«Մկները լուսնի վրա»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մկները լուսնի վրա |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |ա...»:) |
|||
Տող 17. | Տող 17. | ||
— Հաճույքով,— ասաց նա։ | — Հաճույքով,— ասաց նա։ | ||
− | <poem> | + | <poem><i> |
Ես գնացի խոհանոց, | Ես գնացի խոհանոց, | ||
«Փըշտ»— ասացի իմ կատվին | «Փըշտ»— ասացի իմ կատվին | ||
Տող 31. | Տող 31. | ||
Որ մենք պիտի թեյ խմենք, | Որ մենք պիտի թեյ խմենք, | ||
Հուռա֊հուռա, հուռա֊հուռա։ | Հուռա֊հուռա, հուռա֊հուռա։ | ||
− | </poem> | + | </i></poem> |
Ես մի բաժակ թեյ դրեցի կատվի համար, մյուսը՝ Ջորջի, ու երրորդն էլ՝ իմ դիմաց։ | Ես մի բաժակ թեյ դրեցի կատվի համար, մյուսը՝ Ջորջի, ու երրորդն էլ՝ իմ դիմաց։ | ||
Տող 39. | Տող 39. | ||
— Մկները…— սկսեց նա։— Լուսնի վրա այնքան շատ են մկները, որ այնտեղ ոչ ոք ապրել չի կամենում, եւ ես ամուսնանալու հնարավորություն չունեմ։ Աշխարհում ամենից շատ կանայք վախենում են մկներից։ Ի՞նչ անեմ։ Մի խորհուրդ տուր։ Բացի այդ, մկները ուտում են Լուսինը, եւ արդեն գրեթե բան չի մնացել։ Ընդամենը մի բարալիկ կիսալուսին։ Ի վերջո, նրանք ամբողջ Լուսինը կուտեն, ու ես հարկադրված կլինեմ մի նոր Լուսին պատրաստել։ Եվ այս պատմությունը կրկնվում է յուրաքանչյուր քսանութ օրը մեկ։ | — Մկները…— սկսեց նա։— Լուսնի վրա այնքան շատ են մկները, որ այնտեղ ոչ ոք ապրել չի կամենում, եւ ես ամուսնանալու հնարավորություն չունեմ։ Աշխարհում ամենից շատ կանայք վախենում են մկներից։ Ի՞նչ անեմ։ Մի խորհուրդ տուր։ Բացի այդ, մկները ուտում են Լուսինը, եւ արդեն գրեթե բան չի մնացել։ Ընդամենը մի բարալիկ կիսալուսին։ Ի վերջո, նրանք ամբողջ Լուսինը կուտեն, ու ես հարկադրված կլինեմ մի նոր Լուսին պատրաստել։ Եվ այս պատմությունը կրկնվում է յուրաքանչյուր քսանութ օրը մեկ։ | ||
− | <poem> | + | <poem><i> |
Երեխաներ, դուք չգիտե՞ք, թե ինչ բան է Լուսինը, | Երեխաներ, դուք չգիտե՞ք, թե ինչ բան է Լուսինը, | ||
Լուսինը մի մեծ ու թարմ, եւ շատ համեղ պանիր է։ | Լուսինը մի մեծ ու թարմ, եւ շատ համեղ պանիր է։ | ||
Քաղցած մկները, որ ապրում են այդքան համեղ աշխարհում | Քաղցած մկները, որ ապրում են այդքան համեղ աշխարհում | ||
Անգթորեն, ճարպկորեն, միշտ ուտում են եւ ուտում։ | Անգթորեն, ճարպկորեն, միշտ ուտում են եւ ուտում։ | ||
− | </poem> | + | </i></poem> |
— Այո… գործերը վատ են։ Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։ | — Այո… գործերը վատ են։ Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։ |
Ընթացիկ տարբերակը 21:00, 30 Հոկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Մի երեկո, երբ ես արդեն գրեթե քնել էի, հանկարծ լսեցի, որ մեկը բախում է պատուհանն ու ձայն տալիս ինձ։
Մոտեցա պատուհանին, բացեցի փեղկերն ու տեսա Ջորջ անունով լուսնաբնակ բարեկամիս։
— Թանկագին բարեկամ,— ասաց նա,— ես քո օգնության կարիքն ունեմ։
— Միշտ պատրաստ եմ օգնելու,— պատասխանեցի ես։— Բայց նախ նստիր, հանգստացիր։ Երեւի շատ ես հոգնել ճանապարհին։ Թեյ կխմե՞ս։
— Հաճույքով,— ասաց նա։
Ես գնացի խոհանոց,
«Փըշտ»— ասացի իմ կատվին
Բայց հետո շատ զղջացի․
— Ներիր, ներիր, ինձ, փիսիկ,
Բարեկամս շատ է հոգնել,
— Մի բաժակ թեյ է ուզում,
Իսկ դու այստեղ շեմքի վրա
Պառկել ես, անուշ ննջում։
— Ես հենց հիմա կգնամ,—
Մեղմորեն մլավեց նա։
— Իմ մտքով չէր էլ անցնում,
Որ մենք պիտի թեյ խմենք,
Հուռա֊հուռա, հուռա֊հուռա։
Ես մի բաժակ թեյ դրեցի կատվի համար, մյուսը՝ Ջորջի, ու երրորդն էլ՝ իմ դիմաց։
— Հիմա պատմիր, տեսնենք, թե ինչ է պատահել,— ասացի ես Ջորջին։
— Մկները…— սկսեց նա։— Լուսնի վրա այնքան շատ են մկները, որ այնտեղ ոչ ոք ապրել չի կամենում, եւ ես ամուսնանալու հնարավորություն չունեմ։ Աշխարհում ամենից շատ կանայք վախենում են մկներից։ Ի՞նչ անեմ։ Մի խորհուրդ տուր։ Բացի այդ, մկները ուտում են Լուսինը, եւ արդեն գրեթե բան չի մնացել։ Ընդամենը մի բարալիկ կիսալուսին։ Ի վերջո, նրանք ամբողջ Լուսինը կուտեն, ու ես հարկադրված կլինեմ մի նոր Լուսին պատրաստել։ Եվ այս պատմությունը կրկնվում է յուրաքանչյուր քսանութ օրը մեկ։
Երեխաներ, դուք չգիտե՞ք, թե ինչ բան է Լուսինը,
Լուսինը մի մեծ ու թարմ, եւ շատ համեղ պանիր է։
Քաղցած մկները, որ ապրում են այդքան համեղ աշխարհում
Անգթորեն, ճարպկորեն, միշտ ուտում են եւ ուտում։
— Այո… գործերը վատ են։ Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։
Եվ ես ու կատուն իրար նայեցինք։
— Մյաո՜ւ֊մյաո՜ւ,— ասաց կատուն։
— Ապրես,— պատասխանեցի ես։— Ապրես, շատ ապրես։
Կատուն Ջորջի հետ մեկնեց Լուսին եւ այնտեղ կարգին վախեցրեց բոլոր մկներին։
Հիմա նա արդեն վերադարձել ու առաջվա պես քնում է իմ խոհանոցում։ Իսկ Ջորջը, վերջապես, ամուսնացավ։ Կնոջ անունը Մերի է։ Ջորջը շատ երջանիկ է։ Միակ դժբախտությունն այն է, որ Մերին պանիր շատ է սիրում։