«Հողը»–ի խմբագրումների տարբերություն
չ |
|||
Տող 12. | Տող 12. | ||
Մարիան շատ էր կարճահասակ, երկար քիթ ուներ և երկարավուն ծնոտ։ Նա խոսում էր մի քիչ ռնգաձայն և միշտ մխիթարող ձայնով․ «Այո, սիրելիս» կամ՝ «Ոչ, սիրելիս»։ Երբ կանայք վիճում էին լվացքատաշտերի համար, տնտեսուհին ուղարկում էր Մարիային, եւ նա միշտ կարողանում էր հաշտեցնել վիճողներին։ Մի օր տնտեսուհին այդպես էլ ասաց․ | Մարիան շատ էր կարճահասակ, երկար քիթ ուներ և երկարավուն ծնոտ։ Նա խոսում էր մի քիչ ռնգաձայն և միշտ մխիթարող ձայնով․ «Այո, սիրելիս» կամ՝ «Ոչ, սիրելիս»։ Երբ կանայք վիճում էին լվացքատաշտերի համար, տնտեսուհին ուղարկում էր Մարիային, եւ նա միշտ կարողանում էր հաշտեցնել վիճողներին։ Մի օր տնտեսուհին այդպես էլ ասաց․ | ||
+ | |||
— Մարիա, դուք իսկական խաղաղության հրեշտակ եք։ | — Մարիա, դուք իսկական խաղաղության հրեշտակ եք։ | ||
Տող 19. | Տող 20. | ||
Ջոնը հաճախ էր խնդրում, որ Մարիան վերադառնա և իրենց հետ ապրի, բայց Մարիան չէր ցանկանում կանգնել նրանց ճանապարհին (չնայած Ջոնի կինը միշտ էլ լավ էր վարվում նրա հետ) և բացի այդ ինքն արդեն վարժվել էր լվացքատան կյանքին։ Ջոնը լավ տղա էր․ Մարիան նրա և Օլֆիի դայակն էր եղել, և Ջոնը սովորություն ուներ ասելու․ | Ջոնը հաճախ էր խնդրում, որ Մարիան վերադառնա և իրենց հետ ապրի, բայց Մարիան չէր ցանկանում կանգնել նրանց ճանապարհին (չնայած Ջոնի կինը միշտ էլ լավ էր վարվում նրա հետ) և բացի այդ ինքն արդեն վարժվել էր լվացքատան կյանքին։ Ջոնը լավ տղա էր․ Մարիան նրա և Օլֆիի դայակն էր եղել, և Ջոնը սովորություն ուներ ասելու․ | ||
− | + | ||
+ | — Մայրիկը մայրիկ է, բայց իմ իսկական մայրը Մարիան է։ | ||
Երբ ընտանիքը ցրվեց, տղաները նրա համար աշխատանք գտան «Երեկոյան Դուբլին» լվացքատանը, և այդ աշխատանքը նրան դուր եկավ։ Նա միշտ վատ կարծիքի էր եղել բողոքականների մասին, բայց հիմա գտնում էր, որ նրանք հոյակապ մարդիկ են, չնայած չափից ավելի են լուրջ ու հանգիստ, բայց բոլոր դեպքերում, հոյակապ մարդիկ են, որոնց հետ կարող ես գործ ունենալ։ Իսկ հետո ջերմոցում նա ունեցավ իր անկյունը և սկսեց բույսեր խնամել։ Նա ուներ ձարխոտի և ձյութալարի հոյակապ տնկիներ, և երբ որևէ մեկը գալիս էր այցելության, ջերմոցից մեկ֊երկու տնկաշիվ էր տալիս։ Նրան դուր չէր գալիս միայն մի բան՝ ամենուր հոգեփրկիչ թեմաներով բրոշյուրներ կարելի էր տեսնել, մինչդեռ տնտեսուհին այնքան հոյակապ անձնավորություն էր, իսկական լեդի։ Երբ խոհարարուհին հայտնեց, որ թեյը պատրաստ է, Մարիան գնաց կանանց սենյակը եւ հնչեցրեց զանգը։ Քիչ անց, շրջազգեստի փեշով սրբելով գոլորշախաշ ափերը, բլուզների թեւքերը իջեցնելով կարմրած, ուռած դաստակների վրա՝ հայտնվեցին կանայք։ Նրանք տեղավորվեցին սեղանի շուրջ, և խոհարարուհին ու խուլուհամրը թեյ լցրին խոշոր գավաթների մեջ, նախապես ավելացնելով կաթ ու շաքար։ Մարիան հսկեց թխվածքը բաժանելուն և հետևեց, որ կանանցից յուրաքանչյուրը ստանա հասանելիք չորս կտորը։ Ընթրիքի ժամանակ ծիծաղում էին, կատակում։ Լիլի Ֆլեմինգը ասաց, թե Մարիան վստահ է, որ մատանին իրեն բաժին կհասնի, և չնայած Ֆլեմինգը այդ կատակը կրկնում էր այս էլ որերորդ անգամ՝ Սրբերի տոների նախօրեներին, Մարիան ստիպված էր ծիծաղել ու ասել, որ ինքը կարիք չունի ո՛չ մատանու և ո՛չ էլ փեսայի։ Եվ երբ նա ծիծաղեց, նրա մոխրականաչ աչքերը փայլեցին ամաչկոտությունից, իսկ քթի ծայրը համարյա ծնոտին հասավ։ Հետո Ջինջեր Մունին բարձրացրեց թեյի գավաթը և առաջարկեց խմել Մարիայի կենացը, ասելով, որ իհարկե այդ առթիվ լավ կլիներ գարեջուր խմել։ Մինչ Ջինջերը բաժակաճառ էր ասում, մյուս կանայք իրենց գավաթները թխթխկացնում էին սեղանին։ Եվ Մարիան նորից ծիծաղեց, ծիծաղեց այնքան, մինչև որ նրա քթի ծայրր համարյա դիպավ ծնոտին, իսկ նիհար մարմինր սկսեց ցնցվել։ Նա գիտեր, որ Մունին միտք էլ չունի իրեն վիրավորելու, թեև խոսում էր ինչպես բոլոր հասարակ կանայք։ | Երբ ընտանիքը ցրվեց, տղաները նրա համար աշխատանք գտան «Երեկոյան Դուբլին» լվացքատանը, և այդ աշխատանքը նրան դուր եկավ։ Նա միշտ վատ կարծիքի էր եղել բողոքականների մասին, բայց հիմա գտնում էր, որ նրանք հոյակապ մարդիկ են, չնայած չափից ավելի են լուրջ ու հանգիստ, բայց բոլոր դեպքերում, հոյակապ մարդիկ են, որոնց հետ կարող ես գործ ունենալ։ Իսկ հետո ջերմոցում նա ունեցավ իր անկյունը և սկսեց բույսեր խնամել։ Նա ուներ ձարխոտի և ձյութալարի հոյակապ տնկիներ, և երբ որևէ մեկը գալիս էր այցելության, ջերմոցից մեկ֊երկու տնկաշիվ էր տալիս։ Նրան դուր չէր գալիս միայն մի բան՝ ամենուր հոգեփրկիչ թեմաներով բրոշյուրներ կարելի էր տեսնել, մինչդեռ տնտեսուհին այնքան հոյակապ անձնավորություն էր, իսկական լեդի։ Երբ խոհարարուհին հայտնեց, որ թեյը պատրաստ է, Մարիան գնաց կանանց սենյակը եւ հնչեցրեց զանգը։ Քիչ անց, շրջազգեստի փեշով սրբելով գոլորշախաշ ափերը, բլուզների թեւքերը իջեցնելով կարմրած, ուռած դաստակների վրա՝ հայտնվեցին կանայք։ Նրանք տեղավորվեցին սեղանի շուրջ, և խոհարարուհին ու խուլուհամրը թեյ լցրին խոշոր գավաթների մեջ, նախապես ավելացնելով կաթ ու շաքար։ Մարիան հսկեց թխվածքը բաժանելուն և հետևեց, որ կանանցից յուրաքանչյուրը ստանա հասանելիք չորս կտորը։ Ընթրիքի ժամանակ ծիծաղում էին, կատակում։ Լիլի Ֆլեմինգը ասաց, թե Մարիան վստահ է, որ մատանին իրեն բաժին կհասնի, և չնայած Ֆլեմինգը այդ կատակը կրկնում էր այս էլ որերորդ անգամ՝ Սրբերի տոների նախօրեներին, Մարիան ստիպված էր ծիծաղել ու ասել, որ ինքը կարիք չունի ո՛չ մատանու և ո՛չ էլ փեսայի։ Եվ երբ նա ծիծաղեց, նրա մոխրականաչ աչքերը փայլեցին ամաչկոտությունից, իսկ քթի ծայրը համարյա ծնոտին հասավ։ Հետո Ջինջեր Մունին բարձրացրեց թեյի գավաթը և առաջարկեց խմել Մարիայի կենացը, ասելով, որ իհարկե այդ առթիվ լավ կլիներ գարեջուր խմել։ Մինչ Ջինջերը բաժակաճառ էր ասում, մյուս կանայք իրենց գավաթները թխթխկացնում էին սեղանին։ Եվ Մարիան նորից ծիծաղեց, ծիծաղեց այնքան, մինչև որ նրա քթի ծայրր համարյա դիպավ ծնոտին, իսկ նիհար մարմինր սկսեց ցնցվել։ Նա գիտեր, որ Մունին միտք էլ չունի իրեն վիրավորելու, թեև խոսում էր ինչպես բոլոր հասարակ կանայք։ | ||
Տող 25. | Տող 27. | ||
Բայց ինչքան ուրախ էր Մարիան, երբ կանայք թեյելն ավարտեցին, և խոհարարուհին ու խուլուհամրը սկսեցին հավաքել սեղանը։ Նա գնաց իր փոքրիկ ննջասենյակը և հիշելով, որ հաջորդ առավոտ պատարագ է, զարթեցուցիչի սլաքը յոթից տարավ վեցի վրա։ Հետո հանեց իր աշխատանքային հագուստը, տնային կոշիկները եւ իր ամենալավ զգեստը փռեց անկողնու վրա, իսկ տոնական փոքրիկ կոշիկները դրեց մահճակալի մոտ։ Մինչ կանգնած էր հայելու առաջ, նա վերհիշեց, թե ինչպես էր հագնվում կիրակի առավոտյան պատարագի գնալիս, երբ դեռատի աղջիկ էր։ Նա տարօրինակ սիրով նայեց իր փոքրիկ մարմնին, որ մի ժամանակ այնքան գեղեցիկ էր թվում։ Չնայած տարիքին, գտավ, որ դա կոկիկ ու հոյակապ մի փոքրիկ մարմին է։ Երբ Մարիան դուրս եկավ, փողոցները փայլում էին անձրևից, ե նա գոհ էր իր հին, մոխրագույն անձրևանոցից։ Տրամվայում տեղ չկար, ստիպված էր նստել վագոնի վերջում, փոքրիկ աթոռակին, դեմքով դեպի մարդիկ։ Նրա կոշիկները հազիվ էին հասնում հատակին։ Նա մտովի կարգավորեց գնումների հաջորդականությունը ու գտավ, որ լավ է, երբ մարդ ոչ մեկից կախում չունի և ունի իր դրամը։ Հույս ուներ երեկոն շատ լավ անցկացնել և վստահ էր, որ դա այդպես էլ կլինի, բայց անընդհատ մտածում էր և ափսոսում, որ Օլֆին ու Ջոնը չեն խոսում իրար հետ։ Նրանք հիմա շարունակ գժտվում են, բայց երբ փոքր էին, շատ լավ ընկերներ էին․ ինչ արած, այդպիսին է կյանքը։ | Բայց ինչքան ուրախ էր Մարիան, երբ կանայք թեյելն ավարտեցին, և խոհարարուհին ու խուլուհամրը սկսեցին հավաքել սեղանը։ Նա գնաց իր փոքրիկ ննջասենյակը և հիշելով, որ հաջորդ առավոտ պատարագ է, զարթեցուցիչի սլաքը յոթից տարավ վեցի վրա։ Հետո հանեց իր աշխատանքային հագուստը, տնային կոշիկները եւ իր ամենալավ զգեստը փռեց անկողնու վրա, իսկ տոնական փոքրիկ կոշիկները դրեց մահճակալի մոտ։ Մինչ կանգնած էր հայելու առաջ, նա վերհիշեց, թե ինչպես էր հագնվում կիրակի առավոտյան պատարագի գնալիս, երբ դեռատի աղջիկ էր։ Նա տարօրինակ սիրով նայեց իր փոքրիկ մարմնին, որ մի ժամանակ այնքան գեղեցիկ էր թվում։ Չնայած տարիքին, գտավ, որ դա կոկիկ ու հոյակապ մի փոքրիկ մարմին է։ Երբ Մարիան դուրս եկավ, փողոցները փայլում էին անձրևից, ե նա գոհ էր իր հին, մոխրագույն անձրևանոցից։ Տրամվայում տեղ չկար, ստիպված էր նստել վագոնի վերջում, փոքրիկ աթոռակին, դեմքով դեպի մարդիկ։ Նրա կոշիկները հազիվ էին հասնում հատակին։ Նա մտովի կարգավորեց գնումների հաջորդականությունը ու գտավ, որ լավ է, երբ մարդ ոչ մեկից կախում չունի և ունի իր դրամը։ Հույս ուներ երեկոն շատ լավ անցկացնել և վստահ էր, որ դա այդպես էլ կլինի, բայց անընդհատ մտածում էր և ափսոսում, որ Օլֆին ու Ջոնը չեն խոսում իրար հետ։ Նրանք հիմա շարունակ գժտվում են, բայց երբ փոքր էին, շատ լավ ընկերներ էին․ ինչ արած, այդպիսին է կյանքը։ | ||
− | Սյան մոտ նա դուրս եկավ տրամվայից և սկսեց կզաքիսի պես իր ուղին փորել ամբոխի միջով։ Գնաց Դաունների հրուշակեղենի խանութը, բայց խանութում այնքան մարդ կար, որ ստիպված եղավ երկար սպասել։ Գնեց մի դյուժին մեկ պեննիանոց կարկանդակ և մեծ փաթեթը ձեռքին դուրս եկավ խանութից։ Հետո մտածեց նոր գնումների մասին, ուզում էր գնել որևէ արտակարգ բան։ Անկասկած, տանը բավականաչափ խնձոր ու ընկույզ կլինի։ Դժվար էր որոշել՝ ուրիշ էլ ի՞նչ գնել, և միակ հարմար բանը կեքսն էր։ Որոշեց մի քիչ կեքս գնել, բայց Դաունների վաճառած կեքսի վրա շաքարաշերտ համարյա չկար, և Մարիան գնաց Հենրի սթրիթի խանութը։ Այստեղ նա երկար ժամանակ որևէ հարմար բան էր փնտրում, և վաճառասեղանի ետևը կանգնած մի երիտասարդ լեդի, որը հավանաբար արդեն սկսել էր ձանձրանալ Մարիայից, ուզեց ճշտել, թե չի՞ ցանկանում արդյոք գնել հարսանեկան հանդեսի կեքս։ Այդ հարցի վրա Մարիան կարմրեց և ժպտաց, բայց երիտասարդ լեդին տրամադիր չէր կատակելու, և վերջիվերջո | + | Սյան մոտ նա դուրս եկավ տրամվայից և սկսեց կզաքիսի պես իր ուղին փորել ամբոխի միջով։ Գնաց Դաունների հրուշակեղենի խանութը, բայց խանութում այնքան մարդ կար, որ ստիպված եղավ երկար սպասել։ Գնեց մի դյուժին մեկ պեննիանոց կարկանդակ և մեծ փաթեթը ձեռքին դուրս եկավ խանութից։ Հետո մտածեց նոր գնումների մասին, ուզում էր գնել որևէ արտակարգ բան։ Անկասկած, տանը բավականաչափ խնձոր ու ընկույզ կլինի։ Դժվար էր որոշել՝ ուրիշ էլ ի՞նչ գնել, և միակ հարմար բանը կեքսն էր։ Որոշեց մի քիչ կեքս գնել, բայց Դաունների վաճառած կեքսի վրա շաքարաշերտ համարյա չկար, և Մարիան գնաց Հենրի սթրիթի խանութը։ Այստեղ նա երկար ժամանակ որևէ հարմար բան էր փնտրում, և վաճառասեղանի ետևը կանգնած մի երիտասարդ լեդի, որը հավանաբար արդեն սկսել էր ձանձրանալ Մարիայից, ուզեց ճշտել, թե չի՞ ցանկանում արդյոք գնել հարսանեկան հանդեսի կեքս։ Այդ հարցի վրա Մարիան կարմրեց և ժպտաց, բայց երիտասարդ լեդին տրամադիր չէր կատակելու, և վերջիվերջո կեքսի մի հաստ շերտ կտրելով, փաթաթեց ու հանձնելով Մարիային, ասաց․ |
− | հաստ շերտ կտրելով, փաթաթեց ու հանձնելով Մարիային, ասաց․ | + | |
— Խնդրե՛մ, երկու շիլլինգ և չորս պենս։ | — Խնդրե՛մ, երկու շիլլինգ և չորս պենս։ | ||
− | Մարիան մտածում էր, որ երեւի մինչև Դրամքոնդրա կանգնած կմնա տրամվայում, որովհետև, թվում էր, թե երիտասարդներից ոչ մեկը իրեն չի նկատում, բայց մի տարիքով ջենտլմեն զիջեց տեղը։ Ջենտլմենը ամրակազմ տղամարդ էր, մոխրագույն գլխարկով, քառակուսի, կարմիր դեմքով ու մոխրագույն բեղով։ Մարիան մտածեց, թե ջենտլմենը նման է գնդապետի և շատ ավելի կիրթ է, քան այն երիտասարդները, որոնք պարզապես անուշադրության էին մատնել իրեն։ Ջենտլմենը ենթադրեց, թե նրա պայուսակը լիքն է փոքրիկների համար համեղ բաներով և ասաց, որ իսկապես փոքրիկները պետք է հաճույք ստանան, քանի դեռ փոքր են։ Մարիան համաձայնեց ջենտլմենի հետ և գլխի ամաչկոտ շարժումով հավանություն տվեց նրա կարծիքին։ Քանալ Բրիջի մոտ Մարիան պետք է իջներ տրամվայից, նա շնորհակալություն հայտնեց ջենտլմենին ու գլուխ տվեց։ Ջենտլմենը նույնպես խոնարհվեց, բարձրացրեց գլխարկը և | + | Մարիան մտածում էր, որ երեւի մինչև Դրամքոնդրա կանգնած կմնա տրամվայում, որովհետև, թվում էր, թե երիտասարդներից ոչ մեկը իրեն չի նկատում, բայց մի տարիքով ջենտլմեն զիջեց տեղը։ Ջենտլմենը ամրակազմ տղամարդ էր, մոխրագույն գլխարկով, քառակուսի, կարմիր դեմքով ու մոխրագույն բեղով։ Մարիան մտածեց, թե ջենտլմենը նման է գնդապետի և շատ ավելի կիրթ է, քան այն երիտասարդները, որոնք պարզապես անուշադրության էին մատնել իրեն։ Ջենտլմենը ենթադրեց, թե նրա պայուսակը լիքն է փոքրիկների համար համեղ բաներով և ասաց, որ իսկապես փոքրիկները պետք է հաճույք ստանան, քանի դեռ փոքր են։ Մարիան համաձայնեց ջենտլմենի հետ և գլխի ամաչկոտ շարժումով հավանություն տվեց նրա կարծիքին։ Քանալ Բրիջի մոտ Մարիան պետք է իջներ տրամվայից, նա շնորհակալություն հայտնեց ջենտլմենին ու գլուխ տվեց։ Ջենտլմենը նույնպես խոնարհվեց, բարձրացրեց գլխարկը և հաճելի ժպտաց։ |
− | Երբ Մարիան գնում էր գետափի երկայնքով, անձրևի տակ, թեքելով իր փոքրիկ գլուխը, մտածեց, որ իսկական ջենտլմենը իսկույն երևում է, եթե նույնիսկ մի քիչ էլ խմած է։ | + | Երբ Մարիան գնում էր գետափի երկայնքով, անձրևի տակ, թեքելով իր փոքրիկ գլուխը, մտածեց, որ իսկական ջենտլմենը իսկույն երևում է, եթե նույնիսկ մի քիչ էլ խմած է։ Երբ Մարիան ներս մտավ Ջոնի տունը, բոլորն ասացին․ «0՜, ահա և նա»։ Ջոնը տանն էր, հենց նոր էր եկել գործից, և բոլոր երեխաները հագել էին իրենց կիրակնօրյա զգեստները։ |
Այստեղ էին նաև հարևանի երկու մեծ աղջիկները, խաղում էին։ Մարիան նվերների ծանր փաթեթը տվեց ավագին՝ Օլֆիին, իսկ միսիս Դոնեյին ասաց, թե անչափ մեծ նեղություն է նվերների այդքան մեծ փաթեթով այցի գալը և ստիպեց, որ բոլոր երեխաներն ասեն․ «Շնորհակալությո՛ւն, Մարիա»։ | Այստեղ էին նաև հարևանի երկու մեծ աղջիկները, խաղում էին։ Մարիան նվերների ծանր փաթեթը տվեց ավագին՝ Օլֆիին, իսկ միսիս Դոնեյին ասաց, թե անչափ մեծ նեղություն է նվերների այդքան մեծ փաթեթով այցի գալը և ստիպեց, որ բոլոր երեխաներն ասեն․ «Շնորհակալությո՛ւն, Մարիա»։ | ||
Տող 37. | Տող 39. | ||
Մարիան ասաց, որ պապայի և մամայի համար անակնկալ նվեր է պահել և սկսեց փնտրել կեքսը։ Փնտրեց Դաունների փաթեթում, հետո անձրևանոցի գրպաններում և նախամուտքում, բայց չամիչով կեքսը չկար ու չկար։ Հետո նա հարցրեց երեխաներին, թե արդյոք որևէ մեկը, իհարկե սխալմամբ, չի՞ կերել, բայց երեխաները գլուխները շարժեցին մի այնպիսի տեսքով, կարծես ուզում էին ասել, թե այլևս երբեք կեքս չեն ուտի, եթե պիտի մեղադրվեն գողության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն ասաց կեքսի անհետացման վարկածի իր տարբերակը և միսիս Դոնելին ասաց, որ Մարիան պարզապես այն մոռացել է տրամվայում։ Մարիան, հիշելով, թե որքան շփոթեցրեց իրեն մոխրագույն բեղով ջենտլմենը, ամոթից, հիասթափությունից ու դառնությունից կարմրեց, իսկ այն մտքից, որ իր փոքրիկ անակնկալը ձախողվեց և որ երկու եւ քառորդ պենսը նա ծախսել է իզուր, քիչ մնաց լաց լիներ։ | Մարիան ասաց, որ պապայի և մամայի համար անակնկալ նվեր է պահել և սկսեց փնտրել կեքսը։ Փնտրեց Դաունների փաթեթում, հետո անձրևանոցի գրպաններում և նախամուտքում, բայց չամիչով կեքսը չկար ու չկար։ Հետո նա հարցրեց երեխաներին, թե արդյոք որևէ մեկը, իհարկե սխալմամբ, չի՞ կերել, բայց երեխաները գլուխները շարժեցին մի այնպիսի տեսքով, կարծես ուզում էին ասել, թե այլևս երբեք կեքս չեն ուտի, եթե պիտի մեղադրվեն գողության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն ասաց կեքսի անհետացման վարկածի իր տարբերակը և միսիս Դոնելին ասաց, որ Մարիան պարզապես այն մոռացել է տրամվայում։ Մարիան, հիշելով, թե որքան շփոթեցրեց իրեն մոխրագույն բեղով ջենտլմենը, ամոթից, հիասթափությունից ու դառնությունից կարմրեց, իսկ այն մտքից, որ իր փոքրիկ անակնկալը ձախողվեց և որ երկու եւ քառորդ պենսը նա ծախսել է իզուր, քիչ մնաց լաց լիներ։ | ||
− | Բայց Ջոնը ասաց, որ չարժե տխրել ու նրան նստեցրեց կրակի մոտ։ Ջոնը շատ բարի էր եւ պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել գրասենյակում, Մարիայի համար էլ կրկնեց ղեկավարին տված իր սրամիտ պատասխանի պատմությունը։ Մարիան չէր հասկանում, թե ինչու է Ջոնը այդքան ծիծաղում իր պատասխանի վրա և ասաց որ երևի ղեկավարը մի հպարտ անձնավորություն է, որի հետ շատ դժվար է աշխատել։ Ջոնը ասաց, թե նա այնքան էլ վատ մարդ չէ, մանավանդ եթե հետը լեզու գտնես եւ որ նա համեստ է այնքան ժամանակ, քանի դեռ չես զայրացրել։ Միսիս Դոնելին երեխաների համար դաշնամուր նվագեց, և նրանք երգեցին ու պարեցին։ Հետո հարևանի երկու աղջիկները բոլորին ընկույզ բաժանեցին։ Բայց ոչ ոք չգիտեր կոտրիչի տեղը, և Ջոնը քիչ էր մնում զայրանար, նա զարմացավ, թե ինչպես են նրանք ուզում, որ | + | Բայց Ջոնը ասաց, որ չարժե տխրել ու նրան նստեցրեց կրակի մոտ։ Ջոնը շատ բարի էր եւ պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել գրասենյակում, Մարիայի համար էլ կրկնեց ղեկավարին տված իր սրամիտ պատասխանի պատմությունը։ Մարիան չէր հասկանում, թե ինչու է Ջոնը այդքան ծիծաղում իր պատասխանի վրա և ասաց որ երևի ղեկավարը մի հպարտ անձնավորություն է, որի հետ շատ դժվար է աշխատել։ Ջոնը ասաց, թե նա այնքան էլ վատ մարդ չէ, մանավանդ եթե հետը լեզու գտնես եւ որ նա համեստ է այնքան ժամանակ, քանի դեռ չես զայրացրել։ Միսիս Դոնելին երեխաների համար դաշնամուր նվագեց, և նրանք երգեցին ու պարեցին։ Հետո հարևանի երկու աղջիկները բոլորին ընկույզ բաժանեցին։ Բայց ոչ ոք չգիտեր կոտրիչի տեղը, և Ջոնը քիչ էր մնում զայրանար, նա զարմացավ, թե ինչպես են նրանք ուզում, որ Մարիան ընկույզ կոտրի առանց կոտրիչի։ Բայց Մարիան ասաց, թե ընկույզ չի սիրում և խնդրեց չանհանգստանալ։ Հետո Ջոնը նրան առաջարկեց գարեջուր խմել, և միսիս Դոնելին ասաց, որ եթե Մարիան ցանկանում է, ապա տանը նաև պորտվեյն կա։ Մարիան ասաց, թե լավ կլինի իրեն չխնդրեն խմել, բայց Ջոնը պնդեց։ |
− | Եվ նա ստիպված թույլ տվեց, որ բաժակը լցնեն։ Հետս նրանք կրակի մոտ նստած խոսեցին հին ժամանակներից, և Մարիան մտածեց, որ կարելի է Օլֆիի մասին մի լավ խոսք ասել։ Բայց Ջոնը զայրացավ ու ասաց, թող աստված շանսատակ անի իրեն, եթե ինքը եղբոր հետ երբևէ մի բառ անգամ փոխանակի, Մարիան զղջաց, որ հիշեցրել է այդ ցավոտ հարցը։ Միսիս Դոնելին ասաց ամուսնուն, որ այդ ձևով հարազատի մասին խոսելը շատ ամոթ է, բայց Ջոնը ասաց, թե Օլֆին այլևս իր հարազատ եղբայրը չէ, և վերջում քիչ էր մնում հասներ վեճի։ Բայց Ջոնը | + | Եվ նա ստիպված թույլ տվեց, որ բաժակը լցնեն։ Հետս նրանք կրակի մոտ նստած խոսեցին հին ժամանակներից, և Մարիան մտածեց, որ կարելի է Օլֆիի մասին մի լավ խոսք ասել։ Բայց Ջոնը զայրացավ ու ասաց, թող աստված շանսատակ անի իրեն, եթե ինքը եղբոր հետ երբևէ մի բառ անգամ փոխանակի, Մարիան զղջաց, որ հիշեցրել է այդ ցավոտ հարցը։ Միսիս Դոնելին ասաց ամուսնուն, որ այդ ձևով հարազատի մասին խոսելը շատ ամոթ է, բայց Ջոնը ասաց, թե Օլֆին այլևս իր հարազատ եղբայրը չէ, և վերջում քիչ էր մնում հասներ վեճի։ Բայց Ջոնը խոստացավ, որ կզսպի իր զայրույթը, քանի որ Սրբերի գիշերն է և կնոջը խնդրեց բաց անել եւ մի շիշ գարեջուր։ Հետո հարևանի երկու աղջիկները կազմակերպեցին տոնական խաղեր, և քիչ անց ամեն ինչ նորից իր հունով էր գնում․ Մարիան մեծ հաճույք էր զգում, որ երեխաներն այդքան ուրախ են, իսկ Ջոնի և նրա կնոջ տրամադրությունը բարձր է։ Հարևանի աղջիկները սեղանին շարեցին մի քանի ափսե և աչքերը կապած երեխաներին մոտեցրին սեղանին։ Երեխաներից մեկը աղոթագիրքը գտավ, իսկ երբ հարևանի աղջիկներից մեկը գտավ մատանին, միսիս Դոնելին մատը թափ տվեց շառագունած աղջկա վրա ու ասաց․ «Օ՛, ես այդ մասին գիտեմ»։ Հետո նրանք ստիպեցին, որ աչքակապուկին մասնակցի նաև Մարիան, և նրան, աչքերը կապած, մոտեցրին սեղանին որ տեսնեն թե նա ինչ կգտնի։ Եվ մինչ նրանք կապում էին նրա աչքերը, Մարիան շարունակ ծիծաղում էր, այնպես էր ծիծաղում, որ քթի ծայրը համարյա դիպավ ծնոտին։ |
− | Ծիծաղելով ու կատակելով նրան մոտեցրին սեղանին եւ նա, ինչպես որ ասել էին, ձեռքը պարզեց առաջ։ Սկզբում ձեռքը տարավ աջ ու ձախ, իսկ հետո իջեցրեց ափսեներից մեկի վրա։ Նա մատների տակ զգաց մի փափուկ, խոնավ նյութ և զարմացավ, որ ոչ ոք իր | + | Ծիծաղելով ու կատակելով նրան մոտեցրին սեղանին եւ նա, ինչպես որ ասել էին, ձեռքը պարզեց առաջ։ Սկզբում ձեռքը տարավ աջ ու ձախ, իսկ հետո իջեցրեց ափսեներից մեկի վրա։ Նա մատների տակ զգաց մի փափուկ, խոնավ նյութ և զարմացավ, որ ոչ ոք իր աչքերի կապը չքանդեց։ Մի քանի րոպե լռություն տիրեց, իսկ հետո իրարանցում ընկավ և լսվեցին շշուկներ։ Ինչ֊որ մեկը ինչ֊որ բան ասաց այգու մասին և, վերջապես, միսիս Դոնելին կոպտորեն ինչ֊որ բան շշնջաց հարևանի աղջիկներից մեկին ու հրամայեց, որ անմիջապես հողը դուրս նետեն․ այդպիսի բաներով չեն կատակում։ Մարիան հասկացավ, որ այս անգամ սխալվել է, որ որոնումը պետք է շարունակել։ Եվ նա գտավ աղոթագիրքը։ |
Հետո միսիս Դոնելին երեխաների համար նվագեց Միքլաուդսի Ռիլը, իսկ Ջոնը Մարիային ստիպեց խմել ևս մի բաժակ գինի։ Շուտով բոլորի տրամադրությունը բարձրացավ, և միսիս Դոնելին ասաց, թե Մարիան կարող է կուսանոց մտնել մինչև տարվա վերջը, քանի որ գտածը աղոթագիրք է։ Երբեք Ջոնը Մարիայի նկատմամբ այդքան ուշադիր չէր եղել, որքան հաճելի վերհուշերով ու զրույցներով լեցուն այդ երեկոյի ընթացքում։ Մարիան ասաց, որ նրանք բոլորն էլ անչափ բարի են իր նկատմամբ։ Երեկոյի վերջում երեխաները հոգնեցին, թմրեցին, և Ջոնը հարցրեց Մարիային․ արդյոք նա գնալուց առաջ չի՞ երգի մի փոքրիկ երգ․ հին երգերից մեկը։ | Հետո միսիս Դոնելին երեխաների համար նվագեց Միքլաուդսի Ռիլը, իսկ Ջոնը Մարիային ստիպեց խմել ևս մի բաժակ գինի։ Շուտով բոլորի տրամադրությունը բարձրացավ, և միսիս Դոնելին ասաց, թե Մարիան կարող է կուսանոց մտնել մինչև տարվա վերջը, քանի որ գտածը աղոթագիրք է։ Երբեք Ջոնը Մարիայի նկատմամբ այդքան ուշադիր չէր եղել, որքան հաճելի վերհուշերով ու զրույցներով լեցուն այդ երեկոյի ընթացքում։ Մարիան ասաց, որ նրանք բոլորն էլ անչափ բարի են իր նկատմամբ։ Երեկոյի վերջում երեխաները հոգնեցին, թմրեցին, և Ջոնը հարցրեց Մարիային․ արդյոք նա գնալուց առաջ չի՞ երգի մի փոքրիկ երգ․ հին երգերից մեկը։ | ||
Միսիս Դոնելին ասաց․ «Խնդրում եմ, Մարիա», և Մարիան ստիպված վեր կացավ ու կանգնեց դաշնամուրի մոտ։ Միսիս Դոնելին երեխաներին հրամայեց լուռ մնալ, լսել Մարիայի երգը։ Հետո նա նվագեց նախերգանքն ու ասաց․ «Դե՛, Մարիա», եւ Մարիան խիստ կարմրած, սկսեց դողացող ձայնով երգել։ Նա երգում էր «Երազիս մեջ, դահլիճներում մարմարյա» երգը, և երբ հասավ երկրորդ տանը, նորից կրկնեց․ | Միսիս Դոնելին ասաց․ «Խնդրում եմ, Մարիա», և Մարիան ստիպված վեր կացավ ու կանգնեց դաշնամուրի մոտ։ Միսիս Դոնելին երեխաներին հրամայեց լուռ մնալ, լսել Մարիայի երգը։ Հետո նա նվագեց նախերգանքն ու ասաց․ «Դե՛, Մարիա», եւ Մարիան խիստ կարմրած, սկսեց դողացող ձայնով երգել։ Նա երգում էր «Երազիս մեջ, դահլիճներում մարմարյա» երգը, և երբ հասավ երկրորդ տանը, նորից կրկնեց․ | ||
+ | <poem> | ||
− | + | Երազիս մեջ ապրում էի դահլիճներում մարմարյա, | |
Եվ իմ շուրջը հպատակներ ամեհի, | Եվ իմ շուրջը հպատակներ ամեհի, | ||
Ամբոխի մեջ այդ դահլիճի հնօրյա, | Ամբոխի մեջ այդ դահլիճի հնօրյա, | ||
− | Ես հույսն | + | Ես հույսն էի, հպարտությունն ամենքի։ |
Ունեմ անբավ հարստություն ես հիմա, | Ունեմ անբավ հարստություն ես հիմա, | ||
Հպարտանալ կարող եմ իմ անունով, | Հպարտանալ կարող եմ իմ անունով, | ||
Բայց երազում ամենաթանկն ինձ համար | Բայց երազում ամենաթանկն ինձ համար | ||
Դու էիր, որ սիրում էիր նույն սիրով։ | Դու էիր, որ սիրում էիր նույն սիրով։ | ||
− | + | </poem> | |
− | Բայց ոչ ոք չփորձեց նրան ցույց տալ սխալը, և երբ Մարիան ավարտեց երգը, Ջոնը շատ հուզվեց։ Ջոնը ասաց, թե անցած ժամանակների կյանքը լավագույնն | + | Բայց ոչ ոք չփորձեց նրան ցույց տալ սխալը, և երբ Մարիան ավարտեց երգը, Ջոնը շատ հուզվեց։ Ջոնը ասաց, թե անցած ժամանակների կյանքը լավագույնն էր, թե Բոլֆի երաժշտությունը նրա համար անգերազանցելի է, ինչ էլ որ ուրիշները նրա մասին ասեն, և Ջոնի աչքերն այնպես արցունքոտվեցին, որ նա չկարողացավ գտնել այն, ինչ փնտրում էր։ Ի վերջո, խցահանի տեղն իմանալու համար ստիպված էր հարցնել կնոջը։ |
Ընթացիկ տարբերակը 19:37, 15 Սեպտեմբերի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Ջեյմս Ջոյս |
Տնտեսուհին նրան թույլատրել էր գնալ, հենց որ կանայք թեյելը վերջացնեն, և Մարիան նախապես ուրախանում էր ազատ երեկոյի համար։ Խոհանոցր փայլում էր մաքրությունից, եւ խոհարարուհին ասաց՝ պղնձե հսկա կաթսաների մեջ կարող ես տեսնել սեփական պատկերդ։ Կրակը թեժ էր, պայծառ, և անկյունի սեղաններից մեկին թխվածքի չորս մեծ կտորներ էին դրված, որը կարծես ամբողջական լիներ, բայց մոտիկից նայելիս զգացվում էր, որ կտրտված է հաստ, հավասար, երկար շերտերով՝ թեյի հետ մատուցելու համար։ Մարիան ինքն էր կտրտել թխվածքը։
Մարիան շատ էր կարճահասակ, երկար քիթ ուներ և երկարավուն ծնոտ։ Նա խոսում էր մի քիչ ռնգաձայն և միշտ մխիթարող ձայնով․ «Այո, սիրելիս» կամ՝ «Ոչ, սիրելիս»։ Երբ կանայք վիճում էին լվացքատաշտերի համար, տնտեսուհին ուղարկում էր Մարիային, եւ նա միշտ կարողանում էր հաշտեցնել վիճողներին։ Մի օր տնտեսուհին այդպես էլ ասաց․
— Մարիա, դուք իսկական խաղաղության հրեշտակ եք։
Գովեստը լսեցին և սպիտակեղենի պահեստապետը եւ երկու խնամակալուհիները։ Իսկ Ջինջեր Մունին միշտ ասում էր, թե արդուկներ բաժանող խուլուհամրին էժան չէր նստի նրա ծուլությունը, եթե չլիներ Մարիան։ Մի խոսքով, բոլորն էլ սիրում էին նրան։
Կանայք թեյելու էին ժամը վեցին, եւ Մարիան մինչև յոթը կհասցներ դուրս գալ։ Բոլսբրիջից մինչև Նելսոնի սյունը՝ քսան րոպե, Սյունից մինչև Դրամքոնդրա՝ դարձյալ քսան, և քսան րոպե՝ գնումների համար։ Այնտեղ կլինի ժամը յոթից շուտ։ Նա վերցրեց արծաթե փականքով իր դրամապանակը և նորից կարդաց «Նվեր Բելֆաստից» բառերը։ Շատ էր սիրում այդ քսակը, որը հինգ տարի առաջ Նվիրել էր Ջոնը։ Ոգիների օրը Ջոնը և Օլֆին գնացել էին Բելֆաստ։ Դրամաքսակում կար երկու կես քրոուն, պղնձադրամներ և տրամվայի ուղեվճարից հետո կմնար ուղիղ հինգ շիլլինգ։ Ինչ հոյակապ երեկո կանցկացնեն երեխաները բոլորն էլ կերգեն, միայն թե Ջոնը հարբած տուն չգա։ Նա շատ էր փոխվում, երբ խմում էր։
Ջոնը հաճախ էր խնդրում, որ Մարիան վերադառնա և իրենց հետ ապրի, բայց Մարիան չէր ցանկանում կանգնել նրանց ճանապարհին (չնայած Ջոնի կինը միշտ էլ լավ էր վարվում նրա հետ) և բացի այդ ինքն արդեն վարժվել էր լվացքատան կյանքին։ Ջոնը լավ տղա էր․ Մարիան նրա և Օլֆիի դայակն էր եղել, և Ջոնը սովորություն ուներ ասելու․
— Մայրիկը մայրիկ է, բայց իմ իսկական մայրը Մարիան է։
Երբ ընտանիքը ցրվեց, տղաները նրա համար աշխատանք գտան «Երեկոյան Դուբլին» լվացքատանը, և այդ աշխատանքը նրան դուր եկավ։ Նա միշտ վատ կարծիքի էր եղել բողոքականների մասին, բայց հիմա գտնում էր, որ նրանք հոյակապ մարդիկ են, չնայած չափից ավելի են լուրջ ու հանգիստ, բայց բոլոր դեպքերում, հոյակապ մարդիկ են, որոնց հետ կարող ես գործ ունենալ։ Իսկ հետո ջերմոցում նա ունեցավ իր անկյունը և սկսեց բույսեր խնամել։ Նա ուներ ձարխոտի և ձյութալարի հոյակապ տնկիներ, և երբ որևէ մեկը գալիս էր այցելության, ջերմոցից մեկ֊երկու տնկաշիվ էր տալիս։ Նրան դուր չէր գալիս միայն մի բան՝ ամենուր հոգեփրկիչ թեմաներով բրոշյուրներ կարելի էր տեսնել, մինչդեռ տնտեսուհին այնքան հոյակապ անձնավորություն էր, իսկական լեդի։ Երբ խոհարարուհին հայտնեց, որ թեյը պատրաստ է, Մարիան գնաց կանանց սենյակը եւ հնչեցրեց զանգը։ Քիչ անց, շրջազգեստի փեշով սրբելով գոլորշախաշ ափերը, բլուզների թեւքերը իջեցնելով կարմրած, ուռած դաստակների վրա՝ հայտնվեցին կանայք։ Նրանք տեղավորվեցին սեղանի շուրջ, և խոհարարուհին ու խուլուհամրը թեյ լցրին խոշոր գավաթների մեջ, նախապես ավելացնելով կաթ ու շաքար։ Մարիան հսկեց թխվածքը բաժանելուն և հետևեց, որ կանանցից յուրաքանչյուրը ստանա հասանելիք չորս կտորը։ Ընթրիքի ժամանակ ծիծաղում էին, կատակում։ Լիլի Ֆլեմինգը ասաց, թե Մարիան վստահ է, որ մատանին իրեն բաժին կհասնի, և չնայած Ֆլեմինգը այդ կատակը կրկնում էր այս էլ որերորդ անգամ՝ Սրբերի տոների նախօրեներին, Մարիան ստիպված էր ծիծաղել ու ասել, որ ինքը կարիք չունի ո՛չ մատանու և ո՛չ էլ փեսայի։ Եվ երբ նա ծիծաղեց, նրա մոխրականաչ աչքերը փայլեցին ամաչկոտությունից, իսկ քթի ծայրը համարյա ծնոտին հասավ։ Հետո Ջինջեր Մունին բարձրացրեց թեյի գավաթը և առաջարկեց խմել Մարիայի կենացը, ասելով, որ իհարկե այդ առթիվ լավ կլիներ գարեջուր խմել։ Մինչ Ջինջերը բաժակաճառ էր ասում, մյուս կանայք իրենց գավաթները թխթխկացնում էին սեղանին։ Եվ Մարիան նորից ծիծաղեց, ծիծաղեց այնքան, մինչև որ նրա քթի ծայրր համարյա դիպավ ծնոտին, իսկ նիհար մարմինր սկսեց ցնցվել։ Նա գիտեր, որ Մունին միտք էլ չունի իրեն վիրավորելու, թեև խոսում էր ինչպես բոլոր հասարակ կանայք։
Բայց ինչքան ուրախ էր Մարիան, երբ կանայք թեյելն ավարտեցին, և խոհարարուհին ու խուլուհամրը սկսեցին հավաքել սեղանը։ Նա գնաց իր փոքրիկ ննջասենյակը և հիշելով, որ հաջորդ առավոտ պատարագ է, զարթեցուցիչի սլաքը յոթից տարավ վեցի վրա։ Հետո հանեց իր աշխատանքային հագուստը, տնային կոշիկները եւ իր ամենալավ զգեստը փռեց անկողնու վրա, իսկ տոնական փոքրիկ կոշիկները դրեց մահճակալի մոտ։ Մինչ կանգնած էր հայելու առաջ, նա վերհիշեց, թե ինչպես էր հագնվում կիրակի առավոտյան պատարագի գնալիս, երբ դեռատի աղջիկ էր։ Նա տարօրինակ սիրով նայեց իր փոքրիկ մարմնին, որ մի ժամանակ այնքան գեղեցիկ էր թվում։ Չնայած տարիքին, գտավ, որ դա կոկիկ ու հոյակապ մի փոքրիկ մարմին է։ Երբ Մարիան դուրս եկավ, փողոցները փայլում էին անձրևից, ե նա գոհ էր իր հին, մոխրագույն անձրևանոցից։ Տրամվայում տեղ չկար, ստիպված էր նստել վագոնի վերջում, փոքրիկ աթոռակին, դեմքով դեպի մարդիկ։ Նրա կոշիկները հազիվ էին հասնում հատակին։ Նա մտովի կարգավորեց գնումների հաջորդականությունը ու գտավ, որ լավ է, երբ մարդ ոչ մեկից կախում չունի և ունի իր դրամը։ Հույս ուներ երեկոն շատ լավ անցկացնել և վստահ էր, որ դա այդպես էլ կլինի, բայց անընդհատ մտածում էր և ափսոսում, որ Օլֆին ու Ջոնը չեն խոսում իրար հետ։ Նրանք հիմա շարունակ գժտվում են, բայց երբ փոքր էին, շատ լավ ընկերներ էին․ ինչ արած, այդպիսին է կյանքը։
Սյան մոտ նա դուրս եկավ տրամվայից և սկսեց կզաքիսի պես իր ուղին փորել ամբոխի միջով։ Գնաց Դաունների հրուշակեղենի խանութը, բայց խանութում այնքան մարդ կար, որ ստիպված եղավ երկար սպասել։ Գնեց մի դյուժին մեկ պեննիանոց կարկանդակ և մեծ փաթեթը ձեռքին դուրս եկավ խանութից։ Հետո մտածեց նոր գնումների մասին, ուզում էր գնել որևէ արտակարգ բան։ Անկասկած, տանը բավականաչափ խնձոր ու ընկույզ կլինի։ Դժվար էր որոշել՝ ուրիշ էլ ի՞նչ գնել, և միակ հարմար բանը կեքսն էր։ Որոշեց մի քիչ կեքս գնել, բայց Դաունների վաճառած կեքսի վրա շաքարաշերտ համարյա չկար, և Մարիան գնաց Հենրի սթրիթի խանութը։ Այստեղ նա երկար ժամանակ որևէ հարմար բան էր փնտրում, և վաճառասեղանի ետևը կանգնած մի երիտասարդ լեդի, որը հավանաբար արդեն սկսել էր ձանձրանալ Մարիայից, ուզեց ճշտել, թե չի՞ ցանկանում արդյոք գնել հարսանեկան հանդեսի կեքս։ Այդ հարցի վրա Մարիան կարմրեց և ժպտաց, բայց երիտասարդ լեդին տրամադիր չէր կատակելու, և վերջիվերջո կեքսի մի հաստ շերտ կտրելով, փաթաթեց ու հանձնելով Մարիային, ասաց․
— Խնդրե՛մ, երկու շիլլինգ և չորս պենս։
Մարիան մտածում էր, որ երեւի մինչև Դրամքոնդրա կանգնած կմնա տրամվայում, որովհետև, թվում էր, թե երիտասարդներից ոչ մեկը իրեն չի նկատում, բայց մի տարիքով ջենտլմեն զիջեց տեղը։ Ջենտլմենը ամրակազմ տղամարդ էր, մոխրագույն գլխարկով, քառակուսի, կարմիր դեմքով ու մոխրագույն բեղով։ Մարիան մտածեց, թե ջենտլմենը նման է գնդապետի և շատ ավելի կիրթ է, քան այն երիտասարդները, որոնք պարզապես անուշադրության էին մատնել իրեն։ Ջենտլմենը ենթադրեց, թե նրա պայուսակը լիքն է փոքրիկների համար համեղ բաներով և ասաց, որ իսկապես փոքրիկները պետք է հաճույք ստանան, քանի դեռ փոքր են։ Մարիան համաձայնեց ջենտլմենի հետ և գլխի ամաչկոտ շարժումով հավանություն տվեց նրա կարծիքին։ Քանալ Բրիջի մոտ Մարիան պետք է իջներ տրամվայից, նա շնորհակալություն հայտնեց ջենտլմենին ու գլուխ տվեց։ Ջենտլմենը նույնպես խոնարհվեց, բարձրացրեց գլխարկը և հաճելի ժպտաց։
Երբ Մարիան գնում էր գետափի երկայնքով, անձրևի տակ, թեքելով իր փոքրիկ գլուխը, մտածեց, որ իսկական ջենտլմենը իսկույն երևում է, եթե նույնիսկ մի քիչ էլ խմած է։ Երբ Մարիան ներս մտավ Ջոնի տունը, բոլորն ասացին․ «0՜, ահա և նա»։ Ջոնը տանն էր, հենց նոր էր եկել գործից, և բոլոր երեխաները հագել էին իրենց կիրակնօրյա զգեստները։
Այստեղ էին նաև հարևանի երկու մեծ աղջիկները, խաղում էին։ Մարիան նվերների ծանր փաթեթը տվեց ավագին՝ Օլֆիին, իսկ միսիս Դոնեյին ասաց, թե անչափ մեծ նեղություն է նվերների այդքան մեծ փաթեթով այցի գալը և ստիպեց, որ բոլոր երեխաներն ասեն․ «Շնորհակալությո՛ւն, Մարիա»։
Մարիան ասաց, որ պապայի և մամայի համար անակնկալ նվեր է պահել և սկսեց փնտրել կեքսը։ Փնտրեց Դաունների փաթեթում, հետո անձրևանոցի գրպաններում և նախամուտքում, բայց չամիչով կեքսը չկար ու չկար։ Հետո նա հարցրեց երեխաներին, թե արդյոք որևէ մեկը, իհարկե սխալմամբ, չի՞ կերել, բայց երեխաները գլուխները շարժեցին մի այնպիսի տեսքով, կարծես ուզում էին ասել, թե այլևս երբեք կեքս չեն ուտի, եթե պիտի մեղադրվեն գողության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն ասաց կեքսի անհետացման վարկածի իր տարբերակը և միսիս Դոնելին ասաց, որ Մարիան պարզապես այն մոռացել է տրամվայում։ Մարիան, հիշելով, թե որքան շփոթեցրեց իրեն մոխրագույն բեղով ջենտլմենը, ամոթից, հիասթափությունից ու դառնությունից կարմրեց, իսկ այն մտքից, որ իր փոքրիկ անակնկալը ձախողվեց և որ երկու եւ քառորդ պենսը նա ծախսել է իզուր, քիչ մնաց լաց լիներ։
Բայց Ջոնը ասաց, որ չարժե տխրել ու նրան նստեցրեց կրակի մոտ։ Ջոնը շատ բարի էր եւ պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել գրասենյակում, Մարիայի համար էլ կրկնեց ղեկավարին տված իր սրամիտ պատասխանի պատմությունը։ Մարիան չէր հասկանում, թե ինչու է Ջոնը այդքան ծիծաղում իր պատասխանի վրա և ասաց որ երևի ղեկավարը մի հպարտ անձնավորություն է, որի հետ շատ դժվար է աշխատել։ Ջոնը ասաց, թե նա այնքան էլ վատ մարդ չէ, մանավանդ եթե հետը լեզու գտնես եւ որ նա համեստ է այնքան ժամանակ, քանի դեռ չես զայրացրել։ Միսիս Դոնելին երեխաների համար դաշնամուր նվագեց, և նրանք երգեցին ու պարեցին։ Հետո հարևանի երկու աղջիկները բոլորին ընկույզ բաժանեցին։ Բայց ոչ ոք չգիտեր կոտրիչի տեղը, և Ջոնը քիչ էր մնում զայրանար, նա զարմացավ, թե ինչպես են նրանք ուզում, որ Մարիան ընկույզ կոտրի առանց կոտրիչի։ Բայց Մարիան ասաց, թե ընկույզ չի սիրում և խնդրեց չանհանգստանալ։ Հետո Ջոնը նրան առաջարկեց գարեջուր խմել, և միսիս Դոնելին ասաց, որ եթե Մարիան ցանկանում է, ապա տանը նաև պորտվեյն կա։ Մարիան ասաց, թե լավ կլինի իրեն չխնդրեն խմել, բայց Ջոնը պնդեց։
Եվ նա ստիպված թույլ տվեց, որ բաժակը լցնեն։ Հետս նրանք կրակի մոտ նստած խոսեցին հին ժամանակներից, և Մարիան մտածեց, որ կարելի է Օլֆիի մասին մի լավ խոսք ասել։ Բայց Ջոնը զայրացավ ու ասաց, թող աստված շանսատակ անի իրեն, եթե ինքը եղբոր հետ երբևէ մի բառ անգամ փոխանակի, Մարիան զղջաց, որ հիշեցրել է այդ ցավոտ հարցը։ Միսիս Դոնելին ասաց ամուսնուն, որ այդ ձևով հարազատի մասին խոսելը շատ ամոթ է, բայց Ջոնը ասաց, թե Օլֆին այլևս իր հարազատ եղբայրը չէ, և վերջում քիչ էր մնում հասներ վեճի։ Բայց Ջոնը խոստացավ, որ կզսպի իր զայրույթը, քանի որ Սրբերի գիշերն է և կնոջը խնդրեց բաց անել եւ մի շիշ գարեջուր։ Հետո հարևանի երկու աղջիկները կազմակերպեցին տոնական խաղեր, և քիչ անց ամեն ինչ նորից իր հունով էր գնում․ Մարիան մեծ հաճույք էր զգում, որ երեխաներն այդքան ուրախ են, իսկ Ջոնի և նրա կնոջ տրամադրությունը բարձր է։ Հարևանի աղջիկները սեղանին շարեցին մի քանի ափսե և աչքերը կապած երեխաներին մոտեցրին սեղանին։ Երեխաներից մեկը աղոթագիրքը գտավ, իսկ երբ հարևանի աղջիկներից մեկը գտավ մատանին, միսիս Դոնելին մատը թափ տվեց շառագունած աղջկա վրա ու ասաց․ «Օ՛, ես այդ մասին գիտեմ»։ Հետո նրանք ստիպեցին, որ աչքակապուկին մասնակցի նաև Մարիան, և նրան, աչքերը կապած, մոտեցրին սեղանին որ տեսնեն թե նա ինչ կգտնի։ Եվ մինչ նրանք կապում էին նրա աչքերը, Մարիան շարունակ ծիծաղում էր, այնպես էր ծիծաղում, որ քթի ծայրը համարյա դիպավ ծնոտին։
Ծիծաղելով ու կատակելով նրան մոտեցրին սեղանին եւ նա, ինչպես որ ասել էին, ձեռքը պարզեց առաջ։ Սկզբում ձեռքը տարավ աջ ու ձախ, իսկ հետո իջեցրեց ափսեներից մեկի վրա։ Նա մատների տակ զգաց մի փափուկ, խոնավ նյութ և զարմացավ, որ ոչ ոք իր աչքերի կապը չքանդեց։ Մի քանի րոպե լռություն տիրեց, իսկ հետո իրարանցում ընկավ և լսվեցին շշուկներ։ Ինչ֊որ մեկը ինչ֊որ բան ասաց այգու մասին և, վերջապես, միսիս Դոնելին կոպտորեն ինչ֊որ բան շշնջաց հարևանի աղջիկներից մեկին ու հրամայեց, որ անմիջապես հողը դուրս նետեն․ այդպիսի բաներով չեն կատակում։ Մարիան հասկացավ, որ այս անգամ սխալվել է, որ որոնումը պետք է շարունակել։ Եվ նա գտավ աղոթագիրքը։
Հետո միսիս Դոնելին երեխաների համար նվագեց Միքլաուդսի Ռիլը, իսկ Ջոնը Մարիային ստիպեց խմել ևս մի բաժակ գինի։ Շուտով բոլորի տրամադրությունը բարձրացավ, և միսիս Դոնելին ասաց, թե Մարիան կարող է կուսանոց մտնել մինչև տարվա վերջը, քանի որ գտածը աղոթագիրք է։ Երբեք Ջոնը Մարիայի նկատմամբ այդքան ուշադիր չէր եղել, որքան հաճելի վերհուշերով ու զրույցներով լեցուն այդ երեկոյի ընթացքում։ Մարիան ասաց, որ նրանք բոլորն էլ անչափ բարի են իր նկատմամբ։ Երեկոյի վերջում երեխաները հոգնեցին, թմրեցին, և Ջոնը հարցրեց Մարիային․ արդյոք նա գնալուց առաջ չի՞ երգի մի փոքրիկ երգ․ հին երգերից մեկը։
Միսիս Դոնելին ասաց․ «Խնդրում եմ, Մարիա», և Մարիան ստիպված վեր կացավ ու կանգնեց դաշնամուրի մոտ։ Միսիս Դոնելին երեխաներին հրամայեց լուռ մնալ, լսել Մարիայի երգը։ Հետո նա նվագեց նախերգանքն ու ասաց․ «Դե՛, Մարիա», եւ Մարիան խիստ կարմրած, սկսեց դողացող ձայնով երգել։ Նա երգում էր «Երազիս մեջ, դահլիճներում մարմարյա» երգը, և երբ հասավ երկրորդ տանը, նորից կրկնեց․
Երազիս մեջ ապրում էի դահլիճներում մարմարյա,
Եվ իմ շուրջը հպատակներ ամեհի,
Ամբոխի մեջ այդ դահլիճի հնօրյա,
Ես հույսն էի, հպարտությունն ամենքի։
Ունեմ անբավ հարստություն ես հիմա,
Հպարտանալ կարող եմ իմ անունով,
Բայց երազում ամենաթանկն ինձ համար
Դու էիր, որ սիրում էիր նույն սիրով։
Բայց ոչ ոք չփորձեց նրան ցույց տալ սխալը, և երբ Մարիան ավարտեց երգը, Ջոնը շատ հուզվեց։ Ջոնը ասաց, թե անցած ժամանակների կյանքը լավագույնն էր, թե Բոլֆի երաժշտությունը նրա համար անգերազանցելի է, ինչ էլ որ ուրիշները նրա մասին ասեն, և Ջոնի աչքերն այնպես արցունքոտվեցին, որ նա չկարողացավ գտնել այն, ինչ փնտրում էր։ Ի վերջո, խցահանի տեղն իմանալու համար ստիպված էր հարցնել կնոջը։