«Կախարդան թելը»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սահմաններ |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = Սամվել Թավադյան |աղբյո...»: |
No edit summary |
||
| Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = |
|աղբյուր = |
||
}} |
}} |
||
<poem><center> |
|||
Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ: |
Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ: |
||
| Տող 14. | Տող 14. | ||
Աղբյուր` Գրանիշ |
Աղբյուր` Գրանիշ |
||
</center></poem> |
|||
Ընթացիկ տարբերակը 12:40, 17 մարտի 2025-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ:
Այդպես էլ եղավ: Թեսևսը անկարող էր իմանալ, որ լաբիրինթոսից այն կողմ` ժամանակի լաբիրինթոսն է, որտեղ նրան սպասում է Մեդեան: Այնուհետև թելը անհետացավ, լաբիրինթոսն էլ: Եվ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է մեր շուրջը – լաբիրինթո՞ս, խորհրդավոր տիեզե՞րք, թե կործանարար քաոս:
Մեր ճակատագիրն է երևակայել, կարծես թե թելը և լաբիրինթոսը գոյություն ունեն: Մենք երբեք թել չենք պահել մեր ձեռքերում: Գուցեև, մենք գտնում ենք այն և կորցնում հայտնության պահին, երաժշտական հնչյուններում, երազում, բառերում, որ անվանում ենք փիլիսոփայություն կամ էլ պարզ, անկեղծ երջանկության մեջ։
Աղբյուր` Գրանիշ