Changes
Վարձու աշխատանքում խոսքի ծառայությունը կպահպանվի աշխատանքի սոցիալական օտա րումներից» ավելի, քանի որ այն համապատասխանում է առավել տևական խնդիրների, որոնք ավարտուն, ավելի ու ավելի մասնակիացող, մից րինակ դարձող աշխատանքի մեջ առաջադրում է մարդու «օբյեկտիվացումը»: Ոչինչ չի կարող ավելի կործանարար լինել, քան այս խնդիրները Ժխտելը հանուն աշխատանքի «ապառտարման» առավել հրատապ հարցերի: Ամեն մտածողու թյուն ու ամեն գործողություն պիտի խորապես դիտարկված լինեն` կախված վտանգների անխուսափելիությունից, ինչպես նաև տևականությունից:
1. Խոսքի առաջին ծառայությունը աշխատանքին ես համարում եմ աշխատանքի բաժանման հետևանքների մեղմացումը: Այստեղ մենք հանդիպում ենք մտահոգիչ խնդիրների մի ամբողջության, որի հետ հաշվի է նստում արդյունաբերական աշխատանքի սոցիալական հոգեբանությունը. ավելի ցածր աստիճանում խոսքի մեղմացուցիչ ֆունկցիան համապատասխանում է արտաղրամասերում ժամանցի, շաղակրատանքի ունեցած դերին, երբ առաջադրանքներն այնքան մաս նատված ու միօրինակ են, որ ավելի լավ է մինչև վերջ ավտոմատացվեն և աշխատանքը զուգակցվի մի տեսակ ուղեղի զգոնությամբ ու աշխատողի միտքը զբաղվի մեկ այլ բանով՝ շաղակրատան: քով, զրույցներով, երաժշտությամբ և, ինչու ոչ, ուսուցողական դաստիարակությամբ և այլն:*<ref group="Ծանոթագրություններ">Friedmans, "Où va le travail humain? Des cours aux oreilles", p.207 et suiv.</ref><ref> Աոավել բարձր աստիճանում այդ մեղմացուցիչ ֆունկցիան ստանում է արտադրամասերում աշխատատեղերը միասին վերահսկելու, ձեռնար կությունում, մինչև իսկ համաշխարհային շուկաներում ծավալվող առանձին օպերացիաների շաղկապվածությունը ըմբռնելու ձև։ Արտադրության այդ վերահսկումն ու ըմբռնումը ասես այն «ներքին խոսքն» են, որը որոշում է մասնական աշխատանքի տեղը և իմաստավորում այն: Առավել բարձր աստիճանում այդ մեղմացուցիչ: ֆունկցիան նույնանում է մասնագիտական բաց մակողմանի ձևավորման հետ, որը թույլ է տալիս փոխել աշխատատեղը, պայքարել ավտոմատիզմի առաջացրած դիմազրկման դեմ։ Ակնհայտ է, որ աշխատանքի և խոսքի մեր դիալեկտիկան մեզ հանգեցնում է նաև տեխնիկական ուսուցման առաջ քաշած բուն խնդիրներին, այդ ուսուցումն անպայմանորեն ունի երկու երես. մեկն ուղղված է պրոֆեսիոնալ մասնագիտացման ձևավորման նը, մյուսը՝ ընդհանուր մշակույթին, ամենաուտիլիտար ձևավորումն արդեն իսկ ունենում է մշակութային արժեք, հենց որ ձեռքի հմտությունը ստորադասում է ֆիզիկա-մաթեմատիկական տիպի տեսական գիտությանը։ Գրականությունն ու պատմությունը դադարում են օժանդակել» աշխարհի վերաբերյալ պրոֆեսիոնալ հայացքի ձևավորմանը և հաստատում են, որ տեխնիկական ուսուցումն իսկապես մշակույթ է:
Ամենաբարձր աստիճանում մեղմացուցիչ ֆունկցիան այն տեղում է, որը աշխատանքին հաղորդում է սոցիալական իմաստ։ Պատահական չէ, որ գրքերն են, «Կապիտալի» նման գիրքն է ընկած ժամանակակից հեղափոխությունների հիմքում: Ի վերջո, խոսել աշխատանքի մասին նշանակում է մոտենալ քաղաքական մարդու խոսքին: Քանզի երբ իշխանության գլխին քաղաքագետ չի կանգնած, ապա քարոզչի նման նա օգտվում է խոսքի վտանգավոր հնարավորությունից։ Ժորժ Նավելի խորիմաստ ասույթի հենց ճշմարտությանը վերաբերող մասն է մեջբերում Ֆրիդմանը, «Աշխատանքի մեջ կա մի տխրություն, որից ապաքին վում են քաղաքականությանը մասնակից դառ նալով»: