Մի պտոյտ Ճապոնում

Գրապահարան-ից
Մի պտոյտ Ճապոնում
Իմ յուշերից եւ տպաւորութիւններից

հեղինակ՝ Հեղինէ Մէլիք֊Հայկազեան
թարգմանիչ՝ ֊
աղբյուր՝ «Մի պտոյտ Ճապոնում»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Նագասակիʼի ծոցը

Յունիսի առաւօտը նոր էր ծագում, երբ մեր առջևը ծովի մէջ նկարւեցին ճապոնական լեռների անորոշ գծերը։

Առաւօտը թարմութիւն ու զով էր շնչում։

Եւ կուրծքը ազատ ու թեթև էր շունչ քաշում։

Անընհատ շարքով ձգւում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչև որ երկու կողմից մեզ բոլորովին մէջ առան։

Մտանք Նագասակիի ծոցը, Ճապոնի նախադուռը։

Սքանչելի է այդ ծոցը։

Նա սուր գալարուն օձի պէս խորը խրւում է ցամաքի մէջ և ձեզ մի անգամից փոխադրում է մի այլ, ուրոյն աշխարհ, ու ամեն֊ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատիւր չափերով։

Բաց ծովը թողնելուց յետոյ շոգենաւը մնում է նեղ ու երկար նեղուցը և առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզեակների ամբողջ մի լաբիրինիտ միջով։

Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցւում են ջրի մէջ։, ծածկում են ծովի ամբողջ մակերեսը՝ ջրի մէջ մի նոր ցոլածու անտառ կազմելով։

Մի պտոյտ քաղաքում

Ճապոնական բարքերից

Դէպի Ունզէն

Ճապոնական միջերկրականով

Հին Ճապոն

Կիօտօ

Կիօտօն գիշերը

Իօկօհամա Տօկիօ

Նոր Ճապոն

Դէպի տուն