Տիգրան Գորշ (Տիգրան Ս. Գրիգորյան) (կենսագրություն)
Տիգրան Ստեփանի Գրիգորյան, (ծնվ․ 1985թ.) իմաստասեր, իրավաբան (փաստաբան), փիլիսոփայական կոնցեպցիան՝ բարձրագույն ԵՍ-ի ինքնաճանաչում - ինքնարարում (մարդն անցումային գոյաձև է)։
Հեղինակի խոսքը, գրական ոճը, որը հաճախ դուրս է համակարգված մտածողությունից, ընթերցողին տալիս է մտածելու և ինքնաբացահայտվելու յուրօրինակ ազատություն։ Ըստ ոճի և փիլիսոփայական կոնցեպցիայի՝ նրան հաճախ համեմատում են գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի հետ և, իրավամբ, որպես սոցիալական, բարոյական և այլ նախապաշարումներից զերծ «ուժեղ անհատականության» ինքնակայացման տեսություն, Գորշի փիլիսոփայությունը կարող է համարվել «նիցշեականություն», թեպետ փիլիսոփայության գիտակներն ու խորաթափանց ընթերցողները չեն կարող չնկատել էական տարբերությունը, որը կառուցվում է ինքնարարման գաղափարի առանցքի շուրջ։ Միաժամանակ, հեղինակն առաջ է քաշում «մտքի զրոյականացման», «բարձրագույն Ես-ի» և բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք, այլից զատ, տալիս են աշխարհայացքների վերանայման ազդակներ։ Հայ փիլիսոփայական մտքի համատեքստում նրա փիլիսոփայությունն աննախադեպ է և կարող է մեծ ավանդ ունենալ դրա հետագա զարգացման մեջ։
Տիգրան Գորշի ստեղծագործություններն առկա են Հայաստանի, Արցախի և այլ երկրների գրադարաններում և ուսումնական հաստատություններում։