«Զղջում»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
 
|վերնագիր = Զղջում
 
|վերնագիր = Զղջում
|հեղինակ = [[Մասնակից:Դավիթ|Դավիթ]]
+
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ =
+
|թարգմանիչ =[[Մասնակից:Դավիթ|Դավիթ]]
 
|աղբյուր =
 
|աղբյուր =
 
}}
 
}}

17:09, 9 Հուլիսի 2016-ի տարբերակ

Զղջում

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Դավիթ

Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ
մեկը կարող է գործել: Ես չեմ եղել
երջանիկ: Թող մոռացության սառույցները
կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն:

Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս
ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի
ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ:
Չեմ եղել երջանիկ:

Ես չեմ իրագործել նրանց
երիտասարդ կամքը: Իմ միտքը
հանձնել եմ արվեստի համառ
համաչափությանն ու մանրուքներին:

Նրանք տեսնում էին ինձ համարձակ:
Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում:
Միշտ կողքիս է մելանխոլիկ
մարդու այս ստվերը: