Changes

Պատահար թարգմանչի հետ

Ավելացվել է 1 բայտ, 13:39, 30 Հունվարի 2013
:   ― Հիանալի է, Ուոտսոն, ― բացականչեց Հոլմսը, ― ինձ թվում է, անկեղծորեն եմ ասում, որ դուք մոտ եք ճշմարտությանը։ Ինքներդ եք տեսնում, որ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքին են, և այժմ մեզ պետք է շտապել, քանի դեռ անուղղելին չի կատարվել։ Եթե ժամանակը ների, մենք նրանց անպայման կճանկենք։
:   ― Իսկ ինչպե՞ս կիմանանք, որտեղ է գտնվում այդ տունը։
:   ― Դե, եթե մեր դատողությունները ճիշտ են և օրիորդին իսկապես կոչում են Սոֆյա Կրաթիդես, ապա մենք առանց դժվարության կընկնենք հետքի վրա։Ամբողջ վրա։ Ամբողջ հույսը նրա վրա է, քանի որ եղբորը ոչ ոք քաղաքում չգիտե։ Պարզ է, այն ժամանակվանից, ինչ Հարոլդի և օրիորդի միջև ինչ֊որ փոխհարաբերություն է սկսվել, պետք է, որ որոշ ժամանակ անցած լինի, ամենաքիչը մի քանի շաբաթ, մինչև լուրը հասել է Հունաստան, և եղբայրը ծովով եկել է այստեղ։ Եթե այս ընթացքում նրանք միասին ապրել են ինչ֊որ տեղում, մենք, հավանաբար, Մայքրոֆտի տված հայտարարության հիման վրա ինչ֊որ պատասխան կստանանք։
:   Նման խոսակցություններով հասանք Բեյքր֊սթրիթ։ Հոլմսն աստիճաններով առաջինը վեր բարձրացավ և բացելով մեր սենյակի դուռը, զարմանքից քար կտրեց։ նրա ուսի վրայից նայելով պակաս չզարմացա նաև ես։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, նստել էր բազկաթոռին և ծխում էր։
:   ― Մտիր, Շերլոկ։ Մտեք, սըր, ― հրավիրեց նա քաղաքավարի, ժպտալով նայելով մեր զարմացած դեմքին։Դու ինձնից արագություն չէիր սպասում, չէ՞, Շերլոկ։ Բայց այս դեպքը չգիտես ինչու գլխիցս դուրս չի գալիս։
140
edits