«Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի»–ի խմբագրումների տարբերություն
Տող 61. | Տող 61. | ||
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտեյլի շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vale: | Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտեյլի շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vale: | ||
− | + | <poem> | |
Դոն Կիխոտ Լամանչեցուն | Դոն Կիխոտ Լամանչեցուն | ||
− | |||
Վերաբերվող գրքի մասին | Վերաբերվող գրքի մասին | ||
− | |||
Ուրգանդա անորսալին | Ուրգանդա անորսալին | ||
− | |||
Գի՛րք իմ, եթե որոշել ես, | Գի՛րք իմ, եթե որոշել ես, | ||
− | |||
Ճամփա ընկնել դու նրանց մոտ, | Ճամփա ընկնել դու նրանց մոտ, | ||
− | |||
Այնտեղ հիմարը չի ասի, | Այնտեղ հիմարը չի ասի, | ||
− | |||
Որ մատներդ ծուռ ես դնում, | Որ մատներդ ծուռ ես դնում, | ||
− | |||
Եթե մեկը կստիպի քեզ | Եթե մեկը կստիպի քեզ | ||
− | |||
Հանձնվել ձեռքն հիմարների՝ | Հանձնվել ձեռքն հիմարների՝ | ||
− | |||
Ապա նրանք իսկույն ևեթ | Ապա նրանք իսկույն ևեթ | ||
− | |||
Կտանեն քեզ դեպի երկինք, | Կտանեն քեզ դեպի երկինք, | ||
− | |||
Մինչ այդ կարժեն եղունգները | Մինչ այդ կարժեն եղունգները | ||
− | |||
Ու ցույց տան ողջ գիտանքն իրենց։ | Ու ցույց տան ողջ գիտանքն իրենց։ | ||
− | |||
Փորձը սակայն ցույց է տալիս | Փորձը սակայն ցույց է տալիս | ||
− | |||
Բարի ծառի տակ կանգնողը | Բարի ծառի տակ կանգնողը | ||
− | |||
Կվայելի բարի ստվեր․ | Կվայելի բարի ստվեր․ | ||
− | |||
Իսկ Բեհարում դու կբանաս | Իսկ Բեհարում դու կբանաս | ||
− | |||
Ծառի արմատն արքայական, | Ծառի արմատն արքայական, | ||
− | |||
Որի վրա արքայազներ, | Որի վրա արքայազներ, | ||
− | |||
Հերցոգներ են փթթում, ծաղկում ― | Հերցոգներ են փթթում, ծաղկում ― | ||
− | |||
Համազոր մեծն Ակեքսանդրին։ | Համազոր մեծն Ակեքսանդրին։ | ||
− | |||
Կանգնի՛ր նրա ստվերի տակ | Կանգնի՛ր նրա ստվերի տակ | ||
− | |||
Եղիր քաջանց հովանավոր։ | Եղիր քաջանց հովանավոր։ | ||
− | |||
Ազնվական քաջասրտին՝ | Ազնվական քաջասրտին՝ | ||
− | |||
Արկածները կպատմես դու, | Արկածները կպատմես դու, | ||
− | |||
Որ հանց ունայն ընթերցումը՝ | Որ հանց ունայն ընթերցումը՝ | ||
− | |||
Կշշեմցնի գանգը նրա։ ― | Կշշեմցնի գանգը նրա։ ― | ||
− | |||
Ասպետները, տուրնիրները, | Ասպետները, տուրնիրները, | ||
− | |||
Տիկնայք, ― նրան այն աստիճան | Տիկնայք, ― նրան այն աստիճան | ||
− | |||
Գերեցին, որ, սիրով վառված, | Գերեցին, որ, սիրով վառված, | ||
− | |||
Որպես կատաղի Օռլանդոն՝ | Որպես կատաղի Օռլանդոն՝ | ||
− | |||
Նա ձեռք բերեց հզոր բազկով | Նա ձեռք բերեց հզոր բազկով | ||
− | |||
Տոբոսացի Դուլսինեին։ | Տոբոսացի Դուլսինեին։ | ||
− | |||
Նշմարելի սեպագրով | Նշմարելի սեպագրով | ||
− | |||
Մի՛ տպագրիր խստորեն հաստ, | Մի՛ տպագրիր խստորեն հաստ, | ||
− | |||
Ում մոտ միայն ֆիգուրներ կան, | Ում մոտ միայն ֆիգուրներ կան, | ||
− | |||
Մաքուր ճարպով է մնում լոկ․ | Մաքուր ճարպով է մնում լոկ․ | ||
− | |||
Ներածության մեջ ով հեզ է՝ | Ներածության մեջ ով հեզ է՝ | ||
− | |||
Մարդիկ նրան չեն ասի թե | Մարդիկ նրան չեն ասի թե | ||
− | |||
«Ի՜նչ Ալվարո դե Լունա է, | «Ի՜նչ Ալվարո դե Լունա է, | ||
− | |||
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել, | Ի՜նչ Հաննիբալ է գտնվել, | ||
− | |||
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա, | Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա, | ||
− | |||
Որ գանգատվում է իր բախտից։ | Որ գանգատվում է իր բախտից։ | ||
− | |||
Իսկ եթե երկնին հաճելի չէ, | Իսկ եթե երկնին հաճելի չէ, | ||
− | |||
Որ խորամանկ լինես հանց հին | Որ խորամանկ լինես հանց հին | ||
− | |||
Խուան Լատինոն արաբը, | Խուան Լատինոն արաբը, | ||
− | |||
Լատիներենն արդ թո՛ղ հանգիստ․ | Լատիներենն արդ թո՛ղ հանգիստ․ | ||
− | |||
Բարակ տեղն է շուտ կտրվում․ | Բարակ տեղն է շուտ կտրվում․ | ||
− | |||
Նետիր անտիկ ցիտատները, | Նետիր անտիկ ցիտատները, | ||
− | |||
Այլ կերպ ցույց տուր ատամներդ․ | Այլ կերպ ցույց տուր ատամներդ․ | ||
− | |||
Կռահողը՝ կը կռահի․ | Կռահողը՝ կը կռահի․ | ||
− | |||
Մոտենալով քո ականջին | Մոտենալով քո ականջին | ||
− | |||
Կասի որ «դու ա՞չք ես կապում»։ | Կասի որ «դու ա՞չք ես կապում»։ | ||
− | |||
Գրություններըդ դիր մի կողմ, | Գրություններըդ դիր մի կողմ, | ||
− | |||
Մի՛ խառնվիր այլոց կյանքին․ | Մի՛ խառնվիր այլոց կյանքին․ | ||
− | |||
Գիտցիր, ինչ որ շարժվում է՝ | Գիտցիր, ինչ որ շարժվում է՝ | ||
− | |||
Կողքից անցիր դու անտարբեր․ | Կողքից անցիր դու անտարբեր․ | ||
− | |||
Ընդունված է՝ խփել գլխին | Ընդունված է՝ խփել գլխին | ||
− | |||
Նրա ― ով որ երգիծում է․ | Նրա ― ով որ երգիծում է․ | ||
− | |||
Լավ է աչքերը փակես քո, | Լավ է աչքերը փակես քո, | ||
− | |||
Որ հասնես մի բարի անվան․ | Որ հասնես մի բարի անվան․ | ||
− | |||
Որովհետև ով ստում է՝ | Որովհետև ով ստում է՝ | ||
− | |||
Դատապարտված է հավիտյան։ | Դատապարտված է հավիտյան։ | ||
− | |||
Հիշիր, որ խիստ անհեթեթ է ― | Հիշիր, որ խիստ անհեթեթ է ― | ||
− | |||
Թե ապակյա կտուրից մինն | Թե ապակյա կտուրից մինն | ||
− | |||
Ուզի ձեռքով քարեր առնել | Ուզի ձեռքով քարեր առնել | ||
− | |||
Հարևանին հարված տալու․ | Հարևանին հարված տալու․ | ||
− | |||
Մարդըս ― խելքով է ծանր ու մեծ | Մարդըս ― խելքով է ծանր ու մեծ | ||
− | |||
Երկերի մեջ իր հորինած․ | Երկերի մեջ իր հորինած․ | ||
− | |||
Ուստի հարկ է քայլել զգույշ, | Ուստի հարկ է քայլել զգույշ, | ||
− | |||
Իսկ նա, ով թուղթ է մրում՝ | Իսկ նա, ով թուղթ է մրում՝ | ||
− | |||
Ի հաճույս կին խոհարարած, | Ի հաճույս կին խոհարարած, | ||
− | |||
Ստանում է աղբի փրփուր։ | Ստանում է աղբի փրփուր։ | ||
− | |||
− | |||
Ամադիս Գաղղիացին | Ամադիս Գաղղիացին | ||
− | |||
Դոն Կիխոտ Լամանչեցուն | Դոն Կիխոտ Լամանչեցուն | ||
− | |||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Դո՛ւ, որին բախտը նշել է խավար, | Դո՛ւ, որին բախտը նշել է խավար, | ||
− | |||
Քո նպատակից հեռու արգելված․ | Քո նպատակից հեռու արգելված․ | ||
− | |||
Դո՛ւ ապրում էիր խեղճ ու մերժված | Դո՛ւ ապրում էիր խեղճ ու մերժված | ||
− | |||
Բոլոր խնդությանց շիրիմին ավար։ | Բոլոր խնդությանց շիրիմին ավար։ | ||
− | |||
Օ՛, դո՛ւ, ում հոսուն երակն անսպառ | Օ՛, դո՛ւ, ում հոսուն երակն անսպառ | ||
− | |||
Խմացնում է լոք արտասուք ու լաց | Խմացնում է լոք արտասուք ու լաց | ||
− | |||
Տարամերժ՝ բոլոր հմայքից անցած՝ | Տարամերժ՝ բոլոր հմայքից անցած՝ | ||
− | |||
Սնվել է հողը ― հողից անդադար։ | Սնվել է հողը ― հողից անդադար։ | ||
− | |||
Ապրիր համոզված, որ դարեր հետո | Ապրիր համոզված, որ դարեր հետո | ||
− | |||
Կամ մինչ այդ, վերը, չորրորդ երկնքում | Կամ մինչ այդ, վերը, չորրորդ երկնքում | ||
− | |||
Ձիերն է քշում Ֆեբը ոսկեգեղմ։ | Ձիերն է քշում Ֆեբը ոսկեգեղմ։ | ||
− | |||
Պիտի հռչակվես, մա՛րդ, դու ամեն տեղ, | Պիտի հռչակվես, մա՛րդ, դու ամեն տեղ, | ||
− | |||
Վիճակն առաջին՝ հայրենիքին քո | Վիճակն առաջին՝ հայրենիքին քո | ||
− | |||
Դու ամենից մեծ այս լուսնի ներքո։ | Դու ամենից մեծ այս լուսնի ներքո։ | ||
− | |||
− | |||
Դոն, Բելյանիս Հունաստանցին | Դոն, Բելյանիս Հունաստանցին | ||
− | |||
Դոն Կիխոտ Լամանչեցուն | Դոն Կիխոտ Լամանչեցուն | ||
− | |||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Խփում էր, խորտակում ու գնում անկանգ, | Խփում էր, խորտակում ու գնում անկանգ, | ||
− | |||
Ինչպես ոչ մի պատերազմող տիեզերքում․ | Ինչպես ոչ մի պատերազմող տիեզերքում․ | ||
− | |||
Ես եղա գոռ, եղա հմուտ ու համարձակ, | Ես եղա գոռ, եղա հմուտ ու համարձակ, | ||
− | |||
Ես ցրեցի ես խավարներ ահեղագույն։ | Ես ցրեցի ես խավարներ ահեղագույն։ | ||
− | |||
Ես ցանեցի սխրությանց սերմը դարերում, | Ես ցանեցի սխրությանց սերմը դարերում, | ||
− | |||
Եղա խոնարհ, հավատարիմ մի երկրպագ․ | Եղա խոնարհ, հավատարիմ մի երկրպագ․ | ||
− | |||
Հսկայի մեջ թվաց թզուկը ինձ տափակ, | Հսկայի մեջ թվաց թզուկը ինձ տափակ, | ||
− | |||
Կռվի մեջ ես պատիվն էի լոկ գուրգուրում, | Կռվի մեջ ես պատիվն էի լոկ գուրգուրում, | ||
− | |||
Դժբախտությունս գնում էր բախտը դեպի․ | Դժբախտությունս գնում էր բախտը դեպի․ | ||
− | |||
Լալով գալիս էր մազափունջս վերցըրած․ | Լալով գալիս էր մազափունջս վերցըրած․ | ||
− | |||
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։ | Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։ | ||
− | |||
Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյույրը քանց, | Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյույրը քանց, | ||
− | |||
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․ | Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․ | ||
− | |||
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։ | Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։ | ||
− | |||
− | |||
Սենյորա Օրիանան | Սենյորա Օրիանան | ||
− | |||
Դուլսինեա Տոբոսցուն | Դուլսինեա Տոբոսցուն | ||
− | |||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Դուլսինե՛ա, թե հանուն ձեր հանգստյան | Դուլսինե՛ա, թե հանուն ձեր հանգստյան | ||
− | |||
Կարենայի Միրաֆլորեսն իմ չքնաղ | Կարենայի Միրաֆլորեսն իմ չքնաղ | ||
− | |||
Փոխարինել Տոբոսոյով քո խաղաղ, | Փոխարինել Տոբոսոյով քո խաղաղ, | ||
− | |||
Իսկ Լոնդոնը՝ պարզ անդորրով գեղջկական, | Իսկ Լոնդոնը՝ պարզ անդորրով գեղջկական, | ||
− | |||
Եթե հանկարծ ես քո հոգո՜վ օժտվեի | Եթե հանկարծ ես քո հոգո՜վ օժտվեի | ||
− | |||
Եվ քո մարմնով նրբանազ ու անաղարտ | Եվ քո մարմնով նրբանազ ու անաղարտ | ||
− | |||
Ու տեսնեի հիդալգոյին այն կախարդ, | Ու տեսնեի հիդալգոյին այն կախարդ, | ||
− | |||
Որ տարված էր կռիվներով ամեհի, | Որ տարված էր կռիվներով ամեհի, | ||
− | |||
Թե պատիվս Ամադիսից փրկեի | Թե պատիվս Ամադիսից փրկեի | ||
− | |||
Ինչպես որ դու դոն Կիխոտից փրկեցիր, | Ինչպես որ դու դոն Կիխոտից փրկեցիր, | ||
− | |||
Որի սրտում լրբության բիծ էլ չկա, | Որի սրտում լրբության բիծ էլ չկա, | ||
− | |||
Այնժամ նախանձն իմ հոգում բույն չէր դնի, | Այնժամ նախանձն իմ հոգում բույն չէր դնի, | ||
− | |||
Արցունքի տեղ կսիրեի խինդն անծիր, | Արցունքի տեղ կսիրեի խինդն անծիր, | ||
− | |||
Որն ինձ այցի առանց փողի կգար։ | Որն ինձ այցի առանց փողի կգար։ | ||
Տող 340. | Տող 214. | ||
Գանդալինը՝ Ամադիս Գաղղիացու զինակիրը | Գանդալինը՝ Ամադիս Գաղղիացու զինակիրը | ||
− | |||
Սանչո Պանսային՝ դոն Կիխոտի զինակրին | Սանչո Պանսային՝ դոն Կիխոտի զինակրին | ||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ա՛յր փառապանծ, քեզ որին | Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ա՛յր փառապանծ, քեզ որին | ||
− | |||
Բախտը եղավ զորավիգ ու հովանի, | Բախտը եղավ զորավիգ ու հովանի, | ||
− | |||
Տվեց կոչում ընտրյալներին արժանի, | Տվեց կոչում ընտրյալներին արժանի, | ||
− | |||
Եվ դու դարձար մշտայցելուն բոլորի։ | Եվ դու դարձար մշտայցելուն բոլորի։ | ||
− | |||
Ապացուցվեց, որ մանգաղը, մուրճն ու թին | Ապացուցվեց, որ մանգաղը, մուրճն ու թին | ||
− | |||
Չեն վնասում վեհ արվեստին։ | Չեն վնասում վեհ արվեստին։ | ||
− | |||
Ապավինած ազնիվ ուժին պարզության, | Ապավինած ազնիվ ուժին պարզության, | ||
− | |||
Դիմակազերծ կանեմ գոռոզ հարստին։ | Դիմակազերծ կանեմ գոռոզ հարստին։ | ||
− | |||
Ընտի՜ր անուն, բարեբարո՜, հե՜զ իշուկ, | Ընտի՜ր անուն, բարեբարո՜, հե՜զ իշուկ, | ||
− | |||
Ընտի՜ր պարկեր, որ դու լցրիր լիուլի, | Ընտի՜ր պարկեր, որ դու լցրիր լիուլի, | ||
− | |||
Կանխազգալով փորձություններն ահալի․․․ | Կանխազգալով փորձություններն ահալի․․․ | ||
− | |||
Ողջո՜ւյն կրկին, Սա՛նչո, ո՜վ այր փառաշուք, | Ողջո՜ւյն կրկին, Սա՛նչո, ո՜վ այր փառաշուք, | ||
− | |||
Մեր Օվիդիոսն իսպանացի քեզ է լոկ | Մեր Օվիդիոսն իսպանացի քեզ է լոկ | ||
− | |||
Իր հարգանքը բուսկորոնով մատուցում։ | Իր հարգանքը բուսկորոնով մատուցում։ | ||
− | |||
− | |||
Դոնոսոն՝ խելացնոր ոճի բանաստեղծը, | Դոնոսոն՝ խելացնոր ոճի բանաստեղծը, | ||
− | |||
Սանչո Պանսային, և Ռոսինանտին | Սանչո Պանսային, և Ռոսինանտին | ||
− | |||
Սանչո Պանսային | Սանչո Պանսային | ||
− | |||
Սանչոն եմ ես՝ զինակիրը | Սանչոն եմ ես՝ զինակիրը | ||
− | |||
Դոն Կիխոտի, իմ պարոնի։ | Դոն Կիխոտի, իմ պարոնի։ | ||
− | |||
Ես ճամփաներ անցա փոշոտ․ | Ես ճամփաներ անցա փոշոտ․ | ||
− | |||
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։ | Որ տանն ապրեմ վայելքի մեջ։ | ||
− | |||
Վիլյադյեգոն նույնը արեց․ | Վիլյադյեգոն նույնը արեց․ | ||
− | |||
Տեսավ խորհուրդն իմաստության | Տեսավ խորհուրդն իմաստության | ||
− | |||
Թափառման մեջ բարեպատեհ, | Թափառման մեջ բարեպատեհ, | ||
− | |||
Ինչպես որ մեզ խրատում է, | Ինչպես որ մեզ խրատում է, | ||
− | |||
Ուսուցանում «Սելեստինան» | Ուսուցանում «Սելեստինան» | ||
− | |||
Որին ամենքը ուղղակի | Որին ամենքը ուղղակի | ||
− | |||
Կկոչեին աստվածային, | Կկոչեին աստվածային, | ||
− | |||
Եթե այդքան մերկ չլիներ։ | Եթե այդքան մերկ չլիներ։ | ||
− | |||
Ռոսինանտին | Ռոսինանտին | ||
− | |||
Ռոսինանտն եմ հռչակավոր, | Ռոսինանտն եմ հռչակավոր, | ||
− | |||
Ծոռն անվանի Բաբիեկայի, | Ծոռն անվանի Բաբիեկայի, | ||
− | |||
Նիհար մարմնիս համար՝ խոնարհ | Նիհար մարմնիս համար՝ խոնարհ | ||
− | |||
Ծառան դարձա դոն Կիխոտի։ | Ծառան դարձա դոն Կիխոտի։ | ||
− | |||
Չկա նժույգ վատ ինձանից, | Չկա նժույգ վատ ինձանից, | ||
− | |||
Սակայն ի՞նչ փույթ, երբ վարսակը | Սակայն ի՞նչ փույթ, երբ վարսակը | ||
− | |||
Չի պրծնի իմ ատամներից։ | Չի պրծնի իմ ատամներից։ | ||
− | |||
Լասարիլիոն ինքն էլ տեսավ, | Լասարիլիոն ինքն էլ տեսավ, | ||
− | |||
Ինչպես էի ես հաճույքով | Ինչպես էի ես հաճույքով | ||
− | |||
Խմում ծեղով գինին կույրի։ | Խմում ծեղով գինին կույրի։ | ||
− | |||
− | |||
Կատաղի Ռոլանդը | Կատաղի Ռոլանդը | ||
Դոն Կիխոտ Լամանչեսկուն | Դոն Կիխոտ Լամանչեսկուն | ||
− | + | </poem> | |
'''Սոնետ''' | '''Սոնետ''' | ||
Տող 471. | Տող 301. | ||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Սրիս վրա սուրդ ստվեր է գցում, | Սրիս վրա սուրդ ստվեր է գցում, | ||
− | |||
Իսպանական Ֆեբոս, ասպե՛տ պայազատ, | Իսպանական Ֆեբոս, ասպե՛տ պայազատ, | ||
− | |||
Ինչպե՞ս հասնի բազկիդ բազուկն իմ նվաստ, | Ինչպե՞ս հասնի բազկիդ բազուկն իմ նվաստ, | ||
− | |||
Բազուկդ շո՜ղ է արնի քո երկրում։ | Բազուկդ շո՜ղ է արնի քո երկրում։ | ||
− | |||
Կայսրություններ ես ատում եմ չափազանց։ | Կայսրություններ ես ատում եմ չափազանց։ | ||
− | |||
Թեև ընծան արևելքի ճոխ է միշտ, | Թեև ընծան արևելքի ճոխ է միշտ, | ||
− | |||
Սակայն ինչպե՞ս գամվեմ մահճիս ես հանգիստ, | Սակայն ինչպե՞ս գամվեմ մահճիս ես հանգիստ, | ||
− | |||
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։ | Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։ | ||
− | |||
Հանց հրաշքի, երկրպագում եմ նրան․ | Հանց հրաշքի, երկրպագում եմ նրան․ | ||
− | |||
Բաժանումից սիրտս այնպես հրդեհվեց, | Բաժանումից սիրտս այնպես հրդեհվեց, | ||
− | |||
Որ սարսափից դժոխքն հիմքից սասանվեց։ | Որ սարսափից դժոխքն հիմքից սասանվեց։ | ||
− | |||
Դոն Կիխոտն էլ փառաբանվեց հավիտյան․ | Դոն Կիխոտն էլ փառաբանվեց հավիտյան․ | ||
− | |||
Դուլսինեան անմահացրեց ասպետին, | Դուլսինեան անմահացրեց ասպետին, | ||
− | |||
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։ | Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։ | ||
− | |||
− | |||
Սուլիսդանը | Սուլիսդանը | ||
− | |||
Դոն Կիխոտ Լամանչեցուն | Դոն Կիխոտ Լամանչեցուն | ||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Ո՜վ դոն Կիխոտ, իր ետևում խելքը ձեր | Ո՜վ դոն Կիխոտ, իր ետևում խելքը ձեր | ||
− | |||
Անմտության մի ամբողջ պարս է թողել, | Անմտության մի ամբողջ պարս է թողել, | ||
− | |||
Բայց ձեզ ոչ ոք ստոր մարդ չի համարել | Բայց ձեզ ոչ ոք ստոր մարդ չի համարել | ||
− | |||
Բիրտ ու անտաշ չի հորջորջել ոչ ոք դեռ։ | Բիրտ ու անտաշ չի հորջորջել ոչ ոք դեռ։ | ||
− | |||
Ձեր սխրանքը դատաստան է ձեզ համար։ | Ձեր սխրանքը դատաստան է ձեզ համար։ | ||
− | |||
Նա՛ է միայն փառաբանվում աշխարհում, | Նա՛ է միայն փառաբանվում աշխարհում, | ||
− | |||
Ով իր պարտքն է չարի բաժին համարում, | Ով իր պարտքն է չարի բաժին համարում, | ||
− | |||
Չսոսկալով փորձանքներից անհամար։ | Չսոսկալով փորձանքներից անհամար։ | ||
Եվ եթե նա՝ Դուլսինեան ձեր սիրած | Եվ եթե նա՝ Դուլսինեան ձեր սիրած | ||
− | |||
Խստասիրտ է ու ձեր հանդեպ անիրավ, | Խստասիրտ է ու ձեր հանդեպ անիրավ, | ||
− | |||
Եվ թե իր դեմ չեք մեղանչել դուք բնավ, | Եվ թե իր դեմ չեք մեղանչել դուք բնավ, | ||
− | |||
Սփոփվեցե՛ք, վանեցե՛ք ձեր վիշտն անանց․ | Սփոփվեցե՛ք, վանեցե՛ք ձեր վիշտն անանց․ | ||
− | |||
Դուլսինեան քարասիրտ է, Սանչոն չար․ | Դուլսինեան քարասիրտ է, Սանչոն չար․ | ||
− | |||
Իսկ դուք․․․ խորհեք, որ չեք եղել սիրահար․․․ | Իսկ դուք․․․ խորհեք, որ չեք եղել սիրահար․․․ | ||
− | |||
− | |||
Դիալոգ Բաբիեկայի | Դիալոգ Բաբիեկայի | ||
Տող 553. | Տող 351. | ||
Սոնետ | Սոնետ | ||
− | |||
Բ․ Ի՞նչ հալի եք, մեծապատիվ Ռոսինանտ։ | Բ․ Ի՞նչ հալի եք, մեծապատիվ Ռոսինանտ։ | ||
− | |||
Ռ․ Է՜հ, մի՛ք հարցնի․ գործս չունի վերջ ու ծայր։ | Ռ․ Է՜հ, մի՛ք հարցնի․ գործս չունի վերջ ու ծայր։ | ||
− | |||
Բ․ Իսկ խոտի չափն համարո՞ւմ եք բավարար։ | Բ․ Իսկ խոտի չափն համարո՞ւմ եք բավարար։ | ||
− | |||
Ռ․ Մի խտիտ էլ չեմ ստանում․․․ քի՜չ է շատ։ | Ռ․ Մի խտիտ էլ չեմ ստանում․․․ քի՜չ է շատ։ | ||
− | + | Բ․ Բա՛վ է, սինյո՛ր, դուք անցնում եք չափն արդեն, | |
− | Բ․ Բա՛վ է, սինյո՛ր, դուք անցնում եք չափն արդեն, | + | :Էշի պես եք սյուզերենին կշտամբում։ |
− | + | ||
− | + | ||
Ռ․ Ի՛նքն է էշը, թեկուզև ինձ է թամբում․ | Ռ․ Ի՛նքն է էշը, թեկուզև ինձ է թամբում․ | ||
− | + | :Խնդրեմ, հիացե՛ք, սիրո երդում է տվել։ | |
− | + | ||
− | + | ||
Բ․ Ի՞նչ, սերն հիմա՞ր բան է։ Ռ․ Շատ էլ Խելոք չի։ | Բ․ Ի՞նչ, սերն հիմա՞ր բան է։ Ռ․ Շատ էլ Խելոք չի։ | ||
− | |||
Բ․ Փիլիսոփա՜ գլխիս դարձաք։ Ռ․ Հա՜, քաղցի՜ց։ | Բ․ Փիլիսոփա՜ գլխիս դարձաք։ Ռ․ Հա՜, քաղցի՜ց։ | ||
Բ․ Դուք Սանչոյին բողոքեցեք։ Ռ․ Ի՞նչ օգուտ։ | Բ․ Դուք Սանչոյին բողոքեցեք։ Ռ․ Ի՞նչ օգուտ։ | ||
− | |||
− | |||
Աղերսը ո՞ւմ պիտի ուղղել ― արարչին։ | Աղերսը ո՞ւմ պիտի ուղղել ― արարչին։ | ||
− | |||
Իսկ այն ո՞վ է, որ ծառայի հետ իր բութ | Իսկ այն ո՞վ է, որ ծառայի հետ իր բութ | ||
− | |||
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։ | Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։ | ||
</poem> | </poem> |
19:04, 30 Մարտի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Միգել դե Սաավեդրա Սերվանտես |
Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա, Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր
Հերցոգ դե Բեխարին
Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։
Միգել դե Սերվանտես Սաավեդրա
Նախաբան
Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը, լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ Դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով, առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր Դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․
― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու խահական մարդ։ Բայց այժմ տեսնում եմ, որ դրանից հեռու եք, ինչպես երկինքը երկրից։ Հնարավո՞ր է միթե, որ այդքան աննշան և հեշտ ուղղելի հանգամանքները ի վիճակի լինեին վարանեցնել և փակուղու առաջ դնել ձեր հասուն միտքը, որն ընդունակ է պարտել և հաղթահարել որքա՜ն ավելի մեծ դժվարություններ։ Ազնի՛վ խոսք, դրա պատճառը ոչ թե կարողության պակասությունն է, այլ ծուլության ու մտքի ալարկոտության ավելցուկը։ Ուզո՞ւմ եք, ձեզ ապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։ Այդ դեպքում լսեք ինձ ուշադիր և կտեսնեք, որ մեկ ակնթարթում ես կոչնչացնեմ ձեր բոլոր դժվարությունները և կավելացնեմ բոլոր խոչընդոտները, որոնք, իսկապես դուք պնդում եք, վարանեցնում են ձեզ և զրկում համարձակությունից՝ լույս ընծայելու ձեր հռչակավոր դոն Կիխոտի՝ ողջ թափառական ասպետության այդ ջահի և հայելու պատմությունը։
― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։
Դրան ի պատասխան, նա արտասանեց․
― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին, կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․
Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas,
Regumque turres.
Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros. Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae. Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․
Donec eris felix, multos numerabis amicos,
Tempora si fuerint nubila, solus eris.
Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։
Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։
Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի պատմություը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային, որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին, որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z, ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտեյլի շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vale:
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Վերաբերվող գրքի մասին
Ուրգանդա անորսալին
Գի՛րք իմ, եթե որոշել ես,
Ճամփա ընկնել դու նրանց մոտ,
Այնտեղ հիմարը չի ասի,
Որ մատներդ ծուռ ես դնում,
Եթե մեկը կստիպի քեզ
Հանձնվել ձեռքն հիմարների՝
Ապա նրանք իսկույն ևեթ
Կտանեն քեզ դեպի երկինք,
Մինչ այդ կարժեն եղունգները
Ու ցույց տան ողջ գիտանքն իրենց։
Փորձը սակայն ցույց է տալիս
Բարի ծառի տակ կանգնողը
Կվայելի բարի ստվեր․
Իսկ Բեհարում դու կբանաս
Ծառի արմատն արքայական,
Որի վրա արքայազներ,
Հերցոգներ են փթթում, ծաղկում ―
Համազոր մեծն Ակեքսանդրին։
Կանգնի՛ր նրա ստվերի տակ
Եղիր քաջանց հովանավոր։
Ազնվական քաջասրտին՝
Արկածները կպատմես դու,
Որ հանց ունայն ընթերցումը՝
Կշշեմցնի գանգը նրա։ ―
Ասպետները, տուրնիրները,
Տիկնայք, ― նրան այն աստիճան
Գերեցին, որ, սիրով վառված,
Որպես կատաղի Օռլանդոն՝
Նա ձեռք բերեց հզոր բազկով
Տոբոսացի Դուլսինեին։
Նշմարելի սեպագրով
Մի՛ տպագրիր խստորեն հաստ,
Ում մոտ միայն ֆիգուրներ կան,
Մաքուր ճարպով է մնում լոկ․
Ներածության մեջ ով հեզ է՝
Մարդիկ նրան չեն ասի թե
«Ի՜նչ Ալվարո դե Լունա է,
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել,
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա,
Որ գանգատվում է իր բախտից։
Իսկ եթե երկնին հաճելի չէ,
Որ խորամանկ լինես հանց հին
Խուան Լատինոն արաբը,
Լատիներենն արդ թո՛ղ հանգիստ․
Բարակ տեղն է շուտ կտրվում․
Նետիր անտիկ ցիտատները,
Այլ կերպ ցույց տուր ատամներդ․
Կռահողը՝ կը կռահի․
Մոտենալով քո ականջին
Կասի որ «դու ա՞չք ես կապում»։
Գրություններըդ դիր մի կողմ,
Մի՛ խառնվիր այլոց կյանքին․
Գիտցիր, ինչ որ շարժվում է՝
Կողքից անցիր դու անտարբեր․
Ընդունված է՝ խփել գլխին
Նրա ― ով որ երգիծում է․
Լավ է աչքերը փակես քո,
Որ հասնես մի բարի անվան․
Որովհետև ով ստում է՝
Դատապարտված է հավիտյան։
Հիշիր, որ խիստ անհեթեթ է ―
Թե ապակյա կտուրից մինն
Ուզի ձեռքով քարեր առնել
Հարևանին հարված տալու․
Մարդըս ― խելքով է ծանր ու մեծ
Երկերի մեջ իր հորինած․
Ուստի հարկ է քայլել զգույշ,
Իսկ նա, ով թուղթ է մրում՝
Ի հաճույս կին խոհարարած,
Ստանում է աղբի փրփուր։
Ամադիս Գաղղիացին
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Դո՛ւ, որին բախտը նշել է խավար,
Քո նպատակից հեռու արգելված․
Դո՛ւ ապրում էիր խեղճ ու մերժված
Բոլոր խնդությանց շիրիմին ավար։
Օ՛, դո՛ւ, ում հոսուն երակն անսպառ
Խմացնում է լոք արտասուք ու լաց
Տարամերժ՝ բոլոր հմայքից անցած՝
Սնվել է հողը ― հողից անդադար։
Ապրիր համոզված, որ դարեր հետո
Կամ մինչ այդ, վերը, չորրորդ երկնքում
Ձիերն է քշում Ֆեբը ոսկեգեղմ։
Պիտի հռչակվես, մա՛րդ, դու ամեն տեղ,
Վիճակն առաջին՝ հայրենիքին քո
Դու ամենից մեծ այս լուսնի ներքո։
Դոն, Բելյանիս Հունաստանցին
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Խփում էր, խորտակում ու գնում անկանգ,
Ինչպես ոչ մի պատերազմող տիեզերքում․
Ես եղա գոռ, եղա հմուտ ու համարձակ,
Ես ցրեցի ես խավարներ ահեղագույն։
Ես ցանեցի սխրությանց սերմը դարերում,
Եղա խոնարհ, հավատարիմ մի երկրպագ․
Հսկայի մեջ թվաց թզուկը ինձ տափակ,
Կռվի մեջ ես պատիվն էի լոկ գուրգուրում,
Դժբախտությունս գնում էր բախտը դեպի․
Լալով գալիս էր մազափունջս վերցըրած․
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։
Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյույրը քանց,
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։
Սենյորա Օրիանան
Դուլսինեա Տոբոսցուն
Սոնետ
Դուլսինե՛ա, թե հանուն ձեր հանգստյան
Կարենայի Միրաֆլորեսն իմ չքնաղ
Փոխարինել Տոբոսոյով քո խաղաղ,
Իսկ Լոնդոնը՝ պարզ անդորրով գեղջկական,
Եթե հանկարծ ես քո հոգո՜վ օժտվեի
Եվ քո մարմնով նրբանազ ու անաղարտ
Ու տեսնեի հիդալգոյին այն կախարդ,
Որ տարված էր կռիվներով ամեհի,
Թե պատիվս Ամադիսից փրկեի
Ինչպես որ դու դոն Կիխոտից փրկեցիր,
Որի սրտում լրբության բիծ էլ չկա,
Այնժամ նախանձն իմ հոգում բույն չէր դնի,
Արցունքի տեղ կսիրեի խինդն անծիր,
Որն ինձ այցի առանց փողի կգար։
Գանդալինը՝ Ամադիս Գաղղիացու զինակիրը
Սանչո Պանսային՝ դոն Կիխոտի զինակրին
Սոնետ
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ա՛յր փառապանծ, քեզ որին
Բախտը եղավ զորավիգ ու հովանի,
Տվեց կոչում ընտրյալներին արժանի,
Եվ դու դարձար մշտայցելուն բոլորի։
Ապացուցվեց, որ մանգաղը, մուրճն ու թին
Չեն վնասում վեհ արվեստին։
Ապավինած ազնիվ ուժին պարզության,
Դիմակազերծ կանեմ գոռոզ հարստին։
Ընտի՜ր անուն, բարեբարո՜, հե՜զ իշուկ,
Ընտի՜ր պարկեր, որ դու լցրիր լիուլի,
Կանխազգալով փորձություններն ահալի․․․
Ողջո՜ւյն կրկին, Սա՛նչո, ո՜վ այր փառաշուք,
Մեր Օվիդիոսն իսպանացի քեզ է լոկ
Իր հարգանքը բուսկորոնով մատուցում։
Դոնոսոն՝ խելացնոր ոճի բանաստեղծը,
Սանչո Պանսային, և Ռոսինանտին
Սանչո Պանսային
Սանչոն եմ ես՝ զինակիրը
Դոն Կիխոտի, իմ պարոնի։
Ես ճամփաներ անցա փոշոտ․
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։
Վիլյադյեգոն նույնը արեց․
Տեսավ խորհուրդն իմաստության
Թափառման մեջ բարեպատեհ,
Ինչպես որ մեզ խրատում է,
Ուսուցանում «Սելեստինան»
Որին ամենքը ուղղակի
Կկոչեին աստվածային,
Եթե այդքան մերկ չլիներ։
Ռոսինանտին
Ռոսինանտն եմ հռչակավոր,
Ծոռն անվանի Բաբիեկայի,
Նիհար մարմնիս համար՝ խոնարհ
Ծառան դարձա դոն Կիխոտի։
Չկա նժույգ վատ ինձանից,
Սակայն ի՞նչ փույթ, երբ վարսակը
Չի պրծնի իմ ատամներից։
Լասարիլիոն ինքն էլ տեսավ,
Ինչպես էի ես հաճույքով
Խմում ծեղով գինին կույրի։
Կատաղի Ռոլանդը
Դոն Կիխոտ Լամանչեսկուն
Սոնետ
Պեր չես թեև, անզուգական ես սակայն,
Հայրյուր պերից լոկ դո՜ւ ես պերն արժանի,
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի,
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։
Ո՜վ դոն Կիխոտ, Ռոլանդն եմ ես, ում սրտում
Անջելիկան վառեց սիրո հուր անմար,
Նրա սիրով ես անցա ծովը անծայր,
Կռվի ելա՝ նրա պատկերն իմ հոգում։
Դափնեպսակդ չեմ խլի քեզնից,
(Պսակն ազնիվ քաջությամբ են վաստակում),
Թեև դու էլ խելքից զրկված ես ինձ պես,
Բայց հավասար ես ինձ, որի հարվածից
Ընկան մավրը և սկյութը արնախում։
Սերն հաղթության հավասար է դարձնում մեզ։
Ֆեբոսի ասպետը
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Սրիս վրա սուրդ ստվեր է գցում,
Իսպանական Ֆեբոս, ասպե՛տ պայազատ,
Ինչպե՞ս հասնի բազկիդ բազուկն իմ նվաստ,
Բազուկդ շո՜ղ է արնի քո երկրում։
Կայսրություններ ես ատում եմ չափազանց։
Թեև ընծան արևելքի ճոխ է միշտ,
Սակայն ինչպե՞ս գամվեմ մահճիս ես հանգիստ,
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։
Հանց հրաշքի, երկրպագում եմ նրան․
Բաժանումից սիրտս այնպես հրդեհվեց,
Որ սարսափից դժոխքն հիմքից սասանվեց։
Դոն Կիխոտն էլ փառաբանվեց հավիտյան․
Դուլսինեան անմահացրեց ասպետին,
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։
Սուլիսդանը
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Ո՜վ դոն Կիխոտ, իր ետևում խելքը ձեր
Անմտության մի ամբողջ պարս է թողել,
Բայց ձեզ ոչ ոք ստոր մարդ չի համարել
Բիրտ ու անտաշ չի հորջորջել ոչ ոք դեռ։
Ձեր սխրանքը դատաստան է ձեզ համար։
Նա՛ է միայն փառաբանվում աշխարհում,
Ով իր պարտքն է չարի բաժին համարում,
Չսոսկալով փորձանքներից անհամար։
Եվ եթե նա՝ Դուլսինեան ձեր սիրած
Խստասիրտ է ու ձեր հանդեպ անիրավ,
Եվ թե իր դեմ չեք մեղանչել դուք բնավ,
Սփոփվեցե՛ք, վանեցե՛ք ձեր վիշտն անանց․
Դուլսինեան քարասիրտ է, Սանչոն չար․
Իսկ դուք․․․ խորհեք, որ չեք եղել սիրահար․․․
Դիալոգ Բաբիեկայի
Եվ Ռոսինանտի միջև
Սոնետ
Բ․ Ի՞նչ հալի եք, մեծապատիվ Ռոսինանտ։
Ռ․ Է՜հ, մի՛ք հարցնի․ գործս չունի վերջ ու ծայր։
Բ․ Իսկ խոտի չափն համարո՞ւմ եք բավարար։
Ռ․ Մի խտիտ էլ չեմ ստանում․․․ քի՜չ է շատ։
Բ․ Բա՛վ է, սինյո՛ր, դուք անցնում եք չափն արդեն,
Էշի պես եք սյուզերենին կշտամբում։
Ռ․ Ի՛նքն է էշը, թեկուզև ինձ է թամբում․
Խնդրեմ, հիացե՛ք, սիրո երդում է տվել։
Բ․ Ի՞նչ, սերն հիմա՞ր բան է։ Ռ․ Շատ էլ Խելոք չի։
Բ․ Փիլիսոփա՜ գլխիս դարձաք։ Ռ․ Հա՜, քաղցի՜ց։
Բ․ Դուք Սանչոյին բողոքեցեք։ Ռ․ Ի՞նչ օգուտ։
Աղերսը ո՞ւմ պիտի ուղղել ― արարչին։
Իսկ այն ո՞վ է, որ ծառայի հետ իր բութ
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։