Մասնակցի քննարկում:ՏԻԳՐԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐԸ
Հայաստան աշխարհի լավագույն լեռները, Հայաստան աշխարհի հսկա լեռները... Դրանցից մեկն է` հսկա Մասիսը, Իսկ մյուս լեռն է` Արագած Լեռը:
Հայաստան իմ տուն, դու իմ այգեստան. Դու իմ օթևան, դու իմ բուրաստան... Հայաստան իմ սուրբ, դու իմ օրորան` Դու իմ օրորան, իմ Մայր Հայաստան:
ՄԵՐ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք բոլոր հայերս այստեղ ենք ծնվել: Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները: Հայաստանը մեր երկիրն է, Եվ մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Հայրենիքի համար շատերն են հերոսական գործեր արել, Անգամ իրենց կյանքը տվել։ Սիրել հայրենիքը նշանակում է ճանաչել այն, Ասում են, որ շատ դարեր առաջ, Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Աստված, տեսնելով այդ, պատժում է եղբայրներին. Նրանք քարանում են և դառնում լեռներ, Նրանց գոտիները դառնում են դաշտեր, իսկ արցունքները` անմահական աղբյուրներ: Վանա լճից բացի լեռնաշխարհն ունի մեծ ու փոքր այլ լճեր, Որոնց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ Սևանը: Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը:
ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, Մեր ճամփեն մշուշ, մեր ճամփեն երկար:
Հազար տարվա անտառ, Հազար տարվա գետակ, Հազար տարվա ծառեր, Հազար տարվա վտակ:
Նկարեցի արտեր Հազարագույն վարդեր, Նկարեցի կանաչ դաշտեր, Նկարեցի հրաշք զարդեր:
Ես հասկացա մի բան, Որը խոցում է սիրտս ուժգին, Փոքր ես դու, սակայն Ու հեռու ես ինձանից, իմ հսկա լեռնաշխարհ:
ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ-2
1. Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ- Այս լեռները հերոսներ են ծնել մեզ, Հին լեգենդներ, որ եկել են դարերից, Այդ լեռները սուրբ մոր պես են սնել մեզ: Ամեն մի ժայռ թշնամու դեմ մի բանակ, Ամեն մի մարդ, Աստծու համար մի հրաշք, Հառաչել է հողը նրանց ոտքի տակ, Լավ իմացեք, մենք` ստեղծել ենք... մի մեծ բանակ: Այստեղ ահա՝ Քառասուն կույս սարի մոտ Այս լեռները դարձել են մեզ հարազատ, Այս լեռներով, կիրճերով այս քարքարոտ, Կքայլեմ ես իմ ճամփեքը քարքարոտ: Դու անուն չես սոսկ երգելու համար, Դու անուն ես հրաշագործ, իմ Հայաստան աշխարհ... Դու լեռ ես, դու սուրբ, դու մեր մայր երկիր, Դու անուն ես իմ սրբության, դու մեր Հայաստան: Դու հող ես, լեռ ես, երկինք ես, օդ ես, Դու շունչ ես, կյանք ես, երգ ես, գիրք ես... Դու մայր ես, հայր ես, քույր ու եղբայր ես, Դու սրտերի մեջ սեր ու կարոտ ես։ Անտառ ես կանգուն ու այգի դալար, Արև ես ոսկեգույն, ու ոսկե կամար Լուսին ես անգույն ու բերդ անառիկ, Դու լիճ ես վայրագ, ու փոքրիկ գետակ:
2. Աղբյուրներիդ պես զուլալ, արդար ես, Ծիածանի գույների պես գունավոր ես, Հայաստանի նման դու կանգուն ես, Իմ սուրբ Հայաստան, ես սիրում եմ քեզ: Աղջիկներիդ պես սիրող ու ջերմ ես, Տղաներիդ պես քաջ և հսկա ես, Դու մեզ համար մեծ զորավար ես, Մարդկանց սրտերի դու հայ պոետն ես: Ո'չ, անուն չես սոսկ երգելու համար, Անունն ես միայն հայ որդու համար, Դու մեր սրտերի կարոտն ես անմար, Դու իմ սոխակն ես, իմ կարոտ անմար: Ես անբաժան եմ հավետ քեզանից, Ես չեմ հեռանա քո սիրող գրկից, Սնունդ եմ առել քո հողից, ջրից, Աշխարհ եմ եկել քո սիրող մորից:
ԱՐԱԳԱԾԻՆ
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան, Մեր Արագա'ծ, Հայոց վրան, Գագաթներդ՝ բյուրեղ վրան Արագա'ծ, Հայոց իմ Հայ իմ վրան:
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, Դու հսկա ես դու արծվի բույն... Առուներդ՝ մեջքիդ փայլուն Թող, որ հոսի քո առուն:
ՄԵՆՔ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Ա Մենք մեր օրերում, Մենք ոնց ենք ապրում, Մենք այս երկրում, Ոնց ենք պայքարում:
Մենք մեր օրերում, Ոնց ենք հանգիստ քնում, Երբ, որ սահմանում, Հերոսներ են զոհվում:
Մենք մեր օրերում, Ինչպես էինք ապրում, Երբ, որ աշխարհում, Շունը տիրոջը չի ճանաչում:
Մենք մեր օրերում, Սիրում ենք, և հետո դժբախտանում... Գուցե այս կյանքում, Ոչինչ չի լինում:
Մենք մեր օրերում, Վատը տեսնելով, լավն ենք ուզում, Երբ, որ գիտենք, այս երկրում, Քաոս է տիրում, ու ամեն բան ավերում:
Ավերում ու մաքրում, ՈՒ մեզ չի խնայում...
Բ Մենք մեր օրերում, Անմեղ մարդու տանում ենք դատում, Մենք մեր օրերում, Հարազատ մարդկանց հողին ենք հանձնում:
Մենք մեր օրերում, Էլ ինչի ենք մենք ապրում, Չգիտեմ էլ ինչ ասեմ, Ո'ր ձեզ ցավ չպատճառեմ:
Մենք մեր օրերում, Ոնց ուզում այդպես ենք ապրում...
ԻՄ ՍՈՒՐԲ ԼԵՌԸ
Իմ սուրբ լեռը, Դա Արարատն է, Հայերի ասելով, Մեր սուրբ Մասիսը:
Ինչքան մարդիկ ապրում են, Երկու այդքան մահանում են, Մահանում են քեզ կարոտելով, Քո կարոտը սրտերում պահելով:
Իմ սուրբ լեռը, Իմ հրաշք Մասիսն է, Որը հավերժ է, Եվ այդպես կանգուն է իմ Մասիսը:
Հայկական լեռնաշխարհի, Ամենաբարձր երկգագաթ լեռը, Հայերը կոչել են Սիս և Մասիս:
Հայոց պատմության շատ հարցերի, ՈՒ հնագույն շատ անունների նման, Հայոց սրբազան լեռան Մասիս և Արարատ անունները, Եվս հետաքրքրել են ուսումնասիրողներին Եվ բազմաթիվ հարցերի տեղիք տվել:
Իմ սուրբ լեռը, Իմ սիրելի Արարատն է, Իմ հրաշք լեռը, Իմ սուրբ Մասիսն է:
Անդրադառնանք այս հարցերից յուրաքանչյուրին, Եվ փորձենք պարզաբանել դրանք:
Նկատում ենք, որ Հայկական լեռնաշխարհի, Այլ լեռնագագաթներ ևս կրում են, Մասիս անվանը մոտ անուններ:
Ասուրական գրավոր աղբյուրներն, Այս լեռների համար օգտագործում են, Քաշշիարի լեռներ անունը:
Իմ սուրբ լեռը, Դու ես Արարատ, Դու ես Արագած, Եվ դու իմ փոքրիկ Սիս:
Սիս և Մասիս անունների ծագման մասին, Եղել են բազմաթիվ բացատրություններ, Եվ տեսակետներ, Որոնք շարունակվում են մինչ օրս:
Հետևաբար կարելի է ասել, Ո'ր Մասիսը Մայր Սիս իմաստն ունի:
Անշու́շտ, նրանք իմացել են, Հայկական լեռնաշխարհում Սիս և Մասիս անուններով, Հայերը սուրբ աստվածային լեռ են համարում Մասիսը, Որի գագաթին չպետք է դիպչի մահկանացու մարդու ոտքը:
Հայերի համար, Մասիսի ձյունն անգամ սուրբ է համարվել:
Այսպիսով` միանշանակ կարելի է ասել, Որ Հայկական լեռնաշխարհի այլ մասերում գտնվող Նեխ-Մասիք, Մասիոս-Մասիոն, նաև Մասու-Մաշու լեռների անունների համար, Հիմք է հանդիսացել հայոց սուրբ լեռան, Մասիս հնագույն անունը:
Արարատ անունը տարածվել է, Աշխարհում Աստվածաշնչի միջոցով:
Իմ սուրբ լեռ, Ես հպարտ եմ, Ո'ր մենք հայերս, ՈՒնենք քեզ:
ԻՄ ԼԵՌԱՆ ԳԱՐՈՒՆԸ
Իմ լեռների գարունը, Միշտ նորանոր է բացվում, Միշտ գույնզգույն է հագնվում, Միշտ մի բան է ինձ հիշեցնում:
Ահա և գարունը... Եկել է արդեն, Իր հետ բերելով, Ժպիտ ու խնդություն... Սեր ու քնքշանք:
Գարունը երգ է: Մեր սիրո երգն է: Գարունը կյանք է, Մեծ երազանք է:
Սարերի վրա ձյունը հալչում է: Ծառերի սառույցը արևից ծով է: Գարուն է, բողբոջում են ծառերը, ՈՒ ծաղկում են գարնանային ծաղիկները:
Մարդը, աստվածային արարչության պսակն է, Հետևաբար վերափոխումը նրա կատարելության հասնելու անհրաժեշտությունն է:
Գարունն այն եղանակն է, Որ յուրաքանչյուր մարդու մղում է խորհելու բնության հրաշալիքների, ՈՒ գեղեցկությունների մասին:
Միայն խոհեմության, ՈՒ տրամաբանության տեր մարդիկ կարող են, Գիտակցել եղանակների, Օրերի ու ամիսների փոփոխման, Երկնքի ու երկրի վերափոխման գաղտնիքը, Իսկ նրա համար, ով խորհել չգիտե, Գարունն ու Աշունը կամ կյանքն ու մահը, Ի՞նչ տարբերություն կարող են ունենալ:
Գարունը մի ամբողջ կյանք է, Նոր ու պայծառ կյանքի սկիզբը:
Քանի դեռ մարդը, Լավ գաղափարներ չի սերմանել իր մտքում ու ուղեղում, Ապա չի կարող, Լավ արդյունք քաղել իր մտքից:
Բնությունը ամեն տարի, Ինչպես մատյան բացվում է, Բոլոր մարդկանց առջև, Որպեսզի նրանք տեսնեն արարչագործությունը:
Իմ լեռների գարունը, Իմ սրբորեն հսկա լեռը, Իմ լեռան գարունը, Աստծո տված գարնան սերը:
Ուստի և մարդը պիտի գիտակցի, ՈՒ պիտի ապրի այնպես, որ հետո անասելի ցավ չզգա, Աննպատակ անցկացրած տարիների համար: Գարունը ծաղկման, Գեղեցկությունների և կենսուրախության եղանակ է: Գարունն այն եղանակն է, Որ բնությունը զարթոնք է ապրում:
Մենք իրականում բնության վերածնունդով հասկանում ենք, Որ Բարեգութ Արարիչը, Մարդու ուշադրությունը հրավիրում է մահվանից հետո, Հանդերձյալ աշխարհում Կյանքը շարունակվելու ճշմարտության վրա:
Խորեհնք մեր մասին, Որպեսզի չարության գիրկը չընկնենք:
Կյանքի պատգամ, Վերապրելու և վերանայելու պատգամ: Այսինքն վերանայելով մեր արածները ու վերաբերմունքը, Գեղեցկություն ու կենսուրախություն բերենք մեզ, ՈՒ մեր շրջապատին:
Բազմազանությունը, Կենսուրախությունը, Թարմությունը և վերափոխումը, Գարնան կարևորագույն ուսուցումներն են:
Իմ լեռների գարունը, Նորից, և նորից կբացվի, Մեծ լեռների գարունը, Կյանքի գույներով կբացվի:
Գարունը մեզ կոչ է անում, Ճանաչել մեզ ու մեր Աստծուն:
Հնարավոր չէ կրկնել բնության գարունը, Բայց միշտ և ամենուրեք կարելի է` Կրկնել մտքի ու սրտի գարունը: Ուստի մարդը թեև բնությունից է դաս առնում, Բայց հասնում է բնությունից վեր բանի, Քանզի կարող է նա միշտ իր հոգում, Արարել գարունը և ամեն օր դրական վերափոխում ապրել:
ԻՄ ԼԵՌԱՆ ԱՄԱՌԸ
Իմ լեռան դու ամառ, Իմ ոսկյա լուսավոր կամար, Իմ շատ սիրած դու եղանակ, Իմ ամառ, իմ տաք ամառ:
Ամառ: Հրաշք մի եղանակ: Բույսեր, ծառեր, ծաղիկներ, կենդանիներ` Բոլորը աշխույժ են, բոլորը զվարթ, Բոլորը կյանքով լեցուն են:
Ձմռանը կյանքը իմ մեջ կարծես մահացած լինի: Տանել չեմ կարողանում ցուրտը:
Պաշտում եմ ամառը, Իմ տաք ամառը...
ԻՄ ԼԵՌԱՆ ԱՇՈՒՆԸ
Նորից աշուն է Եվ նորից տերևները դեղին-դեղին, Թափվում են ցած: Շատ շուտ անցավ ամառը: Եվ շուտ եկավ աշունը: Կամաց-կամաց օրերը կարճանում են, Սկսվում է հով եղանակն ու տերևաթափը: Սկսվում է բերքահավաքը: Մարդիկ և շատ կենդանիներ, Ձմեռվա պաշար են հավաքում, Եվ պատրաստվում են ձմռան գալուն: Սեպտեմբերի գալու հետ մեկտեղ, Ասես օդի մեջ է ներթափանցում, Աշնան շունչը: Չգիտեմ ինչ զգացողություն է դա, Բայց այն անչափ հաճելի է… Շատ եմ սիրում ոսկեգույն աշունը, Սիրում եմ նրա բազմատեսակ գույները, Ընկած գույնզգույն տերևների ձայնը` Երբ սկսում ես քայլել նրանց վրայով: Սիրում եմ աշունը, Աշնանը բնությունը էլ ավելի է գեղեցկանում, Գեղեցիկ գույներով է ծածկվում, Եվ կամաց-կամաց պատրաստվում է քնել ձմեռային քնով, Որպեսի գարնանը նորից արթնանա, Եվ նոր շունչ առած շարունակի կյանքը: Ահա նորից եկավ աշունը, Իմ տխրության աշունը, Երբ ոչ ես ու ոչ էլ եղանակը Տրամադրություն չենք ունենում, ՈՒ լրացնում ենք մեկս մյուսիս: Ժամանակը կանգ է առել, Շուրջն քարացել է ամեն ինչ, Անշարժացել է,ու քայլում եմ ես այդ անկենդան աշխարհի միջով: Փորձում եմ խեղդել այդ տխրությունն իմ մեջ, Բայց այդ անպիտանն լողալ է սովորել: Ամենավատն այն է, Որ պատճառը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ:
Ամեն ինչ, կարծես, մի տեսակ փոխվել է, Կյանքն իր գույները կորցրել է, ՈՒ դարձել է սև ու սպիտակ: Կյանքում լինում են պահեր, Երբ զգում ես անբացատրելի տխրություն, Երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, Բայց հոգուդ խորքում թաքնված է մի փոքրիկ տխրություն` Առանց որևէ պատճառի, աննկարագրելի: Լինում են պահեր, Երբ ուզում ես, Կյանքիդ որոշ դրվագներ ջնջել հիշողությունից, Որ դրանք քեզ այլևս չտանջեն, Չհայտնվեն աչքերիդ առաջ տեսիլքի նման, ՈՒ ոչ մի զգացողություն չառաջացնեն: Չգիտեմ դրսի եղանակն է ազդում, Տրամադրությանս վրա, Թե՞ ներսումս տեղի ունեցող իրարանցումը, Միայն գիտեմ, որ այդ երեքը լավ համապատասխանում են միմյանց` Աշնանային անձրևոտ եղանակ, Խառնված մտքեր ու տխրություն: Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Իսկ այդ աղմուկները, Պատմում են մոր տաք ձեռքերի, ՈՒ հոր իմաստուն լռության, Եղբոր հետ համատեղ, Աշխարհի բացահայտման խորհրդի, ՈՒ քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ամեն տարի մեծ սպասումով, ՈՒ հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, Մտածում նրա գեղեցկությունների մասին: Ես սիրում եմ Հայաստանի, Եվ հատկապես Երևանի աշունը. Ամեն օր արթնանում եմ, Մի ուրիշ թարմությամբ, Աշխատում վայելել յուրաքանչյուր պահի, Եվ յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը: Արևը սկսում է բարձրանալ` Տարածելով լույսը քաղաքի վրա, Լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. Ձյունը փայլփլում է, Կարծես ադամանդ լինի: Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` Զարմանում եմ, թե ինչպիսի՜ հրաշք է ստեղծել բնությունը: Արևը կարմրում է: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Նաև մի հրաշք տեսարան է, Մայրամուտը ծովի մոտ, ՈՒր երկինքն ու ծովը, Միաձուլվում են արևի մայր մտնելուց, Ծովի փայլփլող ալիքները քչանում են, Արևը մտնում է ծովի մեջ: Աշունն ինձ համար հույսի ու լույսի, Կյանքի ու մահի, Երջանկության ու թախծի խորհրդանիշ է:
ԻՄ ԼԵՌԱՆ ՁՄԵՌԸ
Իմ լեռան ձմեռը, Իմ կյանքի ցուրտ օրն է, Ես ուղղակի չեմ սիրում, Ցուրտ ձմեռից ես զզվում եմ:
Այսօր դեկտեմբերի 1-ն է` Ձմռան առաջին օրը… Երբ դեռ փոքր էինք, մեզ թվում էր, Որ այն անվերջ է` և շատ դանդաղ է անցնում… Տարին ավարտվում է` Եվ բոլորս սրտի թրթիռով, Որևէ լավ բանի ակնկալիքով, Անհամբեր սպասում ենք Նոր Տարվան, Սպասում ենք հրաշքի. Չէ՞ որ Ամանորն իր մեջ, Ինչ-որ կախարդական ուժ ունի...
Առաջին ձյունը, երբ, որ գալիս է, Ամենքը գնում են իրենց տներով: Մարդիկ պատրաստվում են, Նոր Տարին դիմավորելու, Տանից հաճախ են դուրս գալիս: Առաջին ձյունը կարծես գալիս է, Սրտիս մեջ պահած վերքերը բուժելու: Կարծես այնպես է գալիս, Որ ես ինձ բոլորովին, Միայնակ եմ զգում, Եվ կարծես ամեն ինչից կտրված լինեմ: Առաջին ձյունը այնքան գեղեցիկ, Հանդարտ, հանգիստ է գալիս, Որ կուզենայի գար և չընդհատվեր: Ուզում եմ, ինչպես անձրև ժամանակ, Այնպես էլ ձյան պահերին, Նստել պատուհանիս գոգին, Բացել հուշատետրս և գրառել այն, Ինչ սիրտս այդ պահին թելադրում է:
Առավոտյան երբ արթնացա, ՈՒ մոտեցա պատուհանին, Ինչպիսի գեղեցիկ տեսարան` Շուրջը ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն: Առավոտյան անդորրի մեջ, Երգում էին թռչունները, ՈՒ կտուրների վրա թռչկոտելով, Ստեղծում գեղեցիկ պատկերներ: Թարմ ու սառը օդը, Մարդկանց թարմություն, ՈՒ աշխուժություն էր պարգևում:
ԻՄ ԼԵՌՆԵՐԸ ՏԽՈՒՐ ԵՆ
Իմ լեռները տխուր են, Իմ լեռները մենավոր, Իմ լեռները հսկաներ են, Հսկա մի մեծ գագաթներ:
Իմ լեռները տխուր են, Իմ լեռները սգավոր, Իմ լեռները հուսահատ են, Հուսահատ ու մոլորված:
ԻՄ ԼԵՌՆԵՐԻ ԿԱՐՈՏԸ
Հիշողություններով լի օդը միշտ էլ ծանր է: Մենք հիշում ենք նույնիսկ, Երբ չենք ցանկանում հիշել:
Իմ լեռների կարոտը, Միշտ է մեզ կարոտում նա, Դե նա... այսինքն, լեռները:
ՂԱՐԱԲԱՂ
1. Քեզ որոնեցի մեր սուրբ քերթության մատյանների մեջ, Դու մեսրոպյան գիր, Դու հայկյան աղեղ, Դավիթ Բեկի սուր, Սասնա ծուռ էիր։
Դու Կաքավաբերդ, Գայանեի վանք, Դու Անահիտի ջարդված գուռ էիր։ Դու անխոնջ դպիր, Դու հրաշք նաղաշ, Մեռոնի բույր ու խնկի հոտ էիր։
Դու Վահագն էիր մի հրագանգուր, Դու գարնան կայծակ ու որոտ էիր։ Դու հայրենի երգ, հայրենի եզերք, Հայրենի արև ու կարոտ էիր։ Դու անմեղություն, դու առաջին սեր, Դու լուրթ մանուշակ ու նարոտ էիր։
Դու լազուր երկինք, Դու աստղերի ցոլք, Կյանքի արարում ու ծնունդ էիր։ Դու ոսոխի դեմ միշտ անխոց վահան, Անառիկ ամրոց ու մկունդ էիր։ Դու մեր հավատը, ՈՒ մեր հավատի հավերժ անվախճան ոսկե հունդն էիր։
2. Ես քո կաղնու լույս սաղարթը, Ես քո երգերի, սոխակ կարոտը, Ես կենացի քո գավաթը- Ես քո կյանքի ոսկե զվարթը:
Ես քո շաղն ու ծիածանը, Ես քո հրաշք Աստծո ծաղիկը Ոլոր-մոլոր քո կածանը- Ես քո աղմկոտ, քո վարար գետը:
Ես քո տվածն ու թողածը, Ես քո լիճը ու քո ծովը, Ես քո ծիծաղն ու քո լացը- Ես քո ցավը, ու քո վերքը:
Ես քո զանգի զիլ ղողանջը, Ես քո մանուկը, ու քո հրեշտակը, Ես քո երգը ու քո կանչը- Ես քո բահը, ու քո մահը:
Ես քո տառը ու քո գիրը, Ես քո սերը, ու քո գովքը, Ես շաղախը ու քո կիրը- Ես քո հովը, ու քո գովը:
3. Ղարաբաղ եմ ասում` ՈՒ քեզ համար տխուր երգում, Ղարաբաղ եմ տեսնում` ՈՒ քեզ համար ուրախանում:
Ղարաբաղ եմ ասում` ՈՒ քեզ համար աղոթք անում, Ղարաբաղ եմ տեսնում` ՈՒ քեզ համար մոմ եմ վառում:
Ղարաբաղ եմ ասում` ՈՒ քեզ համար գովք եմ անում, Ղարաբաղ եմ տեսնում` ՈՒ քեզանով հիանում:
Ղարաբաղ եմ ասում` ՈՒ քեզ համար երգ եմ երգում, Ղարաբաղ եմ տեսնում` ՈՒ աստծո մոտ քեզ եմ գովում
Ղարաբաղ եմ ասում` ՈՒ քեզ համար գրեր գրում, Ղարաբաղ եմ տեսնում` ՈՒ քեզ համար խոսքեր գրում:
Ղարաբաղ եմ ասում` Մտքումս թուրքին եմ հայհոյում, Ղարաբաղ եմ տեսնում... ՈՒ ավելի հպքրտանում:
4. Ղարաբաղը մորս կանչն է. Ղարաբաղը հորս շունչն է, Ղարաբաղը իմ կանաչն է` Հայաստանիս լեռնաշխարհն է:
Քանի՜ դաժան դաժան տարի Հայ բերանին ա՜խ ես դառել, Քանի անգամ թշնամիներիդ, քո հողերից հեռու քշել, Դարձել օտար ջաղացին ջուր, ազգիդ սրտին դաղ ես դառել, Դարձել ես սուրբ Հայոց երկրին, մեր Հայ մտքին լույսն ես դաջել: Կթառամես անտիրական` այգեպանիդ ձեռքից զատված, Կփակես քո դռներն ավեր, Քեզ չեն թողնի իշխան մնաս` մայր Սևանիդ գրկից զատված, Կփակես քո փեշերն ավեր:
Դու՛ չես ջոկվել, քեզ խլել են, որ մոռանաս երգերն հայոց, Դու չես գրել քո բախտը, այն գրել են վերքերն հայոց, Ա՜խ, ե՞րբ պիտի լեռներիդ պես վե՛ր բռունցքվեն ձեռներն հայոց. Դո՜ւ ե՞րբ պիտի ուժ հավաքես, ու ջնջես սաղին հողերից հայոց:
Մենակ դու չես որ դիմանամ. Յոթը դրախտ ունեմ խլված, Մենակ դու չես որ մոռանամ. Ինչպես ասեմ մտքիս փախած, Հայկ Նահապետ Մասիսի հետ դեռ բանտում ես` ծունկը ծալված, - Ինչքան գովեմ, որքան երգեմ, որ չհեռանաս անկասկած:
Բարեկամը որ քեզ խլեց, էլ թշնամին բան կտա՞ ետ, Այն թշնամին, որ քեզ կխլի, էլ բան չի տա ետ... Ի՞նչ դուռ բախեմ, որ ծիծաղեմ, ասեմ` Նախիջևան կտա ետ, Ինչ էլ անեմ, ինչ էլ ասեմ` մեր հողերը չեն տա ետ: