«Նախաբան (Բաժանվող արահետների այգին)»–ի խմբագրումների տարբերություն
չ (Դավիթ տեղափոխեց էջը «Նախաբան»-ից «Նախաբան (Բաժանվող արահետների այգին)») |
|||
Տող 1. | Տող 1. | ||
+ | {{Վերնագիր | ||
+ | |վերնագիր = Նախաբան (Բաժանվող արահետների այգին) | ||
+ | |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] | ||
+ | |թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից) | ||
+ | |աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992 | ||
+ | }} | ||
Այս գրքի ութ գործերից և ոչ մեկը մանրակրկիտ մեկնությունների կարիք չունի<ref>Հեղինակի թվաբկած ութ գործերից թարգմանված է վեցը (խմբ․)</ref>: Ութերորդը («Բաժանվող արահետների այգին») պատկանում է դեդեկտիվ ժանրին, ընթերցողները դառնում են մի սպանության կատարման և ամբողջ ընթացքի մանրամասնությունների մասնակիցները, ծանոթանալու են այդ սպանության նպատակին, սակայն, կարծում եմ, մինչև վերջին պարբերությունը չեն հասկանալու այդ սպանությունը։ Մնացածները պատկանում են ֆանտաստիկական ժանրին, նրանցից մեկը՝ «Բաբելոնյան վիճակախաղ» պատմվածքը, սիմվոլիզմի մեղքից ամբողջապես ձերբազատված չէ՝ «Բաբելոնի գրադարանը» պատմվածքի առաջին հեղինակը չեմ, նրա պատմությամբ և նախապատմությամբ հետաքրքրվողները կարող են ստուգել «Սուր» պարբերականի 59-րդ համարի էջերից մեկը, ուր արձանագրված են Լեուսիպոյի և և Լասուիտցի Լոլիս Զերոլի և Արիստոտելի տարասեռ անունները: «Շրջանաձև ավերակները» պատմվածքում ամեն ինչ անիրական է, իսկ «Պիեռ Մենարը «Դոն Կիխոտի» հեղինակ» գործում անիրական է կերպարի ինքն իրեն պարտագրած ճակատագիրը: Նրան վերագրածս ստեղծագործությունների ցանկը զվարճալի չէ, բայց ոչ էլ կամայական, դա նրա մտքի պատմության դիագրամն է։ | Այս գրքի ութ գործերից և ոչ մեկը մանրակրկիտ մեկնությունների կարիք չունի<ref>Հեղինակի թվաբկած ութ գործերից թարգմանված է վեցը (խմբ․)</ref>: Ութերորդը («Բաժանվող արահետների այգին») պատկանում է դեդեկտիվ ժանրին, ընթերցողները դառնում են մի սպանության կատարման և ամբողջ ընթացքի մանրամասնությունների մասնակիցները, ծանոթանալու են այդ սպանության նպատակին, սակայն, կարծում եմ, մինչև վերջին պարբերությունը չեն հասկանալու այդ սպանությունը։ Մնացածները պատկանում են ֆանտաստիկական ժանրին, նրանցից մեկը՝ «Բաբելոնյան վիճակախաղ» պատմվածքը, սիմվոլիզմի մեղքից ամբողջապես ձերբազատված չէ՝ «Բաբելոնի գրադարանը» պատմվածքի առաջին հեղինակը չեմ, նրա պատմությամբ և նախապատմությամբ հետաքրքրվողները կարող են ստուգել «Սուր» պարբերականի 59-րդ համարի էջերից մեկը, ուր արձանագրված են Լեուսիպոյի և և Լասուիտցի Լոլիս Զերոլի և Արիստոտելի տարասեռ անունները: «Շրջանաձև ավերակները» պատմվածքում ամեն ինչ անիրական է, իսկ «Պիեռ Մենարը «Դոն Կիխոտի» հեղինակ» գործում անիրական է կերպարի ինքն իրեն պարտագրած ճակատագիրը: Նրան վերագրածս ստեղծագործությունների ցանկը զվարճալի չէ, բայց ոչ էլ կամայական, դա նրա մտքի պատմության դիագրամն է։ | ||
Ընթացիկ տարբերակը 14:51, 1 Հունվարի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Այս գրքի ութ գործերից և ոչ մեկը մանրակրկիտ մեկնությունների կարիք չունի[1]: Ութերորդը («Բաժանվող արահետների այգին») պատկանում է դեդեկտիվ ժանրին, ընթերցողները դառնում են մի սպանության կատարման և ամբողջ ընթացքի մանրամասնությունների մասնակիցները, ծանոթանալու են այդ սպանության նպատակին, սակայն, կարծում եմ, մինչև վերջին պարբերությունը չեն հասկանալու այդ սպանությունը։ Մնացածները պատկանում են ֆանտաստիկական ժանրին, նրանցից մեկը՝ «Բաբելոնյան վիճակախաղ» պատմվածքը, սիմվոլիզմի մեղքից ամբողջապես ձերբազատված չէ՝ «Բաբելոնի գրադարանը» պատմվածքի առաջին հեղինակը չեմ, նրա պատմությամբ և նախապատմությամբ հետաքրքրվողները կարող են ստուգել «Սուր» պարբերականի 59-րդ համարի էջերից մեկը, ուր արձանագրված են Լեուսիպոյի և և Լասուիտցի Լոլիս Զերոլի և Արիստոտելի տարասեռ անունները: «Շրջանաձև ավերակները» պատմվածքում ամեն ինչ անիրական է, իսկ «Պիեռ Մենարը «Դոն Կիխոտի» հեղինակ» գործում անիրական է կերպարի ինքն իրեն պարտագրած ճակատագիրը: Նրան վերագրածս ստեղծագործությունների ցանկը զվարճալի չէ, բայց ոչ էլ կամայական, դա նրա մտքի պատմության դիագրամն է։
Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատարար և սպանիչ ցնորամտություն է։ Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ։ Այդպես են վարվել Քաոլայլը «Sartor Resartus» գործում և Բաթլերը իր «The Fair Haven»-ում, սակայն այս ստեղծագործությունները մյուսներից պակաս նույնաբանական չեն: Ես ավելի խոհեմ, ավելի անճարակ, ավելի ծույլ, բավարարվել եմ երևակայական գրքի մասին ծանոթագրություններ գրելով։ ԱյդպիսիՆ են «Tlön, Debar, Orbis Tertius»-ը «Հերբերթ Քուեյնի ստեղծագործության ուսումնասիրությունը» և «Մոտեցում Ալմոտասամին» գործերը: Վերջինը գրել եմ 1935 թվականին վերջերս կարդացել եմ «The Sacred Found» գործը (1901), որի ընդհանուր սյուժեն գուցե և համընկնում է իմ սյուժեի հետ։ Ջեյմսի նրբահյուս վեպում պատմողն ուսումնասիրում է A-ի կամ C-ի հնարավոր ազդեցությունը B-ի վրա. «Մոտեցում Ալմոտասամին» պատմվածքում պատմողը B-ի միջոցով զգում կամ գուշակում է Z-ի հեռավոր գոյությունը։
Խ․ Լ․ Բ․
Բուենոս Այրես 10 նոյեմբերի, 1941
- ↑ Հեղինակի թվաբկած ութ գործերից թարգմանված է վեցը (խմբ․)