«Սինտո»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Զղջում |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ =Դավիթ (իս...»:) |
|||
Տող 29. | Տող 29. | ||
գաղտնի շրջում են աշխարհով մեկ։ | գաղտնի շրջում են աշխարհով մեկ։ | ||
Այդ աստվածները հպվում են մեզ, | Այդ աստվածները հպվում են մեզ, | ||
− | հպվում են և հեռանում։ | + | հպվում են և հեռանում։</poem> |
− | + |
22:58, 26 Փետրվարի 2018-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Երբ մեզ ոչնչացնում է տառապանքը,
մեզ մի վայրկյանով կարող են փրկել
ուշադրության և հիշողության
աներևույթ արկածները․
մրգերի համը, ջրի համը,
երազի վերադարձրած դեմքը,
նոյեմբերի առաջին շուշանները,
կողմնացույցի անվերջ ձգտումները,
գիրքը, որը կորած էինք համարում,
հեքսամետրի բաբախյունը,
կարճ բանալին՝ մեզ համար տունը բացող,
գրադարանի կամ սանդալի ծառի հոտը,
փողոցի հին անվանումը,
քարտեզի գույնը,
բառի անսպասելի ծագումնաբանությունը,
հղկված եղունգի հարթությունը,
ամսաթիվը, որը փնտրում էինք,
տասներկու սև զանգակների զարկերը,
հանկարծակի ֆիզիկական ցավը։
Սինտոյի ութ միլիոն աստվածությունները,
գաղտնի շրջում են աշխարհով մեկ։
Այդ աստվածները հպվում են մեզ,
հպվում են և հեռանում։