― Լսի, ջահել, այստեղ քեզ համար կրկես չի, ես էլ քեզ համար ծաղրածու չեմ, գրողը տանի։ Թե բան ունես ասելու, երգի։ Թե չէ, ճամփադ շարունակի, քանի ոսկորդներդ չեմ կոտրել։
Մարվինը միանգամից տեսավ, որ այդ մարդը քծնամոլ, քաղցրալեզու մարմին վաճառողներից չէ։ Մաքհոնըրիի ճռճռան ձայնի մեջ ստորաքարշության ակնարկ իսկ չկար, ոչ էլ վար ծռված բերանում՝ հաճոյանալու ձգտում։ Ահա մի մարդ, որն ասում էր ինչ մտքով կանցներ և չէր անհանստանում անհանգստանում հետևանքների համար։
― Ես․․․ ես հաճախորդ եմ,― ասաց Ֆլինը։
― Մե՛ծ բան,― խռպոտ բացականչեց Մաքհոնըրին։― Հիմա ի՞նչ է, ուրախությունից գլուխկոնծի՞ տամ։― Նրա չարախինդ պատասխանը և բռի, անկախ պահելաձևը Մարվինին վստահություն ներշնչեցին։ Նա, իհարկե, գիտեր, որ արտաքինը կարող էր խաբուսիկ լինել, սակայն ախր ուրիշ ի՞նչ կերպ է կարելի մեկնումեկի մասին կարծիք կազմել։ ՄԱրվինը Մարվինը հակված էր վստահելու այդ հպարտ ու չար մարդուն։
― Ես մի քանի ժամվա ընթացքում պետք է բաժանվեմ այս մարմնից,― բացատրեց Մարվինը։― Քանի որ սեփական մարմինս գողացել են, ես փոխարինող մարմնի անհետաձգելի կարիք եմ զգում։ Փող շատ քիչ ունեմ, բայց ուզում եմ ու պատրաստ եմ աշխատել։
― Ինչ պատահի։
― Հա՞։ Օրինակ, կարո՞ղ ես գործարկել մոնքալմամետաղե խառատահաստոց՝ ղեկավարման գերզգայուն վահանակով և ձեռքի խոտանիչով։ Չէ՞։ Իսկ գուցե գլուխ հանես մասնիկների ակընթարթային ակնթարթային սեպարատորի՞ց։ Դա էլ ճաշակովդ չի, հը՞․․․ Վեգայում մի վիրաբույժ ունեմ, որը մարդ է ման գալիս իր ներվ֊իմպուլսային֊շեղման֊սիմուլյատորը ղեկավարելու (հին մոդել, երկու պեդալով)։ Դա էլ ուզածդ չի՞։ Մենք Պոտեմկին 2֊րդում ջազ֊բանդ ունենք, որին ստամոքսաեղջյուրահար է պետք, իսկ Բոյոթսում մի ռեստորան, որը կարիք ունի քթենսիսյան ճաշատեսակներ լավ իմացող խոհարարի։ Հը, էլի չբռնե՞ց։ Միգուցե կարող ես ծաղիկնե՞ր հավաքել Մորիգլիայում, իհարկե, պետք է ի վիճակի լինես ամենաշատը հինգ վայրկյանում կանխազգալ, թե որն է ծաղկելու։ Կամ կարող ես մարմնակետային զոդում անել, թե որ քաջությունդ հերիքի, կամ ֆիլոպոդ ռեկլամային պրոյեկտ ղեկավարել, կամ սողացող ընձյուղի միջանկյալ սիստեմներ կառուցել, կամ․․․ բայց չեմ կարծում, որ ասածներիցս մեկնումնեկը սրտիդ մոտ է, հը՞։
Ֆլինը գլուխը տարուբերեց և մրմնջաց․
― Ա՛հ,― ասաց Մարվինը։
― Հա, էժանության տեսակետից դուք դեռ առավելություն ունեք մեքենաների հանդեպ։ Եվ դա մեր ժամանակներում մեծ բան է։ Ես միշտ մարդկային ցեղի արժանիքն եմ համարել, որ այն երբեք չափից դուրս չի բազմանում։ Մեր բնազդները սիտպում են մեզ շատանալ, մինչդեռ բանականությունը հրամայում է զսպել այդ մոլուցքը։ Մենք մնան ենք այն հորը, որը շատ որդիներ է ծնել, բայց ճար է ձնտրում փնտրում ազատվելու բոլորից, բացի մեծից։ Մենք բնազդը կույր ենք անվանում, սկայն բանականությունն էլ է կույր։ Բանականությունն ունի իր կրքերը, սերն ու ատելությունը, ոչ երնեկ այն մտածողին, որի կատարյալ ու ռացիոնալ սիստեմը հիմնված չէ պրիմիտիվ զգացմունքների վրա։ Այդպիսի մարդուն մենք իրավունք չունենք նորմալ համարելու։
― Ես դա չգիտեի,― ասաց Մարվինը։
― Ցավոք ոչ։
― Այդ դեպքում, ինչպես պահանջում է օրենքը, ես քո համար կթարգմանեմ կարևոր նախադասությունները։ Այսպես, ուրեմն․․․ սովորական հայտարարություն այն մասին, որ ընկերությունը պատասխանատու չէ հրդեհի, երկրաշարժի, ատոմային պատերազմի, հին արևի մարելու կամ նոր արևի ծագելու, աստծո կամ աստվածների պատուհասների դեպքում և այլն։ Ընկերությունը համաձայնում է վարձել քեզ ամսեկան ամսական մեկ վարկ աշխատավարձով, չհաշված՝ ճանապարհածախսը Մելդե։ Մելդեում ընկերությունը քեզ կապահովի մելդեական մարմնով, մի ձեռք հագուստով, ուտելիքով ու օթևանով, հոգ կտանի առողջությանդ և բարեկեցությանդ մասին, չհաշված այն ժամանակ, երբ չի կարողանա այդ անել, որի դեպքում չի անի, իսկ դու այդ թերացումը սրտիդ մոտ չպիտի ընդունես։ Այս և ուրիշ ծառայությունների փոխարեն դու պետք է կատարես հրահանգներն ու հանձնարարությունները՝ բացարձակապես վերաբերող գանզերի ձվեր գտնելուն ու հավաքելուն։ Եվ թող աստված գթա քո հոգին։
― Ներեցեք, ինչպե՞ս,― հարցրեց Ֆլինը։