«Կալեվալա»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կալեվալա |հեղինակ = |թարգմանիչ = Արձակ պատմեց՝ Հմայակ Սիրասը |աղբյուր = «Կա...»:) |
|||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
[[Կատեգորիա:Էպոս]] | [[Կատեգորիա:Էպոս]] | ||
+ | |||
+ | |||
+ | ==Ռունա Ա== | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենի ծնունդը | ||
+ | |||
+ | Իմ թանկագին եղբայր, մանկությանս ոսկե բարեկամ, արի միասին երգենք, ասենք մեր խոսքը սերունդներին։ | ||
+ | |||
+ | Դե, տուր ձեռքդ եղբայր, թող մեր բարեկամները լսեն մեր երգերը, թող երիտասարդները սովորեն ու գալիք սերունդներին հաղորդեն հայրենի նվագները, որ մենք հավաքել ենք ժողովրդի ընդերքից։ | ||
+ | |||
+ | Երգենք ու հիշենք Վեյնեմեյնենին, Իլմարինենին, Կաուկոմեյլիին և Իոուկախայնենին․ երգենք երգերն այն, որ մեր նախնիները երգեցին Կալեվալայի Հյուսիսային տափաստաններում։ | ||
+ | |||
+ | Այս տողերը երգում էր հայրս, երբ կացինն էր սրում, սովորեցնում էր ինձ մայրս, երբ երգելով թեշիկն էր մանում։ | ||
+ | |||
+ | Ես այն ժամանակ դեռ շատ փոքր էի և միայն կաթով էի սնվում, բայց լսում էի երգեր Սամպոյի հրաշագործությունների և նենգ Լոուխիի դավադրությունների մասին։ Եվ Սամպոն երգերում հավերժացավ, և կործանվեց դավադիր Լոուխին։ | ||
+ | |||
+ | Այդ երգերը ես քաղեցի մեր աշխարհի մշտադալար թփերից, պոկեցի մեր ծառերի դալար ճյուղերից և մեր բուրավետ արոտներից։ Երբ հովիվ էի և քայլում էի հայրենի ճամփաներով՝ հավաքեցի այս երգերն այն մարգագետիններում, ուր մեղուն ծաղիկներից մեղր էր քաղում։ | ||
+ | |||
+ | Շատ ցուրտ ու սառնամանիքներ եկան ու անցան մեր երկրով, շատ հողմեր ու փոթորիկներ անցան մեր աշխարհով, շատ ծփծփացին ծովի ալիքները, բայց երգերն այս չխամրեցին, և ահա՛, եկավ ժամանակը, որ ես ոսկյա արկղը բացեմ և երգերի կծիկը քանդեմ։ | ||
+ | |||
+ | Թե որ ինձ գարեջուր մատուցեք, հետն էլ տարեկանի հաց՝ իմ երգերը կհնչեն դուրեկան, բայց եթե գարեջուր չլինի, մի թաս աղբյուրի ջուր դնեք իմ առաջ, միևնույն է, ես կերգեմ։ Կերգեմ, որ երեկոն ուրախ անցնի, և նույնպիսի ուրախությամբ սկսվի մեր վաղվա օրը։ | ||
+ | |||
+ | Ես շատ երգեր լսեցի հավատարիմ Վեյնեմեյնենի՝ Կալեվի իմաստուն երգչի մասին, որին աշխարհ բերեց այն չքնաղ կույս Իլմաթարը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ::::::::::::::: * * * | ||
+ | |||
+ | Օդեղեն բարձունքի դուստր Իլմաթարը շատ ժամանակ կույս մնաց, շատ դարեր ապրեց մեր ընդարձակ հարթությունների վրա շնկշնկացող օդի ոլորտերում։ | ||
+ | |||
+ | Եվ Իլմաթարը ձանձրացավ․ այլևս չէր կարող միայնակ ապրել օդի անսահման տարածություններում։ Եվ ահա՝ կույսն իջավ ծովափ, թեքվեց ալիքների վրա։ Փչեց կատաղի քամին, ծովը փոթորկվեց, փրփրադեզ ալիքները վեր֊վեր բարձրացան։ | ||
+ | |||
+ | Իլմաթարն ընկավ ծովի ալիքների մեջ։ Ուժեղ քամուց ու ծովի հորձանքից նա հղիացավ։ | ||
+ | |||
+ | Լրիվ յոթ հարյուր տարի նա հղի մնաց։ Մարդկային իննը սերնդի կյանք նա տառապեց, սակայն պտուղը լույս աշխարհ չէր գալիս։ | ||
+ | |||
+ | Ալիքներն Իլմաթարին մեկ դեպի արևելք էին տանում, մեկ դեպի արևմուտք, մեկ դեպի հարավ, մեկ էլ դեպի հյուսիս։ Տառապում էր կինն իր որովայնի ծանրությունից, բայց ծննդաբերության օրը չէր հասնում։ | ||
+ | |||
+ | Կույսը շատ հուզվեց․ սկսեց լալ ու գանգատվել։ | ||
+ | |||
+ | «Ճակատագի՛ր, ինչո՞ւ ես տանջում ինձ, թշվառիս․ օդային տարածություններից ընկա ջուրը և ալիքներն ինձ քշում են ծովի անհուն հարթությունների վրա։ Երանի թե օդի դուստր մնայի և այսպես չտառապեի։ Ցուրտն ու խոնավությունն են այստեղ այժմ իմ միակ բաժինը։ Ո՛հ, դու Ուկկո, բարձրյալդ Աստված, դու որ երկնքի տերն ես, իջի՛ր ծովի ալիքների վրա, շտապ օգնության հասիր, ազատիր ինձ այս տանջալի ցավերից, շտապի՛ր, աղերսում եմ»։ | ||
+ | |||
+ | Քիչ անց, ահա, ծովի վրա սկսեց սավառնել մի գեղեցիկ բադ․ նա թեևերն է թափահարում և բույն է փնտրում։ Թռչում է արևմուտքից արևելք, հարավից հյուսիս և չի գտնում մի փոքրիկ ցամաք տեղ, որտեղ իր համար տուն ու բույն սարքի։ Ու թռչունն ասաց․ | ||
+ | |||
+ | «Թե քամու վրա բույն դնեմ, թե ալիքների արանքում տուն սարքեմ, իմ բույնը կցրեն քամիները, իմ տունը շուռ կտան ալիքները»։ | ||
+ | |||
+ | Իլմաթարը լսեց այս խոսքեը․ և ստեղծիչ ոգու դուստրն ուսերը դուրս հանեց ջրից, ապա ալիքների միջից դուրս հանեց ծունկը, որպեսզի թռչունն այնտեղ բուն դնի։ | ||
+ | |||
+ | Սիրունիկ բադը թռավ մոտ եկավ․ կապույտ ջրերի մեջ տեսավ ծովամայր Իլմաթարի ծունկը, և կարծեց, թե դա իր ուզած կանաչ ճիմն է։ | ||
+ | |||
+ | Բադը մեկ էլ պտույտ կատարեց Իլմաթարի գլխավերևում և եկավ նստեց նրա ծնկան վրա, ինչպես իր բույնի վրա և ածեց վեց ձու, ապա ածեց յոթերորդը, այն էլ երկաթե ձու։ | ||
+ | |||
+ | Եվ բադը թուխս նստեց ձվերի վրա։ Անցավ երկու օր․ Իլմաթարը ձվերն ու թխսկանը պահում էր ծնկան վրա, բայց երրորդ օրն արդեն չդիմացավ․ ծնկան մաշկն այնպես տաքացավ, կարծես այրվում էր բոցերի մեջ․ ծովամայրն ուժեղ ցնցվեց․ ձվերը ծնկան վրայից ջուրը թափվեցին, ջարդվեցին։ | ||
+ | |||
+ | Բայց ջարդված ձվերն ալիքների ու տիղմերի մեջ չկորան, նրանք հրաշալի ձևեր ստացան։ | ||
+ | |||
+ | Ձվի ներքևի մասից ստեղծվեց մայր֊Երկիրը։ | ||
+ | |||
+ | Ձվի վերևի մասից ստեղծվեց բարձր երկնակամարը։ | ||
+ | |||
+ | Ձվի դեղնուցից հուրհրան արևն ստեղծվեց։ | ||
+ | |||
+ | Եվ մյուս կտորներից ստեղծվեցին աստղեր ու ամպեր։ | ||
+ | |||
+ | Եվ տարին անցնում է տարվա ետևից․ արևն է փայլում երկնքում, լուսինն է շրջան անում խավար գիշերում։ Ջրերի մայրը դեռ օրորվում է ալիքների վրա։ | ||
+ | |||
+ | Նորից անցնում է տաս տարի և ահա Իլմաթարը գլուխը հանում է ջրից և սկսում է իր արարչագործությունը։ | ||
+ | |||
+ | Ձեռքը երկարում է թե չէ՝ հրվանդաններ են ստեղծվում ծովափին։ Որտեղ սեղմում է ոտքը՝ ձկների համար փոսեր են առաջանում։ Իսկ երբ կանգնում է ծովի հատակին, անդունդներ էին գոյանում։ | ||
+ | |||
+ | Այսպես էլ ծովի ալեբախության պահերին հասնելով ցամաք՝ ժայռեր ստեղծեց․ բարձունքներ և հովիտներ առաջացան հարթ տարածությունների վրա, բայց միայն Վեյնեմեյնենը դեռ չէր ծնվում։ | ||
+ | |||
+ | Եվ հավատարիմ Վեյնեմեյնենը դարձյալ երեսուն տարի ապրեց մոր արգանդում, բայց արդեն շատ էր նեղվում․ կարոտում էր հուրհրան արևին, կարոտում էր պայծառ լուսնին։ | ||
+ | |||
+ | Եվ նա այսպիսի խնդիրք արավ․ | ||
+ | |||
+ | «Ով դուք արև, լուսին և աստղեր, շուտ, ազատեցեք ինձ այս նեղ բնակարանից։ Ուզում եմ տեսնել արևն ու լուսինը, ուզում եմ Մեծ Արջ աստղից իմաստություն սովորել»։ | ||
+ | |||
+ | Վերջապես Իլմաթարն ազատվեց իր երկունքի ցավերից։ Ծնվեց Վեյնեմեյնենը և ընկավ ալիքների մեջ, հանձնվեց ծովի խնամքին։ | ||
+ | |||
+ | Ապրեց ծովի մեջ Վեյնեմեյնենը հինգ տարի, վեց տարի էլ տատանվեց ծովի ալիքների վրա։ | ||
+ | |||
+ | Անցավ դարձյալ յոթ և ութ տարի․ նա լողաց ծովի անհուն տարածություններում և վերջապես մեկ օր էլ հասավ ցամաք։ Անծանոթ վայր էր այդ ցամաքը և բոլորովին անտառ չէր երևում այնտեղ։ | ||
+ | |||
+ | Ձեռքերի վրա հենվեց, ոտքի կանգնեց Վեյնեմեյնենը, որ տեսնի արևն ու լուսինը, որ իմաստություն սովորի Մեծ Արջից։ | ||
+ | |||
+ | Ահա այսպես ծնվեց հզոր երգասաց Վեյնեմեյնենը, ստեղծիչ ոգու դստեր՝ Իլմաթարի որդին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Ռունա Բ== | ||
+ | |||
+ | Վենեմեյնենը շենացնում է հայրենի աշխարհը | ||
+ | |||
+ | Ահա՛, Վեյնեմեյնենը սկսեց քայլել ծովափով, ապա անցավ մի կղզի, բայց հարթ տարածության վրա ոչ խոտ էր բուսնում, ոչ ծառ․ ամեն կողմ չոր է ու ցամաք։ Տարիներ շարունակ նա ապրեց այդ անմարդաբնակ կղզում և գիշեր֊ցերեկ մտածում էր, ո՞նց անել, որ ամեն տեղ բուսականություն լինի, հողն ամուլ չմնա։ | ||
+ | |||
+ | Այս մտքերի մեջ էր մեծ երգիչը, երբ նրա դեմ ելավ մի պատանի, ուսից մի պարկ գցած։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը հարցրեց․ | ||
+ | |||
+ | «Ո՞վ ես դու»։ | ||
+ | |||
+ | Այսպես պատասխանեց աշխույժ պատանին․ | ||
+ | |||
+ | «Ես Սամպսա Պելլերվոյնենն եմ․ եկել եմ քեզ օգնեմ, որ աշխարհը շենանա»։ | ||
+ | |||
+ | Եվ Վեյնեմեյնենի բարի խորհուրդով դաշտերի զավակ Պելլերվոյնենը գործի անցավ։ | ||
+ | |||
+ | Իր պարկից հանեց սերմերը և շաղ տվեց աշխարհով մեկ։ Բոլոր բլուրները, ճահիճները, հարթությունները, լեռները, ամբողջ երկիրը կանաչազարդեց պատանին։ Աճեցին և բոյ քաշեցին բարձրաբերձ բարդիներ և սոսիներ, կեչիներ և եղևնիներ։ Ամեն թումբից ծաղիկների բուրմունք էր տարածվում օդում, ամեն պուրակից էլ պտուղներով լի ծառերի շրշյունն էր լսվում։ Հայրենի աշխարհը նոր կյանք առավ։ | ||
+ | |||
+ | Նայեց ծերունի Վեյնեմեյնենը ու տեսավ, որ պատանին լավ է աշխատել, ամեն տեսակ ծաղկունք և ծառ աճեցրել է, բայց միայն հաստարմատ կաղնին չէր աճում։ Սկսեց մի քանի օր ու գիշեր, բայց աստվածային ծառը՝ կաղնին չէր աճում։ | ||
+ | |||
+ | Մի օր էլ տեսավ, որ ծովից չորս աղջիկ դուրս եկան, ապա նաև հինգերորդը։ Նրանք սկսեցին քաղ անել․ քաղում էին ցողաթաթախ խոտը, քաղում էին և կիտում իրար վրա։ | ||
+ | |||
+ | Ահա ծովից դուրս եկավ Տուրսաս դյուցազնը։ Նա կրակ տվեց և աղջիկների կիտած խոտը բոցավառվեց․ ծուխն ամպ դարձավ և քիչ անց խոտից մնաց մոխիրների կույտ։ | ||
+ | |||
+ | Այդ մոխիրների կույտի մեջ դյուցազնը մի տերև դրեց և տերևի կողքին էլ կաղին։ | ||
+ | |||
+ | Կաղնու բունն սկսեց աճել, բերրի հողի ծոցում խոր արմատներ գցեց և, բոյ քաշելով, հսկա ու փարթամ ճյուղեր արձակեց։ | ||
+ | |||
+ | Փարթամ, կանաչ ճյուղերը հասան մինչև երկինք․ արդեն խանգարում էին ամպերի ընթացքը, մարդկանցից ծածկում էին արևը, չէր երևում պայծառ լուսինը։ | ||
+ | |||
+ | Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը մտածեց․ ո՞վ է այն ուժեղ մարդը, որ կարողանա տապալել այս կաղնին․ չէ՞֊որ եթե արևը չփայլատակի վերևում, լուսինը շողեր չարձակի, մարդկանց կյանքը տխուր կլինի, ձկներն էլ կդժվարանան լողալ ջրերում։ | ||
+ | |||
+ | Այդպիսի ուժեղ դյուցազն չգտնվեց, որ կարողանար բարձրաբերձ բազմաճյուղ կաղնին տապալել։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնեն այսպիսի խնդիրք արավ։ | ||
+ | |||
+ | «Ստեղծիչ ոգու դուստր, մայր իմ հարազատ, ջրերի խորքից ինձ զորություն առաքիր․ ահեղ է ջրի ուժը․ առաքիր այնպիսի զորություն, որ կարողանա տապալել այս հսկա չար կաղնին, որ նորից արևն հուրհրա, նորից փալփլի լուսինը»։ | ||
+ | |||
+ | Եվ ահա ծովի ալիքներից դուրս եկավ մի դյուցազն․ ոչ աժդահաների չափ էր, ոչ էլ շատ փոքր։ Մի թզուկ․ պղնձե գլխարկ ուներ նա, ոտնամանները, ձեռնոցներն ու քամարն էլ նույնպես պղնձից էին։ Քամարից մի մատնաչափ կացին էր կախված և մի եղունգի չափ էլ սուր։ | ||
+ | |||
+ | Հավատարիմ Վեյնեմեյնենը մտածեց․ տեսքով սա դյուցազնի է նման, բայց բոյը՝ թզուկի․ մի հարցուփորձ անեմ, տեսնեմ ինչացո՞ւ է։ | ||
+ | |||
+ | «Ո՞վ ես դու, ո՞ր դյուցազներից ես․ ի՞նչ զորություն ունես»։ | ||
+ | |||
+ | Ծովային թզուկ հերոսը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Այո՛, իրոք, ես ծովի ալիքներից ելած հզոր դյուցազն եմ․ եկել եմ, որ այս հսկա կաղնին տապալեմ»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնեն ասաց․ | ||
+ | |||
+ | «Բայց ինչպես տեսնում եմ, դու ստեղծված չես այսպիսի դժվարին գործի համար․ կկարողանա՞ս արդյոք հսկա կաղնին տապալել»։ | ||
+ | |||
+ | Բայց դեռ այս խոսքերը չէր ավարտել, մեկ էլ տեսավ, որ թզուկն այլափոխվեց, դարձավ մի հսկա մարդ։ Ոտքերն ամուր սեղմեց գետնին, գլուխն առավ ամպերին․ մորուքն իջնում էր մինչև ծնկները, գլխի մազերը մինչև կրունկները։ | ||
+ | |||
+ | Հսկան իր կացինն ու սուրն սկսեց հեսանի վրա սրել։ Ապա երբ այդ գործն ավարտեց, սկսեց քայլել․ առաջին քայլին ոտքը դրեց ծովափի փխրուն ավազին, երկրորդ քայլին հասավ սևահողին և երրորդ քայլին կանգնեց կաղնու արմատի մոտ։ | ||
+ | |||
+ | Սրած կացնով նա զարկեց մեկ անգամ, երկրորդ անգամ, ապա երրորդ զարկին կայծեր ցայտեցին կացնից և արդեն ճաքճքած կաղնին տապալվեց գետին։ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Կաղնու բունը նա դրեց արևելյան կողմը։ | ||
+ | Սաղարթները նետեց դեպի հարավ։ | ||
+ | Ճյուղերը սփռեց դեպի հյուսիս։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Նա, ով ճյուղն է վերցնում, հավերժորեն երջանիկ էր դառնում, ով սաղարթից էր մի թուփ տուն տանում, նա կախարդության շնորհք էր ձեռք բերում, ով մի տերև էր պոկում֊տանում՝ սիրտը մխիթարվում էր։ | ||
+ | |||
+ | Տաշեղներն ու չոփերն էլ ցիրուցան եղան․ մի մասը ծովը թափվեց, մի մասն էլ գետերը։ Ծովի ալիքները և գետի հոսանքները տաշեղները քշեցին տարան շատ ու շատ հեռուներ։ Քամու թևերով էլ շատ չոփեր թռան հասան ուրիշ աշխարհներ։ | ||
+ | |||
+ | Քամին Պոխյոլա էլ հասցրեց կաղնու տաշեցներից։ | ||
+ | |||
+ | Այնտեղ ծովափին, մի հրվանդանի մոտ, Պոխյոլայի աղջիկը մի մեծ գլխաշոր էր լվանում․ լվաց, նորից ողողեց ջրում, ապա փռեց քարին, որ չորանա։ | ||
+ | |||
+ | Աղջիկը նկատեց տաշեղը, վերցրեց դրեց տոպրակի մեջ և տարավ հանձնեց կախարդին, որ նա դրանից կախարդական զենք սարքի։ | ||
+ | |||
+ | Իսկ Կալեվում, երբ արդեն կաղնին տապալված էր, նորից արևն սկսեց փայլատակել երկնքում, և լուսինն էլ շող էր արձկում գիշերներին։ | ||
+ | |||
+ | Փարթամորեմ աճեցին անտառները, պուրակներում կանաչին տվին դալար տերևները․ ճյուղերին սկսեցին ճախրել բազմաթիվ թռչուններ․ կեռնեխները գեղգեղացին և կկուներն էլ կու֊կու կանչեցին։ | ||
+ | |||
+ | Պտուղներով բեռնվեցին ծառերը, ոսկեգույն ծաղիկներ աճեցին ամեն տեղ, բանջարով և դալար կանաչով էլ ծածկվեցին դաշտ ու անտառ։ | ||
+ | |||
+ | Բայց միայն գարի չէր բուսնում․ հացն էր պակաս աշխատող մարդուն։ | ||
+ | |||
+ | Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը քայլում էր ծովափով և մտորում էր․ այնտեղ գտավ գարու վեց հատիկ, վերցրեց դրեց պարկի մեջ և գնաց, որ հատիկները ցանի Կալեվալայի հողերում֊Օսմոյի դաշտերում, ուր հոսում էր հորդառատ գետը։ | ||
+ | |||
+ | Եվ ահա երաժշտահավը կչկչաց․ | ||
+ | |||
+ | «Օսմոյում գարին ծիլ չի արձակի, Կալեվայում վարսակ չի բուսնի․ այնտեղ դաշտը մաքրված չէ, այնտեղ, ուր վար ու ցան պիտի անես, ծառերը չեն կտրված, չեն այրած, որ մոխիրը խառնվի հողին և հողը բերրի դառնա»։ | ||
+ | |||
+ | Ծերուկ Վեյնեմեյնենը կացինը ձեռքն առավ և սկսեց անտառը կտրել․ բոլոր ծառերը կտրեց, միայն կեչին թողեց, որ նրա տերևներին թռչուններն հանգստանան և կկուները կուկու կանչեն։ | ||
+ | |||
+ | Վերևում սավառնում էր արծիվը․ մոտեցավ կեչու կատարին և հարցում արավ․ | ||
+ | |||
+ | «Ինչո՞ւ կեչի ծառին ձեռք չտվիր․ նրա գերակազմ բունը ինչո՞ւ կանգուն պահեցիր»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Կեչին թողեցի, որ նրա ճյուղերին հանգստանան թռչունները, որ արծիվը երկնքից թռչի, նստի նրա կատարին»։ | ||
+ | |||
+ | Երկնասլաց արծիվն ասաց․ | ||
+ | |||
+ | «Շատ գովելի է քո հոգատարությունը, թող թռչունները հանգստանան այնտեղ․ ես ինքս էլ գամ և նստեմ կատարին»։ | ||
+ | |||
+ | Եվ արծիվը կրակ բերեց․ Վեյնեմենենը կտրած ծառերն այրեց, հողը փափկացրեց, մոխիրը խառնեց հողին։ Ծերուկը պարկից հանեց գարու վեց հատիկները, ցանեց պարարտ հողի մեջ, ապա երգեց․ | ||
+ | |||
+ | «Ահա ես ցանում եմ սերմերը, ցանում եմ ամենազոր աջովս։ Մայր երկիր, դու ուժ տուր հողին, որ նա աճեցնի սերմերը։ Զարթիր հարազատ հող․ այնտեղ, ուր ես քրտնաջան աշխատեցի, թող սերմերը ծիլ արձակեն, թող հազար ու հազար հասկեր հասունանան։ Ով դու բարձրյալդ Ուկկո, Հաստիչդ երկնային, դու որ հրաման ես տալիս կայծակներին և ամպրոպներին, դու արևելքից և հյուսիսից, արևմուտքից և հարավից ամպեր հավաքիր, անձրև առաքիր, որպեսզի ցողունն ամրանա, որպեսզի հասկերն այստեղ աճեն և շրշյուն արձակեն»։ | ||
+ | |||
+ | Երկրային հայր Ուկկոն բարի խորհուրդ արավ և չորս կողմից ամպեր առաքեց։ Առատ անձրև տեղաց, ոռոգեց արտերը, և փափուկ հողի վրա փարթամորեն աճեցին գարու հասկերը։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը շատ ուրախացավ․ չէ՞ որ գարու ամեն մեկ հասկը վեց անկյունանի էր՝ լիքը, տռուզ հատիկներով։ Վեր նայեց տեսավ կկուն թառել էր կեչու ծառին։ | ||
+ | |||
+ | Ծերուկը երգով դիմեց թռչնին․ | ||
+ | |||
+ | «Երգի՛ր, թռչնակս, երգի՛ր լուսաբացին, երգիր կեսօրին և գիշերին, երգիր և ուրախացրու մարդկանց։ Թող դաշտերը փարթամանան, թող անտառներն ավելի գեղեցիկ երևան, թող մեր ծովափնյա աշխարհը հարստանա, մի ծայրից մյուսը լցվի հացի առատ բերքով»։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Ռունա Գ== | ||
+ | |||
+ | Իոուկախայնենը գալիս է մրցելու Վեյնեմեյնենի հետ | ||
+ | |||
+ | Կաղնու թավուտների մեջ, իր հայրենի Կալեվալայում ապրում էր Վեյնեմեյնենը, ապրում ու երգում էր մեծ իմաստության երգերը։ | ||
+ | |||
+ | Երգում էր ցերեկները, երգում էր գիշերները․ երգում էր անցած օրերի մասին, հերոսների փառքի և սխրագործությունների մասին։ | ||
+ | |||
+ | Նրա երգի համբավը տարածվեց աշխարհե֊աշխարհ։ | ||
+ | |||
+ | Պոխյոլայում ապրում էր մի լղարիկ երիտասարդ՝ լապլանդացի Իոուկախայնենը։ Մի օր նա հյուր գնաց ծանոթների մոտ և լսեց մի քանի բաներ, որ բոլորովին դուր չեկան նրան։ Իբրև թե անտառաշատ Կալեվալայում ապրում է մի մարդ՝ Վեյնեմեյնեն անունով, որ շատ ավելի դուրեկան և իմաստուն երգեր է երգում, քան այն, ինչ երգում է ինքը, քան այն երգերը, որ հորինել է իր հայրը։ | ||
+ | |||
+ | Շատ զայրացավ Իոուկախայնենը, նախանձի թույնով լցվեց սիրտը, որ բոլորը գովում են Վեյնեմեյնենին, նա գնաց ծնողների մոտ և հպարտ֊հպարտ ասաց․ | ||
+ | |||
+ | «Չէ՞ որ ես էլ երգիչ եմ․ կերթամ կմրցեմ Վեյնեմեյնենի հետ»։ | ||
+ | |||
+ | Մայրն աղաչանք է անում, թե մի՛ գնա, որդի, գլուխդ մի վտանգի․ իսկ հայրը խրատում է․ | ||
+ | |||
+ | «Մի գնա, որդիս․ Կալեվալայի թավուտներում գլխիդ փորձանք կգա, քեզ կկախարդեն, և այլևս դու ոչ ձեռքերդ կկարողանաս շարժել, ոչ էլ ոտքերումդ ուժ կմնա»։ | ||
+ | |||
+ | Իսկ ջահել Իոուկախայնենը պարծենում է․ | ||
+ | |||
+ | «Հայր իմ, դու շատ բանիբուն մարդ ես, մայրս էլ շատ բան գիտի, բայց ես ավելի շատ բան գիտեմ։ Թե որ միտքս դրել եմ մրցել, ես ամենալավ երգչին էլ կհաղթեմ, կախարդներին ինքս կկախարդեմ։ Այնպես կերգեմ, որ ով եղել է առաջինը, նա իմ դիմաց կդառնա վերջինը։ Ես նրան քարե շորեր կհագցնեմ, գլխին քարե թասակ կդնեմ, որ այլևս չհանդգնի իմ դեմ խոսել»։ | ||
+ | |||
+ | Համառ տղեն ձի լծեց ոսկեզօծ սահնակին ու քշեց․ ձիու ռունգերից կրակ էր ցայտում, սմբակները կայծեր էին արձակում։ Եվ ահա հայրենի տունը մնաց հեռվում։ Տղան ավելի արագ քշեց սահնակը․ անցավ մեկ երկու օր և երրորդ օրվա վրա հասավ Կալեվալայի աշխարհը, կաղնիների թավուտ անտառը։ | ||
+ | |||
+ | Ծերուկ, հավատարիմ Վեյնեմեյնենը հենց այդ պահին սահնակով անցնում էր անտառի միջով։ Երիտասարդ տաքարյուն Իոուկախայնենը քշեց իր սահնակը Վեյնեմեյնենի վրա և սահնակների քաշաններն այնպես թափով դիպան իրար, լծասարքերն այնպես թափով զարկվեցին մեկը մյուսին, որ երկու երգիչներն էլ ձգեցին սանձերը և կանգ առան, տեսան որ սահնակների քաշաններից գոլորշի է բարձրանում․ իսկ լծասարքերի աղեղներից ջուր է ծլծլում։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը կշտամբեց տաքարյուն տղային․ | ||
+ | |||
+ | «Դու ո՞ր աշխարհից, ո՛ւմ տոհմից ես, որ այդպես խելացնոր արշավում ես ուրիշի վրա․ ինչո՞ւ ջարդեցիր իմ խամութը և դալար ճյուղերից սարքած լծասարքը․ դու ինչո՞ւ ջարդեցիր իմ սահնակը»։ | ||
+ | |||
+ | Տղան այսպիսի ամբարտավան պատասխան տվեց․ | ||
+ | |||
+ | «Ես երիտասարդ Իոուկախայնենն եմ, իսկ այժմ դու ինձ ասա, ո՞վ ես դու, ի՞նչ անպիտան տահմի ծնունդ ես»։ | ||
+ | |||
+ | Ծերունի Վեյնեմեյնենը տվեց իր անունը և հանգիստ ասաց․ | ||
+ | |||
+ | «Դու ջահել ես ինձնից, ով Իոուկախայնեն, ճամփա տուր ինձ»։ | ||
+ | |||
+ | Ամբարտավան ջահելն այսպիսի խոսքեր ասաց․ | ||
+ | |||
+ | «Այստեղ կարևոր չէ, թե մեզնից ով է ծեր և ով է ջահել։ Ով շատ բան գիտե, և ով ավելի իմաստուն է, ապա նա պետք է առաջ անցնի և մյուսը նրան ճանապարհ տա։ Ուրեմն, ծերուկ, հավերժական երգասաց Վեյնեմեյնեն, պատրաստվենք երգերով մրցելու միմյանց հետ»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Դե ես անհայտ, անփորձ երգիչ եմ, իմ հայրենի երկրում ման եմ գալիս և լսում եմ միայն կկուկներին։ Դե, ուրեմն, երգիր, որ իմանանք, թե դու իրոք գերազանցում ես ուրիշներին և շատ բան գիտես»։ | ||
+ | |||
+ | Եվ երիտասարդն սկսեց․ | ||
+ | |||
+ | «Այ, ես շատ լավ գիտեմ, որ երդիկից է ծուխ բարձրանում, իսկ օջախը տան մեջ է՝ վառարանի ներքևում։ Սիգը ձկնկիթ է դնում, իսկ հավը ձու է ածում։ Ձյան վրա սահում է սահնակը, իսկ ծովի վրա կարելի է ճամփորդել նավակով։ Եթե չհամոզվեցիր, որ ես իմաստուն եմ, դեռ էլի շատ բաներ կարող եմ ասել, ― հյուսիսում եղջերուներ են լծում սահնակին, իսկ հարավում ձիով կամ եզներով են վար ու ցանք անում»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենն ասաց․ | ||
+ | |||
+ | «Այդ բոլորը մանուկներն էլ են թոթվում, ասածդ սովորական բաներ են, որ ամեն մի հետամնաց տանտիկին էլ գիտի․ թե կարող ես պատասխանիր, ի՞նչ գաղտնիքներ ունի բնությունը»։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը շարունակեց․ | ||
+ | |||
+ | «Բոլոր տեսակի դեղերից ամենահինը ջուրն է․ փրփուրը կախարդանքի համար են գործածում։ Պտուղը ծառերի վրա է աճում, իսկ մեղրը ծերպերի մեջ է գոյանում։ Հաստատ գիտեմ, որ կեռնեխը երգող թռչուն է, իսկ օձը սողուն է։ Գիտեմ, թե եռացող ջուրը թափվի մարդու վրա, նրա մաշկը կայրվի, իսկ ուժեղ ցրտի ժամանակ մարդ կսառչի։ Ամենայն ժամանակներից Աստված է մարդկանց ցավերից բուժողը։ Ջրերը լեռներից են սկիզբ առել, իսկ կրակն ընկել է երկնքից։ | ||
+ | |||
+ | Սկզբում ամեն տեղ ճահիճ է եղել։ Բոլոր ծառերից տարիքավորը ուռին է։ Առաջին տները կառուցել են սոճուց, իսկ քարերից սարքել են առաջին ամանները»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենն ասաց․ | ||
+ | |||
+ | «Գուցե էլի բաներ հիշես, թե՞ բարբառեցիր բոլորն, ինչ կար քո խելապատակում»։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ Իոուկախայնենը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Չէ, դեռ էլի հիշելիք բաներ ունեմ․ հիշում եմ հին֊հին ժամանակները․․․ Ես ծովի հատակն էի հերկում՝ ստեղծում էի անդունդները, ձկների համար փոսեր էի փորում։ Լճեր փռեցի չորս կողմ, սարեր ստեղծեցի ու մեծ֊մեծ ժայռեր էի շուռ տալիս։ | ||
+ | |||
+ | Ես նշանավոր դյուցազների շարքում յոթերորդն էի։ Ստեղծեցի ես այս աշխարհը, օդին սահմաններ գծեցի, և կառուցեցի երկնակամարը։ Ես լուսնին երկինք հանեցի, ստեղծեցի հուրհրան արևը, Մեծ Արջը երկնքի կենտրոնը դրի ու շուրջն աստղեր սփռեցի»։ | ||
+ | |||
+ | Ծերունի Վեյնեմեյնենն ասաց․ | ||
+ | |||
+ | «Դու ստում ես պատռած բերնով, դու երբեք դյուցազուն չես եղել, երբեք չգիտես, թե ինչպես են հերկել ծովի հատակը, ինչպես են գոյացել նրա անդունդները, և ինչպես են ձկների համար փոսեր փորել։ Դու չգիտես, թե ինչպես են ստեղծվել լճերը, ինչպես են վեր խոյացել սարերը, ինչպես են շուռ եկել ժայռերը։ | ||
+ | |||
+ | Ոչ ոք քեզ չի տեսել այնտեղ, երբ ստեղծում էին աշխարհը, երբ օդին սահմաններ էին գծում, երբ երկնքում հաստատում էին արևն ու լուսինը, Մեծ Արջն ու աստղերը»։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ Իոուկախայնենը բարկացավ ու ասաց․ | ||
+ | |||
+ | «Եթե ես բանականությունս կորցրել եմ, ուրեմն սրով կնվաճեմ այն․ հապա, ծերուկ Վեյնեմեյնեն, դու երգիչդ մեծաբերան, արի չափվենք մեր սրերով, տեսնենք, թե ո՞ւմ սուրն է ավելի կտրուկ»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնեն ասաց․ | ||
+ | |||
+ | «Ինձ բոլորովին չի սարսափեցնում ո՛չ քո սուրը և ո՛չ էլ քո իմաստությունը, ո՛չ զենքերդ, ո՛չ էլ խորամանկությունդ․ իմացի՛ր, ով անպիտան թշվառական, դու արժան չես, որ ես քեզ հետ սրով չափեմ իմ ուժերը»։ | ||
+ | |||
+ | Փրփրեց Իոուկախայնեն, զայրույթից բերանը ծռմռեց, գլուխը թափահարեց և այսպես խոսեց․ | ||
+ | |||
+ | «Ով վախենում է ինձ հետ մենամարտել, ով սիրտ չունի սուր ձեռք առնել, ես այդպիսի արհամարհելի մարդուն իմ երգերով խոզ եմ դարձնում, նետում աղբանոց, կամ փարախի մի անկյունը շպրտում»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը մռայլվեց, շատ խիստ զայրացավ, ապա սկսեց երգել։ Ոչ տղայական երգեր էր երգում նա, ոչ էլ զվարճալի տաղեր՝ անբան կանանց համար․ նրա երգը հերոսական երգ էր և այդ ցասումնալից երգը տարածվեց չորս կողմ, լճերը փոթորկվեցին, լեռները դողացին, ժայռերը ճաքճքեցին։ Եվ լապլանդացու ձին դարձավ ջրվեժի մոտ ընկած ժայռի մի բեկոր, նրա շունն էլ դարձավ մի գլաքար։ Ամբարտավան երիտասարդը զրկվեց ամեն ինչից։ | ||
+ | |||
+ | Երգում էր Վեյնեմեյնենը և Իոուկախայնենը մինչև ծնկները, հետո մինչև կուրծքը խրվեց ճայճի մեջ։ | ||
+ | |||
+ | Նոր միայն Իոուկախայնենը գլխի ընկավ, որ ինքը սխալ գործ է բռնել, հասկացավ, որ ինքը չէր կարող մրցել հզոր երգասաց Վեյնեմեյնենի հետ։ | ||
+ | |||
+ | Ուզեց ճահճից դուրս գալ, բայց տեսավ, որ ոտքեերին քարե ոտնամաններ էին հագցված և չէր կարող տեղից շարժվել։ | ||
+ | |||
+ | Շատ խիստ վախեցավ լապլանդացին, ըմբռնեց, որ ընկել է թշվառության մեջ․ այսպիսի խոսքերով նա դիմեց ծերուկ երգասանին․ | ||
+ | |||
+ | «Ո՛վ դու իմաստուն Վյենեմեյնեն, հավերժական տեսանող․ վերցրու այս կախարդանքը, ազատի՛ր ինձ ծանր վիճակից։ Ես քեզ կտամ անբավ փրկագին, ինչ բան և ինչքա՛ն ցանկանաս»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնեն ասաց․ | ||
+ | |||
+ | «Ի՞նչ կտաս ինձ, թե վերացնեմ կախարդանքը, ազատեմ քեզ այս թշվառ վիճակից»։ | ||
+ | |||
+ | Տղան ասաց․ | ||
+ | |||
+ | «Ես ունեմ երկու սքանչելի աղեղ․ մեկը գերազանց նշան է առնում, մյուսը խփում է անվրեպ․ ընտրիր, որը կուզես»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնեն ասաց․ | ||
+ | |||
+ | «Չեմ ուզում քո աղեղները, հիմար տղա, ինչի՞ս են պետք դրանք․ իմ տան բոլոր պատերին կախված են շատ աղեղներ, իմ աղեղներն իրենք իրենց գնում են անտառ և առանց ինձ խփում են անվրեպ»։ | ||
+ | |||
+ | Երիտասարդ Իոուկախայնենը պաղատեց․ | ||
+ | |||
+ | «Ես ունեմ երկու սքանչելի նավակ․ մեկը նրանցից թռչում է ինչպես հավք, մյուսը բեռներ է տանում։ Ընտրիր, որը քեզ դուր կգա»։ | ||
+ | |||
+ | Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Ես քո ոչ մեկ նավակի պետքն էլ չունեմ․ իմ ծովափին ես շատ նավակներ ունեմ․ նրանց մի մասը շարժվում է քամու ուղղությամբ, մյուսը քամուն հակառակ»։ | ||
+ | |||
+ | Տղան ասաց․ | ||
+ | |||
+ | «Ունեմ երկու հիասքանչ ձի, մեկը թռչում է ինչպես քամի, մյուսաը շատ ուժեղ լծելու ձի է․ ընտրիր որը կուզես»։ | ||
+ | |||
+ | Հավերժական երգասացն ասաց․ | ||
+ | |||
+ | «Քո գոված ձիերից ես շատ ավելի ընտիրներն ունեմ իմ գոմերում․ քո ձիերից ոչ մեկն ինձ պետք չէ»։ | ||
+ | |||
+ | Տղան նորից աղաչանք արավ․ | ||
+ | |||
+ | «Ով ծերուկ Վեյնեմեյնեն, ասա՛ սրբազան խոսքեր, վերացրու կախարդանքը, քեզ կտամ իմ ոսկե գլխարկը, լիքը արծաթով․ այդ գլխարկը հայրս բերել է ռազմի դաշտից»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Ես քո ոսկու և արծաթի կարիքը չունեմ, իմ սնդուկները լի են ոսկով ու արծաթով»։ | ||
+ | |||
+ | Հուսահատվեց տղան ու դարձյալ աղաչեց․ | ||
+ | |||
+ | «Ո՛վ դու, ծերուկ Վեյնեմեյնեն, ազատիր թշվառիս այս ծանր վիճակից և ես քեզ կտամ իմ լայնարձակ դաշտերի ամբողջ հացահատիկը»։ | ||
+ | |||
+ | Այսպես խոսեց ծերունին․ | ||
+ | |||
+ | «Ես քո դաշտերը չեմ ուզում, բոլորովին հացի կարիք չունեմ։ Իմ աշխարհի որ կողմը նայես, այնտեղ հացառատ դաշտ է ու ամեն տեղ հատիկների շեղջեր են դիզված»։ | ||
+ | |||
+ | Վեյնեմեյնենը նորից երգեց և Իոուկախայնենը այս անգամ մինչև կոկորդն ու ծնոտը խրվեց ճահճի մեջ։ Մամուռներն արդեն մտան բերանը։ Այս անգամ ամբարտավան տղան բոլորովին սարսափահար՝ աղերսեց․ | ||
+ | |||
+ | «Ո՛վ դու իմաստուն Վեյնեմեյնեն, ազատիր ինձ այս ծանր վիճակից, վերացրու կախարդանքը, խնայիր իմ կյանքը, ոտքերս քիչ է մնում պոկվեն, աչքերս արդեն մթնդում են․ թե որ այս դաժան կախարդանքը վերացնես, իմ քրոջը՝ Այնոյին ես կտամ քեզ, որին շատ է սիրում մայրը։ Իմ քույրը թող քո կինը դառնա, թող քո տունն ու դուռը մաքրի, թող լվանա քո շորերը, թող հյուսի թանկագին վերմակներ, թող քեզ համար մեղրահացեր թխի, որ ծերության օրերին չտխրես»։ | ||
+ | |||
+ | Հավերժական երգասաց Վեյնեմեյնենը շատ ուրախացավ, որ տղան քրոջը՝ Այնոյին իրեն կնության է տալիս։ Եվ այսպես խոսեց․ | ||
+ | |||
+ | «Ա՛յ , այդ մեկը շա՛տ լավ ասացիր, վաղուց եմ ցանկանում ամուսնանալ։ Մեն֊մենակ շատ եմ տխրում։ Երբ տանից դուրս եմ գալիս, ոչ ոք ձեռքը չի թափ տալիս ու ինձ հրաժեշտի խոսքեր չի ասում․ երբ տուն եմ վերադառնում, ոչ ոք ինձ «բարի վերադարձ» չի ասում։ Ես մենակ եմ, ինչպես որորը ծովում, ինչպես ցցուն ժայռը ալիքների մեջ, ինչպես սոսին լերկ սարի վրա․․․ այո՛, շատ լավ ասացիր, այ այդ խոսքերից սիրտս մխիթարվեց»։ | ||
+ | |||
+ | Եվ ծերուկը նստեց ժայռին, երգեց մեկ երգ, հետո էլի մի ուրիշ երգ և ապա ասաց սրբազան խոսքեր ու կախարդանքը վերացրեց։ | ||
+ | |||
+ | Տղան դուրս եկավ ճահճից, քար դարձած ձին կենդանացավ, շունն իր կերպարանքն առավ, սահնակն էլ պատրաստ՝ իր սարք ու կարգով։ | ||
+ | |||
+ | Տղան շտապ սահնակը նստեց և մեծ աղմուկով դեպի տուն շտապեց։ Շտապելուց սահնակը կպցրեց տան դրունքին, ջարդվեց քաշանը, փչացավ լծասարքը։ | ||
+ | |||
+ | Հայրն ու մայրը վախեցած դուրս եկան ու հարցրին, թե ինչ է պատահել։ Տղան դառն արցունքներ թափելով լացեց, գլուխը քաշ գցեց, շրթունքները սեղմեց․ դեմքն էլ արդեն խիստ սփրթնած էր։ | ||
+ | |||
+ | Մայրն ուզեց իմանալ, թե ինչ է պատահել և հարցրեց․ | ||
+ | |||
+ | «Ինչո՞ւ համար ես լալիս, իմ անգին որդի»։ | ||
+ | |||
+ | Տղան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Ո՛հ դու, իմ հարազատ մայր, ես մեծ փորձանքի մեջ ընկա, իզուր տեղը չեմ լալիս․ հարյուր տարի էլ անցնի իմ արցունքը չի ցամաքի․ ես այսուհետև բնավ չեմ ուրախանա․ չէ՞֊որ իմ ազիզ քրոջը, քո հարազատ աղջկան՝ Այնոյին կնության տվի այդ ծերուկ Վայնեմեյնեին, որ նրա տան գործն անի, նրա համար մեղրահացեր թխի»։ | ||
+ | |||
+ | Մայրը ծափ զարկեց և ուրախ֊ուրախ ասաց․ | ||
+ | |||
+ | «Մի տխրիր տղաս, ես շարունակ երազում էի, որ այդ մեծ հերոսը իմ աղջկա ամուսինը դառնա»։ | ||
+ | |||
+ | Լսեց այս խոսքերն Այնոն և շատ տխրեց․ մայրը դիմեց աղջկան․ | ||
+ | |||
+ | «Ինչո՞ւ ես լալիս, իմ ազիզ Այնո, դու մեծահամբավ ամուսին կունենաս, կնստես նրա տանը, հարմարավետ սենյակում՝ լուսամուտի դիմաց և բարիքներով լի կյանք կվայելես»։ | ||
+ | |||
+ | Աղջիկը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Օ՛հ, մայր իմ սիրելի, պատճառ ունեմ լալու․ ես չեմ ուզում զրկվել իմ մազերի գեղեցիկ հյուսկերից, չեմ ուզում տանը նստել, գլուխս շալով փաթաթել, ծերուկ Վեյնեմեյնենին կին դառնալ ու նրան ծառայել․ չեմ ուզում զրկվել մեր արևից, մեր լուսնից, մեր երկնակամարից․ չեմ ուզում հեռանալ տնից֊տեղից, եղբորիցս, հորիցս»։ | ||
+ | |||
+ | Իսկ մայրն ասաց․ | ||
+ | |||
+ | «Չէ, աղջիկս, մի տխրիր, իզուր արցունք մի թափիր, քեզ մեծ բախտ է վիճակվել, դու անպայման պետք է մարդու գնաս Վեյնեմեյնենին․ նրա երկրումն էլ ամեն ինչ կա․ արևն ամեն տեղ էլ պայծառ փայլում է, ամեն տեղ էլ դաշտերում ցորեն և այգիներում մրգեր են աճում։ Կամուսնանաս մեծ երգչի հետ և շատ բախտավոր կլինես»։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Ռունա Դ== | ||
+ | |||
+ | Գեղեցկուհի Այնոն | ||
+ | |||
+ | Գեղեցկուհի Այնոն անտառ գնաց ծաղիկներ փնջելու։ Մի փունջ հոր համար քաղեց, մյուսը մոր համար և մի երրորդն էլ եղբոր համար։ | ||
+ | |||
+ | Ծաղիկները գիրկն առած աղջիկն անտառից շտապում էր տուն։ Եվ ահա նրա դեմը ելավ Վեյնեմեյնենը․ նայեց աղջկան, նայեց նրա գեղեցիկ զգեստներին և այսպես խոսեց․ | ||
+ | |||
+ | «Այսուհետև զուգվիր֊զարդարվիր միայն ինձ համար, մազերդ հյուսիր և գեղեցիկ ժապավեն կապիր ինձ համար, ծաղիկներ փնջիր ինձ՝ փեսացուիդ համար, պարանոցդ զարդարիր մարգարտե մանյակներով, խաչ կախիր կրծքիդ, ապրի՛ր, ապրի՛ր միայն ինձ համար»։ | ||
+ | |||
+ | Աղջիկն այսպես պատասխանեց․ | ||
+ | |||
+ | «Ես ոչ մեկի մասին չեմ մտածել, երբ կրծքիս խաչ եմ կախել, երբ մազերս հյուսել և ժապավեն եմ կապել։ Ես հասարակ զգեստներ կհագնեմ․ ճերմակ հաց չեմ ուզում, ես ուզում եմ իմ հոր տանը մնալ, իմ հարազատ մոր հետ ապրել և հաց ուտել»։ | ||
+ | |||
+ | Եվ աղջիկը խաչն ու մարգարիտները հանեց վզից, մատներից էլ ոսկե մատանիները, մազերի հյուսքից քանդեց ժապավենը և նետեց գետին․ նետեց, որ հայրենի անտառն իր թավուտներում պահի այդ ամենը։ Ապա լաց ու կոծով նա հորական տուն հասավ։ | ||
+ | |||
+ | Հայրը կացին էր պատրասում․ հարցրեց․ | ||
+ | |||
+ | «Աղջիկս, ինչո՞ւ ես լալիս»։ | ||
+ | |||
+ | «Պատճառ ունեմ լալու, հայր իմ, կորցրել եմ կրծքիս խաչը, անգին մարգարիտները»։ | ||
+ | |||
+ | Բակում եղբայրն աղեղ էր պատրաստում․ հարցրեց․ | ||
+ | |||
+ | «Քույրիկ, ինչո՞ւ ես այդպես դառն արցունք թափում»։ | ||
+ | |||
+ | «Եղբայր իմ, պատճառ ունեմ լալու, կորցրել եմ ոսկե մատանիներս, մեջքիս արծաթե քամարը»։ | ||
+ | |||
+ | Ահա և Այնոյի քույրը։ Նա հյուսվածք էր անում․ հարցնում է․ «Քույր իմ անուշիկ, ինչո՞ւ այդպես հոնգուր֊հոնգուր կուլաս»։ | ||
+ | |||
+ | «Պատճառ ունեմ լալու, սիրելի քույրիկ, կորցրել եմ թանկագին գինդերս, կորցրել եմ հյուսքերիս գեղեցիկ ժապավենները»։ | ||
+ | |||
+ | Այնոն գնաց մոր մոտ։ Մայրը ճաշի պատրաստություն էր տեսնում։ | ||
+ | |||
+ | «Իմ խեղճ դստրիկ, ինչո՞ւ ես լալիս»։ | ||
+ | |||
+ | «Օ՜հ իմ հարազատ, իմ կաթնատու մայր, լալիս եմ, քանզի խորն է վիշտս։ Պուրակում ծաղիկներ փնջեցի հայրիկիս համար, քե՛զ համար, մեկն էլ եղբորս համար։ Ուզում էի տուն վերադառնալ, մեկ էլ դեմս ելավ Օսմոյնենը<ref>Օսմոյնեն, Կալեվայնեն, Ուվանտոլայնեն, Սուվանտոլայնեն, ― երգասաց Վեյնեմեյնենի տարբեր անուններն են։</ref> և ասաց․ «Այսուհետև զուգվիր֊զարդարվիր միայն ինձ համար․․․ ծաղիկներ փնջիր ինձ՝ քո փեսացու Կալեվայնենի համար․․․ ապրիր միայն ինձ համար»։ Իսկ ես իմ բոլոր զուգս ու զարդարանքը, խաչն ու մարգարիտները հանեցի վրայիցս շպրտեցի անտառի մեջ և Օսմոյնենին ասացի․ «Ես ամուսնանալու մասին չեմ մտածում․ ուզում եմ հորս տանը մնալ, իմ հարազատ մոր հետ ապրել»։ | ||
+ | |||
+ | Մայրն այսպես պատասխանեց աղջկան․ | ||
+ | |||
+ | «Լաց մի՛ լինիր դստրիկս, մի՛ տխրիր։ Ես քեզ լավ կկերակրեմ․ կարագ ու կաթնահունց կուտես և շատ ավելի կգեղեցկանաս․ խոզի միս էլ կուտացնեմ, որ առույգ ու աշխույժ լինես։ Կորցրած զուգս ու զարդարանքիդ մասին էլ մի մտածիր․ սարի մոտերքում պահեստ ունեմ, դու գնա այնտեղ և բաց ամենալավ արկղը․ կգտնես յոթը հատ սքանչելի երկնագույն զգեստներ և ոսկյա միջակապեր։ Երբ աղջիկ ժամանակս անտառ էի գնացել մորի քաղելու, այնտեղ հանդիպեցի արևի և լուսնի աղջիկներին ու նրանք կարեցին ինձ համար այդ զգեստները։ Այդ արկղում դու ուրիշ զուգս ու զարդարանք կգտնես, ― ոսկյա ժապավեն մազերիդ համար, մետակսյա շապիկներ, նուրբ գուլպաներ և փափուկ կաշիներից կարված կոշիկներ։ Սրտիդ ուզածի պես կհագնվես և շատ ու շատ գեղեցիկ կդառնաս»։ | ||
+ | |||
+ | Բայց աղջիկը չի համոզվում․ գնում է բակը․ էլի լաց է լինում և այսպիսի խոսքեր է ասում․ | ||
+ | |||
+ | «Երբ ուղեղումդ լավ մտքեր են ծնվում ու չես կարող դրանք գործադրել ու երջանկանալ, ապա նման ես այն ալիքին, որ առաջանում է դույլի մեջ, երբ դույլը շարժում ես, կամ նման փոսում մնացած այն ձյան շերտին, երբ վրա է հասնում գարունը։ | ||
+ | |||
+ | Ավելի լավ էր, որ ես ծնված չլինեի և այսքան դարդ ու ցավ չտեսնեի։ Երանի թե ութ օրական չդարձած մեռնեի․ այն ժամանակ ինձ քիչ բան էր պետք՝ մի կտոր քաթան և մի փոքրիկ փոս։ Մայրս մի քիչ լաց կլիներ, հայրս ավելի քիչ, իսկ եղբայրս բոլորովին լաց չէր լինի»։ | ||
+ | |||
+ | Օրերն անցնում էին և Այնոն չէր դադարում լալուց։ Մայրը կրկին հարցրեց, թե ինչո՞ւ է լալիս աղջիկը։ | ||
+ | |||
+ | «Ինչպես լաց չլինեմ․ ավելի լավ էր դու ինձ ծովը նետեիր, որ ձկներին ընկերություն անեի, քան թե ծերուկին խոստանայիր, որ ինձ կնության կտաս։ Ծերուկն ինձ հարմար ամուսին չէ․ նա քայլելիս կսայթաքի֊կընկնի, ես պիտի նրան օգնեմ՝ ոտքի կանգեցնեմ, ուտելիս՝ վրան կթափթփի կերակուրը և ես հա՛ նրա շորերը պիտի մաքրեմ»։ | ||
+ | |||
+ | Եվ մի օր էլ աղջիկը գնաց սարը, գտավ պահեստը, հագավ ամենալավ զգեստները, վիզը գցեց ոսկյա մանյակ, մազերին մետաքսյա ժապավեն կապեց, մատներին էլ հագցրեց անգին քարերով զարդարված մատանիներ։ Բայց սիրտն ուրախ չէր․ անցնում էր դաշտերով ու անտառներով և թախիծով ինքն իր հետ խոսում․ | ||
+ | |||
+ | «Այո, հասավ ժամանակը, որ ես հրաժեշտ տամ աշխարհին, ինձ նետեմ ծովը։ Չէ՞ որ հայրս ինձ համար լաց չի լինի, մայրս էլ ինձ չի խղճում, քույրս ու եղբայրս էլ շատ չեն տառապի ինձ համար»։ | ||
+ | |||
+ | Գնաց մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա հասավ ծովափին։ Մութ գիշերը վրա հասավ․ դժբախտ աղջիկն ամբողջ գիշերը լաց եղավ․ երբ լույսը բացվեց, տեսավ երեք աղջիկներ, որոնք ուզում էին ծովը մտնել լողանալ։ Աղջիկը շորերն հանեց վրայից, կոշիկները մի կողմ շպրտեց, գուլպաները կախեց ծառի ճյուղից, ծովափի ավազի վրա դրեց ոսկյա մանյակն ու մատանիները։ | ||
+ | |||
+ | Երբ Այնոն ջուրը մտավ, տեսավ աղջիկները հասել են ափից մի քիչ հեռու սպիտակին տվող քարերին։ Ինքն էլ լողաց ու հասավ սպիտակ քարին․ ուզեց նստել հանգստանալ։ Նստեց֊չնստեց ժայռի բեկորը պոկվեց և Այնոյին էլ հետը ծովի հատակը տարավ։ | ||
+ | |||
+ | Եվ ծովի խորքից լսվում էր աղջկա աղիողորմ կանչը։ | ||
+ | |||
+ | «Ես ծովը մտա, որ լողանամ, բայց դժբախտություն եկավ գլխիս։ Իմ սիրելի հայր, իմ հարազատ մայր, ես ծովի հատակը սուզվեցի, այժմ ձկներին քույր դարձա, նրանց հետ պիտի հավերժորեն ապրեմ։ Հայր իմ սիրելի, մինչև մահ֊գերեզման այստեղ ձուկ չորսաս, այստեղ, ո՛ւր քո ջահել աղջիկը սուզվեց մութ ջրերում։ Մայր իմ հարազատ, մինչև կյանքիդ վերջին օրն այստեղից ջուր չվերցնես ոչ խմորի, ոչ լվացքի համար, այստեղ, ուր քո սիրասուն աղջիկը սուզվեց մութ ջրերում։ Եղբայր իմ սիրելի, մինչև մահ֊գերեզման այս ծովի ջրերում չլողացնես քո ձիուն․ այն ալիքները, որ խփում են ավազոտ ափերին, այդ ալիքները քո քրոջ արյունն են, իմ ոսկորներն են շաղ տված այստեղ, իսկ քարերի արանքում բուսած մամուռներն էլ քո խեղճ քրոջ գիսակներն են»։ | ||
+ | |||
+ | Ձայնը հասավ մոր ականջին․ մայրը զղջաց, որ ստիպում էր աղջկան ամուսնանալ ծերուկի հետ․ դառն արցունք թափեց ու ասաց․ | ||
+ | |||
+ | «Մայրեր, եթե ձեր աղջիկներին զոռով, իրենց կամքին հակառակ պիտի ամուսնացնեք իրենց չսիրած մարդու հետ, ավելի լավ է, որ նրանց չխնամեք, չմեծացնեք»։ | ||
+ | |||
+ | Եվ այնքան լացեց մայրը, որ նրա արցունքներից երեք առուներ գոյացան․ ամեն առվի մեջտեղը մի թումբ բարձրացավ, իսկ թումբերի վրա կեչիներ աճեցին՝ երեք բարձրաբերձ կեչիներ։ Ամեն մի կեչու վրա նստեց ոսկեգույն կկու։ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Եվ կկուները երգում էին անընդհատ։ | ||
+ | Մեկ կկուն «սե՛ր, սե՛ր» էր գեղգեղում։ | ||
+ | Մյուս կկուն՝ «փեսա՛, փեսա՛» էր կանչում։ | ||
+ | Երրորդ կկուն՝ «երջանկությո՛ւն, երջանկությու՛ն» էր խոստանում։ | ||
+ | Եվ գիշեր ոի դերել չէր լռում կկուների կչկչոցը։ | ||
+ | Բայց աղջիկը սիրո փոխարեն մահն էր գտել ծովում։ | ||
+ | Փեսացուն մնացել էր վշտահար ու մենակ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Իսկ մայրը՝ երջանկության փոխարեն ամբողջ կյանքում պետք է լաց լիներ։ | ||
+ | |||
+ | Մայրը նորից ողբաց ու ասաց․ | ||
+ | |||
+ | «Այսուհետև կկուների կանչը չպիտի լսեմ․ հենց որ լսում եմ, սրտիս կսկիծը սաստկանում է և արցունքս վարարում է գետի նման․ վա՜յ իմ գլխին, որ աղջկանս անբախտացրի, ծովի մութ ջրերին բաժին դարձրի»։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | <references /> |
17:26, 8 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ |
Ռունա Ա
Վեյնեմեյնենի ծնունդը
Իմ թանկագին եղբայր, մանկությանս ոսկե բարեկամ, արի միասին երգենք, ասենք մեր խոսքը սերունդներին։
Դե, տուր ձեռքդ եղբայր, թող մեր բարեկամները լսեն մեր երգերը, թող երիտասարդները սովորեն ու գալիք սերունդներին հաղորդեն հայրենի նվագները, որ մենք հավաքել ենք ժողովրդի ընդերքից։
Երգենք ու հիշենք Վեյնեմեյնենին, Իլմարինենին, Կաուկոմեյլիին և Իոուկախայնենին․ երգենք երգերն այն, որ մեր նախնիները երգեցին Կալեվալայի Հյուսիսային տափաստաններում։
Այս տողերը երգում էր հայրս, երբ կացինն էր սրում, սովորեցնում էր ինձ մայրս, երբ երգելով թեշիկն էր մանում։
Ես այն ժամանակ դեռ շատ փոքր էի և միայն կաթով էի սնվում, բայց լսում էի երգեր Սամպոյի հրաշագործությունների և նենգ Լոուխիի դավադրությունների մասին։ Եվ Սամպոն երգերում հավերժացավ, և կործանվեց դավադիր Լոուխին։
Այդ երգերը ես քաղեցի մեր աշխարհի մշտադալար թփերից, պոկեցի մեր ծառերի դալար ճյուղերից և մեր բուրավետ արոտներից։ Երբ հովիվ էի և քայլում էի հայրենի ճամփաներով՝ հավաքեցի այս երգերն այն մարգագետիններում, ուր մեղուն ծաղիկներից մեղր էր քաղում։
Շատ ցուրտ ու սառնամանիքներ եկան ու անցան մեր երկրով, շատ հողմեր ու փոթորիկներ անցան մեր աշխարհով, շատ ծփծփացին ծովի ալիքները, բայց երգերն այս չխամրեցին, և ահա՛, եկավ ժամանակը, որ ես ոսկյա արկղը բացեմ և երգերի կծիկը քանդեմ։
Թե որ ինձ գարեջուր մատուցեք, հետն էլ տարեկանի հաց՝ իմ երգերը կհնչեն դուրեկան, բայց եթե գարեջուր չլինի, մի թաս աղբյուրի ջուր դնեք իմ առաջ, միևնույն է, ես կերգեմ։ Կերգեմ, որ երեկոն ուրախ անցնի, և նույնպիսի ուրախությամբ սկսվի մեր վաղվա օրը։
Ես շատ երգեր լսեցի հավատարիմ Վեյնեմեյնենի՝ Կալեվի իմաստուն երգչի մասին, որին աշխարհ բերեց այն չքնաղ կույս Իլմաթարը։
- * * *
Օդեղեն բարձունքի դուստր Իլմաթարը շատ ժամանակ կույս մնաց, շատ դարեր ապրեց մեր ընդարձակ հարթությունների վրա շնկշնկացող օդի ոլորտերում։
Եվ Իլմաթարը ձանձրացավ․ այլևս չէր կարող միայնակ ապրել օդի անսահման տարածություններում։ Եվ ահա՝ կույսն իջավ ծովափ, թեքվեց ալիքների վրա։ Փչեց կատաղի քամին, ծովը փոթորկվեց, փրփրադեզ ալիքները վեր֊վեր բարձրացան։
Իլմաթարն ընկավ ծովի ալիքների մեջ։ Ուժեղ քամուց ու ծովի հորձանքից նա հղիացավ։
Լրիվ յոթ հարյուր տարի նա հղի մնաց։ Մարդկային իննը սերնդի կյանք նա տառապեց, սակայն պտուղը լույս աշխարհ չէր գալիս։
Ալիքներն Իլմաթարին մեկ դեպի արևելք էին տանում, մեկ դեպի արևմուտք, մեկ դեպի հարավ, մեկ էլ դեպի հյուսիս։ Տառապում էր կինն իր որովայնի ծանրությունից, բայց ծննդաբերության օրը չէր հասնում։
Կույսը շատ հուզվեց․ սկսեց լալ ու գանգատվել։
«Ճակատագի՛ր, ինչո՞ւ ես տանջում ինձ, թշվառիս․ օդային տարածություններից ընկա ջուրը և ալիքներն ինձ քշում են ծովի անհուն հարթությունների վրա։ Երանի թե օդի դուստր մնայի և այսպես չտառապեի։ Ցուրտն ու խոնավությունն են այստեղ այժմ իմ միակ բաժինը։ Ո՛հ, դու Ուկկո, բարձրյալդ Աստված, դու որ երկնքի տերն ես, իջի՛ր ծովի ալիքների վրա, շտապ օգնության հասիր, ազատիր ինձ այս տանջալի ցավերից, շտապի՛ր, աղերսում եմ»։
Քիչ անց, ահա, ծովի վրա սկսեց սավառնել մի գեղեցիկ բադ․ նա թեևերն է թափահարում և բույն է փնտրում։ Թռչում է արևմուտքից արևելք, հարավից հյուսիս և չի գտնում մի փոքրիկ ցամաք տեղ, որտեղ իր համար տուն ու բույն սարքի։ Ու թռչունն ասաց․
«Թե քամու վրա բույն դնեմ, թե ալիքների արանքում տուն սարքեմ, իմ բույնը կցրեն քամիները, իմ տունը շուռ կտան ալիքները»։
Իլմաթարը լսեց այս խոսքեը․ և ստեղծիչ ոգու դուստրն ուսերը դուրս հանեց ջրից, ապա ալիքների միջից դուրս հանեց ծունկը, որպեսզի թռչունն այնտեղ բուն դնի։
Սիրունիկ բադը թռավ մոտ եկավ․ կապույտ ջրերի մեջ տեսավ ծովամայր Իլմաթարի ծունկը, և կարծեց, թե դա իր ուզած կանաչ ճիմն է։
Բադը մեկ էլ պտույտ կատարեց Իլմաթարի գլխավերևում և եկավ նստեց նրա ծնկան վրա, ինչպես իր բույնի վրա և ածեց վեց ձու, ապա ածեց յոթերորդը, այն էլ երկաթե ձու։
Եվ բադը թուխս նստեց ձվերի վրա։ Անցավ երկու օր․ Իլմաթարը ձվերն ու թխսկանը պահում էր ծնկան վրա, բայց երրորդ օրն արդեն չդիմացավ․ ծնկան մաշկն այնպես տաքացավ, կարծես այրվում էր բոցերի մեջ․ ծովամայրն ուժեղ ցնցվեց․ ձվերը ծնկան վրայից ջուրը թափվեցին, ջարդվեցին։
Բայց ջարդված ձվերն ալիքների ու տիղմերի մեջ չկորան, նրանք հրաշալի ձևեր ստացան։
Ձվի ներքևի մասից ստեղծվեց մայր֊Երկիրը։
Ձվի վերևի մասից ստեղծվեց բարձր երկնակամարը։
Ձվի դեղնուցից հուրհրան արևն ստեղծվեց։
Եվ մյուս կտորներից ստեղծվեցին աստղեր ու ամպեր։
Եվ տարին անցնում է տարվա ետևից․ արևն է փայլում երկնքում, լուսինն է շրջան անում խավար գիշերում։ Ջրերի մայրը դեռ օրորվում է ալիքների վրա։
Նորից անցնում է տաս տարի և ահա Իլմաթարը գլուխը հանում է ջրից և սկսում է իր արարչագործությունը։
Ձեռքը երկարում է թե չէ՝ հրվանդաններ են ստեղծվում ծովափին։ Որտեղ սեղմում է ոտքը՝ ձկների համար փոսեր են առաջանում։ Իսկ երբ կանգնում է ծովի հատակին, անդունդներ էին գոյանում։
Այսպես էլ ծովի ալեբախության պահերին հասնելով ցամաք՝ ժայռեր ստեղծեց․ բարձունքներ և հովիտներ առաջացան հարթ տարածությունների վրա, բայց միայն Վեյնեմեյնենը դեռ չէր ծնվում։
Եվ հավատարիմ Վեյնեմեյնենը դարձյալ երեսուն տարի ապրեց մոր արգանդում, բայց արդեն շատ էր նեղվում․ կարոտում էր հուրհրան արևին, կարոտում էր պայծառ լուսնին։
Եվ նա այսպիսի խնդիրք արավ․
«Ով դուք արև, լուսին և աստղեր, շուտ, ազատեցեք ինձ այս նեղ բնակարանից։ Ուզում եմ տեսնել արևն ու լուսինը, ուզում եմ Մեծ Արջ աստղից իմաստություն սովորել»։
Վերջապես Իլմաթարն ազատվեց իր երկունքի ցավերից։ Ծնվեց Վեյնեմեյնենը և ընկավ ալիքների մեջ, հանձնվեց ծովի խնամքին։
Ապրեց ծովի մեջ Վեյնեմեյնենը հինգ տարի, վեց տարի էլ տատանվեց ծովի ալիքների վրա։
Անցավ դարձյալ յոթ և ութ տարի․ նա լողաց ծովի անհուն տարածություններում և վերջապես մեկ օր էլ հասավ ցամաք։ Անծանոթ վայր էր այդ ցամաքը և բոլորովին անտառ չէր երևում այնտեղ։
Ձեռքերի վրա հենվեց, ոտքի կանգնեց Վեյնեմեյնենը, որ տեսնի արևն ու լուսինը, որ իմաստություն սովորի Մեծ Արջից։
Ահա այսպես ծնվեց հզոր երգասաց Վեյնեմեյնենը, ստեղծիչ ոգու դստեր՝ Իլմաթարի որդին։
Ռունա Բ
Վենեմեյնենը շենացնում է հայրենի աշխարհը
Ահա՛, Վեյնեմեյնենը սկսեց քայլել ծովափով, ապա անցավ մի կղզի, բայց հարթ տարածության վրա ոչ խոտ էր բուսնում, ոչ ծառ․ ամեն կողմ չոր է ու ցամաք։ Տարիներ շարունակ նա ապրեց այդ անմարդաբնակ կղզում և գիշեր֊ցերեկ մտածում էր, ո՞նց անել, որ ամեն տեղ բուսականություն լինի, հողն ամուլ չմնա։
Այս մտքերի մեջ էր մեծ երգիչը, երբ նրա դեմ ելավ մի պատանի, ուսից մի պարկ գցած։
Վեյնեմեյնենը հարցրեց․
«Ո՞վ ես դու»։
Այսպես պատասխանեց աշխույժ պատանին․
«Ես Սամպսա Պելլերվոյնենն եմ․ եկել եմ քեզ օգնեմ, որ աշխարհը շենանա»։
Եվ Վեյնեմեյնենի բարի խորհուրդով դաշտերի զավակ Պելլերվոյնենը գործի անցավ։
Իր պարկից հանեց սերմերը և շաղ տվեց աշխարհով մեկ։ Բոլոր բլուրները, ճահիճները, հարթությունները, լեռները, ամբողջ երկիրը կանաչազարդեց պատանին։ Աճեցին և բոյ քաշեցին բարձրաբերձ բարդիներ և սոսիներ, կեչիներ և եղևնիներ։ Ամեն թումբից ծաղիկների բուրմունք էր տարածվում օդում, ամեն պուրակից էլ պտուղներով լի ծառերի շրշյունն էր լսվում։ Հայրենի աշխարհը նոր կյանք առավ։
Նայեց ծերունի Վեյնեմեյնենը ու տեսավ, որ պատանին լավ է աշխատել, ամեն տեսակ ծաղկունք և ծառ աճեցրել է, բայց միայն հաստարմատ կաղնին չէր աճում։ Սկսեց մի քանի օր ու գիշեր, բայց աստվածային ծառը՝ կաղնին չէր աճում։
Մի օր էլ տեսավ, որ ծովից չորս աղջիկ դուրս եկան, ապա նաև հինգերորդը։ Նրանք սկսեցին քաղ անել․ քաղում էին ցողաթաթախ խոտը, քաղում էին և կիտում իրար վրա։
Ահա ծովից դուրս եկավ Տուրսաս դյուցազնը։ Նա կրակ տվեց և աղջիկների կիտած խոտը բոցավառվեց․ ծուխն ամպ դարձավ և քիչ անց խոտից մնաց մոխիրների կույտ։
Այդ մոխիրների կույտի մեջ դյուցազնը մի տերև դրեց և տերևի կողքին էլ կաղին։
Կաղնու բունն սկսեց աճել, բերրի հողի ծոցում խոր արմատներ գցեց և, բոյ քաշելով, հսկա ու փարթամ ճյուղեր արձակեց։
Փարթամ, կանաչ ճյուղերը հասան մինչև երկինք․ արդեն խանգարում էին ամպերի ընթացքը, մարդկանցից ծածկում էին արևը, չէր երևում պայծառ լուսինը։
Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը մտածեց․ ո՞վ է այն ուժեղ մարդը, որ կարողանա տապալել այս կաղնին․ չէ՞֊որ եթե արևը չփայլատակի վերևում, լուսինը շողեր չարձակի, մարդկանց կյանքը տխուր կլինի, ձկներն էլ կդժվարանան լողալ ջրերում։
Այդպիսի ուժեղ դյուցազն չգտնվեց, որ կարողանար բարձրաբերձ բազմաճյուղ կաղնին տապալել։
Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնեն այսպիսի խնդիրք արավ։
«Ստեղծիչ ոգու դուստր, մայր իմ հարազատ, ջրերի խորքից ինձ զորություն առաքիր․ ահեղ է ջրի ուժը․ առաքիր այնպիսի զորություն, որ կարողանա տապալել այս հսկա չար կաղնին, որ նորից արևն հուրհրա, նորից փալփլի լուսինը»։
Եվ ահա ծովի ալիքներից դուրս եկավ մի դյուցազն․ ոչ աժդահաների չափ էր, ոչ էլ շատ փոքր։ Մի թզուկ․ պղնձե գլխարկ ուներ նա, ոտնամանները, ձեռնոցներն ու քամարն էլ նույնպես պղնձից էին։ Քամարից մի մատնաչափ կացին էր կախված և մի եղունգի չափ էլ սուր։
Հավատարիմ Վեյնեմեյնենը մտածեց․ տեսքով սա դյուցազնի է նման, բայց բոյը՝ թզուկի․ մի հարցուփորձ անեմ, տեսնեմ ինչացո՞ւ է։
«Ո՞վ ես դու, ո՞ր դյուցազներից ես․ ի՞նչ զորություն ունես»։
Ծովային թզուկ հերոսը պատասխանեց․
«Այո՛, իրոք, ես ծովի ալիքներից ելած հզոր դյուցազն եմ․ եկել եմ, որ այս հսկա կաղնին տապալեմ»։
Վեյնեմեյնեն ասաց․
«Բայց ինչպես տեսնում եմ, դու ստեղծված չես այսպիսի դժվարին գործի համար․ կկարողանա՞ս արդյոք հսկա կաղնին տապալել»։
Բայց դեռ այս խոսքերը չէր ավարտել, մեկ էլ տեսավ, որ թզուկն այլափոխվեց, դարձավ մի հսկա մարդ։ Ոտքերն ամուր սեղմեց գետնին, գլուխն առավ ամպերին․ մորուքն իջնում էր մինչև ծնկները, գլխի մազերը մինչև կրունկները։
Հսկան իր կացինն ու սուրն սկսեց հեսանի վրա սրել։ Ապա երբ այդ գործն ավարտեց, սկսեց քայլել․ առաջին քայլին ոտքը դրեց ծովափի փխրուն ավազին, երկրորդ քայլին հասավ սևահողին և երրորդ քայլին կանգնեց կաղնու արմատի մոտ։
Սրած կացնով նա զարկեց մեկ անգամ, երկրորդ անգամ, ապա երրորդ զարկին կայծեր ցայտեցին կացնից և արդեն ճաքճքած կաղնին տապալվեց գետին։
Կաղնու բունը նա դրեց արևելյան կողմը։
Սաղարթները նետեց դեպի հարավ։
Ճյուղերը սփռեց դեպի հյուսիս։
Նա, ով ճյուղն է վերցնում, հավերժորեն երջանիկ էր դառնում, ով սաղարթից էր մի թուփ տուն տանում, նա կախարդության շնորհք էր ձեռք բերում, ով մի տերև էր պոկում֊տանում՝ սիրտը մխիթարվում էր։
Տաշեղներն ու չոփերն էլ ցիրուցան եղան․ մի մասը ծովը թափվեց, մի մասն էլ գետերը։ Ծովի ալիքները և գետի հոսանքները տաշեղները քշեցին տարան շատ ու շատ հեռուներ։ Քամու թևերով էլ շատ չոփեր թռան հասան ուրիշ աշխարհներ։
Քամին Պոխյոլա էլ հասցրեց կաղնու տաշեցներից։
Այնտեղ ծովափին, մի հրվանդանի մոտ, Պոխյոլայի աղջիկը մի մեծ գլխաշոր էր լվանում․ լվաց, նորից ողողեց ջրում, ապա փռեց քարին, որ չորանա։
Աղջիկը նկատեց տաշեղը, վերցրեց դրեց տոպրակի մեջ և տարավ հանձնեց կախարդին, որ նա դրանից կախարդական զենք սարքի։
Իսկ Կալեվում, երբ արդեն կաղնին տապալված էր, նորից արևն սկսեց փայլատակել երկնքում, և լուսինն էլ շող էր արձկում գիշերներին։
Փարթամորեմ աճեցին անտառները, պուրակներում կանաչին տվին դալար տերևները․ ճյուղերին սկսեցին ճախրել բազմաթիվ թռչուններ․ կեռնեխները գեղգեղացին և կկուներն էլ կու֊կու կանչեցին։
Պտուղներով բեռնվեցին ծառերը, ոսկեգույն ծաղիկներ աճեցին ամեն տեղ, բանջարով և դալար կանաչով էլ ծածկվեցին դաշտ ու անտառ։
Բայց միայն գարի չէր բուսնում․ հացն էր պակաս աշխատող մարդուն։
Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը քայլում էր ծովափով և մտորում էր․ այնտեղ գտավ գարու վեց հատիկ, վերցրեց դրեց պարկի մեջ և գնաց, որ հատիկները ցանի Կալեվալայի հողերում֊Օսմոյի դաշտերում, ուր հոսում էր հորդառատ գետը։
Եվ ահա երաժշտահավը կչկչաց․
«Օսմոյում գարին ծիլ չի արձակի, Կալեվայում վարսակ չի բուսնի․ այնտեղ դաշտը մաքրված չէ, այնտեղ, ուր վար ու ցան պիտի անես, ծառերը չեն կտրված, չեն այրած, որ մոխիրը խառնվի հողին և հողը բերրի դառնա»։
Ծերուկ Վեյնեմեյնենը կացինը ձեռքն առավ և սկսեց անտառը կտրել․ բոլոր ծառերը կտրեց, միայն կեչին թողեց, որ նրա տերևներին թռչուններն հանգստանան և կկուները կուկու կանչեն։
Վերևում սավառնում էր արծիվը․ մոտեցավ կեչու կատարին և հարցում արավ․
«Ինչո՞ւ կեչի ծառին ձեռք չտվիր․ նրա գերակազմ բունը ինչո՞ւ կանգուն պահեցիր»։
Վեյնեմեյնենը պատասխանեց․
«Կեչին թողեցի, որ նրա ճյուղերին հանգստանան թռչունները, որ արծիվը երկնքից թռչի, նստի նրա կատարին»։
Երկնասլաց արծիվն ասաց․
«Շատ գովելի է քո հոգատարությունը, թող թռչունները հանգստանան այնտեղ․ ես ինքս էլ գամ և նստեմ կատարին»։
Եվ արծիվը կրակ բերեց․ Վեյնեմենենը կտրած ծառերն այրեց, հողը փափկացրեց, մոխիրը խառնեց հողին։ Ծերուկը պարկից հանեց գարու վեց հատիկները, ցանեց պարարտ հողի մեջ, ապա երգեց․
«Ահա ես ցանում եմ սերմերը, ցանում եմ ամենազոր աջովս։ Մայր երկիր, դու ուժ տուր հողին, որ նա աճեցնի սերմերը։ Զարթիր հարազատ հող․ այնտեղ, ուր ես քրտնաջան աշխատեցի, թող սերմերը ծիլ արձակեն, թող հազար ու հազար հասկեր հասունանան։ Ով դու բարձրյալդ Ուկկո, Հաստիչդ երկնային, դու որ հրաման ես տալիս կայծակներին և ամպրոպներին, դու արևելքից և հյուսիսից, արևմուտքից և հարավից ամպեր հավաքիր, անձրև առաքիր, որպեսզի ցողունն ամրանա, որպեսզի հասկերն այստեղ աճեն և շրշյուն արձակեն»։
Երկրային հայր Ուկկոն բարի խորհուրդ արավ և չորս կողմից ամպեր առաքեց։ Առատ անձրև տեղաց, ոռոգեց արտերը, և փափուկ հողի վրա փարթամորեն աճեցին գարու հասկերը։
Վեյնեմեյնենը շատ ուրախացավ․ չէ՞ որ գարու ամեն մեկ հասկը վեց անկյունանի էր՝ լիքը, տռուզ հատիկներով։ Վեր նայեց տեսավ կկուն թառել էր կեչու ծառին։
Ծերուկը երգով դիմեց թռչնին․
«Երգի՛ր, թռչնակս, երգի՛ր լուսաբացին, երգիր կեսօրին և գիշերին, երգիր և ուրախացրու մարդկանց։ Թող դաշտերը փարթամանան, թող անտառներն ավելի գեղեցիկ երևան, թող մեր ծովափնյա աշխարհը հարստանա, մի ծայրից մյուսը լցվի հացի առատ բերքով»։
Ռունա Գ
Իոուկախայնենը գալիս է մրցելու Վեյնեմեյնենի հետ
Կաղնու թավուտների մեջ, իր հայրենի Կալեվալայում ապրում էր Վեյնեմեյնենը, ապրում ու երգում էր մեծ իմաստության երգերը։
Երգում էր ցերեկները, երգում էր գիշերները․ երգում էր անցած օրերի մասին, հերոսների փառքի և սխրագործությունների մասին։
Նրա երգի համբավը տարածվեց աշխարհե֊աշխարհ։
Պոխյոլայում ապրում էր մի լղարիկ երիտասարդ՝ լապլանդացի Իոուկախայնենը։ Մի օր նա հյուր գնաց ծանոթների մոտ և լսեց մի քանի բաներ, որ բոլորովին դուր չեկան նրան։ Իբրև թե անտառաշատ Կալեվալայում ապրում է մի մարդ՝ Վեյնեմեյնեն անունով, որ շատ ավելի դուրեկան և իմաստուն երգեր է երգում, քան այն, ինչ երգում է ինքը, քան այն երգերը, որ հորինել է իր հայրը։
Շատ զայրացավ Իոուկախայնենը, նախանձի թույնով լցվեց սիրտը, որ բոլորը գովում են Վեյնեմեյնենին, նա գնաց ծնողների մոտ և հպարտ֊հպարտ ասաց․
«Չէ՞ որ ես էլ երգիչ եմ․ կերթամ կմրցեմ Վեյնեմեյնենի հետ»։
Մայրն աղաչանք է անում, թե մի՛ գնա, որդի, գլուխդ մի վտանգի․ իսկ հայրը խրատում է․
«Մի գնա, որդիս․ Կալեվալայի թավուտներում գլխիդ փորձանք կգա, քեզ կկախարդեն, և այլևս դու ոչ ձեռքերդ կկարողանաս շարժել, ոչ էլ ոտքերումդ ուժ կմնա»։
Իսկ ջահել Իոուկախայնենը պարծենում է․
«Հայր իմ, դու շատ բանիբուն մարդ ես, մայրս էլ շատ բան գիտի, բայց ես ավելի շատ բան գիտեմ։ Թե որ միտքս դրել եմ մրցել, ես ամենալավ երգչին էլ կհաղթեմ, կախարդներին ինքս կկախարդեմ։ Այնպես կերգեմ, որ ով եղել է առաջինը, նա իմ դիմաց կդառնա վերջինը։ Ես նրան քարե շորեր կհագցնեմ, գլխին քարե թասակ կդնեմ, որ այլևս չհանդգնի իմ դեմ խոսել»։
Համառ տղեն ձի լծեց ոսկեզօծ սահնակին ու քշեց․ ձիու ռունգերից կրակ էր ցայտում, սմբակները կայծեր էին արձակում։ Եվ ահա հայրենի տունը մնաց հեռվում։ Տղան ավելի արագ քշեց սահնակը․ անցավ մեկ երկու օր և երրորդ օրվա վրա հասավ Կալեվալայի աշխարհը, կաղնիների թավուտ անտառը։
Ծերուկ, հավատարիմ Վեյնեմեյնենը հենց այդ պահին սահնակով անցնում էր անտառի միջով։ Երիտասարդ տաքարյուն Իոուկախայնենը քշեց իր սահնակը Վեյնեմեյնենի վրա և սահնակների քաշաններն այնպես թափով դիպան իրար, լծասարքերն այնպես թափով զարկվեցին մեկը մյուսին, որ երկու երգիչներն էլ ձգեցին սանձերը և կանգ առան, տեսան որ սահնակների քաշաններից գոլորշի է բարձրանում․ իսկ լծասարքերի աղեղներից ջուր է ծլծլում։
Վեյնեմեյնենը կշտամբեց տաքարյուն տղային․
«Դու ո՞ր աշխարհից, ո՛ւմ տոհմից ես, որ այդպես խելացնոր արշավում ես ուրիշի վրա․ ինչո՞ւ ջարդեցիր իմ խամութը և դալար ճյուղերից սարքած լծասարքը․ դու ինչո՞ւ ջարդեցիր իմ սահնակը»։
Տղան այսպիսի ամբարտավան պատասխան տվեց․
«Ես երիտասարդ Իոուկախայնենն եմ, իսկ այժմ դու ինձ ասա, ո՞վ ես դու, ի՞նչ անպիտան տահմի ծնունդ ես»։
Ծերունի Վեյնեմեյնենը տվեց իր անունը և հանգիստ ասաց․
«Դու ջահել ես ինձնից, ով Իոուկախայնեն, ճամփա տուր ինձ»։
Ամբարտավան ջահելն այսպիսի խոսքեր ասաց․
«Այստեղ կարևոր չէ, թե մեզնից ով է ծեր և ով է ջահել։ Ով շատ բան գիտե, և ով ավելի իմաստուն է, ապա նա պետք է առաջ անցնի և մյուսը նրան ճանապարհ տա։ Ուրեմն, ծերուկ, հավերժական երգասաց Վեյնեմեյնեն, պատրաստվենք երգերով մրցելու միմյանց հետ»։
Վեյնեմեյնենը պատասխանեց․
«Դե ես անհայտ, անփորձ երգիչ եմ, իմ հայրենի երկրում ման եմ գալիս և լսում եմ միայն կկուկներին։ Դե, ուրեմն, երգիր, որ իմանանք, թե դու իրոք գերազանցում ես ուրիշներին և շատ բան գիտես»։
Եվ երիտասարդն սկսեց․
«Այ, ես շատ լավ գիտեմ, որ երդիկից է ծուխ բարձրանում, իսկ օջախը տան մեջ է՝ վառարանի ներքևում։ Սիգը ձկնկիթ է դնում, իսկ հավը ձու է ածում։ Ձյան վրա սահում է սահնակը, իսկ ծովի վրա կարելի է ճամփորդել նավակով։ Եթե չհամոզվեցիր, որ ես իմաստուն եմ, դեռ էլի շատ բաներ կարող եմ ասել, ― հյուսիսում եղջերուներ են լծում սահնակին, իսկ հարավում ձիով կամ եզներով են վար ու ցանք անում»։
Վեյնեմեյնենն ասաց․
«Այդ բոլորը մանուկներն էլ են թոթվում, ասածդ սովորական բաներ են, որ ամեն մի հետամնաց տանտիկին էլ գիտի․ թե կարող ես պատասխանիր, ի՞նչ գաղտնիքներ ունի բնությունը»։
Երիտասարդը շարունակեց․
«Բոլոր տեսակի դեղերից ամենահինը ջուրն է․ փրփուրը կախարդանքի համար են գործածում։ Պտուղը ծառերի վրա է աճում, իսկ մեղրը ծերպերի մեջ է գոյանում։ Հաստատ գիտեմ, որ կեռնեխը երգող թռչուն է, իսկ օձը սողուն է։ Գիտեմ, թե եռացող ջուրը թափվի մարդու վրա, նրա մաշկը կայրվի, իսկ ուժեղ ցրտի ժամանակ մարդ կսառչի։ Ամենայն ժամանակներից Աստված է մարդկանց ցավերից բուժողը։ Ջրերը լեռներից են սկիզբ առել, իսկ կրակն ընկել է երկնքից։
Սկզբում ամեն տեղ ճահիճ է եղել։ Բոլոր ծառերից տարիքավորը ուռին է։ Առաջին տները կառուցել են սոճուց, իսկ քարերից սարքել են առաջին ամանները»։
Վեյնեմեյնենն ասաց․
«Գուցե էլի բաներ հիշես, թե՞ բարբառեցիր բոլորն, ինչ կար քո խելապատակում»։
Երիտասարդ Իոուկախայնենը պատասխանեց․
«Չէ, դեռ էլի հիշելիք բաներ ունեմ․ հիշում եմ հին֊հին ժամանակները․․․ Ես ծովի հատակն էի հերկում՝ ստեղծում էի անդունդները, ձկների համար փոսեր էի փորում։ Լճեր փռեցի չորս կողմ, սարեր ստեղծեցի ու մեծ֊մեծ ժայռեր էի շուռ տալիս։
Ես նշանավոր դյուցազների շարքում յոթերորդն էի։ Ստեղծեցի ես այս աշխարհը, օդին սահմաններ գծեցի, և կառուցեցի երկնակամարը։ Ես լուսնին երկինք հանեցի, ստեղծեցի հուրհրան արևը, Մեծ Արջը երկնքի կենտրոնը դրի ու շուրջն աստղեր սփռեցի»։
Ծերունի Վեյնեմեյնենն ասաց․
«Դու ստում ես պատռած բերնով, դու երբեք դյուցազուն չես եղել, երբեք չգիտես, թե ինչպես են հերկել ծովի հատակը, ինչպես են գոյացել նրա անդունդները, և ինչպես են ձկների համար փոսեր փորել։ Դու չգիտես, թե ինչպես են ստեղծվել լճերը, ինչպես են վեր խոյացել սարերը, ինչպես են շուռ եկել ժայռերը։
Ոչ ոք քեզ չի տեսել այնտեղ, երբ ստեղծում էին աշխարհը, երբ օդին սահմաններ էին գծում, երբ երկնքում հաստատում էին արևն ու լուսինը, Մեծ Արջն ու աստղերը»։
Երիտասարդ Իոուկախայնենը բարկացավ ու ասաց․
«Եթե ես բանականությունս կորցրել եմ, ուրեմն սրով կնվաճեմ այն․ հապա, ծերուկ Վեյնեմեյնեն, դու երգիչդ մեծաբերան, արի չափվենք մեր սրերով, տեսնենք, թե ո՞ւմ սուրն է ավելի կտրուկ»։
Վեյնեմեյնեն ասաց․
«Ինձ բոլորովին չի սարսափեցնում ո՛չ քո սուրը և ո՛չ էլ քո իմաստությունը, ո՛չ զենքերդ, ո՛չ էլ խորամանկությունդ․ իմացի՛ր, ով անպիտան թշվառական, դու արժան չես, որ ես քեզ հետ սրով չափեմ իմ ուժերը»։
Փրփրեց Իոուկախայնեն, զայրույթից բերանը ծռմռեց, գլուխը թափահարեց և այսպես խոսեց․
«Ով վախենում է ինձ հետ մենամարտել, ով սիրտ չունի սուր ձեռք առնել, ես այդպիսի արհամարհելի մարդուն իմ երգերով խոզ եմ դարձնում, նետում աղբանոց, կամ փարախի մի անկյունը շպրտում»։
Վեյնեմեյնենը մռայլվեց, շատ խիստ զայրացավ, ապա սկսեց երգել։ Ոչ տղայական երգեր էր երգում նա, ոչ էլ զվարճալի տաղեր՝ անբան կանանց համար․ նրա երգը հերոսական երգ էր և այդ ցասումնալից երգը տարածվեց չորս կողմ, լճերը փոթորկվեցին, լեռները դողացին, ժայռերը ճաքճքեցին։ Եվ լապլանդացու ձին դարձավ ջրվեժի մոտ ընկած ժայռի մի բեկոր, նրա շունն էլ դարձավ մի գլաքար։ Ամբարտավան երիտասարդը զրկվեց ամեն ինչից։
Երգում էր Վեյնեմեյնենը և Իոուկախայնենը մինչև ծնկները, հետո մինչև կուրծքը խրվեց ճայճի մեջ։
Նոր միայն Իոուկախայնենը գլխի ընկավ, որ ինքը սխալ գործ է բռնել, հասկացավ, որ ինքը չէր կարող մրցել հզոր երգասաց Վեյնեմեյնենի հետ։
Ուզեց ճահճից դուրս գալ, բայց տեսավ, որ ոտքեերին քարե ոտնամաններ էին հագցված և չէր կարող տեղից շարժվել։
Շատ խիստ վախեցավ լապլանդացին, ըմբռնեց, որ ընկել է թշվառության մեջ․ այսպիսի խոսքերով նա դիմեց ծերուկ երգասանին․
«Ո՛վ դու իմաստուն Վյենեմեյնեն, հավերժական տեսանող․ վերցրու այս կախարդանքը, ազատի՛ր ինձ ծանր վիճակից։ Ես քեզ կտամ անբավ փրկագին, ինչ բան և ինչքա՛ն ցանկանաս»։
Վեյնեմեյնեն ասաց․
«Ի՞նչ կտաս ինձ, թե վերացնեմ կախարդանքը, ազատեմ քեզ այս թշվառ վիճակից»։
Տղան ասաց․
«Ես ունեմ երկու սքանչելի աղեղ․ մեկը գերազանց նշան է առնում, մյուսը խփում է անվրեպ․ ընտրիր, որը կուզես»։
Վեյնեմեյնեն ասաց․
«Չեմ ուզում քո աղեղները, հիմար տղա, ինչի՞ս են պետք դրանք․ իմ տան բոլոր պատերին կախված են շատ աղեղներ, իմ աղեղներն իրենք իրենց գնում են անտառ և առանց ինձ խփում են անվրեպ»։
Երիտասարդ Իոուկախայնենը պաղատեց․
«Ես ունեմ երկու սքանչելի նավակ․ մեկը նրանցից թռչում է ինչպես հավք, մյուսը բեռներ է տանում։ Ընտրիր, որը քեզ դուր կգա»։
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
«Ես քո ոչ մեկ նավակի պետքն էլ չունեմ․ իմ ծովափին ես շատ նավակներ ունեմ․ նրանց մի մասը շարժվում է քամու ուղղությամբ, մյուսը քամուն հակառակ»։
Տղան ասաց․
«Ունեմ երկու հիասքանչ ձի, մեկը թռչում է ինչպես քամի, մյուսաը շատ ուժեղ լծելու ձի է․ ընտրիր որը կուզես»։
Հավերժական երգասացն ասաց․
«Քո գոված ձիերից ես շատ ավելի ընտիրներն ունեմ իմ գոմերում․ քո ձիերից ոչ մեկն ինձ պետք չէ»։
Տղան նորից աղաչանք արավ․
«Ով ծերուկ Վեյնեմեյնեն, ասա՛ սրբազան խոսքեր, վերացրու կախարդանքը, քեզ կտամ իմ ոսկե գլխարկը, լիքը արծաթով․ այդ գլխարկը հայրս բերել է ռազմի դաշտից»։
Վեյնեմեյնենը պատասխանեց․
«Ես քո ոսկու և արծաթի կարիքը չունեմ, իմ սնդուկները լի են ոսկով ու արծաթով»։
Հուսահատվեց տղան ու դարձյալ աղաչեց․
«Ո՛վ դու, ծերուկ Վեյնեմեյնեն, ազատիր թշվառիս այս ծանր վիճակից և ես քեզ կտամ իմ լայնարձակ դաշտերի ամբողջ հացահատիկը»։
Այսպես խոսեց ծերունին․
«Ես քո դաշտերը չեմ ուզում, բոլորովին հացի կարիք չունեմ։ Իմ աշխարհի որ կողմը նայես, այնտեղ հացառատ դաշտ է ու ամեն տեղ հատիկների շեղջեր են դիզված»։
Վեյնեմեյնենը նորից երգեց և Իոուկախայնենը այս անգամ մինչև կոկորդն ու ծնոտը խրվեց ճահճի մեջ։ Մամուռներն արդեն մտան բերանը։ Այս անգամ ամբարտավան տղան բոլորովին սարսափահար՝ աղերսեց․
«Ո՛վ դու իմաստուն Վեյնեմեյնեն, ազատիր ինձ այս ծանր վիճակից, վերացրու կախարդանքը, խնայիր իմ կյանքը, ոտքերս քիչ է մնում պոկվեն, աչքերս արդեն մթնդում են․ թե որ այս դաժան կախարդանքը վերացնես, իմ քրոջը՝ Այնոյին ես կտամ քեզ, որին շատ է սիրում մայրը։ Իմ քույրը թող քո կինը դառնա, թող քո տունն ու դուռը մաքրի, թող լվանա քո շորերը, թող հյուսի թանկագին վերմակներ, թող քեզ համար մեղրահացեր թխի, որ ծերության օրերին չտխրես»։
Հավերժական երգասաց Վեյնեմեյնենը շատ ուրախացավ, որ տղան քրոջը՝ Այնոյին իրեն կնության է տալիս։ Եվ այսպես խոսեց․
«Ա՛յ , այդ մեկը շա՛տ լավ ասացիր, վաղուց եմ ցանկանում ամուսնանալ։ Մեն֊մենակ շատ եմ տխրում։ Երբ տանից դուրս եմ գալիս, ոչ ոք ձեռքը չի թափ տալիս ու ինձ հրաժեշտի խոսքեր չի ասում․ երբ տուն եմ վերադառնում, ոչ ոք ինձ «բարի վերադարձ» չի ասում։ Ես մենակ եմ, ինչպես որորը ծովում, ինչպես ցցուն ժայռը ալիքների մեջ, ինչպես սոսին լերկ սարի վրա․․․ այո՛, շատ լավ ասացիր, այ այդ խոսքերից սիրտս մխիթարվեց»։
Եվ ծերուկը նստեց ժայռին, երգեց մեկ երգ, հետո էլի մի ուրիշ երգ և ապա ասաց սրբազան խոսքեր ու կախարդանքը վերացրեց։
Տղան դուրս եկավ ճահճից, քար դարձած ձին կենդանացավ, շունն իր կերպարանքն առավ, սահնակն էլ պատրաստ՝ իր սարք ու կարգով։
Տղան շտապ սահնակը նստեց և մեծ աղմուկով դեպի տուն շտապեց։ Շտապելուց սահնակը կպցրեց տան դրունքին, ջարդվեց քաշանը, փչացավ լծասարքը։
Հայրն ու մայրը վախեցած դուրս եկան ու հարցրին, թե ինչ է պատահել։ Տղան դառն արցունքներ թափելով լացեց, գլուխը քաշ գցեց, շրթունքները սեղմեց․ դեմքն էլ արդեն խիստ սփրթնած էր։
Մայրն ուզեց իմանալ, թե ինչ է պատահել և հարցրեց․
«Ինչո՞ւ համար ես լալիս, իմ անգին որդի»։
Տղան պատասխանեց․
«Ո՛հ դու, իմ հարազատ մայր, ես մեծ փորձանքի մեջ ընկա, իզուր տեղը չեմ լալիս․ հարյուր տարի էլ անցնի իմ արցունքը չի ցամաքի․ ես այսուհետև բնավ չեմ ուրախանա․ չէ՞֊որ իմ ազիզ քրոջը, քո հարազատ աղջկան՝ Այնոյին կնության տվի այդ ծերուկ Վայնեմեյնեին, որ նրա տան գործն անի, նրա համար մեղրահացեր թխի»։
Մայրը ծափ զարկեց և ուրախ֊ուրախ ասաց․
«Մի տխրիր տղաս, ես շարունակ երազում էի, որ այդ մեծ հերոսը իմ աղջկա ամուսինը դառնա»։
Լսեց այս խոսքերն Այնոն և շատ տխրեց․ մայրը դիմեց աղջկան․
«Ինչո՞ւ ես լալիս, իմ ազիզ Այնո, դու մեծահամբավ ամուսին կունենաս, կնստես նրա տանը, հարմարավետ սենյակում՝ լուսամուտի դիմաց և բարիքներով լի կյանք կվայելես»։
Աղջիկը պատասխանեց․
«Օ՛հ, մայր իմ սիրելի, պատճառ ունեմ լալու․ ես չեմ ուզում զրկվել իմ մազերի գեղեցիկ հյուսկերից, չեմ ուզում տանը նստել, գլուխս շալով փաթաթել, ծերուկ Վեյնեմեյնենին կին դառնալ ու նրան ծառայել․ չեմ ուզում զրկվել մեր արևից, մեր լուսնից, մեր երկնակամարից․ չեմ ուզում հեռանալ տնից֊տեղից, եղբորիցս, հորիցս»։
Իսկ մայրն ասաց․
«Չէ, աղջիկս, մի տխրիր, իզուր արցունք մի թափիր, քեզ մեծ բախտ է վիճակվել, դու անպայման պետք է մարդու գնաս Վեյնեմեյնենին․ նրա երկրումն էլ ամեն ինչ կա․ արևն ամեն տեղ էլ պայծառ փայլում է, ամեն տեղ էլ դաշտերում ցորեն և այգիներում մրգեր են աճում։ Կամուսնանաս մեծ երգչի հետ և շատ բախտավոր կլինես»։
Ռունա Դ
Գեղեցկուհի Այնոն
Գեղեցկուհի Այնոն անտառ գնաց ծաղիկներ փնջելու։ Մի փունջ հոր համար քաղեց, մյուսը մոր համար և մի երրորդն էլ եղբոր համար։
Ծաղիկները գիրկն առած աղջիկն անտառից շտապում էր տուն։ Եվ ահա նրա դեմը ելավ Վեյնեմեյնենը․ նայեց աղջկան, նայեց նրա գեղեցիկ զգեստներին և այսպես խոսեց․
«Այսուհետև զուգվիր֊զարդարվիր միայն ինձ համար, մազերդ հյուսիր և գեղեցիկ ժապավեն կապիր ինձ համար, ծաղիկներ փնջիր ինձ՝ փեսացուիդ համար, պարանոցդ զարդարիր մարգարտե մանյակներով, խաչ կախիր կրծքիդ, ապրի՛ր, ապրի՛ր միայն ինձ համար»։
Աղջիկն այսպես պատասխանեց․
«Ես ոչ մեկի մասին չեմ մտածել, երբ կրծքիս խաչ եմ կախել, երբ մազերս հյուսել և ժապավեն եմ կապել։ Ես հասարակ զգեստներ կհագնեմ․ ճերմակ հաց չեմ ուզում, ես ուզում եմ իմ հոր տանը մնալ, իմ հարազատ մոր հետ ապրել և հաց ուտել»։
Եվ աղջիկը խաչն ու մարգարիտները հանեց վզից, մատներից էլ ոսկե մատանիները, մազերի հյուսքից քանդեց ժապավենը և նետեց գետին․ նետեց, որ հայրենի անտառն իր թավուտներում պահի այդ ամենը։ Ապա լաց ու կոծով նա հորական տուն հասավ։
Հայրը կացին էր պատրասում․ հարցրեց․
«Աղջիկս, ինչո՞ւ ես լալիս»։
«Պատճառ ունեմ լալու, հայր իմ, կորցրել եմ կրծքիս խաչը, անգին մարգարիտները»։
Բակում եղբայրն աղեղ էր պատրաստում․ հարցրեց․
«Քույրիկ, ինչո՞ւ ես այդպես դառն արցունք թափում»։
«Եղբայր իմ, պատճառ ունեմ լալու, կորցրել եմ ոսկե մատանիներս, մեջքիս արծաթե քամարը»։
Ահա և Այնոյի քույրը։ Նա հյուսվածք էր անում․ հարցնում է․ «Քույր իմ անուշիկ, ինչո՞ւ այդպես հոնգուր֊հոնգուր կուլաս»։
«Պատճառ ունեմ լալու, սիրելի քույրիկ, կորցրել եմ թանկագին գինդերս, կորցրել եմ հյուսքերիս գեղեցիկ ժապավենները»։
Այնոն գնաց մոր մոտ։ Մայրը ճաշի պատրաստություն էր տեսնում։
«Իմ խեղճ դստրիկ, ինչո՞ւ ես լալիս»։
«Օ՜հ իմ հարազատ, իմ կաթնատու մայր, լալիս եմ, քանզի խորն է վիշտս։ Պուրակում ծաղիկներ փնջեցի հայրիկիս համար, քե՛զ համար, մեկն էլ եղբորս համար։ Ուզում էի տուն վերադառնալ, մեկ էլ դեմս ելավ Օսմոյնենը[1] և ասաց․ «Այսուհետև զուգվիր֊զարդարվիր միայն ինձ համար․․․ ծաղիկներ փնջիր ինձ՝ քո փեսացու Կալեվայնենի համար․․․ ապրիր միայն ինձ համար»։ Իսկ ես իմ բոլոր զուգս ու զարդարանքը, խաչն ու մարգարիտները հանեցի վրայիցս շպրտեցի անտառի մեջ և Օսմոյնենին ասացի․ «Ես ամուսնանալու մասին չեմ մտածում․ ուզում եմ հորս տանը մնալ, իմ հարազատ մոր հետ ապրել»։
Մայրն այսպես պատասխանեց աղջկան․
«Լաց մի՛ լինիր դստրիկս, մի՛ տխրիր։ Ես քեզ լավ կկերակրեմ․ կարագ ու կաթնահունց կուտես և շատ ավելի կգեղեցկանաս․ խոզի միս էլ կուտացնեմ, որ առույգ ու աշխույժ լինես։ Կորցրած զուգս ու զարդարանքիդ մասին էլ մի մտածիր․ սարի մոտերքում պահեստ ունեմ, դու գնա այնտեղ և բաց ամենալավ արկղը․ կգտնես յոթը հատ սքանչելի երկնագույն զգեստներ և ոսկյա միջակապեր։ Երբ աղջիկ ժամանակս անտառ էի գնացել մորի քաղելու, այնտեղ հանդիպեցի արևի և լուսնի աղջիկներին ու նրանք կարեցին ինձ համար այդ զգեստները։ Այդ արկղում դու ուրիշ զուգս ու զարդարանք կգտնես, ― ոսկյա ժապավեն մազերիդ համար, մետակսյա շապիկներ, նուրբ գուլպաներ և փափուկ կաշիներից կարված կոշիկներ։ Սրտիդ ուզածի պես կհագնվես և շատ ու շատ գեղեցիկ կդառնաս»։
Բայց աղջիկը չի համոզվում․ գնում է բակը․ էլի լաց է լինում և այսպիսի խոսքեր է ասում․
«Երբ ուղեղումդ լավ մտքեր են ծնվում ու չես կարող դրանք գործադրել ու երջանկանալ, ապա նման ես այն ալիքին, որ առաջանում է դույլի մեջ, երբ դույլը շարժում ես, կամ նման փոսում մնացած այն ձյան շերտին, երբ վրա է հասնում գարունը։
Ավելի լավ էր, որ ես ծնված չլինեի և այսքան դարդ ու ցավ չտեսնեի։ Երանի թե ութ օրական չդարձած մեռնեի․ այն ժամանակ ինձ քիչ բան էր պետք՝ մի կտոր քաթան և մի փոքրիկ փոս։ Մայրս մի քիչ լաց կլիներ, հայրս ավելի քիչ, իսկ եղբայրս բոլորովին լաց չէր լինի»։
Օրերն անցնում էին և Այնոն չէր դադարում լալուց։ Մայրը կրկին հարցրեց, թե ինչո՞ւ է լալիս աղջիկը։
«Ինչպես լաց չլինեմ․ ավելի լավ էր դու ինձ ծովը նետեիր, որ ձկներին ընկերություն անեի, քան թե ծերուկին խոստանայիր, որ ինձ կնության կտաս։ Ծերուկն ինձ հարմար ամուսին չէ․ նա քայլելիս կսայթաքի֊կընկնի, ես պիտի նրան օգնեմ՝ ոտքի կանգեցնեմ, ուտելիս՝ վրան կթափթփի կերակուրը և ես հա՛ նրա շորերը պիտի մաքրեմ»։
Եվ մի օր էլ աղջիկը գնաց սարը, գտավ պահեստը, հագավ ամենալավ զգեստները, վիզը գցեց ոսկյա մանյակ, մազերին մետաքսյա ժապավեն կապեց, մատներին էլ հագցրեց անգին քարերով զարդարված մատանիներ։ Բայց սիրտն ուրախ չէր․ անցնում էր դաշտերով ու անտառներով և թախիծով ինքն իր հետ խոսում․
«Այո, հասավ ժամանակը, որ ես հրաժեշտ տամ աշխարհին, ինձ նետեմ ծովը։ Չէ՞ որ հայրս ինձ համար լաց չի լինի, մայրս էլ ինձ չի խղճում, քույրս ու եղբայրս էլ շատ չեն տառապի ինձ համար»։
Գնաց մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա հասավ ծովափին։ Մութ գիշերը վրա հասավ․ դժբախտ աղջիկն ամբողջ գիշերը լաց եղավ․ երբ լույսը բացվեց, տեսավ երեք աղջիկներ, որոնք ուզում էին ծովը մտնել լողանալ։ Աղջիկը շորերն հանեց վրայից, կոշիկները մի կողմ շպրտեց, գուլպաները կախեց ծառի ճյուղից, ծովափի ավազի վրա դրեց ոսկյա մանյակն ու մատանիները։
Երբ Այնոն ջուրը մտավ, տեսավ աղջիկները հասել են ափից մի քիչ հեռու սպիտակին տվող քարերին։ Ինքն էլ լողաց ու հասավ սպիտակ քարին․ ուզեց նստել հանգստանալ։ Նստեց֊չնստեց ժայռի բեկորը պոկվեց և Այնոյին էլ հետը ծովի հատակը տարավ։
Եվ ծովի խորքից լսվում էր աղջկա աղիողորմ կանչը։
«Ես ծովը մտա, որ լողանամ, բայց դժբախտություն եկավ գլխիս։ Իմ սիրելի հայր, իմ հարազատ մայր, ես ծովի հատակը սուզվեցի, այժմ ձկներին քույր դարձա, նրանց հետ պիտի հավերժորեն ապրեմ։ Հայր իմ սիրելի, մինչև մահ֊գերեզման այստեղ ձուկ չորսաս, այստեղ, ո՛ւր քո ջահել աղջիկը սուզվեց մութ ջրերում։ Մայր իմ հարազատ, մինչև կյանքիդ վերջին օրն այստեղից ջուր չվերցնես ոչ խմորի, ոչ լվացքի համար, այստեղ, ուր քո սիրասուն աղջիկը սուզվեց մութ ջրերում։ Եղբայր իմ սիրելի, մինչև մահ֊գերեզման այս ծովի ջրերում չլողացնես քո ձիուն․ այն ալիքները, որ խփում են ավազոտ ափերին, այդ ալիքները քո քրոջ արյունն են, իմ ոսկորներն են շաղ տված այստեղ, իսկ քարերի արանքում բուսած մամուռներն էլ քո խեղճ քրոջ գիսակներն են»։
Ձայնը հասավ մոր ականջին․ մայրը զղջաց, որ ստիպում էր աղջկան ամուսնանալ ծերուկի հետ․ դառն արցունք թափեց ու ասաց․
«Մայրեր, եթե ձեր աղջիկներին զոռով, իրենց կամքին հակառակ պիտի ամուսնացնեք իրենց չսիրած մարդու հետ, ավելի լավ է, որ նրանց չխնամեք, չմեծացնեք»։
Եվ այնքան լացեց մայրը, որ նրա արցունքներից երեք առուներ գոյացան․ ամեն առվի մեջտեղը մի թումբ բարձրացավ, իսկ թումբերի վրա կեչիներ աճեցին՝ երեք բարձրաբերձ կեչիներ։ Ամեն մի կեչու վրա նստեց ոսկեգույն կկու։
Եվ կկուները երգում էին անընդհատ։
Մեկ կկուն «սե՛ր, սե՛ր» էր գեղգեղում։
Մյուս կկուն՝ «փեսա՛, փեսա՛» էր կանչում։
Երրորդ կկուն՝ «երջանկությո՛ւն, երջանկությու՛ն» էր խոստանում։
Եվ գիշեր ոի դերել չէր լռում կկուների կչկչոցը։
Բայց աղջիկը սիրո փոխարեն մահն էր գտել ծովում։
Փեսացուն մնացել էր վշտահար ու մենակ։
Իսկ մայրը՝ երջանկության փոխարեն ամբողջ կյանքում պետք է լաց լիներ։
Մայրը նորից ողբաց ու ասաց․
«Այսուհետև կկուների կանչը չպիտի լսեմ․ հենց որ լսում եմ, սրտիս կսկիծը սաստկանում է և արցունքս վարարում է գետի նման․ վա՜յ իմ գլխին, որ աղջկանս անբախտացրի, ծովի մութ ջրերին բաժին դարձրի»։
- ↑ Օսմոյնեն, Կալեվայնեն, Ուվանտոլայնեն, Սուվանտոլայնեն, ― երգասաց Վեյնեմեյնենի տարբեր անուններն են։