«Վահե Քաչա»–ի խմբագրումների տարբերություն
Jump to navigation
Jump to search
Content deleted Content added
չNo edit summary |
Փոխվում է էջը '{{Հեղինակ |լրիվ անուն =Վահե Քաչա |դասակարգում = |սկզբնատառ = Ք |ծնվել է = |մահացել է = |նկարագր...'-ով |
||
| Տող 9. | Տող 9. | ||
*[[Արարչի ութերորդ օրը]] |
|||
'''ԱՐԱՐՉԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՕՐԸ''' |
|||
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ք|{{{դասակարգում}}}]] |
|||
==*== |
|||
«Այդ տղայի անունը գրված էր ձյան վրա, |
|||
արևն այն հալեցրեց, իսկ ջուրը տարավ»: |
|||
==ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ== |
|||
Երկու շաբաթ անձրևելուց հետո արևը երևաց: Ես կնոջս ուղեկցում եմ կայարան: Նա գնացքով մեկնելու է Նիցցա, ուր մի շաբաթ հետո կմիանամ նրան, երբ Մորեստը Փարիզում կլինի ու կաշխատի կլինիկայում: Ամեն տարի այս ժամանակ իմ հիվանդներին վստահում եմ նրանև մեկ ամսով արձակուրդ եմ վերցնումև մեկնում դեպի Կոտ դ՝Ազյուր, որտեղ ամառանոց ունեմ: Մորեստը շնորհալի վիրաբույժ է, աշխատում է Լիոնի հիվանդանոցներից մեկում: Նա Փարիզը սիրում է օգոստոս ամսին: Աշխատանքն էլ ծանր չէ. երեսուն օրվա ընթացքում չորս կամ հինգ վիրահատություն: |
|||
Սյուզանը տեղավորվում է կուպեում: Նրան մի քանի թերթ եմ բերում. ճանապարհորդությունը երկար է: Մեծ ցանկություն ունեմ նրա կողքին մնալ, և թողնել, որ վագոնը ինձ հասցնի մինչև ծով: Եվս մեկ շաբաթ համբերություն, և ես մեքենայով կլինեմ այնտեղ: Սյուզանը ժամանակ կունենա բնակարանը կարգի բերելու: Նա կարող էր մինչև այս անձրևոտ շաբաթները գնալ, բայց գերադասեց մնալ ինձ հետ, և ես ասացի, որ բախտս բերում է: Քսան տարի է անցել մեր ամուսնությունից, բայց նրա աչքերի փայլը դեռ չի փոխվել: Մեր զգացմունքները՝ նույնպես: Քառասունութ տարեկան եմ, սակայն նույն ջերմությամբ եմ սիրում նրան: |
|||
- Դու միանգամի՞ց կգաս հիվանդանոց: |
|||
- Ժամը ութն է: Հինգ րոպեից քո գնացքը մեկնում է: Ես գոնե մեկ անգամ տիկին Կորբյեից առաջ կմտնեմ հիվանդանոց: |
|||
Տիկին Կորբյեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է ինձ հետ: Նա բոլոր վիրահատությունների ժամանակ օգնում է ինձ: Նրա ներկայությունը հուսադրող է: |
|||
- Մնաց երկու րոպե: |
|||
Օգոստոսի այս օրերին Լիոնի կայարանը լեփ-լեցուն է: Գնացքներն իրար ետևից մեկնում են: Ուղևորները լի են երջանիկ անհամբերությամբ: Լրագրավաճառուհին պաշարված է ճամպրուկներով և ճանապարհորդներով: Շուրջս տիրող այս եռուզեռը ի վերջո արբեցնում է ինձ: Ես նույնիսկ ներողամտորեն թույլ եմ տալիս, որ ինձ հրեն: |
|||
- Ցտեսությո՛ւն: |
|||
Վերջին անգամ սեղմում եմ Սյուզանի ձեռքը: Գնացքը դանդաղ սահում է ռելսերի վրայով: Եվս մի սուլոց, և ես նստած եմ իմ մեքենայի մեջ, հանգստացած գլխով ու երջանիկ, որ ապրում եմ: Մի շաբաթ հետո ես նորից կտեսնեմ ծովը և ինձ համար այնքան սիրելի ծովափը: |
|||
Իմ կլինիկան Բուլոնյան անտառի մոտ է: Ծանրաբեռնված երթևեկության պատճառով մեքենան դանդաղ եմ վարում: Կարծես բոլոր մեքենաներն այսօր ժամադրվել են Լիոնի կայարանի մոտ: Կես ժամ է պետք, որպեսզի հասնեմ Սեն-Լազար: Ես կանգնում եմ կրպակի առջև և մի գավաթ գարեջուր խմում: Արևը, որ երկու շաբաթ խռովել էր, այժմ բաց թողածը փայլուն կերպով լրացնում է: Ամեն ինչ տոնական տեսք ունի: Թուլացնող մթնոլորտ: Դյուպոնի մոտ վաղ առավոտից հոսում է գարեջուրը: Երիտասարդներն իրենց ճամպրուկներով հավաքվել են երաժշտական մեքենայի շուրջը: Նրանք սպասում են, որ մեկնելու ժամը հասնի: Շրթունքներս թրջում եմ փրփրոտ գարեջրով: Ինձ թվում է, թե քսան տարեկան եմ: |
|||
* |
|||
Ի~նչ համեմատություն փողոցների երթևեկության հետ: Այստեղ կատարյալ լռություն է: Բուժքույրերը քայլում են ոտքի ծայրերին, և երբեք նրանց ձայնն այսքան հեռավո չի թվացել, երբ կողքովս անցնելիս շշնջում են. |
|||
- Բարև, բժիշկ... |
|||
Մի դուռ եմ բացում: Հիվանդը, որին երկու օր առաջ եմ վիրահատել, ձեռքերը կրծքին խաչած, պառկած է: Նա սպասում է: Մենք սպասում են վերքի վերջնական սպիացմանը: Գանգի վնասված էր: Վիրահատումն օգնեց... Դուռը զգույշ ծածկում եմ: Երեք հիվանդ կողքի սենյակում են: Ես վախենում եմ նրանց արթնացնել, ուստի գնում եմ իմ աշխատասենյակը: Մի պահ թեքվում եմ պատուհանին: Աղջիկների մի խումբ մտնում է անտառ: Նրանց աղաղակներն արձագանքի պետս հասնում են ինձ և հազարավոր զգացումներ արթնացնում: Ըստ երևույթին, հիվանդանոցն այսօր ընկճեց ինձ: Արձակուրդի կարիք եմ զգում: Այս պահին Սյուզանը պետք է հասած լինի Սանս: |
|||
- Բարև, բժիշկ: |
|||
Տիկին Կորբյեն է: Նա զարմացած չէ, որ առավոտ շուտ իրեն աշխատասենյակում է տեսնում: Սովորաբար ես կլինիկա եմ գալիս կեսօրվա մոտ: Մեծ մասամբ, եթե անհրաժեշտություն չի լինում, վիրահատում եմ կեսօրից հետո, մոտ ժամը երկուսին: |
|||
- Տիկինը մեկնե՞ց: |
|||
- Հենց նոր ուղեկցեցի կայարան: |
|||
Տիկին Կորբյեն ծնվել է հիվանդապահ լինելու համար: Նա այդ գործի բոլոր տվյալներն ունի. կանոնավոր դիմագծեր, լավ առողջություն, մշտաժպիտ և նվիրված: Եկող շաբաթվանից մեկ ամիս արձակուրդ է վերցնելու: |
|||
- Առայժմ, բժիշկ: |
|||
Բաց պատուհանից ինձ են հասնում աղմուկն ու ծիծաղը: Մի սիգարեթ եմ վառում: |
|||
* |
|||
Նոր սիգարեթ վառելու պահին, մի ծանոթ աղմուկ ճեղքում է օդը. ոստիկանության ազդանշանն է: Հավանաբար դժբախտ պատահար է: Ես չեմ շարժվում՝ հուսալով, որ աղմուկը կհեռանա: Մեքենան կանգնում է: Ազդանշանը շարունակվում է: Մի քանի ոստիկան եմ նկատում: Մեքենան ներս թողնելու համար բացում եմ դարբասը: |
|||
- Բժի՛շկ: |
|||
Տիկին Կորբյեն բացում է դուռը: Ոստիկանական մեքենան կլինիկայի առջև հազվադեպ է կանգնում: |
|||
- Գալիս եմ: |
|||
Միջանցքում սպասում եմ բարձրացող վերելակին: Դռները բացվում են պատգարակի |
|||
վրա: Արյունոտ գլխով մի մարդ է պարկած: |
|||
- Ավտովթար է, - ասում է ոստիկանը: - Կարծում եմ, լուրջ է, անհետաձգելի: Եվ քանի որ ձեր կլինիկան ընկած էր մեր ճանապարհին... |
|||
Երկու հիվանդապահ ավտովթարի ենթարկվածին տանում են վիրահատման սրահ: Տիկին Կորբյեն գործիքներն արդեն պատրաստել է: Ես զննում եմ վիրավորին: Տղամարդ է, երեսունին մոտ: Նա տեսքից ամուր է, բայց լուրջ է վնասվածքը: Գանգի ճեղքվածք: Արյունը լերդացել է մազերին: Զննում եմ մոտիկից: Դեռ շնչում է: Պետք է բացել գանգը: Հարկավոր է շտապել: Հագնում եմ խալաթը, ձեռնոցները: Ես պատրաստ եմ: Անհրաժեշտ է մաքրել լերդացած արյունը, փոշին, փշրված ոսկորները ... |
|||
Գլուխս բարձրացնում են: Տիկին Կորբյեի հայացքը հանդիպում է ինձ: Մի անզոր շարժում: Մարդն արդեն մահացած է: Գործիքներն առանց օգտագործելու դնում եմ տեղը: |
|||
- Հայտնեք ոստիկաններին: |
|||
Ես նայում եմ վիրահատման սեղանին դրված այս անշարժ զանգվածին: Նայում եմ այս մահացած մարդուն ու մտածում կայարանի անցուդարձի և այն ծիծաղող աղջիկների մասին, որոնք վազում են անտառում: Կոպերը փակելուց առաջ, նկատում եմ, որ նրա աչքերը կապույտ են: |
|||
- Ոստիկանները գնացել են: Նրանց ասել էին, որ վիրահատությունը երկար կտևի: |
|||
Ես նույնիսկ չեմ բողոքում: Ի՞նչ օգուտ: |
|||
- Ընտանիքին հայտնեք: |
|||
Նրա փաստաթղթերը դրված են սեղանին, հեռախոսի մոտ: Թերթում եմ: Մարկ Դյուման, ծնվել է 1927 թվականի մարտի 2-ին, ինժիներ, բնակվում է Ալեզիա փողոցում: Հեռախոս՝ GOB-40-17: |
|||
Տիկին Կորբյեն արդեն հավաքում է համարը: Նրա մատները չեն դողում: Հեռախոսի սկավառակը դանակի պես չոր աղմուկով պտտվում է: |
|||
- Ալո, GOB-40-17 է՞: |
|||
Վերցնում է լսափողը: Պատասխանում է կանացի մի ձայն: Տիկին Կորբյեն հազում է: Նա հուզվում է ավելի, քան ենթադրում եմ: |
|||
- Տիկին Դյումա՞նն է լսում: |
|||
- Ես եմ: |
|||
- Դոկտոր Քերլյանի կլինիկայից է: |
|||
Հեռախոսալարի մյուս ծայրում ձայնը փոխվում է: |
|||
- Կլինիկայից: Ինչո՞ւ: |
|||
Տիկին Կորբյեն վարանում է: |
|||
- Կուզե՞ք հասցեն վերցնել: Բուլվար Մորիս Բարես, Նոյիյում: |
|||
- Ինչո՞ւ, ինչո՞ւ: |
|||
- Ձեր ամուսինը քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել: Կուզե՞ք այստեղ գալ: |
|||
- Մա՞րկը: |
|||
- Դուք հասցեն վերցրի՞ք: Ես կրկնում եմ: |
|||
- Վնասվածքը լո՞ւրջ է: |
|||
- Մենք ձեզ սպասում ենք: |
|||
- Մի՛ կախեքմ, ասե՛ք իձն... Ես հենց հիմա կգամ: |
|||
Տիկին Կորբյեն դանդաղ իջեցնում է լսափողը: |
|||
* |
|||
Պատուհանի մոտ տագնապով սպասում եմ տիկին Դյումանին: Կեսօր է: Սյուզանը պետք է հասած լինի Լիոն: Այս ժամին անցորդները հազվադեպ են փողոցում: Ծառուղիով մի քանի հեծյալներ են վարգում: Հանկարծ մի տաքսի է կանգնում կլինիկայի մոտ: Սրտի տրոփյունով տեսնում եմ, թե ինչպես մի կին է իջնում: Վարորդի հետ հաշիվը փակելիս հայացքը չի կտրում կլինիկայից: Նետվում է դեպի մուտքը: Տիկին Կորբյեն ընդունարանում սպասում է նրան: Բուժքրոջը խնդրել էի Մարկի վերքը մաքրել և գլուխը մաքուր վիրակապով փաթաթել: Անցնում է մի քանի րոպե: Ես հետևում եմ վերելակի աղմուկին: Ինչո՞ւ չի բարձրանում: Նրա ամուսնու մարմինը հարևան սենյակում է: Անվերջ թվացող հինգ րոպե: Հետո՛ քայլերի ձայն եմ լսում: Տիկին Կորբյեն է: Նա այլայլված է: Նրան երբեք այդ վիճակում չեմ տեսել: |
|||
- Ուզում էր ինքնասպանություն գործել: |
|||
Լռություն: |
|||
- Լուրը նրան ինչպե՞ս հայտնեցիք: |
|||
- Բերանս դեռ չէի բացել, արդեն գուշակեց: Կարծում եմ քույրերից մեկն է ասել: Ընդունարան մտնելուն պես նետվեց դեպի պատուհանը: Ես ճիշտ ժամանակին բռնեցի նրան: Ի՞նչ անենք: Նա ցնցված է ... |
|||
Լռեց: Ավելի լավ է ես խոսեմ հետը: |
|||
- Բերեք իմ աշխատասենյակը: |
|||
Քիչ հետո դուռը բացվում է: Տիկին Դյումանը ներս է մտնում: Երիտասարդ է, քսանհինգ տարեկան: Նա բռնել է ստամոքսը, շնչահեղձ է լինում: Նրա աչքերը չոր են: Ես խոսք չեմ գտնում ասելու: |
|||
- Ձեր ստամոքսը ցավո՞ւմ է: |
|||
Նա բացասաբար շարժում է գլուխը: Նրա վարքը տարօրինակ է թվում ինձ: Մոտենում եմ, շոշափում որովայնը: Մկանները կծկված են, ինչպես կույր աղիի նոպան բռնելիս: Տիկին Կորբյեն նայում է ինձ: |
|||
- Նստեցեք, խնդրեմ: |
|||
Նրա շրթունքները սեղմվում են. |
|||
- Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ: |
|||
Մնում է քարացած: Չի շարժվում: Բաց գույնի շրջազգեստով նման է արձանի: Դիմագծերը նուրբ են: Անշարժ աչքերը չեն լքում ինձ: Ժամանակն է, որ ես մի երկու խոսք ասեմ: |
|||
- Երեխաներ ունե՞ք: |
|||
Ոչ մի արձագանք: Տիկին Կորբյեն տարուբերում է գլուխը: Երեխաներ չունի: Կարիք կա՞ ճշմարտությունն ասելու: Հանկարծ մի անսովոր կայծ է փայլում նրա աչքերում: Այդ առկայծումը ծանոթ է ինձ: Ես համոզված եմ. լուրը լսելիս, այդ փխրուն կինը, որ ցավագին բռնել է փորը, ինքնասպանություն չի գործի: Իմ պատուհանը բաց է: Նրա մկանները կծկված են: Ես վախենում եմ նրա ջղերից: Կդիմանա՞ն արդյոք հարվածին: Ես լրջորեն վախենում եմ: Արդյոք դրանից հետո տիկին Կորբյեն ստիպված չի՞ լինի խելագար հանելու այս սենյակից: Հիմա ես միայն մի ելք եմ տեսնում: Մի քանի ժամից հետո կպարզվի, թե ինչ կլինի: Ես դժվարությամբ արտասանում եմ. |
|||
- Ձեր ամուսինը դեռ ողջ է: |
|||
* |
|||
Թեթևություն է իջնում: Նա ընկնում է բազկաթոռին: Վերցնում է իմ առաջարկած սիգարեթը: Ձեռքերը դողում են: Ես կուզեի նրան տեսնել արցունքներով ողողված: Լացը կթեթևացներ: Բայց նրա աչքերը մնում են չոր: Երբեմն-երբեմն չար բռնկումներ են երևում այնտեղ: |
|||
- Վիրահատե՞լ եք: |
|||
- Ոչ: |
|||
Խուզարկու հայացքով նայում է ինձ: Ավելացնում եմ. |
|||
- Կոմայի մեջ է: |
|||
- Կարո՞ղ եմ նրան տեսնել: |
|||
Մի պահ վարանում եմ: |
|||
- Ուզում եմ նրան տեսնել, բժիշկ: |
|||
- Եկեք: |
|||
Առաջնորդում եմ նրան միջանցք: Բացում եմ դուռը: Մարկը, փաթաթված գլխով, ընկած է մահճակալին: Ասես քնած լինի: Կինը մի քայլ է անում դեպի մահճակալը, կանգնում, դառնում է ինձ. |
|||
- Ե՞րբ եք մտադիր վիրահատել: Արդյոք անհրաժե՞շտ է: |
|||
Ճերմակ սավանները, մաքուր վիրակապը, Մարկի հագուստն այնպես է դասավորված աթոռին, որ կարծես պետք է օգտագործվեն և դրանով էլ հույս են ներշնչում: |
|||
Կինը թեթևացած վերադառնում է իմ աշխատասենյակը: Նորից հարցնում. |
|||
- Արդյոք վիրահատությունը անհարժե՞շտ է: |
|||
Մեղավո՞ր եմ ստելուս համար: Ինչպիսի՞ն կլինի հակազդեցությունը ճշմարտությունը լսելու պահին: Հակասական մտքերը բախվում են իմ ուղեղում: Քանի~ տարի է, որ չէի վարանել: Ճշմարտությո՛ւնը, իսկույնևե՛թ: |
|||
Մի մեծ հոգնություն պարուրում է ինձ: Ես խղճում եմ այս գեղեցիկ, երիտասարդ, սիրազեղ կնոջը: Անձրևին հաջորդած այս արևի հետ մահն ավելի ողբերգական է թվում: Ես պատասխանում եմ. |
|||
- Առայժմ վիրահատումը կարելի է հետաձգել: Բայց պետք է ձեզ հայտնեմ, որ նրա վիճակը լուրջ է: |
|||
- Բայց և այնպես դուք նրան կբուժեք: Նա դուրս կգա այդ վիճակից... |
|||
Լռում եմ: |
|||
- Մարկը երիտասարդ է և ամրակազմ: Այս առավոտ մեքենա նստելիս... |
|||
Նա հանկարծ լռում է: |
|||
- Լսեք: Վերադարձեք տուն: Ձեր հեռախոսի համարը գիտեմ: Այս երեկոյից սկսած ձեր |
|||
նորություններ կհայտնեմ: |
|||
Նա միանգամից վեր է կենում և կարծես գլխի ընկնելով, որ իմ աշխատասենյակը սպասասրահ չէ, ուղղվում է դեպի դուռը: |
|||
- Խոստանում եմ ձեզ զանգահարել: |
|||
Չեմ համարձակվում ավելացնել՝ «հանգիստ եղեք»: |
|||
- Ես չեմ կարո՞ղ Մարկի կողքին մնալ: |
|||
- Խոհեմ եղեք: |
|||
- Ես նրան չեմ անհանգստացնի: |
|||
- Անկարելի է: |
|||
Նա շարժում է շրթունքները, պտտում բռնակը: Մնում է միջանցքում, պատին կպած, Մարկի սենյակի դիմաց: |
|||
Մեկ ժամ հետո տիկին Կորբյեն մտնում է իմ աշխատասենյակ: |
|||
- Նա դեռ այնտեղ է, բժիշկ: Ի՞նչ անեմ: |
|||
- Դեռ համբերեք: |
|||
Գնում եմ հիվանդներին նայելու: |
|||
Միջանցքում կանգնած է տիկին Դյումանը՝ ձեռքերը մեջքին, պատին հենված: Նրա հայացքը դատարկ է: Ես անցնում եմ նրա կողքով, առանց որևէ ուշադրություն շարժելու: |
|||
Իմ ստուգայցը երկար չի տևում: Աշխատասենյակի մոտ տիկին Դյումանը դառնում է ինձ. |
|||
- Բժիշկ, դուք չե՞ք քննելու իմ ամուսնուն: |
|||
Մնում եմ տեղումս մեխված: Վերականգնում եմ սառնասրտությունս: |
|||
- Այսօր կեսօրից հետո նրան կնայեմ: Դուք չեք ուզո՞ւմ վերադառնալ տուն: |
|||
Չի պատասխանում: |
|||
- Եկեք միասին նախաճաշենք: Երկուսն անց է: |
|||
- Քաղցած չեմ: |
|||
Չեմ ստիպում: Առանց ախորժակի գնում եմ նախաճաշելու: |
|||
Ժամը չորսն է: Մի քանի նշումներ եմ կատարում 18-րդ դարի վիրաբուժության վերաբերյալ: Նոյեմբերին կայանալիք խորհրդակցության համար հարկավոր է տվյալներ ճշտել: |
|||
Փողոցում երթևեկությունն աշխուժացել է: Մեքենաներն շտապում են դեպի հարավային խճուղի: Բոլորը մեկնում են: Մի քանի օր հետո լքված Փարիզը կմնա տուրիստներին: Քիչ առաջ Լիոնից զանգահարեց Մորեստը: Հինգ օր հետո նա կլինի Փարիզում, և ես հնարավորություն կունենամ նախատեսված ժամկետից շուտ մեկնել: |
|||
Հանկարծ հիշում եմ տիկին Դյումանին: Արդյոք նա Փարիզում է մնալո՞ւ: Ազգականներ ունի՞: Վեր եմ կենում: Բացում եմ դուռը: Պետք է վերջ տալ այս ամենին: Արդյոք իմ կողմից ստորություն չէ՞ նրան զուր հույսերով սնելը: Նրա ամուսինը մեռած է: Ամեն ինչ վերջացած է: Ես նրան տեսնում եմ նախկին դիրքով, ոտքի վրա: Տիկին Կորբյեի տված ամսագրերը ընկած են աթոռին: Նրա հայացքն ինձ վախեցնում է: |
|||
- Կբարեհաճեի՞ք մտնել: |
|||
Ափսոսանքով անջատվում է պատից ու մտնում իմ աշխատասենյակը: Ցույց եմ տալիս բազմոցը: Նստում է: |
|||
- Դուք իմ գործը դժվարացնում եք: |
|||
- Ինչո՞ւ: |
|||
Իսկապես, ինչո՞ւ: Զգում եմ, որ տարվել եմ իմ ստով: Ես նրա հետ այնպես եմ խոսում,ասես ամուսինը դեռ կենդանի է: Փոխում եմ խոսելուս տոնը: |
|||
- Ծնողներ ունե՞ք Փարիզում: |
|||
- Ծնողներս մահացած են: Մարկից բացի ուրիշ ոչ ոք չունեմ: |
|||
Դարակում փնտրում եմ ծխամորճս: Առանց շտապելու լցնում եմ: |
|||
- Իսկ Մարկի ծնողնե՞րը: |
|||
- Նրանք Կանադայում են: |
|||
- Եղբայր, քույր ունե՞ք: |
|||
- Միայն Մարկը: |
|||
- Քանի՞ տարեկան էիք, երբ ձեր ծնողները մահացան: |
|||
- Ես շատ ջահել էի: Որոշ ժամանակ մնացի մորաքրոջս մոտ, հետո հանդիպեցի Մարկին: |
|||
Վառում եմ ծխամորճս: Ծուխը ծուլորեն ոլորվում է: |
|||
- Ձեր մորաքույրը դեռ ո՞ղջ է: |
|||
Հայացքը դանդաղ ուղղում է ինձ. |
|||
- Ինչո՞ւ եք այդ բոլորը հարցնում: Ես ամեն ինչ ասացի, Մարկը, ուրիշ ոչ ոք... |
|||
- Լսեք... |
|||
Ես չեմ ուզում նրան հանկարծակիի բերել, բայց անհրաժեշտ է որոշ ճշմարտություններ բացել: |
|||
- Մարկը մյուսների պես մի մարդ է: Նա էլ մսից ու արյունից է: Պատուհանից նայեք և հազարավոր մարդկանց կտեսնեք, որոնք Մարկի նման են: Դուք, ես, հիվանդապահները, բոլորս: Արյունից, մկաններից, նյարդերից, ուղեղից ենք: Մի գեղեցիկ մեքենա, բայց ենթակա առաջին իսկ պատահարին: Մենք անկարող ենք դրա դեմ: Ոմանք հասնում են վերջնակետին, ոմանք էլ ճանապարհին են մնում: |
|||
Իրեն Դյումանը համառորեն շարժում է գլուխը: |
|||
- Մարկը կբուժվի: |
|||
Դատարկում եմ ծխամորճս: Ծխախոտը դեռ առկայծում է մոխրամանում: |
|||
- Ենթադրենք, նա աղետի է ենթարկվել: Ես ձեզ ասացի, նրա վիճակը լուրջ է: |
|||
- Նա դուրս կգա այդ վիճակից: Այլապես... |
|||
- Այլապես ի՞նչ: |
|||
- Ոչինչ: Ես ուզում եմ նրան տեսնել: |
|||
- Ո՛չ: Բայց դուք կարող եք մնալ իմ աշխատասենյակում: |
|||
- Ես գերադասում եմ սպասասրահը: |
|||
Գնում է դուրս: |
|||
Կիսաբաց դռան միջով ես տեսնում եմ Իրեն Դյումանի կիսադեմը: Նա հրաժարվել է ամեն տեսակի սնունդից: Շարունակ ոտքի, ձեռքերը թիկունքին, մեջքը թեթևակի կքած, ասես պարմանուհի լինի: Նրա աչքերը սևեռված են այն սենյակի դռանը, որտեղ պառկած է Մարկը: Ես չեմ համարձակվում բացել այդ դուռը: Ես իրավունք չունեմ այդ աստիճան խաբելու: Տիկին Կորբյեին եմ ուղարկում: Նա մտնում է ու նորից դուրս է գալիս: Նրա այցելությունը հանգստացնում է Իռեն Դյումանին: Երկու ժամ հետո, այսինքն՝ կլինիկայից դուրս գալուց առաջ, հարկավոր է մի բան որոշել: Մահվան խնդիրը իմ գիտակցության մեջ երբեք այս կերպ չէր դրվել: Ես պրպտում եմ հուշերս: Քսան տարվա ընթացքում, այս կլինիկայի մեջ, ոչ ոք այնպես չէր վարվել, ինչպես այս կինը: Պատահել է, որ հաճախ մխիթարել եմ որևէ անհաջող վիրահատվածի ազգականներին, բայց երբեք չեմ ցուցաբերել այսպիսի թուլություն, որի դեմ այժմ պայքարել եմ փորձում: |
|||
Հոսող ժամերի հետ ջլատվեց նաև իմ կամքը: Բայց, աստվա~ծ իմ, այսօր եղանակն ինչո՞ւ է այսքան բարեհաճ: Անտառից ինձ հասնող ձայներն ինչո՞ւ են ուրիշ տեսակ հնչում: Արձակուրդների, մարդկանցով լցված կայարանների, անտառում զբոսնողների հետ մահվան գաղափարը չի խարսխվում իմ ուղեղում: Չեմ ուզում հավատալ, թե բավական է մի արյունահոսություն, որպեսզի կյանքի թելը կտրվի: Չեմ ուզում հավատալ, որ մի անզգույշ ակնթարթը մեքենայում՝ կարող է երկու սիրող էակներ անջատել: Այնուամենայնիվ, ես ստիպված եմ ընդունել, որ ինձնից ոչ հեռու մի մեռած մարդ կա, որը հարություն է առնում իմ ստով: Ես վճռում եմ. |
|||
Կլինիկայից դուրս գալուց հետո, Իռեն Դյումա՛ն, անհուսության ծանրությունը չեք զգա ձեր ուսերին: Ձեր սիրտը հավերժորեն չի փակվի: Դուք ինքնասպան չեք լինի: Ձեր նյարդերը կդիմանան այդ հարվածին: Դուք կվերագտնեք ձեզ: Ես իմ սուտը ժամանակավորապես կպնդեմ և կկարողանամ ձեզ հաշտեցնել կյանքին՝ առանց Մարկի: |
|||
Սյուզանը պետք է տեղ հասած լինի: Ամբողջ ձմեռվա ընթացքում տունը մնացել է փակ: Գործն անպակաս է: Բարձերը հարկավոր է պատշգամբ հանել, փոշին մաքրել, ճամպրուկները դասավորել: Սյուզանը սիրում է իր աշխատանքային օրակարգը: Եկած օրվանից սկսում է իր շուրջբոլորը կարգի բերել: Ես վաղ առավոտյան կզանգահարեմ նրան: |
|||
Այս որոշումն ինձ անմիջապես հանգստացնում է: Զգում եմ, որ չեմ սխալվում: Իրեն Դյումանը երիտասարդ է, նա կարող է վերակառուցել իր կյանքը, բայց պետք է որ հենարան տամ նրան: Պետք է, որ նոր աչքերով, առանց իր ամուսնու՝ վերագտնի կյանքը: Իմ անելիքը հեշտ չէ: Իրենը նման է մի վիրավոր գազանի: Ես ոչինչ չկարողացա անել նրա ամուսնուն փրկելու համար: Սակայն Իրենին ես կբուժեմ: |
|||
Միջանցքում, ինձ տեսնելով, նա շտկվում է: Նրա շրթունքները սեղմվում են: Առանց վարանելու բացում եմ դուռը և հայտնվում Մարկի սենյակում: Շերտափեղկերն իջեցված են: Սենյակում դատարկություն է բուրում: Ես թեքվում եմ դիակի վրա: Փոխում եմ մարմնի դիրքը: Հետո բացում եմ դուռը և Իրենին մոտենալու նշան անում: Մի աննշան մանրամասն ինձ տակնուվրա է անում. սենյակ մտնելուց առաջ Իրենը հենվում է բռնակին և հանում կոշիկները՝ ոտնաձայները խլացնելու համար: Ներս է մտնում բոբիկ ոտքերով և անկողնի առջև անշարժանում: Ծանր պատկեր է: Ձեռքս դնում եմ Իրենի ուսին և տանում միջանցք: Նա հագնում է կոշիկները: Արդյոք նրան բնակա՞ն է թվում Մարկի նոր դիրքը՝ աջ կողքին պարկած: Անշուշտ, քանի որ այդ մասին հարցեր չի տալիս: |
|||
- Բժիշկ, կարո՞ղ եմ ձեզնից մի շնորհ խնդրել: |
|||
Նա հիմա ավելի խաղաղ է թվում: |
|||
- Ասացեք: |
|||
- Ես կուզեի գիշերն ամուսնուս մոտ անցկացնել: |
|||
Ես այդ սպասում էի: Մտածում եմ: |
|||
- Մի պայմանաով: Նախ, կգաք ինձ հետ ճաշելու: |
|||
Նրա կոպերն իջնում են, կարծես պատրաստվում էր ասելու. «Ես քաղցած չեմ», բայց |
|||
համաձայնում է: |
|||
- Շնորհակալություն, բժիշկ: |
|||
* |
|||
Նա անխոս, պարապ հայացքով, կծկվեց մեքենայում: Որոշում եմ նրան ճաշելու տանել մի նավ-ճաշարան, հետո մտադրությունս փոխում եմ: Մենք կճաշենք Էյֆելյան աշտարակի ռեստորանում: Նրա կարծիքը չեմ հարցնում, քանի որ կռահում եմ պատասխանը: Նրա համար միևնույն է: |
|||
Լույսերով ողողված Շանզ-Էլիզեում մեծ բազմություն կա: Բոլոր տուրիստները ժամադրվել են Էտուալում: Իրենը ոչինչ չի նկատում, կարծես տափաստանով անցնելիս լինենք: Հասնում ենք Էյֆելյան աշտարակ: Նա ինձ հնազանդորեն հետևում է և վերելակում հարցնում. |
|||
- Հիվանդապահները գիտե՞ն, որ դուք այստեղ եք: |
|||
- Ես հիմա կզանգահարեմ կլինիկա: Անհրաժեշտության դեպքում նրանք ինձ կկանչեն: |
|||
Դա արդեն սովորություն է: Քսան տարուց ի վեր, ամեն երեկո ես իմ բացակայությունն այսպես եմ ապահովում: |
|||
Մենք տեղավորվում ենք մի խաղաղ անկյուն: Սրահը կիսով չափ դատարկ է: Իրենը աչք է ածում կերակրացանկը և դնում պնակի վրա: |
|||
- Ընտրեցի՞ք: |
|||
Նա բացասաբար շարժում է գլուխը: |
|||
- Քաղցած չեմ: |
|||
- Դուք երեխայի պես եք ձեզ պահում: |
|||
- Քաղցած չեմ: |
|||
Չեմ ընդդիմանում: Կանչում եմ մետր դ՝Օթելին: |
|||
- Տիկինը ճաշել է: Ինձ տվեք արտիշոյի միջուկներ, մի շերտ սաղմոն և տապակած հավ: Եվ մի շիշ շամպայն: |
|||
Ծխախոտի տուփը դնում եմ սեղանին: Մի՞թե իմ առաջին փորձը պիտի ձախողվի: Օ~, ես գիտեմ, որ մասնակցելով այս ճաշին, դրությունը չենք փոխի, բայց կուզենայի, որ նա ախորժաբեր խորտիկներ ճաշակեր, որպեսզի մի պահ շեղվեր ուշադրությունը: Բայց փորձությունների լանջին՝ հրել պետք չէ: Սաղմոնը համեղ է: Նրա վարքը հուսահատեցնում է ինձ, և ես խուսափում եմ երկրորդ անգամ հրավեր անել: Կարողանում եմ նրան մի փոքր շամպայն խմեցնել և վերջացնում եմ ճաշս: Մենք տերրաս ենք դուրս գալիս: Օդը հեշտալի է: Փարիզը մեր ոտքերի տակ նմանվում է մակետի: Լույսերն ամենուրեք թարթում են: Այցելուները հավաքվում են մեր շուրջ: Կարծես Բաբելոնի աշտարակը լինի: Իրենը նայում է աստղերին, թարձրացող շենքերին, որոնք քաղաքն են կազմում: Այս շենքերի անհամար լուսավոր պատուհանների ետևում ստվերներ են շարժվում: Արդյոք այս պատկերով չէ՞ր, որ ուզեցի նրան հողից կտրել: Ես, իհարկե, գործել եմ անգիտակցորեն: Իմ միակ հատուցումն էր նրա շրթունքների շարժվելը տեսնել: |
|||
- Ի~նչ փոքր է այս ամենը... |
|||
Ես նրան թողնում եմ խորհել այնքան, մինչև որ մեկը կանչում է ինձ: Հանդերձապահն է: Ես նրան նշան եմ անում: |
|||
- Բժիշկ Քերլյան, ձեզ սպասում են կլինիկայում: |
|||
- Շնորհակալ եմ: |
|||
Իրենը բռնում է ձեռքս: Նա համոզված է, որ գործը իր ամուսնուն է վերաբերում: |
|||
Ինչպե՞ս հասկացնեմ, որ ոչինչ չկա: Հանդերձապահը կապվեց կլինիկայի հետ և կախեց հեռախոսը: |
|||
- Գնանք տեսնենք: |
|||
- Ի՞նչ կարող է պատահած լինել նրան, բժիշկ: |
|||
Վստահեցնում եմ նրան: Գուցե գործը անցած օրվա վիրահատվածին է վերաբերում: Գուցե նրա վիճակը վատանում է: Արյունահոսություն: |
|||
Քառորդ ժամ անց հասնում ենք կլինիկա: |
|||
Վերելակից դուրս գալիս, նա բռնում է թևս: |
|||
- Դիմացն է, բժիշկ: |
|||
Մի բուժքույր ինձ հայտնում է, որ սպասում են վեցերորդ հիվանդասենյակում: Իրենը շունչ է քաշում: Ես նրան խնդրում եմ աշխատասենյակում սպասել և գնում եմ հիվանդին այցելելու: |
|||
Կես ժամ հետո նրան գտնում եմ միջանցքում: |
|||
- Լո՞ւրջ էր: |
|||
- Երբ գլխի վիրահատություն է, խնդիրը միշտ լուրջ է: |
|||
Ես կշռադատում եմ խոսքերս. |
|||
- Ամենափոքր վարակը, ամենափոքր արյունահոսությունը մահ է: Մենք անզոր ենք դրա դեմ: |
|||
Իրենը լարված դեմքով, համառորեն նայում է ինձ, հետո, մի քաղցր ձայնով, որ մինչ այդ չէի նկատել, ասում է. |
|||
- Մարկը դուրս կգա այդ վիճակից, այդպես չէ՞: |
|||
Հոգնաբեկ ես պատրաստվում էի ամեն ինչ խոստովանել, բայց այդ քաղցր ձայնը ինձ զինաթափում է. |
|||
- Մի կերպ դուրս կգանք: |
|||
Կեսգիշերն անց է: Վերցնում եմ պայուսակս և Իրենին տանում դեպի վերելակ: |
|||
- Դուք խոստացաք, որ ես Մարկի կողքին կմնամ: |
|||
- Ո՛չ այսօր, ո՛չ այս երեկո: Դուք նրան կխանգարեք: Վաղը... |
|||
Նրան նստեցնում եմ մեքենա: Հասնում ենք Ալեզիա փողոց՝ Իրենի տուն: Իջնում է, մի պահ կանգ առնում: |
|||
- Բարի գիշեր, բժիշկ: Շնորհակալություն: |
|||
Ես գլխով պատասխանում եմ, քանի որ խոսելու ցանկություն չունեմ: Վերադառնում եմ տուն: Սյուզանի բացակայությունն ինձ նեղում է: |
|||
==ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ== |
|||
Առավոտյան իմ վարքն ինձ թվում է անհեթեթ: Մահացել է մի մարդ: Կինը եկել է կլինիկա: Իմ պարտքն է նրան ասել ճշմարտությունը: Ես չեմ ակրող դիակը երկար ժամանակ պահել և հաստատել իմ սուտը: Գոնե հոգեվարքի մեջ լիներ, գոնե հազար հույսից մեկը լիներ... Բայց նա մեռած է, իսկապես մեռած: Կինը վաղ թե ուշ կիմանա այդ մասին: Գուցե նա նույնիսկ զայրանա՝ ճշմարտությունն իրենից թաքցնելու համար: |
|||
Բացում եմ փեղկերը, և արևը ողողում է սենյակը: Փակ պատուհաններով ավտոբուսը |
|||
պտտվում է Վիկտոր Հյուգոյի հրապարակում: Այս ժամին Սյուզանը պետք է որ տեղավորված լինի ծովահայաց պատշգամբում: |
|||
Ժամը ութն է: Սուրճս կխմեմ այստեղ: Ես մտածում եմ խոհանոցի մասին, այն մտադրությամբ, որ հեռախոսի մոտով անցնելիս մահվան լուրը հայտնելու համար, տիկին Դյումանի համարը կհավաքեմ: Ճիշտ չե՞մ միթե: Յուրաքանչյուր ընտանիքում մեկը մյուսից առաջ է մահանում: Պետք է կարողանալ հաշտվել դրան: Ես վերհիշում եմ համարը. GOB-40-17: Հեռանում եմ պատուհանից և հեռախոսի մոտ մի բուռ արև եմ տեսնում: Հեռախոսը հայելու պես փայելում է: Որոշում եմ խմել սուրճս: |
|||
Անկասկած արձակուրդի կարիք ունեմ, քանի որ գլխումս ներհակ մտքեր են պտտվում: Ամենապարզ լուծումը՝ նրան ճշմարտությունը հայտնելն է: Նա դրանից չի մահանա: Կխելագարվի՞ արդյոք: Ինքնասպանության փորձ կանի՞: Ես ինձ պատկերացնում եմ նրա վիճակում: Զանգ: Վերցնում եմ լսափողը: Ինձ հայտնում են կնոջս մահը: Առաջին հարց. ինչպե՞ս մահացավ: Հեռախոսի տարբերակը համարում եմ չեղյալ: Դա շատ ստոր է: Մեքենայի պատահար: Ինչպե՞ս: Կինս շատ զգույշ է վարում: Մի ուրիշ մեքենա է պատահարի պատճառ դարձել: Ընդունեցինք: Ի՞նչ են արել: Շտապ օգնության մի մեքենա եկավ, որ նրան կլինիկա տանի, բայց արդեն ուշ էր: Նա մահացած է: |
|||
Սուրճի բաժակը դնում եմ տեղը և նկատում, որ չնայած վիրահատման քսան տարվա իմ փորձին, կնոջս մահը չեմ կարողանում ընդունել: Կընդունեի՞ արդյոք, եթե անկողնում մահացած լիներ: Իհարկե, ավելի հեշտ, բայց պատահարն այնքա~ն անհեթեթ է: Տասնյակ հարցեր են ծնվում. ինչո՞ւ ավտոմեքենա նստաց: Եթե երկու րոպե ուշ գանցած լիներ... դա հանդուրժելի չէ: Սուրճս դառնացել է: Վերցնում եմ լսափողը: |
|||
- Ես կուզեի զանգահարել Նիցցա: |
|||
Նկատում եմ, որ քրտնել եմ: Տագնապով սպասում եմ հինգ րոպե, վստահ, որ մի օտար ձայն է ինձ պատասխանելու: Ոչ, դա Սյուզանի հանդարտ ձայնն է: |
|||
- Դո՞ւ ես, Անդրե: |
|||
Թողնում եմ, որ նա խոսի: Ըմբոշխնում եմ նրա մտերիմ ձայնի երանգը: Վերջացնելով |
|||
խոսակցությունը, ինձ գտնում եմ նույն կետում: Պե՞տք է արդյոք Իրեն Դյումանին հայտնել իր ամուսնու մահը, թե՞ մի փոքր էլ համբերել: Շարունակե՞լ սուտը, օր-օրի լրջացնելով նրա ամուսնու վիճակը, օր-օրի վրա հույսի մի բեկոր խլելով նրանից՝ հաշտեցնե՞լ մահվան մտքին: Գուցե: |
|||
* |
|||
Հասնելով կլինիկա Իրենին գտնում եմ միջանցքում: Նա հագել է ճերմակ, շատ պարզ մի շրջազգեստ: Գիշերը դեմքին նուրբ ակոսներ է փորել, որոնք ավելի են գեղեցկացրել նրան: Ես կարողություն չունեմ Իրենին խորհուրդներ տալու: |
|||
- Դուք նրան վիրահատելո՞ւ եք, բժիշկ: |
|||
- Առայժմ ոչինչ չեմ կարող ասել: |
|||
Ես կանչում եմ տիկին Կորբյեին, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ: Մի քանի գրառումներ եմ անում: |
|||
- Եկեք: |
|||
Իրեն Դյումանը մոտենում է: Ես նրան ցույց եմ տալիս Մարկի անկողինը՝ մի թափանցիկ վերմակով ծածկված: Գլուխը հազիվ է երևում ծածկոցի տակից: Մարմինը փայտացած է: Մեռելային գույնը Իրենը չի նկատի: Ասում եմ. |
|||
- Ես նրան թմրացրել եմ: Սա մի միջոց է, որը վերացնում է մարմնի հակազդումները նյարդաբախումների ժամանակ: Եթե նյարդաբախումը չափավոր է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե նյարդաբախումն ուժգին է, հակազդումը գերազանցում է մարմնի դիմադրողականությունը և ... ոչ ոք ոչինչ անել չի կարող: |
|||
Լռություն: Նա շարժում է շրթունքները: |
|||
- Մարկը կդիմադրի նյարդաբախմանը: |
|||
- Ես ձեզ ոչինչ չեմ կարող հավաստիացնել: |
|||
- Ես վստահ եմ: |
|||
Նա այդ խոսքերն այնպիսի համառությամբ է ասում, որ փշրում է սիրտս: Դուրս ենք գալիս սնեյակից: Ըստ սովորության, նրան թողնում եմ միջանցքում: Ես ետուառաջ եմ անում իմ աշխատասենյակում: |
|||
- Իրեն: |
|||
Նա առանց հանկարծակիի գալու, բարձրացնում է գլուխը: Ես նրան այնպես եմ ընտելացել այս քսանչորս ժամվա ընթացքում, որ որոշում եմ անունով կանչել: |
|||
- Դուք միջանցքում մնալ չեք կարող: Խանգարում եք սպասարկող կազմին: Առանց ուզելու, խանգարում եք նաև ինձ: Եկեք, դուրս գանք: |
|||
- Մենք կվերադառնա՞նք: |
|||
- Մենք կվերադառնանք: |
|||
Ես մտածում եմ նրան մորգ տանել և դիակներ ցույց տալ, ընտելացնել անշարժ նյութին, ստիպել, որ ձեռք տա Մարկի տարիքն ունեցող անկյանք, երիտասարդ, գեղեցիկ մարդու դեմքին: Այդպիսի մահ ամեն օր լինում է: Ի՞նչ պատճառ բռնել: Հանկարծ մտածում եմ կատակոմբների մասին և մեքենան ուղղում դեպի Դանֆեր-Ռոշըրոյի հրապարակը: Ցնցումն այնքան սաստիկ չի լինի: |
|||
- Հասանք: |
|||
Նա հնազանդորեն, առանց հարց տալու հետևում է ինձ: Նրան ամենուր կարող եմ առաջնորդել, պայմանով, որ վերադառնանք կլինիկա: Մուտքի մոտ տասներկու հոգի հերթի կանգանած սպասում են: Մի քանիսը զինված են գրպանի լապտերով: Անհոգ դեմք ունեն: Հետևում ենք գիդին՝ մի նիհար երիտասարդ, որը վզին թաշկինակ ունի փաթաթած: Իրենը քայլում է կողքիս: Ես նրան հարցնում եմ, թե մինչ այս եղե՞լ է կատակոմբներում: Նա բացասաբար շարժում է գլուխը: Երևում են առաջին ոսկրակույտերը: Նա կկոցում է աչքերը: Ռունգները կծկվում են: Ուշադրությամբ հետևում եմ նրան, չուզենալով ամենափոքր մանրամասն անգամ վրիպել: Մեզանից առաջ անցած գիդի ձայնը հազիվ ենք լսում: Շվեդացի մի տուրիստ լապտերը ման է ածում զարդերի պես շարված կոնքոսկրերի և գանգերի վրայով: Իրենը չի համարձակվում ինձնից մանրամասնություններ հարցնել: Ես նրան ասում եմ. |
|||
- Ցուրաքանչյուր քայլափոխին մենք անցնում ենք տասնյակ տղամարդկանց և կանանց մոտով, որոնք քայլել են, որոնք կերել են, որոնք սիրել են իրար: Որքա~ն վսեմ է, միաժամանակ որքան սովորական: Սրանք մարդիկ են, որոնք ապրել են Փարիզում, նրանք կոչվում էին Ֆիլիպ, Ռոլան, Ռոբեր, Մոնիկա կամ գուցե Իրեն, կամ գուցե Մարկ: |
|||
Մնում ենք մի կողմում, մթության մեջ: Նա մրմնջում է. |
|||
- Այո ... նրանք գոյություն են ունեցել. Ֆիլիպը, Ռոլանը, Ռոբերը, Մոնիկան, Իրենը... Մարկը: |
|||
- Եկեք, նրանք մեզանից առաջ են անցել: |
|||
Մեր քայլերն արձագանքում են այս չարաշուք միջանցքում: Վերջապես՝ ելքը: Լույսը վախով սահում է աստիճանների վրայով: Նա վերջին հայացքն է նետում ետ, հետո դանդաղ բարձրանում: Դրսում արևը կուրացնում է: Սրճարանում նստած մարդիկ ապերետիվ են խմում: Իրենը մտասույզ, լուռ քայլում է: Ինձ հետ մտնում է ռեստորան, նստում է և, երբ մենյուն եմ ներկայացնում նրան, ցնցվում է: |
|||
- Պատվիրեք ինձ համար: Ես քաղցած չեմ: |
|||
Պաղ կերակուրներ և գարեջուր եմ պատվիրում: Իր պատառաքաղով պոմիդորի մի շերտ է վերցնում, առանց ախորժակի տանում բերանը: Հետո մի ուրիշ շերտ է վերցնում: Մի պատառ հաց է կտրում, թաթախում ձեթի և քացախի մեջ, վերցնում գարեջրի բաժակը, կիսով չափ խմում, մաքրում շրթունքների փրփուրը և վերսկսում ուտել: Այս փոքրիկ մանրամասներն ինձ հուսադրում են: Նա լավ նախաճաշում է, խմում սուրճը, ընդունում իմ հրամցրած ծխախոտը: Ծխի երեք քուլա թողնելուց հետո ասում է. |
|||
- Մարկի մոտ ենք վերադառնո՞ւմ: |
|||
- Քիչ հետո: Մի պահ մոռացեք նրան: |
|||
Մարդիկ են անցնում, լողափի պայուսակներով: Հավանաբար, լողավազան են գնում: Իրենը, նախաճաշի ընթացքում հանդարտված, ընդհատում է ծխելը, խուսափող հայացք նետում հանքային ջրով լի իմ բաժակին: |
|||
- Գնում ենք: |
|||
Նա հանգցնում է ծխախոտը և վեր կենում: Մենք տեղավորվում ենք խիստ տաքացած մեքենայում: |
|||
- Երաժշտություն կուզե՞ք: |
|||
Նրան տալիս եմ տրանզիստորը, որը ընկերս է բերել Նյու-Յորքից և, որը ծխախոտի տուփից փոքր է: Նա պտտում է կոճակներից մեկը: |
|||
- Սա թողե՞մ: |
|||
Թեթև երաժշտություն է, ոչ տհաճ: Հարցնում եմ նրան, թե սիրո՞ւմ է դասական երաժշտություն: Նա մտածում է և ասում. |
|||
- Մոցարտ: |
|||
- Իսկ Բեթհովե՞ն, Բա՞խ... |
|||
- Մոցարտ: |
|||
Նա այդ ասում է նույն համառությամբ, երբ արտասանում էր. |
|||
- Մարկ: |
|||
Մոնպառնասում, ուղիղ գնալու փոխարեն, թեքվում եմ աջ: Անցնում եմ մի քանի փոքրիկ փողոցներ և կանգնում մի նրբանցքում, հիվանդանոցի առջև: |
|||
- Ընկերակցեք ինձ: Ես պետք է պաշտոնակցիս տեսնեմ: |
|||
Հնազանդորեն իջնում է մեքենայից: Կաթոլիկ քույրերի առաջնորդությամբ մտնում ենք հիվանդանոց: Միջանցքը տխուր է և մութ: Մտնում ենք վերելակ: Յուրաքանչյուր հարկում, ճաղերի արանքից նկատում ենք անկողիններին երկարած հիվանդների: Վերելակը հինգերորդ հարկում կանգնում է: |
|||
- Այստեղ է: |
|||
Իմ գործակիցը բացակա է: Ավելի լավ: Իրենին տանում եմ շենքի ձախ թևը: Կանգնցնում եմ մի մեծ սրահի առջև: Մոտ քսան մահճակալ: Ամեն տարիքի մարդ կա: Ոմանք պառկած են, ոմանք նստած իրենց անկողնին: Ես հեռվից բարեկամաբար ողջունում եմ լրագրեր բաժանող բուժքրոջը: |
|||
- Սա քաղցկեղով հիվանդների սրահն է: |
|||
Իրենի աչքերը կկոցվում են: |
|||
- Նրանք այդ գիտե՞ն: |
|||
- Մեծ մասը: |
|||
Հիվանդները մեր մուտքն ընդունում են առանց զարմանքի: Նրանիցի մի քանիսին ճանաչում եմ: Ես փնտրում եմ Դանիելի աչքերը՝ քսան տարեկան մի երիտասարդ՝ սպիտակարյունությամբ հիվանդ: Կռթնել է պատուհանին: Ձեռքս դնում եմ նրա մեջքին: Դանդաղ շրջվում է և, Իրենին տեսնելով, կարմրում: |
|||
- Ես քեզ ներկայացնում եմ Իրենին: Նրա ամուսինը մեքենայի վթարի է ենթարկվել: Նա իմ կլինիկայում է: |
|||
Դանիելը վեհերոտ մեկնում է ձեռքը: Իրենը չի ժպտում, սեղմում է մեկնած ձեռքը: Նրա աչքերը զննում են հիվանդի աղջկական դեմքը: Երևի Դանիելի սարսափելի հիվանդության տեսանելի հետքերն է փնտրում: |
|||
- Ազգականներդ այս քանի օրը եկա՞ն քեզ տեսության: |
|||
- Մորաքրոջս աղջիկը քիչ առաջ այստեղ էր: |
|||
Տասը ամիս է, ինչ հիվանդանոցում է: Սկզբում նրա ծնողներն ամեն օր տեսակցության էին գալիս: Այժմ քեռորդիների հերթն է: Մայրն ամեն անգամ այցելելիս, նրա նիհարությունը տեսնելով, հազիվ է զսպում արցունքները: Հայրն ու եղբայրները աշխատում են արվարձաններում: Իրենց կիրակին հերթով տրամադրում են նրան: Դանիելը մատներով հարդարում է մազերը: |
|||
- Կարծում էի, թե ամբողջ ամառ անձրևելու է... |
|||
Մի քանի րոպե խոսում եմ նրա հետ: Իրենը ոչինչ չի ասում: Դանիելը մտնում է անկողին և գիրք վերցնում ձեռքը: |
|||
Մի ծերուկ ինձ մոտենալու նշան է անում: Նա կոկորդի քաղցկեղ ունի: Աչքերը տարօրինակ կերպով փայլում են նրա դիակային դեմքին: Նա շշնջում է. |
|||
- Դե ինչ, ի՞նչ պետք է լինի ինձ հետ: |
|||
Նա խռխռացնում է, օդը ներս քաշում, մի քանի անգամ խոնարհելով գլուխը, որպեսզի օդի հոսանքն ավելի լավ խլի: |
|||
- Նրանք ինձ վիրահատել չեն ուզում, ինչո՞ւ: |
|||
Ուժասպառ ընկնում է բարձին, փակում աչքերը և կարծես մոռանում իմ ներկայությունը: Իրենին տանում եմ դեպի պատուհանը: Ինչ-որ սարսուռներ են անցնում նրա դեմքով: Նա հուզված է: |
|||
- Դանիելը բուժվելո՞ւ է: |
|||
- Դանիելը մահանալու է: Նա մոմի պես դանդաղ պիտի հանգչի, ինչպես բոլոր տղամարդիկ, որոնց այստեղ տեսնում եք: |
|||
Ինձ համար դժվար է այդպես խոսել, բայց պետք է նրան հաշտեցնել մահվան մտքին: Այս առավոտ նա կմախքներ տեսավ: Այժմ նա շփման մեջ է կենդանի կմախքների հետ: Քսան մարդ նրա հետ շնչում են նույն օդը: Կարող է նրանց հետ զրուցել, հարցեր տալ, դատարկ բաներից խոսել: |
|||
- Իրոք ոչ մի փրկություն չկա՞: |
|||
- Առայժմ՝ ոչ: |
|||
- Նրանք տանջվո՞ւմ են: |
|||
- Սրկսումներով հանգստացնում ենք: |
|||
- Դա անմարդկային է: |
|||
Լռություն: |
|||
- Նրանք գիտե՞ն, որ մեռնելու են: |
|||
- Հույսով են ապրում: Բայց մեծ մասը գիտե: |
|||
- Գնանք: Գնանք: |
|||
Երբ դուրս էինք գալիս հիվանդանոցից, նա ասաց. |
|||
- Երբ Մարկն առողջանա, Դանիելին տեսության կգանք: |
|||
* |
|||
Կլինիկայում տիկին Կորբյեն հարցնում է ինձ. |
|||
- Մարկ Դյումանի հետ ի՞նչ անենք: |
|||
Այս պատմությունը նրան վշտացնում է, բայց նա հասկանում է ինձ: |
|||
- Եվս մի քանի օր համբերեք: |
|||
Մարմինը սառույցի մեջ է: Մնում է վարչական գլխացավանքը: Ես դա կդասավորեմ: |
|||
- Ի՞նչ է անում տիկին Դյումանը: |
|||
- Առաջադիմում է: Նա վերջապես ուզեց նստել: Հանդեսներ է կարդում: |
|||
- Ասացեք, որ նրան ուզում եմ տեսնել: |
|||
Իրենը մտնում է աշխատասենյակ: Ձեռքին մի կիսացաբ հանդես ունի: |
|||
- Վեցն անց կես է: Երեք ժամ է, ինչ միջանցքում եք: Ձեր ներկայությունը Մարկին չի |
|||
բուժի: |
|||
Չի պատասխանում, դեմքին ոչ մի մկան չի շարժվում: Ես կուզեի, որ նա վերադառնար տուն, ընտելանար իր ամուսնու բացակայության մտքին: |
|||
- Գնացեք մի պտույտ արեք անտառում: Հետո... Հա... Շանզ-Էլիզեի թատրոնում այսօր համերգ կա: Կուզե՞ք ինձ ընկերանալ: |
|||
- Այնքան էլ չեմ ուզում, բժիշկ: |
|||
- Ես ուզում եմ: Հիմա մի տաքսի կկանչեմ, տուն կգնաք, զգեստը կփոխեք, իսկ ես երեկոյան ժամը իննին կգամ ձեր ետևից: |
|||
Ու որովհետև տատանվում է, ես վճռականորեն ավելացնում եմ. |
|||
- Հուսով եմ, որ չեք մերժի: Ես ճշտապահ կլինեմ: |
|||
Նա ծածկում է հանդեսը, պատրաստվում հեռանալ: |
|||
- Տաքսի մի կանչեք: Ուզում եմ զբոսնել: |
|||
- Կեցցեք: Մինչև երեկո: |
|||
Պատուհանից տեսնում եմ, որ դուրս է գալիս կլինիկայից: Դա արդեն հաջողություն է: |
|||
Այս ժամին Սյուզանը պետք է որ ծովափում լինի: Հավանաբար, հիմա ծովային հեծանիվ է քշում: Մի սիգարեթ եմ վառում ու խորասուզվում գրառումներիս մեջ: Այդ խորհրդակցությունն ինձ ավելի ու ավելի է ոգևորում: Հարյուր տարի առաջ ինչպե՞ս էին վիրաբույժներն առանց թմրեցման վիրահատում: Հիվանդին կապում էին, անդամահատում, մասնատում ու խարանում շիկացած երկաթով: Ես կխոսեմ Ժան Սիլվիայի մասին, որն առանց արյունահոսության միզափամփուշտից քարեր է հեռացրել: |
|||
Կես ժամ անց, տիկին Կորբյեն մտնում է աշխատասենյակ: |
|||
- Քիչ առաջ տիկին Դյումանին հարևան փողոցի բարում տեսա: |
|||
- Ի՞նչ էր անում: |
|||
- Ոչինչ: Կլինիկան էր հսկում: |
|||
- Քիչ հետո կխոսեմ նրա հետ: Ամեն ինչ կարգի՞ն է: |
|||
- «3»-ը այս առավոտ ոտքի կանգնեց: Թերթեր է պահանջում: |
|||
- Թող համբերի մի քանի օր: Ես նրան վաղն առավոտյան կնայեմ: Իսկ մյուսնե՞րը: |
|||
- Ոչ մի բարդություն: Ոմն պարոն Մ. դը Շահան զանգահարեց: Կարո՞ղ եք այս |
|||
շաբաթ ընդունել: |
|||
- Արձակուրդից հետո: |
|||
Շարունակում եմ իմ գրառումները: |
|||
* |
|||
Իննին տասնհինգ պակաս դուրս եմ գալիս կլինիկայից: Օդը քաղցր է, բուրավետ: Գիշերը համեստորեն ջնջում է ծառերը: Նստարանի վրա սիրահարները համբուրվում են: Ավտոմեքենա նստելիս, մտածում եմ Մարկ Դյումանի վթարահար մեքենայի մասին: Որտե՞ղ է: Իրենը այդ մասին չի մտահոգվում: Վաղը կզանգահարեմ ոստիկանություն, կիմանամ մանրամասները: |
|||
Ընթացքի եմ գցում մեքենան և թեքվում ձախ: Ահա և Իրենը: Նստած է մի դատարկ բաժակի առջև: Լավ եղանակին «Պուլենի» տերը սեղաններն ու աթոռները տեղավորում է մայթի վրա: Նրա այցլեուներն անգործ նու դյոււրին աղջիկներն են: |
|||
- Ինչո՞ւ տուն չգանցիք: |
|||
Բնազդաբար բարձրացնում եմ գլուխս: Այդպես էլ կասկածում էի: Մարկի սենյակի պատուհաններն այստեղից երևում են: Իրենը ելնում է: |
|||
- Չգիտեմ, - պարզ պատասխանում է նա: |
|||
Նախատինքի խոսքերը կուտակվում են շրթունքներիս: Սակայն լռում եմ: Ի՞նչ օգուտ: Գուցե ես էլ նրա պես վարվեի: Մի՞թե ես չեմ միակ մեղավորը: Ես նրան օրորում եմ իմ ստով: Նրա վերաբերմունքը բնական է: |
|||
- Նստեք: |
|||
Բացում եմ դուռը: Նստում է: Շարժվում ենք Շանզ-Էլիզեի ուղղությամբ: Նա զբոսնողներին, մեքենաներին, աֆիշներին ոչ մի ուշադրություն չի դարձնում. նստել է ուղիղ, խաչած ձեռքերով, չտեսնող աչքերով: Նրա անթափանց հայացքը ոչինչ չի արտահայտում, և դա անհանգստացնում է ինձ: Հասնելով նրա տուն, հարցնում եմ, թե չի ցանկանո՞ւմ արդյոք զգեստափոխվել: |
|||
- Չեմ ուզում ներս մտնել: |
|||
Չեմ ստիպում և բռնում եմ թատրոնի ճամփան: Համերգը կես ժամից հետո սկսվելու է: Ծրագրում՝ Բախ, Բեթհովեն, Մալեր: Չնայած արձակուրդներին, հոծ զանգված է շարժվում դեպի տոմսարկղը: Իրենին տանում եմ դիմացի բարը: Տղաները, մանեքենները սրահով մեկ ցրված ճաշում են: Տեղավորվում ենք մի անկյունում: Մեծ գոհունակությամբ նկատում եմ, որ Իրենը վերցնում է մենյուն և ուշադրությամբ զննում: |
|||
- Պոմիդորի սալաթ եմ ուզում և կանաչիով ձվածեղ: |
|||
- Եվ գարեջուր: |
|||
- Այո, մի գավաթ: |
|||
Նա հանգիստ, գլուխը հակած իր ափսեին, ճաշում է: Վերջացնելով բիֆշտեքսը, Իրենի հայացքն եմ բռնում՝ ուղղված մի մարդու: Նա սևեռուն նայում է, հետո ասում. |
|||
- Մարկի շարժումները հիշեցնող մի շարժում տեսա: |
|||
* |
|||
Համերգը սկսվում է Մալլերի չորրորդ սիմֆոնիայով, որը ես շատ եմ գնահատում: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Իրենը ուշադրությամբ լսում է, ասես հայտնության է սպասում: Առաջին մասը կարծես հետաքրքրում է նրան: Հետո, նա շարժվում է բազկաթոռի մեջ: Իսկապես, առաջին անգամ լսելով, Մալերին դժվար է հետևել մինչև վերջ: Երևի Բեթհովենն ավելի դուր կգա: Ընդմիջմանը նրան բար եմ հրավիրում: Նայելով անցնող դեկոլտեներին, ասում է. |
|||
- Գուցե պետք էր ուրիշ շրջազգեստ հագնել: |
|||
Նա շրթունքները թրջում է բաժակից և ավելացնում. |
|||
- Մինչև Մարկը կլինիկայից դուրս չգա, շրջազգեստս չեմ փոխի: |
|||
Վերադառնում ենք մեր տեղը: Բեթհովենը և Բախը նրան չեն հասնում: Այսպիսի |
|||
զգայուն էակի անտարբերությունը անհասկանլի է: Մի երկու հարց եմ տալիս: Պատասխանում է. |
|||
- Այս դահլիճում պետք է կենտրոնանալ: Բեթհովենից մի քանի կտորներ ոգևորում են, բայց չեն ցնցում: Մոցարտը, տանը լսելիս, հանգստացնում է: Նա ինձ բավարարում է: |
|||
Ուղեկցում եմ նրան շուկա: Մեքենան կանգնեցնում եմ և քայլում ենք: Արկղերը դարսված են մայթի վրա: Պտուղները շոգից փտում են: Տապակած կարտոֆիլը ճթմթում է ձեթի մեջ: Մի կլոշար, մայթին փռված, ձեռքը գլխի տակ, մեծ ախորժակով ախորժակով փտած պոմիդոր է ուտում և լեզվով որսում հոսող հյութը: Մեզ տեսնելով, նա ժպտում է մի խոսուն ժպիտով, ինչ-որ բան քրթմնջում և հռհռում: |
|||
Մտնում ենք միջանցքի նմանվող մի բիստրո: Բարձրախոսը խլացնող երաժշտություն է հաղորդում: Լաքայոտ շորերով մսագործները կարմիր գինի են հրամցնում իրար: Տիրուհին մի սանդվիչ է կրծում, միաժամանակ մատուցում այցելուներին: Բոլորը խոսում են բարձր և միասին: Այնպիսի մթնոլորտ է տիրում, որը գուցե թմերցնի Իրենին: Սակայն սխալվում եմ: Նա լարված նստում է, չի խմում, սպասում է: Հեռանում ենք: |
|||
- Վերադառնում եք կլինիկա՞: |
|||
- Գնում եմ տուն: Ուշ է: |
|||
- Կլինիկայի մոտ ինձ իջեցրեք: |
|||
Արագացնում եմ ընթացքը: Դեպի Ալեզիա: Նա ասում է: |
|||
- Այսօր առանց բողոքելու, ամենուր հետևեցի ձեզ: Այդ շնորհը ինչո՞ւ ինձ չեք տալիս: Ես չեմ ուզում տուն գնալ: |
|||
Հասնում ենք: Բացում եմ դռնակը: Փողոցն ամայի է: |
|||
- Խոհեմ եղեք, Իրեն: |
|||
Նա վարանում է, ապա իջնում: |
|||
- Բարի գիշեր: Վաղը կզանգահարեմ ձեզ: |
|||
Մեր բաժանումը մի քիչ անսպասելի է կատարվում: Շանզ-Էլիզեի վրա թույլ եմ |
|||
տալիս ինձ տերրասներից մեկը վայելելու: Ծխամորճի ժամն է: Տուն վերադառնալու համար, |
|||
բռնում եմ կլինիկայի ճամփան: Ամեն ինչ խաղաղ է: Լույսերը մարած են: Թեքվում եմ ձախ և, հանկարծ, «Պուլենում» նկատում եմ Իրենին: Նստել է մի դատարկ բաժակի առջև: Առանց զարմանքի նշույլ արտահայտելու տեսնում է, թե ինչպես եմ իջնում մեքենայից: Երկու կին, բարձր աթոռներին թառած, զրուցում են ինչ-որ ճաղատ մարդու հետ: Պարի հրապարակում մի ամերիկացի սպա պարում է մի շիկահեր աղջկա հետ: Բարմենը կոկտեյլ է պատրաստում: |
|||
- Ամբողջ գիշեր այստե՞ղ պիտի մնաք: |
|||
Ինձ չի պատասխանում, չի նայում անգամ: |
|||
- Երեխայի պես եք ձեզ պահում: Եկեք: |
|||
Նա բարձրացնում է գլուխը: |
|||
- Ես չեմ կարող տուն վերադառնալ: Չեմ կարող: |
|||
- Լսեք ինձ... |
|||
Ի՞նչ ասել նրան: Ինձ զիանթափված եմ զգում և ավելի ու ավելի մեղավոր: |
|||
Ստիպում եմ նրան մեքենա նստել և տանում եմ տուն: |
|||
- Դուք այստեղ կքնեք: Կլողանաք: Գրքեր կան: Սառնարանում միրգ կա: Ես |
|||
կվերադառնամ կլինիկա: Վաղն առավոտյան կգամ ձեր ետևից: |
|||
Մնում է սնեյակի մեջտեղը կանգնած, անորոշության մեջ: Ես նրան ժամանակ չեմ |
|||
տալիս մտածելու և հեռանում եմ: |
|||
Իմ աշխատասենյակում շատ հարմար մի բազմոց կա: Պառկելուց առաջ, վերհիշում |
|||
եմ օրվա անցածը: |
|||
Իրեն Դյումանը տեղի տվեց: Նա նախաճաշեց, ճաշեց, մասնակցեց համերգին: Շատ |
|||
փոքր արդյունք է, եթե նկատի առնենք այն, որ նա կարծում է, որ իր ամուսինը ողջ է: |
|||
Արդյոք ժամանա՞կն է ճշմարտությունը ասելու, թե պետք է մի քանի օր էլ սպասել: |
|||
Կմտածեմ: |
|||
Վաղը: |
|||
* |
|||
Ինձ համարձակ և միաժամանակ միամիտ է թվում կյանքի հաճույքների ծրագիր |
|||
կազմելը և այն որպես հենարան աստիճանաբար Իրենին առաջարկելը: Հիմա նրա միակ հաճույքը |
|||
Մարկի առողջանալն է: Այնուամենայնիվ, հույսս չեմ կտրում, որ մինչև մահվան լուրը հայտնելը, |
|||
կկարողանամ նրա գիտակցության մեջ վերականգնել կյանքի մանրուքները: Հույսս չեմ կտրում, որ |
|||
այս քանի օրվա ընթացքում նրան վերափոխված կտեսնեմ: Ուզում եմ, որ ամուսնու մահը չընդունի |
|||
որպես իր համար անդարմանելի մի բան: Կյանքի հաճույքները և հույսի արմատները կազմված են |
|||
հազար ու մի արտասովոր մանրուքներից. արևի մի ճառագայթ, մի կրկներգ, մի սովորույթ: Իրենը գուցե որևէ գիրք ընթերցելով գտնի կյնաքի իմաստը. գիտական մի սկզբունքի վերլուծման, աստղաբաշխության կամ մի պարտեզի մեջ: Երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակի կամ ավելի շուտ՝ մի սերմի զննությամբ, որը կարող է ծառ դառանլ: |
|||
* |
|||
Ժամը տասն է: Դուրս եմ գալիս կլինիկայից, որպեսզի գնամ փնտրեմ նրան: Դռնապանուհին Սյուզանի նամակն է տալիս ինձ: Հետո կկարդամ: Զանգում եմ: Ոչ ոք չի պատասխանում: Դեռ քնա՞ծ է: Երկրորդ անգամ եմ զանգում: Ապա որոշում եմ օգտվել իմ բանալիից: Ննջարանի դուռը բաց է: Ոչ ոք չկա: Իրենը գնացել է: Մահճակալի վրա դեռ մնացել են նրա մարմնի հետքերը: Հավաքում եմ համարը: Պատասխան չկա: Ուրեմն որտե՞ղ է: Կլինիկայո՞ւմ: Նորից նստում եմ մեքենա և նկատում, որ Ալեզիայիյ ուղղությամբ եմ վերցրել: Մի դատարկ փողոց եմ հասնում: Շանզ-Էլիզեից բացի, Փարիզն այս շրջանում լքված քաղաքի է նման: |
|||
- Տիկին Դյումանին, խնդրեմ: |
|||
- Երկրորդ հարկ, դեպի ձախ, - պատասխանում է դռնապանուհին: |
|||
Հնաոճ մի շենք է: Վերելակ եմ մտնում: Դռան վրա մի տախտակ է փակցված. «Մարկ |
|||
Դյուման, ինժեներ»: Զանգում եմ: Դուռը հանկարծակի բացվում է: Իրենը շնչահեղձ, ցավատանջ և |
|||
հույսով լի հայացքով նայում է ինձ, ասես շեմին իր ամուսնուն էր տեսնելու: |
|||
- Կարո՞ղ եմ ներս գալ: |
|||
Մտնում եմ կոկետորեն կահավորված մի սենյակ: Պատից նկարներ են կախված: |
|||
Հեռուստացույց: Երկու փափուկ բազկաթոռ: Մարկի լուսանկարը չկա: Սեղանի վրա մի մեծ |
|||
ծխամորճ կա, հսկայական մոխրաման, հրահան, ծխախոտ և «Auto-Journal»: Կարգուկանոն: |
|||
Միայն Մարկն է պակասում: Իրենը լուռ զննում է ինձ: |
|||
- Ինչո՞ւ եք փախել իմ մոտից: |
|||
- Վախեցա: |
|||
- Ինչի՞ց: |
|||
- Ձեր բնակարանից: |
|||
Լռում է, հետո հարցնում: |
|||
- Մարկը այս առավոտ լա՞վ էր: |
|||
- Վատ էր: Նրա վնասվածքը լուրջ է: Կարծում եմ, որ դուք մի փոքր համոզված եք |
|||
դրանում... |
|||
Ձեռքի բռնած թերթը ոլորում է, չար նայում ինձ, ասես ես եմ պատասխանատու այդ |
|||
վնասվածքի համար, ապա դուրս է գալիս սենյակից: |
|||
Երկու րոպե անց նրա ձայնը խոհանոցից է հնչում. |
|||
- Ձեզ համար սուրճ եմ պատրաստում: |
|||
Մի գավաթ սուրճ է բերում: նա հանգստացած դեմք ունի: Ես նրա ուշադրությունն եմ |
|||
հրավիրում հեռուստացույցի ծրագրի վրա: |
|||
- Այս ամիս առանձնապես մի բան չկա, - ասում է նա: - Անցյալ ամիս լավ |
|||
հաղորդումներ կային: Այս շաբաթվա ծրագիրը չեմ գնել, որովհետև արձակուրդ պետք է գնայինք: |
|||
Հագին նույն սպիտակ շրջազգեստն է: |
|||
- Դեպի Կոտ դ՝Ազյո՞ւր: |
|||
- Իսպանիա: Անցյալ տարի... |
|||
Լռում է: Ես նրան ասում եմ, որ իմ կինը Նիցցայում է և վեր եմ կենում: |
|||
- Դուք պետք է ձեր իրերի դասավորությունը փոխեք: |
|||
- Ինչո՞ւ: |
|||
- Ձեզ կթվա, թե նոր կահույք եք գնել: |
|||
Նա դիտում է սնեյակը: |
|||
- Այս դասավորությունը ինձ դուր է գալիս: Մենք օրեր ենք կորցրել յուրաքանչյուր |
|||
կահույքի տեղն ընտրելու համար: |
|||
Չեմ պնդում: Նա կարճ ժամանակով անհետանում է և վերադառնում մի փոքր |
|||
ճամպրուկով: |
|||
- Ես ձեզ հետ կգամ կլինիկա: |
|||
Ցույց է տալիս ճամպրուկը: |
|||
- Մարկի համար սպիտակեղեն եմ վրեցրել: |
|||
* |
|||
Մինչև կլինիկա հասնելը, նրան տանում եմ Մոնպառնասի մոտ գտնվող |
|||
հիվանդանոցը: |
|||
- Գնում ենք քաղցկեղով հիվանդներին տեսնելո՞ւ: |
|||
Հանկարծ նկատում եմ, որ սկսել է հարցեր տալ: Առաջին օրվա հարմությունը կորչում |
|||
է: Դա լավ նշան է: |
|||
Անցնում ենք նախասրահը: |
|||
- Երեկ դուք ընտելացաք մահվան պատկերին: Այսօր մի հուզող տեսարանի ներկա |
|||
կլինեք: |
|||
Դուռը հրում եմ և նրան դեմ առ դեմ բերում մի պառկած կնոջ, որը շնչահեղձ է լինում: |
|||
Նրա կողքին բուժքույր է նստած և մի երիտասարդ բժիշկ, որին ճանաչում եմ: Իրենը չի |
|||
հասկանում, բայց կնոջ արձակած ցավի առաջին իսկ աղաղակից նրա դեմքի մկանները կծկվում |
|||
են: Կինը, որ պետք է ծննդաբերի, երիտասարդ է՝ քսաներկու տարեկան: Քրտինքի խոշոր |
|||
կաթիլներ հոսում են նրա վզով: Իրենը բռունցքները սեղմած, հմայված նայում է նրան: |
|||
Բժիշկը քաշում է սավանը, նայում, դառնում ինձ: Գոհ է: Ամեն ինչ նորմալ է: Բուժքրոջ ձայնը խզում է լռությունը. |
|||
- Ուժ տո՛ւր: |
|||
Մի խռպոտ աղաղակ է դուրս թռչում ծննդաբերողի կոկորդից: |
|||
- Ուժ տուր, ուժ տուր... |
|||
Իրենը մեկ կնոջ դեմքին է նայում, մեկ ոտքերին: Հետո մի տագնապալի հայացք է |
|||
նետում ինձ: Ես շշնջում եմ. |
|||
- Հանգստացեք, ամեն ինչ լավ է գնում: Նայեք, ինչ արտասովոր է... |
|||
Բուժքույրը թաշկինակով սրբում է կնոջ դեմքը: Հետո սիրտ տաիս նրան. |
|||
- Ուժ տուր, ավելի ուժ տուր... |
|||
Իրենը հմայված է: Թերահավատության մի լույս է անցնում նրա աչքերով: այդ ուռած |
|||
փորը մարդ կծնի՞ արդյոք: Կինը գլուխն աջ ու ձախ է դարձնում: Նա ամբողջ ուժերը լարել է: Իրենը |
|||
շունչը կտրած տեսնում է, թե ինչպես է հայտնվում գլուխը, հետո ուսերը, հետո ոտքերը: Տղա է: |
|||
- Եկեք: |
|||
Տանում եմ սպասասրահ: |
|||
- Ինչ պարզ է, ինչ պարզ այս ամբողջը, - ասում է նա: |
|||
Ու հանկարծ որոշում է. |
|||
- Ես երեխաներ կունենամ: |
|||
Կլինիկայում ես զիջում եմ նրա համառությանը: Նա ուզում է Մարկին տեսնել: Ուրեմն |
|||
կտեսնի: Բացում եմ դուռը: Սենյակը թաղված է կիսախավարի մեջ: Արհեստական սառեցման |
|||
սիստեմը գործում է, որպեսզի մարմինը պահպանվի: Իրենը ճամպրուկը դնում է մի անկյունում և |
|||
մոտեցնում մահճակալին: Ամուսնու գլուխը՝ հսկայական վիրակապով փաթաթած, երևում է |
|||
ծածկոցի տակից: Անկողնի վրա թթվածնի բարձ կա: Ի զարմանս ինձ, նա ասում է. |
|||
- Ինձ թվում է, թե նա լավացել է: |
|||
Մի՞թե այդ աստիճան կույր է: Որքա~ն խելագար է հույսը: Եթե նույնիսկ Մարկի գլուխը կիսված լինի, բավական է, որ ես ասեմ, թե Մարկը ողջ է, որպեսզի նա հավատա: |
|||
- Դուրս գանք: |
|||
Նա մնում է սպասասրահում: Տիկին Կորբյեի ուղեկցությամբ գնում եմ հիվանդներին |
|||
տեսնելու: Նա հարցնում է, թե երկա՞ր եմ պահելու Մարկին, թե անարխորժություններ չեն լինի՞, |
|||
քանի որ պետք է հայտարարեինք մահվան մասին: |
|||
- Երկու օր էլ համբերենք: |
|||
Մտազբաղ, անցնում մեմ Իրենի առջևից: Մի հանդես ձեռքին, նա ննջում է: Կուրծքը |
|||
կանոնավոր իջնում և բարձրանում է: Դեմքը հանդարտված է: Հանկարծ հիշում եմ կնոջս: |
|||
Սյուզանին գնացքում ծանոթացա: Իրենի պես ննջում էր՝ ձեռքը դրած ոստիկանական վեպի էջին: |
|||
Իմ աշխատասենյակում Սյուզանի նամակն եմ կարդում: Նա նկարագրում է Նիցցայում |
|||
անցկացրած իր առաջին օրը: Մանրամասներով: Եղանակը, ծովը, կազինոն: Եկող չորեքշաբթի |
|||
նրա հետ կլինեմ: |
|||
Դուռը հանկարծ բացվում է: Հայտնվում է Իրենը՝ այլայլված դեմքով. |
|||
- Մարկը ... |
|||
Մի՞թե ճշմարտությունն է իմացել: Թուքը կուլ է տալիս ու շարունակում ավելի |
|||
հանգիստ տոնով. |
|||
- Բժի՛շկ, Մարկը վեր է կացել: |
|||
Սյուզանի նամակը դնում եմ դարակը և պատուհանը լրիվ բացում: |
|||
- Հենց նոր նկատեցի: Նա դուրս եկավ սենյակից: Եկեք: |
|||
- Նրան տեսա՞ք սենյակից դուրս գալիս: |
|||
- Հենց նոր: Նա դուռը կամաց փակեց: |
|||
- Գնանք տեսնենք: |
|||
Բռնակը պտտելիս մի անհեթեթ տագնապ է պատում ինձ: Արհեստական քուն... |
|||
ծիծաղելի է: Իսկապես, արձակուրդի կարիք ունեմ: |
|||
- Կտեսնեք, որ սխալվել եք: |
|||
Սենյակում ամեն ինչ կարգին է: Մարկը նույն դրությամբ պառկած է: Ամեն ինչ իր |
|||
տեղում է: Իրենը տարակուսանքի մեջ ասում է. |
|||
- Այնուամենայնիվ ես տեսա, որ անկողնազգեստով և գլուխը վիրակապով |
|||
փաթաթված մի մարդ դուրս եկավ: Նա քայլեց դեպի միջանցքի ծայրը... |
|||
- Դուք երազ եք տեսել, դա բնական է: Դուք ննջում էիք ձեր աթոռին նստած: Սակայն, |
|||
եկեք ինձ հետ: |
|||
Ես նրան տանում եմ սպասասրահի ծայրում գտնվող բուժքույրերի սենյակը: |
|||
Հիվանդանոցից մեկը, որին անցած շաբաթ վիրահատել էի, մրգահյութ է խմում և զրուցում |
|||
բուժքրոջ հետ: Այդպես էլ կարծում էի: Հենց այնտեղից դուրս գալիս էլ նրան տեսել է Իրենը: |
|||
- Իմ բոլոր հիվանդները գլխներին վիրակապ ունեն: Եկեք գնանք նախաճաշենք և |
|||
քայլենք: Դուք հանգստի կարիք ունեք: |
|||
Տարակուսած, անխոս և հնազանդ հետևում է ինձ: |
|||
*** |
|||
Բայար փողոցի մեջտեղում կանգնում է: |
|||
- Այս փողոցը գիտեմ: |
|||
Նայում է տներին և շոտլանդական եկեղեցուն: Որոնում է: Բառերը խառնվում են նրա |
|||
շրթունքներին: |
|||
- Հիշում եմ ... անցած տարի էր... Մարկի հետ այս եկեղեցու դիմացն էինք: |
|||
Ձեռքը դնում է պատին: |
|||
- Ուրբաթ օր էր: Ի՞նչ էինք անում այստեղ: Հա՛, եկել էի Շանզ-Էլիզեի խանութներից |
|||
մեկում մի շրջազգեստ նալելու: Մարկին ժամադրություն էի նշանակել Ռոն-Պուանի վրա: Մենք դեռ |
|||
մեքենա չունեինք: Երկու ժամ էր անցել, և դեռ չէինք որոշել ռեստորան մտնել: Հետո պատահաբար |
|||
այս փողոցը մտանք: Սոված էինք, բայց ուզում էինք այս կողմերում մնալ: Մարկը մտավ մի |
|||
խանութ... Տեսե՛ք, խանութը դեռ բաց է: |
|||
Իտալական խանութ է: Քիանտիի շշերը տերողորմյայի պես շարված են: |
|||
- Հետո՞: |
|||
- Մարկը մտավ ներս: Ես սպասեցի դրսում: Նա գնեց երկու շերտ խոզապուխտ, |
|||
պանիր, վարունգ և նուշով կարկանդակ: Եվ մի շիշ քիանտի... |
|||
Նա կանգնում է սառած, անուժ, հիշողությունների մեջ կորած: Մի տարօրինակ միտք |
|||
է անցնում գլխովս: Մտնում եմ խանութ: Գնում եմ երկու շերտ խոզապուխտ, պանիր, վարունգ, |
|||
երկու կարկանդակ և մի շիշ քիանտի: |
|||
- Հետո՞: |
|||
Նա չի նկատում իմ ծանրաբեռնված ձեռքերը և շարունակում է. |
|||
- Մենք քայլեցինք, կանգ առանք հրապարակում: |
|||
Ես նայում եմ Ֆրանսուա Առաջինի հրապարակի շատրվաններին: Իրենը |
|||
շարունակում է. |
|||
- Հայկական եկեղեցին որտե՞ղ է: Այստեղ է... Չորս, թե հինգ եկեղեցի կա այս |
|||
հրապարակի շուրջը: Հետո քայլեցինք ... Մարկը ոչինչ չէր ասում... Նա շոգից հանել էր բաճկոնը: |
|||
Այժմն նա հույզով է խոսում: Ժան-Գուժոն փողոցը դատարկ է, արևից թուլացած: |
|||
- Կտրեցինք ավենյուն, որ հասնենք Սենայի ափ: |
|||
Ես նրան ուղեկցում եմ գետափ: Տուրիստներով լցված մի փոքր նավ սահում է ջրի |
|||
վրայով: Մի ջահել աղջիկ է վազում՝ ետևից իր հաճող շունը: Մի նկարիչ նկարում է: Իրենը ցույց է |
|||
տալիս նստարանը: Նստում ենք: |
|||
- Անցյալ տարի էր... Ժամանակը ի~նչ արագ է գնում... Մենք նախաճաշեցինք այս |
|||
նստարանի վրա: |
|||
Ես բացում եմ փոքրիկ փաթեթները: Նրան տալիս եմ մի շերտ խոզապուխտ: |
|||
Վերցնում է և մեքենայորեն ուտում: Մեկնում եմ շիշը: Խմում է շշից: Հետո, մի կտոր պանիր է |
|||
կրծում: Իսկ ես ուտում եմ առանց ախորժակի: Նա ելնում է: |
|||
- Մենք շիշը նետեցինք Սենա: Լողում էր ջրի երեսին... |
|||
Նա վերցրեց շիշը, բայց շպրտելու փոխարեն մոտեցավ ափին և նրբորեն դրեց ջրի |
|||
վրա: |
|||
- Հետո՞: |
|||
- Ու բռնեցինք նույն ճամփան: |
|||
Մենք նորից անցնում ենք Ժան-Գուժոն, Բայար փողոցներով, Մոնտեն ավենյուով, |
|||
Ռոն-Պուանով: Նա ոչինչ չի խոսում: Հասնելով մի կինոթատրոնի, ասում է. |
|||
- Ես մտա սրճարաններից մեկը: Նա գործնական ժամադրություն ուներ: Ես ուզում էի |
|||
Շանզ-Էլիզեում մնալ: Պայմանավորվեցինք, որ ժամը վեցին Մարինյանում կգա ինձ միանալու: Այդ |
|||
օրը մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ: |
|||
Ես նրան տանում եմ կինոթատրոն: Տոմս եմ վերցնում: |
|||
Նա մեքենայաբար մտնում է դահլիճ: Մի պահ մնում եմ անորոշության մեջ: Թվում է, |
|||
թե երազի մեջ եմ: Վերադառնում եմ կլինիկա: |
|||
*** |
|||
Ժամը վեցին Իրենին գտնում եմ Մարինյանում: Սրահի խորքում նստած է: |
|||
- Եկեք տերրաս: |
|||
Ափսոսանքով թողնում է իր տեղը: Համարյա բոլոր սեղանները զբաղված են: |
|||
Ամերիկացի մի սպայի մոտ երկու աթոռ ենք գտնում: Հաճելի եղանակ է: Բազմամարդ ամբոխը |
|||
զբոսնում է Շանզ-Էլիզեով: |
|||
- Պաղպաղակ կուզե՞ք: |
|||
Գլխով է անում: Քառորդ ժամ հետո ես նրան հարցնում եմ. |
|||
- Դուք բարկացա՞ծ եք: Ինչո՞ւ չեք խոսում: |
|||
Նա մի ակնթարթ նայում է աչքերիս մեջ, հետո հայացքը շրջում, համառորեն մեխում |
|||
դիմացի թերթերի կրպակին: Ես մի թերթ եմ գնում և խորասուզվում ընթերցանության մեջ: Գլուխս |
|||
բարձրացնելով՝ նրա հայացքն եմ բռնում որղղված ինձ: Նա բերանը բաց է անում, կարծես ուզում է |
|||
ինչ-որ բան խոստովանել: Հետո հրաժարվում է: Ես մտածում եմ Մորեստի մասին, որը մի քանի օր |
|||
հետո գալու է Լիոնից: Հասնելով այստեղ, նա դիակը չի տեսնի: Որոշվա՛ծ է: Ելնում եմ: Քայլելու |
|||
ցանկություն ունեմ: Իրենը, որ հետևում է շարժումներիս, ասում է. |
|||
- Մի քիչ էլ մնացեք: |
|||
- Եկեք քայլենք: |
|||
Ելնում է: Զգում եմ, որ ուզում է խոստովանություն կատարել, բայց վարանում է: Չեմ |
|||
ստիպում: |
|||
- Այնցյալ տարի ի՞նչ արեցիք կինոյից հետո: |
|||
Նա փակում է աչքերը: |
|||
- Կինոյից հետո՞. Մարկը եկավ ինձ մոտ... Հետո... Եկեք... |
|||
Այս անգամ ես եմ հետևում նրան: Իջնում ենք Շանզ-Էլիզե: Հասնում ենք Կոնկորդ |
|||
հրապարակ: Ո՞ւր է տանում ինձ: Նա քայլում է արագ, լայն քայլերով, հպարտ տեսքով, որը |
|||
կոշտացնում է նրա դիմագծերը: Անցնում ենք կամուրջը, թեքվում ձախ: Նորից ձախ: Դելինյիի |
|||
լողավազանը: Առանց վարանելու մտնում է, մոտենում դրամարկղին և երկու տոմս ուզում: |
|||
Լողավազանը լցված է մարդկանցով: Աղջիկներն ու տղաները լողում են, պարում, |
|||
երգում: Իրենը ուղղվում է ռեստորան: |
|||
- Ահա՛: |
|||
Նստում ենք լողորդների դիմաց: Մարդիկ իրար հրմշտում են աշտարակի վրա: Իրենը |
|||
մի տեսակ կատաղած ասում է. |
|||
- Մենք այստեղ ճաշեցինք: |
|||
Հետո լռում է: Նա այլևս ոչ մի բառ չի ասի: Ժամը ութին վեր է կենում: Վերադառնում |
|||
ենք Շանզ-Էլիզե: Նա նստում է նստարանին և մի հայացք գցում ջրի ցայտերին: Հնազանդորեն |
|||
հետևում եմ: Այս երեկո ես նրան կհայտնեմ Մարկի մահը: Գաղտնինք ինձ ճնշում է: |
|||
Ժամը ինն անց կես ելնում է և ինձ տանում գնչուական մի կաբարե: Սրահը համարյա |
|||
դատարկ է: Մի քանի զույգ դեսուդեն նստած հանգիստ ճաշում են: Երաժիշտները նվագում են, |
|||
շատախոսում, հռհռում: Մետր դ՝օթելը նայում է ժամացույցին: Իրենը հրաժարվում է ճաշել, բայց |
|||
երեք գավաթ շամպայն է խմում: |
|||
Նորից նրա հայացքն եմ բռնում՝ ուղղված ինձ: Նվագախումբը մի գողջրիկ եղանակ է |
|||
նվագում: Ջութակները լալիս են: Սրահը լցված է ծխով: Իրենը գավաթը բռնել է ափերի մեջ: |
|||
- Մարկն իմ պատճառով վթարի ենթարկվեց: |
|||
Մի պահ լռելուց հետո շարունակում է. |
|||
- Մեքենան նոր էինք գնել: Ամեն օր մեքենայով գնում էր խճուղու վրա թափառելու: |
|||
Երբեմն ես նրան ուղեկցում էի: Այն առավոտ... |
|||
Այցելուներ եկան: Մետր դ՝օթելը նրանց մենյու է ներկայացնում: |
|||
- Այն առավոտ մենք մի փոքր վիճեցինք... դատարկ բանի վրա: Նա տնից դուրս եկավ |
|||
առանց ինձ համբուրելու: Ես նրան հետևում էի պատուհանից և, երբ տեսա, որ մեքենա է նստում, |
|||
նշան արեցի, որ սպասի... Դուք հիմա կծիծաղեք վրաս... Իջա, որ համբուրեմ նրան: Հետո նա |
|||
գնաց: Տեսնո՞ւմ եք, իմ մեղքով է: Եթե նրան չուշացնեի, հիմա ողջ և առողջ կլիներ: |
|||
Շամպայն եմ լցնում, որ խմի: Շատ թուլացած է երևում: |
|||
- Ձեր մեղքով չէ, Իրեն: Ճակատագիրն է: |
|||
Նա բարձրացրեց աչքերը. |
|||
- Այդպե՞ս եք կարծում... |
|||
- Համոզված եղեք: Եթե նա ուրիշ ճամփա բռներ... Եթե ծխախոտ գներ: Եթե ավելի |
|||
ուշ վեր կացած լիներ, եթե ավելի շուտ պառկած լիներ... մոռացեք այդ պատմությունը և ասեք, թե |
|||
այսօր ինչ եք տեսել: |
|||
Դանդաղ դատարկում է բաժակը: Երաժիշտները շրջապատում են մեզ: |
|||
- Ֆերնանդելի մասնակցությամբ մի կինոնկար: |
|||
- Դա անցյալ տարի էր: |
|||
- Այսօր ես մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ: Այնցյալ տարի նույնպես: |
|||
Հարբած է: Հիմա ես ներկայացումների ծրագիրը կնայեմ: |
|||
Նա հառաչում է. |
|||
- Ի~նչ լավ են նվագում: Լսեք... կարծես -ամանակը կանգնել է: Կարծես տարիներն |
|||
իրար են խառնվել: Կարծես հանց նոր հանդիպել եմ Մարկին: Կարծես զբոսնում ենք Սենայի |
|||
ափին: Շշից գինի ենք խմում և շիշը շպրտում Սենա: Կարծես... |
|||
Նա արդեն չափն անցնում է: Նյարդերը թուլացած, գլուխը ետ գցած, անշարժ նստել |
|||
է: Նրա շրթունքների միջով մի թույլ շշնոջոց է սահում, որը նախադասություն չի դառնում: |
|||
Երաժիշնտրեը մի ուրիշ սեղան են շրջապատում: Մի քանի զույգ մեղմորեն պարում են: |
|||
- Մարկ... |
|||
Տագնապած նայում եմ Իրենին: Քնած է: Հաշիվը փակում եմ և տանում դուրս: Ամուր |
|||
պահում եմ, որովհետև ոտքերը ծալվում են: |
|||
- Տաքսի՛: |
|||
Տալիս եմ նրա հասցեն: Մեքենայի մեջ գլուխը դնում է ուսիս և քնում: Իսկ ես ուզում |
|||
էի Մարկի մահը հայտնել: Վաղը կասեմ: |
|||
Բարձրանում եմ իր սենյակը: Ուշ է: Պայուսակից բանալին հանում եմ և դուռը |
|||
բացում: Նրա բնակարանում խոնավություն կա: Լույսը վառում եմ: Երկու բազկաթոռով, |
|||
ծխամորճով, Մարկի ամսագրով լցված այս սենյակը շատ տխուր է երևում ինձ: Իրենին թողնում եմ |
|||
բազկաթոռի վրա: Նա խորը քնի մեջ տնքում է: Մի դուռ եմ բացում: Ննջարանն է: Սենյակի |
|||
կենտրոնում բազմոց կա, կողքին՝ փոքրիկ սեղան: Բազկաթոռին տղամարդու գիշերազգեստ է |
|||
դրված: Կա նաև ծխամորճ և տեխնիկական թերթեր: Մարկն ամենուր է: Գլխովս մի միտք է |
|||
անցնում: Առանց երկար-բարակ մտածելու գործում եմ: Փոխում եմ բազմոցի տեղը: Փոքրիկ |
|||
սեղանը դնում եմ պատուհանի մոտ: Պահարանը հրում եմ մի անկյուն, ծխամորճը, թերթերը, |
|||
գիշերազգեստը վերցնում եմ և դասավորում դարակում, կարծես ուզում եմ վերացնել Մարկի |
|||
հետքերը: |
|||
Զգում եմ, որ կարգին քրտնել եմ: Սենյակում Իրենը նույն դիրքով քնած է: Զգուշորեն |
|||
վերցնում են նրան և պառկեցնում մահճակալին: Կոշիկները հանում եմ, սավանով ծածկում: |
|||
Գիշերվա ժամը մեկն է: |
|||
Կլինիկայում կքնեմ: |
|||
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ== |
|||
Մի մղձավանջային երազ խռովում է քունս: Մարկը մտնում է իմ աշխատասենյակը և |
|||
խնդրում, որ Իրենին փորձելու համար հայտնեմ իր մահվան լուրը: Զարթնում եմ քրտինքի մեջ |
|||
կորած: Արևը կուրացնում է: Սպասում եմ տիկին Կորբյեին: Նա ժամը տասին գալիս է կլինիկա: |
|||
Կանչում եմ նրան, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ: Վարչական գործերով |
|||
կզբաղվեմ վաղը: Իրենին կհայտնեմ: Պետք է մտածել դագաղի մասին: Տիկին Կորբյեն կզբաղվի |
|||
դրանով: Կաթոլիկ քույերերը աղջիկների մի խումբ են առաջնորդում դեպի ատնառ: Նրանց ծիծաղն |
|||
ու աղաղակները կարծես էկրանի միջով հասնեն ինձ: Սյուզանը սպասում է զանգի: Վաղը |
|||
կզանգահարեմ: |
|||
Նստում եմ սեղանիս առջև, որպեսզի մի երկար նամակ գրեմ Իրենին և հաղորդեմ |
|||
ամուսնու մահը: Վերցնում եմ գրիչը, բայց ձեռքս անշարժանում է սպիտակ թղթի վրա: Նամակ |
|||
գրելը, դրոշմանիշ կպցնելը, և փոստարկղի մեջ գցելը շատ հեշտ է: Հավաքում եմ նրա հեռախոսի |
|||
համարը և, նրա ձայնը լսելով, շատ եմ զարմանում: |
|||
- Գիշերը լավ քնեցի՞ք: |
|||
- Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզնից երեկվա համար: Շատ էի հոգնած: Կահույքի տեղը ինչո՞ւ եք փոխել: |
|||
- Այդպես ավելի լավ չէ՞: Տարիներ ի վեր դուք զարթնում եք միևնույն անկյունում: |
|||
Սովորույթը ձեզ կկործանի: |
|||
- Մարկն ինչպե՞ս է այս առավոտ: |
|||
- Վատ: Նրա վիճակը չի լավանում: Ո՛չ, կլինիկա մի եկեք: Այցելությունները արգելել |
|||
եմ: Ինձ սպասեք ձեր տանը: Քառորդ ժամից կլինեմ այդտեղ: Ես ձեզ կբացատրեմ: |
|||
*** |
|||
Դուռը բաց է: Իրենը նստել է պատուհանի մոտ: Ինձ տեսնելով, դիրքը չի փոխում: |
|||
- Իսկապես ի՞նչ է կատարվում նրա հետ: Ինչո՞ւ որևէ բան չեք անում: |
|||
Նա խոսում է հանգիստ, գրեթե համակարպված մարդու ձայոնվ: Սիգարեթ եմ |
|||
վառում և ծուխը փչում առաստաղին: Նա շարունակում է. |
|||
- Ի վերջո, նա կառողջանա՛: Դուրս կգա՛ կլինիկայից: |
|||
Լռություն: Պատուհանի առջևից թռչուններն են անցնում: Հանգցնում եմ սիգարեթը: |
|||
- Ի՞նչ էիք անում նախքան Մարկի հետ ծանոթանալը: |
|||
Իմ ձայնը թեթևակի դողում է, բայց նա չի նկատում: Բարձրացնում է գլուխը, նայում |
|||
ինձ, հետո շրջում հայացքը: |
|||
- Մարկից առա՞ջ: Ոչինչ: |
|||
Եվ անմիջապես: |
|||
- Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս: |
|||
- Ես ձեզ ասել եմ: Մարկը ծանր վիճակում է: Դուք չէիք կարող մի որոշ ժամանակ... |
|||
մոռանալ նրան: Պատասխանեք ինձ, Իրեն: Մարկի հետ ծանոթանալուց առաջ դուք ի՞նչ էիք անում: |
|||
Նա բարձրանում է ձեռքը, կարծես բողոքելու համար, բայց անմիջապես իջեցնում է: |
|||
- Չգիտեմ: |
|||
- Ո՞ւմ էիք հանդիպում: Ի՞նչ կյանք էիք վարում: Դուք շարունակ նույն տանը չեք |
|||
ապրել՝ Ալեզիա փողոցում: Դուք ուրիշ մարդկանց եք ճանաչել... հիշեցեք: |
|||
- Ես մի մարդ գիտեի: Մեծահոգի, սիրալիր... Նա հաճախ միևնույն բառերն էր |
|||
գործածում... Երբ մտահոգեված էր լինում, ոտքը գցում էր ոտքին: Նրա անունն ինձ դուր էր գալիս. |
|||
Մարկ: Ուրիշ ի՞նչ եք ուզում իմանալ: |
|||
- Այդ Մարկին ճանաչելուց առաջ, դուք... Վերջապես աշխատե՞լ եք, եղե՞լ եք |
|||
բարեկամների շրջանում, մի որևէ թաղամասում: |
|||
Նա անտարբեր ասում է. |
|||
- Մոնպառնասում: Ես աշխատում էի մի հրատարակչությունում: |
|||
- Գնանք Մոնպառնաս: Ցույց տվեք ինձ այդ թաղամասը: |
|||
- Գնանք կլինիկա: |
|||
Նա ինձ զինաթափ է անում: Նայում եմ շուրջս և հանկարծ ինձ հարց տալիս. |
|||
խնայողություններ ունի՞ արդյոք: Ինչպե՞ս է ապրելու այսուհետ: Հավանաբար ստիպված կլինի |
|||
աշխատել: |
|||
- Ո՞ր հրատարակչի մոտ էիք: |
|||
- Ռընյեի: Մի տարի եմ աշխատել: Զբաղվում էի նկարազարդումներով: |
|||
Ռընյեն գիտական գրքերի հրատարակիչ է: Տնօրեներից մեկին ճանաչում եմ: |
|||
Բելլարին... Ալեն Բելլարին: |
|||
- Իրեն: Իսկ եթե ստիպված լինեք աշխատել... |
|||
- Ինչո՞ւ: Մարկը ինժեներ է: Նա լավ գործի վրա է և չի ոզում, որ ես աշխատեմ: Մենք |
|||
խնայողություններ չունենք, բայց ... |
|||
- Ենթադրենք, թե առաջիկա մի քանի ամիսը նա չկարողանա աշխատել: Ի՞նչ կանեք: |
|||
- Չգիտեմ: Գուցե աշխատեմ: Մեր խնայողություններով այդ մեքենան գնեցինք... |
|||
Նորից լռություն: Պատուհանից շրջիկ վաճառականներ են երևում: Նրանք վիճում են |
|||
իրար հետ: Գնորդները շատ հազվադեպ են: |
|||
Իրենը կանգնում է, արագ նայում է հայելուն, մատները քսում է աչքերի տակի |
|||
կնճիռներին, կարծես ուզում է ջնջել դրանք, և ասում. |
|||
- Ուզո՞ւմ եք Մոնպառնասը տեսնել: Եկեք... |
|||
Գնում ենք Մոնպառնաս: Նա ինձ առաջնորդում է մի փոքրիկ, արևոտ փողոց: |
|||
- Գրանդ Շոմիեր փողոցն է սա: Այստեղ եմ նկարել սովորել: |
|||
Մտնում ենք խավար և փոշոտ նախասրահը: Իրենը մի դուռ է բացում: Մոտ քսան |
|||
հոգի ածխամատիտով նկարում են: Երկյուղած լռություն է տիրում: Նա շշնջում է. |
|||
- Ես ամեն օր գալիս էի այստեղ: Այդ ժամանակ Մարկին դեռ չէի ճանաչում: |
|||
Ես նրան հարցնում եմ. |
|||
- Նկարելու ցանկություն չունե՞ք: |
|||
Մի քանի գլուխներ դառնում են մեր կողմը: Լում ենք: |
|||
- Շարունակ նույն բնորդուհին է: |
|||
Մոտ երեսուն տարեկան մի կին, ձեռքերը կրծքին խաչած, նստել է աթոռին: |
|||
- Ոչինչ չի փոխվել: Ոչինչ, ոչինչ... |
|||
Նա այդ ասում է մի տեսակ անհուսությամբ: Բացում է պայուսակը, գտնում մատիտը, |
|||
հենցում աթոռի մեջքին: |
|||
- Ձախ կողմը՝ լուսամուտի մոտ, թղթեր կային և մի ստվարաթուղթ: |
|||
Նա գլուխը չի շրջում: Ես նայում եմ ու տեսնում սպիտակ թղթերը և ստվարաթղթերը: |
|||
Երկու թերթ եմ վերցնում նրա համար: Թղթերը դնում է գրակալին: Ձեռքը վարանում է: Ուշադիր |
|||
դիտում է բնորդուհուն: Մատիտը սկսում է ցատկոտել թղթի վրա: Շուտով նա խորասուզվում է |
|||
աշխատանքի մեջ: Ես հեռու եմ քաշվում, որպեսզի չխանգարեմ նրան: Իրենը նյարդային |
|||
շարժումներով, արագ նկարում է: Քառորդ ժամ հետո նրա ձեռքը կանգ է առնում: Նա անշարժ է: |
|||
Արդյոք նորից կսկսի՞ նկարել: Նրա մեջքի ոչ մի մկանը չի դողում: Որոշում եմ մոտենալ: Բնորդուհու |
|||
մարմինը հարազատորեն վերարտադրված է. փոքրիկ կուրծքը, փոս ընկած որովայնը, ազդրերը, |
|||
խաչած թևերը, բայց գլուծը... Մարկի գլուխն է: |
|||
*** |
|||
- Մենք ամեն օր խմբով գալիս էինք այստեղ: |
|||
«Գմբեթը»: Կապույտ ջինս հագած աղջիկները և մորուքավոր տղաները նստած |
|||
զովացուցիչ են խմում: Իրենը սպիտակ մազերով մի մարդու է ցույց տալիս, որը սեղանից սեղան է |
|||
շրջում և առաջարկում դիմանկարել: |
|||
- Նայեք նրան: Բոլորովին չի փոխվել: Ի՛նչ արագ է անցնում ժամանակը: |
|||
Բաժանը դնում է շրթունքներին: |
|||
- Ինձ թվում է, թե դեռ երեկ էր այն ամբողջ կյանքը, որ Մարկից առաջ ունեի ես: |
|||
Մարկի հետ ամուսնությունից հետո առաջին անգամ է, որ մտնում եմ այս թաղամասը, թեև |
|||
այստեղից հեռու չենք ապրում: |
|||
- Ձեզից է կախված ձեր անցյալի հետ կապ վերահաստատելը, նկարելը... |
|||
Նա շարժում է գլուխը. |
|||
- Առաջվա ոգևորությունն այլևս չեմ զգում: Երկու ժամ է զբոսնում ենք |
|||
Մոնպառնասում, և ինձ թվում է, թե կեղծում եմ: Այս թաղամասն այլևս ինձ չի պատկանում: Երբեմն |
|||
մի տեսակ կարոտ եմ զգում... Ո՛չ, իսկապես, ես այնքան հուզված չեմ, որքան կուզեի լինել: |
|||
Իհարկե, հիշատակները հորդում են, սակայն այստեղ վարած կյանքից հետո ես ուրիշ |
|||
ուրախություններ ապրեցի, ուրիշ հիշատակներ ամբարեցի: Գնա՞նք: |
|||
*** |
|||
Այնուամենայնիվ «Գմբեթից» դուրս գալիս, կանգ է առնում մի պատկերասրահի առջև |
|||
և ասում. |
|||
- Այս պատկերասրահը... |
|||
Նա իր միտքը չի ավարտում: Մոնպառնասը որպես թակարդ առաջարկում եմ նրան, |
|||
հուսալով, որ մի քանի մանրուքով կկապեմ անցյալին: Վերջին անգամ, երբ կանգնել է այդ |
|||
պատկերասրահի առջև, Մարկին դեռ ծանոթ չի եղել: Նա երջանիկ է եղել, եռանդով լի: Ես |
|||
փորձարկումն անում եմ առանց հավատալու: Բայց, ո՞վ գիտե: Մարկի մահն իմանալով, գուցե |
|||
նորից գա այս թաղամասը, փորձի կապվել անցյալին, ինքն իրեն համոզի, որ Մարկից առաջ |
|||
երջանկ է եղել: Վերքն ավելի շուտ կսպիանա, ես համոզված եմ: |
|||
Նախաճաշում ենք նկարիչների ռեստորանում, հետո, պատահականորեն, հասնում |
|||
այն հրատարակչության շենքը, որտեղ նա աշխատում էր: Մտնում ենք բակ: Իրենը լիաթոք շնչում |
|||
է: |
|||
- Հնձած խոտի նույն բույրը: |
|||
Նա ցույց է տալիս առաջին հարկի պատուհանը: |
|||
- Սա իմ սենյակն էր: Ես նկարում էի և զբաղվում հրատարակման գործով: |
|||
- Չէիք ուզի՞ նույն տեղը գրավել: |
|||
Զարմացած նայում է ինձ. |
|||
- Ինչո՞ւ: |
|||
- Եթե դուք խնայողություններ չունեք, ստիպված կլինեք աշխատել: |
|||
- Իսկ Մա՞րկը: |
|||
- Նա առաջիկա ամիսներին չի կարող աշխատել... |
|||
Նրա դիմագծերը հանկարծակի կծկվում են: |
|||
- Չի խանգարի... գլխի վնասվածքը նրան չի խանգարի... |
|||
-Ո՞րն եք գերադասում: Խելագարվելը, թե՞ մահը: |
|||
- Ոչ... ոչ, նա լրիվ կբուժվի: |
|||
Հանկարծ Իրենը կորցնում է հավասարակշռությունը: Ոտքերը ծալվում են: Ճիշտ |
|||
ժամանակին պահում եմ նրան: |
|||
- Ձեզ ի՞նչ պատահեց: Հո երրեխա՞ չեք: |
|||
- Թողեք ինձ... Գնում եմ Մարկին տեսնելու: Աղաչում եմ ձեզ: Ուզում եմ հենց հիմա |
|||
տեսնել: Ես կարծեցի, թե նրա գլխի վնասվածքը... Ոչ, դա սարսափելի է, դա անհնար է: Մի բան |
|||
ասեք ինձ: |
|||
- Եկեք: |
|||
Դռան առջև, ինձ ծանոթ տնօրենը, ձեռքով նշան է անում մեզ: Ճանաչել է: Իրենը լուռ |
|||
է: |
|||
- Ինչպե՞ս եք, բժիշկ: Բայց սա մադմուազել Հիլերն է... |
|||
Երկու բառով բացատրում եմ նրա ամուսնուն պատահած աղետը: Նա մեզ |
|||
հրավիրում է իր սենյակը՝ մի-մի բաժակ խմելու: Իրենն անտարբեր նստում է աթոռին: Սեղանի վրա |
|||
թղթապանակներ և ձեռագրեր կան: Ալեն Բելլարը հանում է բաժակները և մի շիշ բացում: |
|||
- Դուք գիտե՞ք, որ նկարչի կարիք ունենք: |
|||
Քառորդ ժամ անց, Իրենը մտնում է գրքերով լցված իր նախկին սենյակը: Նստում է |
|||
սեղանի առջև, կարծես ուզում է անցյալը վերակենդանացնել: Մի մատիտ է վերցնում և նկարում: |
|||
Բելլարն ասում է նրան. |
|||
- Այստեղ մնալը միայն ձեզնից է կախված: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին: |
|||
Իրենը վերցնում է թղթապանակը, լայն բացում աչքերը, կարծես համոզվելու համար, |
|||
որ երազում չէ: Ես սեղանին եմ թողնում հեռուստատեսության ծրագիրը: |
|||
- Այս երեկո մի հետաքրքիր հաղորդում կա: Վաղն առավոտյան կզանգեմ: |
|||
==ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ== |
|||
Զանգահարում եմ Ալեն Բելլարին: Ամեն ինչ լավ է: Այս առավոտ Իրենը ժամնը իննին |
|||
եկել է գործի և մի գծանկար ավարտելու վրա է: Շատ չի խոսում, բայց աշխատանքը կարծես |
|||
հետաքրքրում է նրան: Վաղը կհայտնեմ Մարկի մահը: Ի վերջո նա պետք է սպասեր դրան: Այս |
|||
օրերից հետո, հարվածն այնքան ուժեղ չի լինի: Տիկին Կորբյեն դագաղը պատվիրել է, կեսօրից |
|||
հետո պատրաստ կլինի: Վաղը կզանգահարեմ Սյուզանին: Իմ դերը գրեթե ավարտված է: Ինքս |
|||
ինձ հարց եմ տալիս, թե ինչու ընտրեցի այդ դերը, սակայն համոզված եմ, որ իրավունք ունեի |
|||
այդպես վարվելու: |
|||
Կեսօրին գնում եմ սրճարան՝ Իրենին հանդիպելու: Տեսնում եմ, թե ինչպես է դուրս |
|||
գալիս հրատարակչությունից: Միշտ միևնույն զգեստն է հագին: Վարանում եմ նրա աչքին երևալ: |
|||
Ինձ թվում է, ավելի լավ է նրան մենակ թողնել: Հեռվից հետևում եմ: |
|||
Նա թեքվում է փողոցը, կանգ առնում մի ռեստորանի առջև, կարդում մենյուն, հետո |
|||
շարունակում քայլել: Մտնում է մի խանութ և շաքարահաց գնում: Միայն թե դեպքերը, |
|||
աշխատանքը, պատասխանատվությունը կլանեն նրան: Նա երիտասարդ է, և ես համոզված եմ, |
|||
որ մեկ-երկու տարի հետո նորից կամուսնանա: Առայժմ, տեսնելով նրան Մոնպառնասում |
|||
դեգերելիս, անհուն կարեկցանք եմ զգում նրա նկատմամբ: Դիմադրում եմ նրան մոտենալու |
|||
գայթակղությանը: |
|||
Գրասենյակ չմտած, հեռախոսը զանգահարում է: Նախազգում եմ, որ Իրենն է: |
|||
Կանչում եմ տիկին Կորբյեին և խնդրում, որ պատասխանի: Իրենն է: |
|||
- Ոչ, տիկին, բժիշկն այստեղ չէ: Ուզո՞ւմ եք նրան որևէ բան հաղորդել: Այո՞: |
|||
Տիկին Կորբյեն դնում է լսափողը. |
|||
- Անջատեց: |
|||
*** |
|||
Ժամը չորսին զանգահարում է Բելլարը: |
|||
- Տիկին Դյումաը չի վերադարձել: |
|||
- Կեսօրից հետո որևէ անհետաձգելի գործ ունե՞ր: |
|||
- Մի շատ հետաքրքիր և խիստ անհետաձգելի աշխատանք: Այս առավոտ |
|||
առաջարկեցի, որ մեկ ուրիշին վստահի: Հրաժարվեց: Ուզում էր մինչև երեկո ավարտել: |
|||
- Շնորհակալություն: Երբ որ գա, ինձ տեղեկացրեք: |
|||
Արդյոք որտե՞ղ է: Այս օրերին միայն կլինիկա գալու համար էր դուրս գալիս տնից: |
|||
Պետք է որ տանը լինի: Անհանգստացած, դուրս եմ գալիս կլինիկայից: Հարցնում եմ «Պուլենի» |
|||
տիրոջը, արդյոք չի տեսել Իրենին: Նա Իրենին ճանաչում է: |
|||
- Այստեղ էր: |
|||
- Ե՞րբ: |
|||
- Մոտ մեկ ժամ առաջ: |
|||
- Ինչպե՞ս էր տրամադրությունը: |
|||
- Սովորականի պես: Հանքային ջուր ուզեց և, առանց ձեռք տալու, գանց: |
|||
Զանգահարում հրատարակչին: Ոչ: Նա չի վերադարձել: Հավաքում եմ նրա համարը: |
|||
Զանգ: Մեկ անգամ: Երկու անագամ: Սպասում եմ: Ոչ մի ձայն: Արդյոք որտե՞ղ է: Որոշում եմ գնալ |
|||
Մոնպառնաս, փնտրել այնտեղ: |
|||
Շոգ է: Երկինքը ծածկվում է սպիտակ ամպերով: Մի քանի րոպեում հասնում եմ |
|||
Մոնպառնաս: Իրենը չկա: Ոչ «Գմբեթում», ո՛չ «Սելեկտում», ո՛չ «Գրանդ Շոմիերում»: Գնում եմ նրա |
|||
տուն: Մի փոքրիկ գրություն կսահեցնեմ դռան արանքից: |
|||
Վերելակում մտքովս անցնում է, որ իմացել է ամուսնու մահը: Դա մտահոգում է ինձ: |
|||
Զանգում եմ. մարդ չկա: Համառում եմ. ապարդյուն: Ականջս կպցնում եմ դռանը: Անորոշ աղմուկ |
|||
եմ լսում: Իրենը բնակարանում է: Բռունցքներով ուժգին խփում եմ դռանը: |
|||
- Բացե՛ք, Իրեն: |
|||
Ոտնաձայներ են լսվում: Նորից եմ թակում: Քայլերը մոտենում են: |
|||
- Բացե՛ք: |
|||
Քայլերը կանգ են առնում: Մի հոգնած ձայն. |
|||
- Թողեք ինձ, խնդրում եմ: Գնացե՛ք: |
|||
- Բացե՛ք... |
|||
- Ինչու ինձ հանգիստ չեք թողնում: Թողեք ինձ: |
|||
Նա բացում է դուռը: Այլայլված դեմք ունի: Բոլոր պատուհանները փակ են: Ինձ թվում |
|||
է, թե ժամանակին եմ հասել: |
|||
- Դագաղը Մարկի համար է, այնպե՞ս չէ: |
|||
Ուրեմն տեսել է: Դագաղը մեկ ժամ առաջ բարձրացրին ետնամուտքով, որը «Պուլենի» |
|||
դիմացն է: |
|||
- Այլևս փրկելու հույս չկա՞: |
|||
Բացում եմ պատուհաններից մեկը: Տաք քամի է ներս մտնում սենյակ: Իրենը |
|||
համառում է. |
|||
- Նրա վիճակը պետք է որ ծանր լինի: |
|||
Հանցավոր եմ, որ առաջին օրը ճշմարտությունը թաքցրեցի նրանից: Մի՞թե իմ բոլոր |
|||
ճիգերը ապարդյուն են անցել: Անկասկած, քանի որ իմ առջև խորտակված Իրենն է, որը միայն մի |
|||
ելք է տեսնում. ինքնասպանություն: Այնուամենայնիվ, չեմ ուզում հավատալ, թե միամիտ եմ |
|||
վարվել: Չեմ ուզում հավատալ, թե կյանքի հետ կապող ոչ մի զգայուն թել չկա Իրենի սրտում: |
|||
Որտե՞ղ է այդ լարը: Ինչպես ապացուցել, որ նա սխալվում է, որ կյանքը գեղեցիկ է, որ մի օր նա |
|||
կմոռանա Մարկին: |
|||
- Եկեք: |
|||
Հանկարծ մի անբացատրելի զայրույթ է հոսում իմ երակներում: Արյունը գլուխս է |
|||
խփում: Առարկաները շաղվում են աչքիս առջև: Կոպտորեն բռնում եմ Իրենի ձեռքը և իջեցնում |
|||
աստիճաններով: Նա սայթաքում է: Ի~նչ փույթ: Բարձրացնում եմ նրան և հրում մեքենայի մեջ: Իմ |
|||
վարվելակերպը նրան հանկարծակիի է բերում: Առանց մի բառ արտասանելու, ապշահար նայում է |
|||
ինձ: Ես այլևս չեմ ուզում մտածել, չեմ ուզում հարցեր տալ: Իմ բոլոր լարված զգայարանները |
|||
կենտրոնացել են միայն մեքենայի վրա. շարժիչի միացում, հաղորդիչ լծակի փոփոխում, սլաքի |
|||
թեքում: Մրրիկի պես մտնում եմ բուլվար Մոնպառնաս, Շանզ-Էլիզե, Բուլոնյան անտառ: Մի |
|||
հայացք անգամ չեմ գցում կլինիկայի կողմը: Ահա և խճուղին: Իմ ոտքը սեղմում է ստարտերը: 120, |
|||
130, 140: Նորից եմ սեղմում: Միջատները խփվում են ապակուն և ճզմվում: Իրենը, ապշահար, չի շարժվում: Քամին կտրում է շունչս: Ավելի եմ արագացնում: Արագությունով հարբած, անցնում եմ բոլոր մեքենաներից: Գյուղերը տողանցում են: Ինձ թվում է, թե ոտքս ձուլվել է ստարտերին: Ղեկն առանց դժվարության սահում է ձեռքերիս մեջ: Ոչ քամին, ոչ էլ արագությունը չեն մեղմում արտառոց կատաղությունը, որ վիրավոր գազանի պես ճանկռում է կուրծքս: Ո՞ւր ենք գնում: Չգիտեմ: Դողերը հետևում են անվերջ ճանապարհին, հաշվիչը լափում է կիլոմետրերը, բենզինն այրվում է շարժիչի մեջ՝ ինձ չտալով իմ որոնած թեթևությունը: Աղետի գաղափարը մի պահ մտահում է: Այսքան թեթևությամբ դեռ չէի վարել մեքենան: Նորից գյուղեր, ոլորաներ, ծառեր: Զգում եմ, որ մոտիկ է նպատակաը: |
|||
Դովիլին չհասած, առանձնատներով և այգիներով եզերված մի ճանապարհ եմ |
|||
բռնում: Ճանապարհի ծայրին, ծովի մոտ, մի հյուղ ունեմ: Շաբաթ և կիրակի օրերը գալիս ենք այստեղ ձուկ որսալու: Ոտքս վերցնում եմ ստարտերից և դնում արգելակիչի վրա: Անիվները ճռնչում են և անշարժանում: Ամբողջ ճանապարհի ընթացքում Իրենը չխոսեց: |
|||
Իջնում եմ մեքենայից: Երկինքը ծածկված է սպիտակ ամպերով և մի թեթև մշուշ է լողում ծովի վրա: Մեքենայի արկղիկի մեջ խրճիթի բանալին եմ փնտրում: Ի՞նչ եմ անելու այստեղ Իրենի հետ: Իմ ցասումը դեռ չի իջել: Բացում եմ դուռը: Մոտորանավակս անիվների վրա է: Ընդամենը երկու անգամ եմ գործածել: Ցասումը նորից է բռնում ինձ: Միայն մի ելք եմ տեսնում՝ արագություն: Երկու տակառիկ վառելիք եմ վերցնում և նավակը հրում դեպի ծովը: |
|||
*** |
|||
Շարժիչը հազում է, հետո ամբողջ թափով սկսում աշխատել: Մակույկը սահում է ծովի վրայով: Իրենը փոքրիկ խցիկում նստած, նայում է ինձ: Նա սպասում է: Նավակը ջրի երեսին երկար ակոս է թողնում, որն անհետանում է մառախուղի մեջ: Շփոթված ճայերը ճեղքում են օդը և թռչում դեպի ափ: Մի տագնապալից լռություն է պարուրում մեզ: Ժամանակ առ ժամանակ ծովը բարձրացնում է մեր դյուրաբեկ նավակը և ալիքները չոր աղմուկով փշրվում են նրա իրանին: |
|||
Ես գործի եմ դնում վերջին փամփուշտը: |
|||
- Իրեն, հավատո՞ւմ եք աստծուն: |
|||
Լռություն: Նրա հայացքը խստանում է. |
|||
- Եթե Մարկը առողջանա, կհավատամ: Եթե ոչ... |
|||
Ես խոր շունչ եմ քաշում, կարծես ուզում եմ մեղմել իմ այս անըմբռնելի զայրույթը: |
|||
Սպասում եմ իմ ձայնին: Եվ այդ ձայնն անվրդով է. |
|||
- Մարկը մահացել է: |
|||
Իրենը անխոս նայում է ինձ: Հետո շրջում է հայացքը: Նա ելնում է և թեքվում, |
|||
որպեսզի դուրս գա խցիկից: |
|||
Ափն անհետացել է: Մենք մենակ ենք ծովի վրա: Նա անշարժանում է, նայում ջին, որը |
|||
եռում է պտուտակի տակ: Ես գոռում եմ, այս անգամ կատաղորեն. |
|||
- Մարկը մահացել է: Նա մահացած է և թաղված: |
|||
Ոչ մի շարժում: Լսեց ինձ: Ավելի ուժգին եմ գոռում. |
|||
- Մարկը մահացել է: Դուք նրան այլևս չեք տեսնի: |
|||
Նրա մեջքը դողում է, բայց նա չի շարժվում: Ես գոռում եմ. |
|||
- Ջուրը նետվելու համար էլ ինչի՞ եք սպասում: Նետվեցեք, չէ որ Մարկը մեռած է: Ես |
|||
ձեզ չեմ փրկի և ափն էլ հեռու է: Շուտ արեք, որ այլևս չխոսենք նրա մասին: |
|||
Ոչ մի ռեակցիա: Նրա բարակ սիլուետն այլևս չի դողում: Ես վեր եմ կենում, գլուխս |
|||
դիպչում է տախտակին, մոտենում եմ ու ցնցում նրան. |
|||
- Մեռած է և թաղված: Մեռած՝ ինչպես բոլորն են մեռնում: Դագաղը հենց նրա համար |
|||
էր: Հիմա նա հողի տակ է: Նա մեռած է, ինչպես միլիոնավոր մարդիկ, որ ծնվել և մեռել են: Ինչպես |
|||
միլիոնավոր մարդիկ, որ ծնվելու են, մեռնելու և փոշի դառնալու: Մահն ինչո՞ւ պիտի խնայեր |
|||
Մարկին: Ինչո՞ւ, ինչո՞ւ: Մարկն էլ մսից ու արյունից էր: Բացառիկ ի՞նչ ուներ: Այո, նա սիրում էր |
|||
ձեզ և դուք էլ նրան, հետո՞: Եվ հիմա, եթե կարծում եք, թե Մարկի մահով ամեն ինչ վերջացել է, է՛հ, |
|||
գնացեք և միացեք նրան: Եթե կարծում եք, թե աստված չկա, զուր է բույսի պես ապրելը: Եթե |
|||
կարծում եք, թե ավելի հեշտ է հավատալ առաջին մարդուն աշխարհ բերող հրաշքին |
|||
(օրինակներից մեկն էլ Մարկն էր), քան մահից հետո շարունակվող խորհուրդի գոյությանը, ջուրը |
|||
նետվեք անմիջապես: Եթե կարծում եք, թե անհնար է մահին մի հնարավորություն տալը, անհետացեք ալիքների մեջ: Նայեք ինձ, միթե՞ ես ապրող գաղտնիք չեմ: Ես շնչում եմ, խոսում եմ, մտածում եմ, հորինում եմ, կյանք եմ տալիս, ես իսկապես կենդանի եմ: Ես անհերքելի ապացույցն եմ մի գաղտնիքի, որը ոչ ոք չի լուծել: Ինչո՞ւ մահն էլ այդպիսին չլինի: Ինչո՞ւ ես մի հնարավորություն չշնորհեմ մահին: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես է մահացել առաջին մարդը, սակայն անկարող եմ պատմել, թե ինչպես է ծնվել նա: Տեսնո՞ւմ եք, որ մահը պակաս առեղծվածային է, քան կյանքը: Հավատացեք ինձ, Իրեն, Մարկն այնպես չի մահացել, ինչպես դուք եք կարծում: Նա իսպառ չի մահացել: Տարվա բոլոր շաբաթները կրկնվում են: Մարկը փակել է իր շաբաթը: Մի նոր օր է սկսվում նրա համար: |
|||
*** |
|||
Իջնում է գիշերը: Շարժիչը կամաց խռխռում է: Վառելիքը սպառվել է: Խցիկում երկու |
|||
թիակ կա: Որտե՞ղ ենք: Չգիտեմ: Ջրի հսկայական տարածություն է մեր շուրջը՝ մառախուղով պարուրված: Իրենը կուչ է եկել խցիկի մի անկյունում: Նա լաց չի լինում: Դիմադրում է արցունքներին: Մի սիգարեթ է վերցնում, բայց չի կարողանում վառել: Ձեռքերը դողում են: |
|||
- Անցյալ շաբաթ այս ժամին Մարկը նստած էր իմ դիմաց: Մենք ճաշում էինք: |
|||
Ես չեմ շարժվում: Իմ ցասումն իջել է: |
|||
Չեմ պատասխանում: Նա ելնում է, նայում շուրջը: |
|||
- Քաղցած եմ: |
|||
Ոչ խմելու բան կա, ոչ ուտելու: Ճարելու հույս էլ չկա: Միայն թիակներ կան: |
|||
Նա ելնում է, փորձում աշխատեցնել շարժիչը: Ապարդյուն: Ցնցում է բենզինի |
|||
տակառիկները: Դատարկ են: Վհատված նորից նախկին դիրքն է ընդունում և փակում աչքերը: |
|||
*** |
|||
Ամբողջ օրը մնում է պառկած: Երբեմն բացում է աչքերը, ձեռքերը զննում, փոխում |
|||
դիրքը: |
|||
Իջնում է երեկոն: Իրենը շշնջում է. |
|||
- Ծարավ եմ: |
|||
Նա զննում է շարժիչը: Դիտում է ծովն ու մշուշը: Պպզում է, նայում և վեր կենում: Մի |
|||
վերջին վարանումից հետո, վերցնում է թիակները և հարմարեցնում: |
|||
- Խմելու ոչինչ չկա՞: |
|||
Նա թիավարում է, բայց ծովը դիմադրում է: Հինգ րոպե անց դադարում է թիավարել: |
|||
*** |
|||
Մեկ ժամ հետո մատները թրջում է ջրի մեջ և նորից թիավարում: Դիմագծերը |
|||
լարումից կծկված են: Մակույկն առաջ է շարժվում: Քառորդ ժամ հետո շնչասպառ, նորից է կանգ |
|||
առնում: |
|||
- Ի՞նչ եք կարծում՝ ափից հեռո՞ւ ենք: |
|||
Ես մի անորոշ շարժում եմ անում: Նորից է թիավարում: Բայց ծովը դիմադրում է: Նրա |
|||
շարժումները ոչ կանոնավոր են, ոչ էլ զորեղ: Նա դադարում է ու նորից սկսում: Սկզբում թիակները |
|||
հազիվ են քսվում ջրի մակերեսին, հետո, աստիճանաբար, խորանում են: Նա արդեն գիտի |
|||
գաղտնիքը: Մակույկը նվազ ճիգով, ներդաշնակ սահում է: |
|||
Մազերը քրտինքից կպել են դեմքին: Խոր շունչ է քաշում և շարունակում է թիավարել: |
|||
- Հասնելուց հետո կխմեմ: |
|||
*** |
|||
Պետք է որ կեսգիշեր լինի: Իրենը թիակները գցում է, ուժասպառ ընկնում |
|||
նստարանին: Ես ելնում եմ, որպեսզի ոտքերիս թմրությունը ցրեմ: Իրենը նշան է անում: |
|||
- Չթիավարեք: |
|||
Չնայած ծայրահեղ հոգնածությանը, նստում է թիակների մոտ: |
|||
- Ես կհասնեմ: |
|||
Եվ կատաղորեն սկսում է թիավարել: |
|||
*** |
|||
Որքա՞ն ժամանակ է, որ թիավարում է: Քանի անգամ նրա մկանները |
|||
լարվածությունից կծկվեցին: |
|||
Ես չէի կարծում, թե նա այսքան արիություն կունենա: |
|||
*** |
|||
- Հենց որ Փարիզ հասնեմ, կփոխեմ կահույքի տեղը: |
|||
Թիակները խրվում են ջրի մեջ: Որպեսզի շնչասպառ չլինի, նա բերանը փակում է և արագ ու ընդհատ շնչում քթով: |
|||
- Ամեն շաբաթ համերգ կգնամ: |
|||
Քրտինքը ծորում է նրա դեմքով, մշուշելով աչքերը: Թիակները կատաղորեն ճեղքում |
|||
են ալիքները: |
|||
- Աշխատանք կգտնեմ: |
|||
*** |
|||
Լուսաբաց է: Իրենը ամբողջ գիշեր թիավարում էր: Նա ելնում է, նայում մշուշից կծկված հորիզոնին: Ափը չի երևում: Անտրտունջ գրավում է իր տեղը, և ես նկատում եմ, որ նրա ձեռքերը արյունոտ են: Հետո ի՞նչ: Բռնում է թիակները և ուսերը շարժում: Մակույկը շարունակում է սահել: |
|||
- Մի օր էլ երեխաներ կունենամ: |
|||
Անկարող լինելով բռնել զույգ թիակը, նա այժմ մի թիակով է պայքարում: Եռանդով խրում է ջրի մեջ և ուժգին ետ քաշում: |
|||
Մի ժամ հետո մառախուղը սկսում է ցրվել: Պտտվում են ճայերը: Ափը մոտ է: |
|||
Իրենը թիակվարում է կանգնած: Երկու ժամ անց նա ճչում է. |
|||
- Ա՛փը: |
|||
Եվ մի շաբաթից ի վեր լարված նրա դեմքին բացվում է առաջին ժպիտը: |
|||
Ուզում եմ խոսել, բայց բառերը թաղված են մնում սրտումս: |
|||
1958 |
|||
թարգմանիչ՝ Ա. Թոփչյան |
|||