Changes

====I. ՀՈՒՄՔԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ՎՐԱ====
Այստեղ, ինչպես մինչև հիմա, ենթադրվում է, թե հավելյալ արժեքի նորմայի ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Այս ենթադրությունն անհրաժեշտ է՝ տվյալ դեպքն իր զուտ՝ զուտ կերպարանքով հետազոտելու համար։ Սակայն կարող է պատահել, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում մի կապիտալ բանվորների աճող կամ թե նվազող մի թիվ աշխատեցնի գործի այնպիսի սեղմման կամ թե ընդարձակման հետևանքով, որի պատճառը մեզ այստեղ զբաղեցնող՝ հումքի գների տատանումները լինեին։ Այս դեպքում հավելյալ արժեքի մասսան կարող է փոխվել հավելյալ արժեքի հաստատուն նորմայի պայմաններում։ Սակայն այստեղ պետք է այս էլ մի կողմ թողնել, իբրև միջնակա դեպք։ Եթե մեքենաների բարելավումն ու հումքի գների փոփոխությունը միաժամանակ են ներգործում՝ կամ տվյալ կապիտալի աշխատեցրած բանվորների մասսայի վրա կամ թե աշխատավարձի բարձրության վրա, ապա՝ ապա պետք է սոսկ առադրել 1) այն ներգործությունը, որ հաստատուն կապիտալի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա, 2) այն ներգործությունը, որ աշխատավարձի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա. այս դեպքում հանրագումարն ստացվում է ինքն իրեն։
Բայց այստեղ, ինչպես նախընթաց դեպքում, պետք է ընդհանրապես նկատել հետևյալը. եթե փոփոխություններ են տեղի ունենում, ուզում է՝ հաստատուն կապիտալի տնտեսման հետևանքով, կամ թե հումքի գների տատանումների հետևանքով, միևնույն է,— նրանք միշտ ազդում են շահույթի նորմայի վրա նույնիսկ այն ժամանակ, երբ միանգամայն անփոփոխ են թողնում աշխատավարձը, ուրեմն և հավելյալ արժեքի նորման ու մասսան։ Նրանք <math>m´\frac{v}{C}</math>-ի մեջ փոխում են C-ի մեծությունն ու սրանով էլ ամբողջ կոտորակի մեծությունը։ Հետևաբար այստեղ էլ ի տարբերություն նրանից, ինչ որ տեսանք հավելյալ արժեքը քննելիս — բոլորովին նշանակություն չունի, թե այս փոփոխություններն արտադրության ո՛ր ոլորտում են կատարվում, արդյոք նրանց կողմից շոշափված արդյունաբերության ճյուղերը բանվորների համար կենսամիջոցներ, resp. այսպիսի կենսամիջոցների արտադրության համար հաստատո՞ւն կապիտալ են արտադրում, թե ոչ։ Այստեղ զարգացրած դրույթները վերաբերում են նմանապես այն դեպքերին, երբ փոփոխությունները կատարվում են պերճանքի արտադրության մեջ, իսկ պերճանքի առարկաների արտադրություն ասելով այստեղ պետք է հասկանալ ամեն մի արտադրություն, որն անհրաժեշտ չի բանվորական ուժի վերարտադրության համար։
Հաջորդ հետազոտումների ժամանակ մենք սահմանափակվում ենք հումքի գների տատանումներով, բայց ոչ այն չափով որչափով նա իբրև հումք մտնում է որպես աշխատամիջոցներ գործող մեքենաների հորինվածքի մեջ, կամ թե իբրև օժանդակ մատերիալ է ծառայում մեքենաները գործադրելիս, այլ այն չափով, որչափով նա իբրև հումք մտնում է ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Այստեղ լոկ այս պետք է նկատել. երկաթի, ածխի, փայտի ու այլոց, այսինքն մեքենաների հորինվածքի ու կիրառման գլխավոր տարրերի բնական հարստությունն այստեղ իբրև կապիտալի բնաճուն պտղաբերություն է երևան գալիս և շահույթի նորմայի որոշման մի տարր է՝ անկախ աշխատավարձի բարձրությունից կամ թե ցածրությունից։
Որովհետև շահույթի նորման է՝ <math>\frac{m}{C}</math> կամ = <math>\frac{m}{c+v}</math>, ուստի պարզ է, որ այն ամենը, ինչ որ մի փոփոխություն է մտցնում c-ի ու սրա հետեւանքով հետևանքով էլ C-ի մեծության մեջ, նմանապես մի փոփոխություն է առաջ բերում շահույթի նորմայի մեջ, եթե նույնիսկ m-ն ու v-ն ու սրանց փոխադարձ հարաբերությունն անփոփոխ են մնում։ Բայց հումքը հաստատուն կապիտալի մի գլխավոր մասն է կազմում։ Մինչև անգամ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք չեն գործադրում ոչ մի հումք բառիս իսկական իմաստով, նա մտնում է իբրև օժանդակ մատերիալ կամ թե իբրև մեքենաների և այլոց բաղադրամաս, և այս ճանապարհով էլ նրա գների տատանումները համապատասխանորեն ազդում են շահույթի նորմայի վրա։ Եթե հումքի գինն ընկնում է մի գումարի չափով, որ = d, ապա <math>\frac{m}{C}</math>-ն կամ <math>\frac{m}{c+v}</math>-ն փոխվում է <math>\frac{m}{C-d}</math>-ի կամ թե <math>\frac{m}{(c-d)+v}</math>-ի։ Հետևաբար շահույթի նորման բարձրանում է։ Ընդհակառակը, եթե հումքի գինը բարձրանում է, ապա <math>\frac{m}{C}</math>-ն կամ <math>\frac{m}{c+v}</math>-ն հիմա դառնում է <math>\frac{m}{C+d}</math> կամ <math>\frac{m}{(c+d)+v}</math>, ուստի շահույթի նորման ընկնում է։ Այսպիսով ուրեմն, այլ հավասար պայմաններում շահույթի նորման ընկնում է և բարձրանում հումքի գնի փոխվելու հակառակ ուղղությամբ։ Այստեղից ի միջի այլոց հետևում է, թե արդյունաբերական երկրների համար որքան կարևոր է հումքի ցած գինը, եթե մինչև անգամ հումքի գնի տատանումներին ամենևին ուղեկից չեն եղել փոփոխություններ արդյունքի վաճառքի ոլորտում, ուրեմն բոլորովին, մի կողմ թողած պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը։ Այնուհետև սրանից հետևում է, որ արտաքին առևտուրն ազդում է շահույթի նորմայի վրա, նույնիսկ եթե մի կողմ ենք թողնում ամեն մի ներգործություն, որ նա անում է աշխատավարձի վրա՝ անհրաժեշտ կենսամիջոցներն էժանացնելով։ Այսինքն արտաքին առևտուրն ազդում է արդյունաբերության կամ թե երկրագործության մեջ մտնող հումքի ու օժանդակ մատերիալների գների վրա։ Շահույթի նորմայի բնության վերաբերմամբ ու նրա՝ հավելյալ արժեքի նորմայից ունեցած մասնահատուկ տարբերության վերաբերմամբ մինչև հիմա գոյություն ունեցող բոլորովին պակասավոր հայացքն է մեղավոր, երբ մի կողմից այն տնտեսագետները, որոնք մատնանշում են գործնական փորձով հավաստված՝ հումքի գների զգալի ազդեցությունը շահույթի նորմայի վրա, տեսականորեն բոլորովին սխալ են բացատրում այս (Տորրենս), այնինչ մյուս կողմից՝ այնպիսի տնտեսագետներ, որոնք հավատարիմ են մնում ընդհանուր սկզբունքներին, ինչպիսին Ռիկարդոն է, չեն նկատում, օրինակ, համաշխարհային առևտրի ազդեցությունը շահույթի նորմայի վրա։
Հետևաբար հասկանալի է այն մեծ կարևորությունը, որ արդյունաբերության համար ունի հումքի վրա դրված մաքսերի վերացումը կամ թե իջեցումը. ուստի հումքին ըստ կարելվույն ազատ մուտք տրամադրելը ռացիոնալ կերպով զարգացած հովանավորական մաքսային սիստեմի գլխավոր ուսմունքն է եղել։ Հացահատիկների մաքսերի վերացման կողքին այս էր անգլիական ֆրիտրեդերների գլխավոր նպատակը. նրանք ամենից առաջ հոգում էին, որ բամբակի մաքսն էլ վերացվի։
Իբրև մի օրինակ այն բանի, թե ինչ կարևորություն ունի գների իջեցումը ոչ թե բուն հումքի, այլ մի այնպիսի օժանդակ մատերիալի նկատմամբ, որը միաժամանակ սննդի գլխավոր տարր է, կարող է ծառայել ալյուրի գործածությունը բամբակեղենի արդյունաբերության մեջ։ Դեռ 1837 թվականին Ռ. Հ. Գրեգը<ref>The Factory Question and the Ten Hours Bill. By R.H. Greg, London 1837, p. 115.</ref> հաշվում էր, որ այն ժամանակ Մեծ Բրիտանիայում բանեցվող բամբակամանագործական 100 000 մեխանիկական հաստոցներն ու 250 000 ձեռնահաստոցները տարեկան 41 միլիոն ֆունտ ալյուր էին գործածում հենքերը շոհելու համար։ Սրա վրա ավելանում էր այս քանակի մի երրորդն էլ սպիտակացման ու այլ պրոցեսների համար։ Այս եղանակով գործածված ալյուրի ընդհանուր արժեքը վերջին 10 տարվա համար նա հաշվում է տարեկան 342 000 ֆ. ստ.։ Համեմատությունը Մայր-ցամաքի վրա եղած ալյուրի գների հետ ցույց տվեց, որ այն գնահավելուրդը, որ անգլիական գործարանատերերն ստիպված էին վճարելու հացահատիկների մաքսերի հետևանքով, միայն ալյուրի համար տարեկան կազմում էր 170 000 ֆ. ստ.։ Գրեգը 1837 թվականի համար այն գնահատում է առնվազն 200 000 ֆ. ստ. և մի ֆիրմայի մասին ասում է, թե ալյուրի համար սրա վճարած գնահավելուրդն անում էր տարեկան 1000 1 000 ֆ. ստ.։ Սրա հետևանքով ահա «խոշոր գործարանատերերը, հոգացող ու հաշվիմաց գործարարներն ասում էին, թե 10-ժամյա օրական աշխատանքը լիովին բավական կլիներ, եթե հացահատիկների մաքսերը վերացվեին» (Rep. Fact., Oct. 1848, p. 98)։ Հացահատիկների մաքսերը վերացվեցին, սրանից զատ վերացվեց բամբակի ու այլ հումքի մաքսն էլ. բայց հազիվ էր ձեռք բերվել այս, երբ գործարանատերերի կողմից տասժամյա բիլլին ցույց արվող տրվող դիմադրությունն ավելի սաստկացավ, քան երբևէ։ Եվ երբ սրանից անմիջապես հետո տասժամյա գործարանային աշխատանքն այնուամենայնիվ օրենք դարձավ, առաջին հետևանքը եղավ աշխատավարձի ընդհանրական իջեցման փորձը։
Հումքի ու օժանդակ մատերիալի արժեքն ամբողջովին ու միանգամից է մտնում այն արդյունքի արժեքի մեջ, որի համար նրանք գործ են ածվում, մինչդեռ հիմնական, կապիտալի տարրերի արժեքը միմիայն նրա մաշվածքի չափով, ուրեմն լոկ աստիճանաբար է անցնում արդյունքին։ Սրանից հետևում է, որ արդյունքի գինը մի շատ ավելի բարձր աստիճանով է ազդվում հումքի գնից, քան հիմնական կապիտալի գնից, թեև շահույթի նորման որոշվում է գործադրվող կապիտալի արժեքի ամբողջ գումարով, անկախ այն հանգամանքից, թե նրա ո՞ր մասն է սպառվել կամ չի սպառվել։ Բայց պարզ է, որ շուկայի ընդարձակվելն ու սահմանափակվելը կախված է առանձին ապրանքի գնից և այս գնի բարձրացման կամ թե անկման նկատմամբ հակառակ հարաբերության մեջ է գտնվում,— թեև այս կետն այստեղ հարևանցի է հիշատակվում, որովհետև մենք այստեղ դեռ ենթադրում ենք, որ ապրանքներն իրենց արժեքով են ծախվում, և ուրեմն այստեղ մեր կողմից դեռ խոսք չի կարող լինել գների այն տատանումների մասին, որոնք առաջ են գալիս մրցման հետևանքով։ Ահա ինչու իրականության մեջ հանդիպում ենք այն երևույթին, որ հումքի գնի բարձրացման դեպքում ֆաբրիկատի գինը նույն հարաբերությամբ չի բարձրանում, ինչպես հումքինը, և հումքի գնի անկման դեպքում նույն հարաբերությամբ չի իջնում։ Ուստի շահույթի նորման մի դեպքում ավելի ցած է իջնում, մի ուրիշ դեպքում ավելի վեր է բարձրանում, քան կլիներ, եթե ապրանքներն իրենց արժեքով ծախվեին։
Այնուհետև, գործադրվող մեքենաների մասսան ու արժեքն աճում են աշխատանքի արտադրողական ուժի զարգացմանը զուգընթաց, բայց ոչ նույն հարաբերությամբ, որով այս արտադրողական ուժն է աճում, այսինքն որով այս մեքենաներն արդյունքի մի աճած քանակ են մատակարարում։ Հետևաբար արդյունաբերության այն, ճյուղերում, որտեղ առհասարակ հումք է մտնում, այսինքն որտեղ ինքն աշխատանքի առարկան արդեն նախորդ աշխատանքի արդյունք է, այդտեղ աշխատանքի արտադրողականության աճումն արտահայտվում է ճիշտ այն հարաբերությամբ, որով հումքի մի ավելի մեծ քանակ աշխատանքի մի որոշ քանակ է կլանում, ուրեմն արտահայտվում է հումքի այն աճող մասսայի չավովչափով, որն, օրինակ, մի բանվորական ժամում արդյունքի է փոխարկվում, վերամշակվելով ապրանք է դառնում։ Այսպիսով, ուրեմն, այն հարաբերությամբ, որով զարգանում է աշխատանքի արտադրողական ուժը, հումքի արժեքն ապրանքային արդյունքի արժեքի մշտապես աճող մի բաղադրամասն է կազմում և այդ տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ նա ամբողջովին է մտնում սրա մեջ, այլ և այն պատճառով, որ ընդհանուր արդյունքի յուրաքանչյուր պատկական մասում թե՛ այն մասը, որ մեքենաների մաշվածքն է կազմում, ու թե այն մասը, որ նոր միակցված աշխատանքն է կազմում, երկուսն էլ, քանի գնում, պակասում են։ Իջեցման ուղիով ընթացող այս շարժման հետևանքով հարաբերաբար աճում է արժեքի մյուս մասը, որ հումքն է կազմում, եթե այս աճումը չի վերացվում հումքի արժեքի մի համապատասխան նվազումով, որն առաջ է գալիս հումքի իսկ սեփական արտադրության համար կիրառվող աշխատանքի աճող արտադրողականությունից։
Այնուհետև. որովհետև հումքն ու օժանդակ մատերիալները, ճիշտ այնպես, ինչպես աշխատավարձը, շրջանառու կապիտալի բաղադրամասերն են կազմում, ուրեմն միշտ պետք է ամբողջովին փոխհատուցվեն արդյունքի ամենանգամյա վաճառքից, այնինչ մեքենաների միմիայն մաշվածքը պետք է փոխարինվի, և այն էլ նախ պահեստի ֆոնդի ձևով — ընդորում իրոք ամենևին էական չի, որ ամեն մի առանձին վաճառք իր մասը մուծի պահեստի այս ֆոնդի մեջ, այլ ենթադրվում է լոկ, որ ամբողջ տարվա վաճառքն է իր տարեկան մասը մատակարարում այս նպատակով,— ուստի այստեղ նորից պարզվում է, թև ինչպես հումքի գնի մի բարձրացում կարող է վերարտադրության ամբողջ պրոցեսը կրճատել կամ թե կասեցնել, որովհետև ապրանքի վաճառքից կորզած գինը չի բավարարում ապրանքի բոլլոր բոլոր տարրերը փոխհատուցելու, կամ թե այն պատճառով, որ նա անկարելի է դարձնում՝ շարունակել պրոցեսն իր տեխնիկական պատվանդանին համապատասխանող մի մասշտաբով, այնպես որ կա՛մ մեքենաների լոկ մի մասը կարող է բանեցվել, կամ թե բոլոր մեքենաները չեն կարոդ կարող սովորական լրիվ ժամանակով աշխատել։
Վերջապես, թափթփուկների առաջացման հետ կապված ծախքերը փոխվում են հումքի գնի տատանումների հետ ուղիղ հարաբերությամբ. բարձրանում են, երբ նա բարձրանում է, և ընկնում են, երբ ընկնում է։ Բայց այստեղ էլ մի սահման կա։ Դեռ 1850 թվականին ասված. է «Հումքի գնի բարձրացումից առաջ եկող զգալի կորստի մի աղբյուրը, այն է թափթփուկների հետևանքով ունեցած կորուստը հազիվ թե նկատեն մարդիկ, որոնք պրակտիկ-մանորդներ չեն։ Ինձ հաղորդում են, որ երբ բամբակի գինը բարձրանում է, մանածագործարանատիրոջ ծախքերը, մանավանդ ցած որակի մանվածքի դեպքում, ավելի բարձր հարաբերությամբ են աճում, քան վճարած գնահավելուրդը։ Կոշտ մանվածք պատրաստելիս թափթփուկը 15%-ից բարձրանում է. եթե այս նորման ֆունտին ½ պենս կորուստ է պատճառում բամբակի 3½ պենս գնի դեպքում, ապա նա կորուստը ֆունտին 1 պենսի է բարձրացնում, հենց որ բամբակի գինը բարձրանում է 7 պենսի» (Rep. Fact., April 1850, p. 17)։ Բայց երբ ամերիկյան քաղաքացիական պատերազմի հետևանքով բամբակի գինը բարձրանալով հասավ մի այնպիսի մակարդակի, որ գրեթե 100 տարուց ի վեր լսված չէր, հաշվետվության տոնը հիմնովին փոխվեց. «Այն գինը, որ հիմա տրվում ,է բամբակի թափթփուկի համար, ու թափթփուկն իբրև հումք նորից գործարան մտցնելը մի որոշ փոխհատուցում են տալիս այն տարբերության դիմաց, որ կա հնդկական ու ամերիկյան բամբակի միջև թափթփուկների հետևանքով ունեցան կորստի. առնչությամբ։ Այս տարբերությունն անում է մոտ 12½%։ Հնդկական բամբակի վերամշակման ժամանակ կորուստը 25% է, այնպես որ բամբակը մանածագործարանատիրոջ վրա իրականում ¼-ով ավելի է նստում, քան սա վճարում է նրա համար։ Թափթփուկի հետեւանքով հետևանքով ունեցած կորուստն այնքան կարևոր նշանակություն չուներ, երբ ամերիկյան բամբակի ֆունտը 5 կամ թե 6 պենս էր, որովհետև կորուստը ֆունտին ¾ պենսից չէր գերազանցում. բայց նա շատ կարևոր նշանակություն ունի հիմա, երբ բամբակի ֆունտը 2 շիլլինգ արժե, և ուրեմն թափթփուկների հետեւանքով հետևանքով գոյացող կորուստը 6 պենս է անում»<ref>Եզրափակող նախադասության մեջ հաշվետվությունը մի սխալ է անում։ Թափթփուկի հետևանքով գոյացող կորուստը 6 պենսի փոխարեն պետք է 3 պենս հաշվվի։ Թեև այս կորուստը հնդկական բամբակի նկատմամբ 25% է, բայց ամերիկյան բամբակի նկատմամբ միմիայն 12½—15% է անում, և հենց սրա մասին է խոսքն այստեղ, ընդորում առաջ 5-ից մինչև 6 պենս գնի դեպքում միևնույն նորման ճիշտ էր հաշվված։ Անշուշտ, ինչ վերաբերում է այն ամերիկյան բամբակին, որը քաղաքացիական պատերազմի վերջին տարիներում Եվրոպա էր գալիս, թափթփուկի տոկոսը հաճախ ավելի բարձր էր լինում, քան առաջներում։ Ֆ. Է.։</ref> (Rep. Fact., Oct. 1863, p. 106)։
====II. ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐԺԵՔԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ, ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏԱՐՁԱԿՈՒՄՆ ՈԻ ԿՑԱԿԱՊՈՒՄԸ====
Այն երևույթները, մենք այս գլխում հետազոտում ենք, իրենց լիակատար զարգացման համար ենթադրում են վարկի առկայությունն ու մրցումը համաշխարհային շուկայում, որն ընդհանրապես արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանն ու կենսամթնոլորտն է կազմում։ Բայց կապիտալիստական արտադրության այս կոնկրետ ձևերը կարող են սպառիչ կերպով ներկայացվել այն բանից հետո միայն, երբ կապիտալի ընդհանուր բնությունն ըմբռնված է արդեն . բացի սրանից, նրանց շարադրանքը մեր երկի սահմաններից դուրս է և կարող է սրա հնարավոր շարունակության նյութը կազմել։ Այնուամենայնիվ վերնագրում նշված երևույթներն այստեղ կարող են քննարկվել ընդհանուր առմամբ։ Նրանք կապված են նախ միմյանց հետ ու երկրորդ՝ շահույթի թե՛ նորմայի ու թե՛ մասսայի հետ։ Նրանք համառոտ պետք է շարադրվեն արդեն այն պատճառով, որ առաջացնում են մտապատրանք, իբր թե շահույթի ոչ միայն նորման, այլ և մասսան,— որն իրոք նույնն է, ինչ որ հավելյալ արժեքի մասսան է,— կարող են նվազել կամ թե աճել՝ անկախ հավելյալ արժեքի շարժումներից, նրա մասսայի ու նորմայի շարժումներից։
Արդյոք կապիտալի ազատարձակումն ու կցակապումը մի կողմում և նրա արժեքի բարձրացումն ու անկումը մյուս կողմում պետք է քննել իբրև, տարբե՞ր երևույթներ։
Նախ հարց է ծագում. ի՞նչ ենք հասկանում մենք կապիտալի ազատարձճակում ազատարձակում ու կցակապում ասելով։ Արժեքի բարձրացումն ու անկումը հասկանալի են ինքնըստինքյան։ Նրանք ուրիշ ոչինչ չեն նշանակում, բայց եթե այն, որ առկա կապիտալը տնտեսական այս կամ այն ընդհանրական պարագաների հետևանքով — որովհետև խոսքը չի վերասերում վերաբերում մի որևէ առանձին կապիտալի հատուկ վիճակին — ըստ արժեքի աճում կամ թե նվազում է. հետևաբար արտադրության համար կանխավճարված կապիտալի արժեքը բարձրանում կամ թե ընկնում է՝ անկախ նրա արժեքի այն ճոճումից, որն ստացվում է նրա կիրառած հավելյալ աշխատանքի շնորհիվ։
Կապիտալի կցակապում ասելով մենք հասկանում ենք այն, որ արդյունքի ընդհանուր արժեքից որոշ տվյալ համամասնություններ նորից պետք է ետփոխարկվեն հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալի տարրերի, որպեսզի արտադրությունն իր հին մասշտաբով շարունակվի։ Կապիտալի ազատարձակում ասելով մենք հասկանում ենք այն, որ արդյունքի ընդհանուր արժեքի մի մասը, որը մինչև, այժմ կա՛մ հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալի էր ետփոխարկվելու, ազատ է արձակվում և ավելորդ է դառնում, եթե արտադրությունը շարունակվում է իր հին մասշտաբով։ Կապիտալի այս ազատարձակումն ու կցակապումը տարբեր է եկամտի ազատարձակումից ու կցակապումից։ Եթե մի որևէ C կապիտալի տարեկան հավելյալ արժեքը, օրինակ, = x-ի, ապա այն ապրանքների էժանանալու հետևանքով, որոնք մտնում են կապիտալիստների սպառման մեջ, կարող է x-a-ն բավական լինել վայելքների և այլոց նույն քանակն ընձեռելու համար, ինչ որ առաջ։ Ուրեմն եկամտի մի մասը, որ = a-ի, աղատ ազատ է արձակվում և կարող է ծառայել կամ սպառումը մեծացնելուն, կամ թե նորից կապիտալի փոխարկվելուն (կուտակմանը)։ Ընդհակառակը, եթե ապրելու միևնույն եղանակը շարունակելու համար x+a է պահանջվում, ապա կամ պետք է այս ապրելակերպը սահմանափակվի կամ թե չէ՝ եկամտի մի մասը, որ = a-ի և որն առաջ կուտակվում էր, հիմա պետք է ծախսվի իբրև եկամուտ։
Արժեքի բարձրացումն ու անկումը կարող է շոշափել կա՛մ հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալին կամ հենց երկուսին էլ, ընդորում եթե խնդիրը վերաբերում է հաստատուն կապիտալին, արժեքի փոփոխումը կարող է շոշափել ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու մասին կամ հենց երկուսին միաժամանակ։
Բայց մի կողմ թողած այս կապիտալը, որ նոր ներդրում է ներկայացնում, զբաղված, արդեն գործող կապիտալի մի խոշոր մասը գտնվում է շրջանառության ոլորտում, այնինչ մի ուրիշ մասն արտադրության ոլորտումն է գտնվում։ Մի մասն իբրև ապրանք շուկայում է և պետք է փողի փոխարկվի. մի ուրիշ մասն առկա է իբրև փող, վերջինիս տարբեր ձևերով, և պետք է ետփոխարկվի արտադրապայմանների. վերջապես երրորդ մասը գտնվում է արտադրության ոլորտում՝ մասամբ արտադրամիջոցների, հումքի, օժանդակ մատերիալների, շուկայում գնած կիսաֆաբրիկատի, մեքենաների ու հիմնական կապիտալի այլ տարրերի սկզբնական ձևով, մասամբ էլ դեռ պատրաստման շրջանում գտնվող արդյունքի կերպարանքով։ Թե արժեքի բարձրացումը կամ նրա անկումն այստեղ ինչպես են ներգործում, այս մեծապես կախված է այն համամասնությունից, որի մեջ գտնվում են նրանք միմյանց նկատմամբ։ Հարցի պարզեցման նպատակով մենք նախ և առաջ բոլորովին մի կողմ թողնենք ամբողջ հիմնական կապիտալը և քննենք հաստատուն կապիտալի այն մասը միայն, որը կազմված է հումքից, օժանդակ մատերիալներից, կիսաֆաբրիկատներից և պատրաստման շրջանում գտնվող ու շուկա հանած պատրաստի ապրանքներից։
Եթե բարձրանում է հումքի, օրինակ, բամբակի գինը, ապա բարձրանում է նաև բամբակեղեն ապրանքների գինը — կիսաֆաբրիկատներինը, ինչպես մանվածքն է ու պատրաստի ապրանքներինը, ինչպես գործվածքն է և այլն,— որոնք ավելի էժան բամբակից են պատրաստված, նմանապես բարձրանում է դեռ չվերամշակված, պահեստանոցում գտնվող, ինչես ինչպես և դեռ վերամշակման շրջանում գտնվող բամբակի գինը։ Վերջինս, որովհետև հետադարձ ներգործությամբ դառնում է ավելի երկար բանվորական ժամանակի արտահայտություն և այն արդյունքին, որի մեջ մտնում է իբրև բաղադրամաս, ավելի բարձր արժեք է միակցում, քան սկզբնապես ինքն ուներ և քան նրա համար կապիտալիստն, էր վճարել։
Այսպիսով ուրեմն, եթե հումքի գնի բարձրացմանն ուղեկից է շուկայում գնվող պատրաստի ապրանքի մի զգայի զգալի քանակ,— վերամշակման որ աստիճանի վրա ուզում է լինի,— ապա բարձրանում է այս ապրանքի գինը, և սրա հետ էլ առկա կապիտալի արժեքի մի բարձրացում է տեղի ունենում։ Նույնը վերաբերում է հումքի և այլ մատերիալների այն պաշարին, որն արտադրողների մոտ է գտնվում։ Արժեքի այս բարձրացումը կարող է հատուցել կամ ավելի քան հատուցել մի առանձին կապիտալիստի կամ նույնիսկ կապիտալիստական արտադրության մի ամբողջ ոլորտի շահույթի նորմայի անկման այն կորուստը, որը հումքի գնի բարձրացումից է առաջ գալիս։ Առանց մրցման ներգործությունների մանրամասնությունների մեջ մտնելու այստեղ կարելի է սակայն լրիվության համար նկատել, որ 1) եթե պահեստանոցներում գտնվող հումքի պաշարը զգալի քանակ է կազմում, վերջինս հակազդում է գների այն բարձրացմանը, որը ծագում է հումքի արտադրության օրրանում. 2) եթե շուկայում գտնվող կիսաֆաբրիկատները կամ թե պատրաստի ապրանքները շուկայի վրա չափազանց ուժեղ ճնշում են գործում, հենց դրանով նրանք չեն թողնում, որ պատրաստի ապրանքների ու կիսաֆաբրիկատների գինը բարձրանա իրենց հումքի գնի բարձրանալու համեմատ։
Ընդհակառակն է լինում հումքի գնի անկման դեպքում, որն այլ հավասար հանգամանքներում բարձրացնում է շահույթի նորման։ Շուկայում գտնվող ապրանքների, դեռ պատրաստման շրջանում եղող առարկաների, հումքի պաշարի արժեքն ընկնում է և նրանով հակազդում շահույթի նորմայի միաժամանակյա բարձրացմանը։
Մեքենաների և այլոց արժեքը հիմա ընկնում է ոչ թե այն պատճառով, որ նրանք արագորեն դուրս են մղվում և մի որոշ աստիճանով զրկվում են իրենց արժեքից ավելի նոր, ավելի արտադրողական մեքենաների և այլոց հանդես գալով, այլ այն պատճառով, որ նրանք այժմ կարող են ավելի էժան վերարտադրվել։ Այս է այն հիմքերից մեկը, որոնց շնորհիվ հաճախ խոշոր ձեռնարկությունները միմիայն երկրորդ ձեռքերում են ծաղկում այն բանից հետո, երբ առաջին տերը սնանկացել է, իսկ երկրորդ տերը, որ հիշյալներն էժան է գնած լինում, հենց այն գլխից իր արտադրությունն սկսում է կապիտալի ավելի փոքր ծախսումով։
Երկրագործության մեջ առանձնապես աչքի է զարկում այն, որ նույն այն պատճառները, որոնք բարձրացնում կամ թե գցում են արդյունքի գինը, նաև, բարձրացնում կամ գցում են կապիտալի արժեքը, որովհետև սա ինքը մեծ մասամբ կազմված է նույն արդյունքից — հացահատիկից, անասուններից և այլն (Ռիկարդո)։
<br>
Եթե աշխատավարձն ընկնում է բանվորական ուժի արժեքի անկման հետևանքով (որի հետ կարող է աշխատանքի ռեալ գնի նույնիսկ բարձրացում կապված լինել), ապա նշանակում է՝ կապիտալի այն մասը, որ մինչև հիմա ծախսվում էր աշխատավարձի վրա, ազատ է արձակվում։ Տեղի է ունենում փոփոխուն կապիտալի ազատարձակում։ Նոր ներդրելի կապիտալի համար այս պարզապես այն ներգործությունն է ունենում, որ նա գործում է հավելյալ արժեքի ավելի բարձր նորմայով։ Աշխատանքի միևնույն քանակն առաջվա համեմատությամբ ավելի քիչ փողով է շարժման մեջ դրվում, և աշխատանքի անվճար մասն այսպիսով աճում է վճարվածի հաշվին։ Բայց մինչև այժմ գործարկված կապիտալի համար ոչ միայն հավելյալ արժեքի նորման է բարձրանում այլև, բացի սրանից, ազատվում է մինչև հիմա աշխատավարձի վրա ծախսվող կապիտալի մի մասը։ Սա մինչև այժմ կցակապված էր և կազմում էր մի կայուն մաս, որն անջատվում էր արդյունքի վաճառքից ստացվող գումարից, պետք է աշխատավարձի վրա ծախսվեր, իբրև փոփոխուն կապիտալ գործեր, որպեսզի ձեռնարկությունը շարունակվեր հին մասշտաբով։ Հիմա այս մասն ազատ է և ուրեմն կարող է օգտագործվել իբրև կապիտալի նոր ներդրում, լինի այդ նույն ձեռնարկությունն ընդարձակելու, թե արտադրության մի այլ ոլորտում գործելու նպատակով։
Ընդունենք, օրինակ, որ շաբաթական 500 բանվոր բանեցնելու համար սկզբնապես 500 ֆ. ստ. էր պահանջվում, իսկ հիմա սրա համար 400 ֆ. ստ. է պահանջվում։ Ապա, եթե արտադրված արժեքի մասսան երկու անգամում էլ = 1000 1 000 ֆ. ստ., շաբաթական հավելյալ արժեքի մասսան առաջին անգամվա համար կլինի = 500 ֆ. ստ., հավելյալ արժեքի նորման՝ <math>\frac{500}{500}</math> = 100%. բայց աշխատավարձի իջեցումից հետո հավելյալ մասսան դառնում է 1000 1 000 ֆ. ստ. — 400 ֆ. ստ. = 600 ֆ. ստ. և նրա նորման՝ <math>\frac{600}{400}</math> = 150%։ Եվ հավելյալ արժեքի նորմայի այս բարձրացումը միակ հետևանքն է այն կապիտալիստի համար, որը 400 ֆ. ստ.-անոց մի փոփոխուն կապիտալով ու համապատասխան հաստատուն կապիտալով մի նոր ձեռնարկություն է հիմնում արտադրության միևնույն ոլորտում։ Բայց արդեն գործող ձեռնարկության մեջ այս դեպքում փոփոխուն կապիտալի արժեքի անկման հետևանքով ոչ միայն հավելյալ արժեքի մասսան է 500-ից 600 ֆ. ստ.-ի ու հավելյալ արժեքի նորման 100-ից 150%-ի բարձրանում. բացի սրանից, 100 ֆ. ստ. էլ փոփոխուն կապիտալից է ազատարձակվում, որով կարելի է նորից աշխատանք շահագործել։ Հետևաբար ոչ միայն աշխատանքի միևնույն քանակն ավելի օգտավետ կերպով է շահագործվում, այլև 300 ֆ. ստ.-ի ազատարձակման շնորհիվ 500 ֆ. ստ.-անոց միևնույն փոփոխուն կապիտալով առաջվանից ավելի շատ բանվորներ կարող են շահագործվել, այն էլ շահագործման բարձրացված նորմայով։
Հիմա կանգ առնենք հակառակ դեպքի վրա։ Ենթադրենք, աշխատում են 500 բանվոր և արդյունքի բաշխման սկզբնական հարաբերությունը = 400 v + 600 m = 10001 000, ուրեմն հավելյալ արժեքի նորման = 150%։ Այսպիսով բանվորն այստեղ ստանում է շաբաթական <math>^4/_5</math> ֆ. ստ. = 16 շիլլինգ։ Եթե փոփոխուն կապիտալի արժեքի բարձրացման հետևանքով 500 բանվորը հիմա շաբաթական 500 ֆ. ստ. են նստում, ապա ամեն մեկի շաբաթավարձն անում է = 1 ֆ. ստ., և 400 ֆ. ստ.-ը կարող է միմիայն 400 բանվոր գործի դնել։ Ուրեմն եթե առաջվա նման բանվորների միևնույն քանակը գործի դրվեր, ապա մենք կունենայինք 400 v + 500 m = 10001 000. հավելյալ արժեքի նորման ընկած կլիներ 150-ից 100%, ուրեմն <math>^1/_3</math>-ով։ Նոր ներդրելի կապիտալի համար միակ հետևանքն այն կլիներ, որ հավելյալ արժեքի նորման ավելի փոքր կլիներ։ Այլ հավասար պայմաններում շահույթի նորման համապատասխանորեն կընկներ, թեև ոչ նույն հարաբերությամբ։ Եթե, օրինակ, c = 20002 000, ապա մենք մի դեպքում ունենում ենք 2000 2 000 c + 400 v + 600 m = 3 000. m´ = 150%, p´ = <math>\frac{600}{2 \ 400}</math> = 25%։ Երկրորդ դեպքում՝ 2000 2 000 c + 500 v + 500 m = 3 000. m´ = 100%, p´ = <math>\frac{500}{2 \ 500}</math> = 20%։ Իսկ արդեն գործարկված կապիտալի համար ներգործությունը երկակի կլիներ։ 400 ֆ. ստ. փոփոխուն կապիտալով հիմա միմիայն 400 բանվոր կարող էր աշխատեցվել և այն էլ՝ հավելյալ արժեքի 100% նորմայով։ Այսպիսով նրանք միմիայն 400 ֆ. ստ. մի ընդհանուր հավելյալ արժեք են տալիս։ Այնուհետև, քանի որ 2000 2 000 ֆ. ստ. արժեքով մի հաստատուն կապիտալ 500 բանվոր է պահանջում իրեն շարժման մեջ դնելու համար, ապա 400 բանվորը միմիայն 1600 1 600 ֆ. ստ. արժեքով մի հաստատուն կապիտալ շարժման մեջ կդնեն։ Հետևաբար, որպեսզի արտադրությունը մինչայժմյան մասշտաբով շարունակվի, և մեքենաների <math>^1/_5</math>-ը պարապ չկանգնի, պետք է փոփոխուն կապիտալը 100 ֆ. ստ.-ով ավելացվի, որպեսզի առաջվա նման 500 բանվոր բանեցվի, իսկ այս հնարավոր է լոկ նրանով, որ մինչև այժմ ազատ եղած կապիտալը կցակապվում է, ընդորում կուտակման այն մասը, որը պետք է ընդարձակմանը ծառայեր, հիմա սոսկ լրացման գործին է ծառայում, այսինքն կուտակման, այն մասը, որ նախանշված էր իբրև եկամուտ՝ ծախսելու համար, հիմա միացվում է հին կապիտալին։ Այս դեպքում փոփոխուն կապիտալի՝ 100 ֆ. ստերլինգով աճած ծախսվումով 100 ֆ. ստ. ավելի պակաս հավելյալ արժեք է արտադրվում։ Ուրեմն բանվորների միևնույն քանակը գործի դնելու համար ավելի շատ կապիտալ է պահանջվում, և միաժամանակ նվազում է այն հավելյալ արժեքը, որ մատակարարում է ամեն մի առանձին բանվոր։
Այն օգուտները, որրոնք որոնք բխում են փոփոխուն կապիտալի ազատարձակումից, ու այն վնասները, որոնք ծագում են նրա կցակապումից, երկուսն էլ գոյություն ունեն արդեն գործարկված, ուրեմն և տվյալ համամասնություններով վերարտադրվող կապիտալի համար միայն։ Նոր ներդրելի կապիտալի համար մի կողմում օգուտն ու մյուս կողմում վնասը սահմանափակվում են հավելյալ արժեքի նորմայի բարձրացմամբ, resp. ցածրացմամբ ու շահույթի նորմայի մի համապատասխան, թեև ոչ երբեք համամասնսկան համամասնական փոփոխությամբ։
<br>
Փոփոխուն կապիտալի նոր միայն հետազոտված ազատարձակումն ու կցակապումը փոփոխուն կապիտալի տարրերի արժեքի անկման ու բարձրացման հետևանք է, այսինքն բանվորական ուժի վերարտադրության ծախքերի անկման ու բարձրացման հետևանք։ Բայց փոփոխուն կապիտալը կարող էր ազատարձակվել նաև այն դեպքում, եթե արտադրողական ուժի զարգացման հետևանքով, աշխատավարձի անփոփոխ նորմայի պարագայում, ավելի քիչ բանվորներ պահանջվեին՝ հաստատուն կապիտալի միևնույն մասսան շարժման մեջ դնելու համար։ Նմանապես կարող է, ընդհակառակը, ավելադիր փոփոխուն կապիտալի կցակապում տեղի ունենալ, եթե աշխատանքի արտադրողական ուժի նվազելու հետևանքով ավելի շատ բանվորներ են պահանջվում հաստատուն կապիտալի միևնույն մասսայի համար։ Իսկ եթե, ընդհակառակը, առաջ իբրև փոփոխուն գործադրվող կապիտալի մի մասը գործադրվում է հաստատուն կապիտալի ձևով, ուրեմն միևնույն կապիտալի բաղադրամասերի միջև փոփոխված բաշխում է միայն տեղի ունենում, ապա այս թեև ազդում է հավելյալ արժեքի նորմայի, ինչպես և շահույթի նորմայի վրա, բայց կապիտալի կցակապման ու ազատարձակման այստեղ քննարկվող ռուբրիկային չի վերաբերում։
Հաստատուն կապիտալը նույնպես կարող է, ինչպես մենք արդեն տեսանք, կցակապվել ու ազատարձակվել այն տարրերի արժեքի բարձրացման ու անկման հետևանքով, որոնցից ինքը կազմվահծ կազմված է։ Այս մի կողմ թողած՝ նրա կցակապումը հնարավոր է լոկ այն ժամանակ (ընդունելով, որ փոփոխունի մի մասը հաստատունի չի փոխարկվում), եթե աշխատանքի արտադրողական ուժն աճում է, ուրեմն աշխատանքի միևնույն քանակն ավելի շատ արդյունք է ստեղծում և հետևաբար ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում։ Որոշ հանգամանքներում կարող է միևնույնը տեղի ունենալ, եթե աշխատանքի արտադրողական ուժը նվազում է, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ, ընդորում աշխատանքի միևնույն քանակը նույն արդյունքն արտադրելու համար կարիք ունի ավելի շատ արտադրության միջոցների, օրինակ, ավելի շատ սերմացուի կամ թե պարարտացման միջոցների, դրենաժի [ցամաքուրդի] միջոցծերի և այլն։ Հաստատուն կապիտալն առանց արժեքի անկման կարող է ազատարձակվել այն դեպքում, եթե կատարելագործումների, բնական ուժերի կիրառման և այլոց շնորհիվ ավելի փոքր արժեք ներկայացնող մի հաստատուն կապիտալ ընդունակ է դարձվում տեխնիկապես միևնույն ծառայությունը մատուցելու, որ առաջ մի ավելի մեծ արժեքի կապիտալ էր մատուցում։
Ինչպես II գրքում տեսանք, երբ ապրանքները փողի են փոխարկվել, ծախվել են, այս փողի մի որոշ մասը նորից պետք է ետփոխարկվի հաստատուն կապիտալի իրեղեն տարրերի, և այն էլ այնպիսի համամասնություններով, որ պահանջում է արտադրության ամեն մի տվյալ ոլորտի որոշ տեխնիկական բնույթը։ Այստեղ բոլոր ճյուղերում աշխատավարձը, ուրեմն փոփոխուն կապիտալը մի կողմ թողած ամենակարևոր տարրը հումքն է՝ օժանդակ մատերիալների հետ միասին, որոնք հատկապես կարևոր են արտադրության այն ճյուղերում, որոնց մեջ ոչ մի բուն հումք չի մտնում, ինչպես, օրինակ, հանքարաններում՝ ու ընդհանրապես հայթայթող արդյունաբերության մեջ։ Գնի այն մասը, որը պետք է մեքենաների մաշվածքը փոխհատուցի, ավելի շատ իդեապես է հաշվի մեջ մտնում, քանի մեքենաները դեռ գործունակ են ընդհանրապես, առանձին նշանակություն չունի այն պարագան, թե հիշյալ մասն արդյոք այսօ՞ր, թև՞ վաղը, կամ թե չէ՝ կապիտալի պտուտաժամանակի ո՛ր փուլում է վճարվում և փողով փոխհատուցվում։ Այլ կերպ է դրվում խնդիրը հումքի նկատմամբ։ Եթե հումքի գինը բարձրանում է, ապա աշխատավարձը հանելուց հետո կարող է հումքի լրիվ փոխհատուցումն ապրանքի արժեքից անհնարին դառնալ։ Ուստի գների զորեղ տատանումներն առաջ են բերում վերարտադրության պրոցեսում ընդհատումներ, խոշոր բախյուններ ու նույնիսկ աղետներ։ Բուն երկրագործական արդյունքները, օրգանական բնությունից ծնունդ առնող հումքերն են հատկապես, որ հացահատիկների փոփոխվող բերքերի և այլոց հետևանքով ենթակա են արժեքի այսպիսի տատանումների,— այստեղ դեռ բոլորովին մի կողմ ենք թողնում վարկային սիստեմի ազդեցությունը։ Աշխատանքի միևնույն քանակը, բնության անվերահսկելի պայմանների, տարվա եղանակների բարենպաստ կամ թե անբարենպաստ լինելու և այլոց հետևանքով, կարող է սպառողական արժեքների շատ տարբեր քանակներ ներկայացնել այստեղ, և այս սպառողական արժեքների մի որոշ քանակ ըստ այսմ կարող է մի շատ տարբեր գին ունենալ։ Եթե x արժեքը մարմնանում է a ապրանքի 100 ֆունտի մեջ, ապա a-ի մի ֆունտի գինը = <math>\frac{x}{100}</math>. եթե մարմնանում է 1000 1 000 ֆ.-ի մեջ, ապա՝ a-ի մի ֆունտի գինը = <math>\frac{x}{1 \ 000}</math> և այլն։ Հետևաբար հումքի գնի այս տատանումների մի տարրը սա է։ Մի երկրորդ տարրը, որ միմիայն լրիվության համար ենք այստեղ հիշատակում — որովհետև մրցումը, ինչպես և վարկային սիստեմն այստեղ մեր քննության շրջանակից դեռ դուրս են — հետևյալն է. բնական պայմաններից է բխում այն երևույթը, որ բուսական ու կենդանական հումքը, որի աճումն ու արտադրությունը ենթարկված է հայտնի բնական ժամանակամիջոցների հետ շաղկապված որոշ օրգանական օրենքների, չի կարող հանկարծակի բազմացվել նույն չափով, ինչ չափով, օրինակ, մեքենաներն ու մնացած հիմնական կապիտալը — ածուխը, հանքը և այլն, որոնց բազմացումը — բնական այլ պայմանները տվյալ ենթադրելով — արդյունաբերապես զարգացած մի երկրում կարող է ամենակարճ ժամկետում կատարվել։ Ուստի հնարավոր է, իսկ զարգացած կապիտալիստական արտադրության պայմաններում նույնիսկ անխուսափելի, որ հաստատուն կապիտալի այն մասի արտադրումն ու բազմացումը, որը կազմված է հիմնական կապիտալից, մեքենաներից և այլն, զգալի չափով ավելի արագ է կատարվում նույնի այն մասի համեմատությամբ, որն օրգանական հումքից է կազմված, այնպես որ այս հումքի պահանջարկն ավելի արագ է աճում, քան նրա առաջարկը, և այս պատճառով նրա գինը բարձրանում է։ Գնի այս բարձրացման հետևանքն իրականում լինում է այն, 1) որ այս հումքը շատ հեռավոր տեղերից է ներմուծվում, որովհետև բարձրացող գինը ծածկում է ավելի խոշոր փոխադրածախքերը. 2) որ նրա արտադրությունն ընդլայնվում է, սակայն իրերի բնության համաձայն արդյունքի մասսան կարելի է իրոք բազմացնել թերևս մի տարուց հետո միայն, ու 3) որ առաջ չօգտագործված ամեն տեսակի սուրրոգատներն օգտագործվում են, իսկ թափթփուկների հետ ավելի տնտեսաբար են վարվում։ Երբ գների բարձրացումն սկսում է շատ նկատելի կերպով ներգործել արտադրության ընդարձակման ու առաջարկի ուժեղացման վրա, սովորաբար արդեն վրա է հասնում այն դարձակետը, երբ հումքի ու այն բոլոր ապրանքների գների երկարատև բարձրանալու հետևանքով, որոնց մեջ հումքը մանում է իբրև տարր, պահանջարկն ընկնում է, ուստի և հումքի գնի ասպարեզում առաջանում է ռեակցիա։ Բացի այն ջղաձգություններից, որ այս ռեակցիան պատճառում է կապիտալի արժեքը տարբեր ձևերով գցելու հետևանքով, հրապարակ են գալիս դեռ ուրիշ պարագաներ էլ, որոնց քննարկմանը մենք հիմա կանցնենք։
Մինչև այժմ ասածներից նախ պարզ է հետևյալը. որքան ավելի է զարգացած կապիտալիստական արտադրությունը, ուստի և որքան ավելի մեծ են հաստատուն կապիտալի այն մասի հանկարծակի ու անընդհատ աճման միջոցները, որը կազմված է մեքենաներից և այլն, որքան ավելի արագընթաց է կուտակումը (ինչպես ծաղկման ժամանակաշրջաններում է հատկապես), այնքան ավելի մեծ է մեքենաների ու մնացած հիմնական կապիտալի հարաբերական գերարտադրությունը և այնքան ավելի հաճախադեպ է բուսական ու կենդանական հումքի թերարտադրությունը, այնքան ավելի պարզորոշ է նրանց գների՝ վերևում նկարագրված բարձրացումն ու սրան համապատասխանող ռեակցիան։ Հետևաբար այնքան ավելի հաճախադեպ են այն վայթումները, որոնց պատճառը վերարտադրության պրոցեսի գլխավոր տարրերից մեկի գների այս զորեղ տատանումն է լինում։
Բայց երբ այս բարձր գների փլուզումն է հանդես գալիս այն պատճառով, որ նրանց բարձրացումը մասամբ պահանջարկի մի նվազում է առաջ բերել, մասամբ էլ պատճառ է եղել մի դեպքում արտադրությունն ընդլայնելու, մի այլ դեպքում՝ առաջարկն ուժեղացնելու արտադրության ավելի հեռավոր ու մինչև այժմ քիչ կամ թե բոլորովին չօգտագործված մի վայրից, իսկ երկուսի հետևանքն էլ եղել է հումքի մի առաջարկ, որ գերազանցում է պահանջարկից,— հատկապես գերազանցում է հին բարձր գների ժամանակ,— ապա սրա հետևանքը պետք է քննել տարբեր տեսակետներից։ Հումքային արդյունքների գնի հանկարծակի փլուզումն արգելակում է նրանց վերարտադրությունը և այսպիսով նորից վերականգնում է հումքի օրորան հանդիսացող այն երկրների մենաշնորհը, որոնք ամենանպաստավոր պայմաններում են արտադրում, գուցե որոշ սահմանափակումներով է վերականգնում, բայց և այնպես վերականգնում է։ Ճիշտ է, տրված զարկի հետևանքով հումքի վերարտադրությունը կատարվում է. ավելի ընդլայնված մասշտաբով, մանավանդ այն երկրներում, որոնք ավելի կամ պակաս չափով օգտվում են այս արտադրության մենաշնորհով։ Բայց այն պատվանդանը, որի վրա կատարվում է արտադրությունը մեքենաների թվի աճման և այլոց հետևանքով և որը մի քանի տատանումներից հետո այժմ պետք է նոր նորմալ պատվանդան, նոր ելակետ հանդիսանա,— այդ պատվանդանը շատ է ընդարձակվում պտույտի վերջին ցիկլի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ։ Սակայն ընդսմին հումքի արտադրության երկրորդական աղբյուրների մի մասում հենց նոր բարձրանալու վրա եղած վերարտադրությունը դարձյալ զգալի արգելակի է հանգիպում։ Այսպես, օրինակ, արտահանության աղյուսակների հիման վրա կարելի է մատնահաշվով ցույց տալ, թև ինչպես վերջին 30 տարվա ընթացքում (մինչև 1865 թվականը) բամբակի հնդկական արտադրությունն աճում է, երբ ամերիկյան բամբակի պակասություն է զգացվում, և հետո՝ հանկարծակի նորից նվազում է ավելի կամ պակաս հարատևությամբ։ Հումքի թանկանալու ժամանակաշրջանում արդյունաբերական կապիտալիստները համախմբվում, միություններ են կազմում արտադրությունը կարգավորելու համար։ Այսպես եղավ, օրինակ, Մանչեստրում 1848 թվականին բամբակի գների բարձրանալուց հետո, նմանապես և Իռլանդիայում վուշի արտադրության ասպարեզում։ Բայց հենց որ անմիջական շարժառիթն անցնում է և մեջտեղ է գալիս մրցմանդ, «ամենից էժան շուկայում գնելու» ընդհանրական սկզբունքը (փոխանակ հիշյալ միությունների նման նպատակ դնելու, որ հումքի օրորան հանդիսացող համապատասխան երկրների արտադրունակությանը նպաստեն՝ մի կողմ թողնելով այն անմիջական, վայրկենական գինը, որով նրանք ներկայումս կարողանում են հումք մատակարարել),— ուրեմն հենց որ կրկին մրցման սկզբունքն է միահեծան իշխում, թողնում են, որ նորից «գինը» կարգավորի առաջարկը։ Ամեն մի մտածմունք, որ հումքի արտադրության միատեղ, վճռական ու նախատեսող վերահսկության է վերաբերում — մի վերահսկություն, որ ընդհանրապես միանգամայն անհամատեղելի է կապիտալիստական արտադրության օրենքների հետ, ուստի միշտ էլ մի ունայն ցանկություն է մնում կամ թե սահմանափակվում է անմիջական մեծ վտանգի ու անճարության վայրկյաններում միատեղ կատարվող բացառիկ քայլերով,— տեղի է տալիս այն հավատին, թե պահանջարկն ու առաջարկը միմյանց փոխադարձաբար կկարգավորեն<ref>Վերևի տողերը գրվելուց (1865 թ.) դեսը համաշխարհային շուկայում մրցումը զգալի չափով սաստկացել է բոլոր կուլտուրական երկրների, հատկապես Ամերիկայի ու Գերմանիայի, արդյունաբերության սրընթաց զարգացման հետևանքով։ Այն իրողությունը, որ արագորեն ու հսկայաբար հորդացող արդի արտադրողական ուժերն օրեցօր ավելի ու ավելի են գերաճում կապիտալիստական ապրանքափոխանակության օրենքներից, որոնց շրջանակում նրանք պարտավորված են գործելու,— այս իրողությունն այսօր ավելի ու ավելի է թափանցում նույնիսկ հենց իրենց՝ կապիտալիստների գիտակցության մեջ։ Այս հատկապես երեում է երկու հայտանիշից։ Նախ՝ հովանավորական մաքսերի այն նոր ընդհանրական մոլությունից, որը հովանավորական հին մաքսային քաղաքականությունից նրանով է տարբերվում առանձնապես, որ նա ամենից ավելի պաշտպանում է հենց արտահանելու համար պիտանի առարկաները։ Երկրորդ՝ արտադրության ամբողջական խոշոր ոլորտների գործարանատերերի տրեստներից (trusts), որոնց նպատակն է՝ կարգավորել արտադրությունը, ուրեմն և գներն ու շահույթը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս փորձառքներն իրագործելի են համեմատաբար բարենպաստ տնտեսական եղանակների դեպքում միայն. առաջին փոթորիկը պետք է տապալի նրանց և ապացուցի, որ եթե արտադրությունն իրոք կարգավորման կարիք ունի, ապա անշուշտ կապիտալիստների դասակարգը չէ որ կոչված է այս անելու։ Մինչդեռ այս կարտելների նպատակն է՝ հոգալ լոկ այն մասին, որ մանրերն է՛լ ավելի արագորեն կլանվեն խոշորների կողմից, քան եղել է մինչև այժմ։ — Ֆ. Է.։</ref>։ Կապիտալիստների սնահավատությունն այնքան բիրտ է այստեղ, որ նույնիսկ գործարանային վերատեսուչներն իրենց հաշվետվությունների մեջ նորից ու նորից այս առթիվ ամենամեծ զարմանք են հայանում։ Բարենպաստ ու աննպաստ տարիների հերթափոխությունը, իհարկե, դարձյալ ավելի էժան հումք է առաջ բերում։ Անկախ այն անմիջական ներգործությունից, որ այս հանգամանքն անում է պահանջարկի ընդարձակման վրա, սրան իբրև դրդապատճառ ավելանում է շահույթի նորմայի վրա արվող այն ներգործությունն է, որ առաջ հիշատակել ենք։ Եվ վերևում նշված այն պրոցեսը, երբ մեքենաների և այլոց արտադրությունն աստիճանաբար գերազանցելով առաջ է ընկնում հումքի արտադրությունից, այս դեպքում կրկնվում է ավելի խոշոր մասշտաբով։ Հումքի իրական բարելավումն, այնպես, որ նա մատակարարվեր ոչ միայն պահանջված քանակով, այլ և պահանջված որակով, օրինակ, ամերիկյան որակով բամբակ մատակարարվեր Հնդկաստանից,— եվրոպական հարատև, կանոնավորապես աճող ու կայուն պահանջարկ է ենթադրում (բոլորովին մի կողմ թողած այն տնտեսական պայմանները, որոնց մեջ գրված է հնդկական արտադրողն իր ծննդավայրում)։ Բայց այս պարագայում հումքի արտադրության ոլորտը գործում է հրումներով միայն, մերթ հանկարծակի ընդլայնվելով, մերթ էլ սաստիկ սեղմվելով։ Այս ամենը, ինչպես և կապիտալիստական արտադրության ոգին ընդհանրապես, շատ լավ կարելի է ուսումնասիրել 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սովի օրինակով, երբ եղած դժվարություններին ավելացավ դեռ այն, որ ժամանակ առ ժամանակ բոլորովին բացակայում էր այնպիսի մի հումք, որը վերարտադրության էական տարրերից մեկն է։ Գինը կարող է բարձրանալ նաև այն ժամանակ, երբ առաջարկը լիակատար է, բայց գլուխ է բերվում ավելի ծանր պայմաններում։ Կամ թե կարող է հումքի իրական պակասություն լինել։ Բամբակի ճգնաժամի միջոցին սկզբում հենց այս վերջինը գոյություն ուներ։Բայց երբ այս բարձր գների փլուզումն է հանդես գալիս այն պատճառով, որ նրանց բարձրացումը մասամբ պահանջարկի մի նվազում է առաջ բերել, մասամբ էլ պատճառ է եղել մի դեպքում արտադրությունն ընդլայնելու, մի այլ դեպքում՝ առաջարկն ուժեղացնելու արտադրության ավելի հեռավոր ու մինչև այժմ քիչ կամ թե բոլորովին չօգտագործված մի վայրից, իսկ երկուսի հետևանքն էլ եղել է հումքի մի առաջարկ, որ գերազանցում է պահանջարկից,— հատկապես գերազանցում է հին բարձր գների ժամանակ,— ապա սրա հետևանքը պետք է քննել տարբեր տեսակետներից։ Հումքային արդյունքների գնի հանկարծակի փլուզումն արգելակում է նրանց վերարտադրությունը և այսպիսով նորից վերականգնում է հումքի օրորան հանդիսացող այն երկրների մենաշնորհը, որոնք ամենանպաստավոր պայմաններում են արտադրում, գուցե որոշ սահմանափակումներով է վերականգնում, բայց և այնպես վերականգնում է։ Ճիշտ է, տրված զարկի հետևանքով հումքի վերարտադրությունը կատարվում է ավելի ընդլայնված մասշտաբով, մանավանդ այն երկրներում, որոնք ավելի կամ պակաս չափով օգտվում են այս արտադրության մենաշնորհով։ Բայց այն պատվանդանը, որի վրա կատարվում է արտադրությունը մեքենաների թվի աճման և այլոց հետևանքով և որը մի քանի տատանումներից հետո այժմ պետք է նոր նորմալ պատվանդան, նոր ելակետ հանդիսանա,— այդ պատվանդանը շատ է ընդարձակվում պտույտի վերջին ցիկլի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ։ Սակայն ընդսմին հումքի արտադրության երկրորդական աղբյուրների մի մասում հենց նոր բարձրանալու վրա եղած վերարտադրությունը դարձյալ զգալի արգելակի է հանգիպում։ Այսպես, օրինակ, արտահանության աղյուսակների հիման վրա կարելի է մատնահաշվով ցույց տալ, թև ինչպես վերջին 30 տարվա ընթացքում (մինչև 1865 թվականը) բամբակի հնդկական արտադրությունն աճում է, երբ ամերիկյան բամբակի պակասություն է զգացվում, և հետո՝ հանկարծակի նորից նվազում է ավելի կամ պակաս հարատևությամբ։ Հումքի թանկանալու ժամանակաշրջանում արդյունաբերական կապիտալիստները համախմբվում, միություններ են կազմում արտադրությունը կարգավորելու համար։ Այսպես եղավ, օրինակ, Մանչեստրում 1848 թվականին բամբակի գների բարձրանալուց հետո, նմանապես և Իռլանդիայում վուշի արտադրության ասպարեզում։ Բայց հենց որ անմիջական շարժառիթն անցնում է և մեջտեղ է գալիս մրցման, «ամենից էժան շուկայում գնելու» ընդհանրական սկզբունքը (փոխանակ հիշյալ միությունների նման նպատակ դնելու, որ հումքի օրորան հանդիսացող համապատասխան երկրների արտադրունակությանը նպաստեն՝ մի կողմ թողնելով այն անմիջական, վայրկենական գինը, որով նրանք ներկայումս կարողանում են հումք մատակարարել),— ուրեմն հենց որ կրկին մրցման սկզբունքն է միահեծան իշխում, թողնում են, որ նորից «գինը» կարգավորի առաջարկը։ Ամեն մի մտածմունք, որ հումքի արտադրության միատեղ, վճռական ու նախատեսող վերահսկության է վերաբերում — մի վերահսկություն, որ ընդհանրապես միանգամայն անհամատեղելի է կապիտալիստական արտադրության օրենքների հետ, ուստի միշտ էլ մի ունայն ցանկություն է մնում կամ թե սահմանափակվում է անմիջական մեծ վտանգի ու անճարության վայրկյաններում միատեղ կատարվող բացառիկ քայլերով,— տեղի է տալիս այն հավատին, թե պահանջարկն ու առաջարկը միմյանց փոխադարձաբար կկարգավորեն<ref>Վերևի տողերը գրվելուց (1865 թ.) դեսը համաշխարհային շուկայում մրցումը զգալի չափով սաստկացել է բոլոր կուլտուրական երկրների, հատկապես Ամերիկայի ու Գերմանիայի, արդյունաբերության սրընթաց զարգացման հետևանքով։ Այն իրողությունը, որ արագորեն ու հսկայաբար հորդացող արդի արտադրողական ուժերն օրեցօր ավելի ու ավելի են գերաճում կապիտալիստական ապրանքափոխանակության օրենքներից, որոնց շրջանակում նրանք պարտավորված են գործելու,— այս իրողությունն այսօր ավելի ու ավելի է թափանցում նույնիսկ հենց իրենց՝ կապիտալիստների գիտակցության մեջ։ Այս հատկապես երևում է երկու հայտանիշից։ Նախ՝ հովանավորական մաքսերի այն նոր ընդհանրական մոլությունից, որը հովանավորական հին մաքսային քաղաքականությունից նրանով է տարբերվում առանձնապես, որ նա ամենից ավելի պաշտպանում է հենց արտահանելու համար պիտանի առարկաները։ Երկրորդ՝ արտադրության ամբողջական խոշոր ոլորտների գործարանատերերի տրեստներից (trusts), որոնց նպատակն է՝ կարգավորել արտադրությունը, ուրեմն և գներն ու շահույթը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս փորձառքներն իրագործելի են համեմատաբար բարենպաստ տնտեսական եղանակների դեպքում միայն. առաջին փոթորիկը պետք է տապալի նրանց և ապացուցի, որ եթե արտադրությունն իրոք կարգավորման կարիք ունի, ապա անշուշտ կապիտալիստների դասակարգը չէ որ կոչված է այս անելու։ Մինչդեռ այս կարտելների նպատակն է՝ հոգալ լոկ այն մասին, որ մանրերն է՛լ ավելի արագորեն կլանվեն խոշորների կողմից, քան եղել է մինչև այժմ։ — Ֆ. Է.։</ref>։ Կապիտալիստների սնահավատությունն այնքան բիրտ է այստեղ, որ նույնիսկ գործարանային վերատեսուչներն իրենց հաշվետվությունների մեջ նորից ու նորից այս առթիվ ամենամեծ զարմանք են հայտնում։ Բարենպաստ ու աննպաստ տարիների հերթափոխությունը, իհարկե, դարձյալ ավելի էժան հումք է առաջ բերում։ Անկախ այն անմիջական ներգործությունից, որ այս հանգամանքն անում է պահանջարկի ընդարձակման վրա, սրան իբրև դրդապատճառ ավելանում է շահույթի նորմայի վրա արվող այն ներգործությունն էլ, որ առաջ հիշատակել ենք։ Եվ վերևում նշված այն պրոցեսը, երբ մեքենաների և այլոց արտադրությունն աստիճանաբար գերազանցելով առաջ է ընկնում հումքի արտադրությունից, այս դեպքում կրկնվում է ավելի խոշոր մասշտաբով։ Հումքի իրական բարելավումն այնպես, որ նա մատակարարվեր ոչ միայն պահանջված քանակով, այլ և պահանջված որակով, օրինակ, ամերիկյան որակով բամբակ մատակարարվեր Հնդկաստանից,— եվրոպական հարատև, կանոնավորապես աճող ու կայուն պահանջարկ է ենթադրում (բոլորովին մի կողմ թողած այն տնտեսական պայմանները, որոնց մեջ դրված է հնդկական արտադրողն իր ծննդավայրում)։ Բայց այս պարագայում հումքի արտադրության ոլորտը գործում է հրումներով միայն, մերթ հանկարծակի ընդլայնվելով, մերթ էլ սաստիկ սեղմվելով։ Այս ամենը, ինչպես և կապիտալիստական արտադրության ոգին ընդհանրապես, շատ լավ կարելի է ուսումնասիրել 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սովի օրինակով, երբ եղած դժվարություններին ավելացավ դեռ այն, որ ժամանակ առ ժամանակ բոլորովին բացակայում էր այնպիսի մի հումք, որը վերարտադրության էական տարրերից մեկն է։ Գինը կարող է բարձրանալ նաև այն ժամանակ, երբ առաջարկը լիակատար է, բայց գլուխ է բերվում ավելի ծանր պայմաններում։ Կամ թե կարող է հումքի իրական պակասություն լինել։ Բամբակի ճգնաժամի միջոցին սկզբում հենց այս վերջինը գոյություն ուներ։
Ուստի արտադրության պատմության մեջ մենք որքան ավելի ենք մոտենում անմիջականագույն արդիականությանը, այնքան ավելի կանոնավոր կերպով ենք գտնում, մանավանդ արդյունաբերության վճռական ճյուղերում, որ մշտապես կրկնվող հերթափոխություն կա օրգանական բնությունից ստացվող հումքի հարաբերական թանկացման ու սրանից բխող գների հետագա անկման միջև։ Մինչև հիմա շարադրածի լուսաբանումը կգտնենք գործարանային վերատեսուչների հաշվետվություններից վերցրած հաջորդ օրինակների մեջ։
Պատմության դասը [die Moral], որ կարելի է քաղել քաղել՝ երկրագործությունը նաև մի այլ տեսակետից դիտելով, այն է, որ կապիտալիստական սիստեմը հակասում է ռացիոնալ երկրագործությանը, կամ, որ ռացիոնալ երկրագործությունն անհամատեղելի է կապիտալիստական սիստեմի հետ (թեև սա օժանդակում է նրա տեխնիկական զարգացմանը) և կարիք ունի կա՛մ ինքնաշխատ մանր գյուղացիների ձեռքի կամ թե ասսոցիացիայի մեջ մտած [ընկերակցված] արտադրողներ ի արտադրողների վերահսկողության։
<br>
«Տնտեսության վիճակն ավելի լավ է. բայց լավ ու վատ ժամանակներրից գոյացող ցիկլը կարճանում է մեքենաների բազմացմանը զուգընթաց, և եթե սրա հետևանքով աճում է հումքի պահանջարկը, ապա ավելի հաճախակի են կրկնվում նաև տատանումները տնտեսության մեջ... Այժմ ոչ միայն նորից վստահությունն է վերականգնված 1857 թվականի խուճապից հետո, այլ և ինքը խուճապը գրեթե բոլորովին մոռացված է թվում։ Արդյոք այս լավացումը հարատև, կլինի, թե ոչ, այս ամենամեծ չափով կախված է հումքի գնից։ Արդեն աչքի են ընկնում այն նախանշանները, որոնք ցույց են տալիս, թե մի քանի դեպքերում արդեն հասել են այն մաքսիմումին, որից այն կողմն արտադրությունն ավելի ու ավելի պակաս շահութաբեր է դառնում, մինչև որ վերջապես բոլորովին կդադարի շահույթ տալուց։ Եթե մենք վերցնում ենք բրդի գործի համար շահավետ 1849 ու 1850 թվականները, ապա տեսնում ենք, որ անգլիական գզաբրդի գինը ֆունտին 13 պենս էր, իսկ ավստրալականինը 14-ից մինչև 17 պենս, և որ միջին հաշվով 1841-ից մինչև 1850 թվականը տևող տաս տարում անգլիական բրդի միջին գինը ֆունտին 14 պենսից վեր ու ավստրալականինը — 17 պենսից վեր չի բարձրացել։ Բայց անբարեհաջող 1857 թվականի սկզբին ավստրալական բուրդը վաճառվում էր 23 պենսով. դեկտեմբերին, խուճապի ամենավատ ժամանակաշրջանում, նրա գինն ընկավ մինչև 18 պենս, բայց 1858 թվականի ընթացքում նորից բարձրացավ և հասավ այժմյան 21 պենսին։ Անգլիական բուրդը 1857 թվականին նմանապես 20 պենսով սկսեց, ապրիլին ու սեպտեմբերին բարձրացավ 21 պենսի, 1858 թվականի հունվարին ընկնելով հասավ 14 պենսի, և այն ժամանակվանից դեսը բարձրացավ 17 պենսի, այնպես որ նրա ֆունտը 3 պենսով ավելի բարձր է, քան վերոհիշյալ 10 տարվա միջինը... Այս ցույց է տալիս, իմ կարծիքով, որ կամ մոռացվել են 1857 թվականի սնանկացումները, որոնք նման գների հետևանք էին, կամ թե բուրդ արտադրվում է ճիշտ այնքան, որքան առկա իլիկները կարող են մանել. կամ թե գործվածքների գները մի տևական բարձրացումի են մոտենում։ Բայց ես մինչայժմյան իմ փորձից տեսել եմ, թե ինչպես անհավատալի կարճ ժամանակում իլիկներն ու մանածագործական հաստոցները ոչ միայն իրենց թիվն են բազմապատիկ մեծացրել, այլ և իրենց բանելու արագությունը,— թե այնուհետև ինչպես մեր բրդի արտահանությունը դեպի Ֆրանսիա բարձրացել է գրեթե նույն հարաբերությամբ, մինչդեռ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում բուծվող ոչխարների միջին տարիքն ավելի ու ավելի է ցածրանում, որովհետև բնակչությունն արագ բազմանում է և ոչխարաբույծներն, ուզում են իրենց ունեցած անասունն ըստ կարելվույն շուտ փողի փոխարկել։ Ուստի հաճախ ես ծանր րոպեներ եմ ապրել, երբ տեսել եմ այնպիսի մարդկանց, որոնք առանց այս իմանալու՝ իրենց հմտությունն ու իրենց կապիտալը դրել են այնպիսի ձեռնարկությունների մեջ, որոնց հաջողությունը կախված է մի այնպիսի արդյունքի առաջարկից, որը կարող է բազմացվել հայտնի օրգանական օրենքների համաձայն միայն... Հումքի բոլոր տեսակների պահանջարկի ու առաջարկի կացությունն... է ըստ երևույթին բացատրում բամբակեղենի գործի բազմաթիվ տատանումները, նմանապես էլ բրդի անգլիական շուկայի դրությունը 1857 թվականի աշնանն ու սրանից առաջացած արդյունաբերական ճգնաժամը»<ref>Հասկանալի է, որ մենք բրդի 1857 թվականի ճգնաժամը հումքի ու ֆաբրիկատի գների անհամապատասխանոթյամբ չենք բացատրում, ինչպես պարոն Բեկերն է անում։ Այս անհամապատասխանությունն ինքը մի հայտանիշ էր միայն, այնինչ ճգնաժամը մի ընդհանրական բնույթ էր կրում։ — Ֆ. Է.։</ref> (R. Baker, Rep. Fact.-ում, Oct. 1858, p. 56—61)։
Յորկշիրի Վեստ-Ռայդինգի բրդեղենի արդյունաբերության ծաղկման ժամանակ շրջանը 1849—1850 թվականներն էին։ Այնտեղ այս արդյունաբերության մեջ 1838 թվականին աշխատեցվում էին 29 246 հոգի, 1843-ին՝ 37 000, 1845-ին՝ 48 097, 1850-ին՝ 74 891։ Նույն շրջանում 1838 թվականին՝ 2 768 մեխանիկական մանածագործական հաստոց կար, 1841-ին՝ 11 458, 1843-ին՝ 16 870, 1845-ին՝ 19 121՝ 121 ու 1850-ին՝ 29 539 (Rep. Fact., 1850, p. 60)։ Սանրաբրդեղենի արդյունաբերության այս ծաղկումը 1850 թվականի հոկտեմբերին արդեն սկսեց կասկածելի դառնալ։ Ենթավերատեսուչ Բեկերը 1851 թվականի ապրիլի հաշվետվության մեջ Լիդսի ու Բրեդֆորդի մասին ասում է. «Գործի դրությունը մի քանի ժամանակից դեսը շատ անբավարար է։ Սանրաբրդի մանագործտբանատերերն արագորեն կորցնում են 1850 թվականի շահույթը, և մանածագործարանատերերի մեծամասնությունն էլ մի ավելի լավ վիճակի չի։ Ես կարծում եմ, որ ներկայումս ավելի շատ բրդամեքենաներ են պարապ կանգնած, քան երբևէ առաջ, և վուշեղենի մանածագործարանատերերն էլ են բանվորներին արձակում և մեքենաները կանգնեցնում։ Տեքստիլ արդյունաբերության ցիկլերը հիմա իրոք անչափ անորոշ են, և մենք, ըստիս, շուտով կգանք այն հայացքին... որ իլիկների արտադրունակության, հումքի քանակի ու բնակչության բազմանալու միջև ոչ մի համապատասխանություն չի պահպանվում» (էջ 52)։
Նույնը վերաբերում է բամբակեղենի արդյունաբերությանը։ 1858 թվականի հոկտեմբերի՝ հենց նոր քաղբերված հաշվետվության մեջ ասված է. «Գործարաններում հաստատուն բանվորական օր սահմանելուց դեսը սպառած հումքի քանակը, արտադրության մեծությունը, աշխատավարձի գումարը տեքստիլ արդյունաբերության բոլոր ճյուղերում որոշվում են պարդ պարզ երից կանոնի հիման վրա... Ես մեջ եմ բերում պարոն Պեյնսի, Բլեկբերնի այժմյան քաղաքագլխի վերջերումս արած ու բամբակեղենի արդյունաբերությանը վերաբերող մի զեկուցումից, որի մեջ նա ամենահնարավոր ճշգրտողությամբ ամփոփում է իր սեփական շրջանի արդյունաբերական վիճակագրության տվյալները.
«Ամեն մի իրական ձիաուժ շարժում է 450 սելֆակտորային [ավտոմատիկ, ինքնաշարժ] իլիկ, նախապատրաստական սարքավորումով հանդերձ կամ թե 200 վտաերային վատերային իլիկ կամ թե չէ 40 մատնաչափ լայնությամբ մահուդ գործող 15 հաստոց՝ վրափաթթող, հինող ու շոհող մեքենաներով հանդերձ։ Յուրաքանչյուր ձիաուժ մանելիս 2½ բանվոր է աշխատեցնում, իսկ մանածագործելիս՝ 10 բանվոր. նրանց միջին աշխատավարձը մարդագլուխ 10½ շիլլինգից ավելի է շաբաթական... Վերամշակվող միջին համարներն են՝ հենքինը № 30—32 և թեզանինը 34—36. եթե ամեն մի իլիկի շաբաթական արտադրած մանվածքն ընդունենք 13 ունցիա, ապա այս կանի շաբաթական 824 700 ֆունտ մանվածք, որի հարմար կգործածվի 970 000 ֆ. ստ. կամ 2 300 հակ բամբակ 28 300 ֆ. ստ. գնով... Մեր շրջանում (Բլեկբերնի հարևան շրջանում, որի շառավիղը 5 անգլիական մղոն է) բամբակի շաբաթական սպառումը 1 530 000 ֆունտ կամ 3 650 հակ է, 44 625 ֆ. ատ. գումարի։ Այս անում է Միացյալ Թագավորության ամբողջ բամբակամանության <math>^1/_{18}</math>-ն ու ամբողջ մեքենական մանածագործության <math>^1/_{16}</math>-ը։
«Այսպիսով ուրեմն, պարոն Պեյնսի հաշվումների համաձայն Թագավորության մեջ բամբակի իլիկների ընդհանուր թիվը կլիներ 28 800 000, և սրանք լիաբեռն բանեցնելու համար տարեկան կպահանջվեր 1 432 080 000 ֆ. բամբակ։ Բայց բամբակի ներմուծումը, արտահանած քանակը դուրս գալուց հետո, 1856 ու 1857 թվականներին միմիայն 1 022 576 832 ֆ. էր. ուրեմն անհրաժեշտորեն պետք է 409 503 168 ֆ. մի պակսորդ պակսուրդ գոյանար։ Պարոն Պեյնսը, որը բարեհաճություն ունեցավ այս կետի մասին ինձ հետ զրուցակցելու, կարծում է, թե բամբակի տարեկան գործածության մի հաշվարկում, որ հիմնված կլիներ Բլեկբերնի շրջանի գործածության վրա, շատ չափազանցեցված կլիներ ոչ միայն մանված համարների տարբերության, այլ և մեքենաների կատարելության հետևանքով։ Նա Միացյալ թագավորության՝ Թագավորության՝ բամբակի տարեկան ամբողջ սպառումը հաշվում է 1000 1 000 միլիոն ֆ.։ Բայց եթե նա իրավացի է և իրոք առաջարկի 22½ միլիոն մի ավելցուկ գոյություն ունի, ապա ըստ երևույթին հիմա արդեն պահանջարկի ու առաջարկի մի հավասարակշռություն է պահպանվում, դեռ հաշվի չառնելով այն ավելադիր իլիկներն ու մանածագործական հաստոցները, որոնք, պարոն Պեյնսի ասելով, իր սեփական շրջանում արդեն դրվում են և, սրա հիման վրա դատելով, հավանորեն դրվում են նմանապես այլ շրջաններում էլ» (էջ 59, 60)։
====III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒՍԱԲԱԿՈՒՄ. 1861—1865 Թ. Թ. ԲԱՄԲԱԿԻ ՃԳՆԱԺԱՄԸ====
Վստահելի
1396
edits