Changes

Մեծն Գեթսբին

Ավելացվել է 42 բայտ, 06:36, 10 Մարտի 2015
Եվ ահա, իմ համբերությամբ պարծենալուց հետո, պետք է ընդունեմ, որ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Մարդու վարքագիծը կարող է տարբեր հիմքեր ունենալ՝ և՛ կարծր ժայռ, և՛ լպրծուն ճահճուտ, բայց գալիս է, մի պահ, երբ ինձ համար այլևս ոչ մի կարևորություն չունի, թե այն ինչի վրա է հիմնված։ Անցյալ աշնան, երբ տուն վերադարձա արևելքից, աշխարհը համազգեստի ու բարոյական զգաստության մեջ տեսնելու ցանկություն ունեի։ Ես ամենևին չէի ուզում արտոնյալի պես շռնդալից մուտք գործել մարդկային սրտի խորքը։ Բացառությունը միայն գեթսբին էր, որի անունով և կոչվում է այս գիրքը․ Գեթսբին, որ թվում է իր մեջ էր ամփոփում այն ամենը, ինչ ես բացեիբաց արհամարհում եմ։ Եթե մարդու մասին դատելու լինենք ըստ այն բանի, թե նա ինչպես է իրեն դրսևորում, ապա՝ այդ մարդու մեջ հիրավի վեհաշու մի բան կար, կյանքի բոլոր խոստումներն ընկալելու մի խորին գերզգայնություն, կարծես նա մասն էր այն բարդ սարքերից մեկի, որոնք գրանցում են երկրաշարժերը՝ տասը հազար մղոն հեռավորության վրա։ Արագ արձագանքելու այս հատկությունը բնավ չպետք է նույնացնել տպավորվելու հետ, ինչը ճոռոմ կերպով անվանում են «արտիստական խառնվածք». դա հազվագյուտ մի շնորհ էր հույսի, դա ռոմանտիկ խանդավառություն էր, որպիսին երբեք չեմ տեսել ուրիշ մեկի մեջ և հավանաբար երբեք էլ չեմ տեսնի։ Սակայն Գեթսբին վերջում արդարացրեց իրեն․ ոչ թե նա ինքը, այլ այն, ինչ կախված էր նրա գլխին, այն թունավոր փոշին, որ պարուրել էր նրա երազանքը, ինձ ստիպել էր առժամանակ իսպառ կորցնել հետաքրքրությունս մարդկանց վաղանցիկ տխրությունների և կարճատև ուրախությունների հանդեպ։
 * * *{{ԵրեքԱստղ}}
Իմ ընտանիքը արդեն երեք սերունդ է ինչ հայտնի է ու հարուստ Միջին Արևմուտքի այս քաղաքում։ Քարավեյները տոհմի պես մի բան էին և, ըստ ընտանեկան ավանդության, գիտեինք, որ սերել ենք Բաաքլուի դքսերից, սակայն իմ ճյուղի իսկական հիմնադիրը պետք է համարել պապիս եղբորը, որն այստեղ էր եկել 1851 թվականին, իր փոխարեն վարձկան զինվոր էր ուղարկել քաղաքացիական պատերազմ, իսկ ինքը մետաղյա իրերի մեծածախ առևտրի գործ սկսել, որ մինչև օրս էլ ղեկավարում է հայրս։
Այն պահին, երբ նրա ձայնը, որն ուզում էր իմ ուշադրությունը և հավատը գրավել, կտրվեց, ու ես զգացի նրա ասածի ողջ կեղծությունը։ Դա ինձ անհանգստացրեց, կարծես ամբողջ երեկոն մի տեսակ խաղ էր եղել ինձանից կարեկցանք կորզելու համար։ Ես սպասեցի և, իրոք, մի վայրկյան անց նրա սիրունիկ դեմքին շինծու գոհունակության ժպիտ գոյացավ, ասես նրան հաջողվել էր հաստատել իր անդամությունը բավական հայտնի գաղտնի ընկերության, որին պատկանում էր նաև Թոմը։
 * * *{{ԵրեքԱստղ}}
Ներսում ալ կարմիր սենյակը լուսաթաթախ էր։ Թոմը նստած էր երկար բազմոցի մի ծայրին, իսկ օրիորդ Բեյքերը՝ մյուս, և բարձրաձայն կարդում էր «Սեթրդի Իվնինգ Փոստը»։ Նրա մրմունջախառն բառերը շարվում էին կողք֊կողքի՝ հանդարտություն սփռելով։ Լույսը շողշողում էր Թոմի երկարաճիտ կոշիկների վրա, խավարում օրիորդ Բեյքերի աշնան դեղնության մազերի մեջ, սահում էջերն ի վար, որ շրջվում էին աղջկա բազուկների թույլ մկանների թրթիռով։
Շչակների սուլոցը, աղմուկաղաղակը հասել էր գագաթնակետին։ Ես շրջվեցի և սիզամարգի վրայով քայլեցի դեպի տուն։ Ճանապարհին ետ նայեցի։ Լուսնի մի շերտիկ շողում էր Գեթսբիի ապարանքի վրա։ Գիշերն առաջվա պես գեղեցիկ էր նրա լուսավորված պարտեզում, որը կլանել էր երբեմնի ծիծաղն ու ձայները։ Անսպասելի դատարկություն էր հորդում այժմ տան պատուհաններից և լայն դռներից, որի շնորհիվ էլ ավելի մենավոր էր թվում տանտիրոջ կերպարանքը հարթակի վրա, հրաժեշտի շարժումով ձեռքը բարձրացրած։
 * * *{{ԵրեքԱստղ}}
Վերընթերցելով գրածս, տեսա, թե այն տպավորոլթյունն եմ ստեղծել, որ շաբաթների ընդմիջումով այդ երեք գիշերվա դեպքերը ինձ միակ հուզող բանն էին։ Իրականում դրանք սոսկ պատահարներ էին իրադարձություններով լի ամռանը, և այդ ժամանակ ինձ շատ ավելի քիչ էին զբաղեցնում, քան իմ անձնական գործերը։
Վստահելի
1318
edits