«Գիշերվա պատմությունը»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
| Տող 16. | Տող 16. | ||
Մենք երբեք չենք իմանա, որ դարում այն դարձավ |
Մենք երբեք չենք իմանա, որ դարում այն դարձավ |
||
տիեզերքի ու աստղերի խորհրդանիշ: |
տիեզերքի ու աստղերի խորհրդանիշ: |
||
Ուրիշները ստեղծեցին առասպելը՝ |
|||
դարձնելով նրան մայրը ճակատագրի աստվածուհիների, |
դարձնելով նրան մայրը ճակատագրի աստվածուհիների, |
||
որ մեր բախտն են հյուսում |
որ մեր բախտն են հյուսում |
||
01:29, 18 փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Սերունդների գոյության ընթացքում,
Մարդը արարեց գիշերը:
Սկզբում այն կույր էր,
փշեր էր՝ ոտքերը ճանկռող
և գայլերից վախն էր:
Մենք երբեք չենք իմանա, ով ձևեց բառը
խավարի այն միջակայքի համար, որ
բաժանում է երկու մթնշաղները:
Մենք երբեք չենք իմանա, որ դարում այն դարձավ
տիեզերքի ու աստղերի խորհրդանիշ:
Ուրիշները ստեղծեցին առասպելը՝
դարձնելով նրան մայրը ճակատագրի աստվածուհիների,
որ մեր բախտն են հյուսում
և զոհեցին նրան սև գառ,
և աքաղաղ՝ ավարտն ավետող:
Քաղդեացիները տվեցին նրան տասներկու տներ,
Զենոնը վերագրեց անվերջանալի աշխարհներ,
Լատինական հեկզամետրը նրան ձուլեց,
Եվ ձուլեց նրան Պասկալի սարսափը,
Լուի դը Լեոնը տեսավ նրա մեջ
իր դողացող հոգու հայրենիքը:
Հիմա գիշերն զգում ենք
ինչպես հինավուրց գինին
և ոչ ոք չի կարող դիտել նրան առանց գլխապտույտի
և ժամանակը փոխանցել է նրան հավերժությունը:
Մտածել միայն, որ գիշերը չէր լինի
առանց փխրուն այս գործիքների՝ աչքերի: