«Խնջույք ճամփեզրին»–ի խմբագրումների տարբերություն
Jump to navigation
Jump to search
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
| Տող 2. | Տող 2. | ||
{{Վերնագիր |
{{Վերնագիր |
||
|վերնագիր = Խնջույք ճամփեզրին |
|վերնագիր = Խնջույք ճամփեզրին |
||
|հեղինակ = [[Արկադի |
|հեղինակ = [[Արկադի Ստրուգացկի]], [[Բորիս Ստրուգացկի]] |
||
|թարգմանիչ = Ջ․ Ղազարյան ( ռուսերենից) |
|թարգմանիչ = Ջ․ Ղազարյան ( ռուսերենից) |
||
|աղբյուր = [[]] |
|աղբյուր = [[«Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ»]] |
||
}} |
}} |
||
[[Category: Արձակ]] |
[[Category: Արձակ]] |
||
16:17, 4 սեպտեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Արկադի Ստրուգացկի, Բորիս Ստրուգացկի |
- Դու պիտի բարիք արարես չարիքից, քանզի այն ուրիշ բանից չես ստեղծի։
- Ռ․ Պ․ Ուորեն
Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պիլմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ 19․․․․ թվականին։
― Ձեր առաջին լուրջ հայտնագործությունը, դոկտոր Պիլման, հավանաբար պետք է համարել այսպես կոչված Պիլմանի ռադիանտը։
― Կարծում եմ՝ ոչ։ Պիլմանի ռադիանտը առաջինը չէ, լուրջ չէ և, իսկապես ասած, ոչ էլ հայտնագործություն է։ Ու բնավ էլ իմը չէ։
― Դուք, երևի, կատա՞կ եք անում, դոկտոր։ Պիլմանի ռադիանտ հասկացությունը գիտե ամեն մի դպրոցական։