Changes
===Կրեմլում===
Վերջապես հասանք մի ընդարձակ սենյակ, որի մեջտեղում դրված էր մեծ, կանաչ սեղան։ Սենյակը զարդարված էր դիմանկարներով։ Ձախից՝ զինվորական համազգեստով և փայլուն երկարաճիտ կոշիկներով Գենիալիսիմուսի պատկերն էր ամբողջ հասակով։ Նա նայում էր դիմացի պատին, որտեղից հիացած հայացքներով նրան պատասխանում էին Քրիստոսը, Մարքսը, Էնգելսը և Լենինը։
Անկյունում, մեծ սեղանի առջև, որի վրա դրված էին մի քանի հեռախոսներ և նույնիսկ սելեկտոր, նստած էր միջին տարիքի, փոխգնդապետի համազգեստով քարտուղարուհին։ Պատասխանելով մեր ողջյուններին բարեկամական ժպիտով, նա անհայտացավ անհետացավ կաշվե դռան մեջ և միանգամից վերադառնալով, հրավիրեց մեզ ներս։
Աշխատասենյակը մեծ էր, հնամենի, անցյալ կյանքից։ Այն կահավորված էր թանկագին կահույքով, կաշվե բազմոցներով ու բազկաթոռներով, կար մի երկար սեղան խորհրդակցությունների համար։ Սենյակի հեռավոր անկյունում, Գենիալիսիմուսին մինչև գոտկատեղը պատկերող նկարի տակ (ուր նա «Պրավդա» թերթի ռուլոնն էր բացում), կար մի գրասեղան։ Նրա վրա դրված էին տարբեր գույների, տասից ավելի հեռախոսներ։ Սեղանի առջև նստած էր բոլորովին հղկված, ճաղատ գանգով և մարշալի ուսադիրներով պատկառելի տեսք ունեցող մի տարեց մարդ։
Երբ նա դուրս եկավ մեզ ընդառաչընդառաջ, ինձ շատ զարմացրեց նրա հագուստը։ Ի տարբերություն բոլորի նա ոչ թե կարճ շալվարով էր, այլ կարմիր լամպասներով երկնագույն գալիֆեով և բարձր խրոմե երկարաճիտ կոշիկներով։ Նրա երկնագույն համազգեստի վրա բազմաթիվ շքանշաններ կային, այդ թվում նաև ամենաբարձր կարգի պարգևներ։ Ձերժինը ներկայացրեց մեզ միմյանց, և պարզվեց, որ իմ առջև է Գենիալիսիմուսի ղեկավարած ԲԵԶՈ֊յի ԲԵԶՈ֊ի առաջին տեղակալ, Մոսկորեպի Գլխավոր Մարշալ և հնգակի Հերոս՝ Բերիյ Իլյիչ Վզրոսլին։ Բերիյ Իլյիչը հարազատի նման գրկեց ինձ, թփթփացրեց ուսիս և ասաց․ «Ուրեմն այդ դո՜ւք եք», և շրջվելով Ձերժին Գավրիլովիչի կողմը հարցրեց, թե ինչպես են գնում իմ հոբելյանի նախապատրաստական աշխատանքները։ Ձերժինը հայտնեց, որ աշխատանքը շատ լավ է ընթանում ։ Աշխատավորները մրցում են միմյանց հետ, վերցնում բարձր պարտավորություններ, իսկ Խմբագրական Կոմիտեն պատրաստ է մեծ տպաքանակով բաց թողնել իմ գիրքը, բայց․․․
― Հենց այդ բայցի մասին էլ հիմա կխոսենք, ― ասաց մարշալը։
Նա նստեցրեց ինձ կաշվե բազկաթոռներից մեկին, ինքը նստեց մյուսին, իսկ Ձերժինը տեղավորվեց բազմոցի վրա։
Սկզբում նա հետաքրքրվեց իմ առողջությամբ, հետո հարցրեց, թե ինչպես է արդյոք ինձ այստեղ դուր է գալիս։
Ես մի անգամ էլ նայեցի շուրջս և ասացի, որ ընդհանուր առմամբ դուր է գալիս, գեղեցիկ և ընդարձակ սենյակ է։
― Դե ոչ, ― ասաց Բերիյ Իլյիչը, ― ես հարցնում եմ ոչ թե սենյակի այլ Մոսկորեպի մասին։
― Ընդհանրապես ոչինչ, դուր է գալիս, ― ասացի ես։ ― Այստեղ շատ հետաքրքիր է։ ― Եվ եղանա՞կն է դուր գալիս։
― Այո, դուր է գալիս։ Հիանալի կոմունիստական եղանակ է։ Պայծառ արև է և ոչ մի ամպ չկա։
― Այո, ― համաձայնեց նա։ ― Ամառը վատը չէ։ Բայց ափսոս, երբեմն ամպամած է լինում։ Մենք իհարկե դրա դեմ պայքարում ենք, բայց միշտ չի, որ դա հաջողվում է։ Երբեմն, այդ ժամանակաշրջանը երկար է տևում։ Պետք է ասել, որ առանց ամպերի նույնպես վատ է։ Շոգ է։ Ի՞նչ եք կարծում։ Ես ասացի․
― Այո֊այո, շոգ է, ― ասաց նա։ ― Այս ամառը մեր գոտու համար այնքան էլ սովորական չէ։ Իհարկե, ավելի հաճելի է, երբ պայծառ արևը չի կուրացնում, տաքացնում է, բայց չի այրում, աճում են արմավենիներ և կարճ կիսաշրջազգեստներով աղջիկները ուտում են պլոմբիր ու սիրահարված ձեզ են նայում։ Այդպես չէ՞, ― հարցրեց նա և այնպես նայեց, կարծես հոգուս խորքն էր թափանցում։
Ինձ թվաց, որ ես միանգամից քրտնեցի։ Աստվա՜ծ իմ։ Այս ի՞նչ է կատարվում։ Որտեղի՞ց նրանք իմացան իմ երազի մասին։ Չէ որ ես ոչ մեկին չեմ պատմել, նույնիսկ Իսկրային։ Մի՞թե իրենց հետամնաց տեխնիկայով, նույնիսկ երազներին են կարողանում հետևել։
― Եվ հնարավորություն ունենք գրքեր կարդալու, ― միացավ խոսակցությանը Ձերժինը։ ― Դա ինձ ուղղակի շշմեցրեց։
Անկեղծ ասացասած, այդ ամենից ես նույնիսկ ինձ մի քիչ վատ զգացի։
― Իհարկե, կյանքում ամեն բան չէ, որ նման է երազին, ամեն ինչ չէ, որ հեշտ է իրագործվում։ Եվ կոմունիզմը ստացվեց ոչ այնպիսին, ինչպիսին մենք նախատեսել էինք։ Մարքսը մի քիչ չարդարացրեց իրեն։ Սխալվեց։
― Միայն երկու փուլում, ― ասաց Ձերժինը։ Պետք է ասել, որ մարշալի ներկայությամբ նա իրեն բացարձակապես անկաշկանդ էր զգում։
― Այո, երկու, ― ասաց մարշալը։ ― Համաշխարհային պատմության ընթացքի մեջ դա այնքան էլ էական չէ, բայց մեր մեզ համար բավականաչափ զգալի է։ Մարքսի սխալը կայանում կայն է նրանում, որ նա խոստացել էր աշխատավորների կատարյալ չքավորությունը կապիտալիզմի պատճառով, իսկ դա իրողություն դարձավ․․․
― Դառնում է, ― ուղղեց նրան Ձերժինը։
― Իսկ այն իրողություն դարձավ, ― կրկնեց զայրանալով մարշալը, ― կոմունիզմի ժամանակ։ ՒհարկեԻհարկե, հումորի զգացում ունեցող մարդու համար դա մի քիչ ծիծաղելի է։ Մեզ մոտ շատ բան կարող է ծիծաղ առաջացնել։ Եվ կարճ շալվարները, և թերթը, որը լույս է տեսնում ռուլոնի տեսքով, և առաջնային ապրանքի պակասը։ Բայց արդյո՞ք պետք է ծիծաղել չքավորների վրա։ Ի՞նչ կասեք։ Լա՞վ է։
― Վատ է, ― համաձայնեցի ես շփոթված։ ― Բայց ես միայն մտովի եմ ծիծաղել։
― Ոչ միայն, ― առարկեց Ձերժինը և օրորեց գլուխը։
― Այո, ― ասացի ես։ ― Ընդհանուր առմամբ այդպես էլ համարում եմ։
― Դա բացարձակ սխալ է, ― բացականչեց մարշալը և վեր թռչելով բազկաթոռից երիտասարդական ավյունով սկսեց վազվզել սենյակում։ ― Կլասսիկ Նիկիտիչ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ուզում ասել ձեզ։ Ձեր տեսակետը բացարձակ սխալ է։ Արվեստը ոչ թե արտացոլում, այլ կերպարանափոխում է աշխարհը։ ― Նա նույնիսկ ձեռքերով եռանդուն շարժումներ արեց, կարծես ցանկանալով պատկերել արվեստի վերափոխիչ ուժը։ ― Դուք հասկանում ե՞քհասկանո՞ւմ եք, ― կրկնեց նա հուզված, ― վերափոխում է։ Ավելին, ոչ թե արվեստն է արտացոլում կյանքը, այլ կյանքն է արտացոլում արվեստը։ Այ, դուք ծիծաղում եք մեր համոզմունքների վրա․․․
― Ի՜նչ եք ասում։ Աստված ձեզ հետ, ― ասացի ես։ ― Երբեք չէի համարձակվի։
― Լավ, լավ, ― դեմքի դժգոհ արտահայտությամբ շարունակեց մարշալը։ ― Դուք ոչ մի կերպ չեք ուզում հասկանալ, որ մենք ձեր մասին գիտենք շատ ավելին, քան դուք կարող եք պատկերացնել։ Բայց կարևոր չէ, թե մենք հատկապես ինչ գիտենք ձեր մասին։ Մեր գիտելիքները գլխավորի մասին շատ ավելի խորն են ու լայնածավալ, քան ձեր ժամանակակիցների մոտ։ Եվ մենք համոզված ենք, որ առաջնայինը երկրորդական է, իսկ երկրորդականը առաջնային։
― Դա արդեն անհեթեթություն է, ― ինձ համար անսպասելի ասացի ես։ ― Դա մետաֆիզիկա է, գեգելյանություն հեգելականություն և կանտիանություն։ կանտականություն։ Իրականում առաջնայինը առաջնային է, իսկ երկրորդականը երկրորդական։
Ահա, որքան էլ կյանքն ինձ սովորեցրել է բերանս փակ պահել, չեմ կարողանում։ Քանի անգամ են խելացի մարդիկ ինձ համոզել․ եթե խելքիդ մի բան է փչում, միանգամից դուրս մի տուր։ Մտածիր, արդյո՞ք այդ միտքն այնքան արժեքավոր է, որ տեղնուտեղն արտահայտես։ Այդ անզգույշ արտահայտությունը չարագուշակ ազդեցություն ունեցավ Ձերժինի ու մարշալի վերաբերմունքի վրա իմ հանդեպ։
Բերիյ Իլյիչը լուռ վերադարձավ իր տեղը, նստեց և սկսեց ինչ֊որ կետի նայել։ Ձերժինը նայում էր մարշալին։ Երկուսն էլ երկար ժամանակ լռում էին։ Հետո մարշալը ձեռքով շփեց երեսը, կարծես հոգնածությունից ազատվելու համար և կամաց ասաց․
― Կլասիկ Նիկիտիչ, առաջնայինի կամ երկրորդականի մասին հարցը քննարկման ենթակա չէ։ Առաջնայինը երկրորդական է, իսկ երկրորդականը առաջնային։ Դուք կարող եք հղում կատարել Մարքսին, կամ նրանց՝ ովքեր ժամանակին ձեզ սովորեցրել են, որ մատերիան առաջնային է, իսկ գիտակցությունը երկրորդական, բայց այդ նույն ուսուցիչները իրենք իրենց հակասում էին։ Պահանջում էին մարդկանցից գիտակից լինել, բայց նյութական պարգևատրումներից խուսափում էին։ Թեորիան Տեսությունը հակասում էր պրակտիկային։ Իսկ մեզ մոտ անհամապատասխանություններ չկան։ Բայց եկեք խոսենք ավելի հետաքրքիր բաների մասին։
― Օրինակ՝ ձեր վեպի մասին։ Վերջերս ես ծայրից֊ծայր կարդացի այն։ Դե ի՞նչ ասեմ։ Հետաքրքիր աշխատանք է։ Ձեր ստեղծագործական կյանումկյանքում, ես կասեի, նոր շրջան է սկսվել, որը հազիվ թե կայանար, եթե դուք հայտնվեիք Յակուտիայում։
Նա նորից նայեց հոգուս խորքը, և ես նորից ինձ վատ զգացի։ Նա ծիծաղեց և շարունկեց ավելի ջերմ տոնով․
― Ես արդեն ասել եմ, որ ձեր վեպը բավականին չար է։ Կարծես վերցնում եք քորոցը և ծակում ամենացավոտ տեղը։ Բայց ձեր երևակայությունը հարուստ է։ Համենայն դեպս կարդալը ձանձրալի չէ։ Ճիշտն ասած ես լավ ծիծաղեցի՝ երբեմն էլ նույնիսկ լաց եղա։ Բայց դա այնպես, ես կասեի դա ծիծաղ էր արցունքների միջից։
― Այո, ― աջակցեց նրան Ձերժինը, ― այդ գործը գրված է ոչ միայն ծիծաղ առաջացնելու համար։
― Այո, այո, ― համաձայնեց մարշալը, ― այդ գործը շատ ավելի լուրջ է, քան թվում է առաջին հայացքից։ Չնայած, պետք է նշել, որ չափազանց մեծ տեղ եք տալիս կյանքի ստվերոտ կողմերի նկարագրությանը, նույնիսկ, կարծես, հաճույք եք ստանում դրանից։
― Եվ շատ նատուրալիստական եք գրում, ― նկատեց Ձերժինը։
― Ներեցեք, ― ասացի ես։ ― Դա ոչ թե հերոսի, այլ ինձ հետ է պատահել։ Եվ դրա մասին ես երբեք չեմ գրել, միգուցե ձեզ գործակալներն են հայտնել այդ մասին։
― Դե պետք չի խաբել, ― դժգոհ ասաց մարշալը, ― պետք չէ հեքիաթներ պատմել։ Դուք խելամիտ մարդ եք և հասկանում եք, որ մենք ձեր մասին ամեն ինչ գիտենք։ Ուրիշ բան է, երբ նկարագրում եք ձեր երազը։ Ինձ նույնիսկ զարմացրեց, որ կարող եք նաև լավը գրել։ Երբ կարդում էի, թե ինչպես է արևը լուսավորում, արմավենիներն աճում, թռչունները երգում և կարճ շրջազգեստներով աղջիկները զբոսնում․․․ Երբ ես հասա այդ երազի նկարագրությանը (սկզբից անհասկանալի էր, որ դա երազ է), ես մտածեցի․ ահա, կարողանում է երբ ուզում է, և հետագայում էլ ամեն ինչ այդ ոգով գրված կլինի։ Դեռ նոր էի ոգևորվել, հանկարծ՝ այդ բուսական խոզի միսը։ Թո՜ւ, ― նա թքեց և ձեռքերը մեջքի ետևը տանելով սկսեց ման գալ աշխատասենյակով։
― Եվ ընդհանրապես, ինչո՞ւ չեք կարողանում մոռանալ այդ խոզի միսը։ Մենք ձեզ ամեն ինչով ապահովել ենք։ Ձեզ մատուցում են և՛ ձվածեղ, և՛ ապխտած միս, և՛ պաշտետներ ու տարբեր տեսակի խավիար։ Ձեր ի՞նչն է պակաս։ Սո՞ւրճը։ Բայց մենք չգիտեինք, որ դուք սուրճ եք սիրում։
Այստեղ հուզված ներս մտավ քարտուղարուհին և մարշալի ականջին ինչ֊որ բան շշնջաց։ Բերիյ Իլյիչն էլ հուզվեց, ոտքի կանգնեց, վերցրեց կարմիր լսափողը։
― Այո, ― ասաց նա։ ― Վզրոսլին լսում է։ Ճիշտ այդպես։ Լսում եմ։ Հիմա կգանք։
Նա դրեց խոսափողը և գրգռված շրջվեց իմ կողմը։
Նա ինձանից շատ զարմացավ։
Նայեց Ձերժինին և ասաց․ ― դուք Դուք ինչ է, մինչև հիմա չգիտե՞ք, թե ով է Գորիզոնտ Տիմոֆեեվիչը։
Ձերժինը նայեց ինձ։ Ես թոթվեցի ուսերս։
― Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Ռազինը, ― բացատրեց մարշալը հուզված, ― Խմբագրական Կոմիտեի նախագահն է և փաստորեն, կարելի է ասել, Գենիալիսիմուսի նշանակյալն է Երկրում։ Լսեք, խնդրում եմ, մի վիճեք նրա հետ։ Ինչ էլ առաջարկի, համաձայնվեք։ Ծայրահեղ դեպքում մենք հետո որոշ բաներ կուղղենք։ Թողեք ձեզ զննեմ։ Ձեր տեսքը իհարկե, մի բան չէ։ Լավ։ Ուղղեք ձեր օձիքը և գնանք։ Իսկ դու սպասիր մեզ այստեղ, ― ասաց նա Ձերժինին։
===Գենիալիսիմուսի նշանակյալը===
Խմբագրական կոմիտեի նախագահի քարտուղարը մի տարեց գեներալ֊փոխգնդապետ էր։ Բայց նա այնպիսի իրարանցման մեջ էր, կարծես սերժանտ լիներ։
― Վերջապես, այդ դո՞ւք եք, ― ասաց նա նյարդային մեկնելով ձեռքը։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը նոր է ավարտել բժշկական պրոցեդուրան, այնպես որ կարող է ձեզ հետ խոսել։ Խնդրեմ։ Նա բացեց դուռը և առաջինը ներս մտավ, բայց կանգ առավ և մեզ ճանապարհ տվեց։ Վերջապես առաջին անգամ Մոսկորեպում, ես տեսա ծեր մարդու։ Այն էլ որքա՜ ն ծեր։
Նա նստած էր սայլակում, ոչ թե սեղանի առջև, այլ սենյակի մեջտեղում։ Սայլակի տակից դուրս էին գալիս ու ետևի պատի մեջ մտնում երկու՝ կարմիր և դեղին խողովակներ։ Սայլակում նստած մարդը այնքան ծեր էր, որ գլուխը կողքի վրա էր թեքված, լեզուն դուրս ընկած, ձեռքերը՝ կախված էին պարանների նման։ Նրա ձախ ականջից ցցված էր միկրոֆոնով հաստ լարը։ Ծերունին կարծես թե քնած էր։ Բայց երբ ներս մտանք, նրա մոտ կանգնած բուժքույրը հենց հագուստի վրայից ներարկում արեց։ Նա ցնցվեց, արթնացավ, փորձեց գլուխն ուղղել, բայց այն ընկավ մյուս կողմի վրա, միայն աչքերը համարյա բաց մնացին։
― Եթե նկատի ունեք իմ շալվարը, Ձերդ Գերազանցություն, ապա ես մեղավոր չեմ։ Սրանք են տվել։ Ես եկել եմ այստեղ լավ, նորմալ շալվարով։
― Ինչե՞ր եք խոսում, ― զայրացած շշնջաց գեներալ֊փոխգնդապետը։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը հարցնում է ոչ թե տեսքի, այլ կոչումի մասին։
― Այո, ― ասաց Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Բերիա Իլյիչին, ― պետք է նրան ավելի բարձր կոչում տալ, չէ որ նա մեր կլաֆիկն է։
― Անպայման կանենք, ― բղավեց Վզրոսլին փողի մեջ։ ― Նրան կտանք մայորի, կամ նույնիսկ փոխգնդապետի կոչում։
― Ինչո՞ւ փոխգնդապետի, ― ասաց Գորիզոնտը։ ― Գեներալի։ Դու, գեղեցկուհի, ― նա փորձեց աչքերը բարձրացնել բուժքրոջ վրա։ ― Այդպես մի պահիր գլուխս։ Երբ ես գլխով եմ անում, դու մի քիչ բաց թող այն։
Բայց քույրը չվստահեց և ինքը օրորեց նրա գլուխը։
===Գիրք, որը չեմ գրել===
― Ո՜ւֆֆ, ― շունչ քաշեց Բերիյ Իլյիչը և հարցական նայեց գեներալ֊գնդապետին։
― Ամեն ինչ լավ է, ― ժպտաց նա։ ― Գորիզոնտ Տիմոֆեեվիչը շատ լավ տրամադրության մեջ էր տրամադրություն ուներ և համարյա նկատողություն չարեց։
― Այո, իհարկե, ― համաձայնեց մարշալը։ ― Բոլոր նկատողությունները ընդունելի են։
― Վեպից, թանկագինս, ― ժպտաց Ձերժինը։
― Ո՞ր վեպից, ― հարցրի ես հոգնած։ ― Դուք հասկանո՞ւմ եք, որ ես երբեք Կարնավալովի մասին վեպ չեմ գրել։
Ես նստեցի բազկաթոռին և մի սիգրետ վերցրի։ Ձեռքերս այնպես էին դողում, որ ոչ մի կերպ չէի կարողանում լուցկով կպչել տուփին։ Կաբինետում ինչ֊որ ծանր, ես կասեի, չարագուշակ լռություն տիրեց։
― Իսկ ձեզ մոտ, Բերիյ Իլյիչ, ― սանձարձակ տոնով ասաց Ձերժինը, ― տեսնում եմ, սեյֆը, Շցեյցարական բանկերի սեյֆերի նման է։
― Այն իսկապես շվեյցարական է, ― պատասխանեց մարշալը։ ― Այստեղ նույնիսկ գրված է՝ «Մադե ին Շվեյցարիա»։
Սեյֆը բացվեց։ Երկար որոնումներից հետո մարշալը վերջապես դուրս բերեց մուգ կազմով ինչ֊որ մի գիրք և դրեց առջևս․
===Նոր տեղեկություններ Սիմի մասին===
Ես կարծում էի, որ Սիմ Սիմիչի մասին ամեն ինչ գիտեմ, բայց պարզվեց, որ ամենակարևորը չգիտեի։
Այն գրքում, որ մարշալ Վզրոսլին ներկայացրեց ինձ որպես իմ սեփականը, ասված էր, որ ես, իբր թե կարդացել էի այդ չորս գիրքը (ես դժվարությամբ եմ դրան հավատում), այն էլ և՛ Մոսկորեպում լինելուց շատ առաջ, և՛ այնտեղից վերադառնալուց հետո։ Ասում են, որ գրողը չպետք է ամեն ինչ բացատրի ու ծամած ներկայացնի ընթերցողին։ Նա պետք է հնարավորություն տա ընթերցողին ինքնուրույն աշխատել, տքնել և իր համար պարզել այն, ինչ նույնիսկ գրողը նկատի չի ունեցել։ Եթե դա այդպես է, ապա ինքներդ մտածեք, այդ ինչպե՞ս ստացվեց, որ ես կարդում եմ իմ գիրքը, նախքան այն գրելը։ Այս ամենից գլուխս արդեն պտտվում էր։ Այդ պատճառով էլ ես ուղղակի կպատմեմ, թե ինչ կարդացի Բերիյ Իլյիչի կաբինետում։
Այնտեղ ասված էր, որ Սիմի հիշողությունների առաջին բեկորի առաջին գլուխը սկսվում է մի սովորական տղայի սովորական առավոտից, որի հայրը նստած էր բանտում։ Մայրը ծանրոց է տանում բանտ, իսկ տղան դպրոց գնում, վերադառնում տուն ու դասերը սովորում։ Տղան սովորում է երրորդ դասարանում և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, ինչու են բանտ նստել նստեցրել հորը, որը նախկինում բալթյան նավաստի էր, կրեյսեր «Ավրորրայի» կոմիսարը, իսկ հետագայում դարձավ նաև բարձրագույն կրթության կոմիսար։ Եվ չնայած այդ իրադարդարձությունները վիրավորում են մանկական հոգին, բայց նա հասկանում է, որ անհրաժեշտ է սովորել։ Այն օրը, քանի որ մայրը տանը չէր, պատանի Սիմը միայնակ ճաշեց և սկսեց դասերը սովորել։ Գրականությունից հանձնարարել էին անգիր անել մի նոր ժողովրդական բանաստեղծություն․
Սիմը խոստովանում է, որ շատ տպավորվող երեխա էր, և թափառականի բառերը նրան շատ հուզեցին։
Մենակ մնալով, նա նորից փորձեց սովորել բանաստեղծությունը, բայց բառերը այլևս չէր կարողաում կարողանում հիշել։ Նրա գլխում պտտվում էին պիոների համար անսպասելի և նույնիսկ տարօրինակ մտքեր։
― Իսկ երրորդ բազեն ես եմ, ― հանկարած ինքն֊իրեն ասաց Սիմը, և ինչպես գրում է, շատ հուզվեց իրեն սպասող սպասվող անսովոր ապագայից։
Նա պատմեց մորը թափառականի մասին։ Մայրը շատ ընկճված էր։ Նրան նորից չէր հաջողվել ամուսնուն փոխանցել ծանրոցը։ Սկզբից նա շատ անուշադիր էր լսում, հետո հետաքրքրվեց, խնդրեց ամեն ինչ նորից պատմել և երկար հարձուփորձ հարցուփորձ էր անում, թե ինչ ծերունի էր, ինչպիսի ինչ տեսք ուներ, ինչպես էր հագնված։ Նա հանդիմանեց Սիմին անզգուշության համար, պատվիրեց միշտ նախօրոք հարցնել, թե ով է ծեծում դուռը, և երբեք չբացել այն անծանոթների առաջ։
― Մայրիկ, ― հարցրեց Սիմը, ― իսկ ինչո՞ւ նա ասաց, որ ես պետք է թագավոր դառնամ։
Բայց հենց նույն գիշերը, պահանջելով տղայից իր ասածը խիստ գաղտնի պահել, բացահայտեց նրա ծագման գաղտնիքը։
․․․ Գաղտնիքը կայանում Գաղտնիքն այն էր նրանում, որ Սիմ Գլեբիչ Կարնավալովը Սիմ Սիմիչի հայրը չէր։ Նրա իսկական հայրը Նիկոլայ Ալեկսանդրովիչ Ռոմանովն էր, Ռուսական կայսրն ու միապետը․․․
Մայրը պատմեց Սիմ Սիմիչին, որ հեղափոխությունից առաջ, երբ հայրը «Ավրորայում» կոմիսարություն էր անում, նա լվացարարուհի էր Ձմեռային պալատում և այնտեղ թաքուն հանդիպում է ունեցել միապետի հետ։ Եվ դա եղել է ոչ թե այն պատճառով, որ ցարը սանձարձակ էր, այլ միայն Ռուսական թագի պահպանման համար։ Նա զգում էր, որ այսպես թե այնպես հեղափոխություն է տեղի ունենալու, նրա ժառանգը հիվանդ էր, իսկ ապագան մշուշոտ։ Դրա համար էլ ունենալով կնոջ՝ Ալիկեի համաձայնությունը դիմեց այդպիսի անսովոր քայլի։ Իրենց գաղտնի հանդիպման գիշերը, նա աստծո անունով խնդրեց Եկատերինա Պետրովնային, որ եթե Աստված տղա պարգևի, պահի նրան աչքի լույսի նման և պետք եղած ժամանակ, երբ վերևից նշան լինի, պատմի նրան, թե ով է նա իրականում։
― Որովհետև, ― ասացի ես։ ― Վերցրեք թեկուզ ծննդյան թիվը։ Սիմիչը ծնվել է քսանվեց թվին։ Ես չգիտեմ, միգուցե հանճարները ծնվում են ոչ թե ինն ամիս այլ ինը տարի հետո, այդ դեպքում իհարկե․․․ Բայց ճիշտն ասած, ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են Կարնավալովի ասածները ձեզ այդքան հուզում։ Չէ՞ որ այդ պնդումներն ուղղակի անհեթեթ են։
― Իհարկե անհեթեթ են, ― համաձայնեց մարշալը։ ― Բայց ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, հենց ամենաանհավավտալի ամենաանհավատալի և հիմար գաղափարներն են հեշտությամբ տիրում ամբոխին։ Այդ պատճառով էլ այդ Սիմը․․․ Ասացեք, դուք պատահաբար չգիտե՞ք, թե ինչու նա այդքան տարօրինակ անուն ունի։
Ես պատահաբար գիտեի, որովհետև այդ պատմությունը լսել էի սեփական ականջներով հենց Սիմ Սիմիչից։ Բանը նրանում է, որ նրա հորը, համախոհները նույնպես Սիմ էին անվանում, չնայած նրա լրիվ անունը Սիմեոն էր։ Իսկ հայրանվան հետ՝ Սիմեոն Գլեբովիչ։ Բայց նրան դուր էր գալիս, Սիմ անունը և որոշեց տղային էլ այդպես անվանել։ Իսկ երբ նրան հարցրին, թե այդ անունն ինչ է նշանակում, նա ասաց․
― Ինչո՞ւ չէ։ Եթե դուք կազմակերպեք հանդիպում ընթերցողների հետ։
― Դե իհարկե, կկազմակերպենք, ― ասաց մարշալը։ ― Ինչպես տեսնում եք, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք։ Դրա համար էլ ստեղծեցինք Հոբելյանական կոմիտեն, կազմակերպել ենք մասսայական միջոցառումներ և տպագրության ենք պատրաստում ձեր վեպը։ Այս տոնակատարությանը կմասնակցեն ռեսպուբլիկայի լավագույն մարդիկ, հանրաճանաչ դերասանները կկարդան հատվածներ ձեր ստեղծագործություններից, մի որևիցե բան կպարեն ու կերգեն։ Միգուցե, ― նա խորամանկորեն կկոցեց աչքերը, ― կկատարեն ձեր սիրած ուկրաինական երգերից մեկը։ Բայց մենք մի խնդրանք ունենք, դա պնդում է նաև Խմբագրական կոմիտեն, դուք պետք է վերացնեք ձեր այդ Սիմին։ Նա ոչ մի կերպ ձեր գիրքը չի զարդարում, այլ ընդհակառակը, դարձնում է այն, գիտեք, մի տեսակ ծանր ու անշնորհք։ Դեն նետեք նրան և վերջ։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
Ճիշտն ասացասած, ես ոչինչ էլ չէի մտածում։ Որովհետև բացի «Նորը Սիմի մասին» գլխից, ոչինչ չէի կարդացել։
Ես բնականաբար, կարծում էի, որ ինձ կառաջարկեն կարդալ այդ գիրքը, բայց մարշալի խոսքերից հասկացա, որ վախենում են ինձ տալ իմ սեփական գիրքը։ Նրանք կարծում են, որ կարդալով այն, ես կարող եմ նրա ազդեցության տակ ընկնել։ Ճիշտ է, Ձերժինը գլխի ընկավ ասել մարշալին, որ եթե ես ընկնեմ գրքի ազդեցության տակ, ուղղելուց հետո նորից կկարդամ, և վերջ ի վերջո ամեն ինչ լավ կլինի, որովհետև ես ուղղված գրքի ազդեցության տակ կլինեմ։
Մարշալը նայեց ինձ այնպիսի հայացքով, կարծես ես խելագարվել էի։
― Տարօրինակ մարդ եք դուք, ― ասաց նա մի փոքր մտածելուց հետո։ ― Չէ՞ որ սա տպագրված խոսք է։ Իսկ դուք նույնիսկ թույլտվություն չունեք․․․ ― Հանկարծ՝ ինչ֊որ միտք փայլատակեց նրա դեմքին։ ― Լսիր, Սիրոմախին, ― դիմեց նա Ձերժին Գավրիլովիչին, ― մտիր Մատյուխինի մոտ։ Նա կարծես ուզում էր քեզ տեսնել։
― Մատյուխի՞նը, ի՞նձ, ― Ձերժինը կասկածանքով նայեց մարշալին։
Ձերժինը դուրս եկավ և մարշալի հետ հանկարծ ինչ֊որ բան կատարվեց։ Նա կամաց մոտեցավ Սիրոմախինի ետևից փակված դռանը և բանալու անցքից դուրս նայեց։ Հետո՝ արագ վերադարձավ իր սեղանի մոտ, անջատեց բոլոր հեռախոսները, կասկածանքով նայեց առաստաղին և շարժումներով կանչեց ինձ իր մոտ։
― Լսեք, ― արագ շշնջաց նա, ― հրելով ինձ անկյունը։ ― Ես մի գիշերով կտամ ձեզ ձեր գիրքը։ Բայց այդ մասին ոչ ոք չպետք է իմանա։ Նույնիսկ ձեր ընկերուհին։
― Լավ, ― նույնպես շշուկով պատասխանեցի ես։ Կփակվեմ կաբեսոտում և այնտեղ կկարդամ։
― Ձերժինին ոչինչ չասեք։ Եվ ընդհանրապես, ոչ մեկին։ Եթե ինչ֊որ մեկը բռնի ձեզ այս գրքով, դուք չպետք է խոստովանեք, որ այն ես եմ տվել։
― Իսկ ի՞նչ պետք է ասեմ, ― հարցրի ես զարմացած։
― Երդվում եմ, ― ասացի ես հանդիսավոր։ ― Բայց չեմ հասկանում, ո՞վ կարող է ինձ բռնել բացի ձերոնցից։
― Ա՜հ, ինչ միամիտն եք, ― թափ տվեց ձեռքը նա։ ― Մեր ռեսպուբլիկայում ընդհանրապես հնարավոր չէ որոշել ովքեր են մերոնք, ովքեր ոչ։ Լավ, վերցրեք մինչև վաղը։
Հազիվ էի հասցրել խցկել գիրքը ծոցս, երբ վերադարձավ Ձերժինը և ասաց, որ Մատյուխինին չկարողացավ տեսնել, քանի որ նրա մոտ նա խորհրդակցություն էր։ուներ։
― Դե չկարողացար, ուրեմն չկարողացար, ― անհոգ ասաց մարշալը և Ձերժինի համար աննկատ աչքով արեց ինձ։ Իսկ հիմա երկուսդ էլ ազատ եք, ― հայտարարեց նա և մեկնեց ինձ իր լայն ձեռքը։ ― Կլասսիկ Նիկիտիչ, շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։
===Զբոսանք===
Մութն արդեն ընկել էր և մեր գլխավերևում բացվել էր աստղերով ծածկված երկինքը, որը մութ քաղաքի համեմատությամբ թվում էր առանձնապես պայծառ։
― Ինչպե՞ս ձեզ Ձեզ դուր եկավ եկա՞վ մեր մարշալը, ― հարցրեց Ձերժինը քմծիծաղ տալով։
― Իմ կարծիքով, հետաքրքիր մարդ է, ― պատասխանեցի ես և հանկարծ տեսա երկնքում մի ինչ֊որ թռչող, լուսավոր օբյեկտ, որը դանդաղ լողում էր հրապարակի վրայով արևմուտքից արևելք։
― Հարյուր տասնվեց, ― ասաց Ձերժինը։
― Ճիշտ է։ Հարյուր տասնվեց․․․ Միգուցե պատահում են վայրի լեռնեցիներ, որոնք գուցեև ավելի երկար են ապրում, բայց Սիմը, ես համոզված եմ, վաղուց արդեն չկա։
Մենք կանգնած էինք հյուրանոցի մուտքի մոտ, և Ձերժինը պատրաստվում էր բացել դուռը իմ առջև։
― Սկզբում կարդա ծոցումդ եղածը, հետո կխոսենք։
===Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոն===
Իմ գլխում տիրում էին ամենատարբեր հակասական հիշողություններ, և ես չգիտեի, թե նրանցից որոնք համարեմ առաջնային, իսկ որոնք երկրորդական։
Հիշում եմ, որ գիշերը, փակվելով կաբեսոտում, ես Իսկրինայից թաքուն կարդում էի իմ սեփական գիրքը, իսկ հետո պահում այն հեռուստացույցի ետևում։ Մի հիշողությունս հակասում է մյուսին․ կարծես ես ընդհանրապես ոչ մի գիրք էլ չէի կարդացել, այլ ուսումնասիրել էի գրքի համար նախատեսված նյութերը Լենինի անվան գրադարանում։ Ինձ ու Ձերժինին գրադարան տարավ Վասյան։ Ճանապարհին ծիծաղից խեղդվելով հարցրեց ինձ, գիտե՞մ արդյոք ես կոմունիզմին հատուկ հիմնական առանձնահատկությունը։ Ես տարածեցի ձեռքերս, և Վայսյան մի հայացք նետելով ետևում նստած Ձերժինի վրա շշուկով հաղորդեց ինձ, որ այդ առանձնահատկությունը կայանում է երկրորդական և առաջնային մթերքի միջև եղած տարբերության անհայտացման անհետացման մեջ։ Ձերժինը լսեց այդ և Վասյային բռունցք ցույց տվեց, բայց արեց դա առանց որևիցե չարության։ Դուրս գալով մեքենայից ես որոշեցի ցույց տալ Սիրոմախինին, թե որքան լավ գիտեմ գրադարանը և միանգամից ուղղվեցի դեպի մուտքը։
― Ոչ, ոչ այստեղ, ― քմծիծաղեց Ձերժինը։ ― Այդ մուտքը նախատեսված է բոլոր մարդկանց համար։
― Իսկ ի՞նչ է, մենք չե՞նք մտնել կարող բոլորի նման մտնել, ― հարցրի ես։
― Իհարկե կարող ենք, ― ասաց Ձերժինը, ― բայց դա մեզ հարկավոր չէ։ Այստեղ կարելի է ստանալ միայն Գենիալիսիմուսի կամ Գենիալիսիմուսի մասին գրված գրքերը, իսկ մեզ ուրիշ բան է պետք։
Շրջապատված բազմաթիվ գրքերով նրանք ինչ֊որ բան էին կոնսպեկտավորում, երևի թե հետագայաում գաղափարական պայքարում օգտագործելու համար։
Բայց մի ընթերցողուհի, ԲԵԶՈ֊յի ԲԵԶՈ֊ի փոխգնդապետ, որքան հասկացա օգտագործում էր իր ծառայողական դիրքը անձանկան շահերով։ Նա կարդում էր (ես նկատեցի վերնագիրը) «Աննա Կարենինան» և, մոռանալով զգոնության մասին, համարյա թե բարձրաձայն լաց էր լինում։
Բնականաբար, ես ցանկանում էի մի քիչ էլ մնալ ընդհանուր դահլիճում, բայց Ձերժինը շտապեցնում էր, և մենք անցնելով ևս մի քանի դահլիճ ու միջանցք, հայտնվեցինք «Ս․ Ս․ Կարնավալովի ռեակցիոն ստեղծագործություններ» ցուցանակով դռան առաջ։
Ինֆրակարմիր լուսավորության օգնությամբ գիշերը թաքուն արված լուսանկարները չափից ավելի անկեղծ էին։
Կարծում եմ, որ եթե ես մանրամասն նկարագրեի, թե հատկապես ինչ տեսա էկրանի վրա, այս գիրքը մի հարյուր հազարի չափ ավլի ավելի ընթերցող կունենար։ Ափոսոս, որ իմ բնական առաքինությունը թույլ չի տալիս դա անել։ Միայն կասեմ, որ Սիմիչը ինձ որոշ չափով շփոթեցրեց։ Քանի որ ես գիտեի, նրա խորը հավատացյալ լինելու և ասկետիզմի մասին, ես որոշ չափով ցնցված էի, տեսնելով նրան ոչ այնքան արժանավոր տեսքով ոչ միայն Ժանետայի, այլև հակառակ սեռի ուրիշ ներկայացուցիչների հետ։ Նրանք տասից քիչ չէին, ոմանց՝ ես անձամբ ծանոթ էի։ Նրանց մեջ էին․ նովելներ գրող մի հայտնի տիկին, ամերիկյան կինոյի աստղերից մեկը և երրորդը․․․ Նրա դեմքը չէր երևում, բայց նրան հնարավոր չէր չճանաչել մարմնի հակառակ կողմում գտնվող մասից։
Տեսնելով Ստեպանիդային, այն էլ այդ տեսքով, ես հանկարծ զգացի այնպիսի անսանձ խանդ, որ նույնիսկ սկսեցի ցնցվել և ատամներով կրճտացնել։
― Ո՛չ։ Ո՛չ, ― բղավեցի ես։ Ոչ մի դեպքում։ Եվ ընդհանրապես, խնդրում եմ, հնարավոր չէ՞ արդյոք դրանք ոչնչացնել։
― Ի՜նչ ես ասում, թանկագինս, ― ժպտաց Ձերժինը։ ― Այդ կադրերը պատկանում են պատմությանը և նրանց ոչնչացումը կհամարվեր հանցագործություն։ Լավ, ― ասաց նա ― ինձ ու լեյտենանտ Կուլեբյակոին։ Կուլեբյակոյին։ Կինոն նայեցինք, եկեք հիմա էլ մի քիչ կարդանք։ Օրինակ Ստեպանիդայի հաղորդագրությունները։
― Ստեպանի՞դայի, ― զարմացա ես։ ― Մի՞թե նա մատնություններ էր գրում։
===Ստեպանիդայի հաղորդագրությունները===
Ոչ, ինձ ոչ ոք չէր ստիպում այդքան երկար աշխատել։ Ինձ այնքան էր գրավել նյութը, որ երբեմն նույնիսկ չէի ճաշում։ Առավել ևս, որ մոտակա Ուպոպոտը գտնվում էր Կրեմլում, իսկ գրադարանի տարածքում բավարարվում էին միայն ընդհանուր պահանջարկները, որոնց մասին հիշելով, ես միանգամից կորցնում էի ախորժակս։
Հաղորդագրությունները գրված էին ընկերուհուն ուղղված նամակների տեսքով։ Իբր թե, մի ինչ֊որ Կատյաի։ Կատյայի։ Իրականում, ես կարծում եմ, «Կատյան» որևէ բաժնի վարիչ էր և միգուցե, նույնիսկ ամբողջ ԿԳԲ֊ի ղեկավարը։
Բայց ձևը, կարելի է ասել, հաջող էր ընտրված։ Սովորական նամակներ՝ գրված սխալներով և պարզ ու հասարակ լեզվով։ Եվ ամեն ինչ բաց տեքստով, առանց որևիցե ծածկագրի։ Եթե նույնիսկ նամակները ընկնեին Սիմիչի ձեռքը, ապա նույնիսկ նա իր զարգացած ինտուիցիայով չէր կռահի, թե ինչ են նրանք իրենցից ներկայացնում։
Իրականում, այնտեղ Սիմիչի մասին ամեն ինչ ասված էր։
Ինչպես է ապրում, ինչպես աշխատում, ինչ մտահղացումներ ունի, ինչպիսին ինչպես է նրա առողջությունը և նույնիկ (ահա՛ այն, կանացի ստորությունը) ինչպիսին է նա անկողնում։
Արտաքուստ դիմում է Սիմիչին շատ հարգալից ― «հայրիկ»։ Իրականում նրա գնահատականները շատ խիստ ու սառն են, ժամանակ առ ժամանակ ծիծաղաշարժ, և անգրագետ գյուղացի կնոջ համար շատ նուրբ։
․․․Գրողը որոշել է մեր կողմերում բնակություն հաստատել, որովհետև, ասում է, բնությունն այստեղ իրեն շատ է հիշեցնում ռուսականը։ Մերոնցից մեկից գնեց մի ֆերմա քառասուն ակր անտառով ու լճով, որոշել է այն շրջապատել պարսպով։
․․․ Ապրում է մեկուսի, ընտանիքի հետ։ Մարդկանց աչքին չի երևում։ Ասում են, աշխատում է օրական տասնութ ժամ։ Սակայն Սուրբ֊Գևորգի եկեղեցում հաճախ է լինում։ Այստեղ կարելի է նույնիսկ մոտենալ նրան, չնայած նա մշտապես շրջապատված է յուրաիններովյուրայիններով, իսկ նրա բոդիգարդ Զիլբերովիչը (կազակ ուղղափառ հրեաներից) ուշադիր հետևում է և մոտեցողներին ուսով ետ հետ հրում։
․․․ Ես հասկանում եմ, Կատյուշկա, թե դու ինչը նկատի ունես, ես այդ տեղով ժամանակին Թոմին հմայեցի։ Թոմը սակայն, հարավցի է և շատ տպավորվող մարդ է, իսկ այս գրողը ապրում է հնարովի պատկերացումներով, աչքի առջևինը չի նկատում, չնայած ես և այսպես և այնպես ցուցադրում եմ։ Ամեն անգամ, երբ նա եկեղեցում է լինում, աշխատում եմ նրա աչքի առջև լինել, ծնկերիս վրա եմ կանգնում և աղոթում, բայց նա, ինչպես ասում են, նույնիսկ եթե վզից կախվես, միևնույն է ուշադրություն չի դարձնի։ Թոմն ասում է, որ ես հիմար եմ, հիմար՝ եթե չեմ կարողանում իմ առանձնահատկությունը ինչպես հարկն է ցուցադրել․ ինչո՞ւ եմ այն ծածկում ջինսերով։
․․․Թոմը խելացի գտնվեց, սատանան տանի, չնայած և սև է։ Հիմա արդեն ոչ թե ես եմ աշխատում նրա աչքին երևալ, այլ նա է ինձ տեսնելով փոխում տեղը, և ետևս կանգնելով, անընդհատ աղոթում է ու աղոթում։ Զգում եմ, ձկնիկը կեռիկին շատ մոտ է, ուր որ է այն կուլ կտա։
Երեկ, եկեղեցական քարոզից հետո, նրա հրեան ինձ մի կողմ կանչեց։ Ասում է, շատ հայտնի անձնավորությանը քարտուղար֊թարգմանիչ է պետք։ Նա պետք է մշտապես ապրի կալվածքում հայտնի մարդու մոտ և ոչ մեծ ծառայություններ մատուցի։ Լսել եմ, բոլոր անհրաժեշտ տվյալները ձեզ մոտ կան։
Հաջորդ նամակներում Ստեպանիդան պատմում էր Կատյուշային, թե ինչպես նա ու Թոմը սկսեցին ապրել Սիմիչի կալվածքում, ինչում են կայանում իրենց պարտականությունները, շատ մանրամասն նկարագրում է այն ամենը, ինչ տեղի էր ունենում կալվածքում և նույնիսկ շատ պատկերավոր նկարագրում իր ինտիմ հարաբերությունները տիրոջ հետ, որոնք սովորաբար, տեղի են ունենում ցերեկը, երբ նա գալիս է «պարապելու» նրա աշխատասենյակում։ Հաճախ կանացի բնավորությունը նրա մեջ գերակշռում էր․ նա գովեստներ է շռայլում տիրոջը և տհաճությամբ արտահայտվում կնոջ մասին։
Օրեցօր հետևելով Օտրադնոի Օտրադնոյի կյանքի ընթացքին, մանրամասն նկարագրում էր, թե ինչպես է «հայրիկը» աշխատում և պատրաստվում վերադարձին։
Իր մտադրություններով Սիմիչը նրա հետ առանձնապես չէր կիսվում, բայց երբեմն, թփթացում էր նրա մարմնին և ասում․ «Ոչինչ, Ստեշա, երբ քշենք այդ ամենակուլներին, քեզ Թոմի հետ միասին Մոսկվա կտանեմ։ Թոմին կդարձնեմ կոմս, իսկ դու կլինես կոմսուհի»։ Երբ Ստեպանիդան կասկած էր հայտնում, թե Թոմից ի՞նչ կոմս, չէ՞ որ նա սև է, «հայրը» պատասխանում էր․ «Հետո ինչ, որ սև է։ Դա ոչինչ։ Միայն թե կոմունիստ ու պլուրալիստ չլինի։ Իսկ ինչ վերաբերում է մաշկի գույնին, ապա Պետրոս Առաջինն էլ ուներ մի առապ, որն իր արյունը փոխանցեց Պուշկինին։ Այնպես որ կարևորը ոչ թե այն որ սև է, այլ ինչպիսի սև»։
Երբ կարդում էի Ստեպանիդայի հաղորդագրություններն ու բնութագրումները Օտրադնոի Օտրադնոյի բնակիչների և նրանց այցելուների մասին, երբեմն այնպես էի ծիծաղում, որ քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Բայց երբ հասա այն տեղը, ուր նա նկարագրում է իմ ժամանումը, շատ վրդովվեցի։ Ինչպիսի լկտի, խորամանկ և ստոր կին է։
Ոչ, ես չեմ կրկնի նրա հիմար և անհեթեթ բառերը, որտեղ նա այլ բաներից բացի, անվանում է ինձ հաստափոր (հիմար բառ է) և ներկայացնում որպես շողոքորթ ձրիակերի, որը Սիմին հաճոյանալու համար ամեն ինչի պատրաստ է (այդպիսի բան երբեք չի եղել)։ Բայց ամենակարևորը այն է, որ իր հետույքով ինձ էլ է մտածված գրավել։ Եվ ոչ թե բնական ցանկությունից, այլ միայն այն ստոր նպատակով, որպեսզի ես ժամանակից շուտ չմեկնեմ Օտրադնոյից։ Եվ հիմարաբար նկարագրելով մեր հարաբերությունները, շատ սառը և գործնական նկատել է․ «Սեքսուալ առումով հետաքրքրություն չի ներկայացնում»։