«Շը՜շշշշ…»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Շը՜շշշ |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբյուր = «Մ...»:) |
չ |
||
Տող 17. | Տող 17. | ||
— Գրված է, որ Շը՜շշշշը կորել է,— պատասխանեց մայրը։ | — Գրված է, որ Շը՜շշշշը կորել է,— պատասխանեց մայրը։ | ||
− | — Իսկ այդ | + | — Իսկ այդ ինչպե՞ս է կորել,— դարձյալ հարցրեց մանչուկը։ |
— Շը՜շշշշ… լռի՛ր… | — Շը՜շշշշ… լռի՛ր… | ||
− | Հարեւան սրճարանի մատուցողուհին էլ կարդաց այդ հայտարարությունն ու վազեց խոհանոց, որպեսզի տեսնի, թե | + | Հարեւան սրճարանի մատուցողուհին էլ կարդաց այդ հայտարարությունն ու վազեց խոհանոց, որպեսզի տեսնի, թե արդյո՞ք թեյամաններն ու սրճամանները չեն կորցրել իրենց Շը՜շշշշը։ Բայց թեյամաններն ու սրճամանները եռում էին, եւ նրանց բոլոր Շը՜շշշշերը իրենց տեղում էին։ |
− | Կինոռեժիսորն էլ տեսնելով հայտարարությունը ստուդիա | + | Կինոռեժիսորն էլ տեսնելով հայտարարությունը ստուդիա շտապեց, որպեսզի ստուգի ձայնագրված ժապավենը։ Այդ շաբաթ նրան մի անգամ էր միայն պետք եկել Շը՜շշշշը։ Եվ նրա Շը՜շշշշը իր տեղում էր։ |
− | Իսկ մեքենավարը՝ տեսնելով հայտարարությունը, շտապեց կայարան, որտեղ գտնվում էր շոգեքարշը, որպեսզի ստուգի՝ չլինի՞ թե իր շոգեքարշն է | + | Իսկ մեքենավարը՝ տեսնելով հայտարարությունը, շտապեց կայարան, որտեղ գտնվում էր շոգեքարշը, որպեսզի ստուգի՝ չլինի՞ թե իր շոգեքարշն է կորցրել Շը՜շշշշը։ |
Բարեբախտաբար շոգեքարշային բոլոր Շը՜շշշշերը նույնպես իրենց տեղում էին։ Յուրաքանչյուր իսկական շոգեքարշ բազմաթիվ Շը՜շշշշեր պետք է ունենա։ Այլապես շոգեքարշը չի կարող փնչացնել․ | Բարեբախտաբար շոգեքարշային բոլոր Շը՜շշշշերը նույնպես իրենց տեղում էին։ Յուրաքանչյուր իսկական շոգեքարշ բազմաթիվ Շը՜շշշշեր պետք է ունենա։ Այլապես շոգեքարշը չի կարող փնչացնել․ | ||
Տող 45. | Տող 45. | ||
— Ի՞նչ ես կորցրել,— հարցրեց ոստիկանը։ | — Ի՞նչ ես կորցրել,— հարցրեց ոստիկանը։ | ||
− | Այս խոսքի վրա շունը դարձյալ | + | Այս խոսքի վրա շունը դարձյալ սկսեց հաչել։ |
— Շը՜շշշշ,— շշշշշշպռեց նրան ոստիկանը։ | — Շը՜շշշշ,— շշշշշշպռեց նրան ոստիկանը։ |
Ընթացիկ տարբերակը 23:59, 20 Օգոստոսի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Ինչե՜ր ասես չեն պատահում այս աշխարհում․ ու պատահեց նաեւ այնպես, որ Շը՜շշշշը կորավ։
Դեռ լավ էր, որ ոստիկանը նրան գտավ ու պահեց ոստիկանատան անկիզելի պահարանում։ Հետո էլ նրա անունը գրեց գտնված իրերի ցուցակում եւ հայտարարությունների տախտակի վրա մի հայտարարություն կախեց այդ մասին։
Եվ բոլոր նրանք, ովքեր անցնում էին փողոցով, կանգ էին առնում եւ կարդում հայտարարությունը։
— Ի՞նչ է գրված,— հարցրեց մանչուկը իր մայրիկին։
— Գրված է, որ Շը՜շշշշը կորել է,— պատասխանեց մայրը։
— Իսկ այդ ինչպե՞ս է կորել,— դարձյալ հարցրեց մանչուկը։
— Շը՜շշշշ… լռի՛ր…
Հարեւան սրճարանի մատուցողուհին էլ կարդաց այդ հայտարարությունն ու վազեց խոհանոց, որպեսզի տեսնի, թե արդյո՞ք թեյամաններն ու սրճամանները չեն կորցրել իրենց Շը՜շշշշը։ Բայց թեյամաններն ու սրճամանները եռում էին, եւ նրանց բոլոր Շը՜շշշշերը իրենց տեղում էին։
Կինոռեժիսորն էլ տեսնելով հայտարարությունը ստուդիա շտապեց, որպեսզի ստուգի ձայնագրված ժապավենը։ Այդ շաբաթ նրան մի անգամ էր միայն պետք եկել Շը՜շշշշը։ Եվ նրա Շը՜շշշշը իր տեղում էր։
Իսկ մեքենավարը՝ տեսնելով հայտարարությունը, շտապեց կայարան, որտեղ գտնվում էր շոգեքարշը, որպեսզի ստուգի՝ չլինի՞ թե իր շոգեքարշն է կորցրել Շը՜շշշշը։
Բարեբախտաբար շոգեքարշային բոլոր Շը՜շշշշերը նույնպես իրենց տեղում էին։ Յուրաքանչյուր իսկական շոգեքարշ բազմաթիվ Շը՜շշշշեր պետք է ունենա։ Այլապես շոգեքարշը չի կարող փնչացնել․
— Շը՜շշ֊շը՜շշ, շը՜շշ֊շը՜շշ…
Հետո հայտարարությանը մոտեցավ շնիկով մի տղա։ Շունը հաչեց։ Նա շատ էր սիրում հաչել։ Ընդհանրապես, շները սիրում են հաչել։
— Ձա՛յնդ,— նրան ուզեց շշպռել տղան։
Շունը զարմացած լռեց եւ սկսեց վազվզել ու հոտոտել շրջապատը։
Շունը որոնում էր, թե ուր է կորել Շը՜շշշշը։ Ծիծաղելի շնիկ էր․ նա գոնե պետք է իմանար, որ Շը՜շշշշը ոչ մի հոտ էլ չունի։
Տղան հայտարարությունը կարդաց ու աստիճաններով բարձրացավ ոստիկանատուն։
— Այս ես եմ կորցրել…— ասաց նա։
— Ի՞նչ ես կորցրել,— հարցրեց ոստիկանը։
Այս խոսքի վրա շունը դարձյալ սկսեց հաչել։
— Շը՜շշշշ,— շշշշշշպռեց նրան ոստիկանը։
— Այ հենց դա,— ասաց տղան։
Ոստիկանը բացեց անկիզելի պահարանն ու հանեց Շը՜շշշշը։
— Այստեղ ստորագրեք,— տղային ասաց ոստիկանը։
Շունը դարձյալ հաչեց։
— Շը՜շշշշ,— ասաց նրան տղան։— Խնդրում եմ, մի շշշշշփացի։
Եվ շունը այլեւս չշշշշշփացավ։