«Հոգեկան առողջության 16 չափանիշները (ըստ Ա․ Էլիսի)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «#Անձնական հետաքրքրություն (շահ)՝ մարդիկ արժևորում են սեփական շահը, սակայն պատրաստ են այն որոշ չափ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 22:01, 18 Ապրիլի 2014-ի դրությամբ

  1. Անձնական հետաքրքրություն (շահ)՝ մարդիկ արժևորում են սեփական շահը, սակայն պատրաստ են այն որոշ չափով (ոչ ամբողջական) զոհաբերել հանուն նրանց, ում անտարբեր չեն։
  2. Սոցիալական հետաքրքրվածություն՝ մարդիկ հետաքրքրված են այլ մարդկանց պահանջմունքներով և սոցիալական գոյատևմամբ։
  3. Ինքնաղեկավարում՝ մարդիկ առաջնային պատասխանատվություն են ստանձնում սեփական կյանքի համար։
  4. Հանդուրժողականություն՝ մարդիկ իրենք իրենց և այլ մարդկանց սխալվելու իրավունք են տալիս։ Նույնիսկ երբ նրանց դուր չի գալիս որևէ մեկի վարքը, նրանք ձեռնպահ են մնում անձը քննադատելուց։
  5. Ճկունություն՝ մտածում են ճկուն և բաց են փոփոխությունների հանդեպ, սեփական անձի և այլ մարդկանց համար չեն ստեղծում կարծր, ռիգիդ կանոններ։
  6. Անորոշության ընդունում՝ ընդունում են, որ ապրում են հավանականության և պատահականության աշխարհում։
  7. Պարտականություններ՝ ունեն պարտականությունների սեփական անձից դուրս գտնվող որևիցե բանի հանդեպ, ապրում են հետաքրքիր և լիարժեք կյանքով, սակայն ոչ միայն իրենց համար։
  8. Ստեղծագործական ապոտենցիալ (կրեատիվություն)՝ դրսևորում են առնվազն մեկ ստեղծագործական հետաքրքրություն ինչպես կենցաղային, այնպես էլ պրոֆեսիոնալ ոլորտների հանդեպ։
  9. Գիտական մտածողություն մտածողության մեջ ռացիոնալ և օբյեկտիվ կերպով կիրառում են տրամաբանական և գիտական մեթոդը (ալոգիզմների բացակայություն)։
  10. Ինքնընադունում՝ գերադասում են անպայմանորեն ընդունել սեփական անձը, աշխատում են կյանքից ստանալ բավարարություն և հաճույք, այլ ոչ թե ցուցադրել սեփական անձը, սեփական ներքին արժեքը չեն չափում արտաքնապես կամ այլոց գնահատականներով։
  11. Մարդու մեջ կենդանական տարրի ընդունում՝ ընդունում են ինչպես սեփական, այնպես էլ այլոց կենդանական կողմերը (բնազնդր)։
  12. Ռիսկ՝ պատրաստ են դիմել հաշվարկված, արդարացված ռիսկի։
  13. Հետաձգված հեդոնիզմ՝ պահպանում են կարճաժամկետ և երկարաժամկետ հաճույքների միջև հավասարակշռությունը, չեն ձգտում անմիջապես հաճույք ստանալ։
  14. Ուտոպիզմի բացակայություն՝ պերֆեկցիոնիզմի բացակայություն։
  15. Բարձր ֆրուստրացիոն տոլերանտություն՝ փոխում են այն տհաճ պայմանները, որոնք հնարավոր է փոխել, իսկ այն, ինչ անհնար է փոխել՝ ընդունում են որպես այդպիսին, և կարողնաւոմ են դրանք տարանջատել միմյանցից։
  16. Ինքնապատասխանատվություն հոգեկան հավասարակշռության խախտման համար՝ ստանձնում են սեփական խնդիրների և խանգարումների համար պատասխանատվության մեծ բաժինը։