«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն
(→Երգ ութերորդ։ Կիսատ մարտ) |
(→Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ) |
||
Տող 8057. | Տող 8057. | ||
== Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ == | == Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ == | ||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Տըրոյացոց և Հեկտորին Զևսը դեպի նավատորմիղ | ||
+ | Մոտեցնելով, թողեց այնտեղ նըրանց անդուլ մաքառման մեջ | ||
+ | Եվ ինքն աչքերն իր լուսալիր շուռ տըվեց ժանտ պատերազմից | ||
+ | Ու նայում էր դեպի երկիրը ձիավարժ թըրակացոց, | ||
+ | Եվ միսացոց մըրցամարտիկ և անվանի ձիակըրթաց, | ||
+ | Որոնք ապրում են սոսկ կաթով և արդարներն են մարդկանց մեջ: | ||
+ | Փայլակնացայտ աչքերն այլևս դեպի Տրոյա չէր դարձընում, | ||
+ | Որովհետև չէր կարծում նա, որ մեկն անմահ աստվածներից | ||
+ | Սատարելու պիտի գընա տըրոյացոց կամ աքայանց։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Սակայն կույր չէր Պոսեյդոնը՝ երկրասասան արքան ահեղ. | ||
+ | Թըրակիայի անտառախիտ Սամոս լեռան վըրա նըստած, | ||
+ | Ամենաբարձըր կատարին, դիտում էր նա հիացմունքով | ||
+ | Գուպարն ահեղ. Իդան ամբողջ պարզեր ևում էր այդտեղից, | ||
+ | Երևում էր և՛ Տըրոյան, և՛ նավատորմն աքայեցոց: | ||
+ | Ծովից ելած նըստել այնտեղ ու ցավում էր աքյանց համար | ||
+ | Տըրովներից նըկուն եղած և զայրանում Զևսի վըրա։ | ||
+ | Նա վեր կացավ հանկարծակի ու վայր իջավ ապառաժուտ | ||
+ | Բարձըր լեռնից ըշտապ-ըշտապ, և բարձրաբերձ անտառ ու լեռ | ||
+ | Դողում էին անմահական ոտքերի տակ Պոսեյդոնի: | ||
+ | {{տող|20}}Երեք հըսկա քայլ արավ նա ու չորրորդին տեղը հասավ- | ||
+ | Էգաս, որտեղ բարձրանում էր իր ապարանքն ըսքանչագեղ, | ||
+ | Ծովի խորքում, ոսկեկառույց, լուսաքանդակ, հավերժ անեղծ։ | ||
+ | Պոսեյդոնը այնտեղ իսկույն կառքին լըծեց պղնձասմբակ | ||
+ | Երիվարներն իր ոսկեբաշ, սըրաթըռիչ և օդապար. | ||
+ | Հագավ զենքերը ոսկեզարդ և առնելով գեղեցկահյուս | ||
+ | Մըտրակն ոսկի՝ կառքը ցատկեց ու ճեղքեց ծովն ալեծածան։ | ||
+ | Կետերն իրենց որջից ելած, հավաքվելով ամեն կողմից | ||
+ | Կայտռում էին իրենց հըզոր թագավորի կառքի չորս դին. | ||
+ | Բացվում էր ծովն ուրախությամբ, արշավում էր կառքը նըրա, | ||
+ | {{տող|30}}Ու չէր թըրջվում բոլորովին տակից առեղն պղնձաձույլ: | ||
+ | Գընում էր նա այդպես ըշտապ դեպի նավերն աքայեցոց: | ||
+ | |||
+ | Կա մի քարայր լայնածավալ այնտեղ, ծովի խոր հատակում, | ||
+ | Առապարուտ Տենեդոսի և Իմբրոսի միջև ընկած, | ||
+ | Ու կանգնեցրեց ձիերն՝ ահեղ Պոսեյդոնը երկրադըղորդ։ | ||
+ | Արձակելով նըժույգներին՝ աստվածյան ներ տըվեց նըրանց | ||
+ | Եվ ոտքերին նըրանց ոսկի ոտնակապեր անցկացրեց նա | ||
+ | Անլուծելի, որ ըսպասեն այնտեղ իրենց թագավորին. | ||
+ | Իսկ Պոսեյդոնն ինքը դիմեց դեպի բանակն աքայեցոց: | ||
+ | |||
+ | Տըրոյացիք միահամուռ, նըման բոցի ու փոթորկի, | ||
+ | {{տող|40}}Մըռընչալով ու գոռալով գընում էին Հեկտորի հետ՝ | ||
+ | Նավատորմիղն աքայեցոց գըրավելու հույսով հաստատ | ||
+ | Եվ ջարդելու, կոտորելու աքայեցոց զորքը բոլոր: | ||
+ | Բայց Պոսեյդոնն աշխարհակալ, երկրասասան ելած ծովից | ||
+ | Հորդորում էր արգիացոց՝ Կալքասի ձայնն ու դեմքն առած | ||
+ | Եվ նախ այսպես ասաց երկու Այաքսներին ինքնահորդոր. | ||
+ | «Ո՛վ Այաքսներ, դո՛ւք միմիայն պիտի փըրկեք աքայեցոց, | ||
+ | Մի՛ մոռանաք, որ քաջ եք դուք և խուճապի մի՛ մատնըվեք, | ||
+ | Ես ուրիշ տեղ երկյուղ չունեմ տըրովներից անպարտելի, | ||
+ | Որ խուռնամբոխ անցան հիմա բարձրակառույց ձեր պարըսպից, | ||
+ | {{տող|50}}Զի ամրաբարձ աքայեցիք բոլորին էլ դեմ կըդընեն։ | ||
+ | Այստեղի՛ց եմ վախենում ես, որ մի փորձանք գա մեր գըլխին, | ||
+ | Որտեղ Հեկտորն է մոլեգնոտ, բոցատեսիլ զորավարում, | ||
+ | Նա՛, որ որդին է հոխորտում լինել հըզոր Արամազդի։ | ||
+ | Բայց երանի՜ աստվածներից մեկը կորով ներշընչեր մեզ, | ||
+ | Որ օրինակ լինեիք դուք ուրիշներին ձեր քաջությաբ, | ||
+ | Այն ժամանակ ձեր նավերից նըրան հեռո՛ւ կըվըռընդեք, | ||
+ | Նույնիսկ եթե նըրանդ ըրդի ինքն Արամազդը Ոլիմպյան»: | ||
+ | |||
+ | Այսպես ասաց երկրասասան աշխարհակալն ու մականով | ||
+ | Հարվածելով Այաքսներին, լըցրեց նըրանց մեծ զորությամբ, | ||
+ | {{տող|60}}Աշխուժացրեց, թեթևություն տըվեց նըրանց անդամներին: | ||
+ | Բազեի պես արագաթև, որ վեր ցըցված բարձըր ժայռից | ||
+ | Դեպ դաշտավայր է խոյանում ուրիշ թըռչուն հալածելու՝ | ||
+ | Պոսեյդոնը Այաքսներից սավառնաթև սուրաց հեռու: | ||
+ | Նախ Ոյիլյան Այաքսն էր, որ ճանաչեց մեծ Պոսեյդոնին | ||
+ | Եվ դառնալով Տելամոնյան մեծ Այաքսին` ասաց նըրան. | ||
+ | «Նա, որ հիմա մեզ հորդորեց նավերի մոտ մարտընչելու | ||
+ | Հարցուկի դեմք առած՝ հըմա–ըղձապատում Կալքասը չէր, | ||
+ | Այլ մի աստված ոլիմպական, որին իսկույն ճանաչեցի | ||
+ | Թեթևընթաց իր ոտքերից, երբ հեռացավ նա մեր մոտից: | ||
+ | {{տող|70}}Աստվածներին, ուր էլ լինի, կարելի է հեշտ ճանաչել։ | ||
+ | Ես իմ կըրծքում ըզգում եմ նոր ուժ ու կորով գուպարելու. | ||
+ | Վարից ոտքերս ու ձեռքերըս վերից՝ կարծես թինդ են առնում»: | ||
+ | |||
+ | Տելամոնյան Այաքսն արագ նըրան այսպես պատասխանեց. | ||
+ | «Ի՛մ էլ ահա բազուկները խայտում են իմ նիզակի շուրջ. | ||
+ | Ուժըս հորդել, և ոտքերըս կարծես առել տանում են ինձ, | ||
+ | Ու վառվում եմ ինքըս մենակ մենամարտի մըտնել խիզախ | ||
+ | Պրիամոսի շըքեղ որդու՝ ամեհաշունչ Հեկտորի հետ»։ | ||
+ | |||
+ | Այսպես, երկու Այաքսները խոսում էին իրարու հետ | ||
+ | Լի ավյունով պատերազմի, որ ներշընչեց նըրանց՝ աստված։ | ||
+ | {{տող|80}}Պոսեյդոնը խըրախուսեց ետ մընացող աքայեցոց, | ||
+ | Որոնք հանգիստ էին առնում կանգնած իրենց նավերի շուրջ: | ||
+ | Նըրանք հոգնել էին սաստիկ պատերազմի տաժանքներից, | ||
+ | Եվ տեսնելով տըրոյացոց, որ խուռնամբոխ խուժում էին | ||
+ | Պարըսպից ներս՝ լըցվում էին նըրանց աչքերն արտասուքով, | ||
+ | Քանզի այնպես էին կարծում, թե էլ մահից չեն ազատվի: | ||
+ | Բայց հեշտությամբ ոգևորեց Պոսեյդոնն այդ գընդերը գոռ, | ||
+ | Խըրախուսեց նախ և առաջ Լեիդոսին ու Տևկրոսին, | ||
+ | Դեիպիրին և Թոասին, Պենելիոսին դյուցազնական, | ||
+ | Անտիլոքին ու Մերիոնին՝ պատերազմի քաջահըմուտ, | ||
+ | {{տող|90}}Որոնց արքան խըրախուսիչ այս թևավոր խոսքերն ասաց. | ||
+ | «Ամոթ է ձեզ, ո՛վ քաջառույգ երիտասարդ աքայեցիք, | ||
+ | Դո՛ւք եք հույսըս՝ ձեր քաջությամբ նավերը մեր ազատելու, | ||
+ | Իսկ եթե դուք հեռու քաշվեք ու ձեռընթափ լինեք մարտից՝ | ||
+ | Տըրոյացոց ձեռքով այնժամ մոտ է օրը մեր պարտության։ | ||
+ | Ո՛վ աստվածներ, մի ահավոր ու մեծ հըրաշք եմ տեսնում ես, | ||
+ | Որը բընավ չէի կարծում թե պիտի գար ու կատարվեր: | ||
+ | Մեր նավերին են մոտեցել, հասել ահա՛տըրոյացիք, | ||
+ | Որոնք առաջ նըման էին փախըստական եղնիկների, | ||
+ | Որ վեհերոտ՝ չախկալներին և ինձերին ու գայլերին | ||
+ | {{տող|100}}Կեր են դառնում թավ անտառում այստեղ-այնտեղ թափառելով: | ||
+ | Այդպես էին տըրոյացիք, որ սիրտ չէին անում նույնիսկ | ||
+ | Դիմադրելու աքայեցոց բազուկներին և զորության: | ||
+ | Իսկ այժմ հեռու Իլիոնից՝ կըռվում են մեր նավերի մոտ, | ||
+ | Քաջալերված Ատրիդեսի և զորքերի թուլությունից, | ||
+ | Որոնք նըրա հետ գըժտրված՝ էլ չեն ուզում պաշտպան կանգնել | ||
+ | Արագընթաց նավատորմին ու ջարդվում են նավերի մոտ։ | ||
+ | Ու թեպետև ճըշմարտապես հանցավոր է Ատրիդ արքան, | ||
+ | Որ արագոտն Աքիլլեսին արհամարհեց անարգաբար, | ||
+ | Բայց այդ պատճառ թող չըլինի, որ մենք կըռվից հեռու քաշվենք. | ||
+ | {{տող|110}}Այլ պետք է որ ջանանք ընդփույթ դարման տանել մեր վընասին, | ||
+ | Քանզի հեշտ է ազնիվ մարդկանց վիրավորված սիրտը բուժել։ | ||
+ | Ուստի պետք չէ, որ թուլանաք և մոռանաք կորովը ձեր, | ||
+ | Դուք, որ ջիղն եք մեր բանակի ու քաջերն եք քաջերի մեջ: | ||
+ | Չեմ զարմանում, որ վախկոտն է փախչում կըռվից, բայց ձեր հանդեպ | ||
+ | Ես ի սըրտե զայրացած եմ, վատահոգի՛ կընամարդիկ, | ||
+ | Ձեր թուլությամբ վըտանգը դուք է՛լ ավելի եք մեծացնում: | ||
+ | Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ամոթ ըզգա իր սըրտի մեջ | ||
+ | Եվ ինքն իրեն հանդիմանի, զի մեծ կըռիվ պայթեցահա: | ||
+ | Ահեղագոռ Հեկտորն արդեն նավերի շուրջն է մարտընչում՝ | ||
+ | {{տող|130}}Փըշրած դըռներն ու խորտակած սողնակները երկայնաձիգ»։ | ||
+ | |||
+ | Երկրասասան աստվածն այսպես ոտքի հանեց աքայեցոց: | ||
+ | Այաքսների շուրջը նորից խըռնըվեցին գընդերը գոռ, | ||
+ | Որոնց ո՛չ ինքն Արեսը բուռն, ո՛չ Աթենասն ամբոխավար | ||
+ | Եթե այնտեղ գըտնըվեին- նըրանց չէին արհամարհի, | ||
+ | Զի այրընտիր նահատակներ էին կանգնած կազմ ու պատրաստ՝ | ||
+ | Տըրոյացոց և դյուցազնյա Հեկտորի դեմ ճակատելու: | ||
+ | Շըփվում էին՝ տեգը տեգի և սաղավարտ սաղավարտի, | ||
+ | Վահանները՝ վահանների, մեկ ասպարին մյուսը հենած, | ||
+ | Եվ մարդ մարդու՝ ձիագիսակ ցըցունքներով խորանափայլ | ||
+ | {{տող|140}}Կորդակները կորդակների՝ այնքան որ խիտ էին կանգնած։ | ||
+ | Նիզակները հոխորտագին իրենց ձեռքի մեջ ճոճելով | ||
+ | Նըրանք զինված ու բոցավառ գընում էին գուպարելու: | ||
+ | Նախ տըրոյանք հարձակվեցին. կորդակաճոճ Հեկտորն էր քաջ | ||
+ | Նըրանց առաջն ընկած գընում, ինչպես ժայռից պոկված մի վեմ, | ||
+ | Որին հեղեղն ահեղասաստ գըլորում է բարձունքներից, | ||
+ | Խորտակելով ապառաժի կապերը՝ հորդ իր հորձանքով։ | ||
+ | Ու գահավեժ բարձրությունից գըլորվելով գալիս է նա, | ||
+ | Դըղըրդում է անտառն իր տակ, բայց գըլորվում է անարգել | ||
+ | Մինչև հասնում է դաշտավայրն ու կանգ առնում իր ընթացքից։- | ||
+ | {{տող|140}}Այդպես Հեկտորն էր ըսպառնում կոտորելով հասնել մինչև | ||
+ | Ծովն ըսպիտակ, նավատորմիղն ու վըրաններն աքայեցոց։ | ||
+ | Բայց իր ճամփին դեմ առնելով ընդդիմադիր փաղանգների՝ | ||
+ | Կանգ առավ նա, իսկ աքայանք նըրա առաջն ելան վազքով — | ||
+ | Նիզակներով զինված համակ ու երկսայրի սուսերներով, | ||
+ | Վըրա ընկան, և Հեկտորը սասանելով՝ տեղի տըվեց | ||
+ | Եվ իր զորքին ահեղագոչ ձայնով այսպես որոտաց նա, | ||
+ | «Ամո՛ւր կացեք, տրոյացիներ, լիկիացի՛ք և դարդանյանք, | ||
+ | Քանզի երկար դեմ դընել ինձ անկարող են աքայեցիք | ||
+ | Նույնիսկ եթե ամբարտակի նըման ամուր լինեն նըրանք, | ||
+ | {{տող|150}}Որովհետև հույս ունեմ ես, որ աքայանք իմ նիզակից | ||
+ | Տեղի պիտ տան, եթե իրոք ամենազորն աստվածներից՝ | ||
+ | Ահեղամռունչ այրն Հերայի՝ Արամազդն ինձ դըրդեց ի մարտ»: | ||
+ | |||
+ | Ասաց Հեկտորն, ու բոլորի սիրտն ու հոգին բոցավառեց: | ||
+ | Նըրանց մեջ էր Դեիփոբոսը՝ սեգ որդին Պրիամոսի, | ||
+ | Որը փըքված ինքն իրեն մեջ՝ անց էր կացել փոքր-ինչ առաջ, | ||
+ | Հասակն ամբողջ ծածկած հըսկա ու հաստաբեստ իր վահանով: | ||
+ | Նըշան ասավ նըրան փայլուն իր նիզակով Մերիոնեսն | ||
+ | Ու անվըրեպ զարկեց նըրա արջառամորթ մեծ վահանին, | ||
+ | Բայց չըծակեց վահանը հաստ, այլ կոտըրվեց տեգն իր բընից։ | ||
+ | {{տող|160}}Դեիփոբոսը իրենից հեռացրեց իր վահանն իսկույն | ||
+ | Քաջամարտիկ Մերիոնեսի հաղթ աշտեից սարսափահար | ||
+ | Բայց դյուցազն այն փախավ մըտավ ընկերների բազմության մեջ | ||
+ | Հույժ բարկացած, որ կորցըրեց թե՛ հաղթություն և թե՛ նիզակ: | ||
+ | Գընաց դեպի նավերը նա ու վըրաններն աքայեցոց՝ | ||
+ | Բերելու նոր երկար մի տեգ, որ թողել էր իր վըրանում: | ||
+ | |||
+ | Կըռվում էին մյուսները գոռ աղաղակով և աղմուկով։ | ||
+ | Տելամոնյան Տևկրոսը նախ ըսպանեց այր մի քաջազեն՝ | ||
+ | Մենտորյան հաղթ Իմբրիոսին, որ աքայանց գալուց առաջ | ||
+ | Բընակվում էր Պեդեոնում, ամուսնացած Պրիամոսի | ||
+ | {{տող|170}}Հարճիցծ ընված գեղեցկատես Մեդսիկասդե աղջը կահետ: | ||
+ | Բայց երբ եկան դանայեցոց ճոճուն նավերն, այնժամ նորից | ||
+ | Իլիոն դարձավ և մեծ անուն էր հանել նա տըրոյանց մեջ՝ | ||
+ | Պրիամոսի մոտ ապրելով և սիրվելով որդու նըման։ | ||
+ | Արդ, ականջի տակից նըրա՝ Տելամոնյան Տևկրոսը քաջ | ||
+ | Զարկեց երկար իր նիզակով, և նա ընկավ հացենու պես, | ||
+ | Որը հեռվից երևում էր կանգնած բարձըր բըլրի վըրա | ||
+ | Եվ գետին է թափում նա իր սաղարթները պըղընձահար:- | ||
+ | Այդպես ընկավ նա դիտապաստ, ու շաչեցին զենքերն իր շուրջ: | ||
+ | Վըրա վազեց Տևկրոսն իսկույն նըրա զենքերն ավարելու. | ||
+ | {{տող|180}}Այդ տեսնելով՝ Հեկտորն ահեղ հուժկու աշտեն իր արձակեց, | ||
+ | Բայց շուռ եկավ Տևկրոսն արագ ու մահապուրծ եղավ տեգից, | ||
+ | Որը դիպավ Ամփիմաքի՝ որդուն Ակտոր Կտեադի, | ||
+ | Կըրծքին, երբ նա մարտ էր մըղում, ու վայր ընկավ մեծ թընդյունով։ | ||
+ | Վազեց Հեկտորն ավարելու պերճ սաղավարտն Ամփիմաքի։ | ||
+ | Այաքսն այնժամ իր շողշողուն աշտեն նետեց նըրա վըրա, | ||
+ | Բայց չըհասավ տեգը մարմնին, որ զըրահված էր պըղընձով, | ||
+ | Այլ բախվելով Պրիամյանի վահանի կուռ կումբին ուղիղ՝ | ||
+ | Հուժկու ուժով հըրեց նըրան, և Հեկտորը ետ- ետ գընաց, | ||
+ | Թողած այնտեղ երկու դիակ, որոնց տարան աքայեցիք: | ||
+ | {{տող|190}}Ամփիմաքին Ստիքիոսը և Մենեսթեսը դուցազարմ՝ | ||
+ | Իշխանները աթենացոց՝ տարան բանակն աքայական. | ||
+ | Իսկ Իմբրոսին առին տարան Այաքսները վըրեժխընդիր: | ||
+ | Ինչպես երկու հաղթ առյուծներ, որ գամփռերից սըրաժանիք | ||
+ | Հափըշտակած այծին դեպի մացառուտներն են փախցընում, | ||
+ | Գետնից բարձըր բըռնած ավարն իրենց հուժկու ծընոտներով,- | ||
+ | Այդպես նըրան վեր բարձրացրած Այաքսները ահեղագոռ | ||
+ | Առին տարան ու զենքերը նըրա բոլոր կողոպտեցին։ | ||
+ | Եվ Ոյիլյանն Ամփիմաքի մահվան վըրեժը լուծելով՝ | ||
+ | Կըտրեց գըլուխն ու գըլորեց գընդակի պես դեպի ամբոխ, | ||
+ | {{տող|200}}Որը գընաց և Հեկտորի ոտքերի մոտ ընկավ գետին։ | ||
+ | |||
+ | Այդ սոսկալի գոտեմարտում թոռան ընկնելը տեսնելով՝ | ||
+ | Պոսեյդոնի սիրտը սաստիկ ցավեց, ու նա խիստ զայրացավ, | ||
+ | Ու սըլացավ դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց, | ||
+ | Հորդորելու համար նըրանց՝ դավ նյութելով տըրոյանց դեմ։ | ||
+ | Պոսեյդոնի առաջն ելավ Իդոմենեսն աշտենավոր, | ||
+ | Երբ մըտերիմ մի ընկերոջ մոտից էր նա վերադառնում, | ||
+ | Որին դեռ նոր էին բերել սըրունքներից վիրավորված, | ||
+ | Եվ հանձնելով բըժիշկներին, որ դարմանեն վերքը նըրա՝ | ||
+ | Իր վըրանն էր վերադառնում՝ նորից կըռվի մեջ մըտնելու։ | ||
+ | {{տող|210}}Հանդիպելով Իդոմենին՝ Պոսեյդոնը ասաց նըրան | ||
+ | (Անդրեմոնի Թոաս որդու ձայնով` նըրա դեմքը առած, | ||
+ | Որը ամբողջ Պլևրոնում ու բարձրաբերձ Կալիդոնում | ||
+ | Էտոլացոց իշխանն էր մեծ ու հարգվում էր աստըծու պես). | ||
+ | «Կրետացոց պետ Իդոմեն, ո՞ւր գընացին այն մեծամիտ | ||
+ | Սպառնանքներն, որ աքայանք տալիս էին տըրոյացոց»: | ||
+ | |||
+ | Կրետացոց պետ Իդոմենն այսպես նըրան պատասխանեց. | ||
+ | «Թոաս, ոչ ոք, իմ կարծիքով, մեղավոր չէ այդ բանի մեջ. | ||
+ | Բոլորս էլ լավ գիտենք կըռվել, հըմուտ ենք քաջ պատերազմի. | ||
+ | Չըկա մեր մեջ ոչ մի վախկոտ ու վատորեն կըռվից փախչող, | ||
+ | {{տող|220}}Այլ, երևի, հաճելի է գերահըզոր Զըրվանյանին, | ||
+ | Որ Արգոսից հեռու, անշուք, կորչեն այստեղ աքայեցիք: | ||
+ | Բայց դու, Թոաս, որ առաջ էլ մի մարտագոռ մարտիկ էիր, | ||
+ | Ու սիրտ էիր տալիս, երբ որ տեսնեիր թույլ ուրիշներին, | ||
+ | Մի՛ դադարի նաև հիմա եռանդ և ուժ ներշընչելուց»։ | ||
+ | |||
+ | Պոսեյդոնը՝ գետնադըղորդ արքան այսպես պատասխանեց. | ||
+ | «Տըրոյայից, Իդոմենես, ողջ ու առողջ ետ չի՛ դառնա | ||
+ | Այն մարդը, որ այսօր կամքով ետ է քաշվում պատերազմից, | ||
+ | Այլ շըներին առ ու ավար, և կերակուր դառնա պիտի։ | ||
+ | Բայց դու զենքերդ առ և արի, պարտավոր ենք փութալ և մենք, | ||
+ | {{տող|230}}Ու թեպետև երկու հոգի՝ գուցե օգուտ կարենանք տալ, | ||
+ | Քանզի թույլերն անգամ եթե միավորվեն՝ կըզորանան, | ||
+ | Իսկ մենք գիտենք և կարող ենք քաջերի դեմ կըռվել նույնիսկ»։ | ||
+ | |||
+ | Աստվածն այսպես ասաց նըրան ու դեպի մարտ վերադարձավ. | ||
+ | Իսկ Իդոմենն արագաքայլ հասավ վըրանն իր բարեկերտ, | ||
+ | Հագավ, կապեց զենք ու զըրահ, և առնելով երկու մըկունդ՝ | ||
+ | Վըրանից դուրս թըռավ նորից ու գընում էր կայծակի պես, | ||
+ | Որ Զըրվանյանը բըռնելով թափում էր վար Ոլիմպոսից | ||
+ | Ճաճանչափայլ շողյուններով՝ մահկանացոց իբրև նըշան։- | ||
+ | Ընթանալիս՝ նըրա կըրծքին շողշողում էր պըղինձն այդպես: | ||
+ | {{տող|240}}Եվ ընդառաջ ելավ նըրան Մերիոնեսն արիասիրտ, | ||
+ | Վըրանի մոտ, ուր մըտել էր պըղընձյա տեգերն իր առնելու։ | ||
+ | Եվ քաջասիրտ Իդոմենեսն այսպես ասաց Մերիոնեսին. | ||
+ | «Ով Մոլոսյան Մերիոնես, քաջոտն ընկեր իմ սիրելի, | ||
+ | Ինչո՞ւ թողած գուպարն ահեղ՝ այստեղ ես դու եկել, ասա՛, | ||
+ | Նետահարվա՞ծ ես դու միթե, ու տանջո՞ւմ է փըքինը քեզ, | ||
+ | Կամ թե գո՞ւյժ ես բերել դու ինձ. չեմ սիրում ես կըռվի ժամին | ||
+ | Անգործ նըստել վըրանի մեջ, այլ մարտընչել թըշնամու դեմ»։ | ||
+ | |||
+ | Պատասխանեց նըրան ուշիմ Մերիոնեսն արիասիրտ. | ||
+ | «Իդոմենե՛ս, պըղընձավառ կրետացոց իշխանըդ մեծ, | ||
+ | {{տող|250}}Եկել եմ ես, որ եթե կա, մի տեգ առնեմ քո վըրանից, | ||
+ | Որովհետև իմ նիզակը կոտրեցի ես հարվածելով | ||
+ | Խըրոխտապանծ Դեիփորի կուռ ասպարի վըրա մարտում»։ | ||
+ | |||
+ | Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին. | ||
+ | «Ոչ թե մի տեգ, այլ քըսանը դու կըգըտնես իմ վըրանում, | ||
+ | Հենած պատին, ու բոլորն էլ նիզակներ են տըրոյական, | ||
+ | Որոնց տերերն ըսպանելով՝ ավարել եմ պատերազմում. | ||
+ | Թըշնամուս դեմ ոչ թե հեռվից, այլ կըռվում եմ ես դեմ առ դեմ։ | ||
+ | Տեգեր ունեմ վըրանիս մեջ ու կըմբավոր կուռ վահաններ, | ||
+ | Սաղավարտներ ու զըրահներ լուսաճաճանչ, փայլակնացայտ»: | ||
+ | |||
+ | {{տող|260}}Մերիոնեսը կըրկին անգամ նըրան այսպես պատասխանեց. | ||
+ | «Ե՛ս էլ ունեմ վըրանիս մեջ և թըխաթույր իմ նավակում | ||
+ | Տըրոյական կողոպուտներ, բայց մոտիկ չեն, որ առնեի։ | ||
+ | Կարծում եմ, որ ինքըս նույնպես քաջությունը չեմ մոռացել, | ||
+ | Այլ նախամարտ կըտրիճների փառապարգև շարքումն եմ միշտ, | ||
+ | Այնտեղ, ուր տաք ու բորբոքված մարտ է մըղվում արյունահեղ: | ||
+ | Գո՛ւցե թե մյուս աքայեցիք պատերազմում չեն տեսել ինձ, | ||
+ | Բայց դու, կարծեմ, ականատես եղել ես իմ կըռիվներին»։ | ||
+ | Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին. | ||
+ | «Քաջությանըդ ծանոթ եմ ես, քո ասելուն կարիք չըկա: | ||
+ | {{տող|270}}Նավերի մոտ եթե ընտրեն մեզ քաջերիս դարան նըստել, | ||
+ | (Ուր հատկապես քաջությունը երևան է գալիս մարդկանց, | ||
+ | Հայտնի դառնում, թե ո՛վ է քաջ, և ո՛վ վախկոտ ու վատասիրտ, | ||
+ | Զի վախկոտի դեմքի գույնը փոփոխվում է ամեն վայրկյան, | ||
+ | Եվ սիրտն երբեք կըրծքի ներքո հանգիստ մընալ չի կարենում. | ||
+ | Նըստում է նա ծունկը ծալած, կուչ եկած զույգ ոտքի վըրա, | ||
+ | Եվ լանջքի տակ սիրտը ուժգին բաբախելով դուրս է թըռչում, | ||
+ | Կափկափում են ատամները, կարծելով մահն իր մոտալուտ։ | ||
+ | Այնինչ ոչ գույնն է փոփոխվում, ոչ էլ սիրտն է դողում քաջի. | ||
+ | Երբ մի անգամ վըճռել է նա դարան նըստել մարդկանց շարքում, | ||
+ | {{տող|280}}Ու տենչում է որ շուտ մըտնի տաք կըռվի մեջ թըշնամու դեմ)։- | ||
+ | Ոչ ոք պիտի արհամարհեր ձեռքերըդ հաղթ ու սիրտըդ քաջ, | ||
+ | Եվ եթե վերք առնեիր դու կըռվում հեռվից կամ մոտիկից, | ||
+ | Սըլաքը չէր դիպչի երբեք քո ծոծրակին կամ թիկունքին, | ||
+ | Այլ քո փորից և կամ կըրծքից հարված պիտինըստանայիր, | ||
+ | Նախամարտիկ գընդերի մեջ դեմ-հանդիման գըրոհելիս։ | ||
+ | Սակայն բավ է խոսքով ընկնենք ինչպես փոքրիկ երեխաներ, | ||
+ | Որ տեսնելով մեկնումեկը սընապարծի տեղ դընի մեզ: | ||
+ | Շուտ վազիր դու դեպի վըրան և ա՛ռ նիզակ մի քեզ հարմար»։ | ||
+ | |||
+ | Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես սուրաց արագ, | ||
+ | {{տող|290}}Մըտավ վըրանն ու այնտեղից վերցընելով պղընձյա մի տեգ, | ||
+ | Իդոմենի հետ միասին դիմեց ըշտապ դեպի գուպար։ | ||
+ | Ինչպես Արեսն արյունառուշտ, որ գընում է պատերազմի, | ||
+ | Եվ նըրա հետ գըրոհում է նըրա որդին Խուճապն անահ, — | ||
+ | Որից կըտրիճ պատերազմող մարդն է նույնիսկ ահաբեկվում, — | ||
+ | Եվ դուրս գալով Թրակիայից ըշտապում են մարտ տանելու | ||
+ | Եփիրացոց զինավառված կամ մեծասիրտ Փլեգացոց: | ||
+ | Բայց չեն լըսում ամենևին նըրանք երկու այդ կողմերին, | ||
+ | Այլ մեկն ու մեկ կողմին միայն տալիս են փառք ու հաղթություն, — | ||
+ | Այդպես նաև Մերիոնեսն ու Իդոմենն արանց իշխան | ||
+ | {{տող|300}}Հրաշեկ պղնձով զինավառված գըրոհեցին դեպի գուպար։ | ||
+ | Եվ առաջինն ինքը ուշիմ Մերիոնեսն այսպես ասաց. | ||
+ | «Ով Դևկալյան, ո՞ր կողմից ես ուզում մըտնել ամբոխի մեջ, | ||
+ | Բանակի աջ կողմի՞ց արդյոք, թե՞ մեջտեղից և կամ ձախից, | ||
+ | Որովհետև, իմ կարծիքով, մարտադաշտում չըկա մի տեղ, | ||
+ | Որտեղ ահեղ մարտ չըմըղեն գիսակագեղ աքայեցիք»։ | ||
+ | |||
+ | Կրետացոց իշխանն այսպես պատասխանեց իր զինակցին. | ||
+ | «Նավատորմի մեջտեղը կան ա՛յլ պաշտպաններ ընդդիմադիր,— | ||
+ | Այաքսները և քաջաղեղն աքայեցոց՝ Տևկրոսը գոռ, | ||
+ | Որ քաջ է և՛ ոտնամարտում, որոնք պատվար պիտի կանգնեն | ||
+ | {{տող|310}}Մոլեգնաշունչ մարտընչողի՝ Պրիամյան բուռն Հեկտորի դեմ, | ||
+ | Որը թեև մոլի մարտիկ, բայց հազիվ թե կարողանա | ||
+ | Հաղթել նըրանց և տալ կըրակ նավատորմին, եթե միայն | ||
+ | Զևսը ահեղ մի վառ խանձող չըգըցի մեր նավերի մեջ։ | ||
+ | Ապա թե ոչ Տելամոնյան Այաքսը մեծ տեղի չի տա | ||
+ | Մահկանացու ոչ մի մարդու, որ Դեմետրի բերքն է ուտում | ||
+ | Եվ կարող է պղնձով խոցվել կամ քարերով առհասարակ: | ||
+ | Չի՛ փախչի նա մինչև անգամ ամենահաղթ Աքիլլեսից | ||
+ | Երբ կանգնած է, իսկ ոտքերով անհընար է հետը մըրցել։ | ||
+ | Արդ, զորքի ձախ կողմը դարձիր, որ շուտ տեսնենք և իմանանք, | ||
+ | {{տող|320}}Թե մե՞նք պիտի փառք ընձեռենք մեկ ուրիշի, թե չէ նա՛ մեզ»։ | ||
+ | |||
+ | Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես աշխույժ ու ժիր | ||
+ | Առաջ անցավ, մինչև հասան այնտեղ, ուր նա հըրամայեց։ | ||
+ | Տըրոյացիք երբ որ տեսան բոցանըման Իդոմենին | ||
+ | Եվ նըրա քաջ արբանյակին արվեստագործ զեն ու զարդով՝ | ||
+ | Խրախույս տալով մեկը մյուսին՝ վըրա հասան միահամուռ, | ||
+ | Ու նավերին մոտիկ պայթեց երկուստեք մարտ մի հավասար: | ||
+ | Ինչպես փըչող քամիներից առաջացած հողմերը խոլ | ||
+ | Չոր օրերին, երբ որ բոլոր ճամփաները լիքն են փոշով, | ||
+ | Վեր են հանում դեպի երկինք փոշու ամպեր հըսկայական, — | ||
+ | {{տող|330}}Այդպես նըրանք առան իրար, ու վառվում էր սիրտը նըրանց | ||
+ | Ըսպանելու, կոտորելու մեկը-մյուսին սուր պըղընձով։ | ||
+ | Բորբոքվեց մարտ մի խելահեղ՝ երկայնաստվեր նիզակներով, | ||
+ | Որ ունեին իրենց ձեռքում ախոյաններն ընդդիմամարտ։ | ||
+ | Շողյունը շեկ պըղինձների՝ փըրթած փայլուն կորդակներից, | ||
+ | Զըրահներից, ասպարներից, տեգերից՝ աչք էր շըլացնում, | ||
+ | Երբ համագունդ քայլում էին, և մարդ քարսիրտ պիտի լիներ, | ||
+ | Որ տեսնելով մարտն այդ՝ հըրճվեր և չըցընցվեր ամբողջ հոգով։ | ||
+ | |||
+ | Բայց Զըրվանի երկու հըզոր որդիները իրար ներհակ | ||
+ | Նյութում էին դյուցազների համար դըժնյա ցավեր բազում: | ||
+ | {{տող|340}}Զևսն ուզում էր տալ հաղթություն տըրոյացոց և Հեկտորին | ||
+ | Եվ Արագոտն Աքիլլեսին ցանկանում էր փառավորել, | ||
+ | Բայց միտք չուներ աքայեցոց բընաջընջել Իլիոնի մոտ, | ||
+ | Այլ Թետիսին ու քաջասիրտ նըրա որդուն պատվել միայն: | ||
+ | Իսկ Պոսեյդոնը ծածկաբար ելած ծովիցն իր ըսպիտակ | ||
+ | Մարտ մրտնելով` հորդորում էր աքայեցոց տըրոյանց դեմ, | ||
+ | Ցավում էր նա, որ աքայանք հաղթահարվեն տըրովներից | ||
+ | Եվ իր սըրտում զայրացած էր Արամազդի վըրա սաստիկ։ | ||
+ | Եվ չընայած` երկուսն էլ նույն զարմից էին ու նույն հորից, | ||
+ | Բայց Արամազդն անդրանիկն էր ու ավելի շատ բան տեսած, | ||
+ | {{տող|350}}Այդ պատճառով Պոսեյդոնը չէր հանդըգնում նըրանց օգնել | ||
+ | Հայտ–համարձակ, այլ միշտ գաղտնի և զինվորի կերպարանքով | ||
+ | Ոգևորում Էր բանակում աքայեցի մարտիկներին: | ||
+ | Այսպես, նըրանք փոփոխակի, երկու կըռվող կողմերի մեջ | ||
+ | Պըրկեցին հաղթ ու համազոր կըռվի անլույծ, ամուր մի լար, | ||
+ | Որ երկուստեք շատ-շատերի ծունկեր ծալեց պատերազմում։ | ||
+ | Իդոմենը թեպետև ծեր, խըրախույս տալով դանայեցոց, | ||
+ | Տըրոյացոց մեջ մըխըրճվեց և խուճապի մատնեց նըրանց: | ||
+ | Նա ըսպանեց իր նիզակով կաբեսացի Ոթրիոնեսին, | ||
+ | Որը նոր էր եկել հասել պատերազմին բազմաշառաչ | ||
+ | {{տող|360}}Եվ ուզում էր Պրիամոսի գեղաչըքնաղ աղջիկներից | ||
+ | Կասանդրեին առանց օժտի առնել իրեն կին հարազատ, | ||
+ | Որի համար խոստացել էր մի ակներև գործ կատարել- | ||
+ | Տըրոյայից վանել բըռնի աքայեցոց որդիներին։ | ||
+ | Հավանել էր Պրիամը ծեր՝ իր դըստերը տալու նըրան, | ||
+ | Որի խոստման վըրա վըստահ՝ ոգորում էր նա ողջ ուժով։ | ||
+ | Բայց շողշողուն իր աշտեով Իդոմենեսը անվըրեպ | ||
+ | Զարկեց քաջին, երբ սիգաքայլ առաջ էր նա գալիս վըստահ: | ||
+ | Պըղընձապատ զըրահն հուժկու այդ հարվածին չըդիմացավ. | ||
+ | Իդոմենեսն աշտեն ուժգին ախոյանի փորը խըրեց, | ||
+ | {{տող|370}}Ողջ հասակով փըռեց գետին ու պանծալով այսպես ասաց. | ||
+ | «Ոթրիոնե՛ս, քեզ արդարև ամենից շատ պիտի գովեմ, | ||
+ | Եթե ճըշտիվ կատարես այն, ինչպես որ դու խոսք ես տըվել | ||
+ | Դարդանյան ծեր Պրիամոսին, որ խոստացավ դուստրը տալ քեզ։ | ||
+ | Կըհարգեինք մեր խոսքը մենք, եթե երբեք խոստանայինք | ||
+ | Եվ Արգոսից աստ բերելով պիտի տայինք քեզ կընության | ||
+ | Գեղաչըքնաղ դըստերն անգամ Ագամեմնոն Ատրիդեսի, | ||
+ | Եթե մեզ հետ կործանեիր Իլիոնը բարեբընակ։ | ||
+ | Արդ, եկ ինձ հետ, որ հարսանիքդ անենք մեր սև նավերի մեջ, | ||
+ | Քանզի բոլորս էլ վեհազնյա աներներ ենք խընամախոս»։ | ||
+ | |||
+ | {{տող|380}}Այսպես ասաց Իդոմենեսն ու քարշ տըվեց նըրան ոտքից | ||
+ | Ռազմի միջից դուրս հանելով, որ զինազերծ անի նըրան։ | ||
+ | Ասիոսն այնժամ վըրիժավառ` նըրա վըրա վազեց իսկույն, | ||
+ | Նա, որ կըռվում էր հետիոտն՝ իր ձիերի առջև կանգնած, | ||
+ | Որոնց նըրա ետևն էր միշտ կառավարը պահում պատրաստ, | ||
+ | Եվ որոնց տաք հևքը Ասիոսն ըզգում էր միշտ իր ուսերին։ | ||
+ | Ամբողջ ըրտով ուզում էր նա զարկել դյուցազն Իդոմենին։ | ||
+ | Բայց սա կանխեց և իր տեգով կոկորդից խոր խոցեց նըրան. | ||
+ | Ու տապալվեց Ասիոսն, ինչպես հըսկա կաղնին է տապալվում, | ||
+ | Բարդին և կամ բարձըր սոճի, որ նավերի պետքի համար | ||
+ | {{տող|390}}Հյուսներն են սուր տապարներով գետին փըռում լեռան վըրա։ | ||
+ | Այդպես ընկավ նա իր կառքի և ձիերի առջև տապաստ, | ||
+ | Կըրճըտացող ատամներով ծամելով հողն արնաթաթավ։ | ||
+ | Իսկ կառավարն ապուշ կըտրած չըկարեցավ աճապարել՝ | ||
+ | Ձիերը ետ դարձընելով փախչել ու գլուխն իր ազատել: | ||
+ | Վըրա հասավ Անտիլոքոսն ու նիզակով շամփրեց նըրան. | ||
+ | Ու պրղընձյա զըրահը, որ կըրում էր նա, չըդիմացավ, | ||
+ | Աշտեն նըրա փորը խըրվեց, և նա կառքից գըլորվեց վար, | ||
+ | Իսկ նըժույգները Նեստորի Անտիլոքոս արի որդին | ||
+ | Քըշեց դեպի բանակն իսկույն պըղընձազգեստ աքայեցոց: | ||
+ | |||
+ | {{տող|400}}Ասիոսի մահվան վըրա Դեիփոբոսն անչափ տըրտում, | ||
+ | Մոտիկ գալով Իդոմենին՝ փայլուն աշտեն նետեց նըրան։ | ||
+ | Իդոմենեսն այդ տեսնելով՝ հազիվ գըլուխն իր ազատեց, | ||
+ | Կուչ գալով իր բոլորաձև ասպարի տակ, որ նա ուներ՝ | ||
+ | Արջառամորթ, պըղընձապատ, զույգ փոկերով ամրապընդված։ | ||
+ | Պահվեց այդ հաստ ասպարի տակ, և վըրայից տեգը անցավ, | ||
+ | Ու նիզակը թափ անցնելիս վահանն հընչեց կերկերաձայն։ | ||
+ | Սակայն հուժկու նըրա ձեռքից նետված նիզակն իզուր չանցավ, | ||
+ | Այլ հարվածեց ազգաց հովիվ Հիպպասածին Հիփսինորին. | ||
+ | Սլաքը խըրվեց լյարդի մեջ, ու ծալվեցին ծընկներն իսկույն: | ||
+ | {{տող|410}}Եվ Դեիփոբը փըքվելով գոռոզաբար գոչեց ուժգին. | ||
+ | «Գոնե Ասիոսն առանց վըրեժ չընկավ, և ես կարծում եմ, որ | ||
+ | Հիմա արդեն նա կարծրանիգ դժոխքի դըռնից անագորույն | ||
+ | Ուրախ սըրտով պիտի մըտնի, զի ուղեկից տըվի նըրան»։ | ||
+ | Այսպես ասաց, և աքայանք դառնացան այդ հոխորտանքից, | ||
+ | Եվ մանավանդ խիստ խըռովեց սիրտը արի Անտիլոքի, | ||
+ | Որը թեև սաստիկ տըխուր, բայց չըլըքեց բարեկամին, | ||
+ | Այլ ըշտապեց պաշտպանելու և ասպարով ծածկեց նըրան։ | ||
+ | Ապա երկու մոտ ընկերներ մըտան նըրա թևերի տակ- | ||
+ | Մեկիստեսը Եքիոսյան և Ալաստորը դյուցազնյա, | ||
+ | {{տող|420}}Ու նավերը տարան նըրան, մինչ նա հեծում էր ծանրապես։ | ||
+ | |||
+ | Իսկ Իդոմենն անդուլ վառված ռազմի տենչով, ուզում էր միշտ | ||
+ | Տըրոյացի մի ընկըղմել գիշերի մեջ խավարասույզ, | ||
+ | Կամ ինքն ընկնել՝ հեռացնելով նախճիրն աքյանց որդիներից: | ||
+ | Եվ նա այնտեղ գետին զարկեց Էսիեդի սիրուն որդուն՝ | ||
+ | Դյուցազնական Ալկաթոսին, որ փեսան էր Անքիսեսի: | ||
+ | Առել էր նա աղջիկներից նըրա մեծին՝ Հիպպոդամին, | ||
+ | Որին հայրն ու մայրը սըրտանց սիրում էին, երբ տանն էր դեռ, | ||
+ | Քանզի նա իր գեղեցկությամբ, արարմունքով և իր խելքով | ||
+ | Գերազանցում էր իր բոլոր հասակակից ընկերներին: | ||
+ | {{տող|430}}Դըրա համար նա հարսնացավ Տըրոյայում քաջագույնին, | ||
+ | Որին, սակայն, Պոսեյդոնը ընկճեց ձեռքով Իդոմենի: | ||
+ | Մըթագնելով լույսն աչքերի, կապեց նըրա ոտքերն առույգ, | ||
+ | Որ չէր կարող ոչ ետ փախչել, ոչ էլ խույս տալ ախոյանից, | ||
+ | Այլ քարացած, ինչպես արձան, կամ ծառի պես բարձրասաղարթ | ||
+ | Մինչդեռ անշարժ կանգնել էր նա, Իդոմենը դյուցազնաբար | ||
+ | Պըղընձյա զըրահը հերձելով, (որը նըրանից մի ժամանակ | ||
+ | Հեռացնում էր օրհասը սև) տեգը վարսեց թոքերի մեջ, | ||
+ | Սուր սըլաքից ճեղքըվելով զըրահը՝ խուլ շառաչ հանեց, | ||
+ | Եվ նա գետին ընկավ թընդմամբ՝ տեգը խըրված իր սըրտի մեջ, | ||
+ | {{տող|440}}Որը դեռ տաք, տըրոփելով՝ շարժում էր սուր սայրը տեգի։ | ||
+ | Եվ, վերջապես, այնտեղ միայն Արեսն իջավ բուռն իր թափից, | ||
+ | Եվ Իդոմենն հաղթանակած գոչեց հըպարտ, հոխորտագին, | ||
+ | «Դեիփոբոս, ձեր մեկի դեմ երեքը մենք ըսպանեցինք. | ||
+ | Էլ ի՞նչ ես դու ամբարհավաճ այդպես՝ գովում գըլուխը քո: | ||
+ | Դու ի՛նքդ արի, դեմըս կանգնիր, որ լավ տեսնես, թե ինչպիսի | ||
+ | Բողբոջ եմ ես Արամազդի՝ Կրետեից հասած այստեղ, | ||
+ | Որը ծընեց նախ Մինոսին՝ պահապանին կրետացոց, | ||
+ | Եվ Մինոսը ծընեց հետո ըսքանչելի Դևկալիոնին, | ||
+ | Իսկ Դևկալիոնն էլ ծընեց ինձ՝ արքա բազում մարդկանց վըրա | ||
+ | {{տող|450}}Կրետեի մեջ ընդարձակ. նավերըս ինձ բերին այստեղ | ||
+ | Որպես պատիժ քեզ և քո հոր և բովանդակ տըրոյացոց»։ | ||
+ | |||
+ | Այսպես ասաց. Դեիփոբը տատանվում էր երկմըտությամբ- | ||
+ | Վերադառնա՝ գընա իրեն ընկե՞ր գըտնի տըրոյանց մեջ, | ||
+ | Թե՞ միայնակ ինքը դուրս գա Իդոմենին դեմ-հանդիման։ | ||
+ | Եվ ի վերջո նա որոշեց գընալ գըտնել Էնիասին, | ||
+ | Որին գըտավ կանգնած այնտեղ` մարտիկների վերջին շարքում, | ||
+ | Քանզի ընդդեմ Պրիամոսի սըրտում նա ոխ ուներ պահած | ||
+ | Այն պատճառով, որ ծերն իրեն ըստ արժանվույն չէր մեծարում։ | ||
+ | Դեիփոբը մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց. | ||
+ | {{տող|460}}«Քա՛ջդ Էնիաս, տրոյանց իշխան, եթե իրոք սիրում ես ինձ, | ||
+ | Պարտավոր ես քո քեռայրին դու օգնության հասնել շուտով: | ||
+ | Արի գընանք` Ալկաթոսին մենք ի թիկունք և ի սատար, | ||
+ | Որը, երբ դեռ փոքր էիր դու, քեզ խընամեց նա իր տան մեջ. | ||
+ | Նըրան հենց նոր գետին փըռեց Իդոմենը կորովատեգ»։ | ||
+ | |||
+ | Այս ասելով նա թունդ հանեց սիրտը խիզախ Էնիասի, | ||
+ | Որ խոյացավ դեպ Իդոմենն՝ արյան ծարավ ու կըռվատենչ | ||
+ | Բայց Իդոմենը մանկան պես չըվախեցավ, այլ անսասան | ||
+ | Կանգնեց մընաց, ինչպես վարազ ուժին վըստահ, լեռան վըրա, | ||
+ | Որ ըսպասում է բազմամբոխ որսորդների աղաղակին, | ||
+ | {{տող|470}}Ու ցըցվում են մազերն ըստվար, աչքերն ահեղ բոցավառվում | ||
+ | Եվ ժանիքներն է սըրում իր` մըռըլտալով մոլեգնաբար, | ||
+ | Որ հալածի որսորդներին և շըների ոհմակը ողջ։- | ||
+ | Ըսպասում էր Իդոմենեսն այդպես անահ և աննահանջ | ||
+ | Էնիասի հարձակվելուն, և նայելով իր շուրջը նա | ||
+ | Ձայն էր տալիս ընկերներին՝ Ասկալափին, Դեիպիրին, | ||
+ | Ափարեսին, Անտիլոքին և Մերիոնին ռազմի հըմուտ։ | ||
+ | Եվ դիմելով նա բոլորին՝ այս հորդորիչ խոսքերն ասաց, | ||
+ | «Այստեղ եկեք, սիրելիներս, և օգնեցեք միայնակիս, | ||
+ | Զի ես սաստիկ վախենում եմ քաջոտն ու բուռն Էնիասից, | ||
+ | {{տող|480}}Որ կատաղի է կըռվի մեջ և կարող է մարդ հոշոտել. | ||
+ | Եվ իր ծաղկուն տարիքի մեջ ունի նա մեծ կորով և ուժ։ | ||
+ | Այս իմ հոգով եթե նըրան հասակակից լինեի ես, | ||
+ | Այն ժամանակ կամ ե՛ս պիտի առնեի փառք, և կամ թե նա՛»։ | ||
+ | |||
+ | Այսպես ասաց, և համամիտ ու համաշունչ բոլորը մեկ | ||
+ | Նըրան իրենց միջև առան, ամեն մեկն իր ասպարն ուսած: | ||
+ | Մյուս կողմից էլ Էնիասն էր կանչում զենքի ընկերներին՝ | ||
+ | Դեիփոբին և Պարիսին և դյուցազնյա Ագենորին, | ||
+ | Որոնք նըրա հետ միասին պետերն էին տըրոյացոց: | ||
+ | Գալիս էին իր ետևից մի խումբ խիզախ քաջարիներ, | ||
+ | {{տող|490}}Ինչպես խոյին է հետևում ոչխարների ըստվար մի հոտ | ||
+ | Դեպի աղբյուր ընթանալիս, ու հըրճվում է հովիվն անչափ։ | ||
+ | Էնիասն էլ ուրախացավ իր սըրտի մեջ, երբ որ տեսավ | ||
+ | Ռազմիկների այդ բազմությունն, որ գալիս էր իր ետևից: | ||
+ | Ալկաթոսին շըրջապատած՝ ախոյաններն առան իրար | ||
+ | Երկայնաձիգ մըկունդներով մեկ-մյուսին նըշան բըռնած. | ||
+ | Եվ պըղինձը նըրանց վըրա շառաչում էր ահագնաձայն: | ||
+ | Իսկ բոլորի մեջ գերափառ երկու խիզախ ռազմիկներն այն՝ | ||
+ | Իդոմենեսն ու Էնիասն Արեսի պես արյունառուշտ | ||
+ | Ջանում էին խոցել միմյանց անագորույն պըղինձներով։ | ||
+ | {{տող|500}}Նախ Էնիասն արձակեց տեգ, Իդոմենեսն այդ նըկատեց | ||
+ | Ու խույս տալով ճարպըկորեն պղնձյա տեգից՝ մահից պըրծավ, | ||
+ | Եվ սըլաքը Էնիասի թըռավ գընաց, խըրվեց հողում, | ||
+ | Զի ընդունայն էր սըլացել աշտեն նըրա հուժկու ձեռքից։ | ||
+ | Իսկ Իդոմենն Ինոմավին զարկեց ուղիղ նըրա պորտին, | ||
+ | Պըղինձն հերձեց զըրահն ամուր ու փորոտին խառնեց իրար, | ||
+ | Եվ նա ընկավ գետնաթավալ ճանկըռթելով հողն արյունոտ: | ||
+ | Իդոմենեսը դիակից քաշեց հանեց երկար աշտեն, | ||
+ | Բայց կողոպտել չըկարեցավ ախոյանի զենքերը պերճ՝ | ||
+ | Սըլաքներից տագնապելով, քանզի հոգով թեպետև ժիր, | ||
+ | {{տող|510}}Բայց ծեր էր նա ու չէր կարող սըրունքներով իր դեդևուն | ||
+ | Վազել գընալ, կորզել նիզակն ու ոսոխի տեգից խույս տալ: | ||
+ | Կարող էր նա օրն անողոք վանել կանգնած գուպարի մեջ, | ||
+ | Բայց փախցընել նըրան մարտից՝ սըրունքները չէին զորում։ | ||
+ | Եվ երբ ահա դանդաղաքայլ ուզում էր նա ետ նահանջել, | ||
+ | Դեիփոբոսն արձակեց իր փայլուն աշտեն նըրա վըրա, | ||
+ | Զի նըրա հետ քեն էր մըտել ու պահում էր ոխ շարունակ։ | ||
+ | Սակայն նորից նա վըրիպեց՝ հարվածելով Ասկալափին՝ | ||
+ | Ենիալի որդուն, և սուր աշտեն ծակեց ուսն ու անցավ. | ||
+ | Եվ նա ընկավ փոշիներում ու չանկռեց հողն ագուռներով։ | ||
+ | {{տող|520}}Բայց տակավինչ էր իմացել ահեղագոչ Արեսն հըզոր | ||
+ | Որդու անկումը բազմամբոխ պատերազմի եռուզեռում։ | ||
+ | Նըստել էր նա Ոլիմպոսի ծայրը ոսկյա ամպերի տակ | ||
+ | Արամազդի ահեղ կամքով արգելափակ ու կաշկանդված, | ||
+ | Այնտեղ էին և մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու: | ||
+ | |||
+ | Խիտ շարքերով գըրոհ տըվին Ասկալափի շուրջը նըրանք. | ||
+ | Փայլուն կորդակն Ասկալափի գըլխից խըլեց Դեիփոբոսն, | ||
+ | Իսկ Մերիոնեսը խոյացավ փայլակնաթափ Արեսի պես | ||
+ | Եվ նիզակով վիրավորեց նըրա բազուկն, ու բարձրածայր | ||
+ | Կորդակն ընկավ նըրա ձեռքից շըռընդալից շառաչելով։ | ||
+ | {{տող|530}}Մերիոնեսն անգղի նըման սուրաց դեպի նա նորի՛ց, նորի՛ց, | ||
+ | Ու դուրս կորզեց նըրա ձեռքից երկայնաբուն նիզակը հաղթ | ||
+ | Ապա կըրկին փախավ մըտավ ընկերների բազմության մեջ։ | ||
+ | Իսկ Պոլիդեսն իր հարազատ Դեիփոբին մեջքից գըրկած | ||
+ | Հանեց մարտից ահեղագոռ ու դեպ ձիերն առավ տարավ, | ||
+ | Որոնք կըռվից հեռու կանգնած իրենց տիրոջն էին մընում՝ | ||
+ | Կառավարի և նըկարեն չըքնաղ կառքի հետ միասին, | ||
+ | Որոնք իրենց տիրոջն առան ու փախցըրին դեպի քաղաք, | ||
+ | Մինչ խորապես հեծում էր նա ու հառաչում չարալըլուկ, | ||
+ | Եվ նոր խոցված նըրա բազկից հոսում էր հորդ արյունը տաք: | ||
+ | |||
+ | {{տող|540}}Իսկ մյուսները կըռվում էին, ու բարձրացավ աղմուկ ահեղ։ | ||
+ | Էնիասը հարձակվելով՝ իր սայրասուր տեգով խոցեց | ||
+ | Վըրան վազող Կալեդորյան Ափարեսին, նըրա ուսից | ||
+ | Գըլուխն ընկավ և գըլխի հետ ընկան վահանն ու սաղավարտ, | ||
+ | Ու հոգեառ օրհասը սև շըրջապատեց նըրան իսկույն: | ||
+ | Անտիլոքոսը Թոոնին, երբ փախչում էր նա թիկնադարձ, | ||
+ | Զարկեց տեգով ու կըտրատեց նըրա վըզի ջիղը ամբողջ, | ||
+ | Որ անցնելով թիկնամեջքից՝ պարանոցն է հասնում մինչև, | ||
+ | Կըտրեց այդ ջիղն ամբողջովին, ու նա փըլվեց փոշիներում, | ||
+ | Կարկառելով երկու ձեռքերն իր սիրելի ընկերներին։ | ||
+ | {{տող|550}}Անտիլոքոսն աչքը չորս դին խըլեց նըրա զենքերն ուսից, | ||
+ | Մինչդեռ ամեն կողմից նըրան շըրջապատած տըրոյացիք | ||
+ | Կոփում էին նըրա լայնշի, խայտաճամուկ վահանն անդուլ, | ||
+ | Սակայն չէին կարողանում Անտիլոքի մորթը փափուկ | ||
+ | Վիրավորել, ցըտել իրենց անպարտելի պրղինձներով, | ||
+ | Որովհետև ամեն կողմից Պոսեյդոնը Երկրադըղորդ | ||
+ | Պահպանում էր տեղատարափ փըքիններից Անտիլոքին, | ||
+ | Որ ոսոխից չէր հեռանում ու նըրանց մեջ մըխված էր միշտ։ | ||
+ | Չէր դադարում նըրա նիզակն, այլ շարունակ ճոճելով այն | ||
+ | Սըլանում էր փոթորկի պես, միտք անելով՝ տեգը թըռցնի՞, | ||
+ | {{տող|560}}Թե՞ խոյանա և մոտիկից գոտեմարտի ոսոխի հետ։ | ||
+ | Սակայն ծածուկ չըմընացին նըրա մըտքերն Ադամասից, | ||
+ | Որ հարձակվեց և սայրասուր իր պըղինձով զարկեց նըրա | ||
+ | Կուռ ասպարի կումբին ուղիղ, բայց Պոսեյդոնը կապտահեր | ||
+ | Նըրա սրլաքը բըթացրեց և խընայեց կյանքը քաջի։ | ||
+ | Սլաքի կեսն Անտիլոքի կուռ ասպարի վըրա մընաց | ||
+ | Մի կիսավառ ձողի նըման և մյուս կեսը գետին ընկավ։ | ||
+ | Ադամասը փախուստ տըվեց, որ ազատվի ծանր օրհասից, | ||
+ | Բայց Մերիոնեսն ետևն ընկած՝ զարկեց հուժկու իր աշտեով | ||
+ | Պորտից ներքև առականքին, ուր ամենից ավելի շատ | ||
+ | {{տող|570}}Մահառիթ է Արեսը խիստ՝ մահկանաց ու մարդկանց համար։ | ||
+ | Արդ, Ադամասն ընկնելով այդ իրեն խոցող տեգի վըրա | ||
+ | Տապըլտկում էր տըվայտագին, արջառի պես, որ լեռներում | ||
+ | Կապկապում են պարաններով տավարածներն ու քաշ տալիս: | ||
+ | Այդպես և նա տեգի վըրա գալարվում էր աղեմորմոք, | ||
+ | Մինչև որ մոտ գալով նըրան Մերիոնեսը դյուցազնական | ||
+ | Քաշեց հանեց տեգը մարմնից, և նա թաղվեց խավարի մեջ: | ||
+ | Հելենոսը մոտիկ գալով Թրակյան թըրով իր ահագին | ||
+ | Զարկեց քունքին Դեիպիրի և սաղավարտը ջախջախեց, | ||
+ | Որ թընդյունով գետին ընկավ, և մի մարտիկ աքայեցի | ||
+ | {{տող|580}}Վերցըրեց այն, որ գըլորվել, ընկել էր իր ոտքերի մոտ։ | ||
+ | Եվ աչքերին Դեիպիրի իջավ խավար ու խոր գիշեր: | ||
+ | Կըսկիծն առավ ահեղագոռ Մենելավոս Ատրիդեսին, | ||
+ | Որ սուր նիզակն իր ճոճելով առաջ եկավ ըսպառնալից. | ||
+ | Դեպ Հելենոս դյուցազն արքան, որը լարեց աղեղն իր մեծ. | ||
+ | Եվ երկուսով առան իրար,- մեկը սուրսայր իր գեղարդով | ||
+ | Ըսպառնում էր ախոյանին, և մյուսը իր լայնալիճով: | ||
+ | Հելենոսը նետն արձակեց, որը դիպավ կուրծքը ծածկող | ||
+ | Զըրահի կուռ կարավանդին, բայց նետը ժանտ թըռավ դեպ ետ, | ||
+ | Ինչպես որ մեծ մի կալի մեջ Էրանելիս հոսելիից | ||
+ | {{տող|590}}Դուրս են թըռչում սև գըլուլներ, կամ սիսեռներ են ոստոստում | ||
+ | Փըչող հողմի շընչից և կամ էրանողի հուժկու ուժից: | ||
+ | Այսպես շըքեղ Մենելավի կուռ զըրահին զարնըվելով | ||
+ | Ոստոստելով ուժգընորեն դառըն նետը թըռավ հեռու: | ||
+ | Իսկ Ատրիդես քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ | ||
+ | Զարկեց տեգով հենց ա՛յն ձեռքին, որով աղեղն էր բըռնել նա: | ||
+ | Սըլաքն անցավ թաթից թափով ու մըխըրճվեց աղեղի մեջ. | ||
+ | Ետ փախչելով յուրայնոց մոտ՝ հազիվ պըրծավ նա օրհասից: | ||
+ | Հելենոսի կախված ձեռքից քարշ էր գընում տեգն հացենու, | ||
+ | Որը մեծանձն Ագենորը քաշեց հանեց նըրա ձեռքից | ||
+ | {{տող|600}}Ու փաթաթեց թաթը նըրա՝ պարսատիկի նուրբ ասվիով, | ||
+ | Որ բերում էր ծառան իր հետ ժողովըրդից հովվի համար: | ||
+ | Ահեղաշուք Մենելավին էր հետամուտ համառորեն | ||
+ | Պիսանդրոսը, որին դեպի մահ էր տանում օրհասը չար, | ||
+ | Որ քո ձեռքով, Մենելավե՛, ընկներ ահեղ գոտեմարտում: | ||
+ | Եվ երբ նըրանք հասան իրար՝ մեկն այս կողմից և մյուսը՝ այն, | ||
+ | Վըրիպեց Ատրիդն և ի դերև անցավ աշտեն նըպատակից. | ||
+ | Իսկ Պիսանդրոսը հարվածեց Մենելավի կուռ ասպարին, | ||
+ | Բայց չըզորեց ուժը նըրա թափով պըղինձն իր անցկացնել, | ||
+ | Լայնշի վահանն արգելք եղավ, և կոտըրվեց աշտեն բընից, | ||
+ | {{տող|610}}Այնինչ նա իր մըտքում ցընծաց հաղթանակի խինդով լեցուն։ | ||
+ | Այն ժամանակ քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ | ||
+ | Արծաթագամ սուրն իր քաշեց և խոյացավ նըրա վըրա. | ||
+ | Սա էլ հանեց իր վահանի տակից տապարն պըղընձեղեն | ||
+ | Ձիթենիի երկար կոթով, և իրարու վըրա ընկան: | ||
+ | Պիսանդրոսը զարկեց նըրա գըլխանոցի ճիշտ խորանին՝ | ||
+ | Գարգմանակի ներքնակողմից, իսկ Մենելավը հարվածեց | ||
+ | Ճակատամերձ քըթարմատին, ու ճարճատեց ոսկորն իսկույն, | ||
+ | Եվ արնամած աչքերն երկու ընկան գետին, ոտների մոտ։ | ||
+ | Կուչ եկավ նա ինքն իր վըրա ու տապալվեց փոշեթավալ, | ||
+ | {{տող|620}}Իսկ Մենելավն անմիջապես ոտքը դըրեց նըրա կըրծքին | ||
+ | Եվ զենքերը կողոպտելով՝ այսպես խոսեց խըրոխտապանծ, | ||
+ | «Այսպե՛ս պիտի թողնեք նավերն արագաձի դանայեցոց, | ||
+ | Ամբարտավա՛ն տըրոյացիք, դուք, որ կըռվից չեք հագենում: | ||
+ | Շընե՛ր, կարծես քիչ էր այն գարշ թըշնամանքն, որ հասցըրիք | ||
+ | Ինձ իմ տան մեջ, չերկընչելով ձեր սըրտի մեջ՝ որոտագոչ | ||
+ | Եվ վանատուր Արամազդի վըրեժխընդիր բարկությունից, | ||
+ | Որը մի օր ջընջելու է քաղաքը ձեր հիմնահատակ։ | ||
+ | Քի՞չ էր, կարծես, որ բյուր գանձերս ու սիրառատ կընոջըս դուք, | ||
+ | (Որ ձեզ սիրով հյուրընկալեց) տարաք առանց մի պատճառի, | ||
+ | {{տող|630}}Եվ հիմա էլ մոլեգնում եք մեր ծովաչու նավատորմին | ||
+ | Կըրակ տալ դուք և կոտորել քաջակորով աքայեցոց։ | ||
+ | Ի՜նչ էլ լինի մոլուցքը ձեր՝ ռազմից պիտի քըշեք շուտով։ | ||
+ | Հայր Արամազդ, ճիշտ է, որ քեզ իմաստնագույն են համարում | ||
+ | Աստվածներից ու մարդկանցից, բայց դո՛ւ ես այս բոլորն անում, | ||
+ | Ինչպես որ արդ զորավիգ ես և հովանի տըրոյացոց- | ||
+ | Ամբարտավան ու չար մարդկանց, որոնց հոգին բոլորովին | ||
+ | Հագուրդ չունի հանիրավի և ապօրեն պատերազմից։ | ||
+ | Ամեն բանից հագենում է մարդը՝ քընից, սիրո՛ւց անգամ, | ||
+ | Եվ քաղցրաձայն նըվագներից, երգ ու պարից, որ առավել | ||
+ | {{տող|640}}Սիրելի են մարդու սըրտին, քանթե կըռիվ մըղել դաժան, | ||
+ | Սակայն սըրանք, տըրոյացիք պատերազմից չեն հագենում»: | ||
+ | |||
+ | Այսպես ասաց Մենելավոսն ու կապտելով նըրա մարմնից | ||
+ | Բոլոր զենքերն արյունազանգ տըվեց իր մոտ ընկերներին | ||
+ | Եվ նա նորից վերադարձավ դեպի գընդերն առաջամարտ։ | ||
+ | Պիլեմենես թագավորի որդին վազեց նըրա վըրա — | ||
+ | Հարպալիոնը, որն իր հոր հետ Տըրոյա էր եկել կըռվի, | ||
+ | Բայց չըդարձավ նա այնտեղից իր հայրենի երկիրն անուշ։ | ||
+ | Նա մոտ գալով՝ Ատրիդեսի ասպարի ճիշտ կումբին զարկեց, | ||
+ | Բայց չրզորեց ուժը նըրա՝ տեգն անցկացնել կուռ պըղընձից, | ||
+ | {{տող|650}}Եվ իր չորս դին աչք ածելով, որ չըխոցվեր մեկից հանկարծ, | ||
+ | Փախավ մըտավ յուրայնոց մեջ, ազատվելու համար մահից։ | ||
+ | Բայց Մերիոնեսն առաջ անցած` նետեց մի նետ պըղընձակուռ | ||
+ | Ու ետևից՝ մեջքին զարկեց. սըլաքն անցավ ողնաշարից | ||
+ | Ու խոր խըրվեց առավուշտում և դուրս եկավ անմիջապես: | ||
+ | Հարպալիոնը ծընկակոտոր՝ ընկերների գիրկն ընկնելով | ||
+ | Հոգին փըչեց, ապա փըռվեց գետնի վըրա որդի նըման, | ||
+ | Ու սև արունն առատահոս վըտակի պես հողը թըրջեց։ | ||
+ | Մեծահոգի պափլագոններն Հարպալիոնի դին առնելով | ||
+ | Կառքը դրրին ու սրտաբեկ տարան դեպի Իլիոնը սուրբ: | ||
+ | {{տող|660}}Բոլորի հետ գընում էր և հայրը նըրա արտասվակոծ, | ||
+ | Տըխուր, որ իր որդու համար վըրեժխընդիր չեղավ ոչ ոք: | ||
+ | |||
+ | Բայց Պարիսը մեծ բարկությամբ լըցվեց նըրա մահվան վըրա, | ||
+ | Զի բազմամարդ պափլագոնաց երկրում նըրան հյուր էր եղել, | ||
+ | Ու նա ցասկոտ՝ մի սայրասուր նետ ուղարկեց Մերիոնեսին: | ||
+ | Կար Եվքենոր անվամբ մի մարդ, որդին գուշակ Պոլիվիդի, | ||
+ | Մեծահարուստ ու քաջառողջ, որ ապրում էր Կորընթոսում, | ||
+ | Գիտակ էր նա իր չար բախտին, երբ նավ նըստեց մարտ մեկնելու, | ||
+ | Զի հաճախ էր ասում նըրան Պոլիվիդես ծերը բարի, | ||
+ | Որ կամ պիտի տանն ավարտեր իր կյանքը նա հիվանդությամբ, | ||
+ | {{տող|670}}Կամ աքայանց նավերի մոտ տըրոյացոց ձեռքով ընկներ: | ||
+ | Ուզում էր նա գլուխն ազատել աքայեցոց լուտանքներից | ||
+ | Եվ դառն ախտից օրհասաբեր, որ իր հոգին չըտանջըվի: | ||
+ | Սըրան էր, որ ականջախառն խոցեց Պարիսն իր սուր նետով | ||
+ | Եվ բաժանեց հոգին մարմնից ու ավարի գիրկն ուղարկեց: | ||
+ | |||
+ | Կըռվում էին սըրանք այսպես կըրակ կըտրած իրարու դեմ։ | ||
+ | Մինչդեռ Հեկտորը՝ սիրելին Արամազդի դեռ լուր չուներ | ||
+ | Եվ չգիտեր, թե նավերի ձախակողմից աքայեցիք | ||
+ | Կոտորում են իր զորքերին և թերևըս հաղթեն նըրանք, | ||
+ | Զի Պոսեյդոնն աշխարհակալ հորդորում էր հարկադրաբար | ||
+ | {{տող|680}}Եվ ինքն անձամբ աքայեցոց զորավիգ էր հանդիսանում։ | ||
+ | Գըտընվում էր Հեկտորն այնտեղ, ուր նախ ինքը իր փաղանգով | ||
+ | Գըրոհելով փոթորկի պես՝ մըտավ դըռնից ու պարըսպից, | ||
+ | Ջախջախելով ասպարավոր գումարտակներն աքայեցոց: | ||
+ | Այնտեղ էր նա, ուր Այաքսի ու Պրոտեսի նավերն էին, | ||
+ | Անդ, ըսպիտակ ծովի ափին, քաշված հանված դեպի ցամաք, | ||
+ | Ուր պարիսպը շատ բարձըր չէր, որտեղ ձիերն ու քաջազունք | ||
+ | Ահեղ աղմուկ-աղաղակով կըռվում էին մոլեգնաբար: | ||
+ | Բիովտացիք այնտեղ բոլոր ու յավոններն երկայնազգեստ, | ||
+ | Լոկրացիներն ու փթիացիք և եպիանք պերճապայծառ | ||
+ | {{տող|690}}Ճըգնում էին միահամուռ՝ փայլակնընթաց դյուցազունին | ||
+ | Հեռու պահել նավատորմից, բայց և այնպես չէին կարող | ||
+ | Հաղթահարել բոցանըման աստվածային քաջ Հեկտորին: | ||
+ | Առաջամարտ գընդումն էին ընտիր քաջերն աթենացոց, | ||
+ | Որոնց՝ որդին Պեդեոսի՝ Մենեսթեսն էր հըրամայում, | ||
+ | Եվ նըրա հետ գընում էին Փիդասն, Ստիքիոսն ու Բիասը քաջ: | ||
+ | Եպիանց պետերն էին՝ Մեդեսն ու Դրակիոսն ու Ամփիովն, | ||
+ | Իսկ փթիացոց՝ Պոդարկեսը - կըռվի տոկուն և անվըկանդ, | ||
+ | Մեդոնը քաջ, որ հարճորդին էր դյուցազարմ Ոյիլևսի | ||
+ | Եվ եղբայր էր Այաքսի հետ, բայց ապրում էր Փիլակեում, | ||
+ | {{տող|700}}Հեռու երկրից իր հայրենի, զի սպանել էր այնտեղ մի մարդ՝ | ||
+ | Եղբորն իր խորթ Երիովպ մոր, որը կինն էր Ոյիլևսի: | ||
+ | Իսկ Պոդարկեսն էր Փիլակյան Իփիկլոսի շըքեղ որդին։ | ||
+ | Սըրանք էին, որոնք վեհանձըն փթիացոց գըլուխն անցած | ||
+ | Բիովտացոց հետ միասին կըռվում էին արիաբար | ||
+ | Պաշտպանելու համար իրենց նավերն՝ ահեղ Հեկտորի դեմ: | ||
+ | Իսկ Այաքսը՝ Ոյիլևսի աշխույժ որդին բոլորովին | ||
+ | Չէր հեռանում Տելամոնյան մեծ Այաքսից թեկուզ մի քայլ, | ||
+ | Այլ ինչպես և երկու եզներ քաշում են ծանր արորն արտում, | ||
+ | Եվ հոսում է քրտինքն առստ՝ եղջյուրների արմատներից, | ||
+ | {{տող|710}}Եվ լուծն է լոկ, որ երկուսին բաժանում է մեկը-մյուսից, | ||
+ | Երբ քայլում են նույն ակոսով միշտ միաշունչ և անբաժան, | ||
+ | Այդպես էին նաև նըրանք իրարու կիպ և համընթաց։ | ||
+ | Բայց զինակից մարտիկներից և՛ շատերը, և՛ կորովիք | ||
+ | Գընում էին Տելամոնյան դյուցազնական որդու հետքով, | ||
+ | Եվ փոխնիփոխ առնում էին նըրա ասպարն ընկերաբար, | ||
+ | Երբ նա քըրտներ, կամ հոգնեին նըրա ծընկներն ընթանալիս: | ||
+ | Իսկ լոկրացիք չէին գընում Ոյիլյանի հետ մեծարիստ, | ||
+ | Քանզի նըրանք սովոր չէին դեմ-հանդիման գոտեմարտի | ||
+ | Եվ չունեին հացենու տեգ և ասպարներ բոլորաձև, | ||
+ | {{տող|720}}Պրղընձաձույլ սաղավարտներ ձիաձարի ցըցունքներով։ | ||
+ | Այլ մի-միայն վըստահ իրենց աղեղների ու գառների | ||
+ | Պինդ ոլորած բըրդի վըրա՝ ելել էին եկել Իլիոն, | ||
+ | Եվ անդադրում տեղատարափն իրենց սուրսայր սըլաքների | ||
+ | Տըրոյացոց ըստվարաթիվ գումարտակներն էր խորտակում: | ||
+ | Տելամոնյանք այնտեղ իրենց ճարտարարվեստ ճոխ զենքերով | ||
+ | Կըռվում էին պըղընձավառ Հեկտորի դեմ և տըրոյանց, | ||
+ | Իսկ լոկրացիք նըրանց ետև, թիկունք մըտած, թափում էին | ||
+ | Տըրոյացոց վըրա անդուլ նետերի սուր տեղատարափ, | ||
+ | Որից նըրանք խուճապահար՝ թողին գուպարն ահեղագոռ։ | ||
+ | {{տող|730}}Տըրոյացիք այդտեղ, անշուշտ, վըրաններից ու նավերից | ||
+ | Կըփախչեին ջարդուփըշուր դեպի Իլիոնը հողմակոծ, | ||
+ | Թե չըհասներ Պուլիդամասն ու Հեկտորին այսպես չասեր, | ||
+ | «Անհընազանդ ես դու, Հեկտոր, խորհուրդների և խըրատի։ | ||
+ | Եթե աստված տըվել է քեզ ռազմի հանճար և զորություն, | ||
+ | Ուզում ես, որ խելքո՞վ էլ դու գերազանցես ուրիշների։ | ||
+ | Սակայն ամեն բան միասին կարելի չէ, որ ունենաս։ | ||
+ | Պարգևում է մեկին աստված ռազմի հանճար և զորություն, | ||
+ | Մեկին տալիս ձիրք պարելու, և մյուսին քընար ու երգ, | ||
+ | Մեկ ուրիշի շնորհում է մեծ Արամազդն ահեղագոչ | ||
+ | {{տող|740}}Իմաստություն ու միտք բարի, որից շատերն են օգտըվում. | ||
+ | Քաղաքներ է ազատում նա և գիտե հարգն իր հանճարի։ | ||
+ | Բայց ես պիտի ասեմ քեզ այն, ինչ լավագույնն է թըվում ինձ: | ||
+ | Շուրջըդ բոլոր բըռնել է գոռ պատերազմի կրակն ահա՚, | ||
+ | Եվ մեծասիրտ տըրոյացիք, որոնք անցան պատնեշներից՝ | ||
+ | Կեսը կըռվից հեռու քաշված, կեսը կըռվում են տակավին | ||
+ | Շատերի դեմ կանգնած քըչեր, նավերի շուրջ ցաք ու ցըրիվ։ | ||
+ | Արդ, դեպի ետ նահանջելով՝ կանչիր բոլոր քաջերին դու, | ||
+ | Որ միասին հավաքվելով խորհուրդ անենք մենք մեր միջն, | ||
+ | Թե նավերի վըրա արդյոք պե՞տք է գործենք մենք հարձակում, | ||
+ | {{տող|750}}(Եթե աստված մեզ հաղթություն կամենա տալ) թե՞ պետք է մեզ | ||
+ | Նավատորմից ողջ ու առողջ թողնել իսկույն և հեռանալ: | ||
+ | Վախենում եմ, որ աքայանք երեկվան ոխն առնեն մեզնից, | ||
+ | Քանզի այնտեղ, նավերի մեջ նըստել է մի ռազմիկ անհաղթ, | ||
+ | Որ չեմ կարծում, թե ընդերկար նա ձեռընթափ մընա մարտից»: | ||
+ | |||
+ | Այսպես ասաց, և Հեկտորը հավան կացավ այդ խորհըրդին, | ||
+ | Եվ իր կառքից զեն ու զարդով գետին ցատկեց անմիջապես | ||
+ | Ու դառնալով Պուլիդամին՝ խըրոխտաձայն այսպես ասաց. | ||
+ | «Պուլիդամաս, առայժըմ դու քաջերի հետ մընա՛ այստեղ | ||
+ | Իսկ ես գընամ աչք տամ կըռվին՝ տեսնեմ ինչպես են մարտընչում, | ||
+ | {{տող|760}}Ու պատվերներ տալով նըրանց՝ վերադառնամ այստեղ նորից»։ | ||
+ | Այսպես ասաց ու սըլացավ նա ձյունապատ լեռան նըման. | ||
+ | Ու գոռալով որոտաձայն անցավ արագ գընդից ի գունդ | ||
+ | Տըրոյացոց և դաշնակից կըռվողների փաղանգներով։ | ||
+ | Հեկտորի ձայնն առնելու պես նըրանք մեկեն, միահամուռ | ||
+ | Գըրոհ տըվին այնտեղ, ուր քաջ Պուլիդամասն էր Պանթոյան. | ||
+ | Իսկ Հեկտորը որոնում էր նախամարտիկ գընդերի մեջ | ||
+ | Դեիփոբին արիասիրտ և Հելենոս թագավորին, | ||
+ | Ադամասին և Հիրտակյան Ասիոսին, բայց ոչ մի տեղ։ | ||
+ | Նա չըգըտավ նրանց անխոց ու կենդանի կամ անկորուստ | ||
+ | {{տող|770}}Արգիացոց ձեռքով ոմանք ընկած էին նավերի մոտ, | ||
+ | Եվ ոմանք էլ պարըսպից ներս՝ խոցված տեգով կամ նետահար։ | ||
+ | Սակայն այնտեղ, արյունահեղ պատերազմի ձախակողմում | ||
+ | Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին՝ այրը չըքնաղ Հեղինեի, | ||
+ | Որ քաջերին սիրտ էր տալիս և կըռվելու կոչ էր անում: | ||
+ | Նըրա առաջ կանգնեց Հեկտորն ու դառնալից այսպես խոսեց. | ||
+ | «Դո՛ւ, դըժ-Պարիս, գեղեցկատես, կընամոլի և գըրավիչ, | ||
+ | Ո՞ւր են, ասա՛, Դեիփոբոսն ու Հելենոս հըզոր արքան, | ||
+ | Ո՞ւր՝ Ադամասն ու Ասիոսը Հիրտակյան, Ոթրիոնեսն։ | ||
+ | Հասել է արդ հիմնահատակ կործանման ժամն Իլիոնի. | ||
+ | {{տող|780}}Նըմանապես, հասել է և քո սատակման ժամը դաժան»։ | ||
+ | |||
+ | Ալեքսանդրոսն աստվածատիպ նըրան այսպես պատասխանեց. | ||
+ | «Իզո՛ւր ես դու ուզում, Հեկտոր, անմեղ մարդու ամբաստանել. | ||
+ | Ուրիշ անգամ թերևըս ես ծուլացել եմ մարտի գործում, | ||
+ | Բայց ո՛չ այսօր, զի չըծրնեց մայրս ինձ երկչոտ բոլորովին։ | ||
+ | Այն վայրկյանից, որ քաջերիդ մարտի տարար նավերի մոտ, | ||
+ | Այստեղ կանգնած կըռվում ենք մենք դանայեցոց դեմ անդադար։ | ||
+ | Իսկ քաջերն այն, որոնց մասին հարց ես անում՝ կոտորվեցին. | ||
+ | Լոկ Դեփոբն ու Հելենոս արքան խիզախ պատերազմող | ||
+ | Մարտը թողին և հեռացան իրենց ձեռքից վիրավորված | ||
+ | {{տող|790}}Երկայնաբուն նիզակներով, փըրկված՝ կամքովն Արամազդի։ | ||
+ | Տա՛ր մեզ հիմա, ուր ուզում ես, ուր հոգիդ է հըրամայում, | ||
+ | Եվ մենք սիրով քո ետևից գըրոհ կըտանք միահամուռ | ||
+ | Ու չեմ կարծում, որ քաջություն և խըրախույս պակասի մեզ, | ||
+ | Կըմարտընչենք արիաբար, որքան որ մեր ուժն է զորում, | ||
+ | Իսկ ուժից վեր անհընար է կըռվել, թեկուզ քաջ լինի մարդ»։ | ||
+ | |||
+ | Իր եղբոր սիրտն այս խոսքերով սիրաշահեց դյուցազնը քաջ: | ||
+ | Ու գընացին երկու եղբայր այնտեղ, ուր մարտն էր սոսկալի, | ||
+ | Որտեղ էին Պուլիդամասն ըսքանչելի ու Կեբրիոնն, | ||
+ | Որթեոսը, Փալկեսը և Պոլիպեդեսն աստվածատիպ, | ||
+ | {{տող|800}}Եվ Պալմիսը, և Ասկանիոսն ու Հիպպոդնյան որդին Մորիս, | ||
+ | Որ արգավանդ Սականիից էին եկել մի օր առաջ. | ||
+ | Զըրվանյան Զևսն այն ժամանակ մըղեց նըրանց պատերազմի, | ||
+ | Եվ սըլացան ուժգին թափով, փոթորկաշունչ հողմի նըման, | ||
+ | Որ Արամազդ հոր որոտմամբ գըրոհում է դաշտի վըրա, | ||
+ | Եվ ահագին դըղրրդյունով ընկնելով ծով ալեծածան, | ||
+ | Լըցնում է այն լեռնակուտակ ու փըրփրադեզ կոհակներով, | ||
+ | Որոնք անվերջ հըրում իրար, շառաչում են ահագնաձայն։ | ||
+ | Այսպես ահա, տըրոյացիք պըղընձավառ, այլակնացայտ | ||
+ | Հըրում էին մեկ-մյուսին և ընթանում դեպի առաջ։ | ||
+ | {{տող|810}}Եվ Պրիամյան Հեկտորը բուռն Արեսի պես արյունառուշտ | ||
+ | Առաջնորդում էր բոլորին` բոլորածիր, պըղընձապատ | ||
+ | Ու կարծրակուռ մորթով պատված ասպարը մեծ առջև բըռնած, | ||
+ | Եվ ճոճելով ճակտի վըրա սաղավարտը փայլակնացայտ: | ||
+ | Պաշտպանված մեծ իր վահանով՝ այս ու այնտեղ փորձում էր նա, | ||
+ | Թե թըշնամի գընդերն արդյոք կընահանջե՞ն իր ուժի դեմ։ | ||
+ | Բայց երբեք էլ չըսասանեց աքայեցոց սըրտերը նա: | ||
+ | Տելամոնյան Այաքսը նախ առաջ գալով հըսկայաքայլ՝ | ||
+ | Ձայն արձակեց ու գըրգըռեց նըրան հանդուգն այս խոսքերով, | ||
+ | «Մոտ արի, քա՛ջ, ի՞նչ ես այդպես աքայեցոց դու ահ տալիս. | ||
+ | {{տող|820}}Պատերազմի գործերի մեջ մենք անհըմուտ և անգետ չենք, | ||
+ | Այլ խըստագույն խարազանն է Արամազդի մեզ խեղճացնում: | ||
+ | Անշուշտ քո միտքն այն է, որ մեր նավատորմիղը հըրդեհես, | ||
+ | Սակայն մենք էլ ունենք ձեռքեր՝ պատրաստ միշտ այն պաշտպանելու։ | ||
+ | Անտարակույս ավելի շուտ պիտի ընկնի ոստանը ձեր՝ | ||
+ | Իլիոնը բարեբընակ ու կործանվի մեր ձեռքերով։ | ||
+ | Եվ ես, ահա՛, ասում եմ քեզ, թե հասել է ժամը արդեն, | ||
+ | Որ դու, Հեկտո՛ր, հալածական փախչես պիտի արտասվալից | ||
+ | Աղաչելով Արամազդ հորն ու մյուս բոլոր աստվածներին, | ||
+ | Որ նըժույգներըդ գեղաբաշ առնեն թևեր սըրաթռիչ | ||
+ | {{տող|830}}Բազեներից ավելի սուր՝ քեզ քո քաղաքն հասցընելու, | ||
+ | Փոթորկելով դաշտը՝ իրենց սըմբակների հանած փոշով»։ | ||
+ | |||
+ | Խոսքը նրա բերանն էր դեռ, երբ որ նըրա գըլխավերև | ||
+ | Ճախրեց արծիվ մի օդաճեմ- որպես նըշան հաջողության, | ||
+ | Եվ գոչեց գունդն աքայեցոց՝ այդ հըրաշքից քաջալերված | ||
+ | Եվ Այաքսին ըսքանչելի Հեկտորն այսպես պատասխանեց. | ||
+ | «Այդ ինչե՞ր ես ասում, Այաքս, հոխորտամիտ, ունայնախոս։ | ||
+ | Ո՛ւր էր, եթե ես ամեն օր լինեի մեծ Արամազդի | ||
+ | Հըզոր որդին և նազելի Հերայի ծնունդ, և երանի՜ | ||
+ | Մեծարվեի զերդ Աթենաս և Ապոլլոն՝ ինչպես այսօր, | ||
+ | {{տող|840}}Որ ճիշտ է, թե բերելու է արգիացոց գըլխին աղետ։ | ||
+ | Շատերի հետ և դո՛ւ պիտի սատկես իսկույն, թե սիրտ անես | ||
+ | Դեմ դընելու երկար տեգիս, որ մարմինըդ պիտ հոշոտի, | ||
+ | Եվ քո մըսով ու քո ճարպով պիտ հագեցնես տըրոյացոց | ||
+ | Շըներին դու, տապալվելով աքայեցոց նավերի մոտ»։ | ||
+ | |||
+ | Այսպես ասաց և իր զորքի գլուխն անցած խաղաց առաջ, | ||
+ | Ու ետևից գըրոհ տըվեց ամբոխն աղմուկ-աղաղակով։ | ||
+ | Մյուս կողմից էլ արգիացիք էին գոռում-գոչում ուժգին, | ||
+ | Ըսպասելով արիաբար տըրոյացոց հարձակվելուն։ | ||
+ | Ու երկինք էր հասնում նըրանց գոռում-գոչյունն ահագնաձայն: | ||
+ | </poem> | ||
== Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ == | == Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ == |
18:41, 27 Մայիսի 2024-ի տարբերակ
հեղինակ՝ Հոմերոս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
- 1 Երգ առաջին։ Սրածություն. Քեն
- 2 Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես
- 3 Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը
- 4 Երգ չորրորդ։ Ուխտադրժություն. Ագամեմնոնը զորահանդես է անում
- 5 Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի
- 6 Երգ վեցերորդ։ Հեկտորի և Անդրոմաքեի հանդիպումն
- 7 Երգ յոթերորդ։ Մենամարտ Հեկտորի և Այաքսի. Մեռելաթաղ
- 8 Երգ ութերորդ։ Կիսատ մարտ
- 9 Երգ իններորդ։ Առաքելություն Աքիլլես մոտ
- 10 Երգ տասներորդ։ Դոլոնյան դրվագ
- 11 Երգ տասնմեկերորդ։ Քաջություն Ագամեմնոնի
- 12 Երգ տասներկուերորդ։ Մարտ պարիսպների շուրջը
- 13 Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ
- 14 Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ
- 15 Երգ տասնհինգերորդ։ Հալածումն նավերից
- 16 Երգ տասնվեցերորդ։ Պատրոկլյան դրվագ
- 17 Երգ տասնյոթերորդ։ Սխրագործություն Մենելավոսի
- 18 Երգ տասնութերորդ։ Զինագործություն
- 19 Երգ տասնիններորդ։ Հրաժարումն քենից
- 20 Երգ քսաներորդ։ Դիցամարտ
- 21 Երգ քսանմեկերորդ։ Մարտ գետի շուրջը
- 22 Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը
- 23 Երգ քսաներեքերորդ։ Պատրոկլեսի թաղումը. Խաղեր
- 24 Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի
- 25 Ծանոթագրություններ
Երգ առաջին։ Սրածություն. Քեն
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըռչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի[1] կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը[2]՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Իսկ ո՞վ անմահ աստվածներից այդ երկուսին գըցեց իրար,—
Ապոլլոնը՝ Լատոնեի և մեծազոր Զևսի որդին,
Որ արքայի դեմ զայրացած՝ բանակի մեջ վառեց ժանտախտ,
Ու տանջամահ մեռնում էին բազում զինվոր և զորական։
Ագամեմնոնն անարգելով արհամարհեց Քրիսես քուրմին,
Որ եկել էր հասել նավերն աքայեցոց արագաթև.
Մեծ փըրկանքով ազատելու իր աղջըկան գերությունից։
Ձեռքին ուներ աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա[3]
Ապարոշի մեջ փաթաթած, խընդրում էր նա աքայեցոց
Եվ մանավանդ՝ զույգ Ատրիդյան ժողովըրդի իշխաններին.
«Ո՛վ Ատրիդներ, և համագունդ այլ ամրաբարձ աքայեցիք,
Ոլիմպաբնակ ամենազոր աստվածները թող ձեզ օգնեն
Քանդել քաղաքը Պրիամի[4] և բարո՜վ տուն վերադառնաք։
Ընդունեցեք փըրկանքը ճոխ և ինձ տըվեք դըստերըս դուք,
Ակնածելով աստվածորդի արծաթաղեղ Ապոլլոնից»։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք,
Պատկառելով Քրիսես քուրմից՝ ընդունելու փըրկանքը ճոխ,
Բայց Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Ու չարությամբ ետ դարձըրեց ըսպառնալից այս խոսքերով.
«Ուրիշ անգամ քեզ չըտեսնեմ այս կողմերում դեգերելիս,
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային[5] օգնեն քեզ, ծե՛ր։
Չեմ արձակի դըստերըդ ես, լփնչև որ նա չըպառավի
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
Իր ոստայնը գործելով միշտ և պառկելով ինձ հետ մեկտեղ։
Գընա՛ դու, ծեր, քո փըրկանքով ու զայրույթս մի՛ գըրգըռիր,
Թե ուզում ես գըլուխդ ուսիդ ողջ ու առողջ վերադառնալ»։
Այսպես ասաց, և ծերունին անսաց նըրան սարսափահար
Ու լուռ ու մունջ ելավ գընաց մըռընչալից ծովի ափով։
Եվ մեկուսի քաշված ապա թափում էր նա դառն արտասուք,
Աղերսելով երկայնավարս Ապոլլոն մեծ թագավորին.
«Լըսիր դու ինձ, արծաթաղե՛ղ, Տենեդոսի հըզոր իշխան,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր,
Թե երբևէ կառուցեցի ես քեզ համար տաճար շըքեղ
Կամ ցուլերի և այծերի պարարտ ազդրեր զոհ բերեցի,
Կատարիր այս խնդրանքըս դու. թո՛ղ անողոք դանայեցիք
Արցունքներիս համար տուժեն քո սայրասուր սըլաքներով»[6]։
Այսպես ասաց աղերսագին. Ապոլլոնը լըսեց նըրան
Ու զայրացած վար սըլացավ Ոլիմպոսից անմիջապես
Իր լայնալիճն ու ամրափակ կապարճները ուսը գըցած։
Շաչում էին նըրա ուսին նետերը սուր, ահեղասաստ,
Երբ որ մըռայլ գիշերվա պես առաջ էր նա սուրում թափով։
Գընաց նըստեց նավերից զատ և արձակեց նետերն ահեղ,
Եվ արծաթյա իր աղեղի ճայթյունն հընչեց ահագնազայր։
Նախ զարկեց նա ջորիներին և շըներին արագավազ,
Բայց մահաբեր նետը հետո ուղղելով նա մարդկանց վըրա,
Հարվածում էր՝ ամենուրեք վառ խարույկներ բորբոքելով[7]։
Ինն օր անվերջ թըռչում էին աստվածային նետերն ահեղ։
Եվ տասերորդ օրն Աքիլլես կանչեց ամբոխը ժողովի.
Նըրան միտքը այդ ներշընչեց աստվածուհի աչեղ Հերան,
Որ հուզված էր ի տես հունաց համատարած կոտորածին։
Երբ աքայանք ամեն կողմից հավաքվեցին ակըմբահույլ,
Ելավ քաջոտն Աքիլլն այնժամ և մեծաձայն այսպես ասաց.
«Ո՛վ Ատրիդես, այժըմ, կարծեմ, ժամանակն է, որ նավերով
Ետ դառնանք մենք, եթե միայն ճողոպրեինք ահեղ մահից,
Զի ձեռք-ձեռքի տըված ժանտախտն ու պատերազմն ընկճում են մեզ։
Բայց խորհուրդի կանչենք իսկույն ըղձապատում մեկին այստեղ,
Կամ մի քուրմի և կամ հըմուտ երազագետ ոմըն մարդու,
(Քանզի երազն էլ գալիս է իմաստնագույն Արամազդից)
Որ բացատրի, թե Ապոլլոնն ինչո՞ւ է մեզ նեղում այսքան,
Թերևըս նա մեր մի ուխտից և կամ զոհից դըժգոհ է խիստ,
Եվ կամ գուցե, վայելելով ճենճերն[8] ընտիր ոչխարների
Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։
Այսպես ասաց նա և նըստեց, և նըրանից հետո իսկույն
Ելավ Կալքաս Թեստորյանը՝ ամենավեհ գուշակ֊հըման,
Որ քաջ գիտեր ամենայն ինչ, գիտեր անցյալն ու ապագան։
Գուշակության իր շընորհիվ, որ Ապոլլոնն էր շընորհել,
Առաջնորդ էր եղել հունաց նավերին նա մինչև Իլիոն։
Արդ, ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա ճառել այսպես.
«Ո՛վ սիրելիդ Արամազդի, դու Աքիլլե՛ս աստվածազարմ,
Ասում ես ինձ, որ ես մեկնեմ սըրտմըտությունն Ապոլլոնի։
Կըբացատրեմ բոլորը ես, բայց դու պիտի ուխտես երդմամբ,
Որ ինձ կօգնես ճըշմարտապես, լինի խոսքով և կամ գործով,
Զի անկասկած քաջ գիտեմ ես, որ ինձ վըրա կըբարկանա
Նա, որ իշխում է մեծազոր՝ արգիացոց վըրա համայն,
Եվ որին ողջ աքայեցիք հըպատակվում են հընազանդ։
Թագավորը ահեղ է, երբ բարկանում է փոքրի վըրա,
Եվ եթե նա զըսպի թեկուզ իր վըրդովմունքն առժամապես,
Սակայն սըրտում ոխ կըպահի, մինչև լուծի վըրեժն իր սև։
Ուստի և լա՛վ խորհիր, արդյոք կարո՞ղ ես դու ինձ պաշտպանել»։
Պատասխանեց նըրան քաջոտն Աքիլլը և այսպես ասաց.
«Մի՛ վախենար, պատմիր բոլորն ու պատգամիր, ինչ որ գիտես։
Երդվում եմ ես Արամազդի սիրելագույն Ապոլլոնով,
Որից, Կալքա՛ս, դանայեցոց հայտնություններ ես պատգամում,
Քանի ողջ եմ, և աչքերըս տեսնում են լույսն արեգական,
Ոչ ոք պիտի քեզ չըդիպչի, չըբարձրացնի ձեռքը վըրադ
Եվ ոչ մի հույն, մինչև անգամ ինքը Ատրիդ Ագամեմնոնն,
Որի համար ասում ես թե արքան է ողջ աքայեցոց»։
Այն ժամանակ հըման անբիծ սիրտ առնելով այսպես ասաց.
«Ապոլլոնը չի գանգատվում ո՛չ մեր ուխտից և ո՛չ զոհից.
Այլ Քրիսես ծերունափառ քուրմի համար է բարկացած,
Որին այնպես խիստ անգոսնեց Ագամեմնոնն այն ժամանակ,
Չարձակելով նըրա դըստերն ու փըրկանքը չընդունելով։
Ա՛յս է պատճառն ահավասիկ, որ Ապոլլոնն աղեղնավոր
Ցավեր տըվեց մեզ անհամար և տակավին պետք է որ տա,
Եվ ժանտախտի օրհասը սև մեզնից պիտի չըհեռացնի,
Մինչև աղջիկն այն գեղաչյա առանց գընման ու փըրկանքի
Չըտրվի հորն ու չըտարվի դեպի Քրիսե զոհ անբասիր։
Միայն այնժա՛մ գուցե նըրան ողոքելով մենք հաշտեցնենք»։
Նըստեց ալսպես պատգամելով Կալքաս գուշակը Թեստորյան
Ելավ այնժամ դյուցազն Աստիդ Ագամեմնոնն իշխանապետ
Լի բարկությամբ, տըրտմաթաթավ, սիրտը մըռայլ ամպով պատած,
Եվ աչքերը նըման երկու կայծակնացայտ կըրակների,
Եվ Կալքասին դառնալով նա՝ այսպես խոսեց խոժոռադեմ.
«Չարագուշակ գուժկանըդ դու, ոչ մի լավ բան ինձ չասացիր.
Սիրելի է սըրտին քո միշտ չարիքների լինել գուշակ։
Բարի մի բան չավետեցիր, ոչ էլ գըլուխ հանեցիր դու.
Եվ արդ ելել ճառ ես ասում դանայեցոց դու մարգարեդ,
Որ իբրև թե Աղեղնավորն ա՛յն պատճառով է մեզ պատժում,
Որ ես ինքըս չեմ ընդունել Քրիսեիսի փըրկանքը ճոխ,
Ցանկանալով օրիորդին տանըս պահել, նախընտրելով
Կլիտեմնեստրե իմ կընոջից, որ նըրանից ցած չի մընում
Ո՛չ հասակով և ո՛չ մարմնով, ո՛չ էլ խելքով և կամ գործով։
Բայց և այնպես, եթե պետք է, և բարվոք եք համարում դուք,
Պատրաստ եմ ես այժըմևեթ ուղարկելու հորը նըրան,
Քանզի ազգիս փըրկությունն եմ կամենում ես և ո՛չ կորուստ։
Բայց անհապաղ պատրաստեցեք դուք ինձ համար մի ա՛յլ պարգև,
Որ չըմնամ արգիացոց մեջ միայն ե՛ս անմըրցանակ,
Ինչ որ վայել չէ ինձ բընավ, չէ՞ որ ահա տեսնում եք դուք,
Որ մըրցանակն իմ թանկագին՝ ձեռքիցս արդեն դուրս է գալիս»։
Նըրան այսպես պատասխանեց Աքիլլեսը աստվածազարմ.
«Ո՛վ մեծափառ Ագամեմնոն, ժըլատ սաստիկ և ընչաքաղց,
Մեծահոգի հույները քեզ ինչպե՞ս պիտի տան մըրցանակ։
Մենք չըգիտենք այնպիսի տեղ, ուր ավարներ լինեն դիզված,
Իսկ ինչ որ մենք ավարեցինք, բաժանված է վաղուց արդեն,
Եվ արդար չէ, որ վերըստին զորքն այն բերի, թափի այստեղ։
Առայժըմ դու ետ ուղարկիր օրիորդին, իսկ մենք, հետո,
Աքայանքըս եռապատիկ, քառապատիկ U ավելին
Կըհատուցենք քեզ փոխարենն, եթե Զևսը մեզ շնորհի
Հիմնահատակ քանդել մի օր Տրոյա քաղաքն ամրապարիսպ»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Աստվածատիպ դու Աքիլլես, ինձ մի՛ փորձիր խաբել իզուր,
Քաջ ես թեպետ և խելացի, բայց ինձ ծուղակ չես գըցի դու։
Մըրցանակըդ պահես դու պինդ, և զըրկվե՞մ ես իմինից.
Եվ ինձ պատվեր ես տալիս դեռ, որ ես նըրան ետ ուղարկեմ...
Լինի՛, միայն մի՛ պայմանով, որ ինձ մեծանձն աքայեցիք,
Շահելով սիրտն իմ՝ փոխարեն տան մըրցանակ մի համարժեք.
Իսկ եթե ոչ, ինքըս անձամբ գալով պիտի սեփականեմ
Պարգևը քո կամ Այաքսի, Ոդիսևսի, սակայն, գիտեմ,
Ում էլ որ ես ձեոք դիպցընեմ՝ պիտի մռընչա դառնահառաչ։
Սակայն թողնենք մենք այս մասին ուրիշ անգամ մըտածելու,
Իսկ այժըմ շուտ մակույկ գըցենք աստվածային ծովի վըրա,
Նըշանակենք նավաստիներ քաջաբազուկ և աջողակ,
Դընենք մեջը մեր զոհը սուրբ և գեղեցկայտ Քրիսեիսին։
Իշխաններից մեկը թող որ առաջնորդի մակույկը սև.
Այաքսը կամ Իդոմենեսն, կամ Ոդիսևսը դյուցազարմ,
Եվ կամ ինքըդ, Պելիսածին, ահեղագո՛ւյնդ ամենքի մեջ,
Որպեսզի դու մատուցելով զոհը՝ շարժես սիրտը նըրա,
Ու հաշտեցնես խըռովահույզ հաստաղեղին աքայանց հետ»։
Աքիլլն այնժամ ծուռ նայելով՝ նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ լըրբությամբ լըցված հոգի, դու ընչաքաղց ու նենգամիտ.
Այսուհետև ո՛վ հույներից պիտի խոսքիդ անսա սիրով,
Ճամփա գընա հոժարակամ և կամ կըռվի քաջակորով։
Վրեժխնդիր ոգով վառված՝ չեկա այստեղ մարտընչելու
Տըրոյացոց դեմ տիգազեն, որոնք վընաս չեն տըվել ինձ,
Չեն ավարել նըրանք երբեք ոչ եզներըս և ոչ էլ ձիս,
Ոչ էլ Փթիո մեջ արգավանդ՝ բերրի հունձքերս են աղարտել,
Զի մեր միջև կան բազմաթիվ լեռներ պաշտպան ու գոռ ծովեր,—
Այլ, ո՛վ լպիրշ, եկանք այստեղ, քո ետևից, որ դու հըրճվես՝
Մենելավի և քո վըրեժն առնելով քաջ տրովցիներից։
Սըրանց մասին, ա՛յ շաներես[9], չես մըտածում ամենևին
Եվ ըսպառնում ես լըրբաբար մըրցանակն իմ խըլել ինձնից,
Որի համար ես այնքան շատ աշխատեցի քըրտինք մըտած,
Եվ որը ինձ պարգև տըվին պարմանիներն աքայեցի։
Չի եղել դեռ, որ մըրցանակն իմ հավասար լինի քոնին,
Ամեն անգամ, երբ մի քաղաք են ավերել աքայեցիք.
Մինչ դեռ կըռվի ողջ ծանրությունն այս իմ ուսերն են վերցընում,
Իսկ բաշխումի ժամը երբ գա՝ պարգևների մեծը քոնն է[10],
Մինչ ես փոքրիկ, սըրտահաճո մի բան առած իբրև բաժին՝
Նավատորմն եմ վերադառնում՝ հոգնած մարտի տաժանքներից։
Ես ինքս հիմա անմիջապես կըհեռանամ դեպի Փթիա,
Քանզի հազար անգամ լավ է նավել դեպի հայրենի տուն,
Քան թե մընալ և քեզ համար հարստություն դիզել այստեղ»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան.
«Վերադարձին իսկույն ևեթ, եթե քո սիրտն այդ է ուզում.
Ես քեզ երբեք չեմ աղաչի, որ ինձ համար մընաս այստեղ.
Իմ շուրջը դեռ շատերը կան, որոնք հարգում պատվում են ինձ,
Առավել ևս Դիոսն ըզգոն՝ Արամազդը ամպրոպադեզ։
Դյուցասընունդ արքաներից ամենեն շատ քեզ եմ ատում,
Քանզի սըրտիդ սիրելի են ամեն անգամ կըռիվ ու վեճ,
Եվ եթե ուժ ունես՝ այդ էլ աստվածներն են պարգևել քեզ։
Տո՛ւն դարձիր շուտ քո նավերով, ընկերներով քո համախոհ,
Իշխիր այնտեղ միրմիդոնաց. հոգ չեմ անում ես քեզ համար,
Ոչ էլ երկյուղ՝ քո վըրեժից, այլ ըսպառնում եմ ես ահա,
Զի Ապոլլոն Գուշակն արդեն առավ ինձնից Քրիսեիսին,
Ուղարկում եմ ինքըս նըրան իմ մակույկով ու մարդկանցով
Եվ վըրանդ գալով անձամբ՝ քո մըրցանակն առնեմ պիտի,
Գեղատեսիլ Բրիսեիսին, որպեսզի դու լավ հասկանաս,
Թե քեզանից հըզոր եմ ես, և ուրիշներն առհասարակ
Չըհանդըգնեն անձը իրենց դընել անձիս զուգակըշիռ»։
Այսպես ասաց, ցասումն առավ Պելիսածին Աքիլլեսին,
Եվ թավամազ կըրծքի ներքո երկմըտում էր սիրտը նըրա՝
Հեռու վաներ բոլորին էլ և ըսպանե՞ր Ատրիդեսին,
Թե՞ զըսպեր իր զայրույթը բարկ ու ցասումը սանձահարեր։
Եվ մինչդեռ նա խըռովահույզ ու դառնապես վիրավորված
Պատրաստվում էր դուրս քաշելու վիթխարի սուրն իր պատյանից՝
Ինքն Աթենասն իջավ այնտեղ՝ եկած Հերա աստվածուհուց,
Որ սիրում էր երկուսին էլ և հոգ տանում առհավասար[11]։
Կանգնեց ետև Պելիսյանի, բըռնեց խարտյաշ գանգուրներից.
(Միայն նըրան էր երևում, նըրանից զատ ո՛չ այլ ոքի)։
Սոսկաց Աքքիլլն ու շուռ գալով՝ տեսավ Պալլաս Աթենասին,
Որին իսկույն նա ճանաչեց կայծակնացայտ հուր աչքերից,
Ու տեղնուտեղ արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ինչո՞ւ եկար, դո՛ւստրըդ ահեղ ասպարակիր Արամազդի,
Ագամեմնոն Ատրիդեսի թըշնամանքնե՞րը տեսնելու։
Բայց ասում եմ ահավասիկ, և ասածըս կկատարվի,
Գոռոզությունն ամբարտավան դըրա գըլուխն ուտե պիտի»։
Եվ Ասթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց,
«Եկա, որ քո սըրտմըտությունն ես ամոքեմ, եթե անսաս։
Ինձ ուղարկեց լուսածըղի աստվածուհի Հերան այստեղ,
Որ սիրում է երկուսիդ էլ ու հոգ տանում առհավասար։
Դադարեցրու կըռիվըդ դու և մի՛ քաշիր սուրըդ սուրսայր,
Այլ նախատիր խոսքով նըրան, ինչքան որ քո սիրտն է ուզում,
Ասում եմ քեզ ահավասիկ, և կատարվի խոսքըս պիտի,
Օր պիտի գա, որ փոխարենն այս անիրավ թըշնամանքի,
Եռապատիկ ճոխ պարգևներ տիպի տըրվեն քեզ, Աքիլլես,
Բայց առայժըմ զըսպիր դու քեզ և մեզ անսա խոհեմաբար»։
Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Պետք է պահել, աստվածուհի, պատվերը ձեր և ձեզ անսալ,
Թեև սաստիկ եմ զայրացած, բայց լավ է ձեզ հընազանդել.
Աստվածներին լըսողն երբեք չի մոռացվում աստվածներից»։
Ասաց և իր ծանըր ձեռքով խըթեց արծաթ երախակալն
Ու վիթխարի սուրն իր ահեղ՝ պատյանի մեջ խըրեց կըրկին,
Հնազանդելով Աթենասին, որը դարձավ դեպ Ոլիմպոս՝
Բընակավայրն անմահների, ասպարակիր Դիոսի մոտ։
Իսկ Աքիլլը, որը ցասման ամպրոպը դեռ չէր դադարել,
Վերըսկըսեց նորից սաստիկ հանդիմանել Ատրիդեսին.
«Ո՛վ դու գինուց ծանրացած մարդ, եղջերվասիրտ[12] և շընաչյա,
Գուպարի մեջ արիաբար դու չըմըտար ոչ մի անգամ,
Ոչ էլ հունաց քաջերի հետ դարան մըտար երբևիցե,
Քանզի քեզ այդ մահ է թըվում. շա՜տ ավելի լավ է անշուշտ
Աքայեցոց մեծ բանակում նըստել հանգիստ և ապահով,
Նըստել և քեզ դեմ խոսողի մըրցանակներն հափըշտակել։
Ազգակործա՛ն դու թագավոր, վատերի ես հըրամայում,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ այսօր վերջինն էր լինելու։
Բայց ես ահա՛ ասում եմ քեզ ու երդվում եմ նըմանապես
Այս մականի[13] վըրա, որ էլ չի արձակի տերև ու ոստ,
Քանի որ նա՝ անդառնալի՝ բունն իր թողեց լեռան վըրա
Եվ այլևըս այսուհետև նա չի նորից բողբոջելու,
Զի պըղինձը քերեց նըրա տերևներն ու կեղևն ամուր,
Եվ որ իրենց ձեռքում ահա կըրում են արդ իրավարար
Աքայեցիք՝ Արամազդի օրենքներին ավանդապահ։
Արդ, այս երդումս ահավասիկ աղետաբեր կըլինի քեզ.
Օր կըգա, երբ աքայեցիք Աքիլլեսին փընտրեն պիտի,
Եվ դու, թեպետև սըրտացավ՝ չըկարենաս օգնել նըրանց,
Երբ որ Հեկտորն արյունռուշտ գետին փըռի շատ շատերին։
Ինքըդ այնժամ տագնապահար սիրտըդ պիտի պատառոտես,
Թե դու ինչո՞ւ չըպատվեցիր աքայացոց քաջագույնին»։
Այսպես ասաց Պելիսածինն ու ոսկեգամ, բևեռապինդ
Գավազանը գըցեց գետին և ինքն այնտեղ նըստեց նորից։
Իսկ Ատրիդեսն ահագնազայր մըռմըռում էր քինախընդիր։
Ելավ այնժամ Պելյանց խոսնակ քաղցրաբարբառ Նեստորը ծեր,
Որի լեզվից մեղրից անուշ՝ խելոք խոսքեր էին ծորում։
Ապրել էր նա պարզաբարբառ մարդկանց երկու սերընդի հետ,
Որ դիցային Պիլոսի մեջ ապրել-սընվել էին առաջ,
Որոնք բոլորն էլ վաղուց ի վեր անհետացել էին արդեն
Եվ երրորդի վըրա էր նա թագավորում այդ ժամանակ։
Որպես բարի խորհըրդատու՝ Նեստորն այսպես ասաց նըրանց.
«Վա՜յ մեզ, իրոք աքայեցոց երկրին մեծ սուգ է ըսպասում.
Ուրախանա՛ն պիտի Պրիամն ու որդիները Պրիամի.
Ցնծան պիտի ամբողջ հոգով և մյուս բոլոր տըրոյացիք,
Երբ որ լըսեն ձեր մեջ ծագած այս երկպառակ վեճի մասին,
Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի[14],
Եվ այդ մարդիկ բոլորովին չանգոսնեցին ինձ երբևէ։
Ես ոչ մի տեղ դեռ չեմ տեսել, չեմ էլ տեսնի ես այնպիսիք,
Ինչպես Դրիաս ու Պիրիթոս ազգապետներն էին խոհեմ,
Եվ Կենևսը, Եկսադիոսն ու Պոլիփեմն աստվածատիպ,
Ինչպես Թեսևսը Էգեյան՝ հար և նըման աստվածների։
Նըրանց նըման քաջակորով մարդ չըսընեց երկիրն երբեք,
Ամենաքաջն էին նըրանք, կըռվում էին իրենց նըման
Քաջերի դեմ լեռնաբընակ[15], և ջարդեցին նըրանց բոլոր։
Եվ ապրեցի ես նըրանց հետ, գալով երկրից մի հեռավոր—
Պիլոսից և նըրանց հետ խառն կըռվում էի ուժիս չափով,
Որոնց հետ այժմ ապրողներից ոչ ոք կըռվել սիրտ չի անի.
Սակայն դարձյալ լըսում էին խորհուրդներըս նըրանք սիրով։
Լըսեք և դուք, զի լավ բան է լըսել խելոք խոսք ու խըրատ։
Ագամեմնո՛ն, Աքիլլեսից մի՛ խըլիր դու այդ աղջըկան,
Աքայեցի որդոց տըված պարգևը թող մընա նըրան։
Եվ դու էլ մի՛, Պելիսածին, կըռվի հըզոր արքայի հետ,
Քանզի քեզ հետ և նույն պատվին չէ հավասար վիճակակից
Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
Թեպետև դու քաջ ես իրոք, աստվածուհի մորից ծընված[16],
Բայց ավելի՛ հըզոր է նա, քանզի իշխում է շատերին։
Դու, Ատրիդես, խընդրում եմ քեզ, մըռունչներըդ դադարեցրու,
Մարիր հուրը քո բարկության Պելիսածին Աքիլլի դեմ,
Որ պատվարն է ողջ աքայանց համար այս մեծ պատերազմում»։
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Այդ ամենը, ո՛վ ծեր ունի, շատ ճըշմարիտ խոսեցիր դու,
Բայց հավակնում է բոլորից բարձըր կանգնել Աքիլլը գոռ
Եվ ամենքի վըրա իշխել, հըրամաններ արձակելով։
Բայց և այնպես չեմ հավատում, որ համոզվի դըրան ոչ ոք։
Եթե նըրան քաջ օժտեցին աստվածները, սակայն մի՞թե
Թույլ տըվին, որ թափե բերնից հազար լուտանք ու նախատինք»։
Իսկ Աքիլլեսն աստվածազարմ կըտրեց նըրա խոսքն ու ասաց.
«Վատ, արդարև, և անպիտան մարդ կոչվեմ ես, եթե երբեք
Հրամաններիդ այսուհետև հընազանդեմ և քեզ անսամ։
Ուրիշներին հըրամայիր և ինձ վըրա մի՛ հոխորտա,
Չեմ ուզում քեզ այսուհետև հըպատակվել ամենևին։
Ասում եմ քեզ նըմանապես, և դու այն լավ միտքըդ պահիր,
Ես աղջըկա համար երբեք ձեռքով պիտի չըմարտընչեմ
Ոչ քեզ, ոչ էլ ուրիշի հետ, զի ձեր տըվածն եք առնում դուք,
Սակայն ուրիշ ինչ բան որ կա սըրաթըռիչ իմ սև նավում
Դու նըրանցից ոչինչ պիտի բըռնի առնել չըհանդըգնես,
Ապա թե ոչ, լավ իմացիր, թող իմանան նաև սըրանք,
Որ նույն ժամին տեգիս չորս դին ցայտե պիտի արյունըդ թուխ»։
Աղեղնաբան այս խոսքերի կըռվից հետո ելան նըրանք
Ու ցըրեցին ժողովն իրենց՝ աքայեցոց նավերի մոտ։
Պէլիսածինը հեռացավ դեպի նավերն հարթահատակ,
Մենիտյանին և զինակից ընկերներին հետն առնելով։
Իսկ Ատրիդը ծովը ձըգեց արագընթաց մակույկ մի սև
Եվ ընտրելով քըսան նավակ, զետեղեց զոհն աստվածային,
Բերեց այնտեղ նավը դըրեց Քրիսեիսին գեղեցկադեմ,
Եվ Ոդիսևսը հանճարեղ մակույկ ելավ իբր առաջնորդ։
Երբ ճանապարհ ընկան նըրանք, նավեցին թաց ճանապարհով,
Ատրիդեսը մաքըրվելու հըրաման տըվեց ժողովըրդրն։
Մաքըրվեցին բոլորն այնժամ ու թափեցին աղտն իրենց ծով,
Ապա հանուն Ապոլլոնի զոհեր բերին ընտիր-ընտիր
Արջառների և այծերի՝ ամուլ-անբեր այն ծովափին,
Մինչև երկինքն էր բարձրանում զոհերի ծուխն ու գոլորշին։
Եվ մինչ ճամբարն ըզբաղված էր այս գործերով, Ատրիդ արքան
Չէր դադարում Աքիլլի դեմ ըսպառնանքներ մըռմըռալուց,
Եվ կանչելով իր մոտ երկու հավատարիմ ծառաներին՝
Տալթիբիոսին և հընազանդ Եվրիբատին, այսպես ասաց.
«Շո՛ւտ գընացեք Պելիսածին Աքիլլեսի վըրանը դուք
Եվ իր ձեռքից բըռնած այստեղ բերեք չըքնաղ Բրիսեիսին.
Իսկ թե չըտա, ինքըս անձամբ գալով այնտեղ պիտի խըլեմ
Մեծ զորությամբ իմ բազմամբոխ, որ պիտ նըրան ծանըր նըստի»։
Այս ասելով ճամփեց նըրանց ըսպառնալից հոխորտանքով։
Եվ գընացին նըրանք անբեր ծովի ափով ակամայից
Ու հասնելով միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
Գըտան նըրան իր սև նավի և վըրանի առջև նըստած։
Աքիլլեսը նըրանց ի տես՝ ամենևին չուրախացավ։
Մունետիկներն արքայի դեմ, պատկառանքով կանգնած հեռու,
Ծըպտուն անգամ չըհանեցին իրենց գալու վերաբերյալ,
Բայց նա իսկույն գըլխի ընկավ ու դառնալով նըրանց՝ ասաց.
«Ի՞նչ եք այդպես հեռու կանգնել, սուրհանդակներ Արամազդի[17].
Առաջ եկեք, դուք իմ հանդեպ հանցավոր չեք բոլորովին,
Ձեզ Ատրիդեսն է ուղարկել Բրիսեիսի համար, գիտեմ։
Գընա՛ ուստի, քաջ Պատքոկլես, դուրս բեր աղջիկն իրենց ուզած,
Տուր, որ տանեն, և թող վըկա լինեն երկուսն այս՝ երջանիկ
Աստվածների առջև անմահ և մարդկանց մոտ մահկանացու,
Եվ իրենց ժանտ թագավորի, որ չեմ կըռվի այսուհետև
Ու չեմ փըրկի ուրիշներին կորըստաբեր պատուհասից,
Զի նա իրոք մոլեգնում է եղեռնավոր խոր հուրդներով
Ու չի նայում առաջ ու ետ ամենևին, որ կարենա
Փըրկել հունաց կյանքը, որոնք մարտընչում են նըրա համար»։
Այսպես ասաց, և Պսոորոկլեսն իր ընկերոջ հընազանդեց,
Եվ վրանից դուրս հանելով գեղեցկատես Բրիսեիսին,
Հանձնեց նըրանց, որոնք իսկույն վերադարձան դեպ աքայանք.
Եվ մանկամարդ կինն ակամա հետևում էր նըրանց հըլու։
Իսկ Աքիլլեսն ընկերներից առանձնացած և մեկուսի
Լաց էր լինում մեն ու մենակ նըստած ճերմակ ծովի ափին
Եվ արցունքոտ աչքերն հառած ծովի կապույտ ալիքներին
Մորն[18] էր կանչում աղաչագին երկու ձեռքերն առաջ պարզած.
«Մայր իմ, քանզի ինձ կարճակյաց ծընեցիր դու այս աշխարհում,
Պետք էր գոնե, որ ոլիմպյան Արամազդը որոտագոչ
Պարգևեր ինձ փառք ու պատիվ, բայց նա բընավ ինձ չըպատվեց,
Իշխանապետ Ագամեմնոնն ինձ անգոսնեց անարգաբար
Եվ մըրցանակըն իմ խըլելով, սեփականեց հանիրավի»։
Այսպես ասաց արտասվալից, և նազելի մայրը լսեց,
Որ նըստել էր խորքը ծովի, ծերունազարդ նըրա հոր մոտ։
Զերդ շամանդաղ ելավ ճերմակ ալիքներից անմիջապես,
Եկավ նըստեց իր որդու մոտ, որ լալիս էր սըրտակըտոր,
Ու գրգվելով նըրան ձեռքով, այսպես ասաց գորովագին.
«Ինչո՞ւ ես դու լալիս, որդյա՛կ, ի՞նչ ցավ հոգին քո պաշարեց,
Ասա, խոսիր, որ իմանամ, տեղյակ լինեմ պատահածին»։
Եվ դառնապես հառաչելով ասաց իր մորն Աքիլլը ժիր.
«Գիտես արդեն, ի՞նչ կարիք կա պատմել բոլորն իմացողիդ։
Մըտանք Թեբե՝ նըվիրական քաղաքը սուրբ Էտիոնի[19],
Եվ քանդելով, կողոպտելով՝ ավարն ամբողջ բերինք այստեղ,
Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
Ատրիդեսին տըվին չըքնաղ ու գեղեցկայտ Բրիսեիսին։
Սակայն հետո Քրիսեսը ծեր՝ քուրմը գուշակ Ապոլլոնի
Պըղընձազգեստ աքայեցոց սըրաթըռիչ նավերն եկավ,
Որ ազատի իր աղջըկան, բերելով հետն անբավ փըրկանք։
Ձեռքին բըռնած աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա
Վարսակալի մեջ փաթաթած՝ խընդիրք արավ աքայեցոց
Եվ մանավանդ զույգ Աստիդյան ժողովըրդոց իշխաններին։
Հավան կացան նըրա խոսքին այնտեղ բոլոր աքայեցիք
Պատկառելով քուրմից՝ առնել նըրա բերած փըրկանքը ճոխ,
Իսկ Ատրիդես Ագամեմնոնն անբարեհաճ՝ մերժեց նըրան
Եվ չարությամբ ետ ուղարկեց նըրան սաստիկ ըսպառնալով։
Հեգ ծերունին հույժ բարկացած վերադարձավ եկած ճամփով.
Եվ Ապոլլոնն իր սիրելու լըսելով լացն աղիողորմ
Ուղղեց սըլաքն իր մահաբեր արգիացոց վըրա համայն։
Մեռնում էին զորք անհաշիվ, թըռչում էին աստվածային
Նետերն անդուլ՝ լայնածավալ դեպի բանակն աքայեցոց։
Մեկնեց հըմուտ գուշակն այնժամ Հաստաղեղի ցասումը մեզ,
Իսկ ես աստծուն հաշտեցնելու խորհուրդ էի տալիս նըրանց։
Բայց բարկացավ Ագամեմնոննը սպառնալիք որոտալով,
Որ և ահա կատարված է. քանզի խայտակն աքայեցիք
Արագահաս նավով նըրան ուղարկում են դեպի Քրիսե
Ու տանում էն տիրոջ՝ զոհեր. և արքայի մարդիկ դեռ նո՛ր
Իմ վըրանից առան տարան չըքնաղագեղ Բրիսեիսին,
Որ որդիներն աքայեցոց ինձ տըվեցին որպես պարգև։
Եվ արդ, եթե կարող ես դու, հասիր որդուն քո օգնության,
Փութա, մայր իմ, դեպի Ոլիմպ և աղաչիր Արամազդին,
Թե օգնությամբ երբևիցե շահել ես դու սիրտը նըրա։
Հաճախ ես դու պարծենալով պատմել իմ հոր ապարանքում,
Թե մի անգամ ինքըդ միայն անմահների մեջ բովանդակ
Մի ժանտ ոճրից ազատեցիր Զըրվանյանին ամպակուտակ,
Մինչ մյուսներն ոլիմպիական ջանում էին կապել նըրան՝
Հերան աչեղ, Պոսեյդոնը և Աթենաս Պալլասն անգամ։
Եվ գընալով աստվածուհիդ նըրա կապերն արձակեցիր,
Դեպ Ոլիմպոսը կանչելով հարյուրաձեռն Էտիոնին,
Որին բոլոր աստվածները Բրիարևս են անվանում,
Զի անցնում էր սա իր հորից իր մեծ ուժով և զորությամբ։
Եվ նա գալով՝ Զըրվանյանի կողքը բազմեց փառքով իր վեհ,
Որի ահից աստվածները էլ սիրտ չարին կապել Զևսին։
Այս բաները հիշեցնելով նըստիր նըրան դու առընթեր,
Բըռնիր ծընկներն, և թող հաճի լինել տրոյանց նա զորավիգ
Իսկ ծովափին, նավերի մոտ թող ջարդըվեն աքայեցիք,
Որ համն առնեն իրենց գոռոզ, ամբարտավան թագավորի,
Եվ հասկանա Ատրիդ արքան, թե ինչպիսի սըխալ գործեց,
Չըպատվելով արժանապես աքայեցոց քաջագույնին»։
Եվ պատասխան տըվեց որդուն մայրը՝ Թետիսն արտասվալից.
«Ավա՜ղ, որդյակ, ինչո՞ւ ցավով քեզ ծընեցի, ծընունդ թըշվառ,
Երանի թե դու նըստեիր նավերի մոտ առանց լացի,
Քանզի կարճ էն կյանքիդ օրերն և քո օրհասն է մոտալուտ։
Դո՛ւ ոչ միայն սակավակյաց, այլև վըշտոտն ես ամենեն,
Զի չարաբախտ ժամի ես քեզ ծընեցի իմ առագաստում։
Բայց քեզ համար ես ինքս անձամբ արդ գընալով դեպ Ոլիմպոս,
Պատմելու եմ փայլակնացայտ Արամազդին, եթե լըսի։
Իսկ դու նըստիր և ըսպասիր քո սըրընթաց նավերի մոտ
Եվ ձեռընթափ եղիր մարտից, աքայանց դեմ քեն պահելով։
Զևսը Օվկիան գընԱց երեկ եթովպացոց մոտ խընջույքի
Իր ետևից տանելով նա հույլն երջանիկ աստվածների.
Բայց տասներկու օրից հետո դեպ Ոլիմպոս պիտի դառնա։
Եվ ես կերթամ աստվածային ապարանքը պըղընձակերտ
Ու փարվելով նըրա ծընկանն, հույս ունեմ թե կըհամոզեմ»։
Այս ասելով՝ գընաց Թետիսն Աքիլլեսին թողած այնտեղ.
Սըրտմըտության մեջ զայրագին՝ գեղեցկիրան կընոջ համար,
Որին բըռնի հափափելով առան տարան իր վըրանից։
Իսկ Ոդիսևսը Քրիսե եկավ հասավ իր սուրբ զոհով։
Ու հազիվ թե նավահանգիստ մըտած նըրանք, հավաքեցին
Առագաստներն ու ծալելով զետեղեցին սև նավի մեջ.
Եվ հաստապինդ պարաններով կայմն իջեցրին կայմընկալին
Ու վարեցին թիակներով նավը դեպի նավակայան,
Ուր գըցելով խարիսխ ապա՝ պարաններով կապկապեցին։
Ապա ցամաք ելան բոլոր պատվիրակներն անմիջապես
Եվ հեռաձիգ Ապոլլոնին բերած զոհը դուրս հանեցին
Ելավ նույնպես Քրիսեիսը լաստափայտից այս ծովաչու,
Որին առած բագին տարավ Ոդիսևսը բազմահանճար,
Եվ աղջըկան իր սիրելի հորն հանձնելով՝ այսպես ասաց.
«Ո՛վ Քրիսես, ինձ ուղարկեց Ագամեմնոն արանց Արքան,
Որ դըստերդ բերեմ և սուրբ զոհ մատուցեմ Ապոլլոնին
Դանայեցոց կողմից համայն, որ հաշտըվի արքան մեզ հետ,
Որ պատճառեց բազմահառաչ աղետ ու սուգ արգիացոց»։
Ասաց, հանձնեց օրիորդին, և ընդունեց ուրախությամբ
Իր սիրասուն դըստերը հայրն ու շարեցին նըրանք ընդփույթ
Աստվածային զոհը շըքեղ շուրջը բագնի գեղեցկակերտ։
Եվ ձեռքները լըվանալով՝ առան ցորնի հատիկը սուրբ,
Եվ Քրիսեսն այն ժամանակ մեծաբարբառ ու ձեռնամբարձ՝
Ապոլլոնին աղոթելով այս սըրտագին խոսքերն ասաց.
«Լսիր ինձ, ո՛վ աղեղնավոր, Տենեդոսի հըզոր դու տեր,
Որ Քրիսեն ես պահպանում և դիցական Կիլլան բոլոր.
Դեռևս նո՛ր լըսեցիր ինձ, և պատվելով քո ծառային,
Հարվածեցիր ուժգընԱպես աքայական ժողովըրդին։
Լըսիր և արդ ու կատարիր նաև այս իմ խընդիրը դու
Եվ ազատիր դանայեցոց այս ժանտախտից աղետավոր»։
Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
Քրիսեսի այդ աղոթքից[20] ու սուրբ հատիկն ցանելուց ետ
Զոհերի վիզը ծըռելով փողոտեցին ու քերթեցին
Եվ ազդրերը կըտրատելով շուրջպատեցին ճարպով համակ
Ու շուրջ բոլորը շարեցին հում կըտորներ պատառ-պատառ,
Որոնք փայտի վըրա շարած այրում էր ծերն ու սև գինին
Հեղում շիթ-շիթ նըրանց վըրա. իսկ պատանիք իրենց ձեռքին
Մեկ֊մեկ շամփուր հընգամատնյա՝ կանգնած էին կըրակի մոտ։
Երբ այրվեցին ազդրերն արդեն, ու փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջարդած զարկին շամփուր։
Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
Հորինեցին անմիջապես կերուխումի մի ճոխ խընջույք
Եվ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին[21] խորտիկն համեղ։
Ապա երբ որ լիացըրին կերուխումի փափագն իրենց,
Պատանիներն անոթներում լըցրած գինին բերնե-բերան՝
Բաժակներով բաժանեցին սեղանակից անդամներին։
Եվ ամբողջ օրն աքայեցի մանուկները օրհներգությամբ
Առնում էին սիրտն աստըծու նըվագներով գեղեցկաձայն,
Գովերգելով Ապոլլոնին, որ հըրճվում էր հոգու խորքից։
Իսկ երբ արևը մայր մըտավ, ու մութն առավ երկինք-գետին.
Ընկողմանած իրենց նավի պարանների մոտ քընեցին,
Եվ վարդամատն Առավոտը ծագելու հետ քընիցն ելան,
Պատրաստվեցին ճամփա ընկնել դեպի բանակն աքայեցոց։
Ապոլլոնը կորովաձիգ հըղեց նըրանց հով հաջողակ,
Եվ տընկելով կայմը՝ բացին առագաստները ըսպիտակ։
Քամին լըցրեց առագաստի ծոցն, ու ծըփանքը ծիրանի
Շառաչում էր աշավասույր նավի երկու կողմից ուժգին,
Երբ ալիքները ճեղքելով կըտրում էր սև նավն իր ճամփան։
Եվ երբ արդեն ժամանեցին աքայեցոց բանակը մեծ,
Մակույկը սև դուրս քաշելով դեպի ցամաք, ավազն ի վեր,
Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան[22].
Եվ նըրանցից ամեն մեկը դեպ իր վըրանն ուղևորվեց։
Այնինչ այնտեղ մեն ու մենակ, իր սըրընթաց նավերի մոտ
Նըստած մըխում էր մեկուսի Աքիլլեսը Պելիսածին.
Չէր երևում ո՛չ քաջերի փառապարգև ժողովներում
Ո՛չ էլ մարտում բոլորովին, այլ վըշտահար նըստած այնտեղ՝
Հեծում էր նա հառաչագին՝ կարոտ կըռվի և գուպարի։
Բայց վերջապես, երբ տասներկուերորդ ծիրանածին այգը ծագեց,
Եվ դիք անմահ Դիոսի հետ վերադարձան դեպ Ոլիմպոս,
Թետիսը, որ չէր մոռացել որդու պատվերն, առավոտ վաղ
Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
Եվ նա գըտավ որոտագոչ Արամազդին նըստած այնտեղ,
Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
Գընաց նըստեց մոտը և ձախ ձեռքով նըրա ծունկը բըռնած,
Աջով՝ կըզակն[23], աղերս արավ մեծ թագավոր Արամազդին.
«Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով
Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Պատվիր որդուս սակավակյաց, որին այսօր Ատրիդ արքան
Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
Խելքի գալով պատվեն որդուս և մեծարեն արժանապես»։
Ասաց, սակայն ամպակուտակ Արամազդը բան չըխոսեց.
Նըստել էր նա լուռ, անմըռունչ. Թետիսն ամուր փարած ծընկան
Արամազդին դիմեց դարձյալ երկրորդ անգամ աղերսագին.
«Ուրեմըն տուր ինձ մի խոստում և հավաստիք հավանության
Եվ կամ մերժիր մի անգամից, զի ոչ ոքից դու վախ չունես,
Ասա, որ դու մերժում ես ինձ, որպեսզի ես լավ հասկանամ,
Թե, ո՜հ, որքա՜ն անարգագույն մեկն եմ եղել դիցուհյանց մեջ»։
Եվ Արամազդն ամպրոպային հառաչելով ասաց նըրան.
«Վատ է, եթե դու Հերայի ատելությունն իմ դեմ դըրդես,
Եվ զայրացնի իմ սիրտը նա իր խոսքերով վայրիվերո,
Առանց այդ էլ հաճախակի ցավեցնում է գըլուխըս նա,
Փընթփընթալով, թե տըրոյանց օգնում եմ ես պատերազմում։
Բայց հեռացիր առայժըմ դու՝ Հերան այստեղ քեզ չըտեսնի,
Եվ խընդրանքիդ հոգսը թող ինձ, որ ես մինչև վերջը տանեմ։
Եվ որպեսզի վըստահ լինես, երդվում եմ թեզ գըլխովս ահա՛,
Որ իմ կողմից ամենամեծ գըրավականն է անխափան,
Ինչ որ գըլխովս եմ երդվում ես, էլ չի փոխվում այնուհետև,
Կամ չի մընա բոլորովին անհետևանք և անկատար»։
Ասաց, կապույտ իր հոնքերով նըշան արավ Զըրվանյանը,
Ու շարժվեցին նըրա անմահ գըլխի մազերն աստվածային,
Եվ դըղըրդեց տատանելով մեծ Ոլիմպոսն իրեն հիմքից։
Այս որոշումն ընդունելուց հետո նըրանք բաժանվեցին։
Արփիաճեմ Ոլիմպոսից Թետիսը դեպ ծովը ցատկեց,
Իսկ Զևսը իր պալատ գընաց. վեր կենալով աթոռներից
Աստվածները ըշտապեցին գընալ իրենց հորն ընդառաջ,
Եվ ոչ մեկը չըհանդըգնեց նըրա գալուն ըսպասելու։
Գընաց բազմեց Զևսն իր գահին, բայց Հերային ամեն մի բան
Հայտնի էր բաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ
Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
Եվ Զըրվանյան Զևսին Հերան այս սիրտ ծակող խոսքերն ասաց.
«Ա՛յ նենգամիտ, աստվածներից ո՞վ խորհուրդի եկավ քեզ մոտ,
Հաճո է քեզ ինձնից ծածուկ և առանձին գործեր բըռնել,
Եվ դու երբեք, ոչ մի անգամ հոժարաբար ու կամովին
Հանձըն չառար ինձ հայտնելու մըտածումներդ գաղտնախորհուրդ»։
Եվ պատասխան տրվեց նըրան հայրը բոլոր աստվածների.
«Հերա՛, դու հույս մի՛ ունենա և մի՛ փորձիր իմանալու
Մըտածումներն իմ ամենայն, որքան էլ որ իմ կինն ես դու.
Իսկ այն, ինչ որ պետք է լըսել և իմանալ, վըստահ եղիր,
Լինի նա մարդ և կամ աստված՝ քեզնից առաջ պիտ չիմանա։
Բայց ինչ որ ես աստվածներից առանձին եմ ուզում անել,
Լավ կանես որ դու այդ մասին ո՛չ հարցընես, ո՛չ էլ քըննես»։
Այն ժամանակ աչեղ Հերան[24] Զևսին այսպես պատասխանեց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ի՞նչ խոսք է ասում ես դու.
Ե՞րբ եմ մի բան ես հարցըրել և կամ քըննել քո գործերից։
Վըճռում ես դու՝ ինչ կամենաս ու կատարում ազատակամ,
Բայց դողում է սիրտըս սաստիկ, թե մի գուցե քեզ ծովական
Ծերի դուստրը՝ արծաթթաթիկ Թետիսն հանկարծ խաբած լինի,
Որ մութ-լուսին նրստեց քեզ մոտ ու փաթաթվեց քո ծընկներին,
Որին, կարծեմ, խոսք տըվեցիր պատվել քաջոտն Աքիլլեսին
Եվ կոտորել աքայեցոց բազմությունը նավերի մոտ»։
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց,
«Կասկածամիտ դու անպիտան, լըրտեսում ես ինձ շարունակ,
Բայց չես կարող ոչինչ անել, այլ պիտ ընկնես աչքիցըս դու,
Որ քեզ համար հույժ դըժվարին և դառնագույն պետք է լինի։
Նույնիսկ եթե ասածիդ պես լինի՝ դարձյալ հաճո է ինձ։
Ձայնըդ կըտրիր, նըստիր տեղդ և անսա՛ իմ հըրամանին,
Քանզի գուցե չօգնեն քեզ ողջ աստվածները Ոլիմպոսի,
Երբ որ վըրադ հարձակվեմ ես և քեզ վըրա ձեռք բարձրացնեմ»։
Այսպես ասաց, և մեծարգո աչեղ Հերան սարսափահար
Քաշվեց հեռու, նըստեց մեկդի սըրտակոտոր և անմըռունչ։
Հառաչեցին դիք երկնային Արամազդի ապարանքում,
Իսկ Հեփեստոսը բազմարվեստ ի հաճումս մորն իր սիրելի,
Հաշտեցնելու համար նըրանց՝ խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Արդարն. ի՜նչ աղետավոր և դըժընդակ բան կըլինի,
Թե երկուսովդ մահկանացոց համար կըռվեք ու գըժտվեք,
Իրար խառնեք աստված ներին, համեղ խընջույքն անգամ պիտի
Անհամանա, զի հաղթողը պիտի լինի վատթարագույնն։
Եվ ես մորըս խորհուրդ կըտամ, իմաստուն է թեպետև նա,
Որ քաղցրությամբ սիրտը առնի մեր սիրելի Արամազդ հոր,
Որպեսզի նա մի նոր կըռվով խընջույքը մեր չըխըռովի։
Քանզի եթե ուզի հանկարծ Ոլիմպյանը շանթախաղաց՝
Աթոռներից մեզ տապալել... զի անսահման հըզոր է նա։
Բայց դու, մայր իմ, քաղցըր լեզվով նըրա մեծ սիրտը ողոքիր,
Եվ Ոլիմպյանն իսկույն մեզ հետ կըհաշտըվի ու կանուշնա»։
Այսպես ասաց, ցատկեց արագ, երկկանթանի բաժակն առավ
Եվ դընելով այն սիրելի մոր ափի մեջ՝ ասաց նըրան.
«Համբերությամբ տար դու, մայր իմ, թեպետ սիրտըդ ցաված է խիստ,
Որ մի գուցե քեզ՝ սիրելուդ հարվածների տակ տեսնեմ ես,
Ու որքան էլ սիրտըս ցավի, ես քեզ օգնել չըկարենամ,
Զի դըժվար է և անհընար ընդդիմադրել Ոլիմպյանին։
Չեմ մոռացել, մի այլ անգամ, երբ օգնության դիմեցի ես,
Ոտքիցս բըռնած նետեց հեռու ինձ այս շեմքից աստվածային։
Եվ օրն ի բուն գըլորվելով, մայրամուտին ընկա Լեմնոս՝
Վըրաս հազիվ կյանքի նըշույլ, կիսակենդան ու կիսաշունչ.
Եվ սինտացի մարդիկ եկան ընկած տեղից ինձ վերցըրին»։
Հեփեստոսի խոսքի վըրա ժըպտաց Հերա աստվածուհին,
Եվ ժըպտալով՝ որդու ձեռքից երկկանթանի բաժակն առավ։
Այդպես աջից ըսկըսելով բոլոր անմահ աստվածներին
Մատըռվակում էր Հեփեստոսն աստվածեղեն քաղցր ըմպելին։
Ու բարձրացավ երջանկափառ, անմահների այդ ժողովում
Ամեն կողմից մի լիաթոք ուրախ քըրքիջ համատարած,
Երբ որ տեսան տաճարի մեջ գործի վրա Հեփեստոսին։
Այսպես ողջ օր, մինչ մայրամուտ ուրախացան ու խընդացին,
Մինչ հագեցան սըրտներն ամեն ախորժահամ կերուխումից,
Եվ քընարից քաղցրանըվագ Ապոլլոնի ձեռքում բըռնած,
Եվ փոխնիփոխ երգ ու տաղից գեղեցկաձայն Մուսաների։
Իսկ երբ մարեց արեգակի շողը վերջին մայրամուտում,
Ամեն ոք իր հարկը գընաց, ուր զույգ ոտքից կաղ անվանին
Ամեն մեկի համար հատուկ կառուցել էր շըքեղ օթյակ։
Իր մահիճը գընաց նաև Արամազդը շանթախաղաց,
Որտեղ առաջ նընջում էր նա, երբ որ անուշ քունը կըգար.
Այնտեղ ելած՝ քուն մըտավ նա, կողքն էլ Հերան իր ոսկեգահ։
Երգ Երկրորդ։ Երազ. Բիովտիա կամ նավահանդես
Նընջում էին գիշերն ի բուն ըսպառազեն մարդիկ ու դիք,
Արամազդի աչքերիցն էր փախել միայն քունը անուշ,
Խըռովահույզ խորհում էր նա՝ ինչպե՛ս պատվեր Աքիլլեսին
Եվ աքայանց նավատորմում առաջացներ մեծ կոտորած։
Եվ ի վերջո այս որոշումն ընդունեց նա իր սըրտի մեջ,—
Հըղել իսկույն չար Երազին Ագամեմնոն արքայի մոտ։
Եվ կանչելով նա Երազին, այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ո՛վ չար Երազ, ել և գընա դեպի նավերն աքայեցոց
Եվ մըտնելով վըրանից ներս Ագամեմնոն Ատրիդեսի՝
Ասա նըրան, ինչ որ ես քեզ պատվիրում եմ ահավասիկ։
Հըրամայիր, որ հերապանծ աքայեցոց զինե շուտով,
Զի նա այսօր գըրավելու է Տըրոյան լայնափողոց,
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում»։
Այսպես ասաց, և պատգամը առած գընաց Երազն իսկույն
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայեցոց՝
Ատրիդեսի մոտ սըլացավ և վըրանում գըտավ նըրան,
Որտեղ խաղաղ և անխըռով, բաղցըր քընով քընում էր նա։
Կանգնեց նըրա գըլխավերև ծեր Նեստորի կերպարանքով,
Որին Ատրիդն աքայանց մեջ ամենից շատ էր մեծարում.
Եվ Նեստորին նըմանվելով՝ Երազն այսպես ասաց նըրան.
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի.
Չըպետք է որ խորհըրդական մարդը քընի գիշերն ի բուն,
Որին հանձնել են ժողովուրդ ու հոգս՝ այսքան գըլխի համար։
Լըսիր դու ինձ, Արամազդից բանբեր եմ ես գալիս քեզ մոտ,
Որ քեզ վըրա, բարձրում նըստած, հատուկ խընամք ունի և գութ։
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինես շուտով,
Զի դու այսօր առնես պիտի տըրոյացոց ոստանը մեծ,
Քանզի արդեն երկպառակ չեն անմահները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս,
Երբ քունն անուշ, մեղրանըման՝ բաց թողնի թեղ և հեռանա»։
Մեկնեց Երազն այս ասելով, թողած նըրան մըտքերի մեջ,
Մըտքեր, որոնք բոլորովին գըլուխ գալու բաներ չէին։
Հավակնում էր Պրիամոսի քաղաքն այդ օր նա գըրավել.
Տըխմա՛ր, անգետ՝ Արամազդի խորախորհուրդ ծըրագրերին,
Որ բյուր ցավեր պիտի բերեր և աղետներ բազմապիսի
Տըրոյացոց և աքայանց՝ դըժոխաբարկ կըռիվներով։
Զարթնեց քընից. չորս դին իր դեռ հընչում էր ձայնն աստվածային։
Ելավ նըստեց Ագամեմնոնն ու նոր շապիկ հագավ շըքեղ,
Թավիշ թիկնոցն առավ վըրան, կապեց ոտքին մույկեր մի զույգ
Ու կախելով իր ուսն ի վար վիթխարի սուրն արծաթագամ՝
Ձեռքը առավ իր հայրական հավերժ անեղծ մականն անբիծ
Եվ ըշտապեց դեպի նավերը պըղընձազգեստ աքայեցոց։
Լայնածավալ Ոլիմպն ի վեր ելնելով Այգն աստվածային,
Գընում էր լույսն ավետելու Զևսին և մյուս աստվածներին։
Իսկ Ատրիդեսն հըրամայեց քարոզներին իր քաջաձայն,
Որ ժողովի հըրավիրեն գիսակագեղ աքայեցոց։
Հեղեղվում էր հոծ բազմությամբ հըրապարակն հետըզհետե։
Բայց նա առաջ խորհուրդ արավ Պիլոսածին թագավորի
Ծերերի հետ խոհեմազարդ[25], նեստորական նավերի մոտ։
«Սիրելիներս,— ասաց,— լըսեք, քաղցըր քընիս մեջ այս գիշեր
Եկավ Երազն աստվածային՝ քաջ Նեստորին անչափ նըման—
Կերպարանքով և հասակով, ձայն ու ձևով իսկ և իսկ նա
Եվ, կանգնելով սընարիս մոտ, ինձ դիմելով, այսպես ասաց.
«Քընո՞ւմ ես դու, ձիահըմուտ Ատրեոսի որդիդ արի,
Խորհըրդական մարդը պետք չէ գիշերն ի բուն տարվի քընով,
Որին հանձնել են ժողովուրդ ու բազմաթիվ հոգսեր ու ցավ։
Լըսիր դու ինձ, Արամազդից սուրհանդակ եմ գալիս քեզ մոտ,
Արամազդից, որ քեզ վըրա ունի հատուկ խընամք ու սեր։
Նա պատվիրեց, որ վարսագեղ աքայեցոց զինեն արագ,
Զի դու այսօր գըրավելու ես Տըրոյան լայնափողոց,
Քանզի արդեն երկպառակ չեն աստվածները ոլիմպական,
Հաշտեցրել է նըրանց Հերան իր համոզիչ հորդորներով,
Եվ ի մոտո տըրոյացոց մեծ աղետներ են ըսպասում։
Արդ, այս ամենն, ինչ ասացի, միտքըդ պահիր, չըմոռանաս»։—
Այսպես ասաց, թողեց գընաց, ու հեռացավ քունն աչքերես.
Հիմա տեսնենք, պիտ կարենա՞նք զինավառել աքայեցոց։
Բայց ես առաջ խոսքով պիտի փորձեմ նըրանց, ինչպես պետք է,
Տամ հըրաման, որ ճողոպրեն բազմապըտույտ նավակներով,
Իսկ դուք էլ այս ու այն կողմից արգելեցեք հորդորաձայն»։
Այսպես ասաց նա ու նըստեց, ու վեր կացավ Նեստորը ծեր
Ավագաշատ Պիլոսի տեր ու թագավորն արծաթաբաշ,
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ խոսք առնելով, այսպես ասաց.
«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Եթե երազն այդ մեզ պատմեր այստեղ մի այլ աքայեցի,
Նըրան հավատ չընծայելով՝ կասեինք որ սուտ է ասում.
Սակայն նա՛ է տեսել, ով որ վեհագույնն է աքայանց մեջ.
Օն, ուրեմըն, եկեք ի մի զինավառենք աքայեցոց»։
Ասաց Նեստորն ու դուրս եկավ. ոտքի ելան մականակիր
Թագավորներն անմիջապես ժողովըրդոց հովվին հրլու,
Մինչ ժողովուրդը խուռներամ դիմում Էր դեպ հրապարակ։
Մեղուների պարսերն ինչպես, որ խումբ առ խումբ ու խուռնախիտ,
Ժայռի ծերպից դուրս խուժելով՝ խուճապում են, խաղում առաջ,
Թևում, թըռչում ողկուզորեն ծաղիկների վըրա գարնան,
Ոմանք այստեղ, ոմանք այնտեղ սավառնելով բազմագումար,—
Այդպես նըրանց ազգերն անթիվ վըրաններից ու նավերից
Գընում էին գունդ-գունդ դեպի ծովեզերյա հըրապարակ։
Եվ Շըռինդը՝ Արամազդի հրեշտակն եռում էր նըրանց մեջ
Ու քայլերը արագացնում նըրանց՝ դեպի ժողովատեղ։
Տընքում էր լիք հըրապարակն այդ բազմության ոտքերի տակ,
Եվ կար աղմուկ մի խառնաձայն, ինը ձայնեղ մունետիկներ
Թափում էին մեծ ճիգ ու ջանք լըռեցնելու համար նըրանց,
Որ ունկընդրեն դյուցազնական, աստվածային արքաներին։
Ամբոխն հազիվ տեղավորված ու հանդարտած աղմուկն անծայր՝
Ոտքի ելավ վըսեմաշուք Ագամեմնոն արանց արքան
Ձեռքին բըռնած ցուպ հոյակապ՝ գործ մեծաջան Հեփեստոսի։
Հեփեստոսը տըվեց ցուպն այդ՝ մեծ թագավոր Արամազդին,
Եվ Արամազդն այն պարգևեց պատվիրակին արգոսասպան,
Իսկ թագավոր Հերմեսն հետո ընծայեց այն Պելոպեին,
Եվ Պելոպեն այն ավանդեց ազգաց հովիվ Ատրեոսին,
Սա մեռնելիս՝ խաշնահարուստ Թիեստին այն թողեց ավանդ,
Եվ Թիեստը՝ Ագամեմնոն Ատրիդեսին, որ այն կըրի
Եվ տիրի շատ կըղզիների և Արգոսի վըրա համայն։
Արդ, այդ ցուպին հենված Ատրիդն այսպես խոսեց արգիացոց.
«Ո՛վ սիրելի դանայեցիք, դյուցազուննե՛ր արիսական,
Ինքն Արամազդը Զըրվանյան ծանըր հոգսեր բարդեց վըրաս.
Անագորո՛ւյն, որ նախապես խոսք տըվեց ինձ ու խոստացավ
Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթական դառնալ ի տուն։
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
Որ ձեռ ի ծոց Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
Ա՛յս է հարկավ կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
Որ կործանեց հիմնահատակ բարձրապարիսպ շատ քաղաքներ
Ու տակավին քանդե պիտի, զի բոլորից հըզոր է նա։
Ամոթալի բան է սաստիկ, որ սերունդներն ապագայում
Իմանան, որ արաբական անթըվելի ազգը իզուր
Պատերազմել է անկատար մի պատերազմ երկարատև՝
Սակավաթիվ մարդկանց ընդդեմ և չի հասել իր ավարտին։
Զի եթե մենք և տըրոյանք, կըռելով դաշն հավատարիմ,
Կամենայինք թըվել միմյանց, հավաքվեին տըրոյացիք
Մի կողմ իրենց մեծ ու փոքրով, և աքայանք ուրիշ մի կողմ,
Ու տասնական հոգուց զատ-զատ խումբ կազմեինք և առնեինք
Տըրովցիներից յուրաքանչյուր մեր տասնյակին մի մատըռվակ՝
Շատ տասնյակներ, հավատացեք, անմատըռվակ կըմընային։
Ուզում եմ ես ասել՝ այսքան մեծաթիվ են աքայեցիք
Քան քաղաքի մեջ բընակվող տըրոյացիք մանըր ու մեծ։
Սակայն նըրանց նիզակաճոճ շատ մարդիկ են հասել սատար՝
Քաղաքներից բազմաքանակ, որոնք իմ դեմ գոռգոռալով,
Թույլ չեն տալիս, որ ես քանդեմ Էլիոնը բարեբընակ։
Արդ, իններորդ տարին է մեծն Արամազդի անցնում ահա՛,
Փըտան փայտերն մեր նավերի, պարանները փըրթան բոլոր,
Տըների մեջ նըստած տըրտում մեր մանուկներն ու մեր կանայք
Մեզ են մընում անձկակարոտ, բայց այն գործը, որի համար
Եկանք այստեղ, իր վախճանին հասնելուց դեռ հեռու է շատ։
Ուստի եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
Ու մեր նավերն ասած, իսկույն, փախչենք դեպի մեր հայրենիք,
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։
Այսպես խոսեց Ագամեմնոնն ու բոլորի սիրտը շարժեց,
Որոնք գաղտնի իր խորհուրդին տեղյակ չէին բոլորովին։
Ու փոթորկվեց ժողովն ինչպես Իկարյան ծովն ալեկոծյալ,
Երբ որ Հարավն ու Հյուսիսն, Արամազդ հոր ամպից փըրթած,
Գըրոհ գործեն նըրա վըրա, և կամ Զեփյուռն, երբ ահավոր,
Հուժկու թափով խուժում է արտն ու հասկերը ճոճում ուժգին,
Հըրապարակն ահա այդպես ալեկոծվեց աղմըկահույզ,
Եվ ամեն ոք խելակորույս դեպի նավերն էր վազ տալիս։
Փոշին նըրանց ոտքի տակից բարձրանում էր ամպի նըման։
Ըշտապեցնում էին միմյանց նավերն իսկույն ծովը ձըգել.
Մաքրում, ճամփա էին բացում, և երկինքն էր հասնում նըրանց
Գոչյունը բուռն ու խառնաձայն— ի տո՜ւն, ի տո՜ւն անմիջապես.
Ու հապըշտապ հանում էին նավերի հաստ մույթերն ամեն։
Աքայեցոց դարձը այդ օր ճակատագրից անհըրաման
Գըլուխ կըգար, եթե Հերան Աթենասի հետ չըխոսեր։
«Ավա՜ղ,— ասաց,— դուստրըդ անհաղթ՝ վահանադրոշ Արամազդի,
Արգիացիք այսպե՞ս պիտի փախուստ տային դեպ հաայրենիք
Ծովերի լայն մակերեսով, թողած փառքը Պրիամոսին
Եվ տըրոյանց՝ արգիուհի Հեղինեին ամենագեղ,
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
Տըրոյայում, հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
Բայց դու գընա դեպի բանակն աքայեցոց պըղընձազգեստ
Եվ ողոքիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
Այսպես ասաց, և Աթենաս աստվածուհին անսաց նըրան
Ու վար սուրաց սավառնաթև Ոլիմպոսի գագաթներից
Եվ հասնելով անմիջապես նավատորմիղն աքայայոց՝
Գըտավ այնտեղ Ոդիսևսին Արամազդի պես իմաստուն,
Որ կանգնել Էր ու չէր դիպչում գեղեցկատախտ իր սև նավի,
Զի մեծ մի ցավ կըրծքին չոքած՝ կեղեքում էր սիրտը նըրա։
Մոտենալով նըրան խաժակն աստվածուհին, ասաց իսկույն.
«Ո՛վ Լայերտի որդիդ արի, բազմահընար դու Ոդիսևս,
Այսպե՞ս պիտի փախչեիք դուք դեպ ձեր երկիրն անձկակարոտ,
Անփառունակ, վայր ընկնելով ձեր բազմատախտ նավերի
Թողնելով մեծ փառք ու պարծանք Պրիամոսին և, մանավանդ,
Տըրոյացոց ձեռքը թողած արգիուհի Հեղինեին,
Որի համար այնքան կըտրիճ աքայեցի մարդիկ մեռան
Տըրոյայում՝ հեռու քաղցըր և անձկալի հայրենիքից։
Արդ, անհապաղ մըտիր փախչող աքայեցոց բանակը դու
Եվ համոզիչ քո խոսքերով արգելք եղիր այդ փախուստին,
Մի՛ թողնի, որ ծովը ձըգեն նըրանք նավերն իրենց ճոճուն»։
Այսպես ասաց, և ճանաչեց ձայնից Ոդիսն աստվածուհուն
Եվ ըսկըսեց վազել արագ, վար ձըգելով իր վերարկուն,
Որ վերցըրեց նըրա ծառան՝ Եվրիպատես Իթակեցին։
Ըշտապելով Ագամեմնոն Ատրիդեսին նա ընդառաջ,
Հավերժ անեղծ, հայրենավանդ ցուպը նըրա ձեռքիցն առավ
Եվ ըշտապեց դեպի նավերն պըղընձազգեստ աքայեցոց։
Ճամփին նա ինչ թագավորի կամ անվանի մարդու տեսներ,
Մոտենալով կանգնեցնում էր նըրան անուշ իր խոսքերով.
«Դյութազո՛ւն դու, վայել չէ քեզ ահաբեկվել երկչոտի պես.
Տեղըդ նըստիր և նըստեցրու քեզ հետ նաև ուրիշներին,
Քանզի ըստույգ դու չըգիտես, թե ինչ է միտքն Ատրիդեսի,
Թերևս փորձում է աքայանց ու կըպատժի հետո խըստիվ։
Բոլորըս լավ չըլսեցինք, թե ժողովում նա ինչ ասաց,
Կարող է նա զայրանալով չարիք գործել աքայեցոց,
Զի բարկությունն ահավոր է դյուցազասընունդ թագավորի,
Արամազդից է պատիվը, և սիրում է Զևսը նըրան»։
Իսկ երբ ռամիկ մարդու տեսներ և գոռալիս բըռներ նըրան,
Հարվածում էր գավազանով ու կըշտամբում նախատալից.
«Թըշվառակա՛ն, տեղըդ նըստիր ու լավ լըսիր քեզնից մեծին,
Դու վատասիրտ և ապիկար թե՛ մարտի մեջ, թե՛ խորհըրդում։
Ինչ է, բոլոր աքայանքրս թագավորե՞նք պիտի այստեղ,
Լավ բան չէ, որ շատերն իշխեն, իշխանը մե՛կ պետք է լինի,
Մե՛կ թագավոր, որին շնորհեց Զըրվանյան Զևսը նըրբամիտ
Ե՛վ իրավունք, և՛ գավազան, որ նա իշխե մարդկանց վըրա»։
Այսպես խըրոխտ, իշխանաբար կարգադրում էր աքայեցոց,
Որոնք նորից ամեն կողմից դեպի ատյանն էին դիմում
Գոչյուններով խառնաղաղակ, ինչպես երբ որ շառաչաձայն
Ծովն է եռում ափերի մոտ, և ալիքներն են մըռընչում։
Նըստեց ամեն ոք անշըշունջ ու կըպավ իր նըստարանին.
Լոկ Թերսիդեսն էր լեզվագար, որ լըռել չէր կարողանում,
Նա, որ գըլխում ուներ շըփոթ մըտքերի մի խառնիճաղանջ,
Դուրս էր տալիս ափեղ-ցըփեղ՝ արքաներին միշտ հակառակ
Ու ծիծաղն էր շարժում միայն աքայեցոց ամեն բանում։
Այդքան տրգեղ ու այլանդակ մարդ չէր եկած դեռ Իլիոն.
Աչքերը շիլ, մեկ ոտքը կաղ, ուսերը ծուռ, սապատավոր,
Կուրծքը նեղ էր ու ներս ընկած, գըլուխը սուր սեխի նըման,
Եվ սըրածայր գըլխի վըրա հազիվ մի քանի մազ։
Թրշնամի էր նա մանավանդ Աքիլլեսին և Ոդիսին,
Որոնց հաճախ հանդըգնաբար հայհոյում էր, հանդիմանում,
Բայց այս անգամ նա վեր կացավ Ագամեմնոն արքայի դեմ
Եվ ճըղճըղան իր սուր լեզվով թափեց լըկտի լուտանք ու թուք,
Գըրգըռելով իր նկատմամբ աքայեցոց զայրույթը բարկ,
Բայց նա դարձյալ անարգաբար նախատում էր Ատրիդեսին.
«Ագասեմնո՛ն, ի՞նչդ է պակաս, և ինչո՞ւ ես դու տըրտըջտում,
Վըրաններդ լի պըղընձով ու կանանցով ընտիր֊ընտիր,
Որոնց առաջ քեզ ենք բերում մի նոր քաղաք գրավելիս,
Թե՞ ոսկու է սիրտըդ կարոտ, որ քեզ բերի ձիահըմուտ
Տըրոյացի մի Իլիոնից՝ իբրև փըրկանք իր զավակին,
Որ կապկապած բերենք քեզ մոտ ես կամ մի այլ աքայեցի։
Կամ մանկամարդ կի՞ն ես ուզում, որին պըղծես, պոռնըկանաս
Եվ քեզ համար պահես միայն, վայել չէ քեզ, իշխան մարդուդ
Այդպես դեպի չարիք մըղել աքայեցոց որդիներին։
Է՛յ դուք վախկոտ գարշելիներ, աքայուհիք, ո՛չ աքայանք,
Տուն դառնանք շուտ մեր նավերով, թողնենք դըրան մընա այստեղ,
Որ պարգևներն իր վայելի և որպեսզի լավ հասկանա,
Թե մենք իրեն պե՞տք ենք, թե ոչ, որ հենց հիմա հանդիմանեց
Իրենից շատ ավելի քաջ, ազնիվ մարդու՝ Աքիլլեսին
Ու պարգևը նըրա բըռնի հափափելով՝ սեփականեց։
Բայց Աքիլլեսն անհոգ է խիստ և իր սըրտում լեղի չունի,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ, անշուշտ, վերջինն էր լինելու»։
Այսպես ասաց, նախատելով Ագամեմնոն ազգապետին,
Բայց վեր կացավ աստվածային Ոդիսն իսկույն ու զայրացած,
Խեթ նայելով Թերսիդեսին, այսպես գոռաց ըսպառնալից.
«Է՛յ, Թերսիդես դու լեզվագար, բամբասասեր, ճոռոմախոս,
Լեզուդ քաշիր և թագավոր մարդկանց խայթել չըհանդըգնես.
Ես չեմ կարծում՝ քեզնից ավել վատթարագույն մեկը լինի,
Այն մարդկանց մեջ, որ ատրիդյանց հետ միասին Իլիոն եկան։
Արքաներին բերանդ առած՝ այդպես մեծ-մեծ մի՛ բրդիր դու,
Մի՛ քըսիր մուր ու մի՛ խոսիր վերադարձի մասին երբեք,
Քանզի ըստույգ դեռ չըգիտենք, թե գործն ինչո՛վ կըվերջանա,
Եվ մեր դարձը դեպ հայրենիք արդյո՞ք հաջող պիտի լինի։
Ի՞նչ ես այդպես դու նախատում Ագամեմնոն ազգապետին,
Քո ի՞նչ գործն է, թե դանայանք պարգևներ են բերում նըրան,
Որ ելել ես ճարտար լեզվով նըրան հայհույ ես կարդում դու
Բայց ես ահա ասում եմ քեզ, և ասածըս կըկատարեմ,
Եթե մեկ էլ տեսնեմ, որ դու շաղակրատես, ինչպես հիմա,
Ոդիսևսի գըլուխը թող ողջ չըմընա իր ուսերին,
Եվ թող որ ինձ Տելեմաքի հայր չըկոչեն, եթե ես քեզ
Վերարկուից մինչև շապիկ[26] չըմերկացնեմ պատառ-պատառ,
Ամոթանքիդ ծածկույթն անգամ և, ժողովից դուրս քըշելով,
Քեզ քարշ չըտամ դեպի նավերն՝ գանակոծված ու խայտառակ»։
Ասաց, զարկեց գավազանով նըրա ուսին ու թիկունքին.
Ու կուչ եկավ Թերսիդեսը, շիլ աչքերից արցունք ցայտեց,
Մեջքի վըրա կանգնեց ուռույցք արյունալից ու կապտագույն.
Կըսկըծում էր կըծիկ դարձած և արցունքն էր սըրբում անձայն,
Հայացքն ապուշ ու այլանդակ իր չորս կողմը դարձընելով։
Աքայեցիք թեև տըխուր, բայց խընդացին նըրա վըրա
Եվ, նայելով մեկ-մյուսին, իրար այսպես էին ատում.
«Իսկապես որ, ո՛վ աստվածներ, Ոդիսևսը շատ բան արեց.
Խորհուրդներով իր խոհական և հըմտությամբ՝ պատերազմում.
Եվ հիմա էլ մի գովելի գործ կատարեց աքայանց մեջ
Կապկապելով լըկտի լեզուն այդ լըրբախոս շաղակրատի.
Այդ անամոթն այսուհետև սիրտ չի անի հանդըգնելու
Արքաների դեմ իր լըպիրշ ու լեզվագար պարսավանքով»։
Այսպես էին խոսում նըրանք, երբ Ոդիսևս քաղաքավերն
Ոտքի ելավ ցուպը ձեռքին, և Աթենաս խաժակն իր մոտ՝
Մունետիկի նըման սաստեց ժողովըրդին, որ լուռ կենան
Եվ կարենան աքայեցիք մինչև վերջին զինվորը՝ պարզ
Լըսել նըրա պատգամները և խորհյուրդներն ի միտ առնել։
Եվ նա ի սեր նըրանց բարուն՝ այսպես խոսեց խոհեմաբար.
«Ո՛վ թագավոր Ագամեմնոն, կամենում են աքայեցիք,
Որ քեզ այսօր նըշավակեն պարզաբարբառ մարդկանց առաջ,
Չուզենալով կատար ածել խոստումն իրենց, որ քեզ տըվին,
Երբ Արգոսից ձիահըմուտ դեպի այստեղ էին գալիս,
Թե տուն պիտի չըդառնային՝ Իլիոնը չըկործանած։
Սակայն հիմա, նըման փոքրիկ մանուկները, այրի կանանց
Լաց են լինում կողկողալով ու տենչում տուն վերադառնալ։
Նըրանց քաշած նեղություններն արդարացնում են տենչը այդ,
Զի եթե մեկն իր կընոջից հեռու մնալով մի ամսի չափ
Թախծում է խիստ իր նավի մեջ, որ օրորում են ձմեռվան
Փոթորիկներն և ալեկոծ ծովը մըռայլ, մըրըրկահույզ,
Էլ ի՞նչ պիտի լինեն մերոնք, երբ իններորդ տարին է սա,
Որ այստեղ ենք, ուստի և ես չեմ զարմանում բոլորովին,
Երբ մահկաձև նավերի մոտ լաց են լինում աքայեցիք։
Բայց և այնպես ամոթ է խիստ, ուշանալուց հետո այսքան,
Թողնել գործը մեր անկատար ու ձեռնունայն վերադառնալ։
Համբերեցեք, սիրելիներս, ու մի փոքր էլ ըսպասեցեք,
Որ իմանանք, ճի՞շտ է, թե ոչ գուշակությունը Կալքասի։
Մենք բոլորս էլ լավ ենք հիշում, չենք մոռացել բոլորովին,
Եվ վըկա է ձեզանից նա, ում խընայեց օրհասը սև։
Թըվում է ինձ, թե երեկ էր, կամ նախորդ օր, ո՛չ ավելի.
Երբ նավատորմն աքայեցոց հավաքվում էր Ավլիսի մեջ,
Ի մեծ կորուստ ու պատուհաս Պրիամոսի և տըրոյանց։
Աղբյուրի շուրջ, նըվիրական բագինների վըրա, երբ մենք
Զոհում էինք աստվածների համար անմահ՝ ընտիր զոհեր
Սաղարթագեղ սոսենու տակ, ուր բըխում էր մի ջինջ աղբյուր,
Մի մեծ նըշան երևաց մեզ. թիկնակարմիր և ահռելի
Վիշապ մի մեծ, որ լույս հանեց Օլիմպյանը այդ միջոցին,
Բագնի տակից դուրս սողալով, դիմեց դեպի հըսկա սոսին։
Բարձըր ճյուղին ճընճըղուկի փոքրիկ ձագեր կային ութ հատ,
Տերևների մեջ ծըվարած, մայրն էլ նըրանց հետ ինն էին.
Ելավ վիշապն ու կուլ տըվեց աղվամազիկ այդ ձագերին
Եվ մորը, որ թըրթըռում էր իր սիրասուն ձագերի շուրջ
Սըրտաճըմլիկ ճիչ ու կանչով, գալարվելով նըրա վըրա,
Բըռնեց թևից վիշապն անկուշտ ու կուլ տըվեց նաև նըրան։
Հըրաշալի նըշանն այդ մեծ աստված էր որ ցույց տըվեց մեզ,
Զըրվանյանը կորովամիտ, քարացնելով մեր աչքի դեմ։
Մենք կարկամած դիտում էինք երևումն այդ զարմանասքանչ։
Աստվածներից այս ահազդու նըշանը երբ մեզ երևաց,
Ելավ Կալքսան և այդ հըրաշքը մեկնելով՝ այսպես խոսեց.
«Ով վարսագեղ աքայեցիք, ինչո՞ւ այդպես դուք համրացաք․
Կորովամիտ Արամազդը ցույց տըվեց մեզ նըշան մի մեծ,
Որ ուշ պիտի կատարվի դեռ, ու պիտ մընա փառքն անկորուստ։
Վիշապն ինչպես, որ ձագերին կերավ իրենց ծընող մոր հետ,
Որոնք բոլորն ութ հատ էին, իրենց մոր հետ ինն ընդամեն,
Այդպես և մենք նույնքան տարի կըռվենք պիտի Պրիամի դեմ
Ու տասներորդ տարում միայն առնենք Տրոյան արձականիստ»։—
Այսպես խոսեց Կալքասն այնժամ, որը անշուշտ պիտ կատարվի։
Ուստի ամուր, հաստատ կացեք, քաջասըրունք աքայեցիք,
Ըսպասեցեք, մինչև առնենք Պրիամոսի ոստայնը մեծ»։
Այսպես ասաց, և մեծագոչ աղաղակով արգիացիք,
Որ կըրկնեցին նավերն ամեն ահագնաձայն արձագանքով,
Դըրվատեցին խոսքերն ազնիվ աստվածային Ոդիսևսի։
Ապա ելավ, այսպես խոսեց Նեստոր ասպետը Գերենյան.
«Երդվում եմ ես աստվածներով, որ դուք փոքրիկ տըղոց նըման
Անհոգ՝ մարտի գործերի մեջ՝ շաղակրատել գիտեք միայն։
Ո՞ւր մընացին մեր երդումներն ու մեր ուխտի դաշինքը կուռ.
Հըրի՞ն պիտի տըրվեն միթե խոսքն ու երդումն հերոսների,
Նըվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա
Մեր միության[27], իզո՜ւր ենք մենք շատախոսում այսքան երկար
Առանց գործին սատարելու ու չենք կարող գըտնել մի ելք։
Դու, Ատրիդես, ինչպես առաջ, հաստատակամ և աննըկուն
Առաջնորդի՛ր արգիացոց ահեղագոռ մարտերի մեջ.
Թող որ ոմանք աքայեցոց քամահրանքին լոկ արժանի՝
Դուրս տան անմիտ և անխոհեմ ու մըտածեն Արգոս դառնալ,
Դեռ չըստուգած խոստումը մեծ ավետավոր Արամազդի,
Որ խոստացավ մեզ մեծազոր ինքը Դիոսն ասպարակիր
Այն օրը, երբ արգիացիք մըտան նավերն իրենց արագ
Ի պարտություն և ի նախճիր ամրապարիսպ տըրոյացոց,
Զի աջ կողմից փայլատակմամբ ցույց տրվեց մեզ հաջող նըշան։
Ուստի ոչ ոք թող չըշտապի անժամանակ վերադառնալ՝
Ամեն մեկը մի մանկամարդ տըրովուհու հետ չը պառկած,
Չառած չըքնաղ Հեղինեի առևանգման վըրեժը բարկ։
Իսկ եթե կա ոք, որ ուզում է անպատճառ տուն վերադառնալ,
Թող մոտենա իր թըխաթույր ու գեղատախտ լաստափայտին,
Որպեսզի իր օրհասը նա ուրիշներից առաջ գըտնի։
Բայց դու, արքա, լավ մըտածիր, մըտիկ արա այլոց խոսքին,
Եվ մի՛ մերժիր այս խորհուրդըս, որ ծերունիս, տալիս եմ քեզ։
Զինվորներին, Ագամեմնոն, զատիր ցեղ-ցեղ ու տոհմ առ տոհմ[28],
Որ օգնության հասնեն իրար՝ ցեղը ցեղին, տոհմը տոհմին։
Եթե այսպես վարվես, և քեզ հընազանդեն աքայեցիք,
Դու կիմանաս՝ ազգ ու պետից ով է քաջը և ով վախկոտ,
Զի ամեն ոք պատերազմում իրեն համար պիտի կըռվի,
Եվ թե քաղաքն աստվածների՞ կամքով է՝ չես կարող առնել,
Թե՞ քո մարդկանց վախկոտ ու վատ ու կըռվի մեջ խակ լինելուց»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Խորհուոդներովդ, ո՛վ ծերունի, բարձր ես կանգնած դու բրոլորից,
Ա՛խ, ո՜ւր էր թե, հայր Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Այսպիսի տաս աքայեցի խորհըրդական ունենայի.
Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն հիմնահատակ
Կըկործանվեր մեր ձեռքերով, կըջընջըվեր բոլորովին։
Բայց Արամազդն ասպարազեն ծանըր հոգսեր դըրեց վըրաս,
Զուր պայքարի և անօգուտ վեճ ու կըռվի մըղելով ինձ։
Աքիլլեսը, և ես, ահա, մի աղջըկա համար միմյանց
Վըշտացնելով գըժտըվեցինք, և առաջինն ե՛ս բարկացա.
Իսկ թե մի հեղ մենք հաշտըվենք, համերաշխենք իրարու հետ,
Այն ժամանակ տըրոյացոց կորուստն անշուշտ չի ուշանա։
Արդ, ճաշելու գընացեք շուտ, որ պատրաստվեք պատերազմի,
Թող ամեն ոք տեգն իր սըրի, կարգի դընի զենքն ու զըրահ
Եվ կերակրի առատորեն սըրաթըռիչ իր ձիերին.
Ամեն ոք իր ուշքն ու միտքը ռազմի վըրա թող դարձընի,
Զըննի կառքի մասերն ամեն[29], քանզի ահեղ պատերազմով
Կըռվենք պիտի ողջ օրն ի բուն, կըռվենք անդուլ և անդադար,
Մինչ գա գիշերն ու սանձ դընի ռազմի բորբոք մեր եռանդին։
Թո՛ղ անձնապահ վահանի փոկն ամեն լանջքի վըրա քըրտնի,
Թո՛ղ որ տեգով՝ վաստակաբեկ հոգնի՛ կըռվում ամեն բազուկ,
Քըրտինքի մեջ թող որ լողա՛ կառքը քաշող ամեն մի ձի.
Իսկ եթե ես տեսնեմ մեկին, որ ուզում է կըռվից փախչել
Եվ գալարուն նավերի մոտ մընալ՝ պիտի չըկարենա
Թըռչունների և շըների ճանկից փըրկել իր լեշը նա»։
Այսպես ասաց, և մեծագոչ աղմըկեցին արգիացիք,
Ինչպես ալիքն ափի վըրա, երբ հարավից է գըրոհում,
Բախվում է բարձր ապառաժին, որին այլևս այնուհետև
Բաց չեն թողնում կոհակները, որ կողմից էլ քամի փըչե։
Ելան բոլորն ու վազեցին, ցըրիվ եկան նավերի մեջ.
Վըրաններից պալան-պալան ծուխը ելավ ու ճաշեցին։
Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին[30],
Ում ուզում էր, զոհ էր ձոնում, որ նա իրեն մահից փըրկի։
Իսկ Ատրիդես Ագամեմնոն արանց արքան՝ ամենազոր
Արամազդին զոհ մատուցեց պարարտ մի եզ հինգ տարեկան։
Կանչեց բոլոր աքայեցոց իշխաններին ու ծերերին,
Նախ Նեստորին, ապա դյուցազն Իդոմենես թագավորին,
Հետո երկու Այաքսներին, ու Տիդեսի որդուն կանչեց,
Վեցերորդը՝ Ոդիսևսին՝ հանճարակցին Արամազդի։
Ինքն իր կամքով եկավ հասավ Մենելավոսն ահեղագոռ,
Քանզի գիտեր, թե հարազատ եղբայրն ինչով է ըզբաղված։
Այդպես՝ եզան շուրջ բոլորած, ձեռքով առան հատիկը սուրբ,
Եվ ազգապետ Ագամեմնոնն այսպես ասաց՝ աղոթելով.
«Վե՛հդ Արամազդ, ամենամեծ, արփիաբընակ և ամպաթուխ,
Մայր չըմըտնի արևը թող, և թող չիջնի խավարն աղոտ,
Մինչև որ ես հըրդեհակեզ հիմնահատակ չըտապալեմ
Պրիամոսի տունն ու դարբասն ամենակուլ հըրով սաստիկ.
Եվ Հեկտորի լանջապանակն իր իսկ շրքեղ կըրծքի վըրա
Չըջախջախեմ իմ պըղիձսով, և շատերը իր մարդկանցից
Բերանքսիվայր, փոշի ներում, չըկըրծեն հողն ակռաներով»։
Ասաց, սակայն չըկատարեց Զևսը աղոթքն Ատրիդեսի,
Զոհն ընդունեց, իսկ աքայանց տաժանքներն է՛լ ավելացրեց։
Այդ աղոթքից ու ցորենի հատիկը սուրբ ցանելուց ետ
Զոհի գըլուխն ետ ծըռելով փողոտեցին ու քերթեցին,
Գեր ազդրերը կըտրատելով փաթաթեցին ճարպով համակ
Ու, դընելով նըրանց չորս դին հում կըտորներ պատառ֊պատառ,
Չոր փայտերի կույտի վըրա շարած՝ բոցով խորովեցին,
Եվ փորոտին շամփուրների վըրա զարկած դըրին կըրակ,
Երբ այրվեցին ազդրերը գեր, և փորոտին ճաշակեցին,
Ինչ որ մընաց՝ կըտոր-կըտոր մանըր ջպրդած զարկին շամփուր
Եվ խընամքով խորովեցին, ապա իրենց գործն ավարտած՝
Պատրաստեցին ճոխ կերուխում ու խորտիկը ճաշակեցին։
Ապա, երբ որ լըրիվ առան կերուխումի փափագն իրենց,
Ոտքի ելավ Նեստոր ասպետն ու ըսկըսեց խոսել այսպես.
«Ո՛վ վեհափառ Ագամեմնոն, վերջ տանք երկար մեր ճառերին,
Եվ գործը, որ աստված է մեր ձեռքը տալիս՝ չըձըգձըգենք.
Թող քաջաձայն ու ժիրաժիր մունետիկներն անմիջապես
Պըղընձազգեստ աքայեցոց համախըմբեն նավերի մոտ,
Իսկ մենք այսպես բոլորը ու մեկ երթանք բանակն աքայեցոց
Ու բորբոքենք բոլորի մեջ արիսական բուռըն ոգին»։
Այսպես ասաց, ու դեմ չեղավ Ագամեմնոն արանց արքան,
Հըրամայեց, որ քաջաձայն մունետիկներն անմիջապես
Գեղեցկավարս աքայեցոց տան հըրավեր պատերազմի։
Կանչում էին մունետիկներն, ազդարարում շեփորաձայն,
Ու բազմությունն ըսպառազեն դառնում էր ծով ալեծածան։
Ատրիդեսի շուրջն հավաքված արքաները դյուցասընունդ
Ըշտապեցին անմիջապես կարգավորել ամբոխն այդ հոծ։
Նըրանց մեջ էր խաժ Աթեսաս աստվածուհին՝ ձեռքին բըռնած
Իր թանկագին, անծերական, անմահացու ասպարը պերճ,
Որից ի վար կախվում էին հարյուր ծոպեր համակ ոսկի,
Եվ որոնցից յուրաքանչյուրն հարյուր եզան արժեք ուներ[31].
Վազվըզում էր իր ասպարով աքայեցոց բազմության մեջ,
Հորդորում էր ամենուրեք, սիրտ էր տալիս, ոգեկոչում,
Որ անդադար և անվըկանդ պատերազմեն արիաբար։
Այսպես կըրկին, նըրանց սըրտին քաղցրացավ մարտն ավելի քան
Վերադառնալն հայրենի տուն՝ սև, գոգավոր նավակներով։
Հըրդեհն ինչպես, որ լափում է բարձրը լեռան վըրա բռաած
Մայրիների անտառն հըսկա՝ հըրացոլքեր արձակելով,
Այդպես նըրանց այդ արշավում ահեղահրաշ պըղինձը շեկ
Ճառագայթներ էր արձակում արփիաթև դեպի երկինք։
Զերդ թևավոր թըռչունների երամները խայտաճամուկ—
Կարապների երկարավիզ, կըռունկների կամ սագերի―
Կալիստրական ուղխերի շուրջ, Ասիական մարգագետնում
Թըռչկոտում են, թևապարում ուրախ-զվարթ այս ու այնտեղ,
Թընդացնելով մարգագետինն՝ արորանում կարկաչաձայն,—
Այդաէս նըրանք երամ-երամ, վըրաններից ու նավերից
Հորդում են դուրս ու տարածվում Սկամանդրյան դաշտի վըրա,
Ու թընդում էր դաշտը նըրանց և ձիերի ոտքերի տակ։
Ինչպես գարնանն, հովվի բակում նոր դուրս եկած ճանճերն անթիվ
Խըժվըժում են այստեղ-այնտեղ, երբ դույլերում կաթն է հորդում,
Նույնքան զինված, գիսակագեղ աքայեցիք կային դաշտում
Տըրոյանց դեմ ռազմի պատրաստ, ծարավ նըրանց տաք արյունին։
Խաշնարածներն ինչպես դաշտում հոտերն իրենց արածելիս
Ջոկջըկում են ոչխարներին, երբ իրարու են խառնըվում,
Այդպես նըրանց զորապետներն էին ջոկում մարտիկներին,
Որ դեպի մարտ արշավեին, նըրանց մեջ էր Ատրիդ արյան՝
Աչքն ու գըլուխն հար և նըման շանթազըվարճ Արամազդին,
Կուրծքը՝ կըրծքին Պոսեյդոնի, արիսական գոտին մեջքին.
Եվ, ինչպես որ նախրի մեջ ցուլն է ամենեն վըսեմաշուք,
Որ նազում է շըքեղորեն երինջների երամակում,
Դիոսն այդ օր ճիշտ այդպես էր ներկայացնում Աարիդեսին
Պերճապաճույճ ու պանծալի՝ դյուցազների բազմության մեջ։
Արդ, ասացեք ուրեմըն ինձ, ոլիմպաբնակ ո՛վ Մուսաներ,
Աստվածուհի եք դուք քանզի ամեն ինչին քաջատեղյակ,
Իսկ մենք անգետ՝ շըշունջներ են հասնում մեր ականջին։—
Ովքե՞ր էին դանայեցոց զորապետներն իշխանազուն,
Իսկ ամբոխին անուն-անուն թըվել մեկ-մեկ չեմ կարող ես,
Նույնիսկ եթե ունենայի տասը լեզու ու տաս բերան,
Լիներ բարբառն իմ անըսպառ, և պըղընձե լիներ սիրտըս։
Բայց թե դուստրերն Արամազդի՝ Մուսաները ոլիմպական
Ինձ հիշեցնեն բոլոր նըրանց, որոնք Իլիոն գըրոհեցին,
Պիտի թըվեմ միայն նավերն, իշխաններին ու պետերին։
Բիովտացոց պետերն էին Պենելևսը և Լետիոս,
Եվ նըրանց հետ՝ Արկեսիլավ, Պրոթեյոնովրն ու Կլոնիոս,
Բընակվողներն Հիրիեում և Ավլիսի մեջ քարքարոտ,
Աքինոսում ու Սկոլոսում և Բըլրաշատ Ետեոնում,
Թեսպիայում, Գբեայում, Միկալսոսում արձականիստ.
Բնակվողներն Հարմայի շուրջ, Ելիսեի, Եվրիթրեի,
Եվ նորանք, որ Հիլիեից, Ելեոնից, Պետեոնից,
Ոկալեից և Մեդեոն դաստակերտից էին եկել,
Եվտրեսեից և Կոպասից ու Թիսբեից աղավնեշատ.
Կորոնիայից էին որոնք և խոտավետ Հալիարտից,
Բընակիչներն Պլատեայի, Դլիսանի, նաև նըրանք,
Որ բարեշեն Ներքին Թեբե գյուղաքաղաքն էին ապրում,
Ոնքեստոսում նըվիրական, Պոսեյդոնյան պերճ անտառում.
Բընակիչներն ողկուզառատ Առնեի և սուրբ Նիսայի
Ու Մեդիայի և, վերջապես, բընակիչներն Անթետոնի,—
Սըրանք հիսուն նավ ունեին, և ամեն մի նավում կային
Հարյուր հիսուն կըտրիճ մարդիկ Բիովտացի դյուցազուններ։
Ասպլեդոնից ու Մինիյան Որքոմենից եկածների
Պետերն էին Ասկալափոսն ու Հալմինոսն արիսազարմ,
Որոնց ծընեց հաղթ Արեսի ամոթխած կույսն Աստիոքեն
Ազիդյանում, Ակտորի տան վերնահարկը բարձրանալով,
Ուր Արեսը գաղտագողի պառկեց նըրա հետ միասին։
Սըրանք իրենց հետ երեսուն գեղեցկատախտ նավ ունեին։
Սքեդիոսն ու Եպիստրոփը պետերն էին փովկեացոց,
Զույգ որդիներն մեծահոգի Նավբոլիդյան Իփիտոսի,
Եվ նըրանց, որ ապրում էին Կիպարիսում և Պիթոնում
Ապառաժուտ, Պանոպեսում ու Դավլիսում, աստվածային
Կրիսանում, բընակիչներին Անիմովրի, Հիամպոլսի
Եվ դիցական Կեփիս գետի ափերի և ակունքի մոտ,
Լիլեայում ապրողների պետերն էին երկուսն այդ քաջ,
Եվ քառասուն սև նավ էին տանում սրանք իրենց ետև։
Փովկեացիք պետերի հետ կանոնավոր կարգ կազմեցին
Բիովտացոց ձախակողմում՝ ռազմի պատրաստ և զինավառ։
Լոկրիներին առաջնորդում էր Ոյիլյան Այաքսն արագ,
Որը թեև երիտասարդ էր Այաքսից Տելամոնյան,
Փոքրահասակ, դեռ պատանի, հագած կըտավ զըրահ, սակայն
Քաջավարժ էր տեգի, քան թե ողջ հեղեններն ու աքայանք.
Բընակիչները Կինոսի, Կալիստոսի և Ոփոնսի,
Սկարփեի և Պեսայի, և ցանկալի Ավգիեսի,
Թրոնիոնի ու Տարփեի— Բոյագրիայի շըրջակայքից՝
Քառասուն սև նավ ունեին իրենց ետև՝ նըվիրական
Եվբիայի այն կողմ ապրող լոկրացիները քաջամարտ։
Իսկ աբադները բոցաշունչ, բընակիչները Եվբիայի,
Երիտրայի ու Քալկիսի, և Հիստրեի ողկուզավետ.
Եվ ծովափնյա Կորինթոնի, և բարձրաբերձ Դիոն քաղաքի,
Ստիրայի և Կարիստի բնակիչները պետ ունեին
Ելեփենոր Քալկեդոնյանն՝ արիսական շառավիղից—
Մեծանձընյա աբադացոց ըսպարապետն արիասիրտ.
Տանում էր նա իր ետևից աբադներին ժըրագըլուխ,
Որոնք իրենց ծոծրակներին ունեին կախ սև գիսակներ
Ու վարժ էին ախոյանի կըրծքի վըրա ջախջախելու
Լանջապանակ-զրահն իրենց հացենու սուր նիզակներով.
Քառասուն սև նավ էր տանում Ելեփենորն իր ետևից։
Բընակիչները՝ բարեկերտ ու բազմամարդ ճոխ Աթենքի,
Ժողովուրդը Երեքթևսի՝ արգասաբեր էր կրում ծընված,
Որոնց սընեց ինքն Աթենաս Պալլասը՝ դուստրն Արամազդի
Եվ նըստեցրեց նըրանց հարուստ իր մեհյանում, Աթենքի մեջ,
Որտեղ ամեն տարի նըրան արջառների ու գառների
Զոհաբերմամբ հաշտեցնում են քաջորդիներն աթենացոց։
Մենեսթևսն էր առաջնորդում սըրանց, որդին Պետեոսի,
Որի նըման ոչ ոք այնտեղ, մահկանացու և ոչ մի մարդ
Անկարող էր ռազմիկն ու ձին կարգել-կազմել պատերազմի,
Նեստորից զատ, որ տարիքով երիցագույն էր նըրանից։
Մենեսթևսի ետևից էլ հիսուն հատ սև նավ էր գընում։
Սալամիից Ասսքսն իր հետ տասներկու սև նավ էր բերում,
Եվ կանգնեցրեց զորքն իր այնտեղ, աթենացոց գընդերի մոտ։
Բընակիչներն՝ ամրապարիսպ և՛ Տիրինսի, և՛ Արգոսի,
Երմիոնե և Ասինե քաղաքների ծովածոցյա,
Էիոնի և Տրիզենի, և այգեվետ Եպիտավրի,
Եվ նըրանց, որ Էգինայից ու Մասետից էին եկել—
Բոլոր սըրանց աքայեցի— զորագըլուխ պետերն էին
Դիոմեդեսն ահեղագոռ և Սթենելը՝ մեծանուն
Կապանևսի սիրուն որդին, և երրորդը՝ Եվրիալոսն,
Որ որդին էր Մեկիստոսի՝ Տալարոնյան թագավորը։
Այս բոլորի զորագրլուխն էր Դիոմեդն ահեղագոռ,
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Բընակիչները՝ բարեկերտ Կորինթոսի և Միկենքի,
Եվ բարեշեն Կլեոնի, և նըրանք, որ ապրում էին
Ոռնիայո՚մ ու Սիկիոնում և հեշտավետ Արեթրեում,
Ուր առաջինն Ատրեստոսը թագավորեց, և նըրանք, որ
Ապրում էին Իսսլերեսում, Գոնոյեսում ու Պելլենում,
Եգիոնի և ծովափնյա Հելիկեի շուրջ լայնանիստ,—
Սըրանց հարյուր սև նավերի հրամանատարն էր մեծազոր
Ատրիդ արքան, որ հետն ուներ կըտրիճների հոծ բազմությունդ
Որոնց մեջ նա ճաճանչափայլ հագել էր պերճ զենք ու զըրահ
Ու փողփողում էր սիգապանծ, զի բարձր էր նա իր քաջությամբ
Եվ բազմությամբ ժողովրդի, որ բերում էր իր ետևից։
Բընակիչներն անձավախիտ և խորանիստ Լակդեմոնի,
Ե՛վ Փարիսի, Սպարտայի և Մեսսեի աղավնեվետ,
Ամիկլայի բընակիչներն ու բերկրալից Ավգիեսի,
Եվ Հելոսի ծովեզերյա, Իտիլոսի և Լաասի,—
Սըրանց վաթսուն սև նավերին Մենելավն էր հըրամայում,
Ագամեմնոն Ատրիդեսի կըրտսեր եղբայրն ահեղագոռ,
Որն իր զորքը զինավառած՝ դեպի մարտ էր առաջնորդում,
Քաջավըստահ՝ իր կորովի և առնական ուժի վըրա,
Եվ մանավանդ՝ տըրոյանց դեմ հուր վըրեժով բոցավառված.
Հանուն չըքնաղ Հեղինեի առևանգման ու հեծությանց։
Իսկ Պիլոսի բընակիչներն ու գեղատես Արենեի,
Թըրիոնի՝ չըքնաղ հունից պերճ Էպիսի և Ալփեսի,
Բընակիչներն Ամփիգենի, Կիպարիսսի, Պտելեոսի
Եվ Հելոսի ու Դովրիսի, ուր Մուսաներն հանդիպելով
Երգիչ Թամիր Թրակացուն, որ գալիս էր Իքալիայից,
Իքալեցի Եվրիտոսի մոտից, նըրան լըռեցըրին,
Զի պարծենում էր մեծամիտ՝ ասպարակիր Արամազդի
Աղջիկներին՝ Մուսսաներին անգամ հաղթել երգելու մեջ.
Կուրացրեցին Թրակացուս ու նըրանից քընարն առան,
Մոռացընել տալով նըրան երգն ու արվեստն աստվածային։
Զորապետն էր սըրանց Նեստոր Դերենյանը— ասպետը քաջ,
Որ տանում էր գեղեցկատախտ իննսուն հատ նավ իր ետևից։
Բընակիչներն Արկադիայի՝ Կիլենեի ըստորոտում,
Էպիտոսի շիրմին մոտիկ, ուր ռազմիկներ կան քաջասիրտ,
Ինչպես նաև խաշնահարուստ Որքոմենի, Փենեոսի,
Հըռիպեի, Ստրատիեի, Ենիսպեի մըրըրկածուփ,
Մանտինեի, Պարրասիայի, Ստեմփելի ու Տեգրայի—
Սըրանց վաթսուն նավերի պետ-իշխանն էր սան Անկեոսին՝
Ագապենոր թագավորը, յուրաքանչյուր նավում կային
Արկադացի շատ մարտիկներ՝ պատերազմի քաջահըմուտ։
Դըրա համար Ագամեմնոն արանց արքան տըվեց նըրանց
Գեղեցկատախտ նավեր, որ լուրթ անդունդները ճեղքեն ծովի,
Զի ծովային գործերի մեջ ջանախընդիր չէին նըրանք[32]։
Իսկ ապրողներն աստվածային Էլիսայի և Բուպրասիո—
Այն վայրերի, որոնց գըրկում են Մերսինոսն ու Հերմինեն
Եվ Ալիսյոն ու Ոլենյան ժայռը իրենց մեջ են առնում,—
Ունեին չորս իշխան, որոնց ամեն մեկին հետևում էր
Տասն արագ նավ՝ բոլորը լի եպիացոց խառն ամբոխով,
Որոնց պետերն էին արի Ամփիմաքոսն ու Թալսլիոս—
Մեկը որդին Կտեատի, մյուսն՝ Ակտորյան Եվրիտոսի.
Երրորդ իշխանն էր Դիորես Ամարինյանը քաջարի,
Իսկ չորրորդը Պոփքսինոսն էր անվեհեր, աստվածակերպ,
Որ էր որդին Ագասթենի՝ ավգիասյան թագավորի։
Ովքեր Դուլքիոն և Եքինա սըրբանըվեր կըղզիներից՝
Ծովից այն կողմ հանդիպակաց Էլիտոսից էին եկել,
Առաջնորդն էր նըրանց Մեգես Փիլևսյասը արիսատիպ,
Որին ծընեց Փիլևս ասպետն՝ Արամազդին շատ սիրելի,
Որը խռոված հորից՝ գընաց Դուլիքիոն մի ժամանակ.
Սա քառասուն հատ սևաթույր նավ էր տանում իր ետևից։
Կեփալինները մեծասիրտ՝ Ոդիսևսին ունեին պետ,
Բընիկները Իթակեի, Ներիտոնի տերևաշարժ,
Էգիլիփսի և Կրոկլի, Զակինթոսի և Սամոսի,
Նաև նըրանք, որ ցամաքում էին ապրում հանդիպակաց.
Սըրանց իշխանն էր Ոդիսևսն ըզգոն նըման Արամազդի,
Եվ տասներկու կարմրածընոտ նավ էր տանում իր ետևից։
Անդրեմոնի Թոաս որդին բերում էր հետն Էտոլացոց՝
Բընակիչներին Ոլենոսի, Պիլինեի, Պլևրոնի,
Քաղկէդասի ծովեզերյա և քարքարոտ Կալիդոնի,
(Զի չկային Քաջ Ինևսի որդիք այլևս, ինքն էլ չըկար,
Մեռած էր ՛' այն ժամանակ Մելեագրը խարտիշագեղ)
Թոասն էր քաջ իշխում հիմա էտոլացոց վըրա համայն,
Որ տանում էր իր ետԱից քառասուն հատ նավ սևաթույր։
Նիզակավոր Իդոմենն էր զորավարում Կրետացոց—
Բընիկներին Կնոսոսի և Գորտինի պարըսպափակ,
Միլետոսի և Լիկտոսի, Լիկաստոսի ճերմակաթույր,
Նաև Փեստոս և Հոիտոն քաղաքների բարեբընակ
Եվ շատերի՝ հարյուր քաղաք Կրետեի շըրջակայքից։
Նըրանց պետերն էին դյուցազն Իդոմենը նիզակազեն
Եվ Մերիոնը մարդասպան Ենիալին հանգունատիպ,
Որոնք ութսուն հատ սևաթույր նավ ունեին իրենց ետև։
Տլիպոլեմոսը Հերակլյան հըսկայազոր ու հաղթանդամ
Թերում էր հետն Հռոդոսից ինը նավեր, հըռոդացոց,
Որ եռակարգ ապրում էին Հռոդոսի շըրջակայքում՝
Հեփսոսում և Լինտոսում, Կամիրոսում ճերմակափառ.
Զորավարն էր սըրանց խիզախ Տլիպոլեմը[33] մըկունդավոր,
Որին ծընել էր քաջահաղթ Հերակլեսից Աստիոքեն՝
Հերակլեսի կողմից բերված Եփիրոսից գետափընյա,
Դյուցսաերունդ մարդկանց անթիվ քաղաքները ավերելով։
Երբ մեծացավ Տլիպոլեմն, ապարանքում վայելչակերտ,
Ըսպանեց իր քեռուն, որին հայրը նըրա շատ էր սիրում,
Էիկիմնիոսին ծերունափառ, արիսական շառավիղին,
Եվ շինելով նավեր շուտով, շուրջն հավաքեց բազումամբոխ,
Չըվեց ծովով փախստական, քանզի նըրան ըսպառնացին
Մյուս որդիներն ու թոռները արիասիրտ Հերակլեսի։
Փախավ այդպես թափառական, հասավ Հռոդոս խեղճ ու կըրակ,
Ապրեց այնտեղ, բաժանվելով երեք ցեղի, որոնց սիրեց
Արամազդը, որ տիրում էր աստվածներին ու ողջ մարդկանց,
Եվ պարգևեց Զևսը նըրանց հարըստություն ու շատ բարիք։
Իսկ Նիրևսը Սիմից երեք համանըման նավ էր բերում,
Նիրևսը՝ ուստրն Ագլայայի և Քարոպոս թագավորի,
Նիրևսը, որ գեղեցկատեսն էր ամենեն դանայանց մեջ,
Որոնք Իլիոն եկան՝ անբիծ Պելիսածին Աքիսից ետ.
Բայց վախկոտ էր, և ետևից գընում էին քիչ մարտիկներ։
Իսկ բընիկները Նիսիրի, Կրապաթի և Կասոսի,
Եվրիպիլի Կով քաղաքի և Կալիդնյան կըղզիները,
Որոնց երկու պետերն էին Փիդիպպոսն ու Անտիփոսը—
Զույգ որդիները Թեսալոս Հերակլեսյան թագավորի,
Տանում էին կարգով շարված երեսուն սև նավ գոգավոր։
Բընակիչները բովանդակ Ալոպեի և Արգոսի,
Տրիքեսի և Ալոսի, ու Փթիացի մարդիկ բոլոր,
Գեղեցկակին հելլադացիք, որ Միրմիդոնք էին կոչվում,
Եվ Հելլեները համորեն և բովանդակ աքայեցիք,
Որոնց հիսուն սև նավերին Աքիլլեսն էր հըրամայում,
Հանգիստ նըստած, կըռվի մասին երբեք չէին էլ մըտածում,
Քանզի չրկար նա, որ նըրանց այդօր պիտի զորավարեր։
Քաջոտն Աքիլլն աստվածազարմ պառկած էր իր սև նավի մեջ
Հույժ բարկացած՝ գեղեցկավարս Բրիսեիսի համար չըքնաղ,
Որ առել էր Լիոնեսոսից՝ մեծ ճիգ ու ջանք թափելուց ետ,
Լիոնեսոսը կործանելով և թեբացոց բերդերն ամուր,
Ըզգետնալով Եպիստոփին և Մինեսին մըկընդամոլ՝
Որդիներին Եվենոսի՝ սելեպյան սեգ թագավորի։
Նըստել էր նա այդպես տըրտում, բայց պիտ ոտքի ելներ շուտով։
Փիլակեի ու ծաղկավետ Պիրասոսի, դաշտորայքի,
Որ Դեմետրին էր նըվիրված, և Իտոնի խաշնահարուստ,
Եվ Անտրոնի ծովեզերյա ու սիզավետ Պտելեոսի
Բընիկներին առաջնորդում էր արիսյան Պրոտեսիլավն,
Քանի ողջ էր, սակայն արդեն այն ժամանակ հողումն էր նա։
Փիլակեում տունը նըրա մընաց կիսատ ու կինն՝ այրի.
Դարդանացի մի մարդ նըրան ըսպանել էր այն ժամանակ,
Երբ առաջինն աքայանց մեջ՝ նավից ցամաք էր ցատկել նա։
Բայց անիշխան չէին նըրանք, Պոդարկեսն էր տանում նըրանց,
Կըտրիճ զավակը Փիլակյան Իփիկլոսի խաշնահարուստ
Ու հարազատ եղբայրը քաջ, մեծահոգի Պրոտեսիլի,
Կըրտսերագույնն իր տարիքով, իսկ նա երեց և քաջասիրտ,
Պրոտեսիլավն արիական քաջ դյուցազուն, զորքը սակայն,
Թեպեև ո՛չ անառաջնորդ՝ ցավում էին քաջի համար։
Պոդարկեսը քառասուն հատ նավ էր տանում իր ետևից։
Բիբեական ծովակի մոտ Փերեսի մեջ ապրողներին,
Գլափիրի և Բիբեի, Հավոլկոսի, գեղեցկաշեն,
Եվ տասնըմեկ սև նավերին Եվմելոսն էր առաջնորդում,
Շըքեղ որդին Ադմետոսի, ծընված ազնիվ Ալկեստրիսից,
Որ գեղեցիկն էր ամենեն Պելիասի դուստրերի մեջ։
Իսկ Մեթոնից, Մելիբիայից, Թավմագիից և քարքարոտ
Ոլիդոնից եկածների գեղեցկատախտ յոթ նավերին
Քաջահրմուտ աղեղնավոր Փիլոկտետն էր առաջնորդում,
Եվ ամեն մեկ նավի վըրա կային հիսուն նավավարներ,
Աղեղներով կըռվելու մեջ քաջահըմուտ ու կորովի։
Բայց Փիլոկտետն այն ժամանակ տանջվում էր խիստ Լեմնոս կըղզում,
Որտեղ նըրան, օձից խայթված, թողել էին աքայեցիք,
Ուր չարատանջ ու սոսկալի բոցերի մեջ վառվում էր նա։
Նավերի մոտ արգիացիք հիշում էին անձկակարոտ
Փիլոկտետոս թագավորին, թեև չէին անառաջնորդ,
Այլ հարճորդին քաղաքավեր քաջակորով Ոյիլևսի
Հըռենեից ծընված կըտրիճ Մեթոնն էր արդ տանում նըրանց։
Տրիկկեից և լեռնային Իթոմեից եկածներին,
Իքալեցի Եվրիտոսի Իքալիայի քաղաքացոց
Վարում էին Ասկլեպիոսի զույգ որդիներն, երկուսն էլ քաջ,
Հըմուտ բըժիշկ, ճարտարագետ Պոդափրիսն ու Մաքավոնն,
Որոնք իրենց հետ ունեին երեսուն սև նավ գոգավոր։
Որմենիոնից եկածներին և աղբյուրից Հիպերիայի,
Աստերիոնից ու սարավանդ Տիտանիից լեռնաբընակ՝
Եվրիպիլոսն էր առաջնորդ, զավակը պերճ Եվեմոնի,
Եվ սըրա հետ գընում էին քառասուն սև նավ գեղակազմ։
Արգիսսայի բընիկներին, ինչպես նաև բոլոր նըրանց,
Որ Գիրտոնից և Որթեից և Իլիոնից էին եկել,
Եվ ըսպիտակ քաղաքավան Ոլոսսոնից բարեբընակ,—
Պոլիպետեսն էր զորավար քաջամարտիկ և կըրակոտ,
Կըրտսեր որդին Պիրիթոսի, որին ծընեց Որմիզդն անմահ,
Իսկ Պոլիպտին ծընեց չըքնաղ Հիպպոդամեն Պիրիթոսից
Այն օր, երբ նա պատժեց վայրի և թավամազ հուշկապարկաց
Եվ վըտարեց Պելիոնից մինչև երկիրն Էթիկեցոց։
Նա մենակ չէր, նըրա հետ էր և՛ շառավիղ արիսական
Լեոնդևսը՝ որդին մեծանձըն Կորոնի Կենիսածին.
Ու ետևից նըրանց նույնպես քառասուն սև նավ էր գընում։
Իսկ Կիփոսից Գունևսը գոռ քըսաներկու նավ էր բերում,
Եվ որի հետ գընում էին պատերազմի տոկան մարդիկ՝
Ենիեններն ու ամեհի Պերեբները քաջամարտիկ,
Որոնք տըներ էին շինել Դոդոնեում ձըմեռնաճոխ,
Եվ նըրանք, որ մըշակում են հովիտները Տիտարեսի,
Որ թափում է իր բարեբուխ վըտակները Պենիոսում,
Որի արծաթ հորձանքներին չեն խառնըվում նըրանք սակայն,
Այլ վըրայից կարկաչելով սահում անցնում են յուղի պես,
Զի Ստիքսի ծանըր երդման ուղխերից մի վըտակ է նա[34]։
Տենթրեդոնյան Պրոթոոսն էր զորապետ մագնետացոց,
Բընիկներին տերևաշարժ Պելիոնի և Պենեի,
Եվ տանում էր իր ետևից քառասուն սև նավ գոգավոր։
Սըրանք էին դանայեցոց զորավարներն ու իշխաններն։
Ասա՛, Մուսա, ո՞վ էր նըրանց մեջ ամենեն գերիվերո,—
Նըժույգների և մարդկանց մեջ, որոնք մեկտեղ, միահամուռ
Գընում էին դեպի գուպար Ատրիդների հետ միասին։
Ամենալավ ձիերն էին փերետյատայք արագավազ,
Որոնց վարում էր Եվմելոսն օդապարիկ թըռչնոց նըման,
Հասակակից և համաբաշ ու թիկնաբերձ կարկընաչափ,
Որոնց սընեց արծաթաղեղն Ապոլլոնը Պերիեում,
Զույգն էլ զամբիկ, որոնք սարսափ էին սըփռում պատերազմում։
Իսկ մարդկանց մեջ արիագույնն էր Այաքսը Տելամոնյան,
Քանի Աքիլլն էր բացակա, որ քաջագույնն էր բոլորից,
Նույն և ձիերն, որոնք տանում էին քաջոտն Աքիլլեսին։
Բայց նա նըստել էր կորածայր, ծովահածուկ նավատորմում
Սըրտում սաստիկ ոխ պահելով Ագամեմնոն Ատրիդի դեմ,
Իսկ բազմությունն իր քաջերի զըվարճանում էր ծովափին
Աղեղ ու տեգ արձակելով և նետելով ըսկուտեղներ.
Եվ ձիերը կանգնած հանգիստ՝ ձիալախուր էին ուտում
Կառքերի մոտ՝ անգործ ընկած իշխանների վըրաններում։
Իսկ իշխաններն՝ արիսական իրենց պետին անձկակարոտ՝
Ճամբարի մեջ, այստեղ-այնտեղ շըրջում էին մարտից հեռու։
Գընում էին նըրանք գունդ-գունդ, և ասես թե երկիրը ողջ
Բըռընկվել էր բոց-կըրակով, ու տընքում էր գետինն այնպես,
Ինչպես Զևսը շանթազըվարճ զարկեր երկրին Արիմայսի
Ու հարվածեր փայլատակմամբ Տիփոնևսի[35] մահիճն այնտեղ։
Այդպես նըրանք թընդացնելով երկիրն իրենց ոտքերի տակ՝
Գընում էին արշավասույր, կըտրելով դաշտ ու դարաստան։
Այդ ժամանակ տըրոյացոց բանբեր եկավ Արամազդից,
Մրրկոտն Իրիսն արագաթև՝ աղետաբեր բոթը բերին,
Երբ որ նըրանք ակըմբահույլ՝ երիտասարդ և ծերունի
Ժողով էին անում արձակ գավիթի մեջ Պրիամոսի։
Նըմանվելով Պրիամոսի արագաքայլ Պոլիտ որդուն,
Որն իր ամուր և սըրընթաց սըրունքների վըրա վըստահ՝
Դետ էր նըստել Էսիետի շիրմի վըրա բարձադիտակ,
Ուշ դընելով, թե աքայանք ե՞րբ են հանկարծ հարձակվելու,—
Արամազդի պատգամաբեր Իրիսն այսպես խոսեց հուզված.
«Ո՛վ ծերունի, հաճելի են քեզ շարունակ երկար ճառեր
Այնպես, ինչպես մի ժամանակ խաղաղության օրերի մեջ.
Սակայն պայթեց ահավասիկ մի պատերազմ անխուսելի.
Շատ անգամ է վիճակվել ինձ ներկա լինել կըռիվների,
Բայց երբևէ այսքան սաստիկ մեծ բազմություն չեմ տեսել ես,
Ավազի պես անթըվելի և տերևի պես անհամար
Գալիս են լայն դաշտի միջով քաղաքի շուրջ կըռիվ տալու։
Քեզ մանավանդ, Հեկտոր, ահա, պատվիրում եմ անել այսպես.
Պրիամոսի ոստանի մեջ կան շատ մարդիկ նիզակակից
Այլաբարբառ և այլազգի, ուստի ամեն իշխան ու պոտ
Անցնի զորքի գըլուխը թող և զորավար լինի նըրանց,
Խըմբի իր զորքն ու պատրաստի ահեղագույն ռազմի համար»։
Այսպես ասաց, և Հեկտորը ճանաչեց ձայնն աստվածուհու,
Եվ ցըրելով ժողովն իսկույն, ըշտապեցին զենք առնելու։
Բացվում էին դարբաս ու դուռ, ու դեպի դուրս էին հորդում
Ե՛վ հետևակ, և՛ այրուձի շըռընդալից շառաչյունով։
Կա քաղաքի դեմ-հանդիման հըսկա բլուր մի բարձրաբերձ,
Որ դաշտի մեջ առանձնացած տարածվում է բոլորաձև,
Բաղիրա են կոչում մարդիկ, իսկ դիք՝ շիրիմ Միռինեի.
Անդ ճակատել որոշեցին դաշնակիցներն ու տըրոյանք։
Տըրոյացոց պետն էր Պրիամ թագավորի ավագ որդին՝
Կորդակաճոճ Հեկտորը քաջ, և նըրա հետ զինավառված
Բյուր կըտրիճներ նիզակավոր, ռազմի պատրաստ և ծարավի։
Դարդանացոց գընդին էր պետ Էնիասը արիասիրտ,
Անքիսեսի ուստրը, որին ծընեց Աստղիկ աստվածուհին,
Իդա լեռան վըրա դյուցազն Անքիսեսի հետ պառկելով։
Էնիասը չէր միայնակ, այլ նըրա հետ էին նաև
Զույգ որդիներն Անտենորի՝ Արքելոքոս և Ակամաս
Արիսյաններն՝ ամեն մարտի քաջահըմուտ և փորձառու։
Իսկ Զելիայի բընակիչներն Իդա լեռան ըստորոտում,
Տըրոյանք հարուստ, որ խըմում են ջըրերը սև Էսեպոսի՝
Պետ ունեին Պանդարոսին՝ շըքեղ որդուն Լիկայոնի,
Որին տըվեց ինքն Ապոլլոնը լայնալիճ աղեղ հուժկու։
Բընակիչներն Ադրեստիայի, Ապեսոսի և Պիտիայի
Ու Տելփայի բարձըր լեռան՝ պետ ունեին իրենց գըլխին
Ադրեստոսին և Ամփիոսին կտավազրահ, կորովասիրտ,
Զույգ որդիները Պերկոսյան Մերոպեի, որ ավելի
Գուշակության մեջ էր հըմուտ, քան թե մարտի և գուպարի։
Սա չէր թողնում պատերազմի գընալ երկու որդիներին,
Բայց որդիներն ականջ չարին հոր պատվերին այն ժամանակ,
Քանզի մահվան օրհասը սև նըրանց դեպի մարտ էր մըղում։
Պերկոտեի, Պրակտիոնի, Աբիդոսի և վեհապանծ
Արիսբեի ու Սեստոսի բնակիչներին էր զորավար
Ինքն Ասիոսը Հիրտակյան, որին բերում էին հըսկա
Աշխետ ձիեր Արիսբերից՝ ափունքներից Սելլեիսի։
Հիպպոթոոսն մըկընդամոլ՝ Պիլեոսի հետ միասին,
Որոնք որդիքն էին շըքեղ Պելասգացի Լեթեոսի,
Բերում էին Պելասգացոց գունդը սիզոտ Լարիսսայից։
Ակամասը Պիրոսի հետ գունդն էր բերում թըրակացոց,
Որոնց սընում է իր ծոցում Հելլեսպոնտոսը հողմածուփ։
Նիզակավոր կիկոնացոց պետն էր Եվփեմը տիգազեն,
Որ շառավիղն էր Կեադյան դիցասընունդ Տրիզենոսի։
Պիրեքմքեսն էր առաջնորդում աղեղնաձիգ պեոններին՝
Բերած հեոու Ամեդոնից ու հորդահոս Աքսիոսից,
Որի վըճիտ ջըրերն առատ ծավալվում են երկրի վըրա։
Պափլանգոնաց գունդն էր բերում Պիլեմենը արիասիրտ,
Ենետներից, որ սերվում է ցեղը վայրի ջորիների։
Կիտորոսից էին սըրանք, ապրում էին Սեսամոսում,
Պարթենիոս գետի չորս դին, մեծակառույց տըների մեջ,
Կրոմնայում ու բարձրաբերձ Երիթնայում և Էգիալում։
Հալիգոնաց պետերն էին Եպիստրոփն ու Ոդիոսը,
Եկած հեռու Ալիբիայից, որ հարուստ է իր արծաթով։
Իսկ Միսացոց՝ Քրոմիսը և Եննոմոս հավահըման,
Բայց չազատվեց հըմայությամբ սա իր մահվան սև օրհասից,
Այլ արագոտն Էակիդից հաղթահարված՝ գետում խեղդվեց,
Որտեղ բազում տըրոյացիք ընկան ձեռքով էակիդի։
Փըռյուգացոց բերում էին Փորկիսը և դիցանըման
Ասկանիոսը՝ Ասկանիից հեռու՝ ռազմի տենչով վառված։
Անտիփոսն ու Մեսթլեսն էին մեոններին զորավարում,
Որդիները Տալեմենի, որոնց ծավի Գիգյան ծընեց.
Բերում էին նըրանք նաև Տմպոսյան մեոններին։
Կարիացոց՝ Միլետոսի և Փթիրաց լեռան վըրա,
Եվ Մեանդրի գետահովտում ու բարձրահոն Միկալեի
Գագաթներին ապրող մարդկանց առաջնորդում էին շըքեղ
Նաստեսը և Ամփիմաքոսն՝ արի որդիք Նոմիոնի,
Որ ինքն էլ էր գընում մարտի, աղջըկա պես ոսկեպաճույճ։
Անմի՛տ, բոլոր զարդերն այդ ճոխ չըփըրկեցին նըրան մահից,
Այլ գետի մեջ ընկավ տապաստ՝ Էակիդյան քաջի ձեռքով,
Եվ Աքիլլեսն ահեղագոռ ավարեց ողջ ոսկին նըրա։
Սարպեդոնն էր պետ լիկացոց և Գլավկոսն ականավոր՝
Եկած հեռու Լիկիայից՝ Քսանթոսից հորձանահոս։
Երգ Երրորդ։ Երդումներ. Տեսարան պարսպից. Ալեքսանդրի և Մենելավի մենամարտը
Եվ երբ արդեն կազմ ու պատրաստ էին զորք ու զորագըլուխ,
Տըրոյացիք առաջ անցան խառնաղաղակ ճիչ ու կանչով,
Լայն երկընքով հեռուն չքվող կըռունկների պես բազմերամ,
Որ փախչում են ձըմռան անվերջ անձրևներից ու հողմերից
Սըլանում են Օվկիանոսի մակերեսով կըռընչալով
Եվ տանում են մահու օրհաս ու կոտորած թըզուկներին[36],
Ընդդեմ նըրանց սարսափելի մարտ մըղելով բարձըր օդում։
Իսկ բոցաշունչ աքայեցիք գընում էին անձայն ու լուռ,
Ջանախընդիր՝ մեկ֊մյուսին լինել կըռվում թև ու թիկունք։
Հարավն ինչպես, որ ծածկում է լեռն անթափանց մառախուղով—
Հովիվներին անցանկալի, գողերին հեշտ, ինչպես գիշեր,
Եվ քարընկեց չափով հեռու՝ աչքին ոչինչ չի երևում,
Այդպես էր փոշին փոթորկվում նըրանց անթիվ ոտքերի տակ,
Երբ հաղթաքայլ և սըրընթաց անցնում էին դաշտի միջով։
Եվ երբ երկու կողմերն արդեն մոտիկ էին մեկ֊մյուսին,
Տըրոյանց կողմից առաջ նետվեց աստվածատիպ Պարիսը[37] պերճ—
Ուսին ուներ նա ընձենի և լայնալիճ աղեղ ու սուր,
Եվ ճոճելով երկայնաձիգ երկու գեղարդ պըղընձասայր,
Կոչ էր անում արգիացի կըտրիճներին առհասարակ,
Որ ախոյան լինեն իրեն մենամարտիկ գուպարի մեջ։
Երբ Արեսի սիրելագույն Մենելավը տեսավ նըրան,
Որ իր գընդից առաջ ընկած մոտ էր գալիս մեծ քայլերով,
Սովալըլուկ առյուծն ինչպես, որ հըրճվում է հանդիպելով
Եղջերուի կամ այծյամի, որին կանի պատառ-պատառ
Նույնիսկ եթե նըրա վըրա գան որսորդներ քաջակորով
Եվ բարակներ արագավազ,— Մենելավոսն այդպես ցընծաց,
Երբ իր աչքի առջև տեսավ աստվածատիպ Ալեքսանդրին,
Զի վերջապես հույս ունեցավ վըրեժն առնել ապիրատից,
Եվ իր կառքից անմիջապես վար ցատկեց նա զինավառված։
Նախամարտիկ քաջերի մեջ Պարիսը երբ տեսավ նըրան,
Սոսկաց սաստիկ ինքն իր սըրտում ու խելահեղ ետ ընկըրկեց.
Ինչպես որ մարդ լեռների մեջ տեսնում է մի հըսկա վիշապ
Ու շուռ գալով անմիջապես ետ է փախչում խելակորույս,
Դեմքը ամբողջ ահից դըժգույն ու ողջ մարմնովն իր դողահար՝
Պարիսն այդպես փախավ իսկույն, տեսնելով քաջ Մենելավին։
Այդ տեսնելով, ծաղրեց Հեկտորն՝ աստվածատիպ Ալեքսանդրին
«Տեսքով լոկ քաջ, խըղճուկ Պարիս, կընամոլի, հըրապուրիչ,
Երանի թե չըծընվեիր ու կորչեիր դու անկընիկ։
Այդ էի ես ուզում սըրտանց, և այդ լավ էր հազա՛ր անգամ,
Քան թե այսպես դու կեղտի մեջ թաթախվեիր անարգաբար։
Գիսակագեղ աքայեցիք վըրադ անշուշտ պիտի խրնդան՝
Քո գեղանի կերպարանքից քաջ ախոյան կարծելով քեզ.
Բայց դու կորով ուժ ասված բան չունես քո մեջ ամենևին։
Այդ դո՞ւ էիր, որ նավերով ծովագընաց արշավեցիր,
Ծովեր անցար՝ անձնանըվեր ընկերներով արիասիրտ
Եվ անծանոթ մարդկանց միջից, աշխարհներից հեոո՛ւ-հեոո՜ւ,
Հափափեցիր չըքնաղ մի կին՝ հարսը ռազմիկ կըտրիճների,
Ի մեծ փորձանք քո հոր և մեզ և մեր բոլոր ժողովերդին,
Իսկ թրշնամյաց ի խընդություն և քեզ՝ համոթ ու նախատինք։
Ինչո՞ւ փախար վախկոտըդ դու արիսական Մենելավից
Մըտածեի՜ր, թե ինչ մարդու կին ես առել ծաղկափըթիթ։
Չէին օգնի քեզ ո՛չ քընար, ո՛չ շընորհներն աստվածային,
Ո՛չ գանգուրներըդ գեղանի, երբ քեզ փոշու մեջ թաթախեր։
Բայց շա՜տ երկչոտ են տըրոյանք, ապա թե ոչ մինչև հիմա
Քարե շապիկ հագած էիր[38] չարիքների քո փոխարեն»։
Աստվածատիպ Պարիսը իր եղբորն այսպես պատասխանեց.
«Կըշտամբանքըդ ճըշմարիտ է, Հեկտոր, և ո՛չ հանիրավի.
Անվըկանդ է սիրտը քո միշտ ու կուռ, ինչպես կացինը սուր,
Երբ անտառում մայրի ծառի բունն է մըտնում՝ հաստատակամ
Փայտահատի ճարտար ձեռքում՝ նավի համար փայտ կըտրելիս,
Եվ գընալով՝ հետըզհետե աճեցնում է թափը բազկի։
Այդպես և դու քո կըրծքի տակ արի, անահ մի սիրտ ունես։
Բայց Աստղիկի[39] ինձ պարգևած ձիրքերը մի՛ պախարակիր,
Շընորհները աստվածատուր խոտելի չեն ամենևին,
Եվ ինչ նըրանք են պարգևում, այն չի՛ կարող խըլել ոչ ոք։
Իսկ եթե դու կամենում ես, որ ես մըտնեմ գուպարի մեջ,
Նըստեցրու ողջ տըրոյացոց և աքայանց նըմանապես,
Եվ երկուսով՝ Մենելավոսն ու ես միայն մենամարտենք.
Կըռվենք հանուն Հեղինեի ու գանձերի համար նըրա։
Եվ մեզանից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի,
Նա թող տիրի ամեն ինչքին, Հեղինեին տանի իր տուն,
Եվ մյուսներդ աքայանց հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Վերադառնաք խաղաղությամբ դեպի Տրոյա արգասաբեր,
Իսկ ամրաբարձ աքայեցիք դեպ ձիաբույծ Արգոսն իրենց
Եվ Աքայիա, ուր կան կիներ գեղաչըքնաղ ու վարսագեղ»։
Այսպես ասաց, ու ասելով նըրան Հեկտորն, ուրախացավ,
Եվ անցնելով առաջ՝ բըռնեց իր նիզակի մեջտեղից նա
Ու կանգնեցրեց իրենց տեղում տըրոյացոց գընդերը գոռ,
Մինչ վարսագեղ աքայեցիք տեղում էին նըրա վըրա
Բըռանցքաչափ քարեր անվերջ ու նետերի տեղատարափ։
Գոչեց այնժամ Ագամեմնոն արանց արքան ձայնով իր մեծ.
«Կանգ առեք, ո՛վ արգիացիք, նետ մի՛ նետեք, ո՛վ աքայանք,
Կորդակաճոճ Հեկտորն, ասես, կամենում է խոսել մեզ հետ»։
Այսպես ձայնեց, ու տեղնատեղ դադար առան աքայեցիք,
Եվ Հեկտորը կանգնած երկու ճակատների մրջև՝ ասաց.
«Լըսեք, տըրոյանք և դուք համայն քաջասըրունք աքայեցիք,
Խոսքը Պարիս֊Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ.
Առաջարկում է նա բոլոր տըրոյացոց և աքայանց՝
Դընել իրենց զենքերը ցած, բարեբեղուն գետնի վըրա,
Եվ միայն ինքն ու Արեսի սիրելի քաջ Մենելավոսն
Կըռվեն հանուն Հեղինեի և գանձերի համար նըրա։
Եվ երկուսից մենամարտում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Նա՛ տիրանա ամեն ինչքին ու կընոջը իր տուն տանի.
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք դաշինք ու հաշտություն»։
Ասաց Հեկտորն, ու լըռեցին հակառակորդ կողմերն երկու.
Այն ժամանակ այսպես խոսեց Մենելավոսն ահեղաձայն.
«Ի՛նձ էլ լըսեք, զի մեծ մի ցավ կեղեքում է սիրտըս սաստիկ.
Ժամանակն է, որ բաժանվեն աքայեցիք և տըրոյանք,
Բա՛վ է որքան տառապեցին իմ երեսից այս կըռվի մեջ,
Որի պատճառն Ալեքսանդրի հանդըգնությունն եղավ անմիտ։
Մեզանից նա՛, որին մահ է նախատեսված, թող որ մեռնի,
Եվ մյուսներդ խաղաղությամբ բաժանվեցեք մեկ֊մյուսից։
Տըրոյացիք, այստեղ երկու ճերմակ ու սև գառ բերեք շուտ,
Արևի և երկրի ի ձոն, մի գառ էլ մենք՝ Արամազդին,
Կանչեք և քաջ Պրիամոսին, որ ինքն անձամբ կընքե դաշինք,
Զի որդիներն իր գոռոզ են, ամբարտավան և ուխտադրուժ,
Որ ոչ մի մարդ չըհանդըգնի Արամազդի ուխտը դըրժել։
Պատանիներն հեղհեղուկ են ու շարունակ փոփոխամիտ,
Իսկ ծերունին, ինչ անում է, նայում է միշտ ետ ու առաջ,
Որպեսզի գործն արդյունավետ լինի երկու կողմի համար»։
Այսպես ասաց, ուրախացան աքայեցիք և տըրոյանք,
Հուսալով, որ վերջ կըլինի աղետավոր պատերազմին։
Երիվարներն ետ քաշելով ձիերից ցած իջան նըրանք,
Ու հանելով զենքերն իրենց՝ դըրին գետնին, իրարու մոտ.
Եվ երկուստեք նըրսնց միջև մընաց մի նեղ տարածություն։
Հեկտորն իսկույն պատվիրակներ հըղեց դեպի քաղաքն իր հոր՝
Գառներ բերեն և Պրիամոս թագավորին կանչեն այնտեղ.
Իսկ թագավոր Ագամեմնոնն ուղարկեց իր Տալթիբիոսին
Դեպի նավերը գոգավոր, որ նա երրորդ գառը բերի։
Եվ Տալթիբիոսն հընազանդեց աստվածային Ատրիդեսին։
Իրիսն[40] այնժամ բանբեր եկավ ձյունաթևիկ Հեղինեին,
Նըրա տալոջ դեմքը առած— Անտենորի որդու կընոջ,
Որին պահում էր թագավոր Հելիկայոնն Անտենորյան
Պրիամոսի չքնաղ դըստեր, որ կոչվում էր Լավոդիկե։
Գըտավ նըրան արքունիքում ձեռագործով ըզբաղվելիս,
Պատկերում էր ծիրանավառ վերարկուի վըրա նըրբին՝
Բազում մարտերն աքայեցոց և տըրոյանց ձիամարզիկ,
Որ Արեսից իրեն համար բերում էին պատերազմից։
Մոտենալով Հեղինեին՝ ժըրոտն Իրիսն այսպես ասաց.
«Արի և տես, հարսըդ սիրուն, գործերը վեհ և սըխրալի
Ձիամարզիկ տըրոյացոց և աքայանց պըղընձազգեստ,
Որոնք դեռ նոր մոլեգնաբար, վառված տենչով կոտորածի,
Մըղում էին արտասվալից արյունոտ մարտ իրարու դեմ,
Իսկ արդ դադար տըված կըռվին՝ նըստել են լուռ իրար դիմաց
Հենված իրենց ասպարներին և տեգերը մըխած գետին։
Հիմա պիտի Պարիսը պերճ ու Մենելավն արիսական
Երկայնաձիգ նիզակներով մենամարտեն իրարու հետ,
Եվ հաղթողը պետք է որ քեզ իր սեփական կինն անվանի։
Այս ասելսվ աստվածուհին կարոտ վառեց կընոջ սըրտում
Դեպ առաջին իր ամուսինն ու ծընողներն իր հարազատ։
Եվ Հեղինեն անմիջապես ճերմակ մի քող առավ վըրան
Ու դուրս ելավ իր օթյակից գորոլիր արտասվելով.
Նա մենակ չէր, այլ նըրա հետ գընում էին երկու նաժիշտ՝
Պիտթեոսի դուստրը Էթրեն և Կլիմենն գեղեցկաչվի,
Ու հապըշտապ հասան նըրանք Սկեսական դարբասներին։
Պըիամն այնտեղ Պանթոոսի, Թեմիտեսի և Լամպոսի,
Կլիտիոսի և շառավիղ արիսական Հեկտավիոնի
Ուկալգոնի, Անտենորի,— երկուսն էլ ծեր խոհեմազարդ,—
Նըստել էին ժողովըրդի ծերերի հետ, մարտից քաշված,
Զի ալևոր էին արդեն, բայց պերճաբան, ճարտարախոս՝
Ճըպուռների նրման, որոնք նըստած ծառի ճյուղերի մեջ
Արձակում են ողջ օրն ի բուն փափկահընչյուն ձայներ անվերջ։
Այսպես նըստած էին տարեց իշխանները տըրոյացոց
Աշտարակի վըրա և երբ տեսան չըքնաղ Հեղինեին,
Որ դիմում էր դեպի այնտեղ, ըսկըսեցին ըսքանչացած
Ցածրը ձայնով մեկ-մյոաին այս սըրաթև խոսքերն ասել.
«Մեղավոր չեն տըրոյացիք և աքայանք պըղընձազգեստ,
Որ այսպիսի կընոջ համար տառապում են շատ տարիներ,
Ճրշմարտապես անմահական աստվածուհու դեմք ունի նա,
Բայց և այնպես, ինչ էլ լինի, վերադառնա՛ թող նավերով,
Որպեսզի մեր որդոց համար չըդառնա նա կըռվախընձոր»։
Այսպես ասին, բայց Պրիամոսն իր մոտ կանչեց Հեղինեին.
«Սիրուն զավակս, արի այստեղ, նըստիր մոտըս, որ լավ տեսնես
Դու առաջին քո ամուսնուն և քո բոլոր մոտիկ մարդկանց։
Մեղավոր չես դու իմ հանդեպ, այլ աստվածներն են հանցավոր,
Որ դըրդեցին աքայեցոց պատերազմի ելնել իմ դեմ։
Նայիր հապա, ո՞վ է մեծանձն աքայեցին այն հոյակապ,
Պետք է ասել՝ շատերը կան մի գըլխաչափ բարձր ավելի,
Բայց չեմ տեսել երբևիցե ես գեղեցիկ նըրա նըման
Ու վեհաշուք մարդ մի ուրիշ, նըման է նա թագավորի»։
Եվ Հեղինեն հըրաշագեղ նըրան այսպես պատասխանեց.
«Ըսկեսրայր իմ, դու ինձ համար ահեղ ես և պատկառելի.
Երանի՜ թե ես մեռնեի այն օրը, երբ քո որդու հետ
Այստեղ եկա՝ եղբայրներիս թողած և քողն հարսանեկան,
Թողած դըստերն իմ սիրասուն և անձկալի ընկերներիս...
Բայց մահն անգամ ինձ զըլացավ ու ծալվեցի արտասվելով։
Սակայն թող որ, ըսկեսրայր իմ, պատասխանեմ քո հարցումին։
Նա ինքն արքա Ագտմեմնոն Աստիդեսն է ամենիշխան,
Ինչպես և քաջ պատերազմող, եղավ նաև մի ժամանակ
Նա տագըր ինձ, անամոթիս, եթե երբեք չէ սին երազ»։
Այսպես ասաց, և ծերունին բացականչեց ըսքանչացած.
«Երանի՜ քեզ, երջանկածին և քաջափառ ո՛վ Ատրիդես,
Որ ձեռքիդ տակ ունես անթիվ և անհամար աքայեցիք։
Եղա երբեմն ես այգեվետ Փռյուգիայում մի ժամանակ,
Որտեղ տեսա շատ ձիավարժ փռյուգացիներ քաջամարտիկ,
Ժողովուրդները Ատրևսի ու Միգտոնի աստվածակերպ,
Որ Սանգարիս գետի ափին հըսկա բանակ էին զարկել։
Ե՛ս էլ նըրանց թվում եղա, որպես համհարզ և դաշնակից.
Այն օրը, երբ եկան հասան ամազոնները այրասիրտ[41],
Սակայն դարձյալ չէին այսքան, որքան խայտակն աքայեցիք»։
Ոդիսևսին նըկատելով՝ նա հարց տըվեց երկրորդ անգամ.
«Ասա՛, հապա, սիրուն զավակս, իսկ ո՞վ է նա, որ Ատրիդից
Մի գըլխաչափ փոքր է թեև, բայց թիկնեղ է և լայնալանջ։
Նըրա ամբողջ զեն ու զարդը հանգչում են լուռ գետնի վըրա,
Իսկ ինքն, ինչպես խոյ մի խըրոխտ՝ ճեմում է բյուր քաջերի մեջ։
Նըրան բըրդոտ ու սևաստև խոյի հետ եմ համեմատում,
Որ ճեմում է ճերմակաստև ոչխարների հոտում ըստվար»։
Եվ Հեղինեն՝ չըքնաղ ծընունդն Արամազդի՝ պատասխանեց.
«Դա Ոդիսևսն է Լայերտյան բազմահընար և հանճարեղ,
Որ քարքարոտ Իթակեի ժողովըրդի ծոցում սընվեց,
Հրնարամիտ սմեն դեպքում և խելացի խորհըրդատու»։
Եվ Անտենորը խոհական նըրան այսպես պատասխանեց.
«Օ կին, իրոք, ճիշտ ասացիր, զի Ոդիսևսն աստվածային,
Երբ քեզ համար Մենելավի հետ միասին բանբեր եկավ,
Նըրանց սիրով ընդունեցի հյուր իմ տան մեջ ու պատվեցի.
Եվ ես այն օր նըրա բարքին ու հանճարին հասու եղա։
Երբ միասին մըտնում էին տըրոյացոց ատյանը մեր,
Մենելավոսն իր ուսերով բարձրաձիգ էր Ոդիսևսից,
Բայց երբ երկուսն էլ նըստեցին, Ոդիսևսն էր շըքեղ ու ճոխ։
Իսկ երբ հանդես էին գալիս ժողովի մեջ իրենց ճառով՝
Մենելավոսն անբըռնազբոս՝ ջըրի պես էր հըռետորում.
Համառոտ էր խոսքը նըրա, բայց և հըստակ, հասկանալի,
Չէր ճոխաբան, ճոռոմախոս, և կըրտսեր էր իր տարիքով։
Բայց Ոդիսևսը հանճարեղ, երբ ոտքի ելներ ծանրաբարո,
Հայացքն հողին էր սևեռում, աչքերը ցած խոնարհելով,
Եվ գավազանն առաջ ու ետ նա երբեք չէր տարուբերում,
Այլ բըռնում էր անշարժ, ամուր՝ տըխմարամիտ մարդու նըման,
Եվ թըվում էր անգաղափար ու ցասկոտ ոմն առերևույթ։
Բայց երբ կըրծքից արձակեր նա իր առնական ձայնը հուժկու,
Եվ ձըմեռվան ձյունի նըման խոսքերն իր ճոխ և խորիմաստ՝
Ուրիշ ոչ մի մահկանացու չէր մըրցակցի Ոդիսևսին,
Եվ նըրա դեմքն աստվածային էլ մեզ զարմանք չէր պատճառում»։
Եվ Այաքսին տեսնելով ծերն՝ հարցում արավ երրորդ անգամ.
«Իսկ ո՞վ է մյուս աքայեցին, այր քաջալանջ ու հաղթանդամ,
Որ իր գըլխով և ուսերով բարձր է բոլոր աքայանց մեջ»։
Եվ Հեղինեն՝ վեհագույնը ողջ կանանց մեջ՝ պատասխանեց.
«Այաքսն է դա հաղթահասակ, աքայեցոց պատվարն ամուր,
Իսկ այն մյուսը աստվածային Իդոմենեսն Է դյուցազուն,
Որի շուրջն են հավաքվել ողջ զորապետներն կըրետացոց։
Մենելավոսն արիսական նըրան հյուր էր ընդունում մերթ
Մեր պալատում, երբ գալիս Էր Կրետեից իր հայրենի։
Տեսնում եմ ես ահավասիկ և մյուս խայտակն աքայեցոց,
Որոնց ես լավ եմ ճանաչում, անուններով գիտեմ մեկ-մեկ.
Բայց չեմ կարող տեսնել, ափսոս, ժողովըրդոց զույգ պետերին՝
Պոլիդևկսին բըռնամարտիկ և Կաստորին ձիահըմուտ—
Եղբայրներին իմ հարազատ, միևնույն մոր ծոցի պըտուղ։
Մի՞թե սըրանց հետ միասին չեկան նըրանք Լակդեմոնից,
Թե՞ եկել են նըրանք իրենց անդընդահերձ նավատորմով
Ու հիմա չեն ուզում մըտնել պատերազմի քաջերի հետ
Վարանամիտ՝ իր ամոթից ու վարմունքից պարսավելի»։
Այսպես ասաց, սակայն նըրանք չէին եկել աքայանց հետ,
Մընում էին Լակդեմոնում՝ հայրենական երկրում իրենց։
Նըվիրակներն այդ միջոցին բերում էին դաշինքն ուխտի՝
Երկու հատ գառ և այծենի տիկով գինի զըվարթարար,
Իսկ Իդեոսն՝ անոթ փայլուն ու ոսկեձույլ ըմպանակներ,
Եվ մոտ գալով՝ ալևորին դիմեց իսկույն այս խոսքերով.
«Վեր կաց, որդիդ Լավդեմոնի, ձիամարզիկ տըրոյացոց
Եվ ամրաբարձ աքայեցոց ավագանին կանչում է քեզ,
Մասնակցելու հանդիսավոր դաշնադրության ու սուրբ զոհին։
Ալեքսանդրոսն ու Արեսի սիրելագույն Մենելավոսն
Երկայնաբուն նիզակներով պետք է այնտեղ մենամարտեն,
Եվ նըրանցից այդ գուպարում ով որ հըզոր, հաղթող լինի՝
Տիրե պիտի Հեղինեին ու գանձերին նըրա բոլոր։
Իսկ մյուսներն իրարու հետ կընքելով դաշն ու հաշտություն՝
Դառնան տրոյանք քաղաքն իրենց, իսկ ամրաբարձ աքայեցիք՝
Արգոսն իրենց, ուր կան կիներ երկայնավարս ու գեղեցիկ»։
Այսպես ասաց, և ծերունին սոսկաց հրավերն այդ լըսելով,
Բայց յուրայնոց հըրամայեց կառքը լըծել անմիջապես։
Եվ երբ արդեն կատարված էր այդ հըրամանն ալևորի,
Նըստեց Պրիամն իր կառքը ճոխ, Անտենորին իր հետն առած,
Քաշեց սանձերն ուժգընորեն, և ձիերը քառատըրոփ
Դարբասներից դուրս թըռչելով՝ արագ դեպի դաշտ սըլացան։
Եվ երբ հասան տըրոյացոց և աքայանց բանակներին,
Ցած իջնելով շըքեղ կառքից, արոտառատ գետնի վըրա,
Հայր ու որդի արագաքայլ դեպի ամբոխն առաջացան։
Ոտքի ելավ անմիջապես Ագամեմնոն արանց արքան,
Եվ նըրա հետ ոտքի ելավ Ոդիսևսը բազմահանճար։
Մունետիկներն այնուհետև բերին ուխտի զոհերն ընտիր
Եվ խառնելով խառնարանում գինին՝ նըրանք ջուր լըցրեցին
Արքաների ձեռքին, այնժամ Ատրիդեսը դանակն հանեց,
Որ շարունակ կախ էր անում իր մեծ սըրի պատյանի մոտ՝
Կըտրեց մազերը գառների գըլուխներից, որոնք իսկույն
Բաժանվեցին տըրոյացոց և աքայանց ավագանուն,
Ապա բոլոր աստվածներին աղոթք արավ բազկատարած.
«Հա՛յր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Դո՛ւ, Արեգակդ ամենատես, ամենազոր, և դո՛ւք, գետեր,
Եվ դու երկիր, որ ետ մահու գիտեք պատժել անագորույն
Երդըմնազանց դըրուժներին ու վատերին առհասարակ,—
Վըկա եղեք և պահեցեք մեր երդումներն անդըրժելի։
Թե ըսպանի մենամարտում Պարիսը պերճ Մենելավին,
Նա՛ լինի տերն Հեղինեի և գանձերին նըրա բոլոր,
Եվ մենք ի տուն վերադառնանք ծովագընաց մեր նավերով.
Իսկ թե սպանի արիսական Մենելավոսն Ալեքսանդրին՝
Տան տըրոյանք Հեղինեին և նըրա հետ գանձերն իր ողջ
Ու վըճարեն արգիացոց տույժն ու տուգանքն ըստ օրինի,
Որ հուշ մընա դարե ի դար և այդ մասին հիշեն հավետ։
Իսկ Պարիսի մահից հետո, եթե Պրիամն ու իր որդիք
Չըկամենան տուգանքը տալ, ի՛նքըս այնժամ, Ատրիդ արքաս,
Պիտի մընամ այստեղ այնքան, շարունակեմ պատերազմել,
Մինչև հասնեմ նըպատակիս, և այս կըռվի վախճանը գա»։
Ասաց, մորթեց գառները նա անգորույն իր պըղընձով
Ու ցած դըրեց, որոնք անշունչ ցընցվում էին գետնին ընկած,
Զի սուր պըղինձն անագորույն ջըլատել էր նըրանց ոգին։
Ապա նըրանք լի սափորից բաժակներով գինին առած՝
Ձոն ձոնեցին հավերժական աստվածներին աղաչելով.
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան այս էր ասում.
«Մե՛ծդ Արամազդ ամենափառ և մյուս անմահ դուք աստվածներ,
Ով որ դըրժի նախ և առաջ դաշինքն այս մեր և ուխտը սուրբ,
Դըրուժանի ուղեղը թող գետին թափվի այս գինու պես
Եվ կընոջ հետ ու զավակաց՝ ուրիշները պառկեն թող որ»։
Այսպես ասին, Զևսը սակայն չանսաց նըրանց աղերսանքին.
Իսկ Պրիամոսն այն ժամանակ վեր կենալով այսպես ասաց.
«Ինձ լըսեցեք, ո՛վ իշխաններ, տըրոյացիք և աքայանք,
Մի՛ նեղանաք, թե ես նորից դեպի քաղաք վերադառնամ,
Զի չեմ կարող ականատես լինել որդու իմ սիրասուն
Եվ Արեսի սիրելագույն Մենելավի մենամարտին։
Ինքն Արամազդն ու մյուս անմահ աստվածները գիտեն միայն,
Թե երկուսից ում է պահված ճակատագրից մահ ու վախճան»։
Այսպես ասաց Պրիամը ծեր և Անտենոր[42] իր որդու հետ
Կառք նըստելով, գառներն առած, սանձերը ետ քաշեց ուժգին,
Ու վերըստին հայր ու որդին վերադարձան դեպի Տրոյա։
Այն ժամանակ Հեկտորը քաջ և Ոդիսևսն աստվածային
Կըռվի դաշտը չափեցին նախ, ապա պըղնձյա սաղավարտում
Երկու վիճակ գըցած՝ երկար խառնում էին, թե երկուսից
Ո՛րը առաջ պըղրնձակուռ աշտեն պիտի իր արձակեր.
Մինչ ժողովուրդը ձեռնամբարձ աղոթում էր աստվածներին,
Եվ ամեն մի աքայեցի ու տըրովյան ա՛յս էր ասում.
«Հայր Արամազդ, տերդ Իդայի ամենափառ և վեհապանծ,
Այս երկուսից որը երկու ժողովուրդներն իրար խառնեց,
Այնպես արա, որ նա սատկի ու դըժոխքի բաժին դառնա,
Իսկ մյուսներս իրարու հետ կընքենք սիրո ուխտ ու դաշինք»։
Այս էր ասում ամեն մի մարդ, մինչդեռ Հեկտորն աչքը ետև՝
Վիճակներն էր շարժում երկու, ու դուրս եկավ՝ նախ՝ Պարիսին։
Այն ժամանակ բոլորն իսկույն ուղիղ շարքով նըստոտեցին
Յուրաքանչյուրն իր ձիու մոտ և ուր զենքերն էին իրենց—
Եվ գեղածամ Հեղինեի այրը՝ Պարիսն աստվածային
Ըսկըսեց իր զենքերն հագնել օրհասական մարտի համար։
Նախ և առաջ սըրունքները պատեց նա պիրկ սըռնապանով,
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
Հասավ զըրահ լանջապանակն իր Լիկայոն հարազատի,
Ապա կախեց ուսընդանութ պըղընձյա սուրն արծաթագամ.
Այնուհետև առավ վահանը հաստաբեստ ու մեծահաղթ,
Գըլխին դըրեց գեղապատշաճ կուռ սաղավարտ ճարտարագործ,
Որի ցըցունքն ահեղորեն ճոճվում էր վեհ ու բարձրադիր,
Ու ձեռքն առավ իրեն հարմար երկայնաբուն նիզակ մի հաղթ։
Իր զենքերն էր հագնում նաև Մենելավոսն արիսական։
Երկու կողմից պատրաստ այսպես, զինավառված վերից ի վար՝
Դեպ ասպարեզ առաջացան՝ մեկ֊մյուսին խեթ նայելով,
Եվ սոսկացին նըրանց ի տես տըրոյացիք և աքայանք։
Մոտենալով նըրանք միմյանց, լի մոլեգին ատելությամբ
Ճոճում էին երկայնաբուն նիզակները իրարու դեմ։
Առաջինը Պարիսն ուժգին երկայնաստվեր տեգն իր նետեց
Ու շեշտ զարկեց բոլորաձև մեծ վահանին Ատրիդեսի,
Բայց չըկոտրեց պըղինձը կուռ, ու տեգի սուր սայրը ծալվեց
Հաստ ասպարին զարնըվելով. Մենելավոսն այն ժամանակ
Վըրա պըրծավ իր պըղընձով, աղոթելով Արամազդին.
«Տե՛ր Արամազդ, տուր որ հանեմ վըրեժըս ինձ դավադրողից,
Ալեքսանդրից աստվածատիպ, և իմ ձեռքով հաղթիր նրան,
Որ մեզանից հետո ծընվող ամեն մի ոք այսուհետև
Սոսկա չարով հատուցելու օտարասեր հյուրընկալին»։
Այսպես ասաց և ճոճելով՝ գըցեց նա իր նիզակն երկար,
Զարկեց Պարիս Պրիամյանի բոլորաձև մեծ վահանին.
Տեգը թափով ասպարն անցավ ու մըխըրճվեց լանջապանում,
Ու բըզկըտեց աշտեն նըրա թույլ կողքի մոտ շապիկը նուրբ.
Ցած կըռացավ Պարիսն ընդփույթ և ազատվեց սև օրհասից։
Արծաթագամ սուրն իր քաշած՝ Մենելավոսն վըրա հասավ
Ու հարվածեց ախոյանի սաղավարտի գարգմանակին,
Բայց թուրն ընկավ նըրա ձեռքից եղած երեք թե չորս կըտոր։
Վայեց Ատրիդ Մենելավոսն աչքերն ուղղած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, չըկա քան քեզ անագորույն ուրիշ աստված,
Հույս ունեի ոխըս հանել վատաբարո Ալեքսանդրից,
Սակայն ահա՛ սուրըս ջախջախ փըշըրվեց իմ ձեռքերի մեջ,
Եվ վըրիպեց զարկը բազկիս, զո՜ւր սըլացավ տեգըս սուրսայր»։
Ասաց, հասավ, բըռնեց նըրա ձիաձարե սաղավարտից
Ու քաշ տըվեց Ալեքսանդրին դեպի բանակն աքայեցոց։
Ասեղնագործ փոկը ամուր, որ կըզակի տակից կապված
Սաղավարտն էր պահպանում պինդ՝ Պարիսի պերճ գըլխի վըրա՝
Պարանոցը պըրկամ էր ձիգ. կըխեղդըվեր նա անկասկած,
Եվ Մենելավն անտարակույս կըժառանգեր փառք ու պարծանք,
Եթե Աստղիկն՝ Արամազդի դըստրիկը այդ չընրկատեր
Ու չըկըտրեր փոկն արջառի՝ ազատելով Ալեքսանդրին։
Ատրիդեսի ձեռքում մը նաց լոկ սաղավարտը Պարիսի,
Եվ Մենելավն այն ճոճելով՝ նետեց թափով աքայեցոց.
Յուրայիններն այն վերցըրին և նա նորից վըրա վազեց
Պըղընձաձույլ իր գեղարդով ըսպանելու ախոյանին։
Բայց այդ պահին վըրա հասավ իսկույն Աստղիկ աստվածուհին
Ու Պարիսին ամպով պատած հափըշտակեց մարտադաշտից
Ու դեպ քաղաք՝ բուրումնավետ առագաստը տարավ նըրան,
Ապա փութաց Պարիսի մոտ կանչել չըքնաղ Հեղինեին,
Որին գըտավ աշտարակում նաժիշտներով շըրջապատված։
Աստղիկն ըզգույշ ցընցեց ձեռքով նըրա շըղարշն անուշաբույր
Ասվիագործ երկարակյաց այն պառավի դեմքը առած,
Որ տարիներ առաջ, երբ դեռ Լակդեմոնում էր Հեղինեն,
Նուրբ ասվի էր գործում նըրան, և որին նա շատ էր սիրում։
Աստվածուհին դյդ պառավի դեմքն առնելով՝ այսպես ասաց.
«Եկ, Հեղինե, պալատ գընանք, Պարիսը քեզ տուն է կանչում,
Շընորհաշուք գեղեցկությամբ իր գահույքի վըրա նըստած,
Զուգված այնպես, որ չես ասի, թե կըռվից է վերադառնում,
Այլ, ասես թե պատրաստվել է՝ մի տեղ պարի պիտի գընա,
Կամ թե պարից ուրախ-զըվարթ հենց նոր է տուն վերադարձել»։
Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Հեղինեի,
Որ տեսնելով հըրաշագեղ ձյուն-պարանոցն աստվածուհու,
Լուսապայծառ աչքերն անուշ ու ցանկալի լանջքը շըքեղ՝
Ըսքանչացավ և անունը տալով՝ այսպես ասաց նըրան.
«Ա՛խ, դիցուհի, ինչո՞ւ ես դու աշխատում ինձ խաբել դարձյալ.
Մի՞թե դու ինձ է՛լ ավելի հեռո՛ւ-հեոո՜ւ պիտի վանես,
Բարեբընակ դեպ Փըռյուգիա կամ Մեոնիա հանգըստավետ,
Ուր կա նույնպես քեզնից սիրված, հովանավոր ուրիշ մի մարդ։
Քանզի հիմա Մենելավոսն հաղթել է քաջ Ալեքսանդրին
Եվ ուզում է ինձ՝ ատելուս առնել դարձյալ ու տուն տանել,
Նըրա՞ համար դու եկել ես նյութելու նոր մի նենգություն։
Դո՛ւ նըրա մոտ գընա նըստիր, թողած ճամփան աստվածների
Եվ այլևրս քո ոտքերով Ոլիմպոս մի՛ վերադառնա,
Այլ նըրա մոտ լաց ու ողբա և հընազանդ եղիր այնքան,
Մինչև քեզ կին առնի իրեն կամ աղախին՝ իր տան համար։
Իսկ ես այնտեղ էլ չեմ դառնա անկողինն իր հարդարելու
Եվ դառնալու ծաղր ու ծանակ տըրոյացի կանանց համար։
Թո՛ղ ինձ ուստի և հեռացիր, քանզի սիրտըս ցաված է խիստ»։
Աստվածուհին հույժ բարկությամբ նըրան այսպես պատասխանեց.
«Մի՛ գըրգըռիր ինձ, եղկելի, գուցե վըրադ բարկանալով՝
Ատեմ ես քեզ այնքան, որքան մինչև, հիմա սիրել եմ քեզ,
Եվ երկուստեք՝ տըրոյացոց և աքայանց միջև, անհաշտ
Նյութեմ դըժնյա վըրեժ ու ոխ, և դու դաժան մահով կորչես»։
Այսպես ասաց, և Հեղինեն՝ զարմը Զևսի, ահաբեկված
Ելավ գընաց գաղտագողի, ներկաների աչքից անտես,
Քողածածուկ իր շըղարշով, հետևե|ով աստվածուհուն։
Եվ երբ հասան շըքեղաշուք պալատը պերճ Ալեքսանդրի,
Աղախինները գընացին իրենց գործով ըզբաղվելու,
Իսկ Հեղինեն ամենագեղ դեպ առագաստն առաջացավ,
Որտեղ Աստղիկ աստվածուհին աթոռ դըրեց Պարիսի դեմ
Հեղինեի՝ վահանադրոշ Արամազդի դըստեր համար,
Ու նըստելով նա խըստադեմ հանդիմանեց իր ամուսնուն.
«Մենամարտի՞ց ես գալիս դու, ա՜հ, երանի թե մեռնեիր
Քաջի ձեոքով, որ իմ նախկին ամուսինն է արիասիրտ.
Դու պարծենում էիր առաջ, թե քո բազկով և նիզակով
Գերազանցում ես Արեսի սիրելագույն Մենելավին.
Թե քաջ ես դու, գընա ձայն տուր Մենելավին խարտիշահեր
Եվ դուրս արի դու նըրա դեմ մենամարտի երկրորդ անգամ.
Բայց ո՛չ, խորհուրդ չեմ տա ես քեզ մենամարտել հանդգնաբար
Դյուցազնական ու քաջատեգ Մենելավոս Ատրիդի հետ,
Որպեսզի մի գուցե հանկարծ նըրա տեգին դառնաս դու կեր»։
Հըրաշագեղ Հեղինեին Պարիսն այսպես պատասխանեց.
«Մի՛ խոցոտիր սիրտըս դու, կին, ինձ դառնապես այպանելով,
Թե օգնությամբ Աթենասի Մենելավն ինձ հաղթեց այսօր,
Մի այլ անգամ ես կը հաղթեմ Մենելավոս արիսյանին,
Որովհետև մենք էլ ունենք մեզ օգնական, մոտ աստվածներ։
Իսկ այժմ, արի, ամուսնական բուռըն սիրով պառկենք մեկտեղ,
Զի այսպիսի այրող տարփանք չեմ ըզգացել երբևիցե,
Ոչ մինչև իսկ առաջին հեղ, երբ հեշտավետ Սպարտայից
Հափըշտակած քեզ հապըշտապ փախչում էի իմ նավերով,
Ու Կրանայե կղզում քեզ հետ մահիճ մըտա հեշտագըրգիռ
Ինչպես հիմա, որ վառվում եմ քեզ մըտնելու հուր ցանկությամբ»։
Ասաց, գընաց դեպ անկողին Հեղինեի ձեռքից բըռնած,
Ու պառկեցին քանդակածո անկողնու մեջ հանգըստավետ։
Իսկ Ատրիդեսն ամբոխի մեջ վազվըզում էր գազանաբար
Ու Պարիսին էր որոնում, ամենուրեք աչք ածելով,
Սակայն ոչ ոք տըրոյացի ու դաշնակից զինվորներից
Չըկարեցան ցույց տալ նըրան անհետացած ախոյանին։
Չէր թաքցընի ոչ ոք, եթե Ալեքսանդրին տեսած լիներ,
Զի բոլորի համար Պարիսն ատելի էր մահվան նըման։
Այն ժամանակ այսպես խոսեց Ագամեմնոն արանց արքան,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք և դարդանյանք և սատարներ,
Հայտնի է, որ հաղթությունը Մենելավին է արիսյան,
Ուստի այստեղ բերեք իսկույն Հեղինեին իր գանձերով,
Եվ տուգանքը, տըրոյացիք, վըճարեցեք ըստ պայմանի,
Որ այս մասին դարե ի դար սերունդները հիշեն ընդմիշտ»։
Այսպես ասաց, և գովեցին նըրան բոլոր աքայեցիք։
Երգ չորրորդ։ Ուխտադրժություն. Ագամեմնոնը զորահանդես է անում
Ոսկե հատակ սըրահներում, Արամազդի շուրջը բազմած
Ժողով էին անում բոլոր աստվածները երկնաբընակ,
Եվ վեհանուշ Հեբեն նըրանց ոսկեքանդակ բաժակներով
Մատըռվակում էր հոտընկայս աստվածեղեն քաղցր ըմպելին։
Խըմում էին նըրանք կարգով ու նայում վար՝ դեպի Տրոյա,
Երբ Զրվանյանր Հերային զայրացնելու նըպատակով՝
Նըրան խայթող այս գըրգըռիչ առակավոր խոսքերն ասաց.
«Մենելավոսն անի երկու դիցուհիներ իրեն պաշտպան—
Մեկը Հերան արգիացի, մյուսն Աթենաս Պահպանապետն,
Սակայն մի կողմ քաշված նըրանք, զվարճանում են նայելով,
Այնինչ Աստղիկն իր Պարիսից չի հեռանում բոլորովին
Եվ նըրանից վանում է միշտ մահվան օրհասն աղետավոր.
Փոքր-ինչ առաջ փըրկեց նըրան, երբ գըրեթե կորած էր նա։
Բայց հաղթությունն արիսական Մենելավինն է անկասկած,
Իսկ մենք խորհուրդ անենք հիմա, թե գործն ինչպե՞ս պիտի շուռ տանք.
Անագորույն ճակատամարտ ու պատերա՞զմ պիտ հըրահրենք
Մենք այդ երկու կողմերի մեջ, թե՞ արծարծենք սեր հաշտարար։
Եթե սա է փափագելին և բոլորին սըրտահաճո,
Պրիամոսի բարեբընակ քաղաքը թող մընա կանգուն,
Եվ Մենելավն առնի տանի արգիուհի Հեղինեին»։
Ասաց, Հերան և Աթենասն երկուսը մեկ մըռմըռացին,
Նըստած մեկտեղ տըրոյացոց դեմ չարիքներ որոճալով։
Արամազդի դեմ սըրտմըտած Աթենասը ձայն չըհանեց,
Մինչ ամեհի մի բարկություն ցունց էր հանում նըրա հոգին.
Սակայն Հերան չըկարեցավ իր զայրույթը սանձահարել,
Ու սիրտը սև մաղձով լեցուն այս խոսքերը դուրս պոռթըկաց.
«Անագորո՛ւյն դու Զրվանյան, այդ ինչ խոսք էր, որ ասացիր,
Ինչո՞ւ համար հոգնություններս առ ոչինչ ես համարում դու
Ձիերս արյուն-քըրտինք մըտան, ինչպես և ես՝ ի պատուհաս
Պրիամոսի և իր որդոց՝ զորք ու զինվոր հավաքելով։
Արա՛, ինչպես ինքըդ գիտես, ինչպես որ քո սիրտն է ուզում,
Մենք՝ մընացած աստվածներըս համաձայն ենք քո արածին»։
Եվ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես ասաց ցասկոտ.
«Ա՛յ անպիտան, քեզ ի՞նչ չարիք կամ ի՞նչ վընաս են պատճառում
Պըրիամը ծեր և իր որդիք, որ անդադար ատելությամբ
Ճըգնում ես դու հիմնահատակ քանդել Իլիոն քաղաքը շեն։
Եվ մինչև որ դու Իլիոնի պարիսպներից ու դըռներից
Ներս չըմըտնես, լափես ողջ-ողջ Պրիամոսին և իր որդոց
Եվ մյուս բոլոր տըրոյացոց՝ ոխըդ պիտի չըհագենա։
Արա՛, ինչպես կամենում ես, որ այս պայքարը մեր միջև
Ավելի մեծ կըռվի առիթ չըտա հանկարծ ապագայում։
Մի այլ բան էլ պետք է ասեմ, և այն դու լավ միտքըդ պահիր.
Երբ որ իմ էլ սիրտը ուզի քանդել քաղաք մի քո սիրած
Եվ կործանել հիմնահատակ՝ պիտ չարգելես զայրույթըս դու,
Այլ թույլ տաս ինձ, ինչպես որ ես թույլ տըվի քեզ այդ ակամա,
Զի այն բոլոր քաղաքներից, որոնց մեջ վառ արեգակի
Եվ աստղազարդ երկընի տակ մահկանացու մարդն է ապրում,
Իլիոնն է սուրբ՝ ամենաթանկն ու սիրելին սըրտիս համար,
Եվ քաջատեգ Պրիամը ծեր և ժողովուրդը Պրիամի.
Զի իմ սեղանն ամենևին զուրկ չէր մընում ո՛չ խորտիկիս.
Ո՛չ նըվերից և ո՛չ ճարպից, ինչ պատիվ որ մեզ է վայել»։
Եվ մեծարգո աչեղ Հերան նըրան այսպես պատասխանեց.
«Սըրտիս համար հույժ սիրելի երեք քաղաք կա մի-միայն—
Արգոսը մեծ և Սպարտան և Միկենեն լայնափողոց։
Զընջիփ դըրանք, թե երբևէ դառնան սըրտին քո ատել՜ի.
Չեմ արգելի, դեմ չեմ լինի, քանզի եթե չուզենամ էլ
Ու թույլ չըտամ կործանելու՝ միևնույն է, օգուտ չունի,
Բան չեմ շահում բոլորովին, զի սոսկալի զորեղ ես դու։
Սակայն պետք չէ հօդըս ցընդեն հոգնություններն իմ բազմաջան,
Եվ թող բոլոր հավերժ անմահ աստվածները հետևեն մեզ։
Արդ, փութապես և անհապաղ տո՛ւր հըրաման Աթենասրն,
Որ գընա մարտն արյունահեղ՝ տըրոյացոց և աքայանց,
Եվ թող ջանա այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն ու հարվածեն խրոխտապանծ աքայեցոց»։
Այսպես ասաց, և դեմ չեղավ աստվածահայր Զևսը հըզոր,
Որ դառնալով Աթենասին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Գընա՛ շուտով դեպի բանակն աքայեցոց ու տըրոյանց
Եվ աշխատիր այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն ու հարվածեն խըրոխտապանծ աքայեցոց»։
Այս ասելով, բոցավառեց արդեն վառված Աթենասին,
Որ շուտափույթ վար սըլացավ Ոլիմպոսի բարձունքներից
Բոցաճաճանչ աստղի նըման, որ Զրվանյանը նըրբամիտ
Ուղարկում է որպես նրշան նավորդներին ու բանակին.
Եվ որից բյուր ու անհամար կայծակներ են թափվում կարմիր։
Այդպես՝ Պալլաս Աթենասր վար սրլացավ դեպի երկիր
Ու նըրանց մեջ արձանացավ. և ապշեցին նրանք ի տես—
Աքայեցիք պըղընձազգեստ և քաջաձի տըրոյացիք,
Եվ ամեն ոք հիազարհուր՝ իր րնկերոջն այս էր ասում.
«Անշուշտ նորից արյունահեղ մեծ պատերազմ է պայթելու
Եվ կամ գուցե սեր արծարծի Զևսը երկու կողմերի մեջ,
Նա, որ մարդկանց կըռիվների մատակարարն է շարունակ»։
Այսպես էին ասում իրար աքայեցիք և տըրոյանք.
Իսկ Աթենաս Պալլասն ահեղ՝ տըղամարդու կերպարանքով—
Անտենորյան Լավոդոկի՝ մըտավ տըրոյանց բազմության մեշ
Ու փընտրում էր ուշի–ուշով աստվածակերպ Պանդարոսին։
Եվ նա գըտավ Լիկայոնի ուժեղ որդուն կանգնած այնտեղ,
Շուրջը բոլոր վահանավոր մարդկանց գընդեր հաստաբազուկ,
Որոնց իր հետ բերել էր նա հոսանքներից էսեպոսի։
Մոտենալով նըրան Պալլասն այս սըրաթև խոսքերն ասաց.
«Պիտի լըսե՞ս արդյոք դու ինձ, Լիկայոնի որդի՛դ արի,
Սիրտ պիտ անե՞ս թռցընելու Մենելավին սրլաք մի սուր
Եվ վաստակես տըրոյանց մեջ փառք ու պատիվ հերոսաբար,
Եվ մանավանդ որ Պարիսից մեծ պարգևներ դու կըստանսա,
Եթե տեսնի արիսական Մենելավոս Ատրիդեսին
Պարտված նետով քո աղեղի և խարույկի վըրա ելած։
Օ՛ն ուրեմըն, անմիջապես նըշան բըռնիր Մենելավին
Եվ ուխտ արա լուսածընունդ Ապոլլոնին արծաթաղեղ
Զոհել գառներ անդրանկածին, երբ որ Զելե վերադառնաս»։
Այսպես ասաց աստվածուհին և այդ խենթին հըրապուրեց։
Հանեց նա իր աղեղն իսկույն շինված քոշի կեռ կոտոշից,
Որին զարկեց դարանամուտ, երբ նա ժայռից դուրս էր գալիս,
Խոցեց սըրտից, ու փուլ եկավ նա ողջ մարմնով ժայռի վըրա,
Կոտոշները կարծըր ու կեռ՝ տասնըվեց թիզ էին նըրա,
Որոնք հըղկեց վարպետորեն մի անվանի եղջերագործ
Ու հագցըրեց երկու ոսկյա օղեր նըրա սուր ծայրերին։—
Արդ, եղջերյա աղեղն իր այդ լարեց՝ գետնին դեմ տրված նա,
Իսկ ընկերներն վահանն իրենց րըռնել էին նըրա դիմաց,
Որ մի գուցե քաջ աքայանք հարձակվեին նըրա վըրա,
Նախքան որ նա կըխոցոտեր արիսական Մենելավին։
Նա կապարճի խուփը բացեց ու հանեց նետ մի նորաթեք,
Հաստատեց այն լարի վըրա և ուխտ արավ արծաթաղեղ
Ապոլլոնին զոհաբերել պարարտ դառներ անդրանկածին.
Երբ որ Զելե նըվիրական իր քաղաքը վերադառնա։
Ապա քաշեց նա լարը պիրկ՝ նետակոթի հետ միասին
Արջառաջիլն ու աղեղի երկաթը իր կըրծքին հըպեց,
Եվ երբ քաշեց աղեղը հաղթ լայնալիճը շըրջանաձև՝
Լարն ըշկահեց շառաչալից, լիճը ճայթեց ահագնաձայն
Ու սայրասուր նետը թըռավ դեպի կանգնած ըսպայակույտ։
Բայց, Մենելա՛վ, չըմոռացան քեզ աստվածներն երջանկափառ,
Եվ մանավանդ, ավարառու դուստրը հըզոր Արամազդի,
Որ կանգնելով դեմըդ ընդփույթ՝ շեղեց սըլաքը դառնաթույն
Եվ քո մարմնից հեռու վանեց, ինչպես մայրը սիրագորով,
Որ քրշում է ճանճն երեսից անուշ քընով քընած մանկան։
Այդպես և նա՛ նետը ուղղեց դեպի այնտեղ, ուր կամարի
Ճարմանդներն են ոսկեճաճանչ և ուր զըրահն է կըրկնակի։
Նետը դիպավ նըրա գոտուն և կամարից անցավ թափով,
Ծակեց անցավ շանթի նըման և զըրահը զարմանարվեստ
Ու տախտակը մարմնապաշտպան— պատ ու պատվար՝ նետերի դեմ—
Եվ դյուցազնի Կողքը խըրված՝ մորթը քերծեց թեթևակի,
Որի վերքից անմիջապես բըխեց արյուն բոսորագույն։
Ինչպես մեոնիդ կամ կարիացի մի կին փըղոսկրը ըսպիտակ
Ներկում է վառ կարմիր գույնով, որ ձիերին շրուշակ լինի,
Եվ պահվում է սենյակի մեջ ավարառու ասպետներից,
Թագավորի համար նըվեր և ի մեծ շուք նըրա փառաց'
Թե՛ իբրև զարդ ձիու համար և թե՛ պարծանք այն հեծնողին,—
Մենելավո՛ս, այդպես նաև ազդրերը բո գեղապարույր
Եվ սըրունքներդ մինչև չըքնաղ կրունկդ կարմիր ներկրվեցին։
Ագամեմնոն արանց արքան սոսկաց արյունն այդ տեսնելով,
Սոսկաց նաև նետահարված Մենելավոսն արիսական,
Բայց տեսնելով, որ նետի ծայրն ու կարթը դուրս էին ընկած՝
Սիրտն ու հոգին մրտան նորքից իր կըրծքից ներս, ու շունչ քաշեց։
Այն ժամանակ Ատրիդ արքան Մենելավի ձեռքից բըռնած,
Սիրտը սաստիկ ցավով լեցուն՝ աղաղակեց դառնակըսկիծ.
«Մի՞թե, եղբայր իմ հարազատ, կընքեցի այս դաշինքը ես,
Որպեսզի քեզ մեն ու մենակ կըռվի մըղեմ տըրոյանց դեմ,
Որ նենգաբար նետահարեն, ոտնահարած ուխտ ու երդում։
Սակայն իզուր պիտի չանցնեն երդումներն ու դաշինքը մեր,
Ոչ էլ արյունը դառների— նըվերը մեր անապական
Ու ձեռքերի հավատարիմ սեղմումները երկու կողմից.
Զի թեպետև ոլիմպականն առայժմ նըրանց ոչինչ չարավ,
Բայց կըպատժի ուշ կամ կանուխ, ու չարաչա՜ր տուժեն պիտի
Նըրանք իրենց գըլուխներով՝ կանանց, որդոց հետ միասին։
Հաստա՛տ գիտեմ, և նախապես վըկայում է սիրտըս արդեն,
Կըգա օրը, կըկործանվի նըվիրական քաղաքն Իլիոն,
Եվ սատակեն պիտի Պրիամն ու ժողովուրդն իր քաջազեն,
Երբ Զրվանյանը բարձրագահ՝ Արամազդը արփիաբընակ
Դըրժանքի դեմ այս զայրացած՝ ինքը անձամբ ցընցե պիտի
Մառախլապատ ասպարն իր մեծ բոլորի դեմ առհավասար
Գիտեմ, դըրուժն այս երբևէ նա անպատիժ չի թողնելու։
Բայց դու սըրտիս դառըն կըսկիծ պիտի դառնաս, Մենելավե՛,
Եթե մեռնես, ա՜հ, վաղաժամ և կընքես քո մահկանացուն,
Եվ ես մենակ, մեծ կորուստով դեպի Արգոս վերադառնամ,
Զի աքայանք պիտի ուզեն վերադառնալ անմիջապես
Երկիրն իրենց հայրենական, և մենք թողնենք արգիուհի
Հեղինեին՝ ի փառըս մեծ Պրիամոսին և տըրոյանց,
Եվ ոսկորներդ, ավաղ, պիտի փրտեն այստեղ, Տըրոյայում,
Որտեղ ընկար դու կարեվեր, և մընաց մեր գործն անկատար.
Եվ ապա ոմն ամբարտավան ու սինլըքոր տըրոյացի
Կոխկըրտելով գերեզմանքդ՝ գոչե պիտի գոռոզաբար.
«Օ՜խ, թե այսպե՛ս առներ արքա Ագամեմնոնն ոխն ամենքից,
Ինչպես որ այժմ այստեղ բերեց աքայեցոց բանակն իզուր
Եվ ետ գընաց կորագըլուխ, ամոթապարտ ու ձեռնունայն,
Կորավ դատարկ իր նավերով դեպի երկիրն իր հայրենի,
Թողած այստեղ, օտար հողում Մենելավին ահեղագոռ»։—
Այսպես պիտի ասի գոռոզ յուրաքանչյուր տըրոյացի,
Թող որ բացվե՜ր երկիրն այնժամ ու կուլ տար ինձ իր անդընդում»։
Սըրտապընդեց նըրան խարտյաշ Մենելավոսն այս խոսքերով.
«Մի՛ վախենար և աքայանց զորքին նույնպես մի՛ վախեցնի,
Զի նետը սուր՝ վըտանգավոր ու մահառիթ տեղ չըդիպավ.
Պաշտպանեցին ինձ նըկարեն կամար-գոտին և ի ներքուստ
Զըրահն ամուր, որ շինեցին պըղընձագործ վարպետ մարդիկ»։
Վըրա բերեց ուրախացած Ագամեմնոնն այդ լըսելիս.
«Ո՜ւր էր, եթե այդպես լիներ, սիրելիդ իմ Մենելավոս,
Արդ, ուրեմըն թող որ քըննի բըժիշկը քո վերքը և թող
Դընի վըրան ըսպեղանի, որ սև ցավերդ հանգըստանան»։
Այս ասելով՝ կանչեց ձայնեղ Տալթիբիոս մունետիկին.
«Գընա՛ իսկույն,— ասաց նըրան,— այստեղ կանչիր Մաքավոնին՝
Ասկլեպիոս մեծահըմուտ բժշկապետի գիտակ որդուն,
Թող գա տեսնի աքայանց պետ արիսական Մենելավին,
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։
Այսպես ասաց Ագամեմնոնն ու Տալթիբիոսը հը նազանդ
Վազեց գընաց դեպի գունդը պըղընձազգեստ աքայեցոց,
Որոնելով դյուցազըն վեհ Մաքավոնին, որին գըտավ
Տրիկեից իր հետ բերած վահանավոր բազմության մեջ։
Մաքավոնին մոտենալով՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Օ՛ն, Ասկլեպյան, արի գընանք, Ատրիդ արքան կանչում է քեզ,
Որ գաս տեսնես աքայանց պետ արիսական Մենեյավին,
Որին զարկեց կորովաձիգ աղեղնավոր տըրոյացի
Կամ լիկեցի ոմն իր նետով՝ իրեն ի փառս և մեզ ի սուգ»։
Այսպես ասաց ու կըրծքի տակ սիրտը նըրա ցավով ցընցեց,
Ու դուրս գալով՝ անցան արագ աքայեցոց մեծ բանակով.
Եվ երբ հասան այնտեղ, ուր քաջ Մենելավոսն էր վիրավոր,
Շըրջապատված իշխանների հոծ բազմությամբ, շուտ մոտտեցավ
Եվ կամարի միջից նըրա դուրս քաշեց նետն անմիջապես,
Որի բոլոր կարթերը կեո ետ քաշելիս կտրտվեցին։
Քանդեց կարգով՝ գոտին, զըրահն ու կամարը ճարտարարվեստ,
Ու տեսնելով վերքը քաջի, ուր դառնաթույն սըլաքն ընկավ,
Քամեց վերքի արյունը նախ, ըսպեղանի դըրեց ապա,
Որ Քիրոնը մի ժամանակ սովորեցրեց հորն իր՝ սիրով։
Եվ մինչ նըրանք Մենելավին դարմանելով էին ըզբաղ՝
Վահանավոր տըրոյացիք հարձակվեցին նըրանց վըրա.
Եվ աքայանք զենքերն հագան՝ պատրաստվելով պատերազմի։
Այնտեղ թըմրած չէիր տեսնի Ագամեմնոն դյուցազունին,
Ոչ էլ վախկոտ ու սըրտաբեկ և դասալիք պատերազմից,
Այլ ամեն ժամ ժիր ու պատրաստ՝ ռազմի համար փառապարգև։
Բաց թողնելով պըղընձադրվագ կառքն ու ձիերը վրընջուն,
Որոնց մի կողմ առած պահում էր ըսպասյակն հավատարիմ՝
Եվրիմեդոնն— արի որդին Պիրեոսյան Պըտոլեմի,
Որին հաճախ պատվիրում էր չըհեռանալ իրեն մոտից,
Երբ բազմամբոխ իր գընդերին հրամայելուց հոգնում էր նա,—
Վազվըզում էր ոտքով հիմա և մի գընդից մյուսն էր անցնում
Եվ ձիավարժ աբայանցից ում որ տեսներ քաջակորով՝
Մոտ գընալով անմիջապես քաջալերում էր կըտրիճին.
«Արգիացի՛ք, մի թուլանաք ձեր կորովի քաջությունից
Զի Արամազդ հայրը երբեք դորուժներին չէ զորավիգ,
Նըրանք, որ նախ և առաջինն եղան դըրուժ իրենց երդման,
Նըրանց փափուկ մարմինները անգղերն, անշուշտ, ուտեն պիտի,
Եվ մենք պիտի նըրանց կանանց ու դեռատի մանուկներին
Գերի տանենք մեր նավերով ու քաղաքը նըրանց քանդենք»։
Իսկ վատասիրտ ու վեհերոտ՝ պատերազմից փախչողներին
Կըշտամբում էր նա զայրագին նախատալից այս խոսքերով.
«Ողորմելխ արգիացիք, չե՞ք ամաչում, ինչո՞ւ այդպես
Կանգնել եք դուք ապուշ կըտրած, անշարժ՝ նըման եղնորթների,
Որոնք երբ որ հոգնում են մի լայնածավալ դաշտ անցնելուց
Կանգ են առնում անուժ, անզոր, չուզենալով առաջ գընալ։
Այդպես եք դուք, որ ապշահար կանգ եք առել ու չեք կըռվում։
Ինչ է, միթե ըպասում եք, որ տըրոյանք գան ու հասնեն
Մինչև ճերմակ ա՞փը ծովի, ուր կանգնել են նավերը մեր,
Որպեսզի դուք այն ժամանակ տեսնեք արդյոք թե ձեզ վըրա
Զրվանյանը ամպրոպադեզ տարածո՞ւմ է իր հովանին»։
Այսպես ահա իշխանաբար անցնելով նա գընդից ի գունդ
Ու վաշտից վաշտ՝ եկավ հասավ կըրետացոց ջոկատներին,
Որոնք զինված կանգնած էին շուրջը դյուցազն Իդոմենի,
Իդոմենի, որ նախամարտ գընդումն էր հանց հուժկու վարազ,
Եվ Մերիոնն արիասիրտ հետին գունդն էր ոգևորում։
Ուրախացավ նըրանց ի տես Ագամեմնոն արանց արքան
Եվ այս շոյող խոսքերն ասաց Իդոմենես թագավորին.
«Դանայանց մեջ ամենից շատ քեզ եմ հարգում, Իդոմենես,
Թե՛ մարտի մեջ, թե՛ կոչունքում, երբ աքայանց ավագանին
Խառնարանում խառնում է սև ընտիր գինին մեծահարկի,
Որտեղ, մինչդեռ այլ վարսագեղ աքայեցիք առհասարակ
Բաժինն իրենց կըմպեն չափով՝ քո բաժակը լեցուն է միշտ,
Ինչպես և իմ, ամեն անգամ, երբ խըմելու փափագ ըզգանք։
Բայց նայիր որ և ա՛յս անգամ դու խիզախես գուպարի մեջ,
Ինչպես առաջ ես պարծեցել ու մարտընչել հերոսաբար»։
Նըրան այսպես պատասխանեց Իդոմենես կըրետացին.
«Ագամեմնո՛ն, ես միշտ էլ քո զենընկերն եմ հավատարիմ.
Խոստումըս ես կըկատարեմ, ինչպես որ քեզ խոսք եմ տըվել.
Իսկ դու գընա մյո՛ւս վարսագեղ աքայեցոց հորդորելու,
Որ մարտը մեր շուտ ըսկըսենք տըրոյանց դեմ երդմնազանց,
Որոնց միայն այսուհետև մընում է մահ և կոտորած,
Քանզի իրե՛նք նախ և առաջ դըրուժ եղան իրենց ուխտին»։
Այսպես ասաց, և Ատրիդեսն առաջ անցավ զըվարթասիրտ,
Տեսավ երկու Այաքսներին կազմ ու պատրաստ պատերազմի.
Տանում էին նըրանք ամպրոպ մի հետևակ մարտիկների։
Ամպի նըման, որ բըլուրի ծայրից հովիվն է նըշմարում,
Երբ Զեփյուռի շընչով քըշված դեպի ծովն է սուրում արագ,
Կուպրի պես սև՜ հերոսներից բերելով մեծ մըրրիկ իր հետ,
Եվ հովիվը ահաբեկված քըշում է հոտն իր քարանձավ,—
Այդպես՝ երկու Այաքսների հետ դեպի մարտ էին գընում
Դյուցասընունդ կըտրիճճերի գումարտակներ ըսպառազեն։
Այո. տեսնելով՝ ուրախացավ Ագամեմնոն արանց արքան
Եվ դեպ նըրանք բարձըր ձայնով այս թևավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ Այաքսներ, զորավարնե՛ր դուք ամրաբարձ աքայեցոց,
Հրաման չունեմ տալու ես ձեզ, ոչ էլ հարկ կա հորդոր կարդալ,
Զի դուք արդեն արիաբար հուր եք շընչում ձեր քաջերին։
Ո՜ւր էր եթե, ո՛վ Արամազդ, և Աթենաս, և Ապոլլոն,
Որ բոլորն էլ իրենց կըրծքում այդպիսի սիրտ ունենային.
Այն ժամանակ Պրիամոսի քաղաքն իսկույն մեր ձեռքերով
Կըքանդըվեր բոլորովին, կըկործանվեր հիմնահատակ»։
Այսպես, ասաց և թողնելով նըրանց՝ գընաց Նեստորի մոտ,
Եվ քաջաձայն Պելյանց խոսնակ ալևորին գըտավ այնտեղ,
Որ կարգի էր դընում իր զորքն ու հորդորում պատերազմի՝
Պելագոնի, Քրոմիոսի, Ալաստորի և Հեմոնի,
Եվ հուսկ ապա Բիաս հըզոր ազգապետի հետ միասին։
Նեստորը նախ հեծելազորքն ու կառքերը կարգի դըրեց,
Հետևակներն ապա անթիվ, որ գուպարին պատվար լինեն,
Եվ նըրանց մեջ նա թուլամորթ տըկարներից լըցրեց բոլոր,
Որ չուզողներն էլ ըստիպված պատերազմեն ակամայից։
Եվ ուղղելով իր խոսքը նախ այրուձիին՝ նա պատվիրեց,
Որ լավ զըսպեն ձիերն իրենց և ամբոխին չըխառնըվեն.
«Հեծյալներից թող որ ոչ ոք իր քաջության վըրա վըստահ
Չըխիզախի մեն ու մենակ տըրոյացոց դեմ ելնելու,
Եվ ոչ էլ ետ ընկրկի թող, որ չըլըքի կըռվողներին։
Իսկ ով որ իր կառքում նըստած հանդիպի մի ուրիշ կառքի,
Դեպ թըշնամին թող երկարի երկայնաձիգ իր նիզակով,
Հարմարագույն և ապահով միջոցն է սա կըռվելու մեջ,
Մեր նախնիներն այսպես էին բանդում քաղաք ու պարիսպներ,
Ունենալով իրենց կըրծքում ոգի ըզգոն ու սիրտ խոհեմ»։
Մարտերի մեջ քաջահըմուտ ծերն այսպես էր խըրատ տալիս։
Այդ տեսնելով՝ Ատրիդն ուրախ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Երանի՜ թե, ով ծերունի, ինչպես որ սիրտդ է կըրծքիդ մեջ,
Ծունկերդ այդպես քեզ հետ գային և լիներ քո ուժն անդեդև.
Բայց ծերությունն անագորույն մաշում է քեզ. ո՜ւր էր, եթե
Ծերությանըղ ուրիշն առներ, և դառնայիր դու պարմանի»։
Նեստոր ասպետը Գերենյան նըրան այսպես պատասխանեց.
«Ես էլ, Ատրիդ, կուզենայի լինել այնպես, ինչպես էի,
Երբ խըլեցի կյանքը՝ պարթև Երևթալյոն դյուցազունի,
Բայց աստվածներն ամեն լավ բան մեկտեղ՝ մարդու չեն պարգևում։
Երիտասարդ էի այնժամ, իսկ այժըմ ծեր և դողդոջուն,
Բայց այսպես էլ պիտի մընամ հեծելազոր բանակիս հետ
Եվ տամ հորդոր ու խըրախույս, մեզ՝ ծերերիս պատիվ է դա.
Իսկ քաջերն այս, որ ինձանից կըրտսերագույն են տարիքով,
Նետ արձակեն թող քաջաբար վըսստահ իրենց բազկի վըրա»։
Այպես ասաց, և Ատրիդես արքան առաջ անցավ ուրախ,
Գըտավ որդուն Պետեոսի՝ Մենեսթեսին ձիամարդիկ,
Որ կանգնել էր իր շուրջն առած պատերազմող աթենացոց։
Այնտեղ, նըրա մոտ էր նույնպես Ոդիսևսը բազմահանճար,
Փոքր-ինչ անդին կեփալենյաց գընդերն էին կանգնած անգործ,
Որոնք դեռևս չէին մըտել ռազմի ահեղ եռուզեռում,
Քանզի գընդերը ձիավարժ տըրոյացոց և աքայանց
Նոր-նոր էին խրլորտում դեռ առաջ գալով այստեղ-այնտեղ.
Եվ ըսպասում էին նըրանք, որ աքայան ուրիշ մի գունդ
Տըրոյացոց վըրա վազի, ու նոր իրենք մարտն ըսկըսեն։
Այդ տեսնելով հանդիմանեց Ագամեմնոն արանց արքան,
Ու զայրացած, խըրոխտաձայն այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ով դու որդիդ Պետեոսյան, դլուցազասընունդ թագավորի,
Եվ դու, խարդախ ու խորամանկ, չարահընար, նենգ Ոդիսևս,
Ինչո՞ւ եք դուք կանգնել հեռու և ըսպասում ուրիշներին,
Դուք, որ բոլոր քաջերի մեջ նախահարձակ պիտ լինեիք
Եվ դիմագրավ խիզախեիք, վառելով մարտ հըրաբորբոք։
Դուք իմ կողմից առաջինն եք կանչըվում միշտ խըրախճանքի,
Երբ պատրաստեն աքայեցիք կոչունք իրենց ավագանուն։
Սիրում եք դուք խընջույքներում համով-հոտով խորովածներ,
Անուշ գինին, որ խըմում եք, ինչքան որ ձեր սիրտր ցանկա,
Մինչդեռ հիմա դուք հաճույքով կըդիտեիք, եթե տաս գունդ
Ձեզ կանխելով՝ մարտ մոգեին իրենց անգութ երկաթներով»։
Խեթ նայելով նըրա վըրա՝ Ոդիսն այսպես պատասխանեց.
«Ատամներիդ միջից, Ատրխդ, այդ ինչպիսի՞ խոսք էր թըռափ
Ինչպե՞ս ես դու ծույլ ասում մեզ ու վեհերոտ պատերազմում։
Երբ որ վառենք տըրոյանց դեմ բարկ ու բորբոք ճակատամարտ,
Այն ժամանակ պիտի տեսնես, եթե տեսնել դու կամենաս,
Տելեմաքի սիրուն հորը ձիամարդիկ տըրոյացոց
Առաջամարտ գրնդերի մեջ՝ քաջերի հետ մաքառելիս։
Իսկ դու, արքա, այդ նախատինքն իզուր ես մեզ տալիս հիմա»։
Ոդիսևսի այդ զայրույթից զըղջաց արքա Ագամեմնոնն
Ու ժըպտերես, լեզուն փոխած՝ նըրան այսպես պատասխանեց.
«Որդխդ մեծանձըն Լայերտի, դու, Ոդիսևս բազմանը նար,
Ես քեզ սըրտանց չեմ կըշտամբում֊ ու հըրաման չունեմ տալու,
Քանզի գիտեմ, որ քո կըրծքում լավ խորհուրդներ ունես պահած,
Ու խորհում ես խոհեմաբար նույնը, ինչ որ ես եմ խորհում։
Գընա հիմա, և եթե քեզ ես վըշտացրի իմ խոսքերով,
Մենք կըքավենք հետո, և դիք թող որ ջընջեն հուշն այդ իսպառ»։
Այսպես ասաց և թողնելով նըրանց գընաց ուրիշներին,
Եվ Տիդեսի որդուն գըտավ՝ Դիոմեդեսին մեծահոգի,
Որ կանգնել էր շըքեղորեն լըծված կառքում իր փառահեղ
Սեթենելի հետ միասին՝ Կապանեսի շրքեղ Որդու։
Ագամեմնոն արանց արքան մոտենալով Դիոմեդին՝
Հանդիմանեց հույժ բարկացած նըրան խայթող այս խոսքերով.
«Վա՜յ ինձ, որդիդ արիասիրտ ու ձիավարժ քաջ Տիդեսի,
Ինչո՞ւ ես դու այդպես վախով նայում քո դեմ ռազմադաշտին։
Այդպիսի վախ ու զարհուրանք չէր ճանաչում հայրըդ երբեք,
Այլ քաջերի գըլուխն անցած մաքառում էր թըշնամու դեմ։
Ես չեմ եղել, դըժբախտաբար, ներկա նըրա կըռիվներին,
Բայց տեսնողներն ասում են, թե քաջագույնն էր նա բոլորից։
Պատմում են, որ առանց կբռվի մրտավ Միկենք նա իբրև հյուր,
Հետը դյուցազն Պոլինիկեն, որ ժողովի զորքեր բազում
Եվ մարտընչի նըվիրական պարիսպների դեմ Թեբեի.
Խընդրում էին, որ տան իրենց երևելի դաշնակիցներ։
Եվ համաձայն եղան նըրանք տալ այդպիսիք, Զևսը, սակայն,
Փոխեց նըրանց միտքը մեկեն չարագուշակ նրշաններոփ
Թողին նըրանք և գընացին, ու շատ երկար ճամփա անցան,
Մինչ Ասոպոս եկան հասան կընյունաբեր և խոտավետ։
Այնտեղ քո հորն աքայեցիք պատգամավոր ուղարկեցին,
Եվ Տիդեսը գընաց գըտավ կադմեացոց որդիներին
Ահեղազոր Էտեոկլի տանը նըստած խըրախճանքի։
Թեև մենակ և անծանոթ՝ կադմեացոց մեջ բազմաթիվ
Չըվախեցավ քո հայրը քաջ, նույնիսկ կըռվի հըրավիրեց
Եվ բոլորին մենամարտում հաղթում էր նա հաջողությամբ։
Այսպես՝ նըրան Աթենասը պաշտպան էր և հովանավոր.
Բայց ձիավարժ կադմեացիք հույժ բարկացած նըրա վըրա՝
Ետ դառնալիս դարանակալ պարմանիներ դըրին հիսուն,
Որոնք երկու պետ ունեին— Պոլիփոնդեսն Ավտոփենյան
Եվ էմոնյան Մեոնը քաջ՝ նըման անմահ առավածների,—
Սակայն նըրանց էլ սև օրհաս ուղարկեց քաջ Տիդեսն անահ,
Ըսպանելով բոլոր նըրանց. թողեց նա մեկ հոգի միայն,
Լոկ Մեոնին, որ տուն դառնա առավածների նըշաններով։
Էտոլացի Տիդեսն այսպես մարդ էր անվախ, իսկ իր որդին
Կըռվում վախկոտ ու վատասիրտ և խոսքի մեջ միայն ճարտար»։
Ասաց, սակայն ձայն չըհանեց Դիոմեդեսն արիասիրտ,
Ակնածելով պատկառելի Ագամեմնոն թագավորից։
Իսկ փառահեղ Սթենելոսն այսպե՛ս նըրան պատասխանեց.
«Սուտ մի՛ խոսիր, ո՜վ Ատրիդես, դու որ գիտես արդար խոսել,
Մենք կըպանծանք մեր հայրերից շատ ավելի լավը լինել։
Մենք էլ առանք, և ավելի՛ սակավաթիվ զինվորներով,
Յոթնադըռնյան Թեբեն և իր պարիսպները արիսական,
Առավածների նըշաններով և օգնությամբ Արամազդի.
Մինչդեռ նըրանք ողջ զոհվեցին իրենց անմիտ մոլորությամբ։
Արդ, մի՛ դընի նույն պատվի մեջ որդիներին և հայրերին»։
Դիոմեդեսն իր ընկերոջ նայելով սուր, այսպես ասաց.
«Է՜, սիրելիս, տեղըդ նըստիր և ականջ դիր իմ խոսքերին։
Ես չեմ նեղվում Ագամեմնոն ազգապետի կըշտամբանքից,
Որ կըռվի է խըրախուսում ըսպառազեն աքայեցոց,
Զի փառքն իրենն է լինելու, աքայեցիք եթե հաղթեն,
Հալածելով տըրոյացոց և գըրավեն Իլիոնը սուրբ.
Իսկ սոսկալի ցավ կըլինի, թե հաղթըվեն աքայեցիբ։
Բայց դու արի, որ ցույց տանք մենք մեր քաջությունն արիսական»։
Ասաց և իր զեն ու զարդով կառքից գետին ցատկեց արագ,
Եվ նըրա լայն կըրծքի վըրա շաչեց պըղինձ ահեղորեն,
Վախ ազդելով մինչև անգամ ամենաքաջ, անահ մարդուն։
Ինչպես հողմից քըշված հուժկու ալիքները լեռնանըման,
Որ ծովափին են զարնըվում ահեղագոչ մըռընչյունով,
Դիզվում են նախ ծովի վըրա, ապա խուժում մեծամըռունչ
Դեպի ցամաք ու բարձրանում ծովափընյա ժայռերն ի վեր
Ու գահավեժ ժայռերն ի վար ժայթքում են հորդ աղի փըրփուր,—
Դանայեցոց գընդերն այդպես կարգով շարված իրար ետև
Խըրոխտապանծ ու խուռներամ գընում էին դեպի գուպար։
Հըրամայում էր բարձրաձայն յուրաքանչյուր պետն իր գընդին,
Եվ մյուսներն արագաքայլ գընում էին լուռ, անշըշունջ,
Այնպես որ մարդ չէր կարծի թե բազմությունն այդ անթըվելի,
Որ հետևում էր պետերին՝ ձայն ունենար իր կըրծքի մեջ։
Վառվում էին պըղընձափայլ նըրանց զենքերն ու ասպազեն,
Եվ այդպես ճոխ զինավառված գընում էին պատերազմի։
Իսկ տըրոյանք, ինչպես անթիվ ոչխարների ըստվար մի հոտ,
Որ, երբ հարուստ մարդու բակում կըթում են կաթը ձյունաթույր,
Բառաչում են անվերջ իրենց գառնուկների ձայնին ի լուր,
Լըցրել էին բանակն այդպես ահագնաձայն աղաղակով,
Չէր տարբերվում խոսք ու բարբառ, այլ կար աղմուկ մի խառնագոչ
Ամեն կողմից այդտեղ եկած բազմալեզու ազգ ու ցեղի։
Արեսն էր բուռն խըրախուսում, դըրդում կըռվի տըրոյացոց,
Իսկ աքայանց՝ ինքն Աթենաս Պալլաս ծավի աստվածուհին։
Ինքը Երկյուղն էր նըրանց հետ և Արհավիրքն ու Քենն անհագ,
Քենն՝ Արեսի քույրն հարազատ և ընկերը արյունառուշտ,
Որ փոքր է նախ ու գետնահուպ, հետո արդեն բարձրահասակ,
Գլուխն երկընքին՝ մեծ քայլերով շըրջում է լայն երկրի վըրա։
Նա էր, ահա, որ գընդից գունդ վազվըզելով այդ ժամանակ
Բոցավառեց բոլորի մեջ կըռվի մոլուցք աղետաբեր։
Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
Իրար առան նիզակ ու տեգ, վահան-ասպար, զըրահ ու զեն,
Եվ քաջազեն կըտրիճների թափն ու կորովը կատաղի
Իրար էին բախվում ուժգին ու խոցոտում, խեղում իրար։
Լըսվում էին ամեն կողմից շըռընդալից շաչ ու շառաչ,
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
Խըրոխտաձայն ըսպառնալիք, և արյունն էր հոսում առատ։
Ինչպես գարնան ձյունահալքից հորդած ջըրերն ահագնամեծ
Շառաչաձայն հեղեղներով գըլորվում են լեռներն ի վար
Եվ ուղխերով առատահոս լքցվում ձորերն անդընդախոր,
Որոնց գոռումն ահագնագոչ լքսում է պարզ հովիվն հեռվից,–
Այդպես նքրանց գոչյունն ահեղ լքցրել է դաշտն անծայրածիր։
Առաջինը Անտիլոքոսն ըսպանեց այր մի քաջազեն*
Եքեպոլոս Թսլիսյանին՝ տըրոյանց գընդից առաջամարտ,
Որին զարկեց ձիավարսյա սաղավարտի կուռ խորանից,
Լայն ճակատին, ու մըխըրճվեց պըղինձը սուր՝ ոսկորի մեջ։
Մութը պատեց աչքերն իսկույն ու տապալվեց գետնատարած,
Ինչպես հըսկա բուրգն է փըլչում կըռվի պահին ահեղասաստ։
Ելեփենորն՝ արի իշխան ու թագավորն աբանտների,
Նետերի տակ, ոտքից բըռնած դուրս էր քաշում ըսպանվածին,
Որ զենքերը կապտի նըրա, բայց չըհասավ նըպատակին,
Մեծահոգի Ագենորը դիակապուտն այդ տեսնելով,
Նըրա կողքից, որ ծըռվելիս ասպարից մերկ էր մընացել,
Խոցեց նըրան մահահարված իր սըլաքով. պըղընձասայր,
Որը տապաստ գետին ընկավ ու տեղնատեղ շունչը փըչեց։
Սըրա վըրա աքայեցիք և տըրոյանք բորբոքվեցին
Ու գազազած գայլերի պես հարձակվեցին իրար վըրա։
Զարկեց Այաքս Տելամոյանն արի որդուն Անթեմյոնի,
Ծաղկափըթիթ ու դեռահաս Սիմոյիսյան այն պատանուն,
Որին ծընեց մայրն Իդայից Սիմոյիսի ափն իջնելով,
Երբ գընում էր ծընողանց հետ տեսնելու իր ոչխարներին։
Այս պատճառով ահա նըրան Սիմոյիսյան էին կոչում,
Բայց սիրասուն ծընողներին ոչխարներով չըհատուցեց,
Զի Այաքսից տիգահարված գետին փըռվեց արնաշաղախ։
Հենց առաջին հարվածն իջավ ժիր պատանու աջ ըստիքին,
Եվ անցնելով պըղինձը թափ՝ տեգը ելավ թիկունքից դուրս
Ու տապալեց պերճ պատանուն փոշեթաթավ բարդու նըման,
Որին, աճած փարթամորեն մարգագետնում, ջըրի ափին,
Երկնասըլաց հասակն ի վեր արձակելով ճյուղեր հուռթի՝
Կըտրեց փայլուն երկաթը սուր՝ ճարտարարվեստ կառագործի,
Եվ նրբանից անիվների ճաղեր շինեց կառքի համար,
Իսկ ինքն այնտեղ ընկած քիչ-քիչ զորանում է ջըրի ափին,
Այդպես Այաքսն աստվածային՝ պըղընձյա տեգով իր սայրասուր
Գետին փըռեց Անթեմյոնի Սիմոյիսյան պերճ պատանուն։
Այն ժամանակ Պրիամոսյան Անտիփոսը երփնազըրահ
Գումարտակի միջից ցասկոտ նետեց սուր տեգն իր Այաքսին,
Բայց վըրիպեց իր նըշանից ու Լևկոսին դիպավ թափով,
Ոդիսևսի ընկերակցին, երբ դիակը դուրս էր հանում,
Որ փուլ եկավ անմիջապես, և դիակը ձեռքից ընկավ։
Ոդիսևսը իր ընկերոջ մահվան վըրա հույժ բարկացած՝
Առաջ նետվեց խիզախաբար փայլակնացայտ իր նիզակով,
Գընաց մոտիկ և նայելով շուրջը՝ փայլուն տեգն արձակեց։
Տըրոյացիք այդ տեսնելով՝ ընկըրկեցին սարսափահար։
Իզուր չանցավ սուրսայր աշտեն վըրիժավառ Ոդիսևսի,
Այլ հարվածեց Դեմոկոնին՝ Պրիամոսի այն հարճորդուն,
Որ եկել էր սըրաթըռիչ ճայեկներով՝ Աբիդոսից։
Արդ, Ոդիսևսը զայրացած իր զինակցի մահվան վըրա,
Նըրա քունքին նըշան առավ պըղընձասայր իր սըլաքով,
Որը թափով ծակեց անցավ ու դուրս եկավ մյուս քունքից.
Եվ խավարչտին մութը նըրա ծածկեց աչքերն անմիջապես,
Գետին փըռվեց ողջ հասակով, ու շաչեցին զենքերն իր շուրջ։
Ընկըրկեցին տըրոյացիք և մինչևիսկ Հեկտորն արի,
Իսկ արգոսյանք մարտադաշտից դուրս հանեցին դիերն իրենց
Ու նոր թափով թըռան առաջ, բայց Ապոլլոնը բարկացած,
Որ դիտում էր Պերգամայից, խըրախույս կարդաց տըրոյացոց.
«Ձիախըրո՛խտ տըրոյացիք, տեղի մի՛ տաք արգիացոց,
Քանզի նըրանց մարմինները քարից և կամ երկաթից չեն,
Որ դիմանան մորթապատառ պըղինձներին ձեր սայրասուր.
Ոչ էլ Աքիլլն է կըռվի մեջ՝ որդին Թետիս վարսագեղի,
Որ սըրտակեզ իր մաղձն է սև ծամում այնեղ՝ նավերի մոտ>։
Այսպես գոոաց աստվածն ահեղ, մինչ աքայանց մեծ բանակում
Արամազդի կառափնածին դուստր Աթենաս աստվածուհին
Սիրտ էր տալիս վըճատներին, վազվըզելով այս ու այնտեղ։
Հասավ մահվան օրհասը սև Ամարինկյան Դիորեսին.
Բըռունցքաչափ, կոշտուփըռոշտ մի բար եկավ հանկարծակի
Զարկեց նըրա աջ սըրունքին, և զարկողն էր թըրակացոց
Պետ Պիրիոս Իմբրոսյանը, նա, որ եկել էր Ենոսից։
Ոսկորները փըշըրվեցին, և նա ընկավ փոշեթավալ,
Երկու ձեռքերն ընկերներին պարզած մահվան հոգեվարքում։
Բայց Պիրիոսն իր նիզակը նըրա պորտի մեջ խըրեց խոր
Ու դուրս թափեց ողջ կարոտին, և նա փակեց աչքերն ընդմիշտ։
Եվ էտոլյան Թոասն այնժամ նետեց տեգն իր Պիրիոսին,
Հարվածելով նըրան կըրծքից, ըստինքներից փոքր-ինչ վերև.
Տեգը խըրվեց թոքերի մեջ, և մոտ գալով Թոասն արագ
Քաշեց աշտեն նըրա կըրծքից և հանելով դաշույնը սուր՝
Փորը խըրեց ե կարոտին դուրս թափելով՝ հոգին առավ։
Բայց Թոասը չըկարեցավ զինազերծել ըսպանփսծին,
Քանզի նըրան պաշարեցին ցցունագես թրակացիք,
Որին, թեպետև հաղթանդամ, կորովալի ու ջըլապինդ՝
Ետ մըղեցին, և նա հազիվ գըլուխն իր ողջ առավ-փախավ։
Այսպես՝ երկուսն էլ դիտապաստ գըլորվեցին. իրարու մոտ—
Թըրակացոց և էպիանց զորավարներն ըսպառազեն։
Եվ ուրիշ շատ քաջարիներ ընկնում էին երկու կողմից։
Եվ եթե ոմն անխոցելի գար անվըտանգ հասներ այնտեղ,
Եվ Աթենաս Պալլասն ինքը նըրա ձեռքից ամուր բըռնած
Պըտըտցըներ մարտադաշտում, պըղընձազեն քաջերի մեջ,
Ետ վանելով ամեն վայրկյան սուր նետերի տարափն անվերջ՝
Ապշե՛ր պիտի ու զարմանար, քանզի այդ օր երկու կողմից՝
Աքայեցոց և տըրոյանց բանակներից առհավասար
Շատ մարտիկներ բերանքսիվայր գըլորվեցին իրար վըրա։
Երգ հինգերորդ։ Քաջություն Դիոմեդեսի
1Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին
Նոր կորովով եւ քաջությամբ, որ համորեն աքայանց մեջ
Նշանավոր լինի այդ օր եւ ժառանգի փառք ու պարծանք։
Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում
Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման,
Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում:
Այսպես ահա նըրա գլխից եւ ուսերից բոց էր ցայտում
Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ:
Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր.
10Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ,
Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ եւ քաջասիրտ։
Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ
Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։
Երկու կողմից գըրոհելով, երբ որ ընդհուպ հասան իրար,
Նախ Փեգեսը նըրա վըրա արձակեց տեգն իր սըրասայր,
Բայց գեղարդի սըլաքն անցավ Տիդյանի ձախ ուսի վրայով.
Ապա Տիդյան Դիոմեդեսն արձակեց իր հուժկու աշտեն,
Եվ սըլաքը նըրա ուժեղ ձեռքով նետված՝ զուր չըթըռավ,
Այլ շեշտ կըրծքից հարվածելով՝ նըրան կառքից ցած գըլորեց:
20Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս
Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով:
Եվ փըրկություն չէր լինելու նաեւ նորան սեւ օրհասից,
Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով,
Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար:
Իսկ Տիդեսի խիզախ որդին նըժույգներին տիրանալով՝
Հանձնեց նըրանց՝ ընկերներին, որ նավերը տանեն արագ։
Տըրոյացիք երբ որ տեսան Դարեսի զույգ որդիներին՝
Մին փախըստյա, մյուսը տապաստ ընկած այնտեղ կառքերի մոտ,
Խիստ հուզվեցին, բայց Աթենաս կապուտաչյա աստվածուհին
30Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան.
«Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ,
Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք եւ աքայանք
Կըռվեն միայն իրենք իրենց, եւ Արամազդ հայրն անաչառ
Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին,
Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։
Այսպես ասաց ու դուրս հանեց մարտադաշտից բուռն Արեսին
Եվ տանելով՝ նըստեցըրեց Սկամանդրի ափը նըրան։
Դանայեցիք տըրոյացոց հալածեցին այդ ժամանակ
Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց:
40Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ
Հալիզոնաց զորավարին եւ իր կառքից ցած գըլորեց.
Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին,
Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով,
Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն,
Որ եկել էր բարեբեղուն եւ սիզավետ Տառնիից.
Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս,
Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին,
Եվ ընկերներն Իդոմենի կողոպտեցին նըրան իսկույն:
50Հետո Ատրիդ Մէնելավոսն ըսպանեց սուր իր նիզակով
Սկամանդրին՝ Ստրոփիոսի որդուն - որսի հմուտ վարպետ,
Որին ինքը Արտեմիսն էր սովորեցրել քաջանըշան
Զարնել լէռան անտառասուն բոլոր վայրի երեներին:
Սակայն չօգնեց նըրան այնժամ Արտեմիսը նետաշվարճ.
Եվ ոչ էլ նետն իր հեռաձիգ, որով նա միշտ պարծենում էր:
Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով
Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջեւից փախուստ տալիս.
Բերնի վըրա նա վայր ընկավ, եւ շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Մերիոնուսը ըսպանեց Հարմոնիդես հյունի որդուն՝
60Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ
Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք:
Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր եւ համաչափ -
Նախապատճառ տըրոյացոց աղետների, նաեւ իրեն,
Որ անգետ էր եւ անտեղյակ աստվածների պատգամներին։
Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան,
Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս.
Ծունկի եկավ նա վայելով, ու մահն իր գիրկն առավ նըրան:
Իսկ Մեգեսը Պեւտեոսին՝ Անտենորի որդուն զարկեց,
Որը թեպետեւ հարճորդի, բայց Թեանովը՝ հարազատ
70Զավակներին իր հավասար սընեց ի սեր իր ամուսնու:
Փիլեւսյանը աշտենավոր՝ մոտենալով նըրան ընդհուպ՝
Սըլաքասուր նիզaկը իր ծոծրակի մեջ մըխեց նըրա,
Լեզուն կըտրեց պըղինձը սուր ու դուրս եկավ ատամներից,
Եվ ցուրտ պըղինձն ակռաներով խայծելով նա ցած տապալվեց:
Իսկ Եվրիպիլ Եվեմոնյանն՝ աստվածատիպ Հիփիսենորին՝
Դոլոպեսի որդուն զարկեց, որը քուրմն էր Սկամանդրի,
Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։
Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի
Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետեւն ընկած, ծանըր ձեռքով
80Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով.
Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, եւ անողոք
Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին:
Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ,
Սակայն ոչ ոք չէր իմանում, թե ո՞րտեղ էր Տիդյանը քաջ,
Աքայեցո՞ց հետ էր արդյոք, թե՞ տըրոյանց գընդերի մեջ։
Մոլեգնում էր մարտադաշտում նա գետի պես հեղեղազայր,
Որ հորդառատ իր հորձանքով կամուրջներ է քարուքանդում.
Որի առաջ չեն դիմանում ո՛չ թումբերը հաստատապինդ
Եվ ո՛չ հուռթի այգիների ցանկապատերը վիթխարի,
90Երբ գալիս է Արամազդի անձրեւներից մեծավարար
Եվ փըչացնում երիտասար դմըշակների վաստակը ողջ:
Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց,
Որոնք թեպետեւ բազմամբոխ՝ փախչում էին իր առջեւից։
Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին,
Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջեւից,
Լարեց իսկույն աղեղն իր կոր եւ աջ ուսին նըշան արավ.
Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով
Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։
Այդ տեսնելով գոռաց ուրախ՝ Լիկայոնի շըքեղ որդին
100«Օ՛ն, քաջասիրտ տըրոյացիք, հարձակվեցե՛ք արիաբար,
Քանզի դիպա ես իմ նետով աքայեցոց քաջագույնին
Եվ չեմ կարծում, թե նա իմ սուր նետին երկար կըդիմանա,
Եթե իրոք ինքն Ապոլլոնն ինձ Լիկիայից բերեց այստեղ»։
Այսպես ասաց, նետը սակայն չընկճեց Տիդյան Դիոմեդին,
Ետ քաշվելով նա կանգառավ իր ձիերի ու կառքի մոտ
Եվ ձայն տըվեց Սթենելոսին՝ Կապաննեի արի որդուն.
«Օ՛ն, սիրելիդ իմ Կապանյան, իջիր կառքիցդ անմիջապես
Եվ ուսիցըս այս դառնաթույն նետը իսկույն քաշիր դուրս հան»։
Սթենելոսն անմիջապես երկձի կառքից ցատկեց գետին
110Ու սըրաթեւ սըլաքը դուրս կորզեց ուսից Դիոմեդի.
Եվ տաք արյունը դուրս ժայթքեց դյուցազունի վերնազրահից։
Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ.
«Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի,
Թե երբեւէ հորըս եւ ինձ զորավիգ ես եղել սիրով
Անագորույն պատերազմում, օգնիր եւ այժմ ինձ, Աթենաս.
Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց
Եվ հիմա էլ յուրայնոց մոտ հոխորտում է գոռոզաբար,
Թե արեւի լույսը երկար անկարողեմ ես վայելել»:
Այսպես ասաց պաղատագին, Աթենասըլ ըսեց նըրան,
120Թեթեւացրեց անդամները եւ Տիդյանին մոտենալով,
Արագաթեւ այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին.
« Արիացի՛ր, Դիոմեդես, եւ մարտընչի՛ր տըրոյանց դեմ,
Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով եւ զորությամբ,
Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում,
Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի,
Որպեսզի դու լա՛վ ճանաչես՝ որն է աստված եւ որը՝ մարդ:
Զգուշացիր, Դիոմեդես, անմահների հետ չըկըռվես,
Ով էլ փորձել քեզ կամենա, իսկ եթե գա Արամազդի
Դուստրը Աստղիկ աստվածուհին, խոցի՛ր նըրան քո պըղինձով»։
130Այսպես ասաց եւ հեռացավ կապուտաչյա աստվածուհին,
Իսկ Դիոմեդն առաջամարտ գընդերի մեջ մըտավ նորից,
Եվ սիրտը, որ լի էր կըռվի մեծ եռանդով տըրոյանց դեմ,
Բոցավառվեց է՛լ ավելի բարկ կըրակով, ինչպես առյուծ,
Որին դաշտում, ոչխարների իր հոտի մոտ, հովիվն հանկարծ
Դեպի փարախ վազած պահին վիրավորի, բայց չոսպանի,
Մոլեգնում է, եւ այնուհետ անօգուտ է ընդդիմանալ,
Բակնէ ցատկում, ու սարսափում, զարհուրում է հոտն անպաշտպան,
Կուտակվում են իրար վրրա, խըռնըվում են խուճապահար,
Մինչդեռ առյուծը կուշտ ու կուռ դուրս է նետվում բակից արագ, —
140Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես՝ տըրոյանց մեջ։
Նախ ըսպանեց Աստինոոս եւ Հիպենոր արքաներին.
Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով
Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ,
Եվ ուսն վըզից ու թիկունքից կըտրեց իսկույն ու գըցեց վար:
Նըրանց թողած վազեց գընաց դեպի Աբասն ու Պոլիդոս՝
Զույգ որդիները ալեւոր երազագետ Եվրիդամի,
Որոնց ծերը չըգուշակեց, երբ պատերազմ էին մեկնում:
Զարկեց նըրանց ու կողոպտեց Դիոմեդեսն արիասիրտ։
Դիմեց ապա դեպի Թոոնն ու Քըսանթոսը՝ Փենոփսի
150Որդիներին, երկուսն էլ ծեր օրերի հույս ու հենարան,
Որոնցից զատ ուրիշ որդի չուներ ծերը ժառանգ իրեն,
Երկուսին էլ անուշ կյանքից զըրկեց Տիդյանն ահեղագոռ,
Թողնելով հորն անմխիթար վիշտ անամոք ու հառաչանք.
Պատերազմից ետ չըդարձան որդիները ողջ եւ առողջ
Եվ կայքն ամբողջ բաժանեցին ազգականներն իրենց միջեւ։
Հետո բըռնեց նա Դարդանյան Պրիամոսի երկու որդոց՝
Էքեմմոսին ու Քրոմիոսին՝ երկուսին էլ նույն կառքի մեջ,
Առյուծն ինչպես, որ նետվում է անտառակի մեջ արածող
նախիրի մեջ ու պոկում է վիզը կովի կամ երինջի՝
160Տիդյանն այդպես երկուսին էլ կառքից գետին տապալելով,
Ջինազերծեց եղբայրներին ու նժույգներն գըրավելով,
Տըվեց նա իր ընկերներին, տանելու դեպ նավատորմիղ։
Էնիասը երբ տեսավ նըրան տըրոյացոց կոտորելիս,
Վազեց այնտեղ, ուր նիզակներն էին շաչում ու շառաչում,
Որոնելու ամբոխի մեջ աստվածատիպ Պանդարոսին։
Գըտավ որդուն Լիկայոնի ըսքանչելի ու հաստաբուռն
Ու կանգնելով դեմ-հանդիման՝ այս խոսքերը ուղղեց նըրան.
«Ու Պանդարոս, ո՞ւր են աղեղ ու նետերըդ, ո՞ր քո փառքը,
Քաջերի մեջ չըկար այստեղ ոչ մեկը որ մըրցեր քեզ հետ,
170Ոչ էլ այնտեղ Լիկիայում , որ քեզ հասներ իր քաջությամբ:
Վե՛ր բարձրացրու ձեռքերդ հիմա, Արամազդին աղոթելով,
Եվ լարելով աղեղըդ մեծ մի նետ նետիր դու այն մարդուն,
Որ հասցըրեց իր մոլուցքով շատ չարիքներ տըրոյացոց,
Քանզի փըշրեց ծունկը բազում քաջակորով կըտրիճների.
Միայն թե աստված չըլինի նա, մեր մի զոհի համար մեր դեմ
Դըժգոհ, մեզ հետ քենի մըտած, զի քենն ահեղ է աստըծու»։
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Էնիաս, պըղընձազեն տըրոյացոց խորհըրդական,
Ես այդ մարդուն ամեն բանով նըմանեցնում եմ Տիդյանին,
180Դատելով իր սաղավարտից, ասպարից եւ նըժույգներից.
Սակայն մարդ է նա, թե աստված՝ ես չըգիտեմ որոշակի։
Իսկ թե ինչպես ես եմ կարծում, քաջ Տիդեսի որդին է դա,
Ուրեմն առանց աստըծու չէ, որ կըռվում է մոլեգնաբար,
Այլ կա իր մոտ աստվածներից մեկը ուսերն ամպով ծածկած,
Որ սըրաս նետը սուրսայր հեռու վանեց նրա մարնից։
Զի ես արդեն արձակեցի մի նետ նըրան եւ աջ ուսից
Հարվածելով կուռ զըրահին՝ մյուս կողմից դուրս հանեցի,
Կարծելով թե նըրան արդեն ուղարկեցի Դըժոխքը եւս.
Բայց ո՛չ, անշուշտ աստվածներից մեկը ինձ հետ քեն ունի խիստ:
190Սըրանից զատ՝ չունեմ ոչ կառք, ոչ հեծնելու երիվարներ,
Լիկայոնում, ես իմ տանը ունեմ շըքեղ տասնըմեկ կառք
Դեռակառույց ու նորակերտ, շուրջանակի քողածածուկ.
Յուրաքանչյուր կառքը ունի երկու լըծկան երիվարներ,
Որոնք ընտիր ճերմակ գարի եւ զուտ հաճար են ճաշակում:
Լիկայոնը, քաջամարտիկ ծերը դեռեւս այն ժամանակ
Իր պալատում, ինձ մեկնելիս խորհուրդ տըվեց ու պատվիրեց,
Որ կառք նըստեմ եւ տըրոյանց այնպե՛ս լինեմ հրամանատար,
Բայց ես, ափսոս, մըտիկ չարի, որն իսկապես լավ կըլիներ։
Առատ կերի սովոր ու վարժ իմ ձիերին մեղքենալու,
200Որ կարող են կերի կարոտ մընալ խազմում, արտերի մեջ,
Տանը թողի նըժույգներիս ու հետիոտն եկա Տըրոյա,
Իմ աղեղի վըրա վըստահ, որ չունեցավ ոչ մի օգուտ:
Երկու զորեղ իշխանների՝ Դիոմեդին եւ Ատրիդին
Նըշանառու եղա եւ լոկ արյուն առա մի քանի շիթ,
Եվ իզուր տեղ զայրացնելով՝ գըրգըռեցի նըրանց իմ դեմ:
Ուրեմն իզուր ու չար բախտով առա աղեղն իմ ցրցից վար
Այն օրը, երբ որոշեցի շընորհ անել քաջ Հեկտորին,
Զորավարել տըրոյացոց այս կըռվի մեջ, աքայանց դեմ։
Եթե դառնամ եւ իմ աչքով տեսնեմ քաղցըր հայրենիքն իմ,
210Տեսնեմ կընոջըս իմ անձկալի եւ ապարանքն իմ բարձրահարկ,
Օտարածին մի մարդ, անշուշտ, պիտի գըլուխն իմ թըռցընի,
Եթե ես այս լայնալիճըս չըջախջախեմ ինքս իմ ձեռքով
Ու չըգըցեմ կըրակի մեջ, որ ինձ իզուր ընկեր եղավ»։
Եվ տըրոյանց պետ Էնիասն ասաց Պանդարոսին.
«Լիկայոնյա՛ն, մի՛ դու այդպես խոսիր, ուրիշ հընար չըկա,
Պետք է որ մենք մեր կառքերով ու սըրարշավ նըժույգներով
Կըռվի ելնենք ու փորձենք մեր զենքերը այդ քաջի վըրա:
Օ՛ն, բարձրացիր իմ կառքը շուտ, որ տեսնես թե այս տըրոյան
Երիվարներս ինչպե՛ս գիտեն դաշտի միջով ամենուրեք
220Թե՛ հալածել արագավազ, եւ թե՛ փախչել սըրաթըռիչ,
Նըրանք դարձյալ մեզ անվըտանգ դեպի քաղաք կըթռցընեն,
Եթե Տիդյան Դիոմեդին տա վերըստին փառք Արամազդ:
Դու առ ահա մըտրակն այս պինդ ու փողփողուն սանձերը այս,
Իսկ ես կառքի վըրա կանգնած՝ պատերազմեմ իմ զենքերով,
Կամ ուզում ես՝ ինքըդ կըռվիր, ձիերի հոգսն ինձ թողնելով»:
Լիկայոնի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Լավ կըլինի ինքըդ վարես երիվարներըդ, Էնիա՛ս,
Ծանոթ ձեռքով առաջնորդված՝ կառքն ավելի լավ կըքաշեն.
Զի փախչելու եթե լինենք ահեղագոռ Դիոմեդից՝
230Մի գուցե թե խըրտչեն հանկարծ, կամ մոլորվեն ուղեկորույս
Եվ չուզենան պատերազմից դուրս հանել մեզ՝ ձայնիդ կարոտ,
Ու մեզ վըրա հարձակվելով՝ ըսպանի մեզ երկուսիս էլ
Որդին մեծանձըն Տիդեսի՝ Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ ավարի, առնի տանի նըժույգներըդ սալասըմբակ։
Ուստի կառքըդ ինքըդ վարիր, հոգ տանելով նըժույգներիդ,
Իսկ ես մեր դեմ դուրս եկողին կընդունեմ սուր իմ նիզակով»։
Այսպես ասաց նա եւ ընդույթ նըկարագեղ կառքը ցատկեց,
Եվ ձիերը արշավասույր վարեցին դեպ Տիդյանն ահեղ։
Սթենելոսը՝ Կապասնեի պայծառ որդին տեսավ նըրանց
240Ու դաոնալով Դիոմեդին այս սըրաթեւ խոսքերն ասաց.
« Սիրելիդ իմ Դիոմեդես, որդիդ շըքեղ քաջ Տիդեսի,
Երկու քաջեր եմ տեսնում ես վառված քո դեմ մարտընչելու,
Երկուսն էլ հաղթ եւ կորովի, մեկն աղեղի քաջահըմուտ
Պանդարոսն է մեծակորով՝ խիզախ որդին Լիկայոնի,
Մյուսն Էնիասն է Անքիսյան, մայրը՝ Աստղիկ աստվածուհին:
Եկ, կառք նըստենք, փախչենք արագ, եւ դու այդպես մի խիզախիր.
Նախահարձակ գընդերի մեջ, որ չըտուժես քալցըր հոգիդ»։
Եվ նայելով նըրան խոժոռ՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
«Դու փախչելուց մի՛ խոսիր զուր, ինձ համոզել չես կարող դու,
250Ես սովոր չեմ բոլորովին խուսափելով պատերազմել,
Ոչ էլ երբեք ահաբեկվել, զի ուժ ունեմ ես տակավին:
Ամոթ է ինձ կառք իսկ նըստել, ոտքո՛վ կերթամ ես նըրանց դեմ,
Զի Աթենաս Պալլասը ինձ չի թողնում որ ես վախենամ:
Սըրաթըռիչ նըժույգները երկուսին էլ ետ չեն տանի,
Եթե նույնիսկ նըրանցից մեկն ազատվի իմ հուժկու զարկից։
Քեզ այլ բան էլ պետք է ասեմ, եւ դու այն լավ միտքըդ պահիր,
Եթե երբեք ամենիմաստ Աթենասն ինձ փառք պարգեւի
Երկուսին էլ ըսպանելու, դու սըրավազ նժույգներիս
Սանձերն ամուր կապած կառքի շըրջանակին՝ մեր կառքը թող
260Եվ սըլացիր անմիջապես դեպիձիերն Էնիասի,
Եվ ձիերն այդ ավարելով՝ տա՛ր բարձրազեն աքայեցոց։
Նըրանք ազնիվայն ցեղից են, որ Արամազդն ահեղագոչ
Տրովսին տըվեց ի փոխարեն նըրա որդու՝ Գանիմեդի.
Այդ պատճառով լավագույնն են երկրում եղած ձիերի մեջ։
Այդ սերունդից էր գողացավ Անքիսեսը մարդոց արքան
Լավմեդոնից գաղտագողի եւ ճակերի վըրա քաշեց,
Եվ որոնցից իր պալատում վեցը ծընունդ ունեցավ նա,
Չորսին պահեցիրեն համար, գիրացնելով իր փարախում,
Տըվեց երկուսն Էնիասին, որոնք այնպես լավ են փախչում,
270Եթե դըրանց գերի առնենք, մեզ համար մեծ պատիվ է դա»:
Մինչդեռ երկու քաջերն այսպես խոսում էին իրարու հետ,
Հասան նըրանք արշավակի մըտրակելով ձիերն իրենց,
Եվ առաջինն այսպես խոսեց շըքեղ որդին Լիկայոնի.
«Արիասիրտ ու մարտագոռ զավակըդ դու քաջ Տիդեսի,
Քեզ հիրավի չընկճեց դառն սըլաքըս սուր, փըքինը իմ,
Արդ, աշտեով արի կըռվենք, այդպես գուցե թե հաջողեմ»։
Այսպես ասաց եւ ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր,
Ու շեշտակի զարկեց թափով Դիոմեդի կուռ ասպարին,
Եվ պըղընձյա սըլաքը սուր ծակելով այն՝ զրահին հասավ,
280Ու բարձրագոռ բացականչեց շըքեղ որդին լիկայոնի.
«Սըլաքս ահա կողքըդ խոցեց ու դուրս եկավ, էլ այսուհետ
Չեմ կարծում ես, որ դիմանաս, տըվիր դու ինձ փառք ու պատիվ»։
Դիոմեդեսը անսասան նըրան այսպես պատասխանեց.
«Վըրպեցիր դու վերըստին, բայց եւ այնպես, կարծում եմ ես,
Թե դուք սիտի դադար չառնեք, մինչեւ որ մեկը ձեզանից
Գետնատարած չընկնի տապաստ եւ արյունովն իր սեփական
Չըհագեցնի բուռն Արեսին՝ գուսարողին քաջամարտիկ»։
Ասաց, նետեց, եւ Աթենասն ուղղեց աշտեն պըղընձասայր
Դեպի նըրա քիթն աչքախառն, եւ պրղինձը անպարտելի
290Անցավ սպիտակ ակռաներով եւ արմատից կըտրեց լեզուն
Եվ ծընոտի տակից իսկույն դուրս ելավ սուր տեգը թափով.
Ցած գըլորվեց շըքեղ կառքից, ու շաչեցին փայլակնացայտ
Զենքերն իր շուրջ, խըրտնեցնելով նըժույգներին սարսափահար.
Հօդըս ցընդեց ուժը նըրա, ու տեղնուտեղ շունչը փըչեց։
Վըրա հասավ Էնիասն իր երկար տեգով եւ ասպարով,
Վախենալով, որ մի գուցե աքայեցիք դին ավարեն։
Պըտըտվում էր շուրջը նըրա՝ ուժին վըստահ առյուծի պես,
Իր նիզակը եւ բոլորշի վահանը միշտ առջեւ բըռնած,
Պատրաստ՝ մահվան գիրկ ճամփելու, ով էլ որ իր առաջ ելներ,
300Եվ գոռում էր ահեղաձայն. Տիդյանն առավ հըսկա մի քար,
Որ այժմ ապրող մահկանացու մարդկանցմիջից երկու հոգի
Չէին կարող գետնից կըտրել, նա միայնակ տարավ-բերեց
Եվ նըրանով Էնիասի սըրունքներին զարկեց ուժգին,
Ճիշտ այնտեղին, որտեղ մարդու զիստն երանքին է միանում,
Որ եւ որոթ են անվանում. ջախջախելով ժայռն ահագին՝
Կըտրեց երկու նյարդերը եւ կաշին պոկեց անմիջապես,
Դյուցազնը քաջ գետին ընկավ հաստ ձեռքերով հողին հենված,
Եվ գիշերը սեւաթորմի փռվեց նըրա աչքերի շուրջ:
Էնիասը՝ արանց արքան, կորչելու էր այդտեղ, անշուշտ,
310Եթե Աստղիկ աստվածուհին, դուստրը հըզոր Արամազդի,
Մայրը նըրա, որին ծընեց քաջ տավարած Անքիսեսից,
Այդ չըտեսներ եւ սըրաթեւ՝ Ոլիմպոսից չիջներ այդտեղ.
Տարածեց նա թեւերը լույս իր սիրելի որդու վըրա,
Ու պարուրեց ամպի նըման լուսաշըքեղ իր շըղարշով,
Որ մի գուցե աքայեցի կտրիճներից մեկը հանկարծ
Հարվածելով որդուն կըրծքից՝ առնի նըրա քաղցըր հոգին,
Այդպես Աստղիկն իր սիրեցյալ որդուն մարտից դուրս էր հանում:
Կապանեսի որդին այնժամ հիշեց պատվերը Տիդյանի,
Միասըմբակ ձիերը իր քաշեց կըռվի շառաչից դուրս,
320Երասաններն արագ-արագ կապեց կառքի շրջանակին,
Ինքը նետվեց գեղեցկաբաշ դեպի ձիերն Էնիասի,
Եվ խըլելով տրոյանցից տարավ դեպի աքայեցիք
Ու սիրելի իր ընկերոջ՝ Դեիպիլի ձեռքը հանձնեց,
Որին բոլոր ընկերներից ավելի էր մեծարում նա,
Որովհետեւ ամեն բանում համամիտ էր նա իրեն հետ:
Իսկ ինքը իր կառքը նըստած, առավ փայլուն երասաններն
Ու ձիերը սալաղբակ քըշեց դեպի Տիդյանը քաջ,
Որ Աստղիկին էր հալածում անագորույն իր պըղինձով,
Իմանալով, որ ապիկար դիցուհի էր, ո՛չ նըրանցից,
330Որոնք գիտեն քաջաանաբար հըրամայել մարտադաշտում,
Ինչպես Պալլաս Աթենասը, Ենիովը քաղաքավեր։
Երբ Տիդեսի շըքեղ որդին կորընկակոխ հասավ նըրան,
Վիրավորեց իր նիզակով նըրա ձեռքի թաթն երեսից,
Եվ քերծելով պրղընձասար աշտեն փափուկ մորթն ըսպիտակ՝
Դաստակի մոտ հերձեց նըրա աստվածային շղարշը նուրբ,
Որ հյուսված էր ճարտարապես Շնորհների շող-մատներով:
Վազեց արյունն անմահական աստվածուհու, — ավիշը այն,
Որ հոսում է երջանկափառ աստվածներից ոլիմպական,
Զի ցորեն չեն ուտում նըրանք, ոչ էլ գինի են խըմում սեւ,
340Այդ պատճառով արյուն չունեն եւ անմահ են կոչվում նըրանք:
Ճիչ հանելով աստվածուհին՝ ձեռքից իր բաց թողեց որդուն,
Որին առավ ինքն Ապոլլոնն ու պարուրեց կապույտ ամպով,
Որ մի գուցե մի ձիավարժ, պըղընձազգեստ դանայեցի
Սուր պըղինձով խոցի նըրան ու դուրս կորզի անուշ հոգին:
Դիոմեդեսն ահեղ ձայնով աստվածուհու վըրա գոռաց.
«Դո՛ւստրըդ հըզոր Արամազդի, թող հեռացիր մարտադաշտից.
Հերիք չէ՞ քեզ, որ թույլ կանանց խաբում ես դու, պատրում նըրանց,
Եթե երկար դեռ ըսպասես, սոսկաս պիտի պատերազմից,
Ու սարսափես, հեռվից անգամ ահեղ կըռվի ձայնն առնելիս»։
350Այսպես ասաց, եւ Աստղիկը մեկնեց դըժնյա ցավերով լի,
Որին ժըրոտ Իրիսն առած՝ մարտադաշտից հանեց արագ,
Մորմոքվում էր սուր ցավերից, սեւանում էր մորթը չըքնաղ:
Մարտադաշտի ձախակողմում հանդիպեց նա բուռն Արեսին,
Նըստել էր նա՝ իր նըժույգներն ու տեգը մութ ամպով պատած։
Աստղիկն այդտեղ իր սիրելի եղբոր ոտներն ընկավ լալով
Եվ խընդրում էր պաղատագին տալ նըժույգներն իր ոսկեար.
«Գըթա՛ դու ինձ, սիրուն եղբայր, նըժույգներըդ շընորհիր ինձ,
Որ սըլանամ դեպ Ոլիմպոս՝ բընակավայրն անմահների:
Տանջվում եմ ես խորը վերքով, որ տըվեց ինձ մահկանացու
360Տիդյանը, որ Արամազդի վըրա անգամ կըհանդըգներ»։
Այսպես ասաց, եւ Արեսը նըժույգները տըվեց նըրան,
Աստվածուհի Աստղիկն ելավ կառքը նըստեց ցաված սորտով,
Եվ Իրիսը նըրա կողքին՝ երասանները ձեռքն առավ
Ու մըտրակեց, եւ սլացան երիվարներն հոժարակամ
Եվ շուտափույթ հասան Ոլիմպ՝ բընակավայրն անմահների,
Ուր կանգնեցրեց կառքը Իրիսն ու արձակեց ձիերն իսկույն,
Նըրանց առաջ առատորեն լըցնելով կեր աստվածային։
Իսկ Աստղիկը գընաց փարվեց իր Դիոնե մոր ծընկներին,
Որը դըստերն իր գիրկն առած՝ փայփայելով ասաց նըրան.
370«Դուստր իմ սիրուն , անմահներից ո՞վ քեզ այդպես վիրավորեց,
Իբրեւ թե դու նըրան հայտնի մի մեծ չարիք պատճառեիր»։
Եվ ժըպտասեր Աստղիկն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Ինձ Տիդեսի որդին խոցեց, Դիոմեդեսն ամբարտավան,
Երբ որ մարտից հանում էի սիրուն որդուս՝ Էնիասին,
Որն ամենեն սիրելին է եւ թանկագին սըրտիս համար։
Աքայեցոց եւ տըրոյանց մեջ չէ կռիվն այսուհետեւ,
Այլ դանայանք անմահների դեմ են հիմա կըռիվ մըղում»։
Եվ Դիոնեն՝ հըրաշափառ աստվածուհին ասաց նըրան.
«Տոկա՛, դուստր իմ, որքան էլ մեծ լինեն ցավերդ, դու մի՛ տըխրիր,
380Զի շատերըս ոլիմպաբնակ աստվածներից մարդկանց ձեռքով
Կըրել ենք ծանր ու խոր վըշտեր՝ մասնակցելով նըրանց կըովին:
Կըրեց Արեսն, երբ որ հուժկու Ոտոսը եւ Եփիալտեսն
Ալովեի որդիք նըրան կապկապեցին պիրկ կապերով,
Եվ տասնըմեկ ամիս մընաց նա բանտի մեջ պըղընձակերտ:
Պատերազմի անհագ Արեսն այդ զընդանում պիտի կորչեր,
Թե Էրիբեն՝ չըքնաղագեղ նըրանց խորթ մայրը՝ Հերմեսին
Լուր չըբերեր, որ վերջապես նրան հյուծված հանեց բանտից:
Կրեց նույնպես Հերան, որին վիրավորեց աջ ըստինքից
Ամփիտրոնի հըզոր որդին սուր սըլաքով իր եռասայր,
390Անտանելի ցավերի մեջ տանջվում էր նա այդ ժամանակ։
Սանդարապետն անգամ կըրեց իր մարմնի մեջ նետ սայրասուր,
Երբ որ նրան նույն այդ մարդը, ասպարակիր Զեւսի որդին
Ըստվերների դըռան շեմքում նետահարեց իր աղեղով.
Վեր ելավ նա դեպի Զեւսի արքունիքը, Ոլիմպը այն
Սըրտակոտոր ու ցավատանջ. մըխվել էր նետը դառնաթույն
Նըրա ուժեղ, հաղթ ուսի մեջ ու տանջում էր նըրա հոգին։
Պեոնն այնժամ դըրեց վերքին ցավահալած ըսպեղանի
Ու բըժըշկեց, որովհետեւ նա չէր ծընված մահկանացու:
Հանձնապաստա՛ն եղեռնագործ, որ հանդըգնեց մինչեւ անգամ
400Ոլիմպաբնակ աստվածներին վիրավորել իր աղեղով։
Ինքը խաժակն աստվածուհին, Աթենասը դըրդեց քո դեմ
Տիդյան ահեղ Դիոմեդին, բայց խակամիտն այդ չըգիտե,
Թե ով էլ որ անմահների դեմ հանդըգնի մըտնել ի մարտ՝
Նա չի կարող երկար ապրել, ու մանուկներն այլեւս երբեք
Պատերազմից վերադարձած հոր ծընկներին չեն նըստելու:
Ուստի Տիդյան Դիոմեդեսն էլ, թեպետև քաջամարտիկ,
Թող մըտածի, որ կարող է քեզնից քաջի հետ կըռվելու,
Եվ որ գուցե բազմահանճար Ատրեստոսի դուստր Էգալիան
Զարթնի քընից հանկարծակի ու ձայն տա իր նաժիշտներին՝
410Անձկակարոտ ծաղկափըթիթ իր ամուսնուն քաջակորով,
Նազելի կինն՝ աքայեցոց ձիախըրոխտ Դիոմեդեսի»։
Ասաց, երկու թաթիկներով սըրբեց ավիշը դաստակից,
Առողջացավ ձեռքը դըստեր, ու մեղմացան ցավերը խոր։
Այդտեղ Հերան եւ Աթենասն, որ ամեն բան տեսնում էին,
Նետում էին Արամազդին սիրտ խոցոտող, կըծու խոսքեր.
Եվ ըսկըսեց նախ Աթենաս աստվածուհին, այս ասելով.
«Հայր Արամազդ, կըբարկանա՞ս վըրաս, եթե մի բան ասեմ,
Խեղճ Կիպրուհին, երբ ուզել է դըրդել ոմըն աքայուհու,
Որ նա հարի տըրոյացոց, որոնց շատ է սիրում հիմա,
420Գեղեցկազգեստ ու պըճնասեր աքայուհու մի գըգվելիս,
Ոսկի ճարմանդն իր թաթիկի քեղըրթել է մորթը փափուկ»։
Այսպես ասաց, ու ծիծաղեց հայրը մարդկանց, աստվածների,
Եվ կանչելով ոսկեղենիկ Աստղիկին մոտն՝ ասաց նըրան,
«Դուստր իմ քընքույշ, պատերազմի գործերը քեզ չեն պատկանում,
Դու ըզբաղվիր ամուսնական հեշտ ու անուշ քո գործերով,
Ռազմի մասինթող որ հոգան Աթենան ու Արեսը բուռն»:
Եվ մինչ այստեղ սըրանք այսպես խոսում էին իրարու հետ,
Էնիասի վըրա վազեց Դիոմեդեսն ահեղագոռ,
Թեեւ գիտեր, որ Ապոլլոնն էր պաշտպանում դյուցազունին:
430Չակնածելով անգամ զորեղ աստըծուց նա՝ միտք էր դըրել
Որ ըսպաներ Էնիասին եւ կողոպտեր զենքերը պերճ:
Երեք անգամ նա հարձակվեց հույժ ծարաւի նըրա արյան,
Եվ երեք հեղ Ապոլլոնը նըրա ասպարն մղեց մի կողմ,
Բայց երբ չորրորդ անգամ ցասկոտ գըրոհ տըվեց դիվանըման՝
Ըսպառնալից ձայնով գոռաց Ապոլլոնը աղեղնավոր.
«Ըզգուշ, Տիդյան, ե՛տ ընկըրկիր, մի՛ հանդըգնիր չափվել ինձ հետ,
Հավասարվել անմահներին, զի նըման չեն բընավ իրար
Զարմը անմահ աստվածների եւ երկրակոխ քայլող մարդկանց»:
Այսպես ասաց, եւ ընկըրկեց Տիդեսի քաջ որդին դույզն ինչ ,
440Խուսափելով կորովաձիգ Ապոլլոնի բարկությունից:
Իսկ Ապոլլոնը ամբոխից դուրս կորզելով Էնիասին՝
Պերգամայի մեջ դըրեց սուրբ, ուր ինքն ունի շըքեղ տաճար:
Այնտեղ Լետովն ու Արտեմիսը անմատույց սըրբարանում
Բըժըշկեցին նըրան շուտով, շընորհելով պատիվ ու փառք։
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ շինել տըվեց մի խորտվիլակ,
Ուրվապատկեր՝ ամեն բանով Էնիասին հար եւ նըման,
Որի շուրջը տըրոյացիք եւ աքայանք դյուցազնազարմ
Կոփում էին իրար լանջքին վահանակներն իրենց թեթեւ
Ու հաստաբեստ, բոլորաձեւ ասպարները արջառամորթ:
450Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց բուռն Արեսին.
«Արե՛ս , Արե՛ս արյունառուշտ, պարըսպաքանդ ու մարդակեր,
Մի՞թե պիտի չըհեռացնես մարտադաշտից դու այդ մարդուն՝
Դիոմեդեսին, որ քիչ մընաց Արամազդ հոր հետն Էլ կըռվեր:
Նախ Կիրուհու դաստակը նա ձեռքին մոտիկ վիրավորեց,
Հետո էլ ինձ վըրա նույնպես գըրոհ տըվեց դեւի նըման»։
Այսպես ասաց, գընաց նըստեց Պերգամայի բարձըր ծայրին,
Իսկ Ժանտ Արեսն հասավ տրոյանց ահեղ կըռվի հորդորելու
Թըրակացոց Ժիրաժիր պետ Ակամասի կերպարանքով
Ու Պրիամի որդիներին խըրախուսիչ խոսքեր ասաց.
460«Ո՛վ որդիներ դյուցազարմիկ դուք Պրիամոս թագավորի,
Մինչ ե՞րբ պիտի թողնեք, որ ձեր զորքը ջարդեն աքայեցիք,
Ըսպասումեք, որ կըռիվը հասնի ձեր կուռ դարբասների՞ն:
Ընկել է նա, որին բոլորս պատվում էինք Հեկտորի չափ-
Էնիասը՝ վըսեմ որդին մեծահոգի Անքիսեսի.
Եկեք նրա զենընկերոջն ազատենք մենք ահեղ մարտից»։
Այսպես ասաց ու բորբոքեց եռանդ ամեն մեկի սըրտում,
Իսկ Սարպեդոնը Հեկտորին հանդիմանեց այս խոսեքրով.
«Ո՞ւր գընաց քո ուժը, Հեկտոր, ու կորովը, որ ունեիր.
Չէի՞ր ասում, թե դու միայն, առանց զորքի եւ սատարի
470Կըպաշտպանես քաղաքը քո ելբայրներով , փեսաներով,
Մինչդեռ այսօր եւ ոչ մեկին չեմ տեսնում ես մարտի դաշտում,
Այլ սոսկահար կուչ են եկել, ինչպես շըներն առյուծի շուրջ,
Եվ միայն մենք, դաշնակիցներս ենք մարտընչում ահավասիկ:
Ես ինքըս ձեզ նիզակակից՝ եկել եմ շատ հեռու տեղից,
Լիկիայից, ուր հոսում է Քըսանթոսը հորձանապտույտ,
Ուր թողել եմ մատաղատի որդիք եւ կին, ինչքերըս ողջ,
Որոնց այնպե՛ս կարոտ է միշտ քաշում աղքատ, չունեւոր մարդ:
Սակայն դարձյալ վառում եմ ես լիկիացոց, եւ ինքս անձամբ
Վառվածեմ խիստ այդ մարդու դեմ գուպարելու հուր ցանկությամբ,
480Թեեւ չունեմ այստեղ ոչինչ, որ տանեին աքայեցիք:
Մինչ դու անշարժ կանգ ես առել եւ այլոց էլ չես հորդորում,
Որ դիմանան պատերազմում ու պաշտպանեն իրենց կանանց։
Տես, որ հանկարծ կեր չըդառնաք ոսոխներին, տըրոյացի՛ք,
Եվ ցանցն ընկնեք ամենորսակ ուռկանի պես թակարդապատ,
Ու բարեշեն ձեր քաղաքներն ավեր-ավար անեն նըրանք:
Այս բոլորի մասին, Հեկտոր, պետք է որ դու լավ մըտածես,
Եվ աղաչես իշխաններին ու գընդերին հեռվից եկած,
Որ դիմանան դըժվարության ու մարտընչեն հերոսաբար
Ու թույլ չըտան նըրանք իրենց լըսելու սաստ ու պարսավանք»։
490Այսպես խոսեց Սարպեդոնը եւ Հեկտորի սիրտը խոցեց:
Հեկտորն այնժամ զենուզարդով իր կառքից ցած թըռավ իսկույն
Եվ ճոճելով սուր աշտեներ՝ վազվըզում էր բանակի մեջ,
Հորդորելով ամեն մեկին, ու վառեց մարտ մի ահավոր։
Տըրոյացիք ետ դառնալով ճակատ զարկին աքայանց դեմ,
Որոնք անվախ կանգնած էին իրենց տեղում միշտ աննահանջ:
Ինչպես քամին, որ քըշում է հարդը թեթեւ՝ Էրանելիս
Նըվիրական կալից, երբ որ Դեմետրը շեկ, խարտիշագեղ
Բաժանում է հարդն ու հատիկը հողմերի շընչով ուժգին,
Ու մըղեղի հըսկայական դեզն ըսպիտակ գույն է առնում,
500Ճերմակեցին աքյանք այդպես մինչեւ երկինք հասնող փոշուց,
Որ ամպի պես հանում էին ձիերն իրենց դըռույթներով,
Երբ ետ դարձած՝ դեպի խառնուրդն արշավեցին քառատըրոփ
Կորովաջան կառապանաց կուռ ձեռքերից մըտրակահար։
Իսկ բուռն Արեսն ամենուրեք վազվըզելով` բանակը ողջ
Պատեց մըթին մի գիշերով հօգուտ համայն տըրոյացոց.
Այդ անելով՝ կատարում էր Ապոլլոնի պատվերը նա,
Որ հորդորեց՝ տըրոյացոց ալ խըրախույս խիզախության,
Երբ որ տեսավ Աթենասին պատերազմից հեռանալիս,
Որ պաշտպան էր եւ զորավիգ պըղընձազգեստ դանայեցոց։
510Իսկ Ապոլլոնն արձակելով սըրբարանից Էնիասին՝
Բոցավառեց նոր կորովով կուրծքը ազգաց առաջնորդի,
Ել Էնիասն հանկարծակի հայտընվեց իր ընկերներին,
Որոնք անչափ ուրախացան, երբ ողջ առողջ տեսան նրան,
Բայց ոչ մի բան չըհարցըրին, զի այն հուզմունքն, իրարանցում,
Որ հանեցին Արծաթաղեղն ու Արեսը արյունառուշտ,
Եվ Քենն անհագ՝ էլ ժամանակ չէին տալիս դըրա համար:
Իսկ Այաքսները երկուսով, Ոդիսեւսն ու Տիդյանն ահեղ
Մարտի հորդոր էին կարդում, խըրախուսում աքայեցոց,
Որոնք անահ եւ անսասան՝ տըրոյացոց գոչյուններից
520Նըրանց հըսկա ուժին ընդդեմ կանգնած էին կազմ ու պատրաստ,
Ինչպես ամպերն, որ դիզում է Զրվանյանը խաղաղ ժամի
Լեռների պես կատարներին, երբ նընջում են Բորեասն ու բուռն
Մյուս քամիները, որպեսզի ամպակույտը ցըրիվ բերեն,—
Դանայեցիք տըրոյանց դեմ այդպես կանգնած էին անվախ:
Իսկ Ատրիդեսը անդադար երթեւեկում էր բանակում
Ու բազմամբոխ իր զորքերին տալիս հորդոր եւ հրրաման.
«Մարդ եղեք միշտ, սիրելիներս, եւ զորավոր սիրտ ունեցեք,
Եվ քաջամարտ գուպարիմեջ պատկառեցեք մեկ-մյուսից,
Զի քաջերը պատերազմում ավելի շատ ողջ են մընում,
530Իսկ վախչողը չի ազատվում, ոչ էլ փառք է վաստակում նա»:
Ասաց, գըցեց գեղարդը նա եւ ըսպանեց մի ախոյան՝
Պերգասյան քաջ Դեիկոնին՝ զենընկերոջն Էնիասի,
Որին տրոյանք հարգում էին Պրիամոսի որդոց նըման,
Զի կըռվում էր նա քաջաբար նախամարտիկ գընդերի մեջ։
Ագամեմնոն արանց արքան զարկեց քաջի կուռ ասպարին,
Որ չըտոկաց նըրա տեգին, պըղինձն անցավ ուժգին թափով
Ու կամարի միջից ուղիղ փորը մըտավ Պերգասյանի,
Նա թընդյունով գետին ընկավ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Էնիասը ըսպանեց երկու կըտրիճ դանայեցոց,
540Կրեթոնին, Որսիլոքին՝ Դիոկլեսի որդիներին.
Դիոկլեսը բընակվում էր գեղեցկաշեն Փերեի մեջ,
Մեծահարուստ եւ ընչավետ, սերում էր նա Ալփես գետից,
Որ ջըրաշատ հոսում էր հորդ Պելիացոց լայն դաշտերով,
Որը ծընեց Որսիլոքին՝ բազմաժողով արանց արքա,
Իսկ Որսիլոքն աշխարհ բերեց Դիոկլեսին մեծահոգի,
Դիոկլեսը՝ Կրեթոնին, Որսիլոքին — երկվորյակներ,
Քաջախըրոխտ ու փորձառու ամեն տեսակ մարտերի մեջ:
Երբ չափահաս դարձան սըրանք, արգիացոց հետեւելով
Սեւ նավերով ելան եկան դեպի Տըրոյա ձիամարզիկ,
550Որ Ատրիդես Ագամեմնի, Մենելավի վըրեժն առնեն,
Սակայն այստեղ երկուսին էլ հասավ մահվան օրհասը սեւ:
Ինչպես թավուտ լեռան վըրա զույգ առյուծներ գեղեցկաբաշ
Մայրիների անտառի մեջ պարարում են մարմինն իրենց
Եվ արջառներ ու գեր գառներ ապշոպելով ամեն անգամ
Ավերակ են դարձընում լիք փարախները հովիվների,
Մինչեւ զինված մարդկանց ձեռքով ընկնեն սատկեն պըղընձահար,
Այդպես, նըրանք Էնիասի ձեռքով՝ նըկուն, տիգահարված՝
Ընկան տապաստ դեռաբողբոջ ու բարձրուղեշ եղեւնու պես.
Մեղքենալով նըրանց վըրա Մենելավոսն արիսական,
560Առաջ անցավ զինավառված, երկար աշտեն իր ճոճելով.
Եվ Արեսը խիզախությամբ սիրտնէր նըրա բոցավառում,
Հուսալով, որ կընըվաճվի Էնիասի հուժկու ձեռքով:
Տեսավ նըրան Նեստորորդի Անտիլոքոսն ու նախամարտ
Գընդերի մեջ նետվեց իսկույն, վախենալով, թե մի գուցե
Ժողովըրդոց հովվի գըլխին գա մի փորձանք անակընկալ
Եվ ի դերեւ հանի նըրանց նեղությունները բովանդակ:
Նըրանք երկուսն էլ բազուկներն ու նիզակները սայրասուր
Բըռնել էին իրարու դեմ խիզախորեն ընդդիմամարտ.
Անտիոքոսն առաջ գալով՝ ազգապետի կողքին կանգնեց։
570Էնիասը, թեեւ հուժկու պատերազմող՝ դեմ չըդըրավ,
Երբ այն երկու դյուցազներին տեսավ կանգնած իրարու մոտ։
Նըրանք դեպի աքայեցիք քաշ տալով հեգ ընկածներին,
Տըվին ավանդ համհարզներին, ապադարձյալ ետ դառնալով
Մոտան նորից նախամարտիկ գընդերի մեջ գուպարելու:
Նըրանք այնտեղ ըսպանեցին Պիլեմենին արիսատիպ
Ասպարավոր, մեծահոգի պափլագոնաց զորապետին,
Որ երբ կանգնած էր կառքի մեջ, Մենելավոսն աշտենազեն
Նետեց տեգը երկայնաստվեր եւ անրակից խոցեց նըրան:
Անտիլոքը զարկեց նըրա կառավարին՝ Մեդոնին քաջ,
580Ատիմնոսի արի որդուն, երբ դարձընում էր ձիերին.
Զարկեց քարով ճիշտ արմունկին, ու ցած ընկան նըրա ձեռքից
Փըղոսկըրով բանված սանձերը ըսպիտակ՝ փոշեթաթավ:
Ոստնեց արագ Անտիլոքոսն քունքից ներս սուրը վարսեց,
Եւ գեղակերտ, շըքեղ կառքից նա գըլխիվայր գետին ընկավ,
Փոշիներում, մի պահ գըլխի եւ ուսերի վըրա ցըցված,
Ոտքերը վեր, գըլուխը վար, զի ավազի մեջ էր խրվել,
Մինչ վերջապես ցած փըռեցին նրան ձիերն ընդհարվելով,
Որոնց քըշեց Անտիլոքոսն աքայեցոց ամբոխի մեջ։
Այդ տեսնելով՝ վըրա վազեց Հեկտորն ուժգին որոտալով,
590Գըրոհեցին իր ետևից տըրոյացոց գընդերը գոռ,
Իրենց գըլուխն ունենալով Արեսին եւ Ենիովնին։
Սա հետն ուներ Աղմուկն ահեղ պատերազմող խուռն ամբոխի,
Իսկ Արեսը ձեռքին բըռնած ուներ նիզակ մի ահագին
Եվ ընթանում էր Հեկտորի մերթ առջեւից, մերթ ետեւից:
Նըկատելով նըրան՝ սոսկաց Դիոմեդեսն ահեղագոռ:
Ինչպես որ մարդ մի անծանոթ եւ ընդարձակ դաշտ անցնելիս
Կանգէ առնում, երբ որ հանկարծ հըսկա գետի է հանդիպում,
Որը ահեղ մըռընչյունով դեպի ծովն է վազում վարար,-
Ահաբեկված ետ է դառնում,- Դիոմեդեսն այդ ժամանակ
600Ետ դառնալով այսպես ասաց իր քաջարի մարտիկներին.
«Սիրելիներս, որքա՜ն ենք մենք ըսքանչանում մեծ Հեկտորով,
Քանզի է քաջ նիզակավոր եւ խըստասիրտ պատերազմող,
Աստվածներից մեկը միշտ մոտ՝ պաշտպանում է նըրան մահից
Այժմ էլ Արեսն է նըրա հետ մահկանացվի կերպարանքով:
Ուրեմըն դուք երեսներըդ դեպի տրոյանք՝ ետ քաշվեցեք,
Եվ մի՛ գործեք ատվածների դեմ հարձակում հանդըգնաբար»:
Այսպես ասաց, բայց տըրոյանք նրանց արդեն շատ էին մոտ:
Հեկտորն այդտեղ քաջամարտիկ երկու կըտրիճ փըռեց գետին-
Մենեսթոսին եւ Անքիալին՝ երկուսն էլ նույն կառքի վըրա:
610Ընկածների վըրա գըթաց Տելամոնյան Այաքսը մեծ,
Մոտ գընալով՝ փայլակնացայտ տեգը նետեց եւ ըսպանեց
Ամփիոսին՝ որդուն փարթամ եւ մեծատուն Սելագոսի,
Որ Պեսոսում էր բընակվում, բայց Օրհասը բերեց նըրան
Իբրեւ սատար՝ զինակցելու Պրիամոսին եւ իր որդոց:
Երկայնաստվեր, տեգն իր նետեց Այաքսն ուղիղ նըրա գոտուն,
Եվ պըղընձյա սըլաքը սուր նըրա ներքին փորը մըտավ,
Եվ նա գետին փըռվեց թընդմամբ. վազեց իսկույն Այաքսը քաջ
Կողոպտելու զենքերը պերճ, մինչ տըրոյանք նըրա վըրա
Տեղում էին ամեն կողմից սուր տեգերի տեղատարափ,
620Եվ որոնցից շատերը սուր ցըցվում էին ասպարի մեջ։
Նա դիակի վըրա չոքած քաշեց հանեց պըղինձ- աշտեն,
Բաց անկարող եղավ պոկել մյուս զենքերը ուսերից.
Զի նետերի տարափն անդուլ նըրան շատ էր տագնապեցնում,
Վախենալով, որ մի գուցե տըրոյացիք բըռնեն իրեն,
Որոնք զինված նիզակներով նըրա վըրա գըրոհեցին
Եվ Այաքսին, թեեւ հուժկու ու հաղթանդամ հըսկայապես,
Հալածեցին, եւ թողնելով դիակը նա՝ ետ նահանջեց։
Մըրցում էին սըրանք այսպես իրարու հետ մարտադաշտում:
Օրհասը բուռն աստվածատիպ Սարպեդոնի դեմ գըրգըռեց
630Հալթամարմին Տլեպոլեմոս Հերակլյանին առաքինի.
Եվ իրարու երբ մոտեցան Արամազդի թոռն ու որդին,
Սարպեդոնին կանխելով նախ Տլեպոլեմն այսպես ասաց.
«Ո՛վ լիկեցոց պետ Սարպեդոն, ասա՛ արդյոք ի՞նչն ըստիպեց
Գալ քեզ այստեղ, որ եկել ես մարտի անվարժ եւ անսովոր:
Սուտ են ասում, թե որդին ես ասպարակիր Արամազդի,
Քանզի դու շատ ավելի ցած ու նըսեմ ես այն մարդկանցից,
Որոնք հընում ամպրոպադեզ Զեւսի զարմից էին սերել։
Բայց ի՜նչ մարդ էր, ասում ենք քաջ Հերակլեսի համար զորեղ,
Հերակլեսի, որ իմ հայրն էր քաջախըրոխտ, առյուծասիրտ.
640Որը իր հետ վեց նավ միայն ու փոքրաթիվ քաջերի խումբ
Լավմեդոնի նըժույգների համար երբեմն այստեղ եկա,
Քանդեց Իլիոնն ու փողոցներն ամայացրեց բոլորովին:
Իսկ դու վախկոտ՝ քո մարդկանցով կորչես պիտի այս կըռվի մեջ.
Զո՜ւր Լիկիայից եկար այստեղ սատարելու տըրոյացոց:
Ինչ էլ լինի զորությունըդ՝ պիտի ընկնես իմ նիզակից
Ու պարտըված անցնես գընաս դու դըժոխքի դարբասներից»:
Եվ լիկեցոց պետ Սարպեդոնն այսպես նըրանպատասխանեց.
«Տլեպոլեմե՛, ճիշտ է որ նա քանդեց Իլիոն քաղաքը սուրբ
Ազնըվաշուք Լավմեդոնի խենթ ու խելառ վարքի համար,
650Որ դըժընդակ լուտանքներով բարերարին իր նախատեց,
Եվ չըտըվեց նըժույգներին, որոնց համար եկել էր նա։
Բայց ես ահա ասում եմ քեզ, որ մահվան սեւ օրհասը ժանտ
Ինձնից է որ քեզ պիտի գա, իմ գեղարդով ընկնես պիտի,
Փառքն ինձ տալով եւ քո հոգին՝ ձիահըմուտ Պըղուտոնին»:
Սարպեդոնը այսպես ասաց, Տլեպոլեմը բարձրացրեց
Հուժկու մըկունդն իր հացենու, եւ զույգ տեգերն անմիջապես
Նըրանց ձեռքից իրար վըրա սըլացան սուր բուռըն թափով։
Սարպեդոնը զարկեց ուղիղ ախոյանի պարանոցին,
Եվ ցավաբեր սըլաքն անցավ ու դուրս եկավ մյուս կողմից,
660Եվ մութ գիշերն անդընդային փակեց նըրա աչքերն ընդմիշտ։
Տլեպոլեմի նետը դիպավ Սարպեդոնի ձախ ազդրոսկրին,
Բայց Արամազդ հայրը որդուց հեռու վանեց մահնանողոք:
Աստվածատիպ Սարպեդոնի զենընկերները քաջազուն
Հանում էին նըրան կըռվից, մինչ չարաչար տանջվում էր նա,
Իր ետեւից քարշ տալով սուր հացենու տեգն երկայնաստվեր,
Որովհետեւ ընկերներից եւ ոչ մեկը խելք չէր արել
Աշտեն հանել նըրա ազդրից, որ կառք նըստել կարողանա
Այնքա՜ն նըրանք ճեպում էին նըրան ընդփույթ ազատելու:
Իսկ մյուս կողմից քաջասըրունք աքայեցիք պատերազմից
670Հանում էին Տեպոլեմին. տեսավ նըրան արիասիրտ
Ոդիսեւսը եւ ճանաչեց, ու բոց կըտրեց նըրա հոգին,
Եվ ինքն իր մեջ վարանամիտ՝ դըժվարանում էր որոշել՝
Որոտընդոստ Արամազդի շըքեղ որդո՞ւն հետապընդեր,
Թե՞ լիկեցոց շատ-շատերի հոգին առներ վըրիժավառ:
Ճակատագրի կողմից, սակայն Ոդիսեւսին չէր վիճակված
Սուր պըղինձովն իր ըսպանել Արազամդի արի որդուն.
Եվ Աթենասն այն ժամանակ դեպ լիկեցիք ուղղեց նըրան:
Նա ըսպանեց Կիրասոսին, Քրոմիոսին, Ալաստորին,
Ալկադրոսին ու Հալիոսին, Նոյեմոնին , Պրիտանիսին,
680Եվ շատ ուրիշ լիկիացոց մահ կըբերեր Ոդիսը քաջ,
Եթե նըրան չընըկատեր կորդակաճոճ Հեկտորն ահեղ,
Որ խոյացավ դեպ ախոյանն իր հրաշեկ զենուզարդով,
Վախ ազդելով դանայեցոց, եւ Սարպեդոնն՝ Զեւսի որդին
Նըրան ի տես՝ ուրախացած ձայն արձակեց աղիողորմ.
«Ո՛վ Պրիամյան, մի՛ թողնիր, որ դառնամ ես որս աքայեցոց,
Օգնիր ինձ արդ, իսկ թող հետո ընկնեմ մեռնեմ ձեր քաղաքում,
Քանզի, գիտեմ, չէ վիճակված ինձ հայրենիք վերադառնալ,
Ուրախացնել սիրուն կընոջս ու սիրասուն իմ մանկիկին»։
Այսպես ասաց, բայց Հեկտորը կորդակաճոճ ձայն չըհանեց,
690Այլ սըլացավ փայլակնացայտ հալածելու աքայեցոց
Եվ նըրանցից շատ-շատերին ըսպանելու տենչով վառված։
Մինչ ընկերները քաջազուն՝ աստվածատիպ Սարպեդոնին
Վահանադրոշ Արամազդի չըքնաղ կաղնու տակը դըրին,
Եւ Պելասգոնը կորովի՝ զենընկերը սիրասընունդ
Հացի նիզակը սայրասուր՝ նըրա ազդրից քաշեց հանեց.
Սարպեդոնի ուշքը գընաց, եւ աչքերը մեգը պատեց,
Բայց քիչ հետո ուշքի բերեց հյուսիսային սյուքը նըրան։
Արգիացիք բուռն Արեսից ու Հեկտորից հալածվելով՝
Չէին փախչում ոչ դեպի սեւ նավատորմը խուճապահար,
700Եվ ոչ էլ դեմ էին դընում, սակայն հետո, երբ իմացան,
Թե Արեսն է տըրոյանց հետ՝ տեղի տալով նահանջեցին:
Ո՞ւմ առաջինն ու վերջինն ո՞ւմ մատնեց մահի Հեկտորը քաջ՝
Պրիամոսի պայծառորդին պըղընձի բուռն Արեսի հետ:
Նախ՝ Տեւթրասին աստվածատիպ եւ ձիավարժ Որեստեսին,
Տրեքոսին՝ քաջամարտիկ էտոլացուն , Ինոմավին
Ել Ինոսյան Հելենոսին, Որեսբոսին գեղակամար,
Նա, որ Հիլե էր բընակվում՝ հարըստության միշտ հետամուտ,
Որ գըտնվում է Կեփիսիս ծովակի մոտ, եւ նըրա հետ
Բընակվում էր բեովտացի ժողովուրդը մեծափարթամ:
710Իսկ երբ Հերան՝ լուսածըղի աստվածուհին տեսավ ահեղ
Պատերազմում այդ սոսկալի ջարդը բազում արգիացոց,
Իսկույն եւեթ այս սըրաթեւ խոսքերն ուղղեց Աթենասին,
«Ավա՜ղ, ո՛վ դու Ասպարակիր Արամազդի դուստր անվըկանդ,
Այն խոստումը, որ ես եւ դու տըվինք Ատրիդ Մենելավին,
Թե նա պիտի ետ չըդառնար չըկործանած Իլիոնը սուրբ,
Զո՜ւր էր ուրեմն, եթե թողնենք, որ Արեսը արյունառուշտ
Շարունակի դեռ մոլեգնել, եկ, մենք էլ մեր ուժը փորձենք»։
Այսպես ասաց, եւ Աթենասը համամիտ եղավ նըրան.
Հերան՝ դուստրը մեծ Զրվանի, ավագագույն աստվածուհին
720Ելավ գընաց, որ պատրաստի երիվարները ոսկեսար:
Հեբեն կառքի չորս բոլորը անցրեց երկաթ առեղի մեջ
Ռւթկապանի կոր անիվներ, որոնց հեցերն էին ոսկի
Եվ վերեւից շուրջանակի պըղընձաձույլ կամարներով,
Ճարտարապես եւ պնդակուռ զոդված իրար անքակտելի,
Հըրաշալիք մի հոյակապ եւ տեսարժան գործ հիասքանչ,
Ականոցներն արծաթակուռ շուրջանակի, բոլորաշեն,
Գահույքն ոսկի ամբողջապես եւ արծաթյա լարով կախված,
Գեղազարդված շուրջը երկու կիսաբոլոր գոտիներով,
Եվ նըրանցից ձըգվում էր կոկ երկար քեղին արծաթեղեն,
730Որի ծայրին կապեց Հեբեն լուծն ոսկեձույլ եւ գեղեցիկ,
Անցկացնելով սամոտեններն ու սամիները ոսկեղեն։
Եվ ինքն Հերան՝ հորդորամիտ պատերազմի եւ խազմերի`
Իր իսկ ձեռքով լըծեց առույգ երիվարներն օդապարիկ:
Իսկ Աթենաս Պալլաս դուստրն ասպարակիր Արամազդի
Շղարշանուրբ շըքեղ խըլան` գործը ճարտար իր մատների,
Հոսեցնելով գեղեցկիրան հասակն ի վար, հոր հատակին,
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի
Զինավառվում էր վերից վար՝ ռազմի համար արյունահեղ:
Ձըգեց ասպարն իր ուսերին փողփողենեջ, ծոպազարդար,
740Որ պատում է շուրջանակի Սարսափն ահեղ ամեն կողմից.
Այնտեղ է Ռխն, այնտեղ Կորովն ու Արշավանքը սարսըռուտ,
Այնտեղ է եւ Գորգովնական գըլուխը ժանտ հուշկապարկի՝
Վահանադրոշ Արամազդի խոլ ճիվաղի սոսկատեսիլ:
Դըրեց գըլխին բազմախորան ոսկյա կորդակ քառավերջյան,
Որը հարյուր քաղաքների զորք կառներ իր հովանու տակ.
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
Արիասիրտ դյուցազների, երբ նըրանց դեմ հույժ բարկանա
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի։
750Հերան շուտ-շուտ ու շարունակ մըտրակում էր նըժույգներին,
Ու բացվեցին ճըռընչալով երկնից դըռներն իրենք-իրենց,
Որոնց Ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տրված
Մեծ Երկինքն ու Ոլիմպոսը բանալ փակել խիտ ամպերով։
Նըժույգներին մըտրակելով ելան նըրանք այդ դըռներից
Եվ Դիոսին գըտան նըստած Բազմասարան Ոլիմպոսի
Ամենաբարձըր կատարին՝ աստվածներից առանձնացած։
Կանգնեցնելով ձիերն այնտեղ՝ Հերան դիմեց Արամազդին,
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում Արեսի այս եղեռնի դեմ,
Քանի՜- քանի՜ քաջակորով աքայեցի դյուցազների
760Կյանքից զըրկեց պատերազմում, ինձ սաստիկ վիշտ պատճառելով,
Իսկ Կիպրուհին ու Ապոլլոնն ուրախանում են վայրաբար,
Քանզի նըրանք դըրդապատճառ եղան այս խոլ մոլեգնության,
Որը, արդեն ոչ մի օրենք եւ իրավունք չի ճանաչում;
Հայր Արամազդ, կըբարկանա՞ս դու ինձ վըրա, ինքըս եթե
Հարվածելով այդ Արեսին՝ հեռու վանեմ պատերազմից»։
Եւ Արամազդն ամպրոպադեզ նըրան այսպես պատասխանեց.
«Գընա գըրգռիր Արեսի դեմ աւարաւու Աթենասին,
Սովոր է նա նըրան տանջող դառն ցավեր պատճառելու»։
Այսպես ասաց, չըհապաղեց լուսածըղի աստվածուհին,
770Մըտրակ զարկեց նըժույգներին, որոնք թըռան թեթեւընթաց
Աստեղազարդ բիլ երկընքից երկիր տանող լուսե ճամփով:
Եւ որքան տեղ, որ կըտրում է մարդու աչքը դիտանոցից,
Որ նայում է լուսաթաղանթ օդի միջով դեպի լուրթ ծով,
Այնքան ճամփաէ ին կըտրում քառատըրոփ մի ոստյունով
Նըժույգները՝ երկնաբընակ լուսածըղի աստվածուհյաց:
Իսկ Տըրոյա երբ որ հասան, ուր Սկամանդր ու Սիմոյիս
Երկու գետերն առատաջուր խառնըվում են իրարու հետ,
Արգո Հերա աստվածուհին կանգնեցրեց իր ձիերն այնտեղ,
Արձակելուվ նըրանց կառքից՝ պատեց թանձըր մառախուղով,
780Եվ Սիմայիսը բուսցըրեց նըրանց համար կեր աստվածյան:
Գընում էին նըրանք ինչպես թըրթըռացող աղավնիներ՝
Հույժ անհամբեր սատարելու արգիացի կըտրիճներին:
Եւ երբ հասան նըրանք այնտեղ, ուր բազմամբոխ կանգնած էին
Ձիամարզիկ Դիոմեդի շուրջը քաջեր կորովասիրտ,
Զերդ գիշատիչ գոռ առյուծներ կամ վարազներ ամեհգույն,
Կանգնեց Հերան նըմանվելով պըղընձաձայն Ստենդորին,
Որ գոռում էր այնքան ուժգին, որքան հիսուն մարդ միատեղ,
Ու բազմամարդ ամբոխի մեջ այսպես գոչեց ահեղաձայն,
«Ամո՛թ, ամո՛թ ձեզ, վատասիրտ ու վեհերոտ արգիացիք,
790Երբ Աքիլլեսն աստվածազարմ երեւում էր պատերազմում,
Տըրոյացիք մինչեւ անգամ չէին ելնում դարբասներից,
Նըրա հուժկու հաղթ նիզակից հիազարհուր եւ ահաբեկ.
Այնինչ հիմա քաղաքից դուրս, ձեր նավերի մոտ են կըռվում»։
Այսպես ասաց, բոցավառեց բոլորի մեջ ռազմի ոգին,
Իսկ Աթենաս աստվածուհին վազեց դեպի Տիդյանը քաջ,
Թագավորին գըտավ այնտեղ, իր ձիերի ու կառքի մոտ՝
Պանդարոսի նետով բացված իր խոր վերքը դարմանելիս։
Շատ էր նեղում նըրան քըրտինքն իր ասպարի լայն փոկի տակ.
Հոգնել էին նըրա ձեռքերն, ու չափազանց տանջվում էր նա
800Ամեն անգամ, երբ սըրբում էր փոկի տակից արյունը թուխ:
Մոտենալով նըրա կառքին աստվածուհին այսպես ասաց.
«Տիդեսն, իրոք, ծընեց որդի, որ իրեն քիչ է նըմանվում,
Փոքր էր մարմնով Տիդեսը, բայց մարտիկ էր նա քաջակորով,
Ու թեպետեւ ես Տիդեսին՝ իր մոլուցքին միշտ անձնատուր՝
Թույլ չըտըվի մարտընչելու, երբ մի անգամ նա միայնակ
Պատգամավոր եկավ Թեբե կադմեացոց մեջ բազմամարդ.
Պատվեր տըվի ես Տիդեսին ուրախանալ խըրախճանքում,
Սակայն դարձյալ, ինչպես որ միշտ, մըղված ոգուց իր մարտագոռ,
Մըրցման կոչեց երիտասարդ կադմեացոց, եւ բոլորին
810Հաջողությամբ հաղթում էր նա, զի ես օգնում էի նըրան։
Այժմ էլ ահա քեզ մոտ եմ ես, քեզ օգնական եւ հովանի
Եվ ասում եմ, որ հոժարես մարտընչելու տըրոյանց դեմ:
Բայց քեզ, կարծես, տիրել է մի հոգնատաժան հոգնածություն
Կամ թե երկյուղ մի անարի իր ճանկերի մեջ առավ քեզ,
Եվ այլեւս զավակը չես դու Ինեւսյան քաջ Տիդեսի»:
Դիոմեդեսն արիասիրտ նըրան այապես պատասխանեց.
«Ճանաչում եմ քեզ, դուստրըդ մեծ ասպարակիր Արամազդի,
Որի համար կասեմ սիրով, առանց ոչինչ թաքցընելու:
Ո՛չ հոգնություն է տիրել ինձ, ո՛չ էլ երկյուղը անարի,
820Այլ այն, որ եւ հիշում եմ դեռ, պատվերներդ, որ ինձ տըվիր՝
Արգելելով ինձ կըռվելու աստվածների հետ երջանիկ,
Միայն Աստղիկ աստվածուհին՝ դուստրը ահեղ Արամազդի,
Թե գա, ասիր, հետը կըռվեմ ու խոցեմ իմ սուր պըղընձով։
Այդ պատճառով, ահավասիկ, ետ քաշվեցի ասպարեզից
Եվ հըրաման տըվի բոլոր աքայեցոց նահանջելու,
Քանզի գիտեմ, որ Արեսն է տիրում հիմա պատերազմին»։
Եվ Աթենաս աստվածուհին այսպես խոսեց կըրկին անգամ.
«Դիոմեդես Տիդյանըդ քաջ, դու իմ սըրտի հույժ սիրելին,
Մի՛ վախենար ո՛չ Արեսից, եւ ո՛չ էլ մյուս անմահներից,
830Քանի որ դու ինձ պես զորեղ պաշտպան ունես ու զորավիգ:
Քըշիր շուտով միասըմբակ ձիերըդ դու դեպի Արես
Ու զա՛րկ նըրան, մի ակնածիր մահկանացու մարդկանց համար
Բուռն ու մոլի, արյունառուշտ այդ աստըծուց փոփոխամիտ,
Որը դեռ նոր խոստացավ ինձ եւ Հերային պատերազմել
Տըրոյանց դեմ եւ օժանդակ, սատար լինել աքայեցոց,
Իսկ արդ, խոստումն իր մոռացած՝ տըրոյացոց գըլուխն անցավ»։
Ասաց ու ցած քաշեց կառքից Սթենելոս կառավարին
Ու նըստեց ինքը եռանդուն աստվածուհին Տիդյանի մոտ,
Եվ ճըռընչաց կաղնի սըռնին իր ծանրագին բեռան ներքո,
840Զի տանում էր սարսափելի աստվածուհուն եւ դյուցազնին։
Երասաններն ու մըտրակը աստվածուհին իր ձեռքն առավ
Ու դեպ Արեսն ուղղեց իսկույն նըժույգները միասըմբակ,
Ճիշտ այն պահին, երբ որ Արեւը՝ մարդակեր արյունարբուն
Ըսպանում էր սոսկավիթխար Պերիփասին դյուցազնական՝
Էտոլացոց քաջակորով Ոքեսյայի շըքեղ որդուն։
Աթենասը իսկույն ևեթ գըլխին դըրեց իր հետն առած
Դժոխքի կորդակն աներեւույթ, որ չերեւա բուռն Արեսին:
Արյունառուշտ Արեսը հենց տեսավ դյուցազըն Տիդյանին,
Թողեց իսկույն մեծավիթխար Պերիփասին գետնատարած,
850Որին նոր էր ըսպանել նա եւ աչքերը պատել մութով
Ու շեշտակի դիմեց դեպի Դիոմեդեսը ձիավարժ։
Երբ դեմ առ դեմ ելան իրար, Արեսը նախ տեգն արձակեց
Կառքի լուծին, սանձերից վեր, որ դյուցազնի հոգին առներ,
Բայց Աթենաս ստվածուհին տեգը ձեռքովն իր բըռնելով՝
Կառքից հեռու շըպրրտեց այն, եւ սըլաքը անցաւ իզուր:
Երկըրորդը տեգն իր նետեց Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ Աթենաս աստվածուհին վարսեց սըլաքն այն կողքի մեջ,
Ուր որ կամարն է պաշտպանում, եւ այնտեղից խորը խոցեց,
Եվ ճեղքելով մորթը չըքնաղ՝ քաշեց աշտեն արագ թափով:
860Պըղընձի Արես նայն ժամանակ գոռաց այնպե՜ս ահագնաձայն,
Որ ասես թե ինը հազար կամ տաս հազար մարդ միասին
Գոռացին այդ ռազմադաշտում, արիսական գուպարի մեջ։
Սարսափն առավ աքայեցոց եւ տըրոյանց ջոկատներին
Մարտի անհագ բուռն Արեսի որոտաձայն այդ գոռոցից:
Ինչպես որ մեգն է երեւում սեւ ամպերի մըթին ծոցից,
Երբ որ փըչե հանկարծահա սաստիկ խորշակը խըստաշունչ,
Այդպես Տիդյան Դիոմեդեսին պըղընձի Արեսը երեւաց,
Երբ ամպերի հետ խառնըված ելնում էր նա երկինքն ի վեր:
Հասավ իսկույն նա Ոլիմպոս՝ գահույքն անմահ աստվածների,
870Գընաց նըստեց Արամազդի մոտ տրտմագին, մըռայլադեմ
Եվ ցույց տըվեց արյունն անմահ, որ բըխում էր իր խոր վերքից ,
Եվ խոր հոգոց արձակելով` այս սըրաթեւ խոսքերն ասաց.
«Հա՛յր Արամազդ, չե՞ս զայրանում , տեսնելով այս ոճիրը ժանտ
Աստվածներըս ամեն անգամ կըրում ենք խոր ցավեր սաստիկ
Մըրցակցության երեսից մեր, մարդկանց պաշտոն ըստանձնելով:
Դո՛ւ ես պատճառն այս մեր բոլոր կըռիվների ու վեճերի,
Զի ծընեցիր եղեռնավոր ու կարճամիտ այդ աղջըկան,
Որ շարունակ իր մըտքի եչ դավ ու ոճիր է որոճում։
Հընազանդ ենք բոլորըս քեզ, աստվածներըս ոլիմպական,
880Սակայն նըրան չես զըսպում դու ո՛չ խոսքերով, ո՛չ էլ գործով,
Այլ դըրդում ես մինչեւ անգամ, դո՛ւ ծընար այդ չար աղջըկան,
Որը դեռ նոր դըրդեց դաժան Դիոմեդես Տիդյանին քաջ
Անմահական աստվածների դեմ մոլեգին մարտընչելու։
Նախ եւ առաջ նա Աստղիկի խոցեց դաստակը փափկամորթ,
Ապա մոլի, կատաղաբար գըրոհ գործեց նա ինձ վըրա,
Բայց սըրավազ սըրունքներըս կարողացան ինձ ազատել,
Ապա թե ոչ ես ցավերով երկար պիտի տառապեի
Դիակների գարշ ու կեղտոտ կույտի վըրա եւ կամ թե ողջ
Պըղինձների հարվածի տակ նըվաղեի ուշաթափված»։
890Եվ Արամազդն ամպրոպադեզ խեթ նայելով նըրան՝ ասաց.
«Մի՛ դու այդպես, փոփոխամիտ, զուր քըրթմընջա նըստած ինձ մոտ
Ոլիմպական աստվածներից ամենից շատ քեզ եմ ատում,
Քանզի սիրում ես շարունակ պատերազմներ, կըռիվ ու վեճ:
Դու Հերայի անագորույն, անզըսպելի ոգին ունես,
Մորըդ, որին հազիվ եմ ես նըվաճում խիստ իմ խոսքերով.
Քաշածներըդ բոլոր նըրա խորհուրդների արդյունքն են փուչ։
Բայց եւ այնպես չեմ ուզում, որ ցավով երկար դու տառապես,
Քանզի որդիս ես հարազատ, մայրըդ քեզ ինձ համար ծընեց:
Բայց եթե դու այդպես դաժան ծընվեիր մի ա՛յլ աստըծուց՝
900Վալուց ի վեր կըլինեիր դու անհատակ Դըժոխքի մեջ,
Ավելի խոր քան որտեղ որ Ուրանյաններն են գըտնըվում»։
Այսպես ասաց եւ Պեոնին հըրամայեց բուժել նըրան,
Որ դընելով վերքի վըրա ցավահալած ըսպեղանի՝
Առողջացրեց, որովհետեւ մահկանացու չէր ծընված նա։
Խախացն ինչպես որ տեղնուտեղ մակարդում է կաթնը սպիտակ,
Որ հեղուկ էր փոքր-ինչ առաջ, եւ մածուն է դարձընում այն,
Այդպես նըրա ըսպեղանին Արեսի վերքն առողջացրեց։
Որից հետո Հեբեն նըրան լավ լողացրեց ու հագցըրեց,
Եվ Զրվանյան Արամազդի կողքը բազմեց նա պերճափառ:
910Այնժամ Հերան արգիուհի եւ Աթենաս պահպանապետն
Ամպրոպադեզ Արամազդի արքունիքը վերադարձան,
Երբ հեռացրին բուռն Արեսին մարտախոշոշ պատերազմից:
Երգ վեցերորդ։ Հեկտորի և Անդրոմաքեի հանդիպումն
1Տըրոյացոց եւ աքայանց ամեհի մարտն ամայացավ,
Կըռիվն ահեղ՝ դաշտում մերթ այս, մերթ այն կողմն էր տեղափոխվում,
Երբ Սիմոյիս եւ Քըսանթոս մեծ գետերի միջեւ նըրանք
Նետում էին իրար վըրա սուր աշտեներ պըղընձակուռ։
Տելմոնյան Այաքսը նախ՝ պատ ու պատվարն աքայեցոց՝
Ճեղքեց փաղանգ մի տըրովյան ու լույս ծագեց ընկերներին,
Զարնելով այր մի քաջազեն թըրակացոց գումարտակից-
Էիսսորյան Ակաասին կորովասիրտ ու հաղթանդամ,
Որին զարկեց ձիձարի գըլխանոցի վես ցըցունքից
10Ճակատի մեջ վարսելով տեգն ու խոր մըխեց ոսկորի մեջ,
Եվ աչքերին Ակամասի իջավ գիշեր խավարակուռ:
Դիոմեդեսն ահեղագոռ անշընչացրեց Աքսելոսին՝
Տեւթրասյանին, որ ապրում էր վայելչակերտ Արիսբեում.
Հարուստ էր նա եւ սիրելի ամեն մարդու եւ հյուրընկալ,
Որովհետեւ տունը նըրա գտնվում էր ճամփի վըրա:
Բայց նըրանցից ոչ ոք նըրան չօգնեց այդ ծանր ահեղ ժամին,
Ազատելու դաժան մահից. երկուսին էլ նա ըսպանեց-
Նաեւ նըրա բարեկամին, որ ձիերն էր կառավարում
Կալեսիոսին, եւ երկուսով էլ անբաժան հողը մըտան։
20Եվրիաոլսը ըսպանեց Ոփելտիոսին ու Դրեսոսին,
Նըրանց թողած՝ դեպի Պեդասն ու Էսպեոս վազեց ապա,
Որոնց ծընեց Աբարբարեն՝ հավերժահարսն աղբյուրների
Բուկոլյոնի համար անբիծ, որ զավակն էր Լավմեդոնի,
Ծնունդով ավագ, բայց գողունի ծընված ուրիշ մորից ծածուկ,
Որ երբ հովիվ էր Բուկոլյոնն , իր հոտի մոտ մըտավ նըրան,
Հավերժահարսն հըղանալով՝ երկվորյակներ ծընեց առույգ,
Սակայն որդին Մեկեսդեսի կորովն գըջլեց նըրանց միջից
Ռւ կողոպտեց բըռնի կերպով նըրանց ուսից զենքերը պերճ:
Քաջամարտիկ Պոլիպեդեսը ըսպանեց Աստալիոսին,
30Իսկ Ոդիսեւսը Պիտիդես Պերկոսյանին զարկեց այդտեղ
Պըղընձակուռ իր աշտեով, Տեւկրոսը՝ քաջ Արետավնին,
Անտիլոքոսը Նեստորյան փայլակնացայտ իր աշտեով
Աբլերոսին փըռեց գետին, իսկ Ատրիդես արանց արքան
Ելատոսին, որ ապրում էր Սատնիյոնիս գետի ափին
Բարձրադիտակ Պեդասի մեջ. եւ Լեիտոս քաջն ըսպանեց
Փիլակոսին, երբ փախչում էր, Եւրիպիլը՝ Մելանթիոսին:
Մենելավոսն ահեղագոռ՝ Ադրեստոսին բըռնեց ողջ-ողջ,
Որի ձիերն խըրտնել էին ու դաշտի մեջ փաթաթվելով
Մոշիներին ու կոտրելով կառքի քեղին՝ փախել քաղաք
40Ու խառնըվել այնտեղ զարհուր խուճապահար խուռն ամբոխին:
Նա իր կառքից ցած գըլորվեց բերանքսիվայր, փոշեթաթավ,
Մենելավոսն ահեղագոռ վըրա հասավ հանկարծակի
Երկայնաստվեր աշտեն ձեռքին, եւ Ադրեստոսն աղաչալից
Մենելավի ծընկան փարած՝ այս խոսքերը ասաց նըրան.
«Խընայիր ինձ, Ատրեոսյան, եւ ընդունիր փըրկանք անբավ,
Մեծահարուստ հորըս տան մեջ պես-պես գանձեր կան պատվական
Պըղինձ, ոսկի եւ բազմարվեստ երկաթ որքան որ կամենաս,
Հայրըս հարուստ տա պիտի քեզ որպես փըրկանք արժանավոր,
Եթե լըսի, որ ողջ եմ ես աքայեցոց նավերի մեջ»:
50Այսպես ասաց Ադրեստոսը եւ դյուցազնի սիրտը շարժեց,
Եվ այն է նա կամենում էր իր ծառային հանձնել նըրան,
Որ աքայանց նավերն տանի, երբ Ագամեմնոնն այնտեղ վազեց
Եվ սաստելով Մենելավին այս խոսքերը ասաց նըրան.
«Մենելավոս, օ, թուլասիրտ, ինչո՞ւ ես դու դըրանց խըղճում,
Մի՞թե արդյոք լավ վարվեցին տըրոյացիք քո հարկի տակ։
Տըրովներից ոչ ոք պիտիչըփըրկըվի դաժան մահից,
Ոչ իսկ մանուկն մոր արգանդում, մեր ձեռքերից փըրկում չունեն,
Թող սատակեն ու ջընջըվեն Իլիոնով մեկ անթաղ, անհետ»։
Այսպես ասաց Ագամեմնոնն եւ իր եղբոր միտքը փոխեց,
60Որը քաջազն Ադրեստոսին հեռու վանեցիր ծընկներից,
Եվ թագավոր Ագամեմնոնն աշտեն նըրա կողքը խըրեց։
Ադրեստն ընկավ գետնաթավալ, եւ Ատրիդը նըրա կըրծքին
Կոխելու ոտքն իր ուժգնապես՝ քաշեց հանեց տեգը հացի:
Նեստորը ծեր բարձըր ձայնով հորդորում էր արգիացոց.
«Սիրելիներս, արիսական դյուցազուննե՛ր դանայեցի,
Ձեզնից ոչ ոք թող ավարով տարված՝ կըռվից ետ չըմընա
Եվ դեպ նավերն ագահաբար աշխատի շա՛տ ավարտանել
Այլ ջարդելու հետ լինենք նախ, հետո միայն հանգիստ կերպով
Կըկողոպտենք դաշտում ընկած շեղջակույտը դիակների»:
70Այսպես ասաց եւ արծարծեց բոլորի մեջ կըռվի կորով։
Տըրոյացիք այդտեղ արդեն՝ բուռն Արեսի կողմից սիրված
Աքայանցից հաղթահարված կըդառնային դեպի Իլիոն,
Թե Հելենոս Պրիամյանը՝ մեծահըմուտ հավահըման
Էնիասին եւ Հեկտորին մոտենալով այսպես չասեր.
«Ո՛վ Էնիաս, եւ դու, Հեկտոր, քանզի տըրոյանց եւ լիկեցոց
Հոգսն ավելի ձե՛զ է տըրված, զի բարձր եք դուք ամեն բանում՝
Թե՛ գործերում պատերազմի եւ թե՛ բոլոր խորհուրդներում,
Կանգնեք այստեղ եւ արգելեք զինվորներին դըռների մոտ
Եվ մի՛ թողնեք, որ վատաբար իրենց կանանց գիրկը փախչեն
80Եվ այդպիսով մեր թըշնամյաց համար դառնանք ծաղր ու ծանակ։
Իսկ երբ բոլոր գընդերը դուք կարողանաք ոգեկոչել,
Մենք, թեպետեւ տոաժանաբեկ, այստեղ կանգնած պիտի կըռվենք
Դանայեցոց գընդերի դեմ, զի հարկն այդպես է պահանջում:
Բայց դու, Հեկտոր, գընա քաղաք եւ մեր արգո մորը ասա,
Որ նա տիկնանց Աթենասի մեհյանի մեջ հավաքի ողջ
Եվ բացելով բանալիով ապարանքի դըռները սուրբ
Գիսակագեղ Աթենասի ծընկան վըրա դընի նա իր
Ամենամեծ ու գեղաշուք շըղարշներից այն, որ ունի
Իր պալատում, եւ որը նա ամեն բանից շատ է սիրում.
90Եվ թող ուխտի մեհյանի մեջ տասներկու հատ երինջ զոհել
Մեկ տարեկան ու դեռ անծին, որ թերեւըս նա ողորմի
Մեր քաղաքին ու տըրոյանց բոլոր կանանց, մանուկներին,
Եվ հեռացնի Դիոմեդեսին՝ նըվիրական Իլիոնից,
Տիդեսի ժանտ, խուժդուժ որդուն, զարհուրելի եւ մոլեգին,
Որ ամենեն ահավորն է աքայանց մեջ իմ կարծիքով,
Զի Աքիլլես արանց իշխանն անգամ այսքան սարսափ չազդեց,
Որի համար ասում էն, թե ծընունդ է վեհ աստվածուհու.
Իսկ դա սաստիկ է մոլեգնում եւ հավասար չունի իրեն»:
Այսպես ասաց, եւ Հեկտորը հընազանդեց եղբոր խոսքին
100Ու կառքից ցած ցատկեց իսկույն իր բովանդակ զեն ու զարդով,
Եվ ճոճելով սուր աշտեներ անցավ խըրոխտ գընդից ի գունդ
Հորդորելուվ կռվել անվախ, ու բորբոքեց սոսկալի մարտ։
Տըրոյացիք ետ տդառնալով՝ ճակատեցին աքայանց դեմ,
Եվ աքայանք ետ քաշվեցին կոտորածին դադար տալով,
Մըտածելով, որ աստղազարդ Երկնից իջած աստված մի մեծ
Օժանդակում է տըրոյանց, ուստի արագ նահանջեցին:
Իսկ Հեկտորը բարձըր ձայնով հորդորում էր տըրոյացոց.
«Արիասիրտ տըրոյացիք եւ դուք սատար զինակիցներ,
խիզախ եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր ուժն անվըկանդ,
110Մինչեւ գընամ նըվիրական Իլիոնը ես, որ տամ պատվեր
Մեր ծերերին ու մեր տիկնանց, որ աղաչեն աստվածներին
Եվ խոստանան, ուխտեն նըրանց ընտիր զոհեր մատուցանել»:
Կորդասճոճ Հեկտորն այսպես ասաց նըրանց ու հեռացավ,
Եւ փոկը թուխ, որ կըմբավոր վահանն էր կուռ շըրջապատում՝
Ընթանալիս բախվում էր իր պարանոցին ու ոտքերին։
Գլավկոսը՝ Հիպպոլոքի որդին եւ քաջ Դիոմեդեսն
Առաջ անցան երկու կողմից՝ իրարու դեմ գուսարելու.
Երբ մոտեցան՝ առաջինը խոսեց Տիդյանն ահեղագոռ,
«Ո՞վ ես դու, քա՛ջ , չեմ ճանաչում մահկանացու մարդկանց մեջ քեզ,
120Փառապարգեւ պատերազմում ցարդ ոչ մի տեղ քեզ չըտեսա,
Մինչդեռ դու քո հանդըգնությամբ անցար բոլոր մյուսներից,
Որովհետեւ դեմ ելար դու երկայնաստվեր իմ նիզակին,
Վա՜յ հայրերին, որոնց որդիք իմ մոլուցքին են հանդիպում:
Իսկ եթե դու անմահներից մեկն ես իջած Ոլիմպոսից՝
Ես երկնավոր Աստվածների հետ մարտընչել չեմ կամենում,
Զի Դրիասի արի որդին Լիկուրգոսը երկար չապրեց
Քանզի կըռվում էր երկնավոր ասստվածների դեմ երջանիկ:
Մի ժամանակ մոլեգնաբար Նիսեոն սուրբ լեռան վըրա
Նա հալածեց Դիոնիսի դայակների երամը հոծ,
130Որոնք բոլորը միասին՝ տանջված եզի սուր խըթանով
Եղեռնագործ Լիկուրգոսից՝ ցած գըցեցին ուռերը թավ:
Դիոնիսը հիազարհուր՝ ծովի հատակն իջավ խորունկ,
Ել Թետիսը իր գիրկն առավ ահաբեկված Դիոնիսին,
Որ դողում էր մարդու իրեն տըված սաստից սարսափահար:
Հեշտակենցաղ դիք այնուհետ հույժ բարկացան նըրա վըրա
Եվ կուրացրեց Զեւսը նըրան, ու նա այլեւս երկար չապրեց,
Քանզի բոլոր աստվածներին դարձել էր նա խիստ ատելի:
Այդ պատճառով ես չեմ կռվում աստվածների դեմ երջանիկ,
Իսկ եթե դու մահկանացու մարդ ես իրոք ցորենակեր՝
140Մոտի կարի, որ անհապաղ հասնես մահվան դարբասներին»:
Հիպպոլոքի շըքեղ որդին նըրան այսպես պատասխանեց.
«Ո՛վ Տիդեսի որդիդ արի, ինչո՞ւ ես ցեղն իմ հարցընում.
Ինչպես ծառի տերեւներն են, ու անտառում ամեն գարնան
Բողբոջելով ուրիշ դալար տերեւներ են ծընվում նորից։
Այդպես նաեւ ցեղն է մարդկանց, մին ծընվում է, հյուսը մեռնում:
Սակայն, եթե ուզում ես դու ծանոթանալ ազգատոհմիս,
Որի մասին շատերն արդեն քեզնից առաջտեղյակ են քաջ,—
Կա Էփիրե քաղաք մի շեն՝ Արգոսի մեկ խորշում ընկած,
Ուր Էոլյան Սիզիփոսն էր ապրում խելոք, բազմահընար,
150Որը ծընեց Գլավկոսին, Գլավկոսը՝ Բելլերփոնտին.
Աստվածները պարգեւեցին նըրան չըքնաղ առուգություն:
Բայց Պրիտոսն իր սըրտի մեջ չարիք նյութեց այդ մարդու դեմ
Եվ իր երկրից դուրս վըտարեց, զի զորեղ էր արգոսյանց մեջ,
Որոնց իրեն հնազանդեցրեց Արամազդն իր գավազանով։
Պրիտոսի կինը սիրուն՝ Անտիան նըրան սիրահարված՝
Ցանկանումէր գաղտագողիպառկել նըրահետ միասին,
Բայց անկարող եղավ մինչ վերջ չըքնաղ Անտիանհամոզելու
Առաքինի եւ անբասիր Բելլերփոնտին քաջախորհուրդ,
Ու զըրպարտիչ բանսարկությամբ ասաց Անտիան թագավորին.
160«Մեռի՛ր, Պրիտոս, կամ մեռցըրու դու անպատկառ Բելլերփոնտին,
«Որ փորձ արավ ինձ՝ քո կընոջն հանդըգնաբար բըռնաբարել»:
Ի լուր կընոջ այս խոսքերին՝ թագավորը խիստ բարկացավ,
Բայց ըսպանել ըզզգուշացավ, խըղճաց նըրան իր սըրտի մեջ,
Եվ ուղարկեց նըրան Լիկիա, ձեռքը տալով մահվան նըշան,
Պընակիտի վըրա ինչ-որ գըծեր դրոշմեց նա մահառիթ
Եվ կընքելով տըվավ նըրան, որ այն հանձնի իր աներոջ։
Ճամփա ընկավ դեպի Լիկիա աստվածներից առաջնորդված,
Եվ երբ արդեն առատահոս Քըսանթոսի ափը հասավ,
Թագավորը պատվեց նըրան, հյուրընկալեց սիրահոժար:
170Ինն օր նըրան հյուրասիրեց, մորթեց ինը ընտիր արջառ,
Եվ տասներորդ վարդամատն Այգը երբ ծագեց երկրի վըրա,
Հարց տըվեց նաեւ կամեցավ տեսնել տախտակն այն մահառիթ
Որ բերում էր նա իրեն հետ Պրիտոսից՝ իր փեսայից:
Երբ ընդունեց իր փեսայի նիշերը այդ, Բելլերփոնտին
Հըրամայեց, որ ըսպանի նախ Քիմեռին անպարտելի.
Անմահական աստվածների զարմից էր նա եւ ո՛չ մարդկանց,—
Գըլուխն՝ առյուծ, պոչը՝ վիշապ, իրանը՝ այծ, որի բերնից
Շանթեր էին ժայթքում անվերջ ահագնացայտ ու բոցավառ:
Եվ ըսպանեց նըրան՝ վըստահ՝ աստվածների նըշաններին:
180Ապա կըռվեց հըռչակավոր Սուլիմացոց դեմ անվանի,
Եվ ասում էր, թե ավելի ահեղ կըռիվ նա չէր տեսել:
Երրորդ անգամ նա այրասիրտ ամազոնաց ողջ կոտորեց,
Բայց ետ–դարձին դյուցազնի դեմ նյութեց ուրիշ մի նենգություն.
Ընտրեց Լիկիո կըտրիճներից մի գունդ, որոնք դարան մըտան,
Բայց նըրանցից եւ ոչ մեկը տուն չըդարձավ իր դարանից,
Քանզի անբիծ Բելլերոփոնտն ամենքին էլ բընաջընջեց։
Երբ հասկացավ արքան, որ նա շառավիղ է մի աստըծու,
Պահեց իր մոտ այնուհետեւ եւ իր դուստրը տըվավ նըրան
Եվ նըրա հետ առհավասար կիսեց պատիվն արքայական:
190Իսկ լիկեցիք նըրան հատուկ հողաբաժին առանձնացրին
Բարեբեղուն եւ այգեվետ, որ մըշակի իրեն համար:
Բելլերփոնտի կինը նըրան երեք չըքնաղ զավակ ծընեց՝
Իսանդրոսին, Հիպպոլոքին, ապա սիրուն Լավդամիին:
Զեւսը ըզգոն՝ Լավդամիին սիրահարված՝ մըտավ նըրան,
Եվ նա ծընեց աստվածատիպ Սարպեդոնին պըղընձավառ։
Բելլերփոնտը երբ որ բոլոր աստվածների աչքիցն ելավ,
Ալեյական դաշտավայրում թափառում էր մեն ու մենակ,
Կըրծելով սիրտն ու մարդկային հետքից հեռու փախչելով միշտ։
Նըրա որդի Իսանդրոսին զարկեց մարտում Արեսն անհագ,
200Սուլիմացոց պատերազմում երբ որ կըռվում էր քաջաբար,
Իսկ Արտեմիսը ոսկեսանձ նետահարեց Լավդամիին։
Հիպոլոքի որդին եմ ես, ասում եմ՝ ինձ նա՛ է ծընել,
Նա՛ ուղարկեց ինձ Տրրոյա, պատվիրելով, որ քաջ կըռվեմ,
Գերազանցեմ ուրիշներին եւ չանպատվեմ ես վատաբար
Ազգատոհմը իմ հայրերի, որ անվանի մարդիկ էին
Լայնատարած Լիկիայի մեջ, ինչպես նան Եփիրեում։
Արդ, այդ ցեղից եւ արյունից ծընվելու մեծ պատիվն ունեմ»։
Այսպես ասաց, ուրախացավ Դիոմեդեսն ահեղագոռ,
Եվ խըրելով նիզակն իր սուր՝ արգասավոր ծոցը հողի,
210Այս սիրալիր խոսքերն ուղղեց ազգաց հովիվ Գլավկոսին.
«Օ՜ , հիրավի հայրենական եւ վաղեմի հյուր ես դու ինձ.
Մի ժամանակ Ինեւսը քաջ՝ հըրաշալի Բելլերփոնտին
Հյուր ընդունեց իր պալատում եւ քըսան օր պահեց իր մոտ
Ու մեկ-մեկու տըվին նըրանք հյուրասիրման շըքեղ ձոներ:
Ինեւսը վեհ ընծա տըվեց մի ծիրանի գոտի չըքնաղ,
Բելլերոփոնտը Ինեւսին՝ ոսկի բաժակ մի կըրկնատաշտ,
Որը այստեղ գալիս թողի իմ հայրական ապարանքում։
Բայց Տիդեսին չեմ հիշում ես, մանուկ էի, երբ ինձ թողեց
Գընաց Թեբե, ուր ըսպանվեց աքայեցոց բանակի մեջ։
220Արդ, սիրելի քո հյուրն եմ ես Արգոսի մեջ, դու ինձ՝ Լիկիո,
Թե երբեւէ այդ կողմերը հանկարծ գալու բախտ ունենամ։
Ըզգուշանանք ուստի միմյանց նիզակներից մարտի բովում,
Ունեմ ես շատ տըրոյացի եւ սատարներ ըսպանելու,
Ում էլ աստված իմ ձեռքը տա, կամ ես ինքըս հասնեմ բրռնեմ,
Իսկ դու էլ շատ աքայեցի՝ ում ըսպանել որ կարենաս։
Բայց զենքերըս արի փոխենք, որ մյուսները հասկանան,
Թե մենք միմյանց մի ժամանակ հյուր լինելու պատիվն ունենք»։
Այսպես ասաց, եւ երկուսն էլ կառքից իսկույն ցած ցատկեցին
Եվ իրարու ձեռք սեղմելով՝ կընքեցին ուխտ եղբայրության:
230Բայց Զըրվանյան Զեւսը այդտեղ Գլավկոսի խելքը առաւ,
Որը փոխեց իր զենքերը Դիոմեդեսի զենքերի հետ.
Տըվեց նըրան իր ոսկեղենն, պըղընձեղենն առավ նըրա,
Իրենն հարյուր եւ ավելի եզան գընով, նրանը՝ իննի։
Իսկ Հեկտորը երբ որ հասավ Սկեական դարբասի մոտ,
Տըրոյացի աղջիկ ու կին հավաքվեցին շուրջը նըրա
Ու հարցըրին որդոց, եղբոր, հարազատի մասին իրենց
Եվ Հեկտորը հըրամայեց բոլոր նըրանց գընալ կարգով
Աղոթելու աստվածներին, զի ահեղ էր աղեղը մեծ։
Իսկ երբ հասավ նա գեղապանծ պալատըմեծ Պրիամոսի,
240Որ կանգնած էր կամարակապ եւ կոփածո սըրահներով,
(Ուր սըրբատաշ քարից հիսուն ճոխ սենյակներ կային շինված
Իրարու կից՝ Պրիամոսի որդոց, նըրանց կանանց համար,
Եվ դիմացն էլ, սըրահի մեջ տասներկու հատ ուրիշ սենյակ,
Պրիամոսի աղջիկների համար շինված կոկ քարերով,
Որտեղ քընում էին բոլոր փեսաները Պրիամոսի.
Պարկեշտասուն ու գեղանի իրենց կանանց հետ պառկելով)։
Այդտեղ որդու առաջն ելավ շնորհապարգեւ մայրը անուշ,
Որ գընում էր չըքնաղագեղ Լավոդիկե աղջըկա մոտ,
Որն ամենից գեղեցիկն էր իր մյուս բոլոր դուստրերի մեջ.
250Մայրը որդու ձեռքը բըռնեց ու հարց արավ այս ասելով.
«Որդյակ իմ քաջ, ինչո՞ւ ահեղ մարտը թողած՝ եկել ես տուն,
Երեւի թե աքայեցիք անագորույն մա՞րտ են մըղում
Ոստանի շուրջ մեր բարեշեն, որի համար եկել ես դու,
Որ քաղաքի աշտարակից ձեռքըդ պարզես Արամազդի՞ն:
Բայց ըսպասիր, որ քեզ համար գընամ անուշ գինի բերեմ,
Որ նախ ձոնես Արամազդ հորն եւ մյուս անմահ աստվածներին,
Եվ ապա ինքըդ խըմելով անուշ գինին՝ քեզ կազդուրես,
Քանզի գինին հոգնած մարդուն կըտա նոր ուժ ու զորություն,
Դու էլ, որդիս, հոգնած ես շատ՝ ընկերներիդ համար կըռված»։
260Կորդակաճոճ Հեկտորը քաջ իր մորն այսպես պատասխանեց.
« Մայր մեծարո, մի՛ բերի ինձ ըզմայլական, անուշ գինի,
Վախենում եմ ինձ թուլացնես եւ մոռանամ ուժ ու կորով.
Իսկ անլըվա ձեռքով հրաշեկ գինի ձոնել Արամազդին
Մեղքենում եմ, քանզի երբեք պետք չէ արյամբ ու փոշիով
Թաթավուն ձեռքն աղոթք անի ամպակուտակ Արամազդին:
Բայց դու, մայր իմ, քեզ հետ առած բոլոր արգո տիկիններին,
Գընա մեհյանն անմիջապես ավարառու Աթենասի
Եվ լավագույնն ապարանքում ունեցած քո շըղարշներից
Դի՛ր վարսագեղ Աթենասի ծընկան վըրա եւ ուխտ արա
270Զոհաբերել տասներկու հատ մեկ տարեկան երինջ անծին,
Գուցե գըթա մեր քաղաքին, մանուկներին ու մեր կանանց,
Եվ վերջապես հեռու վանե նըվիրական Իլիոնից
Արհավիրքի հընարագետ այդ Տիդեսի վայրագ որդուն.
Գընադու շուտ դեպի տաճարն ավարառու Աթենասի,
Իսկ ես գընամ Ալեքսանդրին ետ կանչելու, թե ինձ անսա:
Երանի թե պատռեր գետինն ու Պարիսին տակովն աներ.
Արամազդը սընեց նըրան իբրեւ պատիժ տըրոյացոց,
Մեծահոգի Պրիամոսի եւ նըրա ողջ որդոց համար։
Թե տեսնեի՜, ահ, ես նըրա գահավիժումդ ըժոխքն ի վար՝
280Մոռանայի՜ պիտի բոլոր աղետներն այս դառն ու դըժնի»:
Այսպես ասաց, եւ Հեկաբեն ըշտապեց տուն եւ աղախնոց
Հըրամայեց ոստանի ողջ տիկիններին հավաքելու,
Իսկ ինքն արագ գընաց դեպի ըշտեմարանն անուշաբույր,
Ուր շըղարշներ կային պես-պես գործ՝ սիդոնցի ճարտար կանանց,
Որ Սիդոնից իր հետ բերեց ինքը Պարիսն աստվածատիպ,
Երբ հորամույն, հըրաշագեղ Հեղինեին առևանգած
Ճեղքում էր նա ծովը ծավի՝ անդընդահերձ իր նավերով։
Նըրանց միջից ամենագեղ շըղարշներից մեկն էր փայլուն,
Որ Հեկաբեն առավ տարավ որպես ընծա Աթենասին:
290Փողփողում էր նա գույնըզգույն՝ ճաճանչավետ աստղի նըման,
Եվ մյուս բոլոր արդուզարդի տակն էր շըղարշն այդ գտնըվում։
Եվ Հեկաբեն ճամբա ելավ բամբիշների խուռն երամով։
Եվ երբ ամրոց հասան նըրանք, շըքեղ տաճարն Աթենասի,
Թեանովը գեղեցկադեմ՝ դուռը բացեց նըրանց առաջ,
Կիսեսյանը՝ կինը կըտրիճ ձիահըմուտ Անտենորի,
Որ քըրմուհին էր տըրոյանց կողմից Պալլաս Աթենասի:
Նըրանք ձեռքերն Աթենասին կարկառեցին հեծեծալով,
Եվ առնելով գեղեցկադեմ Թեանովը շըղարշը նուրբ՝
Դըրեց ծավի աստվածուհու ծընկան վըրա որպես նըվեր
300Եվ աղոթեց աղերսագին դըստերը մեծն Արամազդի.
«Վեհագույնըդ աստվածուհյաց, քաղաքապահ ո՛վ Աթենաս,
Փըշրի՛ր նիզակն անագորույն Դիոմեդեսի եւ թող որ նա
Բերանքսիվայր ընկնի տապաստ Սկեական դըռան առաջ:
Զոհ ենք բերում այստեղ, ահա՛, քո մեհյանում, տասներկու գեր
Մեկ տարեկան անծին երինջ, որպեսզի դու, գուցե, գըթաս
Մեր քաղաքին ու մեր կանանց եւ մեր մատղաշ մանուկներին»։
Այսպես ասաց աղոթելով, բայց չընդունեց աստվածուհին:
Եվ մինչ նըրանք խընդրում էին դըստերը մեծն Արամազդի,
Գընաց Հեկտորն շտապելով դեպ Պարիսի տունը շըքեղ,
310Որ շինել էր ինքն իր ձեռքով՝ այն ժամանակ արգասաբեր
Տըրոյայում ապրող հըմուտ վարպետների հետ միասին,
Պատրաստեցին նըրա համար սըրահ, սենյակ ամրոցի մեջ,
Պրիամոսի եւ Հեկտորի պալատներին ճիշտ առընթեր։
Այնտեղ մըտավ Արամազդի սիրելագույն Հեկտորը քաջ,
Ձեռքին բըռնած ուներ նիզակ մի տասնըմեկ կանգունաչափ,
Որի պըղինձ սըլաքը սուր փայլփլում էր ոսկի օղով։
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին նըստած այնտեղ, իր սենյակում
Փայլուն զենքերն իր զըննելիս՝ ասպար, աղեղ, լանջապանակ.
Իսկ Հեղինեն արգիուհի նաժիշտների միջեւ նըստած
320Պատվերներ էր տալիս նըրանց զարմանազան ձեռագործի:
Խեթ նայելով եղբոր վըրա՝ հանդիմանեց Հեկտորն այսպես.
«Թըշվառակա՛ն, այստեղ հանգիստ նըստած ես դու, մինչդեո այնտեղ
Կոտորվում են բազում մարդիկ քո պատճառով ծագած կըռվում:
Ինքըդ պիտի կըշտամբեիր, թե տեսնեիր մեկ ուրիշի
Հեռու քաշված արյունահեղ պատերազմից, վեր կաց շուտով,
Քանի դեռ հուրն ամենակուլ չի լափել մեր ոստանը մեծ»։
Եղբորն այսպես պատասխանեց աստվածատիպ Պարիսը պերճ.
«Կըշտամբանքը տեղին է քո, Հեկտոր, եւ ո՛չ հանիրավի,
Սիրտըս քո դեմ բաց եմ անում,եւ դու ինձ լավ մըտիկ արա,
330Տըրոյացոց դեմ ունեցած զայրույթից չէ եւ կամ ոխից,
Որ նըստել եմ ես իմ տան մեջ, այլ իմ ցավով եմ տապակվում։
Կինըս հիմա ինձ համոզեց ողոքավոր իր խոսքերով,
Հորդորեց ինձ պատերազմի, եւ լավն այդ է, թըվում է ինձ.
Հաղթությունը հաճախ մեկից մյուսին է ժպտում կըռվում:
Առայժըմ դու ըսպասիր ինձ, մինչեւ հագնեմ զենքերըս ես,
Կամ ուզում ես ինքըդ գընա, ես կըհասնեմ քո ետեւից»։
Այսպես ասաց, կորդակաճոճ Հեկտորը լուռ մընաց սակայն,
Իսկ Հեղինեն դիմեց նըրան քաղցր ու քընքույշ այս խոսքերով.
«Տագր իմ, շանըս չարահընար, ինձ անբախտիս, երանի թե
340Այն օրը, որ մայրըս ծընեց, չար փոթորիկն առներ տաներ
Լեռան վըրա կամ բարձրագոչ խորքը ծովի, ալիքներում
Եւ ինձ խեղդեր կոհակ մի մեծ, որ չըգայիք դուք այս ցավին:
Բայց քանի որ աստվածները այսքան աղետ հասցըրին մեզ,
Ունենայի՜ գոնե կըտրիճ մի ամուսին անկողնակից,
Որ ըզգացվեր մարդկանց ծանըր նախատինքից եւ ամաչե՛ր,
Բայց նա չունի հիմա կուռ միտք եւ երբեք էլ չի ունենա,
Որի համար, հույս ունեմ ես, արդյունքը նա կըվայելի:
Բայց դու, տագր իմ, արի առայժմ ու բազմոցի վըրա նըստիր,
Քանզի սաստիկ հոգնած է քո հոգին կըռվի տաժանքներից՝
350Իմ պատճառով, անամոթիս, եւ Պարիսի նըմանապես,
Որոնց դըժխեմ բախտ վիճակեց Արամազդ հայրն ամենիմաստ,
Որպեսզի մենք գալոց մարդկանց մոտ էլ դառնանք առակ ու երգ»։
Սաղվարտաճոճ Հեկտորը քաջ նըրան այսպես պատասխանեց.
«Ինձ, Հեղինե, նըստելու մի՛ հըրավիրիր, որովհետեւ
Սըլանում է սիրտըս այնտեղ, տանելու լույս եւ օգնություն
Տըրոյացոց, որոնք հիմա ինձ են մընում անձկակարոտ։
Բայց դու սըրան ըշտապեցրու, եւ ինքն էլ թող աճապարի,
Որ քանի դեռ քաղաքումն եմ՝ հասնի շուտով իմ ետեւից:
Իսկ ես հիմա տուն եմ գընում՝ տեսնելու իմ գերդաստանին՝
360Սիրուն կընոջս ու մանկիկին, քանզի հաստատ ես չըգիտեմ,
Թե կըդառնսա՞մ ես վերըստին ու կըտեսնե՞մ իմ սիրելյաց,
Թե՞ աստվածներն աքայեցոց ձեռքով պիտի ինձ նըվաճեն»:'
Այսպես ասաց եւ հեռացավ կորդակաճոճ Հեկտորը մեծ,
Եվ շուտափույթ հասավ նա իր ապարանքը բընակավետ:
Բայց տանը չէր Անդրոմաքեն՝ լուսածըղի կինը նըրա,
Այդ միջոցին նա իր մանկան եւ քողազարդ նաժիշտի հետ
Աշտարակի վըրա կանգնած՝ հեկեկում էր արտասվալից։
Երբ Հեկտորը ապարանքում չըգըտավ իր կընոջն անբիծ,
Ելավ տընից, կանգնեց շեմքում ու ծառայող կանանց ասաց.
370«Ինձ մոտ եկեք, աղախիննե՛ր, եւ ճըշմարիտն ասացեք ինձ
Տընից որտե՞ղ է գընացել Անդրոմաքեն իմ ձյունաթեւ,
Իր տալերի մո՞տ է արդյոք, կամ քողազարդ ներերի մո՞տ,
Թե տաճարումն է Պալլասի, ուր եւ ուրիշ տըրովուհիք
Հաշտեցնում են ժանտաբարո եւ վարսագեղ աստվածուհուն»։
Եվ պատասխան տըվեց նըրան ժըրագըլուխ տընտեսուհին.
«Քանի որ դու պահանջում ես, Հեկտոր, ես քեզ ճիշտը կասեմ.
Ո՛չ տալերի մոտ է մեկնել, ո՛չ ներերի մոտ քողազարդ,
Ո՛չ էլ մեհյանն Աթենասի, որտեղ ուրիշ տըրովուհիք
Ողոքում են ժանտաբարո ու վարսագեղ աստվածուհուն:
380Այլ նա գընաց դեպի բարձըր աշտարակը Իլիոնի,
Լուր առնելով, որ աքայանք տըրոյացոց նեղում են խիստ
Այնտեղ վազեց նա խենթի պես իր դայակի եւ մանկան հետ»։
Այսպես ասաց տընօրեն կինն, ու Հեկտորը տընից թըռավ
Եվ բըռնելով ճամփան՝ անցավ նույն բարեշեն փողոցներով,
Եվ երբ հասավ նա հապըշտապ Սկեական դարբասներին,
(Որտեղից նա դուրս պիտի գար դեպի կըռվի դաշտը ուղիղ)
Անդ ընդառաջ վազեց նըրան մեծօժիտ կինն իր հարազատ՝
Չըքնաղագեղ Անդրոմաքեն - դուստրը մեծանձն Էտիոնի։
Այն Էտիոնն, որ ապրում էր Իպոպլակյան Թեբեի մեջ,
390Անտառախիտ ըստորոտում, թագավորը կիլիկեցոց:
Սըրա աղջիկն էր՝ քաջազեն Հեկտորի կինը սիրելի,
Որ ընդառաջ վազեց նըրան իր քողազարդ նաժիշտի հետ,
Որ բերում էր իր գըրկի մեջ քաջ Հեկտորի սիրուն մանկան,
Դեռ անթոթով, մատղաշ մանկիկ, աստղի նըման ճաճանչափայլ։
Հեկտորը իր սիրուն մանկանն Սկամանդրիկ էր անվանում,
Իսկ ուրիշներն ապարանքում՝ կանչում էին Ոստանիշխան,
Զի Հեկտորը ինքն էր միայն պաշտպանում մեծ ոստանն Իլիոն։
Ժըպտաց Հեկտորը լըռելյայն նայելով իր մանկան վըրա:
Իր ամուսնու առջեւ կանգնած արտասվում էր Անդրոմաքեն,
400Ապա բըռնեց նըրա ձեռքից ու քացրությամբ այսպես ասաց.
«Քաջությունըդ քեզ ի կորուստ է մատնելու, քաղցր ամուսին,
Չես մեղքենում ոչ քո մանկան, եւ ոչ էլ ինձ տարաբախտիս,
Որ քեզանից, ա՜հ, վաղաժամ պիտի այրի մընամ շուտով,
Զի քո վըրա հարձակվելով՝ քեզ կըսպանեն աքայեցիք։
Իսկ առանց քեզ՝լավն այն է, որ հողը մըտնեմ, իմ սիրելիս,
Քո մահից ետ, այլեւըս ես ի՞նչ ըսփոփանք պիտ ունենամ,
Այլ միայն ցավ ու հառաչանք, զի ես չունեմ ոչ հայր, ոչ մայր:
Աքիլլեսը Պելիսածին ըսպանեց հորն իմ հարազատ,
Երբ բարձրադուռ Թեբեն քանդեց՝ քաղաքը շեն կիլիկեցոց:
410Բայց նա խըղճաց Էտիոնին, ըսպանելով՝ չըկողոպտեց,
Այլ խարույկի վըրա այրեց նըրան իր ճոխ զեն ու զարդով,
Եվ շիրիմ էլ կանգնեց վըրան, տընկեցին շուրջը նըշտարիք
Հավերժհարսները լեռնային՝ դուստրերը մեծն Արամազդի։
Յոթ հարազատ եղբայրներըս ապարանքում, մի օրվան մեջ
Դըժոխք իջան, զի ըսպանեց Աքիլլը քաջ բոլորին էլ
Դանդաղաքայլ եզների մոտ եւ ըսպիտակ ոչխարների։
Իսկ իմ մորը, որ իշխում էր Պլակիոնի ըստորոտում,
Այստեղ բերեց իր բովանդակ ճոխ գանձերի հետ միասին,
Հետո միայն ազատ թողեց առնելով մեծ փըրկանք անբավ,
420Եվ Արտեմիսը նետազբոս զարկեց նըրան հորըս տանմեջ։
Հիմա, Հեկտոր, դու հայր ես ինձ եւ մեծարո մայր ինձ համար,
Դու ինձ եղբայր ես հարազատ եւ ամուսին ծաղկափըթիթ.
Գըթա՛ ուստի, սիրելիդ իմ, կաց ամրոցում, այստեղ, ինձ մոտ,
Որ չըթողնես մանկանըդ որբ եւ կընոջըդ՝ որբեւայրի:
Մոլաթուզի մոտ կանգնեցրու դու զորքը քո, զի այնտեղից
Հեշտ է մըտնել քաղաքը մեր, պարիսպներն են դյուրամատույց.
Երեք անգամ փորձ արեցին քաղաք մըտնել այդ ուղղությամբ
Զույգ Այաքսներն ու մեծանուն Իդոմենեսն, ապա երկու
Ատրիդները եւ Տիդեսի որդին հըսկա, հաստաբազուկ։
430Հավանաբար՝ կամ մի հըմուտ գուշակ նըրանց ասել է այդ,
Եվ կամ գուցե նըրանց միտքը մըղեց նըրանց դեպի այդ կողմ»։
Կորդակաճոճ Հեկտորը քաջ նըրան այսպես պատասխանեց.
«Այդ բոլորի մասինեւ ե՛ս եմ մըտածում, Անդրոմաքե՛,
Բայց ամոթով պիտի մընամ տըրոյացի տըղամարդկանց
Ու կանանց մոտ երկայնազգեստ, եթե երբեք մընամ այստեղ
Եվ հեռանամ փառապարգեւ պատերազմից վախկոտի պես:
Սիրտըս էլ ինձ թույլ չի տալիս, սովորել եմ ես քաջ լինել
Եվ մարտընչել տըրոյացի կըտրիճների գըլուխն անցած,
Ի մեծ պարծանս իմ հարերի փառաց անմահ եւ իմ անձին,
440Զի քաջ գիտեմ, եւ հոգիս էլ վկայում է վաղուց արդեն`
Որ պիտի գա, որ կործանվի Իլիոնը նըվիրական,
Եվ քաջատեգ Պրիամը իր ժողովըրդով պիտի կորչի:
Բայց ինձ այնքան չեն ցավեցնում աղետները տըրոյացոց,
Ոչ իսկ վիշտը Հեկաբեի եւ Պրիամոս թագավորի,
Ինչպես եւ իմ եղբայրների, որոնք թեեւ արիասիրտ՝
Ընկնելու են ոսոխների ձեռքից շուտով փոշեթավալ,
Որքան քո ցավն, Անդրոմաքե, երբ ոմըն քաջ աքայեցի
Դեպի Արգոս գերի տանի քեզ՝ լալագին եւ անազատ:
Այնտեղ կըտավ գործես պիտի ուրիշ հարուստ տիկնոջ համար,
450Կամ ջուր կըրես դու Միսեիս եւ Հիպերե աղբյուրներից
Դառըն սըրտով, անտանելի, ժանտ կարիքից հարկադըրված.
Եվ տեսնելով մեկը քո դառն արտասուքներն՝ այսպես ասի.
«Սա Հեկտորի կինն է, այն քաջ տըրոյացի դյուցազունի,
Որ մարտընչում էր Իլիոնի շուրջը մըղվող պատերազմում»:
Այսպես կասեն, եւ դու սըրտանց կըկարոտես քո ամուսնուն,
Որ կարող էր քեզ ազատել, փըշրել լուծը քո գերության.
Բայց թող ծածկի սեւ հողը ինձ, սիրելիդ իմ Անդրոմաքե,
Նախքան գերվելըդ տեսնեմ ես, եւ հառաչներդ լըսեմ տխուր»:
Այսպես ասաց Հեկտորն ահեղ եւ ուզեց իր որդուն գըրկել,
460Բայց մանկիկը ճիչ արձակեց եւ դայակի կըրծքին կըպավ
Ահաբեկված հոր զենքերից եւ ձիագես գարգմանակից
Եվ ցըցունքից, որ ճոճվում էր գըլխանոցի վըրա նըրա:
Ժըպտաց հայրը սիրագորով, ժըպտաց եւ մայրը մեծարո:
Հանեց այնժամ Հեկտորն ահեղ գըլխից կորդակն իր ահագին
Փայլակնացայտ ու բոցափայլ եւ այն դըրեց գետնի վըրա,
Ապա գըրկեց սիրուն մանկանն ու ձեռքի մեջ օրորվելով՝
Աղոթք արավ Արամազդին եւ մյուս բոլոր աստվածներին.
«Ո՛վ Արամազդ եւ դուք բոլոր անմահներըդ ոլիմպական,
Արեք այնպես, որ իմ որդին դառնա ինձ պես փառքն իմ երկրի,
470Եվ ինձ նըման իր քաջությամբ տեր լինի մեծ Իլիոնին,
Եվ նայելով նըրան ասեն՝ սա ավելի քաջ է հորից,
Երբ որ կըռվից դառնա հաղթող եւ արյունոտ ավար բերի,
Ախոյանին իր ըսպանած, եւ մայրը թող ուրախանա»։
Այսպես ասաց ու մանկիկին հանձնեց կընոջն իր սիրելի,
Որ առնելով երեխային՝ սեղմեց կըրծքին իր բուրավետ
Արտասվախառն ուրախությամբ. հայրը հուզվեց այդ պատկերից
Ու փայփայեց ձեռքով նըրան, տըվեց անունն ու այս ասաց.
«Նազելիդ իմ, թող ինձ համար շատ չըտըխրի սըրտիկը քո,
Ճակատագրից անհըրաման՝ ոչ ոք դըժոխք չի ղըրկի ինձ,
480Իսկ օրհասից, ես չեմ կարծում, որ կարենա մեկը փախչել,
Ոչ վախկոտը, ոչ էլ արին, որ ծընվել է այս աշխարհում։
Բայց տուն դարձիր դու, սիրելիս, եւ ըզբաղվիր քո գործերով,
Իլիկ մանիր, գործիր ոստայն եւ աղախնոց տուր հըրաման՝
Իրենց գործով ըզբաղվելու, կըռվի հոգսը թող որ մընա
Իլիոնում ծընված բոլոր տըղամարդկանց, մանավանդ ինձ»։
Այսպես ասաց Հեկտորն ահեղ եւ գըլխանոցն առավ գետնից,
Իսկ սիրասուն կինը նորից դեպի պալատ վերադարձավ
Ճամփին շուտ-շուտ ետ նայելով եւ թափելով առատ արցունք:
Անդրոմաքեն հասավ շուտով Հեկտորի տունը բարեշեն
490Եվ բազմաթիվ իր աղախնոց սիրտը շարժեց լաց ու կոծով:
Ողբում էին բոլորն այնտեղ քաջ Հեկտորին դեռ կենդանի,
Որովհետեւ հույս չունեին, թե նա կըռվից ետ կըդառնա
Ազատվելու աքայեցոց ձեռքից ու մեծ զորությունից:
Պարիսնին քն էլ չըհապաղեց իր բարձրահարկ ապարանքում,
Եվ պըղընձյա, ճաճանչափայլ իր զենքերը հագած բոլոր
Սըլանում էր քաջասըրունք` Իլիոնի փողոցներով։
Ինչպես մի ձի ախոռի մեջ մըսուրում կուշտ գարի կերած,
Կապակոտոր, քառատըրոփ սըլանում է դաշտով արագ
Դեպի ծանոթ գետը վըճիտ, ուր սովոր է լողանալու
500Պերճասոսորդ ու բարձրավիզ, բաշն ուսերին ալեծածան,
Իր հասակի վայելչության վըրա նազում է սիգապանծ,
Եվ սըրունքներն արագընթաց թըռցընում են, տանում նըրան
Դեպի ծանոթ մարգագետնի մեջ արածող ժիր զամբիկներն, —
Այդպես Պարիսը Պրիամյան Պերգամայի բարձր ամրոցից
Ցոլում-գընում էր զինավառ, պայծառափայլ ինչպես արեւ
Ու թեթեւոտն առաջ թըռչում, ուրախ, հըպարտ ինքն իրենով:
Հասավ շուտով նա Հեկտորին այն ժամանակ, երբ այնտեղից,
Ուր խոսել էր իր կնոջ հետ՝ հեռանալու վըրա էր նա։
Առաջինը աստվածատիպ Պարիսն այսպես ասաց նըրան.
510«Իսկապես որ ուշանալովս արգելք եղա ըշտապելուդ
Շուտ դուրս չեկա, ինչպես որ դու ինձ հըրաման էիր տըվել»:
Սաղվարտաճոճ Հեկտորը մեծ եղբորն այսպես պատասխանեց.
«Արդարամիտ եւ ոչ մի մարդ չի կարող քո, սիրելիդ իմ,
Քաջություններըդ պարսավել, քանզի քաջ ես դու իսկապես,
Բայց դու կամա ես ծուլանում ու չես ուզում պատերազմել:
Ցավում է իմ սիրտը սաստիկ, երբ քո մասին վատ եմ լըսում
Տըրոյացոց բերնից, որոնք տառապումեն քո պատճառով:
Բայց գընանք այժմ, ուրիշ անգամ մենք կըհարթենք վեճերը մեր,
Թե շընորհի մեզ Արամազդն ի պատիվ մեծ աստվածների
520Ձոնել բաժակ ուրախության հայրենական մեր հարկի տակ,
Երբ ամրաբարձ աքայեցոց հեռու վանենք Տըրոյայից»:
Երգ յոթերորդ։ Մենամարտ Հեկտորի և Այաքսի. Մեռելաթաղ
1Այսպես ասաց Հեկտորն ահեղ ու դուրս թըռավ դարբասներից,
Եվ նըրա հետ առաջ սուրաց Ալեքսանդրոսն աստվածատիպ,
Երկուսով էլ կորովասիրտ վառված խիզախ ռազմի համար։
Ինչպես աստված տա ցանկալի հաջողակ հով նավորդներին,
Որոնք հոգնած են թիերով ճեղքելով ծովն անծայրածիր,
Եվ անդամները տաժանքից ջարդըվում են վաստակաբեկ,
Տըրոյանք այդպես ուրախացան այդ երկուսի երեւալով։
Ըսպանեցին այնտեղ՝ Պարիսն Արեթոս թագավորի
Որդուն՝ արի Մենեսթիոսին, որ բընակվում էր Առնեում,
10Որին ծընեց Արեթոսի Փիլեմիդուս կինն աչագեղ.
Եվ Հեկտորը իր աշետով խոցեց կոկորդն Էտիոնի
Պըղընձակուռ սաղավարտի ցածի կողմից եւ ըզգետնեց:
Իսկ Գլավկոսն՝ Հիպպոլոքի որդին, իշխանը լիկեցոց
Դեքսիական Իփինոսի ուսին զարկեց իր նիզակով
Պատերազմի ահեղ պահին, երբ որ կառքն էր բարձրանում նա,
Կառքից գետին գըլորվելով նա տեղնուտեղ շունչը փըչեց։
Եվ երբ տեսավ կապուտաչվի Աթենաս վեհ աստվածուհին,
Որ արյունոտ պատերազմում կոտորվում են արգիացիք,
Ոլիմպոսի գագաթներից սուրաց դեպի Իլիոնը սուրբ։
20Ապոլլոնը այդ տեսնելով՝ Պերգամայի բարձըր ծայրից
Առաջ վազեց, զի տըրոյանց հաղթությունն էր ցանկանում նա։
Կաղնի ծառի մոտ հինավուրց հանդիպեցին նըրանք իրար,
Եվ նախորդին Արամազդի՝ Ապոլլոնը խոսեց այսպես.
«Ինչո՞ւ դարձյալ, դուստրըդ ահեղ՝ ամենազոր Արամազդի,
Ոլիմպոսից ցած ես իջել՝ հոգիդ ռազմի հըրով վառված.
Դանայեցո՞ց ես ուզում տալ հաղթությունն այս պատերազմում,
Զի տըրոյանց կորուստն երբեք սըրտին քո ցավ չի պատճառում:
Սակայն եթե դու ինձ լըսես, որ անկասկած լավ կըլինի,
Արի այսօր առժամապես դադարեցնենք կըռիվը մենք,
30Հետո կըռվեն թող վերըստին, մինչեւ քանդվի Իլիոնը սուրբ,
Քանի որ դու եւ այդ Հերան ամբողջ հոգով այդ եք ուզում»:
Եվ Աթենասն անմիջապես նըրան այսպես պատասխանեց.
« Այդպես լինի թող, Հեռաձի՛գ, ես էլ ահա այդ խորհըրդով
Ոլիմպոսից եկա դեպի տըրոյացիք եւ աքայանք,
Բայց տեսնենք թե ինչպե՞ս պիտի դադարեցնես կըռիվը դու»։
Եվ Ապոլլոնն՝ արքայորդին Արամազդի պատասխանեց.
«Եկ գըրգըռենք ձիախըրոխտ այդ Հեկտորիահեղ հոգին,
Որ նա ոմըն աքայեցու մենամարտի հըրավիրե,
Այն ժամանակ պըղընձասրունք աքայեցիք բորբոքվելով
40Հեկտորի դեմ պիտի հանեն դյուցազնասիրտ մի ախոյան»։
Այսպեսասաց, եւ Աթենաս աստվածուհին համաձայնեց:
Հելենոսը՝ Պրիամոսի սիրուն որդին ըզգաց հոգով
Խորհուրդը այդ, որ աստվածներն ընդունեցին իրենց միջեւ,
Եվ Հեկտորին մոտենալով՝ նըրան այսպես ասաց արագ.
«Հեկտո՛ր, հովի՛վ ժողովըրդի, Արամազդին հանճարակից,
Պիտի լըսե՞ս դու ինձ արդյոք, որ քո եղբայրն եմ հարազատ։
Դու նըստեցրու բոլոր այն մյուս տըրոյացոց եւ աքայանց,
Եվ ձայն տալով՝ հըրավիրիր աքայեցոց քաջագույնին,
Որ ամեհի մենամարտում քեզ ախոյան հանդիսանա,
50Զի օրհասըդ հեռու է դեռ ու չի հասել օրըդ մահվան.
Աստվածներից մի այսպիսի շըշունջ հասավ իմ ականջին»։
Այսպես ասաց, եւ Հեկտորը լըսելով այդ՝ ուրախացավ.
Առաջ անցավ անմիջապես եւ նիզակի կիսից բըռնած
Հըրամայեց, եւ նըստեցին տըրոյացոց գընդերն ամեն
Ագամեմնոնն էլ նըստեցրեց պըղընձազգեստ աքայեցոց:
Եվ Աթենաս աստվածուհին ու Ապոլլոնն արծաթաղեղ
Ելան նըստան Արամազդ հոր կաղնի ծառի բարձըր ծայրին,
Եվ այնտեղից, նըման երկու անգըղների, լի հըրճվանքով
Դիտում էին իրարու մոտ խիտ նըստոտած գընդերը գոռ
60Ասպարներով, կորդակներով եւ տեգերով ալեծածան
Ինչպես ծովը, որ վետ ի վետ սարսըռում է հողմի շընչից
Եվ ալիքներն ըսկըսում են մըթնել, այդպես մարտադաշտում
Աքայեցոց եւ տըրոյանց գընդերն էին նըստել կարգով։
Հեկտորն այնժամ կանգնած երկու բանակների միջեւ՝ ասաց,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք եւ աքայանք պըղընձազեն,
Ասում եմ այն, ինչ որ սիրտս է թելադրում ինձ այս վեհ ժամին։
Զըրվանյան Զեւսը բարձրագահ՝ երդումները մեր չընդունեց,
Եվ չարիքներ է շարունակ նյութում երկու կողմերի մեջ,
Մինչեւ որ դուք առնեք Տրոյան՝ ամրապարիսպ ոստանը մեր,
70Եվ կամ պարտվեք ինքներըդ ձեր նավերի մոտ ծովագընաց:
Այդտեղ, ձեր մեջ նըստած են արդ ամենաքաջ աքայեցիք,
Ով նըրանցից սիրտ է անում ինձ ախոյան հանդիսանալ,
Մենամարտել Հեկտորի դեմ, առաջ թող գա, ես եմ կանչում։
Բայց ասում եմ, եւ թող ինքը Արամազդը վըկա լինի,
Եթե նա ինձ սըլաքաշեշտ հարվածե սուր իր պըղինձով,
Կողոպտելով՝ զենքերը իմ թող նավատորմն առնի տանի,
Բայց մարմինըս հանձնի մերոնց, որպեսզի իմ մահից հետո
Ինձ խարույկի արժանացնեն տըրոյացիք՝ կին, տըղամարդ։
Իսկ եթե ես ինքս ըսպանեմ, փառք պարգեւ է Ապոլլոնն ինձ,
80Նըրա զենքերն ավարելով պիտի տանեմ Իլիոնը սուրբ,
Կախեմ այնտեղ՝ կորովաձիգ Ապոլլոնի մեհյանի մեջ,
Իսկ դիակը ետ դարձընեմ՝ տանեն նավերը գեղատախտ
Որ վարսագեղ աքայեցիք պատշաճ կարգով թաղեն նըրան
Եվ լայնասփյուռ Հելլեսպոնտի ափի վրա կանգնեն շիրիմ,
Որ մեզանից հետո ծնված որեւէ մարդ այսպես ասի
Կապույտ ծովի վըրա իր մեծ լաստանավով ճամփորդելիս.
« Գերեզմանն է դա հինավուրց պատերազմու մեռած մարդու,
Որը թեեւ քաջ էր, սակայն ընկավ ձեռքով մեծ Հեկտորի»։-
Այսպես պիտի ասեն մարդիկ, եւ մընա փառքն իմ անկորուստ»:
90Այսպես ասաց, ու մընացին բոլորը լուռ ու կարկամած,
Հըրաժարվելն ամոթէր խիստ, իսկ ընդունելն երկյուղալի:
Սակայն ընդոստ ոտքի ելավ Մենելավոսն ահեղագոռ
Ու նախատեց նըրանց սաստիկ, սրտի խորքից հառաչելով.
«Վա՜յ ինձ, վատե՛ր մեծաբերան, աքայուհիք, ո՛չ աքայանք,
Ինչ մեծ ամոթ ու նախատինք կըլինի մեզ, եթե մեզնից
Չելնի մի քաջ դանայեցի՝ մենամարտի Հեկտորի դեմ։
Երանի թե դուք բոլորդ էլ լինեիք հող, փոշի եւ ջուր,
Նըստած այստեղ ամեն մեկըդ այդպես անսիրտ, անփառունակ։
Ինքըս կելնեմ Հեկտորի դեմ հագած զըրահ-զենքերըս ողջ,
100Իսկ հաղթությունն ում կըլինի՝ աստվածները գիտեն միայն»:
Այս ասելով՝ հագավ իսկույն իր գեղեցիկ զենքերը նա։
Այդտեղ, անշուշտ, ո՛վ Մենելավ, մահ կըբերեր Հեկտորը քեզ,
Զի քեզանից շատ ավելի զորեղ էր նա եւ քաջամարտ,
Թե արքաներն աքայեցոց չարգելեին քեզ մարտ մըտնել։
Ինքը Ատրիդ Ագամեմնոն իշխանապետն այն ժամանակ
Բըռնեց նըրա աջ ձեռքը եւ, տալով անունն՝ այսպես ասաց.
«Խե՞նթ ես դու, քա՛ջ Մենելավոս, անմըտություն հարկավորչէ,
Տեղըդ նըստիր եւ հանդարտվիր, թեեւ դըժվար լինի քեզ այդ,
Մի՛ հանդըգնիր քեզնից քաջի դեմ ախոյան հանդիսանալ,
110Պրիամյան քաջ Հեկտորի դեմ, որից բոլորն են վախենում։
Աքիլն անգամ, որ քեզանից շատ ավելի քաջ է, զորեղ,
Սարսափումէ Հեկտորի հետ պատերազմում հանդիպելուց:
Գընա եւ քո տեղը նըստիր, ընկերներիդ բազմության մեջ,
Աքայեցիք նըրա հանդեպ այլ մըրցակից դուրս կըբերեն։
Պրիամյանը թեեւ անվախ ու մըրցության մեջ անհագուրդ,
Բայց կարծում եմ՝ ուրախությամբ պիտի ծալի ծընկները նա,
Միայն թե ողջ դուրս պըրծընի ահեղ կըռվից եւ գուպարից»։
Ասաց դյուցազն եւ իր եղբոր միտքը շըրջեց անմիջապես
Իրավացի իր խորհըրդով, եւ եղբայրը հընազանդվեց.
120Ապա զենքերն առան ուսից ծառաները ուրախությամբ:
Ելավ այնժամ Նեստորը եւ այսպես ասաց աքայեցոց.
«Ով աստվածներ, մեծ սուգ պիտի հասնի երկրին մեր աքայանց,
Եվ սոսկալի գույժ կըլինի ձիամարզիկ ծեր Պելեւսին,
Հըռչակավոր խորհըրդական եւ հըռետոր միրմիդոնաց,
Որ ինձ երբեմըն հաճույքով հարըցնում էր, երբ տանն էի,
Աքայեցոց ազգ ու զարմի եւ նըրանց ողջ նախնյաց մասին,-
Եթե լըսի, որ աքայանքս սարսափում ենք Հեկտորի դեմ,
Աստվածներին բարձրացնելով իր ձեռքերը պիտի խընդրի
Որ իր հոգին մարմնից ելած իջնի դըժոխքն անմիջապես:
130Երանի՛ թե, հայր Արամազդ, եւ Աթենաս, եւ Ապոլլոն,
Երիտասարդ լինեի ես, ինչպես էի այն ժամանակ,
Երբ սըրընթաց Կելադոնի մոտ գումարված պիլացիներն
Ու տիգավոր արկադացիք պարիսպների շուրջ Փիասի
Կըռվում էին կորովաբար Հարդանոսի ափերի մոտ:
Ելավ նըրանց մեջ նախամարտ Երեւթալյոնն աստվածատիպ
Իր ուսերին գըցած զենքերն Արեիթոս թագավորի,
Որ լախտավոր էր հորջորջվում տղամարդկանց, կանանց կողմից,
Քանզի երբեք երկար տեգով եւ աղեղով չէր մարտընչում,
Այլ իր լախտով երկաթակուռ՝ ջարդում էր ողջ գընդերը նա։
140Լիկուրգոսը նըրան դավով ըսպանեց, ո՛չ իր քաջությամբ,
Նեղ տեղ վըրան հարձակվելով, ուր որ երկաթ լախտը չօգնեց
Եվ չըվանեց մահն իրենից. Լիկուրգոսը վըրա հասավ
Եվ նիզակով նըրան շամփրեց, որը ընկավ գետնատարած:
Կապտեց պղնձյա բուռն Արեսի նըրան տըված զենքերը եւ
Հետո ինքն էր կըրում նըրանց Արեսի գոռ մարտերի մեջ:
Լիկուրգոսը երբ իր տան մեջ հասավ արդեն խոր ծերության,
Տըվեց դըրանք իր սիրելի Երեւթալյոն զինակցին քաջ,
Որ նըրանցով ըսպառազեն՝ կոչ էր անում ողջ քաջերին,
Որոնք զարհուր ու դողահար՝ չէին դուրս գա մենամարտի։
150Բայց ինձ հոգիս հանձնապաստան մըղեց նըրա դեմ կըռվելու,
Թեպետեւ ես իմ տարիքով բոլորից էլ կըրտսերն էի:
Մարտի ելա ես նրադեմ, եւ Աթենասն ինձ փառք տըվեց.
Ըսպանեցի հաղթահասակ ու վիթխարի այդ հըսկային,
Գետնին փըռված ծածկում էր նա ահագին տեղ իր դիակով։
Երանի՜ թե նույն տարիքին լինեի ես եւ նույն ուժին,
Եվ կունենար կորդակաճոճ Հեկտորն այնժամ մի ախոյան,
Մինչ ձեր միջից, աքայեցի՛ք, ամենահաղթ քաջերն անգամ
Չեն հանդըգնում արիաբար խիզախելու Հեկտորի դեմ»։
Այսպես խոսեց Նեստորը ծեր, եւ ինն հոգի ելան ոտքի.
160Առաջինը հանդես եկավ Ագամեմնոն արանց արքան,
Երկըրորդը Տիդյանն ելավ՝ Դիոմեդեսն հաղթաբազուկ,
Ապա երկու Այաքսները հաղթահասակ ու պընդակազմ,
Սըրանցից վերջ՝ Իդոմենեսն, իր զինակիցն ելավ ապա-
Մերիոնեսը մարդասպան Ենիալին համանըման.
Եւրիսիլոսը վեր կացավ, շըքեղ որդին Եվեմոնի,
Եվ Թոասը Անդրեմոնյան ու Ոդիսեւսն աստվածազարմ:
Տենչում էին նրանք բոլորն էլ կըռվելու Հեկտորի դեմ,
Բայց Գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց այդ քաջերին.
«Վիճակ պիտի գըցվի ձեր մեջ, եւ վիճակը ում որ ելնի,
170Նա, անկասկած, ուրախություն կըպատճառի աքայեցոց,
Եվ կըցնծա ինքն էլ հոգով, եթե երբեք ողջ պըրծընի
Սարսափելի այդ գուպարից, մըրցամարտից ամեհագույն»։
Այսպես ասաց, եւ ամենոք իր վիճակը նըշանագրեց,
Ու գըցեցին Ագամեմնոն Ատրիդեսի գըլխանոցում.
Իսկ ժողովուրդն աղոթում էր աստվածներին բազկատարած,
Եվ ամեն ոք այս էր ասում՝ հայացքն ուղղած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, վիճակը հան կամ Այաքսին, կամ Տիդյանին,
Եվ կամ իրեն՝ մեծահարուստ թագավորին Միկենացոց»։
Այսպես էին ասում նըրանք, մինչդեռ Նեստոր ասպետը ծեր
180Վիճակներն էր շարժում նըրանց աչքի առաջ, սաղավարտում.
Եվ Այաքսի վիճակն ելավ, որին իրենք էին ուզում:
Մունետիկը վիճակն առած դյուցազների շարքով անցավ,
Ըսկըսելով աջակողմից՝ ցույց տրվեց այն ամեն մեկին.
Եվ նըրանց մեջ մեկը չեղավ, որ ասեր թե իրենն է այդ:
Իսկ երբ հասավ նա վերջապես Տելամոնյան Այաքսին քաջ,
Որ վիճակն այդ նըշանագրել ու գըցել էր կորդակի մեջ,
Եվ ափի մեջ դըրեց նըրա վիճակը այդ, Այաքսն իսկույն
Ճանաչեց իր նըշանագիրն ու ողջ հոգով ուրախացավ,
Եվ գըցելով ոտքերի մոտ, գետինը՝ նա բացականչեց,
190«Վիճակն իմն է, ի՛մն է, այո՛, ուրախ եմ ես, սիրելիներ,
Հույս ունեմ թե ես կըհաղթեմ քաջ Հեկտորին դյուցազնազարմ:
Սակայն մինչեւ ես կըհագնեմ ռազմի զենքերն իմ պըդընձյա,
Աղոթեցեք դուք Զըրվանյան Արամազդ մեծ թագավորին,
Լըռիկ-մընջիկ, ձեր սըրտի մեջ, որ չըլըսեն տըրոյացիք,
Կամ բարձրաձայն, թեկուզ լըսեն, մենք ոչ ոքից չենք վախենում,
Քանզի ոչ ոք չի կարող ինձ ուժով եւ կամ դավով հաղթել,
Որովհետեւ չեմ կարծում թե խեղճ, անճարակ լինեմ այնքան
Ես, որ ծընվել ու սընվել եմ սիրասընունդ Սալամիսում»։
Ասաց, նըրանք աղոթելով Արամազդ մեծ թագավորին՝
200Այսպես էին ասում իրենց հայացքն հառած երկինքն ի վեր.
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի ամենավառ եւ վեհապանծ,
Հաղթությունը տո՛ւր Այաքսին եւ շընորհիր փառք ու պարծանք,
Սակայն, եթե Հեկտորին էլ սիրում ես դու, այն ժամանակ
Երկուսին էլ տո՛ւր հավասար փառք ու պատիվ եւ զորություն»։
Մինչդեռ այսպես աղոթք էին անում նըրանք Արամազդին,
Այաքսն հագնում էր պըղընձյա իր զենքերը փայլակնացայտ:
Եվ երբ բոլոր զենքերը նա հագավ, կապեց իր մարմնի շուրջ՝
Վըրա պըրծավ ըսպառազեն, Արեսն ինչպես սոսկատեսիլ
Երբ նետվում է իրարու դեմ պատերազմող գընդերի մեջ,
210Որոնց Զեւսը իրար ձըգեց սաստիկ քենով ու գըժտությամբ։
Այդպես առաջ նետվեց Այաքսն՝ աքայեցոց պատվարն ամուր,
Ժըպիտն ահեղ դեմքի վըրա. եւ ճոճելով երկայնաստվեր
Նա իր նիզակն ահագնամեծ՝ ընթանում էր հըսկայաքայլ,
Եվ նայելով նըրա վըրա հրճվում էին արգիացիք:
Տըրոյացոց մարմնով, սակայն, անցավ սարսուռ մի սոսկալի,
Հեկտորն անգամ իր սըրտի մեջ սոսկաց ահեղ նըրա տեսքից.
Առաջ գընալ չէր կարող նա, ոչ էլ վախիցետ նահանջել,
Զի ինքն էր որ մենամարտի հրավեր կարդաց որոտաձայն:
Այաքսն առաջ անցավ բըռնած պղնձյա ասպարն իր բըրգաձեւ,
220Յոթ տակ կաշվով ամրապընդված, որը շինեց նըրա համար
Տիքիոսը հըմուտ փոկհան, որ բընակվում էր Հիլեում:
Սա՛ պատրաստեց նըկարազարդ նըրա ասպարը հաստաբեստ
Արջառների կաշվով յոթ-տակ եւ ութերորդ շերտը՝ պըղինձ:
Տելամոնյան Այաքսը այն կըրծքի առջեւ բըռնած հըպարտ՝
Հեկտորի դեմ կանգնեց խըրոխտ ու որոտաց ըսպառնագին.
«Հիմա պիտի դու պարզ տեսնես ու հասկանաս, գոռոզ Հեկտոր,
Թե ինչպիսի քաջեր կան դեռ դանայեցոց պետերի մեջ՝
Ռազմից քաշված առյուծասիրտ Աքիլլեսից հետո՛ անգամ,
Որը հիմա նըստել է իր ծովագընաց նավերի մոտ
230Քեն պահելով իշխանապետ Ագամեմնոն Ատրիդի դեմ։
Բայց կան մեր մեջ դեռ կըտրիճներ, որ կարող են դեմըդ ելնել,
Եվ այդպիսիք շատերը կան, արդ, ըսկըսի՛ր կըռիվը քո»։
Սաղվարտաճոճ Հեկտորը մեծ նըրան այսպես պատասխանեց.
«Որդի՛դ հըզոր Տելամոնի, ժողովըրդոց իշխան, Այա՛քս,
Ինձ հետ երբեք խաղ մի՛ անի երեխայի նըման տըկար
Եվ կամ կընոջ՝ անփորձ, անգետ՝ պատերազմի գործերի մեջ։
Ես լա՛վ գիտեմ կըռիվները եւ նախճիրներն մենամարտի,
Գիտեմ դեպ աջ եւ դեպի ձախ տարուբերել այս չոր կաշին,
Որ մարտերում ուժ է տալիս եւ ինձ անհաղթ է դարձընում.
240Գիտեմ աշխույժ նըժույգներով սուրալ, թըռչել դեպի գուպար,
Գիտեմ պարել մենամարտում, պատիվ բերել բուռն Արեսին.
Բայց չեմ ուզում քեզ պես քաջին զարկել դավով ու գաղտնաբար,
Այլ հայտնապես ու համարձակ, եթե միայն կարողանամ»։
Այսպես ասաց, եւ ճոճելով գըցեց աշտեն երկայնաստվեր
Ու հարվածեց Այաքսի հաղթ յոթընկաշյան կուռ վահանին.
Տեգը դիպավ պղնձյա շերտին, որ ութերորդն էր վըրայից,
Ծայրը ամուր վեց շերտերը անցավ արագ թափով ուժգին,
Բայց կանգ առավ ընկըրկելով նա յոթերորդ շերտի վըրա:
Ապա նետեց տեգն իր երկար՝ դյուցասընունդ Այաքսն ահեղ
250Ու շեշտ զարկեց Պրիամյանի բոլորածիր կուռ վահանին.
Տեգն հաստաբեստ ծակեց անցավ փայլակնացայտ ասպարը պինդ
Ու մեծարվեստ լանջապանի մեջ մըխըրճվեց իր սուր սայրով,
Բըզկըտելով սընակուշտից վարապանակն ախոյանի.
Հեկտորն իսկույն կըռանալով՝ հազիվ պըրծավ սեւ օրհասից:
Կըրկին անգամ վերցընելով նըրանք երկար տեգերն իրենց՝
Իրար վըրա հարձակվեցին նըման երկու առյուծների
Կամ անվըկանդ եւ ամեհի վարազների նըման վայրագ։
Հեկտորն ուժգին զարկեց նիզակը վահանի ճիշտ մեջտեղին,
Բայց չըխազեց պըղինձը պինդ, ու սըլաքի ծայրը ծըռվեց։
260Իսկ Այաքսը վըրա պըրծավ, ծակեց ասպարն իր աշտեով
Եվ ուժգնակի ցընցեց նըրան, երբ նա վըրա էր հարձակվում.
Մորթը պատռեց պարանոցի ու դուրս ցայտեց արյունը թուխ,
Բայց մըրցումից ետ չընկըրկեց կորդակաճոճ Հեկտորը քաջ,
Այլ գընալով ետ-ետ՝ առավ հըսկա մի քար հուժկու ձեռքով,
Որ ընկած էր այնտեղ դաշտում՝ կոշտուփըռոշտ եւ ահագին,
Եվ Այաքնի յոթընկաշվյան կուռ վահանի կումբին զարկեց:
Այն ժամանակ Այաքսն ինքն էլ առավ մի քար ավելի մեծ,
Տարավ-բերավ ու շըպըրտեց դյուցազնական իր ողջ ուժով.
Երկանաքարը վիթխարի փըշրեց նըրա ասպարը կուռ
270Եվ Հեկտորին խոցեց կըրծքից, եւ նա ընկավ մեջքի վըրա:
Սակայն նորից ոտքի հանեց Ապոլլոնն իր պաշտպանյալին:
Նըրանք մոտից սուսերներով կըխոցեին իրար անշուշտ,
Եթե վըրա չը հասնեին հըրեշտակներն Արամազդի-
Քարոզները՝ մեկը տրոյանց, մյուսն աքայանց կողմից եկած-
Տալթիբիոսն ու Իդեոսը, երկուսով էլ խոհեմազարդ,
Որ կանգ առան նըրանց միջեւ, բըռնած ցուպերն իրենց երկար,
Եվ Իդեոսը՝ իմաստուն խորհըրդականն այսպես ասաց.
«Բավ է, որդյակք իմ սիրելի, դադարեցրե՛ք կըռիվը ձեր,
Արամազդը ամպրոպադեզ սիրում է ձեզ երկուսիդ էլ,
280Երկուսդ էլ քաջ պատերազմող ռազմիկներ եք, մենք այդ գիտենք,
Բայց գիշեր է գալու շուտով, եւ գիշերվան պետք է անսալ»։
Եվ պատասխան տալով նըրան՝ Տելամոնյան Այաքսն ասաց.
«Ո՛վ Իդեոս, դու Հեկտորին հըրամայիր այդ ասելու,
Քանզի նա էր, որ քաջերին մենամարտի հըրավիրեց,
Առաջ թող նա՛ դադարեցնի, եւ ես նըրան կըհետեւեմ»։
Նըրան այսպես պատասխանեց սաղվարտաճոճ Հեկտորը մեծ.
« Այա՛քս, աստված տըվել է քեզ իմաստություն, հասակ եւ ուժ,
Եվ նիզակով աքայանց մեջ քաջագույնն ես դու բոլորից,
Արի, այսօր վերջ տանք կըռվին, ապա նորից մենք կըսկըսենք,
290Մինչեւ աստված մեկնումեկիս շընորհե փառք եւ հաղթություն։
Շուտով գիշեր է լինելու, իսկ գիշերին պետք է անսալ,
Որպեսզի ողջ աքայեցոց ուրախացնես նավերի մոտ,
Եվ մանավանդ քո սիրելյաց եւ զինակից ընկերներիդ:
Ուրախացնեմ ե՛ս էլ Պրիամ թագավորին մեր քաղաքում,
Տըրովներին եւ համորեն տըրովուհյաց երկայնազգեստ,
Որ ինձ համար աղոթում են աստվածների մեհյաններում։
Արի, միմյանց երկուսովս էլ շըքեղ ձոներ ընծայենք մենք,
Որ ամեն մի աքայեցի ն տըրովյան այսպես ասի,
«Սըրանք թեև ոխերմասիրտ կըռվի մըտան իրարու հետ,
300Բայց իրարից բաժանվեցին մըտերմական սիրով եւ հաշտ»։
Այսպես ասաց եւ հանելով հըսկա սուրը արծաթագամ
Իր պատյանով, գոտին էլ հետ ընծա տըվեց նա Այաքսին.
Իսկ Այաքսը տըվեց նըրան ծիրանավառ կամարն ընտիր,
Եվ իրարից բաժանվեցին. մեկը գընաց դեպ աքայանք,
Մյուսը՝ տրոյանք, որոնք անչափ ուրախացան, երբ որ տեսան
Իրենց քաջին, որ դառնում էր կըռվից կենդան ու ողջանդամ,
Զերծ Այաքսի բազկից անհաղթ եւ սոսկալի բարկությունից,
Եվ առնելով նըրան իսկույն քաղաք տարան ուրախությամբ։
Իսկ մյուս կողմից՝ աքայեցիք՝ իր հաղթությամբ ուրախ-զըվարթ
310Քաջ Այաքսին առան տարան Ագամեմնոն արքայի մոտ։
Եվ երբ նըրանք Այաքսի հետ հասան վըրանն Ատրիդեսի,
Ագամեմնոն արանց արքան զինեց այնտեղ նըրանց համար,
Հինգ տարեկան պարարտ մի ցուլ՝ զոհ Զրվանյան Արամազդին։
Մորթելով այն՝ անմիջապես կըտրատեցին կըտոր–կըտոր,
Շամփուրների վըրա զարկած խորովեցին մեծ խընամքով,
Ապա կրակից վերցընելով պատրաստեցին ճոխ կերուխում,
Ու կուշտ ու կուռ ճաշակելով համեղ խորտիկը՝ հագեցան:
Ինքն Ատրիդես Ագամեմնոն իշխանապետը դյուցազուն
Տելամոնյան քաջ Այաքսին պատվեց զոհի հաղթ թիկունքով։
320Եվ լիուլի երբ հագեցրին կերուխումի փափագն իրենց,
Այն ժամանակ Նեստորը ծեր, խոհեմամիտ խորհըրդատուն,
Որն իր խելոք խորհուրդներով ծանոթ էր ողջ աքայեցոց՝
Նըրանց բարին կամենալով, խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Ո՛վ Ատրիդես եւ դուք բոլոր աքայեցոց քաջ իշխաններ,
Պատերազմում մեռան բազում գիսակագեղ աքայեցիք,
Որոնց արյան ճապաղիքով գեղեցկահոս Սկամանդրի
Ափերը ողջ ներկեց Արեսն, ու հոգիներն իջան դըժոխք։
Պետքէ, Ատրիդ, առավոտ վաղ դադարեցնես մարտն աքայանց,
Եվ բաժանված մենք խըմբերի՝ մեռելները կըրենք այստեղ
330Ջորիներով ու եզներով, եւ բոլորին տանք կըրակի
Փոքր-ինչ հեռու մեր նավերից, որ ոսկորներն ամեն զինվոր
Տունը տանի՝ զավակներին, երբ հայրենիք վերադառնանք։
Եվ ընդհանուր մի դամբարան կանգնենք այնտեղ խարույկի շուրջ
Հողը դաշտից փոխադրելով, եւ նըրա մոտ շինենք շուտով
Բարձրականգուն աշտարակներ՝ ամուր պատվար մեր նավերին.
Եվ նըրանց մեջ բանանք դըռներ պընդակառույց ու լայնարձակ,
Որոնց միջով կարողանան անցնել ձիերը անարգել.
Դըրսի կողմից, մոտը խորունկ փոսեր փորենք շուրջանակի,
Որոնք արգելք հանդիսանան նըժույգներին եւ ամբոխին,
340Երբ մեզ վըրա խուժեն խըրոխտ տըրոյացիք ահեղ մարտով»։
Այսպես ասաց, եւ արքաներն հավան եղան այդ խորհըրդին:
Նույն այդ ժամին Իլիոնում, Պրիամոսի պալատի մոտ
Բազմագումար ժողով մի մեծ ունեին եւ տըրոյացիք,
Եվ Անտենորը իմաստուն խոսք առնելով՝ այսպես ասաց.
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք եւ դարդանյանք, դաշնակիցնե՛ր,
Ասում եմ այն, սիրելիներս, ինչ որ սիրտս է թելադրում ինձ,
Եկեք չըքնաղ արգիացի Հեղինեին իր գանձերով
Ետ ուղարկենք Ատրիդներին, զի մենք այսօր մարտենք մըղում
Դըրժելով մեր ուխտը երդման, ուստի չունեմ ես ոչ մի հույս,
350Թե մեզ համար լավ կըլինի, մինչեւ որ այդ չըկատարենք»։
Այսպես ասաց նա եւ նըստեց, ելավ իսկույն այն ժամանակ
Ալեքսանդրոսն աստվածատիպ՝ այրն վարսագեղ Հեղինեի
Եվ դառնալով Անտենորին՝ այս թեւավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ Անտենոր, խոսքերըդ ինձ բոլորովին դուր չեն գալիս,
Կարող էիր ավելի լավ խոսքա սել դու, քան ասացիր.
Սակայն եթե լուրջ ես խոսում եւ այդպես ես մըտածում դու,
Ապա ուրեմն աստվածները խըլել են քո խելքը գըլխեդ:
Արդ, ես էլ իմ խոսքն եմ ասում տրրոյացոց մեջ ձիավարժ,
Ասում եմ պարզ ու վըճռաբար, Հեղինեին չեմ տա նըրանց,
360Իսկ արդ ու զարդն ինչ որ բերել եմ Արգոսից այստեղ, մեր տուն,
Ետ կըտամ ես բոլորն ինչ կա, տալով վըրան եւ ինձանից»:
Այսպես ասաց նա եւ նըստեց, ոտքի ելավ նըրանից ետ
Ծեր Պրիամոսը Դարդանյան՝ խորհըրդականն աստվածիմաստ,
Եվ ի բարինտըրոյացոց՝ այսպեսխոսեցսիրողաբար,
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք եւ դարդանյանք, եւ սատարներ,
Պիտի խոսեմ, ինչ կըրծքիս տակ սիրտըս է ինձ հըրամայում.
Գընացեք այժմ ն ընթրեցեք քաղաքի մեջ, ինչպես առաջ
Եվ ամեն ոք թող ուշք դընի գիշերային պահպանության,
Իսկ Իդեոսն առավոտ վաղ թող որ գընադեպի նավերն
370Ու պատգամի Ագամեմնոն եւ Մենելավ Ատրիդներին
Խոսքը Պարիս-Ալեքսանդրի, որ այս կըռվի պատճառն եղավ:
Եվ խելացի մի առաջարկ ավելացնենք, եթե ուզեն,
Դադարեցնել կըռիվն առժամ, դիակները այրենք մինչեւ,
Ապա կըրկին շարունակենք մեր պատերազմն արյունահեղ,
Մինչ բաժանի մեզ մի աստված, տա հաղթություն մեկնումեկիս»:
Այսպես ասաց, եւ բոլորը նըրա խորհուրդն ընդունեցին,
Եվ ընթրեցին ապա նըստած ըստ գընդերի իրարու մոտ։
Իսկ Իդեոսն առավոտ վաղ գընաց նավերն աքայեցոց,
Գըտավ այնտեղ դանայեցոց որդիներին արիսական՝
380Ագամեմնոն Ատրիդեսի նավատորմի մոտ հավաքված,
Ատյան մըտավ ու բարձրաձայն այսպես ասաց նա համարձակ.
«Ո՛վ Ստրիդես, եւ դուք բոլոր աքայեցոց մեծամեծներ,
Պրիամը ինձ եւ մյուս ավագ տըրոյացիք պատվեր տըվին
Պատմել այստեղ, թե հաճելի լինի ձեզ այդ եւ օգտավետ,
խոսքը Պարիս Պրիամյանի, որ այս կըռվի պատճառն եղավ,
Այն ողջ գանձը, որ Տըրոյա բերեց Պարիսն իր նավերով,
(Ա՜խ, երանի, որ այն վաղուց կորած լիներ բոլորովին)
Ուզում է նա ետ դարձընել, տալով վըրան եւ իրենից,
Իսկ վարսագեղ Հեղինեին՝ Մենելավի նախկին կընոջն
390Ասում է նա վըճռողաբար, որ չի ուզում վերադարձնել,
Չընայած որ տըրոյացիք հորդորում են ետ տալ նըրան:
Պատվիրեցին նըրանք նույնպես ձեզ ասելու, եթե ուզեք,
Դադարեցնել կըռիվն առժամ, մինչեւ այրենք դիերը մեր,
Ապա դարձյալ շարունակենք մեր պատերազմն արյունահեղ,
Մինչ բաժանի մեզ մի աստված, տա հաղթություն մեկն ու մեկիս»։
Ասաց, եւ ողջ արգիացիք խոր լըռություն պահպանեցին,
Եվ վերջապես այսպես ասաց Դիոմեդեսն ահեղագոռ.
«Ո՛չ, մեզանից եւ ոչ մի մարդ չի ընդունի Ալեքսանդրից
Եվ ոչ մի գանձ, մինչեւ անգամ գեղաչըքնաղ Հեղինեին,
400Երեխային անգամ պարզ է, որ տըրոյանց վերջն է հասել»:
Այսպես ասաց, եւ գոչեցին աքայեցիք միահամուռ,
Ըսքանչացած ձիահըմուտ Դիոմեդեսի խելոք խոսքից,
Եվ թագավոր Ագամեմնոնն Իդեոսին դարձավ այնժամ.
«Ինքը՛դ, ահա, ո՛վ Իդեոս, լըսեցիր խոսքն աքայեցոց,
Որ տալիս են ի պատասխան, որին և ե՛ս եմ համամիտ:
Իսկ դիակներն հավաքելուն եւ այրելուն հակառակ չեմ,
Զի չըպետք է մեռելների հանդեպ երբեք ժըլատ լինել.
Պետք է անշուշտ այրել նըրանց, որպեսզի շուտ հանգըստանան.
Եվ թող լըսի ուխտս Արամազդն՝ Հերայի այրն ահագնագոռ»:
410Ասաց եւ իր գավազանը բարձրացրեց վեր՝ աստվածներին,
Եվ Իդեոսն վերադարձավ դեպ Իլիոնը նըվիրական:
Նըստել էին ակըմբահույլ տըրոյացիք եւ դարդանյանք
Ժողովի մեջ, ըսպասելով Իդեոսի վերադարձին,
Որը հասավ եւ հոտընկայս պատմեց բոլորը յուրայնոց:
Ու վեր կացան միահամուռ, գործի անցան անմիջապես,
Ոմանք սայլով դիերն էին կըրում դաշտից եւ ոմանք՝ փայտ:
Աքայեցիք նըմանապես՝ նավերից դուրս գալով իրենց,
Բաժանվեցին երկու մասի ու նույն գործով ըզբաղվեցին։
Արեգակը նոր էր ծագել ու շողում էր դաշտի վըրա
420Հանդարտասահ բարձրանալով օվկիանոսից երկինքն ի վեր,
Երբ որ դաշտում երկու ազգերը իրարու հանդիպեցին:
Ամեն մեկը դաշտում ընկած իր մեռելն էր փընտրում փութով,
Եվ շատ դըժվար էր ճանաչում յուրաքանչյուրն իր ընկածին:
Լըվանալով բիծերն արյան ու թափելով հորդ արտասուք՝
Տըրոյացիք դիերն իրենց բառնում էին սայլի վըրա:
Պրիամ արքան արգելում էր բարձըր ձայնով ողբալ նըրանց,
Դիակները լուռ դիզելով խարույկների վըրա նըրանք
Այրեցին ողջ ու լըռելյայն վերադարձան Իլիոնը սուրբ:
Այդպես նան մյուս կողմում աքայեցիք պըղընձազեն
430Խոցված սըրտով դիակները խարույկների վըրա դիզած
Հըրին տըվին ու դարձան դեպ նավերն իրենց ծովագընաց։
Արշալույսը դեռ չէր ծագել, ու տակավին գիշեր էր մութ,
Երբ աքայանց ընտիր մի գունդ հավաքվելով խարույկի շուրջ
Մեծ դամբարան կանգնեց այնտեղ՝ հողը դաշտից փոխադրելով:
Եվ շինեցին ապա նըրա շուրջը բուրգեր բարձրականգուն,
Իբրեւ պատվար ամրակառույց` պաշտպան իրենց եւ նավերին:
Բացին նըրանց մեջ հաստատուն լայն դարբասներ, որոնց միջով
Կարենային ձիերն իրենց անցնել առանց դըժվարության:
Պարիսպներին մոտիկ, դըրսից փորեցին մի խորը խըրամ,
440Բավական լայն եւ տընկեցին մեջը ցըցեր հաստ ու հուժկու:
Այսպես անդուլ եւ անդադար տըքնում էին աքայեցիք։
Իսկ աստվածները՝ շանթընկեց Արամազդի շուրջը նըստած
Ըսքանչանում էին նըրանց այդ մեծագործ աշխատանքով.
Եվ խոսք առավ նըրանց միջից նախ Պոսեյդոնն երկրասասան.
«Հայր Արամազդ, մահկանացու մարդկանցից ո՞վ այսուհետեւ
Իր խորհուրդներն ու մըտքերը հայտնե պիտի անմահներին։
Դու չե՞ս տեսնում, ահա՛ դարձյալ գիսակագեղ աքայեցիք
Նավերի շուրջ կանգնեցրին նոր պարիսպ ու խոր փոս փորեցին՝
Ոչ իսկ առանց աստվածներին շըքեղ ձոներ մատուցելու։
450Այս մեծ գործի փառքը պիտի հասնի հեռո՛ւ, ծագեի ծագ,
Ու մոռացվեն պիտ այսուհետ պատվարներն այն, որ կանգնեցրինք
Ապոլլոնը եւ ես դյուցազն Լավմեդոնի քաղաքի շուրջ»:
Ամպրոպային Զեւսը սաստիկ ցասմամբ ասաց Պոսեյդոնին.
«Մեծահըզո՛ր երկրասասան, այդ ի՞նչ խոսքեր դու ասացիր:
Աստվածներից մեկը գուցե երկյուղ կըրի այդ բաներից,
Որն իր ձեռքով եւ զորությամբ քեզանից շատ ետ է մընում.
Բալց քո փառքը արեւի պես պիտ տարածվի ամենուրեք։
Ասում եմ քեզ ահավասիկ, աքայեցիք երբ որ նորից
Վերադառնան նավատորմով դեպ հայրենի աշխարհն իրենց,
460Դու պարիսպն այդ կործանելով՝ ծովը թափիր հիմնահատակ,
Եվ ավազով ծածկիր ապա մեծատարած ծովափն այնպես,
Որ ջընջըվի ամբողջովին այդ պարըսպի հետքը անգամ»։
Այսպես էին խոսում նըստած անմահները իրարու հետ:
Մըտավ արեւն, ու գործն իրենց ավարտեցին աքայեցիք,
Այնուհետեւ վըրաններում մորթոտելով մի-մի արջառ
Հավաքվեցին նըրանք խումբ- խումբ ու նըստեցին ճոխ ընթրիքի։
Հասել էին Լեմնոս կըղզուց գինի բերող բազում նավեր,
Որ ուղարկել էր Յասոնյան Եվենոսր նըրանց համար,
Եվենոսը, որին ծընեց Հիփսիպիլեն Յասոնեից:
470Դըրանցից զատ Յասոնյանը հարյուր մար էլ գինի ղըրկեց
Ագամեմնոն եւ Մենելավ Ատրիդների համար հատուկ։
Գիսակագեղ աքայեցիք առնում էին նըրա գինին,
Փոխարենը տալով պըղինձ, ոմանք երկաթ ջինջ ու փայլուն,
Եվ ուրիշներ՝ կաշի, նույնիսկ եզներ տալով եւ գերիներ։
Այդպես նըրանք գիշերն ի բուն ուրախացան կերուխումով,
Ինչպես նաեւ տըրոյացիք միահամուռ՝ քաղաքի մեջ։
Իսկ Զըրվանյան Զեւսը նըրանց նոր աղետներ էր պատրաստում,
Որոտալով ամբողջ գիշեր, նըրանք վախից գունաթափված
Թափում էին բաժակներից գինին գետին ամեն անգամ,
480Եվ ոչ ոք չէր համարձակվում ըմպել բաժակն իր գինով լի՝
Ահեղազոր ու բարկաճայթ Արամազդին դեռ չըձոճած։
Վերջը ընկան ու քընեցին՝ քընի պարգևն ընդունելով։
Երգ ութերորդ։ Կիսատ մարտ
1Քըրքմահանդերձ այգն էր բացվում տիեզերքի վըրա համայն,
Երբ ժողովի հըրավիրեց Արամազդը շանթազըվարճ՝
Աստվածների կաճառը ողջ՝ Ոլիմպոսի վեհ կատարին։
Խոսում էր նա և անմահներն ուշադրությամբ լըսում Էին,
«Լըսեք խոսքն իմ, ո՛վ երկնավոր աստվածներ և աստվածուհիք,
Ասում եմ ձեզ, ինչ որ սիրտս է իմ կըրծքի տակ ինձ հորդորում։
Թող ձեզանից և ոչ մեկը՝ աստված և կամ աստվածուհի,
Չընդդիմանա հըրամանիս, այլ միաձույլ հավանությամբ
Ձեռք տըվեք ինձ, որպեսզի շուտ ծըրագիրըս գըլուխ բերեմ:
10Իսկ թե տեսնեմ՝ կամքիս հակառ, որևէ մեկն ինքնագըլուխ
Օգնության է գընում ծածուկ տըրոյացոց կամ աքայանց,
Խոշտանգահար ու խայտառակ պիտի դառնա դեպի Ոլիմպ,
Կամ կըբըռնեմ նըրան և խոր Տարտարոսը կըգըցեմ մութ,
Հեռու, մինչև անդընդախոր սանդարամետն ըստորերկրյա,
Որ երկաթից դըռներ ունի և պըղընձյա շեմք–դըրանդի,
Եվ դըժոխքից այնքան է խոր, որքան բարձր է երկինքն երկրից։
Այնժա՛մ կըզգա, թե ես որքան հըզոր եմ ողջ անմահներից։
Հանդես եկեք, ո՛վ աստվածներ, և փորձելով համոզվեցեք,
Առեք իսկույն ու կախեցեք ոսկի շըղթա մի երկընքից,
20Ու կախվեցեք այդ շըղթայից բոլորդ՝ աստված, աստվածուհի,
Սակայն պիտի չըկարենաք երկընքից դեպ երկիր քաշել
Արամազդին ըզգոնամիտ, թեկուզ որքանէլ չարչարվեք:
Իսկ եթե ես ինքըս ուզեմ, վեր կըքաշեմ անմիջապես
Եվ դեպ երկինք կըբարձրացնեմ երկիրը, ծովն էլ նըրա հետ:
Շըղթան ամուր ես կըկապեմ Ոլիմպոսի բարձըր ծայրին,
Եվ կըմընա աշխարհն ամբողջ օդում առկախ, օրորվելով:
Այսքա՛ն ահա հըզոր եմ ես աստվածներից ու մարդկանցից»։
Այսպես ասաց ամպրոպադեզն, ու բոլորը պապանձվեցին.
Նըրա խոսքից սարսափահար, զի սաստալի ցխոսեց նա խիստ,
30Բայց վերջապես խոսեց ծավի Աթենաս վեհ աստվածուհին.
«Հայր մեծազոր մեր Զըրվանյան, վեհագույնըդ արքաներից,
Մենք էլ գիտենք, որ զորությունդ անընկճելի է, անվըկանդ,
Բայց մենք ցավում ենք քաջամարտ աքայեցոց համար անչափ,
Որոնք իրենց օրհասին մոտ՝ պիտի ջընջվեն դաժանորեն։
Մարտից հեռու կըքաշվենք մենք, եթե այդ ես հըրամայում,
Մի օգտակար խորհուրդ միայն ուզում ենք տալ արգիացոց,
Որ չըկորչեն ըսպառըսպուռ՝ զոհ գընալով քո բարկության»։
Եվ ժըպտալով, ամպակուտակ Զևսը այսպես պատասխանեց.
«Հանգիստ եղիր, Կառափնածին, մի՛ վախենար դուստր իմ սիրուն,
40Ես այդ բաներն ամենևին լուրջ չեմ ասում և ի սըրտե,
Քո նըկատմամբ ուզում եմ ես ներողամիտ ու հաշտ լինել»։
Այս ասելով՝ կառքին լըծեց նըժույգներն իր պըղընձաթաթ,
Սըրաթըռիչ, օդապարիկ, ճաճանչագեղ ու ոսկեբաշ,
Եվ հագնելով համակ ոսկի իր ըզգեստներն, առավ իսկույն
Վայելչահյուս ոսկյա մըտրակն ու բարձրացավ կառքը շըքեղ։
Զարկեց մըտրակն ու սըլացան նըժույգները հոժարակամ
Աստեղազարդ լայն երկընքի ու երկրի լուրթ միջոցի մեջ։
Հասավ Իդա աղբյուրաբուխ, մայրը բազում գազանների,
Գարգարի մոտ, ուր սուրբ անտառ և խընկաբույր ունի բագին:
50Աստվածների և մարդկանց հայրն այնտեղ իր կառքը կանգնեցրեց
Եվ ձիերին արձակելով՝ ծածկեց քողով մառախուղի,
Իսկ ինքն այնտեղ, լեռան վըրա նըստեց փառքովն իր սիգապանծ
Ու դիտում էր տրոյանց քաղաքն ու նավատորմն աքայեցոց:
Այդ միջոցին գիսակագեղ աքայեցիք վըրաններում
Ընթրում էին ըշտապ-ըշտապ, զինավառվում ռազմի համար:
Այդպես զինվում էին նաև տըրոյացիք քաղաքի մեջ,
Սակավաթիվ քան աքայանք, բայց ամեն ոք հըրաբորբոք,
Քաջախիզախ՝ իր զավակի, կընոջ համար մարտընչելու։
Դարբասները լայն բացվեցին, ու դուրս խուժեց զորքը գունդ-գունդ՝
60Ե՛վ հետևակ, և ձիավոր՝ շըռընդալից մի աղմուկով։
Եվ երբ հասան նըրանք այնտեղ, ուր որ պիտի ճակատեին,
Իրար առան նիզակ ու տեգ, վահան ասպար, զըրահ ու զեն:
Պըղընձազեն կըտրիճների թափն ու կորովն ահեղազայր
Իրար էին բախվում ահեղ ու խոցոտում, խեղում իրար.
Լըսվում էին ամեն կողմից շրռընդալից շաչ ու շառաչ,
Կըռվողների գոչյունը գոռ, մեռնողների ճիչն ու հառաչ,
Մեռնում էին ու մեռցընում, ու ներկվում էր երկիրն արյամբ:
Առավոտյան, երբ նոր էր դեռ բարձրանում օրն աստվածային
Թըռչում էին նետերն անդուլ, և ընկնում էր զորք անհամար:
70Իսկ երբ ճախրեց արևը վեր և երկընքի մեջտեղն հասավ,
Այն ժամանակ ամենազոր Զևսը ոսկյա կըշեռքն առավ,
Դըրեց երկու նըժարներում անզարթ քընի երկու վիճակ՝
Ձիահըմուտ տըրոյացոց և աքայան ցպըղընձազգեստ,-
Ու մեջտեղից բըռնած քաշեց, հակվեց օրհասն աքայեցոց,
Իջավ, նըստեց նըրանց վիճնակն արգասավոր երկրի վըրա,
Իսկ տըրոյանց վիճակն ելավ, հասավ մինչև երկինքը լայն:
Այն ժամանակ գոռաց ահեղ Զևսն Իդայի բարձրությունից
Ու նետեց շանթ մի բարկաճայթ՝ աքայեցոց բանակի մեջ։
Դըժգունեցին աքայեցիք այդ որոտից սարսափահար,
80Եվ սիրտ չարին մընալ այդտեղ ո՛չ Իդոմենն և ո՛չ Ատրիդ
Ագամեմնոնն ու Այաքսներն՝ արբանյակները Արեսի:
Մընաց միայն արգիացոց պահապանը՝ Նեստորը ծեր
Ա՛յն պատճառով, որ նըրա ձին նըվաղում էր նետահարված,
Որին զարկեց Ալեքսանդրոսն՝ այրը չըքնաղ Հեղինեի,
Զարկեց գըլխի այնտեղը ճիշտ, որտեղ մազերն են առաջին
Բուսնում ձիու գանգի վըրա՝ վըտանգավոր տեղ մահառիթ:
Ձին ծառս եղավ ցավից, քանզի խըրվել էր ծայրը գանգի մեջ.
Պըտըտվելով ինքն իր վըրա, խըրտնեցրեց նա մյուս ձիերին:
Եվ մինչ ծերը կոտրատում էր սըրով փոկերն երիվարի,
90Վըրա հասան Հեկտորական երիվարները սըրարշավ,
Թըռցընելով հոծ բազմության միջից հանդուգըն Հեկտորին։
Եվ ծերունին այդտեղ անշուշտ կըգըտներ մահն իր չարատանջ,
Եթե Տիդյանն ահեղագոռ նըրան իսկույն չընըկատեր,
Որը ահեղ ձայնով գոռաց՝ կըշտամբելով Ոդիսևսին
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, բազմահընար դու Ոդիսևս,
Ո՞ւր ես փախչում թիկունք դարձրած դու ամբոխից վատի նըման,
Կարող է մի ոսոխ հանկարծ տեգը վարսել թիկունքը քո.
Կանգ առ իսկույն, որ ծերունուց հեռու վանենք այդ վայրագին»։
Այսպես ասաց, բայց Ոդիսևսը վըշտալից ականջ չարավ,
100Ըշտապելով արագաքայլ դեպի նավերն աքայեցոց։
Իսկ Տիդեսի որդին մենակ կըռվողների մեջ խոյացավ,
Գընաց կանգնեց ծեր Նեստորի նըժույգների առաջ անահ
Եվ դառնալով ալևորին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ո՛վ ծերունի, երիտասարդ մարտիկները նեղում են քեզ,
Ջըլատվել են ուժերը քո, ու կըքել ես ծերության տակ.
Ապիկար է ծառադ խղճուկ և ձիերըդ դանդաղաշարժ,
Ուստի արի կառքըս նըստիր, որ տեսնես թե այս տըրովյան
Ձիերն որքան քաջավարժ են դաշտի միջով արշավելու,
Որոնց ինքըս ավարեցի Էնիասից մի ժամանակ,
110Երկուսն էլ ժիր ու քաջընթաց, արհավիրքի հընարագետ։
Նըժույգներիդ համար թող որ ծառաներըս հոգան, իսկ մենք
Տըրոյացոց վըրա վարենք այս ձիերը, որ հասկանա
Հեկտորը, թե իմ նիզակն էլ մոլեգնում է ձեռքերիս մեջ»։
Այսպես ասաց, ու դեմ չեղավ Նեստոր ասպետը գերենյան։
Ալևորի զամբիկների հոգսը առան իրենց վըրա
Քաջ ծառաներն՝ Սթենելոսն ու կորովի Եվրիմեդոնն,
Իսկ Նեստորը ելավ նըստեց Դիոմեդի կառքը շըքեղ,
Երասանները պաղպաջուն՝ ծերունին իր ձեռքը առավ,
Զարկեց մըտրակն ու սըլացան և Հեկտորին հասան շուտով։
120Տեգը նետեց Դիոմեդեսն, երբ առաջ էր թըռչում թափով,
Բայց վըրիպեց, ու տեգն առավ Պըրիամյանի կառավարին՝
Ենիոպին՝ մեծահոգի Թեբեոսի արի որդուն,
Որ ձիերի սանձն էր բըռնել, կառքից իսկույն ցած գըլորվեց
Կըրծքից խոցված, և նըժույգներն ընկըրկեցին փախս առնելով։
Ենիոպի մահը սաստիկ ցավ պատճառեց Պրիամյանին,
Որը թեև հույժ վըշտահար՝ թողեց նըրան այնտեղ ընկած
Ու փընտրում էր նոր կառավար. սակայն երկար չըմընացին
Երիվարներն վարիչից զուրկ, քանզի գըտավ նա վերջապես
Արքեպտոլեմ Իփիտյանին քաջակորով և ընդունակ,
130Որին հանձնեց արագավազ իր ձիերի սանձերը նա։
Այնտեղ սաստիկ ըսպանություն ու նախճիրներ կըլինեին,
Տրոյացիք գառների պես կըփարվեին Իլիոնի մեջ,
Թե սըրատես Արամազդն այդ չընըկատեր անմիջապես,
Որ բարկաճայթ որոտմունքով արձակեց շանթ մի բոցաշունչ
Ու հարվածեց Դիոմեդի նըժույգների դեմ ուղղակի։
Ծըծումբից բուռըն բըռընկված բարձրացավ բոց մի ահավոր,
Եվ ձիերը խըրտընելով սասանեցին կառքի ներքո.
Ծեր Նեստորի ձեռքից թըռան երասանները փայլփըլուն,
Եվ ահաբեկ հոգու խորքից այսպես ասաց Դիոմեդին.
140«Սալասըմբակ նըժույգներըդ փախցըրու շուտ, Դիոմեդե՛ս,
Չե՞ս հասկանում, որ չի օգնում քեզ Արամազդն ամպրոպային,
Զըրվանյան Զևսն այսօր միայն Հեկտորին է փառք ընձեռում,
Մի այլ անգամ մեզ կընձեռի փառքու պատիվ, թե կամենա,
Չըկա մի մարդ, որ կարենա նըրա խորհուրդը խափանել,
Որքան էլ որ քաջ լինի նա, զի հըզոր է Զևսն ամենից»:
Բայց Դիոմեդն ահեղագոռ նըրան այսպես պատասխանեց.
«Այդ բոլորը դու, արդարև, ճիշտ ես ասում, ո՛վ ծերունի,
Սակայն սաստիկ մի ցավ է իմ սիրտն ու հոգին կըսկըծացնում,
Որ Հեկտորը մի օր պիտի տըրոյացոց մոտպարծենա,
150Թե Տիդյանը իմ առջևից փախավ դեպի նավատորմիղ,
Այսպես կասի, այն ժամանակ լավ է որ ես գետին մըտնեմ»։
Եվ գերենյան ասպետը ծեր նըրան այսպես պատասխանեց.
«Սվաղ, որդի՛դ քաջ Տիդեսի, անվա՛խ, այդ դու ի՞նչ ես ասում,
Եթե Հեկտորն քեզ պես քաջի համար վախկոտ ու վատ ասի,
Նըրան հավատք չեն ընծայի դարդանացիք և տըրոյանք,
Չեն հավատա նըման ապեստ ըրոյուհիք ասպարակիր,
Որոնց առույգ այրերին դու տապալեցիր հողաթավալ»:
Այս ասելով՝ սալասըմբակ ձիերը ետ դարձըրեց նա
Ու փախցըրեց աղմըկալից ռազմի միջից, մինչ տըրոյանք
160Գոռ ու գոչով թափում էին նետերի խոլ տեղատարափ:
Գոչեց այնժամ ուժգին ձայնով կորդակաճոճ Հեկտորը մեծ.
«Քեզ, Դիոմեդ, դանայեցիք պատվում էին կոչունքներում
Միշտ առաջին տեղը տալով, մըսի լավն ու բաժակը լիք,
Իսկ հիմա քեզ պիտ անարգեն, զի վարվեցիր կընկա նըման,
Գընա կորի՛ր, վախկոտ աղջիկ, և ես երբեք չեմ թողնի քեզ,
Որ բարձրանաս մեր անառիկ աշտարակներն ամրապարիսպ,
Եվ նավերովդ գերի տանես տըրոյացի չըքնաղ կանանց,
Այլ շատ շուտով պիտի բերեմ քո սև մահվան օրհասը ես»:
Այսպես ասաց, և Տիդյանի սիրտը սաստիկ ալեկոծվեց.
170Շուռ տալ գըլուխը ձիերի ու ճակատե՞լ դեմ-հանդիման։
Երեք անգամ ծըփաց նըրա սիրտը այդ նույն մըտածումով,
Եվ երեք հեղ Զևսը ըզգոն գոռաց Իդա լեռնից ահեղ,
Եվ հուսադրեց տըրոյացոց այդ նըշանով՝ ի հաղթություն։
Մինչդեռ Հեկտորը բարձրաձայն սիրտ էր տալիս տըրոյացոց.
« Տըրոյացի՛ք, լիկյանք և դուք՝ ձեռնամարտի՛կ դարդանյաններ,
Արի եղեք, սիրելիներս, հիշեցեք ձեր կորովը դուք,
Տեսնում եմ, որ Զևսը ըզգոն հաղթություն է խոստանում մեզ,
Տըրոյացոց՝ փառք ու պատիվ և սատակումն՝ աքայեցոց:
Անմի՛տ մարդիկ, որ կանգնեցրին պարիսպ-պատնեշն այդ անճարակ,
180Որը, սակայն, չի տոկալու ահագնամեծ իմ զորության.
Ձիերս առանց դըժվարության կըցատկեն այդ փոսի վրայից,
Իսկ գոգավոր նավերի մոտերբ որ հասնեմ, լավ հիշեցեք,
Չըմոռանաք հուրն ավերիչ, որպեսզի ես այրեմ բոլոր
Նըրանց նավերն հըրդեհակեզ ու կոտորեմ արգիացոց
Իրենց վառվող նավերի շուրջ, երբ որ ծըխից շըշմեն նըրանք»։
Այս ասելով՝ նա բարձրաձայն խըրախուսեց իր ձիերին.
«Օ՛, Շեկ, Ճեպճեմ, Աշխետ աշխույժ և դո՛ւ, Նըշող աստվածային,
Հատուցե՛ք ինձ փոխարենը այն խընամքի ամենագութ,
Որ ձեզ բամբիշ Անդրոմաքեն՝ դուստրը ազնիվ Էտիոնի
190Շըռայլում է, լըցնելով ձեր առջև առատ ընտիր ցորեն,
Տալով նաև ազնիվ գինի, որ հագեցնեք ծարավը ձեր,
Ձեզ հոգալով ինձնից առաջ, որ իր առույգ ամուսինն եմ։
Դըռույթ տըվեք, թըռեք արագ, որ կարենանք խըլել բըռնի
Ծեր Նեստորի վահանն, որի փառքը երկինքն է հասել արդ.
Ասում են թե ոսկի է զուտ իր հաստապինդ բըռնելիքով,
Ապա խըլենք ձիահըմուտ Դիոմեդեսի հաղթ ուսերից
Զարմանարվեստ զըրահը կուռ՝ գործը ճարտար Հեփեստոսի։
Եթե խըլենք դըրանք, անշուշտ, այս գիշերն իսկ նավ կընըստեն»։
Այսպես ասաց խըրոխտ Հեկտորն, ու զայրացավ արգո Հերան,
200Ու շարժվելով գահի վըրա՝ դըղըրդացրեց Ոլիմպն երկար,
Ասա դարձավ հըզոր աստված Պոսեյդոնին այս խոսքերով.
«Ո՛հ, մեծազո՛ր երկրասասան, ասա, մի՞թե չի վըրդովվում
Սիրտը քո լայն կըրծքի ներքո դանայեցոց այս կորուստից,
Որոնք քեզ միշտ նըվերներ են բերում հաճո և ցանկալի
Հելիկեում և Էգասում, և հաղթություն չե՞ս տ նըրանց։
Եթե բոլորս՝ դանայեցոց կողմնակիցներս ուզենայինք
Վանել, փըշրել տրրոյացոց, սանձել ահեղ Արամազդին,
Իդա լեռան վրա այնժամ նա միայնակ պիտի մընար»։
Երկրասասան արքան սաստիկ բարկանալով՝ ասաց նըրան.
210«Հերա՚, հախուռն ու մեծախոս, այդ ի՞նչ խոսքէր դու ասացիր,
Քավ լիցի թե մենք մյուսներս թըշնամանանք և ընդվըզենք
Արամազդի դեմ Զըրվանյան, զի մեզանից ուժեղ է նա»։
Նրանք այսպես Ոլիմպոսում խոսում էին իրարու հետ,
Մինչ աքայանց նավատորմի և պարըսպի միջև ելած
Տարածությունն ամբողջ էր լի ռազմիկներով ասպարավոր։
Նըրանց բոլոր իառնիխուռըն` Հեկտորն էր քաջ քըշում այնտեղ,
Զույգն Արեսի, որին փառքով պըսակում էր Զևսը այդօր։
Նա տոչորիչ հըրով կայրեր աքայեցոց նավերն ամեն,
Եթե արգո Հերան հանկարծ չըներշընչեր Ագամեմնին՝
220Ինքը անձամբ գընալ այնտեղ և բոլորին քաջալերել։
Ագամեմնոնն հուժկու ձեռքով բըռնած թիկնոցն իր ծիրանի
Վազեց իսկույն դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց
Ու կանգ առավ Ոդիսևսի ահագին, սև նավի վըրա,
Որ մեջտեղն էր, որպեսզի իր ձայնը հասնի երկու կողմին -
Այաքսի մեծ վըրաններից մինչ խորաններն Աքիլլեսի:
Քաշել էին նրանք իրենց նավերը դեպ ծայրամասեր,
Իրենց ուժի և զորընդեղ բազուկների վըրա վըստահ:
Այդտեղ կանգնած, ահեղ ձայնով աղաղակեց դանայեցոց.
«Ամո՛թ, ամո՛թ, արգիացիք, գեղեցկադեմ դուք վախկոտներ,
230Ո՞ւր գընաց ձեր խըրոխտանքը, թե ամենից քաջերն եք դուք,
Որ երբեմըն Լեմնոսի մեջ այնպես մեծ-մեծ էիք ջարդում,
Ուտելով միսն առատ-առատ երկար եղջյուր արջառների
Եվ ըմպելով թակույկներից ընտիր գինին զըվարթարար,
Թե ձեր ամեն մեկը՝ հարյուր, երկու հարյուր տըրովցու հետ
Կըմըտնի գոռ մենամարտի և կըհաղթի բոլորին էլ.
Այնինչ հիմա չեք կարող դուք միայն մեկի՛ դեմը դուրս գալ-
Հեկտորի դեմ, որ նավատորմն այրելու է լափող հըրով։
Հայր Արամազդ, ո՞ր մեծազոր թագավորի գըլխին այսքան
Փորձանք բերիր ու զըրկեցիր նըրան իր փառք ու պարծանքից
240Եվ սակայն ես քո գեղազարդ բագիններից և ոչ մեկի
Մոտից չանցա,- երբ նավերովս այստեղ եկա կոտորվելու, —
Առանց ամեն մեկի վըրա ճարպ ու զիստեր ճենճերելու,
Ցանկանալով հիմնահատակ քանդել Տրոյան ամրապարիսպ:
Սակայն հիմա, հայր Արամազդ, այս խընդիրքըս կատարի լոկ,
Թույլ տուր գոնե, որ ողջանդամ փախչենք, պըրծնենք այս աղետից,
Չըթողնելով, որ տըրոյանք աքայեցոց սիսպառ ջընջեն»։
Այսպես ասաց, Հայրը նըրա արցունքների վըրա գըթաց,
Եվ ակնարկեց, որ ազատվեն արգիացիք կոտորվելուց.
Մի մեծ արծիվ ուղարկեց նա, գերհըզորը թըռչուններից,
250Որ բըռնել էր ճիրաններում մի արագոտն եղնիկի ձագ.
Գըցեց նըրան Արամազդի գեղեցկաշուք բագնի վըրա,
Ուր աքայանք պատգամահայր Զևսին զոհեր էին ձոնում:
Նըրանք այդ մեծ թըռչնին ի տես, որ գալիս էր Արամազդից,
Սիրտ առնելով, խըրոխտաբար տրոյանց վրա գըրոհեցին:
Դանայեցոց բազմամբոխից ոչ ոք այնտեղ չըխիզախեց
Առաջինը անցնել փոսից և ճակատել թըշնամու դեմ,
Տիդյանից զատ, որ իր անզուսպ նըժույգներով դուրս խոյացավ
Եվ ըսպանեց տըրոյացոց մի կըտրիճի ըսպառազեն՝
Ագելավոս Փրադմոնյանին, որի մեջքին զարկեց տեգով,
260Երբ շուռ տալով ձիերը նա դեպի փախուստ էր ըշտապում,
Սըլաքն անցավ ուժգին թափով ու դուրս եկավ կըրծքից, և նա
Կառքից իսկույն ցած գըլորվեց, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Նըրանից ետ Ագամեմնոնն ու Մենելավն առաջ անցան,
Ապա երկու Այաքսները ահագնասաստ մի զորությամբ,
Իդոմենեն ու հետո իր զինակիրը՝ Մերիոնը քաջ,
Որը այնապես նըման էր բուռն, արյունառուշտ Ենալին.
Նըրանից ետ Եվրիպիլոսն՝ Եվեմոնի պայծառ որդին,
Եվ իններորդը՝ Տևկրոսը, լայնալիճն իր լարած ճապուկ,
Որը մտավ Տելամոնյան Այաքսի մեծ ասպարի տակ:
270Այաքսը մեծ իր վահանը բարձրացնում էր, և նա արագ,
Աչք ածելով իր չորս բոլոր, լարում էր մեծ աղեղն ընդփույթ,
Եվ երբ խոցեր մի ոսոխի, ու սա ընկներ գետնատարած՝
Գալիսէր նա, մանուկն ինչպես, որ դեպի մոր գիրկն է վազում,
Ու ծըվարում էր Այաքսի հըսկայական ասպարի տակ:
Եվ արդ, հիշենք տըրոյանցից նախ ո՞ւմ զարկեց Տևկրոսը քաջ:
Առաջինը՝ Որսիլոքին, Որմենոսին, Ոփելեստին,
Քըրոմիոսին և Դետորին, Լիկոփանտին աստվածազարմ,
Պոլիմենյան Ամոպավնին, Մելանիպին, - որոնց բոլոր
Իրար ետև դիաթավալ փըռեց գետին բազմաբեղուն:
280Այդ տեսնելով, ուրախացավ Ագամեմնոն արանց արքան,
Որ կորովի իր աղեղով ջընջում է նա տըրոյցոց,
Եվ մոտ գալով՝ զարմանալի դյուցազունին այսպես ասաց.
«Տևկրո՛ս, գըլուխ դու գեղեցիկ, Տելամոնյան, իշխան ազգաց,
Նետի՛ր այդպես, թերևըս դու դանայեցոց ի լույս ցաթես
և քո հորը՝ Տելամոնին, որ քեզ սընեց մանկությունից,
Ու թեպետև դու հարճորդի՝ քեզ խընամեց նա իր տան մեջ.
Փառավորիր նըրան դու արդ, թեև հեռու է այստեղից։
Եվ ես ահա՛ ասում եմ քեզ, ու կատարեմ խոսքըս պիտի,
Եթե տան ինձ Աթենասը և Արամազդն ասպարակիր
290Հիմնահատակ քանդել մի օր գեղեցկակերտ Իլիոնը սուրբ,
Ինձնից հետո, նախ և առաջ քո՛ ձեռքի մեջ պիտի դընեմ
Իբրև նըվեր մեծարանաց՝ եռոտանի և կամ մի կառք
Իր ձիերով, կամ թե մի կին, որ անկողնում քեզ հետ պառկի»:
Եվ պատասխան տալով նըրան՝ ասաց Տևկրոս ըսքանչելին.
«Վե՛հ Ատրիդես, ինչո՞ւ ես դու հորդորում ինձ՝ փութաջանիս,
Չեմ դադարի ես կըռվելուց, քանիդեռ ուժ կա ձեռքիս մեջ:
Այն օրից վեր, երբ Իլիոն քըշեցինք մենք տըրոյացոց,
Փուլ եմ բերում կորովաձիգ լայնալիճիս հանդիպողին:
Մինչև հիմա արձակեցի ես ութը նետ երկարասայր,
300Եվ ոչ մեկը չանցավ իզուր, ութը կըտրիճ տապալեցի,
Բայց չեմ կարող, չի հաջողվում այդ կատաղի շանը զարկել»:
Այսպես ասաց ու թըռցըրեց նա Հեկտորին նըշան բըռնած
Մի նոր փըքին՝ նըրան սըրտից խոցելու խոր տենչով տոչոր,
Բայց վըրիպեց, դիպավ կըրծքին Գորգիթիոն ըսքանչելու՝
Պըրիամոսի արի որդուն, որին ծընեց Էսիմեում
Հարս եկած մայրը Կաստրիանիրն՝ աստվածուհու պես գեղեցիկ:
Ինչպես խաշխաշը պարտեզում ծըռում է իր գըլխիկը հեզ
Ծանրաբեռնված իր պըտուղով, շաղ ու ցողով գարնանային,
Այդպես թեքեց սաղավարտով ծանրացած իր գըլուխը նա:
310Տևկրոսն ուրիշ մի փըքին էլ թըռցրեց լարից դեպի Հեկտոր՝
Դարձյալ սըրտին դիպցընելու բուռըն տենչով, վըրիժավառ,
Բայց վըրիպեց և ա՛յս անգամ, Ասոլլոնը նետը շեղեց,
Դիպավ կըրծքին, ըստինքի մոտ՝ նըրա կըտրիճ կառավարի,
Երբ դիմում էր դեպի գուպար. ընկըրկեցին ձիերը սուր,
Կառքից գետին գըլորվեց նա ու փըչեց շունչն անմիջապես։
Կառավարի մահը սաստիկ ցավ պատճառեց քաջ Հեկտորին,
Ու թեպետև հույժ վըշտահար, թողեց նըրան այնտեղ ընկած,
Եվ իր եղբոր՝ Կեբրիոնին, որը մոտիկ էր գըտնըվում,
Հըրամայեց սանձերն առնել, և եղբայրը հընազանդվեց:
320Հեկտորն այնժամ շըքեղ կառքից, ահեղագոչ, գետին ցատկեց,
Եվ առնելով գետնից մի քար՝ վազեց դեպի Տևկրոսն ուղիղ,
Վըրեժխնդիր, վառված նըրան կործանելու կատաղությամբ։
Տևկրոսն հազիվ իր կապարճից հանել էր նետ մի դառնաթույն
Ու զետեղել լարի վըրա, որ Հեկտորը կորդակաճոճ
Զարկեց ուսի ճիշտ այնտեղին, որտեղ անրակն է բաժանում
Պարանոցն ու կուրծքն իրարից, և ուր անշուշտ է մահացու:
Վեմն ահագին՝ ջախջախեց ջիլն ու թըմրեցրեց թևը նըրա.
Տևկրոսն ընկավ իր ծընկներին, և աղեղը թըռավ ձեռքից:
Բայց չըլըքեց, չըհեռացավ Այաքսն ընկած հարազատից,
330Մոտ վազելով անմիջապես ծածկեց նըրան իր ասպարով։
Շալակելով վիրավորին, ընկերները նըրա երկու՝
Եքիոսի որդին Մեկիստն ու Ալաստորն աստվածային,
Առան տարան դեպի նավերն, մինչ հեծում էր ծանրամըռունչ։
Ջևսը նորից տըրոյացոց ներշընչեց ուժ և քաջություն,
Ու քըշեցին գընդերն աքյանց ուղիղ մինչև խըրամը խոր:
Առաջամարտ ռազմիկներին Հեկտորն էր քաջ առաջնորդում,
Թոթափելով փայլակնացայտ իր աչքերից կրակ ու բոց։
Ինչպես բարակ, որը վայրի մի վարազի կամ առյուծի
Հետևն ընկած հալածում է արագավազ սըրունքներով,
340Փակչում մեջքի և ազդրերին՝ ըզգույշ հանկարծ ետ դառնալուն,
Այդպես Հեկտորն էր հալածում գիսակագեղ աքայեցոց,
Ըսպանելով, ըսպառելու ետ մընացած փախչողներին։
Փախան այդպես աքայեցիք, անցան փոսից ու ցըցերից
Շատ-շատերի թողած ճամփին տըրոյացոց ձեռքից ընկած,
Բայց հասնելով նըրանք իրենց նավերի մոտ, ուր կանգ առան,
Ըսկըսեցին սիրտ տալ միմյանց և ամեն ոք բազկատարած
Աղոթում էր ոլիմպական աստվածներին բարձըր ձայնով։
Քըշում էր քաջ Հեկտորը իր նըժույգները այստեղ-այնտեղ
Եվ գորգոնյան իր աչքերով նայում էր նա իր չորս բոլոր։
350Այդ տեսնելով՝ հուզվեց Հերա լուսածըղի աստվածուհին
Եվ դառնալով Աթենասին՝ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ավա՜ղ, դըստրիկդ ամենահաղթ՝ ասպարապերճ Արամազդի,
Օգնելու չե՞նք դանայեցոց գոնե իրենց ճգնաժամին,
Որ դըժընդակ ճակատագրին հասած արդեն սիտի կորչեն
Այդ Հեկտորի բիրտ բըռնությամբ, որի մոլուցքն անհընարին
Արդեն սահման ու չափ չունի, այնքա՜ն չարիք պատճառեց նա»։
Եվ Աթենաս աստվածուհին նըրան այսպես պատասխանեց.
«Վաղո՜ւց կորած կըլիներ նա իր մոլուցքով և զորությամբ
Արգիացոց ձեռքով ընկած իր հայրենի հողի վըրա,
360Եթե հայրըս չըմոլեգներ եղեռնական խորհուրդներով
Անագորույն և ապիրատ, միշտ հակառակ իմ ջանքերին:
Նա չի ուզում հիշել երբեք, որ իր որդուն բազում անգամ
Ես փըրկեցի Եվրիսթեսի տաժանքներից ու փորձանքից:
Լալիս էր նա աչքն երկընքին, և Արամազդն ինձ ուղարկեց,
Որ ես գընամ և օգնության ձեռք կարկառեմ նըրան երկնից:
Սակայն եթե այս բոլորը կանխատեսել կարենայի,
Այն ժամանակ երբ ուղարկվեց դեպ դըժոխքի դուռն ամրափակ,
Որ փախցընի դըժոխապետ աստըծու շանը ահավոր,
Չեր ազատվի առատահոս Ստիքսի խոր հորձանքներից։
370Իսկ նա հիմա ատում է ինձ, Թետիսի կամքնէ կատարում,
Որ ծընկներին փարվեց նըրա և ծընոտը ձեռքով բըռնեց,
Աղաչելով, որ նա պատվի քաղաքավեր Աքիլլեսին:
Օր պիտի գա, որ նա նորից սիրուն խաժակ անվանե ինձ։
Բայց դու հիմա շուտ պատրաստիր սալասըմբակ ձիերը քո,
Մինչև որ ես ասպարակիր Արամազդի ապարանքում
Զինավառվեմ պատերազմի փայլակնացայտ զեն ու զարդով։
Տեսնենք՝ արդյոք սաղվարտաճոճ Հեկտորն ուրա՞խ պիտիլինի,
Տեսնելու մեզ՝ աստվածներիս պատերազմի ասպարեզում:
Տրոյանք նույնպես պիտ հագեցնեն թըռչուններին և շըներին
380Դիակներով իրենց՝ ընկած աքայեցոց նավերի շուրջ»:
Այսպես ասաց, հըպատակվեց նըրան Հերա աստվածուհին,
Ելավ գընաց պատրաստելու նըժույգները ոսկեսարյան,
Հերան՝ դուստրը մեծ Զըրվանի, երիցագույնը դիցուհյաց:
Իսկ Աթենասն՝ ասպարակիր Արամազդի դուստրը ահեղ
Շըղարշանուրբ խըլան շըքեղ - գործը ճարտար իր մատների -
Հոսեցնելով գեղեցկիրան հասակնի վար, հոր հատակին,
Ու հագնելով վարապանակն ամպրոպային Արամազդի`
Զինավառվեց վերից ի վար՝ ռազմի համար արտասվահեղց:
Ցատկեց ապա ու բարձրացավ բոցաճաճանչ կառքի վըրա,
390Առավ նիզակը հաստաբեստ, որով գընդեր է կործանում
Արիասիրտ դյուցազների, երբ որ նըրանց դեմ զայրանա
Ահեղազոր դուստրը իր հոր՝ ամպրոպադեզ Արամազդի:
Հերսն փութկոտ, արագ–արագ մըտրակում էր նըժույգներին,
Ու բացվեցին նըրանց առաջ երկնից դըռներն իրենք-իրենց,
Որոնց ժամերն են պահապան, զի նըրանց է պաշտոն տըրված
Երկինքը մեծ և Ոլիմպոսն բանալ–փակել խիտ ամպերով։
Ու դուրս եկան այդ դարբասով մըտրակելով նըժույգներին:
Տեսավ նըրանց բարձր Իդայից հայր Արամազդն ու բարկացավ,
Եվ Իրիսին կանչելով շուտ՝ հըրամայեց տանել պատգամ։
400«Թըռիր, ասաց, թեթև Իրիս, ետ դարձըրու դըրանց իսկույն
Եվ մի՛ թողնիր, որ հանդըգնեն թըշնամանալ նըրանքինձ հետ,
Լավ չի լինի, որ իրար հետպատերազմով համաձայնվենք:
Ասում եմ ես ահավասիկ, և ասածըս կըկատարեմ,
Կառքի ներքո ես կըկոտրեմ ոտքը նըրանց նըժույգների
Եվ իրենց ցած գըլորելով կըջախջախեմ կառքը շըքեղ,
Չեն բուժվելու տասը տարի նըրանք իրենց խոր վերքերից,
Որոնք պիտի բացվեն զարկով իմ բարկաճայթ ահեղ շանթի,
Որ հասկանա խաժակն այդ հեստ, թե ինչ բան է կըռվել հոր դեմ։
Իսկ Հերայի դեմ այնքան էլ չեմ զայրանում, որովհետև
410Սովոր է նա ամեն անգամ խորհուրդները իմ խորտակել»։
Այսպես ասաց հայր Արամազդն, ու հողմաթն Իրիսն իսկույն
Սուրաց արագ ու սըլացավ Իդա լեռնից դեպ Ոլիմպոս,
Ու հովտազարդ Ոլիմպոսի առաջին մեծ դարբասի մոտ
Հասավ նըրանց ու համբավեց պատգամն ահեղ Արամազդի.
«Ո՞ւր եք գընում, և ինչո՞ւ է մոլեգնում ձեր սիրտը այդպես.
Զըրվանյանը թույլ չի տալիս, որ դուք օգնեք արգիացոց.
Եվ ըսպառնաց այսպես, ահա, որը պիտի նա գործադրի,
Կառքի ներքո կըկոտրի ձեր նըժույգների ոտքերը նա,
Եվ ձեզ կառքից գըլորելով՝ կըջախջախի կառքը շըքեղ,
420Չեք բուժվելու տասը տարի դուք խորախոր ձեր վերքերից,
Որոնք պիտի բացվեն նըրա ահեղաճայթ շանթի զարկով.
Որ հասկանա խաժակը հեստ, թե ինչ բան է կըռվել հոր դեմ:
Իսկ Հերայի դեմ այնքան էլ չի բարկանում, որովհետև
Սովոր է նա հաճախ նըրա որոշումները խափանել։
Իսկ դու, դըժնե, շո՛ւն անպատկառ, թե արդարև համարձակվես
Նիզակդ ահեղ երբևիցե Արամազդի դեմ բարձրացնե՜լ...»:
Ասաց նըրանց ու հեռացավ արագաթև Իրիսն իսկույն:
Այն ժամանակ արգո Հերան այսպես խոսեցԱթենասին.
«Ո՛չ, մեծազոր դուստրըդ Զևսի, ես չեմ ուզում այսուհետև
430Զըրվանյանի հետ վատանալ մահկանացու մարդկանց համար.
Մեր ինչ գործն է, կըռվում թող որ մեկը մեռնի, մյուսն ապրի,
Որին ինչպե՞ս վիճակված է, թող Զևսն ինքը իր իսկ սըրտով
Աքայեցոց և տըրոյանց միջև արժան դատը տեսնի»։
Այսպես ասաց ու դարձըրեց նըժույգների գըլուխը նախ
Եվ ժամերը՝ գեղեցկաբաշ նըրանց ձիերն արձակեցին
Ու կապեցին աստվածային մըսուրների առջև առատ,
Կառք էլ տարան ու դեմ տըվին լուսաճաճանչ հաստ որմերին:
Ու գընացին աստվածուհիք աթոռների վըրա ոսկի՝
Անմահների մոտ նըստեցին հուզված սաստիկ ու սըրտաբեկ:
440Իսկ Արամազդ հայրն Իդայից վարեց կառքն իր գեղեցկանիվ
Դեպ Ոլիմպոսն ու շուտ հասավ բընակավայրն անմահների:
Պոսեյդոն մեծ արքան այնտեղ երիվարները արձակեց,
Կառքը ծածկեց կըտավե մեծ մի ծածկույթով, ապա տարավ
Արամազդին ամպակուտակ ու բազմեցրեց դարևանդին։
Նըստեց ահեղ աստվածահայրն իր ոսկեղեն գահի վըրա,
և բովանդակ Ոլիմպը մեծ դողաց նըրա ոտքերի տակ:
Աթենասն ու Հերան մեկտեղ Արամազդից հեռու նըստած
Չէին խոսում բոլորովին, ոչ էլ հարցում էին անում:
Բայց Զևսը, որ գիտակ էր ողջ անցուդարձին՝ այսպես խոսեց.
450«Ինչո՞ւ համար տըրտում եք դուք այդպես, Հերա և Աթենաս,
Շատ էլ երկար չըհոգնեցիք փառապարգև պատերազմում
Ի կորուստ քաջ տըրոյացոց, որոնց դեմ դուք մեծ ոխ ունեք:
Չըգիտեի՞ք, թե աննըվաճ են բազուկներս ու զորություն,
Ոլիմպոսի ողջ աստվածներն վըճիռըս չեն կարող փոխել:
Բայց դողն առավ ձեր ձեռքն ու ոտ, ու սոսկաց ձեր սիրտը սաստիկ
Պատերազմը դեռ չըտեսած, չապրած կըռվի տագնապը դեռ:
Աւում եմ ձեզ ահավասիկ, և ասածըս պիտ կատարվի,
Իմ կայծակով շանթահարված, այլևըս ձեր կառքով պիտի
Ետ չըդառնաք դեպի Ոլիմպ՝ բընակավայրն անմահների»։
460Ասաց, Հերան և Աթենասը զայրացած մըռմըռացին,
Նըստած մեկտեղ՝ տըրոյանց դեմ նոր ոճիրներ որոճալով։
Աթենասը ձայն չըհանեց ընդդեմ ցասկոտ աստվածահոր,
Թեև սաստիկ մի բարկություն թունդ էր հանում նըրա հոգին,
Սակայն Հերան չըհամբերեց սրտմըտությանն ու պոռթըկաց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ինչ դաժան խոսք ասացիր,
Քաջ դիտենք մենք, որ զորությունդ ահեղ է քո, անպարտելի,
Բայց մենք խըղճում, խանդաղատում ենք քաջամարտ աքայեցոց,
Որոնք պիտի կորչեն իսպառ ի լըրումըն չար օրհասի։
Կըռվին մենք չենք միջամտի, եթե այդ ես հըրմայում,
470Բայց ուզում ենք արգիացոց տալ օգտակար խորհուրդ մի լոկ,
Որ մինչև վերջ զոհ չըգընան ահեղասաստ քո բարկության»։
Եվ Արամազդն ամպրոպաբեր նըրան այսպես պատասխանեց.
«Վաղն առավոտ ավելի լավ տեսնես պիտի, եթե ուզես,
Զորությունը Զըրվանյանի, մեծապատիվ աչեղ Հերա,
Երբ ջընջելու լինեմ բազում պատերազմող արգիացոց:
Արագընթաց Հեկտորն արի չի դադարի մարտ մըղելուց
Մինչև քաջոտն Աքիլլեսը արթնանա իր նավերի մոտ,
Մինչև այնօր, երբ աքայանք տագնապահար և հուսահատ
Պիտի կըռվեն նավերի մոտ, Պատրոկլեսի դիակի շուրջ:
480Ահա այսպես է վիճակված. և բարկությունդ իմ փույթը չէ,
Նույնիսկ եթե դու գընայիր ծայրը ծովի ու ցամաքի,
Որտեղ Զըրվանն ու Հապեստոսն են արդ նըստած և էլ երբեք
Չեն վայելում ո՛չ երկնաճեմ ճառագայթներն արեգական,
Ոչ էլ զրվարթ ու զովարար սյուքերի շունչ անուշաբույր,
Այլ Տարտարոսն է տարածված խոր ու խավար նըրանց չորսդին։
Այսպես ահա մինչև այնտեղ անգամ եթե դու գընայիր
Մըռընչալով իմ դեմ՝ դարձյա՛լ բարկությունըդ իմ փույթը չէր,
Քանզի չըկա ավելի լիրբ ուրիշ ոչ ոք, ինչպես որ դու»:
Այսպես ասաց, լուսածըղի Հերան ոչ մի ձայն չըհանեց։
490Փայլուն ճաճանչն արեգակի մըտավ Օվկիանն անդընդախոր,
Սըփռելով սև, խավար գիշեր կենսապարգև երկրի վըրա:
Տըրոյացիք խիստ տըխրեցին դըրա համար, իսկ աքայանք
Ուրախացան՝ ողջունելով գիշերը հեշտ, հանգըստավետ։
Ու խորհուրդի կանչեց Հեկտոր ըսքանչելին տըրոյացոց՝
Աքայեցոց նավատորմից հեռու, հըսկա գետի ափին,
Մաքուր մի տեղ, ուր չըկային ոչ դիակներ և ոչ արյուն։
Բոլորն իրենց կառքից իջան ունկընդրելու Արամազդի
Սիրելագույն քաջ Հեկտորին, որ կանգնել էր բազմության մեջ.
Ձեռքին ուներ նա տասնըմեկ կանգունաչափ երկար նիզակ,
500Որ փողփողում էր առջևից և ոսկի օղ ուներ վրրան,
Կըռթընելով նրա վըրա՝ այսպես ասաց տըրոյացոց.
«Ինձ լըսեցեք, տըրոյացիք, դաշնակիցները և դարդանյանք,
Հույս ունեի ես համորեն աքայիկներն ու նավատորմն
Այսօր ջընջած վերադառնալ դեպի Իլիոնը հողմաշունչ,
Սակայն արևն ի մայր մըտավ, իջավ գիշեր խավարաբեր,
Ազատելով աքայեցոց և նավերը ծովի ափին:
Բայց մենք հիմա, բարեկամներս, հըպատակվենք սև գիշերվան,
Եվ մեր ընթրիքը պատրաստենք. նըժույգները գեղեցկաբաշ
Արձակեցեք ձեր կառքերից և նըրանց կեր տըվեք ուտեն։
510Քաղաքից շո՛ւտ բերեք արջառ և ոչխարներ բերեք պարարտ,
Եվ տըներից բերեք առատ հացու գինի, և փայտ բերեք,
Որ ողջ գիշեր մինչ արշալույս, մինչև պայծառ արևածագ
Վառենք խարույկ, և թող նըրանց ցոլքը մինչև երկինք հասնի,
Որ մի գուցե աքայեցիք, օգտըվելով մութ գիշերից,
Փորձեն հանկարծ փախչել ծովով` նստած իրենց նավերը սև,
Թող գեթ հանգիստ և ապահով նավ չընըստեն արգիացիք,
Այլ նըրանցից շատերը թող վերքերն իրենց տանը բուժեն,
Որ վախենան ուրիշ անգամ ամբարտավան հանդըգնությամբ
Ձիահըմուտ տըրոյացոց բերելու մարտ արտասվահեծ:
520Եվ արդ, թող որ մունետիկներն՝ սիրելիներն Արամազդի
Ազդարարեն ոստանով մեկ, որ պատանիք ծաղկափըթիթ
Եվ ալեզարդ ծերունիները հավաքվեն քաղաքի շուրջ
Ու բարձրանան բարձրադիտակ աշտարակներն աստվածակերտ:
Իսկ վեհերոտ կանայք թող որ բոլորն իրենց հարկերի տակ
Կըրակ վառեն ու պահակներ նըշանակեն ամենուրեք,
Որ չըլինի դարանամուտ թըշնամիներն ուշ գիշերով
Փորձեն քաղաք խուժել հանկարծ՝ զորքից թափուր և անպաշտպան:
Արդ, մեծասիրտ տըրոյացիք, թող կատարվի, ինչ որ ասի,
Եվ օգտակար խորհուրդներըս թող որ ճըշտիվ գործադըրվեն:
530Առայժմ այսքան, իսկ առավոտ ուրիշ պատվեր պիտի տամ ձեզ,
Եվ հույս ունեմ, որ օգնությամբ Զևսի և մյուս աստվածների
Կըհալածենք մենք այստեղից անագորույն այդ շըներին,
Որոնք օրհասն այստեղ բերին իրենց այդ սև նավատորմով։
Գիշերըս մենք լավ ուշք դընենք մեր բանակի պաշտպանությանն,
Իսկ առավոտ կանուխ ելնենք ու հագնենք մեր զենքերն ամեն
Եվ գոգավոր նավերի մոտ արթնացընենք բարկ Արեսին:
Տեսնենք՝ Տիդյան Դիոմեդե՞սն ինձ դեպ պարիսպ պիտի քըշի,
Թե՞ ես նըրան պըղընձահար պիտի սպանեմ ու կողոպտեմ։
Վաղը փորձով ցույց տա պիտի Դիոմեդեսն իր ուժը մեզ,
540Թե կարո՞ղ է տոկալ իրոք իմ նիզակի հուժկու զարկին։
Բայց կարծում եմ, թե առաջին քաջերի հետ պետք է որ նա
Գետին փըռվի խորը խոցված համհարզների հետ իր բոլոր,
Եվ այս ամենն առավոտ վաղ, արեգակը դեռ չըծագած:
Երանի՜ թե ես լինեի անմահ ընդմիշտ, անծերական
Եվ մեծարված այնպես, ինչպես Աթենաս մեծ աստվածուհին
Եվ Ապոլլոնն արծաթաղեղ, այնքան, որքան ըստույգ է, թե
Եղավ այս օրն աքայեցոց համար այնպես աղետաբեր»:
Այսպես ասաց Հեկտորը քաջ, ու ծափ տըվին տրրոյացիք,
Եվ քըրտնաթոր նըժույգներին արձակեցին իրենց լուծից՝
550Ու կապեցին պինդ փոկերով ամեն մեկին իր կառքի մոտ։
Բերին ապա գեր արջառներ ու ոչխարներ բերին պարարտ,
Եվ տըներից բերին առատ հաց ու գինի, ու փայտ բերին,
Եվ զոհեցին աստվածներին ըսպանդ ընտիր և անարատ:
Հովը դաշտից ճենճերն անուշ մինչև երկինք էր հասցընում,
Սակայն անմահ աստվածները չընդունեցին զոհը նըրանց,
Քանզի նըրանք ատում էին նըվիրական Իլիոնը սուրբ,
Պրիամոսին և քաջատեգ Պրիամոսի ժողովըրդին։
Տըրոյացիք մեր իղձերով անցկացրին այդ գիշերը ողջ
Պատերազմի դաշտում անթիվ վառ կըրակներ բորբոքելով։
560Ինչպես աստղերն են երևում լուսապայծառ լուսնյակի շուրջ,
Երբ խաղաղէ օդն, ու բոլոր բըլուրները, անտառ ու լեռ
Շողշողում են, ու ճեղքելով երկինք-եթերն անվայրափակ
Երևում է ամեն մի աստղ, ու ցընծում է սիրտը հովվի, —
Ցոլում էին այդպես անթիվ կըրակները տըրոյացոց
Քըսանթոսի և նավերի միջև ընկած բացաստանում:
Հազար խարույկ էր բոցկըլտում, և ամեն մի խարույկի շուրջ
Նըստած էին հիսուն մարտիկ, իսկ ձիերը կառքերի մոտ
Ուտում էին ճերմակ գարի, Արշալույսին ըսպասելով:
Երգ իններորդ։ Առաքելություն Աքիլլես մոտ
1Տըրոյանք այսպես հսկում էին, սակայն խուճապն աստվածառաք՝
Ցըրտասարսուռ Վախի ընկերն առել էր ողջ աքայեցոց,
Եվ համակված էին բոլորն անտանելի սուգով սաստիկ։
Ինչսեն Զեփյուռն ու Բորեասն անձավներից թըրակացոց
Հարձակվելով հանկարծակի հուզում են ծովը ձըկնավետ,
Ալիքները հըսկա լեռներ կուտակելով ծովի վըրա
Ու ծովից դուրս ափ շըպըրտում փըրփրակալած մամուռ անբավ, —
Այսպես՝ սըրտերն աքայեցոց ծըփում էին փոթորկահույզ։
Ատրիդեսը՝ դառնակըսկիծ ցավով խոցված ու սըրտաբեկ
10Գընոււմ-գալիս էր, հըրաման տալով ձայնեղ քարոզներին,
Որ ժողովի հըրավիրեն անուն-անուն ամեն մարդու՝
Լուռ, անաղմուկ, և առաջինն ինքն էր անձամբ կանչում նըրանց։
Եվ երբ եկան, հավաքվեցին, ոտքի ելավ Ագամեմնոնն
Առատահոս արցունքներով, աղբյուրի պես նըսեմաստվեր,
Որ բըխում է թըխակայլակ՝ ապառաժի բարձրությունից,
Ու դառնապես հառաչելով՝ այսպես խոսել ըսկըսեց նա.
«Ո՛վ սիրելի առաջնորդներ և իշխաններ արգիացոց,
Արամազդը ամնրոպադեզ ծանըր հոգսեր դըրեց վըրաս
Անագորո՛ւյն, որ նախապես խոստացավ ինձ և ակնարկեց
20Քանդել Իլիոնն ամրապարիսպ ու հաղթությամբ վերադառնալ:
Բայց նենգություն նյութելով արդ, հըրաման է տալիս նա ինձ,
Որ ձեռնունայն Արգոս դառնամ այսքան մարդու կորըստից ետ։
Թերևս ա՛յդ է կամքը հըզոր, իմաստնագույն Արամազդի,
Որ կործանեց հիմնահատակ բարձրակատար շատ քաղաքներ,
Ու տակավին քանդե պիտի, զի մեծապես զորեղ է նա։
Սակայն եկեք բոլորըս մեկ համաձայնվենք իմ խորհուրդին
Ու մեր նավերը առնելով` փախչենք դեպի մեր հայրենիք,
Քանզի այլևս անկարող ենք առնել Տրոյան լայնափողոց»։
Այսպես ասաց, և բոլորը մընացին լուռ ու կարկամած,
30Չէին խոսում աքայեցիք սուզված տըխուր խոհերի մեջ։
Եվ հուսկ ապա այսպես խոսեց Դիոմեդեսն ահեղագոռ.
«Ատրի՛դ, անմիտ խոսքիդ համար նախ ե՛ս պետք է կըռվեմ քեզ հետ,
Մի՛ բարկանար վըրաս, արքա, զի ժողովը թույլ է տալիս։
Դանայանց մեջ դու մի անգամ քաջությունըս նախատեցիր,
Բարբաջելով հանիրավի, թե ես վախկոտ եմ, վատասիրտ,
Այդ մասին քաջ գիտեն բոլոր աքայեցիք՝ մանուկ ու ծեր։
Բայց Զըրվանյանն իմաստնամիտ քեզ երկուսից մեկը տրվեց.
Տրվեց նա քեզ գավազանով բարձըր լինել ամեն մարդուց,
Բայց չըտրվեց արիություն, որ ի՛սկ զարդն է իշխանության:
40Այսպես ուրեմն, հավատում ես, որ վախկո՞տ են աքայեցիք,
Եվ ապիկա՞ր են կըռվի մեջ, ինչպես որ ինքդ ես անվանում։
Իսկ եթե քո սիրտն ուզում է անպայման տուն վերադառնալ,
Վեր կաց գընա՛, բաց է ճամփադ, նավեր շատ կան ծովի ափին,
Որ Միկենքից ըստվարաթիվ քո ետևից ելան եկան։
Բայց մենք մյուսներս հոգով արի պիտի մըանք այստեղ այնքան
Մինչև քանդենք Իլիոնը մեծ, բայց եթե կան և ուրիշներ,
Որ ուզում են վերադառնալ, թող նավ նըստեն անմիջապես:
Մենք երկուսով` Սթենելոն ու ես միայն կըմարտընչենք
Մինչև վախճանն Իլիոնի, աստված է մեզ բերել այստեղ»։
50Այսպես ասաց, ու գոչեցին աքայեցիք միահամուռ
Ըսքանչացած ձիամարզիկ Դիոմեդեսի խոսքի վըրա:
Ոտքի ելավ այն ժամանակ Նեստորը և խոսեց այսպես.
«Պատերազմում, Դիոմեդես, գերազանց ես և կորովի,
Եվ խորհուրդի մեջ առաջինն ես քո բոլոր ընկերներից,
Չըկա ոչ ոք աքայանց մեջ, որ ուզի քեզ հակաճառել,
Եվ անգոսնել խոսքերը քո, բայց դու խոսքըդ չավարտեցիր:
Երիտասարդ ես տակավին և կարող ես մինչև անգամ
Իմ ամենեն կըրտսերագույն մեկ զավակըս համարվել դու,
Բայց խելացի խոսքեր ասիր աքայեցոց արքաներին,
60Ուստի և ես, որ քեզանից ավագագույնն եմ տարիքով,
Պիտ լըրացնեմ պակասը, և չըպետք է խոսքըս անգոսնի
Ոչ ոք, ոչ իսկ Ագամեմնոն իշխանապետ ամենափառ:
Անհարազատ և անազգի և անօրեն, անտուն է նա,
Ով որ իրեն ընտանիքում կռիվ ու վեճ կըցանկանա:
Սակայն հիմա պետք է որ մենք հընզանդվենք սև գիշերին
Եվ պատրաստենք ընթրիքը մեր, յուրաքանչյուր պահնորդը թող
Արթուն աչքով հըսկի փոսի շուրջը բոլոր՝ պարըսպից դուրս:
Ա՛յս է պատվերըս քաջերին, իսկ դու, Ատրի՛դ Ագամեմնոն,
Որ ամենեն վեհագույնն ես արքաների մեջ մեր բոլոր,
70Տուր ծերերին խընջույք, իսկ այդ վայել է քեզ և ձեռընտու
Վորաններըդ լիքն են գինով, քանզի նավերն աքայեցոց
Կըտրելով ծովն, ամեն օր քեզ բերում են այն Թրակիայից:
Չի պակասում քեզ ոչ մի բան, շատերին ես հըրամայում:
Բոլորն այստեղ երբ հավաքվեն, մըտիկ արա նըրա խոսքին,
Ով որ խելոք խորհուրդ կըտա, քանզի հիմա աքայեցիք
Կարիք ունեն լավ խորհըրդի, զի նավերին ընդհուպ ահա՛
Թըշնամիներն անթըվելի խարույկներ են վառել բորբոք:
Եվ ո՞ւմ է այդ ուրախացնում, վըճռականէ գիշերն այս խիստ,
Որ կամ պիտի փըրկի և կամ ջընջի իսպառ բանակը մեր»։
80Այսպես ասաց, և անսացին նըրան բոլորն հոժարակամ,
Դուրս ցատկեցին անմիջապես պահանորդներն ըսպառազեն՝
Թրասիմիդեսը Նեստորյան և յուրայինքն արիասիրտ,
Ասկալափոսն ու Հալմինոսն արիսական, Մերիոնը քաջ,
Ալփարեսն ու Դեիպիրեն, ամենքն իրենց ընկերներով,
Եվ քաջ որդին Կրիոնի՝ Լիկոմեդեսն աստվածազարմ։
Սըրանք էին պահնորդական պետերն ահա - յոթը հոգի,
Եվ ամեն մեկն իր ձեռքի տակ ուներ հարյուր կըտրիճ մարտիկ,
Որոնք բոլորն իրենց ձեռքին բըռնած մեկ-մեկ երկար նիզակ՝
Թըռան իսկույն ու կանգ առան պարըսպի և փոսի միջև,
90Ուր ամեն ոք կըրակ վառեց, կազմեց ընթրիք իրեն համար։
Իսկ Ատրիդես Ագամեմնոնը ծերերին աքայեցոց
Կանչեց վըրանն իր ընդարձակ ու ճոխ սեղան տըվեց նըրանց.
Եվ ամեն ոք ձեռքը տարավ առջև դըրված կերակուրին։
Երբ լիացրին նըրանք իրենց կերուխումի փափագը կուշտ՝
Բոլորի մեջ ամենածեր Նեստորը նախ ոտքի ելավ
(որի խոսքերն ինչպես որ միշտ հաճո էին և հարգելի),
Եվ ի խընդիր նըրանց բարուն՝ ըսկըսեց նա այսպես խոսել.
«Ո՛վ մեծափառ դու, Ատրիդես, Ագամեմնոն արանց արքա,
Քեզնից պիտի ըսկըսեմ ես և քեզանով էլ վերջացնեմ,
100Իշխում ես դու բազում ազգաց, և Արամազդն ի՛նքը տըվեց
Ձեռքըդ մական և իրավունք, որ դու նըրանց առաջնորդես,
Որի համար քե՛զ մանավանդ պարտ է խոսել, կարծիք հայտնել.
Բայց և այնպես պարտավոր ես լըսել նաև ուրիշներին
Եվ կատարել, եթե մեկը տալիս է քեզ խելոք խորհուրդ,
Իսկ թե ո՛րն է իմաստունը՝ այդ պետքէ որ ի՛նքըդ ընտրես:
Եվ արդ, ինչպես ինձ է թըվում, մի լավ խորհուրդ պիտի տամ ես,
Քանզի ուրիշ ոչ ոք պիտի տա քեզ խորհուրդ ավելի լավ։
Եվ ինչ հիմա եմ ասելու, մըտածում եմ ես այն վաղուց,
Այն օրից վեր, երբ գընացիր, ո՛վ թագավոր, ու զայրացած
110Դու խըլեցիր Աքիլլեսից Բրիսեիս օրիորդին,
Հակառակ իմ խըրատներին, որ քեզ տըվի այն ժամանակ։
Դու մի՛միայն քո մեծամիտ բարկությանը ունկընդրելով,
Այդ քաջ մարդուն, որին նույնիսկ աստվածներն են պատիվ տալիս՝
Անարգեցիր անգոսնելով և մըրցանակն իր խըլեցիր:
Բայց մենք հիմա խորհուրդ անենք, թե ի՞նչ կերպով կարողանանք
Աքիլլեսի սիրտը առնել և հաշտեցնել նըրան մեզ հետ՝
Լինի հարմար նըվերներով կամ խոսքերով սըրտահաճո»։
Նըրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան,
«Սըխալըս դու, ո՛վ ծերունի, ցույց տալով ինձ, սուտ բան չասիր.
120Սըխալվեցի, չեմ ուրանում, նա մի ամբողջ բանակ արժե,
Որին սիրում է Արամազդն ու այդ սըրտանց սիրո համար
Նա կորցըրեց աքայական այսքան զինվոր ու զորական։
Բայց քանի որ սըխալվեցի, անսալով իմ մոլեգնության,
Հաշտըվել եմ ուզում հիմա և տալ նըրան նըվեր անբավ:
Թըվեմ ահա բլորիդ մոտ ընծաներըս շըքեղաճոխ, —
Յոթ հատ նոփ-նոր եռոտանի և տաս տաղանդ մաքուր ոսկի,
Եվ բոցափայլ քըսան կաթսա, և տասներկու երիվարներ՝
Արագարշավ իրենց ոտքով մըրցանակներ շահած մարտում։
Չի լինի մարդ երբեք աղքատ, ոսկու կարոտ չի քաշի նա,
130Ով այս գանձերն ու գեղեցիկ այս պարգևները ունենա,
Որ ինձ բերին սալասըմբակ երիվարներն այդ պատվական։
Կըտամ նաև յոթը կանայք ձեռագործի հըմուտ ու վարժ,
Լեսբուհիներ, որոնց, երբ որ Աքիլլեսը Լեսբոսն առավ,
Առանձնացրի ես ինձ համար ու պահում եմ վըրանիս մեջ,
Որոնք իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց։
Կրտամ սըրանք ու սըրանց հետ կըտամ նաև Բրիսեիսին,
Որին բըռնի այն ժամանակես խըլեցի նըրա ձեռքից.
Բայց երդվում եմ երդմամբ ահեղ, որ ես նըրան ծոցըս չառա,
Չըպառկեցի ես նըրա հետ ամուսնական անկողնու մեջ,
140Ինչ օրենքով, որ այր ու կին զուգավորվում են իրար հետ:
Այս բոլորը միանգամից կըտամ նըրան հոժարակամ,
Իսկ աստվածներն եթե մեզ տան քանդել քաղաքը Պրիամի,
Ներս մըտնելով՝ նավերն իր թո՛ղ լըցնի ոսկով և պըղինձով.
Եվ երբ հարուստ ավարը մենք բաժանելու լինենք մեր մեջ,
Թո՛ղ իր ձեռքով իրեն համար ընտրի քըսան տըրովուհի,
Հեղինեից բացի բոլոր ամենագեղ չըքնաղ կանանց:
Իսկ երբ հասնենք երկրի ըստինք Արգոսը մեր հայրենագեղ,
Այնտեղ այնժամ ես ինձ փեսա պիտի անեմ Աքիլլեսին
Ու պիտ պատվեմ Որեստոսին իմ հավասար, միակ որդուս,
150Որ սընվում է սիրաբողբոջ մեծափարթամ ճոխության մեջ։
Երեք սիրուն դուստր ունեմ ես իմ հոյակապ ապարանքում,
Անունները՝ Քրիսոթեմիս, Լավոդիկե, Իփիանասա,
Թող սըրանցից ուզածն առնի ու Պելևսի տունը տանի.
Ճոխ օժիտն էլ ինքըս կըտամ, մեծապայծառ ու թանկագին,
Այպես, որ մարդ երբևիցե դեռ չի տըվել իր աղջըկան:
Ու տամ պիտի յոթը քաղաք գեղեցկակերտ ու բազմամարդ՝
Կարդամիլեն ու Ենոպեն, արոտառատ Իրեն դալար,
Փերե քաղաքն աստվածային և Անթիան դալարավետ,
Եպիան չըքնաղ և վերջապես Պեդասոսը պերճ, այգեշատ, —
160Բոլորըն էլ ծովեզերյա, Պիլոսի ծայրը ավազուտ,
Բնակիչները խաշնահարուստ ու նախրավետ, անասնաշատ,
Որոնք նրան իբր աստըծու ընծաներով պիտ մեծարեն
Եվ հըպատակ նըրա ցուպին՝ տան պիտի հարկ ու զորք առատ:
Այս բոլորը կըտամ նըրան, եթե նա իր քենը թողնի:
Թող որ զիջի, Սանդարապետն է լոկ անհաշտ և անողոք,
Այդ պատճառով ատելի է աստվածներին նա և մարդկանց։
Թող զիջանի, զի նըրանից վեհագույն եմ իշխանությամբ,
Թե՛ իբր արքա մականակիր, թե՛ նըրանից տարիքով մեծ»։
Եվ գերենյան Նեստոր ասpետն այսպես նըրան պատասխանեց.
170«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, Ագամեմնոն արանց արքա,
Այդ ընծաներն, որ ուզում ես տալ դու արքա Աքիլլեսին,
Քամահրելի և անարժեք ընծաներ չեն, ուստի իսկույն
Ընտրենք հարմար դեսպաններ մենք, որ Աքիլլի վըրանն երթան։
Դեսպաններին ես պիտ ընտրեմ, և պետք է ինձ հընազանդեն:
Փենիքսը նախ, որ սիրելին է Զրվանյան Արամազդի,
Առաջնորդի նըրանց թող որ Պելիսածին Աքիլլի մոտ.
Հետո՝ Այաքսը մեծանուն և Ոդիսևսն աստվածազարմ,
Եվ նըրանց հետ երկու քարոզ՝ Եվրիբադեսն ու Ոդիսոն:
Ձեռնալվայի ջուր բերեք շուտ, հըրամայեք, որ լուռ կենան,
180Աղոթք անենք Արամազդին, լըսի գուցե ու մեզ գըթա»:
Այսպես ասաց Նեստորը ծեր, որ բոլորի սըրտից խոսեց:
Եվ քարոզները ձեռքերին ջուր լըցրեցին, ու պարմանիք
Լըցրին ազնիվ, ընտիր գինու թակույկները բերնե-բերան,
Ապա կարգով, նըստածներին բաժանեցին բաժակներով։
Ձոնի գինին հեղելուց վերջ և խըմելուց հետո նըրանք
Ադրեոսյան Ագամեմնի վըրանից դուրս ելան ըշտապ:
Պատվերներ էր տալիս նըրանց Նեստոր ասպետը գերենյան
Աչքերն ամեն մեկին հառած, Ոդիսևսին նամանավանդ,
Որ աշխատեն համոզելու Պելիսածին Աքիլլեսին։
190Դեսպանները ճամփա ընկան մըռընչալից ծովի ափով՝
Աշխարհակալ գետնադղորդին թափելով շատ աղերս-աղաչ,
Որ նըվաճի խըրոխտապանծ Էակոսի թոռան հոգին:
Եվ երբ հասան միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
Գըտան նըրան՝ Աքիլլեսին նըվագելիս իր քընարով.
Որ չըքնաղ էր ու մեծարվեստ, արծաթե մույթ ուներ վրրան,
Որը նըրան ավար ընկավ շեն Էտիոնն ավերելիս:
Քաղցրանըվագ այդ քընարով ամոքում էր իր վիշտը նա,
Երգելով փառքը քաջերի, նըրանց գործերը փառապանծ:
Պատրոկլեսը նըրա դիմաց նըստել էր լուռ ու անշըշունջ,
200Ըսպասելով Էակիդյան թոռան երգի ավարտվելուն։
Դեսպանները դյուցազնազարմ Ոդիսևսին հետևելով
Առաջ անցան ու կանգնեցին Աքիլլեսի դեմ-հանդիման.
Եվ Աքիլլեսը ապշահար՝ քընարը ձեռքն ելավ ոտքի
Թողած թափուր աթոռը այն, որի վըրա նըստել էր նա:
Պատրոկլեսն էլ նրանց ի տես՝ ոտքի ելավ իսկույն ևեթ:
Քաջոտն Աքիլն երկարելով ձեռքը նըրանց՝ այսպես ասաց.
«Ողջույն ձեզ, ի՛մ բարեկամներ, մի կարևոր գործ կա անշուշտ,
Թեև քենով, բայց սիրում եմ ձեզ քան բոլոր մյուս աքայանց»։
Այսպես ասաց աստվածազարմ Աքիլլը և տարավ նըրանց
210Ու բազմեցրեց ծիրանեվառ գորգով պատած բազմոցներում
Եվ մոտ կանգնած Պատրոկլեսին դառնալով նա՝ հըրամայեց.
«Դե՛, Մենիտյան, սիրելիդ իմ, ամենամեծ թակույկը բեր,
Անապակով լըցրու և տուր ամեն մեկին լիքը բաժակ,
Զի ամենեն շատ սիրելի մարդիկ են հյուր իմ հարկի տակ»:
Այսպես ասաց, լըսեց Պատրոկլն իր սիրելի ընկերակցին.
Իսկ Աքիլլեսը կըրակի վըրա դրեց մի մեծ կաթսա,
Մեջը գըցեց գեր ոչխարի և մի այծի ողնը պարարտ,
Եվ լավ սընված խոզի թիկունք, ճարպով լըցված, գիրապարար:
Բրոնել էր միսն Ավտոմեդոնն, ու Աքիլլեսն աստվածային
220Կըտրատելով՝ շարում էր վարժ շամփուրների վըրա մեկ-մեկ,
Իսկ Պատրոկլեսն անմիջապես վառեց կըրակ մի բոցավառ:
Ասա, երբ թեժ բոցը անցավ, մընաց միայն կըրակը բարկ,
Ցանեց սուրբ աղ մըսի վըրա և կըրակը տարածելով`
Շամփուրները նեցուկների վըրա դըրված` շարեց վըրան։
Խորովածը երբ որ եփավ ու դըրեցին մեծ սանի մեջ,
Պատրոկլեսը գեղեցկահյուս սակառներով հաց բաժանեց
Սեղսնի շուրջ նըստածներին, իսկ Աքիլլը՝ միսը համեղ։
Նըստել էր նա պատին մոտիկ, աստվածային Ոդիսի դեմ
Եվ կարգադրում էր ընկերոջն աստվածային զոհ ընծայել.
230Եվ նա նըվերն աստվածային նետեց կըրակ, որից հետո
Նըստածները ձեռքերն իրենց երկարեցին կերակուրին։
Երբ որ կերան ու խըմեցին, քաղցը իրենց հագեցնելով,
Այաքսն սյնժամ աչքով արավ Փենիքսին իր մոտը նըստած։
Կըռահելով Ոդիսն ըզգոն՝ լըցրեց բաժակն անապակով
Ու խըմելով Աքիլլեսի կենացը նա՝ այսպես ասաց.
«Ողջ լեր, Աքիլլ, կարոտ չենք մենք կերակուրի և կամ գինու,
Ո՛չ Ատրիդես Ագամեմնի վըրանի մեջ, ոչ էլ այստեղ.
խըրախճանքի համադամներ մեզ մոտ էլ կան առատորեն,
Եվ մենք քեզ մոտ համադամներ ուտելու չենք եկել այսօր։
240Մի վերահաս մեծ աղետի երկյուղն է մեզ տագնապեցնում,
Կըփըրկըվ՞ի մեր նավատորմն արդյոք, թե չէ պիտի կորչի։
Ծանր է սաստիկ վիճակը մեր, թե ցույց չըտաս քո ուժը մեծ,
Մեր նավերի և պարըսպի մոտ են արդեն բանակ զարկել
Տըրոյացիք և օգնական նըրանց գընդերն հեռվից եկած.
Բյուր խարույկներ բորբոքելով ըսպառնում են խըրոխտաբար
Խուժել դեպի նավատորմիղ և հիրկիզել նավերը մեր։
Իսկ Զըրվանյան Զևսը նըրանց լավ նըշաններ է ցույց տալիս՝
Աքայեցոց վըրա անվերջ շանթ ու կայծակ արձակելով.
Եվ փըքվելով կորդակաճոճ Հեկտորն իր հաղթ ուժի վըրա,
250Արամազդին վըստահացած` արհամարհում է՝ մեծազոր
Աստվածներին և ողջ մարդկանց վարազային վայրագությամբ
Եվ մաղթում է, որ շուտ ծագի առավոտը աստվածային,
Ըսպառնալով ծայրակոտոր անել բազում նավերը մեր
Եվ հըրկիզել նավատորմիղն ամբողջ հըրով սաստկատոչոր,
Եվ կոտորել ծըխից շըշմած աքայեցոց որդիներին։
Անհանգիստ է սիրտըս սաստիկ, վախենում եմ, թե միգուցե
Աստվածները ըսպառնալիքն իրենց հանկարծ գըլուխ բերեն
Ու սև օրհաս վիճակվի մեզ, մեռնել այստեղ, Տրոյայում,
Հեռու քաղցըր մեր Արգոսից՝ հայրենիքից մեր ցանկալի։
260Բայց դու վեր կաց, արի, ով քաջ, և քո ուժով, թեպետև ուշ,
Փըրկիր տրոյանց ժանտ մոլուցքից աքայեցոց որդիներին,
Թե չէ հետո շատ կըցավես, սակայն արդեն ուշ կըլինի
Չարիքներին դարման գըտնել, ուստի խորհիր դու առաջուց,
Թե ինչ ձևով պիտի վանես դանայեցոց այդ օրը ժանտ։
ՉԷ՞ որ, ով քաջ, երբ Փթիայից քեզ ուղարկեց զինակցելու
Ագամեմնոն Ատրիդեսին, հայրըդ՝ Պելևսն այսպես ասաց.
«Որդյակ իմ, քեզ, եթե ուզեն, պիտ շընորհեն մեծ զորություն
«Թե՛ Աթենասն, և թե՛ Հերան, բայց դու սանձիր քո կըրծքի տակ
«Սիրտըդ գոռոզ, զի հեզությունն է լավագույն զարդը մարդու:
270«Դու ժանտաժուտ քենը քեզնից հեռու վանիր, որպեսզի քեզ
«Է՛լ ավելի պատվեն թե՛ ծեր և թե՛ մանուկն աքայեցի»։-
Հայրըդ այսպես քեզ պատվիրեց, որը, սակայն, շուտ մոռացար։
Բայց դու արի, հանգըստացիր, վերջ տուր քո այդ քենին դըժնյա.
Տա՛ պիտի քեզ Ագամեմնոնն՝ արժանավոր շատ ընծաներ,
Եթե իջնես դու, Աքիլլես, քո այդ բորբոք բարկությունից:
Ականջ արա, որպեսզի ես թըվեմ բոլորն այն մեկ առ մեկ,
Ինչ Ատրիդեսն իր վըրանում խոստացավ ողջ քեզ ընծայել:
Յոթ հատ նոփ-նոր եռոտանի և տաս տաղանդ մաքուր ոսկի,
Եվ բոցափայլ քըսան կաթսա, և տասներկու երիվարներ՝
280Արագարշավ իրենց ոտքով մըրցանակներ շահած մարտում։
Չի լինի նա երբեք աղքատ, ոսկու կարոտ չի քաշի նա,
Եվ այդ գանձերն ու գեղեցիկ այդ պարգևները ունենա,
Որ բերեցին Ատրիդեսին երիվարներն այդ պատվական։
Տալիս է և յոթը կանայք ձեռագործի քաջահըմուտ
Լեսբուհիներ, որոնց երբ դու Լեսբոսն առար, Ագամեմնոնն
Առանձնացրեց իրեն համար ու պահում է իր վըրանում,
Որոնք իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց։
Բոլորի հետ տալիս է նա և քո չըքնաղ Բրիսեիսին,
Որին բըռնի հափըշտակեց նա քո ձեռքից այն ժամանակ։
290Բայց երդվում է, որ նա նըրան չի առել իր ծոցը երբեք
Եվ չի պառկել նըրա հետ նա ամուսնական անկողնու մեջ՝
Ինչ օրենքով, որ այր ու կին զուգավորվում են իրար հետ:
Այս բոլորը պատրաստ այնտեղ տա պիտի քեզ հոժարակամ,
Իսկ աստվածներն եթե մեզ տան քանդել քաղաքը Պրիամի,
Ներս մըտնելով՝ նավերըդ դու լըցրու ոսկով և պըղինձով,
Եվ երբ հարուստ ավարը մենք բաժանելու լինենք մեր մեջ
Ինքըդ անձամբ քո իսկ ձեռքով ընտրիր քըսան տըրովուհի՝
Հեղինեից բացի բոլոր ամենագեղ չըքնաղ կանանց։
Իսկ երբ հասնենք երկրի ըստինք Արգոսը մեր հայրենական,
300Այն ժամանակ այնտեղ նա քեզ փեսա պիտի անի իրեն
Ու պիտ պատվի Որեստոսին իր հավասար, միակ որդուն,
Որ սընվում է սիրաբողբոջ մեծափարթամ ճոխության մեջ:
Երեք սիրուն դուստը ունի նա իր հոյակապ ապարանքում,
Անունները` Քրիսոթեմիս, Լավոդիկե, Իփիանասա.
Ա՛ռ նրանցից ում ուզում ես և Պելևսի պալատը տար,
Ոչ մի օժիտ պիտի չըտաս, օժիտը ճոխ ինքն է տալու,
Այնպես, որ մարդ երբևիցե դեռ չի տըվել իր աղջըկան։
Ու տա պիտի յոթը քաղաք գեղեցկակերտ ու բազմամարդ,
Կարդամիլեն ու Ենոպեն, արոտառատ Իռեն դալար,
310Փերե քաղաքն աստվածային և Անթիան դալարավետ,
Եպիան չըքնաղ, և վերջապես Պեդասոսը պերճ, այգեշատ-
Բոլորըն էլ ծովեզերյա, Պիլոսի ծայրը ավազուտ,
Բնակիչները խաշնահարուստ ու նախրավետ, անասնաշատ,
Որոնք քեզ մեծ ընծաներով պիտի պատվեն իբր աստըծու,
Եվ հըպատակ գավազանիդ՝ տան պիտի հարկ ու զորք անթիվ:
Այս բոլորը տալիս է նա, եթե դու քո ոխը թողնես:
Իսկ եթե քո սըրտին սաստիկ ատելի են Ատրիդ արքան
Եվ ընծաներն իր բովանդակ՝ գըթա գոնե աքայեցոց,
Որոնք հյուծվում են բանակում և իբր աստված պատվում են քեզ:
320Հետո՝ պիտի ժառանգես դու անհուն պատիվ, փառք ու պարծանք,
Ըսպանելով այդ Հեկտորին, որ խելահեղ կատաղությամբ
Քեզ վըրա է հարձակվելու, հոխորտում է, թե իրեն պես
Չըկա մի քաջ աքայանց մեջ, որոնք նավերն այստեղ բերին»։
Եվ պատասխան տալով նըրան՝ այսպես ասաց Աքիլլը քաջ.
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, բազմահընար դու Ոդիսևս,
Պետքէ, որ պարզ և համարձակ պատասխանեմ քո խոսքերին,
Ինչպես որ ինքս եմ մըտածում և կատարում, որ դադարեք
Ձանձրացնել ինձ ձեր բըզզոցով, ընդմիջելով մեկ-մյուսին։
Դըժոխքի տան դարբասի չափ ատելի է այն մարդը ինձ
330Որի լեզուն ուրիշ բան է ասում և սիրտն ուրիշ մի բան:
Եվ ես ահա այն եմ ասում, ինչ որ սիրտս է թելադրում ինձ.
Ագամեմնոն Ատրիդ արքան և մյուս բոլոր դանայեցիք
Անկարողեն ինձ համոզել, զի չըգըտավ շրնորհ երբեք
Երախտամոռ այդ մարդու մոտ ոչ մի կըտրիճ պատերազմող:
Նույնն է բաժինը կըռվողի, նույնը՝ կըռվից խուսափողի,
Կըտրիճը քաջ և վատասիրտ վախկոտը նույն պատիվն ունեն,
Նույն մահով են մեռնում պըղերգն ու ժըրաջան մարդը ձեզ մոտ։
Չըշահեցի ավել ոչինչ, ես որ այնքան շատ տանջվեցի
Ու մըղեցի մարտեր բազում՝ մահն ամեն ժամ աչքըս առած:
340Ինչպես թըռչնիկն իր դեռ անթև ձագուկներին կեր է բերում
Քաշելով շատ նեղություններ՝ իր իսկ անձին վըտանգելով,
Այդպես և ես շատ գիշերներ անքուն, արթուն տառապեցի
Եվ անցկացրի արյունազանգ ու բազմահոգ շատ ցերեկներ.
Դըրանց կանանց համար՝ բազում դյուցազների դեմ մարտընչելով:
Նավատորմով ավերեցի ես տասներկու շեն քաղաքներ,
Հետևակով՝ Տըրոյայում տասնըմեկը նըվաճեցի,
Որոնց բոլոր ավարը թանկ ու հատընտիր գանձերը ճոխ
Կողոպտելով առա բերի Ագամեմնոն Ատրիդեսին,
Որ սըրընթաց նավերի մոտ կանգնած ավարն էր ընդունում,
350Բաժանում էր քիչը այլոց, շատը իրեն պահելով միշտ:
Պարգևում էր երբեմն էլ նա իշխաններին, ավագանուն,
Որոնց մընաց անձեռնամուխ, ի՛մը միայն հափըշտակեց.
Առավ ինձնից սիրատարփիկ և անձկալի իմ ամուսնուն,
Որի հետ նույն անկողնի մեջ պառկելով թող զըվարճանա:
Արգիացիք հանուն ինչի՞ պետք է կրռվեն տըրոյանց դեմ,
Ագամեմնոնն ինչի՞ համար բերեց լըցրեց գընդերն այստեղ, —
Արգիացի գեղեցկավարս Հեղինեի համար հարկավ։
Մի՞թե միայն Ատրիդները գիտեն սիրել իրենց կանանց.
Յուրաքանչյուր սըրտի տեր մարդ սիրում է իր կընոջը ջերմ,
360Ու խընամում, ինչպես որ ես սիրում էի ամբողջ հոգով
Բրիսեիսին, թեև նըրան իմ նիզակով էի գերել։
Իսկ այժըմ, նա, որ նենգությամբ խըլեց պարգևն իմ ինձանից,
Թող չըփորձի ինձ համոզել, նըրան լավ եմ ճանաչում ես.
Այլ թող քեզ հետ, ո՛, Ոդիսևս, և մյուս բոլոր արքաների,
Խորհուրդ անի՝ ինչպե՞ս վանի նավերից հուրն այդ ոխերիմ:
Քանի որ նա առանց ինձ էլ շատ գործեր է տընօրինել.
Շինեց պարիսպ ու նըրա շուրջ փորեց և փոս արձակ ու լայն,
Եվ փոսի մեջ տընկել տըվեց խիտ-խիտցըցեր, բայց և այնպես
Անկարող է սանձահարելՀեկտորի թափն արյունառուշտ,
370Որը, երբ ես աքaյեցոց հետ միասին կըռվում էի,
Սիրտ չէր անում մինչև անգամ պարիսպներից հեռանալու,
Գալիս էր նա մինչև կաղնին, Սկեական դըռների մոտ,
Միայն մի հեղ կանգնեց իմ դեմ և իմ ձեռքից հազիվ պըրծավ։
Արդ, քանի որ չեմ ուզում ես պատերազմել Հեկտորի դեմ,
Վաղն առավոտ զոհ ձոնելով Զևսին և մյուս աստվածներին,
Ծանըր բարձած նավերը իմ ծով հանելով, պիտի տեսնես,
(Եթե ուզես և ունես փույթ այդ բաները նըկատելու)
Նավերիս չուն՝ մըղված աշխույժ թիավարող մարդկանց ուժից,
Ու, թե հըզոր Երկրասասանն ուզենա տալ հողմ հաջողակ՝
380Երրորդ օրը ես կըհասնեմ հայրենիքն իմ՝ հուռթի Փթիա,
Որտեղ շատ բան թողեցի ես, երբ չարաբախտ այստեղ եկա։
Ալստեղից էլ սիտի տանեմ հետըս ոսկի, կարմիր պըղինձ,
Եվ ըսպիտակ երկաթ տանեմ, տանեմ կիներ գեղեցկիրան,
Որոնք որ ինձ բաժին ընկան, իսկ պարգևն այն, որ ինձ տըվեց
Ագամեմնոն արանց արքան, ինքն էլ առավ թըշնամաբար։
Այսպես, նըրան դու բացեբաց ասածներըս պատմիր բոլոր,
Ռպեսզի մյուս աքայեցոց բարկությունն էլ բոցավառվի,
Եթե կըրկին մեկնումեկին նա կամենա խորամանկել,
Զի միևնույն լիրբն է նա միշտ և ամոթ բան ասած չունի.
390Թող այսուհետ չըհանդըգնի նա երեսին իմ նայելու։
Պիտի չօգնեմ նըրան այլևս ո՛չ խորհըրդով, և ո՛չ գործով,
Նա մի անգամ խաբել է ինձ, թող չըփորձի կըրկին խաբել,
Բավական է, հերիք եղավ, թող որ կորչի խաղաղությամբ,
Երբ Արամազդն ըզգոնամիտ խըլեց նըրա խելքը գըլխից:
Ատելի են իր ընծաներն, և նա հարգանք չունի ինձ մոտ,
Եթե նա ինձ տասնապատիկ, քսանապատիկ տա մինչև իսկ,
Ինչ որ ունի հիմա և դեռ հետո կարող է ունենալ,
Եվ կամ ինչքան կա Որքմենում և Թեբեում եգիպտական,
Որտեղ անհուն հարըստություն կա կուտակված տըների մեջ,
400Եվ որ հարյուր դուռ ունի նա, և ամեն մի դըռնից նըրա
Կանցնեն երկու հարյուր հոգի իրենց կառքով ու ձիերով.
Ո՛չ, եթե տա նույնիսկ այնքան, որքան երկիրն ավազ ունի,—
Պիտի դարձյալ չըկարենա սիրտս ամոքել Ատրիդ արքան,
Մինչև լըրիվ չըհատուցի վըրեժը դառն իմ զըրկանքի:
Ատրիդեսի աղջըկան ես ինձ կընության չեմ առնի, չէ՛,
Անգամ եթե նա իր գեղով մըրցեր Աստղիկ դիցուհու հետ,
Հավասարվեր ձեռարվեստով կապուտաչվի Աթենասին։
Թող որ ընտրի աքայեցոց միջից փեսա ուրի՛շ մեկին,
Շատ ավելի հարմար իրեն և թագավոր վըսեմապետ։
410Եթե պահեն ինձ աստվածներն, և ես բարով տունըս հասնեմ,
Պելևսն ինքը հարկավ կընտրի որդուն հարմար մի հարսնացու:
Հելլադայում ու Փթիայում կան շատ սիրուն աքայուհիք-
Քընքույշ դուստրեր ազնըվազարմ քաղաքապահ իշխանների,
Որոնց միջից ում ուզենամ՝ կարող եմ ես կին առնել ինձ։
Արիական սըրտիս տենչն է ինձ արժանի կին ունենալ
Եվ միասին վայելել իմ ծերունի հոր գանձերն անբավ։
Ես իմ հոգին չեմ տա երբեք հարստությանն այն բովանդակ,
Որ ասում են՝ Իլիոնն ուներ խաղաղության տարիներին,
Երբ դեռ այստեղ չէին եկել որդիները աքայեցոց.
420Ոչ էլ բոլոր այն գանձերին, որոնք իր մեջ է ամփոփում
Տաճարն Գուշակ Ապոլլոնի՝ այնտեղ, քարոտ Պիթովի մեջ։
Քանզի հեշտ է ավար առնել պարարտ գառներ ու ոչխարներ
Ու ձեռք բերել մի ոսկեբաշ, եռոտանի և ամեն բան,
Սակայն հոգին, որ մի անգամ ատամների միջից թըռավ,
Էլ չես կարող նըրան բըռնել, ետ չես պահի այնուհետև:
Քանզի նաև մայրըս՝ Թետիս արծաթթաթիկ աստվածուհին
Ասում է թե ճակատագրից երկու օրհաս եմ կըրում ես,-
Եթե այստեղ մընամ կըռվեմ տըրոյացոց քաղաքի շուրջ՝
Դարձիս հույսը պիտի կորչի, ու կըմընա փառքըս անեղծ,
430Իսկ թե դառնամ ես դեպի տուն, դեպ հայրենիքն իմ անձկալի՝
Կորած է փառքն իմ քաջության, սակայն երկար կյանք կունենամ,
Եվ ինձ այնպես շուտ չի հասնի մահվան օրհասն ու չի գըտնի։
Ուզում եմ ես խորհուրդ տալ ձեզ, նաև բոլոր աքայեցոց՝
Նավել դեպ տուն, որովհետև դուք չըպիտի գըտնեք երբեք
Վախճան ու վերջն ամրապարիսպ նըվիրական Իլիոնի,
Զի Արամազդն ահեղամռունչ հովանի է նըրա վըրա,
Եվ տըրոյանք մարտընչում են քաջակորով խիզախությամբ:
Արդ, գընացեք, բարեկամներս, և պատմեցեք ինչ աացի,
Աքայեցոց ավագանուն, զի ծերերին պատիվ է այդ,
440Որ մըտածեն մի այլ միջոց՝ ազատելու նավերն իրենց
Եվ բանակը աքայեցոց. այն, ինչ խորհել էին նըրանք,
Գըլուխ չեկավ և չի գալու, քանի ես ոխ ունեմ և քեն։
Դուք գընացեք, բայց Փենիքսը թող որ մընա, քընի այստեղ,
Որպեսզի վաղն ինձ հետնավով վերադառնա դեպ հայրենիք,
Միայն եթե ուզում է նա, նըրան բըռնի չեմ տանի ես»:
Այսպես խոսեց, և բոլորը մընացին լուռ ու լեզվակապ,
Խիստ զարմացած Աքիլլեսի այդ զայրագին պատասխանից.
Եվ հուսկ ապա Փենիքսը ծեր խոսեց աչքերն արտասվալից,
Զի նա շատ էր աքայեցոց նավատորմի համար ցավում,
450«Հըրաշակերտո՛վ Աքիլլես, եթե արդեն վըճռել ես դու
Վերադառնալ և չես ուզում հուրն հեռացնել մեր նավերից,
Որովհետև զայրույթը քո հոգում ընկած՝ տիրել է քեզ,
Ինչպե՞ս, որդյակ իմ սիրելի, ես առանց քեզ մընամ այստեղ:
Երբ Փթիայից Պելևսը ծեր՝ Ատրիդեսին զինակցելու
Ուղարկեց քեզ՝ դեռևս անփորձ պատերազմի գործերի մեջ
Եվ ժողովի, որտեղ մարդիկ փառք ու պատիվ են վաստակում,
Ինձ ուղարկեց քեզ հետ, որ ես սովորեցնեմ բոլորը քեզ,
Որ դու լինես ճարտարախոս և հաջողակ զենքի գործում։
Ո՛չ, առանց քեզ, քաղցր իմ որդյակ անկարող եմ մընալ այստեղ,
460Մինչև անգամ աստվածներից մեկը եթե ինձ խոստանար
Ծերությունից ինձ ազատել ու դարձընել երիտասարդ,
Ինչպես էի, երբ թողեցի ես Հելլադան գեղեցկակին,
Փախչելով հոր՝ Ամինտորի անեծքներից ու զայրույթից:
Բարկացել էր նա ինձ վըրա իր վարսագեղ հարճի համար,
Որին սիրում և իմ մորը՝ իր ամուսնուն անարգում էր:
Իսկ մայրըս միշտ, զօր ու գիշեր աղերսում էր արած ծունկիս,
Որ ես փութամ, մըտնեմ հարճին, որպեսզի սա ծերին ատի։
Մորըս խոսքին ես անսացի, բայց իմացավ հայրս այդ մասին,
Եվ անիծեց ինձ ահավոր Էրիննային աղոթելով,
470Որ չընըստի իր ծընկներին ինձնից ծընված ոչ մի զավակ:
Եվ աստվածներ հորըս այդ դառն անեծքները կատարեցին-
Արամազդը անդընդային և սոսկալի Պերսեփոնեն։
Ես զայրացած որոշեցի հորս ըսպանել սուր պըղընձով,
Բայց մի աստված միտքըս փոխեց և մարեց հուրն իմ բարկության,
Ըզգալ տալու, թե ինչ տըխուր անուն պիտի թողնեմ տոհմում,
Ու ենթարկվեմ մարդկանց կողմից նախատալից պարսավանքի՝
Աքայեցոց մեջ ոճրագործ ու հայրասպան հորջորջելով:
Այսպես ահա այնուհետև սիրտը այլևս չէր հանդուրժում
Ցասումնալից հոր հետ մեկտեղ ապրելու նույն պալատի մեջ:
480Ազգականներ և ընկերներ շուրջ-բոլորըն թախանձագին
Խընդրում էին, որ ես մընամ, չըհեռանամ իմ հոր տրնից։
Մորթում էին հաճախ գառներ, գերապարար ու ծանրաքայլ
Կեռակոտոշ, դանդաղ եզներ ու ճարպալից խոզեր բազում,
Խորովելով Հեփեստոսյան բոցի վըրա անմահական,
Եվ ծերունու կարասներից առատ գինի էին խըմում։
Ինը գիշեր չորս կողմս առած նընջում էին ու փոխնիփոխ
Պահակություն էին անում, կըրակը միշտ վառ պահելով,
Ոմանք գավթում ապարանքի, ամրապարիսպ մեծ սըրահում
Եվ ոմանք էլ իմ սենյակի նախամուտքում դըռան առաջ։
490Բայց տասներորդ խավարակուռ գիշերը երբ վըրա հասավ,
Այն ժամանակ խորտակելով ամուր դըռներն իմ սենյակի,
Դար վազեցի և անարգել անցա բակի ցանկապատից
Գաղտագողի՝ պահակներից և կանանցից ըսպասավոր:
Հեռու փախա հորըս տընից և կըտրելով լայն Հելլադան՝
Ես վերջապես հասա Փթիա խաշնահարուստ և արգավանդ,
Որտեղ հայրըդ՝ Պելևս արքան հյուրընկալեց ինձ իր տան մեջ
Եվ ինձ սիրեց, ինչպես մի հայր սիրում է իր միակ որդուն.
Ծընված շատ ուշ, ծեր օրերում, մեծափարթամ ճոխության մեջ։
Հարըատության տեր արավ ինձ ու ժողովուրդ տըվեց անթիվ,
500Ապրում Էի ծայրը Փթիո, դոլոպների վըրա իշխան:
Այնտեղ ահա՛, ո՛վ Աքիլլես, քեզ հասցըրի այդ հասակին,
Որդու նըման քեզ սիրելով, երբեք չէիր կամենում դու
Հացկերույթի գընալ մի տեղ, ոչ էլ տանը մի բան ուտել
Մինչև որ քեզ չառնեի ես, նըստեցնեի իմ ծընկներին
Եվ կերակրիկն այս իմ ձեռքով քեզ չըտայի, նաև գինին:
Քանի՞ անգամ կըրծքիս վըրա դու պարեգոտն իմ թըրջեցիր
Սև գինով, բերնիցդ թափված քո մանկությա ծանր օրերին:
Այսպես ես շատ տառապեցի և հոգնեցի ես քեզ համար,
Քանի որ մեծ աստվածները չէին ուզում զավակ տալ ինձ՝
510Մըտածեցի քեզ որդեգրել, աստվածատիպ ո՛վ Աքիլլես,
Որպեսզի դու դըժբախտության դեպքում փրկես ինձ և օգնես։
Արդ, Աքիլլես, տիրապետիր ոգին քո մեծ, քաջը պետք չէ
Կարծր ու անգութ սիրտ ունենա, աստվածներն են լըսում նույնիսկ,
Որոնք փառքով և զորությամբ գերիվերո են բոլորից,
Բայց և դարձյալ մարդիկ նրանց նըվերներով և զոհերով
Եվ ողոքիչ աղերսներով, աղոթքներով հաշտեցնում են,
Եթե մեկը նըրանց հանդեպ հանցանք ու մեղք գործած լինի,
Որովհետև Աղերսներն էլ դուստրերն են մեծն Արամազդի,
Խորշոմերես, կաղ ոտքերով, աչքերով շիլ և ակընկոր,
520Որ Եղեռնի ետևից են գընում հոգնած ու դեդևուն:
Իսկ Եղեռնը, որ հըզոր է և արագոտն՝ առաջ ընկած
Շըրջում է ողջ երկրի վըրա վընասելու համար մարդկանց,
Իսկ Աղերսները Եղեռնի ետևից միշտ ընթանալով՝
Նըրա մարդկանց տըված խորունկ վերքերին են դարման տանում.
Ով պատկառի Արամազդի այդ դուստրերից, նըրանց անսա,
Աղերսները կօգնեն նըրան և կըլըսեն աղաչանքին,
Իսկ եթե մեկն համառորեն ու կամակոր մերժի նըրանց,
Այնժամ նըրանք Զըրվանյան մեծ Արամազդի մոտ գընալով՝
Կըպաղատեն, որ հալածվի նա Եղեռնից և պատըժվի։
530Տուր նաև դու, ո՛վ Աքիլլես, Արամազդի այդ դուստրերին
Նույն պատիվը, որ շատ ու շատ քաջերի միտքն է ողոքում։
Եթե չըտար Ատրիդը քեզ ճոխ պարգևներ այժմ ու հետո,
Այլ մընար միշտ անզիղջ ու չար, թըշնապության մեջ համառեր,
Այն ժամանակ ես ինքս էլ քեզ, այո՛, խորհուրդ պիտ չըտայի
Քենըդ թողնել, քաջ Աքիլլես, և օգնության գալ աքայանց,
Որքան էլ որ նեղը լինեն և քո ուժին պետք ունենան։
Նա շատ բան է տալիս հիմա, խոստանալով տալ և հետո,
Եվ ընտրելով աքայեցոց միջից՝ ազնիվ, ականավոր,
Քեզ ամենեն շատ սիրելի մարդկանց այստեղ ուղարկեց նա:
540Մի անգոսնիր նըրան ցոր քո ոտնեն եկել աղերսանքով.
Պարսավելի չէ առաջին զայրույթը քո բոլորովին։
Վաղընջական կրտրիճներին պարծանք էր մեծ, ինչպես գիտես,
Երբ որ նըրանք զայրանային անհընարին սըրտմըտությամբ՝
Լըսել, անսալ աղաչանքի, ճոխ պարգներ ընդունելով։
Մի հինավուրց դեպք եմ հիշում, շատ վաղուցվա բան է, նոր չէ,
Որ ես, ինչպես որ եղել է, պատմեմ պիտի, սիրելիներ։
Անդ, Կալիդոն քաղաքի շուրջ կուրետներն ու քաջ էտոլյանք
Կատաղի մարտ էին մղում ու կտորում, ջարդում իրար, —
Էտոլացիք պաշտպանելով հայրենական քաղաքն իրենց,
550Կուրետները խիզախաբար՝ պատերազմով այն քանդելու:
Կըռիվն այդ գոռ գըրգըռել էր ինքն Արտեմիսը ոսկեգահ,
Որովհետև նա սոսկալի զայրացած էր Ինևսի դեմ,
Որ պըտղառատ բերրի դաշտում նըրան նըվեր չէր մատուցել,
Մինչդեռ բոլոր աստվածներին առատ բաժին էր հանել նա,
Եվ մեծափառ Արամազդի դըստեր միայն զոհ չընծայեց,
Մոռացության տալով նըրան, կամ պարզապես անփութությամբ:
Նետազբոս դուստրն Արամազդի զայրանալով նըրա վըրա,
Մի վայրենի, վայրագասուն, ճերմակ ատամ կինճ բացթողեց,
Որ Ինևսի անդաստանում պատճառում էր մեծ վընասներ:
560Իրար վրա գետին փըռեց ամբարձուղեշ ծառեր բազում,
Պըտուղներով, ծաղիկներով՝ արմատախիլ արավ նըրանց։
Մելեագրոսը՝ Ինևսի արի որդին զարկեց նըրան
Քաղաքներից շատ որսորդներ և բարակներ հավաքելով,
Որովհետև քիչ մարդկանցով կարելի չէր հաղթել նըրան.
Ահռելի էր, և շատերին նա խարույկի վըրա հանեց:
Եվ Արտեմիսն առաջ բերեց ահեղ աղմուկ և պատերազմ
Այդ վայրենի կինճի գըլխի և թավամազ մորթի համար
Երկու ուժեղ կողմերի մեջ՝ կուրետների և էտոլյանց:
Այսպես, քանի դեռ արիսյան Մելեագրոսն էր մարտընչում,
570Կուրետները հաղթվում էին ու թեպետև ըստվարաթիվ՝
Սակայն կրկին չէին կարող պարըսպից դուրս ելնել նըրանք։
Բայց երբ տիրեց Մելեագրին ցասումը բուռըն բարկության, –
Որ մինչև իսկ իմաստունի միտքն է հուզում և վըրդովում, —
(Քանզի նա խիստ զայրացած էր սիրելի մոր՝ Ալթեայի դեմ,
Քաշվեց կընոջ մոտ հարազատ՝ գեղաչըքնաղ Կլեոպատրի,
Որը աղջիկն էր Եվենյան գեղասըրունք Մարպեսսայի
Եվ Իդեսի - այն ժամանակ ամենաքաջ, զորեղ մարդու։
Եվ որպեսզի խըլի չըքնաղ, գեղասըրունք օրիորդին՝
Վերցըրեց նա իր լայնալիճն ընդդեմ գուշակ Ապոլլոնի:
580Այդ ժամանակ, ապարանքում, գեղաչըքնաղ Կլեոպատրան
Ալկիոնե էր կոչվում իր սիրելի հոր ու մոր կողմից,
Քանզի մայրը Ալկիոնի սաստիկ վըշտով էր համակված,
Երբ որ իրեն հափըշտակեց Ապոլլոնը կորովաձիգ:
Նըստած էր ժանտ ու քինասիրտ Մելեագրոււն իր կընոջ մոտ,
Մաղձոտ՝ իր մոր անեծքներից, որ խընդրում էր աստվածներին,
Իր հարազատ եղբոր արյան համար տըրտում ու վշտահար,
Ռւ ծընրադիր ծեծում էր նա բեղուն երկիրն իր ձեռքերով
Աղաչելով Սանդարպետին և դըժընդակ Պերսեփոնին,
Ծոցն արցունքով ողողելու, որ իր որդուն մահվան մատնեն:
590Եվ դըժոխքից լսեց նըրան Իրիննան մութ և անողոք)։
Ու բարձրացավ դըղիրդ, աղմուկ պարիսպների, դըռների մոտ,
Ծեծվում էին բուրգերն ամեն, ծերունիներն էտոլացի
Խընդրարկուներ ուղարկեցին նըրան՝ քուրմեր աստվածընտիր՝
Խոստանալով մեծ պարգևներ, որ գա, վանե ժանտ ոսոխին:
Ազատություն տըվին նըրան, որ նա ընտրի իրեն համար
Բարեբեղուն Կալիտոնի մի մասն՝ հիսուն օրավար հող-
Կեսն գինեբեր այգու համար ու կեսն՝ ազատ վար ու ցանքի:
Եվ ձիավարժ Ինևսն էր ծեր թախանձագին խընդրում նրան
Ծունըր դըրած բարձրաձեղուն իր սենյակի դըռան շեմբին.
600Խընդրում էին նըրան նաև քույրներն ու մայրը մեծարգո,
Ինչպես բոլոր բարեկամներն ու ընկերներն իր սիրելի,
Բայց նա համառ, անդըրդվելի մընաց նըրանց աղաչանքին,
Եվ անկարող եղան նըրանք փափկացընել սիրտը նըրա,
Մինչև որ իր տունը հիմքից դողաց, ցընցեց հաճախակի.
Կուրետները սանդուղ դըրած ելնում էին բուրգերն ի վեր
Կըրակ տալու մեծ քաղաքին. այն ժամանակ գեղեցկիրան
Կինը սիրուն՝ Կլեոպատրան գուժկան ձայնով, արտասվաթոր
Աղաչում էր Մելեագրին ու մեկ առ մեկ թըվում նըրան
Թե ինչ աղետ ու պատուհաս կարողէր գալ մարդկանց գլխին,
610Երբ թըշնամին անագորույն խուժեր իրենց քաղաքը մեծ։
Տըղամարդկանց կըկոտորեն ու քաղաքին կըրակ կըտան
Ու կըգերեն գեղեցկալանջ կանանց, մատղաշ մանուկներին։
Մելեագրի սիրտը հուզվեց ի լուր այդ ժանտ ոճիրների
Ու վեր կացավ, գընաց ըշտապ չըքնաղ զենքերը հագնելու։
Կորըստաբեր օրը այսպես նա հեռացրեց Էտոլներից՝
Մի կողմ դըրած զայրույթն ու քեն, թեպետ նըրան չըտրվեցին
Ճոխ ընծաներ, բայց նա այնպես էլ եղեռնը հեռու վանեց:
Իսկ դու նըրան մի՛ նըմանվիր, սիրելիդ իմ, և դևը թո՛ղ
Ձըդարձընի նույն կողմը քեզ, զի չափազանց վատ կըլինի
620Գալ օգնության այն ժամանակ, երբ վառված են նավերն արդեն:
Ընծաների համար արի, և բովանդակ աքայեցիք
Պատվեն պիտի քեզ, Աքիլլես, և աստըծու պես մեծարեն։
Իսկ թե առանց պարգևների դու մըտնես մարտ արյունառուշտ,
Նույն պատիվը չես ըստանա, թեկուզ հաղթես դու թըշնամուն»։
Եվ ծերունուն արագոտըն Աքիլլն այսպես պատասխանեց.
«Փենիքս, օ հա՛յր իմ ծերունի, այդ պատիվներն ինձ պետքը չեն,
Զի կարծում եմ, թե Արամազդն ինձ բավական շատ է պատվում,
Նա մահկաձև նավերի մոտ ինձ իր ձեռքից բաց չի թողնի,
Քանի որ դեռ շունչ կա վըրաս ու սըրունքներս ինձ չեն լըքել։
630Ես քեզ ուրիշ բան էլ կասեմ, և դու մըտքիդ մեջ պահիր այն,
Քո ողբերով ու հեծությամբ դու իմ հոգին մի՚ քայքայիր,
Եվ մի խոսիր այդպես ինձ մոտ դու ի նըպաստ Ատրիդեսին,
Չըպետք է դու սիրես նըրան, որ իմ սըրտից չըհեռանաս,
Այլ ցավեցրու ինձ հետ և դո՛ւ ինձ խորապես ցավեցնողին.
Թագավորիր ինձ հավասար, պատվիս կեսը քեզ լինի թող:
Թող որ դըրանք գընան, իսկ դու մընա՛ այստեղ, իմ վըրանում,
Նընջիր փափուկ անկողնու մեջ, և առավոտ երբ որ ծագի,
Կըմըտածենք՝ մընալ այստե՞ղ, թե՞ մերոնց մոտ վերադառնալ»:
Ասաց Աքիլլն ու հոնքերով նըշան արավ Պատրոկլեսին,
640Որ Փենիքսի համար փափուկ մի անկողին պատրաստել տա,
Եվ մյուսներն էլ մըտածեն վերադառնալ, բայց այդ պահին
Տելմոնյան Այաքսը մեծ խոսք առնելով այսպես ասաց.
«Դյուցազնազա՛րմըդ Լայերտյան, բազմահանճար դու Ռդիսևս,
Վեր կաց գընանք, որովհետև ես հույս չունեմ թե այս ճամփով
Մենք կըհասնենք նըպատակին. գընանք պատմենք, ինչ լըսեցինք,
Թեև հաճո ու քաղցրալուր չըլըսեցինք մենք ոչ մի բան
Դանայեցոց համար, որոնք աչքը ճամփին մեզ են մընում։
Աքիլլեսը իր կըրծքի մեջ ունի գոռոզ ու վայրագ սիրտ.
Խըստաբարո, որ անկեղծ սերն ընկերների արհամարհեց,
650Որին բոլորս ամենից շատ էինք պատվում նավատորմում։
Անգո՛ւթ, նույնիսկ մարդ իր եղբոր և իր որդու ըսպանողից
Կառնի տույժ ու փըրկանք անբավ, սիրտը կիջնի, կըմեղմանա
Բայց քո կըրծքում աստվածները դըրին, դաժան ո՛վ Աքիլլես,
Անագորույն ու չար մի սիրտ մի աղջըկա համար միայն։
Իսկ մենք հիմա տալիս ենք քեզ ամենագեղ յոթ այլ կանայք,
Եվ բացի այդ շատ այլ գանձեր, ուրեմըն հեզ սիրտ ունեցիր,
Մարդակներիցըդ պատկառիր, զի քո հարկի տակենք ահա,
Դանայեցոց կողմից ղըրկված և ուզում ենք մընալ քեզ միշտ
Սերտ սիրելի և մըտերիմ՝ քան մի ուրիշ աքայեցու»։
660Եվ արագոտն Աքիլլեսը նըրան այսպես պատասխանեց.
«Դյուցասերո՛ւնդ Տելամոնյան Այաքս, իշխանըդ ազգերի,
Անժըխտելի բաներ ասիր, և քո սըրտից խոսեցիր դու,
Սակայնատիկ մի բարկությամբ ուռչում է սիրտս ամեն անգամ,
Որ հիշում եմ, թե Ատրիդեսն ինձ անարգեց աքայանց մեջ,
Արհամարհեց տարաշխարհիկ և վատանուն մարդու նըման:
Վերադարձեք պատվիրակներդ ու պատասխան տարեք նըրան,
Որ արյունոտ մարտ մըտնելու մասին երբեք չեմ մըտածի,
Մինչև որդի Պրիամոսի, արիասիրտ Հեկտորը քաջ
Գա ու հասնի միրմիդոնաց վըրաններին ու նավերին,
670Ըսպառած ո՛ղջ աքայեցոց ու նավատորմն ամբողջ այրած։
Իսկ վըրանիս ու նավիս շուրջ Հեկտորն որքան էլ մոլեգնի,
Կարծում եմ ես, որ վերջ կըտամ նըրա գոռոզ հոխորտանքին»։
Այսպես ասաց, նըրանք առան ամեն մեկը մի-մի բաժակ
Եվ ձոնելով՝ վերադարձան. Ոդիսևսն էր առաջնորդում:
Իսկ Պատրոկլեսն հըրամայեց ընկերներին և աղախնոց,
Որ Փենիքսի համար շուտով պատրաստեն մի թավ անկողին։
Աղախիններն ըշտապեցին հըրամանն այդ կատարելու:
Պատրաստեցին թավ անկողին, փըռելով լայն ոչխարենի
Նըրա վըրա՝ ծաղկանըկար փափուկ բեհեզ մի նըրբահյուս:
680Ծերը պառկեց, ըսպասելով աստվածային Առավոտյան։
Իսկ Աքիլլեսը հոյակերտ իր վըրանի խորքում քընեց
Կողքը չըքնաղ Դիոմեդեն՝ Փորբադեսի դուստրը սիրուն,
Որին բերել էր Լեսբոսից Աքիլլը կին իրեն համար։
Եվ մյուս կողմում Պատրոկլեսը պառկեց քընեց, և նըրա մոտ
Պառկեց Իփիիսը գեղիրան, որ Աքիլլը տըվեց նըրան,
Երբ Սկիրոնն ավարեց նա, քաղաքը բարձր՝ Ենիևսի:
Պատվիրակներն երբ գընացին հասան վըրանն Ատրիդեսի,
Աքայեցիք նըրանց ոսկի բաժակներով ընդունեցին
Եվ անհամբեր առաջ գալով՝ հարցեր էին տալիս նըրանց:
690Առաջինը հարցում արավ Ագամեմնոն րանց արքան,
«Ասա շուտ ինձ, փառքդ աքայանց, երևելի դու Ոդիսևս,
Համաձայնվո՞ւմ է ոխերիմ հուրը վանել նավատորմից,
Թե՞ մերժում է և իր գոռոզ սիրտը ոխով մըխում է դեռ»:
Պատասխանեց նըրան դյուզացն Ոդիսևսը հոգնատաժան.
«Ո՛վ մեծափառ Ագամենոն, ժողովըրդոց դու թագավոր,
Նա ոչ միայն չի կամենում իր բարկության հուրը մարել,
Այլ ավելի է բորբոքում իր խըստաշունչ մոլեգնությամբ
Ու քամահրում խոսքերը քո և ընծաներն արհամարհում։
Պատվիրում է քեզ խորհըրդի նըստել մյուս աքայանց հետ,
700Թե դու ինչպես փըրկես նավերն և ազատես զորքն աքայանց:
Ըսպառնում է նա մինչև իսկ վաղն առավոտ լուսոսացին
Ծովը ձըգել ճոճճեմ նավերն իր գեղատախտ՝ դեպի Փթիա,
Եվ ասում է՝ պետք է այդպես անեն և մյուս աքայեցիք,
Որովհետև Իլիոնի վախճանն երբեք չեք տեսնի դուք,
Զի Արամազդն ահեղագոչ հովանավոր է տըրոյաց,
Որոնք կռվում են քաջաբար և կորովի խիզախությամբ:
Ահա՛ բոլորն, ինչ որ ասաց, թող որ պատմեն նաև նըրանք՝
Այաքսն ու զույգ քարոզները, երկուսն էլ լուրջ, խելոք մարդիկ:
Իսկ Փենիքսը մընաց այնտեղ Աքիլլեսի հըրամանով,
710Որ առավոտ նավ նըստելով՝ վերադառնա դեպ հայրենիք,
Միայն՝ եթե ինքն ուզենա, նըրան բըռնի չի տանելու»։
Այսպես ասաց, և բոլորը մընացին լուռ ու կարկամած՝
Սարսափահար պատասխանից, զի սաստալից էր խոսել նա:
Չէին խոսում մի պահ բոլոր որդիները աքայեցոց,
Եվ ի վերջո բերան բացեց Դիոմեդեսն ահեղագոռ
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես Ագամեմնոն արանց արքա,
Քեզ արժան չէր աղաչելու մեծահոգի Պելիսյանին
Եվ խոստանալ ճոխ ընծաներ, որ գոռոզի մեկն էր արդեն
Եվ դու ահա առավել ևս գոռոզացրիր քո խընդրանքով:
720Գընում է թե մընում այստեղ՝ ինքը գիտե, մենք գործ չունենք,
Անտարակույս նա վերըստին պատերազմի մեջ կըմըտնի,
Երբ կըծքի տակ սիրտը եռա, և մի աստված դըրդի նըրան։
Իսկ արդ լըսեք ինչ ասում եմ և անսացեք իմ ասածին.
Գընացեք այժմ և սիրտը ձեր կազդուրեցեք հաց ու գինով,
Գինին մարդուն քաջություն է տալիս և ո՛ւժ, առույգություն:
Իսկ վարդամատն Առավոտը երբ որ ծագի, Ագամեմնոն,
Դու նավերի առջևը հան հետևակներն ու այրուձին,
Խըրախուսիր և ինքըդ տար գընդերը գոռ դեպի գուպար»։
Այսպես ասաց, և արքաներն հավանություն տըվին նըրան,
730Ըսքանչացած ձիախըրոխտ Դիոմեդեսի այդ խոսքերից.
Եվ հեղեղով ձոն ամեն ոք՝ վըրանները ըշտապեցին
Ու պառկեցին քաղցըր քընի պարգևները վայելելու։
Երգ տասներորդ։ Դոլոնյան դրվագ
1Աքայեցոց պետերն ամեն պառկած իրենց նավերի մոտ
Նընջում էին գիշերն ի բուն տարված անուշ խորը քընով,
Միայն Ատրիդ Ագամեմնի աչքերից էր քունը փախել,
Ու տանջվում էր միտքը նըրա հուզումնակոծ է անհանգիստ:
Ինչպես երբ որ մեծամըռունչ փայլատակի գեղեցկավարս
Հերայի այրն ու պատրաստի սաստիկ անձրև, կարկուտ կամ ձյուն,
Որի բուքով ահեղաշունչ ճերմակում են դաշտ ու բըլուր,
Եվ կամ բանա երախը մեծ կորըստաբեր պատերազմի,
Այդպես նաև հոգու խորքից մըռընչում էր Ատրիդ արքան,
10Ու պատել էր սոսկումն ահեղ նըրա հուզված միտքն ու հոգին:
Ամեն անգամ, երբ նայում էր տըրոյացոց դաշտի վըրա՝
Զարմանում էր Իլիոնի դեմ վառվող անթիվ կըրակներով
Եվ փողերի, սըրինգների ու բազմության ժըխորով մեծ։
Իսկ երբ նայում էր աքայանց նավերի ու զորքի վըրա՝
Փետում էր իր գըլխի մազերն ու փունջ առ փունջ երկինքն ի վեր
Արամազդին ձոնելով այն՝ հեծեծում էր հառաչալից:
Նա որոշեց վերջ ի վերջո երթալ Նելյան Նեստորի մոտ
Եվ նըրա հետ գըլուխ-գըլխի տալով՝ միջոց ճարել մի խելամիտ
Ազատելու համար բոլոր չարիքներից աքայեցոց:
20Վեր կենալով հագավ շըքեղ իր պարեգոտն Ատրիդ արքան,
Կապեց մաքուր իր ոտքերին գեղեցկահյուս մույկեր մի զույգ
Ձըգեց ապա նա իր վըրա կարմրատեսիլ առյուծենին
Պըճըղնավոր և ահագին, և իր երկար նիզակն առավ:
Մենելավն էլ ահի մեջ էր, նա էլ քընել չէր կարենում,
Վախենալով, թե մի գուցե վըտանգ հասնի արգիացոց,
Որ կըտրելով անծայրածիր ծով ու ցամաք, իր պատճառով,
Եկել հասել էին Տրոյա, բերելով մարտ արյունահեղ:
Խայտաբըղետ ընձենիով ծածկեց նա իր թիկունքը լայն
Գըլխին դըրեց իր վիթխարի սաղավարտը պըղընձաձույլ,
30Երկայնաստվեր աշտեն առավ և ըշտապեց, որ արթնացնի
Իր թագավոր եղբորն ավագ՝ պետին համայն արգիացոց,
Որին բոլոր ժողովուրդը մեծարում էր աստըծու պես:
Գըտավ նըրան այն միջոցին, երբ իր զենքերն էր հագնում նա։
Ագամեմնոնն ուրախացավ եղբոր գալուստը տեսնելով.
Եվ առաջինն ահեղագոռ Մենելավոսն ինքը խոսեց.
«Այդպես, եղբայր իմ, այս ժամին ինչո՞ւ ես դու զինավառվում,
Գուցե մա՞րդ ես ուզում հանել տըրոյացոց լըրտեսելու.
Վախենում եմ դըրա համար դու հանձնառու մարդ չըգըտնես,
Որ սիրտ անի մենակ գընալ դեպի բանակը թըշնամու
40Անմահական մութ գիշերով, շատ սըրտոտ մարդպ ետքէ լինի»:
Ագամեմնոն արանց արքան եղբորն այսպես պատասանեց.
«Թե՛ ես, թե՛ դու, երկուսովս էլ, դյուցասընունդ Մենելավոս,
Կարիք ունենք մի իմաստուն ու փըրկարար քաջ խորհուրդի,
Որ կարենանք փըրկել բանակն ու նավատորմն աքայեցոց։
Զի Արամազդը Զըրվանյան մեզնից երես է դարձըրել,
Հեկտորին է ընծայում սեր, նըրա զոհերն է ընդունում։
Քանզի երբեք չեմ տեսել ես, ոչ էլ լըսել երբևիցե,
Որ մարդ մենակ, մի օրվա մեջ քաջություններ գործի այնքան
Եվ աղետներ, որքան Հեկտորն, Արամազդի այդ սիրելին,
50Որ աստըծու զարմից էլ չէ, բայց կատարեց ահեղ գործեր:
Գործեր, որոնք արգիացիք դեռ շա՜տ երկար պիտի հիշեն,
Որովհետև շատ չարիքներ հասցըրեց նա աքայեցոց:
Բայց դու վազիր անմիջապես դեպի նավերն ու շուտ կանչիր
Իդոմենին և Այաքսին, իսկ ես կերթամ Նեստորի մոտ՝
Հորդորելու աստվածային այդ ծերունուն, որ հետըս գա,—
Թե հոժարի,— պահնորդական գունդը և տա հըրահանգներ,
Քանզի նըրան լըսում են միշտ, պարեկների պետն է որդին,
Ինչպես նաև Մերիոնեսը՝ զինակիրը Իդոմենի,
Զի հատկապես այդ մեծ գործը նըրանց է լոկ հանձնարարված»։
60Մենելավոսն ահեղագոռ նըրան այսպես պատասխանեց.
«Արդ, ի՞նչ պատվերես տալիս ինձ, և ինչպե՞ս ես հըրամայում,
Մընամ այստեղ ես նըրանց մոտ և ըսպասեմ քո գալըստյա՞ն,
Թե՞ հայտնելով կամքըդ նըրանց՝ վերադառնամ նորից քեզ մոտ»:
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Կա՛ց նըրանց մոտ, զի գընալիս գուցե հանկարծ մենք մոլորվենք,
Քանզի բազում ճամփաներ են իրար անվերջ խաչաձևում։
Դու գընալիս հանձնարարիր, որ ամեն մարդ արթուն հըսկի
Ամեն մեկին կոչիր ինքըդ իր հայրական պատվանունուվ
Եվ մեծարիր սիրողաբար և մի՚ երբեք մեծամըտիր:
70Մենք էլ պիտի ժիր աշխատենք, ասես թե մեր ծընված օրից
Արամազդը արկածալից ճակատագիր պարգևեց մեզ»։
Այսպես ասաց Ագամեմնոնն ու եղբորը ճամփա դըրեց,
Իսկ ինքն իսկույն ուղևորվեց դեպի Նելյան Նեստորը ծեր:
Գըտա նըրան իր վըրանի և թըխաթույր նավին մոտիկ
Փափուկ մահճում ընկղմանած և նըկարեն զենքերն իր շուրջ,
Ասպարն ու զույգ նիզակները և սաղավարտը պաղպաջուն,
Մոտն էր գոտին խայտաճամուկ, որ կապում էր նա իր մեջքին,
Երբ գընում էր դեպի գուպար իր ջոկատի գըլուխն անցած,
Որովհետև ծերությունից նա տակավին չէր խեղճացել։
80Ոտնաձայներ լըսելով նա, բարձրացրեց իր գըլուխն իսկույն
Եվ արմունկին հենված՝ այսպես հարցում արավ Ատրիդեսին.
«Այդ ո՞վ ես դու՝ նավատորմում և բանակում շըրջում մենակ,
Այսպես մըթին ուշ գիշերով, երբ բոլորը քընած են խոր
Ո՞ւմ ես փընտրում, ընկերների՞դ, թե՞ պահանորդ խըմբից մեկին,
Խոսի՛ր, ասա՛, ի՞նչ ես ուզում. ինձ լուռ ու մունջ մի՛ մոտենար»։
Ագամեմնոն արանց արքան նըրան այսպես պատասխանեց.
«Նելյան Նեստոր, աքայեցոց դու պանծալի խորհըրդական,
Պետքէ որ դու լավ ճանաչես Ագամեմնոն Ատրիդեսին,
Որին Զևսը ամենից շատ է խոշտանգում տաժանքներով,
90Մինչև շունչըս մընա միայն ու ծընկներումս ուժ շարժվելու:
Շըրջում եմ ես, ո՛վ ծերունի, զի աչքերիս քուն չի գալիս,
Պատերազմի ցավն եմ քաշում ու տանջանքներն աքայեցոց,
Դանայեցոց համար սաստիկ անհանգիստ եմ և ահաբեկ,
Խըռովահույզ եմ հոգեպես, սիրտըս կըրծքից դուրս է թըռչում,
Եվ դողդողում են քաջառույգ անդամներըս քըստմընահար։
Թե ուզում ես մի գործ անել, (քունը քեզ էլ մոտ չի գալիս)
Պահնորդների խումբը գընանք, տեսնենք, թե միգուցե հանկարծ
Հոգնած օրվա տաժանքներից՝ խոր քընով են ընկել նըրանք,
Մոռանալու պահպանության ամեն կանոն ու հըրահանգ,
100Մինչ թըշնամին շատ է մոտիկ մեր նավերին, և չըգիտենք,
Թե գիշերով հարձակվելու մըտադըրություն չունե՞ն արդյոք»:
Եվ Գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Ատրիդեսին.
«Ո՛վ մեծափառ դու Ատրիդես, արանց արքա Ագամեմնոն,
Ես չեմ կարծում, որ անպայման Արամազդը ամպրոպադեզ
Բոլոր հույսերն այդ Հեկտորի կըպըսակի հաջողությամբ:
Կըտառապի նա տագնապած բազմապիսի հոգս ու ցավով,
Հենց որ դյուցազն Աքիլլեսն իր սըրտից դըժնյա քենը հանի:
Ուրախությամբ կըգամ քեզ հետ, ուրիշներին էլ արթնացնենք,
Քաջ Տիդյանին նիզակափառ, բազմահընար Ոդիսևսին,
110Եվ Այաքսին արագափույթ, և Փիլևսի արի որդուն.
Ո՞ւր էր, եթե մեկն էլ գընար, կանչեր նաև Տելամոնյան
Քաջ Այաքսին աստվածատիպ և Իդոմեն թագաւորին,
Որոնց նավերն ամենից վերջն են գըտնվում, մեզնից հեռու,
Թեպետև ես շատ եմ սիրում, հարգում արգո Մենելավին,
Բայց հայնտապես պիտ պարսավեմ, թեկուզ ինձնից դու նեղանաս,
Որ ամեն հոգսը քեզ թողած՝ ինքը հանգիստ քուն է քաշում:
Այնինչ հիմա պիտի գընար նա մեր բոլոր պետերի մոտ
Ու պաղատեր, քանզի ունենք մենք շատ հոգսեր անտանելի»:
Նրան այսպես պատասխանեց Ագամեմնոն արանց արքան
120«Ուրիշ անգամ, ո՛վ ծերունի, ե՛ս էլ պիտի հորդորեի
Քեզ մեղադրել Մենելավին, քանզի հաճախ անհոգ է նա
Եվ մի գործի ձեռք չի զարկում, և այդ ո՛չ թե այն պատճառով,
Որ ծույլ է նա և ապիկար, կամ թե խելքից աղքատ ու զուրկ,
Այլ որ աչքը միշտ ինձ վըրա՝ հըրահանգիս է ըսպասում։
Բայց նա հիմա ինձնից էլ շուտ վեր կենալով, եկավ ինձ մոտ
Եվ ես նըրան ուղարկեցի կանչելու քո ուզած մարդկանց:
Վեր կաց գընանք, և կըգըտնենք նըրանց այնտեղ, պահնորդ խըմբում,
Դըռների մոտ, ուր հըրաման տրվի նըրանց հավաքվելու»։
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց թագավորին.
130«Եթե այդպես է, այսուհետ նըրան ոչ մի աքայեցի
Չի լինի հեստ, անհընազանդ, ում Էլ որ նա հըրամայի»:
Այսպես ասաց Նեստորը ծեր ու պատմուճանն հագավ արագ
Կապեց մաքուր իր ոտքերին մի զույգ մույկեր վայելչահյուս,
Եվ կոճկելով կարմըրագույն տառատոկը վերից ի վար,
Տառատոկը՝ ծածկըված նուրբ աղվամազով ծաղկագանգուր,
Պըղընձասլաք ու սայրասուր առավ նիզակն իր ահագին
Եվ ըշտապեց դեպի նավերն աքայեցոց պըղընձազգեստ։
Նախ, ձայն տալով Արամազդի հանճարակից Ոդիսևսին,
Նեստոր ասպետը գերենյան հանեց նըրան քաղցըր քընից:
140Ալևորի ձայնն առնելով՝ Ոդիսևսը անմիջապես
Վըրանից դուրս թըռավ արագ և ծերունուն այսպես ասաց.
«ինչո՞ւ այսպես մեն ու մենակ, անմահական ուշ գիշերով
Շըրջում ես դու նավից ի նավ, ի՞նչ կարևոր գործի համար»։
Եվ Գերենյան ասպետն այսպես պատասխանեց Ոդիսևսին.
«Դյուցազնազարմըդ Լայերտյան, գերահանճար դու Ոդիսևս,
Մի՛ բարկանար, զի աքայանց սաստիկ վըտանգ է ըսպառնում.
Հետըս արի, որ արթնացնենք նաև այլոց, ում որ պետք է,
Որ միասին խորհուրդ անենք՝ փաիչե՞նք արդյոք, թե՞ մարտընչենք»։
Այսպես ասաց, ու Ոդիսևսն իր վըրանը վերադարձավ,
150Նըկարազարդ վահանը մեծ ուսը գըցեց, ու գընացին.
Երեք հոգով ըշտապեցին Դիոմեդես Տիդյանի մոտ,
Որին գըտան վըրանից դուրս խորը քընած իր զենքերով:
Նընջում էին նըրա մարդիկ՝ վահաններն բարձ արած իրենց,
Եվ նիզակներն իրենց երկար զարկած գետնին բունի կողմից,
Որոնց պղինձներն փայլում էին Արամազդի շանթի նըման:
Նընջում էր խոր դյուցազնը քաջ վայրի ցուլի մորթի վըրա,
Իսկ սընարին սըփըռված էր փաղփունափայլ շըքեղ մի գորգ։
Մոտենալով՝ Նեստոր ասպետն ոտքի ծայրով հըրեց նըրան,
Արթնացըրեց խորունկ քընից ու ծաղրելով այսպես ասաց.
160«Վեր կաց, Տիդյան Դիոմեդես, ի՞նչ ես քընում գիշերն ի բուն,
Դու չե՞ս տեսնում, որ տըրոյանք տեր դառնալով դաշտի բըլրին,
Բանակել են նավերի մոտ, և մի քայլ է բաժանում մեզ»:
Խորը քընից արթնանալով՝ Դիոմեդեսն ելավ ընդոստ
Եվ Նեստորին ի պատասխան՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Ժիր ես դու, ծե՛ր, և անհոգնում, չես դադարում աշխատելուց,
Աքայեցոց մեջ քեզանից կըրստեր մարդիկ չըկա՞ն միթե,
Որոնք վազ տան այստեղ-այնտեղու զարթեցնեն արքաներին։
Զարմանալի ես, ծերունի, հոգնելն ինչ է՝ դու չըգիտես»:
Եվ Գերենյան Նեստոր ասպետն այսպես նըրան պատասխանեց.
170«Արդարես դու խոսում, այո՛, սիրելիդ իմ Դիոմեդես,
Ես էլ ունեմ բանակի մեջ առույգ որդիք ու զինվորներ,
Որ մի առ մի կարող էին ձայն տալ բոլոր արքաներին:
Սակայն մեծ է տագնապը մեր, ուստի բոլորս պիտ աշխատենք,
Քանզի այսօր սուր ածելու բերնի վըրա է համորեն
Աքայեցոց փըրկությունը և կամ կորուստը չարաչար:
Գընա իսկույն և արթնացրու Այաքսին ժիր ու Փիլյանին,
Ինձ խընայիր, դու ինձանից երիտասարդ ես տարիքով»։
Այսպես ասաց, և Դիոմեդն ուս գըցելով շիկակարմիր
Պրճրդնավոր առյուծենին, առավ մըկունդն իր վիթխարի,
180Ելավ գընաց և հանելու նըրանց քընից՝ առավ բերավ։
Այսպես նըրանք բոլորը մեկ՝ պահնորդների մեջ մըտնելով,
Պարեկապան գընդի բոլոր ավագներին գըտան արթուն
Նըստած ըզգաստ ու զինավառ, շըրջահայաց շըների պես,
Որ փարախի շուրջը նըստած՝ ոչխարի հոտն են պահպանում
Խիստ անհանգիստ, որ ամեհի մի գազանի հոտ են առել,
Որ իջնում է անտառախիտ լեռնից հանկարծ, բարձրացնելով
Մի մեծ աղմուկ-իրարանցում շըների մեջ ու բազմության,
Եվ փախչում է քունը նըրանց, — այդպես էին նաև նըրանք,
Նըստած արթուն, տագնապալից, գիշերային մըթության մեջ,
190Լարած իրենց լսողությունն՝ ականջները միշտ դեպի դաշտ,
Թե կա՞ արդյոք դրռույթ–դոփյուն, թըշնամական ոտնատըրոփ:
Նըրանց ի տես՝ ուրախացավ ծերն ու իսկույն մոտ գընալով
Խըրախուսիչ այս խոսքերով դիմեց արթուն պահնորդներին.
«Այդպես, արի՛ որդիներըս, լավ հըսկեցեք, հազար աչքով,
Որ մեզ վըրա չըծիծաղի չարախընդաց ոսոխը նենգ»։
Այսպես ասաց և փոսն անցավ, գընում էին նըրա հետքով
Թագավորներն արգիացոց, որ խորհըրդի էին կանչված,
Նըրանց մեջ էր և Մերինեսն ու Նեստորի շըքեղ որդին,
Որոնց նույնպես կանչել էին, որ միասին խորհուրդ անեն։
200Փոսն անցնելով նըրանք բոլորն էլ նըստեցին մաքուր մի տեղ,
Ուր գետինը զերծ էր դեռևս դիակներից և արյունից,
Որտեղից որ հըսկայազոր Հեկտորը քաջ ետ էր դարձել
Կոտորելով արգիացոց՝ մինչև մութը գիշերային:
Նըստոտելով նըրանք այնտեղ, բացին գաղտնի ժողովն իրենց,
Եվ խոսք առավ նախ Գերենյան Նեստոր ասպետը ալեզարդ.
«Սիրելիներս, չըկա՞ ձեր մէջ արիասիր տմի դյուցազուն,
Որ սիրտ անի գընալ ճամբարը մեծասիրտ տըրոյացոց:
Գուցե բըռնել կարողանա բանակից դուրս մի զինվորի՝
Իմանալու, թե տըրոյանք ի՞նչ մըտքի են, ի՞նչ են անում,
210Հեռու իրենց պարիսպներից՝ նավերի մո՞տ են մընալու,
Թե՞ պիտ դառնան դեպի քաղաք աքայեցոցն ընկճելուց ետ:
Այս բոլորը իմանալով, թե ողջ-առողջ դառնա մեզ մոտ՝
Երկընքի տակ կըվաստակի նա մեծ պատիվ, փառք ու պարծանք
Բոլոր մարդկանց կողմից տըրված, և կըստանա ճոխ ընծաներ:
Մեր նավերի յուրաքանչյուր պետն ու իշխանն այդ կըտրիճին
Պիտի շնորհի մի սև մաքի, սիրուն մի գառ կըրծքից կախված,
Որը ոչ մի պարգևի հետ համեմատել չի կարելի,
Եվ բացի այդ, կըմասնակցի բոլոր ուրախ կոչունքներին»:
Այսպես ասաց, և բոլորը մնացին լուռ, անպատասխան:
220Եվ վերջապես խոսեց Տիդյան Դիոմեդեսն ահեղագոռ.
«Հորդորում ես ինձ, ով Նեստոր, սիրտ և աշխույժ արիական,
Որ ես մըտնեմ տըրոյացոց բանակն մեզնից ոչ շատ հեռու,
Բայց եթե ինձ ընկերանա մեկ ուրիշն էլ այս գործի մեջ՝
Ե՛վս առավել քաջավըստահ ու կորովի պիտի լինեմ.
Քանզի երբ որ երկուսով են՝ ավելի են հընարագետ,
Եվ կըլինեն միմյանց համար նըրանք հույս ու խորհըրդատու:
Իսկ եթե մարդ միայնակ է, թեկուզ լինի ուշիմ ու քաջ,
Կըտատանվի միտքը նըրա, և ինքն իրեն կըկորցընի»։
Երբ վերջացրեց՝ շատերն էին ուզում նըրան ընկերանալ, —
230Զույգ Այաքսներն արիասիրտ՝ արբանյակները Արեսի,
Մերիոնեսն, և մանավանդ ծեր Նեստորի շըքեղ որդին.
Շատ էր ուզում և Ատրևսյան Մենելավոսն ահեղագոռ,
Ոդիսևսը համբերատար՝ տըրոյացոց մեջ մըխվելու,
Որի սիրտը խիզախության համար վառվում էր կըրծքի տակ:
Այնժամ Ատրիդ Ագամեմնոնն այսպես ասաց իշխանաբար.
«Ո՛վ Տիդեսի որդիդ խիզախ, սիրելիդ իմ Դիոմեդես,
Ընտրիր, ում որ ուզում ես դու, քանզի շատերն են ցանկանում.
Բայց դու ինչ–որ ամաչելով քո մըտքի մեջ, լավին թողած՝
Չարնես վատին քեզ ուղեկից, զիջանելով՝ ակնածելուց,
240Կամ նայելով նըրա տոհմին ու ճոխությանն իշխանաշուք»։
Այսպես ասաց՝ վախենալով խարտիշագեղ եղբոր համար:
Սակայն կըրկին դարձավ նըրանց Դիոմեդեսն ահեղագոռ
«Եթե իրոք ինձ եք թողնում դուք ընտրությունն այս գործի մեջ,
Ուրեմն ինչպե՞ս ես մոռանամ դյուցազնազարմ Ոդիսևսին,
Որի քաջ սիրտն ու խելքը մեծ ամեն դեպքում գերիվերո՝
Ինքը Պալլաս Աթենասն է գընահատում մինչև անգամ:
Եթե նա ինձ ընկերանա, թեկուզ հըրի-ջըրի միջից
Ողջ ու առողջ ետ կըդառնանք, — այնքան խելոք ու քաջ է նա»:
Եվ Ոդիսևսն համբերատար նըրան այսպես ասաց այնժամ.
250«Շատ մի գովիր կամ պարսավիր ինձ, ո՛վ Տիդյան Դիոմեդես,
Արգիացոց հետ ես խոսում, որոնք լավ են ճանաչում ինձ։
Բայց ըշտապենք, զի գիշերն էլ ըշտապում է, և լույսն է մոտ.
Խոնարհվում են աստղերն ահա, գիշերն վաղուց կես է եղել,
Երեք մասից երկուսն անցել, և մընում է մեկը միայն»։
Այսպես ասաց, ու երկուսով հագան զենքեր սարսափելի։
Թրասիմիդեսն իր երկսայրի սուրը տըվեց Դիոմեդեսին,
(Որովհետն իրենը նա նավատորմի մոտ էր թողել)
Եվ վահանը, դըրեց գըլխին իր սաղավարտն արջառամորթ՝
Անգարգմանակ և անխորան, որ կոչվում է գագաթնադաշն
260Ու ծածկում է գըլուխները ծաղկափըթիթ պատանեկաց:
Իսկ Մերիոնը Ոդիսևսին տըվավ աղեղ, կապարճ ու սուր,
Դյուցազունի գըլխին դըրեց կաշվից շինած մի գըլխանոց,
Որը ներքուստ պըրկըված էր փոկերով պինդ և արտաքուստ
Շուրջանակի շարված խիտ-խիտ սուր ժանիքներ վայրի կինճի,
Մեջը դըրված լավ լըմկըված թանձըր թաղիք, որ կողոպտեց
Ավտոլիկոսն Որմենիդյան Ամենտորից մի ժամանակ
Ելեոնում՝ ավերելով ամրակառույց տունը նըրա,
Եվ Կիթերյան Ամփիդամին ընծայեց նւս Սկանդիայում.
Իկ Ամփիդամն էլ պարգևեց այն՝ Մոլոսին ասպընջական,
270Սա էլ տըվեց Մերիոնեսին՝ որդուն իր քաջ, որ այն կըրի։
Արդ, պըսակեց նա դըրանով Ոդիսևսի գըլուխը պերճ:
Այսպես ահա, նըրանք հագած զենքերն իրենց սարսափելի՝
Ճամփա ընկան, աքայեցոց ավագանուն թողած այնտեղ։
Աթենասը մի ծովային ճայ ուղարկեց նըրանց՝ նըշան,
Սակայն նըրանք գիշերային խավարի մեջ այն չըտեսան,
Միայն կրռինչը լրսեցին, որը գալիս էր աջ կողմից։
Այդ նըշանով Ոդիսն ուրախ՝ աղոթք արավ Աթենասին.
«Լըսի՛ր ինձ, դո՛ւստը ասպարակիր Արամազդի, որ հետս ես միշտ`
Վըտանգի թե վըշտի ժամին, քեզնից ոչինչ չեմ թաքցընում.
280Այժմ ավելի՛, քան երբևէ, սիրիր դու ինձ, ո՛վ Աթենաս,
Տո՛ւր մեզ փառքով վերադառնալ դեպի նավերն աքայեցոց՝
Մի կարևոր գործ կատարած, որ տըրոյանց սիրտը այրի»։
Եվ նըրանից հետո խընդրեց Դիոմեդեսն ահեղագոռ
«Լըսիր և իմ աղոթքը դու, դուստրըդ հըզոր, անպարտելի:
Ընկերացիր և ինձ այսօր, ինչպես որ հորս՝ աստվածային
Տիդեսին դու ընկերացար, երբ որ դեսպան գընաց Թեբե
Աքայեցոց կողմից ղըրկված, նըրանց թողած ափն Ասոպի:
Տանում էր նա կադմեացոց խաղաղության քաղցըր խոսքեր.
Բայց այնտեղից ետ դառնալիս ահեղ գործեր կատարեց նա
290Քեզ հետ, ով վեհ աստվածուհի, որին սիրով ընկերացար:
Ընկերացիր հիմա էլ ինձ և պաշտպանիր նույն սերտ սիրով.
Պիտի ձոնեմ քեզ միամյա երինջ մի գեր, լայնաճակատ,
Ու պարանոցն իր տակավին լուծ չըտեսած, անզըսպելի,
Նըրան ես քե՛զ պիտի ձոնեմ եղջյուրները ոսկեզօծած»։
Այսպես ասին, երկուսին էլ լըսեց ծավի աստվածուհին:
Արամազդի դըստերն այդպես աղոթելուց հետո նըրանք
Առաջ անցան, ինչպես երկու սեգ առյուծներ, մութ գիշերով,
Նախճիրների, դիակների, զենքերի և արյան միջից։
Այնտեղ Հեկտորն էլ յուրայնոց չըթողեց որ հանգիստ քընեն,
300Այլ խորհրդի կանչեց բոլոր տըրոյացոց ավագանուն՝
Իշխաններին ու պետերին, խորհըրդական խելոք մարդկանց
Եվ կանգնելով նըրանց միջև այսպես ասաց խըրոխտ ձայնով,
«Ո՞վ է ձեզնից խոստանում ինձ մի արժանի գործ կատարել,
Որի համար նա ինձանից մեծ պարգևներ պիտ ըստանա։
Կըտամ մի կառք, և կառքի հետ երկու չըքնաղ երիվարներ,
Ընտրագույններն աքայեցոց նավերի մեջ եղածներից, —
Ա՛յն կըտրիճին, որ սիրտ կանի( ինչպիսի՜ փառք նըրա համար)
Գընալ հիմա և մոտենալ մեր թըշնամու նավատորմին
Եվ իմանալ, թե սըրարշավ նավերի մոտ, ինչպես առաջ,
310Հըկողության համար արդյոք կա՞ն պահակներ, թե աքայանք
Հաղթահարված մեր ձեռքերից՝ մըտածում են փախչել շուտով
Եվ տանջահար՝ պահպանության վըրա էլ ուշք չեն դարձընում»։
Այսպես ասաց Հեկտորը քաջ, և բոլորը լուռ մընացին։
Տըրոյանց մեջ Դոլոն անվամբ կար մի զինվոր, որ էր որդին
Եվմեդ անբիծ նըվիրակի՝ հարուստ ոսկով և պըղինձով։
Դեմքով տըգեղ էր Դոլոնը, բայց ոտքերով թեթև ու ժիր.
Հինգ հարազատ քույրերի մեջ ինքն էր միայն արու զավակ։
Խոսք առնելուվ՝ նա Հեկտորին և տըրոյանց այսպես ասաց.
«Ո՛վ քաջ Հեկտոր, արիական սիրտս ու հոգիս դըրդում են ինձ
320Երթալ ընդհուպ աքայեցոց նավերի մոտ ու լըրտեսել:
Գավազանըդ բարձրացրու վեր և նըրանով երդվիր դու ինձ
Տալու ձիերն ահիպարան ու պըղընձյա կառքըըշրքեղ,
Որն իր վըրա կըրում է քաջ, չընաշխարհիկ Պելիսյանին։
Անօգուտ դետ չեմ լինի քեզ, և քո կարծած վատերից չեմ.
Այնքան խորը պիտի խըրվեմ աքայեցոց բանակի մեջ,
Որ Ատրիդի նավին հասնեմ, որտեղ, անշուշտ, իշխաններն են
Խորհուրդ անում՝ փախչե՞ն արդյոք, թե՞ կանգնեն ու պատերազմեն»։
Այսպես ասաց, և Հեկտորը բարձրացրեց ցուպն ու երդըվեց.
«Վըկա լինի թող Արամազդն՝ ահեղագոչ այրն Հերայի,
330Որ այդ ձիերն ուրիշ ոչ մի տըրոյացու պիտ չըկըրեն,
Երդվում եմ ես՝ այդ ձիերը դու հավիտյան պիտ վայելես»։
Այսպես ասաց՝ երդվելով, և Դոլոնը տեղից թըռավ
Կախեց ուսից կամարաձև աղեղն իր նա քաջի նըման,
Հագավ գայլի ճերմակ մորթին, գըլխին դըրեց մերկ սաղավարտ,
Նիզակն առավ ու դեպ նավերն ճամփա ընկավ անմիջապես
Բայց նա պիտի ետ չըդառնար Հեկտորին լուր մի բերելու:
Գընում էր նա՝ թողած մարդկանց ու ձիերի հոծ բազմություն,
Ճամփան արագ կըտրում էր նա, երբ Ոդիսևսը դյուցազարմ
Նըկատելով նըրան՝ դարձավ Դիոմեդին այս խոսքերով.
340«Դիոմեդես, այդ մարդն անշուշտ նըրանցից է գալիս այս կողմ,
Բայց չըգիտեմ՝ գալիս է նա մեր նավերը լըրտեսելո՞ւ,
Թե՞ գընում է կողոպտելու դիակները դաշտում ընկած:
Սակայն թողնենք, որ մեզանից մի ասպարեզ առաջ անցնի,
Ապա վըրան կըհարձակվենք ու կըբըռնենք անակընկալ:
Իսկ եթե մենք չըկարենանք հասնել նըրա արագ վազքին,
Դու շարունակ նըրան դեպի նավերն քըշիր քո նիզակով,
Որպեսզի նա դեպի քաղաք փախչել երբեք չըկարենա»։
Այսպես ասաց, և երկուսով ճամփից ելած թաքնըվեցին,
Իսկ Դոլոնը խելակորույս առաջ սուրաց թափառնակի:
350Եվ երբ որ նա հեռացել էր ջորիների ակոսի չափ,
(Զի եզներից, վար անելիս, շատ ավելի վարժ են սըրանք
Քաշում արորը ծանրաշեն՝ բարեբեղուն հողում հյութեղ)
Հարձակվեցին նըրա վըրա. նա կանգ առավ ոտնաձայնից,
Մըտածելով, թե Հեկտորը իր ետևից մարդ է ղըրկել:
Բայց հազիվ թե տեգընկեցի չափ իրենից հեռու էին,
Իմացավ որ թըշնամի են, ու դեպ փախուստ դիմեց արագ,
Իսկ մյուսներն ընկան ետև՝ կըրընկակոխ հալածելու։
Ինչպես ճարպիկ, սըրաժանիք, որսի հըմուտ երկու բարակ
Նապաստակի կամ եղնորթի հետապընդում են անդադրում,
360Մինչ նա գոչյուն արձակելով փախչում է թափ, արագավազ,
Այդպես Տիդյան Դիոմեդեսն ու Ոդիսևսն քաղաքավեր
Քըշում էին նըրան մի կողմ իր բանակից, ետևն ընկած։
Եվ երբ արդեն աքայական պահնորդ խըմբին կըհասներ նա
Աթենասը Դիոմեդին ներշընչեց նոր կորով և ուժ,
Որ մի գուցե պըղընձազեն ուրիշ մի քաջ աքայեցի
Իրենից շուտ զարկի նըրան ու պարծանքը ինքը առնի։
Ուստի վըրան գըրոհելով գոչեց Տիդյանն ահեղագոռ.
«Կանգ առ, թե չէ իմ նիզակով քեզ շանսատակ կանեմ իսկույն»:
Ասաց, նետեց նա սայրասուր տեգն ու դիտմամբ վըրիպեցրեց.
370Սըլաքը սուր թափ անցնելով տըրոյացու աջ ուսն ի վեր՝
Գընաց ուժգին խըրվեց գետին, ու կանգ առավ նա դողահար,
Ատամները նըրա բերնում իրար էին զարկվում ուժգին,
Գունատվել էր մեռելի պես, երբ հևիհև հասան նըրանք,
Պինդ բըռնեցին նըրա ձեռքից, և Դոլոնը լալով աաց.
«Ողջ թողեք ինձ, մի՛ ըսպանեք, և կըգընեմ ես ինքըս ինձ.
Մեր տանն ունենք պղինձ, ոսկի, նաև երկաթ արվեստագործ,
Իմ հայրը իր որդու համար կըտա փըրկանք, որքան ուզեք,
Լոկ իմանա, թե ողջ եմ ես աքայեցոց նավատորմում»։
Եվ Ոդիսևսը հահճարեղ այսպես ասաց տըրոյացուն.
380«Մի՛ վախենար, մըտքիցըդ հան մահվան հիմար ցընորքը դու,
Եվ ինձ լըսիր, միան թե տես, որ ճըշմարիտն ես ասելու,
Ինչո՞ւ մենակ, մութ գիշերով դեպի նավերն ես գընում դու,
Մինչ այս ժամին քաղցըր քընով նընջում են ողջ մականացուք,
Դաշտում ընկած դիակները կողոպտելու համա՞ր արդյոք,
Եվ կամ գուցե Հեկտորը քեզ դե՞տ ուղարկեց նավերի մոտ,
Որ լըրտեսեն ամեն մի բան, թե՞ քո սիրտը դըրդեց քեզ այդ»:
Ամբողջ մարմնով դողդողալով Դոլոնն այսպես պատասխանեց,
«Հեկտորն առավ խելքը գըլխես և ինձ ծանըր գործի մըղեց,
Խոստանալով տալ ինձ պարգև չընաշխարհիկ Աքիլլեսի
390Նըժույգները սալասըմբակ՝ պըղընձանիշ կառքով հանդերձ:
Եվ հըրաման տրվեց նա ինձ, որ ես մըռայլ այս գիշերով
Մըտնեմ ճամբարն աքայեցոց և լըրտեսեմ՝ իմանալու,
Թե սըրընթաց նավերի մոտ պահակներ կա՞ն, ինչպես առաջ,
Թե՞ մեր ձեռքից հաղթահարված, կորագըլուխ ու հուսաբեկ
Խորհուրդ եք դուք անում ձեր մեջ՝ փախչել արագ ձեր նավերով
Եվ հոգնատանջ՝ էլ չեք ուզում դընել դետեր գիշերապահ»։
Եվ Ոդիսևսը խորամանկ ծիծաղելով վըրա բերեց.
«Արդարև մե՜ծ պարգևի ես աչք դըրել դու, ինչ եմ տվել,
Էակիդյան Աքիլլեսի սըրաթըռիչ նըժույգների՜ն ...
400Սակայն ոչ մի մահկանացու անկարող է զըսպել նըրանց
Պելյանից զատ, որին ծընեց աստվածուհի մայր մեծարո:
Բայց դու արի այն ասա ինձ, և ճըշմարիտ պիտի խոսես:
Այստեղ գալիս ո՞րտեղ թողիր դու Հեկտորին հովվին ազգաց.
Ո՞ւր են նըրա ձիերն հիմա, ո՞ւր են զենքերն արիսական,
Պահպանությունն ու վրաններն ինչպե՞ս են մյուս տրոյացոց,
Ի՞նչ որոշում ունեն նըրանք, հեռու իրենց պարիսպներից՝
Մընալ արտեղ, նավերին մո՞տ, թե՞ ետ դառնալ դեպի քաղաք
Պըղընձազգեստ աքայեցոց զորությունը ընկճելուց ետ»։
Եվ Դոլոնը՝ տըրոյացոց լըրտեսն այսպես պատասխանեց
410«Այդ բոլորի մասին ես քեզ ճըշմարիտը պիտի խոսեմ:
Հեկտորն այնտեղ, աստվածային սուրբ Իլիոսի շիրմին մոտիկ
Խորհուրդի է նըստել բոլոր տըրոյացոց պետերի հետ,
Իսկ պահակներ, որ ասում ես, այդպիսիներ չկան հատուկ,
Որոնք ըզգաստ և աչալուրջ պահպանություն անեն զորքին,
Այլ խումբ առ խումբ, կըրակի շուրջ նըստած բոլոր տըրոյացիք
Պահակներ են հարկադըրված և իրարու սիրտ են տալիս:
Իսկ մյուս բոլոր դաշնակիցներն ընկողմանած քընում են խոր
Անհոգ կերպով, հըսկողության գործը թողած տըրոյացոg,
Քանզի նըրանք իրենց կողքին չունեն ոչ կին, ոչ երեխա»։
420Ու հարց տրվեց կըրկին անգամ, Ոդիսևսը բազմահանճար
«Որեմն ինչպե՞ս, առանձի՞ն են քընած նըրանք բոլորովին,
Թե՞ նըրանց հետ միասին, այս էլ ասա, որ հասկանամ»։
Ու Եվմեդյան Դոլոնն այսպես պատասխանեց Ոդիսևսին,
«Այդ բոլորի մասին նույնպես ճշմարիտը կասեմ ես քեզ։
Կարիացիք ու կորաղեղ պեոնները և լելեգյանք,
Կավգոնները ու Պելեսգյանք ծովի կողմն են գտնվում արդ,
Իսկ Թիմբրեի կողմն են լիկյանք և ձիավարժ փռյուգացիք,
Միսացիներն խըրոխտապանծ և մեոնյանք ձիամարտիկ:
Բայց դուք ինչո՞ւ այս բոլորը հարցընում եք ինձ մի առ մի,
430Քանզի, եթե ուզում եք դուք մըտնել բանակը տըրոյանց,
Խորհուրդ կըտամ ձեզ հարձակվել դաշտի ծայրին բանակ զարկած
Թըրակացոց վըրա, որոնք դեռ նոր հասած՝ հոգնած են խիստ,
Նըրանց մեջ է Հռեսոս արքան՝ որդին արի Էիոնի:
Տեսա ներա երիվարներն ըսքանչելի, հաղթամարմին
Եվ ավելի ճերմակ քան ձյուն, արշավում են հողմի նըման.
Կառքը ոսկով և արծաթով պըճնազարդված ամբողջապես,
Եվ զենքերը բոլոր ոսկուց, ահեղաշուք, հրաշատեսիլ,
Որ վայել են աստվածներին և ոչ մարդկանց մահկանացու:
Թե ուզում եք՝ առեք տարեք ինձ սըրնթաց նավերը ձեր,
440Կամ կապկապած պինդ կապերով թողեք մընամ այստեղ, իսկ դուք
Գընացեք և ըստուգեցեք՝ սո՞ւտ եմ ասում, թե՞ ճշմարիտ»։
Խեթ նայելով՝ ահեղագոռ Դիոմեդեսն այսպես ասաց.
«Դոլոն, փախչել չըմըտածես, այդ միտքը դու գըլխեդ հանիր,
Որ մի անգամ ձեռք ես ընկել, էլ մեզանից չես պըրծընի,
Թեպետեւ դու շատ կարեւոր նորություններ հայտնեցիր մեզ:
Որովհետեւ եթե հիմա քեզ արձակենք, թողնենք ազատ,
Անշուշտ նորից դու պիտի գաս դեպի նավերն աքայեցոց
Լըրտեսելու նըպատակով եւ կամ մեր դեմ մարտընչելու:
Բայց եթե իմ ձեռքով սատկես եւ զըրկըվես քո արեւից՝
450Այսուհետև արգիացոց խոչ ու արգելք չես լինի դու»:
Այսպես ասաց, եւ Դոլոնը մինչդեռ հուժկու ձեռքով բըռնած
Ծընոտն ահեղ Դիոմեդի՝ կյանքի համար կըպաղատեր,
Դիոմեդեսն ահեղասաստ վաղակավորը բարձրացրած՝
Պարանոցը մխեց նրա ու կըտըրտեց ջըլերն երկու,
Եվ մինչ լեզուն բըլբըլում էր կառափն հողի մեջ Գըլորվեց:
Կըգմենի լերկ կորդակն առան նըրա գըլխից գայլենու հետ,
Առան ձեռքից ճապուկ աղեղն ու նիզակը երկայնաստվեր,
Որոնք Ոդիսը դյուցազարմ դեպի երկինք կարկառելով՝
Աղոթելով ավարառու Աթենասին՝ այսպես ասաց.
460«Ցընծա՛, անմահ աստվածուհի, այս նըվերով, Ոլիմպոսում
Նախ եւ առաջ քե՛զ կաղերսենք. եղիր նաև մեզ առաջնորդ
Դեպի ձիր ու վըրաններն արիասիրտ թըրակիացոց»:
Այսպես ասաց եւ իրերն այդ մի մոշենու վրա դըրեց,
Ծածկեց ապա եղեգներով, ու մոշենու ճյուղերով թավ`
Իբրև աչքի զարնող նըշան, որ վերըստին ետ դառնալիս,
Արագասլաց մութ գիշերով, թաքուստը այդ չրկորցընեն:
Ապա հապճեպ առաջ անցան զենքերի եւ արյան միջով
Ու շատ չանցած հասան նըրանք թրակիացոց հոգնած գընդին.
Որոնք անհոգ քընում էին՝ զենքերն իրենց գեղեցկաշուք
470Նըրանց չորս կողմ երեք կարգով շարված ուղիղ գետնի վըրա,
Եվ ամեն մի զինվորի մոտ կային մի զույգ լըծկան ձիեր:
Հռեսոս արքան նըրանց միջեւ նընջում էր խոր, վաստակաբեկ, -
Եվ ձիերը պիրկ փոկերով կապած էին շըքեղ կառքից։
Նախ Ոդիսը տեսավ նըրան եւ Տիդյանին այսպես ասաց -
«Դիոմեդե՛ս, ահա նըրանք եւ թագավորն իր ձիերով,
Ինչպես որ մեզ Դոլոնն ասաց, որին դեռ նոր ըսպանցինք:
Դե՛, ցույց տուր քո քաջությունը, հարկավոր չէ անգործ մընալ,
Շուտ արձակիր երիվարներն եւ կամ մարդիկ կոտորիր դու,
Իսկ ձիերի հոգսը ամբողջ կառնեմ իսկույն ես ինձ վըրա»։
480Այսպես ասաց,և Աթենասն աշխույժ վառեց նըրա սըրտում,
Աջ ու ահյակ ջարդում էր նա, և սոսկալի աղմուկ փըրթավ:
Կըտրում էր սուրն ու ոտքի տակ կարմըրում էր գետինն արյամբ:
Առյուծն ինչպես, որ անտերունչ հոտի վըրա է հարձակվում,
Մոլեգնեռանդ Տիդյանն այդպես խոյանում էր նըրանց վըրա։
Նա տասներկու մարդ ըսպանեց. իսկ Ոդիսևսն ըզգոնամիտ,
Երբ Դիոմեդն հըսկա սըրով զարկում էր մի թըրակացու,
Ըսպանվածի ոտքից բռնած քաշ էր տալիս, գըցում մեկդի,
Որ գեղաբաշ երիվարներն անցնելու տեղ ունենային,
Եվ դեռ անվարժ՝ չըսոսկային դիակները կոխոտելուց:
490Երբ Տիդեսի որդին արի հասավ Հռեսոս թագավորին,
Հեծում էր սա ու հառաչներ էր արձակում խոր քընի մեջ,
Զի այդ գիշեր մի չար երազ եկել կագնել էր սընարին՝
Ինքն՝ Տիդեսի որդին՝ Պալլաս Աթենասի հորդորանքով։ -
Տիդյանն սըրան էլ ըսպանեց՝ տասներեքը լըրացնելով։
Իսկ Ոդիսևսն արձակելով երիվարները կառքերից,
Կապկապում էր նրանց փոկով և բանակից դուրս էր հանում,
Խըթանելով իր աղեղով, որովհետև մոռացել էր
Նըկարազարդ ու երփնափայլ կառքի միջից մըտրակ առնել։
Սուլեց ապա՝ նըշան տալով դյուցազնական Դիոմեդին,
500Որը կանգնած խորհում էր նոր քաջություններ սըխրատեսիլ՝
Կառքը բարձված զեն ու զարդով բըռներ քաշեր իր ետևի՞ց,
Թե՞ բարձրացներ հուժկու ձեռքով ու վեր բռնած՝ տաներ այդպես,
Եվ կամ ուրիշ թըրակացոց գետներ այդտեղ դիաթավալ:
Մինչ մըտասույզ ծըփում էր քաջ Դիոմեդեսն այս խոհերով՝
Մոտենալով նըրան ծավի Աթենասը այսպես ասաց.
«Վերադարձիր դեպ նավախումբ, որդիդ վեհանձըն Տիդեսի,
Եթե այնտեղ հալածական վերադառնալ չես կամենում,
Զի կարող է մի աստված էլ տըրոյացոց արթնացընել»։
Այսպես ասաց, և Տիդյանը աստվածու ձայնին ի լուր՝
510Նըժույգների վըրա ցատկեց, խըթեց Ոդիսն իր աղեղով,
Ու ճեպընթաց թըռան դեպի նավատորմիղն աքայեցոց:
Բայց Ապոլլոնն արծաթաղեղ զուր չէր նըստել դիտանոցում,
Նա նըկատեց Սթենասին Դիոմեդես Տիդյանի հետ,
Հույժ զայրացած մըտավ իսկոյն տըրոյացոց բանակը մեծ
Եվ արթնացրեց թըրակացոց խորհըրդական Հիպպոկոնին՝
Հռեսոսի հոր եղբոր որդուն, որ քընից վեր թըռչելով,
Երբ որ տեսավ դաշտն ամայի, որտեղ ձիերն էին կանգնած,
Եվ քաջերին դիաթավալ՝ արյան ահեղ ճապաղիքում՝
Խոր հառաչեց ու ձայն տրվեց իր ընկերոջն անմիջապես:
520Փըրթավ աղմուկ և աղաղակ ու սոսկալի իրարանցում,
Երբ խուժեցին միահամուռ տըրոյացիք խառնիճաղանջ
Ականատես՝ գործած ահեղ ոճիրներին այն երկուսի,
Որոնք արդեն ձիավորված դեպի նավերն էին թրռչում։
Եվ երբ նըրանք հասան այնտեղ, ուր Դոլոնին ըսպանեցին,
Ոդիսն այնտեղ նըժույգների սանձը քաշեց, ու կանգ առան։
Տիդյանն իսկույն ցած ցատկելով առավ կապուտն արյունազանգ
Ու հանձնելով Ոդիսևսին՝ հեծավ իր ձին ու սըլացան
Դես խորագոգ նավերը սև, շուտ հսսնելու տենչով վառված։
Նեստորը նախ լըսեց դոփյունն ու մեծաձայն բացագանչեց.
530«Ո՛վ սիրելի զորավարներ արգիացոց և իշխաններ,
Սըխալվո՞ւմ եմ արդյոք, թե ոչ, սակայն սիրտս է հորդորում ինձ,
Նըժույգների դոփյուններով ականջները թընդում են իմ:
Ա՜յ թե հանկարծ Ոդիսևսը և Տիդյանը քաջակորով
Աստ քըշեին տըրոյացոց նըժույգները սալասըմբակ.
Բայց դողում է սիրտը սաստիկ, թե մի գուցե տըրոյացոց
Խաժամուժից խոշտանգահար լինեն խիզախ քաջերը մեր»։
Նա իր խոսքը չէր վերջացրել, երբ որ նըրանք ժամանեցին
Յուրայիններն իրար անցած, ուրախությամբ անպատմելի
Ողջունեցին աջ ձեռքերով ու խոսքերով քաղցր ու ջերմին:
540Եվ առաջին հարցը նրանց ուղղեց Նեստոր ասպետը նախ
«Ասա՛, գովված դու Ոդիսևս, աքայեցոց պարծանքդ մեծ,
Երիվարներն ինչպե՞ս առաք, տըրոյացոց մեջ մըվելո՞վ,
Թե՞ շընորհեց ձեզ երջանիկ աստվածներից մեկը դըրանց.
Գեղեցի՜կ են՝ նըման անմահ արեգակի ճաճանչներին։
Տըրոյացոց մեջ եմ ես միշտ, նավերի մոտ քիչ եմ լինում,
Ու չեմ մընում անգործ երբեք, թեպետև ծեր ռազմիկ եմ ես,
Բայց չեմ տեսել այսպիսիներ, ոչ էլ մտքովս եմ անցկացրել,
Թըվում է, թե աստվածնէրից մեկը դըրանց տրվել է ձեզ,
Սիրում են ձեզ երկուսիդ էլ՝ Արամազդը ամակուտսկ
550Եվ Աթենասն՝ ասպարակիր Արամազդի դուստրը ծավի»։
Նըրան այսպես պատասխանեց Ոդիսևսը մըտահարուստ.
«Ո՛վ դու պարծանք աքայեցոց, ծերունազարդ Նելյան Նեստոր,
Աստվածները եթե ուզեն՝ կարող են մեզ է՛լ ավելի
Լավերը տալ, զի աստվածներն ամենազոր են հանապազ:
Բայց այս ձիերն, ո՛վ ծերունի, նոր են եկել Թրակիայից.
Դըրանց տիրոջն ըսպանեց ինքը Դիոմեդն ահեղագոռ,
Ինչպես նաև գետին փըռեց տասներկու այլ իշխանների,
Եվ լըրտեսին, որին այստեղ նավերի մոտ բըռնեցինք մենք,
Որին Հեկտորն էր ուղարկել և մյուս պետերը տըրոյանց»:
560Այսպես ասաց և անցկացրեց փոսից չըքնաղ նըժույգներին,
Եվ նըրանց հետ գընում էին մյուս աքայանք ուրախացած։
Իսկ երբ հասան գեղեցկաշուք վըրանը քաջ Դիոմեդի,
Պինդ փոկերով նըժույգներին կապեցին լի մըսուրի մոտ,
Ուր Տիդյանի սըրաթըռիչ երիվարներն էին կանգնած
Եվ մըսուրից ուտում էին քաղցրաճարակ ցորենն առատ:
Իսկ Ոդիսևսը Դոլոնից՝ Եվմեդեսի որդուց խըլած
Կողոպուտներն արյունազանդ՝ նավախելի վըրա դըրեց,
Մինչև որ զոհն Աթենասի պատրաստեին աքայեցիք։
Այնուհետև ծով մըտնելով լավ լողացան ու լըվացին
570Քըրտինքն իրենց, որ կար նըրանց սըրունքներին, պարանոցին:
Եվ երբ ծովի ջուրը ջընջեց, մաքրեց քըրտինքն իրենց մարմնից,
Ու զովացան զըվարթարար ջըրով նըրանց սիրտն ու հոգին,
Ելան ծովից ու սըրբատաշ կոնքերի մեջ լըվացվեցին
Եվ օծվեցին պարարտ յուղով ու ընթրիքի նըստան ապա,
Անուշ գինով լի բաժակներ նըվիրելով Աթենասին։
Երգ տասնմեկերորդ։ Քաջություն Ագամեմնոնի
1Թողած չըքնաղ իր Տիթոնին՝ Առավոտն էր ելնում մահճից,
Որ լույս բերի անմահներին և համորեն մահկանացոց,
Երբ Արամազդն աքայեցոց նավատորմը հողեց ըշտապ
Դըժնյա Ոին, որն իր ձեռքում նըշանն ուներ պատերազմի:
Ոխը կանգնեց Ոդիսևսի վիթխարամեծ նավի վըրա,
Մեջտեղ դըրված, որպեսզի իր ձայնը հասնի երկու կողմին —
Այաքսի պերճ վըրաններից մինչ խորաններն Աքիլլեսի,
Որոնք իրենց ուժին վըստահ՝ երկու թևերն էին բըռնել:
Կանգնած այնտեղ՝ աստվածուհին գոչեց ուժգին ձայնով ահեղ
10Եվ զորություն, ուժ ներշընչեց յուրաքանչյուր աքայեցու,
Ու պատերազմը քաղցրացավ նըրանց սըրտին շատ ավելի,
Քան անձկալի դարձը դեպի հայրենի տուն սև նավերով:
Եվ Ատրիդեսը բարձրաձայն հըրաման տըվեց արգիացոց
Զինվորվելու, ինքն էլ հագավ փայլակնացայտ պըղինձն իր շեկ:
Նախ և առաջ սըրունքները պատեց չըքնաղ սըռնապանով,
Որ կոճկըվում էր արծաթյա ճարմանդներով ճաճանչափայլ.
Ապա կըրծքի վըրա հագավ լանջապանակն իր գեղաշուք,
Որը իբրև հյուրույթի ձոն Կիներևսն էր տըվել նըրան,
Երբ համբավի ձայնը հասավ մինչև Կիպրոս, թե աքայանք
20Նավելու են շուտով դեպի Տրոյա՝ ահեղ սատերազմի,
Ուստի և այն՝ թագավորին ընծայեց նա սիրանըվեր:
Նըրա վըրա կար պողպատի տասը փայլուն ծիր սևաթույր,
Իսկ ոսկեղեն՝ տասներկու ծիր և անագե՝ քըսանի չափ.
Եվ կապտագույն երեքական վիշապ օձեր երկու կողմից
Ձըգվում էին դեպ պարանոց ծիածանի հար և նըման,
Որ կապում է Զևսն ամպերի վըրա իբրև նըշան մարդկանց։
Ուսնդանութ կախեց սուսերն ոսկիակուռ բևեռներով,
Իսկ պատյանը զուտ արծաթից՝ ոսկի փոկով և ամրապինդ.
Առավ ասպարն հասակաչափ, ճարտարաշեն ու հաստաբեստ,
30Որն իր վըրա շուրջանակի ուներ պղնձյա տաս շըրջանակ
Եվ անագե քըսան կումբեր, ճերմակավուն, մեջը պողպատ,
Որ պատում էր շուրջանակի դրժնեհայաց Գորգոնը ժանտ,
Շուրջը Խուճապն ու Արհավիրքը միասին տեղավորված:
Բըռնելու տեղն էր արծաթյա, վըրան վիշապ երեքգլխյան,
Գըլուխները նըրա երեք կուռ փաթաթված մեկը-մյուսին:
Գըխին դըրեց սաղավարտը քառախորան և ձիաբաշ.
Որի շըքեղ գարգմանակը ճոճվում էր վերն ահեղորեն:
Առավ ձեռքը երկու նիզակ պըղընձասայր սըլաքներով,
Որոնց շողյունը շանթարձակ մինչև երկինք էր բարձրանում:
40Եվ ի պատիվ Միկենեի թագավորին՝ վեր-երկընքից
Որոտացին արգո Հերան և Աթենաս աստվածուհին:
Ամեն մի պետ հըրաման էր տալիս իր ժիր կառավարին,
Որ փոսի մոտ դասավորեն երիվարներն իրենց կարգով.
Իսկ մյուս կողմից հորդան տըվին հետևակներն ըսպառազեն:
Եվ հազիվ թե Այգը ծագած՝ փըրթավ աղմուկ մի ահավոր,
Հետևակ գունդը գըրոհեց՝ փոսի առաջ դասավորված,
Եվ նըրանցից փոքր-ինչ հետո ձիավորներն առաջ անցան,
Որոնց շարքում առաջ բերեց Զևսը աղմուկ մի դըժընդակ
Եվ արնագույն մի ցող շաղեց լայն երկընքի բարձրությունից
50Այդ օր նա շա՜տ կառափներ էր թափելու ժանտ դըժոխքն ի վար:
Տըրոյացիք նըմանապես՝ դարևանդի վըրա, դաշտում
Շարվում էին Հեկտորի շուրջ և անըստգյուտ Պուլիդամի,
Եվ Էնիասի, որին տրոյանք աստըծու պես էին պատվում.
Անտենորի երեք որդոց՝ Պոլիբի և Ագենորի,
Ակամասի՝ դեռ պատանի՝ աստվածային գեղեցկությամբ:
Հեկտորը մեծ նախահարձակ գընդի գըլուխն անցած խըրոխտ
Հուժկու ձեռքին բըռնած ուներ հըսկա ասպար մի բոլորակ՝
Աստղի նըման, որ ամպերից դուրս է գալիս շողշողալով,
Մեկ էլ ապա ծածկըվում է մութ ամպերի ետև նորից։
60Այսպես ահա, մերթ առաջին ու մերթ վերջին շարքերի մեջ
Հըրամաններ էր տալիս նա՝ հասակն ամբողջ պըղընձավառ,
Փայլակնացայտ՝ վահանադրոշ Արամազդի շանթի նըման։
Ինչպես որ ժիր հընձվորները երկկարգ շարված իրար դիմաց
Հարուստ մարդու արտն են հընձում մեկն այս գըլխից, իսկ մյուսը՝ այն,
Եվ խիտ առ խիտ, իրարու կողք խըրձերն ընկնում են անդադար,
Այսպես տրոյանք և աքայանք հարձակվելով իրար վըրա՝
Փըռվում էին, և փախուստի մասին ոչ ոք չէր մըտածում.
Երկու կողմից կատաղաբար կըռվում էին գայլերի պես,
Եվ նայելով նըրանց վըրա՝ Ոխը ուրախ ծափ էր տալիս։
70Աստվածներից նա էր միայն կըռվողների բազմության մեջ,
Իսկ մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու, անմասնակից
Բազմել էին անփույթ, անհոգ՝ Ոլիմպոսի վեհ բարձունքում,
Ուր ամեն ոք իր հարկն ուներ գեղեցկակերտ և մեծաշուք:
Յուրաքանչյուրն ամպրոպային Արամազդին էր մեղադրում,
Ասելով թե ուզում է նա տըրոյացոց փառք ընձեռել։
Բայց հոգը չէր Արամազդի, աստվածներից առանձնացած
Խայտում էր նա իր մեծ փառքով և ակնապիշ նայում այնտեղ՝
Դեպի քաղաքը տըրոյանց ու նավատորմ աքայեցոց,
Ուր պըղինձն էր փայլատակում, մեռնում էին ու մեռցընում:
80Դեռևըս վաղ առավոտից մինչև կեսօր աստվածային
Թըռչում էին նետերն անդուլ, ու երկուստեք ընկնում էին:
Իսկ երբ ճաշիկն իր պատրաստեց անտառաբլուր պուրակներում
Փայտահատը, որի ձեռքերն փայտ կոտրելով դադարեցին
Ու ձանձրացավ հոգին նըրա, և ուտելու կարիք ըզգաց, —
Այն ժամանակ աքայեցիք խրախուսելով մեկ-մյուսին՝
Խորտակեցին արիաբար տըրոյացոց գընդերը գոռ:
Առաջինը առաջ անցավ Ագամեմնոն արանց արքան
Եվ ըսպանեց ժողովըրդոց հովիվ արի Բիենորին,
Ապա նըրա կառավարին՝ Ոյիլևսին ըսպանեց նա,
90Երբ իր կառքից ցած ցատկելով ընդդիմացավ Ատրիդեսին։
Ատրիդեսը խոյանալով՝ շեշտ ճակատին զարկեց նըրա,
Սաղավարտի պղնձյա պսակն արգելք չեղավ սուր սըլաքին,
Որը ծակեց, անցավ թափով, խորը խըրվեց ոսկորի մեջ,
Իրար խառնեց ուղեղը ողջ ու մոլուցքը մարեց նըրա:
Եվ թողնելով նըրանց այնտեղ, գետնատարած, մերկ կըրծքերով,
Որոնց շըքեղ զենքերն արդեն կողոպտել էր, Ատրիդ արքան
Առաջ անցավ ըսպանելու Անտիփոսին և Իսոսին՝
Պրիամոսի որդիներին - մեկն հարճորդի, մյուսն հարազատ, -
Երկուսն էլ նույն կառքի վըրա, և կառավարն էր հարճորդին,
100Իսկ Անտիփոսն ըսպառազեն մարտընչում էր կողքը նըստած։
Մի ժամանակ նըրանց բըռնեց արագոտըն Աքիլլը քաջ
Իդա լեռան ըստորոտում իրենց խաշներն արածելիս,
Կապեց դալար ճիպոտներով ու փըրկանքով ազատ թողեց։
Իսկ այժմ Ատրիդ Ագամէմնոն իշխանապետն իր նիզակով
Ծակեց մեկի` Իսոսի կուրծքն ըստինքներից փոքր-ինչ վերև,
Եվ Անտիփին սուսերահար կառքից իսկույն ցած գըլորեց:
Եվ երբ գընաց կողոպտելու զենքերն երկու եղբայրների՝
Նո՛ր ճանաչեց, քանզի նըրանց տեսել էր նա նավերի մոտ,
Երբ Իդայից Աքիլլեսը նըրանց կապած գերի բերեց։
110Ինչպես առյուծն արագավազ եղնիկի որջը հասնելով
Գազանային ժանիքներով հոշոտում է խեղճ ձագերին,
Ու պատռելով կուրծքը նրանց գողտրիկ հոգին դուրս է կորզում,
Ու թեպետև մոտ է մայրը, բայց չի կարող օգնել նըրանց,
Որովհետև ինքը նույնպես սարսափի մեջ է սոսկալի
Ու փախչում է մացառապատ ու ծառախիտ պուրակներով
Տառապալից ու քըրտնաթոր՝ գազանային հարձակումից, —
Այդպես ոչ մի տրրոյացի չըհանդըգնեց գալ օգնության
Աքայեցոց զարհուրելի զորությունից սարսափահար։
Հիպպոլոքին ու Պիսանդրին՝ որդիներին Անտիմաքի,
120Որ Պարիսից անբավ պարգև ու ոսկիներ ընդունելով,
Դեմ էր չըքնաղ Հեղինեին տալու խարտյաշ Մենելավին, -
Ագամեմնոն արքան նըրանց երկուսին էլ մեկտեղ բըռնեց,
Որոնք նույն կառքն էին նստած և միասին էին վարում:
Շըփոթվեցին, և ձիերի սանձերն ընկան նըրանց ձեռքից,
Իսկ Ատրիդեսն առյուծաբար նետվեց ուղիղ նրանց վըրա,
Որոնք կառքում ծունկի եկած խընդրում էին աղերսագին.
«Մեզ խընայիր, Ագամեմնոն, և առ փըրկանք արժանավոր,
Անտիմաքի ապարանքում կան կարասիք բազմապիսի,
Պըղինձ, ոսկի և այլ գանձեր ու բազմարվեստ երկաթեղեն,
130Մեր հայրը քեզ, մե՛ծ թագավոր, կըշընորհի անբավ փըրկանք,
Եթե լըսի, որ ողջ ենք մենք աքայեցոց նավատորմում»։
Խընդրում էին նըրանք այսպես պաղատելով թագավորին,
Բայց նըրանից չըլըսեցին քաղցրաբարո մի պատասխան:
«Քանի որ դուք, - ասաց արքան, - որդիներն եք Անտիմաքի,
Որ տըրոյանց ժողովի մեջ հըրամայում էր ըսպանել
Մենելային՝ դեսպան եկած Ոդիսևսի հետ միասին,
Եվ չըթողնել, որ նա դառն դեպի նավերն աքայական,
Պետք է, որ ձեր մահով հիմա քավեք ձեր հոր ոճիրը դուք»։
Այսպես ասաց նա և կառքից ցած գըլորեց Պիսանդրոսին՝
140Տեգը կըրծքի մեջ մըխելուվ, և նա մեջքի վըրա ընկավ:
Հիպպոլոքը կառքից ցատկեց, բայց նըրան էլ Ատրիդ արքան
Գետին փըռեց անմիջապես ու տեղնուտեղ հսկա սըրով
Կըտրեց գըլուխն ու իբրև սանդ գըլորեց այն՝ ամբոխի մեջ:
Ապա, նըրանց թողած այնտեղ, դիմեց դեպի գընդերը գոռ,
Իր հետն առած արիասիրտ այլ ամրաբարձ աքայեցոց։
Հետևակներն հետևակաց էին վանում խառնախուճապ,
Եվ հեծյալներն՝ հեծյալներին, բախըվելով անվերջ իրար:
Բարձրանում էր փոշին նըրանց սըմբակներից ամպի նըման.
Ագամեմնոն արանց արքան հետապընդում էր անդադար
150Եվ կոտորում՝ հորդորելով քաջամարտիկ աքայեցոց:
Ինչպես հանկարծ խիտ անտառում ընկնի հըրդեհ մի վիթխարի,
Եվ հողմն ուժգին տանի նըրա հուր լեզուներն ամենուրեք,
Ու տապալվեն ճըղակոտոր բոցավառված ծառեր հըսկա,
Այսպես փախչող տըրոյացոց գլուխներն էին թափվում գետին
Ագամեմնոն Ատրիդեսի բազկի հուժկու հարվածներից:
Ահիպարան շատ նըժույգներ կառքեր էին քաշում դատարկ՝
Ռազմադաշտում այս ու այնտեղ՝ աղմըկալից դըղըրդյունով,
Զըրկված իրենց վարողներից, որ դիտապաստ ընկել էին
Շատ ավելի սիրելի սև ուրուրներին, քան թե կանանց։
160Բայց Արամազդը Հեկտորին հեռու և զերծ էր պահում միշտ
Փըքիններից, մահից, փոշուց, խուռն ամբոխից և արյունից։
Ատրիդն առաջ էր խոյանում հորդորելով աքայեցոց,
Իսկ տըրոյանք դաշտի միջից հըրոսելով դիմում էին
Դեպ վաղեմի դարդանացու Իլիոսի շիրիմը սուրբ,
Մոլաթուզի մեծ ծառի մոտ, որպեսզի շուտ մըտնեն քաղաք:
Ագամեմնոնն ահեղ գոչմամբ հետապընդում էր անդադար
Անպարտելի ձեռքերն իր զույգ ամբողջովին արնաթաթավ:
Տըրոյացիք երբ որ հասան Սկեական դարբասներին,
Կաղնի ծառի մոտ կանգ առան՝ մյուս գընդերին ըսպասելով,
170Զի կեսը դեռ դաշտում՝ զարհուր փախչում էին խուճապահար
Երինջների նըման, որոնց հալածում է առյուծն ահեղ,
Փախցընում է բոլորին նա, բայց բըռնելով մեկնումեկին՝
Իր ժանտաժուտ ժանիքներով պարանոցն է կոտրում առաջ,
Ապա լափում ամբողջապես նըրա արյունն ու փորոտին:
Այդպես արքա Ագամեմնոնն էր հալածում տըրոյացոց՝
Ըսպանելով վերջին մարդուն. փախչում էին սարսափահար
Ընկնում կառքից՝ բերանքսիվայր ու շատերը մեջքի վըրա
Ատրիդեսի հըզոր ձեռքից, որ մոլեգնում էր նիզակով։
Բայց երբ արդեն հասնում էր նա պարիսպներին, քաղաքի տակ,
180Աստվածների ու մարդկանց հայրն այնժամ երկնից ցած իջնելով
Գընաց նըստեց աղբյուրաշատ Իդա լեռան վըրա՝ ահեղ,
Փայլակնացայտ կայծակների ու շանթերի խուրձը ձեռքին
Եվ Իրիսին արագաթև պատգամավոր հըղեց ըշտապ.
«Գընա՛ իսկույն, թեթև Իրիս, ու տար պատգամ քաջ Հեկտորին,
Քանի դեռ նա տեսնում է որ Ագամեմնոն արանց արքան
Առաջամարտ գընդերի մեջ գոռում է մահ տարածելով՝
Թող նըրանից խույս տա ինքը և մյուսներին խըրախուսի
Մարտի մտնել սրիաբար արյունարբու թըշնամու դեմ։
Իսկ երբ որ նա խոցված նետով տիգահար կառքը նըստի,
190Այնժամ կըտամ Պրիամյանին մահացուցիչ ուժ ու կորով,
Որ նա գընա հասնի նավերը ամրաբարձ աքայեցոց,
Մինչև արևն ի մայր մըտնի ու սըրբազան գիշերը գա»:
Այսպես ասաց, ու թեթևոտն Իրիսն անսաց Արամազդին,
Եվ Իդայից ցած իջնելով սուրաց դեպի Իլիոնը սուրբ:
Գըտավ այնտեղ Պրիամոսի դյուցազնական շըքեղ որդուն՝
Արիասիրտ քաջ Հեկտորին իր ամրակուռ կառքի վըրա,
Մոտ գընալով՝ արագաքայլ Իրիսն այսպես ասաց նըրան.
«Պրիամոսի որդիդ, Հեկտոր, հանճարակիցդ Արամազդի,
Աստվածահայրն ինձ ուղարկեց քեզ մոտ որպես պատգամախոս,
200Ասաց՝ քանի տեսնում ես դու Ագամեմնոն արանց արքան
Նախամարտիկ գընդերի մեջ գոռում է մահ տարածելով,
Խույս տուր նըրան հանդիպելուց և մյուսներին հորդորիր դու
Մարտի մըտնել արիաբար արյունարբու թըշնամու դեմ:
Իսկ երբ որ նա խոցված նետով կամ տիգահար կառքը նըստի,
Այն ժամանակ պիտի տա քեզ Զևսն ըսպանիչ ուժ ու կորով,
Որ դու գընաս, հասնես նավերը ամրաբարձ աքայեցոց,
Մինչև արևն ի մայր մըտնի, և սըրբազան գիշերը գա»։
Իրիսն այսպես պատգամելով՝ դեպի Ոլիմպ վերադարձավ,
Իսկ Հեկտորը շըքեղ կառքից ցատկեց գետին իր զենքերով
210Եվ ճոճելով տեգերն իր զույգ վազվզում էր բանակի մեջ
Հորդորելով ամեն մեկին, ու բորբոքեց ահեղ մի մարտ։
Տըրոյացիք ետ դառնալով ճակատեցին աքայանց դեմ,
Մյուս կողմից էլ արգիացիք գընդերն իրենց ամրացնելով`
Բորբոքեցին տըրոյանց դեմ մի պատերազմ արյունալից:
Ագամեմնոնն առաջ նետվեց իր գընդերի գըլուխն անցած:
Արդ, ասացեք ինձ, Մուսաներ, բնակիչնե՛րդ Ոլիմպոսի,
Առաջինը ո՞վ դուրս եկավ Ագամեմնոն արքայի դեմ
Տըրոյանց միջից կամ դաշնակից մարտիկներից քաջակորով։ -
Նախ՝ կորովի ու հաղթանդամ Իփիդամասն Անտենորյան,
220Որ մեծացավ արոտաշատ ու խաշնավետ Թրակիայում,
Իր մանկության տարիներին Կիսեսն եղավ նըրան դայակ
Մորական պապն, որը հայրն էր գեղեցկադեմ Թեանովի:
Իսկ երբ դարձավ նա չափահաս, առավ հասակ վայելչագեղ,
Պահեց նըրան Կիսեսն իր մոտ և աղջիկը տըվեց նըրան։
Նորապըսակ՝ առագաստից թըռավ դեպի Իլիոնը նա
Ու տանում էր մահիկաձև տասներկու նավ իր ետևից,
Բայց թողնելով Պերկոտեում բոլոր նավերն իր համաչափ՝
Հետիոտըն եկավ հասավ մինչև Իլիոն նըվիրական։
Սա էր ահա, որ առաջինն Ատրիդեսի դեմ դուրս եկավ։
230Եվ երկուստեք ախոյաններն իրար վըրա երբ խոյացան,
Վըրիպելով՝ Ատրիդեսի աշտեն գընաց ընկավ հեռու,
Իսկ Իփիդամն Ատրիդեսի գոտուն զարկեց, զըրահամերձ,
Եվ իր ծանըր ձեռքի վըրա քաջավըստահ՝ հենվեց տեգին,
Բայց չըճեղքեց նըկարազարդ կամարը, այլ առաջակողմ
Կուռ արծաթին հանդիպելով՝ ծռվեց սըլաքն ինչպես կապար։
Վըրա հասավ այն ժամանակ Ագամեմնոնն առյուծաբար,
Խըլեց աշտեն նըրա ձեռքից և քաշելով սուրն ահագին
Պարանոցը խըրեց նըրա ու տապալեց անշընչացրած։
Այսպես տապաստ ընկած այնտեղ՝ պղնձյա քընով քընեց ընդմիշտ
240Հեգ պատանին, որ եկել էր քաղաքացոց իր օգնության՝
Իր հարազատ հարսից հեռու և տակավին չըվայելած
Շընորհները, որոնց համար տըվել էր նա շատ պարգևներ։
Տըվել էր նախ հարյուր արջառ, խոստացել էր տալ և հետո
Հազար ոչխար և հազար այծ, զի նա հոտեր ուներ անթիվ։
Եվ արդ, նըրան կողոպտելով Ագամեմնոն Ատրիդ արքան
Առավ, նըրա չըքնաղ զենքերն ու գընաց դեպ աքայեցիք:
Այդ որ տեսավ Կոոնը քաջ՝ Անտենորի ավագ որդին,
Հըռչակավոր պատերազմող՝ սաստիկ մի սուգ աչքերն առավ
Հարազատի անկման վըրա, տեգը ձեռքին, գաղտագողի
250Գընաց կանգնեց Ագամեմնոն դյուցազունի ետևը նա
Եվ արմունկից ներքև զարկեց նըրա բազկի ճիշտ մեջտեղին։
Փայլուն սըլաքն անցավ թափով ու դուրս եկավ մյուս կողմից:
Սոսկումն առավ արանց արքա Ագամեմնոն Ատրիդեսին,
Բայց ձեռընթափ չեղավ մարտից և գուպարից չըհեռացավ,
Այլ հողմասուն իր նիզակով Կոոնի վըրա խոյացավ նա,
Որն համահայր իրեն եղբոր՝ Իփիդամի ոտքից բըռնած
Քարշ էր տալիս և քաջերին բարձըր ձայնով կանչում իր մոտ։
Մինչ նա այդպես դեպի ամբոխն էր քարշ տալիս իր եղբոր դին,
Զարկեց տեգով Ատրիդ արքան վահանի կուռ կումբի տակից
260Եվ գըլուխը նըրա կըտրեց Իփիդաի մարմնի վըրա։
Այսպես, որդիք Անտենորի Ատրիդեսի ձեռքով՝ իրենց
Ճակատագիրը լըրացրած ` ըշտապեցին դեպի դըժոխք։
Իսկ Ատրիդեսն հըսկա սըրով, մեծ քարերով և նիզակով՝
Դեպի ուրիշ-ուրիշ քաջեր էր խոյանում առյուծաբար
Քանի դեռ տաք նըրա վերքից թուխ արյունն էր հոսում առատ,
Իսկ երբ արդեն վերքը սառեց ու կանգ առավ արյունը տաք,
Ատրեոսի որդու սիրտը կըսկըծաց սուր ցավով սաստիկ,
Ինչպես երբ ժանտ նետը սուրսայր՝ ծընընդկանի ծոցն է խըրվում
Իլիթների ձեռքով նետված՝ Հերայի այն աղջիկներից,
270Որոնց ձեռքումն են երկունքներն, — այդպես կըսկիծն առավ նըրան,
Ու նետվելով կառքը իսկույն, հըրամայեց կառավարին
Քըշել դեպի նավերն ուղիղ, զի հաղթել էր ցավը նըրան։
Հեռանալիս նա բարձրագոչ աղաղակեց աքայեցոց.
«Ո՛վ սիրելի առաջնորդներ արգիացոց և իշխաններ,
Հեռու պահեք առայժըմ դուք ահավոր մարտն արյունահեղ
Ծովագընաց մեր նավերից, զի Արամազդն ամենազոր
Ինձ չըթողեց օր ցերեկով կըռիվ մըղել տըրոյանց դեմ»։
Այսպես ասաց, ու կառավարն ուղղեց ընթացքն անմիջապես
Դեպի նավերն ու մըտրակեց գեղեցկաբաշ նըժույգներին,
280Որոնք թըռան հոժարակամ փոշեթաթավ ու քըրտնաթոր,
Դուրս հանելով մարտադաշտից վիրավորված թագավորին։
Հեկտորը, երբ տեսավ մեկնումն Ագամեմնոն Ատրիդեսի,
Խրախույս կարդաց բարձըր ձայնով տըրոյացոց և լիկեանց.
«Տըրոյացի՛ք և դուք, լիկյանք, դարդանյաններ ընթերամարտ,
Արիացե՛ք, սիրելիներս, հիշեցեք ձեր կորովը մեծ,
Ամենաքաջն ահավասիկ թողեց ռազմի դաշտն ու գընաց,
Եվ Արամազդն ինձ փառք տըվեց, առաջ վարեք ձիերը ձեր,
Ուղիղ դեպի դանայեցիք, որ ավելի՛ փառք ըստանանք».
Այսպես ասաց և արծարծեց բոլորի մեջ եռանդ ու թափ:
290Ինչպես որսորդն է գըրգըռում սըրաժանիք պառականին
Վայրի կինճի կամ առյուծի վըրա՝ նըրան բաց թողնելով,
Այդպես Հեկտորը Պրիամյան՝ զուգակիցը բուռն Արեսի
Գըրգըռում էր արիասիրտ տըրոյացոց աքայանց դեմ,
Եվ ինքն անվախ՝ առաջամարտ կըտրիճների գըլուխն անցած
Գըրոհում էր դեպի գուպար մեծամըռունչ մըրըրկի պես,
Որ վերևից վար խուժելով փոթորկում է ծովը կապույտ։
Իսկ նախ որի՞ն և հետո ո՞ւմ հարվածելով զըրկեց կյանքից
Հեկտորը քաջ, որին Զևսը ընձեռեց փառք և հաղթություն։
Նախ ըսպանեց Ասեոսին, Ավտոնոսին, Ոպիտեսին,
300Եվ Դոլոփսին Կլիտյան, ապա Ոփելտիոսին, Ագելավին,
Էսիմոսին և Օվրոսին, Հիպպոնոսին քաջամարտիկ՝
Դանայեցոց սալարներին և ամբոխին դարձավ ապա:
Զեփյուռն ինչպես, որ կոծում է և հալածում է Հարավի
Դիզած ամպերն՝ ահեղաշունչ մի մըրըրկով թանձրատարափ,
Ու թավալվում են խուռնընթաց ալիքները լեռնակուտակ,
Եվ ցայտում է փըրփուրը վեր թափառական հովի շընչով,–
Գլուխներն այդպես թափվումէին, որ Հեկտորն էր կըտրում-գըցում:
Այդտեղ սաստիկ կոտորածներ ու կորուստներ կըլինեին,
Աքայեցիք խուճապահար կըփախչեին նավերն իրենց,
310Եթե Ոդիսը Տիդյանին բողոքելով այսպես չասեր.
«Այս ի՞նչ եմ ես տեսնում, Տիդյան, քաջությունը մեր մոռացա՞նք,
Այստեղ արի, սիրելիդ իմ, քանզի սաստիկ ամոթ է մեզ,
Եթե հանդուգն այդ Հեկտորը տիրանա մեր նավատորմին»:
Եվ պատասխան տալով նըրան՝ Դիոմեդեսն այսպես ասաց.
« Ես կըկանգնեմ, կըդիմանամ, բայց օգուտը քիչ կըլինի,
Զի Արամազդն ամպրոպահույզ՝ տըրոյացոց է զորավիգ
Եվ հաղթությունն ուզում է տալ նըրանց, քան թե մեզ՝ աքայանց»։
Ասաց, կառքից ցած գըլորեց նա Թիմբրեոս թագավորին,
Հարվածելով ձախ ըստինքից և ըսպանեց նիզակահար
320Իսկ Ոդիսևսն՝ արբանյակին՝ Մոլիոնին աստվածատիպ։
Եվ թողնելով նըրանց այնտեղ, իրենց արյան ճապաղիքում,
Ամբոխի մեջ մըտան նըրանք, աղմուկ, շըփոթ տարածելով։
Ինչպես երկու վայրագ վարազ, որ զայրացած ետ դառնալով,
Բարակների վըրա ընկած՝ բըզկըտում են բուրդը նըրանց,
Այդպես նըրանք ետ դառնալով ջարդում էին տըրոյացոց,
Եվ Հեկտորից փախչող աքյանք ուրախացած շունչ քաշեցին:
Նըրանք այնտեղ առան մի կառք ու բըռնեցին երկու քաջի -
Պերկոսացի Մերոփսի զույգ որդիներին երիտասարդ,
Որոնց հայրը հըռչակավոր հըմայող էր, բախտագուշակ,
330Ու չէր թողնում, որ իր որդիք գընան կըռիվ մարդախողող,
Սակայն նըրանք չըլըսեցին, զի օրհասն էր տանում նըրանց։
Դըրանց ահա՛ Տիդյանը քաջ, նիզակավորը անվանի
Գետին զարկեց իր նիզակով ու կողոպտեց զենքերը պերճ,
Իսկ Ոդիսևսը ըսպանեց Հիպպոտամին և Հիպրոքին:
Զևսը, սակայն, որ նայում էր Իդայի վեհ բարձունքներից,
Տարածեց մարտ մի հավասար կըռվող երկու կողմերի մեջ.
Ու կատաղի գոտեմարտում զարկում էին — զարկվում նըրանք։
Դիոմեդեսը ըսպանեց Ագաստրոփոս Պեոնյանին,
Որը փախչել չըկարեցավ, քանզի ձիերն հեռու էին:
340Օ, կարճամի՛տ, որ մահացու սըխալ գործեց անուղղելի,
Կառավարը կառքը նըրա կանգնեցրել էր հեռու, իսկ նա
Առաջամարտ գընդերի մեջ հետիոտն էր կըռիվ մըղում,
Որ և ընկավ զիստից խոցված՝ տեգով Տիդյան Դիոմեդի:
Այդ տեսնելով՝ Հեկտորն իսկույն վըրա վազեց որոտալով
Տըրոյացոց գընդերն ահեղ տանելով նա իր ետևից:
Նըրան ի տես՝ սոսկաց Տիդյան Դիոմեդեսն ահեղագոռ
Ու բարձրաձայն այսպես, ասաց Ոդիսևսին կանգնածիր մոտ.
«Մեզ երկուսիս վըրա է դա գալիս այդպես խուռն ամբոխով,
Բայց արի մենք կանգնենք ամուր և դեմ դընենք, կոտրենք նըրան»։
350Այսպես ասաց և ճոճելով նետեց աշտեն երկայնաստվեր՝
Ուղիղ գըլխին նըշան բըռնած ու կորդակի եզրին զարկեց,
Բայց պըղինձը վանեց պըղինձն ու չըհասավ չըքնաղ մորթին,
Զի հարվածին արգելք եղավ եռապատիկ ու բարձրածայր
Սաղավարտը, որը Գուշակ Ապոլլոնն էր տըվել նըրան։
Հեկտորն ընդոստ ցատկեց հեռու, խառնըվելով խուռն ամբոխին,
Եվ ընկնելով ծունկի վըրա՝ հուժկու բազկով հողին հենվեց
Եվ աչքերը ծածկըվեցին խավարախիտ մի գիշերով։
Իսկ երբ գընաց Դիոմեդեսն իր նիզակը վերցընելու,
Որ քաջերի խըմբի միջից թըռած գետինն էր խըրվել խոր,
360Հեկտորն հանկարծ ոգի առավ և ցատկելով իր կառքը նա
Անհետացավ ամբոխի մեջ և ազատվեց սև օրհասից:
Տեգով նըրա ետևն ընկած՝ այսպես գոռաց Տիդյանը քաջ.
«Նորից դու, շո՛ւն, մահից պըրծար, հասել էր քո չարը արդեն,
Սակայն Գուշակն Ապոլլոնը, որին ուխտ ես անում անշուշտ,
Երբ գալիս ես տեգերի դեմ, փըրկեց նաև քեզ ա՛յս անգամ:
Բայց ես պիտի հոգիդ առնեմ, հանդիպելով քեզ վերջապես,
Աստվածներից մեկն էլ եթե ինձ զորավիգ, պաշտպան լինի:
Հիմա գընամ ուրիշների՛ ըսպանելու, ում հանդիպեմ»։
Այսպես ասաց ու կողոպտեց նիզակավոր Պեոնյանին։
370Սակայն Պարիսն այրը չըքնաղ ու գեղավարս Հեղինեի
Թաքըվելով վաղընջական դարդանացու՝ ծեր Իլոսի
Գեղակառույց դամբարանի պերճ սյուներից մեկի ետև՝
Լարում էր իր լայնալիճը Դիոմեդես Տիդյանի դեմ։
Եվ այն պահին, երբ Տիդյանը ըզբաղված էր զերծանելով
Ագաստրոփի նըկարազարդ զըրահն կըրծքից և ուսերից,
Ասպարը հաստ ու ծանրաբերձ սաղավարտը՝ Պարիսն ուժգին
Քաշեց լարն իր լայնալիճի, և սըլաքը զուր չըթռավ,
Այլ աջ ոտքի գարշապարը հարվածելով Դիոմեդեսի՝
Անցավ գընաց խըրվեց հողում, Պարիսն այնժամ ծիծաղելով
380Դարանից դուրս ցատկեց արագ ու բարբառեց խըրոխտապանծ.
«Դու խոցվեցի՜ր, իզուր չանցավ սըլաքըս սուր, բայց երանի՜
Կողերիցըդ ներս խըրեի ու քաղեի քաղցըր հոգիդ,
Այն ժամանակ տըրոյացիք մի փորձանքից կազատվեին,
Որոնք քեզնից վախենում են, ինչպես այծերը՝ առյուծից»։
Դիոմեդեսը համարձակ նըրան այսպես պատասխանեց.
«Օ՜, դու ըստո՛ր աղեղնավոր, հերապանծ ու կընամոլի,
Եթե բոլոր քո զենքերով դու փորձեիր դեմըս կըռվել,
Չէին օգնի քեզ ոչ աղեղ, ոչ էլ նետերըդ բազմաթիվ,
Եվ այժմ իզուր ես հոխորտում դիպչելով լոկ գարշապարիս:
390Իմ հոգն էլ չէ, ասես մի կին կամ երեխա զարներ անմիտ,
Քանզի կընատ և ապիկար մարդու փըքինն անզոր է, բութ,
Բայց իմ սըլաքն ուրիշ բան է, նույնիսկ եթե շըփվի թեթև՝
Կըպատճառի մահ անվըրեպ ու տեղնուտեղ կառնի հոգին,
Եվ նըրա կինն իր այտերը կըճանկըռթի ու կարյունի,
Զավակները որբ կըմընան, և ներկելով հողն իր արյամբ՝
Կընեխի՛ նա, և նըրա շուրջ սիրակարոտ կանանց տեղակ
Կըվըխտա տարմը գիշատիչ ագռավների և անգղերի»։
Այսպես ասաց, և Ոդիսևսն ընդհուպ նըրան մոտիկ գալով
Կանգնեց նըրա առաջ և նա Ոդիսևսի ետև չոքած՝
400Գարշապարից քաշեց հանեց նետը՝ սաստիկ ցավ ըզգալով.
Ապա իր կառքը նըստելով՝ հըրամայեց կառավարին
Քըշել դեպի նավերն արագ, կըսկըծում էր սիրտը ցավից:
Ոդիսևսը այն ժամանակ մենակ մընաց իր նիզակով,
Չըկար ոչ մի աքայեցի, վախը առել էր բոլորին։
Եվ նա խորունկ հառաչելով՝ այսպես ասաց իր սըրտիմեջ.
«Վա՜յ ինձ, վատ է, եթե փախչեմ ես ամբոխից ահաբեկված
Եվ ավելի վատ է, եթե թըշնամու ձեռքն ընկնեմ մենակ.
Մյուս համորեն դանայեցոց Զրվանյան Զևսն ահաբեկեց:
Բայց ինչո՞ւ է սիրտս իրեն հետ այսպես իզուր խորհըրդածում.
410Լավ գիտեմ ես, որ վատասիրտ, վախկոտն է լոկ փախչում կըռվից,
Իսկ ով քաջ է պատերազմում` նա կըկանգնի ու կըկըռվի,
Եվ կըտոկա արիաբար, կամ կըսպանի, կամ կըսպանվի»:
Եվ մինչ նըրա սիրտը այդպես ծըփում էր այդ մըտքերի մեչ
Վըրա հասան տըրոյացոց ջոկատները ասպարավոր
Եվ Ոդիսին կալմեջ արին, ոճիրն իրենց մեջ ամփոփած։
Ինչպես առույգ երիտասարդ որսորդները բարակներով
Վազեն վայրի կինճի վըրա, որն իր որջից դուրս է եկել,
Սըրելով իր ժանիքները ծընոտների մեջ ծամածուռ,
Եվ մինչ մարդիկ հարձակվում են, նա ատամներն է կըրճըտում,
420Բայց քաջերը չեն ընկըրկում, որքան էլ որ ահեղ է նա, —
Այդպես նաև տըրոյացիք հարձակվեցին ամեն կողմից
Ոդիսևսի վըրա՝ սիրված Արամազդից ամպակուտակ:
Ոստնեց Ոդիսն ու նախ խոցեց իր նիզակով Դեյպիդեսին,
Որից հետո Եննոմոսին և Թոոնին ըսպանեց նա,
Քերսիդամին զարկեց ապա, երբ սա կառքից ցած էր իջնում,
Որն իր պորտից վիրավորված՝ Ոդիսևսի սուր սըլաքով՝
Փոշիների մեջ գլորվեց, չանգռելով հողն արյունազանգ:
Թողած դըրանց՝ մըկընդահար արավ Քարոփս Հիպպասյանին,
Որ եղբայրն էր քաջ Սովկոսի, աստվածակերպ Սովկոսն իսկույն
430Հասավ եղբորն իր օգնության և Ոդիսին այսպես ասաց.
« Ո՛վ նենգության ու մարտի մեջ հըռչակավոր դու Ոդիսևս,
Կամ դու պիտի փառավորվես մարտում այսօր, ըսպանելով
Հիպպասյան քաջ եղբայրներիս և կողոպտես զենքերը մեր,
Եվ կամ խոցված իմ նիզակով՝ պիտի փըչես շունչըդ այստեղ»։
Ասաց, զարկեց Ոդիսևսի բոլորածիր կուռ վահանին,
Եվ անցնելով նիզակն հուժկու փայլակնացայտ կուռ ասպարից՝
Խըրվեց թափով Լայերտյանի ամենարվեստ զըրահի մեջ
Ու թույլ քերծեց կողքը, սակայն Աթենասը թույլ չըտրվեց,
Որ սըլաքը խորանալով՝ հասնի նըրա աղիքներին:
440Եվ հասկացավ Ոդիսևսը, որ սլաքը մահառիթ չէ,
Եվ փոքր-ինչ ետ ընկըրկելով՝ այսպես ասաց նա Սովկոսին.
«Թըշվառական, այժըմ ևեթ գալու է քո օրհասը սև,
Քանզի դու ինձ արգելք եղար տըրոյացոց կոտորելու.
Բայց ասում եմ ահավասիկ, այսօր պիտի դու սատակես,
Հասել է քո օրհասն արդեն, և դու պարտված իմ նիզակով՝
Փառքն ու պարծանքն ինձ պիտի տաս և քո հոգին Սանդարպետին»։
Այսպես ասաց, ու Սովկոսը փախավ թիկունք դարձընելով,
Բայց փախչելիս՝ Ոդիսևսը զարկեց նըրա թիկնամեջքին,
Եվ Սովկոսը մեծ թընդյունով ցած տապալվեց մեջքի վըրա,
450Եվ Ոդիսևսը դյուցազարմ այսպես խոսեց խըրոխտաբար
«Սովկոս, որդիդ դու Հիպպասի քաջամարտիկ և ձիավարժ,
Հասավ մահվանդ օրհասն ահա ու քեզ բըռնեց, չազատվեցիր։
Վա՜յ թըշվառիդ, ո՛չ հայրըդ հեգ, և ո՛չ էլ մայրըդ մեծարո
Չեն փակի քո՝ մահացյալիդ աչքերը բաց, այլ գիշակեր
Թըռչունները քեզ կըկըտցեն դիակիդ շուրջ թևածելով:
Իսկ եթե ես մեռնեմ փառքով, դյուցազնական աքայեցիք
Ինձ կըպատվեն արժանապես՝ կատարելով շըքեղ թաղում»:
Այս ասելով նա իր մարմնից և կըմբավոր վահանից կուռ՝
Քաշեց հանեց քաջ Սովկոսի իրեն զարկած տեգը սուրսայր,
460Եվ տաք արյունը դուրս ցայտեց՝ սոսկալի ցավ պատճառելով:
Ոդիսևսից ցայտող արյունն այդ տեսնելով տըրոյացիք
Սըրտապընդված, միահամուռ հարձակվեցին նըրա վըրա,
Իսկ նա ետ-ետ ընթանալով ձայն էր տալիս ընկերներին։
Երեք անգամ գոռաց, կանչեց իր թոքերի ամբողջ ուժով։
Լըսեց ուժգին կանչը նըրա Մենելավոսն արիսական
Եվ Այաքսին, որ իր մոտն էր, դառնալով նա՝ այսպես ասաց,
«Ո՛վ դյուցազարմ Տելամոնյան, Այաքս, իշխանդ ժողովըրդոց,
Քաջախիզախ Ոդիսևսի ձայնն է հընչում իմ չորս բոլոր,
Թըվում է թե գուպարի մեջ մեն ու մենակ բըռնած նըրան՝
470Նեղն են գըցել տըրոյացիք, եկ օգնության հասնենք շուտով,
Քանզի օգնելն ազնիվ բան է նըրան, ով որ կարիք ունի:
Վախենում եմ, որ միայնակ քաջի գըլխին փորձանք բերեն
Եվ պատճառեն աքայեցոց վիշտ ահագին ու մեծ կորուստ»:
Այս ասելով` առաջ անցավ դյուցազնական Այաքսի հետ.
Գըտան նըրանք Արամազդից սիրված խիզախ Ոդիսևսին
Տըրովցիներից շըրջապատված, հանց եղջերու եղջերագեղ,
Որին զարկեց, վիրավորեց ոմըն որսորդ իր սուր նետով,
Բայց եղջերուն փախավ արագ սըրունքներով և ազատվեց՝
Քանի դեռ իր վերքը տաք էր, և ուժ ուներ իր ոտքերում:
480Իսկ երբ արդեն նետը սուրսայր ուժասպառ է անում նըրան,
Նըրա վրա են հարձակվում շընագայլերը լեռներում։
Բայց եղջերվի բախտից հանկարծ հայտնըվում է առյուծ մի հաղթ,
Ու փախչում են շընագայլերն ահաբեկված մեծ գազանից,
Որը նըրանց բոլորին էլ կըհոշոտեր պատառ-պատառ, —
Շըրջապատել էին այդպես տըրոյացիք Ոդիսևսին,
Մինչդեռ դյուցազնը նիզակով հեռացնում էր մահն իրենից:
Հասավ Այաքսն այն ժամանակ բըրգանըման ասպար ձեռքին,
Կանգնեց կողքը Ոդիսևսի, և տըրոյանք սարսափահար
Ահագնակերպ նըրա տեսքից՝ ցըրիվ եկան անմիջապես:
490Իսկ Մենելավն արիսական՝ Ոդիսևսի ձեռքից բըռնած՝
Ամբոխից դուրս հանեց նըրան, և կառքը մոտ բերեց ծառան:
Իսկ Այաքսը տըրոյացոց բազմության մեջ մըխըրճվելով՝
Անշընչացրեց Դորիկլոսին, որ հարճորդին էր Պրիամի,
Ապազարկեց Պանդոկոսին, Լիսանդրոսին զարկեց հետո,
Իրար ետև ըսպանեց նա Պիրասոսին, Պիլարդեսին:
Ինչպես մի գետ, որ հորդառատ հեղեղվում է լեռներն ի վար
Դեպ դաշտավայր՝ առաջ մըղված Արամազդի տարափներից,
Գըլորվելով տանում իր հետ չոր կաղնիներ ու սոճիներ,
Եվ դեպի ծով ընթանալիս կուտակում է տիղմ իր ճամփին,
500Ռազմադաշտում այդպես Այաքսն էր փոթորկում ահեղորեն
Մարտիկներին ու ձիերին. բայց Հեկտորը դեռ լուր չուներ,
Սկամանդրոս գետի ափին` գուպարի ձախ թևումն էր նա,
Ուր կատաղի մարտ էր գընում, և կար աղմուկ մի ահավոր
Արիսական Իդոմենի և գերենյան Նեստորի շուրջ։
Հեկտորն այնտեղ սարսափելի կոտորած էր անում ահեղ
Իր նիզակով և իր կառքով, խըլում կյանքեր ծաղկաըթիթ,
Բայց և այնպես ասպարեզը չէին թողնի աքայեցիք,
Եթե Պարիսը՝ վարսագեղ Հեղինեի այրը չընկճեր
Ժողովըրդոց արի իշխան Մաքավոնին քաջամարտիկ՝
510Աջակողմյան ուսից նըրան խոցելով սուր եռասայրով:
Այդ տեսնելով՝ սարսափեցին աքայեցիք, թե մի գուցե
Կըռիվը իր դեմքը փոխի այդ դյուցազնի ըսպանվելով։
Եվ այս խոսքերն ուղղեց իսկույն Իդոմենեսը Նեստորին,
«Ո՛վ դու Նեստոր Նելիսածին, աքայեցոց պարծանքըդ մեծ,
Շուտ բարձրացիր դու կառքը քո և կողքըդ առ Մաքավոնին,
Եվ թըռցըրու սալասըմբակ նըժույգներըդ դեպի նավեր,
Որովհետև բըժիշկ է նա ու շատերից ավելի թանկ.
Նետեր է նա քաշում-հանում, դընում վերքին ըսպեղանի»։
Այսպես ասաց Իդոմենեսն, ու Նեստորը չընդդիմացավ,
520Ցատկեց իր կառքն անմիջապես ու կողքն առավ Մաքավոնին,
Որ որդին էր բըժըշկապետ Ասկլեպիոս ըսքանչելու:
Նըժույգները մտրակահար թըռան իսկույն հոժարակամ
Դեպի նավերն, և այդ ճամփան հաճելի էր նըրանց համար:
Կեբրիոնը, որ նըստել էր Հեկտորի հետ նույն կառքի մեջ,
Տըրոյացոց շըփոթությունը տեսնելով՝ այսպես ասաց,
«Մինչ մենք այստեղ, ո՛վ քաջ Հեկտոր, դեգերում ենք դանայանց հետ
Գուպարի այս թևի վըրա, տըրոյացիք այն մյուս թևում
Իրարանցման մեջ են սաստիկ, թե՛ մարդ, թե՛ ձի առհասարակ։
Տելամոնյան Այաքսն է քաջ նըրանց այդպես ալեկոծում.
530Նըրան ևս լավ ճանաչեցի՝ ուսին դըրած լայն վահանից:
Արի՛, մենք շուտ այնտեղ վարենք կառքը թըռչող մեր ձիերով,
Ուր հետևակն ու այրուձին մըղելով մարտ արյունահեղ՝
Կոտորում են, ջարդում իրար, աղաղակում ահեղաձայն»։
Այսպես ասաց ու մըտրակեց գեղեցկաբաշ նըժույգներին,
Ու մըտրակի ահեղ շաչմամբ երիվարներն ըզգաստացած՝
Կառքը տարան՝ թըռցընելով դեպի կըռվի կըրակը տաք,
Սըմբակների տակ առաթուր կոխոտելով դիակ ու զենք,
Կառքի սըռնին և անիվներն ամբողջ արյան մեջ թաթավուն,
Որոնց վըրա արյան շիթեր էին ցայտում անիվների
540Շըրջանակից և սըրարշավ նըժույգների սըմբակներից:
Վառվում էր շուտ տեղ հասնելու հուր ցանկությամբ Հեկտորն արի
Եվ ջոկատներ ջախջախելու արյունառուշտ մոլեգնությամբ.
Եվ նա ձըգեց դանայանց մեջ սաստիկ աղմուկ և աղաղակ։
Տեգը ձեռքին ամեհորեն վազում էր նա գընդից ի գունդ
Եվ մոլեգին մարտ էր մըղում սըրով, տեգով և քարերով։
Տելամոնյան Այաքսից էր նա մի-միայն ըզգուշանում,
Զի Արամազդն ամպրոպադեզ բարկանում էր նըրա վըրա,
Երբ իրենից ավելի քաջ դյուցազնի դեմ շահատակեր։
Բայց Արամազդը բարձրագահ երկյուղ գըցեց սիրտն Այաքսի,
550Որ կանգ առավ ահաբեկված և շուտափույթ ուսն առնելով
Յոթը կաշվյա ասպարը մեծ՝ կըռվի բովից դուրս սըլացավ։
Գընում էր նա դանդաղաքայլ՝ շուտ-շուտ դեպի ետ նայելով
Ամբոխի դեմ ոխերմացած չարախընդիր գազանի պես։
Ինչպես գամփռերն ու հովիվները դաշտային նախրատեղից
Հալածում են սովալըլուկ մի շեկ առյուծ, որին նըրանք,
Ամբողջ գիշերը հըսկելով, չեն թողել որ հափըշտակի
Արջառների ճարպը, մինչ նա հարձակվել է մըսի կարոտ,
Սակայն իզո՜ւր, որովհետև անդուլ տարափը նետերի
Կորովակուռ բազուկներից տեղացել է նըրա վըրա,
560Եվ հըրավառ հըսկա ջահեր, որոնցից նա, թեև խիզախ՝
Խըրտչում է խիստ, չեն թույլ տըվել նըրան իր քաղցն հագեցնելու,
Եվ առավոտ լուսաբացին հեռացել է տըրտում-տըխուր, —
Այդպես Այաքսն էր հեռանում սըրտակոտոր և ակամա,
Վախենալով աքայեցոց նավատորմի համար սաստիկ:
Ինչպես մի էշ դանդաղաշարժ, որ անխըռով և անտարբեր
Մարմնի վըրա իր կոտրատվող մահակների հարվածներին՝
Արտն է մըտնում և արածում ցորենը դեռ նոր կանաչած,
Ու տըղաներն ավանակին մահակներով ծեծելով պինդ
Հազիվ արտից դուրս են հանում, երբ արդեն կուշտ կերել է նա,—
570Այդպես տրոյանք ու դաշնակից սատարները հեռվից եկած՝
Մըկունդահար էին անում Տելամոնյան մեծ Այաքսի
Ասպարի կումբն ու հալածում նըրան անդուլ, կըրընկակոխ:
Իսկ Այաքսը մերթ հիշելով քաջությունն իր արիսական՝
Ետ էր դառնում ու դեմ դընում հետապնդող հանդուգներին,
Ապա կըրկին դեպի նավերն էր դիմում նա հըսկայաքայլ,
Արգելելով տըրոյացոց մոտենալու նավատորմին։
Այսպես, երկու բանակների միջեւ կանգնած կըռվում էր նա,
Եվ կորովի բազուկներից թըռած հուժկու տեգերն հաճախ
Գալիս էին ահեղ թափով ոմանց կումբի մեջ խրվելով
580Ու շատերն էլ տեղ չըհասած՝ ընկնում էին ճամփի կեսին։
Նըկատելով Եվեմոնի Եվրիպիլոս որդին արի
Մեծ Այաքսին՝ նեղված սաստիկ սըլաքների այդ տարափից՝
Եկավ կանգնեց կողքը նըրա, եւ նետելով տեգը փայլուն
Զարկեց որդուն Փավսիոսի՝ ազգաց հովիվ Ապիսավին
Եվ խոցելով լյարդից նըրան՝ վազեց զենքերն ավարելու:
Այդ որ տեսավ աստվածատիպ Ալեքսանդրոսն անմիջապես
Լարեց աղեղն իր լայնալիճ Եվրիպիլոս դյուցազնի դեմ
Եվ աջ զիստից խոցեց նըրան, որը ցավով ետ ընկըրկեց
Ընկերները բազմության մեջ՝ ազատվելու համար մահից
590Եվ մեծագոչ ձայն արձակեց դեպի գըդերն աքայեցոց.
«Ո՛վ սիրելի զորապետներ արգիացոց եւ իշխաններ,
Վերադարձեք եւ վանեցեք վատթարագույն ժամն Այաքսից,
Որ տագնապի մեջ է սաստիկ ըլաքների տարափի տակ,
Եվ հույս չունեմ, որ ազատվի այս կըռվի մեջ ահագնագոռ
Պատվա՛ր կանգնեք դյուցազնի շուրջ ու ողջ ուժով դիմադրեցեք»։
Այսպես ասաց վիրավորված Եվրիպիլոսն, ու մոտ եկան
Աքայեցիք վահանները թեքած իրենց ուսի վըրա
Ու վեր ցըցված նիզակներով. Այաքս նարագ ընդառաջեց
Եվ հասնելով ընկերներին՝ դարձավ դեպի տըրոյացիք,
600Բոցածավալ կըրակի պես սաստիկ կըռիվ բորբոքելով:
Իսկ Նեստորին եւ նըրա հետ Մաքավոնին մարտադաշտից
Դեպի նավերն էին տանում Նելյան ձիերը քըրտնաթոր:
Տեսավ նըրանց եւ ճանաչեց գերենյանին Աքիլլը ժիր,
Որ կանգնած էր այդ ժամանակ իր վիթխարի նավի վրա
Եվ կատաղի մարտն էր դիտում խուճապի հետ արտասվալի.
Ու ձայն տըվեց Աքիլլը քաջ իր սիրելի Պատրոկլեսին,
Որ դյուցազնի ձայնն առնելով վըրանից դուրս թըռավ արագ
Արեսի պես, եւ այդ ըսկիզբն եղավ նըրա դառն աղետի։
Եվ առաջինը Մենիտյան արիորդին ինքը խոսեց.
610«Ի՞նչ ես ասում, ո՛վ Աքիլլես, ինչո՞ւ դու ինձ ձայն տըվեցիր»
Եվ արագոտն Աքիլլը քաջ պատասխանեց Պատրոկլեսին.
«Ո՛վ իմ սըրտի սիրելագույն դյուցազնըդ դու, քաջ Մենիտյան,
Հիմա արդեն, կարծում եմ ես, որ պիտի գան աքայեցիք
Ու ծընկներիս փարած խընդրեն, որպեսզի ես օգնեմ նըրանց,
Քանզի տագնապն անհընարին պաշարել է նըրանց արդեն։
Գընա իսկույն, սիրելիդ իմ, և հարցըրու դու Նեստորին,
Այն վիրավորն ո՞վ է, որին մարտադաշտից տանում է նա:
Նա ետևից շատ էր նըման Ասկլեպիոսյան Մաքավոնին,
Սակայն դեմքը ես չըտեսա, զի չափազանց արագ անցան
620Երիվարներն իմ առջևից արագաճեպ մի ճախրանքով»։
Ասաց, Պատրոկլն իր սիրելի ընկերոջը հընազանդեց
Ու վազ տըվեց դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց։
Իսկ երբ նըրանք արագարշավ՝ Նելիսածնի վրանն հասան,
Իջան կառքից անմիջապես դալարավետ գետնի վըրա։
Ու մինչդեռ ծեր Եվրիմեդոնն արձակում էր զամբիկներին՝
Նըրանք կանգնած ծովի ափին, զըվարթաշունչ հովի դիմաց
Ցամաքեցրին քըրտնաթաթավ շապիկները իրենց վըրա,
Ապա վըրան մըտան մեկտեղ ու նըստեցին աթոռներին։
Այն ժամանակ նըրանց համար պատրաստեց քաղցըր օշարակ
630Եկամեդեն գեղեցկածամ՝ դուստրը մեծանձն Արսինոյի,
Որին, որպես պարգև առած խորհըրդական Նեստորը ծեր
Հետն էր բերել Տենեդոսից, երբ Աքիլլեսն այն ավերեց:
Եկամեդեն նըրանց առաջ դըրեց սեղան մի գեղեցիկ,
Սև ոտքերով ու սըրբատաշ, ու սեղանի վըրա դըրեց
Պըղընձյա մի խան լիքը սոխով, որ ախորժակ է բաց անում.
Դըրեց և մեղըր ծորածո, դըրեց ծաղիկ սուրբ փոխինդի,
Եվ ծերունու՝ տընից բերած բաժակը պերճ ու կըրկնատակ,
Դըրվագազարդ ու ոսկեգամ, որը չորս կանթ ուներ վըրան,
Եվ ամեն մի կանթի վըրա՝ երկուական աղավնիներ։
640Երբ բաժակն այդ լիքն էր լինում, ուրիշն հազիվ էր վերցընում,
Իսկ ծերունի Նեստորը այն վերցընում էր շատ հեշտությամբ։
Այդ բաժակում աստվածուհու նըմանվող կինն այն գեղածամ
Լըցրեց գինի պըրամընյան, վըրան քերեց այծի պանիր
Պըղընձեղեն մի քերոցով, և ըսպիտակ ալյուր ցանեց։
Այսպես ահա Եկամեդեն պատրաստելով քաղցր ըմպելին
Տըվեց նըրանց, որ խըմեցին ու հագեցրին պապակն իրենց,
Ապա հանգիստ ըսկըսեցին զըրույց անել իրարու հետ:
Հանկարծ Պատրոկլն աստվածատիպ կանգնեց նըրանց դըռան առաջ,
Որին Նեստորն երբ որ տեսավ, վեր կացավ իր փայլուն գահից,
650Եվ բըռնելով նըրա ձեռքից՝ հըրավիրեց նըրան նըստել,
Բայց Պատրոկլեսը մերժելով՝ այսպես ասաց ալևորին.
«Նըստելու ժամ չէ ինձ համար, աստվածային ո՛վ ծերունի,
Պատկառելի է, մեծարո, նա՛, որ հըղեց ինձ հարցընել,
Թե ո՞վ էր այն վիրավորը, որին բերում էիր կառքով.
Սակայն արդեն ճանաչում եմ Մաքավոնին, հովիվ ազգաց:
Պետք է որ շուտ վերադառնամ Աքիլլեսին լուր տանելու.
Ինքըդ գիտես, դյուցազնըդ ծեր, թե ինչպիսի խիստ մարդ է նա,
Անմեղ մարդուն իսկ հեշտությամբ նա հանցավոր դուրս կըբերի»:
Եվ գերենյան Նեստոր ասպետն այսպես ասաց Պատրոկլեսին.
660«Այդ ինչպե՞ս է, որ արագոտն Աքիլլեսը աստվածազարմ
Մեղք է գալիս աքայեցոց վիրավորված որդիներին.
Նա չըգիտե, թե բանակին ինչպիսի սուգ է համակել։
Պառկած են արդ վիրավորված պետերն իրենց վըրաններում։ -
Նետահարված է կորովի Դիոմեդես Տիդյանը քաջ,
Տեգով խոցվածեն Ոդիսևսն և Ատրիդեսարանցարքան,
Եվվրիպիլն էլ նըրանց նըման՝ վիրավորված նետով՝ զիստից,
Սըրան էլ նոր մարտադաշտից դուրս հանեցի նետահարված,
Բայց Աքիլլի հոգն անգամ չէ, նա չի խըղճում դանայեցոց:
Ըսպասում է նա երևի, որ մեր նավերը ծովափին
670Ի մեծ վընաս արգիացոց՝ վառվե՞ն ոսոխ հըրով անգութ,
Ու կոտորվե՞նք մենք մի առ մի թավալգըլոր իրար վըրա։
Ափսո՜ս, որ էլ նախկին ուժը չի մընացել թևերիս մեջ:
Ո՞ւր էր, եթե մեկը տար ինձ՝ դառնալ այնպես երիտասարդ,
Ինչպես էի, երբ վեճ ծագեց էլիացոց ու մեր միջև,
Էլիացիք բըռնի կերպով ավարեցին եզները մեր:
Ըսպանեցի ես քաջարի Հիպիրոքյան Իտիմոնին.
Իր եզներն էր պաշտպանում նա, երբ իմ ձեռքից ընկավ տապաստ,
Որից հետո ողջ գյուղացիք թողին փախան սարսափահար:
Իսկ մենք դաշտից տուն քըշեցինք արջառների հիսուն նախիր,
680Եվ նույնքան էլ ոչխարի հոտ, և խոզերի երամակներ,
Եվ այծերի նույնքան հորան, հարյուր հիսուն աշխետ զամբիկ,
Որոնց շատի ըստինքներից ժիր մըտրուկներ կային կախված:
Եվ այս բոլորը գիշերով քըշեցինք մենք դեպի քաղաք՝
Նելյան Պիլոս, և ծերունի Նելևսը շա՜տ ուրախացավ,
Զի պատանի ասպատակիս բավական մեծ բաժին ընկավ։
Նոր էր բացվում լույսը, երբ ժիր մունետիկներն ամենուրեք
Ձայնում էին էլիսներից տուժվածներին հավաքվելու։
Պելիացոց իշխանները բաժանեցին ավարն ամբողջ,
Որովհետև էլիացիք մեզ շատերիս պարտք ունեին,
690Սակավաթիվ լինելով մենք, նըրանք մեզ շատ էին նեղում։
Դեռ առաջին տարիներին Հերակլեսը եկավ հըզոր
Ու շատ տանջեց, չարչարեց մեզ, շատ քաջերի կոտորեց նա:
Մենք տասներկու եղբայր էինք, որդիներըս ծեր Նելեսի,
Եվ միայն ես ողջ մընացի, մյուս եղբայրներս կորան բոլոր:
Պըղընձազգեստ եպիացիք այս բաներով գոռոզացած՝
Դաժան էին վարվում մեզ հետ, չարչարելով մեզ շարունակ։
Ծերը ջոկեց շատ արջառներ և այծերի ըստվար մի հոտ՝
Իր ընտրությամբ երեք հարյուր գըլուխ՝ իրենց հովիվներով,
Զի ամենից ավելի շատ նա էր տուժել Էլիսի մեջ.
700Գուպարահաղթ չորս նըժույգներ իրենց կառքով, որը Նելեսն
Ուղարկել էր կառարշավի՝ եռոտանու համար՝ Էլիս,
Գոռոզ Ավգիաս արանց արքան այդ ամենը գըրավելով՝
Ետ դարձըրեց կառավարին միայն՝ տըրտում ձիանց համար:
Եվ ծերունին, որ չափազանց զայրացած էր այդ վարմունքից,
Ընտրեց, շատը առավ իրեն, մյուսը տըվեց ժողուվըրդին,
Որ բաժանեն, և ամեն ոք արդար բաժինն իր ըստանա։
Այսպես ահա մեծաքանակ ավարն էինք մենք բաժանում
Եվ քաղաքում զոհեր էինք մատուցում մեծ աստվածներին,
Երբ երրորդ օրը թըշնամիք վըրա տըվին միահամուռ,
710Մեծ բազմությամբ և ամեհի, սալասըմբակ նըժույգներով:
Գընդերի մեջ էին երկու Մոլիոնները ըսպառազեն,
Բայց դեռ մանուկ և անհըմուտ քաջահանդուգն արիության։
Ալփիոսի ափից հեռու, բարձրավանդակ բըլրի վըրա
Թրիռես քաղաք մի կա, Պիլոսի ծայրն ավազապատ:
Նըրանք քաղաքն այդ պաշարած՝ ուզում էին քանդել իսպառ,
Բայց երբ դաշտից անցնում էին, Ոլիմպոսից ցած իջնելով
Աթենասը ուշ գիշերով պատգամաբեր եկավ մեզ մոտ,
Որ զենք առնենք անմիջապես. և Պիլոսի մեջ հավաքվեց
Մարտընչելու տենչով վառված հոժարակամ մի բազմություն։
720Բայց Նելեսը թույլ չէր տալիս, որ ես զինվեմ ռազմի համար,
Որի համար նա ինձանից երիվարները թաքցըրեց,
Կարծելով, որ անփորձ եմ ես պատերազմի գործերի մեջ:
Բայց ես թեպետև հետիոտն, այրուձիում էլ քաջ եղա
Եվ անվանի, զի Աթենասն էր վարում ինձ դեպի գուպար:
Արենեի մոտ կամի գետ, որ կոչվում է Մինիեյոս,
Կանգնեց այնտեղ, այդ գետի մոտ մեր այրուձին, ըսպասելով
Աստվածային առավոտյան, որ հետևակ գընդերն հասնեն:
Եվ այնտեղից ձիավորներս զըրահավոր և զինավառ
Եկանք հասանք կեսօրի մոտ Ալփիոսի սուրբ ջըրերին
730Եվ զոհեցինք այնտեղ ըզգոն Արամազդին ընտիր զոհեր:
Ընծայեցինք մեկական ցուլ՝ Պոսեյդոնին և Ալփիոսին,
Եվ մի երինջ նախրի միջից՝ կապուտաչյա Աթենասին:
Ապա բանակը գունդ առ գունդ ընթրելուց ետ, երեկոյան
Ամեն մարտիկ իր զենքերով քընեց Ալփիոս գետի ափին։
Իսկ մեծասիրտ եպիացիք քաղաքի շուրջ բըռնած արդեն
Այրվում էին այն քանդելու, ավերելու տենչով մոլի։
Սակայն հանկարծ տեսան նըրանք իրենց առաջ գործն Արեսի:
Արևը վառ նոր էր սըփռել իր ճաճանչներն երկրի վըրա,
Որ մենք կըռիվն ըսկըսելով՝ ողջ ճակատով գըրոհեցինք,
740Արամազդին աղաչելով և կապուտաչ Աթենասին:
Երբ իրարու խառնըվեցին պելիացիք ու եպիանք,
Ըսպանեցի ես մի քաջի, նըրա ձիերն ավարելով.
Ավգիասի փեսան էր նա՝ Մուլիոսը քաջամարտիկ,
Որի կինն էր՝ դուստրը նըրա խարտիշագեղ Ագամեդեն,
Որ ծանոթ էր երկրի սընած բուժիչ բոլոր բույսերի հետ:
Զարկի նըրան իմ նիզակով, և նա ընկավ փոշեթավալ,
Իսկ ես նըրա կառքը նըստած՝ մըտա գընդերն առաջամարտ:
Մեծահոգի եպիացիք ամեն մեկը մի կողմ փախան,
Երբ որ տեսան Մուլիոսի ընկնելը իմ պղնձյա տեգից,
750Զի նա պետն էր այրուձիի և անվեհեր պատերազմող։
Ես քաջաբար նըրանց վըրա խոյացա սև մըրըրկի պես,
Առա հիսուն կառք նըրանցից, ամեն մեկում երկու հոգի,
Որոնք տեգովն իմ ըսպանված՝ ծամեցին հողն ակռաներով։
Կըսպանեի ես Ակտորի երկու որդոց՝ Մուլիոններին,
Թե չազատեր նըրանց ահեղ պատերազմի մեջ մեռնելուց
Երկրասասանն ամենիշխան՝ նըրանց թանձըր մեգով պատած:
Արամազդը պելիացոց պարգևեց մեծ մի հաղթություն,
Քըշում էինք ծայրածավալ դաշտի միջով հալածական,
Կոտորելով նըրանց անվերջ և զենքերը կողոպտելով,
760Մինչև հասանք մենք ձիակոխ՝ Բուպրասիոնը ցորենավետ,
Վեմն Ոլենյան և Ալիսյան կոչվող բըլուրը բարձրավանդ։
Այնտեղից էր, որ Աթենասն ետ դարձըրեց գընդերը մեր:
Այնտեղ էլ ես ըսպանելով մեկին՝ թողի. և աքայանք
Արագաթռիչ ձիերն իրենց ետ վարելով դեպի Պիլոս,
Աստվածներից՝ Արամազդին, և մարդկանց մեջ ինձ՝ Նեստորիս
Շընորհակալ էին լինում: Այսպես էի մի ժամանակ։
Իսկ Աքիլլեսն իր ուժն անբավ պահումէ լոկ իրեն համար.
Պիտի զըղջա շատ ուշ, գիտեմ, երբ ջընջըվի զորքը բոլոր:
Սիրելիդ իմ, Մենիդիոսը արդարև ճիշտ էր պատվիրում,
770Այն օր, երբ նա քեզ Փթիայից Ագամեմնին էր ուղարկում,
Եվ մենք այնտեղ, ներսումն էինք, ես և դյուցազն Ոդիսևսը,
Ու բոլորը լըսում էինք, ինչ որ նա քեզ պատվիրում էր:
Եկել էինք մենք Պելևսի վայելչակերտ պալատը պերճ,
Պարարտարոտ Աքայիայում զորաժողով կատարելու.
Այնտեղ էիք այն ժամանակ Մենիտիուսը դյուցազն ու դու,
Ինչպես նաև Աքիլլը ժիր. իսկ ձիավարժ Պելևսը ծեր
Նախագավթի սըրահակում ի պատիվ մեծ Արամազդի
Գեր ազդրեր էր այրում եզան և ոսկեղեն մեծ բաժակով
Հեղում էր սև, ազնիվ գինին ողջակեզի վըրա ի ձոն։
780Մենք բակ մըտանք այն ժամանակ, երբ միսն էիք պատրաստում դուք,
Իսկ Աքիլլեսը զարմացած վազեց արագ մեզ ընդառաջ
Ու բըռնելով նա մեր ձեռքից՝ տարավ մեզ ներս ու նըստեցրեց,
Եվ հյուրույթի հատուկ կարգով հյուրասիրեց առատորեն։
Իսկ երբ կերանք ու կըշտացանք, այն ժամանակ խոսք առա ես
Եվ հըրավեր կարդացի ձեզ՝ միանալու մեր արշավին։
Դուք այդ սիրով ընդունեցիք և ըստացաք շատ պատվերներ։
Պելևսը ծեր պատվիրում էր զավակին իր՝ Աքիլլեսին
Արի լինել և քաջությամբ գերազանցել ուրրշներին,
Իսկ Ակտորիան Մենիտիոսը քեզ ուղղելով իր խոսքն՝ ասաց.
790« Որդյակ իմ դու, Աքիլլեսը զարմով քեզնից բարձր է, գիտես,
«Դու տարիքով նըրանից մեծ, իսկ նա ուժով՝ գերիվերո
«Ինքըդ նըրան միշտ խելացի խորհուրդներ տուր և խըրատիր,
«Հըրահանգիր նըրան, և նա սիրով թող քեզ հընազանդի»։
Հայրըդ այդպես պատվիրեց քեզ, բայց դու պատվերն այդ մոռացար.
Հիշեցրու այդ բոլորը դու քաջամարտիկ Աքիլլեսին,
Եվ օգնությամբ աստվածների գուցե նա քո խոսքը լըսի։
Ընկերական խորհուրդը միշտ բարի է հույժ ու պատվական:
Իսկ եթե նա մի որևէ պատգամից է ըզգուշանում,
Եվ կամ նըրան մեծարո մայրն Արամազդից բան է ասել,
800Գոնե թող նա քե՛զ ուղարկի միրմիդոնաց քաջերի հետ,
Եվ այսպիսով գուցե մի լույս բերես զորքին աքայեցոց:
Նա գեղեցիկ իր զենքերը թող որ տաքեզ, որ տըրոյանք
Քեզ նըրա տեղ ընդունելով հեռու քաշվեն ռազմադաշտից,
Եվ արիսյան աքայեցիք պատերազմից սաստիկ հոգնած՝
Ոգի առնեն ու շունչ քաշեն գեթ կարճատև ժամանակով։
Դուք հանգիստ եք և հեշտությամբ կըկարենաք մեր նավերից
Քըշել՝ կըռվից հոգնած արդեն տըրոյացոց դեպի քաղաք»:
Այսպես ասաց և կըրծքի տակ սիրտը շարժեց Պատրոկլեսի,
Որ ըշտապեց դեպի նավերն էակիդյան Աքիլլեսի։
810Եվ վազ տալով ճանապարհին, Պատրոկլեսը երբ որ հասավ
Ոդիսևսի լաստափայտին, ուր կար ատյան–հըրապարակ,
Եվ ուր կանգնած էին նաև բագինները աստվածների, —
Այնտեղ նըրա առաջն ելավ Եվեմոնի արի որդին՝
Եվրիպիլոսը վիրավոր, որ ազդրից էր վիրավորված:
Կաղում էր նա և քըրտինք էր հոսում գըլխից և ուսերից,
Եվ նըրա խոր վերքից դեռ տաք՝ խոխոջում էր արյունը թուխ,
Սակայն ուշքը վըրան էր դեռ. Մենիտյանը նըրան ի տես՝
Հուզվեց սաստիկ և հեծելով` այս սըրաթև խոսքերն ասաց.
«0՜, դուք դըժբախտ զորավարներ և իշխաններ դանայեցոց,
820Այսպե՞ս ուրեմն, ձեր հայրենի երկրից հեռու, Տըրոյայում
Ձեր ըսպիտակ ճարպով պիտի հագեցնեիք դուք շըներին։
Բայց դու արի ա՛յս ասա ինձ, դյուցասընունդ Եվրիպիլոս,
Արդյոք ահեղ այդ Հեկտորին պիտի տոկա՞ն աքայեցիք,
Թե՞ ի մըտո պիտի ջընջվեն նըրա տեգից հաղթահարված»։
Եվ վիրավոր Եվրիպիլոսն այսպես նըրան պատասխանեց.
«Այլևս ոչինչ չի օգնի մեզ, դյուցազնազարմ ո՛վ Պատրոկլես,
Աքայեցիք բոլոր պիտի ընկնեն իրենց նավերի մոտ,
Որովհետև բոլոր նըրանք, որ ամենից քաջերն էին,
Տըրոյացոց ձեռքից խոցված՝ պառկած են արդ նավերի մեջ,
830Իսկ տըրոյանց ուժն օրեց-օր ավելանում է շարունակ։
Բայց դու օգնիր ինձ, Պատրոկլես, դեպ իմ նավը տանելով ինձ,
Եվ հեռացրռւ նետն իմ ազդրից, ու գոլ ջըրով լըվա մաքուր՝
Վերքից հոսող արյունը թուխ և դիր վըրան ըսպեղանի,
Որ, ասում են՝ Աքիլլն է քեզ սովորեցրել, իսկ նըրան էլ՝
Քիրոնը, որ հուշկապարկաց մեջ ամենեն արդար մարդն է։
Մեր երկու մեծ բըժիշկներից՝ Մաքավոնը վըրանի մեջ
Պառկած է արդ, ինքն էլ կարոտ քաջահըմուտ մի բըժըշկի,
Իսկ Պոդալիրն այնտեղ, դաշտում մարտընչում է տըրոյանց դեմ»։
Մենիտյանը քաջակորով նըրան այսպես պատասխանեց.
840«Ի՞նչ կըլինի այս բոլորի վերջը, և ի՞նչ պիտի անենք,
Ասա դու ինձ, Եվրիպիլոս, դյուցազնըդ քաջ, սիրելիդ իմ:
Ես ինքս հիմա Աքիլլեսի մոտեմ գընում ասելու այն,
Ինչ պատվիրեց Աքայեցոց խընամակալ Նեստորը ծեր,
Բայց և այնպես քո ցավի մեջ քեզ չեմ թողնի անօգնական»:
Այսպես ասացև գըրկելով տարավ վըրանն ազգաց հովվին:
Ծառան իսկույն իր տիրոջ տակ փըռեց մի մեծ արջառենի:
Պատրոկլեսը նըրա վըրա պառկեցնելով վիրավորին,
Կըտրեց սըրով նետը նըրա ազդրում մըտած ու գոլ ջըրով
Լըվաց վերքի արյունը սև, և շըփելով իր ափի մեջ
850Ախտաբուժիչ մի դառն արմատ՝ ցանեց նըրա վերքի վըրա,
Որը կըտրեց ցավերն իսկույն, դադարեցրեց հոսումն արյան,
Չորացնելով վերքի բերանն, ու վիրավորն հանգըստացավ։
Երգ տասներկուերորդ։ Մարտ պարիսպների շուրջը
1Այսպես, մինչդեռ վըրանի մեջ արի որդին Մենիտիոսի
Դարմանելով բըժըշկում էր նետահարված Եվրիպիլին,
Կըռվում էին միահամուռ աքայեցիք և տըրոյանք։
Չէին օգնում դանայեցոց փոսն ու պարիսպը բարձրադիր,
Որ շինեցին որպես պատվար նավատորմի համար իրենց,
Բայց զոհ չարին աստվածներին, որ պաշտպանեն նավերն արագ
Եվ պահպանեն նավերի մեջ եղած պարեն-պաշարն անբավ,
Շինվեց պարիսպն այն ո՛չ կամքով և գիտությամբ աստվածների,
Որի համար էլ կարճատև եղավ նըրա կյանքը այնպես։
10Քանի ողջ էր Հեկտորը դեռ, և Աքիլլեսն իր քենի մեջ,
Եվ կանգուն էր Պրիամոսի բարեբընակ ոստանը դեռ
Աքայեցոց մեծակառույց պատվարը այդ մընաց կանգուն,
Իսկ երբ մեռան ու գնացին տըրոյացոց քաջերն ամեն,
Աքայեցիք ոմանք ընկան և ոմանք էլ ողջ մնացին,
Եվ տասներորդ տարում ընկավ քաղաքը ծեր Պրիամոսի,
Եվ նավագնաց արգիացիք վերադարձան երկիրն իրենց,—
Պոսեյդոնն ու Ապոլլոնը խորհուրդ արին այն ժամանակ
Քանդել պարիսպն այդ հիմնովին՝ Իդա լեռնից գահավիժող
Բոլոր գետերն ամբողջ թափով բաց թողնելով նըրա վըրա-
20Հռեսոս, Կարես, Հեպտապորոս, Գրենիկոս և Հռեդիոս,
Էսեպոսն ու Սիմոյիսը, Սկամանդրոսն աստվածային,
Որոնք այնտեղ արջառամորթ շատ ասպարներ ու կորդակներ
Ու կիսաստված դյուցազների զարմեր տիղմի մեջ թաղեցին։
Այդպես, բոլոր այդ գետերի երախը շուռ տրվեց այդ կողմ
Ինքը Գուշակ Ապոլլոնը, և շարունակ ինն օր անվերջ
Նըրանց ջըրերն ահագնագոչ գոռում էին պարըսպի դեմ,
Եվ Արամազդն անվերջորեն անձրևում էր այդ ընթացքում,
Որ ծովասույզ անի իսպառ պարիսպը այդ հիմնահատակ:
Երկրատատան արքան այնտեղ երեքարձեն իր ձեռքն առած
30Հեղեղին էր տալիս հիմքի բոլոր քարերն ու գերաններն,
Որոնց վըրա աքայեցիք թափել էին մեծ ճիգ ու ջանք։
Հարթեց դարձյալ ու հարդարեց ափունքը հորդ Հելլեսպոնտի
Ու վերըստին ավազի հաստ շերտով ծածկեց ծովեզրը նա
Ու գետերը ետ դարձըրեց, դըրեց նըրանց այն հունի մեջ,
Որով առաջ տանում էին գեղավըտակ ջըրերն իրենց։
Մի օր այդպես պիտ անեին Ապոլլոնն ու Պոսեյդոնը,
Իսկ այդ ժամին փըրթավ հանկարծ աղմուկ ահեղ ու պատերազմ
Պընդակառույց պարըսպի շուրջ. հաստ հեծանները բուրգերի
Թընդում էին ու դըղըրդում ուժգընակի բախումներից:
40Արգիացիք Արամազդի խարազանից խոշտանգահար
Փախան գումար ու փակվեցին նավերի մեջ՝ ահաբեկված
Խուճապների հընարագետ կորդակաճոճ քաջ Հեկտորից,
Որը դարձյալ, ինչպես առաջ մարտ էր մըղում մըրըրկի պես։
Ինչպես առյուծ մի կամ վարազ հանձնապաստան, ահագնատես
Ընկած խըմբում որսորդների և շըների ոհմակի մեջ,
Որոնք շուրջը շըղթա կապած հարձակվում են նըրա վըրա
Ու տեղում են ամեն վայրկյան սըլաքների տեղատարափ,
Բայց քաջալանջ սիրտը նըրա չի դողդողում բոլորովին,
Այլ անհողդողդ արիությամբ մաքառում է բոլորի դեմ,
50Ճիգ թափելով համառորեն շըրջապատող շըղթան փըշրել,
Եվ որ կողմն էլ դառնում է նա՝ ընկըրկում են տեղի տալով,
Այդպես Հեկտորն էր ամբոխի միջով խիզախ գընում-գալիս,
Հորդորելով ընկերներին գըրոհ տալով անցնել փոսից,
Սակայն ձիերն արագաթռիչ անցնելու սիրտ չէին անում,
Այլ պռունկին կանգնած փոսի՝ խուլ վրնջում էին նրանք
Ու խրտչելով գնում ետ-ետ, զի դժվար էր ցատկել փոսից,
Որովհետև երկու կողմից խորխորատներ ուներ իր շուրջ,
Ու վերևից սուր ցըցերով պատնեշված էր ամուր կերպով,
Որոնք շարել էին խիտ-խիտ իրարու կողք աքայեցիք,
60Որպես պատվար և ամբարտակ պաշտպանության՝ թըշնամու դեմ:
Գեղեցկանիվ կառքը քաշող ձին դըժվար էր մըտնում այնտեղ,
Հետևակները խորհեցին այդ գործն ա՛յլ կերպ գըլուխ բերել։
Այն ժամանակ Պուլիդամասն ասաց Հեկտոր Պրիամյանին.
«Հեկտո՛ր և դուք տըրոյացոց պետեր բոլոր և իշխաններ,
Հանդըգնություն կըլինի խիստ փոսը անցնել մեր ձիերով,
Այն անցնելը դըժվար է շատ, որովհետև նըրա մեջ կան
Ցըցեր սուր-սուր, իսկ ետևում աքայեցոց պատվարն է պինդ։
Անհընար է, որ այրուձին վար իջնելով պատերազմի,
Քանզի այնտեղ նեղվածք է խիստ և կարող են վերք ըստանալ:
70Իսկ թե պիտի ահեղամռունչ Արամազդը դավադրելով
Ջընջե իսպառ աքայեցոց և տըրոյանց հաճի օգնել,
Այդ ժամանակ ես կուզեի շուտ կատարվեր կամքը նըրա
Աքայեցիք Արգոսից դուրս ընկնեին աստ անփառունակ։
Բայց եթե ետ դառնան նըրանք և նավերից մեզ հալածեն,
Եվ մենք թափվենք այս փոսը խոր՝ խուճապահար ու խուռնամբոխ,
Այն ժամանակ, ես չեմ կարծում, որ գըտնըվի մեկը մեր մեջ,
Որ սև լուրը Իլիոն տանի, ուր կըխուժեն աքայեցիք:
Բայց դուք հիմա ինձ լըսեցեք և համամիտ եղեք ինձ հետ.
Կառավարները ձիերին այստեղ փոսի մոտ պահեն թող,
80Իսկ մենք ոտքով ու զինավառ, բոլորըս մեկ մարդու նըման
Քաջ Հեկտորի հետ գըրոհենք, ու նըրանք չեն կանգնի մեր դեմ,
Չեն դիմադրի աքայեցիք, եթե նըրանց ժամն է հասել»։
Այսպես ասաց Պուլիդամասն, և Հեկտորը համաձայնվեց,
Կառքից գետին ցատկեց իսկույն իր զենքերի հետ միասին:
Այդ տեսնելով՝ մյուսներն էլ իջան իրենց նըժույգներից,
Եվ ամեն ոք պատվեր տըվեց կառավարին, որ փոսի մոտ
Դասավորած պահեն ձիերն, ու հընգական գունդ կազմելով
Առաջ անցան ուղիղ շարքով, ամեն մի գունդ իր պետի հետ:
Զորքի մեծ մասը Հեկտորին հետևեց և Պուլիդամին,
90Որոնք և շատ էին և քաջ, և առավել բոցավառված
Հըսկա պարիսպը քանդելով՝ մարտընչելու նավերի մոտ։
Նըրանց հետ էր Կեբրիոնեսը անվեհեր, զի նըրանից
Նվազ քաջին թողեց Հեկտորն իր ձիերի և կառքի մոտ։
Երկրորդ գընդին Պարիսն էր պետ, Ալկաթոսն ու Ագենորը,
Իսկ երրորդի՝ Հելենոսը և Դեիփոբն աստվածատիպ-
Պրիամոսի զույգ որդիներն, Ասիոսն էլ նըրանց հետ էր՝
Հիրտակյանը, որ Արիսբից, Սելեիսի վըտակներից
Բերում էր շեկ երիվարներ հաղթամարմին ու պըսպըղուն:
Չորրորդ գունդը իր ետևից Էնիասն էր բերում շըքեղ,
100Անքիսեսի արի որդին` Անտենորի զույգ որդոց հետ-
Արքելոքոսն ու Ակամասն՝ ամեն կըռվի քաջահըմուտ։
Իսկ դաշնակից փաղանգներին Սարպեդոնն էր առաջնորդում,
Իր հետն առած Գըլավկոսին և արիսյան Աստրոպեոսին։
Սըրանք էին ամենեն քաջ համարվածներն Հեկտորի մոտ
Իրենից ետ, զի Հեկտորը քաջագույնն էր քաջերի մեջ:
Այսպես սըրանք խիտ շարքերով և ասպարներն իրարու կից
Գընում էին խիզախաբար ուղիղ դեպի աքայեցիք,
Հուսալով թե նըրանց կողմից դիմադրության չեն հանդիպի
Եվ անարգել կըհարձակվեն սև նավերի վըրա նըրանց:
110Այդպես բոլոր տըրոյացիք և դաշնակից գընդերն ամեն
Հետևեցին հըռչակավոր Պուլիդամի այդ խորհըրդին,
Իսկ Ասիոսը Հիրտակյան՝ իշխանն ազգաց չըկամեցավ
Թողնել այնտեղ երիվարներն ու կառավար արբանյակին,
Այլ նըրա հետ գընաց կառքով դեպի նավերն արագաթև։
Խելակորո՛ւյս, որովհետև պիտ չազատվեր սև օրհասից
Ու նավերից ետ չըդառնար դեպի Իլիոնը հողմակոծ՝
Իր ձիերով և իր կառքով, որոնցով շատ էր պարծենում:
Չարաբաստիկ ճակատագիրն իր օղակում առավ նըրան՝
Պերճապայծառ Դևկալիոնի՝ Իդոմենի սուր նիզակով։
120Դիմում էր նա նավատորմի դեպի ձախ կողմը, որտեղից
Դառնում էին աքայեցիք կըռվից կառքով և ձիերով։
Դեպի այդ կողմ քըշեց ուղիղ երիվարներն ու կառքը նա:
Աքայեցիք դուռը ծածկել, նիգը չէին գըցել սակայն,
Այլ հենց այնպես թողել էին, որ եթե մեկը իրենցից
Կըռվից դառնար՝ նավերի մոտ ներս առնեին ու փըրկեին:
Ասիոսն այդ կողմն էր վարում իր նըժույգները եռանդագին,
Գընում էին գոչյուններով յուրայիններն իր ետևից,
Նըրանք այնպես էին կարծում, թե աքայանք առանց կըռվի,
Առանց իրենց դիմադրելու կըթափվեն սև նավերի մեջ:
130Բայց, անմիտներ, դարբասի մոտ հանդիպեցին երկու քաջի՝
Քաջամարտիկ լապիթեցոց հաղթահասակ որդիներին,
Մեկը որդին Պիրիթոսի՝ Պոլիպետեսը կորովի,
Մյուսը՝ նըման բուռն Արեսի՝ Լեոնդեսը արյունառուշտ,
Որոնք կանգնած էին այնտեղ, պընդակառույց դըռների մոտ,
Ինչպես կաղնիք բարձրասըլաց կատարներով՝ լեռան վըրա
Հողում ամուր խըրած իրենց երկարաձիգ արմատներով
Դիմանում են հողմերին խոլ և անդադրում տեղումներին։-
Այդպես երկուսն էլ անսասան, իրենց ուժի վըրա վըստահ՝
Կանգնած էին ըսպասելով Հիրտակյանի հարձակվելուն։
140Տըրոյանք Ասիոս թագավորի, Յամենոսի և Որեստի,
Ադամասի և Ասյանի, Ինոմալի, Թոոնի հետ
Դիմում էին գոռգոռոցով դեպի պատնեշը հաստակերտ՝
Իրենց չորցած քեմուխտները տընկած վերև փոշոտ օդում։
Իսկ այն երկուսն, որ ներսն էին, խրախույս էին տալիս խիզախ
Պըլընձազեն աքայեցոց՝ նավատորմը պաշտպանելու:
Իսկ երբ տեսան դեպի պարիսպը արշավող տըրոյացոց
Եվ լըսեցին դանայեցոց գոռում-գոչումն արհավրալից,
Այն ժամանակ դուրս թըռչելով կըռվի մըտան դըռան առջև
Երկու քաջերն այն լայնալանջ՝ վարազների նըման վայրի,
150Որ լեռներում իրենց վըրա վազող մարդկանց և շըներին
Դեմ են դընում ու խելահեղ, խոտորնակի հարձակվելով
Փետըռտում են մացառ ու թուփ, ու ծառախիտ անտառով մեկ
Տարածվում է կափկափյունը նըրանց կարծըր ժանիքների,
Մինչև որ մեկն իր աշտեով նըրան գետին փըռի անշունչ, —
Այսպես նըրանց կըրծքի վըրա պղինձն էր շաչում ու շառաչում
Նիզակներից ծեծկըվելով. կըռվում էին կատաղորեն
Խըրախուսված իրենց ուժից ու վերևի խուռն ամբոխից,
Որոնք բուրգից քարեր էին տեղում անդուլ և անդադար
Ոգորելով իրենց համար, վըրանների և նավերի։
160Եվ, ինչպես բուք տեղատարափ, որը մըրրիկն է սաստկաշունչ,
Փոթորկելով մըռայլամած ամպերի խումբը ձյունաբեր
Թափում առատ ու թանձրախիտ՝ արգասավոր դաշտի վըրա, —
Տեղում էին աքայեցոց և տըրոյանց նետերն այդպես,
Ու շուրջ–բոլոր թընդում էին կերկերաձայն՝ սաղավարտներն
Ու վահանները կըմբավոր հաղթ քարերից ծեծկըվելով։
Այնժամ Ասիոսը Հիրտակյան հոգու խորքից հառաչելուվ,
Ծեծեց երկու ազդրերը իր և բարկությամբ այսպես ասաց,
«Հայր Արամազդ, դու էլ ուրեմն եղար խարդախ և խաբեբա,
Մըտածել իսկ չէի կարող, թե դուցազուն աքայեցիք
170Դեմ կըդընեն մեր զորության և մեր ուժին անպարտելի:
Սակայն, ինչպես բըրետները, կամ մեղուները նըրբամեջ,
Որ շինում են բույնը իրենց ապառաժուտ ճանապարհին,
Ու չեն լըքում խորափոր տունն, այլ կըռվում են համառորեն
Որսորդներին ընդդիմադիր՝ ձագերն իրենց պաշտպանելով, —
Նույն և ըրանք, թեև երկու՝ չեն հեռանում իրենց դըռնից,
Մինչև որ մեր ձեռքով սատկեն և կամ գերի ընկնեն մերոնց»։
Այսպես ասաց, բայց Արամազդն ուշադրություն չըդարձըրեց,
Զի նըրա սիրտն ուզում էր դեռ Հեկտորին տալ փառք ու պատիվ:
Իսկ մյուսներն այլ դըռների առաջ էին կըռիվ մըղում։
180Դըժվար է ինձ ամեն բանի մասին պատմել աստվածորեն.
Պատնեշի տակ ամեն կողմից բըռընկվեց մարտ մի սոսկալի,
Արգիացիք թեև անհույս, բայց ըստիպված կըռվում էին
Նավատորմին ի փըրկություն, և աստվածները մըռայլված
Տըխրել էին բոլոր, որոնք պաշտպան էին դանայեցոց:
Բայց վառեցին լապիթեցիք այնտեղ կըռիվ մի ահավոր:
Պիրիթոսի շըքեղ որդին՝ Պոլիպետեսն հաստաբազուկ
Զարկեց տեգով Դամասոսի պղընձածընոտ սաղավարտին,
Եվ գըլխանոցը պըղընձյա չըդիմադրեց, սըլաքը սուր
Գանգը փըշրեց և ուղեղը նըրա ամբողջ շինեց շաղախ:
190Ապա սպանեց նա Պիլոնին, Որմենոսին՝ նըրանից ետ։
Իսկ Լեոնդեսն արիսազարմ՝ Հիպպոմաքին զարկեց տեգով —
Անտիմաքի պարթևորդուն՝ հարվածելով նըրան գոտուց,
Եվ պատյանից սուրը հանած՝ ամբոխի մեջ խոյացավ նա
Ու հարվածեց Անտիփատին, որ պորտն ի վեր ընկավ տապաստ:
Յամենոսին զարկեց ապա, Որեստեսին և Մեոնին,
Որոնց բոլոր իրարու մոտ փըռեց բեղուն գետնի վըրա:
Մինչ կողոպտում էին նըրանք փայլուն զենքերն ընկածների,
Պուլիդամի և Հեկտորի ետևից հոծ մի բազմություն
Երիտասարդ ռազմիկների՝ հոխորտաբար խիզախելով
200Ձըգտում էին քանդել պատվարն ու տալ կըրակ նավատորմին:
Բայց դեռ տարտամ խորհում էին կանգնած այնտեղ փոսի առաջ,
Հորդորելով իրենք իրենց հանդիպակաց ափն անցնելու,
Երբ մի հըմայք տեսան հանկարծ հիազարհուր և ակնարզիչ։
Սըրաթըռիչ արծիվ էր մի, որ կանգնեցրեց զորքը ձախկողմ
Մագիլներում ուներ մի օձ արյունառուշտ ու վիթխարի,
Որ կըռվում էր դեռ կենդանի, մաքառում էր թըռչունի դեմ,
Զարկեց նըրան սուր խայթոցով ուղիղ կըրծքից, վրզին մոտիկ
Ու շուռ եկավ գալարվելով. սաստիկ ցավից արծիվն իսկույն
Օձն իրենից նետեց հեռու, և նա ընկավ ամբոխի մեջ.
210Թըռչունը սուր ճիչ արձակեց ու վեր սուրաց հողմի շընչով։
Սարսափեցին տըրոյացիք տեսնելով օձն այդ իրենց մեջ
Գետնին փըռված, — նըշանն ահեղ ասպարակիր Արամազդի:
Պուլիդամասը Հեկտորին մոտենալով՝ ասաց նըրան.
«Հեկտո՛ր, դու ինձ ժողովներում գըրեթե միշտ ես կըշտամբում,
Մերժում ես իմ խորհուրդները՝ անգամ եթե ճիշտը խոսեմ.
Բայց վայել չէ քաղաքացուն, որ կեղծելով՝ ծուռը խոսի
Պատերազմում թե ժողովում միշտ քո ուժը ներբողելով։
Ասում եմ ես նաև հիմա, ինչ որ լավ է իմ կարծիքով։
Պետք չէ, որ մենք կըռիվ գընանք դանայեցոց նավերի դեմ,
220Որովհետև, կարծում եմ ես, որ վերջն այսպե՛ս պիտի լինի,
Եթե իրոք եկավ հըմայք տըրոյացոց, որոնք ահա՛
Հորդորում են իրենք իրենց հոխորտաբար այն կողմն անցնել:
Ինչպես հըզոր արծիվն այն մեծ, որ կանգնեցրեց զորքը ձախկողմ,
Ճիրանների մեջ կըրելով օձ թունավոր ու վիթխարի,
Որին նա վայր ձըգեց դեռևս անձկալի բույնն իր չըհասած
Եվ սողունին չըկարեցավ տանել նա կեր իր ձագերին,
Այդպես էլ մենք ահեղ ուժով անգամ եթե կարողանանք
Քանդել պատնեշն ու խորտակել դարբասները դանայեցոց,
Եվ տեղի տան աքայեցիք, բայց նույն ճամփով մենք ջախջախված
230Ետ գանք պիտի՝ շատ տըրովներ թողնելով մեր ճանապարհին,
Որոնց անգութ պըղինձներով պիտի սպանեն աքայեցիք,
Յուրաքանչյուրը նըրանցից կրռվելով իր նավի համար։
Այսպե՛ս պիտի մեկներ հըմայքն այդ՝ մի գուշակ քաջահըմուտ
Եվ ժողովուրդն անտարակույս նըրան հավատ պիտ ընծայեր»:
Սուրսայր տեգերն իր աչքերի զենընկերոջ վըրա հառած՝
Կորդակաճոճ Հեկտորն այնժամ այսպես ասաց խըրոխտաբար.
«Պուլիդամաս, խոսքերըդ ինձ հաճելի չեն ամենևին,
Կարող էիր ավելի լավ և օգտակար մի բան ասել։
Բայց եթե դու սըրտի մըտոք և իսկապես լուրջ ես խոսում,
240Ապա ուրեմն աստվածները առել են քո խելքը գըլխեդ,
Որ հըրաման ես տալիս ինձ մոռանալ մեծ Արամազդի
Խորհուրդները, որ ակնարկեց և խոստացավ ինձ՝ կատարել:
Իսկ ինքըդ ինձ պատվիրում ես հընազանդվել թըռչուններին,
Որոնց բանի տեղ չեմ դընում, ու փույթն էլ չեն բոլորովին,
Կուզեն՝ թող աջ, դեպ Առավոտ, դեպի արև երթան նըրանք,
Կուզեն՝ դեպի ձախը թևեն, կուզեն՝ դեպի արևամուտ.
Մենք պետքէ սոսկ Արամազդի խորհուրդներին հընազանդվենք,
Որ տերն է ողջ մահկանացոց և համորեն անմահների։
Կըռվե՛լ հանուն հայրենիքի, ա՛յս է միակ հըմայքը մեծ.
250Եվ ինչո՞ւ ես վախենում դու պատերազմից, Պուլիդամաս,
Եթե բոլոր տըրոյացիքս աքայեցոց նավերի մոտ
Ընկնենք մարտում, միևնույն է, դու մեռնելուց մի՛ վախենա,
Զի թըշնամուն հանդիպելու և կըռվելու հոգի չունես.
Իսկ եթե դու դուրս գաս կըռվից, և կամ եթե դասալըքես
Հրապուրելով մեկնումեկին՝ թողնել կըռիվն ու ետ դառնալ,
Այնժամ իսկույն իմ իսկ ձեռքով պիտի ընկնես նիզակահար»:
Այսպես ասաց, առաջ անցավ, տանելով նա իր ետևից
Քաջերի գունդն ըստվարաթիվ ահագնագոչ աղաղակով։
Եվ Արամազդն ամպրոպադեզ Իդայի վես բարձունքն ի վար
260Խոլ հողմերի ահեղաշունչ մի փոթորիկ հանեց հանկարծ,
Որ քըշում էր փոշին դեպի նավատորմիղն աքայեցոց,
Շըշմեցնելով նըրանց և փառք ընձեռելով քաջ Հեկտորին:
Տըրոյացիք Արամազդի այդ նըշանից խըրախուսված
Եվ քաջությանն իրենց վըստահ՝ ձըգտում էին քանդել պատվարն
Ու պոկելով բուրգի քարերն նետում էին արգիացոց.
Լըծակներով խախտում էին հըսկա վեմերն, որոնք հողում
Դըրել էին աքայեցիք բուրգերին՝ հիմք ու հենարան:
Խարխըլելով հըսկայական հիմնաքարերն այդ բուրգերի,
Հույս ունեին քանդել նըրանք ամուր պատվարն աքայեցոց,
270Բայց քաջամարտ աքայեցիք չէին թողնում դիրքերն իրենց,
Այլ մարտկոցներն արջառենի ասպարներով ամուր պատած՝
Կըռվում էին հերոսաբար պարըսպամարտ ոսոխի դեմ:
Զույգ Այաքսներն արիասիրտ աշտարակից դեպ աշտարակ
Վազվըզելով հորդոր էին կարդում բոլոր աքայեցոց,
Տալով գովեստ քաջասըրտին և մյուսին կըշտամբելով,
Ով վստաբար ու վեհերոտ՝ թուլացել էր գուպարի մեջ,
«Սիրելինե՛րս, արգիացոց դուք ամենեն քաջագույններ,
Ինչպես և դուք, որ միջակ եք և կամ նըվազ ձեր քաջությամբ,
Զի ամեն մարդ պատերազմում հավասար չէ,— արի՛ եղեք,
280Ամեն մեկըդ ձեզ ցույց տալու ժամը հասավ ահավասիկ.
Այդ դո՛ւք էլ եք տեսնում արդեն, թող ոչ ոքի մըտքով չանցնի
Փախչել կըռվից՝ ըսպառնական այս աղմուկից ահաբեկված.
Այլ միշտ առա՛ջ, առա՛ջ նետվեք հորդորելով մեկ-մյուսին,
Զի Արամազդը շանթաձիգ, հույս ունեմ որ տա պիտի մեզ
Վանել այս մարտը մեզանից և թըշնամուն քըշել քաղաք»:
Խըրախույսն այս հորդորական բորբոքեց մարտն աքայեցոց։
Ինչպես ձմռան մըռայլ օրով ձյուն է տեղում թանձրատարափ,
Երբ Արամազդն ըզգոնամիտ փըչում է բուքն իր ձյունաբեր,
Ցույց տալով իր սըլաքների տարափն իբրև նըշան մարդկանց.
290Քընացնելով քամիներին թափում է նա ձյուն անընդհատ,
Մինչև ձյունի թանձըր շերտով ծածկում է ողջ լեռ ու բըլուր,
Անդաստանները ծաղկաբեր, մարդկանց գործերն արգասավոր.
Սըփռում սավանն իր ըսպիտակ՝ նավակայքում ու ծովափին,
Բայց չեն թողնում ալյակները, որ ձյուն նըստի իրենց վըրա,
Մինչ ծածկում է ամենուրեք տեղատարափն Արամազդի, —
Այդպես քարերը շարունակ թըռչում էին երկու կողմից՝
Հարվածելով մեկ տըրոյանց, մեկ՝ քաջազեն աքայեցոց։
Ու պատնեշի վըրա փըրթավ թինդ ու թընդյուն անասելի։
Բայց ոչ բոլոր տըրոյացիք, ոչ էլ Հեկտորն ահեղաշուք
300Չէին կարող խորտակել նիգն ու պարըսպի դուռը կոտրել,
Եթե ըզգոն Արամազդը չըգըրգըռեր Սարպեդոնին
Աքայանց դեմ, ինչպես առյուծը՝ կորեղջյուր եզների դեմ:
Վահանն իր մեծ, պըղընձափայլ, կըռանակուռ, թիթեղապատ,
Որը ներսից ուներ իր մեջ արջառների հաստ մորթիներ,
Եվ շուրջ բոլոր հավերժական գավազաններ ոսկեքանդակ, —
Վահանն իր այդ առջև բըռնած և ճոճելով զույգ նիզակներ՝
Սարպեդոնը դիմեց առաջ, իբրև առյուծ մի լեռնասուն
Վաղուց ի վեր մըսի կարոտ, մըղված հանդուգն իր բընույթից,
Որ փորձում է ոչխարների փարախից ներս մըտնել բըռնի,
310Ուր թեպետև տեսնում է նա նիզակավոր հովիվների,
Որոնք հուժկու գամփռերի հետ հըսկում են հոտն ու պահպանում.
Բայց չի ուզում թողնել փարախն ու հեռանալ, այլ ոստնելով
Ճանկում է որսն ու սըլանում, կամ թե վերք է առնում հանկարծ
Հետապընդող կըտրիճներից մեկի ձեռքով մըկընդահար,—
Այսպես ոգին աստվածային Սարպեդոնի՝ մըղեց նըրան
Հարձակվելու դեպի պարիսպն մարտկոցները խորտակելու.
Եվ դառնալով Գըլսվկոսին՝ Հիպպոլոքի որդուն՝ ասաց.
«Գլավկոս, ինչո՞ւ ամենից շատ մենք ենք Լիկիո մեջ մեծարվում
Թե՛ աթոռով, թե՛ խորտիկով, և թե՛ լեցուն բաժակներով,
320Ու մեզ վըրա նայում են ողջ, ինչպես անմահ աստվածների։
Քըսանթոսի ափին ջոկ-ջոկ հողեր ունենք մեծատարած,
Այգեստաններ արգասավոր և արտորայք ցորենաբեր։-
Նըրա համար, որ մենք հիմա առաջ նետվենք արիաբար,
Եվ որպեսզի ըսպառազեն մի լիկեցի այսպես ասի.
«Զուր չէ, որ մեր թագավորներն իշխում են մեծ փառք ու շուքով
Եվ ուտում են գեր ոչխարներ, խըմում գինի անմահական,
Երբ ունեն ուժ անպարտելի, քանզի ահա հերոսաբար
Մարտընչում են առաջամարտ լիկեցոց մեջ թըշնամու դեմ»:
Սիրելիդ իմ, եթե կովից լինեինք մենք ազատ ու զերծ,
330Բոլորովին անծերական և միշտ անմահ լինեինք մենք,
Այնժամ ինքըս չէի կըռվի նախամարտիկ քաջերի դեմ,
Քեզ էլ հորդոր չէի կարդա փառապարգև գուպարների,
Բայց քանի որ մահն անխուսափ ըսպասում է մեզ ամեն ժամ,
Որից ոչ մի մահկանացու անկարող է փախչել բընավ,
Ուստի գընանք, կամ մենք նըրանց փառք կընձեռենք և կամ կառնենք»։
Այսպես ասաց, և Գլավկոսը չառարկեց, չընդդիմացավ։
Եվ երկուսով առաջ անցան լիկիացոց գըլուխն անցած։
Մենեսթեսը՝ Պեդեոսի որդին սոսկաց այդ տեսնելով,
Դեպի իր բուրգն էին դիմում՝ բերելով մահ ու ավերած.
340Շուրջը նայեց, որոնելով իշխաններից մեկնումեկին,
Որ հեռացնի ահեղ օրհասն իր զինակից ընկերներից:
Տեսավ երկու Այաքսներին պատերազմի մեջ անհագուրդ,
Որ մոտ էին, և Տևկրոսին՝ նոր դուրս ելած իր վըրանից,
Բայց անհընար էր լըսելի դարձընել իր կանչը նըրանց,
Այնքան մեծ էր աղմուկն այնտեղ. մինչև երկինքն էր բարձրանում
Վահանների և ձիագես կորդակների կորյունն անհեղ,
Եվ դըռների, որ փակ էին, բայց տըրոյանք խըրոխտալով
Ճըգնում էին միահամուռ ուժով կոտրել ու ներս խուժել:
Եվ Թոոդես մունետիկին Այաքսի մոտ ուղարկեց նա.
350«Վազի՛ր, դյուցազն իմ Թոոդես, և Այաքսին կանչիր այստեղ,
Լավ է՝ կանչես երկուսին էլ, այդ ավելի լավ կըլինի,
Թող ըշտապեն, ապա թե ոչ մեզնից ոչ ոք չի ազատվի,
Զի լիկեցոց պետերն ահա՛ մեզ վըրա են գալիս ուղիղ,
Որոնք վաղուց են անվանի որպես ահեղ պատերազմող։
Իսկ թե այնտեղ էլ գործ ունեն և գուպարով են բըռնըված,
Այն ժամանակ թող որ միայն Տելամոնյան Այաքսը գա,
Եվ նըրա հետ մեծահըմուտ աղեղնավոր Տևկրոսը քաջ»։
Այսպես ասաց, և Թոդեսն անսաց նըրա հըրամանին,
Վազեց գընաց պատենազեն աքայեցոց պարիսպներով
360Եվ հասնելով Այաքսներին՝ հուժկու ձայնով բացականչեց.
«Ո՛վ Այաքսներ, պըղընձազեն աքայեցոց զորավարնե՛ր,
Դյուցասընունդ Պետեոսի սիրուն որդին խընդրում է ձեզ,
Գընալ իր մոտ և սատարել կըռվին փոքր-ինչ մասնակցելով.
Եվ ավելի լավ է, եթե երկուսովըդ մեկտեղ գընաք,
Ապա թե ոչ՝ դաժան մահով կորչելու են բոլորն այնտեղ,
Զի լիկեցոց պետերն այնտեղ են գըրոհում խուռն ամբոխով,
Որոնք վաղուց են անվանի որպես դաժան պատերազմող:
Իսկ թե այստեղ էլ գործ ունեք, պատերազմով եք ըզբաղված,
Այն ժամանակ թող գա գոնե Տելամոնյան Այաքսը մեծ,
370Եվ նըրա հետ քաջահըմուտ աղեղնավոր Տևկրոսը գա»:
Այսպես ասաց, և դեմ չեղավ Տելամոնյան Այաքսը մեծ,
Որ դառնալով Ոյիլյանին՝ այս սըրաթև խոսքերն ասաց.
«Այաքս և դո՛ւ, Լիկոմեդես, դուք երկուսովդ կացեք այստեղ
Եվ սիրտ տըվեք դանայեցոց, որ քաջաբար պատերազմեն,
Իսկ ես ինքըս կերթամ այնտեղ պատերազմին մասնակցելու
Եվ, օգնելով նըրանց մարտում, ետ կըդառնամ ձեզ մոտ նորից»։
Այսպես ասաց Տելամոնյան Այաքսը մեծ և հեռացավ,
Գընաց նաև Տևկրոսը քաջ՝ նըրա եղբայրը հարազատ,
Պանդիոնի հետ, որ Տևկրոսի կոր աղեղն էր առած տանում։
380Եվ երբ մեծանձըն Մենեսթի աշտարակը հասան նըրանք
Ու պատնեշից ներս մըտնելով ընկերների մոտ կանգնեցին,
Լիկիացոց պետերն արդեն և իշխաններն այն ժամանակ
Ելնում էին մըրըրկի պես մարտկոցների բուրգերն ի վեր:
Եվ ըսկըսվեց նըրանց միջև ահագնագոռ մի գոտեմարտ:
Տելամոնյան Այաքսն այնտեղ գետին փըռեց նախ և առաջ
Մեծահոգի Էպիկլեսին՝ ընկերակցին Սարպեդոնի
Պարըսպի տակ, մարտկոցի մոտ ընկած քարով մի ահագին,
Որ քաջառույգ մի պարմանի մեր օրերում ապրողներից
Անկարող է երկու ձեռքով մինչև անգամ գետնից կըտրել.
390Նա հեշտությամբ բարձրացրեց այն ու շըպըրտեց նըրա վըրա
Եվ ջախջախեց քառակողմյան գըլխանոցը ու կառափի
Ոսկորները փըշրեց բոլոր. ջըրում սուզվող լողորդի պես
Աշտարակից վար ընկավ նա ու տեղնուտեղ շունչը փըչեց:
Իսկ Տևկրոսը ամբարտակից նետահարեց Գլավկոսին՝
Հիպպոլոքի արի որդուն, երբ իր վըրա էր հարձակվում.
Զարկեց բազկի մերկ մասից նա ու դուրս հանեց նրրան կըռվից։
Գլավկոսը վազեց իսկույն ու պատնեշի ետև մըտավ,
Պահվեց այնտեղ, որ չըլինի աքայեցի ոմըն մարտիկ
Տեսնի նըրան վիրավորված ու ծաղրելով՝ չարախընդա:
400Սարպեդոնը Գլավկոսի մեկուսացումն իմանալով՝
Սըրտի խորքից շատ վըշտացավ, բայց կըռվելուց ձեռք չըքաշեց,
Այլ Թեստորյան Ալկմավոնին զարկեց տեգովն իր մահաբեր,
Քաշեց աշտեն, ու տեգի հետ վայր ընկավ նա պորտի վըրա,
Եվ նըկարեն, պըղընձաշեն զենքերն իր շուրջ շառաչեցին
Սարպեդոնն իր հուժկու ձեռքով մարտկոցներից մեկին կըպած՝
Քարշ էր տալիս, և պոկելով՝ ձեռքերի հետ տարավ նըրան,
Մերկացնելով պարիսպն վերից՝ ճամփա բացեց զորքի համար։
Այդտեղ Այաքսն ու Տևկրոսը հարձակվեցին նըրա վըրա,
Եվ Տևկրոսը զարկեց նետով Սարպեդոնի կուրծքը ծածկող
410Արծաթափայլ մեծ ասպարի փոկին, սակայն Զևսը ըզգոն
Վանեց օրհասն իր զավակից, որ չըսպանվի նավերի մոտ։
Այաքսն իսկույն վըրա տալով՝ զարկեց նըրա մեծ վահանին.
Տեգը ուժգին թափով անցավ և մոլեկանը մարտկոցից
Ետ ընկըրկեց, սակայն կըռվից չընահանջեց բոլորովին,
Հույս ուներ նա հաղթանակել և վաստակել փառք ու պատիվ,
Եվ Սարպեդոնը դառնալով լիկիացոց` այսպես գոչեց.
«Լիկիացինե՛ր, ինչո՞ւ եք դուք թուլացնում ձեր ուժն անվըկանդ,
Որքան էլ որ քաջ լինեմ ես, անկարող եմ ինքըս մենակ
Ճեղքել պատվարն ու ճանապարհ բանալ դեպի նավատորմիղ։
420Օ՛ն, ուրեմըն, բոլորըդ մեկ գրոհ տվեք իմ ետևից,
Զի շատերի ուժի առաջ կըխորտակվի ամեն արգելք»։
Այսպես ասաց, և լիկեցիք նըրա սաստից ակնածելով՝
Խըռնըվեցին միահամուռ շուրջը իրենց թագավորի։
Իսկ մյուս կողմից արգիացիք հաստ պարըսպի ետև՝ իրենց
Գընդերն էին ամրապընդում, և նըրանք շատ չարչարվեցին,
Ոչ լիկեցիք էին կարող խըրամատել պատվարը պինդ,
Եվ ոչ էլ գոռ դանայեցիք կարող էին վանել նըրանց,
Որոնք հորդել էին այնտեղ ու պարըսպից չէին պոկվում։
Ինչպես երկու հոգի դաշտում մի սահմանի վըրա վիճեն
430Չափը իրենց ձեռքը բըռնած, որ բաժանեն հողն հավասար
Ու կըռվում են իրարու հետ տարածության վըրամի նեղ, —
Այդպես ահա՛ բուրգերն էին սըրանց միայն անջըրպետում,
Եվ երկուստեք միմյանց կըրծքին թընդում էին բոլորաձև
Վահանիկներն ու հաստաբեստ լայն վահաններն արջառենու:
Անագորույն պըղինձներով շատերն էին վիրավորվում,
Ոմանք իրենց մերկ թիկունքից, երբ ի փախուստ էին դիմում,
Շատերն էլ հենց արջառենի վահանների միջից իրենց։
Երկու կողմից՝ աքայեցոց և տըրոյանց մարտիկների
Կարմիր արյամբ ներկվում էին պարիսպ ու բուրգ և աշտարակ,
440Սակայն դարձյալ չէին կարող երկյուղ ազդել աքայեցոց։
Ինչպես մի կին, որ ապրում է ձեռքի արդար աշխատանքով,
Կըշեռքն ու բուրդը ձեռքն առած կըշռում է ճիշտ նըժար-նըժար,
Որ վաստակն իր չարչարանքի տանի նա իր զավակներին,-
Այդպես սըրանք պատերազմում համակըշռում էին միմյանց,
Քանի դեռ մեծ Արամազդը չէր պարգևել փառք Հեկտորին,
Որն առաջինը նետվելով դեպի պարիսպն աքայեցոց՝
Ահագնագոչ ձայնով գոռաց տըրոյացի մարտիկներին.
«Օն, քաջաձի՛ տըրոյացիներ, կործանեցե՛ք արգիացոց
Պարիսպը և սաստկատոչոր կըրակ տըվեք նավատորմին»:
450Այսպես ասաց, և այդ խըրոխտ մարտակոչին ի պատասխան
Տըրոյացիք միահամուռ հըրոսեցին պատվարն ի վեր
Մարտկոցների վըրա ելան իրենց սուրսայր նիզակներով։
Հեկտորն առել ու բերում էր հըսկայական մի որձաքար,
Որ ընկած էր դըռան առջև ծանըր նըստած ու ծայրը սուր,
Որը այսօր երկրի վըրա ապրող երկու հաղթ տըղամարդ,
Ինչքան էլ մեծ ուժ ունենան, անկարող են կըտրել գետնից
Ու դընել այն սայլի վըրա,— իսկ նա մենակ ճոճում էր այն
Զըրվանյանը կորովամիտ թեթևացրեց քարն այդ հըսկա։
Հովիվն ինչպես, որ տանում է արու գառան բուրդը խուզած
460Իր մեկ ձեռքով շատ հեշտությամբ, առանց բեռից իր նեղվելու,
Հեկտորն այդպես առել բերում էր որձաքարն այդ ահագին
Տախտակներին ուղղելով այն, որոնք պատում էին ամուր
Բարձրակառույց և ամրապինդ երկփեղկ դըռները հաստաբեստ,
Որ մեջեմեջ զույգ սողնակներ փակում էին դուռը ներսից։
Մոտենալով՝ կանգ առավ նա և սըրունքները իրարից
Հեռացնելով, ու գամելով ոտքերն ամուր գետնի վըրա,
Որ հարվածին տա ավելի մեծ ուժ ու թափ՝ տարավ-բերավ,
Զարկեց դըռան մեջտեղը ճիշտ ու ջախջախեց երկու ծըխնին,
Եվ քարն ամբողջ իր ծանրությամբ գընաց ընկավ պարըսպից ներս:
470Ճըռընչացին փեղկերն ուժգին, չըդիմացան փակ ու սողնակ,
Տախտակները ջարդ ու փըշուր թոռան իսկույն այստեղ–այնտեղ։
Ոստնեց Հեկտորն հըրաշալի, ինչպես մըռայլ ու մութ գիշեր,
Եվ պըղինձով, որ հագել էր իր մարմնի շուրջ ահեղորեն
Փայլատակում էր շանթի պես՝ ձեռքին բըռնած երկու նիզակ։
Ոչ ոք, բացի աստվածներից, նըրան անզոր էր արգելել,
Երբ դըռներից ներս խուժեց նա՝ աչքերն ամբողջ կըրակ ու բոց:
Եվ դառնալով տըրոյացոց խուռնամբոխին՝ հորդոր կարդաց
Պարըսպից ներս խուժել իսկույն, և անսալով նռրա խոսքին
Մի մասն աղմուկ-աղաղակով պարիսպն անցած խուժեցին ներս
480Եվ ոմանք էլ ներս թափվեցին ջարդուփըշուր դարբասներից:
Դանայեցիք սարսափահար փախան դեպի նավերն իրենց.
Եվ ամենուր խառնախուճապ փըրթավ աղմուկ և աղաղակ։
Երգ տասներեքերորդ։ Մարտ նավերի մոտ
1Տըրոյացոց և Հեկտորին Զևսը դեպի նավատորմիղ
Մոտեցնելով, թողեց այնտեղ նըրանց անդուլ մաքառման մեջ
Եվ ինքն աչքերն իր լուսալիր շուռ տըվեց ժանտ պատերազմից
Ու նայում էր դեպի երկիրը ձիավարժ թըրակացոց,
Եվ միսացոց մըրցամարտիկ և անվանի ձիակըրթաց,
Որոնք ապրում են սոսկ կաթով և արդարներն են մարդկանց մեջ:
Փայլակնացայտ աչքերն այլևս դեպի Տրոյա չէր դարձընում,
Որովհետև չէր կարծում նա, որ մեկն անմահ աստվածներից
Սատարելու պիտի գընա տըրոյացոց կամ աքայանց։
10Սակայն կույր չէր Պոսեյդոնը՝ երկրասասան արքան ահեղ.
Թըրակիայի անտառախիտ Սամոս լեռան վըրա նըստած,
Ամենաբարձըր կատարին, դիտում էր նա հիացմունքով
Գուպարն ահեղ. Իդան ամբողջ պարզեր ևում էր այդտեղից,
Երևում էր և՛ Տըրոյան, և՛ նավատորմն աքայեցոց:
Ծովից ելած նըստել այնտեղ ու ցավում էր աքյանց համար
Տըրովներից նըկուն եղած և զայրանում Զևսի վըրա։
Նա վեր կացավ հանկարծակի ու վայր իջավ ապառաժուտ
Բարձըր լեռնից ըշտապ-ըշտապ, և բարձրաբերձ անտառ ու լեռ
Դողում էին անմահական ոտքերի տակ Պոսեյդոնի:
20Երեք հըսկա քայլ արավ նա ու չորրորդին տեղը հասավ-
Էգաս, որտեղ բարձրանում էր իր ապարանքն ըսքանչագեղ,
Ծովի խորքում, ոսկեկառույց, լուսաքանդակ, հավերժ անեղծ։
Պոսեյդոնը այնտեղ իսկույն կառքին լըծեց պղնձասմբակ
Երիվարներն իր ոսկեբաշ, սըրաթըռիչ և օդապար.
Հագավ զենքերը ոսկեզարդ և առնելով գեղեցկահյուս
Մըտրակն ոսկի՝ կառքը ցատկեց ու ճեղքեց ծովն ալեծածան։
Կետերն իրենց որջից ելած, հավաքվելով ամեն կողմից
Կայտռում էին իրենց հըզոր թագավորի կառքի չորս դին.
Բացվում էր ծովն ուրախությամբ, արշավում էր կառքը նըրա,
30Ու չէր թըրջվում բոլորովին տակից առեղն պղնձաձույլ:
Գընում էր նա այդպես ըշտապ դեպի նավերն աքայեցոց:
Կա մի քարայր լայնածավալ այնտեղ, ծովի խոր հատակում,
Առապարուտ Տենեդոսի և Իմբրոսի միջև ընկած,
Ու կանգնեցրեց ձիերն՝ ահեղ Պոսեյդոնը երկրադըղորդ։
Արձակելով նըժույգներին՝ աստվածյան ներ տըվեց նըրանց
Եվ ոտքերին նըրանց ոսկի ոտնակապեր անցկացրեց նա
Անլուծելի, որ ըսպասեն այնտեղ իրենց թագավորին.
Իսկ Պոսեյդոնն ինքը դիմեց դեպի բանակն աքայեցոց:
Տըրոյացիք միահամուռ, նըման բոցի ու փոթորկի,
40Մըռընչալով ու գոռալով գընում էին Հեկտորի հետ՝
Նավատորմիղն աքայեցոց գըրավելու հույսով հաստատ
Եվ ջարդելու, կոտորելու աքայեցոց զորքը բոլոր:
Բայց Պոսեյդոնն աշխարհակալ, երկրասասան ելած ծովից
Հորդորում էր արգիացոց՝ Կալքասի ձայնն ու դեմքն առած
Եվ նախ այսպես ասաց երկու Այաքսներին ինքնահորդոր.
«Ո՛վ Այաքսներ, դո՛ւք միմիայն պիտի փըրկեք աքայեցոց,
Մի՛ մոռանաք, որ քաջ եք դուք և խուճապի մի՛ մատնըվեք,
Ես ուրիշ տեղ երկյուղ չունեմ տըրովներից անպարտելի,
Որ խուռնամբոխ անցան հիմա բարձրակառույց ձեր պարըսպից,
50Զի ամրաբարձ աքայեցիք բոլորին էլ դեմ կըդընեն։
Այստեղի՛ց եմ վախենում ես, որ մի փորձանք գա մեր գըլխին,
Որտեղ Հեկտորն է մոլեգնոտ, բոցատեսիլ զորավարում,
Նա՛, որ որդին է հոխորտում լինել հըզոր Արամազդի։
Բայց երանի՜ աստվածներից մեկը կորով ներշընչեր մեզ,
Որ օրինակ լինեիք դուք ուրիշներին ձեր քաջությաբ,
Այն ժամանակ ձեր նավերից նըրան հեռո՛ւ կըվըռընդեք,
Նույնիսկ եթե նըրանդ ըրդի ինքն Արամազդը Ոլիմպյան»:
Այսպես ասաց երկրասասան աշխարհակալն ու մականով
Հարվածելով Այաքսներին, լըցրեց նըրանց մեծ զորությամբ,
60Աշխուժացրեց, թեթևություն տըվեց նըրանց անդամներին:
Բազեի պես արագաթև, որ վեր ցըցված բարձըր ժայռից
Դեպ դաշտավայր է խոյանում ուրիշ թըռչուն հալածելու՝
Պոսեյդոնը Այաքսներից սավառնաթև սուրաց հեռու:
Նախ Ոյիլյան Այաքսն էր, որ ճանաչեց մեծ Պոսեյդոնին
Եվ դառնալով Տելամոնյան մեծ Այաքսին` ասաց նըրան.
«Նա, որ հիմա մեզ հորդորեց նավերի մոտ մարտընչելու
Հարցուկի դեմք առած՝ հըմա–ըղձապատում Կալքասը չէր,
Այլ մի աստված ոլիմպական, որին իսկույն ճանաչեցի
Թեթևընթաց իր ոտքերից, երբ հեռացավ նա մեր մոտից:
70Աստվածներին, ուր էլ լինի, կարելի է հեշտ ճանաչել։
Ես իմ կըրծքում ըզգում եմ նոր ուժ ու կորով գուպարելու.
Վարից ոտքերս ու ձեռքերըս վերից՝ կարծես թինդ են առնում»:
Տելամոնյան Այաքսն արագ նըրան այսպես պատասխանեց.
«Ի՛մ էլ ահա բազուկները խայտում են իմ նիզակի շուրջ.
Ուժըս հորդել, և ոտքերըս կարծես առել տանում են ինձ,
Ու վառվում եմ ինքըս մենակ մենամարտի մըտնել խիզախ
Պրիամոսի շըքեղ որդու՝ ամեհաշունչ Հեկտորի հետ»։
Այսպես, երկու Այաքսները խոսում էին իրարու հետ
Լի ավյունով պատերազմի, որ ներշընչեց նըրանց՝ աստված։
80Պոսեյդոնը խըրախուսեց ետ մընացող աքայեցոց,
Որոնք հանգիստ էին առնում կանգնած իրենց նավերի շուրջ:
Նըրանք հոգնել էին սաստիկ պատերազմի տաժանքներից,
Եվ տեսնելով տըրոյացոց, որ խուռնամբոխ խուժում էին
Պարըսպից ներս՝ լըցվում էին նըրանց աչքերն արտասուքով,
Քանզի այնպես էին կարծում, թե էլ մահից չեն ազատվի:
Բայց հեշտությամբ ոգևորեց Պոսեյդոնն այդ գընդերը գոռ,
Խըրախուսեց նախ և առաջ Լեիդոսին ու Տևկրոսին,
Դեիպիրին և Թոասին, Պենելիոսին դյուցազնական,
Անտիլոքին ու Մերիոնին՝ պատերազմի քաջահըմուտ,
90Որոնց արքան խըրախուսիչ այս թևավոր խոսքերն ասաց.
«Ամոթ է ձեզ, ո՛վ քաջառույգ երիտասարդ աքայեցիք,
Դո՛ւք եք հույսըս՝ ձեր քաջությամբ նավերը մեր ազատելու,
Իսկ եթե դուք հեռու քաշվեք ու ձեռընթափ լինեք մարտից՝
Տըրոյացոց ձեռքով այնժամ մոտ է օրը մեր պարտության։
Ո՛վ աստվածներ, մի ահավոր ու մեծ հըրաշք եմ տեսնում ես,
Որը բընավ չէի կարծում թե պիտի գար ու կատարվեր:
Մեր նավերին են մոտեցել, հասել ահա՛տըրոյացիք,
Որոնք առաջ նըման էին փախըստական եղնիկների,
Որ վեհերոտ՝ չախկալներին և ինձերին ու գայլերին
100Կեր են դառնում թավ անտառում այստեղ-այնտեղ թափառելով:
Այդպես էին տըրոյացիք, որ սիրտ չէին անում նույնիսկ
Դիմադրելու աքայեցոց բազուկներին և զորության:
Իսկ այժմ հեռու Իլիոնից՝ կըռվում են մեր նավերի մոտ,
Քաջալերված Ատրիդեսի և զորքերի թուլությունից,
Որոնք նըրա հետ գըժտրված՝ էլ չեն ուզում պաշտպան կանգնել
Արագընթաց նավատորմին ու ջարդվում են նավերի մոտ։
Ու թեպետև ճըշմարտապես հանցավոր է Ատրիդ արքան,
Որ արագոտն Աքիլլեսին արհամարհեց անարգաբար,
Բայց այդ պատճառ թող չըլինի, որ մենք կըռվից հեռու քաշվենք.
110Այլ պետք է որ ջանանք ընդփույթ դարման տանել մեր վընասին,
Քանզի հեշտ է ազնիվ մարդկանց վիրավորված սիրտը բուժել։
Ուստի պետք չէ, որ թուլանաք և մոռանաք կորովը ձեր,
Դուք, որ ջիղն եք մեր բանակի ու քաջերն եք քաջերի մեջ:
Չեմ զարմանում, որ վախկոտն է փախչում կըռվից, բայց ձեր հանդեպ
Ես ի սըրտե զայրացած եմ, վատահոգի՛ կընամարդիկ,
Ձեր թուլությամբ վըտանգը դուք է՛լ ավելի եք մեծացնում:
Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ամոթ ըզգա իր սըրտի մեջ
Եվ ինքն իրեն հանդիմանի, զի մեծ կըռիվ պայթեցահա:
Ահեղագոռ Հեկտորն արդեն նավերի շուրջն է մարտընչում՝
130Փըշրած դըռներն ու խորտակած սողնակները երկայնաձիգ»։
Երկրասասան աստվածն այսպես ոտքի հանեց աքայեցոց:
Այաքսների շուրջը նորից խըռնըվեցին գընդերը գոռ,
Որոնց ո՛չ ինքն Արեսը բուռն, ո՛չ Աթենասն ամբոխավար
Եթե այնտեղ գըտնըվեին- նըրանց չէին արհամարհի,
Զի այրընտիր նահատակներ էին կանգնած կազմ ու պատրաստ՝
Տըրոյացոց և դյուցազնյա Հեկտորի դեմ ճակատելու:
Շըփվում էին՝ տեգը տեգի և սաղավարտ սաղավարտի,
Վահանները՝ վահանների, մեկ ասպարին մյուսը հենած,
Եվ մարդ մարդու՝ ձիագիսակ ցըցունքներով խորանափայլ
140Կորդակները կորդակների՝ այնքան որ խիտ էին կանգնած։
Նիզակները հոխորտագին իրենց ձեռքի մեջ ճոճելով
Նըրանք զինված ու բոցավառ գընում էին գուպարելու:
Նախ տըրոյանք հարձակվեցին. կորդակաճոճ Հեկտորն էր քաջ
Նըրանց առաջն ընկած գընում, ինչպես ժայռից պոկված մի վեմ,
Որին հեղեղն ահեղասաստ գըլորում է բարձունքներից,
Խորտակելով ապառաժի կապերը՝ հորդ իր հորձանքով։
Ու գահավեժ բարձրությունից գըլորվելով գալիս է նա,
Դըղըրդում է անտառն իր տակ, բայց գըլորվում է անարգել
Մինչև հասնում է դաշտավայրն ու կանգ առնում իր ընթացքից։-
140Այդպես Հեկտորն էր ըսպառնում կոտորելով հասնել մինչև
Ծովն ըսպիտակ, նավատորմիղն ու վըրաններն աքայեցոց։
Բայց իր ճամփին դեմ առնելով ընդդիմադիր փաղանգների՝
Կանգ առավ նա, իսկ աքայանք նըրա առաջն ելան վազքով —
Նիզակներով զինված համակ ու երկսայրի սուսերներով,
Վըրա ընկան, և Հեկտորը սասանելով՝ տեղի տըվեց
Եվ իր զորքին ահեղագոչ ձայնով այսպես որոտաց նա,
«Ամո՛ւր կացեք, տրոյացիներ, լիկիացի՛ք և դարդանյանք,
Քանզի երկար դեմ դընել ինձ անկարող են աքայեցիք
Նույնիսկ եթե ամբարտակի նըման ամուր լինեն նըրանք,
150Որովհետև հույս ունեմ ես, որ աքայանք իմ նիզակից
Տեղի պիտ տան, եթե իրոք ամենազորն աստվածներից՝
Ահեղամռունչ այրն Հերայի՝ Արամազդն ինձ դըրդեց ի մարտ»:
Ասաց Հեկտորն, ու բոլորի սիրտն ու հոգին բոցավառեց:
Նըրանց մեջ էր Դեիփոբոսը՝ սեգ որդին Պրիամոսի,
Որը փըքված ինքն իրեն մեջ՝ անց էր կացել փոքր-ինչ առաջ,
Հասակն ամբողջ ծածկած հըսկա ու հաստաբեստ իր վահանով:
Նըշան ասավ նըրան փայլուն իր նիզակով Մերիոնեսն
Ու անվըրեպ զարկեց նըրա արջառամորթ մեծ վահանին,
Բայց չըծակեց վահանը հաստ, այլ կոտըրվեց տեգն իր բընից։
160Դեիփոբոսը իրենից հեռացրեց իր վահանն իսկույն
Քաջամարտիկ Մերիոնեսի հաղթ աշտեից սարսափահար
Բայց դյուցազն այն փախավ մըտավ ընկերների բազմության մեջ
Հույժ բարկացած, որ կորցըրեց թե՛ հաղթություն և թե՛ նիզակ:
Գընաց դեպի նավերը նա ու վըրաններն աքայեցոց՝
Բերելու նոր երկար մի տեգ, որ թողել էր իր վըրանում:
Կըռվում էին մյուսները գոռ աղաղակով և աղմուկով։
Տելամոնյան Տևկրոսը նախ ըսպանեց այր մի քաջազեն՝
Մենտորյան հաղթ Իմբրիոսին, որ աքայանց գալուց առաջ
Բընակվում էր Պեդեոնում, ամուսնացած Պրիամոսի
170Հարճիցծ ընված գեղեցկատես Մեդսիկասդե աղջը կահետ:
Բայց երբ եկան դանայեցոց ճոճուն նավերն, այնժամ նորից
Իլիոն դարձավ և մեծ անուն էր հանել նա տըրոյանց մեջ՝
Պրիամոսի մոտ ապրելով և սիրվելով որդու նըման։
Արդ, ականջի տակից նըրա՝ Տելամոնյան Տևկրոսը քաջ
Զարկեց երկար իր նիզակով, և նա ընկավ հացենու պես,
Որը հեռվից երևում էր կանգնած բարձըր բըլրի վըրա
Եվ գետին է թափում նա իր սաղարթները պըղընձահար:-
Այդպես ընկավ նա դիտապաստ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Վըրա վազեց Տևկրոսն իսկույն նըրա զենքերն ավարելու.
180Այդ տեսնելով՝ Հեկտորն ահեղ հուժկու աշտեն իր արձակեց,
Բայց շուռ եկավ Տևկրոսն արագ ու մահապուրծ եղավ տեգից,
Որը դիպավ Ամփիմաքի՝ որդուն Ակտոր Կտեադի,
Կըրծքին, երբ նա մարտ էր մըղում, ու վայր ընկավ մեծ թընդյունով։
Վազեց Հեկտորն ավարելու պերճ սաղավարտն Ամփիմաքի։
Այաքսն այնժամ իր շողշողուն աշտեն նետեց նըրա վըրա,
Բայց չըհասավ տեգը մարմնին, որ զըրահված էր պըղընձով,
Այլ բախվելով Պրիամյանի վահանի կուռ կումբին ուղիղ՝
Հուժկու ուժով հըրեց նըրան, և Հեկտորը ետ- ետ գընաց,
Թողած այնտեղ երկու դիակ, որոնց տարան աքայեցիք:
190Ամփիմաքին Ստիքիոսը և Մենեսթեսը դուցազարմ՝
Իշխանները աթենացոց՝ տարան բանակն աքայական.
Իսկ Իմբրոսին առին տարան Այաքսները վըրեժխընդիր:
Ինչպես երկու հաղթ առյուծներ, որ գամփռերից սըրաժանիք
Հափըշտակած այծին դեպի մացառուտներն են փախցընում,
Գետնից բարձըր բըռնած ավարն իրենց հուժկու ծընոտներով,-
Այդպես նըրան վեր բարձրացրած Այաքսները ահեղագոռ
Առին տարան ու զենքերը նըրա բոլոր կողոպտեցին։
Եվ Ոյիլյանն Ամփիմաքի մահվան վըրեժը լուծելով՝
Կըտրեց գըլուխն ու գըլորեց գընդակի պես դեպի ամբոխ,
200Որը գընաց և Հեկտորի ոտքերի մոտ ընկավ գետին։
Այդ սոսկալի գոտեմարտում թոռան ընկնելը տեսնելով՝
Պոսեյդոնի սիրտը սաստիկ ցավեց, ու նա խիստ զայրացավ,
Ու սըլացավ դեպի նավերն ու վըրաններն աքայեցոց,
Հորդորելու համար նըրանց՝ դավ նյութելով տըրոյանց դեմ։
Պոսեյդոնի առաջն ելավ Իդոմենեսն աշտենավոր,
Երբ մըտերիմ մի ընկերոջ մոտից էր նա վերադառնում,
Որին դեռ նոր էին բերել սըրունքներից վիրավորված,
Եվ հանձնելով բըժիշկներին, որ դարմանեն վերքը նըրա՝
Իր վըրանն էր վերադառնում՝ նորից կըռվի մեջ մըտնելու։
210Հանդիպելով Իդոմենին՝ Պոսեյդոնը ասաց նըրան
(Անդրեմոնի Թոաս որդու ձայնով` նըրա դեմքը առած,
Որը ամբողջ Պլևրոնում ու բարձրաբերձ Կալիդոնում
Էտոլացոց իշխանն էր մեծ ու հարգվում էր աստըծու պես).
«Կրետացոց պետ Իդոմեն, ո՞ւր գընացին այն մեծամիտ
Սպառնանքներն, որ աքայանք տալիս էին տըրոյացոց»:
Կրետացոց պետ Իդոմենն այսպես նըրան պատասխանեց.
«Թոաս, ոչ ոք, իմ կարծիքով, մեղավոր չէ այդ բանի մեջ.
Բոլորս էլ լավ գիտենք կըռվել, հըմուտ ենք քաջ պատերազմի.
Չըկա մեր մեջ ոչ մի վախկոտ ու վատորեն կըռվից փախչող,
220Այլ, երևի, հաճելի է գերահըզոր Զըրվանյանին,
Որ Արգոսից հեռու, անշուք, կորչեն այստեղ աքայեցիք:
Բայց դու, Թոաս, որ առաջ էլ մի մարտագոռ մարտիկ էիր,
Ու սիրտ էիր տալիս, երբ որ տեսնեիր թույլ ուրիշներին,
Մի՛ դադարի նաև հիմա եռանդ և ուժ ներշընչելուց»։
Պոսեյդոնը՝ գետնադըղորդ արքան այսպես պատասխանեց.
«Տըրոյայից, Իդոմենես, ողջ ու առողջ ետ չի՛ դառնա
Այն մարդը, որ այսօր կամքով ետ է քաշվում պատերազմից,
Այլ շըներին առ ու ավար, և կերակուր դառնա պիտի։
Բայց դու զենքերդ առ և արի, պարտավոր ենք փութալ և մենք,
230Ու թեպետև երկու հոգի՝ գուցե օգուտ կարենանք տալ,
Քանզի թույլերն անգամ եթե միավորվեն՝ կըզորանան,
Իսկ մենք գիտենք և կարող ենք քաջերի դեմ կըռվել նույնիսկ»։
Աստվածն այսպես ասաց նըրան ու դեպի մարտ վերադարձավ.
Իսկ Իդոմենն արագաքայլ հասավ վըրանն իր բարեկերտ,
Հագավ, կապեց զենք ու զըրահ, և առնելով երկու մըկունդ՝
Վըրանից դուրս թըռավ նորից ու գընում էր կայծակի պես,
Որ Զըրվանյանը բըռնելով թափում էր վար Ոլիմպոսից
Ճաճանչափայլ շողյուններով՝ մահկանացոց իբրև նըշան։-
Ընթանալիս՝ նըրա կըրծքին շողշողում էր պըղինձն այդպես:
240Եվ ընդառաջ ելավ նըրան Մերիոնեսն արիասիրտ,
Վըրանի մոտ, ուր մըտել էր պըղընձյա տեգերն իր առնելու։
Եվ քաջասիրտ Իդոմենեսն այսպես ասաց Մերիոնեսին.
«Ով Մոլոսյան Մերիոնես, քաջոտն ընկեր իմ սիրելի,
Ինչո՞ւ թողած գուպարն ահեղ՝ այստեղ ես դու եկել, ասա՛,
Նետահարվա՞ծ ես դու միթե, ու տանջո՞ւմ է փըքինը քեզ,
Կամ թե գո՞ւյժ ես բերել դու ինձ. չեմ սիրում ես կըռվի ժամին
Անգործ նըստել վըրանի մեջ, այլ մարտընչել թըշնամու դեմ»։
Պատասխանեց նըրան ուշիմ Մերիոնեսն արիասիրտ.
«Իդոմենե՛ս, պըղընձավառ կրետացոց իշխանըդ մեծ,
250Եկել եմ ես, որ եթե կա, մի տեգ առնեմ քո վըրանից,
Որովհետև իմ նիզակը կոտրեցի ես հարվածելով
Խըրոխտապանծ Դեիփորի կուռ ասպարի վըրա մարտում»։
Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին.
«Ոչ թե մի տեգ, այլ քըսանը դու կըգըտնես իմ վըրանում,
Հենած պատին, ու բոլորն էլ նիզակներ են տըրոյական,
Որոնց տերերն ըսպանելով՝ ավարել եմ պատերազմում.
Թըշնամուս դեմ ոչ թե հեռվից, այլ կըռվում եմ ես դեմ առ դեմ։
Տեգեր ունեմ վըրանիս մեջ ու կըմբավոր կուռ վահաններ,
Սաղավարտներ ու զըրահներ լուսաճաճանչ, փայլակնացայտ»:
260Մերիոնեսը կըրկին անգամ նըրան այսպես պատասխանեց.
«Ե՛ս էլ ունեմ վըրանիս մեջ և թըխաթույր իմ նավակում
Տըրոյական կողոպուտներ, բայց մոտիկ չեն, որ առնեի։
Կարծում եմ, որ ինքըս նույնպես քաջությունը չեմ մոռացել,
Այլ նախամարտ կըտրիճների փառապարգև շարքումն եմ միշտ,
Այնտեղ, ուր տաք ու բորբոքված մարտ է մըղվում արյունահեղ:
Գո՛ւցե թե մյուս աքայեցիք պատերազմում չեն տեսել ինձ,
Բայց դու, կարծեմ, ականատես եղել ես իմ կըռիվներին»։
Կըրետացոց պետ Իդոմենն այսպես ասաց Մերիոնեսին.
«Քաջությանըդ ծանոթ եմ ես, քո ասելուն կարիք չըկա:
270Նավերի մոտ եթե ընտրեն մեզ քաջերիս դարան նըստել,
(Ուր հատկապես քաջությունը երևան է գալիս մարդկանց,
Հայտնի դառնում, թե ո՛վ է քաջ, և ո՛վ վախկոտ ու վատասիրտ,
Զի վախկոտի դեմքի գույնը փոփոխվում է ամեն վայրկյան,
Եվ սիրտն երբեք կըրծքի ներքո հանգիստ մընալ չի կարենում.
Նըստում է նա ծունկը ծալած, կուչ եկած զույգ ոտքի վըրա,
Եվ լանջքի տակ սիրտը ուժգին բաբախելով դուրս է թըռչում,
Կափկափում են ատամները, կարծելով մահն իր մոտալուտ։
Այնինչ ոչ գույնն է փոփոխվում, ոչ էլ սիրտն է դողում քաջի.
Երբ մի անգամ վըճռել է նա դարան նըստել մարդկանց շարքում,
280Ու տենչում է որ շուտ մըտնի տաք կըռվի մեջ թըշնամու դեմ)։-
Ոչ ոք պիտի արհամարհեր ձեռքերըդ հաղթ ու սիրտըդ քաջ,
Եվ եթե վերք առնեիր դու կըռվում հեռվից կամ մոտիկից,
Սըլաքը չէր դիպչի երբեք քո ծոծրակին կամ թիկունքին,
Այլ քո փորից և կամ կըրծքից հարված պիտինըստանայիր,
Նախամարտիկ գընդերի մեջ դեմ-հանդիման գըրոհելիս։
Սակայն բավ է խոսքով ընկնենք ինչպես փոքրիկ երեխաներ,
Որ տեսնելով մեկնումեկը սընապարծի տեղ դընի մեզ:
Շուտ վազիր դու դեպի վըրան և ա՛ռ նիզակ մի քեզ հարմար»։
Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես սուրաց արագ,
290Մըտավ վըրանն ու այնտեղից վերցընելով պղընձյա մի տեգ,
Իդոմենի հետ միասին դիմեց ըշտապ դեպի գուպար։
Ինչպես Արեսն արյունառուշտ, որ գընում է պատերազմի,
Եվ նըրա հետ գըրոհում է նըրա որդին Խուճապն անահ, —
Որից կըտրիճ պատերազմող մարդն է նույնիսկ ահաբեկվում, —
Եվ դուրս գալով Թրակիայից ըշտապում են մարտ տանելու
Եփիրացոց զինավառված կամ մեծասիրտ Փլեգացոց:
Բայց չեն լըսում ամենևին նըրանք երկու այդ կողմերին,
Այլ մեկն ու մեկ կողմին միայն տալիս են փառք ու հաղթություն, —
Այդպես նաև Մերիոնեսն ու Իդոմենն արանց իշխան
300Հրաշեկ պղնձով զինավառված գըրոհեցին դեպի գուպար։
Եվ առաջինն ինքը ուշիմ Մերիոնեսն այսպես ասաց.
«Ով Դևկալյան, ո՞ր կողմից ես ուզում մըտնել ամբոխի մեջ,
Բանակի աջ կողմի՞ց արդյոք, թե՞ մեջտեղից և կամ ձախից,
Որովհետև, իմ կարծիքով, մարտադաշտում չըկա մի տեղ,
Որտեղ ահեղ մարտ չըմըղեն գիսակագեղ աքայեցիք»։
Կրետացոց իշխանն այսպես պատասխանեց իր զինակցին.
«Նավատորմի մեջտեղը կան ա՛յլ պաշտպաններ ընդդիմադիր,—
Այաքսները և քաջաղեղն աքայեցոց՝ Տևկրոսը գոռ,
Որ քաջ է և՛ ոտնամարտում, որոնք պատվար պիտի կանգնեն
310Մոլեգնաշունչ մարտընչողի՝ Պրիամյան բուռն Հեկտորի դեմ,
Որը թեև մոլի մարտիկ, բայց հազիվ թե կարողանա
Հաղթել նըրանց և տալ կըրակ նավատորմին, եթե միայն
Զևսը ահեղ մի վառ խանձող չըգըցի մեր նավերի մեջ։
Ապա թե ոչ Տելամոնյան Այաքսը մեծ տեղի չի տա
Մահկանացու ոչ մի մարդու, որ Դեմետրի բերքն է ուտում
Եվ կարող է պղնձով խոցվել կամ քարերով առհասարակ:
Չի՛ փախչի նա մինչև անգամ ամենահաղթ Աքիլլեսից
Երբ կանգնած է, իսկ ոտքերով անհընար է հետը մըրցել։
Արդ, զորքի ձախ կողմը դարձիր, որ շուտ տեսնենք և իմանանք,
320Թե մե՞նք պիտի փառք ընձեռենք մեկ ուրիշի, թե չէ նա՛ մեզ»։
Այսպես ասաց, ու Մերիոնեսն Արեսի պես աշխույժ ու ժիր
Առաջ անցավ, մինչև հասան այնտեղ, ուր նա հըրամայեց։
Տըրոյացիք երբ որ տեսան բոցանըման Իդոմենին
Եվ նըրա քաջ արբանյակին արվեստագործ զեն ու զարդով՝
Խրախույս տալով մեկը մյուսին՝ վըրա հասան միահամուռ,
Ու նավերին մոտիկ պայթեց երկուստեք մարտ մի հավասար:
Ինչպես փըչող քամիներից առաջացած հողմերը խոլ
Չոր օրերին, երբ որ բոլոր ճամփաները լիքն են փոշով,
Վեր են հանում դեպի երկինք փոշու ամպեր հըսկայական, —
330Այդպես նըրանք առան իրար, ու վառվում էր սիրտը նըրանց
Ըսպանելու, կոտորելու մեկը-մյուսին սուր պըղընձով։
Բորբոքվեց մարտ մի խելահեղ՝ երկայնաստվեր նիզակներով,
Որ ունեին իրենց ձեռքում ախոյաններն ընդդիմամարտ։
Շողյունը շեկ պըղինձների՝ փըրթած փայլուն կորդակներից,
Զըրահներից, ասպարներից, տեգերից՝ աչք էր շըլացնում,
Երբ համագունդ քայլում էին, և մարդ քարսիրտ պիտի լիներ,
Որ տեսնելով մարտն այդ՝ հըրճվեր և չըցընցվեր ամբողջ հոգով։
Բայց Զըրվանի երկու հըզոր որդիները իրար ներհակ
Նյութում էին դյուցազների համար դըժնյա ցավեր բազում:
340Զևսն ուզում էր տալ հաղթություն տըրոյացոց և Հեկտորին
Եվ Արագոտն Աքիլլեսին ցանկանում էր փառավորել,
Բայց միտք չուներ աքայեցոց բընաջընջել Իլիոնի մոտ,
Այլ Թետիսին ու քաջասիրտ նըրա որդուն պատվել միայն:
Իսկ Պոսեյդոնը ծածկաբար ելած ծովիցն իր ըսպիտակ
Մարտ մրտնելով` հորդորում էր աքայեցոց տըրոյանց դեմ,
Ցավում էր նա, որ աքայանք հաղթահարվեն տըրովներից
Եվ իր սըրտում զայրացած էր Արամազդի վըրա սաստիկ։
Եվ չընայած` երկուսն էլ նույն զարմից էին ու նույն հորից,
Բայց Արամազդն անդրանիկն էր ու ավելի շատ բան տեսած,
350Այդ պատճառով Պոսեյդոնը չէր հանդըգնում նըրանց օգնել
Հայտ–համարձակ, այլ միշտ գաղտնի և զինվորի կերպարանքով
Ոգևորում Էր բանակում աքայեցի մարտիկներին:
Այսպես, նըրանք փոփոխակի, երկու կըռվող կողմերի մեջ
Պըրկեցին հաղթ ու համազոր կըռվի անլույծ, ամուր մի լար,
Որ երկուստեք շատ-շատերի ծունկեր ծալեց պատերազմում։
Իդոմենը թեպետև ծեր, խըրախույս տալով դանայեցոց,
Տըրոյացոց մեջ մըխըրճվեց և խուճապի մատնեց նըրանց:
Նա ըսպանեց իր նիզակով կաբեսացի Ոթրիոնեսին,
Որը նոր էր եկել հասել պատերազմին բազմաշառաչ
360Եվ ուզում էր Պրիամոսի գեղաչըքնաղ աղջիկներից
Կասանդրեին առանց օժտի առնել իրեն կին հարազատ,
Որի համար խոստացել էր մի ակներև գործ կատարել-
Տըրոյայից վանել բըռնի աքայեցոց որդիներին։
Հավանել էր Պրիամը ծեր՝ իր դըստերը տալու նըրան,
Որի խոստման վըրա վըստահ՝ ոգորում էր նա ողջ ուժով։
Բայց շողշողուն իր աշտեով Իդոմենեսը անվըրեպ
Զարկեց քաջին, երբ սիգաքայլ առաջ էր նա գալիս վըստահ:
Պըղընձապատ զըրահն հուժկու այդ հարվածին չըդիմացավ.
Իդոմենեսն աշտեն ուժգին ախոյանի փորը խըրեց,
370Ողջ հասակով փըռեց գետին ու պանծալով այսպես ասաց.
«Ոթրիոնե՛ս, քեզ արդարև ամենից շատ պիտի գովեմ,
Եթե ճըշտիվ կատարես այն, ինչպես որ դու խոսք ես տըվել
Դարդանյան ծեր Պրիամոսին, որ խոստացավ դուստրը տալ քեզ։
Կըհարգեինք մեր խոսքը մենք, եթե երբեք խոստանայինք
Եվ Արգոսից աստ բերելով պիտի տայինք քեզ կընության
Գեղաչըքնաղ դըստերն անգամ Ագամեմնոն Ատրիդեսի,
Եթե մեզ հետ կործանեիր Իլիոնը բարեբընակ։
Արդ, եկ ինձ հետ, որ հարսանիքդ անենք մեր սև նավերի մեջ,
Քանզի բոլորս էլ վեհազնյա աներներ ենք խընամախոս»։
380Այսպես ասաց Իդոմենեսն ու քարշ տըվեց նըրան ոտքից
Ռազմի միջից դուրս հանելով, որ զինազերծ անի նըրան։
Ասիոսն այնժամ վըրիժավառ` նըրա վըրա վազեց իսկույն,
Նա, որ կըռվում էր հետիոտն՝ իր ձիերի առջև կանգնած,
Որոնց նըրա ետևն էր միշտ կառավարը պահում պատրաստ,
Եվ որոնց տաք հևքը Ասիոսն ըզգում էր միշտ իր ուսերին։
Ամբողջ ըրտով ուզում էր նա զարկել դյուցազն Իդոմենին։
Բայց սա կանխեց և իր տեգով կոկորդից խոր խոցեց նըրան.
Ու տապալվեց Ասիոսն, ինչպես հըսկա կաղնին է տապալվում,
Բարդին և կամ բարձըր սոճի, որ նավերի պետքի համար
390Հյուսներն են սուր տապարներով գետին փըռում լեռան վըրա։
Այդպես ընկավ նա իր կառքի և ձիերի առջև տապաստ,
Կըրճըտացող ատամներով ծամելով հողն արնաթաթավ։
Իսկ կառավարն ապուշ կըտրած չըկարեցավ աճապարել՝
Ձիերը ետ դարձընելով փախչել ու գլուխն իր ազատել:
Վըրա հասավ Անտիլոքոսն ու նիզակով շամփրեց նըրան.
Ու պրղընձյա զըրահը, որ կըրում էր նա, չըդիմացավ,
Աշտեն նըրա փորը խըրվեց, և նա կառքից գըլորվեց վար,
Իսկ նըժույգները Նեստորի Անտիլոքոս արի որդին
Քըշեց դեպի բանակն իսկույն պըղընձազգեստ աքայեցոց:
400Ասիոսի մահվան վըրա Դեիփոբոսն անչափ տըրտում,
Մոտիկ գալով Իդոմենին՝ փայլուն աշտեն նետեց նըրան։
Իդոմենեսն այդ տեսնելով՝ հազիվ գըլուխն իր ազատեց,
Կուչ գալով իր բոլորաձև ասպարի տակ, որ նա ուներ՝
Արջառամորթ, պըղընձապատ, զույգ փոկերով ամրապընդված։
Պահվեց այդ հաստ ասպարի տակ, և վըրայից տեգը անցավ,
Ու նիզակը թափ անցնելիս վահանն հընչեց կերկերաձայն։
Սակայն հուժկու նըրա ձեռքից նետված նիզակն իզուր չանցավ,
Այլ հարվածեց ազգաց հովիվ Հիպպասածին Հիփսինորին.
Սլաքը խըրվեց լյարդի մեջ, ու ծալվեցին ծընկներն իսկույն:
410Եվ Դեիփոբը փըքվելով գոռոզաբար գոչեց ուժգին.
«Գոնե Ասիոսն առանց վըրեժ չընկավ, և ես կարծում եմ, որ
Հիմա արդեն նա կարծրանիգ դժոխքի դըռնից անագորույն
Ուրախ սըրտով պիտի մըտնի, զի ուղեկից տըվի նըրան»։
Այսպես ասաց, և աքայանք դառնացան այդ հոխորտանքից,
Եվ մանավանդ խիստ խըռովեց սիրտը արի Անտիլոքի,
Որը թեև սաստիկ տըխուր, բայց չըլըքեց բարեկամին,
Այլ ըշտապեց պաշտպանելու և ասպարով ծածկեց նըրան։
Ապա երկու մոտ ընկերներ մըտան նըրա թևերի տակ-
Մեկիստեսը Եքիոսյան և Ալաստորը դյուցազնյա,
420Ու նավերը տարան նըրան, մինչ նա հեծում էր ծանրապես։
Իսկ Իդոմենն անդուլ վառված ռազմի տենչով, ուզում էր միշտ
Տըրոյացի մի ընկըղմել գիշերի մեջ խավարասույզ,
Կամ ինքն ընկնել՝ հեռացնելով նախճիրն աքյանց որդիներից:
Եվ նա այնտեղ գետին զարկեց Էսիեդի սիրուն որդուն՝
Դյուցազնական Ալկաթոսին, որ փեսան էր Անքիսեսի:
Առել էր նա աղջիկներից նըրա մեծին՝ Հիպպոդամին,
Որին հայրն ու մայրը սըրտանց սիրում էին, երբ տանն էր դեռ,
Քանզի նա իր գեղեցկությամբ, արարմունքով և իր խելքով
Գերազանցում էր իր բոլոր հասակակից ընկերներին:
430Դըրա համար նա հարսնացավ Տըրոյայում քաջագույնին,
Որին, սակայն, Պոսեյդոնը ընկճեց ձեռքով Իդոմենի:
Մըթագնելով լույսն աչքերի, կապեց նըրա ոտքերն առույգ,
Որ չէր կարող ոչ ետ փախչել, ոչ էլ խույս տալ ախոյանից,
Այլ քարացած, ինչպես արձան, կամ ծառի պես բարձրասաղարթ
Մինչդեռ անշարժ կանգնել էր նա, Իդոմենը դյուցազնաբար
Պըղընձյա զըրահը հերձելով, (որը նըրանից մի ժամանակ
Հեռացնում էր օրհասը սև) տեգը վարսեց թոքերի մեջ,
Սուր սըլաքից ճեղքըվելով զըրահը՝ խուլ շառաչ հանեց,
Եվ նա գետին ընկավ թընդմամբ՝ տեգը խըրված իր սըրտի մեջ,
440Որը դեռ տաք, տըրոփելով՝ շարժում էր սուր սայրը տեգի։
Եվ, վերջապես, այնտեղ միայն Արեսն իջավ բուռն իր թափից,
Եվ Իդոմենն հաղթանակած գոչեց հըպարտ, հոխորտագին,
«Դեիփոբոս, ձեր մեկի դեմ երեքը մենք ըսպանեցինք.
Էլ ի՞նչ ես դու ամբարհավաճ այդպես՝ գովում գըլուխը քո:
Դու ի՛նքդ արի, դեմըս կանգնիր, որ լավ տեսնես, թե ինչպիսի
Բողբոջ եմ ես Արամազդի՝ Կրետեից հասած այստեղ,
Որը ծընեց նախ Մինոսին՝ պահապանին կրետացոց,
Եվ Մինոսը ծընեց հետո ըսքանչելի Դևկալիոնին,
Իսկ Դևկալիոնն էլ ծընեց ինձ՝ արքա բազում մարդկանց վըրա
450Կրետեի մեջ ընդարձակ. նավերըս ինձ բերին այստեղ
Որպես պատիժ քեզ և քո հոր և բովանդակ տըրոյացոց»։
Այսպես ասաց. Դեիփոբը տատանվում էր երկմըտությամբ-
Վերադառնա՝ գընա իրեն ընկե՞ր գըտնի տըրոյանց մեջ,
Թե՞ միայնակ ինքը դուրս գա Իդոմենին դեմ-հանդիման։
Եվ ի վերջո նա որոշեց գընալ գըտնել Էնիասին,
Որին գըտավ կանգնած այնտեղ` մարտիկների վերջին շարքում,
Քանզի ընդդեմ Պրիամոսի սըրտում նա ոխ ուներ պահած
Այն պատճառով, որ ծերն իրեն ըստ արժանվույն չէր մեծարում։
Դեիփոբը մոտենալով՝ այս թևավոր խոսքերն ասաց.
460«Քա՛ջդ Էնիաս, տրոյանց իշխան, եթե իրոք սիրում ես ինձ,
Պարտավոր ես քո քեռայրին դու օգնության հասնել շուտով:
Արի գընանք` Ալկաթոսին մենք ի թիկունք և ի սատար,
Որը, երբ դեռ փոքր էիր դու, քեզ խընամեց նա իր տան մեջ.
Նըրան հենց նոր գետին փըռեց Իդոմենը կորովատեգ»։
Այս ասելով նա թունդ հանեց սիրտը խիզախ Էնիասի,
Որ խոյացավ դեպ Իդոմենն՝ արյան ծարավ ու կըռվատենչ
Բայց Իդոմենը մանկան պես չըվախեցավ, այլ անսասան
Կանգնեց մընաց, ինչպես վարազ ուժին վըստահ, լեռան վըրա,
Որ ըսպասում է բազմամբոխ որսորդների աղաղակին,
470Ու ցըցվում են մազերն ըստվար, աչքերն ահեղ բոցավառվում
Եվ ժանիքներն է սըրում իր` մըռըլտալով մոլեգնաբար,
Որ հալածի որսորդներին և շըների ոհմակը ողջ։-
Ըսպասում էր Իդոմենեսն այդպես անահ և աննահանջ
Էնիասի հարձակվելուն, և նայելով իր շուրջը նա
Ձայն էր տալիս ընկերներին՝ Ասկալափին, Դեիպիրին,
Ափարեսին, Անտիլոքին և Մերիոնին ռազմի հըմուտ։
Եվ դիմելով նա բոլորին՝ այս հորդորիչ խոսքերն ասաց,
«Այստեղ եկեք, սիրելիներս, և օգնեցեք միայնակիս,
Զի ես սաստիկ վախենում եմ քաջոտն ու բուռն Էնիասից,
480Որ կատաղի է կըռվի մեջ և կարող է մարդ հոշոտել.
Եվ իր ծաղկուն տարիքի մեջ ունի նա մեծ կորով և ուժ։
Այս իմ հոգով եթե նըրան հասակակից լինեի ես,
Այն ժամանակ կամ ե՛ս պիտի առնեի փառք, և կամ թե նա՛»։
Այսպես ասաց, և համամիտ ու համաշունչ բոլորը մեկ
Նըրան իրենց միջև առան, ամեն մեկն իր ասպարն ուսած:
Մյուս կողմից էլ Էնիասն էր կանչում զենքի ընկերներին՝
Դեիփոբին և Պարիսին և դյուցազնյա Ագենորին,
Որոնք նըրա հետ միասին պետերն էին տըրոյացոց:
Գալիս էին իր ետևից մի խումբ խիզախ քաջարիներ,
490Ինչպես խոյին է հետևում ոչխարների ըստվար մի հոտ
Դեպի աղբյուր ընթանալիս, ու հըրճվում է հովիվն անչափ։
Էնիասն էլ ուրախացավ իր սըրտի մեջ, երբ որ տեսավ
Ռազմիկների այդ բազմությունն, որ գալիս էր իր ետևից:
Ալկաթոսին շըրջապատած՝ ախոյաններն առան իրար
Երկայնաձիգ մըկունդներով մեկ-մյուսին նըշան բըռնած.
Եվ պըղինձը նըրանց վըրա շառաչում էր ահագնաձայն:
Իսկ բոլորի մեջ գերափառ երկու խիզախ ռազմիկներն այն՝
Իդոմենեսն ու Էնիասն Արեսի պես արյունառուշտ
Ջանում էին խոցել միմյանց անագորույն պըղինձներով։
500Նախ Էնիասն արձակեց տեգ, Իդոմենեսն այդ նըկատեց
Ու խույս տալով ճարպըկորեն պղնձյա տեգից՝ մահից պըրծավ,
Եվ սըլաքը Էնիասի թըռավ գընաց, խըրվեց հողում,
Զի ընդունայն էր սըլացել աշտեն նըրա հուժկու ձեռքից։
Իսկ Իդոմենն Ինոմավին զարկեց ուղիղ նըրա պորտին,
Պըղինձն հերձեց զըրահն ամուր ու փորոտին խառնեց իրար,
Եվ նա ընկավ գետնաթավալ ճանկըռթելով հողն արյունոտ:
Իդոմենեսը դիակից քաշեց հանեց երկար աշտեն,
Բայց կողոպտել չըկարեցավ ախոյանի զենքերը պերճ՝
Սըլաքներից տագնապելով, քանզի հոգով թեպետև ժիր,
510Բայց ծեր էր նա ու չէր կարող սըրունքներով իր դեդևուն
Վազել գընալ, կորզել նիզակն ու ոսոխի տեգից խույս տալ:
Կարող էր նա օրն անողոք վանել կանգնած գուպարի մեջ,
Բայց փախցընել նըրան մարտից՝ սըրունքները չէին զորում։
Եվ երբ ահա դանդաղաքայլ ուզում էր նա ետ նահանջել,
Դեիփոբոսն արձակեց իր փայլուն աշտեն նըրա վըրա,
Զի նըրա հետ քեն էր մըտել ու պահում էր ոխ շարունակ։
Սակայն նորից նա վըրիպեց՝ հարվածելով Ասկալափին՝
Ենիալի որդուն, և սուր աշտեն ծակեց ուսն ու անցավ.
Եվ նա ընկավ փոշիներում ու չանկռեց հողն ագուռներով։
520Բայց տակավինչ էր իմացել ահեղագոչ Արեսն հըզոր
Որդու անկումը բազմամբոխ պատերազմի եռուզեռում։
Նըստել էր նա Ոլիմպոսի ծայրը ոսկյա ամպերի տակ
Արամազդի ահեղ կամքով արգելափակ ու կաշկանդված,
Այնտեղ էին և մյուս բոլոր աստվածները կըռվից հեռու:
Խիտ շարքերով գըրոհ տըվին Ասկալափի շուրջը նըրանք.
Փայլուն կորդակն Ասկալափի գըլխից խըլեց Դեիփոբոսն,
Իսկ Մերիոնեսը խոյացավ փայլակնաթափ Արեսի պես
Եվ նիզակով վիրավորեց նըրա բազուկն, ու բարձրածայր
Կորդակն ընկավ նըրա ձեռքից շըռընդալից շառաչելով։
530Մերիոնեսն անգղի նըման սուրաց դեպի նա նորի՛ց, նորի՛ց,
Ու դուրս կորզեց նըրա ձեռքից երկայնաբուն նիզակը հաղթ
Ապա կըրկին փախավ մըտավ ընկերների բազմության մեջ։
Իսկ Պոլիդեսն իր հարազատ Դեիփոբին մեջքից գըրկած
Հանեց մարտից ահեղագոռ ու դեպ ձիերն առավ տարավ,
Որոնք կըռվից հեռու կանգնած իրենց տիրոջն էին մընում՝
Կառավարի և նըկարեն չըքնաղ կառքի հետ միասին,
Որոնք իրենց տիրոջն առան ու փախցըրին դեպի քաղաք,
Մինչ խորապես հեծում էր նա ու հառաչում չարալըլուկ,
Եվ նոր խոցված նըրա բազկից հոսում էր հորդ արյունը տաք:
540Իսկ մյուսները կըռվում էին, ու բարձրացավ աղմուկ ահեղ։
Էնիասը հարձակվելով՝ իր սայրասուր տեգով խոցեց
Վըրան վազող Կալեդորյան Ափարեսին, նըրա ուսից
Գըլուխն ընկավ և գըլխի հետ ընկան վահանն ու սաղավարտ,
Ու հոգեառ օրհասը սև շըրջապատեց նըրան իսկույն:
Անտիլոքոսը Թոոնին, երբ փախչում էր նա թիկնադարձ,
Զարկեց տեգով ու կըտրատեց նըրա վըզի ջիղը ամբողջ,
Որ անցնելով թիկնամեջքից՝ պարանոցն է հասնում մինչև,
Կըտրեց այդ ջիղն ամբողջովին, ու նա փըլվեց փոշիներում,
Կարկառելով երկու ձեռքերն իր սիրելի ընկերներին։
550Անտիլոքոսն աչքը չորս դին խըլեց նըրա զենքերն ուսից,
Մինչդեռ ամեն կողմից նըրան շըրջապատած տըրոյացիք
Կոփում էին նըրա լայնշի, խայտաճամուկ վահանն անդուլ,
Սակայն չէին կարողանում Անտիլոքի մորթը փափուկ
Վիրավորել, ցըտել իրենց անպարտելի պրղինձներով,
Որովհետև ամեն կողմից Պոսեյդոնը Երկրադըղորդ
Պահպանում էր տեղատարափ փըքիններից Անտիլոքին,
Որ ոսոխից չէր հեռանում ու նըրանց մեջ մըխված էր միշտ։
Չէր դադարում նըրա նիզակն, այլ շարունակ ճոճելով այն
Սըլանում էր փոթորկի պես, միտք անելով՝ տեգը թըռցնի՞,
560Թե՞ խոյանա և մոտիկից գոտեմարտի ոսոխի հետ։
Սակայն ծածուկ չըմընացին նըրա մըտքերն Ադամասից,
Որ հարձակվեց և սայրասուր իր պըղինձով զարկեց նըրա
Կուռ ասպարի կումբին ուղիղ, բայց Պոսեյդոնը կապտահեր
Նըրա սրլաքը բըթացրեց և խընայեց կյանքը քաջի։
Սլաքի կեսն Անտիլոքի կուռ ասպարի վըրա մընաց
Մի կիսավառ ձողի նըման և մյուս կեսը գետին ընկավ։
Ադամասը փախուստ տըվեց, որ ազատվի ծանր օրհասից,
Բայց Մերիոնեսն ետևն ընկած՝ զարկեց հուժկու իր աշտեով
Պորտից ներքև առականքին, ուր ամենից ավելի շատ
570Մահառիթ է Արեսը խիստ՝ մահկանաց ու մարդկանց համար։
Արդ, Ադամասն ընկնելով այդ իրեն խոցող տեգի վըրա
Տապըլտկում էր տըվայտագին, արջառի պես, որ լեռներում
Կապկապում են պարաններով տավարածներն ու քաշ տալիս:
Այդպես և նա տեգի վըրա գալարվում էր աղեմորմոք,
Մինչև որ մոտ գալով նըրան Մերիոնեսը դյուցազնական
Քաշեց հանեց տեգը մարմնից, և նա թաղվեց խավարի մեջ:
Հելենոսը մոտիկ գալով Թրակյան թըրով իր ահագին
Զարկեց քունքին Դեիպիրի և սաղավարտը ջախջախեց,
Որ թընդյունով գետին ընկավ, և մի մարտիկ աքայեցի
580Վերցըրեց այն, որ գըլորվել, ընկել էր իր ոտքերի մոտ։
Եվ աչքերին Դեիպիրի իջավ խավար ու խոր գիշեր:
Կըսկիծն առավ ահեղագոռ Մենելավոս Ատրիդեսին,
Որ սուր նիզակն իր ճոճելով առաջ եկավ ըսպառնալից.
Դեպ Հելենոս դյուցազն արքան, որը լարեց աղեղն իր մեծ.
Եվ երկուսով առան իրար,- մեկը սուրսայր իր գեղարդով
Ըսպառնում էր ախոյանին, և մյուսը իր լայնալիճով:
Հելենոսը նետն արձակեց, որը դիպավ կուրծքը ծածկող
Զըրահի կուռ կարավանդին, բայց նետը ժանտ թըռավ դեպ ետ,
Ինչպես որ մեծ մի կալի մեջ Էրանելիս հոսելիից
590Դուրս են թըռչում սև գըլուլներ, կամ սիսեռներ են ոստոստում
Փըչող հողմի շընչից և կամ էրանողի հուժկու ուժից:
Այսպես շըքեղ Մենելավի կուռ զըրահին զարնըվելով
Ոստոստելով ուժգընորեն դառըն նետը թըռավ հեռու:
Իսկ Ատրիդես քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ
Զարկեց տեգով հենց ա՛յն ձեռքին, որով աղեղն էր բըռնել նա:
Սըլաքն անցավ թաթից թափով ու մըխըրճվեց աղեղի մեջ.
Ետ փախչելով յուրայնոց մոտ՝ հազիվ պըրծավ նա օրհասից:
Հելենոսի կախված ձեռքից քարշ էր գընում տեգն հացենու,
Որը մեծանձն Ագենորը քաշեց հանեց նըրա ձեռքից
600Ու փաթաթեց թաթը նըրա՝ պարսատիկի նուրբ ասվիով,
Որ բերում էր ծառան իր հետ ժողովըրդից հովվի համար:
Ահեղաշուք Մենելավին էր հետամուտ համառորեն
Պիսանդրոսը, որին դեպի մահ էր տանում օրհասը չար,
Որ քո ձեռքով, Մենելավե՛, ընկներ ահեղ գոտեմարտում:
Եվ երբ նըրանք հասան իրար՝ մեկն այս կողմից և մյուսը՝ այն,
Վըրիպեց Ատրիդն և ի դերև անցավ աշտեն նըպատակից.
Իսկ Պիսանդրոսը հարվածեց Մենելավի կուռ ասպարին,
Բայց չըզորեց ուժը նըրա թափով պըղինձն իր անցկացնել,
Լայնշի վահանն արգելք եղավ, և կոտըրվեց աշտեն բընից,
610Այնինչ նա իր մըտքում ցընծաց հաղթանակի խինդով լեցուն։
Այն ժամանակ քաջամարտիկ Մենելավոսն ահեղագոռ
Արծաթագամ սուրն իր քաշեց և խոյացավ նըրա վըրա.
Սա էլ հանեց իր վահանի տակից տապարն պըղընձեղեն
Ձիթենիի երկար կոթով, և իրարու վըրա ընկան:
Պիսանդրոսը զարկեց նըրա գըլխանոցի ճիշտ խորանին՝
Գարգմանակի ներքնակողմից, իսկ Մենելավը հարվածեց
Ճակատամերձ քըթարմատին, ու ճարճատեց ոսկորն իսկույն,
Եվ արնամած աչքերն երկու ընկան գետին, ոտների մոտ։
Կուչ եկավ նա ինքն իր վըրա ու տապալվեց փոշեթավալ,
620Իսկ Մենելավն անմիջապես ոտքը դըրեց նըրա կըրծքին
Եվ զենքերը կողոպտելով՝ այսպես խոսեց խըրոխտապանծ,
«Այսպե՛ս պիտի թողնեք նավերն արագաձի դանայեցոց,
Ամբարտավա՛ն տըրոյացիք, դուք, որ կըռվից չեք հագենում:
Շընե՛ր, կարծես քիչ էր այն գարշ թըշնամանքն, որ հասցըրիք
Ինձ իմ տան մեջ, չերկընչելով ձեր սըրտի մեջ՝ որոտագոչ
Եվ վանատուր Արամազդի վըրեժխընդիր բարկությունից,
Որը մի օր ջընջելու է քաղաքը ձեր հիմնահատակ։
Քի՞չ էր, կարծես, որ բյուր գանձերս ու սիրառատ կընոջըս դուք,
(Որ ձեզ սիրով հյուրընկալեց) տարաք առանց մի պատճառի,
630Եվ հիմա էլ մոլեգնում եք մեր ծովաչու նավատորմին
Կըրակ տալ դուք և կոտորել քաջակորով աքայեցոց։
Ի՜նչ էլ լինի մոլուցքը ձեր՝ ռազմից պիտի քըշեք շուտով։
Հայր Արամազդ, ճիշտ է, որ քեզ իմաստնագույն են համարում
Աստվածներից ու մարդկանցից, բայց դո՛ւ ես այս բոլորն անում,
Ինչպես որ արդ զորավիգ ես և հովանի տըրոյացոց-
Ամբարտավան ու չար մարդկանց, որոնց հոգին բոլորովին
Հագուրդ չունի հանիրավի և ապօրեն պատերազմից։
Ամեն բանից հագենում է մարդը՝ քընից, սիրո՛ւց անգամ,
Եվ քաղցրաձայն նըվագներից, երգ ու պարից, որ առավել
640Սիրելի են մարդու սըրտին, քանթե կըռիվ մըղել դաժան,
Սակայն սըրանք, տըրոյացիք պատերազմից չեն հագենում»:
Այսպես ասաց Մենելավոսն ու կապտելով նըրա մարմնից
Բոլոր զենքերն արյունազանգ տըվեց իր մոտ ընկերներին
Եվ նա նորից վերադարձավ դեպի գընդերն առաջամարտ։
Պիլեմենես թագավորի որդին վազեց նըրա վըրա —
Հարպալիոնը, որն իր հոր հետ Տըրոյա էր եկել կըռվի,
Բայց չըդարձավ նա այնտեղից իր հայրենի երկիրն անուշ։
Նա մոտ գալով՝ Ատրիդեսի ասպարի ճիշտ կումբին զարկեց,
Բայց չրզորեց ուժը նըրա՝ տեգն անցկացնել կուռ պըղընձից,
650Եվ իր չորս դին աչք ածելով, որ չըխոցվեր մեկից հանկարծ,
Փախավ մըտավ յուրայնոց մեջ, ազատվելու համար մահից։
Բայց Մերիոնեսն առաջ անցած` նետեց մի նետ պըղընձակուռ
Ու ետևից՝ մեջքին զարկեց. սըլաքն անցավ ողնաշարից
Ու խոր խըրվեց առավուշտում և դուրս եկավ անմիջապես:
Հարպալիոնը ծընկակոտոր՝ ընկերների գիրկն ընկնելով
Հոգին փըչեց, ապա փըռվեց գետնի վըրա որդի նըման,
Ու սև արունն առատահոս վըտակի պես հողը թըրջեց։
Մեծահոգի պափլագոններն Հարպալիոնի դին առնելով
Կառքը դրրին ու սրտաբեկ տարան դեպի Իլիոնը սուրբ:
660Բոլորի հետ գընում էր և հայրը նըրա արտասվակոծ,
Տըխուր, որ իր որդու համար վըրեժխընդիր չեղավ ոչ ոք:
Բայց Պարիսը մեծ բարկությամբ լըցվեց նըրա մահվան վըրա,
Զի բազմամարդ պափլագոնաց երկրում նըրան հյուր էր եղել,
Ու նա ցասկոտ՝ մի սայրասուր նետ ուղարկեց Մերիոնեսին:
Կար Եվքենոր անվամբ մի մարդ, որդին գուշակ Պոլիվիդի,
Մեծահարուստ ու քաջառողջ, որ ապրում էր Կորընթոսում,
Գիտակ էր նա իր չար բախտին, երբ նավ նըստեց մարտ մեկնելու,
Զի հաճախ էր ասում նըրան Պոլիվիդես ծերը բարի,
Որ կամ պիտի տանն ավարտեր իր կյանքը նա հիվանդությամբ,
670Կամ աքայանց նավերի մոտ տըրոյացոց ձեռքով ընկներ:
Ուզում էր նա գլուխն ազատել աքայեցոց լուտանքներից
Եվ դառն ախտից օրհասաբեր, որ իր հոգին չըտանջըվի:
Սըրան էր, որ ականջախառն խոցեց Պարիսն իր սուր նետով
Եվ բաժանեց հոգին մարմնից ու ավարի գիրկն ուղարկեց:
Կըռվում էին սըրանք այսպես կըրակ կըտրած իրարու դեմ։
Մինչդեռ Հեկտորը՝ սիրելին Արամազդի դեռ լուր չուներ
Եվ չգիտեր, թե նավերի ձախակողմից աքայեցիք
Կոտորում են իր զորքերին և թերևըս հաղթեն նըրանք,
Զի Պոսեյդոնն աշխարհակալ հորդորում էր հարկադրաբար
680Եվ ինքն անձամբ աքայեցոց զորավիգ էր հանդիսանում։
Գըտընվում էր Հեկտորն այնտեղ, ուր նախ ինքը իր փաղանգով
Գըրոհելով փոթորկի պես՝ մըտավ դըռնից ու պարըսպից,
Ջախջախելով ասպարավոր գումարտակներն աքայեցոց:
Այնտեղ էր նա, ուր Այաքսի ու Պրոտեսի նավերն էին,
Անդ, ըսպիտակ ծովի ափին, քաշված հանված դեպի ցամաք,
Ուր պարիսպը շատ բարձըր չէր, որտեղ ձիերն ու քաջազունք
Ահեղ աղմուկ-աղաղակով կըռվում էին մոլեգնաբար:
Բիովտացիք այնտեղ բոլոր ու յավոններն երկայնազգեստ,
Լոկրացիներն ու փթիացիք և եպիանք պերճապայծառ
690Ճըգնում էին միահամուռ՝ փայլակնընթաց դյուցազունին
Հեռու պահել նավատորմից, բայց և այնպես չէին կարող
Հաղթահարել բոցանըման աստվածային քաջ Հեկտորին:
Առաջամարտ գընդումն էին ընտիր քաջերն աթենացոց,
Որոնց՝ որդին Պեդեոսի՝ Մենեսթեսն էր հըրամայում,
Եվ նըրա հետ գընում էին Փիդասն, Ստիքիոսն ու Բիասը քաջ:
Եպիանց պետերն էին՝ Մեդեսն ու Դրակիոսն ու Ամփիովն,
Իսկ փթիացոց՝ Պոդարկեսը - կըռվի տոկուն և անվըկանդ,
Մեդոնը քաջ, որ հարճորդին էր դյուցազարմ Ոյիլևսի
Եվ եղբայր էր Այաքսի հետ, բայց ապրում էր Փիլակեում,
700Հեռու երկրից իր հայրենի, զի սպանել էր այնտեղ մի մարդ՝
Եղբորն իր խորթ Երիովպ մոր, որը կինն էր Ոյիլևսի:
Իսկ Պոդարկեսն էր Փիլակյան Իփիկլոսի շըքեղ որդին։
Սըրանք էին, որոնք վեհանձըն փթիացոց գըլուխն անցած
Բիովտացոց հետ միասին կըռվում էին արիաբար
Պաշտպանելու համար իրենց նավերն՝ ահեղ Հեկտորի դեմ:
Իսկ Այաքսը՝ Ոյիլևսի աշխույժ որդին բոլորովին
Չէր հեռանում Տելամոնյան մեծ Այաքսից թեկուզ մի քայլ,
Այլ ինչպես և երկու եզներ քաշում են ծանր արորն արտում,
Եվ հոսում է քրտինքն առստ՝ եղջյուրների արմատներից,
710Եվ լուծն է լոկ, որ երկուսին բաժանում է մեկը-մյուսից,
Երբ քայլում են նույն ակոսով միշտ միաշունչ և անբաժան,
Այդպես էին նաև նըրանք իրարու կիպ և համընթաց։
Բայց զինակից մարտիկներից և՛ շատերը, և՛ կորովիք
Գընում էին Տելամոնյան դյուցազնական որդու հետքով,
Եվ փոխնիփոխ առնում էին նըրա ասպարն ընկերաբար,
Երբ նա քըրտներ, կամ հոգնեին նըրա ծընկներն ընթանալիս:
Իսկ լոկրացիք չէին գընում Ոյիլյանի հետ մեծարիստ,
Քանզի նըրանք սովոր չէին դեմ-հանդիման գոտեմարտի
Եվ չունեին հացենու տեգ և ասպարներ բոլորաձև,
720Պրղընձաձույլ սաղավարտներ ձիաձարի ցըցունքներով։
Այլ մի-միայն վըստահ իրենց աղեղների ու գառների
Պինդ ոլորած բըրդի վըրա՝ ելել էին եկել Իլիոն,
Եվ անդադրում տեղատարափն իրենց սուրսայր սըլաքների
Տըրոյացոց ըստվարաթիվ գումարտակներն էր խորտակում:
Տելամոնյանք այնտեղ իրենց ճարտարարվեստ ճոխ զենքերով
Կըռվում էին պըղընձավառ Հեկտորի դեմ և տըրոյանց,
Իսկ լոկրացիք նըրանց ետև, թիկունք մըտած, թափում էին
Տըրոյացոց վըրա անդուլ նետերի սուր տեղատարափ,
Որից նըրանք խուճապահար՝ թողին գուպարն ահեղագոռ։
730Տըրոյացիք այդտեղ, անշուշտ, վըրաններից ու նավերից
Կըփախչեին ջարդուփըշուր դեպի Իլիոնը հողմակոծ,
Թե չըհասներ Պուլիդամասն ու Հեկտորին այսպես չասեր,
«Անհընազանդ ես դու, Հեկտոր, խորհուրդների և խըրատի։
Եթե աստված տըվել է քեզ ռազմի հանճար և զորություն,
Ուզում ես, որ խելքո՞վ էլ դու գերազանցես ուրիշների։
Սակայն ամեն բան միասին կարելի չէ, որ ունենաս։
Պարգևում է մեկին աստված ռազմի հանճար և զորություն,
Մեկին տալիս ձիրք պարելու, և մյուսին քընար ու երգ,
Մեկ ուրիշի շնորհում է մեծ Արամազդն ահեղագոչ
740Իմաստություն ու միտք բարի, որից շատերն են օգտըվում.
Քաղաքներ է ազատում նա և գիտե հարգն իր հանճարի։
Բայց ես պիտի ասեմ քեզ այն, ինչ լավագույնն է թըվում ինձ:
Շուրջըդ բոլոր բըռնել է գոռ պատերազմի կրակն ահա՚,
Եվ մեծասիրտ տըրոյացիք, որոնք անցան պատնեշներից՝
Կեսը կըռվից հեռու քաշված, կեսը կըռվում են տակավին
Շատերի դեմ կանգնած քըչեր, նավերի շուրջ ցաք ու ցըրիվ։
Արդ, դեպի ետ նահանջելով՝ կանչիր բոլոր քաջերին դու,
Որ միասին հավաքվելով խորհուրդ անենք մենք մեր միջն,
Թե նավերի վըրա արդյոք պե՞տք է գործենք մենք հարձակում,
750(Եթե աստված մեզ հաղթություն կամենա տալ) թե՞ պետք է մեզ
Նավատորմից ողջ ու առողջ թողնել իսկույն և հեռանալ:
Վախենում եմ, որ աքայանք երեկվան ոխն առնեն մեզնից,
Քանզի այնտեղ, նավերի մեջ նըստել է մի ռազմիկ անհաղթ,
Որ չեմ կարծում, թե ընդերկար նա ձեռընթափ մընա մարտից»:
Այսպես ասաց, և Հեկտորը հավան կացավ այդ խորհըրդին,
Եվ իր կառքից զեն ու զարդով գետին ցատկեց անմիջապես
Ու դառնալով Պուլիդամին՝ խըրոխտաձայն այսպես ասաց.
«Պուլիդամաս, առայժըմ դու քաջերի հետ մընա՛ այստեղ
Իսկ ես գընամ աչք տամ կըռվին՝ տեսնեմ ինչպես են մարտընչում,
760Ու պատվերներ տալով նըրանց՝ վերադառնամ այստեղ նորից»։
Այսպես ասաց ու սըլացավ նա ձյունապատ լեռան նըման.
Ու գոռալով որոտաձայն անցավ արագ գընդից ի գունդ
Տըրոյացոց և դաշնակից կըռվողների փաղանգներով։
Հեկտորի ձայնն առնելու պես նըրանք մեկեն, միահամուռ
Գըրոհ տըվին այնտեղ, ուր քաջ Պուլիդամասն էր Պանթոյան.
Իսկ Հեկտորը որոնում էր նախամարտիկ գընդերի մեջ
Դեիփոբին արիասիրտ և Հելենոս թագավորին,
Ադամասին և Հիրտակյան Ասիոսին, բայց ոչ մի տեղ։
Նա չըգըտավ նրանց անխոց ու կենդանի կամ անկորուստ
770Արգիացոց ձեռքով ոմանք ընկած էին նավերի մոտ,
Եվ ոմանք էլ պարըսպից ներս՝ խոցված տեգով կամ նետահար։
Սակայն այնտեղ, արյունահեղ պատերազմի ձախակողմում
Գըտավ Հեկտորն Ալեքսանդրին՝ այրը չըքնաղ Հեղինեի,
Որ քաջերին սիրտ էր տալիս և կըռվելու կոչ էր անում:
Նըրա առաջ կանգնեց Հեկտորն ու դառնալից այսպես խոսեց.
«Դո՛ւ, դըժ-Պարիս, գեղեցկատես, կընամոլի և գըրավիչ,
Ո՞ւր են, ասա՛, Դեիփոբոսն ու Հելենոս հըզոր արքան,
Ո՞ւր՝ Ադամասն ու Ասիոսը Հիրտակյան, Ոթրիոնեսն։
Հասել է արդ հիմնահատակ կործանման ժամն Իլիոնի.
780Նըմանապես, հասել է և քո սատակման ժամը դաժան»։
Ալեքսանդրոսն աստվածատիպ նըրան այսպես պատասխանեց.
«Իզո՛ւր ես դու ուզում, Հեկտոր, անմեղ մարդու ամբաստանել.
Ուրիշ անգամ թերևըս ես ծուլացել եմ մարտի գործում,
Բայց ո՛չ այսօր, զի չըծրնեց մայրս ինձ երկչոտ բոլորովին։
Այն վայրկյանից, որ քաջերիդ մարտի տարար նավերի մոտ,
Այստեղ կանգնած կըռվում ենք մենք դանայեցոց դեմ անդադար։
Իսկ քաջերն այն, որոնց մասին հարց ես անում՝ կոտորվեցին.
Լոկ Դեփոբն ու Հելենոս արքան խիզախ պատերազմող
Մարտը թողին և հեռացան իրենց ձեռքից վիրավորված
790Երկայնաբուն նիզակներով, փըրկված՝ կամքովն Արամազդի։
Տա՛ր մեզ հիմա, ուր ուզում ես, ուր հոգիդ է հըրամայում,
Եվ մենք սիրով քո ետևից գըրոհ կըտանք միահամուռ
Ու չեմ կարծում, որ քաջություն և խըրախույս պակասի մեզ,
Կըմարտընչենք արիաբար, որքան որ մեր ուժն է զորում,
Իսկ ուժից վեր անհընար է կըռվել, թեկուզ քաջ լինի մարդ»։
Իր եղբոր սիրտն այս խոսքերով սիրաշահեց դյուցազնը քաջ:
Ու գընացին երկու եղբայր այնտեղ, ուր մարտն էր սոսկալի,
Որտեղ էին Պուլիդամասն ըսքանչելի ու Կեբրիոնն,
Որթեոսը, Փալկեսը և Պոլիպեդեսն աստվածատիպ,
800Եվ Պալմիսը, և Ասկանիոսն ու Հիպպոդնյան որդին Մորիս,
Որ արգավանդ Սականիից էին եկել մի օր առաջ.
Զըրվանյան Զևսն այն ժամանակ մըղեց նըրանց պատերազմի,
Եվ սըլացան ուժգին թափով, փոթորկաշունչ հողմի նըման,
Որ Արամազդ հոր որոտմամբ գըրոհում է դաշտի վըրա,
Եվ ահագին դըղրրդյունով ընկնելով ծով ալեծածան,
Լըցնում է այն լեռնակուտակ ու փըրփրադեզ կոհակներով,
Որոնք անվերջ հըրում իրար, շառաչում են ահագնաձայն։
Այսպես ահա, տըրոյացիք պըղընձավառ, այլակնացայտ
Հըրում էին մեկ-մյուսին և ընթանում դեպի առաջ։
810Եվ Պրիամյան Հեկտորը բուռն Արեսի պես արյունառուշտ
Առաջնորդում էր բոլորին` բոլորածիր, պըղընձապատ
Ու կարծրակուռ մորթով պատված ասպարը մեծ առջև բըռնած,
Եվ ճոճելով ճակտի վըրա սաղավարտը փայլակնացայտ:
Պաշտպանված մեծ իր վահանով՝ այս ու այնտեղ փորձում էր նա,
Թե թըշնամի գընդերն արդյոք կընահանջե՞ն իր ուժի դեմ։
Բայց երբեք էլ չըսասանեց աքայեցոց սըրտերը նա:
Տելամոնյան Այաքսը նախ առաջ գալով հըսկայաքայլ՝
Ձայն արձակեց ու գըրգըռեց նըրան հանդուգն այս խոսքերով,
«Մոտ արի, քա՛ջ, ի՞նչ ես այդպես աքայեցոց դու ահ տալիս.
820Պատերազմի գործերի մեջ մենք անհըմուտ և անգետ չենք,
Այլ խըստագույն խարազանն է Արամազդի մեզ խեղճացնում:
Անշուշտ քո միտքն այն է, որ մեր նավատորմիղը հըրդեհես,
Սակայն մենք էլ ունենք ձեռքեր՝ պատրաստ միշտ այն պաշտպանելու։
Անտարակույս ավելի շուտ պիտի ընկնի ոստանը ձեր՝
Իլիոնը բարեբընակ ու կործանվի մեր ձեռքերով։
Եվ ես, ահա՛, ասում եմ քեզ, թե հասել է ժամը արդեն,
Որ դու, Հեկտո՛ր, հալածական փախչես պիտի արտասվալից
Աղաչելով Արամազդ հորն ու մյուս բոլոր աստվածներին,
Որ նըժույգներըդ գեղաբաշ առնեն թևեր սըրաթռիչ
830Բազեներից ավելի սուր՝ քեզ քո քաղաքն հասցընելու,
Փոթորկելով դաշտը՝ իրենց սըմբակների հանած փոշով»։
Խոսքը նրա բերանն էր դեռ, երբ որ նըրա գըլխավերև
Ճախրեց արծիվ մի օդաճեմ- որպես նըշան հաջողության,
Եվ գոչեց գունդն աքայեցոց՝ այդ հըրաշքից քաջալերված
Եվ Այաքսին ըսքանչելի Հեկտորն այսպես պատասխանեց.
«Այդ ինչե՞ր ես ասում, Այաքս, հոխորտամիտ, ունայնախոս։
Ո՛ւր էր, եթե ես ամեն օր լինեի մեծ Արամազդի
Հըզոր որդին և նազելի Հերայի ծնունդ, և երանի՜
Մեծարվեի զերդ Աթենաս և Ապոլլոն՝ ինչպես այսօր,
840Որ ճիշտ է, թե բերելու է արգիացոց գըլխին աղետ։
Շատերի հետ և դո՛ւ պիտի սատկես իսկույն, թե սիրտ անես
Դեմ դընելու երկար տեգիս, որ մարմինըդ պիտ հոշոտի,
Եվ քո մըսով ու քո ճարպով պիտ հագեցնես տըրոյացոց
Շըներին դու, տապալվելով աքայեցոց նավերի մոտ»։
Այսպես ասաց և իր զորքի գլուխն անցած խաղաց առաջ,
Ու ետևից գըրոհ տըվեց ամբոխն աղմուկ-աղաղակով։
Մյուս կողմից էլ արգիացիք էին գոռում-գոչում ուժգին,
Ըսպասելով արիաբար տըրոյացոց հարձակվելուն։
Ու երկինք էր հասնում նըրանց գոռում-գոչյունն ահագնաձայն:
Երգ տասնչորսերորդ։ Խաբեություն Արամազդի դեմ
Երգ տասնհինգերորդ։ Հալածումն նավերից
Երգ տասնվեցերորդ։ Պատրոկլյան դրվագ
Երգ տասնյոթերորդ։ Սխրագործություն Մենելավոսի
Երգ տասնութերորդ։ Զինագործություն
Երգ տասնիններորդ։ Հրաժարումն քենից
Երգ քսաներորդ։ Դիցամարտ
Երգ քսանմեկերորդ։ Մարտ գետի շուրջը
Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը
Երգ քսաներեքերորդ։ Պատրոկլեսի թաղումը. Խաղեր
Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի
Բազմությունը ցըրիվ եկավ, ամեն ոք իր նավը գընաց,
Ընթրիք արին ու քընեցին քաղցըր քընով մինչ այգաբաց։
Աքիլլեսի աչքերից էր փախել միայն քունը անուշ,
Լաց էր լինում ընկողմանած՝ ընկերներից իր մեկուսի։
Նա մի կողքից մյուսն էր դառնում անկողնու մեջ ու դառնապես
Ողբում էր իր վաղամեռիկ երիտասարդ Պատրոկլեսին,
Որի հետ նա վաղ հասակից տեսել էր շատ վիշտ ու բերկրանք
Թե՛ ալեծուփ ծովի վըրա, թե՛ արյունոտ կըռիվներում։
Հիշում էր նա մեկիկ֊մեկիկ և արտասուք թափում առատ,
Ընկնում մերթ այս, մերթ այն կողքին, մեջքի վըրա, բերանքսիվայր։
Եվ վերջապես վեր կացավ նա, գընաց ծովափ թափառելու
Անքուն աչքերն արցունքով լի, տըխուր-տըրտում, անմըխիթար։
Իսկ երբ ծագեց ծովի վըրա ծիրանածին այգը ծիծղուն,
Կառքին լըծեց սըրաթըռիչ իր ամեհի ձիերը նա
Եվ կապելով կառքի ետև իր ըսպանած Հեկտորի դին՝
Երեք անգամ քարշ տըվեց այն՝ Պատրոկլեսի շիրիմի շուրջ
Ու ետ դարձավ ձըգած դաշտում դիակը բաց երկընքի տակ։
Բայց Ապոլլոնն ամեն անգամ կարեկցելով մեռած մարդուն,
Պաշտպանում էր մարմինը մերկ, ծածկում ոսկյա իր ասպարով,
Որ քարշ տալուց չապականվի, չըբըզկըտվի Հեկտորի դին։
Խոշտանգում էր Աքիլլն այսպես դյուցազնի դին անգըթաբար։
Այդ տեսնելով՝ գութը շարժվեց երանավետ աստվածների,
Եվ Հերմեսին հորդորեցին դին գողանալ գաղտագողի։
Խորհուրդը այդ հաճո թըվաց բոլոր անմահ աստվածներին,
Բացի խաժակն Աթենասից, Պոսեյդոնից և Հերայից,
Որոնք դեռես, ինչպես առաջ, ատում էին Իլիոնը սուրբ,
Պըրիամոսին և իր ցեղին՝ Ալեքսանդրի մեղքի համար,
Որ ծաղրել էր աստվածուհյաց[43], ներբողելով լոկ Աստղիկին,
Որը նըրան տըվեց հեշտանք և շընորհեց կին գեղեցիկ։
Բայց երբ անցավ ինն օր այդպես, ու տասներորդ այգը ծագեց,
Այնժամ Գուշակ Ապոլլոնը այսպես ասաց աստվածներին.
«Անգութ եք դուք, ո՛վ աստվածներ, չէ՞ որ երբեմն
Հեկտորը ձեզ Արջառների և այծերի պարարտ ազդրեր է ճենճերել,
Իսկ դուք մահից հետո էլ դեռ չեք ցանկանում փըրկել նըրան,
Որ կարենան տեսնել իրենց հարազատին վերջին անգամ՝
Ծընողները ծերունափառ, անձկակարոտ կինն ու որդին,
Եվ ժողովուրդն իր սիրեցյալ դյուցազունին հայրենասեր,
Որ կըրակով պատվեն նըրան և կատարեն թաղման հանդես։
Ուզում եք դուք, ո՛վ աստվտծներ, պատվել վայրագ Աքիլլեսին,
Որ ճըշմարիտ ոչ խելք ունի, և ոչ էլ սիրտ մեղմաբարո։
Ժանտաբարո առյուծի պես, որն իր ուժով ամբարտավան՝
Մարդկանց խաշներն է հոշոտում, հարձակվելով հոտի վըրա,
Աքիլլեսը կորցըրել է ամոթն ու գութն ամբողջովին,
Որը մարդկանց թե՛ մեծապես վընասում է, և թե՛ օգնում։
Ո՞չ ապաքեն կորցընում է մահկանացու մարդը հաճախ
Իր հարազատ և համամայր եղբորը կամ սիրած որդուն,
Լաց է լինում, ողբում երկար, բայց դադարում է վերջապես,
Զի մարդկանց մեջ դըրին Պարկյանք[44] համբերատար սիրտ ու հոգի։
Բայց դա, դյուցազըն Հեկտորին, նըրա արևն առնելուց ետ,
Կառքից կապած քարշ է տալիս իր ընկերոջ շիրիմի շուրջ,
Մինչդեռ նըրա համար այդ բանն անվայել է և անօգուտ։
Գուցե վերջում մենք բարկանանք, չընայելով իր քաջությանն,
Քանի որ նա մոլեգնաբար անարգում է հողն անըզգա»։
Զայրանալով նըրա վըրա՝ լուսածըղի Հերան ասաց.
«Ասածներըդ, Արծաթաղեղ, թերևս իրոք ճիշտ լինեըն,
Թե Հեկտորին Աքիլլի հետ համապատիվ համարեինք։
Բայց Հեկտորն է մահկանացու, որը կընոջ կաթ է ծըծել,
Իսկ Աքիլլի մայրն է Թետիս արծաթթաթիկ աստվածուհին,
Որին ինքըս մեծացնելով՝ ամուսնացրի Պելևսի հետ,
Պելևսի, որ եղել է միշտ աստվածների սըրտին մոտիկ։
Մասնակցեցիք աստվածներըդ բոլոր՝ նըրանց հարսանիքին.
Եվ դո՛ւ նույնպես ձեռքիդ փանդիռ՝ ներկա էիր այդ կոչունքին,
Դո՛ւ, չարերին միշտ գործակից, ուխտադըրուժ ո՛վ Ապոլլոն»։
Եվ Արամազդն ամպրոպային նըրան այսպես պատասխանեց.
«Աստվածների վըրա, Հերա՛, մի՛ բարկանար բոլորովին։
Ճիշտ է, թեպետ չեն հավասար, բայց Իլիոնի մեջ ամենից
Հեկտորն էր ինձ շատ սիրելի, ինչպես բոլոր անմահներին,
Զի նա երբեք չէր զըլանում իր նըվերներն աստվածահաճ,
Ու զոհերն իմ բագիններին երբեք պակաս չէր անում նա։
Սակայն թողնենք Հեկտորի դին գողանալու միտքն անխոհեմ,
Որովհետև չի կարելի այդ թաքցընել Աքիլլեսից,
Քանի որ մայրն այնտեղ է միշտ և հըսկում է գիշեր ու զօր։
Բայց եթե մեկն աստվածներից Թետիսին շուտ կանչի այստեղ,
Նըրան խելոք խորհուրդ կըտամ, որ Աքիլլեսն ընդունելով
Ճոխ պարգևներ Պրիամոսից՝ նըրան հանձնի Հեկտորի դին»։
Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն ոտքի ելավ,
Որ անհապաղ տանի պատգամն աստվածահայր Արամազդի,
Ու սըրաթև՝ Սամոս-Իմբրոս կըղզիների միջև ժայռուտ՝
Ծով ցատկեց նա ամբողջ թափով, ճըղփացնելով ջըրերը լուրթ։
Վայրի ցուլի եղջյուրներին կապած ծանըր կապարի պես,
Որ ձըկներին մահ է տանում, ընկըղմվելով անմիջապես՝
Ծովը սուզվեց Իրըսն արագ, հասավ մինչև հատակը խոր
Ու Թետիսին գըտավ նըստած ըստորջըրյա քարանձավում,
Շուրջը ծովի դիցուհիներ, որդու համար ողբ անելիս,
Որ հայրենի երկրից հեռու՝ մեռնելու էր Տըրոյայում։
Մոտենալով աստվածուհուն՝ ժըրոտն Իրիսն ասաց նըրան.
«Վե՛ր կաց, Թետիս, կանչում է քեզ մեծ Արամազդն ամենագետ»։
Ու հարց տըվեց նըրան Թետիս արծաթթաթիկ աստվածուհին.
«Իսկ ինչո՞ւ է կանչում նա ինձ այդպես ըշտապ, ինչո՞ւ համար։
Ամաչում եմ այս վիճակովս աստվածների առաջն ելնել,
Որովհետև սըրտիս ցավերն իմ անթիվ են և անհամար։
Բայց թե գընանք, զի իզուր տեղ նա ինձ պատգամ չէր ուղարկի»։
Այս ասելով՝ սև քողն առավ վըսեմաշուք աստվածուհին,
Ամենասևն ու սըգերանգն իր բոլոր ճոխ հանդերձանքից,
Եվ գընացին. արագընթաց Իրիսն ինքն էր առաջնորդում.
Ալիքները ճեղքըվելով՝ ճամփա էին տալիս նըրանց։
Ափ դուրս գալով, անմիջապես երկինքն ի վեր թըռան թեթև,
Որտեղ նըրանք գըտան նըստած Զրվանյանին ահեղագոչ
Եվ նըրա շուրջ բազմած բոլոր աստվածներին երջանկավետ։
Նըստեց Թետիսը Զևսի մոտ և առընթեր Աթենասի։
Հերան ընդփույթ ոսկեճաճանչ բաժակը լի տըվեց նըրան
Եվ ըսփոփիչ մեղմ խոսքերով ուրախացրեց սըգավորին։
Խըմեց Թետիսն ու բաժակը վերադարձրեց աստվածուհուն։
Աստվածների ու մարդկանց հայրն այսպես խոսեց այն ժամանակ.
«Իմ պատվերով Ոլիմպոս ես եկել, Թետի՛ս աստվածուհի,
Մի անմոռաց սուգ սըրտիդ մեջ, որին ինքըս գիտակ եմ քաջ։
Բայց պարզ ասեմ, որ իմանաս, թե ինչու եմ կանչել ես քեզ։
Ինն օր է, որ վեճի մեջ են աստվածները իրարու հետ
Աքիլլեսի անգըթության և Հեկտորի մարմնի համար։
Դըրդում են դիք Արգոսասպան սուրհանդակին՝ դին գողանալ,
Եվ սակայն ես ուզում եմ տալ փառքն ու պատիվն Աքիլլեսին,
Մինչե վերջը պահպանելով հարգանքըս քո վերաբերմամբ։
Գընա բանակն աքայեցոց և տար պատգամ քո զավակին,
Պատմիր նըրան ցասման մասին իմ և բոլոր անմահների,
Որ նա անսանձ կատաղությամբ և անխընա անարգելով
Պահել է քաջ Հեկտորի դին ու չի հանձնում մինչև հիմա։
Թող որ հանձնի անմիջապես, թե ինձանից սարսում է նա։
Իսկ Իրիսին այժըմ եեթ ես կուղարկեմ Պրիամի մոտ,
Որ ըշտապի գընալ իսկույն դեպի նավերն աքայեցոց
Ու հաշտարար ընծաներով առնելով սիրտն Աքիլլեսի՝
Խոշտանգումից փըրկի որդուն իր սիրելի և տանի տուն»։
Այսպես ասաց, արծաթթաթիկ Թետիսն անսաց հըրամանին,
Վար սըլացավ Ոլիմպոսի վըսեմապանծ գագաթներից
Եվ հասնելով իր վըշտահար որդու վըրանն անմիջապես՝
Գըտավ նըրան արտասվակոծ ու սըրտաբեկ սուգ անելիս։
Իսկ ընկերները մըտերիմ՝ մորթած ոչխար մի վըրանում,
Ճաշի համար աշխույժ ու ժիր պատրաստություն էին տեսնում։
Մոտիկ գընաց մայրն ու նըստեց իր սիրելի որդու կողքին
Եվ, շոյելով նըրա գըլուխն, այսպես ասաց գորովաձայն.
«Մինչ ե՞րբ այդպես, որդյակ իմ քաջ, թաղված քո խոր վըշտերի մեջ
Սիրտըդ մաշես ախ ու վախով, մոռացած քուն և կերակուր։
Հաճելի է, սակայն, պառկել մի կընոջ հետ և հեշտանալ,
Քանզի, ավա՜ղ, չէ՞ որ երկար չես ապրելու այս աշխարհում.
Մահըդ, որդիս, ահավասիկ, կանգնած է քո ոտքերի մոտ։
Լըսիր դու ինձ ուշի֊ուշով, գալիս եմ ես Արամազդից.
Աստվածները, ասում է նա, խոժոռվել են քո դեմ սաստիկ,
Եվ ամենից ավելի շատ՝ աստվածահայրն ինքը ահեղ,
Զի խըստասիրտ կատաղությամբ պահում ես դու Հեկտորի դին
Մահիկաձև նավերի մոտ ու չես հանձնում մինչև հիմա։
Հանձնիր, որդիս, դիակը հորն ու ճոխ փըրկանք առ փոխարեն»։
Եվ արագոտն Աքիլլն իսկույն իր մորն այսպես պատասխանեց.
«Դեմ չեմ, թող որ այդպես լինի, թող տան փըրկանք ու դին տանեն,
Եթե այդ է ամենազոր Ոլիմպյանի պատվերը ինձ»։
Մայր ու որդի նըստած այսպես խոսում էին նավերի մոտ,
Իսկ Զրվանյան Զևսն Իրիսին դեպ Իլիոնն էր ճամփու դընում.
«Եվ արդ, Իրի՛ս արագահաս, թողած գահըդ ոլիմպական,
Իլիոն գընա ու տար պատգամ մեծահոգի Պրիամոսին,
Որ նա իսկույն ուղևորվի դեպի նավերն աքայեցոց
Որդու մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին
Որպես փըրկանք իր հետ տարած սըրտահաճո ընծաներով։
Եվ առանձին թող որ գընա, ընկեր չառնի նա ոչ մեկին,
Միայն մի ծեր վերցընի թող, որ տանի սայլն ու ետ դառնա,
Սայլի վըրա դըրած դյուցազն Աքիլլեսի ըսպանած դին։
Եվ թող երբեք չըվախենա, մահվան մասին չըմըտածի,
Առաջնորդի պիտի նըրան Արգոսասպանն իմ քաջարթուն,
Որն ապահով տանելու է մինչև խորանն Աքիլլեսի։
Երկյուղ չանի Պելյանից թող, նա ոչ միայն չի ըսպանի,
Այլև այլոց չի թողնելու, որ վընասեն ալևորին.
Զի Աքիլլեսն ապիրատ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,
Նա չի դիպչի աղերսարկու ալևորի մազին անգամ»։
Այսպես ասաց, ու մըրըրկոտն Իրիսն իսկույն թըռավ արագ,
Որ անհապաղ տանի պատգամն աստվածահայր Արամազդի,
Եվ հասնելով Պրիամոսի պալատը նա անմիջապես
Տեսավ այնտեղ սուգ ընդհանուր, սըրտաճըմլիկ լաց ու կական։
Որդիք իրենց ծերունի հոր շուրջն հավաքված արձակ գավթում
Թըրջում էին պատմուճաններն առատահոս արտասուքով.
Եվ ծերունին նըրանց միջև իր թիկնոցի մեջ փաթաթված՝
Գետնից բուռ-բուո փոշին առնում ու ցանում էր իր մազերին։
Իսկ աղջիկներն ու հարսները ի մի խըմբված արքունիքում
Ողբում էին լալահառաչ, հիշելով ա՛յն կըտրիճներին,
Որոնք ընկել էին ահեղ մարտերի մեջ արյունալի։
Պատգամախոսն Արամազդի մոտենալով Պրիամոսին,
Որ սարսըռաց ամբողջ մարմնով, մեղմիկ ձայնով ասաց նըրան.
«Ո՛վ Դարդանյան դու Պրիամոս, սիրտ առ և մի՛ սոսկար ինձնից,
Քանզի գուժկան չեմ եկել ես, այլ բերել եմ քեզ բարի լուր.
Բանբերն եմ ես Արամազդի՝ լավ խորհուրդով եկած քեզ մոտ։
Խըղճում է քեզ աստվածների և մարդկանց հայրն ամենազոր.
Պատվիրում է նա քեզ մեկնել դեպի նավերն աքայեցոց
Որդուդ մարմինն ազատելու, ողոքելով Աքիլլեսին
Իբրև փըրկանք քեզ հետ տարած սըրտահաճո ընծաներով։
Եվ առանձին պետք է գընաս, թող ոչ մի մարդ քեզ չուղեկցի,
Միայն մի ծեր, որ տանի սայլն ու դեպ Իլիոն վերադառնա,
Սայլի վըրա դըրած դյուցազն Աքիլլեսի ըսպանած դին,
Բոլորովին չըվախենաս, մահվան մասին չըմըտածես,
Զի քեզ պետք է առաջնորդի Արգոսասպանն ամենագետ
Եվ ապահով հասցընի քեզ մինչև վըրանն Աքիլլեսի։
Երկյուղ չանես Պելիսյանից, ոչ միայն չի՛ վընասի նա,
Այլև այլոց չի թողնելու, որ քեզ վըրա ձեռք բարձրացնեն,
Զի Աքիլլեսն անբարիշտ չէ, եղեռնագործ կամ անպատկառ,
Նա չի դիպչի ալևորիդ մի ըսպիտակ մազին անգամ»։
Այսպես ասաց թեթև Իրիսն ու դեպ երկինք վերադարձավ։
Իսկ ծերունին վեր կենալով, հըրամայեց որդիներին,
Որ պատրաստեն ջորիների սայլն ու արկղը դընեն վըրան,
Եվ ինքն իջավ բուրումնավետ ըշտեմարանն ապարանքի
Եղևնաշեն, բարձրաձեղուն՝ լի պատվական, թանկ իրերով,
Ու կանչելով կընոջն այնտեղ Հեկաբեին՝ այսպես ասաց.
«Ա՛յ իմ խեղճ կին, Ոլիմպոսից Արամազդի բանբերն եկավ
Ու պատվիրեց, որ անհապաղ աքայեցոց նավերն երթամ,
Աքիլլեսին տանեմ փըրկանք և ազատեմ մեր զավակին։
Ի՞նչ ես խորհում դու այս մասին, ի՞նչ է ասում քո սիրտը քեզ,
Քանզի հոգիս ամբողջապես և սիրտըս ինձ հորդորում են
Գընալ նավերն աքայեցոց, Պելիսածին Աքիլլի մոտ»։
Այսպես ասաց, ու սոսկահար կինը մի սուր ճիչ արձակեց.
«Վա՜յ թըշվառիս, ո՞ւր է խելքըդ, որով անուն էիր հանել
Օտարների մոտ երբեմըն և քո բոլոր ժողովըրդի
Այդ ինչպե՞ս ես ուզում գընալ նավատորմիղն աքայեցոց
Եվ դեմ առ դեմ կանգնել մենակ այն ոխերիմ մարդու առաջ,
Որ բազմաթիվ քաջակորով որդիներիդ անգըթաբար
Սըրախողխող արավ մարտում, երկաթե սիրտ ունես անշուշտ։
Բավական է որ ձեռքն ընկնես, ու քեզ տեսնի իր վըրանում.
Այդ ուխտադրուժն անագորույն քեզ չի խըղճա, չի խընայի,
Չի ակնածի բոլորովին նա ըսպիտակ քո մազերից։
Ո՛չ, մի' գընա, կաց մեր տան մեջ ողբանք սիրուն մեր զավակին,
Զի բըռնավոր բախտը նըրան մանեց այս թելն իր ծընընդից,
Որ շըներին դառնա նա կեր՝ հեռու իր ծեր ծընողներից,
Ա՛յն մարդու մոտ, ո՜հ, որի ժանտ լյարդը կըրծքից կըպոկեի՜,
Կըծամեի՜ ատամներովըս, որ առնեի ոխն իմ որդու։
Զի մեր որդին իր վատության համար չէր որ ընկավ մարտում,
Այլ տըրովյանց ու լանջագեղ տըրովուհյաց պատվի՛ համար
Հերոսաբար զոհեց իրեն՝ մարտընչելով ոսոխի դեմ»։
Աստվածատիպ Պրիամը ծեր՝ կընոջն այսպես պատասխանեց.
«Ո՛չ, Հեկաբե, մի՛ աշխատիր փոխել վըճիռն իմ անսասան,
Ու մի՛ լինիր չարագուշակ թըռչուն դու իմ հարկի ներքո,
Միևնույն է, չես կարող դու քո խուփերով ինձ համոզել։
Եթե ոմըն մի երկրածին ինձ ուղարկած լիներ պատգամ,
Լյարդահըմա մի գուշակող և կամ մի քուրմ ըղձապատում,
Կարող էինք չըհավատալ և գընալուց հըրաժարվել,
Բայց քանի որ աչքովս տեաս և ականջովս էլ լըսեցի
Աստվածուհուն իմ դեմ-դիմաց, սուրհանդակին Արամազդի՝
Պիտի գընամ ես անպատճառ, չի խաբի Զևսն ալևորիս։
Իսկ թե գըրված է ճակատիս մեռնել այնտեղ՝ նավատորմում,
Հոգ չէ, միայն թե մի անգամ սըրտիս սեղմեմ ես իմ որդուն,
Փափագս առնեմ, այն ժամանակ թող Աքիլլեսն ինձ ըսպանի»։
Այս ասելով, բացեց սիրուն սընդուկների խուփերը նա
Ու դուրս հանեց տասներկու հատ ամենանուրբ ընտիր քողեր,
Տասներկու հատ պերճ պատմուճան, նույնքան շապիկ ու վերարկու։
Կըշռեց ապա ու վերցըրեց տասը քանքար մաքուր ոսկի,
Առավ երկու փայլուն կաթսա ու չորս հատ սան, եռոտանի,
Առավ բաժակ մի գեղեցիկ, որն իբր ընծա մի ժամանակ
Թրակիացիք էին տըվել, երբ դեսպան էր գընացել նա։
Հեգ ծերունին չըխընայեց և հիշատակն այդ թանկագին,
Քանզի սըրտանց ուզում էր նա փըրկել որդուն իր սիրելի։
Երբ այս բոլորն առանձնացրած՝ դուրս էր գալիս գանձարանից,
Տեսնելով շուրջն իր հավաքված հետաքըրքիր մի բազմություն,
Դուրս վըռընդեց վըշտոտ արքան նըրանց սաստող այս խոսքերով.
«Կորե՛ք իսկույն դուք այստեղից, անպիտաններ, անամոթնե՛ր,
Դուք սուգ չունե՞ք ձեր տըներում, որ եկել եք, ցըցվել այստեղ.
Ու ցավերիս վըրա անթիվ մի նոր ցավ եք ավելացնում։
Մի՞թե քիչ է իմ ցավը ինձ, որ Արամազդն ինձ ուղարկեց,
Խըլելով քաջ իմ զավակին, բայց դուք շուտով կըհասկանաք,
Որ Հեկտորի մահից հետո ձեզ կըջընջեն աքայեցիք։
Բայց երանի՜ թե մեռնեի, սանդարամե՜տն իջնեի ես
Որ կործանումն իմ քաղաքի չըտեսնեի՜ իմ աչքերով»։
Այսպես ասաց և բոլորին գավազանով նա դուրս քըշեց,
Որից հետո ծեր թագավորն իր մոտ կանչեց որդիներին։
Եկան՝ Պարիսն ու Հելենոսն, Ագաթոնը, Պամնոնը վես,
Անտիփոնոսն ու Դեիփոբն, եկավ Դիոս զարմանալին,
Եվ ծերունին սաստող ձայնով նըրանց այսպես հըրամայեց.
«Ըշտապեցե՛ք, չար զավակներ, դուք թուլամորթ ու վատասիրտ,
Երանի թե Հեկտորի տեղ դո՛ւք սատկեիք նավերի մոտ։
Վա՜յ ինձ, թըշվառ թագավորիս, որ Իլիոնի մեջ լայնանիստ
Բազում որդոց եղա ես հայր, ու չըմընա՜ց ոչ մեկը ինձ,—
Մեստորը իմ դիցանըման, Տրովիլոսը կառամարտիկ,
Եվ Հեկտորըս, որ նըման չէր ամենևին մահկանացվի,
Այլ աստված էր ողջ մարդկանց մեջ... Տարա՜վ Արեսն այս լավերին,
Խըլեց ինձնից, ու մընացին այս ապիկար պարսավելիք,
Սըտախոսնե՛րն այս խեղկատակ, միմոսները, որոնք միայն
Պարել գիտեն և գողանալ գառն ու ուլեր ժողովըրդից։
Ո՞ւր եք, ինչո՞ւ չեք պատրաստում սայլն ու նըրա վըրա դընեք
Այն ամենը, որ ընտրեցի, որպեսզի շուտ ճամփա ընկնենք»։
Այսպես ասաց, և իրենց հոր սաստից որդիք ահաբեկված՝
Դուրս հանեցին գեղեցկանիվ ու նորաշեն սայլը իսկույն,
Մի մեծ սընդուկ դըրին վըրան, ապա ցըցից ցած իջեցրին
Տոսախաշեն լուծը կքմբյա՝ լամբակներով հարմարեցրած.
Եվ լըծան հետ փոկն էլ բերին երկար՝ ինը կանգունաչափ
Ու ամրացրին երկայնաձիգ քեղու ծայրին երկաթագամ,
Որից օղակն անցկացնելով երեք անգամ պինդ պըրկեցին
Կումբի պորտի ամեն կողմից ոլորելով ծայրը փոկի։
Եվ բերելով գանձարանից հեկտորական փըրկանքն անբավ՝
Զետեղեցին գեղեցկանիվ ու սըրբատաշ սայլակի մեջ.
Ապա բերին ու լըծեցին ջորիներին կարծրասըմբակ,
Որ միսիացիք էին տըվել Պրիամոսին որպես ընծա։
Դուրս հանեցին նըմանապես ու կառքի մոտ բերին իսկույն
Պրիամոսի ձեռքով սընված նըժույգներին շըքեղաբաշ,
Որ լըծեցին Պրիամն ինքը և նըվիրակն իր ծերունի։
Եվ Հեկաբեն այն ժամանակ մոտենալով Պրիամոսին,
Իր աջ ձեռքում րըռնած ոսկի մեծ մի բաժակ գինով լեցուն՝
Պարզեց նըրան և ձիերի առջև կանգնած այսպես ասաց.
«Ա՛ռ և ձոնիր Արամազդին, աղոթք արա աղաչելով,
Որ նա անփորձ ետ դարձընի քեզ ոխերիմ մարդկանց մոտից,
Քանի որ դու որոշել ես, վըճռել՝ կամքին իմ հակառակ
Գընալ դեպի նավերը մեր արյունարբու ոսոխների։
Աղաչիր դու ամպրոպաթուխ Զրվանյանին Իդայաճեմ,
Որ իր գահից բարձրադիտակ տեսնում է ողջ Տըրովադան,
Թըռցընելու քո աջ կողմից իր սըրաթև սուրհանդակին,
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ է սիրում,
Որպեսզի դու քո աչքերով տեսնես նըշանն այդ գեղահրաշ
Եվ ապահով ճամփա ընկնես դեպի նավերն աքայեցոց։
Իսկ թե նըշանն այդ ցույց չըտա քեզ Արամազդն ահեղագոչ,
Այն ժամանակ լավ կըլինի, որ չըգընաս նավերը դու,
Եվ ես ինքըս չեմ թողնի քեզ, որքան էլ դու ուզես գընալ»։
Աստվածատիպ Պրիամն այնժամ կընոջն այսպես պատասխանեց.
«Խորհուրդը քո լըսում եմ, կին, ու չեմ մերժի ես այն երբեք.
Արամազդին ձեռք կարկառելն անշուշտ լավ է, գուցե գըթա»։
Այս ասելով, մատակարար աղախնուն նա հըրամայեց,
Որպեսզի շուտ լըվացվելու ջինջ ջուր բերի իրեն համար։
Աղախինը եկավ իսկույն ձեռքին բըռնած կոնք ու սափոր։
Պրիամ արքան լըվացվելով, կընոջ ձեռքից բաժակն առավ
Եվ կանգնելով բակի մեջտեղ՝ աղոթք արավ, գինին ձոնեց
Եվ հայացքը դեպի երկինք հառած՝ ասաց աղերսագին.
«Հա՛յր Արամազդ, տե՛րդ Իդայի, ամենափառ և ահավոր,
Տո՛ւր ինձ հասնել Աքիլլեսին և գութ շարժել նըրա սըրտում։
Եվ ուղարկիր հըզոր արծվիդ՝ սուրհանդակիդ սըրաթըռիչ,
Որին բոլոր թըռչունների մեջ ամենից շատ ես սիրում,
Որպեսզի ես իմ աչքերով տեսնեմ նշանդ գեղահըրաշ
Եվ ապահով ճամփա ընկնեմ դեպի նավերն աքայեցոց»։
Այսպես ասաց աղոթելով, Արամազդը լըսեց նըրան
Եվ ուղարկեց անմիջապես սավառնաթև իր սեգ արծվին,
Որին մարդիկ այլ անունով կոչում են և խայտախարիվ։
Մեծահարուստ տընատիրոջ առագաստը բարձրաձեղուն
Որքան դըռներ ունի ամուր ու պընդափակ փեղկեր որքան՝
Թըռչունն այդ սեգ երկու կողմից ուներ այդքան հուժկու թևեր,
Որ աջ կողմից վար սըլացավ և քաղաքի վըրա ճախրեց,
Տոգորելով տեսնողների սըրտերը խոր ուրախությամբ։
Պրիամն այնժամ ըշտապելով նըստեց իր կառքն անմիջապես
Եվ գավիթից դուրս սըլացավ մըտրակելով նըժույգներին։
Իսկ առջևից էլ քառանիվ սայլն էր գընում բեռնավորված,
Որ ջորիներն էին քաշում, և Իդեոսն էր վարում նըրանց։
Սայլի հետքով կառքին լըծված ձիերն առաջ էին թըռչում,
Որոնց քըշում էր ծերունին՝ մըտրակելով հաճախակի։
Մեծաթափոր մի բազմություն արտասվալից լաց ու կոծով
Ճանապարհ էր դընում նըրան, ասես մեռել էին տանում։
Իսկ քաղաքից երբ դուրս ելան ու մըտան դաշտն արյունազանգ,
Մերձավորները լալագին դեպի քաղաք վերադարձան։
Ուղևորներն Արամազդի աչքից անտես չըմընացին.
Տեսավ նըրանց դաշտով գընալն ու ծերունու վըրա գըթաց,
Եվ կանչելով իր սիրեփ Հերմոս որդուն՝ ասաց նըրան.
«Հերմես, քանզի հաճելի է քեզ ավելի, քան թե այլոց
Ընկերանալ մարդկանց հաճախ և ունկընդիր լինել նըրանց,
Ուստի արի իջիր երկիր և Պրիամին առաջնորդիր
Դեպի նավերն աքայեցոց, բայց տար այնպես, որ նըրանցից
Ոչ ոք նըրան չընըկատի, մինչև հասնի Պելիսյանին»։
Այսպես ասաց, հընազանդեց պատգամավորն Արգոսասպան
Եվ ոտքերին կապեց անեղծ թևամույկերն, իր ոսկեղեն,
Որոնք նըրան տանում էին թեթևորեն թըռցընելով
Ե՛վ ծովերով, և՛ ցամաքով՝ արագաշունչ հողմի նըման։
Առավ նաև գավազանը, որ ով մարդկանց, ում կամենա՝
Քընեցնում է և ոմանց էլ արթնացընում խորը քընից,
Ու դեպ երկիր վար սըլացավ Արգոսասպանն ամենահաղթ
Եվ անհապաղ հասավ իսկույն Հելլեսպոնտոս ու Տրոյա։
Գընում էր նա իշխանազուն մի պատանու կերպարանքով՝
Դեռափըթիթ և գեղանի, ծընոտն հազիվ դեռ մըրազարդ։
Ուղևորներն երբ որ հասան Իլիոսի գերեզմանին,
Իջան այնտեղ, որ գետի մեջ ջըրեն իրենց գըրսատներին։
Մըթընշաղն էր իրիկնային փըռվում արդեն երկրի վըրա։
Իդեոսը տեսավ փոքր-ինչ հեռվում Հերմես հըրեշտակին
Եվ երկյուղից դողդողալով Պրիամոսին այսպես ասաց.
«Նայիր, ահա՛, ով Դարդանյան, ինչ-որ մարդ է մոտենում մեզ,
Հարկավոր է ըզգուշանալ, կարող է նա մեզ ըսպանել։
Արի փախչենք մեր ձիերով, իսկ եթե այդ ուշ է արդեն,
Եկ ծընկներին փարվենք նըրա, գուցե խըղճա և խընայի»։
Այսպես ասաց, և ծերունու հոգին եղավ տակնուվըրա.
Անդամները կարկամեցին, և ողջ մարմնով փըշաքաղվեց.
Սարսափահար նայում էր նա, բայց Հերմեսը մոտենալով,
Ալևորի ձեռքը բըռնեց ու հարցըրեց մըտերմաբար.
«Իսկ ո՞ւր ես դու քըշում, հայրիկ, ձիերը քո և ջորիներն
Այս գիշերով, մինչդեռ բոլոր մահկանացուք նընջում են խոր։
Չե՞ս վախենում միթե երբեք դու ահարկու աքայանցից,
Որ վըխտում են քո շուրջ-բոլոր և ոխերիմ ոսոխ են քեզ։
Թե նըրանցից մեկը հանկարծ տեսնի քեզ, մութ այս գիշերով
Սայլիդ այդքան գանձեր բարձած, այն ժամանակ դու ի՞նչ կանես։
Երիտասարդ էլ չես գոնե, ուղեկիցդ էլ ծեր է քեզ պես,
Որ կարենաք դիմադրելով՝ չարագործին վանել ձեզնից։
Իսկ ինձանից, ո՛վ ծերունի, բպորովին մի՛ վախենա,
Ես քեզ չարիք չեմ գործելու, այլ չարերին պիտի վանեմ,
Որովհետև, իմ սիրելի ծերունի հոր շատ ես նըման»։
Սիրտ առնելով, աստվածատիպ Պրիամն այսպես ասաց նըրան․
«Այո՛, որդյակ իմ սիրելի, հավատում եմ քո խոսքերին.
Աջը անմահ աստվածների հովանի է դեռ ինձ վըրա,
Որ քեզ նըման շընորհալի մի ուղեկից ուղարկեց ինձ,
Գեղատեսիլ և իմաստուն զավակ՝ ազնիվ ծընողների»։
Պատասխանեց Արամազդի պատգամավորն Արգոսասպան.
«Այդ բոլորը շատ ճըշմարիտ ասացիր դու, ո՛վ ծերունի,
Բայց եկ ա՛յս էլ ասա ըստույգ, թե պատվական գանձերն այդ դու
Օտարազգի՞ մարդկանց մոտ ես տանում արդյոք, թե՞ բարեկամ,
Որ գեթ դըրանք ձեռքըդ մընան, երբ որ Իլիոնը կործանվի։
Թե՞ դուք արդեն ահաբեկված փախչում եք սուրբ Իլիոնից,
Քանզի ընկավ պատերազմում ազնիվ որդիդ՝ Հեկտորը քաջ,
Որ կըռվի մեջ ո՛չ մի արի աքայեցուց ետ չէր մընում»։
Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց.
«Ո՞վ ես դու, քա՛ջ, և ինչպիսի՞ ծընողների զավակ ես վեհ,
Որ գեղեցիկ գովեստներով հիշեցիր մահն իմ Հեկտորի»։
Նըրան այսպես պատասխանեց պատգամավորն Արգոսասպան.
«Փորձո՞ւմ ես ինձ դու, ծերունի, հարցընելով քաջ Հեկտորից։
Շատ անգամ եմ տեսել նըրան ես աչքերովն իմ սեփական՝
Փառապարգև պատերազմում, դեպի նավերն արշավելիս,
Երբ սայրասուր իր պըղընձով կոտորում էր արգիացոց։
Նայում էինք մենք հիացած, զի Աքիլլեսն Ատրիդի հետ
Քեն պահելով՝ չէր թողնում մեզ պատերազմին մասնակցելու։
Աքիլլեսի զինվորն եմ ես, նույն նավն է մեզ բերել այստեղ.
Միրմիդոն եմ, նըրա երկրից և որդին եմ Պոլիկտորի,
Որ հարուստ է, սակայն արդեն քեզ պես դողդոջ մի ծերունի։
Յոթ եղբայր ենք, վերջինն եմ ես, կըրտսեր. որդին ծընողներիս,
Նըրանց միջից ինձ վիճակվեց Աքիլլեսի հետ գալ այստեղ։
Նավերից եմ գալիս հիմա, և ասեմ, որ վաղ առավոտ
Աքայեցիք քաղաքիդ մոտ պիտի ճակատ տան վերըստին,
Զի նըստելուց ձանձրանալով՝ ծարավի են պատերազմի,
Եվ արքաներն անկարող, են սանձահարել աքայեցոց»։
Նըրան այսպես պատասխանեց աստվածատիպ Պրիամը ծեր.
«Թե որ իրոք զինվորն ես դու Պելիսածին Աքիլլեսի,
Պատմիր ուրեմն ինձ ամեն բան ըստուգապես և ճըշմարիտ.
Նավերի մոտ ընկա՞ծ է դեռ իմ Հեկտորի մարմինն արդյոք,
Թե՞ Աքիլլը հոշոտելով կեր է գըցել իր շըներին»։
Նըրան այսպես պատասխանեց պատգամավորն Արգոսասպան.
«Ո՛չ թըռչուններն են գիշատել, ո՛չ էլ շըներն, ո՛վ ծերունի,
Այլ տակավին պառկած է նա Աքիլլեսի վըրանի մեջ.
Եվ չընայած որ տասներկու օր անկենդան ընկած է նա՝
Ո՛չ նեխում է, ո՛չ էլ որդերն են ուտում դին քո զավակի,
Որդեր, որոնք մեռելների միս ուտելու սովոր են միշտ։
Ու թեպետև Պելիսածինն իր ընկերոջ շիրիմի շուրջ
Քարշ է տալիս կառքից կապած մարմինն ամեն այգաբացին,
Բայց մընում է բոլորովին դին անապակ, և անվըթար։
Ինքդ էլ պիտի շատ զարմանաս, ո՛վ ծեր ունի, եթե տեսնես
Նըրան այնպես թա՜րմ ու մաքուր պառկած, քընա՜ծ լինի ասես,
Վըրան ոչ մի արյունի բիծ, ու վերքերն էլ փակված բոլոր,
Որ բաց արին շատերն իրենց անագորույն պըղինձներով։
Այսպես, ո՛վ ծեր, աստվածները հոգում են քո որդու մասին՝
Նույնիսկ նըրա մահի՛ց հետո, զի շա՜տ էին սիրում նըրան»։
Ասաց, և ծերն ուրախացած՝ նըրան այսպես պատասխանեց.
«Լավ է, որդյա՛կ իմ սիրելի, ձոն նըվիրել աստվածներին,
Ինչպես օրենքն է պատվիրում, երբ տակավին ողջ էր որդիս,
Չէր մոռանում բոլորովին աստվածներին ոլիմպական,
Դըրա համար էլ հիշում են նըրան մահից հետո՛ անգամ.
Բայց դու արի և ընդունիր ինձնից բաժակն այս գեղեցիկ,
Պաշտպան եղիր և օգնությամբ անմահական աստվածների
Տար ինձ մինչև վըրանը ձեր Պելիսածին Աքիլլեսի»։
Եվ պատվիրակն Արգոսասպան պատասխանեց Պրիամոսին.
«Փորձո՞ւմ ես, ծեր, դու պատանուս, սակայն դա ինձ չես համոզի,
Ըստիպելով Աքիլլեսից ծածուկ՝ պարգև ընդունելու։
Վախենում եմ ես գեղեցիկ այդ նըվերից զըրկել նըրան,
Զի նա գըլխիս ապագայում կարող է մեծ աղետ բերել։
Առանց այդ էլ, ո՛վ ծերունի, ես քեզ սիրով կառաջնորդեմ,
Թեկուզ մինչև Արգոս գընաս, թե՛ ցամաքով և թե՛ ծովով,
Լինի նավով արագահոս, թե հետիոտն ուղեկցելով։
Եվ քանի որ քեզ հետ եմ ես, քեզ ոչ մի մարդ չի վընասի»։
Այսպես ասաց, և ցատկելով կառքի վըրա, Հերմեսն իսկույն
Իր ձեռքն առավ երասաններն ու մըտրակը շաչեցնելով՝
Ներշընչեց նոր եռանդ ու թափ ջորիներին և ձիերին.
Պարեկները դեռ նոր էին ավարտում ճոխ ընթրիքն իրենց,
Երբ որ հասան նավատորմի մարտկոցներին ու փոսերին։
Պարեկների վըրա խոր քուն թափեց Հերմեսն Արգոսասպան,
Բացեց դըռներն անմիջապես, փականք ու նիգ հեռացնելով
Ու ներս տարավ Պրիամոսին ընծաների հետ միասին։
Իսկ երբ հասան Պելիսածնի վըրանը մեծ և վեհաշուք,
Որ արքայի համար իրենց միրմիդոններն էին շինել
Եղևնու կոկ տաշած փայտով ամուր ծածկած և վըրայից
Մարգագետնից հընձած դալար եղեգներով պատած ամբողջ։
Շուրջը մեծ բակն էր տարածվում հաստ ցըցերով ցանկապատված.
Ու եղևնյա մի նիգ միայն փակում էր դուռն ամրակառույց։
Երեք հուժկու աքայեցի պետք էր, որ դռան այդ փակեին,
Երեք հոգի, որ բանային ծանըր սողնակը հաստաբեստ.
Մինչ Աքիլլեսն ինքը միայն՝ փակում էր այն ու բաց անում։
Օգտամատույց Հերմեսն իսկույն դուռը բացեց ծերի առաջ
Ու ներս տարավ ալևորին նըրա բերած ընծաներով,
Ապա կառքից ցած իջնելով այսպես ասաց Պրիամոսին.
«Արդ, ճանաչիր ինձ, ծերունի, անմահ աստված Հերմեսն եմ ես,
Հայր Արամազդն ինձ ուղարկեց քեզ ուղեկից և առաջնորդ։
Հեռանում եմ ինքըս հիմա, որ չըտեսնի Աքիլլը ինձ,
Պատշաճ բան չէ բոլորովին, որ մի աստված երանավետ
Ցույց տա իր սերը հայտնապես մի երկրային մահկանացվի։
Մըտիր վըրանն ու փարվելով քաջի ծընկանն՝ աղերսագին
Խընդրիր նըրան հանուն իր հոր ու վարսագեղ մորն ու որդու,
Եվ դու պիտի կարողանաս շարժել նըրա սիրտն ապառաժ»։
Ասաց Հերմեսն ու սըլացավ դեպի Ոլիմպ աստվածաբնակ։
Իսկ Պրիամոսն իջավ կառքից և թողնելով Իդեոսին,
Որ հոգ տանի ու պահպանի ջորիներին և ձիերին,
Ինքը գընաց և ուղղակի մըտավ վըրանն այն վեհաշուք,
Որտեղ նըստած գըտավ նըրան՝ Արամազդի սիրեցյալին։
Ընկերներից Աքիլլի մոտ երկու հոգի կային միայն՝
Դյուցազնազարմ Ավտոմեդոնն ու Ալկիմոսն արիսական,
Ամեն վայրկյան պատրաստ իրենց թագավորին ծառայելու։
Նոր էր ընթրիքն իր ավարտել, ու սեղանը փըռած էր դեռ։
Պրիամն ըզգույշ, ըստվերի պես դեպ Աքիլլեսն առաջացավ
Եվ ընկնելով բերանքսիվայր ամուր գըրկեց ծունկը նըրա
Ու համբուրեց աջն արյունոտ՝ դահիճն իր քաջ որդիների։
Ինչպես մի մարդ, որ իր երկրում ծանըր ոճիր գործի հանկարծ
Եվ թողնելով իր տուն ու տեղ, փախչի գընա օտար երկիր,
Մըտնի հարուստ մի մարդու տուն ու զարմացնի տեսնողներին,—
Այդպես Աքիլլը զարմացավ տեսնելով ծեր Պրիամոսին։
Մյուսներն էլ ապուշ կըտրած իրար երես էին նայում։
Իսկ Պրիամոսն աղերսալից ձայնով դիմեց Աքիլլեսին.
«Աստվածազարմ ո՛վ Աքիլլես, հիշիր հորըդ ինձ տարեկից,
Որ ինձ նըման կանգնել է արդ զառամության դառըն շեմքին։
Նըրան էլ են նեղում գուցե թըշնամիներն, ինչպես որ ինձ
Եվ չըկա ոք, որ նըրանից դառն աղետները հեռացնի։
Բայց ողջությանդ լուրն առնելով՝ ուրախանամ է ծերունին
Եվ հույս ունի տեսնել որդուն մի օր, կըռվից երբ տուն դառնա։
Իսկ ես թըշվառս, որ հայր էի Տրոյայում բազում որդոց,
Եվ ոչ մեկից, վա՜յ ծերունուս, աճյունն անգամ ինձ չըմընաց։
Թըվով հիսուն էին նըրանք, երբ որ եկան աքայեցիք.
Տասնևինը մի մոր զավակ, իսկ մյուսները այլ կանանցից։
Նըրանց շատի ծունկը ծալեց արյունառուշտ Արեսը ժանտ.
Իսկ նա, որ իմ մեկ հատիկն էր, պաշտպան և մեզ և քաղաքին,
Նըրան էլ ինքըդ ըսպանեցիր, հայրենիքի հերոսին քաջ,
Հեկտոր որդուս, որի համար եկել եմ ես ահավասիկ
Նավատորմիղն աքայեցոց ու բերել քեզ անբավ փըրկանք։
Եկ ակնածիր աստվածներիg, ո՛վ Աքիլլես, և ինձ գըթա՛,
Հիշելով հորըդ ծերունի, իսկ ես թըշվա՜ռ եմ նըրանից։
Դեռ չի կըրել ոչ ոք ինձ չափ ծանըր վըշտեր այս աշխարհում,
Ինձ, որ որդուս ըսպանողի ձեռքն եմ ահա ես համբուրում»։
Այս խոսքերից Աքիլլեսի սիրտը լըցվեց հոր կարոտով
Ու հեռացրեց ծերունու ձեռքն իր ծընկներից արտասվելով։
Լալիս էին երկուսով էլ՝ Պրիամը իր որդու համար
Թավալվելով արտասվակոծ՝ Աքիլլեսի ոտքերի մոտ,
Իսկ Աքիլլեսն իր հոր համար և սիրելի Պատրոկլեսի.
Եվ վըրանի հարկը թընդաց նըրանց ողբով կականալիր։
Աքիլլեսը լաց լինելուց երբ հագեցավ ու հանդարտվեց,
Ելավ տեղից ու ծերունուն, ձեռքից բըռնած, հանեց ոտքի.
Եվ գըթալով ալևորի ճերմակ գըլխին ու մորուքին՝
Պրիամոսի ձեռքից բըռնած այսպես ասաց կարեկցաբար.
«Իսկապես որ շա՜տ վըշտեր ես տարել դու, ծե՛ր տառապալից,
Բայց մեն-մենակ ի՞նչ սիրտ արիր գալու նավերն աքայեցոց
Եվ ելնել այն մարդու առաջ, որ ըսպանեց որդիներիդ։
Երկաթե սիրտ ունես անշուշտ, բայց եկ նըստիր այս աթոռին,
Ու թեպետև ցաված ենք խիստ, բայց մեր խորունկ վիշտը զըսպենք,
Քանզի ոչ մի օգուտ չըկա դառնակըսկիծ սուգ անելուց։
Ճակատագիրն է մարդկային՝ աստվածների ձեռքով գըրված՝
Տանջվել անվերջ ու տառապել, աստվածներն միայն անվիշտ։
Երկու հըսկա կարասներ կան Արամազդի շեմքին դըրված,
Երկուսն էլ լի այն տուրքերով, որոնցից միշտ բաշխում է նա.
Բարիքներ են մի կարասում, իսկ մյուսի մեջ՝ չարիքներ։
Երբ Արամազդն ամպրոպածին այդ երկուսից խառն է տալիս,
Մերթ բարու է հանդիպում մարդ ու մերթ չարի — փոփոխակի։
Իսկ ում չարից է տալիս նա, վիշտն է բաժին դառնում նըրան,
Ու տանջում են նըրան անվերջ դառըն ցավերն այս աշխարհումդ
Ուր շըրջում է աստվածներից ու մարդկանցից արհամարհված։
Այսպես՝ տըվին դիք Պելևսին ճոխ պարգևներ ծընված օրից.
Թագավորեց միրմիդոնաց վըրա փառքով և ճոխությամբ
Ու, թեպետև մահկանացու, աստվածուհի կին առավ նա։
Բայց և այնպես աստվածները նաև նըրան տըվեցին վիշտ.
Նա չունեցավ արու զավակ, որ իր գահին պայազատեր,
Բացի ինձնից, որ վաղաժամ մահ է գըրված իմ ճակատին,
Ու ծերությունն իր խընամել չեմ կարող ես, քանզի շուտով
Հեռու երկրից իմ հայրենի՝ մեռնեմ պրտի Տըրոյայում,
Ուր նըստած եմ՝ ի պատուհաս քեզ և բազում որդիներիդ։
Լըսել ենք, որ երբեմըն դու տիրել ես շատ աշխարհների.
Լեսբոս կըղզուց մինչ Փռյուգիա[45], ուր Մակարն էր թագավորում,
Մինչև անծայր Հելլեսպոնտոս քոնն են եղել մի ժամանակ.
Եղել ես ճոխ, բազմազավակ ու գանձերով մեծահարուստ։
Բայց այն օրից, երբ աստվածներն այս աղետը բերին գըլխիդ,
Քաղաքիդ շուրջ, ո՛վ ծերունի, արյուն է միշտ ու պատերազմ։
Տոկա՛ վըշտիդ համբերությամբ, մի՛ լար անվերջ լալահառաչ,
Զի ողբալով դու չես կարող հարություն տալ քո զավակին,
Եվ կարող Ես գըլխիդ մի նոր աղետ բերել, ո՛վ ծերունի»։
Աստվածատիպ Պրիամը ծեր նըրան այսպես պատասխանեց․
«Մի՛ տար աթոռ ինձ նըստելու, աստվածազարմ ո՛վ Աքիլլես,
Քանի Հեկտորս անթաղ է դեռ՝ ես չեմ կարող հանգըստանալ։
Ինձ դարձըրու իմ զավակին, որ ժամ առաջ տեսնեմ նըրան,
Եվ ընդունիր հետըս բերած ճոխ ընծաներն իբրև փըրկանք։
Դըրանք բարո՜վ վայելես դու, բարո՜վ դառնաս քո հայրենիք,
Քանի որ դու ինձ գըթացիր, խընայելով ալևորիս,
Որ կենդանի մընամ դեոևս ու տեսնեմ լույսն արեգական»։
Խեթ նայելով Պրիամոսին՝ Աքիլլն այսպես ասաց նըրան.
«Մի՛ գըրգըռիր ինձ, ծերունի՛, քանզի արդեն վըճռել եմ ես՝
Աստվածների հըրամանով քեզ հանձնելու Հեկտորի դին.
Մայրըս բերեց աստվածային այդ հըրամանն Արամազդից։
Գիտեմ նույնպես, որ քեզ այստեղ բերել է մի անմահ աստված,
Քանզի ոչ մի մահկանացու սիրտ չէր անի վըրանըս գալ,
Պարեկներից անցնել անտես և դարբասի նիգը բանալ։
Ուստի, ո՛վ ծեր, էլ մի՛ հուզիր ալեկոծյալ սիրտըս իզուր,
Կարող եմ ես, մեղանչելով Արամազդի պատվերի դեմ,
Չըխընայել աղերսարկու ալևորիդ աղաչանքին»։
Այսպես ասաց, և ծերունին նըստեց նրա սաստին հըլու։
Իսկ Աքիլլեսն առյուծաբար վըրանից դուրս վազեց արագ.
Եվ նըրա հետ դուրս գընացին Ավտոմեդոնն ու Ալկիմոսն՝
Աքիլլեսի մըտերիմներն Մենիյանի մահից հետո։
Նըրանք լըծից արձակեցին ջորիներին և ձիերին,
Իդեոսին կանչեցին ներս ու նըստելու աթոռ տըվին.
Ապա սայլից ցած իջեցրին հեկտորական փըրկանքը ճոխ,
Թողնելով լոկ երկու շապիկ ու մի լոդիկ սայլակի մեջ,
Որ փաթաթեն Հեկտորի դին. ապա Աքիլլն անմիջապես
Հըրամայեց իր աղախնոց, որ առանձին, ծածուկ մի տեղ
Լըվանան դին, օծեն յուղով՝ Պրիամոսի աչքից հեոու,
Քանզի գուցե որդուն ի տես՝ ծերը վըշտից չիշխի իրեն,
Եվ Աքիլլը բարկանալով՝ զարկի նըրան և ըսպանի,
Մեղանչելով մեծամըռունչ Արամազդի պատվերի դեմ։
Կանայք աշխույժ լըվանալով և օծելով Հեկտորի դին,
Շըքեղ շապիկ մի հագցըրին ու ձըգեցին վըրան մի քող,
Եվ Աքիլլը վերցընելով՝ դըրեց նըրան անկողնու մեջ,
Ապա երկու հոգով առան ու սայլակի վըրա դըրին։
Աքիլլն այնժամ հառաչալից ձայն արձակեց իր սիրելուն.
«Մի՛ սըրտմըտիր դու ինձ վըրա, ո՛վ սիրելիդ իմ Պատրոկլես,
Եթե լըսես դըժոխքի մեջ, որ իր հորն եմ վերադարձնում
Մարմինը քեզ ըսպանողի. բերել է նա հարուստ փըրկանք,
Որից, անշուշտ, քեզ արժանի մեծ բաժին եմ հանելու ես»։
Գոչեց Աքիլլն ու դառնալով մըտավ վըրանը վերըստին,
Եվ նըստելով հանդիպակաց պատին հենած բազմոցի մեջ,
Որտեղից նա վեր էր կացել, այսպես ասաց Պրիամոսին.
«Որդիդ փըրկված է, ծերունի, ինչպես որ ինքդ էիր ուզում,
Անկողնու մեջ պառկած է արդ, և երբ ծագի այգը ուրախ,
Տեսնես պիտի ու տանես տուն, իսկ եկ հիմա ընթրիք անենք։
Կերակուրի հոգ էր տանում և Նիոբեն գիսակագեղ,
Որ կորցըրեց մի օրվա մեջ իր տասներկու զավակներին,
Որոնցից վեցն աղջիկ էին, և մընացած վեցը՝ տըղա։
Տըղաներին նետահարեց Ապոլլոնը արծաթաղեղ՝
Նիոբեի դեմ զայրացած, իսկ Արտեմիսն՝ աղջիկներին,
Զի Նիոբեն բաղդատել էր Ապոլլոնի հետ ինք իրեն
Եվ Լետովնի, թե նըրանց հետ հավասար է գեղեցկությամբ
Ու պարծեցել, որ Լետովնը ունի միայն երկու զավակ,
Մինչդեռ ինքը բազմածընունդ՝ վեցը տըղա ու վեց աղջիկ։
Սակայն նըրանք թեև երկու, բայց ջընջեցին տասներկուսին։
Ինն օր ամբողջ ընկած էին դիակները արնաշաղախ.
Եվ քաղաքում սիրտ չէր անում և ոչ մի մարդ նըրանց թաղել,
Զի Զրվանյանն ամենազոր քարացրել էր բոլոր մարդկանց,
Եվ տասներորդ օրը միայն թաղեցին դիք երկնաբընակ։
Այսպես ահա, և Նիոբեն մինչև անգամ իր խոր վըշտում
Չըմոռացավ ուտել— խըմել ու հոգ տանել կերակուրի։
Հիմա այնտեղ, Սիպիլի լերկ ու ամայի լեռների մեջ,
Ուր ասում են, թե ապրում են աստվածուհի հարսներ անհոգ
Ու խաղում են Աքելոյի ափունքներին, պարում ուրախ,
Այնտեղ է նա, թեպետև քար[46], կըրում իր վիշտն աստվածառաք։
Արի ուրեմն, ո՛վ ծերունի, ընթրենք և մենք, իսկ քո որդուն
Դու կըողբաս երկա՜ր֊երկա՜ր, երբ որ նըրան տուն կըտանես»։
Այսպես ասաց Աքիլլը ժիր և իր տեղից վեր կենալով՝
Մորթեց ոչխար մի ըսպիտակ, իսկ ընկերներն այն քերթեցին,
Միսը մանրիկ կոտորելով շամփուր զարկին աշխուժորեն
Ու կըրակի վըրա դըրած՝ արնաթաթախ խորովեցին։
Սեղան գըցեց Ավտոմեդոնն ու բաշխեց հացն աստվածային,
Իսկ Աքիլլը միսը բաժնեց, և ճաշակել ըսկըսեցին։
Եվ երբ կերան ու կըշտացան, նըստած իրար դեմ-հանդիման՝
Ըսքանչանում էր ծերունին Աքիլլեսին մըտիկ տալով,
Ինչ վեհ հասակ, ինչպիսի՜ դեմք, ասես աստված լինի անմահ։
Իսկ Աքիլլեսն էլ Դարդանյան Պրիամոսով էր հիանում,
Նըրա տեսքով վըսեմաշուք ու խոսքերով իմաստալից։
Եվ երկուսով իրար երես շատ նայելուց երբ հագեցան,
Առաջինը խոսեց Պրիամն ու Աքիլլեսն այսպես ասաց.
«Դիցասընո՛ւնդ, ցույց տուր հիմա ալևորիս մի անկողին,
Որպեսզի ես ընկողմանած փոքր֊ինչ անուշ քուն վայելեմ,
Զի աչքերըս դեռ չեն փակվել կոպերիս տակ բոլորովին
Այն օրվանից, որ քո ձեռքով ընկավ որդին իմ կարեվեր.
Այլ հառաչում եմ շարունակ, արցունք թափում, հեծում անվերջ
Գիշերները գավիթիս մեջ փոշիներում թավալվելով։
Ծոմ էի դեռ մինչև այսօր, բերանըս բան չէի դըրել,
Այժըմ միայն քո ըստիպմամբ կերա փոքր֊ինչ ու խըմեցի»։
Այսպես ասաց, և Աքիլլեսն հըրամայեց ընկերներին
Եվ աղախնոց, որ պատրաստեն գավթում երկու ձեռք անկողին։
Կանայք աշխույժ՝ ջահերն առած վըրանից դուրս ելան իսկույն,
Բերին մաքուր նուրբ պաստառներ և օթոցներ ծիրանեգույն,
Բըրդից գործած պատմուճաններ բերին փափուկ ու թավարծի
Ու փութեռանդ պատրաստեցին գավթում երկու ձեռք անկողին։
Աքիլլն այնժամ կատակելով Պրիամոսին այսպես ասաց.
«Քընիր այստեղ, սիրելի ծեր, վըրանից դուրս հանգըստացիր,
Քանզի ինձ մոտ գուցե դարձյալ իշխան, մարդիկ գան այս գիշեր,
Որոնք հաճախ, սովորաբար, խորհուրդի են գալիս ինձ մոտ.
Եվ նըրանցից մեկը եթե այստեղ տեսնի քեզ գիշերով
Ու լուր տանի իշխանապետ Ագամեմնոն Ատրիդեսին,
Այնժամ գուցե հետաձըգվի որդուդ փըրկանքն առժամանակ։
Հիմա հայտնիր, ո՛վ ծերունի, ըստուգապես ինձ ա՛յն մասին,
Թե Հեկտորի թաղման համար քանի՞ օր է քեզ հարկավոր,
Որ ըսպասեմ և թույլ չըտամ աքայեցոց հարձակվելու»։
Աստվածատիպ Պրիամն այնժամ նըրան այսպես պատասխանեց.
«Եթե որդուս թաղման համար դադարեցնես կըռիվն առ ժամ,
Անտարակույս ինձ մեծ շընորհ կանես, վեհազն ո՛վ Աքիլլես։
Ինքըդ գիտես, թե մենք ինչպես փակված ենք մեր քաղաքի մեջ.
Փայտն էլ հեռու է բավական, պետք է բերենք այն՝ լեռներից,
Իսկ տըրոյանք վախենում են, թե հարձակվեն աքայեցիք։
Շնորհիր ուրեմն մեզ ինը օր, որ սուգ անենք նըրա վըրա,
Ու տասներորդ օրը թաղենք, ու հոգու հաց ուտեն մարդիկ.
Տասնը մեկին կըկանգնեցնենք վըրան շիրիմ, որից հետո՝
Տասներկուսի առավոտյան նո՛ր կըկըռվենք, թե հարկ լինի»։
«Այդ էլ, ո՛վ ծեր, թող որ լինի այնպես, ինչպես դու ես ուզում.
Վըստահ եղիր, որ այդքան օր ձեզ հետ կըռիվ չենք անելու»։—
Ասաց Աքիլլն ու բըռնելով Պրիամի ձեռքն ամուր սեղմեց,
Որ ծերունին չըվախենա, վըստահ լինի, և հեռացավ։
Ապա նըրանք՝ Պրիամ արքան և նըվիրակն իր՝ ապահով,
Գավթում, իրենց մահիճներում ընկան հոգնած ու քընեցին։
Աքիլլեսն էլ եղենաշեն իր վըրանի խորքում պառկեց,
Իսկ նըրա կողքն ընկողմանեց Բրիսեիսն ամենագեղ։
Այսպես ահա բոլոր մարդիկ և աստվածները անխըռով
Նընջում էին հանգըստավետ՝ քաղցըր քընից հաղթահարված.
Միայն Հերմեսն օգտամատույց չըկարեցավ քընել երբեք,
Միտք էր անում, թե Պրիամին ինչպե՞ս պիտի պարեկներից
Գաղտնածածուկ կարողանա ետ դարձընել նավատորմից։
Եկավ կանգնեց Պրիամոսի սընարի մոտ և շըշընջաց.
«Մի՞թե սըրտումըդ, ո՛վ ծերունի, երկյուղ չունես բոլորովին,
Որ թըշնամի բանակի մեջ այդպես հանգիստ քընում ես դու։
Աքիլլեսը քեզ խընայեց, բայց ամեն մարդ չի խընայի։
Կարողացար փըրկել որդուդ մարմինը դու մեծ փըրկանքով,
Բայց որդիներդ կյանքիդ համար եռապատիկ պետք է որ տան,
Եթե Ատրիդ Ագամեմնոնն իմանա, որ այստեղ ես դու»։
Այսպես ասաց, ծերը սոսկաց և արթնացրեց Իդեոսին։
Հերմեսն օգնեց նըրանց՝ լըծել ջորիներն ու ձիերն իսկույն
Ու հապըշտապ՝ աքայեցոց բանակից դուրս հանեց նըրանց։
Եվ գընալով, երբ որ հասան հորձանահոս Քսանթոսի
Գեղավըտակ հունը նըրանք, որը ծընեց Զևսը անմահ,
Հերմեսն այնժամ թողեց նըրանց ու բարձրացավ դեպի Ոլիմպ։
Քըրքմազգեստ այգն էր տարածվում տիեզերքի վըրա համայն,
Երբ Տըրոյա հասան նըրանք աղեկըտուր լաց ու կոծով։
Ջորիները քըրտինք մըտած տանում էին Հեկտորի դին։
Տըրոյայում ոչ ոք նըրանց գալը այնպես շուտ չիմացավ,—
Ոչ տըղամարդ և ոչ էլ կին,— բացի չըքնաղ Կասանդրայից,
Որ իր գեղով ոսկեղինիկ Աստղիկին էր նըմանատիպ։
Պերգամոնի աշտարակից, ուր ելել էր վաղ առավոտ,
Տեսավ նա հորն ու նըրա հետ՝ քաղաքի ծեր մունետիկին.
Տեսավ եղբոր՝ Հեկտորի դին պառկած մահճում, սայլի վըրա
Եվ իր ճիչով սըրտաճըմլիկ լըցրեց ամբողջ քաղաքը նա.
«Տրովացիք ու տրովուհիք, ելեք տեսեք ձեր Հեկտորին,
Որին ռազմից ետ դառնալիս դիմավորում էիք ուրախ,
Զի քաղաքի և բոլորիս ուրախությունն ու փառքն էր նա»։
Այսպես ձայնեց և բոլորին ոտքի հանեց քաղաքի մեջ։
Անտանելի սուգով սաստիկ համակվեցին կին, տըղամարդ
Ու խուժեցին դեպի դըռներն, ուր իջեցրին Հեկտորի դին։
Սայլին ընկան նախ կինը հեգ ու պառավ մայրն արտասվահեղձ,
Եվ գըլուխը գըրկած նըրա՝ մազերն իրենց փետըրտեցին,
Ու նըրանց հետ լալիս էին, ողբում բոլոր տըրոյացիք։
Այդպես, ամբողջ օրը նըրանք մինչ մայրամուտ, դըռների մոտ
Կըկոծեին արտասվալից շըրջապատած աճյունը թանկ,
Եթե կառքից Պրիամը ծեր չաղաղակեր ժողովըրդին.
«Ճամփա՛ տըվեք ջորիներին, որպեսզի դին հասցընեմ տուն,
Որից հետո ինչքան կուզեք լացեք վըրան ու ողբացեք»։
Այսպես ասաց վըշտոտ արքան, ու բազմությունն անմիջապես
Ետ ընկըրկեց, քաշվեց հեռու, ճամփա տալով դիասայլին։
Հոծ բազմության ուղեկցությամբ դյուցազնի դին տարան պալատ
Ու պառկեցրին ապարանքում քանդակածո անկողնու մեջ.
Դիակի շուրջ բերին ապա ողբանըվագ երգիչներին,
Որոնց ողբին ձայնակցեցին եղերամայր լալկան կանայք։
Ըսկիզբ դըրեց դառըն ողբին լուսածըղի Անդրոմաքեն
Գըրկած գըլուխը գանգրահեր վաղաթառամ իր ամուսնու.
«Ծաղկափըթիթ հասակիդ մեջ հանգավ, Հեկտոր, արևըդ վառ,
Թողնելով ինձ տանըդ այրի և որբ՝ որդուն քո դեռ մանուկ,
Որին ես ու դու ենք ծընել, թըշվառներըս, և որ, ավա՜ղ,
Հույս չունեմ թե կապրի երկար. կըքանդըվի Տրովադան,
Քանզի ընկար դու, սիրելիս, դու, որ պաշտպանն էիր համայն
Մեր քաղաքի, պարկեշտ կանանց, քո և բոլոր մանուկների,
Որոնց գերի՜ պիտի տանեն աքայեցիք սև նավերով։
Բոլորի հետ, խեղճ իմ մանկիկ, տանեն պիտի մորըդ և քեզ.
Օտար երկրում պիտ տառապես ծանր ու անարգ աշխատանքով
Դըժնաբարո մի տիրոջ մոտ, և կամ թե ոմն աքայեցի
Քեզ բըռնելով՝ գազանաբար ցած գըլորի աշտարակից
Դառըն ոխով և վըրեժով լըցված քո հոր՝ Հեկտորի դեմ,
Որի ձեռքով ըսպանվել է հայրը, եղբայրն և կամ որդին։
Քանզի բազում աքայեցիք ընկան խիզախ քո հոր ձեոքով
Ու կըրծեցին ակռաներով հողը իրենց արնով ներկած։
Քաջ էր հայրըդ պատերազմում, ոչ ահ գիտեր և ոչ էլ մահ,
Որի համար ոստանն ամբողջ այսօր նըրա սուգն է անում։
Դառնագին վիշտ պատճառեցիր ծընողներիդ, այ իմ Հեկտոր,
Բայց, ամենից ավելի շատ ի՛նձ ցավ տըվիր անտանելի։
Գեթ մեռնելիս դու անկողնից ձեռքերըդ ինձ չերկարեցի՜ր,
Ոչ էլ խելոք, քաղցըր մի խոսք ասացիր ինձ վերջին անգամ,
Որ հիշեի՜ ես շարունակ օր ու գիշեր քեզ սըգալիս»։
Այսպես ողբաց Անդրոմաքեն, ձայնակցեցին նըրան կանայք,
Որից հետո աղեկըտուր ըսկըսեց ողբն իր Հեկաբեն.
«Հեկտո՛ր, բոլոր որդիներիս մեջ ամենեն,դու սիրելիս,
Դու սիրելի էիր նաև աստվածներին, որոնք ահա՛
Քո մահից ետ մինչև անգամ հոգ են տանում վըրադ, որդիս։
Անագորույն Աքիլլը քո եղբայրներին ծախեց բոլոր՝
Ծովից անդին՝ Սամոս, Իմբրոս և անմատույց Լեմնոսի մեջ,
Բայց նա միայն հոգի՛դ խըլեց երկայնաշեշտ իր սըլաքով
Ու քարշ տըվեց քո ըսպանած Պատրոկլեսի շիրիմի շուրջ
(Որին սակայն Աքիլլեսը հարություն տալ չըկարեցավ),
Եվ դու ահա քո պալատում թարմ ես, անեղծ ու անվըթար,
Նըման նըրա, որին խոցեց Ապոլլոնը հանկարծահաս
Արծաթափայլ իր աղեղից թըռած թեթև նետերով դյուր»։
Այսպես ասաց մայրը լալով, և բոլորը ձայնակցեցին,
Ապա ողբի հերթը հասավ Հեղինէին լալահառաչ.
«Հեկտո՛ր, բոլոր տագրերիս մեջ սիրելագույնդ իմ հարգարժան.
Ա՜խ, երանի չըլինեի ես ամուսինն Ալեքսանդրի,
Որ չըբերեր ինձ Տըրոյա. ո՜ւր էր թե վաղ մեռնեի ես։
Լըրանում է իմ հարսնության քըսաներորդ տարին[47] ահա՛,
Որ հայրենիքն իմ հարազատ թողած հեռու՝ այստեղ եմ ես,
Բայց չեմ լըսել մինչև հիմա քեզնից մի խոսք նախատալից։
Թե տագրերես ու տալերես մեկը հանկարծ, կեսուրըս կամ,
Ինձ կըշտամբեր,— իսկ կեսրարըս հոր պես է միշտ եղել ինձ հետ,—
Դու քաղցրությամբ, խոհեմաբար հանդիմանում էիր նըրան։
Դըրա համար, ա՛յ իմ Հեկտոր, քեզ հետ նաև ի՛նձ եմ ողբում,
Ինձ՝ թըշվառիս, որ մընացի անօգնական բոլորովին,
Քանզի ամբողջ Տըրոյայում չունեմ ուրիշ մի բարեկամ,
Որ կարեկցի, գըթա վըրաս. խույս են տալիս բոլորն ինձնից»։
Այսպես ասաց և բոլորով լացին երկար, հառաչեցին,
Որից հետո Պրիամը ծեր առաջ գալով՝ այսպես ասաց.
«Արդ, գընացե՛ք, տըրոյացիք, և փայտ բերեք Իդա սարից.
Աքայեցոց հարձակումից մի՛ վախենաք բոլորովին։
Աքիլլեսը հանդիսավոր խոսք տըվեց ինձ նավատորմում,
Թե չի կըռվի ու չի թողնի, որ նեղություն պատճառեն մեզ
Մինչև չանցնի տասնը մեկ օր, ու տասներկրորդ այգը շողա»։
Այսպես ասաց, և լըծեցին մարդիկ իրենց եզն ու ջորին
Ու սայլերով, իրար ետև քաղաքից դուրս ելան իսկույն;
Ինն օր անվերջ փայտ կըրեցին ու դիզեցին քաղաքից դուրս,
Իսկ տասներորդ այգը երբ որ արշալուսվեց երկրի վըրա,
Դուրս բերեցին ապարանքից Հեկտորի դին լաց ու կոծով
Եվ հանելով խարույկն ի վեր՝ կըրակ տըվին փայտակույտին։
Եվ վարդամատն Առավոտը երբ որ ծագեց ծիրանափառ,
Քաղաքից դուրս եկած մարդիկ հավաքվեցին խարույկի շուրջ.
Նախ հանգցըրին կարմիր գինով մեծ խարույկի կըրակը վառ,
Ապա ընկեր ու ազգական, հարազատներն այրեցյալի
Հավաքեցին ճերմակ աճյունն ու թըրջելով արտասուքով՝
Դըրին ոսկյա սափորի մեջ, որ ծիրանի քողով ծածկած
Իջեցրին խոր ու խավարչուտ գերեզմանում ու ծածկեցին։
Ապա բերին մեծ-մեծ քարեր ու շարեցին նըրա վըրա,
Կանգնեցրին մեծ մի հողաթումբ, դետեր դըրին շիրիմի մոտ,
Որ հետևեն աքայեցոց հանկարծական հարձակվելուն։
Թաղման հանդեսն ավարտելով քաղաք դարձան տըրոյացիք
Ու հավաքված դիցասընունդ Պրիամոսի ապարանքում,
Սըգո առատ սեղանի շուրջ՝ կերան բոլորն ու խըմեցին։
Քաջ Հեկտորի թաղումն այսպես շըքեղ կերպով կատարեցին։
Ծանոթագրություններ
- ↑ Արամազդ — հայ դիցաբանության մեջ համապատասխանում է հունական Զևսին կամ Դիոսին։
- ↑ Ատրիդես — Ատրևսի որդին՝ Ագամեմնոնը։
- ↑ Ապոլլոնի ցուպը ոսկյա — Կրոնական իշխանության խորհրդանիշ է։
- ↑ քաղաքը Պրիամի — Տրոյան։
- ↑ վարսակալն ասավածային — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։
- ↑ տուժեն քո սուրսայր սլաքներով — Հանկարծակի վրա հասնող մահը հին հույները բացատրում էին նրանով, որ Ապոլլոնը կամ նրա քույր Արտեմիսը նետահարում էին մարդկանց (Ապոլլոնը՝ տղամարդկանց, Արտեմիսը՝ կանանց)։
- ↑ վառ խարույկներ բորբոքելով — Հոմերոսյան ժամանակաշրջանում սպանվածներին հիմնականում դիակիզում էին։
- ↑ ճենճեր — այստեղ` իբրև զոհ մատուցվող կենդանու յուղը, որը մսեղիքի որոշ մասերի հետ այրվում էր՝ ի պատիվ տվյալ աստծո։
- ↑ շաներես — «Անամոթ», շունը «անամոթության» խորհրդանիշն էր։
- ↑ պարգևների մեծը քոնն է — «Պատերազմական ավարը» բաժանելիս թագավորն առաջինը ընտրելու իրավունքն ուներ։ Ավարը բաշխվելուց հետո մասնավոր սեփականություն էր դառնում։
- ↑ Ինչպես այստեղ, այնպես էլ վիպերգության բազմաթիվ այլ դրվագներում ակնառու է, որ հոմերոսյան հերոսների արարքները ղեկավարվում են աստվածների կամքով։
- ↑ եղջերվասիրտ — Եղնիկը (եղջերուն) հին հույները համարում էին վախկոտության խորհրդանիշ։
- ↑ մական — Աստ՝ գայիսոնի իմաստով, որպես իշխանության խորհրդանիշ։ Ժողովում տրվում էր նրան, ով ձայն էր խնդրում։
- ↑ ձեզանից էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի — Հոմերոսյան ըմբռնումներով՝ հերոսների ամեն մի նոր սերունդ նախորդից թույլ էր։
- ↑ քաջերի դեմ լեռնաբնակ — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։
- ↑ աստվածուհի մորից ծնված ― Հին Հունաստանի հերոսները համարվում էին «աստվածազարմ», մինչդեռ հասարակ ժողովուրդը «երկրածին» էր։
- ↑ սուրհանդակներ Արամազդի — Պատգամաբերները, սուրհանդակները աստվածների հատուկ հովանավորության տակ էին գտնվում և անձեռնմխելի էին։
- ↑ Աքիլլեսը Պելևս արքայի և ծովափն Թետիս աստվածուհու որդին էր։
- ↑ Թեբե՝ նվիրական քաղաքը Էտիոնի — Նկատի ունի փոքրասիական Թեբեն, որտեղ իշխում էր էտիոնը՝ Անդրոմաքեի հայրը։
- ↑ Քրիսեսի այդ աղոթքից — Նկարագրվում է զոհաբերության ծեսը։
- ↑ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին — Հին հույների պատկերացմամբ՝ զոհը մատուցելիս աստվածները և զոհաբերողները միասին խնջույքի էին նստում։
- ↑ Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։
- ↑ ձախ ձեռքով նրա ծունկը բռնած, աջով՝ կզակն — Խնդրանք, աղերսանք արտահայտող շարժում (ժեստ)։
- ↑ աչեղ Հերան — Դիցաբանության մեջ Հերան պատկերված է կովի մեծ աչքերով և սպիտակ մարմնով, գեղավարս մի կին։ Ոչ միայն հին Եգիպտոսում, այլև հույների մոտ, Հոմերոսից շատ առաջ գոյություն ուներ կենդանակերպ աստվածների պաշտամունքը։ Օրինակ, Հերային պաշտում էին կովի կերպարանքով, Զևսին՝ ցուլի և այլն։
- ↑ առաջ խորհուրդ արավ... ծերերի հետ խոհեմազարդ — Այսինքն՝ ծերակույտի, որտեղ խնդիրները քննվում էին՝ նախքան ժողովրդական ատյանի քննաթյանը ենթարկելը։
- ↑ Վերարկուից մինչև շապիկ — Վերարկուն հույների վերնազգեստն էր, որ հագնում Էին քիտոնի (անթև շապիկի) վրայից։
- ↑ Հրի՞ն պիտի տրվեն միթե... նվերները մաքուր գինու և աջ ձեռքերն՝ առհավատչյա մեր միության — Հավատարմության երդում տալիս հույները աստվածներին գինի էին հեղում (կամ ձոնում), այսինքն՝ գինով ցողում էին գետինը, և միացնում էին ձեռքերը։
- ↑ զատիր ցեղ-ցեց և տոհմ առ տոհմ — Նեստորի այս խորհուրդը արտացոլում է այն իրողությունը, որ տոհմական կարգերում, հոմերոսյան ժամանակաշրջանից էլ առաջ, բանակը կազմակերպվում էր ըստ տոհմերի ու ցեղերի։
- ↑ Զննի կառքի մասերն ամեն — Հոմերոսի դարաշրջանում հեծելազոր չկար, առաջնորդները կռվում էին մարտակառքերով, որոնց զույգ ձիեր էին լծված, իսկ շարքայինները հետևակ էին։
- ↑ Ամեն զինվոր հավերժական աստվածներից մեկն ու մեկին — Ամեն մի ցեղ իր հովանավոր աստվածն ուներ։
- ↑ Եզը (ցուլը) հոմերոսյան դարաշրջանում ապրանքափոխանակության համարժեքն էր։
- ↑ Զի ծովային գործերի մեջ ջանախնդիր չէին նրանք — Արկադիան ելք չուներ դեպի ծով։
- ↑ խիզախ Տլիպոլեմը — Հերակլեսի որդին։
- ↑ Ստիքսի ծանր երդման ուղխերից մի վտակ է նա — Ստիքսը ստորերկրյա թագավորության գետն է, որի ջրերով երդվում էին աստվածները։
- ↑ Տիփոնևսը (Տիփոն) հարյուր գլխանի մի հրեշ էր, որին Հերան ծնել էր Տարտարոսից՝ ընդդեմ Զևսի։ Զևսը նրան հաղթեց իր կայծակներով, նետեց Երկրի ընդերքը և վրան լեռներ բարձրացրեց։
- ↑ «Թզուկները» առասպելական ցեղ էին, որոնք իբր ապրում էին առասպելական Օվկիանոսի ծայր հարավում։ Նրանց հետ ամենամյա պատերազմներ էին մղում դեպի հարավ չվող կռունկները։
- ↑ աստվածատիպ Պարիսը — Նույն ինքը՝ Ալեքսանդրը, որը Ափրոդիտե աստվածուհու օգնությամբ առևանգեց Մենելավոսի գեղեցկուհի կնոջը՝ Հեղինեին։ Պարիսը ընկավ Տրոյական պատերազմում, դառնալով նաև Տրոյայի կործանման պատճառը։
- ↑ քարե շապիկ հագած էիր — Այսինքն՝ քարկոծվելով սպանված կլինեիր։
- ↑ Աստղիկ — Հայկական դիցաբանության մեջ համարվում է սիրո և հեշտասիրության աստվածուհին և համապատասխանում Է հունական Ափրոդիտեին։
- ↑ Իրիսը աստվածների, հատկապես Հերայի և Զևսի, սուրհանդակն է։
- ↑ ամազոնները այրասիրտ — Ամազոնները միաստինք, պատերազմամոլ կանայք էին, որոնք, առասպելի համաձայն, ոչնչացնում էին իրենց արու զավակներին, իսկ դուստրերին պահում էին և դարձնում ռազմիկներ։
- ↑ Անտենորը Պրիամոսի ընկերն է, ոչ թե որդին։
- ↑ Ալեքսանդրի մեղքի համար, որ... ծաղրել էր աստվածուհյաց — Ակնարկ է Պարիսի դատաստանի առասպելի վերաբերյալ։ Պելևսի և Թետիսի հարսանիքին մասնակցում էին բոլոր աստվածները. միայն պառակտության աստվածուհի Էրիսը չէր հրավիրվել խնջույքի։ Վիրավորված Էրիսը հարսանյաց սեղանին մի ոսկե խնձոր է գցում, որի վրա գրված էր՝ «ամենագեղեցիկին»։ Դրա պատճառով վեճ է սկսվում Հերայի, Աթենասի և Ափրոդիտեի (Աստղիկ) միջև։ Այդ վեճը պետք է լուծեր Պարիսը (Ալեքսանդրը), որն այդ ժամանակ հովիվ էր Իդայում (դեռ նորածին՝ նրա մայրը՝ Հեկաբեն, նրան գցել էր հովիվների մոտ, որովհետև երազում տեսել էր, որ ինքը մի այրվող խանձող է ծնել, որից ամբողջ Տրոյան բռնկվել է)։ Հերմեսը երեք աստվածուհիներին բերում է Պարիսի մոտ, Հերան նրան խոստանում է իշխանություն, Աթենասը՝ մարտական փառք, իսկ Ափրոդիտեն՝ գեղեցկագույն կնոջ սեր։ Պարիսը խնձորը տալիս է Ափրոդիտեին, որն էլ հետագայում օգնում է նրան առևանգել Հեղինեին։ Այդ ժամանակից էլ Հերան և Աթենասը ատում էին Պարիսին և Տրոյան։
- ↑ Պարկյանք — Պարկյան քույրերը ճակատագրի աստվածուհիներն են (տե՛ս Երգ տասնմեկերորդ, տ. 131-ի ծանոթագրությունը)։
- ↑ Լեսբոս կղզուց մինչև Փռյուգիա, ուր Մարկոսն էր թագավորում — Մարկոսը Լեսբոսի առասպելական արքան է. նրա անունը նշանակում է «երանելի»։
- ↑ թեպետև քար — Նիոբեն, զավակների կորստից հետո, վշտից դառնում է արտասվող ապառաժ։
- ↑ Լրանում է իմ հարսնության քսաներորդ տարին — «Իլիականում» նկարագրվում են Տրոյական պատերազմի տասներորդ տարվա իրադարձությունները։ Տրոյական պատերազմն սկսվեց Հեղինեի առևանգումից տասը տարի անց։ Սյսպիսով, Հեղինեն իրոք, քսան տարի էր, ինչ Տրոյայում էր։