«Մատանիների Տիրակալը»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները) |
|||
Տող 10. | Տող 10. | ||
== Նախաբան == | == Նախաբան == | ||
− | Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով՝ որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները՝ Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի | + | Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով՝ որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները՝ Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին: |
Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը: | Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը: | ||
Տող 488. | Տող 488. | ||
-ես եղել եմ Ռոհանում,- պատասխանեց Արագորնը,- քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն բայց սուր միտք ունեն, գրքեր չեն գրում բայց երգեր ունեն, հինավուրձ ինչպես այն ժամանակները երբ խավարի վարագույը դեռ չէր պատել միջերկիրը: Բայց ես չգիտեմ թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչպիսի ընտրություն են կատարել ռոհանցիները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, չնայած որ արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել երիտասարդ Էորլը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, ու անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, ու տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում: | -ես եղել եմ Ռոհանում,- պատասխանեց Արագորնը,- քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն բայց սուր միտք ունեն, գրքեր չեն գրում բայց երգեր ունեն, հինավուրձ ինչպես այն ժամանակները երբ խավարի վարագույը դեռ չէր պատել միջերկիրը: Բայց ես չգիտեմ թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչպիսի ընտրություն են կատարել ռոհանցիները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, չնայած որ արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել երիտասարդ Էորլը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, ու անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, ու տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում: | ||
− | -Բայց Գենդալֆը ասում էր որ ռոհանցիները Մորդորին | + | -Բայց Գենդալֆը ասում էր որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,- հիշեց Ջիմլին: |
-Բորոմիրը դրան չէր հավատում,- ասաց Արագորնը,- ինչպես նաև ես: | -Բորոմիրը դրան չէր հավատում,- ասաց Արագորնը,- ինչպես նաև ես: | ||
Տող 499. | Տող 499. | ||
-Ի՞նչ նորություն կա հյուսիսում, Ռո՛հանի Հեծիալներ: | -Ի՞նչ նորություն կա հյուսիսում, Ռո՛հանի Հեծիալներ: | ||
+ | |||
+ | Զարմանալի վարպետությամբ հեծիալները կանգնեցրին իրենց նժույգներին ու արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծիալիալները կանգ առան ու նիզակները ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից, սպիտակ ձիու պոչով սաղավարտով: Նա առաջ եկավ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց: | ||
+ | |||
+ | -Ո՞վ եք դուք և ինչ գործ ունեք այստեղ,- համընդհանուր լեզվով հարցրեց հեծիալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը Թզուկին ու էլֆին հիշեցրեցին Բորոմիրին: | ||
+ | |||
+ | -Ինձ Պանդուխտ են անվանում,- պատասխանեց Արագորնը,- հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում: | ||
+ | |||
+ | Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից նա մոտեցավ Արագորնին ու սկսեց զարմացած հայացքով ոտից գլուխ չափչփել նրան: | ||
+ | |||
+ | -Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ որ սխալվել եմ,- վերջապես ասաց նա,- բայց ձեզանից ի՞նչ որսորդ, ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով, նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում ու լավ զինված են, էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է որ չեք հանդիպել նրանց թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ Պանդուխտ, քո մեջ ինչ որ տարօրինակ բան կա,- նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա,- Պանդուխտ... մի՞թե դա անուն է, նույնիսկ հագուստդ է տարօրինակ, որտեղի՞ց հայտնվեցիք, ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Միգուցե դուք էլֆե՞ր եք: | ||
+ | |||
+ | -Ոչ,- պատասխանեց Արագորնը,- մեզանից միայն մեկն է էլֆ, Լեգոլասը՝ հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Քվեթլորիենով, իսկ նրա տիրուհին ճանապարհել է մեզ նվերներով, ի նշան բարեկամության: | ||
+ | |||
+ | Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ: | ||
+ | |||
+ | -Դուրս է գալիս որ կախարդուհին՝ որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է ոսկե անտառում,- գոչեց նա,- լսել եմ որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած ցանցից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց եթե դուք եղել եք Լորիենում ու ստացել եք կախարդուհու օրհնությունը այդ դեպքում գուցե դուք ե՞լ եք կախարդներ ու խաբեության ծուղակ եք հյուսում,- Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին,- իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք: | ||
+ | |||
+ | Ջիմլին վեր կացավ տեղից ու կացինը ձեռքին, ոտքերը լայն բացած կանգնեց ռոհանցու դիմաց, նրա աչքերը փայլատակեցին: | ||
+ | |||
+ | -Սկզբում ասա քո անունը, հեծիա՛լ, իսկ հետո կիմանաս իմը,- հպարտ գոչեց նա: | ||
+ | |||
+ | -Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,- խստացավ ռոհանցին չափչփելով Ջիմլիին ոտից գլուխ,- բայց թող քո ասածը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ հրամանատարը: | ||
+ | |||
+ | -Այդ դեպքում լսի՛ր ինձ Էոմեր, որդի Էոմունդի,- ասաց թզուկը,- ես Ջիմլին եմ, Գլոյնի որդին Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան՝ ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն ինչը չգիտես: | ||
+ | |||
+ | Ռոհանցու աչքերը փայլատակեցին, շրջափակման օղակն ավելի նեղացավ, նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդներին: | ||
+ | |||
+ | -Ես կթռցնեի քո գլուխը թզու՛կ, եթե դու գոնե մի քիչ բարձրահասակ լինեիր,- ցասումով գոչեց Էոմերը: | ||
+ | |||
+ | -Դու կմեռնես ավելի շուտ քան թուրդ կհասնի հարվածե՛լ,- կայծակի պես աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը,- նա մենակ չի այստեղ: | ||
+ | |||
+ | Էոմերը բարձրացրեց թուրը ու ամեն ինչ արյունով կվերջանար եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև: | ||
+ | |||
+ | -Ներիր մեզ Էոմեր,- ասաց նա,- եթե դու մեզ ճանաչեիր կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ոչ Ռոհանին, ոչ էլ նրա ժողովրդին, նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ: | ||
+ | |||
+ | -Լավ, պատասխանեց Էոմերը իջեցնելով թուրը,- բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո քո իսկական անունը: | ||
+ | |||
+ | -Սկզբում ասա ում ես դու հպատակվում,- գոչեց Արագորնը,- թշնամի ես թե՞ բարեկամ Մորդորի սև տիրակալին: | ||
+ | |||
+ | -Ես հպատակվում եմ իմ տիրոջը, Ոո՛հանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,- պատասխանեց Էոմերը,- մենք չենք հպատակվում սև տրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմանները ապահով չեն, մեզ սպառնում են, բայց մենք միայն մի բատ ենք ուզում՝ անկախություն: Մենք ուզում ենք ապրել այնպես ինչպես ապրել ենք մինչև հիմա, չենք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև, կարևոր չէ բարի թե չար: Կար ժամանակ երբ մենք երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ է: Ասա՛ ով ես դու, ու՞մ ես հպատակվում, ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում: | ||
+ | |||
+ | -Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,- ասաց Արագորնը,- բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում ու եթե ընտրություն ունենաի այլ կերպ կհետապնդեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին գերի են վերցրել, նման իրավիճակում էլ չես մտածում ոտքով ես թե ձիով, սլանում ես առանց հետ նայելու ու ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Ու չես էլ հաշվում շատ են թշնամիներդ թե քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում կտրված գլուխները, չէ՞ որ ես անզեն չե՛մ: | ||
+ | |||
+ | Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը: | ||
+ | |||
+ | -Էլենդի՛լ ,- բարձր ձայնով գոչեց Արագորնը,- ես Արագորնն եմ, Արաթորնի որդին, Էլեսսար են ինձ ասում, էլֆական բյուրեղ, ծնունդով ես դունադանցի եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն է, վերածնված կայծակը, այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես դու ինձ թե՞ թշնամի, կօգնես ինձ թե՞ կխանգարես: | ||
+ | |||
+ | Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել, թվում էր թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ իսկ Էոմերը կարճացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին, Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը: | ||
+ | |||
+ | Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը, նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի: |
01:33, 16 Փետրվարի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Նախաբան
Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով՝ որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները՝ Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին: Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:
Գիրք երրորդ
Գլուխ առաջին. Բորոմիրի անկումը
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ խոնավ հողի վրա Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:
― Պարզ է, ճիշտ ճանապարհի վրա եմ,― ասաց նա բարձրաձայն,― Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ՝ ինչ է նա այնտեղ տեսել: Չնայած ինչ էլ որ տեսած լինի մեկ է՝ վերադարձել է նույն ճանապարհով:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույնն է՝ ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր, բայց նա որոշեց. վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին՝ նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը: Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն՝ նա արտաբերեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում, այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
― Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,― բացականչեց Արագորնը՝ ցատկելով տեղից ու սուրալով աստճաններով ներքև,― վայ ինձ,― կրկնում էր նա ընթացում,― դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկը արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ՝ այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը՝ Արագորնը ճչալով ՛՛Էլենդի՛լ, Էլենդի՛լ՛՛ ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորցեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
― Ես փորցում էի խլել մատանին Ֆրոդոյից,- դժվարությամբ արտաբերեց նա,- ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով, նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
― Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են՝ չնայած որ կապկպված են:
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց.
-Մնաս բարով, Արագո՛րն, գնա Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի:
― Ո՛չ,― չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,― ո՛չ, Բորոմիր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգնա՛ծ կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
-Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նո՞ւյնպես նրանց հետ է.- հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
― Վայ մեզ,― բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացա՛վ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբա՛ն: Մատանու եղբայրությունը փլուզվե՛ց, դա նաև իմ պարտությո՛ւնն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը, ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա ես, Բորոմիրը խնդրեց ինձ գնալ Գոնդոր, այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, ո՞ր է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ ինչպես որսորդները եկել հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը երկար դաշույնը, նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն ել քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
-Վայ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ մենք ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
-Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես ինչպես դուք չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
-Հոբիթների՞ն ,- բացականչեց Ջիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
-Չգիտեմ ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ՝ Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:
-Առաջին հերթին թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չե՞նք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:
-Համենայն դեպս պետք է շտապել,- նկատեց Ջիմլին,- Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:
-Բայց մենք չգիտենք նրանց հե՞տ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:
-Եթե այդպես է, բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն սարքենք:
-Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց Ջիմլին,- այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:
-Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և նրա սպանած թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին, Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:
Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք իրար գլխի:
-Տեսե՛ք,- բացականչեց Արագորնը:
Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:
-Այս դաշույնները օրքերինը չեն,- հաղթական ասաց Արագորնը, նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստվել են արևմտյան երկրում, և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է՝ մեր բարեկամները անզեն են, եթե իհարկե ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:
-Իսկ ես գնամ նետերս հավաքեմ, - ասաց Լեգոլասը,- կապարճս դատարկ է:
Շուտով նրա կապարճը լիցքավորվեց նետերով, որոնք անվնաս էին մնացել: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:
-Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,- նկատեց նա,- եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...
Նա ցույց տվեց չորս թխամաշկ ու ծուռաչք օրքերի դիակներ. դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ գերբ՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն ՛՛Ս՛՛ տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:
-Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի գերբ,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ՝ ինչ են նշանակում այս նշանները:
-՛՛Ս՛՛- Սաուրոն,- ենթադրեց Ջիմլին,- հասկանալը դժվար չէ:
-Ո՛չ,- Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:
-Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել այն, ո՛չ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի գերբը կարմիր աչքն է:
Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց.- Ինձ թվում է՝ ՛՛Ս՛՛ նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան, դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է՝ Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին:
-Լավ, լավ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց Ջիմլին,- գնանք, տանենք Բորոմիրին գետի մոտ:
-Պետք է գուշակել հանելուկները եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:
-Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:
Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ, ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից հեռու չգնալ, վերադարձան Արագորնի մոտ:
-Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կային: Երրորդը չգտանք:
-Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:
-Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց Ջիմլին,- և հետո, եթե նրանք այտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:
-Վերադառնանք, տեսնեմ՝ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:
Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողը և կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները, նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը, և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը՝ ջրի շիթերից բաղկացած մի ամպ, քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:
Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում, մակույկը օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ, բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որը անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու կտրելով մեծ գետը՝ գիշերը՝ աստղերի լույսի ներքո, դուրս եկել անծայրածիր ծով:
Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.
-Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն՝ հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից և ո՛չ ել ծովի ափերից:
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
-Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,
Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին,
Թափառակա՛ն քամի, պատմի՛ր, թափառակա՛ն քամի, ասա՛՝
Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին:
Օգնի՛ր գտնել մեծն Բորոմիրին,
Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին:
՛՛ Յոթ հորձանուտների միջով է նա անցել ու գետը հատել
Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել,
Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել՛՛:
՛՛Աշտարակից արևմուտք եմ նայում, ու իմ սիրտն է լացում,
Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում,
Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում՛՛
Արագորնին փոխարինելով երգեց Լեգոլասը.
-Առած իր մեջ աղ ու ավազ՝ Կեսօրի քամին է սուրում,
Կանգնում է դարպասի մոտ, ու ձայնն է նրա զրնգուն:
Ի՞նչ է կատարվում աշխարհում, արևի ու լուսնի ներքո
Ու՞ր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,
Ու տխուր եմ ես հիմա:
՛՛Մի՛ հարրցրու քամուց մահկանացուի մասին,
Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին,
Սև ու սպիտակ ափեր երկնքի և ջրի մրրիկում
Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ, դեպի ծով լողում:
Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա՛՛:
Օ Բրոմի՛ր, դեպի ծով ճամփան հարավ է տանում,
Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած՝
Սպասում էի լուրի քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար:
Նորից երգեց Արագորնը.
-Հյուսիսային քամին թակում է դարպասներն արքայական,
Ձայնն է որոտում նրա, աղմկոտ ջրվեժի նման.
՛՛ Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր,
Ու՞ր է Բորոմիրն անվախ, շատ ժամանակ է անցել սպասում ենք գլխիկոր՛՛:
՛՛Եղջերափողը որոտաց անտառում, պատասխանեց Թոլ Բրանդիրը,
Շատերն ընկան այն մարտում, վերջում ընկավ Բորոմիրը,
Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,
Չկախեց այդպես էլ նա գլուխն ու հզոր ուսերը,
Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը,
Եվ ոսկեգույն անդունդը ընդունեց նրա աճյունը՛՛:
Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի,
Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի:
Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:
- Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց Ջիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:
-Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:
Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետախուզել տարածքը, անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:
-Օրքերը այստեղ չեն եղել,- ասաց նա,- մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:
Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:
-Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից մեկը երևացել է այստեղ, նա մտել է ջուրը հետո նորից վերադարձել ափ: Բայց երբ է դա կատարվել՝ չեմ կարող ասել:
-Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,- հարցրեց Ջիմլին:
Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռները:
-Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա,- իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը՝ Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է՝ նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ, ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է նա չի լսել, հասկացել է՝ ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չե՛ս ազատվի:
-Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց Ջիմլին,- տարօրինակ արարք է:
- Տարօրինակ, բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում ընդունել:
- Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,- ենթադրեց Լեգոլասը:
-Այո՛, փախել է,- պատասխանեց Արագորնը,- բայց դժվար թե օրքերից:
Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:
-Երևում է՝ ամեն ինչ արդեն պարզ է,- ասաց Լեգոլասը, Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռների անհետացումը:
-Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց Ջիմլին,- կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը և փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ քիչ է, թանկարժեք ժամանակը արդեն բաց է թողնված:
-Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց. ՛՛Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր, ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ, բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը, և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ՝ քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնենք՛՛:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնը արագ գտավ օրքերի հետքը, մեծ վարպետություն չպահանջվեց:
-Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը, փնթփնթաց Լեգոլասը,- կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչ աճում է ու ձգվում դեպի արևը:
-Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,- նկատեց Արագորնը,- ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք, և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հետքը չկորցնենք:
-Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց Ջիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու, մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:
-Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի, ու վայ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ, երեք որսորդներ:
Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով՝ նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը, և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:
Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները
Մոտենում էր գիշերը: Ետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը: Բայց երկինքը մաքուր էր ու անամպ. կամաց, իրար հետևից սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ:Լեռնշղթայի արևմտյան լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, ի տարբերություն արևելյան լանջերի: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով, ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին մոտ ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր բայց երկնքում դեռ փայլփլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում: Օրքերի հետքերը իջնելով թեք լանջից անհետանում էին հովտում:
-Ինչ ես կարծում որ կողմ են դարձել,- հարցրեց Լեգոլասը, դեպի հյուսի՞ս, որպեսզի կարճ ճանապարհով հասնեն Իզենգարդ կամ Ֆանգորն, թե հարավ, դեպի Էնտվեյի անցումը:
-Ինչ ել որ մտածած լինեն դեպի գետը հաստատ չեն գնա,- պատասխանեց Արագորնը,- ես կարծում եմ մեր թշնամիները ռիսկի չեն դիմի երկար զբոսնելու Ռոհանի տափաստաններում և կընտրեն ամենակարճ ճանապարհը, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք դեպի հյուսի՛ս:
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, հատակին՝ քարերի արանքում տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները ևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերները ասաց Լեգոլասը,- տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան որ կիսախավարում սևին տվող բլուրը իրականում թե բլուր է, այլ իրար գլխի թափթփած հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը՝ նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:
-Եվս մեկ հանելուկ,- մթագնեց Ջիմլին,- դե արի ու հասկացիր թե այստեղ ինչ է կատարվել: մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասելու մինչև լուսաբաց:
-Ինչ ել որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,- ասաց Լեգոլասը,- օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բանկիչնե՞ր կան:
-Ոչ չկան,- պատասխանեց Արագորնը,- Ռոհանցիները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ որ մեկը չի որոշել այստեղ որսի գալ... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ոչ, կարծում եմ որսորդների ձեռքի գործը չէ:
-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,- հարցրեց Ջիմլին:
-Իրենց թշնամիներին հենց իրենք են հետները բերել,- ասաց Արագորնը,- բոլոր սպանված օրքերը հյուսիսից են՝ հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ գերբով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց մեջ կռիվ է եղել: Այս զզվելի արարածների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ ճանապարհի ընտրությունից:
-Կամ էլ գերիների պատճառով են վիճել,- ավելացրեց Ջիմլին,- հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:
Արագորնը ուշադիր զննեց տարածքը բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվում էր: Արևելքում երկինքը կամաց սկսում էր գունատվել, աստղերը մեկը մյուսի հետևից հանգչում էին, սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին քարերի միջով իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, ափերը ծածկված էին կանաչով:
-Վերջապես,- գոչեց Արագորնը,- ահա նրանք, հետքերը՝ որոնք մենք փնտրում ենք: նրանք գնում են դեպի վեր առվի երկայնքով, ճիշտ ուղղությամբ ենք գնում, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են դեպի այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով դեպի վեր՝ թռչկոտելով քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերը իրենք չեին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների վարսերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները դարձան դեպի ետ: հեռվում՝ գետի այն կողմում բլուրները արդեն լուսավորվել էին լուսաաբացի առաջին ճառագայթներով, լեռների ետևից երևում էր արեգակի կարմիր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում:Հեռու հեռվում, մի երեսուն լիգ (կամ գուցե ավել) այն կողմ արևի վարդաույն ճառագայթների ներքո փայլատակաում էին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
-Օ Գոնդոր, Գոնդո՜ր,- բացականչեց Արագորնը,- երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր, ախ եթե ես կարողանաի թեքվել հարավ, դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհը այլ կողմ է տանում... Օ Գոնդոր, Գոնդո՜ր:
Դու լայնարձակ ես, լեռներից մինչև ծով,
Օրհնված են հողերդ լեռներից մինչև ծով,
Սպիտակ ծառը լույսով է ողողվել,
Թագավորների շեմքն է լույսով ողողվել,
Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,
Որը ոսկուց ել է պայծառ:
Թագադրված միթրիլե թևերով (խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին)
Դու նայում ես արևմուռքին,
Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը
Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:
-Իսկ հիմա գնանք,- ասաց նա շրջվելով դեպի արևմուտք:
Ճանապարհը լեռան լանջով իջնում էր ներքև: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում, առջևում՝ ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):
-Նայե՛ք,- Լեգոլասը ձեռքը մեկնեց դեպի գունատ երկինքը,- նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է ճախրում, երևում է ետ է վերադառնում, շատ է արագ թռչում: Տեսնո՞ւմ եք:
-Ոչ իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,- պատասխանեց Արագորնը,- երևի նա իսկապես շատ բարձր է ու հեռու: Եթե դա այն նույն թռչունն է կուզենաի իմանալ ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայիր հարթավայրում նույնպես ինչ որ բան է շարժվում, և բավականին մոտիկ է, կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:
-Այո այդպես է,- հաստատեց Լեգոլասը,- դա մեծ հետյոտն ջոկատ է, բայց ինչ ջոկատ է չեմ կարող ասել: Շատ հեռու է, կլինի մի տասներկու լիգ, չնայած այստեղ հարթավայր է և ես կարող եմ սխալվել:
-Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,- առույգացավ Ջիմլին,- եկեք արագ գտնենք ամենակարճ վայրեջքի ճանապարհը:
-Օրքերը արդեն գտե՛լ են,- գոչեց Արագորնը:
Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում էին ինչքան ուժ ունեին: անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր, ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր հնամաշ երկարաճիտք կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: ափի երկայնքով ձգվում եր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վերջին աստիճանը հաղթահարելով հետապնդողները ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում, լսվում էր թե նա ինչպես է խուլ խշխշում, սկսելով իր ճանապարհը դեպի Էնտվեյ գետի հարթավայը:
Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է հետևում: Օդը այստեղ թարմ էր ու տաք, այն իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունքը, ասես գարունը արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասը ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:
-Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,- հիացավ նա,- շնչում ու մոռանում ես որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
-Մենք ավելի ավելի թեթև ենք բեռնված քան երկաթյա զրահներով զինված օրքերը,- ասաց Արագորնը,- կարծում եմ կկարողանանք կրճատել մեր մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:
Եվ Ճանապարհորդները իրար հետևից իծաշարուկով սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց ետևից լայն կոխկրտված շերտ էին թողել որը տանում էր դեպի արևմուտք և համարյա ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.
-Կանգնե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,- ու թեքվեց դեպի ձախ, երկու փոկրիկ, ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Մի փոքր այն կողմ հետքը ընդհատվում էր մեկ այլ՝ կոպիտ հետքով, և կորչում տրորաված խոտերում: Արագորնը կռացավ, ինչ որ բան վերցրեց գետնից ու վազելով վերադարձավ ընկերների մոտ:
-Ես ճիշտ էի,- հայտարարեց նա,- հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է, նա ավելի ցածրահասակ է քան Մերին: Տեսե՛ք:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները, ափի մեջ արևի տակ փայլփլում էր ուռենու տերև, ասես նոր ծաղկած լիներ: Տարօրինակ էր տեսնել տերևը այնտեղ որտեղ ընդանրապես ծառ չկար:
-Ախր սա էլֆական թիկնոցի ամրակալն է,-միաժամանակ բացականչեղին Լեգոլասն ու Ջիմլին:
-Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ այնտեղ չեն ընկնում,- ասաց Արագորնը,- ամրակալը հատուկ են այստեղ թողել մեզ նշան տալու նպատակով:Կարծում եմ Փինը հենց այդ պատճառով էլ դուրս է վազել ճանապարհից, իսկ օրքը նրան բռնել է:
-Նշանակում է նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,- հրճվանքով բացականչեց Ջիմլին,- լավ լուրեր են, իզուր չենք նախաձեռնել այս հետապնդումը:
-Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,- գլուխն օրօրեց Լեգոլասը,- վազե՛նք, սիրտս այրվում է երբ մտածում եմ որ մեր զվարթ փոքրիկներին քշում են ինչպես գառներին սպանդի...
Արեգակը հատել էր զենիթը և դանդաղ թեքվում էր արևմուտք: Հարավից՝ ծովից, քամին թեթև ամպեր էր բերում: Շուտով արևը հատեց հորիզոնը: Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Բայց բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի: Երբ սկսեց մթնել Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրը ընդամենը երկու անգամ էին հանգստացել այն էլ շատ քիչ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը մնացել էր հեռվում, մոտ տասներկու լիգ:
-Մենք պետք է ընտրենք,- ասաց Արագորնը,- մնանք այստեղ գիշերենք թե վազենք այնքան մինչև ուժասպառ լինենք:
-Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,- պատասխանեց Լեգոլասը:
-Չեմ հասկանում օրքերը չե՞ հանգստանում,- զարմացավ Ջիմլին:
-Օրքերը հազվադեպ են լույսով դուրս գալիս բաց հարթավայր, վախենում են,- առարկեց Լեգոլասը,- իսկ սրանք չվախեցան ու ամբողջ օրը սլանում էին: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:
-Բայց մթության մոջ մենք կկորցնենք ճանապարհը,- նկատեց Ջիմլին:
-Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ, ինչքան որ տեսնում են իմ աչքերը,- ասաց Լեգոլասը,- արահետը չի փոխում իր ուղին:
-Կարող է կորցնենք ճանապարհը կարող է ոչ,- միջամտեց Արագորնը,- բայց եթե հանկարծ կորցնենք ստիպված ենք լինելու հետ վերադառնալ, իսկ դրա համար ահագին ժամանակ կպահանջվի:
-Եվ հետո,- ավելացռեց Ջիմլին,-մեկել տեսար նրանք բաժանվեցին ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին քարշ տան դեպի գե՞տը, կամ թեքվեն դեպի արևելք, Մորդոր... Մենք կկորցնենք հետքը ու այլևս չենք իմանա թե ինչ կատարվեց նրանց հետ:
- Դու իրավացի ես,- ասաց Արագորնը,- եթե ես հետքերից ճիշտ եմ դատում սպիտակ ձեռքի գերբով օրքերը հաղթել եմ վեճում ու հիմա չարագործները ամբողջ ուժով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
-Պետք չի օրքերի որոշումներին վստահել,- առարկեց Ջիմլին,- և հետո հոբիթները կարող են փախչել: Համ էլ կարող է նորից ինչ որ նշան թողնեն, գիշերով չենք գտնի:
-Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրոըթյամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը հիմա հոգնածությունից հազիվ են ոտքերները քարշ տալիս,- չէր համաձայնվում Լեգոլասը,- եթե մենք հոբիթներին չփրկենք, նրանք երկար չեն վազի: Բայց թե ինչպես ենք նրանց փրկելու գուշակելը դժվար է: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
-Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, բայց նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,- հառաչեց Ջիմլին,- իմ սիրտն էլ է այրվում ու եթե դա հնարավոր լիներ ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
-Ես զգուշացնում էի որ ընտրությունը դժվար է լինելու,- հիշեցրեց Արագորնը,- և այսպես ի՞նչ ենք որոշում:
-Վերջին խոսքը քոնն է,- ասաց Ջիմլին,- Դու հմուտ հետքագետ ես, որոշիր և մենք կհնազանդվենք:
-Սիրտս առաջ է թռչում,- ասաց Լեգոլասը, բայց մենք պետք է միասին լինենք, ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
-Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,- հառաչեց Արագորնը, վերջին երկու օրը ես անընդհատ սխալներ եմ գործում:
Նա լռեց՝ նայելով թանձրացող խավարին:
-Ոչ, գիշերով չարժե շարունակել,- վերջապես ասաց նա,- երկու չարիքից ամենավատը հետքը կորցնելն է: Եթե լուսինը պայծառ լուսավորեր ընտրությունը այլ կլիներ, բայց ցավոք լույսը շատ աղոտ է:
-Որովհետև երկինքն անպամած է,- փնթփնթքց Ջիմլին,-այ եթե Լորիենի տիրուհին մեզ էլ նվիրեր Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
-Տիրուհու նվերը Ֆրոդոյին ավելի է պետք,- ասաց Արագորնը,- միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ հանձնարարված է միայն մի փոքր մասը: Չի բացառվում որ հենց ամենասկզբից մենք անտեղի ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը շատ քիչ է, թող ամեն մեկը օգտագործի առավելագույնս:
Արաորնը պառկեց գետնին ու միանգամից քնեց: այն ժամանակվանից ի վեր երբ նա առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Բայց լույսը դեռ չէր բացվել նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին դեռ չէր արթնացել, Լեգոլասը մտահոգ կանգնած նայում էր հյուսիս:
-Նրանք շատ են հեռացել,- շրջվելով դեպի Արագորնը տխուր ասց նա,- սիրտս ասում է ինձ որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են:
-Միևնույնն է մենք կգնանք նրանց հետքերով ինչքան որ ուժներս հերիքի,- պատասխանեց Արագորնը ու կռանալով թափահարեց թզուկի ուսը,- արթնացիր Ջիմլի շարժվելու ժամանակն է:
-Բայց դեռ մութ է,- թզուկը նստեց տրորելով աչքերը,- մինչև չլուսաանա նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի թեկուզ սարի գլուխը բարձրանա:
-Վախենամ ես նրանց էլ ոչ մի տեղից չեմ տեսնի,- հոգոց հանեց Լեգոլասը,- ոչ սարի գլխից, ոչ այստեղից, ոչ լուսնի լույսի ներքո և ոչ ել արևի:
-Երբ դավաճանում է տեսողությունը կարող է օգնել լսողությունը, առարկեց Արագորնը, հողը տնքում է նրանց կոշիկների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին, երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. -Հո չի՞ քնել հետքագետը, կամ միգուցե ու՞շքն է գնացել: Այդ ընթաղքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը:
-Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,- Արագորնը վեր կացավ,- մի բան հաստատ է, առաջիկա մի քանի վերստում ճանապարհը դատարկ է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը ցածր է ու հազիվ է լսվում, նրանք շատ հեռու են: Փախարենը քանի գնում ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը:Ինձ թվում է ես դեռ երազում էի դրանք լսում: Ինչ որ ձիեր էին, դեպի արևմուտք էին սլանում, բայց հիմա կարծես թե փոխել են ուղղությունը դեպի հյուսիս ու սրնթաց հեռանում են մեզնից: Կուզենաի իմանալ ինչ է կատարվում այս հողերում:
-Շարժվեցի՛նք,- գոչեց Լեգոլասը:
Եվ այսպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու քայլում էին նրանք առանց հանգստանալու, ու ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերին թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ արդեն, իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու լեմբասի համար, որը ուտում էին առանց կանգ առնելու, քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը: Թշնամու հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների տանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ հարթավայրը վերջացավ ու ճանապարհը սկսեց բարձրանալ անհյուրընկալ ու ծառազուրկ սարի լանջը: Այստեղ օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում, հողը այստեղ քանի գնում պնդանում էր, իսկ բուսականություն համարյա չկար: Հեռվում, ձախ կողմում կանաչ գորգի վրա արծաթի պես փայլում էր Էնտվեյի ոլորանը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել, ոչ մարդու, ոչ էլ գազանի, չնայած որ ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ՝ Էրեդ Նիմրիսի անտառապատ ստորոտում, սպիտակ լեռների՝ որոնք թաքնված էին մշուշում ու այստեղից չէին երևում: Բայց առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում, հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում, բայց հիմա այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կան առան: Եվս տասներկու լիգ ճանապարհ մնաց ետևում: Էմին Մուիլի լանջերը մնացել էին հեռվում ու կորել մշուշի մեջ, որը ծածկել էր հորիզոնը:Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու համարյա չէր լուսավորում, իսկ աստղերը չէին երևում:
-Ինչքան գնում է ավելի եմ փոշմանում կորցրած ժամանակի համար,- հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը,- օրքերը մեզանից ահագին առաջ են անցել,- այնպես են սլանում չարագործները ասես Սաուրոնն ինքն է նրանց քշում:
-Նշանակում է վերջ մեր այսքան թափած ջանքերին ու փայփայած հույսին,- ատամները կրճտացրեց Ջիմլին:
-Հույսին հնարավոր է և վերջ, բայց ջանքերը իզուր չեն,- արձագանքեց Արագորնը,- հետ հաստատ նորից չենք դառնա, առջևում դեռ երկար ճանապարհ կա: Բայց ինչպես եմ ես հոգնել... Նա շրջվեց դեպի ետ՝ որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց. -Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Մի տեսակ չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Լուսինը համարյա չի լուսավորում, աստղեր չկան: Բա հոգնածությունը, վաղուցվանից այսպես չէի ուժասպառվել, հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ որ մեկն օգննում է մեր թշնամիներին ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ որ անտասանելի արգելքներ հյուսում: Ճիշտն ասած ոտքերս այդքան չեն հոգնել ինչքան որ սիրտս է ծանրացել:
-Իսկապես այդպես է,- ասաց Լեգոլասը,- ես դա զգացել եմ դեռ այն ժամանակ երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի դաշտերը.- թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր ետևում չէ, այլ առջևում:
-Սարումանի կախարդանքն է,- ցածրաձայն ասաց Արագորնը,- միևնույնն է նա մեզ չի կարող հետ դարձնել, բայց գիշերել ստիպված ենք: Լուսինը կրկին չի լուսավորում իսկ հետքը առաջվա պես դեպի հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:
Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե նա ընդհանրապես քնել էր:
-Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,- շտապեցնում էր նա մնացածներին,- լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Ֆենգորնի անտառամուտի մոտ մեզ հետաքրքիր լուրեր են սպասվում, չար թե բարի չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք, արթնացե՛ք:
Արագորնն ու Ջիմլին արագ ոտքի ելան և ջոկատը առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ: Բլուրները կամաց կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան բլուրների կանաչ ստորոտը, բարձրանալով բլուրների լանջերով կանաչի ծածկույթը գագաթի մոտ վեր էր ածվում դատարկ, քարքարոտ հողի: Ձախ կողմում, բլուրների ու գետի միջև ընկած հատվածում տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի տակ կանաչի մեջ սևին էր տալիս տրորված, ջարդրտված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր սկսեց ուսումնասիրել տրորված տարածքն ու նրա շրջապատը:
-Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,- ասաց նա,- բայց հետքերը արդեն հնացել են, երևում է սիրտդ քեզ չէր խաբում Լեգոլաս, արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք թափը չեն կոտրել ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառի սահմանին:
-Ոչ հյուսիսում և ոչ ել արեևմուտքում ոչինչ չի երևում բացի կանաչից,- բողոքեց Ջիմլին,-գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը, մեկ ել տեսար անտառը երևաց:
-Չի երևա,- առարկեց Արագորնը,- բլուրները դեռ մի տասներկու լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, իսկ այնտեղից մինչև անտառի բերանը, եթե ճիշտ եմ հիշում, մի տասնըհինգ լիգ կլինի:
-Դե ուրեմն առա՛ջ,- փնթփնթաց Ջիմլին,- պարտադիր չի որ մեր ոտքերը իմանան թե ինչքան ճանապարհ կա առջևում: Չնայած եթե սրտներս ուրախ լիներ ոտքերներս էլ չէին բողոքի:
Երբ արևը արդեն մայր էր մտնում բարեկամները անցան վերջին բլուրը, ամբողջ օրը նրանք քայլել էին առանց հանգստանալու, լավ հոգնել էին: Ջիմլիի մեջքը հոգնածությունից կորացել էր: Սովորաբաբար թզուկները թե ճանապարհին, թե աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, բայց այս անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, մեծամասամբ այն պատճառով որ հաջողության հասնելու հույսը մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանալով ու ուշադիր զննելով հետքը, հույս ունենալով արահետում կրկին ինչ որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր որ քայլում էր առաջվա պես թեթև, թվում էր թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին, համենայն դեպս նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային հացով ու եթե կարելի է այդպես անվանել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ, արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
-Եկեք բարձրանանք այ այն կանաչ բլրի գլուխը,- առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Մինչ նրանք կբարձրանաին, արևը վերջնականապես կորավ հորիզոնի ետևում և իրիկնային կիսախավարի վարագույրը պատեց աշխարհը: Բարեկամների աչքերի առաջ բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ որ բան էր սևին տալիս թանձրացող խավարում, Մառախլապատ լեռներն էին սկսում, որոնց ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
-Ոչինչ չի երևում,- ասաց Ջիմլին,- ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տենալ, ցրտում է բայց, զգու՞մ եք:
-Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,- պատասխանեց Արագորնը:
-Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի ու կփչի արևելքից,- խոստացավ Լեգոլասը,-հանգստանանք եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի թե մեզ առավոտյան ինչ է սպասվում: Լուսաբացը հաճախ է անսպասելի լուրեր բերում:
-Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել ինչ սկսել ենք հետապնդումը և ի՞նչ օգուտ,- ուսերը թոթվեց Ջիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով, ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ ու քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգին երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես ացավ գիշերը: լուսաբացը դիմավորեցին միասին, նայում էին թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը, արևելյան քամին ցրեց մշուշը ու պայծառ լույսը ողողեց հարթավայրը: Արևվելքում ինչքան աչքդ կտրեր տարածվել էին Ռոհանի արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում մթին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառի ծայրը: Մառախլապատ լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի մեջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից նեղ հունով ու բարձրադիր ափերով բարեկամներին ընդառաջ էր վազում արագնթաց Էնտվեյը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր նայելով հարթավայրին Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին, նա իր սուր էլֆական հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծիալների, շատ հեծիալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի տակ, ասես հեռավոր աստղեր լինեին մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը:
-Հեծիալնե՛ր են,- ոտքի թռչելով բղավեց Արագորնը,- հեծիալների մի մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
-Ճիշտ է,- հաստատեց Լեգոլասը,- հարյուր և հինգ հոգի կլինեն, բաց գույնի մազերով, իսկ զրահները փայլում են արևի տակ: Հեծիալների առաջնորդը բարձրահասակ մարդ է:
-Սուր են էլֆերի աչքերը,- ժպտաց Արագորնը:
-Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,- ուսերը թոթվեց Լեգոլասը,- նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:
-Հինգ լիգ են հեռու թե մեկ կարևոր չէ,- ձեռքը թափ տվեց Ջիմլին,- միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ թե սպասենք այստեղ:
-Սպասենք,- որոշեց Արագորնը,- ուժերս սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծիալները մեզնից առա՞ջ են անցել, նրանք էլ են օրքերի հետքով գնում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:
-Կամ էլ սուր նիզակներ, քմծիծաղեց Ջիմլին:
-Ձիերից երեքը առանց հեծիալների են,- ասաց Լեգոլասը,- բայց հոբիթների նրանց հետ չեմ տեսնում:
-Ես չէի ել ասում որ լուրերը անպայման բարի են լինելու,- պատասխանեց Արագորնը,- ինչպիսին էլ որ լինեն սպասել է պետք մինչև հասնեն:
Բարեկամները իջան բլրի գագաթից, չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին նրանք փաթաթվելով թիկնոցների մեջ նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
-Ի՞նչ գիտես այս հեցիալների մասին Արագո՛րն,- հարցրեց նա,- գուցե մահ՞ին ենք սպասում այստեղ նստած:
-ես եղել եմ Ռոհանում,- պատասխանեց Արագորնը,- քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն բայց սուր միտք ունեն, գրքեր չեն գրում բայց երգեր ունեն, հինավուրձ ինչպես այն ժամանակները երբ խավարի վարագույը դեռ չէր պատել միջերկիրը: Բայց ես չգիտեմ թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչպիսի ընտրություն են կատարել ռոհանցիները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, չնայած որ արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել երիտասարդ Էորլը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) Նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի՝ Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, ու անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ, ու տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիները օրքերին չեն խղճում:
-Բայց Գենդալֆը ասում էր որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,- հիշեց Ջիմլին:
-Բորոմիրը դրան չէր հավատում,- ասաց Արագորնը,- ինչպես նաև ես:
-Շուտով ճշմարտությունը կիմանանք,- խոսքը կտրեց Լեգոլասը,- նրանք արդեն մոտիկ են:
Վերջապես նույնիսկ Ջիմլին լսեց հեռվից եկող սմբակների ձայնը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին: Ռոհանցիները խթանելով իրենց ձիերին սլանում էին դեպի հարավ, տափաստանը դղրդում էր սմբակների ձայնից: Շարքը շարքի հետևից անցնում էր ջոկատը ճանապարհերդների դիմացով: Հեծիալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ: Թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր եր կախված, իսկ մեջքներին վահան, ձեռքներին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչները ծածանվում էին քամուց:
Թեկուզ ժամանակ առ ժամանակ հեծիալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջ բոլորը, բայց կարծես ոչ մեկ չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոռաց.
-Ի՞նչ նորություն կա հյուսիսում, Ռո՛հանի Հեծիալներ:
Զարմանալի վարպետությամբ հեծիալները կանգնեցրին իրենց նժույգներին ու արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծիալիալները կանգ առան ու նիզակները ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից, սպիտակ ձիու պոչով սաղավարտով: Նա առաջ եկավ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:
-Ո՞վ եք դուք և ինչ գործ ունեք այստեղ,- համընդհանուր լեզվով հարցրեց հեծիալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը Թզուկին ու էլֆին հիշեցրեցին Բորոմիրին:
-Ինձ Պանդուխտ են անվանում,- պատասխանեց Արագորնը,- հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում:
Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից նա մոտեցավ Արագորնին ու սկսեց զարմացած հայացքով ոտից գլուխ չափչփել նրան:
-Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ որ սխալվել եմ,- վերջապես ասաց նա,- բայց ձեզանից ի՞նչ որսորդ, ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով, նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում ու լավ զինված են, էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է որ չեք հանդիպել նրանց թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ Պանդուխտ, քո մեջ ինչ որ տարօրինակ բան կա,- նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա,- Պանդուխտ... մի՞թե դա անուն է, նույնիսկ հագուստդ է տարօրինակ, որտեղի՞ց հայտնվեցիք, ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Միգուցե դուք էլֆե՞ր եք:
-Ոչ,- պատասխանեց Արագորնը,- մեզանից միայն մեկն է էլֆ, Լեգոլասը՝ հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Քվեթլորիենով, իսկ նրա տիրուհին ճանապարհել է մեզ նվերներով, ի նշան բարեկամության:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
-Դուրս է գալիս որ կախարդուհին՝ որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է ոսկե անտառում,- գոչեց նա,- լսել եմ որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած ցանցից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց եթե դուք եղել եք Լորիենում ու ստացել եք կախարդուհու օրհնությունը այդ դեպքում գուցե դուք ե՞լ եք կախարդներ ու խաբեության ծուղակ եք հյուսում,- Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին,- իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից ու կացինը ձեռքին, ոտքերը լայն բացած կանգնեց ռոհանցու դիմաց, նրա աչքերը փայլատակեցին:
-Սկզբում ասա քո անունը, հեծիա՛լ, իսկ հետո կիմանաս իմը,- հպարտ գոչեց նա:
-Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,- խստացավ ռոհանցին չափչփելով Ջիմլիին ոտից գլուխ,- բայց թող քո ասածը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ հրամանատարը:
-Այդ դեպքում լսի՛ր ինձ Էոմեր, որդի Էոմունդի,- ասաց թզուկը,- ես Ջիմլին եմ, Գլոյնի որդին Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան՝ ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն ինչը չգիտես:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին, շրջափակման օղակն ավելի նեղացավ, նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդներին:
-Ես կթռցնեի քո գլուխը թզու՛կ, եթե դու գոնե մի քիչ բարձրահասակ լինեիր,- ցասումով գոչեց Էոմերը:
-Դու կմեռնես ավելի շուտ քան թուրդ կհասնի հարվածե՛լ,- կայծակի պես աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը,- նա մենակ չի այստեղ:
Էոմերը բարձրացրեց թուրը ու ամեն ինչ արյունով կվերջանար եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:
-Ներիր մեզ Էոմեր,- ասաց նա,- եթե դու մեզ ճանաչեիր կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ոչ Ռոհանին, ոչ էլ նրա ժողովրդին, նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
-Լավ, պատասխանեց Էոմերը իջեցնելով թուրը,- բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո քո իսկական անունը:
-Սկզբում ասա ում ես դու հպատակվում,- գոչեց Արագորնը,- թշնամի ես թե՞ բարեկամ Մորդորի սև տիրակալին:
-Ես հպատակվում եմ իմ տիրոջը, Ոո՛հանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,- պատասխանեց Էոմերը,- մենք չենք հպատակվում սև տրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Բայց եթե դուք նրանից եք փախչում ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմանները ապահով չեն, մեզ սպառնում են, բայց մենք միայն մի բատ ենք ուզում՝ անկախություն: Մենք ուզում ենք ապրել այնպես ինչպես ապրել ենք մինչև հիմա, չենք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև, կարևոր չէ բարի թե չար: Կար ժամանակ երբ մենք երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականնրը թող չնեղանան, նրանց հետ խոսակցությունը կարճ է: Ասա՛ ով ես դու, ու՞մ ես հպատակվում, ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
-Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,- ասաց Արագորնը,- բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում ու եթե ընտրություն ունենաի այլ կերպ կհետապնդեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին գերի են վերցրել, նման իրավիճակում էլ չես մտածում ոտքով ես թե ձիով, սլանում ես առանց հետ նայելու ու ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Ու չես էլ հաշվում շատ են թշնամիներդ թե քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում կտրված գլուխները, չէ՞ որ ես անզեն չե՛մ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլաց էլֆական պատյանը:
-Էլենդի՛լ ,- բարձր ձայնով գոչեց Արագորնը,- ես Արագորնն եմ, Արաթորնի որդին, Էլեսսար են ինձ ասում, էլֆական բյուրեղ, ծնունդով ես դունադանցի եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված թուրն է, վերածնված կայծակը, այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես դու ինձ թե՞ թշնամի, կօգնես ինձ թե՞ կխանգարես:
Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել, թվում էր թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ իսկ Էոմերը կարճացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի քարե հսկաներին, Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերը ետ նահանջեց խոնարհելով հպարտ գլուխը, նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի: