«Սինտո»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 15. Տող 15.
 
կողմնացույցի անվերջ ձգտումները,
 
կողմնացույցի անվերջ ձգտումները,
 
գիրքը, որը կորած էինք համարում,
 
գիրքը, որը կորած էինք համարում,
հեքսամետրի բաբախյունը,
+
հեքսամետրի մղումը,
 
կարճ բանալին՝ մեզ համար տունը բացող,
 
կարճ բանալին՝ մեզ համար տունը բացող,
 
գրադարանի կամ սանդալի ծառի հոտը,
 
գրադարանի կամ սանդալի ծառի հոտը,

23:00, 26 Փետրվարի 2018-ի տարբերակ

Զղջում

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Դավիթ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Երբ մեզ ոչնչացնում է տառապանքը,
մեզ մի վայրկյանով կարող են փրկել
ուշադրության և հիշողության
աներևույթ արկածները․
մրգերի համը, ջրի համը,
երազի վերադարձրած դեմքը,
նոյեմբերի առաջին շուշանները,
կողմնացույցի անվերջ ձգտումները,
գիրքը, որը կորած էինք համարում,
հեքսամետրի մղումը,
կարճ բանալին՝ մեզ համար տունը բացող,
գրադարանի կամ սանդալի ծառի հոտը,
փողոցի հին անվանումը,
քարտեզի գույնը,
բառի անսպասելի ծագումնաբանությունը,
հղկված եղունգի հարթությունը,
ամսաթիվը, որը փնտրում էինք,
տասներկու սև զանգակների զարկերը,
հանկարծակի ֆիզիկական ցավը։

Սինտոյի ութ միլիոն աստվածությունները,
գաղտնի շրջում են աշխարհով մեկ։
Այդ աստվածները հպվում են մեզ,
հպվում են և հեռանում։