Changes

Գիտակցափոխություն

74 bytes removed, 22:30, 3 Օգոստոսի 2013
/* Գլուխ 2 */
Մարվինի ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, սվորականի պես, զովացուցիչ ջրերի կանգնակի մոտի աթոռակին նստած, թույլ հալյուցինոգեն էր խմում, հայտնի LSD-ի օշարակ անունով։
_ Ի՛նչ կա-չկա, ծեր սրիկա,_ հարցրեց Հեյքն այդ ժամանակներում տարածված ժարգոնով։
_ Ձյուն ու քամի առանց համի,_ արձագանքեց Մարվինը, տալով պարտադիր պատասխանը։
_ Du koomen ta de la klipje?<ref>Սարի՞ց եկար (այստեղ և հետագայում իսպաներեն, իսպանա֊աֆրիկաներեն արտահյատությունները հաճախ ոչ այնքան կապակցված բառերի խումբ են։ Ուստի թարգմանությունւ կարող Է համարվել մոտավոր)։</ref>,– հարցրեց Բիլլին։ (Խառը իսպանա֊աֆրիկաներեն բարբառով խոսելն այդ տարվա նորույթ կատակ֊սրամտությունն էր)։
_ Ja, Mijnheer<ref>Այո, պարոն։</ref>,_ մի քիչ դժկամությամբ պատասխանեց Մարվինը։ Նա այդ պահին պարզապես սիրտ չուներ սուր պատասխան գտնելու։
Բիլլին որսաց դժգոհության երանգը։ Նա հարցականորեն հոնքը բարձրացրեց, փակեց ձեռքի Ջեյմս Ջոյսի <ref>Շեքչին կատակով ակնարկում Է, որ այդ Հեռու դարաշրջանում կոմիքսների ձևով կմատուցվեն մինլև իսկ Ջոյսի գերբարդ սաեղծագործությունները։</ref> թեմաներով կոմիքսը արագ շարժումով սիգար դրեց բերանը, ծայրը կծեց, անուշաբույր կանաչ մի քուլա արտաշնչեց և հարցրեց.
_ Քիթդ կախել ես, ի՞նչ։— ի՞նչ։_ հարցը վատ Էր ձևակերպված, բայց ակնհայտորեն բարեհամբույր երանգ ուներ։
Մարվինը նստեց Բիլլիի կողքին։ Ծանրացած սրտով, և սակայն թաքցնելով իր ընկերոջից, որ տխուր Է, նա բարձրացրեց զույգ ձեռքերը և շարունակեց խոսել Հարթավայրերի հնդկացիների նշաններով։ (Շատ ինտելեկտուալ հակումների տեր երիտասարդներ դեռևս անցյալ տարվա սենսացիոն պրոյեկտոֆիլմի՝ «Դաքոթական երկխոսություն» ազգեցության տակ էին՝ գլխավոր դերերում նորահայտ աստղ Բյորն Ռաքրադիշ (Խելահեղ ձի) և Միլովար Սլավովիվովից (Կարմիր ամպ), ֆիլմում բառերւ լրիվ փոխարինված էին շարժումներով)։
Նրան ընդհատեց միստր Բայգլոուն՝ Սթենհոուփյան դեղատան տնօրենը։ Միստր Բայգլոուն միջին տարիքի՝ յոթանասուն չորսամյա տղամարդ էր։ Նա արդեն սկսել էր թեթևակի ճաղատանալ և փոր էր գցում՝ դեռևս փոքր, բայց նկատելի։ Այնուհանդերձ, միստր Բայգլոուն սիրում էր իրեն ջահել տղայի տեղ դնել։ Այժմ նա դիմեց Մարվինին.
_ Eh, Mijnheer, querenzie tomar la klopje inmensa de la cabeza vefrouvens in forma de ein skoboldash sundae? <ref>Ի՞նչ կասեք, պարոն, կուզեի՞ք ձեր գլխին մի ուժգին, կշտացնող հարված ստանալ հանձին սքոբոլդաշ սանդեի (Հավանաբար հնարովի կերակրատեսակ)։</ref>
Միստր Բայգլոուի և նրա սերնդի մյուս ներկայացուցիչների համար հատկանշական էր երիտասարդական խոսելաձևը չարաշահելը, նրանց շուրթերում կոմիկական էֆեկտը կորում էր, միայն երբեմն, ամենաանհարկի տեղում իրենց իսկ կամքից անկախ դուրս սպրդելով։
_ Schnell <ref>Արագ։</ref>,_ ասաց Մարվինը, զուտ երիտասարդական անողոքությամբ լռեցնելով նրան։
_ Այ քեզ բա՜ն,_ ասաց միստր Բայգլոուն և նեղացած հեռացավ, քայլելուց կոտրատվելով, ինչպես «Կյանքի իմիտացիա» շոուի հերոսները։
Բիլլին զգաց, որ ընկերը վշտացած է։ Դա անհանգստացրեց նրան։ Բիլլին երեսունչորս տարեկան էր, համարյա հասուն տղամարդ։ Նա լավ աշխատանք ուներ՝ մոնտաժային 23֊րդ գծի ավագ վարպետ՝ Փիթերսընի տուփերի գործարանոլմ։ Իհարկե, շարունակում էր իրեն պատանու պես պահել, բայց գիտեր, որ տարիքը որոշակի պարտավորություններ է դնում բոլորի վրա։ Ուստի թաքցնելով անհանգստությունը, Բիլլին շիտակ խոսեց հին ընկերոջ հետ։
_ Մարվին, ի՞նչ է եղել։
Մարվինն ուսերը թոթվեց, քմծիծաղեց և մատներով աննպատակ թմբկահարեց սեղանին։ Նա ասաց.
_ Oiga, hombre, ein Kleinnachtmusik es demansiado, nicht wahr? <ref>Լսիր, մարդ աստծո, գիշերային սիրունիկ երաժշտությունը չափից դուրս ազդել է վրադ, այնպես չէ՞։</ref> Հարցը, որ դու...
_ Պարզ խոսիր,_ ասաց Բիլլին իր տարիքի համար չափից դուրս վսեմորեն։
_ Ներողություն,_ անցնելով անգլերենի, ասաց Մարվինը, — ուղղակի... ա՛խ Բիլլի, այնպե՜ս եմ ուզում ճանապարհորդել։
Բիլլին գլխով արեց։ Նա տեղյակ էր ընկերոջ նվիրական ցանկության մասին։
_ Իհարկե,_ ասաց նա։— նա։_ Ես էլ։
_ Բայց ո՛չ ինձ նման, Բի՛լլի․․․ Ես վառվում եմ ցանկությունից։
Բերեցին սքոբոլդաշ սանդեն։ Մարվինը չնկատեց այն և շարունակեց սիրտը զեղել։
_ Mira <ref>Նկատի ունեցիր։</ref> Բիլլի, այդ միտքն ինձ պարուրել է, ինչպես պոլիէթիլենային փրկարար պարան։ Ես մտածում եմ Մարսի, Վեներայի, կամ իսկապես հեռավոր վայրերի մասին ինչպես Ալդեբերանն ու Անթարեսը և... մի խոսքով գլուխս անընդհատ դրանով է լցված։ Կամ Պրոցիոն 5-րդի Խոսող օվկիանոսը, Ալոլա 2֊րդի եռասեռ հոմինոիդները... ինձ թվում է պարզապէս կմեռնեմ, եթե չտեսնեմ։
_ Անշուշտ,_ ասաց նրա ընկերը,_ ես էլ կուզեի տեսնել։
_ Ոչ, դու չես հասկանում,_ ասաց Մարվինը։— Մարվինը։_ Ոչ թե ուղղակի տեսնել, այլ... այլ ավելի վատ... ուզում եմ ասել, չեմ կարող մինչև կյանքիս վերջն ապրել այս Աթենհոուփոլմ, չնայած կյանքն ուրախ է, լավ աշխատանք ունեմ, հանդիպում եմ իսկապես guapa <ref>Գեղեցիկ, լավ հագնված։</ref> աղջիկների հետ, բայց գրողը տանի, չեմ ուզում բոլորի նման ամուսնանալ երեխաներ մեծացնել և... և... ինչ֊որ բան պակասում է։
Մարվինը սկսեց պատանեկան իր տարիքին հատուկ անկապություններ խոսել։ Սակայն բառերի այդ հեղեղի մեջ սրտաբուխ զգացմունքներ կային։ Բիլլին ի պատասխան գլուխը խորիմաստորեն տարուբերեց։
_ Մարվին,_ մեղմորեն ասաց նա,_ ինձ ամեն ինչ պարզ Է, ինչպես հինգ անգամ հինգը, Սեմի արևը վկա։ Բայց, ախր, նույնիսկ միջմոլորակային ճամփորդությունը մի ամբողջ կարողությոլն արժի։ Դե, իսկ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես անհնար բան Է։
<references/>