«Ոսկե ճյուղը»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Արտեմիսը և Հիպոլիտը) |
(→Հոմեոպաթիկ կամ նմանակման մոգություն) |
||
Տող 126. | Տող 126. | ||
Հոմեոպաթիկ կախարդանքի մեծագույն արժանիքներից մեկն այն է, որ այն հնարավոր է դարձնում բուժընթացն անցկացնել ոչ թե հիվանդի, այլ բժշկի վրա․ տեսնելով, թե վերջինս ինչպես է ցավից գալարվում իր առջև, հիվանդը ազատվում է բոլոր ախտանշաններից։ Օրինակ․ ֆրանսիայի Պարշի գավառի գյուղացիների կարծիքով, ստամոքսի կամ աղիների հիվանդության դեպքում ործկումների տևական նոպաները, ինչպես նրանք են արտահայտվում, տեղի են ունենում այն պատճառով, որ հիվանդի ստամոքսը «արձակվել է» ու ընկել։ Ստամոքսը տեղը գցելու համար կանչում էին հեքիմին և նա, իմանալով ախտանշանները, տեղնուտեղը ընկնում էր հատակին և ահավոր ջղաձգություններով ջանում էր «արձակել» սեփական ստամոքսը։ Իսկ այն բանից հետո, երբ դա նրան «հաջողվում էր», նա նոր գալարումներով ու ծամածռություններով նորից «կոճկում էր» այն, որի շնորհիվ հիվանդի որովայնի ցավերը մեղմանում էին։ Դայաքների հեքիմը, հիվանդի մոտ գալով, ընկնում է և մեռած ձևանում։ Նրա հետ վարվում են, ինչպես դիակի հետ․ փաթաթում են խսիրի մեջ, դուրս բերում տնից ու դնում գետնին։ Մեկ֊երկու ժամ հետո հեքիմը երևակայական հիվանդին «պատանքից» հանում և կյանքի է կոչում։ Քանի որ նա առողջանում է, ենթադրվում է, որ իսկական հիվանդն էլ կառողջանա։ Թեոդոսիոս I կայսեր պալատական բժիշկը՝ բորդոցի Մարցելը, բժշկության մասին եհտաքրքրական աշխատության մեջ տալիս է ուռուցքի բուժման դեղատոմս, որը հիմնված է հոմեոպաթիկ կախարդանքի վրա։ Ահա այդ դեղատոմսը․ վերցրեք աղավնիճի արմատը, այն բաժանեք երկու մասի, մեկը կապեք հիվանդի պարանոցին, իսկ երկրորդը պահեք ծխի վրա։ Ինչպես ծուխը չորացնում է աղավնիճը, այնպես էլ կչորանա ու կանհետանա ուռուցքը։ Եթե հետագայում հիվանդը իրեն փրկողի հանդեպ երախտամոռ գտնվի, ապա հմուտ բժիշկը կարող է հեշտությամբ վրեժ լուծել՝ աղավնիճը ջրի մեջ սուզելով․ հենց որ արմատը սկսի խոնավություն ներծծել, ուռուցքը նորից կհայտնվի։ Երբ ձեզ անհանգստացնում են պզուկները, նույն գիտուն այրը խորհուրդ է տալիս հետամուտ լինել երկնքից ընկնող աստղին և ընկնելու պահին պզուկները սրբել փալասով կամ ձեռքն ընկած որևէ բանով։ Ճիշտ այնպես, ինչպես աստղը հեռանում է երկընքից, պզուկներն էլ կվերանան դեմքից։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և դրանք ձեռքով չսրբել, այլապես դրանք կանցնեն ձեռքին։ | Հոմեոպաթիկ կախարդանքի մեծագույն արժանիքներից մեկն այն է, որ այն հնարավոր է դարձնում բուժընթացն անցկացնել ոչ թե հիվանդի, այլ բժշկի վրա․ տեսնելով, թե վերջինս ինչպես է ցավից գալարվում իր առջև, հիվանդը ազատվում է բոլոր ախտանշաններից։ Օրինակ․ ֆրանսիայի Պարշի գավառի գյուղացիների կարծիքով, ստամոքսի կամ աղիների հիվանդության դեպքում ործկումների տևական նոպաները, ինչպես նրանք են արտահայտվում, տեղի են ունենում այն պատճառով, որ հիվանդի ստամոքսը «արձակվել է» ու ընկել։ Ստամոքսը տեղը գցելու համար կանչում էին հեքիմին և նա, իմանալով ախտանշանները, տեղնուտեղը ընկնում էր հատակին և ահավոր ջղաձգություններով ջանում էր «արձակել» սեփական ստամոքսը։ Իսկ այն բանից հետո, երբ դա նրան «հաջողվում էր», նա նոր գալարումներով ու ծամածռություններով նորից «կոճկում էր» այն, որի շնորհիվ հիվանդի որովայնի ցավերը մեղմանում էին։ Դայաքների հեքիմը, հիվանդի մոտ գալով, ընկնում է և մեռած ձևանում։ Նրա հետ վարվում են, ինչպես դիակի հետ․ փաթաթում են խսիրի մեջ, դուրս բերում տնից ու դնում գետնին։ Մեկ֊երկու ժամ հետո հեքիմը երևակայական հիվանդին «պատանքից» հանում և կյանքի է կոչում։ Քանի որ նա առողջանում է, ենթադրվում է, որ իսկական հիվանդն էլ կառողջանա։ Թեոդոսիոս I կայսեր պալատական բժիշկը՝ բորդոցի Մարցելը, բժշկության մասին եհտաքրքրական աշխատության մեջ տալիս է ուռուցքի բուժման դեղատոմս, որը հիմնված է հոմեոպաթիկ կախարդանքի վրա։ Ահա այդ դեղատոմսը․ վերցրեք աղավնիճի արմատը, այն բաժանեք երկու մասի, մեկը կապեք հիվանդի պարանոցին, իսկ երկրորդը պահեք ծխի վրա։ Ինչպես ծուխը չորացնում է աղավնիճը, այնպես էլ կչորանա ու կանհետանա ուռուցքը։ Եթե հետագայում հիվանդը իրեն փրկողի հանդեպ երախտամոռ գտնվի, ապա հմուտ բժիշկը կարող է հեշտությամբ վրեժ լուծել՝ աղավնիճը ջրի մեջ սուզելով․ հենց որ արմատը սկսի խոնավություն ներծծել, ուռուցքը նորից կհայտնվի։ Երբ ձեզ անհանգստացնում են պզուկները, նույն գիտուն այրը խորհուրդ է տալիս հետամուտ լինել երկնքից ընկնող աստղին և ընկնելու պահին պզուկները սրբել փալասով կամ ձեռքն ընկած որևէ բանով։ Ճիշտ այնպես, ինչպես աստղը հեռանում է երկընքից, պզուկներն էլ կվերանան դեմքից։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և դրանք ձեռքով չսրբել, այլապես դրանք կանցնեն ձեռքին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մեծ է հոմեոպաթիկ և ընդհանրապես համակրական մոգության դերը այն միջոցներում, որոնք պարզունակ ձկնորսը կիրառում է իրեն առատ սննդով ապահովելու համար։ Նա և նրա ընկերները շատ բան են անում ըստ «նմանը ծնում է նմանին» սկզբունքի, այսինքն՝ ակնկալվող արդյունքի կանխամտածված նմանակման։ Մյուս կողմից, ամեն կերպ խուսափում են շատ իրերից, որովհետև դրանք թվացյալ նմանություն ունեն նրա հետ, ինչը կարող է կործանարար ազդեցություն գործել։ | ||
+ | |||
+ | Առատ սնունդ ստանալու նպատակով ոչ մի տեղ համակրական մոգության տեսությունը այնպես սիստեմատիկ չի կիրառվում, որքան Ավստրալիայում։ Այստեղ ցեղերը բաժանված են տոտեմական տոհմերի, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մոգական ծիսակատարությունների օգնությամբ տոտեմի բազմացման համար։ Տոտեմների մեծ մասը սննդի մեջ օգտագործվող կենդանիներ ու բույսեր են։ Կատարվող ծեսերից սպասվող հիմնական արդյունքը պետք է լինի ցեղերին սնունդ ու այլ իրեր մատակարարելը։ Ծեսերը հաճախ այդպիսի արդյունքի նմանակումն են։ Այլ կերպ ասած, խոսքը նմանակման կամ հոմեոպաթիկ մոգության մասին է։ Այսպես, վառամունգա ցեղի սպիտակ կակադու<ref>Թութակի մի տեսակ (ծանոթ․՝ հայ․ թարգմ․)։</ref> տոտեմի առաջնորդը իր տոտեմի բազմացմանը «նպաստում է» նրանով, որ ձեռքում պահելով այդ թռչնի խրտվիլակը, նմանակում է նրա զիլ ճիչը։ Թրթուրի (Witchetty grub<ref>Ուտվող բզեզի թրթուր։</ref>) տոտեմի տղամարդիկ արանդի մոտ կատարում են ծեսեր, որպեսզի նպաստեն ցեղի անդամների սննդի մեջ օգտագործվող այդ բզեզի թրթուրի բազմացմանը։ Այդպիսի ծեսերից մեկը հանգում է մնջախաղի, որը միջատը պատկերում է հարսնյակից դուրս գալու պահին։ Ճյուղերից պատրաստում են բզեզի թրթուր հիշեցնող երկար ու նեղ շինվածք։ Ներսում տեղավորում են մի քանի տղամարդ, որոնց տոտեմը բզեզն է։ Նրանք երգում են այն տարբեր փուլերի մասին, որ անցնում է այդ միջատը։ Այնուհետև, նրանք ոտքի թաթերի վրա դուրս են սողում և շարունակում են երգել հարսնյակից միջատի դուրս գալու մասին։ Ենթադրում են, որ այս բոլորը ազդում է թրթուրի բազմացման վրա։ Էմու<ref>Ավստրալական ջայլամ (ծանոթ․՝ հայ․ թարգմ․)</ref> տոհմի տղամարդիկ այդ թռչունի բազմացմանը «նպաստում են» նրանով, որ գետնի վրա նկարում են նրա սրբազան պատկերը, հատկապես՝ մարմնի այն մասերը, որոնք համեմատաբար համեղ են համարվում։ Տղամարդիկ նստում են այդ նկարի շուրջը և երգում։ Ապա Էմուի երկար պարանոց և փոքր գլուխ հիշեցնող գլխազարդերով պարողները, ընդօրինակելով թռչունի արտաքին տեսքը, պատկերում են, թե նա ինչպես է կանգնում և գլուխը աննպատակ շարժվելով՝ չորս դին նայում։ | ||
+ | |||
+ | Բրիտանական Կքլքւմբիայի հնդկացիները հիմնականում սնվում են ձկով, որով առատ են նրանց ծովերն ու գետերը։ Եթե ձուկը ժամանակին չի երևում, և վրա է հասնում սովը, նուտկա ցեղի շամանը պատրաստում է ձկան խրտվիլակ, նետում է ջուրը այն ուղղությամբ, որտեղից սովորաբար հայտնվում է ձուկը։ Աղոթքով ուղեկցվող այդ եսի նպատակն է ձկանը դրդել, որ նա անհապաղ հայտնվի։ Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչները դյուգոններին ու կրիաներին կախարդելու և սպանելու համար օգտագործում են նրանց խրտվիլակները։ Ցելեբես կղզու կենտրոնական մասի բնակիչները՝ թորաջները, հավատացա են, որ նույնաբնույթ իրերը իրենց բնորոշ հոգևոր եթերի շնորհիվ ձգում են իրար։ Այդ նպատակով նրանք իրենց խրճիթներում կախում են եղջերուների ու վարազների ծնոտներ, որպեսզի նրանց շնչավորող ոգիները դեպի որսորդական արահետները գրավեն իրենց տեսակի կենդանի արարածներին։ Երբ Նիաս կղզում վարազ է ընկնում ծուղակը, կենդանուն դուրս են բերում, նրա մեջքը շփում են թափված ինը տերևով, հավատացած լինելով, որ ինչպես ինը տերևն է ծառից ընկել, այնպես էլ ինը այլ վարազներ կընկնեն թակարդը։ Երբ Սապուրա, Հարուկու, Նուսա֊Լաութ կղզիներում (Ինդոնեզիա) ձկնորսը ծովում ծուղակներ է դնում, նա նախ որոնում է այն ծառը, որի պտուղները հաճույքով են կտցահարում թռչունները։ Նա այդ ծառից պոկում է մի ամուր ճյուղ և պատրաստում է ծուղակի հիմնական նեցուկը։ Նա հավատացած է, որ ինչպես ծառի պտուղներն են գրավում թռչուններին, այդպես էլ այդ ծառի ճյուղը դեպի ծուղակը կգրավի շատ ձկների։ | ||
+ | |||
+ | Բրիտանական Նոր Գվինեայի արևմտյան մասի ցեղերը դիմում են կախարդության, որպեսզի որսորդին օգնեն տեգով խոցել դյուգոնին կամ կրիային։ Նիզակի ձողի այն մասում, որտեղ ծայրն է հագցվում, տեղավորում են կոկոսի արմավենու վրա ապրող մի ոչ մեծ բզեզ։ Որսորդները ենթադրում են, որ այնպես, ինչպես բզեզը խայթելու ժամանակ խայթիչը արագ խրում է մարդու մարմնի մեջ, այդպես էլ սուր նիզակները արագ կխրվեն դյուգոնի կամ կրիայի մարմինը։ Եթե կամբոջացի որսորդի լարած թակարդը որս չի ընկնում, նա մերկանում է, հեռանում է որոշ տարածություն, այնուհետև, իբր չնկատելով, գալիս է դեպի թակարդը, ընկնում է մեջը և բացականչում․ «Օհո, էս ի՞նչ է։ Ոնց որ երևում է, ես թակարդն եմ ընկել»։ Նա հավատացած է, ոև դրանից հետո որսը անպայման կընկնի ծուղակը։ Մեր սերնդի մարդիկ հիշում են, որ համանման մնջախաղ էին պատկերում շոտլանդացի լեռնականները։ Սուրբ հայր Ջեյմս Մակդոնալդը պատմում է, որ երբ մանկության տարիներին իր ընկերների հետ Լոչ֊Էլայնի շրջանում ձուկ էր որսում և երբ ձուկը երկար ժամանակ կարթը չէր ընկնում, նրանք սովորաբար ձևացնում էին, թե ձկնորսներից մեկին ծովն են նետում (իբր թե ձուկ էր), հետո էլ նրան ջրից հանում էին։ Դրանից հետո,― պնդում է հայր Մակդոնալդը,― իբր խայծը անպայման կարմրախայտ կամ սիլոկ էր բռնում, նայած թե նավակը աղի թե ալանի ջրում էր գտնվում։ Նախքան կզաքիսներ որսալու համար թակարդներ դնելը, կարիեր<ref>«Բեռնակիրներ»․ անվանում, որը ամերիկացիները տվել են հյուսիսարևմտյան Կանադայում բնակվող թակուլի ատապասկյան ցեղին։</ref> հնդկացին, իր պարանոցին փոքր փայտ սեղմած, մոտ տասը գիշեր միայնակ անց է կացնում կրակի մոտ․ նրա պատկերացմամբ դա անպայման թակարդի փականի փայտին պետք է դրդի ընկնել կզաքսի պարանոցին։ Նոր Գվինեայից արևմուտք՝ Գալմագերա մեծ կղզու հյուսիսում բնակվող գալելոների մոտ գոյություն ունի այսպիսի մի սովորույթ, որը պետք է պահպանել որսորդության գնալիս հարցանը լիցքավորելուց առաջ․ նախքան փամփուշտը հրացանի փողի մեջ դնելը պետք է այն դնել բերանը։ Այդպես վարվելով, դու արդեն ուտում ես որսը, որին պետք է խոցի այդ գնդակը, քանի որ այն չի կարող նպատակից շեղվել։ Մալայացի ձկնորսը, որը կոկորդիլոսի թակարդ է լարել և սպասում է որսին, նախքան կերի<ref>Փլավի մի տեսակ, որը համեմաված է բրքումի արմատով, սխտորով ու այլ համեմունքներով (ծանոթ․՝ թարգմ․)։</ref> ուտելը անպայման մեկը մյուսի հետևից կուլ էր տալիս երեք պտղունց չհամեմված բրինձ, հավատալով, թե դա կօգնի, որ խայծը հեշտությամբ խրվի կոկորդիլոսի կոկորդը։ Նա նաև ոչ մի դեպքում կերի միջից չէր հանի ոսկորը, չէ որ այդ դեպքում վրան խայծ խրած սուր փայտը կթուլանար, և կոկորդիլոսը կլողար֊կհեռանար խայծի հետ միասին։ Նման պարագայում շրջահայաց որսորդը որևէ մեկին խնդրում է նախքան ուտելը կերից հանել ոսկորները, հակառակ դեպքում նա ստիպված կլիներ ընտրություն կատարել ոսկորը կուլ տալու վտանգի և կոկորդիլոսին ձեռքից բաց թողնելու փորձանքի միջև։ | ||
+ | |||
+ | Վերջին կանոնը օրինակն է այն բանի, թե ինչի՞ց պետք է խուսափի որսորդը, եթե «նմանը ծնում է նմանին» սկզբունքի համաձայն, նա չի ցանկանում ձեռքից բաց թողնել հաջողությունը։ Համակրական մոգության ամբողջ համակարգը միայն դրական պատիրաններից չի բաղկացած, այն ներառում է նաև բազմաթիվ բացասական կանոններ, այսինքն՝ արգելքներ։ Այդ համակարգը վկայում է ոչ միայն այն մասին, թե ինչպես պետք է վարվել, այլև այն մասին, թե ինչ չպետք է անել։ Դրականամետ պատվիրանների ամբողջությունը կազմում է կախարդանքը, իսկ բացասամետ պատվիրանների մաբողջությունը՝ մոգարգելքը (թաբու)։ Փաստորոն մոգարգելքի մասին բոլոր պատկերացումները, համենայն դեպս դրանց մեծ մասը, հանդես են գալիս որպես համակրական մոգության կիրառման սոսկ մասնակի դեպքեր՝ նմանակման ու շփման նրա մեծ օրենքներով հանդերձ։ Թեև իհարկե, այդ օրենքները վայրենու կողմից բառերով ձևակերպված չեն, և վերացականորեն նա հասու չի լինում դրանց, այնուամենայնիվ, նա հավատում է, որ դրանք մարդկային կամքից միանգամայն անկախ՝ կարգավորում են բնական երևույթների ընթացքը։ Վայրենին համոզված է, որ բավական է ինքը այս կամ այն կերպ վարվի, և այդ օրենքներից մեկի համաձայն, անխուսափելիորեն տեղի կունենա այս կամ այն հետևանքը։ Իսկ եթե, ինչպես նրան թվում է, որևէ արաքի հետևանքը անցանկալի է կամ վտանգավոր, նա, բնականաբար, ջանում է այնպես վարվել, որ դրանք հեռու մնան իրենից։ Այլ կերպ ասած, նա խուսափում է այնպիսի բան անել, որը, ինչպես նա ենթադրում է պատճառահետևանքային կապերի մասին ունեցած սխալ պատկերացումների համաձայն, կարող է վնասել իրեն։ Նման բաները նա մոգարգելում է։ Այսպիսով, մոգարգելումը գործնական մոգության բացասական հավելումն է։ Դրականամետ մոգության կամ կախարդանքի օրենքն ասում է․ «Վարվիր այսպես, որ տեղի ունենա այս կամ այն»։ Բացասամետ մոգության (կամ թաբուի) օրենքը ասում է․ «Մի անի այն, որ չպատահի այս ու այն»։ Դրականամետ մոգության կամ կախարդանքի նպատակն է այնպես անել, որ տեղի ունենա ցանկալի իրադարձությունը, բացասամետ մոգության կամ թաբուի նպատակն է այնպես անել, որ անցանկալի բանը տեղի չունենա։ Բայց ենթադրվում է, որ երկու հետևանքն էլ (ցանկալի և ոչ ցանկալի) տեղի են ունենում նմանակման կամ շփման օրենքներին համապատասխան։ Այնպես, ինչպես ցանկալի երևույթը իրականում բնավ էլ մոգական ծեսի կատարման հետևանք չէ, այնպես էլ այն երևույթը, որից սարսափում են, իրականում չի բխում մոգարգելքը խախտելուց։ Եթե ենթադրվող չարիքը անխուսափելիորեն հետևեր մոգարգելքը խախտելուն, ապա վերջինս թաբու չէր լինի, այլ կլիներ բարոյական խրատաբանություն կամ ողջախոհության հավաստիք։ «Ձեռքդ կրակի վրա մի պահիր» արտահայտությունը ոչ թե մոգարգելք է, այլ ողջախոհության օրենք, որովհետև արգելված գործողությունը ոչ թե երևակայական, այլ իրական վնաս է պատճառում։ | ||
+ | |||
+ | Կարճ ասած, բացասամետ պատվիրանները, որոնք մենք անվանում ենք թաբու՝ մոգարգելք, նույնքան անօգուտ և ապարդյուն են, որքան որ անօգուտ ու ապարդյուն են դրականամետ պատվիրանները, որոնք կախարդանք ենք անվանում։ Դրանք ընդամենը սոսկ միասնական, մեծ, կործանարար մոլորության, գաղափարների կապի սխալ ըմբռնման հակառակ բևեռներն են։ Այդ մոլորության բացասամետ բևեռը մոգարգելքն է, դրականամետը՝ կախարդանքը։ Եթե մենք այդ ամբողջ կեղծ համակարգին տանք տեսական ու գործնական մոգություն ընդհանուր անվանումը, ապա մոգարգելքը կարելի է բնորոշել որպես գործնական մոգության բացասական կողմ։ Այս հարաբերակցությունը կարելի է պատկերել հետևյալ կերպ․ | ||
+ | |||
+ | [[Պատկեր:ՆԿԱՐ_02.png|left|Հատված որմնանկարից]] | ||
+ | |||
+ | Մոգարգելնքերի և մոգության նկատմամբ դրանց հարաբերակցության մասին այս դիտողությունները իզուր չարեցի։ Ես մտադիր եմ բոլոր որսորդների, ձկնորսների և ուրիշների կողմից պահպանվող մոգարգելքների մի քանի օրինակ, իսկ մինչ այդ, կցանկանայի ցույց տալ, որ դրանք լինելով ոչ ավելին, քան՝ ընդհանուր տեսության մասնակի օրինակներ, համապատասխանում են «համակրական մոգություն» վերտառությանը։ Օրինակ, էսկիմոսների մոտ տղաներին արգելվում է «պարան»<ref>Մանկական խաղ, որի ժամանակ խաղացողներից մեկը մատներով պարանին զանազան ձևեր տալով՝ պարանը փոխանցում է մյուսի մատներին (ծանոթ․՝ թարգմ․)։</ref> խաղալ, որովհետև նրանք վախենում են, որ երբ այդ տղաները հասուն որսորդ դառնան, նրանց մատները կխճճվեն որսատեգի պարանի մեջ։ Տվյալ դեպքում, մոգարգելքը ակնհայտորեն հոմեոպաթիկ մոգության հիմքում ընկած նմանակման օրենքի կիրառումն է։ Երեխայի մատները խճճվում են պարանի կամ «պարանախաղի» մեջ, նշանակում է, որ երբ նա տղամարդ դառնա և սկսի կետ որսալ, նրա մատները կխճճվեն որսատեգի պարանի մեջ։ Կարպատներում բնակվող գուցուլ որսորդի կինը չպետք է թել մանի, քանի դեռ ամուսինը որս է անում, հակառակ դեպքում որսը իլիկի նման կպտտվի, և որսորդը չի կարողանա նրան խոցել։ Այս դեպքում էլ մոգարգելքը որպես հետևանք բխում է նմանակման օրենքից։ Հին Իտալիայի շատ մարզերում օրենքով կանանց արգելվում էր տնից դուրս՝ անցորդների աչքի առաջ թել մանել կամ նույնիսկ իլիկը ձեռքին մարդամեջ դուրս գալ, քանի որ կարծում էին, թե դա կարող է վնասել բերքին։ Երևի մտածում էին, թե իլիկի պտտվելը կարող էր հանգեցնել հացաբույսերի ցողունների ոլորման, և դրանք ծուռումուռ կաճեին։ Սախալին կղզում ապրող այնների մոտ ևս հղի կինը ծննդաբերելուց երկու ամիս առաջ դադարում է թել մանել ու ոլորել, որովհետև, իբր, հակառակ դեպքում նորածնի աղիքները կարող են թելի նման խճճվել։ Հնդկաստանի շրջաններից մեկում (Բիլասփուրում), երբ գյուղի առաջնորդները հարց քննարկելու համար հավաքվում են խորհրդի, արգելվում է իլիկ մանել, որպեսզի այդ հարցի քննարկումը իլիկի նման անվերջ չպտտվի։ Ինդոնեզիայի կղզիներից մեկում կա մի սովորույթ, ըստ որի, եթե որևէ մեկը որսորդի տուն է գալիս, չպետք է հապաղի, միանգամից պետք է դռնից ներս մտնի, հակառակ դեպքում, իբր, որսը նույնպես, փոխանակ ծուղակն ընկնելու, կանգ կառնի որսորդի լարած թակարդների առաջ և հետ կդառնա։ Թորաջ բնիկների մոտ (Ցելեբես կղզու կենտրոնական մաս) մի սովորույթ կա, որի համաձայն, ոչ ոք չպետք է հապաղի կամ կանգ առնի այն տան սանդուղքի վրա, որտեղ հղի կին է ապրում, որովհետև դա կարող է ձգձգել երեխայի ծնունդը։ Սումատրա կղզու տարբեր մասերում հղի կնոջն արգելվում է դռան առաջ կամ սանդուղքի վերին աստիճանին կանգնել, որովհետև կարծում են, որ այդչափ հասարակ հրահանգն արհամարհողը կհատուցի ծանր ծննդաբերությամբ։ Կամֆորա հայթայթելու գնացող մալայացիները օգտագործում են չոր ուտելիք և չմանրեցրած աղ։ Բանն այն է, որ կամֆորան փոքր հատիկների ձևով գոյանում է կամֆորայի ծառի բնի ճեղքերում։ Դրա համար էլ կամֆորա հավաքող մալայացին չի կասկածում, որ եթե կամֆորա հավաքելու գնալիս ուտեիքի մեջ մանր աղ օգտագործի, ապա իրեն պատահած կամֆորան էլ մանր կլինի, իսկ եթե խոշոր աղ օգտագործի, ապա կամֆորայի հատիկներն էլ խոշոր կլինեն։ Բոռենո կղզում (Կալիմանտան) կամֆորա հավաքողները օգտագործում են պենանգ արմավենու՝ կաշվի պես ամուր ցողնուններից պատրաստված ամաններ։ Ամբողջ արշավի ընթացքում նրանք այդ ամանները չեն լվանում, որովհետև վախենում են, որ հակառակ դեպքում կամֆորան ծառերի բների վրա կհալվի, կանհետանա։ Նրանք հավատացած են, որ եթե կամֆորայի ամանները լվանան, ապա դա նշանակում է կամֆորայի բյուրեղները սրբել այն ծառերի բնից, որոնց վրա դրանք գոյանում են։ Լաոսի մի քանի մարզերում հիմնական զբաղմունքը կարմիր խեժ հավաքելն է․ դա ձյութանման մածուցիկ նյութ է, որը կարմիր գույնի միջատները արտազատում են մատղաշ ծռերի ճյուղերին։ Այդ միջատները ծառերին են դնում ձեռքով։ Բոլոր կարմիր խեժ հավաքողները չեն լվացվում, հատկապես չեն լվանում գլուխները, քանի որ հավատացած են, թե մազերը մակաբույծներից մաքրելով, միջատներին կփախցնեն ծառերի ճյուղերից։ | ||
+ | |||
+ | Վայրենիների պահպանած մոգարգելքներից ամենատարածվածն ու ամենակարևորը, ըստ երևույթին, սննդի այս կամ այն տեսակն օգտագործելու արգելքներն են։ Այդ արգելքներից շատերը ակնհայտորեն բխում են նմանակման օրենքից, հետևաբար, և բացասամետ մոգության օրինակներ են։ Այնպես, ինչպես վայրենին սննդի մեջ շատ կենդանիներ ու բույսեր օգտագործելով նպատակ ունի ձեռք բերել նրանց որոշ հատկանիշներ, այդպես էլ նա խուսափում է սնվել որոշ կենդանիներով ու բույսերով, վախենալով ձեռք բերել իր համար անցանկալի այն հատկանիշները, որոնցով, ինչպես նա ենթադրում է, այդ կենդանիներն ու բույսերը կարող են օժտել իրեն։ Առաջին դեպքում վայրենին զբաղվում է դրականամետ մոգությամբ, երկրորդ դեպքում գործում է բացասամետ մոգության օրենքներով։ Հետագայում մենք կհանդիպենք դրականամետ մոգության շատ օրինակների։ Իսկ այժմ կցանկանայի բերել բացասամետ մոգության կամ մոգարգելման մի քանի օրինակ։ Այսպես, հոմեոպաթիկ մոգության համաձայն, Մադագասկարի ռազմիկներին արգելվում է սննդի որոշ տեսակներ օգտագործել, որովհետև զգուշանում են, որ դրանք կարող են անցանկալի ու վտանգավոր հետևանքներ ունենալ, որոնք, ըստ հավատալիքի, անքակտելիորեն կապված են այդ ուտելիքի հետ։ Օրինակ, նրանք խոզուկի միս չեն ուտում, «որովհետև վտանգ կա, որ այդ կենդանին, որը իրեն անհանգստացնելու դեպքում կծկվելու հակում ունի, երկչոտ վարքը կփոխանցի իր միսը ճաշակողին»։ Ոչ մի ռազմիկ չպետք է ուտի եզան ծունկ, որպեսզի եզան նման ծընկներից թույլ և արշավանքներին մասնակցելու անընդունակ չդառնա։ Այնուհետև, ռազմիկը պետք է հեռու մնա նաև աքլորակռվում սպանված աքաղաղի կամ նիզակով սպանված որևէ այլ կենդանու միսը ուտելու գայթակղությունից։ Մարտիկի բացակայության ժամանակ նրա տանը ոչ մի դեպքում կենդանի չպետք է մորթվի։ Եթե մարտիկը աքլորակռվում սպանված աքաղաղի միս ուտի, ապա նա կարող է զոհվել ճակատամարտում, եթե նրա բացակայության ժամանակ նրա տանը կենդանի մորթեն, ապա հնարավոր է, որ հենց այդ նույն պահին, այդ նույն կերպ իր մահկանացուն կնքի նաև մարտիկը։ Մալգաշցի ռազմիկը, բացի դրանից, չպետք է երիկամ ուտի, որովհետև մալգաշերենում «երիկամ» և «կրակոց» իմաստները արտահայտվում են նույն բառով․ կարծում են, որ եթե նա երիկամ ուտի, նրան անպայման կսպանեն։ | ||
+ | |||
+ | Ընթերցողը երևի նկատեց, որ բերված օրինակներից մի քանիսում մոգության ազդեցությունը տարածվում է մեծ հեռավորության վրա․․․ Տարածությունից մարդկանց ու առարկաների միմյանց վրա ունեցած համակրական ազդեցության հավատը մոգության էական հատկանիշներից մեկն է։ Գիտությունը կարող է կասկած տածել տարածության վրա ազդեցություն գործելու հնարավորության նկատմամբ, բայց մոգությունը այդպիսին չէ։ Մոգության հիմքերից մեկը հեռազգացությանը հավատալն է։ Տարածության վրա մտքերի փոխազդեցության հավատի ժամանակակից կողմնակիցը առանց դժվարության ընդհանուր լեզու կգտներ վայրենու հետ։ Չէ որ վայրենին ի սկզբանե անտի հավատում էր դրան, ավելին, այդ հավատի հիման վրա նա գործում էր տրամաբանական այնպիսի հետևողականությամբ, որին, որքան մեզ հայտնի է, նրա հավատակից քաղաքակիրթ եղբայրը երբեք չի կարողացել հասնել։ Վայրենին ոչ միայն հավատացած է, որ մոգական ծեսերը մարդկանց ու առարկաների վրա ազդեցություն են գործում հեռավորությունից, այլև՝ որ նման ազդեցություն կարող են ունենալ առօրյա կյանքի ամենասովորական գործողությունները։ Այդ իսկ պատճառով, բացառիկ կարևոր դեպքերում, վայրենու գործելակերպը կարգավորվում է քիչ թե շատ մշակված կանոնակարգով, որն արհամարհելը, ըստ հավատալիքի, կարող է հարուցել բացակա ընկերների կամ ազգակիցների ձախորդությունը և նույնիսկ մահը։ | ||
+ | |||
+ | Երբ տղամարդկանց ջոկատը մեկնում է որսի կամ պատերազմելու, ենթադրվում է, որ տանը մնացած ազգականները՝ հանուն ռամիկների կամ որսորդների անվտանգության և հաջողության ապահովման, կանեն մի բան և կխուսափեն մեկ այլ բանից։ Նշենք դրականամետ և բացասամետ հեռազգացության մի քանի օրինակ։ | ||
+ | |||
+ | Երբ լաոսցի որսորդը գնում է փղորսության, նա կնոջը զգուշացնում է, որ իր բացակայության ժամանակ մազերը չկտրի և մարմինը յուղով չօծի, որովհեև առաջին դեպքում փիղը կպատռի ցանցը, իսկ երկրորդ դեպքում ցանցից դուրս կպրծնի։ Երբ դայաքները վարազ որսալու համար գնում են ջունգլի, գյուղում մնացածները չպետք է ձեռք տան ջրի կամ յուղի, հակառակ դեպքում, որսը դուրս կպրծնի ձեռքներից, և որսորդները կմնան ձեռնունայն<ref>Բնագրում բառախաղ է․ «Butter-fingered» ոճական դարձվածքը նշանակում է «հիմար դրության մեջ ընկնել» և «յուղոտված ձեռքեր ունենալ»։(ծանոթ․՝ թարգմ․)</ref>։ | ||
+ | |||
+ | Արևելյան Աֆրիկայի փղորսները հավատացած են, որ եթե իրենց բացակայության ժամանակ կանայք դավաճանեն, փիղը կհարձակվի իրենց վրա, իրենց կզոհվեն կամ ծանր խեղումներ կստանան։ Դրա համար էլ, եթե որսորդին լուր է հասնում կնոջ վարքագծի մասին, նա դադարեցնում է որսը և տուն է վերադառնում։ Եթե վագոգո ցեղի որսորդին անհաջողություն է պատահում, կամ նրա վրա առյուծ է հարձակվում, նա դա վերագրում է իր կնոջ վատ վարքին և կատաղած վերադառնում է տուն։ Վագոգոյի որսի գնացած ժամանակ նրա կինը չպետք է թույլ տա, որ երբ ինքը նստած է, որևէ մեկը անցնի իր ետևով կամ կանգնի իր առաջ։ Նա պետք է քնի երեսնիվար։ Բոլիվիայի մոխոս ցեղի հնդկացին համոզված էր, որ եթե իր բացակայության ժամանակ կինը անհավատարիմ գտվնի, որսի ժամանակ իրեն կկծի օձը կամ հովազը։ Այնպես որ, եթե նրա հետ որևէ նման բան պատահեր, ապա կնոջ պատիժը (իսկ հաճախ նաև մահը)՝ անկախ այն բանից, թե նա մեղավոր էր թե ոչ, անխուսափելի էր։ Ծովային ջրասամույրի որս անող ալեութը կարծում է, թե անհաջող որսը հետևանք է այն բանի, որ իր բացակայության ժամանակ կինը անհավատարիմ է գտնվել իր հանդեպ կամ քույրը կորցրել է կուսությունը։ | ||
+ | |||
+ | Մեքսիկայի գուիչոլ ցեղի հնդկացիները կակտուսի մի տեսակի հետ, որը այն համտես արած մարդուն գցում է հափշտակվածության վիճակի մեջ, վարվում են իբրև կիսաստվածի։ Նրանց երկրում այդ բույսը չի աճում, այդ պատճառով էլ տղամարդիկ այն հայթայթելու համար պետք է ամեն տարի արշավի մեկնեն, որը տևում է 43 օր։ Մինչև կակտուսի տոնի սկիզբը, ամբողջ ժամանակ տղամարդիկ ու կանայք միայն առանձին դեպքերում էին լվացվում, այն էլ լոկ այն հեռավոր երկրից բերվող ջրով, որտեղ աճում է սուրբ բույսը։ Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ երկար ժամանակ քաղցած են մնում, կերակրի մեջ աղ չեն օգտագործում և խստիվ խուսափում են սեռական հարաբերություն ունենալ։ Ենթադրում են, որ այդ կանոնները խախտողները իրենց ենթարկում են հիվանդանալու վտանգին և, որ կարևորն է, սպանալիքի տակ են դնում այն նպատակը, որին ուղղված են ցեղի բոլոր անդամների ձգտումները։ Կակտուսը՝ կրակի աստծու այդ զետեղարանը, գտնելու հետ են հնդկացիները կապում իրենց առողջությունը, երջանկությունը և կյանքը։ Բայց քանի որ անեղծ | ||
+ | կրակը չի կարող օգուտ տալ պիղծ մարդուն, տղամարդիկ ու կանայք միայն ժամանակավորապես չեն պարտավոր պահպանել ողջախոհությունը, նրանք պետք է մաքրվեն հին մեղքի ապականությունից։ Դրա համար էլ արշավի սկսվելուց չորս օր անց կանայք հավաքվում են միասին և Կրակի Պապին խոստովանում, թե մանկուց ի վեր քանի տղամարդ են սիրել։ Նրանք իրավունք չունեն որևէ բան բաց թողնել, այլապես տղամարդիկ ոչ մի կակտուս չեն գտնի։ Որպեսզի ոչինչ չմոռացվի, ամեն մի կին պարանի վրա այնքան հանգույց է անում, որքան սիրեկան է ունեցել։ Այդ պարանով նա գնում է տաճար և կրակի առաջ կանգնած՝ բարձրաձայն, անուն առ անուն թվարկում է հանգույցներով նշված տղամարդկանց։ Խոստովանությունից հետո նա պարանը կրակն է գցում, և երբ «աստվածային անեղծ բոցը» կլանում է պարանը, կնոջ բոլոր մեղքերը քավվում են, և նա հեռանում է խաղաղությամբ։ Այդ պահից սկսած կանայք տհաճությամբ են թույլ տալիս տղամարդկանց նույնիսկ իրենց կողքով քայլել։ Նույն կերպ են իրենց մեղքերը քավում հենց իրենք՝ կակտուս որոնողները։ Կատարած ամեն մի աննշան մեղքի համար նրանք պարանին մի հանգույց են անում և «բոլոր մեղքերը» խոստովանելուց հետ ոմեղքերի թվարկումով այդ յուրօրինակ հաշվիչները տալիս են արշավախմբի ղեկավարին, որը այրում է դրանք։ | ||
+ | |||
+ | Սարավակի բնիկները հավատում են, որ եթե կամֆորա հավաքողի կինը անառակություն անի, ապա ամուսնու ձեռք բերած կամֆորան կգոլորշիանա։ Ամուսինը ծառի կեղևի յուրահատուկ խլերով «կարող է որոշել», որ կինը իր նկատմամբ անհավատարիմ է եղել։ Պատմում են, որ անցյալում միայն այդ հիման վրա խանդոտ ամուսինների ձեռքով շատ կանայք են սպանվել։ Բացի այդ, քանի դեռ ամուսինները կամֆորա են որոնում, կանայք չեն համարձակվում սանրի ձեռք տալ, այլապես ծառաբների ճեղքերը լցված չեն լինի կամֆորայի արժեքավոր բյուրեղներով, այլ սանրի ատամների արանքների նման դատարկ կլինեն։ Երբ Կեն կղզիներում (Նոր Գվինեայից հարավ֊արևմուտք) բնիկները հեռավոր նավահանգիստ լողալու համար նավակը ջուրն են իջեցնում, նրա տեղը ծածկում են արմավենու ճյուղերով, և այն դառնում է սուրբ։ Մինչև նավի վերադարձը ոչ ոք չպետք է ոտք դնի այդտեղ․ հակառակ դեպքում, իբր, նավի կործանում է սպառնում։ Բացի դրանից, նավարկության ընթացքում հատկապես այդ նպատակով ընտրված 3-4 ջահել աղջիկ, որոնք, ինչպես ենթադրվում է, ծովայինների հետ համակրական կապի մեջ են գտնվում, իրենց վարքագծով սատարում են նավարկության անվտանգությունն ու հաջողությանը։ Բացի ծայրահեղ անհրաժե՛տ դեպքերից, այդ աղջիկները իրավունք չունեն դուրս գալ իրենց հատկացված սենյակից։ Ավելին, քանի դեռ նավը ծովում է, նրանք պետք է մնան բացարձակ անշարժ, խսիրներին բերանքսիվայր պառկած և ձեռքերը ծնկների մեջ սեղմած։ Նրանց թույլ չի տրվում գլուխը շարժել կամ այլ շարժումներ անել, քանի որ դա, իբր, նավի տախտակամածի ճոճում կառաջացնի, նրանք չպետք է ուտեն որևէ կպչուն բան, օրինակ՝ կոկոսի կաթով եփած բրինձ, որովհետև ուտեստի մածուցիկությունը կարող է վատ անդրադառնալ նավի ընթացքի վրա։ Երբ նավաստիները հաշվարկների համաձայն հասնում են նշանակված տեղը, արգելքների խստությունը մի փոքր մեղմանում է։ Բայց նրանց ամբողջ ճանապարհորդության ընթացքում աղջիկներին արգելվում է սուր ոսկրոտ բան կամ փշոտ ձուկ (օրինակ՝ կատվաձուկ) ուտել, որպեսզի բարեկամները փորձանքի չհանդիպեն։ | ||
+ | |||
+ | Այնտեղ, որտեղ հեռավորության վրա համակրական կապի հետ աղերսվող հավատալիքներ են տարածված, պատերազմը, որը հարուցում է մարդկային ամենախորը՝ անագորույն և քնքուշ հույզեր, տագնապահար ազգականների սրտերում ցանկություն է առաջացնում համակրական կապերը առավելագույնս օգտագործել ի բարօրություն իրենց համար թանկ ու մոտ մարդկանց, որոնք մարտնչում, իսկ գուցեև մեռնում են իրենցից հեռու։ Ռազմիկների՝ տանը մնացած բարեկամներն ու ազգականները դիմում են այնպիսի հնարքների, որոնք մեզ ապշեցնում են իրենց ոգեշնչվածությամբ ու զավեշտականությամբ, նայած թե ինչ ի նկատի ունենք՝ նպատա՞կը (որը հարգանք է առջացնում), թե՞ դրան հասնելու համար գործադրված միջոցները (որոնք ծիծաղաշարժ են)։ Օրինակ, երբ դայաքը կղզուց մեկնում է գլուխներ որսալու, նրա կինը կամ չամուսնացած քույրը պետք է գիշեր֊ցերեկ մոտը սուր պահի, որպեսզի ռազմիկը միշտ իր զենքի մասին մտածի։ Երբ Սարավակի Բանտին գյուղի ծովային դայաքները գնում են պատերազմելու, կանանց վարքագիծը ենթարկվում է մանրամասն մշակված կանոնակարգի։ Կանայք պետք է շատ վաղ արթնանան, և հենց որ լույսը ծագի, պատուհանները բացեն, այլապես, իրենց բացակա ամուսինները շատ ուշ կարթնանան։ Կանանց արգելվում է մազերը յուղով օծել, որովհետև տղամարդիկ կսայթաքեն։ Ցերեկը նրանք իրավունք չունեն նիրհել կամ քնել, որպեսզի ռազմերթի ժամանակ նիրհը չհաղթի տղամարդկանց։ Ամեն առավոտ կանայք պետք է եգիպտացորեն բովեն և շաղ տան իրենց տների պատշգամբում, որպեսզի տղամարդկանց դարձնեն ճարպիկ։ Նրանք սենյակները արտակարգ մաքուր են պահում, բոլոր իրերը հենում են պատերին, քանի որ կարծում են, թե, եթե որևէ մեկը դրանց կպչելով սայթաքի, ապա հեռու գտնվող ամուսինները վայր կընկնեն և կհայտնվեն թշնամու ձեռքում։ Ամեն անգամ ուտելուց հետո պետք է նրանց ամանի մեջ մի քիչ բրինձ մնա, որպեսզի ամուսինները միշտ ուտելու բան ունենան և չքաղցեն։ Կանայք ոչ մի դեպքում չպետք է մինչև ոտքերը ընդարմանալը նստեն ջուլհակի դազգահի մոտ, հակառակ դեպքում տղամարդկանց հոդերը կոսկրանան, և նրանք չեն կարողանա արագ վեր կենալ ու փախչել թշնամուց։ Տղամարդկանց հոդերին ճկունություն հաղորդելու համար կանայք պարտավոր են ջուլհակի դազգահի մոտ աշխատանքը մերթ ընդ մերթ ընդհատել և պատշգամբում հետ ու առաջ քայլել։ Նրանք չպետք է ծածկեն իրենց դեմքը, որովհետև տղամարդիկ կմոլորվեն բարձր խոտերում և ջունգլիում։ Նրանք իրավունք չունեն նաև ասեղով կար անել, որ տղամարդիկ ոտք չդնեն թշնամու կողմից նրանց ճանապարհին շաղ տված փշերի վրա։ Եթե տղամարդու բացակայության ժամանակ կինը դավաճանի, ապա ամուսինը թշնամու երկրից ողջ չի վերադառնա։ Դեռ համեմատաբար վերջերս Բանտին գյուղի կանայք պահպանում էին այդ արգելքները, երբ տղամարդիկ անգլիացիների կողմից կռվում էին ապստամբների դեմ։ Բայց, ավաղ, այդ նախազգուշությունները քիչ արդյունք տվեցին, և տղամարդկանցից շատերը, որոնց հավատարիմ կանայք տանը պահպանում էին նրանց շահերը, հանգչում են եղբայրական գերեզմաններում։ | ||
+ | |||
+ | Թիմոր կղզում պատերազմի ժամանակ քահանայապետը տաճարից դուրս չի գալիս։ Նրա ուտելիքը բերում և պատրաստում են տաճարում․ նա պարտավոր է գիշեր֊ցերեկ կրակը վառ պահել, որովհետև հակառակ դեպքում ռազմիկներին դժբախտություն կպատահի, և դա կշարունակվի այնքան, քանի դեռ օջախը հանգած կլինի։ Քանի դեռ բանակը մասնակցում է ռազմական գործողություններին, քուրմը պետք է միայն տաք ջուր խմի, որովհետև սառը ջրի ամեն մի կումը սառեցնում է ժողովրդի ոգևորությունը և նրան զրկում թշնամու դեմ հաղթանակ տանելու հնարավորությունից։ Կեի կղզիներում ռազմիկների արշավանքի մեկնելուց հետո, կանայք վերադառնում են տուն և դուրս են բերում քարերով ու պտուղներով լցված զամբյուղներ։ Պտուղներն ու քարերը նրանք օծում են ու դնում են սեղանին, հետն էլ ասելով․ «Ո՜վ, արևի ու լուսնի տիրակալ, թող գնդակները թռչեն մեր ամուսինների, եղբայրների, փեսացուների և մյուս ազգականների կողքով, ինչպես ջրի կաթիլներն են սահում յուղով օծված այս առարկաներից»։ Հենց որ լսվում է առաջին կրակոցը, կանայք թողնելով զամբյուղները, հովհարները ձեռնքերին դուրս են վազում տներից։ Նրանք վազում են գյուղի միջով, հովհարները թափահարում են թշնամու կողմը և երգում են, «Օ՜, ոսկե հովհարներ, թող մեր գնդակները խոցեն, իսկ թշնամու գնդակները վրիպեն»։ Այս սովորույթի մեջ, երբ քարերը օծում են յուղով, որպեսզի գնդակները հետ թռչեն ռազմիկներից, ինչպես անձրևի կաթիլները քարերից, հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունից շատ բան կա։ Հնարավոր է, որ աղոթքով արևին դիմելը, որ նա կախարդանքը ներգործուն դարձնի, կրոնական ավելի ուշ շերտավորում է։ Հովհարները թափահարելը ևս մոգական միջոց է։ Այն կոչված է գնդակները ուղղել նպատակին կամ շեղել նրանից, նայած թե դրանք բարեկամների հրացաններով են արձակված, թե թշնամիների։ | ||
+ | |||
+ | Մադագասկարի պատմության հեղինակներից մեկը հաղորդում է, որ մինչ պատերազմի դաշտից տղամարդկանց վերադարձը կանայք ու աղջիկները գիշեր֊ցերեկ անընդհատ պարում են, նրանք չեն պառկում քնելու և տներում չեն ճաշում։ Եվ քանի դեռ նրանց ամուսիններն ու փեսացուները պատերազմում են, ոչ մի գնով կապի մեջ չեն մտնում որևէ տղամարդու հետ։ Նրանք այն հաստատ համոզմունքին են, որ հակառակ դեպքում ռազմիկները կսպանվեն կամ կվիրավորվեն։ Նրանք համոզված են, որ պարը ռազմիկներին ուժ է ներարկում, արիություն է տալիս և ուղեկցում հաջողությանը, դրա համար էլ նման թեժ պահերին նրանք խիստ են իրենց հանդեպ։ Այս սովորույթը պահպանվում է ամենայն խստությամբ։ | ||
+ | |||
+ | Ոսկե ափի թղի լեզվով խոսող ժողովուրդների մեջ պատերազմում գտնվող տղամարդկանց կանայք սպիտակ են ներկվում, իրենց մարմինը զարդարում են ուլունքներով ու համայիլներով։ Սպասվող ճակատամարտի օրը նրանք վազվզում են հրացաններով կամ հրացանանման փայտերով, ճանկում ու դանակներով կտոր֊կտոր են անում պո֊պոյի՝ դդում հիշեցնող կանաչ պտուղները, ասես, դրանք թշանմիկների գլուխներ են։ Կասկածից վեր է, որ այդ մնջախաղը նմանակման մոգության օրինակ է, որի նպատակն է օգնել տղամարդկանց, որ նրանք թշնամիների հետ վարվեն այնպես, ինչպես իրենք վարվում են պո֊պոյի պտուղների հետ։ Երբ Արևմտյան Աֆրիկայում մոլեգնում էր Աշանտիի դեմ մղվող պատերազմը, Ֆիցժելարդ Մերիոտը Ֆրամին քաղաքում եսել էր մի պար, որ կատարում էին պատերազմում որպես բենակիրներ մասնակցող տղամարդկանց կանայք։ Կանայք ներկված էին սպիտակ, նրանք միայն կարճ շրջազգեստներով էին։ Թափորը գլխավորում էր նույնպես շատ կարճ շրջազգեստով և և երկար, առաջ ցցված, եղջյուրանման սանրվածքով, կնճռապատ դեմքով մի պառավ կախարդ։ Նրա կրծքին, դեմքին, ձեռքերին ու ոտքերին շրջանակներ ու կիսալուսիններ էին նկարված։ Բոլոր կանայք բռնել էին գոմեշի կամ ձիու պոչերից պատրաստված սպիտակ, երկար ավելներ և պարելիս երգում էին․ «Մեր ամուսինները գնացել են Ա՛անտի երկիրը, թող նրանք իրենց թշնամիներին ջնջեն աշխարհիս երեսից»։ | ||
+ | |||
+ | Երբ Թոմպսոն գետի ավազանի (Բրիտանական Կոլումբիա) ցեղի տղամարդիկ սկսում էին պատերազմել, նրանց կանայք փոքր ընդմիջումներով, անընդհատ պարում էին։ Կարծում էին, թե պարը ապահովում է ռազմիկների հաջողությունը։ Պարողները դանակներ էին թափահարում, երկար, սրածայր փայտեր էին նետում, կեռածայր փայտերով հարձակումներ էին ձևացնում։ Դա խորհրդանշում էր թշնամուն խոցելը կամ նրանց հարվածից խուսափելը։ Փայտը դուրս քաշելը խորհրդանշում էր մարտիկներին փորձանքից փրկելը։ Այդ նպատակի համար, անշուշտ, լավ էր հարմարեցված փայտի ծայրի կեռը։ Կանայք զենքն ուղղում էին թշնամու երկրի կողմը։ Նրանք դեմքերը կարմիր էին ներկում, իսկ պարելիս աղոթքով դիմում էին զենքին, խնդրելով պահպանել իրենց ամուսինների կյանքը և օգնել նրանց, որ ավելի շատ թշնամիներ ոչնչացնեն։ Ոմանք իրենց փայտերի ծայրերին արծվի փետուրներ էին կպցնում։ Պարն ավարտելուց հետո փայտերը պահում էին։ Եթե թաքստոցից փայտը հանելու ժամանակ կինը, որի ամուսինը պատերազմի դաշտում էր, փայտի վրա մազեր կամ մի կտոր գանգամաշկ էր նկատում, դա նշանակում էր, թե նրա ամոսինը սպանել է թշնամուն։ Բայց եթե զենքի վրա արյան հետք էր լինում, ապա կասկած չկար, որ ամուսինը սպանվել կամ վիրավորվել է։ Երբ պատերազմ էին գնում յուկի ցեղի (Կալիֆորնիա) տղամարդիկ, կանայք աչք չէին փակում․ նրանք երգելով ու ճյուղեր թափահարելով պարում էին։ Նրանք ասելով, եթե անընդհատ պարեն, ապա իրենց ամուսինները հոգնածություն չեն զգա։ Եթե պատերազմ էին գնում գայդա հնդկացիները (Շառլոտա թագուհու կղզիներ), տանը մնացած կանայք արթնանում էին վաղ լուսաբացին։ Նրանք հարձակվում էին իրենց երեխաների վրա և ձևացնում էին, թե նրանց գերեվարում են, այսինքն պատերազմ էին ներկայացնում։ Ենթադրվում էր, թե դա ամուսիններին կօգնի նույն կերպ վարվել թշնամիների հետ։ Եթե կինը դավաճանում էր պատերազմող ամուսնուն, ապա ամուսնու սպանվելու հավանականությունը մեծանում էր։ Տասը գիշեր կանայք պառկում էին քնելու գլուխները այն ուղղությամբ, որով մեկնել էին ռազմիկների նավակները։ Այնուհետև նրանք իրենց դիրքը փոխում էին, որովհետև ենթադրվում էր, որ մարտիկները արդեն տուն են վերադառնում։ Մասետում ռազմիկների բացակայության ժամանակ գայդա կանայք պարում էին և ռազմական երգեր երգում, իրենց շուրջը գտնվող բոլոր իրերը նրանք պետք է պահեին որոշակի կարգ ու կանոնով։ Եթե կինը չպահպաներ այս սովորույթները, ամուսինը, իբր, կարող էր զոհվել։ Երբ պատերազմելու էր գնում կարիբյան հնդկացիների ջոկատը (Օրինոկո գետ), գյուղում մնացած նրանց բարեկամները ջանում էին հնարավորին չափ ճշգրիտ հաշվարկել այն պահը, երբ մարտիկները թշնամու վրա կգրոհեն։ Այդ ժամանակ նրանք աթոռի վրա էին նստեցնում երկու պատանու և մերկացնելով՝ անողոք ճիպոտահարում էին նրանց։ Պատանիները դա տանում էին անմռունչ, քանի որ տառապանքներում նրանց սատար էր լինում մայրական կաթի հետ նրանց մեջ մտած այն անսասուն համոզմունքը, որ մարտնչող ընկերների արիությունն ու հաջողությունը կախված է իրենց անկոտրում և ուժեղ ոգուց։ | ||
+ | |||
+ | Որոշ դեպքերում հոմեոպաթիկ կամ նմանակման մոգության սկզբունքները օգտագործվում էին, երբ մարդիկ ուզում էին ծառերին և այլ բույսերի ստիպել, որ նրանք պտղաբերեն պետք եղած ժամանակ։ Օրինակ, Թյուրինգիայում վուշ ցանող գյուղացին սերմը կրում է մեջքին՝ մինչև ծնկները հասնող երկար պարկով։ Նա գնում է մեծ֊մեծ քայլերով, այնպես որ պարկը մի կողմից մյուսն է ճոճվում։ Համաձայն հավատալիքի, դա վուշին կստիպի քամուց օրորվել։ Սումատրա կղզու ներքին շրջաններում բրինձ ցանողների մազերը ազատ թափված են նրանց ուսերին, որպեսզի բրինձն էլ նույնքան առատ աճի և նույնքան երկար ցողուններ ունենա։ Հին Մեքսիկայում տոնախմբություն էր կատարվում եգիպտացորենի դիցուհու՝ այսպես կոչված երկարավարս մոր պատվին։ Տոնախմբությունը սկսվում էր այն շրջանում, երբ եգիպտացորենը բավականին բարձրանում էր, և կողրի ծայրին գոյացած թելիկները ցույց էին տալիս, որ հատիկը հասունացել է։ Տոնախմբության հիմնական մասը կազմող պարերի ժամանակ կանայք արձակում էին իրենց երկար վարսերը, որոնք ծփում էին քամուց։ Դա արվում էր, որպեսզի եգիպտացորենի կողրերն էլ աճեին նույնքան երկար, որ հաստիկները լայն ու տափակ լինեին, և որ ժողովուրդը ապրեր լիության մեջ։ Եվրոպայի շատ շրջաններում պարերն ու բարձր ցատկերը, իբր, լավ բերքին նպաստող հավաստի հոմեոպաթիկ միջոցներ են։ Այսպես, Ֆրանշ Կոնտեի (Բուրգունդիա) բնակիչները ասում են, որ բարեկենդանի տոնին պետք է սրտի ուզածի չափ պարել, որպեսզի վուշը լավ բարձրանա։ս | ||
+ | |||
+ | Այն պատկերացումը, թե մարդը նմանակմամբ կարող է ազդել բույսի վրա, ցայտուն արտահայտված է մալայացի մի կնոջ պատասխանում։ Երբ նրան հարցրել են, թե բրինձ քաղելու ժամանակ ինչո՞ւ է մերկացրել իր մարմնի վերին մասը, նա պատասխանել է․ «Ես այնպես եմ արել, որ բարակեցնեմ բրնձի թեփը, որովհետև հաստ թեփով բրինձ ծեծելը հոգնեցուցիչ է»։ Նա հավատացած էր, թե ինքն ինչքան թեթև հագնված լինի, այնքան քիչ թեփ կլինի բրնձի վրա։ Հղի կանանց վերագրվող՝ պտղաբեր դարձնելու մոգական ընդունակությունը լավ հայտնի է բավարացի և ասվտրիացի գյուղացիներին։ Նրանք գտնվում են, որ եթե հղի կինը համտես անի ծառի առաջին պտուղը, ապա հաջորդ տարի ծառը լավ բերք կտա։ Բագանդա ցեղի բնիկների կարծիքով, չբեր կինը անպտղությամբ է վարակում ամուսնու այգին և արգելակում է ծառերի բերքատվությունը․ դրա համար էլ, որպես կանոն, չբեր կնոջից բաժանում են։ Հույները և հռոմեացիները հղի կանանց զոհաբերում էին հացաբույսերի ու հողի աստվածուհիներին, որպեսզի հողը արգասաբեր դառնա, և հացաբույսերի հասկերը լցվեն։ Մի կաթոլիկ քահանա Օրինոկո գետի ավազանի հնդկացիներին համոզում էր կանանց թույլ չտալ, որ կրծքի երեխաներին շալակած, կիզիչ արևի տակ ցանեն արտերը։ Տղամարդիկ նրան պատասխանել էին․ «Հայր, այդ սովորույթները քեզ զայրացնում են, որովհետև դու դրանցից բան չես հասկանում։ Գիտես, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք սովոր են երեխա կրել։ Երբ կանայք են ցանում, եգիպտացորենի մի ցողունը երկու կամ երեք կողր է տալիս, արմավաշուշանի մի արմատը՝ երկու կամ երեք զամբյուղ պտուղ, և ամեն ինչ նույն համամասնությամբ բազմապատկվում է։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Այդպես է որովհետև կանայք իրենք են կարողանում ծնել և գիտեն, թե ինչպես անել, որ սերմերը պտուղ տան։ Ուրեմն թող նրանք էլ ցանեն։ Տղամարդիկս այդ գործում չենք կարող նրանց հավասարվել»։ | ||
+ | |||
+ | Այսպիսով, հոմեոպաթիկ մոգության սկզբունքների համաձայն, մարդը իր գործողություններով ու վիճակներով կարող է լավ կամ վատ ազդեցություն գործել բուսականության վրա։ Օրինակ, ծննդաբերող կինը, իբր, արգասաբեր, իսկ չբեր կինը անպտուղ է դարձնում բույսերը։ Մարդկանց այս կամ այն արարքների կամ հատկանիշների վնասակար կամ վարակիչ լինելու հավատը բազմաթիվ արգելքներ ու թաբուներ է ծնել․ մարդիկ խուսափում են որոշ արարքներ կատարել, որպեսզի հոմեոպաթիկ կերպով չվարակեն հողի արգասիքները։ Նման խուսափումը կամ ձեռնպահ մնալը մոգարգելման օրինակներ են։ Այսպես, ելնելով մարդկանց արարքները անշունչ առարկաներին փոխանցվելու պատկերացումներից, գալելոները պնդում են, թե պտղատու ծառի տակից նետ արձակել չի կարելի․ այլապես նետերի նման պտուղներն էլ ծառից գետին կթափվեն։ Սեխ ուտելիս բերանից դուրս նետած կորիզները չպետք է խառնել որպես սերմացու առանձնացվող կորիզներին․ թեև դրանք կծլեն, ցողունները կծաղկեն, բայց այդ ծաղիկները կթափվեն, ինչպես բերանից դուրս թքած կորիզները, և այդպիսով այդ սերմերը պտուղ չեն տա։ Նույն մտածելակերպը բավարացի գյուղացուն ստիպում է հավատալ, որ եթե պատվաստաշիվը գետին գցի, ապա այդ ծառը ժամանակց շուտ կպտղաթափի։ Երբ Կոխինիխինայի<ref>Վիետնամի հարավային մասի հին եվրոպական անվանումը։</ref> բնիկները՝ չամերը, ցանում են բրնձի չոր արտերը, նրանք, ցանկանալով կանխել անձրևներից բրնձի փչանալը, չոր բրինձ են ուտում։ Վերոհիշյալ օրինակներում իր անձի լավ կամ վատ հատկանիշների համեմատ մարդը ծառերին ու բույսերին օժտում է ցանկալի ու անցանկալի հատկանիշներով։ Սակայն հոմեոպաթիկ մոգության սկզբունքով՝ ազդեցությունը փոխադարձ է, այսինքն՝ իբր, ոչ միայն մարդը կարող է ազդել բույսերի վրա, այլև բույսն էլ է ընդունակ ազդել մարդու վրա։ Չերոկ հնդկացիները հոմեոպաթիկ տիպի գործնական բուսականության կողմնակիցներ են։ Աղելար բույսի ջլոտ արմատները այնքան ուժեղ են, որ կարող են կանգնեցնել արորի շարժումը ակոսում։ Դրա համար էլ չերոկների ցեղի կանայք գլուխները լվանում են այդ բույսի արմատների եփուկով՝ նպատակ ունենալով ամրացնել մազերը, իսկ գնդակ խաղացողները լվացվում են այդ ջրով, որպեսզի պրկեն մկանները։ Գալելոները համոզված են, թե հենց որ դուք գետին ընկած պտուղը ուտեք, ձեր մեջ սայթաքելու և վայր ընկնելուհակում կառաջանա, իսկ եթե ուտեք որևէ մոռացված բան (օրինակ, կաթսայի մեջ մնացած գետնախնձոր կամ կրակի վրա մնացած ոչխարի միս), ապա դուք մոռացկոտ կդառնաք։ Այդ նույն գալելոները այն կարծիքին են, որ եթե կինը նույն կապոցից երկու բանան ուտի, ապա երկվոյրակներ կծնի։ Հարավամերիկյան գաուրանի ցեղի հնդկացիները կարծում են, որ եթե կինը երկու սերտաճած կորեկի հատիկ ուտի, ապա երկվորյակներ կծնի։ | ||
+ | |||
+ | Այս սկզբունքի հետաքրքրաշարժ կիրառումը վեդայական ժամանակներում ծնունդ է տվել կախարդական մի միջոցի, որի օգնությամբ վտարված տիրակալը փորձում էր վերստին տիրանալ իր թագավորությանը։ Դրա համար էլ նա պետք է ուտեր մի ճաշատեսակ, որը եփում էին կտրած ծառի բնի փայտով։ Կարծում էին, թե ծառի ամրացնող ուժը կրակից կանցնի կերակրին, իսկ կերակրից տիրակալին։ Սունդանցիները (Ճավա կղզի) համոզված են, որ եթե տունը կառուցեն փշապատ ծառի փայտով, ապա տան բնակիչների կյանքն էլ այդպես փշոտ ու անհանգիստ կլինի։ | ||
+ | |||
+ | Հոմեոպաթիկ մոգության մի հատուկ ճյուղ մասնագիտանում է հանգուցյալների ուղղությամբ․ հոմեոպաթիկ մոգության սկզբունքի համաձայն, հանգուցյալի ոսկորների կամ այն ամենի միջոցով, որին կպել է մահվան շունչը, կարելի է մարդուն դարձնել հանգուցյալի նման կույր, խուլ ու համր։ Օրինակ, երբ երիտասարդ գալելոն գիշերը սիրային ժամադրության է գնում, նա գերազմանից մի բուռ հող է վերցնում և ցանում է կտուրի այն մասում, որի տակ սիրուհու ծնողներն են քնած։ Նա կարծում է, որ գերեզմանահողը խորը, մեռելային քնի մեջ կխորասուզի նրանց, և նրանք չեն խանգարի ժամադրությունը սիրեցյալի հետ։ Շատ երկրներում, տուն կողոպտող գողերը, անշուշտ, օգտագործել են մոգության այս տեսակը, որը շատ «օգտակար է» նրանց մասնագիտության համար։ Այսպես, հարավային սլավոնների մոտ տուն կողոպտողը սկսում է նրանից, որ տան վրա հանգուցյալի ոսկոր է գցում և թունոտ ծաղրանքով ասում․ «Թող այս մարդիկ այս ոսկրից շուտ չարթնանան»։ Դրանից հետո, իբր, տանը ոչ ոք արթուն չի մնում։ Ճավա կղզում գողը գերեզմանից հող է վերցնում և շաղ տալիս այն տան շուրջը, որը մտադիր է կողոպտել, իբր դրանով նա տան բնակիչներին խորասուզում է խոր քնի մեջ։ Նույն նպատակով հնդիկը տան առջև դիակիզման խարույկից վերցրած մոխիր, պերուացի հնդկացին՝ հանգուցյալի ծեզազ ոսկորների փոշի է շաղ տալիս, իսկ կողոպտիչ ռուսինը սրնքոսկրից հանում է ոսկրածուծը, տեղը ճարպ լցնում և այրում։ Երբ ճարպը սկսում է այրվել, նա այդ յուրահատուկ մոմով երեք անգամ պտույտ է գործում տան շուրջը, որով իբր տան բնակիչներին ստիպում է քնել մեռելային քնով։ Կամ այդ նույն ռուսինը հանգուցյալի ոտքի ոսկորից սրինգ է պատրաստում և նրանով նվագում, որից, իբր, բոլոր լսողներին հաղթում է քունը։ Նույն չարամիտ նպատակով մեքսիկացի հնդկացին օգտագործում է առաջնեկին ծննդաբերելիս մահացած կնոջ ձախ նախաբազուկը։ Նախքան կողոպտելու համար նախատեսած տունը մտնելը՝ հնդկացին ոսկորով հարվածում էր գետնին։ Դրանից հետո տան բնակիչները պետք է կորցնեին խոսելու և շարժվելու ունակությունը։ Նրանք տեսնում ու լսում էին, բայց դառնում էին մեռելի նման միանգամայն անզոր։ Եվրոպայում նման հատկանիշներ էին վերագրվում «փառավոր ձեռքին», որը ոչ այլ ինչ էր, քան կախաղան բարձրացվածի՝ չորացած ու զմռսված ձեռք։ Եթե մոմակալի նման «փառավոր ձեռքի» մեջ նույնպես կախաղան հանված ոճրագործի ճարպից պատրաստված վառվող մոմ էին դնում, ապա այն իբր քարացնում էր բոլոր տեսնողներին։ Մեռելի նման նրանք մատ անգամ չէին կարող շարժել։ Երբեմն որպես մոմ կամ մոմերի փունտ էր ծառայում հենց հանգուցյալի ձեռքը, քանի որ վառում էին նրա բոլոր չորացած մատները։ Եթե մատներից մեկը չէր այրվում, նշանակում էր տնեցիներից մեկը արթուն է։ Նման պիղծ կրակները կարող էին հանգցվել միայն կաթով։ Հաճախ խորհուրդ էր տրվում գողերի մոմերը պատրաստել նոր ծնված կամ, որ ավելի լավ էր համարվում, մեռած ծնված երեխայի մատներից։ ԱՅլ դեպքերում անհրաժեշտ էր համարվում, որ գողը տան ամեն մի բնակչի համար այդպիսի մի մոմ ունենար, որովհետև, եթե մի մոմ պակաս լիներ, ապա տան անդամներից մեկը անպայման կարթնանար և կբռներ նրան։ XVII դարում պատահում էր, որ կողոպտիչները հարձակվում էին հղի կանանց վրա, որպեսզի նրանց արգանդից հանեն պտուղը՝ նման մոմեր պատրաստելու համար։ Հին հույների մոտ կողոպտիչը կամ տուն կտրողը կարծում էր, որ եթե իր հետ թաղման խարույկի խանձող տանի, ապա ամենակատաղի պահապան շունը կլռի ու կփախչի։ Սերբ ու բուլղար այն կանայք, որոնց ձանձրացնում են ամուսնական կյանքի դժվարությունները, պղնձյա դրամ են դնում հանուցյալի աչքին, հետո ջրով կամ գինով ողողում են այն և հեղուկը տալիս են խմելու ամուսիններին։ Դրանից հետո նրանք, իբր, այնքան անտարբեր են դառնում իրենց կանանց մեղանչումների հանդեպ, ինչպես այն հանգուցյալը, որի աչքին հպել է դրամը։ | ||
+ | |||
+ | Ինչպես հայտնի է, կենդանիներն ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք կարող են օգտակար լինել մարդուն, և հոմեոպաթիկ մոգությունը ձգտում է զանազան միջոցներով այդ հատկանիշները փոխանցել մարդկանց։ Բեչուաններից ոմանք, օրինակ, որպես թալիսման կրում են ժանտաքսի կաշի, որովհետև այդ շատ կենսունակ գազանիկը, իբր, նրանց դարձնում է նույնքան կենսակայուն։ Նույն նպատակով այդ ազգույթի այլ ներկայացուցիչներ այլանդակված, բայց չսատկած որևէ միջատ են կրում։ Բեչուան ռազմիկները իրենց մազերի մեջ անպոզ եզան մազեր են կրում, իսկ թիկնոցի վրա՝ գորտի կաշի։ Այդ հմայիլներով զարդարված մարդը հավատում է, թե իրեն դժվար է բռնել, ինչպես դժվար է բռնել անպոզ եզանը կամ լպրծուն գորտին։ Իր սև գանգուրներին առնետի մազափնտեր հյուսող հարավաֆրիկացի ռազմիկը նույնպես հաստատ համոզված է, որ ինքը թշնամու նետից խուսափելու նույնքան հնարավորություն ունի, որքան որ ճարպիկ առնետը իր վրա նետած առարկայից։ Այդ պատճառով էլ, երբ այդ շրջանում պատերազմ է նախապատրաստվում, առնետների մազերի պահանջը մեծանում է։ Հին հնդկական գրքերը խորհուրդ են տալիս, որ երբ հարկավոր է զոհ մատուցել հանուն հաղթնակաի, ապա զոհասեղանի կավը պետք է վերցնել այն տեղից, որտեղ վարազ է ընկած եղել, որովհետև վարազի հզորությունը անցնում է այդ հողին։ Եթե միլարանի վին նվագելու ժամանակ զգացվում է, որ մատները թուլանում են, ապա պետք է որսալ երկարաոտ դաշտային սարդեր, այրել և մատները շփել դրանց մոխրով։ Դա, իբր, մատները կդարձնի սարդի վերջույթների նման ճկուն ու շարժունակ։ Համենայնդեպս, այդ կարծիքին են գալելոները։ Իր փախած ստրուկին ետ բերելու համար արաբը գետնին մոգական շրջան էր գծում, կենտրոնում մեխ էր խրում և դրանից կապած թելից բզեզ կապում, ուշադրություն դարձնելով այն բանին, որ բզեզի սեռը համապատասխանի փախստականի սեռին։ Սողալով մեխի շուրջը, բզեզը թելը փաթաթում է մեխին, ավելի ու ավելի կրճատելով տարածությունը, մոտենում է կենտրոնին։ Ստրուկի տերը հավատացած էր, թե հոմեոպաթիկ մոգության օգնությամբ բզեզի նման իր փախստական ստրուկն էլ կգա դեպի իրեն։ | ||
+ | |||
+ | Բրիտանական Նոր Գվինեայի բնիկը օձը սպանելուց հետո այրում է և անտառ գնալուց առաջ մոխիրը քսում է իր ոտքերին․ ենթադրվում է, թե մի քանի օր նրան այլևս ոչ մի օձ չի խայթի։ Հին հույները կերծում էին, թե սոխակի միս ուտելը զրկում է քնից, թե բավական է կարճատես մարդու աչքերին արծվի լեղի քսել, որ նա արծվի տեսողություն ձեռք բերի, թե ագռավի ձուն ծերունու ճերմակ մազերը կդարձնի ագռավի թևերի նման սևաթույր։ | ||
+ | |||
+ | Գուիչոլ հնդկացիներին հիացմունք են պատճառում օձերի մեջքի գեղեցիկ նախշերը։ Դրա համար էլ, երբ գուիչոլ կինը սկսում է կար կամ ձեռագործ անել, նրա ամուսինը մի մեծ օձ է որսում և երկճղի ձայտով սեղմած պահում, իսկ կինը ձեռքով շոյում է օձին և ձեռքը քսում է իր ճակատին ու աչքերին, որպեսզի կարողանա օձի նախշերի նման գեղեցիկ նախշեր ասեղնագորշել։ | ||
+ | |||
+ | Հոմեոպաթիկ մոգության սկզբունքներից ելնելով ենթադրվում էր, թե անշունչ առարկաները նույնպես, բույսերի ու կենդանիների նման, իրենց ներքին էության կամ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու՝ կախարդի ունակության շնորհիվ կարող են ինչպես բարերար, այնպես էլ վնասակար ազդեցություն գործել շրջապատի վրա։ Սամարղանդում կանայք երեխաներին սառնաշաքար էին տալիս և նրանց ափերին սոսինձ քսում, որպեսզի երեխան քաղցրալեզու մեծանա և թանկարժեք ապրանքներ «կպչեն» նրա ձեռքերին։ Հույները կարծում էին, թե գայլի հոշոտած ոչխարի բրդից կարած հագուստը կվնասի հանգնողին՝ քոս կամ մաշկի գրգրռվածություն առաջացնելով։ Նրանք նաև այն կարծիքին էին, որ եթե շան բերանում եղած քարը գինու մեջ գցեն, աապա այդ գինին խմողների միջև կռիվ կառաջանա։ Մոաբացի արաբ չբեր կանայք բազմազավակ մայրերից շրջազգեստ էին փոխ առնում, հույս ունենալով, թե դրանց հետ միասին ձեռք կբերեն այդ կանանց բեղունությունը։ Սոֆալայի (Արևելյան Աֆրիկա) կաֆրերը զարհուրում են, երբ նրանց հարվածում են սնամեջ առարկայով (ասենք՝ եղեգնով կամ ծղոտով), և նրանք կգերադասեին ծեծվել հաստ մահակով կամ երկաթյա խարազանով, թեև ա ավելի կվնասեր նրանց առողջությանը։ Նրանց թվում է, թե եթե մարդուն սնամեջ առարկայով ծեծեն, ապա նա ներքուստ կսկսի հյուծվել, մինչև որ մեռնի։ Արևելյան ծովերում (Eastern seas) տարածված է մեծ խեցգեինների մի տարատեսակ, որին Ցելեբես կղզու բուգինեզները «ծերուկ» են անվանում։ Ուրբաթ օրը նրանք այդ «ծերուկներին» դնում են իրենց տան շեմին, հաստատ համոզված լինելով, որ դրանից հետո տան շեմին ոտք դնող ամեն մի մարդ կապրի մինչև խոր ծերություն։ Բրահման տղան խորհրդածեսի՝ ինցիցիացիայի ժամանակ պետք է աջ ոտքը քարին դնի՝ կրկնելով այս բառերը․ «Ոտքդ դիր այս քարին ու նրա պես ամուր եղիր»։ Ամուսնանալու ժամանակ նույն ծեսը նույն բառերով կատարում է բրահման հարսնացուն։ Մադագասկար կղզում ճակատագրի փոփոխականությանը հակազդելու համար տունը պահող ծանր ցցագերանի հիմքում պետք է քար թաղել։ Քարաերդման տարածված սովորույթը, հավանաբար, հենվում է այն հավատալիքի վրա, որ քարի հզորությունն ու ամրությունը ամրապնդում են երդումը։ Այսպես, դանիացի պատմիչ Սաքսոն Քերականը<ref>Սաքսոն Քերական (1140-մոտ 1209 դանիացի ժամանակագիր֊տարեգիր։)</ref> պատմում է, որ «երբ հները թագավոր էին ընտրում, նրանք սովորաբար կանգնում էին հողի մեջ խրված քարի վրա և այդպես հայտարարում իրենց որոշումը․ որ որոշումը հաստատ է՝ դրա երաշխիքը քարի անսասանությունն էր»։ Կարծում են, թե քարի մեջ մոգական ուժ կա, և ոչ միայն նրա ծանր քաշի ու ամրության պատճառով։ Յուրահատուկ ձևից ու երանգից կախված՝ մոգական հատկանիշներ են վերագրվում առանձին քարերի։ Օրինակ՝ Պերուի հնդկացիները քարերի մի տեսակը օգտագործւմ էին եգիպտացորենի բերքը, մի ուրիշ տեակը՝ կարտոֆիլի բերքը, մի այլ տեսակն էլ անասունների գլխաքանակը ավելացնելու համար։ Եգիպտացորենի բերքը ավելացնելու նպատակով օգտագործվող քարերը նման էին եգիպտացորենի կողրի, իսկ անասունների գլխաքանակի ավելացմանը իբր «նպաստող» քարերը ոչխարի էին նման։ | ||
+ | |||
+ | Այն հավատը, թե քարերը օժտված են հրաշագործ ուժով, որի բնույթը կապված է քարի ձևի հետ, տարածված է նաև Մելանեզիայի որոշ շրջաններում։ Այսպես, ծովի ափին, ջրով ողորկված մարջանի կտորը հաճախ զարմանալիորեն նման է լինում հացենու պտղին։ Բանքսյան կղզիների բնակիչը, այդպիսի քար գտնելով, այն թաղում է իր հացենիներից մեկի կոճղարմատի կողքին, հուսալով, թե դա կնպաստի, որ ծոռը լավ բերք տա։ Եթե այդ հույսը արդարանում է, ապա քարի տերը համապատասխան վարձատրության դիմաց ցեղակիցներից ընդունում է ավելի թույլ հրաշագործ հատկություններով օժտված քարեր և դնում է իր քարի կողքին, որպեսզի դրանք տոգորվեն իր քարի մոգական ուժով։ Նաև այն կարծիքը կա, թե մակերեսին փոքր շրջագծեր ունեցող քարերը շատացնում են դրամը։ Իսկ եթե մեկը մի մեծ քար է տեսնում և նրա տակ բազմաթիվ մանր քարեր, ինչպես խոճկորները նոր ծնված մայր խոզի տակ, ապա նա համոզված է, որ այդպիսի քարերի վրա դրամ դնելով՝ կավելացնի իր խոճկորների քանակը։ Այս և նման դեպքերում մելանեզցիները հրաշագործ ուժը վերագրում են ոչ թե քարին, այլ նրա մեջ գտնվող ոգուն։ Եվ, ինչպես մենք հենց նոր տեսանք, երբեմն այդ ոգուն գթասիրտ դարձնելու համար մարդը նվերներ է դնում քարի վրա։ Սակայն ոգիների գթաշարժության կարիքն ունեցողների պատկերացումը պատկանում է ոչ թե մոգության, այլ կրոնի ոլորտին։ Երբ (ինչպես վերջին դեպքում) նման պատկերացումը հանդիպում է զուտ մոգական գաղափարների և գործողությունների առնչությամբ, վերջիններս, որպես կանոն, այդ հիմնական ծառաբունն են, որին ավելի ուշ շրջանում պատվաստվել է կրոնական պատկերացումը։ Չէ որ ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ մտածողության զարգացման ընթացքում մոգությունը նախորդել է կրոնին։ Այդ հարցին մենք դեռ կանդրադառնանք։ | ||
+ | |||
+ | Հին ժողովուրդները մեծ նշանակություն էին տալիս թանկարժեք քարերի մոգական հատկություններին։ Շատ հավանական է, որ որպես զարդ կրելուց շատ առաջ մարդիկ դրանք օգտագործել են որպես համայիլներ։ Այսպես, հույները ծառի ագաթ էին անվանում փայտի երանգ ունեցող քարը և կարծում էին, թե եթե երկու այդպիսի քար կապեն գութանին լծված եզների պոզերին կամ պարանոցին, ապա, անկասկած, բերքն առատ կլինի։ Նրանք նաև կարծում էին, որ եթե կաթնաքարը մեղրագինը (honey-mead) մեջ լուծն, և հղի կինը խմի այդ լուծույթը, ապա նա առատ կաթ կունենա։ Հույները հավատում էին, թե մի քար կա, որը բուժում է օձի խայթվածքը, դրա համար էլ այն անվանում էին օձաքար։ Դրա ազդեցությունը ստուգելու համար խորհուրդ էր տրվում այդ քարը փոշիացնել և խայթվածքի վերքին ցանել։ Մեղեսիկը՝ գինեգույն քարը, իր անվամբ՝ «ամետիս», (որը նշանակում է «չհարբած») պարտական է այն բանին, որ, ինչպես կարծում էին հնում, այն կրող մարդը միշտ սթափ է մնում։ Հաշտ ապրել ցանկացող երկու եղբայրների խորհուրդ էին տալիս մագնիսներ կրել, որոնք իրար կձգեն և թույլ չեն տա, որ նրանք վիճեն։ | ||
+ | |||
+ | Հնդիկների ծիսական հին գրքերում կա մի այսպիսի կանոն․ ամուսնության առաջին գիշերը ամուսինը ջահել կնոջ հետ պետք է լուռ նստեր մինչև աստղերի առկայծելը։ Հենց որ ծագում էր բևեռաստղը, ամուսինը այն ցույց էր տալիս կնոջը և աստղին դիմելով ասում․ «Դու այնպես հաստատուն ես, և ես նայում եմ քեզ՝ հաստատունիդ։ Ինձ հետ լավ եղիր, ով ծաղկուն»։ Ապա կնոջը դիմելով, նա պետք է ասեր․ «Բրիհասպաթին քեզ տվել է ինձ։ Ուրեմն ապրիր ինձ հետ հայուր աշուն և ինձանից՝ քո ամուսնուց, ժառանգներ ունեցիր»։ ԱՅս զեսի նպատակը պարզ է․ ապավինելով աստղրի մշտնջենականությունից և երկրային երանության անկայունությունից։ Նույն այդ ցանկությունն է արտահայտված Ջոն Քիցի<ref>Ջոն Քից (1795-1821)՝ անգլիացի ռոմանտիկ բանաստեղծ։</ref> վերջին սոնետում․ | ||
+ | |||
+ | <br>Եթե լինեի ես վառ աստղ մի, քեզ նման անկոտրում, | ||
+ | <br>Չէի կախվի գիշերը՝ փայլով մեկուսի քո այդ բարձունքում։ | ||
+ | |||
+ | Անվերջ մակընթացությունների ու տեղատվությունների տեսարանը չի կարող չհուզել ծովափնյա բնակիչներին։ Այդ պատճառով էլ, հենվելով համակրանքի ու նմանության կոպիտ փիլիսոփայության վրա, որ մենք այստեղ քննարկում ենք, նրանք ընդունակ են «անտեսանելի փոխադարձ կապ» և «գաղտնի ներդաշնակություն» տեսնել մի կողմից ծովի մակընթացությունների ու տեղատվությունների և մյուս կողմից՝ մարդու, կենդանիների ու բույսերի միջև։ Այդ մարդիկ մակընթացության մեջ տեսնում են առատության, բարգավաճման և կյանքի ոչ թե պարզապես խորհրդանիշը, այլ՝ պատճառը, այն դեպքում, երբ տեղատվությունը նրանց աչքին թվում է անհաջողության, անզորության և մահվան պատճառ ու մռայլ խորհրդանիշ։ Բրետոնցի գյուղացու պատկերացմամբ, մակընթացության ժամանակ ցանած առվույտը լավ կաճի, բայց եթե տեղատվության կամ ջրի ծանծաղելու ժամանակ ցանվի, ապա, իբր, երբեք էլ չի հասունանա իսկ դրանով սնվող կովերը կսատկեն։ Իսկ գեղջկուհին այն կարծիքին է, թե կարագը լավ է հարվում մակընթացության սկզբում, թե խնոցու մեջ փրփրացող կաթը կշարունակվի փրփրել մինչև ջրի իջնելը, թե այդ ժամանակ ջրհորից հանած ջուրը կամ կթած կաթը եռացնելիս՝ ամանից կամ պուտուկից կթափվի։ | ||
+ | |||
+ | Հին մարդկանց կարծիքով, նույնիսկ այն ժամանակ, երբ փոկի կաշին առանձնացված էր մարմնից, նա գաղտնի կապի մեջ էր մնում ծովի հետ և, իբր, տեղատվության ժամանակ ծալքավորվում էր։ Անտիկ մի այլ հավատալիք, որը, ինչպես պնդում են, գալիս է Արիստոտելից<ref>Արիստոտել (384-322 մ․թ․ա․)՝ հին հույն փիլիսոփա ու գիտնական։</ref>, ասում է․ ամեն մի կենդանի արարած մեռնում է միայն տեղատվության ժամանակ։ Եթե հավատանք Պլինիոսին, մարդկանց վերաբերյալ այդ հավատալիքը բազմիցս փորձով հաստատվել է Ֆրիանսիայի ծովափին։ Փիլոստրատոսը նույնպես հավատացնում է մեզ, թե Կադրսում մեռնողները բարձր ջրի դեպքում երբեք շունչը չէին փչում։ Այդ նույն նախապաշարմունքը դեռևս պահպանվում է Եվրոպայի որոշ մասերում։ Կանտարբրիայի առափնյա շրջանի բնակիչները կարծում են, թե մարդիկ քրոնիկ հիվանդությունից կամ հանկարծակի մեռնում են հենց այն պահին, երբ մակընթացությունը սկսում է նահանջել։ Ասում են, Պորտուգալիայում, Ուելսի ողջ ծովափին և Բրետանի ծովափին գոյություն ունի այն հավատալիքը, թե երբ ջուրը բարձրանում է, մարդիկ ծնվում են, իսկ երբ ջուրը քաշվում է, մարդիկ մեռնում են։ Չարլզ Դիկենսի վկայությամբ նույն սնահավատությունը գոյություն է ունեցել Անգլիայում։ «Ծովափին մարդիկ այլ կերպ չեն մեռնում, ասում է պարոն Պեգոտին,― քան այն ժամանակ, երբ ջուրը բոլորովին սպառվում է։ Եվ չեն ծնավում, մինչև մակընթացությունը ուժի մեջ չմտնի, այսինքն՝ մինչև որ ջուրը չբարձրանա»։ Անգլիայի արևելյան ողջ ծովափին՝ Նորտումբեռլենդից մինչ Քենտ, այն կարծիքին են, թե մահերի մեծ մասը տեղի է ունենում տեղատվությունների ժամանակ։ Շեքսպիրը, երևի, լավ էր ծանոթ այս սնահավատությանը, որովհետև Ֆալստաֆին ստիպեց մեռնել «մինչև տեղատվության սկսվելը՝ ժամը տասներկուսի և մեկի միջև»։ Այս հավատալիքին մենք հանդիպում ենք նաև Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափին՝ հայդա հնդկացիների մոտ։ Երբ հայդա ցեղի տղամարդիը մահամերձ է, նրա աչքին երևում է մակույկ, որը թիավարում են նրա մեռած ընկերները։ Նրանք լողում են մակընթացության հետ, որպեսզի ոգիների աշխարհից ողջույն հաղորդեն նրան։ «Արի մեզ հետ,― ասում են նրանք,― ահա ուր որ է կսկսվի տեղատվությունը, և մենք պետք է գնանք»։ Պորտ Սթիֆենսի (Նոր Հարավային Ուելս) բնիկները մեռելներին թաղում են միայն մակընթացության ժամանակ, քանի որ կարծում են, թե հակառակ դեպքում տեղատվության ջրերը հանգուցյալի հոգին կտանեն հեռավոր օտար երկիր։ | ||
=Ծանոթագրություններ = | =Ծանոթագրություններ = | ||
{{ծանցանկ}} | {{ծանցանկ}} |
10:39, 4 Ապրիլի 2020-ի տարբերակ
հեղինակ՝ Ջեյմս Ջորջ Ֆրեզեր |
Բովանդակություն
«Ոսկե ճյուղի» համառոտ հրատարակությանը հեղինակի կցած առաջաբանից
Սույն գրքի հիմնական նպատակն է տալ այն հետաքրքրական կանոնի բացատրությունը, որը Արիտիայում Դիանայի քրմի պաշտոնի ժառանգման կարգն էր սահմանում։ Ավելի քան երեսուն տարի առաջ ձեռնարկելով այս խնդրի ուսումնասիրությունը, ենթադրում էի, թե լուծումը կարող է շատ շուտ գտնվել։ Մինչդեռ շուտով պարզվեց, որ ճշմարտանման (նույնիսկ պարզապես հասկանալի) լուծում գտնելու համար անհրաժեշտ է քննել մի շարք ավելի ընդհանուր հարցեր, որոնց մի մասը անցյալում փաստորեն չի արծարծվել։ Հետագա հրատարակություններում այդ և դրանց մոտ հարցերի քննարկումը հետզհետե ավելի շատ տեղ էր գրավում, և հետազոտությունը ծավալվում էր բազում ուղղություններով, մինչև որ նախկին երկու հատորը վերածվեց տասներկուսի։ Այդ ընթացքում ընթերցողները հաճախ էին ցանկություն հայտնում, որ «Ոսկե ճյուղը» ավելի սեղմ հրատարակվի։ Այս համառոտ հրատարակության լույս ընծայումը թելադրված է այդ ցանկությւնը բավարարելու և գիրքը ընթերցողների ավելի լայն շրջանների մատչելի դարձնելու ձգտումով։ Թեև գրքի ծավալը զգալիորեն կրճատվել է, բայց ես ջանացել եմ անձեռնմխելի պահել նրա հիմնական գաղափարները և դրանք պարզաբանելու համար բավականաչափ օրինակներ բերել։ Չնայած շարադրանքի սեղմությանը, մեծ մասամբ պահպանվել է նաև լիակատար հրատարակության լեզուն։ Հնարավորին չափ ծավալուն տեքստեր զետեղելու համար կրճատել եմ ծանոթագրություններն ու աղբյուրների ստույգ վկայությունները։ Այդ իսկ պատճառով որևէ ասույթի ստույգ աղբյուրը ստուգելու համար ընթերցողները պետք է դիմեն լիակատար հրատարակությանը, որը մատենագիտական մանրամասն տեղեկատու ունի։
Համառոտված հրատարակության մեջ նոր նյութեր չեմ բերել և չեմ փոխել վերջին՝ լիակատար հրատարակության մեջ արտահայտած տեսակետներս։ Այն տվյալները, որոնց այդ ժամանակամիջոցում ինձ հաջողվեց ծանոթանալ, ամբողջությամբ վերցված կամ հաստատում էին իմ եզրահանգումները, կամ նորովի բացատրում հին դրույթները․․․
Ճի՞շտ արդյոք իմ տեսությունը, թե՞ նրանից պետք է հրաժարվել՝ ապագան ցույց կտա։ Ես միշտ պատրաստ եմ հրաժարվել նրանից՝ հօգուտ ավելի լավ տեսության։ Հանրության դատին ներկայացնելով գրքի նոր փոփոխակը, կցանկանայի նախ զգուշացնել նրա խնդիրը սխալ հասկանալուց, որը շարունակում է առ այսօր չնայած որ անցյալում դրա դեմ արդեն ելույթ եմ ունեցել։ Եթե սույն աշխատության մեջ ես մանրամասն կանգ եմ առնում ծառերի պաշտամունքի վրա, ապա դրա պատճառը այն չէ, որ ես չափազանցնում եմ նրա նշանակությունը կրոնի պատմության մեջ, և առավել ևս ոչ այն պատճառով, որ ես ամբողջ դիցաբանությունը բխեցնում եմ նրանից։ Ցանկանալով բացատրել Անտառի արքա տիտղոսը կրող քրմի պաշտոնի իմաստը, ես պարզապես չէի կարող լռելյայն անցնել այդ պաշտամունքի կողքով։ Չէ որ այդ քրմի պարտականության մեջ էր մտնում սրբազան պուրակում գտնվող Ոսկե ճյուղը պոկելը։ Սակայն ես հեռու եմ կրոնական գիտակցության զարգացման մեջ ծառերի պաշտամունքին առաջնակարգ տեղ տալուց և մասնավորապես այն համարում եմ հանգուցյալների հանդեպ ունեցած վախի հետևանք, որը, ըստ իս, նախնադարյան կրոնի ձևավորման ամենահզոր գործոնն է։ Հուսով եմ, որ հիմա ինձ չեն մեղադրի այն բանում, թե ես կողմնակից եմ դիցաբանությանը, որը ես ոչ միայն պարզապես կեղծ, այլև անմիտ ու անհեթեթ եմ համարում։ Բայց ես այնքան լավ եմ ծանոթ մոլորության հիդրային, որ չեմ կարծում, թե նրա գլուխներից մեկը կտրելով, կկարողանամ կանխել մեկ այլ գլխի (կամ էլ հենց նույնի) աճը։ Այդուհանդերձ, ես հավատում եմ իմ ընթերցողների խելամտությանն ու անկեղծությանը, արդ թող նրանք էլ փարատեն այդ լուրջ մոլորությունը։
Լոնդոն, 1922 թ․, հունիս
Գլուխ I․ Դիանան և Վիրբիոսը
«Ո՞վ չի տեսել Թյոռների «Ոսկե ճյուղը» նկարը։ Մի բնանկար՝ ողողված անրջանքի ոսկեհուռ ճառագումով, որի մեջ խորասուզվել է Թյոռների աստվածային ոգին՝ հրաշափոխելով բնապատկերներից սքանչելագույնը, ոգեղեն ներշնչանքի պահին տեսած Նեմիի փոքր անտառալճակը՝ «Դիանայի հայելին», ինչես այն անվանում էին հնում։ Անմոռանալի է ջրի անդորր հայելին, որը շրջերիզված է կանաչավետ Ալբանական լեռնապարով։ Տեղանքի մեկուսությունը չեն խաթարում լճի ափին նիրհող տիպիկ իտալական երկու գյուղակները և նույնպես իտալական ոճի դղյակը, որի այգիները կտրուկ սանդղակներով իջնում են դեպի լճակը։ Թվում է, թե Դիանան չի ցանկացել թողնել այդ մենավոր ափը և շարունակում է բնակվել անտառի թավուտում։
Հնադարում անտառային այդ համայնապատկերի վրա բազմիցս նույն տարօրինակ ու եղեռնական իրադարձությունն է տեղի ունեցել։ Լճի հյուսիսային ափին, հենց կախված ժայռերի տակ, որոնց վրա ծվարել էր Նեմի գյուղակը, գտնվում էր սուրբ պուրակը և Նեմիի կամ Անտառային Դիանայի սրբավայրը։ Այդ ժամանակ լիճը և պուրակը հայտնի էին Արիտիա անունով։ Բայց Արիտիա քաղաքը (այժմ կոչվում է Լա Ռիչա) գտնվում էր այստեղից գրեթե հինգ կիլոմետրի վրա՝ Ալբանական լեռան ստորոտին, և կտրուկ զառիթափով անջրպետված էր լեռան լանջին՝ փոքր ձագարանման գոգավորությունում ամփոփվող լճից։ Սրբազան պուրակում մի ծառ էր աճում, և ամբողջ օրը, մինչև խոր գիշեր նրա շուրջը գաղտագողի քայլում էր մարդկային մի մռայլ կերպարանք, նրա ձեռքին մերկացրած սուր կար, և նա ուշադիր նայում էր շուրջը, ասես ամեն վայրկյան սպասում էր թշնամու հարձակման։ Դա մարդասպան քուրմն էր, իսկ նա, որին սպասում էր քուրմը, վաղ թե ուշ պետք է սպաներ քրմին և գրավեր նրա տեղը։ Այսպիսին էր սրբավայրի օրենքը։ Քրմական տեղի հավակնորդը կարող էր իր նպատակին հասնել միայն մեկ միջոցով՝ իր նախորդին սպանելով, և նա այդ պաշտոնը պահում էր այնքան ժամանակ, քանի դեռ ավելի ուժեղ ու ճարպիկ մրցակիցը չէր սպանում նրան։ Այդ պաշտոնը, որին տիրանալը այնքան հեղհեղուկ էր, իր հետ արքայական տիտղոս էր բերում։ Սակայն թագադրված և ոչ մի անձնավորություն այնպիսի մռայլ մտքերով չի տառապել, որքան Նեմիի քուրմը։ Տարի առ տարի, ձմեռ թե ամառ, լավ թե վատ եղանակին նա միայնակ հսկում էր և միայն ընդհատումներով ընկղմվում անհանգիստ նիրհի մեջ, վտանգելով իր կյանքը։ Զգոնության դույզն ինչ թուլացումը, մարմնական անզորության դրսևորումը և սրին տիրապետելու արվեստը կորցնելը վտանգի տակ էին դնում նրա կյանքը։ Ալեհերությունը նրա համար մահվան դատավճիռ էր։ Հենց միայն նրա տեսքը բավական էր, որ աստվածավախ ու հեզ ուխտավորների աչքին խամրեր սքնչելի բնապատկերը։ Նեմիի քրմի դաժան ու չար կերպարանքի հետ վատ էին ներդաշնակում անրջանքով լի իտալական կապտաջինջ երկինքը, լույսի ու ստվերի խաղը ամառային անտառներում և ալիքների հրացոլքը արևոտ եղանակին։
Ավելի լավ է պատկերացնենք Նեմիի համայնապատկերը այնպես, ինչպես այն կարող էր հառնել ուշացած ճամփորդի աչքերի առջև աշնանային մի փոթորկահույզ գիշեր, երբ հորդառատ անձրևի նման թափվում են թառամած տերևները և քամին թաղման երգ է երգում անցնող տարուն։ Մելամաղձոտ երաժշտությամբ հնչող ի՜նչ մռայլ պատկեր։ Հեռվում կախված ամպերով ծածկված ցածր երկնքի համայնապատկերի վրա սևին տվող, բզկտված անտառն է՝ քամու հեծեծանքը ճյուղերում, թոշնած տերևների շրշյունը ոտքերի տակ և ափին բախվող սառը ջրի ճողփյունը։ Իսկ առջևում՝ մթնշաղում հետ ու առաջ քայլող մարդու սև կերպարանքն է։ Եվ երբ դալուկ լուսինը, սահող ամպերի տակից դուրս լողալով, միահյուսված ճյուղերի արանքից նայում է նրան, նրա ուսին վառ շողարձակում է պողպատը։
Նեմիի քրմի տիտղոսը ժառանգելու օրենքը իր նմանը չունի դասական անցյալում։ Դրա բացատրությունը գնելու համար անհրաժեշտ է նայել ավելի հեռուն, դարերի խորքը։ Հավանաբար ոչ ոք չի առարկի, որ նման սովորույթը բարբարոսական դարաշրջան է հիշեցնում, և ասես հարթ, հնձած մարգագետնի վրա նախաստեղծ քարաժայռ՝ կատարյալ միայնակ վեր է խոյանում ակսրության ժամանակների իտալիկ ընտիր հասարակության մեջ։ Բայց այդ սովորույթի բարբարոսական բիրտ բնույթն էլ հենց նրա բացատրությունը գնտելու հույս է ներշնչում մեզ։ Մարդկության հնագույն պատմության հետազոտությունները բացահայտել են, որ մարդկային բանականության մշակած իմաստասիրական առաջին խստաբարո համակարգերը, մակերեսային բազում տարբերություններով հանդերձ, էական գծերով նման են իրար։ Հետևաբար, եթե կարողանանք ապացուցել, որ բարբարոսական մի այնպիսի սովորույթ, ինչպիսին Նեմիի քրմի տիտղոսի ժառանգումն էր, գոյություն է ունեցել այլ հասարակություններում, եթե մեզ հաջողվի բացահայտել նման հաստատության գոյության պատճառները և ապացուցել, որ հար և նման պատճռաներ գործել են մարդկային հասարակությունների մեծ մասում (եթե ոչ բոլորում), տարբեր հանգամանքներում կյանքի կոչելով մանրամասներով իրարից տարբերվող, բայց ամբողջության մեջ համանման հաստատություններ, վերջապես, եթե մեզ հաջողվի ցույց տալ, որ նույնպիսի պատճառները դրանցից ածանցվող հաստատություններով հանդերձ, իրոք գործել են նաև դասական անցյալում, ապա այդ դեպքում իրավամբ կարող ենք եզրակացնել, որ ավելի հեռավոր դարաշրջանում նույն պատճառները ծնունդ են տվել Նեմիի քրմությունը ժառանգելու օրենքներին։ Քանի որ մենք այդ հաստատության ծագման մասին անհրաժեշտ քանակությամբ ուղղակի տվյալներ չունենք, մեր եզրահանգումները երբեմն չեն հասնի ապացույցի աստիճանի, բայց նայած թե մենք ինչքանով կկարողանանք կատարել վերոհիշյալ պայմանները, ըստ այդմ էլ դրանք քիչ թե շատ հավանական կլինեն։ Այս գրքի նպատակն է առաջարկել Նեմիի քրմերի հաստատության բավականաչափ հավանական բացատրությունը, որը բավարարեր այդ պայմաններին։
Սկսենք դրա հետ առնչվող այն սակավաթիվ փաստերի ու ավանդությունների շարադրանքից, որոնք հասել են մեզ։ Այդպիսի ավանդություններից մեկի համաձայն, Նեմիի Դիանայի պաշտամունքը սահմանել է Օրեստեսը, որը սպանելով Թաոսին Տավրիկիայի Խերսոնեսի թագավորին, քրոջ հետ փախել էր Իտալիա, ճյուղերի տրցակով բերելով Տավրիկյան Դիանայի[1] պատկերը։ Մեռնելուց հետո նրա աճյունը Արիտիայից տեղափոխել էին Հռոմ և թաղել Կապիտոլիումի բլրի լանջին՝ Սատուռնի մեհյանի առաջ (Համաձայնության տաճարի կողքին)։ Հնադարյան գիտնականներին հայտնի է այն արյունալի ծիսակատարությունը, որը ավանդությունը կապում է Տավրիկյան Դիանայի հետ։ Այդ ավանդությունը ասում է, որ ափ իջնող ամեն մի օտարերկրացի զոհաբերվում է նրա զոհասեղանին։ Ի դեպ, այդ ծիսակատարությունը տեղափոխվելով իտալիկյան միջավայր՝ ավելի մեղմ ձև է ընդունել։ Նեմիի սրբավայրում ինչ֊որ ծառ էր աճում, որից մի ճյուղ անգամ չէր կարելի պոկել։ Միայն փախստական ստրուկին էր թույլ տրվում կտրել ճյուղերից մեկը՝ եթե նրան հաջողվեր։ Հաջողության դեպքում նրան իրավունք էր վերապահվում մենամարտել քրմի հետ և հաղթելով՝ գրավել նրա տեղը ու ժառանգել Անտառի արքայի (Rex Nemoresis) տիտղոսը։
Հների ընդհանուր կարծիքով, այդ ճակատագրական ճյուղը այն նույն Ոսկե ճյուղն էր որը, մեռյալների երկիր վտանգավոր ճանապարհորդությունը ձեռնարկելուց առաջ Սիբիլիայի դրդմամբ պոկել էր Էնիասը։ Ըստ ավանդության, ստրուկի փախուստը խորհրդանշում էր Օրեստեսի փախուստը, իսկ քրմի հետ նրա մենամարտը մարդկային այն զոհաբերությունների արձագանքն էր, որ մի ժամանակ մատուցում էին Տավրիկյան Դիանային։ Սրի իրավունքով ժառանգման օրենքը պահպանվել էր ընդհուպ մինչև կայսրության ժամանակները։ Կալիգուլայի[2] արտառոց այլ արարքների թվում եղել էր և այս․ որոշելով, որ Նեմիի քուրմը բավականին երկար ժամանակ է մնացել իր պաշտոնում, նրան սպանելու համար նա մի աժդահա մարդասպան է վարձում։ Բացի դրանից, Անտոնիոսների դարաշրջանում (I֊II դար) Իտալիա այցելած մի հույն ճանապարհորդ գրել է, որ քրմի տիտղոսը առաջվա նման մենամարտում հաղթելով է ձեռք բերվում։
Նեմիի Դիանայի պաշտամունքի հիմնական գծերը դեռևս բացահայտման կարիք են զգում։ Այնտեղ հայտնաբերված զոհաբերությունների մնացորդներից երևում է, որ հին ժողովուրդները նրան համարել են նախ՝ որսորդուհի, երկրորդ՝ մարդկանց սերունդ պարգևող, երրորդ՝ կանանց թեթև ծննդաբերություն շնորհող։ Ըստ երևույթին, նրա պաշտամունքում կրակը չափզանց կարևոր դեր էր կատարում։ Դիանային նվիրված և տարվա ամենաշոգ եղանակին ընկնող (օգոստոսի 13֊ին) ամենամյա տոնակատարությունների ժամանակ նրա պուրակը լուսավորվում էր բազմաթիվ ջահերով, որոնց վառ կարմիր հրացոլքը սփռվում էր լճի մակերեսին։ Այդ օրը ամբողջ Իտալիայում ամեն մի օջախի մոտ սրբազան ծիսակատարություններ էին տեղի ունենում։ Ինքը՝ դիցուհին, պատկերված էր աջ ձեռքում ջահ բռնած բրոնզե արձանիկներով, որոնք գտնվել են սրբավայրի տարածքում։ Ուխտավոր կանայք, որոնց աղոթքները լսել էր Դիանան, սրբավայր էին գալիս պսակազարդ, վառված ջահերով։ Մի անհայտ հռոմեացի հանուն Կլավդիոս կայսեր և նրա ընտանիքի ողջության անշեջ կանթեղ էր վառել Նեմիի փոքր դամբարանում։ Պուրակում գտնված թրծակավե կանթեղները հավանաբար այդ նույն նպատակին են ծառայել հասարակ մահկանացուների համար։ Եթե դա այդպես է, ապա տվյալ սովորույթի և եկեղեցիներում օծված մոմեր դնելու կաթոլիկական սովորույթի նմանությունը ակնհայտ է։ Բացի դրանից, Նեմիի Դիանայի Վեստա տիտղոսը ակնհայտորեն վկայում է, որ նրա մեհյանում մշտապես վառ էր պահվում սրբազան հուրը։ Մեհյանի հյուսիսարևելյան սահմաններում երեք աստիճան բարձրացված և խճանկարի հետքերը պահպանած շրջանաձև մեծ հիմքը, հավանաբար, ծառայել է որպես Դիանա֊Վեստայի բոլորաձև մեհյանի հիմք, ինչպես որ Ֆորումի Վեստայի մեհյանները։ Ամենայն հավանականությամբ այստեղ սուրբ կրակը պահպանել են կույս վեստալուհիները։ Նեմիի տաճարի տեղում գտնվել է վեստալուհու թրծակավե արձանիկ։ Բացի դրանից, վեստալուհի կույսերի պահպանած անշեջ կրակը երկրպագելու սովորույթը հնագույն ժամանակներից ի վեր տարածված էր Լատիումում։ Ի պատիվ դիցուհու կատարվող ամենամյա տոների ժամանակ պսակներով զարդարում էին որսաշներին և ձեռք չէին տալիս վայրի գազաններին։ Երիտասարդները նրա պատվին կատարում էին մաքրագործման ծեսեր, գիտնի էր բերվում և այծի մսով, տերևների վրա մատուցվող տաք բլիթներով, ինչպես նաև ճյուղերով պոկված խնձորներով խրախճանք էր սկսվում։
Սակայն Նեմիի մոտակա պուրակում Դիանան միայնակ չէր թագավորում։ Նրա սրբավայրում համեմատաբար ցածր կարգի երկու դիցուհի էլ կար։ Դրանցից մեկը Եգերիան էր՝ լուսավոր գետակի հավերժահարսը, որը բազալտե ժայռերին բախվելով և ցայտերի վերածվելով՝ գեղեցիկ սանդղաջրվեժով մոտակա լիճն էր թափվում՝ Լե֊Մոլից ոչ հեռու։ (Այդպես է կոչվում, որովհետև հիմա այդտեղ են գտնվում Նեմի գյուղի ջրաղացները)։ Գլաքարերի վրա վազող առվակի խոխոջը հիշատակում է դեռ Օվիդիոսը, որը, իր իսկ վկայությամբ հաճապ է այդտեղից ջուր խմել։ Հղի կանայք զոհ էին մատուցում Եգերիային, որովհետև, Դիանայի նման, նա էլ էր հեշտ ծննդաբերություն պարգևելու ընդունակ դիցուհի համարվում։ Գոյություն ուներ մի ավանդություն, թե այդ հավերժահարսը Նումա իմաստուն թագավորի կինը կամ սիրուհին է եղել, և որ նրա այդ կապի արգասիքն էին համարվում հռոմեացիներին տրված օրենքները։ Պլուտարքոսը այդ ավանդությունը համեմատում է մահկանացուների հանդեպ դիցուհիների տածած սիրո այլ պատմությունների հետ, ինչպիսին է Կիբելեի և Լուսնի սերը առ սքանչելի պատանիներ Ատիսը և ՜նգիմոնը։
Ըստ այլ աղբյուրների, սիրահարների տեսակցության վայրը ոչ թե Նեմիի անտառներն էին, այլ Հռոմի մոտակայքում, Կապենյան դարպասից ոչ հեռու գտնվող պուրակը, որտեղ մութ քարանձավից Եգերիային ձոնված ևս մի սուրբ աղբյուր էր բխում։ Ամեն օր Հռոմի վեստալուհիները Վեստայի մեհյանը մաքրելու համար այդ աղբյուրից ջուր էին վերցնում, որը կրում էին գլխներին դրած կավե կժերով։ Յուվենալի օրոք քարանձավը սալարկվում է մարմարով, և այդ սրբագործված վայրը պղծում էին աղքատ հրեաների խմբերը, որոնք, գնչուների նման ստիպված էին գիշերել պուրակում։ Կարելի է ենթադրել, որ Նեմիի լճակը թափվող գետակը սկզբնապես եղել է ինքը՝ Եգերիան, և երբ Ալբանական բլուրներից առաջին բնակիչները եկել են Տիբերի ափերը, նրանք իրենց հետ բերել են այդ հավերժահարսի պաշտամունքը և Հռոմի պարիսպներից դուրս՝ պուրակում այդ հավերժահարսի համար նոր կացարան էին գտել։ Սրբավայրի տարածքում հայտնաբերված լողարանների մնացորդները, մարդկային մարմնի զանազան մասերի բազմաթիվ թրծակավե ծեփապատճենները հանգեցնում են այն մտքին, որ Եգերիայի աղբյուրի ջուրն օգտագործվել է հիվանդներին բուժելու նպատակով։ Եվրոպայի շատ մասերում մինչև վերջերս պահպանված սովորույթին համապատասխան, ի նշան առողջանալու հույսի կամ երախտագիտության՝ հիվանդները դիցուհուն էին նվիրում մարմնի հիվանդ մասերի ծեփապատճեններ։ Հավատացնում են, որ աղբյուրը մինչև օրս էլ պահպանել է իր բուժիչ հատկությունը։
Նեմիի մյուս՝ ավելի ստորակարգ աստվածությունը Վիրբիոսն էր։ Ավանդությունը ասում է, որ Վիրբիոսը ոչ այլ ոք էր, քան հույն պատանի հերոս, ողջամիտ ու գեղեցիկ Հիպոլիտը։ Որսորդական արվեստը նա սովորել էր Քիրոն մարդաձիուց (կենտավրոսից) և ամբողջ օրը անց էր կացնում անտառի թավուտում վայրի գազաններ որսալով։ Նրա միակ ուղեկցուհին կույս որսորդուհին էր դիցուհի Արտեմիսը, Դիանայի հունական կրկնակը։ Հպարտանալով իր աստվածային ուղկցուհով, նա արհամարհանքով մերժում էր մահկանացու կանանց սերը, և դա նրան կործանեց։ Սիրո հանդեպ նրա արհամարհանքից խոցված Աֆրոդիտեն Հիպոլիտի նկատմամբ սեր առաջացրեց նրա խորթ մոր՝ Փեդրայի մեջ։ Երբ Հիպոլիտը մերժեց խորթ մոր անբարո սիրահետումները, մայրը Հիպոլիտին ամբաստանեց նրա հոր՝ Թեսևի առաջ։ Հավատալով ղրպարտանքին, Թեսևը դիմեց իր հորը՝ Պոսեյդոնին, խնդրելով վրեժ լուծել։
Եվ երբ Հիպոլիտը մարտակառքով սլանում էր Սարոնիկյան ծովածոցի ափով, ծովի աստվածը ջրի երես հանեց կատաղի ցլին։ Խրտնած ձիերը սանձազերծ սլացան, և մարտակառքից դուրս նետված Հիպոլիտը իր մահը գտավ նրանց սմբակների տակ։ Բայց Հիպոլիտի հանդեպ տածած սիրուց մղված Դիանան էսկուլապիոս բժշկին խնդրեց բուժիչ խոտերի օգնությամբ վերակենդանացնել գեղադեմ պատանի որսորդին։ Զայրացած այն բանից, որ մահկանացու այրը դուրս է եկել մահվան դարպասից, Յուպիտերը բժշկին նետեց Հադես[3]։ Այնուամենայնիվ, Դիանան կարողացավ թանձր ամպաշղարշով պարուրելով իր սիրեցյալին, նրան թաքցնել մոլեգնած աստծու աչքից․ փոխեց նրա դիմագծերը, ստիպեց ավելի մեծ երևալ, ապա տեղափոխեց Նեմիի անտառապատ ձորակները, նրա մասին հոգալը վստահելով Եգերիա ջրահարսին։ Անհայտ ու միայնակ, Վիրբիոս անունով ապրում էր նա իտալիկյան անտառի խորքում։ Նա թագավորում էր այնտեղ և պուրակը ձոնեց Դիանային։ Նա մի գեղեցիկ տղա ուներ, նույնպես Վիրբիոս, որը հոր ճակատագրից չսարսափելով՝ հրեղեն նժույգներ լծած կառքով սլացավ, որ Էնիասի և տրոյացիների դեմ մղվող պատերազմում միանա լատիններին։
Վիրբիոսին երկրպագում էին ոչ միայն Նեմիում, այլև ուրիշ վայրերում։ Տեղեկություններ կան, որ Վիրբիոսը նույնիսկ իր քուրմն է ունեցել Կամպանիայում։ Արիտիայի պուրակ ու սրբավայր ձիեր ներս չէին թողնում, որովհետև նրանք էին կործանել Հիպոլիտին։ Նրա արձանին արգելվում էր ձեռք տալ։ Ոմանք ենթադրում էին, թե Հիպոլիտը արևի մարմնացումն է։ «Բայց ճիշտ է այն,― պնդում է Սերևվիոսը,― որ նա աստվածություն էր և Դիանայի հետ կապված էր նույնքան սերտ կապերով, որքան Ատիսը՝ Աստվածների մոր, Էրիքտոնիոսը՝ Միներվայի, իսկ Ադոնիսը՝ Վեներայի հետ։ Ի՞նչ բնույթի կապեր էին դրանք։ Նախ նշենք, որ առասպելական այդ անձնավորությունը իր երկար ու ոլորապտույտ ուղու ամբողջ ընթացքում հանդես է բերել ապշեցուցիչ կենսունակություն։ Հազիվ թե կարելի է կասկածել, որ Հիպոլիտը՝ հռոմեական օրացույցի սուրբը, որին քշում֊տանում են ձիերը և որը իր մահկանացուն կնքում է օգոստոսի 13֊ին՝ Դիանայի տոնախմբության օրը, ոչ այլ ոք է, քան նույն հունական հերոսը։ Երկու անգամ իր մահը գտնելով որպես հեթանոս, նա երջանկորեն հարություն առավ որպես քրիստոնեական սրբի երրորդություն։
Մանրակրկիտ ապացուցման կարիք չկա համոզվելու, որ Նեմիի Դիանայի պաշտամունքի ծագումը բացատրող ավանդությունները պատմական չեն։ Դրանք ակնհայտորեն պատկանում են տարածված այն առասպելների շարքին, որոնք կորանական այս կան այն պաշտամունքի ծագումը բացատրելու համար են հորինվում։ Ըստ որում դա արվում է իրական կամ երևակայական նմանության միջոցով, որը հնարավոր է դարձնում նրան օտարերկրյա մի որևէ պաշտամունքի աստիճանի բարձրացնելը։ Իրոք, Նեմիի առասպելները ակնհայտորեն չեն կապվում իրար հետ, որովհետև պաշտամունքի հաստատումը մերթ կապվում է Օրեստեսի, մերթ՝ Հիպոլիտի հետ (նայած, թե նրա ո՛ր գիծն է բացատրվում)։ Այդ ավանդությունների իսկական արժեքն այն է, որ դրանք ակնառու կերպով պարզաբանում են տվյալ պաշամունքի էությունը։ Բացի այդ, դրանք անուղղակիորեն վկայում են պաշտամունքի պատկառելի հնության օգտին, ցույց տալով, որ նրա արմատները խորանում հասնում են մինչև առասպելական, հին, մշուշապատ ժամանակները։ Այս առումով, Նեմիի առասպելները ավելի են արժանի վստահության, քան Կատոն Ավագի հեղինակությամբ ամրապնդված կեղծ պատական այն ավանդությունը, համաձայն որի սրբազան պուրակը Տուսկուլումի, Արիտիայի, Լանուվրումի, Լաուրենտումի, Կորայի, Տիբուրի, Պոմեցիայի և Արդեայի ժողովուրդների անունից Դիանային է ձոնել տուսկուլումցի ոմն լատին բռնակալ Բեբիոսը (կամ Լևիուսը)։
Այս ավանդությունը վկայում է սրբավայրի խոր վաղեմությունը, քանի որ նրա հիմնադրման ժամանակը թվագրվում է մինչև 495 թիվը մեր թվարկությունից առաջ, այսինքն այն տարին, երբ Պոմեցիան կողոպտվել էր հռոմեացիների կողմից ու անհետացել աշխարհի երեսից։ Բայց մենք չենք կարող հնարավոր համարել, որ այդչափ բարբարոս մի սահմանակարգ, ինչպիսին Արիտիայի քրմությունը ժառանգելն էր, դիտավորյալ սհմանված լլիներ այնպիսի քաղաքակիրթ քաղաքների միության կողմից, ինչպիսիք էին, անտարակույս, Լատիումի քաղաքները։ Այն պետք է որ ժառանգաբար փոխանցվեր անհիշելի ժամանակներից ի վեր, երբ նախապատմական Իտալիան դեռևս վայրենության վիճակում էր։ Այն պետք է որ ժառանգաբար փոխանցվեր անհիշելի ժամանակներից ի վեր, երբ նախապատմական Իտալիան դեռևս վայրենության վիճակում էր։ Այս ավանդության ճշմարտացիությունը կասկածի տակ է դնում մի այլ ավանդություն, որը սրբավայրի հիմնադրման ծառայությունը վերագրում է Մանիա Եգերիային, որին իր գոյությամբ պարտական է «Արիտիայում շատ Մանիաներ կան» ասացվածքը։ Որոշ հեղինակներ այս ասացվածքը բացատրում են հենվելով այն բանի վրա, որ Մանիա Եգերիան եղել է հին ու փառավոր ցեղի նախահայրը, մինչդեռ, ուրիշների կարծիքով, ասացվածքի իմաստն այն է, որ Արիտիայում շատ են mania բառից, որը նշանակում է «բոբո» կամ երեխաներին վախեցնելու խրտվիլակ։ Հռոմեացի մի երգիծաբան Մանիա անունը օգտագործում է որպես Արիտիայի բլուրների լանջերին պարապ֊սարապ վեր ընկած, ուխտավորների սպասող աղքատների հոմանիշ։ Կասկած են հարուցում թե կարծիքների այս տարբերությունը, թե՛ Մանիա Եգերիայի և Տուսկուլումի Մանիա Լևիայի միջև եղած հակասությունները, թե՛ առասպելական Եգերիայի հետ այս երկու անունների նմանությունը։ Սակայն Կատոնի հաղորդած ավանդությունը բավականին հանգամանալից է, իսկ նրա երաշխավորը բավականին հարգարժան մարդ, ուստի հնարավոր չէ ժխտել այն՝ որպես սին հորինվածք։ Ավելի լավ է ենթադրել, որ այն վերաբերում է հին ժամանակներում սրբավայրի վերակառուցմանն ու վերանորոգմանը, որը կատարվել էր դաշնակից պետությունների կողմից։ Ամեն դեպքում դա վկայում է հոգուտ այն բանի, որ Դիանայի պուրակը վաղուց ի վեր Լատիումի հնագույն շատ քաղաքների, եթե ոչ ամբողջ Լատինական դաշնապետության ընդհանուր պաշտամունքի վայր է եղել։
Արտեմիսը և Հիպոլիտը
Ինչպես տեսնում ենք, Օրեստեսի և Հիպոլիտի ավանդությունները, զուրկ լինելով պատմական արժեքից, այնուամենայնիվ, բոլորովին անիմաստ չեն, քանի որ օգնում են ավելի լավ հասկանալ Նեմիական պաշտամունքի ծագումը։ Այլ սրբավայրերի պաշտամունքի ու առասպելների հետ համեմատելու միջոցով հարց է ծագում, թե Վիրբիոսի և Անտառի արքայի բացատրությունը տալու համար այդ առասպելների հեղինակները ինչո՞ւ են դիմում Օրեստեսին ու Հիպոլիտին։ Օրեստեսի հարցում ամեն ինչ պարզ է։ Տավրիկյան Դիանայի հետ մեկտեղ, որի գութը միայն մարդկային արյունով կարելի էր շարժել, դա, անհրաժեշտ էր, որպեսզի բացատրվեր Արիտիայում քրմությունը ժառանգելու արյունոտ կարգը։ Հիպոլիտի դեպքում ամեն ինչ չէ, որ պարզ է։ Նրա զոհվելու պատմության մեջ առանց դժվարության կարելի է տեսնել Դիանայի սրբազան պուրակ ձիերի մուտքը արգելելու պատճառը։ Բայց ինքնըստինքյան դա հաիզվ թե բավարար լինի Հիպոլիտին Վիրբիոսի հետ նույնացնելը բացատրելու համար։ Այդ պատճառով էլ պետք է ավելի խորը քննության առնել Հիպոլիտի պաշտամունքն ու նրա մասին առասպելը։
Տրեզենում Հիպոլիտին էր ձոնված գեղեցիկ, գրեթե փակ ծովախորշի ափին գտնվող նշանավոր տաճարը, որտեղ խորշոմավոր լեռների ստորոտի մերձափնյա, բարեբեր գոտին այժմ պատված է նարնջի ու կիտրոնի պուրակներով, ինչպես նաև բարձրաբերձ սոճիներով, որ մուգ սայրերի նման վեր են խոյանում Հեսպերիսների այգիների վրա։ Երկնագույն, թափանցիկ ծովախորշի հանդիպակաց կողմում բարձրանում է Պոսեյդոնի սրբազան կղզին, և նրա բլուրների գագաթները պատված են մուգ֊կանաչավուն սճիներով։ Այսպիսին է Հիպոլիտի սրբավայրի տեղանքը։ Ներսում մեհյանն էր հերոսի անդրիով։ Կրոնական արարողությունը կատարելու պարտականությունը դրված էր քրմի վրա, որը ցմահ մնում էր այդ պաշտոնում։ Ամեն տարի հերոսի պատվին զոհաբերություններով տոնախմբություն էր կատարվում, և աղջիկները վշտալի, թախծոտ երգերով ողբում էին նրա վաղաժամ մահը։ Պատանիներն ու աղջիկները ամուսնանալուց առաջ տաճարում թողնում էին իրենց մազերից մի փունջ։ Տիեզենում էր գտնվում նաև Հիպոլիտի դամբարանը, բայց բնակիչները ձեզ ցույց չէին տա այն։ Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ի դեմս գեղեցիկ Հիպոլիտի՝ Արտեմիսի սիրեցյալի, որը զոհվել էր ծաղկուն հասակում և որի մահը ամեն տարի ողբում էին երիտասարդ աղջիկները, հանդես է գալիս դիցուհու մահկանացու սիրեցյալներից մեկը, որոնք նկատելի դեր են կատարել հին ժամանակների կրոններում (դրանց ամենաբնորոշ ներկայացուցիչը Ադոնիսն է)։ Հիպոլիտի մտերմության պատճառով Արտեմիսի ու Փեդրայի մրցակցությունը, ինչպես ասվեց, կրկնում է Աֆրոդիտեի և Պերսեփոնեի մրցակցությունը՝ հանուն Ադոնիսի սիրո։ Չէ որ Փեդրան Աֆրոդիտեի նմանակն է։ Այս տեսությունը արդարն է հատուցում ինչպես Հիպոլիտին, այնպես էլ Արտեմիսին։ Սկզբնապես Արտեմիսը պտղաբերության մեծագույն դիցուհին էր, իսկ վաղ շրջանի կրոնների օրեսնքով՝ բնությունը բեղմնավորողը ինքը ևս պետք է բեղուն լինի, իսկ դրա համարչ իր կողքին պետք է ամուսին ունենա։
Մեր վարկածի համաձայն, Տրեզենում Հիպոլիտը Արտեմիսի ամուսինն էր համարվում։ Ամուսնանալուց առաջ Տրեզենի պատանիների ու աղջիկների կողմից Հիպոլիտին կտրած մազափնտեր նվիրելը կոչված էր նպաստելու դիցուհու հետ կապի ամրապնդմանը, ավելացնելու հողի, անասունների ու մարդկանց արգասաբերությունը։ Այս կարծիքը հիմք ունի․ Հիպոլիտի՝ Տրեզենի սրբավայրում երկրպագում էին իգական սեռի երկու աստածություն՝ Դիանայի և Աուկոեզիային, որոնց կապը արգասաբերության հետ անառարկելի է։ Երբ Էպիդավրոսը սովից տառապում էր, նրա բնակիչները, հետևելով պատգամախոսի ցուցումին, ձիթապտղի սուրբ ծառից կերտում և կանգնեցնում էին Դամիայի ու Աուկսեզիայի արձաններ, որից հետո հողը նորից էր պտղաբերում։ Ավելին, հենց Տրեզենում, գուցեև Հիպոլիտի սրբավայրում, ի պատիվ այդ աղջիկների, ինչպես նրանց անվանում էին տրեզենցիները, քարանետմամբ հետաքրքրական տոնախմբություն էր կատարվում։ Դյուրին է ցույց տալ, որ լավ բերք ստանալու նպատակ հետապնդող նման սովորույթներ եղել են շատ այլ երկրներում։ Ինչ վերաբերում է պատանի Հիպոլիտի ողբերգական մահվանը, ապա մենք կարող ենք տեսնել նրա բազմաթիվ զուգահեռները՝ գեղեցիկ մահկանացու պատանիների մասին պատմություններում, որոնք կյանքով են հատուցել անմահ դիցուհիների կարճատև սիրո վայելքի համար։ Այդ դժբախտները, հավանաբար, միշտ չէ, որ առասպելական հերոսներ են եղել, և ավանդությունները, որոնք մանուշակի հուրհրան ծաղկի, հողմածաղկի ալ պտերի և վարդի մորեգույն շիկնանքի մեջ նրանց հեղված արյունն էին խորհրդանշում, լոկ ամռան ծաղկի պես վաղանցուկ պատանության ու գեղեցկության բանաստեղծական այլաբանություններ չէին։ Դրանք ներառում էին բնության կյանքի ու մարդու կյանքի հարաբերակցության ավելի խորը փիլիսոփայություն, մի մռայլ փիլիսոփայություն, որը ծնունդ էր տվել ոչ պակաս մռայլ իրականության։ Հետագայում մենք կիմանանք, թե ինչպիսիք էին այդ փիլիսոփայությունն ու այդ իրականությունը։
Ամփոփում
Այժմ մեզ համար պարզ է, թե հնում ինչու էին Արտեմիսի ամուսնուն՝ Հիպոլիտին նույնացրել Վիրբիոսի հետ, որը Սերվիոսի կարծիքով Դիանայի հետ նույնպիսի հարաբերւթյան մեջ էր, ինչպես Ադոնիսը՝ Վեներայի և Ատիսը՝ Աստվածների մոր հետ։ Չէ որ Արտեմիսի նման Դիանան էլ էր ընդհանրապես պտղաբերության, մասնավորապես՝ որդեծնության դիցուհի և որպես այդպիսին, նա, ինչպես և նրա հունական նմանակը, արական սեռի ընկերակցի կարիք ուներ։ Եթե հավատանք Սերվիոսին, հենց այդպիսի ընկերակից էր Վիրբիոսը՝ սրբազան պուրակի հիմնադիրը և Նեմիի առաջին արքան։ Վիրբիոսը հանդիսացել է այն քրմերի առասպելական նախատիպը կամ նախորդը, որոնք անտառի արքաների անվան տակ ծառայում էին Դիանային, և, ինչպես նա, զոհ էին դառնում բռնի մահվան։ Ուստի բնական է ենթադրել, որ նրանք պուրակի դիցուհու հետ նույնպիսի հարաբերությունների մեջ են եղել, ինչ որ Վիրբիոսը․ կարճ ասած, մահկանացու Անտառի արքայի Թագուհին հենց Անտառային Դիանան էր։ Եթե կյանքի գնով նրա պահպանած ծառը Դիանայի մարմնավորումն էր (ինչը հավանական է թվում), ապա քուրմը կարող էր դրան ոչ միայն երկրպագել որպես դիցուհու, այլև փարվել իբրև ամուսին։ Համենայն դեպս, նման ենթադրության մեջ ոչ մի անհեթեթ բան չկա։ Նույնիսկ Պլինիոսի դարաշրջանում մի պատվարժան հռոմեացի հենց այդպես էր վարվում գեղուղեշ կեչու հետ՝ Դիանայի մեկ այլ սրբազան պուրակում, որը գտնվում էր Ալբանական բլուրներում։ Նա գրկում և համբուրում էր կեչին, պառկում նրա ստվերում և գինով հեղում էր նրա բունը։ Այդ հռոմեացին, ակնհայտորեն, ծառը դիցուհու տեղ էր ընդունում։ Ծառերի հետ ամուսնանալու սովորույթը մինչև այսօր կանանց ու տղամարդկանց կողմից կիրառվում է Հնդկաստանում և արևելյան այլ երկրներում։ Այդ ինչո՞ւ այն չէր կարող գոյություն ունենալ հին Լատիումում։
Բերված օրինակներից կարելի է եզրակացնել, որ Նեմիի սրբազան պուրակում Դիանայի պաշտամունքը մեծ նշանակություն է ունեցել և իր արմատներով հասել է անհիշելի ժամանակների խորքը, որ Դիանան մեծարվել է որպես անտառների ու վայրի գազանների, հնարավոր է նաև՝ ընտանի կենդանիների ու պտուղների դիցուհի, որ հին մարդիկ հավատում էին, թե նա տղամարդկանց ու կանանց սերունդ է պարգևում և մայրերին օգնում է ծննդաբերել, որ Դիանայի սրբազան հուրը, որը պահպանում էին ողջախոհ վեստալուհիները, մշտապես վառվել է սրբավայրի բոլորաձև տաճարում, որ նրա հետ զուգակցվում էր Եգերիա ջհահարսը, որը կատարում էր Դիանայի պարտականություններից մեկը (երկունքի ցավերի ժամանակ կանանց օգնելը) և որը, ըստ ժողովրդական առասպելի, սրբազան պուրակում ամուսնանում էր հռոմեական թագավորի հետ, որ Անտառային Դիանան Վիրբիոս անունով արական սեռի ընկերակից ուներ, որը նրան վերաբերում էր այնպես, ինչպես սեռի Ադոնիսը՝ Վեներային և Ատիսը՝ Կիբելեին, և վերջապես, որ պատմական ժամանակներում առասպելական Վիրբիոսին ներկայացնում էին քրմերը՝ Անտառի արքաները։ Նրանք ընկնում էին իրենց հաջորդների սրերից, և նրանց կյանքը կապված էր պուրակի սրբազան ծառի հետ։ Քուրմը հարձակումից ապահովված էր միայն այնքան ժամանակ, քանի դեռ ծառը անձեռնմխելի էր մնում։
Այս հետևությունը, իհարկե, ինքնըստինքյան բավարար չէ Արիտիայի քրմի կոչման հաջորդականության կարգը բացատրելու համար։ Բայց, թերևս, տվյալների ավելի լայն շրջանակի ընդգրկումը մեզ համոզի, որ դրանք պարունակում են խնդրի լուծումը՝ սաղմնային վիճակում։ Ուրեմն սկսենք ճանապարհորդությունը փաստերի ծովով։ Այն երկարատև ու հոգնեցուցիչ կլինի, բայց, դրա հետ մեկտեղ իր մեջ կկրի ճանաչողական ճամփորդության հմայքը, որի ընթացքում մենք կայցելենք բազմաթիվ տարաշխարհիկ ժողովուրդների՝ է՛լ ավելի տարօրինակ սովորույթներով։ Բարձրացնենք խարիսխը, առագաստները պարզենք քամուն և առժամանակ հեռանանք Իտալիայի ափերից։
Գլուխ II․ Քուրմ֊արքաներ
Պետք է պատասխանել երկու հարցի․ նախ՝ Նեմիի Դիանայի քուրմը՝ Անտառի արքան, ինչո՞ւ պետք է սպաներ իր նախորդին։ Երկրորդ՝ նախքան այդ նա ինչո՞ւ պետք է ծառից պոկեր ճյուղը, որը հների ընդհանուր կարծիքով ոչ այլ ինչ էր, քան Վերգիլիոսի Ոսկե ճյուղը։
Ամենից առաջ կանգ առնենք քրմի տիտղոսի վրա։ Ինչո՞ւ էր նա Անտառի արքա կոչվում։ Ինչո՞ւ էր նրա վարած պաշտոնը կոչվում թագավորություն։
Թագավորական տիտղոսը քրմական պարտականությունների կատարման հետ զուգակցելը սովորական բան էր հին Իտալիայում և Հունաստանում։ Հռոմում և Լատիումի այլ քաղաքներում կար մի քուրմ, որին անվանում էին Զոհաբերությունների թագավոր կամ Սրբազան ծեսերի թագավոր, իսկ նրա կինը կրում էր Սրբազան ծեսերի թագուհու տիտղոսը։ Աթենքի հանրապետությունում ամեն տարի ընտրվող պաշտոնատար անձանցից երկրորդը (իր նշանակությամբ) կոչվում էր Թագավոր, իսկ նրա կինը՝ Թագուհի։ Նրանք երկուսն էլ կրոնական պարտականություններ էին կատարում։ Հունական մյուս դեմոկրատիաներն էլ ունեին տիտղոսավոր թագավորներ, որոնք, որքան էլ մեզ հայտնի է, քրմական պարտականությոններ էին կատարում կենտրոնական Պետական օջախում։ Հունական որոշ պետություններում այդպիսի մի քանի թագավոր կար, և նրանք միաժամանակ էին գրավում թագավորի պաշտոնը։ Ըստ ավանդության, Հռոմում Զոհաբերությունների թագավորի տիտղոսը սահմանվել էր թագավորական իշխանության վերացումից հետո՝ զոհեր մատուցելու համար, որ մինչ այդ կատարում էին թագավորները։ Քուրմ֊արքաների հաստատության ծագման վերաբերյալ համանման ավանդություն, ըստ երևույթին, գոյություն ուներ նաև Հունաստանում։ Դա հաստատվում է պատմական ժամանակաշրջանում իշխանության միապետական ձևը պահպանած գրեթե միակ զուտ հունական պետության՝ Սպարտայի օրինակով։ Սպարտայում պետական բոլոր զոհերը մատուցում էին թագավորները՝ աստծո ժառանգները։ Սպարտայի երկու թագավորներից մեկը Լակեդեմոնյան Զևսի, իսկ մյուսը ՈՒրանյան Զևսի քուրմն էր։
Թագավորական իշխանության հետ քրմական պարտականությունների այս զուգակցումը հայտնի է ամենուրեք։ Օրինակ․ բազմաթիվ կրոնական մեծ մայրաքաղաքների վայր էր Փոքր Ասիան։ Դրանք բնակեցված էին հազարավոր սրբազան ստրուկներով և ղեկավարվում էին քահանայապետների կողմից, որոնք, միջնադարյան Հռոմի պապերի նման, իրենց ձեռքում էին պահում և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Հոգևոր իշխանության տակ գտնվող այլ քաղաքներից էին Ցելան և Պեսինուսը։ Ամենայն հավանականությամբ, տևտոն առաջնորդներն էլ են հեթանոսական դարաշրջանում մեծ քրմերի պարտականություններ կատարել։ Չինաստանում հրապարակային զոհաբերությունները կատարել են կայսրերը՝ ծիսական գրքերով նախատեսված կարգով։ Մադագասկար կղզու տիրակալը միաժամանակ գերագույն քուրմն էր։ Նոր տարվա մեծ տոնախմբության ժամանակ, երբ՝ ի բարօրություն թագավորության եզ էր զոհաբերվում, տիրակալը ներկա էր լինում զոհաբերությանը՝ գոհաբանական աղոթք հղելով այն պահին, երբ սպասավորները մորթում էին կենդանուն։ Արևելյան Աֆրիկայի գալաների միապետություններում, որոնք դեռևս պահպանում են իրենց անկապությունը, թագավորը զոհ է մատուցում լեռների գագաթներին և կանոնակարգում է մարդկային զոհաբերությունները։ Աշխարհիկ ու հոգևոր իշխանության, թագավորական ու քրմական պարտականության նման միացումը վկայված է Կենտրոնական Ամերիկայի այն չքնաղ երկրի արքաների մասին մշուշապատ ավանդություններով, որի հինավուրց մայրաքաղաքը՝ Պալենկեն, իր վեհաշուք, խորհրդավոր ավերակներով ներկայումս թաղված է արևադարձային անտառի փթթուն ծաղկունքի տակ։
Նշելով, որ հին թագավորները սովորաբար եղել են նաև քրմեր, մենք դեռևս բնավ չսպառեցինք նրանց պարտականությունների կրոնական կողմը։ Այն ժամանակներում թագավորին պարուրող աստվածայնությունը սին արտահայտություն չէր, այլ հաստատ հավատի վկայություն։ Շատ դեպքերում թագավորներին մեծարում էին պարզապես ոչ թե որպես հոգևորականների, մարդու և աստծո միջնորդների, այլև՝ որպես աստվածների, որոնք ընդունակ էին իրենց հպատակներին ու երկրպագուներին շնորհել այնպիսի բարիքներ, որոնք, որպես կանոն համարվում են մահկանացուների իրավասությունից դուրս և աղոթքների ու զոհաբերությունների միջոցով հայցվում են գերբնական, անտեսանելի էակներից։ Այսպես, թագավորից հաճախ սպասում էին, որ նա ըստ հարկի ներգործի եղանակի վրա, որպեսզի ցանքները հասունանան և այլն։ Ինչքան էլ մեզ հակաբնական թվան այդ ակնկալիքները, դրանք լիովին համապատասխանում են վայրենու մտածելակերպին։ Ի տարբերություն քաղաքակրթված մարդու, վայրենին բնականը գերբնականից գրեթե չի տարբերում։ Նրա համար աշխարհը գերբնական, մարդակերպ էակների արարչագործությունն է, որոնք գործում են նույնիսկ մղումներով, ինչպիսիք որ իրենն են, և որոնց վրա կարելի է ազդել կարեկցանքի կոչերով։ Նման աշխարհայեցողության դեպքում վայրենին բնության երևույթների ընթացքի վրա ազդելու և դրանք իր օգտին փոխելու իր ընդունակությունը անսահման է համարում։ Աղոթքների, խոստումների ու սպառնալիքների դիմաց աստվածները լավ եղանակ ու առատ բերք են ուղարկում վայրենուն։ Իսկ եթե աստված հենց իր մեջ է մարմնավորում (ինչպես որ երբեմն թվում է վայրենուն), ապա բարձրագույն էակին դիմելու անհրաժեշտությունն ընդհանրապես վերանում է։ Նման դեպքում վայրենին ինքն է տիրապետում այն բոլոր ունակություններին, որոնք անհրաժեշտ են իր բարօրությանը և ընկերների բարեբախտությանը նպաստելու համար։
Այսպիսին է աստվածամարդու գաղափարի ձևավորման առաջին ուղին։ Բայց կա նաև երկրորդը։ Աշխարհը որպես զանազան ոգիների գտնվելու վայր պատկերացնելու հետ մեկտեղ, վայրենին ունի մեկ այլ, հնարավոր է՝ էլ ավելի հնադարյան պատկերացում, որի մեջ մենք կարող ենք ի հայտ բերել բնական օրենքի ժամանակակից ըմբռնման կամ որպես բնության՝ առանց մարդակերպ էակների միջամտության, անփոփոխ կարգով կատարվող իրադարձությունների ամբողջականության մասին եղած տեսակետի սաղմը։ Հասկացությունը, որը մենք նշեցինք, իր մարմնավորումն է գտնում համակրական մոգության մեջ (այսպես կարելի է անվանել այն), որը կարևոր դեր է կատարել վաղ ժամանակների կրոնական համակարգերի մեծ մասում։ Նախնադարյան հասարակարգում թագավորը հաճախ միաժամանակ մոգ էր և քուրմ։ Շատ դեպքերում նրան հաջողվում էր իշխանության հասնել սև ու սպիտակ մոգության մեջ իր «ունեցած» հմտության շնորհիվ։ Այսպիսով, թագավորական իշխանության հաստատության զարգացումը և սրբազան բնույթը հասկանալու համար, որով նա օժտված էր վայրի ու բարբարոս ժողովուրդների աչքում, անհրաժեշտ է մոտիկից ծանոթանալ մոգության սկզբունքներին և որոշ պատկերացում կազմել այն արտասովոր ազդեցության մասին, ինչը նախապաշարմունքների այդ հինավուրց համակարգը իր գոյության բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ ներգործում էր մարդկային մտքի վրա։ Ավելի հանգամանորեն անդրադառնանք այդ խնդրին։
Գլուխ III․ Համակրական մոգություն
Մոգության սկզբունքները
Մոգական մտածողությունը հենվում է երկու սկզբունքի վրա։ Դրանցից առաջինը ասում է․ նմանը ծնում է նմանին, կամ՝ հետևանքը նման է պատճառին։ Համաձայն երկրորդ սկզբունքի, այն իրերը, որոնք մեկ անգամ շփվել են իրար հետ, անմիջական շփման դադարեցումից հետո էլ շարունակում են հեռավորությունից փոխազդել։
Առաջին սկզբունքը կարելի է կոչել նմանակման օրենք, իսկ երկրորդը՝ շփման կամ վարակման օրենք։ Առաջին սկզբունքից, այն է՝ նմանակման օրենքից, մոգը այն հետևությունն է անում, թե պարզ նմանակման միջոցով ինքը կարող է ցանկացած գործողությունը կատարել։ Երկրորդ սկզբունքի հիման վրա նա հանգում է այն հետևությանը, թե այն ամենը, ինչ կատարվում է առարկայի հետ, ազդեցություն կգործի և այն անձնավորության վրա, որը մեկ անգամ (որպես նրա մարմնի մի մաս կամ այլ կերպ) շփվել է այդ առարկայի հետ։ Հոմեոպաթիկ կամ նմանակման մոգություն կարելի է անվանել նմանության օրենքի վրա հիմնված կախարդական հնարքները։ Շփածին մոգություն կարող են կոչվել շփման կամ վարակման օրենքի վրա հիմնված կախարդական հնարքները։
Մոգության առաջին տեսակը ավելի լավ է հոմեոպաթիկ տերմինով կոչել, քանի որ այլընտրական տերմինը՝ նմանակման մոգությունը, չի բացառում կամ նույնիսկ ենթադրում է գիտակցված ընդօրինակման ազդակը, որը խիստ նեղացնում է մոգության գործողության ոլորտը։
Չէ որ կախարդը հավատացած է, որ իր արվեստում գործնականորեն կիրառվող սկզբունքները կառավարում են նաև անկենդան բնությունը։ Այլ կերպ ասած, նա ենթադրում է, թե նմանական ու շփման օրենքները տարածվում են ոչ միայն մարդկանց գործողությունների վրա, այլև համընդհանուր կիրառություն ունեն։ Կարճ ասած, մոգությունը բնական օրենքների խեղաթյուրված համակարգ է և վարքագծի ղեկավարման կեղծ սկզբունք․ այն միաժամանակ թե՛ կեղծ գիտություն է, և թե՛ անպտուղ արվեստ։ Որպես բնության օրենքների համակարգ, այսինքն՝ աշխարհում կատարվող իրադարձությունների հաջորդականությունը «կանխորոշող» օրենքների ամբողջություն, այն կարելի է անվանել տեսական մոգություն։ Իսկ իբրև պատվիրաններ, որոնց մարդիկ պետք է հետևեն իրենց նպատակներին հասնելու համար, այն կարելի է անվանել գործնական մոգություն։ Դրա հետ միասին պետք է նկատի ունենալ, որ նախնադարյան կախարդը միայն գործնական կողմով գիտի մոգությունը։ Նա երբեք չի վերլուծում այն մտավոր պրոցեսները, որոնց վրա հենվում են իր գործողությունները, երբեք չի խորհում դրանցում ամփոփված վերացական սկզբունքների շուրջը։ Մարդկանց մեծ մասի նման, նա դատում է նույն կերպ, ինչպես մարսում են կերը, այսինքն, մտածողության ու մարսողության համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիոլոգիական պրոցեսներին միանգամայն անտեղյակ։ Կարճ ասած, մոգությունը նրա համար արվեստ է և ոչ թե գիտություն․ գիտության բուն գաղափարը բացակայոմ է նրա չզարգացած ուղեղում։ Կախարդական գործողությունների հիմքում ընկած մտքի ընթացքին հետևելը, խճճված կծիկի մեջ միահյուսվող մի քանի պարզ թելերն ի հայտ բերելը, վերացական սկզբունքները դրանց կոնկրետ կիրառումներից առանձնացնելը, այլ կերպ ասած՝ առերևույթ անխարդախ արվեստի հետևումը աղավաղված գիտության հետքեր հայտնաբերելը իմաստասերի գործն է։
Եթե ճիշտ է մոգական տրամաբանության մեր վերլուծությունը, ապա նրա երկու հիմնական սկզբունքները պարզապես գաղափարների կապը չարաշահելու երկու միջոց են։ Հոմեոպաթիկ մոգությունը հենվում է գաղափարների կապի վրա՝ ըստ նմանության, շփածին մոգությունը հենվում է գաղափարների կապի վրա՝ ըստ սահմանակցության։ Հոմեոպաթիկ մոգության սխալն այն է, որ իրերի նմանությունը ընկալվում է որպես նրանց նույնականություն։ Շփածին մոգությունը գործում է մեկ այլ սխալ․ նա ելնում է այն բանից, որ մեկ անգամ իրար հետ շփված իրերը մշտապես կապի մեջ են մնում։ Գործնականում մոգության երկու տեսակները հաճախ զուգորդվում են։ Ավելի ճիշտ, եթե հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունը կարող է կիրառվել ինքնին, ապա շփածին մոգությունը, որպես կանոն, կապված է հոմեոպաթիկ սկզբունքի կիրառման հետ։ Մոգության այս երկու տարատեսակները այսքան ընդհանուր ձևով հասկանալը փոքր֊ինչ դժվար է, բայց դրանք դյուրըմբռնելի կդառնան կոնկրետ օրինակներով լուսաբանվելու շնորհիվ։ Դրանց հիմքում ընկած է մտածողության բավականին պարզունակ դրսևորումը։ Այլ կերպ չի էլ կարող լինել, չէ որ դրան կոնկրետ կերպով (իհարկե, ոչ վերացականորեն) ընտելացել է ոչ միայն վայրենու բիրտ միտքը, այլև ժամանակակից սնոտիապաշտ մարդկանց ոչ պակաս տգետ միտքը։ Մոգության երկու տեսակները՝ հոմեոպաթիկն ու շփածինը, կարելի է անվանել մեկ տերմինով՝ համակրական (սիմպատիկ) մոգություն, քանի որ երկու դեպքում էլ ենթադրվում է, որ գաղտնի համակրանքի շնորհիվ, առարկաները հեռավորությունից ազդում են միմյանց վրա, և ազդակը մեկից մյուսն է հաղորդվում աներևույթ եթերին նմանվող ինչ֊որ բանի միջոցով։ Այդ եթերը այնքան էլ չի տարբերվում այն եթերից, որի գոյությունը, հենց համանման նպակատով, կանխադրում է ժամանակակից գիտությունը, այսինքն, թե դատարկ թվացող տարածության մեջ իրերը ինչպես կարող են փոխներգործել։ Դրանց երկու տարատեսակը պատկերել հետևյալ կերպ․
ՆԿԱՐ 01
Ձեռնամուխ լինենք համակրական մոգության երկու հիմնական տեսակների պատկերմանը օրինակներով։ Սկսենք հոմեոպաթիկ մոգությունից[4]։
Հոմեոպաթիկ կամ նմանակման մոգություն
Հավանաբար, «նմանը ծնում է նմանին» սկզբունքի առավել սովորական կիրառումը՝ մարդու պատկերը խեղելու կամ այն ոչնչացնելու միջոցով, թշնամուն վնաս հասցնելու կամ նրան կործանելու այն փորձերն են, որոնք տարբեր դարաշրջաններում ձեռնարկել են շատ ժողովուրդներ՝ լիովին վստահ լինելով, որ այն մարդը, որի դեմ ուղղված են մոգական այդ գործողությունները, կկրի նույն տառապանքները կամ կմեռնի։ Բազմաթիվ օրինակներից կբերենք սոսկ մի քանիսը՝ հապացույց ամբողջ աշխարհում այդ սովորույթի լայն տարածվածության ու զարմանալի հարատևության։
Հազարամյակներ առաջ դա հայտնի է հին Հնդկաստանի, Բաբելոնի և Եգիպտոսի, հավասարապես նաև՝ Հունաստանի ու Հռոմի կախարդներին։ Մեր օրերում ևս Ավստրալիայում, Աֆրիկայում և Շոտլանդիայում դրան են դիմում նենգ ու չարամիտ մարդիկ։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները հավատում են, թե ավազի, մոխրի կամ կավի վրա որևէ մեկի պատկերը նկարելով կամ որևէ առարկա մարդու մարմնի տեղ ընդունելով, իսկ ապա սուր փայտով խոցելով կամ նրան որևէ այլ վնաս հասցնելով իրենք նույնպիսի վնաս են պատճառում պատկերված անձին։ Օրինակ, երբ օջիբվեների ցեղի հնդկացին ցանկանում է չարիք պատճառել որևէ մեկին, նա պատրաստում է թշնամու փայտե պատկերը և նրա գլուխը (կամ սիրտը) ասեղ է խրում կամ նրա վրա նետ արձակում, հավատացած լինելով, թե բավական է ասեղը կամ նետը խոցեն տիկնիկին, որպեսզի թշնամին իր մարմնի այդ մասում սուր ցավ զգա։ Իսկ եթե նա մտադրվում է տեղնուտեղը սպանել թշնամուն, մոգական հմայախոսք արտաբերելով արյում ու թաղում է տիկնիկին։ Պերուի հնդկացիները ալյուրի հետ խառնելով պատրաստում էին իրենց դուր չեկող կամ իրենց վրա սարսափ ազդող մարդկանց պատկերները և ապա այրում էին այն ճանապարհին, որով անցնելու էր զոհը։ Դա կոչվում էր «հոգին այրել»։
Մալայական կախարդանքը հետևյալն է․ վերցնում են նախատեսված զոհի մազերի, եղունգների, թերթերունքների կտրվածքները կամ թուքը, այնպես որ առկա լինի մարմնի որևէ մաս։ Այնուհետև լքված մեղվաբնի ակնամոմից տիկնիկ են պատրաստում։ Յոթ գիշեր լամպի վրա այն դանդաղ այրում են՝ արտասանելով հետևյալ բառերը․
Օ՜, մոմ չէ, մոմ չէ, որ հալում եմ այստեղ,
Այլ այսինչի լյարդը, սիրտը և փայծաղն եմ այրում։
Յոթերորդ անգամ կրկնելուց հետո տիկնիկը վերջնականապես հալվում է, և զոհը «մեռնում է»։ Այս կախարդանքը իր մեջ համակցում է հոմեոպաթիկ և շփածին մոգության սկզբունքները, քանի որ ըստ թշնամու պատկերի ու նմանության պատրաստված մոմարձանիկի մեջ կան նրա մարմնի մասերը՝ եղունգները, մազերը և թուքը, որոնք մի ժամանակ շփվել են նրա հետ։ Ահա կախարդանքի մալայական մի քայլ ձև, որն է՛լ ավելի է հիշեցնում օջիբվեների կախարդանքը․ հանգած փեթակից վերցրած մոմից ներբանի մեծության խամաճիկ է պատրաստվում։ Հանք նրա աչքերը, և ձեր թշնամին կկուրանա, խոցեք որովայնը, և նա կհիվանդանա, խոցեք գլուխը՝ կսկսվեն գլխացավեր, խոցեք կուրծքը՝ այն կցավի։ Իսկ եթե ցանկանում եք մի հարվածով ազատվել թշնամուց, վերից վար հատեք պատկերը, դիակի պես փաթաթեք պատանքի մեջ, աղոթք կարդացեք՝ ինչպես մեռելի վրա, թաղեք ճամփամիջում, որտեղ ձեր զոհը անպայման ոտք կդնի նրա վրա։ Որպեսզի նրա արյան մեղքի տակ չընկնեք, պետք է ասեք․
Եվ նրան ես չեմ թաղում,
Այլ թաղում է սուրբ Գաբրիելը։
Այսպիսով, սպանության մեղքը կընկնի Գաբրիել հրեշտակի վրա, որի համար շատ ավելի հեշտ է կրել պատասխանատվության բեռը։
Պատկերի միջոցին դիմող հոմեոպաթիկ մոգությունը սովորաբար կիրառվում էր անցանկալի մարդկանց այն աշխարհն ուղարկելու չարամիտ նպատակով։ Բայց այն կիրառվում էր նաև (թեպետև՝ շատ հազվադեպ) բարի մտադրություններով, օրինակ, մերձավորներին օգնելու համար։ Այն օգտագործվում էր ծննդաբերությունները դյուրացնելու կամ չբեր կանանց ժառանգ պարգևելու նպատակով։ Բատակների մոտ (Սումատրա կղզի) մայր դառնալ ցանկացող չբեր կինը փայտից տիկնիկ է պատրաստում, պահում է այն ծնկների վրա, կարծելով, թե դրանով իր ցանկությունը կիրականանա։ Բաբարյան արշիպելագի կղզիներում բնակվող կինը, որը ցանկանում է երեխա ունենալ, մի տղամարդու (մեծ ընտանիքի հոր) հրավիրում է իր անունից աղոթելու Ուպուլերոյին՝ արևի ոգուն։ Բամբակյա կարմիր կտորից տիկնիկ են պատրաստում, որը կինը իր գիրկն է առնում այնպես, կարծես մտադիր է կուրծք տալ նրան։ Ապա հրավիրված բազմազավակ հայրը բռնում է մի հավ, նրա ոտքերից պահած կպցնում է կնոջ գլխին, որը ասում է․ «Ով, Ուպուլերո, վերցու թռչունը, և խնդրում էմ, թող երեխան իջնի իմ ձեռքերին և իմ գիրկը»։ Այնուհետև տղամարդը հարցնում է կնոջը․ «Եկա՞վ երեխան», որին նա պատասխանում է․ «Հա, նա արդեն կուրծք է ուտում»։ Դրանից հետո աղոթելու համար հրավիրված տղամարդը թռչունը դնում է կնոջ ամուսնու գլխին և ինչ֊որ բառեր քրթմնջում։ Վերջում հավը մորթում են և որոշ քանակությամբ պղպեղաբույսի հետ դնում տնային զոահբերությունների տեղում․ ծիսակատարության ավարտվելուց հետո գյուղում լուր է տարածվում, թե կինը ծննդաբերել է, և բարեկամները գալիս են շնորհավորելու։ Երեխայի թվացյալ ծնունդը այստեղ զուտ կախարդական ծես է, որի նպատակն է ընդօրինակման և նմանեցման միջոցով իսկական որդեծնություն առաջ բերել։ Բացի դրանից, այստեղ առկա է աղոթքներով ու զոհ մատուցելով ծեսը ավելի արդյունավետ դարձնելու ձգտումը։ Այլ խոսքով ասած, տվյալ դեպքում կախարդանքը միախառնվել է կրոնի հետ և դրանից մեծ ուժ է ստացել։
Բոռնեո կղզու դայաքներից ոմանք ծննդկանի մոտ են հրավիրում շամանին, որը փորձում է դյուրացնել ծնունդը, նրա մարմինը մերսելով, այսինքն՝ նպատակահարմար միջոցով։ Այդ նույն ժամանակ սենյակում գտնվող մի ուրիշ շաման ջանում է նույն նպատակին հասնել այնպիսի միջոցներով, որոնք միանգամայն անտրամաբանական կթվային մեզ։ Նա ձևանում է ծննդկան․ նրա որովայնին շորով կապած մեծ քարը պատկերում է երեխային՝ մոր արգանդում։ Հետևելով իր գործընկերոջ բարձրաձայն ցուցումներին, հենց գործողությունների ասպարեզում (սենյակում) նա երևակայական երեխան շարժում է ամբողջ մարմնով մեկ, ճշտիվ կրկնելով իսկական երեխայի շարժումները, որ նա կատարում է մինչև լույս աշխարհ գալը։
Երևակայական գործող անձանց կերպավորելու նույն մանկական խաղը այլ ժողովուրդների դրդել է ծննդաբերություն ձևացնելն օգտագործել որդեգրման և նույնիսկ մեռած համարվող մարդուն նորից կյանքի կոչելու միջոց։ Եթե դուք ձևացնում եք երեխայի և նույնիսկ մորուքավոր տղամարդու լույս աշխարհ գալը, որի երակներում ձեր արյունից ոչ մի կաթիլ չկա, ապա պարզունակ իրավունքի ու պարզունակ փիլիսոփայության համաձայն, այդ տղան կամ այդ տղամարդը, բառիս բուն իմաստով, ձեր որդին է։ Դիոդորոսը պատմում է, որ երբ Զևսը իր խանդոտ կնոջը՝ Հերային համզեց որդեգրել Հերակլեսին, աստվածուհին պառկեց անկողնում և, հաղթանդամ հերոսին սեղմելով իր կրծքին, հրեց նրան իր հագուստի միջով և գցեց գետին, նմանակելով իսկական ծննդաբերություն։ Պատմաբանը ավելացնում է, որ երեխա որդեգրելու նույն միջոցը կիրառում են իրեն ժամանակակից բարբարոսները։ Այդ սովորույթը տարածավծ է նաև Բուլղարիայում և Բոսնիայի թուրքերի մեջ։ Կինը վերցնում է այն տղային, որին մտադիր է որդեգրել, և նրան քաշում է իր շրջազգեստի տակով։ Դրանից հետո նա համարվում է այդ կնոջ տղան և ժառանգում է իրեն որդեգրած ծնողների ողջ ունեցվածքը։ Սարավակի (Բոռնեո կղզի, ժամանակակից Կալիմանտան) բերավան ցեղի կինը, երբ մտադիր է հասուն տղամարդ կամ կին որդեգրել, բազմաթիվ մարդիկ է հրավիրում և խրախճանք անում։ Բոլորի աչքի առաջ բազմելով կտորով ծածկված բարձր նստարանին, հոգեմայրը որդեգրվողին թույլ է տալիս հետևից սողալ իր ոտքերի արանքով։ Հենց որ նա դուրս է սողում առջևից, նրան զարդարում են արեկա արմավենու հոտավետ ծաղիկներով և կապում կնոջը։ Այնուհետև իրար կապած հոգեորդին և հոգեմայրը, դժվարությամբ ոտքերը քաշ տալով, հրավիրվածների աչքի առաջ հասնում են մինչև տան մյուս ծայրը և հետ դառնում։ Որդեծնության գործողության ակնյահտ նմանակման միջոցով նրանց միջև ստեղծված կապը շատ ամուր է․ որդեգրված տղային հասցված վիրաորանքը ավելի ծանր է համարվում, քան հարազատին հասցվածը։
Հին Հունաստանում այն մարդը, որին սխալմամբ մեռած էին համարում և որի բացակայությամբ կատարվել էր նրա թաղման ծեսը, շարունակում էր մեռած համարվել, քանի դեռ այն չէր անցել վերստին ծնվելու ծեսով։ Նրան անց էին կացնում կնոջ ոտքերի արանքով, լողացնում էին, բարուրում, հանձնում ստնտուի խնամքին։ Այս ծեսի մանրակրկիտ կատրվելուց հետո միայն վերադարձածը կարող էր ազատորեն առնչվել ողջերի հետ։ Նույնպիսի հանգամանքներում հին Հնդկաստանում մեռած համարվող մարդը վերադառնալուց հետո առաջին գիշերը առանց մի բառ ասելու պետք է անցկացներ ճարպ խառնած ջրով լի տաշտի մեջ։ Նա տաշտում նստում էր ձեռքերը բռունցք արած, ինչպես երեխան մոր արգանդում, այն դեպքում, երբ նրա նկատմամբ կատարվում էին բոլոր այն ծեսերը, որոնք, սովորաբար, կատարվում են հղի կանանց նկատմամբ։ Հաջորդ օրը առավոտյան տաշտից դուրս էր գալիս և նորից անցնում այն բոլոր ծեսերով, որոնց մասնակցել էր պատանեկան տարիներից սկսած, մասնավորապես նորից էր ամուսնանում կամ պատշաճ հանդիսավորությամբ կրկին ամուսնանում էր իր նախկին կնոջ հետ։
Հոմեոպաթիկ մոգությունը իր բարօրություն մարդկանց օգտագործելու մյուս օրինակը հիվանդությունները բուժելն է կամ կանխելը։ Դեղնախտը բուժելու համար հին հնդիկները հոմեոպաթիկ մոգության վրա հիմնված, խնամքով մշակված արարողություն էին կատարում։ Դրա հիմնական նպատակն էր հիվանդի դեղնությունը փոխանցել դեղնագույն էակների կամ առարկաների, որոնց այն իրավմամբ պատկանում է (օրինակ՝ արևին), և կենդանի, ուժեղ էակի (օրինակ՝ շեկ եզան) առողջ, կարմիր գույնը փոխանցել հիվանդին։ Դրա համար քուրմը արտասանում էր հետևյալ հմայախոսքը․ «Թող քո սրտի ցավն ու դեղնությունը անցնեն արևին։ Մենք քեզ կպատենք կարմիր եզան գույնով։ Մենք քեզ կպարուրենք կարմիր երանգներով, որ երկար ապրես։ Թող այս մարդը ապրի անվնաս և դեղին գույնից զերծ։ Թող նա լցվի եզան ուժով, որի աստվածը Ռոհինին է, չէ որ այդ եզներն իրենք էլ կարմիր են (rohinih)։ Մենք քո դեղնախտը փոխանցում ենք թութակներին և կեռնեխներին, նաև դեղին պոչխաղուկին ենք փոխանցում քո դեղնախտը»։ Դեղնախտով հինվանդին առողջություն՝ վարդի գույն ներարկելու համար, քուրմը, այդ բառերը արտասանելով, նրան տալիս էր կարմիր եզան մազ խառնած ջուր, որ խմի, ջուրը լցնում էր կենդանու մեջքին և հիվանդին ստիպում էր խմել այն, նրան նստեցնում էր կարմիր եզան կաշվի վրա և կաշվի մի կտորը կապում նրա մարմնին։ Այնուհետև, հիվանդի մաշկի գույնը բարելավելու համար (մինչև դեղին երանգի իսպառ վերանալը) քուրմը գործում էր այսպես․ նախ՝ հիվանդի վրա ոտից գլուխ քրքումից եփած դեղին խույս էր քսում և նրան պառկեցնում մահճակալին։ Ապա դեղին պարանով մահճակալի ոտքից կապում էր երեք դեղին թռչուն՝ թութակ, կեռնեխ, պոչխաղուկ։ Այնուհետև, հիվանդի վրա ջուր լցնելով մաքրում էր դեղին խույսը։ Խույսի հետ դեղնախտը, անշուշտ, փոխանցվում էր թռչուններին։ ՀԻվանդին կատարյալ փթթուն տեսք տալու համար քուրմը կարմիր եզան մի քանի մազ էր փաթաթում ոսկեգույն թիթեղի մեջ և կպցնում հիվանդի մաշկին։ Հները նաև կարծում էին, թե բավական է, որ դեղնախտով հիվանդը ակնդետ նայի ծովային մորակտցարին, թռչունն էլ հայացք նետի հիվանդի վրա, և նա կառողջանա։ «Այդ թռչունի խառնվածքն ու էությունը այնպիսին են,― գրում էր Պլուտարքոսը[5],― որ նա դուրս է քաշում հիվանդությունը և հայացքով, ինչպես հոսանք ընդունում էիր վրա»։ Ծովային մորակտցաների այս արժեքավոր հատկանիշը լավ էր հայտնի թռչնավաճառներին։ Նրանք այդ թռչունները վաճառքի էին հանում խնամքով ծածկված, որպեսզի դեղնախտով հիվանդ որևէ մարդ չնայեր դրանց ու ձրի չուբժվեր։ Պլինիոսը[6] հիշատակում է մի այլ (գուցե և նույն) թռչունի մասին, որին հույները անվանում են դեղնախտ, որովհետև եթե դեղնախտով հիվանդը հայացք էր նետում նրա վրա, ապա հիվանդությունը նրանից հեռանում էր և սպանում թռչունին։ Նույն հեղինակը պատմում է մի քարի մասին, որը ինչպես կարծում էին, բուժում է դեղնախտը, որովհետև նրա գույնը հիշեցնում է դրանով հիվանդի գույնը։
Հոմեոպաթիկ կախարդանքի մեծագույն արժանիքներից մեկն այն է, որ այն հնարավոր է դարձնում բուժընթացն անցկացնել ոչ թե հիվանդի, այլ բժշկի վրա․ տեսնելով, թե վերջինս ինչպես է ցավից գալարվում իր առջև, հիվանդը ազատվում է բոլոր ախտանշաններից։ Օրինակ․ ֆրանսիայի Պարշի գավառի գյուղացիների կարծիքով, ստամոքսի կամ աղիների հիվանդության դեպքում ործկումների տևական նոպաները, ինչպես նրանք են արտահայտվում, տեղի են ունենում այն պատճառով, որ հիվանդի ստամոքսը «արձակվել է» ու ընկել։ Ստամոքսը տեղը գցելու համար կանչում էին հեքիմին և նա, իմանալով ախտանշանները, տեղնուտեղը ընկնում էր հատակին և ահավոր ջղաձգություններով ջանում էր «արձակել» սեփական ստամոքսը։ Իսկ այն բանից հետո, երբ դա նրան «հաջողվում էր», նա նոր գալարումներով ու ծամածռություններով նորից «կոճկում էր» այն, որի շնորհիվ հիվանդի որովայնի ցավերը մեղմանում էին։ Դայաքների հեքիմը, հիվանդի մոտ գալով, ընկնում է և մեռած ձևանում։ Նրա հետ վարվում են, ինչպես դիակի հետ․ փաթաթում են խսիրի մեջ, դուրս բերում տնից ու դնում գետնին։ Մեկ֊երկու ժամ հետո հեքիմը երևակայական հիվանդին «պատանքից» հանում և կյանքի է կոչում։ Քանի որ նա առողջանում է, ենթադրվում է, որ իսկական հիվանդն էլ կառողջանա։ Թեոդոսիոս I կայսեր պալատական բժիշկը՝ բորդոցի Մարցելը, բժշկության մասին եհտաքրքրական աշխատության մեջ տալիս է ուռուցքի բուժման դեղատոմս, որը հիմնված է հոմեոպաթիկ կախարդանքի վրա։ Ահա այդ դեղատոմսը․ վերցրեք աղավնիճի արմատը, այն բաժանեք երկու մասի, մեկը կապեք հիվանդի պարանոցին, իսկ երկրորդը պահեք ծխի վրա։ Ինչպես ծուխը չորացնում է աղավնիճը, այնպես էլ կչորանա ու կանհետանա ուռուցքը։ Եթե հետագայում հիվանդը իրեն փրկողի հանդեպ երախտամոռ գտնվի, ապա հմուտ բժիշկը կարող է հեշտությամբ վրեժ լուծել՝ աղավնիճը ջրի մեջ սուզելով․ հենց որ արմատը սկսի խոնավություն ներծծել, ուռուցքը նորից կհայտնվի։ Երբ ձեզ անհանգստացնում են պզուկները, նույն գիտուն այրը խորհուրդ է տալիս հետամուտ լինել երկնքից ընկնող աստղին և ընկնելու պահին պզուկները սրբել փալասով կամ ձեռքն ընկած որևէ բանով։ Ճիշտ այնպես, ինչպես աստղը հեռանում է երկընքից, պզուկներն էլ կվերանան դեմքից։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և դրանք ձեռքով չսրբել, այլապես դրանք կանցնեն ձեռքին։
Մեծ է հոմեոպաթիկ և ընդհանրապես համակրական մոգության դերը այն միջոցներում, որոնք պարզունակ ձկնորսը կիրառում է իրեն առատ սննդով ապահովելու համար։ Նա և նրա ընկերները շատ բան են անում ըստ «նմանը ծնում է նմանին» սկզբունքի, այսինքն՝ ակնկալվող արդյունքի կանխամտածված նմանակման։ Մյուս կողմից, ամեն կերպ խուսափում են շատ իրերից, որովհետև դրանք թվացյալ նմանություն ունեն նրա հետ, ինչը կարող է կործանարար ազդեցություն գործել։
Առատ սնունդ ստանալու նպատակով ոչ մի տեղ համակրական մոգության տեսությունը այնպես սիստեմատիկ չի կիրառվում, որքան Ավստրալիայում։ Այստեղ ցեղերը բաժանված են տոտեմական տոհմերի, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մոգական ծիսակատարությունների օգնությամբ տոտեմի բազմացման համար։ Տոտեմների մեծ մասը սննդի մեջ օգտագործվող կենդանիներ ու բույսեր են։ Կատարվող ծեսերից սպասվող հիմնական արդյունքը պետք է լինի ցեղերին սնունդ ու այլ իրեր մատակարարելը։ Ծեսերը հաճախ այդպիսի արդյունքի նմանակումն են։ Այլ կերպ ասած, խոսքը նմանակման կամ հոմեոպաթիկ մոգության մասին է։ Այսպես, վառամունգա ցեղի սպիտակ կակադու[7] տոտեմի առաջնորդը իր տոտեմի բազմացմանը «նպաստում է» նրանով, որ ձեռքում պահելով այդ թռչնի խրտվիլակը, նմանակում է նրա զիլ ճիչը։ Թրթուրի (Witchetty grub[8]) տոտեմի տղամարդիկ արանդի մոտ կատարում են ծեսեր, որպեսզի նպաստեն ցեղի անդամների սննդի մեջ օգտագործվող այդ բզեզի թրթուրի բազմացմանը։ Այդպիսի ծեսերից մեկը հանգում է մնջախաղի, որը միջատը պատկերում է հարսնյակից դուրս գալու պահին։ Ճյուղերից պատրաստում են բզեզի թրթուր հիշեցնող երկար ու նեղ շինվածք։ Ներսում տեղավորում են մի քանի տղամարդ, որոնց տոտեմը բզեզն է։ Նրանք երգում են այն տարբեր փուլերի մասին, որ անցնում է այդ միջատը։ Այնուհետև, նրանք ոտքի թաթերի վրա դուրս են սողում և շարունակում են երգել հարսնյակից միջատի դուրս գալու մասին։ Ենթադրում են, որ այս բոլորը ազդում է թրթուրի բազմացման վրա։ Էմու[9] տոհմի տղամարդիկ այդ թռչունի բազմացմանը «նպաստում են» նրանով, որ գետնի վրա նկարում են նրա սրբազան պատկերը, հատկապես՝ մարմնի այն մասերը, որոնք համեմատաբար համեղ են համարվում։ Տղամարդիկ նստում են այդ նկարի շուրջը և երգում։ Ապա Էմուի երկար պարանոց և փոքր գլուխ հիշեցնող գլխազարդերով պարողները, ընդօրինակելով թռչունի արտաքին տեսքը, պատկերում են, թե նա ինչպես է կանգնում և գլուխը աննպատակ շարժվելով՝ չորս դին նայում։
Բրիտանական Կքլքւմբիայի հնդկացիները հիմնականում սնվում են ձկով, որով առատ են նրանց ծովերն ու գետերը։ Եթե ձուկը ժամանակին չի երևում, և վրա է հասնում սովը, նուտկա ցեղի շամանը պատրաստում է ձկան խրտվիլակ, նետում է ջուրը այն ուղղությամբ, որտեղից սովորաբար հայտնվում է ձուկը։ Աղոթքով ուղեկցվող այդ եսի նպատակն է ձկանը դրդել, որ նա անհապաղ հայտնվի։ Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչները դյուգոններին ու կրիաներին կախարդելու և սպանելու համար օգտագործում են նրանց խրտվիլակները։ Ցելեբես կղզու կենտրոնական մասի բնակիչները՝ թորաջները, հավատացա են, որ նույնաբնույթ իրերը իրենց բնորոշ հոգևոր եթերի շնորհիվ ձգում են իրար։ Այդ նպատակով նրանք իրենց խրճիթներում կախում են եղջերուների ու վարազների ծնոտներ, որպեսզի նրանց շնչավորող ոգիները դեպի որսորդական արահետները գրավեն իրենց տեսակի կենդանի արարածներին։ Երբ Նիաս կղզում վարազ է ընկնում ծուղակը, կենդանուն դուրս են բերում, նրա մեջքը շփում են թափված ինը տերևով, հավատացած լինելով, որ ինչպես ինը տերևն է ծառից ընկել, այնպես էլ ինը այլ վարազներ կընկնեն թակարդը։ Երբ Սապուրա, Հարուկու, Նուսա֊Լաութ կղզիներում (Ինդոնեզիա) ձկնորսը ծովում ծուղակներ է դնում, նա նախ որոնում է այն ծառը, որի պտուղները հաճույքով են կտցահարում թռչունները։ Նա այդ ծառից պոկում է մի ամուր ճյուղ և պատրաստում է ծուղակի հիմնական նեցուկը։ Նա հավատացած է, որ ինչպես ծառի պտուղներն են գրավում թռչուններին, այդպես էլ այդ ծառի ճյուղը դեպի ծուղակը կգրավի շատ ձկների։
Բրիտանական Նոր Գվինեայի արևմտյան մասի ցեղերը դիմում են կախարդության, որպեսզի որսորդին օգնեն տեգով խոցել դյուգոնին կամ կրիային։ Նիզակի ձողի այն մասում, որտեղ ծայրն է հագցվում, տեղավորում են կոկոսի արմավենու վրա ապրող մի ոչ մեծ բզեզ։ Որսորդները ենթադրում են, որ այնպես, ինչպես բզեզը խայթելու ժամանակ խայթիչը արագ խրում է մարդու մարմնի մեջ, այդպես էլ սուր նիզակները արագ կխրվեն դյուգոնի կամ կրիայի մարմինը։ Եթե կամբոջացի որսորդի լարած թակարդը որս չի ընկնում, նա մերկանում է, հեռանում է որոշ տարածություն, այնուհետև, իբր չնկատելով, գալիս է դեպի թակարդը, ընկնում է մեջը և բացականչում․ «Օհո, էս ի՞նչ է։ Ոնց որ երևում է, ես թակարդն եմ ընկել»։ Նա հավատացած է, ոև դրանից հետո որսը անպայման կընկնի ծուղակը։ Մեր սերնդի մարդիկ հիշում են, որ համանման մնջախաղ էին պատկերում շոտլանդացի լեռնականները։ Սուրբ հայր Ջեյմս Մակդոնալդը պատմում է, որ երբ մանկության տարիներին իր ընկերների հետ Լոչ֊Էլայնի շրջանում ձուկ էր որսում և երբ ձուկը երկար ժամանակ կարթը չէր ընկնում, նրանք սովորաբար ձևացնում էին, թե ձկնորսներից մեկին ծովն են նետում (իբր թե ձուկ էր), հետո էլ նրան ջրից հանում էին։ Դրանից հետո,― պնդում է հայր Մակդոնալդը,― իբր խայծը անպայման կարմրախայտ կամ սիլոկ էր բռնում, նայած թե նավակը աղի թե ալանի ջրում էր գտնվում։ Նախքան կզաքիսներ որսալու համար թակարդներ դնելը, կարիեր[10] հնդկացին, իր պարանոցին փոքր փայտ սեղմած, մոտ տասը գիշեր միայնակ անց է կացնում կրակի մոտ․ նրա պատկերացմամբ դա անպայման թակարդի փականի փայտին պետք է դրդի ընկնել կզաքսի պարանոցին։ Նոր Գվինեայից արևմուտք՝ Գալմագերա մեծ կղզու հյուսիսում բնակվող գալելոների մոտ գոյություն ունի այսպիսի մի սովորույթ, որը պետք է պահպանել որսորդության գնալիս հարցանը լիցքավորելուց առաջ․ նախքան փամփուշտը հրացանի փողի մեջ դնելը պետք է այն դնել բերանը։ Այդպես վարվելով, դու արդեն ուտում ես որսը, որին պետք է խոցի այդ գնդակը, քանի որ այն չի կարող նպատակից շեղվել։ Մալայացի ձկնորսը, որը կոկորդիլոսի թակարդ է լարել և սպասում է որսին, նախքան կերի[11] ուտելը անպայման մեկը մյուսի հետևից կուլ էր տալիս երեք պտղունց չհամեմված բրինձ, հավատալով, թե դա կօգնի, որ խայծը հեշտությամբ խրվի կոկորդիլոսի կոկորդը։ Նա նաև ոչ մի դեպքում կերի միջից չէր հանի ոսկորը, չէ որ այդ դեպքում վրան խայծ խրած սուր փայտը կթուլանար, և կոկորդիլոսը կլողար֊կհեռանար խայծի հետ միասին։ Նման պարագայում շրջահայաց որսորդը որևէ մեկին խնդրում է նախքան ուտելը կերից հանել ոսկորները, հակառակ դեպքում նա ստիպված կլիներ ընտրություն կատարել ոսկորը կուլ տալու վտանգի և կոկորդիլոսին ձեռքից բաց թողնելու փորձանքի միջև։
Վերջին կանոնը օրինակն է այն բանի, թե ինչի՞ց պետք է խուսափի որսորդը, եթե «նմանը ծնում է նմանին» սկզբունքի համաձայն, նա չի ցանկանում ձեռքից բաց թողնել հաջողությունը։ Համակրական մոգության ամբողջ համակարգը միայն դրական պատիրաններից չի բաղկացած, այն ներառում է նաև բազմաթիվ բացասական կանոններ, այսինքն՝ արգելքներ։ Այդ համակարգը վկայում է ոչ միայն այն մասին, թե ինչպես պետք է վարվել, այլև այն մասին, թե ինչ չպետք է անել։ Դրականամետ պատվիրանների ամբողջությունը կազմում է կախարդանքը, իսկ բացասամետ պատվիրանների մաբողջությունը՝ մոգարգելքը (թաբու)։ Փաստորոն մոգարգելքի մասին բոլոր պատկերացումները, համենայն դեպս դրանց մեծ մասը, հանդես են գալիս որպես համակրական մոգության կիրառման սոսկ մասնակի դեպքեր՝ նմանակման ու շփման նրա մեծ օրենքներով հանդերձ։ Թեև իհարկե, այդ օրենքները վայրենու կողմից բառերով ձևակերպված չեն, և վերացականորեն նա հասու չի լինում դրանց, այնուամենայնիվ, նա հավատում է, որ դրանք մարդկային կամքից միանգամայն անկախ՝ կարգավորում են բնական երևույթների ընթացքը։ Վայրենին համոզված է, որ բավական է ինքը այս կամ այն կերպ վարվի, և այդ օրենքներից մեկի համաձայն, անխուսափելիորեն տեղի կունենա այս կամ այն հետևանքը։ Իսկ եթե, ինչպես նրան թվում է, որևէ արաքի հետևանքը անցանկալի է կամ վտանգավոր, նա, բնականաբար, ջանում է այնպես վարվել, որ դրանք հեռու մնան իրենից։ Այլ կերպ ասած, նա խուսափում է այնպիսի բան անել, որը, ինչպես նա ենթադրում է պատճառահետևանքային կապերի մասին ունեցած սխալ պատկերացումների համաձայն, կարող է վնասել իրեն։ Նման բաները նա մոգարգելում է։ Այսպիսով, մոգարգելումը գործնական մոգության բացասական հավելումն է։ Դրականամետ մոգության կամ կախարդանքի օրենքն ասում է․ «Վարվիր այսպես, որ տեղի ունենա այս կամ այն»։ Բացասամետ մոգության (կամ թաբուի) օրենքը ասում է․ «Մի անի այն, որ չպատահի այս ու այն»։ Դրականամետ մոգության կամ կախարդանքի նպատակն է այնպես անել, որ տեղի ունենա ցանկալի իրադարձությունը, բացասամետ մոգության կամ թաբուի նպատակն է այնպես անել, որ անցանկալի բանը տեղի չունենա։ Բայց ենթադրվում է, որ երկու հետևանքն էլ (ցանկալի և ոչ ցանկալի) տեղի են ունենում նմանակման կամ շփման օրենքներին համապատասխան։ Այնպես, ինչպես ցանկալի երևույթը իրականում բնավ էլ մոգական ծեսի կատարման հետևանք չէ, այնպես էլ այն երևույթը, որից սարսափում են, իրականում չի բխում մոգարգելքը խախտելուց։ Եթե ենթադրվող չարիքը անխուսափելիորեն հետևեր մոգարգելքը խախտելուն, ապա վերջինս թաբու չէր լինի, այլ կլիներ բարոյական խրատաբանություն կամ ողջախոհության հավաստիք։ «Ձեռքդ կրակի վրա մի պահիր» արտահայտությունը ոչ թե մոգարգելք է, այլ ողջախոհության օրենք, որովհետև արգելված գործողությունը ոչ թե երևակայական, այլ իրական վնաս է պատճառում։
Կարճ ասած, բացասամետ պատվիրանները, որոնք մենք անվանում ենք թաբու՝ մոգարգելք, նույնքան անօգուտ և ապարդյուն են, որքան որ անօգուտ ու ապարդյուն են դրականամետ պատվիրանները, որոնք կախարդանք ենք անվանում։ Դրանք ընդամենը սոսկ միասնական, մեծ, կործանարար մոլորության, գաղափարների կապի սխալ ըմբռնման հակառակ բևեռներն են։ Այդ մոլորության բացասամետ բևեռը մոգարգելքն է, դրականամետը՝ կախարդանքը։ Եթե մենք այդ ամբողջ կեղծ համակարգին տանք տեսական ու գործնական մոգություն ընդհանուր անվանումը, ապա մոգարգելքը կարելի է բնորոշել որպես գործնական մոգության բացասական կողմ։ Այս հարաբերակցությունը կարելի է պատկերել հետևյալ կերպ․
Մոգարգելնքերի և մոգության նկատմամբ դրանց հարաբերակցության մասին այս դիտողությունները իզուր չարեցի։ Ես մտադիր եմ բոլոր որսորդների, ձկնորսների և ուրիշների կողմից պահպանվող մոգարգելքների մի քանի օրինակ, իսկ մինչ այդ, կցանկանայի ցույց տալ, որ դրանք լինելով ոչ ավելին, քան՝ ընդհանուր տեսության մասնակի օրինակներ, համապատասխանում են «համակրական մոգություն» վերտառությանը։ Օրինակ, էսկիմոսների մոտ տղաներին արգելվում է «պարան»[12] խաղալ, որովհետև նրանք վախենում են, որ երբ այդ տղաները հասուն որսորդ դառնան, նրանց մատները կխճճվեն որսատեգի պարանի մեջ։ Տվյալ դեպքում, մոգարգելքը ակնհայտորեն հոմեոպաթիկ մոգության հիմքում ընկած նմանակման օրենքի կիրառումն է։ Երեխայի մատները խճճվում են պարանի կամ «պարանախաղի» մեջ, նշանակում է, որ երբ նա տղամարդ դառնա և սկսի կետ որսալ, նրա մատները կխճճվեն որսատեգի պարանի մեջ։ Կարպատներում բնակվող գուցուլ որսորդի կինը չպետք է թել մանի, քանի դեռ ամուսինը որս է անում, հակառակ դեպքում որսը իլիկի նման կպտտվի, և որսորդը չի կարողանա նրան խոցել։ Այս դեպքում էլ մոգարգելքը որպես հետևանք բխում է նմանակման օրենքից։ Հին Իտալիայի շատ մարզերում օրենքով կանանց արգելվում էր տնից դուրս՝ անցորդների աչքի առաջ թել մանել կամ նույնիսկ իլիկը ձեռքին մարդամեջ դուրս գալ, քանի որ կարծում էին, թե դա կարող է վնասել բերքին։ Երևի մտածում էին, թե իլիկի պտտվելը կարող էր հանգեցնել հացաբույսերի ցողունների ոլորման, և դրանք ծուռումուռ կաճեին։ Սախալին կղզում ապրող այնների մոտ ևս հղի կինը ծննդաբերելուց երկու ամիս առաջ դադարում է թել մանել ու ոլորել, որովհետև, իբր, հակառակ դեպքում նորածնի աղիքները կարող են թելի նման խճճվել։ Հնդկաստանի շրջաններից մեկում (Բիլասփուրում), երբ գյուղի առաջնորդները հարց քննարկելու համար հավաքվում են խորհրդի, արգելվում է իլիկ մանել, որպեսզի այդ հարցի քննարկումը իլիկի նման անվերջ չպտտվի։ Ինդոնեզիայի կղզիներից մեկում կա մի սովորույթ, ըստ որի, եթե որևէ մեկը որսորդի տուն է գալիս, չպետք է հապաղի, միանգամից պետք է դռնից ներս մտնի, հակառակ դեպքում, իբր, որսը նույնպես, փոխանակ ծուղակն ընկնելու, կանգ կառնի որսորդի լարած թակարդների առաջ և հետ կդառնա։ Թորաջ բնիկների մոտ (Ցելեբես կղզու կենտրոնական մաս) մի սովորույթ կա, որի համաձայն, ոչ ոք չպետք է հապաղի կամ կանգ առնի այն տան սանդուղքի վրա, որտեղ հղի կին է ապրում, որովհետև դա կարող է ձգձգել երեխայի ծնունդը։ Սումատրա կղզու տարբեր մասերում հղի կնոջն արգելվում է դռան առաջ կամ սանդուղքի վերին աստիճանին կանգնել, որովհետև կարծում են, որ այդչափ հասարակ հրահանգն արհամարհողը կհատուցի ծանր ծննդաբերությամբ։ Կամֆորա հայթայթելու գնացող մալայացիները օգտագործում են չոր ուտելիք և չմանրեցրած աղ։ Բանն այն է, որ կամֆորան փոքր հատիկների ձևով գոյանում է կամֆորայի ծառի բնի ճեղքերում։ Դրա համար էլ կամֆորա հավաքող մալայացին չի կասկածում, որ եթե կամֆորա հավաքելու գնալիս ուտեիքի մեջ մանր աղ օգտագործի, ապա իրեն պատահած կամֆորան էլ մանր կլինի, իսկ եթե խոշոր աղ օգտագործի, ապա կամֆորայի հատիկներն էլ խոշոր կլինեն։ Բոռենո կղզում (Կալիմանտան) կամֆորա հավաքողները օգտագործում են պենանգ արմավենու՝ կաշվի պես ամուր ցողնուններից պատրաստված ամաններ։ Ամբողջ արշավի ընթացքում նրանք այդ ամանները չեն լվանում, որովհետև վախենում են, որ հակառակ դեպքում կամֆորան ծառերի բների վրա կհալվի, կանհետանա։ Նրանք հավատացած են, որ եթե կամֆորայի ամանները լվանան, ապա դա նշանակում է կամֆորայի բյուրեղները սրբել այն ծառերի բնից, որոնց վրա դրանք գոյանում են։ Լաոսի մի քանի մարզերում հիմնական զբաղմունքը կարմիր խեժ հավաքելն է․ դա ձյութանման մածուցիկ նյութ է, որը կարմիր գույնի միջատները արտազատում են մատղաշ ծռերի ճյուղերին։ Այդ միջատները ծառերին են դնում ձեռքով։ Բոլոր կարմիր խեժ հավաքողները չեն լվացվում, հատկապես չեն լվանում գլուխները, քանի որ հավատացած են, թե մազերը մակաբույծներից մաքրելով, միջատներին կփախցնեն ծառերի ճյուղերից։
Վայրենիների պահպանած մոգարգելքներից ամենատարածվածն ու ամենակարևորը, ըստ երևույթին, սննդի այս կամ այն տեսակն օգտագործելու արգելքներն են։ Այդ արգելքներից շատերը ակնհայտորեն բխում են նմանակման օրենքից, հետևաբար, և բացասամետ մոգության օրինակներ են։ Այնպես, ինչպես վայրենին սննդի մեջ շատ կենդանիներ ու բույսեր օգտագործելով նպատակ ունի ձեռք բերել նրանց որոշ հատկանիշներ, այդպես էլ նա խուսափում է սնվել որոշ կենդանիներով ու բույսերով, վախենալով ձեռք բերել իր համար անցանկալի այն հատկանիշները, որոնցով, ինչպես նա ենթադրում է, այդ կենդանիներն ու բույսերը կարող են օժտել իրեն։ Առաջին դեպքում վայրենին զբաղվում է դրականամետ մոգությամբ, երկրորդ դեպքում գործում է բացասամետ մոգության օրենքներով։ Հետագայում մենք կհանդիպենք դրականամետ մոգության շատ օրինակների։ Իսկ այժմ կցանկանայի բերել բացասամետ մոգության կամ մոգարգելման մի քանի օրինակ։ Այսպես, հոմեոպաթիկ մոգության համաձայն, Մադագասկարի ռազմիկներին արգելվում է սննդի որոշ տեսակներ օգտագործել, որովհետև զգուշանում են, որ դրանք կարող են անցանկալի ու վտանգավոր հետևանքներ ունենալ, որոնք, ըստ հավատալիքի, անքակտելիորեն կապված են այդ ուտելիքի հետ։ Օրինակ, նրանք խոզուկի միս չեն ուտում, «որովհետև վտանգ կա, որ այդ կենդանին, որը իրեն անհանգստացնելու դեպքում կծկվելու հակում ունի, երկչոտ վարքը կփոխանցի իր միսը ճաշակողին»։ Ոչ մի ռազմիկ չպետք է ուտի եզան ծունկ, որպեսզի եզան նման ծընկներից թույլ և արշավանքներին մասնակցելու անընդունակ չդառնա։ Այնուհետև, ռազմիկը պետք է հեռու մնա նաև աքլորակռվում սպանված աքաղաղի կամ նիզակով սպանված որևէ այլ կենդանու միսը ուտելու գայթակղությունից։ Մարտիկի բացակայության ժամանակ նրա տանը ոչ մի դեպքում կենդանի չպետք է մորթվի։ Եթե մարտիկը աքլորակռվում սպանված աքաղաղի միս ուտի, ապա նա կարող է զոհվել ճակատամարտում, եթե նրա բացակայության ժամանակ նրա տանը կենդանի մորթեն, ապա հնարավոր է, որ հենց այդ նույն պահին, այդ նույն կերպ իր մահկանացուն կնքի նաև մարտիկը։ Մալգաշցի ռազմիկը, բացի դրանից, չպետք է երիկամ ուտի, որովհետև մալգաշերենում «երիկամ» և «կրակոց» իմաստները արտահայտվում են նույն բառով․ կարծում են, որ եթե նա երիկամ ուտի, նրան անպայման կսպանեն։
Ընթերցողը երևի նկատեց, որ բերված օրինակներից մի քանիսում մոգության ազդեցությունը տարածվում է մեծ հեռավորության վրա․․․ Տարածությունից մարդկանց ու առարկաների միմյանց վրա ունեցած համակրական ազդեցության հավատը մոգության էական հատկանիշներից մեկն է։ Գիտությունը կարող է կասկած տածել տարածության վրա ազդեցություն գործելու հնարավորության նկատմամբ, բայց մոգությունը այդպիսին չէ։ Մոգության հիմքերից մեկը հեռազգացությանը հավատալն է։ Տարածության վրա մտքերի փոխազդեցության հավատի ժամանակակից կողմնակիցը առանց դժվարության ընդհանուր լեզու կգտներ վայրենու հետ։ Չէ որ վայրենին ի սկզբանե անտի հավատում էր դրան, ավելին, այդ հավատի հիման վրա նա գործում էր տրամաբանական այնպիսի հետևողականությամբ, որին, որքան մեզ հայտնի է, նրա հավատակից քաղաքակիրթ եղբայրը երբեք չի կարողացել հասնել։ Վայրենին ոչ միայն հավատացած է, որ մոգական ծեսերը մարդկանց ու առարկաների վրա ազդեցություն են գործում հեռավորությունից, այլև՝ որ նման ազդեցություն կարող են ունենալ առօրյա կյանքի ամենասովորական գործողությունները։ Այդ իսկ պատճառով, բացառիկ կարևոր դեպքերում, վայրենու գործելակերպը կարգավորվում է քիչ թե շատ մշակված կանոնակարգով, որն արհամարհելը, ըստ հավատալիքի, կարող է հարուցել բացակա ընկերների կամ ազգակիցների ձախորդությունը և նույնիսկ մահը։
Երբ տղամարդկանց ջոկատը մեկնում է որսի կամ պատերազմելու, ենթադրվում է, որ տանը մնացած ազգականները՝ հանուն ռամիկների կամ որսորդների անվտանգության և հաջողության ապահովման, կանեն մի բան և կխուսափեն մեկ այլ բանից։ Նշենք դրականամետ և բացասամետ հեռազգացության մի քանի օրինակ։
Երբ լաոսցի որսորդը գնում է փղորսության, նա կնոջը զգուշացնում է, որ իր բացակայության ժամանակ մազերը չկտրի և մարմինը յուղով չօծի, որովհեև առաջին դեպքում փիղը կպատռի ցանցը, իսկ երկրորդ դեպքում ցանցից դուրս կպրծնի։ Երբ դայաքները վարազ որսալու համար գնում են ջունգլի, գյուղում մնացածները չպետք է ձեռք տան ջրի կամ յուղի, հակառակ դեպքում, որսը դուրս կպրծնի ձեռքներից, և որսորդները կմնան ձեռնունայն[13]։
Արևելյան Աֆրիկայի փղորսները հավատացած են, որ եթե իրենց բացակայության ժամանակ կանայք դավաճանեն, փիղը կհարձակվի իրենց վրա, իրենց կզոհվեն կամ ծանր խեղումներ կստանան։ Դրա համար էլ, եթե որսորդին լուր է հասնում կնոջ վարքագծի մասին, նա դադարեցնում է որսը և տուն է վերադառնում։ Եթե վագոգո ցեղի որսորդին անհաջողություն է պատահում, կամ նրա վրա առյուծ է հարձակվում, նա դա վերագրում է իր կնոջ վատ վարքին և կատաղած վերադառնում է տուն։ Վագոգոյի որսի գնացած ժամանակ նրա կինը չպետք է թույլ տա, որ երբ ինքը նստած է, որևէ մեկը անցնի իր ետևով կամ կանգնի իր առաջ։ Նա պետք է քնի երեսնիվար։ Բոլիվիայի մոխոս ցեղի հնդկացին համոզված էր, որ եթե իր բացակայության ժամանակ կինը անհավատարիմ գտվնի, որսի ժամանակ իրեն կկծի օձը կամ հովազը։ Այնպես որ, եթե նրա հետ որևէ նման բան պատահեր, ապա կնոջ պատիժը (իսկ հաճախ նաև մահը)՝ անկախ այն բանից, թե նա մեղավոր էր թե ոչ, անխուսափելի էր։ Ծովային ջրասամույրի որս անող ալեութը կարծում է, թե անհաջող որսը հետևանք է այն բանի, որ իր բացակայության ժամանակ կինը անհավատարիմ է գտնվել իր հանդեպ կամ քույրը կորցրել է կուսությունը։
Մեքսիկայի գուիչոլ ցեղի հնդկացիները կակտուսի մի տեսակի հետ, որը այն համտես արած մարդուն գցում է հափշտակվածության վիճակի մեջ, վարվում են իբրև կիսաստվածի։ Նրանց երկրում այդ բույսը չի աճում, այդ պատճառով էլ տղամարդիկ այն հայթայթելու համար պետք է ամեն տարի արշավի մեկնեն, որը տևում է 43 օր։ Մինչև կակտուսի տոնի սկիզբը, ամբողջ ժամանակ տղամարդիկ ու կանայք միայն առանձին դեպքերում էին լվացվում, այն էլ լոկ այն հեռավոր երկրից բերվող ջրով, որտեղ աճում է սուրբ բույսը։ Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ երկար ժամանակ քաղցած են մնում, կերակրի մեջ աղ չեն օգտագործում և խստիվ խուսափում են սեռական հարաբերություն ունենալ։ Ենթադրում են, որ այդ կանոնները խախտողները իրենց ենթարկում են հիվանդանալու վտանգին և, որ կարևորն է, սպանալիքի տակ են դնում այն նպատակը, որին ուղղված են ցեղի բոլոր անդամների ձգտումները։ Կակտուսը՝ կրակի աստծու այդ զետեղարանը, գտնելու հետ են հնդկացիները կապում իրենց առողջությունը, երջանկությունը և կյանքը։ Բայց քանի որ անեղծ կրակը չի կարող օգուտ տալ պիղծ մարդուն, տղամարդիկ ու կանայք միայն ժամանակավորապես չեն պարտավոր պահպանել ողջախոհությունը, նրանք պետք է մաքրվեն հին մեղքի ապականությունից։ Դրա համար էլ արշավի սկսվելուց չորս օր անց կանայք հավաքվում են միասին և Կրակի Պապին խոստովանում, թե մանկուց ի վեր քանի տղամարդ են սիրել։ Նրանք իրավունք չունեն որևէ բան բաց թողնել, այլապես տղամարդիկ ոչ մի կակտուս չեն գտնի։ Որպեսզի ոչինչ չմոռացվի, ամեն մի կին պարանի վրա այնքան հանգույց է անում, որքան սիրեկան է ունեցել։ Այդ պարանով նա գնում է տաճար և կրակի առաջ կանգնած՝ բարձրաձայն, անուն առ անուն թվարկում է հանգույցներով նշված տղամարդկանց։ Խոստովանությունից հետո նա պարանը կրակն է գցում, և երբ «աստվածային անեղծ բոցը» կլանում է պարանը, կնոջ բոլոր մեղքերը քավվում են, և նա հեռանում է խաղաղությամբ։ Այդ պահից սկսած կանայք տհաճությամբ են թույլ տալիս տղամարդկանց նույնիսկ իրենց կողքով քայլել։ Նույն կերպ են իրենց մեղքերը քավում հենց իրենք՝ կակտուս որոնողները։ Կատարած ամեն մի աննշան մեղքի համար նրանք պարանին մի հանգույց են անում և «բոլոր մեղքերը» խոստովանելուց հետ ոմեղքերի թվարկումով այդ յուրօրինակ հաշվիչները տալիս են արշավախմբի ղեկավարին, որը այրում է դրանք։
Սարավակի բնիկները հավատում են, որ եթե կամֆորա հավաքողի կինը անառակություն անի, ապա ամուսնու ձեռք բերած կամֆորան կգոլորշիանա։ Ամուսինը ծառի կեղևի յուրահատուկ խլերով «կարող է որոշել», որ կինը իր նկատմամբ անհավատարիմ է եղել։ Պատմում են, որ անցյալում միայն այդ հիման վրա խանդոտ ամուսինների ձեռքով շատ կանայք են սպանվել։ Բացի այդ, քանի դեռ ամուսինները կամֆորա են որոնում, կանայք չեն համարձակվում սանրի ձեռք տալ, այլապես ծառաբների ճեղքերը լցված չեն լինի կամֆորայի արժեքավոր բյուրեղներով, այլ սանրի ատամների արանքների նման դատարկ կլինեն։ Երբ Կեն կղզիներում (Նոր Գվինեայից հարավ֊արևմուտք) բնիկները հեռավոր նավահանգիստ լողալու համար նավակը ջուրն են իջեցնում, նրա տեղը ծածկում են արմավենու ճյուղերով, և այն դառնում է սուրբ։ Մինչև նավի վերադարձը ոչ ոք չպետք է ոտք դնի այդտեղ․ հակառակ դեպքում, իբր, նավի կործանում է սպառնում։ Բացի դրանից, նավարկության ընթացքում հատկապես այդ նպատակով ընտրված 3-4 ջահել աղջիկ, որոնք, ինչպես ենթադրվում է, ծովայինների հետ համակրական կապի մեջ են գտնվում, իրենց վարքագծով սատարում են նավարկության անվտանգությունն ու հաջողությանը։ Բացի ծայրահեղ անհրաժե՛տ դեպքերից, այդ աղջիկները իրավունք չունեն դուրս գալ իրենց հատկացված սենյակից։ Ավելին, քանի դեռ նավը ծովում է, նրանք պետք է մնան բացարձակ անշարժ, խսիրներին բերանքսիվայր պառկած և ձեռքերը ծնկների մեջ սեղմած։ Նրանց թույլ չի տրվում գլուխը շարժել կամ այլ շարժումներ անել, քանի որ դա, իբր, նավի տախտակամածի ճոճում կառաջացնի, նրանք չպետք է ուտեն որևէ կպչուն բան, օրինակ՝ կոկոսի կաթով եփած բրինձ, որովհետև ուտեստի մածուցիկությունը կարող է վատ անդրադառնալ նավի ընթացքի վրա։ Երբ նավաստիները հաշվարկների համաձայն հասնում են նշանակված տեղը, արգելքների խստությունը մի փոքր մեղմանում է։ Բայց նրանց ամբողջ ճանապարհորդության ընթացքում աղջիկներին արգելվում է սուր ոսկրոտ բան կամ փշոտ ձուկ (օրինակ՝ կատվաձուկ) ուտել, որպեսզի բարեկամները փորձանքի չհանդիպեն։
Այնտեղ, որտեղ հեռավորության վրա համակրական կապի հետ աղերսվող հավատալիքներ են տարածված, պատերազմը, որը հարուցում է մարդկային ամենախորը՝ անագորույն և քնքուշ հույզեր, տագնապահար ազգականների սրտերում ցանկություն է առաջացնում համակրական կապերը առավելագույնս օգտագործել ի բարօրություն իրենց համար թանկ ու մոտ մարդկանց, որոնք մարտնչում, իսկ գուցեև մեռնում են իրենցից հեռու։ Ռազմիկների՝ տանը մնացած բարեկամներն ու ազգականները դիմում են այնպիսի հնարքների, որոնք մեզ ապշեցնում են իրենց ոգեշնչվածությամբ ու զավեշտականությամբ, նայած թե ինչ ի նկատի ունենք՝ նպատա՞կը (որը հարգանք է առջացնում), թե՞ դրան հասնելու համար գործադրված միջոցները (որոնք ծիծաղաշարժ են)։ Օրինակ, երբ դայաքը կղզուց մեկնում է գլուխներ որսալու, նրա կինը կամ չամուսնացած քույրը պետք է գիշեր֊ցերեկ մոտը սուր պահի, որպեսզի ռազմիկը միշտ իր զենքի մասին մտածի։ Երբ Սարավակի Բանտին գյուղի ծովային դայաքները գնում են պատերազմելու, կանանց վարքագիծը ենթարկվում է մանրամասն մշակված կանոնակարգի։ Կանայք պետք է շատ վաղ արթնանան, և հենց որ լույսը ծագի, պատուհանները բացեն, այլապես, իրենց բացակա ամուսինները շատ ուշ կարթնանան։ Կանանց արգելվում է մազերը յուղով օծել, որովհետև տղամարդիկ կսայթաքեն։ Ցերեկը նրանք իրավունք չունեն նիրհել կամ քնել, որպեսզի ռազմերթի ժամանակ նիրհը չհաղթի տղամարդկանց։ Ամեն առավոտ կանայք պետք է եգիպտացորեն բովեն և շաղ տան իրենց տների պատշգամբում, որպեսզի տղամարդկանց դարձնեն ճարպիկ։ Նրանք սենյակները արտակարգ մաքուր են պահում, բոլոր իրերը հենում են պատերին, քանի որ կարծում են, թե, եթե որևէ մեկը դրանց կպչելով սայթաքի, ապա հեռու գտնվող ամուսինները վայր կընկնեն և կհայտնվեն թշնամու ձեռքում։ Ամեն անգամ ուտելուց հետո պետք է նրանց ամանի մեջ մի քիչ բրինձ մնա, որպեսզի ամուսինները միշտ ուտելու բան ունենան և չքաղցեն։ Կանայք ոչ մի դեպքում չպետք է մինչև ոտքերը ընդարմանալը նստեն ջուլհակի դազգահի մոտ, հակառակ դեպքում տղամարդկանց հոդերը կոսկրանան, և նրանք չեն կարողանա արագ վեր կենալ ու փախչել թշնամուց։ Տղամարդկանց հոդերին ճկունություն հաղորդելու համար կանայք պարտավոր են ջուլհակի դազգահի մոտ աշխատանքը մերթ ընդ մերթ ընդհատել և պատշգամբում հետ ու առաջ քայլել։ Նրանք չպետք է ծածկեն իրենց դեմքը, որովհետև տղամարդիկ կմոլորվեն բարձր խոտերում և ջունգլիում։ Նրանք իրավունք չունեն նաև ասեղով կար անել, որ տղամարդիկ ոտք չդնեն թշնամու կողմից նրանց ճանապարհին շաղ տված փշերի վրա։ Եթե տղամարդու բացակայության ժամանակ կինը դավաճանի, ապա ամուսինը թշնամու երկրից ողջ չի վերադառնա։ Դեռ համեմատաբար վերջերս Բանտին գյուղի կանայք պահպանում էին այդ արգելքները, երբ տղամարդիկ անգլիացիների կողմից կռվում էին ապստամբների դեմ։ Բայց, ավաղ, այդ նախազգուշությունները քիչ արդյունք տվեցին, և տղամարդկանցից շատերը, որոնց հավատարիմ կանայք տանը պահպանում էին նրանց շահերը, հանգչում են եղբայրական գերեզմաններում։
Թիմոր կղզում պատերազմի ժամանակ քահանայապետը տաճարից դուրս չի գալիս։ Նրա ուտելիքը բերում և պատրաստում են տաճարում․ նա պարտավոր է գիշեր֊ցերեկ կրակը վառ պահել, որովհետև հակառակ դեպքում ռազմիկներին դժբախտություն կպատահի, և դա կշարունակվի այնքան, քանի դեռ օջախը հանգած կլինի։ Քանի դեռ բանակը մասնակցում է ռազմական գործողություններին, քուրմը պետք է միայն տաք ջուր խմի, որովհետև սառը ջրի ամեն մի կումը սառեցնում է ժողովրդի ոգևորությունը և նրան զրկում թշնամու դեմ հաղթանակ տանելու հնարավորությունից։ Կեի կղզիներում ռազմիկների արշավանքի մեկնելուց հետո, կանայք վերադառնում են տուն և դուրս են բերում քարերով ու պտուղներով լցված զամբյուղներ։ Պտուղներն ու քարերը նրանք օծում են ու դնում են սեղանին, հետն էլ ասելով․ «Ո՜վ, արևի ու լուսնի տիրակալ, թող գնդակները թռչեն մեր ամուսինների, եղբայրների, փեսացուների և մյուս ազգականների կողքով, ինչպես ջրի կաթիլներն են սահում յուղով օծված այս առարկաներից»։ Հենց որ լսվում է առաջին կրակոցը, կանայք թողնելով զամբյուղները, հովհարները ձեռնքերին դուրս են վազում տներից։ Նրանք վազում են գյուղի միջով, հովհարները թափահարում են թշնամու կողմը և երգում են, «Օ՜, ոսկե հովհարներ, թող մեր գնդակները խոցեն, իսկ թշնամու գնդակները վրիպեն»։ Այս սովորույթի մեջ, երբ քարերը օծում են յուղով, որպեսզի գնդակները հետ թռչեն ռազմիկներից, ինչպես անձրևի կաթիլները քարերից, հոմեոպաթիկ կամ նմանակման մոգությունից շատ բան կա։ Հնարավոր է, որ աղոթքով արևին դիմելը, որ նա կախարդանքը ներգործուն դարձնի, կրոնական ավելի ուշ շերտավորում է։ Հովհարները թափահարելը ևս մոգական միջոց է։ Այն կոչված է գնդակները ուղղել նպատակին կամ շեղել նրանից, նայած թե դրանք բարեկամների հրացաններով են արձակված, թե թշնամիների։
Մադագասկարի պատմության հեղինակներից մեկը հաղորդում է, որ մինչ պատերազմի դաշտից տղամարդկանց վերադարձը կանայք ու աղջիկները գիշեր֊ցերեկ անընդհատ պարում են, նրանք չեն պառկում քնելու և տներում չեն ճաշում։ Եվ քանի դեռ նրանց ամուսիններն ու փեսացուները պատերազմում են, ոչ մի գնով կապի մեջ չեն մտնում որևէ տղամարդու հետ։ Նրանք այն հաստատ համոզմունքին են, որ հակառակ դեպքում ռազմիկները կսպանվեն կամ կվիրավորվեն։ Նրանք համոզված են, որ պարը ռազմիկներին ուժ է ներարկում, արիություն է տալիս և ուղեկցում հաջողությանը, դրա համար էլ նման թեժ պահերին նրանք խիստ են իրենց հանդեպ։ Այս սովորույթը պահպանվում է ամենայն խստությամբ։
Ոսկե ափի թղի լեզվով խոսող ժողովուրդների մեջ պատերազմում գտնվող տղամարդկանց կանայք սպիտակ են ներկվում, իրենց մարմինը զարդարում են ուլունքներով ու համայիլներով։ Սպասվող ճակատամարտի օրը նրանք վազվզում են հրացաններով կամ հրացանանման փայտերով, ճանկում ու դանակներով կտոր֊կտոր են անում պո֊պոյի՝ դդում հիշեցնող կանաչ պտուղները, ասես, դրանք թշանմիկների գլուխներ են։ Կասկածից վեր է, որ այդ մնջախաղը նմանակման մոգության օրինակ է, որի նպատակն է օգնել տղամարդկանց, որ նրանք թշնամիների հետ վարվեն այնպես, ինչպես իրենք վարվում են պո֊պոյի պտուղների հետ։ Երբ Արևմտյան Աֆրիկայում մոլեգնում էր Աշանտիի դեմ մղվող պատերազմը, Ֆիցժելարդ Մերիոտը Ֆրամին քաղաքում եսել էր մի պար, որ կատարում էին պատերազմում որպես բենակիրներ մասնակցող տղամարդկանց կանայք։ Կանայք ներկված էին սպիտակ, նրանք միայն կարճ շրջազգեստներով էին։ Թափորը գլխավորում էր նույնպես շատ կարճ շրջազգեստով և և երկար, առաջ ցցված, եղջյուրանման սանրվածքով, կնճռապատ դեմքով մի պառավ կախարդ։ Նրա կրծքին, դեմքին, ձեռքերին ու ոտքերին շրջանակներ ու կիսալուսիններ էին նկարված։ Բոլոր կանայք բռնել էին գոմեշի կամ ձիու պոչերից պատրաստված սպիտակ, երկար ավելներ և պարելիս երգում էին․ «Մեր ամուսինները գնացել են Ա՛անտի երկիրը, թող նրանք իրենց թշնամիներին ջնջեն աշխարհիս երեսից»։
Երբ Թոմպսոն գետի ավազանի (Բրիտանական Կոլումբիա) ցեղի տղամարդիկ սկսում էին պատերազմել, նրանց կանայք փոքր ընդմիջումներով, անընդհատ պարում էին։ Կարծում էին, թե պարը ապահովում է ռազմիկների հաջողությունը։ Պարողները դանակներ էին թափահարում, երկար, սրածայր փայտեր էին նետում, կեռածայր փայտերով հարձակումներ էին ձևացնում։ Դա խորհրդանշում էր թշնամուն խոցելը կամ նրանց հարվածից խուսափելը։ Փայտը դուրս քաշելը խորհրդանշում էր մարտիկներին փորձանքից փրկելը։ Այդ նպատակի համար, անշուշտ, լավ էր հարմարեցված փայտի ծայրի կեռը։ Կանայք զենքն ուղղում էին թշնամու երկրի կողմը։ Նրանք դեմքերը կարմիր էին ներկում, իսկ պարելիս աղոթքով դիմում էին զենքին, խնդրելով պահպանել իրենց ամուսինների կյանքը և օգնել նրանց, որ ավելի շատ թշնամիներ ոչնչացնեն։ Ոմանք իրենց փայտերի ծայրերին արծվի փետուրներ էին կպցնում։ Պարն ավարտելուց հետո փայտերը պահում էին։ Եթե թաքստոցից փայտը հանելու ժամանակ կինը, որի ամուսինը պատերազմի դաշտում էր, փայտի վրա մազեր կամ մի կտոր գանգամաշկ էր նկատում, դա նշանակում էր, թե նրա ամոսինը սպանել է թշնամուն։ Բայց եթե զենքի վրա արյան հետք էր լինում, ապա կասկած չկար, որ ամուսինը սպանվել կամ վիրավորվել է։ Երբ պատերազմ էին գնում յուկի ցեղի (Կալիֆորնիա) տղամարդիկ, կանայք աչք չէին փակում․ նրանք երգելով ու ճյուղեր թափահարելով պարում էին։ Նրանք ասելով, եթե անընդհատ պարեն, ապա իրենց ամուսինները հոգնածություն չեն զգա։ Եթե պատերազմ էին գնում գայդա հնդկացիները (Շառլոտա թագուհու կղզիներ), տանը մնացած կանայք արթնանում էին վաղ լուսաբացին։ Նրանք հարձակվում էին իրենց երեխաների վրա և ձևացնում էին, թե նրանց գերեվարում են, այսինքն պատերազմ էին ներկայացնում։ Ենթադրվում էր, թե դա ամուսիններին կօգնի նույն կերպ վարվել թշնամիների հետ։ Եթե կինը դավաճանում էր պատերազմող ամուսնուն, ապա ամուսնու սպանվելու հավանականությունը մեծանում էր։ Տասը գիշեր կանայք պառկում էին քնելու գլուխները այն ուղղությամբ, որով մեկնել էին ռազմիկների նավակները։ Այնուհետև նրանք իրենց դիրքը փոխում էին, որովհետև ենթադրվում էր, որ մարտիկները արդեն տուն են վերադառնում։ Մասետում ռազմիկների բացակայության ժամանակ գայդա կանայք պարում էին և ռազմական երգեր երգում, իրենց շուրջը գտնվող բոլոր իրերը նրանք պետք է պահեին որոշակի կարգ ու կանոնով։ Եթե կինը չպահպաներ այս սովորույթները, ամուսինը, իբր, կարող էր զոհվել։ Երբ պատերազմելու էր գնում կարիբյան հնդկացիների ջոկատը (Օրինոկո գետ), գյուղում մնացած նրանց բարեկամները ջանում էին հնարավորին չափ ճշգրիտ հաշվարկել այն պահը, երբ մարտիկները թշնամու վրա կգրոհեն։ Այդ ժամանակ նրանք աթոռի վրա էին նստեցնում երկու պատանու և մերկացնելով՝ անողոք ճիպոտահարում էին նրանց։ Պատանիները դա տանում էին անմռունչ, քանի որ տառապանքներում նրանց սատար էր լինում մայրական կաթի հետ նրանց մեջ մտած այն անսասուն համոզմունքը, որ մարտնչող ընկերների արիությունն ու հաջողությունը կախված է իրենց անկոտրում և ուժեղ ոգուց։
Որոշ դեպքերում հոմեոպաթիկ կամ նմանակման մոգության սկզբունքները օգտագործվում էին, երբ մարդիկ ուզում էին ծառերին և այլ բույսերի ստիպել, որ նրանք պտղաբերեն պետք եղած ժամանակ։ Օրինակ, Թյուրինգիայում վուշ ցանող գյուղացին սերմը կրում է մեջքին՝ մինչև ծնկները հասնող երկար պարկով։ Նա գնում է մեծ֊մեծ քայլերով, այնպես որ պարկը մի կողմից մյուսն է ճոճվում։ Համաձայն հավատալիքի, դա վուշին կստիպի քամուց օրորվել։ Սումատրա կղզու ներքին շրջաններում բրինձ ցանողների մազերը ազատ թափված են նրանց ուսերին, որպեսզի բրինձն էլ նույնքան առատ աճի և նույնքան երկար ցողուններ ունենա։ Հին Մեքսիկայում տոնախմբություն էր կատարվում եգիպտացորենի դիցուհու՝ այսպես կոչված երկարավարս մոր պատվին։ Տոնախմբությունը սկսվում էր այն շրջանում, երբ եգիպտացորենը բավականին բարձրանում էր, և կողրի ծայրին գոյացած թելիկները ցույց էին տալիս, որ հատիկը հասունացել է։ Տոնախմբության հիմնական մասը կազմող պարերի ժամանակ կանայք արձակում էին իրենց երկար վարսերը, որոնք ծփում էին քամուց։ Դա արվում էր, որպեսզի եգիպտացորենի կողրերն էլ աճեին նույնքան երկար, որ հաստիկները լայն ու տափակ լինեին, և որ ժողովուրդը ապրեր լիության մեջ։ Եվրոպայի շատ շրջաններում պարերն ու բարձր ցատկերը, իբր, լավ բերքին նպաստող հավաստի հոմեոպաթիկ միջոցներ են։ Այսպես, Ֆրանշ Կոնտեի (Բուրգունդիա) բնակիչները ասում են, որ բարեկենդանի տոնին պետք է սրտի ուզածի չափ պարել, որպեսզի վուշը լավ բարձրանա։ս
Այն պատկերացումը, թե մարդը նմանակմամբ կարող է ազդել բույսի վրա, ցայտուն արտահայտված է մալայացի մի կնոջ պատասխանում։ Երբ նրան հարցրել են, թե բրինձ քաղելու ժամանակ ինչո՞ւ է մերկացրել իր մարմնի վերին մասը, նա պատասխանել է․ «Ես այնպես եմ արել, որ բարակեցնեմ բրնձի թեփը, որովհետև հաստ թեփով բրինձ ծեծելը հոգնեցուցիչ է»։ Նա հավատացած էր, թե ինքն ինչքան թեթև հագնված լինի, այնքան քիչ թեփ կլինի բրնձի վրա։ Հղի կանանց վերագրվող՝ պտղաբեր դարձնելու մոգական ընդունակությունը լավ հայտնի է բավարացի և ասվտրիացի գյուղացիներին։ Նրանք գտնվում են, որ եթե հղի կինը համտես անի ծառի առաջին պտուղը, ապա հաջորդ տարի ծառը լավ բերք կտա։ Բագանդա ցեղի բնիկների կարծիքով, չբեր կինը անպտղությամբ է վարակում ամուսնու այգին և արգելակում է ծառերի բերքատվությունը․ դրա համար էլ, որպես կանոն, չբեր կնոջից բաժանում են։ Հույները և հռոմեացիները հղի կանանց զոհաբերում էին հացաբույսերի ու հողի աստվածուհիներին, որպեսզի հողը արգասաբեր դառնա, և հացաբույսերի հասկերը լցվեն։ Մի կաթոլիկ քահանա Օրինոկո գետի ավազանի հնդկացիներին համոզում էր կանանց թույլ չտալ, որ կրծքի երեխաներին շալակած, կիզիչ արևի տակ ցանեն արտերը։ Տղամարդիկ նրան պատասխանել էին․ «Հայր, այդ սովորույթները քեզ զայրացնում են, որովհետև դու դրանցից բան չես հասկանում։ Գիտես, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք սովոր են երեխա կրել։ Երբ կանայք են ցանում, եգիպտացորենի մի ցողունը երկու կամ երեք կողր է տալիս, արմավաշուշանի մի արմատը՝ երկու կամ երեք զամբյուղ պտուղ, և ամեն ինչ նույն համամասնությամբ բազմապատկվում է։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Այդպես է որովհետև կանայք իրենք են կարողանում ծնել և գիտեն, թե ինչպես անել, որ սերմերը պտուղ տան։ Ուրեմն թող նրանք էլ ցանեն։ Տղամարդիկս այդ գործում չենք կարող նրանց հավասարվել»։
Այսպիսով, հոմեոպաթիկ մոգության սկզբունքների համաձայն, մարդը իր գործողություններով ու վիճակներով կարող է լավ կամ վատ ազդեցություն գործել բուսականության վրա։ Օրինակ, ծննդաբերող կինը, իբր, արգասաբեր, իսկ չբեր կինը անպտուղ է դարձնում բույսերը։ Մարդկանց այս կամ այն արարքների կամ հատկանիշների վնասակար կամ վարակիչ լինելու հավատը բազմաթիվ արգելքներ ու թաբուներ է ծնել․ մարդիկ խուսափում են որոշ արարքներ կատարել, որպեսզի հոմեոպաթիկ կերպով չվարակեն հողի արգասիքները։ Նման խուսափումը կամ ձեռնպահ մնալը մոգարգելման օրինակներ են։ Այսպես, ելնելով մարդկանց արարքները անշունչ առարկաներին փոխանցվելու պատկերացումներից, գալելոները պնդում են, թե պտղատու ծառի տակից նետ արձակել չի կարելի․ այլապես նետերի նման պտուղներն էլ ծառից գետին կթափվեն։ Սեխ ուտելիս բերանից դուրս նետած կորիզները չպետք է խառնել որպես սերմացու առանձնացվող կորիզներին․ թեև դրանք կծլեն, ցողունները կծաղկեն, բայց այդ ծաղիկները կթափվեն, ինչպես բերանից դուրս թքած կորիզները, և այդպիսով այդ սերմերը պտուղ չեն տա։ Նույն մտածելակերպը բավարացի գյուղացուն ստիպում է հավատալ, որ եթե պատվաստաշիվը գետին գցի, ապա այդ ծառը ժամանակց շուտ կպտղաթափի։ Երբ Կոխինիխինայի[14] բնիկները՝ չամերը, ցանում են բրնձի չոր արտերը, նրանք, ցանկանալով կանխել անձրևներից բրնձի փչանալը, չոր բրինձ են ուտում։ Վերոհիշյալ օրինակներում իր անձի լավ կամ վատ հատկանիշների համեմատ մարդը ծառերին ու բույսերին օժտում է ցանկալի ու անցանկալի հատկանիշներով։ Սակայն հոմեոպաթիկ մոգության սկզբունքով՝ ազդեցությունը փոխադարձ է, այսինքն՝ իբր, ոչ միայն մարդը կարող է ազդել բույսերի վրա, այլև բույսն էլ է ընդունակ ազդել մարդու վրա։ Չերոկ հնդկացիները հոմեոպաթիկ տիպի գործնական բուսականության կողմնակիցներ են։ Աղելար բույսի ջլոտ արմատները այնքան ուժեղ են, որ կարող են կանգնեցնել արորի շարժումը ակոսում։ Դրա համար էլ չերոկների ցեղի կանայք գլուխները լվանում են այդ բույսի արմատների եփուկով՝ նպատակ ունենալով ամրացնել մազերը, իսկ գնդակ խաղացողները լվացվում են այդ ջրով, որպեսզի պրկեն մկանները։ Գալելոները համոզված են, թե հենց որ դուք գետին ընկած պտուղը ուտեք, ձեր մեջ սայթաքելու և վայր ընկնելուհակում կառաջանա, իսկ եթե ուտեք որևէ մոռացված բան (օրինակ, կաթսայի մեջ մնացած գետնախնձոր կամ կրակի վրա մնացած ոչխարի միս), ապա դուք մոռացկոտ կդառնաք։ Այդ նույն գալելոները այն կարծիքին են, որ եթե կինը նույն կապոցից երկու բանան ուտի, ապա երկվոյրակներ կծնի։ Հարավամերիկյան գաուրանի ցեղի հնդկացիները կարծում են, որ եթե կինը երկու սերտաճած կորեկի հատիկ ուտի, ապա երկվորյակներ կծնի։
Այս սկզբունքի հետաքրքրաշարժ կիրառումը վեդայական ժամանակներում ծնունդ է տվել կախարդական մի միջոցի, որի օգնությամբ վտարված տիրակալը փորձում էր վերստին տիրանալ իր թագավորությանը։ Դրա համար էլ նա պետք է ուտեր մի ճաշատեսակ, որը եփում էին կտրած ծառի բնի փայտով։ Կարծում էին, թե ծառի ամրացնող ուժը կրակից կանցնի կերակրին, իսկ կերակրից տիրակալին։ Սունդանցիները (Ճավա կղզի) համոզված են, որ եթե տունը կառուցեն փշապատ ծառի փայտով, ապա տան բնակիչների կյանքն էլ այդպես փշոտ ու անհանգիստ կլինի։
Հոմեոպաթիկ մոգության մի հատուկ ճյուղ մասնագիտանում է հանգուցյալների ուղղությամբ․ հոմեոպաթիկ մոգության սկզբունքի համաձայն, հանգուցյալի ոսկորների կամ այն ամենի միջոցով, որին կպել է մահվան շունչը, կարելի է մարդուն դարձնել հանգուցյալի նման կույր, խուլ ու համր։ Օրինակ, երբ երիտասարդ գալելոն գիշերը սիրային ժամադրության է գնում, նա գերազմանից մի բուռ հող է վերցնում և ցանում է կտուրի այն մասում, որի տակ սիրուհու ծնողներն են քնած։ Նա կարծում է, որ գերեզմանահողը խորը, մեռելային քնի մեջ կխորասուզի նրանց, և նրանք չեն խանգարի ժամադրությունը սիրեցյալի հետ։ Շատ երկրներում, տուն կողոպտող գողերը, անշուշտ, օգտագործել են մոգության այս տեսակը, որը շատ «օգտակար է» նրանց մասնագիտության համար։ Այսպես, հարավային սլավոնների մոտ տուն կողոպտողը սկսում է նրանից, որ տան վրա հանգուցյալի ոսկոր է գցում և թունոտ ծաղրանքով ասում․ «Թող այս մարդիկ այս ոսկրից շուտ չարթնանան»։ Դրանից հետո, իբր, տանը ոչ ոք արթուն չի մնում։ Ճավա կղզում գողը գերեզմանից հող է վերցնում և շաղ տալիս այն տան շուրջը, որը մտադիր է կողոպտել, իբր դրանով նա տան բնակիչներին խորասուզում է խոր քնի մեջ։ Նույն նպատակով հնդիկը տան առջև դիակիզման խարույկից վերցրած մոխիր, պերուացի հնդկացին՝ հանգուցյալի ծեզազ ոսկորների փոշի է շաղ տալիս, իսկ կողոպտիչ ռուսինը սրնքոսկրից հանում է ոսկրածուծը, տեղը ճարպ լցնում և այրում։ Երբ ճարպը սկսում է այրվել, նա այդ յուրահատուկ մոմով երեք անգամ պտույտ է գործում տան շուրջը, որով իբր տան բնակիչներին ստիպում է քնել մեռելային քնով։ Կամ այդ նույն ռուսինը հանգուցյալի ոտքի ոսկորից սրինգ է պատրաստում և նրանով նվագում, որից, իբր, բոլոր լսողներին հաղթում է քունը։ Նույն չարամիտ նպատակով մեքսիկացի հնդկացին օգտագործում է առաջնեկին ծննդաբերելիս մահացած կնոջ ձախ նախաբազուկը։ Նախքան կողոպտելու համար նախատեսած տունը մտնելը՝ հնդկացին ոսկորով հարվածում էր գետնին։ Դրանից հետո տան բնակիչները պետք է կորցնեին խոսելու և շարժվելու ունակությունը։ Նրանք տեսնում ու լսում էին, բայց դառնում էին մեռելի նման միանգամայն անզոր։ Եվրոպայում նման հատկանիշներ էին վերագրվում «փառավոր ձեռքին», որը ոչ այլ ինչ էր, քան կախաղան բարձրացվածի՝ չորացած ու զմռսված ձեռք։ Եթե մոմակալի նման «փառավոր ձեռքի» մեջ նույնպես կախաղան հանված ոճրագործի ճարպից պատրաստված վառվող մոմ էին դնում, ապա այն իբր քարացնում էր բոլոր տեսնողներին։ Մեռելի նման նրանք մատ անգամ չէին կարող շարժել։ Երբեմն որպես մոմ կամ մոմերի փունտ էր ծառայում հենց հանգուցյալի ձեռքը, քանի որ վառում էին նրա բոլոր չորացած մատները։ Եթե մատներից մեկը չէր այրվում, նշանակում էր տնեցիներից մեկը արթուն է։ Նման պիղծ կրակները կարող էին հանգցվել միայն կաթով։ Հաճախ խորհուրդ էր տրվում գողերի մոմերը պատրաստել նոր ծնված կամ, որ ավելի լավ էր համարվում, մեռած ծնված երեխայի մատներից։ ԱՅլ դեպքերում անհրաժեշտ էր համարվում, որ գողը տան ամեն մի բնակչի համար այդպիսի մի մոմ ունենար, որովհետև, եթե մի մոմ պակաս լիներ, ապա տան անդամներից մեկը անպայման կարթնանար և կբռներ նրան։ XVII դարում պատահում էր, որ կողոպտիչները հարձակվում էին հղի կանանց վրա, որպեսզի նրանց արգանդից հանեն պտուղը՝ նման մոմեր պատրաստելու համար։ Հին հույների մոտ կողոպտիչը կամ տուն կտրողը կարծում էր, որ եթե իր հետ թաղման խարույկի խանձող տանի, ապա ամենակատաղի պահապան շունը կլռի ու կփախչի։ Սերբ ու բուլղար այն կանայք, որոնց ձանձրացնում են ամուսնական կյանքի դժվարությունները, պղնձյա դրամ են դնում հանուցյալի աչքին, հետո ջրով կամ գինով ողողում են այն և հեղուկը տալիս են խմելու ամուսիններին։ Դրանից հետո նրանք, իբր, այնքան անտարբեր են դառնում իրենց կանանց մեղանչումների հանդեպ, ինչպես այն հանգուցյալը, որի աչքին հպել է դրամը։
Ինչպես հայտնի է, կենդանիներն ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք կարող են օգտակար լինել մարդուն, և հոմեոպաթիկ մոգությունը ձգտում է զանազան միջոցներով այդ հատկանիշները փոխանցել մարդկանց։ Բեչուաններից ոմանք, օրինակ, որպես թալիսման կրում են ժանտաքսի կաշի, որովհետև այդ շատ կենսունակ գազանիկը, իբր, նրանց դարձնում է նույնքան կենսակայուն։ Նույն նպատակով այդ ազգույթի այլ ներկայացուցիչներ այլանդակված, բայց չսատկած որևէ միջատ են կրում։ Բեչուան ռազմիկները իրենց մազերի մեջ անպոզ եզան մազեր են կրում, իսկ թիկնոցի վրա՝ գորտի կաշի։ Այդ հմայիլներով զարդարված մարդը հավատում է, թե իրեն դժվար է բռնել, ինչպես դժվար է բռնել անպոզ եզանը կամ լպրծուն գորտին։ Իր սև գանգուրներին առնետի մազափնտեր հյուսող հարավաֆրիկացի ռազմիկը նույնպես հաստատ համոզված է, որ ինքը թշնամու նետից խուսափելու նույնքան հնարավորություն ունի, որքան որ ճարպիկ առնետը իր վրա նետած առարկայից։ Այդ պատճառով էլ, երբ այդ շրջանում պատերազմ է նախապատրաստվում, առնետների մազերի պահանջը մեծանում է։ Հին հնդկական գրքերը խորհուրդ են տալիս, որ երբ հարկավոր է զոհ մատուցել հանուն հաղթնակաի, ապա զոհասեղանի կավը պետք է վերցնել այն տեղից, որտեղ վարազ է ընկած եղել, որովհետև վարազի հզորությունը անցնում է այդ հողին։ Եթե միլարանի վին նվագելու ժամանակ զգացվում է, որ մատները թուլանում են, ապա պետք է որսալ երկարաոտ դաշտային սարդեր, այրել և մատները շփել դրանց մոխրով։ Դա, իբր, մատները կդարձնի սարդի վերջույթների նման ճկուն ու շարժունակ։ Համենայնդեպս, այդ կարծիքին են գալելոները։ Իր փախած ստրուկին ետ բերելու համար արաբը գետնին մոգական շրջան էր գծում, կենտրոնում մեխ էր խրում և դրանից կապած թելից բզեզ կապում, ուշադրություն դարձնելով այն բանին, որ բզեզի սեռը համապատասխանի փախստականի սեռին։ Սողալով մեխի շուրջը, բզեզը թելը փաթաթում է մեխին, ավելի ու ավելի կրճատելով տարածությունը, մոտենում է կենտրոնին։ Ստրուկի տերը հավատացած էր, թե հոմեոպաթիկ մոգության օգնությամբ բզեզի նման իր փախստական ստրուկն էլ կգա դեպի իրեն։
Բրիտանական Նոր Գվինեայի բնիկը օձը սպանելուց հետո այրում է և անտառ գնալուց առաջ մոխիրը քսում է իր ոտքերին․ ենթադրվում է, թե մի քանի օր նրան այլևս ոչ մի օձ չի խայթի։ Հին հույները կերծում էին, թե սոխակի միս ուտելը զրկում է քնից, թե բավական է կարճատես մարդու աչքերին արծվի լեղի քսել, որ նա արծվի տեսողություն ձեռք բերի, թե ագռավի ձուն ծերունու ճերմակ մազերը կդարձնի ագռավի թևերի նման սևաթույր։
Գուիչոլ հնդկացիներին հիացմունք են պատճառում օձերի մեջքի գեղեցիկ նախշերը։ Դրա համար էլ, երբ գուիչոլ կինը սկսում է կար կամ ձեռագործ անել, նրա ամուսինը մի մեծ օձ է որսում և երկճղի ձայտով սեղմած պահում, իսկ կինը ձեռքով շոյում է օձին և ձեռքը քսում է իր ճակատին ու աչքերին, որպեսզի կարողանա օձի նախշերի նման գեղեցիկ նախշեր ասեղնագորշել։
Հոմեոպաթիկ մոգության սկզբունքներից ելնելով ենթադրվում էր, թե անշունչ առարկաները նույնպես, բույսերի ու կենդանիների նման, իրենց ներքին էության կամ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու՝ կախարդի ունակության շնորհիվ կարող են ինչպես բարերար, այնպես էլ վնասակար ազդեցություն գործել շրջապատի վրա։ Սամարղանդում կանայք երեխաներին սառնաշաքար էին տալիս և նրանց ափերին սոսինձ քսում, որպեսզի երեխան քաղցրալեզու մեծանա և թանկարժեք ապրանքներ «կպչեն» նրա ձեռքերին։ Հույները կարծում էին, թե գայլի հոշոտած ոչխարի բրդից կարած հագուստը կվնասի հանգնողին՝ քոս կամ մաշկի գրգրռվածություն առաջացնելով։ Նրանք նաև այն կարծիքին էին, որ եթե շան բերանում եղած քարը գինու մեջ գցեն, աապա այդ գինին խմողների միջև կռիվ կառաջանա։ Մոաբացի արաբ չբեր կանայք բազմազավակ մայրերից շրջազգեստ էին փոխ առնում, հույս ունենալով, թե դրանց հետ միասին ձեռք կբերեն այդ կանանց բեղունությունը։ Սոֆալայի (Արևելյան Աֆրիկա) կաֆրերը զարհուրում են, երբ նրանց հարվածում են սնամեջ առարկայով (ասենք՝ եղեգնով կամ ծղոտով), և նրանք կգերադասեին ծեծվել հաստ մահակով կամ երկաթյա խարազանով, թեև ա ավելի կվնասեր նրանց առողջությանը։ Նրանց թվում է, թե եթե մարդուն սնամեջ առարկայով ծեծեն, ապա նա ներքուստ կսկսի հյուծվել, մինչև որ մեռնի։ Արևելյան ծովերում (Eastern seas) տարածված է մեծ խեցգեինների մի տարատեսակ, որին Ցելեբես կղզու բուգինեզները «ծերուկ» են անվանում։ Ուրբաթ օրը նրանք այդ «ծերուկներին» դնում են իրենց տան շեմին, հաստատ համոզված լինելով, որ դրանից հետո տան շեմին ոտք դնող ամեն մի մարդ կապրի մինչև խոր ծերություն։ Բրահման տղան խորհրդածեսի՝ ինցիցիացիայի ժամանակ պետք է աջ ոտքը քարին դնի՝ կրկնելով այս բառերը․ «Ոտքդ դիր այս քարին ու նրա պես ամուր եղիր»։ Ամուսնանալու ժամանակ նույն ծեսը նույն բառերով կատարում է բրահման հարսնացուն։ Մադագասկար կղզում ճակատագրի փոփոխականությանը հակազդելու համար տունը պահող ծանր ցցագերանի հիմքում պետք է քար թաղել։ Քարաերդման տարածված սովորույթը, հավանաբար, հենվում է այն հավատալիքի վրա, որ քարի հզորությունն ու ամրությունը ամրապնդում են երդումը։ Այսպես, դանիացի պատմիչ Սաքսոն Քերականը[15] պատմում է, որ «երբ հները թագավոր էին ընտրում, նրանք սովորաբար կանգնում էին հողի մեջ խրված քարի վրա և այդպես հայտարարում իրենց որոշումը․ որ որոշումը հաստատ է՝ դրա երաշխիքը քարի անսասանությունն էր»։ Կարծում են, թե քարի մեջ մոգական ուժ կա, և ոչ միայն նրա ծանր քաշի ու ամրության պատճառով։ Յուրահատուկ ձևից ու երանգից կախված՝ մոգական հատկանիշներ են վերագրվում առանձին քարերի։ Օրինակ՝ Պերուի հնդկացիները քարերի մի տեսակը օգտագործւմ էին եգիպտացորենի բերքը, մի ուրիշ տեակը՝ կարտոֆիլի բերքը, մի այլ տեսակն էլ անասունների գլխաքանակը ավելացնելու համար։ Եգիպտացորենի բերքը ավելացնելու նպատակով օգտագործվող քարերը նման էին եգիպտացորենի կողրի, իսկ անասունների գլխաքանակի ավելացմանը իբր «նպաստող» քարերը ոչխարի էին նման։
Այն հավատը, թե քարերը օժտված են հրաշագործ ուժով, որի բնույթը կապված է քարի ձևի հետ, տարածված է նաև Մելանեզիայի որոշ շրջաններում։ Այսպես, ծովի ափին, ջրով ողորկված մարջանի կտորը հաճախ զարմանալիորեն նման է լինում հացենու պտղին։ Բանքսյան կղզիների բնակիչը, այդպիսի քար գտնելով, այն թաղում է իր հացենիներից մեկի կոճղարմատի կողքին, հուսալով, թե դա կնպաստի, որ ծոռը լավ բերք տա։ Եթե այդ հույսը արդարանում է, ապա քարի տերը համապատասխան վարձատրության դիմաց ցեղակիցներից ընդունում է ավելի թույլ հրաշագործ հատկություններով օժտված քարեր և դնում է իր քարի կողքին, որպեսզի դրանք տոգորվեն իր քարի մոգական ուժով։ Նաև այն կարծիքը կա, թե մակերեսին փոքր շրջագծեր ունեցող քարերը շատացնում են դրամը։ Իսկ եթե մեկը մի մեծ քար է տեսնում և նրա տակ բազմաթիվ մանր քարեր, ինչպես խոճկորները նոր ծնված մայր խոզի տակ, ապա նա համոզված է, որ այդպիսի քարերի վրա դրամ դնելով՝ կավելացնի իր խոճկորների քանակը։ Այս և նման դեպքերում մելանեզցիները հրաշագործ ուժը վերագրում են ոչ թե քարին, այլ նրա մեջ գտնվող ոգուն։ Եվ, ինչպես մենք հենց նոր տեսանք, երբեմն այդ ոգուն գթասիրտ դարձնելու համար մարդը նվերներ է դնում քարի վրա։ Սակայն ոգիների գթաշարժության կարիքն ունեցողների պատկերացումը պատկանում է ոչ թե մոգության, այլ կրոնի ոլորտին։ Երբ (ինչպես վերջին դեպքում) նման պատկերացումը հանդիպում է զուտ մոգական գաղափարների և գործողությունների առնչությամբ, վերջիններս, որպես կանոն, այդ հիմնական ծառաբունն են, որին ավելի ուշ շրջանում պատվաստվել է կրոնական պատկերացումը։ Չէ որ ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ մտածողության զարգացման ընթացքում մոգությունը նախորդել է կրոնին։ Այդ հարցին մենք դեռ կանդրադառնանք։
Հին ժողովուրդները մեծ նշանակություն էին տալիս թանկարժեք քարերի մոգական հատկություններին։ Շատ հավանական է, որ որպես զարդ կրելուց շատ առաջ մարդիկ դրանք օգտագործել են որպես համայիլներ։ Այսպես, հույները ծառի ագաթ էին անվանում փայտի երանգ ունեցող քարը և կարծում էին, թե եթե երկու այդպիսի քար կապեն գութանին լծված եզների պոզերին կամ պարանոցին, ապա, անկասկած, բերքն առատ կլինի։ Նրանք նաև կարծում էին, որ եթե կաթնաքարը մեղրագինը (honey-mead) մեջ լուծն, և հղի կինը խմի այդ լուծույթը, ապա նա առատ կաթ կունենա։ Հույները հավատում էին, թե մի քար կա, որը բուժում է օձի խայթվածքը, դրա համար էլ այն անվանում էին օձաքար։ Դրա ազդեցությունը ստուգելու համար խորհուրդ էր տրվում այդ քարը փոշիացնել և խայթվածքի վերքին ցանել։ Մեղեսիկը՝ գինեգույն քարը, իր անվամբ՝ «ամետիս», (որը նշանակում է «չհարբած») պարտական է այն բանին, որ, ինչպես կարծում էին հնում, այն կրող մարդը միշտ սթափ է մնում։ Հաշտ ապրել ցանկացող երկու եղբայրների խորհուրդ էին տալիս մագնիսներ կրել, որոնք իրար կձգեն և թույլ չեն տա, որ նրանք վիճեն։
Հնդիկների ծիսական հին գրքերում կա մի այսպիսի կանոն․ ամուսնության առաջին գիշերը ամուսինը ջահել կնոջ հետ պետք է լուռ նստեր մինչև աստղերի առկայծելը։ Հենց որ ծագում էր բևեռաստղը, ամուսինը այն ցույց էր տալիս կնոջը և աստղին դիմելով ասում․ «Դու այնպես հաստատուն ես, և ես նայում եմ քեզ՝ հաստատունիդ։ Ինձ հետ լավ եղիր, ով ծաղկուն»։ Ապա կնոջը դիմելով, նա պետք է ասեր․ «Բրիհասպաթին քեզ տվել է ինձ։ Ուրեմն ապրիր ինձ հետ հայուր աշուն և ինձանից՝ քո ամուսնուց, ժառանգներ ունեցիր»։ ԱՅս զեսի նպատակը պարզ է․ ապավինելով աստղրի մշտնջենականությունից և երկրային երանության անկայունությունից։ Նույն այդ ցանկությունն է արտահայտված Ջոն Քիցի[16] վերջին սոնետում․
Եթե լինեի ես վառ աստղ մի, քեզ նման անկոտրում,
Չէի կախվի գիշերը՝ փայլով մեկուսի քո այդ բարձունքում։
Անվերջ մակընթացությունների ու տեղատվությունների տեսարանը չի կարող չհուզել ծովափնյա բնակիչներին։ Այդ պատճառով էլ, հենվելով համակրանքի ու նմանության կոպիտ փիլիսոփայության վրա, որ մենք այստեղ քննարկում ենք, նրանք ընդունակ են «անտեսանելի փոխադարձ կապ» և «գաղտնի ներդաշնակություն» տեսնել մի կողմից ծովի մակընթացությունների ու տեղատվությունների և մյուս կողմից՝ մարդու, կենդանիների ու բույսերի միջև։ Այդ մարդիկ մակընթացության մեջ տեսնում են առատության, բարգավաճման և կյանքի ոչ թե պարզապես խորհրդանիշը, այլ՝ պատճառը, այն դեպքում, երբ տեղատվությունը նրանց աչքին թվում է անհաջողության, անզորության և մահվան պատճառ ու մռայլ խորհրդանիշ։ Բրետոնցի գյուղացու պատկերացմամբ, մակընթացության ժամանակ ցանած առվույտը լավ կաճի, բայց եթե տեղատվության կամ ջրի ծանծաղելու ժամանակ ցանվի, ապա, իբր, երբեք էլ չի հասունանա իսկ դրանով սնվող կովերը կսատկեն։ Իսկ գեղջկուհին այն կարծիքին է, թե կարագը լավ է հարվում մակընթացության սկզբում, թե խնոցու մեջ փրփրացող կաթը կշարունակվի փրփրել մինչև ջրի իջնելը, թե այդ ժամանակ ջրհորից հանած ջուրը կամ կթած կաթը եռացնելիս՝ ամանից կամ պուտուկից կթափվի։
Հին մարդկանց կարծիքով, նույնիսկ այն ժամանակ, երբ փոկի կաշին առանձնացված էր մարմնից, նա գաղտնի կապի մեջ էր մնում ծովի հետ և, իբր, տեղատվության ժամանակ ծալքավորվում էր։ Անտիկ մի այլ հավատալիք, որը, ինչպես պնդում են, գալիս է Արիստոտելից[17], ասում է․ ամեն մի կենդանի արարած մեռնում է միայն տեղատվության ժամանակ։ Եթե հավատանք Պլինիոսին, մարդկանց վերաբերյալ այդ հավատալիքը բազմիցս փորձով հաստատվել է Ֆրիանսիայի ծովափին։ Փիլոստրատոսը նույնպես հավատացնում է մեզ, թե Կադրսում մեռնողները բարձր ջրի դեպքում երբեք շունչը չէին փչում։ Այդ նույն նախապաշարմունքը դեռևս պահպանվում է Եվրոպայի որոշ մասերում։ Կանտարբրիայի առափնյա շրջանի բնակիչները կարծում են, թե մարդիկ քրոնիկ հիվանդությունից կամ հանկարծակի մեռնում են հենց այն պահին, երբ մակընթացությունը սկսում է նահանջել։ Ասում են, Պորտուգալիայում, Ուելսի ողջ ծովափին և Բրետանի ծովափին գոյություն ունի այն հավատալիքը, թե երբ ջուրը բարձրանում է, մարդիկ ծնվում են, իսկ երբ ջուրը քաշվում է, մարդիկ մեռնում են։ Չարլզ Դիկենսի վկայությամբ նույն սնահավատությունը գոյություն է ունեցել Անգլիայում։ «Ծովափին մարդիկ այլ կերպ չեն մեռնում, ասում է պարոն Պեգոտին,― քան այն ժամանակ, երբ ջուրը բոլորովին սպառվում է։ Եվ չեն ծնավում, մինչև մակընթացությունը ուժի մեջ չմտնի, այսինքն՝ մինչև որ ջուրը չբարձրանա»։ Անգլիայի արևելյան ողջ ծովափին՝ Նորտումբեռլենդից մինչ Քենտ, այն կարծիքին են, թե մահերի մեծ մասը տեղի է ունենում տեղատվությունների ժամանակ։ Շեքսպիրը, երևի, լավ էր ծանոթ այս սնահավատությանը, որովհետև Ֆալստաֆին ստիպեց մեռնել «մինչև տեղատվության սկսվելը՝ ժամը տասներկուսի և մեկի միջև»։ Այս հավատալիքին մենք հանդիպում ենք նաև Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափին՝ հայդա հնդկացիների մոտ։ Երբ հայդա ցեղի տղամարդիը մահամերձ է, նրա աչքին երևում է մակույկ, որը թիավարում են նրա մեռած ընկերները։ Նրանք լողում են մակընթացության հետ, որպեսզի ոգիների աշխարհից ողջույն հաղորդեն նրան։ «Արի մեզ հետ,― ասում են նրանք,― ահա ուր որ է կսկսվի տեղատվությունը, և մենք պետք է գնանք»։ Պորտ Սթիֆենսի (Նոր Հարավային Ուելս) բնիկները մեռելներին թաղում են միայն մակընթացության ժամանակ, քանի որ կարծում են, թե հակառակ դեպքում տեղատվության ջրերը հանգուցյալի հոգին կտանեն հեռավոր օտար երկիր։
Ծանոթագրություններ
- ↑ Տավրիկիայում կար Արտեմիսի հունական մեհյան։ Բայց հռոմեացիք հունական Արտեմիսին նույնացնում էին իտալիկյան Դիանայի հետ, և այդ անվանափոխությունը հաճախ է հանդիպում եվրոպական գրականության մեջ։
- ↑ Կալիգուլա Գայոս Հուլիոս Կեսար (12-14) հռոմեական կայսր (37-ից)։
- ↑ Այստեղ հեղինակը դարձյալ շփոթում է հունական և հռոմեական աստվածների անունները․ Դիանան պետք է լինի Արտեմիս, Էսկուլապիոսը՝ Ասկլեպոս, Յուպիտերը՝ Զևս։
- ↑ Մոգության տիպերի ու տեսակների դասակարգման խնդրի մասին ավելի մանրամասն տե՛ս՝ Токарев С.А. Сущность и происхождение магии. Исследования и материалы по вопросам первобытных религиозных верований. Труды Института Этнографии. М. 1959б т. 51б с. 17-29 и др.
- ↑ Պլուտարքոս (մոտ 45-127), հույն գրող ու պատմիչ։
- ↑ Պլինիոս Ավագ (մոտ 24-79) հռոմեացի գրող ու գիտնական։
- ↑ Թութակի մի տեսակ (ծանոթ․՝ հայ․ թարգմ․)։
- ↑ Ուտվող բզեզի թրթուր։
- ↑ Ավստրալական ջայլամ (ծանոթ․՝ հայ․ թարգմ․)
- ↑ «Բեռնակիրներ»․ անվանում, որը ամերիկացիները տվել են հյուսիսարևմտյան Կանադայում բնակվող թակուլի ատապասկյան ցեղին։
- ↑ Փլավի մի տեսակ, որը համեմաված է բրքումի արմատով, սխտորով ու այլ համեմունքներով (ծանոթ․՝ թարգմ․)։
- ↑ Մանկական խաղ, որի ժամանակ խաղացողներից մեկը մատներով պարանին զանազան ձևեր տալով՝ պարանը փոխանցում է մյուսի մատներին (ծանոթ․՝ թարգմ․)։
- ↑ Բնագրում բառախաղ է․ «Butter-fingered» ոճական դարձվածքը նշանակում է «հիմար դրության մեջ ընկնել» և «յուղոտված ձեռքեր ունենալ»։(ծանոթ․՝ թարգմ․)
- ↑ Վիետնամի հարավային մասի հին եվրոպական անվանումը։
- ↑ Սաքսոն Քերական (1140-մոտ 1209 դանիացի ժամանակագիր֊տարեգիր։)
- ↑ Ջոն Քից (1795-1821)՝ անգլիացի ռոմանտիկ բանաստեղծ։
- ↑ Արիստոտել (384-322 մ․թ․ա․)՝ հին հույն փիլիսոփա ու գիտնական։