«Քաղաքավարության վնասները»–ի խմբագրումների տարբերություն
Տող 19. | Տող 19. | ||
— Ինձ նայեցեք, — կը պոռա սպասավորներուն, — քիչ մը ջուր բերեք Պապիկ աղային: | — Ինձ նայեցեք, — կը պոռա սպասավորներուն, — քիչ մը ջուր բերեք Պապիկ աղային: | ||
− | Չէ, չէ, չեմ ուզեր ջուր: | + | — Չէ, չէ, չեմ ուզեր ջուր: |
− | Ի՞նչու կը քնանաք Պապիկ աղա: | + | — Ի՞նչու կը քնանաք Պապիկ աղա: |
− | Նստած տեղս քունս եկավ, ներեցեք: | + | — Նստած տեղս քունս եկավ, ներեցեք: |
− | Մեզմե չախորժեցաք: | + | — Մեզմե չախորժեցաք: |
− | Քավ լիցի: | + | — Քավ լիցի: |
— Ուրիշներուն տունը մինչև առտու կը նստեք, մեր տունը շուտ մը կը քնանաք: | — Ուրիշներուն տունը մինչև առտու կը նստեք, մեր տունը շուտ մը կը քնանաք: | ||
− | Շատ կերա այս գիշեր, այդ պատճառավ… | + | — Շատ կերա այս գիշեր, այդ պատճառավ… |
— Ոչ աս է, ոչ ան, — կըսե տան տիկինը, — մեր տունն աղեկ զբոսում չկա անոր համար… | — Ոչ աս է, ոչ ան, — կըսե տան տիկինը, — մեր տունն աղեկ զբոսում չկա անոր համար… | ||
− | Կաղաչեմ, մի խոսիք այդպես: | + | — Կաղաչեմ, մի խոսիք այդպես: |
— Ուրիշ տուն մը գտնվիք նե, հարկավ ալ ավելի պիտի զբոսնուիք և զվարճանայիք: | — Ուրիշ տուն մը գտնվիք նե, հարկավ ալ ավելի պիտի զբոսնուիք և զվարճանայիք: | ||
Տող 43. | Տող 43. | ||
— Խնձոր մը ըստկեցեք Պապիկ աղային, — կը հրամայե տան տիկինը: | — Խնձոր մը ըստկեցեք Պապիկ աղային, — կը հրամայե տան տիկինը: | ||
− | Շնորհակալ եմ: | + | — Շնորհակալ եմ: |
− | Խահվե մ’ եփեցեք: | + | — Խահվե մ’ եփեցեք: |
− | Թեյ մը բերեք: | + | — Թեյ մը բերեք: |
— Ելիր, սանկ քիչ մը պտտե, Պապիկ աղա, որ քունդ փախչի: | — Ելիր, սանկ քիչ մը պտտե, Պապիկ աղա, որ քունդ փախչի: | ||
Տող 53. | Տող 53. | ||
— Եկուր, սքանպիլ մը խաղանք, որ չքնանաս, — կը պոռա անդիեն ուրիշ մը: | — Եկուր, սքանպիլ մը խաղանք, որ չքնանաս, — կը պոռա անդիեն ուրիշ մը: | ||
− | Շնորհակալ եմ, դուք քեյֆերնուդ նայեցեք: | + | — Շնորհակալ եմ, դուք քեյֆերնուդ նայեցեք: |
− | Չըլլար, սքանպիլ մը խաղամ քեզի հետ: | + | — Չըլլար, սքանպիլ մը խաղամ քեզի հետ: |
— Պապիկ աղան չկրնար դիմադրել: Կսկսի սքանպիլ խաղալ: Հազիվ կը խաղա երեք քառորդ, և ահա քունն վերստին կուգա: | — Պապիկ աղան չկրնար դիմադրել: Կսկսի սքանպիլ խաղալ: Հազիվ կը խաղա երեք քառորդ, և ահա քունն վերստին կուգա: | ||
− | Մի քնանար, Պապիկ աղա: | + | — Մի քնանար, Պապիկ աղա: |
− | Չեմ քնանար կոր: | + | — Չեմ քնանար կոր: |
− | Կը քնանաս կոր, Պապիկ աղա: | + | — Կը քնանաս կոր, Պապիկ աղա: |
− | Չեմ քնանար կոր: | + | — Չեմ քնանար կոր: |
− | Եթե կուզես, բոլքա մը պարե, որ քունդ փախչի: | + | — Եթե կուզես, բոլքա մը պարե, որ քունդ փախչի: |
− | Բոլքա չեմ գիտեր: | + | — Բոլքա չեմ գիտեր: |
− | Կը սորվիս: | + | — Կը սորվիս: |
— Թող տվեք զիս, Աստվածնիդ սիրեք նե, անդիի սենյակը կերթամ, կը քնանամ քիչ մը: | — Թող տվեք զիս, Աստվածնիդ սիրեք նե, անդիի սենյակը կերթամ, կը քնանամ քիչ մը: |
23:06, 4 Հունվարի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Հակոբ Պարոնյան |
Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկված` զմեզ գերության կը դատապարտե նույնիսկ այն առանձնաշորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ և որոց չհակառակիր օրենքն: Այս բռնավորը բնության ալ կը հակառակի և թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա: Այս բռնավորը քաղաքավարությունն է: Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի:
Այս քաղաքավարությունն քաշվելու բան չէ մանավանդ անոնց համար, որ կը սիրեն և տրամադրություն ունին բնության օրինաց հետևիլ և այս ընթացքով երջանկություն գտնել: Հասկցնելու համար, թե որչափ կը չարչարվին, կը հարստահարվին այս խեղճերն, արժան կդատենք քանի մ’օրինակներ մեջ բերել:
Բարեկամներեդ մեկուն անվան տոնախմբության ներկա գտնվիլ կը փափաքիս: Ընթրելեն հետո կելնես, բարեկամիդ տունը կերթաս, ուր սիրալիր ընդունելությունմը կը գտնես: Մեկ ժամու չափ նստելեն ետքը աչքերդ կսկսին գոցվիլ, և կուզես բազմոցի վրա ընկողմանիլ Քաղաքավարությունը կարգիլե: Ախորժակով ընթրած ըլլալով` գոտիդ քիչ մը թուլցնելու կամ քակելու պետքը կզգաս: Հրավիրելոց առջև ասանկ պետք մը զգալն հակառակ է քաղաքավարության: Քունը երթալով կը ծանրանա արտևանացդ վրա: Բազմության մեջ եկող քունն անկիրթին մեծն է, վանել հարկ է այդ քունը: Բնությունը քնացիր կըսե, քաղաքավարությունը մի քնքնար կը պոռա:
Փորձե և քիչ մը քնացիր:
Տան տերը գլխուդ վրան կը տնկվի:
— Ինձ նայեցեք, — կը պոռա սպասավորներուն, — քիչ մը ջուր բերեք Պապիկ աղային:
— Չէ, չէ, չեմ ուզեր ջուր:
— Ի՞նչու կը քնանաք Պապիկ աղա:
— Նստած տեղս քունս եկավ, ներեցեք:
— Մեզմե չախորժեցաք:
— Քավ լիցի:
— Ուրիշներուն տունը մինչև առտու կը նստեք, մեր տունը շուտ մը կը քնանաք:
— Շատ կերա այս գիշեր, այդ պատճառավ…
— Ոչ աս է, ոչ ան, — կըսե տան տիկինը, — մեր տունն աղեկ զբոսում չկա անոր համար…
— Կաղաչեմ, մի խոսիք այդպես:
— Ուրիշ տուն մը գտնվիք նե, հարկավ ալ ավելի պիտի զբոսնուիք և զվարճանայիք:
— Սիկարա մը բերեք Պապիկ աղային, — կը հրամայեց տան տերը:
— Խնձոր մը ըստկեցեք Պապիկ աղային, — կը հրամայե տան տիկինը:
— Շնորհակալ եմ:
— Խահվե մ’ եփեցեք:
— Թեյ մը բերեք:
— Ելիր, սանկ քիչ մը պտտե, Պապիկ աղա, որ քունդ փախչի:
— Եկուր, սքանպիլ մը խաղանք, որ չքնանաս, — կը պոռա անդիեն ուրիշ մը:
— Շնորհակալ եմ, դուք քեյֆերնուդ նայեցեք:
— Չըլլար, սքանպիլ մը խաղամ քեզի հետ:
— Պապիկ աղան չկրնար դիմադրել: Կսկսի սքանպիլ խաղալ: Հազիվ կը խաղա երեք քառորդ, և ահա քունն վերստին կուգա:
— Մի քնանար, Պապիկ աղա:
— Չեմ քնանար կոր:
— Կը քնանաս կոր, Պապիկ աղա:
— Չեմ քնանար կոր:
— Եթե կուզես, բոլքա մը պարե, որ քունդ փախչի:
— Բոլքա չեմ գիտեր:
— Կը սորվիս:
— Թող տվեք զիս, Աստվածնիդ սիրեք նե, անդիի սենյակը կերթամ, կը քնանամ քիչ մը:
Անկարելի բան է: Տոնախմբության մեջ կը քնացվի՞:
Բռնությամբ պարի կը հանեն Պապիկ աղան, որ մտքեն իրարու ետևե կը շարե այն խոսքերը, զորս բարկությունն արտասանել կուտա մեզ նմանօրինակ պարագայից մեջ:
Պարը կը վերջանա: Պապիկ աղային քունը կփախչի:
Մեկ երկու ժամեն հրավիրյալները ոտք կելնեն մեկնելու համար: Պապիկ աղան ալ կելնե տուն կդառնա: Անկողին կը մտնե, չկրնար քնանալ. քունն անդառնալի կերպով փախած է: Կելնե անկողինեն, քիչ մը կը կարդա, որ քունը գա, չգար. ուրիշ քնաբեր գիրք մը կառնե. հնար չէ քնանալ նույնիսկ եթե… Օրվան կյանքը կարդա: Այսպես Պապիկ աղան մինչև առտու կը տապլտկի անկողնույն մեջ և կսկսի այն ատեն քնանալ, ուր ամեն մարդ կարթննա և գործի կերթա:
Ահավասիկ քաղաքավարության արդյունքը:
— Թող չերթար, էֆենտիմ, թող տունը նստեր, — պիտի առարկվի մեզ:
Միթե մարդս յուր տան մեջ ավելի ազատ է:
Փորձենք:
Իրիկունը տունդ կդառնաս, հագուստներդ կը հանես և գիշերազգեստ կը հագնիս և սենյակիդ մեկ անկյունը կը քաշվիս, կը նստիս: Քիչ մը կանցնի, կերակուրի սեղանը կը դրվի: Կինդ, հայրդ, մայրդ, զավակներդ, եղբայրներդ, քույրերդ, թոռներդ կառնես և վար կիջնաս ընթրելու: Սեղանեն կելնես, խահվեդ կը խմես և սանկ կերկննաս բազմոցիդ վրա:
Պապիկ աղան ստիպողական գործ մ’ունի և կը ստիպվի մեկ կողմե պանիր ու հաց ուտել փողոցի մեջ: Քաղաքավարությունը կարգիլե փողոցի մեջ անոթնալը: Կուզե բարեկամի մը խանութը մտնել և հոն ճաշել յուր պանիրն ու հացը:
Քաղաքավարությունը միշտ կը պոռա, թե բարեկամի մը խանութը ճաշարան չէ:
Պապիկ աղան խոսք տված է մեկուն. ժամադիր եղած է մեկու մը հետ:
Թող անոթի երթա ժամադրության տեղը, կըսե քաղաքավարությունը: Պապիկ աղան կը հնազանդի: Նույն օրն անոթի կանցունե և իրիկվան տուն կը դառնա թեթև տկարությամբ:
Այս ապաշխարանքին փոխարեն մարդկությունն ի՞նչ վարձատրություն կընե Պապիկ աղային, որ քաղաքավարության դեմ չմեղանչելու համար օր մը ծոմ պահեց: Ոչինչ: Ով իմացավ Պապիկ աղային այս զոհողությունն: Ոչ ոք: Բայց Աստված չընե, եթե փողոցն ուտելով քայլեր. որքան խոսքեր պիտի լսվեին…
Իմացա՞ք Պապիկ աղային ըրածը:
Վաճառական մը կը վայլե՞, եղբայր:
- Յուր վարկը կոտրեց, մեղք, բիացայի վրա 20.000 ոսկվո վարկ ուներ:
Քիչ մը համբերեր թող, փաթլամիշ չպիտի ըլլար յա…