Changes

Մոսկվա 2042

2 bytes removed, 12:11, 26 Հունվարի 2014
/* Կաբեսոտ */
Ավելին ես չհասցրեցի կարդալ, որովհետև կաբեսոտ խուժեց Իսկրինա Ռոմանովնան։
Կլասսիկ Կլասիկ Նիկիտիչ, դուք դեռ նստա՞ծ եք։ Այնտեղ ձեզ մարդիկ են սպասում, իսկ դուք այստեղ թերթեր եք կարդում։ Ես սարսափելի շփոթվեցի։
― Իսկրինա Ռոմանովնա, ― ասացի ես, ինչո՞ւ եք այստեղ մտնում առանց թույլտվության։ Ինձ համար անհարմար է ձեզ հետ խոսել գտնվելով այս դրությունում։
― Ի՞նչ է նշանակում անհարմար է, ― ասաց նա։ Մեզ մոտ չկան այդպիսի հասկացություններ, ինչպիսիք են հարմարը և անհարմարը։ Իսկ այն, որ մարդիկ ձեզ սպասում են իսկապես անհարմար է։
Ես միևնույն է խնդրեցի նրան անհապաղ դուրս գալ և շտապեցի։ Ափսոսում էի, որ պետք է բաժանվել բաժանվեմ թերթից, ես հաճույքով կտանեի այն ինձ հետ, բայց այդ անտանելի տիկինը աչքերը չէր հեռացնում ինձանից, և բացի այդ, ճիշտն ասած, այն դնելու տեղ էլ չունեի։ Այդպիսի փաթեթը ծոցում չես պահի, իսկ իմ «դիպլոմատը» առանց այն էլ բերնեբերան լիքն էր։
Օգտագործելով Գենիալիսսիմուսի դիմանկարը և բժշկական տեղեկագրի մի մասը, ես վերցրի պայուսակս և շտապեցի դուրս։
Ադմին, Վստահելի
1876
edits