«Դելիա Էլենա Սան-Մարկո»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դելիա Էլենա Սան-Մարկո |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = Հովհաննես ...»:)
 
 
Տող 15. Տող 15.
  
 
Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը:
 
Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը:
Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս ամբողջն հասկանալու համար վերընթերցեցի իր ուսուցչի շուրթերին դրած Պլատոնի վերջին դասը: Կարդացի` երբ մարմինը մեռնում է, հոգին կարող է հեռանալ:
+
 
 +
Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս ամբողջը հասկանալու համար վերընթերցեցի իր ուսուցչի շուրթերին դրած Պլատոնի վերջին դասը: Կարդացի` ''երբ մարմինը մեռնում է, հոգին կարող է հեռանալ:''
  
 
Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ:
 
Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ:

Ընթացիկ տարբերակը 00:17, 2 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Դելիա Էլենա Սան-Մարկո

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Իրար հրաժեշտ տվեցինք Օնսեի խաչմերուկներից մեկում:

Դիմացի մայթից նորից նայեցի ձեզ. դուք էլ էիք շրջվել և ձեռքով ցտեսություն ասացիք:

Երեկոյան ժամը հինգն էր, մեր միջև անցնում էր ավտոմեքենաներից և մարդկանցից բաղկացած մի ամբողջ գետ. ինչպես իմանայի, որ այդ գետը տխուր Աքերոնն էր` անհաղթահարելին:

Այլևս իրար չտեսանք, իսկ մի տարի անց դուք արդեն վախճանվել էիք:

Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը:

Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս ամբողջը հասկանալու համար վերընթերցեցի իր ուսուցչի շուրթերին դրած Պլատոնի վերջին դասը: Կարդացի` երբ մարմինը մեռնում է, հոգին կարող է հեռանալ:

Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ:

Քանի որ, եթե ճիշտ է, թե հոգիները չեն մեռնում, ուրեմն չափազանց լավ է և այն, որ նրանց հրաժեշտը ընդգծված չի լինում:

Ցտեսություն ասել, նշանակում է բաժանումը ժխտել, այսինքն` այսօր բաժանվել խաղանք, բայց վաղն անպայման կտեսնվենք: Թեև իրենք իրենցով պատահական ու անցողիկ համարեն, մարդիկ ցտեսությունը հնարել են գիտակցելով, որ իրենք ինչ-որ ձևով անմահ են:

Դելիա, օրերից մի օր, չգիտեմ թե ո՞ր ափերին, մենք մեզ կհարցնենք, թե արդյո՞ք ինչ-որ ժամանակ, ինչ-որ հարթավայրի կորած մի քաղաքում մենք` Բորխեսն ու Դելի՞ան ենք եղել, թե՞ ոչ: