«Անաբել Լի (Երվանդ Սարգսյան)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անաբել Լի |հեղինակ = Էդգար Ալլան Պո |թարգմանիչ = Երվանդ Սարգսյան }} Կատեգո...»:
 
No edit summary
Տող 12. Տող 12.
Մի թագավորությունում անհասանելի,
Մի թագավորությունում անհասանելի,
Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ,
Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ,
Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի:
Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի':
Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան,
Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան,
Որ հնարավոր չէր սիրել ավելի:
Որ հնարավոր չէր սիրել ավելի:
Տող 19. Տող 19.
Այդ թագավորությունում անհասանելի,
Այդ թագավորությունում անհասանելի,
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը,
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի:
Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի':
Երկնային լուսե հրեշտակներն անգամ
Երկնային լուսե հրեշտակներն անգամ
Չէին կարող սիրել մեզնից ավելի:
Չէին կարող սիրել մեզնից ավելի:

04:06, 2 փետրվարի 2018-ի տարբերակ

Անաբել Լի

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Երվանդ Սարգսյան
աղբյուր՝ անհայտ

<poem> Վաղուց, շատ վաղուց, հեռու-հեռավոր Մի թագավորությունում անհասանելի, Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ, Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի': Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան, Որ հնարավոր չէր սիրել ավելի:

Թեև երեխա էի, և դու էլ էիր փոքր` Այդ թագավորությունում անհասանելի, Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը, Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի': Երկնային լուսե հրեշտակներն անգամ Չէին կարող սիրել մեզնից ավելի:

Դա էր պատճառը գուցե, չգիտեմ, Այդ թագավորությունում անհասանելի Ժայթքեց հողմախառն կայծակ անիծված, Խլեց քեզ ինձնից, իմ Անաբել Լի': Իսկ ծնողներդ` վշտահար սրտով, Տարան քեզ ինձնից հեռու ավելի. Քո տունը դարձավ ծովափնյա մի խորշ` Թագավորության մեջ անհասանելի:

Այո, երկնային հրեշտակներն անգամ Երջանիկ չէին մեզնից ավելի. Եվ այդ նախանձն էր պատճառը միակ, Որ թագավորությունում անհասանելի` Կայծակով լեցուն հողմերը դաժան Սպանեցին հենց քեզ, իմ Անաբել Լի':

Բայց մենք սիրեցինք նրանցից ուժգին, Ովքեր ապրեցին երկար ավելի, Ովքեր գիտեին մեզնից ավելի: Հրեշտակներ, դևեր... անզոր էին արդեն Այդ աշխարհներում` անհասանելի, Որ իմ վշտահար հոգին բաժանեին Քո մաքուր հոգուց, իմ Անաբել Լի':

Երբ հայացքս է Լուսնի շուրջը, իմ անուրջը Քո մասին է, Անաբել Լի': Թեև սին է պատրանքը, բայց քո այդ հայացքը Հիասքանչ է, իմ Անաբել Լի': Ու կկորչեմ ես անհետ, կննջեմ առհավետ` Արևավառ ու սիրուն հարսնացուիս հետ, Գետնախորշերում` մութ, անմատչելի, Աշխարհների մեջ անհասանելի: