«Բլեքին եւ Ռեջին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բլեքին եւ Ռեջին |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբ...»:)
(Տարբերություն չկա)

00:13, 21 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Բլեքին եւ Ռեջին

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Եղել է, չի եղել, մի ձի է եղել։ Անունն էլ՝ Ռեջի։

Ամեն առավոտ Ռեջին կաթ էր տեղափոխում եւ ամեն անգամ ճանապարհին հանդիպում էր իր բարեկամ Բլեքիին, որը փոքրիկ ու սեւ մի շնիկ էր։

Ճիշտն ասած, կաթ տեղափոխելը այնքան էլ Ռեջիի սրտովը չէր։ Նա միշտ երազում էր արշավաձի լինել եւ մրցանակներ շահել ձիարշավների ժամանակ։

Բլեքին էլ գոհ չէր իր ճակատագրից։ Նա երազում էր լավ վազել սովորել, ինչպես իսկական քերծեն, թեեւ, ազնից խոսք, ոտքերը շատ կարճլիկ էին։

Մի անգամ, ճաշից հետո, նրանք երկուսով նստել էին Ռեջիի ախոռում։ Իրար հետ «խաչ ու օղակ» էին խաղում, երբ հանկարծ Բլեքիի գլխում մի սքանչելի միտք ծագեց։

― Ռեջի, մենք պետք է ածուխ ուտենք։ Գիտե՞ս ինչու են շոգեքարշները այդքան արագ լսանում․․․ որովհետեւ ածուխ են ուտում։

Եվ մի լավ ծանրութեթեւ անելուց հետո նրանք վճռեցին փորձել իրենց բախտը։

Իջան նկուղ։ Իսկ նկուղում ածուխ շատ կար։ Բայց հազիվ էին մեկական կտոր ածուխ վերցրել, երբ հանկարծ վրա հասավ տանտիրուհին՝ միսիս Փախեքը։


― Անպիտաննե՜ր․․․ Ի՛նչ եք անում իմ ածուխը․․․ Հապա, փախե՛ք այստեղից։

Նա մի կտոր քարածուխ վերցրեց եւ նետեց Ռեջիի ու Բլեքիի վրա։ Ռեջին ու Բլեքին սկսեցին փախչել։

Նրանք իրենց կյանքում երբեք այդքան արագ չէին վազել։

Իսկ հենց այդ պահին քաղաքապետը պատուհանից դուրս էր նայում։ Քաղաքապետի անունը Ուիլյամ էր։

― Ի՜նչ արագ են վազում, ― բացականչեց նա։ ― Գրազ կգամ, որ այդ ձին առաջին մրցանակը կստանար ձիարշավի ժամանակ։ Իսկ շնի՜կը․․․ Հապա տեսե՜ք․․․ Քերծեից արագ է վազում։ Ազնիվ խոսք, երկուսն էլ մեդալի են արժանի։

Եվ նա Ռեջիին ու Բլեքիին մեկական մեդալ տվեց։