«Լառ-Մարգար»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սև ցելերի սերմնացանը |հեղինակ =Ակսել Բակունց |թարգմանիչ = |աղբյուր = http://histor...»:)
 
չ
Տող 1. Տող 1.
 
{{Վերնագիր
 
{{Վերնագիր
|վերնագիր = Սև ցելերի սերմնացանը
+
|վերնագիր = Լառ-Մարգար
 
|հեղինակ =[[Ակսել Բակունց]]
 
|հեղինակ =[[Ակսել Բակունց]]
 
|թարգմանիչ =
 
|թարգմանիչ =
Տող 7. Տող 7.
  
== 1 ==
 
== 1 ==
  Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որ ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած, իրեն են սպասում։ Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։ Ջուրը ծառերի տակ կապելուց հետո Լառ-Մարգարը պառկում էր ծառի շվաքի տակ, երկար բահը կողքին, աչքերը կիսախուփ անում, ննջում, մինչև ջուրը հասներ։ Հետո վեր էր կենում, ջուրն ուրիշ առվով անում, էլի ջրի հետ գնում։ Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,— առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին։ — Լառ-Մարգարը լագլագի պես ջրերից ձեռք չի քաշում,— ասում են գյուղացիք: Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլին, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։ Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։ Գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում։ — Լառ-Մարգար, արտս խանձվեց, ջուր հասցրու,— գանգատվում էին երբեմն։ — Կեցիր դհա, կրակ չեղավ, սրադ ուրբաթ է,— ասում է Լառ-Մարգարը։ Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։ Անցյալ գարունքին էր այդ։ Գյուղը նրան ջրվոր է վարձել։ — Ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի։ Երբ առաջին անգամ առվով ջուր էր կապել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, բահը ուսին անցել առվով, գյուղում մի հանաքչի ասել էր. — Տեսեք հա՜, գաղթական բիձեն լառի լագլագ լինի կասես։ Գյուղը նորեկին ավելի անուն էր դրել Լառ-Մարգար։ Քչերն էին փորձում ջրվորին խաբել, հերթից դուրս ջուր գողանալ։ Վայ թե իմանար Լառ-Մարգարը, կթոնթորար, կկանչեր, բահը գետնով կտար։ — Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի վարժեցուր։ Լառ-Մարգարի համոզումն էր այդ։ Եվ երբ բարկանար, այդ խոսքը կասեր, իսկ եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր. — Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ… Այդ ասելիս Լառ-Մարգարը հանկարծ խեղճանում, ձայնը երերում էր։ Թողնում էր խոսակցին, բահն առնում և առվի հետ գնում, թեկուզ գնալն էլ միտք չունենար։ Հեռու չէր գնում։ Նստում էր առվի մոտ, նայում ջրի հանդարտ հոսանքին, չոր ծղոտներին, որոնք գալիս էին հեռուներից և ջրի հետ գնում։ Նայում էր առվի եզերքին բուսած կանաչին, և մտքերը նորից հանդարտվում էին։  

== 2 ==
 
== 2 ==

19:39, 27 Ապրիլի 2014-ի տարբերակ

Լառ-Մարգար

հեղինակ՝ Ակսել Բակունց
աղբյուր՝ http://historyarmenia.org/

1

2

Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա,— Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։ Ջրտուքի այդ գիշերներին լուսինը շողք էր գցում առվի մեջ, ջրվորի պողպատ բահի վրա, արծաթ փայլով պսպղում էին սերկևլենու տերևները, հովից հասկերը քսվում էին իրար, խշխշում։ Ամայի արտերի միջով անցնում էր Լառ–Մարգարը, ջուր տալիս ծարավ հասկերին։ Լուսաբացին արտատերը արտը ջրած պիտի տեսնի, պիտի ժպտա և կռանա, մատներով տրորի թաց հողը, տեսնի խո՞րն է ծծել ջուրը, Լառ-Մարգարը ջուրը վարար չի՞ կապել։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձյունի գնդերի պես, շառագունում էր արևելքը, արևի առաջին շողերը խաղում էին ամպերի հետ, ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավրի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։ Արևի առաջին շողերի հետ գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից, արտերից ու այգիներից գիշերվա խոնավությունն էր գոլորշիանում։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը, նայում արևին, որ կեսօրին, երբ արևը թեժանա, նորից խոնարհեն։ Լառ-Մարգարը գիշերվա ջրտուքից բեզարած պառկում էր բարդիների տակ, ոտն ու ձեռը փռում, լայն ու հանգիստ։ Բարդիների մոտ հերվա չորացած գերաններ կային, փչակով գերաններ։ Եվ երբ Լառ-Մարգարը պառկում է գերանների մոտ, բարդիների տակ, այնպես է թվում, թե ինքն էլ փչակով մի գերան է, չորացած բարդի։ Լինում էին օրեր, երբ Լառ-Մարգարը ջուրը տալիս էր հերթի համաձայն, ինքը չէր ջրում։ — Քեֆսըզ եմ,— կասեր և կպատվիրեր, որ հերթով ջրեն մինչև ինքը գար։ Առվի ափնիվեր քայլում էր, մինչև մոտակա ձորակը, ուր ծիրանիներ կային։ Պառկում էր ծիրանու տակ կամ քնում ժայռի շվաքում, կամ էլ մեջքի վրա դառնում, ոտքերը ձգում, հսկա մկրատի պես։ Կարծես մեկը խաչել էր ծիրանու տակ։ Ծառի ճղների արանքից վեր էր նայում Լառ-Մարգարը երկնի կապույտին։ Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։ Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի հետև պահված իրենց գյուղը կտեսներ, կտուրները եղեգով ծածկած, գյուղի մոտ բարդիները, իր ծիրանուտը, տան դռնակը, որի մոտ կարասի կտոր կար, մեջը ջուր՝ հավերի համար։ Ամեն առավոտ կանուխ Լառ-Մարգարի կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերը կղկղալով վազում էին նրա հետևից մինչև կարասի կտորը, ուր պառավը հավերին կուտ էր տալիս։ Մի հավք թռչում էր, օդի ոլորտում պտույտներ անում։ Եվ երբ Լառ-Մարգարը նայում էր ծիրանի ճղների արանքից, նրա ծերացած աչքերին այնպես էր թվում, թե հավքր լազոլ բի վրա միայնակ սահող ամպի կտորի հետ է խաղում։ … Կտավատը կապույտ ծաղիկներն էր բացել, ծիրանն արդեն դեղնել էր։ Վար էր անում, արորը փափուկ հողում ամռան ցելի ակոսներ էր ծրում։ Երբ մի անգամ էլ դարձավ, աչքն ընկավ արահետին։ Մասրենու մոտ պառավը կանգնել, ձեռքով էր անում։ — Գեղը խռովտուք կա, մարդ,— կանչում էր պառավը։ Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց։ Վարից բեզարած եզները երեկոյան տան իրերով բարձած սայլն էին քաշում դեպի անծանոթ հեռուները։ Տեղահանության օրերն էին։ Սայլը ճռնչում էր օր ու գիշեր, փոշի կար ճանապարհին, շիվար դեմքեր։ Գյուղերը խառնվել էին իրար, ճանապարհին նոր խմբեր էին միանում քարավանին, նորեկներից հարցնում էին ետ մնացած հարազատների մասին, հարցնում էին գնալիք ճանապարհի մասին։ Եվ ոչ ոք հաստատ ոչինչ չէր ասում, մարդիկ կասկածից ավելի էին շվարում։ — Մա՛րդ, թոնրին քարը մոռացա վրա դնել,— ասաց պառավը սայլի վրայից։ Լառ-Մարգարը որդու մասին էր մտածում ամեն անգամ, երբ սայլին նայելիս տեսնում էր կնոջը՝ թոռանը գրկած։ — Ամուր նստե, նայե, Թորոսիկը չմրսե… Թորոսիկը մերթ քնում էր տատի գրկում, մերթ զարթնում, զարմացած հարցնում, — Պապե՛, դհա կերթանք… Հո՜, ա՜ս ինչ երկեն գացինք, պապե՜… Եվ երբ պապից պատասխան չէր ստանում, Թորոսիկր խռովկան էր դառնում, շրթունքը կախում, նայում սայլի վրայից գլխիվայր կախած հավերին։ Սայլը ճռնչաց շաբաթներ, փոշին ճամփի վրա անպակաս էր գիշերց-երեկ։ Ուրիշ ջրեր էին, ուրիշ երկրներ։ Մարգարը ինչքան էլ խմում էր, ծարավը չէր հագենում։ Երբ շունչ առան մի ամայի ավազուտում, ոչ սայլ կար, ոչ զույգ եզները։ Փոքրիկ կապոցներ էին մնացել, Թորոսիկի երեսն արևն այրել, մաշկահան էր արել։ Պառավի մազերի վրա ճամփի փոշին նստել էր, մազերը դեղնել, աղոտ գույն էին ստացել։ Մարգարը տեսավ, որ աղետը կնոջ դեմքին նոր ակոսներ է ծրել։ … Լառ-Մարգարը երբ «քեֆսըզ եմ» կասեր և ծիրանուտի տակ պառկած՝ ցերեկվա շոգին ծիրանի ճղների արանքով կնայեր երկնքի կապույտին, ամպի սպիտակ քուլային, որ ճերմակ լաթի պես մեկ սուզվում էր, մեկ էլ պռունկները հանում, թռչուններին, որոնք բարձրում պտույտներ էին անում և հազիվ երևում սև կետի չափ,— Լառ-Մարգարը մտաբերում էր հարավի ավազուտները, շարվեշար վրաններ, վրանների վրա գունավոր լաթեր, որ տարագիրները բերել էին հեռավոր գյուղերից։ Ավազուտի մեջ հատուկենտ ծառեր կային, որ Մարգարի աչքին մեծ ավելներ էին թվում՝ խրված ավազի մեջ։ — Քար պիլա չկա, մարդ, աս ո՞ւր բերին մեզ,— գանգատվում էր Մարգարի կինը, որ ամեն իրիկուն իր տան բանալիներին նայելիս ափսոսում էր հավերին, տանը թողած իրերը։ — Գիտենայի նե, հետս կառնեի,— ասում էր։ Մի անգամ Մարգարը փորձեց որդու մասին խոսել, բայց պառավը փղձկաց, հեծկլտոցը կոկորդը սեղմեց, գոգնոցի ծայրով աչքերը սրբեց և պինդ, շատ պինդ գրկեց Թորոսիկին։ Մարգարն էլ խոսք չասեց որդու մասին։ Ձմեռն անցավ, բայց և ոչ ոք չնկատեց գարնան գալը։ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին, հետո չորացան։ Նրանց հետ էլ անցավ հարավի կարճատև գարունը, ավազուտները նորից լերկացան, կեծացան հրավառ արևի տակ։

Մարդահավաք արին, վրանների աշխատող ձեռքերր հա նեցին նոր շինվող ճամփի վրա բանելու։ Մարգարն էլ գնաց։ Աշխատում էին օրնիբուն, հեռուներից քար էին կրում, հող էին բերում։ Հազարավոր բահ ու բրիչ ամեն օր փորում էին, ճանապարհը սարքում։ Մյուսների հետ Մարգարն էլ էր աշխատում։ Ծանոթներ կային, շինականներ։ Խիճ էին պատրաստում, և երբ արևը պահվում էր շեղջակույտերի հետև, ծառերը երկար ստվերներ էին ձգում, վերադառնում էին վրանները, որ արևածագին նորից գնան։ Մի իրիկուն էլ պառավն իրեն վատ զգաց, գանգատվեց սրտի ծակոցից։ Մարգարը ելավ վրանի առաջ քար փնտրելու, տաքացնելու, պառավի կրծքին դնելու։ Իրենց գյուղում այդպես էին անում։ Փնտրեց, ձեռնունայն ներս մտավ։ — Քար պիլա չկա, մա՛րդ, աս ո՞ւր եկանք,— տնքաց պառավը։ Էլ չխոսեց։ Եթե այդ ժամանակ այգիներից մի մարդ ձայն էր տալիս, թե՝ — Լառ-Մարգա՛ր, ջուրր բարակեց… Լառ-Մարգարը հանկարծ վեր էր թռնում տեղից, բահն առնում և դեպի ջրի բանդը գնում։ Եվ ոչ ոք չգիտեր, որ Լառ–Մարգարը առվի բանդը սարքելիս մտքով ուրիշ տեղ էր, գյուղից հազարավոր վերստեր հարավ։ Մարգարն էլի խիճ էր ջարդում, պառավն աչքի առաջին։ Ի՞նչ լավ կլիներ, եթե ճամփի քարերից գիշերով գողանար, պառավի գերեզմանի վրա դներ, Ավազուտը կբացվեր, շնագայլերը կքրքրեին պառավին։ Քար պիտի դնել, ծանր քար՝ ավազի շեղջակույտի վրա։ Իր կյանքում Մարգարը երկու անգամ է ծեծ կերել. մեկ երբ տղա էր, շան պոչից ցախավել էր կապել, մեկ էլ պառավի գերեզմանին քար դնելուց հետո։ Էլի արևի տակ խիճ էր կոտրում, երբ երկու հոգի մոտեցան իրեն։ — Այս ծերո՞ւկը,— հարցրեց մեկը, և երբ մյուսը գլխով նշան արեց, զինվորականը կրունկը մեխած սապոզը կրծքին զարկեց, կրծքի տախտակը զնգաց պարապ կարասի պես։ Քթից արյուն եկավ, և երբ երկրորդ անգամ սապոգով խփեցին, խիճը ճղեց Մարգարի բութ մատը։ Բահով առուն մաքրելիս, հիմա էլ, երբ Մարգարի աչքին է ընկնում բութ մատի սպին, մատներն ավելի պինդ են սեղմում բահի կոթը, բայց զայրույթն անցնում է, երբ միտն է բերում շեղջակույտի վրա դրած քարը։ — Կմնա՞ դեռ, քամին չմաշե՞ց, չգողացա՞ն։— Շատ կտար Լառ-Մարգարը, թե հարցին պատասխան տվող լիներ: Երբ վրանները հավաքեցին, և վրանների տակ ծվարած ժողովուրդը ուրիշ երկրների ճամփան բռնեց, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները, Թորոսիկի ձեռքը բռնեց։ Մարգարի շալակին՝ կնոջ աղլուխի մեջ ծիրանի կորիզներ կային։ Գյուղի ծիրանուտում մի ծիրանի կար, պտուղը մեծ ու համեղ։ Պառավն այդ ծիրանի կորիզներն էր հավաքել, պահել, որ գալ տարի տնկի տան առաջ։ Ծիրանի կորիզներն էլ պառավի հետ ճռնչան սայլի վրա շաբաթներ էին լուսացրել մինչև հեռավոր ավազուտները։ Երբ վրանները հավաքեցին և հեռացան, Մարգարը երկու միտք ուներ՝ Թորոսիկին պահել և ծիրանի կորիզները պահ տալ մի ապահով հողում։ 3 Տարիներ անցան։ Մի տեղ չգտավ Մարգարը, որ շունչ առներ: Հեղեղի բերանն ընկած մրջյունի պես վեր ու վար էր անում, մագլցում մի ծղոտի վրա, բայց հեղեղը ծղոտն էլ էր քշում, մրջյունին էլ։ Մարգարն աշխատում էր, զրկում իրեն և բերանի պատառը պահում Թորոսիկի համար, որ պապի թևի տակ մեծանում էր։ Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի վրա ելավ։ Պապն էլ էր, ուրիշ հարևաններ էլ, որոնք Կավալայի մոտերքն էին ապրում վրանների տակ, պատմում անցած-գնացած առասպել-օրերից, ցերեկով աշխատում ագարակներում, նավահանգստում, քաղաքում։ Մարգարն ուրախ էր, երիտասարդացել էր։ Եվ երբ Թորոսիկը հարցրեց, թե՝ — Պապե, նավը մեզ ո՞ւր պիտի տանի։ Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն ասաց. — Մեր երկիր, յավրիս… Այդ երկրի համար Մարգարը Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու։ Նավը օրորալով ալիքներն էր ճեղքում իր սուր քթով, ալիքները հեռանում էին մի պահ, հետո մոտենում, զարկում նավին, փշրվում կոհակների։ Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել, նայեց և իր հին տան բանալիները կամացուկ հանեց գրպանից, տրորեց բռի մեջ, նետեց ծովը։ Փոքրիկ օղակներ ելան նետած տեղից, օղակները լայնացան, հալվեցին, մի մեծ ալիք եկավ, ծեծկեց բանալու ընկած տեղը։ Բանալիներն արդեն սլվել, ընկել էին անդունդ։ Լառ-Մարգարը ոչ ոքի չասեց, թե ինչու արցունքներ երևացին աչքերին, երբ առաջին անգամ գնացքի պատուհանից Արարատի ձյունոտ գագաթը տեսավ։ Այդ երկրում պիտի ծլեին ծիրանի կորիզները։ …Եվ եթե մեկը հերթից դուրս ջուր էր գողանում, զայրանում էր Լառ-Մարգարը, խրատում. — Ծառդ պտուղ չի տա, յավրիս… Եթե իր խոսքին կասկածող էր լինում, և Լառ-Մարգարն ասում էր, թե՝ — Էս հասակս քաշեր, նո՛ր պիտի սուտ խոսիմ,— իհարկե, գյուղում շատ քչերն էին իմանում, թե ինչ դառնությամբ է Լառ-Մարգարը այդ հասակը քաշել։ Իսկ եթե մեկին մի լավություն էր ուզում անել, Լառ–Մարգարը ժպտալով ասում էր. — Կեցիր, ծիրաններս բոյովանան, քեզ մեկ հատ պիտի տամ։ Նայե՛, ինտոր համեղ են։ Աստեղվանքը հիչ չկա իմինիս պես ծիրանի։ Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։ Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ, ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ…