Changes
'''Արտագաղթ։''' «Գործարանատերերը բնականաբար դեմ էին բանվորների արտագաղթին, մի կողմից այն պատճառով, որ նրանք բամբակեղենի արդյունաբերության համար ավելի լավ ժամանակների աչք դրած ուզում էին ձեռքներում պահել անհրաժեշտ միջոցները իրենց գործարաններն ավելի շահավետ կերպով բանեցնելու համար»։ Իսկ այնուհետև նաև այն պատճառով, որ «շատ գործարանատերեր սեփականատերեր են այն տների, որտեղ նրանց աշխատեցրած բանվորներն են բնակվում, և նրանցից ոմանք գոնե անպայման սնվում են այն հույսով, թե իբրև պարտք կուտակված բնակարանավարձի մի մասը հետագայում կարող են ստանալ» (էջ 96)։
Պարոն Բեռնոլ Օսբոռնը 1864 թվականի հոկտեմբերի 22-ին իր պառլամենտական ընտրողների առջև արտասանած մի ճառում ասում է, թե Լանկաշիրի բանվորներն իրենց պահել են որպես հնադարյան փիլիսոփաներ (ստոյիկներ)։ Ո՞չ արդյոք որպես ոչխարներ։
===ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ===
Ենթադրենք, ինչպես այդ ընդունել ենք այս բաժնում, թե արտադրության ամեն մի առանձին ոլորտում յուրացրած շահույթի մասսան հավասար է այն հավելյալ արժեքի մասսային, որ արտադրում է այս ոլորտում ներդրված ամբողջ կապիտալը։ Սակայն նույնիսկ այս դեպքում բուրժուան շահույթը չի ըմբռնի իբրև հավելյալ արժեքի հետ, այսինքն անվճար հավելյալ աշխատանքի հետ նույնացած մի մեծություն, և չի ըմբռնի հետևյալ պատճառներով.—
1) Շրջանառության պրոցեսում նա մոռանում է արտադրության պրոցեսը։ Ապրանքների արժեքի իրացումը,— որի մեջ պարփակվում է նաև նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքի իրացումը,— թվում է նրան որպես հավելյալ արժեքի ստեդծում։ [Ձեռագրում դատարկ թողած մի բացատ ցույց է տալիս, որ Մարքսը մտադիր է եղել այս կետն ավելի մանրամասն զարգացնելու։ Ֆ. Է.]։
2) Աշխատանքի շահագործման միևնույն աստիճանը ենթադրելու դեպքում, ինչպես տեսանք, անկախ վարկային սիստեմի առաջ բերած բոլոր կերպափոխություններից, անկախ կապիտալիստների փոխադարձ բոլոր օգտաշորթումներից ու խաբեբայություններից, այնուհետև անկախ շուկայի ամեն մի բարեհաջող ընտրությունից՝ շահույթի նորման կարող է շատ տարբեր լինել, համապատասխան հումքի ավելի կամ պակաս էժանության և այդ հումքը գնելու հետ կապված բանիմացության. այնուհետև համապատասխան այն բանի, թե գործադրվող մեքենաները որքան արտադրողական են, նպատակահարմար և էժան. թե արտադրության պրոցեսի տարբեր աստիճանների ընղհանուր հորինվածքը որքան շատ կամ որքան քիչ է կատարելագործված, թե հումքի վատնումը որքան է վերացված, վարումն ու հսկողությունը որքան պարզ և ներգործուն են և այլն։ Կարճ ասած՝ եթե մի որոշ փոփոխուն կապիտալից ստացվող հավելյալ արժեքը տրված է, ապա իրեն՝ կապիտալիստի, թե նրա ենթահսկիչների ու գործակատարների անհատական հմտությունից դեռ շատ է կախված այն, թե նույն այս հավելյալ արժեքը շահույթի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր նորմայի մեջ է արտահայտվում, ուրեմն և շահույթի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասսա է մատակարարում։ Միևնույն 1000 ֆ. ստ. հավելյալ արժեքը՝ 1000 ֆ. ստ. աշխատավարձի արդյունքը, թող A ձեռնարկության մեջ կապված լինի 9000 ֆ. ստ. հաստատուն կապիտալի հետ ու մի ուրիշ B ձեռնարկության մեջ՝ 11 000 ֆ. ստ. հաստատուն կապիտալի հետ։ A դեպքում մենք ունենք p´ = <math>\frac{1 \ 000}{10 \ 000}</math> = 10%. B դեպքում ունենք p´ = <math>\frac{1 \ 000}{12 \ 000}</math> = 8<math>^1/_3</math>%։ Ամբողջ կապիտալն A դեպքում համեմատաբար ավելի շատ շահույթ է արտադրում, քան B դեպքում, որովհետև այնտեղ շահույթի նորման ավելի բարձր է, քան այստեղ, թեև երկու դեպքում էլ կանխավճարված փոփոխուն կապիտալը = 1000, և նույնից կորզած հավելյալ արժեքը նմանապես = 1000, ուրեմն երկու դեպքում էլ նույնաթիվ բանվորների հավասար շահագործում է տեղի ունենում։ Աշխատանքի միահավասար շահագործման պայմաններում հավելյալ արժեքի միևնույն մասսայի ներկայացման այս տարբերությունը կամ թե շահույթի նորմաների, ուրեմն և հենց իրենց՝ շահույթների տարբերությունը կարող է ծագել ուրիշ աղբյուրներից էլ. բայց նա կարող է առաջ գալ ամբողջովին ու բացառապես նաև գործահմտության այն տարբերությունից, որով վարվում են երկու ձեռնարկությունները։ Եվ այս պարագան կապիտալիստին մոլորեցնում է — նրան համոզում է, թե իր շահույթի առաջացումը նա պարտական է ոչ թե աշխատանքի շահագործմանը, այլ, գոնե մասամբ, նաև ուրիշ, սրանից անկախ հանգամանքների և հատկապես՝ իր անհատական գործունեությանը։
<br>
<TABLE border = 0 width="128px" align=center>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<br>
Այս առաջին բաժնում շարադրածից հետևում է, որ սխալ է այն հայացքը (Ռոդբերտուսի), ըստ որի (ի տարբերություն հողային ռենտայից, որտեղ, օրինակ, հողի տարածությունը նույնն է մնում, այնինչ ռենտան աճում է) կապիտալի մեծության մի որևէ փոփոխություն, իբր չի ազդում շահույթի ու կապիտալի միջև եղած հարաբերության վրա, ուրեմն և շահույթի նորմայի վրա, որովհետև երբ աճում է շահույթի մասսան, ապա աճում է և՛ այն կապիտալի մասսան, որի նկատմամբ հաշվվում է շահույթը, և ընդհակառակը։
Այս ճիշտ է երկու դեպքում միայն։ Առաջին, այն ժամանակ, երբ, մյուս բոլոր հանգամանքները, ուրեմն հատկապես հավելյալ արժեքի նորման անփոփոխ ենթադրելով, արժեքի փոփոխություն է տեղի ունենում այն ապրանքում, որը փող-ապրանք է։ (Այլ հավասար պարագաներում նույնը տեղի է ունենում արժեքի լոկ անվանական փոփոխության, արժենիշների բարձրացման կամ անկման դեպքում)։ — Թող ամբողջ կապիտալը = 100 ֆ. ստ. և շահույթը = 20 ֆ. ստ., ուրեմն շահույթի նորման = 20%։ Եթե ոսկու արժեքն ընկնում է կամ բարձրանում 100%-ով, ապա առաջին դեպքում միևնույն կապիտալը, որ առաջ արժեր 100 ֆ. ստ., հիմա կարժենա 200 ֆ. ստ. և շահույթը 40 ֆ. ստ. արժեք կունենա, այսինքն կներկայանա փողային այս արտահայտությամբ, առաջվա 20 ֆ. ստ. արտահայտության փոխարեն։ Երկրորդ դեպքում կապիտալի արժեքն իջնում է 50 ֆ. ստ., և շահույթը ներկայանում է 10 ֆ. ստ. արժեք ունեցող մի արդյունքի մեջ։ Բայց երկու դեպքում էլ 200 : 40 = 50 : 10 = 100 : 20 = 20%։ Սակայն այս բոլոր դեպքերում կապիտալի արժեքի մեծությունը փաստորեն ոչ մի փոփոխության չի ենթարկվում, այլ փոփոխվում է միևնույն արժեքի ու միևնույն հավելյալ արժեքի լոկ փողային արտահայտությունը։ Հետևաբար <math>\frac{m}{C}</math>-ի կամ շահույթի նորմայի վրա էլ այս փոփոխումը չի ներգործում։
Մյուս դեպքն այն է, երբ արժեքի մեծության իսկական փոփոխություն տեղի է ունենում, բայց արժեքի մեծության այս փոփոխությանն ուղեկից չի լինում v : c հարաբերության մի փոփոխություն, այսինքն, երբ հավելյալ արժեքի հաստատուն նորմայի դեպքում բանվորական ուժի վրա ծախսված կապիտալի (փոփոխուն կապիտալը դիտվում է իբրև շարժման մեջ գրված բանվորական ուժի ցուցանիշ) հարաբերությունն անփոփոխ է մնում արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալի նկատմամբ։ Այս պարագաներում մենք, ուզում է, C կամ թե nC կամ թե չէ <math>\frac{C}{n}</math> ունենանք, օրինակ, 1000 կամ 2000 կամ թե 500, եթե շահույթի նորման = 20%, շահույթը կլինի՝ առաջին դեպքում = 200, երկրորդում = 400, երրորդում = 100. բայց <math>\frac{200}{1 \ 000}</math> = <math>\frac{400}{2 \ 000}</math> = <math>\frac{100}{500}</math> = 20%։ Այսինքն շահույթի նորման այստեղ մնում է անփոփոխ, որովհետև կապիտալի կառուցվածքը նույնն է մնում և նրա մեծության փոփոխությունից չի ազդվում։ Ուստի շահույթի մասսայի աճումը կամ նվազումն, այստեղ ցույց է տալիս գործադրված կապիտալի մեծության աճում կամ նվազում միայն։
Այսպիսով ուրեմն, առաջին դեպքում տեղի է ունենում գործադրված կապիտալի մեծության Լոկ երևութական փոփոխություն, երկրորդ դեպքում տեղի է ունենում այդ մեծության մի իրական փոփոխություն, սակայն ոչ մի փոփոխություն չի կատարվում կապիտալի օրգանական կառուցվածքի մեջ, նրա փոփոխուն և հաստատուն մասերի հարաբերության մեջ։ Բայց այս երկու դեպքը բացառած՝ գործադրվող կապիտալի մեծության փոփոխությունը հետևանք է կամ նրա բաղադրամասերից մեկի արժեքի նախընթաց փոփոխության, ուրեմն և նրա բաղադրամասերի հարաբերական մեծության մեջ տեղի ունեցած փոփոխության (որչափով որ փոփոխուն կապիտալի հետ չի փոփոխվում և ինքը՝ հավելյալ արժեքը), կամ թե մեծության այս փոփոխությունը (ինչպես, օրինակ, խոշոր մասշտաբով կազմակերպված աշխատանքների ժամանակ, նոր մեքենաներ մտցնելիս և այլն) գործադրվող կապիտալի երկու օրգանական բաղադրամասերի հարաբերական մեծության մեջ տեղի ունեցած մի փոփոխության պատճառն է։ Ուստի այս բոլոր դեպքերում, ընդունելով մյուս պարագաները հավասար, գործադրվող կապիտալի մեծության փոփոխվելուն պետք է ուղեկից լինի շահույթի նորմայի միաժամանակյա փոփոխություն։
<br>
<TABLE border = 0 width="128px" align=center>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<br>
Շահույթի նորմայի մեծացումն առաջ է գալիս միշտ նրանից, որ հավելյալ արժեքն, իր արտադրության ծախքի համեմատությամբ, այսինքն կանխավճարված ամբողջ կապիտալի համեմատությամբ հարաբերաբար կամ բացարձակորեն մեծանում է կամ որ շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև եղած տարբերությունը փոքրանում է։
Շահույթի նորմայի տատանումները, կապիտալի օրգանական բաղադրամասերի փոփոխությունից կամ թե կապիտալի բացարձակ մեծությունից անկախ, հնարավոր են այն ժամանակ, երբ կանխավճարված կապիտալի արժեքը — ինչ ձևով էլ որ նա գոյություն ունենա, հիմնական թե շրջանառու կապիտալի ձևով, միևնույն է — բարձրանում կամ թե ընկնում է իր վերարտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի մի այնպիսի մեծացման կամ թե նվազման հետևանքով, որ անկախ է արդեն գոյություն ունեցող կապիտալից։ Ամեն մի ապրանքի արժեք — ուրեմն և այն ապրանքներինը, որոնցից կապիտալն է կազմված — պայմանավորվում է ոչ թե հենց իր մեջ պարունակված՝ բանվորական անհրաժեշտ ժամանակով, այլ հասարակականորեն անհրաժեշտ այն բանվորական ժամանակով, որ պահանջվում է նրա վերարտադրության համար։ Այս վերարտադրությունը կարող է կատարվել սկզբնական արտադրության պայմաններից տարբերվող, ավելի դժվարացած կամ թե ավելի հեշտացած պայմաններում։ Եթե փոփոխված պայմաններում ընդհանրապես կրկնակի շատ կամ թե կիսով չափ պակաս բանվորական ժամանակ է հարկավոր՝ կապիտալի միևնույն իրեղեն բովանդակությունը վերարտադրելու համար, ապա փողի անփոփոխ արժեքի դեպքում կապիտալը, որն առաջ 100 ֆ. ստ. արժեր, հիմա կարժենա 200 կամ համապատասխանորեն 50 ֆ. ստ.։ Եթե արժեքի այս բարձրացումը կամ թե անկումը շոշափեր կապիտալի բոլոր մասերը հավասարապես, ապա շահույթն էլ համապատասխանորեն կարտահայտվեր փողի կրկնապատիկ կամ թե լոկ կիսով չափ մի գումարով։ Բայց եթե արժեքի այս բարձրացումը կամ անկումը կապված է կապիտալի օրգանական կառուցվածքի փոփոխման հետ, բարձրացնում է կամ թե իջեցնում է փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ, ապա շահույթի նորման, այլ հավասար պարագաներում, կաճի փոփոխուն կապիտալի հարաբերական աճման հետ և կընկնի փոփոխուն կապիտալի հարաբերական նվազման հետ։ Իսկ եթե բարձրանում կամ ընկնում է կանխավճարված կապիտալի փողային արժեքը միայն (փողի արժեքի փոփոխության հետևանքով), ապա նույն հարաբերությամբ էլ բարձրանում կամ ընկնում է հավելյալ արժեքի փողային արտահայտությունը։ Շահույթի նորման մնում է անփոփոխ։