«Ոճիր և պատիժ, Վեցերորդ մաս»–ի խմբագրումների տարբերություն
(→IV) |
(→V) |
||
Տող 487. | Տող 487. | ||
== V == | == V == | ||
+ | |||
+ | Ռասկոլնիկովը քայլեց նրա ետևից։ | ||
+ | |||
+ | — Այդ ի՞նչ է,— ետ նայելով գոչեց Սվիդրիգայլովը,— ես հո կարծեմ ձեզ ասացի․․․ | ||
+ | |||
+ | — Սա նշանակում է, որ ես հիմա ձեզնից չեմ անջատվի։ | ||
+ | |||
+ | — Ի-ի-ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Երկուսն էլ կանգ առան ու երկուսն էլ մի րոպե նայում, ասես հայացքով չափում էին միմյանց։ | ||
+ | |||
+ | — Ձեր կիսահարբած վիճակում ձեր բոլոր պատմածներից ես ''դրականապես'' եզրակացրի, որ դուք ոչ միայն չեք թողել ձեր ամենաստոր դիտավորությունները իմ քրոջ նկատմամբ, այլև դրանով ավելի շատ եք զբաղված, քան երբևէ,— կտրուկ ասաց Ռասկոլնիկովը։— Ինձ հայտնի է, որ այսօր առավոտյան քույրս ինչ-որ նամակ է ստացել։ Դուք ամբողջ ժամանակ չէիք կարողանում հանգիստ նստել ձեր տեղում․․․ Դուք, իհարկե, կարող էիք որտեղից որտեղ ինչ-որ կին ճարել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես ցանկանում եմ անձամբ հավաստիանալ... | ||
+ | |||
+ | Ռասկոլնիկովը հազիվ թե ինքն էլ կարողանար որոշել, թե հիմա ինչ էր ուզում և ինչումն էր անձամբ հավաստիանալ ցանկանում։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ի՜նչ։ Ուզում եք, որ ես հիմա ոստիկանո՞ւթյուն կանչեմ։ | ||
+ | |||
+ | — Կանչիր։ | ||
+ | |||
+ | Նրանք դարձյալ մի րոպեի չափ կանգնեցին իրար դեմ։ Վերջապես, Սվիդրիգայլովի դեմքը փոխվեց։ Հավաստիանալով, որ Ռասկոլնիկովը սպառնալիքից չի վախեցել, նա հանկարծ բոլորովին ուրախ և բարեկամական տեսք ընդունեց։ | ||
+ | |||
+ | — Ի՛նչ մարդ ե՛ք, է՛։ Ես դիտմամբ ձեր գործի մասին չէի խոսում ձեզ հետ, թեև, իհարկե, ինձ տանջում է հետաքրքրությունը։ Ֆանտաստիկ գործ է։ Ուզում էի առայժմ հետաձգել, բայց իրոք դուք ընդունակ եք մեռելին էլ ջղայնացնելու... Դե, գնանք, միայն թե նախապես կասեմ, ես միայն մի րոպեով տուն կմտնեմ փող վհրցնելու. հետո կփակեմ բնակարանս, կառք կվերցնեմ ու կգնամ ամբողջ օրը կղզիներում անցկացնելու։ Էլ ինչպե՞ս կարող եք իմ ետևից գալ։ | ||
+ | |||
+ | — Ես էլ առայժմ կգնամ, և ոչ թե ձեր բնակարանը, այլ Սոֆյա Սեմյոնովնայի մոտ, ներողություն խնդրելու, որ թաղմանը չեմ եղել։ | ||
+ | |||
+ | — Ինչպես որ կամենաք, բայց Սոֆյա Սեմյոնովնան տանը չէ։ Նա բոլոր երեխաներին տարել է մի կնոջ մոտ, մի ազնվական պառավ կնոջ մոտ, որը իմ առաջվա, վաղուցվա ծանոթուհին է և տնօրեն է ինչ֊որ որբանոցներում։ Ես հիացրել եմ այդ կնոջը՝ փող մուծելով Կատերինա Իվանովնայի երեք ճուտիկների համար, բացի դրանից, նաև որբանոցների համար, վերջապես, բոլոր մանրամասնություններով, նույնիսկ առանց որևէ բան թաքցնելու նրան պատմել եմ Սոֆյա Սեմյոնովնայի պատմությունը։ Տպավորությունը աննկարագրելի էր։ Ահա թե ինչու Սոֆյա Սեմյոնովնան հենց այսօր կանչված էր ուղղակի № հյուրանոցը, որտեղ ժամանակավորապես, ամառանոցից վերադառնալուց հետո, ներկա է այդ տիրուհին։ | ||
+ | |||
+ | — Ոչինչ, ես այնուամենայնիվ կգնամ։ | ||
+ | |||
+ | — Ինչպես կուզեք, միայն թե ես ձեզ հետ չեմ լինի, ի՛նձ ինչ։ Ահա և մենք տուն հասանք։ Ասացեք, դուք հո ինձ կասկածանքով եք նայում, որովհետև ես այնքան քաղաքավարի եմ եղել, որ մինչև այժմ ձեզ չեմ անհանգստացրել հարցուփորձով... հասկանո՞ւմ եք։ Դա ձեզ արտասովոր բան է թվացել, գրազ եմ գալիս, որ այդպես է։ Դե արի ու սրանից հետո քաղաքավարի եղիր։ | ||
+ | |||
+ | ― Ու դռան ետևից ականջ դիր։ | ||
+ | |||
+ | — Հը՛մ, դուք ա՞յդ եք ակնարկում,— ծիծաղեց Սվիդրիգայլովը,— այո, ես կզարմանայի, եթե ի վերջո այդ մասին դիտողություն չանեիք, քա՛հ֊քա՛հ։ Ես թեև որոշ բան, հասկացել էի այն ամենից, ինչ-որ դուք այնտեղ... դուրս էիք տալիս և ինքներդ պատմում էիք Սոֆյա Սեմյոնովնային, բայց և այնպես, ի՞նչ է դա. ես գուցե բոլորովին հետամնաց մարդ եմ և արդեն ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Ի սեր աստծո, բացատրեցեք, սիրելիս, լուսաբանեցեք նորագույն սկզբունքներով։ | ||
+ | |||
+ | — Դուք ոչինչ չէիք կարող լսել, էլի՛ ստում եք։ | ||
+ | |||
+ | — Ես այդ մասին չեմ խոսում (թեև ես, այնուամենայնիվ, որոշ բան լսում էի), ոչ, ես ասում եմ, որ դուք շարունակ ախ ու վախ եք անում։ Ձեր մեջ Շիլլերն է րոպե առ րպե շփոթվում։ Դե, արի ու ականջ մի դնի դռան ետևից։ Եթե այդպես է, ապա գնացեք ու հայտարարեցեք իշխանավորներին, թե այսպես ու այսպես, ինձ հետ արտասովոր բան է պատահել, թեորիայում մի փոքրիկ սխալ է եղել։ Իսկ եթե համոզված եք, որ չի կարելի դռան ետևից ականջ դնել, իսկ պառավներին կարելի է սղկել ինչով ասես, սեփական հաճույքի համար, ապա շուտափույթ մեկնեցեք որևէ տեղ, Ամերիկա։ Փախեք, երիտասարդ։ Գուցե դեռ ժամանակ կա։ Ես անկեղծորեն եմ ասում։ Փող չկա՞, ինչ։ Ես ճանապարհի փող կտամ։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ մասին բոլորովին չեմ մտածում,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը։ | ||
+ | |||
+ | — Հասկանում եմ (դուք, սակայն նեղություն մի քաշեք․ եթե ուզում եք, շատ էլ մի խոսեք), հասկանում եմ, թե ինչ հարցեր են ձեզ զբաղեցնում, բարոյակա՞ն, թե ինչ. քաղաքացու և մարդու հարցե՞րը։ Դուք այդ մի կողմ թողեք. հիմա, դրանք ձեր ինչի՞ն են պետք, քա՛հ-քա՛հ։ Նրա համար, որ դեռևս և քաղաքացի եք և մա՞րդ։ Եթե այդպես է, ապա հարկավոր չէր քիթ խոթել․ չէ՞ որ դա ձեր գործը չէր։ Դե ուրեմն ինքնասպանություն գործեքեք։ Չե՞ք ուզում, հա՞։ | ||
+ | |||
+ | — Երևի դուք ուզում եք դիամամբ ինձ ջղայնացնել, որ ես այժմ հեռանամ ձեզնից... | ||
+ | |||
+ | — Ա՛յ քեզ տարօրինակ մարդ, մենք հո արդեն տեղ հաաանք, համեցեք, բարձրանանք սանդուղքով։ Տեսեք, ահա Սոֆյա Սեմյոնովնայի բնակարանի մուտքը, նայեցեք, ոչ ոք չկա... Չե՞ք հավատում, հարցրեք Կապերնաումովին, Սոֆյա Սեմյոնովնան բանալին նրանց է տալիս։ Ահա և ինքը, madame de Կապերնաումովը, հը՞։ Ի՞նչ է (նա մի քիչ խոզ է), գնացե՞լ է, ո՞ւր։ Այ, լսեցի՞ք։ Նա տանը չէ և գուցե մինչև ուշ երեկո չի չինի։ Դե հիմա գնանք ինձ մոտ, Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ մոտ գալ։ Ահա և իմ բնակարանը, Madame Ռեսսլիխը տանը չէ։ Այդ կինը շարունակ հոգսերով է զբաղված, լավ կին է, հավատացնում եմ ձեզ․․․ գուցե նա ձեզ հարկավոր չիներ, եթե դուք մի քիչ ավելի խելոք լինեիք։ Դե հիմա հաճեցեք տեսնել, ես բյուրոյից վերցնում եմ այս հինգ տոկոոանոց տոմսը (ինձ մոտ դրանք շատ են), իսկ սա այսօր դրամի կփոխվի։ Տեսա՞ք, էլ ի՞նչ հարկ կա, որ ես ժամանակ կորցնեմ։ Բյուրոն փակվում է, բնակարանը փակվում է, ու մենք դարձյալ իջնում ենք սանդուղքով։ Ուզո՞ւմ եք կառք վարձենք։ Ես գնալու եմ կղզիները։ Չէի՞ք ուզենա գալ։ Ահա ես կառք եմ վերցնում Ելագին կղզին գնալու համար։ Ի՞նչ, հրաժարվո՞ւմ եք, սիրտ չե՞ք անում։ Ոչինչ, կգնանք, էլի։ Կարձեմ անձրև է գալու, ոչինչ, կիջեցնենք կառքի ծածկը... | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը արդեն կառք էր նստել, Ռասկոլնիկովը մտածեց, որ իր կասկածանքները գոնե այդ պահին անարդարացի են։ Ոչ մի բառ չպատասխանելով, նա շուռ եկավ ու ետ գնաց դեպի Սեննայա հրապարակը։ Եթե նա ճանապարհին գեթ մի անգամ ետ նայեր, կտեսներ, թե ինչպես Սվիդրիգայլովը կառքով ընդամենը մի հարյուր քայլ անցնելով, վճարեց կառապանին, իջավ և արդեն մայթի վրա էր։ Ռասկոլնիկովը էլ ոչինչ չէր կարող տեսնել և շուռ էր եկել փողոցի անկյունից։ Խորին զզվանքը նրան հեռացրեց Սվիդրիգայլովից։ «Մի՞թե ես կարող էի թեկուզ մի ակնթարթ որևէ բան սպասել այդ կոպիտ չարագործից, այդ վավաշոտ անառակից ու սրիկայից», ակամա գոչեց նա։ Ճշմարիտ է, որ Ռասկոլնիկովը չափազանց հապճեպորեն ու թեթևամտությամբ արտահայտեց իր դատողությունը։ Սվիդրիգայլովի մեջ ինչ֊որ մի բան կար, որը նրան տալիս էր գոնե ինքնօրինակություն, եթե ոչ խորհրդավորություն։ Իսկ ինչ որ այդ ամենի մեջ վերաբերում էր քրոջը, ապա Ռասկոլնիկովը այնուամենայնիվ մնում էր այն հաստատ համոզմունքին, որ Սվիդրիգայլովը նրան հանգիստ չէր թողնի։ Բայց արդեն խիստ ծանր ու անտանելի էր մտածել և գլուխ կոտրել այդ ամենի մասին։ | ||
+ | |||
+ | Ըստ իր սովորության, մնալով մենակ, դեռ քսան քայլ էլ չանցած, նա խոր մտածմունքի մեջ ընկավ։ Բարձրանալով ջրանցքի կամրջի վրա, նա կանգ առավ բազրիքի կողքին ու սկսեց նայել ջրին։ Այնինչ նրանից քիչ հեռու կանգնած էր Ավդոտյա Ռոմանովնան։ | ||
+ | |||
+ | Ռասկոլնիկավը նրան հանդիպեց այն պահին, երբ բարձրանում էր կամրջի վրա, բայց նրան չնկատեց և մի կողմ անցավ։ Դունեչկան դեռ երբեք փողոցում նրան չէր տեսել այդպիսի վիճակում և վախենալու չափ ապշեց։ Նա կանգ առավ ու չգիտեր՝ կանչի՞ նրան, թե ոչ։ Հանկարծ նա նկատեց Սեննայա հրապարակի կողմից հապճեպ մոտեցող Սվիդրիգայլովին։ | ||
+ | |||
+ | Բայց Սվիդրիգայլովը կարծես թե գաղտագողի և զգուշությամբ էր մոտենում։ Նա չբարձրացավ կամուրջը, այլ կանգ առավ քիչ հեռու, մայթի վրա, ամեն կերպ աշխատելով, որ Ռասկոլնիկովը իրեն չտեսնի։ Դունյային վաղուց էր նկատել և նրան նշաններ էր անում։ Դունյային թվաց, որ նա այդ նշաններով խնդրում էր չկանչել եղբորը ու նրան հանգիստ թողնել, ու իրեն, Դունյային իր մոտ էր կանչում։ Դունյան այդպես էլ արեց։ Նա կամացուկ շրջանցեց եղբորը և մոտեցավ Սվիդրիգայլովին։ | ||
+ | |||
+ | — Շո՛ւտ գնանք,— շշնջաց Սվիդրիգայլովը,— ես չեմ ցանկանում, որ Ռոդիոն Ռոմանիչը իմանա մեր տեսակցության մասին։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ ես նստած էի այստեղից մոտ գտնվող մի պանդոկում, ուր նա ինքն էր եկել ինձ գտնելու, և ես հազիվ պոկվեցի նրանից։ Նա գիտե, որ ես ձեզ նամակ եմ ուղարկել, ու ինչ֊որ բան է կասկածում։ Դե իհարկե, դուք այդ չեք ասել նրան։ Իսկ եթե ոչ դուք, հապա ո՞վ է ասել։ | ||
+ | |||
+ | — Ահա մենք արդեն շուռ եկանք փողոցի անկյունից,— ընդհատեց Դունյան,— հիմա եղբայրս մեզ չի տեսնի, հայտարարում եմ ձեզ, որ ես ձեզ հետ ավելի հեռու չեմ գնա։ Ամեն ինչ ինձ այստեղ ասացեք, այդ ամենը կարելի է փողոցում էլ ասել։ | ||
+ | |||
+ | — Նախ՝ դա ոչ մի կերպ չի կարելի ասել փողոցում, երկրորդ՝ դուք պետք է լսեք նաև Սոֆյա Սեմյոնովնային, երրորդ, ես ձեզ ուրիշ բաներ եմ ցույց տալու․․․ Հա՛, վերջապես, եթե դուք չհամաձայնեք ինձ մոտ գալ, ապա ես հրաժարվում եմ ամեն մի բացատրությունից և անմիջապես հեռանում եմ։ Ընդսմին, ձեզ խնդրում եմ չմոռանալ, ոը ձեր սիրելի եղբոր խիստ հետաքրքիր գաղտնիքը ամբողջովին իմ ձեռքում է գտնվում։ | ||
+ | |||
+ | Դունյան տատանվելով կանգ առավ և խոցող հայացքով նայում էր Սվիդրիգայլովին։ | ||
+ | |||
+ | — Ինչի՞ց եք վախենում,— հանգիստ ասաց Սվիդրիգայլովը,— քաղաքը գյուղ չէ։ Գյուղում էլ դուք ավելի շատ եք վնասել ինձ, քան թե ես ձեզ, իսկ այստեղ,.. | ||
+ | |||
+ | ― Սոֆյա Սեմյոնովնային նախազգուշացրե՞լ եք։ | ||
+ | |||
+ | — Ոչ, ես նրան ոչ մի բառ չեմ ասել և նույնիսկ այնքան էլ հավատացած չեմ, թե նա այժմ տանը կլինի։ Ասենք, հավանորեն տանն է։ Նա այսօր թաղել է իր ազգականալհուն, այնպիսի օր չէ, որ հյուր գնա։ Առայժմ ես չեմ ուզում որևէ մեկին ասել հիշատակածս գաղտնիքը և նույնիսկ մասամբ զղջում եմ, որ ձեզ հաղորդեցի։ Այստեղ ամենաչնչին անզգուշությունը մատնության է հավասար։ Ես ապրում եմ այստեղ, այս տանը, ահա մենք մոտենում ենք։ Հրե՛ն մեր տան դռնապանը, նա ինձ շատ լավ է ճանաչում, ահա բարևում է. նա տեսնում է, որ ես կնոջ հետ եմ գալիս և, իհարկե, արդեն նկատեց ձեր դեմքը, իսկ դա ձեզ հարկավոր կլինի, եթե դուք շատ եք վախենում և ինձ վրա կասկածում։ Ներեցեք, որ ես այսպես կոպիտ եմ խոսում։ Ապրում եմ տնվորներից վարձած բնակարանում։ Սոֆյա Սեմյոնովնան ապրում է հենց իմ կողքին, նույնպես տնվորներից վարձած բնակարանում։ Ամբողջ հարկում տնվորներ են ապրում։ Էլ ինչի՞ց եք վախենում երեխայի պես։ Թե՞ ես այդքան սարսափելի եմ։ | ||
+ | |||
+ | Սվյիդրիգայլովի դեմքը ծամածռվեց ներողամտության ժպիտից, բայց նա արդեն տրամադիր չէր ժպտալու։ Նրա սիրտը տրոփում էր ու շունչը բռնվում։ Նա դիտմամբ բարձր էր խոսում, որպեսզի թաքցներ իր աճող հուզմունքը, բայց Դունյան չկարողացավ նկատել այդ առանձնահատուկ հուզմունքը. նրան սաստիկ ջղայնացրեց այն դիտողությունը, թե ինքը երեխայի պես վախենում է Սվիդրիգայլովից, թե վերջինս սարսափելի է իր համար։ | ||
+ | |||
+ | — Թեև ես գիտեմ, որ դուք... անազնիվ մարդ եք, բայց ես ձեզնից ամենևին չեմ վախենում։ Անցեք առաջ,— ասաց նա ըստ երևույթին հանգիստ, բայց նրա դեմքը խիստ գունատ էր։ | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը կանգ առավ Սոնյայի բնակարանի առաջ։ | ||
+ | |||
+ | — Թույլ տվեք իմանալ, տա՞նն է նա։ Ո՛չ։ Անհաջողություն։ Բայց ես գիտեմ, որ նա շատ շուտով կարող է գալ։ Հավանորեն՝ նա գնացել է մի տիկնոջ մոտ, իր որբերի գործով։ Դրանց մայրը մեռել է։ Ես այստեղ էլ եմ մեջ ընկել և տնօրինություն արել։ Եթե Սոֆյա Սեմյոնովնան տասը րոպեից չվերադառնա, ապա հենց այսօր ես նրան կուղարկեմ ձեզ մոտ, եթե ուզում եք։ Ահա և իմ բնակարանը։ Ահա իմ երկու սենյակը։ Դռան մյուս կողմում իմ տանտիրուհու, տիկին Ռեսսլիխի բնակարանն է։ Հիմա նայեցեք այստեղ, ես ձեզ ահա թե ինչ ցույց կտամ, իմ ննջարանից ահա այս դուռը բացվում է դեպի երկու բոլորովին դատարկ սենյակ, որոնք վարձով են տրվում։ Ահա դրանք... Դուք պետք է դրանց մի քիչ ավելի ուշադիր նայեք... | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը երկու կահավորված, բավական ընդարձակ սենյակ էր գրավում։ Դունեչկան անվստահորեն նայում էր շռւրջը, բայց առանձին ոչինչ չնկատեց սենյակների ոչ կահավորման, ոչ էլ դասավորության մեջ, թեև կարելի էր որոշ բան նկատել, օրինակ, Սվիդրիգայլովի բնակարանը գտնվում էր համարյա անբնակ երկու բնակարանների միջև։ Նրա սենյակների մուտքը ոչ թե ուղղակի միջանցքից էր, այլ տանտիրուհու երկու սենյակների միջից, որոնք համարյա դատարկ էին։ Սվիդրիգայլովը բանալով ննջարանի դուռը, որ փակված էր բանալիով, Դունեչկային ցույց տվեց վարձով տրվող, նույնպես դատարկ բնակարանը։ Դունեչկան կանգ առավ շեմքին, չհասկանալով, թե ինչու են իրեն հրավիրում նայելու, բայց Սվիդրիգայլովը շտապեց բացատրրւթյուններ տալ։ | ||
+ | |||
+ | — Նայեցեք այստեղ, այս երկրորդ, մեծ սենյակը։ Տեսեք այս դուռը, բանալիով է փակված։ Դռան մոտ աթոռ է դրված, ընդամենը մի աթոռ երկու սենյակում։ Ես սա բերել էի իմ բնակարանից, որ նստեի ու ականջ դնեի։ Այնտեղ, դռան ետևում դրված է Սոֆյա Սեմյոնովնայի սեղանը. այնտեղ նստած էր նա և խոսում էր Ռոդիոն Ռոմանիչի հետ։ Իսկ ես իրար ետևից երկու երեկո, ամեն անգամ երկու ժամ այս աթոռին նստած, ականջ էի դնում, և իհարկե կարող էի որևէ բան իմանալ, ի՞նչ եք կարծում։ | ||
+ | |||
+ | — Դուք ակա՞նջ էիք դնում։ | ||
+ | |||
+ | — Այո, ականջ էի դնում, հիմա գնանք ինձ մոտ, այստեղ նստելու տեղ էլ չկա։ | ||
+ | |||
+ | Նա Ավդոտյա Ռոմանովնային նորից տարավ իր առաջին սենյակը, որ իբրև դահլիճ էր ծառայում, ու հրավիրեց նստել աթոռին։ Ինքը նստեց սեղանի մյուս կողմում, նրանից առնվազն մի սաժեն հեռու, բայց հավանորեն նրա աչքերում բռնկվել էր հենց այն բոցը, որը մի ժամանակ խիստ վախեցնում էր Դունեչկային։ Վերջինս ցնցվեց ու մի անգամ էլ անվստահորեն նայեց շուրջը։ Նրա շարժումը ակամայից էր, ըստ երևույթին նա չէր ուզում անվստահություն ցույց տալ։ Բայց Սվիդրիգայլովի բնակարանի առանձնացած դիրքը ի վերջո շփոթեցրեց նրան։ Նա ուզում էր հարցնել, թե արդյոք տա՞նն է գոնե տանտիրուհին, բայց չհարցրեց... հպարտությունից դրդված։ Բացի դրանից, նրան մի ուրիշ, անհամեմատ ավելի ահավոր միտք էր տանջում, քան սոսկ վախը։ Նրա հոգեվիճակը անտանելի տառապալից էր։ | ||
+ | |||
+ | — Ահա ձեր նամակը,— ասաց նա՝ նամակը դնելով սեղանին։— Մի՞թե հնարավոր է այն, ինչ որ դուք գրում եք։ Դուք ակնարկում եք ինչ-որ ոճիր, որ իբր թե եղբայրս է կատարել։ Դուք շատ պարզ եք ակնարկում, դուք հիմա չեք համարձակվի դրանից հրաժարվել։ Գիացեք, որ ես առաջ էլ եմ լսել այդ հիմար հեքիաթը և դրա ոչ մի բառին չեմ հավատում։ Դա գարշելի ու ծիծաղելի կասկածանք է։ Ես գիտեմ այդ պատմությունը, գիտեմ, թե դա ինչպես և ինչից է մոգոնվել։ Դուք ոչ մի ապացույց չեք կարող ունենալ։ Դուք խոստացել եք ապացուցել, դե ուրեմն խոսեցեք։ Բայց նախապես գիտցեք, որ ես ձեզ չե՛մ հավատում, չե՛մ հավատում... | ||
+ | |||
+ | Դունեչկան այդ ասաց արագ-արագ, շտապելով, ու նրա դեմքը մի ակնթարթ շիկնեց։ | ||
+ | |||
+ | — Եթե դուք չհավատայիք, ինչպե՞ս կարող էր պատահել, որ մենակ ինձ մոտ գալու ռիսկ անեիք։ Հապա ինչո՞ւ եկաք, հենց միայն հետաքրքրությունից դրդվա՞ծ։ | ||
+ | |||
+ | — Մի տանջեք ինձ, խոսեք, խոսեք։ | ||
+ | |||
+ | — Ի՛նլ ասել կուզի, դուք քաջարի աղջիկ եք։ Աստված վկա ես կարծում էի, թե դուք պարոն Ռազումիխինին կխնդրեք ձեզ ուղեկցել այստեղ։ Բայց նա ոչ ձեզ հետ էր, ոչ էլ ձեր շուրջը. ես այդ տեսա, դա խիզախություն է. ուրեմն ուզում էիք, որ Ռոդիոն Ռոմանիչը չիմանա՞։ Հը՛մ, ձեր մեջ ամեն ինչ աստվածային է։ Ինչ վերաբերում է ձեր եղբորը, ապա ես ձեզ ի՞նչ ասեմ։ Դուք ինքներդ հիմա նրան տեսաք։ Ինչպիսի՞ն է նա։ | ||
+ | |||
+ | — Դուք հո միայն դրա վրա չե՞ք հիմնվում։ | ||
+ | |||
+ | — Ոչ, հիմնվում եմ հենց իր խոսքերի վրա։ Իրաը ետևից երկու երեկո նա գալիս էր այստեղ, Սոֆյա Սեմյոնովնայի մոտ։ Ես ձեզ ցույց տվի, թե նրանք որտեղ էին նստում։ Նա Սոֆյա Սեմյոնովնային լրիվ հաղորդեց իր կատարած ոճիրը։ Նա մարդասպան է։ Նա սպանել է աստիճանավորի վաշխառու կնոջը, որի մոտ ինքն էլ իրեր էր գրավ դնում, սպանել է նաև նրա քրոջը, Լիզավետա անունով առևտրական կնոջը, որը քրոջ սպանության ժամանակ անսպասելի ներս էր մտել։ Երկուսին էլ սպանել էր իր տարած կացնով։ Սպանել էր կողոպտելու համար և կողոպտել էր. վերցրել էր փող և ինչ-որ իրեր... Այս ամենը նա բառ առ բառ հաղորդեց Սոֆյա Սեմյոնովնային, որը գիտե գաղտնիքը, բայց սպանությանը չի մասնակցել ոչ խոսքով, ոչ էլ գործով, այլ ընդհակառակը, այնպես է սարսափել, ինչպես հիմա դուք սարսափեցիք։ Հանգիստ եղեք, նա Ռոդիոն Ռոմանիչին չի մատնի։ | ||
+ | |||
+ | — Այդ անկարելի է,— դալուկ, մեռելագույն շուրթերով քրթմնջաց Դունեչկան. նա շնչասպառ էր լինում,— չի կարող պատահել, դրա համար չկա ոչ մի պատճառ, ոչ մի առիթ... Դա սուտ է, սուտ է։ | ||
+ | |||
+ | — Նա կողոպտել է, ահա և ամբողջ պատճառը։ Նա փող և իրեր է վերցրել։ Ճշմարիտ է, հենց իր խոստովանությամբ նա չի օգտվել ոչ փողերից, ոչ էլ իրերից, այլ տարել է ինչ֊որ տեղ և պահել քարի տակ, ուր դրանք հիմա էլ գտնվում են։ Բայց դա այն պատճառով է, որ նա չի համարձակվել դրանք օգտագործել։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե կարելի է հավատալ, որ նա կարող է գողանալ, կողոպտել, թեկուզ միայն մտածել այդ մասին,— գոչեց Դունյան և աթոռից վեր թռավ։— Չէ՞ որ դուք նրան ճանաչում եք, տեսել եք, մի՞թե նա կարող է գող լինել։ | ||
+ | |||
+ | Նա ասես նվաստացնում էր Սվիդրիգայլովին. նա մոռացավ իր ամբողջ վախը։ | ||
+ | |||
+ | — Ավդոտյա Ռոմանովնա, այստեղ հազարավոր ու միլիոնավոր կոմբինացիաներ ու հանգամանքներ կան։ Գողը գողանում է, բայց գիտե, որ ինքը ստոր մարդ է. ես լսել էի մի ազնիվ մարդու մասին, թե փոստ է կողոպտել. ով գիտե, գուցե նա իրոք մտածում էր, թե կարգին գործ է արել։ Հասկանալի է, որ ես, ինչպես և դուք, չէի հավատա, եթե ինձ կողմնակի կերպով հաղորդեին։ Բայց ես հավատացի իմ սեփական ականջներին։ Սոֆյա Սեմյոնովնային նա բացատրում էր բոլոր պատճառները․ բայց սա սկզբում իր ականջներին էլ չհավատաց, իսկ աչքերին, իր իսկ աչքերին ի վերջո հավատաց։ Չէ՞ որ Ռադիոն Ռոմանիչը նրան անձամբ էր հաղորդում։ | ||
+ | |||
+ | — Այդ ի՞նչ... պատճառներ են։ | ||
+ | |||
+ | — Երկար բան է, Ավդոտյա Ռոմանովնա։ Դե ինչպես ասեմ ձեզ, այստեղ կա յուրատեսակ թեորիա, այն հասկացողությունը, որի համաձայն ես, օրինակ, գտնում եմ, որ եզակի չարագործությունը թույլատրելի է, եթե գլխավար նպատակը լավ է։ Եզակի չարիք և հարյուր բարի գործ։ Արժանիքներ և անչափ ինքնասիրություն ունեցող երիաասարդի համար, իհարկե, վիրավորական է գիտենալ, որ եթե լիներ, օրինակ, ընդամենը մի երեք հազար ռուբլի, նրա ամբողջ կարիերան, ամբողջ ապագան ու կյանքի նպատակը այլ կերպ կձևավորվեին, այնինչ չկա այդ երեք հազարը։ Դրան ավելացրեց հուզմունքը քաղցից, նեղլիկ բնակարանից, ցնցոտիից, իր սոցիալական անհրապույր դրությունը և դրա հետ մեկտեղ քրոջ և մոր դրությունը պարզ գիտակցելուց։ Առավել ևս այստեղ դեր են խաղում սնափառությունը, հպարտությունը և սնափառությունը, սակայն, ով գիտե, գուցե և առկա են լավ հակումները... Ես հո նրան չեմ մեղադրում, խնդրեմ այդ չմտածեք, և դա իմ գործն էլ չէ։ Այստեղ եղել է սեփական, յուրօրինակ թեորիա, որի համաձայն իբր թե մարդիկ բաժանվում են երկու կարգի, նյութ և առանձնահատուկ մարդիկ, այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնց համար, ըստ իրենց բարձր դիրքի, օրենք չի գրված, այլ ընդհակառակը, նրանք իրենք են օրենքներ հորինում մնացած մարդկանց, նյութի, նվաստների համար։ Ա՜յ քեզ թեորիա. une théorie comme une autre<ref>Թեորիա է ինչպես ամեն մի թեորիա (ֆրանս․)։</ref>։ Նապոլեոնը խիստ գրավել էր նրան, այսինքն՝ նրան հատկապես գրավել էր այն, որ հանճարեղ շատ մարդիկ ուշադրություն չէին դարձնում եզակի չարիքին և դա անտեսում էին առանց երկար մտածելու։ Թվում է, որ նա երևակայել էր, թե ինքն էլ հանճարեղ մարդ է, այսինքն՝ որոշ ժամանակ դրանում հավատացած էր եղել։ Նա շաա է տանջվել և հիմա էլ տանջվում է այն մտքից, որ ինքը կարողացել է հորինել թեորիա, բայց ի վիճակի չի եղել առանց երկար մտածելու անտեսել եզակի չարիքը, ուրեմն և հանճարեղ մարդ չէ։ Դե իհարկե, ինքնասիրություն ունեցող երիտասարդի համար դա ստորացուցիչ է, մանավանդ մեր դարում... | ||
+ | |||
+ | — Հապա խղճի խա՞յթը։ Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք նրա ամեն մի բարոյական զգացմունքը։ Մի՞թե նա այդպես է։ | ||
+ | |||
+ | — Ախ, Ավդոտյա Ռոմանովնա, հիմա ամեն ինչ պղտորվել է, ասենք երբեք էլ առանձնապես կարգին չի եղել։ Ռուս մարդիկ առհասարակ լայնաթափ մարդիկ են, Ավդոտյա Ռոմանովնա, լայն են, ինչպես իրենց երկիրը, ու չափազանց հակված են դեպի ֆանտաստիկականը, խառնաշփոթը. բայց առանց հատուկ հանճարեղության լայնաթափ լինելը փորձանք է։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ես և դուք երկուսով երեկոները այգում, հողաթմբին նստած, ամեն անգամ ընթրիքից հետո որքան շատ էինք խոսում հենց այսպես, այս թեմայի շուրջը։ Դուք դեռ ինձ կշտամբում էիք հենց այդ լայնաթափ խառնվածքի համար։ Ո՛վ գիտե, գուցե հենց այն ժամանակ էինք խոսում, երբ նա այստեղ պառկած էր լինում և իր մտքերով տարվում։ Մեզնում, կրթված հասարակության մեջ առանձնապես սրբազան ավանդություններ չկան, Ավդոտյա Ռոմանովնա. թերևս որևէ մեկը գրքերից մի կերպ այդ ուղղությամբ գաղափար կազմի կամ տարեգրություններից մի բան դուրս բերի։ Բայց դրանք հո առավելապես ուսյալներ են, և գիտեք, բոլորն էլ յուրատեսակ սահմանափակ մարդիկ են, այնպես որ դա նույնիսկ վայել չէ նրբակիրթ մարդուն։ Սակայն դուք ընդհանրապես գիտեք իմ կարծիքները. ես բնավ ոչ ոքի չեմ մեղադրում։ Ես ինքս փափկակյաց եմ և ինձ այդպես էլ պահում եմ։ Դե, մենք այդ մասին հաճախ ենք խոսել։ Ես նույնիսկ բախտ եմ ունեցել ձեզ հետաքրքրելու իմ դատողություններով․․․ Դուք շատ գունատ եք, Ավդոտյա Ռոմանովնա։ | ||
+ | |||
+ | — Ես գիտեմ նրա այդ թեորիան։ Ես ժուռնալում կարդացել եմ նրա հոդվածը այն մարդկանց մասին, որոնց ամեն ինչ թույլատրվում է... Ռազումիխինն էր բերել... | ||
+ | |||
+ | — Պարան Ռազումիխի՞նը։ Ձեր եղբոր հոդվա՞ծը։ Ժուռնալո՞ւմ։ Այդպիսի հոդված կա՞։ Ես չգիտեի։ Երևի հետաքրքիր է։ Բայց դուք ո՞ւր եք շտապում, Ավդոտյա Ռոմանովնա։ | ||
+ | |||
+ | — Ես ուզում եմ տեսնել Սոֆյա Սեմյոնովնային,— թույլ ձայնով ասաց Դունեչկան։— Որտեղի՞ք անցնեմ նրա մոտ։ Գուցե նա եկել է. ես հիմա ուզում եմ անպայման տեսնել նրան։ Թող նա... | ||
+ | |||
+ | Ավդոտյա Ռոմանովնան չկարողացավ խոսքը վերջացնել. նրա շունչը ուղղակի կարվեց։ | ||
+ | |||
+ | — Սոֆյա Սեմյոնովնան մինչև երեկո չի վերադառնա։ Ես այդպես եմ ենթադրում։ Նա պետք է շատ շուտ գար, եթե չի եկել, ուրեմն շատ ուշ կգա... | ||
+ | |||
+ | — Հը՛մ, ուրեմն դու ստում ես։ Ես տեսնում եմ այդ... դու ստում էիր... դու շարունակ ստում էիր... Ես քեզ չեմ հավատում, չեմ հավատում, չեմ հավատում,— կատաղի, մոլեգնաբար բղավում էր Դունեչկան՝ բոլորովին կորցնելով գլուխը։ | ||
+ | |||
+ | Նա համարյա ուշաթափ ընկավ աթոռին, որ Սվիդրիգայլովը հապճեպորեն մոտեցրեց նրան։ | ||
+ | |||
+ | — Ավդոտյա Ռոմանովնա, ի՞նչ պատահեց ձեզ, ուշքի եկեք։ Ահա ջուր։ Խմեցեք, մի կում... | ||
+ | |||
+ | Նա Դունյայի վրա ջուր շաղ տվեց։ Դունյան ցնցվեց և ուշքի եկավ։ | ||
+ | |||
+ | — Սաստիկ հուզվել է,— հոնքերը կիտելով քրթմնջաց Սվիդրիգայլովը։— Ավդոտյա Ռոմանովնա, հանգստացեք։ Իմացեք, որ նա բարեկամներ ունի։ Մենք նրան կփրկենք, կազատենք։ Ուզո՞ւմ եք, ես նրան արտասահման տանեմ։ Ես փող ունեմ, ես երեք օրում տոմս կճարեմ։ Ինչ վերաբերում է նրա կատարած սպանության, ապա նա դեռ շատ բարի գործեր կանի, այնպես որ այդ բոլորը կհարթվի, հանգստացեք։ Դե ի՞նչ պատահեց, ինչպե՞ս եք ձեզ զգում։ | ||
+ | |||
+ | — Չա՛ր մարդ, դեռ ծաղրում էլ է ինձ։ Թողեք գնամ։ | ||
+ | |||
+ | — Ո՞ւր, ո՞ւր գնաք։ | ||
+ | |||
+ | — Ռոդյայի մոտ։ Որտե՞ղ է նա։ Դուք գիտե՞ք։ Դուռը ինչո՞ւ է փակված։ Մենք ներս մտանք այս դռնից, իսկ այժմ դա փակված է բանալիով։ Դուք ե՞րբ կարողացաք բանալիով փակել։ | ||
+ | |||
+ | — Հո չէ՛ր կարելի բոլոր սենյակներով մեկ բղավել այն, ինչ որ մենք այստեղ խոսում էինք։ Ես բնավ չեմ ծաղրում, այդ լեզվով խոսելը ձանձրացրել է ինձ։ Ո՞ւր պետք է գնաք այդ վիճակում։ Թե՞ ուզում եք մատնել նրան։ Դուք նրան կատաղության կհասցնեք, և նա կմատնի ինքն իրեն։ Գիտցեք, որ նրան հետամտում են, արդեն գտել են հետքը։ Դուք միայն կմատնեք նրան։ Սպասեցեք. ես նրան տեսել եմ ու հետը խոսել․ նրան դեռ կարելի է փրկել։ Սպասեցեք, նստեցեք, մեկտեղ մտածենք այդ մասին։ Ես հենց նրա համար եմ ձեզ կանչել, որ երկուսով խոսենք դրա մասին, կշռադատենք այդ բանը։ Դե նստեցեք։ | ||
+ | |||
+ | — Դուք ի՞նչ կերպ կարող եք փրկել նրան։ Մի՞թե կարելի է նրան փրկել։ | ||
+ | |||
+ | Դունյան նստեց։ Սվիդրիգայլովը նստեց նրա կողքին։ | ||
+ | |||
+ | — Այդ բոլորը ձեզնից է կախված, ձեզնից և միայն ձեզնից,— ասաց նա համարյա շշնջալով, շփոթվելով, հուզմունքից նույնիսկ չկարողանալով պարզ արտասանել որոշ բառեր։ Նրա աչքերը առկայծում էին։ | ||
+ | |||
+ | Դունյան վախեցած ետ քաշվեց նրանից։ Սվիդրիգայլովը նույնպես ամբողջ մարմնով դողում էր։ | ||
+ | |||
+ | — Դուք... բավական է ձեր միայն մի խոսքը, և նա փրկված է... Ես... ես նրան կփրկեմ։ Ես փող ու բարեկամներ ունեմ։ Ես անձնագիր կվերցնեմ, երկու անձնագիր, ու կճանապարհեմ նրան։ Մի անձնագիրը նրան, մյուսը՝ ինձ։ Ես ունեմ բարեկամներ, ունեմ գործարար մարդիկ․․․ Ուզո՞ւմ եք։ Ես ձեզ համար էլ... ձեր մոր համար էլ անձնագիր կվերցնեմ... Ռազումիխինը ձեր ինչի՞ն է պետք։ Ես էլ եմ ձեզ սիրում... Ես անսահման սիրում եմ ձեզ։ Թողեք համբուրեմ ձեր շրջազգեստի ծայրը, թողեք, թողեք։ Ես անկարող եմ լսել դրա շրշյունը։ Ասացեք ինձ՝ արա այդ բանը, ու ես կանեմ։ Ես ամեն ինչ կանեմ։ Ես կանեմ անկարելին։ Ինչին որ դուք հավատում եք, ես էլ կհավատամ։ Ես ամեն, ամեն ինչ կանեմ։ Այդպես մի նայեք ինձ, մի նայեք։ Գիտեք, որ դրանով սպանում եք ինձ... | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը նույնիսկ սկսում էր զառանցել։ Նա մի տեսակ շշմեց, ասես հանկարծ խփեցին գլխին։ Դունյան վեր թռավ ու նետվեց դեպի դուռը։ | ||
+ | |||
+ | — Բաց արեք, բաց արեք,— բղավում էր նա դռան միջով, կանչում որևէ մեկին և քաշքշում դուռը։— Բաց արեք, մի՞թե ոչ ոք չկա։ | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը վեր կաքավ և ուշքի եկավ։ Դեռ դողացող շրթունքներին թույլ, նենգավոր ու հեգնոտ ժպիտ երևաց։ | ||
+ | |||
+ | — Այնտեղ ոչ ոք տանը չէ,— կամացուկ և բառերը շեշտելով ասաց նա,― տանտիրուհին գնացել է, իզուր եք նեղություն քաշում, բղավում, իզուր տեղը ձեզ հուզմունք եք պատճառում։ | ||
+ | |||
+ | — Որտե՞ղ է բանալին։ Իսկույն բաց արա դուռը, շուտ, ստոր մարդ։ | ||
+ | |||
+ | — Ես բանալին կորցրել եմ, չեմ կարողանում գտնել։ | ||
+ | |||
+ | — Հա֊ա՞։ Ուրեմն դա բռնությո՞ւն է,— գոչեց Դունյան, գունատվեց մեռելի պես, նետվեց սենյակի մի անկյունը ու պատսպարվեց այնտեղ դրված սեղանի ետևում։ Նա չէր բղավում, նա ակնապիշ նայում էր իրեն տանջողին ու աչալուրջ հետևում նրա յուրաքանչյուր շարժման։ Սվիդրիգայլովն էլ տեղից չէր շարժվում, ու կանգնել էր նրա դիմաց, սենյակի մյուս ծայրում։ Գոնե արտաքուստ նա հանգիստ էր։ Բայց դեմքը դարձյալ գունատ էր։ Հեգնական ժպիտը չէր չքանում նրա դեմքից։ | ||
+ | |||
+ | — Դուք հիմա ասացիք «բռնություն» բառը, Ավդոտյա Ռոմանովնա։ Եթե բռնություն է, ապա ինքներդ կարող եք դատել, որ ես միջոցներ եմ ձեռնարկել։ Սոֆյա Սեմյոնովնան տանը չէ, Կապերնաումովները շատ հեռու են, մինչև նրանց բնակարանը կա հինգ փակված սենյակ։ Վերջապես, ես առնվազն երկու անգամ ուժեղ եմ ձեզնից, ու բացի այդ, բնավ չեմ վախենում, որովհետև դուք հետո չեք կարող գանգատվել։ Հո չե՞ք ուզենա մատնել ձեր եղբորը։ Ձեզ ոչ ոք էլ չի հավատա, կասեն՝ աղջիկը ինչի՞ համար է մենակ գնացել մենակ մարդու բնակարանը։ Այնպես որ, եթե անգամ զոհաբերեք ձեր եղբորը, ապա այս դեպքում էլ ոչինչ չեք ապացուցի, բռնությունն ապացուցելը խիստ դժվար է, Ավդոտյա Ռոմանովնա։ | ||
+ | |||
+ | — Ստո՛ր մարդ,— զայրույթով շշնջաց Դունյան։ | ||
+ | |||
+ | — Ինչպես կուզեք, բայց նկատի առեք, որ ես դեռ միայն ենթադրաբար եմ խոսել։ Իսկ իմ անձնական համոզմունքով դուք միանգամայն իրավացի եք, բռնությունը գարշելիություն է։ Ես ուզում էի ասել, որ ձեր խղճի վրա բնավ ոչինչ չի ծանրանա, եթե նույնիսկ․․․ եթե նույնիսկ դուք ուզենայիք ձեր եղբորը փրկել կամավոր կերպով, այնպես, ինչպես ես եմ առաջարկում։ Դուք, ուրեմն, ուղղակի ենթարկվել եք հանգամանքներին, դե վերջապես, ուժին, եթե անպայման պետք է ասել այդ բառը։ Մտածեցեք այդ մասին. ձեր եղբոր և ձեր բախտը ձեր ձեռքումն է։ Իսկ ես ամբողջ կյանքումս․․․ կլինեմ ձեր ստրուկը․․․ ես կսպասեմ այստեղ... | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը նստեց բազմոցին, Դունյայից ութ քայլ հեռավորությամբ։ Դունյան արդեն բոլորովին չէր կասկածում, որ նա վճռել է անպայման գլուխ բերել իր դիտավորությունը։ Չէ՞ որ ճանաչում էր նրան... | ||
+ | |||
+ | Հանկարծ նա գրպանից ատրճանակ հանեց, բարձրացրեց հրահանը, ու ատրճանակը բռնած, ձեռքը դրեց սեղանին։ Սվիդրիգայլովը տեղից վեր թռավ։ | ||
+ | |||
+ | — Օ֊հո՞, ահա թե ի՜նչ,— գոչեց նա զարմացած, բայց ցասկոտ քմծիծաղ տալով,— դա բոլորովին փոխում է գործի ընթացքը։ Դուք ինքներդ ինձ համար չափազանց հեշտացնում եք գործը, Ավդոտյա Ռոմանովնա։ Այդ որտեղի՞g եք ատրճանակ ճարել։ Հո պարոն Ռազումիխինը չի՞ տվել։ Վա՛հ, ատրճանակը իմն է, վաղուց ծանոթ է։ Այն ժամանակ ես որքան էի դա փնտրում... Գյուղում հրաձգության դասերը, որ ես պատիվ ունեի ձեզ տալ, ապարդյուն չեն անցել։ | ||
+ | |||
+ | — Ատրճանակը ոչ թե քոնն է, այլ Մարֆա Պետրովնայինն է, որին դու սպանեցիր, չարագործ։ Նրա տանը դու անձնապես ոչինչ չունեիր։ Ես սա վերցրի, երբ հասկացա, թե դու ինչի ես ընդունակ։ Երդվում եմ, որ ես քեզ կսպանեմ, եթե համարձակվես թեկուզ մի քայլ անել։ | ||
+ | |||
+ | Դունյան սարսափելի զայրացած էր։ Ատրճանակը նա պատրաստ էր պահում։ | ||
+ | |||
+ | — Հապա եղբա՞յրդ։ Հետաքրքրությունից եմ հարցնում,— ասաց Սվիդրիգայլովը՝ դեռ նույն տեղում կանգնած։ | ||
+ | |||
+ | — Մատնիը, եթե ուզում ես։ Չշարժվես տեղիցդ։ Կկրակեմ։ Դու կնոջդ թունավորել էիր, ես այդ գիտեմ, դու ինքդ ես մարդասպանը... | ||
+ | |||
+ | — Իսկ դուք հաստատ հավատացա՞ծ էիր, որ ես թունավորել էի Մարֆա Պետրովնային։ | ||
+ | |||
+ | — Դու, դու ինքդ էիր ակնարկում, դու ինձ ասում էիր թույնի մասին․․․ Ես գիտեմ, դու մեկնել էիր թույն բերելու․․․ դա պատրաստ էիր պահում․․․ Դու, անպայման դու թունավորեցիր․․․ ստոր մարդ։ | ||
+ | |||
+ | — Եթե դա նույնիսկ ճշմարիտ լիներ, ապա քեզ համար կկատարվեր․․․ այնուամենայնիվ պատճառը դու կլինեիր։ | ||
+ | |||
+ | — Ստում ես։ Քեզ միշտ, միշտ ատել եմ... | ||
+ | |||
+ | — Հըմ, Ավդոտյա Ռոմանովնա, երևի մոռացել եք, թե ինչպես խրատներ տալով, հակվում էիք իմ կողմը ու նվաղում... Ես դա աչքերիցդ էի տեսնում, հիշո՞ւմ եք այն երեկոն, լուսինը, սոխակի երգը։ | ||
+ | |||
+ | — Ստում ես (Դունյայի աչքերը փայլեցին կատաղությունից), ստում ես, զրպարտիչ։ | ||
+ | |||
+ | — Ստո՞ւմ եմ։ Էհ, թերևս ստում եմ։ Սուտ ասացի։ Կանայք չպիտի հիշեն այդ բաները (Սվիդրիգայլովը քմծիծաղ տվեց)։ Գիտեմ, որ կկրակես, գազանի ճուտ։ Դե, կրակիր, էլի։ | ||
+ | |||
+ | Դունյան բարձրացրեց ատրճանակը։ Նա մեռելի պես էր։ Խամրած, ստորին շրթունքը դողում էր։ Կրակի նման առկայծող, մեծ, սև աչքերով նա նայում էր Սվիդրիգայլովին, սրտապնդվում, չափ ու ձև անում, սպասում նրա հենց առաջին շարժման։ Սվիդրիգայլովը դեռ երբեք նրան այդչափ գեղեցիկ չէր տեսել։ Ատրճանակը բարձրացնելու րոպեին Դունյայի աչքերից ճառագայթող հուրը ասես վառեց նրան, ու նրա սիրտը ցավագին ճմլվեց։ Նա մի քայլ արեց, ու ճայթքեց կրակոցը։ Դնդակը թռավ նրա մազերի վրայով ու խփեց պատին։ Նա կանգ առավ ու կամացուկ ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | — Պիծակը կծեց։ Ուղղակի գլխիս է նշան բռնում... Այս ի՞նչ է։ Արյո՜ւն։— Սվիդրիգայլովը հանեց թաշկինակը,― որպեսզի սրբեր արյունը, որ բարալիկ շիթով հոսում էր նրա աջ քունքից. հավանորեն գնդակը մի քիչ քերել էր գանգի մաշկը։ Դունյան իջեցրեց ատրճանակը ու նայեց Սվիդրիգայլովին ոչ թե վախով, այլ ինչ-որ անհեթեթ տարակուսանքով։ Նա կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր արել և ինչ էր կատարվում։ | ||
+ | |||
+ | — Հը՛, վրիպեցիք։ Դե էլի կրակեցեք, ես սպասում եմ,— կամացուկ ասաց Սվիդրիգայլովը՝ դեռ էլի քմծիծաղ տալով, բայց արդեն մռայլ տեսքով,— ես կկարողանամ բռնել ձեզ, նախքան դուք կբարձրացնեք հրահանը։ | ||
+ | |||
+ | Դունեչկան ցնցվեց, արագ բարձրացրեց հրահանը և դարձյալ ատրճանակը ուղղեց Սվիդրիգայլովի վրա։ | ||
+ | |||
+ | — Թողեք ինձ,— հուսաբեկ ասաց նա,— երդվում եմ, որ նորից կկրակեմ... Ես... Կսպանեմ․․․ | ||
+ | |||
+ | — Դե ինչ արած... երեք քայլ հեռավորությունից չի է՛լ կարելի չսպանել։ Իսկ եթե չսպանեք... ապա...— Սվիդրիգայլովի աչքերը փայլեցին, և նա էլի երկու քայլ առաջ անցավ։ | ||
+ | |||
+ | Դունեչկան իջեցրեց հրահանը, բայց ատրճանակը չբացվեց։ | ||
+ | |||
+ | — Ատրճանակը անկանոն եք լցրել։ Ոչինչ, դուք դեռ հրապատիճ ունեք։ Ուղղեցեք, ես կսպասեմ։ | ||
+ | |||
+ | Նա Դունյայի առաջ կանգնած էր երկու քայլ հեռավորությամբ, սպասում էր ու նայում նրան մոլի վճռականությամբ, բորբոք ու կրքոտ, ծանր հայացքով։ Դունյան հասկացավ, որ նա ավելի շուտ կմեռնի, քան իրեն բաց կթողնի։ «Եվ... և, իհարկե, ինքը նրան կսպանի երկու քայլի վրա․․․»։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա դեն գցեց ատրճանակը։ | ||
+ | |||
+ | — Գցե՛ց,— զարմանքով ասաց Սվիդրիգայլովը և խոր շունչ առավ։ Ինչ-որ մի ծանրություն անմիջապես ընկավ նրա սրտից, և գուցե դա միայն մահվան սարսափի ծանրությունը չէր. այդ րոպեին նա հազիվ թե զգար այդ սարսափը։ Դա փրկություն էր մի ուրիշ, ավելի տխուր ու մռայլ զգացումից, որի ամբողջ ուժը ինքն էլ անկարող կլիներ որոշել։ | ||
+ | |||
+ | Նա մոտեցավ Դունյային ու մեղմիկ գրկեց նրա մեջքը։ Դունյան չէր դիմադրում, բայց ամբողջ մարմնով տերևի պես դողալով, աղերսագին նայում էր նրան։ Սվիդրիգայլովը ուզում էր մի բան ասել, բայց նրա շրթունքները ծռմռվում էին, և նա չէր կարողանում բառերը արտասանել։ | ||
+ | |||
+ | — Բաց թող ինձ,— աղերսեց Դունյան։ | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը ցնցվեց, այդ ''դու''֊ն արդեն այնպես չէր ասված, ինչպես քիչ առաջ։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն չե՞ս սիրում,— կամացուկ հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | Դունյան բացասաբար գլխով արեց։ | ||
+ | |||
+ | — Եվ... չե՞ս կարող... երբե՞ք,— հուսաբեկ շշնջաց Սվիդրիգայլովը։ | ||
+ | |||
+ | — Երբեք,— շշնշաց Դունյան։ | ||
+ | |||
+ | Անցավ մի ակնթարթ։ Սվիդրիգայլովի հոգու մեջ այդ ակնթարթում զարհուրելի, համր պայքար էր տեղի ունենում։ Անասելի հայացքով նայում էր նա Դունյային։ Հանկարծ նա ետ տարավ ձեռքը, շուռ եկավ, արագ մոտեցավ պատուհանին ու կանգնեց դրա առաջ։ | ||
+ | |||
+ | Անցավ էլի մի ակնթարթ։ | ||
+ | |||
+ | — Ահա բանալին։— (Uվիդրիգայլովը դա հանեց վերարկուի ձախ գրպանից և առանց շուռ գալու, առանց Դունյային նայելու դրեց սեղանին)։— Վերցրեք, շուտ հեռացեք... | ||
+ | |||
+ | Նա պատուհանից համառորեն դուրս էր նայում։ | ||
+ | |||
+ | Դունյան մոտեցավ սեղանին, բանալին վերցնելու։ | ||
+ | |||
+ | — Շուտ, շուտ,— կրկնեց Սվիդրիգայլովը դեռ էլի առանց շարժվելու և ետ նայելու։ Այդ բառը ակներևաբար ինչ-որ սարսափելի բան էր արտահայտում։ | ||
+ | |||
+ | Դունյան այդ հասկացավ, վերցրեց բանալին, նետվեց դեպի դուռը, արագ բացեց ու դուրս թռավ սենյակից։ Մի րոպեից խելահեղորեն, ինքն իրեն կորցրած, աճապարեց դեպի ջրանցքը ու վազ տվեց գեպի № կամուրջը։ | ||
+ | |||
+ | Սվիդրիգայլովը էլի երեք րոպե կանգնած էր պատուհանի մոտ. վերջապես, դանդաղ շուռ եկավ, նայեց շուրջը ու ձեռքը դանդաղ տարավ ճակատով մեկ։ Նրա դեմքը ծռմռվեց տարօրինակ ժպիտից, ողորմելի, տխուր, թույլ ժպիտից, հուսալքման ժպիտից։ Արյունը, որ արդեն չորացել էր, աղտեղել էր նրա ձեռքի ափը. նա չարացած նայեց արյունին, հետո թրջեց երեսսրբիչը և սրբեց քունքը։ Հանկարծ նրա աչքովն ընկավ ատրճանակը, որ Դունյան շպրտել էր դռան կողմը։ Նա վերցրեց ու զննեց այն։ Դա գրպանի մի փոքրիկ, երեք փամփուշտ տանող, հին կառուցվածքի ատրճանակ էր։ Մեջը դեռ մնում էր երկու լիցք և մի հրապատիճ։ Կարելի էր կրակել մի անգամ։ Սվիդրիգայլովը մի փոքր մտածեց, ատրճանակը դրեց գրպանը և դուրս ելավ։ | ||
== VI == | == VI == |
23:09, 18 Հունվարի 2016-ի տարբերակ
Ոճիր և պատիժ | |
◀ Ոճիր և պատիժ, Հինգերորդ մաս | Ոճիր և պատիժ, Վերջաբան ▶ |
I
Ռասկոլնիկովի համար տարօրինակ ժամանակ եկավ. կարծես նրա առջև մշուշ իջավ և նրան մեկուսացրեց անելք ու ծանր մենության մեջ։ Հետո, արդեն երկար ժամանակ անց վերհիշելով այդ օրերը, նա գլխի էր ընկնում, որ իր գիտակցությունը երբեմն մի տեսակ մթագնում էր, ու որոշ ընդմիջումներով դա շարունակվեց ընդհուպ մինչև վերջնական կատաստրոֆը։ Նա ստույգ համոզված էր, որ այն ժամանակ սխալվում էր շատ բաներում, օրինակ, մի քանի դեպքերի ժամկետների ու ժամանակի նկատմամբ։ Գոնե հետագայում մտաբեբելով այդ ու ճգնելով ըմբռնել մտաբերածը, նա շատ բան իմացավ իր մասին՝ արդեն ղեկավարվելով կողմնակի մարդկանցից ստացած տեղեկություններով։ Օրինակ, նա մի իրադարձությունը շփոթում էր մի այլ իրադարձության հետ. այդ մյուս իրադարձությունը նա այնպիսի պատահարի հետևանք էր համարում, որը գոյություն ուներ միայն նրա երևակայության մեջ։ Երբեմն նրան համակում էր հիվանդագին֊տանջալից մի անհանգստություն, որը նույնիսկ խուճապային վախի էր վերածվում։ Բայց նա նաև հիշում էր, որ լինում էին րոպեներ, ժամեր և գուցե նույնիսկ օրեր, երբ ինքը ամեն ինչի հանդեպ համակվում էր հոգեկան անտարբերությամբ, որը կարծես թե հակադրվում էր առաջվա վախին, մի անտարբերություն, որը նման էր մեռնողներից ոմանց հիվանդագին-անտարբեր վիճակին։ Իսկ առհասարակ այդ վերջին օրերին նա ինքն էլ կարծես ջանում էր խուսափել իր դրության պարզ ու լիակատար ըմբռնումից։ Որոշ կենսական փաստեր, որոնք անհապաղ պարզաբանություն էին պահանջում, առանձնապես ճնշում էին նրան, բայց նա որքա՜ն ուրախ կլիներ ազատվել ու փախչել որոշ հոգսերից, որոնց մոռանալը, սակայն, լիակատար և անխուսափելի կործանում էր սպառնում նրա վիճակում։
Նրան առանձնապես անհանգստացնում էր Սվիդրիգայլովը, նույնիսկ կարելի էր ասել, որ նա ուշադրությունը կենտրոնացրել էր Սվիդրիգայլովի վրա։ Սոնյայի բնակարանում Կատերինա Իվանովնայի մահվան պահին իր համար չափազանց ահավոր և Սվիգրիգայլովի չափազանց պարզ ասած խոսքերից հետո կարծես խախտվեց նրա մտքերի սովորական ընթացքը։ Բայց չնայելով, որ այդ նոր փաստը խիստ անհանգստացնում էր նրան, նա կարծես թե չէր շտապում պարզաբանել գործը։ Երբեմն, հանկարծ, գտնվելով քաղաքի հեռավոր, առանձնացած մասում, մի որևէ խղճուկ պանդոկում միայնակ սեղան նստած, մտածմունքի մեջ ընկած և հազիվ հիշելով, թե ինքը ինչպես է ընկել այդտեղ, նա անակնկալ վերհիշում էր Սվիդրիգայլովին. նա հանկարծակի պարզ ու տագնապալից գիտակցում էր, որ հարկավոր է որքան կարելի է շուտ համաձայնության գալ այդ մարդու հետ և վերջնականապես լուծել այն, ինչ֊որ հնարավոր է։ Մի անգամ, ուղեկալից անցնելով ինչ-որ մի տեղ, նա նույնիսկ երևակայեց, թե այստեղ սպասում է Սվիդրիգայլովին, և որ այստեղ իրենք տեսակցություն են նշանակել։ Մի ուրիշ անգամ լուսաբացից առաջ նա արթնացավ ինչ-որ մի տեղ, գետն ի վրա, թփերի մեջ, ու համարյա չէր հասկանում, թե ինչպես էր այդտեղ եկել։ Ասենք, Կատերինա Իվանովնայի մահից հետո երկու֊երեք օրվա ընթացքում նա արդեն մի երկու անգամ հանդիպել էր Սվիդրիգայլովին, ու համարյա միշտ էլ Սոնյայի բնակարանում, ուր մտնում էր մի տեսակ աննպատակ, բայց միշտ էլ համարյա մի րոպեով։ Նրանք սովորաբար կարճ խոսքեր էին փոխանակում և ոչ մի անգամ չխոսեցին գլխավոր խնդրի մասին, կարծես նրանց միջև պայմանավորվածություն կար, որ առժամապես լռեին այդ մասին։ Կատերինա Իվանովնայի դիակը դեռ գտնվում էր դագաղում։ Սվիդրիգայլովը դես ու դեն էր ընկնում, թաղման համար կարգադրություններ անում։ Սոնյան նույնպես խիստ զբաղված էր։ Վերջին հանդիպման ժամանակ Սվիդրիգայլովը Ռասկոլնիկովին ասաց, որ ինքը վերջացրել է Կատերինա Իվանովնայի երեխաների գործը և հաջող է վերջացրել, որ ինչ֊որ կապերի շնորհիվ գտնվել են այնպիսի մարդիկ, որոնց օգնությամբ կարելի էր երեք որբերին անմիջապես տեղավորել նրանց համար միանգամայն վայելուչ հիմնարկներում, որ նրանց համար հատկացված փողերը նույնպես շատ բաներով օգտակար եղան, որովհետև շատ ավելի հեշտ է տեղավորել կապիտալ ունեցող որբերին, քան աղքատների որբերին։ Նա Սոնյայի մասին էլ ինչ-որ բան ասաց, խոստացավ մոտ օրերում մի կերպ անցնել Ռասկոլնիկովի մոտ և ավելացրեց, որ «կցանկանար խորհրդակցել, որ խիստ հարկավոր է խոսել, որ անհրաժեշտ գործեր կան․․․»։ Այս խոսակցությունը տեղի էր ունենում հաշտում, սանդուղքի մոտ։ Սվիդրիգայլովը սևեռուն նայում էր Ռասկոլնիկովի աչքերին, ու հանկարծ մի փոքր լռելով, ցածրաձայն հարցրեց.
— Ինչո՞ւ եք այդպես դուք ձեզ կորցրել, Ռոդիոն Ռոմանիչ։ Հիրավի, լսում եք ու նայում, բայց կարծես թե բան չեք հասկանում։ Ա՛յ, եկեք խոսենք, ափսոս որ ես թե՛ իմ և թե՛ ուրիշի գործերով եմ զբաղված... Էհ, Ռոդիոն Ռոմանիչ, բոլոր մարդկանց նախ և առաջ օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ...
Նա հանկարծ մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տար սանդուղքով ներս մտնող քահանային ու տիրացուին։ Նրանք եկել էին հոգեհանգիստ կատարելու։ Սվիդրիգայլովի կարգադրությամբ օրական ճիշտ երկու անգամ հոգեհանգիստ էր կատարվում։ Սվիդրիգայլովը գնաց իր գործով։ Ռասկոլնիկովը մի փոքր կանգնեց, մտածեց ու քահանայի ետևից մտավ Սոնյայի բնակարանը։
Դռան մոտ նա կանգ առավ։ Սկսվեց պատշաճ, հանդարտ, տխուր արարողությունը։ Մահվան վերաբերյալ նրա գիտակցության մեջ և մահվան ներկայությունը զգալու մեջ նրա համար միշտ էլ մի ինչ֊որ ծանր և միստիկորեն զարհուրելի բան էր լինում հենց մանկությունից. բացի այդ, նա վաղուց հոգեհանգիստ չէր լսել։ Այստեղ մի ուրիշ բան էլ կար, որ շատ սարսափելի էր և անհանգստացուցիչ։ Ռասկոլնիկովը նայում էր երեխաներին, նրանք բոլորը ծունկ էին չոքել դագաղի մոտ։ Պոլեչկան լալիս էր։ Նրանց ետևում կամացուկ և կարծես երկչոտաբար լալով, աղոթում էր Սոնյան։ «Այս օրերին նա ոչ մի անգամ չի նայել և ոչ մի խոսք չի ասել ինձ», հանկարծ մտածեց Ռասկոլնիկովը։ Արևը պայծառ լուսավորել էր սենյակը, քուլա֊քուլա բարձրանում էր բուրվառի ծուխը, քահանան կարդում էր «հոգոցն հանգուցելոցը»։ Ռասկոլնիկովը ներկա եղավ ամբողջ արարողությանը։ Օրհնելով ու հրաժեշտ տալով, քահանան ինչ֊որ աարօրինակությամբ էր նայում շուրջը։ Արարողությունից հետո Ռասկոլնիկովը մոտեցավ Սոնյային։ Սա հանկարծ վերցրեց նրա ձեռքերը և գլուխը հպեց նրա ուսին։ Այդ կարճ ժեստը զարմանք ու տարակուսանք պատճառեց Ռասկոլնիկովին. նույնիսկ տարօրինակ էր. ինչպե՞ս թե այդպես. ոչ մի գարշանք, ոչ մի նողկանք իր նկատմամբ, Սոնյայի ձեռքի ոչ մի ցնցում։ Այդ արդեն հենց իր, Ռասկոլնիկովի նվաստացման մի ինչ֊որ անվերջանալիություն էր։ Նա գոնե այդպես դա հասկացավ։ Սոնյան ոչինչ չասաց։ Ռասկոլնիկովը սեղմեց նրա ձեռքը ու գնաց։ Նրա հոգեվիճակը սարսափելի ծանր էր։ Եթե հնարավոր լիներ այդ րոպեին գնալ որևէ տեղ և թեկուզ ամբողջ կյանքում բոլորովին մենակ մնալ, ապա նա իրեն երջանիկ կհամարեր։ Բայց բանն այն է, որ նա վերջին օրերում, թեպետև միշտ էլ համարյա մենակ էր, ոչ մի կերպ չէր կարողանում զգալ, որ ինքը մենակ է։ Պատահում էր, որ նա քաղաքից գնում, դուրս էր դալիս մեծ ճանապարհը, մի անգամ նույնիսկ հասավ մի ինչ֊որ պուրակ. բայց որքան հեռու էր գնում քաղաքից, այնքան ավելի ուժեղ էր գիտակցում կարծես ինչ֊որ մեկի մոտիկ և անհանգսաացուցիչ ներկայությունը, որը չէ թե սարսափելի, այլ մի տեսակ խիստ սրանեղիչ էր, այնպես որ նա շուտափույթ վերադառնում էր քաղաք, խառնվում ամբոխին, մտնում պանդոկներն ու օղետները, գնում էր հնոտիաշուկա, Սեննայա հրապարակը։ Այստեղ նա իրեն կարծես թե ավելի լավ և նույնիսկ առանձնացած էր զգում։ Մի ճաշարանում իրիկնադեմին երգում էին. նա մի ամբողջ ժամ նստած էր, լսում էր և զգում, որ այդ ամենը իրեն նույնիսկ շատ հաճելի է։ Բայց վերջում հանկարծ նա դարձյալ անհանգստացավ. կարծես խղճի խայթը, հանկարծ սկսեց տանջել նրան․ «Ահա, նաաել եմ, երգեր եմ լսում, բայց մի՞թե այդ է ինձ հարկավոր», կարծես մաածեց նա։ Սակայն անմիջապես գլխի ըևկավ, որ միայն այդ չէ, որ անհանգստացնում է իրեն. կար մի բան, որ անհապաղ լուծում էր պահանջում, բայց դա ոչ կարելի էր իմաստավորել, ոչ էլ խոսքերով արտահայտել։ Ամեն բան մի ինչ-որ հանելուկ էր դառնում։ «Ոչ, ավելի լավ է մաքառել, ավելի լավ է դարձյալ հանդիպել Պորֆիրիին․․․ կամ Սվիդրիգայլովին... թող շուտ լինի դարձյալ մի որևէ մարտահրավեր, որևէ մեկի հարձակումը... Այո, այո», մտածում էր նա։ Ճաշարանից նա դուրա եկավ ու գնաց համարյա վազելով։ Չգիտես ինչու Դունյայի և մոր վերաբերյալ միտքը հանկարծ նրան մի տեսակ խուճապային վախի մատնեց։ Հենց այդ գիշեր, առավոտյան դեմ նա ամբողջովին ցնցվելով, դողալով արթնացավ թփերում, Կրեստովսկի կղզում, նա գնաց տուն, ուր հասավ վաղ առավոտյան։ Մի քանի ժամ քնելուց հետո դողը անցավ, նա ուշ վեր կացավ, ցերեկվա ժամը երկուսն էր։
Նա հիշեց, որ այդ օրը նշանակված էր Կատերինա Իվանովնայի թաղումը և ուրախացավ, որ ինքը ներկա չի եղել։ Նաստասյան նրան ուտելիք բերեց, նա ուտում և խմում էր մեծ ախորժակով, համարյա ագահությամբ։ Գլուխը ավելի թարմ էր, ու ինքն էլ ավելի հանգիստ էր, քան այդ վերջին երեք օրում։ Նա մինչև իսկ մի փոքր զարմացավ իր առաջվա խուճապային վախի հորդումների վրա։ Դուռը բացվեց, ու ներս մտավ Ռազումիխինը։
— Ը-հը՛, ուտում է, ուրեմն հիվանդ չէ,— ասաց Ռազումիխինը, աթոռ վերցրեց ու նստեց սեղանի մոտ, Ռասկոլնիկովի դիմաց։ Նա անհանգստացած էր և չէր աշխատում դա թաքցնել։ Խոսում էր նկատելի սրտնեղությամբ, բայց անշաապ և առանց ձայնը որևէ չափով բարձրացնելու։ Կարելի էր կարծել, որ նա մի ինչ-որ առանձին և նույնիսկ բացառիկ մտադրություն ունի։— Լսիր,— վճռական տոնով սկսեց նա,— ինձ համար միևնույն է, թեկուզ դուք բոլորդ գրողի ծոցը գնաք, բայց հիմա իմ նկատած հանգամանքներից պարզ տեսնում եմ, որ ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Խնդրեմ չկարծես, թե ես հարցաքննելու եմ եկել։ Թքած դրա վրա։ Ես ինքս այդ չեմ ուզում։ Թեկուզ դու ինքդ հիմա ասես ամեն ինչ, ձեր բոլոր գաղտնիքները, ես գուցե և չլսեմ, կթքեմ ու կհեռանամ։ Ես եկել եմ միայն անձամբ և վերջնականապես իմանալու, թե նախ՝ ճի՞շտ է, որ դու խելագար ես։ Քո մասին, գիտե՞ս գոյություն ունի այն համոզմունքը (ինչ֊որ մի տեղ, էլի՛), որ դու գուցե խելագար ես կամ խիստ հակված ես խելագարության։ Խոստովանում եմ քեզ, ես ինքս էլ խիստ հակամետ էի պաշտպանելու այդ կարծիքը, նախ՝ դատելով քո հիմար և մասամբ նողկալի (ոչնչով չբացատրվող) արարքներից, և երկրորդ, մորդ և քրոջդ նկատմամբ վերջերս քո թույլ տված վարմունքից։ Եթե ոչ խելագարը, ապա միայն հրեշն ու սրիկան կարող էր նրանց հետ այնպես վարվել, ինչպես դու վարվեցիր. հետևաբար դու խելագար ես... ՚
— Դու նրանց վաղո՞ւց ես տեսել։
— Հենց այժմ։ Իսկ դու այն օրից հետո չե՞ս տեսել։ Ասա խնդրեմ, որտե՞ղ ես թրևում։ Ես երեք անգամ քեզ մոտ եմ եկել։ Երեկվանից մայրդ լուրջ հիվանդ է։ Պատրաստվեց քեզ մոտ գալու. Ավդոտյա Ռոմանովնան համոզում էր հրաժարվել դրանից, ոչինչ չի ուզում լսել. «Եթե Ռոդյան հիվանդ է,— ասում է նա,― եթե նրա խելքը խանգարվում է, ապա ո՞վ կօգնի նրան, եթե ոչ մայրը»։ Բոլորս էլ եկանք այստեղ, որովհետև հո նրան մենակ չէի՞նք ուղարկելու։ Մինչև քո դուռը հասնելը խնդրում էինք հանգիստ լինել։ Ներս մտանք, դու չկայիր, հենց այստեղ էլ նա նստեց։ Տասը րոպե սպասեց, մենք լուռ կանգնած էինք իր մոտ։ Վեր կացավ ու ասաց՝ «Եթե նա տանից դուրս է գալիս, ուրեմն առողջ է և մոռացել է մորը, նշանակում է մոր համար անվայել և ամոթալի է նրա շեմքին կանգնել և իբրև ողորմություն, գուրգուրանք խնդրել»։ Տուն վերադարձավ ու պառկեց, հիմա տաքություն ունի։ «Տեսնում եմ,— ասում է,― իր սիրածի համար ժամանակ ունի»։ Նա կարծում է, թե այդ սիրածը Սոֆյա Սեմյոնովնան է, քո հարսնացուն կամ սիրուհին, ես այդ չգիտեմ։ Ես իսկույն գնացի Սոֆյա Սեմյոնովնայի մոտ, որովհետև ուզում էի ամեն ինչ իմանալ, գնացի, տեսա, որ դագաղ է դրված, երեխաները լալիս են։ Սոֆյա Սեմյոնովնան նրանց համար սգաշորեր է պատրաստում։ Դու չկայիր։ Նայեցի, ներողություն խնդրեցի և դուրս եկա, այդ ամենը հաղորդեցի Ավդոտյա Ռոմանովնային։ Ուրեմն այդ դատարկ բան է և այստեղ ոչ մի սիրած էլ չկա, հետևաբար ավելի ճիշտ է այն, որ խելագարություն կա։ Բայց ահա դու նստած ես և տավարի եփած միս ես խժռում, կարծես երեք օր ոչինչ չես կերել։ Ասենք, հո խելագարներն էլ են ուտում, բայց դու գեթ մի խոսք էլ չասացիր ինձ, դու․․․ խելագար չես, ես կարող եմ երդվել դրա համար։ Նախ և առաջ խելագար չես։ Այսպես ուրեմն, դուք բոլորդ էլ գնացեք գրողի ծոցը, որովհետև այստեղ մի ինչ-որ ծածուկ բան, ինչ-որ գաղտնիք կա. իսկ ես մտադիր չեմ գլուխ կոտրել ձեր գաղտնիքների վրա։ Եկա հենց այնպես, նախատինք կարդալու, սիրտս թեթևացնելու,— վեր կենալով ասաց Ռազումիխինը,― ես գիտեմ, թե հիմա ինչ եմ անելու։
― Ի՞նչ ես ուզում անել։
— Քո ի՞նչ գործն է, թե ինչ եմ ուզում անել։
— Տես, հա՜, խմելու ես։
— Դու ինչպե՞ս․․․ այդ ինչպե՞ս իմացար։
— Ա՛յ քեզ բան։
Ռազումիխինը մի րոպե լռեց։
― Դու միշտ էլ շատ խելոք մարդ ես եղել ու երբեք, երբեք խելագար չես եղել,— հանկարծ կտրուկ ասաց նա։— Այո, այդպես է, ես խմելու եմ, ցտեսություն։— Եվ նա քայլեց դեպի դուռը։
— Կարծեմ երեկ չէ մյուս օրը ես քո մասին խոսեցի քրոջս հետ, Ռազումիխին։
― Իմ մասի՜ն։ Բայց... Երեկ չէ մյուս օրը դու նրան որտե՞ղ կարող էիր տեսնել,— հանկարծ կանգ առավ Ռազումիխինը, նույնիսկ մի փոքր գունատվեց։ Կարելի էր կռահել, որ նրա սիրտը սկսեց խփել դանդաղ ու լարված։
— Նա այստեղ եկավ, նստեց խոսեց ինձ հետ։
— Նա՞։
― Այո, նա։
— Իսկ դու ի՞նչ ասացիր... ուզում եմ ասել՝ ի՞նչ ասացիր իմ մասին։
— Ես նրան ասացի, որ դու շաա լավ, ազնիվ ու աշխատասեր մարդ ես։ Ես չասացի, որ դու նրան սիրում ես, որովհետև նա այդ ինքն էլ գիտե։
— Ինքն է՞լ գիտե։
— Այո։ Ահա թե ինչ. ուր էլ որ ես գնամ, ինչ էլ որ ինձ պատահի, դու մնա նրանց մոտ իբրև նեցուկ։ Ես, այսպես ասած, նրանց քեզ եմ հանձնում, Ռազումիխին։ Ես այս ասում եմ, որովհետև լավ գիտեմ, որ դու նրան սիրում ես, ու համոզված եմ, որ դու մաքուր սիրտ ունես։ Գիտեմ նաև, որ նա էլ կարող է սիրել քեզ և գուցե նույնիսկ արդեն սիրում է։ Հիմա ինքդ որոշիր, թե ինչն է ավելի լավ, արդյո՞ք հարկավոր է, որ դու խմես, թե՞ հարկավոր չէ։
— Ռոդյա... գիտե՞ս ինչ... Ախ, գրողը տանի։ Իսկ դու ո՞ւր ես ուզում գնալ, եթե այդ բոլորը գաղտնիք է, թող այդպես լինի։ Բայց ես... ես կիմանամ գաղտնիքը... Հավատացած եմ, որ դա անպայման մի որևէ անհեթեթություն է, դատարկ բան, որ միայն դու ես այդ բոլորը հորինել։ Սակայն դու հրաշալի մարդ ես, հրաշալի մարդ։
— Դու ինձ ընդհատեցիր, իսկ ես ուզում էի ավելացնել, որ քիչ առաջ դու շատ լավ ասացիր, թե այդ ծածուկ բաներն ու գաղտնիքները չպետք է իմանալ։ Առայժմ թող այդ, մի անհանգստանա։ Ամեն ինչ իր ժամանակին կիմանաս, հենց այն պահին, երբ դա հարկավոր լինի։ Երեկ մի մարդ ինձ ասաց, թե մարդուն օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ։ Ես ուզում եմ հիմա գնալ նրա մոտ և իմանալ, թե դրանով ինչ է ուզում ասել։
Ռազումիխինը կանգնել էր մտազբաղ և հուզված ու ինչ-որ բան էր կշռադատում։
«Նա քաղաքական դավադիր է, անշուշտ այդպես է, և նա շուտով մի վճռական քայլ է անելու, այո․ այլ կերպ չի կարող լինել, և... Դունյան այդ գիտե․․․»,— հանկարծ մտածեց Ռազումիխինը։
— Ուրեմն Ավդոտյա Ռոմանովնան գալիս է քեզ մոտ,— բառերը շեշտելով ասաց նա,— իսկ դու ուզում ես տեսնվել մի մարդու հետ, որը ասում է, թե մարդուն օդ է հարկավոր, օդ... և... և ուրեմն այն նամակն էլ... կապված է դրա հետ,— ցածրաձայն եզրակացրեց Ռազումիխինը։
— Ի՞նչ նամակ։
— Այսօր նա մի նամակ ստացավ, որը նրան շա՛տ անհանգստացրեց։ Շա՛տ։ Նույնիսկ չափազանց։ Ես խոսեցի քո մասին. խնդրեց քեզ բան չասել։ Հետո... հետո ասաց, թե գուցե մենք շատ շուտով անջատվենք, հետո ինձ ինչ֊որ ջերմ շնորհակալություն հայտնեց, հետո էլ անցավ իր սենյակը և փակեց դուռը։
— Նա նամա՞կ է ստացել,— մտազբաղ հարցրեց Ռասկոլնիկովը։
— Այո, նամակ, իսկ դու չգիտեի՞ր։ Հը՛մ։
Երկուսն էլ մի փոքր լռեցին։
— Ցտեսություն, Ռոդիոն։ Ես, բարեկամս․․․ Մի ժամանակ... ասենք, լավ, ցտեսություն, գիտե՞ս, եղավ մի ժամանակ... Դե ցտեսություն, ես էլ եմ շտապում։ Չեմ խմի։ Հիմա հարկավոր չէ... սխալվում ես։
Ռազումիխինը շտապեց գնալ, բայց արդեն դուրս ելնելով ու ծածկելով դուռը, հանկարծ նորից այն բացեց ու մի կողմ նայելով ասաց.
— Ի դեպ, հիշո՞ւմ ես այն սպանությունը, Պորֆիրիին, պառավին։ Իմացիր, որ մարդասպանը գտնվել է, խոստովանել է և ներկայացրել բոլոր ապացույցները։ Երևակայիր, դա այն աշխատողներից, ներկարարներից մեկն է, հիշո՞ւմ ես, ես այստեղ նրանց դեռ պաշտպանում էի։ Կհավատա՞ս, երբ դռնապանը ու երկու վկաները բարձրանում էին պառավի բնակարանը, նա իր ընկերոջ հետ սանդուղքի վրա քրքջոց ու ծեծկռտոց էր սարքել դիտավորյալ կերպով, հենց աչքի թոզ փչելու համար։ Ինչպիսի՜ խորամանկություն, ինչպիսի՜ արիություն էր ցուցաբերել այդ լակոտը։ Դժվար է հավատալ, բայց ինքը պարզաբանել է և ամեն ինչ խոստովանել։ Եվ ինչպե՜ս ես սխալվել էի։ Ըստ իս, դա ձևանալու, հնարամտության ձիրք է, իրավաբանական խաբեության ձիրք, ուրեմն և առանձնապես զարմանալու բան չկա։ Մի՞թե այդպիսի մարդիկ չեն կարող լինել։ Իսկ եթե նա չի դիմացել և խոստովանել է, ապա դրա համար ես նրան էլ ավելի շատ եմ հավատում։ Դա ճշմարտանման է... Բայց ես, ես որքա՜ն սխալվում էի, թունդ պաշտպանում նրան։
— Ասա խնդրեմ, դու այդ որտեղից ես իմացել և ինչո՞ւ է գա քեզ այդպես հետաքրքրում,— նկատելի հուզմունքով հարցրեց Ռասկոլնիկովը։
— Ա՛յ քեզ բան։ Ինչո՜ւ է ինձ հետաքրքրո՜ւմ, բա՛ն հարցրիր, էլի․․․ Իմացել եմ Պորֆիրիից և ուրիշներից։ Ասենք, նրանից եմ ամեն ինչ իմացել։
— Պորֆիրիի՞ց։
― Պորֆիրիից։
— Նա ի՞նչ․․․ ի՞նչ ասաց,— վախվխելով հարցրեց Ռասկոլնիկովը։
— Նա այդ շատ լավ բացատրեց ինձ։ Բացատրեց հոգեբանորեն, յուրովի։
— Նա՞ բացատրեց։ Հենց ի՞նքը բացատրեց քեզ։
— Ինքը, ինքը․ ցտեսություն։ Հետո էլի որոշ բաներ կպատմեմ, իսկ հիմա գործ ունեմ։ Եղավ մի պահ, երբ ես մտածեցի․․․ Դե լավ, հետո․․․ Հիմա ես ինչո՞ւ պետք է խմեմ։ Դու ինձ առանց գինու էլ խմեցրիր։ Ես հո հարբա՛ծ եմ, Ռոդյա։ Առանց գինու այժմ հարբած եմ, դե ցտեսություն, շատ շուտով էլի կգամ։
Ռազումիխինը գնաց։
«Նա, նա անշուշտ, անշուշտ քաղաքական դավադիր է»,― վերջնականապես եզրակացրեց Ռազումիխինը՝ դանդաղ իջնելով սանդուղքից։ «Քրոջն է՞լ է մասնակից դարձրել։ Ավդոտյա Ռոմանովնայի բնավորությամբ դա շատ, շատ հնարավոր է։ Նրանք տեսակցություններ են ունենում․․․ Ավդոտյա Ռոմանովնան ակնարկում էր այդ բանը։ Նրա շատ խոսքերից, խոսակցություններից․․․ և ակնարկներից երևում է, որ բանը հենց այդպես է։ Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բացատրել այս ամբողջ խառնաշփոթությունը։ Հը՛մ։ Իսկ ես կարծում էի․․․ Տե՛ր աստված, ինչե՜ր էի մտածում։ Այո, դա մտքի խավարում էր, ու ես մեղավոր եմ նրա առաջ։ Այդ նա էր, որ այն օրը միջանցքում, լամպի տակ ինձ մտախավարում պատճառեց։ Թյո՛ւ, ինչպիսի՜ վատթար, կոպիտ, ստոր միտք իմ կողմից։ Կեցցե Նիկոլայը, որ խոստովանեց... Այժմ հասկանալի են դառնում առաջվա բոլոր հանգամանքները՝ նրա այն հիվանդությունը, նրա տարօրինակ վարմունքը, նույնիսկ առաջ էլ, առաջ էլ դեռ համալսարանում նա միշա մռայլ էր, նոթոտ... բայց հիմա ի՞նչ է նշանակում այդ նամակը։ Անշուշտ այստեղ էլ մի որևէ բան կա։ Ումի՞ց է այդ նամակը, ես ենթադրում եմ, որ․․․ Հը՛մ։ Չէ՛, այդ բոլորը ես կիմանամ»։
Ռազումիխինը ամեն ինչ վերհիշեց ու կշռադատեց Դունյայի վերաբերյալ, ու նրա սիրտը նվաղեց։ Նա արագ, աճապարելով հեռացավ։
Հենց որ նա դուրս ելավ, Ռասկոլնիկովը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, անցավ անկյունից անկյուն, որքան այդ թույլ էր տալիս նրա խցիկի նեղվածքը, և․․․ դարձյալ նստեց բազմոցին։ Նա կարծես բոլորովին թարմացել էր, դարձյալ մաքառում, ուրեմն ելք է գտնվել։
«Այո, ուրեմն ելք է գտնվել, թե չէ ամեն ինչ հեղձուցիչ էր դարձել, խցվել, տանջալից ցավ էր պատճառում, ինչ֊որ շշմածություն էր տիրում»։ Պորֆիրիի մոտ Նիկոլայի հետ եղած դեպքից հետո նա, Ռասկոլնիկովը, շնչասպառ էր լինում անելք վիճակում, անձկության մեջ։ Այնուհետև, նույն օրը տեղի ունեցավ խոսակցություն Սոնյայի հետ. ինքն այդ խոսակցությունը տարավ ու վերջացրեց բոլորովին, բոլորովին ոչ այնպես, ինչպես առաջ կարող էր երևակայել... նշանակում է բոլորովին, վայրկենապես, միանգամից թուլացել էր։ Բայց չէ՞ որ այն պահին ինքը համաձայնել էր Սոնյայի հետ, սրտանց համաձայնել էր, որ ինքը մենակ, այդպիսի հոգեվիճակում անկարող է ապրել։ Իսկ Սվիդրիգայլո՞վը։ Սվիդրիգայլովը հանելուկ է․․․ Սվիդրիգայլովը անհանգստացնում է նրան, այդ ճշմարիտ է, բայց ուրիշ կողմից։ Ինքը գուցե և մաքառելու է Սվիդրիգայլովի դեմ։ Սվիդրիգայլովը գուցե նույնպես մի ամբողջ ելք է, բայց այլ բան է Պորֆիրին։
Այդպես ուրեմն, Պորֆիրին ինքն է բացատրություններ տվել Ռազումիխինին, հոգեբանական բացատրություններ է տվել։ Սկսել է դարձյալ մեջտեղ բերել իր անիծված հոգեբանությունը։ Մի՞թե Պորֆիրին թեկուզ մի րոպե կհավատա, թե Նիկոլայը հանցավոր է, և դա այն ամենից հետո, ինչ որ այն ժամանակ եղավ իր և Պորֆիրիի միջև, Նիկոլայի գալուց առաջ երես առ երես տեղի ունեցած այն խոսակցությունից հետո, որի կապակցությամբ չի կարելի գտնել ճիշտ մեկնաբանություն, բացի միայն մեկ մեկնաբանությունից։ (Ռասկոլնիկովը այդ օրերին մի քանի անգամ վերհիշում և աղոտ պատկերանում էր Պորֆիրիի հետ ունեցած այն ամբողջ խոսակցության առանձին մասերը. ամբողջ խոսակցությունը վերհիշելը անտանելի էր նրա համար)։ Այն ժամանակ նրանք իրար այնպիսի խոսքեր էին ասել, այնպիսի շարժումներ ու ժեստեր էին արել, այնպիսի հայացքներ էին փոխանակել, որոշ բաներ այնպիսի ձայնով էին ասվել, բանը այնտեղ էր հասել, որ դրանից հետո Նիկոլայը (որին Պորֆիրին պարզ հասկացավ հենց առաջին խոսքից ու շարժումից) չէր կարող խախտել Պորֆիրիի համոզմունքների բուն իսկ հիմքը։
«Եվ ի՞նչ, նույնիսկ Ռազումիխինն էլ է սկսել կասկածանք տանել։ Այն ժամանակ միջանցքում, լամպի տակ եղած խոսակցությունը իզուր չի անցել։ Եվ ահա նա վազել է Պորֆիրիի մոտ... բայց սա ինչի՞ համար է նրան այդպես խաբել։ Ի՞նչ նպատակով է Ռազումիխինի աչքերը դարձրել Նիկոլայի վրա։ Ոչ, նա անպայման ինչ-որ բան է մտածել. այստեղ դիտավորություններ կան, բայց ի՞նչ դիտավորություններ։ Ճշմարիտ է, այն առավոտից շատ, չափազանց շատ ժամանակ է անցել, իսկ Պորֆիրիի մասին ոչ մի լուր չկար։ Եվ ի՞նչ, դա, իհարկե, ավելի վատ է․․․»։ Ռասկոլնիկովը վերցրեց գլխարկը, ու մտախոհ քայլեց դեպի դուռը։ Այդ ամբողջ ժամանակվա ընթացքում առաջին անգամ նա իրեն զգաց գոնե առողջ հոգեվիճակում։ «Հարկավոր է գործը վերջացնել Սվիդրիգայլովի հետ,— մտածում էր նա,— որքան կարելի է շուտ, ինչ կերպ էլ որ լինի. կարծեմ նա էլ է սպասում, որ ես ինքս գնամ իր մոտ»։ Եվ այդ ակնթարթում նրա հոգնատանջ սիրտը այնպիսի ատելությամբ լցվեց, որ գուցե նա կարողանար սպանել նրանցից որևէ մեկին՝ Սվիգրիգայլովին կամ Պորֆիրիին։ Գոնե նա զգաց, որ եթե ոչ այժմ, ապա հետագայում ինքը կկարողանա այդ անել։ «Տեսնենք, տեսնենք», կրկնում էր նա մտքում։
Դուռը բացեց թե չէ, հանկարծակի հանդիպեց Պորֆիրիին։ Սա ներս մտավ։ Ռասկոլնիկովը մի րոպե քարացավ, բայց միայն մի րոպե։ Տարօրինակ բան. նա այնքան էլ չզարմացավ Պորֆիրիի գալու վրա և գրեթե չվախեցավ նրանից։ Նա միայն ցնցվեց, բայց արագ, վայրկենապես զգաստացավ։ «Գուցե սա վախճա՞նն է։ Բայց ի՞նչպես է, որ նա մոտեցավ կամացուկ, կատվի պես, ու ես ոչինչ չլսեցի։ Մի՞թե ականջ էր դնում»։
— Չէի՛ք սպասում հյուրին, Ռոդիոն Ռոմանիչ,— ծիծաղելով ասաց Պորֆիրի Պետրովիչը։— Վաղուց էի ուզում գալ, անցնում եմ տան կողքից, մտածում եմ՝ ինչու չայցելեմ մի հինգ րոպեով։ Ուզում եք գնա՞լ։ Չեմ խանգարի։ Միայն թե մի պապիրոս ծխեմ, եթե թույլ կտաք․․․
— Դե նստեցեք, Պորֆիրի Պետրովիչ, նստեցեք,— ասաց Ռասկոլնիկովը այնպիսի առերևույթ, գոհ ու բարեկամական տեսքով, որ իրոք ինքն էլ կզարմանար իր վրա, եթե կարողանար իրեն նայել։ Վախի մնացորդները, տականքները չքացան։ Երբեմն մարդ այդպես կես ժամ մահացու վախ է զգում ավազակից, իսկ երբ դանակը դնում են նրա կոկորդին, ապա այստեղ նույնիսկ վախն էլ է անցնում։ Ռասկոլնիկովը նստեց Պորֆիրիի դիմաց և անթարթ նայում էր նրան։ Պորֆիրին կկոցեց աչքերը և վառեց պապիրոսը։
«Դե խոսիր, է՛, խոսիր,— կարծես թե այդ բառերը ուղղակի ուզում էին դուրս թռչել Ռասկոլնիկովի սրտից։— Հը՛, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ դու չես խոսում»։
II
— Օ՛ֆ, այս պապիրոսնե՜րը,— վերջապես, խոսեց Պորֆիրի Պետրովիչը, վերջացրեց ծխելը ու շունչ առավ,— վնասակար են, բոլորովին վնասակար, բայց չեմ կարողանում թողնել։ Հազում եմ, կոկորդումս խզզոց կա, ու շնչարգելություն ունեմ։ Ես, գիտե՞ք, վախկոտ եմ, նորերս գնացի Բ.֊ի մոտ. յուրաքանչյուր հիվանդին minimum կես ժամ է նայում, նայելով ինձ, նա նույնիսկ ծիծաղեց, է՛լ մատներով թփթփացնել, է՛լ ականջ դնել, ձեզ,— ասում է,— ի միջի այլոց ծխախոտը վնաս է, թոքերդ լայնացած են։ Իսկ ես ծխելը ինչպե՞ս թողնեմ, ինչո՞վ փոխարինեմ։ Չեմ խմում, ահա և ամբողջ փորձանքը, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, փորձանք է, որ չեմ խմում։ Ամեն ինչ հարաբերական է, Ռոդիոն Ռոմանիչ, ամեն ինչ հարաբերական է։
«Սա իր առաջվա պաշտոնական ձևամոլությո՞ւնն է մեջտեղ բերում, թե ինչ», զզվանքով մտածեց Ռասկոլնիկովը։ Նա հանկարծակի վերհիշեց իր և Պորֆիրիի վերջին հանդիպման ամբողջ տեսարանը, ու նրա սրտով մեկ հորդեց այն ժամանակվա զգացումը։
— Երեկ չէ մյուս օրը երեկոյան ես եկա ձեզ մոտ. դուք այդ չգիտե՞ք,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ դիտելով սենյակը,— մտա այստեղ, հենց այս սենյակը։ Ինչպես և այսօր, անցնում էի այս տան կողքից ու որոշել էի այցելել ձեզ։ Եկա, սենյակի դուռը բոլորովին բաց էր. դես-դեն նայեցի, սպասեցի, ձեր աղախնին ոչինչ չասացի ու գնացի։ Դուռը չե՞ք փակում։
Ռասկոլնիկովի դեմքը ավելի ու ավելի էր մռայլվում։ Պորֆիրին կարծես կռահեց նրա մտքերը։
— Բացատրվելու եմ եկել, սիրելի Ռոդիոն Ռոմանիչ, բացատրվելու։ Պետք է ձեր առաջ բացատրվեմ և պարտավոր եմ բացատրվել,— ժպտալով շարունակեց նա և նույնիսկ ձեռքերով թեթևակի թխկացրեց Ռասկոլնիկովի ծնկին, բայց համարյա նույն ակնթարթում նրա դեմքը հանկարծ լուրջ և մտահոգ արտահայտություն ստացավ, նույնիսկ կարծես թե տխրությամբ պատեց, և դա զարմանք պատճառեց Ռասկոլնիկովին։ Սա դեռ երբեք չէր տեսել ու չէր ենթադրել այդպիսի արտահայտություն Պորֆիրիի դեմքին։— Վերջին անգամ մեր մեջ տարօրինակ խոսակցություն եղավ, Ռոդիոն Ռոմանիչ։ Ասենք մեր առաջին տեսակցության ժամանակ էլ մեր մեջ նույնպես տարօրինակ խոսակցություն տեղի ունեցավ, բայց այն օրը... էհ, հիմա արդեն ամեն ինչ միևնույն բանին է հանգում։ Ահա թե ինչ. ես գուցե և շատ մեղավոր եմ ձեր առաջ, ես այդ զգում եմ։ Հիշո՞ւմ եք, թե մենք ինչպես բաժանվեցինք. ձեր ներվերը անհանգիստ էին և ծնկատակերը դողում էին, իմ ներվերն էլ անհանգիստ էին ու ծնկատակերս դողում էին։ Եվ գիտե՞ք, այն ժամանակ ինչ-որ եղավ մեր մեջ, մի տեսակ անպատշաճ էր, ջենտլմենական չէր։ Իսկ մենք այնուամենայնիվ հո ջենտլմեններ ենք. այսինքն, համենայն դեպս, ամենից առաջ ջենտլմեններ ենք. այդ պետք է հասկանալ, հիշո՞ւմ եք, թե բանը որտեղ էր հասնում... նույնիսկ բոլորովին անվայելուչ էր այդ ամենը։
«Այս ի՞նչ է, սա ինձ ինչի՞ տեղ է դնում», ապշած հարցնում էր Ռասկոլնիկովը ինքն իրեն՝ մի փոքր բարձրացնելով գլուխը և ակնապիշ նայելով Պորֆիրիին։
— Ես մտածել եմ, որ ավելի լավ է մենք հիմա անկեղծորեն վարվենք,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ մի փոքր ետ տանելով գլուխը ու խոնարհելով աչքերը։ Նա կարծես չէր ցանկանում իր հայացքով վերստին շփոթեցնել իր առաջվա զոհին և կարծես անտեսում էր իր առաջվա պրիոմներն ու խորամանկությունները։— Այո, այդպիսի կասկածանքներն ու այդպիսի խոսակցությունները չեն կարող երկար շարունակվել։ Այն ժամանակ մեզ զգաստացրեց Նիկոլայը, թե չէ ես չգիտեմ էլ, թե մեր մեջ բանը ուր կհասներ։ Այդ անիծված քաղքենին այն ժամանակ նստել էր միջնորմի ետևում, կարո՞ղ եք այդ պատկերացնել։ Դուք, իհարկե, այդ արդեն գիտեք, ինձ էլ հայտնի է, որ նա հետո ձեզ մոտ է եկել, բայց ինչ֊որ դուք այն ժամանակ ենթադրեցիք, չէր եղել, ես ոչ ոքի չէի կանչել և ոչ մի կարգադրություն չէի արել։ Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ կարգադրություն չէի արել։ Ինչպե՞ս ասեմ ձեզ, այդ ամենը կարծես ինձ էլ էր շփոթեցրել։ Դռնապաններին կանչելու մասին էլ ես հազիվ կարգադրություն արեցի։ (Երևի անցնելիս նկատեցիք դռնապաններին)։ Այն ժամանակ ես կայծակի արագությամբ մի միտք հղացա, գիտե՞ք, ես հաստատուն համոզմունքի էի հանգել, Ռոդիոն Ռոմանիչ։ Մտածեցի, որ թեկուզ մի բան ձեռքիցս բաց թողնեմ, մի ուրիշ բանի պոչից կբռնեմ, գոնե իմ տրամադրության տակ եղածը աչքաթող չեմ անի։ Բնությունից դուք շատ ջղայնոտ եք, Ռոդիոն Ռոմանիչ, նույնիսկ չափազանց ջղայնոտ եք ձեր բնավորության և սրտի մյուս բոլոր հիմնական հատկություններով հանդերձ, ես լիահույս եմ դրանում։ Դե իհարկե, նույնիսկ այն ժամանակ էլ ես կարող էի մտածել, թե միշտ չի պատահում, որ մարդ տեղից վեր կենա ու բերանից թռցնի ամբողջ գաղտնիքը։ Այդ թեև պատահում է, մանավանդ, երբ մարդուն հանում ես վերջին համբերությունից, բայց, համենայն դեպս, դա հազվադեպ է լինում։ Ես կարող էի այդպես էլ դատել։ Ոչ,— մտածում էի,— ինձ թեկուզ մի փոքրիկ փաստ է հարկավոր, թեկուզ ամենաչնչին մի փաստ, միայն մեկը, բայց այնպիսին, որից կարելի լիներ կառչել, որը իրական լիներ, ու չհիմնվեի միայն հոգեբանության վրա։ Մտածում էի, որ եթե մարդը հանցավոր է, ապա, իհարկե, համենայն դեպս կարելի է նրանից մի որևէ էական բան իմանալ։ Կարելի է նույնիսկ բոլորովին անսպասելի հետևանքի հասնել։ Ես այն Ժամանակ ձեր բնավորության վրա էի հույս դնում, Ռոդիոն Ռոմանիչ, ամենից շատ ձեր բնավորության վրա։ Ես մեծապես հուսով էի ձեր նկատմամբ։
— Բայց դուք... դուք ինչո՞ւ եք հիմա շարունակ այդպես խոսում,— վերջապես, քրթմնջաց Ռասկոլնիկովը՝ նույնիսկ առանց լավ իմաստավորելու հարցը։ «Ինչի՞ մասին է սա խոսում, տարակուսում էր նա, մի՞թե իսկապես ինձ անմեղ է համարում»։
— Ինչու եմ այսպես խոսո՞ւմ։ Ախր բացատրվելու եմ եկել, այսպես ասած, դա իմ սուրբ պարտքն եմ համարում։ Ուզում եմ հիմնովին շարադրել ամեն ինչ, այսպես ասած, այն ժամանակվա ամբողջ անորոշության ամբողջ պատմությունը։ Ես ձեզ շատ տանջանք եմ պատճառել, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես հրեշ չեմ։ Ես հո ինքս էլ եմ հասկանում, որ այդ ամենը դժվարությամբ կտանի ընկճված, բայց հպարտ, ամրակազմ ու անհամբեր, մանավանդ անհամբեր մարդը։ Համենայն դեպս, ես ձեզ համարում եմ առավելապես ազնիվ և նույնիսկ մեծահոգության սաղմերով օժտված մի մարդ, թեպետև համաձայն չեմ ձեր բոլոր համոզմունքներին․ պարտք եմ համարում այդ մասին հայտարարել առաջուց, շիտակությամբ և լիակատար անկեղծությամբ, որովհետև նախ և առաջ չեմ ցանկանում խաբել։ Ճանաչելով ձեզ, ձեր հանդեպ համակրանք զգացի։ Գուցե դուք ծիծաղո՞ւմ եք իմ այս խոսքերի վրա։ Իրավունք ունեք։ Գիտեմ, որ դուք ինձ հենց առաջին հայացքից չսիրեցիք, որովհետև իրոք սիրելու բան չկա։ Բայց ինչ ուզում եք մտածեցեք, իսկ հիմա ես ցանկանում եմ բոլոր միջոցներով մեղմել իմ թողած տպավվորությունը և ապացուցել, որ ես էլ սիրտ ու խիղճ ունեցող մարդ եմ։ Անկեղծորեն եմ ասում։
Պորֆիրի Պետրովիչը մի փոքր կանգ առավ արժանապատվություն արտահայտող տեսքով։ Ռասկոլնիկովը ինչ-որ մի նոր վախի հորդում զգաց։ Այն միտքը, թե Պորֆիրին նրան անմեղ է համարում, հանկարծ սկսեց վախեցնել նրան։
— Հազիվ թե հարկավոր է մի առ մի պատմել այն ամենը, թե ինչպես այն ժամանակ դա սկսվեց,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը։— Ես կարծում եմ, որ դա նույնիսկ ավելորդ է։ Ես էլ հազիվ թե կարողանամ պատմել։ Որովհետև ինչպե՞ս դա հանգամանորեն բացատրես։ Սկզբում լուրեր էին պտտվում։ Թե ինչ լուրեր էին դրանք, ումից էին ու երբ էին տարածվել... թե իսկապես ինչ առիթով էր բանը ձեզ հասել, իմ կարծիքով այդ էլ ավելորդ է պատմել։ Անձամբ ինձ մոտ բանը սկսվեց պատահականությունից, բոլորովին անակնկալ պատահականությունից, որը իրոք կարող էր լինել և կարող էր չլինել։ Ի՞նչ էր դա։ Հը՛մ, կարծում եմ, որ նույնպես կարիք չկա ասել։ Այդ ամենը, թե լուրերը և թե պատահականությունները այն ժամանակ զուգադիպեցին իմ մի մտքին։ Անկեղծորեն եմ ասում, եթե խոստովանում եմ, ապա ամեն ինչ պետք է խոստովանեմ, ես առաջինը այն ժամանակ ձեզ կասկածի տակ առա։ Պառավի այն նշումները իրերի վրա և այլն, և այլն՝ այդ ամենց դատարկ բան է։ Նման բաներ հարյուրներով կարելի է հաշվել։ Ես նաև առիթ ունեցա մանրամասն իմանալու ոստիկանական թաղամասի գրասենյակում եղած դեպքի մասին, նույնպես պատահաբար, այն էլ ոչ թե հարևանցիորեն, այլ հատկապես արժանահավատ պատմողից, որն ինքն էլ այդ չիմանալով, զարմանալիորեն պատկերեց այդ տեսարանը։ Այդ ամենը հո միևնույն բանին է հանգում, միևնույն բանին, Ռոդիոն Ռոմանիչ, սիրելիս։ Էհ, այստեղ ինչպե՞ս կարելի էր որոշ կողմ չդառնալ։ Հարյուր ճագարից երբեք ձի չի կազմվի, հարյուր կասկածանքից երբեք ապացույց չի կազմվի, ահա թե ինչ է ասում անգլիական առածը, իսկ չէ՞ որ դա միայն խելացի խոսք է, իսկ մոլություններից, մոլություններից փորձեցեք գլուխ հանել, չէ՞ որ քննիչն էլ մարդ է։ Ես հիշեցի նաև մի ժուռնալում տպված ձեր հոդվածը, հիշո՞ւմ եք, դեռ ձեր առաջին այցելության ժամանակ մանրամասն խոսեցինք դրա մասին։ Ես այն օրը ձեզ մի քիչ ձեռ առա, բայց այդ նրա համար էր, որ դուք շարունակեիք արտահայտել ձեր մտքերը։ Կրկնում եմ, դուք շատ անհամբեր և հիվանդ եք, Ռոդիոն Ռոմանիչ։ Որ դուք համարձակ եք, մեծամիտ, լուրջ և․․․ զգայուն, շատ զգայուն, այդ ամենը ես արդեն վաղուց գիտեի։ Այդ բոլոր զգացումները ինձ ծանոթ են, ու ես ձեր հոդվածը կարդացի որպես ծանոթ հոդված։ Դա մտահղացվել էր անքուն գիշերներին, մոլեգնության մեջ, սրտի զեղումով և բաբախումով, ճնշված խանդավառությամբ։ Իսկ երիտասարդության մեջ այդ ճնշված, հպարտ խանդավառությունը վտանգավոր է։ Ես այն ժամանակ դա մի փոքր ծաղրի առա, իսկ հիմա ձեզ կասեմ, որ առհասարակ, այսինքն՝ իբրև սիրող, խիստ համակրում եմ գրչի այդ առաջին, երիտասարդական, կաթոգին փորձը։ Մեգ֊մշուշ, լարերի հնչյուն մշուշում։ Ձեր հոդվածը անհեթեթ է ու ֆանտաստիկ, բայց դրա մեջ նշմարվում է անկեղծություն, դրա մեջ կա ջահելության անեղծելի հպարտություն, հանդուգն համարձակություն։ Մռայլ է այդ հոդվածը, բայց այդ լավ է։ Ձեր հոդվածը ես այն ժամանակ կարդացի ու պահեցի, պահեցի ու մտածեցի՝ «այս մարդուն պետք է նկատի ունենալ»։ Դե հիմա ասացեք, այսպիսի նախընթաց հանգամանքից հետո ինչպե՞ս կարելի է չխորհել հետագայի մասին։ Ա՛խ, տեր աստված, մի՞թե ես որևէ բան եմ ասում։ Մի՞թե ես հիմա որևէ բան եմ պնդում։ Ես միայն այն ժամանակ նկատի առա։ Այստեղ ի՞նչ կա որ, մտածում էի։ Այստեղ ոչինչ, այսինքն՝ ուղղակի ոչինչ չկա, ու թերևս այդ դատարկ բան է։ Ու նույնիսկ ամենևին էլ վայել չէ, որ ես, քննիչս, տարվեմ դրանով. հրե՛ն, Նիկոլայն է իմ ձեռքի տակ, և արդեն փաստեր էլ կան, ինչ ուզում եք ասեք, փաստերը առկա են։ Նա էլ իր հոգեբանությունն է մեջտեղ բերում, նրանով պետք է զբաղվել, որովհետև դա կյանքի և մահվան հարց է։ Ինչի՞ համար եմ ես ձեզ հիմա այս բոլորը ասում, որպեսզի դուք գիտենաք և ձեր մտքում ու սրտում չմեղադրեք այն ժամանակվա իմ չար վարքի համար։ Բայց դա չար չէր, անկեղծորեն եմ ասում, քա՛հ-քա՛հ։ Դուք ի՞նչ եք կարծում, ես այն ժամանակ չե՞մ եղել ձեզ մոտ, խուզարկություն կատարելու համար։ Եղել եմ, եղել, քա՛հ֊քա՛հ, եղել եմ, երբ դուք այստեղ հիվանդ պառկած էիք անկողնում։ Ոչ պաշտոնապես, ոչ իբրև քննիչ, բայց եղել եմ։ Ձեր բնակարանում ամեն ինչ զննվեց մանրամասնորեն, մինչև վերջին թելը, բայց umsonst[1], մտածում էի՝ հիմա այդ մարդը կգա, ինքը կգա, այն էլ շատ շուտ, եթե հանցավոր է, անպայման կգա։ Մի ուրիշը չի գա, իսկ սա կգա։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես պարոն Ռազումիխինը սկսեց ձեզ մոտ բերանից խոսքեր թռցնել։ Այդ մենք էինք սարքել ձեզ հուզելու համար, մենք դիտմամբ այդպիսի լուր էինք տարածել, որ նա հայտներ ձեզ, իսկ պարոն Ռազումիխինը այնպիսի մարդ է, որ չի կարող վրդովմունք տանել։ Ամենից առաջ ձեր բարկությունը և ձեր բացահայտ համարձակությունը պարոն Զամետովի աչքովն ընկավ. ախր ինչպե՞ս կարելի էր պանդոկում հանկարծ բերանից թռցնել՝ «ես եմ սպանել»։ Չափազանց համարձակ, չափազանց հանդուգն վարմունք է դա, ու ես մտածում էի՝ եթե նա հանցավոր է, ապա ուրեմն սարսափելի կռվարար է։ Այն ժամանակ հենց այդպես էլ մտածեցի։ Սպասում եմ։ Անհամբեր սպասում եմ ձեզ, իսկ Զամետովին դուք այն ժամանակ ուղղակի հուպ էիք ավել, և... ախր բանն էլ հենց այն է, որ այդ ամբողջ անիծված հոգեբանությունը կասկածելի է։ Հա՛, սպասում էի ձեզ, ու մեկ էլ կարծես ձեզ աստված տվեց, եկաք։ Սիրտս այնպես էլ թրթռաց։ Էհ, ձեր ինչի՞ն էր պետք այն ժամանակ գալ։ Հիշո՞ւմ եք, թե ներս մտնելիս ինչպես էիք ծիծաղում, ես այդ պահին ամեն ինչ կռահեցի, ասես հայելու մեջ տեսա, իսկ եթե ես ձեզ առանձնապես չսպասեի, ձեր ծիծաղի մեջ էլ ոչինչ չէի նկատի։ Ահա թե ինչ է նշանակում տրամադրված չինել։ Պարոն Ռազումիխինն էլ եկավ։ Հա՛, քա՛րը, քա՛րը, հիշո՞ւմ եք քարը, որի տակ իրերն են պահված։ Կարծես այն տեսնում եմ ինչ֊որ մի տեղ, բանջարանոցում, դուք հո ասել էիք՝ բանջարանոցում, ասել էիք Զամետովին, հետո էլ ինձ մոտ, երկրորդ անգամ։ Իսկ երբ մենք սկսեցինք աչքի անցկացնել ձեր հոդվածը, տնտղել նրա շարադրվածքը, նկատեցինք, որ ձեր յուրաքանչյուր բառը կրկնապատիկ իմաստ ունի, ասես դրա տակ մի ուրիշ բառ էլ է թաքնված։ Եվ ահա, Ռոդիոն Ռոմանիչ, ես այդ կերպ հասա մինչև վերջին սյուները, ու երբ ճակատովս զարնվեցի դրանց, ուշքի եկա։ Ոչ, ասում եմ, այս ի՞նչ եմ անում։ Չէ որ եթե ուզենաս, ասում եմ, կարող ես այս ամենը ուրիշ կողմից բացատրել, նույնիսկ ավելի բնական դուրս կգա։ Ինքս հո ինձ եմ խոստովանում, որ ավելի բնական դուքս կգա։ Տանջանք էր, էլի։ «Ոչ, մտածում եմ, ավելի լավ է ես գեթ մի փոքրիկ փաստ ունենամ...»։ Ու երբ այն ժամանակ ես լսեցի այն զանգահարությունների մասին, նույնիսկ ուղղակի քարացա, նույնիսկ մարմնովս դող անցավ։ Էհ, մտածում եմ, ահա և փոքրիկ փաստը։ Հենց այդ է որ կա։ Ու էլ գլուխ չէի կոտրում, ուղղակի չէի ուզում։ Սեփական փողերիցս հազար ռուբլի կտայի, որպեսզի իմ աչքերով ձեզ նայեի այն րոպեներին, երբ դուք հարյուր քայլ գնում էիք քաղքենու կողքից, որը ձեզ դեմ առ դեմ «մարդասպան» էր անվանել, և ամբողջ հարյուր քայլ անցնելիս չհամարձակվեցիք նրան որևէ բան հարցնել... Հապա մեջքի սարսո՜ւռը, հապա այդ զանգահարոլթյոլննե՜րը հիվանդ, կիսազառանցական վիճակում։ Այսպես ուրեմն, Ռոդիոն Ռոմանովիչ, այդ ամենից հետո էլ ինչո՞ւ եք զարմանում, որ ես այն ժամանակ ձեզ հետ այդպիսի կատակներ էի անում։ Եվ ինչո՞ւ դուք հենց այն րոպեին եկաք։ Կարծես թե ինչ֊որ մեկը մղում էր ձեզ, աստված վկա, իսկ եթե Նիկոլայը մեզ չբաժաներ, ապա... Իսկ Նիկոլային հիշո՞ւմ եք, լա՞վ եք միտներդ պահել։ Չէ՞ որ դա ամպրոպ էր, չէ՞ որ ամպրոպն էր ճայթել ամպից, շանթ ու կայծակ էր։ Իսկ ես ինչպե՞ս ընդունեցի նրան։ Մազաչափ անգամ չհավատացի ամպրոպին, ինքներդ բարեհաճեցիք տեսնել։ Եվ ի՞նչ։ Ձեզնից հետո, երբ նա սկսեց միանգամայն ու միանգամայն սահուն պատասխանել իմ մի քանի հարցերին, ես խիստ զարմացա, հետո էլ նրան բոլորովին չհավատացի։ Ահա թե ինչ է նշանակում ադամանդի պես պինդ լինել։ Ոչ,— մտածում եմ,— մորգեն ֆրի, այստեղ ի՞նչ գործ ունի Նիկոլայը։
— Ռազումիխինը քիչ առաջ ինձ ասաց, որ դուք հիմա էլ եք մեղադրում Նիկոլային, և ինքներդ հավատացրել եք նրան, Ռազոլմիխինին...
Ռասկոլնիկովի շունչը բռնվեց ու նա չվերջացրեց խոսքը։ Նա անասելի հուզմունքով էր լսում, թե ինչպես այդ մարդը, որը մինչև ուղն ու ծուծը հասկացել էր իրեն՝ Ռասկոլնիկովին, ուրանում էր ինքն իրեն։
— Պարոն Ռազումիխի՞նը,— գոչեց Պորֆիրի Պետրովիչը, կարծես ուրախանալով շարունակ լռող Ռասկոլնիկովի խոսելուց,— քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Պարոն Ռազումիխինին այդպես էլ հարկավոր էր վտարել. երկուսով լավ է, երրորդը թող քիթը չխոթի։ Պարոն Ռազումիխինը ուրիշ է, կողմնակի մարդ է, եկել էր ինձ մոտ, խիստ գունատված էր... Էհ, աստված նրա հետ, ինչո՞ւ նա խառնվի այս գործին։ Իսկ Նիկոլայի մասին կուզեի՞ք իմանալ, թե այղ ինչ սյուժե է, այսինքն՝ ինչպես որ ես հասկանում եմ նրան։ Նախ և առաջ նա դեռ անչափահաս երեխա է ու վախկոտ չէ, այնպես, էլի, որևէ արվեստագործի պես մի բան է։ Իրավ, դուք մի ծիծաղեք, որ ես նրան այսպես եմ բնութագրում։ Անմեղ է և ամեն բանի ընկալունակ։ Զգայուն է, ցնորամիտ։ Նա երգում է, պարում, ասում են՝ այնպես է հեքիաթներ պատմում, որ ուրիշ տեղերից հավաքվում են լսելու։ Դպրոց է գնում, քրքջում է նվաղելու չափ, թեկուզ չնչին առիթով, հարբում է անզգայանալու չափ, ոչ թե փչացած լինելով, այլ այնպես, երբեմնակի, երբ խմեցնում են, դեռ մանկականորեն։ Այն ժամանակ էլ գողություն էր արել, բայց ինքն էլ այդ չգիտե։ «Եթե գետնին ընկածն եմ վերցրել, դա ի՞նչ գողություն է», ասում է նա։ Արդյոք հայտնի՞ է ձեզ, որ նա հերձվածողներից է, այն էչ ոչ թե հերձվածողներից, այլ ուղղակի աղանդավոր է, նրա ցեղում աղանդավորներ են եղել, և նա ինքը դեռ վերջերս ամրողջ երկու տարի եղել է գյուղում, ինչ-որ վանականի հոգևոր խնամակալության տակ։ Այս ամենը ես Նիկոլայից և նրա ընկերակիցներից եմ իմացել։ Եվ ի՞նչ։ Ուզում էր ուղղակի վանք փախչել։ Այդպիսի ձգտում ուներ, գիշերները աղոթում էր աստծուն, հին, «ճշմարիտ» գրքեր էր կարդում և դրանցով հափշտակվում։ Նրա վրա խիստ ազդեց Պետերրուրդը, մանավանդ կանացի սեռը, նաև գինին։ Ընկալունակ է, վանականին էլ, ամեն ինչ էլ մոռացել է։ Ինձ հայտնի է, որ մի նկարիչ սիրեց նրան, սկսեց հաճախել նրա մոտ, և ահա տեղի ունեցավ այս դեպքը։ Ու նա վհատվեց. ի՞նչ անել, կախվե՞լ, փախչե՞լ։ Ինչպե՞ս վերաբերվել այն հասկացողությանը, որ ժողովրդի մեջ առաջացել է մեր իրավաբանության նկատմամբ։ Ոմանց հո սարսափեցնում է «կդատապարտեն» բառը։ Ո՞վ է մեղավոր։ Ինչ-որ բան կասեն նոր դատարանները։ Օ՛ֆ, աստված տա։ Հա՛, երևում է, որ Նիկոլայը բանտում հիշել է ազնվաբարո վանականին․ Աստվածաշունչը նույնպես մեջտեղ է եկել։ Գիտե՞ք արդյոք, Ռոդիոն Ռոմանիչ, նրանցից ոմանց համար ինչ է նշանակում «տառապել», այն էլ ոչ թե որևէ մեկի համար, այլ հենց այնպես, «տառապել», այսինքն թե տառապանք ընդունել, առավել ևս իշխանություններից։ Իմ պաշտոնավարության ժամանակ մի հեզաբարո կալանավոր մի ամբողջ տարի նստած էր բանտում, գիշերները վառարանի վրա շարունակ աստվածաշունչ էր կարդում, ու հափշտակվեց դրանով, գիտե՞ք, բոլորովին հափշտակվեց, բանը այնտեղ հասավ, որ առանց որևէ առիթի վառարանից մի աղյուս պոկեց ու շպրտեց պետի վրա, թեև վերջինս նրան ոչնչով չէր վիրավորել։ Եվ ինչպե՞ս շպրտեց, դիտմամբ նրանից մի արշին հեռու գցեց, որպեսզի վնաս չպատճառի։ Դե, հայտնի բան է, թե ինչպիսի վախճան է սպասում այն կալանավորին, որը զենքով հարձակվում է պետերի վրա. ուրեմն այդ կերպ «տառապանք ընդունեց»։ Եվ ահա ես այժմ ենթադրում եմ, որ Նիկոլայը ուզում է «տառապանք ընդունել», կամ դրա պես մի բան։ Ես այդ գիտեմ հաստատապես, նույնիսկ փաստերից։ Միայն թե ինքը չգիտե, որ ես այդ գիտեմ։ Մի՞թե հնարավոր չեք համարում, որ այդ աղանդավորներից նման ցնորամիտներ դուրս կգան։ Ինչքան կուզեք։ Վանականը էլի սկսել է ազդել նրա վրա, Նիկոլայը նրան առանձնապես վերհիշել է կախվելու փորձից հետո։ Ասենք, ինքը ամեն ինչ կպատմի ինձ, կգա։ Դուք կարծում եք, կհամառի՞։ Սպասեցեք, դեռ կբացվի։ Ժամ առ ժամ սպասում եմ, որ կգա իր ցուցմունքներից հրաժարվելու։ Ես այդ Նիկոլային սիրեցի և մանրակրկիտորեն հետազոտում եմ նրան։ Եվ ի՞նչ էիք կարծում, քա՛հ-քա՛հ, որոշ հարցերի միանգամայն սահուն էր պատասխանում ինձ, ակներևաբար հարկավոր տեղեկություններ էր ստացել, մի լավ պատրաստվել. իսկ ուրիշ հարցերից ուղղակի անտեղյակ է, ոչինչ չգիտե, չի իմանում, ու ինքն էլ չի ենթադրում, որ չգիտե։ Ոչ, պատվելի Ռոդիոն Ռոմանիչ, այստեղ Միկոլկան գործ չունի։ Այստեղ գործը ֆանտաստիկ է, մռայլ, արդիական, մեր ժամանակի դեպք է, երբ մթագնել է մարդկային սիրտը, երբ մեջ է բերվում միայն այն ֆրազը, թե արյունը «թարմացնում է», երբ քարոզվում է, թե ամբողջ կյանքը կոմֆորտով պետք է լինի։ Այստեղ գրքային երազանքներ են, այստեղ թեորիապես ջղագրգիռ սիրտ կա. այստեղ առաջին քայլն անելու վճռականություն է երևում, բայց այդ վճռականությունը մի առանձին տեսակի է. և ահա մեկը վճռեց տվյալ քայլն անել, բայց կարծես սարից գլորվեց կամ զանգակատնից ընկավ, ու ասես ուրիշի ոտքերով գնաց ոճիր կատարելու։ Մոռացավ մուտքի դուռը փակել, ու սպանեց, սպանեց երկուսին, ըստ թեորիայի։ Սպանեց, բայց չկարողացավ փողերը վերցնել, իսկ ինչ-որ կարողացավ վերցնել, տարավ քարի տակ դրեց։ Բավական չէր, որ տանջվեց դռան ետևում, երբ դուռը ծեծում էին ու զանգակն էր զնգում, ոչ, նա հետո կիսազառանցական վիճակում գնաց դատարկ բնակարանը, փորձեց էլի լսել այդ զանգակի ձայնը, դարձյալ մեջքի սարսուռ զգալ․․․ Դե, ասենք թե այդ եղավ հիվանդ վիճակում, բայց արի ու տես, որ սպանել է, իսկ իրեն ազնիվ մարդ է համարում, արհամարհում է մարդկանց, դալուկ հրեշտակի պես շրջում․ ոչ, այստեղ ի՞նչ Նիկոլայ, ի՞նլ բան, սիրելի Ռոդիոն Ռոմանիչ, այստեղ Նիկոլայը գործ չունի։
Այն ամենից հետո, ինչ որ առաջ ասվել էր, և այնքան նման էր Ռասկոլնիկովին մեղադրելուց հրաժարվելուն, այո վերջին խոսքերը արդեն չափազանց անսպասելի էին։ Ռասկոլնիկովը ամբողջ մարմնով գողաց, կարծես խոցված լիներ։
— Ուրեմն... ո՞վ է... սպանել...— հարցրեց նա խեղդվող ձայնով, էլ չկարողանալով իրեն պահել։ Պորֆիրի Պետրովիչը նույնիսկ ընկավ աթոռի թիկնակին, որպես թե այդ հարցը անսպասելի էր և նրան զարմանք պատճառեց։
— Ինչպե՞ս թե ով է սպանել...— ասաց նա՝ կարծես չհավատալով իր ականջներին,— ախր դուք եք սպանել, Ռոդիոն Ռոմանիչ։ Հենց դուք եք սպանել,— ավելացրեց նա համարյա շշնջալով, լիակատար համոզվածություն արտահայտող ձայնով։
Ռասկոլնիկովը վեր թռավ բազմոցից, կանգնեց մի քանի վայրկյան, և առանց մի բառ ասելու կրկին նստեց։ Նրա ամբողջ դեմքով հանկարծ թեթև ջղաձգություն անցավ։
— Ձեր շրթունքը էլի ցնցվում է ինչպես այն ժամանակ,—կարծես նույնիսկ կարեկցելով, քրթմնջաց Պորֆիրի Պետրովիչը։— Կարծեմ դուք ինձ սխալ հասկացաք, Ռոդիոն Ռոմանիչ,— մի փոքր լռելուց հետո ավելացրեց նա,— դրա համար էլ այդպես զարմացաք։ Ես եկել եմ, որպեսզի ամեն ինչ ասեմ, և գործը բացեիբաց տանեմ։
— Ես չեմ սպանել,— շշնջաց Ռասկոլնիկովը փոքրիկ, վախեցած երեխաների պես, որոնց բռնում են հանցանքի տեղում։
— Ոչ, դուք եք սպանել, Ռոդիոն Ռոմանիչ, դուք, և ոչ թե մեկ ուրիշը,— համոզված և խստորեն շշնջաց Պորֆիրին։
Երկուսն էլ լռեցին, ու լռությունը տևեց նույնիսկ չափից դուրս եկար, մոտ տասը րոպե։ Ռասկոլնիկովը կրթնել էր սեղանին ու մատներով լուռ տնտղում էր մազերը։ Պորֆիրի Պետրովիչը նստել էր հանգիստ ու սպասում էր։ Հանկարծ Ռասկոլնիկովը արհամարհանքով նայեց Պորֆիրիին։
— Դուք էլի հինն եք մեջտեղ բերում, Պորֆիրի Պետրովիչ, էլի ձեր նույն պրիոմները, հիրավի, ինչպե՜ս դա ձեզ չի ձանձրացնում։
― Է֊է՜, բավական է, հիմա ինչի՞ս են պետք պրիոմները։ Ուրիշ բան է, եթե այստեղ վկաներ լինեին, թե չէ մենք հո երկուսով ենք փսփսում։ Ինքներդ եք տեսնում, ես նրա համար չեմ եկել ձեզ մոտ, որ ձեզ հետապնդեմ ու որսամ ինչպես նապաստակ։ Խոստովանում եք, թե ոչ, այս րոպեին դա միևնույն է ինձ համար։ Առանց ձեզ էլ իմ համոզմունքը հաստատ է։
— Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ եք եկել,— ջղայնոտ հարցրեց Ռասկոլնիկովը։— Ես ձեզ առաջվա խոսքս եմ ասում, եթե դուք ինձ հանցավոր եք համարում, ինչո՞ւ չեք ինձ բանտ ուղարկում։
— Ա՜յ քեզ հարց։ Ես ձեզ կետ առ կետ կպատասխանեմ. նախ՝ ձեզ ուղղակի կալանավորելը ինձ ձեռնտու չէ։
— Ինչպե՞ս թե ձեռնտու չէ։ Եթե դուք համոզված եք, ուրեմն պետք է որ․․․
— Էհ, հետո ի՞նչ, որ համոզված եմ։ Չէ՞ որ այդ ամենը առայժմ իմ երազանքն է։ Եվ ինչո՞ւ պետք է ես ձեզ ուղարկեմ այնտեղ հանգստանալու։ Ինքնե՞րդ եք ուզում, թե՞ ինչ։ Ասենք թե ես այն քաղքենուն բերեմ ձեզ մերկացնելու, դուք նրան կասեք՝ «հարբա՞ծ ես, ինչ է, ո՞վ է ինձ տեսել ձեզ հետ։ Ես քեզ հենց հարբածի տեղ էի դնում, և իսկապես դու հարբած էիր»։ Այդ դեպքում ես ի՞նչ ասեմ, մանավանդ որ ձեր ասածը ավելի ճշմարտանման կլինի, քան նրա ասածը, որովհետև նրա ցուցմունքը միայն հոգեբանության վրա է հիմնված, որ չի էլ սազում նրա մռութին, իսկ դուք հենց բուն իսկ կետին կխփեք, որովհետև այդ սրիկան օղի է խմում և նույնիսկ դրանով հայտնի է շատերին։ Ես ինքս էլ հո մի քանի անգամ խոստովանել եմ ձեզ, որ հոգեբանությունը երկսայրի է, ու երկրորդ սայրը ավելի դիպուկ է և ավելի ճշմարտանման, ու դրանից բացի, ձեր դեմ ես առայժմ ոչինչ չունեմ։ Ու թեև ես այնուամենայնիվ ձեզ բանտ կուղարկեմ և նույնիսկ ինքս եմ եկել (դա բոլորովին ընդունված չէ) նախապես ձեզ ամեն ինչ հայտնելու։ Բայց և այնպես շիտակ եմ ասում ձեզ (այդ էլ ընդունված չէ), որ դա ինձ ձեռնտու չի լինի։ Երկրորդ, ես եկել եմ ձեզ մոտ, որովհետև...
— Որովհետև ի՞նչ (Ռասկոլնիկովը դեռ էլի շնչասպառ էր լինում)։
— Ինչպես և սկզբում ասացի, ինձ պարտավոր եմ համարում բացատրվել ձեզ հետ։ Չեմ ուզում, որ դուք ինձ հրեշ համարեք, մանավանդ որ անկեղծորեն համակրում եմ ձեզ, հավատաք, թե չհավատաք։ Երրորդ, դրա հետևանքով էլ ձեզ մոտ եմ եկել բացահայտ ու շիտակ առաջարկով՝ մեղա եկեք, խոստովանեցեք ձեր հանցանքը։ Դա ձեզ համար չափազանց շահավետ կլինի, ինձ համար էլ շահավետ կլինի, որովհետև կազատվեմ գլխացավանքից։ Դե ասացեք, սա անկեղծությո՞ւն է իմ կողմից, թե՞ ոչ։
Ռասկոլնիկովը մի րոպե մտածեց։
— Լսեք, Պորֆիրի Պետրովիչ, դուք հո ինքներդ եք ասում, որ միայն հոգեբանության վրա եք հիմնվում, այնինչ մեջտեղ բերիք մաթեմատիկան։ Դե ի՞նչ կասեք, եթե ինքներդ էլ եք հիմա սխալվում։
— Ռոդիոն Ռոմանիչ, չեմ սխալվում։ Մի փոքրիկ փաստ ունեմ։ Այդ փաստը ես այն ժամանակ էլ ունեի, աստված ուղարկեց։
— Ի՞նչ փաստ։
— Չեմ ասի, Ռոդիոն Ռոմանիչ։ Համենայն դեպս ձեզ բանտ կուղարկեմ, հիմա այլևս իրավունք չունեմ հետաձգելու։ Դե ուրեմն ինքներդ դատեցեք, հիմա ինձ համար սա միևնույն է, ես միայն ձեզ համար եմ անում այս առաջարկը։ Աստված վկա բանը ավելի լավ կլինի, Ռոդիոն Ռոմանիչ։
Ռասկոլնիկովը չարախինդ քմծիծաղեց։
— Ախր դա ոչ միայն ծիծաղելի է, դա նույնիսկ անամոթություն է։ Եթե նույնիսկ ես հանցավոր լինեմ (ես այդ ամենևին էլ չեմ ասում), ինչո՞ւ պետք է ձեզ մեղա գամ, երբ դուք ինքներդ եք ասում, թե ես բանտ կնստեմ հանգստանալու։
— Ռոդիոն Ռոմանիչ, այնքան էլ մի հավատաք խոսքերին, գուցե և հանգստանալու համար չգնաք։ Չէ՞ որ դա միայն թեորիա է, այն էլ իմ թեորիան, իսկ ես ձեզ համար ի՛նչ հեղինակություն եմ, որ։ Ես ինքս էլ գուցե հիմա որոշ բան թաքցնում եմ ձեզնից։ Երկրորդ՝ ինչպե՞ս թե շահավետ չի լինի։ Գիտե՞ք արդյոք, թե մեղա գալու դեպքում որքան կմեղմացվի ձեր հանցանքը։ Դուք ի՞նչ ժամանակ մեղա կգաք. լավ մտածեցեք․ այն ժամանակ, երբ մի ուրիշը իր վրա իր վրա է վերցրել ամբողջ ոճրագործությունը։ Ես ձեր առաջ հենց աստծով եմ երդվում, գործը այնպես կսարքեմ ու կտանեմ, որ ձեր խոստովանությունը իբր թե բոլորովին անսպասելի կլինի։ Այդ ամբողջ հոգեբանությունը մենք իսպառ կոչնչացնենք, ձեր նկատմամբ եղած բոլոր կասկածանքները ես ի չիք կդարձնեմ, այնպես որ ձեր ոճրագործությունը մտքի մթագնման հետևանք կհամարվի, քանի որ, խղճով ասած, այդպիսի մթագնում իրոք եղել է։ Ես ազնիվ մարդ եմ, Ռոդիոն Ռոմանիչ, կկատարեմ իմ խոսքը։
Ռասկոլնիկովը տխուր լռեց ու կախեց գլուխը․ նա երկար մտածեց և, վերջապես, դարձյալ քմծիծաղ տվեց, բայց նրա ժպիտը արդեն հեզաբարո էր և տրտում։
— Էհ, հարկավոր չէ,— ասաց նա՝ կարծես արդեն ոչինչ չթաքցնելով Պորֆիրիից։— Չարժե։ Ինձ բոլորովին հարկավոր չէ ձեր մեղմացումը։
― Այ, ես հենց դրանից էի վախենում,— տաքանալով և կարծես՝ ակամա բացականչեց Պորֆիրին,— ես հենց դրանից էի վախենում, որ դուք կհրաժարվեք մեղմացումից։
Ռասկոլնիկովը տխուր ու սևեռուն նայեց նրան։
— էյ, կյանքից մի խորշեք,— շարունակեց Պորֆիրին,— ձեր առջև դեռ շատ բան կլինի։ Ի՜նչպես թե մեղմացում չի հարկավոր, ի՜նչպես թե։ Դուք անհամբեր մարդ եք։
— Իմ առջև ի՞նչ շատ բան կլինի։
— Կյանք։ Դուք ի՞նչ մարգարե եք որ, մի՞թե շատ բան գիտեք։ Որոնեցեք և կգտնեք։ Գուցե աստված ձեզ դրա համար է պահում։ Այդ շղթան մշտական չէ...
— Մեղմացո՜ւմ կլինի...— ծիծաղեց Ռասկոլնիկովը։
— Ի՞նչ կա որ, բուրժուական ամոթանքի՞ց վախեցաք, թե՞ ինչ։ Գուցե և վախեցաք, բայց ինքներդ էլ այդ չգիտեք, որովհետև ջահել եք։ Այնուամենայնիվ դուք չեք, որ պիտի վախենաք կամ ամաչեք մեղա գալուց։
— Է֊է՛հ, թքած դրա վրա,— արհամարհանքով ու զզվանքով շշնջաց Ռասկոլնիկովը՝ կարծես խոսել է՛լ չցանկանալով։ Նա դարձյալ վեր կացավ, ասես ուզում էր դուրս գալ որևէ տեղ, բայց կրկին նստեց նկատելի հուսալքմամբ։
— Իհարկե, թքած։ Կորցրել եք ձեր հավատը և կարծում եք, թե ես կոպտաբար շողոքորթում եմ ձեզ։ Բայց մի՞թե դուք շատ եք ապրել, մի՞թե շատ բան եք հասկանում։ Թեորիա եք մոգոնել ու ամաչում եք, որ այն ձախողվել է, որ ամենևին էլ օրիգինալ բան չի ստացվել։ Ստացվել է ստոր արարք, այդ ճշմարիտ է, բայց և այնպես դուք անհուսալիորեն ստոր չեք։ Բոլորովին էլ շատ ստոր մարդ չեք։ Գոնե երկար ժամանակ ինքներդ ձեզ չեք մոլորեցրել, միանգամից եք անցել բանականության սահմաններից։ Ես ձեզ ո՞ւմ տեղ եմ ընդունում, ես ձեզ այնպիսի մարդու տեղ եմ ընդունում, որին թեկուզ կտրատես էլ, կդիմանա, ու ժպտալով կնայի տանջողներին, եթե միայն հավատ կամ աստծուն գտնի։ Դե գտեք, ու կապրեք։ Նախ՝ հարկավոր է, որ օդափոխվեք։ Ի՞նչ կա որ, տառապանքն էլ լավ բան է։ Տառապեցեք։ Նիկոլայը գուցե և իրավացի է, որ տառապանք է ուզում։ Գիտեմ, որ հավատ չեք զգում, բայց մի իմաստակեք, ուղղակի առանց առարկելու հանձնվեցեք կյանքին, մի անհանգստանաք, ուղղակի կփրկի ու ոտքի կհանի։ Ինչպե՞ս կփրկի․ ես ինչ իմանամ։ Ես միայն հավատում եմ, որ դուք դեռ շատ եք ապրելու։ Գիտեմ, որ դուք հիմա իմ խոսքերը սերտած խրատի տեղ եք ընդունում, այո, գուցե հետո կհիշեք, երբևէ հարկավոր կլինեն, հենց դրա համար եմ ասում։ Դեռ լավ է, որ դուք միայն մի պառավ եք սպանել։ Իսկ եթե ուրիշ թեորիա մտածեիք, ապա թերևս հարյուր միլիոն անգամ ավելի այլանդակ բան անեիք։ Թերևս պետք է շնորհակալ լինել աստծուց. դուք ի՞նչ գիտեք, գուցե աստված ձեզ պահում է մի բանի համար։ Իսկ դուք մեծ սիրտ ունեցեք և քիչ վախեցեք։ Մի՞թե վախեցել եք առաջիկա մեծ փորձությունից։ Ոչ, այստեղ արդեն ամոթ է վախենալը։ Քանի որ այդպիսի քայլ եք արել, ուրեմն գոտեպնդվեցեք։ Այս է արդարությունը։ Ահա և կատարեցեք, ինչ-որ պահանջում է արդարությունը։ Գիտեմ, որ հավատուրաց եք, բայց, աստված վկա, կյանքը կփրկի։ Հեաո ինքներդ ամեն ինչ կսիրեք։ Հիմա ձեզ օդ է հարկավոր, օ՛դ, օ՛դ։
Ռասկոլնիկովը նույնիսկ ցնցվեց։
― Ախր ո՞վ եք դուք,— գոչեց նա,— դուք այդ մարգարե եք։ Այդ ո՞ր վեհապանծ անդորրության բարձունքից եք գերիմաստուն մարգարեություններ ինձ ասում։
— Ով եմ ե՞ս։ Ես արդեն իմ կյանքն ապրած մարդ եմ, ուրիշ ոչինչ։ Մի մարդ, որ զգացմունքներ ունեցող ու կարեկցող է, անշուշտ որոշ բաներ էլ գիտեցող, բայց արդեն իսպառ ապրել է իր կյանքը։ Իսկ դուք ուրիշ եք. ձեզ համար աստված կյանք է պատրաստել (ո՛վ գիտե, գուցե ձեզ համար էլ ամեն ինչ կանցնի ծխի պես, ոչինչ չի մնա)։ Ինչ արած, որ դուք կանցնեք այլ մարդկանց շարքը։ Այդպիսի սիրտ ունենալով, հո չե՞ք ցավելու, որ կոմֆորտից զուրկ կլինեք։ Ի՞նչ արած, որ գուցե երկար ժամանակ ձեզ ոչ ոք չի տեսնի։ Բանը ժամանակը չէ, այլ դուք ինքներդ եք։ Ա՛րև եղեք, ու բոլորն էլ ձեզ կտեսնեն։ Արևը պետք է ամենից առաջ արև լինի։ Դուք ի՛նչ եք դարձյալ ժպտում, որ ես Շիլլերի պե՞ս եմ խոսում։ Գրազ եմ գալիս, դուք ենթադրում եք, թե ես հիմա շողոքորթում եմ ձեզ։ Ի՞նչ կա որ, գուցե և իսկապես շողոքորթում եմ, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Դուք, Ռոդիոն Ռոմանիչ, իմ խոսքերին այնքան էլ մի՛ հավատաք, նույնիսկ երբեք էլ լիովին մի՛ հավատաք, այսպես է իմ բնավորությունը, համաձայն եմ. միայն թե ահա ինչ կավելացնեմ․ թե որքան ես ստոր մարդ եմ և որքան ազնիվ եմ, կարծում եմ, որ ինքներդ կարող եք դատել։
— Դուք ինձ ե՞րբ եք ձերբակալելու։
— Կարող եմ մեկ ու կես կամ երկու օր ձեզ ազատ թողնել։ Մտածեցեք, բարեկամս, աղոթեցեք աստծուն։ Այդպես ավելի շահավետ է, աստված վկա, ավելի շահավետ է։
— Իսկ եթե ես փախչե՞մ,— ինչ֊որ տարօրինակ քմծիծաղ տալով հարցրեք Ռասկոլնիկովը։
— Ո՛չ, չե՛ք փախչի։ Մուժիկը կփախչի, մոդայական աղանդավորը, ուրիշի մտքի լակեյը կփախչի, որովհետև բավական է միայն մատի ծայրով ցույց տաս ինչպես միչման Դիրկային, և նա իր ողջ կյանքում ինչի ասես կհավատա։ Իսկ դուք հո այլևս չեք հավատում ձեր թեորիային, ինչո՞ւ պիտի փախչեք։ Փախչելով ի՞նչ պիտի անեք։ Փախածի վիճակը գարշելի է ու դժվար, իսկ ձեզ ամենից առաջ հարկավոր է կյանք ու որոշակի դրություն, համապատասխան օդ, իսկ փախչելով ի՞նչ օդ պիտի շնչեք։ Կփախչեք և ինքներդ կվերադառնաք։ Առանց մեզ դուք յոլա չեք գնա։ Իսկ եթե ես ձեզ բանտ նստեցնեմ, մեկ, երկու, երեք ամիս նստելուց հետո, հանկարծ հիշելով իմ խոսքը, ինքներդ կներկայանաք, և դա թերևս ձեզ համար էլ անսպասելի կլինի։ Մի ժամ առաջ դուք չեք էլ գիտենա, որ կգաք խոստովանելու։ Ես նույնիսկ հավատացած եմ, որ դուք կորոշեք «տառապանք ընդունել»։ Հիմա իմ խոսքերին չեք հավատում, բայց ինքներդ դրա վրա կանգ կառնեք։ Որովհետև տառապանքը մեծ բան է, Ռոդիոն Ռոմանիչ, դուք մի նայեք, որ ես հաստացել եմ, այդ ոչինչ, բայց ես գիտեմ, որ տառապանքի մեջ գաղափար կա, մի ծիծաղեք ասածիս վրա։ Նիկոլայը իրավացի է։ Ոչ, չեք փախչի, Ռոդիոն Ռոմանիչ։
Ռասկոլնիկովը վեր կացավ ու վերցրեց գլխարկը։ Պարֆիրի Պետրովիչը նույնպես վեր կացավ։
— Ուզում եք զբոսնելո՞ւ գնալ։ Երեկոյան լավ է եղանակը, միայն թե ամպրոպ չլինի։ Ասենք, ավելի լավ կլինի, եթե օդը թարմանա․․․
Նա էլ վերցրեց գլխարկը։
— Դուք, Պորֆիրի Պետրովիչ, ամենևին չկարծեք, թե այսօր ես ձեզ խոստովանեցի,— խստորեն ու կտրուկ ասաց Ռասկոլնիկովը։— Դուք տարօրինակ մարդ եք, ու ես ձեզ լսում էի միայն հետաքրքրությունից դրդված։ Ես ձեզ ոչինչ չեմ խոստովանել... Սա միտներդ պահեցեք։
— Հա՛, էլի՛, գիտեմ, կհիշեմ, հը՛մ, նույնիսկ դողում է։ Մի անհանգստանաք, սիրելիս, միայն թե չափից դուրս շատ չի կարելի զբոսնել։ Համենայն դեպս ես ձեզնից մի բան եմ խնդրում,— ձայնը ցածրացնելով ավելացրեց Պորֆիրին,— փափուկ հարց է, բայց կարևոր է. եթե համենայն դեպս (ասենք, ես դրան չեմ հավատում և ձեզ այդ բանին անընդունակ եմ համարում), այնպես պատահի, որ դուք այդ քառասուն-հիսուն ժամվա ընթացքում գործը վերջացնեք որևէ այլ կերպ, որևէ ֆանտաստիկ ձևով՝ ինքներդ ձեռք բարձրացնեք ձեզ վրա (սա անհեթեթ ենթադրություն է, բայց դուք սրա համար ներեցեք ինձ), ապա մի կարճ, բայց հանգամանալից գրություն թողեք։ Այնպես, էլի, մի֊երկու տող, միայն երկու տող, ու քարն էլ հիշատակեցեք. դա ազնիվ վարմունք կլինի։ Դեհ, ցտեսություն... Ցանկանում եմ հաճելի մտքեր, օգտակար նախաձեռնություններ։
Պորֆիրին դուրս ելավ մի տեսակ կորացած և կարծես խուսափելով Ռասկոլնիկովին նայելուց։ Ռասկոլնիկովը մոտեցավ պատուհանին և ջղայնոտ անհամբերությամբ սպասեց այնքան, մինչև որ ըստ իր հաշվի Պորֆիրին դուրս կգար փողոց և կհեռանար։ Հետո ինքն էլ հապճեպ դուրս եկավ սենյակից։
III
Նա շտապում էր գնալ Սվիդրիգայլովի մոտ։ Թե ինչ կարող էր հուսալ այդ մարդուց, նա ինքն էլ չգիտեր։ Բայց այդ մարդը մի ինչ-որ ազդեցություն ուներ նրա վրա։ Մի անգամ այդ գիտակցելով, նա այլևս չէր կարողանում հանգստանալ, ու հիմա հասել էր այդ ամենը պարզելու ժամանակը։
Ճանապարհին նրան առանձնապես տանջում էր մի հարց․ արդյոք Սվիդրիգայլովը եղե՞լ էր Պորֆիրիի մոտ։
Նա կարծում էր և լիովին հավատացած էր, որ չէր եղել։ Նա նորից ու նորից մտածեց, հիշեց Պորֆիրիի ամբողջ այցելությունը և հասկացավ, որ չէր եղել, իհարկե, չէր եղել։
Բայց եթե դեռ չի եղել, արդյոք կգնա՞, թե չի գնա Պորֆիրիի մոտ։
Հիմա նրան առայժմ թվում էր, թե չի գնա։ Ինչո՞ւ։ Նա այդ էլ չէր կարողանա բացատրել, բայց եթե կարողանար էլ բացատրել, հիմա դրա վրա առանձնապես գլուխ չէր կոտրի։ Այդ ամենը նրան տանջում էր, ու միևնույն ժամանակ նա գլուխ չուներ դրա հետ։ Տարօրինակ էր, գուցե ոչ ոք դրան չհավատար, բայց նա իր այժմյան անխուսափելի ճակատագրի մասին մի տեսակ թույլ, ցրվածորեն էր հոգում։ Նրան տանջում էր ինչ֊որ մի ուրիշ բան, շատ ավելի կարևոր, արտակարգ, հենց իրեն և ոչ թե ուրիշին վերաբերող ինչ֊որ մի ուրիշ, գլխավոր բան։ Այն էլ ասած, նա բարոյական անչափ հոգնածություն էր զգում, թեև նրա բանականությունը այդ առավոտյան ավելի լավ էր աշխատում, քան այդ բոլոր վերջին օրերում։
Եվ արդյոք արժե՞ր հիմա, այն ամենից հետո, ինչ որ եղել էր, ջանք թափել հաղթահարելու այդ բոլոր նոր, չնչին դժվարությունները։ Օրինակ, արդյո՞ք արժեր խարդավանեք, որ Սվիդրիգայլովը չգնար Պորֆիրիի մոտ, հետամուտ լինել, իմանալ, ժամանակ կորցնել մի ինչ-որ Սվիդրիգայլովի վրա։
Եվ այդ ամենը որքա՜ն ձանձրացրել էր նրան։
Մինչդեռ նա այնուամենայնիվ հապճեպ գնում էր Սվիդրիգայլովի մոտ. գուքե նրանից որևէ նոր բան, ցուցումներ, ե՞լք էր սպասում։ Խեղդվողը հո ծղոտից էլ է բռնում։ Արդյո՞ք ճակատագիրը չէ, բնազդը չէ, որ հանդիպեցնում է նրանց. գուցե և այդ միայն հոգնածություն, հուսալքում էր․ գուցե նրան հարկավոր էր ոչ թե Սվիդրիգայլովը, այլ որևէ մեկ ուրիշը, իսկ Սվիդրիդայլովը մեջտեղ էր եկել հենց այնպես, պատահականորեն։ Սոնյա՞ն։ Բայց ինչո՞ւ հիմա ինքը գնար Սոնյայի մոտ։ Դարձյալ նրա արցունքնե՞րը տեսներ։ Սոնյան սարսափելի էր նրա համար։ Սոնյան իրենից ներկայացնում էր անողոք դատավճիռ, անփոփոխ վճիռ, նրանք չէին կարող միևնույն ճանապարհով գնալ։ Առանձնապես այդ րոպեին նա ի վիճակի չէր տեսնել Սոնյային։ Ոչ, արդյո՞ք ավելի լավ չէ նախընտրել Սվիդրիգայլովին, տեսնել, թե ինչ դուրս կգա։ Եվ Ռասկոլնիկովը չէր կարող չգիտակքել, որ Սվիդրիդայլովը արդեն վաղուց կարծես թե իրեն հարկավոր է մի ինչ֊որ բանի համար։
Սակայն նրանք իրար հետ ի՞նչ առնչություն կարող են ունենալ։ Նույնիսկ նրանց չարագործություններն էլ չեն կարող միանման լինել։ Բացի դրանից, այդ մարդը խիստ տհաճ էր, ակներևաբար չափազանց փչացած, անպայման խորամանկ ու խաբեբա, գուցե շատ չար։ Նրա մասին այդպիսի լուրեր են պտտվում։ Ճշմարիտ է, նա հոգում էր Կատերինա Իվանովնայի երեխաների մասին, բայց ո՞վ գիտե ինչի համար և ինչ է այդ նշանակում։ Այդ մարդը շարունակ ինչ-որ դիտավորություններ ու ծրագրեր ունի։
Այդ բոլոր օրերին Ռասկոլնիկովին էլի մի միտք էր զբաղեցնում և խիստ անհանգստացնում, թեև նա նույնիսկ աշխատում էր վանել այն, որովհետև դա ծանր էր իր համար նա երբեմն մտածում էր՝ Սվիդրիգայլովը շարունակ պարտվում էր իր՝ Ռասկոլնիկովի, շուրջը, ու հիմա էլ է պտտվում․ Սվիդրիգայլովը իմացել է նրա գաղտնիքը. Սվիդրիգայլովը դավեր ուներ Դունյայի դեմ։ Իսկ եթե հիմա էլ ունի՞։ Գրեթե հաստատապես կարելի է ասել այո։ Իսկ եթե հիմա, գիտենալով իր, Ռասկոլնիկովի, գաղտնիքը և այդ կերպ ուժ ունենալով իր վրա, նա ուզենա այն օգտագործել իբրև զենք Դունյայի դե՞մ։
Այս միտքը երբեմն, նույնիսկ երազում էլ տանջում էր նրան։ Դեռ առաջին անգամ էլ դա այնպես վառ էր նրա գիտակցության մեջ, ինչպես հիմա, երբ նա գնում էր Սվիդրիգայլովի մոտ։ Հենց միայն այս միտքը նրան մռայլ կատաղության էր հասցնում։ Նախ՝ այդ դեպքում կփոխվի ամեն ինչ, նույնիսկ իր վիճակը, հարկավոր կլինի անմիջապես գաղտնիքը հայտնել Դունեչկային։ Թերևս հարկավոր կլինի մատնել ինքն իրեն, որպեսզի Դունեչկան որևէ անզգույշ քայլ չանի։ Նամա՞կը։ Այդ առավոտ Դունյան ինչ֊որ նամակ է ստացել։ Պետերբուրգում նա ումի՞ց կարող էր նամակ ստանալ (գուցե Լուժինի՞ց)։ Ճշմարիտ է, այնտեղ հսկում է Ռազումիխինը. բայց Ռազումիխինը ոչինչ չգիտեր։ Գուցե հարկավոր է Ռազումիխինին է՞լ հայտնել գաղտնիքը։ Ռասկոլնիկովը նողկանքով մտածեց այդ մասին։
Համենայն դեպս հարկավոր է Սվիդրիգայլովին տեսնել որքան կարելի է շուտ, վերջնականապես որոշեց նա։ Փառք աստծու, այստեղ հարկավոր են ոչ այնքան գործի մանրամասնությունները, որքան դրա էությունը, բայց եթե, եթե Սվիդրիգայլովը որևէ վատ բան անի, եթե նա ինչ֊որ դավեր է լարում Դունյայի դեմ, ապա...
Ռասկոլնիկովը այդ ամբողջ ժամանակվա ընթացքում, այդ ամբողջ ամսում այնքան էր հոգնել, որ հիմա արդեն անկարող էր նման հարցերը լուծել այլ կերպ, քան այսպիսի ձևով, «ես կսպանեմ նրան, Սվիդրիգայլովին»։ Այսպես էր մտածում նա սառը հուսալքման վիճակում։ Ծանր զգացումը մաշում էր նրա սիրտը, նա կանգ առավ փողոցի մեջտեղում ու նայեց իր շուրջը. ո՞ր ճանապարհով է գնում և որտե՞ղ է հասել։ Նա գտնվում էր № պողոտայում, երեսուն կամ քառասուն քայլ հեռու Սեննայա հրապարակից, որտեղից անցել էր։ Ձախ կողմի տան ամբողջ երկրորդ հարկը պանդոկ էր։ Բոլոր պատուհանները լայն բացված էին. դատելով ըստ պատուհաններից երևացող, շարժվող կերպարանքների, պանդոկը լեփ-լեցուն էր։ Դահլիճում երգում էին երգիչները, հնչում էր կլառնետը, ջութակը, ու թնդում թուրքական թմբուկը։ Կանացի ճղճղոցներ էին լսվում։ Տարակուսելով, թե ինչու էր հասել № պողոտան, Ռասկոլնիկովը ուզեց ետ դառնալ, երբ հանկարծ պանդոկի ծայրի բաց պատուհաններից մեկում տեսավ Սվիդրիգայլովին, որը նստել էր թեյի սեղանի առաջ, ծխամորճը բերանին։ Դա չափազանց, սարսափեցնելու չափ ապշեցրեց նրան։ Սվիդրիգայլովը լուռ հետամտում, նայում էր նրան։ Ռասկոլնիկովին իսկույն զարմացրեց նաև այն, որ Սվիդրիգայլովը կարծես ուզում էր վեր կենալ և կամացուկ չքանալ, քանի դեռ իրեն չէին նկատել։ Ռասկոլնիկովը անմիջապես ձևացրեց, թե ինքը չի նկատել նրան և մտազբաղ մի այլ կողմ է նայում, բայց շարունակեց աչքի տակով հետամտել նրան։ Ռասկոլնիկովի սիրտը անհանգիստ տրոփում էր։ Հենց այդպես է որ կա, Սվիդրիգայլովը ակներևաբար չի ուզում, որ իրեն տեսնեն։ Նա բերանից վերցրեց ծխամորճը և արդեն ուզում էր թաքնվել, բայց վեր կենալով և աթոռը ետ քաշելով, հավանորեն հանկարծ նկատեց, որ Ռասկոլնիկովը իրեն տեսնում է ու հետամտում։ Նրանց միջև տեղի ունեցավ մի բան, որ հիշեցնում էր նրանց առաջին տեսակցությունը Ռասկոլնիկովի խցիկում, ուր վերջինս քնած էր։ Նենգավոր ժպիտ երևաց Սվիդրիգայովի դեմքին ու հետզհետե լայնացավ։ Թե մեկը և թե մյուսը գիտեին, որ տեսնում և հետամտում են միմյանց։ Վերջապես, Սվիդրիգայլովը բարձր քրքջաց։
— Դե ներս եկեք, էլի, եթե ուզում եք. ես այստեղ եմ,— գոչեց նա պատուհանից։
Ռասկոլնիկովը մտավ պանդոկ։
Նա Սվիդրիգայլովին գտավ մի պատուհան ունեցող, շատ փոքր, ետին սենյակում, որը կից էր մեծ դահլիճին, ուր քսան փոքրիկ սեղանների շուրջը նստած էին վաճառականներ, աստիճանավորներ և բազմաթիվ ամեն տեսակ մադիկ, ու երգչախմբի հուժկու երգեցողության ներքո թեյ էին խմում։ Մի տեղից լսվում էր բիլիարդի գնդակների թխկոցը։ Սվիդրիգայլովի սեղանին դրված էր մի կիսատ շիշ շամպայն և կիսով չափ գինի լցրած մի բաժակ։ Սենյակում գտնվում էին նաև երգեհոնահար մի տղա, ձեռքի փոքրիկ երգեհոնով, ու ամրակազմ, կարմրաթուշ մի աղջիկ՝ զոլավոր, քշտած շրջազգեստով և տիրոլյան ժապավենազարդ գլխարկով, մոտ տասնութ տարեկան մի երգչուհի, որը չնայած դահլիճում թնդող խմբերգին, երգեհոնահարի նվագակցությամբ, բավական խռպոտ կոնտրալտոյով ինչ-որ լակեյական երգ էր երգում։
— Լավ, բավական է,— ընդհատեց նրան Սվիդրիգայլովը, երբ ներս մտավ Ռասկոլնիկովը։
Աղջիկը իսկույն լռեց ու կանգ առավ, հարգալից տեսքով, սպասողական վիճակում։ Նա իր հանգավորված, լակեյական երգը երգելիս նույնպես հարգալից և մի տեսակ լուրջ դեմք էր ընդունել։
— Էյ, Ֆիլիպ, բաժակ բեր,― բղավեց Սվիդրիգայլովը։
— Ես գինի չեմ խմի,— ասաց Ռասկոլնիկովը։
— Ինչպես կուզեք, բաժակը ձեզ համար չէ։ Խմիր, Կատյա։ Այսօր այլևս ոչինչ հարկավոր չէ, գնա։— Սվիդրիգայլովը աղջկա համար մի ամբողջ բաժակ գինի լցրեց և գրպանից մի դեղնավուն թղթադրամ հանեց։ Կատյան խմեց գինին, ինչպես խմում են կանայք, այսինքն՝ իրար ետևից անընդհատ քսան կում, ապա վերցրեց թղթադրամը, համբուրեց Սվիդրիգայլովի ձեռքը, որ վերջինս միանգամայն լրջորեն թույլ տվեց համբուրել, ու դուրս ելավ սենյակից, նրան հետևեց տղան իր երգեհոնով։ Նրանք երկուսով փողոցից էին բերված։ Սվիդրիգայլովը մի շաբաթ էլ չէր ապրում Պետերբուրգում, բայց արդեն նրա շուրջը ամեն բան ինչ֊որ նահապետական ձևով էր կատարվում։ Պանդոկի սպասավորը, Ֆիլիպը, նույնպես արդեն «ծանոթ» էր և ստորաքարշություն է անում։ Դահլիճը տանող դուռը փակվում էր, Սվիդրիգայլովը այդ սենյակում իրեն զգում էր ինչպես իր տանը և այնտեղ գուցե ամբողջ օրեր էր անցկացնում։ Պանդոկը կեղտոտ էր, քոսոտ և նույնիսկ միջին կարգի էլ չէր։
— Ես գնում էի ձեզ մոտ և ձեզ էի փնտրում,— ասաց Ռասկոլնիկովը,— բայց ինչո՞ւ հիմա Սեննայա հրապարակից անցա № պողոտան։ Ես երբեք այս կողմը չեմ դառնում և այստեղ չեմ մտնում։ Ես Սեննայա հրապարակից դեպի աջ եմ դառնում։ Ձեր ապրելավայրի ճանապարհն էլ այս կողմով չի անցնում։ Հենց որ շուռ եկա, ձեզ տեսա։ Տարօրինակ է։
— Ինչո՞ւ դուք ուղղակի չեք ասում՝ հրաշք է։
— Որովհետև սա գուցե միայն պատահականություն է։
— Այ թե ինչ տեսակ են այս բոլոր մարդիկ,— քրքջաց Սվիդրիգայլովը,— չեն խոստովանում, թեկուզև նույնիսկ ներքուստ հավատան հրաշքին։ Դուք հո ինքներդ եք ասում, որ «գուցե» միայն պատահականություն է։ Թե որքան են այստեղ բոլորն էլ վախենում իրենց սեփական կարծիքն ունենալուց, դուք այդ չեք կարող պատկերացնել, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես ձեր մասին չեմ խոսում։ Դուք սեփական կարծիք ունեք և չեք վախեցել այն ունենալուց։ Հենց դրանով էլ դուք գրավել եք իմ հետաքրքրությունը։
— Էլ ուրիշ ոչնչո՞վ։
— Այդ էլ հո բավական է։
Սվիդրիգայլովը ըստ երևույթին քեֆով էր, բայց միայն չնչին չափով․ նա ընդամենը կես բաժակ գինի էր խմել։
— Ինձ թվում է, որ դուք ինձ մոտ ավելի շուտ էիք եկել, քան իմացել էիք, որ ես ընդունակ եմ ունենալու ձեր ասած սեփական կարծիքը,— ասաց Ռասկոլնիկովը։
— Այն ժամանակ բանն ուրիշ էր։ Ամեն մեկն իր ուզածն է անում։ Իսկ հրաշքի վերաբերյալ ես ձեզ կասեմ, որ դուք կարծես թե այս վերջին երկու-երեք օրում քնած եք եղել։ Ես ինքս էի ձեզ ասել, որ կհանդիպենք այս պանդոկում, ու այստեղ ոչ մի հրաշք չկա, որ դուք եկաք, ինքս էի ցույց տվել ամբողջ ճանապարհը, պատմել էի, թե պանդոկը որտեղ է գտնվում և որ ժամերին կարելի է ինձ այստեղ գտնել։ Հիշո՞ւմ եք։
— Մոռացել եմ,— զարմանքով պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Հավատում եմ։ Երկու անգամ ես ձեզ ասել էի։ Ձեր հիշողության մեջ հասցեն մեխանիկորեն էր դրոշմվել։ Դուք այս կողմն էլ մեխանիկորեն եք եկել, թեև ճիշտ հասցեով, ինքներդ էլ այդ չգիտենալով։ Այն ժամանակ ձեզ ասելով հասցեն, ես հույս չունեի, թե դուք ինձ հասկացաք։ Դուք շատ եք ձեզ մատնում, Ռոդիոն Ռոմանիչ։ Մի բան ևս. ես համոզված եմ, որ Պետերբուրգում շատ մարդիկ շրջելիս իրենք իրենց հետ են խոսում։ Սա կիսախելագարների քաղաք է։ Եթե մեզնում գիտություններ չինեին, ապա բժիշկները, իրավաբանները և փիլիսոփաները կարող էին Պետերբուրգում արժեքավոր հետազոտություններ կատարել, յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության։ Հազիվ թե որևէ այլ վայրում մարդու հոգու վրա այնքան մռայլ, խիստ ու տարօրինակ ազդեցություններ լինեն, որքան Պետերբուրգում։ Այստեղ քիչ դեր չեն խաղում հենց միայն կլիմայական ազդեցությունները։ Այնինչ սա ամբողջ Ռուսաստանի վարչական կենտրոնն է, ու սրա բնույթը պետք է անդրադառնա ամեն բանի վրա։ Բայց հիմա բանը այդ չէ, այլ այն է, որ ես մի քանի անգամ կողքանց եմ նայել ձեզ։ Դուք տանից դուրս եք գալիս գլուխդ ուղիղ պահած։ Անցնելով մի քսան քայլ, դուք այն կախում եք, ձեռքերդ դնում մեջքիդ։ Դուք նայում եք ու ձեր առջև, ձեր կողքերին ոչինչ չեք տեսնում։ Վերջապես, սկսում եք շարժել շրթունքներդ ու խոսել ինքներդ ձեզ հետ, երբեմն էլ իջեցնում եք ձեռքերդ և փքուն խոսում, վերջապես, կանգ եք առնում ճանապարհի մեջտեղում, այն էլ երկար ժամանակով։ Դա շատ վատ է։ Գուցե ինձնից բացի ուրիշներն էլ են այղ նկատում, իսկ դա անշահավետ է։ Ինձ համար հո այդ միևնույն է, ես չեմ կարող ձեզ բուժել, և դուք, իհարկե, հասկանում եք ինձ։
— Իսկ դուք գիտե՞ք, որ հետևում են ինձ,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ աչքերը հառելով նրան։
— Ոչ, ոչինչ չգիտեմ,— ասես զարմանքով պատասխանեց Սվիդրիգայլովը։
— Դե ուրեմն ինձ հանգիստ թողնենք,— նոթոտ փնթփնթաց Ռասկոլնիկովը։
— Լավ, ձեզ հանգիստ թողնենք։
— Ավելի լավ է ասեք, եթե դուք այստեղ գալիս եք խմելու և ինձ երկու անգամ ասել եք, որ ես էլ այստեղ գամ ձեզ հետ տեսնվելու, հապա ինչո՞ւ հիմա, երբ ես նայում էի փողոցից, թաքնվում էիք և ուզում էիք այստեղից հեռանալ։ Ես դա շատ լավ նկատեցի։
— Քա՛հ-քա՛հ։ Իսկ այն ժամանակ, երբ ես կանգնած էի ձեր շեմքին, և դուք էլ փակած աչքերով պառկած էիք ձեր բազմոցի վրա, ինչո՞ւ էիք քնած ձևանում, թեև ամենևին էլ քնած չէիք։ Ես դա շատ լավ նկատեցի։
— Ես կարող էի․․․ պատճառներ ունենալ․․․ Դուք ինքներդ այդ գիտեք։
— Ես էլ կարող էի իմ պատճառները ունենալ, թեև դուք դրանք չեք էլ իմանա։
Ռասկոլնիկովը աջ արմունկը դրեց սեղանին, կզակը հենեց աջ ձեռքի մատներին և աչքերը հառեց Սվիդրիգայլովին։ Մի րոպեի չափ զննեց նրա դեմքը, որը առաջ էլ միշտ ապշեցնում էր նրան։ Այդ մի ինչ-որ տարօրինակ դեմք էր, ասես դիմակ լիներ, սպիտակ էր, կարմրաթուշ։ Սվիդրիգայլովի մորուքը բաց-շիկավուն էր, շեկ մազերը դեռ բավական խիտ էին։ Աչքերը խիստ լուրթ էին, դրանց նայվածքը շատ ծանր էր ու անշարժ։ Ինչ-որ չափազանց տհաճ բան կար այդ գեղեցիկ և նրա տարիքին անհամապատասխան ջահելություն արտահայտող դեմքին։ Սվիդրիգայլովի հագուստը պճնագեղ էր, ամառային, թեթև, առանձնապես փայլուն էր սպիտակեղենը։ Մատին կար թանկագին քարով մի մեծ մատանի։
— Մի՞թե ես պետք է ձեզնով էլ զբաղվեմ,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը՝ ջղաձգական անհամբերությամբ ուղղակի դիմելով սրտաբացության,— թեև դուք գուցե ամենավտանգավոր մարդն եք, եթե ուզենաք վնաս հասցնել, սակայն ես չեմ ուզում այլևս որևէ բան թաքցնել։ Ես հիմա ձեզ ցույց կտամ, որ կյանքը ինձ համար այնքան էլ թանկ չէ, ինչպես հավանորեն մտածում եք դուք։ Իմացեք, ես եկել եմ ձեզ ուղղակի ասելու, որ եթե դուք առաջվա պես ինչ-որ դիտավորություն ունեք իմ քրոջ նկատմամբ և եթե դրա համար մտածում եք որևէ բան օգտագործել այն ամենից, ինչ որ բացահայտվել է վերջին ժամանակներում, ապա ես ձեզ կսպանեմ, նախքան դուք ինձ բանտ կնստեցնեք։ Իմ խոսքը հաստատ է, դուք գիտեք, որ ես կկարողանամ կատարել այն։ Երկրորդ, այս ամբողջ ժամանակվա ընթացքում ինձ թվում էր, որ կարծես թե դուք ուզում եք ինձ ինչ-որ բան ասել, եթե այդպես է, ապա ուրեմն շուտ ասացեք, որովհետև ժամանակը թանկ է և գուցե շատ շուտով արդեն ուշ լինի։
— Ո՞ւր եք այդպես շտապում,— հարցրեց Սվիդրիգայլովը՝ հետաքրքրությամբ նայելով նրան։
— Ամեն մեկն իր ուզածն է անում,— մռայլ ու անհամբեր ասաց Ռասկոլնիկովը։
— Դուք ինքներդ հիմա սրտաբացության էիք կոչում, բայց հրաժարվում եք պատասխանել հենց առաջին հարցիս,— ժպտալով ասաց Սվիդրիգայլովը։— Ձեզ շարունակ թվում է, թե ես ինչ-որ նպատակներ ունեմ, դրա համար էլ կասկածանքով եք ինձ նայում։ Ի՛նչ արած, դա միանգամայն հասկանալի է ձեր վիճակում։ Բայց որքան էլ ես ուզում եմ մտերմանալ ձեզ հետ, այնուամենայնիվ ջանք չեմ թափի ձեզ հակառակը համոզելու։ Աստված վկա, չարժե գյուխ ցավեցնել, ու ես չէի էլ մտադրվում ձեզ հետ խոսել մի որևէ լուրջ բանի մասին։
— Հապա ինչո՞ւ եմ ես ձեզ այդպես հարկավոր եղել։ Չէ՞ որ դուք պտտվում էիք իմ շուրջը։
— Որովհետև դիտողության համար դուք հետաքրքիր անձնավորություն եք։ Դուք ինձ դուր եկաք ձեր վիճակի ֆանտաստիկությամբ, ահա թե ինչով։ Բացի դրանից, դուք այն անձնավորության եղբայրն եք, որն ինձ շատ էր հետաքրքրում, և վերջապես, հենց այդ անձնավորությունից իր ժամանակին ես հաճախ շատ բաներ էի լսում ձեր մասին և դրանից եզրակացրել էի, որ դուք նրա վրա մեծ ազդեցություն ունեք, մի՞թե սա քիչ է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Սակայն խոստովանում եմ, որ ձեր հարցը շատ բարդ է ինձ համար ու ես դժվարանում եմ դրան պատասխանել։ Ահա, օրինակ, դուք ինձ մոտ եք եկել ու միայն գործով, այլև մի որևէ նոր բան իմանալու։ Այդպե՞ս է, հո այդպե՞ս է,— նենգ ժպիտով վրա էր տալիս Սվիդրիգայլովը,— դե ուրեմն դրանից հեաո պատկերացրեք, որ ես ինքս էլ դեռ ճանապարհին, վագոնում հույս էի դնում ձեր վրա, որ դուք էլ ինձ որևէ նոր բան կասեք, որ ինձ կհաջողվի ձեզնից մի որևէ օգուտ տեսնել։ Ահա թե մենք ինչով ենք հարուստ։
— Ի՞նչ օգուտ տեսնել։
— Ի՞նչ ասեմ ձեզ։ Մի՞թե ես այդ գիտեմ։ Տեսնում եք, էլի, թե ինչպիսի պանդոկում եմ շարունակ նստում, և սա ինձ հաճելի է, այսինքն՝ ոչ թե հաճելի է, այլ այնպես, էլի, հո հարկավո՞ր է մի տեղ նստել։ Այստեղ այդ խեղճ Կատյան էլ է լինում, տեսա՞ք... Գոնե ես լինեի լավ ուտող-խմող, ակումբային խորտկասեր, թե չէ ա՛յ ինչ կարող եմ ուտել (նա մատով ցույց տվեց սենյակի մի անկյունը, որտեղ մի փոքրիկ սեղանի վրա թիթեղյա ափսեով դրված էր կարտոֆիլով, վատ որակի բիֆշտեքս)։ Հա, դուք ճաշե՞լ եք։ Ես կերել եմ ու էլ չեմ ուզում։ Գինի բոլորովին չեմ խմում։ Բացի շամպայնից, ուրիշ ոչ մի գինի չեմ խմում։ Ամբողջ երեկոյան մի բաժակ շամպայն եմ խմում, այն էլ գլուխս ցավում է։ Պատվիրել էի դա մատուցել, որպեսզի ուժ առնեմ, որովհետև մի տեղ եմ գնալու, և դուք տեսնում եք, որ տրամադրությունս առանձնապես լավ է։ Երբ դուք ինձ այստեղ տեսաք, ես աշակերտի պես թաքնվեցի այն պատճառով, որ կարծում էի, թե ինձ կխանգարեք, բայց կարծեմ (նա նայեց ժամացույցին) մի ժամ կարող եմ լինել ձեզ հետ, հիմա հինգի կեսն է։ Կհավատա՞ք արդյոք, որ կյանքումս դատարկություն է. լինեի գոնե կալվածատեր, հայր, ուլան, լուսանկարիչ, ժուռնալիստ... Ոչինչ, ոչ մի մասնագիտություն։ Երբեմն նույնիսկ ձանձրալի է։ Հիրավի, կարծում էի, թե դուք ինձ որևէ նոր բան կասեք։
― Բայց ո՞վ եք դուք և ինչո՞ւ եք այստեղ ժամանել։
— Ով եմ ե՞ս։ Գիտե՞ք, ազնվական եմ, երկու տարի ծառայել եմ հեծելազորում, հետո հենց այնպես թրևում էի այստեղ, Պետերբուրգում, հետո էլ ամուսնացա Մարֆա Պետրովնայի հետ ու ապրում էի գյուղում։ Ահա իմ կենսագրությունը։
— Դուք կարծեմ թուղթ խաղացո՞ղ եք։
— Ոչ, ի՛նչ խաղացող։ Շուլերը խաղացող չէ։
— Իսկ դուք շուլեր եղե՞լ եք։
— Այո, շուլեր էլ եմ եղել։
— Եվ ի՞նչ, ձեզ խփո՞ւմ էին։
— Պատահում էր։ Ի՞նչ կա որ։
— Դե ուրեմն կարող էին մենամարտի կանչել... Եվ առհասարակ, դա թարմացուցիչ է։
— Չեմ հակաճառի ձեզ և այն էլ ասած՝ փիլիսոփայելու վարպետ չեմ։ Խոստովանում եմ ձեզ, որ այստեղ եմ ժամանել ավելի շուտ կանանց առնչությամբ։
— Հենց Մարֆա Պետրովնային թաղելուց անմիջապես հետո՞։
— Հա՛, էլի,— հրճվագին շիտակությամբ ժպտաց Սվիդրիգայլովը։— Ի՞նչ կա որ։ Դուք կարծես ինչ-որ վատ բան եք համարում այն, որ ես այսպես եմ խոսում կանանց մասին։
— Այսինքն՝ ցոփությունն եմ վատ բան համարում, այնպես չէ՞։
— Ցոփությո՞ւնը։ Այ թե որտեղից բսնեցիք։ Սակայն նախ և առաջ ձեզ ըստ կարգի կպատասխանեմ առհասարակ կանանց վերաբերյալ, գիտե՞ք, ես տրամադիր եմ շաղակրատելու։ Ասացեք, ես ինչի՞ համար պիտի ժուժկալ չլինեմ։ Ինչո՞ւ ձեռք քաշեմ կանանցից, եթե նրանց սիրահար եմ։ Դա գոնե զբաղմունք է։
— Ուրեմն դուք այստեղ հենց միայն ցոփության վրա՞ եք հույս դնում։
— Դե ի՞նչ կա որ, թեկուզ ցոփության վրա։ Ցոփությունից եք կպել։ Ես գոնե սիրում եմ հարցը ուղղակի դնել, Այդ ցոփության մեջ գոնե կա մի ինչ-որ մշտնջենականություն, որը նույնիսկ հիմնված է բնության վրա ու ենթակա չէ ֆանտազիային, մշտավառ ածխակտորի պես մի ինչ֊որ բան, որ գտնվում է արյան մեջ և գուցե դեռ երկար ժամանակ, տարիներ անցնելուց հետո այնքան էլ շուտ չի մարի։ Ինքներդ համաձայնեցեք, մի՞թե դա յուրատեսակ զբաղմունք չէ։
— Այստեղ ի՞նչ կա ուրախանալու։ Դա հիվանդություն է, վտանգավոր հիվանդություն։
— Բա՜ն ասացիք, էլի՛։ Ես համաձայն եմ, որ դա հիվանդություն է, ինչպես և ամեն ինչ, որ անցնում է չափից. այստեղ էլ անպայման հարկ կլինի անցնել չափից, բայց չէ՞ որ նախ՝ դա մեկի մոտ այսպես է լինում, մյուսի մոտ՝ այնպես, և երկրորդ, հասկանալի է, ամեն ինչում պահպանիր չափը, հաշվենկատությունը, որ թեև ստոր է, բայց ի՞նչ արած։ Եթե այդ չլիներ, թերևս մարդ ինքնասպանություն գործեր։ Ես համաձայն եմ, որ կարգին մարդը պարտավոր է տանջվել, բայց և այնպես...
— Իսկ դուք կկարողանայի՞ք ինքնասպանություն գործել։
— Ա՜յ քեզ բան,— տհաճությամբ վրա բերեց Ավիդրիգայլովը,― բարի եղեք, մի խոսեք այդ մասին,— ավելացրեց նա հապճեպորեն և նույնիսկ առանց որևէ սնապարծության, որ արտահայտվում էր առաջվա իր բոլոր խոսքերում։ Նրա դեմքը կարծես նույնիսկ փոխվեց։— Դե ինչ արած, խոստովանում եմ աններելի թուլությունս,— վախենում եմ մահից և չեմ սիրում, երբ խոսում են դրա մասին։ Գիտե՞ք, ես մասամբ միստիկ եմ։
— Հը՛մ, Մարֆա Պետրովնայի ուրվակա՜նը։ Ի՛նչ է, շարունակում է երևա՞լ։
— Այդ մի հիշեցնեք. Պետերբուրգում դեռ չի երևացել. էհ, թող գնա գրողի ծոցը,— ինչ֊որ ջղայնոտ տեսքով գոչեց Սվիդրիգայլովը։— Ոչ, ավելի լավ է չխոսենք այդ մասին... Ի միջի այլոց... Հը՛մ, ժամանակը քիչ է, ես չեմ կարող երկպր մնալ ձեզ հետ, ափսոս, ձեզ հաղորդելու շատ բաներ կան։
— Կնոջ մո՞տ եք գնալու։
― Այո, կեոջ մոտ, այնպես, էլի՛, պատահական առիթ է․․․ ոչ, ես ուրիշ բաների մասին էի խոսելու։
— Լավ, իսկ նողկալիությունը, այդ ամբողջ իրադրության նողկալիությունը ձեր վրա արդեն չի՞ ազդում, դուք ուժ չունե՞ք ձեզ զսպելու։
— Դուք ուժի հավակնություն է՞լ ունեք, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Դուք հիմա ինձ զարմացրիք, Ռոդիոն Ռոմանիչ, թեև ես նախապես գիտեի, որ այդպես կլինի։ Դուք ինձ հետ ցոփության և էսթետիկայի մասին եք խոսում։ Դուք Շիլլեր եք։ Դուք իդեալիստ եք։ Այդ բոլորը, իհարկե, այդպես էլ պետք է լինի և պետք էր զարմանալ, եթե այդպես չլիներ, բայց և այնպես իրականում դա մի տեսակ տարօրինակ է... Ա՛խ, ափսոս որ ժամանակը քիչ է։ Դուք ամենահետաքրքիր անձնավորությունն եք։ Ի դեպ, դուք սիրո՞ւմ եք Շիլլերին։ Ես շատ եմ սիրում։
— Բայց և այնպես, դուք որքա՜ն պոռոտախոս եք,— մի քիչ զզվելով ասաց Ռասկոլնիկովը։
— Աստված վկա ոչ,— քրքջալով պատասխանեց Սվիդրիգայլովը,— սակայն, չեմ վիճում, թող պոռոտախոս լինեմ. բայց ինչո՞ւ չպոռոտախոսել, երբ դա անվնաս է։ Ես յոթ տարի ապրել եմ գյուղում, Մարֆա Պետրովնայի մոտ, և հիմա հանդիպելով ձեզ պես խելացի մարդուն, խելոք և վերին աստիճանի հետաքրքիր մարդուն, ուղղակի ուրախությամբ եմ զրուցում, մանավանդ որ կես բաժակ գինի եմ խմել և արդեն գլխիս է խփել։ Գլխավորն այն է, որ գոյություն ունի մի հանգամանք, որ ինձ շատ է զբաղեցրել, բայց այդ մասին ես... կլռեմ։ Ո՞ւր եք շտապում,— հանկարծ վախով հարցրեց Սվիդրիգայլովը։
Ռասկոլնիկովը վեր էր կացել։ Նրա տրամադրությունը ծանր էր, նա նեղվում էր, իրեն անհարմար էր զգում, որ այստեղ էր եկել։ Նա համոզվեց, որ Սվիդրիգայլովը ամենադատարկ, ամենանվաստ չարագործն է աշխարհում։
— Դե նստեցեք, էլի, մնացեք,— խնդրում էր Սվիդրիգայլովը,― հրամայեցեք, որ ձեզ գոնե թեյ բերեն։ Դե, նստեցեք, հա դատարկ բաներ չեմ դուրս տա, այսինքն՝ չեմ խոսի իմ մասին։ Ես ձեզ մի որևէ բան կպատմեմ։ Ուզում եք ձեզ պատմեմ, թե ինչպես մի կին, ձեր ոճով ասած, «փրկեց» ինձ։ Դա նույնիսկ պատասխան կլինի ձեր առաջին հարցին, որովհետև այդ անձնավորությունը ձեր քույրն է։ Կարելի՞ է պատմել։ Ժամանակ կանցկացնեք, էլի՛։
— Պատմեցեք, բայց ես հուսով եմ, որ դուք...
— Օ, մի անհանգստանաք։ Այն էլ ասեմ, Ավդոտյա Ռոմանովնան կարող է միայն ամենախոր հարգանք ներշնչել նույնիսկ մի այնպիսի վատթար ու դատարկ մարդուն, ինչպիսին ես եմ։
IV
— Դուք գուցե գիտեք (ասենք, ես ինքս եմ ձեզ պատմել), որ ես նստած էի այստեղ, պարտապանների կալանատանը, խոշոր պարտք ունենալու պատճառով, և դա վճարելու համար ոչ մի միջոց չունեի,— սկսեց Սվիդրիգայլովը։— Հարկ չկա մանրամասն պատմել, թե ինչպես այն ժամանակ ինձ փրկագնեց Մարֆա Պետրովնան. գիտե՞ք արդյոք, թե երբեմն ինչպիսի խելացնորությամբ կարող է սիրել կինը։ Այդ մի ազնիվ, շատ խելոք կին էր (թեպետև բոլորովին կրթված չէր)։ Պատկերացրեք, որ հենց այդ ազնիվ, բայց խանդոտ կինը շատ անգամ սարսափելի կատաղության հասնելուց և կշտամբանքներ թափելուց հետո որոշեց ինձ հետ յուրատեսակ համաձայնություն կնքել, որը և կատարում էր մեր ամուսնության ամբողջ ժամանակաընթացքում։ Բանն այն է, որ նա շատ մեծ էր ինձնից, բացի այդ, բերանում շարունակ մեխակի ինչ-որ համեմունք էր պահում։ Ես հոգուս մեջ այնքան խոզություն և յուրատեսակ շիտակություն ունեցա, որ նրան ուղղակի հայտարարեցի, որ չեմ կարող նրան բոլորովին հավատարիմ լինել։ Այս խոստովանությոլնը նրան ուղղակի կատաղության հասցրեց, բայց իմ կոպիտ շիտակությունը կարծես թե նրան մի քիչ դուր եկավ․ «Ուրեմն, մտածում է նա, սա չի ուզում խաբել, եթե նախապես այդպիսի հայտարարություն է անում», խանդոտ կնոջ համար այդ էլ բավական էր։ Երկար լացուկոծից հետո մեր միջև մի այսպիսի բանավոր համաձայնություն կայացավ. առաջին, ես երբեք չեմ թողնի Մարֆա Պետրովնային և միշտ կլինեմ նրա ամուսինը, երկրորդ, առանց նրա թույլտվության ոչ մի տեղ չեմ գնա. երրորդ, մշտական սիրուհի երբեք չեմ ունենա, չորրորդ, դրա համար Մարֆա Պետրովնան ինձ թույլ է տալիս երբեմն աչք դնել աղախինների վրա, բայց ոչ այլ կերպ, քան իր գաղտնի գիտությամբ, հինգերորդ, աստված չանի ես սիրեմ մեր դասի կանանց, վեցերորդ, աստված մի արասցե, եթե ես որևէ կնոջ նկատմամբ բռնկվեմ խորին և լուրջ սիրով, ապա պետք է դա հայտնեմ Մարֆա Պետրովնային։ Վերջին կետի վերաբերյալ Մարֆա Պետրովնան ամբողջ ժամանակվա ընթացքում բավական հանգիստ էր, նա խելացի կին էր, հետևաբար հո չէր կարող ինձ վրա նայել այլ կերպ, քան անառակի և ցոփակյացի վրա, որը չի կարող լուրջ սիրել։ Բայց խելացի կինը և խանդոտ կինը երկու տարբեր բաներ են, և հենց այդ է դժբախտությունը։ Սակայն որոշ մարդկանց մասին անաչառ դատելու համար հարկավոր է նախապես հրաժարվել որոշ կանխակալ հայացքներից և սովորաբար մեզ շրջապատող մարդկանց ու առարկաներին ընտելացած լինելու սովորությունից։ Ես իրավունք ունեմ հուսալու, որ դուք ավելի ճիշտ կդատեք, քան որևէ մեկ ուրիշը։ Գուցե դուք Մարֆա Պետրովնայի մասին ծիծաղելի ու անհեթեթ բաներ շատ եք լսել։ Իսկապես, նա որոշ, խիստ ծիծաղելի սովորություններ ուներ. բայց ձեզ ուղղակի կասեմ, որ անկեղծորեն ցավում եմ նրա տեսած անթիվ դառնությունների համար, որոնց պատճառը ես էի։ Էհ, կարծեմ սա բավական է քնքշագույն կնոջ հիշատակին քնքշագին ամուսնու միանգամայն վայելոլչ orasion funèbre[2]֊ի համար։ Երր մենք կռվում էինք, ես մեծ մասամբ լռում էի ու չէի ջղայնանում, և այդ ջենտլմենությունը համարյա միշտ հասնում էր նպատակին, դա ազդում էր նրա վրա և նույնիսկ դուր էր գալիս նրան, լինում էին դեպքեր, երբ նա մինչև իսկ հպարտանում էր ինձնով։ Իսկ ձեր քույրիկին նա չհանդուրժեց։ Զարմանալի էր, որ նա ռիսկ արեց այդպիսի գեղեցկուհուն բերել իր տունը իբրև դաստիարակչուհի։ Ես այդ բացատրում եմ նրանով, որ Մարֆա Պետրովնան բոցաշունչ և ընկալունակ կին էր և ուղղակի սիրահարվեց, տառացիորեն սիրահարվեց ձեր քույրիկին։ Եվ ինչպիսի՜ն էր Ավդոտյա Ռոմանովնան։ Ես հենց առաջին հայացքից իմացա, որ բանը վատ է, կարող եմ հրապուրվեի և ի՞նչ եք կարծում, որոշեցի մինչև իսկ չնայել նրան։ Բայց Ավդոտյա Ռոմանովնան ինքն արեց առաջին քայլը, հավատո՞ւմ եք, թե ոչ։ Հավաաո՞ւմ եք, որ Մարֆա Պետրովնան այնտեղ էր հասնում, որ սկզբում ինձ վրա բարկանում էր ձեր քրոջ մասին իմ մշտական լռության համար, Ավդոտյա Ռոմանովնայի մասին իր անընդհատ և սիրազեղ խոսքերին անտարբեր լինելուս համար։ Ինքս էլ չեմ հասկանում, թե նա ինչ էր ուզում։ Դե իհարկե, Մարֆա Պետրովնան Ավդոտյա Ռոմանովնային պատմեց ինձ վերաբերող բոլոր գաղտնիքները։ Դժբախտաբար նա սովորություն ուներ ուղղակի բոլորին պատմել մեր բոլոր ընտանեկան գաղտնիքները և ամենքին շարունակ գանգատվել, և ինչպե՞ս կարող էր չպատմել նաև այդ նոր, հիանալի բարեկամուհուն։ Կարծում եմ, որ նրանք հենց միայն իմ մասին էին խոսում, և Ավդոտյա Ռոմանովնային անտարակույս հայատնի դարձան ինձ վերաբերող բոլոր մռայլ, խարհրդավոր հեքիաթները... գրազ եմ գալիս, որ դուք էլ եք որևէ այդպիսի բան լսել։
— Լսել եմ։ Լուժինը մեղադրում էր ձեզ, որ դուք նույնիսկ երեխայի մահվան պատճառ եք եղել։ Ճի՞շտ է դա։
— Բարի եղեք, թողեք այդ բոլոր գռեհկությունները,— նողկանքով ու դժգոհությամբ ասաց Սվիդրիգայլովը,— եթե դուք անպայման ուզում եք իմանալ այդ ամբողջ անհեթեթությունը, ապա ես երբևէ կպատմեմ ձեզ, իսկ հիմա...
— Ասում էին նաև, որ դուք գյուղում ինչ-որ սպասավոր եք ունեցել և իբր թե նույնպես ինչ֊որ բանի պատճառ եք եղել։
— Խնդրեմ, բավական է,— բացահայտ անհամբերությամբ դարձյալ վրա բերեց Սվիդրիգայլովը։
— Դա այն սպասավորը չէ՞, որ մեռնելուց հետո երևում էր ձեր աչքին,— գալիս էր ծխամորճը թութուն լցնելու... ինքներդ եք այդ ինձ պատմել,— ավելի ու ավելի ջղագրգիռ էր դառնում Ռասկոլնիկովը։
Սվիդրիգայլովը ուշադրությամբ նայեց Ռասկոլնիկովին, ու վերջինիս թվաց, թե այդ հայացքում կայծակի պես վայրկենաբար չարախինդ քմծիծաղ շողաց, բայց Սվիդրիգայլովը զսպվեց և շատ քաղաքավարի պատասխանեց.
— Հենց նա է որ կա։ Ես տեսնում եմ, որ այդ ամենը ձեզ է՛լ է չափազանց հետաքրքրում, ու պարտք կհամարեմ առաջին իսկ հարմար առիթին ըստ ամենայնի բավարարել ձեր հետաքրքրությունը։ Գրողը տանի, ես տեսնում եմ, որ իրոք կարող եմ որևէ մեկին ռոմանտիկ անձնավորություն թվալ։ Դե ինքներդ դատեցեք, թե ես դրանից հետո որչափ պարտավոր եմ շնորհակալ լինել Մարֆա Պետրովնայից, որ նա իմ մասին ձեր քույրիկին այդքան խորհրդավոր ու հետաքրքիր բաներ էր պատմել։ Չեմ համարձակվում դատել դրանց թողած տպավորության մասին. բայց, համենայն դեպս, այդ ինձ համար ձեռնտոլ էր։ Բնականաբար նողկանք զգալով դեպի ինձ և չնայելով, որ ես միշա մռայլ և վանող տեսք էի ունենում, Ավդոտյա Ռոմանովնան ի վերջո սկսեց կարեկցել ինձ, խղճալ կորած մարդուն։ Իսկ երբ ապջկա սիրտը կարեկցում է, ապա հասկանալի է, որ դա առավելապես վտանգավոր է նրա համար։ Այստեղ անպայման ցանկություն է առաջանում է «փրկել», խելքի բերել, հարություն տալ, ավելի ազնիվ նպատակների կոչել, դեպի նոր կյանք և գործունեություն մղել, դե, հայտնի բան է, թե ինչեր կարելի է երազել այդ ուղղությամբ։ Ես իսկույն գլխի ընկա, որ թռչնակը ինքն է թռչում դեպի թակարդը, ու իմ հերթին պատրաստվեցի նրան ընդունելու։ Դուք կարծես թե մռայլվում եք, Ռոդիոն Ռոմանիչ։ Ոչինչ, ինչպես գիտեք, վերջը դատարկ բան դուրս եկավ։ (Գրողը տանի, ինչքա՜ն գինի եմ խմում)։ Գիտե՞ք, ես միշտ, հենց սկզբից ափսոսում էի, որ ձեր քրոջը բախտ չէր վիճակվել ծնվելու մեր թվականության երկրորդ կամ երրորդ հարյուրամյակում, տիրակալ իշխանի կամ որևէ կառավարչի կամ Փոքր Ասիայում պրոկոնսուլի տանը։ Անտարակույս, նա կլիներ այն անձանցից մեկը, որոնք նահատակության էին ենթարկվել, և իհարկե կժպտար, երբ իր կուրծքը դաղեին շիկացած ունելիով։ Նա ինքը կմատնվեր դրան, իսկ չորրորդ և հինգերորդ դարերում կգնար եգիպտական անապատ, այնտեղ կապրեր երեսուն տարի, կսնվեր արմտիքներով, հրճվանքներով ու տեսիլքներով։ Նա ինքը հենց այդ է տենչում և ձգտում է որևէ մեկի համար շուտափույթ որևէ տառապանք ընդունել, ու եթե չլինի այդ տառապանքը, նա թերևս պատուհանից ներքև նետվի։ Ես լսել եմ մի ինչ֊որ պարոն Ռազումիխինի մասին։ Ասում են, որ նա խելացի մարդ է (որ ազգանունից էլ է երևում, երևի սեմինարիստ է) և թող պահպանի ձեր քրոջը։ Մի խոսքով, ես կարծես թե հասկացել եմ ձեր քրոջը, և դա ինձ համար պատիվ եմ համարում։ Բայց, ինքներդ գիտեք, ծանոթության սկզբում մարդ միշտ էլ մի տեսակ թեթևամիտ ու հիմար է լինում, սխալ հայացքներ է ունենում, չի տեսնում այն, ինչ-որ պետք է տեսնի։ Գրողը տանի, ինչո՞ւ է նա այդպես գեղեցիկ։ Ես մեղավոր չեմ։ Մի խոսքով, իմ մեջ ամենաանզուսպ հեշտասիրության պոռթկում առաջացավ։ Ավդոտյա Ռոմանովնան սարսափելի, չլսված ու չտեսնված չափով ողջախոհ է։ (Տեսեք, ես ձեր քրոջ մասին սա հաղորդում եմ որպես փաստ։ Չնայած իր մեծ խելքին, նա մոլորության չափ ողջախոհ է, և դա կվնասի նրան)։ Մեզ մոտ ընդունվեց մի աղջիկ, իբրև սպասուհի, անունը Պարաշա։ Նա սևաչյա էր։ Նրան նոր էին բերել ուրիշ գյուղից։ Շատ սիրունիկն էր, բայց անհավանականության չափ հիմար։ Ամբողջ բակով մեկ լացուկոծ, աղմուկ բարձրացրեց, ու սկանդալ եղավ։ Մի անգամ, ճաշից հետո, Ավդոտյա Ռոմանովնան այգու մի ծառուղիում ինձ մենակ գտավ, ու զայրացած պահանջեց ինձնից, որ ես խեղճ Պարաշային հանգիստ թողնեմ։ Այդ համարյա թե մեր առաջին խոսակցությունն էր։ Ես, իհարկե, պատիվ համարեցի կատարել նրա ցանկությունը․ աշխատեցի, պարտված, խոցված ձևանալ, մի խոսքով, լավ կատարեցի իմ դերը։ Սկսվեցին հարաբերություններ, խորհրդավոր խոսակցություններ, հորդորանքներ, խրատներ, խնդրանքներ, աղերսանքներ, նույնիսկ արցունքներ, կհավատա՞ք, նույնիսկ արցունքներ։ Ահա թե ինչ ուժի է հասնում աղջիկներից ոմանց տենչը՝ խրատել ուրիշներին։ Իհարկե, ես ամեն ինչ վերագրեցի իմ բախտին, լույս տենչացող և դրան ծարավի ձևացա և ի վերջո գործադրեցի կնոջ սիրտը նվաճելու մեծագույն և հաստատուն միջոցը, մի միջոց, որ երբեք և ոչ ոքի չի խաբի և որը ազգում է բոլոր աղջիկների վրա, առանց որևէ բացառության։ Այդ միջոցը հայտնի է, դա շողոքորթությունն է։ Աշխարհում շիտակությունից ավելի դժվար և շողոքորթությունից ավելի դյուրին բան չկա։ Եթե շիտակության միայն մեկ հարյուրերորդական մասը կեղծ է, ապա իսկույն դիսոնանս է տեղի ունենում, և դրան հետևում է սկանդալը։ Իսկ եթե շողոքորթությունը նույնիսկ ամբողջովին կեղծ է, այդ դեպքում էլ դուրեկան է և հաճույքով է լսվում, թեկուզև կոպիտ հաճույքով։ Եվ որքան էլ կոպիտ լինի շողոքորթությունը, գոնե կիսով չափ անպայման ճշմարտություն է թվում։ Այդպես է լինում հասարակության զարգացման բոլոր աստիճաններում և նրա բոլոր խավերում։ Շողոքորթությամբ նույնիսկ վեստալուհուն էլ կարելի է գայթակղեցնել։ Իսկ սովորական մարդկանց մասին խոսելն էլ ավելորդ է։ Չեմ կարող առանց ծիծաղի հիշել, թե ինչպես մի անգամ գայթակղեցրի իր ամուսնուն, իր երեխաներին նվիրված և իր առաքինություններով տարված մի տիկնոջ։ Որքա՜ն զվարճալի էր գա և ինչպիսի՜ հեշտությամբ կատարվեց։ Տիկինը իսկապես որ գոնե յուրովի առաքինի էր։ Իմ ամբողջ տակտիկան այն էր, որ ես ուղղակի յուրաքանչյուր րոպե տառապյալ էի ձևանում և խոնարհվում էի նրա ողջախոհության առջև։ Ես թունդ շողոքորթում էի, ու հենց որ նա սեղմում էր ձեռքս և նայում ինձ, ես ինձ կշտամբում էի, որ այդ բանին ուժով եմ հասել, որ նա դիմադրում էր, այնպես էր դիմադրում, որ ես անշուշտ և երբեք ոչինչ չէի ստանա, եթե այսպես անբարոյական չլինեի, որ նա անմեղ լինելով, չէր նախատեսել իմ նենգամտությունը և առանց դիտավորության, ինքն էլ այդ չիմանալով, ենթարկվել էր ինձ և այլն, և այլն։ Մի խոսքով, ես ամեն ինչի հասա, իսկ տիկինս միանգամայն հավատացած էր մնում, թե ինքը անմեղ է ու ողջախոհ և կատարում է իր բոլոր պարտականությունները ու բոլորովին անսպասելիորեն է կործանվել։ Եվ որքա՜ն նա բարկացավ ինձ վրա, երբ ես վերջ ի վերջո նրան հայտարարեցի, թե իմ անկեղծ համոզմամբ նա էլ ճիշտ այնպես հաճույքներ էր փնտրում, ինչպես և ես։ Խեղճ Մարֆա Պետրովնան նույնպես շատ էր ենթարկվում շողոքորթության, ու եթե ես ուզենայի, ապա դեռ նրա կենդանության ժամանակ նրա ամբողջ կալվածքը գրել կտայի ինձ վրա։ (Սակայն ես սարսափելի շատ եմ գինի խմում և շաղակրատում)։ Հուսով եմ, որ դուք չեք բարկանա, եթե ես հիմա ասեմ, որ սկսվել էր նույնպիսի էֆեկտի իրագարծումը նաև Ավդոտյա Ռոմանովնայի նկատմամբ։ Բայց ես ինքս հիմար ու անհամբեր էի և փչացրի ամբողջ գործը։ Դեռ առաջ էլ մի քանի անգամ (առանձնապես մի անգամ) Ավդոտյա Ռոմանովնային բոլորովին դուր չեկավ իմ աչքերի արտահայտությունը, կհավատա՞ք դրան։ Մի խոսքով, աչքեբումս ավելի ու ավելի ուժեղ և անզգուշաբար էր բռնկվում որոշ չափի հուրը, որը վախեցնում էր նրան և ի վերջո նրա համար ատելի դարձավ։ Հարկ չկա պատմել մանրամասնությունները, թե ինչպես մենք անջատվեցինք։ Այստեղ ես դարձյալ հիմարացա։ Սկսեցի ամենակոպիտ կերպով ծաղրի առնել նրա բոլոր հորդորանքներն ու վարվեցողությունը. դարձյալ մեջտեղ եկավ Պարաշան, ինչպես և ուրիշները, մի խոսքով, սաստիկ աղմուկ ու ժխոր սկսվեց։ Օ, եթե դուք, Ռոդիոն Ռոմանովիչ, գեթ մի անգամ ձեր կյանքում տեսնեիք, թե ձեր քրոջ աչքերը ինչպես են երբեմն կայծկլտում։ Ի՛նչ արած, որ ես հիմա հարբած եմ և ահա արդեն մի ամրողջ բաժակ գինի եմ խմել, ես ճշմարտությունն եմ ասում, հավատացնում եմ ձեզ, որ այդ նայվածքը ես տեսնում էի երազումս, ի վերջո ես չէի կարողանում տանել նրա շրջազգեստի շրշյունը։ Ես կարծում էի, թե ընկնավոր կդառնամ, երբեք չէի երևակայել, թե կարող եմ այդպիսի մոլեգնության հասնել։ Մի խոսքով, անհրաժեշտ էր հաշտվել, բայց դա արդեն անկարելի էր։ Երևակայեցեք, թե ես այն ժամանակ ինչ արեցի, այ թե կատաղությունը մարդուն ինչ աստիճանի բթացման է հասցնում։ Կատաղած վիճակում երբեք և ոչ մի բան մի ձեռնարկեք, Ռոդիոն Ռոմանիչ։ Հաշվի առնելով, որ Ավդոտյա Ռոմանովնան իրոք աղքատ է (ախ, ներեցեք, ես չէի ուզում այդ խոսքն ասել... բայց չէ՞ որ միևնույն է, եթե նույն հասկացողությունն է արտահայտվում), մի խոսքով, իր ձեռքերի աշխատանքով է ապրում, պահում է մորը և ձեզ (ախ, սատանան տանի, դարձյալ նոթոտվում եք...), ես որոշեցի նրան առաջարկել իմ բոլոր փողերը (ես այն ժամանակ կարող էի տնօրինել մինչև երեսուն հազար ռուբլի), այն պայմանով, որ նա ինձ հետ փախչի թեկուզ այստեղ, Պետերբուրգ։ Հասկանալի է, որ ես այստեղ կխոստանայի հավերժական սեր, երանություն և այլն, և այլն։ Կհավատա՞ք, ես այն ժամանակ այնքան էի սիրահարվել, որ եթե նա ինձ ասեր՝ մորթիր կամ թունավորիր Մարֆա Պետրովնային և ամուսնացիր ինձ հետ, դա անմիջապես կկատարվեր։ Բայց ամեն ինչ կատաստրոֆով վերջացավ, դա արդեն հայտնի է ձեզ, ու ինքներդ կարող եք դատել, թե ես ինչպիսի կատաղության կարող էի հասնել, իմանալով, որ Մարֆա Պետրովնան այդ ժամանակ մեջտեղ էր բերել այդ ամենաստոր պաշտոնյային, Լուժինին, ու քիչ էր մնում հարսանիք սարքեր, որ էապես կլիներ նույնը, ինչ որ ես էի առաջարկում։ Այդպե՞ս է, այո՞, հո այդպե՞ս է։ Ես նկատում եմ, որ դուք սկսել եք ինչ-որ ուշադրությամբ լսել․․․ հետաքրքիր երիտասարդ եք...
Սվիդրիգայլովը անհամբերությամբ բռունցքը խփեց սեղանին։ Նա կարմրատակել էր։ Ռասկոլնիկովը պարզ տեսնում էր, որ նրա վրա թունդ ազդել էր մեկ կամ մեկուկես բաժակ շամպայնը, որ նա խմել էր կում֊կում, աննկատելիորեն։ Ռասկոլնիկովը որոշեց, օգտվել առիթից։ Սվիդրիգայլովը խիստ կասկածելի էր նրա համար։
— Սրանից հետո ես լիովին համոզված եմ, որ դուք իմ քրոջ համար եք ժամանել այստեղ,— ուղղակի և շիտակությամբ ասաց նա Սվիդրիգայլովին, որպեսզի էլ ավելի գրգռի նրան։
— Օֆ, բավական է,— ասես հանկարծ ուշքի եկավ Սվիդրիգայլովը,— ես հո ձեզ ասել եմ այդ մասին... և բացի դրանից, ձեր քույրը ինձ տանել չի կարողանում։
— Դե, ես դրանում համոզված եմ, այո, չի կարողանում տանել, բայց հիմա բանը այդ չէ։
— Դուք դրանում համոզվա՞ծ եք։ (Սվիդրիգայլովը կկոցեց աչքերը և հեգնանքով ժպտաց)։ Դուք իրավացի եք, նա ինձ չի սիրում, բայց երբեք երաշխավորված մի լինեք ամուսնու և կնոջ կամ սիրեկանի ու սիրուհու գործերում։ Այստեղ միշտ, լինում է մի հանգամանք, որը միշտ անհայտ է մնում ամբողջ աշխարհին և հայտնի է լինում միայն նրանg երկուսին։ Դուք հավատացա՞ծ եք, որ Ավդոտյա Ռոմանովնան ինձ զզվանքով էր նայում։
— Երբ դուք այդ մասին պատմում էիք, ձեր մի քանի խոսքերից ու արտահայտություններից ես նկատեցի, որ դուք հիմա էլ ինչ֊որ նպատակներ և բոլորովին անհետաձգելի դիտավորություններ ունեք Դունյայի նկատմամբ, դրանք, իհարկե, ստոր են։
— Ինչպե՜ս։ Ես բերանիցս այդպիսի խոսքեր և արտահայտություննե՞ր եմ թռցրել,— պարզամտորեն, վախեցած ասաց Սվիդրիգայլովը՝ ամենևին ուշադրություն չդարձնելով իր դիտավորությունները բնորոշող մակդիրի վրա։
— Դուք հիմա էլ եք դրանք թռցնում ձեր բերանից, ասացեք, ինչի՞ց եք այդպես վախենում։ Ինչո՞ւ հիմա հանկարծ վախեցաք։
— Ե՞ս եմ վախենում։ Ձեզնի՞ց։ Ավելի շուտ դուք կվախենաք ինձնից, cher ami։ Եվ ի՞նչ վայրահաչություն է սա... Սակայն ես հարբեցի, ես այդ տեսնում եմ. քիչ մնաց էլի բերանիցս բան թռցնեի։ Կորչի՛ գինին, է՛յ, ջո՛ւր։
Նա վերցրեց շիշը և առանց քաշվելու լուսամուտից դուրս շպրտեց։ Ֆիլիպը ջուր բերեց։
— Այդ բոլորը դատարկ բան է,— ասաց Սվիդրիգայլովը՝ թրջելով երեսսրբիչը և դնելով գլխին,— իսկ ես կարող եմ մի խոսքով լռեցնել ձեզ և ցրիվ տալ ու ոչնչացնել ձեր բոլոր կասկածանքները, Զորօրինակ, գիտե՞ք արդյոք, որ ես ամուսնանում եմ։
— Դուք այդ առաջ էլ եք ինձ ասել։
— Ասե՞լ եմ։ Մոռացա։ Բայց այն ժամանակ ես չէի կարող հաստատ ասել, որովհետև հարսնացու նույնիսկ չէի տեսել, ես միայն մտադրվում էի։ Իսկ հիմա ես արդեն հարսնացու ունեմ, գործը գլուխ է բերվել, ու եթե չլինեին անհետաձգելի գործերը, ես անպայման ձեզ կտանեի նրանց մոտ, որովհետև ուզում եմ ձեզնից խորհուրդ հարցնել։ Օֆ, գրողը տանի, ընդամենը տասը րոպե է մնում։ Տեսեք, նայեցեք ժամացույցին, սակայն ես ձեզ կպատմեմ իրողությունը, որովհետև հետաքրքիր բան է սա. իմ ամուսնությունը, այսինքն՝ յուրատեսակ հետաքրքիր, ո՞ւր, էլի գնո՞ւմ եք։
— Ոչ, ես արդեն հիմա չեմ գնա։
— Բոլորովի՞ն չեք գնա։ Տեսնենք։ Ես ձեզ այնտեղ կտանեմ, այդ ճշմարիտ է, միայն թե մի այլ ժամանակ, իսկ հիմա դուք շուտով գնալո՛ւ եք։ Դուք գնալու եք աջ կողմը, իսկ ես ձախ կողմը։ Դուք ճանաչո՞ւմ եք այն կնոջը, Ռեսսլիխին, հենց այն Ռեսսլիխին, որի բնակարանում հիմա ես ապրում եմ, հա՞, լսո՞ւմ եք։ Եվ ի՞նչ եք կարծում, հենց նա է, որի մասին ասում են, թե աղջիկ է, անմեղ աղջիկ, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ Հենց նա էլ գլուխ բերեց այս ամենը. ասում է՝ դու ձանձրանում ես, պետք է զվարճանալ։ Իսկ ես հո մռայլ, տխուր մարդ եմ։ Դուք կարծում եք ուրա՞խ եմ. ոչ, մռայլ եմ, վնաս չեմ տալիս, նստում եմ իմ անկյունում, պատահում է, որ երեք օր որևէ մեկի հետ չեմ խոսում։ Իսկ այդ Ռեսսլիխը խարդախ է, ես ձեզ կասեմ, թե ինչ մտադրություն ունի. ես կձանձրանամ, կթողնեմ կնոջս, իսկ կինս կընկնի նրա ճանկը, և նա կնոջս շրջանառության մեջ կդնի մեր խավերում և ավելի բարձր շրջաններում։ Ասում է՝ կա ուժից ընկած մի հայր, պաշտոնաթող աստիճանավոր, բազկաթոռից պոկ չի գալիս, երրորդ տարին է, որ չի կարողանում քայլել։ Ասում է՝ կա և մայր, խելոք մի կին։ Որդին ծառայում է ինչ-որ նահանգում, չի օգնում։ Մի աղջիկը ամուսնացել է և չի այցելում նրանց, իսկ նրանց խնամքի տակ գտնվում են ազգականների երկու երեխաներ (իբր թե իրենց երեխաները քիչ են), գիմնազիայից էլ վերցրել են դեռ դասընթացը չավարտած մյուս աղջկան, որի տասնվեց տարին կլրանա մի ամսից հետո, ուրեմն մի ամսից հետո կարելի է նրան ամուսնացնել։ Այսինքն թե ինձ հետ։ Գնացինք. որքա՜ն ծիծաղելի էր. ներկայանում եմ. կալվածատեր եմ, այրի, հայտնի տոհմից, այսինչ կապերը և կապիտալ ունեմ, ի՞նչ անենք որ ես հիսուն տարեկան եմ, իսկ աղջիկը տասնվեց։ Ո՞վ է դրան նայում։ Հըմ, հրապուրիչ բան է, չէ՞։ Հո հրապուրի՞չ է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Օ, մի տեսնեիք, թե ես ինչպես էի երկար ու բարակ խոսում հայրիկի և մայրիկի հետ։ Այդ ժամին հենց միայն ինձ նայելու համար վճարել էր հարկավոր։ Ներս է մտնում աղջիկը, ծնկածալ ողջույն է տալիս, կարո՞ղ եք պատկերացնել, դեռ կարճ շրջազգեստով է, դեռ չբացված կոկոն, շիկնում է, կարմրում ինչպես արշալույս (իհարկե, նրան ասել էին)։ Չգիտեմ թե դուք ինչպես եք վերաբերվում կանացի դեմքերին, բայց, ըստ իս այդ տասնվեցամյա հասակը, դեռ մանկական այդ աչիկները, այդ երկչոտությունը և ամոթխածության արցունքները՝ այդ ամենը գեղեցկությունից էլ լավ է, իսկ նա այդ բոլորով հանդերձ ուղղակի պատկեր է։ Շեկլիկ մազեր, փոքրիկ խոպոպիկներ հյուսած, փափլիկ, կարմիր շուրրեր, փոքրիկ տոտիկներ՝ սքանչելի՜ք․․․ Ծանոթացանք, ես հայտնեցի, որ շտապում եմ գնալ տնային գործերով, ու հետևյալ օրը, այսինքն՝ երեկ չէ մյուս օրը մենք նշանվեցինք։ Ու այնուհետև, երբ գնում եմ այնտեղ, նրան իսկույն նստեցնում եմ ծնկներիս և գուրգուրում... Կարմրում է արշալույսի պես, ու ես ամեն րոպե համբուրում եմ. մայրիկը, իհարկե խրատում է նրան, թե դա քո ամուսինն է և այդպես է պահանջվում, մի խոսքով, հիանալի բան։ Հիմիկվա իմ, փեսացուիս, այս վիճակը գուցե ավելի լավ է, քան ամուսնու վիճակը։ Այստեղ, ինչպես ասում են, առկա է la nature et la vérité[3]֊ն, քա՛հ-քա՛հ։ Ես մի֊երկու անգամ զրուցել եմ նրա հետ. շատ խելոք աղջիկ է. երբեմն մի ակնթարթ այնպես է նայում ինձ, որ ուղղակի վառում է։ Գիտե՞ք, նրա դեմքը ասես Ռաֆայելի Մադոննայի դեմքը լինի։ Սիքստինյան Մադոննայի դեմքը հո ֆանտաստիկ է, սգավոր կնոջ դեմք է, դուք այդ չե՞ք նկատել։ Աղջկա դեմքն էլ այդպես է, հենց որ մեզ օրհնեցին, հետևյալ օրը ես տարա հազար հինգ հարյուր ոուբլու բրիլիանտե ու մարգարիտե զարդարանքներ, արդուզարդի արծաթե կանացի մի մեձ զարդատուփ այլևայլ պարագաներով, այնպես որ նրա, Մադոննայի դեմքը նույնիսկ թունդ շառագունեց, Երեկ ես նրան նստեցրի ծնկներիս, բայց երևի այդ արեցի խիստ անպատկառ, նա շիկնեց, արտասվեց, բայց ձայն չի հանում, կրակի պես վառվում է։ Մի րոպե բոլորը գնացին, հանկարծ ընկնում է վզովս (հենց ինքը առաջին անգամ), գրկում է ինձ երկու ձեռքով, համբուրում է ու երդվում, որ ինձ հնազանդ, հավատարիմ ու բարի կին կլինի, որ կերջանկացնի ինձ, որ ինձ կնվիրի իր ամբողջ կյանքը, իր կյանքի ամեն մի րոպեն, ամեն, ամեն ինչ կզոհաբերի, իսկ այդ բոլորի համար ցանկանում է միայն իմ հարգանքը, ու ասում է՝ «էլ ուրիշ ոչինչ, ոչինչ, ոչինչ հարկավոր չէ, ոչ մի նվեր»։ Ինքներդ համաձայնեցեք, թե որքան հրապուրիչ է նման խոստովանություն լսել շղարշե շրջազգեստ հագած, սիրունիկ խոպոպիկներով, աղջկական ամոթխածությունից շիկնող, հուզմունքից արտասվող, տասնվեցամյա այդ հրեշտակից։ Հո հրապուրի՞չ է, հո մի բան արժե՞, հը՞։ Իհարկե, արժե։ Լավ... Մի լսեք․․․ Կգնանք հարսնացուիս մոտ․․․ բայց ոչ հիմա։
— Մի խոսքով, հասակի ու զարգացման հենց այդ հրեշավոր տարբերությունն էլ ձեր մեջ պագշոտություն է գրգռում։ Եվ մի՞թե դուք իրոք այդպես էլ կամուսնանաք։
― Ի՛նչ կա որ։ Անպայման։ Ամեն ոք իր գործը գիտե և բոլորից ավելի ուրախ է ապրում նա, ով բոլորից ավելի լավ է կարողանում ինքն իրեն խաբել։ Քա՛հ֊քա՛հ, էլ ի՞նչ եք այդպես առաքինությունից կառչել։ Խնայեցեք, պատվելի, ես մեղսոտ մարդ եմ։ Քա՛հ-քա՛հ֊քա՛հ։
— Դուք այնուամենայնիվ տեղավորեցիք Կատերինա Իվանովնայի երեխաներին։ Սակայն․․․ սակայն դուք դրա համար պատճառներ ունեիք․․․ ես հիմա ամեն ինչ հասկանում եմ։
— Ես առհասարակ սիրում եմ երեխաներին, ես շատ եմ սիրում երեխաներին,― քրքջաց Սվիդրիգայլովը։— Այդ մասին ես նույնիսկ կարող եմ ձեզ պատմել շատ հետաքրքիր մի միջադեպ, որը մինչև հիմա էլ շարունակվում է։ Ժամանելուցս հետո հենց առաջին որը ես գնացի այլևայլ անբարոյական, կեղտոտ տեղեր, յոթ տարի գյուղում լինելուց հետո ուղղակի նետվեցի այդ տեղերը։ Դուք երևի նկատում եք, որ ես չեմ շտապում հանդիպել իմ ընկերախմբին, առաջվա բարեկամներիս ու ընկերներիս։ Որքան կարելի է, նրանցից երկար ժամանակ հեռու կմնամ։ Գիտե՞ք, Մարֆա Պետրովնայի մոտ, գյուղում ինձ մեռցնելու չափ մաշեցին հիշողությունները բոլոր այդ խորհրդավոր տեղերի ու վայրերի մասին, ուր շատ բան կարող է գտնել նա, ով ծանոթ է դրանց։ Սատանան տանի, մարդիկ հարբեցողություն են անում, կրթված երիտասարդությունը անգործությունից տարվում է անիրագործելի երազներով ու անուրջներով, այլանդակվում թեորիաներով, որտեղից որտեղ ջհուդներ են մեջտեղ եկել, թաքցնում են փողերը, իսկ մյուսները բոլորն էլ անառակություն են անում։ Այս քաղաքը հենց առաջին ժամերից ինձ վրա փչեց ծանոթ հոտը։ Ես եղա այսպես կոչված մի պարերեկույթում, սարսափելի կեղտոտ միջավայրում (իսկ ես սիրում եմ այդպիսի կեղտոտ տեղերը), դե իհարկե, կատարվում էր կանկան՝ ֆրանսիական անհամեստ պար, որի նմանը չկա և որը առաջ այստեղ չի եղել։ Ահա քեզ առաջադիմություն։ Հանկարծ տեսնում եմ, որ հաճելի հագնված, տասներեք տարեկան մի աղջիկ պարում է մի վիրտուոզի հետ. մի ուրիշն էլ դեմուդեմ նրան է նայում։ Պատի տակ, աթոռին նստել է աղջկա մայրը։ Կարող եք պատկերացնել, թե ինչ էր այդ կանկանը։ Աղջիկը շփոթվում է, կարմրում, վերջապես, դա իր համար վիրավորական է համարում և սկսում է լաց լինել։ Վիրտուոզը վերցնում է նրան, սկսում է պտտել և նրա առջև ծամածռություններ անել, շուրջը բոլորը քրքջում են. այդպիսի վայրկյաններին սիրում եմ թեկուզև նույնիսկ կանկանային հասարակությանը. հա՛, քրքջում են ու գոչում՝ «Տեղն է, այդպես էլ հարկավոր է, թող երեխաներին չբերեն»։ Էհ, թքած դրա վրա, իմ ի՞նչ գործն է, տրամաբանական է դա, թե ոչ, նրանք իրենք են սփոփվում։ Ես իսկույն ինձ համար տեղ նշեցի, նստեցի մոր մոտ, ասացի, որ ես եկվոր եմ, որ այստեղ մարդիկ անքաղաքավարի են, չգիտեն գնահատել իսկական արժանիքները և պատշաճ հարգանք տածել, հասկացրի, որ շատ փող ունեմ, առաջարկեցի նրանց տուն տանել իմ կառեթով. տուն հասանք, ծանոթացա (տեղավորվել են տնվորներից վարձած ինչ-որ խցիկում, հենց նոր են ժամանել)։ Թե մայրը և թե դուստրը հայտարարեցին, որ ինձ հետ ծանոթանալը կարող են ընդունել ոչ այլ կերպ, քան որպես պատիվ, իմացա, որ նրանք մի չոփ էլ չունեն, ժամանել են ինչ֊որ բան խնդրելու ինչ-որ ատյանից, առաջարկում եմ փող, իմ ծառայությունները, իմանում եմ, որ նրանք սխալմամբ են գնացել երեկույթին, կարծելով, թե այնտեղ իրոք պարեր են սովորեցնում, առաջարկում եմ իմ աջակցությամբ, որպեսզի դեռահաս աղջիկը ֆրանսերեն և պարեր սովորի։ Դա ցնծությամբ են ընդունում, պատիվ են համարում։ Մինչև հիմա էլ ծանոթ եմ... Ուզո՞ւմ եք գնանք, միայն թե մի ուրիշ ժամանակ։
— Թողեք, թողեք ձեր ստոր, անվայել անեկդոտները, անառակ, ստոր, վավաշոտ մարդ։
— Շիլլեր եք, Շիլլեր, մեր Շիլլերն եք։ Où va-t-elle la vertu se nicher[4], գիտե՞ք, ես պետք է ձեզ դիտմամբ այսպիսի բաներ պատմեմ, որպեսզի լսեմ ձեր ճչոցները։ Հաճույք է։
— Դե, իհարկե, մի՞թե այս րոպեին ես ինքս ինձ համար ծիծաղելի չեմ,— բարկությամբ քրթմնջաց Ռասկոլնիկովը։
Սվիդրիգայլովը բարձր քրքջում է, վերջապես, կանչեց Ֆիլիպին, վճարեց ու վեր կացավ։
— Օֆ, ինչպե՛ս հարբած եմ, assez causé[5], հաճույք էր,— ասաց նա։
— Էլ ինչպե՛ս հաճույք չզգայի՛ք։— Գոչեց Ռասկոլնիկովը, նույնպես վեր կենալով,— մի՞թե մի որևէ հրեշավար դիտավորություն ունեցող, փչացած անառակի համար այդպիսի արկածների մասին պատմելը հաճույք չէ․ այն էլ այսպիսի հանգամանքներում ինձ նման մարդուն պատմելը․․․ Ոգևորի՛չ է։
— Էհ, եթե այդպես է,— նույնիսկ մի փոքր զարմացած պատասխանեց Սվիդրիգայլովը,— եթե այդպես է, ապա դուք ինքներդ էլ կարգին ցինիկ եք։ Գոնե ահագին նյութ եք պարունակում ձեր մեջ։ Կարող եք շատ, շատ բան գիտակցել.... դե, դուք շատ բան անել էլ կարող եք։ Սակայն բավական է։ Անկեղծորեն ցավում եմ, որ ձեզ հետ քիչ խոսեցի, բայց դուք ինձնից չեք պրծնի... Դեռ սպասեցեք...
Սվիդրիդայլովը պանդոկից դուրս եկավ։ Ռասկոլնիկովը հետևեց նրան։ Սվիդրիգայլովը, սակայն, այնքան էլ հարբած չէր. գինին միայն մի ակնթարթ էր խփել գլխին, գինովությունը հետզհետե անցնում էր։ Նա խիստ մտահոգված էր ինչ-որ բանով, չափազանց կարևոր ինչ֊որ բանով, ու մռայլվում էր։ Ըստ երևույթին սպասելիք ուներ, և դա նրան հուզում էր ու անհանգստացնում։ Ռասկոլնիկովի ներկայության վերջին րոպեներին նա հանկարծ մի տեսակ փոխվեց և րոպե առ րոպե կոպտանում էր ու հեգնանք արտահայտում։ Ռասկոլնիկովը նկատեց այդ ամենը և նույնպես անհանգիստ էր։ Սվիդրիգայլովը խիստ կասկածելի դարձավ նրա համար և նա որոշեց հետապնդել այդ մարդուն։
Նրանք փողոցում էին։
— Դուք գնում եք աջ, իսկ ես՝ ձախ կողմը, կամ թերևս ընդհակառակը, էհ, adieu, mon plaisir[6], մինչև բերկրալի տեսակցություն։
Եվ նա գնաց աջ, դեպի Սեննայա հրապարակը։
V
Ռասկոլնիկովը քայլեց նրա ետևից։
— Այդ ի՞նչ է,— ետ նայելով գոչեց Սվիդրիգայլովը,— ես հո կարծեմ ձեզ ասացի․․․
— Սա նշանակում է, որ ես հիմա ձեզնից չեմ անջատվի։
— Ի-ի-ի՞նչ։
Երկուսն էլ կանգ առան ու երկուսն էլ մի րոպե նայում, ասես հայացքով չափում էին միմյանց։
— Ձեր կիսահարբած վիճակում ձեր բոլոր պատմածներից ես դրականապես եզրակացրի, որ դուք ոչ միայն չեք թողել ձեր ամենաստոր դիտավորությունները իմ քրոջ նկատմամբ, այլև դրանով ավելի շատ եք զբաղված, քան երբևէ,— կտրուկ ասաց Ռասկոլնիկովը։— Ինձ հայտնի է, որ այսօր առավոտյան քույրս ինչ-որ նամակ է ստացել։ Դուք ամբողջ ժամանակ չէիք կարողանում հանգիստ նստել ձեր տեղում․․․ Դուք, իհարկե, կարող էիք որտեղից որտեղ ինչ-որ կին ճարել, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ես ցանկանում եմ անձամբ հավաստիանալ...
Ռասկոլնիկովը հազիվ թե ինքն էլ կարողանար որոշել, թե հիմա ինչ էր ուզում և ինչումն էր անձամբ հավաստիանալ ցանկանում։
— Ահա թե ի՜նչ։ Ուզում եք, որ ես հիմա ոստիկանո՞ւթյուն կանչեմ։
— Կանչիր։
Նրանք դարձյալ մի րոպեի չափ կանգնեցին իրար դեմ։ Վերջապես, Սվիդրիգայլովի դեմքը փոխվեց։ Հավաստիանալով, որ Ռասկոլնիկովը սպառնալիքից չի վախեցել, նա հանկարծ բոլորովին ուրախ և բարեկամական տեսք ընդունեց։
— Ի՛նչ մարդ ե՛ք, է՛։ Ես դիտմամբ ձեր գործի մասին չէի խոսում ձեզ հետ, թեև, իհարկե, ինձ տանջում է հետաքրքրությունը։ Ֆանտաստիկ գործ է։ Ուզում էի առայժմ հետաձգել, բայց իրոք դուք ընդունակ եք մեռելին էլ ջղայնացնելու... Դե, գնանք, միայն թե նախապես կասեմ, ես միայն մի րոպեով տուն կմտնեմ փող վհրցնելու. հետո կփակեմ բնակարանս, կառք կվերցնեմ ու կգնամ ամբողջ օրը կղզիներում անցկացնելու։ Էլ ինչպե՞ս կարող եք իմ ետևից գալ։
— Ես էլ առայժմ կգնամ, և ոչ թե ձեր բնակարանը, այլ Սոֆյա Սեմյոնովնայի մոտ, ներողություն խնդրելու, որ թաղմանը չեմ եղել։
— Ինչպես որ կամենաք, բայց Սոֆյա Սեմյոնովնան տանը չէ։ Նա բոլոր երեխաներին տարել է մի կնոջ մոտ, մի ազնվական պառավ կնոջ մոտ, որը իմ առաջվա, վաղուցվա ծանոթուհին է և տնօրեն է ինչ֊որ որբանոցներում։ Ես հիացրել եմ այդ կնոջը՝ փող մուծելով Կատերինա Իվանովնայի երեք ճուտիկների համար, բացի դրանից, նաև որբանոցների համար, վերջապես, բոլոր մանրամասնություններով, նույնիսկ առանց որևէ բան թաքցնելու նրան պատմել եմ Սոֆյա Սեմյոնովնայի պատմությունը։ Տպավորությունը աննկարագրելի էր։ Ահա թե ինչու Սոֆյա Սեմյոնովնան հենց այսօր կանչված էր ուղղակի № հյուրանոցը, որտեղ ժամանակավորապես, ամառանոցից վերադառնալուց հետո, ներկա է այդ տիրուհին։
— Ոչինչ, ես այնուամենայնիվ կգնամ։
— Ինչպես կուզեք, միայն թե ես ձեզ հետ չեմ լինի, ի՛նձ ինչ։ Ահա և մենք տուն հասանք։ Ասացեք, դուք հո ինձ կասկածանքով եք նայում, որովհետև ես այնքան քաղաքավարի եմ եղել, որ մինչև այժմ ձեզ չեմ անհանգստացրել հարցուփորձով... հասկանո՞ւմ եք։ Դա ձեզ արտասովոր բան է թվացել, գրազ եմ գալիս, որ այդպես է։ Դե արի ու սրանից հետո քաղաքավարի եղիր։
― Ու դռան ետևից ականջ դիր։
— Հը՛մ, դուք ա՞յդ եք ակնարկում,— ծիծաղեց Սվիդրիգայլովը,— այո, ես կզարմանայի, եթե ի վերջո այդ մասին դիտողություն չանեիք, քա՛հ֊քա՛հ։ Ես թեև որոշ բան, հասկացել էի այն ամենից, ինչ-որ դուք այնտեղ... դուրս էիք տալիս և ինքներդ պատմում էիք Սոֆյա Սեմյոնովնային, բայց և այնպես, ի՞նչ է դա. ես գուցե բոլորովին հետամնաց մարդ եմ և արդեն ոչինչ չեմ կարողանում հասկանալ։ Ի սեր աստծո, բացատրեցեք, սիրելիս, լուսաբանեցեք նորագույն սկզբունքներով։
— Դուք ոչինչ չէիք կարող լսել, էլի՛ ստում եք։
— Ես այդ մասին չեմ խոսում (թեև ես, այնուամենայնիվ, որոշ բան լսում էի), ոչ, ես ասում եմ, որ դուք շարունակ ախ ու վախ եք անում։ Ձեր մեջ Շիլլերն է րոպե առ րպե շփոթվում։ Դե, արի ու ականջ մի դնի դռան ետևից։ Եթե այդպես է, ապա գնացեք ու հայտարարեցեք իշխանավորներին, թե այսպես ու այսպես, ինձ հետ արտասովոր բան է պատահել, թեորիայում մի փոքրիկ սխալ է եղել։ Իսկ եթե համոզված եք, որ չի կարելի դռան ետևից ականջ դնել, իսկ պառավներին կարելի է սղկել ինչով ասես, սեփական հաճույքի համար, ապա շուտափույթ մեկնեցեք որևէ տեղ, Ամերիկա։ Փախեք, երիտասարդ։ Գուցե դեռ ժամանակ կա։ Ես անկեղծորեն եմ ասում։ Փող չկա՞, ինչ։ Ես ճանապարհի փող կտամ։
― Ես այդ մասին բոլորովին չեմ մտածում,— զզվանքով ընդհատեց Ռասկոլնիկովը։
— Հասկանում եմ (դուք, սակայն նեղություն մի քաշեք․ եթե ուզում եք, շատ էլ մի խոսեք), հասկանում եմ, թե ինչ հարցեր են ձեզ զբաղեցնում, բարոյակա՞ն, թե ինչ. քաղաքացու և մարդու հարցե՞րը։ Դուք այդ մի կողմ թողեք. հիմա, դրանք ձեր ինչի՞ն են պետք, քա՛հ-քա՛հ։ Նրա համար, որ դեռևս և քաղաքացի եք և մա՞րդ։ Եթե այդպես է, ապա հարկավոր չէր քիթ խոթել․ չէ՞ որ դա ձեր գործը չէր։ Դե ուրեմն ինքնասպանություն գործեքեք։ Չե՞ք ուզում, հա՞։
— Երևի դուք ուզում եք դիամամբ ինձ ջղայնացնել, որ ես այժմ հեռանամ ձեզնից...
— Ա՛յ քեզ տարօրինակ մարդ, մենք հո արդեն տեղ հաաանք, համեցեք, բարձրանանք սանդուղքով։ Տեսեք, ահա Սոֆյա Սեմյոնովնայի բնակարանի մուտքը, նայեցեք, ոչ ոք չկա... Չե՞ք հավատում, հարցրեք Կապերնաումովին, Սոֆյա Սեմյոնովնան բանալին նրանց է տալիս։ Ահա և ինքը, madame de Կապերնաումովը, հը՞։ Ի՞նչ է (նա մի քիչ խոզ է), գնացե՞լ է, ո՞ւր։ Այ, լսեցի՞ք։ Նա տանը չէ և գուցե մինչև ուշ երեկո չի չինի։ Դե հիմա գնանք ինձ մոտ, Չէ՞ որ դուք ուզում էիք ինձ մոտ գալ։ Ահա և իմ բնակարանը, Madame Ռեսսլիխը տանը չէ։ Այդ կինը շարունակ հոգսերով է զբաղված, լավ կին է, հավատացնում եմ ձեզ․․․ գուցե նա ձեզ հարկավոր չիներ, եթե դուք մի քիչ ավելի խելոք լինեիք։ Դե հիմա հաճեցեք տեսնել, ես բյուրոյից վերցնում եմ այս հինգ տոկոոանոց տոմսը (ինձ մոտ դրանք շատ են), իսկ սա այսօր դրամի կփոխվի։ Տեսա՞ք, էլ ի՞նչ հարկ կա, որ ես ժամանակ կորցնեմ։ Բյուրոն փակվում է, բնակարանը փակվում է, ու մենք դարձյալ իջնում ենք սանդուղքով։ Ուզո՞ւմ եք կառք վարձենք։ Ես գնալու եմ կղզիները։ Չէի՞ք ուզենա գալ։ Ահա ես կառք եմ վերցնում Ելագին կղզին գնալու համար։ Ի՞նչ, հրաժարվո՞ւմ եք, սիրտ չե՞ք անում։ Ոչինչ, կգնանք, էլի։ Կարձեմ անձրև է գալու, ոչինչ, կիջեցնենք կառքի ծածկը...
Սվիդրիգայլովը արդեն կառք էր նստել, Ռասկոլնիկովը մտածեց, որ իր կասկածանքները գոնե այդ պահին անարդարացի են։ Ոչ մի բառ չպատասխանելով, նա շուռ եկավ ու ետ գնաց դեպի Սեննայա հրապարակը։ Եթե նա ճանապարհին գեթ մի անգամ ետ նայեր, կտեսներ, թե ինչպես Սվիդրիգայլովը կառքով ընդամենը մի հարյուր քայլ անցնելով, վճարեց կառապանին, իջավ և արդեն մայթի վրա էր։ Ռասկոլնիկովը էլ ոչինչ չէր կարող տեսնել և շուռ էր եկել փողոցի անկյունից։ Խորին զզվանքը նրան հեռացրեց Սվիդրիգայլովից։ «Մի՞թե ես կարող էի թեկուզ մի ակնթարթ որևէ բան սպասել այդ կոպիտ չարագործից, այդ վավաշոտ անառակից ու սրիկայից», ակամա գոչեց նա։ Ճշմարիտ է, որ Ռասկոլնիկովը չափազանց հապճեպորեն ու թեթևամտությամբ արտահայտեց իր դատողությունը։ Սվիդրիգայլովի մեջ ինչ֊որ մի բան կար, որը նրան տալիս էր գոնե ինքնօրինակություն, եթե ոչ խորհրդավորություն։ Իսկ ինչ որ այդ ամենի մեջ վերաբերում էր քրոջը, ապա Ռասկոլնիկովը այնուամենայնիվ մնում էր այն հաստատ համոզմունքին, որ Սվիդրիգայլովը նրան հանգիստ չէր թողնի։ Բայց արդեն խիստ ծանր ու անտանելի էր մտածել և գլուխ կոտրել այդ ամենի մասին։
Ըստ իր սովորության, մնալով մենակ, դեռ քսան քայլ էլ չանցած, նա խոր մտածմունքի մեջ ընկավ։ Բարձրանալով ջրանցքի կամրջի վրա, նա կանգ առավ բազրիքի կողքին ու սկսեց նայել ջրին։ Այնինչ նրանից քիչ հեռու կանգնած էր Ավդոտյա Ռոմանովնան։
Ռասկոլնիկավը նրան հանդիպեց այն պահին, երբ բարձրանում էր կամրջի վրա, բայց նրան չնկատեց և մի կողմ անցավ։ Դունեչկան դեռ երբեք փողոցում նրան չէր տեսել այդպիսի վիճակում և վախենալու չափ ապշեց։ Նա կանգ առավ ու չգիտեր՝ կանչի՞ նրան, թե ոչ։ Հանկարծ նա նկատեց Սեննայա հրապարակի կողմից հապճեպ մոտեցող Սվիդրիգայլովին։
Բայց Սվիդրիգայլովը կարծես թե գաղտագողի և զգուշությամբ էր մոտենում։ Նա չբարձրացավ կամուրջը, այլ կանգ առավ քիչ հեռու, մայթի վրա, ամեն կերպ աշխատելով, որ Ռասկոլնիկովը իրեն չտեսնի։ Դունյային վաղուց էր նկատել և նրան նշաններ էր անում։ Դունյային թվաց, որ նա այդ նշաններով խնդրում էր չկանչել եղբորը ու նրան հանգիստ թողնել, ու իրեն, Դունյային իր մոտ էր կանչում։ Դունյան այդպես էլ արեց։ Նա կամացուկ շրջանցեց եղբորը և մոտեցավ Սվիդրիգայլովին։
— Շո՛ւտ գնանք,— շշնջաց Սվիդրիգայլովը,— ես չեմ ցանկանում, որ Ռոդիոն Ռոմանիչը իմանա մեր տեսակցության մասին։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ ես նստած էի այստեղից մոտ գտնվող մի պանդոկում, ուր նա ինքն էր եկել ինձ գտնելու, և ես հազիվ պոկվեցի նրանից։ Նա գիտե, որ ես ձեզ նամակ եմ ուղարկել, ու ինչ֊որ բան է կասկածում։ Դե իհարկե, դուք այդ չեք ասել նրան։ Իսկ եթե ոչ դուք, հապա ո՞վ է ասել։
— Ահա մենք արդեն շուռ եկանք փողոցի անկյունից,— ընդհատեց Դունյան,— հիմա եղբայրս մեզ չի տեսնի, հայտարարում եմ ձեզ, որ ես ձեզ հետ ավելի հեռու չեմ գնա։ Ամեն ինչ ինձ այստեղ ասացեք, այդ ամենը կարելի է փողոցում էլ ասել։
— Նախ՝ դա ոչ մի կերպ չի կարելի ասել փողոցում, երկրորդ՝ դուք պետք է լսեք նաև Սոֆյա Սեմյոնովնային, երրորդ, ես ձեզ ուրիշ բաներ եմ ցույց տալու․․․ Հա՛, վերջապես, եթե դուք չհամաձայնեք ինձ մոտ գալ, ապա ես հրաժարվում եմ ամեն մի բացատրությունից և անմիջապես հեռանում եմ։ Ընդսմին, ձեզ խնդրում եմ չմոռանալ, ոը ձեր սիրելի եղբոր խիստ հետաքրքիր գաղտնիքը ամբողջովին իմ ձեռքում է գտնվում։
Դունյան տատանվելով կանգ առավ և խոցող հայացքով նայում էր Սվիդրիգայլովին։
— Ինչի՞ց եք վախենում,— հանգիստ ասաց Սվիդրիգայլովը,— քաղաքը գյուղ չէ։ Գյուղում էլ դուք ավելի շատ եք վնասել ինձ, քան թե ես ձեզ, իսկ այստեղ,..
― Սոֆյա Սեմյոնովնային նախազգուշացրե՞լ եք։
— Ոչ, ես նրան ոչ մի բառ չեմ ասել և նույնիսկ այնքան էլ հավատացած չեմ, թե նա այժմ տանը կլինի։ Ասենք, հավանորեն տանն է։ Նա այսօր թաղել է իր ազգականալհուն, այնպիսի օր չէ, որ հյուր գնա։ Առայժմ ես չեմ ուզում որևէ մեկին ասել հիշատակածս գաղտնիքը և նույնիսկ մասամբ զղջում եմ, որ ձեզ հաղորդեցի։ Այստեղ ամենաչնչին անզգուշությունը մատնության է հավասար։ Ես ապրում եմ այստեղ, այս տանը, ահա մենք մոտենում ենք։ Հրե՛ն մեր տան դռնապանը, նա ինձ շատ լավ է ճանաչում, ահա բարևում է. նա տեսնում է, որ ես կնոջ հետ եմ գալիս և, իհարկե, արդեն նկատեց ձեր դեմքը, իսկ դա ձեզ հարկավոր կլինի, եթե դուք շատ եք վախենում և ինձ վրա կասկածում։ Ներեցեք, որ ես այսպես կոպիտ եմ խոսում։ Ապրում եմ տնվորներից վարձած բնակարանում։ Սոֆյա Սեմյոնովնան ապրում է հենց իմ կողքին, նույնպես տնվորներից վարձած բնակարանում։ Ամբողջ հարկում տնվորներ են ապրում։ Էլ ինչի՞ց եք վախենում երեխայի պես։ Թե՞ ես այդքան սարսափելի եմ։
Սվյիդրիգայլովի դեմքը ծամածռվեց ներողամտության ժպիտից, բայց նա արդեն տրամադիր չէր ժպտալու։ Նրա սիրտը տրոփում էր ու շունչը բռնվում։ Նա դիտմամբ բարձր էր խոսում, որպեսզի թաքցներ իր աճող հուզմունքը, բայց Դունյան չկարողացավ նկատել այդ առանձնահատուկ հուզմունքը. նրան սաստիկ ջղայնացրեց այն դիտողությունը, թե ինքը երեխայի պես վախենում է Սվիդրիգայլովից, թե վերջինս սարսափելի է իր համար։
— Թեև ես գիտեմ, որ դուք... անազնիվ մարդ եք, բայց ես ձեզնից ամենևին չեմ վախենում։ Անցեք առաջ,— ասաց նա ըստ երևույթին հանգիստ, բայց նրա դեմքը խիստ գունատ էր։
Սվիդրիգայլովը կանգ առավ Սոնյայի բնակարանի առաջ։
— Թույլ տվեք իմանալ, տա՞նն է նա։ Ո՛չ։ Անհաջողություն։ Բայց ես գիտեմ, որ նա շատ շուտով կարող է գալ։ Հավանորեն՝ նա գնացել է մի տիկնոջ մոտ, իր որբերի գործով։ Դրանց մայրը մեռել է։ Ես այստեղ էլ եմ մեջ ընկել և տնօրինություն արել։ Եթե Սոֆյա Սեմյոնովնան տասը րոպեից չվերադառնա, ապա հենց այսօր ես նրան կուղարկեմ ձեզ մոտ, եթե ուզում եք։ Ահա և իմ բնակարանը։ Ահա իմ երկու սենյակը։ Դռան մյուս կողմում իմ տանտիրուհու, տիկին Ռեսսլիխի բնակարանն է։ Հիմա նայեցեք այստեղ, ես ձեզ ահա թե ինչ ցույց կտամ, իմ ննջարանից ահա այս դուռը բացվում է դեպի երկու բոլորովին դատարկ սենյակ, որոնք վարձով են տրվում։ Ահա դրանք... Դուք պետք է դրանց մի քիչ ավելի ուշադիր նայեք...
Սվիդրիգայլովը երկու կահավորված, բավական ընդարձակ սենյակ էր գրավում։ Դունեչկան անվստահորեն նայում էր շռւրջը, բայց առանձին ոչինչ չնկատեց սենյակների ոչ կահավորման, ոչ էլ դասավորության մեջ, թեև կարելի էր որոշ բան նկատել, օրինակ, Սվիդրիգայլովի բնակարանը գտնվում էր համարյա անբնակ երկու բնակարանների միջև։ Նրա սենյակների մուտքը ոչ թե ուղղակի միջանցքից էր, այլ տանտիրուհու երկու սենյակների միջից, որոնք համարյա դատարկ էին։ Սվիդրիգայլովը բանալով ննջարանի դուռը, որ փակված էր բանալիով, Դունեչկային ցույց տվեց վարձով տրվող, նույնպես դատարկ բնակարանը։ Դունեչկան կանգ առավ շեմքին, չհասկանալով, թե ինչու են իրեն հրավիրում նայելու, բայց Սվիդրիգայլովը շտապեց բացատրրւթյուններ տալ։
— Նայեցեք այստեղ, այս երկրորդ, մեծ սենյակը։ Տեսեք այս դուռը, բանալիով է փակված։ Դռան մոտ աթոռ է դրված, ընդամենը մի աթոռ երկու սենյակում։ Ես սա բերել էի իմ բնակարանից, որ նստեի ու ականջ դնեի։ Այնտեղ, դռան ետևում դրված է Սոֆյա Սեմյոնովնայի սեղանը. այնտեղ նստած էր նա և խոսում էր Ռոդիոն Ռոմանիչի հետ։ Իսկ ես իրար ետևից երկու երեկո, ամեն անգամ երկու ժամ այս աթոռին նստած, ականջ էի դնում, և իհարկե կարող էի որևէ բան իմանալ, ի՞նչ եք կարծում։
— Դուք ակա՞նջ էիք դնում։
— Այո, ականջ էի դնում, հիմա գնանք ինձ մոտ, այստեղ նստելու տեղ էլ չկա։
Նա Ավդոտյա Ռոմանովնային նորից տարավ իր առաջին սենյակը, որ իբրև դահլիճ էր ծառայում, ու հրավիրեց նստել աթոռին։ Ինքը նստեց սեղանի մյուս կողմում, նրանից առնվազն մի սաժեն հեռու, բայց հավանորեն նրա աչքերում բռնկվել էր հենց այն բոցը, որը մի ժամանակ խիստ վախեցնում էր Դունեչկային։ Վերջինս ցնցվեց ու մի անգամ էլ անվստահորեն նայեց շուրջը։ Նրա շարժումը ակամայից էր, ըստ երևույթին նա չէր ուզում անվստահություն ցույց տալ։ Բայց Սվիդրիգայլովի բնակարանի առանձնացած դիրքը ի վերջո շփոթեցրեց նրան։ Նա ուզում էր հարցնել, թե արդյոք տա՞նն է գոնե տանտիրուհին, բայց չհարցրեց... հպարտությունից դրդված։ Բացի դրանից, նրան մի ուրիշ, անհամեմատ ավելի ահավոր միտք էր տանջում, քան սոսկ վախը։ Նրա հոգեվիճակը անտանելի տառապալից էր։
— Ահա ձեր նամակը,— ասաց նա՝ նամակը դնելով սեղանին։— Մի՞թե հնարավոր է այն, ինչ որ դուք գրում եք։ Դուք ակնարկում եք ինչ-որ ոճիր, որ իբր թե եղբայրս է կատարել։ Դուք շատ պարզ եք ակնարկում, դուք հիմա չեք համարձակվի դրանից հրաժարվել։ Գիացեք, որ ես առաջ էլ եմ լսել այդ հիմար հեքիաթը և դրա ոչ մի բառին չեմ հավատում։ Դա գարշելի ու ծիծաղելի կասկածանք է։ Ես գիտեմ այդ պատմությունը, գիտեմ, թե դա ինչպես և ինչից է մոգոնվել։ Դուք ոչ մի ապացույց չեք կարող ունենալ։ Դուք խոստացել եք ապացուցել, դե ուրեմն խոսեցեք։ Բայց նախապես գիտցեք, որ ես ձեզ չե՛մ հավատում, չե՛մ հավատում...
Դունեչկան այդ ասաց արագ-արագ, շտապելով, ու նրա դեմքը մի ակնթարթ շիկնեց։
— Եթե դուք չհավատայիք, ինչպե՞ս կարող էր պատահել, որ մենակ ինձ մոտ գալու ռիսկ անեիք։ Հապա ինչո՞ւ եկաք, հենց միայն հետաքրքրությունից դրդվա՞ծ։
— Մի տանջեք ինձ, խոսեք, խոսեք։
— Ի՛նլ ասել կուզի, դուք քաջարի աղջիկ եք։ Աստված վկա ես կարծում էի, թե դուք պարոն Ռազումիխինին կխնդրեք ձեզ ուղեկցել այստեղ։ Բայց նա ոչ ձեզ հետ էր, ոչ էլ ձեր շուրջը. ես այդ տեսա, դա խիզախություն է. ուրեմն ուզում էիք, որ Ռոդիոն Ռոմանիչը չիմանա՞։ Հը՛մ, ձեր մեջ ամեն ինչ աստվածային է։ Ինչ վերաբերում է ձեր եղբորը, ապա ես ձեզ ի՞նչ ասեմ։ Դուք ինքներդ հիմա նրան տեսաք։ Ինչպիսի՞ն է նա։
— Դուք հո միայն դրա վրա չե՞ք հիմնվում։
— Ոչ, հիմնվում եմ հենց իր խոսքերի վրա։ Իրաը ետևից երկու երեկո նա գալիս էր այստեղ, Սոֆյա Սեմյոնովնայի մոտ։ Ես ձեզ ցույց տվի, թե նրանք որտեղ էին նստում։ Նա Սոֆյա Սեմյոնովնային լրիվ հաղորդեց իր կատարած ոճիրը։ Նա մարդասպան է։ Նա սպանել է աստիճանավորի վաշխառու կնոջը, որի մոտ ինքն էլ իրեր էր գրավ դնում, սպանել է նաև նրա քրոջը, Լիզավետա անունով առևտրական կնոջը, որը քրոջ սպանության ժամանակ անսպասելի ներս էր մտել։ Երկուսին էլ սպանել էր իր տարած կացնով։ Սպանել էր կողոպտելու համար և կողոպտել էր. վերցրել էր փող և ինչ-որ իրեր... Այս ամենը նա բառ առ բառ հաղորդեց Սոֆյա Սեմյոնովնային, որը գիտե գաղտնիքը, բայց սպանությանը չի մասնակցել ոչ խոսքով, ոչ էլ գործով, այլ ընդհակառակը, այնպես է սարսափել, ինչպես հիմա դուք սարսափեցիք։ Հանգիստ եղեք, նա Ռոդիոն Ռոմանիչին չի մատնի։
— Այդ անկարելի է,— դալուկ, մեռելագույն շուրթերով քրթմնջաց Դունեչկան. նա շնչասպառ էր լինում,— չի կարող պատահել, դրա համար չկա ոչ մի պատճառ, ոչ մի առիթ... Դա սուտ է, սուտ է։
— Նա կողոպտել է, ահա և ամբողջ պատճառը։ Նա փող և իրեր է վերցրել։ Ճշմարիտ է, հենց իր խոստովանությամբ նա չի օգտվել ոչ փողերից, ոչ էլ իրերից, այլ տարել է ինչ֊որ տեղ և պահել քարի տակ, ուր դրանք հիմա էլ գտնվում են։ Բայց դա այն պատճառով է, որ նա չի համարձակվել դրանք օգտագործել։
― Մի՞թե կարելի է հավատալ, որ նա կարող է գողանալ, կողոպտել, թեկուզ միայն մտածել այդ մասին,— գոչեց Դունյան և աթոռից վեր թռավ։— Չէ՞ որ դուք նրան ճանաչում եք, տեսել եք, մի՞թե նա կարող է գող լինել։
Նա ասես նվաստացնում էր Սվիդրիգայլովին. նա մոռացավ իր ամբողջ վախը։
— Ավդոտյա Ռոմանովնա, այստեղ հազարավոր ու միլիոնավոր կոմբինացիաներ ու հանգամանքներ կան։ Գողը գողանում է, բայց գիտե, որ ինքը ստոր մարդ է. ես լսել էի մի ազնիվ մարդու մասին, թե փոստ է կողոպտել. ով գիտե, գուցե նա իրոք մտածում էր, թե կարգին գործ է արել։ Հասկանալի է, որ ես, ինչպես և դուք, չէի հավատա, եթե ինձ կողմնակի կերպով հաղորդեին։ Բայց ես հավատացի իմ սեփական ականջներին։ Սոֆյա Սեմյոնովնային նա բացատրում էր բոլոր պատճառները․ բայց սա սկզբում իր ականջներին էլ չհավատաց, իսկ աչքերին, իր իսկ աչքերին ի վերջո հավատաց։ Չէ՞ որ Ռադիոն Ռոմանիչը նրան անձամբ էր հաղորդում։
— Այդ ի՞նչ... պատճառներ են։
— Երկար բան է, Ավդոտյա Ռոմանովնա։ Դե ինչպես ասեմ ձեզ, այստեղ կա յուրատեսակ թեորիա, այն հասկացողությունը, որի համաձայն ես, օրինակ, գտնում եմ, որ եզակի չարագործությունը թույլատրելի է, եթե գլխավար նպատակը լավ է։ Եզակի չարիք և հարյուր բարի գործ։ Արժանիքներ և անչափ ինքնասիրություն ունեցող երիաասարդի համար, իհարկե, վիրավորական է գիտենալ, որ եթե լիներ, օրինակ, ընդամենը մի երեք հազար ռուբլի, նրա ամբողջ կարիերան, ամբողջ ապագան ու կյանքի նպատակը այլ կերպ կձևավորվեին, այնինչ չկա այդ երեք հազարը։ Դրան ավելացրեց հուզմունքը քաղցից, նեղլիկ բնակարանից, ցնցոտիից, իր սոցիալական անհրապույր դրությունը և դրա հետ մեկտեղ քրոջ և մոր դրությունը պարզ գիտակցելուց։ Առավել ևս այստեղ դեր են խաղում սնափառությունը, հպարտությունը և սնափառությունը, սակայն, ով գիտե, գուցե և առկա են լավ հակումները... Ես հո նրան չեմ մեղադրում, խնդրեմ այդ չմտածեք, և դա իմ գործն էլ չէ։ Այստեղ եղել է սեփական, յուրօրինակ թեորիա, որի համաձայն իբր թե մարդիկ բաժանվում են երկու կարգի, նյութ և առանձնահատուկ մարդիկ, այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնց համար, ըստ իրենց բարձր դիրքի, օրենք չի գրված, այլ ընդհակառակը, նրանք իրենք են օրենքներ հորինում մնացած մարդկանց, նյութի, նվաստների համար։ Ա՜յ քեզ թեորիա. une théorie comme une autre[7]։ Նապոլեոնը խիստ գրավել էր նրան, այսինքն՝ նրան հատկապես գրավել էր այն, որ հանճարեղ շատ մարդիկ ուշադրություն չէին դարձնում եզակի չարիքին և դա անտեսում էին առանց երկար մտածելու։ Թվում է, որ նա երևակայել էր, թե ինքն էլ հանճարեղ մարդ է, այսինքն՝ որոշ ժամանակ դրանում հավատացած էր եղել։ Նա շաա է տանջվել և հիմա էլ տանջվում է այն մտքից, որ ինքը կարողացել է հորինել թեորիա, բայց ի վիճակի չի եղել առանց երկար մտածելու անտեսել եզակի չարիքը, ուրեմն և հանճարեղ մարդ չէ։ Դե իհարկե, ինքնասիրություն ունեցող երիտասարդի համար դա ստորացուցիչ է, մանավանդ մեր դարում...
— Հապա խղճի խա՞յթը։ Ուրեմն դուք ժխտո՞ւմ եք նրա ամեն մի բարոյական զգացմունքը։ Մի՞թե նա այդպես է։
— Ախ, Ավդոտյա Ռոմանովնա, հիմա ամեն ինչ պղտորվել է, ասենք երբեք էլ առանձնապես կարգին չի եղել։ Ռուս մարդիկ առհասարակ լայնաթափ մարդիկ են, Ավդոտյա Ռոմանովնա, լայն են, ինչպես իրենց երկիրը, ու չափազանց հակված են դեպի ֆանտաստիկականը, խառնաշփոթը. բայց առանց հատուկ հանճարեղության լայնաթափ լինելը փորձանք է։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ես և դուք երկուսով երեկոները այգում, հողաթմբին նստած, ամեն անգամ ընթրիքից հետո որքան շատ էինք խոսում հենց այսպես, այս թեմայի շուրջը։ Դուք դեռ ինձ կշտամբում էիք հենց այդ լայնաթափ խառնվածքի համար։ Ո՛վ գիտե, գուցե հենց այն ժամանակ էինք խոսում, երբ նա այստեղ պառկած էր լինում և իր մտքերով տարվում։ Մեզնում, կրթված հասարակության մեջ առանձնապես սրբազան ավանդություններ չկան, Ավդոտյա Ռոմանովնա. թերևս որևէ մեկը գրքերից մի կերպ այդ ուղղությամբ գաղափար կազմի կամ տարեգրություններից մի բան դուրս բերի։ Բայց դրանք հո առավելապես ուսյալներ են, և գիտեք, բոլորն էլ յուրատեսակ սահմանափակ մարդիկ են, այնպես որ դա նույնիսկ վայել չէ նրբակիրթ մարդուն։ Սակայն դուք ընդհանրապես գիտեք իմ կարծիքները. ես բնավ ոչ ոքի չեմ մեղադրում։ Ես ինքս փափկակյաց եմ և ինձ այդպես էլ պահում եմ։ Դե, մենք այդ մասին հաճախ ենք խոսել։ Ես նույնիսկ բախտ եմ ունեցել ձեզ հետաքրքրելու իմ դատողություններով․․․ Դուք շատ գունատ եք, Ավդոտյա Ռոմանովնա։
— Ես գիտեմ նրա այդ թեորիան։ Ես ժուռնալում կարդացել եմ նրա հոդվածը այն մարդկանց մասին, որոնց ամեն ինչ թույլատրվում է... Ռազումիխինն էր բերել...
— Պարան Ռազումիխի՞նը։ Ձեր եղբոր հոդվա՞ծը։ Ժուռնալո՞ւմ։ Այդպիսի հոդված կա՞։ Ես չգիտեի։ Երևի հետաքրքիր է։ Բայց դուք ո՞ւր եք շտապում, Ավդոտյա Ռոմանովնա։
— Ես ուզում եմ տեսնել Սոֆյա Սեմյոնովնային,— թույլ ձայնով ասաց Դունեչկան։— Որտեղի՞ք անցնեմ նրա մոտ։ Գուցե նա եկել է. ես հիմա ուզում եմ անպայման տեսնել նրան։ Թող նա...
Ավդոտյա Ռոմանովնան չկարողացավ խոսքը վերջացնել. նրա շունչը ուղղակի կարվեց։
— Սոֆյա Սեմյոնովնան մինչև երեկո չի վերադառնա։ Ես այդպես եմ ենթադրում։ Նա պետք է շատ շուտ գար, եթե չի եկել, ուրեմն շատ ուշ կգա...
— Հը՛մ, ուրեմն դու ստում ես։ Ես տեսնում եմ այդ... դու ստում էիր... դու շարունակ ստում էիր... Ես քեզ չեմ հավատում, չեմ հավատում, չեմ հավատում,— կատաղի, մոլեգնաբար բղավում էր Դունեչկան՝ բոլորովին կորցնելով գլուխը։
Նա համարյա ուշաթափ ընկավ աթոռին, որ Սվիդրիգայլովը հապճեպորեն մոտեցրեց նրան։
— Ավդոտյա Ռոմանովնա, ի՞նչ պատահեց ձեզ, ուշքի եկեք։ Ահա ջուր։ Խմեցեք, մի կում...
Նա Դունյայի վրա ջուր շաղ տվեց։ Դունյան ցնցվեց և ուշքի եկավ։
— Սաստիկ հուզվել է,— հոնքերը կիտելով քրթմնջաց Սվիդրիգայլովը։— Ավդոտյա Ռոմանովնա, հանգստացեք։ Իմացեք, որ նա բարեկամներ ունի։ Մենք նրան կփրկենք, կազատենք։ Ուզո՞ւմ եք, ես նրան արտասահման տանեմ։ Ես փող ունեմ, ես երեք օրում տոմս կճարեմ։ Ինչ վերաբերում է նրա կատարած սպանության, ապա նա դեռ շատ բարի գործեր կանի, այնպես որ այդ բոլորը կհարթվի, հանգստացեք։ Դե ի՞նչ պատահեց, ինչպե՞ս եք ձեզ զգում։
— Չա՛ր մարդ, դեռ ծաղրում էլ է ինձ։ Թողեք գնամ։
— Ո՞ւր, ո՞ւր գնաք։
— Ռոդյայի մոտ։ Որտե՞ղ է նա։ Դուք գիտե՞ք։ Դուռը ինչո՞ւ է փակված։ Մենք ներս մտանք այս դռնից, իսկ այժմ դա փակված է բանալիով։ Դուք ե՞րբ կարողացաք բանալիով փակել։
— Հո չէ՛ր կարելի բոլոր սենյակներով մեկ բղավել այն, ինչ որ մենք այստեղ խոսում էինք։ Ես բնավ չեմ ծաղրում, այդ լեզվով խոսելը ձանձրացրել է ինձ։ Ո՞ւր պետք է գնաք այդ վիճակում։ Թե՞ ուզում եք մատնել նրան։ Դուք նրան կատաղության կհասցնեք, և նա կմատնի ինքն իրեն։ Գիտցեք, որ նրան հետամտում են, արդեն գտել են հետքը։ Դուք միայն կմատնեք նրան։ Սպասեցեք. ես նրան տեսել եմ ու հետը խոսել․ նրան դեռ կարելի է փրկել։ Սպասեցեք, նստեցեք, մեկտեղ մտածենք այդ մասին։ Ես հենց նրա համար եմ ձեզ կանչել, որ երկուսով խոսենք դրա մասին, կշռադատենք այդ բանը։ Դե նստեցեք։
— Դուք ի՞նչ կերպ կարող եք փրկել նրան։ Մի՞թե կարելի է նրան փրկել։
Դունյան նստեց։ Սվիդրիգայլովը նստեց նրա կողքին։
— Այդ բոլորը ձեզնից է կախված, ձեզնից և միայն ձեզնից,— ասաց նա համարյա շշնջալով, շփոթվելով, հուզմունքից նույնիսկ չկարողանալով պարզ արտասանել որոշ բառեր։ Նրա աչքերը առկայծում էին։
Դունյան վախեցած ետ քաշվեց նրանից։ Սվիդրիգայլովը նույնպես ամբողջ մարմնով դողում էր։
— Դուք... բավական է ձեր միայն մի խոսքը, և նա փրկված է... Ես... ես նրան կփրկեմ։ Ես փող ու բարեկամներ ունեմ։ Ես անձնագիր կվերցնեմ, երկու անձնագիր, ու կճանապարհեմ նրան։ Մի անձնագիրը նրան, մյուսը՝ ինձ։ Ես ունեմ բարեկամներ, ունեմ գործարար մարդիկ․․․ Ուզո՞ւմ եք։ Ես ձեզ համար էլ... ձեր մոր համար էլ անձնագիր կվերցնեմ... Ռազումիխինը ձեր ինչի՞ն է պետք։ Ես էլ եմ ձեզ սիրում... Ես անսահման սիրում եմ ձեզ։ Թողեք համբուրեմ ձեր շրջազգեստի ծայրը, թողեք, թողեք։ Ես անկարող եմ լսել դրա շրշյունը։ Ասացեք ինձ՝ արա այդ բանը, ու ես կանեմ։ Ես ամեն ինչ կանեմ։ Ես կանեմ անկարելին։ Ինչին որ դուք հավատում եք, ես էլ կհավատամ։ Ես ամեն, ամեն ինչ կանեմ։ Այդպես մի նայեք ինձ, մի նայեք։ Գիտեք, որ դրանով սպանում եք ինձ...
Սվիդրիգայլովը նույնիսկ սկսում էր զառանցել։ Նա մի տեսակ շշմեց, ասես հանկարծ խփեցին գլխին։ Դունյան վեր թռավ ու նետվեց դեպի դուռը։
— Բաց արեք, բաց արեք,— բղավում էր նա դռան միջով, կանչում որևէ մեկին և քաշքշում դուռը։— Բաց արեք, մի՞թե ոչ ոք չկա։
Սվիդրիգայլովը վեր կաքավ և ուշքի եկավ։ Դեռ դողացող շրթունքներին թույլ, նենգավոր ու հեգնոտ ժպիտ երևաց։
— Այնտեղ ոչ ոք տանը չէ,— կամացուկ և բառերը շեշտելով ասաց նա,― տանտիրուհին գնացել է, իզուր եք նեղություն քաշում, բղավում, իզուր տեղը ձեզ հուզմունք եք պատճառում։
— Որտե՞ղ է բանալին։ Իսկույն բաց արա դուռը, շուտ, ստոր մարդ։
— Ես բանալին կորցրել եմ, չեմ կարողանում գտնել։
— Հա֊ա՞։ Ուրեմն դա բռնությո՞ւն է,— գոչեց Դունյան, գունատվեց մեռելի պես, նետվեց սենյակի մի անկյունը ու պատսպարվեց այնտեղ դրված սեղանի ետևում։ Նա չէր բղավում, նա ակնապիշ նայում էր իրեն տանջողին ու աչալուրջ հետևում նրա յուրաքանչյուր շարժման։ Սվիդրիգայլովն էլ տեղից չէր շարժվում, ու կանգնել էր նրա դիմաց, սենյակի մյուս ծայրում։ Գոնե արտաքուստ նա հանգիստ էր։ Բայց դեմքը դարձյալ գունատ էր։ Հեգնական ժպիտը չէր չքանում նրա դեմքից։
— Դուք հիմա ասացիք «բռնություն» բառը, Ավդոտյա Ռոմանովնա։ Եթե բռնություն է, ապա ինքներդ կարող եք դատել, որ ես միջոցներ եմ ձեռնարկել։ Սոֆյա Սեմյոնովնան տանը չէ, Կապերնաումովները շատ հեռու են, մինչև նրանց բնակարանը կա հինգ փակված սենյակ։ Վերջապես, ես առնվազն երկու անգամ ուժեղ եմ ձեզնից, ու բացի այդ, բնավ չեմ վախենում, որովհետև դուք հետո չեք կարող գանգատվել։ Հո չե՞ք ուզենա մատնել ձեր եղբորը։ Ձեզ ոչ ոք էլ չի հավատա, կասեն՝ աղջիկը ինչի՞ համար է մենակ գնացել մենակ մարդու բնակարանը։ Այնպես որ, եթե անգամ զոհաբերեք ձեր եղբորը, ապա այս դեպքում էլ ոչինչ չեք ապացուցի, բռնությունն ապացուցելը խիստ դժվար է, Ավդոտյա Ռոմանովնա։
— Ստո՛ր մարդ,— զայրույթով շշնջաց Դունյան։
— Ինչպես կուզեք, բայց նկատի առեք, որ ես դեռ միայն ենթադրաբար եմ խոսել։ Իսկ իմ անձնական համոզմունքով դուք միանգամայն իրավացի եք, բռնությունը գարշելիություն է։ Ես ուզում էի ասել, որ ձեր խղճի վրա բնավ ոչինչ չի ծանրանա, եթե նույնիսկ․․․ եթե նույնիսկ դուք ուզենայիք ձեր եղբորը փրկել կամավոր կերպով, այնպես, ինչպես ես եմ առաջարկում։ Դուք, ուրեմն, ուղղակի ենթարկվել եք հանգամանքներին, դե վերջապես, ուժին, եթե անպայման պետք է ասել այդ բառը։ Մտածեցեք այդ մասին. ձեր եղբոր և ձեր բախտը ձեր ձեռքումն է։ Իսկ ես ամբողջ կյանքումս․․․ կլինեմ ձեր ստրուկը․․․ ես կսպասեմ այստեղ...
Սվիդրիգայլովը նստեց բազմոցին, Դունյայից ութ քայլ հեռավորությամբ։ Դունյան արդեն բոլորովին չէր կասկածում, որ նա վճռել է անպայման գլուխ բերել իր դիտավորությունը։ Չէ՞ որ ճանաչում էր նրան...
Հանկարծ նա գրպանից ատրճանակ հանեց, բարձրացրեց հրահանը, ու ատրճանակը բռնած, ձեռքը դրեց սեղանին։ Սվիդրիգայլովը տեղից վեր թռավ։
— Օ֊հո՞, ահա թե ի՜նչ,— գոչեց նա զարմացած, բայց ցասկոտ քմծիծաղ տալով,— դա բոլորովին փոխում է գործի ընթացքը։ Դուք ինքներդ ինձ համար չափազանց հեշտացնում եք գործը, Ավդոտյա Ռոմանովնա։ Այդ որտեղի՞g եք ատրճանակ ճարել։ Հո պարոն Ռազումիխինը չի՞ տվել։ Վա՛հ, ատրճանակը իմն է, վաղուց ծանոթ է։ Այն ժամանակ ես որքան էի դա փնտրում... Գյուղում հրաձգության դասերը, որ ես պատիվ ունեի ձեզ տալ, ապարդյուն չեն անցել։
— Ատրճանակը ոչ թե քոնն է, այլ Մարֆա Պետրովնայինն է, որին դու սպանեցիր, չարագործ։ Նրա տանը դու անձնապես ոչինչ չունեիր։ Ես սա վերցրի, երբ հասկացա, թե դու ինչի ես ընդունակ։ Երդվում եմ, որ ես քեզ կսպանեմ, եթե համարձակվես թեկուզ մի քայլ անել։
Դունյան սարսափելի զայրացած էր։ Ատրճանակը նա պատրաստ էր պահում։
— Հապա եղբա՞յրդ։ Հետաքրքրությունից եմ հարցնում,— ասաց Սվիդրիգայլովը՝ դեռ նույն տեղում կանգնած։
— Մատնիը, եթե ուզում ես։ Չշարժվես տեղիցդ։ Կկրակեմ։ Դու կնոջդ թունավորել էիր, ես այդ գիտեմ, դու ինքդ ես մարդասպանը...
— Իսկ դուք հաստատ հավատացա՞ծ էիր, որ ես թունավորել էի Մարֆա Պետրովնային։
— Դու, դու ինքդ էիր ակնարկում, դու ինձ ասում էիր թույնի մասին․․․ Ես գիտեմ, դու մեկնել էիր թույն բերելու․․․ դա պատրաստ էիր պահում․․․ Դու, անպայման դու թունավորեցիր․․․ ստոր մարդ։
— Եթե դա նույնիսկ ճշմարիտ լիներ, ապա քեզ համար կկատարվեր․․․ այնուամենայնիվ պատճառը դու կլինեիր։
— Ստում ես։ Քեզ միշտ, միշտ ատել եմ...
— Հըմ, Ավդոտյա Ռոմանովնա, երևի մոռացել եք, թե ինչպես խրատներ տալով, հակվում էիք իմ կողմը ու նվաղում... Ես դա աչքերիցդ էի տեսնում, հիշո՞ւմ եք այն երեկոն, լուսինը, սոխակի երգը։
— Ստում ես (Դունյայի աչքերը փայլեցին կատաղությունից), ստում ես, զրպարտիչ։
— Ստո՞ւմ եմ։ Էհ, թերևս ստում եմ։ Սուտ ասացի։ Կանայք չպիտի հիշեն այդ բաները (Սվիդրիգայլովը քմծիծաղ տվեց)։ Գիտեմ, որ կկրակես, գազանի ճուտ։ Դե, կրակիր, էլի։
Դունյան բարձրացրեց ատրճանակը։ Նա մեռելի պես էր։ Խամրած, ստորին շրթունքը դողում էր։ Կրակի նման առկայծող, մեծ, սև աչքերով նա նայում էր Սվիդրիգայլովին, սրտապնդվում, չափ ու ձև անում, սպասում նրա հենց առաջին շարժման։ Սվիդրիգայլովը դեռ երբեք նրան այդչափ գեղեցիկ չէր տեսել։ Ատրճանակը բարձրացնելու րոպեին Դունյայի աչքերից ճառագայթող հուրը ասես վառեց նրան, ու նրա սիրտը ցավագին ճմլվեց։ Նա մի քայլ արեց, ու ճայթքեց կրակոցը։ Դնդակը թռավ նրա մազերի վրայով ու խփեց պատին։ Նա կանգ առավ ու կամացուկ ծիծաղեց։
— Պիծակը կծեց։ Ուղղակի գլխիս է նշան բռնում... Այս ի՞նչ է։ Արյո՜ւն։— Սվիդրիգայլովը հանեց թաշկինակը,― որպեսզի սրբեր արյունը, որ բարալիկ շիթով հոսում էր նրա աջ քունքից. հավանորեն գնդակը մի քիչ քերել էր գանգի մաշկը։ Դունյան իջեցրեց ատրճանակը ու նայեց Սվիդրիգայլովին ոչ թե վախով, այլ ինչ-որ անհեթեթ տարակուսանքով։ Նա կարծես ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր արել և ինչ էր կատարվում։
— Հը՛, վրիպեցիք։ Դե էլի կրակեցեք, ես սպասում եմ,— կամացուկ ասաց Սվիդրիգայլովը՝ դեռ էլի քմծիծաղ տալով, բայց արդեն մռայլ տեսքով,— ես կկարողանամ բռնել ձեզ, նախքան դուք կբարձրացնեք հրահանը։
Դունեչկան ցնցվեց, արագ բարձրացրեց հրահանը և դարձյալ ատրճանակը ուղղեց Սվիդրիգայլովի վրա։
— Թողեք ինձ,— հուսաբեկ ասաց նա,— երդվում եմ, որ նորից կկրակեմ... Ես... Կսպանեմ․․․
— Դե ինչ արած... երեք քայլ հեռավորությունից չի է՛լ կարելի չսպանել։ Իսկ եթե չսպանեք... ապա...— Սվիդրիգայլովի աչքերը փայլեցին, և նա էլի երկու քայլ առաջ անցավ։
Դունեչկան իջեցրեց հրահանը, բայց ատրճանակը չբացվեց։
— Ատրճանակը անկանոն եք լցրել։ Ոչինչ, դուք դեռ հրապատիճ ունեք։ Ուղղեցեք, ես կսպասեմ։
Նա Դունյայի առաջ կանգնած էր երկու քայլ հեռավորությամբ, սպասում էր ու նայում նրան մոլի վճռականությամբ, բորբոք ու կրքոտ, ծանր հայացքով։ Դունյան հասկացավ, որ նա ավելի շուտ կմեռնի, քան իրեն բաց կթողնի։ «Եվ... և, իհարկե, ինքը նրան կսպանի երկու քայլի վրա․․․»։
Հանկարծ նա դեն գցեց ատրճանակը։
— Գցե՛ց,— զարմանքով ասաց Սվիդրիգայլովը և խոր շունչ առավ։ Ինչ-որ մի ծանրություն անմիջապես ընկավ նրա սրտից, և գուցե դա միայն մահվան սարսափի ծանրությունը չէր. այդ րոպեին նա հազիվ թե զգար այդ սարսափը։ Դա փրկություն էր մի ուրիշ, ավելի տխուր ու մռայլ զգացումից, որի ամբողջ ուժը ինքն էլ անկարող կլիներ որոշել։
Նա մոտեցավ Դունյային ու մեղմիկ գրկեց նրա մեջքը։ Դունյան չէր դիմադրում, բայց ամբողջ մարմնով տերևի պես դողալով, աղերսագին նայում էր նրան։ Սվիդրիգայլովը ուզում էր մի բան ասել, բայց նրա շրթունքները ծռմռվում էին, և նա չէր կարողանում բառերը արտասանել։
— Բաց թող ինձ,— աղերսեց Դունյան։
Սվիդրիգայլովը ցնցվեց, այդ դու֊ն արդեն այնպես չէր ասված, ինչպես քիչ առաջ։
— Ուրեմն չե՞ս սիրում,— կամացուկ հարցրեց նա։
Դունյան բացասաբար գլխով արեց։
— Եվ... չե՞ս կարող... երբե՞ք,— հուսաբեկ շշնջաց Սվիդրիգայլովը։
— Երբեք,— շշնշաց Դունյան։
Անցավ մի ակնթարթ։ Սվիդրիգայլովի հոգու մեջ այդ ակնթարթում զարհուրելի, համր պայքար էր տեղի ունենում։ Անասելի հայացքով նայում էր նա Դունյային։ Հանկարծ նա ետ տարավ ձեռքը, շուռ եկավ, արագ մոտեցավ պատուհանին ու կանգնեց դրա առաջ։
Անցավ էլի մի ակնթարթ։
— Ահա բանալին։— (Uվիդրիգայլովը դա հանեց վերարկուի ձախ գրպանից և առանց շուռ գալու, առանց Դունյային նայելու դրեց սեղանին)։— Վերցրեք, շուտ հեռացեք...
Նա պատուհանից համառորեն դուրս էր նայում։
Դունյան մոտեցավ սեղանին, բանալին վերցնելու։
— Շուտ, շուտ,— կրկնեց Սվիդրիգայլովը դեռ էլի առանց շարժվելու և ետ նայելու։ Այդ բառը ակներևաբար ինչ-որ սարսափելի բան էր արտահայտում։
Դունյան այդ հասկացավ, վերցրեց բանալին, նետվեց դեպի դուռը, արագ բացեց ու դուրս թռավ սենյակից։ Մի րոպեից խելահեղորեն, ինքն իրեն կորցրած, աճապարեց դեպի ջրանցքը ու վազ տվեց գեպի № կամուրջը։
Սվիդրիգայլովը էլի երեք րոպե կանգնած էր պատուհանի մոտ. վերջապես, դանդաղ շուռ եկավ, նայեց շուրջը ու ձեռքը դանդաղ տարավ ճակատով մեկ։ Նրա դեմքը ծռմռվեց տարօրինակ ժպիտից, ողորմելի, տխուր, թույլ ժպիտից, հուսալքման ժպիտից։ Արյունը, որ արդեն չորացել էր, աղտեղել էր նրա ձեռքի ափը. նա չարացած նայեց արյունին, հետո թրջեց երեսսրբիչը և սրբեց քունքը։ Հանկարծ նրա աչքովն ընկավ ատրճանակը, որ Դունյան շպրտել էր դռան կողմը։ Նա վերցրեց ու զննեց այն։ Դա գրպանի մի փոքրիկ, երեք փամփուշտ տանող, հին կառուցվածքի ատրճանակ էր։ Մեջը դեռ մնում էր երկու լիցք և մի հրապատիճ։ Կարելի էր կրակել մի անգամ։ Սվիդրիգայլովը մի փոքր մտածեց, ատրճանակը դրեց գրպանը և դուրս ելավ։