«Ուիլյամ Բլեյք»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ. === *** === Փոքրիկ ճանճի
Ամռան խաղը
Անմիտ ձեռքով իմ
Ընդհատվեց:
Նմա՞ն եմ ես
Քեզ՝ ճանճին,

(Տարբերություն չկա)

20:05, 20 Օգոստոսի 2012-ի տարբերակ

Փոքրիկ ճանճի
Ամռան խաղը
Անմիտ ձեռքով իմ
Ընդհատվեց:
Նմա՞ն եմ ես
Քեզ՝ ճանճին,
Թե՞ միգուցե
Դու ինձ՝ մարդուս:
Քանզի պարում եմ ես,
Խմում ու երգում,
Մինչ խելառ մի ձեռք
Կջարդի թևերն իմ:
Ու միտքն է կյանք,
Եվ ուժ ու շունչ,
Երբ միտք չկա,
Մահն է միայն:
Ճանճն եմ ես
Երջանիկ,
Արդյոք ապրում եմ,
Թե մահանում:
թ․ Ա․ Բեքարյան