Սահմաններ
Գրապահարան-ից
21:25, 15 Փետրվարի 2016 տարբերակ, Jean Louise Finch (Քննարկում | ներդրում)
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Կա մի տող Վերլենից, որը չպետք է մտաբերեմ,
Կա մոտ մի փողոց, ուր արգելված է ոտք դնեմ,
Կա մի հայելի, որն ինձ տեսել է վերջին անգամ,
Կա մի դուռ, որը փակել եմ մինչ վերջն աշխարհի,
Գրադարանի իմ գրքերի մեջ (որոնք իմն էին ինձնից առաջ)
Կան նրանք, որ էլ կրկին չեմ բացի:
Այս ամառ լրանում է հիսունս:
Մահը քայքայում է ինձ անընդհատ: