«Ծերունին կամրջի մոտ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ծերունին կամրջի մոտ |հեղինակ = Էռնեստ Հեմինգուեյ |թարգմանիչ = Սարգիս Փանոս...»:)
 
չ
 
Տող 7. Տող 7.
  
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Պատվածք]]
+
[[Կատեգորիա:Պատմվածք]]
 
Պողպատաշրջանակ ակնոցով ու փոշոտ շորերով ծերունին նստեց ճամփեզրին։ Պոնտոնային մի կամուրջ հատում էր գետը, եւ սայլերը, բեռնատարները եւ տղամարդիկ, կանայք ու երեխաները այդտեղով էին անցնում։ Ջորեքարշ սայլերը զինվորների օգնությամբ, որոնք հրում էին անվաճաղերին հենվելով, կամուրջից ծանրորեն բարձրանում էին թեք ափը։ Բեռնատարները ճռնչում էին եւ ապա առաջ ընթանում, իսկ գյուղացիները հաիվ էին ոտքերը քարշ տալիս մինչեւ կոճերն հասնող փոշու մեջ։ Մինչդեռ ծերունին անշարժ նստած էր այնտեղ։ Նա չափազանց հոգնած էր ավելի հեռուն գնալու համար։
 
Ընթացիկ տարբերակը 15:56, 9 Դեկտեմբերի 2024-ի դրությամբ

Ծերունին կամրջի մոտ

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Սարգիս Փանոսյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ»_(1_հատոր)

Պողպատաշրջանակ ակնոցով ու փոշոտ շորերով ծերունին նստեց ճամփեզրին։ Պոնտոնային մի կամուրջ հատում էր գետը, եւ սայլերը, բեռնատարները եւ տղամարդիկ, կանայք ու երեխաները այդտեղով էին անցնում։ Ջորեքարշ սայլերը զինվորների օգնությամբ, որոնք հրում էին անվաճաղերին հենվելով, կամուրջից ծանրորեն բարձրանում էին թեք ափը։ Բեռնատարները ճռնչում էին եւ ապա առաջ ընթանում, իսկ գյուղացիները հաիվ էին ոտքերը քարշ տալիս մինչեւ կոճերն հասնող փոշու մեջ։ Մինչդեռ ծերունին անշարժ նստած էր այնտեղ։ Նա չափազանց հոգնած էր ավելի հեռուն գնալու համար։

Ես պետք է հատեի կամուրջը, զննեի պլացդարմը, իմանալու, թե որ կետում է թշնամին առաջխաղացել։ Կատարելով առաջադրանքը՝ ես վերադարձա կամրջով։ Հիմա շատ սայլեր չկային ու մարդիկ էլ սակավ էին երեւում, բայց ծերունին դեռ այնտեղ էր։

— Որտեղի՞ց եք գալիս,— հարցրեցի նրան։

— Սան֊Կառլոսից,— ասաց նա եւ ժպտաց։

Դա նրա ծննդավայրն էր, եւ որովհետեւ հաճելի էր հիշել այդ, նա ժպտաց։

— Ես կենդանիներ էի խնամում,— բացատրեց նա։

— Օ՜,— ասացի ես՝ լավ չհասկանալով։

— Այո,— ասաց նա,— հասկանում եք, ես մնացի կենդանիներին խնամելու։ Վերջիններից մեկը ես էի, որ թողեցի Սան֊Կառլոս քաղաքը։

Նա նման չէր ոչ հովվի եւ ոչ էլ նախրորդի․ ու ես նայեցի նրա սեւ, փոշոտ շորերին ու նրա թուխ, փոշոտ դեմքին, պողպատե շրջանակով ակնոցին եւ ասացի․

— Ի՞նչ կենդանիներ էին։

— Տարբեր կենդանիներ,— ասաց նա եւ օրորեց գլուխը։— Ես ստիպված էի թողնել նրանց։

Ես նայում էի կամրջին ու Աֆրիկան հիշեցնող Էբրոյի դելտայի երկրամասին եւ ցանկանում իմանալ, թե որքան ժամանակից կտեսնենք թշնամուն եւ ամբողջ ժամանակ ականջ էի դնում՝ սպասելով առաջին աղմուկներին, որ պիտի գուժեին, թե երբեմնի խորհրդավոր իրադարձությունը կոչվում էր բախում, իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ։

— Ի՞նչ կենդանիներ էին,— հարցրեցի ես։

— Բոլորը միասին երեք կենդանիներ,— բացատրեց նա։— Երկու այծ էին, մի կատու եւ աղավնիների չորս զույգ։

— Եվ դուք ստիպված էիք թողնե՞լ նրանց,— հարցրեցի ես։

— Այո։ Հրաձգության պատճառով։ Հրաձգության պատճառով կապիտանն ինձ ասաց, որ գնամ։

— իսկ դուք ընտանիք չունե՞ք,— հարցրեցի ես՝ նայելով կամրջի հեռավոր ծայրը, ուր վերջին մի քանի սայլերը շտապում էին դեպի ափի թեքվածքը։

— Ոչ,— ասաց նա,— ես միայն կենդանիներ էի պահում։ Կատուն, անշուշտ, լավ կլինի։ Մի կատու կարող է հոգ տանել իր մասին, բայց ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կպատահի մյուսներին։

— Ի՞նչ քաղաքականության եք հարում,— հարցրեցի ես։

— Ես հեռու եմ քաղաքականությունից,— ասաց նա։— Ես յոթանասունվեց տարեկան եմ։ Ես տասներկու կիլոմետր եմ անցել եւ կարծում եմ, որ հիմա ավելի հեռուն գնալ չեմ կարող։

— Կանգառի համար այստեղ հարմար չէ,— ասացի ես։— Եթե կարող եք, ճանապարհի վերեւում, ուր Տորտոսայի[1] ճամփաբաժաններն են, բեռնատարներ կան։

— Ես մի քիչ կսպասեմ,— ասաց նա,— եւ հետո կգնամ։ Ո՞ւր են գնում բեռնատարները։

— Բարսելոնայի կողմը,— ասացի նրան։

— Այդ կողմերում ես ոչ մեկին չգիտեմ,— ասաց նա,— բայց շատ շնորհակալ եմ։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում։

Նա մտահոգ ու հոգնած նայեց ինձ, հետո, ցանկանալով հոգու տագնապը կիսել որեւէ մեկի հետ, ասաց․

— Կատուն լավ կլինի, համոզված եմ։ Կարիք չկա անհանգստանալ կատվի համար։ Բայց մյուսները։ Հիմա դուք ի՞նչ եք մտածում մյուսների մասին։

— Դե, նրանք էլ հավանաբար լավ կլինեն։

— Դուք այդպե՞ս եք կարծում։

— Ինչու չէ,— ասացի ես՝ նայելով հեռավոր ափին, ուր այժմ սայլեր չկային։

— Բայց նրանք ի՞նչ են անելու հրաձգության տակ, երբ հրաձգության պատճառով ինձ էր ասված հեռանալ։

— Աղավնիների վանդակը բա՞ց եք թողեք,— հարցրեցի ես։

— Այո։

— Նրանք հետո կթռչեն։

— Այո, նրանք, անշուշտ, կթռչեն։ Բայց մյուսները։ Ավելի լավ է չմտածել մյուսների մասին,— ասաց նա։

— Եթե դուք արդեն հանգստացել եք, ես գնամ,— համոզեցի ես։— Այժմ վեր կացեք եւ փորձեք քայլել։

— Շնորհակալ եմ,— ասաց նա եւ ոտքի կանգնեց, օրորվեց ու նորից նստեց փոշու մեջ։

— Ես կենդանիներ էի խնամում,— ծուլորեն, բայց ոչ ինձ համար, ասաց նա։— Ես միայն կենդանիներ էի խնամում։

Ոչնչով հնարավոր չէր օգնել նրան։ Զատիկի կիրակին էր, եւ ֆաշիստներն առաջ էին շարժվում Էբրոյի ուղղությամբ։ Գորշ, ամպամած օր էր ցածր երկնքով, այնպես, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրանում։ Այդ եւ այն փաստը, որ կատուները գիտեն ինչպես հոգ տանել իրենց մասին, միակ հաջողությունն էր, որ ծերունին երբեւէ կունենար։
  1. Տորտոսա— քաղաք Իսպանիայում, Էբրո գետի ափին։