Changes
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Լավ, լավ,— ասաց նա: — Ապրես, Սմեագորլ, դու հուսալի ուղեկից ես, հավատարիմ ծառայեցիր մեզ: Մենք արդեն գրեթե հասել ենք, մնում է վերջին քայլը: Տար մեզ դարպասի մոտ, և քեզանից էլ ոչինչ չեմ պահանջի: Տար դարպասի մոտ՝ և կարող ես գնալ, ուր ուզում ես, միայն թե ոչ մեր թշնամիների մոտ:
— Դարպասի մո՞տ: — Գոլլումը զարմանքից ու վախից նույնիսկ ծղրտաց: — Տերն ասում է, տար դարպասի մո՞տ: Այո, այդպես է էլ ասաց, իսկ հնազանդ Սմեագորլը անում է այն ամենը , ինչ կարգադրում է տերը, այո-այո: Այ հիմա մոտիկ կգնանք, և , տերը, գուցե, միտքը կփոխի: Ոչ մի լավ բան չկա դարպասի մոտ, ոչ մի լավ բան:
— Լա՛վ, լա՛վ, մոռացա՛նք քեզ հարցնել,— նրա խոսքը կտրեց Սեմը: — Գնա՛նք, ավարտե՛նք սկսած գործը: