«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 3878. | Տող 3878. | ||
:Անտեսանելիության թիկնոցը նրանք մոռացել էին աշտարակի տանիքին։ | :Անտեսանելիության թիկնոցը նրանք մոռացել էին աշտարակի տանիքին։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնհիգներորդ․ Արգելված անտառը== | ||
+ | |||
+ | :Իրավիճակը գնալով վատթարանում էր։ | ||
+ | |||
+ | :Ֆիլչը նրանց տարավ պրոֆեսոր Մըք Գոնագալի աշխատասենյակը, որը գտնվում էր առաջին հարկում, որտեղ և նրանք սուս ու փուս նստեցին ու առանց մի խոսք իսկ փոխանակելու, սկսեցին սպասել։ Հերմիոնան դողում էր։ | ||
+ | |||
+ | :Հարրիի ուղեղով իրար ետևից անցնում էին պատրվակների, ալիբիների, հնարավոր և ամենաանհավանական պատմությունների տարբերակները, մեկը մյուսից ավելի հուսահատ ու ոչ արժանահավատ։ Նա չէր պատկերացնում, թե այս անգամ ինչ հրաշքով պիտի փրկվեին փորձանքից։ Նահանջելու կամ փախչելու ճանապարհ չկար։ Երկու ոտքով ծուղակն էին ընկել։ Ինչպե՞ս կարող էին այդպես հիմարաբար թիկնոցը մոռանալ տանիքում։ Անհնար էր երևակայել անգամ որևէ հիմնավոր պատճառ կամ պատրվակ, որ պրոֆեսոր Մըք Գոնագալն ընդուներ՝ որպես ամրոցում կեսգիշերից հետո, աստղադիտարանի ամենաբարձր աշտարակում, որտեղ առանց այն էլ դասերից դուրս մուտքն արգելված էր, նրանց թափառելու փաստն արդարացնող հիմնավոր բացատրության։ Իսկ եթե այդ փաստին հանկարծ միանային Նորբերթն ու անտեսանելիության թիկնոցը, ապա անկասկած կարելի էր համոզված լինել, որ նրանց մնում էր ընդամենը հավաքել իրենց ունեցած-չունեցածն ու պատրաստվել անփառունակ և ամոթալի վերադարձին՝ դեպի տուն։ | ||
+ | |||
+ | :Հարրիի մտքով անցավ, որ սրանից էլ վատ բան չի կարող լինել, սակայն հաջորդ վայրկյանին նա՝ կանխազգալով իրադարձությունները, մտածեց, որ լավ կանի չշտապի եզրակացություններով, որպեսզի իր վաղաժամ գնահատականով, թեկուզ և մտովին, վատից էլ վատ հետևանքներ չոգեկոչի։ Եվ, իսկապես, ևս մեկ վայրկյան անց նա հասկացավ, որ դժբախտաբար, իրենց վիճակն իրականում նույնիսկ ավելի անմխիթար էր, քան ինքը ենթադրում էր։ | ||
+ | |||
+ | :Հայտնվեց պրոֆեսոր Մըք Գոնագալը... Նեվիլի հետ միասին։ | ||
+ | :— Հա՛րրի, — երկու դժբախտ ձերբակալվածներին տեսնելով, հուզախառն բացականչեց Նեվիլը, ― ես փորձում էի գտնել ձեզ, որպեսզի զգուշացնեմ... Ես պատահաբար լսեցի, թե ինչպես էր Մալֆոյը գլուխ գովում, որ այս գիշեր պետք է գլխիդ դատաստան բերի։ Նա ասաց, որ դու վիշ... | ||
+ | |||
+ | :Հարրին՝ աչքերը չռելով Նեվիլի վրա, գլուխն օրորեց, որ նա ձայնը կտրի, բայց պրոֆեսոր Մըք Գոնագալը տեսավ... Նա այնպիսի տեսք ընդունեց, ասես հրես-հրես Նորբերթի պես քթանցքներով բոց ու կրակ կարտաշնչի և, թևերը սպառնալից կանթելով, ճակատագրի անհողդողդ ստվերի պես խոյացավ եռյակի գլխին։ | ||
+ | |||
+ | :— Ձեզնից և ոչ մեկից նման նենգություն երբեք չէի սպասի։ Պարոն Ֆիլչն ասաց, որ դուք բարձրացել էիք աստղադիտարանի աշտարակը։ Գիշերվա ժամը մեկն է։ Ես բացատրություն եմ պահանջում։ | ||
+ | |||
+ | :Երևի թե առաջին անգամն էր, որ Հերմիոնան չկարողացավ պատասխանել ուսուցչի տված հարցին։ Նա արձանի պես անշարժ կանգնած, հայացքը գամել էր իր հողաթափիկներին։ | ||
+ | :― Ես, կարծես, գլխի եմ ընկնում, թե ինչ է կատարվում այստեղ, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը — պետք չէ հանճար լինել հասկանալու համար։ Դուք Մալֆոյի խելքը կերել եք ինչ-որ վիշապի մասին լոլո-լոլո պատմություններով, որ կարողանաք գիշերով դուրս հանել նրան ամրոցում թափառելու և ծուղակը գցել։ Ի գիտության ձեզ, ես արդեն բռնել եմ նրան։ Երևի ձեր կարծիքով շատ ծիծաղելի է, որ Լոնգբոթոմը նույնպես լսել է այդ հիմար պատմությունը և նույնպես դյուրահավատորեն ծուղակն ընկել։ | ||
+ | |||
+ | :Հարրին աչքերով որսաց Նեվիլի հայացքը և փորձեց առանց խոսքերի հասկացնել նրան, որ դա այդպես չէ, որովհետև Նեվիլը ապշահար ու ծայրաստիճան վիրավորված տեսք ուներ։ Խեղճ, դանդալոշ Նեվիլ... Հարրին պատկերացնում էր, թե ինչ ճիգերի գնով է նա՝ ինքն իրեն հաղթահարելով, մութ գիշերով դուրս եկել Գրիֆինդորի աշտարակից նրանց գտնելու ու վտանգի մասին զգուշացնելու համար։ Չէր կարելի չգնահատել Նեվիլի իսկապես հերոսական արարքը։ | ||
+ | |||
+ | :— Ես ծայրաստիճան հիասթափված եմ ձեզնից, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Չորս ուսանող մի գիշերվա մեջ հանրակացարանային աշտարակներից դուրս... Ես դեռ երբեք նման խայտառակության մասին չեմ լսել։ Օրիորդ Գրե՛յնջեր, ես կարծում էի, որ դուք ողջամիտ աղջիկ եք։ Ինչ վերաբերում է ձեզ, պարոն Փոթթեր, ես համոզված էի, որ Գրիֆինդորը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան նման անփառունակ արկածները։ Բոլոր երեքդ կենթարկվեք վարչական հմայապատժի։ Այո՛, պարոն Լոնգբո՛թոմ, դուք նույնպես։ Ոչ մի բան ձեզ իրավունք չի տալիս պարետային ժամի արգելանքը խախտելով, գիշերով թափառել ամրոցում, հատկապես այս օրերին, երբ իրավիճակն այնքան վտանգավոր է դարձել շրջակայքում... Եվ հիսուն միավոր կհանվի Գրիֆինդորի հաշվից։ | ||
+ | |||
+ | :— Հիսո՜ւն, — Հարրիի շունչը կտրվեց։ Ախր, իրենք կկորցնեն առաջնությունը իրենք կկորցնեն Գրիֆինդորի առաջատար դիրքը Միաբանությունների գավաթի մրցույթում, որն այնքան դժվարությամբ ինքը շահեց քվիդիչի վերջին խաղում հաղթելու շնորհիվ։ | ||
+ | :— Հիսուն միավոր յուրաքանչյուրից, — բառերը հատ-հատ շեշտելով ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ծանր շնչելով իր՝ առանց այն էլ երկար ու բարկությունից ավելի սրված քթով։ | ||
+ | |||
+ | :— Պրոֆեսո՛ր, խնդրում եմ... | ||
+ | :— Բայց դուք չե՛ք կարող... | ||
+ | :— Չհամարձակվե՛ք ասել ինձ, թե ես ինչ եմ կարող և ինչ չեմ կարող, Փո՛թթեր։ Իսկ հիմա, անմիջապես գնացե՛ք ձեր ննջարանները, բոլո՛րդ։ Ես երբեք դեռ այսքան չեմ ամաչել Գրիֆինդորի ուսանողների համար։ | ||
+ | |||
+ | :Հարյուր հիսո՜ւն միավոր... Գրիֆինդորը միանգամից հայտնվեց վերջին տեղում։ Մի գիշերվա մեջ նրանք կորցրին Միաբանությունների գավաթի մրցույթում հաղթելու բոլոր իրատեսական հնարավորությունները։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես իր ներսում բոլոր օրգանները միանգամից չորացել էին ու միայն մարմնի դատարկ կաղապարն էր մնացել։ Ինչպե՞ս կարող են իրենք երբևէ շտկել այս իրավիճակը։ | ||
+ | |||
+ | :Հարրին ամբողջ գիշեր չքնեց։ Մինչև առավոտ նա ժամեր շարունակ լուռ ու մունջ պառկած լսում էր Նեվիլի՝ բարձի մեջ խեղդված, աղիողորմ հեկեկոցները։ Հարրիի միտքը ոչ մի բառ չէր գալիս Նեվիլին սփոփելու համար։ | ||
+ | |||
+ | :Նա շատ լավ գիտեր, որ Նեվհլը, իր նման հուսահատ սարսափով, սպասում էր ճակատագրի պես անհողդողդ արևածագին։ Ի՞նչ է լինելու, երբ առավոտյան ամբողջ Գրիֆինդորն իմանա, թե իրենք ինչ են արել մի գիշերվա մեջ։ | ||
+ | |||
+ | :Սկզբում՝ հսկայական ապակյա ցուցատախտակի կողքով անցնելիս, որտեղ ամեն առավոտ արձանագրվում էին միաբանությունների միավորները, գրիֆինդորցիները՝ աչքերին չհավատալով, կարծում էին, թե ինչ-որ սխալմունք է կատարվել։ Ինչպե՞ս կարող էր երեկոյից առավոտ՝ ցուցատախտակի վրա հանկարծ հարյուր հիսուն միավոր պակասել։ Իսկ հետո պատմությունը սկսեց տարածվել՝ կամաց-կամաց վերածվելով փոթորկաթափ հեղեղի... Հարրր Փոթթերը, հանրահայտ Հարրի Փոթթերը, երկու քվիդիչային խաղերի իրենց հերոսը, այդ նա է մի գիշերվա մեջ կորցրել բոլոր հարյուր հիսուն միավորները, նա և նրա հետ էլ երկու ուրիշ հիմար առաջին դասարանցիներ։ | ||
+ | |||
+ | :Կես ժամվա ընթացքում՝ դպրոցում ամենամեծ ժողովրդականություն, սեր և հարգանք վայելող անձից, Հարրին դարձավ ամենաքստմնելի և ամենահանդիմանելի անձնավորությունը։ Նույնիսկ ռեյվենքլոցիներն ու հաֆըլփաֆցիներն էին երես թեքել նրանից, որովհետև բոլորի բաղձալի ցանկությունն էր՝ վերջապես կոտրել Սլիզերինի գոռոզ քիթն ու զրկել նրան Միաբանությունների գավաթի մրցույթում ՝ արդեն յոթերորդ տարին անընդմեջ, հաղթելու պատվից։ Ամենուրեք, ուր էլ որ Հարրին գնար, մարդիկ նրան մատով էին ցույց տալիս ու հոգ էլ չէին տանում ձայներն իջեցնել՝ նրան վիրավորական մականուններով կոչելիս։ Իսկ սլիզերինցիք, ընդհակառակը՝ նրա կողքով անցնելիս, ծափահարում էին, շվշվացնում և, ձեռք առնելով, ընդգծված բարձրագոչ ողջունում ու շնորհակալության հայտնում. | ||
+ | :— Հե՛յ, Փո՛թթեր, էս ինչ լավություն ես արել մեզ... Հիմա ո՞նց ենք տակից դուրս գալու։ | ||
+ | |||
+ | :Միայն Ռոնն էր կանգնած նրա կողքին։ | ||
+ | :— Մի անհանգստացիր, երկու շաբաթից կմոռացվի, կանցնի։ Ֆրեդն ու Ջորջը տոննաներով միավորներ են կորցրել այստեղ եղած ժամանակ և միևնույն է բոլորի աչքի լույսն են։ | ||
+ | :— Իսկ նրանք երբևէ միանգամից հարյուր հիսուն միավոր կորցրե՞լ են, ― հազիվ շշնջալով, նսեմացած հարցրեց Հարրին։ | ||
+ | :— Հը՛մ... չէ՛, միանգամից էդքան... կարծես թե չէ, ― ընդունեց Ռոնը։ | ||
+ | |||
+ | :Ճիշտ է, արդեն ուշ էր վնասը հատուցելու համար, սակայն Հարրին ինքն իրեն երդվեց, որ այլևս երբեք չի խառնվի անմիջականորեն իրեն չվերաբերող գործերի մեջ։ Նա ստացավ իր արժանին՝ քիթն ամեն տեղ խոթելու ու իրեն չվերաբերող բաներով զբաղվելու համար։ | ||
+ | |||
+ | :Նա այնքան էր վհատված ու ինքն իրենից այնքան էր ամաչում, որ նույնիսկ գնաց Օլիվեր Վուդի մոտ և առաջարկեց, որ իրեն հանեն քվիդիչի թիմից։ | ||
+ | |||
+ | :― Քեզ հանե՞նք թիմից, ― որոտաց Վուդը, ― Ինչո՞վ կարող է դա օգնել գործին։ Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս ես պատրաստվում վերականգնել կորցրածդ միավորները, եթե քվիդիչ էլ չխաղանք ու չհաղթենք։ | ||
+ | |||
+ | :Սակայն նույնիսկ քվիդիչն էր կորցրել իր հմայքն ու հաճույքը։ Մարզումների ժամանակ թիմի մյուս անդամները Հարրիի հետ չէին խոսում, և եթե անգամ նրանք ստիպված էին լինում խոսել նրա մասին, ապա անունը չհոլովելու համար Հարրիին անվանում էին ոչ այլ ոք, քան՝ «Որսորդը...»։ | ||
+ | |||
+ | :Հերմիոնան ու Նեվիլը նույնպես տառապում էին ընդհանուր վերաբերմունքից։ Թեև ճիշտ է, նրանց այդքան չէր հասնում, ինչքան Հարրիին, որովհետև նրանք Հարրիի պես ամբողջ դպրոցում հանրահայտ չէին, սակայն նրանց հետ էլ ոչ ոք չէր խոսում։ Հերմիոնան դադարել էր դասերի ժամանակ ուշադրության հրավիրել իր վրա՝ ուսուցիչների բոլոր հարցերին պատասխանելու համար ձեռք բարձրացնելով և, գլուխը կախ, սուս ու փուս աշխատում էր իր համար։ | ||
+ | |||
+ | :Հարրին նույնիսկ ուրախ էր, որ քննությունները պետք է շուտով սկսվեին։ Կրկնողություններն ու պարապմունքները նրա ուղեղը զբաղված էին պահում և շեղում էին անփառունակ իրականությունից։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան բոլորից առանձնացած պարապում էին մինչև ուշ գիշեր՝ աշխատելով մտապահել բարդ թրմախառնուրդների, բուժահեղուկների և հմայաթուրմերի բաղադրատոմսերը, անգիր անել իրենց ծրագրային հմայախոսքերն ու դյութաղոթքները, սերտել հրաշագործության մեջ մեծ հայտնագործությունների և գոբլինյան ապստամբությունների տարեթվերը։ | ||
+ | :Սակայն մի օր, քննություններից մեկ շաբաթ առաջ, այլևս ոչ մի բանի մեջ չխառնվելու մասին Հարրիի հաստատակամ որոշումը ուժեղ փորձության ենթարկվեց։ Կեսօրից հետո միայնակ վերադառնալով գրադարանից, նա ինչ-որ թնգթնգոց լսեց լսարաններից մեկի բաց դռնից։ Ավելի մոտենալով լսարանին, նա լսեց Քուիրելի ձայնը. | ||
+ | |||
+ | :—Ո՜չ... ո՜չ... Խնդրում եմ... | ||
+ | :Կարծես ինչ-որ մեկը սպառնում էր նրան։ Հարրին ավելի մոտեցավ լսարանի դռանը։ | ||
+ | :— Լա՜վ... լա՜վ... ― լսվեց Քուիրելի բեկբեկուն ձայնը։ | ||
+ | |||
+ | :Հաջորդ վայրկյանին Քուիրելը արագ-արագ քայլելով դուրս եկավ լսարանից՝ գլխի վրա ուղղելով իր փաթթոցը։ Նա շատ գունատ էր և այնքան վհատված տեսք ուներ, ասես ուր որ է պիտի սկսեր արտասվել։ Նա արագ քայլելով հեռացավ։ Հարրին մտածեց, որ Քուիրելը նույնիսկ չնկատեց էլ իրեն։ Նա սպասեց մինչև Քուիրելի քայլերը դադարեցին միջանցքում, հետո գլուխը մտցրեց լսարանի դռնից ներս։ Այն դատարկ էր, սակայն լսարանի մյուս ծայրի դուռը կիսաբաց էր։ Հարրին արդեն անցել էր լսարանի գրեթե կեսը, երբ հիշեց իր երդումը՝ այլևս ոչ մի բանի մեջ չխառնվելու մասին։ | ||
+ | |||
+ | :Միևնայն ժամանակ, նա գրազ կգար տասներկու փիլիսոփայական քարերի վրա, որ Սառկեկը մի պահ առաջ դուրս եկավ լսարանի այդ կիսաբաց դռնով և դատելով իր լսածից, Հարրին համոզված էր, որ նա ուրախ-ուրախ թռչկոտելով էր հեռանում, որովհետև կարծես թե Քուիրելը վերջապես տեղի էր տվել նրա ճնշմանը։ | ||
+ | |||
+ | :Հարրին վերադարձավ գրադարան, որտեղ Հերմիոնան ստուգում էր Ռոնի գիտելիքները աստղագիտությունից։ Հարրին պատմեց նրանց իր լսածը։ | ||
+ | :— Ուրեմն Սառկեկը հասավ իր ուզածին, եթե Քուիրելը նրան ասել է, թե ինչպես կարելի է հաղթահարել իր հմայապատնեշը... | ||
+ | :— Մոռանում ես, որ դեռ Խավիկն էլ կա այնտեղ,― ասաց Հերմիոնան։ | ||
+ | :— Միգուցե Սառկեկն առանց Հագրիդին հարցնելու էլ արդեն իմացել է, թե ինչպես կարելի է անցնել Խավիկի մոտով, ― բարձրաձայն մտորեց Ռոնը, մտազբաղ նայելով իրենց շրջահատող հազարավոր գրքերի հատորների կազմերին, ― գրազ կգամ, որ այստեղ մի տեղ՝ գրքերից մեկում գրված կլինի, թե ինչպես կարելի է անվնաս անցնել եռագլուխ հրեշավոր շան կողքով... Հը՞... Հա՛րրի... Ուրեմն ի՞նչ ենք անելու։ | ||
+ | |||
+ | :Արկածախնդրության կայծիկները կրկին շողշողում էին Ռոնի աչքերի մեջ, սակայն մինչև Հարրին կհասցներ բերանը բացել՝ Հերմիոնան պատասխանեց նրա հարցին. | ||
+ | :— Գնա՛նք Դամբլդորի մոտ։ Ահա թե ինչ պետք է արած լինեինք դեռ շատ վաղուց։ Եթե մենք փորձենք կրկին ինքնագլուխ ինչ-որ բան անել, այս անգամ հաստատ մեզ անվերադարձ դուրս կվռնդեն դպրոցից։ | ||
+ | |||
+ | :— Բայց մենք ապացույց չունենք, — ասաց Հարրին, — Քուիրելը չափազանց վախեցած է մեր ասածը հաստատելու համար։ Իսկ Սառկեկն ընդամենը կարող է ասել, որ ինքը գաղափար չունի, թե տրոլն ինչպես է մտել դպրոց Բոլոր սրբերի օրը, և որ ինքը մոտիկ էլ չի գնացել երրորդ հարկի միջանցքի դռանը։ Եվ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կհավատան այդ դեպքում... նրա՞ն, թե՝ մեզ։ Գաղտնիք չէ, որ մենք նրան չենք սիրում, Դամբլդորն էլ կմտածի, որ մենք ուզում ենք նրանից վրեժ լուծել և այդ պատմությունները հնարել ենք՝ Սառկեկին անախորժության մեջ գցելու համար։ Ֆիլչը մեզ երբեք չի օգնի, եթե նույնիսկ նրա կյանքը կախված լինի դրանից։ Նա չափազանց մտերմական հարաբերություններ ունի Սառկեկի հետ և, նրա կարծիքով, ինչքան շատ ուսանողներ հեռացվեն դպրոցից, այնքան ավելի լավ։ Եվ մի մոռացեք, որ մենք, ըստ էության, ոչինչ չպետք է իմանայինք, ո՛չ քարի, ո՛չ էլ Խավիկի մասին։ Մենք դեռ պիտի բացատրենք, թե այդ ամենը որտեղից գիտենք։ | ||
+ | |||
+ | :Հերմիոնան կարծես համոզվեց, սակայն Ռոնը դեռ ոգևորված էր։ | ||
+ | :― Միգուցե մի քիչ էլ հոտոտենք շուրջներս... | ||
+ | :― Ո՛չ, ― ասաց Հարրին, առարկություն չհանդուրժող տոնով, ― ինչը հոտոտելու էր, մենք արդեն հոտոտել ենք։ | ||
+ | |||
+ | :Նա իր կողմը քաշեց Յուպիտեր մոլորակի երկնային քարտեզը և սկսեց սերտել նրա լուսինների անունները։ | ||
+ | |||
+ | :Հաջորդ առավոտյան Հարրին, Հերմիոնան ու Նեվիլը պաշտոնական գրություններ ստացան՝ բոլորը նույն բովանդակությամբ. | ||
+ | |||
+ | :Ձեր հմայապատիժը կկայանա այս երեկո ժամը տասնմեկին։ Պարոն Ֆիլչը ձեզ կսպասի շքամուտքի նախասրահում։ | ||
+ | |||
+ | :Պրոֆեսոր՝ Մըք Գոնագալ | ||
+ | |||
+ | :Հարյուր հիսուն միավոր կորցնելու հոգեկան ցնցումից ազդված, Հարրին բոլորովին մոռացել էր, որ իրենք դեռ պետք է հմայապատժի ենթարկվեն։ Նա սպասում էր, որ Հերմիոնան կսկսի բողոքել, որ իրենք մի ամբողջ երեկո կկորցնեն քննություններին պատրաստվելու հնարավորությունից, սակայն Հերմիոնան ոչինչ չասաց։ Նա նույնպես գտնում էր, որ իրենք արժանի են պատժի, ինչպիսին էլ որ այն լիներ։ | ||
+ | |||
+ | :Ժամը տասնմեկին Հարրին, Հերմիոնան ու Նեվիլը հրաժեշտ տվեցին Ռոնին, որը մնաց նրանց սպասելու ընդհանուր սենյակում, և երեքով ուղևորվեցին դեպի շքամուտքի նախասրահը։ Ֆիլչն արդեն այնտեղ էր, Մալֆոյը՝ նույնպես։ | ||
+ | |||
+ | :Հարրին բոլորովին մոռացել էր, որ Մալֆոյն էլ պիտի հմայապատժի ենթարկվի։ | ||
+ | :— Եկեք իմ ետևից, — ասաց Ֆիլչը՝ մի լապտեր վառելով և դուրս գալով շբամուտքի դռնից։ | ||
+ | |||
+ | :— Հիմա արդեն յոթ անգամ կմտածեք մինչև որևէ կանոնակարգ նորից խախտելը, ճիշտ չե՞մ ասում... — շարունակեց նա անբարյացակամորեն խեթ-խեթ նայելով նրանց վրա։ — Անշուշտ... Եթե ինձ հարցնող լիներ՝ աշակերտների լավագույն դաստիարակները բոլոր ժամանակներում եղել են ծանր աշխատանքն ու Ֆիզիկական ցավը... Ափսոս որ հին պատժամիջոցներն արգելել են ու վերացրել... Ա՛յ, ինչ լավ կլիներ, եթե դաստակներից կապված մեկ-երկու օր կախված մնայիք զնդաններում... Հը-հը... Ես դեռ հին շղթաներից ունեմ պահած իմ պահեստում։ Համենայն դեպս միշտ յուղում եմ, որ չժանգոտեն ու փայլը չկորցնեն, եթե հանկարծ օրերից մի օր պետք գան... Հիմա բոլորդ անխոս կգաք իմ ետևից և հանկարծ մտքներովդ էլ չանցնի փախչել, որովհետև միայն ավելի կվատթարացնեք ձեր վիճակը։ | ||
+ | |||
+ | :Նրանք առաջ շարժվեցին՝ շեղաձիգ անցնելով ամրոցի մութ ետնաբակով։ Նեվիլը ծանր շնչելով ֆսֆսացնում էր։ Հարրին փորձում էր պատկերացնել, թե ինչի նման է լինելու իրենց պատիժը։ Երևի թե իսկապես ինչ-որ սարսափելի բան է իրենց սպասում, այլապես Ֆիլչն այդքան գոհ ու երջանիկ տրամադրության մեջ չէր լինի։ | ||
+ | |||
+ | :Լիալուսին էր։ Սակայն վառ լուսնաշողքը մերթ ընդ մերթ խավարում էր ամպերից ու անթափանց մթության ստվերների մեջ գցում նրանց։ Առջևում Հարրին տեսնում էր Հագրիդի խրճիթի լուսավորված պատուհանները։ Հետո նրանք հեռվից եկող մի ձայն լսեցին։ | ||
+ | |||
+ | |||
+ | :— Ֆիլչ, դու՞ ես... Շտապի՛ր... Վաղուց ժամանակն է գործի անցնելու։ | ||
+ | |||
+ | :Հարրիի սիրտը թեթևացած վեր ցատկեց։ Եթե իրենք պետք է Հագրիդի հետ աշխատեն, ուրեմն իրավիճակն այնքան էլ վատ չէ։ Թերևս ուրախությունն ակնհայտորեն արտահայտվեց նրա դեմքին, որովհետև Ֆիլչն ասաց. | ||
+ | :— Ենթադրում եմ, որ քո կարծիքով եկել եք ուրախ ժամանակ անցկացնելու էդ դանդալոշ ըուգրի զավակի հետ։ Խորհուրդ կտամ մի լավ կշռադատել, քանզի երկրորդ հայացքից նրա ընկերակցությունը ձեզ կարող է այնքան էլ սփոփիչ չթվալ, որովհետև ձեզ սպասում է... գիշերային Արգելված անտառը, ա՛յ թե ինչ... Եվ գրազ կգամ, որ վաղն առավոտյան դժվար թե բոլորդ ողջ ու առողջ դուրս գաք այնտեղից։ | ||
+ | |||
+ | :Այդ լսելով Նեվիլը մի հուսահատ հոգոց հանեց, իսկ Մալֆոյը քարացած կանգ առավ տեղում։ | ||
+ | :— Անտա՞ռը, — կրկնեց նա և նրա ձայնը բոլորովին էլ այնքան ամբարտավան ու գոռոզ չհնչեց, ինչպես միշտ։ — Մենք չենք կարող գիշերով Անտառ մտնել, այնտեղ ինչ տեսակ հրեշ ու գազան ասես կա... դարձվոր մարդագայլ, մարդակեր գազաններ... | ||
+ | |||
+ | :Նեվիլն ամուր կառչեց Հարրիի պարեգոտի թևքից և մի խեղդված ճիչ արձակեց։ | ||
+ | :— Հհ-հաա... Վերջապես հասկացա՞ր... Մարդակեր գազանների ու դարձվորների մասին պետք է շուտ մտածեիր՝ մինչև պարետային ժամը խախտելը։ | ||
+ | |||
+ | :Հագրիդը լոք-լոք քայլելով դուրս եկավ խավարից և մոտեցավ նրանց։ Նրա կողքին Ժանիքն էր՝ վզափոկով կապված։ Հագրիդի ձեռքին էր նրա հսկայական արբալետը, իսկ ուսի ետևից երևում էր նետերով լի կապարճը։ | ||
+ | |||
+ | :— Ժամանակն է, — ասաց նա, — Ես արդեն կես ժամ է սպասում եմ ձեզ։ Ինչպե՞ս եք, Հա՛րրի, Հերմիո՛նա։ | ||
+ | :— Չի կարելի նրանց նկատմամբ շատ բարեկամական վերաբերմունք ցուցադրել, Հա՛գրիդ, ի վերջո նրանք պատժվելու են եկել։ | ||
+ | |||
+ | :― Ա՛յ, թե ինչու ուշացար, ուրեմն, ― ասաց Հագրիդը խոժոռելով Ֆիլչի վրա, ― կա-չկա ամբողջ ճանապարհին խեղճերի գլխին խրատ ու լուտանք էիր թափում։ Բա ո՜նց... Հերի՛ք զվարճանաս։ Այստեղից ես եմ նրանց համար պատասխան տալիս։ | ||
+ | :― Ես կվերադառնամ արևածագին,― ասաց Ֆիլչը, ― ...նրանց դիակների ետևից, ― չարանենգորեն ավելացրեց նա՝ ակներևաբար ըմբոշխնելով իր ասածի իմաստը, և շրջվելով, քայլեց դեպի ամրոցը, ձեռքի մեջ զվարթ ճոճելով լապտերը։ | ||
+ | :Մալֆոյը շրջվեց դեպի Հագրիդը։ | ||
+ | :― Ես Անտառ չեմ գնա, ― ասաց նա, և Հարրին մի լավ զվարճացավ՝ տագնապ ու խուճապ լսելով նրա ձայնի մեջ։ | ||
+ | :― Կգնա՛ս, եթե ուզում ես մնալ Հոգվորթսում։ Դու խախտում ես կատարել և հիմա պետք է վճարես դրա համար։ | ||
+ | |||
+ | :― Բայց դա ծառաների գործ է, դա ուսանողներին վայել բան չէ։ Ես կարծում էի, որ պետք է ինչ-որ առաջադրանք կատարենք, ասենք՝ հազար անգամ գրենք «Խոստանում եմ՝ էլ չեմ խախտի պարետային ժամը» կամ դրա նման մի բան... իսկ սա... եթե հայրս իմանա, որ ինձ ստիպել են նման բան անել... | ||
+ | |||
+ | :― ... Հորդ կասես, որ Հոգվորթսում էդպես է ընդունված, ― մռնչաց Հագրիդը, ― Խոս-տյա-նյում եմ էլ չյեմ խախ-տի... բա չէ... Ի՞նչ օգուտ տողեր գրելուց։ Ուրեմն ըսենց՝ կամ որևէ իսկապես պետքական բան պիտի անես, կամ հայդե՝ դուրս կթռչես Հոգվորթսից։ Եթե կարծում ես, որ հայրդ կգերադասեր, որ մեզ հետ գալու փոխարեն Հոգվորթսից վռնդվեիր, խնդրեմ, քեզ ստիպող չկա, կարող ես հենց հիմա վերադառնալ ամրոց ու սկսել ունեցած-չունեցածդ հավաքել ― Գնա՛... | ||
+ | |||
+ | :Մալֆոյը տեղից չշարժվեց։ Նա մի պահ կատաղած նայեց Հագրիդին, բայց շատ արագ հայացքն իջեցրեց։ | ||
+ | :― Էդպես ավելի լավ է, ― ասաց Հագրիդը։ ― Հիմա ինձ լսե՛ք, քանի որ էս գործն իսկապես վտանգավոր է, ես չեմ ուզում, որպեսզի ձեզնից որևէ մեկի կյանքն ու առողջությունը անիմաստ վտանգի ենթարկվի։ Առայժմ առանց խոսելու եկեք իմ ետևից։ | ||
+ | |||
+ | :Նա բոլորին առաջնորդեց դեպի Արգելված անտառի եզրը։ Ձեռքի լապտերը վեր բարձրացնելով, Հագրիդը ցույց տվեց անտառի այդ մասում ծառերի խիտ եզրին միառժամանակ զուգահեռ գնացող մի նեղլիկ արահետ, որը անտառի խորքից ոլոր-մոլոր գալիս էր ու հաստաբուն ծառերի միջով կրկին գնում, կորչում անտակ մթության մեջ։ Թեթև քամին ծածանեց նրանց մազերը, երբ նրանք կանգնեցին արահետի եզրին։ | ||
+ | :— էստեղ նայեք, բոլորդ, — ասաց Հագրիդը, — տեսնո՞ւմ եք է՜ն շողշողուն բծերը, որ առկայծում են լուսնի լույսից՝ էնտեղ հեռվում ու ավելի մոտիկ, ա՛յ, էն ծառի բնի վրա ու հրե՛ս խոտերի շյուղերին... Տեսա՞ր արծաթափայլ կաթիլները։ Սա միեղջյուրի արյուն է։ Անտառում ծանր վիրավորված միեղջյուր է շրջում։ Չգիտեմ, թե ինչը կարող էր հարձակվել միեղջյուրի վրա, բայց սա էս շաբաթ արդեն երկրորդ դեպքն է։ Անցած չորեբշաբթի առաջին հոշոտված միեղջյուրին գտա անտառում։ Հիմա պիտի միասին փորձենք գտնել խեղճ կենդանուն, ու եթե արդեն ուշ է նրան փրկելու համար, պիտի օգնենք, որ գոնե շուտ հանգստանա թշվառ արարածը։ | ||
+ | |||
+ | :― Իսկ եթե այն, ինչը վիրավորել է միեղջյուրին մեզ ավելի շո՞ւտ գտնի, — հարցրեց Մալֆոյը, նույնիսկ հոգ չտանելով ձայնի մեջ իր ահն ու սարսափը թաքցնելու համար։ | ||
+ | |||
+ | :— Էս անտառում չկա մի բան, որ կարողանա ձեզ վնաս հասցնել, եթե դուք ինձ կամ Ժանիքի հետ լինեք, — ասաց Հագրիդը, — և արահետից հանկարծ դուրս չգաք։ Իսկ հիմա մենք կբաժանվենք երկու խմբի և արահետով կգնանք տարբեր ուղղություններով։ Էստեղ ամենուրեք արյան հետքեր են երևում, երևի խեղճ կենդանին արդեն անցած գիշերից է էդպես վիրավոր թափառում։ | ||
+ | |||
+ | :— Ես կգնամ Ժանիքի հետ, — արագ ասաց Մալֆոյը՝ գնահատող հայացքով նայելով Ժանիքի երկար ատամներին։ | ||
+ | |||
+ | :— Ոնց կուզես, — ուսերը թափ տալով ասաց Հագրիդը, — բայց զգուշացնում եմ քեզ՝ նա վախկոտի մեկն է։ Ուրեմն ես, Հարրին ու Հերմիոնան կգնանք մի ուղղությամբ, իսկ Դրաքոն, Նեվիլն ու Ժանիքը կգնան հակառակ ուղղությամբ։ Եթե խմբերից որևէ մեկը գտնի միեղջյուրին, թող անիջապես կանաչ կայծեր ուղարկի վեր, եղա՞վ։ Դեհ, հանեք ձեր կախարդական փայտիկները... Ապա, կանաչ կայծեր արեք, տեսնեմ... Ահա, էդպես, մեր ուզածը ստացվեց... Իսկ եթե որևէ մեկը հանկարծ փորձանքի մեջ ընկնի, ուրեմն կարմիր կայծեր թող ուղարկի, և մենք բոլորս անմիջապես օգնության կհասնենք, եղա՞վ... Ուրեմն զգույշ կլինեք... Դե՛հ, գնացինք։ | ||
+ | |||
+ | |||
+ | :Անտառը մութ էր և լուռ։ Մի որոշ ժամանակ անխոս առաջ խորանալով անտառի մեջ, նրանք հասան մի փոքրիկ բացատի, որտեղ արահետը եռաժանիի պես բաժանվում էր երեք մասի և Հարրին, Հերմիոնան ու Հագրիդը գնացին ձախ կողմի արահետով, իսկ Մալֆոյը, Նեվիլն ու Ժանիքը՝ աջ կողմի արահետով։ | ||
+ | :Միառժամանակ նրանք լուռ քայլում էին, աչքերը գետնին գամած։ Մերթ ընդ մերթ ծառերի խիտ սաղարթների միջով թափանցող լուսնի լույսը առկայծում ու շողշողում էր ծառերի բներին ու թփերի տերևներին ցաք ու ցրիվ թափված արծաթափայլ երկնագույն արյան կաթիլների վրա։ | ||
+ | :Հարրին նկատեց, որ Հագրիդը հետզհետե ավելի մտահոգ է դառնում։ | ||
+ | :— Հնարավո՞ր է, որ մարդագայլ դարձվորն է սպանում միեղջյուրներին, — հարցերց Հարրին։ | ||
+ | :— Դարձվորը միեղջյուրի պես արագ չի կարող շարժվել,― ասաց Հագրիդը, ― էդքան էլ հեշտ չէ միեղջյուր բռնելը, դրանք հզոր մոգական ուժ ունեցող կենդանիներ են։ Կյանքումս երբեք դեռ չէի լսել, որ միեղջյուրի վնաս հասցնեն։ | ||
+ | :Նրանք անցան մի մամռակալած կոճղի կողքով։ Հարրին հոսող ջրի ձայն լսեց, պետք է որ մոտերքում մի առվակ լիներ։ Ոլոր-մոլոր արահետի վրա դեռ այստեղ-այնտեղ առկայծում էին միեղջյուրի արյան շողշողան կաթիլները։ | ||
+ | |||
+ | :— Հերմիոնա, լա՞վ ես, — շշնջաց Հագրիդը, — մի՛ անհանգստացեք, նա դժվար թե հեռու գնար՝ էսպես ծանր վիրավորված լինելով, մենք հաստատ շատով... ԹԱՔՆՎԵ՛Ք ԷՆ ԾԱՌԻ ԵՏԵՎԸ... | ||
+ | |||
+ | :Հագրիդը մի ձեռքով գրկեց Հարրիին ու Հերմիոնային և երկուսին միասին հրեց մի մեծ կաղնու բնի ետևը։ Նա կապարճից դուրս քաշեց մի նետ, արագ ու հմտորեն տեղադրեց արբալետի մեջ և վեր բարձրացնելով իր զենքը, հարմար դիրք գրավեց նետն արձակելու համար։ Երեքն էլ անշարժացած ականջ դրին լռությանը։ Ինչ-որ մի բան շրշյունով անցնում էր մթության մեջ նրանցից շատ մոտ հեռավորության վրա, ասես պարեգոտի փեշ էր սահելով անցնում թափված տերևների վրայով։ Հագրիդն անշարժ, խեթ նայում էր դեպի արահետի մութ խորքը, սակայն մի քանի վայրկյանից ձայնը մարեց։ | ||
+ | |||
+ | :— Ախր զգում էի... — անհանգիստ գլուխն օրորելով մրմնջաց նա։ — Անտառում մի բան կա, որն էստեղ չպետք է լինի։ | ||
+ | :— Դարձվո՞ր էր, — հարցրեց Հարրին։ | ||
+ | :— Չէ, դարձվոր չէր, ոչ էլ միեղջյուր էր, — մռայլ ասաց Հագրիդը, — դեհ, լավ, եկեք իմ ետևից, բայց հիմա պիտի շատ զգույշ լինեք։ | ||
+ | |||
+ | :Նրանք առաջ քայլեցին, սակայն ավելի դանդաղ և ականջներն աչալուրջ սրած անտառից եկող յուրաքանչյուր շշուկին։ Հանկարծ առջևի բացատում ինչ-որ բան հստակորեն շարժվեց։ | ||
+ | |||
+ | :— Ո՞վ կա էդտեղ,– ձայն տվեց Հագրիդը, — Ցու՛յց տուր քեզ... Ես զինված եմ։ | ||
+ | |||
+ | :Եվ բացատի լուսավորված մաս դուրս եկավ... սակայն ի՞նչ էր դա... մա՞րդ, թե՝ ձի։ Մինչև գոտկատեղը հասուն տղամարդ էր, կարմրահեր մազերով ու մորութով, իսկ գոտկատեղից ներբև՝ հզոր, մկանուտ իրանով, շագանակագույն փայլուն մորթով ու երկար կարմրամազ պոչով հուժկու ձի։ Հարրիի ու Հերմիոնայի ծնոտները պարզապես ինքնըստինքյան կախվեցին։ | ||
+ | :— Օ՛հ, Ռոնան, դու՞ ես, — ասաց Հագրիդը հանգստացած ձայնով, ― ո՞նց ես, ի՞նչ կա։ | ||
+ | |||
+ | :Նա առաջ քայլեց ու ջերմորեն սեղմեց կենտավրոսի ձեռքը։ | ||
+ | :— Բարին ընդ քեզ, Հագրիդ, — ասաց կենտավրոս Ռոնանը թատերական ողբերգակի խոր կրծքային ձայնով, — մի՞թե պատրաստվում էիր նետահարել ինձ։ | ||
+ | :— Զգուշությունը երբեք ավելորդ չի լինում, Ռոնան, — ասաց Հագրիդը՝ ձեռքով թփթփացնելով իր արքալետի փայտե կոթին, — ինչ-որ շատ վատ բան է ազատ շրջում էս անտառում։ Սա Հարրի Փոթթերն է, իսկ սա Հերմիոնա Գրեյնջերն է։ Ի միջի այլոց, երկուսն էլ մեր դպրոցի ուսանողներից են։ Իսկ սա Ռոնանն է, նա կենտավրոս է։ | ||
+ | :— Մենք նկատեցինք, — ցածր ձայնով ասաց Հերմիոնան։ | ||
+ | :— Բարյավ ձեզ, ուսանող սաներ, — ասաց Ռոնանը, — երկա՞ր եք արդյոք ուսանել դպրոցամ։ | ||
+ | :— Ը՜մմ... | ||
+ | :— Քիչ, — ամաչկոտ ասաց Հերմիոնան։ | ||
+ | :— Վատ չէ, բնավ... Քիչն իսկ արդեն որոշակիություն է ենթադրում, ― Ռոնանը ծանր հոգոց հանեց և գլուխը ետ գցելով հայացքը հառեց աստղաշատ երկնքին, — Մարսն այսօր վառ է շողշողում... | ||
+ | :— Հա, ոնց որ, — ասաց Հագրիդը նույնպես երկնքին նայելով, ― լսի՛ր, Ռոնան, լավ էր, որ քեզ հանդիպեցինք. անտառում վիրավոր միեղջյուր է թափառում, կասկածելի բան չե՞ս տեսել։ | ||
+ | |||
+ | :Ռոնանը անմիջապես չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան անթարթ նայեց երկնքին, հետո կրկին ծանր հոգոց հանեց։ | ||
+ | :— Անմեղներն են միշտ առաջին զոհերը, ավաղ... ― ասաց նա։ — Այդպես է եղել դարեր առաջ և այդպես է շարունակվում ցայսօր։ | ||
+ | :— Հաա՜, բայց ոչ մի բան չես տեսե՞լ, Ռոնան, որևէ անսովոր բան։ | ||
+ | :— Մարսն այսօր վառ է շողշողում, — կրկնեց Ռոնանը մի պահ դադարից հետո, մինչ Հագրիդն անհամբեր նրան էր նայում, — անսովոր վառ... | ||
+ | :— Հա, բայց ես ի նկատի ունեի մեզ քիչ ավելի մոտ անսովոր մի բան, ասաց Հագրիդը, — ուրեմն ասում ես, ոչ մի տարօրինակ բան չես տեսե՞լ։ | ||
+ | |||
+ | :Կրկին Ռոնանը անմիջապես չպատասխանեց։ Վերջապես նա ասաց. | ||
+ | :— Անտառը բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում։ Ռոնանի թիկունքում ծառերի մեջ ինչ-որ շարժում կատարվեց, և Հագրիդն անմիջապես բարձրացրեց իր արբալետը, սակայն ընդամենը երկրորդ կենտավրոսը դուրս եկավ անտառի թավուտից՝ սև խիտ մազերով ու սև թավիշի պես փայլփլող մարմնով։ Նա կարծես ավելի վայրի տեսք ուներ, քան Ռոնանը։ | ||
+ | :— Ողջույն, Բեյն, լա՞վ ես, — հարցրեց Հագրիդը։ | ||
+ | :— Բարյավ Հագրիդ, առո՞ղջ ես հուսամ։ | ||
+ | :— Չեմ դժգոհում։ Լսի՛ր, Բեյն, ես հենց նոր հարցնում էի Ռոնանին, արդյոք վերջերս որևէ տարօրինակ բան չի՞ տեսել անտառում։ Տեղյա՞կ ես, որ մի վիրավոր միեղջյուր է շրջում էս կողմերում, գուցե որևէ բան գիտե՞ս էդ մասին։ | ||
+ | |||
+ | :Բեյնը մոտեցավ ու կանգնեց Ռոնանի կողքին։ Նա դեմքը դեպի երկինք բարձրացրեց։ | ||
+ | :— Մարսը վառ է շողշողում այսօր... — հանդարտ ու վստահ ասաց նա։ | ||
+ | :— Արդեն գիտենք, — մռայլ մրթմրթաց Հագրիդը, ― դեհ, լավ, եթե ձեզնից որևէ մեկը որևէ տարօրինակ բան նկատի, ինձ իմաց արեք, հա՞, տղերք։ Իսկ մենք հիմա առաջ կշարժվենք։ Գնացի՛նք։ | ||
+ | |||
+ | :Հարրին ու Հերմիոնան հետևեցին Հագրիդին՝ անցնելով բացատն ու խորանալով ծառերի մեջ և չկարողանալով հայացքները կտրել կենտավրոսներից։ Նրանք ուսերի վրայով շարունակեցին ետ նայել մինչև ծառերի բները տեսադաշտից լրիվ թաքցրին երկու կենտավրոսներին։ | ||
+ | |||
+ | :— Երբեք, — ջղայնացած գռմռում էր Հագրիդը, — երբեք չես կարող մի կարգին շիտակ պատասխան ստանալ որևէ կենտավրոսից։ Երջանիկ աստղագուշակներ... Լուսնից մոտիկ ոչ մի բան նրանց չի հետաքրքրում։ | ||
+ | |||
+ | :— Իսկ նրանք այստեղ շա՞տ են, — հարցրեց Հերմիոնան։ | ||
+ | :— Կան մի քանիսը... Իրենք իրենց գործերով են միշտ զբաղված..․ Հիմնականում սկի մարդամոտ չեն։ Բայց միշտ հայտնվում են ճիշտ էն պահին, երբ անտառից մի լուր եմ ուզում ստանալ։ Շատ ինքնամփոփ և շատ խորաթափանց արարածներ են, սրանց հոգին շատ խորն է... էնպիսի բաներ գիտեն... բայց աքցանով էլ բերաններից խոսք չես քաշի... | ||
+ | |||
+ | :— Կարծում ես այն մե՞կն էլ կենտավրոս կլիներ, որի ձայնը ավելի շուտ լսեցինք, — ասաց Հարրին։ | ||
+ | :— Իսկ ի՞նչ է, դու սմբակի ձայն լսեցի՞ր։ Նեեյ, թե ինձ ես հարցնում, դա հենց էն էր, ինչը սպանում է խեղճ միեղջյուրներին, նման ձայն դեռ երբեք չեմ լսել անտառում։ | ||
+ | |||
+ | :Նրանք առաջ շարժվեցին ծառերի մութ, խիտ բների միջով։ Հարրին շարունակ նյարդայնացած ետ-ետ էր նայում ուսի վրայով։ Նա շատ զզվելի զգացում ուներ, ասես ինչ-որ մեկը հետևում էր իրենց։ Նա շատ ուրախ էր, որ Հագրիդն ու նրա աժդահա արբալետն իրենց հետ էին։ Նոր էին արահետով մի շեղաձիգ շրջադարձ անցել, երբ Հերմիոնան ջղաձիգ բռնեց Հագրիդի ձեռքը։ | ||
+ | :— Հագրի՚դ, տե՛ս... կարմիր կայծեր... մյուսները փորձանքի մեջ են։ | ||
+ | |||
+ | :Հագրիդը նետվեց կայծերի ուղղությամբ՝ իր թավ ձայնով բղավելով. | ||
+ | :— Արահետից հանկարծ դուրս չգա՛ք։ Կանգնե՚ք նույն տեղում, մինչև ես գամ ձեր ետևից։ | ||
+ | |||
+ | :Նրանք լսեցին, ինչպես էր Հագրիդն առաջ սլանամ, ռնգեղջյուրի պես դոփելով ու ճանապարհին թփերը ջարդուփշուր անելով, և կանգնած մնացին տեղում ՝ ապշադեմ նայելով իրար երեսի։ Այնքան կարկամած էին, որ մի ամբողջ րոպե լուռ կանգնած լսում էին քամուց առաջացած տերևների խշխշոցը։ | ||
+ | |||
+ | :— Ի՞նչ ես կարծում, հո վատ բան չի պատահել նրանց հետ, — շշնջաց Հերմիոնան։ | ||
+ | :— Մալֆոյի համար չեմ մտածում, թքած, թե ինչ կպատահի նրա հետ... Բայց, այ, Նեվիլը... Եթե նրա հետ մի բան պատահի... Ախր մեր պատճառով է նա այստեղ, ու եթե նրան մի բան պատահի, մեղավորը մենք ենք լինելու։ | ||
+ | |||
+ | :Րոպեները դանդաղ առաջ էին սողում։ Նրանց ականջները սովորականից ավելի սուր էին լսում։ Հարրին, կարծես, լսում էր քամու յարաքանչյուր հևոցը, ամեն մի ճյուղի ճրթոցը։ Ի՞նչ էր կատարվում։ Ի՞նչ կարող էր պատահած լինել նրանց հետ։ Ու՞ր են մյուս երկուսը։ | ||
+ | |||
+ | :Վերջապես, ուժեղ ճրթճրթոցն ու տրորվող տերևների աղմուկն ազդարարեցին Հագրիդի վերադարձը։ Մալֆոյը, Նեվիլն ու Ժանիքը նրա հետ էին։ Հագրիդն ուղղակի ծուխ էր ժայթում ականջներից։ Պարզվեց, որ Մալֆոյը՝ որոշելով մի չար կատակ խաղալ Նեվիլի գլխին, թաքնվել էր նրա թիկունքում և հանկարծակի վրա տալով «բաա՜» գոռացել, իսկ Նեվիլը՝ խուճապի մատնվելով, կարմիր կայծեր էր ուղարկել։ | ||
+ | |||
+ | :— Հիմա արդեն մի բան կբռնենք, բա չէ՞... էնպիսի աղմուկ բարձրացրիք դուք երկուսդ... Ըսե՛նց, ուրեմն... Փոխում ենք խմբերը... Նե՛վիլ, դու կգաս ինձ ու Հերմիոնայի հետ, իսկ դու, Հա՛րրի, պիտի գնաս Ժանիքի ու էս ապուշի հետ, — հետո Հագրիդը շշուկով առանձին ավելացրեց Հարրիի ականջին, — Ներիր, խնդրում եմ, բայց նա չի համարձակվի նման կատակ անել քեզ հետ, իսկ մենք մեր գործը պիտի հասցնենք վերջացնել։ | ||
+ | |||
+ | :Եվ այդպես, Հարրին խորացավ անտառի թավուտի մեջ ժանիքի ու Մալֆոյի ընկերակցությամբ։ Մոտ կես ժամ նրանք լուռ քայլում էին, ավեյի ու ավելի հեռանալով անտառի թավուտի մեջ, մինչև ծառերի բներն այնքան խտացան, որ արահետը գրեթե չէր երևում և առաջ գնալը գրեթե անհնար էր դարձել խիտ մացառուտների ու ծառերի ցածր՝ տերևաշատ ճյուղերի պատճառով։ Հարրին մտածեց, որ անտառի խտանալուն զուգընթաց, կարծես արյունն էլ էր խտանում իր երակներում։ Մոտիկ կանգնած ծառերից մեկի հաստ արմատների վրա արյան ցաք ու ցրիվ բազմաթիվ հետքեր կային, ասես խեղճ կենդանին այստեղ վայր էր ընկել ու ցավից գալարվել հոգեվարքի մեջ։ Զառամյալ կաղնու խճճակորույս ճյուղերի միջից Հարրին առջևում մի բացատ տեսավ։ | ||
+ | |||
+ | :— Նայի՛ր, — շշնջաց նա՝ ձեռքը բարձրացնելով, որ Մալֆոյին կանգնեցնի։ Ինչ-որ մի ճերմակ բան էր շողշողամ մութ խոտերի մեջ՝ բացատի մեջտեղում։ | ||
+ | |||
+ | :Նրանք մի քայլ էլ առաջ եկան։ | ||
+ | |||
+ | :Միեղջյուրն էր։ Կենդանին արդեն մեռած էր։ Հարրին կյանքում երբեբ դեռ միեղջյուր չէր տեսել և նրա աչքերի առաջ բացված տեսարանը այնքան տխուր էր ու միևնույն ժամանակ այնքան գեղեցիկ։ Միեղջյուրի երկար սլացիկ ոտքերը մեկնված էին անկանոն անկյունների տակ ՝ ցույց տալով նրա հոգեվարքային վերջին ցնցումների ուղղությունը, նրա բաշը ՝ սադաֆի պես փայլելով, սփռված էր սև տերևների ու խոտերի վրա։ | ||
+ | |||
+ | :Հարրին մեկ քայլ արեց տապալված միեղջյուրի ուղղությամբ, և այն նույն խշշացող ձայնը, որն այնքան անհանգստացրեց Հագրիդին, կրկին լսվեց շատ մոտիկից ու ստիպեց նրան անշարժ քարացած մնալ տեղում։ Բացատի եզրին մի թուփ հանկարծ շարժվեց... Կնգուղավոր մի կերպար ուրվագծվեց ստվերների միջից և որսի ելած գիշատիչ գազանի պես սկսեց գաղտագողի կորամեջք առաջ գալ դեպի բացատի կենտրոնը։ Հարրին, Մալֆոյն ու Ժանիքը, ասես հիպնոսված, մնացին անշարժ կանգնած։ Կնգուղավոր կերպարը՝ հասնելով միեղջյուրի մարմնին, առաջ թեքվեց և, գլուխն իջեցնելով նրա իրանի խորաբաց վերքի վրա, սկսեց արյունը ծծել։ | ||
+ | |||
+ | :― ԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜ԸԸՂՂՂՂ... | ||
+ | |||
+ | :Մալֆոյը մի սարսափահար ծղրտոց հանեց ու լեղապատառ ծլկեց... Ժանիքը նրա ետևից։ Կնգուղավորը գլուխը բարձրացրեց ու նայեց ուղիղ Հարրիի վրա։ Թեև մթության մեջ նրա դեմքն ու իրանը չէին երևում, սակայն միեղջյուրի արծաթափայլ արյունը կաթում էր նրա բերանի ծայրերից՝ որոշակիորեն ուրվագծելով նրա անդեմ գլխի ու մարմնի տարածաչափերը։ Ճիվաղը ոտքի կանգնեց և անձայն, ասես գետնին չհպվելով, սահեց դեպի Հարրին, որը վախից կորցրել էր շարժվելու ունակությունը։ | ||
+ | |||
+ | :Հանկարծ մի անասելի սուր ցավ ծակեց Հարրիի գլուխը։ Ցավն այնքան տանջալից ու անդիմադրելի էր, որի նմանը Հարրին կյանքում դեռ երբեք չէր զգացել, ասես ճակատի սպին խարանվում էր շիկացրած երկաթով։ Ցավից գրեթե կուրացած, նա ետ-ետ քայլեց ու սայթաքեց ճյուղերի վրա։ Այդ պահին թավուտի խորքից սրընթաց սլացող սմբակների ձայն լսվեց նրա թիկունքում, և մի մեծ ստվեր կտրեց Հարրիին ու կնգուղավոր արարածին անջատող տարածությանը, ասես՝ հարձակվելով այդ հրեշի վրա։ | ||
+ | |||
+ | :Հարրիի ճակատի ցավն այնքան սաստկացավ, որ նա՝ հավասարակշռությունը կորցնելով, իջավ ծնկների վրա։ Մեկ-երկու րոպե տևեց մինշև ցավն սկսեց հանդարտվել։ Երբ նա աչքերը վեր բարձրացրեց, կնգուղավոր կերպարն արդեն չքացել էր, և մի կենտավրոս էր կանգնած նրա կողքին, սակայն դա ոչ Ռոնանն էր և ոչ էլ Բեյնը։ Այս մեկն ավելի երիտասարդ էր երևում։ Նա խարտյաշ մազեր ուներ ու հարդագույն պոչով խայտախռիվ մարմին։ | ||
+ | :— Ինչպես եք, չեք վնասվե՞լ, — ասաց նա՝ Հարրիին օգնելով ոտքի կանգնել։ | ||
+ | :— Ո՜ոչ... շնորհակալություն... Ի՞նչ էր դա։ Կենտավրոսը չպատասխանեց։ Նա զարմանահրաշ կապույտ աչքեր ուներ, երկնագույն շափյուղաների պես ջինջ։ | ||
+ | |||
+ | :Կենտավրոսը ուշադիր զննեց Հարրիի դեմքը մի պահ հայացքը պահելով նրա ճակատի սպիի վրա, որը կարծես շողշողամ էր լուսնի լույսի տակ։ | ||
+ | :— Դուք Փոթթերների տղան եք, — ասաց նա, — Լավ կլինի, որ արագ վերադառնաք Հագրիդի մոտ։ Այս ժամին Անտառն ապահով չէ... հատկապես ձեզ համար։ Երբևէ ձի քշե՞լ եք։ Ավելի արագ կլինի, եթե բարձրանաք իմ մեջքին։ | ||
+ | |||
+ | :Կենտավրոսը ծնկեց, որպեսզի Հարրին կարողանա հեծնել իրեն։ | ||
+ | |||
+ | :— Իմ անունը Ֆիրենզ է, — ասաց նա, երբ Հարրին արդեն նստել էր նրա մեջքին։ | ||
+ | |||
+ | :Հանկարծ սրընթաց վարգող սմբակների դոփյան լսվեց, որը մոտենում էր բացատի մյուս կողմից։ Ռոնանն ու Բեյնը հայտնվեցին ծառերի միջից՝ քրտնած ու գոլորշի արձակող իրաններով։ | ||
+ | |||
+ | :— Ֆի՛րենզ, — որոտաց Բեյնը, — Այդ ի՞նչ ես անում։ Մարդ մահկանացու ե՞ս նստեցրել մեջբիք։ Պատիվ ու ամոթ չունե՞ս։ Ջորի՞ ես հասարակ, ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | :— Մի՞թե չեք տեսնում, թե ով է սա, — ասաց Ֆիրենզը, — Սա Փոթթերների տղան է։ Ինչքան շուտ նա հեռանա Անտառից, այնքան ավելի լավ։ | ||
+ | :— Ինչե՞ր ես պատմել նրան, — գռմռաց Բեյնը, — Մի՛ մոռացիր, Ֆիրենզ, մեր ցեղը երդվել է չընդդիմանալ երկնքի սուրբ որոշումներին։ Մի՞թե մեզ հետ չէիր, երբ մոլորակները կանխանշեցին նախախնամության ընտրությունը։ | ||
+ | |||
+ | :Ռոնանը նյարդայնացած սմբակով հողն էր փորում։ | ||
+ | :— Ես համոզված եմ, որ Ֆիրենզի գործողությունները ամենաբարի նկատառումներով են պատճառաբանված, — ասաց նա թատերական ողբերգակի իր դրամատիկական ձայնով։ | ||
+ | |||
+ | :Բեյնը բարկությունից ետևի ոտքերով քացի տվեց օդի մեջ։ | ||
+ | |||
+ | :— Լավագույն նկատառումներո՞վ... ի՞նչ առնչություն ունեն դրանք մեզ հետ։ Կենտավրոսներին վերաբերում է միայն այն, ինչ կանխագաշակել են մոլորակները։ Մեր գործը չէ ավանակների պես անտառում վազվզելը՝ հոտից ետ մնացած մահկանացուներին հավաքելով։ | ||
+ | |||
+ | :Ֆիրենզը հանկարծ բարկությունից շեշտակի ծառս եղավ, այնպես որ Հարրին ստիպված էր բռնել նրա ուսերից, որ վայր չընկնի։ | ||
+ | :— Մի՞թե կույր ես Բեյն, մի՞թե չես տեսնում այն միեղջյուրին, — որոտաց Ֆիրենզը, — Մի՞թե չես հասկանում թե ինչու է նա սպանվել։ Կամ գուցե մոլորակները քեզ հետ չեն կիսել այդ գաղտնիքը։ Ես ընդդիմանում եմ այն արնախում նեռին, որն անարգել շրջում է այս Անտառում և, այո՛, չեմ խորշի մեջքիս մահկանացու կրելուց, եթե դա պետք է նրան խանգարելու համար։ | ||
+ | |||
+ | :Եվ Ֆիրենզը կրկին թեթև ծառս եղավ, առաջ ցատկեց ու սրընթաց վարգով նետվեց դեպի անտառի թավուտը, այնպես որ Հարրին պետք է ամուր կառչեր նրա ուսերից, որ վայր չընկներ սրընթաց շարժման ժամանակ։ Նրանք շարունակեցին առաջ սլանալ ծառերի բների միջով՝ Բեյնին ու Ռոնանին թողնելով բացատում կանգնած։ | ||
+ | |||
+ | :Հարրին գաղափար անգամ չուներ, թե ինչ էր կատարվում։ | ||
+ | :― Ինչո՞ւ էր Բեյնը այդքան բարկացած, — հարցրեց նա, — Ի՞նչ էր այն արարածը, որից դուք ինձ փրկեցիք։ | ||
+ | |||
+ | :Ֆիրենզն իր վազքը դանդաղեցրեց և Հարրիին զգուշացրեց, որ գլուխը ցած պահի ծառերի ցածր ճյուղերից չվնասվելու համար, սակայն Հարրիի հարցերին չպատասխանեց։ Նրանք շարունակեցին քայլել անտառի միջով և արդեն այնքան երկար էին այդպես լուռ գնում, որ Հարրին մտածեց միգուցե Ֆիրենզը չի ուզում խոսել իր հետ։ Նրանք անցնում էին մի իսկապես շատ խիտ թփաշատ թավուտի միջով, երբ Ֆիրենզը հանկարծ կանգ առավ։ | ||
+ | |||
+ | :— Հարրի Փոթթեր, դուք գիտե՞ք թե ինչ զորության ունի միեղջյուրի արյունը։ | ||
+ | :— Ոչ, — ասաց Հարրին, անակնկալի գալով անսպասելի տարօրինակ հարցից, — հմայաթուրմերի դասերին մենք օգտագործել ենք միայն պոզերն ու պոչի մազերը։ | ||
+ | :— Պատճառն այն է, որ միեղջյուր սպանելը հրեշավոր մեղք է, — ասաց Ֆիրենզը, — Միայն նա, ով կորցնելու ոչինչ չունի և, սակայն, նման արարքով ամեն ինչ կշահի, կարող է դիմել նման ահավոր հանցագործության։ Միեղջյուրի արյունը կենդանի կպահի խմողին, եթե նույնիսկ նա տեսականորեն արդեն մեռած է, սակայն մի հիրավի սարսափելի գնով։ Քանզի միեղջյուրին սպանողը ինքն իրեն փրկելու համար սպանում է մի կատարյալ, անբասիր, անմեղ ու անպաշտպան արարածի... Եվ այդ գնով շահած կյանքը կես կյանք է լինելու, անիծված ու խարանված կյանք՝ սկսած այն պահից, երբ արյունը կդիպեի խմողի շուրթերին։ | ||
+ | |||
+ | :Հարրին քարացած նայում էր Ֆիրենզի ուսերին, որոնց վրա սփռված էին՝ լուսնի արծաթափայլ լույսով ողողված, նրա խարտյաշ խոպոպները։ | ||
+ | |||
+ | :— Բայց ո՞վ կարող է այդքան հուսահատ լինել, որ նման ահավոր մեղք գործի, — մտորեց նա բարձրաձայն, — եթե ընդմիշտ անիծված ես լինելու, մի՞թե մահը գերադասելի չէ։ | ||
+ | :— Ճիշտ եք, մահը գերադասելի է, — համաձայնեց Ֆիրենզը, — եթե միայն նրա ուզածը, ընդամենը կենդանի մնալը չէ այնքան ժամանակ, մինչև չկարողանա խմել մեկ ուրիշ ավելի հզոր բան, մի բան, որը լրիվ կվերականգնի նրա ուժերն ու հզորությունը և լիարյուն կյանք ու զարհուրելի ուժ կպարգևի նրան, մի բան, որի շնորհիվ նա կկարողանա անմահության ձեռք բերել։ Պարոն Փոթթեր, դուք գիտե՞ք, թե ինչ է գաղտնի պահվում այս պահին ամրոցում։ | ||
+ | :— Փիլիսոփայական քարը... Դեհ, իհարկե... Կյանքի Էլեքսիրը... Սակայն ես չեմ հասկանում, թե ով... | ||
+ | :— Մի՞թե չեք կռահում, թե ով... Նա, ով տարիներ շարունակ սպասել է այն հրեշավոր պահին, երբ կկարողանա վերակենդանանալ ու վերականգնել իր հզորությանը։ Նա, ով կառչել է կյանքից՝ կրկին լույս աշխարհ գալու հարմար առիթի սպասելով։ | ||
+ | |||
+ | :Կարծես այդ պահին մի պողպատյա բռունցք սեղմեց Հարրիի սիրտը։ Ծառերի սաղարթների խշշոցի մեջ նա կրկին հստակ լսեց Հագրիդի ձայնը, երբ նա պատմում էր իրենց հանդիպման առաջին օրը. «...Շատերն ասում են, որ նա մեռել է։ Հա՜, բա չէ՞, զրանա֊զրնգի՛... Սկի չեմ հավատում։ Չգիտեմ էլ թե մեջը որևէ մարդկային բան մնացե՞լ էր, արդյոք, որ մեռնելու ընդունակ լիներ...» | ||
+ | :— Ուզում եք ասել, որ այդ արարածը, — Հարրիի շունչը կտրվեց, — որ դա Վոլդե... | ||
+ | :— Հարրի, Հարրի, ի՞նչ պատահեց... Հո չե՞ս վնասվել... Ողջ առո՞ղջ ես... | ||
+ | |||
+ | :Արահետով նրանց կողմն էր վազում Հերմիոնան, իսկ Հագրիդը շնչակտուր գլորվում էր նրա ետևից։ | ||
+ | :— Ես լավ եմ, — ասաց Հարրին՝ գրեթե չհասկանալով իր ասածի իմաստը, ― միեղջյուրն արդեն մեռած է, Հագրիդ... Այնտեղ է, թավուտից այն կողմ գտնվող բացատում։ | ||
+ | :— Այստեղ ես ձեզ կլքեմ, — շշնջաց Ֆիրենզը,մինչ Հագրիդը շտապ-շտապ գնում էր Հարրիի ցույց տված ուղղությամբ միեղջյուրին հետազոտելու համար, — այստեղ դուք արդեն ապահով եք։ | ||
+ | |||
+ | :Հարրին ցած սահեց Ֆիրենզի մեջքից։ — Հաջողություն ձեգ, Հարրի Փոթթեր, — ասաց Ֆիրենզը, — դարերում եղեք են դեպքեր, երբ նույնիսկ կենտավրոսները սխալվել են մոլորակների ցուցմունքները կարդալիս։ Հուսով եմ, որ սա նման դեպքերից մեկն է։ | ||
+ | |||
+ | :Նա շրջվեց ու սրընթաց սլացավ՝ մխրճվելով անտառի սև թավուտը, դոդացող Հարրիին թողնելով անորոշության մեջ։ | ||
+ | |||
+ | :Ռոնը՝ մութ ընդհանուր սենյակում, բազկաթոռի մեջ նստած քնել էր նրանց սպասելիս։ Նա ինչ-որ բան գոռաց քվիդիչի տուգանային հարվածի մասին, երբ Հարրին՝ ուսերից բռնած, անխնա ցնցելով արթնացրեց նրան։ Սակայն մի քանի վայրկյանից բանը լրիվ թռավ Ռոնի գլխից, երբ Հարրին սկսեց պատմել նրան ու Հերմիոնային, թե ինչ կատարվեց անտառի թավուտում։ | ||
+ | |||
+ | :Հարրին չէր կարոդ հանգիստ նստել։ Նա պատմելիս ետ ու առաջ էր քայլում բուխարու վառ կայծկլտող կրակարանի առաջ և դեռ շարունակում էր դողալ։ | ||
+ | :— Սառկեկն այդ քարը ի՛ր համար չի ուզում թռցնել, այլ՝ Վոլդեմորթի... Իսկ Վոլդեմորթը նրան է սպասում անտառում... Իսկ մենք այս ամբողջ ժամանակ, միամտորեն մտածում էինք, որ Սառկեկը պարզապես ուզում է հարստանալ... | ||
+ | |||
+ | :— Հերիք բարձրաձայն ասես այդ անունը, — ասաց Ռոնը ահաբեկված շշուկով, կարծես վախենում էր, որ Վոլդեմորթն իրեն կլսի։ | ||
+ | |||
+ | :Հարրին նրան չէր լսում։ | ||
+ | :— Ֆիրենզը փրկեց ինձ, բայց նա չպետք է դա աներ... Բեյնը կատաղեց... նա խոսում էր մոլորակների կանխանշած ուղուն միջամտելու մասին... Երևի թե նրանք կանխագուշակում են Վոլդեմորթի վերադարձը... Բեյնի կարծիքով, Ֆիրենզը պետք է թողներ, որ Վոլդեմորթը սպաներ ինձ... Ենթադրում եմ, որ մոլորակները դա են կանխագուշակում... | ||
+ | |||
+ | :— Վերջապես պիտի դադարես արտասանել այդ անունը, թե՝ ոչ ― ֆշշացրեց Ռոնը։ | ||
+ | :— Ուրեմն ինձ մնում է միայն սպասել, որ Սառկեկը գողանա այդ քարը, — շարունակեց Հարրին, ասես տենդի մեջ, — իսկ հետո Վոլդեմորթն արդեն հանգիստ կգա ու իմ վերջը կտա... Հը՛մ, ենթադրում եմ, որ Բեյնը վերջապես շատ բավարարված կլինի, քանզի նրա սիրած աստղերի կանխագուշակությունը կիրականանա... | ||
+ | |||
+ | :Հերմիոնան անչափ ահաբեկված էր, սակայն իր մեջ ուժ գտավ Հարրիին սփոփող մի քանի խոսք ասելու համար։ | ||
+ | |||
+ | :— Հարրի, բոլորն ասում են, որ Դամբլդորը միակ մարդն է, որից Գիտես-թե-ովը վախեցել է։ Քանի դեռ Դամբլդորը մեր կողքին է, Գիտես-թե-ովը չի համարձակվի քեզ մատով իսկ դիպչել։ Ի վերջո, ո՞վ ասաց, որ կենտավրոսները երբեք չեն սխալվում։ Ինչքան ես հասկանում եմ, նրանք զբաղված են աստղագուշակությամբ, իսկ պրոՖեսոր Մըք Գոնագալն ասում է, որ աստղագուշակությունը դյաթագիտաթյան բացարձակապես ոչ ճշգրիտ ճյուղն է։ | ||
+ | |||
+ | :Արդեն սկսել էր լուսանալ, երբ նրանք վերջապես դադարեցին խոսել։ Երեքն էլ անկողին մտան կատարելապես ջարդված ու հոգնած և կոկորդի ուժեղ ցավով։ Սակայն գիշերվա անակնկալները դեռ շարունակվում էին։ | ||
+ | |||
+ | :Երբ Հարրին անկողնու վրայից մի կողմ քաշեց վերմակը, հայտնաբերեց, որ իր անտեսանելիության թիկնոցը կոկիկ ծալված դրված էր վերմակի տակ, իսկ թիկնոցին քորոցով ամրացրած մի երկտող կար. | ||
+ | |||
+ | :Համենայն դեպս․․․ |
21:09, 13 Հունիսի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ |
Բովանդակություն
- 1 Գլուխ առաջին․ Ողջ մնացած տղան
- 2 Գլուխ երկրորդ․ Անհետացած ապակին
- 3 Գլուխ երրորդ․ Նամակներ առանց ետադարձ հասցեի
- 4 Գլուխ չորրորդ․ Բանալիների պահապանը
- 5 Գլուխ հինգերորդ․ Շեղաձիգ փողոց
- 6 Գլուխ վեցերորդ.Երկաթուղային կառամատույց թիվ ինը եւ երեք քառորդ
- 7 Գլուխ յոթերորդ․ Տեսակավորող գլխարկը
- 8 Գլուխ ութերորդ․ Հմայադեղերի վարպետը
- 9 Գլուխ իններորդ․ Կեսգիշերյան մենամարտ
- 10 Գլուխ տասերորդ․ Բոլոր սրբերի օրը
- 11 Գլուխ տասնմեկերորդ․ Քվիդիչ
- 12 Գլուխ տասներկուերորդ․ «Իրենքնազարե» հայելին
- 13 Գլուխ տասներեքերորդ․ Նիքողայոս Ֆլամեր
- 14 Գլուխ տասնչորսերորդ․ Նորվեգական եղջերաբաշ Նորբերթը
- 15 Գլուխ տասնհիգներորդ․ Արգելված անտառը
Գլուխ առաջին․ Ողջ մնացած տղան
- Բեկտենիների նրբանցբի թիվ 4 տանն ապրող տեր և տիկին Դարզլիները հպարտությամբ էին շեշտում, որ րրենք միանգամայն նորմալ մարդիկ են։ Այո՛, շատ շնորհակալ ենք արտասովոր մարդկանցից։ Ու՜մ ասես կարելի էր պատկերացնել տարօրինակ կամ առեղծվածային իրադարձությունների շրջապտույտում, միայն ո՛չ Դարզլիներին, որովհետև նրանք պարզապես խորշում էին այն ամենից, ինչն իրենց կարծիքով արտասովոր էր, հետևաբար՝ անհեթեթ և այդ իսկ պատճառով արժանի չէր ուշադրության։
- Պարոն Դարզլին շաղափներ արտադրող «Գրանինգզ» կոչվող գործարանի տնօրենն էր։ նա մի խոշոր, ցլամարմին մարդ էր, ում նկարագրելիս կարելի էր ասել, որ նա ընդհանրապես պարանոց չուներ, և դրանից նրա բեղերը ավելի երկար ու թավ տեսք էին ստանում։ Տիկին Դարզլին նիհար կին էր, հարդագույն մազերով և սովորականից գրեթե երկու անգամ ավելի երկար պարանոց ուներ, որը նրան շատ էր պետք գալիս ցանկապատերի վրայով օրն ի բուն հարևաններին լրտեսելու համար։ Դարզլիները մի փոքր տղա ունեին, անունը՝ Դադլի և, իրենց կարծիքով, Դադլիից ավելի շնորհալի ու սիրունատես երեխա աշխարհում չկար։
- Դարզլիներն ամեն ինչ ունեին, սակայն ունեին նաև մի գաղտնիք և ամենից շատ վախենում էին, որ վաղ թե ուշ որևէ մեկը կբացահայտի իրենց գաղտնիքը։ Նրանք համոզված էին, որ կխայտառակվեն, եթե մեկն ու մեկը հանգարծ իմանա իրենց ազգականներ Փոթթերների մասին։ Տիկին Փոթթերը տիկին Դարզլիի հարազատ քույրն էր, սակայն նրանք մի քանի տարի իրար չէին տեսել։ Ընդհանրապես, տիկին Դարզլին ձևացնում էր, որ ինքը ոչ մի քույր էլ չունի, որովհետև նրա քույրը և քրոջ ապաշնորհ ու ապիկար ամուսինը այնքա՜ն «ապադարզլիական» էին, որքան, թերևս, հնարավոր էր լինել։ Դարզլիները ցնցվում էին այն մտքից, թե ի՞նչ կասեն հարևանները, եթե հանկարծ Փոթթերները հայտնվեն իրենց փողոցում։ Դարզլիները գիտեին, որ Փոթթերները նույնպես մի փոքր տղա ունեն, սակայն երբեք չէին տեսել նրան։ Այս տղան, իր հերթին, ևս մեկ հիմնավոր պատճառ էր Փոթթերներից հեռու մնալու համար, որովհետև նրանք չէին ուզում, որ իրենց սիրասուն Դադլին մի այդպիսի երեխայի հետ շփվի։
- Մեր պատմությունը սկսվեց մի տաղտկալի, անձրևոտ և գորշ երեքշաբթի առավոտ, երբ տեր և տիկին Դարզլիներն արթնացան ու սկսեցին իրենց սովորական առօրյան։ Ամպամած երկինքը ոչինչ չէր նախազգուշացնում այն տարօրինակ և առեղծվածային իրադարձությունների մասին, որոնք շուտով կատարվելու էին ամբողջ երկրում։ Պարոն Դարզլին ինչ֊որ բան էր մռմռում քթի տակ՝ ընտրելով իր ամենաանդեմ ու անհետաքրքիր աշխատանքային փողկապը, իսկ տիկին Դարզլին, իր ասած յուրաքանչյար բառն ըմբոշխնելով, ինքնամոռաց պատմում էր հարևանների մասին վերջին բամբասանքները և միևնույն ժամանակ փորձում անհնարին ձայներանգներով ծղրտացող Դադլիին մի կերպ խցկել սեղանի մոտ դրված բարձր աթոռակի մեջ։ Նրանցից ոչ մեկը չնկատեց այն մեծ դարչնագույն անտառային բվին, որը թռավ անցավ պատուհանի մոտով։
- Ուղիղ ութն անց կեսին պարոն Դարզլին վերցրեց իր պայուսակը, մի համբույր ճպպացրեց տիկին Դարզլիի այտին, հրաժեշտի օդային համբույր ուղարկեց Դադլիին, որը, սակայն, տեղ չհասավ, որովհետև Դադլին կլանված էր հերթական բարձրաղաղակ բողոքի ցույցով և ճիվ֊ճղրտոցով իր բաղցր նախաճաշն էր շաղ տալիս պատերին։
- — Փոբրիկ ավազա՜կս... — ծնողական հրճվանքով քրթմնջաց պարոն Դարզլին և դուրս եկավ տանից։ Նա նստեց իր մեքենան և թիվ 4 տան ճամփուղով ետադարձով մտավ փողոց։
- Միայն փողոցի անկյունին հասնելով, նա առաջին անգամ նկատեց, որ ինչ-որ բան սովորականի պես չէր. մի կատու փողոցում նստած, քարտեզ էր ուսումնասիրում։ Մի վայրկյան պարոն Դարզլին նույնիսկ չհասկացավ էլ իր տեսածի իմաստը, հետո գլուխը արագ ետ շրջեց, որ կրկին տեսնի աչքերի առջևով անցած պատկերը։ Մի զոլավոր կատու էր կանգնած Բեկտենիների նրբանցքի անկյունում, սակայն, տեսադաշտում ոչ մի քարտեզ էլ չէր երևում։ Այդ ի՞նչ անցավ իր մտքով... Հավանաբար լույսային խաղ էր։ Պարոն Դարզլին աչքերը թարթեց և հայացքը սևեռեց կատվի վրա։ Կատուն էլ հայացքը սևեռեց պարոն Դարզլիի վրա։
- Անկյունից մինչև գլխավոր փողոց թեքվելու ամբողջ ճանապարհին պարոն Դարզլին մեքենայի ետադարձ հայելու մեջ դիտում էր կատվին։ Իսկ կատուն արդեն կարդում էր «Բեկտենիների նրբանցբ» ցուցանակը — ո՛չ, նայում էր ցուցանակին։ Կատուները չեն կարող քարտեզներ կամ ցուցանակներ կարդալ։ Բը՜ռռռ... Պարոն Դարզլին ինքն իրեն մի թեթև թափ տվեց և կատվին դուրս նետեց ուղեղից։ Քաղաք տանող ճանապարհին շաղափների մեծ պատվերից բացի նա ուրիշ ոչ մի բանի մասին այլևս չէր մտածում և հույս ուներ մի լավ գործարք կնքել այդ օրը։
- Սակայն, քաղաքի ծայրամաս մտնելիս, շաղափները միանգամից ցնդեցին նրա ուղեղից։ Քանի դեռ մեքենան սովորականի պես խրված էր ամենօրյա առավոտյան ճանապարհային խցանի մեջ, նա չէր կարող չնկատել, որ անսովոր լայնափեշ թիկնոցներ հագած, բավականին տարօրինակ տեսքով բազմաթիվ մարդիկ էին շրջում փողոցներում։ Պարոն Դարզլին տանել չէր կարող արտասովոր հագուստ կրող մարդկանց և հատկապես՝ ժամանակակից լեն-լմփոշ ոճի երիտասարդական հագուստները։ Գուցե սա էլ մի նոր հիմար մոդա Է, մտածեց նա, և մինչ մատներով թմբկահարում Էր մեքենայի ղեկը, աչքն ընկավ այդ խեղկատակներից մի քանիսի վրա, ովքեր իրեն բավականին մոտ էին կանգնած։ Նրանք կլանված ինչ-որ բան էին փսփսում։ Պարոն Դարզլին անչափ վրդովվեց այն հանգամանքից, որ նրանցից մի քանիսը բոլորովին էլ երիտասարդ չէին։ Մի տե՛ս է... Ա՛յ, այն մեկը նույնիսկ իրենից էլ տարիքով մեծ կլինի... Հապա տե՛ս, թե ի՜նչ վառ զմրուխտագույն թիկնոց է հագել... Չի՛ էլ ամաչում... Սակայն հետո պարոն Դարզլիի մտքով անցավ, որ դա երևի ինչ-որ հիմար ցույց է կամ բարեգործական միջոցառում, և որ այդ ապուշներն ակնհայտորեն հանգանակություն են հավաքում ինչ-որ բանի համար... Դեհ, իհարկե, այդպես էլ կա։ Մեքենաները շարժվեցին, և մի քանի րոպե անց պարոն Դարզլին ժամանեց «Գրանինգզ» գործարանի ավտոկայանը։ Նրա ուղեղը կրկին և վերջնականապես կենտրոնացած էր շաղափների վրա։
- Պարոն Դարզլին իններորդ հարկի իր աշխատասենյակում միշտ մեջքով դեպի պատուհանն էր նստում։ Եթե այդպես չնստեր, նրա համար, թերևս, բավականին դժվար կլիներ այդ առավոտ կենտրոնանալ շաղափների գործարքի վրա։ Այդպես նստած նա չէր տեսնում օրը ցերեկով երկնքում ետ ու առաջ սավառնող բվերին, թեև փողոցում հավաքված մարդկանց ուշադրությունն ամբողջությամբ ուղղված էր հենց այդ թռչունների վրա։ Նրանք, մատները դեպի երկինք ցցած, բերանները բաց, չէին կարողանամ աչքները կտրել մեկը մյուսի ետևից սլացող թռչուններից։ Նրանցից շատերը կյանքում երբեք, նույնիսկ գիշեր ժամանակ կենդանի բու չէին տեսել։ Ինչևէ, պարոն Դարզլին կատարելապես անխափան ու միանգամայն «անբու» առավոտ անցկացրեց։ Նա գոռգոռաց իր գործարանի հինգ աշխատողների վրա, մի քանի կարևոր հեռախոսազանգեր արեց և... կրկին գոռգոռաց։ Բավականին լավ տրամադրություն ուներ մինչև ճաշի ժամը, երբ մտքովն անցավ, որ վատ չէր լինի ոտքերը մի քիչ աշխատացնել ՝ փողոցն անցնել ու դիմացի հացաբուլկեղենի խանութից չամիչով մի բուլկի գնել։
- Նա գրեթե մոռացել էր թիկնոցավոր մարդկանց մասին, երբ հանկարծ քիթ-քթի ընդհարվեց մի խումբ թիկնոցավորների հետ հենց հացաբուլկեղենի խանութի մուտքի մոտ։ Պարոն Դարզլին դժգոհ և անբարյացակամ հայացքով ոտքից գլուխ չափեց նրանց։ Չգիտես ինչու, այդ թիկնոցավորները նրան կատաղության աստիճանի նյարդայնացնում էին։ Այս խումբը նույնպես կլանված ինչ-որ բան էր փսփսում։ Եվ, ի զարմանս իրեն, հանգանակության նույնիսկ մեկ գավաթ կամ տուփ էլ աչքովը չընկավ։ Թղթե տոպրակով մի խոշոր բուլկի ձեռքին բռնած վերադառնալիս, թիկնոցավորների կողքով անցնելու պահին, նրանց խոսակցությունից մի քանի բառեր հասան պարոն Դարզլիի ականջին.
- — Փոթթերնե՚րը... Հա՛, հենց այդպես էլ եղել է...
- — Ե՛ս էլ եմ լսել...
- — Ասում են, որ նրանց որդի Հարրին...
- Պարոն Դարզլին սառույց կտրեց։ Վախը կայծակի պես անսպասելի շանթահարեց նրան։ Նա շրջվեց շշնջացողների կողմը, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ընկրկեց։
- Պարոն Դարզլին կտրեց անցավ ճանապարհը, շտապ բարձրացավ իր աշխատասենյակը, քարտուղարուհու վրա փնչացրեց, որ իրեն չանհանգստացնեն, ձեռքն առավ հեռախոսափողը և գրեթե հավաքել էր տան հեռախոսի համարը, երբ միտքը փոխեց։ Նա հեռախոսափողը դրեց տեղը և, բեղերը շոյելով, սկսեց մտածել... «Այս ի՞նչ եմ անում ես... Մի՞թե կարելի է այսքան հիմար լինել։ Փոթթեր անունը մի առանձնահատուկ կամ հազվագյուտ անուն չէ։ Ամենայն հավանականությամբ, Փոթթեր անունը կրող բազմաթիվ մարդիկ կան և, բնականաբար, Փոթթեր անունով շատերը կլինեն, որ Հարրի անունով էլ տղա կունենան։ Ապա մի լավ մտածիր, նույնիսկ համոզված էլ չես, որ զարմիկիդ անունը Հարրի է։ Նույնիսկ երբևէ չես էլ տեսել նրան։
- Իրականում նրա անունը կարող է Հարրի էլ չլինել, հնարավոր է, որ Հարվի է կամ Հարոլդ։ Ի՞նչ կարիք կա տիկին Դարզլիին անհանգստացնել... Խեղճը միշտ այնքա~ն է վրդովվում քրոջ մասին որևէ հիշատակումից։ Եվ բոլորովին էլ չի կարելի մեղադրել նրան... եթե ես նման քույր ունենայի... բայց ինչևէ, այդ թիկնոցավորները...»
- Պարոն Դարզլիի համար կեսօրից հետո չափազանց դժվար եղավ կենտրոնանալ շաղափների վրա, և երբ ժամը հինգին նա վերջապես դուրս էր գալիս շենքից, դեռևս այնքան անհանգիստ ու մտազբաղ էր, որ հենց շքամուտքի մոտ ճակատ առ ճակատ ընդհարվեց մի անծանոթի հետ։
- — Ներեցեք, — գռմռաց նա, մինչ նիհարիկ ծերուկը ՝ հարվածից հավասարակշռությունը կորցրած, փորձում էր ոտքի վրա կանգնած մնալ։ Միայն մի քանի վայրկյան անց պարոն Դարզլին վերջապես նկատեց, որ ծերուկի հագին վառ մանուշակագույն թիկնոց էր։ Ծերուկը բոլորովին էլ վրդովված չէր երևում այն հանգամանքից, որ ինքը քիչ էր մնում հասակով մեկ գետնին փռվեր ցլամարմին մի մարդու անուշադրության պատճառով։ Ընդհակառակը, ծերուկի դեմքը ծաղկեց շողշողուն ժպիտով և, անցորդներին ակամա շրջվել ստիպող, բարալիկ, սուր ձայնով նա ասաց.
- — Ոչինչ-ոչինչ, սիրելիս, այսօր ոչ մի բան չի կարող փչացնել տրամադրությունս։ Ուրախացի՛ր, բարեկամս, չէ՞ որ Գիտես-թե-ովը վերջապես հեռացել է մեր աշխարհից։ Նույնիսկ քեզ նման մագլները պետք է վայելեն այս երջանի՜կ, այս երջանկագա՜յն օրը...
- Եվ ծերուկը գրկեց պարոն Դարզլիին, ճակատը սրտանց խփեց նրա հաստափոր մարմնի ուղիղ մեջտեղին ու հեռացավ։
- Պարոն Դարզլին քար կտրած, կանգնած մնաց տեղում։ Լրիվ անծանոթ մի մարդ հենց նոր ամբողջ փողոցի առաջ գրկեց իրեն, կարծես դա քիչ էր, առանց որևէ հիմնավոր պատճառի իրեն «մագլ» անվանեց, ինչ էլ որ դա նշանակեր... Նա շլացած էր։ Պարոն Դարզլին շտապեց նստել իր մեքենան և շարժիչն աշխատացնելով, ուղղվեց դեպի տուն։
- Անբացատրելի տագնապի մեջ նա մի հեռավոր հույս էր փայփայում, որ ինքն ինչ-որ անիրական բաներ է երևակայում, և որ այդ ամենը ինքն է իրեն ներշնչում։ Նախկինում երբեք նման բան չէր անցել նրա մտքով, որովհետև նա, ընդհանրապես, ո՛չ երևակայություն ուներ, ո՛չ էլ հավանություն էր տալիս ուրիշների մոտ երևակայության դրսևորմանը։
- Մինչ նա իր մեքենայի քիթը մտցնում էր թիվ 4 տան ճամփուղին, առաջին հերթին աչքովն ընկավ, և դա բնավ չբարձրացրեց նրա տրամադրությունը, նույն զոլավոր կատուն, որին նկատել էր դեռևս առավոտյան։ Այժմ կատուն նստած էր նրանց պարտեզի ցածր պարսպի վրա։ Պարոն Դարզլին համոզված էր, որ դա առավոտյան իր տեսած կատուն էր։ Այս կատվի աչքերի շուրջը՝ շրջանակի պես հավասարաչափ տեղավորված, ճիշտ նույնպիսի մուգ բծեր կային, ինչ առավոտյան հանդիպած կատվի մոտ։
- — Փը՚շտ... — ասաց պարոն Դարզլին բարձրաձայն։
- Կատուն տեղից չշարժվեց։ Պարզապես կշտամբող հայացքով խիստ նայեց ուղիղ նրա վրա։ «Արդյոք սա նորմալ կատվային վարքագի՞ծ է». — մտածեց պարոն Դարզլին և, մեծ ջանքերով ինքն իրեն հավաքելով, ներս մտավ տուն։ Նա հաստատակամորեն մտադիր էր դեռևս ոչինչ չասել տիկին Դարզլիին։
- Տիկին Դարզլին մի գեղեցիկ, «նորմալ» օր էր անցկացրել։ Ճաշի ժամանակ նա պարոն Դարզլիին պատմեց տիկին Ձախ-կողմի֊հարևանահու կյանքի ու նրա դստեր հետ կապված բոլոր հոգսերի մասին և ուրախ֊ուրախ հայտարարեց, որ Դադլին նոր բառեր Է սովորել ՝ չի՛ կարելի։ Պարոն Դարզլին փորձում էր իրեն սովորականի պես պահել։ Վերջապես, Դադլիին համատեղ ջանքերով անկողին պառկեցրին, և նա հյուրասենյակ վերադարձավ ճիշտ այն պահին, երբ հեռուստացույցով հաղորդում էին երեկոյան վերջին լուրերը։
- — Բնագիտական առեղծված... թռչնագետներն այսօր ամբողջ երկրում տարօրինակ վարքագիծ են նկատել բուերի մոտ։ Թեև բուերը սովորաբար որսի են ելնում գիշերով և շատ հազվադեպ են հանդիպում ցերեկային ժամերին, այդուհանդերձ, այսօր արևածագից հետո ամբողջ երկրում նկատվել են տարբեր ուղղություններով սավառնող հարյուրավոր թռչուններ։ Փորձագետները դեռևս չեն կարող պատասխանել այս առեղծվածը բացատրող հարցին, թե ինչո՞ւ են երկրի բուերը հանկարծ փոխել իրենց կենսաբանական ժամացույցը, — այդ պահին լուրերի հաղորդավարը հեռուստադիտողներին մի ձյունափայլ ժպիտ նվիրեց։
- — Իսկապես, առեղծվածային է... Այժմ խոսքը տալիս եմ Ջիմ ՄըՔ Գաֆինին ՝ եղանակի տեսության համար։ Ի՞նչ կասես, Ջի՛մ, կշարունակվի՞ այս գիշեր բուերի տարածքային տեղաշարժը։
- — Բարի երեկո, Թեդ, — ասաց եղանակի տեսության հաղորդավարը, — ճիշտն ասած, դժվար թե կարողանամ այդ առեղծվածը բացատրող որևէ բան ասել, սակայն պետք է տեղեկացնեմ, որ այսօր ամբողջ երկրում միայն բվերը չէ որ տարօրինակ, առեղծվածային վարքագիծ են դրսևորել։ Մեր հեռուստադիտողները Քենտից, Յորբշիրից և Դանդիից ամբողջ օրը զանգահարել են խմբագրություն, որպեսզի հայտնեն, որ իմ երեկվա խոստացած անձրևի փոխարեն այսօր նկատվել է... ընկնող աստղերի տեղատարափ։ Ամենայն հավանականությամբ, այս երևույթը կարելի է բացատրել միայն այն ենթադրությամբ, որ որոշ բնակավայրերում մարդիկ ժամանակից շուտ են սկսել գիշերային հրավառությունների ամենամյա տոնակատարությունը։ Բարեկամնե՛ր, հիշեցնում եմ, որ այդ տոնը միայն եկող շաբաթ է լինելու։ Սակայն այս գիշեր, վերջապես, կարող եմ հորդառատ անձրև խոստանալ ձեզ։
- Պարոն Դարզլին բարկացած նստած մնաց իր բազկաթոռի մեջ։ Ընկնող աստղեր ամբողջ Բրիտանիայու՞մ... Ցերեկով թռչող բվե՞ր... Առեղծվածային թիկնոցավոր մարդիկ փողոցներու՞մ... Եվ շշուկնե՜ր, շշուկնե՜ր Փոթթերների մասին...
- Տիկին Դարզլին հյուրասենյակ մտավ՝ ձեռքին երկու գավաթ թեյ։
- Ո՜չ, սա լավ բան չէ։ Բնավ լավ չէ... Նա ինչ-որ բան պետք է ասի կնոջը։ Պարոն Դարզլին անհանգիստ մաքրեց կոկորդը։
- — Ըհ-հը՚մ... Պետունիա, հոգյակս, ինչքան գիտեմ դու վերջերս քրոջիցդ ոչ մի լուր չես ունեցել, չէ՞։
- Ինչպես և սպասում էր, տիկին Դարզլին վրդովված և անհանդուրժող տեսք ընդունեց։ Ի վերջո, նրանք սովորաբար ձևացնում էին, որ տիկին Դարզլին ոչ մի քույր էլ չունի։
- — Ո՛չ, — կտրուկ պատասխանեց նա, — ի՞նչու ես հարցնում...
- — Ծիծաղելի բաներ են ասում լուրերում, — կմկմաց պարոն Դարզլին. — Դե՜հ... ինչ-որ բվե՜ր... ընկնող աստղե՜ր... իսկ քաղաքում այսօր բազմաթիվ տարօրինակ տեսքով մարդիկ էին շրջում։
- — Հետո ինչ, — կտրեց տիկին Դարզլին։
- — Ես էլ պարզապես մտածեցի, միգուցե... դա ինչ-որ կապ ունի... դե՜հ... գիտես... նրա շրջապատի հետ։
- Տիկին Դարզլին մի կում թեյ ֆռթացրեց քիպ կոճկված շրթունքներով։ Պարոն Դարզլիի մտքերը խառնակորույս վազվզում էին ՝ արդյոք համարձակությունը կբավարարր՞, որ կնոջը պատմի իր լսած Փոթթեր անվան մասին։ Վերջապես նա որոշեց, որ չի բավարարի և կարողացածին չափ անտարբեր ձայնով ասաց.
- ― Նրանց որդին երևի Դադլիի տարիբին կլինի, չէ՞, հոգյակս։
- ― Այո, թերևս... - ասաց տիկին Դարզլին սառցասղոց ձայնով։
- ― Ըը~հ... կարծեմ անունը Հովարդ Էր... եթե չեմ սխալվում։
- ― Հարրի... զզվելի, տարածված անուն, եթե շատ ես ուզում իմանալ։
- ― Աա՜հ... - ասաց պարոն Դարզլին՝ զգալով, որ սիրտը վաղուց կրունկներից ցած Է անցել և չգիտես թե ուր Է շարունակում ընկնել։ ― Ըը~մ... ես քեզ հետ միանգամայն համաձայն եմ։
- Նա այլևս ոչ մի բառ չասաց մինչև ննջասենյակ բարձրանալը։ Եվ մինչ տիկին Դարզլին լողասենյակում Էր, պարոն Դարզլին հենվեց իրենց ննջարանի պատուհանի գոգին և նայեց ներքև՝ տան առջև փռված սիզամարգին։ Կատուն դեռ նստած Էր ցածր պարսպի վրա։ Կենդանին կենտրոնացած հայացքը սևեռել Էր դեպի Բեկտենիների նրբանցքի սկիզբը, ասես ինչ որ բանի Էր սպասում։
- Այդ ինչե՞ր է ինքն իրեն երևակայում։ Ինչպե՞ս կարող Է այս ամենը ինչ֊որ առնչության ունենալ Փոթթերների հետ։ Իսկ եթե անի՞... Իսկ եթե բացահայտվի", որ իրենք ազգակցական կապ ունեն մի զույգ... Դեհ, հերի՛ք եղավ... Նրա ուղեղն այլևս չի կարող դիմանալ այդ ճնշմանը...
- Դարզլիներն անկողին մտան։ Տիկին Դարզլին անմիջապես քնեց, բայց պարոն Դարզլին անքուն պառկած՝ օրվա պատահածն Էր մտքում ծանր ու թեթև անում։ Քնելուց առաջ նրա վերջին սփոփիչ միտքն այն էր, որ, նույնիսկ եթե Փոթթերներն ինչ֊որ կապ ունեն այս բոլոր առեղծվածային երևույթների հետ, միևնույն Է, նրանք ոչ մի հիմք և իրավունք չունեն իրեն ու տիկին Դարզլիին այդ պատմությունների մեջ խառնելու համար։ Փոթթերները շատ լավ գիտեն, թե ինքն ու Պետունիան ինչ են մտածում նրանց ու նրանց նմանների մասին... Պարզապես անհնար Է պատկերացնել, որ ինքն ու Պետունիան կարող են որևէ առնչություն ունենալ կատարվող իրադարձությունների հետ։ Նա հորանջեց ու կողքի շուռ եկավ. «Աաաա՜֊ըը-ահ... Այդ ամենը ոչ մի կերպ չի կարող առնչվել մեզ հետ», ― մտածեց նա։
- Սակայն նա չարաչար սխալվում էր։
- Մինչ պարոն Դարզլին դանդաղ ընկղմվում էր անհանգիստ քնի մեջ, պարտեզի ցածր պարսպի վրա նստած կատուն քնկոտության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Նա նստած էր անշարժ արձանի նման՝ աչքերն անթարթ սևեռած դեպի Բեկտենիների նրբանցքի հեռավոր անկյունը։ Կատուն նույնիսկ չցնցվեց էլ՝ ո՛չ այն ժամանակ, երբ մի մեքենայի դուռ շրխկոցով փակվեց հարևան փողոցում, ո՛չ էլ՝ երբ երկու բվեր թռան անցան փողոցի վրայով։
- Գրեթե կեսգիշեր էր, երբ կատուն վերջապես տեղից շարժվեց։
- Մի մարդ հայտնվեց փողոցի հեռավոր անկյունում, ուր սևեռուն նայում էր կատուն։ Մարդն այնքան հանկարծ ու անձայն հայտնվեց, որ կարելի էր կարծել պարզապես գետնի տակից բուսնեց։ Կատվի պոչը կլորվեց, իսկ աչքերը նեղացան։
- Այս մարդու նման մեկ ուրիշ արարած նախկինում երբեք չէր անցել Բեկտենիների նրբանցքով։ Նա բարձրահասակ էր, նիհար և շատ ծեր՝ դատելով արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ հասնում էին մինչև գոտկատեղը և մտնում գոտու տակ։ Նրա հագին երկար, լայնափեշ ու լայնաթև պարեգոտ էր, ուսերին՝ մինչև կոճերը հասնող ու գետինն ավլող վառ մորեգույն թիկնոց, իսկ ոտքերին ՝ ճարմանդներով երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։ Նրա կապույտ աչքերը պարզ էին ու վառվռուն և շողշողում էին կիսալուսնաձև ապակիներով ակնոցի տակից, իսկ քիթը երկար էր, արծվակտուց և ասես ժամանակին ամենաքիչը երկու տեղից ջարդված լիներ։ Այս մարդու անունը Ալբուս Դամբլդոր էր։
- Ալբուս Դամբլդորին բնավ չէր հուզում, ալն հանգամանքը, որ ինքը հենց նոր ժամանել էր մի փողոց, որտեղ իր հետ կապված ամեն ինչ՝ սկսած անունից մինչև երկարաճիտ կոշիկները, ողջունելի չէր։ Նա զբաղված էր իր բազմածալք թիկնոցի մեջ ինչ-որ բան փնտրելով։ Սակայն, կարծես միանգամայն իրազեկ էր, որ իրեն դիտում են, որովհետև հայացքը հանկարծ կտրուկ բարձրացրեց ուղիղ կատվի վրա, որը փողոցի մյուս ծայրից սևեռուն նայում էր իրեն։ Ինչ-որ պատճառով կատվի տեսքը նրան շատ զվարճացրեց։ Նա քմծիծաղ տվեց ու շշնջաց.
- — Կարելի էր կռահել։
- Վերջապես նա գտավ այն, ինչը փնտրում էր իր թիկնոցի գրպանում։ Դա մի արծաթյա վառիչ էր։ Նա չրխկոցով բացեց վառիչի կափարիչը, բարձր պահեց օդի մեջ և մեկ անգամ ճրթացրեց։ Փողոցի մոտակա լապտերը մեղմ ֆսսոցով մարեց։ Նա կրկին ճրթացրեց վառիչը, և հաջորդ լապտերն առկայծեց ու անհետացավ մթության մեջ։ Տասներկու անգամ նա ճրթացրեց իր անջատիչ֊վառիչը, և ամբողջ փողոցում միակ լույսերը մնացին հեռվում առկայծող երկու փոքրիկ կանաչ կետիկները, որոնք նրան դիտող կատվի աչքերն էին։ Եթե այդ պահին մեկն ա մեկը, նույնիսկ ամենատես տիկին Դարզլին, փողոցի տներից որևէ մեկի պատուհանից դուրս նայեր, ապա բացարձակապես ոչինչ չէր տեսնի, այն ամենից, ինչ կատարվում էր փողոցի սալապատ մայթի վրա։ Դամբլդորն իր անջատիչ֊վառիչը նորից գցեց թիկնոցի ծալքերի մեջ և քայլեց փողոցն ի վար դեպի թիվ 4 տունը։ Հասնելով տանը, նա տեղավորվեց պարտեզի ցածր պարսպի վրա՝ կատվի կողքին։ Մի պահ անց՝ առանց վերջինիս կողմը գեթ մեկ անգամ նայելու, նա բարձրաձայն ասաց.
- — Չէի սպասում, որ կհանդիպեմ ձեզ այստեղ, պրոֆեսոր Մըք Գոնագալ։
- Դամբլդորը ժպտալով շրջվեց դեպի զոլավոր փիսոն, սակայն կատուն անհետացել էր։ Կատվի փոխարեն նրա ժպիտին արժանացավ բավականին խստաշունչ տեսքով մի կին, որը քառակուսի մուգ շրջանակներով ակնոց էր կրում, ճիշտ նույն ուրվագծով, ինչ կատվի աչքերի շուրջը եղած մուգ բծերն էին։ Այդ կնոջ հագին նույնպես թիկնոց կար՝ վառ զմրուխտագույն։ Նրա սև մազերը ետ էին սանրված ու հավաքված ամուր կապի մեջ։ Ակնհայտորեն, կինը ինչ֊որ բանից դժգոհ էր։
- — Այդ ինչպե՞ս իմացաք, որ ես եմ, — հարցրեց նա։
- — Թանկագին պրոֆեսոր, կյանքումս դեռ չէի տեսել արձանի պես այդքան անշարժ նստած կատվի։
- — Իհարկե, արձան կդառնաս, եթե ամբողջ օրն աղյուսե պատի վրա նստած լինես, — նեղսրտած ձայնով ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
- — Ամբողջ օրը՞... Մինչդեռ կարող էիք միանալ տոնակատարություններին։ Ես երևի մի տասնյակ երեկույթ ու խնջույք տեսա այստեղ գալուս ճանապարհին։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը բարկացած փնչացրեց.
- — Դեհ, իհարկե՜... Բա ո՜նց... Թող բոլո՛րն ուրախանա՜ն... — ասաց նա անհամբերությամբ և կշտամբանքով, — սակայն, անշուշտ, ոչ մեկի մտքով իսկ չի անցնում, որ կարելի է առնվազն փոքր-ինչ զգույշ լինել... Ի՞նչ կարիք կա... Նույնիսկ մագլներն են նկատել, որ ինչ-որ բան է կատարվում, նույնիսկ նրանց լուրերում էին այսօր դրա մասին խոսում։
- Նա գլուխը կտրուկ շրջեց Դարզլիների հյուրասենյակի մութ պատուհանի ուղղությամբ։
- — Ես այնտեղից լսեցի... Բվերի երամնե՜ր, ընկնող աստղերի տեղատարա՜փ... Դեհ, ի վերջո, հո ապուշ չե՞ն։ Նրանք ուղղակի չէին կարող ինչ֊որ բան չնկատել։ Ընկնող աստղեր ամբողջ Քենտում... Խնդրե՛մ... Գրազ կգամ, որ Դիդալուս Դիգլի գործն է։ :Նա միշտ էլ հայտն՛ի է եղել ուղեղի ծալքերի հարթությամբ։
- — Չի կարելի մեղադրել նրանց, - մեղմ ժպտալով ասաց Դամբլդորը, - կարելի Է ասել, որ վերջին տասնմեկ տարիների ընթացքում տոնելու շատ քիչ բան ենք ունեցել։
- — Գիտեմ, - ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը նյարդայնացած, - բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք Է գլուխները կորցնեն։ Մարդիկ իրենց թույլ են տալիս օրը ցերեկով փողոցներում անզգուշաբար ֆռֆռալ լ լուրեր տարածել առանց նույնիսկ հոգ տանելու մագլական հագուստ կրելու մասին։
- Այստեղ նա մի խեթ հայացք նետեց Դամբլդորի վրա, կարծես հույս ուներ, վերջապես, ինչ֊որ բան լսել նրանից, սակայն Դամբլդորը լուռ Էր, և պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակեց.
- — Լավ կլինե՞ր, արդյոք, եթե հենց նույն օրը, երբ Գիտեք-թե-ովը վերջապես անհետացել է, մագլները կռահեին մեր գոյության մասին։ Հուսով եմ, որ նա իսկապես անհետացել Է... Դամբլդոր, այդպես է, չէ՞։
- — Այդպես է երևում, — ասաց Դամբլդորը. — անշուշտ, պետք է շնորհակալ լինենք նախախնամությանը։ Կիտրոնի մարմելադ կուզե՞ք։
- — Ի՞նչ։
- — «Լեմոն-շերբեթ» ՝ կիտրոնի շաքարած շերտիկ։ Դա իմ սիրած մագլական քաղցրավենիքն Է։
- — Ոչ, շնորհակալ եմ, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը այնպիսի չոր տոնով, ասես ձայնի ելևէջով իսկ ուզում էր ասել, որ :ժամը պատեհ չէ կիտրոնի շաքարած շերտիկով հյուրասիրվելու համար։
- — Ինչպես ասացի, նույնիսկ թեև Գիտեք-թե-ովն այլևս չկա...
- — Թանկագին պրոֆեսոր, առնվազն ձեզ նման սթափ ու ողջամիտ անձնավորությանը կարող է նրան իր անունով կոչել։ Այդ ամբողջ «Գիտեք–թե–ով»–ային դատարկաբանությունը վաղուց արդեն ձանձրացրել է ինձ։ Տասնմեկ տարի շարունակ փորձում եմ համոզել մարդկանց, որ նրան իր անունով կոչեն՝ Վոլդեմորթ։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը ցնցվեց, սակայն Դամբլդորը, որը զբաղված էր կիտրոնի երկու շերտիկ իրարից անջատելով, կարծես, չնկատեց։
- — Ի՞նչ կարիք կա ամեն ինչ այդքան բարդացնել՝ շարունակելով նրան «Գիտեք-թե֊ով» անվանել։ Երբեք ոչ մի հիմնավոր պատճառ չեմ տեսել Վոլդեմորթի անունը բարձրաձայն ասելուց այդքան վախենալու համար։
- — Ես գիտեմ, որ դուք երբեք չեք վախեցել նրանից, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը միաժամանակ և՛ հիացական, և՛ սրտնեղած տոնով, — բայց դուք ուրիշ եք։ Բոլորը գիտեն, որ դուք միակն եք, ումից Գիտեք-թե... թու՛հ... դե՛հ լավ, ուրեմն... Վոլդեմորթը վախենում էր։
- — Քծնում եք ինձ, թանկագին պրոֆեսոր, ― ասաց Դամբլդորը հանգիստ ձայնով. ― Վոլդեմորթն այնպիսի զորություն ուներ, որին ես երբեք չեմ հասնի։
- — Միայն այն պատճառով, որ դուք չափազանց... հը՛մ... ազնվաբարո եք այդ ուժերն օգտագործելու համար։
- — Բարեբախտաբար այստեղ մութ է։ Ես չէի կարմրել այն օրվանից ի վեր, ինչ մադամ Պոմֆրին ասաց, որ շատ է հավանում ճագարի մորթուց իմ նոր ձմեռային ականջակալները։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի ծակող հայացք նետեց Դամբլդորի վրա և ասաց.
- — Բվերը ոչինչ են համեմատած այն լուրերի հետ, որ սավառնում են ամենուրեք։ Գիտե՞ք, թե բոլորն ինչ են ասում նրա անհետանալու մասին, գիտե՞ք, թե ինչն է, ասում են, ի վերջո կանգնեցրել նրան։
- Կարծես պրոֆեսոր Մըք Գոնագալը վերջապես հասել էր այն կարևոր նորությունը քննարկելու պահին, ինչի համար ամբողջ օրը անշարժ նստած էր եղել աղյուսե սառը և չոր պատի վրա։ Ո՛չ որպես կատու, ո՛չ էլ որպես կին, նա Դամբլդորին այդքան սևեռուն և շաղափող հայացքով դեռևս չէր նայել։ Ակնհայտ էր, որ նա չէր պատրաստվում հավատալ բոլորի ասածներին, մինչև Դամբլդորն անձամբ նրան չհայտներ, որ դա ճշմարիտ էր։ Իսկ Դամբլդորն այդ պահին կիտրոնի մի նոր շերտիկ էր հանում տոպրակից և չպատասխանեց նրան։
- ― Ասում են, ― շարունակեց նա, ― որ անցած գիշեր Վոլդեմորթը հայտնվել էր Գոթրիկի անտառուտում, ուր եկել էր :Փոթթերներին գտնելու համար։ Ասում են, որ Լիլի և Ջեյմս Փոթթերները... որ... որ... որ նրանք մեռած են։
- Դամբլդորը գլուխը կախեց։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի շունչը կտրվեց։
- ― Լիլին ու Ջեյմսը... Հավատս չի գալիս... Ուղղակի չեմ ուզում հավատալ... Ա~խ, Ա՚լբուս...
- Դամբլդորը ձեռբը մեկնեց ու մեղմ շոյեց նրա ուսը։
- ― Գիտեմ... գիտեմ... - ասաց նա ծանր շնչելով։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակեց բեկբեկուն,
դողդողացող ձայնով.
- ― Դա դեռ բոլորը չէ։ Ասում են, որ նա փորձել է սպանել նաև Փոթթերների փոքրիկին՝ Հարրիին, բայց... չի կարողացել։ Նա չի կարողացել սպանել մի փոքր երեխայի։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչպես է եղել, բայց ասում են, որ, երբ Վոլդեմորթը չի կարողացել սպանել Հարրի Փոթթերին, նրա հզորությունը ինչ֊որ ձևով կորել է, հօդս է ցնդել, և ահա թե ինչու է նա անհետացել։
- Դամբլդորը մռայլ գլխով արեց։
- ― Ու... ուրեմն դա ճի՞շտ է, — կակազեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ― Այն ամենից հետո, ինչ արեց այդ ոճրագործը... այն բոլոր չարանենգ սպանություններից հետո... նա չի կարողացել հաղթել մի փոքր տղայի"... Դա պարզապես անհավատալի է... Ինչե՜ր են արվել նրան կանգնեցնելու համար... Սակայն ինչպե՞ս, ի սեր աստծո, ինչպե՞ս է Հարրին կարողացել ողջ մնալ։
- ― Մենք կարող ենք միայն կռահել, — ասաց Դամբլդորը, ― և գուցե երբեք էլ ճշմարտությունը չիմանանք։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի ժանյակավոր թաշկինակ հանեց և ակնոցի տակ չորացրեց աչքերը։ Դամբլդորը ծանր շնչեց, թիկնոցի ծալքերից հանեց գրպանի մի հսկայական ոսկյա ժամացույց և զննեց այն։ Դա մի շատ հին ժամացույց էր։ Թվացույցի վրա տասներկու սլաքներ կային և ոչ մի թիվ։ Թվերի փոխարեն փոքրիկ մոլորակներ էին շարժվում թվացույցի շրջանագծով։ Թերևս, Դամբլդորի համար դա ինչ֊որ իմաստ ուներ, որովհետև նա ժամացույցը ետ դրեց գրպանը և ասաց.
- ― Հագրիդն ուշանում է։ Ի միջի այլոց, ենթադրում եմ, որ այդ նա է ձեզ ասել, թե ես որտեղ եմ լինելու։
- ― Այո, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը. — և ես հուսով եմ, որ հիմա դուք ինձ վերջապես կասեք, թե ինչու եք հենց այս տեղն ընտրել՝ այսօր այս ժամին լինելու համար։
- ― Ես այստեղ եկել եմ, որպեսզի Հարրիին իր մորաքրոջ տուն բերեմ։ Այժմ դա նրա ունեցած֊չունեցած միակ ընտանիքն է։
- ― Ուզում եք ասել... Ո՜չ, դուք չե՛ք կարող նկատի ունենալ այստեղ ապրող մարդկանց, ― ճչաց պրոֆեսոր Մըք Գոնագալը՝ վեր ցատկելով և մատնացույց անելով թիվ 4 տունը, ― Դա՛մբլդոր, դուք չե՛ք կարող այդպես անել։ Ես ամբողջ օրը հետևել եմ նրանց։ Աշխարհում թերևս չգտնվեն մեզնից այդբան տարբեր ևս երկու մարդ։ Եվ հետո, նրանք էլ տղա ունեն, ես տեսա, թե ինչպես էր այդ... այդ երեխան ամբողջ փողոցով մեկ ծղրտում և մորը քացիներ տալիս քաղցրավենիքի համար։ Եվ Հարրի Փոթթերը պետք է ապրի այստե ղ, սրանց հե՞տ։
- ― Սա նրա համար առայժմ լավագույն տեղն է, ― ասաց Դամբլդորը հաստատակամորեն, ― մորաքույրը և մորաքրոջ ամուսինը կկարողանան ամեն ինչ բացատրել նրան, երբ մեծանա։ Ես նրանց մի նամակ եմ գրել։
- ― Նամա՞կ, ― կրկնեց Պրոֆեսոր Մըք Գոնագալը թույլ ձայնով և, նորից նստելով պարսպին, ասաց, ― Ա՚լբուս, դուք իսկապե՞ս կարծում եք, որ կարելի է ամեն ինչ բացատրել մի նամակով։ Այս մարդիկ նրան երբեք չեն հասկանա։ Նա արդեն հանրահայտ է և շուտով առասպել է դառնալու։ Ես չեմ զարմանա, եթե այս օրը պատմության մեջ մնա որպես «Հարրի Փոթթերի օր»։ Հարրիի մասին գրքեր են գրվելու, մեր աշխարհում ամեն երեխա իմանալու Է նրա անունը։
- ― Ճշմարիտ եք ասում, ― ասաց Դամբլդորը, լրջորեն նայելով իր կիսալուսնաձև ապակիներով ակնոցի վրայով, ― և դա միանգամայն բավական է ցանկացած տղայի գլուխը պտտեցնելու համար, հանրահայտ՝ նույնիսկ քայլել և խոսել սովորելուց առաջ, հանրահայտ՝ մի բանի համար, որն ինքը նույնիսկ չի էլ հիշելու։ Մի՞թե չեք տեսնում, թե ինչքան ավելի լավ կլինի, եթե նա այդ ամենից հեռու մեծանա, բանի դեռ բավականաչափ չի հասունացել ամեն ինչ ճիշտ ընկալելու և ընդունելու համար։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը բերանը բացեց, որպեսզի ինչ֊որ բան ասի, սակայն միայն օդ կուլ տվեց և, վերջապես, ցածր ձայնով ասաց.
- ― Դուք ճիշտ եք, իհարկե։ Բայց ինչպե՞ս է տղան այստեղ հասնելու, ― Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի բննախույզ հայացք նետեց Դամբլդորի թիկնոցին, ասես կասկածում Էր, որ նա Հարրիին թաքցրել էր ինչ֊որ տեղ իր թիկնոցի ծալքերում։
- ― Հագրիդն Է նրան բերելու։
- ― Կարծում եք Հագրիդին կարելի՞ է նման կարևոր գործ վստահել։
- ―.Ես Հագրիդին կյանքս էլ կվստահեմ։
- ― Ես չեմ ուզում ասել, որ նրա սիրտը ճիշտ տեղում չէ կամ որ նա նվիրված ու հավատարիմ չէ, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը դժկամությամբ, ― բայց չեք կարող չընդունել, որ նա անփույթ է։ Նա սովորություն ունի... Սա ի՞նչ ձայն է...
- Մի խուլ գվվոց խախտեց շրջակայքի լռությունը։ Գվվոցը հետզհետե աճեց ու, մինչ նրանք նայում էին փողոցն ի վար՝ լույսի որևէ շողք որոնելով, վերածվեց դղրդացող մռնչյունի ուղիղ նրանց գլխավերևում։ Եվ երբ նրանք վեր նայեցին, տեսան մի հսկայական մոտոցիկլ, որը հանկարծ հայտնվեց երկնքի մթից և իջավ ճանապարհի վրա՝ ուղիղ նրանց առջև։
- Եթե կարելի էր ասել, որ մոտոցիկլը հսկայական էր, ապա այն պարզապես փոբրիկ խաղալիք էր՝ մոտոցիկլ հեծած մարդու չափերի համեմատությամբ։ Այդ հսկան առնվազն երկու անգամ ավելի բարձրահասակ էր քան սովորական մարդը և ամենաքրչը ՝ հինգ անգամ ավելի թիկնեղ։ Նա պարզապես անթույլատրելի մեծ էր և, կարելի էր ասել, ուղղակի վայրի տեսք ուներ։ Ձյութի պես սև, կոշտ մազերի խիտ դեզը և գզգզված երկար մորուքը ծածկում էին դեմքի մեծ մասը, ձեռքերի ափերը աթոռի նստատեղի չափ էին, իսկ նրա փայլուն երկարաճիտ կոշիկները կարելի էր համեմատել գիշերային ծովի ջրերում լուսնի շողերի տակ փայլփլող փոքր դելֆինների հետ։ Հսկան վերմակի մեջ փաթաթված մի խուրձ սավաններ էր բռնել իր լայնածավալ, մկանուտ գրկում։
- — Հա՛գրիդ, — ասաց Դամբլդորը հանգստացած ձայնով, — Վերջապես... Իսկ այս մոտոցիկլը որտեղի՞ց ճարեցիր։
- — Մի օրով եմ վերցրել, պրոֆեսոր Դամբլդոր, սըր, ― ասաց հսկան, զգուշորեն իջնելով մոտոցիկլից։ ― Երիտասարդ Սիրիուս Բլեքը տվեց։ Ահա, բերել եմ, սըր։
- — Խնդիր չեղա՞վ ճանապարհին։
- — Ո՛չ, սըր։ Տունը գրեթե ամբողջությամբ քարուքանդ էր եղել, բայց ես նրան դուրս բերեցի, մինչև մագլները կսկսեին քթներն ամեն տեղ խոթել։ Նա քնեց, երբ Բրրստոլի վրայով էինք թռչում։
- Դամբլդորը և պրոֆեսոր Մըք Գոնագալը կռացան վերմակով փաթաթված սավանների վրա, որոնց ծալքերի մեջ հազիվ նշմարվում Էր խոր քնած մի փոքրիկ տղա։ Նրա ճակատին, ձյութի պես սև մազերի փնջի տակից, անսովոր ուրվագծով մի սպի էր երևում, որը կարծես կայծակի ճառագայթ լիներ։
- ― Երևի հենց սա է... ― շշնջաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
- ― Այո, ― ասաց Դամբլդորը, — այդ սպին նա ընդմիշտ է կրելու։
- ― Մի՞թե ոչինչ չեք կարող անել դրա հետ, Դամբլդոր։
- ― Եթե անգամ կարողանայի էլ, ոչինչ չէի անի։ Սպիները երբեմն շատ օգտակար են լինում։ Ես ինքս մի սպի ունեմ ձախ ծնկիս տակ, որը Լոնդոնի ստորգետնյա երկաթուղու կատարյալ քարտեզն է։ Դե՛հ ինչ, Հագրիդ, այստեղ տուր նրան... Պետք է շտապել։
- Դամբլդորը Հարրիին ձեռքերի մեջ վերցրեց և շրջվեց դեպի Դարզլիների տունը։
- ― Կարելի՞ է... կարելի՞ է նրան ցտեսություն ասել, սըր, ― հարցրեց Հագրիղը։
- Նա իր հսկայական փռչոտ գլուխը թեքեց Հարրիի վրա և, ակներևաբար, մի շատ ծակծկող ու փշփշոտ համբույր նվիրեց փոքրիկին։ Հետո Հագրիդը հանկարծ գլուխը վեր բարձրացրեց ու վիրավոր շան պես ոռնաց։
- ― Շշշշը՜ըշ... - ֆշշացրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, - դու կարթնացնե՜ս մագլներին։
- ― Նեհ-հը-նեհ-հը-ներեցեե՜ք, ֊ հեծկլտաց Հագրիդը և դուրս հանելով մի մեծ պտավոր թաշկինակ, դեմքը թաղեց դրա մեջ, ― ախր, չեմ կարող ղհ-հը-դի-հը– դիմանաա՜լ... հը-ը֊ը՜... Լիլին ու Ջեյմսը չկաա՜ն... մեռաա՜ծ են... հը–ը–ը~... իսկ խեղճ պստլիկ Հարրին պիտի ապրի մագլների հեե՜տ...
- ― Այո, այո... Այդ ամենը շատ տխուր է, բայց հավաքիր քե՛զ, Հա՛գրիդ, թե չէ մեզ կհայտնաբերեն, ― շշնջաց պրոֆեսոր Մըք Գոնագալը՝ թփթփացնելով Հագրիդի ուսին։ Իսկ մինչ այդ Դամբլդորն անցավ Դարզլիների պարտեզի ցածր պարսպի վրայով և գնաց դեպի շքամուտքի դուռը։ Նա Հարրիին զգուշորեն դրեց նախաշեմի աստիճանին, մի նամակ հանեց իր թիկնոցից ու խրեց Հարրիի սավանների մեջ և վերադարձավ մյուս երկուսի մոտ։ Մի րոպե երեքն էլ լուռ կանգնած նայում էին սավանների փոքրիկ կապոցին։ Հագրիդի ուսերը ցնցվում էին, պրոֆեսոր Մըք Գոնագալը ջերմեռանդորեն աչքերն էր թարթում, իսկ Դամբլդորի աչքերի պայծառ փայլը կարծես խամրել էր։
- — Դե՛հ, — վերջապես ասաց Դամբլդորը, — առայժմ այսքանը։ Մենք այստեղ այլևս անելիք չունենք։ Այժմ մենք էլ կարող ենբ գնալ ու մասնակցել խնջույքներին։
- — Հաա~... - ասաց Հագրիդը խուլ ձայնով, ֊– ես լավ կանեմ մոտոցիկլը վերադարձնեմ։ Բարի գիշեր, պրոֆեսոր Մըք Գոնագալ, պրոֆեսոր Դամբլդոր, սըր։
- Աչքերից շիթերով հոսող արցունքները բաճկոնի թևքով սրբելով, Հագրիդը հեծնեց մոտոցիկլը և ոտքի հարվածով գործի գցեց շարժիչը։ Մոտոցիկլը մռնչյունով օդ բարձրացավ և անհետացավ գիշերվա խավարի մեջ։
- — Կարծում եմ, շուտով կհանդիպենք, պրոֆեսոր Մըք Գոնագալ, ֊– ասաց Դամբլդորը գլխով անելով նրան։ Ի պատասխան պրոֆեսոր Մըք Գոնագալը աղմուկով սրբեց քիթը։
- Դամբլդորը շրջվեց և գնաց փողոցն ի վար։ Անկյունում նա կանգնեց և գրպանից հանեց իր արծաթյա անջատիչ֊վառիչը։ Մի անգամ ճրթացրեց, և լույսի տասներկու գնդեր շարքով վերադարձան փողոցային լապտերների մեջ։ Բեկտենիների նրբանցքը նորից ողողվեց նարնջագույն լույսով, և նա տեսավ, թե ինչպես մի զոլավոր կատու անհետացավ փողոցի շրջադարձի ետևում։ Նրա կանգնած տեղից հազիվ էին երևում թիվ 4 տան նախաշեմի աստիճանը և վերմակի մեջ փաթաթված սավանների կապոցը։
- ― Հաջողություն քեզ, Հա՛րրի, ― շշնջաց նա, հետո կրունկների վրա պտտվելով ետ շրջվեց և թիկնոցը խշշացնելով անհետացավ մթության մեջ։
- Գիշերային զով քամի անցավ Բեկտենիների նրբանցքի կոկիկ սիզամարգերի և հավասարաչափ խուզված թփապատնեշների վրայով։ Բեկտենիների նրբանցքը, որն ընդհանրապես ամենաանհավանական վայրն էր որևէ խորհրդավոր կամ առեղծվածային իրադարձության համար, մաքուր, կանոնավոր և հանդարտ փռված էր թանաքագույն երկնքի տակ։ Հարրի Փոթթերն առանց արթնանալու շուռ ու մուռ եկավ իր վերմակների մեջ։ Նա իր փոքրիկ ձեռքով անհանգիստ շարժումով ծածկեց կողքից ցցված նամակը և շարունակեց քնել՝ չիմանալով, որ ինքը յուրահատուկ և հանրահայտ տղա է, չիմանալով, որ մի քանի ժամ անց իրեն կարթնացնի տիկին Դարզլիի ճիչը, երբ նա կբացի նախաշեմի դուռը կաթի շշերը կաթնավաճառին տալու համար և չիմանալով, որ իր կյանքի հաջորդ մի քանի շաբաթների, նույնիսկ առաջիկա մի բանի տարիների ընթացքում իր անբաժան ուղեկիցներն են լինելու մորաքրոջ որդի Դադլիի անթիվ անհամար հրմշտոցներն ու կսմթոցները...
- Նա չէր կարող իմանալ, որ այդ պահին երկրի տարբեր վայրերում գաղտնի հավաքված բազմաթիվ մարդիկ՝ բաժակները բարձր պահած, զսպված ձայներով ասում էին.
- — Հարրի Փոթթերի՝ ողջ մնացած տղայի, կենա՛ցը։
Գլուխ երկրորդ․ Անհետացած ապակին
- Գրեթե տաս տարի էր անցել այն օրից, երբ Դարզլիները՝ մի առավոտ սովորականի պես արթնացան ու շքամուտքի նախաշեմին գտան իրենց զարմիկին։ Սակայն, կարելի էր ասել, որ Բեկտենիների նրբանցքում ոչինչ չէր փոխվել։ Արևը բացվում էր տնամերձ կոկիկ խուզված նույն սիզամարգերի վրա և լուսավորում Դարզլիների տան շքամուտքի «թիվ 4» բրոնզե նույն ցուցատախտակը, նույն պատուհանից սողոսկում էր նրանց հյուրասենյակը, որը գրեթե նույնն էր, ինչ այն երեկո, երբ պարոն Դարզլին դիտում էր երեկոյան ճակատագրական լուրերը բվերի մասին։ Միայն բուխարու վրա դրված լուսանկարներից կարելի էր կռահել, թե ինչքան ժամանակ էր անցել այն օրից։ Տաս տարի առաջ բուխարու վրա շարված բազմաթիվ լուսանկարներում պատկերված Դադլին առաջին հայացքից հիշեցնում էր տարբեր գույնի պոպոզավոր գլխարկներ դրած մի մեծ վարդագույն փչովի գնդակ։ Սակայն Դադլի Դարզլին արդեն մանուկ չէր, և այժմ լուսանկարներից նայում էր չաղ, հարդագույն մազերով մի տղա, որն իր առաջին հեծանիվն էր քշում, կարուսել էր նստել տոնավաճառում, համակարգչային խաղ էր խաղում հայրիկի հետ և մայրիկի գրկում նստած ՝ թուշը դեմ էր տվել նրա ջերմեռանդ պաչիկներին։ Մինչդեռ սենյակում ոչինչ չէր ակնարկում այն մասին, որ այդ տանը մեկ ուրիշ տղա էլ կար։
- Այնինչ Հարրի Փոթթերը նույնպես այդ տանն էր ապրում, և այդ պահին դեռևս քնած էր ու երազ էր տեսնում։ Սակայն դա երկար չտևեց։ Մորաքույր Պետունիան արդեն արթուն էր, և նրա պահանջկոտ, սառցասղոց ձայնը հանկարծ խանգարեց առավոտյան անդորրը։
- ― Արթնացի՛ր... վե՛ր կաց, ասում եմ... հենց հիմա՛։
- Հարրին ցնցումով արթնացավ քնից և նստեց անկողնու մեջ։ Մորաքույրը թմբկահարեց նրա դուռը։
- — Վե՛ր կաց, ― ծղրտաց նա։ Հարրին լսեց, թե ինչպես մորաքույր Պետունիան քայլեց դեպի խոհանոց, հետո լսեց գազօջախի վրա դրվող թավայի ձայնը։ Հարրին ետ ընկավ մահճակալի մեջ և փորձեց հիշել իր տեսած երազը։ Լավ երազ էր՝ թռչող մոտոցիկլ էր տեսել։ Շատ հետաքրքիր զգացում ուներ, ասես այդ նույն երազն առաջին անգամ չէր տեսնում։
- Մորաքույրը վերադարձել ու կանգնել էր դռան ետևում։
- — Դեռ չե՞ս արթնացել, — պահանջկոտ ձայնով հարցրեց նա։
- — Արդեն արթնացել եմ... — ասաց Հարրին։
- — Շարժվի՛ր տեղիցդ, ինձ պետք ես խոհանոցում։ Արագ այստեղ արի, որ ձվածեղին հետևես։ Եվ տե՛ս, վա՜յ քեզ, եթե հանկարծ թողնես, որ խոզապուխտն այրվի։ Այսօր, Դադլիիս ծննդյան օրն է, և ամեն ինչ պետք է կատարյալ լինի։
- Հարրին խոր հոգոց հանեց։
- — Ի՞նչ ասացիր... — ճչաց մորաքույրը դռան ետևից։
- ― Ոչինչ, ոչինչ...
- Դադլիի ծննդյան օրն էր։ Ինչպե՞ս կարող էր ինքը մոռանալ։ Հարրին դանդաղ նստեց անկողնու մեջ և սկսեց փնտրել կիսագուլպաները։ Մի զույգ կիսագուլպա գտավ մահճակալի տակից և մեկի վրայից մի մեծ սարդ թափ տալով, հագավ։ Հարրին սովոր էր սարդերին, որովհետև սարդերը պարզապես վխտում էին աստիճանների տակի խորդանոցում, իսկ նրա ննջարանը հենց այդտեղ էր։
- Երբ հագնվեց վերջացրեց, դարս եկավ խորդանոցից և հյուրասենյակով ուղղվեց դեպի խոհանոց։
- Խոհանոցի սեղանը գրեթե չէր երևում Դադլիի ծննդյան նվերների փաթեթների տակ։ Ամենայն հավանականությամբ, Դադլին այսօր կստանա իր ուզած նոր համակարգիչը էլ չխոսենք երկրորդ հեռուստացույցի և մարզական հեծանիվի մասին։ Թե Դադլիի ինչի՞ն էր պետք մարզական հեծանիվը, Հարրիի համար մեծ գաղտնիք էր, որովհետև Դադլին շատ չաղ էր և տանել չէր կարող որևէ մարմնամարզական գործողություն, եթե, իհարկե, դա չէր ենթադրում որևէ մեկին դնգստել ու բոթբթել։ Դադլիի սիրած թիրախը Հարրին էր, սակայն, բարեբախտաբար, Դադլին հաճախ չէր հասցնում բռնել նրան, որովհետև, թեև Հարրիի տեսքից չէիր ասի, բայց նա շատ ճարպիկ էր և արագաշարժ։
- Թերևս դա վաղ մանկությունից մութ խորդանոցում ապրելու հետևանքն էր։ Ինչևէ, Հարրին իր տարիքի համեմատ շատ փոքրամարմին ու թուլակազմ էր երևում։ Նա նույնիսկ ավելի մանր ու նիհարիկ էր թվում իր իրական չափերից, որովհետև նրա բոլոր հագուստները մորաքրոջ որդու հնամաշ կամ նրա համար արդեն փոքրացած շորերն էին, իսկ Դադլին մոտավորապես չորս անգամ ավելի խոշոր էր նրանից։ Հարրին նիհար դեմք ուներ, ոսկրոտ ծնկներ, սև մազեր և վառ կանաչ աչքեր։ Նա կլոր շրջանակներով ակնոց էր կրում, որը բազմաթիվ տեղերում ամրացված էր սոսնձապատ երիզով։ Ակնոցի ամեն մի կոտրվածք հիշատակ էր մնացել բթին Դադլիից ստացած հերթական բռնցբահարվածից։ Միակ բանը, որ Հարրիին դուր էր գալիս իր արտաքին տեսքի մեջ, դա՝ ճակատի մազափնջի տակ թաքնված, տարօրինակ ուրվագծով բարակ սպին էր, որը կայծակի ճառագայթ էր հիշեցնում։ Ինչքան Հարրին հիշում էր իրեն, այդ սպին ունեցել էր իր ճակատին, և առաջին հարցը, որ երբևէ տվել էր մորաքույր Պետունիային, հենց դրա մասին էր եղել, թե որտեղի՞ց իրեն այդ սպին։
- ― Ավտովթարի ժամանակ ես ստացել, երբ ծնողներդ – մահացան, ― ասել էր մորաքույրը, ― և այլևս հարցեր չտաս։
- «Հարցեր չտաս»֊ը Դարզլիների հետ խաղաղ ապրելու գլխավոր նախապայմանն էր։
- Մինչ Հարրին թավայի վրա ձվածեղ էր սարքում, քեռի Վերնոնը մտավ խոհանոց։
- — Մազերդ սանրի՛ր... — մռնչաց նա առավոտյան ողջույնի փոխարեն։
- Առնվազն շաբաթը մեկ անգամ, քեռի Վերնոնը՝ աչքերը լրագրից վեր բարձրացնելով, նայում Էր Հարրիին ու բղավում, որ նրա մազերը պետք Է կտրել։ Հարրին, թերևս, ավելի հաճախ Էր մազ կտրելու համար վարսավիրանոց գնում, քան իր դասարանի մյուս բոլոր տղաները միասին վերցրած, սակայն միևնույն է՝ տարբերություն չկար։ Նրա մազերը պարզապես շարունակում էին աճել իրենց ուզածի պես արագ և տարբեր ուղղություններով։
- Հարրին արդեն խոզապուխտն էր տապակում, երբ Դադլին մոր հետ միասին մտավ խոհանոց։ Դադլին շատ նման Էր քեռի Վերնոնին։ Նա լայն ու կլոր վարդագույն դեմք ուներ, պարանոցը գրեթե լրիվ բացակայում էր, աչքերը մանր էին ու բաց երկնագույն, իսկ ծանր, հարդագույն մազերը՝ հարթ պառկած էին նրա ճարպակալած գլխի վրա։ Մորաքույր Պետունիան հաճախ էր ասում, որ Դադլին փոքրիկ հրեշտակի է նման, իսկ Հարրին հաճախ մտածում Էր, որ Դադլին ոնց որ կեղծամ հագած խոզ լինի։
- Հարրին ձվածեղով և խոզապուխտով ափսեները դրեց սեղանի վրա, ինչը բավականին դժվար խնդիր էր, որովհետև սեղանը գրեթե լրիվ ծածկված էր նվերների փաթեթներով։ Մինչ այդ Դադլին սկսել էր հաշվել իր նվերները։ Նրա դեմքը մռայլվեց ու բողոքի հերթական ցույցը գուժող զավեշտական արտահայտություն ընդունեց։
- — Երեսունվեց, ― ասաց նա, մերթ ընդ մերթ նայելով հորն ու մորը, — անցած տարվանից երկու հատով պակաս է։
- ― Հոգի՛ս, դու դեռ մորաքույր Մարջի նվերը չես հաշվել։ Տե՛ս, ահա այստեղ է, այս մեծ փաթեթի տակ։
- ― Շատ լավ, ուրեմն եղավ երեսունյոթ, ― ասաց Դադլին կարմրատակելով։ Հարրին, որն արդեն բողոքի մի մեծ դադլիական ցույց Էր կանխատեսում, սկսեց արագ֊արագ կուլ տալ իր խոզապուխտով ձվածեղը՝ վախենալով, որ չի հասցնի նախաճաշը վերջացնել, եթե հանկարծ Դադլին սեղանը շուռ տա։
- Մորաքույր Պետունիան, որն ակնհայտորեն նույնպես կանխազգում Էր մոտալուտ արհավիրքը, արագ ավելացրեց.
- ― Եվ մենք քեզ համար ևս երկու նվեր կգնենք այսօր, երբ միասին գնանք քաղաք։ Ի՞նչ կասես, փուփուշիկս։ Եվս երկու նվեր։ Լավ կլինի չէ՞...
- Դադլին մի պահ մտածեց, կարծես դժվարին խնդիր էր լուծում և, վերջապես, դանդաղ ասաց.
- ― Ուրեմն, այդ դեպքում ես կունենա՜մ... երեսո՜ւն... երեսո՜ւն...
- ― Երեսանիննը, քաղցրիկս, ― արագ ասաց մորաքույր Պետունիան։
- ― Փո՛ւհ... ― Դադլին ծանր նստեց աթոռին և ձեռքը վերցրեց ամենամոտ դրված փաթեթը։
- ― Այդ դեպքում ՝ լա՛վ։
- Քեռի Վերնոնը հրճվանքով քրթմնջաց։
- ― Փոքրիկ ավազակս գիտի՜ իր ունեցածի հաշիվը պահել... ճիշտ հայրիկի պես է։ Ա՛յ, այդպե՜ս, Դադլի֊Մադլի, ա՛յ, տղա եմ ասել։
- Եվ նա խառնշտորեց Դադլիի մազերը։
- Այդ պահին հեռախոսը զրնգաց, և մորաքույր Պետունիան գնաց պատասխանելու։ Իսկ Հարրին ու քեռի Վերնոնը դիտում էին, թե ինչպես էր Դադլին տարբեր չափերի փաթեթների միջից իրար ետևից հանում մարզական հեծանիվը, կինոխցիկը, հեռաղեկով թռչող խաղալիք ինքնաթիռը, համակարգչային տասնվեց նոր խաղերը, տեսամագնիտոֆոնը։ Մորաքույր Պետունիան հյուրասենյակ վերադարձավ ճիշտ այն պահին, երբ Դադլին ձեռքի ոսկյա ժամացույցի տուփի փաթեթավորումն էր պլոկում։ Նա վրդովված և մտահոգ տեսք ուներ։
- — Վատ լուրեր, Վերնոն, — ասաց նա, — տիկին Ֆիգը ոտքը կոտրել է և չի կարող սրան վերցնել, — նա գլխով արեց Հարրիի ուղղությամբ։
- Դադլիի ծնոտն անակնկալից կախ ընկավ, իսկ Հարրիի սիրտն ուրախությունից սկսեց արագ բաբախել։ Ամեն տարի Դադլիի ծննդյան օրը ծնողները Դադլիին ու նրա ընկերներից մեկին ամբողջ օրով տանում էին զբոսանքի ՝ տարբեր զվարճայգիներ, համբուրգեր֊բարեր կամ կինո։ Ամեն տարի Հարրիին թողնում էին տիկին Ֆիգի՝ մի ծեր, ցնդած կնոջ մոտ, որը հարևան փողոցում էր ապրում։ Հարրիի համար անտանելի տանջանք էր տիկին Ֆիգի մոտ մնալը։ Նրա ամբողջ տանից թթու դրած կաղամբի հոտ էր գալիս, և տիկին Ֆիգն ամեն անգամ ստիպում էր Հարրիին կրկին և արդեն որերորդ անգամ, ծայրից ծայր դիտել իր երբևէ ունեցած բոլոր փիսոների լուսանկարներով ալբոմը։
- — Հիմա ի՞նչ ենք անելու, — ասաց մորաքույր Պետունիան կատաղած նայելով Հարրիին, կարծես Հարրին էր մեղավորը։ Հարրին գիտեր, որ պետք է կարեկցանք զգար խեղճ տիկին Ֆիգի նկատմամբ, որը դժբախտաբար ոտքը կոտրել էր։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէր, մանավանդ, երբ պատկերացնում էր, որ մինչև Մռռանի, Խունջիկի, Մրթոշի, Ձյունիկի, Չոմբոյի ու Թավիշի հետ իր հաջորդ հանդիպումը մի ամբողջ տարի ժամանակ է ունենալու։
- — Միգուցե Մարջի՞ն զանգահարենք, — առաջարկեց քեռի Վերնոնը։
- — Ի՜նչ ես ասում, Վերնոն, նա այս տղային տանել չի կարող։
- Դարզլիները հաճախ էին այդպես խոսում Հարրիի մասին, կարծես նա սենյակում չէր կամ էլ այնքան անուղեղի մեկն էր, ինչպես Ֆիկուսի տերևին կպած մի կակղամորթ կենդանի, որ չէր էլ կարող հասկանալ, թե իր մասին են խոսում։
- — Իսկ էն... անունը ի՞նչ էր... դեհ, քո ընկերուհի Իվոնը։
- — Արձակուրդների է գնացել Մայորկա, ― փնչացրեց մորաքույր Պետունիան։
- — Դուք ինձ կարող եք տանը մենակ թողնել, — մեջ ընկավ Հարրին ՝ հեռավոր հույս փայփայելով, որ տանը մենակ մնալով գոնե, ի փոփոխություն իր տաղտկալի առօրյայի, կկարողանա ուզածի չափ հեռուստացույց նայել և գուցե նույնիսկ, քանի դեռ տանը մարդ չի լինի, մի քիչ էլ կմիացնր Դադլիի համակարգիչը։
- Մորաքույր Պետունիան այնպիսի տեսք ընդունեց, ասես հենց նոր մի ամբողջ կիտրոն էր ծամել։
- — Հա՜, ճի՛շտ է... Հետո էլ գանք տեսնենք տունը փլատակների մեջ, — ծամածռված դեմքով ասաց նա։
- — Ես տունը չեմ պայթեցնի, — ասաց Հարրին, բայց նրան ոչ ոք չէր լսում։
- — Գուցե նրան մեզ հետ կենդանաբանական այգի՞ տանենք, ու... — դանդաղ ասաց մորաքույր Պետունիան, — թողնենք մեքենայի մեջ։
- — Մեքենան լրիվ նոր է, ինչպե՞ս կարելի է նրան մեքենայի մեջ մեն-մենակ թողնել։
- Դադլին սկսեց բարձրաձայն հեծկլտալ։ Իրականում նա բոլորովին էլ լաց չէր լինում։ Երևի վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ էլ իսկապես լաց չէր եղել, բայց նա շատ լավ գիտեր, որ եթե դեմքը ծռմռի ու սկսի վնգվնգալ, մայրը նրա սրտի ուզածը կանի։
- — Դամփլի-Դադիդա՜մզ, լաց մի՜ լինիր, դուդուշի՜կս։ Մամին չի՜ թողնի, որ նա քո տոնը փչացնի, — սվսվացնելով բացականչեց մորաքույր Պետունիան՝ գրկելով իր թանկագին մսագնդին։
- — Չե-ե՜մ ուզու-ո՜ւմ... որ նա մեզ հետ գա–ա~... — վնգում էր Դադլին, կեղծ հեծկլտոցների արանքամ, — նա ամե-ե՜ն ինչ միշտ փչացնու-ու՜մ է...
- Դադլին մայրիկի թևերի տակից մի գեշ ծամածռություն,արեց Հարրիի երեսին, և հենց այդ պահին հնչեց դռան զանգը։
- — 0՜հ, տեր աստվա՛ծ, արդեն եկան... — ասաց մորաքույր Պետունիան կիսացնորված տեսքով, և հաջորդ վայրկյանին Դադլիի լավագույն ընկեր Փիրս Փոլբիսը ներս մտավ իր մայրիկի հետ միասին։ Փիրսը առնետանման դեմքով, ոսկրամարմին տղա էր։ Դադլիի ոհմակում Փիրսն էր սովորաբար բռնում ու ետևից պդինդ պահում այն զոհի ձեռքերը, ում Դադլին դնգստում ու բոթբթում էր։ Ընկերոջը տեսնելով, նա անմիջապես դադարեցրեց իր կեղծ լացը։
- Կես ժամ անց Հարրին ՝ չհավատալով իր բախտին, նստած Էր Դարզլիների նոր մեքենայի ետևի նստարանին, Փիրսի ու Դադլիի կողքին և նրանց հետ միասին, կյանքում առաջին անգամ, ուղևորվում էր դեպի կենդանաբանական այգի։
- Մորաքույրն ու քեռի Վերնոնը չէին կարողացել այդ օրը նրանից ազատվելու համար որևէ բան հորինել և որոշել էին վերցնել իրենց հետ։ Սակայն տանից դուրս գալուց առաջ քեռի Վերնոնը Հարրիին մի կողմ տարավ։
- — Զգուշացնում եմ քեզ, — ծանր շնչելով շշնջաց նա՝ իր խոշոր կարմրատակած դեմքը գրեթե կպցնելով Հարրիի քթին, — ես հիմա քեզ զգուշացնում եմ, տղա՛, եթե այսօր որևէ արտասովոր բան պատահի, եթե ընդհանրապես որևէ բան պատահի, ապա մինչև :Ծննդյան տոները խորդանոցիցդ դուրս չես գա։
- — Ես ոչինչ չեմ անի, — ասաց Հարրին, — ազնիվ խոսք։
- Ամբողջ խնդիրն այն էր, որ Հարրիի շուրջը հաճախ, իրոք, շատ տարօրինակ բաներ էին կատարվում, և իմաստ էլ չուներ Դարզլիներին ասել, որ ինքը դրանց հետ ոչ մի կապ չուներ կամ որ դրանք ինքը չէր արել։
- Մի անգամ մորաքույր Պետունիան՝ հոգնած ու բարկացած, որ Հարրին վարսավիրի մոտից միշտ վերադառնամ է այնպես, ասես կյանքում երբեք վարսավիրի մոտ չի էլ եղել, վերցրեց խոհանոցային մկրատը և այնքան կարճ կտրեց Հարրիի մազերը, որ ավելի լավ կլիներ, եթե նրա գլուխը պարզապես խուզեր։ Մանավանդ, որ նա դիտավորյալ երկար թողեց միայն Հարրիի ճակատի սպին ծածկող մազափունջը՝ իբր թե, որ այդ այլանդակ սպին չերևա։ Դադլին ծիծաղից փորը բռնել էր և մի կուշտ ձեռք առավ ու ջղայնացրեց Հարրիին, իսկ Հարրին անքուն գիշեր անցկացրեց՛ պատկերացնելով, թե հաջորդ օրն ինչ է կատարվելու դպրոցում, որտեղ նա առանց այն էլ բոլորի ծաղրուծանակի առարկան էր իր լեն-լմփոշ՝ Դադլիից ժառանգած, հնամաշ հագուստների և սոսնձապատ երիզով ամրացված ակնոցի պատճառով։
- Սակայն հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ մազերը ճիշտ նույն երկարության, ինչ մինչև մորաքույր Պետունիայի հաշվեհարդարը։ Դրա համար նրան մեկ շաբաթ խորդանոցից դուրս չթողեցին, թեև նա փորձում էր ապացուցել, որ ինքը չի կարող բացատրել, թե ինչպես են իր մազերն այդքան արագ երկարում։
- Մեկ ուրիշ անգամ մորաքույր Պետունիան փորձում էր նրան հագցնել Դադլիի հին, գարշելի ջեմպրներից մեկը (բավական չէ՝ զզվելի մանանեխագույն, հետն էլ՝ նարնջագույն ծոպիկներով)։ Որքան ավելի շատ էր նա ջանում Հարրիի գլուխը ջեմպրի վզանցքից ներս մտցնել, այնքան վզանցքն ավելի էր փոքրանամ։ Վերջապես այնքան փոքրացավ, որ նրա մեջ հազիվ թե կարելի լիներ կտորից կարված մի տիկնիկ խցկել, բայց ոչ՝ Հարրիի գլուխը։ Ի մեծագույն հանգստության Հարրիի, մորաքույր Պետունիան եզրակացրեց, որ չարաբաստիկ ջեմպրը, երևի, լվացքի մեքենայի մեջ լվանալուց է մտել, և այդ անգամ Հարրիին չպատժեցին։
- Մի օր, սակայն, Հարրին մեծ փորձանքի մեջ ընկավ՝ դպրոցի խոհանոցի տանիքին հայտնվելու պատճառով։ Դադլիի ոհմակը սովորականի պես հետապնդում էր նրան, երբ... և՛ ի զարմանս Հարրիի, և՛ ի զարմանս մյուսների, նա հանկարծ հայտնվեց խոհանոցի ծխնելույզին։ Դարզլիները մի շատ բարկացած նամակ ստացան դպրոցի ուսմասվարից, որտեղ ասվում էր, որ Հարրին բարձրացել էր դպրոցի շենքի տանիքը։
- Սակայն Հարրին ինչ էր արել որ՝ իր հետապնդողներից փախչելիս, ընդամենը ցատկել Էր խոհանոցի դռան ետևում շարված մեծ աղբադույլերի վրայով, ինչը և նա փորձում էր խորդանոցի փակ դռան ետևից բղավելով բացատրել քեռի Վերնոնին։ Հարրին ենթադրում էր, որ գուցե ցատկելու պահին քամին էր իրեն վերև քշել ու տանիք բարձրացրել։
- Սակայն այսօր ոչինչ չպետք է պատահեր։ Կարելի էր նույնիսկ համակերպվել Դադլիի և Փիրսի ընկերակցությանը, միայն թե հեռու լիներ դպրոցից, խորդանոցից ու տիկին Ֆիգի կաղամբահոտ հյուրասենյակից։
- Քեռի Վերնոնը մեքենա քշելիս սիրում Էր տարբեր բաներից բողոքել մորաքույր Պետունիային։ Նա, ընդհանրապես, անդադար ինչ-որ բանից բարձրաձայն բողոքելու սովորություն ուներ, օրինակ՝ գործարանի աշխատողներից, Հարրիից, քաղաքապետարանից, Հարրիից, բանկից, կրկին Հարրիրց։ Դրանք բողոքելու նրա սիրած թեմաներն էին, իսկ այդ առավոտվա բողոքի թեման մոտոցիկլավորներն էին։
- — ...Թոկից փախածների պես աջ ու ձախ են սլանում ու իրենց աղմուկով խլացնում մարդկանց... Վը՜գզ, հա՛ վը՜գզ... Խուլիգաննե՛ր... — ծայրահեղ սրտնեղած ասաց նա, երբ մի մոտոցիկլ սլացավ նրանց կոդքով։
- — Ես երազումս մոտոցիկլ եմ տեսել, — ասաց Հարրին հանկարծ հիշելով իր երազը, — ...թռչող մոտոցիկլ։
- Քեռի Վերնոնը քիչ մնաց մեքենան խփեր դիմացից գնացող բեռնատարին։ Նա տեղում լրիվ շրջվեց և կաս-կարմիր կտրած, հսկայական բեղավոր բազուկ հիշեցնող դեմքով, բղավեց Հարրիի վրա.
- ― ՍՈՏՈՑԻԿԼՆԵՐԸ ՉԵՆ ԹՌՉՈԻՄ։
- Դադլին ու Փիրսը քրքջացին։
- — Ես գիտեմ, որ չեն թռչում, — ասաց Հարրին, — դա ընդամենը երազ Էր։
- Սակայն հաջորդ վայրկյանին նա փոշմանեց, որ ընդհանրապես բերանը բաց էր արել։ Եթե Դարզլիները բարկանում էին Հարրիի հարցերից, ապա կարելի էր ասել, որ նրանք կատաղության գերագույն աստիճանի էին հասնում, երբ Հարրին պատմում էր ինչ-որ արտասովոր իրերի կամ իրադարձությունների մասին, անկախ այն բանից երազում էր տեսել դրանք, թե, անգամ, մուլտիպլիկացիոն կինոնկարում։ Կարծես, Դարզլիները վախենում էին, որ տղայի մոտ կարող են վտանգավոր գաղափարներ ծագել։
- Շատ արևոտ շաբաթ օր էր, և կենդանաբանական այգին լի էր զբոսանքի դուրս եկած ընտանիքներով։ Մուտքի մոտ Դարզլիները Դադլիի ու Փիրսի համար մեկական շոկոլադե մեծ պաղպաղակ գնեցին։ Եվ միայն այն պատճառով, որ մինչև նրանք կհասցնեին Հարրիին կրպակի մոտից առաջ շտապեցնել, կրպակում նստած ժպտացող կինը՝ Հարրիին ուղղելով խոսքը, հարցրեց նրան, թե նա ինչ պաղպաղակ է ուզում՝ ստիպված, Հարրիի համար էլ գնեցին կիտրոնի մի էժանագին սառցիկ։ Հարրին բոլորովին դժգոհ չէր։
- «Շատ էլ համեղ է», — մտածեց նա և սառցիկը լպստելով մոտեցավ գորիլայի վանդակին, որը գլուխը քորելիս անչափ նմանվեց Դադլիին, միայն մի տարբերությամբ, որ գորիլան սևահեր էր։
- Հարրին չէր կարող մտաբերել, թե իր կյանքում երբ էր մեկ ուրիշ նման հիանալի առավոտ անցկացրել։ Նա զգուշորեն Դարզլիներից քիչ հեռու էր քայլում, որպեսզի Դադլին ու Փիրսը, որոնք մինչև ճաշն արդեն սկսել էին ձանձրանալ կենդանիներից, հանկարծ չհիշեին իրենց սիրած սովորական զբաղմունքը՝ «հարրիաորսը»։ Նրանք ճաշեցին կենդանաբանական այգու ռեստորանում։ Եվ երբ Դադլին հերթական հիստերիկ բողոքի ցույցն արեց, որովհետև, իր կարծիքով, իր պաղպաղակը բավականաչափ մեծ չէր և երկու տեսակի գնդիկով պակաս էր աղանդերների ցանկում նշված տեսականուց, քեռի Վերնոնը նրան գոհացնելու համար մեկ ուրիշ պաղպաղակ էլ գնեց, և Հարրիին թույլ տվեցին, որ նա վերջացնի Դադլիի առաջին պաղպաղակը։
- Հետո միայն Հարրիի մտքով անցավ, որ ինքն արդեն այդ ժամանակ պետք է գլխի ընկներ, որ ամեն ինչ չափազանց լավ էր երկարատև լինելու համար։
- Ճաշից հետո նրանք գնացին սողունների սրահը։ Այնտեղ զով էր և մութ, իսկ պատերի երկայնքով ապակյա, լուսավորված վանդակներ էին տեղադրված։ Ապակիների ետևում ամեն տեսակի մողեսներ ու օձեր՝ գալարված, հանդարտ պառկած էին տարբեր չափերի փայտի կտորների ու բարերի վրա։ Դադլին և Փիրսը ուզում էին տեսնել թունավոր կոբրաներին և մարդ ճզմող հսկայական պիթոններին։ Դադլին անմիջապես գտավ ամենամեծ օձին։ Օձն այնքան մեծ էր, որ կարող էր երկու անգամ փաթաթվել քեռի Վերնոնի մեքենայի շուրջը և ճզմելով մեծ աղբարկղի վերածել այն։ Սակայն այդ պահին պիթոնը շատ խաղաղ տրամադրություն ուներ, իրականում օձը պարզապես խոր քնած էր։
- Դադլին մի պահ կանգնեց ու քիթն ապակուն սեղմած անթարթ նայեց պիթոնի դարչնագույն փայլփլող գալարներին։
- — Այնպես արա թող շարժվի–ի–ր–ի~... — վնգաց նա հոր վրա։ Քեռի Վերնոնը զգուշորեն կտկտացրեց ապակուն, սակայն օձը շարունակում էր հանգիստ ֆսսացնել։
- ― Ձանձ–րա–լի–ի֊ի~ Է... ― շարունակեց վնգալ Դադլին տեղում դոփելով։
- Հարրին մոտեցավ ցուցափեղկին և ուշադիր նայեց օձին։ Զարմանալի չի լինի, եթե օձն ինքը ձանձրույթից սատկած լինի՝ ո՛չ ընկեր կա, ո՛չ զրուցակից, բացի այս հիմար մարդկանցից, ովքեր մատներով օրնիբուն թմբկահարում են նրա վանդակաբաժնի ապակին և նույնիսկ չեն թողնում, որ ձանձրույթից գոնե հանգիստ քնի։ Դա նույնիսկ ավելի վատ Է, քան խորդանոցում ապրելը, որտեղ միակ այցելուն մորաքույր Պետունիան է, երբ դուռը թակում է իրեն քնից արթնացնելու համար։ Իրեն առնվազն թույլ են տալիս, որ խորդանոցից դուրս գա ու ազատ շարժվի ամբողջ տանը, մտածեց Հարրին։
- Օձը հանկարծ բացեց իր հուլունքաձև աչքերը։ Դանդաղ, շատ դանդաղ սկսեց գլուխը բարձրացնել, մինչև աչքերը հասան Հարրիի աչքերի մակարդակին։
- Օձն աչքով արեց։
- Հարրին աչքերն անթարթ պլշեց օձի վրա։ Հետո նա արագ շուրջը նայեց, որ ստուգի, թե արդյոք իրեն տեսնող կա՞։ Ոչ ոք իր կողմը չէր նայում։ Նա ետ նայեց օձին և պատասխան աչքով արեց։
- Օձը գլուխը թեթև թափ տվեց քեռի Վերնոնի ու Դադլիի կողմը, հետո աչքերը դեպի առաստաղը բարձրացրեց, ասես ուզում էր ասել Հարրիին. «է՜հ, բարեկամս, ի՜նչ արած, առավոտից երեկո սա է իմ կյանքը»։
- — Գիտեմ, — մրմնջաց Հարրին ապակու ետևից, թեև համոզված չէր, որ օձն իրեն կլսի, — իսկապես զզվելի Է։
- Օձն արագ-արագ գլուխը թափ տվեց։
- — Իսկ դու որտեղի՞ց ես, — հարցրեց Հարրին։ Օձը պոչի ծայրը ցցեց դեպի վանդակի ապակու կողքին պատի վրա փակցված փոքր ցուցանակը։ Հարրին նայեց ցուցանակին.
- «Բոա Կոստրիկտոր, Բրազիլիա»։
- — Իսկ այնտեղ լա՞վ էր։
- Բոա Կոնստրիկտորը կրկին պոչացույց արեց ցուցանակը, և Հարրին շարունակեց կարդալ. «Կենդանին բուծվել է կենդանաբանական այգում»։
- — Օ՛հ, հասկացա՜... Ուրեմն դու Բրազիլիայում երբեք չե՜ս եղել...
- Մինչ օձը գլուխը բացասաբար աջ ու ձախ էր շարժում, մի խլացուցիչ աղաղակ լսվեց Հարրիի ետևից, որից երկուսն էլ՝ օձն ու Հարրին ցնցվեցին։
- — ԴԱԴԼԻ՜։ ՊԱՐՈՆ ԴԱՐԶԼԻ՜։ ԱՅՍՏԵ՛Ղ ԵԿԵՔ՝. ՆԱՅԵ՛Ք ԱՅՍ ՕՁԻՆ։ ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ԻՆՉԵ՜Ր է ԱՆՈԻՄ։
- Դադլին ՝ սագի պես շորորալով, ինչքան կարող էր արագ, գլորվեց նրանց կողմը։
- ― Հե՜յ, դո՛ւ, մի կողմ քաշկի՛ր, ― գոռաց նա և բռունցքով հարվածեց Հարրիի կրծքին։ Անակնկալից Հարրին փռվեց սալահատակի վրա։ Դրանից հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ոչ ոք նույնիսկ չհասկացավ էլ, թե ինչ տեղի ունեցավ։
- Մի վայրկյան առաջ Փիրսն ու Դադլին հենված էին օձին սրահից անջատող ապակուն, իսկ հաջորդ վայրկյանին նրանք սարսափահար աղաղակով ետ ցատկեցին։
- Հարրին նստեց հատակին ու խոր շունչ քաշեց։ Բոա Կոնստրիկտորին սրահից անջատող ապակին անհետացել էր։ Հսկա օձը արագ-արագ գալարվելով դուրս էր գալիս իր վանդակաբաժնից ՝ ցած սոդալով հատակի վրա։ Սողունների սրահում գտնվող բոլոր մարդիկ ճվճվոցով նետվեցին դեպի ելքը։
- Հարրին կարող էր երդվել, որ երբ օձն անցնում էր իր կոդքով մի խուլ ֆսսացող ձայն ասաց. «Բրազզի՜լիա... եսս տուն եմ գալիսս... Շշշնորհակալաթյո՜ւն, ամի՛գո...»
- Սողունների սրահի վարիչը ցնցված էր։
- — Բայց, ախր, ապակին... — անդադար կրկնում էր նա, — ...իսկ ո՞ւր կորավ ապակին։
- Կենդանաբանական այգու տնօրենն ինքն իր ձեռքով մորաքույր Պետունիայի համար մի բաժակ շաքարով մուգ թեյ պատրաստեց և անդադար կրկին ու կրկին ներողություն էր խնդրում պատճառած անհանգստության համար։ Փիրսն ու Դադլին միայն անիմաստ մկմկում էին։ Հարրին շատ լավ էր հիշում, որ օձը՝ սրահով անցնելիս, միայն թեթևակի քսվեց նրանց կրունկներին։ Սակայն, երբ նրանք բոլորը միասին վերադարձան քեռի Վերնոնի մեքենան, Դադլին արդեն պատմում էր, թե ինչպես օձը քիչ մնաց պոկեր իր ոտքը, իսկ Փիրսը երդվում էր, որ օձը քիչ էր մնում ՝ գալարների մեջ սեղմելով, խեղդեր իրեն։ Սակայն Հարրիի համար ամենասարսափելին եղավ այն ժամանակ, երբ Փիրսը վերջապես այնքան հանդարտվեց, որ հանկարծ հիշելով, ասաց.
- — Հարրին խոսում էր օձի հետ, խոսում էիր չէ՞, Հա՛րրի։
- Քեռի Վերնոնը համբերությամբ սպասեց մինչև Փիրսը, վերջապես, ապահով գնաց տուն և հետո միայն անդրադարձավ Հարրիին։ Նա այնքան կատաղած էր, որ հազիվ էր խոսքերն արտասանում։ Մի կերպ կարողացավ արտաբերել.
- — Գնա... խորդանոցդ... կմնաս... առանց ընթրիքի... — հետո, ծանր շնչելով, ուժասպառ փլվեց բազկաթոռի մեջ, իսկ մորաքույր Պետունիան վազեվազ մի մեծ ըմպանակ բրենդի բերեց նրա համար։
- Ավելի ուշ Հարրին պառկած էր իր մութ խորդանոցում, և նրա ամենամեծ ցանկությունը ժամացույց ունենալն էր։ Նա չգիտեր, թե ժամը քանիսն էր և չէր կարող կռահել, արդյոք Դարզլիներն արդեն բնել են, թե՝ ոչ։ Քանի դեռ նրանք քնած չէին, Հարրին չէր համարձակվի խոհանոց սողոսկել որևէ ուտելիք վերցնելու համար։
- Արդեն տաս տարի էր, ինչ նա ապրում էր Դարզլիների հետ. այն օրից, ինչ հիշում էր իրեն՝ տաս դժբախտ, ողորմելի տարիներ։ Եթե միայն իր ծնողները մահացած չլինեի՜ն ավտովթարից... Նա չէր հիշում ո՛չ այդ չարաբաստիկ ավտովթարը, որ խլել էր իր ծնողներին, ո՛չ ինքն իրեն՝ ավտոմեբենայի մեջ վթարի ժամանակ։ Երբեմն, երբ խորդանոցում անցկացրած երկար ու ձիգ ժամերին հիշողությունը շատ էր լարում, ինչ-որ տարօրինակ տեսիլք էր մտաբերում՝ կանաչ լույսի մի կուրացնող ճառագայթ և ճակատն այրող ցավի սուր զգացում։ Երևի հենց դա էր ավտովթարից մնացած իր հիշողությունը, մտածում էր նա, բայց չէր կարողանամ հասկանալ, թե այդ ի՛նչ կանաչ լույս էր և որտեղի՞ց էր այն գալիս։ Ծնողներին բոլորովին չէր հիշում։ Մորաքույրն ու նրա ամուսինը երբեք իր ծնողների մասին չէին խոսում, իսկ Դարզլիների տանը հարցեր տալը խստիվ արգելված էր։ Դժվար թե իր ծնողների լուսանկարները լինեին ինչ-որ տեղ այդ տանը։
- Հարրին, երբ ավելի փոքր էր, երազում էր ու երազում, որ օրերից մի օր իրեն անծանոթ մեկ ուրիշ ազգական կգա իր ետևից ու կտանի իրեն այդ տանից։ Սակայն նման բան չէր կատարվում, և Դարզլիները նրա միակ ընտանիքն էին։ Թեև երբեմն նրան թվում էր կամ գուցե նա գաղտնի հույս էր փայփայում, որ փողոցում պատահած ինչ-որ անծանոթ մարդիկ, կարծես, ճանաչում էին իրեն։ Բավականին տարօրինակ անծանոթներ էին դրանք։
- Մի անգամ, երբ մորաքույր Պետունիայի ու Դադլիի հետ խանութ էին գնացել գնումներ անելու, մանուշակագույն, բարձրագագաթ ցիլինդրով մի անծանոթ փոքրամարմին ծերուկ սիրալիր գլխով արեց նրան։ Տղային կատաղած հարցաքննելաց հետո, թե որտեղից գիտի այդ մարդուն, մորաքույր Պետունիան Հարրիին ու Դադլիին, ձեռքերից բռնած վազեվազ քարշ տվեց տուն՝ առանց խանութից որևէ բան գնելու։ Մի անգամ էլ շատ տարօրինակ տեսքով մի ծեր կին՝ լրիվ կանաչ հագնված, ուրախ-ուրախ ձեռքով արեց նրան ավտոբուսի պատուհանից։ Մեկ ուրիշ անգամ երկար մորեգույն վերարկու հագած մի ճաղատ մարդ երկու ձեռքով ամուր բռնեց նրա ձեռքը, սրտանց թափահարեց ու արագ հեռացավ՝ առանց մի բառ անգամ ասելու։ Այս բոլոր մարդկանց հետ կապված ամենատարօրինակն այն էր, որ նրանք անհետանում էին, մինչև Հարրին կհասցներ մի լավ նայել նրանց վրա։
- Դպրոցում Հարրին ոչ մի ընկեր չուներ։ Բոլորը գիտեին, որ այդ տարօրինակ Հարրի Փոթթերը՝ իր լեն֊լմփոշ, հնամաշ շորերով ա ջարդված ակնոցով, Դադլի Դարզլիի ոհմակի մշտական որսն է, և ոչ ոք չէր համարձակվում ընկերանալ կամ նույնիսկ զրուցել նրա հետ՝ վախենալով իր վրա հրավիրել Դադլիի ոհմակի ուշադրությանը։
Գլուխ երրորդ․ Նամակներ առանց ետադարձ հասցեի
- «Բրազիլական բոա կոնստրիկտոր» օձի փախուստի պատճառով Հարրին արժանացավ երբևէ իր կրած ամենաերկար պատիժ-կալանքին։ Մինչև նրան թույլ տվեցին դուրս գալ իր խորդանոցից, ամառային արձակուրդներն արդեն սկսվել էին, իսկ Դադլին արդեն հասցրել էր փչացնել իր նոր կինոխցիկը, ջարդուփշուր անել հեռաղեկով խաղալիք ինքնաթիռը և առաջին անգամ մարզական հեծանիվի վրա նստելով, վրաերթի ենթարկել ծեր տիկին Ֆիգին, երբ վերջինս իր հենակների օգնությամբ անցնում էր Բեկտենիների նրբանցքով։
- Հարրին ուրախ էր, որ դասերը վերջացել էին, սակայն, միևնույն է, Դադլիի ոհմակից պրծում չկար։ Ավազակախումբը գրեթե ամեն օր այցելում էր Դադլիին։ Բոլորն էլ՝ Փիրսը, Դենիսը, Մալբոլմը և Գորդոնը, խոշոր էին ու բթամիտ, բայց քանի որ Դադլին ամենախոշորն ա ամենաբթամիտն էր, հենց նա էլ ոհմակի առաջնորդն էր։ Մյուսները առիթը երբեք բաց չէին թողնում Դադլիի սիրած մարզաձևում ՝ այսինքն «հարրիաորսի» մեջ, իրենց դրսևորելու համար։
- Ահա թե ինչու Հարրին աշխատում էր հնարավորին չափ հեռու լինել տանից՝ անգործ թափառելով շրջակայքում և մտածելով արձակուրդների ավարտի մասին, ինչը նրան մի աննշան հայս էր ներշնչում։ Սեպտեմբերին Հարրին պետք է միջնակարգ դպրոց գնար և այդ ժամանակ կյանքում առաջին անգամ, վերջապես, հեռու կլիներ իր մորաքրոջ որդուց։
- Դադլին պետք է հաճախեր Սմելթինգզ՝ քեռի Վերնոնի ավարտած մասնավոր դպրոցը տղաների համար։ Փիրս Փոլբիսը նույնպես այնտեղ էր գնալու, իսկ Հարրին պետք Է գնար Սթոունվոլ, տեղական հանրակրթական դպրոցը, ինչը Դադլիի կարծիքով շատ ծիծաղելի Էր։
- — Գիտե՞ս, — մի անգամ ասաց նա Հարրիին, — Սթոունվոլամ այսպիսի սովորություն կա. առաջին օրը նոր եկածների գլուխները զուգարանի ծակն են կոխում։ Ի՞նչ ես ասում, չգնա՞նք վերև, մի քիչ փորձ ձեռք բերենք, հը՞...
- ― Ոչ, շնորհակալ եմ, — ասաց Հարրին, ― զուգարանակոնքը մեղք է, հազիվ թե երբևէ գլխիցդ ավելի զզվելի բան մտած լինի մեջը։ Խեղճի սիրտը կխառնի։
- Հետո նա հապշտապ ծլկեց, բանի դեռ Դադլին գլխի չէր ընկել, թե ինքն ինչ ասաց։
- Մի օր հուլիս ամսին մորաքույր Պետունիան Դադլիին տարավ Լոնդոն՝ նրա համար դպրոցական սմելթինգզյան համազգեստ գնելու։ Հարրին մնաց տիկին Ֆիգի մոտ, որն այս անգամ սովորականից ավելի տանելի էր։ Պարզվեց, որ նա ոտքը կոտրել էր իր բազմաթիվ կատուներից մեկի վրա սայթաքելու պատճառով, և նրա համակրանքը կատուների նկատմամբ կարծես բավականին սառել էր։ Տիկին Ֆիգը թույլ տվեց Հարրիին հեռուստացույց նայել և հյուրասիրեց մի կտոր շոկոլադե տորթով, որն այնպիսի համ ուներ, ասես մի քանի տարի մնացել էր թթու դրած կաղամբի պաշարների հետ նույն խորդանոցում։
- Այդ երեկո հյուրասենյակում Դադլին իր նոր համազգեստն էր ցուցադրում ընտանիքի առջև։ Սմելթինգզում տղաները կրում էին կարմրա-շագանակագույն պոչավոր բաճկոններ, ծնկների տակ կոճկվող նարնջագույն կիսաշալվարներ և տափակ գագաթով ու նեղ բոլորքով ծղոտե ցիլինդրներ։ Դրանից բացի յուրաքանչյուր աշակերտ պետք է ձեռքում ելունդածածկ ձեռնափայտ պահեր։ Ամենայն հավանականությամբ, ուսուցիչների աչք թեքելուն պես, աշակերտները պետք է այդ ձեռնափայտերով աջ ու ձախ դնգստեին իրար, սակայն, դա երևի դիտվում էր որպես կյանքի ապագա լուրջ դժվարությունները հաղթահարելու համար տղաներին նախապատրաստող առողջ արական վարժանք։
- Մինչ Դադլին իր կիսաշալվարն էր ցուցադրում, քեռի Վերնոնը խուլ ձայնով ասաց, որ կյանքում դեռ երբեք իրեն ավելի հպարտ չի զգացել։ Մորաքույր Պետունիան աչքերը թրջեց ու հեծկլտաց, որ հավատը չի գալիս, թե իր պստլիկ Դամփլի-Մամփլին ինչքա՜ն է մեծացել։ Ա՜խ, այս ինչպե՜ս է հասունացել... Ա՜խ, այս ի՜նչ գեղեցկատես պատանի է դարձել։ Հարրին ինքն իրեն թույլ չտվեց ծպտուն հանել։ Նրան թվում էր, որ իր կողերից երկուսն արդեն ճաքել են թոքերի ճնշումից, մինչ ինքը փորձում էր ամեն գնով քրքիջը զսպել։
- Հաջորդ առավոտյան, երբ Հարրին խոհանոց մտավ նախաճաշելու, այնտեղ մի ահավոր զզվելի թանձր հոտ էր կանգնած։ Գարշահոտը գալիս էր լվացարանի մեջ դրված մի մեծ մետաղյա թասից։ Նա մոտեցավ, որ տեսնի, թե ինչ կար այնտեղ։ Թասը լցված էր ինչ-որ կեղտոտ լաթերով, որոնք լողում էին մոխրագույն ջրի մեջ։
- — Սա ի՞նչ է, — հարցրեց նա մորաքույր Պետունիային։ Վերջինիս շրթունքները պինդ կոճկվեցին, ինչպես միշտ, երբ Հարրին համարձակվում էր որևէ հարց տալ։
- — Քո նոր դպրոցական համազգեստն է, — պատասխանեց նա։
- Հարրին կրկին նայեց թասի մեջ։
- — Օ՚հ, պարզապես գլխի չընկա, որ պետք է այսքան թաց լինի։
- — Էլ հիմար լեզվիդ զոռ մի՛ տուր, — շշպռեց մորաքույր Պետունիան, ― Դադլիի հին շորերից մի քանիսը մոխրագույն եմ ներկում քեզ համար, և երբ վերջացնեմ, սրանք ճիշտ այնպիսի տեսք կունենան, ինչպես ընդունված է հագնել Սթոունվոլում։
- Հարրին, թեև լրջորեն կասկածեց դրանում, սակայն նախընտրեց չհակաճառել։ Նա նստեց սեղանի մոտ և փորձեց չմտածել այն մասին, թե առաջին օրը Սթոունվոլում ինչպիսի տեսք է ունենալու իր նոր համազգեստով։ Ամենայն հավանականությամբ, բոլորը կսկսեն նրան մատով ցույց տալ ու ծիծաղել ՝ ասելով. «Ապա մի սրան նայեք, ոնց որ փղի հին կաշի հագած լինի», թեև փղերը կաշին չեն փոխում։
- Դադլին ու քեռի Վերնոնը ներս մտան քթները ծռմռելով Հարրիի նոր համազգեստից եկող հոտից։ Քեռի Վերնոնը նստեց սեղանի մոտ ու սովորականի պես բացեց իր լրագիրը, իսկ Դադլին սկսեց թրխկթրխկացնել սեղանին իր սմելթինգզյան գավազանով, որից արդեն երբեք չէր բաժանվում։
- Նրանք լսեցին, թե ինչպես չրխկաց փոստարկղի կափարիչը, և նամակները թրմփացին դռան տակի խսիրի վրա։
- — Գնա փոստը բեր, Դա՚դլի, — ասաց քեռի Վերնոնը իր լրագրի ետևից։
- — Թող Հարրին գնա։
- — Գնա փոստը բեր, Հա՛րրի։
- — Թող Դադլին գնա։
- — Ապա մի բզի՛ր դրան քո ձեռնափայտով, Դա՚դլի։
- Հարրին խույս տվեց ձեռնափայտից և գնաց փոստը բերելու։
- Երկու ծրար կար ընկած նախաշեմի խսիրին և մեկ բացիկ ՝ քեռի Վերնոնի քույր Մարջից, որն արձակուրդներն էր անցկացնում Ուայթ կղզում։ Դարչնագույն ծրարը ամենայն հավանականությամբ ինչ-որ հաշվի ծանուցագիր էր, իսկ մյուսը... մի նամակ էր՝ հասցեագրված Հարրիին։
- Հարրին նամակը վերցրեց և մի պահ անթարթ դիտեց այն, մինչ սիրտը սեղմվում էր, ասես փաթաթված լիներ ձգվող լայն ժապավենով։ Իր ամբողջ կյանքում դեռ ոչ ոք ոչ մի անգամ նամակ չէր գրել իրեն։ Ո՞վ կարող էր լինել։ Նա ո՛չ ընկեր ուներ, ո՛չ ուրիշ ազգական, ո՛չ էլ որևէ գրադարան էր հաճախում, որ, ասենք, խիստ կշտամբական գրավոր դիտողություն ստանար որևէ գիրք ուշացնելու համար։ Ինչևէ, ահա նամակը՝ այնպես պարզ գրված հասցեով, որ կասկած անգամ լինել չէր կարող.
- Պրն Հ․ Փոթթերին
- Բեկտենիների նրբանցք, թիվ 4,
- Աստիճանների տակի խորդանոց
- Ծրարը հաստ էր, ծանր, դեղնավուն մագաղաթանման թղթից, իսկ հասցեն գրված էր զմրուխտագույն թանաքով։ Փոստային դրոշմակնիշ չկար։
- Դողդողացող ձեռքի մեջ ծրարը շրջելով, Հարրին տեսավ հետաքրքիր զինանշանով վառ մորեգույն մոմե կնիքը։ Թինանշանը պատկերում էր անգլերեն մեծատառ «Հ», որի շուրջը նկարված էին առյուծ, արծիվ, փորսուղ և օձ։
- — Դե շտապի՛ր, տղա՛... — բղավեց քեռի Վերնոնը խոհանոցից։ — Ի՞նչ ես անում այդտեղ, նամակների մեջ ռումբ ե՞ս փնտրում, ինչ է, — և նա սեփական կատակից հիացած քրքջաց։
- Հարրին խոհանոց վերադարձավ, աչքը չկտրելով իր նամակից։ Նա քեռի Վերնոնին տվեց բացիկն ու հաշվի ծանուցագիրը, նստեց և սկսեց դանդաղ բացել դեղին ծրարը։
- Քեռի Վերնոնը պատռեց հաշվի ծանուցագրի ծրարը, զզվանքով մի կողմ նետեց և շուռ տվեց բացիկը։
- — Մարջը հիվանդ է, — տեղեկացրեց նա մորաքույր Պետունիային, - ինչ-որ հիմար ծովային ոստրե է կերել...
- — Պա՞պ, — հանկարծ ասաց Դադլին, — պա՛պ, Հարրիի փեռքին ինչ-որ բան կա։
- Հարրին այդ պահին բաց էր անում նամակը, որը գրված էր նույն ծանր, դեղնավուն, մագաղաթանման թղթի վրա։ Քեռի Վերնոնը վայրկենապես թռցրեց թուղթը նրա ձեռքից։
- — Դա ի՛մ նամակն Է, — ասաց Հարրին, փորձելով ետ վերցնել նամակը։
- — Այդ ո՞վ պիտի քեզ գրի, — Հարրիին ծաղրելով ասաց քեռի Վերնոնը՝ մի ձեռքով նամակը թափահարելով, որ ծալքերը բացվեն և սկսեց ընթերցել նամակի պարունակությանը։ Նրա դեմքը փողոցային երթևեկության լուսաֆորի գույներից ավելի արագ՝ կարմիրից փոխվեց կանաչ գույնի, բայց գունափոխությունը դրանով չավարտվեց։ Մի քանի վայրկյանից քեռի Վերնոնի դեմքը հնացած կաթնաշիլայի կեղտոտ կաթնագույն երանգն ընդունեց։
- — Պե–Պե–Պետունիա~... — վերջապես կարողացավ արտաբերել նա։
- Դադլին փորձեց նամակը թռցնել, որ տեսնի, թե մեջն ինչ էր գրված, բայց քեռի Վերնոնը նամակը ձեռքում բարձր էր պահել, որ նա չհասնի։ Մորաքույր Պետունիան, անչափ հետաքրքրված, նամակը ձեռքը վերցրեց և կարդաց առաջին տողը։ Մի պահ թվաց, թե նա ուր որ է կուշաթափվի։ Մորաքույր Պետունիան կոկորդը բռնեց և շնչահեղձ լինողի խուլ ձայնով ասաց.
- — Վերնո՛ն... օ՛հ, աստվա՜ծ իմ, Վերնո՛ն... Նրանք մի պահ պլշեցին իրար վրա, կարծես մոռացել էին, որ Հարրին ու Դադլին դեռևս սենյակում էին։ Դադլին սովոր չէր անուշադրության։ Նա իր գավազանով թրմփացրեց հոր վզակոթին։
- — Ես ուզում եմ կարդա՛լ այդ նամակը, — պահանջկոտ գոոաց նա։
- — Ինձ տվեք այդ նամակը, — բորբոքված ձայնով գոռաց Հարրին, — դա ի՛մ նամակն է։
- — Դո՛ւրս կորեք այստեղից, երկո՛ւսդ էլ, — ճռնչաց քեռի Վերնոնը նամակը ետ խցկելով ծրարի ճեջ։ Հարրին տեղից չշարժվեց։
- ― ՏՎԵՔ ԻՆՁ ԻՄ ՆԱՄԱԿԸ, - բղավեց նա։
- — Ես ուզում եմ հենց հիմա տեսնել այդ նամակը, — պահանջեց Դադլին։
- — ԴՈ՜ՒՐՍ, — ոռնաց քեռի Վերնոնը, և երկուսին էլ՝ Հարրիին ու Դադլիին, օձիքներից բռնելով, խոհանոցից դուրս հրեց դեպի հյուրասենյակ ու նրանց քթի տակ շրխկոցով փակեց խոհանոցի դուռը։ Հարրին ու Դադլին մի պահ կատաղի, բայց բացարձակապես լուռ հրմշտվեցին՝ դռան բանալու անցքից ականջ դնելու առաջնության հաճար։ Դադլին, անշուշտ, հաղթեց, և Հարրին, ակնոցը մի ականջից կախված, փորի վրա պառկեց հատակին, որ գոնե դռան տակի ճեղքից լսի, թե ինչ էր կատարվում խոհանոցում։
- — Վերնո՚ն, — ասում էր մորաքույր Պետունիան դողդոջուն ձայնով, — ապա մի հասցեին նայիր... Այդ ինչպե՞ս կարող էին իմանալ, թե նա որտեղ է քնում։ Ինչ ես կարծում, հնարավո՞ր է, որ մեզ հետևում են։
- — Հետևո՜ւմ են, լրտեսո՜ւմ են, հնարավոր է, որ ամեն տեղ են մեզ հետապնդում, — ասաց քեռի Վերնոնը կատաղած ձայնով։
- — Բայց ի՞նչ պիտի անենք, Վերնոն։ Պե՞տք է արդյոք պատասխան նամակ գրենք... Ասենք նրանց, որ չենք ուզում...
- Հարրին տեսնում էր, թե ինչպես են քեռի Վերնոնի փայլուն սև կոշիկներն աջ ու ձախ չափչփում խոհանոցի հատակը։
- — Ո՛չ, — վերջապես ասաց նա, — մենք նրանց կանտեսենք։ Եթե նրանք պատասխան չստանան, ապա... Այո՛, դա լավագույն լուծումը կլինի... Մենք ոչինչ էլ չենք անի...
- — Բայց...
- — Ես իմ տանը նման մեկի ներկայությունը չեմ հանդարժի, Պետո՛ւնիա... Մոռացե՞լ ես, ինչ է... Չէ՞ որ մենք երդվեցինք, որ կջնջենք նրա ուղեղից այդ վտանգավոր ցնդաբանությունը։
- Այդ երեկո գործից տուն վերադառնալուց հետո, քեռի Վերնոնը մի այնպիսի բան արեց, ինչը երբեք չէր արել. նա այցելեց Հարրիին ՝ սանդուղքի տակի խորդանոց։
- — Ու՞ր է իմ նամակը, — ասաց Հարրին այն պահին, երբ քեռի Վերնոնը գլուխը խորդանոցի դռնից ներս խցկեց։ — Ո՞վ էր ինձ գրում։
- — Ոչ ոք։ Քո անունը սխալմամբ էին գրել, — կարճ կտրեց քեռի Վերնոնը։ — Ես նամակն այրեցի։
- — Սխալ չէի՛ն գրել, — ասաց Հարրին վրդովված, — վրան գրված էր իմ խորդանոցի մասին։
- — ՁԱ՜ՅՆԴ, — ոռնաց քեռի Վերնոնը, և երկու֊երեք սարդ վայր ընկան առաստաղից։ Նա մի քանի անգամ խոր շունչ քաշեց և մեծագույն ջանքերով դեմքին մի ժպիտ ծամածռեց, որը բավականին ողորմելի տեսք ուներ։
- — Ըհ֊հը~մ... Հա՛րրի, ինչ վերաբերում է այս խորդանոցին, մորաքույրդ և ես կարծում ենք, որ դու արդեն մեծացել ես այստեղ մնալու համար... Լավ կլինի, եթե տեղափոխվես Դաղլիի երկրորդ ննջասենյակը։
- — Ինչու՞, — ասաց Հարրին։
- — Հարցեր չտա՛ս, — շշպռեց քեռի Վերնոնը։ — Հենց հիմա կհավաքե՚ս իրերդ ու վերև կբարձրանա՚ս։
- Դարզլիների տունը չորս ննջասենյակ ուներ, մեկը քեռի Վերնոնի և մորաքույր Պետունիայի համար, մեկը հյուրերի համար սովորաբար դա լինում էր քեռի Վերնոնի քույր Մարջը, մեկում Դադլին էր քնում, իսկ մյուսում նա պահում էր իր բոլոր այն խաղալիքներն ու իրերը, որոնք չէին տեղավորվում իր ննջասենյակում։ Հարրին միանգամից իր ունեցած-չունեցածը խորդանոցից բարձրացրեց վերևի հարկի ննջասենյակ։ Նա նստեց մահճակալին և շուրջը նայեց։ Այստեղ գտնվող գրեթե ամեն ինչ կամ ջարդված էր, կամ անհույս փչացրած։ Մեկ ամսական կինոխցիկն ընկած էր երբեմնի պարծանք ինքնագնաց խաղալիք տանկի վրա, որով Դադլին մի անգամ վրաերթի էր ենթարկել հարևանի շանը։
- Անկյունում ընկած էր Դադլիի ունեցածներից առաջին հեռուստացույցը, որի էկրանը նա բացով ծակել էր, երբ իր սիրած հեռուստատեսային ծրագիրը դադարել էին հաղորդել։ Պատի տակ դրված էր մի մեծ թռչնավանդակ, որտեղ ժամանակին մի թութակ էր բնակվում, որին Դադլին դպրոցում փոխել էր իսկական օդային հրացանի հետ, իսկ անբախտ հրացանի անմխիթար ծռված փողը ցցված էր վերևի դարակի եզրից։ Այդ դժբախտի վրա Դադլին պարզապես նստել էր իր մարմնի ամբողջ ծանրությամբ։ Մյուս դարակները լի էին գրքերով։ Կարելի էր ասել, որ գրքերի բախտը բերել էր, որովհետև դրանք այնպիսի տեսք ունեին, ասես դրանց երբեք ոչ ոք ձեռք չէր տվել։
- Ներքևից լսվում էր Դադլիի անտանելի վայնասունը։ Նա արդեն գրոհի էր անցել՝ մորը ձայնային հոգեբանական հարձակման ենթարկելու իր սովորական մարտավարությամբ։
- — Չեե՜մ ուզում, որ նա այնտեղ քնիի~... Ինձ այդ սենյակը պե՚տք է... Թող դու՜րս կորչի այնտեղիի՜ց...
- Հարրին խոր հոգոց հանեց ու մեկնվեց անկողնու վրա։ Երեկ նա ի՜նչ ասես չէր տա այստեղ լինելու համար։ Այսօր նա կնախընտրեր նամակը ձեռքին վերադառնալ իր խորդանոցը, դա ավելի լավ կլիներ, բան առանց նամակի ննջարանում գտնվելը։
- Հաջորդ առավոտյան նախաճաշի ժամանակ բոլորը բավականին լուռ էին։ Դադլին ցնցված էր։ Նա փորձել էր իր գրոհային զինանոցի բոլոր ձայնային երանգները, դնգստել էր հորը սմելթինգզյան ձեռնափայտով, ձևացրել էր, թե շնչահեղձ է լինում, բացահարել էր մորը, իր կրիայով խփել-ջարդել էր ծաղկաջերմոցի տանիքի ապակին ու խեղճ կենդանուն թողել տանիքի վրա, և այդ ամենը ապարդյուն, որովհետև իր երկրորդ սենյակը ետ չէր ստացել։
- Հարրին մտածում էր անցած օրվա նույն ժամի մասին և դառնացած խորհում, թե ինչ լավ կլիներ, եթե ինքը նամակը բացած լիներ նախասրահում։ Քեռի Վերնոնը և մորաքույր Պետունիան մռայլ հայացքներ էին փոխանակում։
- Երբ փոստը ժամանեց, քեռի Վերնոնը, որը կարծես փորձում էր Հարրիի հետ սիրալիր լինել, Դադլիին ուղարկեց փոստի ետևից։ Բոլորը լուռ լսում էին, թե ինչպես էր Դադլին ՝ սրահով անցնելիս, գավազանով թմբկահարում ճանապարհին պատահած բոլոր իրերը։ Հետո նա ճչաց.
- ― Մի հատ էլ է եկե՛լ. «Պրն Հ. Փոթթերին. Բեկտենիների նրբանցբ, թիվ 4, Ամենափոքր ննջասենյակ»։
- Քեռի Վերնոնը խեղդված ճիչով վեր ցատկեց տեղից և նետվեց դեպի նախասենյակ, Հարրին՝ կրնկակոխ նրա ետևից։
- Քեռի Վերնոնը ստիպված եղավ հմուտ ըմբշամարտիկի պես գետնով տալ դիմադրող Դադլիին, որ նրա ձեռքից խլի նամակը, ինչը նրա համար անսպասելիորեն ավելի էր բարդացել, որովհետև Հարրին մեջքից կախվել էր նրա վզից։ Մի պահ խառնաշփոթ պայքարից հետո, որի ընթացքում բոլոր երեքն էլ մի լավ համտես արին սմելթինգզյան գավազանի թակոցները, քեռի Վերնոնը՝ Հարրիի ճմրթած նամակը ձեռքի մեջ բռնած, մեջքն ուղղեց շունչը տեղը բերելու համար։
- — Գնա՛ քո խորդանոցը... այսինքն քո ննջասենյակը, — ատամների արանքից նետեց նա Հարրիին, — իսկ դու, Դադլի, ուղղակի գնա՛... գնա՛ այստեղից։
- Հարրին իրեն տեղ չէր գտնում իր նոր սենյակում։ Ինչ-որ մեկն իմացել էր, որ իրեն պահարանից ննջասենյակ են տեղափոխել, և կարծես, ուղարկողը գիտեր, որ նա չի ստացել առաջին նամակը։ Անշուշտ, դա նշանակում էր, որ ուղարկողը կրկին կփորձի նամակն իրեն հասցնել։ Եվ այս անգամ ինքը հոգ կտանի, որ նամակ ուղարկողները չձախողվեն։
- Հաջորդ առավոտյան բազմիցս վերանորոգված զարթուցիչը զրնգաց ուղիղ ժամը վեցին։ Հարրին զարթուցիչի ձայնն արագ անջատեց և լուռ ու մունջ հագնվեց։ Նա չպետք է արթնացներ Դարզլիներին։ Առանց լույսը վառելու, նա կամացուկ ներքև իջավ։
- Հարրին պատրաստվում էր փոստատարին սպասել Բեկտենիների նրբանցքի անկյունում, որպեսզի ինքն առաջինը ստանար թիվ 4֊ի նամակները։ Նրա սիրտը մուրճի պես բաբախում էր, մինչ նա մութ հյուրասենյակով գաղտագողի գնում էր դեպի շքամուտքը։
- ― ԱԱ~ՀԸ–ՂՂԸԸ–ՀԸԸ~ՄՄ։
- Հարրին անակընկալից օդ թռավ... Շքամուտքի խսիրի վրա նա ոտքը դրել էր ինչ-որ մեծ, փափուկ և, ամենակարևորը, կենդանի բանի վրա։
- Լույսերը չրխկոցով միացան վերևում, և, ի սարսափ իրեն, Հարրին կռահեց, որ այդ մեծ փափուկ բանը մորաքրոջ ամուսնու դեմքն էր։ Քեռի Վերնոնը պառկած էր շքամուտքի դռան տակ, ննջապարկի մեջ՝ միանգամայն պարզ նպատակով, որ թույլ չտա Հարրիին անել այն, ինչը նա պատրաստվում էր անել։ Քեռի Վերնոնը մոտ կես ժամ գոռգոռաց Հարրիի վրա, իսկ հետո կարգադրեց, որ նա գնա ու մի գավաթ թեյ պատրաստի։ Հարրին՝ դժբախտ ու ոչնչացած, ոտքերը քստքստացնելով հյուրասենյակով գնաց դեպի խոհանոց և մինչև նա կվերադառնար, փոստն արդեն ժամանել էր ուղիղ քեռի Վերնոնի գոգը։ Հարրին երեք նամակ տեսավ, որոնց հասցեները գրված էին զմրուխտագույն թանաքով։
- — Ես... — սկսեց նա, բայց քեռի Վերնոնը նամակները պատառ-պատառ արեց նրա աչքերի առաջ։
- Քեռի Վերնոնը այդ օրը գործի չգնաց։ Նա մնաց տանը և ներսից մեխեց փոստարկղի կափարիչը։
- ― Հասկանու՞մ ես, - բերանը լիքը մեխերով, բացատրում էր նա մորաքույր Պետունիային, — եթե նրան չկարողանան նամակները տեղ հասցնել, պար զապես կդադարեն ուղարկել։
- — Համոզված շեմ, որ ղա կարող է ազդեցություն ունենալ, Վերնոն։
- — 0՜հ, այդ մարդկանց ուղեղները տարօրինակ են կառուցված, Պետունիա, նրանք ինձ ու քեզ նման չեն մտածում, — ասաց քեռի Վերնոնը և մուրճի փոխարեն ափսեից մտացրիվ վերցրեց մորաքույր Պետունիայի հենց այդ պահին բերած մրգով կարկանդակն ու դրանով հարվածեց մեխին։
- Ուրբաթ օրը առնվազն տասներկու նամակ եկավ Հարրիի անունով։ Քանի որ նամակները փոստարկղով անցնել չէին կարող, որովհետև փոստարկղը մեխված Էր, դրանք ներս էին սողոսկել դռան տակից և դռան շրջանակի վրա եղած ճեղքերից, իսկ մի քանիսն Էլ, նույնիսկ, ներս էին ընկել առաջին հարկի զուգարանի փոքրիկ լուսամուտից։
- Քեռի Վերնոնը կրկին գործի չգնաց։ Բոլոր նամակները հատ-հատ այրելուց հետո նա նորից ձեռքն առավ մուրճն ու մեխերը և փայտյա շրիշակներով ու տախտակներով ներսից մեխեց շքամուտքի և բակից խոհանոց մտնող դռները։ Աշխատելու ընթացքում նա քթի տակ երգում Էր «Ծաղիկնե՜րի աշխարհո՜ւմ...» և ջղաձիգ ցնցվում յուրաքանչյուր փոքր ձայնից։
- Շաբաթ օրը իրավիճակն սկսեց դուրս գալ քեռի Վերնոնի հսկողության տակից։ Հարրիին հասցեագրված քսան նամակներ դեսանտ իջան Դարզլիների խոհանոց՝ ոլորված և թաքցված երկու տասնյակ ձվերի կեղևների մեջ, որոնք փոսիկավոր տուփերում շարված՝ հյուրասենյակի պատուհանից մորաքույր Պետունիային էր հանձնել անչափ շփոթված տեսքով նպարավաճառը։ Մինչ քեռի Վերնոնը կատաղած զանգահարում էր փոստ և պարենային խանութ՝ փորձելով գտնել մեկին, ում կարելի էր բողոքել, մորաքույր Պետունիան բոլոր ձվերը հերթով ջարդում էր և միջից դուրս եկած նամակները մանրացնում իր խոհանոցային աղաց-խառնիչի մեջ։
- — Ո՞վ կարող է լինել այս աշխարհում, որ այդքա՜ն ուզում է խոսել քեզ հետ, — Հարրիին հարցրեց ապշադեմ Դադլին։
- Կիրակի առավոտյան քեռի Վերնոնը նստեց նախաճաշի սեղանի մոտ՝ բավականին հոգնած և նույնիսկ հիվանդոտ, սակայն միանշանակ երջանիկ տեսքով։
- — Կիրակի օրերին փոստ չկա, — ուրախ֊ուրախ հիշեցրեց նա բոլորին, նարնջի ջեմ կաթացնելով իր լրագրի վրա, — ոչ մի գրողի տարած նամակ էլ այսօր չի լինի։
- Մինչ նա այդպես խոսում էր, ինչ-որ բան վզզոցով իջավ խոհանոցի ծխնելույզով և, դուրս թռնելով բուխարուց, թրմփաց ուղիղ նրա վզակոթին։ Հաջորդ պահին երեսուն թե քառասուն նամակներ գնդացրից բաց թողած գնդակների նման իրար ետևից դարս թռան բուխարուց և սլացան տարբեր ուղղություններով։ Դարզլիներն անակնկալից գլուխները մտցրին սեղանի տակ, սակայն Հարրին վեր ցատկեց տեղից ՝ փորձելով օդի մեջ բռնել նամակներից մեկն ու մեկը։
- — ԴՈՒՐՍ, ԴՈՒ՜ՐՍ...
- Քեռի Վերնոնը բռնեց Հարրիի մեջքից և խոհանոցից դեպի հյուրասենյակ հրեց նրան։ Երբ մորաքույր Պետունիան ու Դադլին գլուխներն արմունկներով ծածկած դուրս վազեցին խոհանոցից, քեռի Վերնոնը շրխկոցով փակեց խոհանոցի դուռը։ Դռան ետևից դեռ լսվում էր սենյակ լցվող նամակների խշշոցը և թիթեռների պես պատերին ու հատակին խփվող ծրարների թրթռոցը։
- — Սա վերջին կաթիլն էր, — ասաց քեռի Վերնոնը՝ փորձելով հանգիստ ձևանալ, բայց միևնույն ժամանակ խուրձ-խուրձ պոկռտելով իր բեղերից մեկի մազերը. — Բոլորդ հինգ րոպեից կազմ ու պատրաստ կանգնած լինե՛ք այստեղ։ Մենք մեկնում ենք։ Գնացե՚ք, շոր֊մոր հավաքեք և առանց հակաճառելու։
- Քեռի Վերնոնը այնքան սպառնալից տեսք ուներ կիսափետրած բեղով, որ ոչ ոք չհամարձակվեց հակաճառել։ Տաս րոպե անց նրանք մի կերպ դուրս էին պրծել տախտակներով մեխված դռների միջով և մեքենայով սլանում էին դեպի խճուղի։ Դադլին՝ մեքենայի ետևի նստարանին նստած, քիթը վեր քաշելով, մռայլ հնգմնգում էր, որովհետև հայրը մի լավ հասցրել էր նրա վզակոթին իրենց ուշացնելու համար, երբ Դադլին փորձել էր սպորտային պայուսակի մեջ խցկել հեռուստացույցը, տեսամագնիտոֆոնը և իր խաղային համակարգիչը։
- Նրանք սլանում ու սլանում էին խճուղով, և նույնիսկ մորաքույր Պետունիան չէր համարձակվում հարցնել, թե ուր են գնում։ Մերթ ընդ մերթ քեռի Վերնոնը շեշտակի շրջադարձ էր կատարում որևէ անսպասելի ուղղությամբ և մի որոշ ժամանակ էլ այդպես վարում մեքենան։
- — Ա՛յ, այսպես կկորցնեմ ձեզ... Ա՛յ, հիմա կտեսնենք, կգտնեք մեզ, թե՝ ոչ... — քթի տակ կատաղած մրթմրթում էր նա՝ ամեն անգամ շրջադարձ կատարելիս։
- Ամբողջ օրը ոչ մի անգամ կանգ չառան մի կտոր հաց ուտելու կամ մի բաժակ ջուր խմելու համար։ Մութն ընկնելուն պես Դադլին վայան-վայնասուն բարձրացրեց։ Կյանքում երբեք նման վատ օր չէր անցկացրել։ Նա քաղցած էր և բաց էր թողել առնվազն հինգ հեռուստատեսային հաղորդում, որոնք շատ կուզենար տեսնել և առանց իր համակարգչի վրա որևէ այլամոլորակայինի գլուխ ջարդելու, դեռ երբեք այդքան երկար ժամանակ չէր շնչել։
- Քեռի Վերնոնը վերջապես կանգ առավ ինչ-որ քաղաքի արվարձանում, բավականին մռայլ տեսքով մի հյուրանոցի առջև։ Դադլին ու Հարրին գիշերն անցկացրին մի սենյակում, որտեղ խոնավ ու բորբոսահոտ սավաններով երկու մահճակալ էր դրված։ Դադլին անմիջապես սկսեց խռմփացնել, բայց Հարրին արթուն էր։ Նա կամացուկ նստեց պատուհանի գոգին և, անցնող մեքենաների լույսերին նայելով, ընկավ մտորումների մեջ։
- Հաջորդ առավոտյան նախաճաշեցին ձավարի հնահամ փաթիլներով, կարմրացրած հացով ու լոլիկի սառը պահածոյով։ Նախաճաշը գրեթե վերջացրել էին, երբ հյուրանոցի տիրուհին մոտեցավ նրանց սեղանին։
- — Ներեցեք, ո՞վ է այստեղ պարոն Փոթթերը։ Ահա, խնդրեմ, սրանցից արդեն գրեթե հարյուր հատ ձեզ է սպասում ընդունարանի սեղանին։
- Նա բարձր պահեց մի նամակ, որ բոլորը տեսնեն զմրուխտագույն թանաքով գրված հասցեն.
- Պրն Հ․ Փոթթերին
- Քոուկվորթ, Երկաթուղային Հոթել,
- Սենյակ թիվ 17
- Հարրին ձեռքը մեկնեց, որ նամակը վերցնի, բայց քեռի Վերնոնը այնպես հարվածեց նրա դաստակին, որ ամբողջ ձեռքը մի կողմ թռավ։ Կնոջ ապշած հայացքը սառեց օղի մեջ։
- — Ես կվերցնեմ, — ասաց քեռի Վերնոնը տեղից արագ կանգնելով և հյուրանոցի տիրուհու ետևից դուրս գնաց ճաշասրահից։
- Մի բանի ժամ անց մորաքույր Պետունիան վախվորած առաջարկեց.
- — Լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե պարզապես տուն գնայինք, սիրելիս, — սակայն քեռի Վերնոնը, կարծես, նույնիսկ չլսեց էլ նրան։
- Ոչ ոք չգիտեր, թե նա ինչ էր փնտրում։ Նա քշեց մտավ մի անտառ, դուրս եկավ մեքենայից, շուրջը նայեց, գլուխը թափ տվեց ու կրկին նստեց ղեկին։ Սույն բանը կատարվեց նաև մի մեծ վարած արտի մեջ, մի մետաղյա կախովի կամրջի վրա և բազմահարկ ավտոկայանի վերևի հարկում։
- Այդ օրը կեսօրից հետո, արդեն երեկոյան մոտ, Դադլին ձանձրացած ձայնով հարցրեց մորաքույր Պետունիային.
- — Պապան խելքը թռցրե՞լ է, ինչ է։
- Քեռի Վերնոնը մեքենան կանգնեցրել էր ծովափին, նրանց բոլորին փակել էր մեքենայի մեջ և անհետացել անհայտ ուղղությամբ։
- Անձրև սկսվեց։ Անձրևի ծանր կաթիլները թմբկահարեցին մեքենայի տանիքը։ Դադլին սկսեց հնգմնգալ։
- — Այսօր երկուշաբթի է... — հայտնեց նա մորը։ — Այսօր պետք է ցույց տան Մեծ Համբերտոյին... Ես հեռուստացու՜յց եմ ուզում։
- Երկուշաբթի է։ Դա Հարրիին մի բան հիշեցրեց։ Եթե այսօր երկուշաբթի է, իսկ նման բաներում Դադլիին կարելի էր վստահել, որովհետև ինչ-ինչ, բայց շաբաթվա օրերը նա շատ լավ գիտեր հեռուստատեսային ծրագրերը բաց չթողնելու համար, ուրեմն վաղը երեքշաբթի է, և Հարրիի տասնմեկերորդ տարեդարձը։
- Նրա ծննդյան օրերը երբեք հետաքրքիր չէին անցնում։ Անցած տարի Դարզլիները նրան վերարկուի մի կախիչ էին նվիրել և մի զույգ էլ քեռի Վերնոնի հին գուլպաներից։ Ինչևէ, մարդ մեկ անգամ է կյանքում տասնմեկ տարեկան դառնում։
- Քեռի Վերնոնը վերադարձավ ձեռքին մի երկար ու բարակ փաթեթ, դեմքին՝ հաղթական ժպիտ և հարկ էլ չհամարեց պատասխանել մորաքույր Պետունիայի հարցին, թե այդ ի՞նչ է բերել իր հետ։
- ― Կատարյալ տեղ եմ գտել, դուրս եկեք բոլորդ։
- Դրսում շատ ցուրտ Էր։ Քեռի Վերնոնը մատով ցույց տվեց ափից ոչ հեռու մի ժայռապատ մռայլ կղզի։ Կղզու ժայռերից մեկի վրա ինչ-որ կերպ ծվարել էր մի խարխուլ փայտաշեն շինություն, որից ավելի ողորմելի բան դժվար էր պատկերացնել։ Պարզ էր, որ այնտեղ ոչ մի հեռուստացույց էլ չկար։
- ― Եղանակի տեսությունն ասում է, որ այս գիշեր փոթորիկ է լինելու, — զվարթ հայտարարեց քեռի Վերնոնը, ձեռքերն իրար շփելով, — իսկ այս պարոնը, սիրով համաձայնել է մեզ վարձով տալ իր նավակը։
- Մի անատամ ծերուկ կաղալով, առանց շտապելու մոտեցավ նրանց և իր զավեշտական ժպիտով մատնացույց արեց ներքևում՝ ափի մոտ, պողպատագույն ջրերի մեջ ճոճվող, մի հին թիանավակ։
- — Ես մեզ համար որոշ պաշար եմ վերցրել, — ասաց քեռի Վերնոնը։ -- Դեհ, բոլո՛րդ դեպի նավը, գնացի՛նք։
- Նավակի մեջ անտանելի ցուրտ էր։ Ծովի սառնաշունչ ալիքների ցայտերը և անձրևի կաթիլները ասեղների պես ծակծկում էին ձեռքերն ու սողոսկում օձիքների տակ։ Քամին անխնա մտրակում էր դեմքերը։ Թվաց, թե մի բանի ժամ տևեց, մինչև, վերջապես, հասան կղզու ժայռապատ ափը, որտեղ քեռի Վերնոնը, սայթաքելով ու վայր ընկնելով, առաջնորդեց նրանց դեպի խարխուլ խրճիթը։
- Ներսում ուղղակի սարսափելի էր։ Ծովախոտի անտանելի հոտ էր գալիս։ Քամին վնգալով փչում էր փայտաշեն պատերի բոլոր ճեղքերից։ Կրակարանը թաց էր ու դատարկ։ Խրճիթում միայն երկու սենյակ կար։
- Քեռի Վերնոնի պաշարները, եղած-չեղած, ընդամենը մեկական փաթեթ կարտոֆիլի շերտիկներ էին և մեկական բանան։ Նա փորձեց կրակ վառել բուխարու մեջ կարտոֆիլի շերտիկների տոպրակներով, սակայն փայլփլան փաթեթները միայն ծխացին ու կծկվեցին։
- — Ա՛յ, հիմա մեզ շատ պետք կգային այդ նամակներից մի քանիսը, — ուրախ-ուրախ ասաց նա։
- Քեռի Վերնոնը շատ լավ տրամադրություն ուներ։ Ակնհայտորեն, նա համոզված Էր, որ ոչ ոք գլուխ չէր դնի փոթորկալից գիշերով, այն էլ ծովում կորած ինչ-որ կղզում փոստը նրանց հասցնելու համար։ Հարրին ինքն էլ էր այդ կարծիքին, սակայն այդ մտքից նրա տրամադրությունը բնավ չբարձրացավ։
- Խոստացած փոթորիկը գիշերվա մութի հետ սաստկացավ։ Բարձր ալիքների ցայտերը խշշոցով խփվում էին խրճիթի պատերին, իսկ մոլեգին քամին կատաղի թմբկահարում էր կեղտոտ պատուհանները։ Մորաքույր Պետունիան մի քանի բորբոսնած վերմակ գտավ երկրորդ սենյակում և Դադլիի համար անկողին պատրաստեց ցեցը կերած բազմոցի վրա։ Նա ինբը և քեռի Վերնոնը գնացին զբաղեցնելու մյուս սենյակի խորդուբորդ մահճակալը, իսկ Հարրիին մնաց ընտրել չոր հատակի ամենափափուկ տախտակը և մի կերպ կուչ գալ ամենաբարակ ու ամենաքրքրված վերմակի տակ։
- Դրսում փոթորիկն ավելի էր մոլեգնում, կարծես գիշերվա մթից ուժ և զորության էր ստանում։ Հարրին չէր կարողանում քնել, միայն շուռ ու մուռ էր գալիս և փորէում ավելի հարմար տեղավորվել։ Ստամոքսը կծկվում էր բաղցից։
- Կեսգիշերին մոտ սկսված ամպրոպի դղրդյունը խլացնում էր Դադլիի խռմփոցները։ Բազմոցի կոդքից ցցված էր Դադլիի հաստ դաստակը, որին կապված ժամացույցը մթության մեջ լույս էր տալիս։ Իրենց գործն անխոնջ ու անտարբեր կատարող սլաքներից Հարրին իմացավ, որ ուղիղ տաս րոպեից ինքը տասնմեկ տարեկան կդառնա։ Նա պառկած դիտում էր, թե ինչպես են սլաքները թվացույցի վրա մոտենում ժամը տասներկուսին և մտածում էր, արդյոք Դարզլիները կհիշե՞ն, որ այսօր իր ծննդյան օրն է, և որտեղ կարող է լինել այդ պահին իրեն նամակներ ուղարկողը։
- Հինգ րոպե մնաց։ Հարրրն ինչ-որ ճրթոց լսեց դրսից։ Լա անհանգիստ մտածեց, որ տանիքը կարող է ներս փլվել կատաղած քամու հարձակումներից, թեև ներս փլված տանիքի տակ, շատ հնարավոր է, որ ավելի տաք լիներ։
- Չորս րոպե մնաց... Միգուցե, երբ իրենք վերադառնան Բեկտենիների նրբանցք, տանն այնքան լցված կլինի նամակներով, որ իրեն կհաջողվի թռցնել դրանցրց մեկն ու մեկը։
- Երեբ րոպե մնաց... Արդյո՞ք ծովն է այդպես ծանր հարվածում ժայռին։
- Երկու րոպե մնաց... Այդ ի՞նչ տարօրինակ ճրթճրթոց է գալիս դրսից։ ժա՞յռն է, ինչ է, փշրվում թափվում ծովի մեջ...
- Մեկ րոպեից նա տասնմեկ տարեկան կդառնա։
- Երեսուն վայրկյանից... քսան... տասը... ինը... Միգուցե արթնացնի՞ Դադլիին, հենց այնպես, ջղայնացնելու համար... երեք... երկու... մեկ...
- ԲՈԻ՜Մ։
- Ամբողջ խրճիթը դղրդաց։ Հարրին ձիգ նստեց տեղում և անթարթ նայեց դեպի դուրս տանող դռանը։ Ինչ-որ մեկը թակում էր խրճիթի դուռը։
Գլուխ չորրորդ․ Բանալիների պահապանը
- ԲՈ՜ՒՄ։ Կրկին թակեցին դառը։ Դադլին ցնցվելով արթնացավ։
- ― Որտեղի՞ց է թնդանոթի ձայն գալիս, ― ապշահար հարցրեց նա։
- Ուժեղ թրխկոց եկավ, և քեռի Վերնոնը մյուս դռնից կողքանց մտավ սենյակ։ Նա երկու ձեռքով մի հրացան էր բռնել։ Հիմա արդեն պարզ էր, թե ինչ կար այն երկար ու բարակ փաթեթի մեջ, որը վերադարձին նա բերել էր իր հետ։
- — Ո՞վ կա այդտեղ, — բղավեց նա, — զգուշացնում եմ, ես զինվա՛ծ եմ։
- Մի ակնթարթ դադար տիրեց։ Հետո...
- ԹՐԸ՜ՄՓ։
- Դուռը մի այնպիսի ուժգին հարված ստացավ, որ միանգամից դուրս թռավ ծխնիներից և խլացուցիչ դրմփոցով վայրէջք կատարեց հատակին։
- Մի հսկա մարդ հայտնվեց դռան բացվածքի մեջ։ Նրա դեմքը գրեթե ամբողջովին թաքնված էր սև մազերի խառնիխուռն բաշի և գզգզված վայրի մորուքի մեջ, բայց աչքերը շատ լավ էին երևում և մազերի դեզի տակից պսպղում էին սև բզեզների պես։
- Հսկան հաստատուն քալլերով ներս մտավ խրճիթ և այնպես շեշտակի կանգ առավ, որ նրա գլխի մազերը կարծես ավլեցին առաստաղը։ Նա կռացավ, թեթև շարժումով բարձրացրեց դուռը և աներևակայելի հեշտությամբ դրեց տեղը՝ ծխնիների վրա։ Որսում փոթորկի ձայնը փոքր-ինչ մեղմացավ։ Հսկան շրջվեց՝ հայացքն ուղղելով սենյակում գտնվողների վրա։
- ― Գուցե մի բաժակ թեյ սարքեք, հը՞... Մի բաժակ թեյը հիմա սկի վատ չէր լինի... ճանապարհը հեշտ չէր, կարելի է ասել...
- Նա լոք֊լոք քայլերով մոտեցավ բազմոցին, որի վրա սարսափից պապանձված նստած էր Դադլին։
- — Հո՜յ, դո՛ւ, հաստափո՛ր, չլսեցի՞ր... շարժվի՛ր տեղիցդ, — ասաց անծանոթը։
- Դադլին ծվծվաց ու փախավ թաքնվեց մոր ետևում, որն էլ իր հերթին սարսափահար կուչ էր եկել քեռի Վերնոնի ետևում։
- — Ա՛յ, թե որտեղ է Հարրին, ― ասաց հսկան։ Հարրին ՝ դեռ հատակին նստած, նայեց վեր, հսկայի վայրի, ստվերապատ դեմքին և տեսավ, որ մազերի տակից բզեզների պես փայլփլող աչքերը ժպիտ էին ճառագայթում։
- — Վերջին անգամ տեսել եմ քեզ երբ, ա՛յ, էսպես պստլիկ էիր, — ասաց հսկան։ — Ու՜հ, ինչ նման ես հորդ, հենց ինքն է իր տեղը դրած... Բայց, ա՛յ, աչքերդ, մայրիկի՜նն են...
- Քեռի Վերնոնը ատամներով ծիծաղելի կրճտարեց։
- — Ես պահանջում եմ, որ անմիջապես հեռանա՛ք այստեղից, սըր, ― հոխորտաց նա։ ― Սա կոտրանքով ներխուժում է կոչվում։
- — էէ՜ըըհ, սու՜ս մնա, Դա՚րզլի... ա՛յ, լխկած դամբուլ, — ասաց հսկան։ Նա բազմոցի գլխի վրայով ձեռքը առաջ մեկնեց և թեթև շարժումով դուրս քաշեց հրացանը քեռի Վերնոնի ձեռքից։ Հետո հրացանի փողը արագ ու հեշտությամբ ծալեց ու կապ գցեց, ասես ռետինից լիներ, և դեն նետեց դեպի սենյակի մութ անկյանը։
- Քեռի Վերնոնը այս անգամ տրորված մկնիկի պես ծիծաղելի ծվծվաց։
- ― Ինչևէ... Հա՛րրի, — ասաց Հսկան, մեջքով շրջվելով դեպի Դարզլիները, — ծնունդդ թող շա՜տ ու շա՜տ շնորհավո՜ր լինի... Ես քեզ համար էստեղ մի փոքր նվեր եմ բերել... Ըհ-հը՚մ, ինքս եմ թխել... Հըը~, հնարավոր է մի թեթև նստած լինեմ վրան, բայց դեհ... դրանից հո համը չի՞ փոխվի։
- Իր սև վերարկուի ներսի գրպանից նա հանեց փոքր-ինչ ծռմռված մի տուփ ու մեկնեց Հարրիին։ Վերցնելով հսկայի ընծան, Հարրին, դեռ հատակին նստած, դողդոջան մատներով բացեց տուփը։ Տուփի մեջ շոկոլադե պլպլացող գլազարով մի տորթ կար, որի վրա կանաչ քաղցրախյուսով մեծ տառերով գրված էր.
- Հարրին հայացքը բարձրացրեց հսկայի վրա։ Նա ուզում էր ասել շնորհակալություն, սակայն բառերը ուղեղից մինչև բերանը հասնելու ճանապարհին ինչ-որ տեղ մոլորվեցին, և փոխարենը նա ասաց.
- — Ո՞վ եք դուք։
- Հսկան ինքն իրենից գոհ քրթմնջաց.
- — Ճիշտ ես ասում, ես դեռ չեմ ներկայացել։ Ռուբե՚ուս Հա՚գրիդ, Հո՚գվարթսի հանդավարների և ամրոցի դարպասների բանալիների պահապա՛նը։
- Նա իր ահռելի ափը առաջ մեկնեց և թափ տվեց Հարրիի ամբողջ ձեռքն ու ուսը։
- — Ի՞նչ կասես մի բաժակ թեյի մասին, հը՞, — ասաց նա ձեռքերն իրար շփելով։ — Ես հիմա մի ավելի թունդ բանից էլ չէի հրաժարվի, թե առաջարկող լիներ։
- Նրա աչքերը կանգ առան բուխարու մութ կրակաճաղերի ու մոխրի մեջ կծկված փայլփլուն տոպրակների վրա, և նա արհամարհանքով փնչացրեց։ Հսկան կռացավ բուխարու առաջ։ Նրա աժդահա թիկունքի ետևից չէր երևում, թե նա ինչ էր անում, բայց երբ մի վայրկյան անց նա մեջքն ուղղեց ու ետ շրջվեց, կրակի վառվռուն լեզուները ճրթճրթոցով բոցկլտացին բուխարու մեջ։ Խոնավ ու ցուրտ խրճիթն անմիջապես լուսավորվեց թրթռացող նարնջագույն լույսով, և Հարրին զգաց, թե ինչպես բոցերի ջերմությունը մի ակնթարթում պարուրեց իրեն, և ինքը, ասես ընկղմվեց տաք ջրով լցված լոգարանի մեջ։
- Հսկան եկավ, նստեց բազմոցին, որը փոս ընկավ նրա ծանրությունից և սկսեց իրար ետևից զանազան անսպասելի իրեր հանել իր վերարկուի գրկաններից, մի հին պղնձյա թեյնիկ, մի մեծ կապոց պայտաձև ոլորված հաստլիկ երշիկներ, կրակխառնիչ, ճենապակյա թեյաման, մի քանի հատ պռունկը թռած թեյի գավաթներ և դեղին սաթի նման թափանցիկ հեղուկով լի մի շիշ, որից նա մի կում ըմպեց ՝ մինչև թեյի պատրաստությանն անցնելը։ Շուտով խրճիթը լցվեց՝ կրակխառնիչի վրա բուխարու մեջ կախված, խորովվող երշիկների ուրախ ճրթճրթոցով և ախորժաբեր հոտով։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց, քանի դեռ հսկան զբաղված էր ընթրիքի պատրաստությամբ։ Բայց երբ նա՝ սեղանի վրա հայտնված սկուտեղի մեջ կրակխառնիչի վրայից սահեցրեց առաջին վեց յուղալի, հյութեղ, թեթևակի այրված երշիկները, Դադլին տեղում անհանգիստ տրորվեց։ Քեռի Վերնոնը կտրուկ ասաց.
- — Ոչ մի բանի ձեռք չտա՛ս, Դադլի։ Հսկան չարախինդ քրթմնջաց։
- —էդ քո ճարպագնդին չէր խանգարի մի քիչ սոված մնալ, Դա՚րզլի։ Մի՛ անհանգստացիր, դա միայն օգտակար կլինի նրան։
- Նա երշիկները փոխանցեց Հարրիին, որին թվաց, թե այդ երշիկներից համեղ բան կյանքում դեռ չէր կերել, որովհետև անչափ քաղցած էր, բայց միևնույն է, չէր կարողանում աչքը կտրել հսկայից։ Վերջապես, երբ պարզ դարձավ, որ ոչ ոք չի պատրաստվում որևէ բացատրության տալ, Հարրին ասաց.
- — Ներեցեք, բայց ես այդպես էլ իրականամ չիմացա, թե դուք ով եք։
- Հսկան մի կում թեյ կուլ տվեց և բերանը սրբեց ափի հակառակ կողմով։
- — Կարող ես ինձ Հա՚գրիդ կոչել, — ասաց նա, — բոլորն էլ ինձ էդպես են անվանում։ Եվ, ոնց որ ասացի, ես Հոգվորթսում բանալիների պահապանն եմ... Դե՛հ, Հոգվորթսի մասին, հո՛, ամեն ինչ գիտես։
- — Աա~ըը... Հը՚-ըմ... Չգիտեմ, — ասաց Հարրին գլուխը բացասաբար թափահարելով։
- Հագրիդն անչափ զարմացավ։
- — Ներողություն, — արագ ավելացրեց Հարրին։
- — Ներողությո՞ւ՛ն, — մռնչաց Հագրիդը շեշտակի շրջվելով դեպի Դարզլիները, ովքեր ետ քաշվեցին ստվերի մեջ, — Ա՛յ, թե ո՛վ պետք է էստեղ ներողություն խնդրի։ Ես գիտեի, որ նամակները քեզ չեն հասնում, բայց ի՜նչ իմանայի, որ դու էդքա՜ն անտեղյակ ես Հոգվարթսից։ Բա մտքովդ հեչ չի՞ անցել, թե ծնողներդ որտեղ են սովորել, սկի չե՞ս էլ մտածել, թե նրանք որտեղից գիտեին էդ բոլոր բաները։
- — Բոլոր ինչե՞րը, — հարցրեց Հարրին։
- ― Ինչպե՞ս թե ԲՈԼՈՐ ԻՆՉԵՐԸ, ― դղրդաց Հագրիդը. — Մը-միի րոպ-պե... Մի րոպե... Թողեք տեսնեմ, էս ի՜նչ է կատարվում էստեղ... — Նա վեր էր ցատկեց նստած տեղից։ Բարկությունից ասես առել ու իրենով լցրել էր ամբողջ խրճիթը։ Դարզլիները ծեփվել էին պատին։
- — Պարզվում է, — մռնչաց նա Դարզլիների կողմը, — որ էս տղան... Է՛Ս ՏՂԱՆ ոչ մի բանի մասին ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ՞։
- Հարրին մտածեց, որ դա արդեն չափազանց ուժեղ էր ասված։ Ի վերջո, նա հո լրիվ անգրագետ չէր, չէ՞ որ դպրոց էր գնում, և գնահատականներն էլ բոլորովին վատը չէին։
- — Ես որոշ բաներ գիտեմ, — շտապեց ասել նա, — դե՜հ, թվաբանություն, քերականաթյուն և ուրիշ... նման բաներ...
- Բայց Հագրիդը միայն ձեռքը թափ տվեց ու ասաց.
- — Ես նկատի ունեմ մեր աշխարհի մասին՝ քո աշխարհի, իմ աշխարհի, ծնողներիդ աշխարհի մասին։
- ― Ի՞նչ աշխարհ։
- Հագրիդն այնպիսի տեսք ընդունեց, ասես ուր որ է տեղում կագնած պտի պայթեր.
- — ԴԱ՚ՐԶԼԻ ― դղրդաց նա։ Քեռի Վերնոնը, որը լրիվ գունատվել էր, ինչ-որ բան մկմկաց, որը հնչեց ինչպես. «Նեբնյամ-մեբնյամ»։ Հագրիդը կատաղած շրջվեց Հարրիի կողմը։
- — Բայց ախր ո՞նց, ինչպե՞ս կարող ես չիմանալ հայրիկիդ ու մայրիկիդ մասին, — ասաց նա, — չէ՞ որ նրանք հանրահայտ մարդիկ են։ Ախր, դու՛ էլ ես հանրահայտ...
- — Ի՞նչ... Իմ հայրիկն ու մայրիկը հանրահա՞յտ են։ Այդ ինչպե՞ս:
- — Ա՜խ, դու չգիտե՜ս... դա չգիտե՜ս... քոռանա՜մ ես... — նա հայացքը բևեռեց Հարրիի վրա անօգնական ու շփոթված արտահայտությամբ։
- — Ուրեմն, դու չգիտես, թե դու ով ես, — վերջապես ասաց Հագրիդը։
- Քեռի Վերնոնի ձայնը հանկարծ տեղն ընկավ։
- — Վերջացրե՚ք, — հրամայեց նա։ — Անմիջապես վերջացրե՚ք, սըր։ Ես արգելում եմ ձեզ տղային որևէ բան պատմել։
- Մի ավելի խիզախ մարդ քան Վերնոն Դարզլին էր, երևի տեղում կմոխրանար այն կատաղի հայացքից, որով Հագրիդը ոտքից գլուխ չափեց նրան։ Եվ երբ Հագրիդը վերջապես խոսեց, նրա արտասանած յուրաքանչյուր հնչյունը դողդողում էր զայրույթից։
- — Ուրեմն դուք նրան ոչինչ չեք ասել։ Չեք ասել, թե ինչ էր գրված էն նամակում, որը Դամբլդորը թողեց նրա համար։ Ես էնտեղ էի, ես ինքս տեսա Դամբլդորի թողած նամակը։ Դա՚րզլի, ուրեմն դու էդ ամենը նրանից էսքան տարի գաղտնի՞ ես պահել։
- — Ի՞նչն է ինձնից գաղտնի պահել, ― անհանգիստ հարցրեց Հարրին։
- — ՎԵ՜ՐՋ։ ԵՍ ԱՐԳԵԼՈԻ՚Մ ԵՄ ՁԵ՜ց... ― տագնապահար աղաղակեց քեռի Վերնոնը։
- Մորաքույր Պետունիան սարսափի ճիչ արձակեց։
- — Հա՜, բա ո՜նց... Գլուխներդ էլ պատերին տաք, միևնույն է, — ասաց Հագրիդը՝ շրջվելով Հարրիի կողմը, ― Հա՛րրի, դու հրաշագործ կախարդ ես։
- Խրճիթում լռություն տիրեց։ Միայն ծովի խշշոցն ու քամու վնգոցն էին լսվում։
- — Ես ի՞նչ եմ, — հազիվ արտաբերեց Հարրին։
- — Հրաշագործ կախարդ, անշուշտ, — ասաց Հագրիդը, ետ նստելով բազմոցի վրա, որը տնքաց ու նույնիսկ ավելի կքվեց նրա ծանրությունից, — և ես կասեի լավագույններից մեկը, եթե միայն համապատասխան կրթություն ստանաս, իհարկե։ Քո մայրիկի ու հայրիկի նման ծնողներ ունենալով, ուրիշ էլ ի՞նչ պիտի լինեիր։ Եվ կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն Է, որ վերջապես նամակդ կարդաս։
- Հարրին ձեռքը մեկնեց և վերցրեց դեղնավուն մագաղաթանման ծրարը, որը զմրուխտագույն թանաքով հասցեագրված էր ՝
Ծով, Ժայռագլխի խրճիթ
- և նամակը ծրարից հանելով կարդաց.
Հրաշարգործության եւ դյութագիտության
մասնագիտական դպրոց
Տնօրեն՝ Ալբուս Դամբլդոր
Մեռլինի միաբանության շքանշանիակիր,
Առաջին կարգի հրաշագործ կախարդ,
Գերագույն մոգ,
Դյութագիտության դոկտոր, պրոֆեսոր,
միջազգային համադաշնության անդամ
Հարգելի պրն Փոթթեր,
Պատիվ ունենք Ձեզ հայտնելու, որ Դուք ընդունվել եք Հոգվարթսի Հրաշագործության եւ դյութագիտության մասնագիտական դպրոց։
Նամակին կցված հավելվածում կգտնեք Ձեզ անհրաժեշտ բոլոր գրքերի եւ պիտույքների ցանկը։
Դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ին։
Ձեր բվին ուղարկեք մինչեւ հուլիսի 31-ը։
Հարքանքներիս հավաստիքը։
Փոխտնօրեն՝
- Հարցերը մեկը մյուսի ետևից հրավառության պես պայթում էին Հարրիի գլխում, իսկ նա չէր կարողանում որոշել, թե ո՞ր մեկը տար։ Մի բանի վայրկյանից նա վերջապես հարցրեց.
- — Հագրիդ, իսկ ի՞նչ է նշանակում՝ «Ձեր բվին ուղարկեք»։
- — Ա՜խ, գորգոնաներն ինձ տանեն, ո՜նց էի մոռացել, ― պատասխանեց Հագրիղը՝ ձեռքն այնպիսի ուժով ճակատին խփելով, որ կհերիքեր մի ձի կանգնեցնելու համար և իր վերարկուի անթիվ գրպաններից մեկից հանեց իսկական մի բու՝ ինքն իրենից բավականին գոհ տեսքով կենդանի մի թռչուն, որն անմիջապես նստեց նրա ուսին։ Հետո Հագրիդը մեկ ուրիշ գրպանից հանեց մի երկար սրածայր փետուր ու մագաղաթանման թղթի կտոր և լեզուն ատամների արանքից վեր ցցած, ջանասիրաբար մի երկտող գրեց մագաղաթի վրա, որը Հարրին կարողացավ ընթերցել թարս կողմից։
Սիրելի պրն Դամբլդոր
Նամակը հանձնեցի Հարրիին։
Վաղը կգանք Լոնդոն՝ ցուցակում եղած֊չեղածը առնելու։
Եղանակը զզվելի է։
Հուսով եմ, որ լավ եք։
Հագրիդից
- Հագրիդը երկտողը ոլորեց ու տվեց բվին, որն անմիջապես կտուցով բռնեց այն։ Հսկան մոտեցավ դռանը և բվին դուրս թռցրեց փոթորկի մեջ։ Հետո նա վերադարձավ ու նստեց իր տեղում, կարծես, մի այնպիսի սովորական բան էր արել, ինչպես, ասենք, հեռախոսով զանգահարելը։
- Հարրին գլխի ընկավ, որ այդ ամբողջ ժամանակ իր բերանը բաց էր եղել և արագ փակեց։
- — Ինչի" մասին էինք խոսում... Հա՛, ― սակայն այդ պահին քեռի Վերնոնը դեռևս հողագույն դեմքով, սակայն շատ զայրացած, դուրս եկավ բուխարուց ճառագայթող լույսի մեջ։
- — Նա ոչ մի տեղ էլ չի՛ գնա, — ասաց նա։
- — Շատ կուզենայի տեսնել, թե էդ ո՞նց պիտի քո նման անմխիթար մագլի մեկը խանգարի նրան — գռմռաց Հագրիդը։
- — Ո՞վ, ո՞վ... — անչափ հետաքրքրված հարցրեց Հարրին։
- — Մագլի մեկը, — ասաց Հագրիդը, — մենք մագլ ենք անվանում սրանց նման կախարդանքից հեռու մարդկանց։ Եվ ասեմ քեզ, բարեկամս, որ բախտդ հե՛չ չի բերել, որ սրանց պես բացարձակ մագլների ընտանիքում ես մեծացել։ Սրանցից ավելի մագլ կյանքումս դեռ չեմ հանդիպել։
- ― Երբ տուն վերցրինք նրան, երդվեցինք, որ վերջ կտանք այդ ապուշ բարբաջանքին, — ասաց քեռի Վերնոնը, — երդվեցինք, որ կվերացնենք նրա ուղեղից այդ զավեշտական ցնդաբանությունը։ Հրաշագործ կախարդ, բա չէ՜...
- ― Ուրեմն դուք գիտեի՞ք... Դուք գիտեի՜ք, որ ես... ես հրաշագործ կախարդ եմ...
- — Գիտեի՞նք․․․ — հանկարծ տեղից ծղրտաց մորաքույր Պետունիան։
- ― Այդ ինչպե՞ս կարող էինք չիմանալ։ Իհարկե, գիտեինք։ Այդ ինչպե՞ս կարող էիր նորմալ ծնվել՝ իմ անիծյալ քրոջ զավակը լինելով։ 0՜հ, նա նույնպես ճիշտ սրա նման մի նամակ ստացավ ու անհետացավ այդ... այդ դպրոց կոչեցյալում... և հետո ամեն արձակուրդների տուն էր գալիս գրպանները լիքը զանազան գարշելի բաներով, ու ամեն քայլափոխի... ա՜ա-ըխբ... գորտ-մորտ էր դուրս թռցնում թևքերից։ Արած-չարածն ի՞նչ էր, որ... Մեկ էլ տեսար թեյի գավաթից առնետ կսարքեր... Միայն ես էի տեսնում նրա այլանդակությունը, իսկ հայրիկն ու մայրիկը՝ ընդհակառակը. օ՜խ, Լիլին այսպե՜ս արեց, ա՜խ, Լիլին այնպե՜ս արեց... Նրանք պարզապես հպարտ էին, որ իրենց ընտանեկան վհուկ ունեն։
- Նա մի պահ դադար տվեց շունչը տեղը բերելու համար, իսկ հետո շարունակեց արագ-արագ ճարճատել։ Կարելի էր կարծել, որ նա տարիներ շարունակ կուտակել էր ասելիէը, որն արդեն անզուսպ դուրս էր ժայթքում նրա կոկորդից։
- — Հետո նա այդ Փոթթերին հանդիպեց դպրոցում, և նրանք թողին գնացին, ամուսնացան ու քեզ ունեցան... Իհարկե ես գիտեի, որ դու ճիշտ նրանց նման ես լինելու... ճիշտ ու ճիշտ նրանց պես տարօրինակ... նրանց... նրանց պես աննորմա՚լ, իսկ հետո... հետո ուրիշ բան չէր էլ կարող լինել, նա անշուշտ պետք է ինքն իր գլխին նման փորձանք բերեր ու քեզ կապեր մեր վզին։
- Հարրին ճեփ-ճերմակ էր կտրել։ Եվ երբ, վերջապես, ձայնը տեղն ընկավ, նա հազիվ շշնջաց.
- — Ի՞նչ փորձանք... Դուք ինձ ասել եք, որ նրանք ավտովթարից են մահացել։
- — ԱՎՏՈՎԹԱՐԻ՞Ց, ― որոտաց Հագրիդը, այնպես զայրագին տեղից վեր ցատկելով, որ Դարզլիները ետ գլորվեցին դեպի իրենց անկյունը։
- — Էդ ինչպե՞ս կարող էր ավտովթարը սպանել Լիլի ու Ջեյմս Փոթթերներին, հը՞... Չէ՛, սա խայտառակություն է։ Սա լինելու բան չէ։ Հարրի Փոթթերը չգիտի իր կյանքի պատմությանը, մինչդեռ յուրաքանչյուր երեխա մեր աշխարհում ճանաչում է նրան։
- — Բայց ինչու՞։ Բայց ի՞նչ է իրականում կատարվել, — հարցրեց Հարրին անհամբերությամբ։
- Զայրույթը միանգամից անհետացավ Հագրիդի դեմքից, որն արդեն շատ մտահոգ արտահայտություն էր ընդունել։
- — Ես, ճիշտն ասած, չէի սպասում, որ ամեն ինչ էսպես լուրջ կլինի, — ասաց նա ցածր ու անհանգիստ ձայնով, — երբ Դամբլդորն ինձ ասաց, որ հնարավոր է խնդիրներ ծագեն քեզ բերելու ժամանակ, ես գաղափար էլ չունեի, թե դու էդքան անտեղյակ ես։ Ա՛խ, Հա՚րրի, չգիտեմ, ճի՞շտ է արդյոք, որ էդ պատմությանը ինձնից իմանաս, սակայն, ի վերջո, մեկն ու մեկը պետք է քեզ ճշմարտությունը պատմի, թե՝ ոչ։ Սխալ կլինի, եթե դու Հոգվորթս մտնես ամեն ինչից էդպես անտեղյակ։
- Նա մի խեթ հայացք նետեց Դարզլիների վրա։
- — Դեհ, ի՞նչ․․․ ճիշտ կլինի, եթե իմանաս գոնե էնքանը, ինքբան ես գիտեմ։ Սակայն իմացած լինես, որ ես էլ շատ բան չգիտեմ։ Դա մի մե՜ծ առեղծված է, որը ոչ ոք մինչև վերջ չգիտի...
- Նա նստեց, հայացքը մի պահ սևեռեց կրակին ու ասաց.
- — Էս պատմությունը թերևս սկսվում է մի անձնավորությունից, որի անունը... Բայց դա ուղղակի անհավատալի է, որ դու չգիտես նրա անունը, մեր աշխարհում բոլորը գիտեն...
- — Ու՞մ անունը։
- — Հը՜ը... չէի ուզենա նրա անունը բարձրաձայն ասել։ Ոչ ոք նրա անունը բարձրաձայն չի ասում։
- — Ինչու՞։
- — Ա՜խ, գարգոյլների բաժին դառնա էդ սրիկան... Հա՛րրի, մարդիկ դեռ վախեցած են։ Հավատա, որ հեշտ չէ։ Ուրեմն էսպես... ժամանակին մի հրաշագործ կախարդ կար, որը... որը, կարելի է ասել, մի օր չարացավ... Մի անտանելի, մի սաստիկ չար կախարդ դարձավ, նույնիսկ դրանից էլ վատը, նույնիսկ վատից էլ վատը։ Նրա անունը... — Հագրիդը օդ կուլ տվեց, սակայն չկարողացավ անունը արտասանել։
- — Միգուցե գրե՞ք անունը, — առաջարկեց Հարրին։
- — Նե՜եյ... Ուղղագրությունը չգիտեմ։ Դեհ, լավ... հըըը~... Վոլդեմորթ, — Հագրիդն ամբողջ մարմնով դողդողաց։
- — Չստիպես ինձ նորից ասել էդ գրողի տարածի անունը։ Ինչևէ, էս... էս կախարդը մոտ քսան տարի առաջ սկսեց համախոհներ հավաքել։ Եվ գտնվեցին էնպիսիք, որ գնացին նրա ետևից։ Շատերը պարզապես վախեցած էին, շատերն ուզում էին նրա պես զորեղ լինել, որովհետև նա իսկապես շա՜տ հզոր էր...Կային նաև էնպիսիք, որ համախոհ էին նրա սև մագիային։ Ի՜նչ սև օրեր էին, Հա՛րրի... Մարդ չգիտեր, ում վստահեր, շատ վտանգավոր էր անծանոթ կախարդների ու վհուկների հետ ընկերանալը...
- Սարսափելի բաներ էին կատարվում... էս կախարդը օրեցօր զորություն էր հավաքում և իշխանություն ձեռք բերում։ Իհարկե, բոլորը չէին գնում նրա ետևից, բայց ով համարձակվում էր բացեիբաց ընդդիմանալ էդ չարքին, նա բոլորին սպանում էր։ Ահավոր էր։ Ապահով տեղ միայն Հոգվորթսն էր մնացել։ Պատկերացրու, որ Դամբլդորը միակ հրաշագործն էր, ումից Գիտես-թե– ովը վախենում էր։ Նա չէր համարձակվում նույնիսկ մոտիկ գալ դպրոցին։
- Քո ծնողների նման համակրելի հրաշագործ ընտանիք ես երբեք չեմ ճանաչել։ Դեռևս Հոգվորթսում սովորելու ժամանակ դպրոցի առաջին աշակերտներն էին ու երբևէ իմ իմացած լավագույն զյուգն ա դյութանույշը։ Գիտես-թե-ովը նույնիսկ չփորձեց էլ նրանց իր կողմը գրավել, որովհետև երևի գիտեր, որ նրանք անչափ նվիրված են Դամբլդորին ու երբեք չեն համաձայնի սև ուժերին ծառայել։ Գուցե նա պարզապես ուզում էր համոզել կամ գայթակղել նրանց, գուցե ուղղակի ուզում էր իր ճանապարհից հեռացնել... Հայտնի է միայն, որ էդ չարաբաստիկ օրը նա հայտնվել էր ձեր գյուղում, և դա բոլոր սրբերի օրն էր, սրանից ուղիղ տաս տարի առաջ։ Դու դեռ ընդամենը մեկ տարեկան էիր։ Նա եկել էր ձեր տուն և... և... — Հագրիդը հանկարծ մի մեծ ու աննկարագրելի կեղտոտ պտավոր թաշկինակ հանեց իր վերարկուի գրպանից ու քիթը սրբեց ՝ որսորդական եղջերափողի կանչ հիշեցնող ձայնային աղմուկով։
- — Ների՛ր, բայց էս ամենը էնքա՜ն տխուր է... Ախր, ես շատ լավ էի ճանաչում հայրիկիդ ու մայրիկիդ... Ի՜նչ լավ ու բարի մարդիկ էին... Նման լավ մարդկանց հաճախ չես հանդիպի։ է՜հ... Գիտես֊թե-ովը սպանեց նրանց ու հետո... իսկ դա ամենամեծ առեղծվածն է, էդ ոճրագործը փորձել էր քեզ էլ սպանել, բայց չէր կարողացել... Ո՜վ իմանա, գուցե նրան արդեն սկսել էր դուր գալ մարդ սպանելը... Գուցե ուզեցել էր գործը մինչև վերջ հասցնել...
- Երբևէ մտածե՞լ ես, արդյոք, թե որտեղից է ճակատիդ հայտնվել էդ սպին։ Դա սովորական սպի չէ։ Նման սպի մարդ ստանում է միայն, երբ շա՜տ զորեղ անեծքի տակ է ընկնում։ էդ անեծքը սպանեց ծնողներիդ և հիմնովին քարուքանդ արեց ձեր տունը, սակայն ոչինչ չկարողացավ անել քեզ հետ... Ահա թե ինչու էս դու էդքան հանրահայտ, Հա՛րրի... Դեռ ոչ ոքի չէր հաջողվել կենդանի մնալ Գիտես-թե-ում անեծքի տակ ընկնելով։ Ոչ ոքի, բացի քեզնից, իսկ նա կարողացել էր հաշվեհարդար տեսնել մեր ժամանակների էնպիսի հզոր հրաշագործ ընտանիքների հետ, ինչպիսիք էին Մըք Քինոնները, Բոունզները, Փրյաեթները, իսկ դու ընդամենը մի պստլիկ երեխա էիր... ու կենդանի մնացիր, — Հագրիդը տխուր ու մտախոհ գլուխը կախեց։ Իսկ Հարրիի ուղեղում ինչ-որ շատ ցավագին բան էր կատարվում։ Մինչ Հագրիդը պատմում էր, նա կրկին վերհիշեց իր մանկական մղձավանջները՝ կուրացնող կանաչ լույսի մի ուժեղ ճառագայթ, բայց այս անգամ նույնիսկ ավելի պարզ ու հստակ, քան երբևէ և կյանքում առաջին անգամ մի բան էլ մտաբերեց՝ մի բարձրաձայն, սառնաշունչ, դաժան քրքիջ։ Հագրիդը տխուր դիտում էր նրան։
- — Ես ինքս եմ Դամբլդորի հրամանով քեզ դուրս բերել ձեր քարուքանդ եղած տան ավերակներից։ Ե՛ս եմ քեզ բերել սրանց մոտ...
- — Հին ստերի երկար շարան, — մեջ ընկավ քեռի Վերնոնը։
- Հարրին ցնցվեց, նա գրեթե մոռացել էր Դարզլիների մասին։ Քեռի Վերնոնը այնպիսի տեսք ուներ, ասես լրիվ վերականգնել էր իր քաջությունը։ Նա սեղմած բռունցքներով, աչքերը չռած նայում էր Հարրիին։
- — Հիմա ինձ լսի՛ր, տղա՛, — հոխորտաց նա, — ես ընդունում եմ, որ ինչ-որ տարօրինակություն կա քո մեջ։ Ամենայն հավանականությամբ, մի լավ ծեծը բոլոր տարօրինակություններդ կվերացնի։ Իսկ ինչ վերաբերվում է ծնողներիդ, միանշանակ պարզ է, որ երկուսն էլ մերժված խեղկատակներ էին, ու ես չեմ առարկում, որ աշխարհը միայն շահել է առանց նրանց։ Իմ կարեիքով, նրանք ստացան արժանին՝ իրենց նման խեղկատակների հետ գործ ունենալու համար։ Ես միշտ էլ գիտեի, որ վաղ, թե ուշ նրանց վերջը վատ է լինելու։
- Սակայն այդ պահին Հագրիդը վեր թռավ բազմոցից և մի հնամաշ վարդագույն հովանոց հանեց իր վերարկուի տակից։ Հովանոցի սուր ծայրը թրի պես քեռի Վերնոնի կրծքին ուղղելով, նա բարկությունից խռպոտած ձայնով ասաց.
- — Զգուշացնում եմ քեզ, Դարզլի... Զգուշացնում եմ քեզ, ևս մեկ բառ և...
- Հովանոցի սար ծայրով մորուքավոր հսկայի կողմից սրախողխող լինելու ակնհայտ վտանգից քեռի Վերնոնի խիզախությանը կրկին լքեց նրան, և նա ծեփվեց պատին ու ձայնը կտրեց։
- — էդպես ավելի լավ է, — ծանր շնչելով ասաց Հագրիդը ու նստեց բազմոցին, որն այս անգամ կքվելով գրեթե հասավ հատակին։
- Մինչ այդ Հարրիի աղեղում հարյուրավոր հարցեր արդեն հերթի շարան էին կազմել։
- ― Իսկ ի՞նչ եղավ Վոլ... ներեցեք, Գիտեք-թե-ում հետ։
- — Լավ հարց է, Հարրի։ Նա անհետացավ։ Չքվեց, հենց նույն գիշեր, երբ փորձել Էր սպանել քեզ։ Դրանից դու նույնիսկ ավելի հանրահայտ դարձար։ Եվ դա ամենամեծ առեղծվածն էր, հասկանո՞ւմ ես... Նա գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում... էդ ինչու՞ պիտի հանկարծ վերցներ ու չքանար։ Շատերն ասում են, որ նա մեռել է։ Հա՜, բա չէ՞, զանգի-զրնգի՛... Սկի չեմ հավատում։ Չգիտեմ էլ, թե մեջը որևէ մարդկային բան մնացե՞լ էր, արդյոք, որ մեռնելու ընդունակ լիներ։ Ուրիշներն ասում են, որ մի տեղ իր ժամին է սպասում, բայց դա էլ դժվար է պատկերացնել։ Նրա կողմն անցածներն ապաշխարանքով ետ վերադարձան։ Նրանցից շատերն ինչ-որ անբացատրելի տրանսի մեջ էին ընկել, ասես հիպնոսվել կամ դիվահարվել էին։ Չեմ կարծում, որ նրանք կվերականգնվեին կամ կվերադառնային, եթե էդ չարքն ընդմիշտ չքացած չլիներ։ Շատերը մտածում են, որ նա դեռ ինչ-որ տեղ թաքնված է, բայց կորցրել է իր երբեմնի զորությանն ու կախարդական ուժերը, ու հիմա շատ թույլ է ինչ-որ մեկի հետ մրցելու համար, որովհետև քո մեջ եղած ինչ-որ բան չեզոքացրել ու ոչնչացրել է նրա զորությունը։ Պարզ է, որ այդ գիշեր մի բան է կատարվել, որին նա բնավ չէր սպասում։ Չգիտեմ, թե ինչ... Ոչ ոք չգիտի... բայց քո մեջ եղած կամ քեզ հետ կապված ինչ-որ բան կարողացել է նրա վերջը տալ։
- Հագրիդը ՝ աչքերից ջերմություն ու հարգանք ճառագելով, նայում էր Հարրիի վրա, բայց Հարրին ուրախ կամ հպարտ լինելու փոխարեն միանգամայն համոզված էր, որ ինչ-որ շատ մեծ թյուրիմացություն է կատարվում։ Հրաշագործ կախա՞րդ... այդ ի՞նքը... Ինչպես կարող է դա ճիշտ լինել։ Իր ամբողջ կյանքում նա միայն մի գլուխ դնգստոց է կերել Դադլիից և ենթարկվել մորաքույր Պետունիայի ա քեռի Վերնոնի հոգեբանական կտտանքներին։ Եթե նա իսկապես կախարդ է, ապա ինչո՞ւ Դարզլիներն ամեն անգամ իրեն խորդանոցի մեջ փակելիս զզվելի դոդոշ չէին դառնում։ Եթե նա երբևէ կարողացել է հաղթել աշխարհում ամենաուժեղ ու ամենաչար կախարդին, ապա ինչպե՞ս բացատրել, որ Դադլին միշտ անպատիժ դնգստում է իրեն և աջ ու ձախ տշմշում՝ ֆուտբոլի գնդակի պես։
- — Հագրիդ, — ասաց նա կամացուկ, — վախենամ եմ, որ դու սխալվում ես։ Դժվար թե ես կախարդ լինեմ։
- Ի զարմանս իրեն, Հագրիդը քրքջաց։
- — Կախարդ չես, հա՞... Երբեք ոչ մի բան չե՞ս արել, հա՞, երբ վախեցած կամ ջղայնացած ես եղել։
- Հարրին հայացքը սևեռեց կրակին։ Նա սկսեց ինչ-որ բան մտաբերել... Ամեն մի տարօրինակ պատահար, որ երբևէ կատաղության աստիճան բարկացրել էր մորաքրոջն ու մորաքրոջ ամուսնուն, իսկապես պատահել էր իր հետ, երբ ինքը վախեցած կամ բարկացած էր եղել։ Երբ փախչում էր Դադլիի ավազակախմբից, անհասկանալիորեն կարողացավ այնպիսի տեղ բարձրանալ, որ ոչ ոք իրեն չհասնի... Երբ սարսափած էր խուզած մազերով դպրոց մտնելու հեռանկարից, մի գիշերվա մեջ, հայտնի չէ թե ինչպես, կարողացավ մազերը երկարացնել... Եվ, վերջապես, այն վերջին դեպքը, երբ Դադլին նրան հարվածել ու գետնին էր գցել կենդանաբանական այգում... Մի՞թե դա վրեժ չէր, նույնիսկ առանց հասկանալու, թե ինքն ինչ էր անում։ Ինքը չէ՞ր, որ «բոա կոնստրիկտոր» հսկա օձին բաց թողեց Դադլիի վրա...
- Հարրին ժպտալով շրջվեց Հագրիդի կողմը և տեսավ, որ նա հավանությամբ գլխով է անում իրեն։
- — Տեսա՞ր, — ասաց Հագրիդը, — Հարրի Փոթթերը կախարդ չէ՛... Բա ի՞նչ է... Շա՜տ կուզենայիր, որ չլիներ,.. տե՛ս, թե հետո ինչե՜ր են լինելու... Դեռ կտեսնես՝ Հոգվորթսում առաջին աշակերտն ես լինելու։ Սակայն ակնհայտ Էր, որ քեռի Վերնոնը հակված չէր առանց պայքարի հանձնվելու։
- — Ես ձեզ չասացի՞, որ նա ոչ մի տեղ էլ չի գնա, — հոխորտաց նա կրկին, — Հարրին Սթոանվոլի միջնակարգ դպրոցն է գնալու, և մի օր շնորհակալ կլինի ինձ դրա համար։ Ես այդ բոլոր նամակները կարդացել եմ։ Ու՜ր էր թե մի ողջամիտ մարդ տեսներ, թե ինչե՜ր են այնտեղ պահանջվում... Ի՜նչ տեսակի ասես ցնդած, մոգական գրքեր ու զիբիլ-միբիլ բաներ...
- — Եթե նա ուզենա գնալ, նույնիսկ քո նման անուղղելի մագլը չի կարողանա խանգարել նրան, — գռմռաց Հագրիդը, — Խելքը թռցրել է, հը-հը... Լիլի ու Ջեյմս Փոթթերների տղային չի ուզում Հոգվորթս թողնել... Ախր, նրա անունը էնտեղ ծնված օրվանից է գրված։ Դա հրաշագործության և դյութագիտաթյան լավագույն դպրոցն է աշխարհում։ Յոթ տարի անց նա ինքն իրեն նույնիսկ չի ճանաչի։ Էնտեղ նա իր նման երեխաների հետ կլինի և Հոգվորթսի անզուգական տնօրեն, պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի հսկողության տակ։
- ― ԵՍ ՈՉ ՄԻ ԼՈԻՄԱ ԷԼ ՉԵՄ ՏԱ, ՈՐՊԵՍԶԻ ԻՆՉ-ՈՐ ԱՊՈԻՇ, ՑՆԴԱԾ ՊԱՌԱՎ ՍՐԱՆ ՖՈԿՈՒՍՆԵՐ ՍՈՎՈՐԵՑՆԻ, ― ոռնաց քեռի Վերնոնը։
Սակայն նա արդեն չափն անցել էր։ Հագրիդը ձեռքն առավ հովանոցը և ուժեղ թափով պտտեցրեց գլխավերևում։
- — ԵՐԲԵ՛Ք, ― որոտաց նա, ― ՉՀԱ - ՄԱՐ - ՁԱԿ - ՎԵ՚Ս ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՎԻՐԱՎՈՐԵԼ Ա՚ԼԲՈԻԱ ԴԱ՚ՄԲԼԴՈՐԻՆ։
- Նա իր հովանոցը գլխից վեր թրի պես պտտեցնելով շեշտակի վայր իջեցրեց՝ սուր ծայրն ուղղելով Դադլիի վրա։ Հովանոցի ծայրից մանուշակագույն լույս ճառագեց, մի ճրթոց լսվեց, ինչպես հրավառության փամփուշտի պայթյունից, և մի սուր ծղրտոց ծակեց օդը։ Հաջորդ պահին Դադլին ՝ իր հաստ հետույքը ափերով բռնած, ցավից ոռնալով դոփում էր տեղում և, երբ Դադլին շրջվեց, Հարրին տեսավ նրա շալվարից դուրս ցցված խոզի փոքրիկ խուճուճիկ պոչիկ։
- Քեռի Վերնոնը անմարդկային աղաղակ արձակեց։ Նա՝ մորաքույր Պետունիային ու Դադլիին ճանկելով, հապշտապ հրեց մյուս սենյակ, մի վերջին սարսափահար հայացք նետեց Հագրիդի վրա և իր ետևից շրխկոցով փակեց սենյակի դուռը։
- Հագրիդը նայեց իր հովանոցին ու մորքուը քորեց։
- ― Է՜խ, չպետք է զայրույթիս հագուրդ տայի, ― ընկճված ասաց նա, ― բայց ինչևէ, միևնույն է ուզածս էլ չստացվեց։ Ճիշտն ասած, ուզում էի նրան գոճի դարձնել, բայց երևի նրա մեջ խոզայինն արդեն էնքան շատ էր, որ անելիք էլ չէր մնացել։
- Հագրիդն իր խիտ հոնքերի տակից կողքանց նայեց Հարրիին։
- ― Շատ շնորհակալ կլինեմ, եթե Հոգվորթսում սրա մասին ոչ մեկին ոչինչ չասես, ― կամացուկ ասաց նա, — ես, ըը~... մի խոսքով ինձ, հը՛մ... եթե ճիշտը խոսենք, ինձ թույլ էր տրված քիչ ու միչ կախարդանք անել քեզ հետևելու, նամակը հասցնելու և էլի դրա պես գործ-մործերի... բայց ոչ սրա նման... հը՛մ... լուրջ բանի համար։ Ճիշտն ասած, հենց դա էր պատճառը, որ ուզում էի ինձ վստահեն էս գործը։
- ― Իսկ այդ ինչո՞ւ ձեզ չի կարելի կախարդանք անել, — հարցրեց Հարրին։
- ― Դե՜հ... ի միջի այլոց, ես էլ եմ Հոգվորթսում սովորել, բայց... հըըը~... էնպես ստացվեց, որ երրորդ տարուց ինձ հեռացրի՜ն... Իմ կախարդական փայտիկը երկու կե՜ս արին... և նման, կարճ ասած, վատ բաներ... Բայց Դամբլդորն ինձ թույլ տվեց մնալ Հոգվարթսում որպես դարպասների պահապան։ Դամբլդորը մե՜ծ մարդ է։
- — Իսկ ձեզ ինչու՞ հեռացրին։
- — Արդեն ուշ է, իսկ մենք վաղը շատ անելիքներ ունենք, — ասաց Հագրիդը առարկության չհանդարժող տոնով։ ― Վաղը պիտի քաղաք գնանք ու բեք համար գնենք անհրաժեշտ բոլոր գրքերն ու պիտույքները։
- Նա հագից հանեց իր հաստ սև վերարկուն ու նետեց Հարրիին։
- ― Կարող ես սրա մեջ փաթաթվել ― ասաց նա, ― չվախենաս, եթե հանկարծ սկսի թպրտալ՝ գրպաններիցս մեկում դեռ մի զույգ կապիկ-լեմուրիկներ պիտի լինեն։
Գլուխ հինգերորդ․ Շեղաձիգ փողոց
- Հաջորդ առավոտյան Հարրին վաղ արթնացավ։ Թեև կոպերի տակից արդեն զգում էր, որ արևը ծագել էր, սակայն չէր համարձակվում աչքերը բացել։
- «Դա երազ էր», — մտքում համոզված պնդում էր նա ինքն իրեն։ «Ես երազում տեսա Հագրիդ անունով մի հսկայի։ Այդ հսկան եկել էր ինձ ասելու, որ ես հրաշագործների դպրոց եմ գնալու։ Հենց աչքերս բացեմ, դարձյալ կլինեմ տանը՝ խորդանոցիս մեջ»։
- Հանկարծ ուժեղ թխկթխկոց լսվեց։
- «Ահա, խնդրեմ, մորաքույր Պետունիան արդեն խորդանոցիս դուռն Է թակում», — մտածեց Հարրին՝ զգալով, թե սիրտն ինչպես է կծկվում, սակայն միևնույն է, չհամարձակվեց աչքերը բացել։ Այնքա՜ն լավ երազ էր։
Թըխկ֊թըխկ, թըխկ-թըխկ...
- — Լավ, լավ, — մի կերպ արտաբերեց Հարրին, — հիմա վեր եմ կենում։
- Նա նստեց տեղում, և Հագրիդի ծանր վերարկուն դանդաղ ցած սահեց նրա ուսերից։ Խրճիթը ողողված էր արևի լույսով։ :Փոթորիկը վերջացել էր։ Հագրիդը քնած էր փլված բազմոցի վրա։ Մի բու, կտուցի մեջ լրագիր բռնած, ճանկով թմբկահարում էր պատուհանը։
- Հարրին ոտքի ցատկեց ուրախության այնպիսի բուռն զգացումով, ասես մի մեծ փուչիկ օդով էր լցվում իր մեջ։ Նա վազեց պատուհանի մոտ և թափով բացեց մի փեղկը։ Բուն ներս սլացավ և լրագիրը գցեց Հագրիդի վրա, որը դեռ չէր արթնացել։ Հետո բուն վայրէջք կատարեց հատակին և, թփրտալով ու հատակը ճանկռտելով, սկսեց կատաղի հարձակումներ գործել Հագրիդի վերարկուի վրա։
- ― Մի՛ արա, ― Հարրին փորձեց բվին մի կողմ քշել, սակայն բուն կտուցով դժգոհ կտկտացրեց Հարրիի ուղղությամբ և շարունակեց անողոքաբար քրքրել Հագրիդի վերարկուն։
- — Հա՛գրիդ, ― բղավեց Հարրին, ― այստեղ մի բու կա։
- ― Փող տուր դրան... ― գռմռաց Հագրիդը բազմոցի միջից։
- ― Ի՞նչ։
- ― Ուզում Է, որ վճարես լրագիրը բերելու համար։ Գրպաններիս մեջ նայիր։
- Հագրիդի վերարկուն, կարծես, միայն գրպաններից էր կարված, որոնք լցված էին բանալիների կապոցներով, ինչ-որ ապակյա գնդիկներով, մետաղյա լարերի կծիկներով, ծամոնի տուփիկներով, ծծովի կոնֆետներով, թեյի տոպրակներով... Վերջապես, գրպաններից մեկից Հարրին իրեն անծանոթ մի բուռ մետաղադրամներ հանեց։
- ― Հինգ նաթ տուր դրան, ― ասաց Հագրիդը քնաթաթախ։
- — Նա՞թ։
- — Փոքր բրոնզե մետաղադրամներ են։
- Հարրին հաշվեց հինգ փոքր բրոնզե մետաղադրամ, իսկ բուն իր ոտիկը բարձրացրեց, որ Հարրին փողը լցնի նրա ոտիկին կապված կաշվե պստլիկ քսակի մեջ։ Հետո թռչունը բավարարված դուրս թռավ բաց պատուհանից։
- Հագրիդը բարձրաձայն հորանջեց, տեղում նստեց և քաղցր ճմլկոտեց։
- —Հարրի-աաա՜֊ըըհ... Լավ կանենք շտապենք, էնքա՜ն անելիք ունենք էսօ՜ր... Լոնդոն պետք է գնա՜լ, քո դպրոցական պիտույքները պետք է առնե՜լ...
- Հարրին ձեռքի մեջ շուռ ու մուռ էր տալիս մոգական աշխարհի մետաղադրամները, և հենց այդ պահին նրա ուղեղը մի միտք ծակեց, որից նրա ուրախության փուչիկի փուքն անմիջապես իջավ։
- ― Հագրի՞դ...
- ― Ըը՞մ... ― ասաց Հագրիդը՝ երկարաճիտ կոշիկները ոտքերին քաշելով։
- – Ես փող չունեմ։ Դու չլսեցի՞ր, թե երեկ գիշեր ինչ ասաց քեռի Վերնոնը, նա չի վճարի, որ ես հրաշագործության դպրոց գնամ։
- ― Դրա համար մի՛ անհանգստացիր, ― ասաց Հագրիդը՝ ոտՔի կանգնելով և գլուխը Քորելով։ ― Հո լուրջ չե՞ս կարծում, որ ծնողներդ քեզ ոչինչ չեն թողել։
- ― Բայց չէ՞ որ մեր տունը լրիվ քարուքանդ էր եղել։
- ― Ո՞վ է փողը տանը պահում, տղա՛... Նե՜եյ... Առաջին հերթին էսօր Գրինգոթս կգնանք՝ դյութերի բանկը։ Մի երշիկ կեր, դրանք սառն էլ վատը չեն, իսկ ես, օրինակ, չէի հրաժարվի մի կտոր քո ծննդյան տորթից։
- ― Դյութերը բանկեր անե՞ն։
- – Միայն մեկը՝ Գրինգոթսը։ Դյութերի բանկը գոբլիններն են կառավարում։
- Երշիկի կտորը Հարրիի ձեռքից վայր ընկավ։
- ― Գոբլիննե՞րը։
- ― Հա, ու ասեմ քեզ, Հարրի, որ մարդ առնվազն պիտի խելքը թռցրած լինի, որ մտքին դնի էդ բանկը թալանել կամ գոբլինների հետ խաղեր խաղալ։ Գրինգոթսը աշխարհում ամենաապահով տեղն է, եթե ուզենաս որևէ բան պահել, Հոգվարթսը չհաշված, իհարկե։ Ըսենց թե ընենց, մեկ է, էսօր Գրինգոթս ենք մտնելու։ Ես Դամբլդորից առաջադրանք ունեմ։ Դե՜հ... հասկանամ ես... :Հոգվարթսի տարքեր գործ֊մործերով, ― և Հագրիդը հպարտությունից կուրծքը ցցեց ու փքվեց։
- ― Նա սովորաբար միայն ինձ է վստահում ամենակարևոր գործերը, օրինակ քեզ բերելը, Գրինգոթսից տարբեր տեսակի բան-մաներ վերցնելը։ Գիտի, որ կարող է ինձ վստահել... Վերջացրի՞ր... Դե՛հ, գնացինք։
- Հարրին Հագրիդի ետևից դուրս եկավ ու կանգնեց ժայռի վրա։ Երկինքը ջինջ կապույտ էր, և ծովը փայլփլում էր արևի ճառագայթներից։ Քեռի Վերնոնի վարձած թիանավակը դեռ կապված էր գերանին, միայն փոթորկից հետո մի քիչ լցվել էր ջրով։
- — Իսկ դու ինչպե՞ս ես այստեղ հասել, ― հարցրեց Հարրին՝ հայացքով ուրիշ նավակ փնտրելով։
- — Օդով, — ասաց Հագրիդը։ ― Օդո՞վ։
- — Հա, բայց մենբ հիմա, ա՛յ, սրանով ենբ գնալու։ Քեզ հետ եղած ժամանակ ինՏ շի թույլատրվում կա– խարդանբ օգտագործել։ Մինչ նրանք տեղավորվում քին նավակի մեջ, Հարրին չէր կարողանում աչքը կտրել Հագրիդից՝ փորձելով պատկերացնել, թե այդ ինչպես է նա օդով թռչում։
- — է՜հ, ստիպված պիտի հինգ ժամ թիավարե՜նք... — ասաց Հագրիդը, իր խեթ հայացքներից մեկը հոնքի տակից սևեռելով Հարրիի վրա, — Եթե ես... ըը~մ... քիչ ու միչ մեր ընթացքն արագացնեմ, դու դրա մասին Հոգվարթսում ոչ մեկին ոչ մի բան չես ասի, չէ՞։
- — Իհարկե ո՛չ... Ոչ մեկին էլ ոչինչ չեմ ասի, — ասաց Հարրին անհամբերությամբ, որը միայն ուրախ էր նոր կախարդանք տեսնելու համար։ Հագրիդը կրկին դուրս հանեց իր վարդագույն հովանոցը, երկու անգամ թրխկացրեց նավակի կողին, և նրանք արագություն հավաքելով, սլացան դեպի ափը։
- — Իսկ այդ ինչո՞ւ մարդ պետք է խելքը թռցրած լինի, որ մտքովն անցնի Գրինգոթսը թալանել, — հարցրեց Հարրին։
- — Հմայախո՜սք կա, դյութաղո՜թք... և շատ ուրիշ նման բաներ... — ասաց Հագրիդը՝ խոսելիս բացելով իր լրագիրը, ֊– ասում են, որ մեծ ապահովության պահոցները պահպանող վիշապներ էլ կան։ Դրանից բացի պիտի ճանապարհն իմանաս։ Գրինգոթսի պահոցները Լոնդոնի տակ են գտնվում՝ հազար մղոն խորությամբ... մետրոյից շա՜տ ավելի խորը, բա՞... Եթե մեկն ու մեկին նույնիսկ հաջողվի էլ մի բան թռցնել պահոցներից, միևնույն է, քաղցից կմեռնի վերադարձի ճանապարհին։
- Մինչ Հագրիդն ընթերցում էր իր «Մարգարե» դյութական օրաթերթը, Հարրին մտածում էր նրա ասածների մասին։ Քեռի Վերնոնը նրան լավ էր սովորեցրել, որ լրագիր կարդալիս մարդիկ տանել չեն կարող, երբ իրենց անհանգստացնում են, սակայն դա անչափ դժվար էր, քանի որ Հարրիի ուղեղն ամբողջ կյանքում դեռ երբեք միանգամից այդքան շատ հարցերով պաշարված չէր եղել։
- — Հրաշագործության նախարարությունը էլի շիլաշփոթ է սարքել, — մրթմրթաց Հագրիդը, էջը շրջելով։
- — Իսկ ի՞նչ է, Հրաշագործության նախարարություն կա՞, — ժայթքեց Հարրիի բերանից, մինշև նա կհասցներ ինքն իրեն զսպել։
- — Իհարկե, — ասաց Հագրիդը, — շատ էին ուզում, որ Դամբլդորը նախարար լինի, սակայն նա երբեք չի լքի Հոզվարթսը։ Միայն դա էր պատճառը, որ էդ պաշտոնը զբաղեցրեց ավագ Կորնելիուս Ֆյուջը՝ անգրագետ, ապիկարի մեկը, ու հիմա, հը-հը... ամեն առավոտ մի երամ բու է ուղարկում Դամբլդորից խորհուրդներ հարցնելու համար։
- — Իսկ ինշո՞վ է զբաղվում Հրաշագործության նախարարությունը։
- — Դեհ, նրանց հիմնական գործը երկրում կախարդների ու վհուկների գոյությունը մագլներից գաղտնի պահելն է։
- — Բայց ինշու՞:
- — Ինչու... Միթե չես հասկանում, Հա՛րրի։ Էդ ժամանակ բոլոր մարդիկ կուզենային իրենց խնդիրները հրաշագործությամբ լուծել։ Բա դա մեզ պե՞տք է... Նե՜եյ... Մենք ճիշտ ենք անում, որ մագլներին մեզ մոտիկ չենք թողնում։
- Այդ պահին թիանավակը փափուկ հարվածեց նավամատույցի պատին։ Հագրիդն իր լրագիրը ծալեց, և նրանք միասին մագլցեցին քարե աստիճաններով ու մտան փողոց։
- Մինչ նրանք փոքր քաղաքով քայլում էին դեպի երկաթուղային կայարանը, նրանց կողքով անցնող մարդիկ պարտադիր շրջվում ու հայացքներով երկար ուղեկցում էին Հագրիդին։ Հարրին չէր կարող մեղադրել նրանց։
- Հագրիդը բավական չէ երկու գլուխ բարձր էր փողոցում քայլող բոլոր մարդկանցից, նաև ուշադրություն էր գրավում՝ անդադար մատը տնկելով տարբեր շատ առօրեական ու հասարակ բաների վրա։ Օրինակ՝ փողոցների մայթերի երկայնքով տեղադրված՝ մեքենաների կանգառի ժամանակը չափող ավտոմատ հաշվիչներն արժանացան նրա ամենաբուռն արձագանքին.
- — էս ի՞նչ է, Հա՛րրի... Հապա մի էս կողմը նայի՛ր... Տեսա՞ր... Ինչե՜ր ասես չեն բստրում էս մագլները...
- — Հագրիդ, — ասաց Հարրին շնչակտուր, փորձելով ետ չմնալ իր հսկա ուղեկցից, — ասացիր, Գրինգոթսում վիշապներ կա՞ն։
- — Մարդիկ ասում են, որ կան, — ցրված ասաց Հագրիդը, հետո երազկոտ ավելացրեց — է՜խ, Հարրի... Ա՛յ, թե մի վիշապ կպահե՜ի...
- — Դու վիշապ կպահեի՞ր։
- — Հա՜... Դեռ մանկուց երազել եմ վիշապ ունենալ... Ոնց որ հասանք։
- Նրանք հասել էին երկաթուղային կայարան։ Հինգ րոպեից Լոնդոն մեկնող գնացք կար։ Հագրիդը, որը «մագլական փողերից», ինչպես ինքն էր ասում, բան չէր հասկանում, թղթադրամները տվեց Հարրիին, որ վերջինս իրենց համար տոմսեր գնի։
- Գնացքի մեջ մարդիկ նույնիսկ ավելի շատ էին պլշում նրանց վրա։ Հագրիդը միանգամից երկու նստարան զբաղեցրեց և ձեռագործի երկու շյուղ հանելով, սկսեց ինչ-որ բան հյուսել, որն այնպիսի աժդահա չափեր ուներ, ասես դեղին գույնի օդապարիկ լիներ։
- — Նամակդ հո չե՞ս կորցրել, — հարցրեց նա՝ շյուղերից մեկի վրա հանգույցները հաշվելով։
- Հարրին գրպանից հանեց մագաղաթյա ծրարը։
- — Բարի, — ասաց Հագրիդը, ― մեջը պիտի քեզ անհրաժեշտ պիտույքների ցանկը լինի։
- Հարրին բացեց երկրորդ թղթի կտորը, որն անցած գիշեր նույնիսկ չէր էլ նկատել և կարդաց.
Հոգվարթսի
Հրաշագործության եւ
դյութագիտության
մասնագիտական դպրոց
Համազգեստ
Առաջին դասարանցիները պետք է ունենան․
1. հասարակ բրդյա գործվածքից կարված երեք երկար պարեգոտ (սեւ գույնի)
2. հասարակ բրդյա գործվածքից կարված մեկ սրագագաթ ցերեկային գլխարկ (սեւ գույնի)
3. մեկ զույգ պաշտպանական ձեռնոցներ (վիշապի կաշվից կամ նման որակի)
4. մեկ ձմեռային թիկնոց (սեւ գույնի, արծաթյա ճարմանդով)
Բոլոր հագուստների վրա պետք է ասեղնագործած լինեն աշակերտների անունները։
Գրքերը
Բոլոր աշակերտները պետք է ունենան հետեւյալ գրքերից մեկական օրինակ․
- Հմայախոսքերի եւ դյութաղոթքների ժողովածու (1-ին դասարան) հեղինակ՝ Միրանդա Գոշոք
- Հրաշագործության պատմություն, հեղինակ՝ Բաթիլդա Բեգշոթ
- Դյութագիտության տեսություն, հեղինակ՝ Ադալբերտ Վոլֆինգ
- Կերպարանափոխության (տրանսֆիգուրացիայի) ներածական դասընթաց սկսնակների համար, հեղինակ՝ Էմերիք Ավիչ
- Հազար կախարդական բույսեր, հմայախոտեր եւ սնկազգիներ, հեղինակ՝ Ֆիլիդա Սպոր
- Հրաշագործ դեղագրեր, հմայադեղեր եւ դեղաթույներ, հեղինակ՝ Արսենիուս Ջիգգեր
- Ֆանտաստիկ գազաններ եւ նրանք բնակավայրերը, հեղինակ՝ Նյութ Սկամանդեր
- Սեւ ուժերից ինքնապաշտպանության գործնական պարապմունքների ձեռնարկ, հեղինակ՝ Քվենտին Թրիմբլ
Պիտույքներ
― մեկ կախարդական փայտիկ
― մեկ թուջե կաթսա (ստանդարտ չափերի)
― մեկ լրակազմ հախճապակյա թասերի
― մեկ աստղադիտակ
― մեկ բրոնզե կշեռք՝ կշռաքարերի լրակազմով։
Ուսանողներին թույլատրվում է իրենց հետ բերել դպրոց մեկ բու, կամ մեկ մատու, կամ մեկ դոդոշ։
Հիշեցում ծնողներին
- ― Մի՞թե այս ամենը կարելի է գնել Լոնդոնում, ― բարձրաձայն մտորեց Հարրին։
- ― Իհարկե, եթե գիտես թե որտեղից։
- Հարրին երբեք Լոնդոնում չէր եղել։ Թեև Հագրիդը հավանաբար գիտեր, թե իրենք ուր էին գնում, սակայն միանգամայն ակնհայտ էր, որ նա սովոր չէր նորմալ մարդկային ճանապարհով Լոնդոն այցելելու։ Նախ նա հաջողացրեց լռվել մետրոյի հսկիչ արգելափակոցների արանքում և հետո սկսեց բարձրաձայն բողոքել, որ նստատեղերը չափազանց փոքր են, իսկ գնացքները կրիայի պես դանդաղ են շարժվում։
- — Ուղղակի չեմ պատկերացնում, թե մագլները ո՞նց են յոլա գնում առանց կախարդանքի, — ասաց նա, երբ իրենք երկուսով մագլցում էին փչացած շարժասանդուղքի աստիճաններով։ Վերջապես, նրանք լույս աշխարհ դուրս եկան մի մարդաշատ փողոցում, որի երկու կողմերում կողք-կողքի բազմաթիվ խանութներ էին շարված։
- Հագրիդն այնքան մեծ էր, որ նրան ընդառաջ քայլելիս մարդկանց ամբոխն անմիջապես վախվորած երկու կեսի էր բաժանվում։ Հարրիին ստիպված էր շնչակտուր վազել նրա ետևից, որ ետ չմնա։ Նրանք արագ անցնում էին գրենական պիտույքների, երաժշտական խանութների, համբուրգեր-բարերի և կինոթատրոնների մոտով, սակայն Հարրիի աչքով դեռ այնպիսի մի տեղ չէր ընկել, որտեղ կախարդական փայտիկ գնելու որևէ հավանականություն անգամ լիներ։ Ընդամենը սովորական մի փողոց էր ՝ ցերեկային եռուզեռով ու սովորական մարդկանց աշխույժ անցուդարձով։ Մի՞թե հնարավոր էր, որ հենց իրենց ոտքերի տակ՝ հարյուրավոր մղոններ խորությամբ գտնվող ստորգետնյա քարանձավների կախարդական պահոցներում հրաշագործների ու դյութերի գանձերն ու ոսկիներն են պահվում։ Միթե որևէ հավանականություն կար, որ աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ խանութներում դյութագործության դասագրքեր կամ կախարդական թռչող ցախավելներ են վաճառվում։ Գուցե սա մի մեծ զավեշտական կատակ է, որ Դարզլիներն են սարքել իր գլխին։ Եթե Հարրին համոզված չլիներ, որ Դարզլիները հումորի զգացումից ընդհանրապես զուրկ են, նա հաստատ նման մի բան կմտածեր։ Սակայն, թեև Հագրիդի բոլոր պատմածները բացարձակապես անհավանական էին հնչում, այնուամենայնիվ, Հարրին, չգիտես ինչու, անսահման վստահություն էր զգում Հագրիդի նկատմամբ։
- — Հուսանք, — ասաց Հագրիդը, կանգնելով, — ահա՝ սրճարան «Ծակ տաշտ», հանրահա՜յտ տեղ է։
- Հանրահայտ տեղ եղածը ընդամենը մի քնձռոտ, անշուք պանդոկ էր, որը Հարրին նույնիսկ չէր էլ նկատի, եթե Հագրիդն այդտեղ չկանգներ։ Կողքով անցնող մարդիկ ընդհանրապես չէին նայում «Ծակ տաշտի» դռան կողմը։ Նրանց աչքերը սահում էին «Ծակ տաշտի» դռան մի կողմում գտնվող մեծ գրախանութի շքամուտքից դեպի մյուս կողմի ձայներիզների խանութի շքամուտքը, կարծես «Ծակ տաշտը» ընդհանրապես չէր էլ մտնում նրանց տեսադաշտի մեջ։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես իրականում միայն ինքն ու Հագրիդն էին տեսնում այն։ Մինչև նա կհասցներ այդ մասին բարձրաձայն որևէ բան ասել, Հագրիդը նրան արդեն դռնից ներս էր հրել։
- Հանրահայտ տեղ լինելով, այն բավականին մութ էր և աղքատիկ։ Մի քանի տարեց կանայք՝ անկյունի սեղանի մոտ նստած, պստլիկ ըմպանակներով շերրի էին խմում։ Նրանցից մեկը երկար ծխամորճ էր ծխում։ Բարձրագագաթ ցիլինդրով մի փոքրամարմին մարդ զրուցում էր ծեր բարմենի հետ, որի գլուխը բացարձակ ճաղատ էր և ուռած ելուստավոր ընկույզ էր հիշեցնում։ Ընդհանուր զրույցի ցածր գվվոցն անմիջապես դադարեց, երբ նրանբ ներս մտան։ կարծես բոլորն էլ ճանաչում էին Հագրիդին, գրեթե բոլորը կամ ձեռբով հեռվից ողջանեցին, կամ ժպտացին նրան։ Իսկ բարմենը ձեռքը տարավ դեպի ըմպանակը և հարցրեց.
- — Ինչպես մի՞շտ, Հագրիդ։
- — Չէ, Թոմ, ո՛չ էս անգամ։ Հոգվարթսի գործերով եմ քաղաք եկել, ասաց Հագրիդը, իր մեծ ափով թեթևակի թփթփացնելով Հարրիի ուսին, թեև այդ թեթև թփթփոցն էլ բավական էր, որպեսզի Հարրիի ծնկները կքվեն աճեն հարվածից։
- ― Տեր, աստվա՜ծ, ― ասաց բարմենը աղքերը չռելով Հարրիի վրա, — ախր սա չէ՞ որ... Միթե" չեմ սխալվում... Ախր սա...
«Ծակ տաշտում» բացարձակ լռություն տիրեց։
- — Օրհնյալ լինե՛ս, — շշնջաց ծեր բարմենը, — Հա՛րրի Փո՚թթեր... Ինչպիսի՜ պատվի ենք արժանացել։
- Նա դուրս վազեց սեղանի ետևից, նետվեց դեպի Հարրին և, աչքերից արցունք կաթացնելով, ջերմեռանդորեն բռնեց Հարրիի ձեռքը։
- — Բարով եք եկել, պարոն Փոթթեր, բարով եք եկե՜լ...
- Հարրին չգիտեր, թե ինչ ասեր։ Բոլորը նրան էին նայում։ Ծխամորճով տարեց կինը ինքնամոռաց օդ էր ներս քաշում առանց գլխի ընկնելու, որ իր ծխամորճը վաղուց հանգել է։ Հագրիդը հպարտություն և գոհունակություն էր ճառագայթում։
- Հանկարծ սրճարանի բոլոր աթոռները միանգամից դղրդացին և հաջորդ վայրկյանին «Ծակ տաշտում» գտնվող բոլոր մարդիկ՝ շրջապատելով Հարրիին, հերթ կանգնեցին նրա ձեռքը սեղմելու համար։
- — Դորիս Քրոուքվորթ, պարոն Փոթթեր, հավատս չի գալիս, որ վերջապես պատիվ ունեմ ձեր ձեռքը սեղմելու։
- — Անչափ հպարտ եմ, պարոն Փոթթեր, հպարտ եմ, որ կարող եմ ներկայանալ ձեզ։
- — Միշտ երագել եմ ձեր ձեռքը սեղմել, օ՚հ, ամբողջ մարմնով փշաքաղվեցի...
- — Անչափ ուրախ եմ, պարոն Փոթթեր, ուղղակի անզոր եմ նկարագրել, թե ինչքան ուրախ եմ։ Դիգլ է անունս, Դիդալուս Դիգլ։
- — Ես ձեզ տեսել եմ, — ասաց Հարրին, և Դիդալուս Դիգլի գլխարկը հուզմանքից ցած ընկավ, — դուք ինձ մի անգամ բարևել եք խանութում։
- — Չի մոռացե՜լ... — աղաղակեց Դիդալուս Դիգլը, հայացքը դեմքից դեմք դարձնելով, — Լսեցի՞ք։ Նա ինձ հիշու՜մ է...
- Հարրին կրկին ու կրկին ձեռքեր էր սեղմում։ Դորիս Քրոուքվորթը շարունակ նորից հերթ էր կանգնում նրա ձեռքը սեղմելու համար։
- Մի գունատ, բարձրահասակ երիտասարդ, նյարդայնորեն ցնցվելով, առաջ անցավ մարդկանց շարքից։ Նրա աչքերից մեկը ջղաձիգ թարթում Էր։
- — Պրոֆեսոր Քուիրել, — ասաց Հագրիդը, — Հա՛րրի, պրոֆեսոր Քուիրելը քո ուսուցիչներից մեկն է լինելու Հոգվարթսում։
- — Փո֊փո-փո՚թ-թեր, — կակազեց Քուիրելը բռնելով Հարրիի ձեռքը, — չեմ կարող նկա-ա-ա՚ր-րագրել, թե հ-ի-ի՚նչ-քան ուրախ եմ։
- — Իսկ ի՞նչ առարկա եք դուք դասավանդում, պրոֆեսոր Քուիրել։
- — Պա-ա-ա՚շտ-պանություն մութ արվե-ե-ե՚ստ-նե֊ րից, — կակազեց պրոֆեսոր Քուիրելը, այնպիսի արտահայտությամբ, կարծես, դրա մասին Հարրիի հետ խոսելն իսկ ավելորդ էր, — դեհ, դա ձեզ ամենե-վե֊ վե՚վ-վին էլ պետք չէ, Փոթթեր, հա-հա-հա... — նյարդայնորեն ծիծաղեց պրոֆեսորը։ — Երևի եկել եք ձեր դպրոցական պիտույ-ույք-ները գնելու, եթե չեմ սխա-ա-ա՚լ-վում։ Ես ի-ի-ի՚նքս եկել եմ մի նոր գիրք գնելու վա-ա-ա՚մ֊պիրների մասին, — պրոֆեսորը մի պահ այնպիսի ահաբեկված տեսք ընդունեց, ասես դրանց անունն անգամ սարսափ էր ներշնչում իրեն։
- Սակայն մյուսները մտադիր չէին պրոֆեսոր Քուիրելին թույլ տալ, որ նա Հարրիի ուշադրությունը մեն֊մենակ վայելի։ Մոտ տաս րոպե անցավ, մինչև բոլորը հանդարտվեցին։ Վերջապես Հագրիդը ՝ բոլորին դիմելով, բարձրաձայն ասաց.
- — ժողովու՜րդ, մենք պետք է լքենք ձեզ, շատ անելիքներ ունենք։ Հա՛րրի, գնացինք էստեղից։
- Դորիս Քրոուքվորթը վերջին անգամ ջերմեռանդորեն սեղմեց Հարրիի ձեռքը, և Հագրիդը նրան իր ետևից քարշ տվեց դեպի սրճարանի ետնամուտքի դուռը, որտեղից դուրս գալով, նրանք հայտնվեցին պատերով շրջափակված փոքր ետնաբակում։ Այստեղ պատի տակ մի խուրձ մոլախոտ էր աճում, և աղբարկղից բացի ուրիշ ոչինչ չկար։
- Հագրիդը շողշողուն աչքերով ժպտաց Հարրիին.
- ― Ասում էի, չէ՞... Տեսա՞ր, որ ճիշտ էի ասում։ Հիմա հավատու՞մ ես, որ հանրահայտ ես։ Նույնիսկ պրոֆեսոր Քուիրելն էր դողդողում ձեռքդ սեղմելիս, թեև... հը-հը, նա ընդհանրապես միշտ է դողդողում...
- ― Իսկ նա մի՞շտ է այդպես... դեհ... նյարդային։
- ― Հա՜, խեղճ տղա... Պայծա՜ռ միտք ունի։ Քանի դեռ գրքերից տեսություն էր սովորում, ամեն ինչ լավ էր, բայց հետո մի տարով գնաց աշխատանքային փորձ ձեռք բերելու և... էս օրն ընկավ... Ասում են, որ վամպիրների է հանդիպել սև անտառում ու ինչ-որ փորձանքի մեջ է ընկել մի չար վհուկի հետ կապվելով... էդ օրվանից էսպես է... էլ չկարողացավ վերականգնվել։ Ամեն ինչից վախենում է՝ ուսանողներից վախենում է, իր դասավանդած առարկայից վախենում է... է՜հ, մի խոսքով, նման վատ բաներ... էս ու՞ր կորավ... հովանոցս ու՞ր կորավ։
- Վամպիրնե՞ր... Չար վհուկնե՞ր... Հարրիի գլուխը պտտվում էր, իսկ Հագրիդն իր հովանոցով հաշվում էր աղբարկղի ետևի պատի աղյուսները։
- ― Ուրեմն ճաքով աղյուսից երեք քար դեպի վեր... երկուսը դեպի աջ... ― մրթմրթում էր նա, հրե՛ս, ապա մի ե՛տ կանգնիր, Հա՛րրի։
- Նա հովանոցի ծայրով երեք անգամ թխկթխկացրեց պատին։ Աղյուսը, որին նա կպավ, թեթև դողդողաց ու ճաք տվեց։ Աղյուսի մեջ մի ճեղք բացվեց, որը մեծացավ, մեծացավ, ու մի վայրկյան անց նրանք արդեն կանգնած էին մի կամարակապ անցուղու առջև, որը բավականաչափ մեծ էր, որպեսզի Հագրիդն էլ հանգիստ անցներ։ Կամարակապ ելքը դուրս էր բերում դեպի մի սալապատ փողոց, որը մի քանի քայլից այնպես շեշտակի շրջադարձ էր կատարում, որ չէր երևում, թե ուր էր տանում։
- — Բարի գալուստ Շեղաձիգ փողոց, — հանդիսավոր տոնով ասաց Հագրիդը։
- Նա ուրախ-ուրախ ժպտաց Հարրիի զարմանքի վրա։ Նրանք մի քայլ արեցին կամարակապ անցուղով, և Հարրին արագ ետ նայեց ուսի վրայով ու հասցրեց տեսնել, թե ինչպես անցուղին վայրկենապես նեղացավ ու փակվելով, անթափանց աղյուսե պատ դարձավ։ Արևի ճառագայթները արտացոլվում էին մոտակա խանութի դռան առջև շարված տաշտերի ու կաթսաների կողերին։ Խանութի դռանը փակցված ցուցանակի վրա գրված էր.
Տաշտեր ու Կաթսաներ
բոլոր չափսերի, պղնձյա, արույրե, թուջե,
կապարե եւ արծաթյա․
ինքնություն խառնվող ու ծալովի
- — Հա, սրանցից էլ մի հատ պիտի առնենք, — ասաց Հագրիդը, — բայց նախ գնանք փող վերցնենք բանկից։
- Հարրին այդ պահին շատ կուզենար միանգամից տաս աչք ունենալ։ Մինչ նրանք գնում էին փողոցն ի վեր, նա գլուխն անդադար շուրջն էր պտտում՝ փորձելով ամեն ինչ միանգամից տեսնել, խանութները, դրսում շարված ապրանքները, գնումներով զբաղված մարդկանց։ Մի դեղատան դռան մոտով անցնելիս քիչ մնաց ընդհարվեին մի թմբլիկ կնոջ հետ, որը գլուխը տարուբերելով, մտահոգ ասում էր բարձրաձայն.
- — Վիշապի թոքի մեկ ունցիան տասնյոթ սիրե՞լ... Գժվե՜լ են, ինչ է...
- Խուլ, փափուկ գվմվոց ու բղլտոց Էր գալիս մի մութ խանութի մուտքից, որի վրա փակցված ցուցանակը ազդարարում էր.
Իյլոփի առեւտրային կենտրոն․
ԲՎԵՐ
անտառային՝ խարտյաշ եւ դարչնագույն,
տափաստանային՝ կարմրափետուր եւ
արծաթափայլ, բեւեռային՝ ձյունաճերմակ
- Հարրիի տարիքի մի քանի տղաներ կանգնած էին սպորտային ցախավելների խանութի ցուցափեղկի մոտ՝ քթները քիպ կպցրած ապակուն։
- — Նայեք, տղե՚րք, — լսեց Հարրին նրանցից մեկի հիացական բացականչությունը, — սա «Նիմբուս երկու հազարն» է։ Սրանից արագասլաց ցախավել չկա։
- Փողոցի երկայնքով բազմաթիվ խանութներ կային, մեկում հագուստ էին վաճառում, մյուսում աստղադիտակներ և տարօրինակ արծաթյա գործիքներ, որոնց նմանը Հարրին կյանքում երբեք դեռ չէր տեսել։ Ցուցափեղկեր կային, որ լեփ-լեցուն էին չղջիկի փայծախ և ծովաձկան աչք պարունակող ապակե անոթներով, կախարդական արվեստ ուսուցանող գրքերի, հմայախոսքերի և դյութաղոթքների ժողովածուների իրար վրա շարված հատորներով, մագաղաթի փաթեթներով, գրչափետուրներով, հմայադեղերի սրվակներով, լուսնային գլոբուսներով և Հարրիի աչքին անսովոր հազար ու մի տարբեր բաներով։
- — Գրինգոթս հասանք, — ասաց Հագրիդը։ Նրանք հասել էին մի կաթնաճերմակ բարձր շենքի, որն աշտարակի պես վեր էր խոյանում փողոցի անկյունում և, հստակ ուրվագծվելով կապույտ երկնքի մեջ, կարծես, իշխում էր մյուս բոլոր խանութների տանիքների վրա։ Մի լայն մարմարյա աստիճանաշար հանդիսավոր շուքով տանում էր դեպի փայլեցրած բրոնզյա հսկայական դռները։ Իսկ դռների կողքին ալ կարմիր ու ոսկեզօծ համազգեստով, կանգնած էր...
- — Հա, դու ճիշտ ես, գոբլին է, որ կա — ցածրաձայն ասաց Հագրիդը, մինչ նրանք սպիտակ քարե աստիճաններով բարձրանում էին դեպի դռնապահ գոբլինը։
- Գոբլինը Հարրիից մոտավորապես մի գլուխ կարճ էր։ Նա շատ մուգ մաշկ ուներ, խելացի շեղ աչքեր ու ցանցառ մորուքով սրակզակ դեմք։ Գլուխը գրեթե ճաղատ էր ու անսովոր ուռած դեպի ետ, իսկ ականջները սրածայր ցցված էին գանգի երկու կողմերում։ Հարրին նկատեց, որ գոբլինի մատներն ու ոտնաթաթերը ականջների պես մարմնի չափերի նկատմամբ անհամեմատ երկար էին։ Գոբլինը գլուխը խոնարհեց, երբ Հարրին ու Հագրիդը անցան նրա կողքով։ Բրոնզյա դռներով ներս մտնելով, նրանք կանգնեցին երկրորդ զույգ արծաթյա դռների առջև, որոնց փեղկերի վրա փորագրված Էր.
Մտի՛ր անծանոթ, գալդ բարի
Գործիդ գետը թող վարարի։
Դու մեր խոսքին մտիկ արա
Զույգ ականջիդ էլ օղ արա․
Անկուշտի վերջն է անփառունակ,
Ահագի պատիժը՝ դաժան ու անարգ։
Նա, ով վերցնի առանց վաստակի,
Մեղքի հատուցումը կհազարապատկի,
Ու եթե մեր նկուղներում
քեզ չպատկանող գանձ որոնես․․․
Տե՛ս, զգուշացրինք քեզ,
Շա՜տ կփոշմանես։
- — Ասում էի չէ՞, որ մարդ առնվազն խելքը թռցրած պիտի լինի, որ համարձակվի սրանց կողոպտել։
- Մի զույգ գոբլիններ նրանց առջև խոնարհվեցին և բացեցին շքամուտքի դռները դեպի մի հսկայական մարմարյա սրահ։ Սրահի կենտրոնում՝ ներս մտնողներին ուղղահայաց դրված երկար սեղանի երկու կողմերում, բարձր աթոռների վրա նստած էին մոտ հարյուր գոբլիններ և զբաղված էին բանկային տարբեր գործերով։ Շատերը հաշվապահական մատյաններ էին թերթում ու ինչ-որ թվեր հաշվում-գրում, մյուսները մետաղադրամ էին կշռում՝ բրոնզյա կշեռքների վրա, ուրիշները թանկարժեք քարեր էին զննում խոշորացույցներով։ Սրահից դուրս տանող այնբան շատ դռներ կային, որ իմաստ էլ չուներ դրանք հաշվելը։ Բազմաթիվ ուրիշ գոբլիններ այցելուներին ներս ու դուրս էին ուղեկցում այդ դռներով։ Հագրիդն ու Հարրին մոտեցան երկար սեղանին։
- — Բարի լույս, — ասաց Հագրիդը մի ազատ գոբլինի, — մենք եկել ենք պարոն Հարրի Փոթթերի պահոցից մի քիչ փող վերցնելու։
- — Բանալին ձեզ հե՞տ է։
- — էստեղ մի տեղ պիտի լինի, — ասաց Հագրիդը և սկսեց գրպանների պարունակությանը դատարկել սեղանին՝ գոբլինի հաշվեմատյանի վրա ցաք ու ցրիվ շաղ տալով մի բուռ չոր ու բորբոսնած շան կեր։ Գոբլինը քիթը ծռմռեց։
- Հարրին դիտում էր, թե ինչպես է աջ կողմում նստած գոբլինը կշռում մի կույտ հսկայական կարմիր սուտակներ, որոնցից ամեն մեկը հնդկահավի ձվի չափ կլիներ։
- — Հրե՛ս, գտա՛, — վերջապես ասաց Հագրիդը ձեռքին մի փոքր ոսկյա բանալի։
- Գոբլինը մոտիկից ուշադիր զննեց այն։
- — Կարծես բանալին իսկական է։
- — Ես մի նամակ էլ ունեմ պրոֆեսոր Դամբլդորից, — ասաց Հագրիդը և իր ասածի կարևորությունը շեշտելու համար ուսերն ուղղեց ու կուրծքը դուրս ցցեց, — դա վերաբերում է Գիտեք-թե-ինչին յոթ հարյուր տասներեք համարի պահոցից։
- Գոբլինը ուշադիր կարդաց նամակը։
- — Շատ բարի, — ասաց գոբլինը, նամակը վերադարձնելով Հագրիդին, ― Ես կկարգադրեմ, որ մեկն ու մեկը ձեզ ուղեկցի ներքև՝ երկու պահոցների մոտ։ Գրրփհուք։
- Գրիփհուքն էլ մեկ ուրիշ գոբլին էր։ Երբ Հագրիդը շան կերը լրիվ հավաքեց ու լցրեց իր գրպանը, նրանք Հարրիի հետ միասին գնացին Գրիփհուքի ետևից, որը նրանց ուղեկցեց դեպի սրահից դուրս տանող բազմաթիվ դռներից մեկը։
- — Իսկ ի՞նչ է այդ... Գիտես-թե-ինչը՝ յոթ հարյուր տասներեք համարի պահոցից, — հարցրեց Հարրին։
- — Չեմ կարող ասել, — ասաց Հագրիդը խորհրդավորությամբ, ― Հոգվորթսի շա՜տ գաղտնի գործերից է։ Դամբլդորն ինձ է վստահել։ Եթե անգամ միայն քեզ ասեմ, գործիցս կզրկվեմ, ու դեռ մի բան էլ ավելի։
- Գրիփհուքը նրանց առջև բացեց սրահից դուրս տանող բազմաթիվ դռներից մեկը, և Հարրին, որը սպասում էր կրկին ինչ-որ մարմարաշեն բան տեսնել, անակնկալի եկավ։ Նրանք մտան քարե պատերով մի նեղ միջանցք, որը լուսավորված էր բոցկլտող ջահերով։ Միջանցքը շեշտակի թեքությամբ ցած էր իջնում, իսկ հատակին բարալիկ երկաթուղային գծեր կային։ Գրիփհուքն ուժեղ սուլեց, ու մի նեղլիկ վագոնիկ բըրթ֊բըրթացնելով ու ճռճռալով երկաթուղային գծերով ներքևից դեպի վեր եկավ ու կանգնեց նրանց մոտ։ Նրանք մագլցեցին վագոնիկի մեջ, Հագրիդը, անշուշտ, ոչ առանց դժվարության և երկաթուղային գծերով շարժվեցին դեպի միջանցքի խորքը։
- Սկզբում նրանք պարզապես դղրդյունով առաջ էին սահում իրար մեջ բացվող ու դեպի տարբեր կողմեր ձգվող քարապատ գալարապտույտ միջանցքների մութ լաբիրինթոսով։ Հարրին փորձեց հիշել՝ ձախ, աջ, ձախ, եռաելք խաչմերուկի մեջտեղի միջանցքը, աջ, ձախ... սակայն շատ շուտով հասկացավ, որ դա անհնար էր։ Դղրդացող վագոնիկը կարծես շատ լավ գիտեր ճանապարհը, որովհետև Գրիփհուքը չէր ղեկավարում։
- Հարրիի աչքերը սկսեցին կսկծալ վագոնիկի կողքով վնգացող սառը քամուց, բայց նա աչքերը լայն չռած նայում էր շուրջը։ Մի անգամ նրան թվաց, թե միջանցքներից մեկի գալարապտույտ խորքում բոցի փայլատակում տեսավ և արագ գլուխը ետ շրջեց, որպեսզի տեսնի արդյոք վիշա՞պ էր այդ կրակն արձակում, բայց չհասցրեց։ Վագոնիկը սլացավ խոր գետնի տակ, նրանք շեշտակի անցան մի ստորգետնյա լճի կողքով, որի շուրջը ջահերի լույսի տակ բազմերանգ գույներով շողշողացող շթաքարերի մի հրաշագեղ անտառ էր աճել ՝ առաստաղից կախված ստալակտիտներով ու հատակից դեպի վեր բարձրացող ստալագմիտներով։
- Փորձելով վագոնիկի դղրդյունից ավելի բարձր գոռալ, Հարրին հարցրեց.
- — Հա՛գրիդ, իսկ ի՞նչ տարբերության կա ստալակտիտների ու ստալագմիտների միջև, ես դրանք միշտ խառնում եմ։
- — Ստալագմիտների մեջ «մ» տառը կա... Խնդրում եմ ինձ էլ հարց չտաս, որովհետև... իմ էլ սիրտն է խառնում։
- Նա իսկապես լրիվ կանաչել էր, և երբ վագոնիկը վերջապես կանգ առավ միջանցքի պատի մեջ գրեթե աննկատ, մի փոքր դռան առջև, Հագրիդն իջավ վագոնիկից և մի քանի րոպե պատին հենված, գլուխը կախ, անշարժ կանգնեց, մինչև ծնկների դողն անցնի։
- Գրիփհուքը ոսկյա փոքրիկ բանալիով բացեց դուռը։ Կանաչ ծխի մի ստվար ամպ ալիք-ալիք դուրս հոսեց բացվածքից, ու երբ ծուխը ցնդեց, Հարրիի շունչը կտրվեց աչքերի առջև բացված տեսարանից։ Պահոցի ներսում երևում էին ոսկյա մետաղադրամների բլրաչափ կույտեր, ավելի խոշոր արծաթյա մետաղադրամների սյուներ և փոքրիկ բրոնզյա նաթերի բլրակներ։
- — Էս բոլորը քոնն է, ― ասաց Հագրիդը գոհ ժպտալով։
- Այդ ամբողջը Հարրիինն էր, և դա պարզապես անհավատալի էր։ Դժվար թե Դարզլիները սրա մասին որևէ բան գիտեին, թե չէ աչքը չէր հասցնի թարթել՝ ամբողջ ոսկին իրենցով կանեին։ Ինչքա՜ն հաճախ էին նրանք բողոքում, թե Հարրիին պահելը շատ թանկ է նստում իրենց վրա։ Եվ այդ ամբողջ ժամանակ հենց Լոնդոնի տակ, խոր ստորգետնյա պահոցում մի ամբողջ կարողության էր սպասում նրան։
- Հագրիդը Հարրիին օգնեց որոշ քանակաթյան մետաղադրամներ լցնել մի կտորե տոպրակի մեջ։
- — Ոսկին կոչվում է գալեոն, — բացատրում էր նա, — տասնյոթ արծաթյա սիրելները մեկ գալեոնի են հավասար, իսկ քսանիննը բրոնզյա նաթերը՝ մեկ սիրելի։ Շատ հեշտ է, չես շփոթի։ Ահա, այսքանը քեզ հաստատ երկու կիսամյակ կհերիքի։ Մնացածը մենբ ագահով կթողնենք այստեղ՝ քեզ համար։
- Հագրիդը շրջվեց դեպի Գրիփհուքն ու ասաց.
- — Իսկ հիմա գնանք յոթ հարյուր տասներեք համարի պահոցը, միայն խնդրում եմ մի քիչ դանդաղ։
- — Ցավում եմ, բայց մեր վագոնիկները միայն մեկ արագություն անեն, — ասաց գոբլինը։
- Այո՜ նրանք նույնիսկ ավելի խորն էին իջնում, և վագոնիկը գնալով ավելի մեծ արագություն էր հավաքում։ Օդը հետզհետե ավելի ու ավելի սառնաշունչ էր դառնում, իսկ շրջադարձները՝ ավելի ու ավելի կտրուկ։ Նրանք դղրդյունով անցան մի ստորգետնյա կիրճի վրայով, և Հարրին թեքվեց, որպեսզի տեսնի, թե ինչ կար կիրճի անսահման մութ հատակում, բայց Հագրիդը սարսափահար աղաղակով բռնեց նրա ծոծրակի մազերից ու ետ քաշեց։
- Յոթ հարյուր տասներեք համարի պահոցի դուռը բանալու անցք չուներ։
- — Ե՛տ կանգնեք, — ասաց Գրիփհուքը շատ լուրջ արտահայտությամբ։ Նա իր երկար մատներից մեկով մեղմ շոյեց դուռը, և վերջինս պարզապես հալվեց ու անհետացավ։
- ― Եթե Գրինգոթսի գոբլիններից բացի ուրիշ որևէ մեկը մատով դիպչի այս դռանը, դուռը նրան պարզապես կուլ կտա և ցմահ կբանտարկի անելանելի թակարդի մեջ, — ասաց գոբլինը։
- — Ինչքա՞ն հաճախ եք ստուգում, արդյոք, որևէ մեկն ընկե՞լ է թակարդը, թե՝ ոչ։
- — Մոտավորապես տաս տարին մեկ անգամ, — ատամնաշարը ցուցադրելով չարանենգ քրթմնջաց Գրիփհուքը։
- Այդ գաղտնի պահոցում, անկասկած, պետք է որ շատ արտասովոր ու թանկարժեք բան պահված լիներ։ Հարրին հաճոզված էր դրանում և առաջ թեքվեց՝ ակնկալելով տեսնել առնվազն հրաշագեղ զարդեր կաճ թանկարժեք հնաոճ իրեր, սակայն առաջին հայացքից նրան թվաց, թե պահոցը դատարկ էր։ Հետո նա նկատեց դարչնագույն թղթով փաթաթված մի ճմրթված փոքր փաթեթ, որն ընկած էր պահոցի հատակին։ Հագրիդը վերցրեց փաթեթը և խոր թաքցրեց իր վերարկուի ներսի գրպաններից մեկում։ Հարրին ուղղակի պայթում էր հետաքրքրությունից, սակայն զգում էր, որ հարցեր չպիտի տար։
- ― Արի, նստիր էս դժոխային վագոնիկը ու ոչ մի բառ չասես, մինչև տեղ չհասնենք։ Վախենում եմ, որ եթե բերանս բացեմ, վերջս վատ կլինի, — ասաց Հագրիդը։
- Եվս մեկ կատաղի սլացք, և նրանք՝ աչքերն արևից կկոցելով, կանգնեցին փողոցում, Գրինգոթսի շենքի առջև։
- Հարրին՝ փողի հսկայական քսակը ձեռքին բռնած, շփոթվել Էր իր հարստությունից և չգիտեր, թե առաջին հերթին, ուր պիտի գնար։ Նրան պետք էլ չէր անգամ հաշվել, թե մի ֆունտ ստերլինգը քանի գալեոնի էր հավասար, որպեսզի համոզվեր, որ ինքն այդ պահին ավելի շատ փող ուներ, քան երբևէ ունեցել էր իր ամբողջ կյանքում։ Դա ի՜նչ էր որ, ավելի շատ փող ուներ, բան երբևէ նույնիսկ Դադլին էր ունեցել։
- ― Միգուցե սկսենք համազգեստի՞ց, — ասաց Հագրիդը մատնացույց անելով իրենց դիմացի խանութի դռան ցուցանակը.
ՄԱԴԱՄ ՄԱԼՔԻՆ
պարեգոտներ՝
բոլոր իրադարձությունների համար
- — Հա՛րրի, հո չե՞ս նեղանա, եթե ես մեկ-երկու րոպեով «Ծակ տաշտ» վազեմ ու սիրտս տեղը բերելու համար մի բաժակ կոնծեմ։ Ուղղակի տանել չեմ կարող Գրինգոթսի վագոնիկները։ Ոտքերս մինչև հիմա ղողղողում են էդ զզվելի տաշտակից։
- Նա իսկապես վատ տեսք ուներ և Հարրին, փոքր֊ինչ հուզված, ճարահատյալ մենակ մտավ մադամ Մալբինի խանութը։ Մի կարճահասակ ժպտացող դյութանույշ՝ ոտքից գլուխ վարդագույն և մանուշակագույն հագած, եկավ նրան ընդառաջ։
- — Հոգվա՞րթս ես գնում, սիրելիս, — ասաց նա, երբ Հարրին բերանը բացեց, որ խոսի, — ինձ մոտ ամեն ինչ կա քեզ համար։
- Հենց այս պահին մեկ ուրիշ երիտասարդ էլ իր համազգեստն է փորձում հանդերձասրահում։
- Խանութի խորքում աթոռակի վրա կանգնած էր սուր դիմագծերով, գունատ մի տղա, և մեկ այլ դյութանույշ քորոցներով կարճացնում էր նրա երկար սև պարեգոտը։ Մադամ Մալբինը Հարրիին կանգնեցրեց տղայի կողքին ՝ մեկ ուրիշ աթոռակի վրա, Հարրիի գլխով մի երկար սև պարեգոտ գցեց նրա ուսերին և սկսեց քորոցներով նշել ճիշտ երկարությունը։
- — Ողջույն, — ասաց տղան, — դա է՞լ ես Հոգվորթս գնում։
- — Այո, — ասաց Հարրին։
- — Հայրիկս կողքի խանութում իմ գրքերն է գնում, իսկ մայրիկս գնաց փողոցն ի վեր կախարդական փայտիկների խանութը փնտրելու, — ասաց տղան ձանձրացնող միալար ձայնով, — հետո ես նրանց քարշ կտամ սպորտային ցախավելների խանութը։ Չեմ հասկանում, թե ինչու առաջին դասարանցիներին չի թույլատրվում սեփական ցախավել ունենալ։ Ես երևի հորս վզից կախվեմ, որ ինձ սպորտային ցախավել գնի ու փորձեմ մի կերպ հետս դպրոց մտցնել։
- Հարրին, չգիտես ինչու, անմիջապես մտաբերեց իր մորաքրոջ որդուն։
- — Իսկ դու քո սեփական ցախավելն անե՞ս, — շարունակեց տղան։
- — Ոչ, — ասաց Հարրին։
- — Քվիդիչ խաղու՞մ ես։
- — Ոչ, — ասաց Հարրին մտածելով, թե քվիղիչն ինչ կարող է նշանակել։
- — Ես խաղում եմ։ Հայրիկս ասում է, որ ուղղակի հանցագործության կլինի, եթե ինձ չընտրեն իմ միաբանության մարզական թիմում և պետք է ասեմ, որ միանգամայն համաձայն եմ նրա հետ։ Արդեն գիտե՞ս, թե որ միաբանությունից ես լինելու։
- — Ոչ, — ասաց Հարրին րոպե առ րոպե ինքն իրեն ավելի ապուշ զգալով։
- — Դեհ, ըստ էության, ոչ ոք էլ նախապես չգիտի, մինչև տեղում չորոշվի, բայց ես գիտեմ, որ Սլիզերինից եմ լինելու։ Մեր ամբողջ ընտանիքն է Սլիզերինում սովորել։ Պատկերացնու՞մ ես, հանկարծ գնաս ու ընկնես Հաֆըլփաֆ։ Եթե այդպես լինի, ես անմիջապես կհեռանամ դպրոցից, իսկ դու չէի՞ր հեռանա։
- — Ըը՜՚մ, — ասաց Հարրին՝ մեծ ցանկություն ունենալով մի ավելի հետաքրքիր բան ասել։
- — Ապա մի այն մարդուն նայի՛ր, — հանկարծ ասաց տղան, գլխով խանութի ցուցափեղկից դուրս ցույց տալով։
- Հագրիդը փողոցում կանգնած, լայնաժպիտ նայում էր Հարրիին ու ցույց տալիս երկու հսկայական պաղպաղակներով զբաղված ձեռքերը՝ հասկացնելով, որ չի կարող ներս մտնել։
- — Դա Հագրիդն է, — ասաց Հարրին ուրախացած, որ վերջապես մի բան գիտի, որից տղան անտեղյակ է, — նա Հոգվորթսում է աշխատում։
- — Ա՜հ, ― ասաց տղան, — լսել եմ նրա մասին։ Ինչքան գիտեմ, նա ծառայի պես մի բան է։
- — Նա դպրոցի կալվածքների պահապանն է, — ասաց Հարրին, զգալով, որ այդ տղան վայրկյան առ վայրկյան իրեն ավելի տհաճ է դառնում։
- ― Հա, ճիշտ է... Լսել եմ, որ մի տեսակ վայրենի է, ապրում է դուրոցի հանդավարներում մի խղճուկ խրճիթի ճեջ և ժաճանակ առ ժամանակ այնքան է խմում-հարբում, որ փորձելով հրաշագործել, ի վերջո, իր մահմակալն է հրդեհում։
- ― Իմ կարծիքով նա հիանալի անձնավորություն է, ― ասաց Հարրրն առարկություն չհանդուրժող սառը տոնով։
- — Իսկապե՞ս, ― ասաց տղան արհամարհական կիսաժպիտով, ― Իսկ ինչո՞ւ ես դու նրա հետ եկել։ Որտե՞ղ են քո ծնողները։
- ― Մահացել են, ― ասաց Հարրին կարճ ու կտրուկ։ Նա բոլորովին ցանկություն չուներ տղայի հետ զրույցի մեջ խորանալու՝ հատկապես այդ թեմայով։
- — Ա՜հ, ցավում եմ, ― ասաց տղան, սակայն նրա ձայնը ամենևին էլ սրտացավ չհնչեց, ― բայց նրանք, հուսով եմ, գոնե մեր տեսակի մարդիկ էին, այնպես չէ՞։
- ― Նրանք հրաշագործ կախարդներ էին՝ դյութ ու դյութանույշ, եթե դա ես ուզում իմանալ։
- ― Ես կարծում եմ, որ այլ տեսակի մարդկանց չի կարելի Հոգվարթս ընդունել, համաձայն չե՞ս ինձ հետ։ Նրանք պարզապես ուրիշ են, նրանց ոչ ոք չի սովորեցրել մեր ապրելաձևն ու կարգեր-բարքերը։ Պատկերացնո՞ւմ ես, նրանց մեջ նույնիսկ այնպիսիք կան, որ Հոգվարթսի մասին կյանքում երբեք ոչինչ չեն էլ լսել՝ մինչև նամակը ստանալու պահը։ Կարծում եմ, որ Հոգվարթս մտնելու իրավունք պետք է ունենան միայն հին, տոհմիկ հրաշագործ ընտանիքների երեխաները։ Ինչևէ, իսկ քո ազգանունն ի՞նչ է։
- Սակայն, մինչև Հարրին կպատասխաներ, մադամ Մալբինն ասաց.
- ― Ա՛յ, այսպես, տղաս, դա արդեն պատրաստ ես, ― և Հարրին, որին միայն պատրվակ էր պետք անծանոթ տղայի հետ զրույցը դադարեցնելու համար, արագ ցած թռավ աթոռակից։
- ― Դե՛հ, ինչ... Կարծում եմ դեռ կհանդիպենք Հոգվարթսում, ― անտարբեր քայնով ասաց տղան։
- Հարրին լուռ ու մունջ կերավ Հագրիդի գնած պաղպաղակը կես շոկոլադե, կես մորա և ընկույզի շերտիկներով։
- ― Ի՞նչ է եղել, ― ասաց Հագրիդը։
- ― Ոչինչ, ― ստեց Հարրին։
- Նրանք մտան հաջորդ խանութը մագաղաթանման թուղթ և գրչափետուրներ գնելու հաճար։ Հարրիի տրամադրաթյունը փոքր-ինչ բարձրացավ, երբ նրանք գրելու ընթացքում գույնը փոխող թանաքի մի սրվակ գնեցին։ Եվ երբ արդեն դուրս էին եկել խանութից, Հարրին հարցրեց.
- ― Հագրիդ, իսկ ի՞նչ է քվիդիչը։
- ― Ա՜խ, Հարրի, միշտ մոռանում եմ, թե ինչքան քիչ բան գիտես մեր կյանքի քասին... Քոռանա՚մ ես, քվիդիչն էլ չգիտի, թե ինչ է։
- ― Այնպես մի արա, որ ինձ ավելի վատ զգամ, ― ասաց Հարրին և Հագրիդին պատմեց մադամ Մալբինի խանաթում իր հանդիպած գունատ տղայի մասին.
- ― ...Եվ նա ասաց, որ մագլների ընտանիքներից եկած երեխաներին չի կարելի նույնիսկ...
- ― Դու մագլների ընտանիքից չես, ― նրա խոսքը կտրեց Հագրիդը, ― եթե նա իմանար, թե դու ով ես... Ախր նա մեծացել է քո անունը լսելով, եթե նրա ծնողները հրաշագործ ժողովուրդ են, անշուշտ... Դու ինքդ բա չտեսա՞ր «Ծակ տաշտում»։ Ինչևէ, թող գլխից դուրս բաներ չասի, էդ քո տղան... Ի՞նչ կարող է նա ընդհանրապես իմանալ նման բաների մասին։ Իմ տեսած լավագույն հրաշագործներից շատերը զուտ մագլական ընտանիքներում են ծնվել։ Հենց վերցնենք մայրիկիդ։ Տե՛ս, թե նման քույրրկ ունենալով հանդերձ, ինչպիսի՜ հրաշալի կախարդուհի էր...
- ― Լավ, վերջապես, ի՞նչ է քվիդիչը։
- ― Դա դյութերի մարզական խաղն է։ Կախարդների սիրած մարզաձևը, ինչպես ֆուտբոլը՝ մագլների աշխարհում։ Էնտեղ բոլորը ֆուտբոլ են խաղում ու ֆուտբոլային մրցումների են գնում, իսկ էստեղ մենք քվիդիչի խաղերին ենք հետևում։ Քվիդիչն օդում են խաղում՝ ցախավելների վրա նստած ու չորս գնդակներով... Բառերով դժվար է բացատրել...
- ― Իսկ ի՜նչ են Սլիզերինն ու Հաֆըլփաֆը։
- — Դպրոցական միաբանություններ են, մենք դրանց նաև Տներ ենք ասում։ Հոգվորթսում չորս միաբանություն կա։ Դե՜հ, ասում են, որ Հաֆըլփաֆցիք մի քիչ դմբո են, բայց...
- — Գրազ կգամ, որ ինձ հենց Հաֆըլփաֆ կընդունեն, — խոժոռված ասաց Հարրին։
- — Ավելի լավ Է Հաֆըլփաֆ, քան Սլիզերին, — մռայլ ասաց Հագրիդը, — Չարացած դյութերի ու վհուկների մեջ նույնիսկ օրինակի համար չկար գեթ մեկը, որ սլիզերինցի չլիներ։ Գիտես-թե-ովն էլ էր Սլիզերինից։
- — Վոլ... կներես, Գիտես֊թե-ովը Հոգվորթսո՞ւմ է սովորել։
- — Շատ վաղուց, տարիներ առաջ, — ասաց Հագրիդը։
- Նրանք Հարրիի դասագրքերը գնեցին «Ֆլաուրիշ և Բլոթս» կոչվող մի գրախանութում, որտեղ հատակից մինչև առաստաղը հասնող դարակների վրա խիտ շարված էին տարբեր չափերի հաստափոր ու բարակ գրքեր, սկսած փողոցի մեծ սալեր հիշեցնող, կաշեկազմ հսկաներից, մինչև փոստային նամականիշի չափ պստլիկ, մետաքսակազմ գրքերը։ Այնպիսի գրքեր կային, որոնք լի էին հետաքրքիր հիերոգլիֆներով, խորհրդանշաններով, անծանոթ տարօրինակ գրերով ու նիշերով, և կային անգամ այնպիսիք, որոնց էջերը լրիվ դատարկ էրն։ Նույնիսկ Դադլին, որը երբեք ոչինչ չէր կարդում, կջղայնանար, եթե դրանց նման մի գիրք ընկներ ձեռքը։ Հագրիդը գրեթե ուժով Հարրիին հեռու քարշ տվեց մի գրքից, որը պրոֆեսոր Վինդիբտուս Վիրիդյանի «Անեծքների և հակաանեծքների ժողովածուն» էր (Դյութաղոթեք ձեր բարեկամներին և կախարդեք Ձեր թշնամիներին վրիժառության ամենամոդայիկ Ձևերով, մազաթափություն, ոտնաքրտնություն, լեզվակապություն և շատ ու շատ ուրիշ անեծքներ)։
- — Ես փորձում էի մի հարմար անեծք գտնել Դադլիի համար։
- — Հազիվ թե ասեմ, որ դա լավ գաղափար չէ, բայց մագլների աշխարհում չի թույլատրվում կախարդել բացի արտակարգ դեպքերից ու հանգամանքներից, — ասաց Հագրիդը։ — Համ էլ, միևնույն է, ո՛ր մի անեծքն էլ ընտրեիր, քո մոտ ոչինչ չէր ստացվի։ Դու դեռ շատ բան պիտի սովորես մինչև հասնես էդ մակարդակին։
- Հաջորդ խանութում Հագրիդը թույլ չտվեց, որ Հարրին զուտ ոսկուց ձուլված կաթսա գնի.
- — Քո ցուցակում ի՞՛նչ է գրված, թուջե, ուրեմն հենց թուջից էլ կառնենք։
- Հետո նրանք բոլոր չափերի կշռաքարերի լրակազմով մի հիանալի բրոնզե կշեռք գնեցին դեղաթուրմերի և հմայադեղերի բաղադրամասերը կշռելու համար և մի հրաշալի ծալովի աստղադիտակ։ Այնուհետև նրանք այցելեցին դեղագործական սրահ, որն արդեն իսկ արտակարգ տպավորության էր թողնում՝ ներսում թանձր ամպի պես կանգնած, գլխապտույտ ու սրտխառնոց առաջացնող հոտերով, որոնք հիշեցնում էին հոտած ձվի ու փտած կաղամբի խառը գարշահոտությունը։ Հատակին շարված էին ինչ-որ լպրծուն նյութով լի տակառներ, պատերի երկայնքով ձգվող դարակների վրա շարք֊շարք դրված էին զանազան խոտաբույսերով, չորացրած արմատներով, տարբեր գույնի փոշիներով լի անոթներ, առաստաղից կախված էին փետուրների կապոցներ, ժանիքների ու սարսափազդու ճիրանների շարաններ։ Հագրիդը վաճառասեղանի ետևում կանգնած մարդուն խնդրեց, որ նա Հարրիի համար հմայադեղերի տարրական բաղադրամասերի մի հավաքածու պատրաստի։ Մինչ այդ Հարրին մեծ հետաքրքրությամբ զննում էր միեղջյուրի արծաթագույն եղջյուրները (հատը՝ քսանմեկ գալեոն) և բզեզի մանրահատիկ փայլփլան աչքերը (գդալը՝ հինգ նաթ)։
- Դեղատնից դուրս գալուց հետո Հագրիդը կրկին ստուգեց Հարրիի պիտույքների ցանկը։
- ― Մնաց միայն կախարդական փայտիկը... Հա՛, ու ես քեզ համար դեռ ծննդյան նվեր չեմ առել։
- Հարրին զգաց, որ կարմրում է։
- — Ի՞նչ կարիք կա...
- ― Գիտեմ, գիտեմ... Գտա՛... Ես քեզ կնվիրեմ քո դպրոցական կենդանուն։ Բայց միայն ոչ դոդոշ։ Դոդոշները վաղուց արդեն մոդայից դուրս են եկել, քեզ վրա կծիծաղեն, եթե դոդոշ պահես, իսկ կատուներին ես չեմ սիրում։ Կատուներից ես փռշտում եմ։ Ես քեզ մի բու կնվիրեմ։ Բոլոր երեխաներն էլ բու են սիրում։ Համ էլ բվերը շատ օգտակար են, փոստն են տանում֊ բերում և ուրիշ լավ բաներ էլ են անում։
- Քսան րոպե անց նրանք դուրս եկան «Իյլոփի առևտրի կենտրոնից», որտեղ մթության մեջ հարյուրավոր ոսկեզօծ աչքեր էին պլպստում, և բոլոր կողմերից խլրտացող ա բղլտացող ձայներ էին գալիս։ Հարրիի ձեռքին այժմ մի մեծ վանդակ կար, մեջը մի գեղեցիկ ձյունաճերմակ բևեռային բա, որը գլուխը թևի տակ դրած խոր քնած Էր։ Հարրին չէր կարողանում զսպել շնորհակալությունների անվերջանւպի հոսքը և արդեն սկսել էր կակազել ճիշտ պրոֆեսոր Քուիրելի պես։
- — Չարժե, չարժե, ― խռպոտ ձայնով ասաց Հագրիդը. ― չեմ կարծում, որ շատ նվերներ կստանաս էդ Դարզլիներից։ է՜հ, մնաց միայն Օլիվանդերը՝ միակ տեղը կախարդական փայտիկների համար։
- Կախարդական փայտի՜կ... Ա՛յ, թե ինչին էր Հարրին անհամբերությամբ սպասում։
- Վերջին խանութը նեղլիկ էր ու աղքատիկ կահավորված։ Դռան վերևի ցուցափեղկի գունաթափված ոսկեգույն տառերը ազդարարում էին.
Օլիվանդեր
Կախարդական փայտիկների վարպետ՝
- Փոշոտ ցուցափեղկում գույնը գցած մորեգույն թավշյա բարձիկի վրա դրված էր մեն մի հատիկ կախարդական փայտիկ։
- Նրանց ներս մտնելուն պես, զանգակի ծլնգոց լսվեց խանութի հեռավոր խորքերից։ Նրանք հայտնվեցին մի փոքրիկ սրահում, որտեղ միակ կահավորանքը բարակ ձողերով, բարձրամեջք, միայնակ աթոռն էր, որի վրա Հագրիդը մի կերպ տեղավորվեց՝ սպասելու։ Հարրիին այնպիսի զգացում պատեց, ասես ինքը հենց նոր մտել էր մի խստաշունչ գրադարան։ Նա կուլ տվեց ուղեղի մեջ փոթորկվող հարցերը և փոխարենը սկսեց ուսումնասիրել հազարավոր նեղլիկ տուփերը, որոնք կոկիկ շարված էին ընդհուպ մինչև առաստաղը։ Չգիտես ինչու, նա ծոծրակին ինչ-որ անսովոր ծակծկոց զգաց։ Նույնիսկ լռությանն ու փոշին, ասես, ինչ-որ խորհրդավոր մագիա էին ճառագայթում։
- ― Բարի օր, ― լսվեց մի փափուկ ձայն։ Հարրին տեղից վեր ցատկեց, Հագրիդը երևի նույնպես՝ դատելով աթոռի աղիողորմ ճռճռոցից։ Մի ծեր մարդ էր կանգնած նրանց դիմաց։ Նրա լայն բացված, գրեթե անգույն աչքերը լուսինների պես փայլում էին խանութի խավարում։
- ― Բարև ձեզ, ― ամաչկոտ ասաց Հարրին։
- — Օ՚հ, այ՜ո... — ասաց ծերուկը, — Այո՛, այո՛, ես արդեն կանխազգում էի, որ շուտով պիտի տեսնեմ ձեզ, Հարրի Փոթթեր... ― և դա բնավ հարց չէր։ ― Դուք ձեր մոր աչքերն ունեք։ Կարծես երեկ էր, երբ նա եկել էր ինձ մոտ իր առաջին կախարդական փայտիկը գնելու։ Տասը և մեկ քառորդ մատնաչափ երկարությամբ, նրբահնչյուն շառաչիկով, ուռենու փայտից, իսկական արվեստի գործ՝ նրբագեղ հրաշագործության համար։
- Պարոն Օլիվանդերը մոտեցավ Հարրիին։ Հարրին անհամբեր սպասում էր, որ նա վերջապես գեթ մեկ անգամ աչքերը թարթեր։ Այդ մշուշապատ չթարթող աչքերը բավականին սարսափազդու էին։
- Հայրդ, սակայն, ընտրեց մահագոնից տաշված մի կախարդական փայտիկ։ Տասնմեկ մատնաչափ երկարությամբ, առաձգական, քիչ ավելի հզոր և... գերազանց գործիք կերպափոխության համար։ Դե՜հ, ճիշտ է, ասացի, որ հայրդ ընտրեց... սակայն, իրականում, փայտիկն է իր հրաշագործ տիրոջն ընտրում, անշուշտ։
- Պարոն Օլիվանդերն այնքան էր մոտեցել, որ գրեթե հպվում էր Հարրիին՝ քիթ֊քթի կանգնելով նրա դիմաց։ Հարրին նույնիսկ տեսնում էր իր արտացոլումը նրա մշուշապատ աչքերում։
- —Ահա՛ թե որտեղ է...
- Պարոն Օլիվանդերը իր երկար ճերմակ մատով թեթևակի շոյեց Հարրիի ճակատի սպին։
- — Շատ եմ ցավում, որ ես եմ վաճառել այն փայտիկը, որն այս զարհուրելի սպին պատճառեց Ձեզ, — հանդարտ ասաց նա, — տասներեք և կես մատնաչափ, կարմրածառ... Հզո՜ր փայտիկ Էր, շա՜տ հզոր, և, ցավոք՝ անարժան ձեռքերում... Է՜հ, եթե միայն իմանայի, թե այդ փայտիկն աշխարհ մտնելով ինչե՜ր է անելու...
- Նա գլուխը թափ տվեց և հետո, ի մեծագույն հանգստություն Հարրիի, նշանակետը փոխեց Հագրիդի վրա։
- — Ռուբե՜ուս, Ռուբեուս Հա՜գրիդ։ Ուրախ եմ կրկին տեսնել քեզ, տղաս... Կաղնի, տասնվեց մատնաչափ, բավականին հեշտ էր կքվում։ Տեսնու՞մ ես, որ չեմ մոռացել, այդպես չէ՞ր...
- ― Այո, սըր, այդպես էր, ― ասաց Հագրիդը։
- — Լավ փայտիկ էր... Բայց եթե չեմ սխալվում երկու կես արեցին, երբ հեռացվեցիր, — հանկարծ խստանալով ասաց պարոն Օլիվանդերը։
- — Հըմ, այո... այդպես արին... այո, սըր, — ասաց Հագրիդը տեղում դոփդոփելով, ― բայց ես մինչև հիմա պահել եմ երկու կեսերը, ― ուրախ-ուրախւ ասաց նա։
- — Բայց դու, անշուշտ, չե՞ս օգտագործում դրանք, — կտրուկ հարցրեց պարոն Օփվանդերը։
- — Օ՚հ, ո՜չ, սըր... Ի՞նչ եք ասում, իհարկե ոչ սըր, — արագ դուրս տվեց Հագրիրը, և Հարրին նկատեց, որ այդ ասելիս նա ամուր սեղմել էր իր վարդագույն հովանոցը։
- — Հը՜մ... — ասաց պարոն Օլիվանդերը, քննախույզ զննելով Հագրիդին։ ― Դե՛հ ինչ, պարոն Փոթթեր, եկեք տեսնենք, թե ինչ ենք անում ձեզ համար։
- Նա գրպանից հանեց արծաթյա գծիկներով մի բարակ մետրաչափ ժապավեն։
- — Ո՞ր ձեռքով եք փայտիկը բռնելու։
- — Օհ, ես ընդհանրապես աջլիկ եմ, — ասաց Հարրին։
- — Ձեռքը առաջ պարզեք, խնդրում եմ։ Այդպես, շատ լավ է։
- Նա Հարրիին չափեց ուսից մինչև միջնամատի ծայրը, հետո դաստակից մինչև արմունկը, ասից մինչև հատակը, ծնկից մինչև թևատակը և գլխի շրջանագծով։ Չափելիս նա ասում էր.
- — Օլիվանդերի յուրաքանչյուր փայտիկ հզոր հրաշագործ նյութ է պարունակում, պարոն Փոթթեր։ Մենք օգտագործում ենք միեղջյուրի մազեր, փյունիկի պոչափետուրներ և վիշապի սրտալարեր։ Չեք գտնի երկու իրար նման օլիվանդերյան փայտիկներ, այդպիսիք պարզապես չկան, ճիշտ այնպես, ինչպես չկան երկու միանման միեղջյուր, երկու միանման փյունիկ կամ երկու միանման վիշապ։ Եվ, անշուշտ, երբեք հաջողության չեք հասնի ուրիշ դյութի կամ վհուկի կախարդական փայտիկով։
- Հարրին հանկարծ կռահեց, որ մետրաչափ ժապավենը, որն այդ պահին նրա քթանցքների միջև ընկած տարածությունն էր չափում, բացարձակապես ինքնուրույն էր անում իր գործը, առանց տիրոջ միջամտության։ Պարոն Օլիվանդերը դարակից դարակ էր անցնում, տարբեր տուփեր հավաքելով։
- — Բավական Է, — ասաց նա, և մետրաչափ ժապավենը կծիկ դառավ ու մնաց հատակին։
- — Ահա՛, պարոն Փոթթեր, ապա փորձեք այս մեկը, խնդրեմ։ Հաճարենի և վիշապի սրտալար, իննը մատնաչափ։ Հաճելի է շոշափվում ձեռքի մեջ։ Պարզապես վերցրեք և օդի մեջ մի ալիք նկարեք։
- Հարրին փայտիկը ձեռքն առավ և, իրեն շատ ծիծաղելի վիճակում զգալով, ձեռքով մի ալիքաձև շարժում արեց օդի մեջ, սակայն պարոն Օլիվանդերը գրեթե նույն ակնթարթին դուրս թռցրեց փայտիկը նրա ձեռքից։
- ― Թխկի և փյունիկի փետուր, յոթ մատնաչափ, ճիպոտի պես սլացք ունի։ Փորձե՛ք...
- Հարրին փորձեց, բայց հազիվ էր փայտիկը վեր բարձրացրել, երբ պարոն Օլիվանդերը ետ թռցրեց այն նրա ձեռքից։
- ― Ո՚չ, ո՛չ... Այ՛, այս մեկը փորձեք, էքոնիտ և միեղջյարի մազ, ութ և կես մատնաչափ, զսպանակի պես առաձգական է։ :Փորձե՛ք, փորձե՛ք...
- Հարրին փորձեց։ Կրկին փորձեց, հետո կրկին ու կրկին։ Նա գաղափար անգամ չուներ, թե պարոն Օլիվանդերն ինչ էր փնտրում։
- Փորձված փայտիկիների տուփերի կույտն աճում էր ու աճում՝ շարվելով երկարամեջք աթոռի նստատեղի վրա, իսկ պարոն Օլիվանդերը որքան ավելի շատ փայտիկներ էր իջեցնում դարակներից, կարծես, այնքան ավելի մեծ հաճույք էր ստանում իր գործից։
- ― Ա՛յ, դժվար հաճախո՜րդ եմ ասել... Բայց մի՛ անհանգստացեք, սիրելիս, բոլորովին մի՛ անհանգստացեք։ Ես կգտնեմ ձեզ կատարելապես համապատասխանող փայտիկը։ Պետք է որ այստեղ մոտերքում լինի։ Այո՜... Իսկ ինչու ոչ... Արտասովոր համակցության է, անշուշտ, փշարմավ և փյունիկի փետուր, տասնմեկ մատնաչափ, ողորկ ու ճկուն։
- Հարրին փայտիկը ձեռքը վերցրեց։ Մատների մեջ հանկարծ ջերմություն զգաց։ Նա փայտիկը գլխից վեր բարձրացրեց ու սլացիկ ցած իջեցրեց փոշոտ օդի մեջ, և հանկարծ կարմիր ու դեղին կայծերի մի խուրձ հրավառության պես դուրս ժայթքեց փայտիկի ծայրից՝ կրկնելով նրա շարժման շառավիղը, և բազմաթիվ լույսային խոպոպներ սփռվեցին շուրջը՝ ողողելով սենյակի փոշոտ պատերը։
- ― Բրավո՛... Հենց դա է որ կա... Ա՜խ, ինչ հիասքանչ ստացվեց։ Շատ լավ, շատ լավ... Սակայն ի՜նչ զարմանալի է... :Իսկապես, զարմանալի է...
- Նա Հարրիի փայտիկը ետ դրեց տուփի մեջ և տուփը փաթաթեց դարչնագույն թղթով, շարունակ մրմնջալով. «զարմանալի է... զարմանալի է...»։
- ― Ներեցեք, ― ասաց Հարրին, ― իսկ ի՞չն է զարմանալի։
- Պարոն Օլիվանդերը իր գունատ հայացքը գամեց Հարրիի դեմքին։
- ― Ես հիշում եմ իմ երբևէ վաճառած յուրաքանչյուր փայտիկը, պարոն Փոթթեր, բացարձակապես ամեն մեկը։ Նախախնամություն է դա, թե պատահականություն, սակայն այն փյունիկը, որի փետուրը դրված է ձեր փայտիկի մեջ ընդամենը երկու փետուր էր տվել։ Զարմանալի է իսկապես, որ այս փայտիկը ձեզ վիճակվեց, մինչդեռ նրա երկվորյակը... հըմ, նրա երկվորյակ փայտիկն է այդ սպին թողել ձեր ճակատին։
- Հարրին թուքը կուլ տվեց։
- ― Այո, տասներեք և կես մատնաչափ, կարմիր կենի կա՛մ կարմրածառ... զարմանալի է, իսկապես, թե ինչպես են նման բաները պատահում։ Փայտիկն է ընտրում հրաշագործին, մի՚ մոռանա... Կարծում եմ, որ պետք է մեծ գործեր ակնկալենք ձեզնից, պարոն Փոթթեր... Ի վերջո, Նա-ում-անունը֊չպիտի-ասվի, իրականում, իսկապես մեծ գործեր կատարեց, թեև, անշուշտ, զարհուրելի... Օ՜օ, այո՜... Շա՜տ զարհուրելի, սակայն հիրավի մե՜ծ գործեր։
- Հարրիի մարմնով մի անսպասելի դող անցավ։ Նա բնավ համոզված չէր, որ պարոն Օլիվանդերն իրեն դուր եկավ։ Հարրին յոթ ոսկյա գալեոն վճարեց իր կախարդական փայտիկի համար, և պարոն Օլիվանդերը գլուխը խոնարհեց ու խանութից դուրս ուղեկցեց նրանց։
- Ետկեսօրյա արևն արդեն ցած էր իջնում դեպի հորիզոն, երբ Հարրին ու Հագրիդը սկսեցին վերադառնալ Շեղաձիգ փողոցով, անցան աղյուսե պատով ու ետնադռնից մտան «Ծակ տաշտ» սրճարանը, որտեղ արդեն գրեթե ոչ ոք չկար։ Հարրին բոլորովին չէր խոսում։ Նա նույնիսկ չէր էլ նկատում մետրոյում մարդկանց ապշահար հայացքները, որ ուղեկցում էին տարօրինակ զույգին՝ բեռնված բազմաթիվ տարօրինակ փաթեթներով ու վանդակի մեջ քնած բվով։ Եվս մեկ շարժասանդուղք դեպի վեր, և նրանք վերջապես հայտնվեցին Փեդինգթոն կայարանում։ Հարրին հասկացավ, թե իրենք ուր են հասել միայն այն ժամանակ, երբ Հագրիդը թեթևակի թփթփացրեց նրա ուսին։
- ― Մի բիչ ժամանակ ունենք մինչև գնացքիդ մեկնելը, կարող ենք մի կտոր հաց ատել, ― ասաց նա։
- Հագրիդը երկու համբուրգեր գնեց և նրանք բրդուջներն ուտելու համար նստեցին կայարանի բացօդյա սրճարանում։ Հարրին անընդհատ շուրջն էր նայում։ Ամեն ինչ նրա աչքին շատ անսովոր էր թվամ։
- ― Քեզ լավ չես զգա՞մ, Հարրի։ Աչքիս ինչ-որ շատ լուռ ու մունջ ես երևում, — ասաց Հագրիդը։
- Հարրին համոզված չէր, որ կկարողանա բացատրել իր վիճակը։ Նա իր կյանքում ամենալավ ծննդյան օրն էր անցկացրել, սակայն անախորժակ ծամում էր իր համբուրգերը՝ փորձելով հարմար բառեր գտնել իրեն պատկտող զգացմունքներն արտահայտելու համար։
- — Բոլորը կարծում են, որ ես առանձնահատուկ տղա եմ, — վերջապես ասաց նա, — բոլոր մարդիկ «Ծակ տաշտում», պրոֆեսոր Քուիրելը, պարոն Օլիվանդերը... բայց ես ընդհանրապես ոչինչ չգիտեմ հրաշագործության մասին։ Ինչպե՛՞ս կարող են նրանք ինձնից մեծ գործեր սպասել։ Ես հանրահայտ եմ, բայց նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչի համար եմ հանրահայտ դարձել։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել, երբ Վոլ... կներես, ուզում էի ասել այն գիշեր, երբ ծնողներս մահացան։
- Հագրիդը՝ սեղանին հենվելով, նրա կողմը թեքվեց։ Վայրի մորուքի ու թավ հոնքերի տակից նրա դեմքը մի բարի ժպիտ էր ճառագում։
- — Անհոգ եղիր, Հա՛րրի։ Դու ամեն ինչ շատ արագ կսովորես։ Բոլորն էլ Հոգվարթսում քեզ պես են սկսում։ Դու ուղղակի եղիր էնպիսրն, ինչպիսին կաս, ու ամեն ինչ ինքն իրեն կստացվի։ Ես գիտեմ, թե ինչ֊ բան դժվար է քեզ համար։ Դու մեկուսացված ես եղել, իսկ մենակ լինելը բոլորովին էլ հեշտ չէ։ Ես հո լավ գիտեմ, թե ինչքան դժվար է։ Բայց դու Հոգվարթսում մենակ չես լինի ու հիանալի կզգաս քեզ։ Ես ինքս Հոգվարթսում շատ լավ կյանք եմ ունեցել, փաստորեն մինչև հիմա էլ էնտեղ եմ... ու ինձ շատ երջանիկ եմ զգում։
- Հագրիդը Հարրիին օգնեց գնացք նստել, որը նրան պետք է ետ տաներ Դարզլիների մոտ, հետո նրա ձեռքը մի ծրար տվեց։
- — Հոգվարթս գալու քո տոմսը, — ասաց նա, ― սեպտեմբերի մեկին՝ Քինգզ Քրոս կայարանից։ Ամեն ինչ գրված է տոմսիդ վրա։ Թե Դարզլիների հետ որևէ խնդիր ունենաս, ինձ անմիջապես իմաց կտաս։ Մի նամակ կուղարկես բվիդ հետ։ Նա գիտի, թե ինձ ինչպես գտնի... Շուտով կհանդիպենք։ Ցտեսություն, Հա՚րրի...
- Գնացքը դուրս գլորվեց կայարանից։ Հարրին ուզում էր մինչև վերջին պահը դիտել Հագրիդին և նստած տեղից կանգնեց ու քիթը հպեց պատուհանի ապակուն, սակայն աչքը թարթելուն պես, Հագրիդը չքացավ։
Գլուխ վեցերորդ.Երկաթուղային կառամատույց թիվ ինը եւ երեք քառորդ
- Դարզլիների հետ ապրած վերջին օգոստոսը Հարրիի համար բավականին տաղտկալի անցավ։ Ճիշտ է, Հագրիդի հետ ծանոթանալուց հետո Դադլին այնքան վախեցած էր, որ առանց ծնողների Հարրիի հետ նույն սենյակում մենակ չէր մնում, իսկ մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը Հարրիին ո՛չ խորդանոցի մեջ էին փակում, ո՛չ ստիպում էին որևէ գործ անել, ո՛չ էլ բղավում էին նրա վրա, ինչպես միշտ։
- Իրականում, նրանք ընդհանրապես չէին էլ խոսում նրա հետ։ Միևնույն ժամանակ և՛ սարսափահար, և՛ կատաղած, նրանք իրենց այնպես էին պահում, ասես Հարրիի զբաղեցրած աթոռը պարզապես դատարկ էր։ Թեև առաջվա համեմատությամբ նման կարգավիճակը բազմաթիվ առումներով հաճելի բարեփոխում էր, սակայն շատ շուտով Հարրիի կյանքը բավականին տխուր ու ձանձրալի դարձավ։
- Հարրին օրվա մեծ մասն անց էր կացնում իր ննջասենյակում։ Բարեբախտաբար, նա արդեն մենակ չէր և, թեև ոչ շատախոս, բայց գոնե իրեն լսող զրուցակից ընկեր ուներ, դա բևեռային ձյունաճերմակ բուն էր, որին Հագրիդն էր նրան նվիրել ծննդյան տասնմեկերորդ տարեդարձի առթիվ։ Նա իր բվի անունը դրեց Հեդվիգ։ Այդ անունը կարդացել էր «Հրաշագործության պատմությանը» դասագրքում։
- Հարրիի դպրոցական դասագրքերը անչափ հետաքրքիր էին։ Նա մահճակալին պառկած կարդում էր մինչև ուշ գիշեր, մինչ Հեդվիգն ուզածի չափ ներս ու դուրս Էր թռչում բաց պատուհանից։ Բարեբախտաբար, մորաքուր Պետունիան նույնիսկ փոշեկուլով չէր մտնամ Հարրիի սենյակը, որովհետև Հեդվիգը գիշերային որսից շարունակ սատկած մկներ էր նվեր բերում իր տիրոջը։ Ամեն գիշեր քնելաց առաջ, Հարրին ևս մեկ խազ էր գծում պատին փակցված թղթի կտորի վրա՝ նշելով անցած օրերը և հաշվելով, թե քանի օր էր մնացել մինչև սեպտեմբերի 1֊ը։
- Օգոստոսի վերջին օրը նա մտածեց, որ ճիշտ կանի, եթե մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հետ խոսի հաջորդ օրը Քինգզ Քրոս կայարան գնալու մասին, և իր ննջասենյակից իջավ հյուրասենյակ, որտեղ Դարզլիները հեռուստատեսային վիկտորինա էին դիտում։ Նա թեթև հազաց, որ իր ներկայության մասին հայտնի։ Դադլին ծղրտաց ու դուրս փախավ սենյակից։
- — Ըհ-հը՜մ... Քեռի Վերնո՞ն...
- Քեռի Վերնոնը մռնչաց ի նշան, որ լսում է։
- — Ը~ը... Ես պետք է վաղը ժամը տասն անց կեսին Քինգզ Քրոս կայարանում լինեմ Հոգվարթս գնալու համար։
- Քեռի Վերնոնը կրկին մռնչաց։
- — Կարո՞ղ եք ինձ մեքենայով այնտեղ հասցնել։ Կրկին մռնչոց, և Հարրին ենթադրեց, որ դա դրական պատասխան էր նշանակում։
- — Շնորհակալություն։
- Նա արդեն պատրաստվում էր վերադառնալ իր ննջասենյակը, երբ քեռի Վերնոնը վերջապես խոսեց։
- — Տարօրինակ չէ՞, արդյոք, հրաշագործության դպրոց գնացքով գնալը։ Բոլոր թռչող խալիները ցեցը կերե՞լ է, ի՞նչ է...
- Հարրին ոչինչ չասաց։
- — Ինչևէ, որտե՞ղ է գտնվում այդ դպրոցը...
- — Չգիտեմ, ―...... ասաց Հարրին՝ ինքն էլ առաջին անգամ այդ մասին մտածելով։ Նա գրպանից հանեց Հագրիդի տված տոմսը։
- ― Ես պետք է նստեմ ժամը տասնմեկին մեկնող գնացքը թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցից, — կարդաց նա։
- Մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հայացքները սառեցին օդի մեջ։
- ― Ո՞ր կառամատույցից...
- ― Ինը և երեք քառորդ։
- ― Հիմար բաներ ես ասում, ինը և երեք բառորդ կառամատույց չի լինում։
- ― Տոմսիս վրա այդպես է գրված։
- ― Ի՜նչ ապուշություն... Զուռնա֊զրնգի... Խելքները լրիվ են թռցրել... Դեհ, ի՞նչ ասեմ... Ինքդ կտեսնես... Շատ լավ, մենք քեզ կտանենք Քինգզ Քրոս կայարան։ Միևնույն Է, այսպես, թե այնպես վաղը Լոնդոն ենք գնալու, թե չէ շատ ինձ պետք էր...
- ― Իսկ դու ինչո՞ւ եք Լոնդոն գնալու․․․ ― հարցրեց Հարրին, պարզապես քաղաքավարի լինելու համար։
- ― Դադլրին հիվանդանոց ենք տանում, ― մռայլ ասաց քեռի Վերնոնը, ― պետք է մինչև դպրոց գնալը հեռացնել այդ անիծյալ պոչը։
- Հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ ուղիղ ժամը հինգին և, չաջազանց հուզված ու անհանգիստ լինելով, էլ չկարողացավ քնել։ Նա վեր կացավ, հագավ իր ջինսը, որովհետև չէր ուզում կայարան գնալ դյութական համազգեստով և որոշեց երկար սև պարեգոտը հագնել գնացքի մեջ։ Կրկին ստուգեց հոգվորթսյան պիտույքների իր ցանկը, արդյոք ոչինչ չի՞ մոռացել, արդյոք ամու՞ր է փակված Հեդվիգի վանդակը, իսկ հետո սենյակում երկու ժամ ետ ու առաջ քայլեց՝ սպասելով մինչև Դարզլիները կարթնանան։
- Եվս երկու ժամ անց Հարրիի հսկայական ծանր ճամպրուկն արդեն բարձված էր Դարզլիների մեքենայի բեռնախցիկի մեջ, մորաքույր Պետունիան մի կերպ համոզել էր Դադլիին նստել Հարրիի կողքին՝ ետևի նստարանին, և նրանք արդեն սլանում էին խճուղով դեպի Լոնդոն։
- Քինգզ Քրոս կայարան հասան տասն անց կեսին։ Քեռի Վերնոնը Հարրիի ճամպրուկը դրեց մի շարժասայլակի վրա և անձամբ քշեց երկաթուղային կառամատույցների ուղղությամբ։ Հարրին մի պահ մտածեց, որ քեռի Վերնոնը ինչ-որ անսովոր բարի է իր նկատմամբ, սակայն նրա սիրալիրության բուն պատճառը շատ շուտով պարզ դարձավ։
- Երկաթուղային կառամատույցներին հասնելուն պես, քեռի Վերնոնը շեշտակի կանգ առավ թիվ 9 և 10 երկաթուղակայանների փոսերն անջատող երկկողմանի կառամատույցի մեջտեղում կանգնած աղյուսաշար հաստ սյան դիմաց և, չարախնդորեն քմծիծաղելով, ասաց.
- — Դե՛հ, տղա, հասանք... Խնդրեմ՝ կառամատույց թիվ 9 և կառամատույց թիվ 10... Քո կառամատայցը պետք է ինչ-որ տեղ սրանց արանքում լինի, սակայն, ինչպես տեսնում ես, երևի դեռ չեն հասցրել կառուցել։
- Նա միանգամայն իրավացի էր, անշուշտ։ Հենց նրանց դիմաց սկսվող երկկողմանի կառամատույցի մի կողմից սկսվող երկաթուղակայանի փոսի վերևում կախված մեծ ցուցանակի վրա պարզ երևում էր թիվ 9֊ը, իսկ կառամատույցի մյուս կողմի երկաթուղակայանի փոսի վերևում, ճիշտ նույնպիսի ցուցանակի վրա երևում էր թիվ 10-ը։ Երկու ցուցանակների միջև կառամատույցի լայն հարթակից բացի ուրիշ ոչինչ չկար։
- — Քեզ բարի կիսամյակ... — ասաց քեռի Վերնոնը հաղթական չարանենգ ժպիտով և հեռացավ՝ էլ ուրիշ ոչինչ չասելով։
- Հարրին ետ շրջվեց ու տեսավ, թե ինչպես էր Դարզլիների մեքենան հեռանում կայարանից։ Բոլոր երեքն էլ մեքենայի մեջ նստած ծիծաղում էին։ Հարրիի լեզուն չորացավ։ Ի՞նչ է անելու այստեղ մեն֊մենակ։ Նրա վրա արդեն սկսել էին խեթ-խեթ նայել Հեդվիգի պատճառով։ Պետք էր մեկն ու մեկին հարցնել։
- Նա կանգնեցրեց իր կողքով անցնող երկաթուղային հսկիչին, բայց չհամարձակվեց հարցնել թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցի մասին։ Հսկիչը երբեք չէր լսել Հոգվորթս տեղանունը և, երբ Հարրին չկարողացավ անգամ նկարագրել, թե երկրի ո՞ր աշխարհագրական մասում է գտնվում այդ վայրը, հսկիչը սկսեց նյարդայնանալ, ասես Հարրին դիտավորյալ ինքն իրեն ապուշի տեղ էր դրել։ Հետզհետե հուսահատվելով, Հարրին հարցրեց ժամը տասնմեկին մեկնող գնացքի մասին, սակայն հսկիչն ասաց, որ տասնմեկին մեկնող գնացք ընդհանրապես չկա։
- Ի վերջո, հսկիչը պարզապես հեռացավ՝ քթի տակ մրթմրթալով բան ու գործ չունեցողների և ուրիշի ժամանակը վատնողների մասին։ Հարրին իր բոլոր ներքին ուժերը լարել էր խուճապի չմատնվելու համար։ Եթե հավատար ժամանումների ու մեկնումների չվատախտակի վերևում կախված մեծ ժամացույցին, նրան ընդամենը տաս րոպե էր մնացել Հոգվորթս մեկնող գնացքը նստելու համար, իսկ նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես է դա անելու, կանգնած էր կայարանի մեջտեղում ՝ մի հսկա ծանր ճամպրուկով, որն ինքը հազիվ էր կարողանում տեղից շարժել, գրպանը լեցուն դյութական աշխարհի մետաղադրամներով, ձեռքին մի մեծ թռչնավանդակ՝ մեջն էլ իսկական կենդանի բու։
- Հագրիդը երևի մոռացել էր նրան ասել, թե ինքն ինչ պետք է անի կայարանում, օրինակ թխկթխկացնի սրահի մեջտեղում սալահատակի աստղաձև նախշի աջից երրորդ վանդակին, ինչպես Շեղաձիգ փողոց տանող աղյուսե պատի վրա։ Նա սկսեց մտածել, որ գուցե պետք է հանել կախարդական փայտիկը և հարվածել թիվ 9 և 10 երկաթուղային կառամատույցների արանքում կանգնած աղյուսաշար սյանը։
- Այդ պահին մի խումբ մարդիկ անցան նրա կողքով, և նրա ականջին մի բանի բառեր հասան նրանց խոսակցությունից։
- — ...Այդպես էլ գիտեի, որ կայարանը լեփ-լեցուն է լինելու մագլներով...
- Հարրին արագ ետ շրջվեց։ Մի թմբլիկ կին խոսում էր չորս կարմրահեր պատանիների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ ճիշտ Հարրիի պես, շարժասայլակին դրված մի մեծ ճամպրուկ էր հրում, և նրանք էլ վանդակի մեջ մի բու ունեին։
- Սեփական սրտխփոցից խլացած, Հարրին իր ճամպրուկն արագ քշեց նրանց ետևից։ Նրանք կանգ առան։ Հարրին նույնպես կանգնեց այնքան մոտ, որ լսի նրանց խոսակցությունը։
- — Ո՞ր կառամատույցից եք գնալու, — հարցրեց տղաների մայրը։
- — Ինը և երեք քառորդ, — անհամբեր ասաց մոր ձեռքը բռնած նույնպես կարմրահեր մի աղջնակ։
- — Մա՜մ, ես էլ գնամ, ի՜նչ կլինի...
- — Դու դեռ փոքր ես, Ջիննի, իսկ հիմա քեզ պարկեշտ պահիր։ Փե՚րսի, դու առաջինը կգնաս։
- Տղաներից տեսքով ավագը քայլեց թիվ 9 և 10 երկաթուղակայաններն անջատող երկկողմանի կառամատույցի ուղղությամբ։ Հարրին ուշի-ուշով, աչքերն առանց թարթելու նայում էր նրա ետևից, որ հանկարծ ոչինչ բաց չթողնի։ Սակայն հենց այն պահին, երբ տղան հասավ երկկողմանի կառամատույցի հարթակը մեջտեղից երկու մասի բաժանող մեծ աղյուսաշար սյանը, տուրիստների մի մեծ ամբոխ օտարալեզու ժխորով առաջ անցավ Հարրիից, և մինչև նրանց վերջին ուսապարկը դուրս կգար տեսադաշտից, ավագ կարմրահերն արդեն չքացել էր։
- — Ֆրե՛դ, հաջորդը դու ես, — ասաց թմբլիկ կինը՝ դիմելով կարմրահեր երկվորյակներից մեկին։
- — Ես Ֆրեդը չեմ, ես Ջորջն եմ... Ո՜վ դու, կին արարած, որ մայր ես մեզ անգին, պատասխանի՛ր որդուդ հարցին թախանձագին, միթե չե՞ս ճանաչում, թե արդեն մոռացա՞ր, քո խոհեմ ու պարկեշտ որդյակ՝ Ջորջին... — ակնհայտ դերասանական տաղանդ ցուցադրելով, մենախոսեց երկվորյակներից մեկը։
- ― Ա՛հ, Ջո՜րջ, սիրելիս, ներիր ինձ խնդրում եմ ― ասաց մայրը մեղավոր ձայնով։
- ― Դեհ, որ անկեղծ լինենք, ես իրականում բոլորովին էլ Ջորջը չեմ... Ֆրեդն եմ ես, թմբլիկս, ― ասաց տղան և առաջ շարժվեց։
- ― Ավազա՛կ...
- Նրա երկվորյակ եղբայրը ետևից բղավեց, որ շտապի, և երևի նա իսկապես շտապեց, որովհետեև մի վայրկյան անց այս մեկն էլ չքացավ, սակայն այդ ինչպե՞ս արեց։
- Հետո երրորդ եղբայրը շարժվեց կառամատույցի հարթակը երկու մասի բաժանող սյան ուղղությամբ և հաջորդ ակնթարթին նույնպես անէացավ օդի մեջ։ Ուրիշ կերպ անհնար էր նկարագրել այդ երևույթը։ Հարրին խոր շունչ քաշեց և հավաքելով իր ամբողջ համարձակությունը մոտեցավ կառամատույցին դեռ կանգնած կարմրահերներին։
- ― Ներեցեք, ― ասաց Հարրին դիմելով թմբլիկ կնոջը։
- ― Ողջույն, սիրելիս, ― ժպտադեմ ասաց կինը, ― առաջի՞ն անգամ ես Հոգվորթս մեկնում։ Ռոնը նույնպես առաջին դասարան է գնում այս տարի։
- Նա մատնացույց արեց իր որդիներից վերջինին և ամենակրտսերին։ Տղան բարձրահասակ էր, նիհար, լող-լող և պեպենոտ, մեծ ձեռքերով, մեծ ոտքերով ու երկարուկ սուր քթով։
- ― Այո, ― ասաց Հարրին, ― և ճիշտն ասած... ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչպես...
- ― Ինչպես մտնես 9 և երեք քառորդ կառամատու՞յց, ― գլուխը բաջալերիչ թափահարելով սիրալիր ասաց կինը, և Հարրին շնորհակալությամբ գլխով արեց։
- ― Անհանգստանալու կարիք չկա, ընդամենը պետք է քայլես թիվ 9 և 10 կառամատույցների արանքում գտնվող սյան միջով։ Կանգ չառնես և չվախենաս, որ կարող ես խփվել սյանը, դա շատ կարևոր է։ Եթե հուզված ես, լավ կլինի մի փոքր թափ վերցնես ու այստեդից արագ գնաս։ Դե՛հ, առաջ անցիր, նախ դու գնա, իսկ Ռոնը կգա քո ետևից։
- — Ըը՜ը... լավ, — ասաց Հարրին, թեև ներսից նրա սիրտն ու ոգին տակնուվրա էին լինում, իսկ ականջները խշշում էին արյան ճնշումից։
- Նա իր շարժասայլակը թեքեց և ուղիղ նայեց անթափանց սյանը։ Սյունը շատ ամուր ու անսասան տեսք ուներ։ Հարրին սկսեց քայլել սյան ուղղությամբ, ինչը սակայն այնքան էլ հեշտ չէր։ Նախ շարժասայլակը բավականին ծանր էր, կարծես դա քիչ էր, դեռ անցորդներն էլ աջ ու ձախ էին հրմշտումմ նրան՝ դեպի թիվ 9 կամ թիվ 10 երկաթուղային կառամատույցներ ուղղվելիս։
- Հարրին արագացրեց քալլերը՝ մի քանի վայրկյանից նա կընդհարվի սյանը, և ահա թե երբ կսկսվեն նրա իսկական անհաջողությունները։ Սակայն Հոգվորթս չհասնելու վախն այնէան ուժեղ էր, որ գերազանցում էր նրա մյուս բոլոր երկյուղները։ Շարժասայլակն արդեն մեծ արագություն էր հավաէել։ Սյունը անողոքաբար մոտենում էր։ Նա արդեն չէր հասցնի և չէր էլ կարող կանգնեցնել ծանր շարժասայլակը։ Սայլակն ինքն էր նրան քաշում իր ետևից։ Մի ոտնաչափ էր մնացել...
- Հարրին աչքերը փակեց՝ պատրաստվելով հարվածին...
- Հարված չեղավ... Նա շարունակում էր վազել շարժասայլակի ետևից... Հարրին աչքերը բացեց...
- Մարդկանցով լեփ-լեցուն կառամատույցի մոտ կանգնած էր մի ալ կարմիր փայլփլուն շոգեքարշ։ Կառամատույցի բարձր ծածկի տակ կախված ցուցանակն ազդարարում էր. «Հոգվորթսի ճեպընթաց, ժամը 11:00»։ Հարրին ետ նայեց և սյան տեղում տեսավ մի մետաղակուռ կամարակապ անցում, որի կամարից կախված էր ՝ «երկթուղային կառամատույց թիվ 9 3/4» ցուցանակը։
- Նա անցել էր։
- Շոգեքարշի շարժիչներից դուրս եկող գոլորշին գալարվում էր կառամատույցի վրա կանգնած աշխույժ շատախոսող մարդկանց գլխավերևում, իսկ հնարավոր բոլոր գուներանգներով բազմաթիվ կատուներ խլրտում էին նրանց ոտքերի տակ։ Բվերը, կարծես բարկացած ու գռգռված, բղլտոցներ էին փոխանակում և մերթ ընդ մերթ անհանգիստ ուհու֊բուհում ժխորի և ծանր ճամպրուկների դղրդոցի մեջ։
- Առաջին հինգ վագոններն արդեն լեփ-լեցուն էին ուսանողներով, որոնցից շատերը պատուհաններից կախված վերջին հրահանգներն ու ուղերձներն էին փոխանակում իրենց ընտանիքների հետ, շատերը դեռ հրմշտվում էին տեղավորվելու համար։ Հարրին իր շարժասայլակը կառամատույցով առաջ հրեց՝ վագոններից մեկում ազատ տեղ փնտրելով։ Նա անցավ մի կլորաթուշ տղայի կողքով, որն ասում էր.
- — Տա՜ատ, դոդոշս էլի կորել է։
- — 0՜հ, Նեվիլ, — լսվեց մի տարեց կնոջ հոգոցը։ Մազերը բազմաթիվ մանր հյուսքեր արած, «դրեդ» սանրվածքով մի պատանի կանգնած էր՝ շրջապատված երիտասարդների մի փոքր խմբով։
- — Դե՜հ, ցույց տուր, Լի։ Շուտ արա՛, ցույց տու՛ր..
- Հյուսքերով տղան մի փոքր բացեց ձեռքերի մեջ պահած տուփի կափարիչը, և նրան շրջապատող մարդիկ ճվճվոցով ու գոռգոռոցով ետ ցատկեցին, երբ մի երկար փրչոտ թաթ դուրս ցցվեց տուփի միջից։
- Հարրին առաջ էր շտապում ամբոխի միջով՝ ազատ տեղ փնտրելով վագոնների մեջ, մինչև, վերջապես, գնացքի վերջին վագոնում մի դատարկ բաժանմունք տեսավ։ Նա նախ Հեդվիգի վանդակը դրեց սրահակի մեջ ու հետո սկսեց աստիճաններով դեպի վեր հրել իր ճամպրուկը։ Նա փորձեց ծանր ճամպրուկը դնել առաջին աստիճանի վրա, բայց միայն ճամպրուկի մի կողմը կարողացավ հազիվ մի փոքր բարձրացնել և երկու անգամ վայր գցեց ոտքին ՝ անչափ ցավեցնելով։
- — Օգնաթյո՞ւն է պետք, — կարմրահեր երկվորյակներից մեկն էր, որոնց ետևից նա մտել էր երկաթուղային կառամատույց։
- — Օ՜հ, այո, խնդրում եմ, — ծանր հոգոցով ասաց Հարրին։
- — Հո՜յ, Ֆրեդ, մի այստեղ արի՛... Գործ կա։
- Հարրին ու երկվորյակները երեքով ճամպրուկը վերջապես բարձրացրին ու մտցրին գնացք և խցկեցին ազատ խցիկի նստարաններից մեկի տակ։
- —Շնորհակալություն, ― ասաց Հարրին, մազերը քրտնած ճակատից մի կողմ տանելով։
- — Դա ի՞նչ է, — ասաց տղաներից մեկը, մատով ցույց տալով Հարրիի կայծականման սպին։
- — Հոպ-պա֊պա՜, — ասաց մյուս երկվորյակը, — ախր, դու...
- — Ինքն է, — ասաց առաջին երկվորյակը, — Դու չե՞ս... — շարունակեց նա դիմելով Հարրիին։
- —Ի՞նչ, — ասաց Հարրին։
- — Հա՛րրի Փոթթերը, — միաձայն ասացին երկվորյակները։
- — Ա՛խ, նա՜... — ասաց Հարրին, անասելի շփոթվելով ու կարմրելով, ― օ՛հ, այո՜... Այսինքն, ուզում էի ասել, որ ես եմ։
- Տղաները երկուսով աչքները չռեցին նրա վրա, և իրավիճակը գնալով ավելի անհարմար էր դառնում, երբ, վերջապես, ի մեծագույն հանգստություն Հարրիի, մի բարեհունչ ձայն լսվեց դրսից։
- — Ֆրե՜դ... Ջո՜րջ... որտե՞ղ եք...
- — Գալիս ենք, մաա՜մ...
- Հայացքները մի կերպ Հարրիից կտրելով, երկվորյակները դուրս ցատկեցին վագոնից։
- Հարրին նստեց խցիկի պատուհանի մոտ, որտեղ կիսով չափ թաքնված, կարող էր դիտել կառամատույցին կանգնած կարմրահեր ընտանիքին և լսել, թե նրանք ինչ են խոսում հրաժեշտի պահին։ Նրանց մայրիկը հենց նոր պայուսակից հանել էր իր թաշկինակը։
- — Ռո՚ն, քթիդ վրա ինչ-որ բիծ կա...
- Ամենակրտսեր տղան փորձեց խույս տալ, սակայն մայրը նրան հմտորեն որսաց, պինդ բռնեց ու սկսեց քթի ծայրը թաշկինակով տրորել։
- ― Մաա՜մ, դե թո՜ղ... մի՛ արա՜... ― բողոքում էր տղան՝ ապարդյուն փորձելով ազատվել մոր ձեռքերից, և ազատվեց միայն, երբ մայրն ինքը բաց թողեց նրան։
- ― Ույ-ու՜յ, մամայի բալիկ Ռոնիկի քիթիկին բոբոյի՜կ կա, ― սվսվացրեց երկվորյակներից մեկը։
- ― Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը։
- ―Իսկ Փերսին ո՞ւր կորավ, ― ասաց մայրը։
- ― Հրե՛ն, գալիս է։
- Տղաներից ավագը մտավ տեսադաշտի մեջ։ Նա արդեն հագել էր իր հոգվորթսյան երկար, սև, լայնափեշ պարեգոտը, որը ծածանվում էր քայլելիս։ Հարրին նրա կրծքին նկատեց «Ա» տառով արծաթափայլ մի կրծքանշան։
- ― Չեմ կարող ձեզ հետ երկար մնալ, մա՛մ։ Ավագները առաջին վագոնում են։ Մեզ համար այնտեղ երկու խցիկ են առանձնացրել։
- ― Օ՜յ, Փե՜րսի, դու ավա՞գ ես, — ասաց երկվորյակներից մեկը շինծու զարմանքով, ― իսկ մենք գաղափա՜ր անգամ չունենք, թե ու՜մ ազգականներն ենք։ Ինչպե՞ս կարելի է, Փե՛րսի, գոնե շուտ ասեիր, իմանայինք։
- ― Սպասի՛ր, սպասի՛ր, ինչ-որ բան մտաբերում եմ, կարծեմ նա մի անգամ արդեն ասել է մեզ այդ մասին, — ասաց մյուս երկվորյակը, — հա՛, մի անգամ։
- ― Թե՞, երկու անգամ...
- ― Հաստատ՝ երկուսից ավելի կլիներ...
- ― Ինքը չէ՞ր ամբողջ ամառ գլլախներս տանում...
- ― Դե՜հ, վերջացրե՛ք, երկուսդ էլ, ― ասաց Փերսի Ավագը։
- ― Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն տարի Փերսին նոր համազգեստ է ունենում, — հանկարծ ընդվզեց երկվորյակներից մեկը։
- ― Որովհետև նա Ավագ է, — սիրասուն ժպիտով ասաց մայրիկը, ակնհայտորեն հպարտանալով իր ավա՛գ որդով ― Դե՜հ, լավ, սիրելիս, գնա գործիդ, քեզ բարի կիսամյակ, տեղ հասնելուն պես մի բու կուղարկես ինձ։
- Մայրիկը համբուրեց Փերսիի այտը, և նա հեռացավ։ Հետո մայրիկը շրջվեց երկվորյակների կողմը.
- —Հիմա դուք՝ երկուսդ. այս տարի ձեզ կարգին կպահեք։ Եթե անգամ մեկ բու ինձ լուր հասցնի, որ դուք... զուգարանում հրավառություն եք սարքել կամ դրա նման մի բան...
- — Ի՞նչ... հրավառությո՞ւն... զուգարանո՞ւմ... Մենք զուգարանում ԴԵՌ հրավառության չենք սարքել։
- — Բայց հրաշալի գաղափար Է գիտե՞ս... Մամ, դու հանճար ես... Ա՛յ, շնորհակալության հիանալի մտահղացման համար։
- — Ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում, և ես ձեզ հետ այստեղ կատակ չեմ անում։ Առավել ևս, որ այս տարի Ռոնը ձեր պատասխանատվության տակ է լինելու։ Հոգ կտանեք նրա մասին։
- — Մի անհանգստացիր, սրտիդ պատառիկ Ռոնիկ բալիկը մեզ հետ ապահով կլինի։
- — Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը կրկին։ Նա թեև տարիքով փոքր էր երկվորյակներից բայց գրեթե նույն հասակի էր, ինչ նրանք, և քթի ծայրը դեռ կարմրած էր մայրիկի շփած տեղում։
- — Մա՛մ, ապա մի կռահիր, թե հենց նոր ում հանդիպեցինք գնացքի մեջ։
- Հարրին անմիջապես ետ քաշվեց պատուհանից, որ ընտանիքը նրան հանկարծ չտեսնի իրենց հետևելիս։
- — Գիտե՞ս թե ով էր այն սևահեր տղան, որ կայարանում մեր կողքին էր կանգնած։
- — Ո՞վ։
- — Հարրի Փո՛թթերը։
- Հարրին լսեց փոքր աղջնակի ձայնը.
- — Օ՛յ, մա՜մ, կարելի՞ է մտնել գնացք ու տեսնել նրան, մա՜մ, խնդրո՜ւմ եմ...
- — Դու արդեն տեսել ես նրան, Ջիննի, և հետո դա ի՞նչ շնորհք է։ Քեզ համար այստեղ կենդանաբանական այգի՞ է, ինչ է, որ գնաս աչքերդ պլշես խեղճ տղայի վրա... Համոզվա՞ծ ես, որ նա էր, Ֆոեդ։ Ինչի՞ց իմացար։
- — Հարցրի իրեն... Սպին տեսա, այստեղ՝ ճակատին... Իսկապես շատ նման է կայծակի...
- — Խե՜ղճ երեխա... Ահա թե ինչու էր մենակ եկել... Ես էլ մտածեցի, այս ի՜նչ հրաշալի դաստիարակված երեխա է, այնքան քաղաքավարի հարցրեց, թե ինչպես կառամատույց դուրս գալ։
- ― Լավ, էլ այդպես մի՛ հուզվիր։ Ի՞նչ ես կարծում նա կհիշի՞, թե Գիտես-թե֊ովը ի՞նչ տեսք ուներ։ Նրանց մայրը հանկարծ միանգամից խստացավ։
- — Ֆրե՛դ, ես քեզ արգելո՛ւմ եմ նրան հարցնել այդ մասին։ Չհամարձակվե՛ս։ Կարծես խեղճ երեխան առաջին օրը դպրոց գնալիս էլ ուրիշ հոգս չունի, ու միայն դա էր մնում պակաս, որ հիշեցնեն։
- — Լավ, լավ, անհոգ եղիր, չեմ հարցնի։ Լսվեց շոգեքարշի սուլոցը։
- — Դե՛հ շտապեք ձեր տեղերը, ― ասաց մայրիկը, և երեք տղաները վեր մագլցեցին վագոնի աստիճաններով։ Նրանք հերթով կախվեցին վագոնի սրահակից, որ մայրիկը բոլորին հրաժեշտի համբույր տա, իսկ նրանց փոքր քույրն սկսեց լաց լինել։
- — Լաց մի լինի, Ջիննի, մենք քեզ մի երամ բու կուղարկենք։
- — Մի հատ Էլ Հոգվորթսի զուգարանի խուփ։
- — Ջոո՜րջ...
- — Միայն կատակում եմ, մա՜մ։
- Գնացքը տեղից շարժվեց։ Հարրին տեսավ, թե ինչպես էր տղաների մայրը ձեռքի թաշկինակը թափահարում, իսկ նրանց քույրը՝ արցունքոտ աչքերով ծիծաղելով, վազում էր գնացքի ետևից, մինշև գնացքն այնքան արագություն հավաքեց, որ փոքրիկը սկսեց ետ մնալ։ Հետո նա կանգնեց և ձեռքով արեց։
- Հարրին նայում էր կնոջն ու աղջնակին այնքան ժամանակ, մինշև նրանք անհետացան տեսադաշտից, երբ գնացքը կայարանից դուրս եկավ։ Տները արագ դեպի ետ էին սլանամ պատուհանի կողքով։ Հուզմունքի մի մակընթաց ալիք բարձրացավ Հարրիր կոկորդով։ Նա չգիտեր, թե առջևում ինչ էր սպասում իրեն, սակայն ինչ էլ որ լիներ, միևնույն է, անցյալում թողածից ավելի լավ էր լինելու։
- Խցիկի դուռը մի կողմ սահեց, և կարմրահերներից կրտսերը ներս մտավ Հարրիի մոտ։
- — Այստեղ զբաղվա՞ծ է, — հարցրեց նա, մատնացույց անելով Հարրիր դիմացի նստարանը, — ուրիշ ոչ մի ազատ տեղ չկա գնացքում։
- Հարրին գլուխը բացասաբար օրորեց, և տղան նստեց ազատ նստարանին։
- Նա նայեց Հարրիին և հետո արագ հայացքը շրջեց պատահանից դուրս՝ ձևացնելով, որ բոլորովին էլ Հարրիի վրա չի ուզում նայել։ Հարրին տեսավ, որ սև կետը դեռ մնացել էր նրա քթի ծայրին։
- — Հե՛յ, Ռոն... Երկվորյակները ներխուժեցին խցիկ։
- — Լսի՛ր, մենք գնում ենք գնացքի մեջտեղի վագոնը։ Լի Ջորդանը հսկա տարանտուլ է հետը բերել։
- — Լավ, ― քթի տակ ասաց Ռոնը։
- — Հա՛րրի, ― ասաց մյուս երկվորյակը, — մենք դեռ չենք ներկայացել՝ Ֆրեդ և Ջորջ Ուիզլի, իսկ սա մեր եղբայր Ռոնն է։ Դեռ կտեսնվենք։
- ― Առայժմ, ― ասացին Ռոնն ու Հարրին, և երկվորյակներն իրենց ետևից փակեցին խցիկի դուռը։
- — Ուրեմն, դա իսկապե՞ս Հարրի Փոթթերն ես, — վրա տվեց Ռոնը, ասես էլ ուժ չուներ իրեն զսպելու։
- Հարրին գլխով արեց։
- — Օ՛հ, ես էլ կարծեցի, թե Ջորջի ու Ֆրեդի հերթական կատակներից մեկն է, — ասաց Ռոնը, ― և դու իսկապես ունես այդ․․․ դեհ, գիտես...
- Նա մատնացույց արեց Հարրիի ճակատը։ Հարրին մի կողմ տարավ ճակատի մազափունջը, որ Ռոնը տեսնի իր կայծակնաձև սպին։ :Ռոնը հայացքը սևեռեց նրա ճակատին։
- — Ուրեմն, այդտե՞ղ է Գիտես-թե-ովը...
- — Այո՛, — ասաց Հարրին, — բայց ես ոչինչ չեմ հիշում։
- — Բոլորովին ոչի՞նչ, ― ասաց Ռոնը հիսաթափված։
- — Դե՛հ, հիշում եմ ուժեղ կանաչ լույս ու էլ ուրիշ ոչ մի բան։
- — Վաա՜ու, — ասաց Ռոնը, չռած աչքերով։ Մի քանի վայրկյան նա անթարթ նայում էր Հարրիին, հետո՝ կարծես, հանկարծ գլխի ընկնելով, որ իր արածն անշնորհքություն է, հայացքն անմիջապես պատուհանից դուրս ուղղեց։
- — Ձեր ընտանիքում բոլո՞րն են հրաշագործ կախարդներ, — հարցրեց Հարրին, որի համար Ռոնը նույնքան հետաբրբիր էր, որքան ինքը՝ Ռոնի համար։
- — Այո, — ասաց Ռոնը, — ընդհանուր առմամբ կարելի է այդպես ասել։ Մայրիկի մորաքրոջ տղաներից մեկը մագլներից է, հաշվապահ է աշխատում, բայց մենք նրա մասին գրեթե չենք խոսում։
- — Ուրեմն դու պետք է արդեն շատ կախարդանքներ իմանաս։
- Ակնհայտ էր, որ Ուիզլիներն այն հին, տոհմիկ հրաշագործ ընտանիքներից էին, որոնց մասին խոսում էր Շեղաձիգ փողոցի գունատ տղան։
- — Ես քո մասին լսել եմ, որ մագլների մոտ ես ապրել, ինչպիսի՞ն են նրանք։
- — Ահավոր... Իհարկե ոչ բոլորը, բայց իմ մորաքույրը, մորաքրոջ ամուսինը ու նրանց տղան ամենավատ տեսակիցն են։ Երնեկ ես էլ երեք կախարդ եղբայրներ ունենայի։
- — Հինգ, ― ասաց Ոոնը մռայլ տեսքով։ Չգիտես ինչու այդ հարստությունը նրան այնքան էլ չէր ուրախացնում։
- — Ես մեր ընտանիքից վեցերորդն եմ Հոգվորթս գնում։ Կարելի է ասել, որ մեծ ժառանգության եմ ստացել եղբայրներիցս և պիտի անցնեմ նրանց բացած ճանապարհով։ Բիլն ու Չարլին արդեն ավարտել են։ Բիլը դպրոցի առաջին աշակերտն էր, իսկ Չարլին իր միաբանության քվիդիչի թիմի կապիտանն էր։ Հիմա Փերսին ավագ է։ Ճիշտ է Ֆրեդն ու Ջորջը շատ են անկարգության անում, բայց նրանք բավականին լավ են սովորում և բոլորի կարծիքով, շատ ուրախ տդերք են։ Բոլորն ինձնից սպասում են, որ եթե մյուսներից լավը չլինեմ, ապա առնվազն նրանցից ետ չպիտի մնամ, բայց ինչ էլ որ անեմ, միևնույն է մեծ բան չի լինի, որովհետև բոլոր լավ բաները նրանք արդեն ինձնից առաջ արել են։ Եթե ինձ նման հինգ եղբայր ունենաս, քեզ երբեք ոչ մի նոր բան չի հասնի։ Ինձ միայն հասնում են Բիլի հագած համազգեստները, Չարլիի հին կախարդական փայտիկը և Փերսիի դպրոցական կենդանին՝ նրա զառամյալ մոխրագույն առնետը։
- Ռոնը ձեռքը տարավ բաճկոնի ներսի գրպանը և պոչից բռնած դուրս հանեց տեսքից մեծ բոքոն հիշեցնող մի արտակարգ գեր մոխրագույն առնետ, որը խոր քնած էր։
- ― Սրա անունը Բոքոն Է։ Բացարձակապես անպետք արարած է, գրեթե երբեք չի արթնանում, անդադար քնած է։ Հայրիկը Փերսիին մի բա նվիրեց նրա ավագ ընտրվելու կապակցությամբ, բայց ինձ համար փողը չհերիք... մի խոսքով... ինձ էլ հասավ Բոքոնը։
- Ռոնի ականջները կարմրեցին։ Կարծես նա ինքն իրենից դժգոհ էր չափազանց շատ խոսելու համար, որովհետև հայացքը կրկին պատուհանից դուրս ուղղեց։
- Հարրին ասաց, որ ինքը չի կարծում, թե նոր բու գնելու հնարավորություն չունենալը ամոթալի բան է. բոլորովին էլ՝ ոչ։ Ի վերջո, մեկ ամիս առաջ ինքն էլ գրպանում ոչինչ չուներ և իր ամբողջ կյանքում ոչինչ չէր ունեցել։ Եվ նա պատմեց Ռոնին, թե ինչպես ծնված օրվանից միշտ հագել է իր մորաքրոջ որդի Դադլիի մաշեցրած կամ նրա համար արդեն փոքրացած հագուստները, որոնք, ամեն ինչից բացի, չորս անգամ ավելի մեծ էին իր չափերից։
- Դեռ ավելին, մինչև իր տասնմեկերորդ տարեդարձը երբեք կյանքում նույնիսկ կարգին ծննդյան նվեր էլ չէր ստացել։ Այս պատմությունը կարծես փոքր-ինչ բարձրացրեց Ռոնի տրամադրությունը։
- ―...Եվ քանի դեռ Հագրիդն ինձ չէր պատմել, ես ընդհանրապես ոչինչ չգիտեի ծնողներիս, իմ կախարդ լինելու կամ Վալդեմորթի մասին։
- Ռոնի շունչը կտրվեց։
- ― ի՞նչ եղավ, ― ասաց Հարրին։
- ― Դու ասացիր Գիտես֊թե-ում անունը, ― ասաց Ռոնը, միևնույն ժամանակ և՛ հիացած, և՛ ցնցված, ― ես կարծում էի, որ ով-ով բայց առնվազն դու պետք է բոլորից շատ...
- ― Ես բոլորովին էլ չէի ուզում ցույց տալ, թե՝ տեսե՛ք֊տեսե՛ք, ի՜նչ խիզախն եմ ես, որ բարձրաձայն ասում եմ նրա անունը, ես պարզապես չգիտեի, որ պետք չէ այդ անունը բարձրաձայն ասել։ Տեսնում ես, թե ինչքա՜ն բան դեռ չգիտեմ... Գրազ կգամ, ― ասաց Հարրին առաջին անգամ բարձրաձայն արտահայտելով այն միտքը, որը վերջերս գրեթե երբեք չէր լքում իրեն և անդադար պահում էր մտատանջության մեջ, — գրազ կգամ, որ ես դասարանում ամենավատ աշակերտն եմ լինելու
- ― Չես լինի, մի անհանգստացիր։ Բազմաթիվ աշակերտներ լրիվ մագլական ընտանիքներից են գալիս և ամեն ինչ բավականին արագ են սովորում։
- Մինչ նրանք զրուցում էին, գնացքն արդեն դուրս էր եկել Լոնդոնից և սլանում էր դաշտերով, որտեղ կովեր ու ոչխարներ էին արածում։
- Միառժամանակ, լուռ ու մունջ նստած, նրանք նայում էին պատուհանի մոտով սլացող արտերին ու մարգագետիններին։
- Մոտավորապես տասներկուսն անց կեսին միջանցքում աղմուկ բարձրացավ, և փոսիկավոր այտերով, ժպտադեմ մի կին բացեց նրանց խցիկի դուռն ու ասաց.
- ― Որևէ բան կցանկանա՞ք գնել շարժասայլակից, սիրելիներս։
- Հարրին, որն առավոտվանից ընդհանրապես չէր նախաճաշել, անմիջապես ոտքի կանգնեց, բայց Ռոնի ականջները կրկին կարմրեցին, և նա կմկմաց, որ իր հետ սենդվիչներ է բերել։ Հարրին դուրս եկավ միջանցք։
- Դարզլիները նրան երբեք փող չէին տալիս քաղցրավենիք գնելու համար, և այժմ, ոսկյա ու արծաթյա մետաղադրամներով լի գրպանով, նա պատրաստվում էր այնքան «Մարս» ու «Սնիքերս» գնել, ինչքան կկարողանար հետը ներս տանել։ Սակայն կնոջ մոտ «Մարս» ու «Սնիքերս» շոկոլադե սալիկներ չկային։ Շարժասայլակի վրա կային «Բերթի Բոթի աճեն-հաճի-սիսեռահատիկներով» տոպրակներ, «Դրուբլի սուպեր-պղպջող-փչովի-ծամոնի» տուփիկներ, շոկոլադե գորտեր, դդումով քաղցր կարկանդակներ, տարբեր մրգային խյուսերով կաթսայաձև կեքսեր, շաքարած հատապտուղներով ու թանձր օշարակներով լցված խրթխրթան գլանակներ և մի շարք այլ անծանոթ ու տարօրինակ քաղցրավենիքներ, որոնք Հարրին կյանքում ո՛չ տեսել էր, ո՛չ էլ համտես արել։ Որպեսզի ոչինչ բաց չթողնի նա ամեն ինչից քիչ֊քիչ վերցրեց և կնոջը վճարեց տասնմեկ արծաթյա սիբել և յոթ բրոնզե նաթ։
- Ռոնը ապշադեմ նայում էր, թե ինչպես էր Հարրին այդ ամենը ներս բերում և լցնում ազատ նստարաններից մեկի վրա։
- — Կա-չկա լավ քաղցած ես։
- ― Ուղղակի սովամահ եմ լինում, — ասաց Հարրին՝ մի մեծ կտոր կծելով դդումով քաղցր կարկանդակից։
- Ռոնը, իր հերթին, ուսապարկից մի ուռած թղթե տոպրակ էր հանել ու բացել սեղանի վրա։ Մեջը չորս բրդուճ կար։ Նա դրանցից մեկը բացեց ու ասաց.
- — Մայրիկը միշտ մոռանում է, որ ես տավարի ապխտած միս չեմ սիրում։
- — Արի փոխանակենք, ա՛յ սրանով — ասաց Հարրին, վերցնելով դդումով մի քաղցր կարկանդակ, —դե՛հ, վերցրու, համտես արա։
- — Դժվար թե սա քեզ դուր գա, լրիվ չոր է, մայոնեզ էլ վրան չկա... — ասաց Ռոնը, հետո շփոթվելով, արագ ավելացրեց — խեղճը մոռացել է, գիտես, ուղղակի չի հասցնում, պատկերացնո՞ւմ ես թե ինչքա՜ն դժվար է հինգ երեխայի հետ։
- — Դեհ, մի կարկանդակ վերցրու, էլ մի ստիպիր, որ խնդրեմ քեզ, — ասաց Հարրին, որը մինչ այդ կյանքում երբեք ոչինչ չէր ունեցել ուրիշի հետ կիսելու համար և, եթե անկեղծ լինենք, նույնիսկ չէր ունեցել այնպիսի մի ընկեր, ում հետ որևէ բան ուզենար կիսել։ Դա մի շատ հաճելի զգացում էր, այդպես նստել Ռոնի հետ և հերթով փորձել բոլոր կարկանդակներն ու կոնֆետները (բրդուճներն անմխիթար մոռացված մնացին սեղանին)։
- — Իսկ սա ի՞նչ է, — հարցրեց Հարրին, բարձրացնելով շոկոլադե գորտերով տոպրակը, — սրանք, հուսով եմ, իսկական գորտեր չեն, չէ՞, — նա այնպիսի զգացում ուներ, ասես արդեն ոչինչ չէր կարող զարմացնել իրեն։
- — Ոչ, — ժպտալով ասաց Ռոնը, — գորտերը շոկոլադից են, իսկ ա՛յ, քարտերը հանկարծ դեն չգցես, ուշադիր կլինես՝ ինձ պակասում է Ագրիպան։
- — Ինչը՞, — ասաց Հարրին։
- — Օ՛հ, իհարկե, դժվար թե դա իմանաս։ Շոկոլադե գորտերի մեջ քարտեր կան... դեհ, գիտես, հավաքածուի համար՝ բոլոր հանրահայտ դյութերի, դյութանույշների, կախարդների ա վհուկների նկարներով։ Ես արդեն մոտ հինգ հարյուր հատ ունեմ դրանցից, բայց դեռ ոչ մի անգամ ձեռքս չեն ընկել ո՛չ Ագրիպան, ո՛չ էլ Պտղոմեոսը։
- Հարրին բացեց շոկոլադե գորտի մի փաթեթ և հանեց դրա մեջ դրված քարտը։ Այնտեղ մի տարեց մարդ էր պատկերված։ Մարդը կիսալուսնաձև ապակիներով ակնոց էր կրում, երկար ու կեռ քիթ ուներ, իսկ դեմքը. բոլորում էին ալիքաձև թափվող արծաթափայլ մազերը, մորուքն ու բեղերը։ Նկարի տակ գրված էր մարդու անունը՝ Ալբուս Դամբլդոր։
- ― Ուրեմն այս մա՞րդն է Դամբլդորը, ― ասաց Հարրին։
- ― Միայն չասես, թե երբեք ոչինչ չես լսել Դամբլդորի մասին, ― ասաց Ռոնը, ― կարելի՞ է մի գորտ վերցնել, գուցե բախտս բերի ու Ագրիպային հանեմ...
- Շնորհակալություն։
- Հարրին շրջեց իր քարտը և կարդաց.
Ալբուս Դամբլդոր
Ալբուս Դամբլդորը այժմ Հոգվորթսի տնօրենն է եւ շատերի կողմից համարվում է մեր ժամանակների մեծագույն գրաշագործներից ու տաղանդավոր դյութահմաներից մեկը:
Պրոֆեսոր Դամբլդորը հատկապես հայտնի է սեւ մոգ Գրինդեվալդի հետ 1945թ․ մենամարտում տարած հաղթանակով, վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակների հայտնագործմամբ եւ ալքիմիայի բնագավառում իր հանրահայտ գործընկեր Նիքողայոս Ֆլամերի հետ ձեռք բերած մեծ նվաճումներով։
Պրոֆեսոր Դամբլդորը սիրում է դասական կամերային երաժշտություն։ Նրա նախընտրած մարզաձեւը ավտոմատ կեգելբանն է։
- Հարրին ետ շրջեց նկարը և մեծագույն զարմանքով տեսավ, որ Դամբլդորի դեմքն անհետացել Է։
- — Էս ու՞ր կորավ... — բացականչեց Հարրին։
- — Դեհ, հո ամբողջ օրը չի լռվի մնա նկարի մեջ, — ասաց Ռոնը, ― ոչինչ, կվերադառնա։ Էէ՜հ... կրկին Մորգանան է։ Ես արդեն վեց հատ Մորգան ունեմ, ահա, վերցրո՛ւ, կարոդ ես ինքդ էլ սկսել հավաքել։
- Ռոնի աչքերը կրկին կանգնեցին շոկոլադե գորտերի վրա, որոնք դեռ իրենց փաթեթների մեջ էին։
- — Հյուրասիրվի՛ր, էլի վերցրու, — ասաց Հարրին, ― բայց գիտե՞ս, մագլների մոտ մարդիկ լուսանկարի միջից ոչ մի տեղ չեն հեռանում։
- — Իսկապե՞ս։ Ի՞նչ է, բոլորովին նույնիսկ չեն էլ շարժվում, ― Ռոնը շատ զարմացած էր երևում, — ի՜նչ տարօրինակ է։
- Հարրին աչքերը լայն չռեց, երբ Դամբլդորը կրկին հայտնվեց նկարի մեջ և նույնիսկ մի թեթև ժպտաց իրեն։ Ռոնին իրականում ավելի շատ հետաքրքրում էր շոկոլադ ուտելը,քբան հանրահայտ դյութերի ու վհուկների նկարներին նայելը։ Իսկ Հարրին արդեն շատ շուտով նկարների մի ամբողջ հավաքածու ուներ, որտեղ կային ոչ միայն Դամբլդորի ու Մորգանայի քարտերը, այլ նաև Վուդքրոֆտցի Հենգիստի, Կիրկեի, Ալբերիկ Գրանիոնի, Պարացելսիասի և Մեռլինի նկարները։ Վերջապես նա աչքը կտրեց քիթը քորող դրուիդ քրմուհի Քլիոդնայի նկարից և ուշադրությունը կենտրոնացրեց «Բերթի Բոթի ամեն-համի-սիսեռահատիկների» տոպրակի վրա։
- — Դրանց հետ պետք է շա՜տ զգույշ լինես, — ասաց Ռոնը Հարրիին, — երբ ասում են «ամեն համի», նկատի ունեն իսկապես ամեն համի, այսինքն ՝ կարող ես հանդիպել բոլոր սովորական կոնֆետային համերին՝ շոկոլադի, մանանեխի, դարչնի, մեղրով ընկույզի, նարնջի մարմելադի, բայց մեկ էլ հանկարծ, մի այնպիսի համ կպատահի, որ բոլորովին պատրաստ չես կամ ուղղակի այնքան զզվելի է, որ սիրտդ կխառնի, օրինակ՝ խաշած սպանախի, ձկան յուղի, դառը վարունգի, թթված կաթի, հավի փորոտիքի կամ հում թոքի։ Ջորջը հավատացնում է, որ մի անգամ իրեն... ուու՜ըհ... մեքենայի յուղի համ է պատահել, իսկ Ֆրեդն ասում, է, որ իրեն... վյա՜խք... խլինքի համ է պատահել։
- Ռոնը վերցրեց մի կանաչ սիսեռահատիկ, բոլոր կողմերից ուշադիր զննեց և մի կողմից թեթևակի կծեց։
- ― Թու՛հ... Ասացի չէ՞... Այս մեկը խաշած կաղամբի համ ուներ։
- Նրանք բավականին ուրախ ժամանակ անցկացրին ամեն-համի֊սիսեռահատիկներ համտես անելով։ Հարրին հերթով համտես արեց կարմրացրած հացի, կոկոսի, խաշած լոբու, ելակի, կծոխուրի, բարրիի, հնձած խոտի, սուրճի, ձկան պահածոյի համերով սիսեռահատիկներ և նույնիսկ այնքան խիզախ գտնվեց, որ ատամով մի փոքր կծեց տարօրինակ մոխրագույն սիսեռահատիկից, որին Ռոնը վախենում էր ձեռք տալ, և որը, պարզվեց, ընդամենը կծու պղպեղի համ ուներ։
- Պատուհանի կողքով սլացող բնապատկերը գնալով ավելի վայրի էր դառնում։ Կոկիկ մշակված դաշտերն ու մարգագետիններն այլևս չէին երևում, հիմնականում խիտ անտառներ էին, ոլորապտույտ գետեր և մուգ կանաչ բլուրներ։
- Խցիկի դուռը թակեցին և այն կլորաթուշ տղան, որին Հարրին հանդիպել էր երկաթուղային կառամատույցի վրա, արցունքոտ աչքերով մտավ ներս։
- — Ներեցեք, դուք պատահաբար դոդոշ չե՞ք տեսել, — հարցրեց նա։
- Երբ տղաները գլուխները բացասաբար օրորեցին, նա լացակումած բողոքեց.
- — Կրկին կորցրել եմ դոդոշիս։ Ախր անընդհատ փախչում է ինձնից։
- — Ետ կգա, ոչինչ, — ասաց Հարրին։
- — Հա՛, ― ասաց տղան թշվառ տեսքով, — եթե հանկարծ տեսնեք նրան... — ու հեռացավ։
- — Չեմ հասկանում, թե ինչու է այդպես տառապում, ― ասաց Ռոնը, — եթե ինձ դոդոշ նվիրած լինեին, ես նրան հնարավորին չափ շուտ կկորցնեի։ Ի՞նչ ասեմ... ինձ իմ Բոքոնն էլ հերիք է, որ ձայնս կտրեմ։
- Առնետը Ռոնի գոգին մուշ-մուշ քնած ֆսսացնում էր՝ բեղիկները շարժելով։
- — Եթե անգամ սատկի էլ, միևնույն է տարբերությանը չես զգա, — ասաց Ռոնը զզվանքով, — Երեկ նույնիսկ փորձեցի նրան դեղին դարձնել, որ մի քիչ ավելի հետաքրքիր տեսք ունենա, բայց կախարդանքը չստացվեց... Տե՛ս...
- Նա ձեռքը կոխեց ճամպրուկի մեջ ու մի քիչ խառնշտելուց հետո դուրս քաշեց մի բավականին ծեծված ու մաշմշված տեսքով կախարդական փայտիկ, որի մի ծայրից էլ դուրս ընկած ինչ-որ սպիտակ բան էր պսպղում։
- — Միեղջյուրի մազն էլ արդեն գրեթե դուրս է գալիս, — ասես ներողություն խնդրելով, ասաց Ռոնը, — ինչևէ...
- Նա արդեն բարձրացրել էր իր փայտիկը, երբ խցիկի դուռը, կողքի սահելով, նորից բացվեց։ Դարձյալ դոդոշը կորցրած տղան էր, սակայն այս անգամ մի աղջկա հետ։ Աղջկա հագին արդեն հոգվորթսյան սև պարեգոտն էր։
- — Ոչ ոք դոդոշ չի՞ տեսել։ Նեվիլը կորցրել է իր դոդոշին, — ասաց աղջիկը։
- Նա շատ ինքնավստահ ու կարգադրիչ ձայն ուներ, շագանակագույն խիտ մազերը սաղարթախիտ թփի պես պսակում էին գլուխը, իսկ վերին շրթունքի տակից մի փոքր դուրս ցցված երևում էին սպիտակ ատամները։
- — Մենք արդեն ասել ենք նրան, որ ոչ մի դոդոշ էլ չենք տեսել, — ասաց Ռոնը, — բայց աղջիկը նրան չէր լսում, միայն անթարթ նայում էր նրա ձեռքի փայտիկին։
- — Ա՜հ, դուք ուրեմն այստեղ կախարդանքո՞վ եք զբաղված, ապա մի տեսնե՜նք։
- Աղջիկը նստեց։ Ռոնը անակնկալի եկավ։
- — է՛հ, ինչ արած...
- Նա կոկորդը մաքրեց ու...
- Արև իջնի ջրաղացի քարին,
- Կարմիր կակաչ բուսնի սարին,
- Սարի գլխին կանաչ եղևնի,
- Թող էս հիմար առնետը դեղնի։
- Ռոնը թափահարեց իր փայտիկը, բայց ոչինչ չփոխվեց։ Բոքոնը մնաց մոխրագույն և խոր քնած։
- ― Դու համոզվա՞ծ ես, որ ասածդ իսկական հմայախոսք էր, ― ասաց աղջիկը, ― Հը՛մ, եթե իսկական էր, ուրեմն այնքան էլ հաջողը չէր։ Ես ինքս վարժվելու համար արդեն փորձել եմ մի քանի պարզ հմայախոսքեր, և ինձ մոտ ամեն ինչ ստացվել է։ Իմ ընտանիքում ոչ ոք երբեք կախարդանքի հետ գործ չի ունեցել։ Ինձ համար այնպիսի անակնկալ էր, երբ նամակը ստացա, բայց ես, իհարկե, անչափ ուրախացա։ Ինչպես կարող էի չուրախանալ, չէ՞ որ Հոգվորթսը հրաշագործության ու դյաթագիտաթյան աշխարհում երբևէ եղած լավագույն դպրոցն է։ Ես արդեն հասցրել եմ ծայրից ծայր անգիր անել մեր ցուցակում գրված բոլոր դասագրքերը, հուսով եմ, որ առնվազն սկզբում այդքանը բավարար կլինի բարձր առաջադիմություն ապահովելու համար։ Հա, ի միջի այլոց, ես Հերմիոնա Գրեյնջերն եմ, իսկ դուք ովքե՞ր եք։
- Այս ամենը նա շատ արագ ասաց։
- Հարրին նայեց Ռոնի երեսին և նրա դեմքի ապշահար արտահայտությունից գոհունակությամբ կռահեց, որ նա էլ, իր պես, բոլոր գրքերն անգիր չէր արել։
- ― Ես Ռոն Ուիզլին եմ, ― ատամների արանքից կրճտացրեց Ռոնը։
- ― Հարրի Փոթթեր, ― ներկայացավ Հարրին։
- ― Իսկապե՞ս, այդ դո՞ւ ես, ― ասաց Հերմիոնան, ― կարող ես չկասկածել, որ ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Ես մի քանի լրացուցիչ գրքեր եմ գնել ընդհանուր ընթերցանության համար, և քո մասին գրված է «Հրաշագործության ժամանակակից պատմությունը», ինչպես նաև «Սև մոգական արվեստների վերելքն ու անկումը» և «Քսաներորդ դարի մեծ կախարդական իրադարձությունները» գրքերամ:
- ― Իսկապե՞ս, իմ մասի՞ն է գրված... ― ասաց Հարրին ապշահար։
- ―Տե՛ր աստված, մի՞թե դու ոչինչ չգիտես։ Ես քո տեղը լինեի, վաղո՜ւց արդեն ամեն ինչ տակնուվրա էի արել, ― ասաց Հերմիոնան, ― իսկ դուք գիտե՞ք արդեն, թե որ միաբանությունից եք լինելու։ Ես բոլորին հարցնում եմ և հույս ունեմ, որ ինքս Գրիֆինդոր կընտրվեմ։ Օհ, աստված իմ, ի՛նչքան եմ ուզում Գրիֆինդոր ընտրվել, բոլորն ասում են, որ դա լավագույն Տունն է։
- Դամբլղորն ինքը, լսել եմ, Գրիֆինդորից է եղել, սակայն Ռեյվենքլոն նույնպես վատ չէր լինի... Ինչևէ, մենք գնանթ Նեվիլի դոդոշին փնտրելու։ Իսկ դուք երկուսդ լավ կանեք ձեր համազգեստները հագնեք, կարծում եմ, շատով տեղ կհասնենք։
- Եվ նա դուրս եկավ, իր հետ տանելով դոդոշը կորցրած տղային։
- ― Ինչ Միաբանություն էլ, որ ընկնեմ, միայն թե սրա հետ նայն Տանը չլինեմ... — ասաց Ռոնը և իր փայտիկը ետ շպրտեց ճամպրուկի մեջ, — Ապուշ դյութասելուկ էր։ Ջորջն էր սովորեցրել, բայց համոզված եմ, որ նա շատ լավ էլ գիտեր, որ դա բանի պետք չէ և ուղղակի ուզում էր ծիծաղել ինձ վրա։
- ―Իսկ բո եղբայրները որ Տանից են, — հարցրեց Հարրին։
- ― Գրիֆինդոր, — ասաց Ռոնը, կրկին մռայլ տրամադրությամբ, ― մայրիկս ու հայրիկս էլ են Գրիֆինդորից եղել։ Չգիտեմ, թե ինչ կասեն բոլորը, եթե ես հանկարծ Գրիֆինդոր չընտրվեմ։ Չեմ կարծում, թե Ռեյվենքլոն շատ վատ կլիներ, բայց ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի մերոնց հետ, եթե ինձ հանկարծ Սլիզերին ընտրեն։
- ― Դա այն միաբանաթյո՞ւնն է, որտեղ Վոլ... ուզում էի ասել Գիտես-թե-ովն է սովորել։
- ―Հա, — ասաց Ռոնը և ետ ընկավ իր նստարանի վրա բավականին մռայլ ու մտահոգ տեսքով։
- ― Տե՛ս, կարծես Բոքոնի բեղերի ծայրերը փոքր-ինչ Դեղնել են, ― ասաց Հարրին փորձելով Ռոնի մտքերը շեղել միաբանություններից։
- ― Իսկ ի՞նչ են անում քո մեծ եղբայրները դպրոցն ավարտելուց հետո։
- Հարրիին անչափ հետաքրքրում էր, թե ինչով են զբաղված կախարդները հրաշագործական կրթություն ստանալուց հետո։
- — Չարլին Ռումինիայում վիշապների կենսաձևն է ուսումնասիրում, իսկ Բիլը Գրինգոթսում է աշխատում և հիմա գործուղման Է գնացել Աֆրիկա. բանկի համար ինչ-որ գործ է անում այնտեղ, — ասաց Ռոնը, — Գրինգոթսի մասին լսել ես, չէ՞։ Մի քանի օր անդադար գրում էին «Մարգարե» օրաթերթում, բայց դժվար թե մագլների մոտ այդ թերթը կարդալու հնարավորություն լինի։ Ինչ-որ մեկը փորձել է կողոպտել Գրինգոթսի մեծ ապահովության պահոցներից մեկը։
- Հարրին անթարթ նայեց Ռոնին։
- — Իսկապե՞ս... և ի՞նչ է պատահել գողի հետ։
- — Ոչ մի բան. գողերը չեն բռնվել, ահա թե ինչն է այդպիսի մեծ աղմուկ բարձրացել։ Պապան ասում է, որ գողը պետք է շատ հզոր սև ուժերի մոգ լինի, եթե համարձակվել է քիթը Գրինգոթս խոթել։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ գողերը ոչինչ չեն տարել, ա՛յ, թե ինչ։ Իհարկե բոլորն անչափ վախեցած են։ Երբ նման բան է կատարվում, մարդիկ սկսում են ամեն ինչից վախենալ։ Ո՞վ իմանա, գուցե դրա ետևում Գիտես֊թե-ովն է կանգնած։
- Հարրին սկսեց մտքում ծանր ու թեթև անել այդ նորությունը։ Նա ինքը սկսել էր ինչ-որ անհանգստության զգալ ամեն անգամ, երբ նշվում էր Գիտես-թե-ում անունը։ Նա ենթադրեց, որ դա երևի հրաշագործական աշխարհ մտնելու նախապայմաններից մեկն էր, սակայն ինքը կնախընտրեր պարզապես Վոլդեմորթ ասել՝ առանց որևէ խորհրդավորության։
- ― Ո՞րն է քո սիրած քվիդիչի թիմը, — հարցրեց Ռոնը։
- — Հը՞մ... ճիշտն ասած, ես ոչ մեկին չգիտեմ, — խոստովանեց Հարրին։
- — Ինչպե՞ս թե, ― ապշահար բացականչեց Ոոնը,
- — Օ՜հ, դու դեռ կտեսնե՜ս, դա աշխարհում ամենալավ խաղն է, — և նա սկսեց ոգևորված պատմել Հարրիին խաղի կանոնների մասին, որը խաղում են չորս գնդակներով և ամեն կողմից յոթ խաղացողներով, և թե ով ինչ է անում խաղի ժամանակ։
- Սկսեց նկարագրել այն առավել հանրահայտ խաղերը, որոնք ինքը տեսել էր իր եղբայրների հետ միասին, և թե ինչ սպորտային ցախավել կուզենար ունենալ, եթե հարուստ լիներ։ Նա արդեն նկարագրում էր խաղի ամենահետաքրքիր դրվագները, երբ խցիկի դուռը կրկին կողմ սահեց, և այս անգաճ ներս մտնողները դոդոշը կորցրած Նեվիլ անունով տղան ու Հերմիոնա Գրեյնջերը չէին։
- Երեք տղաներ մտան ներս, որոնցից մեկին Հարրին անմիջապես ճանաչեց։ Դա այն գունատ տղան էր մադամ Մալբինի խանութից։ Այս անգամ նա Հարրիին շատ ավելի մեծ հետաքրքրությամբ էր նայում, քան Շեղաձիգ փողոցում հանդիպած ժամանակ։
- — Ուրեմն դա ճի՞շտ է, — ասաց նա, — ամբողջ գնացքում խոսում են, որ Հարրի Փոթթերը գտնվում է այս խցիկում։ Ուրեմն այդ դո՞ւ ես Հարրի Փոթթերը։
- — Այո, — ասաց Հարրին և նայեց մյուս երկուսին։ Նրանք բավականին ամրակազմ ու թիկնեղ տղաներ էին և անբարեհամբույր տեսք ունեին։
- Գունատ տղայի երկու կողմերում կանգնելով, այնպիսի տպավորություն էին ստեղծում, ասես նրա թիկնապահները լինեին։
- — Օ՛հ, սա Քրեբն է, իսկ սա՝ Գոյլը, — անտարբեր ասաց գունատ տղան՝ նկատելով, թե Հարրին ուր է նայում, ― իմ անունը Մալֆոյ է, Դրաքո Մալֆոյ։
- Ռոնը թեթևակի հազաց, որը շատ նման էր քմծիծաղը ծածկելուն։ Դրաքո Մալֆոյը նայեց նրա վրա։
- — Գուցե մտածեցիր, որ իմ անունը ծիծաղելի՞ է հնչում։ Կարիք չկա հարցնելու, թե դու ով ես։ Հայրս ինձ պատմել է, որ բոլոր Ուիզլիները կարմրահեր են, պեպենոտ և այնքան շատ են, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, որ սովից չմեռնեն։
- Նա շրջվեց Հարրիի կողմը։
- — Փոթթեր, դու շուտով կհասկանաս, որ որոշ մոգական ընտանիքներ շատ ավելի մեծ արժանիքներ ունեն, քան մյուսները։ :Անշուշտ, դա միայն արժանավոր մարդկանց հետ կընկերանաս։ Ես կօգնեմ քեզ, որ բոլորին ճանաչես։
- Նա ձեռքը առաջ մեկնեց, որ Հարրիի ձեռքը սեղմի, սակայն Հարրին նրա ձեռքը չբռնեց։
- — Շնորհակալություն, ես ինքս գլուխ կհանեմ, թե ով է արժանի կամ անարժան, — սառն ասաց Հարրին։
- Դրաքո Մալֆոյը չկարմրեց, բայց մի վարդագույն շողք անցավ նրա այտերի վրայով։
- — Ես քո փոխարեն զգույշ կլինեի, Փոթթեր, — ասաց նա շատ դանդաղ, — եթե, իհարկե, մի քիչ քաղաքավարություն չսովորես, վաղ թե ուշ կարժանանաս ծնողներիդ ճակատագրին։ Նրանք էլ չգիտեին, թե իրենց համար ինչն էր լավ։ Եթե շարունակես շփվել Ուիզլիների ու Հագրիդի նման թափթփուկների հետ, շատ շուտով կզգաս հետևանքները մաշկիդ վրա։
- Հարրին ու Ռոնը երկուսով ոտքի կանգնեցին։ Ռոնի դեմքը մազերի գույնի պես կարմիր էր։
- — Հապա, կրկնի՛ր ասածդ, — հրամայեց Ռոնը։
- — 0՜յ, դուք պատրաստվում եք կռվե՞լ մեզ հետ, — արհամարհանքով ասաց Մալֆոյը։
- — Եթե միայն անմիջապես չհեռանաք այստեղից, — ասաց Հարրին ավելի խիզախ ձայնով, քան կսպասեր ինքն իրենից, որովհետև :Քրեբն ու Գոյլը շատ ավելի ամրակազմ ու թիկնեղ էին, քան ինքն ու Ռոնը։
- — Բայց մենք բոլորովին էլ հեռանալու ցանկության չունենք, չէ՞ տղաներ։ Մենք արդեն կերել վերջացրել ենք, ինչ ունեինք, իսկ դուք այստեղ դեռ խաղասիրության մեծ սեղան ունեք։
- Գոյլը ձեռքը մեկնեց նստարանի վրա դրված շոկոլադե գորտերին։ Ռոնը առաջ նետվեց, բայց մինչև նա կհասցներ դիպչել անգամ Գոյլին, վերջինս մի սարսափելի աղաղակով ետ ցատկեց։
- Բոքոն առնետը ատամներով կախվել էր նրա մատից։ Առնետի սուր ատամները մխրճվել էին Գոյլի միջնամատի հոդի մեջ։ Քրեբն ու Մալֆոյը ետ քաշվեցին, իսկ Գոյլը ոռնում էր՝ ձեռքը աջ ու ձախ թափահարելով և Բոքոնին օդի մեջ պտտեցնելով։
- Վերջապես, Բոքոնը ծնոտները բացեց և Գոյլի մատից պոկվելով մի կողմ թռավ ու թրմփոցով խփվեց փակ պատուհանին, իսկ երեք տղաները խուճապահար դուրս փախան խցիկից։ Երևի նրանց թվաց, որ կոնֆետների մեջ ուրիշ առնետներ էլ կան թաքնված կամ երևի լսեցին միջանցքում խցիկի դռանը մոտեցող ոտնաձայները, որովհետեև նրանց փախուստից հետո մեկ վայրկյան անց ներս մտավ Հերմիոնա Գրեյնջերը։
- — Այդ ի՞նչ էր կատարվում այստեղ, — ասաց նա ՝ նայելով հատակին թափթփված կոնֆետներին և Բոքոնին պոչից բռնած վեր բարձրացնող, Ռոնին։
- — Կարծես թե ուշագնաց է եղել, — ասաց Ռոնը և մոտիկից ուշադիր զննեց Բոքոնին, — Օ՛հ, ո՜չ, աչքերիս չեմ հավատում, էս ապուշը նորից քնել է...
- Եվ, իսկապես, Բոքոնը կրկին խոր քնած էր։
- — Դու Մալֆոյին ճանաչու՞մ էիր։
- Հարրին նկարագրեց Մալֆոյի հետ իր ունեցած հանդիպումը Շեղաձիգ փողոցում։
- — Ես լսել եմ նրա ընտանիքի մասին, — ասաց Ռոնը մռայլորեն, — նրանք առաջիններից էին, որ Գիտես-թե-ում անհետանալաց հետո վերադարձան մեր կողմը։ Ասացին, իբր թե իրենց դյութել էին, բայց հայրիկս բոլորովին չի հավատում։ Նա ասում է, որ Մալֆոյի հորը որևէ պատրվակ պետք էլ չէր մութ ուժերի կողմն անցնելու համար։
- Ռոնը շրջվեց դեպի Հերմիոնան, որը դեռ կանգնած էր Խցիկի շեմին.
- — Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ձեզ, օրիորդ։
- — Դուք լավ կանեք շտապ հագնեք ձեր պարեգոտները։ Ես գալիս եմ շոգեքարշի մեքենավարի մոտից, և նա ինձ ասաց, որ շատ շուտով տեղ կհասնենք։ Հուսով եմ դուք այստեղ չէիք կռվում։ Մենք դեռ տեղ չենք հասել իսկ դուք արդեն գլխներիդ փորձանք եք բերում։
- — Բոքոնն էր կռվում, ոչ թե մենք, — ասաց Ռոնը, դեմքը խոժոռելով Հերմիոնայի վրա, — Իսկ դուք միգուցե դո՞ւրս գաք այստեղից, որպեսզի մենք մեր համազգեստները հագնենք։
- — Իհարկե, ինչ խոսք, ես ձեզ մոտ մտա միայն այն պատճառով, որ դրսում մարդիկ իրենց փոքր երեխաների պես էին պահում և խելագարի նման վազվզում էին միջանցքով, — ասաց Հերմիոնան նեղացած ձայնով, — իսկ քո քթին, ի միջի այլոց, ինչ-որ սև բիծ կա, եթե չգիտես։
- Ռոնը Հերմիոնայի ետևից հայացքով կայծակներ արձակեց։ Հարրին դուրս նայեց պատուհանից։ Արդեն մթնում էր։ Հորիզոնին մոտ մուգ մորեգույն երկնքի վրա դեռ երևում էին սարերի ու անտառների կատարների ուրվագծերը։ Գնացքը կարծես դանդաղեցնում էր ընթացքը։
- Հարրին ու Ռոնը հանեցին բաճկոնները և հագան երկար սև պարեգոտները։ Ռոնի պարեգոտը մի փոքր կարճ էր նրա հասակի համար, և լայնեզր փեշի տակից երևում էր նրա մեղ մարզական շալվարը։
- Շոգեքարշի մեքենավարի ձայնը արձագանքի պես տարածվեց ամբողջ գնացքով.
- — Հոգվորթս կհասնենք հինգ րոպեից։ Բոլորին խնդրում ենք պայուսակներն ու իրերը թողնել գնացքի մեջ, դրանք ավելի ուշ կբերվեն դպրոց։
- Հարրիի ստամոքսը կծկվեց հուզմունքից։ Նա տեսավ, որ Ռոնը նույնպես գունատվել էր պեպենների տակ։ Նրանք իրենց գրպանները լցրին մնացած կոնֆետներն ու քաղցրավենիքը և միացան միջանցքով դեպի առաջին վագոնը շարժվող ամբոխին։
- Գնացքը դանդաղեցրեց ընթացքը և վերջապես կանգ առավ։ Բոլորը շարժվեցին դեպի դուռը և իրար ետևից դուրս եկան աղոտ լուսավորված մի փոքր կառամատույց։ Հարրին սկսեց դողալ գիշերային սառը օդից։ Հետո ուսանողների գլուխներից վեր մթության մեջ՝ օդում վեր ու վար ցատկոտելով, մի լապտեր մոտեցավ, և Հարրին լսեց մի ծանոթ ձայն.
- — Առաջին դասարանցինե՜ր... առաջին դասարանցինե՜ր, բոլորդ էս կո՜ղմը... Հա՛րրի, այստե՞ղ ես... Ամեն ինչ կարգի՞ն է։
- Հագրիդի խոշոր մազմզոտ դեմքը փարոսի պես հայտնվեց աշակերտների գլուխներից վեր։
- — Դե՛հ, բոլորդ իմ ետևից... Էլ չմնա՞ց առաջին դասարանցի... Էստեղ զգույշ քայլե՚ք... Ոտքերիդ տակ նայե՛ք... Առաջին դասարանցինե՜ր, իմ ետևից...
- Սայթաքելով ու սահելով, նրանք գնացին Հագրիդի ետևից մի բավականին նեղ ու զառիվայր արահետով։ Երկու կողմից այնքան մութ էր, որ Հարրին մտածեց, թե արահետը երևի անցնում է խիտ անտառի միջով։ Գրեթե ոչ ոք չէր խոսում։ Նեվիլը ՝ այն տղան, որը կորցրել էր իր դոդոշին, մեկ֊երկու անգամ ուժեղ փռշտաց։
- — Մի վայրկյանից բոլորդ առաջին անգամ կտեսնեք Հոգվորթսը, — բղավեց Հագրիդը ՝ ուսի վրայով ետ նայելով, — ա՛յ, հիմա էստեղ կթեքվենք, ու...
- Ամբոխից լսվեց մի հիացական «Ուաա՜ու...» Նեղ արահետը հանկարծ դուրս եկավ մի մեծ սև լճի մոտ։
- Լճի դիմացի ափին, բարձր ժայռի վրա բազմաթիվ աշտարակներով, կլոր ու բրգաձև գմբեթներով և կայծկլտող անթիվ պատուհաններով, աստղաշատ երկնքի մեջ հստակ ուրվագծված, կանգնած էր մի հսկայական անրոց։
- — Ամեն նավակում չո՜րս հոգի... Չորս հոգուց ավելի մարդ չնստի՛ մի նավակի մեջ, — բղավեց Հագրիդը ձեռքով ցույց տալով ափին մոտ ջրի վրա հանդարտ կանգնած նավակների փոքրիկ նավատորմը։ Հարրիի ու Ռոնի ետևից նույն նավակը նստեցին Նեվիլն ու Հերմիոնան։
- — Բոլորը տեղավորվեցի՞ն... ― բղավեց Հագրիդը, որն իր անձնական նավակն ուներ, ― Ուրեմն, ԱՌԱ՜Ջ։
- Եվ փոքրիկ նավատորմը միանգամից առաջ շարժվեց, սահելով լճի ապակու պես հարթ մակերեսի վրայով։ Բոլորը լուռ դիտում էին երկնքի մեջ վեր խոյացող ամրոցը։ Հետզհետե ամրոցի ուրվագծերը ավելի ու ավելի էին բարձրանում նրանց գլխավերևում մինչ նավակները մոտենում էին ամրոցի տակ մթության մեջ նշմարվող լճափնյա ժայռին։
- — Գլուխներդ իջեցրե՛ք, — բղավեց Հագրիդը, — երբ առաջին նավակները մոտեցան առափնյա ժայռին։ Բոլորը գլուխներն իջեցրին, ու նավակները նրանց առաջ տարան ուռենիների ճյուղերի վարագույրի միջով, որը ծածկում էր ժայռի մեջ թաքնված մի լայն բացվածք։ Նավակները շարունակեցին ընթանալ մի մութ թունելով և, խորանալով ամրոցի տակ, հասան յուրատեսակ ստորգետնյա նավամատույցի, որտեղ բոլորը դուրս եկան նավակներից ու կանգնեցին քարքարոտ ափին։
- — Հո՜յ, տղա՛... Էս քո դոդոշը չի՞, — ասաց Հագրիդը, որը նավակներն էր ստուգում՝ մինչ բոլորը ափ էին դուրս գալիս։
- — Թրեվո՜ր, — բղավեց Նեվիլը, երանության մեջ ձեռքերն առաջ պարզելով։
- Հետո բոլորը արահետով մագլցեցին դեպի վեր՝ հետևելով Հագրիդի լապտերին և, վերջապես, դուրս եկան հավասար խուզված ու խոնավ խոտով ծածկված մի հարթակի վրա, ուղիղ ամրոցի ստվերի մեջ։
- Առաջին դասարանցիների փոքրիկ ջոկատը Հագրիդի առաջնորդությամբ վեր բարձրացավ քարե աստիճաններով և խմբվեց կաղնու փայտից պատրաստված հսկայական դռան առջև։
- — Բոլորդ էստե՞ղ եք։ Դու, տղա՛, հո դոդոշդ նորից չես կորցրել...
- Հագրիդը բարձրացրեց իր աժդահա բռունցքը և երեք անգամ թակեց ամրոցի դուռը։
Գլուխ յոթերորդ․ Տեսակավորող գլխարկը
- Դուռն անմիջապես բացվեց։ Մի բարձրահասակ սևահեր վհուկ՝ հագին վառ զմրուխտագույն պարեգոտ, կանգնած էր դռան մեջ։ Նա շատ խիստ դեմք ուներ, և Հարրին մտածեց, վա՜յ նրան, ով այս կնոջը երբևէ կբարկացնի։
- — Առաջին դասարանցիներն են, պրոֆեսոր Մըք Գոնագալ, — ասաց Հագրիդը։
- — Շնորհակալություն, Հա՛գրիդ։ Այստեղից ես ինքս կուղեկցեմ նրանց։
- Նա դուռը կրնկի վրա բացեց և բոլորին ձեռքով ներս հրավիրեց։ Նախասրահի դահլիճն այնքան մեծ էր, որ Դարզլիների տունն ամբողջությամբ կտեղավորվեր այդտեղ։ Քարե պատերը լուսավորվածէԷին բոցկլտող ջահերով, ճիշտ այնպես, ինչպես Գրինգոթսում։ Առաստաղն այնքան բարձր էր, որ նույնիսկ չէր երևում, և մի վեհաշուք մարմարյա աստիճանաշար տանում էր դեպի վերևի հարկերը։
- Նրանք հետևեցին պրոֆեսոր Մըք Գոնագալին՝ շախմատաձև սալահատակով նախասրահի միջով։ Աջի վրա բացվող դռնից Հարրին հարյուրավոր ձայների խուլ գվվոց լսեց։ Ամենայն հավանականությամբ ամբողջ դպրոցն արդեն այնտեղ էր հավաքվել։ Սակայն պրոֆեսոր Մըք Գոնագալը բոլոր առաջին դասարանցիներին ուղեկցեց ժխորաձայն դահլիճի դիմաց գտնվող մի դատարկ, գողտրիկ հյուրասենյակ։ Բոլորը խիտ խմբվեցին սենյակի կենտրոնում՝ իրար ավելի մոտ կանգնելով, քան կնախընտրեին սովորական իրավիճակում, և սկսեցին անհանգիստ աջ ու ձախ նայել։
- — Բարի գալուստ Հոգվորթս, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Շուտով կսկսվի նոր ուսումնական տարվա բացման առթիվ տոնական ընթրիքը։ Սակայն մինչև Մեծ դահլիճում ձեր համապատաս խան տեղերը զբաղեցնելը, Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեսակավորման արարողություն անցնի և ընտրվի չորս միաբանաթյաններից մեկում։ Տեսակավորումը շատ կարևոր արարողություն է, որովհետև այստեղ անցկացրած ամբողջ ժամանակի ընթացքում ձեր միաբանությունը ձեր տունն ու ընտանիքն է լինելու։ Ձեր միաբանության մյուս անդամների հետ միասին դուք ապրելու և սովորելու եք ձեր տանը, քնելու եք ձեր տան ննջարանում ձեր ազատ ժամանակն անց եք կացնելու ձեր տան ընդհանուր սենյակում, այն տան, ուր քիչ հետո կընտրվեք տեսակավորման արարողության միջոցով։
- Չորս միաբանությունները կամ չորս տները կոչվում են՝ Գրիֆինդոր, Հաֆըլփաֆ, Ռեյվենքլո և Սլիզերին։ Յարաբանչյուր տուն ունի իր վեհաշունչ պատմությունը, և ամեն մի տուն ժամանակին տվել է հզոր ու փառապանծ հրաշագործների բազմաթիվ սերունդներ։ Հոգվորթսում գտնվելու ժամանակ ձեր հաղթանակներն ու հաջողությունները միավորներ կավե լացնեն ձեր տան առաջադիմության ընդհանուր հաշվին, իսկ դպրոցի ներքին կանոնակարգի յուրաքանչյուր խախտման կամ յուրաքանչյուրիդ ուսումնական անհաջողությունների համար միավորներ կհանվեն ձեր միաբանության ընդհանուր հաշվից։ Ուսումնական տարվա վերջում ամենաշատ միավորներ ունեցող միաբանությունը կհաղթի Հոգվորթսի Միաբանաթյունների գավաթի մրցույթում և կստանա Լավագույն Տուն հաղթական կոչումը։ Դա մեծ պատիվ է բոլորի համար։ Հուսով եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը միայն հաղթական միավորներ կբերի իր Տանը, անկախ այն բանից, թե ո՞ր միաբանությունում կընտրվի։
- Տեսակավորման արարողությունը կսկսվի մի քանի րոպեից, և ամբողջ դպրոցը կմասնակցի այդ ավանդական արարողությանը։ Քանի դեռ սպասում եք, խորհուրդ եմ տալիս, ինքներդ ձեզ հավաքեք ու կենտրոնացրեք ձեր մտքերը, — պրոֆեսոր Մըք Գո նագալի հայացքը մի պահ կանգնեց Նեվիլի պարեգոտի վրա, որը կոճկված էր նրա ձախ ականջի տակ, հետո զննախույզ անցավ Ռոնի քթի սև բծի վրայով։ Հարրին ապարդյուն փորձեց հարթեցնել ճակատի անհնազանդ մազափունջը։ — Ես կվերադառնամ, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, — խնդրում եմ չաղմկեք։
- Նա դուրս եկավ սրահից։ Հարրին թուքը կուլ տվեց։
- — Իսկ այդ ինչպե՞ս են մեզ տեսակավորելու միաբանությունների միջև, — հարցրեց նա Ռոնին։
- — Կարծում եմ, որ քննության նման մի բան պիտի լինի։ Ճիշտ է, Ֆրեդը վախեցնում էր, որ դա շատ ցավոտ փորձություն է, բայց համոզված եմ, որ նա, ինչպես միշտ, ստեր էր դուրս տալիս։
- Հարրիի սիրտը տագնապահար խլրտաց։ Քննություն։ Ամբողջ դպրոցի առա՞ջ։ Բայց ախր ինքը դեռ ոչ մի կախարդանք չգիտի, ի՞նչ պիտի անի բոլորի առջև անզոր կանգնած։ Նման փորձություն նրա մտքով իսկ չէր անցնում, այն էլ հենց տեղ հասնելու պահին։ Նա մտատանջ նայեց շուրջը և տեսավ, որ մյուսները նույնպես սարսափահար աչքերով նայում էին իրար երեսի։ Գրեթե ոչ ոք չէր խոսում բացի Հերմիոնա Գրեյնջերից, որը մեկը մյուսի ետևից արագ֊արագ շշնջում էր անգիր արած բոլոր հմայախոսքերն ա դյաթաղոթքները՝ փորձելով կռահել, թե դրանցից ո՞ր մեկն է իրեն պետք գալու։ Հարրին՝ բոլոր ուժերը լարած, ջանամ էր չլսել նրան։ Նա իր կյանքում երբեք այդքան անհանգիստ ու տագնապահար դեռ չէր եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ Դարզյիներին Պետք է փոխանցեր դպրոցի տնօրենի երկտողը, որտեղ ասվում էր, որ Հարրին, հայտնի չէ թե ինչպես, սակայն միանգամայն ակնհայտ և անհերքելի կապ անի ուսուցչուհու սև կեղծամը երկնագույն դարձնելու անպատկառ, խուլիգանական արարքի հետ։ Նա աչքը չէր կտրում դռնից։ Ամեն վայրկյան պրոֆեսոր Մըք Գոնագալը կարող էր ներս մտնել և իրեն հանձնել ճակատագրի քմահաճույքին։
- Հետո մի այնպիսի բան պատահեց, որ նա անակնկալից տեղում վեր ցատկեց, իսկ հյուրասենյակով կանգնածներից մի քանիսը սարսափահար աղաղակեցին։
- ― Սա ի՞նչ է...
- Հարրիի շունչը կտրվեց։ Մի պահ հյուրասենյակով բոլոր կանգնածները դադարեցին շնչել։ Մոտավորապես քսան ուրվականներ դուրս ճախրեցին հյուրասենյակի ետևի պատից։ Սադաֆի պես ճեփ֊ճերճակ, մշուշափայլ ամպերի նման օդի մեջ լողալով, նրանք անցնում էին հյուրասենյակի միջով, ակնհայտորեն շատ զբաղված ինչ-որ հարց քննարկելով, և ոչ մի ուշադրություն չէին դարձնում սենյակում խմբված աոաջին դասարանցիների վրա։ Նրանցից մի քանիսը կլանված վիճաբանում էին ինչ-որ բանի մասին։
- Կաթոլիկ վանականի կարճահասակ, գիրուկ մի ուրվական ասում էր.
- ― Ներեցե՛ք և մոռացե՛ք, ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք նրան ևս մեկ հնարավորություն տալ։
- ― Ասկետ եղբայր, սիրելիս, արդյոք Փիվզ կոչեցյալը վաղուց արդեն չի՞ սպառել մեր ներողամտությունն ու համբերատարությունը։ Արդյոք բավական չէ՞ հնարավորություն տանք նրան։ Նա զազրելի բամբասանքներ է տարածում բոլորիս ետևից։ Բոլորին կեղտոտ մականուններ է տալիս և, ի վերջո, եթե անկեղծ լինենք, նա նույնիսկ իսկական ուրվական էլ չէ... Սրանք ովքե՞ր են... Այդ ի՞նչ եք անում այստեղ հավաքված, -- ասաց եվրոպական Վերածննդի շրջանի պալատական մոդայով նեղ տաբաթ և սարթ ծալքերով ժանյակե լայնեզր օձիք հագած, ակնհայտորեն XVI դարի մի ուրվական, որը վերջապես նկատեց սենյակի մեջտեղում խմբված պատանիներին։ Ոչ ոք չպատասխանեց։
- — Նոր ուսանողնե՜րն են... — ասաց գիրուկ վանականի ուրվականը՝ ժպտադեմ շրջվելով նրանց կողմը, — Սպասում եք տեսակավորման արարողությանը, այնպես չէ՞։
- Մի քանիսը լուռ գլխով արեցին։
- — Հուսով եմ կհանդիպենք Հաֆըլփաֆում, — ասաց գիրուկ վանականի ուրվականը, որին մյուս ուրվականները Ասկետ եղբայր էին կոչում — ես էլ եմ այդ միաբանաթյունից եղել։
- — Առաջ շարժվե՛ք, դուրս եկեք այստեղից, — ասաց մի խիստ ձայն։ — Տեսակավորման արարողությունը հիմա կսկսվի։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալն արդեն վերադարձել էր։ Սեկը մյուսի ետևից ուրվականները դուրս ճախրեցին հյուրասենյակի դիմացի պատի միջով։
- — Շարք կանգնե՛ք, — կարգադրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը առաջին դասարանցիներին, ― և հետևե՛ք ինձ։
- Ոտքերը ծանր քարշ տալով, ասես արճիճով լցված լինեին, Հարրին շարք կանգնեց ցորենագույն մազերով մի տղայի ետևից, Ռոնն էլ կանգնեց Հարրիի ետևից, և նրանք շարքով քայլելով, դուրս եկան սենյակից, կրկին անցան նախասրահի դահլիճով և մի զույգ մեծ դռների միջով մտան Մեծ դահլիճ։
- Հարրին երբևէ նույնիսկ չէր պատկերացրել նման արտակարգ գեղեցիկ, զարմանահրաշ ու շլացնող հարդարանքով դահլիճ։ Ամբողջ տարածքը լուսավորված էր տասնյակ հազարավոր մոմերով, որոնք ճախրում էին օդի մեջ՝ չորս հսկայական ուղղանկյուն սեղաններից վեր որոշակի բարձրության վրա։ Դպրոցի բոլոր ուսանողները նստած էին այդ չորս սեղանների շուրջ։ Սեղաններին ծայրից ծայր շարված էին շողշողան ոսկյա սկահակներ, ափսեներ ու գավաթներ։
- Դահլիճի խորքում, չորս ուղղանկյուն սեղաններին ուղղահայաց, քիչ ավելի բարձր պատվանդանի վրա դրված էր մեկ ուրիշ երկար սեղան, որի շուրջը նստած էին ուսուցիչները։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը նրանց ուղեկցեց դեպի դահլիճի սկիզբը, որտեղ նրանք շարք կանգնեցին ուսանողների չորս երկար սեղանների և ուսուցիչների բարձր սեղանի միջև՝ դեմքով դեպի ուսանողները և մեջքով դեպի ուսուցիչների սեղանը։ Նրանց ուղղված հարյուրավոր դեմքերը մոմերի լույսի փայլից նմանվել էին լուսարձակող լապտերների։ Ուսանողների մեջ այստեղ֊այնտեղ տեղավորված ուրվականները շողշողում էին մշուշված արծաթափայլով։ Իրեն ուղղված հարյուրավոր հայացքներից աչքերը փախցնելու համար, Հարրին գլուխը վեր բարձրացրեց և տեսավ սև, ասես թավշյա, առաստաղը՝ ծայրից ծայր սփռված հազարավոր աստղերի կետիկներով։ Նա լսեց Հերմիոնայի շշնջոցը.
- — Առաստաղը կախարդված է, որպեսզի ճիշտ այնպիսի տեսք ունենա, ինչպիսին տանիքից վեր տարածվող երկինքն է։ Ես այդ մասին կարդացել եմ «Հոգվորթսի տարեգրությունը» գրքում։
- Դժվար էր պատկերացնել, որ այնտեղ ընդհանրապես առաստաղ կար, և որ Մեծ դահլիճը պարզապես բաց երկնքի տակ չէր գտնվում։
- Հարրին արագ իջեցրեց հայացքը։ Մինչ այդ, պրոֆեսոր Մըք Գոնագալը առաջին դասարանցիների շարքի առջև մի աթոռակ տեղադրեց, իսկ աթոռակի վրա դրեց մի սրածայր մոգական գլխարկ։ Դա շատ հնամաշ, բազում տեղերում կարկատված ու խիստ կեղտոտ մի գլխարկ էր։ Մորաքույր Պետունիան նման գլխարկ նույնիսկ դռան շեմից էլ ներս չէր թողնի։
- Հարրին անհանգիստ մտածում էր, որ գուցե պետք է իրենք հերթով փորձեն գլխարկի միջից նապաստակ թռցնել։ Սակայն նկատելով, որ դահլիճում բոլոր գտնվողների հայացքները գամված են գլխարկին, նա նույնպես հայացքն ուղղեց դրա վրա։ Մի քանի վայրկյան կատարյալ լռություն տիրեց։ Հետո գլխարկը ցնցվեց, լայնեզր բոլորքի մոտ ծալքերից մեկը բերանի նման լայն բացվեց, և գլխարկն սկսեց երգել.
- Գուցե մտածես գեղեցիկ չեմ ես,
- Եվ կսխալվես, թե տեսածով դատես։
- Երդվում եմ կոտրած ճարմանդովս միակ,
- Որ չկա աշխարհում ինձ նման գլխարկ։
- Բայց թե կասկածես ու շատ փնտրտես,
- Քիթս կկտրեմ, թե ուրիշը գտնես։
- Դեն նետեք բերետ, փափախ ու կեպի՝
- Գլխարկներ դատարկ, ապուշ, անհոգի։
- ԵՍ եմ այստեղ միայն կարևոր, ամենագետ ու գլխավոր,
- Գլխարկն եմ ես անզուգական, իմաստուն ու զորավոր։
- Տեսակավորող Գլխարկն եմ ես,
- Գլխարկների արքան հեռատես.
- Թե վստահես ու գլխիդ ինձ դնես,
- Ճակատագիրդ այստեղ կտեսնես։
- Դու երբեք ինձնից ոչինչ չես թաքցնի,
- Դի՛ր գլխիդ վստահ ու մի՛ վարանի։
- Կասեմ քեզ շիտակ, թե ուր կգնաս,
- Ինչ գործեր կանես, ում կընկերանաս։
- Գուցե սպասում են բեզ Գրիֆինդորո՞ւմ,
- Ուր աճել են բազում դյութազներ քաջանուն,
- Նրանց սիրտը խիզախ է, ոգին՝ անկոտրում,
- Փա՛ռք ու պատի՛վ են Գրիֆինդոր բերում։
- Թե արդարամիտ ես ու համբերատար,
- Գործիդ նվիրված ու կարգապահ,
- Գուցե մտնես դու Հաֆըլփա՞ֆ ընտանիք,
- Փա՛ռք Ձեզ, արդար հաֆըլփաֆցիք։
- Գուցե ընտրվես դու Ռեյվենէլո՞ Տուն,
- Թե խելքդ է ուսյալ, և միտքդ ՝ գիտուն,
- Գրքի բարեկամ ես ու իրավ ջանասեր,
- Փա՛ռք Ռեյվենբլո Տանն իմաստասեր։
- Անշուշտ կգտնես ընկերներ բազամ,
- Թե չես պարտվում երբեք ու չես նահանջում,
- Կընտրվես ճարպիկ, խորամանկ Սլիզերին,
- Փա՛ռք սլիզերինցի հնարամիտներին։
- Դի՛ր ինձ գլխիդ ա մի՛ տատանվիր,
- Թո՛ղ ճշմարիտ ընտրություն կատարվի,
- Ինձնից լավ ու ազնիվ բարեկամ դու չունես,
- Տեսակավորող Գլխարկն եմ ես։
- Միահամուռ ծափահարությունների ալեկոծություն ճայթեց ամբողջ դահլիճում։ Գլխարկը գլուխ տալու նման մի շարժում արեց ՝ իր սրածայր գագաթը թեքելով հերթով բոլոր չորս սեղանների ուղղությամբ, և հետո կրկին լուռ ու մունջ անշարժացավ տեղում։
- — Ուրեմն մենք ընդամենը պետք է այդ գլխարկը գլխներիս դնենք, ― շշնջաց Ռոնը Հարրիի ականջին, ― ես կսպանեմ այդ սրիկա Ֆրեդին, նա ինձ հեքիաթներ էր պատմում տրոլի հետ մենամարտելու մասին։
- Հարրին հազիվ ժպտաց։ Անշուշտ գլխարկը գլխին դնելը շատ ավելի լավ հեռանկար էր, քան կախարդանք անելը, բայց նա իրականում շատ կուզենար, որ նույնիսկ գլխարկը գլխին դնելու արարողությունը կատարվեր ոչ այդքան շատ մարդկանց ներկայությամբ։ Գլխարկը կարծես չափազանց շատ բան էր պահանջում իրենից։ Հարրին իրեն ո՛չ խիզախ ու անկոտրում էր համարում, ո՛չ արդարամիտ ու համբերատար, ո՛չ գիտուն ու իմաստասեր, ո՛չ էլ ճարպիկ ու հնարամիտ։ Ա՛յ, եթե գլխարկը մի այնպիսի միաբանություն աոաջարկեր, որը միավորում էր գլխապտույտ և սրտխառնոց ունեցողներին, դա ճիշտ և ճիշտ հարմար կլիներ իրեն այդ պահին։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի քայլ առաջ եկավ՝ ձեռքին բռնած մագաղաթի մի երկար փաթեթ։
- — Ում անունը կարդամ, թող դուրս գա շարքից, գլխարկը դնի գլխին ու հանգիստ նստի աթոռակին տեսակավորման համար, — ասաց նա։
- — Աբո՛թ Հա՛ննա...
- Հարդագույն հյուսքերով կարմրաթուշ մի աղջիկ դուրս եկավ շաքբից, գլխին դրեց գլխարկը և նստեց աթոռակին։ Գլխարկը նրա գլխին այնքան մեծ էր, որ լրիվ ծածկեց աչքերն ու քիթը։ Մի պահ լռություն տիրեց...
- — ՀԱ՛ՖԸԼՓԱՖ... — բարձր բղավեց գլխարկը։
- Աջ կողմի սեղանն ալեկոծվեց բացականչություններով և ողջույնի ծափահարություններով։ Մինչ Հաննան գնում էր նստելու հաՖըլփաֆցիների սեղանի մոտ, Հարրին տեսավ, թե ինչպես էր գիրուկ վանականի ուրվականը ուրախ-ուրախ ձեռքով անում նրան։
- — Բո՛ունզ Սյո՛ւզան...
- — ՀԱ՚ՖԸԼՓԱՖ... ― կրկին բղավեց գլխարկը և Սյուզանը՝ սայթաքելով վազեց նստելու Հաննայի կողքին։
- — Բրո՛ւթ Թե՛րրի ...
- — ՌԵ՛ՅՎԵՆՔԼՈ...
- Այս անգամ ձախից առաջին սեղանը դղրդաց ծափահարություններով։ Մի քանի ռեյվենքլոցիներ ոտքի կանգնեցին և սեղմեցին Թերրիի ձեռքը, երբ նա մոտեցավ միաբանության սեղանին։
- Մենդի Բրոքելհարսթը գնաց Ռեյվենքլո միաբանություն, բայց Լեվենդեր Բրաունը դարձավ այդ երեկո առաջին նորընտիր գրիֆինդորցին, և այս անգամ ձախից վերջին սեղանը ճայթեց ողջույնի ծափահարություններով։ Հարրին տեսավ, թե ինչպես են Ռոնի երկվորյակ եղբայրները տեղից քաջալերիչ վանկարկում։
- Միլիսենթա Բուլսթրոդը դարձավ սլիզերինցի։ Միգուցե դա Հարրիի երևակայության արդյունքն էր, ի վերջո, այն ամենից հետո, ինչ արդեն լսել էր նրանց մասին, բայց Սլիզերին միաբանության ժողովուրդը նրան շատ անհամակրելի ու անհետաքրքիր թվաց։
- Ակնհայտորեն, նա սկսել էր շատ վատ զգալ իրեն։ Հարրին հիշեց, թե ինչպես էին դպրոցում ֆուտբոլի կամ բասկետբոլի խաղերի ժամանակ դպրոցական մարզական կապիտանները թիմ հավաքում։ Նրան միշտ վերջինն էին ընտրում, բայց ոչ այն պատճառով, որ ինքը բոլորից թույլն էր կամ լավ չէր խաղում, այլ միայն այն պատճառով, որ ոչ ոք չէր ուզում Դադլիի հետ գլուխ դնել և ցույց տալ, թե համակրում է Հարրիին։
- — Ֆինչ֊Ֆլե՛թչլի Ջա՛սթին...
- ― ՀԱ՛ՖԸԼՓԱՖ...
- Հարրին նկատեց, որ գլխարկը երբեմն անմիջապես է բղավում միաբանության անունը, սակայն երբեմն որոշումը կայացնում է միայն որոշ ժամանակ մտածելուց հետո։ Սիմուս Ֆինիգանը՝ այն ցորենագույն մազերով տղան, որը շարքում Հարրիից առաջ էր կանգնած, գրեթե մի ամբողջ րոպե նստած մնաց աթոռակին, մինչև գլխարկը վերջապես որոշեց նրան Գրիֆինդոր ուղարկել։
- — Գրե՛յնջեր Հերմիո՚նա..․
- Հերմիոնան գրեթե վազելով մոտեցավ աթոռակին և գլխարկն արագ դրեց գլխին
- ― ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ... ― բղավեց գլխարկը, և Ռոնր դժգոհ մռնչաց։
- Մի սարսափելի միտք ծակեց Հարրիի ուղեղը։ Սովորաբար նման մտքերը ծագում են հատկապես այն ժամանակ, երբ գերլարված ու ծայրահեղ նյարդային ես լինում։ Իսկ եթե հանկարծ գլխարկն իրեն ընդհանրապես ոչ մի միաբանության չընտրի՛... Իսկ եթե հանկարծ ինքը՝ գլխարկը մինչև քթի ծայրը գլխին դրած, մի ժամ նստած մնա աթոռակին, ու ոչ մի բան չկատարվի, և պրոՖեսոր Մըը Գոնագալը գլխարկը վերցնի նրա գլխից ու ասի, որ մեծ սխալմունք է կատարվել, և որ ինքը պետք է անմիջապես գնացք նստի ու վերադառնա այնտեղ, որտեղից եկել է...
- Երբ Նեվիլ Լոնգբոթոմին, այն տղային, որն անդադար կորցնում էր իր դոդոշին, կանչեցին աթոռակի մոտ, նա հաջողացրեց ճանապարհին մի լավ գլուխկոնծի տալ։ Գլխարկը երկար ժամանակ լուռ էր, երևի դժվարանում էր որոշել Նեվիլի միաբանությունը։ Եվ, երբ վերջապես գլխարկը բղավեց «ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ», Նեվիլն ուրախությունից ամեն ինչ մոռացած գլխարկը գլխին վազեց գրիՖինդորցիների մոտ և համընդհանուր քրքիջի տակ ստիպված եղավ վերադառնալ ու հանձնել այն Մորագ Մըք Դագլին։
- Դրաքո Մալֆոյը գոռոզ ու ամբարտավան տեսքով առաջ քայլեց, երբ հնչեց նրա անունը և անմիջապես արժանացավ իր երազանքին. գլխարկը դիպչելով նրա ճակատին հապշտապ աղաղակեց «ՍԼԻ՛ԶԵՐԻՆ»։
- Մալֆոյը. ինքն իրենից գոհ, գնաց միանալու իր ընկերներ Քրեբին ու Գոյլին, որոնք մինչ այդ արդեն ընտրվել էին Սլիզերին։
- Արդեն շատ քիչ մարդ էր մնացել սպասողների շարքում։
- Մո՛ւն... Նո՛թ... Փա՛րքինսոն... և երկվորյակ աղջիկներ՝ Փա՛թիլ... և Փա՛թիլ... հետո Սալլի-Էնն Փե՚րքիսը... և հետո, վերջապես...
- — Փո՛թթեր Հա՛րրի...
- Երբ Հարրին առաջ քալլեց, ամբողջ դահլիճով շշուկների փոթորիկ բարձրացավ։
- — Փոթթեր ասա՞ց...
- — Այն Փոթթերը հո չէ՞...
- — Հարրի Փոթթերն այստե՞ղ է...
- Վերջինը, ինչ տեսավ Հարրին գլխարկը գլխին դնելուց առաջ, մարդկանց հետաքրքրված, հուզախառն դեմքերն էին։ Նրանցից շատերը տեղում կանգնել էին, որ Հարրիին ավելի լավ տեսնեն։ Հաջորդ վայրկյանին գլխարկի ձագարի սև խավարը պարուրեց նրան։ Հարրին սպասում էր։
- — Հը՜մ, — մի ցածր ձայն ասաց նրա ականջին, ― Դժվա՜ր խնդիր է... Ես կասեի, շա՜տ դժվար... Խիզախ ես, խոսք չկա, տեսնում եմ... Ուղեղդ էլ վատ չի աշխատում... Տաղանդներ անես, օ՛հ, իհարկե... Այդպես էլ կա... Այո՛... և ինքնահաստատման անհագուրդ ծարավ եմ տեսնում... Դե՛հ, ի՞նչ ասեմ... Շա՜տ հետաքրքիր է... Հիմա ես ու՞ր ուղարկեմ քեզ։
- Հարրին ամուր բռնեց աթոռակի կողերը և մտածեց, ― Ո՛չ Սլիզերին, միայն ո՛չ Սլիզերին, խնդրո՜ւմ եմ։
- ― Ոչ Սլիզերին, ասում ես, — կրկնեց ցածր ձայնը նրա ականջի մեջ, ― համոզվա՞ծ ես... Դու կարող ես մեծ հրաշագործ դառնալ՝ Սլիզերին գնալով։ Հաջողությունն ու մեծությանը սպասում են քեզ Սլիզերինի ճանապարհին, գիտե՞ս... Ամեն ինչ տեսնում եմ այստեղ՝ գլխիդ մեջ, և Սլիզերինը կօգնի քեզ մեծ հրաշագործ դառնալ, ոչ մի կասկած չանեմ դրանում... Հը՞, համաձայն չե՞ս... Դե՛հ, ինչ արած, եթե համոզված ես, ուրեմն թող լինի ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ...
- Հարրին լսեց, թե ինչպես գլխարկը վերջին բառը բարձրաձայն բղավեց՝ ի լուր ամբողջ դահլիճի։ Նա գլխարկը գլխից հանեց և օրորվելով քալլեց դեպի Գրիֆինդորի սեղանը։ Ինչպիսի՜ երանության մեջ էր, նախ, որ ընտրվել էր և ընտրվել էր ոչ թե Սլիզերին, այլ՝ Գրիֆինդոր։ Նա նույնիսկ չնկատեց էլ, որ մինչև, իր ընտրվելը նման աղմկալի և բարձրագոչ ողջույնների դեռ ոչ ոք չէր արժանացել։ Փերսի Ավագը տեղից վեր ցատկեց և ջերմեռանդորեն թափահարեց նրա ձեռքը, իսկ Ուիզլի երկվորյակները ձայնալարերի ամբողջ ուժով վանկարկում էին. «Փոթ-թե-րը֊մեզ֊ հե՛տ֊է, Փոթ-թե֊րը-մեզ֊հե՛տ֊է...»։
- Հարրին նստեց սեղանի մոտ՝ այն ժանյակավոր լայնեզր օձիքով ուրվականի դիմաց, ում արդեն տեսել էր փոքր հյուրասենյակում սպասելիս։ Ուրվականը իր թափանցիկ ձեռքն առաջ մեկնեց ու քաջալերիչ թփթփացրեց Հարրիի դաստակը, և նրան այնպիսի զարհուրելի զգացում պարուրեց, ասես ձեռքը մտցրել էր մի դույլ սառցակալած ջրի մեջ։
- Այժմ նա բավականին լավ էր տեսնում ուսուցիչների բարձր սեղանը։ Սեղանի ծայրին, իրեն առավել մոտ, նստած էր Հագրիդը, որն աչքերով նրա հայացքը որսալով, երկու բութ մատը վեր ցցած քաջալերիչ ողջույն ուղարկեց նրան։ Հարրին, ի պատասխան, ժպտաց Հագրիդին։ Բարձր սեղանի մեջտեղում մի մեծ ոսկյա գահի վրա նստած էր Ալբուս Դամբլդորը։ Հարրին անմիջապես ճանաչեց նրան՝ գնացքում շոկոլադե գորտի փաթեթից հանած նկարով։
- Դամբլդորի արծաթափայլ մազերը նույնիսկ ավելի ուժեղ էին արտացոլում մոմերի լույսը, քան մշուշափառ ուրվականները։ Հարրին ճանաչեց նաև պրոֆեսոր Քուիրելին՝ «Ծակ տաշտ» սրճարանում հանդիպած նյարդային երիտասարդին։ Նա շատ հետաքրքիր տոնական տեսք ուներ ՝ գլխին փաթաթած հսկայական մորեգույն չալմայով։
- Չտեսակավորվածների շարբի մեջ ընդամենը երեքն էին մնացել։ Լիզա Թարփինը ընտրվեց Ռեյվենքլո, ու նրանից հետո եկավ Ռոնի հերթը։ Ռոնի դեմքը լարվածաթյունից արդեն կանաչավուն երանգ էր ստացել։ Հարրին մատները խաչաձեւեց սեղանի տակ, և մի վայրկյան անց գլխարկը բղավեց «ԳՐԻ՛ՖԻՆԴՈՐ»։
- Հարրին մյուսների հետ միասին ջերմեռանդորեն ծափահարում էր, մինչ Ռոնը եկավ ու ծանր հոգոցով փլվեց նրա կողքին։
- ― Ապրես, Ռո՛ն, գերազանց էր, ― Հարրիի ուսի վրայով հպարտ-հպարտ ասաց Փերսի Ուիզլին, մինչ շարքի մեջ առաջին դասարանցիներից վերջինը՝ Բլեյզ Քսաբինին ընտրվում էր Սլիզերին։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը իր մագաղաթը փաթաթեց և Տեսակավորող գլխարկը դահլիճից դուրս տարավ։
- Հարրին նայեց իր դիմաց դրված ոսկյա դատարկ ափսեին և միայն այդ պահին հասկացավ, թե ինչքան քաղցած էր։ Դդումով քաղցր կարկանդակները կարծես երեկ կերած լիներ։
- Ալբուս Դամբլդորը ոտքի էր կանգնել թևերը լայն տարածած և սեր ու ջերմություն ճառագող հայացքով գլուխ էր տալիս ուսանողներին, ասես ուզում էր գրկած լինել դահլիճում բոլոր նստածներին, որոնցից իրեն ավելի հարազատ ու սիրելի ոչ ոք չկար աշխարհում։
- ― Բարո՜վ եք եկել, ― ասաց նա։ ― Բոլորին ցանկանում եմ բարի ուսումնական տարի Հոգվորթսում։ Մինչև մեր տոնական ընթրիքն սկսելը ես կցանկանայի մի երկու խոսք ասել։ Եվ ահա դրանք.
- Ջուրը պղպջաց կճուճի ճաքից,
- Կայծակը ծաղկեց կայծքարի ծակից։
- Շնորհակալությու՛ն։
- Դամբլդորը ետ նստեց իր տեղը։ Բոլորը ծափահարեցին և բարձրագոչ ողջունեցին։ Հարրին չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե ոչ։
- ― Կարո՞ղ է մի քիչ խելքը թռցրել է, — զգուշորեն հարցրեց նա իր կողքին նստած Փերսիին։
- ― Ո՞վ է խելքը թռցրել, ― ցրված ասաց Փերսին, ― նա հանճար է, աշխարհի մեծագույն հրաշագործը... Բայց դու ճիշտ ես ասում, բոլոր հանճարներն էլ մի քիչ խելքները թռցրած են։ Տապակած կարտոֆի՞լ, Հարրի...
- Հարրիի ծնոտը կախ ընկավ։ Սեղանին շարված բոլոր ափսեներն ու սկահակները բերնեբերան լցված էին տաք գոլորշի արձակող և ախորժաբեր բուրմունք տարածող տարբեր տեսակի ուտեստներով, իսկ Փերսին նրան էր փոխանցում տապակած կարտոֆիլի կարմրադեղին շերտիկներով լիքը մի մեծ ափսե։ Հարրին դեռ երբեք միաժամանակ չէր տեսել իր բոլոր սիրած ուտելիքները, այն էլ այդքան մեծ քանակությամբ ու մի սեղանի վրա՝ եւ խորոված մսի հյութեղ կտորներ, էլ համեմունքներով տապակած հավեր, էլ խոզի ու գառան կարմրացրած կողիկներ, երշիկներ, խոզապուխտ և հորթի տապակած փափուկ կրծքամիս, շոգեխաշած կարտոֆիլ խորոված կարտոֆիլ, մսի մանր կտորներով յորքշիրյան հյութեղ փուդինգ, կանաչ ոլոռ, գազար, լոլիկ, թանձր, համեմված նրբահամ սոուսներ և, չգիտես ինչու, նաև անանուխի կոնֆետներ։
- Թեև Դարզլիները Հարրիին քաղցած չէին պահում, սակայն նա գրեթե երբեք սեղանի մոտ չէր հասցնում ուտել այն, ինչն իսկապես ուզում էր։ Դադլին միշտ շտապում էր Հարրիից առաջ սեղանից վերցնել այն ամենը, ինչ Հարրին կուզենար ուտել, նույնիսկ եթե ինքը դա չէր սիրում կամ արդեն այնքան էր կերել, որ քիչ էր մնում տեղում պայթեր։ Հարրին ամեն ինչից քիչ-քիչ կիտեց իր ափսեի վրա, անտեսելով միայն անանուխի կոնֆետները, և սկսեց ուտել։ Ամեն ինչ աննկարագրելի համեղ էր։
- ― Տեսքից շատ համեղ է երևում, -- տխուր ասաց ժանյակավոր լայնեզր օձիքով ուրվականը՝ դիտելով, թե ինչպես է Հարրին դանակով կտրում մի մեծ կտոր տապակած հորթի միս։
- — Իսկ դու՞ք...
- — Ես գրեթե չորս հարյուր տարի ոչինչ չեմ կերել, — ասաց ուրվականը, — դեհ, անշուշտ, ես դրա կարիքը չունեմ, սակայն երբեմն-երբեմն մի տեսակ կարոտում ես... Ա՛հ, կարծես դեռ չեմ ներկայացել։ Լորդ Նիքոլաս դե Միմսի-Փորփինգթոն, Ձեր խոնարհ ծառան, Գրիֆինդոր աշտարակի մշտաբնակ ուրվականը։
- — Ես գիտեմ, թե դուք ով եք, — հանկարծ ասաց Ռոնը, — եղբայրներս ինձ պատմել են Ձեր մասին, դուք Գրեթե Անգլուխ Նիքն եք։
- — Ես կգերադասեի, որ ինձ դիմեք Սըր Նիքոլաս դե Միմսի» — խստաշունչ սկսեց ուրվականը, սակայն շիկահեր Սիմուս Ֆինիգանը ընդհատեց նրան.
- — Գրեթե անգլուխ... այդ ինչպես կարելի է գրեթե անգլուխ լինել։ Սըր Նիքոլասը ծայրահեղ սրտնեղած ու ձանձրացած տեսք ընդունեց։ Ակնհայտորեն նրանց փոքրիկ դատարկ զրույցը բոլորովին էլ այն ուղղությամբ չէր ընթանում, ինչ նա կցանկանար։
- — Ահա այսպես, — գրգռված ասաց նա, բռնեց իր ձախ ականջից ու ներքև քաշեց։ Նրա ամբողջ գլուխը պոկվեց վզից և ծխնիների վրա պտտվող կափարիչի պես կողքի թեքվելով, ընկավ ձախ ուսի վրա՝ բացելով վզի հորիզոնական կտրվածքը։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը փորձել էր գլխատել նրան, բայց իր գործը լավ չէր արել։ Ներկաների դեմքերի կաթվածահար արտահայտությունը մի պահ գոհունակությամբ դիտելուց հետո Գրեթե Անգլուխ Նիքը բաց թողեց իր ականջը, և գլուխն իսկապես կափարիչի պես ետ ընկավ իր տեղը։ Նա հազաց ու ասաց.
- — Դեհ, ի՞նչ... ուրեմն դո՞ւք եէ մեր նոր գրիֆինդորցիները... Հուսով եմ, Ձեր օգնությամբ վերջապես կկարողանանք այս տարի հաղթել Միաբանաթյանների Գավաթի մրցույթում։ Գրիֆինդորը երբեք դեռ այսքան երկար չի պարտվել։ Սլիզերինն է արդեն վեցերորդ տարին անընդմեջ շահում Գավաթը։ Արյունարբու Բարոնը անտանելի մեծամտացել է... Նա Սլիզերին Տան ուրվականն է։
- Հարրին գլուխների վրայով նայեց Սլիզերինի սեղանին և գրեթե դեմ-դիմաց տեսավ սեղանի մոտ նստած մի ահարկու ուրվականի՝ օդի մեջ սառած դատարկ հայացքով, ոսկրոտ քարացած դեմքով և միջնադարյան հագուստի վրա արծաթագույն մեծ բծերով, որոնք նրա կենդանի ժամանակ, ակներևաբար, արյան հետքեր էին եղել։ Նա նստած էր Մալֆոյի կողքին, և Հարրին գոհունակությամբ նկատեց, որ վերջինս նման սեղանակցի ներկայությունից բնավ երջանիկ չէր զգում իրեն։
- — Այդ ինչպե՞ս է հաջողացրել այդպես արյունոտվել, — անչափ հետաքրքրված հարցրեց Սիմուսը։
- — Ես նրան երբեք չեմ հարցրել, — նրբանկատորեն պատասխանեց Գրեթե Անգլուխ Նիքը։
- Երբ բոլորը ուզածի չափ կերան-կշտացան, ուտելիքների մնացորդները կամացուկ անհետացան ափսեներից, և ամբողջ սպասքը սեղանի վրա մնաց առաջվա պես մաքուր ու փայլփլուն։ Մի վայրկյան անց սեղանը լցվեց զանազան աղանդերներով։ Սկուտեղների վրա հայտնվեցին բոլոր երևակայելի համերի պաղպաղակների մեծ գնդեր, մրգերով կարկանդակներ, մեղրով և ընկույզով փախլավաներ, շոկոլադով լցված էկլերներ, մուրաբայով բլիթներ, քաղցր կաթնախյուսով փափուկ բիսկվիթներ, շոկոլադե տրյուֆելներ, տարբեր տեսակի շաքարած հատապտուղներ, բոլոր գույների ախորժատես դոնդողներ, բրնձով ու չամիչով փուդինգներ և այլն, և այլն...
- Մինչ Հարրին մեղրով փախլավա էր համտես անում, սեղանակիցների միջև զրույց ծավալվեց ընտանիքների մասին։
- ― Ես կես ու կես եմ, — ասաց Սիմուսը, — Հայրս մագլ է, իսկ մայրս՝ դյութանույշ։ Մայրիկս հորս բան չէր ասել իր վհուկային ծագման մասին մինչև իմ ծնվեյը։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի ցնցում պիտի ապրած լինի խեղճ հայրիկս։ Բոլորն անհոգ ծիծաղեցին։
- ― Իսկ դո՞ւ, Նեվիլ, ― հարցրեց Ռոնը։
- ― Դե՛հ, ինձ տատս է պահել֊մեծացրել իսկ նա վհուկ է, -- ասաց Նեվիլը, ― թեև նրա մասին ավելի ճիշտ կլինի ասել, որ դյութանույշ է։ Սակայն մեր ամբողջ ընտանիքը ծնվածս օրվանից համոզված էր, որ ես բացարձակ մագլ եմ։ Իմ մեծ հորեղբայր Ալջին շարունակ փորձում էր ինձ անակնկալի բերել, որպեսզի վախի կամ հուզմունքի միջոցով ինքնըստինքյան ինչ-որ հրաշք կորզի ինձնից։ Նույնիսկ մի անգամ Բլեքփալ լճի նավամատույցից ինձ դիտավորյալ հրեց, գցեց ջուրը։ Պատկերացնո՞ւմ եք, քիչ էր մնում խեղդվեի։ Բայց ինչ էլ անում էր, ոչինչ չէր ստացվում, մինչև չդարձա ութ տարեկան։ Մի օր մեծ հորեղբայր Ալջին եկել էր տատիս հետ թեյ խմելու և, չհամակերպվելով իմ մագլական ապագայի հետ, ինչպես միշտ, ուզում էր մի փորձանք բերել գլխիս։ Այս անգամ՝ կրունկներիցս բռնած, ինձ կախ էր տվել երկրորդ հարկի պատահանից, որ վերջապես վախից մի բան անեմ։ Այդ պահին՝ թեյի սեղանի մոտ նստած, մեծ հորաքույր Էնիդան նրան իր սիրած հարած սպիտակուցով ու շոկոլադե խյուսով մի կտոր «Մորենգո» տորթ առաջարկեց, իսկ նա ուրախությունից ինձ մոռացավ ու պատահաբար բաց թողեց, ես էլ ռետինե գնդակի պես վերև֊ներքև թռչելով անցա ամբողջ այգիով ու գլորվեցի մինչև խճուղի։ Այդ օրը մեր ամբողջ ընտանիքի ուրախությանը չափ ա սահման չկար։ Տատս ուրախությունից նույնիսկ լաց էր լինում։ Դուք պետք է նրանց դեմքերի արտահայտությունը տեսնեիք, երբ ես Հոգվորթսում սովորելու հրավերով նամակ ստացա, որովհետև, հասկանո՞ւմ եք, նրանք բոլորը համոզված էին, որ իմ մեջ բավականաչափ հրաշագործ ուժ չկա այստեղ սովորելու համար։ Մեծ հորեղբայր Ալջին այնքան էր ուրախացել, որ ինձ մի դոդոշ նվիրեց։
- Հարրիի մյուս կողմում նստած Փերսի Ուիզլին ու Հերմիոնա Գրեյնջերը խոսում էին դասերից։ [«Օ՛հ, հասով եմ, որ դասերն անմիջապես կսկսվեն, այնքա՜ն սովորելու բան կա... Ինձ հատկապես հետաքրքրում են կերպարանափոխության, այսինքն տրանսֆիգուրացիայի դասերը... Դեհ, գիտեք՝ երբ ինչ-որ մի բան վերածում ես մեկ ուրիշ բանի։ Անշուշտ, դա պետք է որ շատ դժվար լինի», «Դուք հո միանգամից դժվար բաներից չեք սկսելու, սկզբում լուցկու հատիկներից ասեղ պիտի սարքեք ու դրա նման բաներ...»]
- Հարրին, որը համեղ ուտելիքից ու ջերմությունից արդեն թմրել էր ու քնել էր ուզում, կրկին նայեց ուսուցիչների բարձր սեղանին։ Հագրիդը կենտրոնացած ինչ-որ բան էր խմում իր գավաթից։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը զրուցում էր պրոֆեսոր Դամբլդորի հետ։ Պրոֆեսոր Քուիրելն իր անհեթեթ չալմայով՝ մեջքով դեպի Հարրին նստած, զրուցում էր մեկ ուրիշ ուսուցչի հետ։ Այդ ուսուցիչը խորաթափանց մռայլ հայացքով, գունատ մաշկով և ցայտուն արծվային քթով երիտասարդ տղամարդ էր, և նրա սև ճարպոտ մազերը հարթ կիսված էին ճակատի երկու կողմերի վրա ու ծանր թափվելով, հասնում էին մինչև ուսերը։
- Դա շատ հանկարծակի կատարվեց։ Արծվաքիթ ուսուցիչը հանկարծ Քուիրելի գլխի փաթթոցի վրայով նայեց ուղիղ Հարրիի աչքերի մեջ, և մի սուր այրող ցավ անցավ Հարրիի ճակատի սպիով։
- ―Ա՜խ... ― ճչաց Հարրին՝ ձեռքով բռնելով ճակատը։
- ― Ի՞նչ եղավ, ― հարցրեց Փերսին։
- ― Վ-վ-ոչինչ...
- Ցավը նույնքան արագ անցավ, որքան և անսպասելի սկսվել էր։ Ավելի դժվար էր ազատվել այն զգացումից, որը համակեց Հարրիին արծվաքիթ ուսուցչի հայացքից։ Նա համոզված էր, որ այդ ոաուցիչը, չգիտես ինչու, բոլորովին չի համակրում իրեն։
- — Ո՞վ Է այն սևահեր մարդը, որը խոսում Է պրոֆեսոր Քուիրելի հետ, — հարցրեց Հարրին Փերսիից։
- — Օ՛հ, ինչ է, արդեն ծանո՞թ ես Քուիրելի հետ, իսկապե՞ս։ Հը՛... Նման զրուցակցի կողքին հազիվ թե որևէ մեկն իրեն լավ զգա, թեև մյուս կողմից դժվար է Քուիրելից ավելի նյարդային մեկին պատկերացնել։ Ինչևէ, նրա կողքինը պրոֆեսոր Սառկեկն է՝ Սլիզերինի ավագ դասախոսը և հմայադեղերի ու կախարդական թուրմերի վարպետը։ Սառկեկը հմայաթարմերի պատրաստման և օգտագործման կիրառական դասընթացն է վարում, սակայն բոլորը գիտեն, որ նա չի սիրում իր առարկան և աչքը Քուիրելի տեղի վրա է։ Օ՜օ, այդ Սառկեկը շա՜տ բան գիտի սև ուժերի ու սև արվեստների մասին։
- Հարրին միառժամանակ հայացքը պահեց Սառկեկի վրա, սակայն վերջինս նրա կողմն այլևս չնայեց։
- Վերջապես, փուդինգներն էլ անհետացան, ու պրոֆեսոր Դամբլդորը կրկին ոտքի կանգնեց։ Դահլիճում բացարձակ լռություն տիրեց։
- — Ըհ-հը՚մ... Այժմ, երբ բոլորս կշտացանք ու հագեցանք, ևս երկու խոսք պիտի ասեմ, որոնք այս անգամ ուսումնական տարվա սկիզբն ազդարարող մի քանի կազմակերպական հրահանգներ են։ Առաջին դասարանցիները պետք է նկատի ունենան, որ ամրոցի մոտ գտնվող անտառ մտնելը խստիվ արգելված է բոլոր աշակերտների համար։ Բարձր դասարանցիներից մի քանիսին նույնպես չէր խանգարի երկրորդ ականջին էլ օղ անել այդ արգելանքը, — Դամբլդորի առկայծող աչբերը փայլատակեցին Ուիզլի երկվորյակների ուղղությամբ։ — Դրանից բացի, պարոն Ֆիլչը, մեր ամրոցի պարետը, խնդրել է ինձ զգուշացնել ձեզ, որ ամրոցի միջանցքներամ դասերից և պարապմունքներից դուրս հրաշագործելը նույնպես խստիվ արգելվում է, — շարունակեց Դամլդորը։ — Քվիդիչի փորձնական խաղերը կսկսվեն կիսամյակի երկրոդ շաբաթվա ընթացքում։ Միաբանաթյունների թիմերում խաղալ ցանկացողները թող մոտենան մադամ Հուչին։ Եվ, վերջապես, պետք է բոլորիդ պաշտոնապես զգուշացնեմ, որ այս տարի ամրոցի աջ թևի երրորդ հարկի միջանցքը հայտարարվում է արգելված գոտի բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում մեռնել տանջալից և անփառունակ մահով։
- Հարրին ծիծաղեց, բայց նրանից բացի ուրիշ ծիծաղող գրեթե չկար։
- — Լու՞րջ է ասում, ինչ է, — հարցրեց նա Փերսիին։
- — Անշուշտ չի կատակում, — պատասխանեց Փերսին, ունքերը կիտելով, — սակայն, դա շատ տարօրինակ է, որովհետև նա սովորաբար բացատրում է, թե ինչու չի կարելի այն՝ ինչն արգելվում է։ Անտառ գնալ չի կարելի, որովհետև այն լի է վտանգավոր գազաններով, դե՛հ, դա բոլորը գիտեն։ Սակայն երրորդ հարկի միջա՞նցքը... Այդ ինչո՞ւ չի կարելի։ Գոնե մեզ՝ Ավագներիս, պետք է տեղեկացներ։
- — Իսկ այժմ, մինչև քնելու գնալը, եկե՛ք միասին երգե՛նք մեր դպրոցական հիմնը, — բացականչեց Դամբլդորը։ Հարրին նկատեց, որ մյուս ուսուցիչների դեմբերի ժպիտները մի տեսակ շինծու, քարացած դիմակների վերածվեցին։
- Դամբլդորն իր կախարդական փայտիկի ծայրով օդի մեջ մի թեթև շարժում կատարեց, ասես ուզում էր փայտիկի ծայրին նստած ճանճը քշել, և մի երկար բարակ ոսկյա ժապավեն դուրս թռավ փայտիկի ծայրից ու բարձր օդի մեջ գալարվեց սեղանների վրա՝ վերածվելով ոսկյա ալիքի պես օդում դանդաղ օրօրվող բառերի։
- — Ամեն մեկը երգում է իր սիրած եղանակով, — ասաց Դամբլդորը, — դեհ, սկսեցի՛նք, երեք֊ույու– չորս...
- Եվ ամբողջ դպրոցը խառնաձայն, խառնատակտ ու խառներանգ ձայնարկեց.
- Հոգվորթս, Հոգվորթս, գիտության պարտեզ,
- Դու մեր հին հարազատ, մի քիչ խելք տուր մեզ։
- Թե ծեր ու ճաղատ, թե ջահել անփորձ,
- Մեր ուղեղներր քեզ՝ գիտության պահոց։
- Մեր քամհար ու դատարկ գլուխների մեջ,
- Դիվահար փետուրներ են պտտվում անվերջ.
- Մեր գիժ գլուխները՝ ճանճերով լեցուն
- Դու ուսում լցրու, փորձ ու հմտություն։
- Գիտելիք տուր մեզ, կյանք սովորեցրու,
- Ինչ մոռացել ենք, նորից հիջեցրու։
- Դու քո գործն արա, մենք մեր խոսքի տերն ենք.
- Այնքան սովորենք, գիտությամբ փթթենք,
- Մինչև ուսումից բացարձակ փտենք։
- Բնականաբար, բոլորը երգն ավարտեցին տարբեր ժամանակներում։ Վերջապես, մնացին միայն Ուիզլի երկվորյակները, ովքեր, երգում էին ինչ-որ շատ դանդաղ, թաղման քայլերգի տակ։ Դամբլդորը նրանց վերջին մի քանի տողերը համբերատար դիրիժորեց իր կախարդական փայտիկով, իսկ երբ նրանք էլ վերջացրին, ինքը, թերևս, ամենաբարձր ծափահարողներից մեկն էր։
- — Ա՜խ, երաժշտությո՜ւն... — ասաց նա, — աչքերը սրբելով, ― դա մի հրաշք է, որին չի հասնի և ոչ մի հրաշագործություն։ Իսկ հիմա՝ քնելու, բոլորդ դեպի ննջարանները։
- Գրիֆինդորցի առաջին դասարանցիները Փերսիի ետևից գնացին զվարճախոս ամբոխի միջով և դուրս եկան Մեծ դահլիճից, անցան նախասրահով ու սկսեցին վեր բարձրանալ մարմարյա աստիճաններով։ Հարրիի ոտքերը կրկին, ասես արճիճով լցված լինեին, բայց այս անգամ պատճառը հոգնածությունն ու առատ ընթրիքն էին։ Նա այնքան հոգնած էր, ու քունն այնպես էր տանում, որ նույնիսկ չէր էլ զարմանում, որ միջանցքների պատերին կախված դիմանկարներում պատկերված մարդիկ ինչ-որ բաներ էին շշնջում իրար ու մատնացույց անում իրենց։ Չզարմացավ, երբ Փերսին երկու անգամ նրանց անց կացրեց գաղտնադռների միջով, որոնցից մեկը գտնվում էր պատի մեջ պտտվող հայելու շրջանակի, իսկ մյուսը՝ պատից կախված հսկայական գորգի ետևում։ Հորանջելով ու ոտքերը հազիվ քարշ տալով, նրանք բարձրանում էին աստիճաններով, և Հարրին մտածում էր, թե դեռ ինչքան են գնալու մինչև իրենց ննջասենյակը հասնեն, երբ նրանց փոքրիկ խումբը հանկարծ կանգ առավ։
- Առջևում օդի մեջ ճախրում էին մի զույգ ձեռնափայտեր, և երբ Փերսին մի քայլ առաջ արեց, ձեռնափայտերը ակնհայտ սպառնալից դիրք ընդունեցին և սկսեցին հարձակվել Փերսիի վրա։
- — Փիվզն է, — շշնջաց Փերսին առաջին դասարանցիներին, — ամրոցի փոլթերգեյսթը, — և Փերսին ՝ ձայնը բարձրացնելով, խրոխտ բղավեց, — Փի՜վզ... ապա մի ցույց տո՛ւր քեզ։
- Ի պատասխան լսվեց մի բավական գռեհիկ ձայն, որը, եթե պարկեշտ լեզվով նկարագրելու լինենք, կարելի էր նմանեցնել միայն ծակված փուչիկից միանգամից դուրս ժայթքող օդի փռնչոցին։
- ― Ի՞նչ է, ուզում ես, որ գնամ Արյունարբու Բարոնի մո՞տ... — խիստ ձայնով բղավեց Փերսին։
- Այս անգամ թղթի տոպրակի ճայթյուն հիշեցնող ձայն լսվեց, և մի գաճաճ հայտնվեց օդի մեջ՝ ուղիղ նրանց դիմաց։ Գաճաճը ծալապատիկ նստած ճախրում էր օդում ՝ իրար խփելով ձեռքերի մեջ բռնած երկար ձեռնափայտերը։ Նա իր մանրիկ, չար աչքերով զննում էր բոլոր կանգնածներին ու հսկայական անատամ բերանով ծամածռություններ անում։
- — Ուուուուուո՜ւ... ― ասաց նա չարանենգ կչկչոցով, — կուկուսիկ-մուկուսիկ ար֊րյաջ-ջին դաս-սյա– րանցի՜ք... Ա՛յ, հիմա կուրախանաա՜նք...
- Հանկարծ նա աչքերը չռած առաջ նետվեց ու քամի փչելով «ԲՈԻ~ՈԻ...» գոռաց նրանց վրա։ Բոլորն անակնկալից տեղում ցնցվեցին։
- — Կորի՛ր այստեղից, Փի՛վզ, թե չէ Բարոնին կասեմ այս խուլիգանության մասին... Տե՛ս, հա՜... Ես կատակ չե՛մ անում,― բարկացած բղավեց Փերսին։
- Փիվզը մի այլանդակ ծամածռությամբ լեզու ցույց տվեց նրանց ու չքացավ՝ ձեռնափայտերը գցելով Նեվիլի գլխին։ Լսվեց միայն, թե ինչպես էր նա վնգոցով սլանում միջանցքներով, չրխկչրխկացնելով պատերի տակ կանգնած ասպետական զինազգեստները և զենք ու զրահները։
- — Հեռու կմնաբ Փիվզից և զգույշ կլիներ նրանից, ― ասաց Փերսին, երբ շարունակեցին ճանապարհը, ― նրա հախից միայն Արյունարբու Բարոնն է գալիս։ Նրանից բացի ուրիշ ոչ ոքի չի ենթարկվում, նույնիսկ մեզ՝ Ավագներիս, բանի տեղ չի դնում։ Ահա, տեղ հասանք։
- Միջանցքի վերջում պատին կախված էր ամբողջ հասակով կանգնած մի աննկարագրելի չաղ կնոջ պատկերող նկար։ Կնոջ հագին վարդագույն մետաքսյա լայնածավալ ու լայնափեշ շրջազգեստ էր։
- — Նշանաբա՛ռը... ― ասաց նա օպերային երգչուհու երգեցիկ առոգանությամբ։
- — «Կապուտ դրակոնիս», — ասաց Փերսին, և դիմանկարը առաջ հրվեց՝ պատի մեջ բացելով մի մեծ անցում։ Բոլորը ներս մագլցեցին, իսկ Նեվիլն այստեղ էլ հասցրեց գլուխկոնծի տալ։ Վերջապես հայտնվեցին Գրիֆինդորի աշտարակի ընդհանուր սենյակում, որը մի շատ հաճելի կլոր սրահ էր՝ կահավորված պատերի տակ ու մեծ բուխարու շուրջը կիսալուսնաձև շարված և տարբեր չափերի բարձերով ծածկված, հարմարավետ բազկաթոռներով։
- Փերսին աղջիկներին ուղեկցեց մինչև նրանց ննջասենյակի դուռը, իսկ տղաներին ցույց տվեց դեպի նրանց ննջասենյակ տանող պտատակաձև սանդուղքը, որը, ակնհայտորեն, գտնվում էր ամրոցի փոքր աշտարակներից մեկում։ Տղաները վերջապես մտան իրենց ննջասենյակը, որտեղ տեղադրված էին հինգ հսկայական փայտյա մահճակալներ, բոլորն էլ՝ անկյուններում վեր խոյացող փայտյա ծաղկազարդ սյուներից կախված մուգ կարմիր թավշյա վարագույրներով։ Նրանց ճամպրուկներն արդեն դրված էին սենյակում։ Երկար խոսելու համար չափազանց հոգնած լինելով, նրանք լուռ ու մունջ գլուխներին քաշեցին իրենց գիշերանոցներն ու թռան մահճակալների վրա։
- ― Օ՜խ, ի՜նչ ընթրիք էր... — տնքաց Ռոնը վարագույրի ետևից, ― Բոքոն, կորի՛ր այստեղից։ Պատկերացնու՞մ ես, այս ապուշն իմ սավաններն է ծամում։
- Հարրին ուզում էր Ռոնից հարցնել, թե աղանդերներից ո՞ր մեկն ավելի շատ դուր եկավ նրան, սակայն այդպես էլ չհասցրեց, որովհետև քունն այնքան էր տանում, որ գլուխը բարձին դնելուն պես անմիջապես քնեց։
- Թերևս Հարրին ընթրիքի ժամանակ չափազանց շատ էր կերել, որովհետև մի տարօրինակ մղձավանջային երազ տեսավ։ Երազում իբր գլխին դրել էր պրոֆեսոր Քուիրելի անհեթեթ չալման, որը խոսում էր իր հետ և համոզում իրեն անմիջապես հեռանալ Գրիֆինդոր միաբանությունից և մտնել Սլիզերին, որովհետև դա է իր ճակատագիրը։ Հարրրն չալմային ասում էր, որ ինքը չի ուզում Սլիզերինում լինել, և չալման գնալով ավելի ու ավելի էր ծանրանում նրա գլխի վրա, ու երբ Հարրին փորձեց փաթթոցը գլխից հանել, այն սկսեց ձգվել նրա ճակատի շուրջը և սեղմել քունքերը՝ անտանելի ցավ պատճառելով... Չգիտես որտեղից հանկարծ հայտնվեց Մալֆոյը և սկսեց ծիծաղել Հարրիի վրա՝ ձեռք առնելով, որ նա չի կարողանում ազատվել չալմայից... Ու հանկարծ Մալֆոյը դարձավ Սառկեկ անունով այն արծվաքիթ ուսուցիչը, որի ծիծաղը հետզհետե վերածվեց սառն ու դաժան, սարսափազդու քրքիջի..․
- Հետո ինչ-որ կանաչ լույսի ճառագայթ պայթեց նրա գլխի մեջ, և Հարրին արթնացավ՝ սառը քրտինքից դողալով։
- Նա շրջվեց մյուս կողքին և անմիջապես նորից քնեց ու երբ հաջորդ առավոտյան արթնացավ, գիշերային մղձավանջից արդեն ոչինչ չէր հիշում։
Գլուխ ութերորդ․ Հմայադեղերի վարպետը
- — Էն կողմը նայի՛ր... Հրե՛ն...
- — Ո՛ր մեկը...
- — Էն բարձրահասակ կարմրահեր տղայի կողքին կանգնածը...
- — Էն ակնոցավո՞րը...
- — Դեմքը տեսա՞ր։
- — Իսկ սպին, ճակատի սպին դու տեսա՜ր։
- Հաջորդ առավոտյան՝ սկսած այն պահից, երբ Հարրին դուրս եկավ տղաների ննջասենյակից, շշուկները կրնկակոխ հետապնդում էին նրան։ Աշակերտները խմբվում էին դասարանների դռների մոտ ու Հարրիին տեսնելու համար իրար հրմշտելով, ձգվում, կանգնում ոտքերի թաթերին կամ ևս մեկ անգամ նրա վրա նայելու համար՝ միջանցքներում իրենց ճանապարհը փոխելով, կրկին ու կրկին անցնում էին նրա կողքով։ Հարրին անչափ շփոթվում էր դրանից։ Առանց այն էլ գլուխը պտտվում էր միջանցքների լաբիրինթոսից, որովհետև ամբողջ առավոտ նյարդայնացած փորձում էր կենտրոնանալ իր դասարանը տանող ճանապարհը գտնելու վրա։
- Հոգվորթսում հարյուր քառասուներկու սանդուղք կար՝ լայն ու երկար, նեղ ու ոլոր-մոլոր, կային այնպիսի սանդուղքներ, որ ուրբաթ օրերին դեպի ուրիշ տեղ էին տանում, կային այնպիսիք, որոնց մեջտեղում ինչ-որ տեղ աստիճաններից մեկ-երկուսն անհետանալու սովորության ունեին, և պետք էր լավ հիշել դրանց տեղը՝ ժամանակին ցատկելու և գլուխկոնծի չտալու համար։
- Իսկ դռնե՜րը... դռները մի ուրիշ գլխացավանք էին։ Ուրեմն, կային այնպիսի դռներ, որոնք չէին բացվում, եթե դրանց շատ սիրալիր չխնդրեիր կամ եթե մատներով փաղաքշական խուտուտ չտայիր որոշակի ճիշտ տեղում։ Կային այնպիսի դռներ, որ բոլորովին էլ դուռ չէին, այլ իրենց դուռ ձևացնող դատարկ պատեր, որոնք մերթ ընդ մերթ դռան խաբուսիկ շրջանակի տեսք էին ստանում։ Ասես այդ ամենը քիչ էր, դեռ ավելացրած, որ անտանելի դժվար էր մտապահելը, թե ինչը որտեղ էր գտնվում, որովհետև բոլոր պատերը, դռները, անցումներն ու սանդուղքները, կարծես իրենց ինքնուրույն, անկախ կյանքով էին ապրում և երբ խելքներին փչեր, կարող էին հանկարծ ուրիշ տեղերում հայտնվել։ Պատերին փակցված դիմանկարներում պատկերված մարդիկ սովորություն ունեին այցելության գնալ մեկը մյուսին, և Հարրին համոզված էր, որ ասպետական զինազգեստները և պատերին կախված զենք ու զրահները կարող էին ինքնուրույն շարժվել միջանցքներով։
- Ուրվականներն իրենց հերթին էին բարդացնում կյանքը։ Ամեն անգամ Հարրիի ողնաշարով մի զարհուրելի սարսուռ էր անցնում, երբ որևէ դուռ բացելիս կամ միջանցք թեքվելիս, քիթ֊քթի հանդիպում կամ քսվամ էր ամրոցի մշտաբնակ ուրվականներից մեկն ու մեկին։ Գրիֆինդորի աշտարակի մշտաբնակ ուրվական Լորդ Նիքոլաս դե Միմսի Փորփինգթոնը, նույն ինքը՝ Գրեթե Անգլուխ Նիքը, շատ սիրալիր էր և հաճույքով ճանապարհը ցույց էր տալիս նորեկ գրիֆինդորցիներին, սակայն փոլթերգեյսթ Փիվզը երկու փակ դուռ ու մի խորամանկ սանդուղք արժեր, եթե բախտդ չբերեր ու պատահաբար հանդիպեիր նրան միջանցքներում, հատկապես՝ դասերից ուշանալիս։ Նա կամ թղթի աղբադույլերն էր շուռ տալիս մարդկանց գլխին, կամ գորգերը քաշում ոտքերի տակից, կավիճ էր փշրում աշակերտների մեջքին, կամ ետևից անտեսանելի մոտենալով, հանկարծ բռնում էր քթից ու կոկորդաձայն աղաղակում ՝ ԷՍ ՈԻ՞Մ ՔԹԻՑ ԲՌՆԵՑԻ։
- Իսկ Փիվզից էլ վատը, եթե ընդհանրապես կարելի էր ավելի վատը լինել, ամրոցի պարետ Արգուս Ֆիլչն էր։ Հարրին ու Ռոնը առաջին իսկ օրը առավոտյան հաջողացրին Ֆիլչի ճանապարհը կտրել և մեկընդմիշտ մտնել նրա «սև ցուցակի» մեջ։ Ֆիլչը նրանց դեմ բուսնեց, երբ նրանք ապարդյուն փորձում էին մի դուռ բացել, որը, դժբախտաբար, պարզվեց տանում էր դեպի հենց այն երրորդ հարկի արգելված միջանցքը, որի մասին նախորդ երեկոյան հայտարարել էր պրոֆեսոր Դամբլդորը։ Ֆիլչը հրաժարվեց հավատալ տղաներին, որ նրանք պարզապես մոլորվել էին ու կորցրել ճանապարհը։ Նա համոզված էր, որ նրանք դիտավորյալ ուզում էին մտնել արգելված միջանցքը՝ խախտելով ընդհանուր դպրոցական հրահանգը, և սպառնամ էր փակել նրանց ստորգետնյա զնդանում։ Եվ հայտնի չէ, թե տղաների վերջն ինչ կլիներ, եթե պրոֆեսոր Քուիրելը, որը, բարեբախտաբար, այդ պահին անցնում էր նույն միջանցքով, չմիջամտեր ու չփրկեր նրանց Ֆիլչի հաշվեհարդարից։
- Ֆիլչը մի կատու ուներ, անունը՝ Միսիզ Նորիս, մի գջլոտ, գզգզված, փոշեգույն արարած, ճիշտ ու ճիշտ Ֆիլչի նման դուրս ընկած, բլխկան աչքերով։ Կատուն ֆռֆռում էր միջանցքներով, ու վա՜յ նրան, ով համարձակվեր մի չնչին խախտում կատարել կամ ոտքի բութ մատն իսկ հանել արգելված սահմաններից դուրս. Միսիզ Նորիսը նույն պահին վնգալով անհետանում էր ու մի երկու վայրկյանից հայտնվում տիրոջ՝ պարետ Ֆիլչի ընկերակցությամբ։ Վերջինս, ծանր շնչելով, արդարադատության ուրվականի պես հայտնվում էր որևէ սյան կամ արձանի ստվերից ու դատաստան տեսնում դժբախտ սահմանախախտների գլխին։ Ֆիլչը բոլորից լավ գիտեր ամրոցի գաղտնի անցումներն ու դռները (բացի Ուիզլի երկվորյակներից, իհարկե) և կարող էր ուրվականի պես անակնկալ հայտնվել՝ չգիտես թե որտեղից։
- Ուսանողները պարզապես ատում էին նրան, և շատերի գաղտնի երազանքն էր՝ աննկատ մոտենալ ու մի լավ քացի տալ Միսիզ Նորիսին։
- Այդ ամենից հետո, երբ վերջապես գտնում էիր քո դասասենյակը, սկսվում Էր ամենամեծ գլխացավանքը, որը հենց դասերն էին։ Հարրին շատ շուտով հասկացավ, որ կախարդական փայտիկ թափահարելն ու մի քանի ծիծաղելի բառեր արտասանելը բոլորովին էլ բավարար չեն հրաշագործելու համար և նույնիսկ, կարելի Է ասել, գործի շատ աննշան մասն են կազմում։
- Ամեն չորեբշաբթի կեսգիշերին նրանք իրենց աստղադիտակներով պետք է ուսումնասիրեին աստղային երկինքը և անգիր անեին տարբեր աստղերի անուններն ու մոլորակների շարժման ուղեծիրները։ Շաբաթական երեք անգամ գնում էին ամրոցի ետնաբակում գտնվող ջերմոցները՝ հերբոլոգիայի կամ բուսագիտության դասերին, որը վարում էր կարճահասակ, կլորամարմին ու բարեսիրտ մի կին ՝ պրոֆեսոր Սածիլը։ Նրանք սովորում էին խնամել ու աճեցնել տարբեր տեսակի տարօրինակ բույսեր, սնկազգիներ և սերտում էին դրանց օգտագործման եղանակներն ու նպատակները։
- Միանշանակ, ամենատաղտկալի դասը հրաշագործության պատմությունն էր։ Դա միակ առարկան էր, որը դասավանդող ուսացիչը ուրվական էր։ Պրոֆեսոր Բինզը, վաղուց արդեն շատ զառամյալ ծերուկ էր, երբ մի օր ուսուցչանոցի բուխարու առջև ննջել֊մնացել էր բազկաթոռում նստած, իսկ հաջորդ առավոտյան՝ տեղից վեր կացել դասի գնալու համար, մարմինը թողնելով բազկաթոռի մեջ։ Բինզը քնեցնող, միալար ձայնով խոսում էր ու խոսում, մինչ աշակերտները գրչափետուրները խզխզացնելով արագ֊արագ գրանցում էին հրաշագործների անուններն ու մեծ իրադարձությունների տարեթվերը և Էմերիկ Չարացածին խառնում Ոտիկ Ցնդածի հետ։
- Պրոֆեսոր Ֆլիթվիքը՝ հմայախոսքերի ու դյութաղոթքների ուսուցիչը, պստլիկ գաճաճ էր, որը ստիպված էր կանգնել իրար վրա շարված մի քանի հաստափոր գրքերի վրա, որպեսզի իր գրասեղանի ետևից կարողանար տեսնել ամբողջ դասարանը։ Առաջին դասի սկզբում նա վերցրեց աշակերտական մատյանը և սկսեց ներկա-բացակա անել և, երբ հասավ Հարրիի անվանը, մի հուզախառն կչկչոց արձակեց ու հանկարծ անհետացավ տեսադաշտից՝ հուզմունքից սայթաքելով իր պատվանդանի վրայից։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը ամեն ինչում տարբերվում էր մյուս ուսուցիչներից։ Հարրին միանգամայն ճիշտ էր, երբ նրան առաջին անգամ հանդիպելիս մտածեց՝ վա՜յ նրան, ով այդ կնոջը երբևէ կբարկացնի։ Խիստ և խելացի, նա դասարան մտնելու աոաջին իսկ պահից մի լավ դաս տվեց բոլորին։
- — Տրանսֆիգուրացիան Հոգվորթսում ձեզ դասավանդվող ամենավտանգավոր և բարդ հրաշագործությունն է, — ասաց նա, — եթե մեկն ու մեկը համարձակվի իրեն անպատշաճ պահել իմ դասերի ժամանակ, անմիջապես կհեռացվի, և այլևս երբեք չի վերադառնա։ Ես ձեզ զգուշացրի։
- Հետո նա իր գրասեղանը վերածեց խոզի ու կրկին ետ կերպափոխեց գրասեղանի։ Բոլորն անչափ տպավորված էին և անհամբերությամբ ուզում էին րոպե առաջ սկսել տրանսֆիգուրացիայի վարժությունները, սակայն շատ շուտով հասկացան, որ դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն մինչև կահույքը կենդանիների վերածելու հրաշքին մոտենալը։ Բազմաթիվ բարդ ու խճճված գրառումներ կատարելուց հետո, նրանցից յուրաքանչյուրին տրվեց մեկական լուցկի և նրանք սկսեցին կատարել լուցկին ասեղի կերպափոխելու պարզագույն վարժությունը։ Դասի վերջում միայն Հերմիոնա Գրեյնջերին էր հաջողվել ինչ-որ փոփոխություն մտցնել լուցկու հատիկի տեսքի մեջ։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը դասարանին ցուցադրեց, թե ինչպես էր Հերմիոնայի լուցկին լրիվ արծաթափայլ ու սրածայր դարձել, և ամբողջ դասի ընթացքում իր առաջին ժպիտը պարգևեց Հերմիոնային։
- Ամբողջ դասարանն անհամբերությամբ էր սպասում սև արվեստներից ինքնապաշտպանության դասերին, սակայն պրոֆեսոր Քուիրելի դասերն ավելի շուտ զվարճալի էին, քան խորհրդավոր։ Նրա լսարանից սխտորի ուժեղ հոտ էր գալիս, և բոլորն ասում էին, որ դա վամպիրներին վանելու համար էր և հատկապես այն մեկին, որին պրոֆեսոր Քուիրելը հանդիպել էր Ռոմանիայում և վախենում էր, որ մի գեղեցիկ օր այդ վամպիրը կգտնի իրեն նույնիսկ Հոգվորթսում։ Քուիրելը հայտարարեց, որ իր չալման՝ գլխի փաթթոցը, նվեր էր ստացել աֆրիկացի մի արքայազնից ի երախտագիտություն նրան մի ցնորված զոմբիից ազատելու համար։ Սակայն դժվար թե որևէ մեկը հավատաց այդ պատմությանը, որովհետև, երբ Սիմուս Ֆինիգանը նրա պատմածից ոգևորված խնդրեց, որ պրոֆեսոր Քուիրելը նկարագրի, թե ինքն ինչպես էր հաղթել զոմբիին, Քուիրելն անմիջապես կաս-կարմիր կտրեց և սկսեց եղանակի մասին խոսել։ Բոլորն արդեն նկատել էին, որ նրա գլխի փաթթոցից նույնպես տարօրինակ հոտ էր գալիս, և Ուիզլի երկվորյակները պնդում էին, որ փաթթոցն այդպես ուռած է, որովհետև բերնեբերան խցկրտված է սխտորով, որպեսզի Քուիրելը, ուր էլ գնա, իրեն պաշտպանված զգա արնախում վամպիրներից, և որ նա նույնիսկ քնելաց փաթթոցը գլխից չի հանում։
- Հարրիի սրտից մի մեծ քար ընկավ, երբ նա հայտնաբերեց, որ այնքան էլ ետ չի մնում մյուսներից։ Երեխաներից շատերը մագլական ընտանիքներից էին եկել և իր նման մինչև վերջին օրը չէին էլ կասկածել, թե կախարդանքի կամ հրաշագործության տաղանդ ունեն։ Սովորելու այնքան բան կար, որ նույնիսկ Ռոնի նման տոհմիկ հրաշագործ ընտանիքներից եկածները գրեթե ոչնչով առաջ չէին մյուսներից։
- Ուրբաթ օրը շատ կարևոր եղավ Հարրիի ու Ռոնի համար։ Նրանց վերջապես հաջողվեց առավոտյան նախաճաշին Սեծ դահլիճ իջնել առանց ճանապարհին մոլորվելու։
- ― Ի՞նչ ունենք այսօր, ― հարցրեց Հարրին Ռոնին, շաքարավազ լցնելով իր կաթնապուրի մեջ։
- ― Երկու դաս «Հմայագեղ» սլիզերինցիների հետ, ― ասաց Ռոնը, ― Պրոֆեսոր Սառկեկը Սլիզերին տան Ավագ դասախոսն է։ Ասում են, որ նա միշտ սլիզերինցիներին է հովանավորում։ Այսօր կտեսնենք այդպե՞ս է, թե՝ ոչ։
- ― Երնեկ Մըք Գոնագալն էլ մեզ հովանավորեր, ― ասաց Հարրին։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը Գրիֆինդոր տան Ավագ դասախոսն էր, սակայն դա նրան բոլորովին չէր խանգարում սարի չափ տնային աշխատանք հանձնարարել նորեկ գրիֆինդորցիներին։
- Հենց այդ պահին փոստը ժամանեց։ Հարրին արդեն ընտելացել էր այդ տեսարանին, սակայն առաջին օրը առավոտյան անակնկալից ու հիացմունքից պարզապես տեղում քարացավ, երբ նախաճաշի ժամանակ հարյուրավոր բվեր թևավոր հեղեղով ներս լցվեցին Մեծ դահլիճ և սկսեցին սավառնել ու պտտվել սեղանների վրա՝ փնտրելով իրենց տերերին և նամակներ ու փաթեթներ գցելով ուղիղ նրանց գլխին։
- Մինչ այդ Հեդվիգը Հարրիին դեռ ոչինչ չէր բերել։ Երբեմն, դպրոցական մյուս բանբեր բվերի հետ ամրոցի թռչնատուն գնալուց առաջ, նա նախաճաշի ժամին ներս էր թռչում Մեծ դահլիճ, Հարրիի ականջը կտուցով մի քիչ խուտուտ տալիս ու մի կտոր կարմրացրած հացիկ կտցահարում։ Սակայն այդ առավոտ Հեդվիգը վայրէջք կատարեց նարնջի ջեմի ու շաքարավազի ամանների արանքում և մի երկտող գցեց Հարրիի ափսեի վրա։ Հարրին անմիջապես բացեց երկտողը, որը, փաստորեն, Հոգվորթսում նրա ստացած առաջին նամակն էր (գրված էր գրեթե անընթեռնելի անփույթ ձեռագրով).
- Սիրելի Հարրի, ինչքան գիտեմ ուրբաթ օրը կեսօրից հետո ձեզ ազատ ժամեր են տրվում։ Չէի՞ր ցանկանա ժամը հինգի կողմերը գալ ինձ մոտ՝ մի բաժակ թեյ խմելու։
- Շատ եմ ուզում իմանալ, թե ինչպես անցավ քո առաջին շաբաթը։
- Պատասխանը ուղարկիր Հեդվիգի հետ։
- Հագրիդ
- Հարրին վերցրեց Ռոնի գրչատուփը եւ երկտողի տակ խզբզեց՝
- Շնորհակալություն։
- Մեծ հաճույքով կգամ։ Առայժմ։
- Իսկապես, մեծագույն հաջողություն էր, որ կեսօրից հետո Հարրիին սպասում էր Հագրիդի հետ թեյ խմելու հեռանկարը, որոկհետև հմայադեղերի դասը Հարրիի համար մինչև այդ օրը դպրոցում պատահած ամենատհաճ բանը եղավ։
- Կիսամյակի բացման ընթրիքի ժամանակ Հարրիի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ պրոֆեսոր Սառկեկը, չգիտես ինչու, բոլորովին չի համակրում իրեն։ Սակայն հմայաղեղերի առաջին իսկ դասից հետո Հարրին միանգամայն համոզկած էր, որ պրոֆեսոր Սառկեկը ոչ թե պարզապես չի համակրում իրեն, այլ ուղղակի տանել չի կարող և, կարելի է ասել, ատելով ատում է։
- Հմայաղեղերի դասերն ընթանում էին ամրոցի նկուղներում գտնվող զնդաններից մեկում։ Այստեղ շատ ավելի ցուրտ էր, քան ամրոցի վերևի հարկերում, և բավականին տհաճ էր ու ահարկու, իսկ սպիրտի մեջ պահվող բազմաթիվ սարսափազդու արարածներով թափանցիկ անոթները, որոնք շարված էին պատերի երկայնքով կախված դարակների վրա, ավելի էին ուժեղացնում նկուղի ընդհանուր վհատեցնող դժնդակ տպավորությունը։
- Սառկեկը Ֆլիթվիքի պես դասն սկսեց ներկա֊բացակայով և Ֆլիթվիքի պես կանգ առավ Հարրիի ազգանվան վրա։
- — Օհ, այո՜,— ասաց նա ընդգծված սիրալիր ձայնով, — Հարրի Փոթթեր, մեր նոր նշանավոր դեմքը։
- Դրաքո Մալֆոյը և նրա ընկերներ Քրեբն ու Գոյլը բերանները ձեռքով փակած ցածրաձայն հռհռացին։ Սառկեկը վերջացրեց ներկա֊բացական և գլուխը բարձրացնելով, նայեց դասարանին։ Նրա աչքերը Հագրիդի աչքերի նման սև էին, սակայն Հագրիդի աչքերից ճառագող ջերմության ակնարկն իսկ չունեին։ Սառկեկի աչքերը սառն էին, դատարկ և մութ ու անտակ թունելներ էին հիշեցնում։
- — Ձեր այստեղ գտնվելու նպատակն է սովորել հմայադեղեր պատրաստելու ճշգրիտ գիտությունը և բարդագույն արվեստը, — արհամարհական հայացքով չափելով դասարանը սկսեց նա իր դասը։ Սառկեկը գրեթե շշուկով էր խոսում, սակայն նրա արտասանած յուրաքանչյուր բառը բացարձակ լսելի էր բոլորին։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի նման, պրոֆեսոր Սառկեկը կատարելապես տիրապետում էր առանց ջանքի դասարանը լուռ պահելու ուսուցչական բարձր արվեստին։
- — Քանի որ այս գիտությունը կախարդական փայտիկ թափահարելու անհեթեթ վարժության հետ ոչ մի կապ չունի, ձեզնից շատերի համար բավականին դժվար կլինի պատկերացնել, որ սա հրաշալի կախարդանք է։ Ես չեմ էլ ենթադրում, որ դուք ընդհանրապես կընկալեք գոլորշիներով պարուրված, պղպջող մակերեսով, մարմանդ կրակի վրա կամացուկ եռացող կաթսայի գեղեցկությունը կամ երակներով տարածվող, մարդու միտքը դյութող և կամքն ու զգացմունքները ստրկացնող հեղուկների անհաղթահարելի հզորությանը... Ես կարող եմ սովորեցնել Ձեզ, թե ինչպես թորել հաղթանակն ա ճանաչումը, ինչպես եփել փառքը և, նույնիսկ, շշի մեջ խցանել մահը, եթե, անշուշտ, դուք ընդամենը հաստագլուխ բթամիտների մի հերթական ամբոխ չեք, որին ես սովորաբար ստիպված եմ լինում խելք սովորեցնել։
- Այս փոքրիկ ճառից հետո զնդանում տիրող լռությունը նույնիսկ ավելի ազդեցիկ դարձավ։ Հարրին ու Ռոնը ապշահար իրար նայեցին։ Հերմիոնա Գրեյնջերը նստած էր աթոռի ծայրին և իր ամբողջ տեսքով հուսահատ պատրաստակամաթյուն էր ցուցադրում ՝ վերջապես սկսելու ապացուցել, որ ինքը հաստագլուխ բթամիտներից չէ։
- — Փո՛թթեր, — հանկարծ ասաց Սառկեկը. — Ի՞նչ կստանանք, եթե ասֆոդելի արմատի փոշի լցնենք օշինդրի թուրմի մեջ։
- Ինչի՞ արմատի փոշի՜, ինչի՞ թուրմի մե՜ջ...
- Հարրին նայեց Ռոնին, որն իրենից ոչ պակաս ապշահար տեսք ուներ։ Հերմիոնայի ձեռքը սլացիկ վեր բարձրացավ։
- — Ես չգիտեմ, սըր, — ասաց Հարրին։
- Սառկեկի շրթունքը կծկվեց արհամարհական ժպիտի մեջ։
- — Այդպես, այդպե՜ս... Միայն անունով, անշուշտ, շատ առաջ չես գնա։
- Նա անտեսեց Հերմիոնայի ցուցափայտի պես վեր ցցված ձեռքը։
- — Ապա մի կրկին փորձենք, Փոթթեր, որտե՞ղ կփնտրեք, եթե ես Ձեզ հանձնարարեմ բեզոար գտնել։
- Հերմիոնան ձեռքն այնքան վեր ցցեց, ինչքան հնարավոր էր աթոռին նստած մնալով, սսկայն Հարրին հեռավոր գաղափար իսկ չուներ, թե ի՛նչ է իրենից ներկայացնում բեզոարը։ Նա փորձում էր չնայել Մալֆոյի, Քրեբի և Գոյլի կողմը, որոնք ցնցվում էին անձայն ծիծաղից։
- — Ես չգիտեմ, սըր։
- — Ինչպիսի՜ ինքնավստահության, Փոթթեր, դպրոց եք եկել առանց նույնիսկ մի գիրք բացելու։
- Հարրին ինքն իրեն ստիպեց հայացքը չհեռացնել Սառկեկի սառն ու անբարյացակամ աչքերից։ Անշուշտ նա Դարզլիների տանը եղած ժամանակ աչքի էր անցկացրել իր բոլոր գրքերը, բայց մի՞թե Սառկեկը սպասում էր, որ ինքը պետք է անգիր հիշեր «Հազար կախարդական բույսեր, հմայախոտեր ու սնկազգիներ» գրքի ամեն մի տողը։ Սառկեկը շարունակում էր անտեսել :Հերմիոնայի լարումից ցնցվող, պարզապես աչք ծակող ձեռքը։
- — Փո՛թթեր, ի՞նչ տարբերություն կա ընձախոտի և գայլապտաղի միջև։
- Հերմիոնան այլևս չդիմացավ և վեր ցատկեց տեղից՝ լարի պես ձգված ձեռքը վեր ցցած, ասես անտեսանելի թելով նրա ձեռքը կապված ու կախված էր առաստաղից։
- — Ես չգիտեմ, — հանգիստ ասաց Հարրին, — բայց կարծես Հերմիոնան գիտի, միգուցե նրան հարցնեք։
- Երեխաներից մի քանիսը ծիծաղեցին։ Հարրիի հայացքը հանդիպեց Սիմուսին, որը գոհունակությամբ աչքով արեց նրան։ Սառկեկը, սակայն, բնավ գոհ չէր։
- — Նստե՛ք, — ատամների արանքից նետեց նա Հերմիոնայհն։
- ― Ի գիտություն Ձեզ, Փոթթեր, ասֆոդելի և օշինդրի խառնուրդն այնպիսի ուժեղ քնաբեր հեղուկ է, որ հաճախ այն կոչում են Կենդանի մահվան թուրմ, Բեզոարը կովկասյան վայրի այծի ստամոքսից հանված քարն է, որը կարող է փրկել Ձեզ բազմաթիվ թույներից։ Ինչ վերաբերվում է ընձախոտին ու գայլապտղին, դրանք միևնույն բույսի տարբեր անվանումներն են, որը հայտնի է նաև ակոնիտ անունով։ Դե՞հ... Այդ ինչո՞ւ չեք գրի առնում։
- Ամբողջ դասարանում հանկարծ խառնաժխոր սկսվեց՝ գրչափետուրների ու մագաղաթների խշխշոցից։ Աղմուկի ձայնը գերազանցելով, Սառկեկն ասաց.
- ― Եվ մեկ միավոր կհանվի Գրիֆինդոր տանից Ձեր լկտիության համար, Փոթթեր։
- Ոչ մի հավանականություն չկար, որ այդ օրը հմայաղեղերի դասին Գրիֆինդոր տան հաշիվը կբարձրանար։ Գործնական վարժություն կատարելու համար Սառկեկը դասարանը զույգերի բաժանեց և ամեն զույգին տալով մեկական կաթսա, հանձնարարեց մի գործնական առաջադրանք կատարել, որի իմաստը կարմիր մկնոռ կամ չիբան բուժող պարզագույն հմայաթուրմ եփելն էր։ Վարժության ընթացքում նա ստվերի պես շրջում էր շարքերով՝ իր երկար սև պարեգոտի փեշերը ծածանելով և խստահայաց դիտում, թե ինչպես են աշակերտները չորացրած եղինջ կշռում և հավանգի մեջ օձի ժանիքներ փշրում՝ քննադատելով բոլորին, բացի Մալֆոյից, որին ակնհայտորեն համակրում էր։
- Նա բոլորին հրավիրեց ուշադրություն դարձնել, թե ՄալՏոյն ի՜նչ կատարյալ է շոգեխաշել իր պոզավոր խխունջները, երբ հենց այդ պահին վառ կանաչ գույնի ծխի քուլաներ տարածվեցին հատակի վրա, ու ականջ ծակող խշշոց լսվեց ամբողջ զնդանում։ Նեվիլն ինչ-որ կերպ հաջողացրել էր հալեցնել իր ու Սիմուսի կաթսան ու վերածել այն մի ծռմռված անոթի, որի փափկած ու դուրս ծալվող պռունկից խշշոցով ցած էր թափվում պարունակությունը և տարածվելով զնդանի հատակին, հալեցնում մոտիկ կանգնածների կոշիկների ներբանները։ Մի քանի վայրկյանից ամբողջ դասարանը կանգնած էր աթոռակներր վրա։ Նեվիլը, որը ոտքից գլուխ թրջվել էր հմայաթարմով, երբ կաթսայի պարունակությունը դուրս ժայթքեց հատակին, ապշադեմ կանգնած տնքում էր ցավից, իսկ կարմիր չիբանները կատաղի արագությամբ ուռչում ու բլթում էին նրա ոտքերի և ձեռքերի վրա։
- — Ապո՛ւշ, ― բղավեց Սառկեկը և իր կախարդական փայտիկի մի շարժումով հատակից մաքրեց հմայաթուրմի լճակներն ու ծխի քուլաները, — համոզված եմ, որ հիստրիքս ոզնու ասեղները կաթսայի մեջ ես լցրել կրակը մարելուց առաջ։
- Նեվիլը շարունակում էր հնգմնգալ, իսկ կարմիր մկնոռները դեռ բլթում էին նրա քթի վրա։
- — Ուղեկցե՛ք նրան հիվանդանոցային աշտարակ, — Սառկեկը ատամների արանքից նետեց Սիմուսին։ Հետո նա շրջվեց Հարրիի ու Ռոնի կողմը, որոնք Նեվիլին ամենամոտն էին կանգնած։
- — Դուք, Փո՛թթեր, ինչո՞ւ չզգաշացրիք նրան, որ կաթսան կրակի վրա՝ ասեղները հմայաթուրմի մեջ չլցնի։ Կարծում էիք, որ նրա սխալի շվաքից Ձեր փառք ու պատիվը կուժեղանա՞... Եվս մեկ միավոր է հանվամ Գրիֆինդոր տանից։
- Դա արդեն չափազանց անարդարացի էր։ Հարրին բերանը բացեց որ առարկի, սակայն Ռոնը տրորեց նրա ոտքը։
- — Ձայն չհանես, — շշնջաց նա, — ասում են, որ եթե Սառկեկին հակաճառես, վերջը կարող է շատ վատ լինել։
- Երբ մի ժամ անց նրանք աստիճաններով դուրս էին մագլցում զնդանից, Հարրիի մտքերն անհանգիստ թափառում էին, իսկ տրամադրությունը անչափ ընկած էր։ Նրա պատճառով Գրիֆինդորը երկու միավոր կորցրեց ուսումնական կիսամյակի հենց առաջին իսկ շաբաթում։ Ինչո՞ւ է պրոֆեսոր Սառկեկն այդքան ատում իրեն։
- — Բանի տեղ մի դիր, — ասաց Ռոնը, — Սառկեկը Ֆրեդի ու Ջորջի կողքով երբեք հանգիստ չի անցնում առանց Գրիֆինդորից միավորներ հանելու։ Կարելի՞ է ես էլ գամ Հագրիդի մոտ։
- Չորս անց կեսին նրանք երկուսով դուրս եկան ամրոցից և մարգագետնով շարժվեցին դեպի Հազրիդի փայտաշեն խրճիթը, որը գտնվում էր Արգելված անտառի եզրին։ Խրճիթի դռան կողքին ընկած էին մի զույգ ռետինե կրկնակոշիկներ, իսկ պատին հենված էր մի հսկայական արբալետ։
- Երբ Հարրին դուռը թակեց, ներսից լսվեց կատաղի ճանկռտոց և շան որոտաձայն հաչոց։ Հետո օդը ցնցվեց Հազրիդի թավ ձայնից՝ «Ե՛տ կաց, ժանի՛ք... Հանգի՛ստ...», և Հագրիդի մեծ, փռչոտ դեմքը հայտնվեց դռան բացվածքի մեջ.
- — Ներս համեցեք... Հո՛յ, ժանի՛ք, ե՛տ կաց, — նա տղաներին ներս թողեց ՝ փորձելով մի ձեռքով շան վզկալից բռնած անշարժ պահել մի հսկայական սև բողարի։
- Ներսում միայն մեկ սենյակ կար։ Առաստաղից կախ էին արված ապխտած մսի մեծ կտորներ և գունափետուր փասիաններ, բաց կրակի վրա կախված եռում էր պղնձյա թեյնիկը, իսկ անկյունում կանգնած էր մի հսկայական փայտյա մահճակալ՝ ծածկված բազմագույն մանր կտորներից ասեղնակարված վերմակով։
- ― Դեհ, ներս համեցեք ու զգացեք ինչպես ձեր տանը, ― ասաց Հագրիդը, բաց թողնելով ժանիքին, որը թռչկոտելով նետվեց Ռոնի կողմը և իր հսկայական թաց լեզվով սկսեց լիզել նրա ականջները։ Ակնհայտ էր, որ իր տիրոջ պես, ժանիքը միայն տեսքից էր սարսափազդու։
- ― Սա Ռոնն է, ― ասաց Հարրին, մինչ Հագրիդը եռացող ջուր էր լցնում մի մեծ թեյամանի մեջ և չրով պաքսիմատներ դնում ափսեի վրա։
- ― Ուիզլի ե՞ս, ― հարցրեց նա մի հայացք նետելով Ռոնի պեպեններին, ― կյանքիս կեսն անցավ քո երկվորյակ եղբայրներին Արգելված անտառից դուրս քշելով։
- Չրով պաքսիմատներն այնքան չոր էին, որ տղաները քիչ մնաց ատամները կոտրեին։ Սակայն, քանի որ ակնհայտ էր, որ Հագրիդն ինքն էր պատրաստել դրանք, Հարրին ու Ռոնը ձևացրին, որ շատ համեղ են և Հագրիդին պատմեցին իրենց առաջին դասերի մասին։ ժանիքը գլուխը դրել էր Հարրիի ծնկին և թուք էր ծորացնում նրա պարեգոտի փեշին։
Հարրին ու Ռոնը պարզապես յոթերորդ երկնքում էին, երբ Հագրիդը Ֆիլչին «մտագար պառավ այծ» անվանեց։
- ― Իսկ ինչ վերաբերում է էդ քնձռոտ կատվին, Միսիզ Նորիսին, ա՛յ թե, կուզենայի մի օր ծանոթացնել նրան ժանիքիս հետ։ Պատկերացնո՞ւմ եք, ամեն անգամ, երբ ամրոց եմ մտնում, էդ գջլոտ կենդանին կրնկակոխ հետապնդում է ինձ։ Չեմ կարողանում ազատվել դրանից։ Ֆիլչն է դրան կարգադրում, որ ինձ հետևի։
- Հարրին Հագրիդին պատմեց Սառկեկի դասի և նրա անարդարացի վերաբերմունքի մասին։ Հագրիդն էլ, Ռոնի պես, Հարրիին ասաց, որ բանի տեղ չդնի, որովհետև Սառկեկն ընդհանրապես ոչ ոքի չի սիրում, և դա նրա սովորական վերաբերմունքն է բոլոր նորեկների նկատմամբ։
- — Բայց, ախր նա ինձ՝ ուղղակի ատում է։
- — Հիմարություն, ― ասաց Հագրիդը, — Էդ ինչո՞ւ պիտի քեզ ատի։ Ի՞նչ պատճառ ունի քեզ ատելու համար։
- Սակայն Հարրին չէր կարողանում ազատվել այն մտքից, որ այդ ասելիս Հագրիդը ջանում էր աչքերը փախցնել նրա հայացքից։
- ― Ինչպե՞ս են քո եղբայր Չարլիի գործերը, — հարցրեց Հագրիդը Ռոնին, ― ես նրան շա՜տ էի սիրում... կենդանիների հետ շփվելու մե՜ծ տաղանդ ուներ։
- Հարրին մտածեց, որ Հագրիդը դիտավորյալ փոխեց խոսակցության թեման, որ խուսափի իրեն ուղղակի պատասխանելուց։ Մինչ Ռոնը Հագրիդին պատմում էր Ռոմանիայում Չարլիի աշխատանքի՝ վիշապների կենսաձևի և վարք ու բարքի նրա ուսումնասիրությունների մասին, Հարրին սեղանի վրա թեյնիկը տաք պահող ծածկոցի տակ նկատեց թղթի մի կտոր, որը հոդված էր՝ կտրված «Մարգարե» դյութական օրաթերթի հուլիսի 31-ի համարից։ Նա վերցրեց թղթի կտորը և կարդաց.
- Գրինգոթսում կատարված կողոպուտի փորձի մասին վերջին հաղորդագրությունը
- Հուլիսի 31֊ին Գրինգոթսում կատարված կոտրանքով գողության փորձի հետաքննությունը շարունակվում է։ Շատերի կարծիքով դա չար ուժերին ծառայող անհայտ կախարդների կամ վհուկների գործն է եղել։ Գրինգոթսի գոբլիններն այսօր հայտարարեցին, որ բանկից ոչինչ չի գողացվել։ Կոտրանքով բացված պահոցը պատահաբար այդ նույն օրը, ավելի վաղ, արդեն դատարկված է եղել տերերի կողմից։
- «Մենք չենք կարող ասել, թե ինչ կար պահոցում, եւ խնդրում ենք, հեռու մնալ մեր գործերից, եթե չեք ուզում անախորժության հանդիպել», ― ասա Գրինգոթսի հասարակական կապերի ներկայացուցիչը այսօր կայացած մամլո ասուլիսում։
- Հարրին հիշեց, որ գնացքի մեջ Ռոնը պատմում Էր Գրինգոթսում կատարված կողոպուտի փորձի մասին, սակայն Ռոնը ամսաթիվը չէր ասել նրան։
- ― Հագրիդ, — ասաց Հարրին, — Գրինգոթսի կողոպուտի փորձը կատարվել է իմ ծննդյան օրը։ Պատկերացնո՞ւմ ես, հնարավոր է նույնիսկ հենց այն ժամանակ, երբ մենք այնտեղ էինք։
- Կասկած չկար։ Հագրիդն այս անգամ ակնհայտորեն աչքերը փախցրեց Հարրիից։ Նա խուլ հազաց ու չրով պաքսիմատներով ափսեն սեղանից վերցնելով, դեմ տվեց Հարրիին՝ այնպես, որ Հարրին նահանջի տեղ չունենալով, ստիպված մեկ հատ էլ վերցրեց։ Հարրին կրկին կարդաց լրատվությունը՝ կոտրանքով բացված պահոցը պատահաբար այդ նույն օրն ավելի վաղ արդեն դատարկված է եղեի.. Հագրիդը դատարկեց թիվ յոթ հարյուր տասներեք պահոցը, եթե միայն մի ճմրթված փոքրիկ փաթեթ հանելը կարելի էր դատարկել համարել։ Արդյոք հենց դա չէ՞ր գողերի ուզածը։
- Հարրին ու Ռոնը ընթրիքի համար ամրոց վերադարձան՝ գրպանները ծանրացրած չրով պաքսիմատներով, որոնցից նրանք չկարողացան հրաժարվել հանուն քաղաքավարաթյան։ Ճանապարհին Հարրին մտածում էր, որ այդ շաբաթվա դասերից և ոչ մեկը նրան մտորելու այնքան նյութ չտվեց, ինչքան մեկ գավաթ թեյի շուրջը Հագրրդի հետ ունեցած զրույցը...
- Գուցե Հագրիդը պարզապես ճիշտ ժամանակին հասցրեց վերցնել այդ փաթեթը... Հետաքրքիր է, թե որտե՞ղ է կրկին թաքցրել այն... Արդյո՞ք Հագրիդը Սառկեկի մասին ինչ-որ բան գիտի, բայց չի ցանկանում պատմել իրեն...
Գլուխ իններորդ․ Կեսգիշերյան մենամարտ
- Հարրիի մտքով երբեք չէր անցնի, որ նա երբևէ կհանդիպի որևէ մեկին, ում Դադլիից ավելի շատ կատի։ Բայց դա Դրաքո Մալֆոյին հանդիպելուց առաջ էր։
- Առաջին դասարանցի գրիֆինդորցիները սլիզերինցիների հետ համատեղ միայն հմայադեղերի դասեր ունեին, այնպես որ Մալֆոյի հետ նրանք հազվադեպ էին հանդիպում, առնվազն մինչև այն օրը, երբ առավոտյան ընդհանուր սենյակում պատին փակցված մի հայտարարություն տեսան, ինչից բոլորը հուզված աղմկեցին։ Ցախավելով թռչելու դասերը սկսվելու են այդ շաբաթ չորեբշաբթի օրը, և գրիֆինդորցիների դասերը կլինեն սլիզերինցիների հետ համատեղ։
- — Սա էր մնում պակաս, — ասաց Հարրին մռայլ, ― Ամբողջ կյանքումս հենց երազել եմ ցախավելին նստած խեղկատակություն անել Մալֆոյի ու նրա ընկերախմբի առաջ։
- Մինչդեռ, ամեն ինչից շատ նա ուզում էր թռչել սովորել։
- — Դու դեռ չգիտես, թե քեզ մոտ ինչպես կստացվի, ― ասաց Ռոնը խելամտորեն, — ճիշտ է, Մալֆոյը շատ է գլուխ գովում իր քվիդիչ խաղալու մասին, սակայն ես բացարձակապես համոզված եմ, որ նրա պատմածների մեծ մասը քամի է։
- Մալֆոյն իսկապես շատ էր խոսում թռչելու մասին։ Նա ցուցադրաբար բողոքում էր, որ առաջին դասարանցիներին չեն ընդունում մրցկանությունների քվիդիչի թիմերում։ Նա երկար-բարակ գլուխգովան դեպքեր էր պատմում իր թռիչքային արկածներից, որոնց վերջը գրեթե ճիշտ նույնն էր՝ թե ինչպես ինքը կարողացավ հմտորեն խույս տալ մագլական ուղղաթիռից։ Համենայն դեպս, նա միակը չէր, որ սիրում էր խոսել թռչելու մասին։
- Եթե Սիմուս Ֆինիգանին հավատային, ուրեմն նա իր ամբողջ մանկությունն անց էր կացրել ցախավելին նստած շրջակայքի սարերի ու լանջերի վրա սավառնելով։ Նույնիսկ Ռոնը, եթե լսող լիներ, սիրում էր պատմել, թե ինչպես մի անգամ՝ Չարլիի հին ցախավելին նստած, քիչ մնաց ընդհարվեր մի դելտապլանի հետ։
- Հրաշագործ ընտանիքներից եկած բոլոր երեխաները անդադար խոսում էին քվիդիչի մրցումների մասին։ Ռոնը ֆուտբոլի շուրջ մեծ վիճաբանության մեջ մտավ Դին Թոմասի հետ, որը Ռոնի ու Հարրիի հետ նույն ննջարանում էր քնում։ Ռոնը չէր կարողանում հասկանալ, թե ինչ հետաքրքիր բան կարող է լինել մի խաղի մեջ, որն ընդամենը մեկ գնդակով են խաղում, այն էլ ոչ ոքի թույլ չի տրվում օդում թռչել։ Մի անգամ Հարրին տեսավ, թե ինչպես էր Ռոնը մատով բոթբթում Դինի ՝ «Վեստ Հեմ» ֆուտբոլային թիմի պլակատում պատկերված ֆուտբոլիստներին ՝ փորձելով նրանց տեղից շարժել լուսանկարի մեջ։
- Նեվիլը կյանքում երբեք ցախավել չէր նստել, որովհետև տատը պարզապես ցախավելին մոտ չէր թողել նրան։ Հարրին, անկեղծ ասած, մտածում էր, որ Նեվիլի տատը շատ իմաստուն կին էր, որովհետև Նեվիլին հաջողվում էր նույնիսկ երկու ոտքով գետնին ամուր կանգնած ժամանակ դժբախտ պատահարների ռեկորդ սահմանել։
- Հերմիոնա Գրեյնջերը թռչելու կապակցությամբ նույնքան մտահոգված էր, որքան Նեվիլը։ Դժվար թե ցախավելով թռչելը հնարավոր լիներ անգիր անել դասագրքերից, սակայն դա չէր նշանակում, որ Հերմիոնան, այդուհանդերձ, նման փորձեր չէր անում։ Չորեքշաբթի օրը նախաճաշին նա բոլորին մահու չափ ձանձրացրեց՝ գրադարանում գտած «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գրքից սերտած օգտակար խորհուրդներով։
- Նեվիլն ուշի ուշով կլանում էր նրա յուրաքանչյուր բառը՝ հուսահատորեն փորձելով ինչ-որ գիտելիք ձեռք բերել, որը կարող էր օգնել իրեն ցախավելին նստած մնալ, սակայն մյուսները պարզապես թեթևացած շունչ քաշեցին, երբ Հերմիոնայի դասախոսությունն ընդհատվեց փոստի ժամանումով։
- Հարրին Հագրիդի երկտողից հետո ոչ մի նամակ չէր ստացել, ինչը անշուշտ չէր վրիպել Մալֆոյի ուշադրությունից։ Մալֆոյի բուն (բնականաբար, այստեղ էլ նա պետք է տարբերվեր մյուսներից, նրա բանբեր թռչունը՝ փետրավոր պոզերով, «բուբո-բուբո» կոչվող ամենախոշոր տեսակի եվրասիական դարչնագույն հազվագյուտ բվերից էր) միշտ տոպրակներով տնային քաղցրավենիք էր բերում, որոնք Մալֆոյը փառասեր պարծենկոտությամբ բացում էր հենց Սլիզերինի ընդհանուր սեղանի վրա։
- Անտառային մի խարտյաշ բու Նեվիլին մի փոքր փաթեթ բերեց նրա տատից։ Նեվիլը հուզված բացեց փաթեթը և միջից հանեց փոքր խնձորի չափ մի ապակյա գունդ, որը կարծես լցված էր կաթնագույն անթափանց գոլորշիով։
- ― Սա «Ամենանմոռակ» է, — բացատրեց նա, — տատս գիտի, որ ես ամեն ինչ մոռանում եմ, իսկ այս գնդիկը հիշեցնում է, եթե որևէ բան մոռացած ես լինում։ Տեսե՛ք, ա՛յ, այսպես պինդ պահում ես ձեռքիդ մեջ ու, եթե որևէ բան մոռացել ես անել, գնդիկն անմիջապես կարմրում է, վա՜յ... — բացականչեց նա, որովհետև Ամենանմոռուկը հանկարծ կաս-կարմիր էր դարձել։
- Նեվիլը փորձում էր հիշել, թե այդ ինչն է ինքը մոռացել, երբ Դրաքո Մալֆոյը, որն անցնում էր Գրի ֆինդորի սեղանի մոտով, Ամենանմոռուկը թռցրեց նրա ձեռքից։
- Հարրին ու Ռոնը տեղից վեր ցատկեցին։ Նրանց էլ հենց պատրվակ էր պետք Մալֆոյի հետ կովի մեջ մտնելու համար, սակայն պրոֆեսոր Մըք Գոնւսգալը, որը, կարծես, բոլոր ուսուցիչներից ավելի արագ էր զգում մոտալուտ անկարգության հոտը, մի ակնթարթից հայտնվեց նրանց կողքին։
- — Ի՞նչ է կատարվում այստեղ։
- — Մալֆոյը վերցրել Է իմ Ամենանմոռուկը, պրոֆեսոր։
- Մալֆոյը հոնքերը խոժոռելով գնդիկը գցեց սեղանի վրա։
- — Ես ուղղակի նայում էի, — ասաց նա և գլուխն ուսերի մեջ քաշելով, աչքերը կախ, հապշտապ հեռացավ՝ իր ետևից տանելով Քրեբին ու Գոյլին։
- Այդ օրը երեք անց կեսին Հարրին, Ռոնը և մյուս գրիֆինդորցիները՝ ամրոցի գլխավոր մուտքից դուրս գալով, շտապեցին դեպի ամրոցի ետևում գտնվող մարզադաշտը։ Պարզ օր էր, թեթև քամի էր փչում, և խոտը ալիք-ալիք ծածանվում էր ոտքերի տակ, երբ նրանք զառիվայր լանջով քայլում էին դեպի մարզադաշտի հակառակ կողմը՝ մոտենալով Արգելված անտառի եզրին։ Հեռվում ճոճվում էին Արգելված անտառի մռայլ կատարները։
- Սլիզերինցիք արդեն այնտեղ էին։ Գետնին իրարից հավասար հեռավորության վրա, ուղիղ շարքով ընկած էին քսան ցախավելներ։ Հարրին լսել էր, թե ինչպես էին Ֆրեդ ու Ջորջ Ոփզլիները բողոքում դպրոցական ցախավելներից՝ ասելով, որ դրանք սկսում են անկանոն ցնցվել ու դողղողալ, եթե չափազանց բարձր ես թռչում կամ էլ միշտ թեթևակի դեպի ձախ են շեղվում։
- Հայտնվեց նրանց ուսուցիչ մադամ Հուչը։ Նա կարճ կտրած սպիտակահեր մազեր աներ և շահենի պես դեղին աչքեր։
- — Դե՛հ, այդ ո՞ւմ եք սպասում, — խրոխտ ձայնով ասաց նա։ — Ապա մի բոլորդ կանգնե՛ք ցախավելների մոտ... Շտապե՛ք, արա՛գ, արա՛գ...
- Հարրին նայեց իր ոտքերի մոտ գետնին ընկած ցախավելին։ Դա մի հին, մաշված ցախավել էր, և կոթի ծայրին կապված ավելի մի քանի շյուղեր ցցված էին տարբեր ուղղություններով։
- — Աջ ձեռքը առաջ պարզեք ցախավելի վրա, — կարգադրեց շարքի առջև կանգնած մադամ Հուչը, — և ասացեք. «Վե՛ր»։
- — ՎԵ՛Ր, — բղավեցին բոլորը։
- Հարրիի ցախավելը մի ակնթարթում վեր ցատկեց ու հայտնվեց նրա ձեռքի մեջ, սակայն դժվար թե կարելի էր նույն բանն ասել շատ ցախավելների մասին։ Հերմիոնա Գրեյնջերի ցախավելը գետնի վրա միայն պտտվեց տեղում, իսկ Նեվիլի ցախավելն ընդհանրապես տեղից չշարժվեց։ Երևի ցախավելները ձիերի պես զգում են, երբ ապագա հեծյալը վախենում է իրենցից, մտածեց Հարրին։ Նեվիլի ձայնի մեջ մի ելևէջ պարզորոշ ասում էր, որ այդ պահին նրա ամենամեծ ցանկությանը զույգ ոտքով գետնի վրա կանգնած մնալն էր։
- Հետո մադամ Հուչը նրանց ցույց տվեց, թե ինչպես է պետք հեծնել ցախավելը, որ ետևի ծայրից վայր չսահեն և քայլեց շարքի երկայնքով՝ ստուգելով և ցույց տալով ցախավելը բռնելու ճիշտ ձևը։ Հարրին ու Ռոնը հրճվեցին, երբ նա Մալֆոյին ասաց, որ վերջինս տարիներ շարունակ սխալ է բռնել ցախավելի կոթը։
- — Իսկ հիմա, երբ սուլեմ, բոլորդ մի ոտքով կհարվածեք գետնին ու վեր կբարձրանաք, — ասաց մադամ Հուչը, — աշխատեք ցախավելը կայուն պահել օդի մեջ։ Մի քանի ոտնաչափ կբարձրանաք գետնից և վայրէջք կկատարեք՝ թեթևակի առաջ թեքվելով։ Դե՛հ, պատրա՜ստ... երե՜ք... երկո՜ւ... շֆյուուու՜...
- Սակայն Նեվիլը՝ հուզված, նյարդային ու վախեցած, որ բոլորը վեր կթռչեն, իսկ ինքը կմնա տեղում անշարժ կանգնած, ավելի շուտ էր ոտքով հարվածել գետնին, քան մադամ Հուչը կհասցներ սուլիչը մոտեցնել շրթունքներին։
- — Ետ արի՛, տղա՛... — բղավեց նա, սակայն Նեվիլը ուղիղ դեպի վեր էր սլանում՝ շշից դուրս թռած խցանի պես, ահա անցավ տասներկու ոտնաչափ... քսան ոտնաչափ... Հարրին տեսավ, Նեվիլի վախից սպիտակած դեմքը, սարսափահար հայացքը՝ ուղղված դեպի ներքև փախչող գետնին, տեսավ, թե ինչպես նրա ձեռքը թուլացավ ու սահեց ցախավելի կոթից...
Վաաա~յմմմ... և Նեվիլը մի ուժեղ թրմփոցով ու զզվելի ճրթոցով երեսնիվայր փռվեց խոտերի վրա։ Նրա ցախավելը շարունակում էր վեր սլանալ, հետո սկսեց ծուլորեն ճախրել դեպի Արգելված անտառի կողմը և շուտով անհետացավ ծառերի մութ կատարների ետևում։
- Մադամ Հուչը, Նեվիլի պես սպիտակ դեմքով, կռացավ վերջինիս վրա։
- Հարրին լսեց, թե ինչպես նա մտահոգ ասաց,
- — Դաստակն է կոտրվել... Դե՛հ, տղաս, վեր կաց... Փառք աստծո, էժան պրծար, կարող էր և ավելի վատ լինել։
- Մադամ Հուչը շրջվեց մյուսների կողմը։
- — Ոչ մեկը տեղից չշարժվի, մինչև այս տղային տանեմ հիվանդանոցային աշտարակ ու վերադառնամ։ Ցախավելները հանգիստ թողեք գետնին, թե չէ Հոգվորթսից ավելի արագ դուրս կթռնեք, քան կհասցնեք ասել «քվիդիչ»։ Գնացի՛նք, սիրելիս։
- Նեվիլն արցունքներից թաց երեսով, առողջ ձեռքով կոտրված դաստակը կրծքին սեղմած, կաղալով առաջ շարժվեց, իսկ մադամ Հուչը հոգատարությամբ գրկեց նրա ուսը։
- Հազիվ էին նրանք այնքան հեռացել, որ չլսեն մյուսների խոսակցությունը, երբ Մալֆոյն սկսեց փորը բռնած հռհռալ։
- — Տեսաք, թե ինչ դեմք ուներ՝ տանձի պես գետնին փռվելիս։
- Մյուս սլիզերինցիք միացան նրա ծիծաղին։
- — Վերջացրո՛ւ, Մալֆոյ, — նետեց Փարվաթի Փաթիլը։
- — Օյ-օյ, մի տեսեք, թե ո՜վ է Լոնգբոթոմին պաշտպանում,― ասաց սուր դիմագծերով մի սլիզերինցի աղջիկ՝ Փանսի Փարքինսոնը, — մտքովս էլ չէր անցնի, որ դու սիրում ես լացկան մամայի֊բալիկներին, Փարվաթի։
- — Նայե՛ք, — ասաց Մալֆոյը՝ առաջ ցատկելով ու ինչ-որ բան վերցնելով խոտերի միջից, — սա էն ապուշ գնդիկն է, որ Լոնգբոթոմի տատն է ուղարկել։
- Ամենանմոռուկը շողշողաց արևի տակ, երբ Մալֆոյն այն վեր բարձրացրեց խոտերի միջից։
- — Այստեղ տուր դա, Մալֆոյ, — ասաց Հարրին հանգիստ ձայնով։ Բոլորը սսկվեցին ու նայեցին նրանց վրա։
- Մալֆոյը չարանենգ ժպտաց։
- — Ես մի ապահով տեղ կդնեմ այն, որ Լոնգբոթոմը հետո ինքն անձամբ վերցնի, ի՞նչ կասեք է՜ն բարձր ծառի մասին, հը՞...
- — Այստեղ տուր, — բղավեց Հարրին, սակայն Մալֆոյն արդեն հեծնել էր իր ցախավելը և օդ բարձրացել։ Նա բոլորովին էլ սուտ չէր ասում և իսկապես լավ էր թռչում։ Հասնելով անտառի եզրի կաղնու ամենաբարձր ճյուղերին նա բղավեց դեպի ներքև.
- — Արի՛ ու ինքդ վերցրու, Փո՛թթեր։ Հարրին ձեռքն առավ իր ցախավելը։
- — Ո՜չ, — բղավեց Հերմիոնա Գրեյնջերը, ― մադամ Հուչն ասաց, որ տեղից չշարժվենք, դու բոլորիս գլխին փորձանք կբերես։
- Հարրին բանի տեղ չդրեց նրա խոսքերը։ Արյունը խփում էր ականջներին։ Նա հեծնեց ցախավելը և ոտքի ուժեղ հարվածով ինքն իրեն դեպի վեր հրեց։ Քամին սլացավ նրա մազերի միջով ու ծածանեց պարեգոտի փեշերը։ Բուռն հիացմունքի մակընթացության մեջ նա հասկացավ, որ վերջապես գտել է մի բան, որ կարող է լավ անել՝ առանց երկար սովորելու։ Դա այնքա՜ն հեշտ էր ու անսահման հրաշալի։ Նա մի փոքր դեպի վեր ցցեց ցախավելի կոթը, որ ավելի մեծ բարձրության հասնի և առաջ սլանալով, լսեց գետնին կանգնած աղջիկների ճիչերն ու ծղրտոցները և Ռոնի հիացական սուլոցը։
- Նա շեշտակի շրջեց իր ցախավելը և օդի մեջ կանգնեց Մալֆոյին դեմ֊դիմաց։ Մալֆոյն ապշահար տեսք ուներ։
- — Այստեղ տու՛ր, թե չէ ցախավելից ցած կգլորեմ քեզ։
- — Օ՜յ, հենց այդպե՞ս, — ասաց Մալֆոյը՝ փորձելով ժպտալ, սակայն դեմքի արտահայտությունը մատնում էր նրա խուճապային մտահոգությունը։
- Հարրին անբացատրելիորեն հաստատ գիտեր, թե ինչ էր պետք անել։ Նա իրանով առաջ թեքվեց և երկու ձեռքով ամուր բռնեց իր ցախավելի կոթը, որը նիզակի պես սլացավ Մալֆոյի ուղղաթյամբ։ Մալֆոյը հազիվ հասցրեց ճիշտ ժամանակին մի կողմ քաշվել։ Հարրին կտրուկ շրջադարձ կատարեց և ցախավելն անշարժ կանգնեցրեց օդի մեջ։ Ներքևից ծափահարության ձայներ լսվեցին։
- — Այստեղ Քրեբն ու Գոյլը քեզ օգնության չեն հասնի, Մալֆոյ, — բղավեց Հարրին։
- Կարծես միևնույն միտքն անցավ նաև Մալֆոյի ուղեղով, սակայն հայացքն անհանգիստ շուրջը պտտելով, նա հանկարծ նենգորեն ժպտաց։
- — Դեհ, բռնի՛ր, թե կարող ես, — բղավեց նա և նույն պահին ձեռքում բռնած գնդիկն ամբողջ ուժով վեր նետեց ու տեղում պտտվելով, ետ սլացավ դեպի գետին։
- Հարրին, ասես դանդաղեցրած ընթացքով, տեսավ, թե ինչպես գնդիկը վեր բարձրացավ, մի պահ կանգ առավ օդի մեջ և սկսեց վայր ընկնել։ Հարրին առաջ թեքվեց և իր ցախավելի կոթը սուր անկյան տակ ուղղեց գնդիկի անկման ուղղահայացին շեղաձիգ, և հաջորդ վայրկյանին Հարրին արդեն արագություն հավաքելով վայր էր սլանում դեպի ընկնող գնդիկը։ Ականջների մեջ սուլող բումին խառնվում էր տեսարանը դիտողների ճիչերին։ Նա առաջ մեկնեց ձեռքը, գետնից ընդամենը մեկ ոտնաչափ բարձրության վրա բռնեց գնդիկը և նույն վայրկյանին թեքելով իր ցախավելի կոթը, փափուկ վայրէջք կատարեց խոտերի վրա՝ Ամենամոռուկն ապահով բռնած ձեռքի մեջ։
- — ՀԱ՛ՐՐԻ ՓՈԹԹԵՐ...
- Հարրիի սիրտն ավելի արագ ցած ընկավ, քան քիչ առաջ ինքը վայր էր սլանում ցախավելին նստած։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը մարգագետնով վազում էր դեպի նրանց կողմը։ Հարրին ցախավելից իջավ՝ ամբողջ մարմնով դողալով։
- — Երբե՛ք... Հոգվորթսում ինչքան եղել եմ, դեռ երբե՛ք...
- Պրոֆեսոր Մըք Գոնագալն այն աստիճան ցնցված էր, որ խոսք չէր գտնում, իսկ նրա ակնոցները կատաղի փայլ էին ճաճանչում։
- — Ինչպիսի՜ համարձակության... Դուք պարզապես կարող էիք ձեր վիզը կոտրել...
- — Նա մեղք չուներ, պրոֆեսոր...
- — Լռությո՛ւն, օրիորդ Փա՛թիլ։
- — Բայց Մալֆոյը...
- — Բավական է պարոն Ուի՛զլի։ Իսկ դուք, Փո՛թթեր, հետևե՛ք ինձ։
- Հարրին հասցրեց տեսնել Մալֆոյի, Քրեբի ու Գոյլի հաղթական դեմքերը և լուռ ու մունջ գնաց պրոֆեսոր Մըք Գոնագալի ետևից, քայլելով վերջինիս եռանդուն քայլքից խոտերի ալիքների մեջ բացվող ճեղքով։ Նա համոզված էր, որ իրեն հեռացնելու են դպրոցից։ Ուզում էր ինչ-որ բան ասել իրեն պաշտպանելու համար, սակայն ձայնը չգիտես թե ուր էր կորել։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը առանց նրան նայելու հաստատուն քայլերով առաջ էր գնում։ Հարրին ստիպված էր վազել պրոֆեսորի ետևից։ Ինքն արդեն չափն անցել էր։ Իսկապես, երկու շաբաթ էլ չդիմացավ։ Տաս րոպեից նրան կուղարկեն իրերը հավաքելու։ Ի՞նչ կասեն Դարզլիները, երբ նա դժբախտ ու ողորմելի կանգնի նրանց շքամուտքի դռան առաջ։
- Ահա մտան ամրոց, վեր բարձրացան շքեղ մարմարյա աստիճաններով, իսկ պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակում էր առաջ գնալ առանց մեկ բառ իսկ ասելու։ Նա թափով բացում էր ճանապարհին պատահած դռներն ու առաջ անցնում միջանցքներով, մինչ Հարրին մանր քայլերով՝ իրեն անսահման դժբախտ զգալով, վազում էր նրա ետևից։ Միգուցե իրեն Դամբլդորի մո՞տ է տանում... Հարրին մտածեց Հագրիդի մասին, որին ժամանակին հեռացրել էին, սակայն թույլ էին տվել, որ Հոգվորթսում մնա որպես դարպասների պահապան։ Միգուցե իրե՞ն էլ թույլ կտան մնալ ու դառնալ Հագրիդի օգնականը։ Հարրիի ստամոքսը կծկվեց, երբ նա պատկերացրեց, թե ինչպես է ինքը Հագրիդի պայուսակը նրա ետևից քարշ տալիս հանդավարներով, մինչ Ռոնը և մյուսները տարիների ընթացքում հրաշագործ կախարդներ են դառնում։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը կանգ առավ լսարաններից մեկի դռան առաջ, բացեց դուռը և գլուխը ներս մտցրեց։
- — Ներեցեք, պրոֆեսոր Ֆլիթվիք, կարո՞ղ եմ արդյոք մի րոպեով դուրս խնդրել Վուդին։
- Հարրին հուզմունքից «Վուդի» փոխարեն «գուրզ» լսեց, և նրա սիրտը սարսափից կանգ առավ։ Դա ի՞նչ էր։ Նա հո չի պատրաստվում այդ գուրզով իր հետ դատաստան տեսնել։
- Սակայն պարզվեց, որ Վուդը բավականին հաճելի պատանի էր, թիկնեղ ու ամրակազմ, որը փոքր-ինչ շփոթված տեսքով դուրս եկավ Ֆլիթվիքի լսարանից։
- — Երկուսդ էլ եկեք իմ ետևից, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, և նրանք միասին գնացին միջանցքով։ Վուդը հետաքրքրված, կողքանց զննում էր Հարրիին։
- — Այստե՛ղ։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը մատնացույց արեց մի լսարան, որտեղ ոչ ոք չկար բացի Փիվզից, որը զբաղված էր գրատախտակին կեղտոտ հայհոյանքներ խզբզելով։
- — Դուրս կորիր այստեղից, Փի՛վզ, — մռնչաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ Փիվզը կավիճը նետեց մի մետաղյա աղբադույլի մեջ, որից ուժեղ զրնգոց եկավ, և քթի տակ մրթմրթալով, դուրս թռավ լսարանից։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը դուռը շրխկոցով փակեց նրա ետևից և շրջվեց դեպի երկու տղաները՝ կանգնելով նրանց դեմ դիմաց։
- — Փո՛թթեր, սա Օլիվեր Վուդն է։ Վո՛ւդ, ես ձեզ համար Որսորդ եմ գտել։
- Վուդի դեմքի արտահայտությունը հետաքրքրված մտահոգությունից փոխվեց հիացական գոհունակության։
- — Լուրջ ե՞ք ասում, պրոֆեսոր։
- — Միանգամայն, — կտրուկ ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Տղան բնածին տաղանդ ունի։ Ես կյանքումս դեռ նման բան չէի տեսել։ Առաջին անգամն էիր ցախավելի վրա, չէ՞, Փոթթեր։
- Հարրին լուռ գլխով արեց։ Նա բացարձակապես չէր հասկանում, թե ինչ էր կատարվում, բայց մի բան, առնվազն, պարզ էր, որ նրան չեն պատրաստվում հեռացնել դպրոցից, և նա վերջապես սկսեց զգալ բամբակ դարձած, թմրած ոտքերը։
- — Նա մի փոքր գնդակ բռնեց հիսուն ոտնաչափ գլխիվայր անկումից հետո, — Վուդին հաղորդեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, — նույնիսկ չքսվեց էլ գետնին։ Նույնիսկ Չարլի Ուիզլին նման բան չէր կարողանա անել։
- Վուդն այնպիսի տեսք ուներ, ասես նրա բոլոր երազանքները միանգամից կատարվեցին։
- — Երբևէ քվիդիչի խաղ տեսե՞լ ես, Փոթթեր ― հարցրեց նա հուզված։
- — Վուդը Գրիֆինդորի թրմի կապիտանն է, — բացատրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
- — Նույնիսկ մարմնի կառուցվածքով իսկական Որսորդ է, — ասաց Վուդը՝ պտտվելով Հարրիի շուրջը և ոտքից գլուխ զննելով նրան բոլոր կողմերից, — թեթև է, արագաշարժ, նրան մի պատշաճ ցախավել է պետք, պրոֆեսոր... «Նիմբուս երկու հազար» կամ առնվազն «Մաքրասփյուռ յոթ»...
- — Ես կխոսեմ պրոֆեսոր Դամբլդորի հետ, և մենք կտեսնենք, արդյոք կարելի՞ է բացառության կարգով խախտել առաջին դասարանցիների համար սահմանված կարգը։ Մեզ անպայմանորեն անհրաժեշտ է անցյալ տարվանից ավելի լավ թիմ ունենալ։ Ինչպիսի՜ խայտառակ պարտություն կրեցինք՝ Սլիզերինի հետ վերջին խաղում։ Ես մի քանի շաբաթ չէի կարողանում աչքերս բարձրացնել Սեվերուս Սառկեկի երեսին։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը ակնոցի վրայով խիստ նայեց Հարրիին։
- — Ես ուզում եմ, որ ինձ միշտ զեկուցեն քո ջանասեր մարզումների մասին, Փոթթեր, այլապես կարող եմ միտքս փոխել և պատժել քեզ։
- Հետո նա հանկարծ ժպտաց։
- — Հայրդ կհպարտանար քեզնով, նա ինքը գերազանց էր քվիդիչ խաղում։
- — Չի կարող պատահել... Կատա՛կ ես անում։
- Ճաշի ժամն էր։ Հարրին հենց նոր էր Ռոնին պատմել, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա պրոֆեսոր Մըք Գոնագալի հետ մարզադաշտից ամրոց գնաց։ Ռոնի մսով թավաբլիթը օդի մեջ՝ կես ճանապարհին, կախված մնացել էր պատառաքաղի վրա, սակայն նա բոլորովին մոռացել էր ուտելու մասին։
- — Որսո՞րդ, — շարունակեց նա, — բայց չէ՞ որ առաջին դասարանցիներին երբեք... Ուրեմն դու կլինես միաբանության թիմում տարիքով ամենափոքր խաղացողը, երևի թե վերջին...
- — ...Հարյուր տարում, — շարունակեց Հարրին, մսով թավաբլիթը ախորժակով խոթելով բերանը։ Ցերեկվա իրադարձություններից հետո նա իրեն անչափ քաղցած էր զգում, ― Վուդն այդպես ասաց։
- Ռոնը այնքա՜ն ապշահար էր, այնքա՜ն ցնցված, որ պարզապես անշարժ նստած՝ աչքերը չռել էր Հարրիի վրա։
- — Մարզումները կսկսեմ հաջորդ շաբաթ, — ասաց Հարրին, — միայն թե ոչ ոքի չասես, Վուդն ուզում է, որ առայժմ դա գաղտնիք մնա։
- Այդ պահին Ֆրեդ ու Ջորջ Ուիզլիները մտան Մեծ դահլիճ, հեռվից տեսան Հարրիին և շտապեցին նրա կողմը։
- — Ապրե՛ս, — ասաց Ջորջը ցածրաձայն, — Վուդը մեզ ամեն ինչ պատմեց։ Մենք էլ ենք թիմում, մենք Պաշտպաններ ենք։
- — Արդեն չեմ կասկածում, որ այս տարի մենք կհաղթենք Քվիդիչի գավաթի մրցույթում, — ասաց Ֆրեդը, — Ինչ Չարլին ավարտեց-գնաց, մենք միայն պարտվել ենք, բայց այս տարվա թիմը կատարյալ է լինելու։ Այդ ի՜նչ տպավորության ես թողել Վուդի վրա, Հա՛րրի, պարզապես տեղում թռչկոտում էր քո մասին պատմելիս։
- — Դե՛հ, մենք գնացինք։ Լի Ջորդանը երդվում է, որ դպրոցից դուրս տանող մի նոր գաղտնի ճանապարհ է գտել։
- — Գրազ կգամ, թե դա չլինի այն գաղտնուղին, որը մենք ամրոցում եղած առաջին իսկ շաբաթում հայտնաբերեցինք Գրեգոր Ձևամոլի արձանի ետևում։ Մենք գնացինք... Կտեսնվե՛նք։
- Հազիվ էին Ֆրեդն ու Ջորջն անհետացել, երբ տեսադաշտում հայտնվեց մեկ ուրիշ, բնավ ոչ ողջունելի, անձնավորաթյուն՝ Մալֆոյը, իր Քրեբ և Գոյլ թիկնապահների ուղեկցությամբ։
- — Վերջին ընթրի՞քն ես վայելում, Փոթթեր։ Ե՞րբ է մեկնում քեզ սիրելի մագլներիդ մոտ տանող գնացքը։
- — Շատ ավելի խիզախ ես երևում, երբ երկու ոտքով կանգնած ես գետնին ու շրջապատված բո փոքբրիկ ընկերներով, — սառն ու հանդարտ ասաց Հարրին։
- Անշուշտ, Քրեբի ու Գոյլի արտաքինամ ոչ մի փոքրիկ բան չկար, բայց քանի որ ուսուցչական սեղանի շուրջ բազմաթիվ ուսուցիչներ էին նստած, բոլորի աչքերի առջև բացի ատամները կրճտացնելուց և բռունցքները սեղմելուց նրանք ուրիշ ոչինչ չէին կարող անել։
- — Ես քեզ մեն-մենակ կհաղթեմ առանց դժվարության, երբ ուզենաս, — ասաց Մալֆոյը, — հենց այս գիշեր, եթե չես վախենում։ Դյութերի մենամարտ՝ միայն կախարդական փայտիկներ, առանց հպումի։ Ի՞նչ է, երբեք չե՞ս լսել դյութերի մենամարտի մասին։
- — Իհարկե լսել ք, — ասաց Ռոնը շրջվելով, — ես նրա մարտավկան եմ, իսկ քոնն ո՞վ է։
- Մալֆոյը նայեց Քրեբին ու Գոյլին՝ հայացքով համեմատելով նրանց չափերը։
- — Քրեբը, — վերջապես ասաց նա, — ուրեմն կհանդիպենք կեսգիշերին, Զինազարդերի դահլիճում, այնտեղ միշտ բաց է։
- Երբ Մալֆոյը հեռացավ, Հարրին ու Ռոնը իրար երեսի նայեցին։
- — Ի՞նչ դյութերի մենամարտ, — ասաց Հարրին,
- — այդ ի՞նչ էիր ասում, ի՞նչ է նշանակում, որ դու իմ մարտավկան ես։
- — Դեհ, մարտավկան նրա համար է, որ հոգ տանի քո մարմնի մասին, եթե սպանվես մենամարտում,― ասաց Ռոնը ինչքան կարող էր անտարբեր ձայնով և վերջապես կերավ իր սառած թավաբլիթի կտորը։ Սակայն, նկատելով Հարրիի դեմքի արտահայտությանը, արագ ավելացրեց, — բայց մարդիկ միայն իսկական մենամարտերում են մեռնում... դեհ, գիտես, իսկական դյութերի միջև տեղի ունեցող։ Դու ու Մալֆոյը շատ-շատ մի քանի կայծ կուղարկեք իրար վրա, ու դրանով մենամարտը կավարտվի։ Ձեզնից ոչ մեկը բավականաչափ հրաշագործություն դեռ չգիտի մյուսին լուրջ վնաս հասցնելու համար։ Ինչևէ, գրազ կգամ, նա համոզված էր, որ դու կհրաժարվես։
- — Իսկ եթե ես հանկարծ փայտիկս թափահարեմ, ու ոչինչ չստացվի՞։
- — Մի կողմ կնետես փայտիկդ ու մի լավ կհասցնես նրա քթին, ― առաջարկեց Ռոնը։
- — Ներեցեք...
- Տղաները երկուսով միասին գլուխները վեր բարձ րացրին։ Հերմիոնա Գրեյնջերն էր։
- — Վերջապես, թողնելո՞ւ են, թե՝ ոչ, որ մարդ հանգիստ մի կտոր հաց ուտի, ― սրտնեղած ասաց Ռոնը։
- Հերմիոնան մի արհամարհական հայացք նետեց Ռոնին և դիմեց Հարրիին։
- — Ես չէի կարող չլսել, թե ինչի մասին էիք խոսում դու և Մալֆոյը...
- — Գրազ կգամ, որ շատ լավ էլ կարող էիր, ― մրթմրթաց Ռոնը։
- — ...և պարտավոր եմ ասել քեզ, որ չի կարելի գիշերով թափառել ամրոցում։ Ապա մտածիր, թե քանի միավոր կհանեն Գրիֆինդորից, եթե հանկարծ բռնվես, իսկ դու անպայման կբռնվես։ Մի՞թե կարելի է իրականում այդքան եսասեր լինել։
- — Իրականամ դա քեզ ընդհանրապես չի վերաբերում, — ասաց Հարրին։
- — Ցտեսություն, — ասաց Ռոնը։
- «Ինչևէ, դժվար թե կարելի է այս օրվա վերջը հաջող անվանել» ― մտածեց Հարրին, երբ շատ ավելի ուշ արթուն պառկած, լսում էր, թե ինչպես են Դինն ու Սիմուսն անուշ-անուշ ֆսֆսացնում խոր քնի մեջ
- Նեվիլը դեռ չէր վերադարձել հիվանդանոցային աշտարակից։ Ամբողջ երեկո Ռոնը Հարրիին խորհուրդներ էր տալիս. «Եթե նա փորձի անեծք նետել վրադ, դու ուղղակի խույս տուր, ես անեծքին բլոկ դնելու ձևը չեմ հիշում»։
- Ամենայն հավանականությամբ, աոաջին իսկ միջանցքում նրանք կբռնվեին Ֆիլչի կամ Միսիզ Նորիսի կողմից։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես խաղ էր անում ճակատագրի հետ այն էլ մեկ օրվա մեջ արդեն երկրորդ անգամ՝ կրկին խախտելով դպրոցի կանոնակարգը։ Մյուս կողմից, մթության մեջ շարունակ աչքերի առջև էր գալիս Մալֆոյի չարանենգ ժպիտը, իսկ դա մի հարմար առիթ էր վերջապես երես առ երես նրան հանդիպելու ու մի լավ բոթակելու համար։ Ինչպե՞ս կարելի էր բաց թողնել նման հնարավորությունը։
- — ժամը տասնմեկն անց է կես, — շշնջաց Ռոնը, — լավ կանենք շտապենք։
- Նրանք արագ հագան իրենց տնային պարեգոտները, վերցրին կախարդական փայտիկներն ու գողեգող անցան ննջասենյակով, իջան աշտարակի պտուտակաձև աստիճաններով և մտան Գրիֆինդոր տան ընդհանուր սենյակը։ Մի քանի ածուխներ դեռ կայծկլտում էին բուխարու մեջ՝ խորհրդավոր լույս սփռելով բազկաթոռների վրա, որոնք աղոտ լույսից սև սապատավոր ստվերների էին նմանվել։ Նրանք գրեթե հասել էին Չաղ Կոմսուհու դիմանկարի շրջանակին, երբ մի ձայն խոսեց ամենամոտ կանգնած բազկաթոռի միջից։
- — Աչքերիս չեմ հավատում, Հարրի, որ դու, այնուամենայնիվ, պատրաստվում ես ուզածդ անել։
- Լամպերից մեկը թրթռոցով լուսավորվեց։ Բազկաթոռի մեջ՝ վարդագույն տնային պարեգոտով, հոնքերը կիտած նստած էր Հերմիոնա Գրեյնջերը։
- — Դո՛ւ... — ասաց Ռոնը կատաղած, — գնա՛ քնելու...
- — Ես լավ կանեի եղբորդ ասեի, — հակահարված տվեց Հերմիոնան, ― Փերսին Ավագ է, նա այս ամենին վերջ կտար։
- Հարրին իր ականջներին չէր հավատում։ Մի՞թե աշխարհում կան նման մարդիկ, որ ի վիճակի են այդպես լկտիաբար քիթները խոթել ուրիշների գործերի մեջ։
- — Գնացի՛նք, — ասաց նա Ռոնին։ Հարրին հրեց Չաղ Կոմսուհու դիմանկարի շրջանակը և մագլցեց բացվածքի մեջ։
- Սակայն Հերմիոնան չէր պատրաստվում հեշտությամբ տեղի տալ։ Նա Ռոնի ետևից դուրս եկավ դիմանկարի անցքով՝ բարկացած սագի պես ֆշշացնելով տղաների վրա։
- — Դուք բոլորովին չեք մտածում Գրիֆինդորի մասին, դուք միայն ձեր հիմար փառասիրությանն եք հագուրդ տալիս։ Ես չեմ ուզում, որ Սլիզերինը հաղթի Միաբանությունների Գավաթի մրցույթում։ Դուք կկորցնեք այն բոլոր միավորները, որ ես բերել եմ Գրիֆինդորին՝ պրոֆեսոր Մըք Գոնագալի դասերին կերպարանափոխության մի քանի հմայախոսք իմանալու համար։
- — Ե՛տ գնա...
- — Շատ բարի, բայց ես ձեզ զգուշացրի, չմոռանաք, թե ինչ ասացի ձեզ, երբ վաղը գնացքում նստած տուն վերադառնալու ճանապարհին կլինեք։ Դուք այնպիսի...
- Բայց նրանք այդպես էլ չիմացան, թե իրենք այնպիսի ինչ են, որովհետև Հերմիոնան շրջվել էր, որ Չաղ Կոմսուհու դիմանկարի միջով ետ գնա, սակայն հանդիպել էր նկարի դատարկ շրջանակին։ Չաղ Կոմսուհին գիշերային այցելության էր գնացել, և Հերմիոնան, փաստորեն, տղաների հետ միասին մնաց Գրիֆինդոր աշտարակից դուրս՝ փակված։
- — Դեհ, ասացեք խնդրեմ, հիմա ես ի՞նչ եմ անելու — ասաց նա գրեթե ճչալով։
- — Դա արդեն քո գործն է։ Մենբ պետք է գնանք և շատ ուշ ենք վերադառնալու։
- Նրանք դեռ միջանցքը չէին անցել, երբ Հերմիոնան հասավ նրանց ետևից։
- — Ես գալիս եմ ձեզ հետ, — ասաց նա։
- — Ո՛չ, դու մեզ հետ չե՛ս գալիս։
- — Ի՞նչ եք կարծում, ես պետք է այստեղ կանգնեմ ու սպասեմ, թե ե՞րբ է Ֆիլչն ինձ բռնելու։ Եթե նա երեքիս միասին բռնի, ես պարզապես ճշմարտությունը կասեմ նրան։ Կասեմ, որ փորձում էի ձեզ ետ պահել, իսկ դուք իմ խոսքերը կհաստատեք։
- — Դու դեռ համարձակվում ես... — հարձակվեց Ռոնը։
- — Ձայներդ կտրեք, երկուսդ էլ, — կտրուկ ասաց Հարրին, — ես ինչ-որ բան լսեցի։
- Իսկապես ինչ-որ Փսփսոցի նման ձայն էր գալիս։
- — Միսիզ Նորիսն է, — վերջապես շնչեց Ռոնը՝ մթության մեջ աչքերը կկոցելով։
- Սակայն դա Միսիզ Նորիսը չէր, այլ՝ Նեվիլը։ Նա հենց գետնին կլոր կծկված խոր քնած էր, բայց հանկարծ ցնցվելով արթնացավ, երբ նրանք մոտեցան։
- — Փառք աստծո, դուք ինձ գտաք։ Մի բանի ժամ է, ինչ այստեղ եմ։ Չէի կարողանում հիշել նոր նշանաբառը, որ ներս մտնեմ։
- — Ցածր խոսիր, Նեվիլ նշանաբաոը «Խոզի մռութ» է, բայց այն քեզ հիմա չի օգնի, Չաղ Կոմսուհին ինչ-որ տեղ է գնացել։
- — Ձեռքդ ինչպե՞ս է, — հարցրեց Հարրին։
- — Հրաշալի, — ասաց Նեվիլը ցույց տալով նրանց իր դաստակը, — մադամ Պոմֆրին մի րոպեում բուժեց։
- — Շատ լավ... Նեվիլ, մենք հիմա մի տեղ ենք գնում... հետո կտեսնվենք։
- — Ինձ մենակ մի թողեք, — ասաց Նեվիլը՝ ոտքի կանգնելով, — չեմ ուզում այստեղ մենակ մնալ, Արյունարբու Բարոնը արդեն երկու անգամ անցավ այս միջանցքով։
- Ռոնը նայեց իր ժամացույցին ու մի կատաղած հայացք նետեց Հերմիոնայի ու Նեվիյի վրա։
- — Եթե ձեզնից մեկն ու մեկի պատճաոով մենք բռնվենք, երդվում եմ, որ ամբողջ կյանքումս չեմ հանգստանա մինչև չսովորեմ «ուրվականների անեծքը», որի մասին Քուիրելն էր պատմում, ու չկիրառեմ երկուսիդ վրա։
- Հերմիոնան բերանը բացեց, որ, ամենայն հավանականությամբ, Ռոնին ասի, թե իրականում ինչպես է պետք կիրառել «ուրվականների անեծքը», բայց Հարրին ֆշշացրեց նրա վրա, որ ձայն չհանի և ձեռքով բոլորին առաջ կանչեց։
- Նրանք, սյունից սյուն վազելով, շարժվեցին բարձր պատուհաններից ընկնող լուսնային լույսի հատվածներով լուսավորված միջանցքներով։ Ցանկացած անկյունից կարող էին հայտնվել Ֆիլչը կամ Միսիզ Նորիսը, սակայն նրանց բախտը դեռ բերում էր։ Նրանք աստիճաններից մեկով արագ իջան երրորդ հարկ և մատների ծայրերի վրա գաղտագողի մոտեցան Զինազարդերի դահլիճին։
- Մալֆոյն ու Քրեբը դեռ չէին եկել։ Զինազարդերի հախճապակյա պատվանդաններն ու պահարանները՝ շողշողում էին ողողված լուսնային լույսով։ Բազմաթիվ գավաթները, վահանները, սկահակները, զինանշաններն ու արձանները արծաթափայլ ու ոսկեփայլ լույս էին սփռում մթության մեջ։ Նրանք առաջ անցան՝ աշխատելով դուրս չգալ պատի ստվերից և աչք չկտրելով դահլիճի երկու ծայրերում գտնվող դռներից։ Հարրին, համենայն դեպս, հանեց իր կախարդական փայտիկը, որ անակնկալի չգա, եթե Մալֆոյը հանկարծ ներս ցատկի ու անմիջապես սկսի մենամարտը։ Րոպեները դանդաղ էին անցնում։
- — Ուշանամ են... Միգուցե Մալֆոյը վախեցել է ու չի գա, — շշնջաց Ռոնը։
- Հանկարծ պատի ետևից մի ձայն ստիպեց բոլորին տեղում ցնցվել։ Հարրին արդեն բարձրացրել էր իր կախարդական փայտիկը, երբ ինչ-որ մեկն սկսեց խոսել կողքի սենյակում, սակայն դա ՄալՖոյը չէր։
- — Մի լավ հոտոտիր շուրջդ, թավշաթաթիկս, այստեղ մի տեղ պիտի լինեն այդ ապիկարները, հաստատ թաքնվել են որմնախորշերից մեկում։
- Խոսողը Ֆիլչն էր և խոսում էր իր կատվի հետ։ Սարսափը պատեց բոլորին։ Հարրին ձեռքը նյարդայնացած թափահարեց մյուսների վրա, որ նրանք կարողացածին չափ արագ հետևեն իրեն։ Նրանք կծկված, շունչները պահած, լուռ ու մունջ շտապեցին դեպի սրահի հակառակ կողմում գտնվող դուռը։ Հազիվ էին Նեվիլի պարեգոտի փեշերն անհետացել դռան շրջանակից, երբ Ֆիլչը մտավ Զինազարդերի դահլիճ։
- — Այստեղ մոտերքում են... Տեսնեմ թե, ո՞ւր պիտի փախչեն — լսվեց Ֆիլչի մրթմրթոցը, որը հավանաբար որոշել էր դարանակալել նրանց։
- — Այս կողմը, — բերանն անձայն բաց ու խուփ անելով ասաց Հարրին մյուսներին, և քառյակը ոտքերի մատների վրա սկսեց գաղտագողի անցնել մի երկար միջանցքով, որը լի էր ասպետական զինազգեստներով, զենք ու զրահներով։ Նրանք լսում էին, թե ինչպես են մոտենում իրենց հետապնդող Ֆիլչի ոտնաձայները։ Հանկարծ Նեվիլը վախեցած ծղրտոց հանեց, խուճապահար առաջ նետվեց, անմիջապես սայթաքեց ու ընկնելիս կախվեց Ռոնի մեջքից, և նրանք երկուսով ամբողջ թափով ընդհարվեցին ասպետական մի զինազգեստի հետ։
- Խլացուցիչ աղմուկը բավական էր ամբողջ ամրոցն արթնացնելու համար։
- — ՎԱԶԵՑԻ՜ՆՔ, — բղավեց Հարրին, և չորսն էլ՝ հազիվ կրունկները գետնին կպցնելով, նույնիսկ առանց ետ նայելու, նետվեցին միջանցքն ի վար։ Նրանք քամու պես անցան դռան երկու կողմերում կանգնած զինազգեստների կողքով ու գլխապատառ սլացան հաջորդ միջանցքով, հետո՝ հաջորդով։ Հարրին առաջնորդում էր առանց գաղափար իսկ ունենալու, թե որտեղ են կամ ուր են գնում։ Նրանք առանց կանգ առնելու կտրեցին-անցան մի վարագույրի միջով և հայտնվեցին մի գաղտնի անցուղում, գլորվելով առաջ անցան և մյուս կողմից դուրս թռան ինչ-որ տեղ, հմայախոսքերի իրենց լսարանի մոտերքում, որը, ինչքան իրենք գիտեին, թերևս, մի քանի հարյուր մետր հեռու պիտի լիներ Զինազարդերի դահլիճից։
- — Կարծես թե պոկվեցինք նրանից, — շնչակտուր ասաց Հարրին՝ հենվելով սառը պատին և սրբելով ճակատի քրտինքը։
- Նեվիլը կծկվել, պպզել էր հատակին և ֆսֆսացնելով ու թուք ցայտելով, շնչահեղձ՝ էր լինում։
- — Ասում էի, չէ՞, — վրա տվեց Հերմիոնան, ձգելով իր օձիքի կապիչների ծայրերը, — Ես ձեզ ի՞նչ էի ասում...
- — Հիմա, հնարավորին չափ արագ պետք է ետ գնալ ԳրիՖինդորի աշտարակ, — ասաց Ռոնը։
- — ՄալՖոյն ուղղակի խաղ խաղաց ձեր գլխին, ―ասաց Հերմիոնան Հարրիին։ ― Հիմա գոնե հասկացա՞ր։ Նա չէր էլ պատրաստվում ձեզ հետ հանդիպման գալ, իսկ Ֆիլչը գիտեր, որ Զինազարդերի դահլիճում մարդ պիտի լինի կեսգիշերին։ ՄալՖոյն էր նրան ասել, անշուշտ։
- Հարրին մտածեց, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, ճիշտ էր, սակայն ինքը չէր պատրաստվում դա խոստովանել։
- — Գնացի՛նք։
- Սակայն ասելն ավելի հեշտ էր, քան անելը։ Տաս քայլ էլ չէին արել, երբ դիմացի լսարանի դուռը ճռռոցով բացվեց, և ինչ-որ ստվեր դուրս թռավ մութ բացվածքից ու շեշտակի անցավ նրանց գլուխների վրայով։
- Փիվզն էր։ Նա անմիջապես տեսավ քառյակին ա հաճույքից կչկչաց։
- — Ձայն չհանես, Փիվզ, խնդրում եմ, քո պատճառով մեզ կարող են հեռացնել դպրոցից։
- Փիվզը գոհունակությամբ քրթմնջաց։
- — Էս ի՞նչ զբոսանքի եք ելել կեսգիշերին, նանուշիկ-մումաշիկ ար֊րյաջ-ջին դաս֊սարանցի՜ք, — շրթունքները լիզելով սվսվացրեց Փիվզն ու կախվեց նրանց գլխավերեւում։ — Հոպ-պա֊պա՜,.. Չարաճճի֊ չարաճճի, դոտ-լուսսսմուտ կխճճի... Լոլո֊լոլո ականջ դնի, իսկ որսորդը հո՛րդ կբռնի՜... Ա՛լ, կբռնի՜... ա՛յ, կբռնի՜... ― ձեռքերն իրար շփելով շարունակում էր հրճվել գաճաճը։
- — Չի բռնի, եթե մեզ չմատնես, Փիվզ, խնդրո՜ւմ ենք...
- — Ոչ, ես պարզապես պարտավոր եմ հայտնել պարոն Ֆիլչին, ես ուղղակի չեմ կարող նրան չտեղե կացնել։ Ի վերջո, չէ՞ որ դա իմ սուրբ պարտականությունն է, — ասաց Փիվզը բարոյագետ քարոզչի անմեղագայն ձայնով, մինչ նրա նեղլիկ աչքերը չարանենգ փայլ էին առկայծում։ — Ի միջի այլոց, սիրելիներս, դա ձեր իսկ բարօրության համար է, հասկանու՞մ եք... Ինչպե՞ս կարելի է...
- — Սոդա մի կորի՛ր այստեղից, — բղավեց Ռոնը ձեռքը բարձրացնելով Փիվզի վրա... և դա մեծագույն սխալ էր։
- —ՈՒՍԱՆՈՂՆԵ՜Ր ԵՆ ԴՐՍՈԻՄ ԿԵՍԳԻՇԵՐԻ՜Ն... — անսպասելի բարձր ձայնով ոռնաց Փիվզը, իսկ նրա աղաղակի արձագանքը, ասես տասնապատիկ ուժգնությամբ զրնգաց ամրոցի հեռավոր սրահներում, — ՈՒՍԱՆՈՂՆԵ՜Ր ԵՆ ՇՐԶՈԻՍ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈ՜ԻՄ...
- Գլուխներն իջեցնելով ու Փիվզի տակով փախչելով, նրանք առաջ վազեցին սառած ոտքերում եղած ամբողջ ուժով և հանկարծ ընդհարվեցին մի դռան, որը կողպեքով փակ էր։
- — Վե՛րջ, ― հուսահատված տնքաց Ռոնը, մինչ նրանք անօգնական հրում էին փակ դուռը, — մենք ստացանք մեր արժանին։ Վերջներս եկավ։
- Նրանք հստակ լսում էին Ֆիլչի ոտնաձայները, որը կարողացածին չափ արագ վազում էր Փիվզի աղաղակների ուղղությամբ։
- — Օ՜ֆ, դե մի կո՛ղմ քաշվեք, — սրտնեղած մրթմրթաց Հերմիոնան, — նա Հարրիի ձեռքից խլեց նրա կախարդական փայտիկը, թեթև հարվածեց կողպեքին ու շշնջաց, ալոհոմո՛րա։
- Կողպեքը շրխկաց ու դուռը կրնկի վրա բացվեց։ Նրանք չորսով միանգամից ներս խցկվեցին, դառը փակեցին ու չորս ականջներով հպվեցին դռանը լսելու, թե ինչ էր կատարվում միջանցքում։
- — Ո՞ր կողմը գնացին, Փիվզ, — ասում էր Ֆիլչը, — շու՛տ արա, ասա՛։
- — Ասա՝ խըն-դը-րում եմ...
- — Ինձ հետ խաղեր չխաղաս, Փիվզ, դե՛հ, ասա՛ ո՞ր կողմը գնացին։
- — Ոչինչ էլ չեմ ասի, մինչև չասես՝ խտն-դը-րում եմ, — ասաց Փիվզն իր զզվելի ծղրտան ձայնով։
- — Շատ լավ, խնդրում եմ։
- — ՉԵՄ ԱՍԻ, հա՛... հաաաա՜֊հա-հա-հա, ասացի չէ՞, որ չեմ ասի, մինչև չասես ՝ խըն-դը-րում եմ, — իսկ հետո լսվեց, թե ինչպես էր Փիվզը վնգալով հեռու սլանում, իսկ Ֆիլչը ՝ կատաղած հայհոյում։
- — Նրա կարծիքով այս դուռը կողպեքով փակված է, — շշնջաց Հարրին։ — Կարծում եմ, որ կպլստանք։ Նե՛վիլ, ի՞նչ ես քաշում, դեհ, բա՛ց թող ձեռքս, — Նեվիլն արդեն մի ամբողջ րոպե ջղաձիգ քաշում էր Հարրիի թևքից։
- ― Ի՞նչ։
- Հարրին շրջվեց... և տեսավ, թե ինչ... Սի պահ նրան թվաց, թե ինքը քնած է ու մղձավանջ է տեսնում։ Դա արդեն չափազանց շատ էր այն ամենից հետո, ինչ պատահել էր այդ օրվա ընթացքում։
- Նրանք ոչ թե սենյակում էին, ինչպես նա ենթադրում էր, այլ ինչ-որ միջանցքում։ Դա հենց այն երրորդ հարկի արգելված միջանցքն էր, որի մասին ասել էր պրոֆեսոր Դամբլդորը։ Եվ հիմա նրանք արդեն գիտեին, թե ինչու էր այն արգելված։
- Նրանք ուղիղ նայում էին մի հրեշավոր հսկայական շան աչքերի մեջ։ Շունը իր անճոռնի աժդահա մարմնով լցրել էր առաստաղի ու հատակի միջև եղած ամբողջ տարածությունը։ Շունը երեք գլուխ ուներ, երեք զույգ կատաղած պտտվող աչքեր, երեք պլպլան թաց քիթ, որոնք դողդողալով օդն էին հոտոտում նրանց ուղղությամբ, երեբ լայնեզր երախ, որոնց ծայրերից ցցված դեղին ժանիքներից թուքը հաստ պարանների պես ցած էր ծորում։ Շունը անշարժ կանգնած նրանց էր դիտում իր երեք զույգ աղքերով, և Հարրին գիտեր, որ իրենց դեռ կենդանի լինելու միակ պատճառն այն էր, որ շունը պար զապես անակնկալի էր եկել իրենց հանկարծակի հայտնվելուց։ Սակայն կենդանին արագ ուշքի էր գալիս, և կասկած անգամ չէր կարող լինել, թե ինչ էին նշանակում այդ հուժկու՝ որոտի պես հետզհետե ուժեղացող, գռմռոցները։
- Հարրին ճանկեց դռան բռնակը, մահ թե Ֆիլչ ընտրության մեջ նա գերադասում էր Ֆիլչին։
- Նրանք ետ֊ետ քայլելով ու սայթաքելով, բոլորը միասին մի կերպ դուրս խցկվեցին դռան բացվածքով, ու Հարրին դուռը շրխկոցով փակեց։ Քառյակը գլխապատառ վազեց միջանցքով՝ ոտքերի տակ գետինը չզգալով ու գրեթե թռնելով։ Ֆիլչը երևի շտապել էր գիշերային կարգը խախտողներին ուրիշ տեղ փնտրելու, որովհետև ճանապարհին քառյակը ոչ մի տեղ չհանդիպեց նրան։ Իրականում Ֆիլչը նրանց շատ քիչ էր հուզում։ Բոլոր չորսի միակ ցանկությունը այդ հրեշից հնարավորին չափ հեռու լինելն էր։ Նրանք չդադարեցրին վազել՝ մինչև հասան յոթերորդ հարկում Չաղ Կոմսուհու դիմանկարին։
- — Աստվա՜ծ իմ, այդ ո՞ւր էիք գիշերվա այս ժամին, — հարցրեց Չաղ Կոմսուհին զննելով նրանց ուսերից կախված տնային հագուստներն ու կարմրած, քրտնահար դեմքերը։
- — Կարևոր չէ՛... «Խոզի մռութ», «Խոզի մռո՜ւթ», — շտապ բղավեց Հարրին, և դիմանկարը կրնկի վրա բացվեց։ Նրանք անցումով մագլցեցին իրենց ընդհանուր սենյակը և ուժասպառ ու դողդոջուն ծնկներով փլվեցին բազկաթոռների մեջ։
- Բավականին երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր կարողանում ձայն հանել։ Նեվիլն այնպիսի տեսք ուներ, ասես ամբողջ կյանքում ընդմիշտ համր էր մնալու։
- — Խելքները թռցրե՞լ են, ի՜նչ է... Ինչպե՞ս կարելի է դրա նման մի արարածի պահել դպրոցում, ― վերջապես ասաց Ռոնը, — այդ գազանին ակնհայտորեն վազք ու վարժություն է պետք մաքուր օդում, ոչ թե փակված մնալ դպրոցի միջանցքում։
- Հերմիոնան արդեն շունչը տեղն էր բերել և վերականգնել էր իր հարձակողական տրամադրությունը։
- — Դուք աչք չունե՞ք, բնավ ձեր շուրջը չեք նայու՞մ... Աչքերն ինչի՞ համար են, ― շշպռեց Հերմիոնան, — չտեսա՞ր, թե ինչի վրա էր կանգնած այդ կենդանին։
- — Հատակի վրա... չէր կանգնա՞ծ, — կասկածանքով հարցրեց Հարրին, — ես ճիշտն ասած ուշադրություն չդարձրի նրա ոտքերին, քանի որ ուշք ու միտքս գլուխներն էին։
- — Ո՛չ, հատակի վրա չէր կանգնած, այլ՝ գաղտնադռան։ Ակնհայտորեն նա ինչ-որ բան էր այնտեղ պահպանում։
- Հերմիոնան տեղից վեր կացավ, հայացքով կայծակներ ժայթելով նրանց վրա։
- — Հուսով եմ, որ գոհ եք ձեր արածից։ Մենք կարող էինք մեռնել և նույնիսկ ավելի վատ՝ հեռացվել դպրոցից։ Իսկ հիմա, եթե չեք առարկում, ես գնում եմ քնելու։
- Ռոնը՝ բերանը բաց, նայեց նրա ետևից։
- —Ո՛չ, մենք չենք առարկում, ― վերջապես ասաց նա, — կարելի է կարծել, որ զոռով էինք քեզ քարշ տվել, տարել մեզ հետ։
- Սակայն Հերմիոնայի խոսքերը Հարրիին նոր նյութ տվեցին մտորումների համար և, երկար ժամանակ անկողնում պառկած, նա չէր կարողանում ազատվել անհանգիստ մտքերից։
- Պարզ էր, որ շունը ինչ-որ բան էր պահպանում... Իսկ ի՞նչ էր ասում Հագրիդը, երբ իրենք միասին Շեղաձիգ փողոց էին գնացել գնումների համար․․․
- «Գրինգոթսը աշխարհում ամենաաողահով տեղն է, եթե որոշես որևէ բան պահել Հոգվորթսը չհաշված, իհարկե...»
- Հարրին արդեն գիտեր, թե որտեղ է թաքցված այն փոքրիկ ճմրթված փաթեթը, որը Հագրիդը հանեց թիվ յոթ հարյուր տասներեք պահոցից։
Գլուխ տասերորդ․ Բոլոր սրբերի օրը
- Մալֆոյն աչքերին չէր հավատում, երբ հաջորդ առավոտյան դպրոցի միջանցքներում տեսավ Ռոնին ու Հարրիին։ Տղաները, թեև հոգնած էին անցած գիշերվա դեպքերից հետո և չէին հասցրել մի կուշտ քնել, բայց շատ բարձր տրամադրություն ունեին։ Իսկապես, արկածախնդիր գիշերվա հաջորդ առավոտյան եռագլուխ շան հետ հանդիպումը տղաներին պարզապես մի կատարյալ արկած էր թվում, և նրանք արդեն պատրաստ էին բազում նոր արկածների։
- Առավոտյան Հարրին առաջին հերթին Ռոնին պատմեց այն փոքրիկ փաթեթի մասին, որն իր կարծիքով Գրինգոթսից տեղափոխվել էր Հոգվորթս և թաքցվել արգելված միջանցքում՝ եռագլուխ գազանի պահպանած գաղտնադռան տակ, և նրանք միասին գլուխ էին ջարդում մտածելով, թե ինչ կարող էր լինել այդ փաթեթում, որ նման հզոր պաշտպանության կարիք ուներ։
- — ...Կամ իսկապես շատ արժեքավոր մի բան է, կամ շատ վտանգավոր, — ասաց Ռոնը։
- — ...Կամ էլ երկուսը միասին, — ավելացրեց Հարրին։
- Սակայն, քանի որ այդ խորհրդավոր առարկայի մասին նրանք ընդամենը գիտեին, որ այն տեղավորվում էր հազիվ հինգ մատնաչափ երկարություն ունեցող փաթեթի մեջ՝ առանց լրացուցիչ տեղեկությունների անհնար էր կռահել, թե ինչ կարող էր թաքցված լինել գաղտնադռան տակ։
- Ո՛չ Նեվիլին, ո՛չ էլ Հերմիոնային բացարձակապես չէին հետաքրքրում ո՛չ գաղտնադուռը, ո՛չ էլ շան պահպանիչ առաքելաթյունը։ Նեվիլի միակ ցանկությունը այդ գազանին այլևս երբեք չհանդիպելն էր։ Իսկ Հերմիոնան հրաժարվում էր խոսել Հարրիի ու Ռոնի հետ, բայց քանի որ նա բոլոր բծախնդիր գիտանիկների պես միշտ խրատներ էր կարդում տղաների գլխին, նրանք միայն ուրախ էին այդ ցուցադրական լռության համար։ Նրանց ուշթն ու միտքը Մալֆոյի հետ հաշիվները մաքրելն էր, և, ի մեծագույն ուրախություն տղաների, մեկ շաբաթ անց նման հնարավորություն ինքն իրեն ժամանեց առավոտյան փոստի հետ։
- Մինչ բվերը սովորականի պես փետրավոր հեղեղի նման լցվեցին դահլիճ, բոլորի ուշադրությունն անմիջապես գրավեց մի բարակ, երկար փաթեթ, որը բերում էին միանգամից վեց հյասիսամերիկյան բարձրականչ բվեր, այդ տեսակին յուրահատուկ են ոչ այնքան մեծ մարմինն ու գլխի կոզքերից ականջների պես ցցված փետրավոր պոզիկները։
- Հարրին, անշուշտ, բոլորի պես անչափ հետաքրքրվեց, թե ինչ կարող էր լինել այդ բարակ, երկար փաթեթի մեջ և պատկերացրեք թե ինչքան զվարճացավ, երբ բվերի վեցյակը վայրէջք կատարեց մեծ սեղանի վրա ուղիղ իր դիմաց ու փաթեթը գցեց նրա առաջ ՝ ամբողջ նախաճաշը ցաքուցրիվ թափելով հատակին։ Հազիվ էր փետրավոր վեցյակը հեռացել, երբ մեկ ուրիշ բու մի նամակ գցեց փաթեթի վրա։
- Բարեբախտաբար, Հարրին աոաջին հերթին բացեց նամակը, որովհետև այնտեղ գրված էր.
- Փաթեթը սեղանի վրա չբացե՛ս։
- Փաթեթի մեջ քո նոր «Նիմբուս երկու հազարն» է, սակայան ես չեմ ուզում, որ ուրիշներն իմանան, թե դու ցախավել ունես, այլախես բոլոր առաջին դասարանցիները նույնպես կցանկական ցախավել ունենալ։
- Դասերից հետո, ժամը յոթին Օլիվեր Վուդը քեզ կսպասի քվիդիչի մարզադաշտում։
- Այսօրվանից կսկսես մարզումները։
- Պրոֆեսոր՝ Մըք Գոնագալ։
- Հարրին հրավառության պես աչքերից ժայթքող ուրախությունը հազիվ թաքցնելով, երկտողը փոխանցեց Ռոնին։
- — Նիմբուս երկու հազա՜ր... — տնքաց Ռոնը նախանձաթոր հիացմանքով, — կյանքումս նույնիսկ մոտիկից էլ չեմ տեսել։
- Նրանք արագ դուրս եկան Մեծ դահլիճից՝ շտապելով մինչև դասերի սկսվելը մի ապահով տեղում բացել փաթեթը, սակայն շքամուտքի սրահին հասնելուն պես հայտնաբերեցին, որ դեպի վեր տանող աստիճանների հարթակին ՝ մարտական տրամադրությամբ դիրքավորված են Քրեբն ու Գոյլը, իսկ Մալֆոյը՝ որմնախորշից անակնկալ հայտնվելով, փաթեթը թռցրեց Հարրիի ձեռքից և սկսեց շոշափել այն։
- — Սա ցախավել է... ― գիտակի տոնով ասաց նա՝ նախանձի ու չարախնդության խառն արտահայտությամբ և փաթեթը ետ նետեց Հարրիին։ — Այս անգամ հեշտ չես պրծնի, Փոթթեր։ Առաջին դասարանցիներին չի թույլատրվում ցախավել ունենալ։ Ռոնը էլ չդիմացավ։
- — Ի միջի այլոց, սա քեզ համար ինչ-որ հին քնձռոտ ցախավել չէ, — ասաց նա, — այլ՝ «Նիմբուս երկու հազար»։ Քոնը ի՞նչ էր, Մալֆոյ... «Գիսաստղ երկու հարյուր վաթսուն» չէիր ասո՞ւմ, — Ռոնը մինչև ականջները հասնող ժպիտով նայեց Հարրիին։ :— «Գիսաստղերը» միայն տեսքից են շքեղ, բայց «Նիմբուս երկու հազարին» չեն հասնի։
- — Դու ի՞նչ գիտես ցախավելների մասին, Ուիզլի, դու սկի կոթի կեսն էլ չես կարող ունենալ, — ի պատասխան արհամարհանքով նետեց Մալֆոյը, — հաստատ մի ցախավելը բոլոր եղբայրներով շյուղ առ շյուղ եք հավաքել։
- Մինչև Ռոնը կհասցներ պատասխանել, Մալֆոյի արմունկի տակից հայտնվեց պրոֆեսոր Ֆլիթվիքը։
- — Հուսով եմ դուք այստեղ չե՞ք վիճաբանում, տղաներ, ― ծդրտաց նա։
- — Փոթթերն այսօր ցախավել է ստացել, ― արագ հայտարարեց Մալֆոյը։
- — Այո, այո... Գիտեմ, — ասաց պրոֆեսոր Ֆոթթվիքը, լայնաժպիտ նստելով Հարրիին, — Պրոֆեսոր Մըք Գոնագալն ինձ պատմեց հատուկ հանգամանքների մասին։ Փոթթեր, իսկ ի՞նչ մոդելի է։
- — «Նիմբաս երկու հազար», սըր, — պատասխանեց Հարրին ուժերի գերագույն լարումով ջանալով զսպել ծիծաղը Մալֆոյի ապշադեմ զարմանքի վրա, — և, ի միջի այլոց, պետք է խոստովանեմ, որ միայն շնորհիվ Մալֆոյի ես արժանացա այս ցախավելին, — ավելացրեց նա։
- Հարրին ու Ռոնը, Մալֆոյի ակնհայտ կատաղության ու շփոթմունքի վրա ծիծաղից շնչահեղձ լինելով, շարունակեցին բարձրանալ աստիճաններով։
- — Բայց, իսկապես, — վերջապես ասաց Հարրին, երբ նրանք հասան մարմարյա աստիճանների վերջին հարթակին, — եթե Մալֆոյը Նեվիլի Ամենանմոռուկը չթոցներ, ինձ թիմի մեջ չէին ընդունի։
- — Կարելի է ենթադրել, որ քո կարծիքով քեզ պարգևատրել են դպրոցի կանոնակարգը խախտելու համար, ― մի խիստ բարկացած ձայն լսվեց նրանց ետևից։ Հերմիոնան հաստատուն թայլերով բարձրանամ էր աստիճաններով՝ անբարյացակամ հայացքով ծայրից ծայր չափելով Հարրիի ձեռքի փաթեթը։
- — Իսկ ես կարծում էի, որ դու մեզ հետ չես խոսում, — ասաց Հարրին։
- — Հա՛, ի՞նչ կարիք կա... Այդպես էլ շարունակիր, մենք մեզ այնքան լավ ենք զգում առանց քո ելույթների, — ասաց Ռոնը։
- Հերմիոնան քիթը վեր ցցած հեռացավ գոռոզ քայլվածքով։
- Ամբողջ օրը Հարրին մեծ ճիգեր էր գործադրում ուշքն ու միտքը դասերի վրա պահելու համար։ Նրա միտքն անդադար սավառնում էր դեպի ննջարանների աշտարակը և մտնում մահճակալի տակ, որտեղ դրված էր ցախավելը կամ՝ թռնում, գնում դեպի քվիդիչի մարզադաշտ, որտեղ այդ օրը երեկոյան ինքը պետք է սկսեր քվիդիչ խաղալ սովորել։ Ռասերից հետո նա ճաշը կուլ տվեց առանց կերածի համը զգալու և Ռոնի հետ միասին սլացավ դեպի ննջարան՝ «Նիմբուս երկու հազարի» փաթեթը վերջապես բացելու համար։
- — Վաա՜ուու... — անկեղծ հիացմունքով տնքաց Ռոնը, երբ ցախավելը փաթեթից դուրս սահեց Հարրիի մահճակալի վրա։
- Նույնիսկ Հարրիի կարծիքով, որը ցախավելների տեսակներից դեռ բան չէր հասկանում, «Նիմբուսը» հիասքանչ տեսք ուներ։ Ողորկ ու փայլուն՝ կարմիր փայտից հղկված կոթով, որի մի ծայրին հավասար, խիտ շարքերով՝ պոչի պես պառկած էին ավելի շյուղերը, իսկ կոթի վրա ոսկեզօծ տառերով փորագրված էր՝ «Նիմբուս երկու հազար»։
- ժամը յոթին մոտ Հարրին դուրս եկավ ամրոցից և քայլերն ուղղեց դեպի մթնշաղի մեջ հեռվում նշմարվող քվիդիչ մարզադաշտը։ Մինչ այդ նա մարզադաշտում երբեք չէր եղել։ Դաշտի շուրջը բարձր պատվանդանների վրա տեղադրված էին հարյուրավոր նստարաններ։ Պատվանդաններն այնքան բարձր էին կառուցված, որպեսզի հանդիսատեսները կարողանային տեսնել, թե ինչ է կատարվում բարձր երկնքում։ Մարզադաշտի երկու կողմերում կանգնեցված էին երերական ոսկեգույն բարձր ցցասյուներ, որոնցից յուրաքանչյուրի գլխին մեկական մեծ օղ կար։ Դրանք Հարրիին հիշեցրին այն մագլական մանկական խաղալիքը, որոնցով երեխաները օճառի պղպջակներ են փչում, միայն մի տարբերությամբ, որ սրանք քսան մետրանոց հսկայական սյուներ էին, ծայրերին՝ երկու մետրանոց օղերով։
- Չափազանց անհամբեր լինելով Վուդին սպասելու համար, Հարրին հեծնեց իր ցախավելը և ոտքով ինքն իրեն վեր հրեց։ Ինչպիսի զգացմունք էր... Նա արագասլաց թռավ մարզադաշտի վրայով, մի քանի անգամ անցավ դարպասային սյուների վրա ցցված օղերի միջով և արագություն հավաքելով, անհոգ վեր ու վար սավառնեց դաշտի վրա։ «Նիմբուս երկու հազարը»՝ թեթևակի հպումից հնազանդվելով, տանում էր նրան, ուր ուզեր։
- — Հե՜յ, Փոթթե՛ր, ցած իջի՛ր։
- Օլիվեր Վուդը եկել էր։ Նա թևի տակ դրած, իր հետ բերել էր մի մեծ փայտյա արկղ։ Հարրին վայրէջք կատարեց նրա կողքին։
- — Հիանալի է, — ասաց Վուդը, աչքերը փայլեցնելով, — հիմա արդեն հասկանում եմ, թե Մըք Գոնագալն ինչ էր ուզում ասել։ :Դու իսկապես բնածին տաղանդ ես։ Այսօր ես քեզ ընդամենը կպատմեմ խաղի կանոնների մասին, իսկ թիմի մարզումներին կմիանաս սկսած մեր հաջորդ պարապմունքից՝ շաբաթական երեք անգամ։
- Նա բացեց արկղը։ Ներսում տարբեր չափերի չորս գնդակներ կային։
- — Ուրեմն այսպես, — ասաց Վուդը, — քվրդիչի կանոնները բավականին պարզ են ու հասկանալի, թեև խաղալն այնքան էլ հեշտ չէ։ Ամեն կողմում յոթ խաղացող կա։ Երեքը կոչվում են Հետախույզներ։
- — Երեքը Հետախույզ են, — կրկնեց Հարրին, մինչ Վուդը արկղից հանում էր մոտավորապես ֆուտբոլի գնդակի մեծության վառ կարմիր գույնի մի գնդակ։
- — Այս գնդակը կոչվում է Բրդուճ, — ասաց Վուդը,
- — Հետախույզներն իրար են նետում Բրդուճը և փորձում են գոլ խփել՝ գնդակը հակառակորդի ցցասյուներից որևէ մեկի օղի մեջ գցելով։ Ամեն անգամ, երբ Բրդուճն անցնում է օղի միջով, թիմը տաս միավոր է շահում։ Հասցնո՞ւմ ես հիշել։
- — Հետախույզներն իրար են նետում Բրդուճը և պետք է դրանով գոլ խփեն ցցասյուների վերևի օղերի միջով, — անգիր արած դասի պես կրկնեց Հարրին,
- — դա կարելի է ինչ-որ տեղ նմանեցնել ցախավելներին նստած վեց զամբյուղով բասկետբոլ խաղալուն,
- — Ինչի՞ն... բասկետբո՞լն ինչ է... — ասաց Վուդը հետաբրբրված։
- — Մոռացա՛նք, — անհամբեր ասաց Հարրին։
- — Շարունակե՛նք։ Ամեն կողմում կա մեկ խաղացող, որին Դարպասապահ են ասում։ Գրիֆինդորի Դարպասապահը ես եմ։ Իմ խնդիրն է պտտվել մեր օղերի շուրջը և թույլ չտալ, որ հակառակորդը մեզ գոլ խփի։
- — Երեք Հետախույզ, մեկ Դարպասապահ, — ասաց Հարրին, որը հաստատակամ մտադիր էր ամեն ինչ աոաջին իսկ օրվանից սովորել, — և խաղում են Բրդուճով։ Օքեյ, այդքանը հասկացա, իսկ սրա՞նք ինչի համար են, — Հարրին մատնացույց արեց արկղի մեջ մնացած մյուս երեք գնդակները։
- — Հիմա ցույց կտամ... Սոդա Յեոբդ վերցրու՛ սա։ Նա Հարրիին տվեց մի ոչ ճեծ հաստլիկ մական։
- — Հիմա ես քեզ ցույց կտամ, թե Բրետներն ինչ են անում, ― ասաց Վուդը, — ա՛յ, այս երկուսը Բրետներ են կոչվում։
- Նա Հարրիին ցույց տվեց արկղի մեջ մնացած ձյութի պես սև ու Բրդուճից քիչ փոքր երկու միատեսակ գնդակները։ Հարրին նկատեց, որ այդ երկու գնդակները, ասես կենդանի լինեին և անդադար փորձում էին դուրս փախչել արկղի մեջ նրանց ամուր պահող մետաղյա վանդականման փականներից։
- — Ետ կանգնիր, — զգուշացրեց Վուդը Հարրիին։ Նա կռացավ և բացեց Բրետներից մեկի փականները։
- Նույն վայրկյանին սև գնդակը վեր սլացավ և, ասես նշան բռնած, նետվեց ուղիղ դեպի Հարրիի քիթը։ Հարրին անակնկալից շփոթված, ձեռքի մականով ինչքան ուժ ուներ հարվածեց գնդակին, որն անկանոն զիգզագներով ետ սլացավ դեպի երկինք, խելագարի պես պտտվեց նրանց գլխավերևում և նշան բռնեց Վուդին, որը ցատկեց գնդակի վրա և հաջողացրեց օդում գնդակը գրկելով գետնին գամել։
- — Տեսա՞ր, — շնչասպառ ասաց Վուդը և թպրտացող Բրետին խցկեց արկղի մեջ ու փականներն ապահով ետ գցեց իրենց տեղը, — Բրետներն ինքնուրույն թռչում են խաղադաշտում և փորձում ցախավելից ցած գլորել խաղացողներին։ Ահա թե ինչու ամեն մի թիմում կան ևս երկու խաղացողներ՝ Պաշտպանները։ Մեր Պաշտպանները Ուիզլի երկվորյակներն են։ Նրանք պաշտպանում են մեր կողմի խաղացողներին Բրետներից և փորձում են հարվածելով դրանց ուղարկել հակառակորդ թիմի խաղացողների վրա։ Հը՞... Ամեն ինչ պա՞րզ է...
- — Երեք հետախույզները փորձում են գոլ խփել Բրդուճով, դարպասապահը պահպանում Է ցցասյուների օղերը, իսկ պաշտպանները թիմի խաղացողներին պաշտպանում են Բրետներից, — արագ կրկնեց Հարրին։
- — Հիանալի է, — ասաց Վուդը։
- — Ըը՜ը... իսկ այդ Բրետները երբեք ոչ մեկի չե՞ն սպանել, — հարցրեց Հարրին՝ հուսալով, որ իր հարցը չափազանց ակնհայտորեն չէր մատնում հարցնողի անհանգստությունը։
- — Հոգվորթսում՝ երբեք։ Ամենածանր պատահարները մի քանի ջարդված ծնոտներ են եղել, բարեբախտաբար դրանից վատ բան դեռ չի եղել։ Իսկ հիմա խոսենք թիմի վերջին անդամի մասին, որը Որսորդն է։ Մեր Որսորդը դու ես։ Դու չպետք է մտածես ո՛չ Բրդուճի, ո՛չ էլ Բրետների մասին...
- — Եթե իհարկե դրանք իմ գլուխը չջարդեն։
- — Անհոգ եղիր, Ուիզլիները Բրետների հախից կգան։ Կարելի է ասել, որ նրանբ իրենք իսկ մի զույգ մարդաչափ բրետներ են։
- Վուդը ձեռքը մտցրեց արկղի մեջ և դուրս հանեց վերջին գնդակը, որը հազիվ մի մեծ ընկույզի չափ կլիներ։ Այդ գնդակը փայլուն ուսկեգույն էր և երկու կողմերից ճպուռի թևերի պես թափանցիկ, թրթռացող թևիկներ ուներ։
- — Սա, — ասաց Վուդը, — Ոսկյա Բանբերն է, և սա ամենակարևոր գնդակն է։ Բրդուճի և Բրետների հետ համեմատած, սրան ավելի դժվար է բռնելը, որովհետև Բանբերը շատ արագ է թռչում և օդի մեջ գրեթե անտեսանելի է։ Որսորդի խնդիրը Բանբերին բռնելն է։ Դու պետք է անդադար պտտվես Հետախույզների ու Պաշտպանների արանքում, խույս տաս Բրետներից ու Բրդուճից և հասցնես Բանբերին ավելի շուտ բռնել, բան կբռնի հակառակորդ թիմի Որսորդը, որովհետև այն թիմը, որի Որսորդը կբռնի Բանբերին, լրացուցիչ հարյուր հիսուն միավոր է ստանում։ Այնպես որ, Բանբերին բռնող թիմը գրեթե միշտ հաղթում է։ Ահա թե ինչու Որսորդներին բոլորից շատ են հարվածներ հասնում։ Խաղն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ թիմերից մեկի Որսորդը բռնում է Բանբերին, այսինքն տեսականորեն խաղը կարող է տարիներ տևել։ Եթե չեմ սխալվում, պատմության մեջ ամենաերկար խաղը տևել է երեք ամիս։ Պատկերացնում ես, խաղի ժամանակ ստիպված են եղել անդադար փոխարինողներ մտցնել, որպեսզի հիմնական խաղացողները կարողանան հանգստանալ ու մի քիչ քնել։ Դե՛հ, առայժմ այսքանը։ Հարցեր կա՞ն։
- Հարրին գլուխն օրորեց։ Նա շատ լավ էր հասկացել, թե ինչ պիտի աներ, սակայն ամբողջ խնդիրը հենց անելու մեջ էր։ Ա՛յ, թե անելն էլ այդքան հեշտ լինե՜ր...
- — Մենք Բանբերին դեռ ձեռք չենք տա, — ասաց Վուդը, զգուշորեն ետ դնելով Բանբերին արկղի մեջ և հոգատարությամբ փակելով նրա բնիկը։ — Արդեն շատ մութ է, կարող ենբ նույնիսկ կորցնել այն։ Իսկ հիմա կփորձենք մարզվել ա՛յ սրանցով։
- Նա գրպանից հանեց մի տոպրակ գոլֆի հասարակ գնդակներ, և մի քանի րոպե անց Վուդն ու Հարրին արդեն օդի մեջ էին, և Վուդը ուժերի ներածի չափ հեռու էր նետում գնդակները, իսկ Հարրին պիտի հասներ դրանց ետևից ու բռներ։
- Հարրին նույնիսկ մեկ գնդակ էլ բաց չթողեց, իսկ Վուդը երանության մեջ էր։ Կես ժամ անց մութն արդեն այնքան էր խտացել, որ նրանք այլևս չէին կարող շարունակել։
- — Այս տարի Քվիդիչի գավաթի վրա մեր անունն է լինելու, — երջանիկ ժպտալով ասաց Վուդը, երբ նրանք վերադառնում էին ամրոց։ — Ես չեմ զարմանա, եթե դու գերազանցես անգամ Չարլի Ուիզլիին, իսկ նա կարող էր Անգլիայի հավաքականում խաղալ, եթե չտարվեր վիշապներ որսալու կրքով։
- Հարրին գրեթե չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Պատճառն այն էր, որ նրա օրերը դասերից բացի արդեն շաբաթական երեք անգամ ծանրաբեռնված էին նաև քվիդիչի մարզումներով։ Դժվար էր հավատալ, որ ընդամենը երկու ամիս էր անցել, ինչ ինքը Հոգվորթսամ էր։ Ամրոցն արդեն հարազատ տուն էր դարձել նրա համար, մինչդեռ Բեկտենիների նրբանցքի առանձնատունը այդպես էլ չդարձավ։ Դասերը նույնպես հետզհետե ավելի հետաքրքիր էին դառնում և օրեցօր բարդանում։
- Բոլոր սրբերի օրվա առավոտյան նրանք արթնացան խորոված դդումի ախորժաբեր հոտից, որը տարածվել էր ամրոցի բոլոր միջանցքներում։ Օրը շարունակվում էր նույնպիսի հաճելի անակնկալներով։ Պրոֆեսոր ֆլիթվիքը հմայախոսքերի դասին ասաց, որ, իր կարծիքով, դասարանն արդեն պատրաստ է սկսելու լեվիտացիայի, այսինքն՝ իրերը օդ բարձրացնելու վարժությունները, մի բան, որին նրանք բոլորն անհամբերությամբ էին սպասում այն օրվանից, երբ տեսան, թե ինչպես պրոֆեսոր ֆլիթվիքն օդ բարձրացրեց Նեվիլի դոդոշին՝ ստիպելով նրան սավառնել ամբողջ դասարանում։ Վարժությունը կատարելու համար պրոֆեսոր Ֆլիթվիքը դասարանը բաժանեց զույգերի։ Հարրիի զույգը Սիմուս ֆինիգանն էր լինչը Հարրիի համար պարզապես փրկություն էր, որովհետև Նեվիլը աչք չէր կտրում նրանից՝ հույս ունենալով վարժության ժամանակ նրա զույգը լինել։
- Իսկ Ռոնի զույգը Հերմիոնա Գրեյնջերն էր։ Դժվար էր ասել, թե նրանցից որ մեկն էր ավելի վրդովված այդ հանգամանքով։ Հերմիոնան տղաների հետ չէր խոսել այն օրվանից, ինչ Հարրին ստացել էր իր ցախավելը։
- ― Իսկ հիմա հիշեք դաստակի այն գեղեցիկ շարժումը, որը բազմիցս կատարել ենք անցած դասերին, ― կչկչաց պրոֆեսոր Ֆլիթվիքը, ինչպես միշտ, հաստափոր գրքերից շարված իր պատվանդանի վրա կանգնած, — ալի՜ք և խա՛զ... Հիշե՛ք՝ ալի՜ք և խա՛զ... Ալի՜ք և խա՛զ... Շատ կարևոր է նաև կախարդական բառերը ճիշտ արտասանելը, երբեք չմոռանաք Կախարդ Բարուֆոյին, որը «ս»֊ի փոխարեն «ֆ» ասաց և հայտնվեց գետնին՝ վայրի գոմեշի սմբակներով գամված։
- Ինչևէ, իսկապես շատ դժվար էր։ Հարրին ու Սիմուսը մի գլուխ ալիք ու խազ էին անում, սակայն այն փետուրը, որը նրանք պետք է օդ բարձրացնեին համառորեն անշարժ մնում էր սեղանին ընկած, ասես ծանր արճիճից ձուլված լիներ։ Սիմուսը համբերությունը կորցրեց և փորձելով կախարդական փայտիկի ծայրով վեր հրել փետուրը, պարզապես հրդեհեց այն, և Հարրին ստիպված եղավ իր գլխարկով հանգցնել սեղանին բռնկված խարույկը։
- Հարևան սեղանի մոտ նստած Ռոնի բախտն ավելի շատ էր բերում։
- — Վիի՛ն-գարդյում լեվյոսաա՜, — բղավում էր նա՝ իր երկար ձեռքերը հողմաղացի թևերի պես թափահարելով։
- ― Դու սխալ ես արտասանում, — Հարրին լսեց Հերմիոնայի արհամարհական փնչոցը։ — Պետք է ասել, վին-գա՛ր-դիում լեվի-ո-սա, «գար»–ը երկար ու շեշտված արտասանիր։
- — Դեհ, որ էդքան խելոքն ես, ուրեմն ինքդ էլ արա՛, — մռնչաց Ռոնը։
- Հերմիոնան վեր քշտեց իր պարեգոտի թևքերը, օդի մեջ փայտիկով նրբասլաց ալիք ու խազ նկարեց ու ասաց, — վինգա՛րդիամ լեվիոսա։
- Նրանց փետուրն անմիջապես վեր բարձրացավ սեղանից և կանգնեց օդում՝ գլուխներից մոտավորապես մեկ մետր բարձրության վրա։
- — Օ՜հ, վերջապե՜ս... Հիանալի՜ է, — բացականչեց պրոֆեսոր Ֆլիթվիքը ՝ ծափահարելով, — բոլորդ այս կողմը նայեք, օրիորդ Գրեյնջերի մոտ ստացվեց։
- Մինչև դասի վերջը Ռոնը կատաղությունից տեղ չէր գտնում իրեն։
- — Զարմանալի չէ, որ նրան ոչ ոք չի սիրում, — ասաց նա Հարրիին, երբ դասերից հետո միջանցքով առաջ էին շարժվում աշակերտների ամբոխի միջով, — նա իսկական մղձավանջ է։
- Ինչ-որ մեկն այդ պահին դիպավ Հարրիի ուսին, և շրջվելով նա տեսավ, որ Հերմիոնան է։ Հարրին հասցրեց մի թեթև հայացք նետել Հերմիոնայի դեմքին և անակնկալի եկավ՝ նրա դեմքը ողողված էր արցունքներով։
- — Գիտե՛ս, կարծես թե, նա լսեց քեզ։
- ― Հետո ի՞նչ... — ասաց Ռոնը, սակայն ինքն էլ փոքր֊ինչ շփոթված տեսք ուներ, — երևի նկատել է, վերջապես, որ ոչ մի ընկեր չունի։
- Հաջորդ դասին Հերմիոնան չեկավ։ Կեսօրից հետո նույնպես նա ոչ մի տեղ չերևաց։
- Բոլոր սրբերի օրվա առթիվ տոնական ընթրիքի համար Մեծ դահլիճ իջնելիս, Հարրին ու Ռոնը լսեցին, թե ինչպես Փարվաթի Փաթիլն ասում էր իր ընկերուհի Լեվենդերին, որ Հերմիոնան լաց է լինում աղջիկների զուգարանում և ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն։ Ռոնը Փարվաթիի խոքբերից ավելի շփոթված տեսք ընդունեց, սակայն հաջորդ պահին նրանք արդեն մտել էին Մեծ դահլիճ, և Բոլոր սրբերի օրվա առթիվ դահլիճի հարդարանքի տեսքից Հերմիոնան միանգամից դուրս թռավ նրանց մտքերից։
- Հազարավոր կենդանի չղջիկներ կախված էին պատերից ու առաստաղից և հարյուրավոր չղջիկների երամներ մութ ամպերի պես սավառնում էին սեղանների վրա, իսկ նրանց թևերի խփխփոցից բարձրացած քամուց՝ գանգեր հիշեցնող դատարկ դդումների մեջ վառվող մոմերի լույսը տագնապալի թրթռում էր։
- Խնջույքի հյուրասիրաթյանը այնպես հանկարծ հայտնվեց սեղաններին՝ ոսկյա սպասքների վրա, ինչպես կիսամյակի բացման տոնական ընթրիքի ժամանակ։
- Սակայն հազիվ էր Հարրին հասցրել մի կտոր մսով լցոնած կարտոֆիլ համտեսել, երբ պրոֆեսոր Քուիրելը վազեվազ, շնչակտուր ներս ընկավ Մեծ դահլիճ։ Նրա գլխի փաթթոցը մի կողմի վրա էր թեքվել, իսկ դեմքն այլայլված էր սարսափից։ Բոլորը մի պահ լռեցին՝ հայացքներով հետևելով նրան, մինչ նա ոտքերը հարբածի պես ծանր քարշ տալով, մոտենում էր Դամբլդորի աթոռին և, ուսուցիչների սեղանին հենվելով, վերջապես մի կերպ ասաց․
- — Տրոլը դուրս է եկ-կեկ-կեկ-կ՛լ զնդա-ա-ա՛ն-նից... պետք է շտա֊ա-ա՛պ-պել, թե չէ-ըչէ-ըչէ..
- Բայց չհասցնելով ասել՝ թե չէ ինչ, Քուիրելը ուշաթափվելով փռվեց հատակին։
- Նույն վայրկյանին հռնդալից ժխոր բարձրացավ դահլիճում։ Պրոֆեսոր Դամբլդորը ստիպված եղավ մի քանի կարմրաճաճանչ կայծակներ ուղարկել իր կախարդական փայտիկի ծայրից՝ դահլիճում կարգուկանոնը վերականգնելու համար։
- — Ավագնե՜ր, — որոտաձայն բղավեց նա, — անմիջապես ուղեկցեք ձեր հովանավորյալներին հանրակացարանների աշտարակները։
Փերսին իր տարերքի մեջ էր։
- — Առաջին դասարանցինե՜ր, ի՛մ ետևի՜ց... Իրարից հեռու չգնա՛ք։ Տրոլից վախենալու բան չի լինի, եթե հետևեք իմ հրամաններին։ Իմ ետևից եկե՛ք իրար ձեռք բռնած... Գնացի՛նք։ ճանապարհ տվե՛ք առաջին դասարանցիներին։ Ներեցեք, ես Ավագ եմ, թույլ տվեք...
- — Այդ ինչպե՞ս կարոդ էր տրոլը դպրոց մտնել կամ ի՞նչ գործ ունի տրոլը դպրոցի զնդաններում, — հարցրեց Հարրին, երբ նրանք բարձրանում էին աստիճաններով։
- — Ինձ մի հարցրու... Ընդհանրապես, ասում են, որ դրանք շատ բթամիտ արարածներ են, — ասաց Ռոնը, — գուցե Փիվզն է նրան ներս թողել, որպես Բոլոր սրբերի օրվա չար կատակ...
- Նրանք անցնում էին տարբեր ուղղություններով շտապող մարդկանց խմբերի միջով և երբ հավասարվեցին խուճապահար ու շփոթված հաֆըլփաֆցիների խմբին, Հարրին հանկարծ բռնեց Ռոնի ձեռքը։
- — Լսի՛ր... իսկ որտե՞ղ Է Հերմիոնան...
- — Իսկ ո՞ւր պիտի լինի։
- — Նա ոչինչ չգիտի տրոլի մասին։ Ռոնը շրթունքը կծեց։
- — Հը՞... Ի՞նչ անենք հիմա... Ամեն դեպքում լավ կլինի, որ Փերսին մեզ չտեսնի։
- Գլուխները կախելով, նրանք շրջվեցին ու միացան հակառակ ուղղությամբ շտապող հաֆըլփաֆցիների խմբին, հետո աննկատ սողոսկեցին մի դատարկ կողմնատար միջանցք ու շտապեցին դեպի աղջիկների զուգարանը։ Հազիվ էին միջանցքից ձախ թեքվել, երբ իրենց ետևից եկող արագ քայլերի ձայն լսեցին։
- — Փե՛րսին է, — ֆշշացրեց Ռոնը, Հարրիին թևքից քաշելով գրիֆինի քարե արձանի ստվերի մեջ։
- Արձանի ետևից նրանք տեսան սակայն ոչ թե Փերսիին, այլ Սառկեկին։ Նա շեշտակի անցավ միջանցքով ու անհետացավ տեսադաշտից։
- — Այդ ու՞ր գնաց, — շշնջաց Հարրին, — իսկ ինչու՞ մյուս ուսուցիչների հետ չի։
- — Ի՞նչ իմանամ։
- Աշխատելով չաղմկել, նրանք անցան հաջորդ միջանցքով, հետևելով Սառկեկի հետզհետե թուլացող ոտնաձայներին։
- — Նա գնում է դեպի երրորդ հարկը, — ասաց Հարրին, սակայն Ռոնը ձեռքը վեր բարձրացրեց։
- — Հոտ չե՞ս առնում։
- Հարրին հոտոտեց օդը, և մի զզվելի գարշահոտ խփեց նրա քթանցքերին։ Գարշահոտը նման էր հին, քրտնաչոր գուլպաների և չմաքրվող հանրային զուգարանի խառը նեխահոտին։
- Իսկ հետո նրանք լսեցին այդ արարածի խուլ բղբղոցն ու հսկայական ոտնաթաթերի ծանրաքաշ դմփդմփոցը։ Ռոնը մատնացույց արեց դեպի ձախ՝ միջանցքի խորքը, որտեղից ինչ-որ անորոշ զանգված էր գալիս նրանց ուղղությամբ։ Տղաները նետվեցին ստվերի մեջ և սկսեցին դիտել այն, ինչը միջանցքի մթից դուրս գալով, հայտնվեց լուսնի լույսով ողողված սրահի մեջ։
- Զարհուրելի տեսարան էր։ Դա երեք ու կես մետր բարձրության ուներ, հողագույն մաշկ և դուրս ընկած փորով տձև, անճոռնի մարմին, որը հսկայական ժայռաբեկոր էր հիշեցնում՝ գագաթին ցցված կոկոսի չափ փոքր ճաղատ գլխով։ Ոտքերը կարճ էին, ծառի բների պես հաստ ու տձև և հենվում էին լայն ու եղջրանման եղունգներով անճոռնի հսկայական թաթերի վրա։ Դրանից անտանելի հոտ էր փչում։ Դրա ձեռքին մի հսկայական փայտյա մահակ կար, որը նա հատակին քսելով քարշ էր տալիս իր ետևից, որովհետև ձեռքերը մարմնի համեմատ անհամաչափ երկար էին։
- Տրոլը հանկարծ կանգնեց բաց դռներից մեկի մոտ և գլուխը ներս մտցրեց։ Կարծես ինչ-որ բանով հետաքրքրված, նա մի պահ կանգ առավ ու տարուբերեց երկար ականջները, երևի իր գնդակի չափ ուղեղով ինչ-որ բան էր մտածում։ Հետո նա դռան բացվածքով դանդաղ ներս խցկվեց։
- ― Բանալին կողքերի մեջ է, ― շշնջաց Հարրին, ― մենք կարող ենք նրան փակել այդ սենյակում։
- ― Լավ գաղափար է, ― ասաց Ռոնը ցնցվելով։
- Նրանք՝ սարսափից լարված ու ջղաձգվող մկաններով, շարժվեցին դեպի կիսաբաց դուռը։ Բերանները չորացել էին, նույնիսկ օդը, ասես, կաշկանդում էր նրանց առանց այն էլ անսահման դանդաղ թվացող շարժումները։ Այդ պահին նրանք միայն մի բանի մասին էին մտածում, որ հանկարծ տրոլի խելքին չփչի ետ դառնալ ու դռնից դուրս գալ։ Վերջապես, ամբողջ քաջությունը հավաքելով, Հարրին մեծ ցատկով հասավ դռանը, շրխկոցով փակեց այն ու պտտեց կողպեքի մեջ խրված բանալին։
- — Հհաա՜...
- Իրենց հաղթանակով հիացած, նրանք սկսեցին ետ վազել միջանցքով, բայց հազիվ էին հասել անկյունին, երբ մի զրնգուն ճիչ խախտեց միջանցքի լռությանը, որից երկուսի սրտերն էլ մի պահ դադարեցին բաբախել։
- Սարսափահար, անօգնական ճիչը գալիս էր հենց այն սենյակից, որն իրենք մի քանի վայրկյան առաջ բարեհաջող փակեցին բանալիով։
- — Օ՛հ, ո՜չ... — ասաց Ռոնը քաթանի պես գունատվելով։
- — Ախր դա աղջիկների զուգարանն էր, — իր կռահումից կարկամած՝ խռպոտ ձայնով շշնջաց Հարրին։
- ― Հերմիոնան... ― ասացին երկուսով։
- Բնականաբար, դա միակ բանն էր, ինչը նրանք բոլորովին չէին ցանկանա անել այդ պահին, սակայն մի՞թե ընտրություն ունեին։ Կրունկների վրա շրջվելով նրանք նետվեցին դեպի դուռը և խուճապից դողացող ձեռքերով մի կերպ բռնելով բանալին կողպեքի անցքի մեջ վերջապես պտտեցրին այն։ Հարրին դառը թափով մի կողմ հրեց, ու նրանք երկուսով ներս վազեցին։
- Հերմիոնա Գրեյնջերը ծեփվել էր նրանց դիմացի պատին և այնպիսի տեսք ուներ, ասես ուր որ է պիտի ուշաթափվեր։ Տրոլը դանդաղ շարժվում էր նրա ուղղությամբ, ճանապարհին ջարդուփշուր անելով պատերից կախված լվացարանները։
- ― Ուշադրությունը շեղի՛ր, ― հուսահատ ճչաց Հարրին և գետնից մի խողովակ վերցնելով ինչքան ուժ ուներ խփեց պատին։
- Տրոլը կանգնեց Հերմիոնայից մոտ երկու մետր հեռավորության վրա։ Նա դանդաղ շրջվեց, ապաշ ֊ ապուշ թարթելով մանրիկ աչքերը, որ տեսնի, թե ինչն էր աղմուկի պատճառը։ Նրա բզեզահատիկ չար աչքերը կանգնեցին Հարրիի վրա։ Մի պահ նա տատանվեց, հետո վերջապես որոշեց Հարրիի կողմը գնալ և առաջ շարժվելով, իր հսկայական մահակը բարձրացրեց գետնից։
- ― Հե՜յ, անուղե՜ղ... ― ինչբան ուժ ուներ բղավեց Ռոնը սրահի մյուս ծայրից և մեկ ուրիշ մետաղյա խողովակ վերցնելով շպրտեց տրոլի վրա։ Տրոլը կարծես չնկատեց էլ իր ուսին հասցրած հարվածը, սակայն լսեց Ռոնի ճիչը և կրկին դանդալոշ տեսքով կանգ առավ տեղում ու իր անճոռնի մռութը շրջեց դեպի Ռոնը՝ Հարրիին ժամանակ տալով, որ թիկունբից շրջանցի իրեն։
- — Փախի՛ր, փախի՛ր... — բղավեց Հարրին փորձելով Հերմիոնային քաշել դեպի դուռը, բայց Հերմիոնան սարսափից այլայլված դեմքով, հիպնոսվածի նման անշարժ ծեփված էր պատին։
- Շիթերից ու ձայների արձագանքներից տրոլն ասես կատաղությունից ցնորվեց։ Նա մի ոռնոց հանեց և շարժվեց դեռփ Ռոնը, որն այդ պահին նրան ամենամոտն էր կանգնած ու փախչելու տեղ չուներ։ Առանց երկար մտածելու Հարրին մի շատ խիզախ ու խելահեղ բան արեց։ Նա վազքով թափ առավ, բարձր թռավ ու ձեռքերով ետևից կախվեց տրոլի վզից։ Տրոլը, անշուշտ, չնկատեց էլ իր վզից կախված Հարրիին, սակայն նույնիսկ տրոլը չի կարող չնկատել, եթե մի երկար փայտի կտոր խոթեն նրաքբթանցքի մեջ, իսկ Հարրիի կախարդական փայտիկը դեռ նրա ձեռքի մեջ էր, և երբ նա ետևից վեր ցատկելով կախվեց տրոլի վզից, փայտիկն ուղիղ մտավ տրոլի քթանցքներից մեկի մեջ ու մինչև վերջ ներս խրվեց։
- Հարրին մահացու վտանգի տակ կախված էր տրոլի վզից, իսկ տրոլը՝ ցավից տնքալով, օդի մեջ պտտեցնում էր իր մահակը։ Ամեն վայրկյան տրոլը կարող էր Հարրիին գետնով տալ կամ մահակով մահաբեր հարված հասցնել։
- Հերմիոնայի ոտքերը դավաճանեցին նրան, և նա ուժասպառ փլվեց հատակին։ Ռոնը դուրս քաշեց իր կախարդական փայտիկը՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչ է պատրաստվում անել և, ասես կողքից ինքն իրեն լսեց՝ ուղեղին եկած առաջին իսկ հմայախոսքն արտասանելիս.
- ― Վինգա՚րդիում լեվիոսա...
- Հանկարծ մահակը դուրս թռավ տրոլի ձեռքից, բարձրացավ օրի մեջ ու դանդաղ դեպի ներքև շուռ գալով, զզվելի ճրթոցով ընկավ ուղիղ տրոլի գլխին։ Տրոլը տեղում կանգնած ճոճվեց և երեսնիվայր փռվեց գետնին մի այնպիսի դղրդյունով, ասես երկրաշարժ եղավ։
- Հարրին ոտքի կանգնեց։ Նա ամբողջ մարմնով դողում էր և շնչահեղձ լինում։ Ռոնը կանգնած էր փայտիկը ձեռքի մեջ բարձր պահած, ապշահար նայելով իր արածին։
- Առաջինը խոսեց Հերմիոնան։
- ― Մեռա՞ծ Է։
- ― Չեմ կարծում, ― ասաց Հարրին, ― երևի պարզապես նոքաուտի մեջ է։
- Նա կռացավ ու իր փայտիկը դուրս քաշեց տրոլի քթից։ Ամբողջ փայտիկը ծածկված էր սոսնձանման մոխրագույն լորձով։
- ―Ը՜ԴՂԴՂ––– տրոլի խլինք...
- Նա փայտիկը մաքրեց տրոլի շալվարի վրա։
- Հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ, և բոլոր երեքը գլուխները շրջեցին մոտեցող ոտնաձայների և բացվող դռների շըմփ-շրըմփոցի կողմը։ Նրանք չէին էլ մտածել, թե ինչ հռնդալից աղմուկ են բարձրացրել ամբողջ ամրոցում, սակայն անշուշտ, տրոլի ոռնոցն ու մռնչյունները և տապալվելու դղրդյունը պետք է ամենուրեք լսված լինեին։ Հաջորդ պահին պրոֆեսոր Մըք Գոնագալը մրրիկի պես ներխուժեց սենյակ, իսկ նրա ետևից՝ Սառկեկն ու ամբողջ աղմուկ-աղաղակի հեղինակ Քուիրելը։ Վերջինս մի հայացք գցելով տրոլի վրա, սիրտը բռնեց ու նստեց զուգարանակոնքերից մեկի վրա, որ նորից չուշաթափվի։
Սառկեկը թեքվեց երեսնիվայր տապալված տրոլի վրա։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը անթարթ նայում էր Ռոնին ու Հարրիին, որը երբեք նրան այդքան բարկացած չէր տեսել։ Նրա շրթունքներն անգա, սպիտակել էին։ Գրիֆինդորի համար հիսուն միավոր շահելու հույսերը արագ ցնդեցին Հարրիի մտքից։
- — Ինչի՞ մասին էիք դուք մտածում, — ասաց պրոֆեսորը բարկությունից և անհանգստությունից դողդողացող ձայնով։ Հարրին նայեց Ռոնին, որը դեռ կանգնած էր փայտիկը օդի մեջ բարջր պահած։ — Ձեր բախտը բերել է, որ կենդանի եք մնացել։ Ինչո՞ւ ձեր ննջարանում չեք։
- Սառկեկն իր սևեռուն, խորաթափանց հայացքով ոտքից գլուխ արագ զննեց Հարրիին, որը գլուխը կախեց՝ մտածելով, որ Ռոնը լավ կաներ փայտիկը գոնե իջեցներ։ Այդ պահին մի բարալիկ ձայն լսվեց սենյակի ստվերապատ նասից։
- — Պրոֆեսոր Մըք Գոնագալ, խնդրում եմ... Նրանք եկել էին ինձ փնտրելու։
- — Օրիորդ Գրեյնջե՛ր...
- Հերմիոնան վերջապես կարողացել էր ոտքի կանգնել։
- — Ես հիմարաբար մենակ գնացի տրոլին նայելու, որովհետև ես այնքան ինքնավստահ էի, որ կարող եմ ինքս մենակ հաղթել տրոլին... Ա՜խ, ինչ հիմարն եմ ես... Հասկանում եք, ես կարծում էի, որ այն ամենը ինչ կարդացել եմ տրոլների մասին բավարար կլինի նրան հաղթելու համար...
- Ռոնի ձեռքից փայտիկը ցած ընկավ։ Հերմիոնա Գրեյնջերը անմեղ աչքերով սուտ է ասում ուսուցչի՞ն...
- — Եթե նրանք ինձ չգտնեին, ես արդեն մեոած կլինեի։ Հարրին իր փայտիկը խրեց տրոլի քթի մեջ, իսկ Ռոնը տրոլի գլխին խփեց հենց նրա մահակով։ Նրանք պարզապես ժամանակ չունեին որևէ մեկին օգնության կանչելու։ Տրոլն արդեն քիչ էր մնում իմ վերջը տար, երբ նրանք օգնության հասան։
- Հարրին ու Ռոնը փորձեցին այնպիսի տեսք ընդունել, ասես իրենք բոլորովին էլ առաջին անգամ չէին լսում այդ պատմությունը։
- — Աա՜հ... այդ դեպքում, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը սևեռուն հայացքով զննելով եռյակին, — օրիորդ Գրեյնջեր, դուք հիմար աղջիկ եք, ինչպե՞ս կարող էիք մտածել, որ ի զորու եք մեն-մենակ հաղթելու լեռնային տրոլին։
- Հերմիոնան գլուխը կախեց։ Հարրին պապանձվել էր։ Ամենից քիչ նա Հերմիոնայից կսպասեր որևէ անհարգի կամ օրինազանց արարք և ահա Հերմիոնան՝ բոլորի առաջ կանգնած, ստեր էր մոգոնում նրանց փորձանքից ազատելու համար։ Դա նույնն էր, ինչ եթե Սառկեկը դասի ժամանակ հանկարծ սկսեր աշակերտներին կոնֆետ բաժանել։
- — Օրիորդ Գրեյնջեր, հինգ միավոր կհանվի Գրիֆինդորից ձեր ինքնավստահ և անշրջահայաց արարքի համար, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Ես շատ հիասթափված եմ ձեզնից։ Եթե դուք չեք վնասվել, անմիջապես գնացեք Գրիֆինդորի աշտարակը։ Բոլոր աշակերտներն ընթրիքը շարանակում են իրենց հանրակացարանային աշտարակներում։
- Հերմիոնան լուռ ու մունջ գնաց։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը շրջվեց Հարրիի ու Ռոնի կողմը.
- — Այդուհանդերձ, ձեր բախտն իսկապես բերել է։ Դժվար թե շատ առաջին դասարանցիներ հիմք ունենան պարծենալու, որ կարողացել են լեռնային տրոլի հախից գալ։ Ձեզնից յարաքանչյուրին կշնորհվի հինգական միավոր Գրիֆինդորի հաշվին։ Եվ այս ամենի մասին ես կզեկուցեմ պրոֆեսոր Դամբլդորին։ Կարող եք գնալ։
- Տղաները դուրս շտապեցին և առանց մի խոսք իսկ փոխանակելու կտրեցին անցան ամբողջ ճանապարհը՝ մինչև յոթերորդ հարկ։ Ամեն ինչից բացի մեծագույն հաջողություն էր տրոլի գարշահոտից վերջապես ազատվելը։
- — Մեզ պետք է տաս միավորից էլ շատ տային, — փնթփնթաց Ռոնը։
- — Հինգ, ուզում ես ասել եթե Հերմիոնայի համար հանած հինգ միավորն էլ հաշվենք։
- ― Ա՛յ, չէի սպասի նրանից, որ մեզ էդպես փորձանքից կազատի, ― խոստովանեց Ռոնը, — բայց համաձայն չե՞ս, որ մենք փրկեցինք նրա կյանքը։
- ― Թերևս նրան փրկելու կարիք էլ չլիներ, եթե մենք այդ հրեշին Հերմիոնայի հետ նույն սենյակում չփակեինք, — հիշեցրեց նրան Հարրին։
- Նրանք արդեն հասել էին Չաղ Կոմսուհու դիմանկարին։
- — «Խոզի մռութ», — ասացին ու ներս մտան։ Ընդհանուր սենյակը մարդաշատ էր ու աղմկոտ։
- Բոլորը զբաղված էին ընթրիքով, որը աշակերտների ետևից ուղարկվել էր ննջարանային աշտարակները։
- Հերմիոնան, սակայն, դռան մոտ միայնակ կանգնած նրանց էր սպասում։ Մի պահ բոլորի համար շատ անհարմար լռության տիրեց։
- Հետո առանց իրար աչքերի մեջ նայելու բոլորը միմյանց «շնորհակալություն» ասացին և շտապեցին մոտենալ սեղանին՝ ափսեներ վերցնելու։
- Այդ պահից սկսած Հերմիոնա Գրեյնջերը դարձավ նրանց հարազատ ընկերը։
- Կյանքում պատահում են այնպիսի փորձություններ, որոնք հաղթահարելով, ի վերջո, չես կարող չհամակրել նրանց, ովքեր քո կողքին են եղել փորձության պահին։ Իսկ երեք ու կես մետրանոց լեռնային տրոլին հաղթելը, անշուշտ, նման փորձություններից է։
Գլուխ տասնմեկերորդ․ Քվիդիչ
- Եկավ նոյեմբեր ամիսը։ Եղանակը ցրտեց։ Դպրոցը շրջապատող սարալանջերը սառցային երկնագույն դարձան, իսկ ամրոցի լիճը պատվեց պողպատի պես կարծր սառույցով։ Ամեն առավոտ գետինը ծածկվում էր եղյամի հաստ շերտով։ Ամեն օր վերևի հարկերի պատուհաններից քվիդիչի մարզադաշտում կարելի էր տեսնել Հագրիդին՝ զգեստավորված ձմեռային հանդերձանքով. խլուրդի մորթուց կարված երկար մուշտակով, ձեռքերին՝ ճագարի մորթիով երիզված ձեռնոցներ, իսկ ոտքերին՝ կուղբի մորթիով ջերմացված հսկայական երկարաճիտ կոշիկներ։ Ամեն առավոտ ծեգին նա մարզադաշտում սառցազերծում էր քվիդիչի ցախավելները։
- Քվիդիչի խաղաշրջանը սկսվել էր։ Շաբաթ օրը, գրեթե երկու ամիս ջանասիրաբար մարզվելուց հետո, Հարրին պետք է առաջին անգամ մասնակցեր Գրիֆինդորն ընդդեմ Սլիզերինի Քվիդիչի գավաթի քառորդ եզրափակիչ խաղին։ Եթե Գրիֆինդորը հաղթի այդ խաղում, ապա Միաբանությունների գավաթի մրցույթում նրանք կբարձրանան երկրորդ տեղը։
- Գրեթե ոչ ոք Հարրիին քվիդիչ խաղալուց դեռ չէր տեսել, որովհետեև Վուդը որոշել էր Հարրիի շնորհքն ու տաղանդը, որպես գաղտնի զենք, մինչև վերջին պահը չբացահայտել։ Սակայն այն լուրը, որ Հարրին քվիդիչի մրցումներում Որսորդ է խաղալու, այդուհանդերձ, ինչ-որ կերպ տարածվել էր դպրոցում, և Հարրիի համար դժվար էր ասել, թե ի՞նչն էր ավելի վատ՝ երբ մարդիկ իրեն հորդորում էին չանհանգստանալ, որովհետև իրենք համոզված են, որ նա գերազանց է
խաղալու, թե՝ երբ ասում էին, որ չանհանգստանա, որովհետև իրենք կազմ ու պատրաստ կանգնած են լինելու դաշտում ու, եթե հանկարծ ցախավելից վայր ընկնի, նրա տակ փափուկ բարձ կդնեն։
- Հարրիի համար իսկապես մեծ հաջողություն էր Հերմիոնայի հետ ընկերանալը։ Նա արդեն չէր պատկերացնում, թե ինչպես էր գլուխ հանելու բոլոր տնային աշխատանքներից՝ առանց Հերմիոնայի օգնության, մանավանդ, որ վերջին օրերին Վուդը պարզապես խելագար չափերի էր հասցրել լրացուցիչ մարզումների թիվը։
- Հերմիոնան Հարրիին տվել էր «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքը, որը, պարզվեց, բավականին հետաքրքիր ընթերցանյութ էր։ Այդ գրքից Հարրին իմացավ, որ քվիդիչի խաղի ժամանակ կարելի է յոթ հարյուր քառասուն վեց տեսակի խախտում կատարել, և որ այդ բոլոր յոթ հարյուր քառասուն վեց տեսակի խախտումները թույլ են տրվել 1473թ. Աշխարհի գավաթի մրցույթի կիսաեզրափակիչ խաղերից մեկի ժամանակ։ Այդ գրքից նա իմացավ, որ Որսորդները թիմերի ամենափոքր և ամենաարագաշարժ խաղացողներն են, և որ քվիդիչի խաղերի ժամանակ ամենալուրջ պատահարներն ու վնասվածքները հենց Որսորդների հետ են պատահում, որ, թեև քվիդիչի պատմության մեջ խաղի ժամանակ մարդկային զոհեր շատ հազվադեպ են եղել, սակայն դեպքեր են եղել, երբ դատավորները խաղի ընթացքում հանկարծ անհետացել են և հայտնաբերվել միայն մի քանի ամիս անց, ինչ-որ տեղ, Սահարայի անապատում։
- Այն օրվանից, ինչ Հարրին ու Ոոնը փրկեցին Հերմիոնային լեռնային տրոլից, նա սկսել էր ավելի հանգիստ վերաբերվել դպրոցի կանոնակարգը խախտող արարքներին, և, կարծես, բնավորությունն էլ էր փոխվել դեպի լավը։ Հարրիի առաջին քվիդիչի խաղից մեկ օր առաջ, դասամիջոցներից մեկի ժամանակ, նրանք երեքով զբոսնում էին սառցակալած բակում, և Հերմիոնան նրանց համար մի վառ երկնագույն խարույկ էր ստեղծագործել, որը կարելի էր՝ մուրաբայի բանկայի մեջ ձեռքով բռնած, տանել ուր ուզենաս։ Նրանք կանգնած տաքանում էին ՝ մեջքները դեպի խարույկը դարձրած, երբ Սառկեկը՝ ինչ-որ տեղ շտապելով, շեշտակի անցավ բակով։ Հարրին անմիջապես նկատեց, որ Սառկեկը կաղում էր։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան մոտեցան իրար, որ խարույկը Սառկեկի աչքից թաքցնեն, քանզի համոզված էին, որ դժվար թե դա թույլատրելի արարք էր։ Դժբախտաբար նրանց մեղավոր դեմքերը ինչ-որ շատ կասկածելի թվացին Սառկեկին։ Նա կանգ առավ ու շրջվեց դեպի եռյակի կողմը։ Ճիշտ է, կրակը նա չէր տեսել, սակայն միևնույն է, կարծես ինչ-որ պատրվակ էր փնտրում նրանց խրատելու կամ նույնիսկ պատժելու համար։
- — Այդ ի՞նչ է ձեռքիդ, Փո՛թթեր։
- Հարրիի ձեռքին «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքն էր։ Հարրին գիրքը ցույց տվեց նրան։
- — Գրադարանի գրքերը դպրոցից դուրս տանել չի թույլատրվում, ― ասաց Սառկեկը, — Ինձ տուր այդ գիրքը։ Եվ հինգ միավոր է հանվում Գրիֆինդորից։
- — Նա ինքը հենց այս պահին հնարեց այդ կանոնը, — բարկացած մրթմրթաց Հարրին, մինչ Սառկեկը կաղալով հեռանամ էր, — Հետաքրքիր է, այդ ի՞նչ է պատահել նրա ոտքին։
- — Ի՞նչ իմանամ, բայց հուսով եմ, որ գոնե մի լավ ցավում է, — դառնացած ասաց Ռոնը։
- Այդ երեկո Գրիֆինդորի ընդհանուր սենյակը շատ մարդաշատ էր ու աղմկոտ։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան միասին նստած էին մի պատուհանի մոտ։ Հերմիոնան ստուգում էր Հարրիի ու Ռոնի հմայախոսքերի դասի տնային աշխատանքները։ Նա երբեք թույլ չէր տալիս, որ տղաներն իրենից արտագրեն։
- — Էլ ինչպե՞ս եք ինքներդ սովորելու, — ասում էր նա, սակայն խնդրելով, որ Հերմիոնան գոնե ընթերցի իրենց գրավոր աշխատանքները, տղաները, միևնույն է, իմանում էին ճիշտ պատասխանները։
- Հարրին իրեն տեղ չէր գտնում։ Նա պետք է ետ կերցներ «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գիրքը, որպեսզի՝ ուղեղն ինչ-որ բանով զբաղեցնելով, ինքն իրեն շեղեր հաջորղ օրը կայանալիք խաղից։ Այդ ինչո՞ւ պետք է ինքը վախենար Սառկեկից։ Տեղից վեր բարձրանալով, նա Ռոնին ու Հերմիոնային ասաց, որ պատրաստվում է գնալ Սառկեկի մոտ և խնդրել, որ նա գիրքն իրեն վերադարձնի։
- — Եթե գլուխդ քոր է գալիս... բայց հույս չունենաս, թե մենք կգանք քեզ հետ, — ասացին նրանք երկուսով, սակայն Հարրին մտածում էր, որ Սառկեկը իրեն չի մերժի, եթե ինքը նրան դիմի մյուս ուսուցիչների ներկայությամբ։
- Հարրին դուրս եկավ Գրիֆինդորի աշտարակից և մի քանի հարկ իջնելով, ուղղվեց դեպի ուսուցչանոց ու տեղ հասնելով, թակեց դառը։ Պատասխան չեղավ։ Նա կրկին թակեց։ Կրկին ոչ մի պատասխան։
- Գուցե Սառկեկը ինչ-որ տեղ ներսում է թողել գիրքը, մտածեց Հարրին։ Փորձը դեռ փորձանք չէ։ Նա դուռն առաջ հրեց և գլուխը ներս մտցրեց։ Մի հետաքրքիր տեսարան բացվեց նրա աչքերի առաջ։
- Ներսում միայն Սառկեկն ու Ֆիլչն էին։ Սառկեկը ծնկներից վեր էր բարձրացրել իր պարեգոտը։ Նրա ոտքերից մեկն արյունոտված էր ու ծնկից ներքև ծածկված զարհուրելի խորաբաց վերքերով։ Ֆիլչը փորձում էր վիրակապ դնել Սառկեկի վերքերի վրա։
- — Անիծյալ կենդանի, — ասում էր Սառկեկը, — Հետաքրքիր է, այդ ինչպես կարելի է աչքը միանգամից երեք գլխի վրա պահել։
- Հարրին փորձեց դուռն անձայն փակել, սակայն...
- — ՓՈ՛ԹԹԵՐ...
- Սառկեկի դեմքը կատաղությունից այլայլվեց, և նա պարեգոտի փեշը արագ ցած գցեց՝ վիրավոր ոտքը ծածկելու համար։ Հարրին հապշտապ թոթովեց.
- — Ես ուզում էի իմանալ, չե՞մ կարող, արդյոբ, գիրքս ետ վերցնել։
- — ԴՈ՜ՒՐՍ ԿՈՐԻ՛Ր ԱՅՍՏԵՂԻՑ, ԴՈ՜ՒՐՍ... Հարրին շտապեց հեռանալ, քանի դեռ Սառկեկը դարձյալ միավորներ չէր հանել Գրիֆինդորից։ Աստիճաններով վազելով բարձրանալով նա վերադարձավ ու կարմրատակած մտավ իրենց ընղհանուր սենյակը։
- — Հաջողվե՞ց վերցնել, — հարցրեց Ռոնը, երբ Հարրին միացավ նրանց։ — Ի՞նչ պատահեց։
- Ցածր շշուկով Հարրին պատմեց իր տեսածը։
- — Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում, — վերջացրեց նա շնչակտուր, — դա նշանակում է, որ Բոլոր սրբերի տոնի օրը նա փորձում էր անցնել եռագլուխ շան կողքով։ Ահա թե ուր էր նա գնում, երբ մենք նրան տեսանք երրորդ հարկի միջանցքում։ Նա ուզում է թռցնել այն, ինչը պահպանում է այդ շունը։ Եվ ես գրազ կգամ իմ ցախավելի վրա, որ այդ նա էր ներս թողել տրոլլին խուճապ բարձրացնելու համար։
- Հերմիոնայի աչքերը գնալով ավելի ու ավելի լայն էին բացվում։
- — Ո՛չ, չի կարող պատահել, — ասաց նա, — իհարկե, նա այնքան էլ հաճելի մարդ չէ, սակայն ես համոզված եմ, որ նա երբեք չի փորձի գողանալ մի բան, որը Դամբլդորն է ուզում ապահով թաքցնել։
- — Անկեղծ ասած, Հերմիոնա, քեզ որ լսենք, բոլոր ուսուցիչներն էլ սրբեր են, -― վրա տվեց Ռոնը, — ես համաձայն եմ Հարրիի հետ։ Իսկ Սառկեկից ի՜նչ ասես կարելի է սպասել։ Սակայն ի՞նչ է նրա ուզածը, և ի՞նչ է պահպանում այդ շունը։
- Հարրին անկողին մտավ՝ մտատանջվելով նույն մտորումներով։ Նեվիլը բարձրաձայն խռմփացնում էր, իսկ Հարրին չէր կարողանում քնել։ Նա փորձում էր ազատվել իրեն պաշարող անհանգիստ մտքերից։ Չէ՞ որ մի քանի ժամից պիտի դաշտ դուրս գար՝ առաջին անգամ քվիդիչի խաղին մասնակցելու համար։ Նրան պարզապես անհրաժեշտ էր քնել։ Սակայն բնավ հեշտ չէր մոռանալ Սառկեկի դեմքի այլայլված արտահայտությունը, երբ նա Հարրիին տեսավ ուսուցչանոցի դռան մեջ։
- Հաջորդ առավոտյան երկինքը ջինջ էր ու սառը։ Սեծ դահլիճը լցված էր տապակած երշիկի ախորժաբեր բուրմունքով և աշխույժ ժխորով։ Բոլորը զվարթ շատախոսում էին՝ ակնկալելով մի հիանալի քվիդիչային խաղ տեսնել։
- ― Դու պետք է մի բան ուտես։
- ― Չեմ ուզում։
- ― Սի կտոր կարմրացրած հացիկ վերցրու, ― չէր հանդարտվում Հերմիոնան։
- ― Քաղցած չեմ, ― համառում էր Հարրին։ Իրականում նա իրեն բավականին վատ էր զգում։
- Մի ժամից պիտի դուրս գար խաղադաշտ։
- ― Հարրի, քեզ պետք է ուժ հավաքել, ― ասաց Սիմուս Ֆինիգանը, ― Որսորդներին միշտ բոլորից շատ է հասնում հակառակորդ թիմից։
- ― Շնորհակալ եմ, Սիմուս, ― ասաց Հարրին՝ դիտելով, թե ինչպես է Սիմուսն իր ափսեի մեջ երշիկի վրա կետչուպ լցնում։
- Ժամը տասնմեկին մոտ գրեթե ամբողջ դպրոցն արդեն լցվել էր քվիդիչի մարզադաշտ և տեղեր զբաղեցրել մարզահրապարակի շուրջը հանդիսատեսների համար կառուցված բարձրահարթակների վրա։ Ուսանողներից շատերը զինված էին մեծ հեռադիտակներով։ Թեև նստարանները բավականին բարձր էին տեղադրված, միևնույն է, երբեմն դժվար էր լինում տեսնել, թե ինչ էր կատարվում հեռու երկնքում։
- Ռոնը և Հերմիոնան՝ Նեվիլի, Սիմուսի ու «Վեստ Հեմի» սիրահար Դինի հետ միասին, բարձրացան Գրիֆինդորի կողմնակիցների բարձրահարթակի նստարանների ամենավերին շարքը։ Հարրիին հաճելի անակնկալ անելու համար, նրանք Բոքոնի քրքրած սավաններից մեկի վրա մեծ տառերով մի երկար հաճոյախոս պլակատ էին պատրաստել՝ «ՓՈԹԹԵՐԻՆ ԸՆՏՐԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ», իսկ Դինը, որը լավ էր նկարում, տառերի տակ մի իսկական մեծ գրիֆինդորյան առյուծ էր նկարել։ Հերմիոնան էլ մի փոքրիկ անմեղ հրաշագործություն էր արել, որի շնորհիվ տառերը պարբերաբար փոխում էին գույները։
- Իսկ այդ պահին հանդերձարանում Հարրին ու գրիֆինդորի թիմի մյուս անդամները հագնում էին իրենց քվիդիչյան մարզական ալ կարմիր հանդերձանքը Սլիզերինի հանդերձանքը կանաչ գույնի էր։
- Վուդը կոկորդը մաքրեց, որ ներկաների ուշադրությունը իր վրա հրավիրի։
- — Օքեյ, տղաներ, — ասաց նա...
- — Եվ աղջիկներ, ― ավելացրեց հետախույզ Անժելինա Ջոնսոնը։
- — Եվ աղջիկներ, ― համաձայնեց Վուդը, ― ահա եկել է պահը...
- ― Մե՜ծ պահը, — ճշտեց Ֆրեդ Ուիզլին։
- — Այն պահը, որին բոլորս վաղուց էինք սպասում, — շարունակեց Ջորջը։
- — Մենք Օլիվերի ճառը անգիր գիտենք, ― ասաց Ֆրեդը Հարրիին, ―անցած տարի էլ ենք թիմում եղել։
- — Դուք երկուսդ... ձայներդ կտրեք այդտեղ, ― ասաց Վուդը։ ― Այս տարվա մեր թիմը Գրիֆինդորի անցած վեց տարիների լավագույն թիմն է։ Մենք հաղթելու ենք։ Ես դրանում չեմ կասկածում։
- Նա՝ աչքերը փայլեցնելով, հայացքը դեմքից դեմք շրջեց, ասես ուզում էր շարունակել՝ թե չէ տեսե՛ք, հա...
- — Լավ։ Ժամանակն է։ Հաջողությո՛ւն բոլորիս։ Հարրին Ֆրեդի ու Ջորջի ետևից դուրս եկավ հանդերձարանից և վախենալով, որ ծնկները կարող են դավաճանել իրեն, հռնդալից ողջույնների ու ծափահարությունների տակ քայլեց դեպի մարզահրապարակի կենտրոն։
- Դատավորը մադամ Հուչն էր։ Նա կանգնած էր մարզահրապարակի կենտրոնում և իր ցախավելը ձեռքին սպասում էր երկու թիմերի խաղացողներին։
- — Զգուշացնում եմ բոլորիդ՝ միայն արդարացի ու ազնիվ խաղ, — ասաց նա, երբ բոլորը հավաքվեցին նրա շուրջը։ Հարրին նկատեց, որ նրա խոսքն ուղղված էր հատկապես Սլիզերինի կապիտան, հինգերորդ դասարանցի Մարկուս Ֆլինտին։ Հարրին մտածեց, որ Ֆլինտը կարծես մի քանի կաթիլ տրոլլի արյուն ունի երակներում։ Աչքի ծայրով նա նկատեց հանդիսատեսների բարձրահարթակներից մեկի գլխին ծածանվող շողոքորթ պլակատը՝ «ՓՈԹԹԵՐԻՆ ԸՆՏՐԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ», և նրա սիրտը ջերմացավ։ Նա իրեն սկսեց ավելի համարձակ զգալ։
- — Հեծնեք ձեր ցախավելները, խնդրեմ։ Հարրին հեծնեց իր «Նիմբուս երկու հազարը»։ Մադամ Հուչը ուժեղ սուլեց իր արծաթյա սուլիչով։ Տասնհինգ ցախավելներ վեր սլացան և կախվեցին օդի մեջ մարզադաշտի վրա։ Խաղն սկսվեց։
- — ...Եվ Բրդուճն անմիջապես հայտնվեց գրիֆինդորցի հետախույզ Անժելինա Ջոնսոնի ձեռքում... Ի՜նչ գերազանց հետախույզ է այս աղջիկը և, անկեղծ ասած, բավականին հրապուրիչ...
- — ՋՈՐԴԱ՛Ն...
- — Ներեցեք, պրոՖեսոր։
- Խաղը մեկնաբանում էր Ուիզլի երկվորյակների ընկեր Լի Ջորդանը՝ պրոՖեսոր Մըք Գոնագալի խիստ հսկողության տակ։
- — Ահա նա նետի պես սլացավ խաղացողների միջով... Գեղեցիկ փոխանցում Ալիսիա Սփինեթին՝ Օլիվեր Վուդի հիանալի հայտնագործությունը, որն անցած խաղաշրջանում, ավաղ, մնաց պահեստային... Գնդակը ետ անցավ Ջոնսոնին... Ոոո՜չ... Սլիզերինն է հիմա Բրդուճի տերը... Սլիզերինի կապիտան Մարկուս Ֆլինտը զավթեց Բրդուճն ա անցավ հակահարձակման։ Ֆլինտը արծվի նման սլացավ դեպի Գրիֆինդորի դարպասները, ևս մեկ վարկյան և, գո... Ավ-վաղ, նրան կանգնեցրեց ԳրիՖինդորի դարպասապահ Վուդի գերազանց հարվածը, և Բրդուճն անցավ Գրիֆինդորի խաղացողներին... Ահա առաջ է անցնում Գրիֆինդորի հետախույզ Քեթի Բելը. ի՜նչ գեղեցիկ խաբս տվեց՝ հենց Ֆլինտի քթի տակ սուզվելով... Ահա նա կրկին շեղաձիգ վեր է սլանում ուղիղ Սլիզերինի դարպասների առաջ... Ուուուֆֆ... հարվածը պետք է, որ շա՜տ ցավոտ լիներ՝ Բրետը հասավ ուղիղ ծոծրակին... Բրդուճին կրկին տիրացան սլիզերինցիք՝ Ադրիան Փյուսին է սլանում դեպի հակառակորդի դարպասները, սակայն նրան կանգնեցրեց երկրոդ Բրետը, որը նրա ճանապարհը կտրեց Ֆրեդ թե՞ Ջորջ Ուիզլիի հարվածով, այստեղից չի երևում, թե որ մեկի, ճիշտ ժամանակին էր գրիֆինդորցի Պաշտպանի հարվածը, ինչևէ, Բրդուճը կրկին Ջոնսոնի մոտ է... Առջևում դաշտն ազատ է, և նա առաջ է նետվում՝ իսկական հրթիռի պես կտրելով օդը... խուսափում է հերթական Բրետից.... Դարպասները դատարկ են... դե՛հ, Անժելինա, հապա քեզ տեսնենք... Դարպասապահ Բլեչլին սուզվում է և... վրիպում... ԳՐԻՖԻՆԴՈՐ ԳՈՈՈՈՈ՜Լ...
- Գրիֆինդորցիների ողջույնի աղաղակները ցնցեցին օդը, միաժամանակ ուղեկցվելով Սլիզերինի կողմնակիցների հիասթափված բվվոցներով։
- ― Հո՛յ, տղերք, նեղ արեք՝ տեղ արեք։
- ― Հա՜գրիդ։
- Ռոնն ու Հերմիոնան սեղմվեցին իրար՝ Հագրիդին նստարանի վրա տեղ տալու համար։
- ― Իմ խրճիթից էի նայում, ― ասաց Հագրիդը թփթփացնելով վզից կախված մեծ հեռադիտակին, ―բայց տանից նույնը չէ, ինչ մարզասերների ամբոխի միջից նայելը։ Ի՞նչ եղավ... Բանբերը դեռ չի՞ երևացել։
- ― Հը՛-ըմ, ― ասաց Ռոնը, ― մինչև այժմ Հարրին դեռ անելիք էլ գրեթե չի ունեցել։
- ― Է՜հ, գոնե առայժմ փորձանքից հեռու է եղել, դա էլ քիչ բան չի, ― ասաց Հագրիդը բարձրացնելով հեռադիտակը և ուղղելով դեպի երկնքում բարձր սավառնող, հազիվ նշմարվող մի կետիկի, որը Հարրին էր։
- Երկնքում, խաղադաշտի վրա, բոլորից բարձր Հարրին էր սավառնում՝ աչքը շահենի պես շուրջը պտտեցնելով ու որևէ նշան փնտրելով Բանբերից։ Դա մտնում էր Վուդի խաղային մարտավարության մեջ։
- ― Ոտքի տակ չընկնես մինչև Բանբերին չտեսնես, ― ասել էր Վուդը, ― մեզ պետք չէ, որ քեզ վրա ժամանակից շուտ ուշադրություն դարձնեն, թե չէ կդաոնաս նրանց ամբողջ թիմի հարձակման նշանակետը։
- Երբ Անժելինան գոլ խփեց, Հարրին օդում մի քանի անգամ գլխադարձ հանգույց արեց՝ իրեն պառակտող զգացմունքներին ելք տալու ու նյարդերը հանգստացնելու համար։ Հիմա նա կրկին վերադարձել էր իր դիտակետը և ուշիուշով որևէ նշան էր փնտրում Բանբերից։ Մի անգամ կարծես ոսկեփայլ շողք առկայծեց օդի մեջ, սակայն դա Ուիզլիներից մեկի ձեռքի ժամացույցի արտացոլումն էր։ Մի անգամ էլ Բրետներից մեկը որոշեց նրա կողմը գալ՝ օդը կտրելով թնդանոթից արձակած գնդակի նման, որևէ ուրիշ բանի հետ հնարավոր չէր դրան համեմատել, բայց Հարրին իր մահակի հարվածով ետ շպրտեց այն ու Ֆրեդ Ուիզլին վնգալով անցավ նրա կոդքով հետապնդելով Բրետին։
- ― Ո՞նց ես, Հարրի՜, պինդ կա՜ց... ― հասցրեց բղավել Ֆրեդը՝ Բրետը կատաղի հարվածով ուղարկելով Մարկուս Ֆլինտի կողմը։
- ― Գնդակը Սլիզերինի մոտ է, ― ասում էր այդ պահին Լի Ջորդանը, ― Հետախույզ Փյուսին խաբս տվեց և հեռացավ երկու Բրետներից, երկու Ուիզլիներից, Հետախույզ Բելից և սլացավ դեպի... մի րոպե... այն ի՞նչ փայլեց օդի մեջ... Բանբերը չէ՞ր...
- Մի անհանգիստ մրմունջի ալիք անցավ մարզասերների շարքերով, երբ Ադրիան Փյուսին կորցրեց Բրդուճը՝ ուշադրությունը շեղելով իր ձախ ականջի կողքով սվվոցով անցած ոսկեփայլ կետիկի վրա։
- Հարրին տեսավ։ Հուզմունքի մի հախուռն բռնկումով նա ներքև սուզվեց՝ ոսկեփայլ ճառագայթի ուղղությամբ։ Սլիզերինի որսորդ Թերենս Հիգզը նույնպես տեսել էր։ Վիզ-վզի կպած նրանք քամու պես սլացան Բանբերի ուղղությամբ։ Կարծես բոլոր հետախույզները մի պահ մոռացան, թե ինչ պետք է անեին և կախվեցին օդի մեջ՝ դիտելով իրավիճակը։
- Հարրին Թերենսից արագ էր։ Նա ուղիղ իր առջևում տեսնում էր փոքրիկ կլոր կետիկը՝ թափանցիկ թրթռացող թևիկներով։ Նա մի փոքր էլ արագություն տվեց իր ցախավելին...
- ՎՎԱԱԱ՜ՄՄ... Կատաղության մի հռնդյուն բարձրացավ ներքևից, ալեկոծելով Գրիֆինդորի մարզասերների շարքերը։ Մարկուս Ֆլինտը դիտավորյալ կտրել էր Հարրիի ճանապարհը, և Հարրիի ցախավելը, չհասցնելով արագությունը իջեցնել, տեղում կատաղի պտույտներ էր գործում։ Հարրին կյանքի ու մահու կռիվ էր տալիս փորձելով խելագար գալարապտույտի մեջ ձեռքից բաց չթողնել ցախավելի կոթը։
- ― ԽԱԽՏՈ՜ԻՄ, ― միաձայն ճչացին գրիֆինդորցիները։
- Մադամ Հուչը բարկացած ինչ-որ բան ասաց Ֆլինտին և կարգադրեց տուգանային ազատ հարված Սլիզերինի դարպասների մոտ։ Սակայն այդ ամբողջ խառնաշփոթի մեջ Ոսկյա Բանբերը, անշուշտ, արդեն չբացել էր։
- Ներքևից՝ Գրիֆինդորի մարզասերների բարձրահարթակից, Դին Թոմասը թոքերի ամբողջ ուժով գոռում էր.
- — Դատավոո՜ր, խաղից դուրս հանի՛ր դրաա՜ն... կարմիր քարտ ցույց տուո՜ւր :
- — Սա հո ֆուտբոլ չի, Դին, ― հիշեցրեց նրան Ռոնը, ― քվիդիչում ոչ ոքի խաղից չեն հեռացնում։ Իսկ կարմիր քարտն ի՞նչ է նշանակում։
- Սակայն Հագրիդը Դինի կողմից էր։
- ― Պարտավոր են փոխել կանոնները, Ֆլինտը կարող էր Հարրիին ցախավելից ցած գլորել։
- Լի Ջորդանի համար անչափ դժվար էր անկողմնակալ լինելը։
- — Այսպիսով, այդ ակնհայտ և զազրելի խախտումից հետո...
- — Ջորդա՛ն, ― խիստ բղավեց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
- — Ուզում էի ասել այդ բացահայտ և լկտի խախտումից հետո...
- — Ջորդա՛ն, վերջին անգամն եմ զգաշացնում։
- — Հասկացա, հասկացա... Ֆլինտը քիչ մնաց սպաներ Գրֆինդորի Որսորդին... դե՛հ, ինչ կա որ... ում հետ ասես կպատահի... Ինչևէ, Գրիֆինդորը տուգանային հարված է իրականացնում, գնդակը Սփինեթի մոտ է, նա ետ է փոխանցում... խաղը շարունակվում է, վարում են գրիֆինդորցիք...
- Դա սկսվեց, այն պահին երբ Հարրին հազիվ խույս տվեց մեկ այլ Բրետից, որը սպառնալից վնգոցով անցավ նրա գլխի մոտով։ Նրա ցախավելը հանկարծ շեշտակի ծառս եղավ։ Մի վայրկյան նրան թվաց, թե ուր որ է վայր կընկնի։ Հարրին երկու ձեռքերով ու ծնկներով ամուր կառչեց ցախավելից։ Նման բան նրա հետ դեռ ոչ մի անգամ չէր պատահել։
- Դա նորից կրկնվեց։ Այնպիսի տպավերաթյան էր ստեղծվում, ասես ցախավելն ուզում էր նրան վայր գցել։ Սակայն «Նիմբուս երկու հազարների» մոտ հենց այնպես, հանկարծակի, հեծյալին ցած գցելու ցանկություն չի արթնանում։
Հարրին փորձեց ցախավելն ուղղել դեպի Գրիֆինդորի դարպասային սյունաձողերը։ Նա նույնիսկ մտածեց նշան անել Վուդին, որ թայմաութ վերցնի, սակայն հանկարծ հասկացավ, որ լրիվ կորցրել է ցախավելի ղեկավարությունը և նույնիսկ չի կարող շրջել այն իր ուզած ուղղաթյամբ։ Նա ընդհանրապես չէր կարողանում կառավարել ցախավելը, որը խելագար զիգզագներ էր կատարում օդի մեջ և մերթ ընդ մերթ այնպես շեշտակի ծառս լինում ու ցնցվում, որ Հարրին հազիվ էր կարողանում ցախավելին կառչած մնալ։
- Լին շարունակում էր մեկնաբանել խաղը։
- — Գնդակը Սլիզերինի մոտ է... Ֆլինտն է՝ Բրդուճով... փոխանցում Սփինեթին... կրկին փոխանցում Բելին... Բելը քթին հարված ստացավ Բրետով... Հուսով եմ, որ քիթը ջարդվեց... Կատակ եմ անում, պրոֆեսոր... Օօ՜, ո՜չ... գո՛լ... Սլիզերինը հավասարեցրեց հաշիվը...
- Սլիզերինցիք ցնծում էին։
- Թվում էր թե ոչ ոք չէր էլ նկատել, որ Հարրիի ցախավելն իրեն շատ տարօրինակ էր պահում։ Իսկ ցախավելը Հարրիին հետզհետե ավելի ու ավելի վեր էր բարձրացնում երկնքի մեջ և հեռացնում խաղադաշտից, անդադար ցնցվելով և ծառս լինելով։
- ― Չգիտեմ, թե Հարրին իր կարծիքով ինչ է անում, —անհանգստացած փնթփնթաց Հագրիդը։ Նա իր հեռադիտակով հետևում էր Հարրիին, — եթե բան չիմանայի, պիտի մտածեի, որ նա կորցրել է ցախավելի ղեկավարությունը... բայց, ախր, նման բան չի կարող պատահել...
- Հանկարծ բարձրահարթակների վրա բոլոր նստածները միանգամից սկսեցին մատով ցույց տալ օդի մեջ ճանճի պես անկանոն թռվռացող Հարրիին։ Նրա ցախավելն սկսել էր կրկին ու կրկին պտտվել տեղում, մինչ Հարրին՝ իր վերջին ուժերը լարելով, փորձում էր կառչած մնալ ցախավելի կոթից։ Հետո հանդիսատեսները սարսափահար շունչները պահեցին։ Հարրիի ցախավելը մի կատաղի ցնցում արեց, որից նա դուրս թռավ ցախավելի վրայից։ Հաջորդ վայրկյանին նա՝ մի ձեռքով ցախավելի կոթից կախված, ճոճվում էր օդի մեջ հսկայական բարձրության վրա։
- — Այս ի՞նչ եղավ, գուցե ցախավելի հետ ինչ-որ բան պատահեց, երբ Հարրին ընդհարվեց Ֆլինտի հետ, — անհանգիստ շշնջաց Սիմուսը։
- — Անհնար է, — ասաց Հագրիդը դողացող ձայնով, — ցախավելի վրա ոչինչ չի կարող ազդել բացի հզոր սև մագիայից, — ոչ մի երեխա նման բան չի կարող անել «Նիմբուս երկու հազարի» հետ։
- Այդ խոսքերի վրա Հերմիոնան Հագրիդի ձեռքից դուրս թռցրեց հեռադիտակը, սակայն Հարրիի վրա նայելու փոխարեն նա սկսեց խուճապահար ինչ-որ բան փնտրել հանդիսատեսների ամբոխի մեջ։
- — Այդ ի՞նչ ես անում, — հողագույն դեմքով տնքաց Ռոնը։
- — Այդպես էլ գիտեի, — վերջապես արտաշնչեց Հերմիոնան, — Սառկեկն է... ապա մի այս կողմը նայե՛ք։
- Ռոնը նրա ձեռքից ճանկեց հեռադիտակը։ Սառկեկը նստած էր ուղիղ նրանց դիմացի բաձրահարթակի մեջտեղում։ Նա աչքերը գամել էր Հարրիի վրա ու գրեթե անշարժ շրթունքներով ինչ-որ բան էր անդադար մրմնջում։
- — Նա ինչ-որ վատ բան է անում, չարադյութում է Հարրիի ցախավելը, — ասաց Հերմիոնան։
- — Հիմա ի՞նչ ենք անելու։
- — Ես հոգ կտանեմ։
- Մինչև Ռոնը կհասցներ մի խոսք ասել, Հերմիոնան չքացավ։ Ռոնը հեռադիտակը նորից ուղղեց Հարրիի վրա։ Նրա ցախավելն այնպես ուժեղ էր ճոճվում, որ անհնար էր հավատալ, թե Հարրին կարող է ավելի երկար դիմանալ։ Բոլոր հանդիսատեսները ոտքի էին կանգնել և սարսափից այլայլված դեմքերով հետևում էին Հարրիին, մինչ Ուիզլի եղբյարները փորձում էին նրան էվակուացնել իրենցից մեկնումեկի ցախավելի վրա։ Բայց ոչինչ չէր ստացվում, որովհետև ամեն անգամ, երբ նրանք մոտենում էին Հարրիին նրա ցախավելը կատաղի ծառս էր լինում և ավելի վեր բարձրանում։
- Ուիզլիները սկսեցին պտտվել Հարրիի տակ, ակնհայտորեն հույս ունենալով բռնել նրան, եթե նա՝ չկարողանալով այլևս կախված մնալ ցախավելի կոթից, վայր ընկնի։ Մինչ այդ Մարկուս Ֆլինտն իր ձեռքն էր վերցրել Բրդուճը և առանց որևէ մեկի կողմից նույնիսկ նկատվելու հինգ անգամ հեշտ ու հանգիստ գոլ էր խփել Գրիֆինդորի դարպասներին։
- — Դեհ, շո՜ւտ արա, Հերմիոնա, — հուսահատ շշնջաց Ռոնը։
- Հերմիոնան ինչքան կարող էր արագ հասավ դիմացի հարթակին, որտեղ Սառկեկն էր նստած և նրա ետևի շարքում բոլորին աջ ու ձախ հրմշտելով՝ մոտենում էր Սառկեկի նստարանին։ Հերմիոնան նույնիսկ չկանգնեց պրոֆեսոր Քուիրելից ներողություն խնդրելու, որի կողքով անցնելիս պատահաբար այնպես հրեց, որ վերջինս հավասարակշռությունը կորցնելով, ամբողջ մարմնով ընկավ դիմացի շարքի վրա։ Սառկեկին հասնելով, Հերմիոնան կռացավ նրա նստարանի տակ, հանեց իր կախարդական փայտիկը և մի քանի հատուկ բառեր շշնջաց։ Նրա փայտիկի ծայրից վառ կապույտ կրակի լեզուներ ժայթեցին Սառկեկի պարեգոտի փեշի վրա։
- Մի քանի վայրկյան անց Սառկեկը վերջապես գլխի ընկավ, որ իր պարեգոտն այրվում է։ Նրա տագնապահար աղաղակից Հերմիոնան հասկացավ, որ իր գործն արել է և հաջորդ վայրկյանին նա արագ շարժումով հավաքեց կրակի բոլոր բոցերը մինչև վերջին կայծը իր գրպանից հանած մի փոքր բանկայի մեջ ու կորամեջք ետ շտապեց նստարանների ետևով, այնպես որ Սառկեկը չհասկացավ էլ, թե ինչ կատարվեց։
- Սակայն այդքանն արդեն բավական էր։ Երկնքում Հարրիին ակնհայտորեն հաջողվեց կրկին սանձել իր ցախավելը։
- — Նեվիլ, կարող ես աչքերդ բացել, — ասաց Ռոնը։ Վերջին հինգ րոպեների ընթացքում Նեվիլը՝ դեմքը Հագրիդի բաճկոնի մեջ խրած, աղիողորմ հեծկլտում էր։
- Հարրին, արագություն հավաքելով, վայր էր սլանամ դեպի մարզահրապարակը։ Երբ վերջապես տեսանելի դարձան նրա դեմքն ու ձեռքերը, բոլորը նկատեցին, որ նա մի ձեռքով հանկարծ արագ փակեց բերանը, ասես սիրտը խառնում էր և ուր որ է պիտի որձկար; Հարրին վայրէջք կատարեց միանգամից չորս վերջավորությունների վրա։ Չորեքթաթ գետնին հենված, նա հանկարծ հազաց, ու ինչ-որ դեղին բան դուրս թռավ նրա բերանից ուղիղ ձեռքի մեջ։
- — Բանբերն ինձ մո՜տ է, — բղավեց նա գլխից բարձր թափահարելով ոսկեգույն գնդակը, և խաղն ավարտվեց բացարձակ խառնաշփոթի մեջ։
- — Բայց ախր նա չի բռնել գնդակը, նա ուղղակի կուլ է տվել այն, — խաղից արդեն քսան րոպե անց կոկորդաձայն դեռ բողոքում էր Ֆլինտը, սակայն դա ունչով չէր կարող օգնել Սլիզերինի թիմին։
- Հարրին խաղի ոչ մի կանոն չէր խախտել, և Լի Ջորդանը շարունակում էր ուրախ֊ուրախ ազդարարել խաղի արդյունքը՝ Գրիֆինդորը հաղթեց հարյուր յոթանասուն ֊ վաթսուն հաշվով։ Սակայն Հարրին այդ ամենից ոչինչ չէր լսում։ Հագրիդը նրան, Ռոնին ու Հերմիոնային տարել էր իր խրճիթը և շաքարով մուգ թեյ էր հյուրասիրում։
- ― Սառկեկն էր, — բացատրում էր Ռոնը, — ես ու Հերմիոնան տեսանք, թե նա ինչպես էր կախարդում։ Նա չարադյաթում էր քո ցախավելը և քթի տակ անընդհատ մոգական դյաթաղոթք էր մրմնջում՝ առանց քեզնից աչքը կտրելու։
- — Հիմարություն, — ասաց Հագրիդը, որը մի բառ էլ չէր յսել այն ամենից, ինչ կատարվել էր նրա քթի տակ՝ բարձրահարթակի վրա, — Ի՞նչ շահ ունի Սառկեկը նման բան անելու համար։
- Հարրին, Ռոնը ու Հերմիոնան իրար երեսի նայեցին՝ մտածելով, թե ինչ կարելի է ասել նրան համոզելու համար։ Հարրին վերջապես որոշեց ասել ճշմարտությունը։
- — Ես մի բան եմ իմացել նրա մասին, — ասաց նա Հագրիդին, ― Բոլոր սրբերի օրը նա փորձում էր անցնել եռագլուխ շան մոտով։ Եվ շունը վիրավորել էր նրան։ Սենք կարծում ենք, որ Սառկեկն ուզում է գողանալ այն, ինչը պահպանում է այդ շանը։
- Թեյնիկը վայր ընկավ Հագրիդի ձեռքից։
- — Իսկ դուք որտեղի՞ց գիտեք Խավիկի մասին։
- — Խավիկի՞...
- — Հա՛, նա իմն է, մի լեռնական որսորդից եմ առել պանդոկում, դեռ անցած տարի։ Ես նրան պարտքով տվել եմ Դամբլդորին, որ պահպանի...
- — Ի՞նչը... — անհամբեր հարցրեց Հարրին։
- ― էլ հարցեր չտաք, հերիք է, — ասաց Հագրիդը շփոթվելով, — դա մեծ գաղտնիք է, ա՛յ, թե ինչ։
- — Բայց Սառկեկն ուզում է գողանալ այն։
- — Հիմարություն, Սառկեկը Հոգվորթսի ուսուցիչներից է, նա երբեք նման բան չի անի։
- — Այդ դեպքում ինչո՞ւ էր քիչ առաջ փորձում սպանել Հարրիին, — հարձակվեց Հերմիոնան։
- Կեսօրվա իրադարձություններն ակնհայտորեն փոխել էին նրա կարծիքը Սառկեկի մասին։
- — Ես անմիջապես ճանաչում եմ ցանկացած չարադավ դյաթաղոթք կամ անեծք, Հագրիդ։ Ես այնքան բան եմ կարդացել դրանց մասին։ Չար անեծքի համար պետք է աչքդ չկտրես քո թիրախից, իսկ ես տեսա, թե ինչպես էր Սառկեկն առանց աչք կտրելու նայում Հարրիին։
- ― Ասում եմ Ձեզ՝ դուք սխալվում եք, ― համբերությունը կորցնելով, տաքացած ասաց Հագրիդը, ― չգիտեմ, թե ինչու էր Հարրիի ցախավելն էդպես գժվել, սակայն Սառկեկը երբեք չի փորձի որևէ ուսանողի վնաս հասցնել։
- Հիմա ինձ լսեք, բոլոր երեքդ էլ... Դուք քթներդ խոթում եք էնպիսի բաների մեջ, որոնք ձեզ բոլորովին չեն վերաբերում։ Իսկ դա շա՜տ վտանգավոր է։ Ուրեմն ասածս ականջներիդ օղ արե՛ք և մեկընդմիշտ մոռացե՛ք. թե՛ էդ շանը, և թե՛ ինչ է նա էնտեղ պահպանում... Դա ձեր գործը չի՛... Դա միայն Դամբլդորի ու Նիքողայոս Ֆլամերի գործն է...
- — Ահ–հա՛, ― ասաց Հարրին, ― ուրեմն այս գործի մեջ մեկն էլ կա՝ Նիքողայոս Ֆլամեր անունով...
- Հագրիդի շփոթմունքին ու բարկությանը չափ ու սահման չկար, բայց ամենից շատ նա բարկացած էր ինքն իր վրա։
Գլուխ տասներկուերորդ․ «Իրենքնազարե» հայելին
- Ծննդյան տոները մոտենում էին։ Մի առավոտ, դեկտեմբերի կեսերին, ամբողջ Հոգվորթսն արթնացավ և տեսավ շրջակայքը մինչև հորիզոն, մի քանի ոտնաչափ ձյունով ծածկված։ Լիճը լրիվ սառցակալել Էր, իսկ Ուիզլի երկվորյակները պատժվել էին հերթական լկտի չարաճճիության համար։ Այս անգամ նրանք չափն արդեն անցել էին։ Մի քանի ձնագնդիկներ էին չարադյութել, որպեսզի դրանք աննկատ պտտվեն Քուիրելի գլխի փաթթոցի շուրջն ու հարվածելով չալման ցած գլորեն խեղճի գլխից։ Մի քանի բվեր, որոնք իրենց տերերին անկաշառ հավատարմությամբ ծառայելով, ձնաբուքի միջով փոստը Հոգվորթս էին հասցրել, այն աստիճան էին ուժասպառ եղել ու ցրտահարվել, որ Հագրիդն իր խրճիթում բվերի վերականգնողական հիվանդանոց էր կազմակերպել՝ խեղճ թռչուններին ուշքի բերելու համար։
- Բոլորն անհամբերությամբ սպասում էին արձակուրդներին։ Մինչ Գրիֆինդորի ընդհանուր սենյակի և Մեծ դահլիճի բուխարիներում կրակը ճարճատում էր օրնիբուն, սառը, միջանցիկ քամիները վնգում էին միջանցքներում, իսկ սառնաշունչ բուքը զրնգացնում էր դասասենյակների պատուհանները։ Ամենադաժանը պրոֆեսոր Սառկեկի դասերն էին, որոնք անցնում էին նկուղի զնդաններում։ Աշակերտները գոլորշու թանձր քուլաներ էին արտաշնչում, և բոլորն աշխատում էին հնարավորին չափ մոտ կանգնել իրենց տաք կաթսաներին։
- Հմայադեղերի դասերից մեկի ժամանակ Դրաքո Մալֆոյը՝ ցուցադրաբար նայելով Հարրիի կողմը, կեղծ սրտացավ ձայնով բարձրաձայն ելույթ ունեցավ.
- — Շա՜տ եմ ցավում բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են լինելու Ծննդյան տոները Հոգվորթսում անցկացնել, որովհետև տանը նրանց չեն սպասում։
- Քրեբն ու Գոլլը ցածրաձայն քրքջացին։ Հարրին, որն այդ պահին զբաղված էր ծովային պերկեսի փոշիացրած թեփուկներ կշռելով, բանի տեղ չդրեց նրան։ Քվիդիչի խաղից հետո Մալֆոյը նույնիսկ ավելի անտանելի էր դարձել և ավելի լկտի էր պահում իրեն, քան երբևէ։ Սլիզերինի պարտությունից վրդովված ու Հարրիի հաջողության համար նախանձից պայթելով, նա փորձել էր բոլորին ծիծաղեցնել՝ ասելով, որ քվիդիչի հաջորդ խաղին Հարրիի փոխարեն, որպես Որսորդ, կարելի է խաղացնել որևէ լայնաբերան անտառային գորտի։ Սակայն ոչ ոք չէր ծիծաղել, որովհետև բոլորն էլ անչափ տպավորված էին Հարրիի խաղով և չէին կարող առանց հիացմունքի հիշել, թե նա ինչպես կարողացավ վայր չընկնել կատաղած ցախավելից։
- Այդպիսով, Մալֆոյը ՝ նախանձից և կատաղությունից խորովվելով, սկսել էր Հարրիին երեսով տալ նրա ընտանեկան կացությունը։
- Եվ իսկապես, Ծննդյան տոներին Հարրին չէր պատրաստվում վերադառնալ Բեկտենիների նրբանցքը։ Դրանից մեկ շաբաթ առաջ պրոֆեսոր Մըք Գոնագալը դիմել էր բոլորին՝ խնդրելով ցուցակագրվել, եթե արձակուրդներին մնալու են դպրոցում, և Հարրին անմիջապես իր անունը գրել էր այդ ցուցակում։ Նա ինքն իրեն բոլորովին էլ վատ չէր զգում, ընդհակառակը, նրան սպասում էր իր կյանքում թերևս ամենաերջանիկ Ծննդյան տոների հեռանկարը։ Ռոնը ու նրա եղբայրները նույնպես մնալու էին դպրոցում, որովհետև նրանց ծնողները, տեր և տիկին Ուիզլիները, մեկնելու էին Ռոմանիա՝ իրենց ավագ որդիներից մեկին, Չարլիին, այցելելու համար։
- Երբ հմայադեղերի դասից հետո Ռոնն ու Հարրին նեղ քարե աստիճաններով վեր բարձրացան ու դուրս եկան զնդաններից, դեպի Մեծ դահլիճ տանող միջանցքում հայտնաբերեցին անցումը լրիվ փակող մի հսկայական եղևնի։
- Եղևնու տակ ծանրաքայլ դոփող աժդահա ոտքերից և բարձր փնչոցներից նրանք գլխի ընկան, որ եղևնու ետևում Հագրիդն Էր։
- — Ողջու՛յն, Հագրիդ, օգնություն պետք չէ՞, — բղավեց Ռոնը, գլուխը ճյուղերի մեջ խոթելով։
- — Հե՜եյ... Յոլա կտանեմ... Շնորհակալությո՜ւն, Ռո՛ն։
- — Միգուցե արագացնե՞ք այդտեղ ու ճանապա՞րհ տաք մեզ, — նրանց ետևից լսվեց Մալֆոյի սառը, սրտնեղած ձայնը, — Ուիզլի, այդ ի՞նչ ես անում... Կա-չկա ապագա մասնագիտությունդ ես փորձում, որպես հանդավարների պահապանի տեղակալ։ Երևի հույս ունես, որ դպրոցն ավարտելուց հետո քեզ շքեղ կարիերա կառաջարկեն ընդհուպ մինչև Հոգվորթսի հանդավարների Գլխավոր պահապանի պաշտոնը։ Կարելի է հասկանալ։ Հագրիդի խրճիթը հաստատ աչքիդ ապարանք է թվացել քո ընտանիքի խղճուկ կացարանի համեմատ։
- Ռոնը նետվեց Մալֆոյի վրա ճիշտ այն պահին, երբ Սառկեկն աստիճաններով դուրս էր գալիս զնդանից։
- — ՈւԻ՜ԶԼԻ։
- Ռոնը բաց թողեց Մալֆոյի պարեգոտի օձիքը։
- — Մալֆոյը նրան հրահրեց, պրոֆեսոր Սառկեկ, — ասաց Հագրիդը՝ իր հսկայական փրչոտ դեմքը դուրս հանելով եղևնու ճյուղերի ետևից, — Մալֆոյը վիրավորեց նրա ընտանիքին։
- — Նույնիսկ եթե իսկապես այդպես է, Հագրիդ, միևնույն է, կռվելը Հոգվորթսի կանոնների խիստ խախտում է, — հանդարտ, շողոմաձայն ասաց Սառկեկը։ — Հինգ միավոր է հանվում Գրիֆինդորից, և շնորհակալ եղեք, որ էժան պրծաք, Ուիզլի։ Արագացրե՛ք, առա՛ջ անցեք բոլորդ։
- Մալֆոյը, Քրեբն ու Գոյլը հաղթական գոռոզ ժպիտներով առաջ անցան եղեևնու ճյուղերի միջով, դիտավորյալ փշրելով կանաչ ոստիկները և ցաք ու ցրիվ
անելով եղևնու ասեղները։
- —Ես նրան ի վերջո ցույց կտամ... Վաղ թե ուշ՝ միևնույն է, ցույց կտամ, — Մալֆոյի ետևից ատամները կրճտացրեց Ռոնը։
- — Ես նրանց երկուսին Էլ ատում եմ՝ Մալֆոյին ու Սառկեկին։
- — Դեհ, լա՜վ, լա՜վ... տրամադրաթյուններդ մի՛ փչացրեք, Սուրբ Ծննունդ է էսօր, տղե՜րք... — ասաց Հագրիդը, — Գիտե՞ք ինչ, ժողովու՛րդ, եկեք միասին գնանք Մեծ դահլիճ... Ի՜նչ տեսարան է...
- Հարրին, Ռոնը և Հերմիոնան հետևեցին Հագրիդին ու նրա փարթամ եղևնուն դեպի Մեծ դահլիճ, որտեղ պրոֆեսոր Մըք Գոնագալն ու պրոֆեսոր Ֆլիթվիքը զբաղված էին դահլիճի տոնական հարդարանքով։
- — Ա՛հ, Հագրիդ, վերջին ծա՞ռն ես բերել... Այնտե՛ղ դիր, այն դատարկ անկյունում...
- Դահլիճը հիասքանչ տեսք ուներ։ Բոլոր պատերը դրասանգված էին սպիտակ ճագոմի ու փշարմավի կոկիկ կտրատված ճյուղերով և ամենաքիչը տասներկու տոնական զարդարված եղևնիներ էին տեղադրված դահլիճի տարբեր մասերում։ Մի քանիսը դրասանգված Էին գոհարների պես շողշողացող սառցասեղների շղթաներով, մյուսները ջերմացնող լույս էին սփռում՝ զարդարված հարյուրավոր մոմիկներով։
- — Քանի՞ օր է մնացել մինչև արձակուրդները, — հարցրեց Հագրիդը։
- — Մեկ օր, — ասաց Հերմիոնան, — Եվ դա ինձ մի բան հիշեցրեց։ Հա՛րրի, Ռո՛ն, մենք ընդամենը կես ժամ ունենք այսօր ճաշից առաջ։ Պետք է գրադարան մտնենք։
- — Օ՛հ, իսկապես, ճիշտ ես ասում, — ասաց Ռոնը՝ աչքը կտրելով պրոֆեսոր Ֆլիթվիքից, որը ոսկյա պղպջակներ էր հանում իր կախարդական փայտիկի ծայրից ու դրանցով զարդարում նոր բերված եղևնին։
- — Գրադարա՞ն, — ասաց Հագրիդը ուղեկցելով նրանց Մեծ դահլիճից դուրս, — երբ արձակուրդներին ընդամենը մեկ օր է մնացե՞լ... Մի քիչ շատ չե՞ք տարվել ուսման ծարավով։
- — Օ՛հ, մենք դաս չենք անելու, — ասաց Հարրին զվարթ-զվարթ։ — Այն օրվանից, ինչ դու տվեցիր Նիքողայոս Ֆլամերի անունը, մենք քրքրում ենք գրադարանի բոլոր գրքերը նրա մասին որևէ տեղեկության գտնելու համար։
- — Դուք ինչ եք անո՞ւմ... — Հագրիդը ցնցված էր,
- — Ի՛նք լսեք, ես ձեզ արդեն ասել եմ, որ քթներդ ամեն տեղ չխոթեք։ Ձեզ բոլորովին չի վերաբերում, թե էդ շունն էնտեղ ինչ է պահպանում։
- — Մենք պարզապես ուզում ենք իմանալ, թե ով է Նիքողայոս Ֆլամերը, ուրիշ ոչինչ, — ասաց Հերմիոնան։
- — Եթե, իհարկե, դու այնքան սիրալիր չգտնվես, որ, մեր ջանքերը խնայելով, ինքդ չասես, թե ով է նա, — ավելացրեց Հարրին։ — Մենք հարյուրից ավելի գիրք ենք թերթել արդեն ու դեռ ոչ մի տեղ չենք գտել նրա անունը։ Դեհ, լա՜վ, գոնե մի փոքր հուշող բան ասա՛... Ախր ես համոզված եմ, որ ինչ-որ տեղ կարդացել եմ այդ անունը։
- — Ես ոչինչ էլ չեմ ասի, — հակաճառություն չհանդուրժող տոնով կտրեց Հագրիդը։
- — Ինչ արած, այդ դեպքում ուրեմն մենք ինքներս կգտնենք, — ասաց Ռոնը և մռայլ ու խոժոռված Հագրիդին մենակ թողնելով, նրանք շտապեցին դեպի գրադարան։
- Իսկապես, այն օրվանից, ինչ Հագրիդը բերանից թռցրել էր Նիքողայոս Ֆլամերի անունը, նրանք բոլոր մատչելի գրքերի մեջ անխոնջ փնտրում էին Ֆլամեր ազգանունը։ Այլ կերպ էլ ինչպե՞ս կարող էին հասկանալ, թե Սառկեկն ինչ էր ուզում գողանալ։ Ամբողջ խնդիրն այն էր, որ շատ դժվար էր որոշել, թե որտեղից էր պետք սկսել որոնումները, առանց իմանալու, թե Ֆլամերն ինչ կարող էր արած լինել, որ արժանի լիներ գրքերի մեջ գրանցվելու պատվին։ Նրա անունը չկար ո՛չ «Քսաներորդ դարի մեծ հրաշագործները», ո՛չ «Մեր ժամանակների նշանավոր հրաշագործ դեմքերը» գրքերում։
- Նրա անունը չկար նաև «Ժամանակակից կարևորագույն հրաշագործական հայտնագործությունները» և «Հրաշագիտության ժամանակակից նվաճումների ուսումնասիրությունը» գրքերում։ Անշուշտ, նրանց տրամադրության տակ կար դեռ ամբողջ հսկայական գրադարանը իր տասնյակ հազարավոր հատորներով, հազարավոր գրադարակներով և հարյուրավոր գրապահարաններով։
- Հերմիոնան որոնում էր ուշադրության արժանի թեմաների և վերնագրերի՝ իր կողմից մշակված, համակարգված ցուցակով, իսկ Ռոնը պարզապես անցնում էր շարքերով և ձեռքը գցում առաջին իսկ պատահած գրքին։ Մինչ այդ Հարրին հետախուզության գնաց Արգելված մաս։ Նա միառժամանակ աչքերով անցնում էր գրքերի կազմերի վրայով՝ մտորելով արդյո՞ք Ֆլամեր անունը հենց այդ գրքերի մեջ է, թե՝ ոչ։ Դժբախտաբար Արգելված մասից որևէ գիրք վերցնելու համար պետք էր ուսուցիչներից որևէ մեկից թույլատրող երկտող ունենալ, իսկ նա գիտեր, որ նման թույլտվություն իրեն երբեք չեն տա։ Արգելված մասում հավաքված էին այն գրքերը, որոնք հզոր սև մագիա էին պարունակում, իսկ սև մագիա երբեք չէին դասավանդում Հոգվորթսում և այդ գրքերը թույլատրվում էր ընթերցել միայն սև արվեստներից պաշտպանություն ուսումնասիրող բարձր դասարանցիներին։
- — Ի՞նչ ես փնտրում այստեղ, տղաս։
- — Ոչինչ, ― ասաց Հարրին։
- Գրադարանավար մադամ Փինսը նրա վրա թափահարեց իր ձեռքի փոշեհավաք փետուրը.
- — Այստեղ դու անելիք չունես, տղաս։ Առաջ անցի՛ր, դուրս արի՛ այստեղից։
- Իրենից դժգոհ, որ չկարողացավ արագ մի խելքին մոտ պատասխան հորինել, Հարրին դուրս եկավ գրադարանից։ Նրանք երեքով արդեն նախօրոք պայմանավորվել էին, որ մադամ Փինսից ոչ մի բան չեն հարցնելու Ֆլամերի մասին։ Թեև համոզված էին, որ մադամ Փինսը, անշուշտ, կկարողանար պատասխանել իրենց հարցին, սակայն վախենում էին, որ այսպես թե այնպես, դա ի վերջո կհասնի Սառկեկի ականջին, ինչը բնավ ցանկալի չէր։
- Հարրին մյուս երկուսին սպասեց գրադարանին հարող միջանցքում, սակայն մեծ հույսեր չէր կապում նրանց հաջողության հետ։ Արդեն երկու շաբաթ էր, ինչ երեքով որոնումների մեջ էին, բայց, քանի որ դրանք սահմանափակվում էին միայն դասերից դուրս հատուկենտ կարճատև պահերով, զարմանալի չէր, որ նրանք դեռ հաջողության չէին հասել։ Նրանց ընդամենը մի քանի ժամ էր պետք, որպեսզի առանց մադամ Փինսի շնչառությունը ծոծրակին զգալու, հնարավորություն ունենային հանգիստ փորփրելու գրադարանում։
- Հինգ րոպե անց Ռոնը և Հերմիոնան՝ գլուխները բացասաբար թափ տալով, մոտեցան Հարրիին, և նրանք երեքով գնացին ճաշելու։
- ― Դուք կշարունակեք առանց ինձ փնտրել, չէ՞, ― ասաց Հերմիոնան, ― և մի բու կուղարկեք ինձ, երբ նորության ունենաք։
- ― Իսկ մինչ այդ, դու կարող ես հարցնել քո ծնողներին, արդյոք, նրանք որևէ բան գիտե՞ն Նիքողայոս Ֆլամերի մասին թե՝ ոչ, ― ասաց Ռոնը, ― նրանցից հարցնելը վտանգավոր չի լինի։
- ― Բացարձակապես վտանգավոր չի լինի, մանավանդ որ նրանք երկուսն էլ ատամնաբույժ են։
- Արձակուրդներն սկսվելուն պես Ռոնն ա Հարրին գրեթե մոռացան Ֆլամերի մասին, որովհետև նրանց օրերն այնքա՜ն լեցուն էին հաճելի ժամանցով։ Ամբողջ ննջարանը իրենց տրամադրության տակ էր, և ընդհանուր սենյակը գրեթե դատարկ էր համեմատած սովորական օրերի հետ։ Այնպես որ, բուխարուն ամենամոտ դրված բոլոր լավագույն բազկաթոռներն իրենց էին պատկանում։ Նրանք ժամերով նստում էին բուխարու կրակի առաջ և կրակխառնիչի վրա խորովում ճաշի սեղանից մնացած հացի կտորները, թխվածքաբլիթները, զեֆիրի խորանարդիկները և երկար-բարակ զրուցում տարբեր բաների մասին, որոնցից ամենազվարճալին Մալֆոյի հետ հաշվեհարդար տեսնելու պլաններ կազմելն էր՝ և որքան աներևակայելի, այնքան ավելի զվարճալի։
- Ռոնը սկսել էր Հարրիին սովորեցնել հրաշագործական շախմատ խաղալ։ Սա միանգմայն նույն խաղն էր, ինչ մագլական շախմատը, միայն այն տարբերությամբ, որ հրաշագործական շախմատի խաղաքարերը կենդանի էին։ Եվ դա այնպիսի տպավորաթյուն էր ստեղծում, ասես խաղացողը սպարապետի պես կովի է ուղարկում իր զինվորներին։ Յուրաքանչյուր խաղացող պետք է ունենար իր շախմատային զորքը, որը խաղից հետո երբեք չէր կարելի թողնել հակառակորդի շախմատային զորքի հետ նույն տուփի մեջ։ Ռոնի շախմատամարտիկները հին էին և բավականին մաշմշված, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ծեծված, ջարդված։ Ինչպես նրա ունեցած ամեն ինչը, շախմատի հավաքակազմը նայնպես ժամանակին պատկանել էր նրա ընտանիքի մյուս անդամներին, տվյալ դեպքում ՝ շախմատամարտիկները նրա պապինն էին եղել։
- Ինչևէ, շախմատի հին, փորձված զինվորները հիանալի էին խաղում։ Ռոնը նրանց բոլորին այնքան լավ էր ճանաչում, որ նրա համար բոլորովին դժվար չէր հնազանդեցնել իր մարտիկներին ու ստիպել, որ իր ուզածն անեն։
- Հարրին խաղում էր Սիմուս Ֆինիգանից՝ մինչև արձակուրդների վերջը վերցրած շախմատամարտիկներով, և վերջիններս նրան բոլորովին չէին հնազանդվում։ Մի կողմից Հարրին ինքը այնքան էլ լավ խաղացող չէր, և կարծես դա քիչ էր, մյուս կողմից էլ, շախմատամարտիկները նրան անդադար տարբեր խորհուրդներ էին գոռգոռում, և դա այնքան էր շփոթեցնում Հարրիին, որ նա գրեթե միշտ պարտվում էր. «Քո կարծիքով այդ ի՛նչ ես անում, հը՞... Ու՞ր ես ինձ՝ ուղարկում... Աչք չունե՞ս, ինչ է... Չես տեսնո՞ւմ, որ Ձի է... Ախր գլուխս կուտի... Սրան ուղարկի՛ր, ա՛յ սրան... Դրան մենք կարող ենք զոհել...» և այլն, և այլն։
Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին Հարրին անկողին մտավ՝ մտքում պատկերացնելով հաջորդ օրվա համեղ ուտելիքներն ու զվարճությունները, սակայն բոլորովին չմտածելով, որ կարող է նաև նվերներ ստանալ։ Իսկ հաջորդ առավոտյան, երբ արթնացավ, առաջինը ինչ աչքովն ընկավ, մահճակալի վրա իր ոտքերի տակ կիտված փաթեթների փոքր կույտն էր։
- — Շնորհավոր Սուրբ Ծնունդ, — քնաթաթախ ասաց Ռոնը, մինչ Հարրին՝ արագ դուրս թռնելով մահճակալից, ուսերին էր գցում իր տնային պարեգոտը։
- — Քո տոնն էլ շնորհավոր լինի, — ասաց Հարրին, — չե՞ս գա մի այս կողմը նայես։ Այստեղ կարծես նվերներ կան։
- — Նվերներ կա՞ն, ասում ես... Բա էլ ի՞նչ պիտի լիներ, կաղամբի գլու՞խ... — մրթմրթաց Ռոնը, չգիտես ինչու ոչ տոնական տրամադրությամբ ու շրջվեց դեպի իր նվերները, որոնք Հարրիի նվերներից ակնհայտորեն ավելի շատ էին։
- Հարրին վերցրեց վերևի փաթեթը՝ դարչնագույն թղթով փաթաթված և վրան խզբզված՝ «Հարրիին. Հագրիդից»։ Մեջը՝ ձեռքով պատրաստված, ոչ այնքան լավ հղկված, մի փայտյա սրինգ էր։ Ակնհայտորեն, Հագրիդն ինքն էր պատրաստել այդ սրինգը։ Հարրին փչեց, և սրինգից դուրս եկած ձայնը բվի վայուն հիշեցրեց։
- Երկրորդ, շատ փոքր փաթեթի պարունակությունը մի երկտող էր.
- Մենք ստացանք քո ուղերձը։
- Փաթեթին կից կգտնես
- Սուրբ Ծննդյան տոնի քո նվերը՝
- քեռի Վերնոնից եւ մորաքույր Պետունիայից
- Երկտողին սոսնձապատ երիզով ամրացված էր հիսուն պենսանոց մի մետաղադրամ։
- ― Շատ սիրալիր է, ― ասաց Հարրին։
- Ռոնը հիացած էր հիսուն պենսանոց մետաղադրամի տեսքով։
- ― Վաա՜ու... Ի՞՛նչ տարօրինակ ձև ունի... Սա ի՞նչ է, իսկապե՞ս փող է...
- ― Վերցրու քեզ, ― ասաց Հարրին ծիծաղելով Ռոնի հիացմունքի վրա։
- ― Դեհ, Հագրիդը, մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը պարզ քր, իսկ սրանք ումի՞ց են։
- ― Կարծես, ես գլխի եմ ընկնում, թե այդ մեկն ումից է, ― ասաց Ռոնը կարմրելով ու մատնացույց անելով մի մեծ փաթեթ. ― մեր մայրիկից է։ Ես նրան գրել էի, որ դու ոչ մի նվեր չես սպասում և նա... Օ՛հ, ո՜չ... ― տնքաց Ռոնը, ― նա քեզ համար ուիզլիական ջեմպր է հյուսել։
- Հարրին պոկել էր փաթեթի թուղթը ու միջից հանել ձեռքով հյուսած, վառ զմրուխտագույն մի հաստ ջեմպր և մի տուփ տնական հալվա։
- ― Ամեն տարի նա մեզ համար ջեմպրներ է հյուսում, ― ասաց Ռոնը, բացելով իր սեփական փաթեթը, ― և իմս միշտ եփած տոմատի գույնի է։
- ― Ի՜նչ բարի է մայրիկդ, ― ասաց Հարրին մի կտոր հալվա դնելով բերանը, որը հիանալի համ ուներ։
- Մյուս փաթեթի պարունակությունը նույնպես քաղցրավենիք էր. մի մեծ տուփ շոկոլադե գորտեր՝ Հերմիոնայից։
- Մնաց ևս մեկ փաթեթ։ Հարրին վերցրեց փաթեթը և ձեռքի մեջ ծանրութեթև արեց։ Այն օդի պես թեթև Էր։ Եվ երբ նա քանդեց փաթեթը կապող ժապավենը, ինչ-որ թափանցիկ, արծաթափայլ, մետաքսից էլ բարակ ու փափուկ, շղարշանման գործվածք դանդաղ հոսեց հատակին ու ծալքերով կուտակվելով, շողշողաց պողպատագույն փայլով։ Ռոնը հիացած շունչ քաշեց։
- — Ես լսել էի սրանց մասին, — ասաց նա հիացական շշուկով, ձեռքից ցած գցելով բոլոր-համի-սիսեռահատիկներով տոպրակը, որը ստացել էր Հերմիոնայից։ ― Եթե դա իսկապես այն է, ինչ ես մտածում եմ... բայց դրանք շա՜տ հազվագյուտ են և շա՜տ արժեքավոր...
- — Սա ի՞նչ է։
- Հարրին գետնից բարձրացրեց շողշողացող շղարշի կտորը, որը բավականին տարօրինակ զգացողություն էր առաջացնում ձեռքի մեջ, ասես ջրի թելիկների հետ հյուսված լիներ։
- — Դա անտեսանելիության թիկնոց է, — ասաց Ռոնը երկյուղածության ու ակնածանքի արտահայտությամբ։
- — Ես համոզված եմ, հենց դա է, որ կա... Ապա, փորձի՛ր։
- Հարրին թիկնոցը գցեց ուսերին, ու Ռոնը հիացախառն ակնածանքով շշնջաց.
- — Ի՜նքն է... ապա ցած նայիր։
- Հարրին ցած նայեց իր ոտքերին, սակայն դրանք անհետացել էին։ Նա նետվեց հայելու մոտ և, իսկապես, տեսավ իր արտացոլումը, սակայն հայելու մեջ երևում էր միայն օդի մեջ տնկված որբացած գլուխը, իսկ ամբողջ մարմնի փոխարեն՝ թիկունքում ընկած սենյակի տարածությունն էր։ Նա թիկնոցը քաշեց գլխի վրա, և նրա արտացոլումը լրիվ անհետացավ հայելու միջից, ասես ինքը բոլորովին էլ այնտեղ չէր։
- — Երկտողը տեսա՞ր, — հանկարծ ասաց Ռոնը։ Մի երկտող էր դուրս ընկել փաթեթի միջից։
- Հարրին թիկնոցը հանեց ու վերցրեց երկտողը։ Այն գրված էր նեղլիկ, հավասար հանգույցներով, մանրատառ, գեղեցիկ ձեռագրով, որը նա առաջին անգամ էր տեսնում։
- Քո հայրը մեռնելուց առաջ ի պահ էր տվել ինձ այս իրը։ Ժամանակն է, որ վերադարձնեմ քեզ։
- Ճի՛շտ օգտագործիր այն։
- Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
- Երկտողի տակ ստորագրություն չկար։ Հարրին աչքը չէր կտրում երկտողից, իսկ Ռոնը՝ թիկնոցից։
- — Ի՜նչ ասես կտայի սրանից ունենալու համար, — ասաց նա։ — Քեզ ի՞նչ պատահեց։ :— Ոչինչ, — ասաց Հարրին, սակայն նա շատ տարօրինակ զգացում ուներ։ Ո՞՛վ կարող է ուղարկած լինել այդ թիկնոցը և, արդյոք, իսկապե՞ս այն պատկանել է իր հորը։
- Մինչ նա կհասցներ մի բան ասել կամ մի ուրիշ բան մտածել, ննջասենյակի դուռը կրնկի վրա բացվեց, և Ֆրեդ ու Ջորջ Ուիզլիները միաժամանակ մտան ներս։ Հարրին արագ թաքցրեց թիկնոցը։ Նա բոլորովին չէր ուզում, որ ուրիշներն էլ այն տեսնեն։
- — Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
- — Հե՛յ, մի տե՛ս է... Հարրին էլ է ուիզլիական ջեմպր նվեր ստացել։
- Ֆրեդի ու Ջորջի հագին վառ կապույտ գույնի ջեմպրներ էին, մեկի կրծքին դեղին թելերով հյուսված էր մեծատառ «Ֆ», իսկ մյուսի կրծքին՝ մեծատառ «Ջ»։
- — Հարրիինը մերից լավն է, սակայն, ― ասաց Ֆրեդը, ձեռքի մեջ շուռ ու մուռ տալով Հարրիի ջեմպրը։ ― Ակնհայտ է, որ մայրիկը շատ ավելի մեծ ջանքեր է գործադրում, երբ ընտանիքի անդամների համար չի հյուսում։
- — Էդ ինչո՞ւ քոնը չես հագել, Ռոն, — պահանջեց Ջորջը, ― էլ մի սկսիր, շուտ արա՛, հագի՛ր։ Եվ՛ շատ լավ տեսք ունի, և՛ շատ տաք է։
- — Տանել չեմ կարող այս գույնը, — կիսաձայն մրթմրթաց Ռոնը, ջեմպրը գլխին քաշելով։
- — Ահա խնդրեմ, քոնի վրա ոչ մի տառ էլ չկա, — նկատեց Ջորջը, ― ուրեմն նրա կարծիքով դու քո անունը երբեք չես մոռանում։ Բայց մենք էլ դմբո չենք և շատ լավ ենք հիշում, որ մեր անունները Ջերդ ու Ֆորջ են։
- — Այդ ի՞նչ աղմուկ է այստեղ...
- Այդ պահին Փերսի Ուիզլին սրտնեղած արտահայտությամբ գլուխը դռնից ներս մտցրեց։ Երևում էր, որ նա նույնպես հենց նոր էր բացել իր նվերների փաթեթները, որովհետև ձեռքին գցած մի ջեմպր ուներ, որը Ֆրեդն անմիջապես թռցրեց նրանից։
- — «Փ»–ն հաստատ նշանակում է «փիս»։ Ա՛խ, «Փ»– Փե՜րսի... ափսոս, որ անունդ Արսի չի, թե չէ «Ա» կլիներ ջեմպրիդ վրա գրված։
- — Բա ո՞նց, «Ա», որ նաև «Ավագ» նշանակեր։ Էս ինչո՞ւ չես հագել, Փերսի, դե շուտ արա՛, դու էլ հագիր, տե՛ս Հարրին էլ է ջեմպր ստացել։
- — Մ-մի՛ արեք... Չե՛մ... չե՛մ ուզում... — սրտնեղեց Փերսին, մինչ երկվորյակները, երկու ուսից բռնած ջեմպրը նրա գլխին էին քաշում՝ քթից ցած նետելով ակնոցը։
- — Եվ հույս չունենաս, որ այսօր Ավագների հետ ես նստելու, — ասաց Ջորջը, — Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է։
- Նրանք երկու կողձից Փերսիին ջեմպրով ձերբակալեցին և բրդբրդելով, հանդիսավոր քայլքով դուրս տարան սենյակից։
- Հարրին իր կյանքում դեռ երբեք Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այդպիսի ճաշկերույթ չէր ունեցել։ Սեղանին կային գրեթե հարյուր հատ կարմրախորով, չաղ հնդկահավեր, խաշած ու տապակած կարտոֆիլի հսկայական բլուրներ, մեծ սկուտեղներով խոզի ապխտած տափակ երշիկներ (դրանց սովորաբար չիպոլատա են ասում), ճենապակյա թասերով՝ կարագի մեջ եփած սիսեռ, արծաթյա պնակներում թանձր ու յուղալի արգանակ, թթվաշ լոռամրգիով ու տարբեր համեմունքներով համեմված սոուսներ, և գրեթե ամեն մի ափսեի կողքին՝ կախարդական ճարճատիկների խրձեր։ Այդ Ֆանտաստիկ ճարճատիկները բոլորովին նման չէին այն՝ միանգամից պատռվող թղթյա կափարիչներով մագլական հասարակ ճարճատիկներին, որ Դարզլիներն էին միշտ գնում, և որոնց մեջ սովորաբար պլաստիկ նյութից փոքրիկ խաղալիքներ են լինում կամ ծամոնի գնդիկներ։ Հարրին ու Ֆրեդը քաշեցին մի կախարդական ճարճատիկի թելից, և այն ոչ միայն, պարզապես, սրաձայն ճայթեց ու օդ թռավ՝ թնդանոթից բաց թողած արկի պես, այլ պարուրեց նրանց թանձր երկնագույն մշուշով, որից տերեփուկի ու հիրիկի նուրբ հոտ էր գալիս, իսկ ճարճատիկի պատրույգի միջից իրար ետևից դուրս թռան ծովակալի մի իսկական եռանկյուն գլխարկ և մի քանի կենդանի սպիտակ մկներ։
- Ուսուցիչների բարձր սեղանի մոտ նստած Դամբլդորը իր սրածայր մոգական գլխարկը փոխել էր ծաղկազարդ բերետով և ուրախ ծիծաղում էր պրոՖեսոր Ֆլիթվիքի պատմած անեկդոտի վրա։
- Հնդկահավին հաջորդեցին երկնագույն բոցերով պարուրված Սուրբ Ծննդյան տոնի փուդինգները; Փերսին քիչ մնաց ատամը կոտրեր փուդինգի կտորի մեջ իրեն հասած արծաթյա սիքելով։
- Հարրին դիտում էր, թե ինչպես է Հագրիդը հետզհետե ավելի ու ավելի կարմրում՝ շարունակ գինի խմելով իր գավաթից։ Հանկարծ թեքվելով պրոՖեսոր Մըք Գոնագալի կողմը, Հագրիդը մի հյութեղ համբույր ճպպացրեց նրա այտին։ Ի զարմանս Հարրիի, Մըք Գոնագալը, որը նստած էր՝ սրածայր գլխարկը գլխին կողքի թեքված, զվարթ քրքջաց ու փոքրիկ աղջնակի պես կարմրեց։
- Երբ Հարրին վերջապես հեռացավ սեղանից, նա ուղղակի բեռնված էր ճարճատիկների միջից դուրս թռած նվերներով, որոնց մեջ կային մի ամբողջ կապոց չպայթող լումինէսցենտ փուչիկներ, գորտնուկներիդ-հախից֊ինքդ-արի կախարդական դեղ ու սարքի հավաքակազմ և կախարդական շախմատամարտիկների մի հրաշալի ջոկատ։ Սպիտակ մկներն անհետացել էին, և Հարրին վատ նախազգացում ուներ, որ այդ գիշեր նրանք դառնալու էին Միսիզ Նորիսի տոնական ընթրիքը։
- Հարրին և Ուիզլիները մի հիասքանչ կեսօր անցկացրին՝ բակում՝ ձնագնդիկներով իսկական ճակատամարտ սարքելով։ Հետո մրսած, թաց ու շնչակտուր, բայց անչափ երջանիկ, բոլորը միասին լցվեցին Գրիֆինդորի ընդհանուր սենյակն ու փլվեցին բազկաթոռների մեջ՝ տաք բուխարու առաջ, որտեղ էլ Հարրին առաջին անգամ ներկայացրեց իր նոր շախմատամարտիկներին և խայտառակ պարտություն կրեց Ռոնից։ Նա կարծում էր, որ իր պարտությունը գուցե այդքան անմխիթար չլիներ, եթե Փերսին անդադար մեջ չընկներ իր սրտացավ խորհուրդներով։
- Հնդկահավի մսով բրդուջների, շոկոլադե տրյուֆելների և ելակի քաղցրախյուսով տոնական տորթի հետ մի քանի գավաթ բուրումնավետ թեյ խմելուց հետո,
բոլորն այնքան հագեցած ու քնկոտ էին, որ բազկաթոռների մեջ փռված՝ էլ ուրիշ ոչինչ չէին կարող անել, քան զվարճանալ՝ դիտելով, թե ինչպես է Փերսին Գրիֆինդորի աշտարակով մեկ հետապնդում Ֆրեդին ու Ջորջին, ովքեր թռցրել էին նրա Ավագի կրծքանշանը։
- Դա Հարրիի կյանքում Սուրբ Ծննդյան լավագույն տոնն էր։ Սակայն անբողջ օրը նրա ուղեղի հեռավոր ծալքերում դեգերում էր մի անհանգիստ միտք։ Եվ միայն անկողնում պառկած, նա ժամանակ գտավ հանգիստ ծանրութեթև անելու այդ միտքը, իսկ դա, անշուշտ, վերաբերում էր անտեսանելիության թիկնոցին և այն իրեն ուղարկողին։
- Ռոնը, որը կշտացել էր հնդկահավի մսով բրդուջներով ու ելակի խյուսով տորթով և պաշարված չէր իրեն խանգարող խորհրդավոր մտքերով, իր մահճակալի վարագույրը քաշեց ու նույն վայրկյանին անուշ քնեց։ Հարրին մահճակալից ցած թեքվեց ու դարակից հանեց անտեսանելիության թիկնոցը։
- Իր հայրիկինն է... Դա իր հայրիկի թիկնոցն է եղել։ Հարրին ձեռքի մեջ հոսեցրեց նուրբ թափանցիկ ծալքերը, կտորը մետաքսից էլ փափուկ էր ու օդի պես թեթև։ «Ճի՛շտ օգտագործիր»՝ հիշեց նա երկտողի զգաշացումը։
- Նա չէր կարող ստիպել իրեն հրաժարվել այն անմիջապես փորձելու մտքից։ Հարրին դուրս սահեց անկողնուց ու թիկնոցը գցեց ուսերի վրա։ Ցած նայելով սեփական ոտքերին, նա միայն լուսնի լույսով ուրվագծված ստվերներ տեսավ։ Դա մի շատ զարմանահրաշ զգացում էր։
- Ճի՛շտ օգտագործիր այն։
- Հանկարծ Հարրիի ուղեղով կայծակի պես մի միտք փայլատակեց։ Այդ թիկնոցով ամբողջ Հոգվորթսը նրա տրամադրության տակ էր։ Մինչ նա կանգնած էր մթության ու բացարձակ լռության մեջ, հանկարծ բուռն հուզմունքը հեղեղեց նրա բոլոր երակները։ Չէ որ նա կարող է այդ թիկնոցով ամեն տեղ գնալ, բացարձակապես ամե՜ն տեղ... և Ֆիլչը երբեք ոչինչ չի իմանա։
- Ռոնը մրմնջում էր խոր քնի մեջ։ Պե՞տք է, արդյոք, արթնացնել նրան։ Ինչ-որ բան նրան ետ պահեց առաջին մղումից։ Չէ՞ որ դա իր հոր թիկնոցն էր։ Հարրին մտածեց, որ այդ անգամ՝ այդ առաջին անգամ, նա պետք է մենակ փորձի թիկնոցը։
- Հարրին գաղտագողի դուրս եկավ ննջասենյակից, իջավ պտատակաձև աստիճաններով, կտրեց անցավ ընդհանուր սենյակը և դուրս մագլցեց Չաղ Կոմսուհու դիմանկարի միջով։
- — Ո՞վ կա այդտեղ, — աչալուրջ կանչեց Չաղ Կոմսուհին։ Հարրին ոչինչ չասաց։ Նա արագ քայլեց միջանցքն ի վար։
- Ու՞ր կարելի էր գնալ։ Հարրին կանգ առավ ու սկսեց մտածել։ Նրա սիրտը մոլեգին բաբախում էր։ Հետո նրա գլխում մի միտք ծագեց։ Դեհ, իհարկե՝ գրադարանի Արգելված մասը։ Նա կկարողանա հանգիստ կարդալ ինչ ուզենա, մինչև վերջապես չիմանա, թե ով էր Նիքողայոս Ֆլամերը։ Հարրին ճանապարհ ընկավ դեպի գրադարան՝ անտեսանելիության թիկնոցն ավելի մոտ քաշելով կրծքի վրա։
- Գրադարանում անթափանց ու սարսափազդու խավար էր տիրում։ Հարրին մի լապտեր վառեց՝ գրապահարանների միջև ընկած անցումները տեսնելու համար։ Լապտերն այնպիսի տեսք ուներ, ասես օդի մեջ ինքն իրեն էր ճախրում։ Թեև Հարրին զգում էր լապտերի ծանրությունը կրող իր ձեռքը, սակայն՝ օդի մեջ առանց պահող ձեռքի ճախրող լապտերի տեսքից սարսուռ էր անցնում ամբողջ ողնաշարով։
- Արգելված մասը գրադարանի ամենավերջին հատվածում էր գտնվում։ Հարրին զգուշորեն անցավ հաստ արգելապարանի վրայով և ձեռքի լապտերը բարձրացրեց՝ գրքերի անվանումները կարդալու համար։ Դրանք նրան գրեթե ոչինչ չէին ասում։ Դրանց պլոկված ու մաշված ոսկեփայլով վերնագրերը գրված էին անծանոթ լեզուներով։ Շատերն ընդհանրապես ոչ մի վերնագիր չունեին։ Գրքերից մեկի վրա մի մուգ բիծ կար, որն անչափ նման էր արյան հետքի։ Հարրիի ծոծրակի մազերը սկսեցին հետզհետե ցցվել ու սառնասարսուռ խուտուտ առաջացնել։ Գուցե դա նրա երևակայության արդյունքն էր, գուցե և ոչ, սակայն թվում էր, որ գրքերի շարքերից ինչ-որ ցածր անհանգիստ շշուկ էր լսվում, ասես դրանք զգում էին, որ գրդարանում կար մեկը, որն այդտեղ չպետք է լիներ։
- Ինչևէ, ինչ-որ տեղից պետք էր սկսել։ Լապտերը զգուշությամբ դնելով գետնին, նա սկսեց դիտել ներքևի դարակին շարված գրքերը։
- Ուշադրությունը գրավեց արծաթափայլ կազմով մի սև հաստափոր հատոր։ Նա դժվարությամբ դուրս քաշեց հատորը շարքի միջից, որովհետև այն շատ ծանր էր, և մի ծնկի վրա հավասարակշռություն պահպանելով, բացեց։
- Մի ահավոր, արյուն սառեցնող ճիչ խախտեց գրադարանի համապարփակ լռությունը, և ճչացողը... գիրքն էր։ Հարրին գիրքն անմիջապես թրմփոցով փակեց, սակայն ճիչը շարունակվում էր ու շարունակվում՝ աննկարագրելի բարձր, ականջի թաղանթը ցավեցնող և ընկճող կայունությամբ։ Հարրին ետ-ետ գնաց ու սայթաքեց իր լապտերի վրա, որն անմիջապես հանգավ։ Արդեն խուճապի մատնվելով, նա միջանցքով մոտեցող ոտնաձայներ լսեց։
- Ճչացող գիրքը մի կերպ ետ խցկելով դարակի վրա, նա փախուստի դիմեց ու Ֆիլչի կողքով անցավ գրեթե գրադարանի մուտքի մոտ։ Ֆրլչի գունատ, լայն չռած աչքերը նայում էին ուղիղ նրա միջով, և Հարրին՝ մի կերպ չհպվելով նրա առաջ պարզած ձեռքին, անցավ նրա կողքով ու վազեց միջանցքով, իսկ գրքի անտանելի ճիչը դեռ զրնգում էր նրա ականջներում։
- Հարրին շեշտակի կանգ առավ մի բարձրահասակ զինազգեստի մոտ։ Այնքան էր կլանվել գրադարանից հեռու փախչելով, որ չէր էլ նկատել, թե ուր էր գնում։
- Գուցե մթությո՞ւնն էր պատճառը, որ չէր կարողանում կռահել, թե որտեղ էր գտնվում։ Նա շատ լավ էր հիշում, որ նման բարձրահասակ զինազգեստ կար առաջին հարկում՝ խոհանոցի դռների մոտ, բայց այդ պահին նա պետք է առնվազն հինգերորդ հարկում լիներ։
- ― Պրոֆեսոր, դուք ինձ խնդրել էիք անմիջապես տեղեկացնել ձեզ, եթե գիշերով ամրոցում շրջող մարդ հայտնաբերեմ կամ նկատեմ, որ ինչ-որ մեկը գրադարանի Արգելված մասն է մտել։
- Հարրին զգաց, թե ինչպես արյունը ետ հոսեց իր դեմքից։ Որտեղ էլ նա գտնվելիս լիներ այդ պահին, Ֆիլչը հաստատ կարճ ճանապարհ գիտեր, որովհետև նրա թավ ու խռպոտ ձայնը հետզհետե մոտենում էր և, ի սարսափ իրեն, Ֆիլչի զրուցակիցը ոչ այլ ոք, քան ինքը՝ Սառկեկն էր, որը և պատասխանեց նրան.
- ― Արգելված մասո՞ւմ, ասում ես... Ինչևէ, դժվար թե նրանք շատ հեռուն գնացած լինեն։ Մենք նրանց դեռ կարող ենք բռնել, եթե շտապենք։
- Հարրին արձանի պես գամված, կանգնած էր տեղում, երբ Ֆիլչն ա Սառկեկը անկյունից դուրս եկան միջանցք՝ նրան դեմ առ դեմ։ Անշուշտ, նրանք իրեն չէին տեսնում, բայց միջանցքը շատ նեղլիկ էր և, եթե նրանք շարունակեին գալ իր ուղղությամբ, շատ շուտով պարզապես կընդհարվեին նրա հետ։ Թիկնոցը, ճիշտ է, անտեսանելի էր դարձնում, սակայն ոչ՝ թափանցիկ։
- Նա, ինչքան կարող էր կամացուկ, սկսեց նահանջել։ Ձախից մի կիսաբաց դուռ կար։ Դա նրա միակ հույսն էր։ Եվ նա շունչը պահած դռնից ներս խցկվեց՝ ջանալով չկպչել դռան կիսաբաց փեղկին և, բարեբախտաբար, նրան հաջողվեց ներս սողոսկել առանց Ֆիլչի ու Սառկեկի կողմից նկատվելու։ Նրանք անցան Հարրիի կողքով, իսկ նա շունչը պահած ծեփվել էր պատին և լսում էր հեռացող ոտնաձայները։ Լա՜վ պրծավ։ Կարելի է ասել, որ բախտը բերեց։ Մի քանի վայրկյան անց նա վերջապես ուշադրություն դարձրեց այն սենյակին, որտեղ պատսպարվել էր։
- Դա մի չօգտագործվող դասասենյակ էր։ Պատերի տակ երևում էին իրար վրա կիտված դպրոցական սեղանների ու աթոռների մութ ուրվագծերը։ Սենյակի մեջտեղում շուռ տված աղբադույլ կար, սակայն ուղիղ նրան դեմ-դիմաց, պատին հենված, կանգնած էր մի իր, որը, կարծես, բոլորովին էլ այս սենյակում չպետք է լիներ։ Ասես, ինչ-որ մեկը քիչ առաջ այն բերել էր այդտեղ, պարզապես, ոտքի տակից հանելու համար։
- Դա մի հիասքանչ հայելի էր՝ կանգնած երկու հաստաճիրան թաթերի վրա և գետնից գրեթե մինչև առաստաղը բարձրացող, ոսկյա ծաղկազարդ շրջանակով։ Հայելու գագաթին, շրջանակի վրա, անհասկանալի բառեր կային փորագրված.
- Հարրիի խուճապն անցավ՝ Ֆիլչի ու Սառկեկի հեռացող ձայների հետ։ Նա մի քայլ արեց դեպի հայելին՝ ցանկանալով հայելու մեջ կրկին նայել սեփական արտացոլմանը և ոչինչ չտեսնել։ Եվս մի քանի քայլ, և նա կանգնեց հայելու առաջ։
- Հարրին հանկարծ երկու ձեռքով ամուր բռնեց բերանը, որպեսզի խլացնի կոկորդից դուրս եկող ճիչը։ Նա տեղում կրունկների վրա պտտվեց ու ետ նայեց։ Նրա սիրտը շատ ավելի ուժգին էր բաբախում, քան այն ժամանակ, երբ ականջների մեջ զրնգում էր արգելված գրքի՝ արյուն սառեցնող ճիչը։ Հայելու մեջ նա տեսել էր ոչ միայն ինքն իրեն, այլ նաև անծանոթ մարդկանց մի մեծ խումբ, որոնք սենյակում կանգնած էին ուղիղ իր ետևում։
- Բայց սենյակը դատարկ էր։ Արագ շնչելով, նա դանդաղ ետ շրջվեց դեպի հայելին։
- Ահա ինքը՝ արտացոլված հայելու մեջ, շատ գունատ և սարսափահար աչքերով, իսկ իր ետևում արտացոլվում էին սենյակում կանգնած ամենաքիչը ևս տաս հոգի։ Հարրին կրկին ուսի վրայով ետ նայեց, սակայն իր ետևում ոչ ոք չկար կանգնած։ Կամ գուցե բոլոր կանգնածները նույնպես անտեսանելի էին։ Գուցե նա կանգնած էր մի սենյակում, որը լեփ-լեցուն էր անտեսանելի մարդկանցով, իսկ այդ հայելու գաղտնիքն այն էր, որ նա արտացոլում էր ոչ միայն տեսանելի, այլ նաև բոլոր անտեսանելի մարդկանց։
- Նա կրկին նայեց հայելու մեջ։ Նրա արտացոլման ետևում կանգնած էր մի կին, որը ժպտում էր իրեն ու ձեռքով անում։ Հարրին ձեռքը երկարացրեց օդի մեջ՝ դեպի ետ։ Եթե այդ կինն իսկապես այնտեղ էր, ապա ինքն անպատճառ կշոշափեր նրան, որովհետև կինը շատ մոտ էր կանգնած իրեն, սակայն նրա ետևում միայն դատարկ օդն էր։ Այդ կինը և մյուսները գոյություն ունեին միայն հայելու մեջ։
- Կինը շատ գեղեցիկ էր։ Նա մուգ կարմիր մազեր ուներ, իսկ աչքե՜րը․․․ ― Ա՛յ, աչքերը ճիշտ իմ աչքերի նման են, ― մտածեց Հարրին՝ մոտենալով հայելուն, ― վառ կանաչ գույնի և ճիշտ նույնպիսի կտրվածքով, ― սակայն մոտենալով, նա հանկարծ նկատեց, որ կնոջ աչքերից արցունքներ են հոսում։ Նա և՛ ժպտում էր, և՛ միևնույն ժամանակ լաց լինում։ Նրա կողքին կանգնած բարձրահասակ նիհար, խառնիխուռն սև մազերով տղամարդը հոգատարությամբ գրկեց կնոջ ուսը։ Այդ տղամարդը ակնոց էր կրում, և նրա մազերը ճիշտ Հարրիի մազերի նման խիտ ու անհնազանդ ցցված էին ականջների ետևում։
- Հարրին արդեն այնքան մոտ էր կանգնած հայելուն, որ նրա քիթը գրեթե հպվում էր հայելու մեջ իր քթի արտացոլմանը։ Հանկարծ նա հասկացավ.
- ― Մա՞մ... ― շշնջաց նա, ― Պա՞պ... Նրանք պարզապես նայում էին իրեն մեղմ ու հանդարտ ժպիտով։ Հարրին սկսեց հայացքը դանդաղ դեմքից դեմք տանել և տեսավ ճիշտ իր աչքերի նման ուրիշ զույգ կանաչ աչքեր, իր քթի նման ուրիշ քթեր։ Իսկ մի նիհարիկ ծերուկ ասես ճիշտ նույնպիսի ոսկրոտ ծնկներ ուներ, ինչպես ինքը։ Կյանքում առաջին անգամ Հարրին տեսնում էր իր ընտանիքին։
- Փոթթերները ժպտում էին Հարրիին ու ձեռքով անում, իսկ նա կարոտած, ագահ աչքերով հայացքը չէր կարողանում կտրել հայելուց, ափերն ամուր սեղմելով ապակուն, ասես հույս ուներ ներս ընկնել հայելու մեջ՝ նրանց բոլորի մոտ։ Նախկինում իրեն անծանոթ մի հզոր հոգեկան ցավ ներսից պաշարեց իրեն, միևնույն ժամանակ և՛ ուրախության պոռթկումի, և՛ անսահման, անփարատելի տխրության հախուռն մակընթացաթյուն առաջացնելով զգացմունքների մեջ։
- Դժվար էր ասել, թե ինչքան ժամանակ էր նա կանգնած այդտեղ։ Արտացոլումները ո՛չ կորչում էին, ո՛չ էլ խամրում, իսկ նա նայում էր ու նայում, մինչև հեռավոր մի ձայն նրան ետ բերեց իրական աշխարհ։ Չէր կարելի այդտեղ ավելի երկար մնալ։ Նա պետք է ննջարան տանող ճանապարհը գտներ։ Հարրին մի կերպ աչքերը կտրեց մոր դեմքից՝ շշնջալով. «Ես կվերադառնամ» և դուրս շտապեց սենյակից։
- — Կարող էիր, չէ՞, ինձ էլ արթնացնել, — բարկացած ասաց Ռոնը։
- — Դու կարող ես այսօր գալ ինձ հետ։ Ես նորից եմ գնալու։ Ուզում եմ, որ դու էլ տեսնես հայելին։
- — Իսկապես, շատ կուզենայի տեսնել հայրիկիդ ու մայրիկիդ, — ասաց Ռոնը։
- — Իսկ ես ուզում եմ տեսնել բոլոր ձերոնց, բոլոր Ուիզլիներին։ Դու ինձ ցույց կտաս քո բոլոր եղբայրներին ու ազգականներին։
- — Դու մերոնց կարող ես տեսնել, երբ ուզենաս, — ասաց Ռոնը, ― հենց այս տարի ամառային արձակուրդներին մի քանի օրով մեր տուն կգաս։ Բայց շատ հնարավոր է, որ այդ հայելին ցույց է տալիս միայն արդեն մահացած մարդկանց։ Ափսոս որ այդպես էլ Ֆլամերին չկարողացանք գտնել։ Մի կտոր հաց ու երշիկ կեր։ Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ոչինչ չես ուտում։
- Հարրին չէր կարող ուտել։ Նա տեսել էր իր ծնողներին և այդ երեկո կրկին պիտի տեսներ։ Նա գրեթե լրիվ մոռացել էր Ֆլամերի մասին։ Սառկեկը, եռագլուխ շունը, գաղտնախուցը. ոչինչ այլևս կարևոր չէր... Ու՞մ էր պետք, թե ինչ էր պահպանում եռագլուխ շունը... Ի՜նչ տարբերություն, Սառկեկը կգողանար դա, թե չէր գողանա...
- — Հո վատ չես զգում քեզ, — ասաց Ռոնը, — շատ տարօրինակ տեսք ունես այսօր։
- Հարրին ամեն ինչից շատ վախենում էր, որ դեպի հայելին տանող ճանապարհը չի գտնի։ Այդ գիշեր Ռոնի հետ թիկնոցով ծածկված, նրանք ստիպված էին ավելի դանդաղ շարժվել։ Նրանք նախ փորձեցին գրադարանի դռների մոտից կրկնել Հարրիի անցած ուղին և գրեթե մեկ ժամ թափառեցին մութ ա ցրտաշունչ միջանցքներով՝ այդպես էլ չգտնելով դեպի հայելու սենյակը տանող ճանապարհը։
- — Ես հիմա սառցի կտոր կդառնամ։ Արի մոռանանք հայելին ու վերադառնանք ննջարան։
- — Ո՛չ, — ֆշշացրեց Հարրին, — ես գիտեմ, որ այստեղ մոտերքում պիտի լինի։
- Նրանք անցան իրենց դեմ դիմաց՝ օդի մեջ ճախրող մի բարձրահասակ վհուկի ուրվականի կողքով, սակայն էլ ուրիշ ոչ մեկի չտեսան։ Ճիշտ այն պահին, երբ Ռոնը սկսեց բողոքել, որ իր ոտքերն արդեն սառցակալել են, ու եթե շտապ ետ չգնան, ինքը սառցահարվելուց կմեռնի, և իր ցրտահարված ուրվականը ընդմիշտ կմնա Հոգվորթսի գիշերային միջանցքներում սավառնելու, Հարրին հանկարծ տեսավ ասպետական զինազգեստը։
- ― Այստե՛ղ է, հենց այստե՛ղ,.. Այ-յո՛... Գտա՛, վերջապես...
- Նրանք դուռը ներս հրեցին։ Հարրին ուսի վրայից թիկնոցը ցած գցեց ու վազեց ուղիզ հայելու մոտ։ Ահա և նրանք՝ հայրիկն ու մայրիկը։ Տեսնելով Հարրիին, նրանք ուրախացած գլխով արին։
- — Տեսա՞ր... — շշնջաց Հարրին։
- — Ես ոչինչ չեմ տեսնում;
- — Նայի՛ր, չե՞ս տեսնամ... Բոլորն էլ այստեղ են,..
- — Ես միայն քեզ եմ տեսնում։
- — Ճիշտ տեղից չես նայում... Այստեղ արի՛, իմ տեղը կանգնի՛ր...
- Հարրին մի կողմ քաշվեց, բայց իր տեղը Ռոնին զիջելով, նա հայելու մեջ այլևս չէր տեսնում իր ընտանիքին։ Հայելու մեջ միայն Ռոնն էր՝ իր գույնզգույն գիշերազգեստով, գզգզված մազերով ու զարմանքից կլորացած աչքերով։
- Ռոնը հիպնոսված պլշել էր իր արտացոլման վրա։
- — Ապա մի ինձ նայի՛ր...
- — Չես տեսնո՞ւմ շուրջդ կանգնած քո ամբողջ ընտանիքին։
- — Վ-վ-ո՜չ... ես մենակ եմ... բայց ես ուրիշ եմ... Ես ոնց որ ավելի մեծ լինեմ տարիքով... Վաա՜ուու... Ախր ես... ես Հոգվորթսի Առաջին աշակերտն եմ...
- — Ի՞նչ...
- — Ես... ես մի կրծքանշան ունեմ, ճիշտ Բիլի ունեցածի նման և իմ ձեռքին Միաբանաթյունների գավաթն է ու... ու Քվիդիչի գավաթը... Վաա՜ուու... Ախր, ես քվիդիչի կապիտա՜ն եմ... — Ռոնը, մի կերպ աչքերը կտրելով իր արտացոլումից, հազախառն հիացմունքով շրջվեց Հարրիի կողմը։
- — Ի՞նչ ես կարծում, այս հայելին ապագա՞ն է ցույց տալիս։
- — Այդ ինչպե՞ս պիտի ապագան ցույց տա, եթե իմ ընտանիքի բոլոր անդամները վաղուց մեռած են։ Մի կողմ քաշվի՛ր։ Թո՛ղ տեսնեմ...
- ― Դու ամբողջ անցած գիշեր նայել ես, մի քիչ էլ թող ես մենակ նայեմ։
- — Հա՛, դու ընդամենը կանգնած ես քվիդիչի գավաթը ձեռքիդ բռնած։ Ի՞նչ հետաքրքիր բան կա դրա մեջ։ Թո՛ղ, ես ուզում եմ ծնողներիս տեսնել։
- ― Մի՛ հրի...
- Միջանցքից հանկարծ մի ձայն լսվեց, և նրանց՝ հետզհետե տաքացող երկխոսությունն ընդհատվեց։ Նրանք չէին զգացել, թե ինչքան բարձր էին խոսում։
- — Շո՜ւտ արա, այս կողմն արի։
- Հարրին հասցրեց թիկնոցը գցել իրենց գլխին հենց այն պահին, երբ դռան ճեղքի մեջ հայտնվեցին Միսիզ Նորիսի լուսարձակող կանաչ աչքերը։ Ռոնն ու Հարրին, շունչները պահած, անշարժ կանգնած միևնույն բանն էին մտածում, արդյո՞ք անտեսանելիության թիկնոցն ազդում է կատուների վրա, թե՝ ոչ։ Թվում էր, թե մի ժամ տևեց, մինչև կատուն դռան մոտից հեռացավ։
- — Այստեղ մնալն այլևս ապահով չէ։ Շատ հնարավոր է, որ կատուն մեզ լսել է ու հիմա գնաց Ֆիլչի ետևից։ Գնացինք այստեղից։
- Եվ Ռոնը՝ դիմադրող Հարրիին թևից բռնած, դուրս տարավ սենյակից։
- Նույնիսկ հաջորդ առավոտյան սառույցը դեռ չէր կոտրվել։
- — Շախմատ չխաղա՞նք, — ասաց Ռոնը։
- — Ոչ։
- — Չգնա՞նք, տեսնենք ինչ կա-չկա Հագրիդի մոտ։
- — Ոչ... Դու գնա, եթե ուզում ես։
- — Ես գիտեմ, թե ինչի մասին ես մտածում, Հարրի. այն հայելու։ Մի գնա այնտեղ այս գիշեր։
- — Իսկ ինչու՞ չգնամ։
- — Չգիտեմ։ Ես ուղղակի շատ վատ նախազգացում ունեմ։ Դրանից բացի, արդեն քանի անգամ փորձանքից հազիվ ես մազապուրծ փրկվել։ Ֆիլչը, Սառկեկը և
Միսիզ Նորիսը ֆռֆռում են ամենուրեք։ Հետո ի՞նչ, որ անտեսանելի ես, բա որ հանկարծ ընդհարվես նրանցից մեկնումեկի հետ ու բռնվես։ Իսկ եթե հանկարծ մի բան շուռ տաս ու մատնես ինքդ քեզ։
- ― Ճիշտ ու ճիշտ Հերմիոնայի պես ես խոսում։
- — Հա՛րրի, ես լուրջ եմ ասում, մի՛ գնա։
- Սակայն միայն մեկ միտք էր պտտվում Հարրիի գլխում, այն է՝ հնարավորին չափ վաղ վերադառնալ հայելու մոտ, և Ռոնը չէր կարող նրան կանգնեցնել։
- Երրորդ գիշերը Հարրին ճանապարհը շատ ավելի արագ գտավ, քան նախորդ անգամ։ Նա այնքան արագ էր քալլում, որ իր քայլերով անթույլատրելի աղմուկ էր բարձրանամ։ Դա ինքն էլ գիտեր, սակայն, բարեբախտաբար, ճանապարհին ոչ մեկին չհանդիպեց։
- Եվ, ահա, հայելու մեջ կրկին մայրիկն ու հայրիկը ծաղկեցին սիրատոչոր ժպիտով, իսկ պապիկներից մեկը ուրախ-ուրախ գլխով արեց նրան։ Հարրին ծնկները ծալեց ու նստեց հատակին՝ ուղիղ հայելու դիմաց։ Ոչինչ չէր կարող խանգարել նրան ամբողջ գիշեր մնալ այդտեղ՝ իր ընտանիքի հետ։ Ոչինչ...
- — Ուրեմն կրկի՞ն վերադարձար այստեղ, Հարրի։
- Հարրիին այնպիսի զգացում պատեց, ասես իր բոլոր ներքին օրգանները միանգամից սառցի կտոր դարձան։ Նա ուսի վրայով ետ նայեց։ Պատի տակ կիտված դպրոցական սեղաններից մեկի վրա նստած էր ոչ այլ ոք, քան ինքը՝ Ալբուս Դամբլդորը։ Հարրին հաստատ անցել էր նրա կողբով և տարված լինելով ծնողներին կրկին տեսնելու անհաղթահարելի ցանկությամբ, երևի չէր նկատել նրան։
- — Ես... ես ձեզ չէի տեսել, սըր։
- — Տարօրինակ է, թե անտեսանելիությունը ինչքան կարճատես է դարձնում մարդուն, ― ասաց Դամբլդորը և Հարրիի սրտից մի մեծ քար ընկավ, երբ նա նկատեց, որ Դամբլդորը ժպտում է։
- ― Դեհ, ի՞նչ... ― ասաց Դամբլդորը՝ ցած սահելով սեղանից և անմիջապես նստելով հատակին, Հարրիի կողքին. ― տեսնում եմ, դու էլ՝ քեզնից առաջ հարուրավոր ուրիշ մարդկանց նման, հայտնաբերեցիր «Իրենքնազարե» հայելու հրաշքները։
- ― Ես չգիտեի, որ հայելին այդպես է կոչվում։
- ― Ը՜ըմ... ինձ ցույց է տալիս իմ ընտանիքը...
- ― Իսկ քո ընկեր Ռոնը իրեն տեսավ դպրոցի լավագույն աշակերտի պատվոնշաններով զարդարված։
- ― Այդ ինչպե՞ս իմացաք...
- ― Ինձ անտեսանելիության թիկնոց պետք չէ, անտեսանելի լինելու համար, ― մեղմ ասաց Դամբլդորը, ― Դեհ, ի՞նչ, դեռ գլխի չե՞ս ընկել, թե ինչ է ցույց տալիս այս հայելին։
- Հարրին գլուխը բացասաբար թափ տվեց։
- ― Լավ, հիմա կփորփեմ հուշել։ Աշխարհում միայն ամենաերջանիկ մարդը կարող է այս հայելին զուտ որպես հասարակ հայելի օգտագործել, այսինքն, երբ նայի հայելու մեջ, ինքն իրեն կտեսնի ճիշտ այնպես, ինչպես կա։ Դեռ չկռահեցի՞ր։
- Հարրին մտածեց, հետո դանդաղ ասաց.
- ― Հայելին մեզ ցույց է տալիս այն, ինչը մենք ուզու՞մ ենք տեսնել...
- ― Եվ այո և ոչ, — ասաց Դամբլդորը հանդարտ ձայնով։ ― Այս հայելին մեզ ցույց է տալիս ոչ այլ ինչ, քան մեր հոգու ամենանվիրական, ամենախոր թաքնված ցանկություններն ու իղձերը։ Դու, որ երբեք չես ճանաչել ընտանիքիդ, տեսնում ես բոլոր հարազատներիդ՝ շուրջդ կանգնած։ Ռոնալդ Ուիզլին, որը միշտ եղել է իր ավագ եղբայրների հաջողությունների ստվերում, իրեն տեսնում է մեն-մենակ՝ իր բոլոր եղբայրների փառքն ու հաջողությունները գերազանցող նվաճումներով։ Ինչևէ, այս հայելին մեզ ոչ գիտելիք է տալիս, ոչ էլ ճշմարտությունն է ասում։ Քանի՜–քանիսն են ցնորվեյ՝ դրա առջև կանգնած զմայլվելով անիրական իղձերի ու երազանքների տեսիլքային արտացոլքով և իրականության հետ կապը կորցնելով, պարզապես խելագարվել են, չիմանալով ճշմարի՞տ են կամ նույնիսկ ընդհանրապես իրականանալիք են, արդյոք, հայելու ցույց տվածները... Վաղը հայելին այստեղից մի ապահով տեղ կտեղափոխվի։ Հա՛րրի, խնդրում եմ քեզ, չփորձես այլևս փնտրել այն։ Եթե երբևէ կրկին հանդիպես հայելուն, այսօրվանից ավելի պատրաստված կլինես այդ հանդիպմանը։ Չի կարելի ապրել երազանքների մեջ և մոռանալ իրականությունը, հիշի՛ր ասածս... Իսկ հիմա, գուցե հագնե՞ս քո զարմանահրաշ թիկնոցն ու ննջարան վերադառնա՞ս։ Հարրին ոտքի կանգնեց։
- ― Սըր... պրոֆեսոր Դամբլդոր, կարո՞ղ եմ մի հարց տալ Ձեզ։
- ― Դու արդեն մի հարց տվեցիր... ― ժպտաց Դամբլդորը, ― բայց, կարող ես երկրորդն էլ տալ։
- ― Իսկ դուք ի՞նչ եք տեսնում, երբ նայում եք հայելու մեջ։
- ― Ե՞ս... Ես ինձ տեսնում եմ մի զույգ բրդյա, տնահյուս գուլպա ձեռքիս մեջ բռնած, ― ասաց Դամբլդորը։ ― Եվս մեկ անգամ Սուրբ Ծննդյան տոները եկան ու անցան, և կրկին ոչ մեկի մտքով չանցավ ինձ մի զույգ տաք գուլպա նվիրել։ Մարդիկ, չգիտես ինչու, ինձ միայն գրքեր են նվիրում։
- Արդեն անկողնում Հարրիի մտքով անցավ, որ Դամբլդորը, ամենայն հավանականությամբ, լուրջ չէր խոսում գուլպաների մասին։ Սակայն հետո՝ Բոքոնին իր բարձի վրայից մի կողմ քշելով, նա մտածեց, որ իր հարցը բավականին անձնական էր և այնքան էլ քաղաքավարի չէր։
Գլուխ տասներեքերորդ․ Նիքողայոս Ֆլամեր
- Դամբլդորին հաջողվեց համոզել Հարրիին այլևս չփնտրել «Իրենքնազարե» հայելին, և ձմեռային արձակուրդների հաջորդ օրերին Անտեսանելիության թիկնոցը ծալված դրված էր Հարրիի պահարանում։ Հարրին շատ կուզենար նույնպիսի հեշտությամբ մոռանալ նաև հայեւու մեջ իր տեսածները, սակայն դա բնավ հեշտ չէր։ Նա կրկին ամեն գիշեր մղձավանջներ էր տեսնում։ Նույն սարսափազդու երազն էր։ Կրկին ու կրկին ծնողներն անհետանում էին կանաչ լույսի բռնկումի մեջ, և մի զարհուրելի սատանայական ձայն կաղկանձում էր լկտի հռհռոցով։
- ― Տեսնու՞մ ես, Դամբլդորը ճիշտ էր, որ այդ հայելին կարող է մարդ խելագարացնել, — ասաց Ռոնը, երբ Հարրին պատմեց նրան իր երազների մասին։
- Հերմիոնան, որն արձակուրդներից վերադարձել էր երկրորդ կիսամյակի սկզբից մեկ օր առաջ, այլ կարծիք ուներ իրավիճակի մասին։ Մի կողմից նրան անչափ սարսափեցրեց այն լուրը, որ Հարրին երեք գիշեր շարունակ թափառել էր դպրոցում (իսկ եթե Ֆիլչը նրան բռնե՞ր), բայց մյուս կողմից նա բավականին հիասթափված էր, որ Հարրիին չէր հաջողվել իմանալ, թե Ո՞Վ է Նիքողայոս Ֆլամերը։
- Նրանք արդեն հույսները կտրել էին Նիքողայոս Ֆլամերի անունը գրադարանային որևէ գրքում գտնելուց, թեև Հարրին շարունակում էր պնդել, որ ինքն այդ անունը ինչ-որ տեղ կարդացել էր։ Դասերն սկսվելուց հետո, դասամիջոցներին և հատուկենտ ագատ ժամերին, նրանք, այնուամենայնիվ, շարունակում էին վազել գրադարան։ Հարրին նույնիսկ ավելի քիչ ժամանակ ուներ՝ համեմատած մյուս երկուսի հետ, որովհետև դասերի հետ միասին վերսկսվել էին նաև քվիդիչի մարզումները։
- Վուդը թիմին չէր խնայում։ Ձյանը փոխարինած անդադար մաղող անձրևը, կարծես ավելի էր բորբոքում նրա եռանդը։ Նույնիսկ Ուիզլիներն էին սկսել բողոքել, որ Վուդը ֆանատիկոս է դարձել, բայց Հարրին Վուդի կողմից էր։ Եթե իրենք կարողանային հաղթել Գրիֆինդորն ընդդեմ Հաֆըլփաֆի կիսաեզրափակիչ խաղում, ապա վերջին վեց տարիների անընդմեջ պարտություններից հետո Գրիֆինդորը, վերջապես, առաջ կանցներ Սլիզերինից՝ Միաբանաթյանների գավաթի մրցույթում։ Հաղթելու անսահման ցանկությունից բացի, Հարրին հայտնաբերեց նաև, որ անխնա մարզումներից հոգնելով, ինքն ավելի քիչ մղձավանջներ է տեսնում։
- Սակայն թաց ու ցեխոտ մարզումներից մեկի ժամանակ, Վուդն իսկապես մի տհաճ նորության հայտնեց թիմին։ Ըստ երևույթին, նա չէր ուզում նախապես հայտնել այդ լուրը, որ պատասխանատու խաղից առաջ բոլորի տրամադրությունը չփչացնի, բայց Ուիզլիները նրան անչափ բարկացրին, երբ ոչ մի հրահանգի չենթարկվելով, ցախավելներին նստած, թոկից փախած խելառների պես չարաճճիություն էին անում՝ վեր ու վար հետապնդելով իրար երկնքում, և ձևացնում, որ հրես-հրես վայր կընկնեն ցախավելից։
- — Դեհ, վերջապես, բավակա՛ն է խեղկատակություն անեք, — բղավեց Վուդը, — եթե ուզում եք, որ մրցույթում պարտվենք, ուրեմն ճիշտ այդպես պետք է ձեզ պահեք խաղի ժամանակ։ Այս անգամ խաղի դատավորը Սառկեկն է լինելու, իսկ նրան միայն պատրվակ է պետք Գրիֆինդորից միավորներ հանելու և տուգանայիններ նշանակելու համար։
- Այս խոսքերի վրա Ջորջ Ուիզլին իսկապես ցախավելից վայր ընկավ։
- — Դատավորը Սառկե՞կն է լինելու, — թոթովեց Ջորջը ցեխոտված բերանը մաքրելով։ — Այղ երբվանի՞ց է նա սկսել խաղ դատել։ Մինչև օրս կյանքում գոնե մեկ անգամ քվիդիչի խաղի դատավոր եղե՞լ է։ Պահո՜... Վերջներս եկավ... Նա երբեք թույլ չի տա, որ մենք իր սիրելի Սլիզերինից առաջ անցնենք ու խաղի ժամանակ ինչ կուզի՝ կանի։
- Մյուսները նույնպես վայրէջք կատարեցին Ջորջի կողքին և միացան նրա բողոքին։
- ― ժողովու՛րդ, դա իմ մեղքը չէ։ Ես ի՞նչ կարող եմ անել։ Մենք պարզապես պետք է շատ զգույշ լինենք ու ոչ մի խախտում թույլ չտանք, որպեսզի Սառկեկին տեղիք չտանք մեզնից միավորներ հանելու կամ մեր դեմ տուգանային նշանակելու համար։
- «Դա, իսկապես, տհաճ նորություն է», — մտածեց Հարրին։ Սակայն նա անհանգստանալու մեկ ուրիշ հիմնավոր պատճառ էլ ուներ. Սառկեկը ոչ միայն դատելու է քվիդիչի խաղը, այլ ամբողջ խաղի ժամանակ իր կողքին է լինելու խաղադաշտում...
- Թիմի մյուս անդամները, ինչպես միշտ, մարզումից հետո մնացին մի քիչ շատախոսելու համար, սակայն Հարրին գնաց ուղիղ Գրիֆինդորի ընդհանուր սենյակը, որտեղ և գտավ Ռոնին ու Հերմիոնային՝ շախմատ խաղալիս։
- Շախմատը միակ բանն էր, որտեղ Հերմիոնան տանուլ էր տալիս, և Հարրիի ու Ռոնի կարծիքով դա նրա վրա շատ բարերար ու դաստիարակիչ ազդեցության էր ունենում։
- ― Չխոսես ինձ հետ, ― ասաց Ռոնը, երբ Հարրին նստեց նրա կողքին, ― ինձ պետք է կենտրոն... ― այդ պահին նա աչքի ծայրով նկատեց Հարրիի դեմքի արտահայտությունը։ ― Քեզ ի՞նչ է եղել... էս ի՞նչ տեսք ունես։
- Ձայնը իջեցնելով, որ Ռոնից ու Հերմիոնայից բացի ուրիշ ոչ ոք չլսի, Հարրին պատմեց քվիդիչի հաջորդ խաղը դատելու Սառկեկի հանկարծակի, անհաղթահարելի ցանկության մասին։
- ― Դու այդ օրը չե՛ս խաղա, ― ասաց Հերմիոնան։ ―Կձևացնե՛ս, որ հիվանդ ես, ― վրա տվեց Ռոնը։
- — Կասես, որ ոտբք կոտրել ես, — առաջարկեց Հերմիոնան։
- — Իսկականից կկոտրես ոտքդ, — ավելացրեց Ռոնը։
- — Չեմ կարոդ, — ասաց Հարրին։ — Մենք պահեստային Որսորդ չունենք։ Եթե ես չմասնակցեմ, ուրեմն Գրիֆինդորն ընդհանրապես չպիտի խաղա։
- Այդ րոպեին Չաղ Կոմսուհու դիմանկարը բացվեց, և Նեվիլը ներս գլորվեց Գրիֆինդորի ընդհանուր սենյակ։ Թե ինչպես էր նրան հաջողվել ընդհանրապես Գրիֆինդորի աշտարակ հասնել ու ներս ցատկել Չաղ Կոմսուհու դիմանկարից, կարելի էր միայն կռահել, որովհետև նրա երկու ոտքերը քարացած կպած էին իրար՝ բոլորի համար անմիջապես ճանաչելի՝ Ոտնակապության անեծքով։ Նա երևի ամբողջ ճանապարհը՝ մինչև Գրիֆինդորի աշտարակ, մորեխի պես ցատկոտելով էր եկել։
- Բոլորը սկսեցին հռհռալ՝ չկարողանալով զսպել ծիծաղը, բացի Հերմիոնայից, որն անմիջապես վեր ցատկեց տեղից ու կատարեց չար անեծքը ոչնչացնող հակաաղոթքը։ Նեվիլի ոտքերն անջատվեցին իրարից՝ ծիծաղելիորեն աջ ու ձախ ցցվելով, և նա դողալով ու ցնցվելով ոտքի կանգնեց։
- — Այդ ինչպե՞ս եղավ, — հարցրեց Հերմիոնան՝ հոգատարությամբ ուղեկցելով նրան իրենց զբաղեցրած բազկաթոռների մոտ։
- — Մալֆոյը... — ասաց Նեվիլը դեռ դողացող ձայնով, — ես նրան հանդիպեցի գրադարանի մոտ։ Նա ասաց, ինչ լավ է, որ հենց ես իրեն պատահեցի, որովհետև ինքը ճիշտ մեկն ու մեկին էր փնտրում վարժվելու և գործնական փորձ ձեռք բերելու համար։
- — Պետք է անմիջապես գնալ պրոֆեսոր Մըք Գոնագալի մոտ, — վրա տվեց Հերմիոնան, — պետք է անհապաղ պատմել նրան այս խայտառակության մասին։
- Նեվիլը գլուխն օրորեց։
- — Ես չեմ ուզում նոր անախորժություններ ունենալ, ― թոթովեց նա։
- — Չի կարելի այդպես ընկրկել նրա առաջ, պետք է անպայման պատասխան տալ, — ասաց Ռոնը։ ― Նա կարծում է, որ այդպես հեշտ ու հանգիստ կարող է մարդկանց տրորելով անցնել, բայց դա չի նշանակում, որ պետք է հլու-հնազանդ պառկես նրա առաջ ու նրա ճանապարհը հեշտացնես։
- — Ես դա շատ լավ գիտեմ, ու բոլորովին էլ կարիք չկա ինձ ասելու, որ ես բավականաչափ խիզախ ու համարձակ չեմ Գրիֆինդորում լինելու համար։ Մալֆոյն ինձ շատ լավ դաս տվեց քիչ առաջ, — վիրավորանքից խեղդվելով ու մի կերպ արցունքները զսպելով, բեկբեկուն ձայնով արտաբերեց Նեվիլը։
- Հարրին գրպանում շոշափեց Սուրբ Ծննդյան տոնին Հերմիոնայից նվեր ստացած շոկոլադե գորտերից վերջինը եւ՝ գրպանից հանելով, հոգատարությամբ տվեց Նեվիլին, որը կարծես ուր որ է պետք է սկսեր հեկեկալ։
- — Նեվի՚լ, դու տասներկու Մալֆոյ արժես, — ասաց Հարրին, — Չէ՞ որ Տեսակավորող գլխարկն ինքը քեզ Գրիֆինդոր ընտրեց։ Իսկ Մալֆոյը որտե՞ղ է՝ հոտած Սլիզերինում։
- Նեվիլի շուրթերին մի թույլ ժպիտ երևաց, մինչ նա բացում էր շոկոլադե գորտի փաթեթը։
- — Շնորհակալություն, Հարրի... Ես գնամ քնեմ... Քարտը վերցրու, կարծեմ հավաքում ես, չէ՞․..
- Երբ Նեվիլը հեռացավ, Հարրին շուռ տվեց ձեռքում բռնած հանրահայտ կախարդի նկարով քարտը։
- — Կրկին Դամբլդորն է, — ասաց նա մտազբաղ, — դա իմ երբևէ ունեցած առաջին քար...
- Նրա շունչը կտրվեց։ Նա շեշտակի նայեց քարտի հակառակ երեսին, հետո կրկին, ասես ցնորված, աչքերը չռեց Հերմիոնայի ու Ռոնի վրա։
- — Գտա՛, — շշնջաց նա, — Գտա Ֆլամերի՛ն... Ասում էի, չէ, որ մի տեղ կարդացել եմ։ Այստեղ գալու ժամանակ եմ կարդացել՝ գնացքի մեջ... ահա, լսեք.
«Պրոֆեսոր Դամբլդորը հատկապես հայտնի է 1945թ. սև մոգ Գրինդելվալդի հետ մենամարտում տարած հաղթանակով, վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակների հայտնագործությամբ և իր հանրահայտ գործընկեր Նիքողայոս Ֆլամերի հետ համատեղ ալքիմիայի բնագավառում կատարած մեծ նվաճումներով»։
- Հերմիոնան ոստի ցատկեց։ Նա այդքան հուզված տեսք չէր ունեցել այն օրվանից ի վեր, ինչ նրանք ստացել էին իրենց ամենաառաջին տնային հանձնարարության գնահատականները։
- — Ոչ մի տեղ չգնա՛ք, — ասաց նա ու այծիկի պես վեր սլացավ աղջիկների ննջասենյակ տանող պտուտակաձև աստիճաններով։ Հարրին ու Ռոնը հազիվ հասցրին զարմացած հայացբներ փոխանակել, երբ նա մրրիկի պես ետ ներխուժեց և երկու վայրկյանում իջավ աստիճաններով՝ այս անգամ մի ահռելի չափերի հին գիրք գրկած։
- — Մտքովս էլ չէր անցել այստեղ փնտրել, — հուզախառն շշնջաց նա, — ես այս գիրքը գրադարանից մի քանի շաբաթ առաջ եմ վերցրել թեթև ընթերցանության համար։
- — Թեթև՞... — ասաց Ռոնը, բայց Հերմիոնան ֆշշացրեց, որ նա ձայնը կտրի, քանի ղեռ ինքը մի բան է փնտրում գրքի մեջ ու սկսեց արագ-արագ գրքի էջերը թերթել, քթի տակ մրթմրթալով։
- Վերջապես, նա գտավ այն, ինչը փնտրում էր։
- — Ա՛խ, ես գիտե՜ի... Գիտեի, չէ՞...
- — Մեզ արդեն թույլատրվո՞ւմ է խոսել, — մռայլ գռմռաց Ռոնը։ Հերմիոնան բանի տեղ չդրեց նրան։
- — Նիքողայո՛ս Ֆլա՛մեր, — շշնջաց նա դրամատիկական դերասանուհու արտահայտչականությամբ, — հայտնի է որպես Փիլիսոփայական քարի վերջին ստեղծողը...
- Նրա խոսքերը, ավաղ, այն տպավորությունը չթողեցին, ինչ նա սպասում եր։
- ― Ինչի ստեղծո՞ղը... ― ասացին Հարրին ու Ռոնը միասին։
- ― Օ՜ֆ... ի միջի այլոց, երկուսդ էլ կարդալ գիտեք... Ահա, խնդրեմ, ինքներդ էլ կարդացեք։
- Փիլիսոփայական քարի ստեղծումը եղել է ալթիմիայի հնագույն հետազոտությունների նպատակակետերից մեկը։ Այդ քարը մի առասպելական նյութ է, որն ապշեցուցիչ հզորությունի ունի եւ կարող է ցանկացած մետաղ ոսկու վերածել։ Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաեւ Կյանքի Էլիքսիրը, որը խմողին անմահություն է շնորհում։
- Հարյուրամյակների ընթացքում եղել են Փիլիսոփայական քարի ստեղծման բազմաթիվ դեպքեր, սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս եւ օպերային երաժշտության մեծ սիրահար պրն․ Նիքողայոս Ֆլամերին։
- Պրն․ Ֆլամերը, որն անցյալ տարի տոնեց իր վեց հարյուր վաթսունհինգամյակը, խաղաղ կյանք է վարում Դեվոնում իր վեց հարյուր հիսունյոթամյա կնոջ՝ տիկին Փերենելի հետ։
- ― Տեսա՞ք, -- ասաց Հերմիոնան, երբ Հարրին ու Ռոնը վերջացրին կարդալ։ ― Այդ շունը հաստատ Ֆլամերի Փիլիսոփայական քարն է պահպանում։ Գրազ կգամ, հենց Ֆլամերն է խնդրել Դամբլդորին, որ նա իր Փիլիսոփայական քարը մի ապահով տեղ պահի Հոգվորթսում, որովհետև նախ, նրանք ընկերներ են, և հետո հաստատ գլխի են ընկել, որ ինչ-որ մեկն ուզում է քարը գողանալ։ Ահա թե ինչու է քարը Գրինգոթսից դուրս բերվել։
- ― Քար, որն ամեն ինչ ոսկու է վերածում և անմահություն պարգևում տիրոջը... Զարմանալի չէ, որ Սառկեկն աչք է դրել դրա վրա, ― ասաց Հարրին։ ― Ո՞վ չի ուզենա նման բան ձեռքը գցել։
- ― Եվ զարմանալի չէ, որ մենք չէինբ գտնում Ֆլամերի անունը «Հրաշագիտության նորագույն նվաճումների ուսումնասիրությունը» գրքում, ― ասաց Ռոնը, ― ...դժվար թե կարելի է նրան նորագույն համարել, եթե հաշվի առնենք, որ վեց հարյուր վաթսունհինգ տարեկան է։
- Հաջորդ առավոտյան, սև արվեստներից պաշտպանության դասի ժամանակ, մարդագայլ դարձվորի կծած վերքի տարբեր բուժումների դեղատոմսեր արտագրելու ընթացքում, Հարրին ու Ռոնը դեռ շարունակում էին քննարկել, թե ինչ կանեին իրենք, եթե փիլիսոփայական քար ունենային։ Եվ միայն այն ժամանակ, երբ Ռոնը ասաց, որ ինքը քվիդիչի իր սեփական բարձր լիգայի թիմը կառներ, Հարրին հիշեց Սառկեկի և սպասվելիք խաղի մասին։
- ― Ես խաղալու եմ, ― ... ասաց նա Ռոնին ու Հերմիոնային։ ― Եթե ես չխաղամ, ամբողջ Սլիզերինը կսկսի մտածել, որ ես վախեցա Սառկեկից։ Ես նրանց ցույց կտամ... Եվ երբ մենք հաղթենք, ա՛յ, այդ ժամանակ կտեսնենք, թե ով կծիծաղի վերջինը, ա՛յ, այդ ժամանակ ծիծաղը կջնջվի նրանց դեմքերից։
- ― Եթե միայն մինչև խաղի վերջը դու չջնջվես այս աշխարհից, ― ասաց Հերմիոնան։
- Խաղի մոտենալուն զուգընթաց Հարրին հետզհետե ավելի նյարդային էր դառնում, թեև ամեն գնով փորձում էր թաքցնել հազմունքը Հերմիոնայից ու Ռոնից։ Թիմի մյուս անդամները նույնպես պակաս նյարդային չէին։ Միաբանությունների մրցույթում Սլիզերինին հաղթելու հեռանկարը իսկապես շատ հրապուրիչ էր, առավել ևս, որ վերջին վեց տարիներին դա ոչ մի թիմի չէր հաջողվել։ Սակայն մի՞թե գրիֆինդորցիք կարող էին հաջողության հասնել, եթե խաղը մի այդպիսի կողմնակալ դատավոր դատեր։
- Հարրին չգիտեր, արդյո՞ք, դա իր երևակայության արդյունքն էր, թե ոչ, սակայն ուր էլ գնար, շարունակ ճանապարհին պատահաբար հանդիպում էր Սառկեկին։ Երբեմն նա նույնիսկ մտածում էր, թե գուցե Սառկեկը հետապնդում է իրեն՝ փորձելով ինչ-որ տեղ դեմ առ դեմ մենակ հանդիպել իր հետ։ Հմայադեղերի դասերը դարձել էին ամեն շաբաթ պարբերաբար կրկնվող կտտանքի ժամեր. Սառկեկը պարզապես անտանելի էր վարվում Հարրիի հետ։ Գուցե Սառկեկը կռահե՞լ էր, որ նրանք էլ գիտեն փիլիսոփայական քարի մասին։ Դժվար էր պատկերացնել թե ինչպես, բայց երբեմն Հարրիին մի զարհուրելի կասկած էր տանջում, որ Սառկեկը կարող էր մտքեր կարդալ։
- Հաջորդ առավոտյան, երբ Հերմիոնան ու Ռոնը հանդերձարանի մոտ իրեն հաջողություն մաղթեցին, Հարրին գիտեր, որ այդ պահին նրանց միայն մի բան էր մտահոգում, արդյոք կենդանի կտեսնե՞ն իրեն խաղից հետո, թե ոչ։ Անշուշտ, այնքան էլ լավատեսական կանխազգացում չէր։ Հարրին այնպես էր տարված մռայլ մտքերով, որ գրեթե ոչինչ չլսեց Վուդի քաջալերիչ ճառից, երբ հագնում էր իր համազգեստն ու վերցնում «Նիմբուս երկու հազարը»։
- Ռոնն ու Հերմիոնան մինչ այդ ազատ տեղեր էին գտել հանդիսատեսների շարքերում ու տեղավորվել էին Նեվիլի կողքին, որը չէր կարողանում հասկանալ, թե ինչու էին նրանք այդպես մռայլ ու մտահոգ, և ինչու էին երկուսն էլ իրենց կախարդական փայտիկները հետները բերել։ Նույնիսկ Հարրին չգիտեր, որ Ռոնն ու Հերմիոնան, իրենից էլ գաղտնի, վարժվում էին ոտնակապաթյան անեծք ուղարկելու մեջ։ Նեվիլի գլխին Մալֆոյի խաղացած չար կատակից նրանք մի միտք էին հղացել, և պատրաստվում էին նույն անեծքը կիրառել Սառկեկի նկատմամբ, եթե նկատեին, որ նա ուզում է վնասել Հարրիին։
- — Դեհ, չմոռանա՛ս, պետք է ասել, լոբոձո՛տոր մո՛րտիս, — շշնջաց Հերմիոնան, մինչ Ռոնը իր կախարդական փայտիկը թաքցնում էր պարեգոտի թևքի մեջ։
- — Գիտեմ, — մռնչաց Ռոնը, — էլ մի՛ սկսիր։
- Այդ պահին հանդերձարանում Վուդը Հարրիին մի կողմ էր տարել ու խաղից առաջ վերջին հրահանգներն էր շշնջում։
- —Չեմ ուզում քեզ շատ ճնշել, Փոթթեր, բայց այսօր պետք է Բանբերը հնարավորին չափ արագ բռնել։ Պիտի խաղը վերջացնենք մինչև Սառկեկը կհասցնի Հաֆըլփաֆին չափազանց շատ միավորներ տալ կամ մեզնից՝ տուգանայիններ հանել։
- — Ամբողջ դպրոցն է հավաքվել, — ասաց Ֆրեդ Ուիզլին գլուխը դռնից դուրս հանելով, — ...Հոպ-պա– պլա՜... նույնիսկ Դամբլդորն է եկել խաղը դիտելու։
Հարրիի սիրտը քիչ մնաց դուրս թռչի կրծքից։
- — Դամբլդո՞րը, — կրկնեց նա նետվելով դեպի դուռը։ Ֆրեդն իսկապես ճիշտ էր։ Ուրիշ էլ ո՞վ պիտի լիներ նման արծաթափայլ շքեղ մորուքով։
- Հարրին հազիվ իրեն զսպեց, որ թոքերի ամբողջ ուժով թեթևացած չհռհռա։ Նա փրկված էր։ Պարզապես անհնար էր, որ Սառկեկը նույնիսկ համարձակվեր ինչ-որ կերպ վնասել իրեն Դամբլդորի ներկայությամբ։
- Գուցե դա էր պատճառը, որ Սառկեկն այդքան կատաղած տեսք ուներ, երբ երկու թիմերը հանդիսաքայլ
դուրս եկան մարզադաշտ։ Նույնիսկ Ռոնը՝ հանդիսատեսների մեջ նստած, նկատեց Սառկեկի մռայլ տրամադրությունը։
- — Սառկեկին այդպես չարացած դեռ երբեք չեմ տեսել, — ասաց նա Հերմիոնային։ — Տե՛ս, արդեն դաշտ դարս եկան։ Վվա՜խ...
- Ինչ-որ մեկը հենց այդ պահին ուժեղ հարվածեց Ռոնի ծոծրակին։ Մալֆոյն էր։
- — Օ՛յ, կներես Ուիզլի։ Չէի տեսել, որ այդտեղ մարդ կա, — Մալֆոյը ատամնաշարը լայն բացելով ժպտաց Քրեբին ու Գոյլին։
- — Հետաքրքիր է, թե այս անգամ Փոթթերն ինչքան կդիմանա ցախավելի վրա։ Գրազ եկող չկա՞։ Հը՛, ի՞նչ կասես, Ուիզլի։
- Ռոնը չպատասխանեց։ Սառկեկը հենց այդ պահին հաֆըլփաֆցիներին տուգանային հարվածի իրավունք էր տվել, որովհետև Ջորջ Ուիզլին Բրետն ուղարկել էր ուղիղ նրա վրա։ Հերմիոնան, որը, գրեթե բոլոր մատները խաչաձևած, ասես ասեղների վրա նստած լիներ, աչք չէր կտրում Հարրիից, որը շահենի նման պտտվում էր բարձր երկնքում՝ աչալուրջ փնտրելով Բանբերին։
- — Գիտե՞ք, թե իմ կարծիքով ինչպես են Գրիֆինդորի թիմում խաղացողներ ընտրում, ― բարձրաձայն ասաց Մալֆոյը հենց այն պահին, երբ Սառկեկը մեկ այլ տուգանային հարված շնորհեց Հաֆըլփաֆին, այս անգամ հայտնի չէր, թե ինչի համար։
- — Նրանց մոտ խաղացողներին ընտրում են խղճահարության սկզբունքով։ Խնդրեմ, ահա Փոթթերը, որ ծնողներ չունի, և ահա Ուիզլիները, որ փող չունեն... Լոնգբո՚թոմ, այդ ինչպե՞ս է, որ քեզ մինչև հիմա թիմի մեջ չեն ընտրել, չէ՛ որ դու էլ ուղեղ չունես։
- Նեվիլը կաս-կարմիր կտրեց և շրջվեց դեպի Մալֆոյը։
- — Ես տասներկու քեզ նմանին արժեմ, Մալֆոյ, — կակազելով ասաց նա։ Մալֆոյը, Քրեբն ու Գոյլը փորները բռնած ոռնաձայն քրքջացին։ Իսկ Ռոնը, որը չէր համարջակվում աչքը կտրել խաղից, միայն ասաց.
- — Ապրե՛ս, Նեվիլ... Ա՛յ, այդպես է պետք դրան.,.
- — Լոնգբո՛թոմ, եթե ուղեղը ոսկի լիներ, ապա դու Ուիզլիներից էլ աղքատ կլինեիր, իսկ դա արդեն չափանիշ է։
- Ռոնի նյարդերը գերլարված էին Հարրիի համար անհանգստությունից։
- — Զգուշացնում եմ բեզ Մալֆոյ, ևս մեկ բառ...
- — Ռո՚ն, — հանկարծ ասաց Հերմիոնան, — Հարրին...
- — Ի՞նչ եղավ... Ուր է...
- Հարրին հանկարծ մտավ մի շեշտակի գլխապտույտ վայրէջքի մեջ և հանդիսատեսների շարքերից հիացական սուլոցների ու ճիչերի ալիք բարձրացավ։ Հերմիոնան տեղից վեր ցատկեց բոլոր խաչաձևած մատները միանգամից կծոտելով, իսկ Հարրին հրթիռի պես վար սլացավ դեպի դաշտը։
- — Ուիզլի, տե՛ս, թե բախտդ ո՜նց բերեց, Փոթթերը, կարծես, գետնին ընկած մի մետաղադրամ է տեսել, — ասաց Մալֆոյը։
- Ռոնը մռնչաց։ Մինչև Մալֆոյը կհասցներ հասկանալ, թե ինչ կատարվեց, Ռոնը արդեն հասել էր նրան ու կրծքից բռնած գետնին գամել։ Նեվիլը մի պահ տատանվելուց հետո, նստարանի թիկնատեղի վրայով մագլցեց ու Ռոնին օգնության հասավ։
- — Հա՛րրի, հուպ տու՛ր, — ճչաց Հերմիոնան, տեղում վեր-վեր թռչկոտելով, որն արդեն հասկացել էր, որ Հարրին ինքն էր ցախավելը դեպի դաշտ ուղղել։ Իսկ Հարրին արագություն հավաքելով սլանում էր դեպի Սառկեկը։ Հերմիոնան նույնիսկ չնկատեց էլ իր նստարանի տակ կատաղի գալարվող Ռոնին ու Մալֆոյին և նույնիսկ չէր էլ լսում քացիների ու բռունցքների թըմփ-թրըմփոցն ու շնչակտուր հևհևոցը, որ գալիս էր Նեվիլի, Քրեբի ու Գոյլի ոտք ու գլուխ իրար խառնված մարմնակույտից։
- Բարձր երկնքի մեջ Սառկեկը շրջվեց իր ցախավելի վրա և հազիվ հասցրեց նկատել իրենից գրեթե կես մետր հեռու հրթիռի պես ցած սլացող ինչ-որ ալ կարմիր բան. իսկ հաջորդ վայրկյանին Հարրին իր ցախավելը հանեց գլխիվայր սրընթաց պիկեից, մտավ հորիզոնական դանդաղող սլացքի մեջ և ձեռքերը հաղթական վեր բարձրացրած ցույց տվեց մի ձեռքի մեջ բռնած Ոսկե Բանբերը։
- Հանդիսականների շարքերը մի մակընթաց ալիքով, գոռում-գոչյունով ոտքի ցատկեցին։ Հարրի Փոթթերը ռեկորդ էր սահմանել։ Ոչ ոք չէր կարող մտաբերել, թե պատմության մեջ եղե՞լ էր արդյոք նման դեպք, որ Ոսկե Բանբերը խաղը սկսվելուց հետո այդքան արագ բռնվեր։
- ― Ռո՛ն, Ռո՛ն, որտե՞ղ ես։ Խաղը վերջացա՜վ։ Հարրին հաղթե՜ց։ Մենք հաղթեցի՜ն։ Գրիֆինդորն առաջ անցա՜վ, — ճչում էր Հերմիոնան, տեղում պարելով և գրկախառնվելով դիմացի շարքում կանգնած Փարվաթի Փաթիլի հետ։
- Հարրին՝ հասնելով գետնին, ցած թռավ իր ցախավելից։ Անհավատալի էր։ Նրան հաջողվել էր դա անել։ Խաղը վերջացել էր՝ հազիվ հինգ րոպե տևելով։ Մինչ գրիֆինդորցիները լցվում էին մարզադաշտ, Հարրին տեսավ Սառկեկին, որը սպիտակ դեմքով և ամուր սեղմված շրթունքներով վայրէջք կատարեց իր կողքին։ Հետո Հարրին մի ջերմ ափ զգաց ուսին ու վեր նայելով, տեսավ՝ իր վրա խոնարհված, Դամբլդորի ժպտացող դեմքը։
- — Ապրե՛ս, — ասաց Դամբլդորը ցածրաձայն, որպեսզի Հարրիից բացի ուրիշ ոչ ոք չլսի իրեն, ― ուրախ եմ, որ չես ընկճվել հայելու պատճառով և շարունակում ես ապրել ու վայելել կյանքը... Տեսնում եմ, որ իզուր ժամանակ չես կորցրել... Գերազանց էր, ապրես...
- Սառկեկը կատաղած թքեց գետնին։
- Մայրամուտին մոտ, Հարրին դուրս եկավ հանդերձարանից իր «Նիմբուս երկու հազարը» ցախավելների հանգարը տանելու համար, որը ցախավելները պահելու նպատակով կառուցված մի փայտաշեն կոկիկ շինություն էր։ Նա չէր կարող հիշել, թե երբ էր իր կյանքում դրանից ավելի երջանիկ զգացել իրեն։ Վերջապես, ինքն արեց մի բան, որի համար կարող էր հպարտանալ։ Ոչ ոք այլևս չէր կարող ասել, որ ինքն ընդամենը անունով է հանրահայտ։ Երեկոյան թեթև քամին երբեք այդքան զով ու քնքուշ չէր շոյել նրան։ Նա քայլեց թաց խոտի միջով, կրկին վերապրելով անցած ժամերի իրադարձությանները, և մի երջանիկ մշուշ պարուրեց նրան։ Ահա գրիֆինդորցիները վազում են, որ իրեն բարձրացնեն ուսերի վրա, Հերմիոնան մյուս աղջիկների հետ հեռվում վեր-վեր է ցատկոտում, իսկ Ռոնը, չգիտես ինչու արյունոտ բթով, հեռվից ձեռքերն է թափահարում ու ծիծաղելով ինչ-որ բան գոռում։
- Հարրին հասավ ցախավելների հանգարին ու հենվելով փայտյա դռանը, նայեց ամրոցի պատուհաններին, որոնք նարնջագույն և մորեգույն փայլ էին անդրադարձնում՝ մայր մտնող արևի շողերից։ Գրիֆինդորն առաջ անցավ։ Վերջապես հաջողվեց... Ի՜նչ լավ շշպռեց Սառկեկին...
- Ի միջի այլոց, Սառկեկի մասին...
- Կնգուղը գլխին քաշած մի թիկնոցավոր մարդ դուրս եկավ ամրոցի դռներից և քարե աստիճաններով իջնելով, գնաց դեպի Արգելված անտառ տանող արահետը։ Կասկած անգամ չէր կարող լինել, որ նա բոլորովին չէր ուզում որևէ մեկի կողմից նկատված լինել, այլապես ինչու պետք է հենց ընթրիքի ժամին դուրս գար։ Իսկապես, այդ թիկնոցավորը գլուխը կախ, արագ քայլեց դեպի Արգելված անտառը։ Հարրիի հաղթական երանությունը վայրկենապես հօդս ցնդեց։
- Նա անմիջապես ճանաչեց թիկնոցավորի կատվային քայլվածքը։ Սառկեկը գաղտագողի գնում էր Արգելված անտառ հենց այն ժամանակ, երբ բոլորը Մեծ դահլիճում ընթրում էին։ Էլ ի՞նչ կարող էր դա նշանակել...
- Հարրին ետ ցատկեց իր «Նիմբուս երկու հազարի» վրա ու պոկվեց գետնից։
- Երեկոյան զով քամու թևին աշտարակների տանիքներից էլ վեր բարձրանալով ու ամրոցը շրջանցելով նա ուղղվեց դեպի Արգելված անտառ։
- Հարրին աչքը չէր կտրում կանաչ մարգագետնի վրա բզեզի պես հազիվ նշմարվող մուգ կետից, որը արագընթաց գլորվելով, մտավ անտառ։ Հարրին շտապեց նրա ետևից։
- Ծառերն այնքան խիտ էին, որ նա չէր կարող տեսնել, թե Սառկեկն ուր գնաց։ Հարրին սկսեց սավառնել շրջաններով և հետզհետե ավելի ու ավելի ցած իջնել դեպի անտառի մատղաշ սաղարթները, գրեթե քսվելով ծառերի կատարների ճյուղերին, մինչև, վերջապես, խոսակցության ձայներ լսեց։ Նա լուռ սահեց ձայների ուղղությամբ և անձայն հենվեց բարձր հաճարենու հաստ բնին՝ թաբնվելով ճյուղերի մեջ։
- Հարրին զգուշությաճբ մագլցեց ծառի հզոր ճյուղերից մեկի վրա ու ձեռքից բաց չթողնելով ցախավեփ կոթը, փորձեց մի բան տեսնել ծառի մատղաշ տերևների միջից։
- Ներքևում, անտառային ստվերոտ բացատի եզրին կանգնած էր Սառկեկը, սակայն նա մենակ չէր։ Նրա դիմաց կանգնած էր պրոֆեսոր Քուիրելը։ Հարրին ճյուղերի ետևից չէր կարողանում տեսնել նրա դեմքը, սակայն Քուիրելը կակազում էր նույնիսկ ավելի անմխիթար բեկբեկուն ձայնով, քան երբևէ։ Հարրին լսողությանը լարեց, որ հասկանա, թե ինչի մասին էին նրանք խոսում։
- — Չեմ հա-ա-ա՛ս-կանում, Սիվե֊ե֊ե՛ր֊րուս, թե ինչու ես հենց ա-ա-ա՛յս֊ստեղ կանչել ինձ հանդր֊ի– ի՛պ-ման...
- — Կարծում եմ, բնավ կարիք չկա, որ ուրիշ որևէ մեկն իմանա մեր փոքրիկ զրույցի մասին, ― ասաց Սառկեկը սառցային ձայնով, ― Այս խոսակցությունը ուսանողների ականջների համար չէ։ Ոչ մի ուսանող չպետք է իմանա Փիլիսոփայական քարի մասին։
- Հարրին առաջ թեքվեց։ Քուիրելն ինչ-որ բան էր մկմկում, բայց Սառկեկն ընդհատեց նրան։
- ― Արդեն իմացե՞լ ես, թե ինչպես կարելի է անցնել Հագրիդի եռագլուխ գազանի կողքով։
- ― Բա-ա-ա-ա՛յց Սիվե-ե-եր-րուս, ես...
- ― Քուիրել, դու չես ուզում ինձ նման թշնամի ունենալ, չէ՞, ― ասաց Սառկեկը՝ մի քայլ անելով դեպի Քուիրելը։
- ― Չգի-ի-ի՛տ-տեմ, թե ինչի մասին ես խո-ո-ո՛ս– սում...
- ― Շատ լավ էլ գիտես, թե ինչ եմ ուզում ասել։ Այդ պահին մի բու բարձրաձայն ու անակնկալ ուհուբեց գրեթե Հարրիի ականջի տակ, և նա քիչ մնաց վայր ընկներ ճյուղից։ Հարրին մի կերպ հավասարակշռությունը վերականգնեց և լսեց, թե ինչպես էր Սառկեկն ասում. ― ...քո բաժին ֆոկուս-մոկուսը... Դեհ, շատ պիտի սպասե՞մ։
- ― Բա-ա-ա՛յց ես... չը֊ըչը-ըչ-չե՛մ կա-ա-ա՛ր-րող...
- ― Բարի, ― նրա խոսքը կտրեց Սառկեկը, ― շուտով մենք մեկ ուրիշ փոքրիկ զրույց էլ կունենանք։ Քեզ երևի ժամանակ է պետք լավ մտածելու և որոշելու համար, թե ո՞ր կողմին ես հավատարմություն պահպանելու։
- Նա կնգուղը գցեց գլխին, խորացավ ծառերի մեջ ու անհետացավ։ Գրեթե մթնել էր, բայց Հարրին շատ լավ էր տեսնում Քուիրելի գունատ դեմքը, որը քարացած արձանի պես մնացել էր բացատի մեջ մեն-մենակ կանգնած։
- ― Հարրի, որտե՞ղ էիր, ― ճչաց Հերմիոնան։
- ― Հաղթեցի՜նք, մենք հաղթեցի՜նք, ― ոգևորված բղավում էր Ռոնը, քաշմշելով Հարրիի թևերից, ― իսկ ես Մալֆոյի աչքը կապտացրի... Բա, Նեվի՛լը, պատկերացնո՞ւմ ես, Նեվիլը մեն-մենակ ծեծկռտվեց Քրեբի ու Գոյլի հետ։ Նա դեռ ուշքի չի եկել, բայց մադամ Պոմֆրրին ասում է, որ վախենալու բան չկա։ Ա՛յ, թե դաս տվինք էսօր Սլիզերինին։ Բոլորը քեզ են սպասում ընդհանուր սենյակում, երեկույթ ենք անելու։ Ֆրեդն ա Ջորջը մի քիչ ուտելիք են թռցրել խոհանոցից։
- — Դա հիմա կարևոր չէ, ― ասաց Հարրին շնչակտուր, ― եկեք մի դատարկ սենյակ գտնենք ու տեսեք, թե ես ինչե՜ր եմ ձեզ պատմելու։
- Մինչև դուռը փակելը Հարրին նախ համոզվեց, որ Փիվզը սենյակում չէր, հետո մյուս երկուսին պատմեց, թե ինքն ինչ էր տեսել ու լսել։
- ― Ուրեմն մենք ճիշտ էինք, և իրոք Փիլիսոփայական քարն է թաքցված այնտեղ, իսկ Սառկեկը, հերիք չէ, մտքին դրել է թռցնել այն, դեո Քուիրելին էլ համոզում է, որ նա օգնի իրեն։ Սառկեկը Քուիրելին հարցրեց, արդյոք նա գիտի՞, թե ինչպես անցնել Խավիկի կողքով ու ինչ-որ բան էլ ասաց նրա բաժին «ֆոկուս– մոկուսի» մասին։ Հաստատ Խավիկից բացի Փիլիսոփայական քարը պահպանող ուրիշ բաներ էլ կան։ Գուցե Քուիրելը ինչ-որ հակա-սև-ուժային մագիա է արել, իսկ Սառկեկն ուզում է կոտրել նրա դրած հմայապատնեշը...
- — Այսինքն, ուզում ես ասել, որ քարն ապահով է միայն բանի դեռ Քուիրելը դիմադրում է Սառկեկի ճնշմա՞նը, — ասաց Հերմիոնան տագնապահար։
- ― Գրազ կգամ, մինչև հաջորդ երեքշաբթի էլ չի դիմանա։
Գլուխ տասնչորսերորդ․ Նորվեգական եղջերաբաշ Նորբերթը
- Քուիրելը, սակայն, ամենայն հավանականությամբ ավելի դիմացկուն էր, քան նրանք կարծում էին։ Հաջորդ շաբաթների ընթացքում նա հետզհետե ավելի էր գունատվում ու նիհարում, սակայն, կարծես, դեռ շարունակում էր դիմադրել Սառկեկին։
- Ամեն անգամ՝ երրորդ հարկի միջանցքով անցնելիս, Հարրին, Ռոնը և Հերմիոնան ականջները մի պահ հպում էին արգելված միջանցքի դռանը ՝ ստուգելու, արդյոք Խավիկը դեռ գռմռո՞ւմ է ներսում, թե՝ ոչ։ Սառկեկը ֆռֆռում էր իր սովորական դժգոհ տրամադրությամբ, ինչն անշուշտ նշանակում էր, որ քարը դեռ ապահով իր տեղում է։ Ամեն անգամ Քուիրելի կողքով անցնելիս Հարրին քաջալերիչ ժպտում էր նրան, իսկ Ռոնը սկսել էր հանդիմանել բոլոր նրանց, ովքեր ծիծաղում էին Քուիրելի կակազելու վրա։
- Հերմիոնան, սակայն, մտահոգվելու շատ ավելի կարևոր խնդիր ուներ, քան փիլիսոփայական քարն էր։ Նա սկսել էր կրկնությունների ժամկետացանկ մշակել և տարբեր գույներով համապատասխանաբար գունավորում ու համակարգում էր իր բոլոր գրառումների ու կոնսպեկտների վերնագրերը։
- Հարրին ու Ռոնը, անշուշտ, առարկելու ոչ մի հիմք չէին ունենա (ի վերջո, ու՛մ է խանգարում, թող զբաղվի), եթե միայն Հերմիոնան անդադար չխոսեր նրանց վրա ու չհորդորեր, որ նրանք էլ նույն բանն անեն։
- — Հերմիո՛նա, բայց ախր մինչև քննաթյունները դեռ ինչքա՜ն ժամանակ կա...
- — Տասը շաբաթ, — կարճ կտրեց աղջիկը, — դա այնքան էլ երկար ժամանակ չէ, իսկ Նիքողայոս Ֆլամերի համար ընդամենը մեկ վայրկյան է։
- — Սակայն մենք էլ հո վեց հարյուր տարեկան չե՞նք, ― հիշեցրեց նրան Ռոնը, — ինչևէ, ես նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչու ես կրկնում անցած դասերը, միևնույն է ամեն ինչ առանց այն էլ գերազանց գիտես։
- — Ինչո՞ւ եմ կրկնում... ԻՆՉՈ՞ւ ԵՄ ԿՐԿՆՈԻՄ։ Չէ, դուք հաստատ խելքներդ թռցրել եք։ Մի՞թե չեք հասկանում, որ մենք պետք է հանձնենք այս քննությունները երկրորդ դասարան փոխադրվելու համար։ Սրանք ամենակարևոր քննություններն են։ Ես պետք է դեռ մեկ ամիս առաջ արդեն սկսած լինեի անցած դասերի կրկնությունը։ Մի՞թե պարզ չէ, որ պետք է պատրաստվել քննություններին։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի՞ մասին էի մտածում մինչև այսօր։
- Դժբախտաբար բոլոր ուսուցիչները նույնպես ճիշտ Հերմիոնայի պես էին մտածում։ Նրանք աշակերտներին այնքան տնային աշխատանք էին հանձնարարում, որ Զատիկի տոների արձակուրդներին նույնիսկ զվարճանալու տրամադրություն չէր մնացել։ Ի՜նչ համեմատություն Ծննդյան տոների արձակուրդների հետ։ Անհնար էր հանգստանալ կամ մոռանալ դասերի մասին, երբ Հերմիոնան հերիք չէ ականջի տակ անդադար արտասանում էր վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակները կամ գլուխ պտտեցնելու աստիճան կրկնում կախարդական փայտիկի տարբեր շարժումների վարժությունները, դեռ հասցնում էր դաստիարակել տղաներին իր նյարդասղոց խրատներով։ Տնքալով ու հորանջելով, Հարրին ու Ռոնը իրենց ժամանակի մեծ մասն անց էին կացնում գրադարանում ՝ փորձելով լրացուցիչ տնային աշխատանքների կատարման գործում ետ չմնալ Հերմիոնայից։
- — Չէ՛, գլուխս էլ չի աշխատում,― մի օր կեսօրից հետո, համբերությունը կորցնելով, ասաց Ռոնը, գրչափետուրը նետեց սեղանին ու կարոտով նայեց գրադարանի պատուհանից դուրս։ Իսկ դրսում իսկապես հիանալի եղանակ էր, մի քանի շաբաթ տեղացող անձրևներից հետո վերջապես առաջին պարզ ու արևոտ օրն էր։ Երկինքը ջինջ էր և տերեփուկի պես կապույտ, իսկ օդում բուրում էր մոտեցող ամառը։
- Հարրին, որն այդ պահին «Հազար կախարդական բույսեր, հմայախոտեր և սնկազգիներ» գրքում փնտրում էր Origanum Dictanmus լատիներեն անվանումով և, նույնիսկ նորմալ լեզվով ոչ ավելի ծանոթ՝ ողկուզակ կամ կատվատոտիկ կոչվող բույսի նկարագրությունը, աչքը գրքից կտրեց միայն այն ժամանակ, երբ Ռոնը հանկարծ ասաց.
- — Հագրի՞դ, ի՞նչ ես անում էստեղ, գրադարանում։ Հագրիդը քստքստոցով հայտնվեց տեսադաշտը փակող գրապահարանի ետևից՝ ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնելով թիկունքում։ Նա բավականին օտարոտի տեսք ուներ գրադարանում՝ խլուրդի մորթուց կարված իր երկար մուշտակով։
- — Հե՛չ... Ինձ համար մի բան եմ նայում, — ասաց նա շինծու անբռնազբոս ձայնով, որն անմիջապես գրավեց եռյակի ուշադրությունը, — իսկ դուք էստեղ ի՞նչ եք անում, ― հանկարծ կասկածամտորեն հակահարձակման անցավ Հագրիղը, ― Չլինի՞ թե դեռ Նիքողայոս Ֆլամերին եք փնտրում։
- — Հագրի՜դ, մենք արդեն հազար տարի առաջ ենք իմացել թե ով է Նիքողայոս Ֆլամերը, — ասաց Ռոնը՝ ջգրու գցողի հաղթական արտահայտչականությամբ, — և մենք վաղուց արդեն գիտենք, թե այդ շունը գաղտնադռան տակ ինչ է պահպանում, դա Փիլիսոփ...
- — Շշշշշշշշշշշշ — տագնապահար Ֆշշացրեց Հագրիդն՝ անհանգիստ նայելով շուրջը, — Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, դժվա՞ր է հասկանալ, որ չի կարելի դրա մասին աջ ու ձախ հայտարարել։ Խելքդ լրիվ թռցրե՞լ ես... — անչափ բարկացած հարձակվեց նա Ռոնի վրա։
- ― Ի միջի այլոց, ― ասաց Հարրին, ― մենք վաղուց արդեն ուզում էինք քեզ մի բան հարցնել, Հագրիդ։ Մենք ուզում էինք իմանալ, թե Խավիկից բացի այդ քարը պահպանող ուրիշ...
- ― Շըշշշշշշ, ― ֆշշացրեց Հագրիդը կրկին, ―Ի՛նձ լսեք, էսօր ավելի ուշ ինձ մոտ եկեք բոլորդ։ Ես իհարկե չեմ խոստանում, որ ձեզ որևէ բան կպատմեմ, գոնե գլուխներդ կմտցնեմ, որ չաչանակի պես աջ ու ձախ չկչկչաք, ինչ որ գիտեք... Ընդհանրապես, քիթներդ ուր ասես չեք խոթում... Ախր դա ուսանողների իմանալու բանը չի։ Բա որ հանկարծ լսողը մտածի, որ ես եմ ձեզ ինչ-որ բան ասել...
- ― Լավ, Հագրիդ, ուրեմն այսօր դեռ կտեսնվենք, — ասաց Հարրին։
- Հագրիդը քստքստացնելով հեռացավ։
- ― Իսկ այդ ի՞նչ էր նա պահում թիկունքում, ― հետաքրքրված հարցրեց Հերմիոնան։
- ― Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է ինչ-որ առնչություն ունենալ քարի հետ։
- ― Գնամ տեսնեմ, թե էդ ո՞ր բաժանմունքից էր գալիս, ― ասաց Ռոնը, որին միայն պատրվակ էր պետք պարապմունքներից փախչելու համար։ Մի րոպե անց նա վերադարձավ հաստափոր գրքերի մի կույտ գրկած և ապշահար դեմքով հատորները փռեց սեղանին։
- ― Վիշապնե՜ր, — շշնջաց նա, — Հագրիդը քրքրում էր վիշապների մասին գրքերի դարակները։ Ապա մի այստեղ նայե՛ք. «Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայամ բնակվող վայրի վիշապների տեսակներր», «Ձվից մինչև դժոխային հնոց՝ վիշապաբույծի տեղեկատու ուղեցույց»...
- ― Հագրիդը միշտ էլ ուզեցել է վիշապ ունենալ, նա ինքն է ինձ ասել մեր առաջին հանդիպման ժամանակ,— ասաց Հարրին։
- ― Բայց ախր դա անօրինական է, ― ասաց Ռոնը,
- — Վիշապաբուծաթյունը օրենքով արգելված է սկսած 1709 թվականից՝ Դյաթահմաների համաշխարհային կոնվենցիայի որոշմամբ։ Ո՞վ չգիտի դա։ Վիշապ պահելը շատ ակնհայտ խախտում է։ Գրեթե անհնար է մագլներից գաղտնի պահել մեր գոյությանը, եթե բակումդ վիշապ ես պահում... Ինչևէ, դրանից բացի վիշապները վարժեցման չեն ենթարկվում և դյաթանքից ձերբազատված վիշապը անչափ վտանգավոր է։ Միայն տեսնեիր թե ինչ վերքերով էր երբեմն տուն գալիս խեղճ Չարլին՝ Ռոմանիայամ վայրի վիշապների հետ աշխատելիս...
- — Բայց մի՞թե մեզ մոտ Անգլիայամ էլ վայրի վիշապներ կան... — զարմացած հարցրեց Հարրին։
- — Իհարկե կան, — վստահ պատասխանեց Ռոնը, — կան՝ Ուելսյան լեռնային կանաչ և Հեբրիդյան սև ցեղատեսակների վայրի վիշապներ։ Պատկերացնո՞ւմ եք, Հրաշագործության նախարարությունը նույնիսկ հատուկ նշանակության ջոկատ ունի, որի գործը դրանց հետքերը մաքրելն է։ Այդ ջոկատի տղերքը զբաղված են միայն մագլներին հանգստացնելով ու նրանց հիշողությունը դյութելով, որ վիշապներին հանկարծ հանդիպելու կամ երկնքում պատահաբար տեսնելու մասին երբեք չհիշեն։
- — Ուրեմն, ինչո՞վ կարող է զբաղված լինել մեր Հագրիդը, — ասաց Հերմիոնան։
- Երբ մեկ ժամ անց նրանք թակեցին հանդավարների պահապանի խրճիթի դուռը, շատ զարմացան՝ նախ նկատելով, որ խրճիթի բոլոր պատուհաններն ամուր փակված են, իսկ վարագույրները՝ քիպ քաշված։ Հագրիդը ներսից ձայն տվեց՝ «Ո՞վ է...» և դուռը չբացեց մինչև չլսեց պատասխանը, իսկ դուռը՝ կիսով չափ բացելով նրանց ներս թողնելուց հետո, անմիջապես փակեց ու ներսից կողպեց։
- Ներսում անտանելի շոգ էր։ Թեև դրսում շատ հաճելի ու տաք օր էր, բուխարիամ վառ ճարճատում էր կրակը։ Հագրիդը թեյ պատրաստեց և հյուրասիրեց նրանց կզաքիսի մսով բրդուջներով, որոնցից բոլորը հաստատակամորեն հրաժարվեցին։
- ― Հա՛, ուրեմն, ասում եք ինչ-որ բա՞ն եք ուզում ինձնից հարցնել։
- ― Այո, ― ասաց Հարրին։ Իմաստ չուներ արդեն երկար-բարակ հեռվից սկսել ու իզուր ջուր ծեծել, և Հարրին որոշեց միանգամից անկեղծորեն ասել Հագրիդին, թե ինչն էր իրենց անհանգստացնում։
- ― Մենք մտածում էինք, որ գուցե կասե՞ս մեզ, թե Խավիկից բացի փիլիսոփայական քարը պահպանող ուրիշ էլ ի՞նչ կա։
- Հագրիդն անմիջապես խոժոռվեց։
- ― Իհարկե չեմ ասի, ― ասաց նա, ―նախ և առաջ ես ինքս էլ ամեն ինչ չգիտեմ, իսկ հետո դուք առանց էն էլ արդեն շատ բան գիտեք, էնպես որ, եթե իմանայի էլ ոչ մի բան ձեզ չէի ասի։ Մի՞թե պարզ չէ, որ եթե քարը բերել, էստեղ են հասցրել, ուրեմն դրա համար հիմնավոր պատճառներ կան։ Մոռացա՞ք, քիչ էր մնում քարը Գրինգոթսից գողանային... Շա՜տ խելոքն եք... Ո՜նց եք սատանի պես գլխի ընկել։ Բայց, ա՛յ թե Խավիկի մասին որտեղի՞ց եք իմացել, չեմ կարողանում հասկանայ...
- ― Դեհ, լավ, Հագրի՜դ, էլ մի ձևացրու թե ինչ-որ բանից անտեղյակ ես։ Շատ լավ էլ ամեն ինչ գիտես։ Հնարավոր է, որ չես ուզում մեզ ավելին ասել, բայց երբեք չեմ հավատա, որ Հոգվորթսի հետ կապված որևէ բանից դու կարող ես անտեղյակ լինել։ Դու չիմանաս՝ էլ ո՞վ իմանա, ― ասաց Հերմիոնան շողոքորթ, մեղրածոր ձայնով։ Հագրիդի մորուքը ցնցվեց և բոլորին ակնհայտ էր, որ թավ մորուքով թաքնված, նա՝ ինքն իրենից գոհ, ժպտում էր։
- ― Մենք պարզապես անհանգստանում էինք, թե արդյո՞ք քարը լավ է պահպանվում, և թե ո՞վ կարող է կատարել քարը պահպանելու այդքան պատասխանատու գործը, ― շարունակեց Հերմիոնան, ― մեզ միայն հետաքրքրում է, թե քեզնից բացի էլ ո՞ւմ կարող էր Դամբլդորն այդքան վստահել, որ հանձնարարեր զբաղվել քարը պահպանելու գործով։
- Հագրիդի կարծքը կամաց-կամաց ուռչում ու փքվում էր Հերմիոնայի խոսելու ընթացքում, իսկ նրա վերջին խոսքերի հետ այնքան բարձրացավ, որ մորուքը վեր ցցվեց ուղիղ անկյան տակ։ Հարրին ու Ռոնը հիացած աչք չէին կտրում Հերմիոնայից։
- ― Դեհ, ը՜մմ... երևի դրանից, ը՜մմ... ոչ մի վտանգ ձեզ չի սպառնա, եթե ասեմ, որ... ը՜մմ... դե՜հ, լավ. Խավիկին՝ արդեն գիտեք, Դամբլդորն ինձնից է վերցրել... հետո ուսուցիչներից մի քանիսն առանձին-առանձին իրենց կողմից հմայքներ ու կախարդանքներ արեցին... Ո՞վ կար... հըը... ուրեմն՝ սկզբում պրոֆեսոր Սածիլը, հետո պրոֆեսոր Ֆլիթվիքը, Պրոֆեսոր Մըք Գոնագալը,― անուններն ասելիս Հագրրդը հերթով ծալում էր մի ձեռքի մատները, ― պրոֆեսոր Քուիրելը... հա՛, վերջապես, Դամբլդորն ինքը... մեկն էլ կար... մեկին մոռացա... հա՛, դեհ իհարկե, պրոֆեսոր Սառկեկը։
- — Սառկե՞կը...
- ― Անշուշտ, և պրոֆեսոր Սառկեկը։ Ինչ է, չլինի՞ թե դեռ շարունակում եք ձեր էշը քշել, հը՞... Ախր, ինձ լսեք, ազնիվ խոսք, Սառկեկն էլ է օգնել էդ քարը պաշտպանելու գործի մեջ։ Տեսնո՞ւմ եք, էլ ինչպե՞ս կարող է գողանալու ցանկություն ունենալ, եթե հենց ինքը, անձամբ, մասնակցել է քարը գողերից պաշտպանող հմայապատնեշներ դնելուն։
- Հարրին գիտեր, որ Ռոնն ու Հերմիոնան այդ պահին ճիշտ նույն բանն էին մտածում, ինչ ինքը։ Եթե Սառկեկը մասնակցել է քարը պաշտպանելու համար դյութանքներ ու կախարդանքներ անելու գործին, ուրեմն նրա համար բոլորովին էլ դժվար չի լինի իմանալ, թե մյուս ուսուցիչներն ինչ դյաթանքներով կամ կախարդանքով են կառուցել իրենց հմայապատնեշները։ Նշանակում է, նա արդեն ամեն ինչ գիտի, բացառությամբ, երևի Քուիրելի հմայապատնեշից և Խավիկի մոտով անվնաս անցնելու գաղտնիքից։
- — Հագրիդ, քեզնից բացի ուրիշ ոչ ոք չգիտի, չէ՞, թե ինչպես կարելի է անվնաս անցնել Խավիկի մոտով, — հարցրեց Հարրին մտահոգված, — և դու ոչ մեկին այդ մասին չես ասի, չէ՞, նույնիսկ ուսուցիչներից որևէ մեկին։
- — Ինձնից ու Դամբլդորից բացի ուրիշ ոչ մի կենդանի արարած չգիտի, — հպարտ-հպարտ ասաց Հագրիդը։
- — Դեհ, դա բավականին սփոփիչ է, — կիսաձայն ասաց Հարրին մյուսներին, — Հագրի՚դ, գուցե մի պատուհան բացենք, քեզ մոտ կարելի է պարզապես շոգեխաշվել։
- — Կներես, Հարրի, բայց... հը՛մմ... չի կարելի, — ասաց Հագրիդը և Հարրին նկատեց, որ այդ ասելիս նա գաղտագողի նայեց բուխարու կրակարանին, ինչը Հարրիին նույնպես դրդեց բուխարու մեջ նայել։
- — Հագրի՛դ, սա ի՞նչ է...
- Սակայն նա արդեն գիտեր, թե դա ինչ է։ Կրակարանի ուղիղ մեջտեղում, թեյնիկի տակ, կեռիկից շղթաներով կախ էր տված՝ կրակի նարնջագույն բոցերով պարուրված, մի հսկայական սև ձու։
- — Աա՜հ... — ասաց Հագրիդն անհանգիստ խառնելով իր առանց այն էլ խճճված մորուքը, — դաա՜...
- — Որտեղի՞ց ես սա ճարել, Հագրիդ, — հարցրեց Ռոնը՝ շտապելով դեպի բուխարին և թեքվելով կրակարանի վրա, որ ձուն ավելի լավ տեսնի, :— պատկերացնում եմ, թե ինչքա՜ն փող ես տվել սրան։
- — Չէ֊ը... Ոչ մի նաթ էլ չեմ տվել։ Կրել եմ... ― ասաց Հագրիդը, — Անցած գիշեր... Գյուղ էի գնացել պանդոկում մի երկու բաժակ կոնծելու, ու էնպես ստացվեց, որ մի անծանոթի հետ սկսեցինք թուղթ խաղալ ու... մի խոսքով, կրեցի։ Բայց... հը-հը... անկեղծ ասած, իմ կարծիքով, նա ինքը շատ ուրախ էր սրանից ազատվելու համար։
- ― Բայց ի՞նչ ես անելու սրա հետ, երբ ձվից դուրս գա, ― ողջամտորեն հարցրեց Հերմիոնան։
- ― Դեհ... հը՛մ, քիչ ու քիչ ես էլ եմ կարդացել, ― ասաց Հազրիդը մի հսկայական գիրք դուրս քաշելով իր բարձի տակից, ― գրադարանից եմ վերցրել էս գիրքը՝ «Վիշապաբուծաթյունը որպես ժամանց և եկամտի աղբյուր»... ճիշտ է, մի քիչ հնացած գիրք է, բայց էստեղ ամեն ինչ կա... ինչ-որ պետք է իմանալ վիշապ պահելու համար։ Գրված է, որ ձուն պետք է պահել կրակի մեջ... ը՜մմ... հրե՛ս, «...մայր վիշապը ձուն տաքացնում է իր հրացայտ շնչառությամբ», իսկ երբ ձվից դուրս է գալիս... ո՞ւր է... հրե՛ս, «...կես ժամը մեկ կերակրել մեկ հավի արյան հետ խառնած կես լիտր բրենդիի լուծույթով»։ Ահա, էստեղ էլ պատմում է, թե ինչպես զանազանել տարբեր ցեղատեսակների վիշապների ձվերը։ Իմը Նորվեգական եղջերաբաշ վիշապի սև ձու է։ Շա՜տ հազվագյուտ ցեղատեսակ է... Գրքում էդպես է գրված։
- Հագրիդը շատ ինքնագոհ տեսք ուներ, սակայն Հերմիոնան՝ անհանգիստ ու կշտամբական հայացքը նրանից չկտրելով, ասաց.
- — Հագրիդ, մոռանում ես, որ փայտաշեն խրճիթում ես ապրում։
- Բայց Հագրիղը նրան չէր էլ լսում։ Նա՝ ինչ-որ շատ հաճելի մտքերով կլանված, քթի տակ ուրախ եղանակ մռմռալով, ձվի տակի կրակն էր խառնում մայրական հոգատարությամբ։
- Կարծես եղած հոգսերը քիչ էին ու դեռ Հագրիդն էլ ավելացավ իր նորվեգական եղջերաբաշ վիշապի ձվով։ Եթե որևէ մեկը հայտնաբերի, որ Հագրիդն իր խրճիթում վիշապի ձու է ապօրինաբար աճեցնում, ապա սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ կարոդ է սպառնալ նրան։
- ― Էխ, հետաքրքիր է, թե ինչի է նման խաղաղ ու նորմալ կյանքով ապրելը, ― ծանր հոգոցով ասաց Ռոնը մի երեկո հոգնեցացիչ ու տաղտկալի կրկնողական հերթական պարապմունքից հետո։ Հերմիոնան
արդեն սկսել էր նաեւ Ռոնի ու Հարրիի համար կրկնողական պարապմունքների համակարգված ժամկետացանկ մշակել, իսկ դա տղաներին ուղղակի համբերությունից հանում էր։
- Եվ ահա մի գեղեցիկ օր, նախաճաշի ժամին Հեդվիգը Հարրին մի երկտող բերեց Հագրիդից։ Երկտողի մեջ միայն երեք բառ կար․
- Ձուն ճաքել է։
- Ռոնը ուզում էր փախչել բուսագիտության դասից և ուղիղ գնալ Հագրիդի խրճիթը, սակայն Հերմիոնան լսել անգամ չէր ուզում դրա մասին։
- — Հերմիոնա, ասա խնդրեմ, կյանքում երբևէ կրկին հնարավորություն կանենա՞նք տեսնելու, թե ինչպես է վիշապը ձվից դարս զայիս, հը՞...
- — Մենք դասեր ունենք, իսկ դասից փախչելով, կարող ենք մեծ անախորժությունների առիթ ստեղծել։ Եվ, ի միջի այլոց, մեր գլխին եկածը դեռ շա՜տ մեղմ կլինի համեմատած այն անախորժությունների հետ, որոնք սպասվում են Հագրիդին, եթե որևէ մեկն ի վերջո իմանա, թե ինչով է նա այս պահին զբաղ...
- — Շը՜շշշ, կամա՜ց... — ֆշշացրեց Հարրին։
- Այդ պահին Մալֆոյն անցնում էր նրանցից ընդամենը կես մետր հեռավորության վրա և, ակնհայտորեն, կանգնել էր նրանց խոսակցությանը ականջ դնելու համար։ Արդյոք հասցրե՞ց որևէ բան լսել։ Հարրիին բոլորովին դուր չեկավ այդ պահին Մալֆոյի դեմքի արտահայտությունը։
- Ռոնն ու Հերմիոնան վիճաբանում էին բուսագիտության աշխատանոց գնալու ամբողջ ճանապարհին, և Հերմիոնան վերջապես համաձայնեց մյուս երկուսի հետ Հագրիդի խրճիթ վազել առավոտյան մեծ դասամիջոցին։ Եվ երբ դասի վերջում ամրոցից լսվեց զանգի ձայնը, նրանք երեքն էլ վայր գցեցին իրենց այգեգործական բահիկները և մարգագետնով շտապեցին դեպի Արգելված անտառի եզրը։ Հագրիդը նրանց ողջունեց շատ հուզված ու ոգևորված տեսքով։
- — Գրեթե լրիվ դուրս է եկել, — հուզախառը հայտնեց նա՝ եռյակին ներս թողնելով խրճիթ։
- Ձուն դրված էր սեղանի վրա։ Ձվի կեղևն ամբողջ մակերեսով խորը ճաքեր էր տվել։ Ներսում ինչ-որ բան էր շարժվում։ Ձվի ներսից ինչ-որ ծիծաղելի բըլտ֊բըլ֊տացող ձայն էր գալիս։
- Բոլորը խմբվեցին սեղանի շուրջը և հազիվ նստելով աթոռների եզրերին, շունչները պահած, նայեցին ձվին։
- Հանկարծ անսպասելի ճանկռտոցով ձուն միանգամից երկու կես եղավ և վիշապի ճուտիկը փռվեց սեղանին։ Դժվար թե դրան կարելի էր ձվից նոր դուրս եկած ճուտիկին հարմար որևէ քնքուշ ածականով նկարագրել։ Հարրին մտածեց, որ այն նման է մի հին ճմրթված ու ճղճղված սև հովանոցի։ Նրա ոսկրոտ թևերը ուղղակի հսկայական չափեր ունեին՝ ճմրթված մաշկի տակից թափանցող փշանման, ցից ոսկորիկներով՝ ձյույթի պես սև, նիհարիկ մարմնի համեմատ։ Վիշապիկը անասելի երկար անճոռնի մռութիկ ուներ՝ լայն չռված քթանցքներով, տափակ գանգի վրա ցցված էին պոզիկների դեռ չեղջերացած փափուկ ոստիկները, որոնցից քիչ ներքև արդեն արտահայտված ունքոսկրերի տակից զարմացած պլշում էին հսկայական վառ նարնջագույն բլխկան աչքերը։
- Վիշապիկը հանկարծ փռշտաց։ Մի բանի կայծեր ցաք ու ցրիվ դուրս թռան նրա մռութիկի ծայրից։
- — Ի՜նչ լավիկն է, չէ՞, ― գրեթե լացակումած մրմնջաց Հագրիդը։ Նա ձեռքը մեկնեց, որ շոյի վիշապիկի գլուխը, իսկ վիշապիկը՝ արդեն արտահայտված ժանիքներով երախը շրխկացնելով, օդը կծեց նրա մատների ուղղությամբ։
- — Ճստիի՜կս, տեսա՞ք, թե ոնց ճանաչեց իր մամիկին... — ասաց Հագրիդը հրճվելով։
- — Հագրիդ, իսկ ինչքա՞ն արագ են աճում նորվեգական եղջերաբաշ վիշապների ճտերը, — հարցրեց Հերմիոնան։
- Հագրիդն արդեն պատրաստվում էր պատասխանել երբ հանկարծ գունատվեց ու ոտքի ցատկելով, նետվեց դեպի պատուհանը։
- — Ի՞նշ պատահեց։
- — Ինչ-որ մեկը թաքուն նայում էր վարագույրների արանքից։ Ինչ-որ երեխա է։ Ետ է վազում դեպի ամրոցը։
- Հարրին մի ցատկով հասավ դռանը ու դուրս նայեց։ Նույնիսկ հեռվից նա չէր կարող սխալվել։ Դա Մալֆոյն էր, և Մալֆոյը տեսել էր վիշապի ձագին։
- Ամբողջ շաբաթ Հարրին, Ռոնն ու Հերմիոնան տեղ չէին գտնում նյարդայնությունից՝ Մալֆոյի հաղթական չարանենգ ժպիտի պատճառով, որը նրանց ուղղակի հետապնդում էր ամենուրեք։ Նրանք իրենց ազատ ժամանակի մեծ մասն անց էին կացնում Հագրիդի կիսախավար խրճիթում՝ փորձելով նրան խելքի բերել։
- — Հագրիդ, ուղղակի բաց թող դրան, ազատ արձակիր։
- — Չեմ կարոդ, — ասում էր Հագրիդը, ― ախր շատ փոքր է, մենակ կսատկի։
- Բոլորը միասին նայեցին վիշապի ճտին։ Միայն անցած շաբաթվա ընթացքում այն երեք անգամ աճել էր մռութից մինչև պոչի ծայրը։
- Քթանցքներից շարունակ ծխի քուլաներ էին դուրս գալիս։ Հագրիդն իր հանդավարական պարտականությունները գրեթե լրիվ աչքաթող էր արել, որովհետև նրա ամբողջ ժամանակը կլանում էր վիշապիկր խնամքը։ Խրճիթի հատակին ամենուրեք ցաք ու ցրիվ շաղ էին տված բրենդիի դատարկ շշեր ու հավի փետուրներ։
- — Որոշել եմ անունը Նորբերթ դնել, — ասաց Հագրիդը սիրատոչոր հայացքով՝ մռութից պոչ շոյելով վիշապիկին, — Պատկերացնում եք, արդեն ճանաչում է ինձ... Ապա, տեսե՛ք. Նո՛րբերթ... Նո՛րբերթ... Մամին ո՞ւր է...
- — Կասկած չկա՝ լուրջ ծռվել է, — շշնջաց Ռոնը Հարրիի ականջին։
- — Հա՛գրիդ, — ասաց Հարրին, — երկու շաբաթից քո Նորբերթն այնքան կմեծանա, որ խրճիթումդ չի տեղավորվի, իսկ Մալֆոյը ցանկացած պահի կարող է գնալ Դամբլդորի մոտ՝ քեզ մատնելու։
- Հագրիդը շրթունքը կծեց։
- — Ես... ես գիտեմ, որ չեմ կարող նրան ընդմիշտ պահել, բայց հիմա չեմ կարող նրան դուրս շպրտել... Ո՛չ... ուղղակի չեմ կարող... Ախր դեռ շա՜տ փոքր է։
- Հարրին հանկարծ կտրուկ շրջվեց Ռոնի կողմը.
- — Չա՛րլի, — ասաց նա։
- — Խնդրեմ... Սա էլ սկսեց ծռվել... Հա՛րրի, ուշքի արի՛, ես Ռոնն եմ։ Չե՛ս հիշում ինձ։
- — Չէ՛, չէ... Չարլին, քո եղբայր Չարլին՝ Ռոմանիայում... Չէ՞ որ նա վիշապներ է ուսումնասիրում։ Մենք կարող ենք Նորբերթին ուղարկել նրա մոտ։ Չարլին հոգ կտանի նրա մասին և հետո ազատ կարձակի, երբ նա բավականաչափ մեծանա։
- — Գերազա՜նց միտք է, — բացականչեց Ռոնը, — Ի՞նչ կասես, Հագրիդ։
- Երկար հորդորանքներից հետո Հագրիդը վերջապես համաձայնվեց, որ մի բու ուղարկեն Չարլիին՝ նրանից խորհուրդ հարցնելու համար։
- Հաջորդ շաբաթը մի կերպ անցավ տանջալից սպասումների մեջ։ Չորեբշաբթի ուշ երեկոյան Հարրին ու Հերմիոնան երկուսով նստած էին ընդհանուր սենյակում։ Մյուսները վաղուց արդեն գնացել էին քնելու։ Պատի ժամացույցը դեռ չէր վերջացրել կեսգիշերի զանգերը խփել, երբ Չաղ Կոմսուհու դիմանկարը շեշտակի բացվեց։ Ռոնը հայտնվեց օդի միջից՝ գլխից ցած քաշելով Հարրիի անտեսանելիության թիկնոցը։ Նա գնացել էր Հագրիդի խրճիթը, որպեսզի օգներ նրան կերակրել Նորբերթին, որն արդեն սկսել էր սնվել սատկած առնետներով։
- — Այդ գազանը ինձ կծեց, — ասաց Ռոնը՝ ցույց տալով արյունոտված թաշկինակով փաթաթված ձեռքը։ — Ես մի ամբողջ շաբաթ չեմ կարողանա գրչափետուր պահել ձեռքումս։ Կյանքումս ավելի զզվելի, ավելի ահավոր գազան դեռ չեմ տեսել, քան այդ վիշապի ձագը, իսկ Հագրիդը, պատկերացնո՞ւմ եք, ո՜նց է դրա հետ սիսի-փիսի անում... Կողքից լսողին կթվա, թե ընդամենը փամփլիկ անմեղ ճագարի մի ձագուկ է։ Հավատս չի գալիս... Ուրեմն, երբ այդ գազանը ձեռքս կծեց, Հագրիդն ինձ սկսեց հանդիմանել, իբր ես եմ մեղավոր, որ իր խեղճ ձագուկին վախեցրի... Հը՛... Իսկ երբ արդեն հեռանում էի, նա... ուղղակի չեք հավատա... օրորոցային էր երգում այդ դժոխային հրեշի համար։
- Այդ պահին ուժեղ թխկթխկոց եկավ մութ պատուհանից։
- — Հեդվիգն է, — ասաց Հարրին՝ շտապելով ներս թողնել բվին, — Երևի պատասխան է բերել Չարլիից։
- Նրանք երեքով՝ գլուխ գլխի կպած, սկսեցին կարդալ Չարլիի նամակը.
- Սիրելի Ռոն։
- Ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ նամակիդ համար։
- Ես ուրախությամն կվերցնեմ ձեր նորվեգական եղջերաբաշին, բայց նրան հեշտ չի լինի այստեղ բերելը։ Կարծում եմ, որ լավագույն ելքը նրան իմ ընկերների հետ ուղարկելն է, որոնք հաջորդ շաբաթ գալու են ինձ այցելության։ Բայց խնդիրն այն է, որ ոչ ոք նրանց չպետք է տեսնի՝ ապօրինի վիշապով վանդակ տեղափոխելիս։ Պետք է շաբաթ օրը, կեսգիշերին վիշապին վանդակով մի կերխ բարձրացնեք Հոգվորթսի ամենաբարձր աշտարակի վրա։ Իմ ընկերները կվերցնեն վիշապի վանդակը եւ մինչեւ արեւածագ կհասնեն ինձ մոտ։
- Պատասխանը մի ուշացրու։
- Սիրով՝ Չարլի։
- Երեքը միանգամից իրար երեսի նայեցին։
- — Մենք անտեսանելիության թիկնոց ունենք, — ասաց Հարրին, — ամեն ինչ կստացվի, — կարծում եմ, որ թիկնոցը կծածկի մեզ երկուսիս ու Նորբերթին։
- Դա դեռ մեծ հարց էր, կստացվի, թե՝ ոչ, բայց անցած երկու շաբաթվա նյարդասղոց իրավիճակը նրանց արդեն այնքան էր ձանձրացրել, որ մյուս երկուսն անմիջապես համաձայնվեցին Հարրիի հետ։ Ի՜նչ ասես կանեին, միայն թե ազատվեին և՛ Նորբերթից, և՛ Մալֆոյից։
- Սակայն դա դեռ ամենը չէ՜ր։ Մինչև հաջորդ առավոտ Ռոնի վիրավոր ձեռքը ուռել էր վիշապի կծածից և մեծացել գրեթե երկու անգամ։ Ռոնը չգիտեր, գնա՛ր արդյոք մադամ Պոմֆրիի մոտ, թե՝ ոչ։ Իսկ եթե նա կռահե՞ր, թե ինչն էր կծել իր ձեռքը։ Սակայն մինչև կեսօր արդեն ընտրություն չէր մնացել։ Վերքը զզվելի կանաչավուն երանգ էր ստացել, և ձեռքն անտանելի ցավում էր։ Հնարավոր է, որ Նորբերթի ժանիքները թունավոր էին։
- Օրվա վերջում Հարրին ու Հերմիոնան վազեցին հիվանդանոցային աշտարակ ու Ռոնին գտան անասելի ընկճված ու գերնյարդային տրամադրությամբ՝ անկողնուն գամված։
- — Ձեռբս ի՜նչ է որ, — շշնջաց նա, — թեև այնպես է ցավում, ասես ուր որ է կպոկվի ու կընկնի։ Մալֆոյը մադամ Պոմֆրիին ասել էր, որ ինձ այցելության է եկել իմ գրքերից մեկը վերցնելու համար, որպեսզի գար ու ինձ վրա մի լավ ծիծաղեր։ Նա սրտի ուզածի չափ ձեռք առավ ինձ, իսկ ես ծպտուն էլ չէի կարող հանել, որովհետև նա անդադար սպառնամ էր, որ մադամ Պոմֆրիին կասի, թե իրականում ինչն է ինձ կծել։ Իսկ մադամ Պոմֆրիին ես ասել եմ, որ շուն է կծել ձեռքս, բայց դժվար թե նա հավատաց։ Ա՜խ, չպետք է Մալֆոյի քթին խփած լինեի քվիդիչի խաղի ժամանակ, հիմա նա ինձնից վրեժ է լուծում։
- Հարրին ու Հերմիոնան փորձեցին հանգստացնել նրան։
- — Հանգստացիր, Ռոն, ամեն ինչ կեսգիշերից հետո կվերջանա, իսկ վաղն առավոտյան արդեն անցած-գնացած կլինի։
- Սակայն նրանց խոսքերը Ռոնին բոլորովին չհանգստացրին։ Ընդհակառակը, նա՝ մի քանի անգամ դեմքի գույնը փոխելով, նստեց անկողնու մեջ և ծածկվեց քրտինքի մեծ կաթիլներով։
- —Շաբաթ օրը կեսգիշերին,― շշնջաց նա խռպոտ ձայնով, ― Օ՛հ, ո՜չ... Հիշեցի՜... Նոր հիշեցի... Չարլիի նամակը այն գրքի մեջ էր, որը Մալֆոյը վերցրեց։ Նա ամեն ինչ կիմանա Նորբերթի մասին... Կիմանա, որ այս շաբաթ գիշեր ենք ուզում նրանից ազատվել։
- Հարրին ու Հերմիոնան հնարավորություն չունեցան նրան պատասխանելու։ Այդ պահին մադամ Պոմֆրին ներս մտավ ու ստիպեց նրանց հեռանալ՝ ասելով, որ Ռոնին հանգիստ է պետք։
- — Չափազանց ուշ է մեր պլանների մեջ որևէ բան փոխելու համար, — ասաց Հարրին Հերմիոնային, ― Մենք այլևս ժամանակ չենք ունենա մեկ ուրիշ բու ուղարկելու Չարլիին, իսկ սա գուցե մեր միակ հնարավորությունն է Նորբերթից ազատվելու համար։ Ուրիշ ելք չկա, պետք է ռիսկի դիմենք։ Դրանից բացի, Մալֆոյը չգիտի, որ մենք անտեսանելիության թիկնոց ունենք։
- Երբ մոտեցան Հագրիդի խրճիթին, տխուր աչքերով նրանց դիմավորեց խրճիթի դռան մոտ նստած վարազի որսաշուն ժանիքը՝ վիրակապերով փաթաթված պոչով։ Հագրիդը, սակայն նրանց ներս չթողեց և նրանց հետ խոսելու համար միայն կիսով չափ բացեց խրճիթի պատուհաններից մեկը։
- — Չեմ կարող ձեզ, ա՜խ... ներս թողնել։ Հը՛մ... աա՜ֆ-ֆը՜մ... Նորբերթի տրամադրությունը մի քիչ տեղը չի... Բան չկա... Ես գլուխ կհաա՜ն-նեմ...
- Երբ նրանք պատմեցին Հագրիդին Չարլիի նամակի մասին, նրա աչքերը արցունքով լցվեցին, թեև հնարավոր է պատճառն այն էր, որ Նորբերթը հենց այդ պահին կծեց նրա ոտքը։
- — Աա՜ըըըղղղ... Բան չկա... Նա ընդամենը կոշիկիս հետ էր խաղ անում... Պուճուրի՜կս... Ձագուկ է, բա ո՞նց, խաղ էլ կաան-նի։
- Այդ պահին ձագուկն այնպիսի ուժով պոչը խփեց տան պատին, որ բոլոր պատուհանների ապակիները զվարթ զրնգացին։
- Հարրին ու Հերմիոնան վերադարձան ամրոց, տագնապով մտածելով, որ մինչև շաբաթ օրվա կեսգիշերը Դեռ ամբողջ մեկ ու կես օր ժամանակ կա։
- Երբ, վերջապես, եկավ Նորբերթին հրաժեշտ տալու պահը, նրանք թերևս կարեկցանք զգային Հագրիդի նկատմամբ, եթե այդքան անհանգստացած չլինեին իրենց սպասվելիք ճամփորդությամբ։ Գիշերը շատ մութ էր ու ամպամած, և նրանք արդեն ուշանում էին, որովհետև Հագրիդի մոտ գալիս ստիպված էին եղել սպասել ամրոցի նախասրահի դահլիճում՝ մինչև Փիվզը, որը հենց նախասրահի պատին ինքն իր հետ թենիս էր խաղում, վերջապես կշտանար իր խաղից ու հեռանար։
- Հագրիդը Նորբերթին տեղավորել էր մի մեծ արկղի մեջ ու նրանց էր սպասում։
- — Ես նրա համար մի մեծ կույտ առնետներ եմ դրել ու բրենդի եմ լցրել նրա ջրամանի մեջ, որ ամբողջ ճանապարհին հերիքի, — ասաց նա խեղդված ձայնով, — ու արկղի մեջ եմ դրել նրա խաղալիք արջուկը, որ ճանապարհին իրեն մենակ չզգա։
- Այդ պահին արկղի ներսից կատաղած քաշքշոցի ու ճղրտոցի ձայներ եկան, հաստատ արջուկի գլուխն էր անջատվում մարմնից։
—Ցը-տես-սաթ թյո՜ւն, Նորբե՜րթ... ― հեկեկաց Հագրիդը, երբ Հարրին ու Հերմիոնան արկղը ծածկեցին անտեսանեփության թիկնոցով, հետո իրենք էլ մտան թիկնոցի տակ և արկղի բռնակներից բռնելով, վեր բարձրացրին ու դուրս քայլեցին խրճիթից.
- — Մամին քեզ երբեք չի՛ մոռանալո՜ւ...
- Իրենք էլ չիմացան, թե ինչպես կարողացան ծանր արկղը հասցնել մինչև ամրոցը։ Կեսգիշերն անտարբեր մոտենամ էր, մինչ նրանք արկղը՝ աստիճան առ աստիճան բարձրացնելով, վեր էին հանում նախասրահի մարմարյա աստիճաններով և վախվորած անցնում մութ միջանցքների մոտով։ Եվս մեկ հարկ, էլի մեկ հարկ... նույնիսկ Հարրիի իմացած գաղտնուղիներից մեկը նրանց գործը բնավ չհեշտացրեց։
- — Գրեթե հասել ենք, ― տնքաց Հարրին, երբ նրանք մոտեցան դեպի ամենաբարձր աշտարակը տանող միջանցքին։ Հենց այդ պահին մի հանկարծակի շարժում միջանցքի խորքում այնպես ցնցեց նրանց, որ քիչ մնաց արկղը ցած գցեին։ Մոռանալով, որ իրենք անտեսանելի են, նրանք շտապեցին մտնել ստվերի մեջ՝ աչք չկտրելով միջանցքի մութ խորությունից, որտեղից երկու ստվերներ, ասես, կռվելով մեկը մյուսի հետ, շտապ-շտապ քայլում էին իրենց ուղղությամբ։ Մի լապտեր վառվեց։
- Միջանցքի մեջտեղում կանգնած էր պրոֆեսոր Մըք Գոնագալը, հագին՝ շոտլանդական վանդակավոր բրդից տնային պարեգոտ և գլխին՝ մազերի գիշերային ցանց։ Մի ձեռքով նա բռնել էր լապտերը իսկ մյուսով անխնա ոլորում էր Մալֆոյի ականջը։
- — Հմայապատի՜ժ... — բղավում էր պրոֆեսորը, ― և քսան միավոր է հանվում Սլիզերին տան հաշվից։ Ինչպե ս եք համարձակվում գիշերով թափառել ամրոցում։
- — Պրոֆեսոր, ախր դուք չեք հասկանում... Հարրի Փոթթերը պետք է այստեղ գա... Նա վիշապին բերելու է աշտարակ...
- — Ինչպիսի՜ ցնդաբանություն... Ինչպե՛ս եք համարձակվում այդպես ակնհայտորեն ստել... Եկեք իմ ետևից, Մալֆոյ... Այս լկտիության մասին ես կհայտնեմ պրոֆեսոր Սառկեկին։
- Դրանից հետո դեպի աշտարակի գագաթը տանող թեք աստիճանները խաղ ու պար թվացին; Եվ միայն գիշերային ցուրտ օդի մեջ դուրս գալով, նրանք թիկնոցը ցած գցեցին ուսերից՝ ուրախանալով, որ վերջապես կարող են ազատ շունչ քաշել։ Հերմիոնան սկսեց տեղում կանգնած պարել։
- —Մալ-ֆոյը պա-տըժ-վեց, Մալ-ֆոյը պա-տըժ֊վեց, այ-այ-այ, ուղղակի ուզում եմ երգել։
- — Պետք չէ, — խորհուրդ տվեց Հարրին։ Մալֆոյի մասին ուրախ զվարճախոսելով՝ նրանք սպասում էին Չարլիի ընկերներին։ Նորբերթն անհանգիստ ճզվզում էր իր արկղի մեջ։ Մոտավորապես տաս րոպե անց չորս ցախավելներ անձայն հայտնվեցին գիշերվա մթից և սահուն վայրէջք կատարեցին նրանց կողքին։
- Չարլիի ընկերները բավականին ուրախ տղերք էին։ Նրանք Հարրիին ու Հերմիոնային ցույց տվեցին շղթաներից պատրաստած սանձը, որով պատրաստվում էին կայուն պահել Նորբերթի արկղը իրենց չորսի արանքում։ Բոլորը միասին չորս կողմից սանձն ամրացրին արկղին, և Հարրին ու Հերմիոնան բոլորի ձեռքերը հերթով սեղմեցին ու ջերմ շնորհակալություն հայտնեցին։
- Վերջապես Նորբերթը օդ բարձրացավ... Ահա նա հեռանում է... հեռանում է... և, վերջապես, ընդմիշտ հեռացավ։
- Հարրին ու Հերմիոնան թեթև սրտով ու ազատ ձեռքերով ցատկոտելով իջան պտատակաձև աստիճաններով։ Վերջապես իրենք ազատվեցին Նորբերթից, իսկ Մալֆոյը պատժվել է, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։
- Պատասխանը նրանց էր սպասում աստիճանների տակի հարթակի վրա։ Հենց այն պահին, երբ նրանք միջանցք մտան, մթության միջից հանկարծ նրանց դեմ-դիմաց ուրվականի պես հայտնվեց Ֆիլչի գունատ դեմքը։
- — Այդպե՜ս, այդպե՜ս... ―շշնջաց նա, ― այստեղ մե՜ծ անախորժությունների հոտ է գալիս։
- Անտեսանելիության թիկնոցը նրանք մոռացել էին աշտարակի տանիքին։
Գլուխ տասնհիգներորդ․ Արգելված անտառը
- Իրավիճակը գնալով վատթարանում էր։
- Ֆիլչը նրանց տարավ պրոֆեսոր Մըք Գոնագալի աշխատասենյակը, որը գտնվում էր առաջին հարկում, որտեղ և նրանք սուս ու փուս նստեցին ու առանց մի խոսք իսկ փոխանակելու, սկսեցին սպասել։ Հերմիոնան դողում էր։
- Հարրիի ուղեղով իրար ետևից անցնում էին պատրվակների, ալիբիների, հնարավոր և ամենաանհավանական պատմությունների տարբերակները, մեկը մյուսից ավելի հուսահատ ու ոչ արժանահավատ։ Նա չէր պատկերացնում, թե այս անգամ ինչ հրաշքով պիտի փրկվեին փորձանքից։ Նահանջելու կամ փախչելու ճանապարհ չկար։ Երկու ոտքով ծուղակն էին ընկել։ Ինչպե՞ս կարող էին այդպես հիմարաբար թիկնոցը մոռանալ տանիքում։ Անհնար էր երևակայել անգամ որևէ հիմնավոր պատճառ կամ պատրվակ, որ պրոֆեսոր Մըք Գոնագալն ընդուներ՝ որպես ամրոցում կեսգիշերից հետո, աստղադիտարանի ամենաբարձր աշտարակում, որտեղ առանց այն էլ դասերից դուրս մուտքն արգելված էր, նրանց թափառելու փաստն արդարացնող հիմնավոր բացատրության։ Իսկ եթե այդ փաստին հանկարծ միանային Նորբերթն ու անտեսանելիության թիկնոցը, ապա անկասկած կարելի էր համոզված լինել, որ նրանց մնում էր ընդամենը հավաքել իրենց ունեցած-չունեցածն ու պատրաստվել անփառունակ և ամոթալի վերադարձին՝ դեպի տուն։
- Հարրիի մտքով անցավ, որ սրանից էլ վատ բան չի կարող լինել, սակայն հաջորդ վայրկյանին նա՝ կանխազգալով իրադարձությունները, մտածեց, որ լավ կանի չշտապի եզրակացություններով, որպեսզի իր վաղաժամ գնահատականով, թեկուզ և մտովին, վատից էլ վատ հետևանքներ չոգեկոչի։ Եվ, իսկապես, ևս մեկ վայրկյան անց նա հասկացավ, որ դժբախտաբար, իրենց վիճակն իրականում նույնիսկ ավելի անմխիթար էր, քան ինքը ենթադրում էր։
- Հայտնվեց պրոֆեսոր Մըք Գոնագալը... Նեվիլի հետ միասին։
- — Հա՛րրի, — երկու դժբախտ ձերբակալվածներին տեսնելով, հուզախառն բացականչեց Նեվիլը, ― ես փորձում էի գտնել ձեզ, որպեսզի զգուշացնեմ... Ես պատահաբար լսեցի, թե ինչպես էր Մալֆոյը գլուխ գովում, որ այս գիշեր պետք է գլխիդ դատաստան բերի։ Նա ասաց, որ դու վիշ...
- Հարրին՝ աչքերը չռելով Նեվիլի վրա, գլուխն օրորեց, որ նա ձայնը կտրի, բայց պրոֆեսոր Մըք Գոնագալը տեսավ... Նա այնպիսի տեսք ընդունեց, ասես հրես-հրես Նորբերթի պես քթանցքներով բոց ու կրակ կարտաշնչի և, թևերը սպառնալից կանթելով, ճակատագրի անհողդողդ ստվերի պես խոյացավ եռյակի գլխին։
- — Ձեզնից և ոչ մեկից նման նենգություն երբեք չէի սպասի։ Պարոն Ֆիլչն ասաց, որ դուք բարձրացել էիք աստղադիտարանի աշտարակը։ Գիշերվա ժամը մեկն է։ Ես բացատրություն եմ պահանջում։
- Երևի թե առաջին անգամն էր, որ Հերմիոնան չկարողացավ պատասխանել ուսուցչի տված հարցին։ Նա արձանի պես անշարժ կանգնած, հայացքը գամել էր իր հողաթափիկներին։
- ― Ես, կարծես, գլխի եմ ընկնում, թե ինչ է կատարվում այստեղ, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը — պետք չէ հանճար լինել հասկանալու համար։ Դուք Մալֆոյի խելքը կերել եք ինչ-որ վիշապի մասին լոլո-լոլո պատմություններով, որ կարողանաք գիշերով դուրս հանել նրան ամրոցում թափառելու և ծուղակը գցել։ Ի գիտության ձեզ, ես արդեն բռնել եմ նրան։ Երևի ձեր կարծիքով շատ ծիծաղելի է, որ Լոնգբոթոմը նույնպես լսել է այդ հիմար պատմությունը և նույնպես դյուրահավատորեն ծուղակն ընկել։
- Հարրին աչքերով որսաց Նեվիլի հայացքը և փորձեց առանց խոսքերի հասկացնել նրան, որ դա այդպես չէ, որովհետև Նեվիլը ապշահար ու ծայրաստիճան վիրավորված տեսք ուներ։ Խեղճ, դանդալոշ Նեվիլ... Հարրին պատկերացնում էր, թե ինչ ճիգերի գնով է նա՝ ինքն իրեն հաղթահարելով, մութ գիշերով դուրս եկել Գրիֆինդորի աշտարակից նրանց գտնելու ու վտանգի մասին զգուշացնելու համար։ Չէր կարելի չգնահատել Նեվիլի իսկապես հերոսական արարքը։
- — Ես ծայրաստիճան հիասթափված եմ ձեզնից, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Չորս ուսանող մի գիշերվա մեջ հանրակացարանային աշտարակներից դուրս... Ես դեռ երբեք նման խայտառակության մասին չեմ լսել։ Օրիորդ Գրե՛յնջեր, ես կարծում էի, որ դուք ողջամիտ աղջիկ եք։ Ինչ վերաբերում է ձեզ, պարոն Փոթթեր, ես համոզված էի, որ Գրիֆինդորը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան նման անփառունակ արկածները։ Բոլոր երեքդ կենթարկվեք վարչական հմայապատժի։ Այո՛, պարոն Լոնգբո՛թոմ, դուք նույնպես։ Ոչ մի բան ձեզ իրավունք չի տալիս պարետային ժամի արգելանքը խախտելով, գիշերով թափառել ամրոցում, հատկապես այս օրերին, երբ իրավիճակն այնքան վտանգավոր է դարձել շրջակայքում... Եվ հիսուն միավոր կհանվի Գրիֆինդորի հաշվից։
- — Հիսո՜ւն, — Հարրիի շունչը կտրվեց։ Ախր, իրենք կկորցնեն առաջնությունը իրենք կկորցնեն Գրիֆինդորի առաջատար դիրքը Միաբանությունների գավաթի մրցույթում, որն այնքան դժվարությամբ ինքը շահեց քվիդիչի վերջին խաղում հաղթելու շնորհիվ։
- — Հիսուն միավոր յուրաքանչյուրից, — բառերը հատ-հատ շեշտելով ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ծանր շնչելով իր՝ առանց այն էլ երկար ու բարկությունից ավելի սրված քթով։
- — Պրոֆեսո՛ր, խնդրում եմ...
- — Բայց դուք չե՛ք կարող...
- — Չհամարձակվե՛ք ասել ինձ, թե ես ինչ եմ կարող և ինչ չեմ կարող, Փո՛թթեր։ Իսկ հիմա, անմիջապես գնացե՛ք ձեր ննջարանները, բոլո՛րդ։ Ես երբեք դեռ այսքան չեմ ամաչել Գրիֆինդորի ուսանողների համար։
- Հարյուր հիսո՜ւն միավոր... Գրիֆինդորը միանգամից հայտնվեց վերջին տեղում։ Մի գիշերվա մեջ նրանք կորցրին Միաբանությունների գավաթի մրցույթում հաղթելու բոլոր իրատեսական հնարավորությունները։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես իր ներսում բոլոր օրգանները միանգամից չորացել էին ու միայն մարմնի դատարկ կաղապարն էր մնացել։ Ինչպե՞ս կարող են իրենք երբևէ շտկել այս իրավիճակը։
- Հարրին ամբողջ գիշեր չքնեց։ Մինչև առավոտ նա ժամեր շարունակ լուռ ու մունջ պառկած լսում էր Նեվիլի՝ բարձի մեջ խեղդված, աղիողորմ հեկեկոցները։ Հարրիի միտքը ոչ մի բառ չէր գալիս Նեվիլին սփոփելու համար։
- Նա շատ լավ գիտեր, որ Նեվհլը, իր նման հուսահատ սարսափով, սպասում էր ճակատագրի պես անհողդողդ արևածագին։ Ի՞նչ է լինելու, երբ առավոտյան ամբողջ Գրիֆինդորն իմանա, թե իրենք ինչ են արել մի գիշերվա մեջ։
- Սկզբում՝ հսկայական ապակյա ցուցատախտակի կողքով անցնելիս, որտեղ ամեն առավոտ արձանագրվում էին միաբանությունների միավորները, գրիֆինդորցիները՝ աչքերին չհավատալով, կարծում էին, թե ինչ-որ սխալմունք է կատարվել։ Ինչպե՞ս կարող էր երեկոյից առավոտ՝ ցուցատախտակի վրա հանկարծ հարյուր հիսուն միավոր պակասել։ Իսկ հետո պատմությունը սկսեց տարածվել՝ կամաց-կամաց վերածվելով փոթորկաթափ հեղեղի... Հարրր Փոթթերը, հանրահայտ Հարրի Փոթթերը, երկու քվիդիչային խաղերի իրենց հերոսը, այդ նա է մի գիշերվա մեջ կորցրել բոլոր հարյուր հիսուն միավորները, նա և նրա հետ էլ երկու ուրիշ հիմար առաջին դասարանցիներ։
- Կես ժամվա ընթացքում՝ դպրոցում ամենամեծ ժողովրդականություն, սեր և հարգանք վայելող անձից, Հարրին դարձավ ամենաքստմնելի և ամենահանդիմանելի անձնավորությունը։ Նույնիսկ ռեյվենքլոցիներն ու հաֆըլփաֆցիներն էին երես թեքել նրանից, որովհետև բոլորի բաղձալի ցանկությունն էր՝ վերջապես կոտրել Սլիզերինի գոռոզ քիթն ու զրկել նրան Միաբանությունների գավաթի մրցույթում ՝ արդեն յոթերորդ տարին անընդմեջ, հաղթելու պատվից։ Ամենուրեք, ուր էլ որ Հարրին գնար, մարդիկ նրան մատով էին ցույց տալիս ու հոգ էլ չէին տանում ձայներն իջեցնել՝ նրան վիրավորական մականուններով կոչելիս։ Իսկ սլիզերինցիք, ընդհակառակը՝ նրա կողքով անցնելիս, ծափահարում էին, շվշվացնում և, ձեռք առնելով, ընդգծված բարձրագոչ ողջունում ու շնորհակալության հայտնում.
- — Հե՛յ, Փո՛թթեր, էս ինչ լավություն ես արել մեզ... Հիմա ո՞նց ենք տակից դուրս գալու։
- Միայն Ռոնն էր կանգնած նրա կողքին։
- — Մի անհանգստացիր, երկու շաբաթից կմոռացվի, կանցնի։ Ֆրեդն ու Ջորջը տոննաներով միավորներ են կորցրել այստեղ եղած ժամանակ և միևնույն է բոլորի աչքի լույսն են։
- — Իսկ նրանք երբևէ միանգամից հարյուր հիսուն միավոր կորցրե՞լ են, ― հազիվ շշնջալով, նսեմացած հարցրեց Հարրին։
- — Հը՛մ... չէ՛, միանգամից էդքան... կարծես թե չէ, ― ընդունեց Ռոնը։
- Ճիշտ է, արդեն ուշ էր վնասը հատուցելու համար, սակայն Հարրին ինքն իրեն երդվեց, որ այլևս երբեք չի խառնվի անմիջականորեն իրեն չվերաբերող գործերի մեջ։ Նա ստացավ իր արժանին՝ քիթն ամեն տեղ խոթելու ու իրեն չվերաբերող բաներով զբաղվելու համար։
- Նա այնքան էր վհատված ու ինքն իրենից այնքան էր ամաչում, որ նույնիսկ գնաց Օլիվեր Վուդի մոտ և առաջարկեց, որ իրեն հանեն քվիդիչի թիմից։
- ― Քեզ հանե՞նք թիմից, ― որոտաց Վուդը, ― Ինչո՞վ կարող է դա օգնել գործին։ Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս ես պատրաստվում վերականգնել կորցրածդ միավորները, եթե քվիդիչ էլ չխաղանք ու չհաղթենք։
- Սակայն նույնիսկ քվիդիչն էր կորցրել իր հմայքն ու հաճույքը։ Մարզումների ժամանակ թիմի մյուս անդամները Հարրիի հետ չէին խոսում, և եթե անգամ նրանք ստիպված էին լինում խոսել նրա մասին, ապա անունը չհոլովելու համար Հարրիին անվանում էին ոչ այլ ոք, քան՝ «Որսորդը...»։
- Հերմիոնան ու Նեվիլը նույնպես տառապում էին ընդհանուր վերաբերմունքից։ Թեև ճիշտ է, նրանց այդքան չէր հասնում, ինչքան Հարրիին, որովհետև նրանք Հարրիի պես ամբողջ դպրոցում հանրահայտ չէին, սակայն նրանց հետ էլ ոչ ոք չէր խոսում։ Հերմիոնան դադարել էր դասերի ժամանակ ուշադրության հրավիրել իր վրա՝ ուսուցիչների բոլոր հարցերին պատասխանելու համար ձեռք բարձրացնելով և, գլուխը կախ, սուս ու փուս աշխատում էր իր համար։
- Հարրին նույնիսկ ուրախ էր, որ քննությունները պետք է շուտով սկսվեին։ Կրկնողություններն ու պարապմունքները նրա ուղեղը զբաղված էին պահում և շեղում էին անփառունակ իրականությունից։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան բոլորից առանձնացած պարապում էին մինչև ուշ գիշեր՝ աշխատելով մտապահել բարդ թրմախառնուրդների, բուժահեղուկների և հմայաթուրմերի բաղադրատոմսերը, անգիր անել իրենց ծրագրային հմայախոսքերն ու դյութաղոթքները, սերտել հրաշագործության մեջ մեծ հայտնագործությունների և գոբլինյան ապստամբությունների տարեթվերը։
- Սակայն մի օր, քննություններից մեկ շաբաթ առաջ, այլևս ոչ մի բանի մեջ չխառնվելու մասին Հարրիի հաստատակամ որոշումը ուժեղ փորձության ենթարկվեց։ Կեսօրից հետո միայնակ վերադառնալով գրադարանից, նա ինչ-որ թնգթնգոց լսեց լսարաններից մեկի բաց դռնից։ Ավելի մոտենալով լսարանին, նա լսեց Քուիրելի ձայնը.
- —Ո՜չ... ո՜չ... Խնդրում եմ...
- Կարծես ինչ-որ մեկը սպառնում էր նրան։ Հարրին ավելի մոտեցավ լսարանի դռանը։
- — Լա՜վ... լա՜վ... ― լսվեց Քուիրելի բեկբեկուն ձայնը։
- Հաջորդ վայրկյանին Քուիրելը արագ-արագ քայլելով դուրս եկավ լսարանից՝ գլխի վրա ուղղելով իր փաթթոցը։ Նա շատ գունատ էր և այնքան վհատված տեսք ուներ, ասես ուր որ է պիտի սկսեր արտասվել։ Նա արագ քայլելով հեռացավ։ Հարրին մտածեց, որ Քուիրելը նույնիսկ չնկատեց էլ իրեն։ Նա սպասեց մինչև Քուիրելի քայլերը դադարեցին միջանցքում, հետո գլուխը մտցրեց լսարանի դռնից ներս։ Այն դատարկ էր, սակայն լսարանի մյուս ծայրի դուռը կիսաբաց էր։ Հարրին արդեն անցել էր լսարանի գրեթե կեսը, երբ հիշեց իր երդումը՝ այլևս ոչ մի բանի մեջ չխառնվելու մասին։
- Միևնայն ժամանակ, նա գրազ կգար տասներկու փիլիսոփայական քարերի վրա, որ Սառկեկը մի պահ առաջ դուրս եկավ լսարանի այդ կիսաբաց դռնով և դատելով իր լսածից, Հարրին համոզված էր, որ նա ուրախ-ուրախ թռչկոտելով էր հեռանում, որովհետև կարծես թե Քուիրելը վերջապես տեղի էր տվել նրա ճնշմանը։
- Հարրին վերադարձավ գրադարան, որտեղ Հերմիոնան ստուգում էր Ռոնի գիտելիքները աստղագիտությունից։ Հարրին պատմեց նրանց իր լսածը։
- — Ուրեմն Սառկեկը հասավ իր ուզածին, եթե Քուիրելը նրան ասել է, թե ինչպես կարելի է հաղթահարել իր հմայապատնեշը...
- — Մոռանում ես, որ դեռ Խավիկն էլ կա այնտեղ,― ասաց Հերմիոնան։
- — Միգուցե Սառկեկն առանց Հագրիդին հարցնելու էլ արդեն իմացել է, թե ինչպես կարելի է անցնել Խավիկի մոտով, ― բարձրաձայն մտորեց Ռոնը, մտազբաղ նայելով իրենց շրջահատող հազարավոր գրքերի հատորների կազմերին, ― գրազ կգամ, որ այստեղ մի տեղ՝ գրքերից մեկում գրված կլինի, թե ինչպես կարելի է անվնաս անցնել եռագլուխ հրեշավոր շան կողքով... Հը՞... Հա՛րրի... Ուրեմն ի՞նչ ենք անելու։
- Արկածախնդրության կայծիկները կրկին շողշողում էին Ռոնի աչքերի մեջ, սակայն մինչև Հարրին կհասցներ բերանը բացել՝ Հերմիոնան պատասխանեց նրա հարցին.
- — Գնա՛նք Դամբլդորի մոտ։ Ահա թե ինչ պետք է արած լինեինք դեռ շատ վաղուց։ Եթե մենք փորձենք կրկին ինքնագլուխ ինչ-որ բան անել, այս անգամ հաստատ մեզ անվերադարձ դուրս կվռնդեն դպրոցից։
- — Բայց մենք ապացույց չունենք, — ասաց Հարրին, — Քուիրելը չափազանց վախեցած է մեր ասածը հաստատելու համար։ Իսկ Սառկեկն ընդամենը կարող է ասել, որ ինքը գաղափար չունի, թե տրոլն ինչպես է մտել դպրոց Բոլոր սրբերի օրը, և որ ինքը մոտիկ էլ չի գնացել երրորդ հարկի միջանցքի դռանը։ Եվ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կհավատան այդ դեպքում... նրա՞ն, թե՝ մեզ։ Գաղտնիք չէ, որ մենք նրան չենք սիրում, Դամբլդորն էլ կմտածի, որ մենք ուզում ենք նրանից վրեժ լուծել և այդ պատմությունները հնարել ենք՝ Սառկեկին անախորժության մեջ գցելու համար։ Ֆիլչը մեզ երբեք չի օգնի, եթե նույնիսկ նրա կյանքը կախված լինի դրանից։ Նա չափազանց մտերմական հարաբերություններ ունի Սառկեկի հետ և, նրա կարծիքով, ինչքան շատ ուսանողներ հեռացվեն դպրոցից, այնքան ավելի լավ։ Եվ մի մոռացեք, որ մենք, ըստ էության, ոչինչ չպետք է իմանայինք, ո՛չ քարի, ո՛չ էլ Խավիկի մասին։ Մենք դեռ պիտի բացատրենք, թե այդ ամենը որտեղից գիտենք։
- Հերմիոնան կարծես համոզվեց, սակայն Ռոնը դեռ ոգևորված էր։
- ― Միգուցե մի քիչ էլ հոտոտենք շուրջներս...
- ― Ո՛չ, ― ասաց Հարրին, առարկություն չհանդուրժող տոնով, ― ինչը հոտոտելու էր, մենք արդեն հոտոտել ենք։
- Նա իր կողմը քաշեց Յուպիտեր մոլորակի երկնային քարտեզը և սկսեց սերտել նրա լուսինների անունները։
- Հաջորդ առավոտյան Հարրին, Հերմիոնան ու Նեվիլը պաշտոնական գրություններ ստացան՝ բոլորը նույն բովանդակությամբ.
- Ձեր հմայապատիժը կկայանա այս երեկո ժամը տասնմեկին։ Պարոն Ֆիլչը ձեզ կսպասի շքամուտքի նախասրահում։
- Պրոֆեսոր՝ Մըք Գոնագալ
- Հարյուր հիսուն միավոր կորցնելու հոգեկան ցնցումից ազդված, Հարրին բոլորովին մոռացել էր, որ իրենք դեռ պետք է հմայապատժի ենթարկվեն։ Նա սպասում էր, որ Հերմիոնան կսկսի բողոքել, որ իրենք մի ամբողջ երեկո կկորցնեն քննություններին պատրաստվելու հնարավորությունից, սակայն Հերմիոնան ոչինչ չասաց։ Նա նույնպես գտնում էր, որ իրենք արժանի են պատժի, ինչպիսին էլ որ այն լիներ։
- Ժամը տասնմեկին Հարրին, Հերմիոնան ու Նեվիլը հրաժեշտ տվեցին Ռոնին, որը մնաց նրանց սպասելու ընդհանուր սենյակում, և երեքով ուղևորվեցին դեպի շքամուտքի նախասրահը։ Ֆիլչն արդեն այնտեղ էր, Մալֆոյը՝ նույնպես։
- Հարրին բոլորովին մոռացել էր, որ Մալֆոյն էլ պիտի հմայապատժի ենթարկվի։
- — Եկեք իմ ետևից, — ասաց Ֆիլչը՝ մի լապտեր վառելով և դուրս գալով շբամուտքի դռնից։
- — Հիմա արդեն յոթ անգամ կմտածեք մինչև որևէ կանոնակարգ նորից խախտելը, ճիշտ չե՞մ ասում... — շարունակեց նա անբարյացակամորեն խեթ-խեթ նայելով նրանց վրա։ — Անշուշտ... Եթե ինձ հարցնող լիներ՝ աշակերտների լավագույն դաստիարակները բոլոր ժամանակներում եղել են ծանր աշխատանքն ու Ֆիզիկական ցավը... Ափսոս որ հին պատժամիջոցներն արգելել են ու վերացրել... Ա՛յ, ինչ լավ կլիներ, եթե դաստակներից կապված մեկ-երկու օր կախված մնայիք զնդաններում... Հը-հը... Ես դեռ հին շղթաներից ունեմ պահած իմ պահեստում։ Համենայն դեպս միշտ յուղում եմ, որ չժանգոտեն ու փայլը չկորցնեն, եթե հանկարծ օրերից մի օր պետք գան... Հիմա բոլորդ անխոս կգաք իմ ետևից և հանկարծ մտքներովդ էլ չանցնի փախչել, որովհետև միայն ավելի կվատթարացնեք ձեր վիճակը։
- Նրանք առաջ շարժվեցին՝ շեղաձիգ անցնելով ամրոցի մութ ետնաբակով։ Նեվիլը ծանր շնչելով ֆսֆսացնում էր։ Հարրին փորձում էր պատկերացնել, թե ինչի նման է լինելու իրենց պատիժը։ Երևի թե իսկապես ինչ-որ սարսափելի բան է իրենց սպասում, այլապես Ֆիլչն այդքան գոհ ու երջանիկ տրամադրության մեջ չէր լինի։
- Լիալուսին էր։ Սակայն վառ լուսնաշողքը մերթ ընդ մերթ խավարում էր ամպերից ու անթափանց մթության ստվերների մեջ գցում նրանց։ Առջևում Հարրին տեսնում էր Հագրիդի խրճիթի լուսավորված պատուհանները։ Հետո նրանք հեռվից եկող մի ձայն լսեցին։
- — Ֆիլչ, դու՞ ես... Շտապի՛ր... Վաղուց ժամանակն է գործի անցնելու։
- Հարրիի սիրտը թեթևացած վեր ցատկեց։ Եթե իրենք պետք է Հագրիդի հետ աշխատեն, ուրեմն իրավիճակն այնքան էլ վատ չէ։ Թերևս ուրախությունն ակնհայտորեն արտահայտվեց նրա դեմքին, որովհետև Ֆիլչն ասաց.
- — Ենթադրում եմ, որ քո կարծիքով եկել եք ուրախ ժամանակ անցկացնելու էդ դանդալոշ ըուգրի զավակի հետ։ Խորհուրդ կտամ մի լավ կշռադատել, քանզի երկրորդ հայացքից նրա ընկերակցությունը ձեզ կարող է այնքան էլ սփոփիչ չթվալ, որովհետև ձեզ սպասում է... գիշերային Արգելված անտառը, ա՛յ թե ինչ... Եվ գրազ կգամ, որ վաղն առավոտյան դժվար թե բոլորդ ողջ ու առողջ դուրս գաք այնտեղից։
- Այդ լսելով Նեվիլը մի հուսահատ հոգոց հանեց, իսկ Մալֆոյը քարացած կանգ առավ տեղում։
- — Անտա՞ռը, — կրկնեց նա և նրա ձայնը բոլորովին էլ այնքան ամբարտավան ու գոռոզ չհնչեց, ինչպես միշտ։ — Մենք չենք կարող գիշերով Անտառ մտնել, այնտեղ ինչ տեսակ հրեշ ու գազան ասես կա... դարձվոր մարդագայլ, մարդակեր գազաններ...
- Նեվիլն ամուր կառչեց Հարրիի պարեգոտի թևքից և մի խեղդված ճիչ արձակեց։
- — Հհ-հաա... Վերջապես հասկացա՞ր... Մարդակեր գազանների ու դարձվորների մասին պետք է շուտ մտածեիր՝ մինչև պարետային ժամը խախտելը։
- Հագրիդը լոք-լոք քայլելով դուրս եկավ խավարից և մոտեցավ նրանց։ Նրա կողքին Ժանիքն էր՝ վզափոկով կապված։ Հագրիդի ձեռքին էր նրա հսկայական արբալետը, իսկ ուսի ետևից երևում էր նետերով լի կապարճը։
- — Ժամանակն է, — ասաց նա, — Ես արդեն կես ժամ է սպասում եմ ձեզ։ Ինչպե՞ս եք, Հա՛րրի, Հերմիո՛նա։
- — Չի կարելի նրանց նկատմամբ շատ բարեկամական վերաբերմունք ցուցադրել, Հա՛գրիդ, ի վերջո նրանք պատժվելու են եկել։
- ― Ա՛յ, թե ինչու ուշացար, ուրեմն, ― ասաց Հագրիդը խոժոռելով Ֆիլչի վրա, ― կա-չկա ամբողջ ճանապարհին խեղճերի գլխին խրատ ու լուտանք էիր թափում։ Բա ո՜նց... Հերի՛ք զվարճանաս։ Այստեղից ես եմ նրանց համար պատասխան տալիս։
- ― Ես կվերադառնամ արևածագին,― ասաց Ֆիլչը, ― ...նրանց դիակների ետևից, ― չարանենգորեն ավելացրեց նա՝ ակներևաբար ըմբոշխնելով իր ասածի իմաստը, և շրջվելով, քայլեց դեպի ամրոցը, ձեռքի մեջ զվարթ ճոճելով լապտերը։
- Մալֆոյը շրջվեց դեպի Հագրիդը։
- ― Ես Անտառ չեմ գնա, ― ասաց նա, և Հարրին մի լավ զվարճացավ՝ տագնապ ու խուճապ լսելով նրա ձայնի մեջ։
- ― Կգնա՛ս, եթե ուզում ես մնալ Հոգվորթսում։ Դու խախտում ես կատարել և հիմա պետք է վճարես դրա համար։
- ― Բայց դա ծառաների գործ է, դա ուսանողներին վայել բան չէ։ Ես կարծում էի, որ պետք է ինչ-որ առաջադրանք կատարենք, ասենք՝ հազար անգամ գրենք «Խոստանում եմ՝ էլ չեմ խախտի պարետային ժամը» կամ դրա նման մի բան... իսկ սա... եթե հայրս իմանա, որ ինձ ստիպել են նման բան անել...
- ― ... Հորդ կասես, որ Հոգվորթսում էդպես է ընդունված, ― մռնչաց Հագրիդը, ― Խոս-տյա-նյում եմ էլ չյեմ խախ-տի... բա չէ... Ի՞նչ օգուտ տողեր գրելուց։ Ուրեմն ըսենց՝ կամ որևէ իսկապես պետքական բան պիտի անես, կամ հայդե՝ դուրս կթռչես Հոգվորթսից։ Եթե կարծում ես, որ հայրդ կգերադասեր, որ մեզ հետ գալու փոխարեն Հոգվորթսից վռնդվեիր, խնդրեմ, քեզ ստիպող չկա, կարող ես հենց հիմա վերադառնալ ամրոց ու սկսել ունեցած-չունեցածդ հավաքել ― Գնա՛...
- Մալֆոյը տեղից չշարժվեց։ Նա մի պահ կատաղած նայեց Հագրիդին, բայց շատ արագ հայացքն իջեցրեց։
- ― Էդպես ավելի լավ է, ― ասաց Հագրիդը։ ― Հիմա ինձ լսե՛ք, քանի որ էս գործն իսկապես վտանգավոր է, ես չեմ ուզում, որպեսզի ձեզնից որևէ մեկի կյանքն ու առողջությունը անիմաստ վտանգի ենթարկվի։ Առայժմ առանց խոսելու եկեք իմ ետևից։
- Նա բոլորին առաջնորդեց դեպի Արգելված անտառի եզրը։ Ձեռքի լապտերը վեր բարձրացնելով, Հագրիդը ցույց տվեց անտառի այդ մասում ծառերի խիտ եզրին միառժամանակ զուգահեռ գնացող մի նեղլիկ արահետ, որը անտառի խորքից ոլոր-մոլոր գալիս էր ու հաստաբուն ծառերի միջով կրկին գնում, կորչում անտակ մթության մեջ։ Թեթև քամին ծածանեց նրանց մազերը, երբ նրանք կանգնեցին արահետի եզրին։
- — էստեղ նայեք, բոլորդ, — ասաց Հագրիդը, — տեսնո՞ւմ եք է՜ն շողշողուն բծերը, որ առկայծում են լուսնի լույսից՝ էնտեղ հեռվում ու ավելի մոտիկ, ա՛յ, էն ծառի բնի վրա ու հրե՛ս խոտերի շյուղերին... Տեսա՞ր արծաթափայլ կաթիլները։ Սա միեղջյուրի արյուն է։ Անտառում ծանր վիրավորված միեղջյուր է շրջում։ Չգիտեմ, թե ինչը կարող էր հարձակվել միեղջյուրի վրա, բայց սա էս շաբաթ արդեն երկրորդ դեպքն է։ Անցած չորեբշաբթի առաջին հոշոտված միեղջյուրին գտա անտառում։ Հիմա պիտի միասին փորձենք գտնել խեղճ կենդանուն, ու եթե արդեն ուշ է նրան փրկելու համար, պիտի օգնենք, որ գոնե շուտ հանգստանա թշվառ արարածը։
- ― Իսկ եթե այն, ինչը վիրավորել է միեղջյուրին մեզ ավելի շո՞ւտ գտնի, — հարցրեց Մալֆոյը, նույնիսկ հոգ չտանելով ձայնի մեջ իր ահն ու սարսափը թաքցնելու համար։
- — Էս անտառում չկա մի բան, որ կարողանա ձեզ վնաս հասցնել, եթե դուք ինձ կամ Ժանիքի հետ լինեք, — ասաց Հագրիդը, — և արահետից հանկարծ դուրս չգաք։ Իսկ հիմա մենք կբաժանվենք երկու խմբի և արահետով կգնանք տարբեր ուղղություններով։ Էստեղ ամենուրեք արյան հետքեր են երևում, երևի խեղճ կենդանին արդեն անցած գիշերից է էդպես վիրավոր թափառում։
- — Ես կգնամ Ժանիքի հետ, — արագ ասաց Մալֆոյը՝ գնահատող հայացքով նայելով Ժանիքի երկար ատամներին։
- — Ոնց կուզես, — ուսերը թափ տալով ասաց Հագրիդը, — բայց զգուշացնում եմ քեզ՝ նա վախկոտի մեկն է։ Ուրեմն ես, Հարրին ու Հերմիոնան կգնանք մի ուղղությամբ, իսկ Դրաքոն, Նեվիլն ու Ժանիքը կգնան հակառակ ուղղությամբ։ Եթե խմբերից որևէ մեկը գտնի միեղջյուրին, թող անիջապես կանաչ կայծեր ուղարկի վեր, եղա՞վ։ Դեհ, հանեք ձեր կախարդական փայտիկները... Ապա, կանաչ կայծեր արեք, տեսնեմ... Ահա, էդպես, մեր ուզածը ստացվեց... Իսկ եթե որևէ մեկը հանկարծ փորձանքի մեջ ընկնի, ուրեմն կարմիր կայծեր թող ուղարկի, և մենք բոլորս անմիջապես օգնության կհասնենք, եղա՞վ... Ուրեմն զգույշ կլինեք... Դե՛հ, գնացինք։
- Անտառը մութ էր և լուռ։ Մի որոշ ժամանակ անխոս առաջ խորանալով անտառի մեջ, նրանք հասան մի փոքրիկ բացատի, որտեղ արահետը եռաժանիի պես բաժանվում էր երեք մասի և Հարրին, Հերմիոնան ու Հագրիդը գնացին ձախ կողմի արահետով, իսկ Մալֆոյը, Նեվիլն ու Ժանիքը՝ աջ կողմի արահետով։
:Միառժամանակ նրանք լուռ քայլում էին, աչքերը գետնին գամած։ Մերթ ընդ մերթ ծառերի խիտ սաղարթների միջով թափանցող լուսնի լույսը առկայծում ու շողշողում էր ծառերի բներին ու թփերի տերևներին ցաք ու ցրիվ թափված արծաթափայլ երկնագույն արյան կաթիլների վրա։ :Հարրին նկատեց, որ Հագրիդը հետզհետե ավելի մտահոգ է դառնում։ :— Հնարավո՞ր է, որ մարդագայլ դարձվորն է սպանում միեղջյուրներին, — հարցերց Հարրին։
- — Դարձվորը միեղջյուրի պես արագ չի կարող շարժվել,― ասաց Հագրիդը, ― էդքան էլ հեշտ չէ միեղջյուր բռնելը, դրանք հզոր մոգական ուժ ունեցող կենդանիներ են։ Կյանքումս երբեք դեռ չէի լսել, որ միեղջյուրի վնաս հասցնեն։
- Նրանք անցան մի մամռակալած կոճղի կողքով։ Հարրին հոսող ջրի ձայն լսեց, պետք է որ մոտերքում մի առվակ լիներ։ Ոլոր-մոլոր արահետի վրա դեռ այստեղ-այնտեղ առկայծում էին միեղջյուրի արյան շողշողան կաթիլները։
- — Հերմիոնա, լա՞վ ես, — շշնջաց Հագրիդը, — մի՛ անհանգստացեք, նա դժվար թե հեռու գնար՝ էսպես ծանր վիրավորված լինելով, մենք հաստատ շատով... ԹԱՔՆՎԵ՛Ք ԷՆ ԾԱՌԻ ԵՏԵՎԸ...
- Հագրիդը մի ձեռքով գրկեց Հարրիին ու Հերմիոնային և երկուսին միասին հրեց մի մեծ կաղնու բնի ետևը։ Նա կապարճից դուրս քաշեց մի նետ, արագ ու հմտորեն տեղադրեց արբալետի մեջ և վեր բարձրացնելով իր զենքը, հարմար դիրք գրավեց նետն արձակելու համար։ Երեքն էլ անշարժացած ականջ դրին լռությանը։ Ինչ-որ մի բան շրշյունով անցնում էր մթության մեջ նրանցից շատ մոտ հեռավորության վրա, ասես պարեգոտի փեշ էր սահելով անցնում թափված տերևների վրայով։ Հագրիդն անշարժ, խեթ նայում էր դեպի արահետի մութ խորքը, սակայն մի քանի վայրկյանից ձայնը մարեց։
- — Ախր զգում էի... — անհանգիստ գլուխն օրորելով մրմնջաց նա։ — Անտառում մի բան կա, որն էստեղ չպետք է լինի։
- — Դարձվո՞ր էր, — հարցրեց Հարրին։
- — Չէ, դարձվոր չէր, ոչ էլ միեղջյուր էր, — մռայլ ասաց Հագրիդը, — դեհ, լավ, եկեք իմ ետևից, բայց հիմա պիտի շատ զգույշ լինեք։
- Նրանք առաջ քայլեցին, սակայն ավելի դանդաղ և ականջներն աչալուրջ սրած անտառից եկող յուրաքանչյուր շշուկին։ Հանկարծ առջևի բացատում ինչ-որ բան հստակորեն շարժվեց։
- — Ո՞վ կա էդտեղ,– ձայն տվեց Հագրիդը, — Ցու՛յց տուր քեզ... Ես զինված եմ։
- Եվ բացատի լուսավորված մաս դուրս եկավ... սակայն ի՞նչ էր դա... մա՞րդ, թե՝ ձի։ Մինչև գոտկատեղը հասուն տղամարդ էր, կարմրահեր մազերով ու մորութով, իսկ գոտկատեղից ներբև՝ հզոր, մկանուտ իրանով, շագանակագույն փայլուն մորթով ու երկար կարմրամազ պոչով հուժկու ձի։ Հարրիի ու Հերմիոնայի ծնոտները պարզապես ինքնըստինքյան կախվեցին։
- — Օ՛հ, Ռոնան, դու՞ ես, — ասաց Հագրիդը հանգստացած ձայնով, ― ո՞նց ես, ի՞նչ կա։
- Նա առաջ քայլեց ու ջերմորեն սեղմեց կենտավրոսի ձեռքը։
- — Բարին ընդ քեզ, Հագրիդ, — ասաց կենտավրոս Ռոնանը թատերական ողբերգակի խոր կրծքային ձայնով, — մի՞թե պատրաստվում էիր նետահարել ինձ։
- — Զգուշությունը երբեք ավելորդ չի լինում, Ռոնան, — ասաց Հագրիդը՝ ձեռքով թփթփացնելով իր արքալետի փայտե կոթին, — ինչ-որ շատ վատ բան է ազատ շրջում էս անտառում։ Սա Հարրի Փոթթերն է, իսկ սա Հերմիոնա Գրեյնջերն է։ Ի միջի այլոց, երկուսն էլ մեր դպրոցի ուսանողներից են։ Իսկ սա Ռոնանն է, նա կենտավրոս է։
- — Մենք նկատեցինք, — ցածր ձայնով ասաց Հերմիոնան։
- — Բարյավ ձեզ, ուսանող սաներ, — ասաց Ռոնանը, — երկա՞ր եք արդյոք ուսանել դպրոցամ։
- — Ը՜մմ...
- — Քիչ, — ամաչկոտ ասաց Հերմիոնան։
- — Վատ չէ, բնավ... Քիչն իսկ արդեն որոշակիություն է ենթադրում, ― Ռոնանը ծանր հոգոց հանեց և գլուխը ետ գցելով հայացքը հառեց աստղաշատ երկնքին, — Մարսն այսօր վառ է շողշողում...
- — Հա, ոնց որ, — ասաց Հագրիդը նույնպես երկնքին նայելով, ― լսի՛ր, Ռոնան, լավ էր, որ քեզ հանդիպեցինք. անտառում վիրավոր միեղջյուր է թափառում, կասկածելի բան չե՞ս տեսել։
- Ռոնանը անմիջապես չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան անթարթ նայեց երկնքին, հետո կրկին ծանր հոգոց հանեց։
- — Անմեղներն են միշտ առաջին զոհերը, ավաղ... ― ասաց նա։ — Այդպես է եղել դարեր առաջ և այդպես է շարունակվում ցայսօր։
- — Հաա՜, բայց ոչ մի բան չես տեսե՞լ, Ռոնան, որևէ անսովոր բան։
- — Մարսն այսօր վառ է շողշողում, — կրկնեց Ռոնանը մի պահ դադարից հետո, մինչ Հագրիդն անհամբեր նրան էր նայում, — անսովոր վառ...
- — Հա, բայց ես ի նկատի ունեի մեզ քիչ ավելի մոտ անսովոր մի բան, ասաց Հագրիդը, — ուրեմն ասում ես, ոչ մի տարօրինակ բան չես տեսե՞լ։
- Կրկին Ռոնանը անմիջապես չպատասխանեց։ Վերջապես նա ասաց.
- — Անտառը բազմաթիվ գաղտնիքներ է թաքցնում։ Ռոնանի թիկունքում ծառերի մեջ ինչ-որ շարժում կատարվեց, և Հագրիդն անմիջապես բարձրացրեց իր արբալետը, սակայն ընդամենը երկրորդ կենտավրոսը դուրս եկավ անտառի թավուտից՝ սև խիտ մազերով ու սև թավիշի պես փայլփլող մարմնով։ Նա կարծես ավելի վայրի տեսք ուներ, քան Ռոնանը։
- — Ողջույն, Բեյն, լա՞վ ես, — հարցրեց Հագրիդը։
- — Բարյավ Հագրիդ, առո՞ղջ ես հուսամ։
- — Չեմ դժգոհում։ Լսի՛ր, Բեյն, ես հենց նոր հարցնում էի Ռոնանին, արդյոք վերջերս որևէ տարօրինակ բան չի՞ տեսել անտառում։ Տեղյա՞կ ես, որ մի վիրավոր միեղջյուր է շրջում էս կողմերում, գուցե որևէ բան գիտե՞ս էդ մասին։
- Բեյնը մոտեցավ ու կանգնեց Ռոնանի կողքին։ Նա դեմքը դեպի երկինք բարձրացրեց։
- — Մարսը վառ է շողշողում այսօր... — հանդարտ ու վստահ ասաց նա։
- — Արդեն գիտենք, — մռայլ մրթմրթաց Հագրիդը, ― դեհ, լավ, եթե ձեզնից որևէ մեկը որևէ տարօրինակ բան նկատի, ինձ իմաց արեք, հա՞, տղերք։ Իսկ մենք հիմա առաջ կշարժվենք։ Գնացի՛նք։
- Հարրին ու Հերմիոնան հետևեցին Հագրիդին՝ անցնելով բացատն ու խորանալով ծառերի մեջ և չկարողանալով հայացքները կտրել կենտավրոսներից։ Նրանք ուսերի վրայով շարունակեցին ետ նայել մինչև ծառերի բները տեսադաշտից լրիվ թաքցրին երկու կենտավրոսներին։
- — Երբեք, — ջղայնացած գռմռում էր Հագրիդը, — երբեք չես կարող մի կարգին շիտակ պատասխան ստանալ որևէ կենտավրոսից։ Երջանիկ աստղագուշակներ... Լուսնից մոտիկ ոչ մի բան նրանց չի հետաքրքրում։
- — Իսկ նրանք այստեղ շա՞տ են, — հարցրեց Հերմիոնան։
- — Կան մի քանիսը... Իրենք իրենց գործերով են միշտ զբաղված..․ Հիմնականում սկի մարդամոտ չեն։ Բայց միշտ հայտնվում են ճիշտ էն պահին, երբ անտառից մի լուր եմ ուզում ստանալ։ Շատ ինքնամփոփ և շատ խորաթափանց արարածներ են, սրանց հոգին շատ խորն է... էնպիսի բաներ գիտեն... բայց աքցանով էլ բերաններից խոսք չես քաշի...
- — Կարծում ես այն մե՞կն էլ կենտավրոս կլիներ, որի ձայնը ավելի շուտ լսեցինք, — ասաց Հարրին։
- — Իսկ ի՞նչ է, դու սմբակի ձայն լսեցի՞ր։ Նեեյ, թե ինձ ես հարցնում, դա հենց էն էր, ինչը սպանում է խեղճ միեղջյուրներին, նման ձայն դեռ երբեք չեմ լսել անտառում։
- Նրանք առաջ շարժվեցին ծառերի մութ, խիտ բների միջով։ Հարրին շարունակ նյարդայնացած ետ-ետ էր նայում ուսի վրայով։ Նա շատ զզվելի զգացում ուներ, ասես ինչ-որ մեկը հետևում էր իրենց։ Նա շատ ուրախ էր, որ Հագրիդն ու նրա աժդահա արբալետն իրենց հետ էին։ Նոր էին արահետով մի շեղաձիգ շրջադարձ անցել, երբ Հերմիոնան ջղաձիգ բռնեց Հագրիդի ձեռքը։
- — Հագրի՚դ, տե՛ս... կարմիր կայծեր... մյուսները փորձանքի մեջ են։
- Հագրիդը նետվեց կայծերի ուղղությամբ՝ իր թավ ձայնով բղավելով.
- — Արահետից հանկարծ դուրս չգա՛ք։ Կանգնե՚ք նույն տեղում, մինչև ես գամ ձեր ետևից։
- Նրանք լսեցին, ինչպես էր Հագրիդն առաջ սլանամ, ռնգեղջյուրի պես դոփելով ու ճանապարհին թփերը ջարդուփշուր անելով, և կանգնած մնացին տեղում ՝ ապշադեմ նայելով իրար երեսի։ Այնքան կարկամած էին, որ մի ամբողջ րոպե լուռ կանգնած լսում էին քամուց առաջացած տերևների խշխշոցը։
- — Ի՞նչ ես կարծում, հո վատ բան չի պատահել նրանց հետ, — շշնջաց Հերմիոնան։
- — Մալֆոյի համար չեմ մտածում, թքած, թե ինչ կպատահի նրա հետ... Բայց, այ, Նեվիլը... Եթե նրա հետ մի բան պատահի... Ախր մեր պատճառով է նա այստեղ, ու եթե նրան մի բան պատահի, մեղավորը մենք ենք լինելու։
- Րոպեները դանդաղ առաջ էին սողում։ Նրանց ականջները սովորականից ավելի սուր էին լսում։ Հարրին, կարծես, լսում էր քամու յարաքանչյուր հևոցը, ամեն մի ճյուղի ճրթոցը։ Ի՞նչ էր կատարվում։ Ի՞նչ կարող էր պատահած լինել նրանց հետ։ Ու՞ր են մյուս երկուսը։
- Վերջապես, ուժեղ ճրթճրթոցն ու տրորվող տերևների աղմուկն ազդարարեցին Հագրիդի վերադարձը։ Մալֆոյը, Նեվիլն ու Ժանիքը նրա հետ էին։ Հագրիդն ուղղակի ծուխ էր ժայթում ականջներից։ Պարզվեց, որ Մալֆոյը՝ որոշելով մի չար կատակ խաղալ Նեվիլի գլխին, թաքնվել էր նրա թիկունքում և հանկարծակի վրա տալով «բաա՜» գոռացել, իսկ Նեվիլը՝ խուճապի մատնվելով, կարմիր կայծեր էր ուղարկել։
- — Հիմա արդեն մի բան կբռնենք, բա չէ՞... էնպիսի աղմուկ բարձրացրիք դուք երկուսդ... Ըսե՛նց, ուրեմն... Փոխում ենք խմբերը... Նե՛վիլ, դու կգաս ինձ ու Հերմիոնայի հետ, իսկ դու, Հա՛րրի, պիտի գնաս Ժանիքի ու էս ապուշի հետ, — հետո Հագրիդը շշուկով առանձին ավելացրեց Հարրիի ականջին, — Ներիր, խնդրում եմ, բայց նա չի համարձակվի նման կատակ անել քեզ հետ, իսկ մենք մեր գործը պիտի հասցնենք վերջացնել։
- Եվ այդպես, Հարրին խորացավ անտառի թավուտի մեջ ժանիքի ու Մալֆոյի ընկերակցությամբ։ Մոտ կես ժամ նրանք լուռ քայլում էին, ավեյի ու ավելի հեռանալով անտառի թավուտի մեջ, մինչև ծառերի բներն այնքան խտացան, որ արահետը գրեթե չէր երևում և առաջ գնալը գրեթե անհնար էր դարձել խիտ մացառուտների ու ծառերի ցածր՝ տերևաշատ ճյուղերի պատճառով։ Հարրին մտածեց, որ անտառի խտանալուն զուգընթաց, կարծես արյունն էլ էր խտանում իր երակներում։ Մոտիկ կանգնած ծառերից մեկի հաստ արմատների վրա արյան ցաք ու ցրիվ բազմաթիվ հետքեր կային, ասես խեղճ կենդանին այստեղ վայր էր ընկել ու ցավից գալարվել հոգեվարքի մեջ։ Զառամյալ կաղնու խճճակորույս ճյուղերի միջից Հարրին առջևում մի բացատ տեսավ։
- — Նայի՛ր, — շշնջաց նա՝ ձեռքը բարձրացնելով, որ Մալֆոյին կանգնեցնի։ Ինչ-որ մի ճերմակ բան էր շողշողամ մութ խոտերի մեջ՝ բացատի մեջտեղում։
- Նրանք մի քայլ էլ առաջ եկան։
- Միեղջյուրն էր։ Կենդանին արդեն մեռած էր։ Հարրին կյանքում երբեբ դեռ միեղջյուր չէր տեսել և նրա աչքերի առաջ բացված տեսարանը այնքան տխուր էր ու միևնույն ժամանակ այնքան գեղեցիկ։ Միեղջյուրի երկար սլացիկ ոտքերը մեկնված էին անկանոն անկյունների տակ ՝ ցույց տալով նրա հոգեվարքային վերջին ցնցումների ուղղությունը, նրա բաշը ՝ սադաֆի պես փայլելով, սփռված էր սև տերևների ու խոտերի վրա։
- Հարրին մեկ քայլ արեց տապալված միեղջյուրի ուղղությամբ, և այն նույն խշշացող ձայնը, որն այնքան անհանգստացրեց Հագրիդին, կրկին լսվեց շատ մոտիկից ու ստիպեց նրան անշարժ քարացած մնալ տեղում։ Բացատի եզրին մի թուփ հանկարծ շարժվեց... Կնգուղավոր մի կերպար ուրվագծվեց ստվերների միջից և որսի ելած գիշատիչ գազանի պես սկսեց գաղտագողի կորամեջք առաջ գալ դեպի բացատի կենտրոնը։ Հարրին, Մալֆոյն ու Ժանիքը, ասես հիպնոսված, մնացին անշարժ կանգնած։ Կնգուղավոր կերպարը՝ հասնելով միեղջյուրի մարմնին, առաջ թեքվեց և, գլուխն իջեցնելով նրա իրանի խորաբաց վերքի վրա, սկսեց արյունը ծծել։
- ― ԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜ԸԸՂՂՂՂ...
- Մալֆոյը մի սարսափահար ծղրտոց հանեց ու լեղապատառ ծլկեց... Ժանիքը նրա ետևից։ Կնգուղավորը գլուխը բարձրացրեց ու նայեց ուղիղ Հարրիի վրա։ Թեև մթության մեջ նրա դեմքն ու իրանը չէին երևում, սակայն միեղջյուրի արծաթափայլ արյունը կաթում էր նրա բերանի ծայրերից՝ որոշակիորեն ուրվագծելով նրա անդեմ գլխի ու մարմնի տարածաչափերը։ Ճիվաղը ոտքի կանգնեց և անձայն, ասես գետնին չհպվելով, սահեց դեպի Հարրին, որը վախից կորցրել էր շարժվելու ունակությունը։
- Հանկարծ մի անասելի սուր ցավ ծակեց Հարրիի գլուխը։ Ցավն այնքան տանջալից ու անդիմադրելի էր, որի նմանը Հարրին կյանքում դեռ երբեք չէր զգացել, ասես ճակատի սպին խարանվում էր շիկացրած երկաթով։ Ցավից գրեթե կուրացած, նա ետ-ետ քայլեց ու սայթաքեց ճյուղերի վրա։ Այդ պահին թավուտի խորքից սրընթաց սլացող սմբակների ձայն լսվեց նրա թիկունքում, և մի մեծ ստվեր կտրեց Հարրիին ու կնգուղավոր արարածին անջատող տարածությանը, ասես՝ հարձակվելով այդ հրեշի վրա։
- Հարրիի ճակատի ցավն այնքան սաստկացավ, որ նա՝ հավասարակշռությունը կորցնելով, իջավ ծնկների վրա։ Մեկ-երկու րոպե տևեց մինշև ցավն սկսեց հանդարտվել։ Երբ նա աչքերը վեր բարձրացրեց, կնգուղավոր կերպարն արդեն չքացել էր, և մի կենտավրոս էր կանգնած նրա կողքին, սակայն դա ոչ Ռոնանն էր և ոչ էլ Բեյնը։ Այս մեկն ավելի երիտասարդ էր երևում։ Նա խարտյաշ մազեր ուներ ու հարդագույն պոչով խայտախռիվ մարմին։
- — Ինչպես եք, չեք վնասվե՞լ, — ասաց նա՝ Հարրիին օգնելով ոտքի կանգնել։
- — Ո՜ոչ... շնորհակալություն... Ի՞նչ էր դա։ Կենտավրոսը չպատասխանեց։ Նա զարմանահրաշ կապույտ աչքեր ուներ, երկնագույն շափյուղաների պես ջինջ։
- Կենտավրոսը ուշադիր զննեց Հարրիի դեմքը մի պահ հայացքը պահելով նրա ճակատի սպիի վրա, որը կարծես շողշողամ էր լուսնի լույսի տակ։
- — Դուք Փոթթերների տղան եք, — ասաց նա, — Լավ կլինի, որ արագ վերադառնաք Հագրիդի մոտ։ Այս ժամին Անտառն ապահով չէ... հատկապես ձեզ համար։ Երբևէ ձի քշե՞լ եք։ Ավելի արագ կլինի, եթե բարձրանաք իմ մեջքին։
- Կենտավրոսը ծնկեց, որպեսզի Հարրին կարողանա հեծնել իրեն։
- — Իմ անունը Ֆիրենզ է, — ասաց նա, երբ Հարրին արդեն նստել էր նրա մեջքին։
- Հանկարծ սրընթաց վարգող սմբակների դոփյան լսվեց, որը մոտենում էր բացատի մյուս կողմից։ Ռոնանն ու Բեյնը հայտնվեցին ծառերի միջից՝ քրտնած ու գոլորշի արձակող իրաններով։
- — Ֆի՛րենզ, — որոտաց Բեյնը, — Այդ ի՞նչ ես անում։ Մարդ մահկանացու ե՞ս նստեցրել մեջբիք։ Պատիվ ու ամոթ չունե՞ս։ Ջորի՞ ես հասարակ, ի՞նչ է։
- — Մի՞թե չեք տեսնում, թե ով է սա, — ասաց Ֆիրենզը, — Սա Փոթթերների տղան է։ Ինչքան շուտ նա հեռանա Անտառից, այնքան ավելի լավ։
- — Ինչե՞ր ես պատմել նրան, — գռմռաց Բեյնը, — Մի՛ մոռացիր, Ֆիրենզ, մեր ցեղը երդվել է չընդդիմանալ երկնքի սուրբ որոշումներին։ Մի՞թե մեզ հետ չէիր, երբ մոլորակները կանխանշեցին նախախնամության ընտրությունը։
- Ռոնանը նյարդայնացած սմբակով հողն էր փորում։
- — Ես համոզված եմ, որ Ֆիրենզի գործողությունները ամենաբարի նկատառումներով են պատճառաբանված, — ասաց նա թատերական ողբերգակի իր դրամատիկական ձայնով։
- Բեյնը բարկությունից ետևի ոտքերով քացի տվեց օդի մեջ։
- — Լավագույն նկատառումներո՞վ... ի՞նչ առնչություն ունեն դրանք մեզ հետ։ Կենտավրոսներին վերաբերում է միայն այն, ինչ կանխագաշակել են մոլորակները։ Մեր գործը չէ ավանակների պես անտառում վազվզելը՝ հոտից ետ մնացած մահկանացուներին հավաքելով։
- Ֆիրենզը հանկարծ բարկությունից շեշտակի ծառս եղավ, այնպես որ Հարրին ստիպված էր բռնել նրա ուսերից, որ վայր չընկնի։
- — Մի՞թե կույր ես Բեյն, մի՞թե չես տեսնում այն միեղջյուրին, — որոտաց Ֆիրենզը, — Մի՞թե չես հասկանում թե ինչու է նա սպանվել։ Կամ գուցե մոլորակները քեզ հետ չեն կիսել այդ գաղտնիքը։ Ես ընդդիմանում եմ այն արնախում նեռին, որն անարգել շրջում է այս Անտառում և, այո՛, չեմ խորշի մեջքիս մահկանացու կրելուց, եթե դա պետք է նրան խանգարելու համար։
- Եվ Ֆիրենզը կրկին թեթև ծառս եղավ, առաջ ցատկեց ու սրընթաց վարգով նետվեց դեպի անտառի թավուտը, այնպես որ Հարրին պետք է ամուր կառչեր նրա ուսերից, որ վայր չընկներ սրընթաց շարժման ժամանակ։ Նրանք շարունակեցին առաջ սլանալ ծառերի բների միջով՝ Բեյնին ու Ռոնանին թողնելով բացատում կանգնած։
- Հարրին գաղափար անգամ չուներ, թե ինչ էր կատարվում։
- ― Ինչո՞ւ էր Բեյնը այդքան բարկացած, — հարցրեց նա, — Ի՞նչ էր այն արարածը, որից դուք ինձ փրկեցիք։
- Ֆիրենզն իր վազքը դանդաղեցրեց և Հարրիին զգուշացրեց, որ գլուխը ցած պահի ծառերի ցածր ճյուղերից չվնասվելու համար, սակայն Հարրիի հարցերին չպատասխանեց։ Նրանք շարունակեցին քայլել անտառի միջով և արդեն այնքան երկար էին այդպես լուռ գնում, որ Հարրին մտածեց միգուցե Ֆիրենզը չի ուզում խոսել իր հետ։ Նրանք անցնում էին մի իսկապես շատ խիտ թփաշատ թավուտի միջով, երբ Ֆիրենզը հանկարծ կանգ առավ։
- — Հարրի Փոթթեր, դուք գիտե՞ք թե ինչ զորության ունի միեղջյուրի արյունը։
- — Ոչ, — ասաց Հարրին, անակնկալի գալով անսպասելի տարօրինակ հարցից, — հմայաթուրմերի դասերին մենք օգտագործել ենք միայն պոզերն ու պոչի մազերը։
- — Պատճառն այն է, որ միեղջյուր սպանելը հրեշավոր մեղք է, — ասաց Ֆիրենզը, — Միայն նա, ով կորցնելու ոչինչ չունի և, սակայն, նման արարքով ամեն ինչ կշահի, կարող է դիմել նման ահավոր հանցագործության։ Միեղջյուրի արյունը կենդանի կպահի խմողին, եթե նույնիսկ նա տեսականորեն արդեն մեռած է, սակայն մի հիրավի սարսափելի գնով։ Քանզի միեղջյուրին սպանողը ինքն իրեն փրկելու համար սպանում է մի կատարյալ, անբասիր, անմեղ ու անպաշտպան արարածի... Եվ այդ գնով շահած կյանքը կես կյանք է լինելու, անիծված ու խարանված կյանք՝ սկսած այն պահից, երբ արյունը կդիպեի խմողի շուրթերին։
- Հարրին քարացած նայում էր Ֆիրենզի ուսերին, որոնց վրա սփռված էին՝ լուսնի արծաթափայլ լույսով ողողված, նրա խարտյաշ խոպոպները։
- — Բայց ո՞վ կարող է այդքան հուսահատ լինել, որ նման ահավոր մեղք գործի, — մտորեց նա բարձրաձայն, — եթե ընդմիշտ անիծված ես լինելու, մի՞թե մահը գերադասելի չէ։
- — Ճիշտ եք, մահը գերադասելի է, — համաձայնեց Ֆիրենզը, — եթե միայն նրա ուզածը, ընդամենը կենդանի մնալը չէ այնքան ժամանակ, մինչև չկարողանա խմել մեկ ուրիշ ավելի հզոր բան, մի բան, որը լրիվ կվերականգնի նրա ուժերն ու հզորությունը և լիարյուն կյանք ու զարհուրելի ուժ կպարգևի նրան, մի բան, որի շնորհիվ նա կկարողանա անմահության ձեռք բերել։ Պարոն Փոթթեր, դուք գիտե՞ք, թե ինչ է գաղտնի պահվում այս պահին ամրոցում։
- — Փիլիսոփայական քարը... Դեհ, իհարկե... Կյանքի Էլեքսիրը... Սակայն ես չեմ հասկանում, թե ով...
- — Մի՞թե չեք կռահում, թե ով... Նա, ով տարիներ շարունակ սպասել է այն հրեշավոր պահին, երբ կկարողանա վերակենդանանալ ու վերականգնել իր հզորությանը։ Նա, ով կառչել է կյանքից՝ կրկին լույս աշխարհ գալու հարմար առիթի սպասելով։
- Կարծես այդ պահին մի պողպատյա բռունցք սեղմեց Հարրիի սիրտը։ Ծառերի սաղարթների խշշոցի մեջ նա կրկին հստակ լսեց Հագրիդի ձայնը, երբ նա պատմում էր իրենց հանդիպման առաջին օրը. «...Շատերն ասում են, որ նա մեռել է։ Հա՜, բա չէ՞, զրանա֊զրնգի՛... Սկի չեմ հավատում։ Չգիտեմ էլ թե մեջը որևէ մարդկային բան մնացե՞լ էր, արդյոք, որ մեռնելու ընդունակ լիներ...»
- — Ուզում եք ասել, որ այդ արարածը, — Հարրիի շունչը կտրվեց, — որ դա Վոլդե...
- — Հարրի, Հարրի, ի՞նչ պատահեց... Հո չե՞ս վնասվել... Ողջ առո՞ղջ ես...
- Արահետով նրանց կողմն էր վազում Հերմիոնան, իսկ Հագրիդը շնչակտուր գլորվում էր նրա ետևից։
- — Ես լավ եմ, — ասաց Հարրին՝ գրեթե չհասկանալով իր ասածի իմաստը, ― միեղջյուրն արդեն մեռած է, Հագրիդ... Այնտեղ է, թավուտից այն կողմ գտնվող բացատում։
- — Այստեղ ես ձեզ կլքեմ, — շշնջաց Ֆիրենզը,մինչ Հագրիդը շտապ-շտապ գնում էր Հարրիի ցույց տված ուղղությամբ միեղջյուրին հետազոտելու համար, — այստեղ դուք արդեն ապահով եք։
- Հարրին ցած սահեց Ֆիրենզի մեջքից։ — Հաջողություն ձեգ, Հարրի Փոթթեր, — ասաց Ֆիրենզը, — դարերում եղեք են դեպքեր, երբ նույնիսկ կենտավրոսները սխալվել են մոլորակների ցուցմունքները կարդալիս։ Հուսով եմ, որ սա նման դեպքերից մեկն է։
- Նա շրջվեց ու սրընթաց սլացավ՝ մխրճվելով անտառի սև թավուտը, դոդացող Հարրիին թողնելով անորոշության մեջ։
- Ռոնը՝ մութ ընդհանուր սենյակում, բազկաթոռի մեջ նստած քնել էր նրանց սպասելիս։ Նա ինչ-որ բան գոռաց քվիդիչի տուգանային հարվածի մասին, երբ Հարրին՝ ուսերից բռնած, անխնա ցնցելով արթնացրեց նրան։ Սակայն մի քանի վայրկյանից բանը լրիվ թռավ Ռոնի գլխից, երբ Հարրին սկսեց պատմել նրան ու Հերմիոնային, թե ինչ կատարվեց անտառի թավուտում։
- Հարրին չէր կարոդ հանգիստ նստել։ Նա պատմելիս ետ ու առաջ էր քայլում բուխարու վառ կայծկլտող կրակարանի առաջ և դեռ շարունակում էր դողալ։
- — Սառկեկն այդ քարը ի՛ր համար չի ուզում թռցնել, այլ՝ Վոլդեմորթի... Իսկ Վոլդեմորթը նրան է սպասում անտառում... Իսկ մենք այս ամբողջ ժամանակ, միամտորեն մտածում էինք, որ Սառկեկը պարզապես ուզում է հարստանալ...
- — Հերիք բարձրաձայն ասես այդ անունը, — ասաց Ռոնը ահաբեկված շշուկով, կարծես վախենում էր, որ Վոլդեմորթն իրեն կլսի։
- Հարրին նրան չէր լսում։
- — Ֆիրենզը փրկեց ինձ, բայց նա չպետք է դա աներ... Բեյնը կատաղեց... նա խոսում էր մոլորակների կանխանշած ուղուն միջամտելու մասին... Երևի թե նրանք կանխագուշակում են Վոլդեմորթի վերադարձը... Բեյնի կարծիքով, Ֆիրենզը պետք է թողներ, որ Վոլդեմորթը սպաներ ինձ... Ենթադրում եմ, որ մոլորակները դա են կանխագուշակում...
- — Վերջապես պիտի դադարես արտասանել այդ անունը, թե՝ ոչ ― ֆշշացրեց Ռոնը։
- — Ուրեմն ինձ մնում է միայն սպասել, որ Սառկեկը գողանա այդ քարը, — շարունակեց Հարրին, ասես տենդի մեջ, — իսկ հետո Վոլդեմորթն արդեն հանգիստ կգա ու իմ վերջը կտա... Հը՛մ, ենթադրում եմ, որ Բեյնը վերջապես շատ բավարարված կլինի, քանզի նրա սիրած աստղերի կանխագուշակությունը կիրականանա...
- Հերմիոնան անչափ ահաբեկված էր, սակայն իր մեջ ուժ գտավ Հարրիին սփոփող մի քանի խոսք ասելու համար։
- — Հարրի, բոլորն ասում են, որ Դամբլդորը միակ մարդն է, որից Գիտես-թե-ովը վախեցել է։ Քանի դեռ Դամբլդորը մեր կողքին է, Գիտես-թե-ովը չի համարձակվի քեզ մատով իսկ դիպչել։ Ի վերջո, ո՞վ ասաց, որ կենտավրոսները երբեք չեն սխալվում։ Ինչքան ես հասկանում եմ, նրանք զբաղված են աստղագուշակությամբ, իսկ պրոՖեսոր Մըք Գոնագալն ասում է, որ աստղագուշակությունը դյաթագիտաթյան բացարձակապես ոչ ճշգրիտ ճյուղն է։
- Արդեն սկսել էր լուսանալ, երբ նրանք վերջապես դադարեցին խոսել։ Երեքն էլ անկողին մտան կատարելապես ջարդված ու հոգնած և կոկորդի ուժեղ ցավով։ Սակայն գիշերվա անակնկալները դեռ շարունակվում էին։
- Երբ Հարրին անկողնու վրայից մի կողմ քաշեց վերմակը, հայտնաբերեց, որ իր անտեսանելիության թիկնոցը կոկիկ ծալված դրված էր վերմակի տակ, իսկ թիկնոցին քորոցով ամրացրած մի երկտող կար.
- Համենայն դեպս․․․