Changes
<FONT SIZE="+2">Histoire et vérité</FONT>
<div style="margin-left:200px;">
<center>* * *</center>
Ներկայացվող հատվածը «Պատմություն և ճշմարտությունը գրքից է, որը փիլիսոփան կազմել է 50-60 թթ. գրած հոդվածների հիմքի վրա։
</div>
==Աշխատանք և խոսք==
Մեր կյանքում խոսքի և աշխատանքի կապը ամենաակնառու կերպով վկայում է այն մասին, թե ինչ լարվածություն են ստեղծում անհատական գոյության դինամիկան և քաղաքակրթությունների ցավագին ընթացքը: Այդ կապը միաժամանակ մեր գոյապայմանի ամենասկզբնական ու ամենահիմնա. կան հոդն է և պատմության զարգացրած մշակույթների ու տեխնիկաների ամենանուրբ արդյունքը: Ահա ինչու դրան կարելի է հանդիպել ձևավորման վիճակում ասելու և անելու ֆենոմենոլոգիական ամենատարրական վերլուծության մեջ և դա նկատել անչափ բարձր ու բարդ մակարդակով այն խնդիրներում, որ մեր օրերում տեխնիկական քաղաքակրթության մեջ առաջադրում է գրականության իրավիճակը հիմք ունենալով համալսարանի ճգնաժամը, տեխնիկական ուսուցման ուղղվածությունը արդյունաբերական մեխանիզացիայի հումանիստական հիմնախնդիրները և այլն: Արդ, մենք կփորձենք մտորել սրա շուրջ անդրադառնալով երկու ծայրակետերին՝ արմատական կողմին և արդիական կողմին, կփորձենք դիտարկել աշխատանքի ու խոսքի նախահիմքերի տեսանկ յունից և աշխատանքի ու խոսքի քաղաքակրթության ժամանակակից խնդիրների տեսանկյունից Խոսքի ուժի ու կարողության վերաբերյալ մեր մտորումներով ստեղծված այս ինտերմեդիան կբաժանի այդ երկու ուղղությունները: