«Գեշտալտ֊թերապիա»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գեշտալտ֊թերապիա |հեղինակ = Ժան֊Մարի Ռոբին |թարգմանիչ = Արմինե Բեքարյան |աղ...»:)
(Տարբերություն չկա)

12:25, 18 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Գեշտալտ֊թերապիա

հեղինակ՝ Ժան֊Մարի Ռոբին
թարգմանիչ՝ Արմինե Բեքարյան
աղբյուր՝ «Գեշտալտ֊թերապիա»



Ներածություն

Ֆրեդերիկ Ս․ Պերլզը սկսել է զբաղվել գեշտալտ֊թերապիայով մոտ 1942 թվականից։ Նյու֊յորքյան խմբի հետ համագործակցության շնորհիվ, որի կազմի մեջ մտնում էին Լորա Պերլզը և Փոլ Գուդմենը, 1951 թվականին մշակված էին տեսական դրույթները գեշտալտ֊հոգեբանական, հոգեվերլուծական (Զ․ Ֆրեյդ, Ֆերենցի, Օ․ Ռանկ, Վ․ Ռայխ), ֆենոմենոլոգիական և էկզիստենցիալ ուսումնասիրությունների հիման վրա։

Գեշտալտ֊թերապիան առաջին պլանում է դնում այն բանի գիտակցումը, ինչ տեղի է ունենում ներկա պահին տարբեր՝ միմյանց հետ անբաժան կապված մակարդակներում․ մարմնական, հուզական և ինտելեկտուալ։ Այն, ինչ տեղի է ունենում «այստեղ և հիմա», հանդիսանում է ամբողջական ընթացող փորձ, որը վերաբերում է օրգանիզմի ողջ ամբողջությանը։ Այդ փորձը նմանապես ներառում է հիշողություններ, նախկին փորձ, ֆանտազիաներ, անավարտ իրավիճակներ, կանխատեսումներ և մտադրություններ։

Այն, ինչ տեղի է ունենում ներկա պահին, դա այլ մարդկանց և շրջապատող միջավայրի հետ կոնտակտի փորձն է։ Հոգեթերապևտիկ գործընթացը կենտրոնանում է այն միջոցի վրա կենտրոնացման վրա, որով սուբյեկտը կարող է խախտել այդ փորձը, անտեսել սեփական պահանջմունքները և ցանկությունները կամ հրաժարվել դրանցից, անընդհատ վերարտադրել նախորդ իրավիճակները, ընդհատել շրջապատող միջավայրին ստեղծագործական հարմարման գործընթացը։ Դա հնարավորություն է տալիս նորեն գտնված գիտելիքների և հստակ սահմանված արդիական պահանջմունքների հետ կոնտակտի նոր փորձ ձեռք բերել և գիտակցել ընտրություն կատարելու սեփական կարողությունը։

Մարմնի ակտիվացումը (արթնացումը) խորացնում է ընթացիկ փորձը և այն դարձնում է ավելի դինամիկ։ Դա նաև թույլ է տալիս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել զարգացման, ինտեգրման և փոփոխման համար, անձի ամբողջականության ձևավորման համար։

Գեշտալտ֊թերապիան սեփական գոյության գործընթացի և աշխարհում սեփական ներկայության վերլուծություն է, վերլուծություն, որը խթանում է գիտակցության և վարքի ճկուն և ադեկվատ ձևերի ստեղծմանը և զարգացնում է ստեղծագործական պատասխանատվություն։


Գեշտալտ֊թերապիայի ծնունդն ու զարգացումը