Changes

Վեցերորդ Բաժին: Աշխատավարձ

2 bytes removed, 18:02, 9 Հոկտեմբերի 2014
Եթե ժամավարձը սահմանվում է այնպես, որ կապիտալիստի պարտավորությունը ո՛չ թե օրվա կամ շաբաթվա որոշակի վարձ վճարելն է, այլ միայն այն, որ ա՛յն աշխատաժամերի վարձը վճարի, որոնց ընթացքում նա բարեհաճում է բանվորին զբաղմունք տալ, ապա կապիտալիստը կարող է պակասեցնել բանվորի աշխատանքի ժամանակը աշխատանքային օրվա այն չափի համեմատությամբ, որն սկզբում հիմք էր ծառայել ժամավարձը կամ աշխատանքի գնի չափի միավորը որոշելու համար։ Որովհետև չափի այդ միավորը որոշվում է <math>\frac{աշխատուժի \ օրական \ արժեք}{տվյալ \ թվով \ ժամեր \ ունեցող \ աշխատանքային \ օր}</math> հարաբերությամբ, ուստի, հասկանալի է, այդ միավորը կորցնում է ամեն իմաստ, հենց որ աշխատանքային օրը դադարում է որոշ թվով ժամեր պարունակելուց։ Վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև եղած կապը ոչնչանում է։ Կապիտալիստը հիմա կարող է որոշ քանակությամբ հավելյալ աշխատանք քամել բանվորից, առանց աշխատաժամանակը հասցնելու այն մակարդակին, որն անհրաժեշտ է բանվորի գոյությունը պահպանելու համար։ Նա կարող է ոչնչացնել աշխատանքի ամեն մի կարգավորվածություն և, ղեկավարվելով բացառապես իր հարմարությամբ, քմահաճույքով ու վայրկենական շահերով, ուժից վեր հրեշավոր աշխատանքի ժամանակաշրջանները հաջորդափոխել հարաբերական կամ նույնիսկ լրիվ գործազրկության ժամանակաշրջաններով։ «Աշխատանքի նորմալ գինը» վճարելու պատրվակով նա կարող է աշխատանքային օրը ամեն մի նորմայից ավելի երկարացնել առանց որևէ քիչ թե շատ համապատասխան փոխհատուցման բանվորի օգտին։ Ուստի Լոնդոնի կառուցող բանվորները միանգամայն բանական կերպով վարվեցին, ըմբոստանալով (1860 թ.) կապիտալիստների այն փորձի դեմ, որով նրանք ուզում էին այդպիսի ժամավարձ փաթաթել նրանց վզին։ Աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումը վերջ է դնում այդպիսի այլանդակություններին, թեև, իհարկե, բնավ չի ոչնչացնում բանվորի այն թերաբեռնվածությունը, որ բխում է մեքենաների կոնկուրենցիայից, կիրառվող բանվորների որակի փոփոխություններից, մասնակի և ընդհանուր ճգնաժամերից։
Աճող օրավարձի կամ շաբաթավարձի դեպքում աշխատանքի գինը կարող է անվանապես անփոփոխ մնալ և, չնայած դրան, ընկնել իր նորմալ մակարդակից ցած։ Այդ բանը տեղի է ունենում ամեն անգամ, երբ աշխատանքի, այսինքն՝ աշխատաժամի հաստատուն գնի դեպքում աշխատանքային օրը երկարացվում է իր սովորական տևողությունից ավելի։ Եթե <math>\frac{աշխատուժի \ օրական \ արժեք}{աշխատանքային \ օր}</math> կոտորակի մեջ հայտարարն աճում է, ապա համարիչն է՛լ ավելի արագ է աճում։ Աշխատուժի մաշվածքը, հետևապես նաև աշխատուժի արժեքը, աճում է, եթե աճում է նրա գործողության տևողությունը, ընդ որում նրա օրական արժեքը համամասնորեն ավելի արագ է աճում, քան նրա գործողության տեևողությունը։ տևողությունը։ Այդ պատճառով արտադրության բազմաթիվ ճյուղերում, որտեղ ժամանակավարձն է իշխում, առանց աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման, ինքնիրեն մշակվել է այն սովորությունը, որ աշխատանքային օրը մինչև մի որոշ կետ միայն, օրինակ՝ մինչև տասներորդ ժամը լրանալն է համարվում նորմալ աշխատանքային օր («normal working day» [նորմալ աշխատանքային օր], «the day’s work» [միօրյա աշխատանք] կամ «the regular hours of work» [աշխատանքի կանոնավոր ժամեր])։ Այդ սահմանից անցնող աշխատաժամանակը կազմում է արտաժամանակ (overtime), և աշխատանքի յուրաքանչյուր ժամի հաշվով վարձատրվում է բարձրացրած գնահատությամբ (extra pay), թեև հաճախ բոլորովին աննշան չափով բարձրացրած գնահատությամբ<ref>«Արտաժամանակի հատուցման նորման (ժանյակների արտադրության մեջ) այնքան փոքր է,— ժամը ½ պենս և այլն,— որ նա խիստ հակադրություն է կազմում այն ահագին վնասի հետ, որ արտաժամյա աշխատանքը պատճառում է բանվորի առողջությանն, ու կենսական ուժին... Բացի դրանից, աշխատավարձի այդ ձևով ձեռք բերված փոքրիկ ավելցուկը հաճախ հարկ է լինում ամբողջովին ծախսելու հավելյալ կազդուրիչ միջոցների վրա» («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XVI, № 117)։</ref>։ Նորմալ աշխատանքային օրն այստեղ գոյություն ունի որպես որոշ կոտորակային մաս իրական աշխատանքային օրվա, ընդ որում վերջինն ամբողջ տարվա ընթացքում հաճախ ավելի երկարատև է, քան առաջինը<ref>Օրինակ, պաստառների արտադրության մեջ՝ գործարանային օրենքը նորերս մտցնելուց առաջ։ «Մենք աշխատում ենք առանց ճաշվա ընդմիջումի, այնպես որ մեր 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է ճաշից հետո ժամի 4 և կեսին, իսկ հետագա ամբողջ ժամանակը արտաժամանակ է, որը հազվադեպ է վերջանում երեկոյան ժամի 6-ից վաղ, այսպիսով, մենք իրապես ամբողջ տարին արտաժամանակ ենք աշխատում» (Միստեր Սմիթի ցուցմունքները «Children’s Employment Commission. 1st Report»-ում, էջ 125)։</ref>։ Աշխատանքի գնի աճումը՝ աշխատանքային օրվա երկարացումով որոշ նորմալ սահմանից այն կողմը՝ բրիտանական արդյունաբերության տարբեր ճյուղերում այնպիսի բնույթ է կրում, որ, այսպես կոչված, նորմալ ժամանակի ընթացքում աշխատանքի ցածր գինը բանվորին հարկադրում է ավելի լավ վարձատրվող արտաժամանակի ընթացքում աշխատելու, եթե նա ընդհանրապես ուզում է բավարար աշխատավարձ ստանալ<ref>Օրինակ, շոտլանդական ճերմականոցներում։ «Շոտլանդիայի մի քանի մասերում (1862 թվականի գործարանային օրենքը մտցնելուց առաջ) այս արդյունաբերությունը կիրառում էր արտաժամանակի սիստեմ, այսինքն՝ 10 Ժամվա աշխատանքը համարվում էր նորմալ աշխատանքային օր։ Այդ ժամանակի համար բանվորն ստանում էր 1 շիլլինգ 2 պենս։ Ահա 13 դրան ավելանում էր օրական 3 կամ 4 ժամ արտաժամանակ, որի համար վճարում էին ժամին 3 պենս։ Ահա այդ սիստեմի հետևանքը.— միայն նորմալ ժամանակում աշխատող բանվորը չէր կարողանում շաբաթական 8 շիլլինգից ավելի վաստակել... Նրա աշխատավարձը չէր բավարարում առանց արտաժամերի» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 10)։ «Արտաժամանակի համար տրվող բարձր վարձը մի փորձություն է, որին բանվորը չի կարող դիմադրել» («Reports of Insp. of Fact. for 30th April 1848», էջ 5)։ Լոնդոնի Սիտիի կազմատունը շատ մեծ թվով 14—15 տարեկան դեռատի աղջիկներ է աշխատեցնում և այն էլ աշակերտական պայմանագրով, որով որոշ թվով աշխատաժամեր են սահմանվում։ Այնուամենայնիվ, նրանք ամեն ամսվա վերջին, շաբաթում աշխատում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն ու մինչև անգամ 1-ը, ավելի տարիքավոր բանվորների հետ, շատ խառն ընկերակցության մեջ։ «Գործատերերը նրանց գայթակղեցնում են (tempt) բարձր վարձով ու մի լավ ընթրիքի փողով», որ նրանք վայելում են հարևան գինետներում։ Այն մեծ ցոփությունը, որն այդպիսով պատվաստվում է այդ «young immortal»-ների [«երիտասարդ անմահների»] («Children’s Employment Commission. 5th Report», էջ 44, № 191) մեջ, փոխհատուցվում է նրանով, որ նրանք, ի միջի այլոց, բազմաթիվ աստվածաշունչեր ու այլ հոգեփրկիչ գրքեր են կազմում։</ref>։ Աշխատանքային օրվա օրենսդրական կրճատումը վերջ է դնում այդ հաճույքին<ref>Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», նույն տեղում։ Լոնդոնի կառուցող բանվորները 1860 թվականի մեծ գործադուլի ու լոկաուտի ժամանակ հանգամանքները միանգամայն ճիշտ գնահատեցին, հայտարարելով, թե համաձայն են ժամավարձը ընդունելու միայն երկու պայմանով. 1) աշխատաժամի գնի հետ միասին պետք է սահմանվի 9 և 10 ժամի նորմալ աշխատանքային օր, ընդ որում տասժամյա աշխատանքային օրվա մեկ ժամը պետք է ավելի բարձր գնահատվի, քան իննժամյա աշխատանքային օրվանը. 2) նորմալ աշխատանքային օրից դուրս ամեն մի ժամ, որպես արտաժամանակ, պետք է ավելի բարձր գնով վարձատրվի։</ref>։
Հանրահայտ է այն փաստը, որ որքան ավելի երկար է աշխատանքային օրը արդյունաբերական տվյալ ճյուղում, այնքան ավելի ցածր է աշխատավարձը<ref>«Հանրահայտ է այն փաստը, որ այնտեղ, որտեղ ընդհանուր կանոն է երկար աշխատանքային օրը, ընդհանուր կանոն է նաև ցածր աշխատավարձը» («Reports of Insp of Fact. for 31st October 1863», էջ 9)։ «Այն աշխատանքը, որ չնչին քանակությամբ գոյամիջոցներ է հայթայթում, չափից դուրս երկարատև է լինում սովորաբար» («Public Health. 6th Report 1864», էջ 15)։</ref>։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվն այդ իրողությունը լուսաբանում է արտադրության 1839-ից մինչև 1859 թթ. քսանամյա ժամանակաշրջանին վերաբերող մի համեմատական տեսությամբ, որից պարզվում է, որ այն գործարաններում, որոնց վրա տարածվում է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի ներգործությունը, աշխատավարձը բարձրացել է, այնինչ նա իջել է այն գործարաններում, որոնք օրական 14—15 ժամ են աշխատում<ref>«Reports of Insp. of Fact. For 30th April 1860», էջ 31, 32։</ref>։
Վստահելի
1396
edits