«Դեմիուրգների խաղերը»–ի խմբագրումների տարբերություն
(→Երկրորդ փորձ) |
|||
Տող 159. | Տող 159. | ||
Եվ որոտա՛ց Տիեզերական Պայթյունը։ | Եվ որոտա՛ց Տիեզերական Պայթյունը։ | ||
+ | |||
+ | ==Երրորդ փորձ == | ||
+ | |||
+ | Դեմիուրգ Շամբամբուկլին սրտի տրոփյունով ներկայացրեց իր Արարածը բարձրագույն հանձնաժողովին։ | ||
+ | |||
+ | ― Հիմարություն ինչ֊որ,― ծռմռվեց Առաջինը։― Նայեք, թե ինչպես է նրա մոտ տարածությունը ծռված։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա որ, նույնիսկ սիրուն է․․․― ձգեց Երկրորդը։― Դա ձգողականությունից է, չէ՞։ | ||
+ | |||
+ | Շամբամբուկլին միայն գլխով արեց։ Ձգողականության հետ իրականում ինչ֊որ անհամություն էր տեղի ունեցել։ Աշխարհը ցրիվ էր գալիս ձեռքի մեջ, և ստիպված էր նրան ամրացնել առաջին բանով, ինչ մտքին եկավ։ | ||
+ | |||
+ | ― Ընդհանրապես, հետաքրքիր միտք է։ Յուրօրինակ։― Երրոդը հետաքրքրությամբ հետևում էր, ինչպես են մոլորակները պտտվում ուղեծրերով։― Ուշադրություն դարձրեք, որ ամեն ինչ հստակ է աշխատում։ Իսկ, ըստ էության, չպետք է տենց լիներ․․․ | ||
+ | |||
+ | ― Դա կանոններով չէ,― համառորեն պնդեց Առաջինը։― Արևը պետք է պտտվի մոլորակի շուրջ, այլ ոչ հակառակը։ | ||
+ | |||
+ | ― Բայց սուբյեկտիվորեն հենց այդպե՛ս էլ կա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ խնձորնե՞րը։ Ինչո՞ւ են դրանք ընկնում ներքև, երբ պետք է թռնեն դեպի հորիզոն։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ որ այստեղ հորիզոն չկա։ | ||
+ | |||
+ | ― Բայց սուբյեկտիվորեն, չէ որ, կա՛։ | ||
+ | |||
+ | ― Հլը դա հեչ, խնձորները մանրուք են։ Գետերը նույնպե՛ս ներքև են հոսում։ Այ դա խնդի՛ր է։ | ||
+ | |||
+ | ― Չկա ոչ մի խնդիր։ Ինքներդ նայեք, օվկիանոսները նույնպես ներքևում են։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչի՞ դրանք չեն թափվում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւր։ | ||
+ | |||
+ | ― Ներքև։ | ||
+ | |||
+ | ― Իսկ որտե՞ղ է ստեղ ներքևը։ | ||
+ | |||
+ | Հանձնաժողովը սկսեց պտտել Արարվածը և՛ աջ, և՛ ձախ՝ փորձելով որոշել, թե որտեղ է վերևը, իսկ որտեղ ներքևը։ | ||
+ | |||
+ | ― Գիտեք ինչ, գլխի վար նույնիսկ ավելի լավ է նայվում։ | ||
+ | |||
+ | ― Աստղերը շատ են․․․ չեմ սիրում ես այդ փայփլիկները։ | ||
+ | |||
+ | ― Մի հատ էլ մեծոտ են, աչքիս։ Մոնումենտալիզմ, ընդ որում՝ փքաշուք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մայրցամաքների ուրվագծե՞րը։ Աբստրակցիա է ինչ֊որ․․․ | ||
+ | |||
+ | Շամբամբուկլին հայացքը հառեց գետնին։ Իրականում, սկզբնապես մայրցամաքը միայն մեկն էր, բայց հետո, չգիտես ինչի, մասնատվեց։ | ||
+ | |||
+ | ― Բայց ձգողականությունը հետաքրքիր է մտածված․․․ | ||
+ | |||
+ | ― Բնա՛վ։ Ես համարում եմ, որ դա արատավոր միտք է։ Ինչպես այս նորաձև շփման ուժը։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ ամեն ինչ աշխատում է։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ սիրուն չէ։ Խնձորները ներքև են ընկնում։ Պատկերացրեք՝ նստած եք ծառի տակ, իսկ այն ձեր գլխին է ընկնում։ | ||
+ | |||
+ | ― Հա, դա, իհարկե․․․ | ||
+ | |||
+ | Շամբամբուկլին հոգոց հանեց։ Հիմարություն էր նույնիսկ հույսեր կապելը, որ իր Արարածը «Աշխարհներից լավագույնը» անվանմանը կարժանանա։ |
23:14, 2 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Պյոտր Բորմոր |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
***
― Ալո՛։ Տեխնիկական օգնության ծառայությո՞ւնն է։
― Այո։
― Դեմիուրգ Շամբամբուկլին է։ Ես խնդիրներ ունեմ։
― Բոլորն էլ ունեն։ Ավելի մանրամասն պատմեք։
― Ես ձեզ մոտից գիրք եմ գնել։ "Creation, Professional Edition": Ինչ֊որ ինձ մոտ նրանով չի ստացվում․․․
― Ի՞նչը չի ստացվում։
― Ոչ մի բան էլ չի ստացվում։ Հենց առաջին քայլից։
― Ի՞նչ եք դուք արել։
― Ամեն ինչ, ինչպես գրված է։ Առաջին քայլ․ «եղիցի լույս»։ Առաջ դա միշտ աշխատում էր, իսկ հիմա․․․
― Ինչո՞վ էիք դուք առաջնորդվում առաջ։
― "Creation, Second Edition"։
― Հապա, պատմեք շարունակությունը։ «Եղիցի լույս», բա հետո՞։
― Հետո ոչ մի բան։ Առաջ լույս էր վառվում։ Իսկ հիմա ի պատասխան Ձայնը հարցնում է․ «նշեք հիմնական բնութագրերը»։
― Դա նշանակում է, որ դուք պետք է որոշեք ճառագայթման սպեկտրն ու հաճախականությունը։
― Ես գլխի ընկա։ Ամեն ինչ սահմանեցի, իսկ ստացվում է ինչ֊որ խայտաբղետ խժբժոց։
― Ինչպիսի՞ն է ձեր Տիեզերքի ծավալումը։
― 600-800 ստանդարտ միավոր։
― Իսկ մեր ձեռնարկը օպտիմալացված է 1024֊ի համար։ Նշեք ձեր կարգավորումներում։
― Ահա, հասկացա։ Մի վայրկյան․․․
(լսվում է բզբզոց, ձայն․ «Եղիցի լույս, բ․ժ4,ուա 1024, հա, հա, չէ, օքեյ»)
― Ահա, լույս կա։ Հիմա մի ուրիշ հարց։
― Հարցրեք։
― Ինձնից այստեղ ուզում են, որ հաստատեմ հաջորդ փուլի անցումը։ Ի՞նչ ասեմ։
― Ասեք, որ լավ է։
― Լավ է։ Օքեյ։
― Ստացվե՞ց։
― Հա։ Իսկ հիմա պետք է տարանջատել ջո՞ւրը։
― Դա տեղի կունենա ավտոմատիկ կերպով։ Թուլացեք, հետ ընկեք բազկաթոռի հենակին․․․
― Էլի հաստատում են պահանջում։ Լա՞վ է։
― Լավ է։
― Լավ է։ Օքեյ։ Ահա, երրորդ փուլը։ Խոտի ու ծառերի հետ։
― Հարցեր կա՞ն։
― Հա։ Ինձ խնդրում են նշել բույսերի բոլոր տեսակները, որոնք ես ուզում եմ տեսնել իմ աշխարհում։
― Եվ, ի՞նչն է խնդիրը։
― Ես չգիտեմ, չի խախտվի արդյոք բնական հավասարակշռությունը, եթե ես չներառեմ եղինջը և սողացող փուշը։
― Բնական հավասարակշռությունը չի խախտվի, դրանց գործառույթները ավտոմատ կերպով կիրականացնի արմավենին։
― Այսինքն, այն կսկսի ծակծկե՞լ։
― Այո։
― Այդ դեպքում ավել լավ է ոչինչ չփոխեմ․․․ Լավ է։ Օքեյ։
― Էլի հարցեր կա՞ն։
― Հա։ Հաջորդ փուլը։ Ես այստեղ ասացի․ «թող վխտի երկիրը սողուններով», իսկ Ձայնը ինձ՝ «դուք վստա՞հ եք»։
― Իսկ դուք վստա՞հ եք։
― Հմմմ․․․ չէ։
― Այդ դեպքում բաց թողեք փուլը։
― Լավ է։ Օքեյ։
― Էլի՞ որևէ բան։
― Դեռևս ոչ, շնորհակալություն։
― Մի մոռացեք, որ վերջնական փուլից հետո պետք է ասել․ «շատ լավ»։
― Ոչ թե ուղղակի լավ, այլ շա՞տ։
― Այո։ Դա արված է պատահականություններից խուսափելու համար։
― Շնորհակալություն։
(հնչում է տիեզերական երաժշտություն, հաճելի կանացի ձայնը խնդրում է սպասել միացման)
― Ալո։ Տեխ․ օգնության ծառայություն։ Կրկին ես եմ։ Դեմիուրգ Շամբամբուկլին։
― Ինչ֊որ բա՞ն է պատահել։
― Հա, մարդկանց հետ ինչ֊որ բան այն չէ։ Նրանք ինչ֊որ հիմարներ են և ընդհանրապես ինձ չեն լսում։
― Դո՞ւք եք նրանց արարել։
― Հա։
― Ձեր պատկերով և նմանությա՞մբ։
― Դե․․․ հա։
― Այդ դեպքում բնավ զարմանալի չէ․․․ (կարճ դադար՝ լի լարված ֆսֆսոցով։ Կտտոց։ Տու֊տու֊տու)
Երկրորդ փորձ
Դեմիուրգ Շամբամբուկլին զգուշորեն բացեց զամբյուղը, հանեց այնտեղից ձվիկը (ոչ հասարակ, այլ ոսկե) և հաստատեց Մեծն Ոչնչի մեջտեղում։
― Ահա, ո՞նց է այն միանում։
Ձվիկը լրիվ հարթ էր, առանց նշանների։
Դեմիուրգ Շամբաբուկլին քորեց քիթը և նորից խորացավ զամբյուղի մեջ՝ հրահանգները փնտրելով։
― Ուղղել ձուն ապագա Տիեզերքի երկարաձիգ առանցքով, մաքսիմալ շեղումով 3 պիկովայրկյան․․․»
Դեմիուրգ Շամբամբուկլին ուղղեց ձվիկը և շարունակեց կարդալ։
― «Պտտող պահը․․․ թափ առնելու արագությունը․․․ խուսափել ցնցումներից․․․ հետևել հոսքի հավասարաչափությանը․․․»։ Բա ո՞նց է միանում։
Դրա մասին հրահանգում ոչ մի խոսք չկար։
Դեմիուրգ Շամբամբուկլին բարձրացրեց ձվիկը, պտտեց և՛ սենց, և՛ նենց, սեղմեց սուր ծայրին, ապա՝ բութ կողմին։
Ոչ մի բան չեղավ։ Դեմիուրգ Շամբամբուկլին փորձեց բացել ձվիկը։ Այն չէր բացվում։ Թքելով հրահանգի վրա՝ դեմիուրգ Շամբամբուկլին ցնցեց ձվիկը։ Անարդյունք։
Անցավ մի քանի ժամ։ Փրփռած դեմիուրգ Շամբամբուկլին կատաղի կոխրտում էր ձվիկը, շպրտում էր աշխարհաց պատերին, փորձում էր նույնիսկ կռծել․․․ Խփեց, խփեց, չջարդեց։
Մկնիկը վազեց, պոչիկով շարժեց․․․
Եվ որոտա՛ց Տիեզերական Պայթյունը։
Երրորդ փորձ
Դեմիուրգ Շամբամբուկլին սրտի տրոփյունով ներկայացրեց իր Արարածը բարձրագույն հանձնաժողովին։
― Հիմարություն ինչ֊որ,― ծռմռվեց Առաջինը։― Նայեք, թե ինչպես է նրա մոտ տարածությունը ծռված։
― Ի՞նչ կա որ, նույնիսկ սիրուն է․․․― ձգեց Երկրորդը։― Դա ձգողականությունից է, չէ՞։
Շամբամբուկլին միայն գլխով արեց։ Ձգողականության հետ իրականում ինչ֊որ անհամություն էր տեղի ունեցել։ Աշխարհը ցրիվ էր գալիս ձեռքի մեջ, և ստիպված էր նրան ամրացնել առաջին բանով, ինչ մտքին եկավ։
― Ընդհանրապես, հետաքրքիր միտք է։ Յուրօրինակ։― Երրոդը հետաքրքրությամբ հետևում էր, ինչպես են մոլորակները պտտվում ուղեծրերով։― Ուշադրություն դարձրեք, որ ամեն ինչ հստակ է աշխատում։ Իսկ, ըստ էության, չպետք է տենց լիներ․․․
― Դա կանոններով չէ,― համառորեն պնդեց Առաջինը։― Արևը պետք է պտտվի մոլորակի շուրջ, այլ ոչ հակառակը։
― Բայց սուբյեկտիվորեն հենց այդպե՛ս էլ կա։
― Իսկ խնձորնե՞րը։ Ինչո՞ւ են դրանք ընկնում ներքև, երբ պետք է թռնեն դեպի հորիզոն։
― Բայց չէ որ այստեղ հորիզոն չկա։
― Բայց սուբյեկտիվորեն, չէ որ, կա՛։
― Հլը դա հեչ, խնձորները մանրուք են։ Գետերը նույնպե՛ս ներքև են հոսում։ Այ դա խնդի՛ր է։
― Չկա ոչ մի խնդիր։ Ինքներդ նայեք, օվկիանոսները նույնպես ներքևում են։
― Իսկ ինչի՞ դրանք չեն թափվում։
― Ո՞ւր։
― Ներքև։
― Իսկ որտե՞ղ է ստեղ ներքևը։
Հանձնաժողովը սկսեց պտտել Արարվածը և՛ աջ, և՛ ձախ՝ փորձելով որոշել, թե որտեղ է վերևը, իսկ որտեղ ներքևը։
― Գիտեք ինչ, գլխի վար նույնիսկ ավելի լավ է նայվում։
― Աստղերը շատ են․․․ չեմ սիրում ես այդ փայփլիկները։
― Մի հատ էլ մեծոտ են, աչքիս։ Մոնումենտալիզմ, ընդ որում՝ փքաշուք։
― Իսկ մայրցամաքների ուրվագծե՞րը։ Աբստրակցիա է ինչ֊որ․․․
Շամբամբուկլին հայացքը հառեց գետնին։ Իրականում, սկզբնապես մայրցամաքը միայն մեկն էր, բայց հետո, չգիտես ինչի, մասնատվեց։
― Բայց ձգողականությունը հետաքրքիր է մտածված․․․
― Բնա՛վ։ Ես համարում եմ, որ դա արատավոր միտք է։ Ինչպես այս նորաձև շփման ուժը։
― Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ ամեն ինչ աշխատում է։
― Քանի որ սիրուն չէ։ Խնձորները ներքև են ընկնում։ Պատկերացրեք՝ նստած եք ծառի տակ, իսկ այն ձեր գլխին է ընկնում։
― Հա, դա, իհարկե․․․
Շամբամբուկլին հոգոց հանեց։ Հիմարություն էր նույնիսկ հույսեր կապելը, որ իր Արարածը «Աշխարհներից լավագույնը» անվանմանը կարժանանա։