Changes

Պատահար թարգմանչի հետ

No change in size, 12:46, 30 Հունվարի 2013
:   ― Ես համակ ուշադրություն եմ, ―ասաց Շերլոկ Հոլմսը։
:   Այսօր չորեքշաբթի է, ― շարունակեց միստր Մելասը։ ― Ուրեմն, այսպես, այդ ամենը պատահեց երկուշաբթի ուշ գիշերը, ընդամենը երկու օր առաջ։ Ես թարգմանիչ եմ, ինչպես արդեն, հավանաբար, լսել եք իմ հարևանից։ Թարգմանում եմ ամեն ինչ և բոլոր լեզուներով կամ համարյա բոլոր, բայց քանի որ ծնունդով հույն եմ և հունական անուն ունեմ, ապա այդ լեզվով ինձ հարկ է լինում աշխատել բոլորից շատ։ Երկար տարիներ Լոնդոնում համարվում եմ հունարենի գլխավոր թարգմանիչը և իմ անունը լավ գիտեն հյուրանոցներում։
:   Պատահում է, և հաճախ, որ ինձ ամենաանպատեհ ժամերի են կանչում դժբախտությսն դժբախտության մեջ ընկած ինչ֊որ օտարերկրացու, կամ ուշ գիշերին եկած և իմ ծառայության կարիքն ունեցող ճանապարհորդի մոտ։ Այնպես որ չզարմացա, երբ երկուշաբթի ուշ գիշերին իմ բնակարանում հայտնվեց պճնագեղ հագնված մի երիտասարդ, ոմն Լաթիմեր, և ինձ հրավիրեց մուտքի մոտ սպասաղ սպասող կառքը։ Իր մոտ, ասաց նա, գործով եկել է իր հույն բարեկամը, և քանի որ վերջինս խոսում է միայն իր մայրենի լեզվով, առանց թարգմանչի գործը գլուխ չի գալիս։ Միստր Լաթիմերն ինձ հասկացրեց, որ իր բնակարանը բավականին հեռու է՝ Քենսիգտոնում, և նա ակնհայտորեն շտապում էր․ հենց փողոց դուրս ելանք, ինձ արագ հրեց կառքի մեջ։
:   Ես ասում եմ կառք, բայց տեղնուտեղը մեջս կասկած առաջացավ․ արդյո՞ք կառք եմ նստել։ Այն համենայն դեպս, ավելի ընդարձակ էր լոնդոնյան խայտառակությունից՝ քառանիվ կառքից, և պաստառապատված էր թանկագին կտորով, չնայած հնամաշ էր։ Միստր Լաթիմերը նստեց դիմացս, մենք սլացանք Չարինգ֊Կրոսով, հետո Շեֆստբերի֊ավենյուով դեպի վեր։ Մենք դուրս եկանք Օքսվորդ֊սթրիթ․ ես արդեն ուզում էի ասել, թե կարծես Քենսինգտոն ենք գնում երկար ճանապարհով, երբ խոսքիս կեսին ինձ կանգնեցրեց ուղեկցիս չափազանց տարօրինակ վարքը․․․
:   Որպես նախաբան նա գրպանից հանեց կապարով լեցուն ամենասոսկալի տեսքի դագանակը և թափահարեց, կարծես ստուգում էր ծանրությունը։ Հետո, ոչ մի խոսք չասելով, դագանակը դրեց կողքը, նստոցին։ Դրանից հետո, նա երկու կողմից բարձրացրեց պատուհանի փակոցափեղկերը, և ես, ի զարմանս ինձ, տեսա, որ ապակիները պատված են թղթով, կարծես հենց այն բանի համար, որպեսզի դրանց միջով ոչինչ չտեսնեմ։
140
edits