«Գիշերվա պատմությունը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 23. | Տող 23. | ||
Քաղդեացիները տվեցին նրան տասներկու տներ, | Քաղդեացիները տվեցին նրան տասներկու տներ, | ||
Զենոնը վերագրեց անվերջանալի աշխարհներ, | Զենոնը վերագրեց անվերջանալի աշխարհներ, | ||
− | Լատինական | + | Լատինական վեցաչափը նրան ձուլեց, |
Եվ ձուլեց նրան Պասկալի սարսափը, | Եվ ձուլեց նրան Պասկալի սարսափը, | ||
Լուի դը Լեոնը տեսավ նրա մեջ | Լուի դը Լեոնը տեսավ նրա մեջ |
Ընթացիկ տարբերակը 11:14, 18 Փետրվարի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Սերունդների գոյության ընթացքում,
Մարդը արարեց գիշերը:
Սկզբում այն կույր էր,
փշեր էր՝ ոտքերը ճանկռող
և գայլերից վախն էր:
Մենք երբեք չենք իմանա, ով ձևեց բառը
խավարի այն միջակայքի համար, որ
բաժանում է երկու մթնշաղները:
Մենք երբեք չենք իմանա, որ դարում այն դարձավ
տիեզերքի ու աստղերի խորհրդանիշ:
Ուրիշները ստեղծեցին առասպելը՝
դարձնելով նրան մայրը ճակատագրի աստվածուհիների,
որ մեր բախտն են հյուսում
և զոհեցին նրան սև գառ,
և աքաղաղ՝ ավարտն ավետող:
Քաղդեացիները տվեցին նրան տասներկու տներ,
Զենոնը վերագրեց անվերջանալի աշխարհներ,
Լատինական վեցաչափը նրան ձուլեց,
Եվ ձուլեց նրան Պասկալի սարսափը,
Լուի դը Լեոնը տեսավ նրա մեջ
իր դողացող հոգու հայրենիքը:
Հիմա գիշերը զգում ենք
ինչպես հինավուրց գինին
և ոչ ոք չի կարող դիտել նրան առանց գլխապտույտի
և ժամանակը փոխանցել է նրան հավերժությունը:
Մտածել միայն, որ գիշերը չէր լինի
առանց փխրուն այս գործիքների՝ աչքերի: