Changes
:Թույլ ու անճարակ էր բանակի հրամանատարությունը, որովհետև չէր հավատում Հայաստանի անկախությանը։ Հենց սպայությունն էլ թանկ հատուցեց հետագայում։
:Աթարբեկյանի հրահանգով հունվարի կեսերին նախկին պառլամենտի շենքում հավաքվեցին շուրջ 1000 հայ սպաներ։ Շենքը գնդացիրներով շրջապատված էր։ Այնտեղից նրանց երեք խմբով ոտքով քշեցին Աղսթաֆա, ճանապարհին թալանելով ու ծաղրուծանակի ենթարկելով։ Պատկերացնում եք, ծերունազարդ Նազարբեկյանին ձմռան կեսին (այդ տարի խիստ ձմեռ է եղել) ոտքով քշում են հազարավոր կիլոմետրեր։ Սրանց Աղսթաֆայից գնացքով հասցրին Բաքու, ուր վերջնականապես թալանելուց հետո մի մասին պահեցին Բաքվի բանտում, իսկ 500 հոգու ուղարկեցին Ռյազանի համակենտրոնացման ճամբարները։ Ավելի պատվաբեր չէր լինի, եթե այդ սպաները կռվեին ու զոհվեին Կարսի պարիսպների տակ։ Նրանք չկատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և արժանացան այդ ճակատագրին։ Չէ որ նրանց մի մասը սպասում էր Ռուսաստանի գալուն։ Ահա և եկավ Ռուսաստանը ու նրանց տարավ բոլշևիկյան համակենտրոնացման ճամբարները։ Հնուց ավանդված բան է, որ զինվորը հայրենիքը պետք է պաշտպանի մինչև արյան վերջին կաթիլը և նահատակվի կամ հաղթի։ Հայ զինվորը, ցավոք, ավելի հաճախ հերոս է եղել օտարի դրոշի տակ կռվելիս։ Ինչո՞ւ նա չկռվեց իր հայրենիքի համար, հայկական ազգային բանակի կազմում ։ Ինչու էր հայ հրամանատարը թշնամու ուժերը տեսնելուն պես զինվորներին ասում՝ «տղերք, փախեք, փրկվեք» և ինքնասպան լինում։ Փախան ու այսպես «փրկվեցին»։ Դասալքված բանակի սպայության մի մասը գերության քշվեց Թուրքիա, մյուս մասը Ռուսաստան։ Ինչու Հայաստանից աքսորվեցին հայ սպաները։ Արդյոք գա աթարբեկյանների կամքով էր կատարվում։ Իրադարձությունների ականատես հայ քաղաքական գործիչների մի մասը հարցին նման մակերեսային պատասխան է տալիս։ Ս․ Վրացյանը, որ գտնվում էր Երևանում և քաջատեղյակ էր կատարվող անցուդարձին, այդ մասին գրում է․ «Եթե դեկտեմբերի 2֊ից հետո Հայաստան եկած լինեին սեփական ուղեղի տեր բոլշևիկներ և ոչ թե ինքնուրույնությունից զուրկ, թեթևամիտ ու խակ ֆանֆարոններ, պատասխանատվության գիտակցություն ունեցող երեխաներ, Աթարբեկյանի և Ավիսի պես հոգեկան հիվանդներ կամ Կասյանի տիպի անկամ ու ողորմելի մարդիկ.․․ հայ կյանքի շատ պայմաններ այլ կերպ կդասավորվեին»։ Հիմնավորապես սխալ եզրակացություն։ Ընդհանբապես հայ մարդուն յուրահատուկ է քաղակդականությունր առանձին անհատներով բացատրելը։ Սա հոգեբանություն է և այդ հոգեբանությունից այսօր էլ զերծ չենք։ Այստեղ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ դեմոկրատական երկրների կառավարման կանոնակարգը շփոթվում է տոտալիտար ռեժիմի հետ։ Վերջինիս պայմաններում անհատը ծրագրի անթերի կատարողն է, իսկ եթե լինում են անհատներ, որոնք ինքնուրույն են մտածում, նրանք դուրս են մնում «խաղից»։
:Ահա մի փաստարկ, որը պարզ ցույց կտա, որ Հայհեղկոմը ոչ մի իշխանություն չուներ և երկիրը կառավարվում էր Բաքվից ու Մոսկվայից ստացվող ցուցումներով։ Դեռևս դեկտեմբերի վերջին Խորհրդային Հայաստանի «չեկայի» նախագահ Այվազովը հայտնում է Բաքու՝ 11֊րդ բանակի հատուկ բաժնի պետին, որ Կասյանը թույլ չի տալիս սպաներին աքսորել։ Այդ մասին Բաքվից անմիջապես հայտնում են Մոսկվա։ Ստալինն իր մոտ է հրավիրում Մոսկվայում Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Ս․ Տեր֊Գաբրիելյանին և հաշիվ պահանջում ։ Այս ամենից հետո միայն Մոսկվայի ցուցումով հունվարի կեսերին Հայաստան եկավ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի թատերաբեմերում վայրագությամբ աչքի ընկած Գ․ Աթարբեկյանը։