Կապիտալի վերարտադրապրոցեսն ընդգրկում է ինչպես այս անմիջական արտադրապրոցեսը, այնպես էլ բուն շրջանառության պրոցեսի երկու փուլը, այսինքն այն ամբողջ շրջապտույտը, որն իբրև պարբերական պրոցես — մի պրոցես, որը միշտ նորից կրկնվում է որոշ պարբերաշրջաններում — կազմում է կապիտալի պտույտը։
Արդյոք շրջապտույտը քննարկում ենք Փ ... Փ՛ ձևով, թե Արտ ... Արտ ձևով, միևնույն է,— անմիջական արտադրապբոցեսը՝ արտադրապրոցեսը՝ Արտը միշտ այս շրջապտույտի հենց լոկ մեկ անդամն է կազմում։ Մի ձևում արտադրապրոցեսն է հանդես գալիս իբրև շրջանառության միջնորդագործում, մյուսում շրջանառությունն է երևան գալիս որպես արտադրապրոցեսի միջնորդագործում։ Արտադրապրոցեսի մշտական նորոգումը, կապիտալի մշտապես վերահայտնվելն իբրև արտադրողական կապիտալ՝ երկու անգամումն էլ պայմանավորված է շրջանառության պրոցեսում նրա կրած փոխակերպություններով։ Մյուս կողմից՝ մշտապես նորոգվող արտադրապրոցեսը պայմանն ե է այն փոխակերպությունների, որոնցով միշտ նորից անցնում է կապիտալը շրջանառության ոլորտում, նրա փոփոխակիորեն իբրև դրամակապիտալ ու որպես ապրանքակապիտալ ներկայանալու պայմանն է։
Սակայն ամեն մի առանձին կապիտալ կազմում է հասարակական ամբողջ կապիտալի ինքնակայացած, այսպես ասած՝ անհատական կյանքով օժտված մեկ կոտորակամասը միայն, ինչպես որ յուրաքանչյուր առանձին կապիտալիստ՝ կապիտալիստների դասակարգի մեկ անհատական տարրը միայն։ Հասարակական կապիտալի շարժումը կազմված է նրա ինքնակայացած կոտորակամասերի շարժումների, անհատական կապիտալների պտույտների ամբողջությունից։ Ինչպես որ առանձին ապրանքի փոխակերպությունն ապրանքաշխարհի փոխակերպությունների շարանի — ապրանքաշրջանառության — մի օղակն է, այնպես էլ անհատական կապիտալի փոխակերպությունը, նրա պտույտը հասարակական կապիտալի շրջապտույտի մի օղակն է։
Առաջին. դրամակապիտալն այն ձևն է, որով ամեն մի անհատական կապիտալ բեմ է դուրս գալիս, յուր պրոցեսն սկսում իբրև կապիտալ։ Ուստի նա հանդես է գալիս որպես primus motor [առաջին մղիչ, առաջին շարժիչ], իբրև ամբողջ պրոցեսը խթանող։
Երկրորդ. նայած պտուտապարբերաշրջանի տարբեր երկարությանն ու նրա երկու բաղադրամասի — աշխատապարրերաշրջանի աշխատապարբերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի — տարբեր հարաբերությանը, կանխավճարված կապիտալարժեքի այն բաղադրամասը, որը միշտ պետք է կանխավճարվի և նորացվի դրամաձևով, տարբեր է լինում այն արտադրողական կապիտալի համեմատությամբ, որը նա շարժման մեջ է դնում, այսինքն տարբեր է լինում հարակա արտադրամասշտաբի համեմատությամբ։ Բայց ինչ էլ որ չինի լինի այս հարաբերությունը, բոլոր հանգամանքներում էլ՝ ընթացարարող կապիտալարժեքի այն մասը, որը կարող է միշտ գործել իբրև արտադրողական կապիտալ, սահմանափակված է լինում կանխավճարված կապիտալի այն մասով, որը միշտ պետք է դրամաձևով գոյություն ունենա արտադրողական կապիտալի կողքին։ Խոսքն այստեղ վերաբերում է լոկ նորմալ պտույտին, վերացական միջին մեկ մեծության։ Ընդսմին մենք մի կողմ ենք թողնում այն ավելադիր դրամակապիտալը, որն անհրաժեշտ է շրջանառության խանգարումները հավասարակշռելու նամար։
'''Առաջին կետի վերաբերմամբ'''։ Ապրանքարտադրութունը ենթադրում է ապրանքաշրջանառություն, իսկ ապրանքաշրջանառությունը ենթադրում է ապրանքի որպես փող ներկայանալը, ենթադրում է դրամաշրջանառություն. ապրանքի երկտրոհվելն ապրանքի ու փողի՝ արդյունքի որպես ապրանք ներկայանալու մի օրենքն է։ Նույնպես էլ կապիտալիստական ապրանքարտադրությունը — ինչպես հանրորեն, այնպես և անհատորեն քննած — ենթադրում է դրամաձևով կապիտալը կամ դրամակապիտալն իբրև primus motor [առաջին մղիչ, առաջին շարժիչ] յուրաքանչյուր նոր սկսվող ձեռնարկության համար ու որպես հարակա շարժիչ։ Շրջանառու կապիտալը մասնավորապես ենթադրում է դրամակապիտալի՝ ավելի կարճ ժամանակամիջոցներում միշտ նորից ու նորից իբրև շարժիչ հանդես գալը։ Կանխավճարված ամբողջ կապիտալարժեքը, այսինքն կապիտալի բոլոր բաղադրամասերը, որոնք կազմված են ապրանքներից — աշխատույժից, աշխատամիջոցներից ու արտադրանյութերից, միշտ պետք է փողով գնվեն և վերագնվեն։ Ինչ որ այստեղ ասվեց անհատական կապիտալի համար, վերաբերում է հասարակական կապիտալին էլ, որը բազմաթիվ անհատական կապիտալների ձևով է միայն գործում։ Բայց, ինչպես արդեն ցույց է արված տրված I գրքում, սրանից ամենևին չի հետևում, թե կապիտալի գործունեության դաշտը, արտադրության մասշտաբը, նույնիսկ կապիտալիստական պատվանդանի վրա, յուր '''բացարձակ''' սահմաններով կախված է գործող դրամակապիտալի չափերից։
Կապիտալին միակցվում են արտադրատարրերը որոնց առաձգվելը. հայտնի սահմաններում, անկախ է կանխավճարված դրամակապիտալի մեծությունից։ Աշխատույժի նույնահավասար վճարի ժամանակ նա կարող է ավելի սաստիկ շահագործվել տարածունորեն կամ թե լարունորեն։ Եթե դրամակապիտալն այս ավելի սաստիկ շահագործման հետ շատացվում է (այսինքն՝ աշխատավարձը բարձրացվում է), ապա այս լինում է ոչ–համամասնորեն, ուրեմն pro tanto [այնքանի համեմատ, համապատասխան քանակով] չի շատացվում ամենևին։
Արտադրողաբար շահագործվող բնական նյութը — որը կապիտալի ոչ մի արժետարր չի կազմում — հողը, ծովը, հանքանյութը, անտառաստանները և այլն — աշխատույժերի միևնույն թվի ավելի մեծ լարումով ավելի սաստիկ է շահագործվում լարունորեն կամ թե տարածունորեն՝ դրամակապիտալի շատացրած կանխավճարում չանելով էլ։ Արտադրողական կապիտալի իրական տարրերն այսպիսով շատացվում են, և ընդսմին դրամակապիտալի մի ավելադրանք անհրաժեշտ չի լինում։ Որչափով որ սա հարկավոր է լինում ավելադիր օժանդակ նյութերի համար, այն դրամակապիտալը, որով կանխավճարվում է կապիտալարժեքը, շատացվում է արտադրողական կապիտալների գործունության ընդլայնման նկատմամբ ոչ-համամասնորեն, ուրեմն pro tanto [այնքանի համեմատ, համապատասխան քանակով] չի շատացվում ամենևին։
Միևնույն աշխատամիջոցը, ուրեմն միևնույն հիմնական կապիտալը կարող է ավելի ներգործուն կերպով օգտագործվել ինչպես նրա օրական գործադրաժամանակը երկարացնելով, այնպես էլ նրա կիրառումը լարունացնելով՝ առանց ավելադիր դրամածախսում անելու հիմնական կապիտալի համար։ Այս դեպքում հիմնական կապիտալի ավելի արագ պտույտ է միայն տեղի ունենում, բայց նրա վերարտադրության տարրերն էլ ավելի արագ են մատակարարվում։
Որչափով որ հասարակական աշխատանքի բուն իսկ կազմակերպությունը, ուրեմն և աշխատանքի հասարակական արտադրողական ույժի բարձրացումը պահանջում է, որ արտադրվի խոշոր մասշտաբով, և հետևաբար առանձին կապիտալիստների կողմից դրամակապիտալը խոշոր քանակներով կանխավճարվի, ապա արդեն I գրքում ցույց ենք տվել, թե այս բանը գլուխ է բերվում մասամբ կապիտալները սակավաթիվ ձեռքերում կենտրոնացնելով, իսկ սրա համար անհրաժեշտ չի, որ բացարձակորեն աճեն գործող կապիտալարժեքների չափերը, ուրեմն և այն դրամակապիտալի չափերը, որով կանխավճարվում են նրանք։ Առանձին կապիտալների մեծությունը կարող է սակավաթիվ ձեռքերում կենտրոնանալու հետևանքով աճել, իսկ նրանց հասարակական գումարը չաճի։ Հիշյալն առանձին կապիտալների փոփոխված բաշխումն է միայն։
Վերջապես նախընթաց բաժնում ցույց ենք տվել, որ պտուտապարբերաշրջանի կարճացումը հնարավորություն է տալիս կամ կա՛մ ավելի քիչ դրամակապիտալով միևնույն արտադրողական կապիտալը շարժման մեջ դնելու, կամ էլ՝ միևնույն դրամակապիտալով ավելի մեծաքանակ արտադրողական կապիտալ շարժման մեջ դնելու։
Սակայն ակներև է, որ այս բոլորը ոչ մի գործ չունի դրամակապիտալի բուն հարցի հետ։ Այս ցույց է տալիս լոկ այն, թե կանխավճարված կապիտալը — տվյալ մի արժեգումար, որը յուր ազատ ձևով, յուր արժեձևով կազմված է մեկ հայտնի դրամագումարից — յուր՝ արտադրողական կապիտալի փոխարկվելուց հետո պարունակում է արտադրողական այնպիսի կարողություններ, որոնց սահմանները տրված են ոչ թե նրա արժեքի սահմաններով, այլ մի հայտնի շարժավայրի շրջանակներում նրանք կարող են տարբեր կերպով ներգործել տարածունորեն կամ թե լարունորեն։ Եթե արտադրատարրերի — արտադրամիջոցների ու աշխատույժի — գները տրված են, ապա սրանով որոշված է այն դրամակապիտալի մեծությունը, որը հարկավոր է իբրև ապրանքներ առկա այս արտադրատարրերի մի որոշ քանակ գնելու համար։ Կամ ուրիշ խոսքով՝ նախորոշված է կանխավճարելի կապիտալի արժեմեծությունը։ Բայց այն ծավալը, որով այս կապիտալը գործում է որպես արժեկազմիչ ու արդյունակազմիչ, առաձգական է և փոփոխուն։
'''Երկրորդ կետի վերաբերմամբ'''։ Ինքնըստինքյան հասկանալի է, թե հասարակական աշխատանքի ու արտադրամիջոցների այն մասը, որը տարեկան պետք է ծախսվի փող արտադրելու կամ կա՛մ թե գնելու վրա՝ մաշված ստակներին փոխարինելու համար, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] մի հանուրդ է հասարակական արտադրության ամբողջությունից։ Իսկ ինչ վերաբերում է այն դրամարժեքին, որը գործում է մասամբ իբրև շրջանառության միջոց, մասամբ որպես գանձ, ապա մի անգամ որ այն կա, ձեռք է բերված, նա արդեն գոյություն ունի աշխատույժի, արտադրված արտադրամիջոցների ու հարստության բնական աղբյուրների կողքին։ Նա չի կարող իբրև սրանց սահման նկատվել։ Նրա՝ արտադրատարրերի փոխարկվելու միջոցով, ուրիշ ժողովուրդների հետ արվող փոխանակության միջոցով արտադրամասշտաբը կարող էր ընդլայնվել։ Սակայն այս ենթադրում է, թե դրամն առաջվա պես յուր դերն իբրև համաշխարհադրամ է կատարում։
Նայած պտուտապարբերաշրջանի մեծությանը՝ դրամակապիտալի ավելի մեծ կամ թե ավելի փոքր քանակ է հարկավոր արտադրողական կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Մենք տեսել ենք նմանապես, որ պտուտապարբերաշրջանի՝ աշխատաժամանակի ու շրջանառության ժամանակի բաժանվելը պայմանավորում է դրամաձևում ներթաքուն կամ կախակայված կապիտալի շատացում։
Որչափով որ պտուտապարբերաշրջանը կանխորոշվում է աշխատապարբերաշրջանի երկարությամբ, նա, այլ անփոփոխ պայմաններում, կանխորոշվում է արտադրապրոսեսի արտադրապրոցեսի նյութական բնությամբ, ուրեմն ոչ թե այս արտադրապրոցեսի մասնահատուկ հասարակական բնույթով։ Սակայն կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ավելի երկար տևողությամբ ավելի ընդարձակված գործառնությունները պայմանավորում են դրամակապիտալի ավելի մեծ կանխավճարում ավելի երկար ժամանակվա համար։ Հետևաբար այսպիսի ոլորտներում կատարվող արտադրությունը կախված է այն սահմաններից, որոնց շրջանակում առանձին կապիտալիստը դրամակապիտալ է ունենում յուր տրամադրության տակ։ Այս սահմանները խորտակվում են վարկասիստեմի ու սրա հետ կապված միավորման, օրինակ, բաժնետիրական ընկերությունների միջոցով։ Այս պատճառով դրամաշուկայում. տեղի ունեցող խանգարումները դադարի են մատնում այսպիսի ձեռնարկությունները, մինչդեռ, նույն այս ձեռնարկություններն իրենց հերթին խանգարումներ են առաջ բերում դրամաշուկայում։
Հասարակական արտադրության պատվանդանի վրա պետք է որոշել այն մասշտաբը, որով այս գործառնությունները, որոնք երկար ժամանակվա ընթացքում աշխատույժ ու արտադրամիջոցներ են խլում՝ առանց այս ժամանակվա մեջ մի արդյունք մատակարարելու իբրև օգտակար էֆֆեկտ,— կարող են կատարվել՝ առանց վնասելու այն արտադրաճյուղերին, որոնք տարվա ընթացքում շարունակաբար կամ թե շատ անգամ ոչ միայն աշխատույժ ու արտադրամիջոցներ են կորզում, այլ և կենսամիջոցներ ու արտադրամիջոցներ են մատակարարում։ Հասարակական արտադրության ժամանակ նույնպես, ինչպես կապիտալիստական արտադրության ժամանակ, ավելի կարճ աշխատապարբերաշրջան ունեցող ձեռնարկաճյուղերում բանվորները լոկ ավելի կարճ ժամանակվա համար արդյունքներ կկորզեն առաջվա պես՝ առանց արդյունքներ տալու իրենց հերթին. այնինչ երկար աշխատապարբերաշրջաններ ունեցող ձեռնարկաճյուղերը շարունակաբար ավելի երկար ժամանակվա համար արդյունքներ կկորզեն՝ արդյունքներ հետ վերադարձնելուց առաջ։ Հետևաբար այս հանգամանքը ծագում է քննարկվող աշխատապրոցեսի իրեղեն պայմաններից, ոչ թե նրա հասարակական ձևից։ Հասարակական արտադրության ժամանակ դրամակապիտալը վերանում է։ Հասարակությունն աշխատայժն ու արտադրամիջոցները բաշխում է տարբեր ձեռնարկաճյուղերի միջև։ Արտադրողները կարող են, ասենք, թղթե հատկացագրեր ստանալ, որոնցով նրանք իրենց աշխատաժամանակի համապատասխան մի քանակ են կորզում հասարակական սպառապաշարներից, սպառապաշարներից։ Այս հատկացագրերը դրամ չեն։ Նրանք չեն շրջանառում։
Մենք տեսնում ենք, թե որչափով որ դրամակապիտալի նկատմամբ եղած պահանջմունքը ծագում է աշխատապարբերաշրջանի երկարությունից, ապա այս պայմանավորվում է երկու հանգամանքով. '''առաջին'''՝ նրանով, որ ընդհանրապես փողն է այն ձևը, որով պետք է հանդես գա յուրաքանչյուր անհատական կապիտալ (մի կողմ թողած վարկը) արտադրողական կապիտալի փոխարկվելու համար. այս բղխում է կապիտալիստական արտադրության, ընդհանրապես ապրանքարտադրության էությունից։— '''Երկրորդ'''՝ անհրաժեշտ դրամականխավճարման մեծությունը բղխում է այն հանգամանքից, որ ավելի երկար ժամանակվա ընթացքում միշտ աշխատույժ ու արտադրամիջոցներ են կորզվում հասարակությունից՝ առանց սրան վերադարձնելու այս ժամանակվա ընթացքում որևէ այնպիսի արդյունք, որը կարելի լիներ հետփոխարկել դրամի։ Առաջին հանգամանքը, որ կանխավճարվող կապիտալը պետք է դրամաձևով կանխավճարվի, չի վերանում բուն իսկ այս փողի ձևով, ուղում ուզում է՝ սա լինի մետաղադրամ, վարկադրամ, արժենիշ և այլն, միևնույն է։ Երկրորդ հանգամանքի վրա բոլորովին չի ազդում այն, թե արդյոք ի՛նչպիսի դրամամիջոցով կամ թև արտադրության որպիսի ձևով են աշխատանք, կենսամիջոցներ ու արտադրամիջոցներ կորզվում՝ առանց որևէ մի համարժեք հետ նետելու շրջանառության մեջ։
===ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ<ref>Այստեղ սկսվում է VIII ձեռագիրը։</ref>===