Ամպեր
Գրապահարան-ից
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Չկա ոչ մի բան, ինչը ամպ չէ:
Տաճարները քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս նոր բան կգտնես:
Հայելում նայող արտացոլանքդ
արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող
լաբիրինթոս է: Մենք նրանք ենք,
որոնք անհետանում ենք: Արևմուտքում լուծվող
բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: