«Մեկնութիւն Քերականի»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Մեկնութիւն Քերականի |հեղինակ =Վարդան Արևելցի }} ==ՅԱՂԱԳՍ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՔԵՐԱԿԱՆԻ...) |
չ |
||
Տող 1133. | Տող 1133. | ||
===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== | ===[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]=== | ||
Ներգործական է, որ յայլս գործես բարի կամ ցաւ եւ վէրք: Եւ կրաւորական է, որ յայլոց առնուս: Ըղձական է, որ ցանկաս իրաց եւ ասես, թէ հասանիցե՞մ այս իրացս: Հրամանական է, որ հրամայես` «Արա՚ զայս ինչ», «Գնա՚ յայս անուն տեղ»: Քան զայս առաւել կոփք գտանես, բայց աւելի շահ ոչինչ,- զի բովանդակեաց զհարկաւորն ասացեալ բանքս: | Ներգործական է, որ յայլս գործես բարի կամ ցաւ եւ վէրք: Եւ կրաւորական է, որ յայլոց առնուս: Ըղձական է, որ ցանկաս իրաց եւ ասես, թէ հասանիցե՞մ այս իրացս: Հրամանական է, որ հրամայես` «Արա՚ զայս ինչ», «Գնա՚ յայս անուն տեղ»: Քան զայս առաւել կոփք գտանես, բայց աւելի շահ ոչինչ,- զի բովանդակեաց զհարկաւորն ասացեալ բանքս: | ||
+ | |||
+ | [[Category: Գրաբար Տեքստեր]] |
19:22, 23 Հունվարի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Վարդան Արևելցի |
Բովանդակություն
- 1 ՅԱՂԱԳՍ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՔԵՐԱԿԱՆԻՆ, ԶՈՐ ԱՐԱՐԵԱԼ Է ՄԵԾ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ Ի ԽՆԴՐՈՅ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՀԱՅՈՑ ՀԵԹՄՈՅ
- 2 ՅԱՂԱԳՍ ՎԵՐԾԱՆՈՒԹԵԱՆ
- 2.1 [ԲԱՆ]
- 2.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.3 [ԲԱՆ]
- 2.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.5 [ԲԱՆ]
- 2.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.7 [ԲԱՆ]
- 2.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.9 [ԲԱՆ]
- 2.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.11 [ԲԱՆ]
- 2.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.13 [ԲԱՆ]
- 2.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.15 [ԲԱՆ]
- 2.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.17 [ԲԱՆ]
- 2.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.19 [ԲԱՆ]
- 2.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.21 [ԲԱՆ]
- 2.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.23 [ԲԱՆ]
- 2.24 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.25 [ԲԱՆ]
- 2.26 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.27 [ԲԱՆ]
- 2.28 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.29 [ԲԱՆ]
- 2.30 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.31 [ԲԱՆ]
- 2.32 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 2.33 [ԲԱՆ]
- 2.34 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 3 ՅԱՂԱԳՍ ԿԻՏԻՑ
- 4 ՅԱՂԱԳՍ ՀԱԳՆԵՐԳՈՒԹԵԱՆ
- 5 ՅԱՂԱԳՍ ՏԱՌԻ
- 5.1 [ԲԱՆ]
- 5.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.3 [ԲԱՆ]
- 5.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.5 [ԲԱՆ]
- 5.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.7 [ԲԱՆ]
- 5.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.9 [ԲԱՆ]
- 5.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.11 [ԲԱՆ]
- 5.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.13 [ԲԱՆ]
- 5.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.15 [ԲԱՆ]
- 5.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.17 [ԲԱՆ]
- 5.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.19 [ԲԱՆ]
- 5.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.21 [ԲԱՆ]
- 5.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.23 [ԲԱՆ]
- 5.24 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.25 [ԲԱՆ]
- 5.26 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.27 [ԲԱՆ]
- 5.28 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.29 [ԲԱՆ]
- 5.30 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.31 [ԲԱՆ]
- 5.32 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.33 [ԲԱՆ]
- 5.34 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.35 [ԲԱՆ]
- 5.36 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.37 [ԲԱՆ]
- 5.38 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.39 [ԲԱՆ]
- 5.40 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.41 [ԲԱՆ]
- 5.42 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.43 [ԲԱՆ]
- 5.44 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.45 [ԲԱՆ]
- 5.46 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.47 [ԲԱՆ]
- 5.48 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.49 [ԲԱՆ]
- 5.50 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.51 [ԲԱՆ]
- 5.52 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.53 [ԲԱՆ]
- 5.54 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.55 [ԲԱՆ]
- 5.56 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.57 [ԲԱՆ]
- 5.58 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.59 [ԲԱՆ]
- 5.60 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.61 [ԲԱՆ]
- 5.62 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.63 [ԲԱՆ]
- 5.64 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.65 [ԲԱՆ]
- 5.66 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.67 [ԲԱՆ]
- 5.68 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.69 [ԲԱՆ]
- 5.70 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.71 [ԲԱՆ]
- 5.72 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.73 [ԲԱՆ]
- 5.74 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 5.75 [ԲԱՆ]
- 5.76 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 6 ՅԱՂԱԳՍ ՍՈՒՂ ՎԱՆԳԻ
- 7 ՅԱՂԱԳՍ ՀԱՍԱՐԱԿ ՇԱՂԱՇԱՐԱՑ
- 8 ՅԱՂԱԳՍ ԲԱՌԻ
- 9 ՅԱՂԱԳՍ ԲԱՆԻ
- 10 ՅԱՂԱԳՍ ԱՆՈՒԱՆ
- 10.1 [ԲԱՆ]
- 10.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.3 [ԲԱՆ]
- 10.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.5 [ԲԱՆ]
- 10.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.7 [ԲԱՆ]
- 10.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.9 [ԲԱՆ]
- 10.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.11 [ԲԱՆ]
- 10.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.13 [ԲԱՆ]
- 10.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.15 [ԲԱՆ]
- 10.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.17 [ԲԱՆ]
- 10.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.19 [ԲԱՆ]
- 10.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.21 [ԲԱՆ]
- 10.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.23 [ԲԱՆ]
- 10.24 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.25 [ԲԱՆ]
- 10.26 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.27 [ԲԱՆ]
- 10.28 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.29 [ԲԱՆ]
- 10.30 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.31 [ԲԱՆ]
- 10.32 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.33 [ԲԱՆ]
- 10.34 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.35 [ԲԱՆ]
- 10.36 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.37 [ԲԱՆ]
- 10.38 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.39 [ԲԱՆ]
- 10.40 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.41 [ԲԱՆ]
- 10.42 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.43 [ԲԱՆ]
- 10.44 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.45 [ԲԱՆ]
- 10.46 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.47 [ԲԱՆ]
- 10.48 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.49 [ԲԱՆ]
- 10.50 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.51 [ԲԱՆ]
- 10.52 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.53 [ԲԱՆ]
- 10.54 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.55 [ԲԱՆ]
- 10.56 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.57 [ԲԱՆ]
- 10.58 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.59 [ԲԱՆ]
- 10.60 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.61 [ԲԱՆ]
- 10.62 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.63 [ԲԱՆ]
- 10.64 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.65 [ԲԱՆ]
- 10.66 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.67 [ԲԱՆ]
- 10.68 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.69 [ԲԱՆ]
- 10.70 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.71 [ԲԱՆ]
- 10.72 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.73 [ԲԱՆ]
- 10.74 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.75 [ԲԱՆ]
- 10.76 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.77 [ԲԱՆ]
- 10.78 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.79 [ԲԱՆ]
- 10.80 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.81 [ԲԱՆ]
- 10.82 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.83 [ԲԱՆ]
- 10.84 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.85 [ԲԱՆ]
- 10.86 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.87 [ԲԱՆ]
- 10.88 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.89 [ԲԱՆ]
- 10.90 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.91 [ԲԱՆ]
- 10.92 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.93 [ԲԱՆ]
- 10.94 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.95 [ԲԱՆ]
- 10.96 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.97 [ԲԱՆ]
- 10.98 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.99 [ԲԱՆ]
- 10.100 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.101 [ԲԱՆ]
- 10.102 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.103 [ԲԱՆ]
- 10.104 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.105 [ԲԱՆ]
- 10.106 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.107 [ԲԱՆ]
- 10.108 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.109 [ԲԱՆ]
- 10.110 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.111 [ԲԱՆ]
- 10.112 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.113 [ԲԱՆ]
- 10.114 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 10.115 [ԲԱՆ]
- 10.116 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11 ՅԱՂԱԳՍ ԲԱՅԻ
- 11.1 [ԲԱՆ]
- 11.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.3 [ԲԱՆ]
- 11.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.5 [ԲԱՆ]
- 11.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.7 [ԲԱՆ]
- 11.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.9 [ԲԱՆ]
- 11.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.11 [ԲԱՆ]
- 11.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.13 [ԲԱՆ]
- 11.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.15 [ԲԱՆ]
- 11.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.17 [ԲԱՆ]
- 11.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.19 [ԲԱՆ]
- 11.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 11.21 [ԲԱՆ]
- 11.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 12 ՅԱՂԱԳՍ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ
- 13 ՅԱՂԱԳՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ
- 14 ՅԱՂԱԳՍ ՅԱԻԴԻ
- 15 ՅԱՂԱԳՍ ԴԵՐԱՆՈՒՆՈՒԹԵԱՆ
- 16 ՅԱՂԱԳՍ ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ
- 17 ՅԱՂԱԳՍ ՄԱԿԲԱՅԻ
- 17.1 [ԲԱՆ]
- 17.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.3 [ԲԱՆ]
- 17.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.5 [ԲԱՆ]
- 17.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.7 [ԲԱՆ]
- 17.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.9 [ԲԱՆ]
- 17.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.11 [ԲԱՆ]
- 17.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.13 [ԲԱՆ]
- 17.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.15 [ԲԱՆ]
- 17.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.17 [ԲԱՆ]
- 17.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.19 [ԲԱՆ]
- 17.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 17.21 [ԲԱՆ]
- 17.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18 ՅԱՂԱԳՍ ՇԱՂԿԱՊԻ
- 18.1 [ԲԱՆ]
- 18.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.3 [ԲԱՆ]
- 18.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.5 [ԲԱՆ]
- 18.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.7 [ԲԱՆ]
- 18.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.9 [ԲԱՆ]
- 18.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.11 [ԲԱՆ]
- 18.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.13 [ԲԱՆ]
- 18.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.15 [ԲԱՆ]
- 18.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.17 [ԲԱՆ]
- 18.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.19 [ԲԱՆ]
- 18.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.21 [ԲԱՆ]
- 18.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 18.23 [ԲԱՆ]
- 18.24 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 19 ՅԱՂԱԳՍ ԱՌՈԳԱՆՈՒԹԵԱՆ
- 20 ՅԱՂԱԳՍ ՈՏԻՑ
- 20.1 [ԲԱՆ]
- 20.2 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.3 [ԲԱՆ]
- 20.4 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.5 [ԲԱՆ]
- 20.6 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.7 [ԲԱՆ]
- 20.8 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.9 [ԲԱՆ]
- 20.10 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.11 [ԲԱՆ]
- 20.12 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.13 [ԲԱՆ]
- 20.14 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.15 [ԲԱՆ]
- 20.16 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.17 [ԲԱՆ]
- 20.18 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.19 [ԲԱՆ]
- 20.20 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.21 [ԲԱՆ]
- 20.22 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 20.23 [ԲԱՆ]
- 20.24 [ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- 21 ԽՈՆԱՐՀՄՈՒՆՔ ԲԱՅԻ
ՅԱՂԱԳՍ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՔԵՐԱԿԱՆԻՆ, ԶՈՐ ԱՐԱՐԵԱԼ Է ՄԵԾ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՅ Ի ԽՆԴՐՈՅ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՀԱՅՈՑ ՀԵԹՄՈՅ
[ԲԱՆ]
«Քերականութիւն է հմտութիւն, որք ի քերթողացն եւ ի շարագրացն իբրու բազում անգամ ասացելոց: Եւ մասունք են նորա վեց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ոմանք ներհակք ասացին, եթէ փոխանակ փարթամ երեւեցուցանելոյ զքերականութիւնն, նա ի յանբանութիւն եւ ի վատթարութիւն ածիք, զի ոչ ասացիք գիտութիւն, այլ հմտութիւն, այսինքն` ծանաւթութիւն կամ տեղեկութիւն. զի տեղեկութիւն չէ բոլորովին գիտութիւն: Առ որ ասեմք, եթէ գիտութեամբ ասաց զարուեստն. զի թէ հարցանեն ընդ քեզ անուն կամ բայ, որ է բանի մասն, նա հմտութեամբն, որ է հնմտութիւն, որ մտես ի յարուեստն զերդ ի գետի հուն, որ լինի հնմտութիւն: Նա հնմտութեամբն զքերթողացն եւ զշարագրացն տաս զպատասխանին զերդ զգիտուն, ապա թէ ոչ` դու ի նախնեացն անգիտացն անկար ի յոճ եւ ի սովորութիւն ըստ անասնոցն երթալոյ ի սովորական տեղիս: Եւ վասն այնոր ասի հմտութիւն, զի կատարեալ գիտութիւնն աստուծոյ միայն է. իսկ մարդկանս մասնաւոր միայն է գիտութիւն` կռած բանիւ կամ կոկ, զոր պարտ է կրթիլ ուսումնասիրացն ի բանս:
[ԲԱՆ]
«Նախ` վերծանութիւն ներկուռ ըստ առոգանութեանցն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Գիտութիւն կռած բանիւ պիտի ուսումնասիրացն կրթիլ ի բանս. եւ զոր ինչ ասէ կամ գրէ` նա տասն առոգանութեամբքն լինին` շեշտիւն կամ բթիւն եւ կամ այլովքն ի տասանցն` առ որ պիտանանայ ի բանն:
[ԲԱՆ]
«Երկիր` զրուցատրութիւն ըստ ներգոյս քերթողական յեղանակս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որ արուեստաւս զարուեստիս զբառսն տանիս, այսինքն` քերթողական եղենակաւս:
[ԲԱՆ]
«Երիր` լեզուաց եւ հնագէտ պատմութեանց առձեռն բացատրութիւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որ զազգին հնացեալ Կորճայքն եւ զծռութիւնն ի լեզուացն հանէ, զի ի հնոցն ի վեր է հաստատած քերականութեամբ, որ է առձեռն բացատրութիւն ի յանուանցն ճշմարտութիւն, որպէս զբերանունն, զերդ զկայծառ եւ կամ զշաքր եռաց, որ են բերանունք:
[ԲԱՆ]
«Չորիր` ըստ ստուգաբանութեան գիւտ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որ համեմատես զՆոր կտակարանսն ընդ Հինն եւ կամ թէ ասես Դաւթի կամ Դաւթայ, եւ կամիս զազնիւն ասես: Եւ որպէս դէմընդդիմելն է համեմատելն:
[ԲԱՆ]
«Հինգերիր` համեմատութեան տեղեկութիւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Դատելն «սահմանել» ասէ զասացուածսն, որ երբ գտնուս զումեք շարագրած, դատես` եթէ ուղղափառի՞ է, թէ՞ ոչ, կամ թէ բժշկական է, թէ՞ աստեղաբաշխական:
[ԲԱՆ]
«Վեցերիր` դատումն քերթածաց. նա եւ լաւագոյն է յամենեցուն, որք ըստ ներարհեստիս են»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս թէ այս բանս առաւել պիտանի է այս արուեստիս հետեւողացն եւ գիտողացն քան զամենայն:
ՅԱՂԱԳՍ ՎԵՐԾԱՆՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Վերծանութիւն է մասն քերթածաց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վերծանութիւնն «գիտութիւն» ասի, իսկ քերականացն` մասնաւոր գիտութիւն, զի աստուծոյ գիտութիւնն միայն է ընդհանուր, իսկ մարդկային գիտելս ամենայն մասնաւոր է` շարագրածաց եւ ժամանա[կա]գրածաց:
[ԲԱՆ]
«Կամ շարագրածացն անվթար յառաջբերութիւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կրկին գիտութիւն է` անսխալ տարբերութիւնն յասելն եւ ի լսելն:
[ԲԱՆ]
«Եւ վերծանելի է ըստ ենթադատութեան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ենթադատելն «ենթակայ դատել» ասի, եւ դատելն` քննել զենթակայէ իմն է: Քննէ եւ զկերպէն տայ զպատասխանին եւ զխաւսսն ի գովեստ կամ ի պարսաւ:
[ԲԱՆ]
«Ըստ առոգանութեանցն, ըստ տասանց արուեստիցն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ ահա աստ պարզէ զվերին յիշեալ ենթադատութիւնն, որ դատես եւ պարզես զբանն վասն ո՚ւմ որ լինի, եւ բաժանես ըստ մարդոյն ոճոյն` եթէ գոռոզ եւ եթէ ողոք:
[ԲԱՆ]
«Ըստ տրոհութեան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որ տաս այնմ, որում եւ կամիս` ըստ ոճոյն, որպէս եւ վերագոյն ասացաւ:
[ԲԱՆ]
«Քանզի յենթադատութենէն` զզաւրութիւնն, իսկ յառոգանութենէն` զարուեստն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ըստ արուեստաւոր խոհակերին, զի խոհակերն «մսագործ» ասի, որ իմաստութեամբ բաժանէ զոչխարին յաւդուածսն. եւ ամէն յաւդուած զիւր միսն ունենայ եւ չելնէ այնոր միսն ի յայն, կամ այնոր` ի յայն, եւ միւս անդամոյն` ի միւս այլ անդամն: Այս աւրինակաւս լինի ընթերցաւղն եւ խաւսեցաւղն, նաեւ գրագիրն եւս:
[ԲԱՆ]
«Իսկ ի տրոհութենէն զպարունակ միտսն տեսանեմք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այսպէս բաժանես զզրոյցսն, որ չխառնես եւ աւերես զբանն:
[ԲԱՆ]
«Զի զողբերգութիւնն դիւցազնաբար վերծանեսցուք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Դին «աստուած» ասի, եւ դիւցազնաբարն` «աստուածաբար», որպէս եւ գրեալ էր, յորժամ որ սպանին տիտանեանքն զԴիոնեսիոս աստուածազգին եւ անդամ-անդամ կոտորեցին եւ յաւշեցին, նա տանէին զոչխարսն ի զոհն եւ յաւշէին անդամ-անդամ, եւ գոռոզաձայն լային աստուածաբար եւ ասէին, թէ` «Զերդ զքեզ ո՞վ լինի», եւ կամ` «Ո՞վ լնու զքո տեղն»:- Եւ ա՚յդ է դիւցազնաբարն` թէ իմանաս:
[ԲԱՆ]
«Իսկ զկատակերգութիւնն` աշխարհաւրէն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կատակն բերանուն է. «կատակել» ասէ, եւ կատակելն աշխարհաւրէն ասել պարտ է: Եւ կարէ առանց քերականութեան ասիլ, եւ չէ՚ սնիկ առոգանութեանցն:
[ԲԱՆ]
«Եւ զդամբանականն` ուժգնակի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի զբաւթաձայնն կանչելով ասեն եւ անհեթեթ ձայնս արձակեն` վայիւ եւ կոռոչելով:
[ԲԱՆ]
«Եւ տաղն քաջոլորակի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տաղին եղանակն շարայարմար պիտի, որ քաղցր գայ ե՚ւ ելն, ե՚ւ էջն` ի տեղի եւ ուղղորդ, եւ զբառն` չափաւոր ըստ չորք արուեստին: Եւ յորժամ բառն եւ եղանակն եւ միտքն եւ տանցն չափն ի յոճի լինին` նա ապա լինին տաղքն պատշաճագոյնք եւ դիպաւորք:
[ԲԱՆ]
«Եւ զքնարական քերթութիւնն ներդաշնակապէս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Քնարն գործիքն է` զի՚նչ որ լինին` թէ՚ երկուաղեան է եւ թէ՚ չորսաղեանն եւ կամ տասնաղեանն, որպէս Դաւթայն, եւ կամ զի՚նչ եւ է հնար արուեստական հնչողաց ծնծղայից եւ այլոց: Իսկ ներդաշնելն [այն] է, որ դաշնես եւ ըղորդես զձայնդ եւ զերգն եւ զտաղն, որ խառնին յիրեար եւ որպէս զմի ելանեն եւ չելնեն խառն եւ անյարմար:
[ԲԱՆ]
«Եւ զխանդաղատականն թուլակի եւ աշխարապէս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Խանդաղատելն «ողոքել» ասէ, որ ողոքականս ձայն է` որպէս մայրն ընդ որդին, թէ` «Մի՚, իմ հաւատ», եւ կամ թէ` «Ար[ի՚], ե՚կ իմ հոգի» եւ այլ այսպիսիք: Եւ աշխարելն` «ողորմել», որպէս թէ` «ողորմեաց ինձ վասն աստուծոյ» եւ որ սոցին նման են:
[ԲԱՆ]
«Զի որք ոչ ըստ սոցայցն լինին խտրութեան եւ զքերթողացն արութիւնսն տապալեն, եւ զոյնս վերծանողացն ծիծաղելիս յարկացուցանեն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ որ այսպէս չլինի` նա զքերթութեան արուեստն ո՚չ պահէ եւ ո՚չ գիտէ զընտրութիւնն, այլ տապալէ եւ աւերէ զքերթածացն զգիւտսն եւ զքաջութիւն գիտնականացն ծիծաղելիս առնէ:
[ԲԱՆ]
«Ոլորակ է բացագանչութիւն պատկանաւոր ձայնի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ոլորակ այս երեք առոգանութիւնքս են` շեշտն, բութն, պարոյկն: Զի թէ ուժով վերացուցանել կամիս զձայնն` նա զշեշտն ի դէպ է դնել. եւ թէ հարթ` նա զբութն. եւ թէ ոլորակես զձայնն` նա պարոյկն: Իսկ բացագանչութիւնն հեռաձայնութիւն ասի, որպէս որ ասես, թէ «Արի՚»` գանչ կամ կանչ է, զի ա՚յլ ուղղորդ է կանչելն, քան զգանչելն: Եւ պատկանաւոր ասելն «պատեհաւոր» ասի. եւ պատկանաւոր ձայնն մարդոյն միայն է, որ բանական արուեստիւ ուղղէ զձայնն:
[ԲԱՆ]
«Թէ ըստ վերսաստութեան` շեշտիւն, եւ թէ ըստ հարթութեան` բթիւն, եւ թէ ըստ պարբեկութեան` պարուկաւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հաւասարն է` որ ոչ երկար լինի եւ ոչ սուղ. բայց ի հաւասարին զբութն այլ պիտի դնել: Այլ պարբեկելն «շրջադարձել» ասէ, զի յորժամ զձայնն ի վեր տանիս եւ կտրես, նա շեշտին պիտոյանայ դնել, որ է ոյժ: Եւ երբ հաւասար` նա բթին պիտոյ է դնել, վասն զի եւ հաւասար տանելն ոյժ է, ապա ի շեշտէն եւ ի բթէն պարոյկն գոյանայ, զի ի վեր տանելով զձայնն եւ ի վայր բերելով լինի, որպէս ի սեաւ բրդէ եւ ի սպիտակէ` գոշն:
[ԲԱՆ]
«Կէտք են երեք. կէտ աւարտեալ, միջակ, ստորակէտ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կէտն ու ոյժն անմասն իրք են, որպէս անհատն, զի թէ հատանես` ելնէ ի կերպէն: Զի եդ զկատարման զկէտն յառաջ քան զսկզբանն սակս տարակուսելոյ զաշակերտսն, որ աշխատին: Զի զկատարման կէտն եդ որպէս զթագաւոր, եւ զայլսն` որպէս զարքայից ծառայս եւ սպասաւորս, զի կատարման կէտ է:
ՅԱՂԱԳՍ ԿԻՏԻՑ
[ԲԱՆ]
«Կէտ է տրամախոհութեան յանգեցելոյ նշան. եւ միջակ` յոգի սակս ընդունելոյ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տրամախոհութիւն բաժանումն իմաստից է, եւ աւարտեալ կէտն վճար եւ հանգիստ է բանին: Եւ յորժամ զայս երեք կէտս դնես` նա՚ կատարեցաւ իմաստական բանն, որպէս եւ է՚, եւ սահմանեցաւ հանգիստն, որ առնուս հոգի, այսինքն` շունչ-ըստ աւրինի ճանապարհորդաց, որ նստին եւ հանգիստ առնուն. նոյնպէս եւ դու ի բանն յոր եւ լինիս` ի կատարմանն հանգի՚ր եւ նստո՚ զկնտկտոց լեզուիդ` շունչ առնելով եւ հոգի: Եւ բանն վճարի ութ մասամբքն` սահմանեալ կիսաշնչաւքն: Իսկ ստորակէտ է, որ բանն, վասն որոյ է` չյայտնի, որպէս որ ասես ընդ մարդ, թէ` գնա՚, եւ չասես, թէ` ո՚ւր, եւ կամ ասես, թէ` ա՚ռ, եւ չյայտնես, թէ` զի՚նչ առնու:
[ԲԱՆ]
«Եւ ստորակէտ է տրամախոհին չեւ եւս յանգեցելոյ, այլ ա՚յլ եւս կարաւտացելոյ նշանի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ահա ի վերջին կէտն եկ եւ կու հարցանէ, թէ զի՞նչ իրաւք բաժանի կէտն ի ստորակիտէն. եւ առնէ ինքն զպատասխանին բարառնաբար` եթէ ամանակաւն, որ է մասն ի ժամանակէն, որպէս զբանն, զոր առնես. նա ի յընդհանուր ժամանակէն իւր մասն առնու` մինչ ուր կատարի:
[ԲԱՆ]
«Ի՞ւ առանձնանայ կէտն ի ստորակիտէն,- ամանակաւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տեսանե՞ս, զի վասն տարակուսութեան աշակերտացն ի յետին եւ ի մեծ բացատն գնաց, զի յետին բացատն ամենեւին մեծ է, եւ առաջինն` ամենեւին փոքր. իսկ զմիջինն չասաց` վասն աշխատութեան ուսումնասիրացն: Եւ եթող զմիջինն քան զկատարմանն` սուղ, եւ քան զսկզբանն` երկար, որ լինի միջին:
[ԲԱՆ]
«Զի ի կիտէն կարի յոյժ մեծ է բացատն, իսկ ի ստորակիտէն` ամենեւին նուազ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ո՞ր է առաջին կէտն.- ստորակէտն, որպէս որ ասես զայս աւրինակ, եթէ` «Ինձ պիտոյ է ի քէն մկրտիլ, եւ դու առ ի՞ս գաս»: Եւ չէ՚ պարտ ասել հեճկիւ կամ քամահանաւք «զառ իս գալն», այլ` խղճիւ, զի հեճկիւն հեշտ է քան զխղճիւն: Եւ բացատնին առաջինն փոքր է քան զմիջինն, եւ միջինն` քան զվերջինն:
ՅԱՂԱԳՍ ՀԱԳՆԵՐԳՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Հագներգութիւն մասնաւոր է»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ կարէ արուեստս առանց հագներգութեան գոյանալ, բայց հանդիպի ժամանակ, որ պիտանայ իւրն եւ լնու զկարիս նորին:
[ԲԱՆ]
«Հագներգութիւն է մասն քերթածաց` ներպարառեալ ստորադրութիւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի պարունակեալ է զինքն արուեստս եւ ի մէջ առեալ եւ պահէ. յորժամ ի պէտք լինի` յառաջ բերէ:
[ԲԱՆ]
«Եւ ոգեալ է հագներգութիւն ի հագնելոյ կարկատուն բանս, եւ կամ ի սարդենի մահակէ պար գալով երգել զհոմերական քերթածսն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կարկատուն բան է այն, որ կարաւտի յառակաւոր բան: Եւ կացուցանէ զառակաւոր բանն որպէս զՃային առակն, զոր եւ հաւուց կամեցան դնել թագաւոր, եւ կան այլ ինչ առակք, որ կամ ասացած վասն կարեաց ինչ բանի: Իսկ հագներգութիւնն «կատակերգութիւն» առ մեզ ասի ի մեր բառս, իսկ ի յունացի բառն` «գաւազաներգութիւն», որ է առասպելաբանութիւն, որպէս ասեն յառասպելն` զԱպողոն աստուածն ողորմեալ երիտասարդին` որ վասն կուսին էր տխրեալ, եւ ետ նմա սարդենի մահակ, այսինքն` գործիք ծնծղայլից եւ կամ այլ ինչ ի հնչողականաց եւ զՀոմերոնի զքերթածսն երկու գիրս, որ են ԻԴ ճառս դրուատած: Եւ ասաց նմա` ձայնի՚ւ մխիթարիլ ի վշտացն, զոր վասն կուսին ունէր: Եւ այսու պատճառաւս զերծոյց զկուսութիւն աղջկանն: Այլ բանս այս երկար է, ո~վ ուսումնասէր, բայց դու ե՚րթ յիմաստասէրն եւ ուսի՚ր ի նմանէ:
ՅԱՂԱԳՍ ՏԱՌԻ
[ԲԱՆ]
«Տառ է անմարմին` որպէս զհոգի, եւ գրի է` որպէս զմարմին»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Իսկ բազմութիւն հայկական գրոյս երկու պատճառս ունի. առաջինն` զազգացն զԿորճայսն <է>, այսինքն` զբազմութիւն հայոց լեզուիս, զծռութիւնն եւ զթոթովախաւսութիւնն գնչատացն: Երկրորդ պատճառն` լեզուիս հարստութիւնն:
[ԲԱՆ]
«Գիր է երեսուն եւ վեց` յայբէ մինչեւ ցքէ. եւ գիր ասի, վասն զի քերելով իմն գաղափարի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Գրելն քերել ասի, այսինքն` որ ծայրիւ գրչին քերէ զգրելին եւ ապա նկարեալ յաւրինէ զի՚նչ որ կամի:
[ԲԱՆ]
«Քանզի գրելդ քերել ասիւր առ նախնեաւքն, որպէս եւ ի Հոմերոնին` «Եւ [մակա]գրեալ իմ այժմ զոտին քո գարշապար, ունա՚յնս պանծաս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հոմերոս յիւր տաղսն գրեալ է, թէ ի տրոյական պատերազմին այր ոմն Դիոմիդէս նետիւ հարեալ զոտն Պարիսի Տրոյացւոյ, եւ գանչեալ <է>, թէ` «Հարեալ իմ այժմ զոտին քո գարշապար, ունա՚յնս պարծիս»: Եւ նորա պատասխանեալ, թէ` «Նետ ի յաղջկանէ արձակեալ ինձ ոչ վնասեաց»: Այս աւրինակ է գրելոյն, որ է` քերելոյն:
[ԲԱՆ]
«Նա եւ նոյնք իսկ տառք կոչին, վասն զի ունին տարրումն իմն եւ դասութիւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս տարերքդ, որ ունին հակառակութիւն եւ հաշտութիւն, որ է միաւորութիւն, եւ իւրեանց միաբանութեամբն ծնանին զամենայն, նոյնպէս եւ գիրն ի ձայնաւորաց եւ յանձայնից միացեալք գոյացուցանեն զբանն ի լերկից եւ ի թաւաց, ի բթից եւ յայլոցն, որպէս յառաջ ունիս ուսանել կամ իբր վերոյ ասացաք: Արդ` զի՞նչ նմանի քերականութիւնս.- մարդոյ. տառն ի հոգի եւ գիրն ի մարմին: Եւ այս եւթն ձայնաւոր գրերս յեւթն զգայարանքս մարդոյս, որով յարդարի մարդութիւնս: Եւ ո՞ր են եւթն զգայարանքս.- աչքն, ականջքն, քիթն, բերանն, շաւշափականն, հոգին եւ մարմինն: Եւ որպէս ի յանդամսն ոմն քան զոմն պատուականագոյնք են, նոյնպէս եւ ի գրերոյս` է՚, որ պատուականագոյն է մինն քան զմիւսն, եւ առաւել զարդարէ զբանն:
[ԲԱՆ]
«Եւ ի սոցանէ ձայնաւորք են եւթն` ա, ե, է, ը, ի, ո, ւ: Եւ ձայնաւորք ասին, վասն զի ձայնս յինքեանց անպակաս ելուզանեն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս եւթն գիրս` թէ ունին լծակից եւ թէ ոչ` ինքեանք զիւրեանց ձայնն կու բերեն. եւ որպէս եւթն զգայարանքն աւգնեն հոգւոյն, նոյնպէս եւ այս եւթն գիրս` քերական արհեստիս:
[ԲԱՆ]
«Եւ ձայնաւորացն երկայնք են երկու` է, w»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս երկու գիրս աստուածայինք են, զի էն է, աւրինակ, որ միշտ է աստուած, եւ աւ-ն` գործոցն աստուծոյ ի զարմացումն եւ ի տեսութիւն:
[ԲԱՆ]
«Եւ սուղք են երեք` ո, ե, ւ: Եւ սուղք ասին, զի քան զբուն երկայնսն` սակաւք են»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Իսկ այս երեքս սուղ վասն այն ասին, զի մարդկայինք են. եւ երկոքին ոյերն` մին ոյ է, եւ միւսն` աւ, զի աւ-ն բերանի բառ է, եւ ոյն` քթի եւ այս ինքն է. զի յորժամ ասես թէ վոյ` նա քնաւք ասի: Եւ վասն այսորիկ են սուղք եւ մարդկայինք:
[ԲԱՆ]
«Եւ երկամանակք երեք` ա, ի, ը: Եւ երկամանակք ասին, զի երբեմն ձգտին եւ երբեմն ամփոփին եւ սղանան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Երկամանակք են` որ ունին ժամ եւ տեղի ձգտելոյ իբրեւ զբուն երկայնսն, եւ ունին ժամանակ, որ կարճին որպէս զբուն սուղսն: Իսկ ոմանք հակառակեցան, թէ երեք պարտ է ասել զամանակն` անցեալ, ներկայ եւ ապառնի: Բայց հաւանեալ ի ներկայն, զի ներկայն անցելոյն կատարումն է եւ ապառնւոյն սկիզբն,- եւ այսմիկ հաւանեցան իմաստասէրքն:
[ԲԱՆ]
«Եւ առաջադիրք են վեց ձայնաւորք` ա, ե, է, ը, ի, ո: Եւ առաջադիրք ասին, զի նախադասելով զինիւն եւ զհիւնիւն` շաղաշար կատարեն, որպէս` աւ, աի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս վեցս առաջ կարեն լինել բանից, եւ այնո՚ւ ճանաչի արուեստաւոր գրիչն, զի յայս վեցէս դրեալ զառաջսն: Եւ այս նախադիրքս ի ձայնաւոր գրերոյն են առաջադիրք. բայց ի յանձայնիցն` ա՚յլ եւս յոլովք կան: Եւ հիւնն` որ չլինի նախադիր, բայց թէ դնեն <զնա> հետ այբի կամ հետ ինւոյ եւ կամ զկնի ոյի. այսպէս` աւ, ու, իւ.- զի սոքա վերջադասք են. եւ թէ յաւարտ բանին գան` համ դնեն եւ խոհեմ երեւեցուցանեն զմարդն եւ զքերականն:
[ԲԱՆ]
«Եւ ստորադասք են ի նոցանէ երկու` ի, ւ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ ինդ է՚ ուրեք, որ դասական է քան զհիւնդ, զի ինդ զամենայն գիր բառնայ, եւ հիւնդ` ո՚չ զոք, վասն զի տկար է ըստ երկուց երեւմանց. իսկ եթէ հարկես` լինի բռնութեամբ, որպէս` յիմաստութիւնդ եւ յարդիւնսդ: Լինի կատարումն բանի, որպէս թէ ասես` «Աւրհնեալ յամենայնի, զի շալկէ շալակ երթայ»:
[ԲԱՆ]
«Եւ երկբարբառք են բունք հինգ` եւ, աւ, ու, աի, ոի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ե՚ն եւ այլք երկձայնք. իսկ այս բունք նախնականք են եւ յոլովիմաստք. եւ ոլորակք եւ առոգանութիւնք կրեն երկու զաւրեղք ի մի եկեալ, զերդ թէ` գնայի-մի ի նոցանէ:
[ԲԱՆ]
«Եւ բռնաբարբառք երկձայնք երկու` ըւ, իւ: Եւ այլքդ ամենայն բաղաձայնք են քսան եւ ինն` բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Բաղն մի ասի, զի յորժամ ընդ ձայնաւոր գիրսն միանան եւ խառնին` ձայն հանեն. իսկ առանց ձայնաւորաց եւ ո՚չ զինքեանս կարեն անձնացուցանել: Եւ որպէս յարուէ միայն` առանց իգի ծնանել անհնար է, նոյնպէս եւ սոքա առանց ձայնաւորացն ոչ կարեն ծնանել բանս անձնաւորս:
[ԲԱՆ]
«Եւ շարաձայնք ասին, վասն զի սոքա յինքեանք ձայն ոչ ունին, բայց շարակցելով ընդ ձայնաւորսն` ձայն կատարեն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս երկիր, որ առանց խոնաւութեան եւ ջերմութեան` իւր ցրտութեամբն ամուլ է, այլ առեալ ցրտութեամբն իւր եւ չորութեամբն զգիջութիւնն եւ զջերմութիւնն պտղածին լինի եւ ծաղկաբուղխ, նոյնպէս եւ սոքա իւրեանց խառնմամբն:
[ԲԱՆ]
«Եւ ե՚ն ի սոցանէ նուրբք տասն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նուրբն բարակն է եւ նաւսրն, որ մերկ եւ ցոփ ձայն հանէ եւ չտանջէ կարի զբերանն ի ձայնելն:
[ԲԱՆ]
«Եւ ստուարք` ինն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ստուարն հաստն է եւ թանձրն, որ ի գանչելն զբերանոյն մասունսն աւելի յիրեար բերէ եւ դժուարաւ հանէ զձայնն:
[ԲԱՆ]
«Եւ միջակք` եւթն: Եւ միջակք վասն այնորիկ անուանեցան, զի քան զնուրբսն յոյրք են, եւ քան զյոյրսն` նուրբք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս ի տարերցս միջինքն, որ են ջուրն եւ աւդն, ի մէջ հակառակացն հաշտութիւն առնեն, զի հողն` ծանր եւ ցուրտ, իսկ հուրն չոր է եւ թեթեւ: Եւ աւդն միաւորեալ է ընդ հրոյն թեթեւութեամբն եւ ջերմութեամբն, իսկ ջուրն միաւորեալ է ընդ երկիր ծանրութեամբն եւ ցրտութեամբն: Ե՚ւ աւդն, ե՚ւ ցուրտն միաւորեալ են շարժութեամբն եւ գիջութեամբն: Նոյնպէս եւ այս եւթն գիրս միջակք են եւ ի մէջ հաստիցն եւ բարակացն, ծանրիցն եւ թեթեւացն:
[ԲԱՆ]
«Եւ են միջակք եւթն ի մէջ բարակացն եւ յոյրիցն` բ, գ, դ, ժ, ձ, ղ, ճ: Եւ թաւք` ինն. թ, լ, խ, չ, ջ, ռ, ց, փ, ք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ թաւք ասին, վասն զի զբերանն թանձրացուցանեն յասելն:
[ԲԱՆ]
«Եւ նուրբք են տասն. զ, ծ, կ, մ, ն, շ, պ, ս, տ, ր: Եւ են բարակքն` բենն ի մէջ մենի, պէի, եւ փիւրի, վասն զի քան զմենն եւ զպէն խաժ է, եւ քան զփիւրն բարակ: Եւ գիմն ի մէջ կենի, քէի եւ խէի, զի քան զկենն թաւ է, եւ քան զխէն եւ զքէն` լեարկ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս զլուծս եզանց ի չժուժելն փոխել, նոյնպէս եւ զայս գրերս, զոր առ կարիսն փոխաբերեն` ոչ ձեռնարկելով ի յաւտարսն, այլ հարկաւ ի սոցանէ փոխաբերեն եւ լնուն զկարիսն:
[ԲԱՆ]
«Եւ դայն ի մէջ տիւնի եւ թոյի, վասն զի քան զտիւնն թաւ է, եւ քան զթօն լեարկ: Նոյնպէս եւ այլքն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս երկու պատճառաւ է դրած. մի` որ զլծորդսն ցուցանէ, եւ երկրորդ` որ զհաստն եւ զնաւսրն բաժանէ: Վասն զի այն, որ լեզուին ծայրիւն գայ ի յասելն եւ շրթանցն ծայրիւն` նա այն նաւսր է: Եւ որ լեզուին միջաւքն ասի կամ լնդաւքն` այն հաստ է եւ թանձր, որպէս թօն եւ կամ քէն: Իսկ որ լեզուին տակաւքն ասի` այն միջակ է, որպէս գիմն եւ կամ կենն եւ այլ այսպիսիքս:
[ԲԱՆ]
«Ձայն միջակ է սէի եւ զայի եւ ցոյի. եւ ղատն` լիւնի եւ նուի. եւ ճէն` ծայի եւ ջէի. եւ ժէն` շայի, չայի, զի քան զշայն թաւ է, եւ քան զչայն` լեարկ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Արա՚ ընտրութիւն, ո՚վ ուսումնասէր, եւ բաժանեա՚ լեզուաւդ եւ բերանովդ, թէ ո՞ր են, որ լեզուին ծայրն առնու, եւ կամ զո՞ր` մէջն, կամ` ո՞ր են, որ տակաւք լեզուին ասին կամ շրթամբքն եւ կամ լնդաւքն: Այլ եւ ընտրեա՚ ի մէջ թաւացն եւ լերկիցն եւ միջակացն, զի ա՚ստ է ամէն արուեստն:
[ԲԱՆ]
«Եւ են դարձեալ ի սոցանէ անձայնք ինն` բ, գ, դ, պ, կ, տ, թ, փ, ք: Եւ անձայնք ասին, զի քան զայլսն չարաձայնք են, որպէս անձայն ասեմք զողբերգակսն, որ վատաձայն է»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նոյն եւ այս ինն գիրս չարաձայնք են, այսինքն` անձայնք ասին. եւ տե՚ս, զի չունին ձայն ի սկիզբն, որպէս թէ կամիս ասել ասել բեն. նա առժամայն շրթունքդ յիրեար խփին եւ ձայնն կորնչի, նոյնպէս եւ այլքն ի յըննիցս: Եւ թէպէտ որ ելանէ սակաւ մի ձայն` նա լինի թնդիւն եւ վատ ձայն:
[ԲԱՆ]
«Եւ կիսաձայնք են ութ` զ, ց, ն, ծ, շ, մ, ս, ր: Եւ կիսաձայնք ասին, զի փոքր ինչ քաջաձայնք են քան զանձայնսն ի մրմունջս եւ ի սռինչս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կիսաձայնք վասն այնորիկ ասին, զի սակաւ մի ձայնաւորք են յեղանակս եւ յերգս եւ յայլ ինչ ի խաւսս:
[ԲԱՆ]
«Եւ ի սոցանէ կրկնակք են ութ` լ, զ, խ, շ, չ, ջ, ռ, ց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կրկնակք վասն այնորիկ ասին, զի ցօն լնու զսէին ու զտիւնին տեղիսն, որպէս թէ կամենաս ասել` աստուածազգեստ եւ աստուածազգեաց: Նոյնպէս եւ այլքն ամենայն, որ ի կարգին:
[ԲԱՆ]
«Եւ կրկնակք ասին, զի մի մի իւրաքանչիւր ի սոցանէ յերկուց ձայնակցաց բաղկացեալ է. քանզի բաղկանայ զայն ի սէէ եւ ի ծայէ, եւ խէն` յերկուց քմակից քէից, շայն` յերկուց սէից, եւ ռայն` յերկուց րէից»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս ի վերոյ կրկնակացն է, որպէս թէ մի խէն զերկու քէի տեղ լնու. իբր կամենաս ասել աքաաբ, եւ ասես` ախաաբ, որ ասացաւ քէիւ եւ խէիւ. եւ զմի զաւրութիւն ունին բանքդ: Եւ կամ թէ ասես` Սիմոն եւ Շմաւոն, եւ այլ թէ կամենաս ասել` տարր, եւ ասես` տառռ, կամ Սարրա, եւ ասես` Սառռա, կամ այլ եւս թէ ասես` Ռամանոս եւ <կամ> Րրամանոս:
[ԲԱՆ]
«Նոյնպէս եւ այլքն ամենեքեան մի մի յերկուց բա[րբա]ռակցաց շարակացեալ են»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս ամենայն վասն լծորդացն է եւ քմակայիցն, որ են քմակիցքն, այլ եւ վասն միջակացն եւս:
[ԲԱՆ]
«Եւ նայք են չորս` ղ, մ, ն, ր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ նայք վասն այնորիկ ասին, զի միջակք են եւ դիւրալուրք, որպէս զմոմոյ բնութիւն, զի կարեն ի ջերմութենէն կակղանալ եւ ի ցրտոյն պնդանալ. նոյնպէս եւ ի սոցանէ լինին փոխադրութիւնք բառից: Իսկ հօ եւ յի ա՚յլ եւս պատճառս ունին:
[ԲԱՆ]
«Եւ վախճանականք անուանց են արուաց եւ իգաց եւ չէզոքաց ամենեքեան` բաց ի չորից,- յայբէ, եւ յեչէ, եւ յեթէ, եւ յոէ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Բայց դու ազգ խոյզ արա եւ քննէ ի խաւսսն, որպէս յոյնք եւ ֆռանգք. եւ հելլենացիք, որ են մակեդոնացիք, զի մեծապէս աշխատին, մինչ որ հասանեն իւրեանց ջանիցն եւ կարեն ընտրութեամբ խաւսել եւ լսել զբառսն, թէ ո՚ր է` արո՞ւ է, էգ, եւ կամ թէ չէզո՞ք է, թէ՞ երկուորական: Բայց ազգս հայոց յաղագս հարստութեան եւ փարթամութեան լեզուիս եւ գրիս ոչ հարկեցան ի յայս, այլ յոյնք եւ ազգք հարկաւորեցան վասն լեզուացն եւ գրոյն սակաւութեանն, եւ այնու լցին զպակասութիւնն: Իսկ չէզոքն, որ ոչ էգ լինի եւ ոչ որձ, որպէս երբ ասես տղայ` նա զէգն եւ զորձն պարունակեաց: Այլ դու տե՚ս այբբենաւքդ, զի ամէն գրերդ բանի վերջ գան եւ լինին զատ ի չորիցդ:
[ԲԱՆ]
«Եւ են այս` ողբ, ազգ, մարդ, պարզ, բազէ, յաղթ, վարժ, բարի, լալ, խորխ, ինծ, տունկ, մահ, հանդերձ, Մանուէլ, կինճ, որմ, խոյ, Տարաւն, ուշ, ունչ, ամպ, որջ, կուռ, հիւս, Խոսրով, կոյտ, այր, ոյց, իրաւ, թուփ, կնիք: Եւ բազմաւորականք յանգի անուանց են երկուք` այբ եւ քէ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ բազմաւորականք ասին, վասն զի զբանն բազմաւորակի բերեն, որպէս թէ` սոքա, դոցա, նոցա եւ կամ սոցա,- այս այբիւն բազմացաւ: Իսկ քէիւն, որպէս` քաղաքք, գեաւղք, տունք եւ այլ այսպիսիք: ՅԱՂԱԳՍ ՎԱՆԳԻ
[ԲԱՆ]
«Փաղառութիւն է իսկապէս պարառութիւն ձայնորդաց` ձայնաւորաւ կամ ձայնաւորաւք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Փաղառութիւնն «խառնառութիւն» ասի, որ զամենայն ի յարհեստիցս խառն առնու: Եւ ձայնորդն չէ ձայն, այլ` ձայնի ընկեր, որպէս զճանապարհորդ, զի թէպէտ ձայնորդ ասել, թէպէտ ճանապարհորդ, այլ որդն յորժամ ասես` նա լինի երկրորդ: Իսկ պարառութիւնն «պար առնուլ» ասէ, որ պատեալ են ձայնաւորքն զայլսն. եւ ձայնորաւն` որ լինի մի. իսկ ձայնաւորաւքն ասացեալ` լինեն բազումք, որպիսի` կար, գութ. կենն չէ ձայնաւոր, բայց այբն ձայնաւոր է, րէն չէ ձայնաւոր, եւ գիմն, եւ թօն չեն ձայնաւորք. ոն եւ հիւնն ձայնաւորք են: Եւ այս է վերոյ ասացեալ փաղառութիւնն ի ձայնաւորսն եւ յանձայնաւորսն:
[ԲԱՆ]
«Իսկ պիտակապէս եւ ի նեզէ ձայնաւորէ է, որպիսի` այբ, եչ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Պիտակն սոսկ իրք է եւ դատարկ: ՅԱՂԱԳՍ ԵՐԿԱՐ ՎԱՆԳԻ
[ԲԱՆ]
«Երկար փաղառութիւն լինի ըստ յեղանակս ութ. բնութեամբ` երեք, եւ դրութեամբ` հինգ: Բնութեամբ` <1> կամ յորժամ երկար տառիւքն արտաբերիցի, որպիսի` Մով-սէս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի յութ յեղանակս եդ զյոլով ձայնառութիւնս, եւ բաժանեաց զբնութեամբն եւ զդրութեամբն: Եւ է՚ բնութեամբն երեք, եւ դրութեամբն` հինգ. զի բնութեամբն այնք են, որ յինքեանց են գոյացեալք, որպէս զմովն, որ վանգ մի է երկայնաձայն, եւ յետքաշականք են սէսն, զի արգելաւղք են եւ ի յետ քարշեն որպէս զսէսն, որ լինի մեծաձայն` Մով-սէս:
[ԲԱՆ]
<2> «Եւ կամ յորժամ զմին յերկամանակացն ըստ յերկարման առեալ, որպիսի` սիրով»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Երկամանակ է` որ երբեմն ձգտի եւ երբեմն ի յետ գայ, որպէս զսիրն եւ զովն. զի սին երկար է, եւ րովն` կարճ. եւ զրէն հարկ է ի յովին դեհն սահմանել, վասն զի երկարքն ի միադեհ գան, եւ կարճքն` ի մի. րէն կարճ է: Եւ երկամանակն պատճառ է երկայնիցն եւ սղիցն, եւ երկրորդ դասեցաւ ի վերոյ գրեալ ութիցն:
[ԲԱՆ]
<3> «Եւ կամ յորժամ զմի ի կոչեցելոց երկբարբառից, որպէս` հաւ, ուկ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Երկբարբառս, զի յերկուց խառնուած ձայնաւորացն ունին զգոլն, եւ երրորդ դաս է առ ի յութ վերոյ անուանեալ մասնէն, զի որ չափաբերական բան կամիցի շինել` վանգով չափեսցի:
[ԲԱՆ]
«Իսկ դրութեամբ` <1> կամ յորժամ յերկուս բաղաձայնս յանգեսցի, որպէս` աղց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Դրութեամբ` չորս է ի յութէն. եւ դրութեամբ վասն այնորիկ ասի, զի ըստ տեղւոյն յորժամ դնես եւ ըստ գրոյն. ի յոր գիր որ ի մաւտ դնես զայբն` նա առ այն զաւրութիւն ցուցանէ, որպէս աստ զղատն եւ զցօն զիւրեւ քարշեաց այբն, որ է աղց:
[ԲԱՆ]
<2> «Եւ յորժամ սղի եւ սղացելոյ ձայնաւորի վերաբերիցին երկու բաղաձայնքն, որպիսի` տատրակ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի մի քան զմի աստիճանաւ ի վայր են հինգերորդս ի յութէն, որ սուղ ասէ եւ սղացեալ. զի այբն յերկամանակացն է, որ ժամանակաւ սուղ լինի, եւ աւելի սղացոյց չորք լեարկ գիրն, որ է տատրակ. զի միշտ տիւնն րէին յառաջադիր է, որպէս` տրգալ, զի որպէս ի յաղցն յառաջ ձգեաց այբն զղատն եւ զցօն, նոյնպէս ի տատրակիս զտիւնն եւ զրէն ի վեր ձգեաց եւ կենն արգել անկաւ բանին:
[ԲԱՆ]
<3> «Կամ յորժամ ի պարզ ձայնորդն յանգեսցի եւ զհետինն ունիցի ի ձայնորդէ հաւացեալ, ուրպիսի` երկիր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զվեցերորդս ի յութէն պարզ անուանեաց, զի րէն պարզ է, եւ չէ ի կրկնակացն, այլ եւ կէս է ռային: Իսկ պարզն բարակն է եւ յանգիլն կատարիլն է եւ ի րէն վճարի վանգն եւ զհետ գայ ինին րէին առջեւ, եւ զհետ կենին գնայ եւ լինի երկիր:
[ԲԱՆ]
<4> «Եւ կամ յորժամ ի կրկին ձայնակից վերաբերիցի, որպիսի` հեզիկ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զեւթներորդս ի յութէն կրկնակ ասէ. զի զայն կրկնակ է, որ ի սէէ եւ ի զայէ բաղկանայ ըստ յունացն. իսկ ըստ մեզ` ի սէէ եւ ի ծայէ. եւ յայսմ տեղւոջ երկու իրս վճարի` զաւրութեամբ եչին տայ ձեռն եւ կիտիւն ինոյն, թէ իւր բնութեամբն կարդաս` հեզ գայ, եւ եչն յինքն ձգէ եւ քարշէ, այսինքն` կիտիւ, եւ լինի հեզիկ. եւ առաջինդ վանգ լինի, այսինքն` հե, եւ զիկն` փաղառութիւն:
[ԲԱՆ]
<5> «Եւ կամ յորժամ յերկայն ձայնորդ յանգեսցի, որպիսի` աջ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի յութերորդս երկայն կոչի ջէն, զի կրկնակ է` ճէէ եւ ի ձայէ գոյացեալ: Եւ ի յայս տեղիս ջէն է ի յածել զձայնն կիտիւն եւ զաւրութեամբն, զի թէ կիտիւն դնես` լինի աջ, եւ աւելի եհան զձայնն, զի լաւ եղբաւր դիպեցաւ:
ՅԱՂԱԳՍ ՍՈՒՂ ՎԱՆԳԻ
[ԲԱՆ]
«Սուղ փաղառութիւն լինի ըստ երկուս յեղանակս. <1> Յորժամ ունիցի եզ ինչ ի բնէ աղաւտիցն, հիզան` նետող»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յերկարն զսուղն ցուցանէ աստ, վասն զի երկարն ութ մասն ունէր, եւ սուղս` երկու, վասն որոյ ի բնէ աղաւտից ասէ եչ եւ ո, զի ոն ի սղիցն է, եւ եչն ի մէջն է մտեալ նուին եւ տիւնին, որպէս` նետ. զի յո՚ր կողմ զտիւնն դնես, նա փաղառութիւն գայ. նետ` այս մի փաղառութիւն, իսկ ողն` վանգ: Եւ կամ այսպէս եդեալ զկէտն` նե-տող, որ զտողն առնես փաղառութիւն,- արա՚ զոր եւ կամիս:
[ԲԱՆ]
<2> «Եւ կամ յորժամ ունիցի զմի ինչ յերկամանակացն ըստ ամփոփման ընկալեալ, որզան` աղաւտ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Կամէիր իշխանութիւն տալ արուեստաւորին` զբոլոր ենթակայն ի ձեռին ունելով զգիրն առեալ որպէ՚ս եւ կամի: Թէ ինքն չափէ եւ թէ զայլոց արարած բան` արուեստիւն կոտորատէ - կիտիւն եւ առոգանութեամբն: Բայց զի ըստ ամփոփման ասաց եւ զմի աղաւտն յերկուս բաժանեաց, որ եղեւ մի աղաւտ: Տե՚ս, զի ղատն եւ տիւնն ամփոփեցին զայբն, որ երկամանակ է, եւ այբն պիտակ վանգ եղեւ միայն եւ սոսկ:
ՅԱՂԱԳՍ ՀԱՍԱՐԱԿ ՇԱՂԱՇԱՐԱՑ
[ԲԱՆ]
«Հասարակ վանգն լինի ըստ յեղանակս երիս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հասարակ վանգս ի Հոմերոնի ասացածն, զի մի՚ միտս բանին ծածկեցին վասն դժուարաչափոցն: Եւ հասարակ է` որ առնու ի յերկայնիցն եւ սղիցն ըստ պիտելոյն: Եւ աւրինակս, ու յիշեալ է, չափածու բան է յիմաստնոց, զի թէպէտ եւ շա՚տ շատ է, բայց հասարակ ամէնն վանգակոտոր չափած է. «ինձ, բնաւ, ոչ, ես, դուն»: Եչն յարուցեալ խորտակեաց զդայն: «Ի,րիք, պատ,ճառ, ա,րեւ, այլ, աս,տու,ածքն»: Տեսանե՞ս, զի յերկայնիցն եւ ի սղիցն է աստ ժողովեալ:
[ԲԱՆ]
<1> «Յորժամ ի ձայնաւոր յերկայն յանգիցի եւ զհետինն ունիցի ի ձայնորդէ հաւացեալ, որզան` ինձ, բնաւ, ոչ, ես, դուն, ի, րիք, պատ, ճառ, ա, րեւ, այլ աս, տու, ածքն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Պրիամոս Տրոյացւոյ հարճն առաւ ի հելլենացւոցն ծառայ, եւ ապականեալ թողին զնա պղծեալ. եւ Պարիս, որդի նորա, տեսեալ ասէ ցկինն` «Մի՚ ամաչեր, զի դու չես իրք արարեալ, այլ աստուածքն մատնեցին վասն մեղաց մերոց, որ չետուն մեզ յաղթութիւն. մի՚ ամաչեր, այլ եկեսջիր ի տուն քո»:
[ԲԱՆ]
<2> «Եւ կամ յորժամ աղաւտի եւ աղաւտացելոյ ձայնաւորի վերաբերիցին երկու ձայնորդք, որոց երկրորդն նայ է, իսկ առաջնորդն եզական ձայն, հիզան` «Պատ,րոկ,ղէ, ինձ, հի,քոյս, կա,րի, յոյժ, սի,րե,ցեալ անձ[ի]ն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Աղաւտ եւ աղաւտացեալ` այբն է, վասն զի երբեմն սուղ է, եւ երբեմն` երկայն, եւ այլ երկու ձայնորդքն, որ առան, սղացուցին զայբն: Իսկ այն, որ ասէ, թէ երկրորդ նու է, նա երկրորդ վանգն է` րոկղէն, զի րէն եւ ղատն ի նայիցն է, եւ նայն գէջ ձայնն է, որ են գէջքն` ղ, մ, ն, ր: «Եւ ինձ հիքիս կարի յոյժ սիրեցեալ անձ[ի]ն»: Եւ վանգիցն աւրինակ է` Պատրոկղէ, Աքիլլեւս. զի սա դայեկորդի էր եւ քաջութեամբ մեռաւ ի պատերազմի, եւ կինն, որ էր հարճն Աքիլլայ, զոր խոստացեալ էր տալ նմա, լայր զնա: Եւ Աքիլլեւս մխիթարել զնա կամելով ասէր, թէ` «Ինձ հիքիս, այսինքն` ողորմելւոյս, ա՚յլ աւելի վնաս նորա մահն է. մի՚ լար, ոչ ատեամ զքեզ»:
[ԲԱՆ]
«Եւ կամ յորժամ սղիցի եւ եզերիցի ի մասն բանի եւ զհետինն ունիցի ի ձայնորդէ հաւացեալ, որպիսի` զՆես, տոր, ոչ, խա, բեաց, խաւ, շիւնն, թէ, պէտ, եւ, յումպ էր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Սուղ զեչն ասէ, զի ի սղիցն է, եւ բանի եզեր գայ ի յառաջսն, եւ է՚, որ զյետինն ունիցի, այսինքն` որ ի հետն գայ ի ձայնորդէ հաւացեալ. այսինքն յանձայն գրէ սկսեալ զՆեստորն` ի զայէ եւ ի նուէ, եւ յայսցանէ սկսանի զաւրինակն` «զՆեստոր ոչ խաբեաց» եւ այլն: Եւ աւրինակն պատմութիւն է բան չափածու. զի Նեստոր ոմն, ծեր եւ հմուտ ի պատերազմի, եւ հարաւ ի պատերազմին: Եւ ետուն զնա ի բժիշկ ոմն Մաք[աւ]ոն անուն, եւ նա ետ նմա հաց եւ սեաւ գինի: Եւ մինչդեռ ի յումպ էր` կազմեցան զաւրք գաղտնաբար ի նմանէ, զի չիմանայ եւ զհետ երթայցէ եւ մեռցի ի վիրացն: Եւ ոչ կարացին վասն արիութեան նորա, զի թէպէտ եւ յումպ էր` իմացաւ զխաւշիւնն, եւ ֆիլիսոֆայ ոմն ետես զայն այնպէս եւ նմա գով ասաց չափածու բանիւ:
ՅԱՂԱԳՍ ԲԱՌԻ
[ԲԱՆ]
«Բառ է մասն դուզնաքեայ ըստ բաղդատութեան բանի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Բառն «ասումն» թարգմանի եւ գոյանայ յերկուց վանգից: Եւ սա՚ է սկիզբն եւ հիմն բանի` որպէս ողնափայտ նաւի կամ հիմն տան: Եւ ասաց ըստ բաղդատութեան բանի դուզնաքեայ, զի բաղդատելն «համեմատել» ասի եւ կամ «կշռել» զբանն. եւ դուզնաքեայն «սակաւ» ասի, զի յորժամ զբառն ընդ բանն կշռես, նա փոքր է բառն քան զբանն: Եւ ա՚յլ եւս փոքր վասն այնր ասաց բառին, զի ինքն փոքր է, եւ եզերութիւն մեծ ունի, զի ձայն ածելն փոքր է, բայց իւր զաւրութիւնն մեծ է, վասն զի ամենայն տարբերութիւնք ի նմանէն ելանեն:
[ԲԱՆ]
«Բան է հետեւակ բառի շարադրութեան` զտրամախոհութիւնն ինքնակատար յայտնելով»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի վեր ել արուեստաւորս իբրեւ ընդ աստիճանս ի կատար շինուածոյս, զի ասէ վասն բառից, որ է մայր ամենայն բանի: Եւ «հետեւակ բառ» ասաց, որ զհետ ել եւ հետ իրերաց երթայ` հիւսելով բանն: Եւ շինի մարմին եւ անդամք որպէս զբնութիւն, այլեւ զներքսակայ իմաստքն կատարեն յայտնելով:
ՅԱՂԱԳՍ ԲԱՆԻ
[ԲԱՆ]
«Եւ բանիս մասունք են ութ` անուն, բայ, ընդունելութիւն, յաւդ, դերանուն, նախադրութիւն, մակբայ, շաղկապ: Քանզի է՚ առասանութիւնդ իբրեւ տեսակ ընդ անուամբ ենթանկեալ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
«Մասունք» ասաց իմաստասէրս, եւ ոչ` «տեսակք». զի աստ «մասունքն» պատուականագոյնք են քան «զտեսակսն», վասն զի «տեսակքն» աւագ եւ կրտսեր հարկաւորին գոլ, բայց մասունքն` ո՚չ: Զի բանն որպէս սեռ է, որ կարէ բազում մասունս ծնանիլ ինքնանման, որպէս ի յառաջ գնալով ուսանիս: Եւ ութ վասն այնր ասաց զմասունսն, զի համաւրէն իմաստասէրքն եւ Արիստոտէլ եւ Պորփիւր հինգ են ասացեալ, որպէս ի Բնագիրքն գտանելոց ես: Եւ համաւրէն քերթաւղքն` ութ: Իսկ իմաստասէրքն հանեալ են ի յութէն զընդունելութիւնն, զդերանունն եւ զյաւդն, զի այս երեքս ընդ անուամբ եւ ընդ բայիւ անկանին: Այլ եւ Արիստոտէլ հինգ ասաց` անուն, բայ, ստորասութիւն, բացասութիւն, բացերեւակութիւն: Տեսանե՞ս, զի Արիստոտէլ վասն այնորիկ եհան զերեքն յութէն, զի այն երեքն չեն մասունք, այլ` մասանց մասունք: Իսկ ոմանք զառասութիւնն եդին եւ ինն արարին: Իսկ արուեստաւորս հանէ` ասելով, թէ ո՚չ է մասն բանի, այլ ընդ անուամբ անկեալ եւ յանունն գտանի, եւ անունն մասն է, իսկ առասութիւնն մասին մասն է ասացած:
ՅԱՂԱԳՍ ԱՆՈՒԱՆ
Աստ մեկնէ զմասունսն
[ԲԱՆ]
«Անուն է մասն բանի հոլովական` մարմին եւ իր նշանակելով. մարմին, որզան` քար. եւ իր, որպէս` խրատ: Հասարակաբար եւ յատկապէս. հասարակաբար, որգոն` մարդ, եւ յատկապէս, որզան` Պաւղոս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս սահման է անուան. ի բառէն եւ ի վանգէն այսիւ բաժանի. զի սա հոլովական է, եւ նոքա` ոչ, որպէս` մարմին: Տեսանե՞ս, աստ մարն բառ է, իսկ մինն` հոլովումն: Եւ մարմին է այն, որ բռնի ձեռամբ եւ շաւշափի, որպէս` քար կամ փայտ: Եւ իրն անմարմին է` անըմբռնելի եւ անշաւշափելի, բայց միայն լսելեաւք, որպէս ինքն ասէ, թէ` խրատ կամ հանճար կամ իմաստութիւն: Իսկ յատկապէս` որպէս ճարտասան եւ կամ թուական եւ կամ այլ արհեստք, որ յատկապէս` առանձնանան եւ իւրեանց սահմանաւն երեւին: Իսկ հասարակաբար ասէ զընդհանուր մարդն: Եւ յատկապէս անուամբ` զի զմի ոք բաժանեալ ի յայլոց անուանցն:- Այս` ի վերայ մարմնոցն: Իսկ ի վերայ անմարմնոցն` որպէս մակացութիւն կամ խրատ, աւրէնք եւ կամ իմաստութիւն, որ են բանի զաւրութիւնք անմարմինք.- եւ այս հասարակաբարն է:
[ԲԱՆ]
«Եւ հետեւին անուան հինգ` սերք, տեսակք, ձեւք, թիւք, հոլովք: Եւ սերք են երեք` արական, իգական, չէզոք: Եւ են ոմանք, որ յաւելուն ի սոսա ա՚յլ եւս երկուս` հասարակ եւ մակաւասար: Եւ է հասարակն` ձի, շուն, իսկ մակաւասարն` ծիծառն, աքիս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Սերքն «ազգն» է, զի աճելականք են սերմամբ երկոքինն ի միասին: Իսկ չէզոքն անհասարակն է` որպէս տղայն. եւ հասարակականն է` որպէս ձին եւ շունն, զի անուամբ ասին ձի` թէ՚պէտ որճն եւ թէ՚պէտ մատակն: Նոյնպէս եւ շունն հասարակական մի անուն է` որձն եւ էգն, եւ վասն այսորիկ ասի «հասարակաբար»: Իսկ մակաւասար է` որ ի վեր է քան զհաւասարն, որպէս ծիծառն եւ աքիսն, զի ոչ ոք կարէ ճանաչել ի ծիծառն կամ ի յաքիսն, թէ ո՞ր է որձն եւ կամ ո՞ր է էգն: Նաեւ վասն այսորիկ անուամբ իգականք կոչին:
[ԲԱՆ]
«Եւ տեսակք են երկու»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի վեր անդ զսերն մեկնեաց, եւ աստ զտեսակն կամի յայտնել:
[ԲԱՆ]
«Եւ նախագաղափար եւ ածանցական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նախագաղափար է` նոր եւ առաջին աւրինակ եւ կամ արուեստ, զոր նոր գործէ մարդ, զոր այլ չէ տեսեալ մարդ: Իսկ ածանցականն այն է, որ ի վերոյ գրեալ յաւրինակէ ա՚յլ նոր գրես կամ ածես եւ յառաջ բերես զի՚նչ եւ կամիս- թէ՚ ի ծնողաց եւ կամ ի յերկրէ բոյսք եւ կամ ի վարդապետաց աշակերտք,- եւ այսպէս արա զամենայն ինչ:
[ԲԱՆ]
«Եւ է՚ նախագաղափարն, որ ըստ առաջին գաղափարին կոչեցաւ. հիբար` երկիր: Եւ ածանցականն է` որ յայլմէ զսեռութիւնն ընկալաւ, որպիսի` երկրային: Եւ տեսակք են ածանց[ական]ացն եւթն. հայրանունական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տեսանե՞ս զտեսակացն զյոլովութիւնն եւ զաճումնն. զի հայրանունական ասի, վասն զի քաջացն որդեացն հարկաւ զհայրական եւ զնախնեացն զանունսն յառաջ բերեն, եւ ոչ` զյատկականն, զի գռեհական եւ շինական է եւ այլաձեւ. զի որպէս բնութեամբ հաղորդ են նախնեացն, նոյնպէս եւ անուամբ պարտ է լինել եւ ասիլ:
[ԲԱՆ]
«Ստացական, բաղդատական, գերադրական, փաղաքշական, յարանուն, բայածական: <1> Եւ հայրանունական է` որ ի հաւրէ իսկ ձեւացեալ է»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ստացականն այն է, որ ըստ անուանն նմանապէս եւ ստացուածքն կոչին, որպէս յառաջն ասացաւ, թէ` Դաւթեան երիվարն, Պաւղոսական գիրն: Իսկ բաղդատելն «դէմ ի դէմ» ասէ, կամ հաւասարել, որպէս զԴաւիթ ընդ Սաւուղ կամ զՍմբատ ընդ Գրիգոր: Իսկ հայրանունական է` որ ի ճշմարիտ հաւրէն ունենայ զանունն:
[ԲԱՆ]
«Իսկ պիտակապէս` որ ի նախնեացն, հիբար` Համազասպեան եւ Մանուէլ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Պիտակապէս ասէ` որ ի նախնեացն անուանէ կոչեն, որպէս` Հեթում արքայի որդին Լեւոն կոչի ըստ նախնւոյն անուանն, եւ ո՚չ` ըստ հաւրն իւրոյ Հեթում: Եւ կամ որպէս զՀամազասպեանն, որ Համազասպայ որդւոյն Համաքսեան դնի, որ զառաջին վանգն, այսինքն` զՀամն ի հաւրն ի յանուանէն առնու, եւ կամ որպէս ի Մանուելեանցն, Մանան` հայրն, եւ -էլն` որդին:
[ԲԱՆ]
«Եւ գաղափարք են հայրանուանցն արականացն վեց, որգոն` մէնն, էլն, իթն, ի գէնն, էճն, ակն, որպիսի` Սամէն, Մանուէլ, Մամիթ, Բաբգէն, Մանէն, Արտակ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս վեցս է, որ զառաջին վանգն հաւրն տայ, եւ զվերջինն` որդւոյն դնէ, որպէս ի Սամայ հաւրէն որդւոյն Սամէն լինի, ի մենէն միայն է յատկութիւն որդւոյն ի հաւրէն Սամայ, եւ զայլսն նուիւ տես եւ մտածեա:
[ԲԱՆ]
«Եւ գորդէիցն գաղափար յատկական, որպէս` Մանայն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի ահա ի գորդէիցն, այսինքն` ի ծռալեզուացն, որ զՄանէճն Մանայճ ասաց:
[ԲԱՆ]
«Եւ իգականացն` չորք. նին, ոյշն, նուհին, ոցն, որգոն` Վարդենի, Մանանոյշ, Տրդատուհի, Վարդոց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յորժամ ի հաւրէն դստերաց անուանս կամենայ ոք իգացուցանել, նա զվերջին վանգն սոյն աւրինակաւս պարտ է առնուլ:
[ԲԱՆ]
«Եւ գիտասջիք, զի ընդ կանայս ոչ պճնէր Հոմերոս զհայրանուն տեսակսն, այլ` համբակագոյնքն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տեղեակ առնէ, թէ Հոմերոս հարցն անուամբն ոչ զարդարէր զէգ ազգն, վասն զի չառնէր արժանի, որ հարցն անուամբն անուանէր զդստերսն, այլ ի յետոյ նորահասակ իմաստունքն ասացին, թէ որպէ՚ս ամենայնիւ հաւասարորդ եւ կարեկից են ի պէտս աշխարհիս, նոյնպէս եւ այսու այլ պարտ է պատուակից լինել եւ հարցն անուամբն պճնիլ:
[ԲԱՆ]
<2> «Իսկ ստացական է` որ ընդ ստացչիւքն ստորանկեալ է` ներբակառեալ զստացողէն, որգոն` Դաւթեան երիվարն, արքունի պատմուճանն, Պաւղոսական գիրն: <3> Եւ բաղդատական է` որ հասարակութիւն ունի եզ առ մու նմանասեր, որգոն Դաւիթ արուորագոյն քան զՍաւուղ: Եւ կամ ի միոյ առ բազումս այլասերս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ աստ ցուցանէ, որ ստացուածքն անուամբն իմանին. եզ առ մու` ցուցանէ մեկ առ մէկ զնմանասերութիւնն, որպէս` Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն: Երբ ի մի ազգէ երկու մարդ համեմատես` նմանասերս` որ ի մի ազգէ սերեցան, այսինքն` աճեցին, եւ մինն քաջ լինի քան զմիւս այլն, որպէս` Դաւիթ քան զՍաւուղ: Եւ յորժամ զմի ոք ընդ բազումս համեմատես, որպէս` Դաւիթ քան զգեթացիսն, եւ կամ Լեւոն քան զպարսիկս:
[ԲԱՆ]
«Եւ բաղդատականացն են գաղափարք երկու. ի գոյն, հիբար` արագագոյն կամ յամրագոյն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յորժամ ասես թէ` Լեւոն քաջ է քան զՌուբէն, դու մասամբ եւ զՌուբէն գովեցիր քաջ գոլ, վասն զի ասացեր, թէ «քան զՌուբէն»: Եւ յորժամ զքանն ասացեր` նաեւ զՌուբէն գովեցեր քաջութեամբն: Իսկ յորժամ ասես, թէ Լեւոն քաջագոյն է քան զՌուբէն, նա զամենայն քաջութիւնն Լեւոնի տուեր եւ զՌուբէն ունայն թողեր:
[ԲԱՆ]
«Եւ ի գին, որգոն` սաստկագին, ուժգին»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ամրագոյնն` որձացն է, ամրագինն` իգացն:
[ԲԱՆ]
<4> «Գերադրական է «մակսաստութիւնն»` միոյ առ բազումս յարառոցեալ ըմբաղդատութեան. եւ գաղափարք են նորա երկու` եղն, որգոն` արագեղ, յամրեղ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Գերադրական ա՚յն է, որ ի վերայ խստութեանն այլ խստութիւն դնես, եւ ի զարմանալիսն յաւելուս, որ է մակսաստութիւն, եւ զմին առ բազումս յաւելուս: Իսկ գաղափարն երկու աւրինակ է, որ է յղատն, եւ ի յինն, յղատն է` զաւրեղ, իսկ ինին` սքանչելի:
[ԲԱՆ]
«Եւ ելին, որպէս` սքանչելի, զարմանալի: <5> Եւ փաղաքշական է` որ զնուազութիւն նախագաղափարին ընդ բաղդատականին յայտնէ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս աղջիկն անկատարութիւն է, նոյնպէս եւ այս նուազութիւն է անուանց: Բայց իմաստունքն եւ զայս ածեն ի բան` առ ի քաղցրացուցանելոյ զբառսն, որպէս` մայրիկ, քուրուկ, եղբայրուկ, հայրիկ, զի ողոքական եւ քաղցրագոյն բերէ զբառսն: Բայց անկատար ասի, որպէս` աղջիկ, զի աղջիկն անկատար ասի, նոյնպէս եւ այս բանս ցուցանի:
[ԲԱՆ]
«Որգոն` այրիկ, քարուկ, խոչկորակ: <6> Եւ յարանուն` որ յար ինչ քերթոցեալ է, որպիսի` Տիրիճան, խրախճան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս վերոյ գրեցաք, այրիկն` «մարդուկն», քարուկն` «քարն»: Քարն նախագաղափար է, եւ ուկն` նուազութիւն. քաղակ, այսինքն` «քաւշակ», խոչկորակ, այսինքն` «անմեռուկ». քերթոցեալ` «սրբեալ», «ողորկեալ», «քերեալ»: Տիրիճան, որպէս ի յառաքինութենէն` «առաքինի» եւ կամ տէր ծառայից` կարաւղ կամ բարձր եւ յաղթաւղ: Խրախճան` «խնդալ», «ուրախանալ», «բերկրիլ»:
[ԲԱՆ]
<7> «Բայածական է` որ ի բայէ ածանցեալ է»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այսինքն` ի բայէ ածեալ եւ եկեալ յառաջ եւ յայլ եւս ի տեսակ ածեալ, որպէս ի սիրելւոյն` սիրուն, զի սիրն բայ է, եւ ունն` յառաջ ածաւղ:
[ԲԱՆ]
«Հիբար` սիրուն, իմաստուն, մարթուն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այսոքիկ բայք են, որպէս իրք` որ ի լինելութենէն զեղեալն կացուցանէ, որպէս ի զաւրաւորէն` զաւրութիւնն:
[ԲԱՆ]
«Եւ ձեւք անուանց են երեք` պարզ, բարդ, յարաբարդ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Պարզն «մեկնակ» ասի, եւ բարդն` որպէս որ այլ իրք դնես ի վերայ: Պարզ` յորժամ երբ ասես «Լեւոն», եւ բարդ` որպէս որ ասես, թէ` «քաջ Լեւոն». եւ յարաբարդ` որ ի բարդն այլ եւս իրս կացուցանես, որպէս զերդ երբ ասես, թէ «քաջ առեւծ Լեւոն»:
[ԲԱՆ]
«Պարզն, որգոն` Մանան. եւ բարդն, որզան` քաջ Մանան. եւ յարաբարդն, հիբար` քաջ Մանուէլ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
- Էլն յարաբարդիւն առաւել է, քան զՄանանն:
[ԲԱՆ]
«Եւ բարդիցն զանազանութիւնք են չորք, քանզի ե՚ն ի նոցանէ, որ յերկուց աւարտեցելոց են, որպէս` Նոր-այր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս երկուքս կատարեալ բայք են, զի նորն բայ է կատարեալ, նոյնպէս եւ այրն:
[ԲԱՆ]
«Եւ ե՚ն, որ յերկուց պակասեցելոց են, որպէս` իմաստնա,պատում»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Երկուքն պակաս գան, որպէս թէ ասես իմաստնա` նա իրք չէ ի կացուցանել, նաեւ ո՚չ ումն չէ իրք. այլ յորժամ շարադրես ընդ իրեար, նա իմաստապատում լինի:
[ԲԱՆ]
«Եւ ե՚ն` որ ի պակասելոյ եւ յաւարտեցելոյ, որպիսի` սիրա,մարգ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս մէկ բանս իրք է յառաջ եկեալ, եւ միւս այլն չէ իրք, վասն զի սիրայն իրք չէ, բայց մարգն անուն է:
[ԲԱՆ]
«Եւ ե՚ն` որք ի լիոյ եւ ի պակասելոյ, որպէս` մարդ, իթ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նոյնպէս եւ այս մարդս լիանուն է, եւ իթն չէ իրք:
[ԲԱՆ]
«Թիւք` երեք. եզական, երկական, յոքնական, որգոն` Պետրոս, Պետրու, Պետրոսք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի յորժամ ասես Պետրոս` վասն միոյ ասացեր, իսկ Պետրոսք` յաղագս բազմաց: Իսկ Պետրուն զերկուորականն ցուցանէ, որպէս թէ առու եւ կամ այլ ինչ այսպիսի, վասն զի հելլենացիք, յոյնք եւ հռովմայեցիք յոյժ ընտրութիւն առնեն վասն միաւորին եւ երկուորականին: Իսկ մեր ազգս ոչ ունի այսպիսի քննութիւն` վասն փարթամութեան եւ արձակ լեզուիս մերոյ:
[ԲԱՆ]
«Եւ են ոմանք եզականք գծածք եւ ի վերայ բազմաց ասացեալք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Միաւորական անուն են գտեալ առաջինքն` դիմագրեալ եւ նշանակեալ ի գիրս սակս ուսումնասիրացն, թողեալ ի յիշատակ իւրեանց, որպէս եւ ասեն, թէ տոհմ կամ քաղաքն կամ գեհն կամ ազգն եւ այլ եւս, որ սոցին հետեւեալ` նմանին ի բանս:
[ԲԱՆ]
«Հիզան` տոհմ, պար, ամբոխ: Եւ յոքնականք ի վերայ եզականացն եւ երկականացն ասացեալք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վասն զի քէն, յորժամ ի յաւարտ բանին գայ` յոքնական եւ բազմաւորական ասի, նոյնպէս եւ ցօն եւ սէն, որպէս իրք` որ անունն մի լինի, եւ յոլով իրս ցուցանէ, որպէս` տոհմն, զի տոհմին անունն մի է, եւ թիւն` բազում. եւ կամ որպէս` պարն եւ կամ ամբոխն, եւ յոլով անունն զյոլովս պարունակէ:
[ԲԱՆ]
«Որզան` խոյարան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տեսանե՞ս, զի խոյարան միաւոր է, բայց յորժամ խոյարանք ասես` նա քէիւն բազմաւորական լինի:
[ԲԱՆ]
«Եւ երկականացս, որպիսի` երկու: Իսկ հոլովք անուանց են վեց. ուղղական, սեռական, տրական, առաքական, հայցական, հոշական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վասն երկականացն վերոյ ասացաւ. իսկ սեռականն որպէս ընդհանուր` կենդանին. եւ տրականն` որպէս Աստուածատուր կամ Տիրատուր. առաքականն` որպէս դեսպան կամ առաքեալ. հայցականն` որպէս խնդիրք կամ յոյզք. իսկ հոշականն հիացական ասի եւ կամ կոչած իրք եւ եկած:
[ԲԱՆ]
«Եւ ասի ուղղականն անուանական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ուղղական ասէ, զի անուամբ ուղղի ամենայն: Եւ անու[ա]նականն պարզ է, որպէս որ ասես` Սմբատ, Գրիգոր:
[ԲԱՆ]
«Եւ պարգեւք` սեռական, ստացական եւ հայրենի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս տարսոնացի, սելեւկացի եւ կամ կեսարացի, եւ կամ որպէս ի հայրական սեռէ, որպէս` Պահլաւունի, Բագրատունի եւ կամ այլ այնպիսիք:
[ԲԱՆ]
«Եւ տրականն` պատուիրական, եւ առաքականն` ցուցական, եւ հայցականն` խնդրական, եւ կամ ըստ հելլէն լեզուին` ստացական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տրականն ըստ յունացն «թղթական» ասի, որպէս զերդ ասես «թղթաւոր» եւ կամ «թղթաբեր». եւ ըստ մեզ` տրականն «պատուիրական» ասի, իբր թէ տուեալ լինի ումեք իշխանութիւն եւ առաքեալ ի գաւառ եւ յաշխարհ հրամանաւ թագաւորի կամ հայրապետի, եւ ըստ այնմ իրացն եւ զանունն կոչեն` ասելով նուիրակ կամ պատուիրաւղ: Իսկ հայցականն, որ ասի խնդրական, որպէս` Աննա, որ զորդւոյն անունն Սամուէլ կոչեաց, որ թարգմանի «խնդիրք», զի հայցեաց յաստուածոյ եւ էառ: Եւ որ ասէ ըստ հելլենացւոց լեզուին փաստական, որ է «պատճառական», իբր թէ կոչես զոք ի բարի կամ ի չար, զի բարին եւ չարն պատճառ է կոչեցելոյն. զի թէ ասես, թէ միայն` ե՚կ, այդ անփաստ է. եւ թէ ասես` ե՚կ ի չար եւ կամ ի բարի, ապա զփաստն ասացեր` յայտնելով զպատճառն, թէ յինչ կոչեցեր` ի յո՞րս, ի հո՞ւնձ եւ կամ թէ` ե՚կ ի պահ:
[ԲԱՆ]
«Եւ հոշականն` առասական: Ենթանկաւ անուամբ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հոշականն «կոչական» ասի. եւ զի՞ ասէ զհոշականն «առասական», որ է հասարակ անուն, որպէս յորժամ ասես` «Մա՚րդ կոչեա առ իս եւ կամ կին», որ է հասարակ անուն, երբ չասես, թէ` կոչեա՚ զԼեւոն կամ զՍարգիս, զՇուշան եւ կամ զԹամար. եւ իսկական անուամբն, որպէս որ ասէ «ենթանկաւ անուամբն», այսինքն` առընթեր` մերձակայ անուամբն. զի մարդն մերձաւոր անուն է, քան զՎարդանն եւ զՍմբատն, որ է յատուկն:
[ԲԱՆ]
«Եւ ա՚սք, որք եւ սոքա տեսակք կոչին. իսկ, առասական, մակդիր, առինչունակ, համանուն, փաղանուն, բերանուն, երկանուն, մականուն, ազգական, հարցական, անորիշ, վերþ բերական, որ եւ նմանական, ցուցական եւ դերհատուցական կոչի, բագձաձական, մակբաշխ, պարունակ, քերթեալ, սեռական, յատուկ, դասական, թուական, բացարձակ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Իսկ այս անուանցս տեսակք թուով քսան եւ երեք են. ոչ որպէս ի սեռէ հատեալ տեսակք կոչեաց, այլ որպէս նշանակք անուանց` որ ի յամենայն իրաց վերայ ասուին, զոր եւ ինքն ֆիլիսոֆայն մեկնէ որպէս զկերպարան:
[ԲԱՆ]
<1> «Իսկ է` որ զինքեան գոյացութիւն ցուցանէ, որպիսի` Մարկոս: <2> Առասական է` որ զհասարակաց զէութիւնն ցուցանէ, որգոն` մարդ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Սակս իսկիդ եւ առասականիդ վէճ եղեւ, վասն զի Պղատոն զառասականն յառաջ ասաց, քան զիսկն ժամանակաւ` որպէս ընդհանուր եւ նախագաղափար: Եւ Արիստոտէլէս զիսկն յառաջ ասաց` զՄարկոսն կամ զՍմբատն, զի զո՚ր տեսանես` ա՚յն է հաստատն. զքո մերձակայն` քան զանցած մարդկութիւնն, զլուեալն եւ զչտեսեալն. զի զարեգակն չկարէ ոք ուրանալ զոր տեսանէ, բայց զչտեսած իրն բազումք ուրանան: Եւ իսկն ի ստոյգն, յատուկն, մէկն, եւ առասական է ընդհանուրն, հասարակն եւ ազգն:
[ԲԱՆ]
<3> «Մակադրական է` որ ի վերայ իսկիցն եւ կամ առասականացն եդեալ է. եւ յայտ է գով կամ պարսաւ: Եւ ձաւնձի եռակին` ոգւոյն, մարմնոյն եւ արտաքնոցն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
«Մակդիր» ասաց ի թուելն, եւ ի մեկնելս` «մակադրական», զի մէկ են. մարդիրն «վերադիր» ասի, եւ մակադրականն` «վերադրական», որպէս ինքն մեկնէ, թէ որ ի վերայ իսկիցն եւ առասականացն դնի, եւ յայտնի ասէ` գով կամ պարսաւ: Զի երեք իրաւք գովի մարդ եւ պարսաւի. <ա> հոգւոյն բարւովն, որ ասի` «խոհեմ» կամ «ողջախոհ». կամ հոգւոյն չարութեամբն պարսաւի` «անզգամ» կամ «վաւաշոտ»: <բ> Իսկ մարմնական բարեաւքն` «արագ» կամ «գեղեցիկ», եւ պարսաւի` «հեղգ» կամ «զազրելի»: <գ> Այլեւ արտաքին բարութեամբն գովի` «հարուստ», «փարթամ», եւ պարսաւի` «աղքատ» կամ «տնանկ»: Բայց մեծ է հոգւոյն քան զմարմնոյն, եւ մարմնոյն` քան զարտաքնոցն, որպէս ասի` ձաւնձի եռակի, այսինքն` բաժանումն հոգւոյ, մարմնոյ, արտաքնոցն:
[ԲԱՆ]
«Հոգւոյն` իբր թէ «ողջախոհ», «բխջախոհ», եւ մարմնոյն` «արագեղ», «յամրեղ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ արտաքնոցն` «փարթամ», «աղքատ», որպէս յստակագոյն վերագոյնդ ասացաւ:
[ԲԱՆ]
<4> «Առինչունակ` իբր թէ հայր, ուստր, սիրելի, աջողակ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Առինչունակն այն է, որ զմինն յիշելով անուամբ լծակցի եւ յիշուի միւս եւս այլ` որպէս աւրինակդ է, զի հայր ասելն ցուցանէ, որ որդի ունի. եւ թէ զորդին յիշես` հայրն զհետ գայ. եւ երբ սիրելի ասես` յատնեցեր զատելին. եւ երբ աջ ասես` նաեւ զձախն յայտնեցեր:
[ԲԱՆ]
<5> «Իբրառինչունակ է, <այսինքն> իբր թէ գիշեր` յաւր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Իբրառինչունակդ նման է առընչին, եւ չէ՚ նոյնպէս. զի առինչքն բառնան զմիմեանս, որպէս հայրն` զորդին, եւ որդին` զհայրն, որ զմիմեանս բերեն, եւ իբրառինչունակն` ոչ. զի թէ ասես գիշեր մի` չբերէ զաւրն, բայց իբր է` «նման» է, զի գիշերն աւուրն է, այլ աւրն` չէ գիշերոյն: Եւ կամ թէ ասես` «Գրիգորն զերդ Սմբատն է», նա «զերդն» որոշեաց, որ չէ Սմբատն, այլ նման է Սմբատին:
[ԲԱՆ]
<6> «Եւ հոմանուն է` որ ի վերայ բազմաց հոմանունակի եդեալ է. ի վերայ իսկիցն, որպէս` Յովհաննէս Զաքարեան, եւ Յովհաննէս Զեբեթեան: Եւ ի վերայ առասականացն` որպէս մուկն ծովային եւ մուկն երկրային»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հոմն` «մէկ» ասի, եւ այն է հոմանունն, որ երկուք լինին. հասակաւ` այլեւայլ, եւ անուամբ` մի, որպէս աւրինակդ է. ի Յովհաննէս երկոքին ի յայլեւայլ հաւրէ եւ յազգէ. Յովհաննէս Զաքարեայ որդին Ղեւտացին, եւ Յովհաննէս Զեբեթեայ որդին զԱբուղովնացին. եւ բազումք են սոցայց անուանակիցք: Է եւ այլ տեսակք հոմանուանց, որ անուամբ մի են, եւ բնութեամբ` այլեւայլք, որպէս կենդանի մարդն եւ ի քարն նկարեալ դեղով, եւ կամ յայլ ինչ: Եւ առասական է, որոյ գոյութիւնն եւ բնակութիւնն որիշ են, եւ անուամբ` մի, որպէս` մկունքդ ջրային եւ երկրային, եւ կամ շունքդ ջրային եւ ցամաքային, այլեւ շունք երկնայինք:
[ԲԱՆ]
<7> «Եւ փաղանուն է` որ ի զանազան անունս զնոյնս ցուցանէ, որգոն` խադ, դալապր, մարտոց, վաղակաւոր, սուսեր, նրան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ճարտասանի գործ է այս եւ զաւրութիւն, որ զմէկ իրքն բազում անուամբ ցուցանէ եւ հարուստ, զոր քերթաւղքն «բազմանուն» ասացին, եւ այլ իմաստասէրքն` «փաղանուն»: Եւ զհոմանունքդ ըստ երկուց իրաց ասացին ըստ պատահման` յորժամ պատահէ, որ նկարեն թռչնոյ կերպ եւ անուն ի փայտի. կամ մտածութեամբ` յորժամ յուսով սրբոց անուն դնէ իւր որդւոյն եւ կամ պատուեն զոք եւ արեգակն անուանեն կամ Լեւոն կամ այլ ինչ: Եւ փաղանուն դարձեալ` որպէս կենդանին զբազում բնութեանց անուանս փաղեաց, այսինքն` ժողովեաց եւ արար մի:
[ԲԱՆ]
«Բերանուն է, որ յիմեքէ պատահմանէ եդեալ է, հիբար` վանեալ, մեծասուգ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որ ի յիրացն բերմանէ կոչի, յաղթութենէ` յաղթաւղ, եւ երբ յաղթեալ լինին` վանեալ կոչին, եւ իբր ի գաղութ ծնեալ տղայն գաղթայր կոչի:
[ԲԱՆ]
<9> «Երկանուն է անուանք երկու ի վերայ միոյ իսկի դասեալ, որգոն` Եղիազարոս, որ եւ` Աւարեան. այլ սակայն ոչ անդրադարձի բանս, քանզի ոչ եթէ ո՚ր Եղիազարոս` նո՚յն եւ Աւարեան կոչի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Երկանուն ասէ զայն, որ մէկ մարդ երկու անուն ունենայ, որպէս` Պետրոս եւ Կեփաս, կամ Սմբատ եւ Սպարապետ, որպէս որ ասէ, թէ` ո՚չ որ Եղիազարոս` նաեւ Աւարեան կարէ կոչիլ, զի այս Եղիազարոս Յուդայ Մակաբեանց եղբայր էր, որ ի յաւարառութեան ժամանակին ծնաւ, վասն որոյ եւ Աւարեան կոչեցաւ:
[ԲԱՆ]
<10> «Մականուն է` որ եւ երկանուն կոչի, որ հանդերձ այլով իսկիւ ի վերայ միոյ ասացեալ է, որգոն` Բաներեգէս Յովհաննէս եւ Ձայն գոչման Յովհաննէս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այնու բաժանին երկանունն եւ մականունն, զի մականունն առաւելումն է, եւ երկանունն հարկաւոր պիտոյանայ եւ յետոյ դնուի: Իսկ զմականունն թէ՚պէտ յետոյ դիր, թէ՚պէտ յառաջ` որպէս զսպարապետականն ասես, թէպէտ որ թուի մականունն գոլ, բայց զանազանութիւն ունի. զի երբեմն զառաքինութեան անունն դնէ յառաջ եւ երբեմն զբուն անունն, որպէս եւ աստ ասէ` Բաներեգէս Յովհաննէս եւ Յովհանէս Բաներեգէս. զի Բաներեգէսն «Ձայն գոչման» ասի եւ «Որդի որոտման», որ իբրեւ զձայն որոտման գոչեաց զաւետարանն, վասն որոյ եւ ի վերայ իսկ անուանն զայս անունն ընկալաւ հաւաստի:
[ԲԱՆ]
<11> «Ազգական է` որ ազգի է յայտական, որպէս` գոդերձական, տուհ, վրացի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ազգական ասէ, որ միով անուամբ զբովանդակ ազգն յայտնէ, որպէս աւրինակդ որ յիշէ` գոդերձական եւ տուհ, վրացի եւ հայ կամ հոռոմ:
[ԲԱՆ]
<12> «Հարցական է` որ հարցանելով կոչի, ըստ հարցմանն ասացեալ` ո՞, ո՞րք, ո՞րքան, ո՞րչակ, ո՞րչան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հարցական ասէ, որ ինքն տարակոյս ունի եւ յայլմէ կամի ուսանել: Նախ` միաւոր ասէ, թէ` ո՞,- զտեսակն հարցանէ, եւ ո՞րք-որք ի տեսակէն հարցանէ, եւ ո՞րքան` զթիւն հարցանէ, եւ ո՞րչակ` զքանակն հարցանէ. եւ ո՞րչան` զնշանն հարցանէ: Իսկ որ ի տեսակէն են` նաեւ զանուանսն հարցանէ:
[ԲԱՆ]
<13> «Անորիշ է` որ հարցականին հակառակ ասի, որգոն` ո՚ր ոք, ո՚րպիսի ոք, ո՚րքան, ո՚րչափ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Անորիշ ասէ զանյայտն, որ ձայնէ, եւ զանունն չասէ եւ զովն, այլ խրոխտալով ասէ եւ սպառնալով. ո՚ր ոք են, ո՚րպիսի ոք են, ո՚րքան կարեն: Վասն որոյ ասաց, թէ «հարցականին հակառակ» է, զի որ հարցանէ` հանդարտ հարցանէ, զի ուսանել կամի: Իսկ աստ բարկացեալ անարգէ, որպէս որ ասեմք` ո՚վ են Հոռոմնին եւ ո՚վ են վրացիքն, ո՚րքան է նոցա կարողութիւնն եւ զաւրութիւնն:
[ԲԱՆ]
<14> «Վերբերական է` որ եւ «նմանական» եւ «ցուցական» եւ «դերհատուցական» կոչի` նմանութիւն իմն ցուցանելով, որգոն` այսանակ, այսպիսի, այսչափ, այսքան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վերբերական ասի այն, որ հաստատ զիրքն չգիտէ, բայց իմաստուն է եւ յիւր իմաստիցն ի վեր բերէ զո՚ր ինչ իմանայ, եւ նմանական բանիւ ցուցանէ զեղած բանն կամ զլինելոցն, փոխանակ աչաց տեսութեան` մտաւք վճարէ զխաւսսն, զի դերհատուցականն «փոխհատուցական» կոչի, վճար հաւանականին` այսանակ, այս աւրինակ, այսքանակ, այս կերպիւ, այսչափ լինի լիեալ իրքն, այսքան մարդ լինի:
[ԲԱՆ]
<15> «Բագձաձական է` որ եզական թուով բազում ինչ ցուցանէ, որգոն` տոհմ, պար, հոյլ, ջոկ, գեհ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Բագձաձական ասի «բակառական», որպէս որ բակն յոլով կենդանիս ժողովէ, նոյնպէս բագձաձական անունն, որ է հաւաքողական, որպէս աւրինակդ` ջոկ, խաշն եւ ոչխար:
[ԲԱՆ]
<16> «Մակբաշխ է` որ յերկուց եւ կամ յաւելեաց ի մին ունիցի զվերաբերութիւնն, որգոն` երկաքանչիւր, իւրաքանչիւր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Մակբաշխն «կրկնաբաշխ» ասի, կամ «վերաբաշխ». իրք հրամայես բաշխել եւ թէ երկու մարդոյ կամիս տալ, ասես ճորտոյն` տո՚ւր երկաքանչիւրոցն: Եւ թէ ա՚յլ աւելի քան զերկուսն, ասես` տո՚ւր իւրաքանչիւրոցն. առաջին եւ վերջին վանգն ի մի վերաբերին, զի յառաջսն ունի զբաժանիլն:
[ԲԱՆ]
<17> «Պարզունակ է` որ երեւեցուցանէ ինչ յինքեան պարփակեալ, որգոն` որթոց, կուսաստան, մարդաստան, ընկուզուտ, կթոց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս յայտնի է պարունակ անունս, զի որթոցն` «այգին» է, որ զորթսն պարունակէ, եւ կուսաստանն` հաւատաւորացն զկուսանսն, եւ կթոցն` զխաղողն, եւ այլ պարունականք:
[ԲԱՆ]
<18> «Քերթեալ է` որ ըստ հնչմանն յատկութեան նմանակի ասացեալ է, որգոն` խա~զմ, վրդո~վ, յո~յզ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Որպէս ի քաղցր իրացն քաղցրութիւն ասի, եւ ի դառնէն` դառնութիւն, նոյնպէս եւ Հոմերոս դիպեալ ի պատերազմի` քերթեաց նման պատահմանն, զի լսեաց Հոմերոս խառն ձայն ի պատերազմին եւ հնարեցաւ քերթութիւնս, եւ զպատերազմին անունն եդ վրդո~վ` նման պատահմանն ըստ հնչելոյն եւ յուզմանն եւ թնդմանն եւ պղտորմանն եւ պատերազմականացն խառնակմամբն զարհաւիրսն:
[ԲԱՆ]
<19> «Սեռական է` որ կարէ ի բազում տեսակս կոտորիլ, որգոն` կենդանի, տունկ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վասն զի կենդանին սեռ է, որ յոլով տեսակս ունի յինքեան` զչորքոտանիս եւ զերկոտանիս, զբանաւորս եւ զանբանս: Նաեւ տունկն բազում ազգս ծառոց պարունակէ` ընկուզի, խնձորի, նռնենի, ձիթենի եւ զայլսն:
[ԲԱՆ]
<20> «Յատկական է` որ ի սեռէն է զատեալ, որգոն` եգն, ձի, իւղենի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յատկական զանհատսն ասէ, իսկ անհատն երեք ազգ է. մինն ըստ կարծրութեան նիւթոյն եւ պնդութեան` որպէս ադամանդն, եւ միւսն ըստ մանրութեան` որպէս զփոշին ի շողն. եւ միւսն ըստ անխառնութեանն` որպէս ձիոյն ի յառաջոյն տեսակ: Նաեւ այլ յատուկ է` մի ձի, մի եզն, մի ձիթենի եւ մի մարդ:
[ԲԱՆ]
<21> «Դասական է` որ զդասն յայտնէ, որգոն` առաջին, երկիր, երիր: <22> Թուական է` որ զթիւն նշանակէ, որգոն` մի, երկու, երեք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զանազան են դասն եւ թիւն ի միմեանց, զի դասն է կարգաւորութիւն աստիճանաց, որպէս` թագաւոր եւ իշխան եւ ձիաւոր, որ առաջինն վերջին չէ, եւ ոչ վերջինն` առաջին պատուով: Բայց թիւն մի պատիւ է, թէպէտ ի ներքուստ ի վեր սկսանի, թէպէտ ի վերուստ ի վայր` անհակառակ են միմեանց ի յարուեստս յայս:
[ԲԱՆ]
<23> «Բացարձակ է` որ առանձինն իմանի, որգոն` աստուած, բան»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Աստուած անունն բացարձակ է, զի ոչ տեսանի գոյութիւնն եւ ոչ ըմբռնի արարչական զաւրութիւնն, բայց միայն ի հեռուստ հաւատով ճանաչի, զի ի բացեայ է եւ արձակ, զի գիտութեամբ ոչ կապի: Նոյնպէս եւ բանն բացարձակ է, որպէս զպտուղս հոգւոյն` սէր, խնդութիւն, խաղաղութիւն, որ ի բաց արձակի ի շրթանց ի լսելիս, եւ ի յայս ազգ բանս այլ գիր չկապի, զի յանձնէ բաւական է: Դարձեալ բացարձակ ասի` հրեշտակ, հոգի, շունչ, իմացումն, զի անմարմինք են: Եւ բանն յորժամ գրի` ի մարմին կապի, եւ երբ առանց գրոյ ասի` բացարձակ է եւ անմարմին:
[ԲԱՆ]
«Եւ անուանն հաստա[տա]դրութիւնք են երկու. ներգործութիւն եւ կիր: Եւ ներգործութիւն է` իբր դատաւոր, ընտրաւղ: Եւ կիր` իբր թէ դատեալ, դատեցեալ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի յերկարեաց ի մասունս ճառիս եւ յիշատակէ աստ զանունն, զի ծանուսցէ, թէ անուանն են ասացեալ ամենայն մասունքս: Եւ երկու եղանակաւ, ասէ, զամենայն անուանակոչութիւնս հաստատուն եդեալ, զոր հաստա[տա]դրութիւն ասէ: Եւ են ամենեքեան կա՚մ ներգործական եւ կա՚մ կրական, որպէս ինքս ասէ զաւրինակն` դատաւոր, ընտրաւղ կամ տէր եւ իշխան, սպարապետ, հազարապետ եւ կամ արարիչ եւ ստեղծիչ եւ այլք: Իսկ կիր է` դատեալ, հարեալ, գանեալ, եւ կամ տէրունի կամ իշխանի սպահ` որ է զաւրք կամ հազարապետն ներգործական անուն է, եւ հազարն` կրական, զի զո՚ր նայն հրամայէ` նոքա կատարեն: Եւ ամենայն` որ ընդ այլոց ձեռամբ է եւ ընդ հրամանաւ` զո՚ր ինչ որ մեծամեծքն գործեն` ներգործական է, եւ զո՚ր հնազանդեալքն առնեն` կրական կոչի. նոյն եւ այլն ամենայն:
ՅԱՂԱԳՍ ԲԱՅԻ
[ԲԱՆ]
«Բայ է բառ անհոլով, ընդունական ամանակաց, դիմաց եւ թուոց, որ ներգործութիւն եւ կիր յարկացուսցէ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նախ` զանունն ասաց, եւ ապա` զբայն, զի անունն էութիւն է, իսկ բայ` պատահումն: Եւ յառաջ է էութիւնն, քան զպատահումն: Եւ չասէ, թէ բայ մասն է բանի, զի անդ ի վերն ասաց, թէ բանի մասունք են ութ` անուն, բայ …. Եւ բայն «ասութիւն» ասի: Եւ զի՞ ասէ, թէ բայ է բառն: Բառն յերկու եւ յերեք վանգից գոյանայ. զաւ-րու-թիւն բառ է. բայց ասէ, թէ անհոլով <է>, այսինքն` անտապալ, անշուրջ: Զի զաւրու բայ է, եւ թէ զթիւնն դնես` հոլովի եւ բառ լինի: Եւ դարձեալ անհոլով ասաց, զի զատուսցէ յանուանէն, վասն զի անունն հոլովական է` Դաւ-իթ անուն է. դաւն բայ է` ընդունակ ամանակաց, դիմաց եւ թուոց: Երբ ասես, թէ գրեցի` զանցեալ ամանակն նշանակեաց եւ ընդունեցաւ, եւ զքո դէմդ եւ թիւ` մի, զի դու միայն գրեցիր: Եւ թէ ասես, թէ գրենք` ժամանակ զապառնւոյն ընդունեցաւ բանն, եւ դէմք` զքոյդ եւ զայլոց, թուով` բազումք, զի ասացեր գրենք: Եւ թէ եմք ասես` գրեմք, զներկայն ժամանակ նշանակեցեր: Եւ որ ասէ` «ներգործութիւն եւ կիր յարկացուսցէ»,- ներգործութիւն` տանջեմ, կիր` տանջիմ. «յարկացուսցէ», այսինքն` միշտ, հանապազ եւ զամէն` կամ գործ եւ կամ կիր յարկացուսցէ` «կեց[ու]ց[ա]նէ»:
[ԲԱՆ]
«Եւ յարեւանայ բայի ութ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յարեւանալն «զհետ երթալն» ասէ, այսինքն` թէ հետեւի ութ մասն:
[ԲԱՆ]
«Խոնարհմունք, տրամադրութիւնք, տեսակք, ձեւք, թիւք, դէմք, ամանակք, լծորդք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Փիլիսոփայս մեծացուցեալ բարգաւաճ առնէ զբայս. եւ որպէս եդ բանին ութ մասն, նոյնպէս եւ բայիս դնէ, զոր ինքն ի կարգի պարզէ` ասելով զառաջին մասն զխոնարհմունսն:
[ԲԱՆ]
«Խոնարհմունք են հինգ` սահմանական, աներեւոյթ, հրամանեան, ըղձական, ստորադասական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի հինգ դէմս խոնարհի բայն. ի սահմանականն` յորժամ ասես կոփեմ, զի կատարումն դրեր: Եւ թէ ասես կոփել` աներեւոյթ է, զի թէ ո՞վ կոփէ եւ կամ ե՞րբ` չյայտնեցաւ: Իսկ հրամանեան` յորժամ հրամայես` կոփեա՚: Իսկ ըղձականն` կոփիցեմ, որ ցանկալով ասես` ա~ւհ թէ կոփիցեմ: Իսկ ստորադասականն, նախ կոփիցեմ կամ առնեմ ասես եւ կամ գործեմ:
[ԲԱՆ]
«Տրամադրութիւնք են երեք. ներգործութիւն, կիր, միջին: Ներգործութիւն` գանեմ, իսկ կիր` գանիմ. եւ միջին է` որ երբեմն ներգործութիւն, երբեմն կիր յարկացուսցէ, որգոն` մեռանիմ, տանջիմ, խոնարհիմ, սփածայ, մոռացայ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տրամադրութիւնն «փոխադրութիւն» ասի, որ փոխես. եւ երբեմն մեռանիմ ասես` որ կիր է, եւ երբեմն տանջեմ` որ ներգործութիւն է, որպէս խոնարհիմն եւ սփածայ եւ մոռացայ` կիր է. եւ թէ խոնարհես զայլս եւ զգեցուցանես կամ մոռացնես` քո գործ է, եւ նոցա` կիրք:
[ԲԱՆ]
«Տեսակք` երկու,- նախագաղափար եւ ածանցական: Եւ նախագաղափարն, որգոն` ոռոգեմ, եւ ածանցականն, որպէս` ոռոգանեմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տեսակք, այսինքն` կերպ[ք], երկու լինին. ա) նախագաղափար` նախաւրինակ, երբ դու ոռոգես, եւ բ) ածանցականն` երբ ի քէն ի յայլս անցանէ հրամանն, եւ միջնորդիւ` ոռոգանեմ ասի կամ կտրատեմ:
[ԲԱՆ]
«Եւ ձեւք են երեք` պարզ, բարդ, յարաբարդ: Եւ պարզն, որգոն` գիտեմ: Եւ բարդն, որկէն` ըստգիտեմ: Եւ յարաբարդն, որզան վարդապետեմ կամ սահմանաբանեմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Երեք ասաց զձեւս բայի, որպէս յանուանն. պարզ` նախագաղափարն, մեկնակն, որպէս` գիտեմ, բարդ` ըստգիտեմ, քաջ գիտեմ ըստ բնութեանն: Յարաբարդ` աստուածաբանեմ. զի զՍա[հ]ակն մեր աստուածաբան ասէին յառաջ, ի պարզն յաւելեալ բարդ եւ նման նմա եւ յար եւ այլ յաւելեալ յարաբարդէ:
[ԲԱՆ]
«Թիւք երեք. եզական, երկական, յոքնական: Եզականն, որգոն` գանեմ: Երկականն, որպիսի` գանոմ Եւ յոքնականն, որզան` գանեմք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յայտնի է, զի յոլով անգամ ասացած է, որ երկուորականն կարկատ է եւ բռնադատութիւն է յիմաստնոց, զի չկայ ըստ մերում լեզուիս: Իսկ գանեմն եւ կոփեմն շինած է վասն հասկացնելոյ. դու զինչ քեզ պիտի, զայն ասա` գրել, գործել, բրել, ընթեռնուլ:
[ԲԱՆ]
«Դէմք` երեք. նախ` յո՚րմէ բանն. երկիր` առ ո՚վ բանն. երիր` յաղագս ո՚յր բանն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Դէմք, այսինքն` մարդ, որ պատճառ լինի բանին` երեք են. նախ` յո՚րմէ բանն,- այն ասաւղն է. եւ առ ո՚վ բանն` լսաւղն է, որ ի մաւտ լինի. եւ յաղագս ո՚յր բանն` պատճառն է բանին, որ հեռաւոր լինի.- թէ ի հրապարակս ոմն գովէ զոք կամ պարսաւէ, եւ այլքն միտ դնեն, եւ յաղագս որոյ խաւսին` չլինի մաւտ:
[ԲԱՆ]
«Ամանակք երեք. անցեալ, ներկայ, ապառնի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այսքան են հաւաստի ժամանակն, զոր բայն ցուցանէ. գնացի` անցեալն, գնամ` ներկայս, որ ի ներս կամք, գնալոց եմ` ապառնին, որ ապա առնի եւ դեռ չէ: Բայց ոմանք երիցագոյն զանցեալն ասեն վասն նախ եղելոյն. եւ կէսք` զներկայս, զի ընդ երկուսն ի յառաջէ անցեալ որպէս աւագ, զոր եդ արուեստաւորս նախ զներկայս: Հարցաւ յիմաստնոց, թէ ժամանակ ի գոյի՞ց է, թէ յոչ գոյից: Որք ի գոյից ասացին` ա՚յս պատճառաւս, թէ լուսաւորացդ շարժմունք եւ բնաւ լինելութիւնք եւ աճմունք աշխարհական իրաց եւ ամենայն ինչ ի ժամանակի կատարի: Իսկ Արիստոտէլէս յոչ գոյից ասաց, որպէս զյուշկապարկացն եւ զեղջիւրաքաղուն համբաւ` անուամբ միայն ասացեալ, եւ ոչ` ճշմարտութեամբ, զի անցեալն իբրեւ էանց` ապականեցաւ, իսկ ներկայս աներեւութաբար անցանէ` որպէս ջուր ի խողովակէ իջանէ յաւազին տեղի եւ անյայտ լինի, այսպէս մեք ի զբաւսանս կամ ի քուն կալով ամանակ ծախի անզգայաբար: Եւ ապառնին ոչ եւս է, այլ յուսով միայն իմանի:
[ԲԱՆ]
«Եւ ի սոցանէ անցեալն ունի զանազանակս չորս` յարաձգական, յարակայ, գերակատար, անորիշ, որոց բաղազանութիւնք են երեք. ներկային ընդ յարաձգին, յարակային ընդ գերակատարին, անորիշին ընդ ապառնւոյն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յարաձգական է` որ մասն ինչ անցեալ է, եւ մասն ինչ` դեռ է, որպէս ասես` դեռ առնէի զայս իրքս: Եւ յարակայ է` որ յերէկ եւ կամ մէկ այլ աւր եւ կամ երեք աւուրբ յառաջ գործեցաք ինչ, եւ յարակայ` ամանակն չէ հեռացեալ, շատ աւր չէ անցեալ: Եւ գերակատար է` որ գեր ի վերոյ քան զքսան կամ զերեսուն ամ կատարեցաք գործ ինչ: Եւ անորիշ է` որ լոկ ասես, թէ կատարեցաք զայս իրքս, ու չցուցանես ժամանակ, թէ ի քանի՞ աւրն կատարեցաւ, որ հասարակ զամէն ժամանակն առնու եւ ոչ որոշէ զմի ոք ի ժամանակաց. այս է զանազանակն չորս, այսինքն` որոշմունք: Իսկ բաղազանութիւնք են, ասէ երեք` ազգակցութիւնք կամ միաբանութիւնք կամ միաւորութիւնք. <ա> ներկային ընդ յարաձգին` մասն մի արարաւ եւ մասն մի կու առնենք դեռ: <բ> Յարակային ընդ գերակատարին` որպէս հուպ է յարակայն, որ երկու աւուրբք եւ կամ մի շաբաթով յառաջ եղած է, յարաձգականն` որ դեռ յառնում ենք: Նմանապէս եւ <գ> անորիշն ընդ ապառնւոյն միաբանութիւն ունի, որպէս յորժամ ասես` «Ընդ մեզ է տէր», նա զամէնն էառ` զերեք ամանակն պարունակելով:
ՅԱՂԱԳՍ ԼԾՈՐԴՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Լծորդութիւն է կարգաւոր խոնարհութիւնք բայից»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Լծորդութիւնս խառնուած է բայի. յորժամ կարգաւ խոնարհեցուցանես զլծորդ գրեարն, կարի աւգնէ քեզ` ի ստուգաբանութիւն զբայսն խառնելով: Եւ լծորդք ասին, զոր աւրինակ` յորժամ որ ելանէ մէկ եզն ի լծէն, նա մէկ մի այլ դնեն ի լուծն, որ բառնալ կարէ: Այսպէս, յորժամ պէն չկարէ հերկել զբանն եւ զսերմն պտղոյ մեկնութեանն յայտ բերել` դնես զբենն կամ զկենն, նո՚յն եւ զայլ ամենայն լծորդսն:
[ԲԱՆ]
«Եւ են լծորդութիւնք շեշտոլոր բայից ութ, որոց առաջինն արտաբերիցի բենիւ, պէիւ, մենիւ, փիւրիւ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Շեշտն սուրն է եւ մի է յառոգանութեանցն, յորժամ սոսկ ասես «Զբանն բերեմ»` չդրեր ոլորակ. իսկ յորժամ ասես` «Զայս իրքս բերեմ»` ոլորեցեր շեշտիւ զբայն եւ ի յայտ ածեր լսողին:
[ԲԱՆ]
«Եւ բենիւ, որգոն` ջամբեմ. մենիմ` ծամեմ, պէիւ` ընպեմ, փիւրիւ` չափեմ: Երկիրն` գիմիւ, կենիւ, քէիւ, խէիւ, որպիսի` կարգեմ, փակեմ, կնքեմ, ախեմ: Երկիրն` դայիւ, տիւնիւ, թօիւ. որպիսի` ազդեմ, աւարտեմ, յաղթեմ: Եւ քառորդն` զայիւ, սէիւ, ցոյիւ, ձայիւ, որզան` կորզեմ, ասեմ, հայցեմ, փորձեմ: Եւ զհինգերորդն` ժէիւ, շայիւ, չայիւ, որպիսի` շարժեմ, մաշեմ, կոչեմ: Եւ վեցերորդն` լիւնիւ, ղատիւ, նուիւ, որպիսի` ծալեմ, մաղեմ, մանեմ: Եւթներորդն` ծայիւ, ճէիւ, ջէիւ, որգոն` կարծեմ, կարճեմ, տանջեմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Առանց ծուլութեան յիշեցուցանէ զամենայն լծորդքդ ի յանուանէ, զի յոլով շահս տացէ ուսումնասիրացն, զի ոչ միայն ի ստուգաբանութիւն եւ ի մեկնութիւն անուանց պիտանացու է, այլեւ ի տաղաչափութիւնս, զի որ սահմանական չափով տաղ կամի շինել` կարի գեղեցիկ է լծորդաւք շինել զբանն տաղին, որպէս այս` զ, ս, ց. զարմանագեղ հասակ. սրտապինդ Սմբատ, ցանկապատեալ շնորհիւ. եւ զայլդ նո՚յնպէս արա` որպէս տեսերդ:
[ԲԱՆ]
«Եւ ութերորդն երկուորեակ յատուկքն րէիւ, ռայիւ. որպիսի` բերեմ, վառեմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զրէ եւ զռա երկուորեակ ասէ, զի ռայն յերկուց րէից գոյանայ, որպէս` տարր եւ տառ: Եւ յատուկ` զի սոցայց միայն է երկուորեակս եւ սոքաւք իմանաս զերկուորեակսն»:
[ԲԱՆ]
«Եւ իններորդն` հոյիւ, որգոն` պահեմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հատոյց եւ ծախեաց առհասարակ զանձայն գրեարն, եւ հո միայն մնաց, վասն որոյ զայս «միաւոր» ասաց, զի չունի աւգնականս. բայց թէ ուրեք հանդիպի հիւնն` այլ ո՚չ կատարելապէս:
[ԲԱՆ]
«Եւ տասներորդն` մաքուր եչիւ, որպէս` դիեմ, գովեմ, արշաւեմ, հովուեմ, հրամայեմ, համբաւեմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վճար եղեւ բաղաձայնիցն, կամի եւ զձայնաւորսն ի նոյն դասակարգել, վասն որոյ եւ մաքուր կոչէ զտասն թիւն եւ զեչն, զի տասանորդն աստուծոյ բաժին է, մաքուր է եւ եչն, զի պարզ եւ մեն առանց լծորդի է, եւ այսքան բառեար շինեաց ի յետին վանգին` դիեմ, գովեմ եւ այլն. այն ա՚յլ զաւրութիւն է, որ մի ձայնաւոր գրով ի վերջին վանգին դնելով բան շինէ, որպէս ասացն եւ որպես յոտանաւորն:
[ԲԱՆ]
«Եւ պարոյկ բայից լծորդութիւնք են երեք, որոց առաջինն արտաբերի յառաջին եւ յերկուս դէմս այբիւ երկայնիւ. որգոն` գամ, գաս, գայ, եւ երկրորդն ոյիւ երկբարբառով, որգոն` առնում, առնուս, առնու»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Տեսակ է եւ այս խաւսից իմաստնոց, զոր պարոյկ անուանեաց, որ լինի պարոյկն ի սրէ եւ ի բութ գրերոյ. զի գիմն բութ է, եւ մենն, եւ սէն, եւ յին` սուր. եւ այբն` որպէս հոգի սոցա, զոր երկայնիւ ասաց, զի երկամանակ է այբն` ձգտի եւ ամփոփի. այլ աստ յերկայն տեղն է` գամ, գաս, գայ:- Եւ արուեստաւոր խաւսք լինի այսցեղս որպէս այս լծորդքս` բ, պ, փ- բազուկ, պազուկ, փազուկ: Եւ թերալեզուքն զմէկն կարեն ի յայս լծորդացս ասել, եւ յայտնեն զբանն լսողացն իմացիւք:
[ԲԱՆ]
«Եւ երրորդն եչիւ եւ այբիւ դարձեալ, որզան` գեամ, գեաս, գեայ: Եւ ըստ լեզուաց` ոյիւ, որգոն` գոմ եւ յղոմ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զեչ եւ զայբ դասէ ի միում հեգի եւ զԿորճէիցն յայտնէ մեզ զթանձր եւ զբարբարիկոն բառն, զի նոցայց է այս բառ` գեամ, զոր մեք գամք ասենք, զի զայս բարգուշատեցին ասէ եւ գորոզացին: Եւ զյղարկեմն եւ զյղեմն` յղոմ, եւ զլոյսն` լուս ասեն ոմանք, եւ զգայլն` գոյլ, եւ զգառնն` գոռնի: Բայց ասեն, թէ կայ առ մեզ եւս գեղեցկաբանութիւն, զոր այլք չունին յազգաց` սոցա, նոցա դոցա, որք առ իս կան` սոցա ասեմ, եւ զոր առ քեզ` դոցա. եւ որ յիսնէ եւ ի քենէ հեռի են` նոցա ասեմ. բայց յետոյ գտաւ այս արուեստաւոր բառս:
ՅԱՂԱԳՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Ընդունելութիւն է բառ ընչունական բայից եւ անուանց յատկութեանց, եւ յարեւին նմա այսք, որք եւ բային, թարց դիմաց եւ ներխոնարհութեանց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ընդունելութիւնդ հասարակ ասի գոյանալ ի բայէ եւ յանուանէ` մասն մի անտի եւ մասն մի աստի առեալ, որպէս ասեմք` Սմբատ գրէ, զի Սմբատն անուն է, եւ գրէն` բայ: «Եւ յարեւին սմա այսք», այսինքն` հետեւին սմա այսք, որք եւ բային, «թարց դիմաց եւ ներխոնարհութեանց», այսինքն` բային մասունք եւ ընդունելութեանս մասունք են. «թարց», որ է «առանց» դիմաց. զի զդէմքն չյայտնէ ընդունելութիւնն եւ ոչ զխոնարհմունսն, ապա այլքն հասարակ է: Ընդունելութիւն է` շինեալ, արարեալ, բերեալ. ահա դէմք ոչ ցուցանէ, թէ ով շինէ կամ առնէ, այլ որպէս կենդանին զտեսակս յինքեան ընդունի, եւ երկինք` զաստեղս, եւ մարմին ախտական` զմարդիկ, նոյնպէս ընդունելութիւն` զանուն եւ զբայ:
ՅԱՂԱԳՍ ՅԱԻԴԻ
[ԲԱՆ]
«Յաւդ է մասն բանի հոլովական նախադասեալ <եւ ստորադասեալ> ներխոնարհութեան անուանցն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յաւդն «կցումն» եւ «միաւորութիւն» կոչի. որպէս ջիլք եւ կապք մարմնոյն, այսպէս եւ յաւդ` բանի: Բայց ասելն «հոլովական նախադասեալ»` ըստ յունին առաւել բանի, քան մեզ, զի հոլովեն արական բառովն նախադասելով` ո՚վ Գրիգորիոս, ո՚վ Գէորգիոս, որպէս եւ ասէ.
[ԲԱՆ]
«Նախադասական է այս, որգոն` ո. եւ ստորադասական է այս, որզան` որ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յունացն բացարձակ մէկ գիր է` w, որ զարականն նշանակեն. իսկ մեք չառնեմք փոյթ. եւ դիւրին է մեզ ասել զնոյնն` ո՚վ Տրդատիոս, ո՚վ Սմբատ: Երբ միաւոր է` ո նախադասական է, երբ որ է` ստորադասական է. զի որ երկու գիր է, եւ մէկն ի ստորեւ է դասեալ եւ իգական կարեմք ասել` ո՚ Մանի ո՚ Նունի, զի ո ասելն փաղաքշական է. մանկական է` տղայական: Այլ մեք զյաւդն առաւել յաւարտն ունիմք քան ի սկիզբնն, որպէս` երկնային, երկրային, ծովային, ցամաքային,- այսպիսիքս հոլովական յաւդք են, եւ այս յառատութենէ լեզուիս է, զի չկարաւտանամք բռնադատել ի նախադասականն եւ յառաջն դնել զյաւդն, այլ միշտ եւ յաճախ ի վճարն:
[ԲԱՆ]
«Եւ յարեւին սմա այսք` սերք, թիւք, հոլովք: Եւ են սերք, որգոն` արարաւղ, արարած, արարուած: Թիւք` երեք. եզական` այս, այդ, այն. Երկուորական` այսու, այդու, այնու. Յոքնականք` այսք, այդք, այնք: Եւ հոլովք` այսոյ, այսր, այսմ, այսու, զայսով»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ասացաւ, թէ հայք չունին զնախադասականն յաճախ յաւդդ` որպէս յոյնք եւ իսմայելացիք, եւ չէ՚ պակասութիւն, զի որ չգիտէ ասել երկոտասան` ի՞նչ պակաս է ի յասելն տասնեւերկու: Իսկ «յարեւանալն» զհետ հետեւիլն է: «Սերք» ոչ է սեռն, այլ արուեստին կամ առնաւղքն, որպէս ասէ` արարաւղ` բանին առնաւղն է, եւ արարած` արուեստն, եւ արարուած` արուեստն, եւ արուեստիւն արարեալ` բանն եւ գործն: Եւ եզական թիւն երեք` այս, այդ, այն, որպէս երեք միակ ասեմք ի վերայ աստուծոյ. մի, եւ մի, եւ մի: Եւ եզական թիւն երեք` այս, այդ, այն, որպէս երեք միակ ասեմք շրջեցեր. եւ այսմ` ի մենին տապալեցեր այսու` ի վերայ հիւնին բերեր, եւ զայսովդ յայտնեցեր: Ե՚ւ երկուորականն, ե՚ւ յոքնականն` եւ ա՚յլ եւս ասին, զի մերս ի վախճանին գայ նշանաւոր յաւդդ, իբր թէ` ձին եւ ձիդ եւ ձիս, զի թէ ասես ձիակն` ոչ նշանակեցեր, թէ ինչ ասացեր, իսկ դնելով զյաւդն եւ ասիցես ձին` անդէն նշանակեցեր, զի յաւդն է, որ նշանակէ զյաւդն զիրին թէ՚ յառաջն եւ թէ՚ ի յետն. զի թէ այլք դնեն ի սկիզբնն, մեք` ի վերջն. այսպէս` կոյսն յղասցի, հովիւն քաջ, գիտութիւն էակացն, կիլիկեցին, եւ գիտեմք անդէն զնշանակեալն նուիւն կու յարակայանայ յաւդն:
ՅԱՂԱԳՍ ԴԵՐԱՆՈՒՆՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Դերանունութիւն է բառ փոխանակ անուան առեալ` որոշեալ դիմաց յայտնական, փոխանուն, թերանուն, հասարակ անուն: Եւ հետեւին դերանունութեան վեց` դէմք, սերք, թիւք, հոլովք, ձեւք, տեսակք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Գիտելի է, զի որպէս անունն նախադասեցաւ քան զբայ, նոյնպէս եւ դերանունութիւնս` քան զմակբայ: Եւ ասի դերանունն «փոխանուն»: Եւ ընդէ՞ր ասաց երեք` դերանուն եւ թերանուն եւ փոխանուն. զի երեքս զմէկ իրք յայտնեն. զմէկն ասաց փոխանակ ճշմարիտ անուանն, այսինքն` զդերանունն: Եւ զթերանունն ասաց, զի չկարաց դերանունն զճշմարիտ անունն յայտնել, վասն որոյ թերանուն ասաց, այսինքն` թերի: Եւ զփոխանունն ասաց, վասն զի ի վերայ հասարակին առեալ լինի արականին, իգականին եւ չէզոքին` փոխանակաւ ի դէպ տեղւոջ, որպէս` մարգարէք եւ արդարք եւ սարկաւագունք, արք եւ կանայք եւ մանկունք, որ ի գրոց վկայեցան:
[ԲԱՆ]
«Եւ դէմք նախագաղափարացն` ես, դու, նա: Եւ ածանցացն` իմ, քո, նորա: Եւ սերք նախագաղափարացն ձայնիւ ոչ ընտրին, այլ յատուկ ի վերայ ինքեանց ցուցցին»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նախագաղափարն առաջին աւրինակն է, որ յառաջն ի մենէ սկսանինք` ես, դու, նա, որ միաւոր է եւ պարզ. եւ ածանցացն` որ ի քէն ի քո ստացուածն անցանէ, եւ յիսնէ` յիմն. իմ բանն, քո բանն, իմ այգին կամ իմ ձին: Եւ զի՞ ասէ, թէ սերք նախագաղափարացն ձայնիւ ոչ ընտրին. այս է, որ ասեն ձայնիւ` ես, դու, նա.- զազգն չցուցանէ, թէ արո՞ւ է, թէ՞ էգ, այլ յատուկ ի վերայ մեր երեւի նշանակն եւ յաչաց տեսանին:
[ԲԱՆ]
«Իսկ ածանցական, որգոն` իմն, քոյն, նորայն, Եւ թիւք նախագաղափարացն` <եզական> ես, դու, նա. երկուորական` մոնք, դոնք, նոնք. յոքնական` մեք, դուք, նոքա: Եւ ածանցացն, եզական` իմ, քո, նորա. երկուորական` իմէն, քովրա, նովրա. յոքնական` իմք, քոյք, նորայք: Հոլովք նախագաղափարացն. ուղղակի` ես, դու, նա. սեռական` իմոյ, քոյոյ, նորայոյ. տրական` ինձ, քեզ, նմա. առաքական` ինեւ, քեւ, նովաւ. հայցական` զիս, զքեզ, զնա. հոշական` դու. ածանցանցն` իմ, քո, նորա, նոյր. իմոյ, քո[յ]ոյ, նորա. իմում, քում, նորում. իմով, քով, նով. զիմ, զքո, զնորայն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զոր աւրինակ, որ մարդ անունն ի վերայ բոլոր տեսակին ասուի, նոյնպէս եւ դերանունս ի վերայ ամենայնի երթայ` եզականաց եւ երկուորականաց եւ յոքնականաց, մաւտաւորաց եւ հեռաւորաց, զի երբեմն զհեռաւորն յիշեմք` ասելով, թէ նա աստ էր, կարաւղ էր կատարել զայս իրքս, <բայց> չասաց, թէ ո՞վ. լուկ ասաց, թէ նա, ու այն դերանուն է: Եւ այս անուանն նմանութիւն է եւ յիրաւի ասի թեարնուն, զի զգոյութիւն բնութեանն ոչ ցուցանէ ասելն, թէ` նոցա, նոքա, նա, իմոյ, քոյոյ, նորա: Բայց զհոլովն այլ ուրեք չէ ի պարզել քան աստ, զի աւելի մասն դերանունութեանս յոլովականք են, որպէս` իմոյ, քոյոյ, նորայոյ, սորայոյ: Բայց եւ տիրանուն ասի դերանունս, այսինքն` ճշմարիտ անուն, զի ասեն այս հին է եւ մշտնջենաւոր` ես, դու, նա, նորա, նոցա, նոքա, քան զՄովսէս եւ զԱհարովն եւ զՊաւղոս եւ զՊետրոս կամ զՊղատոն եւ զՍոկրատ, զի սոքա յետոյ եդան եւ ոչ կան եւ մնան յաւիտեան. եւ ստոյգ անունն անժամանակ, անդէմ եւ անտեղի է, որպէս դերանունս ցուցանէ, զի միշտ էր եւ ոչ անկանի ի յէութիւն, զի ասելն` ես, դու, նա, նոքա, նոցա` գոյութիւնք են, եւ ոչ սոսկ անուն, որ այսաւր ասի եւ վաղիւ ոչ վախճանի, զի դրականք են, եւ ո՚չ` բնութեամբ. այլ աւրինակդ շատ է կրկնած: Իսկ սեռականն, որ ասէ` իմոյ, քոյ, նորա - զազգն ցուցանէ. իմոյ ազգին, քոյոյ ազգին, նորա ազգին կամ նախնեացն: Եւ տրականն «թղթական» կոչի. թուղթ է բերած ինձ, քեզ, նորա, կամ թէ` Ետ արքայ զայս ինչ` ինձ, քեզ, նմա: Առաքականն` ինեւ, քեւ, նովաւ: Ինեւ երթայ այս անուն, քեւ երթայ: Հայցականն` զիս առաքէ յայն բան, զքեզ առաքէ, զնա առաքէ: Հոշականն «կոչնական» թարգմանի, որպէս ասէ` դո՚ւ, այսինքն` ե՚կ, կամ` Դո՚ւ կոչեա զայս անուն, Դո՚ւ կոչեցեր զիս:
[ԲԱՆ]
«Ձեւք պարզք, որգոն` իմ, քո, նորա: Եւ բարդ` անձին իմոյ, անձին քոյ, անձին նորա»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Խրատ տայ, թէ ի հոլովեցուցանելն զանունն զդերանուան տեսակն նախ պարտ է ի պարզէն առնել սկիզբն` իմ, քո, նորա, եւ ապա յողջականէն` անձին իմոյ, անձին քոյ, անձին նորա. զի բոլոր էութիւնն յիշուի անձամբն` Անձին իմոյ հանգիստ ի տեառնէ կամ պարգեւք եւ կամ փառք եւ պատիւ:
[ԲԱՆ]
«Եւ տեսակք` զի ոմանք են նախագաղափար` ես, դու, նա. եւ ոմանք` ածանցականք, որպէս ամենայն ստացականք, որք եւ երկդիմիքն կոչին»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զգուշացաւ իմաստասէրս, զի մի՚ երկայնաբան կոչեսցուք վասն կրկնելոյն յոլով անգամ. ասաց, եթէ երկդիմիք կոչին. այս, որ աստ յիշեաց` ա՚յլ է. զի է՚ ժամ, որ ասես` իմ ստացուածն, իմ այգին:- Եւ այս մէկ ածանցութիւն է, որ ի քէն ածանցին: Իսկ յորժամ ասես` իմ այգւոյն բերն, իմ ստացուածոցն աճն, որ ի քո ածանցացն ածանցի` ունելով այլ տեսակս:
[ԲԱՆ]
«Եւ ածանցացն եզական է, որ մու զստացաւղն յայտնէ` իմ, քո, նորա: Եւ են, որ ներկականաց` նովրա - «երկու»: Եւ յոքնական, որ բազումս` մեք, մեր:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եզական, որ միայն զստացաւղն յայտնէ` Սմբատաշէն. եւ երբ դու ասես` իմ բերդն, թէպէտ որ զանունն չասես` ճանչուի, այլ յայտնի է:
[ԲԱՆ]
«Եւ ի դերանուանսն ե՚ն` որ բաղյաւդք են, որպէս` իմս, քոյդ. եւ ոմանք` անբաղյաւդք, որպէս` իմ, քո»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ասեն, թէ սխալանք է այս արուեստաւորիս զայս աստ յիշելս, զի յիւրում տեղւոջն ասացեալ է վասն յաւդիդ, զի բաղյաւդ է` որ մի յաւդ ունի, որպէս Սմբատն, զի գիր մի յաւդեցաւ յանունն. իսկ անբաղյաւդ է` որ առանց յաւդի ասի` Սմբատ, եւ չունի յաւդ ի յաւարտն` որպէս յառաջն:
ՅԱՂԱԳՍ ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Նախադրութիւն է բառ նախադրեալ յամենայն մասունս բանի ըստ բարդութեան եւ ի բաղդասութեան, եւ ե՚ն ամենայն յիսուն` ներ, արտ, ատր, ապ, բաց, ին, ըն, բար, բաղ, շար, շաղ, մուշտ, զով, ջոկ, պատ, նախ, կանուխ, վաղ, առ, արդ, վեր, ըստ, ընդ, ենթ, ստոր, խուն, ունջ, զկնի, յետ, տար, մատ, յար, քող, գաւ, թափ, պար, կարա, փար, բակ, հեռ, թեռ, հակ, դեր, փոխ, մակ, քան, գեր, աւել, վասն, յաղագս: Եւ ստորադասք են ի սոցանէ երեք` սակս, կից, որդ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Նախադրութեանս անուն եւ տեղի հակառակ են միմեանց, զի թէ նախդիր է` նա յետոյ է՞ր է դրած. եւ երբ յետոյ եդաւ` նախադրութիւն է՞ր կոչի. այլ թէ սխալանք էին` ո՚չ վարէին այսու մինչեւ ցայսաւր: Եւ հաւաստի` այսպէ՚ս. նախդիր ասի այնր աղագաւ, զի նախ եդեալ լինի եւ յառաջ քան զանուն եւ զբայ եւ յամենայն տեղիս` ո՚չ իբրեւ զպատուաւոր, այլ իբրեւ զսպասաւոր, զի վասն այսորիկ յետոյ եդաւ տեղեաւ, զի սպասաւոր է: Եւ իբրեւ զկարապետ նախադասեալ լինի յամենայն մասունս բանի, որ չէ պատուական քան զթագաւոր, եւ յաղագս զարդու եւ գեղեցկութեան իմացեալ եղեւ նախադրութիւնս, եւ բարւոք իմացեալ եղեւ. զի իրք` որ սահմանաւ բաժանի, պարտ է, որ անուամբ զանազանի` որպէս նախդիրս, զի սահմանաւ եւ անուամբ կատարեցաւ յայլոցն, զի թէ ըստ մասին զամենայն ինչ քննես` առաջին եւ վերջին գտանես, որպէս մեր ելն յաշխարհէս չէ առաջին, եւ որդին վերջին է հաւրն, եւ յերկս մշակաց նախ սերմանելն է, եւ ապա` հնձելն: Այլ ի հոռոմին նախդիրդ յիսուն` պարզ է, եւ երկոտասան` բարդ: Իսկ ի մերս վասն առատութեան լեզուիս` անբաւ, եւ ոչ միայն` յիսուն: Եւ ստորադասքս մէկդ նախդիր կարէ լինել եւ ստորադաս. յորժամ ասես` սակս քո եւ քո սակս. կից` որպէս գրկակից, հաղորդակից, եւ որդ, որպէս` ճանապարհորդ: Եւ նախադրականս յառաջ է քան զմակբայն, զի նախադրութիւնն անուան մասն է, եւ մակբայն` բայի, զի եւ լինի ծառայ հարուստ քան զտէր, այլ չէր քան զնա պատուական: Եւ նախադրութիւնս թէպէտ որ յառաջ է` պակաս է քան զմակբայ: Իսկ զի՞ ասէ ի բարդութեան. երբ ասես տուր` պարզ է, եւ երբ ասես, թէ վաղտուր` բարդ է: Եւ բաղդատութիւն առնես, թէ ո՚ր աղէկ նախդիր է` զա՚յն դնես. դու քեզ շինէ զյիսունն: զՆերն` ներքոյ եւ արտաքոյւիշխան եւ տէր. Արտաքոյ տարրեղինացս շնորհաւորեալ. Ատրագեղ որակութեամբ փայլատակեալ. Ապենիազն` աննուազ ձեռամբ պարսպեալ. Բարձողին զբնաւս բազկաւ պսակեալ. ի նմանութիւն աստեղագեղ փառաւք երեւեալ. Ընդ լուսոյ համեմատեալ, տէր իմ արքայ. Բարեբոյս զաւակաւք ծաղկաւետեալ. Բաղհիւսածոյ թելաւք ոստայնեալ. Շարմարգարտակուռ ուլամբք պճնեալ Մուշտ բազուկ ուժամուխ հարեալ յերեսս իսմայելի. Զովարար սիք ամարայնոյ քաղցրութեամբ մեզ տուեալ: Զայլդ դու շինեա աստուծով:
ՅԱՂԱԳՍ ՄԱԿԲԱՅԻ
[ԲԱՆ]
«Մակբայ է մասն բանի անխաղաց ի ստոր բայի ասացեալ եւ կամ մակասացեալ բայի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
«Անխաղաց» ասաց զմակբայս, զի ոչ ունի խոնարհմունս իբրեւ զբայ եւ ոչ հոլովս իբրեւ զանուն: «Ի ստոր բայի ասացեալ եւ կամ մակասացեալ բայի»: Մակբայն «կրկնաբայ» ասի կամ «վերնաբայ», որպէս թէ ասես` զայս շինեմ եւ կամ շինեմ զայս. «զայսն» բայ է, եւ «շինեմն»` մակբայ: Թէ ի ստորեւ դնես զբայն կամ ի վերջէ` մակբայ կոչի եւ անսխալ զբանն յայտնէ: Եւ վասն վերջադասութեանս մակբայի ասացաւ ի նախադրութեանն:
[ԲԱՆ]
«Եւ մակբայիցն ոմանք պարզք են, եւ ոմանք` ջոկադիրք: Եւ են պարզք` վաղ, նախ. եւ ջոկադիրք` վաղվաղ, նախավաղ: <1> Եւ ե՚ն, որք ամանակի են յայտնիչք, որգոն` այժմ, յայնժամ: Եւ դարձեալ ընդ սոքաւք իբրեւ զտեսակս դասելի է զամանակի յարակայականն, որպիսի` սերկ, վաղիւ, ցայս, ցայն, ցայնժամ, ցայսքան, մինչեւ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Իսկ աւրինակդ պարզ է` զոր ասէ ի կարգին. վաղ` անցեալ իրքն, նախավաղ` յառաջ քան զամենայն եւ վաղ ժամանակաւք. այժմ` որ է ներկայ, յայնժամ` զանցելոյն, դարձեալ եւ ապառն[ւ]ոյն ունի: Յարակայ ժամանակի, որպէս ասենք` այսաւր, յայգուց, յառաւաւտէ մինչեւ ցայս ժամս եւ այլ սոյնպիսիք:
[ԲԱՆ]
<2> «Եւ միջակութեան, որգոն` բարւոք, յատկապէս, բնաւ, ամենեւին, համաւրէն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Միջակութիւն ասէ զիրքն` որ ի միջի կայ. եւ շաղկապով եւ այլեւայլ բառիւ հաստատես. բարւոք` որպէս յարեւելք բարի ասեն եղեալ իրացն, եւ ստոյգ` որ անսուտ լինի: Յատկապէս` թէ այսցեղ. այլ չէ լիեալ` բնաւ, ամենեւին. համաւրէն` ողջապէս եղեւ իրքդ եւ հաւաստի կատարեցաւ:
[ԲԱՆ]
<3> «Եւ քերթութեանն, որպիսի` բռնցի, մուրցացի, ծղացի, աքացի, ողկուզաւրէն, տարմաբար»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յորժամ քերթողաբար խաւսիս` պաճուճազարդ, եւ ոչ` գեղջկապէս, որպէս աւրինակս զոր եդ առաջի, զոր ասեն, թէ քերթողի աշակերտ ոք կատարեալ ուսեալ` գնաց ի դրախտն միրգ բերել իւր վարդապետին: Եւ առեալ ծեծեցին զնա եւ արիւնաշաղախ թողին. եւ տեսեալ վարդապետին` հարցանէր զպատճառն: Եւ նա քերթողապէս քերածու բանիւ եւ չափածու վանգիւք պատմեաց զեղեալ գործն, թէ ի՚նչ ազգ ծեծեցին եւ ի՚նչ նիւթով: Ասաց` բռնցի, մուրցացի- «մատանցն կոճերովն», ծղացի` բազկացն ծղաւքն եւ արմնկամբքն, աքացի` ոտաւքն, ողկուզաւրէն` զերդ զխաղող կոխեցին, տարմաբար` ի վերայ դիմեցին բազմութիւնքն առհասարակ:
[ԲԱՆ]
<4> «Եւ քանակութեանն, որգոն` բազում անգան, սակաւ անգամ: <5> Եւ թուոյ յայտական[ն]` երկիցս, երիցս, չորիցս: <6> Եւ ետեղականն` վերին, ստորին, որոց կալք երեք` ներտեղւոջ, կամ <ի> տեղի կամ ընդ տեղ[ւ]ոյր, որգոն` ներտան, ի տուն, ընդուստ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Քանակն «չափն» է, որպէս ասեմ` բազում անգամ աղաչեցի: Եւ որ զթիւն յայտնէ` երիցս առ նա գնացի կամ չորիցս: Եւ ետեղականն զտեղին յայտնէ եւ ցուցանէ զներքինն եւ զվերինն. կալն` զոտն կալն եւ զնստիլն ի տուն կամ ըստ տեղւոյն ուր եւ իցէ ասել` անդուստ գամ, կամ զտեղին միայն ցուցանէ` լեառն եւ կամ դաշտն:
[ԲԱՆ]
<7> «Ըղձից նշանակք են` ի~բր, թէ~, իցի~ւ, ա~ւշ, գո~յշ, մարտա~ն: <8> Եւ խրոխտականն` ի~շտ: <9> Եւ սպառնականն` տի՚ր, տի՚: <10> Եւ հեշտականն` վա~շ, յա~յ: <11> Եւ շնորհակալուն` գէն, արգէն, դրուատ: <12> Եւ ողոքականն` փոխան, փարելի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ըղձական է ցանկալին. երբ լսես աւետեաց լուր, ասել յաւժարիս այսպիսի բան` իցի~ւ, յօ~հ թէ լինէր, կամ` երանի~, ա~ւշ թէ, գո~ւշ, մարտա~ն, զոր «մակար» ասեմք: Եւ խրոխտականն` իշտ. յորժամ մարդոյ սպառնաս` իշտ թէ ի ձեռս անկանէիր: Եւ սպառնականն` երբ ի մաւտ լինի զայրացուցիչն զակնդ ածես եւ զձեռքդ այս դեհս եւ յայն, եւ ի խիստ զայրացմանէն կատարեալ բան չկարես ասել, այլ` տի~ր, տի~, որպէս թէ ասել կամիս` տե՚ս զլրբութիւնն. եւ երկու կիս որ լինի բանն ի դողալոյ եւ ի կաղկանծելոյ շրթանցն: Եւ հեշտականն` յորժամ սրտահեշտ եւ անոյշ բան լսես եւ կամ տեսանես` վա~շ ասեն տեսողին եւ լսողին, եւ զքո անուշութիւնն ցուցանես, ասելով` յա~յ, որ շունչն արձակ ելնէ, եւ դիւրանաս, կամ երբ կերակուրն թուի ախորժ: Եւ շնորհակալուն` ի գէն, արգէն. ի գէնն «պատիւ» է, եւ արգէնն` «մեծութիւն», եւ դրուատն` «գովութիւն», որպէս եւ ասացին հրեայքն Կոստանդիանոսի մաւրն Հեղինեայ` «Արգէն ի գէն քեզ տիկին»: Եւ ողոքականն` որ ողոքես զորդի եւ կամ զսիրելի. «Ես քո փոխան. իմ փարելի, որ միշտ փարի զինեւ սէր քո»:
[ԲԱՆ]
<13> «Եւ ապաշնորհենին` դժմիտ, ձառաղէմ, ապաժաման: <14> Եւ աւաղականն` ո~ւհ, ո~ւխ, վա~խ, խա~յ: <15> Եւ եղկականն` վա~յ, աւա~ղ, աղէ~տ, եղո~ւկ: <16> Եւ հրաշականն` ի~հ, ո~: <17> Պասքական` բէք ասէ, ջէք ասէ: <18> Եւ հենգնականն` ո~ւհ, ա~հ, է~հ: <19> Եւ ուրացութեանն կամ ապերախտութեանն` չէ՚, ո՚չ, ո՚չ իւիք, եւ ո՚չ միով իւիք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ապաշնորհենին «ապաշնորհն» է. մարդ լինի «անհեթեթ», «փցուն», «անշնորհք», «լիրբ», «դժմիտ», «խոժոռամիտ», «ձառադէմ», «լրբադէմ», «ապաժաման» անժամ գաս: Իսկ աւաղականն` ուհ, ուխ, վախ, խայ. ցեղացեղ <լինի> ըստ լեզուաց եւ ըստ իւր բառին աւաղէ, երբ տեսանէ զոք ի վշտի եւ ի ցաւս խիստս: Եւ եղկական է, երբ բաւթ լսէ իւր պակասութեան եւ զինքն վայ եւ եղուկ ասէ: Իսկ հրաշականն` որ ասէ «պաքսական», եւ ասեն, թէ «դարբնական» ասի, զի ի հրաշապէս եւ յուժգին հարկանելն եւ ի բախելն ի վերայ սայլին ուռամբն պիտի որ շատ շունչ կլանէ եւ ի դուրս բերէ շատ եւ թանձր շունչ եւ զհետին անհեթեթ բան ասէ` ջէք ասէ, բէք ասէ, ջէք բէք, որ զբերանն յիրեար բերէ ջէքն` էջք, եւ բէքն` պայքար: Իսկ հենգնականն «արհամարհանք» է` երբ տեսանես, որ մարդ սուտ ի պարծել լինի եւ կամ իւր մեծ եւ փառաւոր թուի, նա դու ծաղր առնելով ասես` «Ուհ, ահ, է, ի՞նչ քաջ ես, եւ ո՞վ է քո ընկերն»: Իսկ ուրացութեանն` որ ուրանայ զվնասն, զոր գործեալ լինի, եւ կամ ապերախտ լինի առ իւր երախտաւորն եւ ասէ` «Ոչինչ ես արարեալ ինձ բարի, ոչ, ոչ իւիք»:
[ԲԱՆ]
<20> «Եւ բաղստ[որ]ադրութեան` այո, հայո: <21> Եւ ապասութեանն` մի՚, մի՚, մի՚ իւիք, մի՚ եզով իւիք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Բաղստ[որ]ադրութիւնն միաւոր յանձնառութիւն է, որ զինչ ասեն` յանձին կալնու եւ իրաւունք տայ` այո, հայո, որ յանձն առնու զհիլայքն: Ապասութիւն է լռարարութիւն, որ մարդոյ խաւսիլ չտայ զոր ինքն չախորժէ` մի՚, մի՚, մի՚ իւիք, մի՚ եզ իւիք, որպէս ասելով` մի՚ եւ մի՚ իւիք, զի եզն մի է եւ միաւոր ասի:
[ԲԱՆ]
<22> «Եւ զգուշականն` զգոյշ, գուցէ: <23> Եւ մարտարկացն կամ ճշգրտութեանցն, որպէս, զիպէս, զիարդ, ըստ որոյ, որգոն: <24> Եւ դիպուածոյն` թերեւս, ինձ թուի, ի դէպ: <25> Եւ դասականն` յետ այսորիկ, զկնի սորա, զատ առանձինն, մի ըստ միոջէ: <26> Եւ ժողովոյն` միանգամայն, խումբ, համբաւ, համուռ, հոյլ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զգուշական է, որ պատրաստեցնես զոք` «Զգոյշ կաց, գուցէ վնասիս»: Եւ մարտարկացն է այն, որ մարտ եւ վէճ արկանեն ի բանն, թէ ի՞նչ ցեղ եւ կամ ո՞րպէս լինի, ըստ որո՞յ իրաց, որպէս սուրբ կոյսն ցԳաբրիէլ ասաց` «Զիա՞րդ լինիցի ինձ այդ, զի զայր ոչ գիտեմ»,- զճշմարիտն հաստատելոյ աղագաւ եւ ոչ հակառակելոյ,- որպէս ասաց, թէ` կամ ճշգրտութեանցն, որ ճշգրտել կամի զիրքն: Եւ դիպուածոյն` որպէս թէ զոք ի բան յղարկես, եւ <նա> յամելով գայ, ասես` «Թերեւս պատճա՞ռ անկաւ, ինձ թուի` ծուլացար. դէ՞պք եղաւ ինչ ցաւոց»: Դասական է` որ խաւսք մի վճարէ եւ մէկ այլ խաւսից շաղկապ դնէ, առաջք արկանէ եւ ասէ` «Ե՞րբ այս եղաւ»,- զկնի այսոր, յետ այսորիկ, զատ աստի, առանց այսոր. մի ըստ միոջէ կարգաւ խաւսեցաք զբանն որպէս ձեր կաճդ է, որ ասես ի զրոյցն, թէ կաճ ի սա ու ի սա եղաւ: Եւ ժողովոյն` շատ մարդ ի մէկ բան երթան. երբ հարցանեն, ասես` միանգամայն գնացին, խումբ արարին, համուռ, հոյլն ամէն գնաց զհետ նոցա:
[ԲԱՆ]
<27> «Եւ մատհրամանոյն` աղէ, թող, ած, եկ, բեր: <28> Եւ բաղդատականն` առաւել, նուազ: <29> Եւ հարցականն` ուստի՞, ե՞րբ, զի՞բր, ի՞բր, զի՞բար, հի՞զան: <30> Եւ սաստկութեանն` յորդ, յոյժ, կարի, շատ, սաստիկ, մանաւանդ, յաւէտ: <31> Եւ ապերդմնականն` տա~, քա~ւ: <32> Եւ խուներդմնականն` հա»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Մատհրամայն թուի, որ վարանական է. յորժամ մեծ բարւոյ չհանդիպի` մարդ վարանեալ տարակուսի առ վայր մի եւ ապա ասէ. «Աղէ, թող զայս առնենք» եւ ածն, թէ` «Զպակասդ բեր, որ յայտորմէ այլ չզրկինք»: Եւ բաղդատական է` որ զշատ եւ զսակաւ համեմատես: Եւ հարցական է` ուստի՞ գաս, ե՞րբ եկիր, զի՞բր կաս, ի՞նչ ցեղ կեաս եւ այլն նոյնպէս: Եւ սաստկութեանն, որ շատցն ես զիրքն եւ ասես` «Շատ անձրեւ եկեր եւ յորդ». յոյժ, եւ կամ` կարի, խիստ, մանաւանդ, որ է «առաւել»: Ապերդմնականն ասէ, որ աներդնուլ հաւանական բանիւ հաւատարիմ առնէ զիրքն` «տա՚», «քա՚ւ», որպէս` «Տա՚ քեզ տէր քաւութիւն, մեղք կու խաւսիս, քա՚ւ եւ մի՚ լիցի». Եւ խուներդմնականն, այսինքն` պակասն: Հա որպէս մեք ասեմք փոխանակ այոյի:
[ԲԱՆ]
<33> «Եւ հաստատութեանն` յայտ: <34> Եւ դրականն` ամուսնանալի, քետադիմելի, տամկացելի: <35> Եւ մոլութեանն` ե~հ, ը~հ, հը~, ըհը~»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի հաստատութեան բանի վերայ ասես` յայտ է, երեւելի է ամենոյ: Եւ դրականն` զինչ ամուսինքն ասեն ընդ իրեարս խաղալով եւ կատակաբանելով: Դրական խաւսք են շինել` քետադիմելի, որ է «հեշտալի», տամկացելի` «կակղագոյն շունչ բերեն արտաքս ի հեշտացեալ փորոտեացն»: Եւ մոլութեանն` որ պոռնիկքն եւ չարագործքն ի խառնից ժամն թալացեալ ի գիջութենէն, այսցեղ թանձր գոլորշով հեզ հանեն շրթամբքն` դարձեալ երկիւղն աստուծոյ ի սրտիցն, եւ խոզացեալք ի տղմի գարշութեանն` եհ, ըհ, ըհը, ուստի պահեսցէ տէր զձեզ:
ՅԱՂԱԳՍ ՇԱՂԿԱՊԻ
[ԲԱՆ]
«Շաղկապ է բառ, որ կապէ զտրամախոհութիւնն ոճով եւ զմեկնութեանն փեռեկումն յայտնէ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Շաղկապս` որ ի վերջէ դասեցաւ. գիտելի է, զի ոչ ամենայն ի վերջէ դասեալքն պատուական են, եւ ոչ բնաւ` անարգ, զի ահա կառավարն ի վերջէ մտանէ, եւ առաջոյն նստի ո՚չ վասն պատուոյ, այլ զի տեղին զայն պահանջէ: Նոյնպէս եւ շաղկապս ո՚չ պատուոյ աղագաւ աստ եդաւ, այլ զի նախ այլեւայլ իրք հաւաքել արժան է, եւ ապա` կապել: Նախ ամենայն մասունք քերականիս, եւ ապա` շաղկապ. զի կապն միոյ իրի ոչ լինի եւ ոչ ասի. վասն որոյ ասէ` «շաղկապ է, որ կապէ զտրամախոհութիւնն ոճով»: Տրամախոհութիւնն իմաստքն եւ բանին միտքն է, զոր շաղկապն կա՚մ յառաջքն մեկնէ, կա՚մ ի վերջքն ոճով, իբր թէ ասես «Գնամք ի Հռովմ ես եւ դու»,- եւ զմեկնութեանն փեռեկումն յայտնէ, այսինքն` զբանն տարածանէ, որ մեկնութիւնն չթաքչի: Բարւոք դաս կալաւ շաղկապս ի յայսմ տեղւոջ, զի յառաջ` նիւթ, եւ ապա` կապ, այսպէս, նախ` անուն եւ բայ եւ այլն, եւ ապա` շաղկապս: Եւ «շաղկապ» ասի ի շաղղելոյ իմն եւ միաւորելոյ եւ կապելոյ ի կարգի զբառն ընդ բառն եւ զմիտս ընդ միտս, զի զմեկնութիւն բանին յայտնեսցէ, եւ ոչ զայն մեկնութիւնն` որ մեծապէս լուծմանց է կարաւտ, այլ զսովորական խաւսից, եւ բառն ի սմա որպէս սեռ իմանի: Իսկ ջոկամանդ անհուն իմն է ըստ երկուց աւրինակաց. կա՚մ որ ի սկզբանէ աշխարհի լիեալ են իրք մինչեւ ցայժմ ի մէջ առնուցուս` վերաբերելով եւ ջոկջոկ ամանես ի լսաւղսն, եւ կա՚մ` ի քէն ինչ մտածելով խորինս բաներ ամանես ի քեզ եւ ի պատեհ տեղւոջ յառաջ բերես: Եւ է դարձեալ ջոկամանս միաբանութիւն առ իրեարս առաջի արկեալ դիմացն` որպէս աւրինակդ ցուցանէ: Ասի շաղկապդ եւ «ոգի», զի զկապն դնելով կենդանացնէ զբանն եւ շունչ եւ ոգի կլանէ ինքն ի յասելն, որպէս` ես, դու բաժանած բանք են. իսկ ես եւ դու` միաւորեաց եւ-ն: Իսկ անջատականն ընդդէմ սմին զդէմսն որոշէ, այլ զմիտսն ոչ բաժանէ, որպէս թէ` առնեմ, արա, եւ չկապես ընդ գործն` թէ զայս իրքս արա:
[ԲԱՆ]
«Եւ շաղկապացն ոմանք ջոկամանք են, եւ ոմանք` անջատականք, ոմանք բաղմատք, եւ ոմանք` տարբաղմատք, փաստ[ա]բանականք, տարակուսականք, բաղբանականք, թարմատարք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եցոյց զհանգամանս շաղկապիս, թէ որք են ջոկամանիդ իմանալի, որպէս ասացաւ ի մակբային կամ ի սկզբանէ աշխարհիս բուռն հարկանել զգոյացութենէ աշխարհիս ինչ եւ գալ կարգաւ եւ որ ինչ եղեն ընդ ժամանակս ժամանակս` ի մէջ առնուլ եւ լնուլ ի լսաւղսն եւ ջոկ առնուլ, այսինքն` հաւաքել եւ կամ ի քո խորհուրդդ ծնանել խորինս ինչ եւ ճառել ի լսաւղսն: Եւ է ջոկամանս իբրեւ զմիաւորութիւն եւ զմիաբանութիւն: Իսկ անջատական է` որ զմիտս իրին ոչ բաժանէ, այլ զդէմսն միայն. թէ ասես` ես եւ դու,_ զդէմս ցուցեր, այլ չասացեր, թէ ի՚նչ առնենք,- այս է անջատական: Եւ երբ ասես` «Ես եւ դու երթանք առ թագաւորն»,- ջոկամանք են, եւ միտք յայտնեցաւ: Իսկ բաղմատ է` որպէս ի վերայ ճանապարհի հաստատուն իրք ասես, եւ զիրքն չասես, թէ քա՞ր է, թէ՞ ծառ: Եւ երբ ասես «Լուսաւորեա՚»` «զարեկագն» նշանակեցեր, բայց զգոյութիւնն յայտնի չասացեր, թէ արեգա՞կն կամ լուսի՞ն կամ ա՞ստղ: Արդ` բաղմատ է, որ իրք յայտնէ, եւ գոյութիւն` ոչ, այսինքն` յայտնիչ իրք առանց գոյութեան: Իսկ տարբաղմատ է յայտնիչ իրաց` գոյութեամբն հանդերձ, որ չասես իրք ի վերայ ճանապարհին, այլ զգոյութիւնն ոճով յայտնես, որպէս ասես, թէ` «Արեգակն կամ լուսին կամ աստեղս` որպէս զայս բանս արարեր դու զիս, ուրախ արարից եւ ես զքեզ»: Իսկ փաստաբանականն «պատճառական» է, որպէս որ յամեալ ի յորս եւ յետոյ եկեալ` հարցանես զպատճառն յամելոյն: Իսկ տարակուսական է` որ դու չհարցանես զճանապարհորդն, թէ ի՞նչ էր պատճառն յամելոյն, այլ դու յանձն տարակուսիս քեզ ընդ քեզ ասելով` «Արդեւք ի՞նչ եղեւ, զի՞նչ եղեւ, է՞ր յամեաց թշուառականն»: Իսկ բաղբանական է «պատճառադրականն»` յորժամ շատ բաղբաղէ ճանապարհորդն զպատճառ յամելոյն, եւ ի բազում ասելոյն զպատճառադրականն հաւանիս եւ ասես` «Ապա ուրեմն ա՚յդ էին պատճառքն. հեմա՚յ գիտացի զիրաւաբանութիւնդ»: Որպէս եղբարքն Յովսեփայ զպատճառ յամելոյն յԵգիպտոս ասացեալ` հաւանեցուցին զՅակովբ զհայրն իւրեանց, եւ եգիպտացիքն փորճիւ ուսեալ զեւթնամեայ սովոյն իրքն, ասէին` «Ուրեմն այս էին երազքն Փարաւովնի»: Եւ Յակովբ ասէր` «Ուրեմն ա՚յս էին երազքն Յովսեփայ»: Իսկ «ապա ուրեմն» ասելն յետ տարակուսանաց լինի, երբեմն եւ է՚, զի ի տարակուսանս: Իսկ թարմատարդ «անհարկաւոր» թարգմանի, այլ որպէս եւ անուանի, նոյնպէս է՚. եւ աստ ոչ հարկաւոր պիտոյիւք եդաւ, այլ որպէս ճամուկ ի մեկնոցի, այսինքն ի հանդերձի` ոչ զպէտս հանդերձին վճարէ, այլ զգեղեցկութիւնն ցուցանէ. նոյնպէս եւ թարմատարն` կա՚մ միայն զտեղին լնլոյ աղագաւ եդաւ, եւ կա՚մ պայծառացուցանելոյ եւ զարդարելոյ աղագաւ եդաւ, եւ ո՚չ` ի պէտս հարկաւոր պիտոյից, զի ըստ աշխարհականաց թարմատարն «վայրապար» ասի, եւ ճամուկն, զոր դուք «տրէզ» ասէք:
[ԲԱՆ]
<1> «Եւ ջոկամանք են, որ զմեկնութիւնն յանհունս արտաբերեալ ջոկամանեն, եւ են այսոքիկ` եւ, գի, այլ, թէպէտ, աւնքեցիկ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս է ջոկամանս, զոր ինքս մեկնէ, որ ի լինելութենէ արարածոց երթաս մինչեւ ի կատարած աշխարհիս, եւ երբ խաւսք մի վճարես` եւ դնես, որզան` «Գնացի եւ եկի»: Գի յորժամ ասես` «Գիտե՞ս», կու հասրկնաս եւ այս հայնց բառ է գի, որպէս որ կիլիկեցիք կաճ ասեն` զհաճն կարճելով, որպէս որ ի զրոյցն ասես շաղկապ, թէ կու հասկնա՞ս կամ գիտե՞ս,- եւ ա՚յս է. այլ, թէպէտ` եւ ի խաւսից մէջ դնես զայս, զի «Թէպէտ զաւրաւոր էր, յաղթեցաք սուլտանին»: Իսկ աւնքեցիկն բառ է` «գոնեայ» կոչի, զի` «Թէ երէկ չեկիր, գոնեայ այսաւր եկ», զոր դուք «բարէ» ասէք:
[ԲԱՆ]
<2> «Եւ անջատականք են` որ եզ անգամ զայլս շաղկապեն, բայց սակայն յիրէ յիր խտրոցեն, եւ են այսոքիկ` կամ, եւ կամ, կամ թէ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Անջատականք են, որ զդէմսն բաժանեն, բայց զմիտսն` ոչ. եզ անգամ, մի անգամ զայլս մակշաղկապեն` կա՚մ դու, եւ կա՚մ ես, եւ կա՚մ թէ չէ դա: Բայց սակայն «յիրէ յիր խտրոցեն», այսինքն` թէպէտ անջատականքն զմիտքն բանին չյայտնեն, այլ յիրէ յիր խտրոցեն, այսինքն` միջոցեն, կտրատեն, որպէս թէ` դո՚ւ եւ դա՚,- թէպէտ զմիտսն չասացեր, թէ ի՚նչ առնէք դու եւ դա, բայց զեւն դնելով զերկուքն բաժանեցեր եւ արարեր հանգիստ բանին:
[ԲԱՆ]
<3> «Եւ բաղմատք են` որ գոյութիւն ոչ յայտնեն, այլ ոճ իմն նշանակեն, եւ ե՚ն այսոքիկ` թէ, թէպէտ, զի թէպէտ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ասացաւ աւրինակ բաղմատիդ յառաջագոյն, եւ զի ասէ` «ոճ իմն նշանակեն», «Թէ դու չգնաս, դա՚ գնայ», զի «Թէպէտ որ խելաւք ես, այլ զքեզ չգիտես»:
[ԲԱՆ]
<4> «Եւ տարբաղմատք են, որ[ք] ընդ գոյութեանն եւ ոճ յայտնեն: <Եւ են այսոքիկ`> քան, քան[զ]ի, <վասն>, վասն զի»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
xՄտաւոր պիտի այսպիսի խաւսաւղն, որ ի յայն իրացն դնէ զայս ազգ շաղկապս, որ գոյութիւն եւ ոճ յայտնեն, այսպէս` «Քանզի դու բերեր ինձ ոսկի, տամ ես քեզ ակն պատուական». ոսկին եւ ակն` գոյութիւն, եւ «դու` ինձ, եւ ես` քեզ»- այս ոճ է:
[ԲԱՆ]
<5> «Եւ փաստականք <են>, որք ի բացատրութեան սակս բաղայս յարառոցեն. եւ են այսք` զի, որպէս, եթէ, արդ եթէ, վասն, յաղագս. վասն որոյ, վասն զի, վասն ոյր, ըստ որոց, ըստ որքան, որքան, մի անգամ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ասացաւ, թէ պատճառականք են փաստականքն, եւ զի ասէ` «ի բացատրութեան սակս բաղայց յարառոցեն»: Առաքեալ ի քէն մարդ թղթատար, եւ յամեալ, ի բացատրութեան սակս եւ ուսանելոյ սակս բաղայս` պատճառս յարես խաւսից եւ ասես` «Զի՞ եղեւ քեզ, ո՞րպէս յուշացար, եթէ արգելի՞ն զքեզ»: Արդ` եթէ չկար պատճառ, վասն որո՞յ յամեցեր, վասն զի՞ չվախեցեր, ըստ ո՞րքան ուժոյ չերկեար դու»:- Միանգամ միով բանիւ յայտնեա:
[ԲԱՆ]
<6> «Եւ տարակուսանք են` որք տարակուսեալք յերկբայս սովորեցաք մակշաղկապել. եւ են այսք` արդեւք, ապա, ապաքէն, ապա ուրեմն, իսկ ընդէ՞ր, էրո՞ւմ, զմէ՞»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ասացաւ եւ այս, որ յառաջ քան զգալ մարդոյն դու քեզէն տարակուսիս` «Արդեւք ի՞նչ եղաւ, ապա ուրեմն հիւանդացա՞ւ, իսկ ընդէ՞ր առաքեցի զնա, զմէ՞ անգիտացայ, զի ծոյլ եւ անարի էր»:
[ԲԱՆ]
<7> «Եւ բաղբանականք են, ոյք առ մակբերսն եւ առ շաղկապսն բացատրութեան քաջ տրամակային. եւ են այսք` արդեւք, ուրեմն, այլ, այլ սակայն, այսուհետեւ, վասն որոյ, յաղագս որոյ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վերագոյն ասացաւ եւ բաղբանականս, թէ որ գայ ի գործոյ ինչ հեղգացեալ եւ կամ զրպարտեալ ինչ` կամիցի արդարանալ բանիւ, եւ շատ պատճառ միաբանէ եւ առաջի դնէ, զի բաղն մի ասի, վասն որոյ առ մակբերսն եւ շաղկապսն. մակբերն «վերնաբերն» եւ «կրկնաբերն» է, ի վերայ բերէ նմանագոյն պատճառս եւ շաղղէ, այսինքն` խառնէ առակ եւ աւրինակս բազումս բացատրեալ, որ քաջ տրամակային, այսինքն` ստուգին եւ իմացեալ լինին, մինչ հաւանիս եւ ասես` «Արդեւք ա՞յդր աղագաւ յամեցեր, ուրեմն չէին իրաւ զրպարտաւղքն քո, այսուհետեւ հաւանեալ եմ քեզ, վասն որոյ այլ ոչ եդից ունկն քոյոց թշնամեացն, զի դու ճշմարիտ ես»:
[ԲԱՆ]
<8> «Եւ թարմատարք են` որ ի չափու սակս կամ զարդու յարառոցեալ լինին. եւ են այսք` իգն, մակ, իբր»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Լիով ասացաք եւ զայս զթարմատարս, որ վասն զտեղն լնլոյ եւ զարդու աղագաւ եդաւ, եւ ոչ` ըստ կարեաց, զոր եւ ինքս ասէ. իգն` բանհատ է այս, զերդ որ ասես` թէ «Ինչո՞ւ ի գաս, ինչո՞ւ ի գնաս, իգն գաս, իգն գնաս, իգն ասա ընդ այս անուն մարդ»: Իսկ եւ մակս այլ է բանհատ, զերդ ասուքն եւ ընցայն եւ կաճն, նոյնպէս եւ համայն. «Համայն լսէ, համայն ասա զայս»:
[ԲԱՆ]
<9> «Եւ են ոմանք, ոյք առադրեն եւ ընդդիմակս, որպիսի` սակայն, համայն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զայլս ասէ այսմ պատճառ, զի սովորութիւն է իմաստնոց զստոյգն յանձանց միայն կարգել, իսկ զկարծելիսն ոչ ինչ յերկուց վերայ կայ, որպէս թէ այլք ասացին, եւ ես չանարգեմ, որ թէ գայ ժամանակ` վարին նովաւ, եւ որ աղէկ լինի եւ լաւ` հետ այնոր երթան, որպէս թէ հեղգն զհետ արագին, եւ անգործն` զկնի գործաւորին, որպէս ասել` «Սակայն թէպէտ որ կռուաւղ էր, յաղթեցի»: «Համայն թէեւ արագ էր, յառաջեցի ես զնա»:
[ԲԱՆ]
<10> «Եւ վարանականք են` ոյք ակամայ ընտրելի առնեն զերկրորդն, որգոն` գէթ, գոնէ, փարթար»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հաւաստէ եւ ինքս արուեստաւորս զմիտք բանիս, եւ մեք եւս վերագոյն ցուցաք, թէ յորժամ ի յառաջին բարւոյն վերջանան, զերկրորդն յանձն առնուն` վարանեալ եւ չգտեալ զառաջինն գէթ. «Թէ մեկնիչ քաջ ոչ եղէ` [գէթ] ինձ բանիկ ուսանիմ» եւ «Թէ կարդացաւղ չկարեմ լինել գովելի, գոնեայ յամաւթոյ զերծայց» եւ «Թէ ի քաղաքն չհասի, փարթար փութալի է, զի ի գեաւղ հասից ի յորս»:
ՅԱՂԱԳՍ ԱՌՈԳԱՆՈՒԹԵԱՆ
[ԲԱՆ]
«Առոգանութիւնք են տասն` շեշտ, բութ, պարոյկ, երկար, սուղ, թաւ, սոսկ, ապաթարց, ենթամնայ, ստորատ: Եւ առոգանութիւնք սեռականք են չորք` ոլորակ, ամանակ, հագագ, կիրք: Եւ ի սոցանէ ոլորակք են երեք` շեշտ, բութ, պարոյկ: Ամանակք` երկու. երկար, սուղ: Հագագ` երկու. թաւ, սոսկ: Կիրք` երեք. ապաթարց, ենթամնայ, ստորատ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Առոգանութիւնն «առովասութիւն» ասի. եւ դարձեալ կոչի «արուեստ» եւ «զարդ» բանի, զի որպէս ամենայն որ ի ներքոյ երկնից բովանդակի ի տասն ստորոգութիւնս, նոյնպէս եւ տասն են, որով բաժանին եւ գեղեցկանան ամենայն բանիւ բովանդակեալ իմաստք: Իսկ ասելն, թէ առոգանութիւնք են տասն` զքանի՚ս սորա յայտնեաց հանդերձ անուամբք. իսկ զզաւրութիւնս սորա ես բացայայտեցից: Արդ, ասի շեշտ` սուր, բութ` ծանր կամ խոնարհ կամ մանր, պարոյկ` շուրջառ, երկարն` երկայն, սուղ` կարճ կամ սոսկ, թաւ` խոշոր կամ թանձր, սոսկ` ողորկ կամ լեաշկ, ապաթարց` առանց, ենթամնայ` ներքսադրական, ստորատ` ներքեւահատ: Եւ զի՞ ասաց առոգանութիւնք սեռականք են երեք, զոր պարտ էր չորս ասել. զի յառաջիկայս բաժանի ոլորակն ի շեշտ եւ ի բութ եւ ի պարոյկ, ամանակն` յերկար եւ ի սուղ, հագագն` ի թաւ եւ ի սոսկ, կիրքն` յենթամնայ եւ յապաթարց եւ ի ստորատ: Բայց ենթամնայդ եւ ստորատդ հակառակ են միմեանց, զի ենթամնայդ խառնիչ է բանի, իբր թէ` Գամաղիէլ աւրէնսուսոյց. իսկ ստորատդ ի բաժանել զսոյն, թէ` աւրէնս ուսոյց: Իսկ ապաթարցդ եղեալ ի տեղի նշան` վասն ունելոյ զձայնաւորն առ ի պարզ ասելոյ զբանն, որպէս անունդ յայտնի` հանել այբի եւ դնել զդա ի վերայ տեղւոյն` ասասցես ապադարձ: Եւ ասելն` թէ առոգանութիւնք են սեռականք երեք, այսինքն` առովասութիւնք ազգականք. առովասութիւնք վասն այնորիկ ասի` սակս այսր եւ անդր դառնալոյ բանին եւ զբազումս ամփոփելոյ: Իսկ ազգական վասն այնորիկ ասի, զի ազգ ի բազումս հատանի` ի հայր եւ ի մայր, յեղբայր եւ ի քոյր եւ կամ որք մի անգամ ասին յարենէ քումմէ, այնպէս եւ սոքա: Դարձեալ` ոլորակն թարգմանի «վերացեալ ձայն» կամ «ցուցումն»: Եւ զի ասէ, թէ յերեք բաժանի առոգանութիւնն. եւ մին ոլորակն է, այսպէս եւ ոլորակ անունն բաժանի յերեք` ի շեշտ եւ ի բութ եւ ի պարոյկ. ամանակն` յերկար եւ ի սուղ. հագագն` ի թաւ եւ ի սոսկ. կիրքն` յապաթարց եւ յենթամնայ եւ ի ստորատ: Իսկ ամանակն` «ժամանակ», հագագդ` բառ, եւ կիրդ` պատահումն: Արդ` ոլորակդ այսգոյն ծնանի զշեշտ եւ զբութ եւ զպարոյկ. իսկ ժամանակն զկարճն եւ զերկարն. իսկ բառդ` զողորկն եւ զխոշորն. իսկ պատահումն` զբարձբարձումն գրոյ ի միջոյ վանգին կամ կցեալ զգիրն ի յանգի վանգին եւ կամ ի բաց բառնալ դարձեալ ի վանգէն: Արդ` ոլորակն աւրինակաւ ասացաւ ի տեղւոջ իւրում, իսկ զողորկ եւ զխոշորիդ բառ ի գրոց թաւացն իմասցիս. յորս թաւքն պատահին ի վանգս` եւ նոքա թաւք ասին. իսկ յորս լեարկքն` եւ նոքա ողորկք. իսկ յորժամ գիր ինչ յանգի անուան դիցես` յաղագս ցուցական զիրքն առնելոյ, որպէս` մարդս, մարդն եւ կամ մարդքս եւ կամ մարդքն եւ կամ մարդքդ,- այսոքիկ ենթամնականք են: Եւ արդ` այս քեզ յաղագս տասն առոգանութեանցն:
[ԲԱՆ]
«Շեշտոլոր անուն է, որ յանգին ունի զոլորակն, որպիսի` Սահա՚կ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ասաց դարձեալ զորպիսութիւն եւ զզանազանութիւն ոլորակացդ ճշմարիտ եւս աւրինակաւք, եւ ա՚յս է ուսումնդ: Արդ` ասէ, թէ շեշտոլոր անուն է, որ յանգին ունի զոլորակն, որպիսի` Սահա՚կ: Այսպէս ամենայն անուն, որ ի վերջին վանգին զայբ կամ զեչ կամ զին` ամենեքեան նոքա յանգաշեշտք ասին, որպէս` Սա[հ]ա՚կ կամ Սմբա՚տ կամ Կոստանդի՚ն կամ Աւշի՚ն կամ Քաղե՚փ:
[ԲԱՆ]
«Յարաշեշտոլոր անուն է, որ նախ եզով <վանգիւ> յանգէն ունի զոլորակն, որպիսի` Պե՚տրոս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եւ յարաշեշտ է` որ նախ եզով, այսինքն` որ յառաջին վանգն մի ձայնաւոր ունի` եչ կամ այբ կամ ին. յարաշեշտ ասին. որպէս` Սի՚մովն, Պե՚տրոս, Յա՚կովբ եւ այլն սոյնպէս:
[ԲԱՆ]
«Նախ[ա]յարաշեշտոլոր անուն է, որ նախ երկուք <վանգիւք> յանգէն ունի զոլորակն, որպիսի` Դի՚կղիկոն կամ Սի՚մէովն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այսինքն` ամենայն անուն, որ երկու հեգով յառաջ քան զվերջին վանգն ունին զայբ կամ զեչ կամ զին, ամենեքեան նորա առաջնայարաշեշտք ասին, զի յար` որ է «միշտ» այնպէս լինի:
[ԲԱՆ]
«Պարոյկ անուն է` որ յանգին ունի զպարոյկն, որպէս` Երակղէ՞ս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Արդ` ասէ յաղագս պարուկին, թէ ամենայն անուն, որ ի վերջին հեգին ունի զէ կամ զաւ, ամենեքեան նորա յանգապարոյկք ասին:
[ԲԱՆ]
«Յարապարոյկ անուն է` որ նախ հեգով յանգէն ունի զպարոյկն, որպիսի` Պա՞ւղոս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այսինքն` ամենայն անուն, որ միով հեգով յառաջ քան զվերջին հեգն ունի զէ կամ զաւ, կամ զմի ոք յերկբարբառացն, ամենեքեան նոքա յարապարոյկք ասին: Իսկ որ մի անգամ յառաջ քան զվերջին երկու հեգաւք ասին, որգոն` Յո՞վսէպոս եւ կամ Կղա՞ւդէոս, ամենեքեան սոքա յարապարոյկք ասին: Իսկ չորքհեգեան կամ հինգհեգեան անուանք, որ յառաջին հեգին ունի զէ կամ զաւ կամ զմի ոք յերկբարբառացն, ամենեքեան սոքա նախապարոյկք ասին: Իսկ յաղագս բութ ոլորակին վասն այնորիկ ոչ եդ զաւրինակն, զի դիւրին է գիտութիւն նորա ի սոցանէ, վասն զի ամենայն անուանք յորս ոչ են շեշտ եւ պարոյկ ձայնաւորք եւ կամ երկբարբառքն, այլ եթիւ, ոյիւ են շինեալ` ամենեքեան նոքա բութք են:- Այսոքիկ են խրատք վերծանութեան:
ՅԱՂԱԳՍ ՈՏԻՑ
[ԲԱՆ]
«Ոտք են պարզք երկոտասանք. եւ ի սոցանէ են երկշարավանգք չորս, եւ եռավանգք` ութ: Եւ երկ[շար]ավանգքն են այս` ա) համ-բոյր` ներկուց ներկայնաց, քառամանակ, որգոն` մ<->աշ-դ<->ոց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ի վերջոյ դնէ զհանգամանս ոտից, զի ոտք վերջին մասն է ամենայն կենդանւոյ: Եւ հարկաւոր է ոտք այսմ արուեստի, զի որպէս առանց ոտից ոչ կարէ ի հաստատութեան կեալ կենդանին յայլոց մասանցն. զի թէ այլ մասունս պակաս ունիցի` կարէ հայթա[յ]թել զկեանս իւր, բայց առանց ոտից յոյժ տառապի, այսպէ՚ս եւ քերթութեան արուեստ ի սա հաստատեալ ունի զկատարելութիւնն. եւ երկոտասանն թիւ բովանդակէ զծանրութիւնն մարմնոյ արուեստիս: Եւ պարզք վասն այնր ասին, զի թէ խառնես եւ շարադրես եւ թանձրացնես` չլինի առատ եւ պարզ եւ առողջ ոտք, այլ թանձրացեալ` անբանի ոտք լինի կամ ցաւածի: Եւ ասէ «երկշարավանգք չորս», զի այս չորս ոտքս յերկուց վանգից կազմին, երկու վանգ ի մի շարեալ` մաշդոց,- յերկուց երկայնաց ասաց զմաշդոցն, եւ քառամանակ` այբն եւ ոն են յերկար. եւ ամանակ զձայնն է յասելն, զի մաշդոցն չորս գիր ձայն են ի հանել` մենն եւ շայն եւ դայն եւ ցօն - դու տես աղէկ: Եւ համբոյր ասէ, զի հաւասար են վանգերն եւ ամանակքն:
[ԲԱՆ]
<բ> «Մեծասարն` ներկայնէ եւ նաղաւտէ, եռամանակ, որգոն` Դ<->աւ<(>իթ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Մեծասարն մեծասկիզբն ասի, որ սկիզբն երկայն է, որպէս` Դ<->աւ<(>իթ, եւ երկայն ին է, եւ աղաւտ` ւիւնն. հիւն չէ պատեհ ասել, այլ ւիւն. եռամանակ, երեք գիր են յազդել զձայնն` Դ՚, ւ՚, թ՚:
[ԲԱՆ]
<գ> «Մեծավերջն` նաղաւտէ եւ ներկայնէ, եռամանակ, որպէս` Կ<(>որ<->իւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Մեծավերջն, որ վերջին հեգն ունի զոյժն, երկայն ին եւ աղաւտ ւիւնն` Կո~րիւ~ն, եռամանակ` Կ՚, ր՚, ն՚: Այս երեքս են յառնել զամանակն:
[ԲԱՆ]
<դ> «Անգայտ[ն]` ներկուց նաղաւտաց, երկամանակ, հիպէս` Ե<(>ն<(>ոք»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Անգայտն «թոյլ» ասի եւ «կակուղ», յերկուց աղաւտաց` Ե<(>ն<(>ոք - Ե, ո. այս երկուսս աղաւտք են եւ երկամանակք` ն, ք - այսք են յածել զսուղ ամանակն:
[ԲԱՆ]
<2> «Եւ եռավանգք` ութ, որգոն` <ա> ստեղն ներկայնէ եւ յերկուց աղաւտաց, քառամանակ, որբար` <->Աբր<(>ահ<(>ամ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Եռավանգ ասէ զանունն, որ յերեք վանգէ լինի շինած, որպէս <->Աբր<(>ահ<(>ամ, եւ չորս ամանակ ունի` բ՚, ր՚, հ՚, մ՚. իւր չափաւքն ամանակ ծախեն յասելն. առաջին այբն աղաւտ հանէ ձայն, եւ վերջինն` երկայն:
[ԲԱՆ]
<բ> «Վերջատանջ` ներկուց աղաւտաց եւ նեզէ երկարէ, քառամանակ, որգոն` Ս<(>աղ<(>ոմ<->ովն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Վերջատանջ է` որ վերջն երկայն է, որպէս` Ս<(>աղ<(>ոմ<->ովն, որ տանջէ զշունչն` ձգելով զձայնդ եւ չորս ամանակ առնէ- Ս՚, ղ՚, մ՚, ն՚. այբն եւ մէկ ոն աղաւտ է, եւ միւս ոն` երկայն- Ս<(>աղ<(>ոմ<->ովն:
[ԲԱՆ]
<գ> «Քողաբորբ` ներկարէ եւ նաղաւտէ եւ ներկայնէ, հինգամանակ, որպիսի` <->Ամբ<(>ակ<->ում»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Քողաբորբ է` որ առաջքն հաստ է, որպէս` <->Ամբ<(>ակ<->ում,- հինգամանակ` մ՚, բ՚, կ՚, մ՚. ոն յերկար է, եւ ւիւնն` աղաւտ:
[ԲԱՆ]
<դ> «Քողաղաւտ` նաղաւտէ եւ ներկարէ եւ նաղաւտէ, քառամանակ, որզան` Փ<(>իլի<->պպ<(>ոս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Քողաղաւտն` որ առաջն սակաւ է` Փ<(>իլի<->պպ<(>ոս, քառամանակ, Փ՚, լ՚, պ՚, ս՚. առաջին ինին աղաւտ է, եւ միջին ինին` երկար, եւ վերջին ոն` աղաւտ:
[ԲԱՆ]
<ե> «Հաւեղն` երկուց երկարաց եւ նաղաւտէ, հինգամանակ, որզան` Յ<->ով<->սէպ<(>ոս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Հաւեղն, որ առաջն երկայն է` Յ<->ովս<->էպ<(>ոս, հինգամանակ` Յ՚, վ՚, ս՚, պ՚, ս՚:
[ԲԱՆ]
<զ> «Աւարտեղն` նաղաւտէ եւ ներկուց երկարաց, հինգամանակ, որպիսի` Ստ<(>եփ<->ան<->ոս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Աւարտեղն, որ վերջն, այսինքն` աւարտն երկայն է, որպէս` Ստ<(>եփ<->ան<->ոս, հինգամանակ` Ս՚, տ՚, փ՚, ն՚, ս՚:
[ԲԱՆ]
<է> «Ներգեւն` երից աղաւտից, եռամանակ, որպիսի` <(>Իս<(>ահ<(>ակ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ներգեւն «միաչափ» ասի, որպէս` <(>Իս<(>ահ<(>ակ, եռամանակ` Ս, հ, կ. յիրաւի ասաց միաչափ, զի յերից աղաւտից ասաց, որք են այսք` Ի, ա, ա:
[ԲԱՆ]
<ը> «Սոնքն` ներից երկարաց, վեցամանակ, որպիսի` Յ<->ովհ<->անն<->էս»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Սոնքն ստուարն է եւ թանձրն, Յ<->աւհ<->անն<->էս` աւ է եւ է յերկարք են. յերից երկարաց ասաց եւ վեցամանակ` Յ՚, վ՚, հ՚, ն՚, ն՚, ս՚, վեցամանակ ծախեն: Ոտանաւորին ոճն այս է, որ գիտես, թէ քանի՚ եւ յորո՚ց ոտից կամիս հաստատել զէութիւն բանին:
ԽՈՆԱՐՀՄՈՒՆՔ ԲԱՅԻ
[ԲԱՆ]
«Բայ սահմանական, ներգործական, պարզ լծորդութեամբ, առաջնոյ շեշտոլոր բայից, ամանակի յայտական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Բազմիմաստ եւ շատախել արուեստաւորս եւ այլ իմն շահաւոր եւ արդիւնարար նիւթ դնէ առաջի մեր, որ է խոնարհմունք բայի: Թէպէտ անդ ի վեր ասաց յաղագս սորա, բայց յաճախագոյնս կրթէ. թագաւոր հեզ եւ խոնարհամիտ առ ամենայն ոք խոնարհի եւ սահմանէ զմեծամեծս եւ զփոքունս` ըստ իւրաքանչիւր պատշաճից, որպէս եւ արքայաշուք եւ հեզահայեացս բայ յամենայն ինչ խոնարհի եւ սահմանէ. որպէս եւ ասէ` «բայ է սահմանական»: Ի վեր անդ ասաց, թէ խոնարհմունք բայի հինգ են` սահմանական, աներեւոյթ, հրամանեան, ըղձական, ստորադասական: Ի տեղւոջն ասացաւ եւ լուծմունքն. բայց աստ դարձեալ ի հնգէն զմէկն` զսահմանականն ի մէջ առնու եւ ասէ` «բայ է սահմանական», որ զինչ որ պիտի սահմանէ. ներգործական` որ զգործն յայտնէ. պարզ` որ մեկնակ մեկնակ դնէ զբանն. լծորդութեան` որ լծէ զձայնաւոր եւ զանձայն գիր եւ հերկ առնէ բանի արաւրով: Առաջնոյ շեշտոլոր բայից ի բազում տեղիս ոլորի շեշտն, այլ առաջին եւ պարզ շեշտ աստ յայտնի ի խոնարհմանց բայիս. ամանակի յայտական, այսինքն` զամանակն ցուցանէ:
[ԲԱՆ]
«Ներկայի, ապառնւոյ, անցելոյ»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Զի խաւսքն յայս երեք հատածի ժամանակս փորձուի:
[ԲԱՆ]
«Դիմաց եւ թուոց»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ոչ միայն զմասունս ժամանակի ցուցանէ, այլ եւ զդէմս, այսինքն` յումմէ՚ խաւսքն է ասացած, այլ եւ զթիւս, զքանի՚ս գործողացն կամ խաւսողացն:
[ԲԱՆ]
«Եզական, երկական, յոքնական»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Յայս երեք ոճս բովանդակի ամենայն բանական արուեստք, որ եւ ասէ ի կարգիս:
[ԲԱՆ]
«Ներկայիս եզական` կոփիմ, կոփես, կոփէ. երկուորական` կոփոմ, կոփոս, կոփոյ. յոքնական` կոփեմք, կոփէք, կոփեն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Գիտացեալ արուեստաւորս, զի ամենայն բանական հանճարս ի վերայ երից ժամանակաց երթայ եւ երեք ոճով` կա՚մ միոյ, կա՚մ յերկուց եւ կա՚մ ի բազմաց` թէ՚ գործք, թէ՚ կիրք, թէ՚ բան: Եւ զայս ուսմանց կարգս կարճեալ եւ չափաւոր բանիւ համառաւտեալ դիւրընկալ եւ հեշտուսոյց արարեալ: Բայ է գիւտ չափածու չափաւոր, որ յամենայն իրք խոնարհիլ կարէ` կակղանալով եւ կարճելով համառաւտէ, որ է կոփեւլս, եւ այսու փորձէ եւ վարի կարգաւ: Թէ կամիս, դու ասա` ազդեմ, ազդես, ազդէ կամ առնեմ, կամ գործեմ, կամ հրամայեմ, կամ պատուիրեմ: Ապա կոփելս խոշոր եւ չոր է` խարխափելով գնայ եւ կակղի եւ հեշտ հասկանուի եւ դիւրաւ պահի. թէ դու եւ կամ երկու մարդ այլ զժամանակիս զներկայս, որ ի ներքս կանք, զբանն եւ զհոգքն հոգալ կամիք` ա՚յս է կերպն, որ միաւոր խաւսիս վասն երեք անհատի յատկի` խաւսիմ, խաւսիս, խաւսի դա, կոփեմ, կոփես, կոփէ. եւ թէ վեց մարդ էք` ջուխտ-ջուխտ, դու այն կերպովն ասա, եւ թէ շատ էք` իբր զբազմաց ասես, ըստ ասացելոյդ:
[ԲԱՆ]
«Ապառնւոյն եզական` կոփեցից, կոփեսցես, կոփեսցէ. երկուորական` կոփոնք, կոփուք, կոփոյք. յոքնական` կոփեսցուք, կոփե[ս]ցէք, կոփեսցեն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Թէ զապառնւոյ հատածէն կամիս ասել զո՚ր ինչ գործելոցն ես, կամ էք երկուք կամ բազումք` զաւարտն բանին այնպէս արժան է ասել. այլ գիտեա՚, զի երկուորականս բան բռնադատած է իմաստնոցն աթենացւոց եւ շինած, թէ չէ ի սովորական խաւսքս չկարուի ասիլ եւ առ մեզ չկայ:
[ԲԱՆ]
«Անցելոյն եզական` կոփեցի, կոփեցեր, կոփեաց. երկուորական` կոփու, կոփոցեր, կոփիցար. յոքնական` կոփեցաք, կոփեցիք, կոփեցին»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ա՚յս է սահմանականին աւրինակն, որ սահմանէ զժամանակին հատածն եւ զեղեալ բանն եւ զգործն` յորժամ զգործով սահմանեալ իրքն բանիւ սահմանես զայս ոճս պահելով:
[ԲԱՆ]
«Յարաձգականի եզական` էկոփէի, էկոփէիր, էկոփիւր. երկուորական` էկոփուիւր, էկոփուր, էկոփոյ. յոքնական` էկոփէաք, էկոփէիք, էկոփիւն»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Այս զերեք ժամանակին զիրք առնու թէ՚ բան, թէ՚ գործ, որպէս ասես` դեռ առնէի, դեռ վարդապետէի, գնայի ի գործ պատերազմի, որպէս վասն անվճար գործոյ եւ հատ ժամանակի խաւսք պահանջեն:
[ԲԱՆ]
«Ներգործական` կոփեցի, կրաւորական` կոփեցայ, ըղձական` կոփիցեմ արդեւք, հրամայական` կոփեա՚»:
[ՄԵԿՆՈՒԹԻՒՆ]
Ներգործական է, որ յայլս գործես բարի կամ ցաւ եւ վէրք: Եւ կրաւորական է, որ յայլոց առնուս: Ըղձական է, որ ցանկաս իրաց եւ ասես, թէ հասանիցե՞մ այս իրացս: Հրամանական է, որ հրամայես` «Արա՚ զայս ինչ», «Գնա՚ յայս անուն տեղ»: Քան զայս առաւել կոփք գտանես, բայց աւելի շահ ոչինչ,- զի բովանդակեաց զհարկաւորն ասացեալ բանքս: